-
Posts
674 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by astg
-
Չէ, լավ, գետնի տակը բեր թողնենք: Ի միջի այլոց, մի անեկդոտ (Աշոտ Ղազարյանի անեկդոտներից է) -Պապ, պապ, գետնի տակին կյանք կա՞: -Բա որ չլինի այ տղա, բա բողկը ո՞վ ա կարմիր ներկում: Բա քեզ պե՞տք ա գետնի տակը Ծովինար .... գեղեցիկ անուն է, էն որ հարցրի չպատասխանեցիր, ես սա կընդունեմ որպես պատասխան : Ինչո՞ւ կարող է լացել մի տղամարդ :
-
պատահե՞լ է, որ այնքան ուրախ ես եղել, որ մտածել ես. «Երանի հնարավոր լիներ կանգնեցնել ժամանակը այդ ուրախությունը երկար ապրելու համար»:
-
Չէ, Հեղինե ջան , անկեղծությունն իմ ամենամտերիմ ընկերն է , իմ կյանքի կարգախոսը; Չեմ վախենում ու չեմ հասկանում մարդկանց՝ որոնք վախենում են անկեղծությունից :
-
Ո՞ր հայկական ֆիլմն ես սիրում: Իսկ էդ ֆիլմերից ո՞ր արտահայտությունն է ամեն անգամ քեզ մոտ ժպիտ առաջցնում:
-
Isk hishum eq? Tsitik tsitik mot ari Qez tam korek u gari Chvaxenas, chtrches Es chem uzum brnem qez... :lol:
-
Էն Լոռու ձորն է, ուր հանդիպակաց Ժայռերը խորունկ՝ նոթերը կիտած Դեմ ու դեմ կանգնած՝ համառ ու անթարթ Հայացքով իրար նայում են հանդարտ: Նրանց ոտքերում գազազած գալի՝ Գալարվում է գիժ Դև-Բեդը մոլի, Խելագար թռչում քարերի գլխով, Փրփուր է թքում անզուսպ երախով, Թքում ու զարկում ժեռուտ ափերին՝ Փնտրում է ծաղկած ափերը հին-հին ՈՒ գոռում գիժ-գիժ Վա՜շ-վի՜շ, վա՜շ- վի՜շ... Ալավերդի, գոտե՞ս այդ քաղաքը, ճիշտ է, փոքր, բայց դրախտայի՜ն ... Կարոտել եմ ... այստեղ լավ են եղանակները, հիմա արև է,բայց ցուրտ: Այդ քո լսած ոչ լավ նորությունները մի քանի օր առաջ էր ու հեռու... դժվար է այն մարդկանց համար (ունեցվածքը կորցրին... )
-
Սա էլ քո սիրած գույները քեզ նվեր: Ի՞նչ լեզով են հիմնականում քո երազները...
-
Ինձ մի հարց են տվել, այդպես էլ չկարողացա հիշեմ կա այդպիսի բան թե ոչ: Քո կատարած ամենաանպետք (էլի ամենա ) գնումը: Դու ունե՞ս:
-
Եթե հնարավորություն լիներ, կգնայի՞ր տուրիստ՝ կոսմոս:
-
Vaaaaaaaaaaaaay, X-222 djan , im anunn es sirum? ba sazum a? spasi patmem inch grvats a vereve. Uremn Yes vonts vor haskatsar Astghikn em, anuns hayriks e entrel, aprum em Hunastan verji 6 tarinerin, tntesagitakan em sovorum, shutov kavartem, Hayastani herustaaliqnerits Hanrayin Herustatesutyunn em naum, inchpes yerevi kardatsir, parum em haykakan paraxmbum.... Es patasxannere intz tvats hartseri patasxannern ein. Gretsi hatuk qez hamar a, mek el moratsa grem, im arats amenaanpetq ire tents el chkaroxatsa gtnel inchn e
-
Արմինե ջան, ո՞ր գույնն ես սիրում: Ինչո՞ւ:
-
Քո տաղանդներից գիտեմ, որ լավ ստեղծագործում ես, ծանոթացել եմ քո գրածներից մի քանիսին ու շատ են դուրս եկել: շնորհավորում եմ: (գրականության թեմայում մի անգամ մի երկխոսություն էիր գրել մի խենթ աղջիկ էր հերոսուհին, շաաաաատ դուրս եկավ....) Իսկ էլ ի՞նչ տաղանդ ունես: չգիտեմ ինչու ինձ թվում է դու պիտի շատ գեղեցիկ նկարես... Ճիշտ ե՞ս:
-
Հեղինե, նվերներ հաճա՞խ ես ստանում: Ամենա բառը չես սիրում, դրա համար ասա մի նվեր, որից անչափ շատ ես ուրախացել ու քեզ համար մի յուրահատուկ նշանակություն ունի: Ընդհանրապես ի՞նչ նվեր կնախընտրեիր ընդունել ա) ընկերներից բ) Նրանից
-
hmmm , mtatselu kariq ka.....mmmmmmmmmmmmmmmm mtastum em, mtatsum chem gtnum nman ban . Gites, voreve ban arnelis yerkar chem mtatsum, miangamits arnum em` yete durs ekel e u mets hatchuyqov ogtagortsum . Bayts te hnaravor chi, gone mi ban kgtnem u anpayman kgrem, lav?
-
:lol: չեմ ասի, մի վախենա: Եհովայի վկաներից էլ մի վախի, ուղղակի ինչքան հնարավոր ա հեռու մնա: Պատկերացրու թե քեզ հնարավորություն է տրվել այցելել շխարհի 7 հրաշալիքներից մեկը միայն, ո՞րը կընտրեիր: Հ.գ. Քույրս ասում ա Հեղինե ջան, կարճ ճամփով էի գալիս քո ինտերվյուն՝ ու ճանապարհին կորա, իսկ ավելի լուրջ դեռ ժամանակ չի գտել մտնի նորից ֆորում:
-
պարզ է... Այսօր մի տեղ կարդում էի «մատաղի» մասին: Դու ի՞նչ մոտեցում ունես այդ սովորույթին:
-
Հաճելի է տեսնել, որ դրական կերպով եք ընդունում այս որոշումը, քանի որ մեկ ուրիշ տեղ (ոչ այս ֆորումում) կարդում էի գրառումներ, 3 էջ և ոչ մի դրական խոսք, միայն «Մենք ևս մեկ անգամ գործիք դարձանք մեկ ուրիշ պետության շահերի համար», կամ «Մեզ դրանից միայն վնաս կա և ոչ օգուտ, քանի որ Թուրքիան այս կերպով չի բացի սահմանը Հայաստանի հետ».. կամ «առջևում ցուրտ ձմեռ է, իսկ Հայաստանը կործանման եզրին է, արտագաղթի մասին պետք է մտածել և ոչ դրա, ցեղասպանությունը չի ճանաչվի երբեք.....» և նման բաներ: Անկախ նրանից ով շահ ուներ այս հարցում և ով ոչ, մեզ համար դա մեծ նվաճում էր: Դա Ֆրանսահայերի տասնյակ տարիների պայքարի արդյունքն էր: Թեկուզ 90 տարի հետո ողջ աշխարհը օրեր շարունակ խոսում էր Հայոց Ցեղասպանության մասին: Սա նշան է այն բանի, որ հայերը թույլ չեն տա երբեք աշխարհը մոռանա՝ քանի տարի էլ որ անցնի: Իմ արևմտահայ ընկերներից մեկը ասաց. « Տատիկս Ցեղասպանության ժամանակ հրաշքով փրկվել և ապրել է, և երբ Ապրիլի 24-ին գնում էինք ցույցի դեպի թուրքերի դեսպանատուն, նա ասում էր "Ձգեցեք այդ շներուն և ձեր կյանքն ապրեք, նրանք ձեզ չեն լսի, ու չեք կարող բանի մը հասնել այդպես": Այժմ շատ կուզենայի տատիկս այսօր կենդանի լիներ ու տեսներ, որ 91 տարի հետո թեկուզ, բայց դեռ պայքարում ենք, ու աշխարհը չի մոռացել...»...
-
Արմինե ջան, 6 տարի էր չէի գնացել, էս ամառ 15 օրով գնացինք, բաաան չհասկացա, շատ կարճ էր : Անունները , հմ, ինչքա՜ն հետաքրքիր հարց էր .... Հայկ, հաստատ, մյուսը կընտրեի (Արա, Նարեկ, Տիգրան....) Աղջիկներին՝ Անի, Արաքսյա(ո՛չ նրա համար, որ քրոջս անունն է, ուղղակի շատ եմ սիրում)
-
հե՞շտ ու հաճա՞խ ես օգտագործում «շնորհակալություն» և «ներողություն» արտահայտությունները:
-
Չգիտեի որտեղ գրել , դրա համար որ թեմա բացեցի, կարդալուց հետո եթե հնարավոր է, ջնջեք այն: 2 խնդրանք ունեմ: Նախ՝ interview with АРМ-КА թեմայում նրա նիկը սխալ եմ գրել ու չգիտեմ թե ինչպես կարող եմ ուղղել, օգնեք խնդրում եմ: Եվ երկրորդը «բարի գալուստ Արաքսյա» թեմայում թուրքերեն մի գրառում կա, թարգմանությունը հետևյալն է . Cto-to vrode - nikogda vi ne budete naslajdat'sya blizostyu toi Agri gory (tak oni Ararat nazyvayut). Turki takovi, svoego ne otdayut.... Նախապես շնորհակալ եմ: