Իսկ դուք գիտե՞ք, թե ի՞նչ է նշանակում ձեր անունը, ինչ ծագում ունի:
Օրինակ իմ անունը՝ ԱՍՏՂԻԿ, կազմվել է հայերեն աստղ բառից՝ իկ փաղաքշական ածանցով , (ինձ թվում է բացատրության կարիքը չկար, բայց ոչինչ :lol: ): Հնագույն անուն է. գալիս է Աստղիկ աստվածուհու անունից, համապատասխանում է հռոմեական Venus-ին, որ թե Արուսյակ մոլորակն է, թե սիրո աստվածուհին /Վեներա /: Այժմ էլ շատ տարածված է Աստղիկ անունը:
Իսկ ի՞նչ է ձեր անունը: Դուք գիտե՞ք դրա բացատրությունը: Եթե ոչ, ասացեք ու կփնտրենք միասին: