
hravart
Forumjan-
Posts
307 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by hravart
-
ՁԱՅՆ ՏՈՒՐ, ՈՎ ԾՈՎԱԿ... (Դասական Ուղղագրութէամբ) Րաֆֆի 1835-1888 Ամէն տեղ տիրած խորին լռութիւն. Կարծես թէ մեռած լինի բնութիւն: Նստած սգաւոր, պանդուխտ միայնակ, Ո՜հ, քե´զ եմ տեսնում, ով փայլուն լուսնեակ: Աշխարհի սկզբից դու մինչ ի վախճան, Երկնակամարով առնում ես շրջան. Ո՜հ, դու տեսե՞լ ես հայ ազգ բարեփառ, Արդեօք տեսնում ես նորա ցավ անճար: Արդեօք դո՞ւ ևս խղճալուս նման, Տեսած Հայաստան ժանտ ոտքի կոխան, Թափում ես աչքից աղի կաթիլներ, Եւ սրտիդ միջում ցցւում են նետեր: Քա´ր է քո սիրտը, և խիղճըդ մեռած, Քանի՞ արիւններ, քանի՞ կոտորած Տեսար, լռեցիր և դարձեալ պայծառ, Հայ երկրի վերայ կապում ես կամար: __ Ձա´յն տուր, ով ծովակ, ինչո՞ւ լռում ես, Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս: Շարժեցէ´ք, զեփիւռք, ալիքը վէտ-վէտ. Խառնէք արտասուքս այս ջրերիս հետ: Հայաստանի մեջ անցքերին վկայ, Սկզբից մինչ այժմ, խնդրեմ ինձ ասա´. Մի՞թէ միշտ այսպէս կըմնա Հայաստան Փըշալից անապատ, երբեմն բուրաստան: Մի՞թէ միշտ այդպէս ազգը խղճալի, Կըլինի ծառայ օտար իշխանի, Մի՞թէ Աստուծոյ աթոռի մօտին Անարժան է հայն և հայի որդին: Արդեօ´ք գալու է մի օր, ժամանակ, Տեսնել Մաիսի գլխին մի դրօշակ, Եւ ամէն կողմից պանդուխտ հայ ազգիք, Դիմել դէպ իւրեանց սիրուն հայրենիք: Դժւա´ր այդ. միայն, Տեսուչըդ վերին, կենդանացրու հայութեան ոգին, Ծագի´ր նոցա դու քո լոյս գիտութեան, Որով իբր էակ նոքա բանական, Կճանչեն մարդուս կեանքի խորհուրդը, Կըլինեն գործովք տիրոջ փառաբան: __ Յանկա´րծ ծովակի երեսին մի լոյս. Ջրից դուրս եկաւ նազելի մի կոյս, Մի ձեռնում ունէր նա վառած լապտեր, Իսկ միւսում՝ քընար փայլուն փըղոսկեր: Արդեօք հուրի՞ էր, հրեշտակ աննշան,- Ո՞չ, հայ մուզաների տիպ համանման: - Հայոց ճակատագիրը կարդա´, ով մուզա, Ներկայ և գալոց գուշակիր, ասա´: (Ասաց երկնային այն ոգի քաղցրիկ): - Աւետիք տամ քե´զ, նժդեհ պատանի. Սրբի´ր աչքերից արտասուքդ աղի: Կըգան նոր օրեր, օրեր երջանիկ,- Երբ Տիրոջ կամքը, ազատ ու արդար Կը թագաւորէ – կրկին ոսկեդար: - Հայոց մուզայքը կզարթնուն կրկին. Հայոց պառնասը կը ծաղկի վերստին, Եւ Ապողոնեան կառքը լուսարար, Կըբոլորէ Հայոց թուխ երկնակամար: -Մենք ևս քո պէս, - երբ խորին գիշեր Պատեց Հայաստան, - սգաւոր օրեր Շատ ենք անցուցել. այժմ սիրելի, Մենք ևս Հաշտության ստացանք ձիթենի: Սիրեցէ´ք քնարի լարերը ժանգոտ. Ելե´ք Հայաստան երգով եռանդոտ, Զարթեցրէք Հայոց աշխոյժը մեռած, Լցւեցաւ կամքը, հասաւ ժամանակ, Օրը կըբացւի, - ահա´ Արուսեակ Ձեզ յայտնի նշան, ասում է Աստւած: Կրկին մթնացաւ: Չքացաւ պատկերը: Երկար ժամանակ դիււթական ձայնը Լըսւում էր խառն ալիքների հետ, Օդին տիրել էր բուրումն հոտավէտ: Ախորժելի՜ լուր, աւետիք քաղցրիկ, Որպէսզի՜ հըրճւանք. մուզայդ գեղեցիկ, Ասա մեզ, մեկնիր, արդեօք հնարի՞ն Մի մեռած մարմնի զարթնող վերստին... ՁԱՅՆ ՏՈՒՐ, ՈՎ ԾՈՎԱԿ... (Նոր Ուղղագրությամբ) Րաֆֆի 1835-1888 Ամեն տեղ տիրած խորին լռություն. Կարծես թե մեռած լինի բնություն: Նստած սգավոր, պանդուխտ միայնակ, Ո՜հ, քե´զ եմ տեսնում, ով փայլուն լուսնյակ: Աշխարհի սկզբից դու մինչ ի վախճան, Երկնակամարով առնում ես շրջան. Ո՜հ, դու տեսե՞լ ես հայ ազգ բարեփառ, Արդյոք տեսնում ես նորա ցավ անճար: Արդյոք դո՞ւ ևս խղճալուս նման, Տեսած Հայաստան ժանտ ոտքի կոխան, Թափում ես աչքից աղի կաթիլներ, Եւ սրտիդ միջում ցցվում են նետեր: Քա´ր է քո սիրտը, և խիղճըդ մեռած, Քանի՞ արյուններ, քանի՞ կոտորած Տեսար, լռեցիր և դարձյալ պայծառ, Հայ երկրի վերա կապում ես կամար: __ Ձա´յն տուր, ով ծովակ, ինչո՞ւ լռում ես, Ողբակից լինել չկամի՞ս դժբախտիս: Շարժեցե´ք, զեփյուռք, ալիքը վետ-վետ. Խառնեք արտասուքս այս ջրերիս հետ: Հայաստանի մեջ անցքերին վկա, Սկզբից մինչ այժմ, խնդրեմ ինձ ասա´. Մի՞թե միշտ այսպես կըմնա Հայաստան Փըշալից անապատ, երբեմն բուրաստան: Մի՞թե միշտ այդպես ազգը խղճալի, Կըլինի ծառա օտար իշխանի, Մի՞թե Աստուծո աթոռի մոտին Անարժան է հայն և հայի որդին: Արդյո´ք գալու է մի օր, ժամանակ, Տեսնել Մաիսի գլխին մի դրոշակ, Եվ ամեն կողմից պանդուխտ հայ ազգիք, Դիմել դեպ յուրյանց սիրուն հայրենիք: Դժվա´ր այդ. միայն, Տեսուչըդ վերին, կենդանացրու հայության ոգին, Ծագի´ր նոցա դու քո լույս գիտության, Որով իբր էակ նոքա բանական, Կճանչեն մարդուս կյանքի խորհուրդը, Կըլինեն գործովք տիրոջ փառաբան: __ Հանկա´րծ ծովակի երեսին մի լույս. Ջրից դուրս եկավ նազելի մի կույս, Մի ձեռնում ուներ նա վառած լապտեր, Իսկ մյուսում՝ քընար փայլուն փըղոսկեր: Արդյոք հուրի՞ էր, հրեշտակ աննշան,- Ո՞չ, հայ մուզաների տիպ համանման: - Հայոց ճակատագիրը կարդա´, ով մուզա, Ներկա և գալոց գուշակիր, ասա´: (Ասաց երկնային այն ոգի քաղցրիկ): - Ավետիք տամ քե´զ, նժդեհ պատանի. Սրբի´ր աչքերից արտասուքդ աղի: Կըգան նոր օրեր, օրեր երջանիկ,- Երբ Տիրոջ կամքը, ազատ ու արդար Կը թագավորե – կրկին ոսկեդար: - Հայոց մուզայքը կզարթնուն կրկին. Հայոց պառնասը կը ծաղկի վերստին, Եվ Ապողոնյան կառքը լուսարար, Կըբոլորե Հայոց թուխ երկնակամար: -Մենք ևս քո պես, - երբ խորին գիշեր Պատեց Հայաստան, - սգավոր օրեր Շատ ենք անցուցել. այժմ սիրելի, Մենք ևս Հաշտության ստացանք ձիթենի: Սիրեցե´ք քնարի լարերը ժանգոտ. Ելե´ք Հայաստան երգով եռանդոտ, Զարթեցրեք Հայոց աշխոյժը մեռած, Լցվեցավ կամքը, հասավ ժամանակ, Օրը կըբացվի, - ահա´ Արուսյակ Ձեզ հայտնի նշան, ասում է Աստված: Կրկին մթնացավ: Չքացավ պատկերը: Երկար ժամանակ դյութական ձայնը Լըսվում էր խառն ալիքների հետ, Օդին տիրել էր բուրումն հոտավետ: Ախորժելի՜ լուր, ավետիք քաղցրիկ, Որպեսզի՜ հըրճվանք. մուզայդ գեղեցիկ, Ասա մեզ, մեկնիր, արդյոք հնարի՞ն Մի մեռած մարմնի զարթնող վերստի ն...
-
«ԱԶԴԱԿ» Ի ԱՆԳԼԵՐԷՆ ՅԱՒԵԼՈՒԱԾ www.aztagdaily.com «Ազդակ»ի այսօրուան թիւին հետ մեր ընթերցողներուն տրամադրուեցաւ անգլերէնով «Ազդակ»ի յաւելուած մը, որ խմբագրուած է մեր աշխատակիցներէն Քաթիա Փելթէք-եանի կողմէ: Անգլիատառ մամուլի հայկական ջարդերուն անդրա-դարձը կատարող gրութիւններու համադրումն ու ներկայացումն է այս յաւելուածը, որմէ հարիւրաւոր օրինակներ Հ. Յ. Դ. Լիբանանի Հայ Դատի մարմինին կողմէ պիտի յղուին դիւանագի-տական եւ ակադեմական շրջանակներուն: (PDF The PDF file can be downloaded at this link: http://www.aztagdaily.com/Today/april2007.pdf
-
ԿՈՒԳԱՆ ՈՒ ԿԵՐԹԱՆ (Դասական Ուղղագրութեամբ) Ջիւանի Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան, Դառն ցաւերը մարդու վերայ չեն մընայ երկար, Որպէս հաճախորդ` շարւէ-շարան կուգան ու կերթան: Փորձանք, հալածանք և նեղութիւն ազգերի գըլխից, Ինչպէս ճանապարհի քարաւան` կուգան ու կերթան, Աշխարհը բուրաստան է յատուկ, մարդիկը` ծաղիկ, Ո՜րքան մանուշակ, վարդ, բալասան կուգան ու կերթան: Ոչ ուժեղը թող պարծենայ, ոչ տկարը տխրի, Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան, Արևը առանց վախենալու ցայտում է լոյսը, Ամպերը դէպի աղօթարան կուգան ու կերթան: Երկիրը ուսեալ զաւակին է փայփայում մօր պէս, Անկիրթ ցեղերը թափառական, կուգան ու կերթան, Աշխարհը հիւրանոց է, Ջիւան, մարդիկը` հիւր են, Այսպէս է կանոնը բնական, կուգան ու կերթան: ԿՈՒԳԱՆ ՈՒ ԿԵՐԹԱՆ (Նոր Ուղղագրությամբ) Ջիվանի Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան, Դառն ցավերը մարդու վերա չեն մընա երկար, Որպես հաճախորդ` շարվե-շարան կուգան ու կերթան: Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գըլխից, Ինչպես ճանապարհի քարավան` կուգան ու կերթան, Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը` ծաղիկ, Ո՜րքան մանուշակ, վարդ, բալասան կուգան ու կերթան: Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի, Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան, Արևը առանց վախենալու ցայտում է լույսը, Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան: Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես, Անկիրթ ցեղերը թափառական, կուգան ու կերթան, Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը` հյուր են, Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան:
-
ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ (Դասական Ուղղագրութեամբ) Ստեփանոս Նազարեանց Մայրենի´ լեզու, մայրենի´ բարբառ, Ախորժ, ընտանի իմ հոգու համար, Առաջին դու խօսք, ականջիս հասած, Դու սիրոյ քաղցրիկ առաջին յօդւած, Մանկական լեզւիս թոթովանք տըկար, Հնչում եո իմ մէջ դու միշտ անդադար: Ո՜հ, ինիպէս պըղտոր էր սրտիս օրը, Երբ պանդուխտ էի օտարի տանը, Եթե հարկ էր ինձ այլազգի լեզւով Իմ միտքը յայտնել օտար բառերով, Որ երբէք սիրել կարելի չէ ինձ, Որ ձայն ողջոյնի բնաւ իսկ չեն ինձ: Գեղեցիկ լեզու, հրաշալի լեզու, Այդ ինչպես քաղցըր հնչում ես ինձ դու... Կամիմ աւելի քաջ ծանօթանալ Քո ճոխ գանձերին, հոգով հայանալ. Ասես թէ ահա կանչում էին ինձ Պապեր ու հայրեր խոր գերեզմանից: Հնչի´ր դու, հնչի´ր այժմ և հաւիտեան Մայրենի լեզու, բարբառ սիրական, Արի´, բարձրացի´ր հնութեան փոշուց Դու իմ հայ լեզու մոռացւած վաղուց. Զգեցի´ր նոր կեանք սուրբ գրւածներով, Որ ամենայն սիրտ վառւի քո սիրո՜վ: ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ (Նոր Ուղղագրությամբ) Ստեփանոս Նազարյանց Մայրենի´ լեզու, մայրենի´ բարբառ, Ախորժ, ընտանի իմ հոգու համար, Առաջին դու խոսք, ականջիս հասած, Դու սիրո քաղցրիկ առաջին հոդված, Մանկական լեզվիս թոթովանք տըկար, Հնչում եո իմ մեջ դու միշտ անդադար: Ո՜հ, ինիպես պըղտոր էր սրտիս օրը, Երբ պանդուխտ էի օտարի տանը, Եթե հարկ էր ինձ այլազգի լեզվով Իմ միտքը հայտնել օտար բառերով, Որ երբեք սիրել կարելի չէ ինձ, Որ ձայն ողջույնի բնավ իսկ չեն ինձ: Գեղեցիկ լեզու, հրաշալի լեզու, Այդ ինչպես քաղցըր հնչում ես ինձ դու... Կամիմ ավելի քաջ ծանոթանալ Քո ճոխ գանձերին, հոգով հայանալ. Ասես թե ահա կանչում էին ինձ Պապեր ու հայրեր խոր գերեզմանից: Հնչի´ր դու, հնչի´ր այժմ և հավիտյան Մայրենի լեզու, բարբառ սիրական, Արի´, բարձրացի´ր հնության փոշուց Դու իմ հայ լեզու մոռացված վաղուց. Զգեցի´ր նոր կյանք սուրբ գրվածներով, Որ ամենայն սիրտ վառվի քո սիրո՜վ:
-
ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՏՊԱՐԱՆԸ (1636-1972) Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի տպարանը հանդիսանում է բովանդակ Իրանի եւ Միջին Արեւելքի առաջին տպարանը, որի պատճառով էլ իր իւրայատուկ տեղն ունի, թէ՛ այս շրջանի զարգացման ու վերելքի եւ թէ հայկական այս ուղղութեամբ տարւող ճիգերի ու աշխատանքների մէջ: ՏՊԱԳՐԱԿԱՆ ԳԻՒՏՆ ՈՒ ՀԱՅԵՐԵՆԱՌԱՋԻՆ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ Տպագրութեան գիւտը տեղի ունեցաւ գերմանացի Յովհան Գուտենբերգիձեռքով 1445 թւին, իսկ առաջին գիրքը տպագրւեց մէկ տասնեակ տարի յետոյ՝ 1455 թւին: Այս գիւտից հազիւ եօթանասուն տարի անցած, Վենետիկում Յակոբ Մեղապարտի կողմից տպագրւեցին հայերէն լեզւով առաջին գրքերը, որոնք են՝ «Պարզատումար» (1512 թ.), «Պատարագատետր» (1513), «Ուրբաթագիրք», «Աղթարք» եւ «Տաղարան»: Առաջին տպագրիչ Յակոբից յետոյ, երկրորդն եղաւ Աբգար դպիր Թոքատեցին կամ Եւդոկիացին, որ նոյնպէս Վենետիկում 1565 թւին տպագրեց հայերէն առաջին օրացոյցը «Խառնափնթուր տումարի գեղեցիկ եւ պիտանի» անունով: Վենետիկից յետոյ երկրորդ վայրը, ուր հայերէն տպարան է աշխատել, եղել է Կ. Պոլիսը, որտեղ իր տպարանը տեղափոխել ու գրքերի հրատարակութիւնը շարունակել է Աբգար Դպիրը 1567 թւին: Հետագայում յաջորդաբար հայկական տպարաններ են հիմնւել Հռոմում՝ 1594 թւին, Լւովում՝ 1616 թւին, Միլանում՝ 1621 թւին, Փարիզում ինչպէս եւ այլ վայրերում եւս հայերէն գրքեր են տպագրւել, բայց դրանք չեն եղել հայր տպարաններ: Հայկական հիմնման 7-րդ տեղը պատկանում է Նոր Ջուղային, ուր տպարան է հիմնւել առաջնորդ Խաչատուր վրդ. Կեսարացու ջանքերով 1636-1637 թւականներին, իսկ առաջին գիրքը տպագրւել 1638 թւին: Խաչատուր Վարդապետի Առաջնորդութիւնը Եւ Տպարանի Հիմնումը Խաչատուր վրդ. Կեսարացին, համարւում է Ամենափրկիչ վանքի արժանաւոր ու ժրաջան առաջնորդներից մէկը, որ թէեւ յետոյ եպիսկոպոսական աստիճան է ստացել, բայց եւ միշտ էլ մեր գրականութեան մէջ յիշւում է վարդապետական պարզ աստիճանով: Կեսարացին նախքան 1620 թիւը Մովսէս կաթողիկոսի կոնդակով, որպէս նւիրակ գնում է Նոր Ջուղա. նրա նւիրւած գործունէութեանն ու երիտասարդական եռանդին ի տես, մանաւանդ որ արդէն ծերացել ու տկարացել էր Ջուղայի առաջին առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոսը, տեղի ժողովուրդը սիրով է կապւում նրա հետ եւ խնդրում է կաթողիկոսին որ նրան նշանակէ որպէս իրենց առաջնորդ: Կեսարացին 1620 թւին ստանձնելով Ջուղայի Թեմի առաջնորդական պաշտօնը, շուտով ընդլայնում է տեղի կրթական գործը եւ նոր շունչ ու եռանդ մտցնում: Շուրջ մէկ տասնամեակ տեղում աշխատելուց յետոյ, երբ 1630 թւին որպէս նւիրակ գնում է Յունաստան եւ Լեհաստան, Նիկոլ Թորոսովիչի վէճին վերջ տալու համար, Եւրոպայում տեղեկանում է տպագրւած գրքերի մասին եւ կամ նոյնիսկ տեսնում, ու երբ Նոր Ջուղա է վերադառնում, ինքն եւս ձեռնարկում է գրքերի տպագրելու դժւարին աշխատանքին: Վանքի միաբան հայրերը, այդ օրերում, իրենց նեղլիկ խուցերում, որ շարւած էին գլխաւոր մուտքի հիւսիսային կողմում, զբաղւած էին գրչութեան արւեստով, որոնց աշխատանքի դանդաղ ընթացքը չէր կարող բաւարարել մի լուսամիտ ու եռանդուն առաջնորդի, ուստի նա մտածում է ինքն եւս հիմք դնել տպարանի, երբ միանգամայն անծանօթ էր տպագրութեան արւեստին, ինչպէս որ իրաւամբ նա գրում է իր առաջին տպագրած գրքի՝ «Սաղմոս»-ի յիշատակարանում: Տպարանական աշխատանքներն սկսւում են դեռեւս 1636 թւից. վանքի ողջ միաբանութիւնը լծւում է ծանր ու դժւարին աշխատանքի, տնային միջոցներով պատրաստում են մամուլ, թուղթ, մելան, տառեր եւ ձեռնարկում գործը գլուխ բերելու, որի աշխատանքները տեւում է մէկ տարի եւ հինգ ամիս եւ 1638 թւին տպագրւում է Ջուղայի առաջին գիրքը «Սաղմոս»-ը: Ինչպէս որ մինչեւ այժմ յայտնի է, Խաչատուր Կեսարացու ժամանակ Ջուղայի տպարանում տպագրւել են չորս գիրք, որոնք ըստ թւականների հետեւեալ պատկերն են ներկայացնում. «Սաղմոս Ի Դաւիթ 1638 թ. «Հարանց Վարք 1641 թ. «Խորհրդատետր 1641 թ. «Ժամագիրք Ատենի 1642 թ. Սոյն թւականները նրանց աւարտման թւականներն են, ուստի այդ հերթականութեամբ էլ ստորեւ առանձին առանձին անդրադառնում ենք իւրաքանչիւրին, բերելով դրանց լրիւ յիշատակարանները: Կեսարացու Տպագրած Գրքերը 1. Սաղմոս Դաւթի «Սաղմոս Դաւթի» -ն կամ գիրքի ունեցած հարազատ խորագրով «Սաղմոս ի Դաւթի» գիրքը, Խաչատուր վրդ. Կեսարացու տպարանից լոյս տեսած առաջին հրատարակութիւնն է, որը մինչեւ 1968 թիւը, այսինքն շուրջ 330 տարի անյայտ էր մնացել մեր բանասէրներին: «Սաղմոս-ը տպագրւել, կամ աւելի ճիշտ, տպագրութիւնը աւարտւել է 1638 թւին. կպագրական աշխատանքը տեւել է մէկ տարի եւ հինգ ամիս, ինչպէս որ ասում է գրքի յիշատակարանը: 2. Հարանց Վարք «Հարանց Վարք»-ը Ջուղայի տպարանից լոյս տեսած երկրորդ գիրքն է, որն իր ծաւալով գերազանցում է Խաչատուր Կեսարացու կողմից տպագրւած միւս գրքերին: Համաձայն գրքի յիշատակարանին, տպագրութիւնը աւարտւել է 1641 թւին: «Հարանց Վարք»-ը որ հոգեւոր հայրերի՝ ճգնաւորների կեանքն ու մի շարք մոլութիւնների ու խրատական գրւածքների ժողովածու է, ինչպէս որ ասում է «Հայելի վարուց յորում կան պատմութիւն հեշտալուրք եւ բանի օգտակարք առ ի փրկութիւն մարդկան», իր տեսակի մէջ մի կոթողական գործ է, նորահիմն մի տպարանի համար: 3. Խորհրդատետր «Խորհրդատետր»-ը կամ «Պատարագամատոյց» -ը հանդիսանում է Խաչատուր Կեսարացու տպագրած երրորդ գիրքը: Թէեւ սրա մասին յիշատակութիւն եղել է մեր բանասէրների կողմից, բայց իրականում գիրքը յայտնաբերւել եւ լրիւ նկարագրւել է վերջին տարիներում : Ինչպէս յիշւեց «Հարանց Վարք» -ի նկարագրման ժամանակ, սոյն գրքոյկը աւարտւած լինելով նրա հետ միաժամանակ՝ 1641 թւին, պէտք է ընդունել որ այն տպագրւել է «Հարանց Վարք» -ից յետոյ, ուստի եւ պէտք է այն համարել Ջուղայի առաջին տպարանի երրորդ գիրքը: «Խորհրդատետր»-ը, ինչպէս անունն է ցոյց տալիս, մի գրքոյկ է, բաղկացած 48 էջից եւ բաժանւած 6 պրակի, իւրաքանչիւրը չորսական թերթով (կամ 8-ական էջ): Համարակալւած է այկական թւանշաններով՝ Ա-ԽԷ (1-47), էջահամարների մէկ թւի պակասն առաջացել է 44 եւ 45 (ԽԴ եւ ԽԵ) էջերի միջոցում չհամարակալւած մէկ էջի պատճառով : 4. Ժամագիրք Ատենի «Ժամագիրք Ատենի» -ն կամ իր ընդարձակ խորագրով «Սաղմոսանց Դաւթի եւ կարգաւորութիւն հասարակաց աղօթիցեկեղեցեայց Հայաստանեաց» գիրքը, տպագրւել կամ, ասենք տպագրութիւնը աւարտւել է 1642 թւին, որով եւ հանդիսանում է Ջուղայի տպարանի չորրորդ գիրքը: Աշխատանք է տարւել տառերը խոշորացնելու, որի պատճառով էլ գրքի մի մասը՝ սկզբից մինչեւ էջ ՈԶ (606), որ Ժամագրքի վերջն է, շարւած են խոշոր, իսկ յետոյ փոքր տառերով, որ դարձեալ աւելի մեծ են քան «Հարանց Վարք» -ի տառերը: Խաչատուր Կեսարացու տպարանը, որ իր տեսակի մէջ կարելի է գիւտեմբերգեան երկրորդ գիւտը համարել, շատ կարճ կեանք է ունեցել: Հազիւ վերոյիշեալ չորս գիրքը տպագրելով, ըստ հասած տեղեկութեան, եղած հակառակութիւնների պատճառով, այրւել է տպարանն ու մամուլը, որից ներկայիս մնում են միայն որոշ թւով տառեր եւ մի քանի տառաշարի կաղապարներ: Յովհաննէս Վարդապետ Քթրշենց Եւ Իր Տպագրական Աշխատանքները Ջուղայի տպարանը զարգացնելու եւ լաւ ու նոր հիմքերի վրայ դնելու համար, Խաչատուր Կեսարացին, առաջին գրքի տպագրութիւնից յետոյ, իր ուշիմ աշակերտներից մէկին, Յովհաննէս վրդ. Քրթշենցին, ուղարկում է Եւրոպա, տպագրական անհրաժեշտ աշխատանքներին ծանօթանալու եւ նոր գիտելիքներով ու մամուլով վերադառնալու համար: Յովհաննէս վարդապետի Եւրոպագնալու մասին, առաջին անգամ յիշատակւած է «Ատենի ժամագիրք»-ի յիշատակարանում (էջ 605): Յովհաննէս վարդապետը Եւրոպայում մնում է եօթը տարի՝ 1639-1646 թիւը եւ շրջում զանազան երկիրներ՝ Վենետիկ, Հռոմ եւ այլուր, որի ընթացքում կանգ է առնում Լիվոռնոյ քաղաքում, ուր 1644 թւին տպագրութեան է յանձնում «Գիրք եւ Սաղմոսք Դաւթի որ եւ Սաղմոսարան կոչի» գրքոյկը եւ ուղարկում իր ուսուցիչ Խաչատուր Կեսարացուն : Յովհաննէս վարդապետը իր տպագրական աշխատանքների ընթացքին, Եւրոպայի այլ յարանւանութեանց պատկանող կղերականների կողմից ենթարկւում է խիստ հալածանքի, բայց այդուհանդերձ յաջողում է իր առաքելութեան մէջ եւ 1646 թւին վերադառնում է Նոր Ջուղա իր հետ բերելով Մամուլ ու տառեր: Մինչեւ Յովհաննէս վարդապետի վերադարձը վախճանւում է Խաչատուր Կեսարացին, զրկելով նրան իր պաշտպանութիւնից ու հովանաւորութիւնից, որի պատճառով էլ հանդիպում է խիստ հակառակութիւնների ու դժւարութիւնների: Յովհաննէս վարդապետն իր ունեցած դժւարութիւններով հանդերձ, 1647 թւին տպագրում է «Գիրք տումարաց որ եւ պարզատումար կոչի» գիրքը, ապա ձեռնարկում է տպագրելու «Աստուածաշունչ»-ը, որ մնում է թերի, սոյն ժամանակներում նա տպագրում է նաեւ «Պօղոսի թուղթք» հատւածը եւ այլ «բազում» գրքեր, ինչպէս որ ասում է Խաչատուր աբեղան: Ստորեւ համառօտ ձեւով, ըստ մեր ունեցած ժլատ տեղեկութիւնների, անդրադառնանք այդ լրիւ ու թերի մի քանի գրքերին, որոնք են: «Գիրք տումարաց որ եւ պարզատումար կոչի» 1647 թ. «Աստուածաշունչ» 1650՞ թ. «Պօղոսի թուղթք» 1650՞ թ. Յովհաննէս Վարդապետի Անձն Ու Վախճանը Անհրաժեշտ ենք գտնում երկու բառով անդրադառնալ նաեւ մեր այս երախտաւոր վարդապետի անձին ու գործին, ինչպէս եւ նրա չարաբաստիկ ու արկածաւոր վախճանին, որպէս մէկ կամաւոր զոհի: Նախքան այդ, տեղին է այստեղ ասենք, որ Յովհաննէս վարդապետի Եւրոպայից բերած մամուլից կամ տպագրական պարագաներից, այժմ մնում են միայն տառերի մայրեր եւ մի շարք պղնձեայ քլիշէներ: Այս քլիշէներից 20-ը պատկանել են Գրիգոր Լուսաւորչին համարակալւած Ա-ի: Սրանցից երկուսը՝ համար Բ. եւ Ի. 1930-ական թւականներին բերւել են Ս. Յովհաննէս եկեղեցուց եւ դրւել թանգարան, համար 208 եւ 209 ի ներքոյ, որոնց ինչ լինելը անյայտ էր, մինչեւ որ սրանից մի քանի տարի առաջ, տպարանում տողերս գրողի կողմից կատարւած պրպտումների ընթացքին, երեւան եկան 13 նոյնանման քլիշէներ եւս, որոնց ուսումնասիրութիւնը ցոյց տւեց, որ պատկանել են յովհաննէս վարդապետին, եւ որոնց մաս են կազմում նաեւ թանգարանում եղած երկու քլիշէները: Նկատի ունենալով, որ վանքի Տաճարի Գրիգոր Լուսաւորչին վերաբերող որմնանկարները, հարազատ նմանութիւնն ունեն այս քլիշէների հետ, ուստի վստահաբար կարելի է ասել, որ դրանք նկարւել են սրանց վրայից: Ստորեւ առաջ ենք բերում քլիշէների լրիւ ցանկը, ըստ իրենց վրայ ունեցած հերթական համարների. Ա.Գրիգոր Լուսաւորչի նկարը (դիմանկար). Բ. Ձեռքերը փայտին կապելը (թանգարան). Գ. . . . . . . . . . . . . . . . . Դ. Ոտքերը կոճղի մէջ դնելը. Ե. Ձերբակալելը. Զ. Ծեծելը. Է. Գլուխը ճզմիչի տակ դնելը. Ը. Գլուխը պարկի մէջ դնելը. Թ. Որովայնը իւղ լցնելը. Ժ. Գամերի վրայ քաշ տալը. ԺԱ. . . . . . . . . . . . . . . . . ԺԲ. Ծառից կախելը. ԺԳ. Գլխին իւղ ածելը. ԺԴ. Ծիրապ գցելը (քլիշէի վերի ու ցածի մասից կտրւած է). ԺԵ. Կրդատ թագաւորին բժշկելը. ԺԶ. Կրդատի եւ թագուհու մկրտւելը (Քրիստոնէութիւնն ընդունելը). ԺԷ-ԺԹ. . . . . . . . . . . . . . . . . Ի. Գրիեոր Լուսաւորչի գահին բազմելը (թանգարան): Այս քլիշէները բոլորն էլ մայրեր են, այսինքն հակադարձ տառերով փորագրւած, որ սովորական տպագրումով, գրութիւնը լինում է սպիտակ սեւ Ֆօնի մէջ : Սրանցից մի քանիսն ունեն թւականներ: Այս քլիշէների գրեթէ բոլորի առաջին տողի վրայ քանդակւած է. « ԿԱՐԳ (Ա) Ի ՅԻՇԱՏԱԿ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՋՈՒՂԱՅԵՑՒՈՅ: ՈՐ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՈՒԱՄԲ ՔԹՌԷՇԷՆՑ ԱՍԻ Ի ԹՒԻՆ ՌՂԱ (1642) » Տպագրական Նոր Ճիգեր Յովհաննէս վարդապետի Նոր Ջուղայից հեռանալուց յետոյ, դադարում են նաեւ տեղի տպագրական աշխատանքները, որ տեւում է մինչեւ 1687 թիւը: Վերոյիշեալ թւերին, Ստեփանոս առաջնորդի ժամանակ, խիստ վէճ ու անհամաձայնութիւն է ծագում Ջուղայի կաթոլիկ եւ Հայաստանեաց Առաքելական եկեղեցւոյ հայերի մէջ, որի պատճառով էլ կրկին կարգի է դրւում Յովհաննէս վարդապետի Եւրոպայից բերած մամուլը եւ տպագրութեան յանձնւում երեք գիրք: Տպագրւած այդ գրքերն են. «Գիրք ատենական որ ասի վիճաբանական» 1687 թ. «Գիրք ժողովածոյ ընդդէմ երկաբնակաց» 1688 թ. «Գիրք համառօտ վասն իսկապէս ճշմարիտ հաւատոյ» 1688 թ. Տպագրական Նոր Մամուլներ Վանքի տպարանը շուրջ երկու դար (184 տարի) փակ մնալուց յետոյ, աշխատել է սկսում 1872 թւականից, սրանից ճիշտ հարիւր տարի առաջ : Տպարանի այս մամուլը, որ երրորդը կարելի է համարել, նւիրւել է ջուղայեցի վաճառական ջաւաբնակ Մանուկ Յորդանանեանի (աղջկանց դպրոցի հիմնադիր) կողմից: Համաձայն մինչեւ այժմ տիրող կարծիքին եւ տպարանի առթիւ տպագրւած առանձին գրքի տւած տեղեկութեան, մամուլը նւէր է ուղարկւել 1844 թւին, բայց ըստ «Ազգասէր» ամսագրի հաղորդած մի լուրի, մամուլը Ջուղա է ուղարկւել 1846 թւին, որի փոխադրութեան սխալ կարգադրման հետեւանքով, կազմածի մի մասը նախ գնացել է Հնդկաստան: Համաձայն «Ազգասէր»-ի հաղորդած տեղեկութեան մեզ թւում է, որ մամուլի լրիւ կազմածը հազիւ թէ 1848-49 թւերին Ջուղա հասած եւ ամբողջացած լինի, բայց այդ ժամանակ եւս դրան միացնող չլինելով, երկար ժամանակ մնում է վանքի մի անկիւնում ընկած: Սրա տառերը նոր ընծայ Տէր Դիոնիսիոս Տէր Եղիազարեանը ի մի հաւաքելով, մի փոքր ճնշիչ մամուլով տպագրում է 1863 թւի գրպանի մի օրացոյց: Վանքի այս մամուլը մնում է անգործածելի մինչեւ 1872 թիւը երբ շնորհիւ առաջնորդ Գրիգորիս արք. եպիս. Յովհաննիսեանի ջանքերի, գործի է դրւում եւ սկսւում է աշխատել, որի օգտագործումը տեւում է մինչեւ 20-րդ դարի սկիզբները, որից յետոյ որպէս մաշւած ու հնացած դրւում է պահեստ: Նոր թանգարանի կառուցումից յետոյ, այժմ այն դրւել է ցուցադրութեան, արձանագրւած է 348 համարի ներքոյ: Պատրաստւած է 1841 թ. եւ կոչում է «Արծիւ»: Նախքան այս մամուլի աշխատելը, ըստ Տիգրան Աբգարեանի տւած տեղեկութեան «Ն. Ջ. Տպարանը» էջ , վիմատիպ մամուլով տպագրւել են դասագրքեր եւ այլ աշխատութիւններ, որոնցից դժբախտաբար մինչեւ այժմ որեւէ օրինակ չենք ունեցել ձեռքի տակ : 1904 թւականը գալիս է նոր թափ տալու Ջուղայի տպագրական գործին: Սոյն թիւն բագւեբնակ Թումանեան եղբայրների Առեւտրական Տունը, իրենց հանգուցեալ եղբօր՝ Յովսէփ Թումանեանի յիշատակին, վանքի տպարանին է նւիրում, այն օրերի հասկացողութեամբ մի արագատիպ արդիական մամուլ, իր բոլոր յարմարութիւններով, որն սկսում է աշխատել եռանդուն ձեւով, շնորհիւ բարեկարգիչ ու բարեջան առաջնորդ Բագրատ վրդ. Վարդազարեանի: Այդ օրերի մեծ ու փոքր բազմաթիւ տպագրութիւնների հետ յիշատակութեան արժանի է նաեւ «Նոր Ջուղայի Լրաբեր» երկշաբաթաթերթը, որը իր ուղղութեամբ ու ազգային ոգով, յատուկ տեղ ունի Ջուղայի մշակութային աշխատանքների մէջ: Թումանեանների նւիրած մամուլը աշխատում է այժմ եւս, միայն թէ մինչեւ վերջին տարիները բանում էր ձեռքով պտտւող անիւով, իսկ այժմ գործում է ելէկտրականութեամբ աշխատող մի շարժակով: Թէեւ դա հեռու է արդիական մի մամուլ լինելուց, բայց եւ մի միջոց է տպագրութիւնը մասամբ արագ կատարելու համար: 1971 թւի Հոկտեմբեր ամսին, տիկ. Վիկտորիա Շահբազեանը, մի այրիացեալ ու վաստակեալ ուսուցչուհի, ընդառաջ գնալով Թեմակալ Առաջնորդ Գերշ. Տ. Գարեգին Սրբազանի կոչին, իր միակ որդու՝ Էմիլի յիշատակին: Տպարանին նւիրեց գերմանական «Հայդըլբէրգ» գործարանի մի ինքնաշխատ արդիական մամուլ, որը թէեւ իր տպագրական չափով փոքր, բայց իր արագ ընթացքով՝ ժամանակ մինչեւ 5500 օրինակ, հնարաւորութիւն է տալիս շատ արագ աշխատանքներ կատարելու:Ի լրացում այս մամուլին, տիկ. Շահբազեանի եղբօր՝ պրն. Սարգիս Մարտինի կողմից եւս նւիրւեց մի կայծի ոյժով աշխատող չեխոսլովական «Մաքսիմա» անունով արդիական մի կտրիչ մեքենայ, որն եւս եկաւ փոխարինելու ձեռքով աշխատող նախկին կտրիչին: Ընդհանուր ակնարկ Տպագրւած Գրքերի Վրայ Նոր Ջուղայի Ս. Ամենափրկիչ վանքի տպարանից, 335 տարիների ընթացքում, լոյս են տեսել 372 հատոր գիրք ու գրքոյկներ, որոնց կարելի է բաժանել վեց մասի, ըստ հետեւեալ ցանկի. Գիրք ու գրքոյկներ Օրացոյցներ Տեղեկագրեր Կանոնադրութիւններ Պարբերականներ Զանազան 1. Գիրք ու գրքոյկներ .- Գիրք ասելով հասկանում ենք 705 էջից բաղկացած «Հարանց Վարք»-ը եւ նրա հետ նաեւ 8 էջից բաղկացած «Աստւածաշունչ մատեան» -ը կամ աւելի փոքր՝ 4 էջից բաղկացած մի կանոնադրութիւն: Այս գրքերի ու գրքոյկներից ոմանք ունեն շապիկների տպագրութեան յարմար դասաւորումներ եւ սկսեալ 1890-ական թւերից մինչեւ 1940-ական թւերը, վաճառւել են վանքում եւ ազգային դպրոցներին պատկանող գրավաճառանոցում: 2. Օրացոյցներ .- Նոր Ջուղայի առաջին օրացոյցը լոյս է տեսել 1863 թւի համար եւ վստահաբար տպագրւել է 1862 թւին, նոր ընծայ Տէր Դիոնիսիոս Տէր Եղիազարեանի ձեռքով: Ապա սկսեալ 1878 թւից, յաջորդաբար լոյս են տեսել վանքի օրացոյցները, որոնք երբեմն իրենց մէջ պարունակել են նաեւ շնչագրութիւններ, վիճակագրութիւններ, եւ հետաքրքիր այլ տեղեկութիւններ՝ խրատներ՝ գիտելիքներ եւ այլն: Օրացոյցների յաջորդական շարքը ընդհատւել է երկու անգամ, առաջինը 1893-1897 թւերին, հինգ տարով եւ մեզ անյայտ պատճառներով , իսկ երկրորդը՝ 1939-1944 թւերին՝ 6 տարի, երկրում տիրող աննպաստ պայմանների հետեւանքով:Մինչեւ սոյն՝ 1972 թիւը, օրացոյցների ընդհանուր քանակը հասնում է 84 համարի: 3. Տեղեկագրեր .- Վանքի տպարանում թէեւ բազմազան տեղեկագրեր են տպագրւել, բայց յաջորդաբար տպագրւած ազգային հաստատութեանց տեղեկագրերի թիւը երեք է, որոնք ըստ թւական հերթականութեան հետեւեալներն են. ա. Բատաւիայի ազգային հաստատութեանց «Տարեւոր Տեղեկագիր» -երը, որ սկսւում է 1880 թւից եւ դադարում 1930 թւին: Սրանցից 1888-1891-ի համարները՝ 4 տարի, լոյս են տեսել Կոստանդնապոլսում, իսկ միւս համարներից ձեռքի տակ չենք ունեցել 1885, 1887 եւ 1892 թւերինը, նաեւ տեղեակ չենք թէ 1926-29 թւերին տպագրւել են թէ ոչ, կամ եթէ այո՛ ո՞րտեղ: Այս մասին մեր բոլոր ջանքերն ու պրպտումներն անցան ապարդիւն: Մեր ձեռքի տակ չունեցած երեք օրինակից բացի, միւսների թիւը հասնում է 39 հատորի: բ. Նոր Ջուղայի ազգային հաստատութիւնների «Տարեկան հաշիւ»-ները տպագրւել են սկսել 1893 թւից եւ յաջորդաբար շարունակւել են մինչեւ 1926 թիւը, որոնք հաշւական տեղեկութիւնների հետ միասին, իրենց մէջ պարունակում են նաեւ պատմական որոշ թւականներ եւ այլ կարգի կարեւոր տեղեկութիւններ: Հրատարակւել է 33 թիւ, որոնք բոլորն էլ, բացի մէկ - երկուսը, ունեցել ենք ձեռքի տակ: գ. «Ազգային դպրոցների տեղեկագրեր».- Սկսւել է հրատարակւել 1899 թւից եւ շարունակւել է մինչեւ 1917 թիւը: Ձեռքի տակ չենք ունեցել 1901-1904 եւ 1908-1910 թւերի համարները եւ քանի որ հերթական համարներ եւս չունեն, ուստի վստահ չենք թէ այդ տարիներին տպագրւել են թէ ոչ: Ձեռքի տակ ունեցածների թիւը հասնում է 11 համարի: Այս տեղեկագրերը, որոնց խորագրերն երբեմն ենթարկւել են փոփոխութեան, պարունակում են խիստ հետաքրքիր տեղեկութիւններ, մեր դպրոցների այն օրերի վիճակի մասին, որոնք կարեւոր նիւթեր են դպրոցական ապագայ պատմաբանների ու բանասէրների համար: 4.- Կանոնադրութիւններ .- Տպարանի շատ լոյս ընծայած գրքերից մէկն էլ կանոնադրութիւններն ու ծրագիր կանոնագրերն են, որոնք պատկանում են ազգային դպրոցներին, Թեմական ու Կրօնական խորհուրդներին եւ զանազան միութիւնների: Սոյն գրքոյկները սովորաբար ունեն շատ փոքր ծաւալ: Դրանցից մի քանիսը բաղկացած են հազիւ չորս էջից: Ընդհանուր թիւը հասնում է շուրջ 30-ի: 5.- Պարբերականներ .- Վանքի տպարանում տպագրւած առաջին պարբերականը «Նոր Ջուղայի Լրաբեր»-ն է, որ լոյս է տեսել 1904-1908 թւերին, խմբագրութեամբ առաջնորդական տեղապահ Բագրատ վրդ. Վարդազարեանի: Բագրատ վարդապետն իր գործունէութեամբ եւ տարած ազգօգուտ աշխատանքներով, համարւում է Նոր Ջուղայի երկրորդ Խաչատուր Կեսարացին եւ իրաւամբ արժանի է այդ կոչման: «Նոր Ջուղայի Լրաբեր» -ից լոյս է տեսել 45 համար միայն, որի մանրամասն ցանկը տրւելու է իր տեղում: «Լրաբեր»-ից բացի, այստեղ տպագրւել է նաեւ Նոր Ջուղայի «Բօյ սկաուտս» Միութեան «Ընկեր ամսագիր»-ը, 1920 թւին, որից լոյս է տեսել միայն երեք թիւ: Ջուղայում տպագրւել են նաեւ վիմատիպ ամսագրեր: 6.- Զանազան Տպագրութիւններ .- Բացի սովորական գիրք ու գրքոյկներից, տպագրւել են նաեւ զանազան ձեւ ծանուցումներ, յայտարարութիւններ, կոնդակներ, կրօնական բովանդակութեամբ գրութիւններ, ազդեր, ստացագրեր, հաշւեգրեր, հրաւիրագրեր, շնորհաւորագրեր, այցեկարտեր եւ այլն եւ այլն, որոնց նմոյշները թւական հերթականութեամբ եւ առանձին ցուցակով, պահւում են տպարանի արխիւներում: Այս այլազան տպագրութիւնների մէջ, յատուկ յիշատակութեան արժանի են 1693 թւին տպագրւած երկու «Կոնդակ»-ները, որոնք բողոք նամակներ են կաթողիկոսական ընտրութեան առթիւ: Տպաքանակ, Արժէք, Լեզու Եւ Բովանդակութիւն Թէեւ դժւար է սպառիչ ձեւով խօսել կամ տեղեկութիւններ տալ, մինչեւ այժմ վանքի տպարանում լոյս տեսած բոլոր գրքերի տպաքանակների, արժէքների, լեզւի ու բովանդակութեան մասին, բայց այդուհանդերձ անհրաժեշտ է գէթ խիստ համառօտ ձեւով անդրադառնալ դրանց եւ որոշ ծանօթութիւններ տալ: Ստորեւ մի քանի նշումներ դրանց մասին. 1. Տպաքանակ .- Տպագրւած գրքերի այլազանութեան նման դրանց տպաքանակն (թիրաժն) եւս եղել է շատ տարբեր: Թէեւ մեր ձեռքի տակ չենք ունեցել բոլոր գրքերի տպաքանակը, բայց եղածների մէջ եւս նկատելի է անհամեմատելի տարբերութիւններ: Մեծածաւալ գրքերի մէջ եղած ամենաշատ տպաքանակ ունեցողը, կարելի է 1895 թւին հրատարակւած «Աւագ Շաբաթ» -ը համարել, որն ունի 621 էջ եւ տպագրւել է 3158 օրինակով: Այս գիրքն ունի բարդ տպագրութիւն (ձայնանիշների եւ տառատեսակների տեսակէտից), վերջին տարիներում Երուսաղէմից եւ այլ վայրերից խիստ պահանջ կար ու մինչեւ այժմ էլ դեռ չի սպառւել: Նոյնանման գրքերից ամենաքիչ տպաքանակ ունեցողը 1963 թւին տպագրւած «Ժամագիրք Ատենի»-ն է, որ ունի 176 էջ եւ որից տպագրւել է միայն 200 օրինակ: Տպարանի առաջին շրջանի գրքերից 1647 թւին հրատարակւած «Գիրք տումարաց որր եւ պարզատումար կոչի» գրքոյկից տպագրւել է 500 օրինակ: Միւս ամենաշատ տպաքանակ ունեցող գրքերն եղել են դասագրքերը՝ 400-600 օրինակներով, իսկ վերջին տարիների ամենաշատ տպաքանակով գրքոյկն եղել է «Նոր Ջուղայի թանգարան» -ը, 1000 օրինակ: Տեղեկագրերը տպագրւել են միջին հաշւով 100-200, իսկ որոշները 20-80 օրինակներով: օրացոյցներից մեր ձեռքի տակ ունեցած ցուցակում, ամենաշատ տպաքանակը ցոյց է տրւած մինչեւ 399 օրինակ, տպագրւած 1901 թւի համար: 2. Արժէք .- Գրքերի արժէքները, տպարանի հիմնման օրերին, բնականաբար եղել է շատ ցածր, հատորը 1-2 ռիալ, իսկ դարերի հետ եւ կեանքի թանգանալու համահաւասար, դրանց արժէքներն եւս սկսել են բարձրանալ: «Պատմութիւն Նոր Ջուղայի» գրքի երկու հատորի արժէքը, սկզբնական օրերին եղել է 6 ռիալ, իսկ «Աւագ Շաբաթ»-ը՝ 5 ռիալ, որոնցից առաջինը դարձել է հազւագիւտ եւ այժմ վաճառւում է 1000-2000, իսկ վերջինը՝ 150-200 ռիալ արժէքով: Նոր տպագրւած եկեղեցական գրքերից 1963 թւի «Ժամագիրք Ատենի»-ն ունի 200 ռիալ, իսկ 1965 թւի «Մաշտոց»-ը 150 ռիալ արժէք : 3. Լեզու .- Տպարանից լոյս տեսած առաջին գրքերի լեզուն, բնականաբար եղել է գրաբարը, մինչեւ որ 19-րդ դարի վերջերից սկսել են հրատարակւել նաեւ աշխարհաբար լեզւով գրքեր եւ կամաց կամաց իրենց տեղը բոլորովին զիջել են վերջինին: Մինչեւ այդ թւականները, հայերէն գրական լեզուն ամենուրեք ընդունւած էր գրաբարը, այնպէս որ Նոր Ջուղան բացառութիւն չէր կարող կազմել եւ դրա համար էլ տպարանի հաստատսան օրից սկսեալ բոլոր գրքերը, դասագրքերը, ազդերն ու յայտարարութիւնները, տպագրւում էին բացառաբար գրաբար լեզւով: Հայ կեանքում տիրող ընդհանուր զարթօնքի ու վերելքի հետ, Նոր Ջուղան եւս յառաջադիմութիւն է արձանագրում եւ կամաց կամաց գրաբարը տեղի է տալիս աշխարհաբարին: Նոր Ջուղան որպէս կրօնական ու մշակութային կենտրոն, բնականաբար այնքան հեշտ էլ չպէտք է թողնէր նախնեաց սովորութիւնը եւ հէնց այդ նկատառումով էլ, գտնւել են անհատներ, որ մինչեւ վերջ էլ չեն հաշտւել աշխարհաբարի հետ եւ հաշտ աչքով չեն նայել աշխարհաբարի հետ եւ հաշտ աչքով չեն նայել աշխարհաբար գրողներին: Որպէս օրինակ, յիշատակութեան արժանի է Հնդկաստանում ապրող ջուղայեցի յայտնի բանասէր մտաւորական Մեսրոպ Սէթեանցի անհանդուրժողականութիւնը, որ մինչեւ իր կեանքի վերջը՝ 1939 թ., անհաշտ պայքար տարաւ աշխարհաբարի դէմ, նոյն իսկ իր նամակները շարադրելով գրաբարեան պարզ ոճով: Տպարանի առաջին աշխարհաբար գիրքը, այն էլ Ջուղայի բարբառով, կարծում ենք պէտք է համարել 1878 թւին տպագրւած Հ. Բագրատունու «Տարերք քերականութեան» գիրքը, որը աշխարհաբարի է վերածել Տէր Մեսրոպ քհնյ. Դաւթեանը, որպէս ձեռնարկ օգտագործելու համար Հայոց Ազգային Դպրոցներում: Ջուղայի տպարանի առաջին դասագիրքը, պէտք է համարել 1772 թւի «Այբբենարան»-ը, եթէ իհարկ է մինչ այդ խմորատիպով չեն եղել, որոնց մասին յիշատակութիւն կայ, բայց մենք չենք ունեցել ձեռքի տակ: 4. Բովանդակութիւն .- Բովանդակութեան տեսակէտից եւս, տպագրւած գրքերը հնարաւոր չէ խմբաւորումների բաժանել: Այս առթիւ կարելի է միայն ասել, որ ամենաշատ տպագրւած գրքերն եղել են դասագրքերը, օրացոյցները, տեղեկագրերը, կրօնական ու եկեղեցական գրքերը եւ որոշ չափով էլ կենսագրական ու պատմական գրքերը: Պատմական գրքերի մէջ ամենից արժէքաւորն ու կարեւորը, պէտք է համարել Յարութիւն Թ. Տէր Յովհանեանի «Պատմութիւն Նոր Ջուղայու» երկհատորը, որոնցից առաջին հատորն ունի 497, իսկ Բ. հատորը՝ 317 էջ: Տպագրւած գրքերն եւս իրենց բովանդակութեան տեսակէտից ուսումնասիրութեան մի առանձին նիւթ են, որոնք սերտօրէն առնչութիւն ունեն տիրող դարի, շրջանի մտածելակերպի, ժողովրդի հասկացողութեան ու ըմբռնումների հետ: Տեղին է այստեղ յիշել, որ բովանդակութեան եւ լեզւին կապւող յիշատակելի գրքերից է Սեղբեստրոս խաչ. քհնյ. Յովհաննիսեանի «Աշխարհաբար համառօտ աղօթագիրք» -ը, տպագրւած 1907 թւին, որով աղօթքները, կրօնական ասացւածքներն ու Պատարագը, իրենց գրաբարի տեղը զիջում են աշխարհաբարին: Տպագրւած գրքերի մէջ կարեւոր տեղ ունեն նաեւ թարգմանութիւնները, որոնք սկսւեցին 20-րդ դարի սկիզբներից եւ շարունակւեցին մինչեւ 20 -ական թւականները: Դրանցից յիշենք Եզնիկ վրդ. Երկարակեցեանի «Հնդկական», «Ճապոնական» եւ այլ հեքիաթներն ու Տէր Գարեգին քհնյ. Կիրակոսեանի «Մարտիրոսացած Հայաստան» գրքերը: Պարբերականներ Ա.Տպագիր 1. Նոր Ջուղայի Լրաբեր 1904-1908 Խմբագիր՝ Բագրատ վրդ. Վարդազարեան: Ցանկ 1904 թ. Յունւ. - Դեկտ. 12 թիւ 1905 թ. Յունւ. - Դեկտ. 11 թիւ 1906 թ. Յունւ. - Հոկտ. 10 թիւ 1906 թ. Յունւ. - Հոկտ. 11 թիւ 1907 թ. Յունւ. - Դեկտ. 4 թիւ 1908 թ. Յունւ. Նոյեմբ. 8 թիւ Գումար՝ 45 թիւ Էջ՝ 4, շարւածք՝ 33 * 22 եւ 41.2 * 25.5 սմ., 2. Բրիտանական եւ արտաքին Աստւածաշնչի ընկերութեան «Շաբթաթերթ» : Տպւած՝ 1908 թ. եւ 1911 թւերին: Ծանօթ. Անունը կայ 1908 եւ 1911 թւերի տպարանի ձեռագիր ցուցակում, (էջ՝ 24 եւ 55), որից տպագրւել է 500 -ակն օրինակներ: 3. Ընկեր ամսագիր : Խմբագիր՝ Յովսէփ Աբգարեան: Հրատարակութիւն՝ Նոր Ջուղայի «Բօյ Սկաուտս» Միութեան: 1920 թ., էջ՝ 18, շարւածք՝ 18.2 * 7 սմ. : Լոյս է տեսել 3 թիւ 1 (Յունիս), թիւ 2 (Յուլիս), թիւ 3 (Օգոստոս): Ծանօթ. «Հայ պարբերական մամուլի մատենագիտութիւն» -ի մէջ (Ա. Կիրակոսեան, Երեւան, 1970), յիշւած են Նոր Ջուղայում տպագրւած մի քանի այլ թերթերի անուններ՝ «Նոր Ջուղայի Աւետաբեր» (արդեօ՞ք Աստւ. ընկերութեան շաբաթաթերթ» -ը), «Զանգակ» եւ «Պելճիքա», որոնց տպագրութեան մասին մեզ չյաջողւեց որեւէ տեղեկութիւն ձեռք բերել: Երկար ջանքերից յետոյ չյաջողեցինք Բէյրութից ստանալ նաեւ Ա. Տէր Խաչատրեանի «Հայ մամուլի ցուցահանդէս» գրքոյկը, (Բէյրութ, 1963 թ.) դրանց աղբիւրը գտնելու համար: Բ. Խմորատիպ 1. Ջանքեր , գրական, գիտական եւ զաւեշտական ամսագիր: Օրգան Ն. Ջուղայի «Դասախօս» Միութեան: Խմբագրական կազմ: Լոյս է տեսել 1914-1918 թւերին: Էջ20, գրութիւն՝ 18.5 * 14 սմ.: 2. « Կամուրջի Պատանեկան Միութեան Ամսագիր »: Հրատարակութիւն՝ Հ. Յ. Դ. «Կամուրջ» -ի Պատանեկան Միութիւն: 1938 թ., էջ26, գրութիւն՝ 27 * 19 սմ.: Ծանօթ Լոյս է տեսել 1938-39 թւերին, ճիշտ խորագիրը չյաջողեցինք իմանալ, քանի որ մեր ձեռքի տակ եղած միակ համարը յատկացւած է «Մայիս 28» -ին եւ յատուկ վերնագիր չունի: Մեր ճիգերը դրանցից մի այլ օրինակ գտնելու համար անցան ապարդիւն: 3. Հայ Երիտասարդ Ամսագիր : Հրատարակութիւն՝ Ն. Ջ. Հ. Յ. Դ. Ժատանեկան Միութեան: Լոյս է տեսել 1953 թւին: Թիւ 1-ը 1953 թ. Մարտ: Էջ՝ 24 34, գրութիւն՝ 20 * 14 սմ.:
-
ՊԱՏԳԱՄ ԱՐՏԱՍԱՀՄԱՆԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ (Դասական Ուղղագրութեամբ) Յովհաննէս Շիրազ Հայոց յոյս ու բաղցանքով շուրջս գարուն է կրկին, Ու ես մի լոյս աղաւնու փայփայում եմ իմ կրծքին,--- ---Իմ կարօտի թեւաւոր, առ բիւրածալ սիրտս տար՝ Որտեղ մի հայ կը գտնես՝ տուր իմ սրտից մի պատառ, Որպէս նամակն իմաստուն հայոց երկրի նորակերտ: Հասիր պանդուխտ հայերին, յոյսն օջախիր երդէ-երդ, Ասա ձեզ ենք կարօտում եւ հողերին դեռ գերի,--- Բալասանն ենք որոնում հայոց վերջին վէրքերի: Քանզի ազգի կէս կաղնին՝ ուռենու պէս կռանում՝ Օտար անտառ դեռ մտած՝ մայր լեզուն է մոռանում, Իր հայ որդոցն հայուհին հայոց դպրոց չե տալիս Եւ Մաշտոցն է հայ վշտից այստեղ շիրմում շուռ գալիս, Ծունկի չոքում շիրմում էլ, աղօթում է, իմացիր, Որ սփիւռքը կուլ չերթայ, աղգ իմ քիչ էլ դիմացիր. Քիչ էլ տոկայ, ա՜խ, քիչ էլ, -- մինչեւ չքւի չարն անբան՝ Մինչեւ բացւի սրտիս պէս, դէպի Մասիս մեր ճամբան. Հասի´ր, ասա´ հայերին՝ կուլ չգնայ վայերին, -- Անմահութեան նման տուր հայոց լեզուն հայերին. Ամերիկա սլացիր, հասիր այնտեղ իմ ճիչով, Ուր հայ լեզուն է խեղդում Նիագարան իր գոչով... Հասի´ր, ասա, ո´վ հայեր, Մայր Արաքսը դեռ լացով Ձեր գալուն է սպասում , որ ինքն էլ գայ, դառնայ ծով, Իր Մասիսն էլ տուն բերէ, բերէ ծովն էլ իր Վանա՝ Սրբէ արցունքն աչքերի ծովացումով Սեւանա: Իմ արծւաթեւ աղաւնի, թեւաւորիր իմ մուսան՝ Ա´ռ իմ սիրտը կտուցիդ՝ տար հայ վէրքին բալասան, Թռի´ր երկիրն իմ հայոց, հասիր մինչեւ Վանա ծով, Ասա՝ Սեւան քոյրիկդ քեզ է կանչում մօր լացով, Քո կարօտից մի աչքը ցամաքել է, չորացել... Այն որ ճամբայ էր նաւի՝ ոտքի ճամբայ է դարձել... Սեւանն այստեղ է լալիս, այնտեղ՝ ծովակն իր Վանա, Թէ ե՞րբ պիտի իր քոյրը իր քրոջը միանայ... Հասի´ր, իմ սուրբ սուրհանդակ, Հայ կայ համայն լուսնի տակ, -- Հասի´ր, ասա՝ ո´վ հայեր, այցիս խորհուրդն հասկացէք, Լեզւաժխոր սփիւռքում, հայեր քիչ էլ հայ կացէք, Հայոց ազգի սուրբ անունն արեւ պահէք լուսնի տակ, -- Երիտասարդ հայութիւն, դու ես յոյսը մեր միակ: Չհարսանաք օտարին, տուն չբերէք օտար կին... Ձեր կեանքը՝ վար, վեր պահէք հայոց լեզուն մեր անգին... Օրօրեցէք օրոցքներն հայոց լեզւով մեր անշէջ, Մեծասքանչ մեր լեզւով, որ անզոյգ է աստղաց մէջ: Մեզ Աստւած է հայ ծնել, թէ չլինենք մենք ցրւած, Հայոց ազգի ճակատին անմահութիւն է գրւած, -- Քիչ ենք, իրաւ, բայց հայ ենք, ջուր չխառնենք մեր կաթին... Որ չմթնի մեր աստղը Արագածի գագաթին... Չհարսանաք դուք այլոց, լաւ իմացէք, որ բարի Հայրենիքի փուշն՝ անուշ, դառն է վարդն էլ օտարի, Երիտասարդ հայութիւն այս մէկը լաւ իմանաս, Թէ կին բերես օտարին, կնոջ կինը կը դառնաս. Կաթ չի դառնայ հայ լեզուն, օտար կնոջ ստինքին, Օտար ստինքն օձ է կոյր, Հայոց մանկանց շրթունքին ...Երիտասարդ հայութիւն, դու կը կորչես յաւիտեան՝ Թէ մոռանաս հայ լեզուն, թէ չմտնես Հայաստան... Թէ օտարի հողը հերկես, օտարի կոյսը գրկես, Թէ քո հրաշք ձեռքերից Վանա հողը դեռ զրկես, Թէ միշտ օտար երգ երգես, թէ հայ լեզուն չփրկես՝ Ազգիդ սրտին կը զարկես, ա՜խ, թէ զարկես մահս՝ քեզ... Անտառւեցէք բազուկներ, Արարատի կուրծքն ի վեր, Մինչեւ բացւեն Մասիսի ճամբաները կենսաբեր, Մինչեւ երկու քոյրերը՝ Սեւանա ծով -- Վանա ծով, Մեզնով իրար գիրկ ընկնեն երջանկութեան մեր լացով. -- Յուլիս 1962 Երեւան, Պատգամ Արտասահմանի Հայության (Նոր ՈՒղղագրությամբ) Հովհաննես Շիրազ Հայոց հույս ու բաղցանքով շուրջս գարուն է կրկին, Ու ես մի լույս աղաւնու փայփայում եմ իմ կրծքին,-- --Իմ կարօտի թեւաւոր, առ բյուրածալ սիրտս տար՝ Որտեղ մի հայ կը գտնես՝ տուր իմ սրտից մի պատառ, Որպես նամակն իմաստուն հայոց երկրի նորակերտ: Հասիր պանդուխտ հայերին, հույսն օջախիր երդե-երդ, Ասա ձեզ ենք կարօտում եւ հողերին դեռ գերի,-- Բալասանն ենք որոնում հայոց վերջին վերքերի: Քանզի ազգի կես կաղնին՝ ուռենու պես կռանում՝ Օտար անտառ դեռ մտած՝ մայր լեզուն է մոռանում, Իր հայ որդոցն հայուհին հայոց դպրոց չե տալիս Եւ Մաշտոցն է հայ վշտից այստեղ շիրմում շուռ գալիս, Ծունկի չոքում շիրմում էլ, աղօթում է, իմացիր, Որ սփյուռքը կուլ չերթա, աղգ իմ քիչ էլ դիմացիր. Քիչ էլ տոկա, ա՜խ, քիչ էլ, -- մինչեւ չքւի չարն անբան՝ Մինչեւ բացւի սրտիս պես, դեպի Մասիս մեր ճամբան. Հասի՛ր, ասա՛ հայերին՝ կուլ չգնա վայերին, -- Անմահության նման տուր հայոց լեզուն հայերին. Ամերիկա սլացիր, հասիր այնտեղ իմ ճիչով, Ուր հայ լեզուն է խեղդում Նիագարան իր գոչով... Հասի՛ր, ասա, ո՛վ հայեր, Մայր Արաքսը դեռ լացով Ձեր գալուն է սպասում , որ ինքն էլ գա, դառնա ծով, Իր Մասիսն էլ տուն բերե, բերե ծովն էլ իր Վանա՝ Սրբե արցունքն աչքերի ծովացումով Սեւանա: Իմ արծւաթեւ աղաւնի, թեւաւորիր իմ մուսան՝ Ա՛ռ իմ սիրտը կտուցիդ՝ տար հայ վերքին բալասան, Թռի՛ր երկիրն իմ հայոց, հասիր մինչեւ Վանա ծով, Ասա՝ Սեւան քույրիկդ քեզ է կանչում մօր լացով, Քո կարօտից մի աչքը ցամաքել է, չորացել... Այն որ ճամբա էր նաւի՝ ոտքի ճամբա է դարձել... Սեւանն այստեղ է լալիս, այնտեղ՝ ծովակն իր Վանա, Թե ե±րբ պիտի իր քույրը իր քրոջը միանա... Հասի՛ր, իմ սուրբ սուրհանդակ, Հայ կա համայն լուղնի տակ, -- Հասի՛ր, ասա՝ ո՛վ հայեր, այցիս խորհուրդն հասկացեք, Լեզւաժխոր սփյուռքում, հայեր քիչ էլ հայ կացեք, Հայոց ազգի սուրբ անունն արեւ պահեք լուսնի տակ, -- Երիտասարդ հայություն, դու ես հույսը մեր միակ: Չհարսանաք օտարին, տուն չբերեք օտար կին... Ձեր կյանքը՝ վար, վեր պահեք հայոց լեզուն մեր անգին... Օրորեցեք օրոցքներն հայոց լեզւով մեր անշեջ, Մեծասքանչ մեր լեզւով, որ անզույգ է աստղաց մեջ: Մեզ Աստված է հայ ծնել, թե չլինենք մենք ցրված, Հայոց ազգի ճակատին անմահություն է գրված, -- Քիչ ենք, իրավ բայց հայ ենք, ջուր չխառնենք մեր կաթին... Որ չմթնի մեր աստղը Արագածի գագաթին... Չհարսանաք դուք այլոց, լաւ իմացեք, որ բարի Հայրենիքի փուշն՝ անուշ, դառն է վարդն էլ օտարի, Երիտասարդ հայություն այս մեկը լավ իմանաս, Թե կին բերես օտարին, կնոջ կինը կը դառնաս. Կաթ չի դառնա հայ լեզուն, օտար կնոջ ստինքին, Օտար ստինքն օձ է կույր, Հայոց մանկանց շրթունքին: ...Երիտասարդ հայություն, դու կը կորչես հաւիտյան՝ Թե մոռանաս հայ լեզուն, թե չմտնես Հայաստան... Թե օտարի հողը հերկես, օտարի կույսը գրկես, Թե քո հրաշք ձեռքերից Վանա հողը դեռ զրկես, Թե միշտ օտար երգ երգես, թե հայ լեզուն չփրկես՝ Ազգիդ սրտին կը զարկես, ա՜խ, թե զարկես մահս՝ քեզ... Անտառվեցեք բազուկներ, Արարատի կուրծքն ի վեր, Մինչեւ բացւեն Մասիսի ճամբաները կենսաբեր, Մինչեւ երկու քույրերը՝ Սեւանա ծով - Վանա ծով, Մեզնով իրար գիրկ ընկնեն երջանկության մեր լացով. -- Հուլիս 1962 Երեւան
-
ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ - ՎԵՐՋԱԲԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ Ահա´ եւ ամբողջը, ընթերցո´ղ, ահա եւ մեր սույն պոեմանման վեպը, որը, վերջին հաշվով ոչ թե վեպ դուրս եկավ, այլ «այլակերպ» մի բան «Այլակերպ» բառն առնում ենք չակերտների մեջ, որովհետեւ այդպես պիտի ասեր սույն այս վեպիս մասին մեզ բավականին ծանոթ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, այդ հայտնի անգլիախոս նաիրցին, եթե նա կենդանի լիներ եւ սույն այս վեպս կարդար: Այո´, այսպես պիտի ասեր Հաջին, եւ մենք միանգամայն համամիտ պիտի լինեինք նրան, որովհետեւ նա, իբր հմուտ անգլիախոս եւ պատկառելի նաիրցի, հարց պիտի դներ սույն այս վեպիս ձեւի ոչ ամբողջական լինելու, նրանում վեպի էլեմենտար կանոնների բացակայության եւ հազար ու մի այլ թերությանց մասին, ու՝ մեր բազում քանքարավոր քննադատներին ի խրատ՝ պիտի հիմնավորեր իր կարծիքն իր հմուտ անգլիախոսությամբ եւ պատկառելի... նաիրիասիրությամբ... Բայց- ավա՜ղ, ավա՜ղ,- մեր ստացած ստույգ տեղեկությանց համաձայն, կենդանի չէ այլեւս Հաջի Օնիկ էֆենդին, ուստի թողնենք ձեւի խնդիրը եւ անցնենք բովանդակությանը, այսինքն՝ մեր առաջադրած այն հիմնական հարցին, թե ո±րն է, վերջապես Նաիրին: - Ընթերցո´ղ: Վաղուց հետե մեր գրականության, մանավանդ բանաստեղծության մեջ չկա մի բառ, որ ավելի հոլովվեր, քան «Նաիրի» գոյականը. բայց, չնայած դրան, մինչեւ իմ սույն այս պոեմանման վեպը, մեր լեզվագիտության ամուլ անդաստանում չէր ճարվում եւ ոչ մի Մանուկ Աբեղյան, որ զբաղվեր այդ չամիչի պես գործածական դարձած բառի քերականական կազմությամբ,- եւ ես, նույն հարգելի Հաջու տերմինով ասած՝ «քամի կուլ տվող» նվաստս էի, որ առաջին անգամ զբաղվեցի այդ քերականական հարցով եւ գլխի ընկա, որ «Նաիրի» բառը ոչ թե գոյական է, այլ- եթե միայն կարելի է քերականության մեջ այսպես ասել- «մազութի համոյական»... Երեւակայում եմ, թե ինչպե՜ս պիտի ծիծաղի Մանուկ Աբեղյանը, երբ իմ այս քերականական նոր տերմինս կարդա. ոչ, չպիտի´ ծիծաղի, բարկանա պիտի նա, եթե այս տերմինս կարդա, բայց մենք չենք բարկանա նրա վրա, որովհետեւ մեր գործը չէ քերականությունը, եւ իր, Մանուկ Աբեղյանի անփութության շնորհիվ է, որ ինձ պես համբակները զբաղվում են քերականությամբ Մյուս կողմից, կարծում ենք, որ մեզ վրա եւս բարկանալու այնքան էլ հիմք չպիտի ունենա նա, քանի որ մեր, համբակիս, կարծիքով՝ «Նաիրին», իբր քերականության ենթակա մի հանգամանք, այսինքն՝ իբր բառ գոյություն ունենալուց առաջ՝ վաղուց արդեն գոյություն է ունեցել մի շարք ավելի քան պատկառելի մարդկանց մեջ (կարդա սույն վեպս), որպես ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Իսկ նման դեպքերում, ինչպես գիտեք, քիչ գործ ունի անելու լեզվագիտությունը. այստեղ, կարծում ենք, արդեն բժիշկ է հարկավոր, անդամահատական աքցան կամ լանցետ եւ ոչ թե քերականություն... Թող ներեն ինձ բժիշկները, եթե գտնեն, որ չի կարելի ուղեղային մորմոքը ու սրտի հիվանդությունը հանել մարդկանց միջից աքցանների ու լանցետների օգնությամբ.- բժիշկ չենք մենք, ընթերցող, եւ ոչ էլ, դժբախտաբար, կենդանի է սույն այս վեպիս մեջ քանիցս հիշատակված դոխտուր Արշակը, որ նրանից կարծիք հարցնենք Բայց ի´նչ էլ լիներ դոխտուր Արշակի կարծիքը՝ մի բան պարզ է մեզ համար. եւ այդ պարզ բանն այն է, որ վաղուց արդեն պատմությունը, այդ, կարծում ենք, ավելի հանճարեղ բժիշկը, քան դոխտուր Արշակը,- պրակտիկայում կիրառել է վերոհիշյալ միջոցը, եւ չենք կարծում, որ պատմության այդ փորձերն ապարդյուն են անցել. արյուն, ճիշտ է, շատ է հոսել, սակայն կենդանի մնացածներից շատերն արդեն ազատ են վերոհիշյալ ուղեղային մորմոքից ու սրտի հիվանդությունից եւ այսօր իրենց երկիրն են շինում- մի երկիր, սակայն, որի գոյական լինելը ճշտելու համար կարիք չկա դիմելու ոչ մի Մանուկ Աբեղյանի, որովհետեւ այդ պարզապես տեսնում են բոլոր նրանք, ովքեր գործ ունեն հողի ու աշխատանքի հետ եւ ոչ թե այն հռչակավոր, մենք կասեինք՝ «նաիրոմազութի համոյական» գարու, որ ըստ նաիրյան անեկդոտի՝ տեսել էր մի անգամ երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում... Ահա եւ բոլորը: 1920-1923
-
ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ ԵՎ ՎԵՐՋԻՆ Միթե սա՞ է երկիրը Նաիրի... Ե. Չ. «ՇՈԵԱԼՈՒՍՏ» Մենք արդեն անցնում ենք մեր սույն այս վեպի կարեւորագույն մասին - եւ այստեղ է ահա, սիրելի ընթերցո´ղ, որ, ինչպես ասում են՝ իր ամբողջ հասակով կանգնում է մեր առաջ մեր առաջադրած հիմնական խնդիրը, թե ո՞րն է, վերջապես, երկիրը Նաիրի: Սույն այս վեպիս առաջաբանում, հիշո՞ւմ ես, ես հարցրել էի սրտմտությամբ, կասկածով հարցրել էր սիրտս, թե, գուցե, մշուշ է նա, Նաիրին, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Եվ ճիշտ որ,- ո՞րն է այդ Նաիրին: Ինչո՞ւ համար եմ սույն այս վեպիս ամեն մի էջում իմ նկարագրած քաղաքը անվանում «նաիրյան» քաղաք, եւ մարդկանց, որ ապրում են այդ քաղաքում- «նաիրցիներ»: Մի՞թե կարող է «ուղեղային մորմոքը» կերպավորվել եւ իրականություն դառնալ. մի՞թե կարող էր, սիրելի ընթերցո´ղ, միս եւ մարմին ստանալ «սրտի հիվանդությունը», - եւ քայլել քաղաքում, հասկանո՞ւմ ես, ո´չ թե ուղեղում կամ սրտում, այլ իրական քաղաքում, որպես մի թեկուզ հենց, ասենք, եներալ Ալոշ, կամ Մեռելի Ենոք, կամ, լավագույն դեպքում- որպես մի Համո Համբարձումովիչ- Մազութի Համո... Իհարկե ոչ, կասե ամեն մի խելքը գլխին անձնավորություն- չէր կարող: Զառանցանք չէր այդ քաղաքը, եւ ոչ էլ նրանում ապրողներն էին զառանցանք. եւ, այո´, ես ամենայն վճռականությամբ կարող եմ ասել, որ ոչ ոք էլ դրանցից իրեն չէր համարում «նաիրցի», եւ ոչ էլ այդ քաղաքը, ուր ապրում էր ինքը- «նաիրյան» մի քաղաք: Ուրեմն ե՞ս եմ հնարել այդ լեգենդը, սիրելի ընթերցո´ղ, որ մոլորեցնեմ մարդկանց դատարկ զրույցներով, գուցե ե՞ս եմ հնարել, որպես թուղթ մրոտող, անբան մի բանաստեղծ, որին եւս «քամի թռցնող» պիտի անվաներ վարսավիր Վասիլը, եթե այս գրությունս կարդար: Այո´: Ի՞նչ «Նաիրի»: Եվ ամենից առաջ. ո՞րտեղից մեյդան ընկավ այդ անունը. ի՞նչ է նա նշանակում: Սիրելի ընթերցո´ղ: Ես չեմ հնարել այդ անունը եւ պարզապես չգիտեմ, թե ի՞նչ է նա նշանակում: ուցե «Նաիրի» նշանակում է ցնորք. ո՞վ իմանա: ուցե նշանակում է՝ «անքաշ պանիր»- աստված ինքը գիտե: Կամ, գուցե, «Նաիրի» այն գարին է նշանակում, որ տեսել է երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում: Չգիտեմ: Եվ ի՞նչ նշանակություն ունի վերջապես, թե ի՞նչ է նշանակում «Նաիրի»: «Նաիրին» Նաիրի է- պրծավ գնաց: Պայմանավորվենք միայն, որ դա, մի շարք այլ բաներ նշանակելուց բացի, մի երկրի անուն է, ինչպես Սողոմոնը- մարդու եւ... Եվ նորից- խոչընդոտ, սիրելի ընթերցող Ո՞րտեղ է, ո՞րն է այդ երկիրը- կարող ես հարցնել դու հիմա,- եւ ես նորից կարող եմ մնալ քիթս կախ, այսինքն՝ շվարած: Շվարած ո´չ թե այն պատճառով, որ չգիտեմ այդ երկրի տեղը, այլ այն հասարակ պատճառով, որ իմ հավաքած պատմական եւ աշխարհագրական ստույգ տեղեկությանց նայելով- այդ երկիրը շատ քիչ է նման գոյություն ունեցող այլ երկրներին, ասենք- Արգենտինային, Չիլիին, Տաճկաստանին, Ռուսաստանին, կամ թեկուզ Հաբեշստանին կամ Ալբանիային... Քիչ է նման ո´չ թե իր աշխարհագրական դիրքով, բնակիչների կազմով, պետական սիստեմով եւ այլն, այլ... Հենց այս «այլումն» է բանը, սիրելի ընթերցող: Այս «այլն» է ահա, որ ձեռնթափ է անում ինձ, քարից քար խփում, խայտառակում: Բանն այն է, որ այդ «երկիրը», այդ չարաբաստիկ «Նաիրին», ինչպես բանաստեղծներն են հաճախ ասում իրենց գերերկրային սիրուհիների մասին- «եւ կա, եւ չկա»: Կա, իհարկե, կա, եթե ոչ ինչպե՞ս պիտի ապրեին «չեղյալ» այդ երկրում մի շարք այնպիսի պատկառելի մարդիկ, ինչպիսիք են նույն եներալ Ալոշը, Օսեփ Նարիմանովը, Քոռ Արութը, պ. Մարուքեն,- ո՞րը թվեմ: Մարդիկ, որոնց երկրային գոյությունը, ինչպես տեսնում եք, ոչ մի դեպքում չի կարելի, իհարկե, կասկածի ենթարկել: Եվ, միեւնույն ժամանակ, չկա, որովհետեւ... եթե նա լիներ- ապա ուրեմն ինչո՞ւ նա պիտի անվանվեր «Նաիրի»- այսինքն՝ կրեր մի անուն, որ դուք չեք գտնի այսօր եւ ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա: Փորձեցե´ք մի նամակ գրել եւ հասցեագրել այսպես՝ «Երկիր Նաիրի- եներալ Ալոշին» - տեսեք ո՞ւր կհասնի.- Կարծո՞ւմ եք՝ մեր նկարագրած քաղա՞քը: Սխալվո´ւմ եք: Ուրեմն ճանապարհի՞ն կմնա Երեւակայեցեք, որ ո´չ: Եվ այստեղ է ահա հարցի ամբողջ գաղտնիքը, սիրելի ընթերցող: Ձեր այդպես հասցեագրած նամակը կգա եւ կընկնի ուղիղ- ի՞նչ եք կարծում՝ Կա՞րս, Երեւա՞ն, Դիարբեքի՞ր, Շապին-արահիսա՞ր... Իհարկե, ոչ: Այդ նամակը կգա ու կընկնի ուղիղ մեր ամենածանոթ Համո Համբարձումովիչ Ասատուրովի- Մազութի Համոյի... ուղեղը... Ահա´ եւ ամբողջը: Եվ ահա´ թե ինչու, վեպի շարունակությանն անցնելով, մենք պետք է դիմենք հնում մանավանդ շատ ընդունված գրական մի պրիոմի, որից այնքան խուսափում են արդի հեղինակները: Ռենտգենյան ճառագայթի նման մենք պիտի ձգտենք թափանցել սույն այս վեպի կենտրոնական անձնավորությանց ուղեղները,- առաջին հերթին, իհարկե, Համո Համբարձումովիչ Ասատուրովի- Մազութի Համոյի ուղեղը: Այո´ Ամենից առաջ Մազութի Համոյի, որովհետեւ նա էր (ուղեղը եւ ոչ թե Մազութի Համոն), որ, տարիներ շարունակ բոլոր համանման ուղեղների կատարյալ կատարելատիպը լինելով՝ որպես առասպելական այն ցուլը, կրում էր իր ուղեղե եղջյուրների վրա... երկիրը Նաիրի: Նրան, այո´- Համո Համբարձումովիչ Ասատուրովի- Մազութի Համոյի ուղեղին մենք պիտի դիմենք, եթե ուզում ենք իսկական աղբյուրից հանել մեր այնքան ցանկացյալ ջուրը,- եթե ուզում ենք իսկական ակունքից խմել կենարար հեղուկը մեր հավաքական, կամ իրա՝ Մազութի Համոյի տերմինոլոգիայով ասած՝ «ազգային գոյության»: Այդ հանճարեղագույն ուղեղն ուներ հանճարեղագույն հատկություններ Ամենից առաջ՝ մի՞թե հանճարեղագույն հատկություն չպիտի համարել այն զարմանալի հանգամանքը, որ նա, այդ ուղեղը, Մազութի Համոյի այդ տարօրինակ ուղեղը տարիներ, դարեր շարունակ, հնամենի հնուց, կրում էր իր վերոհիշյալ եղջյուրների վրա մի ամբողջ երկիր, եւ այն էլ այնպիսի մի տիեզերական երկիր, ինչպիսին էր երկիրը Նաիրի: Հասկանո՞ւմ եք՝ նրա, այդ «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչի այդ գերերկրային ուղեղում, ինչպես մեր եղկ երկրագնդի որեւէ հատվածի վրա, տեղավորված կային- գյուղեր ու քաղաքներ. ապրում էին մարդիկ այդ գյուղերում ու քաղաքներում. ապրում էին- ամենից առաջ հենց ինքը՝ Մազութի Համոն, ապա եներալ Ալոշը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Անգինա Բարսեղովնան եւ հազար-հազարավոր ուրիշ-ուրիշները. ազատ, քայլում էին ուղեղային քաղաքներում, գնում էին գործի եւ վերադառնում էին գործից, ուտում էին եւ արտաքնոց էին գնում.- մի խոսքով՝ անում էին այն ամենը, ինչ որ կապված է մարդկային կյանքին, ինչով որ կենդանի է այդ կյանքը: Այդ նրանց թվում էր միայն, որ իրենք, ասենք, քայլում են Լորիս-Մելիքյանով. էապես նրանք ոչ այլ ինչ էին անում, քան եթերային տատանումներ առաջ բերելը Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղում. կամ Մազութի Համոյի ուղեղից սահած դեպի Լորիս-Մելիքյանը՝ մրսում էին այնտեղ դարերի խայտառակությանը գամած, ստվերային մի կյանք: Եվ ո´չ միայն նրանք, այլեւ հազար-հազարավոր ուրիշ-ուրիշները. պ. Աբոմարշը, մանրավաճառ Կոլոպոտյանը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, Կլուբի Մեյմունը, Քոռ Արութը, բոլորը, բոլորը,- եւ ամենից առաջ մեր սույն այս վեպում այնքան մանրամասն նկարագրած բոլոր քաղաքացիք, նրանց կենցաղը, գործնական եռուզեռը, առտնին առօրյան. մի խոսքով ասած՝ ամենքը եւ ամեն ինչ նաիրյան այդ քաղաքում ոչ այլ ինչ էր գուցե, եթե ոչ Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղի եղկ արտացոլումը, ուղեղային մորմոքը միայն- ուղեղային խաղը: Եվ մի՞թե նրա, Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղը չէ՞ր ծնել այդ քաղաքն իր բոլոր հրաշքներով եւ հրաշալիքներով, ինչպես ելել էր հնում հունական Զեւսի աստվածային գլխից իմաստության ու գեղեցկության գերագույն դիցուհին՝ Աթենաս-Պալլասը: Այո´: Այլապես ո՞նց, որտեղի՞ց պիտի ելնեին եւ քարակերտ վեհությամբ ապրեին դարեր- թեկուզ հենց Վարդանի կամուրջը, բերդը, Առաքելոց եկեղեցին... Այդպես էլ ես ու դո´ւ, ընթերցող. մեզ համար քայլել ենք շարունակ փողոցից փողոց, մտել ենք վարսավիր Վասիլի վարսավիրանոցը եւ Տելեֆոն Սեթոյի սրճարան-ճաշարանը, որի ցուցանակի վրա գրված է՝ «Չայ- Ղահվե- Ճաշարան, Սեթրակ Ֆալիան»- ապրել ենք, մի խոսքով, իբր թե երկրային աշխարհաբնակ կյանքով, եւ չենք էլ իմացել, որ իլլյուզիա է այդ բոլորը, ուղեղային մորմոք,- որ այդ ամենը ոչ թե առասպելական մի ինչ-որ խղճուկ Մայայի շղարշն է մեր աչքերի վրա, այլ այդ ամենասովորական «Լույսի» կառավարիչ Մազութի Համոյի, այդ Համո Համբարձումովիչ Ասատուրովի ուղեղային մշուշը- որ մեր ամբողջ կյանքն իր «տակով-վրայով» ոչ այլ ինչ է եղել, եթե ոչ ճիշտ որ- «ուղեղային մորմոք»- սրտի հիվանդություն... Այո´: Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղի զառանցանքն էր այդ քաղաքն իր «տակով-վրայով»- եւ մենք, սիրելի ընթերցող, տարիներ շարունակ ապրել ենք Մազութի Համոյի ուղեղից սահած այդ զառանցանք - քաղաքում, ապրել ենք զառանցանքում, որպես «մեր տանը»- եւ մենք այդ չենք իմացել, գլխի չենք ընկել, չենք գիտակցել: Եվ դո´ւ, ընթերցո´ղ, ավելի քան սխալված կլինես, եթե կարծես, որ սույն իմ այս պոեմանման վեպում ես ցանկություն եմ ունեցել նկարագրել իրապես գոյություն ունեցող մի քաղաք, պատկերել այդ քաղաքի երկրային բնակիչներին, վեր հանել ինչ-որ չտեսնված «տիպեր» Այդպիսի բաներ ես երբեք էլ չեմ մտածել, ընթերցո´ղ, եւ չէի էլ կարող մտածել: Իսկ ինչ վերաբերում է այն, առաջին հայացքից կարծես թե ինձ մատնող հանգամանքին, որ ես քանիցս, սկզբից եւեթ, խոսել եմ այդ քաղաքի եւ նրա բնակիչների մասին, որպես շատ սովորական, միանգամայն հաստատ գոյությանց մասին,- ինչ վերաբերում է դրան, սիրելի ընթերցո´ղ, ես այստեղ հարկադրված եմ ասել, բացեիբաց խոստովանել, որ ես խաբել եմ քեզ, յուղել եմ գլուխդ, ինչպես խաբել է ինձ տարիներ շարունակ Մազութի Համոն, ինչպես խաբել է եւ քեզ, միեւնույն է՝ ապրել ես դու թե ոչ մեր նկարագրած քաղաքում. խաբել է, մշուշ է փռել աչքերիդ- չես իմացել: Այո´, ընթերցո´ղ, զառանցանք էր այդ քաղաքը, ուղեղային մորմոք- եւ կար, գոյություն ուներ, թվում էր, թե ապրում է երկրային- քանի կար, կենդանի էր դեռ Մազութի Համոն, քանի փռում էր դեռ օրերի եւ տարիների վրա իր ուղեղային շղարշը Համո Համբարձումովիչ Ասատուրովը- Մազութի Համոն: Էլ ի՞նչ «տիպեր» կամ «հերոսներ»- եւ ես էլ չգիտեմ, թե էլ ի՞նչ զահրումար... Նրան, միայն նրա´ն, այսինքն՝ ո´չ թե Մազութի Համոյին, այլ նրա հանճարեղագույն ուղեղին էր, այո´, պարտական նաիրյան այդ քաղաքն իր երկրային գոյությամբ- եւ առանց նրա, այսինքն՝ ոչ թե Մազութի Համոյի, այլ նրա ուղեղի, չէր կարող գոյություն ունենալ, անգամ մի երկվայրկյան ապրել ոչ միայն նաիրյան այդ քաղաքը, այլեւ ամբողջապես հենց ինքը- երկիրը Նաիրի: Չե՞ս հավատում: Նայի´ր շուրջդ ապա. ո՞ւր է մեր նկարագրած քաղաքը. ո՞ւր են նրա բնակիչները: Ո՞ւր են Մեռելի Ենոքը եւ Տելեֆոն Սեթոն... Ո՞ւր են, ո՞ւր են, վերջապես, Վարդանի կամուրջը եւ Առաքելոց եկեղեցին... Չկան, ծուխ են դարձել, ցնդել են մշուշում. դարձել են մուժ ու հիշատակ: Ինչո՞ւ Որովհետեւ չկան, այլեւս ցնդել է մշուշում Մազութի Համոյի ուղեղը.- չկա. մուժ է դարձել. դարձել է մշուշ ու հիշատակ: Իսկապես որ հանճարեղ կարողություններ ուներ այդ ուղեղը, զորավոր կարողություններ: Բավական են, կարծեմ, վերեւում ասածներս միայն, որպեսզի հասկացողություն կազմի այդ հանճարեղագույն ուղեղի կարողության մասին. բայց արեք տեսեք, որ ես ամենակարեւորը եւ ամենազարմանալին դեռ չեմ հիշատակել, ամենաաներեւակայելին: Մենք ասացինք, որ այդ զարմանալի ուղեղի վրա էր կանգնած երկիրը Նաիրի, որպես հնում աշխարհն՝ առասպելական այն ցուլի եղջյուրների վրա. բայց ինչի՞ վրա էր կանգնած ինքը, այդ ուղեղը- ահա´ ամենաէականը: Ինչո՞վ էր սնվում հենց ինքը, ինչո՞վ էր կենդանի այդ ուղեղն ինքը- ահա´ հարցը: Եվ այս հարցին է ահա, որ մենք հարկադրված ենք տալ մի ամենաանսպասելի պատասխան, ամենաաներեւակայելին - Նա, Համո Համբարձումովիչի այդ զարմանալի ուղեղը կանգնած էր- երեւակայո՞ւմ եք- հենց ինքն իր վրա... Ուրիշ ոչինչ: Չե՞ս հավատում.- իրենի´ց հարցրու. այսպես էր հավատացնում ինձ ինքը, այսպես էր համոզված Վառոդյանը,- ավելին՝ այսպես էր համոզված եւ ամբողջ «Ընկերությունը».- օ, սա ամբողջ մի փիլիսոփայություն էր, սիրելի ընթերցող,- ամբո´ղջ մի, եթե կարելի է այսպես ասել՝ տիեզերական ուղեղասիստեմ... Կանգնած էր, ու բա´ստա, պրծավ գնաց. ուզում ես՝ զարմացիր, ուզում ես՝ հիացիր: Կար, գոյություն ուներ եւ սնվում էր- հենց ինքն իրենով- ահա´ թե ինչ: Կար, գոյություն ուներ եւ աշխատում էր, անխոնջ ու մշտնջենական, ինչպես ինքը բնությունը, կամ, ավելի լավ է ասել՝ որպես մի իսկական «պերպետուում - մոբիլե». գերմանական հայտնի գիտնական Հելմհոլցի նշանավոր թեորիան միանգամայն ժխտելով՝ ապացուցում էր իր կենդանի օրինակով, որ նման մի ինքնաշարժ մեքենա ո´չ միայն հնարավոր է սկզբունքորեն, այլեւ կա, գոյություն ունի եւ կարող է աշխատել՝ ինքն իրեն սնելով դարեր ու դարեր, մահանալ ու կյանք առնել նորից իր սեփական աճյունից, որպես եգիպտական մի ֆենիքս-թռչուն: Այսպիսի´ ահա ինքնասնույց մի թռչուն, բայց ավելի լավ է ասել՝ «պերպետուում-մոբիլե» էր Համո Համբարձումովիչի ուղեղը. ինքնաշարժ մեքենա, որ, ինչպես ասացինք, ինքն իրեն սնելով, դուրս էր թողնում, հանում էր շրջանառության անսպառ քանակությամբ- ո´նց ասենք... նո´ւ, ազգային եռանդ (էներգիա), որով, եւ միմիայն որով, կանգուն էր դեռ, չէր հավասարվել հողին, Ասորիքի կամ Բաբելոնի նման, երկիրը հնամյա- հազարամյա Նաիրին: Կարծում ենք, որ հենց նրա, Համո Համբարձումովիչի պերպետուում մոբիլանման այդ ուղեղն էր ահա աչքի առաջ ունեցել մեր սիրելի, այնքան վաղաժամ մահացած պոետը՝ սույն տողերը գրելիս. «Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան՝ Արեւի պես, երկի´ր իմ, կվառվես վառման...»: Այսպես ենք կարծում, ընթերցո´ղ, եւ մենք հիմք ունենք այսպես կարծելու, որովհետեւ նույնը, ճիշտ նույնը, բառացի նո´ւյնն էր մտածում եւ ինքը, նույն ինքը Մազութի Համոն, որին մենք վեպիս երկրորդ մասի վերջում կայարանում կանգնած թողինք՝ հայացքը նաիրյան հեռուն, ուր հեռացավ գնացքը՝ «նաիրյան ուժերով» բեռնավոր: Հենց նույն այդ դառն ու ազնվական, տխուր եւ ժպտաթախիծ զգացմունքն էր տիրում Համո Համբարձումովիչի սրտում, երբ նա, վայրկյանի լրջությունից ազդված, կայարանից քաղաք էր վերադառնում՝ ոչ թե, ինչպես կարելի է կարծել, ընկ. Վառոդյանի ուղեկցությամբ, այլ մենակ, մեն-մենակ, տխուր ու մտախոհ՝ սեփական, այսինքն՝ «Լույսի» տեղական գրասենյակին պատկանող կառքում ընկողմանած: Մենակ, մտախոհ, տխուր ու ժպտաթախիծ զգացմունքներով լեցուն՝ Մազութի Համոն կայարանից վերադառնում էր քաղաք: Եվ կայարանից մինչեւ բնակարանը նրա, Մազութի Համոյի աչքերը նույն այն ժպտաթախիծ արտահայտությունն ունեին, ինչպիսին, ինչպես հիշում է ընթերցողը վեպիս երկրորդ մասի վերջից՝ ունեին նրանք (Համո Համբարձումովիչի աչքերը) կայարանում: Այդ աչքերի ներսում դեռ գնացքն էր, այդ աչքերի ներսում դեռ հեռուն էր գնացքի՝ սահմանի այն կողմը.- Համո Համբարձումովիչի աչքերը չէին տեսնում Լորիս-Մելիքյանի, այդ չարչիական փողոցի ցածլիկ խանութները: Համո Համբարձումովիչի աչքերում, աչքերի ներսում, նա´ էր, ըղձալին ու երազյալը,- երկիրը Նաիրի: նում էր. փողոցի փոսերից, քարերից ելեւէջելով, գնում էր կառքը «Լույսի» գրասենյակի: Համո Համբարձումովիչն ընկողմանել էր՝ կիսահուշ: Օրորվում էր, Համո Համբարձումովիչի նստուկի նման, կառքի ցնցումներից վեր ու վար ելեւէջելով, օրորվում էր Համո Համբարձումովիչի ուղեղում- երկիրը Նաիրի: Շինվում էր. Համո Համբարձումովիչի նստուկի նման՝ նստման կետ էր փնտրում, տանելի գոյավիճակ- Համո Համբարձումովիչի ուղեղում երկիրը Նաիրի: Փնտրում էր, բայց չէր գտնում. օրորվում էր, ինչպես աշխարհը երբեմն առասպելական այն ցուլի եղջյուրների վրա. օրորվում էր, ելեւէջում էր անհանգիստ, ելք էր փնտրում.- Համո Համբարձումովիչի ուղեղից սահելով՝ դեպի երկրայինը, դեպի գոյացման հեռուներն էր ձգտում, դեպի սահմանի այն կողմը- երկիրը Նաիրի: Մտածում էր՝«Ո՞րն է Նաիրին»,- ու շինվում էր ուղեղում, ելնում էր դարերի մշուշից, հառնում էր Համո Համբարձումովիչի ուղեղից, որ նորից իրականանա- ո՞ւր, որտե՞ղ սակայն- ո՞ր ափերում... կանգնում էին. դարերի մշուշից, զառանցանքից ելած, շինվում էին Մազութի Համոյի ուղեղում- քաղաքներ ու ոստաններ. ելնում էին Վանը, Բիթլիսը, Մուշը, Էրզրումը, Սվազը, Դիարբեքիրը- վեց վիլայեթ: Նաիրին էր. հին ու հազարամյա. հառնում էր, կյանք էր առնում, շինվում էր Համո Համբարձումովիչի ուղեղում՝ դեպի գալիքի զառանցանքն էր ձգվում: Մի հանգամանք սակայն ստեղծագործական այդ նվիրական ժամին մնում էր անորոշ. մնում էր, ավելի լավ է ասել, անուշադիր.- Համո Համբարձումովիչի ուղեղի տեսողության դաշտից կարծես դուրս էր մնում, կարծես թյուրիմացաբար հաշվի չէր առնվում- մի խոշորագույն հանգամանք- եթե միայն «հանգամանք» կարելի լինի համարել մեր նկարագրած քաղաքը, որում ապրում էր հենց ինքը, Մազութի Համոն: Նման էր, եթե անպատվաբեր չէ այսպիսի համեմատությունը, Նասր-Էդդին հոճայի հայտնի առակին. Մոլլա Նասր-Էդդինի նման Համո Համբարձումովիչը մոռացել էր կամ մոռանում էր հաշվել... իրեն, կամ- իր նստած երկարականջ քեռուն, այսինքն՝ նաիրյան այդ քաղաքը... Հասկանո՞ւմ եք՝ կյանքի ու մահու այդ ճակատագրական ժամին Համո Համբարձումովիչի տիեզերապարփակ ուղեղը կարծես մոռացել էր ամենաէականը- մոռացել էր այն, ինչ, ինչպես ասում են՝ իր, Համո Համբարձումովիչի, քթի տակ էր գտնվում: ուցե եւ չէր մոռացել, բայց... Բայց փաստը մնում էր փաստ. եւ այդ փաստն այն էր, որ՝ Համո Համբարձումովիչի ուղեղում, ուր շինվում էր, ելնում էր տարիների փոշուց ու ձգվում էր դեպի երկրայինը, դեպի աշխարհի երկրային հեռուն, երկիրը Նաիրի,- այդ ճակատագրական ժամին բացակայում էր ո´չ միայն այդ քաղաքը, ուր առաջին հերթին ապրում էր հենց ինքը, Մազութի Համոն- այլեւ ամբողջ սահմանի այս կողմը. պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ սահմանի այս կողմը, կարծես, ջնջել էր չարաբաստիկ մի ձեռք Համո Համբարձումովիչի տիեզերաշեն ուղեղից: Եվ Համո Համբարձումովիչը- ոչի´նչ. չէր անհանգստանում: Չնայած, հասկանո՞ւմ եք, բերդին, չնայած Վարդանի կամուրջին եւ Առաքելոց եկեղեցուն, չնայած հին ու հնամենի բոլոր այդ նաիրյան հրաշալիքներին- Համո Համբարձումովիչի տիեզերաշեն ուղեղը մի տարօրինակ համառությամբ անտես էր առնում, ասես համարում էր չեղյալ սահմանի այս կողմը.- օ՜, գիտեր, հասկանում էր Մազութի Համոն, որ այստեղ չէ, որ իր հանճարեղագույն ուղեղից սահելով պիտի միս ու մարմին առներ, կերպավորվեր հաստատ, գոյանար երկրային- երկիրը Նաիրի... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Թող չկարծվի սակայն, որ Համո Համբարձումովիչը միամտաբար էր այդպես մտածում: Ո´չ.- այդպես մտածելու համար Համո Համբարձումովիչի ուղեղը, ի´նչ խոսք, որ ուներ հարգելի պատճառներ. նման պատճառները փոլիտիկոսների բարբառում կոչվում են՝ քաղաքական պատճառներ... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Բայց եւ այնպես, ընթերցո´ղ,- ո՞վ իմանա: Մի՞թե հասկանում է արեւը« որ ինքը կենտրոն է մի ամբողջ համաստեղության© կարծում եմ« որ սխալված չպիտի լինեմ« եթե ասեմ« որ ոչ: Այսպես էլ Համո Համբարձումովիչի ուղեղը եւ հենց ինքը, Մազութի Համոն- ի՞նչ իմանար: Եվ այն էլ- ճակատագրական այն օրը: Ասում ենք ճակատագրական, որովհետեւ այդ օրը, ի բացառյալ բոլոր վերոհիշյալ դեպքերը- Համո Համբարձումովիչի կյանքում, ավելի լավ է ասել՝ Մազութի Համոյի ուղեղում կատարվեց եւ մի այլ, ավելի քան նշանակալից, գեր-ճակատագրական- դե՞պք ասեմ, չգիտեմ, թե- անսպասելի մի տիեզերացնցում, որի հետեւանքով տարօրինակ մի տեղափոխություն կատարեց Համո Համբարձումովիչի ուղեղում... երկիրը Նաիրի: Բայց այս մասին արդեն հարկավոր է մանրամասն խոսել: Համո Համբարձումովիչը ինչպես ասացինք, կայարանից վերադառնում էր տուն: Ուղեղում- դե ե՞րբ էր Համո Համբարձումովիչի ուղեղն իրը եղել, ուղեղում, կրկնում ենք վերջին անգամ,- նաիրյանն էր, հավիտենականը. ուղեղի մշտնջենական եղջյուրների վրա օրորվում էր, ծանր,- երկիրը Նաիրի: Այդպես էլ հասավ իր բնակարանը. եւ անցավ իր առանձնասենյակը. առանձնասենյակում նստած էր իր անզուգական դուստրը- Սեւաչյա Պրիմադոննան: Սեւաչյա Պրիմադոննան արտասվում էր՝ գլուխը ձեռքերի մեջ առած՝ արմունկները գրասեղանին: Մոտեցավ. գրկեց դստեր գլուխը Մազութի Համոն. ուղեղում նաիրյանն էր դեռ եւ ոչ անձնականը. ուղեղի եղջյուրների վրա դեռ նստած էր, ծանր, երկիրը Նաիրի: Մոտեցավ. ձեռքը, բնազդաբար, իջավ ցնցվող ուսին Սեւաչյա Պրիմադոննայի. Սեւաչյա Պրիմադոննան խոսելու փոխարեն արցունքոտ ցուցամատով ցույց տվեց մոր ննջարանը Մազութի Համոյին «նա´ այնտեղ»,- ասաց արցունքոտ ցուցամատը Մազութի Համոյին: Համո Համբարձումովիչը կարծես զգաց, հասկացավ կարծես Մազութի Համոն քստմնելի մի բան. ուղեղում, ուղեղի եղջյուրների վրա, երերաց, անհանգիստ, երկիրը Նաիրի: Համո Համբարձումովիչը զգույշ, ինչպես գողը, մոտեցավ Անգինա Բարսեղովնայի ննջարանին: Կռացավ, բանալիի ծակից ներս նայեց, Անգինա Բարսեղովնայի ննջարանը, Մազութի Համոն. օրորվեց, ուղեղի եղջյուրների վրա թպրտաց անհանգիստ երկիրը Նաիրի... Օրորվեց, թպրտաց անհանգիստ.- Նաիրի երկիրը, ցատկելով ուղեղի եղջյուրների վրայից, ցատկելով ուղեղից- նստեց Համո Համբարձումովիչի ականջներից բուսած... պոզերի վրա: Եվ այդ տարօրինակ- երկար, հոր ականջներից ընտանեբար բուսած պոզերի արանքից, Մազութի Համոյին գաղտագողի մոտեցած, նրա հետեւը շնչասպառ կռացած, Սեւաչյա Պրիմադոննան տեսավ... մազերը, կռնակը եւ սպիտակ նստուկը քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի), որին, նկարչական մի շքեղ կոնտրաստ կազմելով, քնքուշ փաթաթվել էին պղնձագույն սրունքներն Անգինա Բարսեղովնայի՝ իրա, Սեւաչյա Պրիմադոննայի, մոր- Համո Համբարձումովիչի անզուգական կողակցի ... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Այո´: Ո՞րն էր- «Նաիրին»... Նա այնտեղ էր- Համո Համբարձումովիչի ուղեղա-ընտանեկան եղջյուրներին... ներողություն՝ պոզերին նստած. սնում էր, սնում էր նրան Համո Համբարձումովիչի ուղեղը, որպես մի իրականացած «պերպետուում-մոբիլե». գերմանական հայտնի գիտնական Հելմհոլցի նշանավոր թեորիան հերքելով՝ անհատնում եռանդ, իրա տերմինոլոգիայով ասած, ազգային էներգիա էր մատակարարում իրեն ու ամենքին: Բայց այստեղ հարկավոր է արդեն, ինչպես ասում են՝ «փակագծերը բանալ»: Հարկավոր է ասել, որ «Համո Համբարձումովիչի ուղեղ» ասելով պետք է մոտավորապես այն հասկանալ (մենք մոտավորապես այն ենք հասկանում), ինչ որ հասկանում են իդեալիստ փիլիսոփաներից ոմանք «ես» ասելով.- «տիեզերական հոգի»- տվյալ դեպքում, իհարկե, նաիրյան մասշտաբով: Իհարկե, Մազութի Համոյի ուղեղն էապես մի մասնիկն էր միայն Կենտրոնաուղեղասարդի, նաիրյան այդ «տիեզերական հոգու», որ շուտով, շուտով, իր դիալեկտիկական զարգացման սինթեզին հասնելով՝ պիտի իրականանար օրերում ու տարիներում, որպես հազարամյա նաիրա-արքայություն: Նրա, այդ «տիեզերական հոգու» (նաիրյան մասշտաբով) գերագույն սուբստանցիան էր- Ընկերությունը, այսինքն՝ Կենտրոնաուղեղասարդը, եւ այդ «տիեզերական հոգու» (նաիրյան մասշտաբով) մի մասնիկն էր ահա Համո Համբարձումովիչի ուղեղը՝ տեղական սուբստանցիան Եվ այդտե´ղ էր ահա Նաիրին, Համո Համբարձումովիչի այդ հանճարեղագույն ուղեղում: Այդտեղ էր. շինվում էր այդտեղ Լրացել էին օրերն ու ժամանակները. ուղեղայինն արդեն երկրայինի պիտի փոխվեր. ուղեղայինը պիտի իրականանար: Եվ այդ իրականացումը, ինչպես տեսանք, սկսվեց բավականին տարօրինակ, սկսվեց... արմատից: Առաջին հերթին, ինչպես տեսանք, արմատը, այսինքն՝ Համո Համբարձումովիչի ուղեղային եղջյուրները, այնքան անսպասելի կերպով, փոխվեցին- ընտանեկան ամենասովորական... պոզերի: Բայց- «Ո՞վ չունի»«- մտածեց Համո Համբարձումովիչը, մտաբերելով Արամ Անտոնիչին, գավառապետին իրան,- հազար-հազարին: Մի ժամ չանցած՝ մոռացավ, չեղյալ համարեց այդ ամենը Համո Համբարձումովիչը. տեղ չկար ուղեղում անձնականի համար. ուղեղում տիեզերականն էր, նաիրյանը: Քնեց. կամքի երկաթե ձեռքով սրբեց ուղեղից անհաճո միջադեպը. երազում- գնացքն էր նաիրյան ուժերով բեռնավոր.- երազում թռչում էր գնացքը... անկարելի հեռուն: Բայց հաջորդ առավոտ, երբ դուրս եկավ տնից Համո Համբարձումովիչը եւ, կառք նստելով, ուզում էր «Լույսի» գրասենյակը գնալ- անսպասելի կերպով կառքը չշարժվեց, ձիերը, քարացած նիոբեների նման, տեղերում մնացին: «Ի՞նչ կա»,- հարցրեց Համո Համբարձումովիչն անհանգըստացած. եւ դեռ չէր լսել կառապանի փնթփնթոցը, երբ նրա, Համո Համբարձումովիչի ուղեղից սահելով խուժեցին փողոցը, կանգնեցին իրականացած... Համո Համբարձումովիչի ուղեղաընտանեկան եղջերապոզերը. փողոցի մայթերից ձգվեցին դեպի ինքը- կենդանի եղջյուրներ, բազմագլուխ պոզեր: Եվ ահա՝ հազիվ էր գլուխը դուրս երկարել կառքից- շրջապատեցին, լեզու առան հանկարծ այդ մարմնավորված եղջյուրները,- ներողություն՝ պոզերը: «Աղա՜ա՜, մզի տե՜-ե՜-ե՜ղ, մզի խա՜-ա՜-ա՜ց, մզի խա՜-ա՜-ա՜ց, մը՜-զի՜ - խա՜-ա՜-ա՜-ա՜-ա՜ց...» «- խոսեցին բազմաձայն ու բազմագլուխ, կենդանի եղջյուրները, այսինքն՝ պոզերը: «Ո՞րտեղից եք»,- մեքենայաբար հարցրեց Համո Համբարձումովիչը, բնազդորեն երեւի, գլխի ընկնելով, որ ինչ-որ առնչություն պետք է լինի դրանց եւ իրա, այսինքն՝ Համո Համբարձումովիչի, ուղեղաընտանեկան եղջերապոզերի մեջ: «Ո՞րտեղից եք»,- հարցրեց Մազութի Համոն: «Բա՜-սե՜-նա՜, Բա՜-սե՜-նա՜-սե նա՜»,- խոսեցին, հազարբերան ասին, խուժեցին ուղեղը «աղթական են, սահմանեն են փախե»,- պարզաբանեց կառապանը Մազութի Համոյին. խռնվեց. խառնվեցին իրար. ուղեղից սահելով ետ՝ նորից Համո Համբարձումովիչի ուղեղը խուժեցին եղջյուրներն ու պոզերը. ուղեղում, հաստատ ու մարմնավոր, Նաիրին էր արդեն- երկրայինը.- կառք, կառապան, բարձրահասակ սպա, Անգինա Բարսեղովնայի պղնձագույն սրունքները- գաղթականներ... Բասեն: Ձեռքը քաշում էր կառապանի թեւից: Կառքի մեջ- հասակովը մեկ կանգնած- արդեն «Լույսի» գրասենյակն էր գնում Համո Համբարձումովիչը.- ուղեղից ելնելով, արդեն դիմավորում էր նրան գրասենյակի դռներում ընկ. Վառոդյանը՝ փափախավոր... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Երկուշաբթի էր. հազար ինը հարյուր տասնչորս թվականի դեկտեմբերը: Եվ այստեղից է ահա, որ կարծես Մազութի Համոյի ուղեղից սահելով, կերպավորվելով աշխարհում, որպես Մազութի Համոյի ուղեղից ելած առտնին զառանցանք՝ գլորվեցին օրերը տխուր ու աղետաբեր. գլորվեցին եւ իրականացան 1914, 15, 16 թվականները- ելան, տեսիլանման, հանճարեղագույն այդ ուղեղից եւ իրականացան այնտեղ, սահմանի այն կողմը, այնտեղ, ուր պիտի հառներ տարիների մուժից երկիրը Նաիրի, այնտեղ, ուր հեռացավ գնացքը՝ «նաիրյան ուժերով» բեռնավոր Իրականացան այդ տարիները դաժան ու անկարելի, այնտեղ- Վանում, Բիթլիսում, Մուշում, Դիարբեքիրում,- այնտեղ- Էրզրումում, Սվազում, Երզնկայում,- այնտեղ- արահիսարում... Անապատում ելած միրաժի նման՝ ելավ- գետնահարվեց, վերջին պատրանքով շրջավորված հնամյա երազը, գետնահարվեց- արդյո՞ք ընդմիշտ... Ու մնացին- դիեր, դիեր, դիեր,- առտնին զառանցանք: Ու մնացին- ավերակներ: Ու մնաց... Մազութի Համոն՝ նաիրյան այդ քաղաքում կանգնած կենդանի Նաիրի, որպես հավիտենական պերպետուում մոբիլե, որ, ինքն իրեն սնելով, անսպառ քանակությամբ «ազգային եռանդ» է հղանում, շնչավորելով հավիտենացածը՝ մի՞թե անկարելին... Եվ բազում դեպքեր ու պատմություններ եղան մեր նկարագրած քաղաքում, բայց այդ բոլորը մենք թողնում ենք մի կողմ. թողնում ենք... դարերին: լորվեցին, ինչպես ասացինք, 1914, 15, 16 թվականները, դատարկվեց ու ամայացավ այդ մռայլ տարիներում երկիրը Նաիրի,- բայց, ինչպես հայտնի է քեզ, ընթերցող, պատահեց այնպես, որ «ռուսը» կամ, ինչպես մեր նկարագրած քաղաքի բնակիչներն էին ասում՝«սոխը» գրավեց երազյալ վայրերը, հասավ, իհարկե հասավ, Էրզրում, բայց ոչ թե «յոթը» օրում, ինչպես Մազութի Համոն էր գուշակում, այլ անհամեմատ ավելի երկար ժամանակամիջոցում: Բայց միթե ա՞յս է հարցը, ընթերցո´ղ Օ, ոչ. իհարկե ոչ: ռոշի արժեք չուներ այդ հարցը մի ինչ-որ քաղաք գրավելու ժամանակամիջոցը սխալ գուշակելու խնդիրը, Մազութի Համոյի համար.- զինվորական չէր Մազութի Համոն եւ ոչ էլ ստրատեգ, այնպես որ նրա հաշիվներում պատահած այդ փոքրիկ սխալը, այդ ինքնին չնչին հանգամանքը, ապացուցում էր ամենից առաջ իրեն, Մազութի Համոյին, եւ ապա «Ընկերության» բոլոր մնացած անդամներին, որ «աղետների» հարցում միանգամայն անմեղ է ինքը, Մազութի Համոն, ինչպես եւ «Ընկերությունը»: Եվ ճի´շտ որ. ինչո՞ւ հնարավոր չէր Էրզրումի գրավումը «յոթ» օրից. ո՞վ էր խանգարողը: Ո՞վ կար դեմը կեցած, ի՞նչ զորավոր ուժ. ռազմի ի՞նչ կարողություն... Ծիծաղելի էր, դառը ծիծաղ էր հարուցում ինչպես Մազութի Համոյի իրա, այնպես էլ «Ընկերության» մյուս ազդեցիկ անդամների, սրտում այդ անհասկանալի անհեթեթությունը: Հասկանո՞ւմ եք. Սոխը, տասնչորս միլիոնանոց բանակ ունեցող այդ տիեզերակալ Արջը, չէր կարող լղրճուկ մի քաղաք վերցնել յոթ օրվա ընթացքում... Եվ սա այն ժամանակ, երբ դեմը կեցողը- Զառամյալն էր, Հավիտենական Հիվանդը, Մահամերձը... Թափթփուկ հորդաներով կեցել էր զորավոր Սոխի հանդեպ, անգամ ջարդում էր ու քշում, սրի ու հրի էր մատնում երկիրը Նաիրի եւ ոչինչ. կարծես չէր էլ անհանգստանում Սոխը, եւ չէր էլ վրդովվում... գրավոր խոստումներ տվող Բարձրագույն Ինստանցիան... Մի բան կար թաքնված այս ամենի ետեւը, եւ Մազութի Համոն ավելի քան հասկանում էր այդ բանը. հասկանում էր, իհարկե, եւ «Ընկերությունը», բայց՝ ինչո՞վ, ինչո՞վ էր մեղավոր Մազութի Համոն, ինչո՞վ էր մեղավոր «Ընկերությունը»: Եկան, աշխարհի չորս կողմից հավաքվեցին նաիրցի ռազմիկները. արին, ինչ որ կարող էին անել. ավելի՜ն արին. իրենց մայրերի ու զավակների հավելյալ արյունը բերին ի նվեր նենգավոր Սոխի փրկարար առաջխաղացումին. եւ ի՞նչ.- ստոր, նենգ, գետնաքարշ դավաճանությունն էր հատուցումը՝ ավերված Նաիրին... Իսկ ա՞յն, որ, լպիրշ ու լրբաբար վախկոտ-վախկոտներ, թալանչիներ ու ավազակներ հայտարարվեցին նաիրցի ռազմիկները, եւ այդ ստոր սոխերի կողմից խայտառակության սյանը գամվեցին ամբողջ աշխարհի առաջ- ի տրիտուր այն մեծ ու հերոսական օգնության, որ հասցրին նաիրյան ռազմիկները սոխերի ոչխարային բանակին... Ամոթ էր, լկտի դավաճանություն- սոխերի կողմից, իսկ «Ընկերության» եւ նաիրյան բանակի կողմից- հերոսական պայքար, ազատաշունչ գոյամարտ, օրհասական կռիվ: Ո՞վ, ո՞վ վերցրեց Վանը, եթե ոչ՝ Նաիրյան բանակը. ո՞վ վերցրեց նույն Էրզրումը... «Սրիկանե´ր, լրբե´ր, դավաճաննե´ր»,- փրփուրը շրթունքներին որոտում էր հաճախ, ձեռքը սեղանին խփելով, Տեղական Կոմիտեի նիստերին Մազութի Համոն. «Ո´չ. էլ ես սոխասեր չեմ, էլ չեմ կարող հանդուրժել դրանց այդ լկտի վերաբերմունքը»,- գոռում էր, փրփուրը բերանին, Մազութի Համոն,- եւ ապա գնում էր գավառապետի բնակարանը, ուր հանգստանում էր մի քիչ, հանգստացնում էր ջղերը Ագրիպպինա Վլադիսլավովնայի, իր անգին կողակից Անգինա Բարսեղովնայի, քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) եւ իր անզուգական դստեր՝ Սեւաչյա Պրիմադոննայի հետ՝ «դուռաչկի» խաղալով: Չէր վհատում.- Կենտրոնաուղեղասարդի ուղեղատատանումներին ենթակա ու հլու՝ օրերի լրացմանն ու արյան հատուցմանն էր սպասում Համո Համբարձումովիչի ուղեղը. սպասում էր, որ համաշխարհային պատերազմը վերջանա եւ հաշտության սեղանին նստեն ազգերն ու ժողովուրդները. գիտեր, համոզված էր նա, որ այն ժամանակ արդեն կիրականանա երազյալը, կկատարվի անխուսափելին, կթռչի, անգոյության գիրկը կգլորվի Հավիտենական Հիվանդը, եւ նրա դիակի վրա, նրա նեխած մարմնի քայքայումից ելնելով՝ կկանգնի պայծառ ու երկրային- երկիրը Նաիրի: Այսպես էր մտածում, այսպես էր հավատացած Համո Համբարձումովիչը, բայց անցավ 1916-ը, եկավ 1917-ը եւ, երեւակայո՞ւմ եք, պատահեց անսպասելին, կատարվեց- անսպասելին, կատարվեց- հանկարծ... Այդ անսպասելին, Համո Համբարձումովիչի - Մազութի Համոյի համար այդ հանկարծակի պատահածը, որ շարժեց տեղից, շփոթ ու իրարանցում մտցրեց ոչ միայն Համո Համբարձումովիչի, այլեւ ամբողջ «Ընկերության» կենտրոնաուղեղում- Ռուսական Հեղափոխությունն էր, հազար ինը հարյուր տասնյոթ թվականի փետրվարը... Այստեղից է ահա, որ մենք պիտի անցնենք մեր նկարագրած քաղաքի վերջին դեպքերի պատմությանը: Սկսվեց նրանից, որ մի օր, միանգամայն անսպասելի կերպով, քաղաքի փողոցներում երեւաց, զինվորականի շորերով եւ չսափրած, բորբսնած դեմքով, վեպիս երկրորդ մասից մեզ արդեն բավականին ծանոթ Կարո Դարայանը. ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ իր հայրենի քաղաքը գալիս, եկավ ու իջավ- ուղիղ պ. Մարուքեի բնակարանը: Եվ ահա, նրա գալուց ընդամենը մի օր հետո, ցերեկվա ժամը մոտավորապես 11-ին, հանկարծ փակեց «Լույսի» գրասենյակը Համո Համբարձումովիչը. հապշտապ, եւ այն էլ ոչ թե կառքով, այլ- չտեսնված երեւույթ- ոտքով տուն եկավ Մազութի Համոն ու փակվեց իր առանձնասենյակում, հրամայելով ծառային, որ բոլոր իրեն հարցնողներին, բացի ընկ. Վառոդյանից եւ բժշկից, հայտնի, որ ինքը տանը չէ: Մինչեւ երեկո այդ օրն իր առանձնասենյակում մնաց Մազութի Համոն: Վարագույրները քաշել էր ու նստել կիսախավարում. լուռ էր. գլուխը ցավում էր մի քիչ. ուղեղում... պարապություն էր այդ օրը՝ անգո մի մշուշ, բաց տարածություն: Կտրվել էին կարծես օրերն ու տարիները. հատվել էր ինչ-որ բան Համո Համբարձումովիչի ուղեղում. այդ օրն ուղեղում, ինչպես ասացինք, մշուշ էր թափանցիկ- բաց տարածություն: Բայց այդ տարածությունը երբեմն-երբեմն սկսվում էր լցվել. կարծես քնած էր արթմնի ու, արթմնի երազում, տեսնում էր տեսիլներ. տեսնում էր.- - թեքվել էր Ագրիպպինա Վլադիսլավովնան իր վրա ու քնքո՜ւշ-քնքո՜ւշ կկոցում էր, ինչպես մի անմեղ աղավնի... Նայում էր աչքերին. Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերում եւս մշուշ էր թափանցիկ, բաց տարածություն... Ագրիպպինա Վլադիսլավովնան թվում էր փոքրի՜կ-փոքրի՜կ. մանկական կարմիր շրթունքներով համբուրում էր Համո Համբարձումովիչի սառը շրթունքներն Ագրիպպինա Վլադիսլավովնան: Նայում էր, անթարթ նայում էր Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերին Համո Համբարձումովիչն ու նկատեց. Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերի բաց տարածությունն սկսեց լցվել, լցվել, իմաստավորվել, իմաստ ստանալ «Չե՞ս ճանաչում»,- հարցնում էր բաց տարածությունն Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերից Համո Համբարձումովիչին. Համո Համբարձումովիչը նայեց-նայեց- ու վեր թռավ տեղից. երազից արթնացողի նման ձեռքով շփեց ճակատը Համո Համբարձումովիչը. նայեց՝ թեքվել էր վրան- իր անզուգական դուստրը՝ Սեւաչյա Պրիմադոննան. նայում էր աչքերին: Աչքերում- մշուշ էր անգո՝ բաց տարածություն «Ի՞նչ կա»,- հարցրեց Համո Համբարձումովիչն անհանգստացած. Սեւաչյա Պրիմադոննան հառեց աչքերը գետնին. հետո արագ-արագ, կարծես դաս ասելիս լիներ, խոսեց. Համո Համբարձումովիչն իր դստեր կարկտի պես թափվող խոսքերից միայն այն հասկացավ, որ ինքն իսկույն պետք է գնա գավառապետի բնակարանը: Վեր կացավ Համո Համբարձումովիչը, հագավ վերարկուն, վերցրեց ձեռնափայտը. գնաց: Արդեն մութն էր, երեկոյան ժամն արդեն 10-ը կլիներ, երբ Համո Համբարձումովիչը մտավ գավառապետի բնակարանը: Մարտի 2-ն էր. 1917 թվի մարտի 2-ը: Թե ինչ էր խոսվել այդ երեկո գավառապետի բնակարանում- աստված ինքը գիտե, բայց մի քանի օր անց պ. Մարուքեն ասում էր, որ այդ երեկո գավառապետի մոտ են եղել, բացի Համո Համբարձումովիչից, նաեւ բժիշկը, Օսեփ Նարիմանովը, եներալ Ալոշը եւ դպրոցի տեսուչը- Արամ Անտոնիչը: Բայց մենք, այդ առթիվ ստույգ տեղեկություններ չունենալով, հարցը թողնում ենք բաց. հարցի տեղ թողնում ենք- բաց տարածություն. թող լցնի, ում երեւակայությունն ինչով որ կամենա, այդ բաց տարածությունը: Մենք ենթադրություններ չենք ուզում անել: Եվ, վերջ ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի, թե ո՞վ է ներկա եղել այդ երեկո գավառապետի եւ Համո Համբարձումովիչի զրույցին.- էականն այդ չէ, ընթերցո´ղ, այլ այն, թե ո՞ւր են գնացել այդ երեկո գավառապետի բնակարանից ելնելով, Համո Համբարձումովիչը եւ բժիշկը.- ահա´ հարցը Եվ այս հարցի շուրջն էր ահա, որ մի քանի օր անց քաղաքում պտտվել սկսեցին զանազան հետաքրքիր զրույցներ. հետաքրքիր թեկուզ այն պատճառով, որ այդ զրույցները կապված էին- երեւակայո՞ւմ եք- «մութ տեղի» հետ, այսինքն՝ Հինգհարկանի Շենքի ներքեւի հարկի ամենածայրը, անկյունում գտնվող այն փոքրիկ սենյակի, որ ընկ. Վառոդյանի կռնակի վրա- ինչպես հիշում է ընթերցողը վեպիս առաջին մասից- թողել էր... հետաքրքիր հետքեր: Խոսում էին, որ այս զրույցները տարածում է պ. Մարուքեն. նույնիսկ ասում էին, որ այս զրույցները տարածելու մեջ նույնպես մատ ունի- երեւակայո՞ւմ եք- ինքն ընկ. Վառոդյանը. բայց այս երկրորդ հանգամանքը հետագայում միանգամայն հերքվեց եւ զրպարտության ամբողջ մեղադրանքը մնաց Կարո Դարայանի խղճին, Կարո Դարայանի, որ արդեն դիակ էր, կորցված մութ մի գիշեր, ընկած- ո՞վ գիտե, թե ո՞ւր... Մութ, խորհրդավոր պատմություն էր այդ, ընթերցող, որ այնպես էլ մութ մնաց ու մնաց խորհըրդավոր.- բայց այդ մասին հետո: Հաջորդ օրը, մարտի 3-ին, առավոտյան ժամը 8-ը դեռ հազիվ կլիներ, երբ բերդից հանկարծ, քաղաքացիների համար միանգամայն անսպասելի կերպով, դեպի քաղաք շարժվել սկսեցին- զորքեր, զորքեր, զորքեր. շարժվեցին թնդանոթներով ու գնդացիրներով. լցրին փողոցները: Սարսափած՝ խանութներն իրար հետեւից փակել սկսեցին Լորիս-Մելիքյանի խանութպանները. բանն այն է, որ նրանք ոչ մի տեղեկություն չունենալուց բացի՝ այդ անսպասելի շարժման, այդ իրարանցումի մեջ չէին տեսնում նման դեպքերում քաղաքի էշը ցեխից հանող Մազութի Համոյին, ոչ էլ մյուս պատկառելի նաիրցիներից որեւէ մեկին. գիտեին, լսել էին, որ ինչ-որ բան պատահել է ներսերում, բայց այդ մասին վախենում էին խոսել.- իրենց գործը չէր: Երեք օր էր արդեն, որ պտտվում էին շշուկները, բայց քաղաքացիք, մանավանդ Լորիս-Մելիքյանի խանութպանները, թերահավատ էին դեպի նման շշուկները. թերահավատ ու կասկածոտ: Թերթեր երրորդ օրն էլ չէր ստացվում: Չէին ստացվում անգամ նաիրատառ «Մշակն» ու «Հորիզոնը». ասում էին, որ գավառապետը մարդ է կանգնեցրել կայարանում եւ ձերբակալում է բոլոր ստացված թերթերը. ասում էր- պ. Մարուքեն: Այնպես որ կատարյալ անգիտության մեջ էր քաղաքը դեռ, երբ այդ առավոտ, բերդից շարժվել սկսեցին- զորքեր, զորքեր, զորքեր. գնդացիր ու թնդանոթ: Ինչպես ասացինք՝ փակվեցին խանութները, որ նոր էին բացվել. խանութպաններից որը տուն գնաց, որը հենց էնպես կանգնեց իր փակ խանութի փակ դռան առջեւը, որն էլ Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնաց՝ լուրեր ստանալու: Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնացողների մեջ էր եւ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, անգլիախոս գորգավաճառը «Հը՞, բան մը կհասկընա՞ք սա ղալաբալըղեն»,- հեգնախառն հարցրեց Հաջի Օնիկ էֆենդին՝ սրճարանը մտնելով.- «Ընչի՞ չենք հասկընա օր»,- կտրուկ պատասխանեց Տելեֆոն Սեթոն.- «զորքին պրիկազ է էկե, օր ռեւալյուց էնեն»,- վերջացրեց Սեթոն, ու տիրեց լռություն. հեռվից, գավառապետի բնակարանի կողմից, լսվեց մի հազարբերան «ուռա». գրոհի գնացող զինվորների ցնծալից ու ահավոր աղաղակ էր դա, որ ներկաների վրա անում էր միստիկ տպավորություն: Լուռ էր. լուռ լսում էին բոլորը. դեմքերի արտահայտությունն այն էր, որ, կարծես, նրանք սպասում էին թնդանոթի պայթյունի. հառել են լսողություններն ու սպասում անհամբեր՝ հիմա կպայթի «Կըսեն բերդեն թոփի են կապե նաչալնիկի տունը» ,- արտահայտեց ընդհանուրի միտքը պ. Աբոմարշը, որ նույնպես գտնվում էր սրճարանում. բայց հավանություն չգտավ «Զեւզեկ-զեւզեկ չխոսես նե, հայվան, քու ի՞նչ խառնվելու գործդ է»,- բարկացավ Հաջի Օնիկ էֆենդին ու ավելացրեց, մի փոքր լռելուց հետո, չոր ու խրատական: «Ատ սինլքորներու զուռնան ետքը կիմանանք, յավրո´ւս»,- ու դուրս գնաց ձեռնափայտը գետին խփելով- չոր ու խրատական: Ուզում էր տուն գնալ Հաջի Մանուկոֆ էֆենդին, բայց Հաջու տան ճանապարհն ընկնում էր Հինգհարկանի Շենքի մոտով. դեռ նոր էր թեքվել դեպի այդ շենքը Հաջին, երբ ետ-ետ գնաց, զարհուրած կռթնեց պատին Դեմը, Հինգհարկանի Շենքի առաջ, Օնիկ էֆենդին տեսավ- զորքեր, զորքեր, զորքեր. անհաշիվ բազմություն: Դեմը- վեր ցցված սվիններ, ու վեր ցցված սվինների միջից Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը տեսավ- Հինգհարկանի Շենքի պատշգամբը. պատշգամբում տեսավ- մի քանի սոխ զինվորներ, նրանց մեջ իրան- պ. Մարուքեին, իր հորջորջած՝ «քամի կուլ տվող» Կարո Դարայանին եւ սրանց մեջտեղը- օ՜, զարհուրանք,- իրան՝ ոստիկանապետին... լուխը բաց էր ոստիկանապետի. Հաջի Մանուկոֆ էֆենդու նայած վայրկյանին՝ մի ինչ-որ սոխ սալդաթ պոկում էր նրա, ինչպես տեղացիք էին ասում ուսդիրներին՝ «չիները», «քամի կուլ տվողը» բռնել էր օձիքից ոստիկանապետի ու ցույց տալով ոստիկանապետի վախից ցամաքած դեմքը ներքեւում կանգնած զինվորներին՝ «քամի կուլ տվողն» ասում էր անկարելի խոսքեր: Շուռ եկավ Հաջի Օնիկ էֆենդին ճեպով- վազեց հակառակ ուղղությամբ: Դեմից, նույնքան սարսափած ու շփոթված, դեպի ինքն էր գալիս- ընկ. Վառոդյանը. ընկ. Վառոդյանի փափախը թեքվել էր մի կողմ. զենքը չկար: «Ո՞ւր, Հաջի´»,- հարցրեց ընկ. Վառոդյանը՝ դեմքը, աղաչական, Հաջուն մոտեցնելով. «նա´, գնա´, յավրո´ւս. ինծի հետ գործ չունիս»,- հրեց նրան մի կողմ Հաջի Օնիկ էֆենդին ու շարունակեց վազել իր վազած ուղղությամբ: Ու դեռ չէր շուռ եկել դեպի կողքի փողոցը, երբ նորից ստիպված եղավ պատին կպչել Հաջին. կողքի փողոցից շուռ եկան դեպի ինքը ու լցրին փողոցը- զորքեր, զորքեր, զորքեր- անթիվ բազմություն.- դեպի Հինգհարկանի Շենքն էին գնում նրանք: Խառնված նրանց, այդ սոխ սալդաթներին, գնում էին նաեւ մրոտ մարդիկ, «բաշիբուզուկներ»,- ինչպես մտածեց Հաջին.- երկաթուղագծի ծառայողներն ու բանվորներն էին դրանք, որ խառնվել էին զորքին- սոխ սալդաթներին: Սարսեց, քար կտրեց տեղն ու տեղը Հաջին: Հաջին տեսավ. սոխերն ու բաշիբուզուկները, մեջ առած, տանում էին... բարձրաստիճան Սոխին. սոխ՝ զինվորներով ու բաշիբուզուկներով շրջապատված, գլխաբաց, առանց ուսդիրների, կալանավորի նման գետին նայելով, քայլում էր... բարձրաստիճան Սոխը, այսինքն՝ գավառապետը... Բնազդաբար ձեռքը գլխարկին տարավ Հաջի Օնիկ էֆենդին, երբ անցնում էր մոտից գավառապետը. բարեբախտաբար, չնայեց նրա կողմը, եւ Հաջի Օնիկ էֆենդին մի գոլ ուրախություն զգաց իր ներսում, որ չնայեց իր կողմը գավառապետը: Բայց Հաջու այդ վայրկենական ուրախությունը հաջորդ վայրկյանին տեղի տվեց մի անզուսպ բարկության, անգամ կատաղության.- գավառապետին շրջապատող սոխ զինվորների ու բաշիբուզուկների հետեւից, երգելով ու աղմկելով, գնում էին քաղաքի տկլոր երեխաները. նրանցից ոմանք գտել էին թիթեղե թեյամաններ ու զինվորական կատելոկներ, որոնց տակերին խփելով՝ նրանք անասելի աղմուկ էին բարձրացնում- վայրի երաժշտություն: Զայրույթից ու կատաղությունից Հաջի Մանուկոֆ էֆենդու ծնկներն սկսեցին դողալ. կընկներ, եթե շարժվող զինվորների պատանման հոսանքը չպահեր: Հոսանքն անցավ, շրջվեց դեպի Հինգհարկանի Շենքը. փողոցը դատարկվեց: Հանգիստ շունչ քաշեց Հաջի Մանուկոֆ էֆենդին. հետո նստեց պատահաբար անցնող «Լույսի» գրասենյակի կառքը. քիչ անց, քրտնաթոր, ինչպես բաղանիքից ելած, իր տան առջեւը իջնում էր կառքից Մանուկոֆ էֆենդին: «Ո՞ւր է աղադ»,- հարցրեց Հաջին կառապանից՝ նրան դրամ տալով.- «Էսօր կանտոր չէ էկե, չեմ տեսե»,- պատասխանեց կառապանը. շուռ տվեց կառքը. գնաց: Խորհրդավոր ժպիտը դեմքին, ժպիտ, որի մեջ խառը կային թե´ զարմանք, թե´ անսպասելի ուրախություն եւ թե´ խորին ակնածանք,- հանդիպեց Հաջի Օնիկ էֆենդուն Հաջու ազիզ կողակիցը- Նունուֆար հանըմը. շնչասպառ, նրան հանձնեց իր ձեռնափայտը Հաջին եւ ուզում էր արդեն ընդունարանը մտնել, երբ Նունուֆար հանըմը կտրեց նրա ճանապարհը. Նունուֆար հանըմը մատները դրեց Հաջի Օնիկի շրթունքներին.- «ը՜ս՜ս՜ս՜»,- մատները Հաջու շրթունքներին դնելով՝ խորհրդավոր ժպտաց Նունուֆար հանըմը. «յա´վաշ, հերիֆ, ներսը մարթ կա...»: «Վո՞վ կա»,- չոր, ցցվեց էֆենդին՝ դեմքին վախ ու սարսափ. ու չհամբերեց,- դեպի իրեն քաշեց դուռը... ու մնաց քարացած: Հյուրասենյակում նստած էին- երեւակայո՞ւմ եք- Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ,- Հաջու համար ամենազարմանալին ու ամենաանսպասելին,- քաղաքի պարետը (բարձրահասակ սպան)... «Է, շա՞տ պիտի երկարի սա սարսաղությունը»,- ներս մտնելով հարց տվեց Հաջին՝ հերթով նայելով Համո Համբարձումովիչի, բժշկի եւ բարձրահասակ սպայի (քաղաքի պարետի) դեմքերին. բայց Համո Համբարձումովիչի, բժշկի եւ քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) դեմքերն անպատասխան թողին Հաջի Մանուկոֆ էֆենդու հարցմունքը: «Է´, էրթա´նք, էրթա´նք մեյմեկ թաս օղի առնենք»,- ավելացրեց Հաջին՝ ընդհանուր շփոթմունքը ցրելու ցանկությամբ: Ու մտան ճաշասենյակ: Ճաշասեղանի ամենավերի գլուխը, Հաջի Օնիկ էֆենդու կողքին նստած, լուռ ճաշում էր Մազութի Համոն: Մազութի Համոն ուտում էր պաղ, ջրանման, կանաչավուն «չորբա»: Ուտելով՝ Համո Համբարձումովիչը նայում էր պնակին. բայց Համո Համբարձումովիչի աչքերը կարծես չէին տեսնում կանաչավուն չորբան. պնակում, չորբայի փոխարեն,- մշուշ էր. անգո մի մշուշ- բաց տարածություն: Հասկանում էր Համո Համբարձումովիչը, զգում էր.- այն, որ կատարվում էր դուրսը- կատարվում էր իրենից դուրս. կատարվում էր- իրենից անկախ: Սպասում էր՝ ի՞նչ կլինի: Մտածում էր՝ ինչո՞վ կվերջանա: Ու պատասխան չէր գտնում իր այդ հարցմունքին Մազութի Համոն. ուղեղում- մշուշ էր. անգո մի մշուշ- բաց տարածություն... Արդեն վերջացրել էին ճաշը, երբ եկավ ընկ. Վառոդյանը: Ընկ. Վառոդյանը ներս ընկավ շնչասպառ: Եվ ահա Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի համար, իր իսկ բնակարանում, պատահեց չտեսնված մի բան. Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը խնդրեցին Հաջուն, որ նա թույլ տա իրենց առանձնանալ հարեւան սենյակը: Հաջին, իհարկե, թույլ տվեց, թեկուզ եւ ո´չ առանց զարմանքի, որ իր իսկ բնակարանում հյուրերն ուզում են ազատվել իրենից: Բայց եւ այնպես- «ընելիքդ ի՞նչ, Հաջի´. ընկեր ես- պիտի քաշես»,- մտածեց Հաջին ու առաջնորդեց հյուրերին հարեւան սենյակը: Մտան հարեւան սենյակը Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը. Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկեր Վառոդյանը փակվեցին հարեւան սենյակում: Իսկ Հաջին մնաց քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ ճաշասենյակում. նաիրախառն ռուսերենով սկսեց զրուցել քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ օրվա անցուդարձի մասին: Խոսում էր Հաջին քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ, բայց միտքն այնտեղ էր- հարեւան սենյակում: Հասկանում էր Հաջին. գիտեր. այդ վայրկյանին հարեւան սենյակում նիստ էր Տեղական Կոմիտեի: իտեր, բայց չէր հասկանում Հաջին, որ այդ վայրկյանից պատմական վայր էր արդեն իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանը. որ այդ վայրկյանին իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում, հարեւան սենյակում, կատարվում էին, ինչպես իր, այնպես էլ ամբողջ նաիրյան ցեղի համար- ճակատագրական անցքեր Այդ վայրկյանին Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը, այսինքն՝ Կենտրոնաուղեղասարդի Տեղական Կոմիտեն, այսինքն՝ նաիրյան տիեզերական հոգու Տեղական Սուբստանցիան իր դիրքն էր որոշում դեպի կատարվող դեպքերը, եւ այս տիեզերական հանգամանքը չէր ըմբռնում Հաջին. Հաջին չէր հասկանում այս տիեզերական դեպքի ամբողջ նշանակությունը: Թե ի՞նչ որոշում հանեցին կատարվող դեպքերի մասին Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը հարեւան սենյակում- Հաջի Մանուկոֆ էֆենդին, իհարկե, չիմացավ եւ չէր էլ կարող իմանալ. բայց շուտով նա պիտի իմանար, եւ պիտի իմանար նաեւ այն, թե ի՜նչ բարի պատեհություն էր իր համար այդ թանկագին հյուրերի այդ օրն իր մոտ գալը: Եվ այս ամենը Հաջին պիտի իմանար ընդամենը մի շաբաթ անց, երբ բժիշկ Սերգե Կասպարիչը շրջանային կոմիսար էր արդեն, իսկ Համո Համբարձումովիչը- Քաղաքային Խորհրդի նախագահ... Տարօրինակ, մութ, չհասկացված դեպքեր պատահեցին նաիրյան այդ քաղաքում այդ շաբաթվա ընթացքում: Դեպքեր, որոնք ծածկված են գաղտնիքի ու խորհրդավորության անթափանցելի քողով- եւ դժվար թե որեւէ մեկին երբեւիցե հաջողվի վեր հանել այդ քողը եւ նայել կատարված դեպքերի իսկական աստառին: Այնպես որ, այստեղ մենք պիտի խուսափենք զանազան ենթադրություններ անելուց ու եզրակացություններ հանելուց. պիտի պատմենք լոկ այն, ինչ որ մեզ հաջողվել է տեսնել սեփական աչքերով կամ լսել մարդկանցից, որոնք մեր աչքին ունեն ճշմարտախոսի անկաշառ կերպարանք Անցնենք այդ դեպքերին: Ամենից առաջ հարկավոր է ասել, որ այդ նույն ժամանակ, երբ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում հավաքված՝ կատարվող դեպքերի հանդեպ իր բռնելիք դիրքն էր որոշում Տեղական Կոմիտեն- այդ նույն վայրկյանին քաղաքում արդեն կային մարդիկ, որ ո´չ միայն արդեն որոշել էին իրենց դիրքը, այլեւ փակցրել էին քաղաքի պատերին իրենց այդ դիրքի մասին սոխատառ եւ նաիրատառ հայտարարություններ: Եվ, կարեւորն այն է, որ այդ հայտարարությունների տակ, ի թիվս այլ, մեծ մասամբ քաղաքին անծանոթ, սոխերի ստորագրությանց, կային եւ երկու ստորագրություն, որ բավականին մտահոգություն էին պատճառում ոչ միայն քաղաքի նիսիա բնակիչներին, այլեւ շատ ավելի պատկառելի մարդկանց.- Կարո Դարայանի եւ պ. Մարուքեի (ստույգ՝ Մարուքե Դրաստամատյան) ստորագրություններն էին դրանք, որ մեխի գլուխների նման ցցվելով այդ հայտարարությունների տակից՝ մի շարք պատկառելի նաիրցիների մեջ սկզբից եւեթ այն միտքն էին առաջ բերում, որ այդ մեխի գլուխներին հարկավոր է խփել: Այդ հայտարարություններից բխող այս, որոշ չափով իմպրեսիոնիստական ցանկությունն ավելի եւս խորացավ մի շարք նաիրցիների մեջ մի օր անց, երբ քաղաքում տարածվել սկսեցին «Մութ Տեղ»-ի հետ կապված վերոհիշյալ լուրերը. ասում էին, որ այդ լուրերը տարածում է պ. Մարուքեն. ինչպես ասել ենք արդեն՝ նույնիսկ կարծողներ կային, որ այդ լուրերը տարածելում մատ ունի նաեւ ընկ. Վառոդյանը. երեւակայո՞ւմ եք՝ այն ընկեր Վառոդյանը, որ, ինչպես գիտենք՝ Տեղական Կոմիտեի անդամ էր վաղուց հետե եւ Համո Համբարձումովիչի անձնական բարեկամը: Չգիտենք՝ մատ ունե՞ր, թե՞ չէ այդ լուրերը տարածելում ընկ. Վառոդյանը, բայց փաստը մնում էր փաստ. եւ այդ փաստն այն էր, որ ինքն ընկ. Վառոդյանը գտնվել էր մի ինչ-որ հայտնի ցուցակում, այսինքն՝ ոչ թե հայտնի, այլ գաղտնի, որ հայտնի էր դարձել Կարո Դարայանի, այդ «քամի կուլ տվող» նաիրցու շնորհիվ: Դե արեք ու բան հասկացեք սրանից. եւ այն էլ սա դեռ ամբողջը չէ: Բանն այն է, որ այդ ցուցակը, ինչպես ասում էին՝ լրիվ չէր. չորս թերթ պոկած էր այդ ցուցակից եւ այդ չորս թերթի շուրջն էր ահա, որ Կարո Դարայանն ամեն մի ժողովում բարձրացնում էր անասելի աղմուկ, անտանելի հարայհրոց: Եվ վերջապես ինչքան աղմուկ ուզում էր՝ կարող էր բարձրացնել Կարո Դարայանը, բայց ինչո՞ւ էր կապում նա իր այդ աղմուկը Համո Համբարձումովիչի- Մազութի Համոյի հետ: Պ. Մարուքեին նայած՝ այնպես էր դուրս գալիս, իբր Համո Համբարձումովիչի եւ բժիշկ Սերգե Կասպարիչի ձեռքերի գործն էր այդ հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակի առաջին չորս թերթերի անհայտ անհետանալը. բայց ո՞վ կհավատա պ. Մարուքեին: Օ, ոչ, մենք չէինք հավատա նման զրպարտությանց եւ չէինք էլ հավատում, չնայած որ- այդ ես հաստատ գիտեմ- անգամ ընկ. Վառոդյանն այդ առթիվ որոշ շրջաններում արել էր բավականին երկմիտ հայտարարություններ: Բայց ենթադրենք անգամ, որ որոշ հիմք ունեին պ. Մարուքեի հայտարարությունները. հարց՝ ինչո՞ւ էին Մազութի Համոն եւ Սերգե Կասպարիչը, բժիշկը (եթե միայն նրանց ձեռքերի գործն էր չորս թերթերի անհայտ անհետանալը)- ինչո՞ւ էին նրանք ցուցակում թողել հինգերորդ թերթը, որի մեջ գտնվեց իրենց անձնական բարեկամի, իրենց Տեղական Կոմիտեի անդամի- ընկ. Վառոդյանի անունը: Չենք հասկանում, մնում ենք շվարած, մնում ենք- ձեռնաթափ: Եվ ապա՝ ինչո՞վ պիտի շահագրգռված լիներ ընկ. Վառոդյանը վերոհիշյալ հայտարարություններն անելով. մի՞թե ցանկալի էր նրան իր անձնական բարեկամների, իր հետ միասին Տեղական Կոմիտեում նստող այդ պատկառելի ընկերների, վարկաբեկումը.- իհարկե ոչ, կասե ամեն մի խելքը գլխին անձնավորություն.- չէր կարող ցանկալի լինել, ինչքան էլ վիրավորված լիներ ընկ. Վառոդյանը՝ հայտնի ցուցակի երեւան գալով: Համոզված պնդում ենք մենք այս, մանավանդ, որ մի շաբաթ անց մի կտրուկ հայտարարությունով Տեղական Կոմիտեն թյուրիմացության հետեւանք հայտարարեց ընկ. Վառոդյանի հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակում գտնվելու պատմությունը. այո´, մի շաբաթ անց Տեղական Կոմիտեն իր պատկառելի ստորագրությամբ հայտարարեց ու հաստատեց ի լուր հանրության, որ ցուցակում գտնվել է ոչ թե Վառոդյան ազգանունը, այլ- Բարության եւ որ այդ Բարությանը ոչ մի կապ չունի ամենքին ավելի քան հայտնի ընկ. Վառոդյանի հետ: Եվ այդ հայտարարությունը լույս տեսնելու երկրորդ օրը,- մի ավելորդ ապացույց եւս, որ իզուր էին պ. Մարուքեի չարամիտ զրպարտություններն ընկ. Վառոդյանի հասցեին,- ընկ. Վառոդյանը նշանակվեց քաղաքի ու շրջանի միլիցիապետ ու առաջին գործը, որով միլիցիայում զբաղվեց ընկ. Վառոդյանը, երեւակայո՞ւմ եք՝ Կարո Դարայանի կորած դիակի որոնումն էր. ասում ենք դիակի, որովհետեւ ընկ. Վառոդյանի այդ նոր պաշտոնին անցնելուց ընդամենը երկու օր առաջ հանկարծ լուր տարածվեց քաղաքում, որ Կարո Դարայանը (որ մինչ այդ ընտրված էր շրջանի զորքերի կոմիսար) - անհայտ չարագործների ձեռով սպանված է գիշերվա ժամը 4-ին, իսկ թե ինչո՞ւ անպայման «4-ին»- անհայտ էր, ոչ ոք չգիտեր, բայց համառ կերպով ասվում էր, որ դեպքը պատահել է գիշերը՝ ճիշտ այդ ժամին ետափին, սառույցի վրա (գետն այդպես ուշ էր հալչում նաիրյան այդ քաղաքում) միլիցիան գտել էր արյան կարմիր-կարմիր, քստմնելի հետքեր... Բայց մենք առաջ անցանք ու չասացինք այն հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակների մասին այն ամենը, ինչ որ հայտնի է մեզ: Մութ, մութ, խորհրդավոր պատմություն էր այդ պատմությունն, ընթերցո´ղ,- եւ մենք չենք կարող չհիշատակել այստեղ այդ պատմության առթիվ այն ամենը, ինչ որ լսել ենք ու գիտենք, ինչ որ հայտնի է մեզ: Ինչպես ասել ենք վերեւում՝ այդ պատմությունը, այսինքն՝ հայտնի (գաղտնի) ցուցակից չորս թերթ կորչելու պատմությունը, մեզ համար միանգամայն անհասկանալի պատճառով մարդիկ կապում էին այն հարցի հետ, թե գավառապետի տնից ելնելով՝ ո՞ւր էին գնացել Համո Համբարձումովիչը եւ բժիշկը մարտի 2-ի գիշերը. ահա հարց, որ մի շաբաթ ամբողջ զանազան փսփսուկների նյութ էր տալիս քաղաքի նիսիա (ինչպես Հաջի Օնիկ էֆենդին էր ասում) բնակիչներին եւ, առաջին հերթին,- պ. Մարուքեին: Բայց մենք խղճի ամենայն հանգստությամբ պիտի ասենք, որ մինչեւ վերջն էլ չէինք հավատում պ. Մարուքեի չարամիտ փսփսուկներին եւ չէինք էլ հավատա, եւ այժմ այս տողերը դու չէիր կարդա, ընթերցող, եթե մեր աչքին բավականին ծանրակշիռ մի հանգամանք շուտով չգար խախտելու մեր այդ անհողդողդ հավատքը. բանն այն է, որ Կարո Դարայանը եւս, իր եղերական վախճանից մի քանի օր առաջ, իմ, հեղինակիս, ներկայությամբ մի անգամ հայտարարեց մի բավականին բազմամարդ ժողովում, որ տեսել է այն երեկո, ավելի ճիշտ կլինի ասել՝ մարտի 2-ի գիշերը, ժամը մոտավորապես 2-ին, Համո Համբարձումովիչին եւ բժշկին՝ «Մութ Տեղի» պաշտոնյայի հետ Հինգհարկանի Շենքից ելնելիս: Հարց՝ ի՞նչ գործ ունեին գիշերվա այդ ուշ ժամին այդ ակնածելի վայրում Համո Համբարձումովիչը եւ Սերգե Կասպարիչը- բժիշկը... Հիշում եմ, երբ տվեց այս հարցը Կարո Դարայանը Համո Համբարձումովիչին- դահլիճում, ուր տեղի էր ունենում ժողովը, տիրեց ահասարսուռ լռություն... զարհուրելի զարզանդ... բոլորը քար կտրած սպասում էին Համո Համբարձումովիչի պատասխանին: Թվում էր, թե եբրայական Եհովայի նման կամ ինչպես Զեւսը- կփրփրի ահա Համո Համբարձումովիչը,- այդ, մենք կասեինք՝ նաիրյան Արամազդը.- եբրայական Եհովայի կամ հունական Զեւսի նման ցասման կայծակ ու շանթ կթափե այդ եղկ մահկանացուի գլխին, այդ ողորմելի մահկանացուի, որ համարձակվում է կասկածի տակ առնել նրա՝ Համո Համբարձումովիչ Ասատուրովի, Տեղական Կոմիտեի նախագահի հեղափոխական կուսությունը Բայց- երեւակայո՞ւմ եք- կայծակը չճայթեց, շանթը չշողաց, ոչ էլ ամպրոպը որոտաց, այլ, պատկերավոր ասած՝ խաղաղարար անձրեւ, երկնային զովություն հորդեց նաիրյան Արամազդի աչքերից, հորդեց դառնաթախիծ արցունք... Ալեհեր գլուխը պրեզիդիումի սեղանին դրած (Համո Համբարձումովիչը պրեզիդիումի անդամ էր այդ ժողովում)- դառնաթախիծ թախծեց, դառնացած լաց եղավ Մազութի Համոն- եւ ամբողջ դահլիճը, ուր ներկա էին բավականին թվով սոխ զինվորներ ու մի քանի վակզալի բաշիբուզուկներ, ուր ներկա էր նաեւ,- օ, խայտառակություն,- պ. Մարուքեն,- այո´, ամբողջ դահլիճը քար կտրած ահասարսուռ նայում էր Մազութի Համոյի հեկեկանքից ցնցվող, ալեհեր գլխին... «Փա՜ստ, փա՜ստ»,- վեր ցատկելով տեղից՝ դառնաձայն բացականչեց հեկեկանքի միջից Մազութի Համոն: Բայց փաստ չկար. կար- մթին կասկածանք, միակ փաստանման բանը- Կարո Դարայանի ձեռքին գտնվող հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակն էր, որի չորս թերթերը, ինչպես արդեն գիտենք,- պոկված էին ինչ-որ անհայտ ձեռքով Իսկ կարելի՞ է արդյոք՝ այդ չեղյալ թերթերի վրա հիմնվելով՝ խայտառակության սյանը գամել, կասկածի տակ առնել մի պատկառելի նաիրցու, մի ալեհեր հեղափոխականի հեղափոխական կուսությունը «Փա´ստ»,- դառնաթախիծ բացականչում էր արցունքից խեղդվող ձայնով Համո Համբարձումովիչը, ու պատերի լռությունն էր միայն եւ դեմքերի զարմանքն ու ակնածանքը դառնորեն արձագանքում Համո Համբարձումովիչի արդարություն հայցող աղեկտուր ձայնին... Ահա իրողությունն, ընթերցո´ղ. փաստ չկար,- կար- մթին կասկածանք: րում եմ այնպես, ինչպես տեսել ու լսել եմ ես, առանց եզրակացություն հանելու. հանի´ր, ինչ եզրակացություն որ կուզես, ընթերցող.- Պիղատոսի նման մենք լվանում ենք մեր ձեռքերն այս մութը, անհասկանալի, անիմանալի գործից: Ասենք միայն այն, որ փաստ չլինելու պատճառով Համո Համբարձումովիչն արդարացավ. անգամ ասում էր հետագայում, որ, եթե կենդանի մնար Դարայանը- նրան դատի պիտի կանչեր, հեղափոխական դատարանի առաջ պատիվ պիտի պահանջեր նրանից ինքը, բայց, դժբախտաբար, Կարո Դարայանն այնպես անսպասելի կերպով զոհ գնաց անհայտ չարագործների ձեռքից, եւ Համո Համբարձումովիչը մնաց չբավարարված: Այո´, մութը, կասկածելի, խորհրդավոր դեպքեր էին, որ տեղի ունեցան այդ շաբաթվա ընթացքում նաիրյան այդ քաղաքում, եւ այդ դեպքերից ամենամութն ու ամենակասկածելին Կարո Դարայանի մահն էր, նրա անսպասելի սպանությունն անհայտ չարագործների ձեռքով: Եվ իզուր էր, իր՝ միլիցիապետի բոլոր կարողությունները գործի դնելով, քրտնաթոր որոնում նրա դիակը, եւ նրան սպանողներին ընկ. Վառոդյանը.- նրանք չգտնվեցին: Ոչ միայն չգտնվեցին նրանք (այսինքն՝ Կարո Դարայանի դիակը եւ Դարայանին սպանողները), այլեւ շատ շուտով կորցվեց, հայտնի չէ, թե նաիրյան այդ քաղաքից ո՞ւր հեռացավ... պ. Մարուքեն: Ընկ. Վառոդյանը կասկած էր հայտնում, որ, ամենայն հավանականությամբ, Կարո Դարայանի սպանության հետ որոշ առնչություն պիտի որ ունենար պ. Մարուքեի անհետանալը. բայց այդ կասկածը կասկած էլ մնում էր եւ չէր կարող փարատվել, քանի դեռ չէր գտնված պ. Մարուքեն: Իսկ թե ո՞ւր էր գտնվում պ. Մարուքեն- միայն իրան էր հայտնի եւ մեկ էլ ծխականի վարժուհի, մեզ վեպիս առաջին մասից արդեն բավականին ծանոթ, օր. Սաթոյին, որ արդեն մի շաբաթից ավելի էր, ինչ երեկոյան դասընթացներ էր կազմակերպել կայարանի մոտ գտնվող ինչ-որ կասկածելի մի տեղում, ուր նա ինչ-որ բաներ էր պարապում վակզալի բաշիբուզուկների, այսինքն՝ կայարանի բանվորների հետ՝ օրական մի ժամ պարբերաբար, տոն օրերին- երկու, անգամ երեք ժամ: Բայց այդ մասին, իհարկե, ոչ ոք չգիտեր, չգիտեր անգամ ինքը՝ ընկ. Վառոդյանը: Եվ այժմ էլ քաղաքում այդ օր. Սաթոն էր ահա, որ բռնել էր պ. Մարուքեի տեղը՝ զանազան լուրեր, զրպարտություններ եւ մութ կասկածանքներ տարածելու գործում: Բայց օր. Սաթոյի եւ պ. Մարուքեի մեջ կա մի խոշոր տարբերություն. նախ՝ օր. Սաթոն կին էր, իսկ պ. Մարուքեն- տղամարդ (ամենաէական տարբերությունը)- եւ ապա- որ ավելի կարեւոր էր գուցե, քան առաջին հանգամանքը,- այս հարցում մեր կարծիքը տարբերվում է Հաջի Օնիկ էֆենդու կարծիքից,- օր. Սաթոն ավելի էր զգույշ ու խորամանկ, քան պ. Մարուքեն: Փա՞ստ. թեկուզ հենց այն, որ, չնայած օր. Սաթոյի տարածած մի շարք բավականին մութ ու պատասխանատու լուրերին- ոչ ոք չէր իմանում այդ լուրերի իսկական աղբյուրը. օր. Սաթոն այնպես էր տարածում այդ լուրերը, որ լուրերի սկզբնական աղբյուրը, այսինքն՝ օր. Սաթոն, մնում էր, ինչպես ասում են, ստվերում. մնում էր- անհայտ: Ահա այս էր պատճառը, որ, չնայած ընկ. Վառոդյանի թափած գերմարդկային ջանքերին- նրան, ընկ. Վառոդյանին, այնպես էլ չէր հաջողվում այդ լուրերի առաջն առնել. իսկ այդ բանում ո՞վ կարող էր ավելի շահագրգռված լինել, քան ինքը միլիցիապետը, այսինքն՝ նույն ընկ. Վառոդյանը: Եվ իր այս շահագրգռման համար ասում են, ընկ. Վառոդյանն ուներ ավելի քան ծանրակշիռ պատճառներ: Օրինակ՝ թեկուզ հենց այն, որ այդ լուրեր տարածող աղբյուրը քաղաքում բաց էր թողել այնպիսի մի լուր, որից նույնիսկ ընկ. Վառոդյանի մազերը, ինչպես ասում են, բիզ-բիզ էին կանգնում- էլ ո՞ւր մնաց ուրիշներինը: Այդ լուրեր տարածող աղբյուրը Կարո Դարայանի սպանության առթիվ քաղաքում տարածել էր, որ զուր տեղն է պ. միլիցիապետը այնքան եռանդուն կերպով որոնում Դարայանի սպանողներին: Այդ աղբյուրին նայելով՝ միլիցիապետը Դարայանին սպանողներին կարող էր գտնել... իրենից չափազանց մոտիկ, եթե ոչ- հենց իր մեջ... Այսպիսի ահա անպատկառ լուրեր էր տարածում ստախոսության այդ անպատկառ աղբյուրը, եւ նրան շատ թանկ կնստեր նման հանցագործությունը, եթե նա ընկներ հեղափոխական իշխանության, այսինքն՝ ընկ. Վառոդյանի ձեռքը: Բացի այս՝ ստերի այդ աղբյուրը տարածում էր լուրեր, որ իբր թե քաղաքում նոր հաստատված հեղափոխական իշխանությունը, այսինքն՝ Տեղական Կոմիտեն հանձինս Համո Համբարձումովիչի, բժշկի, ընկ. Վառոդյանի եւ այլոց, ազատ է արձակել, երեւակայո՞ւմ եք- գավառապետին, ոստիկանապետին եւ «Մութ Տեղի» գըլխավոր վարիչին- ահա´ թե ինչ: Եվ մի՞թե այդ միեւնույն աղբյուրը չէ՞ր, որ շրջանառության էր հանել մի այլ, ոչ պակաս անպատկառ, զրպարտություն եւս այն մասին, թե քաղաքի պարետը (բարձրահասակ սպան) գաղտնի պահվում է- հենց իրա՝ Համո Համբարձումովիչի բնակարանում Այսպիսի լուրեր էր տարածում ահա Կարո Դարայանի սպանությունից եւ պ. Մարուքեի անհետանալուց հետո ստոր պրովոկացիաների (ինչպես ասում էր ընկ. Վառոդյանը) այդ աղբյուրը, այսինքն՝ օր. Սաթոն, եւ այս լուրերն այնքան էին ջղայնացնում ու անհանգստացնում քաղաքի հեղափոխական իշխանությանը (Տեղական Կոմիտեին), որ նա, այսինքն՝ քաղաքի իշխանությունը (Տեղական Կոմիտեն) հարկադրված եղավ ի վերջո մի ընդարձակ հայտարարությունով պաշտոնապես հերքել քաղաքում տարածված այդ պրովոկացիաները, որոնք, ինչպես ասված էր հայտարարության մեջ, նպատակ ունեն փորել ժողովրդական իշխանության դեռ նոր հաստատված հիմերը եւ վերականգնել ցարական լպիրշ ռեժիմը Այսպես էր ասված այդ հայտարարության մեջ. ավելին՝ ժողովրդի թշնամի եւ ցարական ստոր վարձկան էր հայտարարվում այդ հայտարարության մեջ նման պրովոկացիաներ տարածողը, իսկ հայտարարության ամենավերջում ասված էր, որ, ճիշտ է, հեղափոխության թշնամի մի շարք ցարական վարձկանների ջանքերով բանտից փախած են եղել գավառապետը, ոստիկանապետը, «Մութ Տեղի» գլխավոր վարիչը եւ քաղաքի պարետը, բայց հեղափոխական իշխանության (կարդա՝ Տեղական Կոմիտեի) ջանքերով, նրա ձեռք առած կտրուկ միջոցներով ժողովրդի թշնամիները գտնված են եւ վերստին փակված բանտում: Եվ ճիշտ որ, վերոհիշյալ անձնավորությունները վերստին ձերբակալված եւ փակված էին, բայց- «Ո՞ր բանտում»,- հարցնում էր օր. Սաթոն խորամանկ: Ու ինքն էլ պատասխանում էր հարցին՝ «Զինվորական բանտում» Լավ, լինի զի´նվորական, ի՞նչ տարբերություն,- կարող էր ասել միամիտ խոսակիցը, եւ եթե այդպես ասեր միամիտ խոսակիցը- օր. Սաթոն բաց կաներ նորից իր սուտերի տոպրակը եւ արագ-արագ, զանազան «լսել եմ»-ներով ու «ո՞վ գիտե»-ներով քողարկված, մանվածապատ նախադասություններ կթափեր խոսակցի գլխին- կարծիքներ ու կասկածներ: Չտեսնված լեզու ուներ այդ ծամը կտրած օրիորդը, որի «օրիորդությունը» վաղուց արդեն կասկածի էր ենթարկել ընկ. Վառոդյանը: իտեր՝ ո՞ւմ հետ պետք է խոսել եւ ո՞ւմ հետ ի´նչ լեզվով պետք է խոսել: Ինչպես ասում էին քաղաքում՝ «դարմանի տակի ջուր» էր, իսկ որ օր. Սաթոն տեսքից՝ անմեղ, ներսից՝ սատանա: Երեւակայո՞ւմ եք՝ անգամ վերոհիշյալ «վերստին ձերբակալությանց» մասին օր. Սաթոն տարածել էր քաղաքում անհավատալի ստեր. տարածել էր, որ իբր վերոհիշյալ անձնավորություններին «վերստին ձերբակալել» է ոչ թե քաղաքի իշխանությունը (այսինքն՝ Տեղական Կոմիտեն), այլ զինվորական.- եկեք ու հավատացեք... Մի խոսքով՝ ստերի կատարյալ տոպրակ էր դարձել Կարո Դարայանի սպանությունից եւ պ. Մարուքեի անհետանալուց հետո այդ օր. Սաթոն, եւ մենք ցավում ենք, որ նա ժամանակին չընկավ հեղափոխական իշխանության, այսինքն՝ ընկ. Վառոդյանի ձեռքը: Բայց սուտը՝ սուտ, իսկ ռուսական առածն ասում է. «Չիք ծուխ առանց կրակի»: Իհարկե, ռուսական այդ առածը եւս կարելի է այնպես շուռ տալ, որ դուրս գա,- սատանան գիտե, թե ինչ. որ դուրս գա այն, ինչ ով ուզում է՝ նայած քեֆին ու ճաշակին: Օրինակ, այդ առածից ելնելով, կարելի է ասել, որ ներկա դեպքում «ծուխը» օր. Սաթոյի տարածած ստերն էին, իսկ «կրակը»- հենց ինքը՝ օր. Սաթոն... Եվ սա այսպես էլ էր, որովհետեւ վերստին ձերբակալությանց օրից մի երկու օր անց այնպիսի մի ծուխ տարածեց այդ կրակը, այսինքն՝ օր. Սաթոն, որ բոլոր քաղաքացիք, մանավանդ Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը ստիպված էին քթները պահել, որպեսզի չխեղդվեն այդ ծխից, ավելի լավ է ասել՝ այդ ծխանման գարշահոտությունից, որ տարածում էր այդ «կրակը»: Իսկ այդ ծուխը կայանում էր նրանում, որ օր. Սաթոն, ո՞վ գիտե ի՞նչ անիմանալի միջոցներով ու ճանապարհներով, ձեռք էր բերել ինչ-որ մի միֆական նամակի պատճեն եւ կարդում էր սրան-նրան, այսինքն՝ նրանց, ում վրա ինքը վստահություն ուներ եւ դրանք էլ իրենց հերթին տարածում էին, ում վրա որ վստահություն ունեին, վերջ ի վերջո այնպես էր դուրս գալիս, որ ոչ ոք չգիտեր, թե ո՞վ է այդ լուրերի իսկական ակը. մեկը լսում էր մյուսից եւ պատմում էր մյուսին- ահա եւ ամբողջը Ինձ էլ է կարդացել այդ միֆական նամակի պատճենն օր. Սաթոն, բայց ես, դժբախտաբար, մոտավորապես միայն հիշում եմ հիմա այդ միֆական նամակի բովանդակությունը: Հետաքրքիր նամակ էր այդ նամակը, ընթերցո´ղ, բայց ավելի հետաքրքիր էին օր. Սաթոյի կոմենտարիաներն այդ նամակին: Եվ ավելի քան հետաքրքիր էր այն (եւ այս հանգամանքը մինչեւ վերջն էլ ինձ համար չլուծված առեղծված մնաց), թե ինչպե՞ս էր այդ նամակը, հասցեագրված լինելով իրեն- Մազութի Համոյին,- ընկել օր. Սաթոյի ձեռքը. նու, եթե ոչ իսկական նամակը, գոնե պատճենը: ուցե՞ օր. Սաթոն հենց ի´նքն էր հնարել այդ միֆական նամակը եւ իր հնարածից պատճեն հանել, որպեսզի յուղ լցնի իր առանց այդ էլ բավականին լավ աշխատող անիվին, այսինքն- լեզվին... Ո՞վ իմանա: Մենք պատմում ենք այն, ինչ որ լսել ենք իրենից- օր. Սաթոյից, եւ թողնում ենք, որ ընթերցողն ինքը հավատա կամ չհավատա օր. Սաթոյին: Այդ միֆական նամակը գրված էր զինվորական բանտից եւ հասցեագրված էր Համո Համբարձումովիչ Ասատուրովին: Նամակի հեղինակն էր- (եթե, իհարկե, ընդունենք, որ նամակն իսկապես գրված էր մեկի կողմից, ու ոչ թե հնարված օր. Սաթոյի ուղեղում)- վերստին ձերբակալված գավառապետը: Այստեղ կարելի է ավելացնել օր. Սաթոյի հետաքրքիր կոմենտարիան: Օր. Սաթոյի ասելով՝ նամակը գրելուն գավառապետին առիթ է տվել վերստին ձերբակալությունը, որի մեջ, գավառապետի կարծիքով՝ անշուշտ մատ ունեցել է Մազութի Համոն: Օր. Սաթոն եւս այս հարցում համամիտ էր գավառապետին, իսկ թե ինչո՞ւ է Մազութի Համոն մատ խառնել գավառապետի վերստին ձերբակալությանը- դա պարզ է ինքնըստինքյան, ասում էր օր. Սաթոն, թեկուզ մեզ համար դա այնքան էլ «պարզ չէ ինքնըստինքյան»,- ինչպես ասում էր օր. Սաթոն: Բայց անցնենք նամակին: Հիշում եմ՝ նամակն սկսվում էր «Հարգելի պ. Ամո Ամբարձումովիչ» խոսքերով, եւ ես այդ խոսքերը կարդալիս, չգիտեմ ինչու, իսկույն պատկերացրի գավառապետի՝ չոր, դեղնած, իսկապես որ սոխի գլուխը, զայրացկոտ զինվորականի նույնպես չոր, պաշտոնական հայացքը եւ ցանցառ մորուքը: Զայրույթի ու ցասման ահասարսուռ բոթ փչեց դեմքիս գավառապետի այդ հասարակ, քաղաքավարի խոսքերից եւ, թերեւս, մասամբ էլ իմ այս հոգեկան շփոթմունքն էր պատճառը, որ ես հիմա այնքան էլ լավ չեմ հիշում նամակի առաջին նախադասությունները: Հիշում եմ այն, որ նամակն սկսվում էր հարձակողական նախադասություններով: Նամակի առաջին իսկ խոսքերից երեւում էր, որ հաստատ կերպով վճռել է կյանքի ու մահվան գրոհի դիմել այդ կալանված առյուծը, այդ հուժկու զինվորականը, որի պատահական անկումից օգտվելով՝ ինչպես ասված էր նամակում, քացի էին տալիս նրա ազնվական կողերին անգամ երկարականջ քեռիները Այսպիսի մի այլաբանական նախադասությունով էլ, կարծեմ հենց սկսվում էր գավառապետի նամակը. նախադասությունը չեմ հիշում, բայց հիշում եմ օր. Սաթոյի կոմենտարիան «երկարականջ քեռիների» մասին. նրա կարծիքով այդ այլաբանական խոսքի տակ պետք է նապաստակներ հասկանալ, այնինչ իմ կարծիքը բավականի´ն տարբերվում էր օր. Սաթոյի կարծիքից: Այո´, ինչո՞ւ նապաստակներ, եւ ոչ ուրիշ մի բան... Բայց անցնենք նամակին: Կրկնում ենք՝ մենք բառացի չենք հիշում այդ միֆական նամակի բովանդակությունը, բայց բավականին լրիվ հիշում ենք նամակի ընդհանուր իմաստը, որ դժբախտաբար պիտի պատմենք մեր տկար լեզվով, տեղ-տեղ միայն բառացին մեջ բերելով նամակի այն ցայտուն տողերը, որ այն ժամանակ մեխվեցին մեր ուղեղում եւ մնացին այնտեղ- եւ, կարծում ենք, որ այդպես էլ մեխված կմնան այնտեղ- ընդմիշտ ու հավիտյան: Նամակն, ինչպես ասացինք, սկսվում էր դառնագին հոխորտանքով, բայց գնալով փոխվում էր դառնաթախիծ տրտունջի եւ նորից ծայր էր առնում հոխորտանքն ու մեղադրանքը եւ, նորից տրտունջի դառնության փոխվելով՝ վերջանում էր հույսով, որ «ամենակարող տերը» կվերականգնի արդարությունն Ահեղ Դատաստանի օրը, որին նա հավատում էր այնպես, ինչպես հավատում է Նորին Կայսերական Մեծության մոտալուտ հաղթանակին: Բայց այս չէ էականը եւ ամենահետաքրքիրն այդ նամակում, այլ այն, թե ի՞նչ լեզվով էր այդ նամակում խոսվում Համո Համբարձումովիչի եւ մանավանդ բժշկի - Սերգե Կասպարիչի մասին, այստե´ղ է ահա նամակի ամենայուղալին ու ամենահյութալին եւ նամակի այդ տողերն էին ահա, որ հատուկ բավականություն էին պատճառում օր. Սաթոյին, վառում նրա հայացքը եւ թքակալում նրա, ինչպես ասում էին քաղաքում- շնական շրթունքները: «Մի՞թե դուք չէիք, հարգելի Ամո Ամբարձումովիչ,- ասվում էր այդ միֆական նամակում,- որ լիզում էիք իմ պնակները եւ բռնում իմ շուբան ամեն անգամ, երբ իմ բնակարանն էիք գալիս- եւ մի՞թե ձեր անզուգական դուստր Սեւաչյա Պրիմադոննան չէ՞ր, որ հանգստացնում էր իմ, ծանր պաշտոնից քայքայված, ծերությունից հյուծված, վաստակած ջղերը... Իսկ ո՞վ էր, ո՞վ էր, արդյոք,- ասվում էր ապա այդ միֆական նամակում,- որ նաիրյան գեղեցկուհիներ էր մատակարարում գաղտնի բաժանմունքի վարիչ Անգելեեւին, եթե ոչ այսօրվա «Շրջանային Կոմիսար» Սերգե Կասպարիչը, երեկվա քաղաքային բժիշկը... Իսկ ո՞վ էր,- ասվում էր նամակում,- որ Տեղական Կոմիտեի կնիքով եւ «Տեղական Կոմիտե» ստորագրությամբ ահաբեկող նամակ ուղարկեց երկու տարի առաջ մեր քաղաքում հսկայական պրակտիկա ձեռք բերած բժիշկ Կարչեւսկուն, որպեսզի վերջինս իսկույն եւեթ թողնի մեր քաղաքը եւ հեռանա սատանաների գիրկը- ո՞վ էր այդ անողը, եթե ոչ նույն ինքը, ձեր (այսինքն՝ Մազութի Համոյի. Ե. Չ.) անզուգական բարեկամ, ներկայումս «Շրջանային Կոմիսար», Սերգե Կասպարիչը, նախկին քաղաքային բժիշկը... Եվ ո՞վ էր, որ,- ասվում էր ապա այդ զարմանալի նամակում,- իր տան արտաքնոցի տախտակները թակարդի նման հարմարեցնելով՝ օրը ցերեկով իր տան արտաքնոցում խեղդեց իր հարազատ, խելագարված կնոջը, որպեսզի ազատվի նրանից, իբր մի ավելորդ բալաստից.- ո՞վ էր, ո՞վ էր այդ ամենի դիվային հեղինակը, եթե ոչ- էլի ինքը, նույն ինքը, բժիշկ Սերգե Կասպարիչը, Ձեր Տեղական Կոմիտեի անդամը, ներկայումս «շըրջանի կոմիսար» բժիշկ Սերգե Կասպարիչը... Իսկ դո՞ւք,- դիմելով իրան՝ Համո Համբարձումովիչին՝ ասում էր ապա գավառապետը, այսինքն՝ միֆական այդ նամակը,- դուք չէի՞ք միթե, հարգելի Ամո Ամբարձումովիչ, որ իմ ստորադաս պաշտոնյա, շրջանի նաչալնիկ Շմերլինգի միջոցով ձեր «Լույսի» պահեստներից աբոզներով նավթ էիք ուղարկում մեր եւ մանավանդ ձեր դարավոր ոսոխին, անօրեններին, եւ ոսկիներ դիզում մեր ու ձեր եղբայրների թափած ծով արյան գնով... Դո´ւք էիք, հարգելի Ամո Ամբարձումովիչ, դո՜ւք,- եւ իզուր եք դուք այսօր բանտ քշում ինձ, ծերուկիս, մոռանալով այն աղուհացը, որ տարիներ շարունակ վայելել եք իմ լիառատ սեղանից...»: Այսպիսի´ ահա չլսված ամբաստանություններ կային իրա- Համո Համբարձումովիչի եւ բժիշկ Սերգե Կասպարիչի հասցեին այդ միֆական նամակում, եւ մենք չենք կասկածում, որ այդ միֆական նամակը հետեւանք չէր օր. Սաթոյի փչացած ուղեղի: Այո´, ես չեմ էլ կասկածում, որ այդ միֆական նամակը կարող էր այլ աղբյուր ունենալ, քան օր. Սաթոյի փչացած ուղեղը, որ ի բնե փչացած լինելուց բացի՝ տարիներ շարունակ կրել էր իր վրա մի ավելի եւս փչացած, ավելի քան շնական ուղեղի- պ. Մարուքեի ուղեղի- ազդեցությունը: Ինչեւէ, ընթերցո´ղ... Մութ ու խորհրդավոր պատմություններ էին դրանք, որ մինչեւ վերջն էլ ինձ, հեղինակիս համար այնպես էլ մութ մնացին ու մնացին խորհրդավոր: Հիմա էլ, երբ այստեղ նկարագրված դեպքերից անցել են արդեն բավականին տարիներ, երբ բավականին ջուր է հոսել, ինչպես ասում են, պատմության ջրաղացի անիվին եւ մեր նկարագրած դեպքերից ու անձնավորություններից շատ շատերն արդեն պատմության, այսինքն՝ անգոյության գիրկն են անցել- հիմա անգամ, ընթերցո´ղ, երբ ես մտքով շուռ եմ գալիս, դառնում եմ ետ եւ աշխատում եմ վերհիշել ու հասկանալ այն ժամանակ կատարված դեպքերն ու պատմությունները- այդ դեպքերն ու պատմություններն ինձ պատկերանում են, ինչպես պղտոր մի հոսանք, մութը մի գետ, որ անցնում է հորդած եւ խեղդում իր դեմն առնել ցանկացող ամեն մի խթան ու արգելք: Հիշում եմ՝ մի անգամ, երբ ես դեռ երեխա էի, հորդել էր մեր այդ նկարագրած քաղաքի գետը. գիշեր էր, երբ ես ու եղբայրս, տնից փախչելով, գնացինք հորդած գետին նայելու: Մութն էր. կարծես մազութ էին քսել երկնքին, ու հոսել էր մազութը երկնքից եւ ծածկել քաղաքը, փողոցները, շենքերն ու մարդկանց: Մենք ապրում էինք Վարդանի կամուրջի մոտերքը, բերդի տակ, եւ տնից իջնելիս մենք կարծում էինք, որ կհասնենք գետափնյա փողոցը եւ այնտեղից կնայենք հորդած ջրին: Բայց մենք չարաչար սխալվեցինք: Մեր տնից դեպի հիշյալ փողոցն էր իջնում ծուռ ու մուռ մի արահետ. դեռ նոր էինք շուռ եկել այդ քարքարոտ արահետի վերջին ոլորտը, որից հետո արահետն ուղիղ դեպի գետափնյա փողոցն էր իջնում, երբ մեր աչքերի առաջ փռված խավարի մազութը բաժանվեց երկու մասի. վերը՝ մուգ, իսկ ներքեւը բաց գույնի մազութ էր, որ հազիվ էր տարբերվում վերի մազութից: Վարի համեմատաբար բաց գույնի մազութը- հորդած գետն էր, ջուրը, որ, լցրել էր գետափնյա փողոցն ու ծանր շնթռկել լայն ու ահավոր, ինչպես մի առասպելական վիշապ: Մի ծանր, ճնշող, դեպի իր գիրկը քաշող խոնավություն էր շնչում հորդած գետը, ու ես կպչում էի եղբորս, որ ինձ իր գիրկը չքաշի, չխեղդի, կուլ չտա առասպելական այդ վիշապը: Դեմը, բաց գույնի մազութի խոնավ գրկից ելնելով՝ իր համեմատական մուգությամբ հետզհետե լուծվելով վերի մութի մազութին՝ տեսիլանման երերում էր ահռելի մի սեւություն, հսկա մի քարակույտ. Վարդանի կամուրջն էր այդ, որ սեւին էր տալիս մազութանման մշուշում: Մեր մոտ կանգնած մարդիկ վիճում էին, թե կդիմանա՞ արդյոք Վարդանի կամուրջը հեղեղած ջրի ահռելի հոսանքին, թե ոչ. կային, որ կարծում էին կդիմանա, ու կային, որ կարծում էին, թե ոչ: Այդ միջոցին էր ահա, որ գետի վերի կողմից, ծանր ողողած հեղեղատի միջից, լսվեց զարհուրելի, սիրտ ճեղքող, անպատմելի մի ճիչ, ու ճիշտ նույն վայրկյանին սրընթաց հեղեղատի վրա երեւաց փոքրիկ-փոքրիկ, վախկոտի պուշ աչքի նման ահաբեկված թարթող, սրընթաց մի կրակ: Ես ավելի պինդ սեղմվեցի եղբորս, գրկեցի նրա ոտքը. շուրջս հավաքված մարդիկ բարձրացրին մի ահախառն աղմուկ, շարժվեցին տեղերում ու, չգիտեմ ինչու, հայհոյեցին իրար. այդ ժամանակ մի վերջին անգամ եւս խոնավ հեղեղատի ծանրանիստ մազութի միջից լսվեց զարհուրելի սրտակեղեք ճիչը. վախկոտի աչքի պես ահաբեկված թարթող պուշ կրակը սրընթաց սուրաց դեպի Վարդանի կամուրջի սեւասեւ ուրվականը- եւ ամեն ինչ կորավ, լռեց, սուզվեց մազութանման հեղեղատում: Պարզվեց, որ քաղաքի գետափնյա փողոցներից պոկված մի նավակ էր դա, որ հոսանքի մեջ ընկնելով՝ քշվել էր դեպի Վարդանի կամուրջը: Եղբորս կողքին կպած՝ դողալով տուն եկա ես, պառկեցի մորս կողքին- եւ ամբողջ գիշերը մինչեւ լույս իմ մանկական ուղեղի միջից ծանրանիստ ընթանում էր հորդած գետը, ուղեղիս ահաբեկված մազութում կախված՝ օրորվում էր Վարդանի կամուրջի սեւասեւ ուրվականը, ու այդ սեւասեւ ուրվականին դիպչելով՝ սրտակեղեք մի ճիչ էր արձակում վախկոտի աչքի պես ահաբեկված թարթող, պուշ կրակը: Առավոտյան արթնանալիս իմ առաջին գործն այն եղավ, որ ես շնչակտուր վազեցի դեպի գետը եւ- օ՜, զարմանք եւ ուրախություն, տեսա, որ գետափնյա փողոցից արդեն քաշվել էր առասպելական վիշապը. գետն իր ափերն էր մտել եւ հոսում էր հանդարտ, իսկ Վարդանի կամուրջը գետի մեջտեղն արքայաբար նստած՝ չորացնում էր իր թրջած կողերը ելնող արեւի պայծառ ճառագայթների ներքո... Մանկական միամտությամբ նայեցի Վարդանի կամուրջի կողերին դիպչող մթափրփուր ջրին, կարծելով, որ այնտեղ կգտնեմ որեւէ հետք գիշերվա սրընթաց սահող նավակից եւ անգամ, - օ՜, մանկական անմեղություն,- վախկոտի պուշ աչքի նման ահաբեկված թարթող այն կրակից... Բայց ո´չ մի հետք, իհարկե, չկար, եւ չէր էլ կարող լինել այդ բոլորից: Վարդանի կամուրջն էր միայն, որ արքայաբար կուրծքը դեմ էր տվել մթափրփուր ջրերին... Մանկությանս օրերին կատարված այս ինքնին աննշան դեպքից անցել են համարյա քսանից ավելի երկար ու ձիգ տարիներ, բայց ես հիշեցի հանկարծ ինքնին աննշան այդ դեպքը՝ նաիրյան մեր նկարագրած քաղաքի վերոհիշյալ դեպքերն ու պայմանները մտաբերելիս: Իսկ պատահական բա՞ն է արդյոք, երբ մարդ այս կամ այն դեպքի կամ պատմության առիթով հիշում է մի ուրիշ, այլ դեպք կամ պատմություն Իհարկե, պատահական բան չէ, ընթերցող- եւ խորը, խորը, խորագույն իմաստ կա նման, գիտական տերմինով ասած՝ գաղափարների ասոցիացիայում, եւ ներկա դեպքում այդ խորագույն իմաստն ինձ համար պարզ է ավելի, քան արեւի լույսը: Եվ իրոք. իր ափերից ելած, հորդած գետ չէ՞ր միթե այն օրերում նաիրյան այդ քաղաքի կյանքը, մի կյանք, որի վրա, ինչպես հայտնի է քեզ, ընթերցո´ղ, վաղուց հետե կախված էր մազութանման մշուշը, որը վաղուց հետե ծածկել էր, ինչպես հայտնի է քեզ, նաիրյան այդ քաղաքն ու բնակիչներին, շենքերն ու մարդկանց: Հեղեղել էր կյանքը, ելել էր այդ օրերին իր սովորական ափերից եւ, թերեւս, իզուր էր Կարո Դարայանը փորձել լույսի նշույլ մտցնել, վերոհիշյալ դժբախտ նավաստիի նման թարթել իր տարտամ կրակը, մազութանման մուժում Օ, պիտի իմանար, պիտի հասկանար այդ Կարո Դարայանը, որ զարնվելու է իր նավակը «Վարդանի կամուրջի» արքայանիստ քարակույտին, որ վաղուց սովոր էր արդեն իր քարակերտ կուրծքը դեմ անել ամեն հոսանքի ու հեղեղատի: Եվ ճիշտ որ. վերը նկարագրած դեպքից հետո ես հեռացա նաիրյան այդ քաղաքից եւ վերադարձա մի տարի անց, ու ի՞նչ. նո´ւյնն էր տպավորությունս, ճիշտ նույն տպավորությունը, որ ես ստացել էի մանկությանս օրերին՝ հորդած գետը տեսնելու գնալուս հաջորդ առավոտը. ճիշտ այն ժամանակվա նման ես տեսա, որ համարյա թե իր սովորական ափերն է մտել նաիրյան այդ քաղաքի առօրյա կյանքի այն ժամանակ այնպես մթափրփուր հորդած, հեղեղած գետը- եւ նույն ակնածանքով ու ահավոր հիացմունքով ես տեսա մեր ամենահարգելի Մազութի Համոյին, որ, ինչպես գետի հորդելուց հետո Վարդանի կամուրջը, արքայակերպ կեցել էր կյանքի արդեն բավականին հանդարտած, համարյա իր ափերը մտած հոսանքի մեջտեղը եւ այլեւս իզուր էին նրա, այսինքն՝ Մազութի Համոյի, հասարակական դիրքի քարակերտ պատերին դիպչել փորձում արդեն իջած գետի մի քանի մանրիկ, մթափրփուր ալիքները... Բարեբախտաբար այլեւս երեխա չէի ես այդ ժամանակ, որպեսզի այդ լղրճուկ (ընկ. Վառոդյանի խոսքով ասած) ալիքների փրփուրում փնտրեի ինչ-որ նավաբեկման հետքեր: Օր. Սաթոն էր միայն, որ դեռ շարունակում էր տարածել քաղաքում իր անսպառ ստերն ու պրովոկացիաները,- բայց էլ ո՞վ էր օր. Սաթոյին, այդ «ծամը կտրած լրբին» կարեւորություն տվողը: Մազութի Համոն կար ու կանգնած էր էլի, ինչպես Վարդանի կամուրջը, անսաստ ու քարակերտ: Կանգնած էր նաիրյան այդ քաղաքի ու իսկական, այո´, համարյա թե մարմնացած Նաիրիի, այսպես կոչված, «գրավված վայրերի» կենտրոնում, որպես «Ընկերության» լիազոր ներկայացուցիչ, Տեղական Կոմիտեի եւ Քաղաքային Խորհրդի նախագահ, Զինվորական Բարձրագույն Ատյանի անդամ- եւ այլն, եւ այլն, եւ այլն,- եւ նրա, Մազութի Համոյի ուղեղում էլի նաիրյանն էր ու հավիտենականը՝ արդեն մարմնավորվել սկսող երկիր Նաիրին... Շատ ջրեր էին հոսել նաիրյան այդ քաղաքի եւ ընդհանրապես Նաիրիի ու աշխարհի վրայով այդ մի տարվա ընթացքում, երբ ես բացակայում էի քաղաքից ու Նաիրիից, եւ ամենանշանավորն ու կարեւորը այն էր, որ այդ ջրերի հետ մեկտեղ հոսել էին նաեւ սոխական բանակները Նաիրիից ու այդ քաղաքից, եւ Նաիրին ու քաղաքը մնացել էին Մազութի Համոյին ու նաիրցիներին. երազյալը, կարծես, երկրային էր դարձել. Մազութի Համոյի ուղեղից սահելով՝ մարմնավորվել էր կարծես երկիրը Նաիրի: Հավաքել էր «Ընկերությունը» եւ գրավված վայրերն էր ուղարկել բազում ու անհամար նաիրյան ռազմիկներ. դարերի մուժից, մշուշից ելնելով՝ հառնել էր, վերջապես, նաիրյան կարծր ոգին. գրավել էր շեներ ու քաղաքներ. բռնել էր բերդը: Անթիվ տարիներից, դարերից հետո վերստին նաիրյան դարձած Առաքելոց եկեղեցում նաիրյան հնամյա բարբառով աստվածահաճո պատարագ էր անում արդեն տեր Հուսիկ քահանան- Խաչագողը, ու բերդի ամենաբարձր աշտարակի վրա եռագույն դրոշ պարզած՝ բերդի հրամանատարն էր արդեն ընկ. Վառոդյանը: Քաղաքի ու շրջանի, արդեն ամբողջովին նաիրյան դարձած, դպրոցների վարիչ էր Արամ Անտոնիչը, դպրոցի (այսինքն՝ ռեալականի) տեսուչը, իսկ եներալ Ալոշը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, կոշկակար Սիմոնը- Կլուբի Մեյմունը, մանրավաճառ Կոլոպոտյանը եւ շատ ու շատ ուրիշ պատկառելի նաիրցիներ դարձել էին Քաղաքային Խորհրդի անդամներ: Մենակ Մեռելի Ենոքն էր իր տեղը մնացել. Քոռ Արութի հետ մեկտեղ նա էլի չայ ու կալբաս էր ծախում վակզալի մեյդանում,- եւ ոչինչ՝ գոհ էր իր վիճակից: Մոռացանք Օսեփ Նարիմանովին. հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը միանգամայն լքել էր իր հաշտարար գործունեությունը եւ բժիշկ Սերգե Կասպարիչի հետ միասին դարձել էր Զինվորական երագույն Ատյանի անդամ, այսինքն՝ մենակ ինքը՝ Օսեփ Նարիմանովն էր անդամ, իսկ բժիշկ Սերգե Կասպարիչը- այդ երագույն Ատյանի նախագահն էր, քաղաքի ու շրջանի ամենաազդեցիկ մարդը, այո՝ նույնիսկ ասողներ կային, որ ավելի ազդեցիկ, քան ինքը՝ Մազութի Համոն Բայց մենք, իհարկե, չենք հավատում նման երեխայամիտ կարծիքներին: Այսպիսով, ինչպես տեսնում եք, ամեն ինչ փոխվել էր եւ ընդունել միանգամայն նաիրյան կերպարանք: Նաիրի´ն էր, հին, երազյալ, հավիտենական Նաիրին, որ տարիների մուժից, մշուշից ելած՝ առել էր իրական կերպարանք: Եվ ամեն ինչ լավ էր գնում, նույնիսկ կարելի է ասել, որ կատարյալ հանգիստ ու խաղաղություն կտիրեր նաիրյան այդ քաղաքում եւ շրջանում, եթե չլինեին մի շարք ստոր, անպատկառ, նաիրադավաճան մարդիկ, որոնք խանգարում էին նորաստեղծ նաիրապետության հանգիստը: Եվ ո՞վ գիտե՝ կկատարվեի՞ն արդյոք հետագա դժբախտ ու ահավոր դեպքերը, եթե չլինեին այդ ստոր, անպատկառ նաիրադավաճան մարդիկ: Երեւակայո՞ւմ եք՝ դրանք, այդ ստոր, դավաճան, անպատկառ մարդիկ, դեմ էին «գրավված վայրերի» պաշտպանության. ինչ-որ խաղաղություն էին պահանջում այդ ստոր, դավաճան մարդիկ, երբ դեռ չէր գետնահարված ոսոխը. ավելին՝ երբ իր վերջին հորդաները հավաքած՝ թափթփուկ բանակներով պատրաստվում էր «գրավված վայրերը» խուժել, վերստին հրի ու սրի մատնել այնքան դժվարություններով վերջապես ազատագրված երկիրը Նաիրի... Հասկանո՞ւմ եք՝ ղուշը, ինչպես ասում էր Հաջի Օնիկ էֆենդին՝ երկնային թռչունը եկել, իր ոտքով մեր ձեռն էր ընկել, իսկ այդ ստոր պարոնները պահանջում էին, որ մենք մեր ձեռքով վերցնենք ու բաց թողնենք այդ ղուշը- հանուն ինչի՞ կամ, ինչպես նույն Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆն էր ասում- անունն ի՞նչ դնենք... Օ, ոչ մի անուն չէր կարելի դնել այդ նաիրուրաց տխմարությանը, քան այն անունը, որ դրել էր Տեղական Կոմիտեն, ոչ՝ «Ընկերությունն» ինքը. եւ այդ անունն էր, ինչպես քանիցս կրկնել ենք արդեն ի միջի այլոց- «Ազգային դավաճանություն»: Եվ ովքե՞ր էին դրանք, եւ ո՞վ էր դրանց ղեկավարը.- մի քանի լղրճուկ սինլըքորներ, ինչպես ասում էր Համո Համբարձումովիչը, կամ հայվարա սանքյուլոտներ, ինչպես կարծում էր անգլիախոս Հաջի Օնիկ էֆենդին եւ չհասկացողին թարգմանում ու հասկացնում, որ սանքյուլոտներ նշանակում է- անվարտիք շներ, կարծես թե վարտիքավոր շներ էլ են լինում... Եվ ո՞վ էր, ո՞վ էր, ինչպես ասացինք, դրանց ղեկավարը, կամ, ինչպես էլի նույն Հաջին էր ասում- «վերի գլուխը».- արյունարբու մի սկյութ, ռսացած մի մոնղոլ, մի գերմանական լրտես, որ պլոմբած վագոնով հայրենիք վերադարձած՝ չին զորքերու եւ անվարտիք ավարաներու օգնությամբ ներսերում խլել էր արդեն իշխանությունն ու հանձնել այն գերմանացիներին՝ այդպիսով գլուխ բերելով իր խոստումը, որ տվել էր արյունարբու Վիլհելմ կայսեր... Ահա´ թե ո՞վքեր էին դրանք եւ ահա թե ո´վ էր դրանց «ամենավերի գլուխը», այսինքն՝ ամենամեծ ղեկավարը: Եվ, երեւակայո՞ւմ եք, ընթերցող- այդ ժամանակ արդեն պարզվել էր (գոնե այդպես էր ինձ հավատացնում պ. Աբոմարշը), որ նաիրյան այդ քաղաքում այդ սանքյուլոտների, այսինքն՝ անվարտիք շների ղեկավարն է եղել,- հավատո՞ւմ եք՝ սույն Հաջու խոսքերով ասած՝ այն «շանսատակ եղած» Կարո Դարայանը, որի սպանողներին զուր տեղն էր իր թանկագին ու անսպառ եռանդն անձնվիրաբար մսխելով՝ այնքան տենդագին որոնում ընկ. Վառոդյանը: «Շունը շան մահով կսատկի»,- ասում էր այդ առթիվ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, եւ նա, թերեւս, իրավունք ուներ, որովհետեւ պե՞տք է վերջապես մի կերպ արտահայտություն գտներ այդ պատկառելի նաիրցու անձնուրաց նաիրասիրությունը: Ահա թե ո´վ է եղել Կարո Դարայանը, ընթերցո´ղ, իսկ մենք դեռ ցավում էինք նրա եղերական մահվան համար եւ անվերապահ հավատ էինք ընծայում նրա ամեն մի խոսքին: Իսկ նրա ընկերնե՞րը. ովքե՞ր էին նրանք նաիրյան այդ քաղաքում.- առաջինը՝ Կարո Դարայանի խորհրդավոր սպանությունից հետո քաղաքից անհայտ անհայտացած պ. Մարուքեն էր, ընկ. Վառոդյանի հորջորջած այդ պ. րաստամատյանը, եւ ապա- մեզ քաջ ծանոթ «ծամը կըտրած» չակերտավոր «օրիորդ» օր. Սաթոն եւ էլի մի քանի նման արարածներ, մի երկու հոգի, որ վակզալի մոտերքը հավաքված՝ գլխահան էին անում վակզալի բաշիբուզուկներին, այսինքն՝ երկաթուղային բանվորներին ու ծառայողներին եւ ֆրոնտից փախած դեզերտիրներին Ահա´, ահա´, ընթերցո´ղ, թե ո´վքեր էին նաիրյան այդ քաղաքի եւ նորաբողբոջ նաիրապետության հանգիստը խանգարողները. դրանք էին, այդ ստոր, նաիրուրաց, նաիրադավաճան մարդիկ, որ մրոտ կամ, տեր Հուսիկ քահանա-Խաչագողի խոսքով ասած, «խլնքոտ» քթներն ամեն տեղ խոթելով՝ ջուր էին պղտորում, որ ձուկ որսան: Եվ դա, հասկանո՞ւմ եք (կրկնում ենք, ընթերցող, որ լավ գլխի ընկնես եւ հարկ եղածի չափ լավ պատկերացնես դրության ամբողջ խայտառակությունը)- եւ այդ ամենն այն ժամանակ, երբ գրավված վայրերը, այսինքն արդեն իրողություն դարձած նաիրյան երկիրն անցնելով՝ արդեն անկախ Նաիրի էր հայտարարել նաիրյան հայտնի հերոս, այժմ հայտնի զորավարը,- այն ժամանակ, երբ, ինչպես ասում են՝ քափ ու քրտինք կտրած՝ նաիրյան ռազմիկներ էր ուղարկում գրավված վայրերը, այսինքն՝ երկիր Նաիրին պաշտպանելու համար, Տեղական Կոմիտեն, ոչ՝ տեղական, այսինքն նաիրյան իշխանությունը,- երբ, մյուս կողմից, արդեն ստույգ լուրեր ուներ ստացած նաիրյան իշխանությունը, որ, վերջին հորդաները հավաքած, թափթփուկ բանակներով մտադրություն ունի գրավված վայրերը խուժելու Հավիտենական Հիվանդը,- ա´յդ ժամանակ ահա այդ ստոր, դավաճան, նաիրուրաց մարդիկ դեզերտիրություն էին քարոզում նաիրյան բանակում եւ խոսում էին հաշտության մասին. ո՞ւմ հետ.- Հավիտենական ոսոխի ու Հավիտենական Հիվանդի, որին նաիրցի մի ռազմիկի քացին անգամ բավական էր,- ինչպես ասում էր Մազութի Համոն,- որպեսզի նա հավիտենապես փչեր իր շունչը, եւ նա, իհարկե, կփչեր իր շունչը, եթե չլինեին այդ նաիրուրաց, ստոր, նաիրադավաճան մարդիկ...- Ո´ւշ, շատ ուշ գլխի ընկան (եւ դեռ հարց է՝ գլխի կընկնեի՞ն արդյոք մյուսները, եթե չլիներ էլի նույն Մազութի Համոն) եւ ուշ, շա՜տ ուշ հարկ եղած խստագույն միջոցներին դիմեցին հիշյալ լրբերի վերաբերմամբ նաիրյան իշխանավորները,- բայց թե ի՞նչ կարող էին անել այլեւս նրանք, երբ արդեն մեր նկարագրած քաղաքի համարյա պարիսպների տակ էր ոսոխը, երբ, երկու օր անց, ինչպես հետագայում մանրամասն կիմանանք, դեպքերի թավալգլոր արագությամբ ընկավ նաիրյան այդ քաղաքը, եւ Հավիտենական ոսոխը ոտք դրեց վառվող քաղաքի մոխիրների վրա... Մենք արդեն անցնում ենք նաիրյան այդ քաղաքի եւ սույն այս պոեմանման վեպի վերջին դեպքերի նկարագրությանը- եւ մի սուր, դառնաթախիծ կսկիծ սկսում է ուտել մեր սիրտը. ձեռքս կրկին սկսում է դողալ, եւ գրությանս տառերը գրվում են ծուռ ու դողդոջ, կարծես օրորում է տողերս աներեւույթ մի հողմ... Սեւ, մրուրոտ, արյունալի են այդ դեպքերը, որոնց նկարագրությանն անցնելու ենք հիմա, ընթերցո´ղ, եւ չգիտենք՝ կարողանալո՞ւ է արդյոք մեր տկար գրիչը պատկերել այդ դեպքերն այնքան սրտակեղեք ու ահավոր, որքան սրտակեղեք ու ահավոր էին նրանք իրականում: Մենք ավելի քան կասկածում ենք դրան, ընթերցո´ղ, որովհետեւ դժվար թե մեր հնամյա արեւի ներքո գտնվի մի գրիչ, որ պատկերել կարողանա այդ վերջին դեպքերը, պատկերել այնպես, որ բիզ-բիզ կանգնեն ընթերցողի մազերը, կսկծից ու ցավից խորովվի ընթերցողի սիրտը, եւ այրող, այրող, այրող արցունքներ թափվեն ընթերցողի աչքերից: Մենք չենք հավատում, որ դա կհաջողի մեզ, ընթերցո´ղ, եւ բարկությունից ու ցավից ուզում ենք դեն նետել մեր գրիչը, չվերջացնել պոեմանման այս վեպը, որ առանց այդ էլ բավականին երկարեց,- բայց ահա իմ՝ հեղինակիս, ուղեղի խորհըրդավոր գաղտնարանից ելնելով՝ խուժում են հոգեւոր հայացքիս առջեւ սեւ, մրուրե, արյունալի դեպքեր ու դեմքեր, եւ ես կրկին վերցնում եմ գրիչս՝ ընդհատված պատմությունս շարունակելու: Այս անգամ եւս պատմությունն սկսվեց նրանից- այսինքն՝ էլի իրանից՝ Համո Համբարձումովիչից- Մազութի Համոյից... Եվ ինչպե՞ս կարող էր իրանից, այսինքն՝ Համո Համբարձումովիչից- Մազութի Համոյից չսկսվել, երբ, ինչպես հայտնի է արդեն, ոչ միայն նաիրյան այդ քաղաքը, այլեւ ամբողջ Նաիրին նրա շուրջն էր դառնում, եւ ոչ միայն շուրջը դառնում, այլեւ, ինչպես գիտենք, հառնել էր նրա ուղեղից՝ նրա, Մազութի Համոյի ուղեղից սահելով՝ ուղեղայինը դարձել էր, կամ համարյա թե դարձել էր երկրային. դարձել էր- համարյա փաստ... Այո´, այս անգամ եւս սկսվեց նրանից, որ քաղաքում հանկարծ լուրեր տարածվեցին, թե Համո Համբարձումովիչ Ասատուրովը- Մազութի Համոն գրավված վայրերն է մեկնում, իբր արտակարգ լիազոր՝ տեղում դիմադրություն՝ կազմակերպելու համար: Դրա հետ զուգընթացաբար քաղաքում պտտվել սկսեցին լուրեր, թե շարժվել է արդեն ոսոխը եւ գալիս է նաիրյան այդ քաղաքի վրա. գալիս է սելավանման՝ քար ու քանդ անելով այն ամենը, ինչ որ գտնում է իր ճանապարհին: Այսպիսի´ ահա լուրեր պտտվել սկսեցին այդ առավոտ քաղաքում, եւ այս լուրերի հետ մեկտեղ, սրանց զուգընթաց՝ պտտվել սկսեցին քաղաքում- ոչ թե ուրիշ լուրեր, այլ կենդանի մարդիկ. քաղաքում պտտվող այդ ոչ թե լուրերը, այլ կենդանի մարդիկ մտնում էին տները եւ տներից դուրս էին բերում- ոչ թե իրեր, այլ զենքի ընդունակներին ու քշում կայարան, քշում ֆրոնտ: Եվ այս ամենը կատարվում էր ոչ թե այնպես, քամու բերածով, այլ այն պատերին փակցրած սպիտակ, բայց այս անգամ նաիրատառ, եւ ոչ թե հայտարարությունների, այլ հրամանների հիման վրա, հրամաններ, որոնց ներքեւը- օ՜, զարմանալի զարմանք,- դրված էր ոչ թե ընկ. Վառոդյանի, կամ Տեղական Կոմիտեի, կամ զինվորական իշխանության, եւ կամ, վերջապես, իրա՝ Համո Համբարձումովիչի անունը, այլ- այդ նաիրատառ հրամանների ներքեւը գրված էր- երեւակայո՞ւմ եք- ոչ թե անուն, ազգանուն, կամ հիմնարկության անուն ասենք, այլ- երեք տառ միայն, երկու Հ. եւ մի Դ. (Հ.Հ.Դ.)... Եվ այդ երեք տառերի ազդեցությունն ավելի էր ուժեղ ու զարհուրելի, քան հազար-հազար թեկուզ եւ Մազութի Համոների, կամ զանազան իշխանությանց անունները... Մահվան սարսուռ էր փչում այդ երեք տառերից- ահա´ թե ինչ: Երեք այդ զարհուրելի տառերով ստորագրված հայտարարությունը, ներողություն- հրամանը- սկսվում էր «Նաիրցինե´ր» դիմումով. կարճ ու ազդու: Այո´, կարճ ու ազդու էր այդ դիմումը, ինչպես կարճ ու ազդու էր այդ դիմումի, այսինքն՝ հրամանի, ներքեւի ստորագրությունը,- բայց հասկացողի համար մի ամբողջ, այո´, մի ամբողջ տիեզերք կար այդ մի հատիկ բառում, եւ այս բանը հասկանում էին ոչ թե ընտրյալները միայն, ոչ թե բացառությունները, այլեւ ամենքը, բառացի ամենքը,- առանց բացառության: Ավելին՝ ոչ միայն հասկանում էին, այլեւ մտնում էին մեջը, այդ մի հատիկ բառի մեջ- ամենքը. սա´ էր ահա զարմանալին: Այո, այդ մի հատիկ բառի մեջ էին մտնում թե´ Համո Համբարձումովիչը- Մազութի Համոն ինքը, թե´ ընկ. Վառոդյանը, թե´ Սերգե Կասպարիչը- բժիշկը, թե´ Օսեփ Նարիմանովը, թե´ Հաջի Մանուկոֆ էֆենդին, թե´ մանրավաճառ Կոլոպոտյանը, թե´ Մեռելի Ենոքը ու Քոռ Արութը եւ անգամ վակզալի բաշիբուզուկներն ու դեզերտիրները. այսպիսի ահա տիեզերական տարողություն ուներ այդ դիմումը, այդ մի հատիկ բառը, որով սկսվում էր հրամանը «Նաիրցիներ,- ասված էր այդ հրամանում,- Hannibal ad portas!...» Հենց այսպես էլ տպված էր՝ ինգլիզի լեզվով, ինչպես կարծում էին սարսափած քաղաքացիները, եւ թերեւս սա էր պատճառներից մեկը, բացի վերոհիշյալ դիմում- մի հատիկ բառից, որ այդ հրամանը բոլոր նաիրցիների վրա թողեց մի զարհուրելի, համարյա միստիկական տպավորություն: «Թշնամին մոտենում է մեր դարբասներին,- ասվում էր ապա այդ հրամանում,- ամեն մի նաիրցի պետք է պարզ հաշիվ տա իրեն, թե ի՞նչ է նշանակում այդ...»: «Նաիրցինե´ր,- կրկնված էր ապա տիեզերապարփակ դիմումն այդ հրամանում.- Մեր չքնաղ երկիրը, դարեր շարունակ երազված եւ այժմ մեր զավակների հավելյալ արյունով վերջապես ձեռք բերված մեր հայրենիքը, մեր դրախտավայր Նաիրին, կանգնած է անասելի վտանգի առաջ. մոտեցել է ոսոխը եւ կրկին, կրկին սրի ու հրի կոխան է կամենում դարձնել մեր երկիր Նաիրին»...- «Նաիրցինե´ր,- երրորդ անգամ դիմում էր հրամանը տիեզերքին ու ամենքին.- Մի բան է մնում անել այսօր ամեն մի իսկական նաիրցու՝ վերցնել զենք եւ ճակատ գնալ իր սեփական արյունով պաշտպանելու մեր աննման երկիրը,- ծծկեր երեխայից, մինչեւ իննսուն տարեկան ծերունին պետք է այսօր ռազմաճակատ գնա եւ իր կուրծքը դեմ անի ոսոխի սվիններին եւ իր սրբազան արյունով փրկի անկումից ու ավերումից նվիրական հայրենիքը- մեր դրախտանման Նաիրին» Եվ «Նաիրցինե´ր,, - չորրորդ ու վերջին անգամ դիմում էր հրամանը տիեզերքին ու ամենքին,- Հասել է վճռական րոպեն եւ Հ. Հ. Դ. մի կոչ ունի միայն անելու իր սիրեցյալ նաիրյան ժողովրդին. - Դեպի կռի՜վ... Ի զեն, վերջի՜ն անգամ ի զեն, տառապյալ նաիրյան ժողովուրդ. Նաիրին վերջին անգամ կանչում է քեզ: Եվ թող հեռանան մեր ճանապարհի վրայից վախկոտներն ու թուլամորթները, թող վտարվեն, անարգանքի սյանը գամվեն բոլոր նրանք, ովքեր այս ճակատագրական վայրկյանին իրենց անձնական կաշին ավելի բարձր կդասեն, քան նաիրասիրական վեհ գաղափարը: Հ.Հ.Դ. հայտնում է սրանով, որ տեղնուտեղը հրացանազարկ են արվելու բոլոր նրանք, ովքեր փորձ կանեն իրենց ողորմելի կաշին փրկելու համար ռազմաճակատ չգնալ, կամ փախչել ռազմաճակատից: Այդ է պահանջում մեզնից այսօր հայրենիքը, այդ է պահանջում այսօր մեր նվիրական Նաիրին: Օն, ուրեմն՝ ի զե՜ն, նաիրցինե՜ր,- դեպի ռազմաճակա՜տ...»: Այսպես էր վերջանում հրամանը, եւ ապա գալիս էին վերոհիշյալ երեք տառերը- Հ. Հ. Դ. Էլ կարո՞ղ է արդյոք զարմանալի թվալ, որ այդ հայտարարությունը, ներողություն, հրամանը բոլոր քաղաքացիների վրա թողեց մի անասելի, շշմեցնող, զարհուրելի տպավորություն: Այսպիսի մի անասելի իրարանցում ընկավ քաղաքում, որ, ինչպես կասեր Մեռելի Ենոքը՝ «մերը մանուկը մոռացավ», ժաժք եղավ կարծես, կարծես եկավ ահեղ դատաստանի օրը: Եվ, եթե ճիշտը կուզեք, հենց այդ օրվանից էլ պետք է հաշվել երկիր Նաիրիի եւ այդ քաղաքի վախճանի սկիզբը. եւ դա ոչ թե վերոհիշյալ հրամանի պատճառով, այլ այն, մեզ համար միանգամայն հասկանալի, իսկ այլ քաղաքացիների համար այնպես էլ անհասկանալի մնացած պատճառով, որ Մազութի Համոն, թեկուզ եւ ժամանակավորապես, թողեց իր հայրենի քաղաքը. իսկ ի՞նչ կարող էր անել այդ քաղաքն առանց Մազութի Համոյի, այսինքն՝ առանց այն առանցքի, որի շուրջը դառնում էր քաղաքը: Պարզաբանենք մեր միտքն օրինակով: Օրինակ՝ «Ո՞րն է ֆայտոնի նպատակը»,- հարցնում է մի անգամ Քոռ Արութին Մեռելի Ենոքը. բայց Քոռ Արութը չի իմանում, եւ քանի որ Քոռ Արութը չի իմանում՝ իր տված հարցին պատասխանում է ինքը՝ Մեռելի Ենոքը. «Ֆայտոնի նպատակը օսն է,,- պատասխանում է իր դրած հարցին Մեռելի Ենոքը ու պարզաբանում է հետո.- էն որ չեղնի- ֆայտոնը չի էրթա» Եվ մենք միանգամայն համամիտ ենք Մեռելի Ենոքին.- այդպես էլ տվյալ դեպքում: Երեւակայեցեք, ընթերցող, որ, ինչպես նաիրյան այդ քաղաքը, այնպես էլ ամբողջ Նաիրին, Մեռելի Ենոքի տերմինոլոգիայով ասած՝ մի հսկա «ֆայտոն» է, իսկ Համո Համբարձումովիչը- Մազութի Համոն՝ նրա «օսը» է, ի՞նչ կարող է անել «ֆայտոնը», այսինքն՝ նաիրյան այդ քաղաքը, կամ ամբողջ Նաիրին, առանց «օսի»- այսինքն՝ Համո Համբարձումովիչի- Մազութի Համոյի: Հարցնում ենք՝ ի՞նչ կարող է անել: Պատասխանը մեկն է.- ոչինչ ու ոչինչ Կքանդվի, տեղում կմնա՝ կփտի ու կթափվեն մասերը, ինչպես քայքայվող դիակի մասեր: Եվ այս հանգամանքն ավելի պարզ ու հասկանալի կլինի, եթե հիշենք, որ Մազութի Համոն ոչ միայն «օսն» էր նաիրյան այդ քաղաքի, այլեւ հոգին: Դե, երեւակայեցեք հիմա մարմնի դրությունը՝ առանց հոգու. ի՞նչ կլինի մարմինը, եթե հեռանա հոգին Սրա էլ պատասխանը մեկն է.- կքայքայվի, կտարրալուծվի, մարմին կազմող քիմիական տարրերն ամենքը մի կողմ կփախչեն ու կմնա ի՞նչ. ոչինչ. կմնա- մահ, մոռացության մշուշ- բաց տարածություն: Եվ նույնը, ճիշտ նույնը կատարվեց նաիրյան այդ քաղաքի, ապա եւ ամբողջ Նաիրիի հետ, հենց որ Մազութի Համոն թողեց այդ քաղաքը եւ գրավված վայրերը գնաց՝ տեղում դիմադրություն կազմակերպելու... Մե՜ծ, մե՜ծ, անասելի սխալ էր Մազութի Համոյի բացակայելը քաղաքից. հետո, երբ նա վերադարձավ գրավված վայրերից- արդեն ուշ էր, քայքայվել էր արդեն քաղաքի մարմինը եւ ոչ մի հոգի չէր կարող այլեւս կենարար շունչ փչել ու վերստին գոյություն պարգեւել այդ քայքայված մարմնին: Ավելին՝ հետո, երբ Մազութի Համոն վերադարձավ արդեն գրավված վայրերից- ոչ միայն ի վիճակի չեղավ կենարար շունչ փչել քայքայվող քաղաքի սառած երակները, այլեւ շուտով ստիպված եղավ փչել իր սեփական շունչը, փչել- հավիտյան ու անդարձ. փչել- ընդմիշտ... Եվ նրա հետ միասին իրա շունչը փչեց երազյալն ու հավիտենականը՝ երազյալ ու հավիտենական, իրա` Մազութի Համոյի հանճա´րեղագույն ուղեղից դեպի երկրայինն ու գոյացյալը ձգտող, համարյա գոյացած Նաիրին... Համոզված, այո՝ խորին համոզմունքով մենք կարող ենք ասել, որ գուցե իսկի էլ տեղի չունենային թավալգլոր արագությամբ Մազութի Համոյի գնալուց հետո նաիրյան այդ քաղաքում կատարված դեպքերն ու իրողությունները, եթե Մազութի Համոն չհեռանար քաղաքից.- երկրորդ, բայց առաջինից ավելի կարեւորագույն սխալն էր այս, որ Մազութի Համոն ինքը, մասամբ եւ ամբողջ «Ընկերությունը» կատարեցին այդ ժամանակ.- առաջին սխալը, ինչպես մասամբ արդեն գիտենք, այն ստոր, նաիրուրաց, նաիրադավաճան մարդկանց հանդեպ խստագույն միջոցների չդիմելն էր ժամանակին, իսկ երկրորդ, եւ, ինչպես ասեցինք, ամենակարեւորագույն սխալը- Մազութի Համոյի քաղաքից հեռանալը: Այո´, Մազութի Համոն չպետք է հեռանար քաղաքից, բայց նա, ինչպես տեսնում եք, հեռացավ, եւ անսպասելի, եղերական ահասարսուռ դեպքերն ու իրողությունները, նաիրյան այդ քաղաքի վերջին դեպքերն ու իրողությունները, իրար հաջորդեցին, ինչպես ասացինք՝ թավալգլոր արագությամբ... Մազութի Համոյի քաղաքից հեռանալու օրը, ինչպես արդեն գիտենք, քաղաքում լույս տեսավ վերոհիշյալ զարհուրելի, համարյա միստիքական տպավորություն թողնող, հայտարարությունը, այսինքն՝ հրամանը: Եվ դրա հետ մեկտեղ, ինչպես գիտենք, քաղաքում պտտվել սկսեցին- ոչ թե լուրեր, այլ կենդանի մարդիկ, որոնք մտնում էին տները եւ հանում տներից- ոչ թե իրեր, այլ զենքի ընդունակներին: Բացի այս՝ ընկեր Վառոդյանը կայարանում կանգնեցրել էր մարդիկ, արտակարգ փափախավորներ, որոնք խստիվ արգելում էին հեռանալ քաղաքից: Սխալվեցինք, սկզբներում դեռեւս թույլատրվում էր քաղաքից հեռանալ, բայց- միմիայն կանանց եւ երեխաներին. եւ ահա սկսվեց նրանից, որ քաղաքից հեռանալ սկսեցին կանայք ու երեխաները: Եվ զարմանալին այն է, որ մի շարք այլափոխություններ տեղի ունեցան նաիրյան այդ քաղաքում այդ օրերին. քաղաքում խոսում էին, որ, վերին հրաշքով, կնոջ կերպարանք են ստացել մի շարք պատկառելի նաիրցիներ, ինչպես, օրինակ՝ պ. Աբոմարշը, կոշկակար Սիմոնը- Կլուբի Մեյմունը, մանրավաճառ Կոլոպոտյանի երիտասարդ տղան եւ ուրիշ շատ շատերը.- բայց հավատացնում եմ, ընթերցող, որ այստեղ ոչ մի հրաշք չկար. պարզապես բռնել էին դրանց կայարանում կանգնած արտակարգ փափախավորները- կանացի շորերով. ահա´ եւ ամբողջը: Ի՞նչ հրաշքով, չգիտենք, բայց այդ պատկառելի նաիրցիներն ազատվեցին գնդակահարությունից. ավելին՝ շուտով իմացվեց, որ նրանք բոլորն էլ անհոգ թռչունների նման թափառում են, թեպետեւ Նաիրիից դուրս գտնվող, բայց համարյա նաիրյան, չքնաղագույն մի քաղաքի լազուր երկնքի ներքո եւ նույնիսկ զարմանում են, որ մնացած նաիրցիները չեն հետեւում իրենց գեղեցիկ օրինակին... «Չե՜ն հետեւում...»- Բայց ո՞նց հետեւեին, երբ քաղաքի պատերից, օր օրի հետեւից, շշմած քաղաքացիների գլխներին էին թափվում մեկը մեկից զարհուրելի, մեկը մեկից անողոք ու սարսափ տարածող հրամաններ, այնպես որ ի վերջո քաղաքի խեղճ բնակիչները զարհուրում էին քթները բարձրացնել եւ չէին էլ բարձրացնում, որպեսզի իրենց այդ պատկառելի, նաիրյան քթներով չդիպչեն որեւէ զարհուրելագույն հրամանի: Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող էին հետեւել պ. Աբոմարշի եւ ընկերների օրինակին սարսափած նաիրցիները, երբ շուտով, ընկ. Վառոդյանի մի նոր խստագույն հրամանով, արգելվեց քաղաքից հեռանալ անգամ կանանց ու երեխաներին, որպեսզի, ինչպես ասված էր ընկ. Վառոդյանի հրամանում,- «խուճապ չառաջանա»: «Թշնամին պարտված է,- ասվում էր ապա այդ հրամանում,- եւ բոլորը կարող են հանգիստ տեղները նստեն» Դե եկեք ու ընկ. Վառոդյանի այսպիսի հրամաններից հետո հետեւեք պ. Աբոմարշի եւ ընկերների գեղեցիկ օրինակին... Բայց բանն այն է որ, չնայած ընկ. Վառոդյանի ու մյուսների խստագույն հրամաններին, չնայած կայարանում կանգնած արտակարգ փափախավորներին, որոնց ձեռքին էր իրապես գտնվում այդ ճակատագրական օրերին քաղաքի բանալին,- չնայած այդ ամենին՝ քաղաքի բնակչությունն օր օրի հետեւից նոսրանում էր ու նոսրանում, եւ նոսրանում էին ամենից առաջ քաղաքի վարի, այսինքն՝ կենտրոնական թաղերը: Ո՞նց, ինչպե՞ս, ի՞նչ հրաշքով, չգիտենք, բայց վաղուց արդեն առանց Նունուֆար Հանըմի ու իր, արդեն 18-ը տարեկան դարձած, «պզտիկի» էր իր ամենօրյա չորբան խմում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, եւ վաղուց արդեն նույն այդ դառը մենակությանն էր ենթարկված Արամ Անտոնիչը, դպրոցի տեսուչը (այժմ քաղաքի ու շրջանի բոլոր նաիրյան դպրոցների վարիչը): Եվ նույն այդ դառնադառը մենակության վիճակին էին վաղուց արդեն ենթակա թե´ Օսեփ Նարիմանովը, թե´ գեներալ Ալոշը, թե´ տեր Հուսիկ քահանա-Խաչագողը,- բոլո´րը, բոլո´րը, բոլոր պատկառելի նաիրցիները՝ Ալեքսանդրյանի ու Լորիս-Մելիքյանի բնակիչները: Ասենք բացառություններ էլ, իհարկե, կային, ու այդ տխուր բացառությունների մեջ էին Տելեֆոն Սեթոն, Մեռելի Ենոքը, Քոռ Արութը, հայտնի ճաշարանատեր Բոչկա Նիկալայը եւ շատ ու շատ նման, թեկուզ եւ Ալեքսանդրյանի ու Լորիս-Մելիքյանի վրա խանութ ունեցողները, բայց էապես հասարակ, մանր-մունր մարդիկ: Սրանք բոլորն էլ իրենց ընտանեկան հարկի ներքո դեռեւս վայելում էին ընտանեկան կյանքի բոլոր քաղցրությունները: Իսկ ինչ վերաբերում է վերի թաղերի, այսինքն՝ բերդի եւ Առաքելոց եկեղեցու թաղերի բնակիչներին, դրանք բոլորն էլ տեղները նստած էին մնացել, եւ, ընկ. Վառոդյանի հրամաններին հետեւելով՝ նստած էլ մնում էին, որպեսզի խուճապ չառաջացնեն: Բայց շա՞տ բան էր կախված այդ վերի թաղերի բնակիչներից, այդ «բռի անասուններից», ինչպես անվանում էր նրանց վարսավիր Վասիլը, որը, ի դեպս, վաղուց արդեն փակել էր իր հռչակավոր վարսավիրանոցը եւ ռազմաճակատ էր գնացել, ուր, ընկ. Վառոդյանի կողմից նշանակված լինելով՝ մթերքներ էր հայթայթում նաիրյան բանակին: Թե ինչո՞վ բացատրել վարսավիր Վասիլի այս տարօրինակ քայլը- չգիտենք, սակայն այդ բանն ավելի քան լավ գիտեր Հաջի Մանուկոֆ էֆենդին, որ նույնպես «հայթաթող» էր, բայց ոչ թե «փինթի», ինչպես վարսավիր Վասիլը, այլ- խոշոր, անգամ ամենախոշոր, խոշորագույն: Այո´, նոսրացել էր քաղաքի բնակչությունը, սակայն այս նոսրացումը հարկավոր է հասկանալ ոչ թե քանակի, այլ որակի իմաստով. քաղաքից հեռացել էին արդեն ամենապատկառելի քաղաքացիների ընտանիքները, բայց դրանց տեղը շրջանի գյուղերից քաղաք էին փախել հազարավոր նոր ընտանիքներ, որոնք լցրել էին փողոցները սայլերով, եզներով, կովերով, երեխաներով եւ տնային այլ անասուններով, բացի տղամարդկանցից, որոնց վաղուց արդեն ռազմաճակատ էին ուղարկել ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները: Քաղաքի որակն էր փոխվել ամբողջովին- ահա´ թե ինչ. ու փոխվել էր քաղաքի տեսքը: Եվ այս հանգամանքը մեծ մտահոգություն էր պատճառում ընկ. Վառոդյանին, բայց չնայած նրա մի շարք ավելի քան խստագույն հրամանների, այնպես էլ չհաջողվեց շրջանից փախած այդ «վախկոտ ոչխարներին» իրենց տեղերն ուղարկել. նրանք չգնացին, չնայած անգամ նրան, որ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները քանիցս փորձեցին մտրակային լեզվի փոխել ընկ. Վառոդյանի հրամանների նաիրյան քաղցր լեզուն: Չօգնեց, ոչինչ չօգնեց, դրանք մնացին քաղաքում, անբան անասունների նման թափված մնացին նաիրյան չքնաղ այդ քաղաքի ոչ այնքան էլ չքնաղ փողոցներում ու լցրին ոչ այնքան էլ չքնաղ փողոցներն իրենց ահռելի գարշահոտությամբ: Երեւակայո՞ւմ եք՝ հենց այդտեղ, նաիրյան չքնաղ այդ քաղաքի ոչ այնքան էլ չքնաղ փողոցներում էլ նրանք ուտում էին ու քնում եւ կատարում իրենց բոլոր բնական առաքումները: Բայց ընկ. Վառոդյանին ջղայնացնողը գերազանցապես այն էր, որ դեզերտիրների կատարյալ բույներ էին դարձել փողոցներում, բակերում ու այգիներում թափված մարդկային այդ գարշահոտ կույտերը. ռազմաճակատից փախչում էին ռազմիկները եւ պահվում դրանց մեջ, դրանց սայլերի արանքում, վերմակների տակերին եւ նույնիսկ իրենց կանանց ու մայրերի փեշերում: Եվ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները, իրենց ամոթխածությունը մի կերպ զսպելով, շատ անգամ ստիպված էին լինում դեզերտիրներ որոնել... շրջանից փախած այդ կանանց փեշերում: Բայց այս բոլորը դեռ էլի ոչինչ, մի կերպ կարող էր հարթվել, սակայն քաղաքի մեծագույն դժբախտությունն այն եղավ, որ մի գեղեցիկ օր էլ ընկ. Վառոդյանը եւ Սերգե Կասպարիչը նկատեցին, որ քաղաքում փակվել են համարյա բոլոր խանութները: Ընկ. Վառոդյանը եւ Սերգե Կասպարիչը, որ Մազութի Համոյի գնալուց հետո նրա տեղակալն էր Տեղական Կոմիտեում եւ Քաղաքային Խորհըրդում, շուտափույթ կերպով մի հրաման արձակեցին, որ խանութները բացվեն. բայց, ավաղ, խանութները չբացվեցին, իսկ ժողովուրդը մթերք էր ուզում- չայ, սապոն, նավթ, լուցկի եւ էլի հազար ու մի նման զահրումար: Տեսնելով, որ անելանելի է դրությունը, Քաղաքային Խորհրդում մի ինչ-որ վերի թաղեցի հարց բարձրացրեց, որպեսզի խանութներից մի քանիսը ջարդեն, եւ Քաղաքային Խորհուրդը ինքը վաճառել սկսի այդ խանութների ապրանքները: Ինչպես եւ կարելի էր սպասել, առաջարկն ընդունվեց միաձայն: Բայց ցավալին այն է, որ երբ ջարդեցին խանութները- դուրս եկավ, այսինքն՝ ոչինչ էլ դուրս չեկավ խանութներից- խանութները դատարկ էին, ինչպես Քոռ Արութի ձախ աչքը... Հարց՝ ո՞ւր էին այդ խանութների ապրանքները: Պատասխան՝ չկային- եւ ուրիշ ոչինչ: Եվ այն էլ ոչ միայն ապրանքները չկային, այլեւ իրենք- ապրանքների տերերը. զարմանալի հրաշքով վերացել էին նրանք նաիրյան այդ քաղաքից, չնայած կայարանում կանգնած արտակարգ փափախավորներին: ուցե ռազմաճակա՞տ էին գնացել նրանք, կարող է հարցնել ընթերցողը. բայց մենք ստույգ տեղեկություններ ունենք, որ նրանք այնտեղ չէին: Եվ սա էլ, այս ամենն էլ դեռ հեչ, եթե չլիներ քաղաքը եւ ռազմաճակատը քայքայող ամենամեծ չարիքը, որի մասին քանիցս թեթեւակի հիշատակեցինք,- դեզերտիրությունը: Ամեն առավոտ տներից ու փողոցներում թափված մարդակույտերից, սայլերի արանքից եւ նույնիսկ կանանց փեշերի տակից հազարներով հանում էին ու ռազմաճակատ ուղարկում դեզերտիրների հարյուրավոր խմբեր,- բայց գիշերը, մութն ընկնելուն պես, նրանք կրկին փախչում ու քաղաք էին վերադառնում բազմաթիվ խմբերով, եւ հաջորդ առավոտ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորների կողմից էլի ճակատ քշվում, որ մութն ընկնելուն պես նորից վերադառնան քաղաք: Չարիք էր, անասելի չարիք, նաիրյան խայտառակություն: Ի՜նչ միջոցներ ասես, որ ձեռք չէին առնում անասելի այդ չարիքի առաջն առնելու համար Զինվորական երագույն Ատյանի նախագահ բժիշկ Սերգե Կասպարիչը եւ Բերդի հրամանատար ընկ. Վառոդյանը. սրանց հրամանով՝ ծեծի, հրապարակային ամբաստանության, թքի ու մուրի էին ենթարկվում այդ նաիրադավաճան լրբերը, բայց չէր օգնում ոչինչ, դրությունը նույնն էր մնում, նորից փախչում էին ռազմաճակատից, ինչպես սարսափած ոչխարներ, եւ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորների կողմից նորից ճակատ էին քշվում թքելով ու մրելով: Պարզ է, որ այսպես չէր կարող շարունակվել. հարկավոր էր գերագույն միջոցի դիմել, բայց այդ գերագույն միջոցին դիմելուց առաջ հարկավոր էր գտնել չարիքի արմատը: Եվ չարիքի արմատը գտնվեց. եւ այդ չարիքի արմատը գտնողը, այսինքն՝ ոչ թե գտնողը, այլ այդ արմատի վրա առաջին անգամ մատ դնողը էլի´ ինքն էր, նույն ինքը՝ հանճարեղագույն Մազութի Համոն, որ համապատասխան բովանդակությամբ գրություն էր ուղարկել ռազմաճակատից: Այո, նա´ էր էլի, էլի նույն հանճարեղագույն Մազութի Համոն, որ իր վճռական մատը վերջապես կարողացավ դնել չարիքի իսկական արմատի վրա. ասում ենք կարողացավ «մատը դնել», որովհետեւ այնքան էլ, վերջ ի վերջո, դժվար բան չէր վերջիվերջո այդ արմատի գտնելը, որովհետեւ նա, այդ արմատը, ոչ թե թաղված էր գետնում, ինչպես ամեն մի արմատ, այլ ցցված էր դուրս, ինչպես նաիրյան մի քիթ, եւ վաղուց արդեն բոլորն էլ տեսնում էին այդ չարաբաստիկ քիթը, այսինքն՝ արմատը: Բայց- մի բան տեսնելը, տարբեր բան- տեսածի վրա վճռական կերպով մատ դնելը: Տեսնում էին, այդ չարաբաստիկ արմատը բոլորն էին տեսնում, բայց, կրկնում ենք, Մազութի Համոն էր միայն, որ ժամանակին մատնանիշ արավ այդ արմատը եւ առաջարկեց այն հիմքից պոկել եւ դեն շպրտել, ինչպես վարակող մի սպի: «Դեզերտիրության արմատը հարկավոր է տեսնել այն նաիրադավաճան սրիկաների մեջ, որոնց առաջնորդն էր մեր քաղաքում անհայտ չարագործների (հարկավոր է ասել բարեգործների, փակագծում ավելացրել էր Մազութի Համոն) ձեռով շանսատակ եղած Կարո Դարայանը,- այսպես էր գրել ռազմաճակատից ուղարկած իր նամակ-հրահանգում Մազութի Համոն.- Դրանք լցրել են հիմա ռազմաճակատը եւ դեզերտիրություն են քարոզում մեր արի զինվորներին, դրանք խոստանում են զինվորներին հող, խաղաղություն ու հանգստություն եւ նման լկտի միջոցներով քայքայում են մեր բանակը,- գրել էր Մազութի Համոն իր այդ հրահանգ-նամակում Դրանց վերաբերմամբ հարկավոր է ամենախիստ միջոցների դիմել, չքաշվել անգամ գնդակահարությունից»,- հրահանգել էր վերջում Մազութի Համոն եւ հրահանգի վերջին տողերը երեք անգամ ընդգծել. Մազութի Համոյի այդ ընդգծումներն են ահա, որ մենք անվանում ենք «մատ դնել» Եվ իրոք որ. Մազութի Համոյի այդ հրահանգ-նամակն ստացվելուց հետո բոլորը բաց արին աչքերը ու մնացին, ինչպես վարսավիր Վասիլը կասեր- «էշ կտրած».- այդ ո՞նց էր, որ իրենք չէին հասկանում այդպիսի հասարակ մի բան, հասարակ, նո´ւ, ինչպես օրվա լույսը: Այսպես թե այնպես՝ չարիքի արմատը գտնված էր արդեն, եւ ահա ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորներն սկսեցին այդ արմատը պոկելու համար արտակարգ պատրաստություններ տեսնել: Հիշում եմ՝ քաղաքի մեյդանում ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները գեղեցիկ մի օր իրարից մի հեռագրասյան հեռավորությամբ կանգնեցրին երկու հեռագրասյուն եւ դրանց վրա խփեցին երրորդը «Էդ ի՞նչ կշինեք, եղբա´յր»,- հարցրեց փափախավորներից մեկին այդտեղ կանգնած երեխաներից մեկը, որ խորին հետաքրքրությամբ ու ակնածանքով հետեւում էր երրորդ հեռագրասյան վրա նստած արտակարգ փափախավորի արտակարգ շարժումներին «Քյանդրբազի չվան կշինենք, որ դեզերտիրները վրան քյանդըրբազ խաղան»,- պատասխանեց փափախավորը եւ երեխաներն ուրախ հռհռացին, պատկերացնելով, երեւի, որ բավականին զվարճալի մի բան պետք է լինի այդ զվարճալի դեզերտիրների քյանդրբազությունը: «Քյանդրբազի չվանը», ճիշտ է, շինեցին, բայց, ցավոք սրտի, հարկավոր է ասել, որ ոչ արտակարգ փափախավորները եւ ոչ էլ հիշյալ երեխաներն առիթ ունեցան այդ զվարճալի դեզերտիրների «քյանդրբազությունը» տեսնելու. հեռագրասյուները կանգնեցնելուց երկու օր հետո, դեպքերի գլխիվայր արագությամբ, նաիրյան այդ քաղաքն ընկավ, եւ արտակարգ փափախավորների շինած այդ «քյանդրբազի չվանի» վրա- օ, ճակատագրի եղերական հեգնանք,- հարկադրված եղան քյանդրբազություն անել- երեւակայո՞ւմ եք- ինքն՝ ընկ. Վառոդյանը, Սերգե Կասպարիչը- բժիշկը եւ Համո Համբարձումովիչ Ասատուրովը- Մազութի Համոն... Ճակատագրի տարօրինակ մի խաղ, բախտի եղերական մի հեգնանք էր դա, ընթերցո´ղ, որ դեպքերի այնքան ողբերգական ու սխրալի բերումով եզրափակելու եկավ նաիրյան այդ քաղաքի աղետալի պատմությունը... «Հեռագրասյուները» կանգնեցնելու օրն էր հենց, որ Մազութի Համոն անսպասելի կերպով վերադարձավ քաղաք: Բանն այն է, որ արդեն գրավված էին գրավված վայրերը. ավելին՝ ոսոխը, Հավիտենական Հիվանդը, անսպասելի մի հրաշքով արդեն անցել էր սահմանի այս կողմը եւ եկել, իր թափթփուկ բանակներն էր դրել քաղաքից 30 վերստ հեռավորության վրա: Սարսափ առած նախիրների նման՝ նաիրցի ռազմիկները փախել էին ոսոխից եւ լցրել քաղաքը. էլ ոչ «դեզերտիր» էր մնացել, որ քյանդրբազ խաղացնեին, ոչ բան. հո չէ՞ր կարելի մի ամբողջ բանակ երեք հեռագրասյան վրա քյանդրբազ խաղացնել: Թե ի´նչ էր ներկայացնում քաղաքն արդեն- դժվար է նկարագրել: Երեւակայեցեք, ընթերցո´ղ, որ մի առավոտ վեր եք կենում ձեր տեղից եւ ուզում եք շորներդ հագնել, բայց տեսնում եք, որ անհասկանալի մի հրաշքով քանդվել են ձեր շորերի բոլոր կարերը. վերցնում եք ձեր շապիկը- թափվում են շապկի մասերն առանձին-առանձին՝ թեւը մի կողմ է գնում, օձիքը՝ մի կողմ, մնացածը- ուրիշ մի կողմ. վերցնում եք ձեր վարտիքը- նույնը. դե հիմա սրան ավելացրեք եւ այն, որ հանկարծ հրդեհ է ընկնում ձեր բնակարանը.- ի´նչ պիտի անեք. դո՞ւրս վազեք. բայց դուրսը կանգնած են երկու կանայք եւ երեխաներ. տկլոր հո չե՞ք երեւա կանանց եւ երեխաների աչքին.- նե՞րսը մնաք.- բայց ներսում էլ ձեզ խեղդում է ծուխը, եւ մի վայրկյան չանցած՝ հրդեհի ալ-կարմիր բոցերն արդեն լիզել կսկսեն ձեր մարմինը... Այսպիսի´ ահա անելանելի դրության մեջ ընկավ Մազութի Համոն գրավված վայրերից վերադառնալիս. քաղաքի, պատկերավոր ասած՝ բոլոր կարերն արդեն քանդվել էին, մասերից ամեն մեկը մի կողմ էր փախել, իսկ քաղաքի շուրջը- հրդեհ էր. ծուխը լցվել էր արդեն քաղաքը եւ մոտենում էին արդեն քաղաքի ծխախեղդ մարմնին ահավոր հրդեհի ալ կարմիր բոցերը: Ի՞նչ էր մնում անելու Մազութի Համոյին. փախչե՞լ, մնա՞լ.- բայց ինչպե՞ս կարող էր, ասացեք խնդրեմ, փախչել Մազութի Համոն. կարո՞ղ էր արդյոք փախչել մարդու հոգին եւ իր սեփական, հարազատ մարմինը թողնել հրի բերան... Եվ Մազութի Համոն մնաց. ոչ միայն մնաց, այլեւ իր վրա վերցրեց բովանդակ իշխանությունը. մի վերջին ճիգ եւս, գերմարդկային մի ճիգ գործադրել կամեցավ Մազութի Համոն, որ փրկի դրությունը. բայց դրությունը չփրկվեց.- ուշ էր, բավականին ուշ էր արդեն, եւ դրությունը չէր կարող փրկել այլեւս ոչ մի, թեկուզ եւ գերմարդկային, ճիգ... Ո՞նց, ո՞նց փրկեր դրությունը Մազութի Համոն, երբ, ինչպես ասացինք, քանդվել էին արդեն քաղաքի բոլոր կարերը, եւ ոչ մի, թեկուզ եւ հանճարեղագույն, դերձակ չէր կարող այլեւս իրար միացնել այդ ոչ միայն իրարից բաժանված, այլեւ զարմանալի թափով իրարից ######ս տալ սկսող, մասերը. Համո Համբարձումովիչի բացակայության ընթացքում այնպիսի մի չտեսնված զարգացման էին հասել քաղաքի, ինչպես ասում են՝ կենտրոնա######ս ուժերը, որ այլեւս անհնարին էր դրանք ոչ միայն ոչնչացնել, այլեւ չեզոքացնել: Երեւակայեցեք՝ ընդամենը մի ամիս բացակայությունից հետո քաղաք վերադարձավ Մազութի Համոն,- եւ ի՞նչ. առաջին հերթին դեպի բերդը վազեց Մազութի Համոն եւ նրա աչքերի առաջ պատկերացավ... Օ, այն, ինչ որ պատկերացավ Մազութի Համոյի աչքին բերդում- թող ոչ մի գերագույն հրամանատարի չպատկերանա... Բերդը, նաիրյան արքաների շինած եւ դարեր շարունակ հազար չարի ու ոսոխի իր քարակերտ կուրծքը դեմ դրած այդ բերդը, Մազութի Համոն գտավ ողբալի վիճակում...- Զարթնեցին տարիների մուժից, մշուշից ելնելով՝ թունդ առան Մազութի Համոյի սրտում... երազները. ելան, Մազութի Համոյի դառնաթախիծ սրտից ելնելով՝ Մազութի Համոյի վշտից ու դառնությունից բորբոքված հանճարեղագույն ուղեղը խուժեցին... դարավոր սպասումները... Մի՞թե այսպես էր երազել Մազութի Համոն այս օրը. մի՞թե այսպես էր նկարվել Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղում- բերդը, նաիրյան այս բերդը՝ հույսով ու սպասումով հարուստ այն հեռու օրերին, երբ «Լույսի» գրասենյակում նստած այս օրերն էր երազում ինքը, այն ժամանակ դեռ միմիայն «Լույսի» կառավարիչ Մազութի Համոն... Այստեղից, այո´, բերդի այս ժայռակերտ պատնեշների վրայից պիտի ռումբեր տեղային մի օր, եթե այդ օրը գար... Այստեղից, այո´, բերդի այս ժայռակերտ պարիսպների վրայից իջներ պիտի մի օր- պիրկ, անպարտ կորովը նաիրյան ցեղի... Որպես երկաթե մի բռունցք՝ իջներ պիտի մի օր թշնամու գլխին Այստեղից, բերդի այս անառիկ բարձրություններից հառնելով՝ պիտի ելներ ահասաստ, պիտի հառներ հաստատ նաիրյան ոգին, կորովը, ուժը հազարամյա- նաիրյան աշխարհի... Ու պիտի վառվեր նորից, պիտի ժպտար խնդագին երկիրը հազարամյա- հնամյա Նաիրին... Ահա´ թե ինչ էր երազել Մազութի Համոն «Լույսի» գրասենյակում անցկացրած իր անքուն գիշերներին՝ այս օրվան սպասելիս... Օրը եկավ: Դեպքերի անսպասելի, հեքիաթային բերումով՝ քաշվեցին սոխական բանակները նաիրյան աշխարհից. դեպքերի անսպասելի, հեքիաթային բերումով՝ հանկարծ մարմնավորվեց, իրողություն դարձավ երկիրը Նաիրի... Եվ ի՞նչ. Հավիտենական Հիվանդի հորդաներից սարսած, Մահամերձի Թափթփուկ բանակներից սարսափահար՝ նախիրների նման պուկ տվին նաիրյան բանակները. մնացել է բերդը միայն, նաիրյան այս բերդը, որ վաղը ոտնակոխ պիտի արվի Հավիտենական Հիվանդի հորդաների կողմից, պիտի լիզե նորից Հավիտենական Հիվանդի հորդաների ոտները, Հավիտենական Հիվանդի թափթփուկ բանակների չաքմաների փոշին... Ո՞ւր է, ո՞ւր է ուժը, ո՞ւր է կորովն հնամյա նաիրյան ցեղի. ո՞ւր է երկաթե բռունցքը... Ո՞ւր է,- հարցնում էր, դառնացած Եհովայի նման մազերը պոկելով, Մազութի Համոն.- «Ո՞ւր է»: Դառնացած Եհովայի նման պոկոտում էր մազերը ու նաիրյան արքաների կորովն էր ոգեկոչում բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, նաիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած, Մազութի Համոն.- «Ո՞ւր է»,- հարցնում էր Մազութի Համոն, բայց պատասխան չկար. բերդի հազարամյա մռայլ պարիսպներն էին միայն լուռ նայում Մազութի Համոյին, վերջին այդ արքայատիպ նաիրցուն, որ պոկոտում էր մազերը եւ նաիրյան կորովը ոգեկոչում: Ու չկար կորովը. ու լուռ էր բերդը: Ու բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, նաիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած՝ դառնաթախիծ թախծեց, լաց եղավ, ինչպես այն ժողովում, Մազութի Համոն, եւ Մազութի Համոյի, վերջին այդ արքայակերպ նաիրցու բոցե արցունքներն այրեցին նաիրյան հնամյա այդ բերդի հազարամյա պատերը... «Ո´չ»,- ձեռքը նաիրյան եռագույնի դողդոջ փայտին խփելով, դառնաթախիծ լացի, հրե արցունքների միջից բացականչեց հանկարծ Մազութի Համոն. «Չի´ լինի» Ցնցվեց. վայրկենական քնից կամ կաթվածից արթնացածի նման՝ ցնցեց իր գլուխը Մազութի Համոն. հանեց թաշկինակը եւ սրբեց աչքերը: Եվ նոր կարծես տեսավ, որ կանգնած են շուրջն ընկ. Վառոդյանը, բժիշկը, մի երկու նաիրյան գեներալ եւ մի քանի նաիրցի սպաներ. անհուն պատկառանքով նայում էին նրանք Մազութի Համոյին ու լուռ, լուռ, լուռ էին, ինչպես բերդի պատերը: «Ո՞ւր են»,- ցասման շանթեր տեղալով աչքերից՝ հարցրեց որոտաձայն Մազութի Համոն.- «Ո՞ւր են մյուսները»: Բայց «մյուսները», որոնց մասին հարցնում էր Մազութի Համոն, իր քիչ առաջ ոգեկոչած նաիրյան կորովի եւ ուժի նման, չկային. պարզվեց, որ բերդի սպայության բավականին նկատելի մասը գիշերը հեռացել է բերդից եւ չի վերադարձել «Իսկ ո՞ւր է բերդի գարնիզոնը»,- ավելի մեղմ, կարծես կոտրած ձայնով, շարունակեց իր ռեւիզիան Մազութի Համոն. ընկ. Վառոդյանը ցույց տվեց մատով. Մազութի Համոն նայեց ընկ. Վառոդյանի մատի ուղղությամբ. եւ Մազութի Համոն տեսավ.- այնտեղ, բերդի երկրորդ աշտարակի վրա Մազութի Համոն տեսավ ի մի խռնված նաիրյան տրեխավոր ռազմիկների բավականին բազմամարդ մի խումբ, որ զբաղված էր իրեն, Մազութի Համոյին նայելով: «Ներողություն...,- ասաց Մազութի Համոն- դրանք... թոփ քցել... գիտե՞ն...» «Այո´, ճիշտ այդպես է»,- զինվորական պատիվ բռնելով՝ պատասխանեց գեներալներից մեկը, եւ Մազութի Համոյի արքայակերպ դեմքը մեղմիվ լուսավորվեց մի մանկական, համարյա իդիոտային, ժպիտով: Հասկացավ Մազութի Համոն՝ վերջացած էր. ուղեղում, հատնող մոմի վերջին բոցերի նման, հիսախառն երերաց, կողքեկողք ընկավ... երկիրը Նաիրի: Բայց- «Ո´չ,- բացականչեց մտքում, վերջին ուժերը հավաքելով, Մազութի Համոն.- Չի´ լինի»: Ու հրամայեց նոր ռազմիկներ բերել բերդ, թնդանոթներ դնել, անգամ ցույց տվեց, թե ի՞նչ ուղղությամբ է հարկավոր դնել այդ թնդանոթները. հետո կառք նստեց եւ վերադարձավ քաղաք: Քաղաքում սպասում էր նրան անսպասելի մի ուրախություն. ռազմաճակատից հաղորդագրություն կար ստացված, որ հերոսական մի գրոհով նաիրյան ռազմիկները տասը վերստ ետ են քշել թշնամուն եւ գրավել միանգամայն կայուն դիրքեր: Ավելին՝ տեղեկության մեջ ասված էր, որ շուտով հավանական է առաջխաղացում սկսեն եւ քշեն թշնամուն- մինչեւ Հայտնի Քաղաքը: Կարդաց Մազութի Համոն այդ հաղորդագրությունը եւ նրա սրտից կապարե մի ծանրություն ընկավ գետին. կասկածն ու քիչ առաջ նրան պատող հուսահատությունը նրա սրտից, ինչպես ասում են, ոնց որ ջնջոցով սրբեցին. շտկեց իր, քիչ առաջ բերդում կորված, մեջքը Մազութի Համոն. աչքերը լցվեցին աշխուժությամբ ու կայտառությամբ: Մինչ այդ քաղաքում սկսվել էր անօրինակ մի խուճապ. շրջանից փախածներն ու վերի թաղեցիք ամեն ինչ հավաքել՝ պատրաստվում էին գաղթի. հազարավոր խմբերով դրանք բռնել էին փողոցներն ու դեպի կայարան տանող խճուղին. քաղաքի քիչ թե շատ պատկառելի բնակիչներն արդեն գտնվում էին կայարանում, եւ մի երկու գնացք արդեն հեռացել էր՝ քաղաքի պատկառելի բնակիչներով բեռնված: Թե ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ կայարանում- անհնարին է նկարագրել: Խուճապի ենթարկված բազմահազար ամբոխը լցրել էր պլատֆորմը. տեղի էր ունենում այնպիսի մի իրարանցում, որի հանդեպ մանկական մի խաղ էր Բաբելոնի աշտարակաշինությունը, եթե միայն դա իրոք տեղի է ունեցել: Մարդիկ կոխոտում էին իրար եւ իրարու վրայով սողալով՝ առաջ անցնում, որպեսզի մոտ լինեն եկող գնացքին. մայրերն ամբոխի գլուխների վրայով առաջ էին նետում իրենց երեխաներին, որպեսզի իրենք եւս առաջ սողան, բայց երեխաները խեղդվում էին ընդհանուր հրհրոցում, իսկ մայրերը, առանց երեխաներին հասնելու, փչում էին իրենց շունչը՝ չորս կողմից սեղմված: Տղոցկան կանայք ծնում էին կանգնած տեղերում, եւ նրանց ճիչը լսելի էր լինում անգամ այն ահռելի աղմուկում, որ բարձրացնում էր բազմահազար, սարսափից խելագարված, ամբոխը: Տղամարդիկ ծեծում էին իրար. կանայք ճանգռտում էին տղամարդկանց դեմքերը, եւ այս ամենի վրա շաչում էր արտակարգ փափախավորների մտրակը: Մտրակով ճանապարհ էին բաց անում նրանք եւ առաջ անցնում, հետներն առաջ տանելով զանազան պատկառելի նաիրցիների ընտանիքներին, որոնք ընկեր Վառոդյանից կամ Մազութի Համոյից ունեին պատկառելի թղթեր: Բայց, չնայած արտակարգ փափախավորներին, չնայած անգամ «պատկառելի թղթերին», հաճախ չէր հաջողվում նրանց իրենց նպատակին հասնել. ամբոխը, կատաղած թշնամու նման, գրոհի էր դիմում ու ընդհանուր հորձանքում խեղդում թե´ արտակարգ փափախավորներին եւ թե´ նրանց հովանավորած պատկառելիներին: Անասելի, այո´, աներեւակայելի բաներ էին կատարվում այդ ժամանակ կայարանում, բայց ավելի անասելին ու աներեւակայելին այն էր, ինչ որ տեղի էր ունենում քաղաքում: Քաղաքում ծայր էին առել հրդեհները: Քաղաքից հեռացող նաիրցիները, նաիրական անասելի, չտեսնված մի եռանդով, այրում էին իրենց տներն ու խանութները, որ ոսոխին չմնան: Տեղական իշխանությունը գուցե եւ դեմ լիներ նաիրասիրության նման թեժ արտահայտություններին, եթե միայն, ինչպե´ս ասում են՝ խելքը գլխին լիներ: Բայց նրա խելքը գլխին չէր, եւ ժողովուրդն անում էր այն ամենը, ինչ որ թելադրում էր նրան նաիրասիրական բարձր զգացմունքը: Բայց այդ չէ զարմանալին. տներն ու խանութներն այրում էին ասենք, դրանց տերերը, այրում էր ժողովուրդը. բայց ո՞վ էր այրում հիմնարկությունները: Քաղաքում ասողներ կային, որ հրդեհներն սկսվել են հիմնարկություններից. ամենից առաջ այրվել էր «Լույսի» գրասենյակը, երեւակայո՞ւմ եք՝ իրա՝ Մազութի Համոյի գրասենյակը, որ ժամանակավորապես փակված էր՝ պահեստներում նավթ եւ Համո Համբարձումովիչի տրամադրության ներքո ազատ ժամանակ չլինելու պատճառով: «Լույսի» գրասենյակն այրվել էր Մազութի Համոյի քաղաք վերադառնալուց մի օր առաջ, գիշերը (առավոտյան արդեն նա քաղաքում էր գտնվում)- եւ Մազութի Համոն, արտակարգ մի պատվասիրությամբ՝ քաղաք վերադառնալուն եւ հրդեհի լուրն ստանալուն պես՝ հրամայել էր, ինչ գնով էլ լինի, հրդեհի լափող ճիրաններից, որ արդեն մխացող մոխիրների էին փոխվել, ազատել «Լույսի» մատյաններն ու հաշիվները, բայց այդ կարելի՞ էր արդյոք, ընթերցո´ղ, հնարավո՞ր էր արդյոք... Ապա այրվել էր «Մանր Վարկի Ընկերությունը», այսինքն՝ ընկերության շենքը, հետո- միլիցիատունը: Եվ, ասում եմ, դրանից հետո էր ահա, որ քաղաքից հեռացող նաիրցիները ցուցադրել սկսեցին իրենց թեժ նաիրասիրությունը, որ ահռելի արագությամբ ծավալվում էր քաղաքում եւ լցնում քաղաքի փողոցները նաիրասիրական յուրօրինակ մի արտահայտությամբ, այսինքն՝ հրով ու ծխով: Այսպիսի ահա դրության մեջ էր քաղաքը, երբ Մազութի Համոն ստացավ ռազմաճակատից վերոհիշյալ ուրախալի հաղորդագրությունը: Ռազմական արտակարգ նիստ գումարեց իսկույն Մազութի Համոն, որը որոշում կայացրեց՝ 1) երագույն միջոցներ ձեռք առնել խուճապը կանգնեցնելու համար, 2) վերջ տալ հրդեհներին, 3) հրամայել ժողովրդին հանգիստ իր տեղը մնալ, որի համար արտակարգ միջոցներով արգելել քաղաքից հեռանալը, 4) արգելել գնացքների երթեւեկությունը: Որոշումը հանելով՝ Մազութի Համոն անձամբ հրամայեց կայարանին գնացքներ բաց չթողնել եւ ընկ. Վառոդյանի միջոցով արտակարգ փափախավորներ ուղարկեց՝ խճուղիով փախչող ժողովրդին վերադարձնելու կամ, ծայրահեղ դեպքում, մնացածների առաջն առնելու: Այս կարգադրություններին զուգընթաց՝ Քաղաքային Խորհուրդը վազեց Մազութի Համոն, որ նրա միջոցով եւս ազդի ժողովրդի տրամադրության վրա. արտակարգ նիստ նշանակեց, բայց, ցավոք սրտի, դուրս եկավ, որ քաղաքից բացակայում էին Քաղաքային Խորհըրդի համարյա բոլոր անդամները. ոչ եներալ Ալոշը կար, ոչ մանրավաճառ Կոլոպոտյանը, ոչ Հաջի Օնիկ էֆենդին եւ ոչ էլ մյուսները. վերի թաղեցի անդամն էր միայն, որը մի անգամ արդեն ցույց էր տվել իր ամբողջ քաղաքական հմտությունը՝ փակ խանութները ջարդելու իր այն հիշատակելի առաջարկը մտցնելով, մի առաջարկ, որից, հիշում եք, թե ի՞նչ դուրս եկավ,- այսինքն՝ ոչինչ էլ դուրս չեկավ: Ի՞նչ պիտի աներ Քաղաքային Խորհրդի այդ մի հատիկ անդամի հետ Մազութի Համոն,- այո´, ի՞նչ պիտի աներ Ոչինչ էլ չէր կարող անել Քաղաքային Խորհրդի այդ մի հատիկ անդամի հետ Մազութի Համոն. Մազութի Համոյին մնում էր միայն թափահարել իր ձեռքը եւ գնալ տուն՝ հանգստանալու. եւ Մազութի Համոն թափահարեց իր ձեռքը եւ որոշեց տուն գնալ՝ հանգստանալու: Արդեն երեկո էր. հոգնել էր ինքը, ուղեղը նվում էր հոգնությունից, եւ հոգնությունից ուղեղում նվում էր... Նաիրին: Հարկավոր էր քնել, հանգստանալ,- եւ արդեն, կառք նստելով, ուզում էր կառապանին «քշի տուն» ասել Մազութի Համոն, երբ հանկարծ հիշեց, որ վաղուց արդեն քաղաքում չէ «տունը». գրավված վայրերը մեկնելուց առաջ քաղաքից ուղարկել էր Անգինա Բարսեղովնային եւ Սեւաչյա Պրիմադոննային Մազութի Համոն, որպեսզի միանգամայն ազատի իր, նաիրյան հոգսերով ծանրաբեռնված, ուսերը՝ ընտանեկան ավելորդ բեռից Հիշեց ու դառնորեն ժպտաց մտքում իր ազիզ կողակից Անգինա Բարսեղովնային Մազութի Համոն. ու, նրան ժպտալով, հիշեց Ագրիպպինա Վլադիսլավովնային Համո Համբարձումովիչը... «Քշի´ր բերդը»,- հրամայեց կառապանին Մազութի Համոն ու ընկողմանեց կառքում. գլուխը ձեռքերի մեջ առավ. քնեց... Հաջորդ առավոտ... Բայց լավ է չլուսանար այդ առավոտը, որովհետեւ այդ չարաբաստիկ առավոտը դեռ նոր էր լուսանում, երբ քաղաքում մնացած ժողովուրդը, որ վերոհիշյալ արտակարգ նիստի հրամանից եւ ռազմաճակատից ստացված ուրախալի հաղորդագրությունից հետո բավականին հանգստացել էր կարծես ու սրտապնդվել,- լսեց հրացանների տրաքտրաքոց եւ թնդանոթների դեռ բավականին հեռու, բայց հետզհետե մոտեցող որոտ: Ոչ մի ուժ այլեւս, անգամ ոչ մի երկնային վերին զորություն, ի վիճակի չէր «տեղը նստած» պահել քաղաքում մնացած ժողովրդին: Հսկա, տասնյակ եւ հարյուր հազարավոր գլուխներով հաշվող մի նախիրի նման, սարսափահար տեղահան եղավ քաղաքում մնացած ժողովուրդը. մի մասը բռնեց կայարանի ճամփան, մյուսը՝ խճուղու: Քաղաքի տները մեկը մյուսի հետեւից սկսեցին վառվել, եւ այդ վառվող տներում, հրի ու ծխի միջից, ինչ-որ բան էին փախցնում ռազմաճակատից նահանջած նաիրցի ռազմիկները: Հաստատ կարելի է ասել, որ այդ վայրկյանից քաղաքը կարելի էր արդեն ընկած համարել, բայց նա այդպիսին դեռ չէր համարվում, որովհետեւ, ոսոխը դեռ չէր կտրել փախուստի ճանապարհը եւ դեռ հնարավոր էր փախչել: Այդ վայրկյանից սկսած քաղաքում չկար այլեւս ոչ մի իշխանություն: երագույն Իշխանությունը բերդում էր հավաքվել, որպեսզի այնտեղից անմիջապես ղեկավարի ռազմական գործողությունները: Քաղաքի վարի թաղեցիք (այսինքն՝ կենտրոնական փողոցների բնակիչները) բոլորն էլ համարյա հեռացել էին քաղաքից, արդեն հեռանալ էին սկսել վերի թաղեցիք եւս, այնպես որ քաղաքի բուն բնակչության չնչին մասն էր միայն դեռ քաղաքում գտնվում: Բայց, չնայած դրան, քաղաքը լեփ-լեցուն էր դեռ մարդկային բազմահազար, խռիվ, խայտաբղետ խմբերով, գերազանցապես շրջանից փախած «բռիներով...». ծայր, վախճան չկար սրանց խայտաբղետ շարքերին Տելեֆոն Սեթոն եւս, որ մինչ այդ մի զարմանալի անփութությամբ քաղաքում էր մնացել, իր եղբոր՝ Քոռ Արութի եւ նրա հավիտենական ընկեր Մեռելի Ենոքի օգնությամբ այրեց իր հռչակավոր սրճարան-ճաշարանը եւ իր «չոլուխ-չոճուղը» հավաքած՝ բռնեց կայարանի ճամփան: Հարկավոր է ասել, որ մինչեւ սրճարանն այրելը, մինչեւ վերի թաղը վազելը եւ «չոլուխ-չոճուղն» հավաքելը բավականին ժամանակ անցել էր արդեն. թաղեցիք համարյա բոլորն էլ արդեն հեռացել էին, այնպես որ, եթե չհաշվենք ուրիշ մի քանիսին, որ այնպես էլ վերի թաղում մնացին, Տելեֆոն Սեթոյի թափորը վերջինն էր, որ հեռանում էր այդ թաղից: Վերի թաղեցիք փախել էին քաղաքից խճուղու ճանապարհով, այնինչ Տելեֆոն Սեթոն որոշեց կայարանով գնալ, հույս ունենալով, որ «վերինի օգնությամբ» իրենց կհաջողվի գնացք նստել: Եվ նրան, Տելեֆոն Սեթոյին, ինչպես եւ «չոլուխ-չոճուղին», Քոռ Արութին ու Մեռելի Ենոքին, հաջողվեց գնացք նստել եւ այդ աներեւակայելի հանգամանքը տեղի ունեցավ ոչ թե վերինի օգնությամբ, այլ իրա, Տելեֆոն Սեթոյի, ռազմագիտական քանքարի շնորհիվ: Բանն այն է, որ Տելեֆոն Սեթոն որոշեց կայարան գնալ ոչ թե քաղաքի միջով, որ միանգամայն անհնարին էր, այլ սարի վրայով, թեպետ սարի վրայով տանող ճանապարհն իջնում էր դեպի երկաթուղային կայարանից բավականին հեռու՝ կայարանին հակառակ ուղղությամբ: Եվ հենց այս էր պատճառը, որ նրանց հաջողվեց գնացք նստել: Արդեն կեսօր էր, հրացանների տրաքտրաքոցը եւ թնդանոթների թնդյունն արդեն լսելի էր բերդից համարյա թե մի երկու վերստ հեռավորության վրա, երբ Տելեֆոն Սեթոյի թափորն իջնում էր դեպի երկաթուղագիծը. թափորի առաջից, իր փոքրիկ երեխային գրկած, գնում էր ինքը՝ Տելեֆոն Սեթոն, կողքից, մի մեծ բոխչա գրկած, վազում էր նրա «օղլուշաղը». հետեւից վազում էր Քոռ Արութը՝ մի բավականին ծանր խուրջին շալակած, Քոռ Արութի հետեւից- Մեռելի Ենոքը: Մեռելի Ենոքը, այլ հարստություն չունենալով, տանում էր շալակին իր «վակզլի թյուքանը», այսինքն՝ մի, իր իսկ ձեռքով հին ափսեներից շինած, կշեռք, մի երկու գրվանքա-քարեր, մեկ էլ իր ունեցած չայն ու կալբասը: Այսպես էլ հասան նրանք երկաթուղագծին եւ ճիշտ իրենց առաջ կանգնած տեսան- գնացքը. գնացքը, փախչող նաիրցիներով ծայրեիծայր լեցուն, հեռացել էր կայարանից եւ ինչ-որ անհայտ պատճառով կանգ առել այդտեղ: Ետի կողմից մոտեցավ գնացքին Տելեֆոն Սեթոյի թափորը եւ, ինչպես համոզված էր Տելեֆոն Սեթոն՝ վերինի հրաշքով դեմ ելավ հենց այն բաց վագոնին, որի վրա, ճիշտ է, լցված էին «հազարից ավելի», ինչպես պատմում էր հետագայում Տելեֆոն Սեթոն, բայց հենց վագոնի եզերքին տեղ էին բռնել- Հաջի Մանուկոֆ էֆենդին եւ վարսավիր Վասիլը. դրանք, ինչպես երեւում էր, վերջացած համարելով իրենց հայթայթողական ֆունկցիաները («է. ո՞ւմ պիտի հայթայթեին, երբ բանակ չկար»)- որոշել էին իրենք եւս միանալ ընդհանուրին: «Տուր տեսնիմ պզտիկդ»,- ասաց Հաջին Սեթոյին, եւ Տելեֆոն Սեթոն տվեց Հաջուն իր երեխան. հետո վարսավիր Վասիլի օգնությամբ բարձրացրին եւ Սեթոյի օղլուշաղին: Մնացին իրենք: «Դուք ալ գացեք զնճիլներու վրա կայնեցեք»,- խորհուրդ տվեց Հաջին, որովհետեւ իրենց մոտ ոչ միայն նրանց, այլեւ ասեղի տեղ չկար: նացին. երկար հայհոյելուց, խնդրելուց ու աղաչելուց հետո, վերջապես հաջողվեց բարձրանալ զնճիլներու, այսինքն՝ բուֆերների վրա. կանգնեցին կողք կողքի՝ մի-մի ձեռով իրարու բռնած, մյուս ձեռներով՝ իրենց ապրանքը: Հենց այդ ժամանակ գնացքը շարժվեց: Վերջին գնացքն էր դա, որ դուրս եկավ նաիրյան այդ քաղաքից, երբ շարժվեց գնացքը- տրաքտրաքոցներն արդեն լսվում էին բերդի տակից: Թշնամին, ինչպես երեւում էր, արդեն մոտեցել էր բերդին: Զնճիլներու վրա կանգնած Տելեֆոն Սեթոն, Քոռ Արութը եւ Մեռելի Ենոքը, ինչպես եւ այդ վերջին գնացքում գտնվող բոլոր նաիրցիները, սարսափահար հայացքները հառած, նայում էին բերդին: Եվ այն միտքը, որ արտահայտեց, բերդին նայելով, Քոռ Արութը՝ գնացքում գտնվող բոլոր նաիրցիների միտքն էր. «Յա՜, մերո՞նք ընչի չեն կրակե...»,- ասաց Քոռ Արութը, զայրացած ու զարմացած Բայց նրան, ավա՜ղ, չվիճակվեց լսել իր այդ օրինավոր հարցի պատասխանը, չվիճակվեց ոչ թե այն պատճառով, որ այդ հարցի պատասխանը չկար, այլ այն հասարակ պատճառով, որ երկու վայրկյան չանցած, ինքը՝ Քոռ Արութը, չկար: Եվ ոչ միայն ինքը, այլեւ իր հավիտենական ընկեր Մեռելի Ենոքը: Եվ ահա թե ինչու Դեռ հազիվ էր ասել իր վերոհիշյալ, հետագայում պատմական դարձած, նախադասությունը, Քոռ Արութը, երբ գնացքն ուժգին առաջ ցնցվեց. գնացքի ուժգին ցնցումից վայր ձգվեց Քոռ Արութի խուրջինը. այդ վայրկյանին երկրորդ անգամ, ետ ցնցվեց գնացքը. խուրջինը պոկվեց: Քոռ Արութը ձեռից ընկնող խուրջինի հետեւից բնազդաբար կռացավ, որ բռնի խուրջինը. չբռնեց. կորցրեց հավասարակշռությունը... ընկավ «Յա՜, Հարո՜ւթ...»,- վախեցած ու լացակումած կանչեց նրա հետեւից Մեռելի Ենոքը.- ինքն էլ բնազդաբար կռացավ, ձեռքը մեկնեց, որ բռնի ընկերոջը. չբռնեց. կորցրեց հավասարակշռությունը... ընկավ Ու հաջորդ վայրկյանին Քոռ Արութի եւ Մեռելի Ենոքի, այդ հավիտենական ընկերների մխրճված դիերի վրայով անցնելով, սարսափահար փախչում էր վերջին գնացքը նաիրյան այդ քաղաքից, ուր արդեն ոտք էր դրել ոսոխը, ուր մահ էր արդեն, ավերմունք, անասելի կոտորած, անպատմելի սարսափ... Եվ այսպես Քոռ Արութի եւ Մեռելի Ենոքի սխրալի դիերի վրայով անցնելով՝ հեռացավ վերջին գնացքը նաիրյան այդ քաղաքից, եւ թշնամին, ոսոխը, մտավ քաղաք: Մենք չենք պատմի, ընթերցո´ղ, թե ինչ պատահեց այդ վայրկյանից հետո նաիրյան այդ քաղաքում, որովհետեւ դա վեր է մեր կարողությունից. կասենք միայն, որ քաղաքում մնաց բազում ժողովուրդ, որ եւ սրի քաշվեց ոսոխի հորդաների կողմից: Բայց այս չէ էականը, ընթերցո´ղ. էականն այն է, որ, բացի, ուրեմն, այդ բազում ժողովրդից, քաղաքում մնացին, եւ սա է ամենաէականն ու սարսափելին,- ընկեր Վառոդյանը, Սերգե Կասպարիչը- բժիշկը եւ Մազութի Համոն... Մինչեւ վերջին վայրկյանը նրանք քաջաբար մնացել էին իրենց դիրքերի վրա, մնացել էին բերդում եւ հենց բերդում էլ գերի էին ընկել ոսոխին,- ընկել էին թշնամու արյունարբու ձեռքը: Այդ ժամանակ գերի ընկածներից ոմանք, որ հրաշքով ազատվել էին հետո, փախել կոտորումից,- այդ հրաշքով ազատվածներից ոմանք հետագայում պատմում էին, որ քաղաք մտնելու երրորդ օրը ոսոխը, մի դաժան նենգամտությամբ հանձնել էր նրանց հորդաների ձեռքը, որոնք եւ- երեւակայո՞ւմ եք- կախել էին ընկ. Վառոդյանին, Սերգե Կասպարիչին- բժշկին, ու իրան՝ Մազութի Համոյին ճիշտ այն երեք հեռագրասյուներից, որ- օ՜, ճակատագրի անօրինակ հեգնանք,- իրա՝ ընկ. Վառոդյանի հրամանով երկու օր առաջ կանգնեցրել էին ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները՝ դեզերտիրներին կախելու համար... Ոսոխից փախածները բավականին մանրակրկիտ կերպով նկարագրում էին այդ սխրալի դեպքը իր բոլոր սրտաճմլիկ մանրամասնություններով, այնպես որ մենք եւս, նրանց պատմածների հիման վրա, կարող ենք արձանագրել այստեղ այդ սխրալի դեպքի սրտաճմլիկ մանրամասնությունները: Դեպքը պատահել է մոտավորապես այսպես: Բերդը մտնելով՝ ոսոխի սպաները գտել են ընկ. Վառոդյանին, բժշկին ու Մազութի Համոյին՝ բերդի ամենաբարձր աշտարակի վրա, նաիրյան եռագույնի դողդոջ փայտի մոտերքը, իրենց մազերը պոկոտելիս: Տեսնելով նաիրյան հրամանատարների այս անասելի վիշտը՝ խորին ակնածանքով մոտեցել են նրանց ոսոխի նենգ սպաները, մեծ պատիվ են տվել եւ մեծագույն շուքով տարել են քաղաք: Պատմում են, որ ճանապարհին հանդիպած բոլոր ոսոխ-սպաները պատիվ են բռնել նրանց, եւ նույնիսկ ինքը, ոսոխի ամենամեծ փաշան սեղմել է նրանց ձեռքը եւ ցավակցություն հայտնել նրանց վշտի համար: Այսպիսի՝ ահա մի չտեսնված վերաբերմունք են գտնում ընկ. Վառոդյանը, բժիշկը եւ Մազութի Համոն ոսոխի հրամանատարության կողմից, բայց, երկու օր անց, մի դաժան նենգությամբ հանձնվում են նրանք ոսոխի թափթփուկ հորդաների ձեռքը, որոնք եւ կախում են նրանց ու ենթարկում զարհուրելի գանահարությանց: Նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները աջից կախ են անում ընկ. Վառոդյանին, ձախից՝ բժշկին, իսկ մեջտեղից- իրան՝ Մազութի Համոյին,- եւ սա չէ դեռեւս ամենազարհուրելին ու ամենաքստմնելին Ամենազարհուրելին եւ ամենաքստմնելին այն է, որ նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները, ասում են, մի տախտակ են փակցնում երրորդ հեռագրասյան մեջտեղը, Մազութի Համոյի գլխավերեւը,- ու գրում վրան, երեւակայո՞ւմ եք, նաիրյան տառերով. Մ. Հ. Ա. Ն. որ նշանակում է՝ «Մազութի Համո՝ Արքա Նաիրի»:
-
ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ ՄԱՍՆ ԵՐՐՈՐԴ ԵՎ ՎԵՐՋԻՆ Միթե սա՞ է երկիրը Նաիրի... Ե. Չ. «ՇՈԵԱԼՈՒՍՏ» Մենք արդեն անցնում ենք մեր սույն այս վեպի կարեւորագույն մասին - եւ այստեղ է ահա, սիրելի ընթերցո´ղ, որ, ինչպես ասում են՝ իր ամբողջ հասակով կանգնում է մեր առաջ մեր առաջադրած հիմնական խնդիրը, թե ո՞րն է, վերջապես, երկիրը Նաիրի: Սույն այս վեպիս առաջաբանում, հիշո՞ւմ ես, ես հարցրել էի սրտմտությամբ, կասկածով հարցրել էր սիրտս, թե, գուցե, մշուշ է նա, Նաիրին, ուղեղային մորմոք, սրտի հիվանդություն... Եվ ճիշտ որ,- ո՞րն է այդ Նաիրին: Ինչո՞ւ համար եմ սույն այս վեպիս ամեն մի էջում իմ նկարագրած քաղաքը անվանում «նաիրյան» քաղաք, եւ մարդկանց, որ ապրում են այդ քաղաքում- «նաիրցիներ»: Մի՞թե կարող է «ուղեղային մորմոքը» կերպավորվել եւ իրականություն դառնալ. մի՞թե կարող էր, սիրելի ընթերցո´ղ, միս եւ մարմին ստանալ «սրտի հիվանդությունը», - եւ քայլել քաղաքում, հասկանո՞ւմ ես, ո´չ թե ուղեղում կամ սրտում, այլ իրական քաղաքում, որպես մի թեկուզ հենց, ասենք, եներալ Ալոշ, կամ Մեռելի Ենոք, կամ, լավագույն դեպքում- որպես մի Համո Համբարձումովիչ- Մազութի Համո... Իհարկե ոչ, կասե ամեն մի խելքը գլխին անձնավորություն- չէր կարող: Զառանցանք չէր այդ քաղաքը, եւ ոչ էլ նրանում ապրողներն էին զառանցանք. եւ, այո´, ես ամենայն վճռականությամբ կարող եմ ասել, որ ոչ ոք էլ դրանցից իրեն չէր համարում «նաիրցի», եւ ոչ էլ այդ քաղաքը, ուր ապրում էր ինքը- «նաիրյան» մի քաղաք: Ուրեմն ե՞ս եմ հնարել այդ լեգենդը, սիրելի ընթերցո´ղ, որ մոլորեցնեմ մարդկանց դատարկ զրույցներով, գուցե ե՞ս եմ հնարել, որպես թուղթ մրոտող, անբան մի բանաստեղծ, որին եւս «քամի թռցնող» պիտի անվաներ վարսավիր Վասիլը, եթե այս գրությունս կարդար: Այո´: Ի՞նչ «Նաիրի»: Եվ ամենից առաջ. ո՞րտեղից մեյդան ընկավ այդ անունը. ի՞նչ է նա նշանակում: Սիրելի ընթերցո´ղ: Ես չեմ հնարել այդ անունը եւ պարզապես չգիտեմ, թե ի՞նչ է նա նշանակում: ուցե «Նաիրի» նշանակում է ցնորք. ո՞վ իմանա: ուցե նշանակում է՝ «անքաշ պանիր»- աստված ինքը գիտե: Կամ, գուցե, «Նաիրի» այն գարին է նշանակում, որ տեսել է երկարականջ քեռին իր այն նշանավոր երազում: Չգիտեմ: Եվ ի՞նչ նշանակություն ունի վերջապես, թե ի՞նչ է նշանակում «Նաիրի»: «Նաիրին» Նաիրի է- պրծավ գնաց: Պայմանավորվենք միայն, որ դա, մի շարք այլ բաներ նշանակելուց բացի, մի երկրի անուն է, ինչպես Սողոմոնը- մարդու եւ... Եվ նորից- խոչընդոտ, սիրելի ընթերցող Ո՞րտեղ է, ո՞րն է այդ երկիրը- կարող ես հարցնել դու հիմա,- եւ ես նորից կարող եմ մնալ քիթս կախ, այսինքն՝ շվարած: Շվարած ո´չ թե այն պատճառով, որ չգիտեմ այդ երկրի տեղը, այլ այն հասարակ պատճառով, որ իմ հավաքած պատմական եւ աշխարհագրական ստույգ տեղեկությանց նայելով- այդ երկիրը շատ քիչ է նման գոյություն ունեցող այլ երկրներին, ասենք- Արգենտինային, Չիլիին, Տաճկաստանին, Ռուսաստանին, կամ թեկուզ Հաբեշստանին կամ Ալբանիային... Քիչ է նման ո´չ թե իր աշխարհագրական դիրքով, բնակիչների կազմով, պետական սիստեմով եւ այլն, այլ... Հենց այս «այլումն» է բանը, սիրելի ընթերցող: Այս «այլն» է ահա, որ ձեռնթափ է անում ինձ, քարից քար խփում, խայտառակում: Բանն այն է, որ այդ «երկիրը», այդ չարաբաստիկ «Նաիրին», ինչպես բանաստեղծներն են հաճախ ասում իրենց գերերկրային սիրուհիների մասին- «եւ կա, եւ չկա»: Կա, իհարկե, կա, եթե ոչ ինչպե՞ս պիտի ապրեին «չեղյալ» այդ երկրում մի շարք այնպիսի պատկառելի մարդիկ, ինչպիսիք են նույն եներալ Ալոշը, Օսեփ Նարիմանովը, Քոռ Արութը, պ. Մարուքեն,- ո՞րը թվեմ: Մարդիկ, որոնց երկրային գոյությունը, ինչպես տեսնում եք, ոչ մի դեպքում չի կարելի, իհարկե, կասկածի ենթարկել: Եվ, միեւնույն ժամանակ, չկա, որովհետեւ... եթե նա լիներ- ապա ուրեմն ինչո՞ւ նա պիտի անվանվեր «Նաիրի»- այսինքն՝ կրեր մի անուն, որ դուք չեք գտնի այսօր եւ ոչ մի աշխարհագրական քարտեզի վրա: Փորձեցե´ք մի նամակ գրել եւ հասցեագրել այսպես՝ «Երկիր Նաիրի- եներալ Ալոշին» - տեսեք ո՞ւր կհասնի.- Կարծո՞ւմ եք՝ մեր նկարագրած քաղա՞քը: Սխալվո´ւմ եք: Ուրեմն ճանապարհի՞ն կմնա Երեւակայեցեք, որ ո´չ: Եվ այստեղ է ահա հարցի ամբողջ գաղտնիքը, սիրելի ընթերցող: Ձեր այդպես հասցեագրած նամակը կգա եւ կընկնի ուղիղ- ի՞նչ եք կարծում՝ Կա՞րս, Երեւա՞ն, Դիարբեքի՞ր, Շապին-արահիսա՞ր... Իհարկե, ոչ: Այդ նամակը կգա ու կընկնի ուղիղ մեր ամենածանոթ Համո Համբարձումովիչ Ասատուրովի- Մազութի Համոյի... ուղեղը... Ահա´ եւ ամբողջը: Եվ ահա´ թե ինչու, վեպի շարունակությանն անցնելով, մենք պետք է դիմենք հնում մանավանդ շատ ընդունված գրական մի պրիոմի, որից այնքան խուսափում են արդի հեղինակները: Ռենտգենյան ճառագայթի նման մենք պիտի ձգտենք թափանցել սույն այս վեպի կենտրոնական անձնավորությանց ուղեղները,- առաջին հերթին, իհարկե, Համո Համբարձումովիչ Ասատուրովի- Մազութի Համոյի ուղեղը: Այո´ Ամենից առաջ Մազութի Համոյի, որովհետեւ նա էր (ուղեղը եւ ոչ թե Մազութի Համոն), որ, տարիներ շարունակ բոլոր համանման ուղեղների կատարյալ կատարելատիպը լինելով՝ որպես առասպելական այն ցուլը, կրում էր իր ուղեղե եղջյուրների վրա... երկիրը Նաիրի: Նրան, այո´- Համո Համբարձումովիչ Ասատուրովի- Մազութի Համոյի ուղեղին մենք պիտի դիմենք, եթե ուզում ենք իսկական աղբյուրից հանել մեր այնքան ցանկացյալ ջուրը,- եթե ուզում ենք իսկական ակունքից խմել կենարար հեղուկը մեր հավաքական, կամ իրա՝ Մազութի Համոյի տերմինոլոգիայով ասած՝ «ազգային գոյության»: Այդ հանճարեղագույն ուղեղն ուներ հանճարեղագույն հատկություններ Ամենից առաջ՝ մի՞թե հանճարեղագույն հատկություն չպիտի համարել այն զարմանալի հանգամանքը, որ նա, այդ ուղեղը, Մազութի Համոյի այդ տարօրինակ ուղեղը տարիներ, դարեր շարունակ, հնամենի հնուց, կրում էր իր վերոհիշյալ եղջյուրների վրա մի ամբողջ երկիր, եւ այն էլ այնպիսի մի տիեզերական երկիր, ինչպիսին էր երկիրը Նաիրի: Հասկանո՞ւմ եք՝ նրա, այդ «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչի այդ գերերկրային ուղեղում, ինչպես մեր եղկ երկրագնդի որեւէ հատվածի վրա, տեղավորված կային- գյուղեր ու քաղաքներ. ապրում էին մարդիկ այդ գյուղերում ու քաղաքներում. ապրում էին- ամենից առաջ հենց ինքը՝ Մազութի Համոն, ապա եներալ Ալոշը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Անգինա Բարսեղովնան եւ հազար-հազարավոր ուրիշ-ուրիշները. ազատ, քայլում էին ուղեղային քաղաքներում, գնում էին գործի եւ վերադառնում էին գործից, ուտում էին եւ արտաքնոց էին գնում.- մի խոսքով՝ անում էին այն ամենը, ինչ որ կապված է մարդկային կյանքին, ինչով որ կենդանի է այդ կյանքը: Այդ նրանց թվում էր միայն, որ իրենք, ասենք, քայլում են Լորիս-Մելիքյանով. էապես նրանք ոչ այլ ինչ էին անում, քան եթերային տատանումներ առաջ բերելը Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղում. կամ Մազութի Համոյի ուղեղից սահած դեպի Լորիս-Մելիքյանը՝ մրսում էին այնտեղ դարերի խայտառակությանը գամած, ստվերային մի կյանք: Եվ ո´չ միայն նրանք, այլեւ հազար-հազարավոր ուրիշ-ուրիշները. պ. Աբոմարշը, մանրավաճառ Կոլոպոտյանը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, Կլուբի Մեյմունը, Քոռ Արութը, բոլորը, բոլորը,- եւ ամենից առաջ մեր սույն այս վեպում այնքան մանրամասն նկարագրած բոլոր քաղաքացիք, նրանց կենցաղը, գործնական եռուզեռը, առտնին առօրյան. մի խոսքով ասած՝ ամենքը եւ ամեն ինչ նաիրյան այդ քաղաքում ոչ այլ ինչ էր գուցե, եթե ոչ Մազութի Համոյի տիեզերապարփակ ուղեղի եղկ արտացոլումը, ուղեղային մորմոքը միայն- ուղեղային խաղը: Եվ մի՞թե նրա, Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղը չէ՞ր ծնել այդ քաղաքն իր բոլոր հրաշքներով եւ հրաշալիքներով, ինչպես ելել էր հնում հունական Զեւսի աստվածային գլխից իմաստության ու գեղեցկության գերագույն դիցուհին՝ Աթենաս-Պալլասը: Այո´: Այլապես ո՞նց, որտեղի՞ց պիտի ելնեին եւ քարակերտ վեհությամբ ապրեին դարեր- թեկուզ հենց Վարդանի կամուրջը, բերդը, Առաքելոց եկեղեցին... Այդպես էլ ես ու դո´ւ, ընթերցող. մեզ համար քայլել ենք շարունակ փողոցից փողոց, մտել ենք վարսավիր Վասիլի վարսավիրանոցը եւ Տելեֆոն Սեթոյի սրճարան-ճաշարանը, որի ցուցանակի վրա գրված է՝ «Չայ- Ղահվե- Ճաշարան, Սեթրակ Ֆալիան»- ապրել ենք, մի խոսքով, իբր թե երկրային աշխարհաբնակ կյանքով, եւ չենք էլ իմացել, որ իլլյուզիա է այդ բոլորը, ուղեղային մորմոք,- որ այդ ամենը ոչ թե առասպելական մի ինչ-որ խղճուկ Մայայի շղարշն է մեր աչքերի վրա, այլ այդ ամենասովորական «Լույսի» կառավարիչ Մազութի Համոյի, այդ Համո Համբարձումովիչ Ասատուրովի ուղեղային մշուշը- որ մեր ամբողջ կյանքն իր «տակով-վրայով» ոչ այլ ինչ է եղել, եթե ոչ ճիշտ որ- «ուղեղային մորմոք»- սրտի հիվանդություն... Այո´: Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղի զառանցանքն էր այդ քաղաքն իր «տակով-վրայով»- եւ մենք, սիրելի ընթերցող, տարիներ շարունակ ապրել ենք Մազութի Համոյի ուղեղից սահած այդ զառանցանք - քաղաքում, ապրել ենք զառանցանքում, որպես «մեր տանը»- եւ մենք այդ չենք իմացել, գլխի չենք ընկել, չենք գիտակցել: Եվ դո´ւ, ընթերցո´ղ, ավելի քան սխալված կլինես, եթե կարծես, որ սույն իմ այս պոեմանման վեպում ես ցանկություն եմ ունեցել նկարագրել իրապես գոյություն ունեցող մի քաղաք, պատկերել այդ քաղաքի երկրային բնակիչներին, վեր հանել ինչ-որ չտեսնված «տիպեր» Այդպիսի բաներ ես երբեք էլ չեմ մտածել, ընթերցո´ղ, եւ չէի էլ կարող մտածել: Իսկ ինչ վերաբերում է այն, առաջին հայացքից կարծես թե ինձ մատնող հանգամանքին, որ ես քանիցս, սկզբից եւեթ, խոսել եմ այդ քաղաքի եւ նրա բնակիչների մասին, որպես շատ սովորական, միանգամայն հաստատ գոյությանց մասին,- ինչ վերաբերում է դրան, սիրելի ընթերցո´ղ, ես այստեղ հարկադրված եմ ասել, բացեիբաց խոստովանել, որ ես խաբել եմ քեզ, յուղել եմ գլուխդ, ինչպես խաբել է ինձ տարիներ շարունակ Մազութի Համոն, ինչպես խաբել է եւ քեզ, միեւնույն է՝ ապրել ես դու թե ոչ մեր նկարագրած քաղաքում. խաբել է, մշուշ է փռել աչքերիդ- չես իմացել: Այո´, ընթերցո´ղ, զառանցանք էր այդ քաղաքը, ուղեղային մորմոք- եւ կար, գոյություն ուներ, թվում էր, թե ապրում է երկրային- քանի կար, կենդանի էր դեռ Մազութի Համոն, քանի փռում էր դեռ օրերի եւ տարիների վրա իր ուղեղային շղարշը Համո Համբարձումովիչ Ասատուրովը- Մազութի Համոն: Էլ ի՞նչ «տիպեր» կամ «հերոսներ»- եւ ես էլ չգիտեմ, թե էլ ի՞նչ զահրումար... Նրան, միայն նրա´ն, այսինքն՝ ո´չ թե Մազութի Համոյին, այլ նրա հանճարեղագույն ուղեղին էր, այո´, պարտական նաիրյան այդ քաղաքն իր երկրային գոյությամբ- եւ առանց նրա, այսինքն՝ ոչ թե Մազութի Համոյի, այլ նրա ուղեղի, չէր կարող գոյություն ունենալ, անգամ մի երկվայրկյան ապրել ոչ միայն նաիրյան այդ քաղաքը, այլեւ ամբողջապես հենց ինքը- երկիրը Նաիրի: Չե՞ս հավատում: Նայի´ր շուրջդ ապա. ո՞ւր է մեր նկարագրած քաղաքը. ո՞ւր են նրա բնակիչները: Ո՞ւր են Մեռելի Ենոքը եւ Տելեֆոն Սեթոն... Ո՞ւր են, ո՞ւր են, վերջապես, Վարդանի կամուրջը եւ Առաքելոց եկեղեցին... Չկան, ծուխ են դարձել, ցնդել են մշուշում. դարձել են մուժ ու հիշատակ: Ինչո՞ւ Որովհետեւ չկան, այլեւս ցնդել է մշուշում Մազութի Համոյի ուղեղը.- չկա. մուժ է դարձել. դարձել է մշուշ ու հիշատակ: Իսկապես որ հանճարեղ կարողություններ ուներ այդ ուղեղը, զորավոր կարողություններ: Բավական են, կարծեմ, վերեւում ասածներս միայն, որպեսզի հասկացողություն կազմի այդ հանճարեղագույն ուղեղի կարողության մասին. բայց արեք տեսեք, որ ես ամենակարեւորը եւ ամենազարմանալին դեռ չեմ հիշատակել, ամենաաներեւակայելին: Մենք ասացինք, որ այդ զարմանալի ուղեղի վրա էր կանգնած երկիրը Նաիրի, որպես հնում աշխարհն՝ առասպելական այն ցուլի եղջյուրների վրա. բայց ինչի՞ վրա էր կանգնած ինքը, այդ ուղեղը- ահա´ ամենաէականը: Ինչո՞վ էր սնվում հենց ինքը, ինչո՞վ էր կենդանի այդ ուղեղն ինքը- ահա´ հարցը: Եվ այս հարցին է ահա, որ մենք հարկադրված ենք տալ մի ամենաանսպասելի պատասխան, ամենաաներեւակայելին - Նա, Համո Համբարձումովիչի այդ զարմանալի ուղեղը կանգնած էր- երեւակայո՞ւմ եք- հենց ինքն իր վրա... Ուրիշ ոչինչ: Չե՞ս հավատում.- իրենի´ց հարցրու. այսպես էր հավատացնում ինձ ինքը, այսպես էր համոզված Վառոդյանը,- ավելին՝ այսպես էր համոզված եւ ամբողջ «Ընկերությունը».- օ, սա ամբողջ մի փիլիսոփայություն էր, սիրելի ընթերցող,- ամբո´ղջ մի, եթե կարելի է այսպես ասել՝ տիեզերական ուղեղասիստեմ... Կանգնած էր, ու բա´ստա, պրծավ գնաց. ուզում ես՝ զարմացիր, ուզում ես՝ հիացիր: Կար, գոյություն ուներ եւ սնվում էր- հենց ինքն իրենով- ահա´ թե ինչ: Կար, գոյություն ուներ եւ աշխատում էր, անխոնջ ու մշտնջենական, ինչպես ինքը բնությունը, կամ, ավելի լավ է ասել՝ որպես մի իսկական «պերպետուում - մոբիլե». գերմանական հայտնի գիտնական Հելմհոլցի նշանավոր թեորիան միանգամայն ժխտելով՝ ապացուցում էր իր կենդանի օրինակով, որ նման մի ինքնաշարժ մեքենա ո´չ միայն հնարավոր է սկզբունքորեն, այլեւ կա, գոյություն ունի եւ կարող է աշխատել՝ ինքն իրեն սնելով դարեր ու դարեր, մահանալ ու կյանք առնել նորից իր սեփական աճյունից, որպես եգիպտական մի ֆենիքս-թռչուն: Այսպիսի´ ահա ինքնասնույց մի թռչուն, բայց ավելի լավ է ասել՝ «պերպետուում-մոբիլե» էր Համո Համբարձումովիչի ուղեղը. ինքնաշարժ մեքենա, որ, ինչպես ասացինք, ինքն իրեն սնելով, դուրս էր թողնում, հանում էր շրջանառության անսպառ քանակությամբ- ո´նց ասենք... նո´ւ, ազգային եռանդ (էներգիա), որով, եւ միմիայն որով, կանգուն էր դեռ, չէր հավասարվել հողին, Ասորիքի կամ Բաբելոնի նման, երկիրը հնամյա- հազարամյա Նաիրին: Կարծում ենք, որ հենց նրա, Համո Համբարձումովիչի պերպետուում մոբիլանման այդ ուղեղն էր ահա աչքի առաջ ունեցել մեր սիրելի, այնքան վաղաժամ մահացած պոետը՝ սույն տողերը գրելիս. «Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան՝ Արեւի պես, երկի´ր իմ, կվառվես վառման...»: Այսպես ենք կարծում, ընթերցո´ղ, եւ մենք հիմք ունենք այսպես կարծելու, որովհետեւ նույնը, ճիշտ նույնը, բառացի նո´ւյնն էր մտածում եւ ինքը, նույն ինքը Մազութի Համոն, որին մենք վեպիս երկրորդ մասի վերջում կայարանում կանգնած թողինք՝ հայացքը նաիրյան հեռուն, ուր հեռացավ գնացքը՝ «նաիրյան ուժերով» բեռնավոր: Հենց նույն այդ դառն ու ազնվական, տխուր եւ ժպտաթախիծ զգացմունքն էր տիրում Համո Համբարձումովիչի սրտում, երբ նա, վայրկյանի լրջությունից ազդված, կայարանից քաղաք էր վերադառնում՝ ոչ թե, ինչպես կարելի է կարծել, ընկ. Վառոդյանի ուղեկցությամբ, այլ մենակ, մեն-մենակ, տխուր ու մտախոհ՝ սեփական, այսինքն՝ «Լույսի» տեղական գրասենյակին պատկանող կառքում ընկողմանած: Մենակ, մտախոհ, տխուր ու ժպտաթախիծ զգացմունքներով լեցուն՝ Մազութի Համոն կայարանից վերադառնում էր քաղաք: Եվ կայարանից մինչեւ բնակարանը նրա, Մազութի Համոյի աչքերը նույն այն ժպտաթախիծ արտահայտությունն ունեին, ինչպիսին, ինչպես հիշում է ընթերցողը վեպիս երկրորդ մասի վերջից՝ ունեին նրանք (Համո Համբարձումովիչի աչքերը) կայարանում: Այդ աչքերի ներսում դեռ գնացքն էր, այդ աչքերի ներսում դեռ հեռուն էր գնացքի՝ սահմանի այն կողմը.- Համո Համբարձումովիչի աչքերը չէին տեսնում Լորիս-Մելիքյանի, այդ չարչիական փողոցի ցածլիկ խանութները: Համո Համբարձումովիչի աչքերում, աչքերի ներսում, նա´ էր, ըղձալին ու երազյալը,- երկիրը Նաիրի: նում էր. փողոցի փոսերից, քարերից ելեւէջելով, գնում էր կառքը «Լույսի» գրասենյակի: Համո Համբարձումովիչն ընկողմանել էր՝ կիսահուշ: Օրորվում էր, Համո Համբարձումովիչի նստուկի նման, կառքի ցնցումներից վեր ու վար ելեւէջելով, օրորվում էր Համո Համբարձումովիչի ուղեղում- երկիրը Նաիրի: Շինվում էր. Համո Համբարձումովիչի նստուկի նման՝ նստման կետ էր փնտրում, տանելի գոյավիճակ- Համո Համբարձումովիչի ուղեղում երկիրը Նաիրի: Փնտրում էր, բայց չէր գտնում. օրորվում էր, ինչպես աշխարհը երբեմն առասպելական այն ցուլի եղջյուրների վրա. օրորվում էր, ելեւէջում էր անհանգիստ, ելք էր փնտրում.- Համո Համբարձումովիչի ուղեղից սահելով՝ դեպի երկրայինը, դեպի գոյացման հեռուներն էր ձգտում, դեպի սահմանի այն կողմը- երկիրը Նաիրի: Մտածում էր՝«Ո՞րն է Նաիրին»,- ու շինվում էր ուղեղում, ելնում էր դարերի մշուշից, հառնում էր Համո Համբարձումովիչի ուղեղից, որ նորից իրականանա- ո՞ւր, որտե՞ղ սակայն- ո՞ր ափերում... կանգնում էին. դարերի մշուշից, զառանցանքից ելած, շինվում էին Մազութի Համոյի ուղեղում- քաղաքներ ու ոստաններ. ելնում էին Վանը, Բիթլիսը, Մուշը, Էրզրումը, Սվազը, Դիարբեքիրը- վեց վիլայեթ: Նաիրին էր. հին ու հազարամյա. հառնում էր, կյանք էր առնում, շինվում էր Համո Համբարձումովիչի ուղեղում՝ դեպի գալիքի զառանցանքն էր ձգվում: Մի հանգամանք սակայն ստեղծագործական այդ նվիրական ժամին մնում էր անորոշ. մնում էր, ավելի լավ է ասել, անուշադիր.- Համո Համբարձումովիչի ուղեղի տեսողության դաշտից կարծես դուրս էր մնում, կարծես թյուրիմացաբար հաշվի չէր առնվում- մի խոշորագույն հանգամանք- եթե միայն «հանգամանք» կարելի լինի համարել մեր նկարագրած քաղաքը, որում ապրում էր հենց ինքը, Մազութի Համոն: Նման էր, եթե անպատվաբեր չէ այսպիսի համեմատությունը, Նասր-Էդդին հոճայի հայտնի առակին. Մոլլա Նասր-Էդդինի նման Համո Համբարձումովիչը մոռացել էր կամ մոռանում էր հաշվել... իրեն, կամ- իր նստած երկարականջ քեռուն, այսինքն՝ նաիրյան այդ քաղաքը... Հասկանո՞ւմ եք՝ կյանքի ու մահու այդ ճակատագրական ժամին Համո Համբարձումովիչի տիեզերապարփակ ուղեղը կարծես մոռացել էր ամենաէականը- մոռացել էր այն, ինչ, ինչպես ասում են՝ իր, Համո Համբարձումովիչի, քթի տակ էր գտնվում: ուցե եւ չէր մոռացել, բայց... Բայց փաստը մնում էր փաստ. եւ այդ փաստն այն էր, որ՝ Համո Համբարձումովիչի ուղեղում, ուր շինվում էր, ելնում էր տարիների փոշուց ու ձգվում էր դեպի երկրայինը, դեպի աշխարհի երկրային հեռուն, երկիրը Նաիրի,- այդ ճակատագրական ժամին բացակայում էր ո´չ միայն այդ քաղաքը, ուր առաջին հերթին ապրում էր հենց ինքը, Մազութի Համոն- այլեւ ամբողջ սահմանի այս կողմը. պատկերացնո՞ւմ եք՝ ամբողջ սահմանի այս կողմը, կարծես, ջնջել էր չարաբաստիկ մի ձեռք Համո Համբարձումովիչի տիեզերաշեն ուղեղից: Եվ Համո Համբարձումովիչը- ոչի´նչ. չէր անհանգստանում: Չնայած, հասկանո՞ւմ եք, բերդին, չնայած Վարդանի կամուրջին եւ Առաքելոց եկեղեցուն, չնայած հին ու հնամենի բոլոր այդ նաիրյան հրաշալիքներին- Համո Համբարձումովիչի տիեզերաշեն ուղեղը մի տարօրինակ համառությամբ անտես էր առնում, ասես համարում էր չեղյալ սահմանի այս կողմը.- օ՜, գիտեր, հասկանում էր Մազութի Համոն, որ այստեղ չէ, որ իր հանճարեղագույն ուղեղից սահելով պիտի միս ու մարմին առներ, կերպավորվեր հաստատ, գոյանար երկրային- երկիրը Նաիրի... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Թող չկարծվի սակայն, որ Համո Համբարձումովիչը միամտաբար էր այդպես մտածում: Ո´չ.- այդպես մտածելու համար Համո Համբարձումովիչի ուղեղը, ի´նչ խոսք, որ ուներ հարգելի պատճառներ. նման պատճառները փոլիտիկոսների բարբառում կոչվում են՝ քաղաքական պատճառներ... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Բայց եւ այնպես, ընթերցո´ղ,- ո՞վ իմանա: Մի՞թե հասկանում է արեւը« որ ինքը կենտրոն է մի ամբողջ համաստեղության© կարծում եմ« որ սխալված չպիտի լինեմ« եթե ասեմ« որ ոչ: Այսպես էլ Համո Համբարձումովիչի ուղեղը եւ հենց ինքը, Մազութի Համոն- ի՞նչ իմանար: Եվ այն էլ- ճակատագրական այն օրը: Ասում ենք ճակատագրական, որովհետեւ այդ օրը, ի բացառյալ բոլոր վերոհիշյալ դեպքերը- Համո Համբարձումովիչի կյանքում, ավելի լավ է ասել՝ Մազութի Համոյի ուղեղում կատարվեց եւ մի այլ, ավելի քան նշանակալից, գեր-ճակատագրական- դե՞պք ասեմ, չգիտեմ, թե- անսպասելի մի տիեզերացնցում, որի հետեւանքով տարօրինակ մի տեղափոխություն կատարեց Համո Համբարձումովիչի ուղեղում... երկիրը Նաիրի: Բայց այս մասին արդեն հարկավոր է մանրամասն խոսել: Համո Համբարձումովիչը ինչպես ասացինք, կայարանից վերադառնում էր տուն: Ուղեղում- դե ե՞րբ էր Համո Համբարձումովիչի ուղեղն իրը եղել, ուղեղում, կրկնում ենք վերջին անգամ,- նաիրյանն էր, հավիտենականը. ուղեղի մշտնջենական եղջյուրների վրա օրորվում էր, ծանր,- երկիրը Նաիրի: Այդպես էլ հասավ իր բնակարանը. եւ անցավ իր առանձնասենյակը. առանձնասենյակում նստած էր իր անզուգական դուստրը- Սեւաչյա Պրիմադոննան: Սեւաչյա Պրիմադոննան արտասվում էր՝ գլուխը ձեռքերի մեջ առած՝ արմունկները գրասեղանին: Մոտեցավ. գրկեց դստեր գլուխը Մազութի Համոն. ուղեղում նաիրյանն էր դեռ եւ ոչ անձնականը. ուղեղի եղջյուրների վրա դեռ նստած էր, ծանր, երկիրը Նաիրի: Մոտեցավ. ձեռքը, բնազդաբար, իջավ ցնցվող ուսին Սեւաչյա Պրիմադոննայի. Սեւաչյա Պրիմադոննան խոսելու փոխարեն արցունքոտ ցուցամատով ցույց տվեց մոր ննջարանը Մազութի Համոյին «նա´ այնտեղ»,- ասաց արցունքոտ ցուցամատը Մազութի Համոյին: Համո Համբարձումովիչը կարծես զգաց, հասկացավ կարծես Մազութի Համոն քստմնելի մի բան. ուղեղում, ուղեղի եղջյուրների վրա, երերաց, անհանգիստ, երկիրը Նաիրի: Համո Համբարձումովիչը զգույշ, ինչպես գողը, մոտեցավ Անգինա Բարսեղովնայի ննջարանին: Կռացավ, բանալիի ծակից ներս նայեց, Անգինա Բարսեղովնայի ննջարանը, Մազութի Համոն. օրորվեց, ուղեղի եղջյուրների վրա թպրտաց անհանգիստ երկիրը Նաիրի... Օրորվեց, թպրտաց անհանգիստ.- Նաիրի երկիրը, ցատկելով ուղեղի եղջյուրների վրայից, ցատկելով ուղեղից- նստեց Համո Համբարձումովիչի ականջներից բուսած... պոզերի վրա: Եվ այդ տարօրինակ- երկար, հոր ականջներից ընտանեբար բուսած պոզերի արանքից, Մազութի Համոյին գաղտագողի մոտեցած, նրա հետեւը շնչասպառ կռացած, Սեւաչյա Պրիմադոննան տեսավ... մազերը, կռնակը եւ սպիտակ նստուկը քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի), որին, նկարչական մի շքեղ կոնտրաստ կազմելով, քնքուշ փաթաթվել էին պղնձագույն սրունքներն Անգինա Բարսեղովնայի՝ իրա, Սեւաչյա Պրիմադոննայի, մոր- Համո Համբարձումովիչի անզուգական կողակցի ... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Այո´: Ո՞րն էր- «Նաիրին»... Նա այնտեղ էր- Համո Համբարձումովիչի ուղեղա-ընտանեկան եղջյուրներին... ներողություն՝ պոզերին նստած. սնում էր, սնում էր նրան Համո Համբարձումովիչի ուղեղը, որպես մի իրականացած «պերպետուում-մոբիլե». գերմանական հայտնի գիտնական Հելմհոլցի նշանավոր թեորիան հերքելով՝ անհատնում եռանդ, իրա տերմինոլոգիայով ասած, ազգային էներգիա էր մատակարարում իրեն ու ամենքին: Բայց այստեղ հարկավոր է արդեն, ինչպես ասում են՝ «փակագծերը բանալ»: Հարկավոր է ասել, որ «Համո Համբարձումովիչի ուղեղ» ասելով պետք է մոտավորապես այն հասկանալ (մենք մոտավորապես այն ենք հասկանում), ինչ որ հասկանում են իդեալիստ փիլիսոփաներից ոմանք «ես» ասելով.- «տիեզերական հոգի»- տվյալ դեպքում, իհարկե, նաիրյան մասշտաբով: Իհարկե, Մազութի Համոյի ուղեղն էապես մի մասնիկն էր միայն Կենտրոնաուղեղասարդի, նաիրյան այդ «տիեզերական հոգու», որ շուտով, շուտով, իր դիալեկտիկական զարգացման սինթեզին հասնելով՝ պիտի իրականանար օրերում ու տարիներում, որպես հազարամյա նաիրա-արքայություն: Նրա, այդ «տիեզերական հոգու» (նաիրյան մասշտաբով) գերագույն սուբստանցիան էր- Ընկերությունը, այսինքն՝ Կենտրոնաուղեղասարդը, եւ այդ «տիեզերական հոգու» (նաիրյան մասշտաբով) մի մասնիկն էր ահա Համո Համբարձումովիչի ուղեղը՝ տեղական սուբստանցիան Եվ այդտե´ղ էր ահա Նաիրին, Համո Համբարձումովիչի այդ հանճարեղագույն ուղեղում: Այդտեղ էր. շինվում էր այդտեղ Լրացել էին օրերն ու ժամանակները. ուղեղայինն արդեն երկրայինի պիտի փոխվեր. ուղեղայինը պիտի իրականանար: Եվ այդ իրականացումը, ինչպես տեսանք, սկսվեց բավականին տարօրինակ, սկսվեց... արմատից: Առաջին հերթին, ինչպես տեսանք, արմատը, այսինքն՝ Համո Համբարձումովիչի ուղեղային եղջյուրները, այնքան անսպասելի կերպով, փոխվեցին- ընտանեկան ամենասովորական... պոզերի: Բայց- «Ո՞վ չունի»«- մտածեց Համո Համբարձումովիչը, մտաբերելով Արամ Անտոնիչին, գավառապետին իրան,- հազար-հազարին: Մի ժամ չանցած՝ մոռացավ, չեղյալ համարեց այդ ամենը Համո Համբարձումովիչը. տեղ չկար ուղեղում անձնականի համար. ուղեղում տիեզերականն էր, նաիրյանը: Քնեց. կամքի երկաթե ձեռքով սրբեց ուղեղից անհաճո միջադեպը. երազում- գնացքն էր նաիրյան ուժերով բեռնավոր.- երազում թռչում էր գնացքը... անկարելի հեռուն: Բայց հաջորդ առավոտ, երբ դուրս եկավ տնից Համո Համբարձումովիչը եւ, կառք նստելով, ուզում էր «Լույսի» գրասենյակը գնալ- անսպասելի կերպով կառքը չշարժվեց, ձիերը, քարացած նիոբեների նման, տեղերում մնացին: «Ի՞նչ կա»,- հարցրեց Համո Համբարձումովիչն անհանգըստացած. եւ դեռ չէր լսել կառապանի փնթփնթոցը, երբ նրա, Համո Համբարձումովիչի ուղեղից սահելով խուժեցին փողոցը, կանգնեցին իրականացած... Համո Համբարձումովիչի ուղեղաընտանեկան եղջերապոզերը. փողոցի մայթերից ձգվեցին դեպի ինքը- կենդանի եղջյուրներ, բազմագլուխ պոզեր: Եվ ահա՝ հազիվ էր գլուխը դուրս երկարել կառքից- շրջապատեցին, լեզու առան հանկարծ այդ մարմնավորված եղջյուրները,- ներողություն՝ պոզերը: «Աղա՜ա՜, մզի տե՜-ե՜-ե՜ղ, մզի խա՜-ա՜-ա՜ց, մզի խա՜-ա՜-ա՜ց, մը՜-զի՜ - խա՜-ա՜-ա՜-ա՜-ա՜ց...» «- խոսեցին բազմաձայն ու բազմագլուխ, կենդանի եղջյուրները, այսինքն՝ պոզերը: «Ո՞րտեղից եք»,- մեքենայաբար հարցրեց Համո Համբարձումովիչը, բնազդորեն երեւի, գլխի ընկնելով, որ ինչ-որ առնչություն պետք է լինի դրանց եւ իրա, այսինքն՝ Համո Համբարձումովիչի, ուղեղաընտանեկան եղջերապոզերի մեջ: «Ո՞րտեղից եք»,- հարցրեց Մազութի Համոն: «Բա՜-սե՜-նա՜, Բա՜-սե՜-նա՜-սե նա՜»,- խոսեցին, հազարբերան ասին, խուժեցին ուղեղը «աղթական են, սահմանեն են փախե»,- պարզաբանեց կառապանը Մազութի Համոյին. խռնվեց. խառնվեցին իրար. ուղեղից սահելով ետ՝ նորից Համո Համբարձումովիչի ուղեղը խուժեցին եղջյուրներն ու պոզերը. ուղեղում, հաստատ ու մարմնավոր, Նաիրին էր արդեն- երկրայինը.- կառք, կառապան, բարձրահասակ սպա, Անգինա Բարսեղովնայի պղնձագույն սրունքները- գաղթականներ... Բասեն: Ձեռքը քաշում էր կառապանի թեւից: Կառքի մեջ- հասակովը մեկ կանգնած- արդեն «Լույսի» գրասենյակն էր գնում Համո Համբարձումովիչը.- ուղեղից ելնելով, արդեն դիմավորում էր նրան գրասենյակի դռներում ընկ. Վառոդյանը՝ փափախավոր... . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . Երկուշաբթի էր. հազար ինը հարյուր տասնչորս թվականի դեկտեմբերը: Եվ այստեղից է ահա, որ կարծես Մազութի Համոյի ուղեղից սահելով, կերպավորվելով աշխարհում, որպես Մազութի Համոյի ուղեղից ելած առտնին զառանցանք՝ գլորվեցին օրերը տխուր ու աղետաբեր. գլորվեցին եւ իրականացան 1914, 15, 16 թվականները- ելան, տեսիլանման, հանճարեղագույն այդ ուղեղից եւ իրականացան այնտեղ, սահմանի այն կողմը, այնտեղ, ուր պիտի հառներ տարիների մուժից երկիրը Նաիրի, այնտեղ, ուր հեռացավ գնացքը՝ «նաիրյան ուժերով» բեռնավոր Իրականացան այդ տարիները դաժան ու անկարելի, այնտեղ- Վանում, Բիթլիսում, Մուշում, Դիարբեքիրում,- այնտեղ- Էրզրումում, Սվազում, Երզնկայում,- այնտեղ- արահիսարում... Անապատում ելած միրաժի նման՝ ելավ- գետնահարվեց, վերջին պատրանքով շրջավորված հնամյա երազը, գետնահարվեց- արդյո՞ք ընդմիշտ... Ու մնացին- դիեր, դիեր, դիեր,- առտնին զառանցանք: Ու մնացին- ավերակներ: Ու մնաց... Մազութի Համոն՝ նաիրյան այդ քաղաքում կանգնած կենդանի Նաիրի, որպես հավիտենական պերպետուում մոբիլե, որ, ինքն իրեն սնելով, անսպառ քանակությամբ «ազգային եռանդ» է հղանում, շնչավորելով հավիտենացածը՝ մի՞թե անկարելին... Եվ բազում դեպքեր ու պատմություններ եղան մեր նկարագրած քաղաքում, բայց այդ բոլորը մենք թողնում ենք մի կողմ. թողնում ենք... դարերին: լորվեցին, ինչպես ասացինք, 1914, 15, 16 թվականները, դատարկվեց ու ամայացավ այդ մռայլ տարիներում երկիրը Նաիրի,- բայց, ինչպես հայտնի է քեզ, ընթերցող, պատահեց այնպես, որ «ռուսը» կամ, ինչպես մեր նկարագրած քաղաքի բնակիչներն էին ասում՝«սոխը» գրավեց երազյալ վայրերը, հասավ, իհարկե հասավ, Էրզրում, բայց ոչ թե «յոթը» օրում, ինչպես Մազութի Համոն էր գուշակում, այլ անհամեմատ ավելի երկար ժամանակամիջոցում: Բայց միթե ա՞յս է հարցը, ընթերցո´ղ Օ, ոչ. իհարկե ոչ: ռոշի արժեք չուներ այդ հարցը մի ինչ-որ քաղաք գրավելու ժամանակամիջոցը սխալ գուշակելու խնդիրը, Մազութի Համոյի համար.- զինվորական չէր Մազութի Համոն եւ ոչ էլ ստրատեգ, այնպես որ նրա հաշիվներում պատահած այդ փոքրիկ սխալը, այդ ինքնին չնչին հանգամանքը, ապացուցում էր ամենից առաջ իրեն, Մազութի Համոյին, եւ ապա «Ընկերության» բոլոր մնացած անդամներին, որ «աղետների» հարցում միանգամայն անմեղ է ինքը, Մազութի Համոն, ինչպես եւ «Ընկերությունը»: Եվ ճի´շտ որ. ինչո՞ւ հնարավոր չէր Էրզրումի գրավումը «յոթ» օրից. ո՞վ էր խանգարողը: Ո՞վ կար դեմը կեցած, ի՞նչ զորավոր ուժ. ռազմի ի՞նչ կարողություն... Ծիծաղելի էր, դառը ծիծաղ էր հարուցում ինչպես Մազութի Համոյի իրա, այնպես էլ «Ընկերության» մյուս ազդեցիկ անդամների, սրտում այդ անհասկանալի անհեթեթությունը: Հասկանո՞ւմ եք. Սոխը, տասնչորս միլիոնանոց բանակ ունեցող այդ տիեզերակալ Արջը, չէր կարող լղրճուկ մի քաղաք վերցնել յոթ օրվա ընթացքում... Եվ սա այն ժամանակ, երբ դեմը կեցողը- Զառամյալն էր, Հավիտենական Հիվանդը, Մահամերձը... Թափթփուկ հորդաներով կեցել էր զորավոր Սոխի հանդեպ, անգամ ջարդում էր ու քշում, սրի ու հրի էր մատնում երկիրը Նաիրի եւ ոչինչ. կարծես չէր էլ անհանգստանում Սոխը, եւ չէր էլ վրդովվում... գրավոր խոստումներ տվող Բարձրագույն Ինստանցիան... Մի բան կար թաքնված այս ամենի ետեւը, եւ Մազութի Համոն ավելի քան հասկանում էր այդ բանը. հասկանում էր, իհարկե, եւ «Ընկերությունը», բայց՝ ինչո՞վ, ինչո՞վ էր մեղավոր Մազութի Համոն, ինչո՞վ էր մեղավոր «Ընկերությունը»: Եկան, աշխարհի չորս կողմից հավաքվեցին նաիրցի ռազմիկները. արին, ինչ որ կարող էին անել. ավելի՜ն արին. իրենց մայրերի ու զավակների հավելյալ արյունը բերին ի նվեր նենգավոր Սոխի փրկարար առաջխաղացումին. եւ ի՞նչ.- ստոր, նենգ, գետնաքարշ դավաճանությունն էր հատուցումը՝ ավերված Նաիրին... Իսկ ա՞յն, որ, լպիրշ ու լրբաբար վախկոտ-վախկոտներ, թալանչիներ ու ավազակներ հայտարարվեցին նաիրցի ռազմիկները, եւ այդ ստոր սոխերի կողմից խայտառակության սյանը գամվեցին ամբողջ աշխարհի առաջ- ի տրիտուր այն մեծ ու հերոսական օգնության, որ հասցրին նաիրյան ռազմիկները սոխերի ոչխարային բանակին... Ամոթ էր, լկտի դավաճանություն- սոխերի կողմից, իսկ «Ընկերության» եւ նաիրյան բանակի կողմից- հերոսական պայքար, ազատաշունչ գոյամարտ, օրհասական կռիվ: Ո՞վ, ո՞վ վերցրեց Վանը, եթե ոչ՝ Նաիրյան բանակը. ո՞վ վերցրեց նույն Էրզրումը... «Սրիկանե´ր, լրբե´ր, դավաճաննե´ր»,- փրփուրը շրթունքներին որոտում էր հաճախ, ձեռքը սեղանին խփելով, Տեղական Կոմիտեի նիստերին Մազութի Համոն. «Ո´չ. էլ ես սոխասեր չեմ, էլ չեմ կարող հանդուրժել դրանց այդ լկտի վերաբերմունքը»,- գոռում էր, փրփուրը բերանին, Մազութի Համոն,- եւ ապա գնում էր գավառապետի բնակարանը, ուր հանգստանում էր մի քիչ, հանգստացնում էր ջղերը Ագրիպպինա Վլադիսլավովնայի, իր անգին կողակից Անգինա Բարսեղովնայի, քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) եւ իր անզուգական դստեր՝ Սեւաչյա Պրիմադոննայի հետ՝ «դուռաչկի» խաղալով: Չէր վհատում.- Կենտրոնաուղեղասարդի ուղեղատատանումներին ենթակա ու հլու՝ օրերի լրացմանն ու արյան հատուցմանն էր սպասում Համո Համբարձումովիչի ուղեղը. սպասում էր, որ համաշխարհային պատերազմը վերջանա եւ հաշտության սեղանին նստեն ազգերն ու ժողովուրդները. գիտեր, համոզված էր նա, որ այն ժամանակ արդեն կիրականանա երազյալը, կկատարվի անխուսափելին, կթռչի, անգոյության գիրկը կգլորվի Հավիտենական Հիվանդը, եւ նրա դիակի վրա, նրա նեխած մարմնի քայքայումից ելնելով՝ կկանգնի պայծառ ու երկրային- երկիրը Նաիրի: Այսպես էր մտածում, այսպես էր հավատացած Համո Համբարձումովիչը, բայց անցավ 1916-ը, եկավ 1917-ը եւ, երեւակայո՞ւմ եք, պատահեց անսպասելին, կատարվեց- անսպասելին, կատարվեց- հանկարծ... Այդ անսպասելին, Համո Համբարձումովիչի - Մազութի Համոյի համար այդ հանկարծակի պատահածը, որ շարժեց տեղից, շփոթ ու իրարանցում մտցրեց ոչ միայն Համո Համբարձումովիչի, այլեւ ամբողջ «Ընկերության» կենտրոնաուղեղում- Ռուսական Հեղափոխությունն էր, հազար ինը հարյուր տասնյոթ թվականի փետրվարը... Այստեղից է ահա, որ մենք պիտի անցնենք մեր նկարագրած քաղաքի վերջին դեպքերի պատմությանը: Սկսվեց նրանից, որ մի օր, միանգամայն անսպասելի կերպով, քաղաքի փողոցներում երեւաց, զինվորականի շորերով եւ չսափրած, բորբսնած դեմքով, վեպիս երկրորդ մասից մեզ արդեն բավականին ծանոթ Կարո Դարայանը. ճիշտ այնպես, ինչպես առաջին անգամ իր հայրենի քաղաքը գալիս, եկավ ու իջավ- ուղիղ պ. Մարուքեի բնակարանը: Եվ ահա, նրա գալուց ընդամենը մի օր հետո, ցերեկվա ժամը մոտավորապես 11-ին, հանկարծ փակեց «Լույսի» գրասենյակը Համո Համբարձումովիչը. հապշտապ, եւ այն էլ ոչ թե կառքով, այլ- չտեսնված երեւույթ- ոտքով տուն եկավ Մազութի Համոն ու փակվեց իր առանձնասենյակում, հրամայելով ծառային, որ բոլոր իրեն հարցնողներին, բացի ընկ. Վառոդյանից եւ բժշկից, հայտնի, որ ինքը տանը չէ: Մինչեւ երեկո այդ օրն իր առանձնասենյակում մնաց Մազութի Համոն: Վարագույրները քաշել էր ու նստել կիսախավարում. լուռ էր. գլուխը ցավում էր մի քիչ. ուղեղում... պարապություն էր այդ օրը՝ անգո մի մշուշ, բաց տարածություն: Կտրվել էին կարծես օրերն ու տարիները. հատվել էր ինչ-որ բան Համո Համբարձումովիչի ուղեղում. այդ օրն ուղեղում, ինչպես ասացինք, մշուշ էր թափանցիկ- բաց տարածություն: Բայց այդ տարածությունը երբեմն-երբեմն սկսվում էր լցվել. կարծես քնած էր արթմնի ու, արթմնի երազում, տեսնում էր տեսիլներ. տեսնում էր.- - թեքվել էր Ագրիպպինա Վլադիսլավովնան իր վրա ու քնքո՜ւշ-քնքո՜ւշ կկոցում էր, ինչպես մի անմեղ աղավնի... Նայում էր աչքերին. Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերում եւս մշուշ էր թափանցիկ, բաց տարածություն... Ագրիպպինա Վլադիսլավովնան թվում էր փոքրի՜կ-փոքրի՜կ. մանկական կարմիր շրթունքներով համբուրում էր Համո Համբարձումովիչի սառը շրթունքներն Ագրիպպինա Վլադիսլավովնան: Նայում էր, անթարթ նայում էր Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերին Համո Համբարձումովիչն ու նկատեց. Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերի բաց տարածությունն սկսեց լցվել, լցվել, իմաստավորվել, իմաստ ստանալ «Չե՞ս ճանաչում»,- հարցնում էր բաց տարածությունն Ագրիպպինա Վլադիսլավովնայի աչքերից Համո Համբարձումովիչին. Համո Համբարձումովիչը նայեց-նայեց- ու վեր թռավ տեղից. երազից արթնացողի նման ձեռքով շփեց ճակատը Համո Համբարձումովիչը. նայեց՝ թեքվել էր վրան- իր անզուգական դուստրը՝ Սեւաչյա Պրիմադոննան. նայում էր աչքերին: Աչքերում- մշուշ էր անգո՝ բաց տարածություն «Ի՞նչ կա»,- հարցրեց Համո Համբարձումովիչն անհանգստացած. Սեւաչյա Պրիմադոննան հառեց աչքերը գետնին. հետո արագ-արագ, կարծես դաս ասելիս լիներ, խոսեց. Համո Համբարձումովիչն իր դստեր կարկտի պես թափվող խոսքերից միայն այն հասկացավ, որ ինքն իսկույն պետք է գնա գավառապետի բնակարանը: Վեր կացավ Համո Համբարձումովիչը, հագավ վերարկուն, վերցրեց ձեռնափայտը. գնաց: Արդեն մութն էր, երեկոյան ժամն արդեն 10-ը կլիներ, երբ Համո Համբարձումովիչը մտավ գավառապետի բնակարանը: Մարտի 2-ն էր. 1917 թվի մարտի 2-ը: Թե ինչ էր խոսվել այդ երեկո գավառապետի բնակարանում- աստված ինքը գիտե, բայց մի քանի օր անց պ. Մարուքեն ասում էր, որ այդ երեկո գավառապետի մոտ են եղել, բացի Համո Համբարձումովիչից, նաեւ բժիշկը, Օսեփ Նարիմանովը, եներալ Ալոշը եւ դպրոցի տեսուչը- Արամ Անտոնիչը: Բայց մենք, այդ առթիվ ստույգ տեղեկություններ չունենալով, հարցը թողնում ենք բաց. հարցի տեղ թողնում ենք- բաց տարածություն. թող լցնի, ում երեւակայությունն ինչով որ կամենա, այդ բաց տարածությունը: Մենք ենթադրություններ չենք ուզում անել: Եվ, վերջ ի վերջո, ի՞նչ նշանակություն ունի, թե ո՞վ է ներկա եղել այդ երեկո գավառապետի եւ Համո Համբարձումովիչի զրույցին.- էականն այդ չէ, ընթերցո´ղ, այլ այն, թե ո՞ւր են գնացել այդ երեկո գավառապետի բնակարանից ելնելով, Համո Համբարձումովիչը եւ բժիշկը.- ահա´ հարցը Եվ այս հարցի շուրջն էր ահա, որ մի քանի օր անց քաղաքում պտտվել սկսեցին զանազան հետաքրքիր զրույցներ. հետաքրքիր թեկուզ այն պատճառով, որ այդ զրույցները կապված էին- երեւակայո՞ւմ եք- «մութ տեղի» հետ, այսինքն՝ Հինգհարկանի Շենքի ներքեւի հարկի ամենածայրը, անկյունում գտնվող այն փոքրիկ սենյակի, որ ընկ. Վառոդյանի կռնակի վրա- ինչպես հիշում է ընթերցողը վեպիս առաջին մասից- թողել էր... հետաքրքիր հետքեր: Խոսում էին, որ այս զրույցները տարածում է պ. Մարուքեն. նույնիսկ ասում էին, որ այս զրույցները տարածելու մեջ նույնպես մատ ունի- երեւակայո՞ւմ եք- ինքն ընկ. Վառոդյանը. բայց այս երկրորդ հանգամանքը հետագայում միանգամայն հերքվեց եւ զրպարտության ամբողջ մեղադրանքը մնաց Կարո Դարայանի խղճին, Կարո Դարայանի, որ արդեն դիակ էր, կորցված մութ մի գիշեր, ընկած- ո՞վ գիտե, թե ո՞ւր... Մութ, խորհրդավոր պատմություն էր այդ, ընթերցող, որ այնպես էլ մութ մնաց ու մնաց խորհըրդավոր.- բայց այդ մասին հետո: Հաջորդ օրը, մարտի 3-ին, առավոտյան ժամը 8-ը դեռ հազիվ կլիներ, երբ բերդից հանկարծ, քաղաքացիների համար միանգամայն անսպասելի կերպով, դեպի քաղաք շարժվել սկսեցին- զորքեր, զորքեր, զորքեր. շարժվեցին թնդանոթներով ու գնդացիրներով. լցրին փողոցները: Սարսափած՝ խանութներն իրար հետեւից փակել սկսեցին Լորիս-Մելիքյանի խանութպանները. բանն այն է, որ նրանք ոչ մի տեղեկություն չունենալուց բացի՝ այդ անսպասելի շարժման, այդ իրարանցումի մեջ չէին տեսնում նման դեպքերում քաղաքի էշը ցեխից հանող Մազութի Համոյին, ոչ էլ մյուս պատկառելի նաիրցիներից որեւէ մեկին. գիտեին, լսել էին, որ ինչ-որ բան պատահել է ներսերում, բայց այդ մասին վախենում էին խոսել.- իրենց գործը չէր: Երեք օր էր արդեն, որ պտտվում էին շշուկները, բայց քաղաքացիք, մանավանդ Լորիս-Մելիքյանի խանութպանները, թերահավատ էին դեպի նման շշուկները. թերահավատ ու կասկածոտ: Թերթեր երրորդ օրն էլ չէր ստացվում: Չէին ստացվում անգամ նաիրատառ «Մշակն» ու «Հորիզոնը». ասում էին, որ գավառապետը մարդ է կանգնեցրել կայարանում եւ ձերբակալում է բոլոր ստացված թերթերը. ասում էր- պ. Մարուքեն: Այնպես որ կատարյալ անգիտության մեջ էր քաղաքը դեռ, երբ այդ առավոտ, բերդից շարժվել սկսեցին- զորքեր, զորքեր, զորքեր. գնդացիր ու թնդանոթ: Ինչպես ասացինք՝ փակվեցին խանութները, որ նոր էին բացվել. խանութպաններից որը տուն գնաց, որը հենց էնպես կանգնեց իր փակ խանութի փակ դռան առջեւը, որն էլ Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնաց՝ լուրեր ստանալու: Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնացողների մեջ էր եւ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, անգլիախոս գորգավաճառը «Հը՞, բան մը կհասկընա՞ք սա ղալաբալըղեն»,- հեգնախառն հարցրեց Հաջի Օնիկ էֆենդին՝ սրճարանը մտնելով.- «Ընչի՞ չենք հասկընա օր»,- կտրուկ պատասխանեց Տելեֆոն Սեթոն.- «զորքին պրիկազ է էկե, օր ռեւալյուց էնեն»,- վերջացրեց Սեթոն, ու տիրեց լռություն. հեռվից, գավառապետի բնակարանի կողմից, լսվեց մի հազարբերան «ուռա». գրոհի գնացող զինվորների ցնծալից ու ահավոր աղաղակ էր դա, որ ներկաների վրա անում էր միստիկ տպավորություն: Լուռ էր. լուռ լսում էին բոլորը. դեմքերի արտահայտությունն այն էր, որ, կարծես, նրանք սպասում էին թնդանոթի պայթյունի. հառել են լսողություններն ու սպասում անհամբեր՝ հիմա կպայթի «Կըսեն բերդեն թոփի են կապե նաչալնիկի տունը» ,- արտահայտեց ընդհանուրի միտքը պ. Աբոմարշը, որ նույնպես գտնվում էր սրճարանում. բայց հավանություն չգտավ «Զեւզեկ-զեւզեկ չխոսես նե, հայվան, քու ի՞նչ խառնվելու գործդ է»,- բարկացավ Հաջի Օնիկ էֆենդին ու ավելացրեց, մի փոքր լռելուց հետո, չոր ու խրատական: «Ատ սինլքորներու զուռնան ետքը կիմանանք, յավրո´ւս»,- ու դուրս գնաց ձեռնափայտը գետին խփելով- չոր ու խրատական: Ուզում էր տուն գնալ Հաջի Մանուկոֆ էֆենդին, բայց Հաջու տան ճանապարհն ընկնում էր Հինգհարկանի Շենքի մոտով. դեռ նոր էր թեքվել դեպի այդ շենքը Հաջին, երբ ետ-ետ գնաց, զարհուրած կռթնեց պատին Դեմը, Հինգհարկանի Շենքի առաջ, Օնիկ էֆենդին տեսավ- զորքեր, զորքեր, զորքեր. անհաշիվ բազմություն: Դեմը- վեր ցցված սվիններ, ու վեր ցցված սվինների միջից Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը տեսավ- Հինգհարկանի Շենքի պատշգամբը. պատշգամբում տեսավ- մի քանի սոխ զինվորներ, նրանց մեջ իրան- պ. Մարուքեին, իր հորջորջած՝ «քամի կուլ տվող» Կարո Դարայանին եւ սրանց մեջտեղը- օ՜, զարհուրանք,- իրան՝ ոստիկանապետին... լուխը բաց էր ոստիկանապետի. Հաջի Մանուկոֆ էֆենդու նայած վայրկյանին՝ մի ինչ-որ սոխ սալդաթ պոկում էր նրա, ինչպես տեղացիք էին ասում ուսդիրներին՝ «չիները», «քամի կուլ տվողը» բռնել էր օձիքից ոստիկանապետի ու ցույց տալով ոստիկանապետի վախից ցամաքած դեմքը ներքեւում կանգնած զինվորներին՝ «քամի կուլ տվողն» ասում էր անկարելի խոսքեր: Շուռ եկավ Հաջի Օնիկ էֆենդին ճեպով- վազեց հակառակ ուղղությամբ: Դեմից, նույնքան սարսափած ու շփոթված, դեպի ինքն էր գալիս- ընկ. Վառոդյանը. ընկ. Վառոդյանի փափախը թեքվել էր մի կողմ. զենքը չկար: «Ո՞ւր, Հաջի´»,- հարցրեց ընկ. Վառոդյանը՝ դեմքը, աղաչական, Հաջուն մոտեցնելով. «նա´, գնա´, յավրո´ւս. ինծի հետ գործ չունիս»,- հրեց նրան մի կողմ Հաջի Օնիկ էֆենդին ու շարունակեց վազել իր վազած ուղղությամբ: Ու դեռ չէր շուռ եկել դեպի կողքի փողոցը, երբ նորից ստիպված եղավ պատին կպչել Հաջին. կողքի փողոցից շուռ եկան դեպի ինքը ու լցրին փողոցը- զորքեր, զորքեր, զորքեր- անթիվ բազմություն.- դեպի Հինգհարկանի Շենքն էին գնում նրանք: Խառնված նրանց, այդ սոխ սալդաթներին, գնում էին նաեւ մրոտ մարդիկ, «բաշիբուզուկներ»,- ինչպես մտածեց Հաջին.- երկաթուղագծի ծառայողներն ու բանվորներն էին դրանք, որ խառնվել էին զորքին- սոխ սալդաթներին: Սարսեց, քար կտրեց տեղն ու տեղը Հաջին: Հաջին տեսավ. սոխերն ու բաշիբուզուկները, մեջ առած, տանում էին... բարձրաստիճան Սոխին. սոխ՝ զինվորներով ու բաշիբուզուկներով շրջապատված, գլխաբաց, առանց ուսդիրների, կալանավորի նման գետին նայելով, քայլում էր... բարձրաստիճան Սոխը, այսինքն՝ գավառապետը... Բնազդաբար ձեռքը գլխարկին տարավ Հաջի Օնիկ էֆենդին, երբ անցնում էր մոտից գավառապետը. բարեբախտաբար, չնայեց նրա կողմը, եւ Հաջի Օնիկ էֆենդին մի գոլ ուրախություն զգաց իր ներսում, որ չնայեց իր կողմը գավառապետը: Բայց Հաջու այդ վայրկենական ուրախությունը հաջորդ վայրկյանին տեղի տվեց մի անզուսպ բարկության, անգամ կատաղության.- գավառապետին շրջապատող սոխ զինվորների ու բաշիբուզուկների հետեւից, երգելով ու աղմկելով, գնում էին քաղաքի տկլոր երեխաները. նրանցից ոմանք գտել էին թիթեղե թեյամաններ ու զինվորական կատելոկներ, որոնց տակերին խփելով՝ նրանք անասելի աղմուկ էին բարձրացնում- վայրի երաժշտություն: Զայրույթից ու կատաղությունից Հաջի Մանուկոֆ էֆենդու ծնկներն սկսեցին դողալ. կընկներ, եթե շարժվող զինվորների պատանման հոսանքը չպահեր: Հոսանքն անցավ, շրջվեց դեպի Հինգհարկանի Շենքը. փողոցը դատարկվեց: Հանգիստ շունչ քաշեց Հաջի Մանուկոֆ էֆենդին. հետո նստեց պատահաբար անցնող «Լույսի» գրասենյակի կառքը. քիչ անց, քրտնաթոր, ինչպես բաղանիքից ելած, իր տան առջեւը իջնում էր կառքից Մանուկոֆ էֆենդին: «Ո՞ւր է աղադ»,- հարցրեց Հաջին կառապանից՝ նրան դրամ տալով.- «Էսօր կանտոր չէ էկե, չեմ տեսե»,- պատասխանեց կառապանը. շուռ տվեց կառքը. գնաց: Խորհրդավոր ժպիտը դեմքին, ժպիտ, որի մեջ խառը կային թե´ զարմանք, թե´ անսպասելի ուրախություն եւ թե´ խորին ակնածանք,- հանդիպեց Հաջի Օնիկ էֆենդուն Հաջու ազիզ կողակիցը- Նունուֆար հանըմը. շնչասպառ, նրան հանձնեց իր ձեռնափայտը Հաջին եւ ուզում էր արդեն ընդունարանը մտնել, երբ Նունուֆար հանըմը կտրեց նրա ճանապարհը. Նունուֆար հանըմը մատները դրեց Հաջի Օնիկի շրթունքներին.- «ը՜ս՜ս՜ս՜»,- մատները Հաջու շրթունքներին դնելով՝ խորհրդավոր ժպտաց Նունուֆար հանըմը. «յա´վաշ, հերիֆ, ներսը մարթ կա...»: «Վո՞վ կա»,- չոր, ցցվեց էֆենդին՝ դեմքին վախ ու սարսափ. ու չհամբերեց,- դեպի իրեն քաշեց դուռը... ու մնաց քարացած: Հյուրասենյակում նստած էին- երեւակայո՞ւմ եք- Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ,- Հաջու համար ամենազարմանալին ու ամենաանսպասելին,- քաղաքի պարետը (բարձրահասակ սպան)... «Է, շա՞տ պիտի երկարի սա սարսաղությունը»,- ներս մտնելով հարց տվեց Հաջին՝ հերթով նայելով Համո Համբարձումովիչի, բժշկի եւ բարձրահասակ սպայի (քաղաքի պարետի) դեմքերին. բայց Համո Համբարձումովիչի, բժշկի եւ քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) դեմքերն անպատասխան թողին Հաջի Մանուկոֆ էֆենդու հարցմունքը: «Է´, էրթա´նք, էրթա´նք մեյմեկ թաս օղի առնենք»,- ավելացրեց Հաջին՝ ընդհանուր շփոթմունքը ցրելու ցանկությամբ: Ու մտան ճաշասենյակ: Ճաշասեղանի ամենավերի գլուխը, Հաջի Օնիկ էֆենդու կողքին նստած, լուռ ճաշում էր Մազութի Համոն: Մազութի Համոն ուտում էր պաղ, ջրանման, կանաչավուն «չորբա»: Ուտելով՝ Համո Համբարձումովիչը նայում էր պնակին. բայց Համո Համբարձումովիչի աչքերը կարծես չէին տեսնում կանաչավուն չորբան. պնակում, չորբայի փոխարեն,- մշուշ էր. անգո մի մշուշ- բաց տարածություն: Հասկանում էր Համո Համբարձումովիչը, զգում էր.- այն, որ կատարվում էր դուրսը- կատարվում էր իրենից դուրս. կատարվում էր- իրենից անկախ: Սպասում էր՝ ի՞նչ կլինի: Մտածում էր՝ ինչո՞վ կվերջանա: Ու պատասխան չէր գտնում իր այդ հարցմունքին Մազութի Համոն. ուղեղում- մշուշ էր. անգո մի մշուշ- բաց տարածություն... Արդեն վերջացրել էին ճաշը, երբ եկավ ընկ. Վառոդյանը: Ընկ. Վառոդյանը ներս ընկավ շնչասպառ: Եվ ահա Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի համար, իր իսկ բնակարանում, պատահեց չտեսնված մի բան. Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը խնդրեցին Հաջուն, որ նա թույլ տա իրենց առանձնանալ հարեւան սենյակը: Հաջին, իհարկե, թույլ տվեց, թեկուզ եւ ո´չ առանց զարմանքի, որ իր իսկ բնակարանում հյուրերն ուզում են ազատվել իրենից: Բայց եւ այնպես- «ընելիքդ ի՞նչ, Հաջի´. ընկեր ես- պիտի քաշես»,- մտածեց Հաջին ու առաջնորդեց հյուրերին հարեւան սենյակը: Մտան հարեւան սենյակը Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը. Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկեր Վառոդյանը փակվեցին հարեւան սենյակում: Իսկ Հաջին մնաց քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ ճաշասենյակում. նաիրախառն ռուսերենով սկսեց զրուցել քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ օրվա անցուդարձի մասին: Խոսում էր Հաջին քաղաքի պարետի (բարձրահասակ սպայի) հետ, բայց միտքն այնտեղ էր- հարեւան սենյակում: Հասկանում էր Հաջին. գիտեր. այդ վայրկյանին հարեւան սենյակում նիստ էր Տեղական Կոմիտեի: իտեր, բայց չէր հասկանում Հաջին, որ այդ վայրկյանից պատմական վայր էր արդեն իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանը. որ այդ վայրկյանին իր, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում, հարեւան սենյակում, կատարվում էին, ինչպես իր, այնպես էլ ամբողջ նաիրյան ցեղի համար- ճակատագրական անցքեր Այդ վայրկյանին Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը, այսինքն՝ Կենտրոնաուղեղասարդի Տեղական Կոմիտեն, այսինքն՝ նաիրյան տիեզերական հոգու Տեղական Սուբստանցիան իր դիրքն էր որոշում դեպի կատարվող դեպքերը, եւ այս տիեզերական հանգամանքը չէր ըմբռնում Հաջին. Հաջին չէր հասկանում այս տիեզերական դեպքի ամբողջ նշանակությունը: Թե ի՞նչ որոշում հանեցին կատարվող դեպքերի մասին Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը հարեւան սենյակում- Հաջի Մանուկոֆ էֆենդին, իհարկե, չիմացավ եւ չէր էլ կարող իմանալ. բայց շուտով նա պիտի իմանար, եւ պիտի իմանար նաեւ այն, թե ի՜նչ բարի պատեհություն էր իր համար այդ թանկագին հյուրերի այդ օրն իր մոտ գալը: Եվ այս ամենը Հաջին պիտի իմանար ընդամենը մի շաբաթ անց, երբ բժիշկ Սերգե Կասպարիչը շրջանային կոմիսար էր արդեն, իսկ Համո Համբարձումովիչը- Քաղաքային Խորհրդի նախագահ... Տարօրինակ, մութ, չհասկացված դեպքեր պատահեցին նաիրյան այդ քաղաքում այդ շաբաթվա ընթացքում: Դեպքեր, որոնք ծածկված են գաղտնիքի ու խորհրդավորության անթափանցելի քողով- եւ դժվար թե որեւէ մեկին երբեւիցե հաջողվի վեր հանել այդ քողը եւ նայել կատարված դեպքերի իսկական աստառին: Այնպես որ, այստեղ մենք պիտի խուսափենք զանազան ենթադրություններ անելուց ու եզրակացություններ հանելուց. պիտի պատմենք լոկ այն, ինչ որ մեզ հաջողվել է տեսնել սեփական աչքերով կամ լսել մարդկանցից, որոնք մեր աչքին ունեն ճշմարտախոսի անկաշառ կերպարանք Անցնենք այդ դեպքերին: Ամենից առաջ հարկավոր է ասել, որ այդ նույն ժամանակ, երբ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի բնակարանում հավաքված՝ կատարվող դեպքերի հանդեպ իր բռնելիք դիրքն էր որոշում Տեղական Կոմիտեն- այդ նույն վայրկյանին քաղաքում արդեն կային մարդիկ, որ ո´չ միայն արդեն որոշել էին իրենց դիրքը, այլեւ փակցրել էին քաղաքի պատերին իրենց այդ դիրքի մասին սոխատառ եւ նաիրատառ հայտարարություններ: Եվ, կարեւորն այն է, որ այդ հայտարարությունների տակ, ի թիվս այլ, մեծ մասամբ քաղաքին անծանոթ, սոխերի ստորագրությանց, կային եւ երկու ստորագրություն, որ բավականին մտահոգություն էին պատճառում ոչ միայն քաղաքի նիսիա բնակիչներին, այլեւ շատ ավելի պատկառելի մարդկանց.- Կարո Դարայանի եւ պ. Մարուքեի (ստույգ՝ Մարուքե Դրաստամատյան) ստորագրություններն էին դրանք, որ մեխի գլուխների նման ցցվելով այդ հայտարարությունների տակից՝ մի շարք պատկառելի նաիրցիների մեջ սկզբից եւեթ այն միտքն էին առաջ բերում, որ այդ մեխի գլուխներին հարկավոր է խփել: Այդ հայտարարություններից բխող այս, որոշ չափով իմպրեսիոնիստական ցանկությունն ավելի եւս խորացավ մի շարք նաիրցիների մեջ մի օր անց, երբ քաղաքում տարածվել սկսեցին «Մութ Տեղ»-ի հետ կապված վերոհիշյալ լուրերը. ասում էին, որ այդ լուրերը տարածում է պ. Մարուքեն. ինչպես ասել ենք արդեն՝ նույնիսկ կարծողներ կային, որ այդ լուրերը տարածելում մատ ունի նաեւ ընկ. Վառոդյանը. երեւակայո՞ւմ եք՝ այն ընկեր Վառոդյանը, որ, ինչպես գիտենք՝ Տեղական Կոմիտեի անդամ էր վաղուց հետե եւ Համո Համբարձումովիչի անձնական բարեկամը: Չգիտենք՝ մատ ունե՞ր, թե՞ չէ այդ լուրերը տարածելում ընկ. Վառոդյանը, բայց փաստը մնում էր փաստ. եւ այդ փաստն այն էր, որ ինքն ընկ. Վառոդյանը գտնվել էր մի ինչ-որ հայտնի ցուցակում, այսինքն՝ ոչ թե հայտնի, այլ գաղտնի, որ հայտնի էր դարձել Կարո Դարայանի, այդ «քամի կուլ տվող» նաիրցու շնորհիվ: Դե արեք ու բան հասկացեք սրանից. եւ այն էլ սա դեռ ամբողջը չէ: Բանն այն է, որ այդ ցուցակը, ինչպես ասում էին՝ լրիվ չէր. չորս թերթ պոկած էր այդ ցուցակից եւ այդ չորս թերթի շուրջն էր ահա, որ Կարո Դարայանն ամեն մի ժողովում բարձրացնում էր անասելի աղմուկ, անտանելի հարայհրոց: Եվ վերջապես ինչքան աղմուկ ուզում էր՝ կարող էր բարձրացնել Կարո Դարայանը, բայց ինչո՞ւ էր կապում նա իր այդ աղմուկը Համո Համբարձումովիչի- Մազութի Համոյի հետ: Պ. Մարուքեին նայած՝ այնպես էր դուրս գալիս, իբր Համո Համբարձումովիչի եւ բժիշկ Սերգե Կասպարիչի ձեռքերի գործն էր այդ հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակի առաջին չորս թերթերի անհայտ անհետանալը. բայց ո՞վ կհավատա պ. Մարուքեին: Օ, ոչ, մենք չէինք հավատա նման զրպարտությանց եւ չէինք էլ հավատում, չնայած որ- այդ ես հաստատ գիտեմ- անգամ ընկ. Վառոդյանն այդ առթիվ որոշ շրջաններում արել էր բավականին երկմիտ հայտարարություններ: Բայց ենթադրենք անգամ, որ որոշ հիմք ունեին պ. Մարուքեի հայտարարությունները. հարց՝ ինչո՞ւ էին Մազութի Համոն եւ Սերգե Կասպարիչը, բժիշկը (եթե միայն նրանց ձեռքերի գործն էր չորս թերթերի անհայտ անհետանալը)- ինչո՞ւ էին նրանք ցուցակում թողել հինգերորդ թերթը, որի մեջ գտնվեց իրենց անձնական բարեկամի, իրենց Տեղական Կոմիտեի անդամի- ընկ. Վառոդյանի անունը: Չենք հասկանում, մնում ենք շվարած, մնում ենք- ձեռնաթափ: Եվ ապա՝ ինչո՞վ պիտի շահագրգռված լիներ ընկ. Վառոդյանը վերոհիշյալ հայտարարություններն անելով. մի՞թե ցանկալի էր նրան իր անձնական բարեկամների, իր հետ միասին Տեղական Կոմիտեում նստող այդ պատկառելի ընկերների, վարկաբեկումը.- իհարկե ոչ, կասե ամեն մի խելքը գլխին անձնավորություն.- չէր կարող ցանկալի լինել, ինչքան էլ վիրավորված լիներ ընկ. Վառոդյանը՝ հայտնի ցուցակի երեւան գալով: Համոզված պնդում ենք մենք այս, մանավանդ, որ մի շաբաթ անց մի կտրուկ հայտարարությունով Տեղական Կոմիտեն թյուրիմացության հետեւանք հայտարարեց ընկ. Վառոդյանի հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակում գտնվելու պատմությունը. այո´, մի շաբաթ անց Տեղական Կոմիտեն իր պատկառելի ստորագրությամբ հայտարարեց ու հաստատեց ի լուր հանրության, որ ցուցակում գտնվել է ոչ թե Վառոդյան ազգանունը, այլ- Բարության եւ որ այդ Բարությանը ոչ մի կապ չունի ամենքին ավելի քան հայտնի ընկ. Վառոդյանի հետ: Եվ այդ հայտարարությունը լույս տեսնելու երկրորդ օրը,- մի ավելորդ ապացույց եւս, որ իզուր էին պ. Մարուքեի չարամիտ զրպարտություններն ընկ. Վառոդյանի հասցեին,- ընկ. Վառոդյանը նշանակվեց քաղաքի ու շրջանի միլիցիապետ ու առաջին գործը, որով միլիցիայում զբաղվեց ընկ. Վառոդյանը, երեւակայո՞ւմ եք՝ Կարո Դարայանի կորած դիակի որոնումն էր. ասում ենք դիակի, որովհետեւ ընկ. Վառոդյանի այդ նոր պաշտոնին անցնելուց ընդամենը երկու օր առաջ հանկարծ լուր տարածվեց քաղաքում, որ Կարո Դարայանը (որ մինչ այդ ընտրված էր շրջանի զորքերի կոմիսար) - անհայտ չարագործների ձեռով սպանված է գիշերվա ժամը 4-ին, իսկ թե ինչո՞ւ անպայման «4-ին»- անհայտ էր, ոչ ոք չգիտեր, բայց համառ կերպով ասվում էր, որ դեպքը պատահել է գիշերը՝ ճիշտ այդ ժամին ետափին, սառույցի վրա (գետն այդպես ուշ էր հալչում նաիրյան այդ քաղաքում) միլիցիան գտել էր արյան կարմիր-կարմիր, քստմնելի հետքեր... Բայց մենք առաջ անցանք ու չասացինք այն հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակների մասին այն ամենը, ինչ որ հայտնի է մեզ: Մութ, մութ, խորհրդավոր պատմություն էր այդ պատմությունն, ընթերցո´ղ,- եւ մենք չենք կարող չհիշատակել այստեղ այդ պատմության առթիվ այն ամենը, ինչ որ լսել ենք ու գիտենք, ինչ որ հայտնի է մեզ: Ինչպես ասել ենք վերեւում՝ այդ պատմությունը, այսինքն՝ հայտնի (գաղտնի) ցուցակից չորս թերթ կորչելու պատմությունը, մեզ համար միանգամայն անհասկանալի պատճառով մարդիկ կապում էին այն հարցի հետ, թե գավառապետի տնից ելնելով՝ ո՞ւր էին գնացել Համո Համբարձումովիչը եւ բժիշկը մարտի 2-ի գիշերը. ահա հարց, որ մի շաբաթ ամբողջ զանազան փսփսուկների նյութ էր տալիս քաղաքի նիսիա (ինչպես Հաջի Օնիկ էֆենդին էր ասում) բնակիչներին եւ, առաջին հերթին,- պ. Մարուքեին: Բայց մենք խղճի ամենայն հանգստությամբ պիտի ասենք, որ մինչեւ վերջն էլ չէինք հավատում պ. Մարուքեի չարամիտ փսփսուկներին եւ չէինք էլ հավատա, եւ այժմ այս տողերը դու չէիր կարդա, ընթերցող, եթե մեր աչքին բավականին ծանրակշիռ մի հանգամանք շուտով չգար խախտելու մեր այդ անհողդողդ հավատքը. բանն այն է, որ Կարո Դարայանը եւս, իր եղերական վախճանից մի քանի օր առաջ, իմ, հեղինակիս, ներկայությամբ մի անգամ հայտարարեց մի բավականին բազմամարդ ժողովում, որ տեսել է այն երեկո, ավելի ճիշտ կլինի ասել՝ մարտի 2-ի գիշերը, ժամը մոտավորապես 2-ին, Համո Համբարձումովիչին եւ բժշկին՝ «Մութ Տեղի» պաշտոնյայի հետ Հինգհարկանի Շենքից ելնելիս: Հարց՝ ի՞նչ գործ ունեին գիշերվա այդ ուշ ժամին այդ ակնածելի վայրում Համո Համբարձումովիչը եւ Սերգե Կասպարիչը- բժիշկը... Հիշում եմ, երբ տվեց այս հարցը Կարո Դարայանը Համո Համբարձումովիչին- դահլիճում, ուր տեղի էր ունենում ժողովը, տիրեց ահասարսուռ լռություն... զարհուրելի զարզանդ... բոլորը քար կտրած սպասում էին Համո Համբարձումովիչի պատասխանին: Թվում էր, թե եբրայական Եհովայի նման կամ ինչպես Զեւսը- կփրփրի ահա Համո Համբարձումովիչը,- այդ, մենք կասեինք՝ նաիրյան Արամազդը.- եբրայական Եհովայի կամ հունական Զեւսի նման ցասման կայծակ ու շանթ կթափե այդ եղկ մահկանացուի գլխին, այդ ողորմելի մահկանացուի, որ համարձակվում է կասկածի տակ առնել նրա՝ Համո Համբարձումովիչ Ասատուրովի, Տեղական Կոմիտեի նախագահի հեղափոխական կուսությունը Բայց- երեւակայո՞ւմ եք- կայծակը չճայթեց, շանթը չշողաց, ոչ էլ ամպրոպը որոտաց, այլ, պատկերավոր ասած՝ խաղաղարար անձրեւ, երկնային զովություն հորդեց նաիրյան Արամազդի աչքերից, հորդեց դառնաթախիծ արցունք... Ալեհեր գլուխը պրեզիդիումի սեղանին դրած (Համո Համբարձումովիչը պրեզիդիումի անդամ էր այդ ժողովում)- դառնաթախիծ թախծեց, դառնացած լաց եղավ Մազութի Համոն- եւ ամբողջ դահլիճը, ուր ներկա էին բավականին թվով սոխ զինվորներ ու մի քանի վակզալի բաշիբուզուկներ, ուր ներկա էր նաեւ,- օ, խայտառակություն,- պ. Մարուքեն,- այո´, ամբողջ դահլիճը քար կտրած ահասարսուռ նայում էր Մազութի Համոյի հեկեկանքից ցնցվող, ալեհեր գլխին... «Փա՜ստ, փա՜ստ»,- վեր ցատկելով տեղից՝ դառնաձայն բացականչեց հեկեկանքի միջից Մազութի Համոն: Բայց փաստ չկար. կար- մթին կասկածանք, միակ փաստանման բանը- Կարո Դարայանի ձեռքին գտնվող հայտնի, այսինքն՝ գաղտնի ցուցակն էր, որի չորս թերթերը, ինչպես արդեն գիտենք,- պոկված էին ինչ-որ անհայտ ձեռքով Իսկ կարելի՞ է արդյոք՝ այդ չեղյալ թերթերի վրա հիմնվելով՝ խայտառակության սյանը գամել, կասկածի տակ առնել մի պատկառելի նաիրցու, մի ալեհեր հեղափոխականի հեղափոխական կուսությունը «Փա´ստ»,- դառնաթախիծ բացականչում էր արցունքից խեղդվող ձայնով Համո Համբարձումովիչը, ու պատերի լռությունն էր միայն եւ դեմքերի զարմանքն ու ակնածանքը դառնորեն արձագանքում Համո Համբարձումովիչի արդարություն հայցող աղեկտուր ձայնին... Ահա իրողությունն, ընթերցո´ղ. փաստ չկար,- կար- մթին կասկածանք: րում եմ այնպես, ինչպես տեսել ու լսել եմ ես, առանց եզրակացություն հանելու. հանի´ր, ինչ եզրակացություն որ կուզես, ընթերցող.- Պիղատոսի նման մենք լվանում ենք մեր ձեռքերն այս մութը, անհասկանալի, անիմանալի գործից: Ասենք միայն այն, որ փաստ չլինելու պատճառով Համո Համբարձումովիչն արդարացավ. անգամ ասում էր հետագայում, որ, եթե կենդանի մնար Դարայանը- նրան դատի պիտի կանչեր, հեղափոխական դատարանի առաջ պատիվ պիտի պահանջեր նրանից ինքը, բայց, դժբախտաբար, Կարո Դարայանն այնպես անսպասելի կերպով զոհ գնաց անհայտ չարագործների ձեռքից, եւ Համո Համբարձումովիչը մնաց չբավարարված: Այո´, մութը, կասկածելի, խորհրդավոր դեպքեր էին, որ տեղի ունեցան այդ շաբաթվա ընթացքում նաիրյան այդ քաղաքում, եւ այդ դեպքերից ամենամութն ու ամենակասկածելին Կարո Դարայանի մահն էր, նրա անսպասելի սպանությունն անհայտ չարագործների ձեռքով: Եվ իզուր էր, իր՝ միլիցիապետի բոլոր կարողությունները գործի դնելով, քրտնաթոր որոնում նրա դիակը, եւ նրան սպանողներին ընկ. Վառոդյանը.- նրանք չգտնվեցին: Ոչ միայն չգտնվեցին նրանք (այսինքն՝ Կարո Դարայանի դիակը եւ Դարայանին սպանողները), այլեւ շատ շուտով կորցվեց, հայտնի չէ, թե նաիրյան այդ քաղաքից ո՞ւր հեռացավ... պ. Մարուքեն: Ընկ. Վառոդյանը կասկած էր հայտնում, որ, ամենայն հավանականությամբ, Կարո Դարայանի սպանության հետ որոշ առնչություն պիտի որ ունենար պ. Մարուքեի անհետանալը. բայց այդ կասկածը կասկած էլ մնում էր եւ չէր կարող փարատվել, քանի դեռ չէր գտնված պ. Մարուքեն: Իսկ թե ո՞ւր էր գտնվում պ. Մարուքեն- միայն իրան էր հայտնի եւ մեկ էլ ծխականի վարժուհի, մեզ վեպիս առաջին մասից արդեն բավականին ծանոթ, օր. Սաթոյին, որ արդեն մի շաբաթից ավելի էր, ինչ երեկոյան դասընթացներ էր կազմակերպել կայարանի մոտ գտնվող ինչ-որ կասկածելի մի տեղում, ուր նա ինչ-որ բաներ էր պարապում վակզալի բաշիբուզուկների, այսինքն՝ կայարանի բանվորների հետ՝ օրական մի ժամ պարբերաբար, տոն օրերին- երկու, անգամ երեք ժամ: Բայց այդ մասին, իհարկե, ոչ ոք չգիտեր, չգիտեր անգամ ինքը՝ ընկ. Վառոդյանը: Եվ այժմ էլ քաղաքում այդ օր. Սաթոն էր ահա, որ բռնել էր պ. Մարուքեի տեղը՝ զանազան լուրեր, զրպարտություններ եւ մութ կասկածանքներ տարածելու գործում: Բայց օր. Սաթոյի եւ պ. Մարուքեի մեջ կա մի խոշոր տարբերություն. նախ՝ օր. Սաթոն կին էր, իսկ պ. Մարուքեն- տղամարդ (ամենաէական տարբերությունը)- եւ ապա- որ ավելի կարեւոր էր գուցե, քան առաջին հանգամանքը,- այս հարցում մեր կարծիքը տարբերվում է Հաջի Օնիկ էֆենդու կարծիքից,- օր. Սաթոն ավելի էր զգույշ ու խորամանկ, քան պ. Մարուքեն: Փա՞ստ. թեկուզ հենց այն, որ, չնայած օր. Սաթոյի տարածած մի շարք բավականին մութ ու պատասխանատու լուրերին- ոչ ոք չէր իմանում այդ լուրերի իսկական աղբյուրը. օր. Սաթոն այնպես էր տարածում այդ լուրերը, որ լուրերի սկզբնական աղբյուրը, այսինքն՝ օր. Սաթոն, մնում էր, ինչպես ասում են, ստվերում. մնում էր- անհայտ: Ահա այս էր պատճառը, որ, չնայած ընկ. Վառոդյանի թափած գերմարդկային ջանքերին- նրան, ընկ. Վառոդյանին, այնպես էլ չէր հաջողվում այդ լուրերի առաջն առնել. իսկ այդ բանում ո՞վ կարող էր ավելի շահագրգռված լինել, քան ինքը միլիցիապետը, այսինքն՝ նույն ընկ. Վառոդյանը: Եվ իր այս շահագրգռման համար ասում են, ընկ. Վառոդյանն ուներ ավելի քան ծանրակշիռ պատճառներ: Օրինակ՝ թեկուզ հենց այն, որ այդ լուրեր տարածող աղբյուրը քաղաքում բաց էր թողել այնպիսի մի լուր, որից նույնիսկ ընկ. Վառոդյանի մազերը, ինչպես ասում են, բիզ-բիզ էին կանգնում- էլ ո՞ւր մնաց ուրիշներինը: Այդ լուրեր տարածող աղբյուրը Կարո Դարայանի սպանության առթիվ քաղաքում տարածել էր, որ զուր տեղն է պ. միլիցիապետը այնքան եռանդուն կերպով որոնում Դարայանի սպանողներին: Այդ աղբյուրին նայելով՝ միլիցիապետը Դարայանին սպանողներին կարող էր գտնել... իրենից չափազանց մոտիկ, եթե ոչ- հենց իր մեջ... Այսպիսի ահա անպատկառ լուրեր էր տարածում ստախոսության այդ անպատկառ աղբյուրը, եւ նրան շատ թանկ կնստեր նման հանցագործությունը, եթե նա ընկներ հեղափոխական իշխանության, այսինքն՝ ընկ. Վառոդյանի ձեռքը: Բացի այս՝ ստերի այդ աղբյուրը տարածում էր լուրեր, որ իբր թե քաղաքում նոր հաստատված հեղափոխական իշխանությունը, այսինքն՝ Տեղական Կոմիտեն հանձինս Համո Համբարձումովիչի, բժշկի, ընկ. Վառոդյանի եւ այլոց, ազատ է արձակել, երեւակայո՞ւմ եք- գավառապետին, ոստիկանապետին եւ «Մութ Տեղի» գըլխավոր վարիչին- ահա´ թե ինչ: Եվ մի՞թե այդ միեւնույն աղբյուրը չէ՞ր, որ շրջանառության էր հանել մի այլ, ոչ պակաս անպատկառ, զրպարտություն եւս այն մասին, թե քաղաքի պարետը (բարձրահասակ սպան) գաղտնի պահվում է- հենց իրա՝ Համո Համբարձումովիչի բնակարանում Այսպիսի լուրեր էր տարածում ահա Կարո Դարայանի սպանությունից եւ պ. Մարուքեի անհետանալուց հետո ստոր պրովոկացիաների (ինչպես ասում էր ընկ. Վառոդյանը) այդ աղբյուրը, այսինքն՝ օր. Սաթոն, եւ այս լուրերն այնքան էին ջղայնացնում ու անհանգստացնում քաղաքի հեղափոխական իշխանությանը (Տեղական Կոմիտեին), որ նա, այսինքն՝ քաղաքի իշխանությունը (Տեղական Կոմիտեն) հարկադրված եղավ ի վերջո մի ընդարձակ հայտարարությունով պաշտոնապես հերքել քաղաքում տարածված այդ պրովոկացիաները, որոնք, ինչպես ասված էր հայտարարության մեջ, նպատակ ունեն փորել ժողովրդական իշխանության դեռ նոր հաստատված հիմերը եւ վերականգնել ցարական լպիրշ ռեժիմը Այսպես էր ասված այդ հայտարարության մեջ. ավելին՝ ժողովրդի թշնամի եւ ցարական ստոր վարձկան էր հայտարարվում այդ հայտարարության մեջ նման պրովոկացիաներ տարածողը, իսկ հայտարարության ամենավերջում ասված էր, որ, ճիշտ է, հեղափոխության թշնամի մի շարք ցարական վարձկանների ջանքերով բանտից փախած են եղել գավառապետը, ոստիկանապետը, «Մութ Տեղի» գլխավոր վարիչը եւ քաղաքի պարետը, բայց հեղափոխական իշխանության (կարդա՝ Տեղական Կոմիտեի) ջանքերով, նրա ձեռք առած կտրուկ միջոցներով ժողովրդի թշնամիները գտնված են եւ վերստին փակված բանտում: Եվ ճիշտ որ, վերոհիշյալ անձնավորությունները վերստին ձերբակալված եւ փակված էին, բայց- «Ո՞ր բանտում»,- հարցնում էր օր. Սաթոն խորամանկ: Ու ինքն էլ պատասխանում էր հարցին՝ «Զինվորական բանտում» Լավ, լինի զի´նվորական, ի՞նչ տարբերություն,- կարող էր ասել միամիտ խոսակիցը, եւ եթե այդպես ասեր միամիտ խոսակիցը- օր. Սաթոն բաց կաներ նորից իր սուտերի տոպրակը եւ արագ-արագ, զանազան «լսել եմ»-ներով ու «ո՞վ գիտե»-ներով քողարկված, մանվածապատ նախադասություններ կթափեր խոսակցի գլխին- կարծիքներ ու կասկածներ: Չտեսնված լեզու ուներ այդ ծամը կտրած օրիորդը, որի «օրիորդությունը» վաղուց արդեն կասկածի էր ենթարկել ընկ. Վառոդյանը: իտեր՝ ո՞ւմ հետ պետք է խոսել եւ ո՞ւմ հետ ի´նչ լեզվով պետք է խոսել: Ինչպես ասում էին քաղաքում՝ «դարմանի տակի ջուր» էր, իսկ որ օր. Սաթոն տեսքից՝ անմեղ, ներսից՝ սատանա: Երեւակայո՞ւմ եք՝ անգամ վերոհիշյալ «վերստին ձերբակալությանց» մասին օր. Սաթոն տարածել էր քաղաքում անհավատալի ստեր. տարածել էր, որ իբր վերոհիշյալ անձնավորություններին «վերստին ձերբակալել» է ոչ թե քաղաքի իշխանությունը (այսինքն՝ Տեղական Կոմիտեն), այլ զինվորական.- եկեք ու հավատացեք... Մի խոսքով՝ ստերի կատարյալ տոպրակ էր դարձել Կարո Դարայանի սպանությունից եւ պ. Մարուքեի անհետանալուց հետո այդ օր. Սաթոն, եւ մենք ցավում ենք, որ նա ժամանակին չընկավ հեղափոխական իշխանության, այսինքն՝ ընկ. Վառոդյանի ձեռքը: Բայց սուտը՝ սուտ, իսկ ռուսական առածն ասում է. «Չիք ծուխ առանց կրակի»: Իհարկե, ռուսական այդ առածը եւս կարելի է այնպես շուռ տալ, որ դուրս գա,- սատանան գիտե, թե ինչ. որ դուրս գա այն, ինչ ով ուզում է՝ նայած քեֆին ու ճաշակին: Օրինակ, այդ առածից ելնելով, կարելի է ասել, որ ներկա դեպքում «ծուխը» օր. Սաթոյի տարածած ստերն էին, իսկ «կրակը»- հենց ինքը՝ օր. Սաթոն... Եվ սա այսպես էլ էր, որովհետեւ վերստին ձերբակալությանց օրից մի երկու օր անց այնպիսի մի ծուխ տարածեց այդ կրակը, այսինքն՝ օր. Սաթոն, որ բոլոր քաղաքացիք, մանավանդ Համո Համբարձումովիչը, բժիշկը եւ ընկ. Վառոդյանը ստիպված էին քթները պահել, որպեսզի չխեղդվեն այդ ծխից, ավելի լավ է ասել՝ այդ ծխանման գարշահոտությունից, որ տարածում էր այդ «կրակը»: Իսկ այդ ծուխը կայանում էր նրանում, որ օր. Սաթոն, ո՞վ գիտե ի՞նչ անիմանալի միջոցներով ու ճանապարհներով, ձեռք էր բերել ինչ-որ մի միֆական նամակի պատճեն եւ կարդում էր սրան-նրան, այսինքն՝ նրանց, ում վրա ինքը վստահություն ուներ եւ դրանք էլ իրենց հերթին տարածում էին, ում վրա որ վստահություն ունեին, վերջ ի վերջո այնպես էր դուրս գալիս, որ ոչ ոք չգիտեր, թե ո՞վ է այդ լուրերի իսկական ակը. մեկը լսում էր մյուսից եւ պատմում էր մյուսին- ահա եւ ամբողջը Ինձ էլ է կարդացել այդ միֆական նամակի պատճենն օր. Սաթոն, բայց ես, դժբախտաբար, մոտավորապես միայն հիշում եմ հիմա այդ միֆական նամակի բովանդակությունը: Հետաքրքիր նամակ էր այդ նամակը, ընթերցո´ղ, բայց ավելի հետաքրքիր էին օր. Սաթոյի կոմենտարիաներն այդ նամակին: Եվ ավելի քան հետաքրքիր էր այն (եւ այս հանգամանքը մինչեւ վերջն էլ ինձ համար չլուծված առեղծված մնաց), թե ինչպե՞ս էր այդ նամակը, հասցեագրված լինելով իրեն- Մազութի Համոյին,- ընկել օր. Սաթոյի ձեռքը. նու, եթե ոչ իսկական նամակը, գոնե պատճենը: ուցե՞ օր. Սաթոն հենց ի´նքն էր հնարել այդ միֆական նամակը եւ իր հնարածից պատճեն հանել, որպեսզի յուղ լցնի իր առանց այդ էլ բավականին լավ աշխատող անիվին, այսինքն- լեզվին... Ո՞վ իմանա: Մենք պատմում ենք այն, ինչ որ լսել ենք իրենից- օր. Սաթոյից, եւ թողնում ենք, որ ընթերցողն ինքը հավատա կամ չհավատա օր. Սաթոյին: Այդ միֆական նամակը գրված էր զինվորական բանտից եւ հասցեագրված էր Համո Համբարձումովիչ Ասատուրովին: Նամակի հեղինակն էր- (եթե, իհարկե, ընդունենք, որ նամակն իսկապես գրված էր մեկի կողմից, ու ոչ թե հնարված օր. Սաթոյի ուղեղում)- վերստին ձերբակալված գավառապետը: Այստեղ կարելի է ավելացնել օր. Սաթոյի հետաքրքիր կոմենտարիան: Օր. Սաթոյի ասելով՝ նամակը գրելուն գավառապետին առիթ է տվել վերստին ձերբակալությունը, որի մեջ, գավառապետի կարծիքով՝ անշուշտ մատ ունեցել է Մազութի Համոն: Օր. Սաթոն եւս այս հարցում համամիտ էր գավառապետին, իսկ թե ինչո՞ւ է Մազութի Համոն մատ խառնել գավառապետի վերստին ձերբակալությանը- դա պարզ է ինքնըստինքյան, ասում էր օր. Սաթոն, թեկուզ մեզ համար դա այնքան էլ «պարզ չէ ինքնըստինքյան»,- ինչպես ասում էր օր. Սաթոն: Բայց անցնենք նամակին: Հիշում եմ՝ նամակն սկսվում էր «Հարգելի պ. Ամո Ամբարձումովիչ» խոսքերով, եւ ես այդ խոսքերը կարդալիս, չգիտեմ ինչու, իսկույն պատկերացրի գավառապետի՝ չոր, դեղնած, իսկապես որ սոխի գլուխը, զայրացկոտ զինվորականի նույնպես չոր, պաշտոնական հայացքը եւ ցանցառ մորուքը: Զայրույթի ու ցասման ահասարսուռ բոթ փչեց դեմքիս գավառապետի այդ հասարակ, քաղաքավարի խոսքերից եւ, թերեւս, մասամբ էլ իմ այս հոգեկան շփոթմունքն էր պատճառը, որ ես հիմա այնքան էլ լավ չեմ հիշում նամակի առաջին նախադասությունները: Հիշում եմ այն, որ նամակն սկսվում էր հարձակողական նախադասություններով: Նամակի առաջին իսկ խոսքերից երեւում էր, որ հաստատ կերպով վճռել է կյանքի ու մահվան գրոհի դիմել այդ կալանված առյուծը, այդ հուժկու զինվորականը, որի պատահական անկումից օգտվելով՝ ինչպես ասված էր նամակում, քացի էին տալիս նրա ազնվական կողերին անգամ երկարականջ քեռիները Այսպիսի մի այլաբանական նախադասությունով էլ, կարծեմ հենց սկսվում էր գավառապետի նամակը. նախադասությունը չեմ հիշում, բայց հիշում եմ օր. Սաթոյի կոմենտարիան «երկարականջ քեռիների» մասին. նրա կարծիքով այդ այլաբանական խոսքի տակ պետք է նապաստակներ հասկանալ, այնինչ իմ կարծիքը բավականի´ն տարբերվում էր օր. Սաթոյի կարծիքից: Այո´, ինչո՞ւ նապաստակներ, եւ ոչ ուրիշ մի բան... Բայց անցնենք նամակին: Կրկնում ենք՝ մենք բառացի չենք հիշում այդ միֆական նամակի բովանդակությունը, բայց բավականին լրիվ հիշում ենք նամակի ընդհանուր իմաստը, որ դժբախտաբար պիտի պատմենք մեր տկար լեզվով, տեղ-տեղ միայն բառացին մեջ բերելով նամակի այն ցայտուն տողերը, որ այն ժամանակ մեխվեցին մեր ուղեղում եւ մնացին այնտեղ- եւ, կարծում ենք, որ այդպես էլ մեխված կմնան այնտեղ- ընդմիշտ ու հավիտյան: Նամակն, ինչպես ասացինք, սկսվում էր դառնագին հոխորտանքով, բայց գնալով փոխվում էր դառնաթախիծ տրտունջի եւ նորից ծայր էր առնում հոխորտանքն ու մեղադրանքը եւ, նորից տրտունջի դառնության փոխվելով՝ վերջանում էր հույսով, որ «ամենակարող տերը» կվերականգնի արդարությունն Ահեղ Դատաստանի օրը, որին նա հավատում էր այնպես, ինչպես հավատում է Նորին Կայսերական Մեծության մոտալուտ հաղթանակին: Բայց այս չէ էականը եւ ամենահետաքրքիրն այդ նամակում, այլ այն, թե ի՞նչ լեզվով էր այդ նամակում խոսվում Համո Համբարձումովիչի եւ մանավանդ բժշկի - Սերգե Կասպարիչի մասին, այստե´ղ է ահա նամակի ամենայուղալին ու ամենահյութալին եւ նամակի այդ տողերն էին ահա, որ հատուկ բավականություն էին պատճառում օր. Սաթոյին, վառում նրա հայացքը եւ թքակալում նրա, ինչպես ասում էին քաղաքում- շնական շրթունքները: «Մի՞թե դուք չէիք, հարգելի Ամո Ամբարձումովիչ,- ասվում էր այդ միֆական նամակում,- որ լիզում էիք իմ պնակները եւ բռնում իմ շուբան ամեն անգամ, երբ իմ բնակարանն էիք գալիս- եւ մի՞թե ձեր անզուգական դուստր Սեւաչյա Պրիմադոննան չէ՞ր, որ հանգստացնում էր իմ, ծանր պաշտոնից քայքայված, ծերությունից հյուծված, վաստակած ջղերը... Իսկ ո՞վ էր, ո՞վ էր, արդյոք,- ասվում էր ապա այդ միֆական նամակում,- որ նաիրյան գեղեցկուհիներ էր մատակարարում գաղտնի բաժանմունքի վարիչ Անգելեեւին, եթե ոչ այսօրվա «Շրջանային Կոմիսար» Սերգե Կասպարիչը, երեկվա քաղաքային բժիշկը... Իսկ ո՞վ էր,- ասվում էր նամակում,- որ Տեղական Կոմիտեի կնիքով եւ «Տեղական Կոմիտե» ստորագրությամբ ահաբեկող նամակ ուղարկեց երկու տարի առաջ մեր քաղաքում հսկայական պրակտիկա ձեռք բերած բժիշկ Կարչեւսկուն, որպեսզի վերջինս իսկույն եւեթ թողնի մեր քաղաքը եւ հեռանա սատանաների գիրկը- ո՞վ էր այդ անողը, եթե ոչ նույն ինքը, ձեր (այսինքն՝ Մազութի Համոյի. Ե. Չ.) անզուգական բարեկամ, ներկայումս «Շրջանային Կոմիսար», Սերգե Կասպարիչը, նախկին քաղաքային բժիշկը... Եվ ո՞վ էր, որ,- ասվում էր ապա այդ զարմանալի նամակում,- իր տան արտաքնոցի տախտակները թակարդի նման հարմարեցնելով՝ օրը ցերեկով իր տան արտաքնոցում խեղդեց իր հարազատ, խելագարված կնոջը, որպեսզի ազատվի նրանից, իբր մի ավելորդ բալաստից.- ո՞վ էր, ո՞վ էր այդ ամենի դիվային հեղինակը, եթե ոչ- էլի ինքը, նույն ինքը, բժիշկ Սերգե Կասպարիչը, Ձեր Տեղական Կոմիտեի անդամը, ներկայումս «շըրջանի կոմիսար» բժիշկ Սերգե Կասպարիչը... Իսկ դո՞ւք,- դիմելով իրան՝ Համո Համբարձումովիչին՝ ասում էր ապա գավառապետը, այսինքն՝ միֆական այդ նամակը,- դուք չէի՞ք միթե, հարգելի Ամո Ամբարձումովիչ, որ իմ ստորադաս պաշտոնյա, շրջանի նաչալնիկ Շմերլինգի միջոցով ձեր «Լույսի» պահեստներից աբոզներով նավթ էիք ուղարկում մեր եւ մանավանդ ձեր դարավոր ոսոխին, անօրեններին, եւ ոսկիներ դիզում մեր ու ձեր եղբայրների թափած ծով արյան գնով... Դո´ւք էիք, հարգելի Ամո Ամբարձումովիչ, դո՜ւք,- եւ իզուր եք դուք այսօր բանտ քշում ինձ, ծերուկիս, մոռանալով այն աղուհացը, որ տարիներ շարունակ վայելել եք իմ լիառատ սեղանից...»: Այսպիսի´ ահա չլսված ամբաստանություններ կային իրա- Համո Համբարձումովիչի եւ բժիշկ Սերգե Կասպարիչի հասցեին այդ միֆական նամակում, եւ մենք չենք կասկածում, որ այդ միֆական նամակը հետեւանք չէր օր. Սաթոյի փչացած ուղեղի: Այո´, ես չեմ էլ կասկածում, որ այդ միֆական նամակը կարող էր այլ աղբյուր ունենալ, քան օր. Սաթոյի փչացած ուղեղը, որ ի բնե փչացած լինելուց բացի՝ տարիներ շարունակ կրել էր իր վրա մի ավելի եւս փչացած, ավելի քան շնական ուղեղի- պ. Մարուքեի ուղեղի- ազդեցությունը: Ինչեւէ, ընթերցո´ղ... Մութ ու խորհրդավոր պատմություններ էին դրանք, որ մինչեւ վերջն էլ ինձ, հեղինակիս համար այնպես էլ մութ մնացին ու մնացին խորհրդավոր: Հիմա էլ, երբ այստեղ նկարագրված դեպքերից անցել են արդեն բավականին տարիներ, երբ բավականին ջուր է հոսել, ինչպես ասում են, պատմության ջրաղացի անիվին եւ մեր նկարագրած դեպքերից ու անձնավորություններից շատ շատերն արդեն պատմության, այսինքն՝ անգոյության գիրկն են անցել- հիմա անգամ, ընթերցո´ղ, երբ ես մտքով շուռ եմ գալիս, դառնում եմ ետ եւ աշխատում եմ վերհիշել ու հասկանալ այն ժամանակ կատարված դեպքերն ու պատմությունները- այդ դեպքերն ու պատմություններն ինձ պատկերանում են, ինչպես պղտոր մի հոսանք, մութը մի գետ, որ անցնում է հորդած եւ խեղդում իր դեմն առնել ցանկացող ամեն մի խթան ու արգելք: Հիշում եմ՝ մի անգամ, երբ ես դեռ երեխա էի, հորդել էր մեր այդ նկարագրած քաղաքի գետը. գիշեր էր, երբ ես ու եղբայրս, տնից փախչելով, գնացինք հորդած գետին նայելու: Մութն էր. կարծես մազութ էին քսել երկնքին, ու հոսել էր մազութը երկնքից եւ ծածկել քաղաքը, փողոցները, շենքերն ու մարդկանց: Մենք ապրում էինք Վարդանի կամուրջի մոտերքը, բերդի տակ, եւ տնից իջնելիս մենք կարծում էինք, որ կհասնենք գետափնյա փողոցը եւ այնտեղից կնայենք հորդած ջրին: Բայց մենք չարաչար սխալվեցինք: Մեր տնից դեպի հիշյալ փողոցն էր իջնում ծուռ ու մուռ մի արահետ. դեռ նոր էինք շուռ եկել այդ քարքարոտ արահետի վերջին ոլորտը, որից հետո արահետն ուղիղ դեպի գետափնյա փողոցն էր իջնում, երբ մեր աչքերի առաջ փռված խավարի մազութը բաժանվեց երկու մասի. վերը՝ մուգ, իսկ ներքեւը բաց գույնի մազութ էր, որ հազիվ էր տարբերվում վերի մազութից: Վարի համեմատաբար բաց գույնի մազութը- հորդած գետն էր, ջուրը, որ, լցրել էր գետափնյա փողոցն ու ծանր շնթռկել լայն ու ահավոր, ինչպես մի առասպելական վիշապ: Մի ծանր, ճնշող, դեպի իր գիրկը քաշող խոնավություն էր շնչում հորդած գետը, ու ես կպչում էի եղբորս, որ ինձ իր գիրկը չքաշի, չխեղդի, կուլ չտա առասպելական այդ վիշապը: Դեմը, բաց գույնի մազութի խոնավ գրկից ելնելով՝ իր համեմատական մուգությամբ հետզհետե լուծվելով վերի մութի մազութին՝ տեսիլանման երերում էր ահռելի մի սեւություն, հսկա մի քարակույտ. Վարդանի կամուրջն էր այդ, որ սեւին էր տալիս մազութանման մշուշում: Մեր մոտ կանգնած մարդիկ վիճում էին, թե կդիմանա՞ արդյոք Վարդանի կամուրջը հեղեղած ջրի ահռելի հոսանքին, թե ոչ. կային, որ կարծում էին կդիմանա, ու կային, որ կարծում էին, թե ոչ: Այդ միջոցին էր ահա, որ գետի վերի կողմից, ծանր ողողած հեղեղատի միջից, լսվեց զարհուրելի, սիրտ ճեղքող, անպատմելի մի ճիչ, ու ճիշտ նույն վայրկյանին սրընթաց հեղեղատի վրա երեւաց փոքրիկ-փոքրիկ, վախկոտի պուշ աչքի նման ահաբեկված թարթող, սրընթաց մի կրակ: Ես ավելի պինդ սեղմվեցի եղբորս, գրկեցի նրա ոտքը. շուրջս հավաքված մարդիկ բարձրացրին մի ահախառն աղմուկ, շարժվեցին տեղերում ու, չգիտեմ ինչու, հայհոյեցին իրար. այդ ժամանակ մի վերջին անգամ եւս խոնավ հեղեղատի ծանրանիստ մազութի միջից լսվեց զարհուրելի սրտակեղեք ճիչը. վախկոտի աչքի պես ահաբեկված թարթող պուշ կրակը սրընթաց սուրաց դեպի Վարդանի կամուրջի սեւասեւ ուրվականը- եւ ամեն ինչ կորավ, լռեց, սուզվեց մազութանման հեղեղատում: Պարզվեց, որ քաղաքի գետափնյա փողոցներից պոկված մի նավակ էր դա, որ հոսանքի մեջ ընկնելով՝ քշվել էր դեպի Վարդանի կամուրջը: Եղբորս կողքին կպած՝ դողալով տուն եկա ես, պառկեցի մորս կողքին- եւ ամբողջ գիշերը մինչեւ լույս իմ մանկական ուղեղի միջից ծանրանիստ ընթանում էր հորդած գետը, ուղեղիս ահաբեկված մազութում կախված՝ օրորվում էր Վարդանի կամուրջի սեւասեւ ուրվականը, ու այդ սեւասեւ ուրվականին դիպչելով՝ սրտակեղեք մի ճիչ էր արձակում վախկոտի աչքի պես ահաբեկված թարթող, պուշ կրակը: Առավոտյան արթնանալիս իմ առաջին գործն այն եղավ, որ ես շնչակտուր վազեցի դեպի գետը եւ- օ՜, զարմանք եւ ուրախություն, տեսա, որ գետափնյա փողոցից արդեն քաշվել էր առասպելական վիշապը. գետն իր ափերն էր մտել եւ հոսում էր հանդարտ, իսկ Վարդանի կամուրջը գետի մեջտեղն արքայաբար նստած՝ չորացնում էր իր թրջած կողերը ելնող արեւի պայծառ ճառագայթների ներքո... Մանկական միամտությամբ նայեցի Վարդանի կամուրջի կողերին դիպչող մթափրփուր ջրին, կարծելով, որ այնտեղ կգտնեմ որեւէ հետք գիշերվա սրընթաց սահող նավակից եւ անգամ, - օ՜, մանկական անմեղություն,- վախկոտի պուշ աչքի նման ահաբեկված թարթող այն կրակից... Բայց ո´չ մի հետք, իհարկե, չկար, եւ չէր էլ կարող լինել այդ բոլորից: Վարդանի կամուրջն էր միայն, որ արքայաբար կուրծքը դեմ էր տվել մթափրփուր ջրերին... Մանկությանս օրերին կատարված այս ինքնին աննշան դեպքից անցել են համարյա քսանից ավելի երկար ու ձիգ տարիներ, բայց ես հիշեցի հանկարծ ինքնին աննշան այդ դեպքը՝ նաիրյան մեր նկարագրած քաղաքի վերոհիշյալ դեպքերն ու պայմանները մտաբերելիս: Իսկ պատահական բա՞ն է արդյոք, երբ մարդ այս կամ այն դեպքի կամ պատմության առիթով հիշում է մի ուրիշ, այլ դեպք կամ պատմություն Իհարկե, պատահական բան չէ, ընթերցող- եւ խորը, խորը, խորագույն իմաստ կա նման, գիտական տերմինով ասած՝ գաղափարների ասոցիացիայում, եւ ներկա դեպքում այդ խորագույն իմաստն ինձ համար պարզ է ավելի, քան արեւի լույսը: Եվ իրոք. իր ափերից ելած, հորդած գետ չէ՞ր միթե այն օրերում նաիրյան այդ քաղաքի կյանքը, մի կյանք, որի վրա, ինչպես հայտնի է քեզ, ընթերցո´ղ, վաղուց հետե կախված էր մազութանման մշուշը, որը վաղուց հետե ծածկել էր, ինչպես հայտնի է քեզ, նաիրյան այդ քաղաքն ու բնակիչներին, շենքերն ու մարդկանց: Հեղեղել էր կյանքը, ելել էր այդ օրերին իր սովորական ափերից եւ, թերեւս, իզուր էր Կարո Դարայանը փորձել լույսի նշույլ մտցնել, վերոհիշյալ դժբախտ նավաստիի նման թարթել իր տարտամ կրակը, մազութանման մուժում Օ, պիտի իմանար, պիտի հասկանար այդ Կարո Դարայանը, որ զարնվելու է իր նավակը «Վարդանի կամուրջի» արքայանիստ քարակույտին, որ վաղուց սովոր էր արդեն իր քարակերտ կուրծքը դեմ անել ամեն հոսանքի ու հեղեղատի: Եվ ճիշտ որ. վերը նկարագրած դեպքից հետո ես հեռացա նաիրյան այդ քաղաքից եւ վերադարձա մի տարի անց, ու ի՞նչ. նո´ւյնն էր տպավորությունս, ճիշտ նույն տպավորությունը, որ ես ստացել էի մանկությանս օրերին՝ հորդած գետը տեսնելու գնալուս հաջորդ առավոտը. ճիշտ այն ժամանակվա նման ես տեսա, որ համարյա թե իր սովորական ափերն է մտել նաիրյան այդ քաղաքի առօրյա կյանքի այն ժամանակ այնպես մթափրփուր հորդած, հեղեղած գետը- եւ նույն ակնածանքով ու ահավոր հիացմունքով ես տեսա մեր ամենահարգելի Մազութի Համոյին, որ, ինչպես գետի հորդելուց հետո Վարդանի կամուրջը, արքայակերպ կեցել էր կյանքի արդեն բավականին հանդարտած, համարյա իր ափերը մտած հոսանքի մեջտեղը եւ այլեւս իզուր էին նրա, այսինքն՝ Մազութի Համոյի, հասարակական դիրքի քարակերտ պատերին դիպչել փորձում արդեն իջած գետի մի քանի մանրիկ, մթափրփուր ալիքները... Բարեբախտաբար այլեւս երեխա չէի ես այդ ժամանակ, որպեսզի այդ լղրճուկ (ընկ. Վառոդյանի խոսքով ասած) ալիքների փրփուրում փնտրեի ինչ-որ նավաբեկման հետքեր: Օր. Սաթոն էր միայն, որ դեռ շարունակում էր տարածել քաղաքում իր անսպառ ստերն ու պրովոկացիաները,- բայց էլ ո՞վ էր օր. Սաթոյին, այդ «ծամը կտրած լրբին» կարեւորություն տվողը: Մազութի Համոն կար ու կանգնած էր էլի, ինչպես Վարդանի կամուրջը, անսաստ ու քարակերտ: Կանգնած էր նաիրյան այդ քաղաքի ու իսկական, այո´, համարյա թե մարմնացած Նաիրիի, այսպես կոչված, «գրավված վայրերի» կենտրոնում, որպես «Ընկերության» լիազոր ներկայացուցիչ, Տեղական Կոմիտեի եւ Քաղաքային Խորհրդի նախագահ, Զինվորական Բարձրագույն Ատյանի անդամ- եւ այլն, եւ այլն, եւ այլն,- եւ նրա, Մազութի Համոյի ուղեղում էլի նաիրյանն էր ու հավիտենականը՝ արդեն մարմնավորվել սկսող երկիր Նաիրին... Շատ ջրեր էին հոսել նաիրյան այդ քաղաքի եւ ընդհանրապես Նաիրիի ու աշխարհի վրայով այդ մի տարվա ընթացքում, երբ ես բացակայում էի քաղաքից ու Նաիրիից, եւ ամենանշանավորն ու կարեւորը այն էր, որ այդ ջրերի հետ մեկտեղ հոսել էին նաեւ սոխական բանակները Նաիրիից ու այդ քաղաքից, եւ Նաիրին ու քաղաքը մնացել էին Մազութի Համոյին ու նաիրցիներին. երազյալը, կարծես, երկրային էր դարձել. Մազութի Համոյի ուղեղից սահելով՝ մարմնավորվել էր կարծես երկիրը Նաիրի: Հավաքել էր «Ընկերությունը» եւ գրավված վայրերն էր ուղարկել բազում ու անհամար նաիրյան ռազմիկներ. դարերի մուժից, մշուշից ելնելով՝ հառնել էր, վերջապես, նաիրյան կարծր ոգին. գրավել էր շեներ ու քաղաքներ. բռնել էր բերդը: Անթիվ տարիներից, դարերից հետո վերստին նաիրյան դարձած Առաքելոց եկեղեցում նաիրյան հնամյա բարբառով աստվածահաճո պատարագ էր անում արդեն տեր Հուսիկ քահանան- Խաչագողը, ու բերդի ամենաբարձր աշտարակի վրա եռագույն դրոշ պարզած՝ բերդի հրամանատարն էր արդեն ընկ. Վառոդյանը: Քաղաքի ու շրջանի, արդեն ամբողջովին նաիրյան դարձած, դպրոցների վարիչ էր Արամ Անտոնիչը, դպրոցի (այսինքն՝ ռեալականի) տեսուչը, իսկ եներալ Ալոշը, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, կոշկակար Սիմոնը- Կլուբի Մեյմունը, մանրավաճառ Կոլոպոտյանը եւ շատ ու շատ ուրիշ պատկառելի նաիրցիներ դարձել էին Քաղաքային Խորհրդի անդամներ: Մենակ Մեռելի Ենոքն էր իր տեղը մնացել. Քոռ Արութի հետ մեկտեղ նա էլի չայ ու կալբաս էր ծախում վակզալի մեյդանում,- եւ ոչինչ՝ գոհ էր իր վիճակից: Մոռացանք Օսեփ Նարիմանովին. հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը միանգամայն լքել էր իր հաշտարար գործունեությունը եւ բժիշկ Սերգե Կասպարիչի հետ միասին դարձել էր Զինվորական երագույն Ատյանի անդամ, այսինքն՝ մենակ ինքը՝ Օսեփ Նարիմանովն էր անդամ, իսկ բժիշկ Սերգե Կասպարիչը- այդ երագույն Ատյանի նախագահն էր, քաղաքի ու շրջանի ամենաազդեցիկ մարդը, այո՝ նույնիսկ ասողներ կային, որ ավելի ազդեցիկ, քան ինքը՝ Մազութի Համոն Բայց մենք, իհարկե, չենք հավատում նման երեխայամիտ կարծիքներին: Այսպիսով, ինչպես տեսնում եք, ամեն ինչ փոխվել էր եւ ընդունել միանգամայն նաիրյան կերպարանք: Նաիրի´ն էր, հին, երազյալ, հավիտենական Նաիրին, որ տարիների մուժից, մշուշից ելած՝ առել էր իրական կերպարանք: Եվ ամեն ինչ լավ էր գնում, նույնիսկ կարելի է ասել, որ կատարյալ հանգիստ ու խաղաղություն կտիրեր նաիրյան այդ քաղաքում եւ շրջանում, եթե չլինեին մի շարք ստոր, անպատկառ, նաիրադավաճան մարդիկ, որոնք խանգարում էին նորաստեղծ նաիրապետության հանգիստը: Եվ ո՞վ գիտե՝ կկատարվեի՞ն արդյոք հետագա դժբախտ ու ահավոր դեպքերը, եթե չլինեին այդ ստոր, անպատկառ նաիրադավաճան մարդիկ: Երեւակայո՞ւմ եք՝ դրանք, այդ ստոր, դավաճան, անպատկառ մարդիկ, դեմ էին «գրավված վայրերի» պաշտպանության. ինչ-որ խաղաղություն էին պահանջում այդ ստոր, դավաճան մարդիկ, երբ դեռ չէր գետնահարված ոսոխը. ավելին՝ երբ իր վերջին հորդաները հավաքած՝ թափթփուկ բանակներով պատրաստվում էր «գրավված վայրերը» խուժել, վերստին հրի ու սրի մատնել այնքան դժվարություններով վերջապես ազատագրված երկիրը Նաիրի... Հասկանո՞ւմ եք՝ ղուշը, ինչպես ասում էր Հաջի Օնիկ էֆենդին՝ երկնային թռչունը եկել, իր ոտքով մեր ձեռն էր ընկել, իսկ այդ ստոր պարոնները պահանջում էին, որ մենք մեր ձեռքով վերցնենք ու բաց թողնենք այդ ղուշը- հանուն ինչի՞ կամ, ինչպես նույն Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆն էր ասում- անունն ի՞նչ դնենք... Օ, ոչ մի անուն չէր կարելի դնել այդ նաիրուրաց տխմարությանը, քան այն անունը, որ դրել էր Տեղական Կոմիտեն, ոչ՝ «Ընկերությունն» ինքը. եւ այդ անունն էր, ինչպես քանիցս կրկնել ենք արդեն ի միջի այլոց- «Ազգային դավաճանություն»: Եվ ովքե՞ր էին դրանք, եւ ո՞վ էր դրանց ղեկավարը.- մի քանի լղրճուկ սինլըքորներ, ինչպես ասում էր Համո Համբարձումովիչը, կամ հայվարա սանքյուլոտներ, ինչպես կարծում էր անգլիախոս Հաջի Օնիկ էֆենդին եւ չհասկացողին թարգմանում ու հասկացնում, որ սանքյուլոտներ նշանակում է- անվարտիք շներ, կարծես թե վարտիքավոր շներ էլ են լինում... Եվ ո՞վ էր, ո՞վ էր, ինչպես ասացինք, դրանց ղեկավարը, կամ, ինչպես էլի նույն Հաջին էր ասում- «վերի գլուխը».- արյունարբու մի սկյութ, ռսացած մի մոնղոլ, մի գերմանական լրտես, որ պլոմբած վագոնով հայրենիք վերադարձած՝ չին զորքերու եւ անվարտիք ավարաներու օգնությամբ ներսերում խլել էր արդեն իշխանությունն ու հանձնել այն գերմանացիներին՝ այդպիսով գլուխ բերելով իր խոստումը, որ տվել էր արյունարբու Վիլհելմ կայսեր... Ահա´ թե ո՞վքեր էին դրանք եւ ահա թե ո´վ էր դրանց «ամենավերի գլուխը», այսինքն՝ ամենամեծ ղեկավարը: Եվ, երեւակայո՞ւմ եք, ընթերցող- այդ ժամանակ արդեն պարզվել էր (գոնե այդպես էր ինձ հավատացնում պ. Աբոմարշը), որ նաիրյան այդ քաղաքում այդ սանքյուլոտների, այսինքն՝ անվարտիք շների ղեկավարն է եղել,- հավատո՞ւմ եք՝ սույն Հաջու խոսքերով ասած՝ այն «շանսատակ եղած» Կարո Դարայանը, որի սպանողներին զուր տեղն էր իր թանկագին ու անսպառ եռանդն անձնվիրաբար մսխելով՝ այնքան տենդագին որոնում ընկ. Վառոդյանը: «Շունը շան մահով կսատկի»,- ասում էր այդ առթիվ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, եւ նա, թերեւս, իրավունք ուներ, որովհետեւ պե՞տք է վերջապես մի կերպ արտահայտություն գտներ այդ պատկառելի նաիրցու անձնուրաց նաիրասիրությունը: Ահա թե ո´վ է եղել Կարո Դարայանը, ընթերցո´ղ, իսկ մենք դեռ ցավում էինք նրա եղերական մահվան համար եւ անվերապահ հավատ էինք ընծայում նրա ամեն մի խոսքին: Իսկ նրա ընկերնե՞րը. ովքե՞ր էին նրանք նաիրյան այդ քաղաքում.- առաջինը՝ Կարո Դարայանի խորհրդավոր սպանությունից հետո քաղաքից անհայտ անհայտացած պ. Մարուքեն էր, ընկ. Վառոդյանի հորջորջած այդ պ. րաստամատյանը, եւ ապա- մեզ քաջ ծանոթ «ծամը կըտրած» չակերտավոր «օրիորդ» օր. Սաթոն եւ էլի մի քանի նման արարածներ, մի երկու հոգի, որ վակզալի մոտերքը հավաքված՝ գլխահան էին անում վակզալի բաշիբուզուկներին, այսինքն՝ երկաթուղային բանվորներին ու ծառայողներին եւ ֆրոնտից փախած դեզերտիրներին Ահա´, ահա´, ընթերցո´ղ, թե ո´վքեր էին նաիրյան այդ քաղաքի եւ նորաբողբոջ նաիրապետության հանգիստը խանգարողները. դրանք էին, այդ ստոր, նաիրուրաց, նաիրադավաճան մարդիկ, որ մրոտ կամ, տեր Հուսիկ քահանա-Խաչագողի խոսքով ասած, «խլնքոտ» քթներն ամեն տեղ խոթելով՝ ջուր էին պղտորում, որ ձուկ որսան: Եվ դա, հասկանո՞ւմ եք (կրկնում ենք, ընթերցող, որ լավ գլխի ընկնես եւ հարկ եղածի չափ լավ պատկերացնես դրության ամբողջ խայտառակությունը)- եւ այդ ամենն այն ժամանակ, երբ գրավված վայրերը, այսինքն արդեն իրողություն դարձած նաիրյան երկիրն անցնելով՝ արդեն անկախ Նաիրի էր հայտարարել նաիրյան հայտնի հերոս, այժմ հայտնի զորավարը,- այն ժամանակ, երբ, ինչպես ասում են՝ քափ ու քրտինք կտրած՝ նաիրյան ռազմիկներ էր ուղարկում գրավված վայրերը, այսինքն՝ երկիր Նաիրին պաշտպանելու համար, Տեղական Կոմիտեն, ոչ՝ տեղական, այսինքն նաիրյան իշխանությունը,- երբ, մյուս կողմից, արդեն ստույգ լուրեր ուներ ստացած նաիրյան իշխանությունը, որ, վերջին հորդաները հավաքած, թափթփուկ բանակներով մտադրություն ունի գրավված վայրերը խուժելու Հավիտենական Հիվանդը,- ա´յդ ժամանակ ահա այդ ստոր, դավաճան, նաիրուրաց մարդիկ դեզերտիրություն էին քարոզում նաիրյան բանակում եւ խոսում էին հաշտության մասին. ո՞ւմ հետ.- Հավիտենական ոսոխի ու Հավիտենական Հիվանդի, որին նաիրցի մի ռազմիկի քացին անգամ բավական էր,- ինչպես ասում էր Մազութի Համոն,- որպեսզի նա հավիտենապես փչեր իր շունչը, եւ նա, իհարկե, կփչեր իր շունչը, եթե չլինեին այդ նաիրուրաց, ստոր, նաիրադավաճան մարդիկ...- Ո´ւշ, շատ ուշ գլխի ընկան (եւ դեռ հարց է՝ գլխի կընկնեի՞ն արդյոք մյուսները, եթե չլիներ էլի նույն Մազութի Համոն) եւ ուշ, շա՜տ ուշ հարկ եղած խստագույն միջոցներին դիմեցին հիշյալ լրբերի վերաբերմամբ նաիրյան իշխանավորները,- բայց թե ի՞նչ կարող էին անել այլեւս նրանք, երբ արդեն մեր նկարագրած քաղաքի համարյա պարիսպների տակ էր ոսոխը, երբ, երկու օր անց, ինչպես հետագայում մանրամասն կիմանանք, դեպքերի թավալգլոր արագությամբ ընկավ նաիրյան այդ քաղաքը, եւ Հավիտենական ոսոխը ոտք դրեց վառվող քաղաքի մոխիրների վրա... Մենք արդեն անցնում ենք նաիրյան այդ քաղաքի եւ սույն այս պոեմանման վեպի վերջին դեպքերի նկարագրությանը- եւ մի սուր, դառնաթախիծ կսկիծ սկսում է ուտել մեր սիրտը. ձեռքս կրկին սկսում է դողալ, եւ գրությանս տառերը գրվում են ծուռ ու դողդոջ, կարծես օրորում է տողերս աներեւույթ մի հողմ... Սեւ, մրուրոտ, արյունալի են այդ դեպքերը, որոնց նկարագրությանն անցնելու ենք հիմա, ընթերցո´ղ, եւ չգիտենք՝ կարողանալո՞ւ է արդյոք մեր տկար գրիչը պատկերել այդ դեպքերն այնքան սրտակեղեք ու ահավոր, որքան սրտակեղեք ու ահավոր էին նրանք իրականում: Մենք ավելի քան կասկածում ենք դրան, ընթերցո´ղ, որովհետեւ դժվար թե մեր հնամյա արեւի ներքո գտնվի մի գրիչ, որ պատկերել կարողանա այդ վերջին դեպքերը, պատկերել այնպես, որ բիզ-բիզ կանգնեն ընթերցողի մազերը, կսկծից ու ցավից խորովվի ընթերցողի սիրտը, եւ այրող, այրող, այրող արցունքներ թափվեն ընթերցողի աչքերից: Մենք չենք հավատում, որ դա կհաջողի մեզ, ընթերցո´ղ, եւ բարկությունից ու ցավից ուզում ենք դեն նետել մեր գրիչը, չվերջացնել պոեմանման այս վեպը, որ առանց այդ էլ բավականին երկարեց,- բայց ահա իմ՝ հեղինակիս, ուղեղի խորհըրդավոր գաղտնարանից ելնելով՝ խուժում են հոգեւոր հայացքիս առջեւ սեւ, մրուրե, արյունալի դեպքեր ու դեմքեր, եւ ես կրկին վերցնում եմ գրիչս՝ ընդհատված պատմությունս շարունակելու: Այս անգամ եւս պատմությունն սկսվեց նրանից- այսինքն՝ էլի իրանից՝ Համո Համբարձումովիչից- Մազութի Համոյից... Եվ ինչպե՞ս կարող էր իրանից, այսինքն՝ Համո Համբարձումովիչից- Մազութի Համոյից չսկսվել, երբ, ինչպես հայտնի է արդեն, ոչ միայն նաիրյան այդ քաղաքը, այլեւ ամբողջ Նաիրին նրա շուրջն էր դառնում, եւ ոչ միայն շուրջը դառնում, այլեւ, ինչպես գիտենք, հառնել էր նրա ուղեղից՝ նրա, Մազութի Համոյի ուղեղից սահելով՝ ուղեղայինը դարձել էր, կամ համարյա թե դարձել էր երկրային. դարձել էր- համարյա փաստ... Այո´, այս անգամ եւս սկսվեց նրանից, որ քաղաքում հանկարծ լուրեր տարածվեցին, թե Համո Համբարձումովիչ Ասատուրովը- Մազութի Համոն գրավված վայրերն է մեկնում, իբր արտակարգ լիազոր՝ տեղում դիմադրություն՝ կազմակերպելու համար: Դրա հետ զուգընթացաբար քաղաքում պտտվել սկսեցին լուրեր, թե շարժվել է արդեն ոսոխը եւ գալիս է նաիրյան այդ քաղաքի վրա. գալիս է սելավանման՝ քար ու քանդ անելով այն ամենը, ինչ որ գտնում է իր ճանապարհին: Այսպիսի´ ահա լուրեր պտտվել սկսեցին այդ առավոտ քաղաքում, եւ այս լուրերի հետ մեկտեղ, սրանց զուգընթաց՝ պտտվել սկսեցին քաղաքում- ոչ թե ուրիշ լուրեր, այլ կենդանի մարդիկ. քաղաքում պտտվող այդ ոչ թե լուրերը, այլ կենդանի մարդիկ մտնում էին տները եւ տներից դուրս էին բերում- ոչ թե իրեր, այլ զենքի ընդունակներին ու քշում կայարան, քշում ֆրոնտ: Եվ այս ամենը կատարվում էր ոչ թե այնպես, քամու բերածով, այլ այն պատերին փակցրած սպիտակ, բայց այս անգամ նաիրատառ, եւ ոչ թե հայտարարությունների, այլ հրամանների հիման վրա, հրամաններ, որոնց ներքեւը- օ՜, զարմանալի զարմանք,- դրված էր ոչ թե ընկ. Վառոդյանի, կամ Տեղական Կոմիտեի, կամ զինվորական իշխանության, եւ կամ, վերջապես, իրա՝ Համո Համբարձումովիչի անունը, այլ- այդ նաիրատառ հրամանների ներքեւը գրված էր- երեւակայո՞ւմ եք- ոչ թե անուն, ազգանուն, կամ հիմնարկության անուն ասենք, այլ- երեք տառ միայն, երկու Հ. եւ մի Դ. (Հ.Հ.Դ.)... Եվ այդ երեք տառերի ազդեցությունն ավելի էր ուժեղ ու զարհուրելի, քան հազար-հազար թեկուզ եւ Մազութի Համոների, կամ զանազան իշխանությանց անունները... Մահվան սարսուռ էր փչում այդ երեք տառերից- ահա´ թե ինչ: Երեք այդ զարհուրելի տառերով ստորագրված հայտարարությունը, ներողություն- հրամանը- սկսվում էր «Նաիրցինե´ր» դիմումով. կարճ ու ազդու: Այո´, կարճ ու ազդու էր այդ դիմումը, ինչպես կարճ ու ազդու էր այդ դիմումի, այսինքն՝ հրամանի, ներքեւի ստորագրությունը,- բայց հասկացողի համար մի ամբողջ, այո´, մի ամբողջ տիեզերք կար այդ մի հատիկ բառում, եւ այս բանը հասկանում էին ոչ թե ընտրյալները միայն, ոչ թե բացառությունները, այլեւ ամենքը, բառացի ամենքը,- առանց բացառության: Ավելին՝ ոչ միայն հասկանում էին, այլեւ մտնում էին մեջը, այդ մի հատիկ բառի մեջ- ամենքը. սա´ էր ահա զարմանալին: Այո, այդ մի հատիկ բառի մեջ էին մտնում թե´ Համո Համբարձումովիչը- Մազութի Համոն ինքը, թե´ ընկ. Վառոդյանը, թե´ Սերգե Կասպարիչը- բժիշկը, թե´ Օսեփ Նարիմանովը, թե´ Հաջի Մանուկոֆ էֆենդին, թե´ մանրավաճառ Կոլոպոտյանը, թե´ Մեռելի Ենոքը ու Քոռ Արութը եւ անգամ վակզալի բաշիբուզուկներն ու դեզերտիրները. այսպիսի ահա տիեզերական տարողություն ուներ այդ դիմումը, այդ մի հատիկ բառը, որով սկսվում էր հրամանը «Նաիրցիներ,- ասված էր այդ հրամանում,- Hannibal ad portas!...» Հենց այսպես էլ տպված էր՝ ինգլիզի լեզվով, ինչպես կարծում էին սարսափած քաղաքացիները, եւ թերեւս սա էր պատճառներից մեկը, բացի վերոհիշյալ դիմում- մի հատիկ բառից, որ այդ հրամանը բոլոր նաիրցիների վրա թողեց մի զարհուրելի, համարյա միստիկական տպավորություն: «Թշնամին մոտենում է մեր դարբասներին,- ասվում էր ապա այդ հրամանում,- ամեն մի նաիրցի պետք է պարզ հաշիվ տա իրեն, թե ի՞նչ է նշանակում այդ...»: «Նաիրցինե´ր,- կրկնված էր ապա տիեզերապարփակ դիմումն այդ հրամանում.- Մեր չքնաղ երկիրը, դարեր շարունակ երազված եւ այժմ մեր զավակների հավելյալ արյունով վերջապես ձեռք բերված մեր հայրենիքը, մեր դրախտավայր Նաիրին, կանգնած է անասելի վտանգի առաջ. մոտեցել է ոսոխը եւ կրկին, կրկին սրի ու հրի կոխան է կամենում դարձնել մեր երկիր Նաիրին»...- «Նաիրցինե´ր,- երրորդ անգամ դիմում էր հրամանը տիեզերքին ու ամենքին.- Մի բան է մնում անել այսօր ամեն մի իսկական նաիրցու՝ վերցնել զենք եւ ճակատ գնալ իր սեփական արյունով պաշտպանելու մեր աննման երկիրը,- ծծկեր երեխայից, մինչեւ իննսուն տարեկան ծերունին պետք է այսօր ռազմաճակատ գնա եւ իր կուրծքը դեմ անի ոսոխի սվիններին եւ իր սրբազան արյունով փրկի անկումից ու ավերումից նվիրական հայրենիքը- մեր դրախտանման Նաիրին» Եվ «Նաիրցինե´ր,, - չորրորդ ու վերջին անգամ դիմում էր հրամանը տիեզերքին ու ամենքին,- Հասել է վճռական րոպեն եւ Հ. Հ. Դ. մի կոչ ունի միայն անելու իր սիրեցյալ նաիրյան ժողովրդին. - Դեպի կռի՜վ... Ի զեն, վերջի՜ն անգամ ի զեն, տառապյալ նաիրյան ժողովուրդ. Նաիրին վերջին անգամ կանչում է քեզ: Եվ թող հեռանան մեր ճանապարհի վրայից վախկոտներն ու թուլամորթները, թող վտարվեն, անարգանքի սյանը գամվեն բոլոր նրանք, ովքեր այս ճակատագրական վայրկյանին իրենց անձնական կաշին ավելի բարձր կդասեն, քան նաիրասիրական վեհ գաղափարը: Հ.Հ.Դ. հայտնում է սրանով, որ տեղնուտեղը հրացանազարկ են արվելու բոլոր նրանք, ովքեր փորձ կանեն իրենց ողորմելի կաշին փրկելու համար ռազմաճակատ չգնալ, կամ փախչել ռազմաճակատից: Այդ է պահանջում մեզնից այսօր հայրենիքը, այդ է պահանջում այսօր մեր նվիրական Նաիրին: Օն, ուրեմն՝ ի զե՜ն, նաիրցինե՜ր,- դեպի ռազմաճակա՜տ...»: Այսպես էր վերջանում հրամանը, եւ ապա գալիս էին վերոհիշյալ երեք տառերը- Հ. Հ. Դ. Էլ կարո՞ղ է արդյոք զարմանալի թվալ, որ այդ հայտարարությունը, ներողություն, հրամանը բոլոր քաղաքացիների վրա թողեց մի անասելի, շշմեցնող, զարհուրելի տպավորություն: Այսպիսի մի անասելի իրարանցում ընկավ քաղաքում, որ, ինչպես կասեր Մեռելի Ենոքը՝ «մերը մանուկը մոռացավ», ժաժք եղավ կարծես, կարծես եկավ ահեղ դատաստանի օրը: Եվ, եթե ճիշտը կուզեք, հենց այդ օրվանից էլ պետք է հաշվել երկիր Նաիրիի եւ այդ քաղաքի վախճանի սկիզբը. եւ դա ոչ թե վերոհիշյալ հրամանի պատճառով, այլ այն, մեզ համար միանգամայն հասկանալի, իսկ այլ քաղաքացիների համար այնպես էլ անհասկանալի մնացած պատճառով, որ Մազութի Համոն, թեկուզ եւ ժամանակավորապես, թողեց իր հայրենի քաղաքը. իսկ ի՞նչ կարող էր անել այդ քաղաքն առանց Մազութի Համոյի, այսինքն՝ առանց այն առանցքի, որի շուրջը դառնում էր քաղաքը: Պարզաբանենք մեր միտքն օրինակով: Օրինակ՝ «Ո՞րն է ֆայտոնի նպատակը»,- հարցնում է մի անգամ Քոռ Արութին Մեռելի Ենոքը. բայց Քոռ Արութը չի իմանում, եւ քանի որ Քոռ Արութը չի իմանում՝ իր տված հարցին պատասխանում է ինքը՝ Մեռելի Ենոքը. «Ֆայտոնի նպատակը օսն է,,- պատասխանում է իր դրած հարցին Մեռելի Ենոքը ու պարզաբանում է հետո.- էն որ չեղնի- ֆայտոնը չի էրթա» Եվ մենք միանգամայն համամիտ ենք Մեռելի Ենոքին.- այդպես էլ տվյալ դեպքում: Երեւակայեցեք, ընթերցող, որ, ինչպես նաիրյան այդ քաղաքը, այնպես էլ ամբողջ Նաիրին, Մեռելի Ենոքի տերմինոլոգիայով ասած՝ մի հսկա «ֆայտոն» է, իսկ Համո Համբարձումովիչը- Մազութի Համոն՝ նրա «օսը» է, ի՞նչ կարող է անել «ֆայտոնը», այսինքն՝ նաիրյան այդ քաղաքը, կամ ամբողջ Նաիրին, առանց «օսի»- այսինքն՝ Համո Համբարձումովիչի- Մազութի Համոյի: Հարցնում ենք՝ ի՞նչ կարող է անել: Պատասխանը մեկն է.- ոչինչ ու ոչինչ Կքանդվի, տեղում կմնա՝ կփտի ու կթափվեն մասերը, ինչպես քայքայվող դիակի մասեր: Եվ այս հանգամանքն ավելի պարզ ու հասկանալի կլինի, եթե հիշենք, որ Մազութի Համոն ոչ միայն «օսն» էր նաիրյան այդ քաղաքի, այլեւ հոգին: Դե, երեւակայեցեք հիմա մարմնի դրությունը՝ առանց հոգու. ի՞նչ կլինի մարմինը, եթե հեռանա հոգին Սրա էլ պատասխանը մեկն է.- կքայքայվի, կտարրալուծվի, մարմին կազմող քիմիական տարրերն ամենքը մի կողմ կփախչեն ու կմնա ի՞նչ. ոչինչ. կմնա- մահ, մոռացության մշուշ- բաց տարածություն: Եվ նույնը, ճիշտ նույնը կատարվեց նաիրյան այդ քաղաքի, ապա եւ ամբողջ Նաիրիի հետ, հենց որ Մազութի Համոն թողեց այդ քաղաքը եւ գրավված վայրերը գնաց՝ տեղում դիմադրություն կազմակերպելու... Մե՜ծ, մե՜ծ, անասելի սխալ էր Մազութի Համոյի բացակայելը քաղաքից. հետո, երբ նա վերադարձավ գրավված վայրերից- արդեն ուշ էր, քայքայվել էր արդեն քաղաքի մարմինը եւ ոչ մի հոգի չէր կարող այլեւս կենարար շունչ փչել ու վերստին գոյություն պարգեւել այդ քայքայված մարմնին: Ավելին՝ հետո, երբ Մազութի Համոն վերադարձավ արդեն գրավված վայրերից- ոչ միայն ի վիճակի չեղավ կենարար շունչ փչել քայքայվող քաղաքի սառած երակները, այլեւ շուտով ստիպված եղավ փչել իր սեփական շունչը, փչել- հավիտյան ու անդարձ. փչել- ընդմիշտ... Եվ նրա հետ միասին իրա շունչը փչեց երազյալն ու հավիտենականը՝ երազյալ ու հավիտենական, իրա` Մազութի Համոյի հանճա´րեղագույն ուղեղից դեպի երկրայինն ու գոյացյալը ձգտող, համարյա գոյացած Նաիրին... Համոզված, այո՝ խորին համոզմունքով մենք կարող ենք ասել, որ գուցե իսկի էլ տեղի չունենային թավալգլոր արագությամբ Մազութի Համոյի գնալուց հետո նաիրյան այդ քաղաքում կատարված դեպքերն ու իրողությունները, եթե Մազութի Համոն չհեռանար քաղաքից.- երկրորդ, բայց առաջինից ավելի կարեւորագույն սխալն էր այս, որ Մազութի Համոն ինքը, մասամբ եւ ամբողջ «Ընկերությունը» կատարեցին այդ ժամանակ.- առաջին սխալը, ինչպես մասամբ արդեն գիտենք, այն ստոր, նաիրուրաց, նաիրադավաճան մարդկանց հանդեպ խստագույն միջոցների չդիմելն էր ժամանակին, իսկ երկրորդ, եւ, ինչպես ասեցինք, ամենակարեւորագույն սխալը- Մազութի Համոյի քաղաքից հեռանալը: Այո´, Մազութի Համոն չպետք է հեռանար քաղաքից, բայց նա, ինչպես տեսնում եք, հեռացավ, եւ անսպասելի, եղերական ահասարսուռ դեպքերն ու իրողությունները, նաիրյան այդ քաղաքի վերջին դեպքերն ու իրողությունները, իրար հաջորդեցին, ինչպես ասացինք՝ թավալգլոր արագությամբ... Մազութի Համոյի քաղաքից հեռանալու օրը, ինչպես արդեն գիտենք, քաղաքում լույս տեսավ վերոհիշյալ զարհուրելի, համարյա միստիքական տպավորություն թողնող, հայտարարությունը, այսինքն՝ հրամանը: Եվ դրա հետ մեկտեղ, ինչպես գիտենք, քաղաքում պտտվել սկսեցին- ոչ թե լուրեր, այլ կենդանի մարդիկ, որոնք մտնում էին տները եւ հանում տներից- ոչ թե իրեր, այլ զենքի ընդունակներին: Բացի այս՝ ընկեր Վառոդյանը կայարանում կանգնեցրել էր մարդիկ, արտակարգ փափախավորներ, որոնք խստիվ արգելում էին հեռանալ քաղաքից: Սխալվեցինք, սկզբներում դեռեւս թույլատրվում էր քաղաքից հեռանալ, բայց- միմիայն կանանց եւ երեխաներին. եւ ահա սկսվեց նրանից, որ քաղաքից հեռանալ սկսեցին կանայք ու երեխաները: Եվ զարմանալին այն է, որ մի շարք այլափոխություններ տեղի ունեցան նաիրյան այդ քաղաքում այդ օրերին. քաղաքում խոսում էին, որ, վերին հրաշքով, կնոջ կերպարանք են ստացել մի շարք պատկառելի նաիրցիներ, ինչպես, օրինակ՝ պ. Աբոմարշը, կոշկակար Սիմոնը- Կլուբի Մեյմունը, մանրավաճառ Կոլոպոտյանի երիտասարդ տղան եւ ուրիշ շատ շատերը.- բայց հավատացնում եմ, ընթերցող, որ այստեղ ոչ մի հրաշք չկար. պարզապես բռնել էին դրանց կայարանում կանգնած արտակարգ փափախավորները- կանացի շորերով. ահա´ եւ ամբողջը: Ի՞նչ հրաշքով, չգիտենք, բայց այդ պատկառելի նաիրցիներն ազատվեցին գնդակահարությունից. ավելին՝ շուտով իմացվեց, որ նրանք բոլորն էլ անհոգ թռչունների նման թափառում են, թեպետեւ Նաիրիից դուրս գտնվող, բայց համարյա նաիրյան, չքնաղագույն մի քաղաքի լազուր երկնքի ներքո եւ նույնիսկ զարմանում են, որ մնացած նաիրցիները չեն հետեւում իրենց գեղեցիկ օրինակին... «Չե՜ն հետեւում...»- Բայց ո՞նց հետեւեին, երբ քաղաքի պատերից, օր օրի հետեւից, շշմած քաղաքացիների գլխներին էին թափվում մեկը մեկից զարհուրելի, մեկը մեկից անողոք ու սարսափ տարածող հրամաններ, այնպես որ ի վերջո քաղաքի խեղճ բնակիչները զարհուրում էին քթները բարձրացնել եւ չէին էլ բարձրացնում, որպեսզի իրենց այդ պատկառելի, նաիրյան քթներով չդիպչեն որեւէ զարհուրելագույն հրամանի: Ինչպե՞ս, ինչպե՞ս կարող էին հետեւել պ. Աբոմարշի եւ ընկերների օրինակին սարսափած նաիրցիները, երբ շուտով, ընկ. Վառոդյանի մի նոր խստագույն հրամանով, արգելվեց քաղաքից հեռանալ անգամ կանանց ու երեխաներին, որպեսզի, ինչպես ասված էր ընկ. Վառոդյանի հրամանում,- «խուճապ չառաջանա»: «Թշնամին պարտված է,- ասվում էր ապա այդ հրամանում,- եւ բոլորը կարող են հանգիստ տեղները նստեն» Դե եկեք ու ընկ. Վառոդյանի այսպիսի հրամաններից հետո հետեւեք պ. Աբոմարշի եւ ընկերների գեղեցիկ օրինակին... Բայց բանն այն է որ, չնայած ընկ. Վառոդյանի ու մյուսների խստագույն հրամաններին, չնայած կայարանում կանգնած արտակարգ փափախավորներին, որոնց ձեռքին էր իրապես գտնվում այդ ճակատագրական օրերին քաղաքի բանալին,- չնայած այդ ամենին՝ քաղաքի բնակչությունն օր օրի հետեւից նոսրանում էր ու նոսրանում, եւ նոսրանում էին ամենից առաջ քաղաքի վարի, այսինքն՝ կենտրոնական թաղերը: Ո՞նց, ինչպե՞ս, ի՞նչ հրաշքով, չգիտենք, բայց վաղուց արդեն առանց Նունուֆար Հանըմի ու իր, արդեն 18-ը տարեկան դարձած, «պզտիկի» էր իր ամենօրյա չորբան խմում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, եւ վաղուց արդեն նույն այդ դառը մենակությանն էր ենթարկված Արամ Անտոնիչը, դպրոցի տեսուչը (այժմ քաղաքի ու շրջանի բոլոր նաիրյան դպրոցների վարիչը): Եվ նույն այդ դառնադառը մենակության վիճակին էին վաղուց արդեն ենթակա թե´ Օսեփ Նարիմանովը, թե´ գեներալ Ալոշը, թե´ տեր Հուսիկ քահանա-Խաչագողը,- բոլո´րը, բոլո´րը, բոլոր պատկառելի նաիրցիները՝ Ալեքսանդրյանի ու Լորիս-Մելիքյանի բնակիչները: Ասենք բացառություններ էլ, իհարկե, կային, ու այդ տխուր բացառությունների մեջ էին Տելեֆոն Սեթոն, Մեռելի Ենոքը, Քոռ Արութը, հայտնի ճաշարանատեր Բոչկա Նիկալայը եւ շատ ու շատ նման, թեկուզ եւ Ալեքսանդրյանի ու Լորիս-Մելիքյանի վրա խանութ ունեցողները, բայց էապես հասարակ, մանր-մունր մարդիկ: Սրանք բոլորն էլ իրենց ընտանեկան հարկի ներքո դեռեւս վայելում էին ընտանեկան կյանքի բոլոր քաղցրությունները: Իսկ ինչ վերաբերում է վերի թաղերի, այսինքն՝ բերդի եւ Առաքելոց եկեղեցու թաղերի բնակիչներին, դրանք բոլորն էլ տեղները նստած էին մնացել, եւ, ընկ. Վառոդյանի հրամաններին հետեւելով՝ նստած էլ մնում էին, որպեսզի խուճապ չառաջացնեն: Բայց շա՞տ բան էր կախված այդ վերի թաղերի բնակիչներից, այդ «բռի անասուններից», ինչպես անվանում էր նրանց վարսավիր Վասիլը, որը, ի դեպս, վաղուց արդեն փակել էր իր հռչակավոր վարսավիրանոցը եւ ռազմաճակատ էր գնացել, ուր, ընկ. Վառոդյանի կողմից նշանակված լինելով՝ մթերքներ էր հայթայթում նաիրյան բանակին: Թե ինչո՞վ բացատրել վարսավիր Վասիլի այս տարօրինակ քայլը- չգիտենք, սակայն այդ բանն ավելի քան լավ գիտեր Հաջի Մանուկոֆ էֆենդին, որ նույնպես «հայթաթող» էր, բայց ոչ թե «փինթի», ինչպես վարսավիր Վասիլը, այլ- խոշոր, անգամ ամենախոշոր, խոշորագույն: Այո´, նոսրացել էր քաղաքի բնակչությունը, սակայն այս նոսրացումը հարկավոր է հասկանալ ոչ թե քանակի, այլ որակի իմաստով. քաղաքից հեռացել էին արդեն ամենապատկառելի քաղաքացիների ընտանիքները, բայց դրանց տեղը շրջանի գյուղերից քաղաք էին փախել հազարավոր նոր ընտանիքներ, որոնք լցրել էին փողոցները սայլերով, եզներով, կովերով, երեխաներով եւ տնային այլ անասուններով, բացի տղամարդկանցից, որոնց վաղուց արդեն ռազմաճակատ էին ուղարկել ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները: Քաղաքի որակն էր փոխվել ամբողջովին- ահա´ թե ինչ. ու փոխվել էր քաղաքի տեսքը: Եվ այս հանգամանքը մեծ մտահոգություն էր պատճառում ընկ. Վառոդյանին, բայց չնայած նրա մի շարք ավելի քան խստագույն հրամանների, այնպես էլ չհաջողվեց շրջանից փախած այդ «վախկոտ ոչխարներին» իրենց տեղերն ուղարկել. նրանք չգնացին, չնայած անգամ նրան, որ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները քանիցս փորձեցին մտրակային լեզվի փոխել ընկ. Վառոդյանի հրամանների նաիրյան քաղցր լեզուն: Չօգնեց, ոչինչ չօգնեց, դրանք մնացին քաղաքում, անբան անասունների նման թափված մնացին նաիրյան չքնաղ այդ քաղաքի ոչ այնքան էլ չքնաղ փողոցներում ու լցրին ոչ այնքան էլ չքնաղ փողոցներն իրենց ահռելի գարշահոտությամբ: Երեւակայո՞ւմ եք՝ հենց այդտեղ, նաիրյան չքնաղ այդ քաղաքի ոչ այնքան էլ չքնաղ փողոցներում էլ նրանք ուտում էին ու քնում եւ կատարում իրենց բոլոր բնական առաքումները: Բայց ընկ. Վառոդյանին ջղայնացնողը գերազանցապես այն էր, որ դեզերտիրների կատարյալ բույներ էին դարձել փողոցներում, բակերում ու այգիներում թափված մարդկային այդ գարշահոտ կույտերը. ռազմաճակատից փախչում էին ռազմիկները եւ պահվում դրանց մեջ, դրանց սայլերի արանքում, վերմակների տակերին եւ նույնիսկ իրենց կանանց ու մայրերի փեշերում: Եվ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները, իրենց ամոթխածությունը մի կերպ զսպելով, շատ անգամ ստիպված էին լինում դեզերտիրներ որոնել... շրջանից փախած այդ կանանց փեշերում: Բայց այս բոլորը դեռ էլի ոչինչ, մի կերպ կարող էր հարթվել, սակայն քաղաքի մեծագույն դժբախտությունն այն եղավ, որ մի գեղեցիկ օր էլ ընկ. Վառոդյանը եւ Սերգե Կասպարիչը նկատեցին, որ քաղաքում փակվել են համարյա բոլոր խանութները: Ընկ. Վառոդյանը եւ Սերգե Կասպարիչը, որ Մազութի Համոյի գնալուց հետո նրա տեղակալն էր Տեղական Կոմիտեում եւ Քաղաքային Խորհըրդում, շուտափույթ կերպով մի հրաման արձակեցին, որ խանութները բացվեն. բայց, ավաղ, խանութները չբացվեցին, իսկ ժողովուրդը մթերք էր ուզում- չայ, սապոն, նավթ, լուցկի եւ էլի հազար ու մի նման զահրումար: Տեսնելով, որ անելանելի է դրությունը, Քաղաքային Խորհրդում մի ինչ-որ վերի թաղեցի հարց բարձրացրեց, որպեսզի խանութներից մի քանիսը ջարդեն, եւ Քաղաքային Խորհուրդը ինքը վաճառել սկսի այդ խանութների ապրանքները: Ինչպես եւ կարելի էր սպասել, առաջարկն ընդունվեց միաձայն: Բայց ցավալին այն է, որ երբ ջարդեցին խանութները- դուրս եկավ, այսինքն՝ ոչինչ էլ դուրս չեկավ խանութներից- խանութները դատարկ էին, ինչպես Քոռ Արութի ձախ աչքը... Հարց՝ ո՞ւր էին այդ խանութների ապրանքները: Պատասխան՝ չկային- եւ ուրիշ ոչինչ: Եվ այն էլ ոչ միայն ապրանքները չկային, այլեւ իրենք- ապրանքների տերերը. զարմանալի հրաշքով վերացել էին նրանք նաիրյան այդ քաղաքից, չնայած կայարանում կանգնած արտակարգ փափախավորներին: ուցե ռազմաճակա՞տ էին գնացել նրանք, կարող է հարցնել ընթերցողը. բայց մենք ստույգ տեղեկություններ ունենք, որ նրանք այնտեղ չէին: Եվ սա էլ, այս ամենն էլ դեռ հեչ, եթե չլիներ քաղաքը եւ ռազմաճակատը քայքայող ամենամեծ չարիքը, որի մասին քանիցս թեթեւակի հիշատակեցինք,- դեզերտիրությունը: Ամեն առավոտ տներից ու փողոցներում թափված մարդակույտերից, սայլերի արանքից եւ նույնիսկ կանանց փեշերի տակից հազարներով հանում էին ու ռազմաճակատ ուղարկում դեզերտիրների հարյուրավոր խմբեր,- բայց գիշերը, մութն ընկնելուն պես, նրանք կրկին փախչում ու քաղաք էին վերադառնում բազմաթիվ խմբերով, եւ հաջորդ առավոտ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորների կողմից էլի ճակատ քշվում, որ մութն ընկնելուն պես նորից վերադառնան քաղաք: Չարիք էր, անասելի չարիք, նաիրյան խայտառակություն: Ի՜նչ միջոցներ ասես, որ ձեռք չէին առնում անասելի այդ չարիքի առաջն առնելու համար Զինվորական երագույն Ատյանի նախագահ բժիշկ Սերգե Կասպարիչը եւ Բերդի հրամանատար ընկ. Վառոդյանը. սրանց հրամանով՝ ծեծի, հրապարակային ամբաստանության, թքի ու մուրի էին ենթարկվում այդ նաիրադավաճան լրբերը, բայց չէր օգնում ոչինչ, դրությունը նույնն էր մնում, նորից փախչում էին ռազմաճակատից, ինչպես սարսափած ոչխարներ, եւ ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորների կողմից նորից ճակատ էին քշվում թքելով ու մրելով: Պարզ է, որ այսպես չէր կարող շարունակվել. հարկավոր էր գերագույն միջոցի դիմել, բայց այդ գերագույն միջոցին դիմելուց առաջ հարկավոր էր գտնել չարիքի արմատը: Եվ չարիքի արմատը գտնվեց. եւ այդ չարիքի արմատը գտնողը, այսինքն՝ ոչ թե գտնողը, այլ այդ արմատի վրա առաջին անգամ մատ դնողը էլի´ ինքն էր, նույն ինքը՝ հանճարեղագույն Մազութի Համոն, որ համապատասխան բովանդակությամբ գրություն էր ուղարկել ռազմաճակատից: Այո, նա´ էր էլի, էլի նույն հանճարեղագույն Մազութի Համոն, որ իր վճռական մատը վերջապես կարողացավ դնել չարիքի իսկական արմատի վրա. ասում ենք կարողացավ «մատը դնել», որովհետեւ այնքան էլ, վերջ ի վերջո, դժվար բան չէր վերջիվերջո այդ արմատի գտնելը, որովհետեւ նա, այդ արմատը, ոչ թե թաղված էր գետնում, ինչպես ամեն մի արմատ, այլ ցցված էր դուրս, ինչպես նաիրյան մի քիթ, եւ վաղուց արդեն բոլորն էլ տեսնում էին այդ չարաբաստիկ քիթը, այսինքն՝ արմատը: Բայց- մի բան տեսնելը, տարբեր բան- տեսածի վրա վճռական կերպով մատ դնելը: Տեսնում էին, այդ չարաբաստիկ արմատը բոլորն էին տեսնում, բայց, կրկնում ենք, Մազութի Համոն էր միայն, որ ժամանակին մատնանիշ արավ այդ արմատը եւ առաջարկեց այն հիմքից պոկել եւ դեն շպրտել, ինչպես վարակող մի սպի: «Դեզերտիրության արմատը հարկավոր է տեսնել այն նաիրադավաճան սրիկաների մեջ, որոնց առաջնորդն էր մեր քաղաքում անհայտ չարագործների (հարկավոր է ասել բարեգործների, փակագծում ավելացրել էր Մազութի Համոն) ձեռով շանսատակ եղած Կարո Դարայանը,- այսպես էր գրել ռազմաճակատից ուղարկած իր նամակ-հրահանգում Մազութի Համոն.- Դրանք լցրել են հիմա ռազմաճակատը եւ դեզերտիրություն են քարոզում մեր արի զինվորներին, դրանք խոստանում են զինվորներին հող, խաղաղություն ու հանգստություն եւ նման լկտի միջոցներով քայքայում են մեր բանակը,- գրել էր Մազութի Համոն իր այդ հրահանգ-նամակում Դրանց վերաբերմամբ հարկավոր է ամենախիստ միջոցների դիմել, չքաշվել անգամ գնդակահարությունից»,- հրահանգել էր վերջում Մազութի Համոն եւ հրահանգի վերջին տողերը երեք անգամ ընդգծել. Մազութի Համոյի այդ ընդգծումներն են ահա, որ մենք անվանում ենք «մատ դնել» Եվ իրոք որ. Մազութի Համոյի այդ հրահանգ-նամակն ստացվելուց հետո բոլորը բաց արին աչքերը ու մնացին, ինչպես վարսավիր Վասիլը կասեր- «էշ կտրած».- այդ ո՞նց էր, որ իրենք չէին հասկանում այդպիսի հասարակ մի բան, հասարակ, նո´ւ, ինչպես օրվա լույսը: Այսպես թե այնպես՝ չարիքի արմատը գտնված էր արդեն, եւ ահա ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորներն սկսեցին այդ արմատը պոկելու համար արտակարգ պատրաստություններ տեսնել: Հիշում եմ՝ քաղաքի մեյդանում ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները գեղեցիկ մի օր իրարից մի հեռագրասյան հեռավորությամբ կանգնեցրին երկու հեռագրասյուն եւ դրանց վրա խփեցին երրորդը «Էդ ի՞նչ կշինեք, եղբա´յր»,- հարցրեց փափախավորներից մեկին այդտեղ կանգնած երեխաներից մեկը, որ խորին հետաքրքրությամբ ու ակնածանքով հետեւում էր երրորդ հեռագրասյան վրա նստած արտակարգ փափախավորի արտակարգ շարժումներին «Քյանդրբազի չվան կշինենք, որ դեզերտիրները վրան քյանդըրբազ խաղան»,- պատասխանեց փափախավորը եւ երեխաներն ուրախ հռհռացին, պատկերացնելով, երեւի, որ բավականին զվարճալի մի բան պետք է լինի այդ զվարճալի դեզերտիրների քյանդրբազությունը: «Քյանդրբազի չվանը», ճիշտ է, շինեցին, բայց, ցավոք սրտի, հարկավոր է ասել, որ ոչ արտակարգ փափախավորները եւ ոչ էլ հիշյալ երեխաներն առիթ ունեցան այդ զվարճալի դեզերտիրների «քյանդրբազությունը» տեսնելու. հեռագրասյուները կանգնեցնելուց երկու օր հետո, դեպքերի գլխիվայր արագությամբ, նաիրյան այդ քաղաքն ընկավ, եւ արտակարգ փափախավորների շինած այդ «քյանդրբազի չվանի» վրա- օ, ճակատագրի եղերական հեգնանք,- հարկադրված եղան քյանդրբազություն անել- երեւակայո՞ւմ եք- ինքն՝ ընկ. Վառոդյանը, Սերգե Կասպարիչը- բժիշկը եւ Համո Համբարձումովիչ Ասատուրովը- Մազութի Համոն... Ճակատագրի տարօրինակ մի խաղ, բախտի եղերական մի հեգնանք էր դա, ընթերցո´ղ, որ դեպքերի այնքան ողբերգական ու սխրալի բերումով եզրափակելու եկավ նաիրյան այդ քաղաքի աղետալի պատմությունը... «Հեռագրասյուները» կանգնեցնելու օրն էր հենց, որ Մազութի Համոն անսպասելի կերպով վերադարձավ քաղաք: Բանն այն է, որ արդեն գրավված էին գրավված վայրերը. ավելին՝ ոսոխը, Հավիտենական Հիվանդը, անսպասելի մի հրաշքով արդեն անցել էր սահմանի այս կողմը եւ եկել, իր թափթփուկ բանակներն էր դրել քաղաքից 30 վերստ հեռավորության վրա: Սարսափ առած նախիրների նման՝ նաիրցի ռազմիկները փախել էին ոսոխից եւ լցրել քաղաքը. էլ ոչ «դեզերտիր» էր մնացել, որ քյանդրբազ խաղացնեին, ոչ բան. հո չէ՞ր կարելի մի ամբողջ բանակ երեք հեռագրասյան վրա քյանդրբազ խաղացնել: Թե ի´նչ էր ներկայացնում քաղաքն արդեն- դժվար է նկարագրել: Երեւակայեցեք, ընթերցո´ղ, որ մի առավոտ վեր եք կենում ձեր տեղից եւ ուզում եք շորներդ հագնել, բայց տեսնում եք, որ անհասկանալի մի հրաշքով քանդվել են ձեր շորերի բոլոր կարերը. վերցնում եք ձեր շապիկը- թափվում են շապկի մասերն առանձին-առանձին՝ թեւը մի կողմ է գնում, օձիքը՝ մի կողմ, մնացածը- ուրիշ մի կողմ. վերցնում եք ձեր վարտիքը- նույնը. դե հիմա սրան ավելացրեք եւ այն, որ հանկարծ հրդեհ է ընկնում ձեր բնակարանը.- ի´նչ պիտի անեք. դո՞ւրս վազեք. բայց դուրսը կանգնած են երկու կանայք եւ երեխաներ. տկլոր հո չե՞ք երեւա կանանց եւ երեխաների աչքին.- նե՞րսը մնաք.- բայց ներսում էլ ձեզ խեղդում է ծուխը, եւ մի վայրկյան չանցած՝ հրդեհի ալ-կարմիր բոցերն արդեն լիզել կսկսեն ձեր մարմինը... Այսպիսի´ ահա անելանելի դրության մեջ ընկավ Մազութի Համոն գրավված վայրերից վերադառնալիս. քաղաքի, պատկերավոր ասած՝ բոլոր կարերն արդեն քանդվել էին, մասերից ամեն մեկը մի կողմ էր փախել, իսկ քաղաքի շուրջը- հրդեհ էր. ծուխը լցվել էր արդեն քաղաքը եւ մոտենում էին արդեն քաղաքի ծխախեղդ մարմնին ահավոր հրդեհի ալ կարմիր բոցերը: Ի՞նչ էր մնում անելու Մազութի Համոյին. փախչե՞լ, մնա՞լ.- բայց ինչպե՞ս կարող էր, ասացեք խնդրեմ, փախչել Մազութի Համոն. կարո՞ղ էր արդյոք փախչել մարդու հոգին եւ իր սեփական, հարազատ մարմինը թողնել հրի բերան... Եվ Մազութի Համոն մնաց. ոչ միայն մնաց, այլեւ իր վրա վերցրեց բովանդակ իշխանությունը. մի վերջին ճիգ եւս, գերմարդկային մի ճիգ գործադրել կամեցավ Մազութի Համոն, որ փրկի դրությունը. բայց դրությունը չփրկվեց.- ուշ էր, բավականին ուշ էր արդեն, եւ դրությունը չէր կարող փրկել այլեւս ոչ մի, թեկուզ եւ գերմարդկային, ճիգ... Ո՞նց, ո՞նց փրկեր դրությունը Մազութի Համոն, երբ, ինչպես ասացինք, քանդվել էին արդեն քաղաքի բոլոր կարերը, եւ ոչ մի, թեկուզ եւ հանճարեղագույն, դերձակ չէր կարող այլեւս իրար միացնել այդ ոչ միայն իրարից բաժանված, այլեւ զարմանալի թափով իրարից ######ս տալ սկսող, մասերը. Համո Համբարձումովիչի բացակայության ընթացքում այնպիսի մի չտեսնված զարգացման էին հասել քաղաքի, ինչպես ասում են՝ կենտրոնա######ս ուժերը, որ այլեւս անհնարին էր դրանք ոչ միայն ոչնչացնել, այլեւ չեզոքացնել: Երեւակայեցեք՝ ընդամենը մի ամիս բացակայությունից հետո քաղաք վերադարձավ Մազութի Համոն,- եւ ի՞նչ. առաջին հերթին դեպի բերդը վազեց Մազութի Համոն եւ նրա աչքերի առաջ պատկերացավ... Օ, այն, ինչ որ պատկերացավ Մազութի Համոյի աչքին բերդում- թող ոչ մի գերագույն հրամանատարի չպատկերանա... Բերդը, նաիրյան արքաների շինած եւ դարեր շարունակ հազար չարի ու ոսոխի իր քարակերտ կուրծքը դեմ դրած այդ բերդը, Մազութի Համոն գտավ ողբալի վիճակում...- Զարթնեցին տարիների մուժից, մշուշից ելնելով՝ թունդ առան Մազութի Համոյի սրտում... երազները. ելան, Մազութի Համոյի դառնաթախիծ սրտից ելնելով՝ Մազութի Համոյի վշտից ու դառնությունից բորբոքված հանճարեղագույն ուղեղը խուժեցին... դարավոր սպասումները... Մի՞թե այսպես էր երազել Մազութի Համոն այս օրը. մի՞թե այսպես էր նկարվել Մազութի Համոյի հանճարեղագույն ուղեղում- բերդը, նաիրյան այս բերդը՝ հույսով ու սպասումով հարուստ այն հեռու օրերին, երբ «Լույսի» գրասենյակում նստած այս օրերն էր երազում ինքը, այն ժամանակ դեռ միմիայն «Լույսի» կառավարիչ Մազութի Համոն... Այստեղից, այո´, բերդի այս ժայռակերտ պատնեշների վրայից պիտի ռումբեր տեղային մի օր, եթե այդ օրը գար... Այստեղից, այո´, բերդի այս ժայռակերտ պարիսպների վրայից իջներ պիտի մի օր- պիրկ, անպարտ կորովը նաիրյան ցեղի... Որպես երկաթե մի բռունցք՝ իջներ պիտի մի օր թշնամու գլխին Այստեղից, բերդի այս անառիկ բարձրություններից հառնելով՝ պիտի ելներ ահասաստ, պիտի հառներ հաստատ նաիրյան ոգին, կորովը, ուժը հազարամյա- նաիրյան աշխարհի... Ու պիտի վառվեր նորից, պիտի ժպտար խնդագին երկիրը հազարամյա- հնամյա Նաիրին... Ահա´ թե ինչ էր երազել Մազութի Համոն «Լույսի» գրասենյակում անցկացրած իր անքուն գիշերներին՝ այս օրվան սպասելիս... Օրը եկավ: Դեպքերի անսպասելի, հեքիաթային բերումով՝ քաշվեցին սոխական բանակները նաիրյան աշխարհից. դեպքերի անսպասելի, հեքիաթային բերումով՝ հանկարծ մարմնավորվեց, իրողություն դարձավ երկիրը Նաիրի... Եվ ի՞նչ. Հավիտենական Հիվանդի հորդաներից սարսած, Մահամերձի Թափթփուկ բանակներից սարսափահար՝ նախիրների նման պուկ տվին նաիրյան բանակները. մնացել է բերդը միայն, նաիրյան այս բերդը, որ վաղը ոտնակոխ պիտի արվի Հավիտենական Հիվանդի հորդաների կողմից, պիտի լիզե նորից Հավիտենական Հիվանդի հորդաների ոտները, Հավիտենական Հիվանդի թափթփուկ բանակների չաքմաների փոշին... Ո՞ւր է, ո՞ւր է ուժը, ո՞ւր է կորովն հնամյա նաիրյան ցեղի. ո՞ւր է երկաթե բռունցքը... Ո՞ւր է,- հարցնում էր, դառնացած Եհովայի նման մազերը պոկելով, Մազութի Համոն.- «Ո՞ւր է»: Դառնացած Եհովայի նման պոկոտում էր մազերը ու նաիրյան արքաների կորովն էր ոգեկոչում բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, նաիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած, Մազութի Համոն.- «Ո՞ւր է»,- հարցնում էր Մազութի Համոն, բայց պատասխան չկար. բերդի հազարամյա մռայլ պարիսպներն էին միայն լուռ նայում Մազութի Համոյին, վերջին այդ արքայատիպ նաիրցուն, որ պոկոտում էր մազերը եւ նաիրյան կորովը ոգեկոչում: Ու չկար կորովը. ու լուռ էր բերդը: Ու բերդի ամենաբարձր աշտարակի վրա կանգնած, նաիրյան եռագույնի դողդոջ փայտին կռթնած՝ դառնաթախիծ թախծեց, լաց եղավ, ինչպես այն ժողովում, Մազութի Համոն, եւ Մազութի Համոյի, վերջին այդ արքայակերպ նաիրցու բոցե արցունքներն այրեցին նաիրյան հնամյա այդ բերդի հազարամյա պատերը... «Ո´չ»,- ձեռքը նաիրյան եռագույնի դողդոջ փայտին խփելով, դառնաթախիծ լացի, հրե արցունքների միջից բացականչեց հանկարծ Մազութի Համոն. «Չի´ լինի» Ցնցվեց. վայրկենական քնից կամ կաթվածից արթնացածի նման՝ ցնցեց իր գլուխը Մազութի Համոն. հանեց թաշկինակը եւ սրբեց աչքերը: Եվ նոր կարծես տեսավ, որ կանգնած են շուրջն ընկ. Վառոդյանը, բժիշկը, մի երկու նաիրյան գեներալ եւ մի քանի նաիրցի սպաներ. անհուն պատկառանքով նայում էին նրանք Մազութի Համոյին ու լուռ, լուռ, լուռ էին, ինչպես բերդի պատերը: «Ո՞ւր են»,- ցասման շանթեր տեղալով աչքերից՝ հարցրեց որոտաձայն Մազութի Համոն.- «Ո՞ւր են մյուսները»: Բայց «մյուսները», որոնց մասին հարցնում էր Մազութի Համոն, իր քիչ առաջ ոգեկոչած նաիրյան կորովի եւ ուժի նման, չկային. պարզվեց, որ բերդի սպայության բավականին նկատելի մասը գիշերը հեռացել է բերդից եւ չի վերադարձել «Իսկ ո՞ւր է բերդի գարնիզոնը»,- ավելի մեղմ, կարծես կոտրած ձայնով, շարունակեց իր ռեւիզիան Մազութի Համոն. ընկ. Վառոդյանը ցույց տվեց մատով. Մազութի Համոն նայեց ընկ. Վառոդյանի մատի ուղղությամբ. եւ Մազութի Համոն տեսավ.- այնտեղ, բերդի երկրորդ աշտարակի վրա Մազութի Համոն տեսավ ի մի խռնված նաիրյան տրեխավոր ռազմիկների բավականին բազմամարդ մի խումբ, որ զբաղված էր իրեն, Մազութի Համոյին նայելով: «Ներողություն...,- ասաց Մազութի Համոն- դրանք... թոփ քցել... գիտե՞ն...» «Այո´, ճիշտ այդպես է»,- զինվորական պատիվ բռնելով՝ պատասխանեց գեներալներից մեկը, եւ Մազութի Համոյի արքայակերպ դեմքը մեղմիվ լուսավորվեց մի մանկական, համարյա իդիոտային, ժպիտով: Հասկացավ Մազութի Համոն՝ վերջացած էր. ուղեղում, հատնող մոմի վերջին բոցերի նման, հիսախառն երերաց, կողքեկողք ընկավ... երկիրը Նաիրի: Բայց- «Ո´չ,- բացականչեց մտքում, վերջին ուժերը հավաքելով, Մազութի Համոն.- Չի´ լինի»: Ու հրամայեց նոր ռազմիկներ բերել բերդ, թնդանոթներ դնել, անգամ ցույց տվեց, թե ի՞նչ ուղղությամբ է հարկավոր դնել այդ թնդանոթները. հետո կառք նստեց եւ վերադարձավ քաղաք: Քաղաքում սպասում էր նրան անսպասելի մի ուրախություն. ռազմաճակատից հաղորդագրություն կար ստացված, որ հերոսական մի գրոհով նաիրյան ռազմիկները տասը վերստ ետ են քշել թշնամուն եւ գրավել միանգամայն կայուն դիրքեր: Ավելին՝ տեղեկության մեջ ասված էր, որ շուտով հավանական է առաջխաղացում սկսեն եւ քշեն թշնամուն- մինչեւ Հայտնի Քաղաքը: Կարդաց Մազութի Համոն այդ հաղորդագրությունը եւ նրա սրտից կապարե մի ծանրություն ընկավ գետին. կասկածն ու քիչ առաջ նրան պատող հուսահատությունը նրա սրտից, ինչպես ասում են, ոնց որ ջնջոցով սրբեցին. շտկեց իր, քիչ առաջ բերդում կորված, մեջքը Մազութի Համոն. աչքերը լցվեցին աշխուժությամբ ու կայտառությամբ: Մինչ այդ քաղաքում սկսվել էր անօրինակ մի խուճապ. շրջանից փախածներն ու վերի թաղեցիք ամեն ինչ հավաքել՝ պատրաստվում էին գաղթի. հազարավոր խմբերով դրանք բռնել էին փողոցներն ու դեպի կայարան տանող խճուղին. քաղաքի քիչ թե շատ պատկառելի բնակիչներն արդեն գտնվում էին կայարանում, եւ մի երկու գնացք արդեն հեռացել էր՝ քաղաքի պատկառելի բնակիչներով բեռնված: Թե ի՞նչ էր կատարվում այդ ժամանակ կայարանում- անհնարին է նկարագրել: Խուճապի ենթարկված բազմահազար ամբոխը լցրել էր պլատֆորմը. տեղի էր ունենում այնպիսի մի իրարանցում, որի հանդեպ մանկական մի խաղ էր Բաբելոնի աշտարակաշինությունը, եթե միայն դա իրոք տեղի է ունեցել: Մարդիկ կոխոտում էին իրար եւ իրարու վրայով սողալով՝ առաջ անցնում, որպեսզի մոտ լինեն եկող գնացքին. մայրերն ամբոխի գլուխների վրայով առաջ էին նետում իրենց երեխաներին, որպեսզի իրենք եւս առաջ սողան, բայց երեխաները խեղդվում էին ընդհանուր հրհրոցում, իսկ մայրերը, առանց երեխաներին հասնելու, փչում էին իրենց շունչը՝ չորս կողմից սեղմված: Տղոցկան կանայք ծնում էին կանգնած տեղերում, եւ նրանց ճիչը լսելի էր լինում անգամ այն ահռելի աղմուկում, որ բարձրացնում էր բազմահազար, սարսափից խելագարված, ամբոխը: Տղամարդիկ ծեծում էին իրար. կանայք ճանգռտում էին տղամարդկանց դեմքերը, եւ այս ամենի վրա շաչում էր արտակարգ փափախավորների մտրակը: Մտրակով ճանապարհ էին բաց անում նրանք եւ առաջ անցնում, հետներն առաջ տանելով զանազան պատկառելի նաիրցիների ընտանիքներին, որոնք ընկեր Վառոդյանից կամ Մազութի Համոյից ունեին պատկառելի թղթեր: Բայց, չնայած արտակարգ փափախավորներին, չնայած անգամ «պատկառելի թղթերին», հաճախ չէր հաջողվում նրանց իրենց նպատակին հասնել. ամբոխը, կատաղած թշնամու նման, գրոհի էր դիմում ու ընդհանուր հորձանքում խեղդում թե´ արտակարգ փափախավորներին եւ թե´ նրանց հովանավորած պատկառելիներին: Անասելի, այո´, աներեւակայելի բաներ էին կատարվում այդ ժամանակ կայարանում, բայց ավելի անասելին ու աներեւակայելին այն էր, ինչ որ տեղի էր ունենում քաղաքում: Քաղաքում ծայր էին առել հրդեհները: Քաղաքից հեռացող նաիրցիները, նաիրական անասելի, չտեսնված մի եռանդով, այրում էին իրենց տներն ու խանութները, որ ոսոխին չմնան: Տեղական իշխանությունը գուցե եւ դեմ լիներ նաիրասիրության նման թեժ արտահայտություններին, եթե միայն, ինչպե´ս ասում են՝ խելքը գլխին լիներ: Բայց նրա խելքը գլխին չէր, եւ ժողովուրդն անում էր այն ամենը, ինչ որ թելադրում էր նրան նաիրասիրական բարձր զգացմունքը: Բայց այդ չէ զարմանալին. տներն ու խանութներն այրում էին ասենք, դրանց տերերը, այրում էր ժողովուրդը. բայց ո՞վ էր այրում հիմնարկությունները: Քաղաքում ասողներ կային, որ հրդեհներն սկսվել են հիմնարկություններից. ամենից առաջ այրվել էր «Լույսի» գրասենյակը, երեւակայո՞ւմ եք՝ իրա՝ Մազութի Համոյի գրասենյակը, որ ժամանակավորապես փակված էր՝ պահեստներում նավթ եւ Համո Համբարձումովիչի տրամադրության ներքո ազատ ժամանակ չլինելու պատճառով: «Լույսի» գրասենյակն այրվել էր Մազութի Համոյի քաղաք վերադառնալուց մի օր առաջ, գիշերը (առավոտյան արդեն նա քաղաքում էր գտնվում)- եւ Մազութի Համոն, արտակարգ մի պատվասիրությամբ՝ քաղաք վերադառնալուն եւ հրդեհի լուրն ստանալուն պես՝ հրամայել էր, ինչ գնով էլ լինի, հրդեհի լափող ճիրաններից, որ արդեն մխացող մոխիրների էին փոխվել, ազատել «Լույսի» մատյաններն ու հաշիվները, բայց այդ կարելի՞ էր արդյոք, ընթերցո´ղ, հնարավո՞ր էր արդյոք... Ապա այրվել էր «Մանր Վարկի Ընկերությունը», այսինքն՝ ընկերության շենքը, հետո- միլիցիատունը: Եվ, ասում եմ, դրանից հետո էր ահա, որ քաղաքից հեռացող նաիրցիները ցուցադրել սկսեցին իրենց թեժ նաիրասիրությունը, որ ահռելի արագությամբ ծավալվում էր քաղաքում եւ լցնում քաղաքի փողոցները նաիրասիրական յուրօրինակ մի արտահայտությամբ, այսինքն՝ հրով ու ծխով: Այսպիսի ահա դրության մեջ էր քաղաքը, երբ Մազութի Համոն ստացավ ռազմաճակատից վերոհիշյալ ուրախալի հաղորդագրությունը: Ռազմական արտակարգ նիստ գումարեց իսկույն Մազութի Համոն, որը որոշում կայացրեց՝ 1) երագույն միջոցներ ձեռք առնել խուճապը կանգնեցնելու համար, 2) վերջ տալ հրդեհներին, 3) հրամայել ժողովրդին հանգիստ իր տեղը մնալ, որի համար արտակարգ միջոցներով արգելել քաղաքից հեռանալը, 4) արգելել գնացքների երթեւեկությունը: Որոշումը հանելով՝ Մազութի Համոն անձամբ հրամայեց կայարանին գնացքներ բաց չթողնել եւ ընկ. Վառոդյանի միջոցով արտակարգ փափախավորներ ուղարկեց՝ խճուղիով փախչող ժողովրդին վերադարձնելու կամ, ծայրահեղ դեպքում, մնացածների առաջն առնելու: Այս կարգադրություններին զուգընթաց՝ Քաղաքային Խորհուրդը վազեց Մազութի Համոն, որ նրա միջոցով եւս ազդի ժողովրդի տրամադրության վրա. արտակարգ նիստ նշանակեց, բայց, ցավոք սրտի, դուրս եկավ, որ քաղաքից բացակայում էին Քաղաքային Խորհըրդի համարյա բոլոր անդամները. ոչ եներալ Ալոշը կար, ոչ մանրավաճառ Կոլոպոտյանը, ոչ Հաջի Օնիկ էֆենդին եւ ոչ էլ մյուսները. վերի թաղեցի անդամն էր միայն, որը մի անգամ արդեն ցույց էր տվել իր ամբողջ քաղաքական հմտությունը՝ փակ խանութները ջարդելու իր այն հիշատակելի առաջարկը մտցնելով, մի առաջարկ, որից, հիշում եք, թե ի՞նչ դուրս եկավ,- այսինքն՝ ոչինչ էլ դուրս չեկավ: Ի՞նչ պիտի աներ Քաղաքային Խորհրդի այդ մի հատիկ անդամի հետ Մազութի Համոն,- այո´, ի՞նչ պիտի աներ Ոչինչ էլ չէր կարող անել Քաղաքային Խորհրդի այդ մի հատիկ անդամի հետ Մազութի Համոն. Մազութի Համոյին մնում էր միայն թափահարել իր ձեռքը եւ գնալ տուն՝ հանգստանալու. եւ Մազութի Համոն թափահարեց իր ձեռքը եւ որոշեց տուն գնալ՝ հանգստանալու: Արդեն երեկո էր. հոգնել էր ինքը, ուղեղը նվում էր հոգնությունից, եւ հոգնությունից ուղեղում նվում էր... Նաիրին: Հարկավոր էր քնել, հանգստանալ,- եւ արդեն, կառք նստելով, ուզում էր կառապանին «քշի տուն» ասել Մազութի Համոն, երբ հանկարծ հիշեց, որ վաղուց արդեն քաղաքում չէ «տունը». գրավված վայրերը մեկնելուց առաջ քաղաքից ուղարկել էր Անգինա Բարսեղովնային եւ Սեւաչյա Պրիմադոննային Մազութի Համոն, որպեսզի միանգամայն ազատի իր, նաիրյան հոգսերով ծանրաբեռնված, ուսերը՝ ընտանեկան ավելորդ բեռից Հիշեց ու դառնորեն ժպտաց մտքում իր ազիզ կողակից Անգինա Բարսեղովնային Մազութի Համոն. ու, նրան ժպտալով, հիշեց Ագրիպպինա Վլադիսլավովնային Համո Համբարձումովիչը... «Քշի´ր բերդը»,- հրամայեց կառապանին Մազութի Համոն ու ընկողմանեց կառքում. գլուխը ձեռքերի մեջ առավ. քնեց... Հաջորդ առավոտ... Բայց լավ է չլուսանար այդ առավոտը, որովհետեւ այդ չարաբաստիկ առավոտը դեռ նոր էր լուսանում, երբ քաղաքում մնացած ժողովուրդը, որ վերոհիշյալ արտակարգ նիստի հրամանից եւ ռազմաճակատից ստացված ուրախալի հաղորդագրությունից հետո բավականին հանգստացել էր կարծես ու սրտապնդվել,- լսեց հրացանների տրաքտրաքոց եւ թնդանոթների դեռ բավականին հեռու, բայց հետզհետե մոտեցող որոտ: Ոչ մի ուժ այլեւս, անգամ ոչ մի երկնային վերին զորություն, ի վիճակի չէր «տեղը նստած» պահել քաղաքում մնացած ժողովրդին: Հսկա, տասնյակ եւ հարյուր հազարավոր գլուխներով հաշվող մի նախիրի նման, սարսափահար տեղահան եղավ քաղաքում մնացած ժողովուրդը. մի մասը բռնեց կայարանի ճամփան, մյուսը՝ խճուղու: Քաղաքի տները մեկը մյուսի հետեւից սկսեցին վառվել, եւ այդ վառվող տներում, հրի ու ծխի միջից, ինչ-որ բան էին փախցնում ռազմաճակատից նահանջած նաիրցի ռազմիկները: Հաստատ կարելի է ասել, որ այդ վայրկյանից քաղաքը կարելի էր արդեն ընկած համարել, բայց նա այդպիսին դեռ չէր համարվում, որովհետեւ, ոսոխը դեռ չէր կտրել փախուստի ճանապարհը եւ դեռ հնարավոր էր փախչել: Այդ վայրկյանից սկսած քաղաքում չկար այլեւս ոչ մի իշխանություն: երագույն Իշխանությունը բերդում էր հավաքվել, որպեսզի այնտեղից անմիջապես ղեկավարի ռազմական գործողությունները: Քաղաքի վարի թաղեցիք (այսինքն՝ կենտրոնական փողոցների բնակիչները) բոլորն էլ համարյա հեռացել էին քաղաքից, արդեն հեռանալ էին սկսել վերի թաղեցիք եւս, այնպես որ քաղաքի բուն բնակչության չնչին մասն էր միայն դեռ քաղաքում գտնվում: Բայց, չնայած դրան, քաղաքը լեփ-լեցուն էր դեռ մարդկային բազմահազար, խռիվ, խայտաբղետ խմբերով, գերազանցապես շրջանից փախած «բռիներով...». ծայր, վախճան չկար սրանց խայտաբղետ շարքերին Տելեֆոն Սեթոն եւս, որ մինչ այդ մի զարմանալի անփութությամբ քաղաքում էր մնացել, իր եղբոր՝ Քոռ Արութի եւ նրա հավիտենական ընկեր Մեռելի Ենոքի օգնությամբ այրեց իր հռչակավոր սրճարան-ճաշարանը եւ իր «չոլուխ-չոճուղը» հավաքած՝ բռնեց կայարանի ճամփան: Հարկավոր է ասել, որ մինչեւ սրճարանն այրելը, մինչեւ վերի թաղը վազելը եւ «չոլուխ-չոճուղն» հավաքելը բավականին ժամանակ անցել էր արդեն. թաղեցիք համարյա բոլորն էլ արդեն հեռացել էին, այնպես որ, եթե չհաշվենք ուրիշ մի քանիսին, որ այնպես էլ վերի թաղում մնացին, Տելեֆոն Սեթոյի թափորը վերջինն էր, որ հեռանում էր այդ թաղից: Վերի թաղեցիք փախել էին քաղաքից խճուղու ճանապարհով, այնինչ Տելեֆոն Սեթոն որոշեց կայարանով գնալ, հույս ունենալով, որ «վերինի օգնությամբ» իրենց կհաջողվի գնացք նստել: Եվ նրան, Տելեֆոն Սեթոյին, ինչպես եւ «չոլուխ-չոճուղին», Քոռ Արութին ու Մեռելի Ենոքին, հաջողվեց գնացք նստել եւ այդ աներեւակայելի հանգամանքը տեղի ունեցավ ոչ թե վերինի օգնությամբ, այլ իրա, Տելեֆոն Սեթոյի, ռազմագիտական քանքարի շնորհիվ: Բանն այն է, որ Տելեֆոն Սեթոն որոշեց կայարան գնալ ոչ թե քաղաքի միջով, որ միանգամայն անհնարին էր, այլ սարի վրայով, թեպետ սարի վրայով տանող ճանապարհն իջնում էր դեպի երկաթուղային կայարանից բավականին հեռու՝ կայարանին հակառակ ուղղությամբ: Եվ հենց այս էր պատճառը, որ նրանց հաջողվեց գնացք նստել: Արդեն կեսօր էր, հրացանների տրաքտրաքոցը եւ թնդանոթների թնդյունն արդեն լսելի էր բերդից համարյա թե մի երկու վերստ հեռավորության վրա, երբ Տելեֆոն Սեթոյի թափորն իջնում էր դեպի երկաթուղագիծը. թափորի առաջից, իր փոքրիկ երեխային գրկած, գնում էր ինքը՝ Տելեֆոն Սեթոն, կողքից, մի մեծ բոխչա գրկած, վազում էր նրա «օղլուշաղը». հետեւից վազում էր Քոռ Արութը՝ մի բավականին ծանր խուրջին շալակած, Քոռ Արութի հետեւից- Մեռելի Ենոքը: Մեռելի Ենոքը, այլ հարստություն չունենալով, տանում էր շալակին իր «վակզլի թյուքանը», այսինքն՝ մի, իր իսկ ձեռքով հին ափսեներից շինած, կշեռք, մի երկու գրվանքա-քարեր, մեկ էլ իր ունեցած չայն ու կալբասը: Այսպես էլ հասան նրանք երկաթուղագծին եւ ճիշտ իրենց առաջ կանգնած տեսան- գնացքը. գնացքը, փախչող նաիրցիներով ծայրեիծայր լեցուն, հեռացել էր կայարանից եւ ինչ-որ անհայտ պատճառով կանգ առել այդտեղ: Ետի կողմից մոտեցավ գնացքին Տելեֆոն Սեթոյի թափորը եւ, ինչպես համոզված էր Տելեֆոն Սեթոն՝ վերինի հրաշքով դեմ ելավ հենց այն բաց վագոնին, որի վրա, ճիշտ է, լցված էին «հազարից ավելի», ինչպես պատմում էր հետագայում Տելեֆոն Սեթոն, բայց հենց վագոնի եզերքին տեղ էին բռնել- Հաջի Մանուկոֆ էֆենդին եւ վարսավիր Վասիլը. դրանք, ինչպես երեւում էր, վերջացած համարելով իրենց հայթայթողական ֆունկցիաները («է. ո՞ւմ պիտի հայթայթեին, երբ բանակ չկար»)- որոշել էին իրենք եւս միանալ ընդհանուրին: «Տուր տեսնիմ պզտիկդ»,- ասաց Հաջին Սեթոյին, եւ Տելեֆոն Սեթոն տվեց Հաջուն իր երեխան. հետո վարսավիր Վասիլի օգնությամբ բարձրացրին եւ Սեթոյի օղլուշաղին: Մնացին իրենք: «Դուք ալ գացեք զնճիլներու վրա կայնեցեք»,- խորհուրդ տվեց Հաջին, որովհետեւ իրենց մոտ ոչ միայն նրանց, այլեւ ասեղի տեղ չկար: նացին. երկար հայհոյելուց, խնդրելուց ու աղաչելուց հետո, վերջապես հաջողվեց բարձրանալ զնճիլներու, այսինքն՝ բուֆերների վրա. կանգնեցին կողք կողքի՝ մի-մի ձեռով իրարու բռնած, մյուս ձեռներով՝ իրենց ապրանքը: Հենց այդ ժամանակ գնացքը շարժվեց: Վերջին գնացքն էր դա, որ դուրս եկավ նաիրյան այդ քաղաքից, երբ շարժվեց գնացքը- տրաքտրաքոցներն արդեն լսվում էին բերդի տակից: Թշնամին, ինչպես երեւում էր, արդեն մոտեցել էր բերդին: Զնճիլներու վրա կանգնած Տելեֆոն Սեթոն, Քոռ Արութը եւ Մեռելի Ենոքը, ինչպես եւ այդ վերջին գնացքում գտնվող բոլոր նաիրցիները, սարսափահար հայացքները հառած, նայում էին բերդին: Եվ այն միտքը, որ արտահայտեց, բերդին նայելով, Քոռ Արութը՝ գնացքում գտնվող բոլոր նաիրցիների միտքն էր. «Յա՜, մերո՞նք ընչի չեն կրակե...»,- ասաց Քոռ Արութը, զայրացած ու զարմացած Բայց նրան, ավա՜ղ, չվիճակվեց լսել իր այդ օրինավոր հարցի պատասխանը, չվիճակվեց ոչ թե այն պատճառով, որ այդ հարցի պատասխանը չկար, այլ այն հասարակ պատճառով, որ երկու վայրկյան չանցած, ինքը՝ Քոռ Արութը, չկար: Եվ ոչ միայն ինքը, այլեւ իր հավիտենական ընկեր Մեռելի Ենոքը: Եվ ահա թե ինչու Դեռ հազիվ էր ասել իր վերոհիշյալ, հետագայում պատմական դարձած, նախադասությունը, Քոռ Արութը, երբ գնացքն ուժգին առաջ ցնցվեց. գնացքի ուժգին ցնցումից վայր ձգվեց Քոռ Արութի խուրջինը. այդ վայրկյանին երկրորդ անգամ, ետ ցնցվեց գնացքը. խուրջինը պոկվեց: Քոռ Արութը ձեռից ընկնող խուրջինի հետեւից բնազդաբար կռացավ, որ բռնի խուրջինը. չբռնեց. կորցրեց հավասարակշռությունը... ընկավ «Յա՜, Հարո՜ւթ...»,- վախեցած ու լացակումած կանչեց նրա հետեւից Մեռելի Ենոքը.- ինքն էլ բնազդաբար կռացավ, ձեռքը մեկնեց, որ բռնի ընկերոջը. չբռնեց. կորցրեց հավասարակշռությունը... ընկավ Ու հաջորդ վայրկյանին Քոռ Արութի եւ Մեռելի Ենոքի, այդ հավիտենական ընկերների մխրճված դիերի վրայով անցնելով, սարսափահար փախչում էր վերջին գնացքը նաիրյան այդ քաղաքից, ուր արդեն ոտք էր դրել ոսոխը, ուր մահ էր արդեն, ավերմունք, անասելի կոտորած, անպատմելի սարսափ... Եվ այսպես Քոռ Արութի եւ Մեռելի Ենոքի սխրալի դիերի վրայով անցնելով՝ հեռացավ վերջին գնացքը նաիրյան այդ քաղաքից, եւ թշնամին, ոսոխը, մտավ քաղաք: Մենք չենք պատմի, ընթերցո´ղ, թե ինչ պատահեց այդ վայրկյանից հետո նաիրյան այդ քաղաքում, որովհետեւ դա վեր է մեր կարողությունից. կասենք միայն, որ քաղաքում մնաց բազում ժողովուրդ, որ եւ սրի քաշվեց ոսոխի հորդաների կողմից: Բայց այս չէ էականը, ընթերցո´ղ. էականն այն է, որ, բացի, ուրեմն, այդ բազում ժողովրդից, քաղաքում մնացին, եւ սա է ամենաէականն ու սարսափելին,- ընկեր Վառոդյանը, Սերգե Կասպարիչը- բժիշկը եւ Մազութի Համոն... Մինչեւ վերջին վայրկյանը նրանք քաջաբար մնացել էին իրենց դիրքերի վրա, մնացել էին բերդում եւ հենց բերդում էլ գերի էին ընկել ոսոխին,- ընկել էին թշնամու արյունարբու ձեռքը: Այդ ժամանակ գերի ընկածներից ոմանք, որ հրաշքով ազատվել էին հետո, փախել կոտորումից,- այդ հրաշքով ազատվածներից ոմանք հետագայում պատմում էին, որ քաղաք մտնելու երրորդ օրը ոսոխը, մի դաժան նենգամտությամբ հանձնել էր նրանց հորդաների ձեռքը, որոնք եւ- երեւակայո՞ւմ եք- կախել էին ընկ. Վառոդյանին, Սերգե Կասպարիչին- բժշկին, ու իրան՝ Մազութի Համոյին ճիշտ այն երեք հեռագրասյուներից, որ- օ՜, ճակատագրի անօրինակ հեգնանք,- իրա՝ ընկ. Վառոդյանի հրամանով երկու օր առաջ կանգնեցրել էին ընկ. Վառոդյանի արտակարգ փափախավորները՝ դեզերտիրներին կախելու համար... Ոսոխից փախածները բավականին մանրակրկիտ կերպով նկարագրում էին այդ սխրալի դեպքը իր բոլոր սրտաճմլիկ մանրամասնություններով, այնպես որ մենք եւս, նրանց պատմածների հիման վրա, կարող ենք արձանագրել այստեղ այդ սխրալի դեպքի սրտաճմլիկ մանրամասնությունները: Դեպքը պատահել է մոտավորապես այսպես: Բերդը մտնելով՝ ոսոխի սպաները գտել են ընկ. Վառոդյանին, բժշկին ու Մազութի Համոյին՝ բերդի ամենաբարձր աշտարակի վրա, նաիրյան եռագույնի դողդոջ փայտի մոտերքը, իրենց մազերը պոկոտելիս: Տեսնելով նաիրյան հրամանատարների այս անասելի վիշտը՝ խորին ակնածանքով մոտեցել են նրանց ոսոխի նենգ սպաները, մեծ պատիվ են տվել եւ մեծագույն շուքով տարել են քաղաք: Պատմում են, որ ճանապարհին հանդիպած բոլոր ոսոխ-սպաները պատիվ են բռնել նրանց, եւ նույնիսկ ինքը, ոսոխի ամենամեծ փաշան սեղմել է նրանց ձեռքը եւ ցավակցություն հայտնել նրանց վշտի համար: Այսպիսի՝ ահա մի չտեսնված վերաբերմունք են գտնում ընկ. Վառոդյանը, բժիշկը եւ Մազութի Համոն ոսոխի հրամանատարության կողմից, բայց, երկու օր անց, մի դաժան նենգությամբ հանձնվում են նրանք ոսոխի թափթփուկ հորդաների ձեռքը, որոնք եւ կախում են նրանց ու ենթարկում զարհուրելի գանահարությանց: Նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները աջից կախ են անում ընկ. Վառոդյանին, ձախից՝ բժշկին, իսկ մեջտեղից- իրան՝ Մազութի Համոյին,- եւ սա չէ դեռեւս ամենազարհուրելին ու ամենաքստմնելին Ամենազարհուրելին եւ ամենաքստմնելին այն է, որ նրանք, ոսոխի այդ թափթփուկ հորդաները, ասում են, մի տախտակ են փակցնում երրորդ հեռագրասյան մեջտեղը, Մազութի Համոյի գլխավերեւը,- ու գրում վրան, երեւակայո՞ւմ եք, նաիրյան տառերով. Մ. Հ. Ա. Ն. ր նշանակում է՝ «Մազութի Համո՝ Արքա Նաիրի»:
-
ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ - ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ ԴԵՊԻ ՆԱԻՐԻ Հնամյա, հին մի երազ, Երկիր մի՝ դարերի ուրու... Ե. Չ. «ԱՄԵՆԱՊՈԵՄ» Սույն այս վեպի առաջին մասում ես փորձեցի պատկերել նաիրյան այդ քաղաքն իր բոլոր հին ու նոր հրաշալիքներով, ջանացի տալ նրա բնակիչների կենցաղը կամ, ավելի լավ է ասել -կենցաղային կոլորիտը, ընդհանուր գույնը միայն ո´չ թե մանրամասնը -այնպես, ինչպես տեսել եմ նաիրյան այդ քաղաքը ես, ինչպես պատկերացել է նա ինձ, այդ քաղաքը ճանաչողիս: Սրտի անհուն թրթիռով ես ձեռնամուխ եղա նրա նկարագրությանը, սիրելի ընթերցող, որովհետեւ սիրելի է նա ինձ, որպես մանկության օրորան, ծանոթ են նրա բնակիչներն ինձ, ինչպես հինգ մատս կամ այս գրիչս, որով գրում եմ հիմա: Կրկնում եմ՝ սրտի բուռն տրոփով սկսեցի գրել նաիրյան այդ քաղաքի պատմությունը, բայց հիմա, երբ ուզում եմ անցնել նրա հետագա օրերին ու դեպքերին, պատկերել նրա օրերն ու վաստակները -դառն, ծանր մի մորմոք թանձրանում է սրտիս, ուտում է սիրտս: Մի անգամ չգիտեմ շուկա՞ էի գնում, թե վերադառնում էի շուկայից, երբ անհեթեթ մի պատկեր գրավեց ուշադրությունս: Փողոցի մեջտեղով գնում էր բավականին տարիքոտ, միջահասակ մի մարդ, որ արտաքինով նման էր գավառցի վարժապետի կամ փոստ-հեռագրային ցրիչի, եւ, գլխի վրա դրած, տանում էր -երեւակայո՞ւմ եք -դեղնավուն մի դագաղ: Անձր էր, ցեխոտ փողոց. ցեխը հարիսայի նման ճպճպում, կպչում էր ոտքերին. այդ մարդը ահա, գավառցի այդ վարժապետը, տանում էր, գլխի վրա դրած, իրենից շատ ավելի ծանր մեծ մի դագաղ: Դեմքը չէր երեւում, բայց մեջքի ծնկների լարված կորությունը խիստ արտահայտիչ կերպով ցուցադրում էին, որ նա դժվարությամբ է տանում այդ բեռը, բայց ինչ գնով էլ լինի, ուզում է տեղ հասցնի, միայն թե հասցնի: Երեւի մայրն էր մահացել կամ կինը, կամ որդին -ո՞վ իմանա: Նա լարել էր ուժերը. դագաղի ծանրությունից կզակը կպել էր կրծքին. մեջքը չէր կարողանում միեւնույն կորությամբ պահել. այնպես որ դագաղը մերթ առաջ, մերթ ետ կշռվելով, քսվում էր ցեխերին: Ինչի՞ համար էր այդպես նա չարչարվում, ինչի՞ պիտի հանդիպեր այդ խեղճ վարժապետը տեղ հասնելիս...-Մի սիրած -դե´, եթե ոչ սիրած, գոնե հարազատ մեռելի, որին նո´ւյն այդ դագաղը դրած պիտի հանձներ հողին -ահա թե ինչո՞ւ էր այդպես անմխիթար. այդպես անօգնական ջանքերով, դագաղը նվացող ողնաշարին հպած, դեպի տուն շտապում այդ տխուր վարժապետը... Այդպես էլ ե´ս, ընթերցո´ղ, ճի´շտ այդ վարժապետի նման.-ո՞ւր եմ գնում: Ինչո՞ւ եմ հպել -բայց ո´չ թե ողնաշարիս, այլ գանգիս ուղեղին դագաղանման այս բեռը, ուզում եմ տեղ հասցնեմ... ո՞ւր: Եվ մի՞թե այնտեղ, տքնությանս վերջում, որպես նվիրական, սիրելի մի մեռել- չպիտի՞ պատկերանա ինձ Երկիրը Նաիրի, որին դամբանելու համար տանում եմ ես ահա խոհերիս տողաշար դագաղը -տանում եմ կամքիս հակառակ, որովհետեւ, այո, հարկավոր է տանել: Չէ՞ որ, այո´-թաղել է հարկավոր բոլոր մեռելներին, որքան էլ նրանք սիրելի եւ հարազատ լինեն. չէ՞ որ, միեւնույն է, հակառակ դեպքում կքայքայվեն նոքա՝ զազրելի ախտաբույր, այնպես որ անգամ սիրահարը կզզվի պաշտելի աճյունից: Թողնենք, ուրեմն, մի կողմ լիրիկական զեղումը, սիրելի ընթերցող, անցնենք նաիրյան այդ քաղաքի օրերին դեպքերին: Եվ թող բացվի մեր դեմ օրերի մարդկանց «վաստակոց մեծագործությանց» խորհուրդում «երկիրը հազարամյա» - հնամյա Նաիրին... Վեպիս առաջին մասում, ինչպես ասացի, ես ձգտեցի պատկերել կենցաղային այն բնույթը, երանգը, որ ուներ նաիրյան այդ քաղաքը «խաղաղ ժամանակ»: Ուժերս ներածի համեմատ՝ ես նախ նկարագրեցի քաղաքը՝ հին ու նոր հրաշալիքներով, ապա անցա բնակիչներին, որոնց ամեն մեկի մասին այնքանը միայն կարողացա ասել, որքանի որ, գուցե արժանի են նրանք: ուցե դու կուզեիր, սիրելի ընթերցող, որ ես, եվրոպական անվանի հեղինակներին հետեւելով, մանրամասն վերլուծության ենթարկեի «հերոսներիս» հոգեբանությունը, մանրազնին պատմեի, թե ինչպիսի նրբին «ապրումներ» էր ունենում, ասենք, գեներալ Ալոշը, երբ նահանգապետն իջեւանում էր նրա հոյակապ բնակարանը կամ ասենք, հոգեկան ինչ ալեկոծումներ ունեցավ քաղաքային բժիշկ Սերգե Կասպարիչը կնոջը թաղելիս... Բայց այս առթիվ ես, մի անգամ ընդմիշտ, հարկադրված եմ ասել, որ սույն իմ այս վեպում չկա երեւի չի էլ լինելու եւ ո´չ մի «հերոս»- այս տխուր հանգամանքում, կարծում եմ, ո´չ թե ես եմ մեղավոր, այլ նաիրյան այդ քաղաքը, որովհետեւ -ի՞նչ, ի՞նչ «հերոսներ» կարող են դուրս գալ, ասենք, գեներալ Ալոշից կամ Համո Համբարձումովիչից -Մազութի Համոյից... ուցե Մեռելի Ենո՞քը հարմար «հերոս» լիներ կամ Կինտաուրի Սիմո՞նը, կամ վերջապես Տելեֆոն Սեթո՞ն... Է, թողնենք այս հարցը, սիրելի ընթերցող, անցնենք, քանի շուտ է, մեր ընտրած քաղաքի «օրերին ու վաստակներին» եւ, ո՞վ գիտե, կարող է պատահի, որ դեպքերի բերումով այդ աննշան քաղաքի աննշան բնակիչներից շատ շատերը հանկարծ դուրս գան հերոսապանծ հերոսներ -դժբախտ ու հերոսական օրերի բերումով՝ դժբախտանան ու հերոսանան... ...Իսկ դժբախտ օրեր շատ անցան հետագայում ինչպես այդ քաղաքի, նմանապես ամբողջ Նաիրիի գլխից - չէին, չէին կարող, այո´, այդ դըժբախտ օրերը չծնել անձնավորություններ՝ դըժբախտ ու հերոսական: Չէր կարող, օ, ո´չ այդ դըժբախտ օրերի, տարիների հրից, չելնել, հերոսական, չհառնել, պայծառ ու սրբացած -Նաիրյան Ոգին: Ինչպես այսօրվա ճաշս, սիրելի ընթերցող, ես հիմա ամենայն մանրամասնությամբ հիշում եմ պատմական այն օրը -1914 թվականի հուլիսյան կիրակիներից մեկը -նաիրյան այդ քաղաքում: Սույն այս վայրկյանիս, երբ ես մտադրություն ունեմ մանրամասն նկարագրել այդ նշանավոր օրվա անցուդարձը -տարիների մշուշից կամ, ինչպես բանաստեղծը կասեր, տարիների մռայլ մոխիրների տակից ելնում են ահանկարվում են աչքերիս առաջ այն նշանավոր օրվա դեպքերն ու պատկերները: Պարզ, որոշ, կարծես այդ ամբողջը երեկ կամ մի ժամ առաջ կատարված լինի -ես տեսնում եմ ահա Մազութի Համոյին՝ քաղաքային այգու ակումբի առաջ, թղթախաղի կանաչ սեղանի վրայից, ճառ ասելիս... Պարզ, որոշ, կարծես թե հիմա, սույն այս վայրկյանիս կատարվելիս լինի -ես լսում եմ ահա Մազութի Համոյի հատու ձայնը, Մազութի Համոյի հզոր առոգանությունը: Խավարի, այո, սենյակիս գիշերային խավարի միջից նայում են ահա ինձ Համո Համբարձումովիչի կայծկլտող աչքերը սիրտս թպրտալ է սկսում անորոշ մի հուզմունքից, սիրտս տագնապալից զարկել է սկըսում, ինչպես էլեկտրական զանգի արծաթազօծ լեզվակ: Եվ երեւակայությունս, առաջ վազելով, արդեն նկարում է անողոք դահիճի մի նման, Մազութի Համոյին՝ փայտե մի մանեկենի նման կախաղանից կախված... «Խե՜ղճ, խե՜ղճ Համո...«, փսփսում է սիրտս, լացակումած - ես գրիչս ցած եմ դնում, որ սիրտս հանգստանա եւ ես հնարավորություն ունենամ պատմությունս շարունակելու: Ծույլ, խաղաղ, կիրակնօրյա իր հանգիստն էր վայելում նաիրյան այդ քաղաքն այդ առավոտ: Ծլնգում էր Առաքելոց եկեղեցու զանգը՝ խաղաղ ու անվրդով: Ով սիրում էր աղոթքը -գնացել էր եկեղեցի, բայց քաղաքացիների մեծ մասը այգում էր գտնվում կամ նստած փակ խանութների առաջ՝ զբաղված էր առօրյա զրույցով: Կային էլ մարդիկ, որ հավաքվել էին Տելեֆոն Սեթոյի կամ Եգոռ Արզումանովի սրճարաններում: Կային էլ, որ հավաքվել էին այգու ակումբում: Ակումբում այդ օրը հավաքվել էին՝ քաղաքային բժիշկ Սերգե Կասպարիչը, Օսեփ Նարիմանովը -հաշտարար դատավորը, Արամ Անտոնիչը -դպրոցի տեսուչը, պ. Մարուքեն, Կինտաուրի Սիմոնը, որը սիրում էր «մեծերի հետ նստել», անգլիագետ վաճառական Հաջի Օնիկ Մանուկոֆ էֆենդին եւ էլի մի քանի քաղաքացիներ -թուղթ էին խաղում: Խաղում էին -«պրաֆերանս», «մակաո», «բակարա»-սիրում էին խաղալ: Խաղում էին, ըստ սովորության, լուռ ու հանդիսավոր, մերթ ընդ մերթ միայն «փաս», «28», «տալիա» եւ նման բացականչություններով խզելով լռությունը: Բայց, չնայած խաղի մեջ գլխովին ընկղմված լինելուն, խաղընկերներից շատերը, ինչպես, մանավանդ Սերգե Կասպարիչը Օսեփ Նարիմանովը, լավ չէին զգում իրենց. նրանց թվում էր, որ «փչում է», չնայած հուլիսյան հաճելի եղանակին: Շուտ-շուտ դռանն էին նայում կամ պատուհանին: Բանն այն է, որ պակասում էր սովորական մի «բան», որին ընտելացել էին բոլորը -եթե միայն «բան» կարելի է ասել կենդանի այն էլ պատկառելի մարդունՊակասում էր գեներալ Ալոշը: Առանց նրան կյանք չկար ակումբում, մանավանդ որ, նրա հետ մեկտեղ պակասում էր նաեւ ակումբի «երկրորդ հոգին «-ակումբի կենտրոնը -Մազութի Համոն: Դեռ խաղն սկսելուց առաջ Օսեփ Նարիմանովը հարցրեց, այսինքն՝ ոչ.-ակումբ մտնելով, ըստ իր մշտական սովորության, Օսեփ Նարիմանովն ուրախ բացականչեց -«Խորի՜ն հարգանքներս Ալյոշա Նիկիտիչին...»,-բայց պատասխան չստացավ այն հասարակ պատճառով, որ Ալյոշա Նիկիտիչը չկար: Օսեփ Նարիմանովը շվարեց: լխում, մի վայրկյանում, զարթնեցին մի շարք կասկածներ: Նախ՝ դեռ երեկ, գիշերվա ժամը չորսին ակումբից ելնելիս, գեներալ Ալոշը խոսք էր տվել առավոտյան տասին ակումբում լինել շարունակել ընդհատված «մակաոն»: Երկրորդ՝ վերջերս գեներալ Ալոշը մի տեսակ «ծուռ» աչքով էր նայում Օլգա Վասիլ եւնային- Շիկահեր Դդումին, իսկ Օլգա Վասիլեւնան ի´րն է, ի´րը՝ Օսեփ Նարիմանովինը միեւնույն ժամանակ ուրիշ ո´չ ոքինը չի կարող լինել: եներալ Ալոշը թող այս լավ իմանա, գեներալ Ալոշը... Հազիվ էին այս մտքերը զարթնել Օսեփ Նարիմանովի գլխում, երբ Արամ Անտոնիչը, որի կնոջ համար այնքան անհանգստանում էր նրա լավ բարեկամ հաշտարար դատավորը -ներս մտավ հեւիհեւ եւ նկատելով, որ բոլորն արդեն անցնում են գործի -բռնեց, հետեւից մոտենալով, Օսեփ Նարիմանովի թեւից առաջարկեց նրան «մի ձեռք մակաո կամ պրաֆերանս» «Խորի՜ն հարգանքներս»,- բացականչեց Օսեփ Նարիմանովը սրտանց ուրախացած.-«Ինչպե՞ս է Օլգա Վասիլեւնայի առողջությունը, Արամ Անտոնիչ»: Օսեփ Նարիմանովը նոր կարծես մտաբերեց, որ երեք օր է արդեն, ինչ չի տեսել Օլգա Վասիլ եւնային. իսկ երեկ, ժամը երեկոյան վեցին, երբ, ըստ հին սովորության, նա գնաց «այցելության» (ժամը վեցին Արամ Անտոնիչը սովորաբար դպրոցում էր լինում)-աղախինը հայտնեց, որ Օլգա Վասիլեւնան հրամայել է ոչ ոքի չընդունել: Այս դեպքը հիշելով՝ արդեն մթնել էին սկսում Օսեփ Նարիմանովի աչքերը, արդեն ցանկանում էր հեռացնել Արամ Անտոնիչի պսպղուն աչքերից իր մշուշած աչքերը Օսեփ Նարիմանովը, երբ...-«Օլգա Վասիլեւնայից ջերմագին բարեւներ»,- ասաց Արամ Անտոնիչը խորհրդավոր ժպտալով ապա, շրթունքները մոտեցնելով Օսեփ Նարիմանովի ականջին, ինտիմ շշնջաց.-«Մամաշան»-քաղաքի մանկաբարձուհի Ակսյոնա Մանուկովնան -«երեկ երդվեց, որ այս անգամ անպայմա´ն, անպայմա´ն տղա կլինի...»: Օսեփ Նարիմանովի սրտից ծանրությունը, քար, ընկավԻզուր չէ, ուրեմն, իր երկարամյա մտերմությունը Օլգա Վասիլ եւնայի հետ -մտածեց նա զվարթացած եւ հայտնեց, բարեկամաբար սեղմելով Արամ Անտոնիչի ձեռքը.-«Պատիվ ունիմ Կոլեչկի կնքահայրը լինելու.-հասկանո՞ւմ եք, Արամ Անտոնի´չ. -անպայման «Կոլեչկի»... -Եվ բոլորովին հանգստացած՝ նստեցին խաղի«Իսկ ո՞ւր է Ալյոշա Նիկիտիչը»,- հարցրեց, թուղթը բաժանել սկսելով, Արամ Անտոնիչը, մի վայրկյան անց: Բայց բոլորն արդեն զբաղվել էին խաղով, այնպես որ ոչ ոք, չնայած որ ամենքն էլ զգում էին նրա բացակայությունը, չպատասխանեց նրան: Բժիշկ Սերգե Կասպարիչը միայն աչքերը կրկին դեպի պատուհանը հառեց, ուզեց ասել կարծես, որ «փչում է» այնտեղից, բայց գլխի ընկավ, որ այդ չէ անհանգստության պատճառը եւ լուռ շարունակեց խաղալ: Եվ ահա, ցերեկվա ժամը մոտավորապես տասներկուսին, շնչասպառ ներս ընկան գեներալ Ալոշը եւ Համո Համբարձումովիչը- Մազութի Համոն: Ռումբի պես ներս ընկան գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն, արագ մոտեցան սեղաններին, խառնեցին թղթերը -թափեցին հատակին... Բոլորը վեր թռան տեղերից զարմացած ու ապշած: Իսկ Կինտաուրի Սիմոնը, չնայած որ բոլորից շատ էր տարվել եւ ավելի մեծ առիթ ուներ բարկանալու -ինքը եւս, անակնկալի եկած, կարծելով, երեւի, որ հարբած են «տղերքը»-վեր նետեց թղթերը, ոտքի թռչելով, բացականչեց, հիմարացած.- Ուռա՜, ուռա՜ա՜, ուռա՜ա՜ա՜... -Ի՞նչ է, ցնդե՞լ եք, գասպադա,-զայրացած բացականչեց բժիշկը՝ ձեռքը սեղանին խփելով.-Ի՞նչ է պատահել: Եվ դեռ չէին կարողացել ուշքի գալ մյուսները, երբ Համո Համբարձումովիչը ձեռքը վեր բարձրացրեց, նշան անելով, որ լսեն, եւ - -Պատերազմ,-հայտարարեց Համո Համբարձումովիչը կիսաձայն -ու տիրեց լռություն՝ ակնածանք ու զարմանք: եներալ Ալոշը եւս ցանկանում էր ինչ-որ բան ասել. ձեռքը վեր բարձրացրեց, բայց տիրած լռությունից ազդված՝ լռեց ու մնաց: Արամ Անտոնիչի աչքերը հառած մնացին գեներալ Ալոշի վեր տնկած ձեռքին: Հիմարային մի ժպիտ վախեցած քարացավ Կինտաուրի Սիմոնի -Կլուբի Մեյմունի դեմքին: Սերգե Կասպարիչը ձեռքը շրթունքներին տարավ եւ, մեքենայաբար, ինչպես այդ պատահում էր բժշկի հետ ընդունելության պահերին՝ չոր, պաշտոնական հազաց: Հետո գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն պատմեցին եղելությունը, ինչպես որ գիտեին: Բանից դուրս եկավ, որ առավոտյան ժամը յոթին-ութին, երբ Համո Համբարձումովիչը դեռ քնած է լինում, ոչնչից տեղեկություն չունենալով -գալիս հայտնում են, որ գավառապետը խնդրում է իսկույն իր մոտ անցնել մի չափազանց կարեւոր գործով: Խնդրում է, որ Ալյոշա Նիկիտիչին եւս վերցնի: Իսկույն հագնվում եւ Ալյոշա Նիկիտիչի բնակարանն է վազում Մազութի Համոն: Միասին գնում են գավառապետի բնակարանը: Վերջինս, առավոտյան այդ անսովոր պահուն, չափազանց սիրալիր ընդունելով հյուրերին,-հայտնում է նրանց, որ «կամոքն Աստծո եւ Օգոստափառ կայսեր՝ Ռուսաստանը, հարկադրված, պատերազմ է հայտնել... այսինքն՝ գերմանական ստոր կայսր Վիլհելմ II-ը պատերազմ է հայտնել Ռուսաստանին: Հարկավոր է այսօր ցույցեր կազմակերպել, ասել է գավառապետը Ալյոշա Նիկիտիչին եւ Մազութի Համոյին,- եւ հասկացնել ժողովրդին դեպքի մեծ նշանակությունը -դեպքի խոշորագույն նշանակությունը»: Համո Համբարձումովիչի պատմածը ունկնդիրների վրա թողեց որոտի տպավորություն: Բոլորը ձեռք քաշեցին թղթախաղից եւ, Ալյոշա Նիկիտիչի առաջնորդությամբ, դուրս եկան ակումբից: «Պարոնա´յք, հարկավոր է սկսել»,- ասաց Համո Համբարձումովիչը՝ ակումբի դռանը կանգնելով: «Ի՞նչը»,- հարցրեց Կինտաուրի Սիմոնը անհանգստացած. նրան թվաց, թե հարկավոր է պատերազմ սկսել: -«Ա´յ, հիմա կտեսնես»,- պատասխանեց Համո Համբարձումովիչը խորհրդավոր կրկին մտավ ակումբ՝ Կինտաուրի Սիմոնը նրա հետեւից: Ակումբից դուրս եկան նրանք՝ կայսեր մեծադիր նկարը բռնած, իսկ նրանց հետեւից դուրս եկավ ակումբի ծառայողը դրեց ակումբի առաջ թղթախաղային կանաչ մի սեղան: Կայսեր նկարը բռնեցին գեներալ Ալոշը եւ Օսեփ Նարիմանովը. Մազութի Համոն բարձրացավ ու կանգնեց թղթախաղային կանաչ սեղանի վրա. ժողովուրդը հավաքվեց: «Պարոնա՜յք«,-բացականչեց, ձեռքը վեր բարձրացնելով, Մազութի Համոն. բոլորը քար կտրեցին, մնացին բերանբաց. հրաշք էր, զարմանալի զարմանք այդ Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն... Հայտնեց, հայտնեց, թղթախաղային այդ կանաչ սեղանը պատվանդան արած, թղթախաղային կանաչ սեղանի ահռելի բարձունքից Համո Համբարձումովիչը ներքեւում խռնված նաիրցիներին պատերազմի լուրը: Հայհոյեց՝ աչքերը կայծկլտուք թափեցին. շանթեց իր բարձունքից գերմանական ստոր կայսր Վիլհելմ II-ին Մազութի Համոն: Ամբոխի մեջ կանգնած մանրածախ Կոլոպոտյանին թվաց, որ Մազութի Համոյի ոխերիմ թշնամին է, անձնական «պարտքնտերը»- գերմանական ստոր կայսրը՝ Վիլհելմը: Իսկ քիչ դենը կանգնած վարսավիր Վասիլին Վիլհելմ կայսրը պատկերացավ որպես արյունարբու մի հրեշ: Չմոռացավ հայտնել նաեւ Մազութի Համոն գավառապետի պատմած այն կարեւոր հանգամանքը, որ մեր ամենակարող թագավոր-կայսրը քանիցս անգամներ հեռագիր է խփել Վիլհելմին՝ առաջարկելով հաշտ-խաղաղ վերջացնել ծագած թյուրիմացությունը, բայց նրա հեռագիրները, ցավոք սրտի, մնացել են անհետեւանք: Վերջում կոչ արավ Մազութի Համոն օգնության հասնել ընդհանուր հայրենիքին այդ աղետալի ժամին՝ հոժարակամ զոհել, չխնայել անձնական փոքրիկ զոհաբերությունները մեծ Հայրենիքին: «Կեցցե, ուրեմն, մեր թագավոր կայսրը պանծալի բանակը. կորչի ստոր կայսր Վիլհելմ II-ը. ուռա՜ա՜ա՜»,-վերջացրեց իր պատմական այդ ճառը Մազութի Համոն եւ, ի մեծ զարմանս նրա -տիրեց լռություն: Չկարծեք սակայն, որ ժողովուրդը դիտմամբ չձայնակցեց. իհարկե, ոչ. ժողովուրդը չգիտեր, դեռ չէր սովորել, որ նման դեպքերում հարկավոր է արձագանքել: Բայց ահա օգնության եկավ իր բացառիկ դիրքով գեներալ Ալոշը. իր նման չաղ ծերուկից բավականին անսպասելի ճարպիկությամբ՝ ցատկեց կանգնեց Մազութի Համոյի կողքին, կանաչ սեղանի վրա, գեներալ Ալոշը. «ուռա՜ա՜ա՜«-բացականչեց գեներալ Ալոշը՝ գլխարկը թափահարելով. Սերգե Կասպարիչը, Օսեփ Նարիմանովը եւ Կինտաուրի Սիմոնը ահաձայն կրկնեցին - արդեն ծայրե ի ծայր այգին թնդում էր բացականչությունից, այնպես որ նույնիսկ պ. Մարուքեն, որ արդեն բաժանվել էր խաղընկերներից խառնվել էր ժողովրդին, մի վայրկյան շփոթվեց՝ քիչ մնաց ինքն էլ գլխարկը հաներ եւ գազանանման մռնչար: Բայց պ. Մարուքեն, իհարկե, այդ բանը չարավ. առաջին իսկ օրից ինքնուրույն դիրք բռնեց պ. Մարուքեն դեպի կատարվող անցքերը--բայց այս մասին հետո: Դեռ թնդում էր այգին ուրախ բացականչությունից, երբ հնչեց գավառապետի ուղարկած զինվորական երաժշտախումբը. զինվորական երաժշտախումբը նվագում է «Բոժե ցարյա»: Բոլորը գլխարկներն հանեցին. երաժշտախումբը լռեց: «Կեցցե մեր սիրելի կայսր Նիկոլայ II-ը.- ուռա՜ա՜ա՜»,- նետեց Օսեփ Նարիմանովը դեպի հասարակությունը նորից, կանաչ սեղանի վրայից, չափ տվին, ձե´ռքերը թափահարելով, գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն: Ապա, բավականին չափ տալուց եւ բղավելուց հետո, ցած իջան գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն, ահա, երկու այդ պատկառելի նաիրցիների առաջնորդությամբ, քաղաքացիների թափորը դուրս եկավ այգուց եւ շարժվեց դեպի մեծ փողոցը՝ գավառապետի բնակարանը: Երբ թափորը, զինվորական երաժշտախմբի նվագակցությամբ, անցնում էր Տելեֆոն Սեթոյի եւ Եգոռ Արզումանովի սրճարանների մոտով -նրանցում հավաքված նաիրցիները, որ զբաղված էին թուղթ, դոմինո կամ նարդի խաղալով, դուրս թափվեցին եւ, մինչեւ թափորի հեռանալը, մնացին կանգնած սրճարանների առաջ: «Է՜ս ի՞նչ ղալաբալըղ է էլի»,-հարցրեց Մեռելի Ենոքը՝ դիների աղջիկը ձեռին: «Էլի հացը պըտի թանգընա»,- պատասխանեց կտրուկ Տելեֆոն Սեթոն եւ ներս մտավ սրճարանը՝ գլուխն օրորելով: «Հե´չ չեմ հասկընա, թե յանի ընչի՞ է էս զուռնա-նաղարեն»,- ասաց նա սրճարանում՝ ոչ թե մասնավորապես մեկին, այլ ընդհանուրին դիմելով, բայց պատասխան չստացավ, որովհետեւ դեռ դուրսն էին բոլորը, նայում էին թափորին: «Էլի հացը պըտի թանգընա, էդ զուռնեն է կփչեն»,-կրկնեց նա իր խոսքը, երբ ներս մտան նորից այցելուները՝ ընդհատված խաղը շարունակելու«Ըբը ի՞նչ պտի էղնի»,-պատասխանեց նրան Քոռ Արութը,-եւ նաիրցիները, խորհրդավոր, գլուխներն օրորեցին: Սրճարանում եղածներից մի քանիսը սակայն, ինչպես պ. Աբոմարշը, մանրավաճառ «Ֆռանգը», Կաթոլիկ Դանիելը եւ ուրիշները, տեսնելով, որ թափորն առաջնորդում են այնպիսի պատկառելի նաիրցիներ, ինչպիսի´ք են գեներալ Ալոշը եւ Մազութի Համոն,-իրենք եւս խառնվեցին թափորին, գնացին հոսանքով: Շուտով հայտնի եղավ ամենքին, որ գնում են գավառապետին իրենց քաղաքացիական պատրաստակամությունը հայտնելու, իրենց հպատակությունը,-եւ պ. Աբոմարշը գտավ, որ այդ միանգամայն անհրաժեշտ է, անհրաժեշտ ու ցանկալի: «Աշես մինչեւ քանի՞ տարեկանը պըտի կանչեն»,-հարցրեց Կաթոլիկ Դանելը մտահոգված. «Վո՞վ գիտե, նայած հանգամանքին»,-խորհրդավոր պատասխանեց Աբոմարշը եւ երկու խոսակիցներն էլ, կարծես թե, տխրեցին. լուռ քայլում էին՝ աչքերը սեփական կոշիկներին հառած: Կիրակի, շոգ օր էր. արեւը փայլում էր ոսկեգույն. երկինքը, պարզ, անամպ՝ կործվել էր քաղաքի վրա, որպես կապույտ ափսե: Նվագում էր երաժշտախումբը, մարդիկ, կիրակնօրյա գույնզգույն շորերով, հետեւում էին նրան. ամբոխի մեջ խռնված, մեծ մասամբ երաժշտախմբի առաջն ընկած երեխաներին զվարթ խրախճանք էր թվում անհասկանալի այդ երթը: Տասը-տասներկու տարեկան մի տղա, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի «պզտիկը», որ հայտնի էր բոլորին իր չար բնավորությամբ -քայլում էր, հաղթական, թմբկահարի կողքից եւ, իրեն զինվորականի նմանեցնելով, չափ էր տալիս՝ «Մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ, մե´կ-երկո´ւ»: Թափորը վերջապես մոտեցավ գավառապետի բնակարանին: Երաժշտախումբը նվագեց «Բոժե ցարյա», գավառապետը ելավ պատշգամբ: «Ուռա՜»,- բացականչեց ամբոխը՝ գեներալ Ալոշի ղեկավարությամբ: Ապա տիրեց լռություն՝ մեռելային սարսափ: Բոլորի աչքերը մեխվեցին գավառապետին: Նա.-նիհար, բարձրահասակ. -բարակ ձեռնափայտ է կարծես՝ ծայրին սոխի գլուխ: Մի-երկու վայրկյան նայում է վերեւից, պատշգամբից, ներքեւում հավաքված ամբոխին բարձրահասակ գավառապետը: Ձեռքը բերանին է տանում՝ հազում է երեւի, ապա-չոր, կտրուկ, զինվորականին վայել հատու, հաստատ ձայնով սկսում է խոսել: Պատերազմ: Կայսր: Վիլհելմ II: Մեր պարտքն է ծառայել հայրենիքին ու գահին: Կեցցե´: Կորչի´: Ուռաա՜: Նորից արձագանքում է ամբոխը, նորից նվագում է երաժշտախումբը «Բոժե ցարյա»: Եվ ահա -նորից դուրս է գալիս... Մազութի Համոն: Քաղաքացիների դեմքը փայլում է պարծանքից, փթթում է նաիրցիների դեմքը, որպես բացված մի վարդ: Ի՞նչ պիտի աներ, ասացեք խնդրեմ, նաիրյան այդ քաղաքը, եթե չլիներ Համո Համբարձումովիչը, այդ «Լույսի» կառավարիչ Մազութի Համոն: Կկորչեր, ոտնատակ կլիներ՝ կթաղվեր տգիտության անսահման խավարում: Ամեն տեղ նա էր, ամեն դժվարին դեպքում նա´ պիտի, միայն նա´, սայլը ցեխից հաներ: Այդպես էլ այժմ: Քաղաքացիների կողմից նա, Մազութի Համոն, ամենայն պատրաստակամություն հայտնեց մինչ վերջին կաթիլ արյունը կռվելու՝ հանուն գահի հայրենյաց: իտեր, հասկանում էր Համո Համբարձումովիչը, թե որտեղ ինչ լեզվով է հարկավոր խոսել: Օձի լեզու ուներ Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն: Մազութի Համոյից հետո շնորհակալություն հայտնեց երախտապարտ քաղաքացիներին գավառապետը ապա առաջարկեց ցրվել տները զբաղվել առօրյա գործերով: եներալ Ալոշը, Համո Համբարձումովիչը, Օսեփ Նարիմանովը եւ բժիշկը հրավիրվեցին վեր՝ ճաշի: Ժողովուրդը ցրվեց. գնացին՝ ո´րը տուն, ճաշի, ո´րը Եգոռ Արզումանովի կամ Տելեֆոն Սեթոյի սրճարանը, ոմանք էլ կրկին քաղաքային այգին վերադարձան՝ օրվա մնացած մասն այնտեղ անցկացնելու: Այսպիսի´ ահա շուքով ու հանդիսավորությամբ դիմավորեց նաիրյան այդ քաղաքը հետագայում Համաշխարհային Պատերազմ կոչված արյունալի հյուրին, դիմավորեց, ինչպես այդ վայել էր ամեն մի իսկական քաղաքի, խորին աչալրջությամբ, այդ հանգամանքում քաղաքը պարտական էր կրկի´ն նրան, իր արժանի զավակին -Համո Համբարձումովիչ Ասատուրովին-Մազութի Համոյին: Հաջորդ օրը, երկուշաբթի, բոլորը, ինչպես միշտ, արթնացան առավոտ մութլուսուն եւ գնացին գործի: Ոչինչ չէր փոխվել, ոչինչ չէր կատարվել, եթե միայն փոփոխություն չհամարենք այն հասարակ հանգամանքը, որ գեներալ Ալոշը, Մազութի Համոն եւ ընկերները այդ առավոտ մի փոքր հոգնած էին զգում իրենց, մի փոքր կոտրված, ինչպես այդ լինում է սովորաբար լավ քեֆերից հետո: Իսկ քաղաքացիների մեծ տոկոսին, մանավանդ առեւտրական փողոցի գործնական ներկայացուցիչներին, այնպես էր թվում, թե պատերազմի մասին երեկ, կիրակի օրը եղած բոլոր զրույցները ոչ այլ ինչ էին, եթե ոչ -կիրակնօրյա ներելի հանաքներ. անցավ կիրակին, եկավ երկուշաբթին՝ բավական է. թույլ տվեք զբաղվենք հոգսերով: Իհարկե, խոսում էին մեկ-մեկ եւ պատերազմի առթիվ, բայց խոսում էին այնպես, ի միջի այլոց, որպես իրենց չվերաբերող մի բանի մասին: Այդպես էր -առաջին, երկրորդ, երրորդ օրը, այդպես էր առաջին շաբաթվա ընթացքում, բայց կամաց-կամաց հեռու պատերազմն սկսեց նկատելի դառնալ նույնիսկ նաիրյան հեռու այդ քաղաքի, այո, ամեն ինչում - նույնիսկ մանրածախ Կոլոպոտյանը եւ Մեռելի Ենոքն սկսեցին զգալ իրենց շրջապատում անսովոր մի մթնոլորտ, անհասկանալի մի փոփոխություն: Բայց օրերում ու ժամանակներում պատերազմը հայտարարվելու առաջին իսկ վայրկյանից կատարված փոփոխությունը բոլորից առաջ պ. Մարուքեն զգաց նաիրյան այդ քաղաքում այն էլ հենց երկրորդ օրը, երկուշաբթի առավոտ ահա´ թե ոնց: Երբ, ըստ իր ամենօրյա սովորության (իսկ պ. Մարուքեն բացի իր այս միակ սովորությունից չուներ, ընդհանրապես, եւ ո´չ մի սովորություն)-վարսավիր Վասիլի վարսավիրանոցը մտավ եւ, նստելով դեղնավուն հայելու առաջ, դեմքը, հլու, հանձնեց վարսավիրի թավ, կակուղ խոզանակին պ. Մարուքեն -վարսավիր Վասիլը, սապոնոտ խոզանակը թեթեւ սահեցնելով պ. Մարուքեի այտն ի վար, հարցրեց. «Էրեկ էդ ի՞նչ էր, պ. Մարուքե. տեսա՞ր Մազութի Համոյին... Օձի´ պես կխոսեր անիծածը»: Պ. Մարուքեն չպատասխանեց: Տրամադրությունը վատ էր՝ գիշերը չէր քնել: Երեկոյան յոթից մինչ գիշերվա երեքը պրաֆերանս էր խաղացել այգու ակումբում Արամ Անտոնիչի, Կինտաուրի Սիմոնի էլի սատանան գիտե, թե ում հետ («շեֆերը» չկային. նրանք, ինչպես գիտենք, ճաշի էին հրավիրվել գավառապետի բնակարանը եւ այդ ճաշը, անհասկանալի պատճառով, տեւել էր մինչ գիշերվա տասնմեկը...): Բայց բանը նրանց ճաշը չէր, իհարկե, պ. Մարուքեն թքե´լ էլ չէր ուզի նրանց ճաշի վրա. պ. Մարուքեն հասկանում էր, իհարկե, այդ ճաշի իմաստը. գավառապետի «տակլիզատորների» լակած «Մադերը» չէր նրա մռայլության պատճառը, այլ այն, որ նա երեկոյան խաղում տարվել էր Արամ Անտոնիչին մի խոշոր գումար եւ չէր կարողացել վճարել, որովհետեւ չէր ունեցել մոտը: Պ. Մարուքեն ինքը առաջինը չէր սիրում «նիսիա» խաղալ, բայց ավելի եւս դեմ էր դրան Արամ Անտոնիչը, բայց երեկոյան դեպքը կատարվեց թյուրիմացաբար, առանց իր իմանալուն. ինքն էլ չհասկացավ, թե ինչպես «տալիայի» վերջում ինքը տարված դուրս եկավ չորս հարյուր յոթը ռուբլի, այնինչ մոտը կար ընդամենը հարյուր իննսուն երկու ռուբլի: «Յորղանիդ չափը գիտենա՞ս»,-ասել էր, բարկացած, Արամ Անտոնիչը պ. Մարուքեին, երբ տեսել էր, որ վերջինս իր տարված գումարը չունի: «Ներողություն, վաղը կվճարեմ»,- պատասխանել էր պ. Մարուքեն քաղաքավարի շտապ դուրս էր եկել ակումբից՝ հետեւից լսելով Արամ Անտոնիչի հռհռոցը եւ Կինտաուրի Սիմոնի, այդ Կլուբի Մեյմունի ստրկական արձագանքը... Մեծ ինքնասիրություն ուներ պ. Մարուքեն սիրում էր ամեն ինչում «գերմանացի» լինել, այնպես որ այդ դեպքը թողել էր նրա վրա ահռելի տպավորություն, ոչնչացրել էր նրան, հավասարել էր գետնին: ունաթափ եկել էր տուն երեսնիվայր ընկել էր անկողնու վրա. մինչ առավոտ մնացել էր այդպես: Բորբոքված ուղեղում մինչ առավոտվա ծեգը զանազան զուգորդությամբ ու կարգերով շարվել էին -թվեր, թվեր, թվեր. գույնզգույն թղթադրամներ. խաղաթղթեր: լուխը ցավում էր հոգնությունից. ուղեղը մշուշի էր նման. ծփում էր, ծանր, մութ, ծփում էր ուղեղը. եւ, տարբեր ձեւերով եւ կարգով, շարժվում էին ուղեղի միջով -թվեր, թվեր, թվեր. գույնզգույն թղթադրամներ. խաղաթղթեր: Պ. Մարուքեն ո´չ մի մեղք չունի. պ. Մարուքեն երբեք չի երկարել իր ոտքերը վերմակից ավելի. կգտնի, այսօր եւեթ կգտնի պ. Մարուքեն այդ խղճուկ կոպեկները կշպրտի այդ չտեսի դեմքին: Եվ այժմ էլ դեմքը դեմ արած վարսավիր Վասիլի թավ, կակուղ ածելուն՝ հենց այդ էր մտածում, իր հոգնած ուղեղի չհնազանդվող ճիգերով, պ. Մարուքեն. ումնի՞ց վերցնի: Դեմքը դեղնել էր, այրվել, աչքերը՝ բութ, անիմաստ՝ նայում էին -ինքն էլ չգիտեր, թե ո՞ւր. աչքերը տեսնում էին -գույնզգույն թղթադրամներ: Վարսավիր Վասիլը -ի՜նչ շունն էր, որ չիմանար... իհարկե գիտեր, դեռ երեկոյան լսել էր բանի եղելությունը, բայց չէր ուզում այդ առթիվ խոսել. նույնիսկ պ. Մարուքեի, ըստ սովորության, «տրամադրությունը» չհարցրեց. գիտեր, որ «վատ» է -ի՞նչ հարցներ: Մոտեցրել էր շրթունքները, որքան որ կարող էր, պ. Մարուքեի դեմքին, սահում էր -թավ, թեթեւ քսվելով՝ սահում էր ածելին նրա դեմքն ի վար: Լուռ էր, տոթ ու հանգիստ. լսվում էր վարսավիրի դանդաղ շնչառությունը -ու գոլ, կպչող, բաղանիքի շոգիի նման խեղդող ալիքներով քսվում էր Վասիլի շնչառությունը պ. Մարուքեի դեմքին: Բայց պ. Մարուքեն ոչինչ չէր նկատում, պ. Մարուքեի հոգնած ուղեղում, ինչպես բաղանիքի մառախուղում, օրորվում, օրորվում էին, շոգիի գույնզգույն կաթիլների նման -գույնզգույն թղթադրամներ... Դուռը բացվեց ներս ընկավ -մանր, չոր, հաստատ քայլերով, կարծես երկու ձեռնափայտ էին հատակին խփում -Հաջի Մանուկոֆ էֆենդին: «Հը, բարի լույս, էֆենդի աղաներս, բարաջողում,-ուրախ բացականչեց Մանուկոֆ էֆենդին.-ործդ աղեկ է, Վասի´լ, վով չգա-չգա-պ. Մարուքեն հոս է ու հոս...»: «Համեցե´ք նստի, էս է, կվերջացնեմ,- շրթունքները հեռացնելով պ. Մարուքեի դեմքից, ժպտալով պատասխանեց վարսավիրը.-- Քեֆերդ տեղը կերեւա. փա՜ռք Ալլահին»: «Ինչո՞ւ չերեւա, աղա´ս,-բացականչեց Հաջին բարկացած.-Տղա մըն ալ ավելցավ Հայաստանին. սա անգամ մանչ է, յա՜...»: Հերո´ս էր, Հաջի Մանուկոֆ էֆենդու կնիկը -Նունուֆար հանըմը-տղա էր բերել: Հաջի Մանուկոֆ էֆենդու այդ ուրախ տրամադրությունը հույսի պես վառվեց պ. Մարուքեի ուղեղում. բութ, քնկոտ աչքերում վայրկենապես բռնկվեց սուր, հուսալից մի իմաստ: «Դե´, շո´ւտ»,-խռպոտ շտապեցրեց պ. Մարուքեն՝ ձախ ուսը ցնցելով.-«ուշանում եմ»: Վարսավիր Վասիլը վերջացրել էր արդեն: «Շնորհավորում եմ, պ. Հաջաղա»,-վեր կենալով տեղից՝ պարզեց ժպիտն ու ձեռքը Մանուկոֆ էֆենդուն պ. Մարուքեն: Հաջի Մանուկոֆ էֆենդին երկու մատը դրեց պ. Մարուքեի ձեռքը. ձեռք սեղմել չգիտեր: Պ. Մարուքեն պինդ, սրտագին սեղմեց Հաջու երկու մատը եւ... չգիտեր, ո՞նց սկսեր: Բարեբախտաբար Մանուկոֆ էֆենդին հանեց նրան դժվարին դրությունից: «Ժամանակ ունես նե- քալե ղահվե մը խմենք«,- ասաց Մանուկոֆ էֆենդին մատները խլեց պ. Մարուքեի ձեռքից«Հետո կուգամ»,-նետեց վարսավիրին Հաջին, շուռ եկավ. առանց ետ նայելու եւ պ. Մարուքեի համաձայնությունն առնելու դուրս եկավ վարսավիրից: Պ. Մարուքեն, առանց երկար մտածելու, հետեւեց նրան, իսկ վարսավիր Վասիլը զայրացած, զարմացած հայացքը նրանց կռնակներին հառած՝ մնաց մի-երկու վայրկյան սապոնոտ խողանակը ձեռքին. ապա՝ երբ նրանք անհետացան,-«Թյու, նալլա´թ կարողությանդ, մա´րդ»,- թքեց, ի խորոց սրտից, վարսավիր ՎասիլըՀաջու հասցեին. հետո մոտեցավ լվացարանին. լվանալով սապոնոտ խոզանակը, սկսեց շվվացնել «Ախ զաչեմ էթա նոչ» «մոդնի» երգը: Մանր, չոր, հատու քայլերով, կարծես երկու ձեռնափայտ էին խփում մայթին -գնում էր առաջից, առանց ետ նայելու, Հաջի Մանուկոֆ էֆենդին: Ուրախ մտածում էր Մանուկոֆ էֆենդին, որ լավ ազատվեց «ուշաղբազ պերպեր»-ից: Ոչ թե սափրվելու նպատակով մտավ վարսավիր Վասիլի խանութը Հաջի Օնիկ էֆենդին, օ, ո´չ. նա շաբաթը մի անգամ էր ածիլվում այն էլ շաբաթ օրերը.-նրա նպատակն էր իր նորելուկի մասին վարսավիրին հայտնելը. «Պերպերի լեզու-բաղանիքի դուռ»,-մտածում էր Հաջին եւ նա, իհարկե, իրավունք ուներ: Պ. Մարուքեի մասին, որին հրավիրել էր ինքը մի բաժակ սուրճի, մոռացել էր բոլորովին: Բայց պ. Մարուքեն նրան չէր մոռացել: Մտածում էր, նրա հետեւից հազիվ հասնելով, պ. Մարուքեն, որ եթե բարեհաճի Հաջին փոխարինաբար տալու հարկավոր գումարը -փրկված կլինի. հակառակ դեպքում... Պ. Մարուքեն չգիտեր, թե ի՞նչ կարող է լինել հակառակ դեպքում: Հաջի Մանուկոֆ էֆենդին, խանութը հասնելով, կանգնեց. կտրուկ շուռ եկավ դեպի պ. Մարուքեն: Պ. Մարուքեն, որ, մտազբաղ, դեռ փոխում էր քայլը առանց դեմը նայելու -գլուխը թափով խփեց Հաջի Մանուկոֆի դեմքին. ռեզինե գնդակի նման ետ ցատկեց, շփոթված, պ. Մարուքեն: «Յա´վաշ, է, յավրում, ի՞նչ էղավ քեզի«,-բացականչեց Հաջին, բարկացած. ապա.-«նա´ Սիմոնին ըսե ղահվե մը հրամցնե հաշվուս, ես ժամանակ չունիմ. ներող կըլլաս«,-ասաց նա, Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը. դուռը բաց արավ արագ, մտավ եւ դուռը ետ խփեց պ. Մարուքեի քթին: Հասկացավ պ. Մարուքեն, որ հույս չկա: «Թո´ւ«,-- թքեց պ. Մարուքեն, վարսավիր Վասիլի նման, էֆենդու հասցեին: Եվ քայլեց... ո՞ւր: Մթնեց, մթնեց աշխարհը պ. Մարուքեի աչքին, հուսահատությունը հասավ բարձրագույն կետի: Կպատմե, ծաղրելով, կպատմե երեւի իր բոլոր ծանոթներին Արամ Անտոնիչը հիմա այդ «վերջին խայտառակությունը»: Կպատմե -պ. Մարուքեի մթնած ուղեղում եր եւացին գունատ, զազրելի դեմքերը Օսեփ Նարիմանովի, եներալ Ալոշի, Մազութի Համոյի: Եվ հանկարծ, այդ վայրկյանին ահա, հուսահատության այդ ծայրահեղ վայրկյանին -հիշեց երեկվա եռուզեռը պ. Մարուքեն. կանգնեց, պատկերացավ հանկարծ պ. Մարուքեի բորբոքված ուղեղում կանաչ սեղանի վրա կանգնած Մազութի Համոն: Եվ Մազութի Համոն, այդ ամենասովորական «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչը, երեւաց նրան -ուրիշ. երեւաց անծանոթ: Ինչպես հեռո՜ւ-հեռո՜ւ, պատմական մի անձնավորություն, կանգնեց նրա գլխում Մազութի Համոն... Ինչպես պատմության դասագրքից հանած գրավյուր՝ պատմության դասագրքից սահեց Մազութի Համոն դեպի պ. Մարուքեի բորբոքված ուղեղը: «Պատերազմ»,-ասաց երեկվա ձայնով, պ. Մարուքեի բորբոքված ուղեղին Մազութի Համոն: Եվ պ. Մարուքեի սրտում ինչ-որ անհայտ մի ձեռք շարժեց, ժամացույցի սլաքի նման, ինչ-որ ծանր մի բան սովորական տեղից, պ. Մարուքեն հասկացավ, վերին մի հրաշքով, գլխի ընկավ հանկարծ, որ այդ վայրկյանից սկսած ուրիշ է աշխարքն արդեն,-որ, այդ վայրկյանից սկսած, սկսվում է օրերում ժամանակներում եւ ուրիշ մի բան.-այն, որ փոխելու է աշխարքը հիմնովին, ցնցելու, տակն ու վրա է անելու -եթե միայն կարելի է այսպես ասել -դարավոր հիմերը... Ցիրկի մեյմունի նման, ինչպես կասեր այդ մասին վարսավիր Վասիլը,-գլխիվայր մի ցատկյուն կատարեց կանաչ սեղանի վրայից, ինչպես դարավոր մի պատվանդանի վրայից, պ. Մարուքեի ուղեղում Մազութի Համոն, գլխիվայր մի ցատկյուն կատարելով՝ Մազութի Համոն թռավ դեպի պատմության դասագիրքը... Նորից, ինչպես ամբողջ գիշերը, սահեցին, դանդաղ, շարժվեցին մի վայրկյան նրա ուղեղում -գույնզգույն թղթադրամներ: Բայց, ի մեծ զարմանք իրա, սիրտը չպաղեց, չխոցվեց, չճմլվեց: «Եռունդա´»,-դուրս թռավ, լսելի ձայնով, պ. Մարուքեի շրթունքներից. քարե մի ծանրություն սրտից ընկավ: Արագացրեց քայլերը պ. Մարուքեն. պ. Մարուքեն գնաց տուն՝ քնելու: Հետագայում, հիշելով այդ վայրկյանը, քթի տակ ժպտում էր իր այդ զարմանալի, համարյա մարգարեական տեսողական կարողության վրա պ. Մարուքեն. բայց հետագայում իր այդ համարյա մարգարեական տեսողական կարողությունը այլ բանի էր վերագրում պ. Մարուքեն. - պ. Մարուքեի կարծիքով՝ իր այդ համարյա մարգարեական տեսողական կարողությունը հետեւանք էր ոչ թե ուղեղի բորբոքման, ինչպես կարող է մտածել միամիտ ընթերցողը, այլ, եթե միայն գեղարվեստական գրվածքում կարելի է այսպես արտահայտվել -քաղաքական հեռատեսության... Արդեն սկսվել էր «կռիվը» ինչ-որ անհայտ տեղերում. մի-երկու ամիս էր արդեն, ինչ սկսվել էր պատերազմը: Վաղուց արդեն ծայր էին առել շշուկներ, որ շուտով, այսօր չէ -վաղը, ինչպես Տելեֆոն Սեթոն էր ասում՝ «ռուսը կռվի կը կանչե անօրենին»: Խոսում էր՝ արդեն ասում էր քաղաքային այգում ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին, որ կա, արդեն «Կենտրոնում» ստացված են ստույգ տեղեկություններ, որ շուտով, շատ շուտով կռիվ կհայտարարվի նաեւ «ոսոխին» եւ այն ժամանակ արդեն ամեն ինչ կփոխվի... Լայն հորիզոններ կբացվեն այն ժամանակ Նաիրիի համար,-խորհրդավոր ձայնով, որպես պետական մի գաղտնիք, ասում էր ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին: Չգիտեմ այդ ի՞նչ փոփոխություններ է, որ դեռ նոր պիտի տեղի ունենային այդ քաղաքի կյանքում ի´նչ հորիզոններ պիտի բացվեին Նաիրիի առաջ այդ խորհըրդավոր փոփոխություններից. չգիտեմ, ասում եմ, որտեղի՞ց էր ստանում «Կենտրոնը» նման տեղեկություններ. բայց մի բան կարող եմ հաստատ ասել, որ որոշ փոփոխություններ արդեն իսկ տեղի էին ունեցել շատերի գործերում, բայց այդ բանը, դժբախտաբար, չէր կարողացել տեսնել ընկ. Վառոդյանը: Այդ «տեղեկությունները» նա կարող էր ինքը, առանց «Կենտրոնին» դիմելու, հենց տեղում ստանալ ամեն մի ամենահասարակ նաիրցուց, թեկուզ հենց մանրավաճառ Կոլոպոտյանից, որի առաջ, այո´, արդեն իսկ բացվել էին որոշ հորիզոններ... Նրա, մանրածախ Կոլոպոտյանի կյանքում, արդեն իսկ տեղի էր ունեցել այն աչքի ընկնող, կենսական փոփոխությունը, որ, մի-երկու ամսվա ընթացքում, ռաֆինադ-շաքարի գինը 14 կոպեկից թռել էր 17-ի: Ավելացրել էր գինը -Հաջի Օնիկ Էֆենդի Մանուկոֆը, որ ստանում էր շաքարը տեղից, ստանում էր վագոնով եւ, իր հերթին, պարկերով ծախում էր մանրավաճառներին: Բայց այդ դեռ չնչին փոփոխություն էր, համեմատած այն ավելի քան շոշափելի փոփոխության հետ, որ տեղի էր ունեցել հենց այդ նույն Կոլոպոտյանի հարեւան Կաթոլիկ Սիմոնի խանութում: Եվ ուրիշ խանութներում եւս, որոնցում պակասել էր արդեն, կամ պիտի պակասեր, կամ պակասելու վրա էր օգնող ձեռքը, որի՝ որդին, եղբայրը, որը՝ հենց ինքը: նացել, տարել էին արդեն-- Կաթոլիկի որդուն, նրա հարեւան Կարապետյանի, Մարտիրոսյանի ու հազար ու մի անհայտ «յան»-երի որդիներին, եղբորը, իրան: Հերթի էին հենց իրենք -պ. Աբոմարշը, Կինտաուրի Սիմոնը, սա, նա, մյուսը. ո՞րը թվես: Արդեն, ամեն առավոտ երեւում էին պատերի վրա -պատերի վրա փակցնում էին արդեն ինչ-որ անհայտ ձեռքեր սպիտակ հրամաններ: Կանչում էին թղթերի վրայից, պատերի վրայից, կանչում էին սպիտակ հրամանները -սրան, երկրորդին, հարյուրին. կանչում էին դեպի Հինգհարկանի Շենքը: ալիս, թափվում էին արդեն ամեն առավոտ, լցնում էին փողոցներն ու մեյդանը -պատանի, երիտասարդ, տարիքոտ տրեխավորներ. շրջանի գյուղերից գալիս հավաքվում էին Հինգհարկանի Շինության առաջ: նում էին այդտեղից -կայարան. խմբերով, գնում էին կայարան: Կանգնում էր, երկար ու կարմիր, ապրանքատար գնացքը. կանգնում էր կայարանից բավականին հեռու, դեպոյի մոտերքը: Տրեխավոր մարդիկ լցվում էին մեջը, թափվում էին մեկը մեկի վրա, ինչպես ձկները տակառում: Սուլում էր շոգեմեքենան. սուր, խեղդամահ արվող անասունի նման, սուլում էր սուլոցը շոգեկառքի: Տրեխավոր մարդիկ գոռում էին անիմաստ, տրեխավոր երիտասարդները երգում էին պառավաձայն.- «Տա-նը՜ը՜ը՜-մե´ն-ադե´ ջան-տա՜ա՜-նը՜ը՜ը՜-մե՜ե՜ե՜ե՜ն...«: Իսկ, մյուս կողմից, գալիս էին գնացքներ, ամեն օր, ամեն գիշեր գալիս էին գնացքներ անհայտ հեռուներից դեպի նաիրյան այդ քաղաքը: Ու լցվում էր քաղաքը «սոխ» զինվորներով. լցվում էր քաղաքը օր օրի վրա, վայրկյան վայրկյանի հետեւից: Ուրախ էին Եգոռ Համբարձումովը, Բոչկա Նիկոլայը, մանրավաճառ Կոլոպոտյանը: Ուրախ էր, ընդհանուր առումով, ամբողջ Լորիս-Մելիքյանը՝ կայարանից -մեյդան: Էլ, իհարկե, առավոտ կանուխ, մշուշի միջից իր խանութը վազող նաիրցի վաճառականը, մանրավաճառը, չարչին, Հաջի Մանուկոֆն ու Կոլոպոտյանը չէին մտածում, որ մինչ ինը-տասը, ինչպես այդ տեղի էր ունենում առաջ, պետք է իրենց խանութների դռանը անգործ կանգնած, ձանձրությունից հորանջեն: Օ, ո´չ, իհարկե ոչ: Առավոտվա ծեգից մինչեւ երեկոյան մութը լի´քն էր, լի´քն էր լինում փողոցը հիմա «սոխով ու սխտորով», ինչպես անվանում էին խանութպանները զինվորներին եւ գյուղացի նորահավաքներին: Եվ ի´նչ. վատ չէ´ր: Որը մի քառորդ շաքար, որը հինգ կոպեկի հալվա, որն էլ ուրիշ մի բան -ամենքից մի կոպեկ, հաշիվը -հարյուր՝ մանեթը կա: Այդ դեռ մանր-մունրը: Սրա հետ համեմատած -թալան էր, ինչպես, նախանձելով, ասում էր Կոլոպոտյանը,-Հաջի Մանուկոֆինը, պարսիկինը եւ ուրիշ մեծ մաղազաներինը՝ փոդրաթչիներինը«Տասը վագոն սապոն, 10 խոզի ճարպ, տասն էլ չգիտեմ ի՞նչ զահրումար»- ահա, Կոլոպոտյանի հաշվով, նրանց «տոմարը»: Մենակ Մեռելի Ենոքն էր, խեղճը, հին օրերի օրը. սկզբում նա կարծեց, որ իր գործը եւս աջողակ կգնա, բայց չարաչար սխալվեց. մեռնողները, ճիշտ է, շատացան աշխարհում, բայց ոչ այնպիսիքը, որոնք պետք ունեին դագաղի. «սոխերին», ինչպես նա էր ասում, «կազյոնի» էին թաղում, այսինքն՝ առանց դագաղի, իսկ «սխտորները»... Դե´, ե՞րբ էին այդ տրեխավոր «բռիները» մարդավարի ապրել: Այնպես որ նա, ինչպես առաջ, օրվա մեծ մասն անգործ, ձանձրությունից ձանձրացած՝ թիթեղե սպիտակ հրեշտակներ էր փակցնում պատրաստի դագաղների վրա, իսկ երբ դրանից էլ էր ձանձրանում Մեռելի Ենոքը -գնում էր Տելեֆոն Սեթոյի սրճարանը՝ վերջինիս եղբոր, հիսունն անց Քոռ Արութի հետ դոմինո խաղալու: Վերջինս ճիշտ որ կույր էր. բայց, բարեբախտաբար, մի աչքից միայն. այդ մի աչքը Քոռ Արութը կորցրել էր երիտասարդ ժամանակ՝ բարեկենդանի օրը մեյդանում «ղոչի» հետ մենամարտելիս: Նրա մոտ էր գնում Մեռելի Ենոքը իր ձանձրույթը փարատելու, որովհետեւ իր նման անգործ էր լինում Քոռ Արութը. եղբոր սրճարանում Քոռ Արութը, եթե կարելի է այսպես արտահայտվել՝ վարում էր մշտական խաղակցի պաշտոն: Մեկ-մեկ էլ կայարան էր գնում Մեռելի Ենոքը եկող-գնացողին նայելու, որտեղից նա վերադառնում էր տխրած կամ ուրախացած. տխրած, որ ինքը ո´չ մի շահ, ո´չ մի հասույթ չունի գնացող-եկողներից, եւ ուրախացած, որ ինքը չկա եւ, երեւի, երբեք էլ չի լինի ուղարկվողների շարքերում: Բայց Մեռելի Ենոքի այդ եթերային ուրախությունը տեղի էր տալիս ծայրահեղ տխրության, երբ նա, քաղաք վերադառնալով, տեսնում էր խանութներում տիրող եռուզեռըԲոլորը աշխատում էին, բոլորը շահում -բացի իրենից միայն մեկ էլ իր միակ սրտակից՝ Քոռ Արութից: Բայց նրան վիճակված էր զրկվել իր այդ միակ սրտակցից -մի հանգամանք, որ խորը տպավորություն թողեց նրա ինքնասիրության վրա եւ մտցրեց նրա կյանքում եւս որոշ փոփոխություններ... Մի անգամ իր անպետք դագաղներից ու հրեշտակներից ձանձրացած, Տելեֆոն Սեթոյի սրճարանը գնաց, ըստ սովորության մի ձեռք դոմինո խաղալու, Մեռելի Ենոքը, բայց մեծ եղավ զարմանքը, երբ տեսավ, որ Քոռ Արութը սրճարանում չկա: Կարծեց թե դուրս է գնացել, սպասեց, սպասեց -բան դուրս չեկավ: Քոռ Արութը չկար: Տելեֆոն Սեթոն էլ, դե, առաջվանը չէր, նրա սրճարանը ավելի քան լիքն էր լինում հիմա «սոխերով» «սխտորներով». դժվարանում էր հարցնի: Վատ զգաց իրեն Մեռելի Ենոքը, սիրտը պայթում էր սրտմտությունից, այնպես որ չկարողացավ համբերել, մոտեցավ հարցրեց: «ործի եմ դրե վակզըլի մեյդանը»,- եղավ Տելեֆոն Սեթոյի պատասխանը. «սոխերուն չայ կծախե»: Չհասկացավ առաջին վայրկյանին Մեռելի Ենոքը, բայց մտաբերեց կայարանը, հիշեց. հիշեց վակզալի մեյդանը: Սուսուփուս դուրս եկավ Սեթոյի սրճարանից ու շտապ քայլերով դիմեց կայարան: նում էր խոշոր քայլերով. հեւիհեւ վազում էր փողոցի մեջտեղից Մեռելի Ենոքը. սոխերը հրում էին նրան, հայհոյում էին երբեմն, երբ դիպչում էր նրանց, բայց ուշադրություն չէր դարձնում. գնում էր գլուխը կախ ձեռքերը թափահարելով: Երկար, սեւ, խունացած չուխի առանց այդ էլ բորբոսնած փեշերը քսվում էին փողոցի փոշուն, ավլում էին փողոցը. նա գնում էր անկանգ, Լիր Արքայի նման սրտում դառնություն ու կսկիծ՝ Մեռելի Ենոքը գնում էր կայարան: Վերջապես նա հասավ կայարան եւ նո´ր գլխի ընկավ, որ նրա դիմացը գտնվող նախկին ամայի տարածությունը դարձել է արդեն -բազար, դարձել է, ինչպես Տելեֆոն Սեթոն հորջորջեց -«Վակզլի մեյդան»: Նույն խոշոր քայլերով մտավ վակզալի մեյդանը Մեռելի Ենոքը եւ այն է, նոր էր սկսել, դեռ նոր էր փնտրել իր ընկերոջը՝ Քոռ Արութին, երբ մեկը քաշեց նրա փեշից: «Պաշո´լ, սոխ հայվարա»,- կարծելով, որ ռուս զինվորներն են չուխիցը քաշում, հայհոյեց Մեռելի Ենոքը բարկացած. բայց... «Ե´ս եմ, մա´րդ Ասսու, հաչք չունի՞ս»,-լսեց Քոռ Արութի ձայնը շուռ եկավ դեպի նա: Ու մնաց, արձան կտրեց՝ տեղնուտեղը քարացավ Մեռելի Ենոքը տեսած տեսարանից: Փոքրիկ մի սեղան, առաջին կանգնած թեյ էր լցնում թիթեղե թեյամանից Քոռ Արութը. կողքից մի ռուս զինվոր պարզել էր ձեռքը, որ վերցնի: «Յա´, տո´. գործի՞ ես էղե, Հարո´ւթ...»,-բացականչեց Մեռելի Ենոքը՝ հայացքը, պուշ, Քոռ Արութին հառած«Հա´, ի՞նչ էնենք, Ենոք ջա´ն. յավաշ-յավաշ փարա կաշխատինք, ի՞նչ կա օր...»,-կարծես արդարանալով, կարծես պարծենալով պատասխանեց Արութը. սկսեց դեմը դրած բաժակները մաքրել: Նայե՜ց-նայե՜ց. կոտրած ժպիտը դեմքին, իր նախկին խաղընկերոջը Մեռելի Ենոքը, մի երկու կցկտուր հարցուփորձ արավ առեւտրի մասին.-«Է, էրթա´մ»,-ասաց, ապա, առանց ընկերոջը նայելու, Մեռելի Ենոքը: - Եվ շուռ եկավ անսպասելի կերպով. խոշորագույն քայլերով վերադարձավ քաղաք: Հաջորդ օրվանից, փոքրիկ սեղանի դեմը կանգնած, հաց ու կալբաս էր ծախում վակզալի մեյդանում Մեռելի Ենոքը, իսկ մի շաբաթ անց այլեւս չէին վախենում, նրա խանութի առաջով անցնելիս, քաղաքի երեխաները. Մեռելի Ենոքը լիկվիդացիայի էր ենթարկել դագաղագործությունը զբաղված էր այժմ «ձեռքի առուտուրով»: Ահա´ թե ինչ փոփոխություններ էին արդեն տեղի ունեցել մի-երկու ամսվա ընթացքում, քաղաքի կյանքում,- իսկ ընկ. Վառոդյանը դեռ սպասում էր, հիմարը, որ «Կենտրոնը» տեղեկացնի իրեն ինչ-որ խորհրդավոր որոշումների մասին, որից հետո միայն, ընկ. Վառոդյանի կարծիքով, պիտի տեղի ունենային որոշ փոփոխություններ... Եվ ահա... հիշում եմ, ինչպես օրս, սիրելի ընթերցող.-նորի´ց, նորի´ց, ամեն ինչի սկզբում, ամեն ինչ սկսողը, ամեն հասարակական քիչ թե շատ աչքի ընկնող երեւույթի մասին առաջին շեփորողը -նա ի´նքն էր, Համո Համբարձումովիչ-Մազութի Համոն էր նաիրյան այդ քաղաքում: Եվ այս անգամ էլ էլի նա´ էր, էլի նա ինքը, քաղաքի ամենաազդեցիկ մարդը, «Լույսի» կառավարիչը եւ «Ընկերության» տեղական կոմիտեի նախագահը -Մազութի Համոն: Իհարկե, «Ընկերության» ազդեցիկ անդամ լինելուն էր հարկավոր վերագրել այն հանգամանքը, որ Մազութի Համոն ամեն ինչ գիտեր, ամեն ինչ իմանում էր ժամանակին եւ ժամանակին էլ հայտնում էր, ում որ հարկն էր, ում որ հարկավոր էր հայտնել: Բայց այս դեպքում հարկավոր էր հայտնել ի լուր բոլորի. «Հայտնի´ր բոլորին»,-այսպես էր գրված, ասում էր ընկ. Վառոդյանը, այն գրության վրա, որ ստացվել էր, ավելի ճիշտ կլիներ ասել՝ որ ստացել էին «Կենտրոնից»: Ընկ. Վառոդյանը իր սեփական աչքերով տեսել էր այդ գրությունը Մազութի Համոյի գրասենյակում, Համո Համբարձումովիչն ինքն էր ցույց տվել այդ հետաքրքիր գրությունը ընկ. Վառոդյանին: Ընկ. Վառոդյանն էլ, չգիտենք թե ինչու, հարկ էր համարել հայտնել ամենից առաջ պ. Մարուքեին -բայց ոչ թե «Կենտրոնից» ստացած այդ գրության, այլ այն «ըղձալի տեղեկության» մասին. որ բերել էր գրությունը: Պ. Մարուքեն այնքան էլ չէր սիրում ընկ. Վառոդյանին, այդ, ինչպես արտահայտվում էր նա -«նաիրցի վարժապետին», որի կռնակի վրա, ինչպես հայտնի է արդեն քեզ, սիրելի ընթերցող, «Դառնության կենտրոնից» հիշատակ էին մնացել հետաքրքիր հետքեր: Ընկ. Վառոդյանն էլ, իր հերթին, վերեւից էր նայում այդ «եվրոպացի ավանակ րաստամատյանին», որի պատմական ազգանվան սկզբնատառը այդպես անբարեխղճաբար փոխելով՝ բավականին զվարճություն էր պատճառում ընկ. Վառոդյանը ծանոթ օրիորդներին: Բայց ընկ. Վառոդյանի նման, ոչ այնքան էլ բարյացակամ, վերաբերմունքը դեպի պ. Մարուքեն բխում էր ո´չ թե անձնական, այլ ավելի քան օբյեկտիվ, հասարակական պատճառներից. բանն այն է, որ պ. Մարուքեն երբեմն թույլ էր տալիս իրեն բավականին երկիմաստ հայտարարություններ անել «Ընկերության» հասցեին. ահա թե ինչ... Այս բանը նրան ոչ միայն ընկ. Վառոդյանը, այլ եւԿլուբի Մեյմունն անգամ չէր կարողանում ներել, թեկուզ նա, այդ կոշկակար Սիմոնը, ոչ թե անդամ էր «Ընկերության», այլ սոսկական համակրող: Եվ ինչպե՞ս էր համարձակվում պ. Մարուքեն -ահա զարմանալին. ո՞վ, ո՞վ չգիտեր, որ ավելի հեշտ էր «Մութ սենյակում» հայհոյանք շպրտել «Նիկոլի» հասցեին, քան, անգամ երազում, անբարյացակամ վերաբերմունք ցուցահանել դեպի «Ընկերությունը»: «Ընկերությունը», ինչպես առաջին մասում առիթ ունեցանք ասելու, «Կենտրոն» էր, այն էլ -«եր-Կենտրոն»: Եթե դու ցանկություն ունես, սիրելի ընթերցող, թեկուզ ամենահեռավոր, ամենանսեմ կերպով պատկերացնել այդ «Կենտրոնը» -երեւակայի´ր հետեւյալըԻնչ-որ անհայտ մի տեղ, մի տեղ, որի ուր լինելը ոչ ոք, նույնիսկ ընկ. Վառոդյանը չգիտե. նաիրյան, չինական, կամ, ո՞վ գիտե, կարող է պատահել, որ ասորաբաբելական իքս, իգրեք, զեթ -Անհայտ քաղաքում, քաղաքի ծայրամասում, կենտրոնում, կարող է՝ գերեզմանատանը -մի խոսքով՝ այնպիսի մի տեղում, որի գոյությունն անգամ կասկածի է ենթարկվում -կա, գոյություն ունի -չգիտեմ, ինչպե՞ս ասեմ, որ գլխի ընկնես -նո´ւ, անհայտ մի սենյակ. կամ խցիկ. կամ ներքնահարկ: Այդտեղ, այդ ներքնահարկում ահա, որի ուր լինելը, ինչպես ասացինք, ո´չ մի մարդ չգիտե,- ապրում է հսկայական մի սարդ, աներեւույթ մի սարդ. սարդանման ուղեղ: Եվ այդ սարդը ահա, սարդանման այդ ուղեղը, իր անհայտ տեղից, իր այդ անորոնելի բնակարանից պարզում է իր ճանկերը. այնտեղից սկսած՝ հյուսում է իր ոստայնը, կուռ, հյուսում է անողոք: Պարզում է իր ճանկերը, թելավոր, դեպի քաղաքները նաիրյան, դեպի ուղեղները, սրտերը, կամքերը նաիրյան.-պարզում է -Մուշ, Բիթլիս, Դիարբեքիր. պարզում է -Թիֆլիս, Թեոդոսիա, Էնզելի. պարզում է -Երուսաղեմ... Մի խոսքով՝ ամեն, ամեն անկյուն, ուր կա մի, գոնե մի նաիրցի: Նյու-Յորք, Ժնեւ, Կալկաթա, Պերու, Րիո-Ժանեյրո, Աննամ.-ի՞նչ, ի՞նչ քաղաք կամ երկիր հիշատակեմ, ուր չկա, ուր չեն հասել թելերը, երկաթյաթելիկները Ուղեղասարդի: Հյուսում է, հյուսում է իր ոստայնը նա. կուռ, երկաթե՝ հյուսում է քաղաքից քաղաք, երկրից երկիր. իսկ ինքը չի երեւում. անխուսափելի, անշոշափելի է ինքը, որպես հրաշք. հրաշք է, չես հասկանում. սարսափելի գաղտնիք.- զարմանալի զարմանք... Ահա´ թե ի´նչ է «Ընկերությունը» որպես «Կենտրոն», որպես , ինչպես ընկ. Վառոդյանն է շատ հաջող բնորոշում՝ «եր-Կենտրոն», սիրելի ընթերցող: Բայց ես դեռ ամենազարմանալին, ամենագլխավորը չասի. վախեցա չհավատաս: Բայց ի՞նչ կասես փաստերին. աչքի առաջ են փաստերը. փաստերը պերճախոս: Բանն այն է, սիրելի ընթերցող, որ Ուղեղասարդը ո´ր վայրկյանին ուզենա՝ կարող է քաշել դեպի ինքը, գործողության դնել, շարժել, ինչպես որ կամենա, տիեզերական իր ոստայնը, ոստայնի թե´լը ամեն մի, ամեն մի ամենահեռավոր թելիկը, թելիկի ծայրը, ծայրի ծայրածիրը... Ահա´ թե ինչ: Երեւակայո՞ւմ եք՝ այնտեղ, իր անհայտ տեղում, սենյակում իր նստած՝ սարդային այդ ուղեղը կամ ուղեղային այդ սարդը կարող է շարժել, մի փոքր ձգել, տատանել հազարերորդ իր ճանկը, ճանկի ամենածայրը,- եւ ահա Նյու-Յորքում այսինչ-այնինչ թելիկները, թելիկային մարդիկ, կանեն, ինչ որ ինքը, Կենտրոնը կամենա, Կենտրոնաուղեղասարդը ուզե... Կշարժե նա, Կենտրոնաուղեղասարդը, իր հազար մեկերորդ թելիկը - ահա Ժնեւում, Եվրոպի մեջտեղում, նաիրատառ «Դրոշակի» վրա կշարվեն ահեղամռունչ, գահակործան կոչեր... Բայց դա էլ դեռ ոչինչ. դեռ ամենաաներեւակայելին կա, ամենահրաշանմանը: Ընտանեկան հարկում, կնոջդ, երեխաներիդ, քրոջդ կամ մորդ հետ նստած քեզ համար թեյ էիր խմում, կամ ճաշում, կամ ընթրում էիր դու, սիրելի ընթերցող, երբ քսանհինգ տարի առաջ, գեղեցիկ մի օր շարժեց իր ամենաբարակ ճանկը, ճանկի ամենածայրը Կենտրոնաուղեղասարդը աներեւույթ իր տեղից - ահա, երեւակայո՞ւմ ես,-այնտեղ, Վոսփորի դալարագեղ ափերին, սուլթանների լպիրշ մայրաքաղաքում, լիմոնադի խցանի մի նման՝ թավ, թեթեւ թռավ՝ անսիրտ դիվանագետների ժանգոտած ուղեղներում, որպես նաիրյան, այսինքն՝ «Ընկերության» ոգու ցասումնալից մի ցույց, արդարության բողոք -պայթեց, օդը ցնցեց Բանկը Օտտոման... Եվ ի՞նչ էր, ի՞նչ էր, եթե ոչ նո´ւյն Կենտրոնասարդի ամենաաննշան թելերի ամենաաննշան շարժման ամենաչնչին հետեւանքը -այն, որ թռավ, գահընկեց, Ելդզի մեծաշուք պալատներից Ելդզի Ճիվաղը -նա, որի արյունարբու հայրենիքի մասին դրել էր, իր հեռու թելիկների միջոցով, դրել էր Կենտրոնասարդը, աշխարհիս առաջին մարդու անկաշառ նաիրասերի բերանը «Հիվանդ մարդը պետք է մեռնի» ճակատագրական պատգամը: Օ, ո՞րը, ո՞րը պատմեմ, քանի որ բազում են մեծագործությունները նրա, բազում ու անհատնում: Եվ ինչքա՜ն, ինչքա՜ն պիտի ծիծաղելի թվա այս ամենից հետո այն, միանգամայն ճի´շտ որ անհանդուրժելի, հանգամանքը, որ այնպիսի մի մեծամիտ ոչնչություն, ինչպիսին էր պ. Մարուքեն, այդ ողորմելի «րաստամատյանը» հանդգնում էր զանազան երկմիտ, անթույլատրելի ակնարկներ անել, թղթե սլաքներ թռցնել «Ընկերության» հասցեին... իտեր, իհարկե, վաղո՜ւց շոշափել էր արդեն տեղական իր շնորհալի թելիկների միջոցով, այդ հանդուգն հանգամանքը Կենտրոնաուղեղասարդը. բայց շատ էր չնչին, շատ էր անարժան մժեղը, որպեսզի ճանկերը շարժվեին թռներ, հօդս ցնդեր պ. րաստամատյանը Բանկ Օտտոմանի նման... այո´: Ավելի քան ճշմարիտ կլինի կարծել, որ պ. Մարուքեի հենց այդ չնչինությանը, այդ ոչնչությանը պետք է վերագրել այն, այլապես միանգամայն անհասկանալի, հանգամանքը, որ նա մնում էր անպատիժ նույնիսկ շարունակում էր նաիրյան այդ քաղաքում իր աննշան ծանրությամբ աննշան տատանումներ պատճառել Կենտրոնաուղեղասարդի թելիկներից ամենաթելիկին -ընկ. Վառոդյանին: Բայց ընկ. Վառոդյանն էլ հո գիտեր իր գործը. օ, նա շատ սքանչելի էր տիրապետել թելիկատատանման նրբագույն արվեստին. այդ բանում խրատական նշանակություն էր ունեցել ընկ. Վառոդյանի համար իր կարճատեւ մտերմությունը հանգուցյալ ընկ. Կարոյի հետ, այն տարաբախտ ընկ. Կարոյի, որ այնպես վաղաժամ, ինչպես ընթերցողին հայտնի է արդեն վեպիս առաջին մասից, զոհ գնաց Վարդանի կամուրջի, այսինքն՝ նրա դիմաց գտնվող աննշան խրճիթի պայթման դեպքին: Նրանից, այո´, ընկ. Կարոյից էր առաջին անգամ, իր հեղափոխական գործունեության վաղ արշալույսին, առաջին հրահանգներն ստացել ընկեր Վառոդյանը: Նրանից էր ստացել առաջին անգամ ընկ. Վառոդյանը հեղափոխական ընդվզումի կարմիր ավետարանը -«Ամբոխային տրամաբանությունը»: Կարծում ենք, ավելորդ է վերստին հիշատակել այն ճակատագրական դասը, որ իր հերոսական կռնակի վրա, «շոմպոլի» կապո՜ւյտ-կապո՜ւյտ հետքերի ձեւով, ստացել էր ընկ. Վառոդյանը «Դառնության Կենտրոնից»: Այսպիսի պատկառելի հեղափոխական անցյալից հետո դժվար էր, իհարկե, գործ ունենալ ընկ. Վառոդյանի հետ, մանավանդ որ վերջերս նա կամաց-կամաց ավելի ավելի խոշոր ուշադրության էր սկսում արժանանալ Կենտրոնաուղեղասարդի տեղական գլխավորաթելի -Համո Համբարձումովիչի -Մազութի Համոյի կողմից: Եվ, այստեղ եւեթ հարկավոր է ասել, որ հենց այդ օրերից է, որ սկսեց սարն ի վեր բարձրանալ ընկ. Վառոդյանը, հետագայում նաիրյան այդ քաղաքի կյանքում այնքան խոշոր դեր խաղացող ա´յն ընկ. Վառոդյանը, որը, վերջ ի վերջո, ոչ այլ ինչ էր, եթե ոչ խղճուկ մի վարժապետ, «նաիրյան մի բթամտություն».-ինչպես ասում էր պ. Մարուքեն: Ինչո՞վ, ինչո՞վ նա Մազութի Համոյի աչքը մտավ -աստված ինքը գիտե, բայց փաստը մնում է փաստ, որ, այս օրերից սկսած, նա ավելի խոշոր մասնակցություն ունեցավ քաղաքի անցուդարձում, քան ինքը Սերգե Կասպարիչը, բժիշկը -այդ երկրորդ, կամ ավելի լավ է ասել -աջ ձեռքը Մազութի Համոյի: Ես էլ չեմ խոսում Օսեփ Նարիմանովի -Համո Համբարձումովիչի ձախ ձեռքի մասին, որը կամաց-կամաց, դեպքերի զարգացման ընթացքում, համարյա թե կորցրե´ց իր ամբողջ նշանակությունը: Այս հանգամանքն ավելի զարմանալի կթվա, եթե ասեմ, որ նախքան այդ, ինչպես Սերգե Կասպարիչը, այնպես էլ Օսեփ Նարիմանովը «Կենտրոնից» նշանակված անդամներ էին Տեղական Կոմիտեում, որի նախագահն էր, ինչպես արդեն գիտենք, մինչեւ վերջը մնաց -Մազութի Համոն: Սա նշանակում է, որ, ինչպես բժիշկը, այնպես էլ հաշտարար դատավորը, երկուսն էլ՝ Մազութի Համոյի հետ հավասարապես ենթակա էին Կենտրոնասարդի անմիջական, այո´, տատանումներին՝ ուղեղահրահանգներին. իսկ ընկ. Վառոդյա՞նը... Նա ի՞նչ էր որ. նա իսկի էլ կարծես գոյություն ունենալիս չլիներ առաջներում: Ինչքա՜ն, ինչքա՜ն էր պատահել, երբ նա, ընկ. Վառոդյանը, կարծես թե պատահմամբ, մտել էր Մազութի Համոյի գրասենյակը, երբ այնտեղ «նիստի» են նստած եղել Տեղական Կոմիտեի «Երեքը». եւ ի՞նչ. պատահում էր հետեւյալը. նա, ընկ. Վառոդյանը, հազիվ էր կարողանում գլուխը ներս խոթել, երբ բժիշկը, միշտ այդ մեծամիտ բժիշկը, բարձրացնում էր քիթը վեր, հոտոտում էր օդը՝ նայելով ընկ. Վառոդյանի դեմքին, -«ներողություն» -ասում էր բժիշկը կիսաժպիտ, որից հետո զսպանակի նման դռնից դուրս էր թռչում ընկ. Վառոդյանի գլուխը ու մնում էր դռան, փակ դռան հետեւում՝ որսորդական բարակի նման ներսի շշուկներին ունկնդիր: Այսպես էր, այո´, առաջներում. բայց հետո... Հետո ընկ. Վառոդյանը դարձավ նշանավոր գործիչ, պատկառելի անձնավորություն շա՜տ, շա՜տ անգամներ առիթ ունեցան բժիշկ Սերգե Կասպարիչը եւ հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովը նրա ընդունարանի առաջհերթի սպասելու... Բայց ների´ր, ընթերցող, որ ես պատմությանս թելը բավականին խճճեցի, թեկուզ, գիտե՞ս, նաիրյան այդ քաղաքի այն նշանավոր օրերի պատմությունը գրողը հիմա, ուզած-չուզած, պիտի զգա իրեն այն դժբախտ երեխայի դերում, որը, ինչպես այդ հաճախ տեղի էր ունենում հենց նույն այդ քաղաքի երեխաների կենցաղում, գետում լողանալուց հետո ուզում է հագնվել, բայց գտնում է շապիկի թեւերը թրջած այնպես պինդ հանգուցած, որ սատանան ինքը կդժվարանա արձակել. նա գիտե, նա հասկանում է, որ իր շուրջը հռհռացող երեխաներն են այդ արել. նրա սիրտը պայթում է ոխից ու բարկությունից, բայց նույնպես ավելի քան լավ հասկանում է նա, որ եթե ընկնի ընկերների հետեւից -շատ են, մի երկուսը ետ կմնան մնացած շորերը եւս կթրջեն ու կհանգուցեն, ուստի մնում է նրան հանգուցած շապիկը մի կողմ թողնել հագնել շորերն առանց սպիտակեղենի -ինչպես մեզ, ընթերցող, գոնե անհանգույց դեպքերն ու իրողությունները մոռացության չտալու նպատակով մնում է մի կողմ թողնել բոլոր խճիճներն ու հանգույցները եւ անցնել վեպի շարունակությանը: Ինչպես ասացի՝ ընկ. Վառոդյանը սեփական աչքերով տեսել էր Մազութի Համոյի գրասենյակում «Կենտրոնից» ստացած գրությունը, որի մեջ գրված էր, ի միջի այլոց, «Հայտնի´ր բոլորին» հրահանգը: Եվ ահա, Մազութի Համոյի գրասենյակից ելնելով, հանդիպեց, պատահմամբ, պ. Մարուքեին ընկ. Վառոդյանը եւ մտածեց, որ առաջին հերթին հենց այդ հաստամիտ րաստամատյանին է հարկավոր հայտնել հետաքրքիր նորությունը: Այդ միտքն հղացավ ընկ. Վառոդյանի գլխում երկու պատճառով. նախ՝ ինքը ցույց կտա այդ հաստամիտ պարոնին, որ այնքան էլ հասարակ անձնավորություն չէ ընկ. Վառոդյանը, որ, այո, ինքը կապեր ունի այնպիսի կենտրոնների հետ, որ կարող է ամեն նորություն իսկական աղբյուրից իմանալ,- ապա՝ ինչպես հրահանգել էր նրան Մազութի Համոն, «կշոշափե հողը»... Իսկ պ. Մարուքեն, այսպես թե այնպես, որպես հակառակորդ, բավականին հետաքրքիր «հող» էր՝ հասարակական տրամադրությունները շոշափելու համար... «Հետաքրքիր նորություններ»,- ասաց ընկ. Վառոդյանը, այնպես, ի միջի այլոց, պ. Մարուքեին: - «Բավականին հետաքրքիր...»: «Հը՞,-ակնոցների տակից վեր, ընկ. Վառոդյանին նայեց պ. Մարուքեն. - Ի՞նչ կա»: Ընկ. Վառոդյանը ժպտաց: Ու հազաց հետո, ձեռքը շրթունքներին տանելով. «Ըհը´, ըհը´, ըհը´»,-ճիշտ եւ ճիշտ Սերգե Կասպարիչի նման: Պ. Մարուքեն բարկացավ. «Մի բան գիտես-ասա՝ ի՞նչ ես պոչդ գետնովը տալիս»: Ընկ. Վառոդյանը շիկնեց, աչքերից արյուն կաթեց ընկ. Վառոդյանի - «Յոթ օրից Էրզրում կլինենք»,-պայթեց ռումբի նման, կրկնելով Մազութի Համոյի խոսքերը, ընկ. Վառոդյանը պ. Դրաստամատյանի գլխին ու նայեց նրան հաղթական: Նայեց, նայեց նրան, արհամարհանքը ակնոցների տակից դառը պսպղացնելով, պ. Մարուքեն.-«Իդիո´տ»,-- կարծես թքեց, կարծես ձգեց, ծանր մահակի նման, ընկ. Վառոդյանի դեմքին պ. Մարուքեն. ու շուռ տվեց դեմքը. աջ ուսը ցնցելով՝ հեռացավ: Նա գիտեր, քչերից մեկն էր պ. Մարուքեն նաիրյան այդ քաղաքում, որ թերթեր էր կարդում,-կարդացել էր արդեն պ. Մարուքեն, որ արդեն, արդեն՝ պատերազմ է հայտարարված Տաճկաստանին: Եվ, երեւակայո՞ւմ եք- դժգոհ էր դրանից: Տարօրինակ, այո, զարմանալի մարդ էր այդ պ. Դրաստամատյանը, ինչքան էլ նրան, խորին արհամարհանքով, պ. րաստամատյան անվաներ ընկ. Վառոդյանը, ինչքան էլ նրա, առանց այն էլ աչքի ընկնող քթի ծայրը համարյա թե միշտ ավելի եւս աչքի զարկեր իր անհաճո կարմրությամբ, որ, ինչպես ասում էին, հետեւանք էր ոգելից ազդեցությունների,-չնայած, կրկնում ենք. այս բոլոր տարօրինակություններին-պ. Մարուքեն է´ր եւ արժանի է ամենայն ուշադրության: Երեւակայո՞ւմ եք. նա, այդ հարբեցող «եվրոպացին» այդ երեկո հանդգնություն ունեցավ կատարելու այնպիսի մի մեծագործություն, որի համար արժե´ որ նա համարվի իմ միակ հերոսը, այդ կարմրաքիթ Դրաստամատյանը... Նա գիտեր, այո -կարդացել էր արդեն պ. Դրաստամատյանը, որ պատերազմ է հայտարարված Տաճկաստանին, միակ մարդն էր գուցե, որ, իրեն միայն հայտնի պատճառներով, դժգոհ էր դրանից: Կային ասողներ -ինչպես, օրինակ, Հաջի Մանուկոֆ էֆենդին,-որ «անարխիստ» է պ. Մարուքեն, այսինքն՝ «անիշխանական». այնինչ ընկ. Վառոդյանն այն կարծիքն ուներ, որ նա, այսինքն՝ պ. Մարուքեն, ոչ «անարխիստ» է, ոչ բան, այլ, պարզապես մի «մխի գլոխ», որին հարկավոր է «խփել»: Չգիտենք, որքա՞ն էր համապատասխանում իրականության ընկ. Վառոդյանի այդ կարծիքը պ. Մարուքեի մասին, բայց հարկավոր է ասել, որ ընկ. Վառոդյանի այդ օրիգինալ կարծիքում կար, եթե ոչ ուղղակի, գոնե կողմնակի ճշմարտության որոշ տոկոս. գուցե, այո, ընկ. Վառոդյանի տեսակետից, այդ «մխի գլխին» հարկավոր էր «խփել», քանի որ, այո,-մենք չգիտենք, թե ուրիշ ինչ պատճառներ կային պ. Մարուքեի համար, իրեն չվերաբերող մի խնդրի,-Տաճկաստանին հայտնած պատերազմից դժգոհելու, բայց մի բան պարզ էր ինքնըստինքյան, այդ այն է, որ պ. Մարուքեն նկատել էր, որ արդեն շարժվում է «Ընկերությունը»,- սա´ էր, ամենից առաջ, նրա դժգոհելու պատճառներից մեկը: Ո´չ անարխիստ, ո´չ բան: Նա՝ պ. Մարուքեն, իրեն միայն հայտնի պատճառներից դրդված, դեմ էր «Ընկերությանը», այսինքն՝ կոնկրետ ասած՝ տեղական «երեքին» ու նրա արբանյակներին. նրանք սեւ ասեին, պ. Մարուքեն կասեր՝ սպիտակ. նրանք հա ասեին, պ. Մարուքեն կասեր՝ չէ: Եվ այսպես -ամեն ինչում. այսպես էլ հիմա: Արդեն խոսում էին քաղաքում, արդեն շշնջում էին, խորհրդավոր, զանազան բերաններ: Արդեն տալիս էին հայտնի անուններ... Անհամբերությամբ սպասում էին այդ ըղձալի օրվան. այս ըղձալի օրը, ինչպես ընկ. Վառոդյանն էր ասում քաղաքային այգում ծանոթ օրիորդներին, պիտի բանար իրենց՝ Նաիրիի առաջ ըղձա´լի հորիզոններ: Դեռ երեկ, դեռ առաջի օրը, այգու ակումբում պարծենում էր, «ագռավի աղջիկը» սեղանին խփելով, Կինտաուրի Սիմոնը, որ «կամավոր կգնա»: Հասկանում էր, իհարկե, զգում էր արդեն պ. Մարուքեն, որ շուտով «պարը կսկսվի» եւ գլխապտույտ կգնա. հասկանում էր եւ դժգոհելով սպասում: Իսկ հիմա ահա, ընկ. Վառոդյանին հանդիպելուց հետո, հասկացավ, զգաց պ. Դրաստամատյանը, որ արդեն գլորվել է քարը - քթի տակ, դժգոհ, փնթփնթալով՝ քաղաքային այգու ակումբը գնաց պ. Մարուքեն, մտածելով, որ այնտեղ, երեւի, ամեն ինչ կիմանա: Իրիկուն էր արդեն. արդեն վառվում էին լույսերը քաղաքային այգում: Նվագում էր զինվորական երաժշտախումբը. նվագում էր «Բոժե ցարյա»: Հասկացավ պ. Մարուքեն, որ «սկսվել է պարը»: Հիշեց այն մյուս կիրակին. կանգնեց, կանգնեց նորից պ. Մարուքեի ուղեղում -կանգնեց, այծագլուխ, Մազութի Համոն: Լիքը, խիտ կանգնած հասարակության միջով մոտեցավ ակումբին պ. Մարուքեն - եւ, հրաշքի մի նման, ելնելով կարծես իրա, պ. Մարուքեի ուղեղից -կանգնեց. դեմը, նույն թղթախաղային կանաչ սեղանի վրա կանգնած էր -Մազութի Համոն: Ներքեւում, այսինքն՝ սեղանի կողքին, գլխաբաց կանգնած էին՝ բժիշկը, Օսեփ Նարիմանովը, Արամ Անտոնիչը, եներալ Ալոշը, ընկ. Վառոդյանը եւ Կինտաուրի Սիմոնը -կոշկակարը: Բերանները բաց՝ բղավում էին «ուռա»: Դեռ չէր ուշքի եկել պ. Մարուքեն, երբ մեկը հետեւից հրեց նրա կողին եւ ականջին բղավեց. «ըլխարկդ հանե´, տո´, չե՞ս հասկընա»: Նայեց -Աբոմարշն էր. ակնոցը քթին, այծամորուք: Դեմքին -պատկառանք էր խորհրդավոր. ակնոցը թեքվել էր մի կողմ. գլուխը նման էր «Խաթաբալայից» հանած ծաղրանկարի: Հանեց գլխարկը, առանց բան հասկանալու, պ. Մարուքեն. բայց մինչ այդ նվագը դադարեց, բոլորը ծածկեցին գլխարկները եւ այս անգամ պ. Մարուքեն ինքը մնաց՝ քիթը վեր, գլխարկը ձեռին: «Հայրենակիցնե´ր», - սկսեց, երեւի ընդհատված ճառը շարունակելով, Մազութի Համոն. տիրեց լռություն՝ լսողություն տիրեց: «Մոտ է, մոտենում է օրը, -շարունակեց ապա Մազութի Համոն, -երբ, ելած մոխիրից, դարերի քնից,- հառնե´ պիտի, ազատ, երկիրը հազարամյա- ազատ Նաիրին»: Այս իմաստով ահա խոսում էր, բավականին հուզված, Մազութի Համոն. բայց ահա նրա ձայնը բարձրացավ, ձեռքը վեր մեկնվեց աչքերը վառվեցին. նա, ինչպես երեւում էր, վերջացնում էր ճառը.-«Ամեն ոք մեզանից պարտավոր է օգնել, ինչով որ կարող է, այսօր. ես չեմ կասկածում»,-վերջացրեց խոսքը Մազութի Համոն,- «որ մեր հաղթապանծ զորքերը մի շաբաթից հետո Էրզրում կմտնեն»: Այսպես վերջացրեց իր ճառը Մազութի Համոն - եւ նորից թնդաց երաժշտությունը՝ հասարակությունը ոռնաց: Ոգեւորության հենց այդ ծայրահեղ վայրկյանից հետո էր ահա, որ տեղի ունեցավ անսպասելի, աներեւակայելի, անթույլատրելի մի բան.-երեւակայո՞ւմ եք՝ պ. Մարուքեն, այդ «ախմախ անասունը», որպիսի հորջորջում տվեց նրան, դեպքը կատարվելուց հետո, եներալ Ալոշը,-այդ ողորմելի պ. Մարուքեն ահա, իր կանգնած տեղից, հենց որ Մազութի Համոն իր խոսքը վերջացրեց -«Իդիո´տ»-բացականչեց, ինչքան որ ձայն ուներ, Համո Համբարձումովիչի հասցեին. տիրեց մեռելային լռություն՝ ապշանք, էլեկտրական լարում«Բա´ցց»-իջավ, չոր, հնչուն՝ շխկալով ընկավ ընկ. Վառոդյանի ապտակը պ. Մարուքեի այտին: Պ. Աբոմարշն շտապեց ոտքի մի խրատական հարվածով օգնության հասնել ընկ. Վառոդյանին: Պ. Մարուքեն, երեսնիվայր, ընկավ. ակնոցը, պսպղուն, թռավ մի կողմ: «Հարբած է»,- հայտնեց Սերգե Կասպարիչը՝ դեպքի տեղը հասնելով: «Հարբած է»,-հաստատեց ընկ. Վառոդյանը.-«պետք է ոստիկանատուն ուղարկել, որ ուշքի բերեն»: Ու պատմեց, որպես ապացույց, ընկ. Վառոդյանը, որ նույնը, բառացի, կես ժամ առաջ ասաց իրեն, փողոցում, առանց որեւէ առիթի, պ. Մարուքեն: Պ. Մարուքեին տարան ոստիկանատուն: Չգիտեմ, հարբած էր թե չէ պ. Մարուքեն, բայց մի բավականին հավաստի աղբյուրից ես հետո տեղեկացա, որ, ճիշտ որ, ինչպես այդ հավաստի աղբյուրն էր ինձ տեղեկացնում -պ. Մարուքեն հարբած էր եղել: Նույնն էր հաստատում եւ Բոչկա Նիկալայը հետո, պատմելով, որ այդ օրը, դեպքը պատահելուց երկու ժամ, մոտավորապես, առաջ պ. Մարուքեն իրա, Բոչկա Նիկալայի դախլի դիմացը կանգնած՝ գլուխն է քաշել «մի բոթիլ սմիրնովկա»-դառնահամ օղի: Բայց այս դեպքում արժեքավոր է, իհարկե, ոչ այնքան Բոչկա Նիկալայի ցուցմունքը, մանավանդ որ օղու նրա հիշատակած քանակը դժվար թե ընդունակ լիներ «խելքից հանելու» պ. Մարուքեին,-որքան, այո´, վերեւում հիշածս «հավաստի աղբյուրի» ցուցմունքը, որովհետեւ... Բայց այս ենթադրությունս հիմնավորելու համար նախ եւ առաջ հարկավոր է ասել, թե ի՞նչ «աղբյուր» էր այդ, որին կարելի էր հավատ ընծայել այն էլ այնպիսի մի նուրբ անհասկանալի հարցում, որպիսին էր պ. Մարուքեի վարմունքը պատմական այն ահավոր, այն նշանակալից վայրկյանին: Այդ «աղբյուրը», դե, մի մարդ էր, երեսունին մոտիկ մի երիտասարդ նաիրցի, որը վերջին օրերս էր միայն երեւացել նաիրյան այդ քաղաքում, բայց որին ճանաչում էին տեղացիք նրա մանկությունից. ռեալական դպրոցի տեսուչ Արամ Անտոնիչի մորեղբոր որդին էր դա -Կարո Դարայանը, որին յոթ-ութ տարեկան հասակից Մոսկվա, Լազարյան Ճեմարանն էր ուղարկել Արամ Անտոնիչը. սրա խնամքին էր մնացել, ծնողների մահվանից հետո, դեռ մանուկ հասակից Կարո Դարայանը: Արամ Անտոնիչը, նրան Մոսկվա ուղարկելով, հասել էր երկու նպատակի մի անգամից. նախ՝ ազատվել էր նրա հոգսից, երկրորդ՝ իր վերջին պարտքը դրանով հատուցած էր համարել իր ազգակցի հիշատակին: Ինչպես որ գնացել էր Մոսկվա Կարո Դարայանը -այնպես էլ մնացել էր այնտեղ մինչեւ ավարտելը, որից հետո եւս, թեկուզ տեղափոխվել էր Կովկաս-Բաքու, բայց չէր երեւացել հայրենի քաղաքում, չնայած Արամ Անտոնիչի հաճախակի խնդրանքներին: Արամ Անտոնիչը, մանավանդ երբ Դարայանը վերջացրեց դպրոցը, երբ արդեն վերացած էր համարում ամեն մի հոգատարության խնդիր մորեղբոր որդու նկատմամբ, շատ էր ցանկանում նրան իր մոտ տեսնել, գուցե հենց նրա համար միայն, որ, ինչպես ասում էր նա հաճախ եներալ Ալոշին, «ցանկանում էր իր ազնվության պտուղը մոտիկից ճաշակել»: Բայց հետո, Կարո Դարայանի Բաքու գալուց մի քանի ժամանակ անց, Արամ Անտոնիչը դադարեց հանկարծ իր «ազնվության պտուղի» մասին առհասարակ խոսելուց, իսկ երբ, լինում էր, հիշեցնում էին նրան իր «սանիկի» մասին -Արամ Անտոնիչը թթու դեմք էր շինում. Արամ Անտոնիչը ծամծմում էր զրույցը: եներալ Ալոշը սկզբում չէր հասկանում, ավելի շուտ՝ չէր իմանում բանի եղելությունը. բայց հետո նա իմացավ, եւ ահա բանը մինչ այնտեղ հասավ, որ Արամ Անտոնիչը մի գեղեցիկ օր էլ վերցրեց գրեց իր սանիկին, որը, ի դեպս, համարյա թե չէր էլ պատասխանում իր «բարերարի» նամակներին ո´չ մի նշան չէր էլ ցույց տալիս այդ կողմերը երեւալու,-Արամ Անտոնիչը, ինչպես ասացինք, վերցրեց գրեց Կարո Դարայանին, որ չլինի թե վերջինս իր աչքին երեւա. իսկ եթե պատահի գալու լինի հայրենի քաղաքը -չլինի թե մտաբերե իր քեռու բնակարանը. քեռու բնակարանը «փուչ» սանիկի համար փակված կլինի: Այսպես էր գրել իր մորեղբորորդուն Արամ Անտոնիչը իր վերջին նամակում - ահա, այդ նամակը գրելուց երկու ամիս անց, որտեղից որտեղ, մեր պատմած դեպքերի նախօրյակին, մի գեղեցիկ առավոտ եկավ Կարո Դարայանը նաիրյան այդ քաղաքը կառքը կանգնեցրեց... ճիշտ պ. Մարուքեի բնակարանի առաջ: Այս վերջին հանգամանքը խիստ զարմանալի թվաց ոչ այնքան քաղաքացիների, որքան իրա -Արամ Անտոնիչի աչքին. բանն այն է, որ, ճիշտ է, Մոսկվա գնալուց առաջ երկու երեխաներ, ավելի լավ է ասել՝ երկու փողոցային խաղընկերներ, թեպետ եւ ճանաչելիս լինեին իրար պ. Մարուքեն եւ Կարո Դարայանը, բայց չէ՞ որ դրանից հետո այնքան էր ջուր հոսել, այն էլ տարբեր հուներով, որ ոչ մի հնարավորություն, թվում է թե, չպիտի մնար նրանց մտերմանալու: Դրանից հետո պ. Մարուքեն, ինչպես գիտենք, տեղական քաղաքային յոթնամյա դպրոցն էր ընկել, որից հետո, չգիտենք, թե ի՜նչ զարմանալի հրաշքով, եղել էր Բեռլինում, այնինչ Կարո Դարայանը գնացել էր Մոսկվա, ապա Բաքու, այնպես որ ո´չ մի առիթ, ո´չ մի հնարավորություն, թվում է թե, չեն ունեցել իրար հանդիպելու - եւ հանկարծ... Կարո Դարայանը վերադառնում է այդ քաղաքը եւ կայարանից քշում է ուղի´ղ պ. Մարուքեի բնակարանը, ամենայն ճշտությամբ ասում է կառապանին պ. Մարուքեի հասցեն... Հասկանո՞ւմ եք՝ Կարո Դարայանը, ամբողջ քսան տարի ո´չ հայրենի քաղաքի ո´չ էլ պ. Մարուքեի դեմքը տեսնելուց հետո -ասում է կառապանին պ. Մարուքեի հասցեն եւ հին բարեկամի նման իջնում է նրա տանը, նախքան վերջինիս սենյակ մտնելը -դուրսը, հենց դռան առաջ, կառապանի կողքին մի պինդ համբուրվելով իրեն միանգամայն անծանոթ, բայց հրաշքով մտերմացած պ. Մարուքեի հետ... Այս բանն իր սեփական աչքերով տեսել է Կինտաուրի Սիմոնը, կոշկակարը ամենայն մանրամասնությամբ պատմել է ընկ. Վառոդյանին: Եվ ահա -հենց այդ Դարայանը, նա ինքը, ինչպես այս բոլորից կարող եք եզրակացնել՝ պ. Մարուքեի այդ հոգեկից ընկերն ահա, վերջինիս հետ քաղաքային այգում տեղի ունեցած այն ցավալի դեպքի երկրորդ օրը հավատացնում էր բոլորին, որ պ. Մարուքեն, ճիշտ է, հարբած է եղել: Կարծում եմ, որ ես իրավունք ունեմ Կարո Դարայանին, այդ, իմ կարծիքով ամենահավաստի աղբյուրին, լիովին հավատալու, նախ նրա համար, որ նա հետագայում հայտնի դարձավ քաղաքին, որպես միանգամայն մաքուր, անկաշառ մի անձնավորություն, ապա՝ նրան, պ. Մարուքեի այդ սրտակից ընկերոջը, իսկի էլ ձեռնտու չէր հարբեցողի դիպլոմ կպցնելը իր «հոգեկցի» ճակատին, մանավանդ որ այդ չարաբաստիկ «դիպլոմը» շատ շուտով պատճառ դարձավ պ. Մարուքեի ուսուցչական դիպլոմից զրկվելուն: Մի հանգամանք, որի մեջ խառն էր - եւ նա ինքն էլ չէր թաքցնում -Մազութի Համոյի մատը: Նա՝ Մազութի Համոն, որպես ծխական դպրոցների ավագ հոգաբարձու, ասել էր հոգաբարձական ժողովին, որ շտապ կարգով, որպես բացառություն, տեղի էր ունեցել ո´չ թե Համո Համբարձումովիչի գրասենյակում, այլ եկեղեցու մոմավաճառքի խանութում, որտեղ միշտ պատրաստ էր լինում ծխական դպրոցների հոգաբարձական կազմը,-այդ կազմին ահա ասել էր, զայրույթի փրփուրը բերանին, Մազութի Համոն, որ «նաիրյան դպրոցում, ուր կրթվում, հասունանում թեւ է առնում մեր մատաղ սերունդը, որի ուսերի վրա, որի վտիտ ուսերի վրա վաղը պետք է ծանրանա նաիրյան- օ, ես հավատում եմ դրան,-պայծառ ապագան դարբնելու գործը,- հարգելի ժողովականնե´ր, ես ասում եմ, այո, որ նման մի սրբազան վայրում, այն էլ ուսուցչի բարձր կոչումով, տեղ չպե´տք է ունենան պ. Դրաստամատյանի նման հարբեցող ավարաները...»: Այսպես էր ասել ծխական դպրոցների հոգաբարձական կազմին, միանգամայն արդարացի լինելով, Մազութի Համոն,- եւ նրան, այդ կազմին, ոչինչ ուրիշ չէր մնում անելու, քան հաստատելու նրա կարծիքը եւ հեռացնելու պաշտոնից պ. Մարուքեին, որը եւ տեղի ունեցավ, ի մեծ անտարբերություն պ. Մարուքեի եւ ի մեծ ուրախություն ամբողջ քաղաքի -երկու օր անց: Բժիշկ Սերգե Կասպարիչը այլեւս նստում էր զորակոչային ատյանում: Իսկ երեկոները, ըստ սովորության, նորից զբաղվում էր քաղաքային ակումբում մխիթարիչ թղթախաղով, բայց այն տարբերությամբ, որ այժմ հետզհետե խոշորանում էին գումարները, խաղամիջի գումարները. «տասը», «հիսուն», «հարյուրի»-ի տեղ կանաչ սեղանների շուրջը այժմ լսվում էին «երեք ու կես», «հինգ» «հավասար» բացականչությունները, որոնք, փոխաբերաբար հասկացվում էին, որպես հարյուրի ու հազարի հետ առնչություն ունեցող գումարներ: Երկրորդ աչքի ընկնող փոփոխությունը, որ առանձնապես դուր էր գալիս Սերգե Կասպարիչին, այն էր, որ նոր, միանգամայն «թարմ» մարդիկ էին սկսել հաճախել քաղաքային ակումբը, ըստ մեծի մասի երիտասարդ սպաներ, որոնք շատ շուտ ընտելանում էին բժշկին եւ, նրանից հետո, մնացած շրջանին՝ Օսեփ Նարիմանովին, եներալ Ալոշին, Արամ Անտոնիչին եւ մյուսներին. ես դիտմամբ առաջին հերթին չտվի Համո Համբարձումովիչի անունը, որովհետ նա թեկուզ չէր դադարել ակումբ հաճախել, բայց երեւում էր կանաչ սեղանի շուրջը ոչ պարբերաբար, ինչպես առաջ, այլ երբեմն-երբեմն, այլն էլ երեկոյան ուշ ժամերին, տասնմեկից հետո. ո՞վ, ո՞վ չգիտեր, որ օրըստօրե մեծանում, վիթխարի ծավալ էր ստանում Մազութի Համոյի հասարակական գործունեությունը, որով, իհարկե, քիչ տեղ էր մնում անձնական հաճույքներին՝ աննշան տեղ: Արդեն խոսում էին, արդեն շատ որոշակի շշուկներ էին շրջում քաղաքում - այդ շշուկները ինչ - որ առնչություն ունեին ընկ. Վառոդյանի հետ, արդեն տալիս էին հայտնի անուններ: «Անդրանիկ», «Դրո», «Քեռի», - խոսում էին արդեն տներում ու փողոցներում: Եվ այդ անունները կապվում էին, ինչ - որ անհայտ թելերով կապվում էին այդ անունները Մազութի Համոյի գրասենյակին. ինչ - որ անհայտ կողմերից երկարվում էին, ասես, աներեւույթ թելեր փաթաթվում էին «Լույսի» կառավարիչ Մազութի Համոյի շուրջը, նրա հետ առընթեր մեջ առնելով նա ընկ. Վառոդյանին, այո, նախ առաջ ընկ. Վառոդյանին, ապա բժշկին Օսեփ Նարիմանովին: Չգիտենք՝ կապ ունեի՞ն արդյոք այդ շշուկներին, թե ոչ, բայց այդ օրերին էր հենց, որ Հինգհարկանի Շենքի հրամանների կողքին մի առավոտ քաղաքացիք փակցրած գտան -ուրիշ, նաիրատառ հրամաններ, ճիշտն ասած՝ հայտարարություններ, որոնց ներքեւում, սպիտակի վրա սեւով ստորագրված էր՝ տպված էր նաիրատառ՝ Համազասպ Աստվածատրյան. - դա հենց ի´նքն էր՝ «Լույսի» կառավարիչ Համո Համբարձումովիչ Ասատուրովը - Մազութի Համոն... Այդ հայտարարությունները կանչում էին քաղաքացիներին, կանչում էին, ինչպես ասված էր նրանցում - կիրակի, ցերեկվա ժամը 12-ին, ամառային ակումբի դահլիճը - «Հասարակական ժողովի»: րված էր, նույնպես ասված էր նրանցում, որ -«Ներկա մոմենտի մասին կբանախոսե Համազասպ Աստվածատրյանը»-(կարդա՝ Մազութի Համոն) ապա՝ «Բանախոսությունից հետո տեղի կունենա մտքերի փոխանակություն մի շարք կարեւոր հարցերի մասին. մուտքը ազատ է բոլորի համար. պատասխանատու կարգադրիչ՝ Համազասպ Աստվածատրյան» - ահա այդ հայտարարությունների բովանդակությունը: Կարդաց-կարդաց այդ հայտարարությունը վարսավիր Վասիլը, նրա դեմքը, չգիտեմ ինչու, գարնան առավոտի նման, զվարթ, բացվեց. կարծես յուղ քսեցին վարսավիրի դեմքին: Ձեռքերը իրար շփելով՝ մտավ Կինտաուրի Սիմոնի կոշկակարանոցը վարսավիր Վասիլը եւ զվարթ բացականչեց. «Մազութի Համոն էլի կանչել է քեզի, տո´, Կլուբի Մեյմուն, բանե խաբա՞ր ես հեչ...»: Կոշկակար Սիմոնը կարծեց, թե ճիշտ որ կանչում է իրեն Մազութի Համոն. դանակը վար դրեց Կինտաուրի Սիմոնը եւ ելավ ոտքի: «Ո՞ւր ա, ո՞ւրտեղ է», - թեկուզ խոցված վարսավիրի կոպիտ հորջորջումից, բայց ներքուստ հպարտացած, որ, ա´յ, ինքը եւս առնչություն ունի այնպիսի անձնավորության հետ, ինչպիսին է Համո Համբարձումովիչը - Մազութի Համոն: «Ո՞ւրա»,- շողոքորթ ժպտալով՝ հարցրեց Կինտաուրի Սիմոնը վարսավիր Վասիլին, կարծելով, որ դուրսը, դռան մոտ, երեւի, կանգնած սպասում է իրեն Մազութի Համոն: «Ա´յ», - պատասխանեց, մեջքը թեքելով կռնակը դեպի Կլուբի Մեյմունը դարձնելով, վարսավիր Վասիլը. ու ցուցամատը տարավ, ցույց տվեց... իր այն տեղը, որի վրա ծննդյան օրից նստում էր նա: Հասկացավ Կլուբի Մեյմունը, գլխի ընկավ նա, որ «ձեռ է առել» իրեն վարսավիր Վասիլը. - «Թո´ւ, մարդ, նամուսիդ»,-թքեց Կինտաուրի Սիմոնը վարսավիրի հետեւից. բայց նա, խռպոտ հռհռալով, ցատկել էր արդեն դուրս: Վարսավիր Վասիլը արդեն չկար: Բայց ես մոռացա ասեմ, որ Մազութի Համոյի նույն այդ հայտարարությունների կողքին, նույն այդ օրը, փակցրած կային եւս ուրիշ հայտարարություններ, որոնց ճակատին տպված էր թեեւ «Լույս» Նավթարդյունաբերական Ընկերության կողմից» ծանուցումը, սակայն նրանց ներքեւում եւս տպված էր նորից նրա, անխուսափելիորեն նրա - Մազութի Համոյի ստորագրությունը: Նրանցում, այդ մյուս հայտարարություններում, ծանուցվում էր ի լուր հանրության, որ -«Ապրանքատեղափոխության պայմանների դժվարանալու պատճառով՝ «Լույսի» վարչությունը պատիվ ունի հայտնելու արգո հասարակությանը, որ սույն թվից սկսյալ նավթը վաճառվելու է փութը մի ռուբլի հինգ կոպեկով»-այսինքն՝ նախկին գնից փթին 15 կոպեկ ավելով: Չնայած Համազասպ Աստվածատրյանի առաջին հայտարարության առանձին խորհրդավորությանը եւ անհասկանալի ոճին՝ Մազութի Համոյի այս երկրորդ հայտարարությունն ավելի հուզեց քաղաքացիների միտքը, քան առաջինը: Մանավանդ որ չար լեզուներն սկսեցին խոսել,- այս լեզուների շարքում իր առանձնահատուկ տեղն ուներ պ. Մարուքեի լեզուն,-որ նավթի գինը բարձրացնելու խնդրում մատ չունի «Կենտրոնը», այսինքն՝ «Լույսի» կենտրոնական՝ Բաքվի վարչությունը, այլ որ այդ հետեւանք է իրա -Մազութի Համոյի սեփական ձեռներեցության, մի բարեմասնություն, որով այնքան հարուստ էր Մազութի Համոն եւ որի շնորհիվ նա քանիցս արժանացել էր կենտրոնական վարչության առանձին ուշադրությանը, հատուկ հարգանքին: Չգիտենք, որքան հիմք ունեին այդ զրույցները, բայց մենք, աչքի առաջ ունենալով ռուսական հայտնի առածը, տրամադիր ենք կարծելու, որ այդ «ծուխը» եւս պիտի նախապայման ունենար եթե ոչ իսկական մի «կրակ», գոնե կրականման մի բան: Սիրելի ընթերցո´ղ, քո աչքից թող չխուսափե իմ այս միանգամայն «նուրբ», միանգամայն զգուշավոր վերաբերմունքը դեպի Մազութի Համոյի անձնականին ուղղված զանազան «ասեկոսեները». ո՞ր, ո՞ր, ասացեք խնդրեմ, քիչ թե շատ համարում ունեցող հեղինակը կարող է ցանկանալ, որ իրեն մեղադրեն բամբասանքի մեջ դեպի իր հերոսը -նո´ւ, եթե ոչ «հերոսը», գոնե իր վեպի նշանավոր, այո´, կենտրոնական անձնավորություններից մեկը: Իսկ ինձ համար, մանավանդ, ոչ միայն որպես հեղինակի, այլ որպես մարդու -ուրեմն կրկնակի կերպով անհաճելի պիտի լիներ նման մեղադրանքը, որովհետեւ, զգում եմ, որ եթե ես թույլ տայի ինձ գոնե մի, թեկուզ ամենաչնչին, անբարեխղճություն գրությանս առարկա անձնավորության հասցեին -ապա հետեւեին, խղճի խայթի նման հսկեին պիտի անքուն գիշերներս Մազութի Համոյի կայծկլտող աչքերը՝ ուտեին պիտի սիրտս: Պիտի նայեին նրանք, հսկեին պիտի խղճմտանքս -կախաղանի բարձունքից պարզեին պիտի դեպի խիղճս Մազութի Համոյի տառապյալ աչքերը -նախատինքի, այո, մորմոքի ասեղներ... Կիրակի, ինչպես գրված էր հայտարարության մեջ՝ ցերեկվա ժամը 12-ին արդեն կանգնած էր Մազութի Համոն ակումբի դահլիճի դեռ չբարձրացրած վարագույրի հետեւը եւ պատրաստվում էր սկսելու: Նայում էր վարագույրի արանքից դահլիճում հավաքված հասարակությանը սրտմտում էր կարծես. կողքին կանգնած էր ընկ. Վառոդյանը եւ նույնպես ցույց էր տալիս դժգոհության նշաններ: Բանն այն էր, որ այնքան էլ, կարծես, դահլիճը լիքը չէր: Առաջին շարքում, կողք կողքի, նստած էին՝ եներալ Ալոշը, Օսեփ Նարիմանովը, բժիշկը: Արամ Անտոնիչը երկրորդ կարգի առաջին նստարանն էր ընտրել եւ քիթը վեր տնկած, հոտոտում էր օդը. փնտրում էր օդի ալիքներում ինչ-որ ծանոթ մի բան, բայց, կարծես, չէր գտնում: Նրանից երկու նստարան այն կողմը նստել էր կոշկակար Սիմոնը -Կլուբի Մեյմունը: Վարսավիր Վասիլը նրա հետեւում դրված նստարանն էր ընտրել եւ, նայելով կոշկակարի ծոծրակին, շոյում էր մորուքը: Բացի այս հարգելի նաիրցիներից, եթե Հաջի Մանուկոֆին, ռեալականի օրիորդաց գիմնազի մի քանի ուսուցիչ-ուսուցչուհիներին, ծխականի վարժապետ-վարժուհիներին, տեր Հուսիկ քահանա-Խաչագողին եւ պ. Աբոմարշին էլ թվենք -սրանով համարյա թե սպառած կլինենք չափահաս քաղաքացիների կոնտինգենտը, եթե, իհարկե, այդպիսիների շարքին չդասենք մի քանի ուսանող-ուսանողուհիներին մի շարք աշակերտներին (մեծ մասը եւորգյան ճեմարանից), որոնք կարծես թե իրենք էլ զգալով իրենց անչափահաս լինելը՝ շարվել էին պատերի երկայնքին եւ բռնել էին մուտքը՝ չնայած որ դահլիճում դեռ, բավականին թվով, մնացել էին դատարկ նստարաններ: Տասներկուսից տասը անց Մազութի Համոն անհանգստացավ. նայեց ժամացույցին, նայեց ընկ. Վառոդյանին. «Հարկավոր է սկսել»,-ասաց ընկ. Վառոդյանին Մազութի Համոն: Ընկեր Վառոդյանը դուրս եկավ մի վայրկյան, ծառային կարգադրեց - եւ ահա, երբ կրկին վերադարձավ հայտնեց Համո Համբարձումովիչին, որ իսկույն կսկսեն -դրսից, ակումբի դռնից, լսվեց զանգի ձայնը, որից հետո դահլիճ մտնել սկսեցին մի քանի նոր անձնավորություններ, մի երկու ուսանող, մի երկու եկվոր սպաներ. վերջին մտնողը պ. Մարուքեն էր, հետեւից՝ Կարո Դարայանը, որ տեղավորվեցին վերջին շարքի նստարաններին. ապա դուռը փակվեց, վարագույրը բարձրացավ... Եվ ահա այստեղ էր, որ հանդիսականների աչքին ներկայացավ մի բավականին տարօրինակ, անսպասելի տեսարան. բեմի աջ անկյունում դրված էր ամբիոնանման մի հարմարություն, որի կողքին կանգնած էր Մազութի Համոն, իսկ բեմի կենտրոնում, նույն ճակատագրական կանաչ սեղանի առաջ (ուրիշ սեղան երեւի չէր ճարվել ակումբում) նախագահական աթոռի վրա նստած էր, որպես նախագահ -երեւակայո՞ւմ եք -ընկ. Վառոդյանը... Վա´տ, վա´տ հոտ էր փչում, ինչպես հետագայում ասում էր պ. Մարուքեն, նաիրյան այդ ժողովից -ասում էր, ինչպես ասացինք, հետագայում, երբ արդեն պատմության գիրկն էր անցել այդ ժողովը արդեն եւ ակնբախ էին դարձել նույնիսկ Մեռելի Ենոքի աչքին, նրա աղետավոր հետեւանքները... Բայց ա´յն, ա´յն ժամանակ ո՞նց հասկանար այդ «վատ հոտը» -չասենք Մեռելի Ենոքը, որն ընդհանրապես քիչ բան էր հասկանում, այլ, ասենք, հենց մանրավաճառ Կոլոպոտյանը, որ իսկի չէր էլ եկել ժողովի կամ նաիրցի արհեստավորը, որ չէր էլ լսել այդ ժողովի մասին եւ եթե լսեր էլ -քիչ բան պիտի հասկանար: Ո՞նց, ո՞նց իմանար նեխած ձկան նման վագոնները լցված նաիրցի տրեխավորը, ո՞նց հասկանար այդ «վատ հոտը» նա, որ առաջին անգամն էր, ելած իր մութը խուղից, երկաթագիծ տեսնում նրա անհայտ հեռուներից սարսափահար՝ լալիս էր պառավանման երգում էր, պառավաձայն, վայրենի իր «Տանըմը»-փակ, անդուռ վշտի հանճարեղ այդ ոռնոցը, որ պատիվ կարող էր բերել ամեն մի, ձմռան կեսգիշերին դունչը լուսնին տնկած, սարսափահար գայլի... Տասներկուսից տասնհինգ անց այդ ժողովը բացվեց: «Ըհը´, ըհը´»,-երկու մատը շրթունքներին տանելով, չոր հազաց ընկ. Վառոդյանը. ասաց բացման խոսքը՝ կարճ ազդու: «Տիկիններ եւ պարոններ»,- սկսեց իր խոսքը ընկ. Վառոդյանը, թեկուզ, կարծեմ, ոչ մի տիկին չկար դահլիճում, եթե, իհարկե, չհաշվենք ծխականի վարժուհի օր. Սաթոյին, որին փոխաբերական մտքով միայն, թերեւս, կարելի էր «տիկին» անվանել, այն էլ եթե նման մի անքաղաքավարություն թույլատրելի լիներ նաիրյան ժողովներում: Ընկ. Վառոդյանը իր բացման խոսքում, մոտավորապես, ասաց, որ «մեծ օրեր» են եկել, նշանակալից օրեր ամեն մեկի համար, բոլոր ժողովուրդների համար եւ, մասնավորապես, նաիրյան ժողովրդի համար: Նա հայտնեց, որ պ. Համազասպը կզեկուցե այդ նշանակալից օրերի ամբողջ կարեւորության մասին եւ համոզված է, որ արգո հասարակությունը միանգամայն հասուն, աչալուրջ վերաբերմունք կցուցահանե դեպի դրված խնդիրները: «Խոսքը, զեկուցման համար, տրվում է պ. Համազասպին»,-ասաց ընկ. Վառոդյանը եւ նստեց: Եվ մինչ կմոտենար ամբիոնին պ. Համազասպը, մինչ կխմեր ջուրը -դահլիճում, եներալ Ալոշի առաջնորդությամբ, ներկաներն հազալ սկսեցին եւ կոկորդները մաքրել, կարծես իրենք պիտի, բոլորը մեկ, ատենախոսեին: Բայց շուտով տիրեց լիակատար լռություն, Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն, վերջապես, սկսեց... Ես չեմ կարող, իհարկե, արագագրական ճշտությամբ վերարտադրել այստեղ Մազութի Համոյի այդ պատմական, այդ նշանավոր ճառը: Բայց ձեւականը, այսինքն՝ նրա շարժումների, ձայնի, առոգանության այլ նրբությանց նկարագրությունը մի կողմ թողնելով, որովհետեւ, սիրելի ընթերցող, դա վեր է իմ ուժերից,-ես կաշխատեմ պատմել, ամենայն ճշտությամբ, նրա այդ պատմական ճառի բովանդակությունը կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ կորիզը,- եւ թող ներե ինձ Համո Համբարձումովիչի տառապյալ ստվերը, եթե ես, ինձնից անկախ պատճառներով, թույլ տամ թեկուզ ամենաաննշան, մազաչափ անճշտություններ: Խաչատուր Աբովյանը, «Վերք Հայաստանի, ողբ հայրենասիրի» իր հայտնի վեպում պատմում է, թե ինչպես Լիդիացվոց Կրեսոս թագավորի համր լեզուն բացվում է մայրենի լեզվի հրաշալի հրաշքով»Այսպես մանվածապատ, այսպես բանաստեղծական սկսեց իր այդ նշանավոր ճառը Մազութի Համոն: Իմաստն այն է, պարզաբանեց նա հետո, որ հայրենազուրկ մարդու գոյությունը մի վերք է, մի յարա, իսկ մայրենի լեզուն -հրաշարար բալզամ: Դուք գիտեք, թե ինչպիսի՜ մեծ սիրով, ինչպիսի մեծ ոգեւորությամբ քնարերգել են բոլոր մեծ բանաստեղծները, ինչպես մեր Ալիշանը եւ ամառ Քաթիպան,-շարունակեց հետո Մազութի Համոն,-իրենց հայրենի երկիրը, իրենց հայրենի աշխարհը -իրենց հայրենիքը: Ինչո՞ւ,- հարցը, շեշտակի, դրեց Մազութի Համոն,-որովհետեւ, ինչպես հայտնի է բոլորին եւ ինչպես համոզված է ինքը -այդ երկու գաղափարը, այդ երկու հասկացողություններն են -մայրենի լեզու եւ հայրենի երկիր- որ, հարմոնիկ կերպով շաղկապվելով իրար, ստեղծում են այն մեծ, այն, ամեն մի ժողովրդի զարգացման պսակը կազմող, հոյակապ շենքը, որ կոչվում է ազգություն: Հայրենի երկիր մայրենի լեզու. ահա´ այն երկու հզորագույն ազդակները, որ շաղկապելով իրար, ամեն մի զարգացած ժողովրդից, ամեն մի ցաք ու ցրիվ ցեղից կազմում են անքակտելի մի միավոր,-կազմում են, ինչպես ասաց, կենդանի մի օրգանիզմ- մի ամբողջական ազգություն: Բայց հարց տանք, հարց տանք մեզ ամենից առաջ, թե ի՞նչ է կոնկրետ կերպով իրենից ներկայացնում ազգություն միավորը կազմող իր առաջադրած անդամներից առաջինը-հայրենի երկիրը: Եվ, իհարկե, ոչ ոքի համար նորություն չի լինի, եթե նա ասի, որ դա այն հողն է, որի վրա ապրել են տվյալ ժողովրդի նախորդները, այն հողն ու ջուրն են, որով սնվել են, դարերի ընթացքում կյանք են ստացել տվյալ ժողովրդի պապերը, պապերի պապերը, նրանց էլ պապերն ու պապերի պապերը: Ինքը նրա համար է այնքան անգամ կրկնում «պապերը», որովհետեւ ցանկություն ունի արգո հասարակության առանձնակի ուշադրությունը հրավիրել այն, ավելի քան կարեւոր եւ տվյալ դեպքում հիմնական հանգամանքի վրա, որ «հայրենիք» գաղափարը կապված է ո´չ միայն այն հողի, այն երկրամասի հետ, որի վրա ապրում է հիմա տվյալ ժողովուրդը. օ, ոչ, իհարկե ոչ, հարգելի հանդիսականներ: Այստեղ ինքը՝ Մազութի Համոն, հարկադրված է կիրառել ազգային հարցի շուրջը գոյություն ունեցող գիտական գրականության այն հիմնական տեսակետը, որ կոչվում է «պատմական տեսակետ»: Բանն այն է, այն է, հարգելի հանդիսականներ, որ հայրենիք կոչվածը մի օրում չի շինվում, մի օրում չի´ կազմակերպվում, հայրենիքը կազմվում է դարերի ընթացքում եւ ժառանգություն է մնում դարերի ժառանգներին: Եթե օրինակով խոսելու լիներ, մի՞թե միայն սա՞, միթե միայն փոքրիկ այդ քաղա՞քն է իրենց հայրենիքը... Ծիծաղելի կլիներ, եթե այդպես մտածեին: Օ, նա գիտե, Մազութի Համոն համոզված է միանգամայն, որ ո´չ ոք արգո հանդիսականներից այդպես չի մտածում: Բայց ինչո´վ, ինչո´վ պիտի հաստատեն իրենք, որ այսինչ կամ այնինչ երկրամասը, որի վրա ապրում են այսօր բոլորովին տարբեր, օտար ցեղեր- ինչի՞ հիման վրա կարելի է պնդել, որ այդ երկրամասը եւս կազմում է այսինչ ժողովրդի հայրենիքը, նրա օրինական սեփականությունը: Ոչ այլ ինչով, եթե ոչ կենդանի պատմությամբ, այսինքն՝ գոյություն ունեցող այն պատմական հետքերով, որ թողել է տվյալ ժողովուրդը տվյալ երկրամասերում. ահա´ թե ինչ, ահա´ թե որտեղ է հարցի կենտրոնը, հարգելի հանդիսականներ: Ուրեմն, պարզ ասած, հայրենիք գաղափարի հիմքն է կազմում տվյալ ժողովրդի կուլտուրան, կուլտուրական անցյալը- ահա ամենաէականը «Ուրեմն, հիմնական այս տեսակետը պարզաբանելուց հետո, պարզ պիտի լինի ամեն մեկի համար, որ այսինչ ցեղը կամ ժողովուրդը, որ, դեպքերի բերումով դարեր շարունակ տիրել է տվյալ երկրամասին իր ապրած վայրում ոչ մի հետք, ոչ մի կուլտուրական արձան չթողնելուց բացի՝ քանդել է այդ միեւնույն տեղում ապրած ու վաստակած ժողովրդի հնագույն հետքերը,-պարզ է, հարգելի հանդիսականներ, որ նման մի ցեղ ո´չ մի իրավունք չունի խոսելու իր այդ ժամանակավոր ապաստանի մասին, որպես «հայրենիքի»: Երկա՜ր-երկա՜ր խոսեց այս ուղղությամբ Մազութի Համոն, բերեց կոնկրետ օրինակներ, ինչպես «մենք եւ ոսոխը», ապա անցավ իր առաջադրած «երկու հիմնական հասկացողություններից» երկրորդին- մայրենի լեզվին: Ինչպես հոգին է՝ մարմնի մեջ, ինչպես հոգին է շնչավորում չոր մարմինը եւ կենդանի կապակցություն ստեղծում մարմնի բոլոր մասերի, բոլոր անդամների, բոլոր բջիջների մեջ -այնպես էլ լեզուն, մայրենի լեզուն, այն հոգին, այն, ավելի լավ է ասել՝ ցեմենտն է, որ միացնում է տվյալ ժողովրդին իր, դարերից ժառանգություն մնացած, հայրենիքում, կապում է այդ ժողովրդի անհատներին իրար, կերտում է նրանցից այն անքակտելի միավորը, որ կոչվում է «ազգություն»: Ահա´ թե ի´նչպես է լուծում լեզվի եւ հայրենիքի, այսինքն՝ մի խոսքով ասած՝ ազգության պրոբլեմը ժամանակակից գիտությունը, հարգելի հանդիսականներ: Ուրեմն, պարզ ասած, «հայրենիքը» տվյալ ազգության մարմինն է, իսկ «լեզուն»- հոգին: Ուրեմն, հարգելի հանդիսականներ, եթե մենք հարցը կոնկրետացնենք եւ կիրառել ուզենանք մեր հայրենի իրականությանը, պիտի ասենք.-ահա´ մեր հոգին, ահա´ մեր մարմինը: Վաղո՜ւց, վաղո՜ւց է արդեն, որ բաժանված է մեր հոգին մեր մարմնից, բայց, հարգելի հանդիսականներ, քանի դեռ կենդանի է հոգին- կենդանի է մարմինը: Ինչքան էլ «լեզուն» եւ «հայրենիքը» անքակտելի օղակներ կազմեն «ազգություն» կոչված կենդանի միավորի, բայց պատմության մեջ շատ անգամ պատահել են դեպքեր, երբ որեւէ ազգություն, դեպքերի դժբախտ բերումով զրկվելով մեկից, կառչել է մյուսին, այդպիսով հնարավորություն է ունեցել չձուլվել օտարներին, պահել իր ազգային դեմքը, ինչպես մենք, արգո հանդիսականներ, ինչպես նաիրցիներս: Եվ այսօր, բայց ավելի լավ է ասել՝ մինչ օրս, որովհետեւ նո՜ր, նո՜ր պայծառ հեռանկարներ են բացվում այսօրվանից մեր առաջ, հարգելի հանդիսականներ,-ի՞նչ, ի՞նչ էինք մենք մեզանից ներկայացնում, որպես ազգություն. ես կասեի՝ հոգի առանց մարմնի. հոգեւոր ազգություն: Որովհետեւ, այո, մայրենի լեզո´ւն էր միայն, որ դեռ պահում էր մեզ, պաշտպանում էր ձուլման վտանգից - եւ նրա´, նրա շնորհիվ էր միայն, որ մենք, ուրիշ շատ եւ շատ ազգերի, ինչպես, օրինակ, Ասորեստանի եւ Բաբելոնի նման կորստյան չմատնվեցինք... Ո՞րն էր, ո՞րն էր Նաիրին մինչ օրս, հարգելի հանդիսականներ. ո՞րն էր, այո,-կենդանի ՆաիրինՆաիրին ե´ս էի, հարգելի հանդիսականներ, Նաիրին դո´ւք էիք եւ բոլոր նրանք, որոնք մեզ նման խոսում էին նաիրյան քաղցր լեզվով, որի մասին այնպիսի հրաշքներ է պատմում Խաչատուր Աբովյանը... Ես հիմա խոսում եմ,- հիշում եմ, ձայնը բարձրացնելով, մարգարեական հուզմամբ բացականչեց, ոգեւորված, Մազութի Համոն.-ես խոսում եմ հիմա Հոգեւո´ր Նաիրիի մասին, հարգելի հանդիսականներ,- այս իմաստով ես կարող եմ ասել, որ Նաիրին այնտեղ է, որտեղ կա գոնե մի նաիրցի: Առաջին՝ մարմնավորի հայրենիքի իմաստով՝ Նաիրին այնտեղ է, որտեղ ապրել են մեր պապերը, մեր պապերի պապերը եւ նրանց էլ պապերի պապերը, հարգելի հանդիսականներ,-այնտեղ է, ասենք -Վանում, Բիթլիսում, Դիարբեքիրում. այնտեղ է -Կիլիկիայում, Դերսիմում, արահիսարում. իսկ երկրորդ՝ լեզվի, հոգեւորի իմաստով -Նաիրին, կրկնում եմ, այնտեղ է, որտեղ կա, որտեղ ապրում է այսօր գոնե մի նաիրցի: Իսկ որտե՞ղ, որտե՞ղ, ասացեք խնդրեմ, չկա, չի ապրում հիմա մեր եղբայր նաիրցին... Որտե՞ղ, աշխարհի ո՞ր, թեկուզ ամենահեռավոր անկյունում, չկա, ոտք չի դրել հայրենազուրկ նաիրցին...Տարել է, տարել է իր հալածված ստվերը, տարել է աշխարհից աշխարհ թափառական նաիրցին: Ելել է նա, նաիրցին -հինգ դար առաջ ելել է հայրենի աշխարհից ու թողել է հնամյա իր անունը աշխարհի բոլոր կողմերի վրա թափառական նաիրցին: Եվ այսօր ահա արդեն հնչում է ժամը, հարգելի հանդիսականներ. ժամանակ է արդեն, որ գա, ետ դառնա նորից հնամյա իր երկիրը աստանդական նաիրցին: Եվ արդեն -արդեն՝ աշխարհի հեռու, ամենախուլ անկյուններից պարզում է իր ձեռքը դեպի իր հայրենիքը, պարզում է դեպի հայրենի Նաիրին -աստանդական զավակը. մարմինը կորցրած ուրվականի նման՝ մարմնանալ է ուզում հազարամյա Նաիրին... Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս, ինչպե՞ս մարմնանա ... «-Այստեղից էր ահա, որ անցավ Մազութի Համոն «ներկա մոմենտին»: Պետք է, սակայն, նկատել, որ Մազութի Համոյի այդ պատմական բանախոսության առաջին, տեսական մասը բավականին քիչ, համարյա աննկատելի ուշադրության արժանացավ հանդիսականների կողմից: Հանդիսականները, ճիշտ է, չէին աղմկում, չէին էլ հազում կամ անհանգստանում տեղերում, այլ այնպես, կարծես թե չկային, կարծես թե, ինչ-որ մի անխուսափելի պարտականություն կատարած լինելու համար՝ ականջները դեմ էին տվել սատանի ջրաղացի. ոչ ջուր էր լցվում ականջները, ոչ մտքի հատիկ: Բանախոսության երկրորդ մասը, սակայն, բավականին հետաքրքրեց եւ նույնիսկ այն աստիճանի հուզեց հանդիսականներին, որ մինչեւ անգամ Կինտաուրի Սիմոնը -Կլուբի Մեյմունը, ձայն առավ եւ... համարյա թե խոսեց: «Դուք գիտեք,-ասաց Մազութի Համոն՝ հարցի գործնականին անցնելով,-որ, երկրորդ շաբաթն է արդեն, ինչ պատերազմ է հայտարարված մեր դարավոր թշնամուն- ոսոխին: Մեր հաղթապանծ զորքերն արդեն մտել են թշնամու սահմանները,-մո՜տ է, մո՜տ է արդեն փառավոր այն օրը, երբ մեր փառավոր զորքերը Էրզրում կմտնեն: Ծանրության կենտրոնը հիմա նրանումն է, որ մենք, նաիրցիներս, հարկ եղած լրջությամբ գիտակցենք, հասկանանք լիովին այն խոշոր նշանակությունը, որ ունեն այդ անցքերը եւ կարող են ունենալ մեր հարցի համար: Բավական է գիտակցել այս հանգամանքը միայն, որպեսզի հասկանանք, որ չի կարելի այսօր, այո´, չի կարելի ձեռքերը ծալած նստել. հարկավոր է ցույց տալ մեզ բոլորիս համար նվիրական գործին ամենայն աջակցություն, լիակատար աջակցություն: Թե´ բարոյական եւ թե´, մանավանդ, նյութական: Դուք գիտե՞ք,-ձայնը բարձրացնելով եւ խորին հուզմունքով բացականչեց հանկարծ Մազութի Համոն,-որ ես հայտնեմ պիտի հիմա մի ուրախալի, մի, բացառիկ նշանակություն ունեցող, խոշոր նորություն.-թագավոր կայսեր ստորագրությամբ գրություն է ստացվել փոխարքայի հասցեով, որով թույլատրվում է մեզ կամավորական բանակներ կազմակերպել -ուրիշ խոսքով ասած՝ մեր սեփական, այո´-նաիրյան զորքն ունենալ՝ մեր հին հայրենիքի գրավված վայրերը պաշտպանելու համար...»: Դեռ չէր վերջացրել իր այս նախադասությունը Մազութի Համոն, երբ, կարծեմ բժիշկ Սերգե Կասպարիչի նշանով, դահլիճում ծայր առավ մի կատաղի ծափահարություն: Հանդիսականներից շատերը, ինչպես Կինտաուրի Սիմոնը եւ վարսավիր Վասիլը, ոգեւորության այն աստիճանին հասան, որ սկսեցին ոտքերը գետնին խփել բացականչություններ անել: Բայց հնչեց նախագահի,-չոր, հատու,-հնչեց ընկ. Վառոդյանի զանգը նախագահական տեղից. դահլիճում տիրեց լռություն: Բաժակից ջուր խմեց, առիթից օգտվելով, Մազութի Համոն եւ շարունակեց.-«Սա նշանակում է, որ կայուն, իրական հողի վրա է դրվում այսօրվանից մեր հարցը- մեզ մնում է գրկաբաց առաջ գնալ ստեղծված հնարավորություններին՝ աճապարել կազմակերպված դիմավորել մեր տառապյալ հայրենիքի վերջնական ազատագրմանը»Այստեղ նորից, չնայած մի վայրկյան առաջ էր խմել -բաժակից ջուր խմեց Մազութի Համոն -«բայց դեռ ես չեմ հայտնել, հարգելի հանդիսականներ, ամենաէականը»,-ասաց Մազութի Համոն խորհրդավոր ձայնով. երեւում էր, որ ուզում էր հայտնել չափազանց կարեւոր, նշանակալից մի նորություն, բայց դժվարանում էր ձեւավորել: «Ես պիտի հայտնեմ ձեզ, հարգելի հանդիսականներ,-ասաց, շրթունքները սրբելով, նա վերջապես,-որ նույն այդ բարձրագույն գրությամբ-ամենահավաստի աղբյուրից մենք տեղեկություն ենք ստացել- բավականին, այո´, բավականին որոշ խոստումներ են տրվում մեզ ապագայի նկատմամբ- եւ մենք ամենայն վճռականությամբ կարող ենք ասել, որ բացի ընդհանուր բարյացակամ վերաբերմունքից դեպի մեր «Հարցը»- մենք արդեն ունենք իրական, ապա ուրեմն պաշտոնական երաշխիքներ ամենաբարձր ինստանցիաներից գրավոր տրված...»: Այստեղ նորի´ց, նորից դղրդաց դահլիճը հախուռն ծափահարություններից, ապա անցնելով բանախոսության վերջաբանին, դեպի հասարակությունն եկավ, ամբիոնի մոտից հեռանալով, Մազութի Համոն եւ ասաց, մոտավորապես, հետեւյալը. «Մեծ, վճռական, պատմական օրեր ենք ապրում, հարգելի հանդիսականներ,- հարկավոր է, որ մենք, պարզ ու որոշ կերպով, ցուցահանենք մեր կազմակերպված վերաբերմունքը դեպի կատարվող անցքերը: Պետք է գիտենանք օգտվել առիթից -շեշտեց, խրատական շեշտով, Մազութի Համոն: Հարկավոր է գործով, այո´, ոչ թե խոսքով, օգնության գալ այսօր հայրենիքի ազատագրման նվիրական գործին, պարզ ասած՝ պետք է ժողովըրդական ամենալայն խավերի սեփականություն դարձնենք կամավորության գաղափարը: Թող գրվի´, ով որ կարող է, ով որ ընդունակ է զենք վերցնելու -թող գրվի´ նա կամավոր,- այն ժամանակ գալիք սերունդների առաջ մենք, հպարտությամբ, այո´, իրավունք կունենանք ասելու, որ արինք, ինչ որ պահանջվում էր մեզանից պատմական այս ծանր վայրկյանին,-կատարեցինք, այո, որդիական մեր պարտքը դեպի մեր թանկագին հայրենիքը, դեպի, ես հավատում եմ, այո, օ՜, ես չեմ կասկածում -վերածնվող Նաիրին...»: Այսպես, մոտավորապես, վերջացրեց իր պատմական այդ բանախոսությունը Մազութի Համոն եւ հանդիսականների կողմից, ինչպես կարելի էր սպասել, արժանացավ բուռն, անսահման ծափահարությանց: Ո՞վ էր, ո՞վ էր, չգիտեմ, սկսողը, բայց, մի վայրկյան չանցած, ամբողջ դահլիճը, ոտքի ելնելով, երգում էր նաիրյան հիմնը. դահլիճը, մի մարդու նման, Սերգե Կասպարիչի ղեկավարությամբ, երգում էր «Մեր Հայրենիքը»: Հետո սկսվեց մտքերի փոխանակությունը: Մտքերի փոխանակությունն սկսեց Սերգե Կասպարիչը, բժիշկը: Ապա խոսեցին՝ Օսեփ Նարիմանովը, Արամ Անտոնիչը, պ. Աբոմարշը, տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Բոլորն էլ համամիտ էին պ. Համազասպին. բոլորն էլ ցանկություն էին հայտնում, ուժերը ներածին համեմատ, օգնության գալ «ընդհանուր գործին»: Ամեն ինչ լավ էր գնում մինչ այդ, ամեն ինչ գնում էր, ինչպես հալած յուղ, եւ արդեն պատրաստվում էր իր գործնական առաջարկը մտցնել ընկ. Վառոդյանը, երբ, հանկարծ, միանգամայն անսպասելի, աննախագուշակելի կերպով, պատահեց բավականին անախորժ, աներեւակայելի մի թյուրիմացություն: «Կարելի՞ է մի խոսք»,- հնչեց հանկարծ ներկաների 90, գուցե 99 տոկոսին անծանոթ մի ձայն դահլիճի ամենածայրից. բոլորը ետ նայեցին, իսկ Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը -առաջ. անտեղի էր այդ ձայնը եւ անսպասելի: Նայեց, ճարպոտ վիզը հազիվ ետ շրջելով -նայեց դեպի ձայնը եւ Արամ Անտոնիչը. նա միակն էր, գուցե, դահլիճում, որ ճանաչում էր այդ ձայնը: Ձայն խնդրող ձայնը Արամ Անտոնիչի «սանիկինն» էր- Կարո Դարայանինը: ուշակեց Արամ Անտոնիչի սիրտը, որ լավ բան չի կարող պատահել, դեմքը հանկարծակիի եկավ -Արամ Անտոնիչի դեմքը անհամբերությունից ծռվեց: «Դուք... ինչի՞ մասին եք ուզում խոսել»,-հարցրեց, ոտքի կանգնելով, ընկ. Վառոդյանը«Ես մի հարց միայն կուզեի տալ պ. Աստվածատրյանին,-պատասխանեց Դարայանը.-կարելի՞է»Նայեց, հարցական հայացք գցեց Համո Համբարձումովիչի դեմքին ընկ. Վառոդյանը: Համո Համբարձումովիչի հայացքը անհասկանալի մնաց ընկ. Վառոդյանին: «Խնդրեմ»,-ասաց ընկ. Վառոդյանը, զանգը վերցնելով.-«Միայն թե կարճ»: Դահլիճը, անհամբերություն կտրած, սպասում էր Դարայանին: Կիսազարմացական, կիսահեգնական ժպիտը դեմքին՝ նայում էր Դարայանին Համո Համբարձումովիչը. «Ո՞վ է այս լուսնից ընկածը»,-ասում էր կարծես հեգնախառն հայացքը Մազութի Համոյի: «Ես մի հարց միայն կուզեի տված լինել պ. Աստվածատրյանին,- ասաց Դարայանը.-Չէ՞ր կարող արդյոք պ. Աստվածատրյանն ասել, թե ո՞վ է տեսել այն գրությունը, որի մեջ, իբր թե, «իրական խոստումներ կան տրված ամենաբարձր ինստանցիաներից» եւ, եթե այդպիսին, այսինքն՝ գրությունը կա՝ ինչպե՞ս են ձեւակերպված այդ խոստումները- բառացի...»: Ինչպես քարը, այո´, սարից գլորվելով ընկնելով գետը, առաջ է բերում շառաչուն ջրհուզում, ինչպես ֆուտբոլի գնդակը, խաղընկերներից մեկի անշնորհք հարվածից խաղի ամենատաք վայրկյանին պայթելով՝ առաջ է բերում ընդհանուր տհաճություն ընդհանուր ցասում -այդպես էլ Կարո Դարայանի անտեղի այդ հարցը, սրահի ընդհանուր, լարված ոգեւորության մթնոլորտում պայթելով՝ առաջ բերեց -բարկություն ու հեգնա՞նք ասեմ, չգիտեմ, թե՞-հեգնանք ու բարկություն: Սերգե Կասպարիչը եւ Օսեփ Նարիմանովը վեր թռան տեղերից, զարմանքը դեմքերին՝ հասարակությանը նայեցին Սերգե Կասպարիչը եւ Օսեփ Նարիմանովը: «Ո՞վ է այդ երեխան, որ նման մի տհաս, երեխայական հարց կարող է տալ նման մի ժողովում»,-ահա այս էր գրված բժիշկ Սերգե Կասպարիչի եւ հաշտարար դատավոր Օսեփ Նարիմանովի հայացքներում: Նրանց հետեւելով՝ նույնպես ոտքի կանգնեցին եներալ Ալոշը, պ. Աբոմարշը, Կինտաուրի Սիմոնը եւ Արամ Անտոնիչը. վերջինիս դեմքը մի այնպիսի արտահայտություն էր ստացել, կարծես ասելիս լիներ.-«Ներեցեք անարժանիս՝ ե´ս եմ մեղավորը...»: Մեկը, Համո Համբարձումովիչը կարծեմ, հեգնական ծիծաղեց. ամբողջ դահլիճը, մի մարդու, այո, մի բերանի նման՝ հեգնախառն փռթկաց: «Ծը՜նգ, ծը՜նգ, ծը՜նգ»,-հնչեց նախագահի զանգը, մեղմ ու զիջող.-«ծիծաղեցեք, բայց- լռել է´լ է հարկավոր»,-ասում էր այդ զանգը կարծես ընկ. Վառոդյանի ձեռքում: «Լռեցե´ք, պարոննե´ր»,-բացականչեց ընկ. Վառոդյանը, մի քայլ առաջ գալով,- եւ, ինքն էլ, կարծես չկարողանալով զսպել ծիծաղը՝ փռթկաց «Լռությո՜ւն, լռությո՜ւն»,- օգնության եկավ նրան, արդեն բոլորովին լրջացած Մազութի Համոն. «Նստեցեք, պարոններ»,-ու ցույց տվեց ձեռքով, թե ինչպես հարկավոր է նստել, Համո Համբարձումովիչը: Բոլորը, աղմուկով ու հռհռոցով, վերջապես նստեցին: Ապա առաջ եկավ, ծանր ու լրջադեմ, Մազութի Համոն -տվեց արժանի պատասխանը.-«Ես պիտի ասեմ հարցասեր երիտասարդին, որ նման հարցեր կարող են տալ միայն- թող ներե ինձ հարցասեր պարոնը- դպրոցական աշակերտները...»: Եվ դահլիճը թնդաց, որոտաց ծափահարությունից: «Թույլ տվեք,-ինչքան որ ձայն ուներ, բղավեց, շփոթված, Կարո Դարայանը.- չի´ կարելի, հասկանո՞ւմ եք, մարդկանց խաբել...»: Եվ այստեղ էր ահա, որ, ինչպես ներքեւում ասացինք, ձայն առավ -երեւակայո՞ւմ եք -Կլուբի Մեյմունը,-այսինքն՝ վեր թռչելով տեղից, ձայն տվեց ինքն իրեն Կլուբի Մեյմունը եւ- «Դո´ւրս արեք էդ իշու հայվանին»,-բացականչեց, հոգու խորին վրդովմունքով, կոշկակարը ու առաջ պրծավ, ուզեց նետվել դեպի Դարայանը, բայց... վարսավիր Վասիլը, օգտվելով հանգամանքից, իբր թե պատահմամբ, դեմ տվեց ոտքը Կլուբի Մեյմունին. Կլուբի Մեյմունը, գերանի նման, տարածվեց հատակին: Տիրեց ընդհանուր իրարանցում, աղմուկ ու հռհռոց: Հետո ինչ պատահեց -հետաքրքիր չէ, ընթերցո´ղ, որովհետեւ, այո, պատահեց անխուսափելին. Օսեփ Նարիմանովի առաջարկով քվեարկության դրվեց, դահլիճը բավականին հանդարտվելուց հետո, օրինական առաջարկը Կլուբի Մեյմունի. Համո Համբարձումովիչը երկու հակիրճ խոսքով խայտառակության սյանը գամեց, Դարայանին հասարակության միաձայն որոշումով դահլիճից հեռացնելուց հետո, Դարայանի նման «տխմար երիտասարդներին». ընկ. Վառոդյանը հայտնեց ի լուր հանրության, որ մոտ օրերում եկեղեցու մոմավաճառքի խանութում կսկսվի կամավորների ցուցակագրություն. հետո ժողովը փակված հայտարարվեց, հասարակությունը ցրվեց: Բայց ոչ. մոռացա մի հանգամանք եւս: Ժողովը փակված հայտարարվելուց առաջ Մազութի Համոն, չնայած որ այդ մասին արդեն քաղաքում փակցված կային հայտարարություններ -Մազութի Համոն, չնայած այդ հանգամանքին, հարկ համարեց իր կողմից եւս հիշեցնել հարգելի հանդիսականներին, որ երեկոյան ժամը 9-ին, այդ միեւնույն դահլիճում, մայրաքաղաքից հյուր եկած հայտնի զինվորական, գեներալ-պրոֆեսոր Այսինչ-Այսինչը կարդալու է դասախոսություն «Նաիրյան հարցի ապագայի» մասին. խնդրում է ներկա լինել եւ հարգել նրա, հատկապես այդ նպատակով մեր քաղաքը եկած այդ օտարազգի բարեկամի, այդ գեներալ-գիտնականի բարյացակամ վերաբերմունքը դեպի Նաիրյան դատը: Ժամը չորսը կլիներ, երբ ժողովը վերջացավ: Պ. Մարուքեն եւԿարո Դարայանը. լա´վ գտել էին իրար այդ «էշի գլուխները», ինչպես կնքել էր նրանց Արամ Անտոնիչը -դպրոցի տեսուչը: «Մի մատ յուղ» էին դարձել վերջին օրերում նաիրյան այդ քաղաքում այդ երկու պարոնները: «Խուփը գլորվել -գտել էր պուտուկը»,- ասում էր նրանց մասին տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Բայց պ. Մարուքեն, այսպես թե այնպես, էլի «իրենց շունն» էր -վերջին հորջորջումը պատկանում էր իրան՝ վարսավիր Վասիլին,- իսկ ո՞վ էր այդ նոր «կապից կտրածը», այդ, ինչպես ասում էր նրա մասին Արամ Անտոնիչը -«Մոսկովներում փչացած անասունը»: Ո՞վ էր, այո´, այդ հիմար պարոնը, որին հասակավոր քաղաքացիներն էին միայն հիշում փողոցներում վեգ խաղալիս եւ որը վերադարձել էր ահա իր հայրենի քաղաքը, որպես օտարական, որպես անառակ որդի: Ո՞վ էր նա, ինչո՞վ էր զբաղվում, ո՞ւմ հացին էր յուղ քսում -ահա հարցեր, որոնցով հետաքրքրվում էին գեներալ Ալոշից սկսած մինչ վարսավիր Վասիլը: Վարժապե՞տ էր նա, բժի՞շկ, ինժենե՞ր. չէ.-աբլակա՞տ էր, չարչի, «լամպի շուշա՞»-ո՞վ իմանար: Ահա բնական հարցեր, որ, մանավանդ վերջին հետաքրքիր թյուրիմացությունից հետո, տալիս էին իրենց հետաքրքիր քաղաքացիները: Հարցեր, սակայն, որ մնում էին մութ, մնում էին անպատասխան: Մնում էին անպատասխան այն հասարակ իմաստով, որ հազար ու մի պատասխան էին գտնում զանազան ուղեղներում՝ նայած տվյալ ուղեղի ցանկությանն ու խառնվածքին: Օրինակ, վարսավիր Վասիլի ուղեղում այն կարծիքն էր նստել, որ Կարո Դարայանը ոչ այլ ինչ է, եթե ոչ -«քամի թռցնող», իսկ թե ինչ է նշանակում «քամի թռցնել»,-հարկավոր էր իրենից իմանալ: Այնինչ Հաջի Օնիկ Էֆենդի Մանուկոֆը տրամադիր էր հակառակը կարծելու.-ո´չ թե «քամի թռցնող» է Կարո Դարայանը, ասում էր նա, այլ «քամի ուտող», կամ, բառացի՝ «քամի կուլ տվող», իսկ թե ի՞նչ քամիներ էր ուտում կամ կուլ տալիս Կարո Դարայանը -այդ էլ հարկավոր էր Հաջուց հարցնել: Եվ եթե հարցնող լիներ -նա՝ Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը, այդ պատկառելի նաիրցին, շատ պատկերավոր կերպով կբացատրեր, թե ի՞նչ է հասկանում ինքը «քամի» ասելով: «Ատ քամիները ստամոքսի մեջ կշինվին, Ռուսիո անուշահոտություն կըսեն ատոնց էրզրումցիք...»,-կասեր, քահ-քահ ծիծաղելով, հայտնի անգլիագետը: Բայց հարցը, իհարկե, հիմնովին փոխվում եւ միանգամայն «իրական» հողի վրա էր դրվում, երբ վարսավիր Վասիլի եւ Հաջի Օնիկ էֆենդու շնական ուղեղներից տեղափոխվում էր եներալ Ալոշի, Մազութի Համոյի, բժշկի, Օսեփ Նարիմանովի կամ ընկ. Վառոդյանի «գործնական» ուղեղները: Այս հարցը միանգամայն տարբեր բնույթ էր ստանում վերջիններիս ուղեղներում: Ամենից առաջ շատ բան ուներ ասելու Արամ Անտոնիչի, դպրոցի տեսչի ուղեղը այն պարզ պատճառով, որ նա՝ Արամ Անտոնիչը, նախ՝ հարազատ «քեռին» էր Կարո Դարայանի, ապա՝ նա, Արամ Անտոնիչը միայն գիտեր, տեղեկություններ ուներ ստացած, թե ինչո՞վ էր զբաղվում իր «եգանը», այսինքն՝ մորեղբորորդին, Մոսկվայում ու Բաքվում: Այո՝ նախ Արամ Անտոնիչը եւ ապա Մազութի Համոն: րել էր, ամենից առաջ Արամ Անտոնիչին էր գրել իր անարժան սանիկի «տխմար արարքների» մասին Արամ Անտոնիչի հարազատ եղբայրը -արասիմ Անտոնիչը, որ գլխավոր հաշվապահի պաշտոն էր վարում «Լույս» նավթարդյունաբերական ընկերության կենտրոնական վարչության՝ Բաքվի գրասենյակում: Նա, քամի կուլ տվող այդ հաստագլուխ էշը -երեւակայո՞ւմ եք -թյուրք բանվորներին է գրգռելիս եղել նավթարդյունաբերական նաիրյան այդ ընկերության դեմ.-ահա թե ինչով է զբաղվելիս եղել այդ «անբան անասունը» մինչ այդ քաղաքը գալը, սիրելի ընթերցող: Եվ այն էլ, ի նկատի ունեցեք, մի ընկերության, որի կենտրոնական վարչության նախագահն էր այն մյուս, իսկական «Ընկերության»- Կենտրոնաուղեղասարդի կենտրոնական թելերից մեկը՝ Հայտնի Անունը: Ահա´ թե ինչպիսի՜ տխուր տեղեկություններ էր ստացել իր «Հոգեժառանգի», իր անարժան «սանիկի» մասին, դժբախտաբար երկու ամիս միայն առաջ, Արամ Անտոնիչը, այն էլ այնպիսի մի անձնավորությունից, որին չէր կարող, իրավունք չուներ չհավատալ: Ստացել էր այդ շշմեցուցիչ տեղեկություններն իր հոգեզավակի մասին Արամ Անտոնիչը եւ որոշել էր ոչ ոքի չհայտնել, բայց մեծ եղավ նրա զարմանքը, երբ, այդ տխուր նամակն ստանալուց երկու օր հետո, երեւաց նրա գրասենյակում Մազութի Համոն եւ, մի-երկու սովորական հարցուփորձից հետո,-«Բավականին հետաքրքիր նորություններ ենք լսում «եգան»-իդ մասին, Արամ Անտոնիչ»-գցեց, իր շեղ, հեգնական հայացքի նման, ամոթահար ակնարկը Արամ Անտոնիչի դեմքին Մազութի Համոն: Արամ Անտոնիչի դեմքը, գաջած պատի նման, սպիտակեց: Եվ գրեց, այդ նույն երեկո, Մազութի Համոյի հեռանալուց հետո գրեց իր վերջին նամակը, առանց ստորագրության, Արամ Անտոնիչը, նախատեց, անարգանքի սյանը գամեց իր այդ վերջին նամակում Կարո Դարայանին Արամ Անտոնիչը: Եվ պատվիրեց, խստիվ պատվիրեց այդ վերջին նամակում, որ չլինի´ թե երբեւիցե հիշե իր քեռուն այդ փուչ դավաճանը. չլինի թե երբեւիցե իր աչքին երեւա: Եվ ահա -արդեն լռել էր, արդեն, մոռացած, էլ չէր խոսում անհաճո այդ նյութի մասին Արամ Անտոնիչին հանդիպելիս Համո Համբարձումովիչը, երբ, ինչպես գիտեք, անամոթաբար բուսնեց, երեւաց հանկարծ իր հայրենի քաղաքում Կարո Դարայանը... բայց այս մասին մենք, բավականին մանրամասն, արդեն պատմել ենք վերեւում, պ. Մարուքեի հետ քաղաքային այգում տեղի ունեցած այն անպատվաբեր դեպքը նկարագրելիս: Բայց հիմա, երբ տենդոտ գործունեություն էր սկսել, հանձինս Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի, Տեղական Կոմիտեն -ի՞նչ, ի՞նչ մխիթարանք կարող էին պատճառել այդ թշվառ սանիկի, մեղմ ասած՝ տղայական արարքները Արամ Անտոնիչին՝ նրա քեռուն, «հոգեհորը»: Նա՝ Կարո Դարայանը, հասկանո՞ւմ եք՝ համարձակվում էր ինչ-որ փայտիկներ խրել «Ընկերության» անիվը,- այդ ողորմելի ճիճուն, այդ «Կարո Փարայանը»: Դարայանի անվան սկզբնատառը այդպիսի մի երկմիտ կերպարանափոխության ենթարկողը նույն անձնավորությունն էր էլի, նույն ընկ. Վառոդյանը, որ առանձին մի շնորհք, մի փոքրիկ թուլություն ուներ դեպի նման, այո, «երկմիտ» հանաքները. նա չէ՞ր, նա չէ՞ր միթե, որ «»-ի էր վերածել պ. Մարուքեի պատմական ազգանվան սկզբնատառը՝ «րաստամատի» փոխելով արքայական «Դրաստամատը». նա´, նա´ էր էլի, ինչպես առիթ ունեցանք վերեւում հիշելու -գավառացի չնչին վարժապետից արդեն «անձնավորություն» դարձած այդ ընկ. Վառոդյանը... Երեկոյան դեռեւս ութ կեսին լիքն էր, ծայրեիծայր լիքն էր արդեն ամառային ակումբի դահլիճն այդ երեկո: Առաջին շարքի նստարանները բռնված էին արդեն քաղաքի վերին, այո՝ ամենավերին խավերով: Այդպիսի հասարակություն շատ սակավ էր հավաքվում, տարենը մի-երկու անգամ հազիվ էր հավաքվում քաղաքի ակումբներում: Բայց, ասենք, քաղաքի ակումբներում (նաիրյան այդ քաղաքը բացի ամառային ակումբից ուներ եւ ձմեռայինը)-երբեք էլ չէր հավաքվում նման հասարակություն. նման հասարակություն, լինում էր, որ տարին մի անգամ, այն էլ Մազութի Համոյի բնակարանում, հավաքվում էր, այո, նրա անզուգական դստեր՝ Սեւաչյա Պրիմադոննայի ծննդյան օրը, երբ ներկա էր լինում ինքը՝ գավառապետը, համարյա թե քաղաքի ամբողջ «վերին խավը», ընտրովի հասարակությունը: Այդ օրերին, իհարկե, տեղ չունեին նրա, Մազութի Համոյի, ընտանեկան սեղանի շուրջը Կինտաուրի Սիմոնը վարսավիր Վասիլը, որոնք ներկա էին հիմա ակումբի դահլիճում. ընկ. Վառոդյանն անգամ չէր համարձակվի գլուխը ներս խոթելու Համո Համբարձումովիչի բնակարանն այդ բացառիկ օրերին, թեկուզ հետագայում, նկարագրածս դեպքերից հետո, ընկ. Վառոդյանը եւս սկսել էր տեղ ունենալ Մազութի Համոյի սեղանի շուրջն այդ բացառիկ օրերին նույնիսկ, երեւակայո՞ւմ եք՝ ասում են, բժիշկ Սերգե Կասպարիչից, երեւի, օրինակ վերցնելով, սովորել էր համբուրել Սեւաչյա Պրիմադոննայի ձեռքը վերջինիս շնորհավորելիս.-չափից, այո, չափից արդեն անցնել էր սկսել այդ «սատկած վարժապետը» վերջին ժամանակներում... Երեկոյան, ինչպես ասացինք, ինը չկար, երբ արդեն նստած էին, առաջին շարքում նստած էին արդեն -եներալ Ալոշը, քաղաքի պարետը՝ բարձրահասակ մի սպա, որ վերջին ժամանակներս մի առանձին ուշադրության էր սկսել արժանանալ Համո Համբարձունովիչի դստեր -Սեւաչյա Պրիմադոննայի կողմից,-բժիշկը, Արամ Անտոնիչը՝ իրա կնոջ -Շիկահեր դդումի կողքին, Օսեփ Նարիմանովը, Հինգհարկանի Շենքի համարյա թե բոլոր աչքի ընկնող պաշտոնյաները -ո՞րը թվեմ: Սպասում էին ավառապետին եւ կնոջը, որոնց բերելու համար, անձամբ Սեւաչյա Պրիմադոննայի ուղեկցությամբ, գնացել էր ինքը՝ Մազութի Համոն: Այդտեղ էր նաեւԱնգինա Բարսեղովնան՝ Համո Համբարձումովիչի հարգելի ամուսինը, որին զբաղեցնում էր, Մազութի Համոյի բացակայության պատճառով, պարետը՝ բարձրահասակ սպան. անտարբեր չէր, այո, ասում էին չար լեզուները, վերջին ժամանակներում դեպի այդ բարձրահասակ երիտասարդը Անգինա Բարսեղովնան, որը, իր հերթին, հատուկ ուշադրության էր սկսել արժանանալ, չնայած իր պատկառելի տարիքին, սպայի կողմից: «Ձվածեղի սիրուն՝ թավի պոչը կլիզե»- ահա վարսավիր Վասիլի չարամիտ կարծիքն այդ նուրբ հանգամանքի մասին. չա´ր, չա´ր, օձի լեզու ուներ այդ «ուշաղբազ պերպերը»-ինչպես բնորոշում էր նրան՝ վարսավիր Վասիլին, Ղահվեճի Սեթոն: Ո՞վ, ո՞վ, ասես, որ չէր եկել եներալ- պրոֆեսորին լսելու ցանկությամբ այդ երեկո. նույնիսկ Բարսեղ Աբգարիչը՝ թվաբանության ուսուցիչը, որ թոքերի պատճառով, բավականին «ծույլ» էր հասարակության մեջ երեւալու խնդրում -նա´ եւս, նրա կինը՝ «Ճուտը», կնոջ ընկերուհին՝ Վառյա հոգյակը -բոլորը կային, բոլորն էլ, անխտիր, վերին խավից: Նրանց մեջ էին, խառնված նրանց՝ նստել էին դահլիճի միջին կարգերում Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆը. պ. Աբոմարշը, տեր Հուսիկ քահանան -Խաչագողը,-եւ նույնիսկ, թեկուզ արդեն մուտքին բավականին մոտիկ, բայց եւ այնպես այս բարձր հասարակությունից ոչ այնքան էլ հեռու - բազմել էին... ծխականի վարժապետ - վարժուհիները. - Բյուզանդ Վարդերեսյանը՝ հայերենի դասատուն, որ աշակերտել էր Մանուկ Աբեղյանին եւ պարծենում էր դրանով, - օր. Վարդուհի Զատիկյանը, որ չէր կարող «տանել» օր. Նվարդին, - նո´ւյն այդ օր. Նվարդ Լուսպարոնյանը՝ «մազը կտրածը» - պ. Աշոտի կողքին, այն ճեմարանավարտ պ. Աշոտի, որ արդեն սկսել էր դեպքերի բերումից ավելի եւս ոգեւորվելով, «Նաիրյան լեզվի պրոպագանդը ռուսախոս երիտասարդների շրջանում» եւ արդեն իսկ ուներ, մանավանդ վերջերս, բավականին հաջողություն: Սրանց հետ խառն եւ սրանցից հետո-դահլիճը ծայրեիծայր լցրած տեղավորվել էին արդեն այլեւայլ հասարակ քաղաքացիներ, ինչպես մանր խանութպաններից շատերը՝ Կարապետյանը, Հովհաննիսյանը, Պողոսյանը, Պողոսյան երկրորդը, Կարապետյան երրորդը, - ուսանողներ, աշակերտներ, ճեմարանցիներ (վերջիններս ուսանողների եւ աշակերտների մեջտեղ գտնվող մի ուրույն կատեգորիա էին կազմում նաիրյան այդ քաղաքում, - ինչպես, երեւի, բոլոր քաղաքներում,- եւ հատուկ ատելության էին ենթակա ռուսական դպրոցների սաների կողմից, դեպի որոնք իրենք եւս առիթ չէին կորցնում իրենց ծայրահեղ զզվանքը հայտնելու)-մի խոսքով՝ մարդ չկար, որ այնտեղ չլիներ. պակասում էին, թերեւս, Մեռելի Ենոքը եւ Քոռ Արութը միայն, բայց նրանք էլ, դե, երեւի դեռ զբաղված էին իրենց եռանդուն առեւտրով -վակզալի մեյդանում: Ժամը իննից հինգ րոպե պակաս դահլիճը, որպես ծփուն մի արտ, ծփաց ու օրորվեց, բոլորը շուռ տվեցին գլուխները դեպի մուտքը. արդեն մտնում էին, զուգված ու շողշողուն, գավառապետը, նրա կինը՝ Ագրիպպինա Վլադիսլավովնան, Սեւաչյա Պրիմադոննան եւ Մազութի Համոն... Մինչեւ նշանակված տեղերն ուղեկցեց նրանց, հասարակության հիասարսուռ հայացքների ներքո, Մազութի Համոն եւ դուրս եկավ նորից դահլիճից, չգիտեմ ինչու, նորից անհետացավ... Ժամը ճիշտ իննին վարագույրը բացվեց: Բեմը դատարկ էր՝ ոչ ոք չկար: Նույն թղթախաղի սեղանը, բայց այս անգամ արդեն կարմիր մահուդով ծածկած, դրված էր բեմի մեջտեղում. մոտը երկու աթոռ. իսկ բեմի աջ կողմը -նույն ամբիոնանման հարմարությունն էր, որի կողքին կանգնած բանախոսում էր, չորս ժամ առաջ, Մազութի Համոն: Եվ ահա, վարագույրը բացվելուց անմիջապես հետո, ձախ կողմից երեւացին՝ Մազութի Համոն - եներալ - պրոֆեսորի թեւը բռնած... «Ահ», հառաչեց դահլիճը հիացքից ու ահից. ծափահարությո՞ւն էր, չգիտեմ, թե բերդը պայթեց... Չտեսնված, այո, աներեւակայելի օվացիա էր, որին արժանացան եներալ - պրոֆեսորը եւ Մազութի Համոն: Եվ ահա-թռավ, եներալ - պրոֆեսորի ոտքերի մոտ ընկավ թարմ ծաղիկների փարթամ մի փունջ. Սեւաչյա Պրիմադոննան էր, որ դեպի պրոֆեսորը նետեց ծաղիկների այդ փունջը իր նազելի ձեռքով. վերցրեց, վերցրեց դստեր գցած փունջը Մազութի Համոն եւ, խոնարհ գլուխ տալով, մատուցեց թանկագին հյուրինԱյսպիսի´ ահա չտեսնված մի փառքի արժանացավ եներալ - պրոֆեսորը դեռ բանախոսությունը չսկսած: Եվ դղրդում էր դահլիճը հախուռն ծափահարությունից, որին, գլխի «տազը» սոխափայլ պսպղացնելով, պատասխանում էր եներալ - պրոֆեսորը խորապես հուզված: եներալ - պրոֆեսորին երկու հակիրճ խոսքերով հասարակությանը ներկայացնելուց հետո -մոտեցավ, նստեց նախագահական աթոռին Մազութի Համոն՝ ձեռքը զանգին աչքը, ծուռ, դեպի նստարանների շարքը հառած, դեպի Անգինա Բարսեղովնայի լիքը թեւը, որ հպվել էր, երկնային մի անմեղությամբ, բարձրահասակ սպայի մահուդե թեւին: «Ծընգ-ծընգ-ծընգ», - հնչեց Մազութի Համոյի -նախագահի զանգը. ծափահարությունը դադարեց. դահլիճը պապանձվեց՝ ուշադրություն կտրեց: Բայց հենց այդ վայրկյանին պատահեց մի փոքրիկ թյուրիմացություն, որի վրա թեկուզ ուշադրություն չկարողացան դարձնել առաջին կարգերը, բայց դռան մոտ նստածները նկատեցին եւ հաջորդ օրը քաղաքում ամենայն մանրամասնությամբ պատմում էին իրար: Դեպքը կամ թյուրիմացությունը ոչինչ, առանձնապես, չէր ներկայացնում իրենից. նրա կատարման ընթացքում, առանց այն նկատելու, սկսել էր արդեն եներալ - պրոֆեսորը իր հետաքրքիր բանախոսությունը, բայց եւ այնպես թեր եւ դեմ զրույցներին բավականին նյութ տվեց այդ «դեպքը» հետագայում, նույնիսկ գրված գտան հետագայում, Հինգհարկանի Շենքի «մութ սենյակում», ընկ. Վառոդյանի պատվի հետ ինչ-որ առնչություն ունեցող հետաքրքիր գրություններ՝ այդ «դեպքին» վերաբերյալ... բայց այդ մասին հետո: Բանն այն է, որ վարագույրը բացվելուց անմիջապես հետո, երբ դահլիճը թնդում էր ծափահարությունից, դահլիճի դուռը, որ փակվել էր արդեն, բացվեց եւ մտան, կամացուկ, այնպես որ դռան մոտ նստածներից մի երկուսը միայն նկատեցին նրանց -Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն: Ոչինչ չկար տարօրինակ, ոչ ոք էլ, ինչպես ասացինք, համարյա թե ուշադրություն չդարձրեց այդ սովորական հանգամանքի վրա. բայց նրանց մտնելուց անմիջապես հետո, նույնպես համարյա թե աննկատելի, ներս մտավ նրանց հետեւից անծանոթ մի անձնավորություն եւ առաջարկեց նրանց, այդ անծանոթ անձնավորությունն առաջարկեց պ. Մարուքեին եւ Կարո Դարայանին «մի վայրկյանով հետեւել իրեն՝ դուրս գալ դահլիճից»: Թե ի՞նչ էր պատճառը, որ առանց բողոքելու հետեւեցին նրան. թե ինչո՞ւ նույնիսկ չբողոքեցին նրանք, Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն -դժվար է ասել, բայց փաստը մնում է փաստ, որ դահլիճից դուրս գալուց հետո եւս այնպես պատահեց, որ, առաջ ընկած, քայլեց դեպի քաղաք անծանոթ անձնավորությունը եւ,-մինչ արդեն, ոգեւորված, նաիրյան հնագույն պատմության հնագույն դրվագներն էր վեր հանում ակումբի դահլիճում եներալ - պրոֆեսորը,-թոկով կապածների նման այդ նույն վայրկյանին հետեւում էին անծանոթ անձնավորությանը, հլու գնում էին նրա հետեւից Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն: նում էին -այո´, այդ նրանք հասկացել էին արդեն -անծանոթ անձնավորության հետեւից «Մութ Տեղն» էին գնում Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն... Ընկ. Վառոդյանը գտնվում էր այդ պահուն Համո Համբարձումովիչի բնակարանում: Նրա վրա պարտականություն էր դրված պատրաստություն տեսնել «բանկետի» համար. դասախոսությունից հետո ընթրիքի պիտի հրավիրվեր եներալ - պրոֆեսորը Մազութի Համոյի բնակարանում: Եվ ահա, իր պարտականությունները լիովին իմացող հեղափոխականի նման -տենդոտ, պատրաստություններ էր տեսնում, միանգամայն գիտակցելով գործի մեծագույն նշանակությունը նաիրյան ցեղի ապագայի համար՝ Մազութի Համոյի պալատ-բնակարանում ընկ. Վառոդյանը: Հենց այդ ապագայի մասին, նաիրյան ցեղի պայծառ ապագայի մասին էր խոսում այդ նույն վայրկյանին ակումբի դահլիճում եներալ - պրոֆեսորը: Թափվում էին, այո, հեղեղանման հոսում էին վարդագույն խոստումները դեպի երջանկացած սրտերը հանդիսականների.- եներալ - պրոֆեսորի սոխանման գանգից, ուղեղից ելնելով՝ բացվում էր, պայծառ ու լուսավոր, նաիրյան ապագան: Եվ այդ պայծառ ապագայի հոսող ջերմությունից հալչում էր սիրտը Անգինա Բարսեղովնայի.-նաիրյան պայծառ ապագան, էլեկտրական բորբ հոսանքի նման լցվելով սիրտը Անգինա Բարսեղովնայի, անցնում էր այնտեղից դեպի մահուդե թեւը քաղաքի պարետի: Ու նույն այդ լուսավոր, նույն այդ նաիրյան պայծառ ապագայի փայլից բոցկլտուն, նայում էին, հրացայտ, նայում էին, այո, գալիք օրերի հույսերով շողշողուն -նախագահական աթոռի բարձունքից նայում էին Անգինա Բարսեղովնայի եւ բարձրահասակ սպայի մեղմ հպված թեւերին մեծախոհ աչքերը Մազութի Համոյի: Վաղո՜ւց, վաղո՜ւց արդեն առավոտյան սովորական ժամերին, ինչպես այդ անում էր նա առաջ -վարսավիր Վասիլի վարսավիրանոցը ոտք չէր դնում այլեւս պ. Մարուքեն. դպրոց մտնելուց զրկվելով՝ զրկվել էր նաեւ վարսավիրանոց մտնելու սովորությունից պ. Դրաստամատյանը: Կարո Դարայանի Մոսկվայից բերած բավականին «բութ» ածելին քերում էր արդեն պ. Մարուքեի այտերն ու կզակը եւ հարկավոր է ասել, որ պ. Մարուքեն վաղուց արդեն չէր վայելում այն խոնարհ հարգանքը, որպիսին տածում էր վարսավիր Վասիլը դեպի նա առաջ: Այնպես որ, թող ամենեւին զարմանալի չթվա, որ այդ առավոտ, երբ, մոտավորապես ժամը 11-ին, դուրս եկան Կարո Դարայանը եւ պ. Մարուքեն «Դառնության կենտրոնից» եւ, տուն վերադառնալով, անցնում էին արդեն վարսավիրանոցի մոտից -«Անուշնե´ր»,- հեգնախառն ասաց վարսավիր Վասիլը պ. Մարուքեին - եւ դա ծա´ղր էր, ծա´ղր էր, չարախինդ ակնարկ էր պ. Մարուքեի հասցեին: Եվ պ. Մարուքեն, իհարկե, հասկացավ վարսավիր Վասիլի այդ հեգնանքը. պ. Մարուքեն հասկացավ, բայց լռեց: Դառնության, այո´, դառնության ու անակնկալի մի առավոտ էր այդ առավոտը պ. Մարուքեի եւ, մասամբ էլ, իհարկե, Կարո Դարայանի համար: Դեռ չէին անցել նրանք վարսավիր Վասիլի վարսավիրանոցից, երբ դեմից բուսնեց, ուրիշ մի աշխարքից անսպասելի ընկած հրաշքի նման դեմ ելավ նրանց... երեւակայո՞ւմ եք՝ Մարանկոզ Նշանը, ա´յն Նշան Մարանկոզյանը, որ «որսորդական ապրանքների» խանութ ուներ առաջ Ալեքսանդրյան փողոցում, բայց, մի գեղեցիկ օր, փակեց իր խանութը եւ «Պուլկարիա» գնաց «զանազան գործերով»: Ընթերցողը, անշուշտ, հիշում է սույն այս վեպիս առաջին մասից, թե, իրոք, ինչո՞ւ փակեց խանութը Մարանկոզ Նշանը. խայտառակ փախուստ էր դա իրոք ուրիշ ոչինչ, խայտառակ փախուստ էր ու չեզոքացում, որ հետեւանք էր, ինչպես գիտենք, Մազութի Համոյի հզոր ազդեցության, որից նա՝ այդ խղճուկ վանեցին, ձգտում էր խլել «նաիրյան գործերի ղեկավարության» առաջնությունը: Եվ նա հիմա, իր այդ խայտառակ անկման ու փախուստից հետո, վերադարձել էր ահա նաիրյան այդ քաղաքը եւ այն էլ - զինված ու փափախավոր... Հետն էլ երեքը-չորսը՝ երեքը, չորսն էլ իրա, Մարանկոզ Նշանի նման, զինված ու փափախավոր: «Ծանոթացե´ք, - ասաց Նշան Մարանկոզյանը պ. Մարուքեին մի լավ համբուրելուց հետո.-Պուլկարահայ ուսանող, այժմ կամավոր- Հրանտ Կյուլպենկյան, նույնը՝ Օնիկ Ուզունպաճաղյան.- ասիկա մեր «Պուլկարացին է»- ցույց տվեց, խորհրդավոր ժպիտը դեմքին, երրորդ փափախավորին Նշան Մարանկոզյանը եւ ապա -«աս ալ մեր ընկ. Թափառականը»,- վերջացրեց այնպիսի մի շեշտով Մարանկոզ Նշանը, որ նույնիսկ Կարո Դարայանը, որ չէր ճանաչում ոչ միայն դրանց, այլ եւ իրան՝ Մարանկոզ Նշանին -աչքերը հառեց ընկ. Թափառականի դեմքին: Այդ դեմքը, ի դեպս, շատ քիչ էր նման թափառականի դեմքի. սափրված, կոկ, ավելի շուտ սալոնային լակեյի դեմք էր դա, քան հեղափոխական թափառականի: Թող չվիրավորվի ընկ. Թափառականի պայծառ հիշատակը իմ այս վերջին համեմատությունից. քանի որ դրանով ես ոչ թե նրա ներքինը, այլ արտաքինը միայն նկարել կամեցա. ներելի են նման միջոցները գրչի մշակներին, որոնք ոչ ներկ ունեն ոչ էլ ածուխ իրենց տրամադրության ներքո, այլ միայն բառեր, որոնց տասնյակները չեն կարող, իհարկե, ընթերցողի աչքին ասել այն, ինչ որ վրձինի մի շարժումը կասեր, ածուխի մի գիծը: Երջանիկ են, բյուր անգամ երջանիկ են այս տեսակետից քանդակագործները, նկարիչները կամ նույնիսկ հասարակ լուսանկարիչները, սիրելի ընթերցո´ղ, որովհետեւ շատ հաճախ պատահում են դեմքեր, որոնք բաց են ինչպես գիրքը՝ նայի´ր ու կարդա´, ինչպես գիրքը, այո՝ վերցրո´ւ ու կարդա´: Այդ դեմքերից էր ահա ընկ. Թափառականինը. ընկ. Թափառականի դեմքը հարկավոր էր տեսնել: Վայել էր այդ դեմքին եվրոպական ծղոտե գլխարկը, նուրբ «պանաման» սպիտակ ու լայնեզր, բայց ծածկել էր այդ դեմքը -ահռելի մի փափախ, իսկ կողքից կախել էր ընկ. Թափառականը պատկառելի մի զենք, որը հետագայում խորհրդանիշը դարձավ ամբողջ մի «պետական կազմակերպության»: Չէր, հազար ու բյուր անգամ չէր սազում այդ զենքը ընկ. Թափառականին, բայց ընկ. Թափառականը, ինչպես նա ցույց տվեց այդ հետագայում, արժանի էր, այո´, այդ զենքը կրելուն: Ծանոթացավ, իր հերթին պ. Մարուքեի կողմից ներկայացվելով նրանց, Մարանկոզ Նշանին ու խմբին, եւ´ Կարո Դարայանը. հետո նրանք բաժանվեցին: «Ովքե՞ր են դրանք»,-հարցրեց Կարո Դարայանը, երբ մտնում էին արդեն պ. Մարուքեի բնակարանը: - «Նացիոնալ - դեմոկրատներ», - պատասխանեց պ. Մարուքեն տեղյակ անձնավորության անփութությամբ հետո պատկերավոր ոճով պ. Մարուքեն բացատրեց, որ դրանք նաիրյան հասարակական կյանքի դաշնամուրի վրա, «Ընկերության» դաշնակներին հարկադրելով, նվագում են իրենց հնչակները: Հետո նրանք մտան պ. Մարուքեի սենյակը: Սենյակում սպասում էր նրանց, վեպիս առաջին մասից մեզ արդեն հայտնի՝ երկրորդ ծխականի վարժուհի օր. Սաթոն: Դա այն «պսակի չարժանացած» օր. Սաթոն էր, որ, մեզ արդեն հայտնի պատճառով, հնարավորություն չէր ունեցել վերջացնելու գիմնազը, ինչպես արդեն գիտենք, այս տխուր հանգամանքում մեղավոր էին նրանք -Օսեփ Նարիմանովը եւ եներալ Ալոշը: Բայց արդեն անցած, մոռացված պատմություն էր այդ. այժմ «պսակի չարժանացած» օր. Սաթոն փաստապես արժանացել էր, թեկուզ ո´չ պաշտոնական, բայց եւ այնպես «պսակի». անտարբեր չէր, ասում էին, դեպի պ. Մարուքեն օր. Սաթոն եւ պ. Մարուքեն էլ, մանավանդ դպրոցից հեռանալուց հետո, չէր խուսափում նրա, օր. Սաթոյի, քնքուշ վերաբերմունքից: Շա՜տ-շա՜տ էր տառապել այդ գիշեր, պ. Մարուքեի անկողնի վրա ընկած, մինչեւ առավոտ, մինչեւ նրա գալը, օր. Սաթոն. բայց, տարօրինակն այն է, որ պ. Մարուքեի վերադառնալուց հետո, քիչ էին նման սիրային զրույցների օր. Սաթոյի զրույցները. նա նույնիսկ չհարձակվեց, չփաթաթվեց սիրած ասպետի պարանոցին, չհամբուրեց նրան: Այլ... քա´հ-քա´հ ծիծաղեց օր. Սաթոն, երբ մտան պ. Մարուքեն եւ Կարո Դարայանը. շնորհավորեց նրանց «հարսանիքը»- եւ ապա, արագ-արագ սկսեց խոսել... «Ընկերության» մասին: «Ընկերությունը», ասում էր օր. Սաթոն, վաղուց արդեն սկսել է գործել: Արդեն ընկ. Վառոդյանը ամեն օր առավոտյան տասից «կամավորներ» էր գրում մոմավաճառքի խանութում: Արդեն պատմում էր, շշուկով, պատմում էր արդեն ընկ. Վառոդյանը մոմավաճառքի խանութը մտնողներին -բարձրագույն ինստանցիաներից տրված խոստումների մասին հետաքրքիր նորություններ: Եվ արդեն, հայտնի նկատառումներով «Մանր Վարկի Ընկերություն» էր կազմակերպում Համո Համբարձումովիչը -Մազութի Համոն: Վերջինս, մանավանդ, զբաղված էր տենդային գործունեությամբ: Անձամբ եղել էր կենտրոնում եւ նահանգապետից թույլտվություն էր ստացել «Մանր Վարկի Ընկերություն» կազմակերպելու, որով, ինչպես ասել էր հիմնադիրների ժողովին ինքը Մազութի Համոն -նախագահը՝ ձգտում ունեին օգնության հասնել շրջանի գյուղացիներին, մանավանդ գյուղացիներին: Այդ գործը գլուխ բերելուն մեծ աջակցություն էր ցույց տվել նրան՝ Մազութի Համոյին, գավառապետը. նա գրել էր, այո, Մազութի Համոյի՝ նահանգապետին ուղղված խնդրագրի վրա -«Արգելքներ չեմ գտնում» կտրուկ մակագրությունը: Իսկ, որ ամենագլխավորն է -շարժվել էր արդեն, իր անհայտ տեղում, Կենտրոնասարդը, իր անհայտ անկյունից պարզել էր ցանցերն արդեն աշխարհից աշխարհ: Պարզել էր -Վան, Բիթլիս, Բուքրեշ, Նյու-Յորք. ստացել էր «համաձայնություն»: Եվ գալիս էին արդեն, հավաքվում էին արդեն սահմանամոտ վայրերում -«ազդեցիկ անունները»: Ազդեցիկ անունները բերում էին հետները փափախավոր խմբեր... նույնիսկ այդ ծիծաղելի ընկ. Մարանկոզյանը, ասում էր օր. Սաթոն, վերադարձել է արդեն. բերել է հետը -փափախավոր մարդիկ, ուզում է շուտով ճակատ մեկնել ընկ. Թափառականի խմբապետությամբ: Իսկ մե՞նք,-- հարց տվեց, վերջապես, օր. Սաթոն, այդ «պսակի չարժանացածը» հուզված.-ինչո՞ւ չենք աշխատում...»: Պ. Մարուքեն եւ Կարո Դարայանը նայեցին իրար. տխուր մի հարցական կար, մութ մի հարցական նրանց հայացքներում: Իսկ Կարո Դարայանի աչքերում բացի հարցականից - հեգնախառն ժպիտ: Օր. Սաթոն, դե, ոգեւորվում էր. երիտասարդ արյունն էր հուզվողը: «Երկու օրից ես մեկնում եմ բանակ»,-հայտնեց Կարո Դարայանը. հենց այդ նպատակով էր մայրենի քաղաքը եկել նա.-որպես զորակոչի ենթակա՝ նա «կանչվում» էր իր ծննդավայրում: Երկու օրից հետո Կարո Դարայանը մեկնեց բանակ: Անցավ երկու, երեք, չորս օր, անցավ մի շաբաթ, ոչինչ նոր չպատահեց քաղաքում, բացի, թերեւս, նրանից, որ կիրակի, պատարագից առաջ, մի ոգեշունչ քարոզ, մի, եթե կարելի է այսպես ասել՝ հայրենաշունչ կոչ կարդաց ս. Աստվածածին եկեղեցու ամբիոնից տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Հիշեցրեց իր հոտին տեր Հուսիկ քահանան այն խորհրդավոր ու նշանակալից «անցքերը», որ, ինչպես գիտենք, գոյություն ունեին Բերդի, Առաքելոց եկեղեցու եւ Վարդանի կամուրջի մեջ: Խորամանկ, հանճարեղ են եղել նաիրցի արքաները, ասաց տեր Հուսիկ քահանան.-նրանք իմացել են կապել հոգեւորն ու մարմնավորը, սուրը եւ խաչը, կրոնն ու ռազմական կորովը: Խորամանկ, հանճարեղ են եղել նրանք, բայց, դժբախտաբար, եսական ու անմիաբան, ա´յդ էր, որ կործանեց երկիրը հնամյա -հազարամյա Նաիրին: Ստոր, նենգ, եսական դավաճանությունն է եղել մեզ կործանողը. անձնամոլ վասակներն են եղել մեր տունը քանդողը -ասաց, անարգանքի փրփուրը շրթունքներին, տեր Հուսիկ քահանան -Խաչագողը: Բայց հի´շե, թող հիշե իր սիրելի հոտը Վարդան Մամիկոնյանի եւ Սահակ Պարթեւի պայծառ անունները - թող խրատվի, ոգեւորվի եւ գոտեպնդվի: Լավ է մարդ պատվով ընկնի պատերազմի դաշտում իր սրբազան կրոնի եւ հայրենիքի համար, քան քարշ տա անասնական գերություն, ինչպիսին քարշ ենք տալիս մենք հինգ դարից ավելի: Բայց ահա հասել է նորից վայրկյանը վերածնության դեպի նո՜ր Ավարայր, նո՜ր Վարդանանց պատերազմ է կանչում իր բոլոր ազնիվ զավակներին մեր տառապյալ հայրենիքը: Կանչում է այսօր նորից, կանչում է վերջին անգամ, հեծության զնդաններից, դարերով անարգված, դարերով ոտնահարված նաիրյան ոգին: Կանչում է կիսավեր վանքերից, պապենական սրբավայրերից, նահատակների մամռաբույր շիրիմներից կանչում է ձեզ վերստին բարբարոսների անարգ ոտքերով ոտնակոխ արված ձեր հայրերի կրոնը, ձե´ր պապերի հավատքը, ձեր հայրենիքի փառքը: Կանչում է ձե´զ, արիներ ու պարմանիներ, ձեզ, որ չեք մոռացել դեռ ձեր սուրբ կրոնը եւ հայրենիքի փառքը. կանչում է քեզ, հասարակ ժողովուրդ, որ չունես մեծատունների շահասեր սիրտը, որ ինքդ միայն պատրաստ ես եղել միշտ կրելու ամենայն զոհողություն՝ հանուն կրոնի հայրենյաց: Թող օրինակ չծառայե այդ գոռոզ մեծատունների անձնասեր ու եսական օրինակը իմ սիրելի հոտին, քանի որ նրանք չէ´, որ պիտի ժառանգեն երկնքի արքայությունը: -Եվ նրանք չէ, այո´, սիրելի ժողովուրդ, որ պիտի ժառանգեն երկրի արքայությունը, ազատագրված հայրենիքը, որովհետեւ դո´ւ պետք է վարես, ցանես ու վայելես նրա կենսատու բարիքները եւ ո´չ թե այդ եսական մեծամիտները, որ փտում են զեխության գարշահոտ մահիճներում, որ ուտում են փռի անաղ հացը՝ թոնրի անուշաբույր լավաշի փոխարենԱյսպե´ս ահա խարազանեց իր այդ նշանավոր քարոզում քաղաքի մեծատուններին, այսինքն՝ Լորիս-Մելիքյանի խանութպաններին, տեր Հուսիկ քահանա- Խաչագողը, նա, իհարկե, իրավունք ուներ. դրանցից ո´չ մեկը եկեղեցում չկար, դրանցից ո´չ մեկը մի սեւ «խաչհամբույր» գցած չուներ դեռեւս ս. Աստվածածնի գանձատուփըՀասարակ ժողովուրդն էր կազմում նրա «հոտը» եւ նա փառաբանեց նրան իր նշանավոր այդ քարոզում, դիմեց նրա սրտին, որ անմեղ է, որպես Աստուծո գառը, մաքուր է, որպես աղավնի: Եվ այդ «սրտով անմեղներին» ահա, -ես կասեի՝ ո´չ միայն «հոգով» աղքատներին, որոնք, տեր Հուսիկի կարծիքով, ժառանգեին պիտի երկնքի արքայությունը -կանչեց, կանչեց նրանց դեպի Նոր Ավարայր տեր Հուսիկը: Եվ ի՞նչ. կոչը շատ ավելի խորունկ, շատ ավելի իրական արձագանք գտավ ունկնդիրների սրտում, քան, ասենք, հենց իրա՝ Մազութի Համոյի այն պատմական կոչը քաղաքային այգում. բավականին թվով արհեստավորներ քաղաքի ծայրամասում ապրող կիսագյուղացիներ հաջորդ օրը «գրվեցին» մոմավաճառքի խանութում, այնպես որ՝ «Կեցցե Խաչագողը»,- մտածեց ինքն իրեն դրանց ցուցակագրող ընկ. Վառոդյանը: Թեկուզ, իհարկե, որոշ հիմք պիտի որ ունենային նաեւ այն կարծիքները, որ այդ «ցուցակագրվելը» մի կողմից, անշուշտ, հետեւանք լինելով տեր Հուսիկ քահանա-Խաչագողի քարոզի ազդեցության, մյուս կողմից, անշուշտ, պայմանավորվում էր նաեւ նրանով, որ «գրվողներից» շատերն այսօր-վաղը, միեւնույնն է, զորակոչի պիտի ենթարկվեին Հինգհարկանի Շենքի կողմից, այնպես որ նրանք, որպես պարտաճանաչ նաիրցիներ, գերադասել էին «նաիրյան շտաբը»- սոխականից: Եվ ապա՝ կամավոր գրվելով նրանք ազատվում էին «կարմիր վագոնների» սարսափից. այնպես որ, գրվելուց հետո, նրանք սրտի ամենայն հանգստությամբ սկսեցին սպասել, ինչպես իրենք էին ասում՝ «խմբի գալուն»: «Խմբի գալուն» սակայն, միայն թե ավելի քան անհամբեր, սպասում էին, մանավանդ,-ընկ. Վառոդյանը եւ Մազութի Համոն: Եվ թեկուզ ոչ, իհարկե, նման անհամբերությամբ, բայց եւ այնպես բավականին բուռն, սրտառուչ հետաքրքրությամբ, սպասում էր, այո´, ամբողջ քաղաքը. պիտի գար, երկու-երեք օրից նաիրյան այդ քաղաքը պիտի ժամաներ «նաիրյան առաջին զորքը»: Հայտնի խմբապետի առաջնորդությամբ, վերցնելով հետը տեղական կամավորներին, ճակատ պիտի մեկներ նաիրյան առաջին խումբը մոտակա օրերում: Եվ ահա - «Խումբը» քաղաք ժամանելուց երկու օր առաջ, քաղաքում «ժողովրդական ժողովարարություն» սկսեցին, եներալ Ալոշի եւ -երեւակայո՞ւմ եք՝ Համո Համբարձումովիչի ամուսին՝ Անգինա Բարսեղովնայի գլխավորությամբ, «խմբի» օգտին: Ժողովարարությանը մասնակցում էր համարյա թե քաղաքի ամբողջ «վերին խավը», նույնիսկ գավառապետը, Մազութի Համոյի դստեր՝ Սեւաչյա Պրիմադոննայի ընկերակցությամբ, մի քանի վայրկյանով երեւացին, մտան ամենանշանավոր, օր. Հաջի Օնիկ էֆենդի Մանուկոֆի, պ. Աբոմարշի, Պարսկաստանցու եւ այլն -խանութները եւ ոչինչ, դժգոհ չմնացին: Հաջի Օնիկ էֆենդին նվիրեց սիրելի կամավորներին մի պարկ շաքար, իսկ Պարսկաստանցին -մի արկղ ծխախոտ մեկ էլ «Լապշինի» լուցկի: Պ. Աբոմարշը ձեռնոցներ նվիրեց կամավորներին, Ժգենտին -դեղորայք, եղբ. Բալասյանները, որ զբաղվում էին սապոնի առեւտրով -սապոն, եւ այսպես շարունակ.-տվեց, ով ինչ որ ուներ, ով ինչից որ հարուստ էր, ինչպես ասում են սոխերը: Բայց եւ այնպես հարկավոր է հիշատակել, որ ամենամեծ նվիրատուն -պ. Աբոմարշն էր, որ, ինչպես ասում էր հետո -«վառել էր», այսինքն՝ վառվել, որովհետեւ տվել էր -մենք քանակը չշեշտեցինք -տասներկու զույգ կաշվե ձեռնոցներ, իսկ դա ավելի շատ արժեր, քան Հաջու մի պարկ շաքարը, կամ եղբ. Բալասյանենց սապոնը: Բայց, շատ որոշ նախադասություններով հայտնում էր հետագայում պ. Աբոմարշը, որ այդ նվերը նա արել է ոչ այնքան կամավորներին, որոնց, վերջ ի վերջո, «հերն էլ անիծած»,-այլ... Սեւաչյա Պրիմադոննային: «Ծիծիկները ուտեմ»,- ասել էր նրան այդ զրույցի ժամանակ վարսավիր Վասիլը.-«Իմ մաստերսկոս գար՝ էշից բերած էղնիմ, թե պատի հայլիս չտայի»: Ահա´ թե ինչպիսի ահռելի, ինչպիսի հերոսական ոգեւորություն էր առաջ բերել նաիրյան այդ քաղաքում այդ «ժողովրդական ժողովարարությունը»: Ու տվել էին՝ որը փող, որն ապրանք, Կոլոպոտյանը բաժակներ էր տվել, Բոչկա Նիկալայը -գինի,-մի խոսքով՝ ով ինչ որ ուներ -չէր խնայել: Ժողովարարությանը մասնակցել էր նաեւ տեր Հուսիկ քահանան, բայց նա շրջել էր, իր լուսարարի ուղեկցությամբ, արհեստավորների խանութները, քաղաքի ծայրամասերը - մարդիկ հետագայում ինչ-որ առնչություն էին գտնում տեր Հուսիկ քահանայի փայլուն կոշիկների եւ այդ օրվա «ժողովարարության» մեջ. բայց սա բամբասանք էր կարծեմ, սիրելի ընթերցող, որ առաջ էր եկել վարսավիր Վասիլի կողմից նրա անվանը կպցրած հայտնի ածականից - եւ չարժե այսպիսի չնչին ասեկոսեներով կասկածանքի ստվեր գցել տեր Հուսիկի նման ազգասեր քահանայի անբասիր քղամիդին: ...Առավոտյան ժամը տասնմեկը կլիներ, երբ այնքան երազած կամավորական խումբը, առույգ ու առնական շարքերով, վերջապես մտավ քաղաք: Բայց նախքան նրա քաղաք մտնելը՝ դիմավորելու էին գնացել կայարան, Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի գլխավորությամբ, ոգեւորված նաիրցիները: Ո՞վ ասես, որ չէր գնացել կայարան՝ հերոսներին դիմավորելու. այնտեղ էին, գեներալ Ալոշից սկսած -մինչեւ Մեռելի Ենոքը: Մեռելի Ենոքը, ասենք, ինչպես եւ Քոռ Արութը, ուզած-չուզած այնտեղ էին ու այնտեղ, այնինչ Կինտաուրի Սիմոնը, պ. Աբոմարշը, Հաջին, վարսավիր Վասիլը եւ մի շարք ուրիշներ «գործը կիսատ թողել»- հատկապես գնացել էին «դիմավորելու» նպատակով: Ես էլ չեմ խոսում արհեստավորների բոլոր «գրվածների» մասին, որոնք եկել էին «խումբը» տեսնելու: Ամենաանսիրտը Լորիս-Մելիքյանն էր.-նա, այդ չարչիների փողոցը, համարյա թե ներկայացուցիչներ չուներ այդ օրը կայարանում. երեւի չարչիներն ավելորդ էին համարել «գործից էղնելը», որովհետեւ միեւնույնն է, խումբը ուզած-չուզած իրենց փողոցով պիտի անցներ, այնպես որ նրանք հնարավորություն ունեին հենց իրենց խանութների առաջից դիմավորելու նրանց, այդ աննման հերոսներին: Այնինչ, դրա փոխարեն կայարանում էր քաղաքի համարյա «ամբողջ ինտելիգենցիան» - ուսուցիչները, նաիրցի սպաները, ուսանողները, պաշտոնյաներից շատերը: Ներկա էին նաեւ մեծ թվով աշակերտներ, որ այդ օրը զոհել էին դասը (պարապմունքները, թեկուզ փոքր ուշացած, բայց արդեն սկսվել էին դպրոցներում)-հայրենիքի գործին, բայց վերջիններիս շարքերում կային եւ այնպիսիները, որոնք մտածում էին արդեն ո´չ միայն «դասը», այլ իրենց կյանքը զոհաբերել այդ սրբագույն նպատակին: նացքը մոտենալուց դեռ հինգ րոպե առաջ, արդեն կանգնած էին պլատֆորմի վրա՝ Համո Համբարձումովիչը, ընկ. Վառոդյանը, բժիշկը, Օսեփ Նարիմանովը, եներալ Ալոշը եւ Կինտաուրի Սիմոնը. սա այն կազմակերպված խումբն էր, որ պաշտոնապես պիտի դիմավորեր կամավորական խմբին: Այդտեղ հենց, դրանց կողքին, արդեն պատրաստ կանգնած էր զինվորական երաժշտախումբը, որին արդեն պատվիրել էր ընկ. Վառոդյանը՝ գնացքը մոտենալու վայրկյանին նվագել նաիրյան հիմնը՝ «Մեր Հայրենիքը»: Ամեն ինչ, մի խոսքով, մտածված էր պատրաստած, որպեսզի որքան հնարավոր է սրտագին դիմավորեն խմբին - եւ ահա, վերոհիշյալ պատկառելի անձնավորությանց հետեւը կենդանի մի պարիսպ կազմած՝ աչքերը երկաթգծի հեռուն՝ սրտատրոփ սպասում էին անհամբեր նաիրցիները գնացքի մոտենալուն: «Ուշացավ»,- արդեն անհանգստանալով՝ ասաց եներալ Ալոշը Մազութի Համոյին այնպիսի մի տոնով, որ կարծես վերջինս լիներ ուշանալու պատճառը: Բայց հենց այդ վայրկյանին լսվեց շոգեկառքի ավետաբեր սուլոցը - բոլորը հանկարծ շարժվեցին տեղերում, հրհրեցին իրար՝ հանգստանալու փոխարեն ավելի եւս անհանգստացան: Զինվորական երաժշտախումբը, ընկ. Վառոդյանի նշանով, հնչեցրեց նաիրյան հիմնը. գնացքը դանդաղ մոտեցավ կայարանին: Դժվար է, սիրելի ընթերցող, իմ անզոր գրչով նկարագրել այն աներեւակայելի ոգեւորությունը, որով համակվեցին նաիրցիները պատմական այդ նշանավոր, այդ անկրկնելի վայրկյանին: Հազիվ էր երեւացել առաջին փափախավոր գլուխը, երբ ամբողջ կայարանը թնդաց բացականչությունից. ամբողջ կայարանը կարծես հօդս ցնդեց: Իսկ երբ կանգնեց գնացքը եւ դուրս եկավ վագոնից խմբի ղեկավարը -Հայտնի Անունը,-երբ, հապշտապ, գլխարկները ձեռներին, դեմ վազեցին նրան Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը եւ Հայտնի Անունը, ջերմագին փաթաթվելով, համբուրվեց՝ նախ Մազութի Համոյի ապա... ընկ. Վառոդյանի հետ,-հասկանո՞ւմ եք՝ ընկ. Վառոդյանի - այդ այն ժամանակ, երբ, խորին ակնածանքը դեմքերին՝ Հայտնի Անձնավորության ձեռքը սեղմելն էին երազում բժիշկը, Օսեփ Նարիմանովը եւ եներալ Ալոշը -էլ ես չեմ խոսում Կոշկակար Սիմոնի -Կլուբի Մեյմունի մասին... Ասում եմ՝ երբ կատարվել սկսեցին այս շանթահարող, այս շշմեցնող բաները -հախուռն «ուռա»-ների ձայնը մինչեւ քաղաք հասավ, այնպես որ՝ «եկան»,-ասաց Կոլոպոտյանը գնորդին, նրա դեմքին անգամ շողաց երանավետ, նաիրյան մի ժպիտ: Հետո դուրս եկավ խումբը եւ խմբապետի նաիրաբառ հրամանով՝ շարք կանգնեց կայարանի առաջ: Եվ ահա... Մազութի Համոն, էլի նույն անփոխարինելի Մազութի Համոն սկսեց ողջույնի ճառը: «Բարի գալուստ,-այսպես սկսեց իր ողջույնի խոսքը Մազութի Համոն.- Դուք տեղ ունեք մեր գլխներին»: Եվ ապա խոսեց այն մեծագույն նշանակության մասին, որ պիտի ունենա անմոռանալի այդ մեծ օրը նաիրյան կյանքում.-«Ազգային ամենամեծ, եկեղեցական տոների շարքը պիտի դասվի պատմական այդ օրը. եւ, Վարդանանց տոնի, Ծննդյան եւՀարության տոների նման տոնե´ պիտի այդ օրը ապագա Նաիրին: Տոնե պիտի ազա՜տ եւ անկա՜խ Նաիրին այնտեղ, սահմանի այն կողմը, ուր մեր տառապյալ եղբայրները սպասում են հիմա ձեր ազատարար խմբերին... նացե´ք,-վերջացրեց իր խոսքը, համարյա արցունքն աչքերին Մազութի Համոն.-մեր սիրելի եղբայրները դեռ տառապում են այնտեղ բռնության ճիրաններում, մեր հայրերի երկիրը դեռ արյուն է քրտնում բարբարոսի լծից.-գնացե´ք, մեր քա´ջ, մեր անխորտակելի, մեր աննահանջ կամքի երկաթյա զինվորներ.-գնացե´ք, ձեզ շնորհակալություն կասի, ինչպես այսօր արդեն ասում ենք մենք -ես հավատում եմ, այո, ապագա ազատ ու անկախ, անկաշկանդ Նաիրին...»: Բուռն, ահռելի «ուռա»-ների ներքո վերջացրեց իր խոսքը Մազութի Համոն եւ, հուզմունքից օրորվելով, մոտեցավ խմբապետին. «Թող թույլ տրվի ինձ,-ասաց Մազութի Համոն գրկելով խմբապետին.-համբուրել այս ճակատը, սիրելի հայրենակիցներ, որը չի´ վախեցել երբեք թշնամու գնդակից, որը հեգնանքով է դիմավորել թշնամու գնդակին եւ, ես համոզված եմ միանգամայն, որ դեռ երկա՜ր-երկա՜ր մինչ հաղթանակի օրը, պիտի դիմադրե...»: Հնչեց, թնդաց աղմկալից նաիրյան հիմնը կրկին. հնչեց ազատաձայն: Ներկաներից շատերի, նույնիսկ Մեռելի Ենոքի եւ Քոռ Արութի, աչքերին երեւացին խնդության արցունքները: Հետո խմբապետը, երկու-երեք խոսքով, ինչպես վայել է զինվորականին, շնորհակալություն հայտնեց թանկագին հայրենակիցներին, որոնք չզլացան հանձինս իրենց՝ իրենց հարգանքը բերել նվիրական գործին: «Բայց,-ասաց խմբապետը վերջում,-եթե այդ հարգանքի մի հարյուրերորդը գոնե նրանք արտահայտեին գործով, գործնական օգնությամբ նվիրական գործին -այն ժամանակ, այո, պ. Համազասպի նման ինքը եւս ո´չ մի վայրկյան չի կասկածի, որ հեռու չէ այն օրը, երբ ազատագրված կլինի երկիրը Նաիրի...»: Այսպես խիստ, այսպես տեղի´ն խոսքերով վերջացրեց իր պատասխան-ճառը հայտնի խմբապետը ապա, երբ դադարեց նաիրյան հիմնը եւ լռեցին կեցցե´ները -«Թող միշտ կտրուկ լինի մեր թագավոր-կայսեր անհաղթելի սուրը»,-կարծես վերհիշելով, ավելացրեց խմբապետը.-«որովհետեւ նրա արքայական կամոքն է միայն, որ պիտի ազատագրվի երկիրը Նաիրի...»: Այս խոսքերից հետո երաժշտությունը նվագեց «Բոժե ցարյա» -բոլորը գլխարկները հանեցին, իսկ խմբապետն ու ընկ. Վառոդյանը, որ արդեն մի քանի օր էր, ինչ կամավորական հագուստներ էր կրում -ձեռքերը, որպես զինվորականներ, տարան փափախներին: «Կեցցե´ թագավոր կայսրը»,-կարծես գլխի ընկնելով, որ, աններելի թյուրիմացությամբ, մոռացել էր այդ կարեւոր հանգամանքը հիշատակել իր ողջույնի խոսքում -բացականչեց Մազութի Համոն՝ գլխարկը թափահարելով: Եվ երբ երաժշտությունն ու «ուռան» դադարեց -հանդեսը վերջացավ: Խմբապետը, Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը նստեցին առաջին, թիկնապահը, բժիշկը եւ եներալ Ալոշը -երկրորդ, իսկ Օսեփ Նարիմանովը եւ մյուսները մնացած կառքերում -զմայլված նաիրցիների երջանիկ հայացքների ուղեկցությամբ դիմեցին քաղաք: Մի ժամ հետո, հայտնի խմբապետի երկրորդ օգնականի հրամանատարությամբ, քաղաք մտավ կամավորական խումբը, ուր եւս նա հանդիպեց ավելի քան բուռն, սրտալի ոգեւորության: Երեք օրից հետո նույն այդ տեղերից դեպի ճակատ էին ճանապարհ դնում, նույն Մազութի Համոյի եւ ընկ. Վառոդյանի առաջնորդությամբ, այդ խմբի կամավորներին քաղաքի բնակիչները: Այս անգամ ներկաների բազմությունը շատ ավելի ստվար էր, քան ընդունելության օրը, մի հանգամանք, որ մասամբ կիրակի լինելուն պիտի վերագրել, մասամբ էլ նրան, որ շատ-շատերը, այո´, մանավանդ արհեստավորներից եւ շրջանի գյուղացիներից, եկել էին ճանապարհ դնելու -որը հարազատին, ընկերոջը, որն էլ ծանոթին կամ դրացուն, որոնք ճակատ էին մեկնում, ընկ. Վառոդյանի ձեռքով «գրված» լինելու պատճառով, այդ խմբի հետ: Ասվեցին ինչպես հարկն էր, ճառեր. նվագեցին, ինչպես հարկն էր, նաիրյան հիմնը եւ «Բոժե ցարյան». բարի երթ մաղթեցին սիրելի կամավորներին ո´չ միայն Մազութի Համոն եւ ընկ. Վառոդյանը, որոնք խոսում էին որպես պաշտոնական անձնավորություններ ամենքին հայտնի հիմնարկության կողմից, այլեւ եներալ Ալոշը, որ խոսեց քաղաքացիների անունից: Հետո կամավորները գնացք նստեցին - եւ ահա կեցցեների, երաժշտության, լացի եւ ոգեւորության հախուռն արտահայտությունների ներքո գնացքը հեռացավ: Սրտառուչ էր տեսարանը, սրտառուչ ու անմոռանալի, բայց այդ տեսարանից բյուր անգամ ավելի սրտառուչ եւ անմոռանալի էին Մազութի Համոյի աչքերը, որոնցում արցունք կար եւ, արցունքի միջից՝ սպասումի ժպիտ: Նրանք, Մազութի Համոյի այդ անմոռանալի աչքերը, նայում էին հեռացող գնացքին, բայց չէին տեսնում գնացքը. նրանք տեսնում էին սահմանի «այն կողմը», ուր, ինչպես ասել էր ինքը իր ողջույնի խոսքում, գերության ճիրաններում տառապում էր դեռ երկիրը Նաիրի: Այնտեղ էր, այն մթամած հեռվում, ուր հեռացավ գնացքը, -Ավետյաց երկիրը - հնամյա Նաիրին: Եվ, գնացքն անհետանալուց երկար դեռ անց -նայում էին այն կողմը ժպտաթախիծ աչքերը Մազութի Համոյի, բայց Մազութի Համոյի ժպտաթախիծ աչքերը արդեն տեսնում էին, գալիքների անհայտ մշուշների միջից -այնտեղ, ուր հեռացավ գնացքը «նաիրյան ուժերով» բեռնավոր -իր նո՜ր, վերածնված հայրենիքը, կամ, ինչպես կասեր նա հետագայում, եթե կենդանի մնար - միացյալ ու անկախ, ծովից ծով Նաիրին...
-
ԵՐԿԻՐ ՆԱԻՐԻ - Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն Վաղո՜ւց, վաղո՜ւց մտորում է իմ մեջ մի անհուն ցանկություն: Վաղո՜ւց ելք է փնտրում կուտակված մի կարոտ: Մթի մեջ, գիշերի կեսին, կամ ցերեկը, երբ ես զբաղված եմ լինում առօրյա հոգսերով, կամ անգամ երբ ես տարված եմ լինում գինու կամ կնոջ հմայիչ հաճույքով,-ներսը, սրտիս խորքում, գողի պես զգույշ, կամացուկ շարժվում է նա: Ինչպես վաղուց տրված մի խոստում, կամ ինչպես ժամանակին չվճարած պարտամուրհակ -ծանրանում է սրտիս, անողոք -ուտում է սիրտս: Հաճախ պատկերանում է նա ինձ որպես մի վաղեմի բարեկամ. վաղեմի ծանոթի մի նման, որին ես շատ առաջ եմ հանդիպել, բայց կորցրել եմ հետո -օրերի մշուշից ելնում է նա հաճախ, օրերի մշուշից նայում է ինձ: Երկա՜ր-երկա՜ր նայում է աչքերիս: Ասում է՝ չե՞ս ճանաչում: Մոռացե՞լ ես,-ասում է նաՈւ սահում է էլի, թաղվում է օրերի մշուշում -կորչում է օրերում: Հազա՜ր-հազա՜ր տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա ինձ: Լինում է, որ ես թերթ եմ կարդում կամ, ասենք, գնում եմ շուկա փայտ գնելու: Փայտ ծախողն է, ասենք, մի սովորական գյուղացի. մի սայլ փայտ է բերել շուկայում ծախելու: Հարցնում եմ՝ ի՞նչ արժե, բարեկամ, փայտդԱյսքան կամ այսքանՈւ մի պահ, հարցական, նայում է ինձ: Եվ, երեւակայո՞ւմ եք,-հանկարծ, այդ ամենասովորական գյուղացու աչքերից -աչքերի մշուշից -սահում է, ինձ է նայում -նա: Նայում է երկա՜ր-երկար: Ասում է՝ չե՞ս ճանաչումՄոռացե՞լ ես,-հարցնում է նա: Եվ ես, փայտ գնելու փոխարեն անողոք մորմոքը սրտիս -վերադառնում եմ տուն: Երբեմն էլ ես տեսնում եմ նրան... հորս՝ Աբգար աղայի դեղնած, դեղնափայլ... մազերում: Հորս՝ Աբգար աղայի դեղնափայլ մազերից ելնում է նա, հազարամյա -նայում է ինձ: Հազար-հազար տեսքով ու կերպարանքով պատկերանում է նա: Ապրում է, աներեւույթ մեր ամեն ինչում: Բայց ո՞վ է կամ ի՞նչ է նա -ահա ամենաէականը: ուցե մեծ լինի զարմանքդ, սիրելի ընթերցող, եթե ասեմ, որ ե´ս էլ չգիտեմ: իտեմ, որ նա -կա, եղել է եւ հին է, որպես իմ արյունն է -հին: Կա,- զգում եմ, շոշափում եմ սրտով, տեսնում եմ,- բայց հենց որ ուզում եմ բռնեմ, տեսնեմ մարմնավոր, կանգնեցնեմ հաստատ,-կորչում է, դառնում է աներեւույթ, ցնդում է, որպես ծուխ կամ ցնորք: Գորշ, ամենօրյա, առօրյա մեր կյանքում, կենցաղում, մորմոքում է նա մութ, աներեւույթ, կանչում է -ո՞ւր... Երբ, իրիկնադեմին, մեղմ, հատ-հատ ղողանջում է զանգը հին, խարխուլ զանգակատնից -կանչում է նա: Ո՞վ է լսում: Ով էլ որ լսում է -շա՞տ բան է հասկանում: Ես էլ, որ մանկությունից լսել եմ նրա կանչը -շա՞տ բան եմ հասկացել: Բայց էլ ինչո՞ւ է խեղդում ինձ, ինչո՞ւ է կարոտը խեղդում: Ինչո՞ւ է կանչում-մտերիմ, կանչում -անվերջ: Եվ ես ինչո՞ւ եմ ուզում, ինչո՞ւ եմ կամենում փնտրել, գտնել նրան, խոսել նրա հետ-սրտով, սիրել նրան: Սիրելի ընթերցո´ղ: Ների´ր, որ այս հարցերի պատասխանը չես գտնի այս գրքում: Այս հարցերի պատասխանը քո սրտում, քո հոգում պիտի գտնես: Պիտի ցանկություն զգաս գտնելու: Ուրիշ ոչինչ: ԱյոՈւրիշ ոչինչ... -Ինչքա՜ն, ինչքա՜ն անգամ հարցրել եմ ես ինձ, թե ի՞նչ է, վերջապես -Նաիրին: ուցե քեզ տարօրինակ թվա այս հարցը, սիրելի ընթերցող: Բայց դա նույնքան է բնական, որքան այն հարցը, թե ո՞վ ենք մենք, վերջապես-նաիրցիներս: Ի՞նչ ենք մենք եւ ո՞ւր ենք գնում: Ի՞նչ ենք եղել երեկ եւ ի՞նչ պիտի լինենք վաղը: Ամեն, ամեն անգամ, երբ նման հարցերը կերել են սիրտս,-մեկը, մի ուրիշը կարծես, ուրվականի նման ելնելով օրերից, օրերի մշուշից, տվել է ուղեղիս չարախինդ մի հարց.-§Չէ՞ր կարելի արդյոք տեսնել մարմնավոր, պատկերացնել հաստատ երկիրը Նաիրի: Նու, թեկուզ հենց իրենց՝ նաիրցիների կյանքում, կենցաղում: Շոշափել այդ երեւույթը -նաիրյանը -սրտով, շոշափել մարմնավոր, պատկերել երկրային... ուցե սուտ է Նաիրին, Նաիրին -չկա... ուցե -հուշ է միայն,-ֆիկցիա, միֆՈւղեղային մորմոք. սրտի հիվանդություն...¦: Սիրելի ընթերցո´ղ, թողնում եմ, որ դու... այո, դու - գտնես Նաիրին: Սույն այս իմ պոեմանման վեպում կանցնեն աչքերիդ առաջով բազմաթիվ նաիրցիներ. սիրի´ր, որին կուզես, գտի´ր, ում որ սրտում կամ հոգում կամենաս, երկիրը Նաիրի: Իսկ եթե, բան է, չգտար-ների´ր, սիրելիս, ես չեմ մեղավորը... ուցե ճիշտ որ՝ միրաժ է Նաիրին. ֆիկցիա. միֆ. ուղեղային մորմոք. սրտի հիվանդություն... Իսկ նրա փոխարեն -կա այսօր մի երկիր, որ կոչվում է Հայաստան, եւ այդ հին երկրում ապրել են երեկ եւ ապրում են այսօր շատ սովորական մարդիկ՝ սովորական մարդու սովորական հատկություններով: Եվ ուրիշ -ոչինչ: Ոչ մի §երկիր Նաիրի¦ -այլ միայն -մարդիկ, որ ապրում են այսօր աշխարհի այն անկյունում, որ կոչվում է Հայաստան, որ հիմա դարձել է Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, իսկ 1917-ից առաջ ոչ այլ ինչ էր, եթե ոչ Ռուսական Իմպերիայի մի հետամնաց ծայրամասը -եւ ուրիշ ոչինչ... Ուրիշ ոչինչ: Մնացածը -վեպում: ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ Մոսկվա. 1921. հոկտեմբեր
-
ԵՍ ԵՐԳԵԼՈՎ ԿՈԻԶԵՄ ՄԵՌՆԻԼ (Դասական Ուղղագրութեամբ) Սիամանթօ Ա Սպասումիս և Յոյսիս քաղցրութեանը հետ մինակ էի այդ իրիկուն, Եվ Փրկութեան ու Տառապանքի նժարովը՝ Հայրենիքին բախտը կը կշռեի... Երբ՝ հեռակայ տանս դուռը, գիշերւան սարսափին մէջէն, ուժգնապէս բախեցին. Եվ ժպտուն՝ ընկեր մը ներս մտաւ, շքեղօրէն գեղեցիկ,եղբայրադէմ և ահաւոր... Բ Երիտասարդ էր: Աչւըներուն կայծը երկնքի աստղերեն էր որ կը ծորէր, Եվ հասակին ձևերը մարմարներու զորութիւններէն էր կերտւած... Մտածումը մարդկային արդարութեան էջերէն յստակօրէն ջահավառյալ... Ճակտին վրայ իրենց ցաւի և բարութեան ծաղիկներն ունեին: Գ Մտերմաբար քով քովի, Հայրենիքին տառապանքէն կը խօսէինք, Իր ծանրախոհ գլուխը սգաւոր կիսաստւածի մը արիւնոտ սրտին կը նմանէր... Նայւածքները նայւածքներուս մէջ, նոյն ճակատագրին խորհրդանիշը փնտռեցին... Եվ մեր տրտում ժպիտները հոգիէ հոգի մեղմօրէն ճառագայթւեցան: Դ Ժամերով լռին էր: Լռին էի: Յիշատակի հեծեծանքներ մեր աչքերը թրջեցին... Եվ լամպարիս կապոյտ լոյսը, սեղանիս վրայէն, այլևս արիւններու նման վար կը թորար... Դժգունեցայ ես՝ ինչպէս երազ մը որ առաւոտին երևումէն կ'անհետի... Բայց ինք՝ հերոսատիպ և հպարտ, ձեռքս ձեռքին մէջ՝ ոտքի՝ ինծի ըսաւ... Ե -Այս իրիկուն՝ հաւատքի և հրաժեշտի իրիկունս է, ընկե´ր, Երիւարս թամբած եմ արդէն՝ և կեանքի ու կռւի տենդէն՝ դուռիդ առջևը կը վրնջէ... Եվ տե´ս հասակէս վար անբիծ սուրս մերկ է, մերկութեամբը գերմարդկային վճիռներուն: Ճակատդ շրթունքիս մոտեցո´ւր... հավատքի և հրաժեշտի իրիկունս է, ընկե´ր... Զ «Եվ դուն սա´ մաքրափայլ թերթերուդ վրան, ցեղին ցաւը և ցեղին ուժը բանաստեղծէ, Ապագայ սերունդներուն և մեր անցեալին տխրութեանն ի նվէր. Ես որբ մըն եմ և ըմբոստ մը, մնա՜ս բարեավ, կորուսեալներս փնտռելո՜ւ կþերթամ... Քու երգերէդ երգ մը տո´ւր ինձ, երգ մը, ես երգելո՜վ կ´ուզեմ մեռնիլ...»
-
Սուրբ Մեսրոպ (Դասական Ուղղագրութեամբ) Սիամանթօ Ն Ե Ր Բ Ո Ղ Ա Կ Ա Ն Օշականի ամենասուրբ գերեզման, Հանճարի հո´ղ ուրկէց այսօր, Տասնևհինգ մրրիկեան դարերու, Պատմութիւուն մը պերճաշուք, Արևելքէն Արևմուտք, երկու Հայքն բովանդակ, Դեպի զքեզ, ազատօրէ՜ն աղօթելու կը շարժէ... Օշականի անհո՜ւն մեռեալ, Դուն բիւուրաւոր ճիւղերով, Ոսկեհոս գետ գիտութեան, Մտքի փրկիչ, յոյսի Հսկայ, կեանքի կեդրոն, Դուն անվախճա՜ն փոշիացեալ, Ուրկէց ուղեղս, մանկութեանս օրերուն, Ե‘ս աղքատօրէն եկայ վառել... Օշականի վսեմական վարդապետ, Դուն վեհիմաստ վանական և Աստծոյ բաժակ, Դուն Յիսուսի բազմաբուրեան պատմուճան, Խօսքի´ աղբիւր, բանի բարձունք, Կարողութեանց անվե´րջ կատար, Դուն իմաստի ավազան և աղօթքի կապոյտ անձրև, Ափ մը հողէդ ամբողջ երկինք մը դեռ կը բուրէ... Օշականի դուն անկորուստ կրօնական, Անապատին մէջ մխրճւող ճգնաւոր, Դուն անբասիր և մեհեանական մենակեաց, Խունկի՜ անտառ, Կնդրուկներո՜ւ բուրաստան, Քրիստոսի ազնիվ խօսքին դուն տիրական տարածիչ Եւ գրանիտեայ ուղղափառ սիւն, Եւ մտքի գմբէթ և հոգիի անծայրածիր հորիզոն, Դո´ւն շնորհքի աշնանային շտեմարան, Քու հավատքէ´դ հավատացեա՜լ ես ալ լացի... Օշականի մէջ անմահօրէ՜ն մահացեալ, Անճառելի և անդրանիկ դաստիարակ, Ես երազային երեխայ մը վեցամեայ, Այբբենարանդ ի ձեռին, անմեղօրէն զայն հեգելով Առաջին խաչը, ճակտէս սրտիս, Հավատա ինծ ո՜վ հայութի´ւն... Պատկերիդ դէմ է որ հաներ եմ... Եւ լսէ´ այսօր, թոթովախօս ծաղկոցի Շուշանմարմին մանուկներէն` Մինչև ծերերն հողաբոյր, Քու սուրբ անունդ կ´օրհներգեն... : Օշականի հանճարանի՜ստ հողակոյտ, Եկեղեցւոյ խորանին քով անշուքօրէ՜ն մրափող` Եւ Եհովայի պատգամախօս մեծ մատեանին Դուն սրբագիր թարգմանիչ, Ոսկեդարու ադամանդեայ՜ բանալի, Դուն հայ դպրութեանց անշրջանակ լուսամուտ, Դուն լեզւի կաճառ, գեղեցկութեան իջևան, Դուն ճեմարան մարմարային մտածումի, Ներէ´ որ քու աշակերտդ արբեցեալ, Տասնևհինգ դարեր յետոյ զքե´զ պաշտէ... Օշականէն մեզի հսկող Մտքի Աստւած, Դուն հասողութեան հիմնաքար, Աստղերէն մեզ լոյս լեցնող ոսկեհասակ աշտարակ, Ուր մեր ուղեղը մեզ կը ժպտի... Դուն մտածման ծարաւներու արծաթեայ ծով, Դուն Տարօնածին հսկայ` Մովսես, Դուն անհպելի մատենագիր մայր-բարբառի, Թո´ղ իմ գանգս, վերջալոյսիս, Քնարիս հետ, մոխիրովս առլցուն, Հուղարկավորներս` խնկատուփի մը փոխարէն Հողակոյտիդ վրայ վառեն...: Ս ՈՒ Ր Բ Ի Ն Ա Ղ Օ Թ Ք Ը Լո´յս տուր ինծի, Սստւած անհերքելի Տիեզերքի անմեկնելի ճարտարապետ, Ճակատագրի և ճանաչման ստեղծի´չ, Շունչի´ մրրիկ, կեդրոնական կարողութիւն, Սուրբ սեղանիդ սարգաւակն Մեսրոպ` Իր մշուշապատ մեծ երազին` Քու ձեռքերեդ հստակութիւ՜ն կ´աղերսէ... «Օգնէ´ ինծի, մեծապարգև՜ իմաստութիւն, Ես` անցուպ հովիւ մեծ քարոզիդ, Ես` եղկելի մահկանացու, Ես դժգոյն տնտես Հայկազնեան ահեղ ցեղին... Ես` տգէտ դպիր և անվաւեր վարդապետ, Ես անծածան դրօշ հաւատացեալ ամբոխներուդ, Ես` անօժիտ վերծանո´ղ և անանձրև այդգեպան, Ես` կոյր աղբիւր և կորաքամակ ճանապարհորդ, Ես` անարժան օրհնաբան անվերջ փառքիդ, Իմ անդպիր հօտիս համար լո՜յս կաղերսեմ... «Օգնէ´ ինծի, Աստւա՜ծ բիւրեղ... Ես` ողորմելի որոնիչ և անհետևանք խուզարկու, Ես անքանքար քննիչ և անբերրի հիւլէ, Ես անաստիճան ճգնաւոր և անթռիչ հռետոր, Դառնաժպիտ թափառական և աշակերտ անբանիբուն, Երազատես մոլորեալ և անտաղանդ անրջող, Ես սահմանափակ պատուհան և փակեալ դուռ, Ես իմ հոգիիս հանդէպ փշրող երկա՜թ ալիք, Ես գերեզմանի՜ պահապան և մեռելո՜ց հաշւակալ, Ես հրեղէն հացիդ կարօ՜տ ցորենաքաղ... Ես աներդիք գիշերող և անսափոր ծարաւի, Ես մենաւոր մշակ տատասկներու մէջ կորուսեալ, Ես անճառագայթ աղջամուղջ, ես անլար քնար, Դեռ անբարբառ Հայկազնեաց հոգիին` Բացատրութեան Բանալի՜ մը կաղերսեմ... «Օգնէ ինծի, Տարրերու հայր, Ես աչք աղօտ և տեսողութիւն անթափանց, Ունայնամիտ ունկնդիր և չարալուր ականջ, Աններդաշնակ երաժիշտ և մեղկաձայն երգիչ... Ես անհողագործ դաշտօրայ, շտեմարան թափուր, Աեղանասպաս անհաց և ցամաքեալ գինեբաշխ, Ես անկոչ հրավիրեալ Յիսուսական հարսանիքին, Ես անձէթ լուսարար և անմատեան մտածող, Եւ անգորով գգւիչ և սիրազուրկ սիրահար, Ես անհրապոյր քարոզիչ և քարկոծեալ քրիստոնեայ, Օժիտաբեր աղքատ և անոսկի հարուստ... Ես անհամբոյր շրթունք և հոգեզուրկ հեծեծող, Ես սիրտ անսէր և կուսութիւն անկատար, Ես անբևեռ քալող և երերուն ուղեւոր... Քու փրկութեան փարոսներէդ կաթի՜լ մը լոյս տուր ինծի... Եւ երկնային դուռներուդ հետ հոգեկան Կեանքին դռները դրախտին պէս թող բացւին... «Օգնէ´ ինծի, անծի՜ր Աստւած... Ես անկարկաջ առւակ և խափանեալ ջրվէժ... Ես ուսուցիչ անուս և վարանեալ վարդապետ, Ես դպրութեանց դեռ անպսակ տնօրէն, Ես խղճերու հանդէպ ինկո´ղ վարագոր... Ես որմ մթաշէն, գեհենական բանտարկեալ, Ես շիւղ կորուսեալ, հո՜ւնդ անպարգև... Մացառապատ կածան, օձապտոյտ գետնուղի... Ես անհիւրնկալ օթևան և անբազմոց մահամերձ... Լապտերիդ լոյսը մի´ մերժիր ինձ... «Օգնէ´ ինծի, համագումար Սկզբունք, Մկրտութեան ես անմիւռոն աւազան, ես աղօթքի կիսակործան գաւիթ, Ես արորազուրկ հողագործ, անգերանդի հնձող, Ես անբոյր օծանող և դառնահամ իւղ, Ես անբալասան բժիշկ և անբեհէզ վիրակապ, Ես կոտրած կանթեղ և պապագեալ պատրոյգ, Ես հողմակոծ անտառ և արտասւաթոր ուռենի... Ես անտաշ ատաղձ և բորբոսեալ գերան, Ես հողաշէն բուրվառ և անծխելի խունկ, Ես անողկոյզ որթատունկ և վարակեալ վարսակ, Ես անճշմարիտ ճակատ և անուղիղ ձեռք, Ես անկարող կարգաւոր և աննշխարհ քահանայ, Ես մենութեանս մէջ մխացող անկարաւան անապատ, Այցելո՜ւթիւն տուր ինծի... «Օգնէ´ ինծի, ո՜վ անբաղդատ Օրէնք, Ես վարանոտ մարդ և յուսահատ անձ... Ես ահաբեկ անհատ և շւարած շնչաւոր, Ես տարակոյսին մէջ տատանող հողմահալած, Անլսելի աղաղակ և անարձագանք շեփոր... Ես գոս տերև` աշուններէն վա՜ր ինկող... Ես չորացեալ ճիւղ և անհոտաւէտ վարդենի, Ես ուշիմութեան ուրւական, Ես կարճիմաստ իմացական և խոնարհած խելք, Եկեղեցիիդ կամարներուն տակ հեծեծող` Քրիստոնեայ ժողովորւրդիդ դեմ հանդիման Ես Աստւածաշունչ մեծ Մատեանիդ Օտարալեզու ընթերցող և անհարազատ թարգմանիչ... «Օգնէ´ ինծի, անծայրածիր Ծանոթութիւն, երազօր Տեր, անհուն հնարիչ, Լոյսի զենիթ, անկնճիռ իմաստ, Ջուր երկնային, անանջրպետ հոգի, Անհաշիւ բաշխող, երազներու սահանք, Ճանաչումի քու ծածկոցդ լուսեղէն, Իմ կործանեալ ուսիս վրան թող ծածանի, Եվ` հսկումներու, հեծեծանքի, աղօթքներու Այս իրիկւան, քառասներորդ գիշերին` Աստւա՜ծ անհեղլի, Աստւա՜ծ անափունք Արարչագործ ձեռքդ իմ ուղեղիս երկարէ, Հոն իմ գիւտս խմորելու...» Տ Ե Ս Ի Լ Ք Ը Ո՜Վ հրաշալիք, ո՜վ հաւատքի աննիւթական հուր, Ո՜վ զարմանագործ զօրութիւն, Ո՜վ բոցեղէն բԺԺանք, ո´վ անլոյծ խորհուրդ, Ահաւասիկ Քերովբէ մը մրափին մեջ Մեսրոպին, Իր աջ ձեռքո´վն լուսագիծ՝ Ակնթարթ մը՝ մենաստանին որմին վրայ Հայկազնեան Այբբենարանը տառագրեց...: Յանկարծ՝ Սուրբը, մեծ Տեսիլքէն ցնորաշարժ՝ Մեռեալի մը պէս ընդոստ ոտքի, Փետուր գրիչն և տախտակն ի ձեռին, Հրաշքին տակ արտասւելով, Որմին առջև անհունօրէն ծնրադրեց... Գ Ի Ւ Տ Ի Ն Փ Ա Ռ Ք Ը Մեսրո´պ, հայ դարերուն դիմաց կեցող Դուն ադամանդեայ ապառաժ, Դո´ւն մանուկներու մերկ ուղեղէն Մինչև հանճարը ցոլքեր ցանող, Գիտակցութեանց անգի´ւտ փարոս... Դուն որուն կոփիւնը կռանին, Ժամերուն պէս, րոպէին հետ անդադար, Իմացական թանգարանի՜ն արձանները մեզ կը ձուլէ, Դուն աննինջ հսկող, դուն տիտանեան Տեսանող, Դուն, օրորոցէն մինչ գերեզման, Մեր մեն մի խօսքին մեն մի շունչին, եղեցկաձայն բացատրիչ... Դուն բարբառի արարաիչ, Բանի իշխան, Դուն անբաւ բաւիղ տեսողութեան, Դուն գոյացութեան արգաւանդ հայր, Դուն լոյսի անիւ, դուն հավատքի հրավէր, Դուն հայրենի հողին վրայ մրրկին պէս բարձրացող Անտա՜ռ անհուն, անտա՜ռ սրտի, Որուն մեն մի հաստատաբուն ծառերն հսկայ, Մէկ մէկ քնար, մէկ մէկ փանդիռ են մեր շունչին... Մէկ մէկ շեփոր մեր հագագին ռազմական, Մէկ մէկ պատնէշ ճակատագրի պատուհասին... Դուն անվատնելի ցոր”անի դաշտ, դուն ձրի հաց, Դուն հունձք հարուստ, և դուն հնձան հրաշէկ, Դուն արբեցութեանց և գինիի աւազան, Որուն մէջ ե´ս ալ ոսկի սափորս եմ մխրճէր... Արևներու ծարաւէս խենթ... Դուն մեծաթափանց նայվածքներով առաքեալ, Դուն էիր որ զքեզ երգող ցեղդ այսօրւան, Հելլեներէն և հանճարեղ և հրավառ Ու աշխարհակալ մեծ Հռովմի որդիներէն, Ու հրապաշտ Պարսիկներէն դրացի, Մայր-բարբառիդ հիմնաքարովն յակինթ, Հայկազնեանց մեր շառաւիղն ազատեցիր... Դուն երկրո´րդ Աստւած, Եւ մտածման դուն առաջի´ն արարիչ... Դուն բեղո´ւն բարիք, սրտի´ աղբիւր, Գոյներու գանձ, գրութեա´նց գահ, Դուն թռչող դարերն մէկզմէկու կամարող Կամուրջ անգիծ, ուրկից ցեղդ միլիոններով Կամ պերճօրէն կամ վատաբար, Կեանքէն ի մահ կուգայ կ´անցնի... Դուն Հելլէներէն հռչակւած, Մեծատիտղոս Ակումիտ, Ո՜վ մենակեաց, ո՜վ Մագիստրոս, ահաւասիկ Երկու Հայքերն, «Ովսաննա՜ քեզ» կը գոռան... Եւ ովսաննա Վաղարշապատի Հայրապետին` Սահակ Պարթև զուգակշիռ արբանեակիդ, Եւ Վռամշապուհ Արքային, Որովհետև քու մեծ գիւտիդ զորաւիգ, Մէկն իր խաչին, միւսն իր Սուրին համազօր Քու քայլերուդ հետ քալելով` Արարատեան արշալոյսին, Դպրութեանց դուռը մեզ բացին... Ա´հ, ամբողջ արիւնը քու ուղեղիդ, Ի՜նչ տենդերէ որպիսի՜ տենդ, Եւ սարսուռներէ ի՜նչ սարսուռ, Ի՜նչ գեհենական գալարումէ գալարում, Եւ վարանքե վարանք և վարկածե ի վարկած, Եւ ծովային ծփանքներէն ի ծփանք, Այլակերպիչ նժարե մը ուրիշ նժար, Եւ կշիռէ ի կշիռ, զքե՜զ տարաւ, Եւ մեն մի հիւլէն քու հոգիիդ, Մեն մի ճաճանչը քու աչքերուդ, Մեն մի կաթիլը քու հանճարիդ կայծերուն, Հողմային հևքդ և խոլ թափը թռիչներուդ, Աղօթքներուդ հորձանքներն հրեղէն, Քառասուն օր` տիւ և գիշեր, Մենութեանդ մէջ, Մեռեալի մը պէս մենաւոր, Զքեզ դէպի Տեսիլքդ տարին... Եւ անուրջի մէջ ծնանող ծաղկի ծիլէն, Ու բողբոջէն դեռ անբոյս, Դուն մարող լոյսէն, դուն տեսլական ստւերէն, Անգոյն գծէն և երազի վսեմ վարդէն, Դուն ոլորտէն, անձայն շեշտէն, անգոյն բառէն, Դուն ծածանող և անարմատ ծւէններէն, Դաշնակցութեանց Ալփաբետան ստեղծեցիր... Եւ Չորրորդ դարու Ոսկի սեմէն, Մինչև մեր օրը, մեր արիւնովը մթին` Ահաւասիկ Հայ Հանճարը բազմալար, Քու ձևերուդ մեջ կը ձուլվի... Ո՜վ անլուծելի առեղծւած, Ո՜վ ջղերո´ւ կայծակէ խուրձ, Արեան հնոց, անուրջներու անբիծ ծաւալ, Ո՜վ զարմանալի և տևական զգայախաբ, Քնարական ահեղաբի´բ քիմեռատես, Դուն Աստւածագիծ ծիածան... Հաշտութեան հուրը մեզ բերող, Դո´ւն, տարակոյսին և տարտամին տիրապետ, Դո´ւն տարօրինակ և տարագիծ գմբէթ... Դո´ւն մեծ կրքերու կրօնաւոր, Ա´յր Աստուծոյ, մտքի´ եղբայր, քնարի´ քոյր, Քու բաժակէդ թո´յլ տուր որ ես ալ ըմպեմ... Եւ այսօր, քու սրբութեամբդ սնած` Ես ապաժաման քնարահար, Եւ անվճար ու անարժան երախտագէտ, Ես` քու ցեղիդ հոգիին հայելին քեզ կը բերեմ... Աչքերուս մեջ անոր աչքէն հուր առի... Ու իմ խօսքերս անոր սրտէն եմ քաղէր, Եւ ի´նչ որ կարդաս ճակտիս վրան, Ի´նչ որ կարդաս ժպիտիս մէջ, Անոր յոյսո՜վն եմ ես գրած... Եւ թոյլ տուր այսօր, ո՜վ Մեսրոպ, Որ Հայոց հողէն մինչև աստղերը հասնող Քու ոսկիէ սանդուխեդ վե´ր բարձրանամ, Եւ հաստատաքայլ, աստիճանէ աստիճան Ու պսակէ ի պսակ և լոյսէ ի լոյս, Իբր զավակը մտածումիդ, Ես ի քե´զ գամ, իմ այս երգս երգելու...
-
ՄԻ ԽԱՌՆԷՔ ՄԵԶ ՁԵՐ... (Դասական Ուղղագրութեամբ) Վահան Տէրեան Որպէս լեռն է մեր պայծառ տեսել հազար ձիւն, Այնպէս նոր չեն մեզ համար դաւ ու դառնութիւն: Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե´ս - Անհետ կորել անցել է – չար մշուշի պէս: Ասորիքն է եղել մեր թշնամին – ահա´ Դաշտ է տեղը եւ չկայ քար քարի վրայ: Մի´ խառնէք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին, Մեր երկիրը աւերւած, բայց սուրբ է եւ հին: Ամրակուռ է մեր հոգին – դարերի զաւակ՝ Շատ է տեսել մեր սիրտը աւեր ու կրակ: Շատ է տեսել երկիրն իմ ցաւ ու արհաւիրք, - Լաց է այնտեղ ամէն երգ եւ ողբ – ամեն գիրք: Գերւած ենք մենք, – ո´չ ստրուկ – գերւած մի արծիւ, Բարութեան դէմ վեհսիրտ միշտ, վատի դէմ ազնիւ: Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ, Արքայական խօսքը մեր կըմնայ յաւէտ: Չի հասկանայ ձեր հոգին ե´ւ ծոյլ , ե´ւ օտար, Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամէն քար: Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան, Արեւի պէս, երկիր իմ, կըվառւես վառման: Որպէս փիւնիկ, կրակից կելնես, կելնես նոր Գեղեցկութեամբ ու փառքով վառ ու լուսաւոր: Արիացիր սիրտ իմ, ե´լ հաւատով տոկուն, Կանգնի´ր հպարտ, որպէս լոյս, լեռն է մեր կանգուն: ՄԻ ԽԱՌՆԷՔ ՄԵԶ ՁԵՐ... (Նոր Ուղղագրությամբ) Վահան Տերհան Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն, Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն: Բաբելոնն է եղել մեր ախոյանը, տե´ս - Անհետ կորել անցել է – չար մշուշի պես: Ասորիքն է եղել մեր թշնամին – ահա´ Դաշտ է տեղը եւ չկա քար քարի վրա: Մի´ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին, Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է եւ հին: Ամրակուռ է մեր հոգին – դարերի զավակ՝ Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ: Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք, - Լաց է այնտեղ ամեն երգ եւ ողբ – ամեն գիրք: Գերված ենք մենք, – ո´չ ստրուկ – գերված մի արծիվ, Բարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ: Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ, Արքայական խոսքը մեր կըմնա հավետ: Չի հասկանա ձեր հոգին ե´ւ ծույլ , ե´ւ օտար, Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար: Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան, Արեւի պես, երկիր իմ, կըվառվես վառման: Որպես փյունիկ, կրակից կելնես, կելնես նոր Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր: Արիացիր սիրտ իմ, ե´լ հաւատով տոկուն, Կանգնի´ր հպարտ, որպես լույս, լեռն է մեր կանգուն:
-
Մեր հնագույն ձեռագրերի պատճեններն արտահանելը հանցանք է http://www.azgdaily.eu/?lang=AR&num=2007041812 Ապրիլի 13-ին կրթության ու գիտության նախարարությունում Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանի եւ ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Սուրբ Հովհաննես համալսարանին կից Հիլլ թանգարան-գրադարանի միջեւ կնքված համաձայնագիր-պայմանագիրը մեր շատ հայագետների, պատմաբանների, մշակութաբանների համար ռումբի պայթյունի ազդեցություն ունեցավ: Նրանք բոլորը միաբերան պնդում են, որ համաձայնագիրը կնքվել է գաղտնի եւ Մատենադարանի ու նախարարության կողմից դավադրություն է հայ մշակույթի հանդեպ: Պայմանագրի համաձայն, Մատենադարանի ձեռագիր ժառանգությունը թվայնացվում է, պատճենահանվում եւ ... տեղափոխվում ԱՄՆ: Ըստ շրջանառվող լուրերի, այս ամենը Հիլլ թանգարանի վրա նստել է ընդամենը 5-6 մլն ԱՄՆ դոլար: Դրա դիմաց նա ստանում է բառացիորեն ամեն ինչ, եւ ԱՄՆ-ում ստեղծվում է մեր Մատենադարանի ողջ հարստության պատճենը: Մատենադարանի ձեռագրերի արտահանման այս տարօրինակ ձեռնարկի դեմ ըմբոստացող գիտնականներն ամենեւին դեմ չեն թվայնացման գաղափարին, սակայն համոզված են, որ անթույլատրելի է աշխարհի որեւէ անկյունում Մատենադարանի կրկնօրինակն ստեղծելը: Նրանց գլխավոր փաստարկներից մեկը հետեւյալն է. Մատենադարանի 14 հազար ձեռագրերից ընդամենը 900 ձեռագիրը գիտական նկարագրություն ունեն, եւ ոչ ոք չգիտի, թե դեռ ինչպիսի անակնկալ գանձեր են պարունակում դրանք: Նման գործարքը նշանակում է հայագետներին զրկել մեր ժողովրդի պատմությունը, լեզուն ու մշակույթը տեղում ուսումնասիրելու հնարավորությունից: Հայագետները ծիծաղելի են համարում Մատենադարանի տնօրենության արդարացումները ձեռագրերի հեղինակային իրավունքը Մատենադարանին վերապահելու վերաբերյալ, քանի որ ողջ աշխարհում դեռ չեն ստեղծվել էլեկտրոնային մշակույթում հեղինակային իրավունքի խախտումները վերահսկելու մեխանիզմներ: «Գործարքը պետք է կասեցնել, պնդում են նրանք, հայագիտության կենտրոնը չի կարելի տեղափոխել Ամերիկա»: «Ազգի» վաղվա համարում կներկայացնենք ճանաչված գիտնականների կարծիքներն ու մեկնաբանությունները համաձայնագրի վերաբերյալ, որ այս օրերին ցնցել է ողջ հայագիտական աշխարհը: ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
-
ՀԱՅՐԻԿ (Դասական Ուղղագրութեամբ) Յովհաննէս Յովհաննիսեան (1864-1929) Փոթորիկն անցավ. տեսնում եմ ահա Պայծառ արևի ծագումն հրաշափառ. Ավետեաց հրեշտակն իջաւ մեզ վրայ, Եվ նոր առաւոտ բաց է մեզ համար: Երկար տանջւեցանք. որպէս սև գիշեր Խաւար էր պատել մօր բիրտ սրտերին. Վայելենք նոր օր - ահա´ ջինջ եթեր Լցւած է բուրմամբ մի եթերային: Վարդերն ինձ այսօր ժպտում են անուշ, Սոխակին դայլայլ հնչում է քաղցրիկ… Ախ, այսինչ յոյզ է, որ այսպէս քնքուշ, Շոյում է հոգիս, - յոյս չնաշխարհիկ: Մարած է սև կիրք, լռել է նախանձ. Եղբայր-ձայնում եմ ես իմ թշնամուն… Ոհ թե երկնային այս զգացումն անանց Տէր մընար յաւէտ ամենուս հոգուն: Մի անուն միայն, մի քաղցրի´կ անուն Թող մեզ բոլորիս շաղկապէ սիրով- Հայրիկ… նազելի և թովիչ հնչիւն, Համակ անհուն սեր և համակ գորով: ՀԱՅՐԻԿ (Նոր Ուղղագրությամբ) Հովհաննես Հովհաննիսյան (1864-1929) Փոթորիկն անցավ. տեսնում եմ ահա Պայծառ արևի ծագումն հրաշափառ. Ավետյաց հրեշտակն իջավ մեզ վրա, Եվ նոր առավոտ բաց է մեզ համար: Երկար տանջվեցանք. որպես սև գիշեր Խավար էր պատել մոր բիրտ սրտերին. Վայելենք նոր օր - ահա´ ջինջ եթեր Լցված է բուրմամբ մի եթերային: Վարդերն ինձ այսօր ժպտում են անուշ, Սոխակին դայլայլ հնչում է քաղցրիկ… Ախ, այսինչ հույզ է, որ այսպես քնքուշ, Շոյում է հոգիս, - հույս չնաշխարհիկ: Մարած է սև կիրք, լռել է նախանձ. Եղբայր-ձայնում եմ ես իմ թշնամուն… Ոհ թե երկնային այս զգացումն անանց Տեր մընար հավետ ամենուս հոգուն: Մի անուն միայն, մի քաղցրի´կ անուն Թող մեզ բոլորիս շաղկապե սիրով- Հայրիկ… նազելի և թովիչ հնչյուն, Համակ անհուն սեր և համակ գորով:
-
ԱՐՏԱՎԱԶԴ (Դասական Ուղղագրութեամբ) Յովհաննէս Յովհաննիսեան (1864-1929) Զարկեցէ´ք դարբիննե´ր կռանը սալին, Զարկեցէ´ք կռանը – շղթայքն ամրանան, Անիծեալ արքայի կապանքն ամրանան, Զարկեցէ´ք դարբիննե´ր կռանը սալին: Ահարկու ամպերը եկան ժողվեցան, Ծեր Մասեաց ճակատին սև քօղ փաթթեցին, Գոռում է փոթորիկ գազանի նըման, Հառաչում, սուլում է կատաղած քամին: Զարկեցէ´ք կըռանը. խորունկ քարայրից Ահա չար հողմի հետ հասնում են ձայներ... Ցոլացաւ փայլակը – արքայի աչքից Դէպի վեր թռչում են բարկութեան կայծեր: Կամի նա ելանել վրէժխնդիր հոգով Իւր անվերջ տանջանքի թոյնը մահաբեր Աշխարհի չորս կողմը շաղ տալու մտքով, - Բայց ամուր են նորա ծանըր շղթաներ: Մըտերիմ գամփռները կրծում են կապանք, Կըրծում են անդադար կապանքն արքայի... Արտավա´զդ, վերջ չունի հոգուդ տառապանք, Եւ դեռ շատ հեռու է վախճանն աշխարհի: Եւ անզօր չարութեան քո կուռ հարւածներ Դեռ պիտի փշրւին մեր մուրճի տակին – Մենք սպասում ենք դեռևս գեղեցիկ օրեր, Դեռ հաշտ է երկինքը մեղսոտ աշխարհի: Բայց եթէ քարացած՝ մենք չենք լսելու Նոր կյանքի կոչն հուժկու, և վերածնութեան Սրբարար աւազան մեզ չէ փրկելու, – Արտավա´զդ, փշրւի թող մեր կուռ կըռան. Մենք էլ չենք զարկելու երկաթի սալին: Թող կրծեն գամփըռներդ ոտքիդ շղթաներ, Արձակւին բազուկներդ, և դու աշխարհին Դուրս արի´ բերելու կոտորա՜ծ, աւե՜ր... Բայց ո´չ. հաւատում ենք մենք դեռ փրկութեան, Մեզ մի նոր երկնքից նոր լույս կըբացվի, Եւ տեսնում ենք ահա արդէն ծիածան Մենք ազա՜տ լուսաւո՜ր մի նոր վիճակի... Զարկեցէ´ք դարբիննե´ր կըռանը սալին, Զարյեցե´ք կըռանը – շղթայքն ամրանան, Անիծեալ արքայի կապանքն ամրանան. Զարկեցէ´ք դարբիննե´ր կըռանը սալին: ԱՐՏԱՎԱԶԴ (Նոր Ուղղագրությամբ) Հովհաննես Հովհննիսյան (1864-1929) Զարկեցե´ք դարբիննե´ր կռանը սալին, Զարկեցե´ք կռանը – շղթայքն ամրանան, Անիծյալ արքայի կապանքն ամրանան, Զարկեցե´ք դարբիննե´ր կռանը սալին: Ահարկու ամպերը եկան ժողվեցան, Ծեր Մասյաց ճակատին սև քող փաթթեցին, Գոռում է փոթորիկ գազանի նըման, Հառաչում, սուլում է կատաղած քամին: Զարկեցե´ք կըռանը. խորունկ քարայրից Ահա չար հողմի հետ հասնում են ձայներ... Ցոլացավ փայլակը--արքայի աչքից Դեպի վեր թռչում են բարկության կայծեր: Կամի նա ելանել վրեժխնդիր հոգով Յուր անվերջ տանջանքի թույնը մահաբեր Աշխարհի չորս կողմը շաղ տալու մտքով, - Բայց ամուր են նորա ծանըր շղթաներ: Մըտերիմ գամփռները կրծում են կապանք, Կըրծում են անդադար կապանքն արքայի... Արտավա´զդ, վերջ չունի հոգուդ տառապանք, Եւ դեռ շատ հեռու է վախճանն աշխարհի: Եւ անզոր չարության քո կուռ հարվածներ Դեռ պիտի փշրվին մեր մուրճի տակին – Մենք սպասում ենք դեռևս գեղեցիկ օրեր, Դեռ հաշտ է երկինքը մեղսոտ աշխարհի: Բայց եթե քարացած՝ մենք չենք լսելու Նոր կյանքի կոչն հուժկու, և վերածնության Սրբարար ավազան մեզ չէ փրկելու, – Արտավա´զդ, փշրվի թող մեր կուռ կըռան. Մենք էլ չենք զարկելու երկաթի սալին: Թող կրծեն գամփըռներդ ոտքիդ շղթաներ, Արձակվին բազուկներդ, և դու աշխարհին Դուրս արի´ բերելու կոտորա՜ծ, ավե՜ր... Բայց ո´չ. հավատում ենք մենք դեռ փրկության, Մեզ մի նոր երկնքից նոր լույս կըբացվի, Եւ տեսնում ենք ահա արդեն ծիածան Մենք ազա՜տ լուսավո՜ր մի նոր վիճակի... Զարկեցե´ք դարբիննե´ր կըռանը սալին, Զարյեցե´ք կըռանը – շղթայքն ամրանան, Անիծյալ արքայի կապանքն ամրանան. Զարկեցե´ք դարբիննե´ր կըռանը սալին:
-
ՆԱՎԱՎԱՐ (Դասական Ուղղագրութեամբ) Ալեքսանդր Ծատուրեան -- Է՜յ, նավավար, ի՞նչ ես անում, Ո՞ւր ես նստում դու նավակ, Սև ամպերն են, տե՛ս, բարձրանում, Դէպի երկինք կապուտակ: Հորիզոնն էլ մութով պատած, Հեռվում ամպն է որոտում, Նայի՛ր, ծովն էլ կամա՛ց-կամա՛ց Պարզ երեսն է կնճռոտում... է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ արա, Ծովափին եմ ես ծնվել Մեծացել եմ ծովի վրայ, Ծովի ջըրով միշտ սնվել: Մանուկ օրից շա՜տ եմ տեսել, ե՛վ փոթորիկ, և՛ աղետ, Ծովն է ինձ միշտ օրօր ասել, Նո՜ր չեմ ծանօթ ծովի հետ: Հայր ունէի – ծովում կորավ, Որսի ելած մութ գիշեր, Նրան ալիք լափեց, կերավ, Նա ձկնորս էր անվեհեր: Ծովում կորցրի երկու եղբայր, Նավավարներ ինձ նման, Որ իմացայ-երկինք, աշխարհ, Ասես, գլխիս փո՜ւլ եկան... է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ անիլ, Թէ ծովն ինձ էլ կուլ կըտայ, «Կուժն ամէն օր ջուր չի բերիլ»... Ամէն բանի վե՜րջը կայ... Կեանքը լավ է ... բայց ի՞նչ արած, Համ էլ մահից, ի՞նչ փախչեմ... Ծովն է տալիս մեզ կեանք ու հաց, Ծովի տակ էլ կըհանգչեմ...»: Ասաց, շարժեց նա թիակներ Եվ բարձրաձայն երգելով, Քաջ սլացավ ծովի խորքեր, Սև ալիքներ ճեղքելով... ՆԱՎԱՎԱՐ (Նոր Ուղղագրությամբ) Ալեքսանդր Ծատուրյան -- Է՜յ, նավավար, ի՞նչ ես անում, Ո՞ւր ես նստում դու նավակ, Սև ամպերն են, տե՛ս, բարձրանում, Դեպի երկինք կապուտակ: Հորիզոնն էլ մութով պատած, Հեռվում ամպն է որոտում, Նայի՛ր, ծովն էլ կամա՛ց-կամա՛ց Պարզ երեսն է կնճռոտում... է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ արա, Ծովափին եմ ես ծնվել Մեծացել եմ ծովի վրա, Ծովի ջըրով միշտ սնվել: Մանուկ օրից շա՜տ եմ տեսել, ե՛վ փոթորիկ, և՛ աղետ, Ծովն է ինձ միշտ օրոր ասել, Նո՜ր չեմ ծանոթ ծովի հետ: Հայր ունեի – ծովում կորավ, Որսի ելած մութ գիշեր, Նրան ալիք լափեց, կերավ, Նա ձկնորս էր անվեհեր: Ծովում կորցրի երկու եղբայր, Նավավարներ ինձ նման, Որ իմացա-երկինք, աշխարհ, Ասես, գլխիս փո՜ւլ եկան... է՜հ աղա՛ ջան, դարդ մի՛ անիլ, Թե ծովն ինձ էլ կուլ կըտա, «Կուժն ամեն օր ջուր չի բերիլ»... Ամեն բանի վե՜րջը կա... Կյանքը լավ է ... բայց ի՞նչ արած, Համ էլ մահից, ի՞նչ փախչեմ... Ծովն է տալիս մեզ կյանք ու հաց, Ծովի տակ էլ կըհանգչեմ...»: Ասաց, շարժեց նա թիակներ Եվ բարձրաձայն երգելով, Քաջ սլացավ ծովի խորքեր, Սև ալիքներ ճեղքելով...
-
ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ (Դասական Ուղղագրութեամբ) Յովհաննէս Յովհաննիսեան (1864-1929) Երկնեց երկին և երկիր, Երկնեց և ծով ծիրանի, Եվ եղեգնիկը կարմիր Երկնեց ծովում ծիրանի Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից, Բոց է դուրս գալիս եղեգան փողից, Բոցն է պատել կարմիր եղեգնիկ, Բոց է դարձել և ծով ծիրանի. Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ, Վահագն ահա´ – մանուկ գեղանի: Բոց մօրուքով, Հուր շրթունքով, Հուր հեր գլխին – հրեղեն պսակ, Եվ աչերն են զոյգ արեգակ: Ալեծուփ ծովի ծիրանի ալիք Գնում են գալիս, ծեծում են ափունք, Ահեղամռունչ գոռում է մանկիկ, Սաստում է ալեացն հրավառ շրթունք: Վահագն ծնավ, լռեցեք ալի´ք. Դու ծովահալած, դադար առ մրրի´կ: Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով Նժոյգը տակին՝ սլացավ վերև--- Երեսըդ ծածկի´ր համեստ շղարշով, Տե´ս, ո՞վ է գալիս, և դո´ւ, հո´ւր արև. Գլուխդ ալևոր, քաջածի´ն Մասիս, Դու էլ խոնարհի´ր, Վահագն է գալիս: Երկինք ու երկիր և ծիրանի ծով Ավետում են քեզ, ցավերի դու ծո´վ՝ Ցնծա´, բիւր վիշապ Հայաստան աշխարհ, Փրկութեան արև Վահագնիդ տեսար: ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ (Նոր Ուղղագրությամբ) Հովհաննես Հովհաննիսյան (1864-1929) Երկնեց երկին և երկիր, Երկնեց և ծով ծիրանի, Եվ եղեգնիկը կարմիր Երկնեց ծովում ծիրանի Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից, Բոց է դուրս գալիս եղեգան փողից, Բոցն է պատել կարմիր եղեգնիկ, Բոց է դարձել և ծով ծիրանի. Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ, Վահագն ահա´ – մանուկ գեղանի: Բոց մորուքով, Հուր շրթունքով, Հուր հեր գլխին – հրեղեն պսակ, Եվ աչերն են զույգ արեգակ: Ալեծուփ ծովի ծիրանի ալիք Գնում են գալիս, ծեծում են ափունք, Ահեղամռունչ գոռում է մանկիկ, Սաստում է ալյացն հրավառ շրթունք: Վահագն ծնավ, լռեցեք ալի´ք. Դու ծովահալած, դադար առ մրրի´կ: Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով Նժույգը տակին՝ սլացավ վերև--- Երեսըդ ծածկի´ր համեստ շղարշով, Տե´ս, ո՞վ է գալիս, և դո´ւ, հո´ւր արև. Գլուխդ ալևոր, քաջածի´ն Մասիս, Դու էլ խոնարհի´ր, Վահագն է գալիս: Երկինք ու երկիր և ծիրանի ծով Ավետում են քեզ, ցավերի դու ծո´վ՝ Ցնծա´, բյուր վիշապ Հայաստան աշխարհ, Փրկության արև Վահագնիդ տեսար:
-
ԵՐԱԶ (Դասական Ուղղագրութեամբ) Սմբատ Շահազիզ Ես լսեցի մի անուշ ձայն, - Իմ ծերացած մօր մօտ էր, - Փայլեց նըշոյլ ուրախութեան, Բայց ափսո՜ս, որ երազ էր: Կարկաչահոս աղբիւրն այնտեղ Թավալում էր մարգարիտ, - Նա յստակ էր, որպէս բիւրեղ, Այն երազ էր ցնորամիտ: Եվ մեղեդին տխուր, մայրենի Յիշեց մանկութեան օրեր. Մօրըս համբոյրն ես զգացի, Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր: Կըրծքին սեղմեց կարօտագին, Աչքըս սրբեց - շատ թաց էր, - Բայց արտասուքս գնում էին... Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր... ԵՐԱԶ (Նոր Ուղղագրությամբ) Սմբատ Շահազիզ Ես լսեցի մի անուշ ձայն, - Իմ ծերացած մոր մոտ էր, - Փայլեց նըշույլ ուրախության, Բայց ափսո՜ս, որ երազ էր: Կարկաչահոս աղբյուրն այնտեղ Թավալում էր մարգարիտ, - Նա հստակ էր, որպես բյուրեղ, Այն երազ էր ցնորամիտ: Եվ մեղեդին տխուր, մայրենի Հիշեց մանկության օրեր. Մորըս համբույրն ես զգացի, Ա՜խ, ափսո՜ս, որ երազ էր: Կըրծքին սեղմեց կարոտագին, Աչքըս սրբեց - շատ թաց էր, - Բայց արտասուքս գնում էին... Ա՜խ, այդ ինչո՞ւ երազ էր...
-
ԱՐԱՐԱՏԻ ԾԵՐ ԳՄԲԵԹԻՑ (Դասական Ուղղագրութեամբ) Աւետիք Իսահակեան Արարատի ծեր գմբէթից Դար է եկել, վայրկեանի պէս, Ու անցել: Անհուն թւով կայծակների Սուրն է բեկւել ադամանդին, Ու անցել: Մահախուճապ սերունդների Աչքն է դիպել լոյս գագաթին, Ու անցել: Հերթը մի պահ քոնն է հիմա. Դո´ւ էլ նայիր սէգ ճակատին, Ու անցի´ր. ԱՐԱՐԱՏԻ ԾԵՐ ԳՄԲԵԹԻՑ (Նոր Ուղղագրությամբ) Ավետիք Իսահակյան Արարատի ծեր գմբեթից Դար է եկել, վայրկեանի պես , ՈՒ անցել : Անհուն թվով կայծակների Սուրն է բեկվել ադամանդին, ՈՒ անցել: Մահախուճապ սերունդների Աչքն է դիպել լույս գագաթին, ՈՒ անցել: Հերթը մի պահ քոնն է հիմա . Դո´ւ էլ նայիր սեգ ճակատին, ՈՒ անցի´ր...
-
Վահան Նաւասարդեանը Գահիրէում հրատարակւող ՀՅԴ-ի «Յուսաբեր»-ի խմբագիրն էր, որը արևելահայ լինելով հանդերձ պատկանում էր այն վոհմակին որի մէջն էին նաև միւս «մեռելաթերթերի» խմբագիրները՝ Շ. Միսաքեանը, Ռ. Դարբինեանը և մի քանի ուրիշ դաշնակցական գործակատարներ, որոնց բուն նպատակն էր հայութեանը երկու մասի բաժանել և այդպէս էլ պահել, նրանք բոլորն էլ արևելահայատեաց էին: Իսկ Բենեամին Թաշեանը թէև «Յուսաբեր» թերթի ուղեղն էր հանդիսանում, հայերէն լեզւին լաւատեղեակ մի անձ էր որ գրել է հիանալի դասագրքերի մի շարք «ԼՍԱՐԱՆ ՀԱՅ ԼԵԶՒԻ»: նա Նաւասարդեանի օրօք չէր յամարձակւում նոր ուղղագրութեան մասին լաւ բաներ ասել, բայց երբ Նաւասարդեանը մեռաւ, գրեց այդ խօստովանութիւնը: Բենեամին Թաշեանի ամենալաւ գիրքը իմ կարծիքով հանդիսանում է «Թիւրն ու թերին» որը յաճախ եմ կարդում: Այդ թերթի խմբագիրների մասին «ԳՐԱՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ» թեմայի տակ նախկինում արտայայտւել եմ և որը դուք կարող էք կարդալ սեղմելով ներքևի հանգոյցը(LINK)՝ http://forum.hayastan.com/index.php?showto...rt=#entry692343 Շնորհակալութիւն ձեր հետաքրքրութեան համար, Հրաչ Վարդանեան
-
ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ՀԱՄԵԳԵՐ http://www.aravot.am/2007/aravot_arm/March/17/u07.htm «Ա. Խաչատրյան» համերգասրահում մարտի 20-ին կկայանա ռուսաստանցի ճանաչված ջութակահար Կարեն Շահգալդյանի մենահամերգը: - 1990-ականների վերջերին հայաստանյան հյուրախաղերի ժամանակ երաժշտասեր հասարակայնությունն առաջին անգամ Ձեզ նկատեց Վլադիմիր Սպիվակովի «Մոսկովյան վիրտուոզներում» իբրեւ նվագախմբի արտիստ, իսկ 2004-ից հանդես եք գալիս որպես մենակատար: Դա՞ էր «Վիրտուոզներից» դուրս գալու հիմնական պատճառը: - Դեռ Մոսկվայի կոնսերվատորիայում՝ պրոֆեսոր Վիկտոր Տրետյակովի դասարանում սովորելու տարիներին, Վլադիմիր Սպիվակովից հրավեր ստացա եւ 1998-2002 թթ. աշխատեցի իր ղեկավարած նվագախմբում: Դա մի մեծ դպրոց էր ինձ համար: Սպիվակովը հայերիս մեծ բարեկամն է: Հավատացնում եմ, որ հենց նրա շնորհիվ ծանոթացա աշխարհում հայտնի հայազգի երաժիշտների հետ: Կոնսերվատորիան ավարտելուց հետո ընդունվեցի ասպիրանտուրա եւ այժմ էլ ուսանում եմ Մայա լեզարովայի ղեկավարությամբ: Իսկ «Վիրտուոզներից» հեռանալու միակ պատճառը սոլո կարիերաս էր, որը անհնար էր համատեղել նվագախմբի բուռն ստեղծագործական ու համերգային կյանքի հետ: - Շարունակո՞ւմ եք համագործակցել հայաստանյան «Օվացիա» պրոդյուսերական կենտրոնի հետ, որը 2004-ին կազմակերպել էր Ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմի հետ Երեւանում եւ Հայաստանի մարզերում ունեցած ձեր մենահամերգները: Եվ արդյո՞ք հավաստի են այն տեղեկությունները, թե ձեր համերգների կազմակերպմամբ արդեն ձեր մայրն է զբաղվում: - 2004-ին համերգներս կազմակերպել էին հայաստանյան «Օվացիա» եւ մոսկովյան «Բրավիսիմո» պրոդյուսերական կենտրոնները: Մայրս՝ Օլգան, կազմակերպում է իմ ռուսաստանյան ելույթները, իսկ «Բրավիսիմոն»՝ արտերկրյա: «Օվացիայի» հետ պահպանվում են մեր բարեկամական կապերը, օրինակ, այս աշնանը Երեւանում նրանց եւ մոսկովյան կենտրոնի ջանքերով կանցկացվի միջազգային փառատոն: Բացի երաժշտարվեստից, որոշված է ներգրավել թատրոնները, օրինակ՝ Տոբակովի թատրոնը: Կհանդիպեք Ռուսաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Մարկ որենշտեյնին, եւս մեկ անգամ հնարավորություն կունենաք տեսնել ռուս դասական ու ժամանակակից նկարիչների գործերը եւ այլն: - Ժամանակին նվագում էիք Ռուսաստանի դասական երաժշտական գործիքների հավաքածուի Ստրադիվարիուսի ջութակով, որի դիմաց վճարել եք տարեկան 25 հազար դոլար... - Այո, երեք տարի նվագել եմ այդ ջութակով եւ վճարել ձեր նշած գումարը: Միայն վերջերս որոշում եղավ Ռուսաստանի կառավարության կողմից՝ հավաքածու վերադարձնել երաժիշտների մոտ գտնվող «ստրադիվարիուսները» եւ թույլ տալ այդ ջութակներից օգտվել միայն բացառիկ դեպքերում: Այսօր իմ ձեռքին է 20-րդ դարասկզբի հայտնի վարպետներից Մարտինիի ջութակը, որը մեկ այլ հայտնի իտալացի վարպետի՝ վարներիի ջութակի պատճենն է: - Ամուսնացել եք հայաստանցի հայուհու հետ եւ արդեն ունեք աղջիկ, հնարավոր համարո՞ւմ եք հետագայում ձեր հաստատվելը Հայաստանում: - Հայաստանում մեծ թվով բարեկամներ ունեմ: Աղջիկս դեռ 9 ամսական է ու չգիտեմ էլ առաջին բառն ինչ լեզվով կասի: Կյանքը մեծ անակնկալներ է մատուցում: Այս պահին չգիտեմ, կտեղափոխվե՞մ հայրենիք, թե՞ ոչ: Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
-
Lesson Four Չորրորդ դաս [chorrord das] In this lesson we will learn some easy conversational topics. For help in pronunciation use your transliteration symbols. Ողջունում Greeting [voghjunum] Բարեվել to greet [bare’ve’l] ԲարեՎ Hello [bare’v] Ինչպես How Ինչպես ես [inch’pes][e’s] How are you ես Are (2nd p.sing. of to be) Ինչպես եք How are you (2nd p. pl. of tto be) The verb to be belongs to the “Anomalous Finite” group which are as follows; . 1. to be (am, are, is, was, were) 2. to do (does, did) 3. to have (has, had) 4. shall, should 5. will, would 6. can, could 7. may, might 8. must 9. ought 10. need 11. dare 12. used to The conjugation of the verb “to be” in English & Armenian: “to be” Singula Plural I am We are You are You are He, she, it is They are Լինել [linel] եզակի [yezaki] Հոգնակի [hognaki] Ես եմ [es em] Մենք ենք [menk enk] Դու ես [du es] Դուք եք [duk’ e’ k’] Նա է [na e’] Նրանք են[ne”rank’ en] From Hamlet’s soliloquy To be or not to be Համլետի Մենախոսությունից Լինել թե չլինել [hamleti menakhosutyunits] linel t’e’’ ch’e”linel] Bonus Word "Soliloquy" «Մե-նա-խո-սու-թյուն» Մենախոսություն Մենակ + խոսել Alone) + (speak) Latin (Solus) + (Loqui) Բարեւ, ինչպե՞ս ես Hello, how are you? (sing.) Բարեւ, Ինչպե՞ս եք Hello, how are you? (pl. respectful) Լավ եմ, դո°ւ ինչպե՞ս ես: I am fine, and you? Լաւ եմ, դուք ինչպե՞ս եք I am fine, and how are you (respectful) Ոչինչ: [ochinch’] Nothing (From Russian, used only in Armenia?) լույս [luys] Light Բարի [bari] Good Բարի լույս [bari luys] Good morning. երեկո [yereko] Evening Բարի երեկո [bari yereko] Good evening Ցտեսութիւն:[ts’e”tesutyun] Good bye (literally until we meet again) (Ցը-տե-սու-թյուն) Good bye Ցը [ts’e”]Abbr. form Bye (Colloquial) իշեր [gisher] Night Բարի գիշեր: Good night ինչ [inch’] What Անուն [anun] Name Անունդ [anune”t Your name] The «դ» at the end of a noun shows possessiveness. The POSSESSIVE ADJECTIVES in English are: Singular Plural My Our Your Your Her, his, its Their In Armenian these adjectives can be attached to the noun or be stand alone ones which will be mentioned in future conversational topics Անունդ ի՞նչ է: What is your name?] Անունս Արամ է My name is Aram. [anune”s aram e’] Անունս Նունե է My name is Nuneh, ի՞նչ է քո անունը What is your name. Որտեղ[ortegh] Where Ծնվել[tsnvel] to be borne Ծնված[tse”nvats Past tense of to be borne Որտե՞ղ ես ծնված: Where were you borne? Ծնել [tse”nel] to give birth, to bear a child Ծնած [tse”nats] Past tense of the above In Western Armenian the word «ծնած» is used instead of «ծնված». Obviously you cannot ask a male individual «Որտե՞ղ ես ծնած» which means “Where have you given birth?”. Որտեղ ես ծնվե՞լ: Where were you borne? Ծնվել եմ Իրանում: I was born in Iran ծնվել եմ Ամերիկայում: I was born in America. Some other examples are as follows: Անգլիա-ում [anglia-um] In England (England) երմանիա-ում [germania -um] In Germany Իսպանիա-ում [ispania-um] In Spain Իտալիա-ում [italia-um] In Italy Լիբանան-ոմ [libanan-um] In Lebanon Հունաստան-ում [hunastan-um] In Greece Աուրիա-ում [suria-um] In Syria Ֆրանսիա-ում [fransia-um] In France End of lesson #4
-
www.168.am/am/articles/6806 Մուրացանի կիսանդրին Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ | Օգոստոս 4, 2006 Թեեւ արդեն տասնչորս տարի է անցել, բայց շատ պարզ հիշում եմ մայիսյան այն օրը, երբ մտա «Երկիր» օրաթերթի խմբագրություն՝ Ղարաբաղից տեղեկություններ իմանալու։ Նախորդող օրերին Երեւանում բոլորը խոսում էին, թե ուր որ է մեր զինված ուժերը վերցնելու են Շուշին, ոմանք նույնիսկ կանխատեսում էին պատերազմի ավարտը՝ վկայակոչելով «Ով տիրում է Շուշիին, տիրում է Ղարաբաղին» հայտնի խոսքը։ Խմբագրության սենյակները դատարկ էին։ Գլխավոր խմբագրի առանձնասենյակից ձայներ էին լսվում՝ ծիծաղ ու բացականչություններ։ Պարզ էր. մերոնք վերցրել էին Շուշին։ Մի բաժակ խմելուց եւ իրար շնորհավորելուց հետո, «Երկիրի» գլխավոր խմբագիր Աղվան Վարդանյանն, ով հիմա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է, ինձ խնդրեց օգնել իրենց։ Հիշում եմ՝ պետք է «Երկիրի» համար հարցազրույց անեի ԱԺՄ կուսակցության նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանի հետ։ Հաջորդ օրը Վազգեն Մանուկյանի տանն էի, եւ, բնականաբար, մեր զրույցը վերաբերում էր Շուշիի ազատագրմանը։ ԱԺՄ-ի առաջնորդն, ով ընդդիմադիր էր այդ ժամանակվա իշխանություններին, նրանց մեղադրում էր Շուշիում տեղի ունեցածին պատշաճ հանդիսավորություն չհաղորդելու համար։ Ասում էր, թե նրանք պետք է փողոց հանեին մարդկանց՝ հնարավորություն տալով արտահայտել իրենց ցնծությունը, որն էլ աստիճանաբար կփոխարկվեր ազգային արժանապատվության։ Եվ շատ էր ափսոսում, որ չարեցին այդ բանը։ 93-ին առաջին անգամ եղա Շուշիում։ Անմարդաբնակ մի տարածք էր՝ անդուռ-անլուսամուտ, այրված տներով։ Կենդանություն ու շունչ չկար։ Քայլում էինք անմարդաբնակ քաղաքի փողոցներով ու մտածում, որ այս քաղաքն անցյալի հետ կորցրել է նաեւ ապագան։ Ամեն ինչ այնքան ազդեցիկ ու տպավորիչ էր, որ ինձ նման մեկը կարող էր այդպիսի ձեւակերպում տալ։ Ես այդ օրն էլ էի հիշել «Երկիրի» խմբագրություն գնալս, հաղթական գործողության լուրն առնելս, հարցազրույց անելու պատվեր ստանալս ու Վազգեն Մանուկյանի տարակուսանքը, թե ինչո՞ւ չենք ցնծում։ Մի քանի տարի անց, երբ Շուշին իբր արդեն բնակեցվել էր, առիթ ունեցա ներկա լինելու Մուրացանի անվան դպրոցի բացմանը։ Սփյուռքահայ մի կազմակերպության նվիրատվությամբ նորոգված հսկա շենքի մոտ կանգնած էին աշակերտները, նրանցից քիչ հեռու՝ ծնողների ու հետաքրքրասերների մոտ երեք տասնյակի հասնող մի բազմություն։ Հանկարծ փոշի բարձրացավ։ Դպրոցի բակ մտան մոտ երկու տասնյակ արտասահմանյան շքեղ մեքենաներ՝ ջիփեր, մերսեդեսներ, BMW-ներ, նիսաններ՝ մի քանի սովետական նիվաների ու վոլգաների ուղեկցությամբ։ Հայաստանի նախագահ Քոչարյանն ու Ղարաբաղի նախագահ Ղուկասյանը եկել էին անձամբ բացելու նորանորոգ դպրոցը։ Երեխաները երգեցին, ուսուցիչները ռազմաշունչ ելույթներ ունեցան, նախագահները հավուր պատշաճի ճառ ասացին եւ՝ մոտենալով պատվանդանին, քաշեցին կիսանդրին ծածկող սավանը։ Երբ կիսանդրին երեւաց, ես հիշեցի աշակերտների եւ ուսանողների մոտ հաճախ կրկնվող մի սխալ։ Երբ հարցնում էին, թե որտեղ է ծնվել Մուրացանը, շատերը թյուրիմացաբար ասում էին՝ Ծովագյուղում, որովհետեւ Սեւանի ափին գտնվող այդ բնակավայրում էին տեսել անվանի վիպասանի կիսանդրին։ Հետո նկատեցի, որ Շուշիում հենց նոր բացված կիսանդրին ինչ-որ տեղ արդեն տեսել եմ։ - Էս արձանն ինձ շատ ծանոթ է,- ասացի կողքիս կանգնած մարդուն, ով՝ ենթադրելով կոստյում-փողկապից, իշխանավորների հետ եկածներից էր։ - Տեսած կլինես,- մի քիչ մտածելուց հետո ասաց մարդն ու ծիծաղելով ավելացրեց,- դեռ երկու օր առաջ Ստեփանակերտում էր կանգնած։ - Մուրացանի փողոցի՞ մոտ,- ճշտեցի ես։ - Հա՛։ - Հիմա էս արձանի պատրաստե՞լն էլ է մտնում դպրոցի նորոգման նախահաշվի մեջ։ - Չեմ կարա ոչինչ ասեմ։ Հետո մարդն ինձ պատմեց, որ տարիներ առաջ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի նախագահ Գեւորգովը Բաքվի իշխանություններին մեծ դժվարությամբ համոզել էր վիպասանի ծննդավայրում տեղադրել գոնե մի կիսանդրի։ Մուրացանը, հայտնի է, Շուշիում է ծնվել, բայց արձանը տեղադրել էին Ստեփանակերտում։ - Գեւորգովն անձամբ էր հետեւում արձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին,- ասում էր մարդը։ Վերջին անգամ Շուշիում եղա այս հուլիսի սկզբին։ Կեսօր էր։ Ամայություն։ Ղազանչեցոց եկեղեցու շրջակայքում միակ կենդանի շունչը մոմավաճառ կինն էր, ով իր կրպակում նստած` սպասում էր զբոսաշրջիկների։ Քայլեցի ամայի փողոցներով։ Շուշիի բնակչին էի փնտրում։ Մուրացկան հանդիպեց։ Դե հիմա որտե՞ղ չի հանդիպում։ Հանդիպեց երկրորդ մուրացկանը։ Հետո՝ երրորդը, չորրորդը, հինգերորդը… Հիշեցի Վազգեն Մանուկյանի հետ արված հարցազրույցը՝ հաղթանակի ցնծություն, ազգային արժանապատվություն։ Հետո հիշեցի Շուշիի Ռեալական ուսումնարանի դիմացի մարգագետնում Հայաստանի կամերային նվագախմբի հիանալի համերգը՝ ռեալականի դիմապատը լույսերով ողողված, ազնվագույն գործիքների հնչյունները` գիշերվա պաղ օդի մեջ, մարդկանց ուրախ ու հուզված դեմքերը։ ՀԿՆ-ի ղեկավար Արամ Ղարաբեկյանը լրագրողներին ասում էր, թե Շուշին պետք է դառնա արվեստների միջազգային կենտրոն։ Այս ամենը դժվար թե հիշեի ու դժվար թե գրեի այս հոդվածը, եթե աչքովս չընկներ Շուշիում կատարվող պեղումների մասին պատմող մի հոդված, ուր ասվում է. «Պեղումները միանշանակ ապացուցում են, որ Շուշիի սարահարթը բնակեցված է եղել բրոնզե դարից ի վեր, հայկականության հետքերը նրա տարածքում վավերացվում են Փանահի հայտնվելուց առնվազն հինգ դար առաջ»։ Այս տողերը կարդացի ու հասկացա, թե Մուրացանի՝ Ստեփանակերտում տարիներ շարունակ կանգնած կիսանդրին ինչո՞ւ տեղափոխվեց Շուշի։ Մի հազար տարի հետո այնտեղ պեղումներ անող գիտնականները պետք է գտնեն կիսանդրին ու միջազգային հանրության աչքը խոթեն հայկականության հետքը։ Դա կլինի հավանաբար Բրայզայի, Ֆասյեի ու Մերզլյակովի հերթական վերամարմնավորումից հետո։ Copyright © 2005 168 Hours Weekly. All rights reserved.