
hravart
Forumjan-
Posts
307 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by hravart
-
ՎԱԹԱՆ (Դասական Ուղղագրութեամբ) Խաչատուր Աբովեան Ա՜խ վաթան, վաթան՝ քո հողին ղուրբան, Քո ծխին ղուրբան, քո ջրին ղուրբան, Է՞ս փառքն ունէիր, է՞ս պատիւն առաջ, Որ հիմիկ աւրւել, մնացել ես անջան: Ե՞րբ միտք կանէի՝ թէ էս հողերը, Էս դաշտն ու սարերն, էս սուրբ ձորերը, Էնպէս մեծութիւն, էնպէս լաւ օրեր Քաշել են, մնացել, ա՜խ հիմիկ անտէր: Հող ունենք՝ խլած, կեանք ունենք՝ մեռած, Ա՜խ, ջրի, կրակի մենք եսիր դառած, Ոչ երկինքն տեսնի մեր սուգն ու լացը, Ոչ երկիրը պատռւի մեզ տանի ցածը: Ա՜խ, մեր սիրտն էնպէս ընչի՞ հովացել, Արինը ցամքել, մեր կուռը թուլացել, Եարաբ, կը տեսնե՞մ, ա՜խ, ես մէկ օր էլ Մեր սուրբ երկիրը թշնամուց ազատել: Էն ի՞նչ շունչ կըլի, որ էս նոր հոգին Փըչի վեր կացնի քնից մեր ազգին. Էն ի՞նչ ձեռք կըլի, որ մեր աշխարքին Էլ ետ սիրտ տայ ու կանգնեցի կրկին:
-
Ո՞Վ ՈՒՆԻ ԱՐԱՄ ԳԱՌՕՆԷ Իմ հայրենի երկրի պէս Չըքնաղ երկիր ո՞վ ունի Անուշ բուրմունք ու պէս-պէս Ծառ ու ծաղիկ – ո՞վ ունի: Իմ հայրենի երկրի պէս Զուլալ աղբիւր ու գետակ Խոր-խոր ձորեր անյատակ Հպարտ լեռներ – ո՞վ ունի: Իմ հայրենի երկրի պէս, Լազուր երկինք՝ ջինջ ու պարզ, Աստղեր պայծառ ու անհաս Արև, լուսին – ո՞վ ունի: Իմ հայրենի երկրի պէս Զրկանք, տանջանք, հալածանք, Արցունք ու վիշտ, տառապանք Իմ երկրի պէս – ո՞վ ոնի:
-
ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ (Նոր Ուղղագրությամբ) ԱԹԱԲԵԿ ԽՆԿՅԱՆ (ԽՆԿՈ ԱԽՊեՐ) Սով էր, սով էր մկստան, Կատվի ձեռքից լկստան Գզիրն ընկավ դռնեդո´ւռ Էլ չթողեց տուն-կտուր Ջահել ահել գեղովի, Կանչեց, բերեց ժողովի՝ Թէ ինչ անեն, որ կատվեն Մի հնարքով ազատվեն: Եկան գյուղի ջոջերը Երկար բարակ պոչերը, Մասնակցեցին խորհրդին, Մի մուկ խոսեց իր հերթին, -Լսե´ք, մկներ, ցեղակից, Չունեմ որդի, կողակից, Ես մի անտեր ծերուկ եմ, Բայց պատվավոր մի մուկ եմ. Պակսեց ուժը իմ ոտի, Պէտք է մեռնեմ անոթի Սովն է չոքել դռանը, Ախ, մռռանը, մռռանը, Վեր է ընկել, մառանը, Ինչքան ասես նազ անի, Ստից սատկի, տազ անի, Մուկ տեսնելիս, վազ անի, Գլխից բռնի, կախ անի, Թաթովը տա, խաղ անի, Ուտի, քեֆը չաղ անի, Էսպես զուլում ու կրակ, Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ: Բայց թե ազնիվ մեր ցեղը Կորչելու չէ զուր տեղը... Ա՜յ բերել եմ ես մի զանգ, Ծափ, ծլնգոց, Մեջը զնգոց. Կատվի վզից մենք կախ տանք, Որ ինչքան էլ օրորա, Որ ինչքան էլ շորորա, Ստից սատկի, տազ անի, Գալն իմանանք գազանի: Է´, զանգը ո՞վ կախ անի. -Ալո դո´ւ: -Ալո՞ն տանի: -Բալո դո´ւ: -Բալո՞ն կախէ: -Չստո, դո´ւ: -Չստոն կաղ է: -Մստո, դո´ւ: -Մստոն կարճ է: -Փստո, դո´ւ: -Էդ էլ խի՞ղճ է: -Համբօ, դո´ւ: -Ես տկար եմ: -Չամբո, դո´ւ: -Ասենք տարա, Բա որ կատուն գա ինձ վրա՞: -Բտոն, Խտոն թող մեկից Բռնեն կատվի քամակից: -Ի՞նչ է խոսում չոր գանգը, Լավ է դու տար էդ զանգը, Էլ ի՞նչ Բտո, ի՞նչ ֆստան,- Ճստաց Բտոն ճստճստան: -Լռի´, հանդուգն Կոտորվե´ք դուք,, Վախկոտներիդ ես թաղեմ, Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,- Գոչեց ջոջը, Քաշեց պոչը:
-
ՄԿՆԵՐԻ ԺՈՂՈՎԸ (Դասական Ուղղագրութեամբ) ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ (ԽՆԿՈՅ ԱԽՊէՐ) Սով էր, սով էր մկստան, Կատւի ձեռքից լկստան Գզիրն ընկաւ դռնէդո´ւռ Էլ չթողեց տուն-կտուր Ջահել ահել գեղովի, Կանչեց, բերեց ժողովի՝ Թէ ինչ անեն, որ կատւէն Մի հնարքով ազատվեն: Եկան գիւղի ջոջերը Երկար բարակ պոչերը, Մասնակցեցին խորհրդին, Մի մուկ խօսեց իր հերթին, -Լսե´ք, մկներ, ցեղակից, Չունեմ որդի, կողակից, Ես մի անտէր ծերուկ եմ, Բայց պատւաւոր մի մուկ եմ. Պակսեց ուժը իմ ոտի, Պէտք է մեռնեմ անօթի Սովն է չոքել դռանը, Ախ, մռռանը, մռռանը, Վեր է ընկել, մառանը, Ինչքան ասես նազ անի, Ստից սատկի, տազ անի, Մուկ տեսնելիս, վազ անի, Գլխից բռնի, կախ անի, Թաթովը տայ, խաղ անի, Ուտի, քէֆը չաղ անի, Էսպէս զուլում ու կրակ, Դեռ աչքերն էլ ջուխտ ճրագ: Բայց թէ ազնիւ մեր ցեղը Կորչելու չէ զուր տեղը... Ա՜յ բերել եմ ես մի զանգ, Ծափ, ծլնգոց, Մէջը զնգոց. Կատւի վզից մենք կախ տանք, Որ ինչքան էլ օրօրայ, Որ ինչքան էլ շօրօրայ, Ստից սատկի, տազ անի, Գալն իմանանք գազանի: Է´, զանգը ո՞վ կախ անի. -Ալօ դո´ւ: -Ալօ՞ն տանի: -Բալօ դո´ւ: -Բալօ՞ն կախէ: -Չստօ, դո´ւ: -Չստօն կաղ է: -Մստօ, դո´ւ: -Մստօն կարճ է: -Փստօ, դո´ւ: -Էդ էլ խի՞ղճ է: -Համբօ, դո´ւ: -Ես տկար եմ: -Չամբօ, դո´ւ: -Ասենք տարայ, Բա որ կատուն գայ ինձ վրա՞յ: -Բտօն, Խտօն թող մէկից Բռնեն կատւի քամակից: -Ի՞նչ է խօսում չոր գանգը, Լաւ է դու տար էդ զանգը, Էլ ի՞նչ Բտօ, ի՞նչ ֆստան,- Ճստաց Բտոն ճստճստան: -Լռի´, յանդուգն Կոտորւե´ք դուք,, Վախկոտներիդ ես թաղեմ, Ճա՞ռ ասեմ, թէ՞ զանգ կախեմ,- Գոչեց ջոջը, Քաշեց պոչը:
-
ԱՂՒԷՍՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ (Դասական Ուղղագրութեամբ) Աթաբէկ Խնկոյեան Հին առակ է Աղւէսի դունչը խաղողին չհասաւ Ասաց՝ պակ է: Սուած աղւէս, Մտնի պարտէզ, Տեսնի խաղող, Ա՜խ ... արևկող Յակինթ ճիթեր Վարից կախ, կախ, Ա՜յ թէ կուտէր. Աչքն էր տեսնում, Դունչ չէր հասնում: Էսես պուպուզ, Էնտեղ պուպուզ, Էս վազի տակ, էն վազի մօտ, Վերջն՝ աչքէ տիս, բերնէ կարօտ, Խիստ սրտնեղած Ելաւ գնաց Պարտէզից դուրս Հետն ասելով. -Մի խօսքով, Լաւ է տեսքով... Բայց խակ է, կանաչ է, Ուտելու բան չէ, Բերան տաս Ատամհարիք Կստանաս:
-
Մեղա´յ, Մեղայ Եռագոյնին Սիլւա Կապուտիկեան Նոր կեանք Յուլիս 4, 1991 թւականի համարում յետեւեալ քաղւացքը Յուսաբերից պահած էի իմ թղթերի մէջ, որը գրամէքէնայագրում եմ առ ի տեղեկութիւն նրանց համար ովքեր չեն կարդացած ա´յն: Հայրենի բանաստեղծուհի Սիլւա Կապուտիկեանի հետագայ խօսքը եզրափակիչ մասն է Վիեննական իր տպաւորութիւններուն, որոնք լոյս տեսած էին «րական Թերթ»ի 6 Ապրիլի թիւին մէջ: Այս տողերը գրւած են Վիեննայի Մխիթարեան հայրերու վանքն ու հոն գտնուող թանգարանը այցելելէ ետք: Աւելորդ են բոլոր մեկնաբանութիւնները: Խորհրդածութիւններն ալ կը թողունք մեր ընթերցողներուն: «ՅՈՒՍԱԲԵՐ» Թանգարանի սրահներից մէկում ուշադրութիւնս գրաւեց անկիւնում դրուած մի ցուցանմոյշ՝ Հայաստանի Հանրապետութեան եռագոյն դրօշը: Հաստատ կտաւի հիւսք ունեցող երեք շերտերը անճանաչելիութեան չափ խունացած էին, եզրերի թելերը՝ ծիւրած, քանդուած: Ուղղեկիցներս ասացին , որ 1920 թուականին , Հայաստանում իշխանութիւնը խորհուրդների ձեռքն անցնելուց յետոյ, Հայաստանի նախկին կառավարութինը միաժամանակ հանգրուանել է Վիեննայում, հենց այդ շէնքում , եւ դրպշը այդ օրից էլ մնացել է այստեղ: ես խնդրեցի ինձ լուսանկարել դրօշի կողքին: Մէջս եղած զգացումները բարդ էին ու դժուար բացատրելի... Կեանքիս վերջին երկու-երեք տասնամեակում, արտասահման եղած օրերիս, քանի¯ անգամ եմ հանդիպել այդ դրօշի հետագայ օրինակումներին՝ բազմահոլով եռագոյնին... Եօթանասուն տարի շարունակ այդ որակուել է որպէս Դաշնակցական կուսակցութեան, ուրեմն եւ՝ Խորհրդային Հայաստանիե եւ նրա դրօշի դէմ ուղղուած խորհրդանիշ: Եւ եօթանասուն տարի շքրունակ այդ երկու դրօշները, երկու ըմբշամարտիկի պէս, Սփիւռքի կոչուած մարզահրապարակում կռուի են բռնուել իրար հետ՝ իրենց հակոտնեայ կողմնակիցների խրախուսող կամ այպանող բացագանչութիւնների տակ: Մեզանից ով եղել է արտասահմանում, լաւ գիտի այդ մարզահրապարակի շիկացած նթնոլորտը, եւ որովհետեւ ես շատ եմ եղել այնտեղ, աւելի խորն եմ զգացել այդ շիկացածութիւնը: Յաճախ է պատահել, որ իմ հիւրընկալները խոչընդոտել են ինձ ելոյթ ունենալու այն սրահներում... որտեղ կախուած է եղել եռագոյնը, նոյնիսկ երբ այդ սրահը հայկական վարժարան է եղել: Պատահել է, որ իմ ելոյթներում ու գրքերում քննադատական խօսքեր եմ ասել ե´ւ այդ դրօշի, եւ նրա հովանու տակ գործող կուսակցութեան հասցէին... Ստիխում է եղել դա, թէ համոզում, ևև հեմա դժուար է որոշակիորէն սահմանազատել: Եթէ ճշմարիտը ասենք՝ երկուսն էլ եղել են... Սակայն ես ինձ մխիթարում եմ նրանով, որ յամառօրէն կոտրել եմ դիմացիների դիմադրութինը եւ գնացել եմ այդ հաւաքատեղիներն ու վարժարանները: նացել եմ. եւ որտեղ կախուած է եղել եռագոյնը, ջանացել եմ չտեսնելու տալ, արագօրէն անցնել նրա մօտով, ինչպէս կ´անցնէիր քեզ գաղտնօրէն ձգող հրապուրանքիդ մօտով, երբ կողքիդ քո ամէն մէկ շարժումը վերահսկող կայ... Լաւ իմանալով Սփիւռքի իրադրութիւնը , ես սկզբում, երբ մեր երեւանեան միտիգներին սկսեց երեւալ եռագոյնը, կողմնակից չեղայ այդ հապշտապ քայլերին: Բայց յետոյ երբ պայթեց կործանարար երկրաշարժը, երբ ակնյայտ դարձաւ, թէ ինչպէս են կայսերապաշտական բնազդները պահպանող Մօսկուան եւ անբարոյ Պաքուն օր-օրի աւելի ու աւելի սաստկացնում մեր ժողովրդի վրայ տեղացող հարուածները, նենգօրէն ջանում տրորել նրան նաեւ բարոյապէս, երբ տեննելով մեր բազմամարդ հանրահաւաքներում, ֆեդայիներին, Անդրանիկին նուիրւած ալեկոծ տօնահանդէսներում ժողովուրդն ինչպիսի կենարար մոլեգնութեամբ եւ ապաւինումով է ծածանում եռագոյն դրօշները՝ որպէս դիմադրելու, երկնային ու երկրային պատուհասներին դիմակայելու եւ իրեն հաստատելու խորհրդանիշ, զգացի, որ, թեկուզ Սփիւռքի ժամանակաւոր տարուբերումի գնով, մեզ անվերապահօրէն անհրժեշտ է այդ խոոհրդանիշը, հոգիները փարատող, մեր պահեստի կարողութիւնները վերականգնող նրա ներգործութինը: Եւ, ահա, հիմա, Երեւանից ու նրա այլազան ալեկոծութինւներից հեռու, խոստովանանքային միայնութեան մէջ, ես կանգնած եմ խունացած, տոհմական մասունք դարձած այդ դրօշի կողքին, որ թւում է, բնօրինական է հետագայ բոլոր Եռագոյնների եւ, ուրեմն, անմասն հետագայ բոլոր եղծում-ներին, համակրանքներին ու հակակրանքներին ու , որ իրապէս տառապածն է, ամէնասուրբն ու ամէնախնկելին, նրա առջեւ խոնարհւում եմ լռելեայն եւ մէջս կարկամած խառնիխուռն, չարտա-սանուող խօսքերից ամէնազօրեղը ներումն հայցելու խօսքերն են, զղջումի ցաւոտ զգացումը՝ իմանցած ճանապարհի այն բոլոր մեղանչումների համար, որ իմը չեն, բայց եւ իմն են այնուամէնայնիւ:
-
Կարելի է խնդրել որ աւելի մանրամասն բացատրէք թէ ինչպէ՞ս էք Word-ում տէքստը փոխում Իւնիքոդի: Եթէ կարելի է Թառումեանի այդ մաքրօն ինձ ուղարկէք, իհարկէ եթէ վտանգաւոր չի: Ես անձամբ բոլոր իմ ASCII ֆայլերը մի տեսակ քօնվերթրով փոխում եմ Իւնիքոդի բայց չակերտները պէտք է հատ-հատ մուտքագրեմ որը շատ ժամանակ է խլում: Շնորհակալութիւն վարդահուր
-
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՎԱՀՐԱՄ ՄԱՎԵԱՆ (1928-1983) Ծնած է Երուսաղեմ: Նախնական կրթութիւնը առած է տեղւոյն Սրբոց Թարգմանչաց Վարժարանը, զայն շարունակած՝ «Պիշըբ Կօպաթ» գոլէճին մէջ: Ատեն մը Կիպրոսի Մելգոնեան Կրթական Հաստատութեան մէջ ուսուցչութիւն ընելէ ետք, հետևած է Պելֆաստի (Հիւսիսային Իրլանդա) «Քուինզ» համալսարանի Անգլիական Գրականութեան, Հոգեբանութեան և Իմաստասիրութեան դասընթացքներուն: Վերադարձած է Մելգոնեան Հաստատութիւն, ուսուցչութեան: 1963-էն ի վեր՝ կը պաշտօնավարէր Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան մէջ որպէս Հայկական Բաժնի Վարչութեան անդամ: Վախճանած է Լիզբոն (Փորթուկալ), թաղւած Պէյրութ:
-
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԵԱՆ (1875 – 1935) Աթաբեյ Խնկոեանը ծնւել է Փամբակի շրջանի Ղարաբոյա գիւղում 1875 թւին: Գրագիտութիւն սովորել իրենց գիւղի տիրացուի մօտ, յետոյ անցել Ալեքսանդրապոլ (ներկայիս՝ Գիւմրի, նախքան դա Լենինական), ուր յաջողութեամբ լրացնելով ուսման միջին ընթացքը, նւիրւել է ուսուցչութեան: Գրական փորձերը սկսել է աշակերտական հասակից: Նրա այդ շրջանում գրած ոտանաւորները լոյս տեսան 1890 թւին: Աշխատակցում էր նաև «Աղբիւր մանկական ամսագրին»: Խնկոեանը դարձաւ նրա ամենամօտիկ աշխատակիցը: Ղազարոս Աղայեանից և Յովհաննէս Թումանեանից յետոյ, Խնկոյեանը հարարւում է մեր մանկական լաւագոյն գրողներից մէկը: Նրա մանկական սիրուն ոտանաւորներից են՝ «Գիրք», «Այգի», «Լուսին», «Ծիծեռնակին», «Գարուն», «Մեղու», «Ձմեռ պապի», և այլն: Չափածոյ գրւածքներից են՝ «Աղւէսն ու Արջը», «Ցորնատէրն ու Ջաղացպանը», «Գիւղացին ու Արջը», և այլն: Իսկ արձակներից՝ «Խուլի այծերը», «Իմ բալիկը» «Գալոյի Աղւէսը», և այլն: Սակայն Խնկոյեանը մեր գրականութեան մէջ աւելի յայտնի է որպէս տաղանդաւոր առակագիր: Բազմաթիւ են նրա մէկը միւսից աւելի սուր խայթող ու խորիմաստ առակները: Ինքնուոյն գրւածքներից բացի ունի և փոխադրութիւններ՝ մեծ մասամբ ռուս հռչակաւոր առակագիր Կռիլովից: Այս շարքին են պատկանում՝ «Կարիճն ու գորտը», «Ճպուռն ու մրջիւնը», «Մկների ժողովը», «Վատ ընկեր», «Կկուն ու աքլորը», «Գայլն ու գառը», «Աղւէսն ու խաղողը», և այլն: Խնկոյեանը մեռել է 1935 թւին Երևանում:
-
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎԵԱՆ (1805-1948) Խ. Աբովեանը ծնւել է 1805 թւին Քանաքեռ գիւղում, Երևանի մօտ, մի նահապետական ընտանիքում: Նա սկզբում սովորում է իրենց գիւղում: Տասը տարեկանից հայրը նրան տանում է Էջմիածին կրթութիւնը շարունակելու. հինգ տարի այդտեղ մնալուց յետոյ անցնում է Թիֆլիս և աւարտում է Նեսիսեան դպրոցը: 1830 թւին Աբովեանը ռուս պետութեան հաշւին գնում է Դորպատ, ուր գերմանացի պրոֆեսոր Պարոտի միջնորդութեամբ յաջողւում է նրան մտնել համալսարան, որը իր տարիների ցանկութիւնն է եղել: Բարձրագոյն ուսումն աւարտելուց յետոյ 1836 թւին վերադառնում է հայրենիք և նւիրւում ուսուցչութեան: Աբովեանը համարւում է արևելահայ նոր գրականութեան հիմնադիրը և առաջին վիպագիրը, որ գրեց աշխարհաբար լեզւով: Նրա առաջին գլխաւոր աշխատութիւնն է «Վէրք Հայաստանի» պատմական վէպը, որի մէջ ներկայացնում է հայ ժողովրդի կեանքը և տառապանքը, պարսից տիրապետութեան շրջանում: Խոր զգացումունքներով Աբովեանը տալիս է մեր ժողովրդի բարձր հայրենասիրութիւնը, նրա հերոսական ոգին, ազնիւ ձգտումները, հայոց աշխարհը իր գեղեցիկ բնութիւնով, հպարտ լեռներով, ծաղկանկար դաշտերով ու խոր-խոր ձորերով: Աբովեանի միւս գրւածքներն են. «Պարապ վախտի խաղալիք», «Թուրքի աղջիկը», «Ֆէոդորա կամ Որդիական սէր»՝ պիէս (Երևանի բարբառով), «Ովսաննա», «Ճանապարհորդութիւն ու Խ. Աբովեանի դէպի Մասիս» և այլն: Աբովեանը իր կեանքի վերջին տարիներում հոգեկան խոր տառապանքներ է ունեցել: Իր քարոզած լուսաւոր գաղափարների պատճառով, վաստակել էր մեծ թւով խաւարամիտ թշնամիներ, որոնք ամէն կողմից հալածում էին նրան: Եւ ահա 1848 թւին, Ապրիլ 2-ին տանից դուրս է գալիս ու այլևս չի վերադառնում: Նրա մահւան մասին զանազան ենթադրութիւններ կան, բայց և ոչ մէկը ճշտւած չէ: Այսպիսի ողբերգական վախճան է ունենում Աբովեանը, թողնելով իր գործը՝ «Վէրք Հայաստանի»ն հայ ժողովրդին, որի մէջ ապրում է նրա հայրենաշունչ ոգին: Աբովեանի յուշարձանը այսօր դրւած է Երևանի մէջ իր անունով կոչւած հրապարակում:
-
ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ԱՐԱՄ ԳԱՌՕՆԷ (1905-) Բուն անունով Արամ Տէր Բաղդասարեան, ծնւել է Թաւրիզ՝ 1905-ին: Եղբայրն է բանաստեղծ Գեղամ Սարեանի: Նախնական և միջնակարգ կրթութիւնն ստանում է Թաւրիզի «Արամեան», և «Թեմական» կենտրոնական վարժարաններում: 1928-ին անցնում է Ֆրանսիա և հաստատւում Լիոն: 1930-ին Վիէնի Հ. Կ. Խաչի կողմից հրաւիրւում է Վիէն պաշտօնավարելու տեղի հայոց գիշերային վարժարաններում որպէս հայոց լեզւի ուսուցիչ: 1932-ին վերադառնում է Իրան և իրանահայ դպրոցներում վարում ուսուցչի և տեսչի պաշտօններ: Գրական գործունէութիւնն սկսել է 11-12 տարեկանից: Իր առաջին փորձերը հրատարակւել են Թեհրանի «Նոր Պատգամ» ամսագրում. այնուհետև աշխատակցել է գաղութահայ բազմաթիւ պարբերականների: 1924-ին լոյս է տեսնում նրա «Հրաժեշտի պօէմ», «Բանաստեղծութիւններ», ապա 1922-ին «Արա և Շամիրամ» գրքոյկը՝ Թաւրիզում: 1930-ին «Օրերի երգեր»ը Լիոնում: Այնուհետև «Արևահաս», «Ծաղիկներ», ի վերջոյ 1948-ին «Աշնանամուտ» երկերի ժողովածուն՝ Թեհրանում: Ունի նաև մանկական պատմւածքներ, որոնցից լոյս են տեսել, «կըկուն ու Սոխակ»ը, «Դէպի Աստուծոյ Արքայութիւնը», «Յոյսի և համբերութեան կղզին», «Տիտին ու Տիտողը», «Բռռան կատուն» և այլն: 1948-ին մասնակցել է Միջին Արևելքի Հայ Գրողների Համագումարին՝ Բէյրութ: Իսկ 1949-ից մի խումբ համախոհ ընկերների հետ հրատարակում են «Լուսաբեր» մանկական-պատանեկական ամսագիր՝ Թեհրանում: 1955 թւին մեծ շուքով տօնւում է Թեհրանում և գաւառներում Արամ-Գառօնէի գրական գործունէութեան 30-ամեայ յոբելեանը:
-
ԳՅՈՒԼՆԱՐԱ (Նոր Ուղղագրութեամբ) Գրեց՝ Գեղամ Սարյան Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր, Գյուլնարի պես վարդ Շիրազում չկար, Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: Ղեյլանի ծուխը թե երկինք ելներ, Աստղերին հասներ՝ այնպես լույս չկար, Գյուլնարի սիրտը ոնց արեւ լիներ, Արեւը վկա՝ Իրանում չկար: Մայիսին բացվող նշենին անգամ Գյուլնարի քաղցր թովչանքը չուներ: Անձրեւից հետո յասամանն անգամ Գյուլնարի բույրն ու հմայքը չուներ, Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր, Գյուլնարի պես վարդ Շիրազում չկար, Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: 1 Մի աղջիկ էր, ապրում էր Իրանում, Գորգագործ մի աղջիկ էր նա, Նա մի ծեր հայր էր խնամում, Գյուլնարա էր անունը նրա: Սիրուն էր Գյուլնարան շատ սիրուն, Թիթեռից թռվռուն էր նա, Աչքերին սյուրմա չեր քաշում, Չեր դնում մազերին հինա: Նա խանի խանումների համար Հյուսում էր համամի խալիչա, Շիրազի վարդանոցից էլ վառ, Բայց խանի խանումների համար: Խփում էր դանակը հյուսվածքին, Կտրում էր թելերը գունգեղ, Գյուլնարի հինած դազգահին Շիրազը կարող էր նախանձել: Գյուլնարի հյուսած վարդերից Կխաբվեր բյուլբյուլը անգամ, Նա կարող էր մետաքսի թելերից Պարտեզներ հյուսել անթառամ: Մի աղջիկ էր, ապրում էր Իրանում, Գորգագործ մի աղջիկ էր նա, Նա մի ծեր հայր էր խնամում, Գյուլնարա էր անունը նրա: 2 Գյուլնարա´, սիրուն Գյուլնարա, Ղալամքար հոնքերիդ տակին Թախիծ կա աչքերիդ վրա, Գյուլնարա, սիրուն Գյուլնարա: Ծաղկազարդ չթով սքողված Սրտիդ մեջ ու հոգուդ վրա Տրտունջ կա, բողոք կա պահված, Գյուլնարա´, վշտո´տ Գյուլնարա: Գյուլնարա´, գորգագործ աղջիկ, Քո երկրի բորբ արեւի տակ Հասնում է բադամ ու նարինջ, Բուրում են դաշտերը թովիչ: Սակայն դու արեւի կարոտ, Արեւից ժպիտ չես քաղել, Տրտնջոտ քո հոգու համար՝ Նարինջը կարիճ է դառել: 3 Լսվում է մրմունջը թառի Նվում է սեգահը վերից, Ճմլվում է սիրտը Գյուլնարի, Շիծաղներ են լսվում հարեմից: «Շարյաթին դեմ գնալ չի լինի, Ուրացում է առանց չադրայի», Կարծես թե լսվում է խանի Խոսքերը ականջին Գյուլնարի: Կարծես թե տեսնում է նրան, Զգում է սարսափն ահարկու, Բայց հյուսում է հինվածքի վրա Կուտակված տրտունջն իր հոգու: Խալիչա է հյուսում Գյուլնարան, Հույզերից է հյուսում կարծես նա, Ահա նա հինվածքի վրա Նկատում է պատկերը իրա: Ահա նա կանգնած է այնտեղ, Մետաքսե թելերից հյուսած, Աչքերը վառվում են կարծես, Չարսավը նետել է նա ցած: ... Լսվում է մրմունջը թառի Նվում է սեգահը վերից, Հուզված է սիրտը Գյուլնարի Հարեմի թառից ավելի: 4 Ու մի օր երբ արեւն ելավ Ու ժպտած Իրանի վրա, Դուրս եկավ Գյուլնարան տնից՝ Խալիչան ձախ ուսի վրա: Հասավ նա պալատը խանի, որգազարդ օթախը նրա, Կլկլում էր ջուրը ղեյլանի՝ Խանի դեմ սանդալի վրա: Ղեյլանի հուզված ջրի պես Թպրտում էր սիրտը Գյուլնարի, Ամոթով խոնարհվեց նա կարծես, Ու դժկամ բարեւեց խանին: - Գյուլնարան նվեր է բերել, Գյուլնարան տրտունջ ունի, խա´ն, Թույլ տուր, որ բոլոի հետ մեկտեղ, Գյուլնարան դեն գցի չադըրան: Եվ փռեց նրա դեմուդեմ Խալիչան՝ բողոքը իրա, Գյուլնարան կանգնած էր այնտեղ, Համարձակ, առանց չադըրա: - Ջնդա, շո´ւն, - խանը որոտաց, Դղրդաց պալատը աղմուկից, Գյուլնարան ճչած ընկավ ցած՝ Երեսին իջած ապտակիծ: Ներս ընկան ծառաները խանի, Եվ կանայք խանի հարեմից, Փռվել էր մարմինը Գյուլնարի, Գյուլնարան տնքում էր ցավից, - Դուրս տարեք, թո´ղ մորթեն դրան, Թո´ղ փրթեն առաջը շների, Իմ հողում առանց չադըրա Ոչ մի կին չպետք է ապրի: -- Գյուլնարա´, գորգագործ աղջիկ, Քո երկրի բորբ արեւի տակ Հասնում է բադամ ու նարինջ, Բուրում են դաշտերը թովիչ: Սակայն դու արեւի կարոտ, Արեւից ժպիտ չես քաղել, Տրտնջոտ քո հոգու համար՝ Նարինջը կարիճ է դառել: 5 Այդ օրը իրինային պահին Արյունը հոսեց Գյուլնարի, Մեռավ նա արեւի կարոտ, Իրանի գյուլը սաբահին: -- Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր, Գյուլնարի պես վարդ Շիրզում չկար, Գյուլնարի պես վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: Ղեյլանի ծուխը թե երկինք ելներ, Աստղերին հասներ՝ այնպես լույս չկար, Գյուլնարի սիրտը ոնց արեւ լիներ, Արյեւը վկա՝ Իրանում չկար:
-
Սուրբ Մեսրոպ (Նոր Ուղղագրությամբ) Սիամանթո Ն Ե Ր Բ Ո Ղ Ա Կ Ա Ն Օշականի ամենասուրբ գերեզման, Հանճարի հող´ ուրկեց այսօր, Տասնևհինգ մրրիկյան դարերու, Պատմություն մը պերճաշուք, Արևելքեն Արևմուտք, երկու Հայքն բովանդակ, Դեպի զքեզ, ազատորե՜ն աղոթելու կը շարժե... Օշականի անհո՜ւն մեռյալ, Դուն բյուրավոր ճյուղերով, Ոսկեհոս գետ գիտության, Մտքի փրկիչ, հույսի Հսկա, կյանքի կեդրոն, Դուն անվախճա՜ն փոշիացյալ, Ուրկեց ուղեղս, մանկությանս օրերուն, Ե'ս աղքատորեն եկա վառել... Օշականի վսեմական վարդապետ, Դուն վեհիմաստ վանական եվ Աստծո բաժակ, Դուն Հիսուսի բազմաբուրյան պատմուճան, Խոսքի´ աղբյուր, բանի բարձունք, Կարողությանց անվե´րջ կատար, Դուն իմաստի ավազան եվ աղոթքի կապույտ անձրև, Ափ մը հողեդ ամբողջ երկինք մը դեռ կը բուրե... Օշականի դուն անկորուստ կրոնական, Անապատին մե´ջ մխրճվող ճգնավոր, Դուն անբասիր և մեհյանական մենակյաց, Խունկի՜ անտառ, Կնդրուկներո՜ւ բուրաստան, Քրիստոսի ազնիվ խոսքին դուն տիրական տարածիչ Եվ գրանիտյա ուղղափառ սյուն, Եվ մտքի գմբեթ և հոգիի անծայրածիր հորիզոն, Դո´ւն շնորհքի աշնանային շտեմարան, Քու հավատքե´դ հավատացյալ' ես ալ լացի... Օշականի մեջ անմահորե՜ն մահացյալ, Անճառելի և անդրանիկ դաստիարակ, Ե'ս երազային երեխա մը վեցամյա, Այբբենարանդ ի ձեռին, անմեղորեն զայն հեգելով Առաջին խաչը, ճակտես սրտիս, Հավատա ինձ ո՜վ հայությո´ւն... Պատկերիդ դեմ է որ հաներ եմ... Եվ լսե´ այսօր, թոթովախոս ծաղկոցի Շուշանմարմին մանուկներեն` Մինչև ծերերն հողաբույր, Քու սուրբ անունդ կ´օրհներգեն... : Օշականի հանճարանի՜ստ հողակույտ, Եկեղեցվո խորանին քով անշուքորե՜ն մրափող` Եվ Եհովայի պատգամախոս մեծ մատյանին Դուն սրբագիր թարգմանիչ, Ոսկեդարու ադամանդյա՜ բանալի, Դուն հայ դպրությանց անշրջանակ լուսամուտ, Դուն լեզվի կաճառ, գեղեցկության իջևան, Դուն ճեմարան մարմարային մտածումի, Ներե´ որ քու աշակերտդ արբեցյալ, Տասնևհինգ դարեր նետո զքե´զ պաշտե... Օշականեն մեզի հսկող Մտքի Աստված, Դուն հասողության հիմնաքար, Աստղերեն մեզ լույս լեցնող ոսկեհասակ աշտարակ, Ուր մեր ուղեղը մեզ կը ժպտի... Դուն մտածման ծարավներու արծաթյա ծով, Դուն Տարոնածին հսկա` Մովսես, Դուն անհպելի մատենագիր մայր-բարբառի, Թո´ղ իմ գանգս, վերջալույսիս, Քնարիս հետ, մոխիրովս առլցուն, Հուղարկավորներս` խնկատուփի մը փոխարեն Հողակույտիդ վրա վառեն...: Ս ՈՒ Ր Բ Ի Ն Ա Ղ Ո Թ Ք Ը Լո´ւյս տուր ինծի, Սստվաօ անհերքելի Տիեզերքի անմեկնելի ճարտարապետ, Ճակատագրի և ճանաչման ստեղծի´չ, Շունչի´ մրրիկ, կեդրոնական կարողություն, Սուրբ սեղանիդ սարգավակն Մեսրոպ` Իր մշուշապատ մեծ երազին` Քու ձեռքերեդ հստակությու՜ն կ´աղերսե... «Օգնե´ ինծի, մեծապարգև՜ իմաստություն, Ես` անցուպ հովիվ մեծ քարոզիդ, Ես` եղկելի մահկանացու, Ես դժգույն տնտես Հայկազնյան ահեղ ցեղին... Ես` տգետ դպիր և անվավեր վարդապետ, Ես անծածան դրոշ հավատացյալ ամբոխներուդ, Ես` անօժիտ վերծանո´ղ և անանձրև այդգեպան, Ես` կույր աղբյուր և կորաքամակ ճանապարհորդ, Ես` անարժան օրհնաբան անվերջ փառքիդ, Իմ անդպիր հոտիս համար լո՜ւյս կ´աղերսեմ... «Օգնե´ ինծի, Աստվա՜ծ բյուրեղ... Ես` ողորմելի որոնիչ և անհետևանք խուզարկու, Ես անքանքար քննիչ և անբերրի հյուլե, Ես անաստիճան ճգնավոր և անթռիչ հռետոր, Դառնաժպիտ թափառական և աշակերտ անբանիբուն, Երազատես մոլորյալ և անտաղանդ անրջող, Ես սահմանփակ պատուհան և փակյալ դուռ, Ես իմ հոգիիս հանդեպ փշրող երկա՜թ ալիք, Ես գերեզմանի՜ պահապան և մեռելո՜ց հաշվակալ, Ես հրեղեն հացիդ կարո՜տ ցորենաքաղ... Ես աներդիք գիշերող և անսափոր ծարավի, Ես մենավոր մշակ տատասկներու մեջ կորուսյալ, Ես անճառագայթ աղջամուղջ, ես անլար քնար, Դեռ անբարբառ Հայկազնյաց հոգիին` Բացատրության Բանալի՜ մը կաղերսեմ... «Օգնե´ ինծի, Տարրերու հայր, Ես աչք աղոտ և տեսողություն անթափանց, Ունայնամիտ ունկնդիր և չարալուր ականջ, Աններդաշնակ երաժիշտ և մեղկաձայն երգիչ... Ես անհողագործ դաշտօրա, շտեմարան թափուր, Աեղանասպաս անհաց և ցամաքյալ գինեբաշխ, Ես անկոչ հրավիրյալ Հիսուսական հարսանիքին, Ես անձեթ լուսարար և անմատյան մտածող, Եվ անգորով գգվիչ և սիրազուրկ սիրահար, Ես անհրապույր քարոզիչ և քարկոծյալ քրիստոնյա, Օժիտաբեր աղքատ և անոսկի հարուստ... Ես անհամբույր շրթունք և հոգեզուրկ հեծեծող, Ես սի´րտ անսեր և կուսություն անկատար, Ես անբևեռ քալող և երերուն ուղեվոր... Քու փրկության փարոսներեդ կաթի՜լ մը լույս տուր Ինծի... Եվ երկնային դուռներուդ հետ հոգեկան Կյանքին դռները դրախտին պես թող բացվին... «Օգնե´ ինծի, անծի՜ր Աստված... Ես անկարկաջ առվակ և խափանյալ ջրվեժ... Ես ուսուցիչ անուս և վարանյալ վարդապետ, Ես դպրությանց դեռ անպսակ տնօրեն, Ես խղճերու հանդեպ ինկո´ղ վարագույր... Ես որմ մթաշեն, գեհենական բանտարկյալ, Ես շյուղ կորուսյալ, հո՜ւնդ անպարգև... Մացռապատ կածան, օձապտույտ գետնուղի... Ես անհյուրնկալ օթևան և անբազմոց մահամերձ... Լապտերիդ լույսը մի´ մերժիր ինձ... «Օգնե´ ինծի, համագումար Սկզբունք, Մկրտության ես անմյուռոն ավազան, ես աղոթքի կիսակործան գավիթ, Ես արորազուրկ հողագործ, անգերանդի հնձող, Ես անբույր օծանող և դառնահամ յուղ, Ես անբալասան բժիշկ և անբեհեզ վիրակապ, Ես կոտրած կանթեղ և պապագյալ պատրույգ, Ես հողմակոծ անտառ և արտասվաթոր ուռենի... Ես անտաշ ատաղձ և բորբոսյալ գերան, Ես հողաշեն բուրվառ և անծխելի խունկ, Ես անողկույզ որթատունկ և վարակյալ վարսակ, Ես անճշմարիտ ճակատ և անուղիղ ձեռք, Ես անկարող կարգավոր և աննշխար քահանա, Ես մենությանս մեջ մխացող անկարավան անապատ, Այցելո՜ւթյուն տուր ինծի... «Օգնե´ ինծի, ո՜վ անբաղդատ Օրենք, Ես վարանոտ մարդ և հուսահատ անձ... Ես ահաբեկ անհատ և շվարած շնչավոր, Ես տարակույսին մեջ տատանող հողմահալած, Անլսելի աղաղակ և անարձագանք շեփոր... Ես գոս տերև` աշուններեն վա՜ր ինկող... Ես չորացյալ ճյուղ և անհոտավետ վարդենի, Ես ուշիմության ուրվական, Ես կարճիմաստ իմացական և խոնարհած խելք, Եկեղեցիիդ կամարներուն տակ հեծեծող` Քրիստոնյան ժողովորւրդիդ դեմ հանդիման Ես Աստվածաշունչ մեծ Մատյանիդ Օտարալեզու ընթերցող և անհարազատ թարգմանիչ... «Օգնե´ ինծի, անծայրածիր Ծանոթություն, երազոր Տեր, անհուն հնարիչ, Լույսի զենիթ, անկնճիռ իմաստ, Ջուր երկնային, անանջրպետ հոգի, Անհաշիվ բաշխող, երազներու սահանք, Ճանաչումի քու ծածկոցդ լուսեղեն, Իմ կործանյալ ուսիս վրան թող ծածանի, Եվ` հսկումներու, հեծեծանքի, աղոթքներու Այս իրիկվան, քառասներորդ գիշերին` Աստվա՜ծ անհեղլի, Աստվա՜ծ անափունք Արարչագործ ձեռքդ իմ ուղեղիս երկարե, Հոն իմ գյուտս խմորելու...» Տ Ե Ս Ի Լ Ք Ը Ո՜Վ հրաշալիք, ո՜վ հավատքի աննյութական հուր, Ո՜վ զարմանագործ զորություն, Ո՜վ բոցեղեն բժժանք, ո´վ անլույծ խորհուրդ, Ահաւասիկ Քերովբե մը մրափին մեջ Մեսրոպին, Իր աջ ձեռքո´վն լուսագիծ՝ Ակնթարթ մը՝ մենաստանին որմին վրա Հայկազնյան Այբբենարանը տառագրեց...: Հանկարծ՝ Սուրբը, մեծ Տեսիլքեն ցնորաշարԺ՝ Մեռյալի մը պես ընդոստ ոտքի, Փետուր գրիչն և տախտակն ի ձեռին, Հրաշքին տակ արտասվելով, Որմին առջև անհունորեն ծնրադրեց...: Գ Յ ՈՒ Տ Ի Ն Փ Ա Ռ Ք Ը Մեսրո´պ, հայ դարերուն դիմաց կեցող Դուն ադամանդյա ապառաժ, Դո´ւն մանուկներու մերկ ուղեղեն Մինչև հանճարը ցոլքեր ցանող, Գիտակցությանց անգյո´ւտ փարոս... Դուն որուն կոփյունը կռանին, Ժամերուն պես, րոպեին հետ անդադար, Իմացական թանգարանի՜ն արձանները մեզ կը ձուլե, Դուն աննինջ հսկող, դուն տիտանյան Տեսանող, Դուն, օրորոցեն մինչ գերեզման, Մեր մեն մի խոսքին մեն մի շունչին, եղեցկաձայն բացատրիչ... Դուն բարբառի արարաիչ, Բանի իշխան, Դուն անբավ բավիղ տեսողության, Դուն գոյացության արգավանդ հայր, Դուն լույսի անիվ, դուն հավատքի հրավեր, Դուն հայրենի հողին վրա մրրկին պես բարձրացող Անտա՜ռ անհուն, անտա՜ռ սրտի, Որուն մեն մի հաստատաբուն ծառերն հսկա, Մեկ մեկ քնար, մեկ մեկ փանդիռ են մեր շունչին... Մեկ մեկ շեփոր մեր հագագին ռազմական, Մեկ մեկ պատնեշ ճակատագրի պատուհասին... Դուն անվատնելի ցորյանի դաշտ, դուն ձրի հաց, Դուն հունձք հարուստ, և դուն հնձան հրաշեկ, Դուն արբեցությանց և գինիի ավազան, Որուն մեջ ե´ս ալ ոսկի սափորս եմ մխրճեր... Արևներու ծարավես խենթ... Դուն մեծաթափանց նայվածքներով առաքյալ, Դուն էիր որ զքեզ երգող ցեղդ այսօրվան, Հելլեներեն և հանճարեղ և հրավառ Ու աշխարհակալ մեծ Հռովմի որդիներեն, Ու հրապաշտ Պարսիկներեն դրացի, Մայր-բարբառիդ հիմնաքարովն հակինթ, Հայկազնյանց մեր շառավիղն ազատեցիր... Դուն երկրո´րդ Աստված, Եվ մտածման դուն առաջի´ն արարիչ... Դուն բեղո´ւն բարիք, սրտի´ աղբյուր, Գույներու գանձ, գրությա´նց գահ, Դուն թռչող դարերն մեկզմեկու կամարող Կամուրջ անգիծ, ուրկից ցեղդ միլիոններով Կամ պերճորեն կամ վատաբար, Կյանքեն ի մահ կուգա կ´անցնի... Դուն Հելլեներեն հռչակված, Մեծատիտղոս Ակումիտ, Ո՜վ մենակյաց, ո՜վ Մագիստրոս, ահավասիկ Երկու Հայքերն, «Ովսաննա՜ քեզ» կը գոռան... Եվ ովսաննա Վաղարշապատի Հայրապետին` Սահակ Պարթև զուգակշիռ արբանյակիդ, Եվ Վռամշապուհ Արքային, Որովհետև քու մեծ գյուտիդ զորավիգ, Մեկն իր խաչին, մյուսն իր Սուրին համազոր Քու քայլերուդ հետ քալելով` Արարատյան արշալույսին, Դպրությանց դուռը մեզ բացին... Ա´հ, ամբողջ արյունը քու ուղեղիդ, Ի՜նչ տենդերե որպիսի՜ տենդ, Եվ սարսուռներե ի՜նչ սարսուռ, Ի՜նչ գեհենական գալարումե գալարում, Եվ վարանքե վարանք և վարկածե ի վարկած, Եվ ծովային ծփանքներեն ի ծփանք, Այլակերպիչ նժարե մը ուրիշ նժար, Եվ կշիռե ի կշիռ, զքե՜զ տարավ, Եվ մեն մի հյուլեն քու հոգիիդ, Մեն մի ճաճանչը քու աչքերուդ, Մեն մի կաթիլը քու հանճարիդ կայծերուն, Հողմային հևքդ և խոլ թափը թռիչներուդ, Աղոթքներուդ հորձանքներն հրեղեն, Քառասուն օր` տիվ և գիշեր, Մենությանդ մեջ, Մեռյալի մը պես մենավոր, Զքեզ դեպի Տեսիլքդ տարին... Եվ անուրջի մեջ ծնանող ծաղկի ծիլեն, Ու բողբոջեն դեռ անբույս, Դուն մարող լույսեն, դուն տեսլական ստվերեն, Անգույն գծեն և երազի վսեմ վարդեն, Դուն ոլորտեն, անձայն շեշտեն, անգույն բառեն, Դուն ծածանող և անարմատ ծվեններեն, Դաշնակցությանց Ալփաբետան ստեղծեցիր... Եվ Չորրորդ դարու Ոսկի սեմեն, Մինչև մեր օրը, մեր արյունովը մթին` Ահավասիկ Հայ Հանճարը բազմալար, Քու ձևերուդ մեջ կը ձուլվի... Ո՜վ անլուծելի առեղծված, Ո՜վ ջղերո´ւ կայծակե խուրձ, Արյան հնոց, անուրջներու անբիծ ծավալ, Ո՜վ զարմանալի և տևական զգայախաբ, Քնարական ահեղաբի´բ քիմեռատես, Դուն Աստվածագիծ ծիածան... Հաշտության հուրը մեզ բերող, Դո´ւն, տարակույսին և տարտամին տիրապետ, Դո´ւն տարօրինակ և տարագիծ գմբեթ... Դո´ւն մեծ կրքերու կրոնավոր, Ա´յր Աստուծո, մտքի´ եղբայր, քնարի´ քույր, Քու բաժակեդ թո´ւյլ տորւ որ ես ալ ըմպեմ... Եվ այսօր, քու սրբությամբդ սնած` Ես ապաժաման քնարահար, Եվ անվճար ու անարժան երախտագետ, Ես` քու ցեղիդ հոգիին հայելին քեզ կը բերեմ... Աչքերուս մեջ անոր աչքեն հուր առի... Ու իմ խոսքերս անոր սրտեն եմ քաղեր, Եվ ի´նչ որ կարդաս ճակտիս վրան, Ի´նչ որ կարդաս ժպիտիս մեջ, Անոր Հույսո՜վն եմ ես գրած... Եվ թույլ տուր այսօր, ո՜վ Մեսրոպ, Որ Հայոց հողեն մինչև աստղերը հասնող Քու ոսկիե սանդուխեդ վե´ր բարձրանամ, Եվ հաստատաքայլ, աստիճանե աստիճան Ու պսակե ի պսակ և լույսե ի լույս, Իբր զավակը մտածումիդ, Ես ի քե´զ գամ, իմ այս երգս երգելու...
-
ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿԻ ՄՏԱՒՈՐԱԿԱՆԸ Պատմել , ներկայացնել մէկին , որին ճանաչում ես տարիներ շարունակ, ե´ւ դիւրին է, ե´ւ դժւար: Ցանկացած անհատ իր ապրած տարիները իմաստաւորում, լաւն ու վատը արժէքաւորում է, լաւագոյն դեպքում երկու թերթ ճերմակ թղթի վրայ տեղաւորում ապրւածը: Ներքին ձայնը jաճախ է խառնւում, մտքին խճճում, շատ անգամ էլ սրբագրում է գրի առնւածը: Գրիչը ձեռքն առած մարդը նմանւում է ժամադրութեան շտապող անձի, որն աւելի շատ հաւատում է հայելու մեջ երեւացող իր արտացոլանքին: Սրտին` սաստելով, բանականութեանը սիրաշահելով արթուն աչքով ոտից-գլուխ նայում է հայելու մեջ իր արտացոլանքին, օտարի նման քննախոյզ, ու գնում է հանդիպման: Բնական իրավիճակ է: Բայց ոչ միշտ է բնականը յարմարւում բանականութեանը: Բանականութիւնը անթերի է ու մարդկային, եթէ իր շաղախին խառնել է սրտից բխածը: Սրտի ու մտքի շաղախից ծնւած բանականութիւնն է բնական: Առաջին հանդիպումը Իրանահայ Միութեան գրադարանում էր: Ես գրապահոցների շարքերում ամէն անգամւայ պէս զննում էի եղած գրքերը , երբ ինձ անծանօթ զոյգը ներս մտաւ: Տղամարդը մօտեցաւ գրապահոցներին, կինը տեղաւորւեց ընդհանուր սեղանի շուրջը: Սեղանի շուրջը բոլորած տարիքն առած մարդիկ զրուցում էին : Միջահասակ , անթերի ու կոկիկ հագնւած տղամարդու հայացքը տրամադրող էր , զրուցելու պատրաստ. զգացի որ նա էլ ինձ նման այդ միջավայրում նորեկ է: Գիրք էր փնտրում: Հաւանաբար չգտաւ: Ձեռքիս Շիրազի գիրքն էր, նայեց գրքին ու ասաց. - Հանճարեղ բանաստեղծ է՝ նմանը չունենք: Ես ժպտացի. - Շիրազը՝ իրօք նմանը չունի, բայց ես միայն հայացքով հաստատեցի, գուցէ դա քիչ էր: Ախր Շիրազը անկրկնելի է, ինչպէս լեռն Արարատ, ի տարբերութիւն լեռանը, Շիրազը մերն է ու մեր սրտումն է, մեր մտքին ու շրթին հազար ու մի թեւաւոր տող է դրոշմել նա: Նրա տողերն են կարկաչ ու զնգուն ձայնով արտասանում թոթովախօս մանուկները: Շիրազի տողերն են մեր քաղցած ոգին կերակրողն ու զօրացնողը, մարդուն մարդացնողը: Հաւանաբար հիմա մտածում էք, թէ ինչու եմ ես շեշտում նրա Շիրազասիրութիւնը: Չեմ չափազանցնում, կասկածողները թող մի պահ այցելեն համակարգիչ-հրաշքի գրական բաւիղներով, եւ «Հայաստան.ֆորում»-ում կտեսնեն ինչքա՜ն պոեմներ է տեղադրել իմ ընկեր «Հրավարդ»-ը: Բարձրագոյն բժշկական կրթութեամբ հայ մարդը տասնամեակներ շարունակ հիւանդներին բուժելով, ժամանակի ազատ պահը տրամադրել է Հայ հին ու նոր գրականութեանը: Բազմիցս ներկայացնելով դասականների գործերը հանդիսութիւնների ժամանակ, կատարելութեան հասցնելով ասմունքի իր արւեստը: Այս հեռաւոր ափերում տասնամեակներ շարունակ նա կամաւոր, սիրայօժար եղել է հայ գրականութեան լիիրաւ դեսպանը Ամերիկիայի տարածքում: Հայ գրողներին հեռաւոր ափերում մօտիկից ճանաչել ու շատերի հետ մտերմիկ զրուցել է: Մարօ Մարգարեան, Համօ Սահեան, Սիլւա Կապոտիկեան, էորգ Էմին, իսկ ում էլ բախտ չվիճակւեց երկրից այս ափերը գալ, ինքը հայրենիքում եղած ժամանակ առիթը չի կորցրել այցելելու նրանց, ու զրուցել է շատերի հետ : Յիշարժան էր ու անմոռանալի «Բիբլիական»ի