Jump to content

astg

Forumjan
  • Posts

    674
  • Joined

  • Last visited

Everything posted by astg

  1. Հեղինեեեեեե, ու՞ր ես, ստեղ ե՞ս, կարճ ժամանակով եմ մտել արի մի քիչ բլբլացնենք... քո փիլիսոփայական պատասխանները շատ եմ սիրում, դրա համար եմ «տարօրինակ» հարցեր տալիս: «հայ կին» և «կին» շատ հայ տղամարդիկ առանձնացնում են այս 2 հասկացությունները: Ըստ քեզ դրանք տարբե՞ր են:
  2. Էս մի քանի օրը այսպես ասած «գործուղում» ունեմ աշխատանքի տեղը, դրա համար կարող է մի քանի օրով «կորչեմ» ֆորումից... Հեղինե, դու ՀԱՅՔ խմբին ու նմանց երգերը սիրո՞ւմ ես:
  3. չհասկացա ինչ ի նկատի ունես .... Շուրջպարի համար ափսոս , ես մասնակցել եմ : Չես հավատո՞ւմ, ճիշտ ես անում . Մենք մեր քաղաքի հայկական խաչքարի մոտ նույն օրը, նույն ժամին, նույն երաժշտության տակ 15 րոպե շուրջպար բռնեցինք , մոտ 250 հոգի էր հավաքվել: Քաղաքի զուտ կենտրոնում է խաչքարը: Շատ լավ էր, երանի էն օրվան...բոլոր հույները զարմացած մեզ էին նայում... Բայց ափսոս, որ Գիննեսի գրքում չգրվեց: Հեղինե ջան, իսկ ինչո՞ւ չգրվեց...
  4. Պատահեց վերջերս Հանրային Հեռուստատեսությամբ մի բանավեճ տեսա, խոսում էին տարիքով երտասարդներ: Քննարկում էին իրենց «ազատության» թեման: Ի՞նչ է ըստ քեզ «երիտասարդների ազատություն»-ը:
  5. Հեղինե, միշտ ուզում էի հարցնեմ, մոռանում էի, Արագածի շուրջպարին գնացել էի՞ր, մասնակցեցի՞ր:
  6. Ինչպե՞ս անցկացրիր ծննդջանդ օրը:
  7. երբ լսում ես «Սև ու սպիտակ» արտահայտությունը, ի՞նչ է առաջինը քո մտքով անցնում: Ի՞նչ են քեզ համար այդ գույները
  8. Սրտանց շնորհավորում եմ Արմինե ջան: Ցանկանում եմ լինես ուրախ, առողջ, միշտ շրջապատված լինես սիրելի մարդկանցով ու ժպիտը քեզ հավերժ ուղեկից: Սա էլ իմ կողմից քեզ
  9. Համաձայն եմ... Ըստ քեզ ինչպիսի՞ն պետք է լինի իսկական ընկերը, լինու՞մ են այդպիսիք, թե՞ վաղ թե ուշ բոլորն էլ այնպես են վարվում, որ հիասթափվում ես:
  10. Հարցս կոնկրետացնեմ. Ինչո՞ւ է հնարավոր լացի մի տղամարդ: Իմ որ հարցին չես պատասխքնե՞լ: ասեմ. 2 աղջկա անուն ինչքան խնդրեցի՝ չգրեցիր, ես էլ ասեցի Ծովինարը դրանցից մեկը կլինի: Իսկ ինչո՞ւ ես Ծովինար գրել ավատարիդ տակ:
  11. Որ փոքր էիր, ի՞նչ էիր ուզում դառնալ:
  12. Հիմա օն լայն ռադիոյով «Ախ իմ հայրենիքի ջուրը» երգն եմ լսում...
  13. Հայոց Պատմություն
  14. սկ ես այսօր հետաքրքիր երազ տեսա: Նախ՝ Հայլուրով իմ քաղաքը ցույց տվեցին , ու շատ ուրախացա, քանի որ քիչ ա մեր քաղաքն էր, հետն էլ մեր շենքի բակն էր, մեր հարևաններն էին, հուզված նայում էի հեռուստացույցին , ու հանկարծ ես ել հայտնվեցի մեր բակում : Չէի ուզում զարթնեմ, բայց ժամացույցի զանգը ընդհատեց այդ լաաաաաավ երազը : էհհհհ
  15. astg

    Interview s ANI

    Անի ջան, այսպիսի մի հարց, մազերդ ի՞նչ գույն չէիր ներկի կյանքում:
  16. Շնորհակալ եմ մաղթանքի համար : Ճանապարհորդել շատ եմ սիրում: Բոլոր երկրներում կուզենայի լինել, անկախ նրանից, թե որ մայրցամաքում է: Փարիզ, Վենեցիա մանկուց եմ երազել այցելել: Դեռևս որպես տուրիստ միայն Մոսկվայում եմ եղել , հաջորդը ուզում եմ Սանկտ Պետերբուրգ այցելեմ: Չինաստան, Ճապոնիա, Եգիպտոս... չէ, որ սկսեմ թվել, երևի բոլոր երկրներն էլ ասեմ :
  17. Բոլոր նվերներն էլ յուրահատուկ են, բայց միշտ դրանցից մեկը առավել մեծ նշանակություն ունի մեզ համար: Ո՞րն է քո սիրելի նվերը, որ ստացել ես մինչ այսօր:
  18. Եթե գաղտնիք չի, ո՞րն է քո գյուղը Արմինե ջան:
  19. 20 տարի հետոոոոոոոոոո: Չգիտեմ Արմինե ջան, նախ Աստված տա մինչև այդ օրը ապրեմ, չգիտեմ ինչպես կդասավորվի իմ կյանքը, իմ ծրագրերը հիմնականում առաջիկա մեկ-երկու ամսներին են վերաբերվում : Կարող եմ ասել ինչպես և որտեղ կցանկանյի տեսնել ինձ. Իմ Ալավերդում, ունենամ իմ ընտանիքը, նաև ծնողներս լինեն կողքիս... Տեսնենք, կյանքը ցույց կտա....
  20. Արմինե ջան, երազիդ համար մի անհանգստանա, վտանգավոր չի: Ի՞նչ իմացա, քրոջդ անունն Արաքսյա է, ահա ևս մի նմանություն մեր մեջ Ե՞րբ ես այս սմալիկի իրավիճակի մեջ հայտնվում:
  21. ՈՒ՞ր ես Արաքսյա, քեզ կարոտում ենք: Ավելացրու ևս 3 բառ այս շաքին՝ Հույս, Հավատ, Սեր...
×
×
  • Create New...