հեղինակի Շիրազի հետ հանդիպումը: Տասնամեակների հեռւից այսօր էլ նա երբեմն միացնում է ձայնագրիչ սարքը ու ապրում նոյն պահի հրճվանքը: Խտասալիկի վրայ անթերի ու անեղծ Շիրազի ոգեշունչ ձայնն է, ու հանճարին երկրպագողի` Հրավարդի հարցերն են: Ես հաւանաբար իր թույլտւութեամբ մի օր գրի կառնեմ մինչեւ օրս մասունքի պէս պահպանւած զրոյց-երկխօսութիւնը, բայց դժվար թէ կարողանամ ընթերցողին հասցնել Շիրազեան խօսքի վառվռուն նրբերանգները: Սովետական Հայաստանի Սփւռքահայ Մշակութային Կապի Կոմիտէի նախագահ Վարդգես Համազասպեանի հետ ունեցած կապի շնորհիւ, տարիների ընթացքում ձեռք բերեց հայ գրականութեան ընտրանին: Տիրապետելով անգլերէնին ու պարսից լեզւին սիրեց ու իւրացրեց աշխարհի ծով գրականութիւնը: Արեւելքից ` Ֆիրդուսին ու Խայամը, արեւմուտքից` Շեքսպիրն ու Դանթեն, Սայաթ Նովայի ու Թումանյանի չափ, դարձան նրան, մօտ ու մտերիմ: Տասնամեակներ շարունակ նւագում էր ջութակը որ արդէն դարձել էր իր սէրն ու զբաղմունքը, որ առտնի հոգսերից ազատում էր նրան: Ջութակ նւագելը շարունակւեց մինչեւ նրա ձախ դաստակի վիրահատումը: Պօեզիայի չափ ու թերեւս աւելին գնահատում է դասական երաժշտութիւնը` թէ համաշխարային, թէ հայկական: Ինքն էլ չգիտի` Չարենցին հաւանում է Կոմիտասին նւիրւած պօեմի համար, թէ Կոմիտասի արածը գիտակցելով է սիրով արտասանում Չարենցի բազմաթիւ ստեղծագործութիւնները, աւելի յաճախ` «Ես իմ անուշ Հայաստանի»-ն: Այսօր, այս հեռաւոր ափերում հայ մշակոյթի ցմահ դեսպանն է մեր Հրավարդը, որովհետեւ նա նոյնքան նախանձախնդիր ու որդիական իրաւունքներով թիկունք է կանգնում մեր ժողովրդի հին ու նոր պատմութեան ասպարէզում մարտնչող ու ճշմարտութիւն փնտրող պատմաբաններին, մանաւանդ` նորերին ու երիտասարդ ուժերին, գտնում է ձեւն ու կերպը նրանց ոգեւորելու: Իսկ հայոց լեզւի հարցերում տէր կանգնելով մեր ոսկեղենիկ լեզւին , հաւատում է ու իր հաւատն է փոխանցում , որ կգայ նաեւ Մանուկ Աբեղեանի ժամանակը: Այդ ժամանակը արագացնելու խանդավառութեամբ լցւած, նա իր գրադարանում պահպանւած ու Պարսկաստանում տպագրւած Աբեղեանի «Հայոց Լեզւի գրաբարի դասագիրք»-ը սիրով ու տքնանքով փրկեց մոռացութեան վիհից, երկուհարիւր էջանոց գիրքը համակարգչի ներսում տեղադրեց, օրինակներով ու լեզւական վարժութիւններով ճոխացնելուց յետոյ տեղաւորեց «Հայաստան ֆորումի» կայքէջում: Այսօր այդ հրաշալի դասագիրքը մեր նոր Հանրապետութեան նման շնորհիւ Հրավարդի, կրկին անգամ ծնւեց աւելի առողջ ու կենսունակ ինչպէս այն բոլոր մանուկները, որոնք լոյս աշխարհ էին գալիս Բժիշկ Հրաչ Վարդանեանի աչալուրջ ու հետեւողական հսկողութեան տակ: Այսօր աjս դասագիրքը նման է այն մանուկին, որին սպասել ենք տասնամեակներ շարունակ , ու գիտէինք , որ նա ` Մանուկ Աբեղեանից մնացած մեր հարուստ ու ճոխ ժառանգն է, որի համակարգչային կնքահայրը մեր օրերի ճշմարիտ հայրենասէրն ու մտաւորական Հրաչ Վարդանեանն է: Մտաւորականների այն հրաշափառ (Թաշչեան, Լիսիցեան) կոհորտայի ներկայացուցիչներից, հաւանաբար վերջին Մոհիկանը, որը տիւ ու գիշեր սահմանապահի աչալրջութեամբ ու դեսպանի իրաւունքով համակարգչի տարածքը հսկում է ամէն մի ոտնձգութիւնից ու կեղծ , աղմկոտ , ոչինչ չասող ու ոչինչ չուսուցանող պոռոտախօս համբակներից: Եօթանասուն բոլորած հային , ու բոլոր Գլենդէլաբնակ հայերի կողմից ազնւագոյն մարդուն , մտաւորականին ասում եմ. - Թող միշտ աչքդ զատի ու ձեռքդ զարկի համակարգչի տարածքը սողոսկած սնամէջ իմաստակին: Գլենդելաբնակ բժիշկ մտաւորական տիպական հայի մասին ակնարկը , ուսանելի է սերունդներին, իրենց հայրերին ճանաչելու խնդրում: Մշակոյթը մնայուն անշարժ հարստութիւն է, իսկ այն կրողները ազգի չմոռացւող, միշտ ապրող մանթաշովներն են: Հաւատացած եմ , որ այդ տեսակէտից ակնարկը ժամանակին է ու անհրաժեշտ… Վահան Գէորգեան
-
ՄԵՆՔ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ Մայր որդեկորոյս, Որդի´ք որբացած՝ Ուրւականների´ն Այդ սովահալած- Երկրում մեր աւեր Այն ո՞վ էր դաւել, Մենք չենք մոռացել: Ո՞վ էր վաճառել իշատիչ գայլին Ժողովո´ւրդը մեր Ու գամել ժայռին, Արնաքամ ու մերկ Թէ մանուկ, թէ ծեր - Մենք չենք մոռացել: Դո´ւք դաշնակ շներ, Դուք հայ գեղջուկին Ստիպել էք չոքել Եւ իր սիրտն ի վեր Պարպել մաուզեր - Այդ չենք մոռացել: Դո´ւէ էիք արիւն Ու հուր տարածել, Որ արիւնարբու Սեւ մոլո´խը ձեր Իր մեծ աւարից Ձեզ պատառ գցեր - Մենք չենք մոռացել: Որ կը դառնայիք Ֆաշիզմի ռազմի Արիւնածարաւ Շներն անազնիւ, Արնոտ բորենու Թաթը կը լիզեք, Մենք չենք մոռացել: Մենք չենք մոռացել, Որ պիտի ջնջենք Երկրից առյաւէտ՝ Սեւ Ֆաշիզմի հետ Նաեւ հե´տքն իս ձեր - Ո´չ, Չենք մոռացել: Գէորգ Աբով (Կարմիր Մարտիդի րադարան, Թիւ 7, ՀԱՅՊԵՏՀՐԱՏ, Երեւան, 1944) ԹՈՒՂԹ ԱՌ ԵՐԵՒԱՆ Գրեց՝ Անդրանիկ Ծառուկեան 1946 Հալէպ Այս ուշ գիշերին, Աշնան տխրակոծ հողմերի միջով Ու բարակ մաղւող անձրեւների տակ, Գնում է ահա, Մի քայլամոլոր ու հիւանդ տղայ. Անցնում է խոնաւ ու թաց մայթփրից Գլխահակ, տրտում, Եւ նրա սրտի մռայլ խորքերում Խփող որպէս մուրճ՝ ծանր մի թախիծ... Գնում է խոնաւ ու ցուրտ մայթերով Անընկեր, մենակ, Ձեռները անփոյթ գրպանների մէջ, Ասես իր յոգնած ուսերի վրայ Անտեսանելի մի ինչ որ կապար. Մի չար աստուծոյ ինչ որ մութ անէծք, Ոխակալ բախտի Ճակատագրային հսկայ մի բռունցք... Նրա աչքերի փոթորկած ծովում, Որպէս թեւաբախ ու մեռնող թռչուն՝ Մի անհաս կարօտ.- Հեռաւոր գարնան նետւած պաղատանք, Կապոյտ լեռների ու ջերմ արեւի Որպէս յաճախանք՝ Անհա´ս մի կարօտ հայրենի երկրի: Երազում է նա իր երկրի մասին Ինչպէս կարօտած մայրը իր զաւկին, Ինչպէս պապակած հողը անձրեւին, Ինչպէս սրսփող հիւանդն արեւին, Ինչպէս ոգեվար կռունկը կեանքին՝ Երազում է նա իր երկրի մասին: Օ՜ հիմա, այնտեղ շէն երդիքներ կան, Ու զւարթաձայն երգեր ու ծիծաղ, Հողից դուրս պայթած սերմերի նման Նոր սերունդների կեանքը կայ չքնաղ. Ու մանուկներ կան հազար ու հազար, Երազ աչքերով անթիւ մանուկներ՝ Ապագայի դէմ ժպտուն ու պայծառ: Հեռաւոր երկրի կարօտը սրտին Ու լուսապայծառ երազն աչքերում, Աշնան դալկացող ստւերների հետ Ու բարակ մաղւող անձրեւների տակ, Ինքն էլ երերուն, մի տարտամ ստւեր՝ Ո՞վ է նա - մոլար ու անտէր տղայ, Ի՞նչ է նա - սուզւած նաւի մի խլեակ, Ո՞ւր է նա - օտար ու խորթ մի աշխարհ, Ի՞նչ ունի - ոչ հայր, ոչ տուն, ոչ զաւակ, Ոչ մի կտոր հող անծայր աշխարհից Ու ոչ մի երդիք այս երկնքի տակ.- Անվերջ մաքառող պայքարում հացի, Չունի նա ոչինչ՝ վշտերից բացի... Այսպէս հողմավար ափունքից ափունք Քշւող բիւրաւոր խլեակներից մին՝ Այդ ես եմ ահա, Որ գնում եմ թաց ու մութ մայթերով, Եւ ատամներիս տակ սիրտս սեղմած՝ Մտածում եմ քո երգի մասին, Օ՜ Գէորգ Աբով... Հայրենի երկրից դու ինձ ես յիշել, Ինձ գիր ես գրել բառերով հատու, Ու բառերի մէջ դրել ես կրակ, Ու կրակի հետ թոյն ու մոլեխինդ՝ Եւ ասում ես ինձ. -Քեզ չեմ մոռացել: Դու ուզում էիր սարքել պատարագ Եւ զոհասեղան վասն հայրենեաց, Դու ուզում էիր Նւիրել նրան արիւնդ կարմիր, Դէհ, եղիր պատրա´ստ. Հայրենիքն էլ քեզ տալիս է ահա Թոյն ու մոլեխինդ. Քեզ չի մոռացել, նա քեզ չի մոռնայ, Ու կը հալածի քեզ անհաշտ ոխով՝ Մինչեւ մեր պայծառ արեւի ներքոյ Անհետ չքանայ յիշատակը քո... ես չեմ ատում քեզ, անէծք չեմ տալիս, Իր խենթ արիւնի կարկաչուն երգով Հայրենակարօտ ու խոցւած հոգիս Չունի քեզ հանդէպ, օ՜ Գէորգ Աբով, Ոչ քէն, ոչ բողոք, Այլ բութ մի կսկիծ, անանուն մի ցաւ, Եւ որպէս կարիճ խայթող մի մորմոք... Եւ ինքս ինձ հետ դեռ միտք եմ անում, Թէ ո՞նց է եղել, - եղե՞լ է արդեօք - Որ հրդեհներում կիզւած ֆիդային, Չարիքի հանդէպ անչափ անողոք, Տկարների դէմ անչափ կաթոգին Մեր ջա´ն ֆիդային, Իր եղբայրների հանդէպ հարազատ Լինի այնպէս չար եւ անմարդկային, Լինի այնպէս վա´տ... Այդ ե՞րբ է եղել Որ հայ գեղջուկին ստիպել են չոքել Եւ իր սիրտն ի վեր Պարպել մաուզեր: Ե´րբ է պատահել արարքն այդ դժխեմ, Հայը հայ մարդին ե՞րբ է կոտորել, Հայն հայի արեան ե՞րբ է ծարաւել. Զառանցա՞նք է սա թէ մի սեւ կատակ, Եւ կամ Պատմութեան յատակից պղտոր, Գորշ ու լպրծուն դիրտը խառնելով Դուրս հանւած մթին լէգէնտի կտոր... Հայը հայ մարդին ե՞րբ է կոտորել Օ՜ էորգ Աբով.- Թէ մութ օրերին, Փոթորկոտ ու սեւ այն սեւ օրերին, Բաբելական խուլ խառնակոյտի մէջ Մեկնել է անմիտ, մի յիմար գնդակ Եւ անմտորէն խփել մի հայի,- Թէ մի գազազած, անօթի հայդուկ Դարձել է քաղցից խելառ աւազակ Եւ անասնական սուր մօլուցքի մէջ Հրացան պարպել հարազատի դէմ, Կողոպտել նրա պատառը վերջին, Յետոյ կուլ գացել անողոք սովին Ինքն էլ իր հերթին,- Թէ փրփրակուտակ ալիքների մէջ Յեղափոխութեան կատաղած ծովի Ու պայքարի մէջ կեանքի ու մահի Մի եղբայրական կռիւ է եղել Յաւէտ ողբալի,- Ինչո՞ւ որոնել, որպէս նեխած լէշ, Տասնամեակների ներքեւ պատանքւած Կռիւն այդ տխուր ե´ւ անմիտ ե´ւ գէշ, Ու նետել որպէս մարտի հրաւէր, Օտարութեան մէջ, հարենի երկրի Կարօտով մեռնող հարազատներին... Եղել է հնում թէ բիրտ ու հարբած Ինչ որ մավզէրիստ, Չի՞ եղել միթէ եւ մի խեւ Աւիս, Որ մեծ Լենինի պատգամին անտես՝ Երեւանեան մութ բանտի նկուղում Կացինահարման սարքել է հանդէս... Դո´ւրս ժայթքել նորից հին ոխը ժահրոտ, Եւ որպէս արջասպ Միմեանց երեսին արձակել ամօ՞թ... Յիշե՞լ ոնց մեռաւ մարտիկն Համազասպ, Յիշե՞լ, յիշե/՞լ դեռ...Ինչո´ւ, երբ արդէն Ծանր պատմութեան գլանը հարթիչ Թողել է անդարձ ամէն ոխ ու քէն... Եւ ինչո՞ւ քամուն չյանձնել նորից Ինչ բերել էր մեզ սեւաբախտ քամին, Ու եղբայրների միջեւ սրտակից Ցանել պայքարի որոմներ մթին, Ինչո՞ւ չպոկել մեր կանաչ արտից Բոյսերն այդ զազիր որպէս մոլեխոտ Եւ անգէտ մնալ, թէ կռիւն այդ հին Մեր դաժան բախտի խաղն էր արիւնոտ, Եւ ճակատագրի քրքիջը վերջին, Նետւած ուժաքամ մեր ժողովուրդի Անծայր սուգերից դեռ թաց աչքերին... Գուցէ եւ մի խենթ եւ գինով աստւած Կամեցել է դեռ, որ լինի գրւած՝ Թէ մի ողջ երկիր յանձնել են սրին, Մի ողջ ժողովուրդ ղրկել անապատ, Ջարդել անխնայ ե´ւ մանուկ ե´ւ ծեր, Լլկել անպատիժ կոյս թէ նորահարս, Պղծել աներկիւղ ե´ւ խաչ ե´ւ խորան, Ու կէսը նրա - Միլիոն մի կեանք - Նետել են մահւան, Որ կէսը ապա ծաղկի ու շէննայ, Բայց իր նորաստեղծ երկիրը թրջի Էլե՝ մի անգամ հայի արիւնով Եւ հայի ձեռքով... Կարող են մարդիկ խախտել լեռներին Ու բազկի ուժով սանձել գետերին.- Բայց ո՞վ է կարող Ժամանակների վճիռը եղծել, Եւ դիւցազնութեան կապոյտ երկնքում Շողացող աստղին վարագոյր քաշել... Դաշնակ շների՞ն... Բայց ո՞վ են նրանք, շներն այն բոլոր, Որոնց սրբազան յիշատակն ի վեր, Մի քերթող Աբով - բառերի որսորդ - Եկել իր թղթէ կապարճն է պարպել... Շնե՞ր են նրանք, մարտիկներն այն սուրբ, Հողի կարօտով հող դարձած մարդիկ, Որ սիրտը իրենց որպէս պայթող ռումբ, Եւ կեանքը իրենց որպէս խօլ մրրիկ Զարկել են հայոց դաժան լեռներին, Եւ թշնամու դէմ լեռնացած քէնով Քայլել են կեանքից ու հասել մահին... Շնե՞ր են նրանք, հերոսներն այն վեհ, Մեր ազատութեան վաղ այգաբացին Հեքեաթից յառնող վիշապների պէս Ու հեքեաթ դարձած ոգիներն ահեղ. Նրանք՝ որ խաւար ժամակներում Շրջել են վառւող խարոյկների տեղ. Որպէսզի մթին հայ խրճիթներում Դարերով մարած լոյսը պլպլայ, Եւ արդարութեան ծիրանի գօտին Նորից կամարւի հայ երկրի վրայ, Որպէսզի խրւի գութանը անշեղ Մեր սեւ հողերի չարչարւած կողին, Եւ ակօսներում տաք քրտինքի տեղ Մաճկալի ճակտից չթորայ արիւն, Որպէսզի արդար հացի սեղանին Աղօթքի փոխան չլինի անէծք, Եւ արդարութեան լուսինը դեղին Մեր մանուկների հեւքոտ երազում Երկնքից կախւած չթւայ լայն վէրք¦ Շնե՞ր են նրանէ...Եւ շո՞ւն էր արդեօք Եարի փոխարէն ցուրտ զէնքը գրկած Խրոխտ ֆիդային - մարմնացած բողոք, Ու համակ կսկիծ, ցասում ու վրէժ, Որ անհաւասար մարտի էր ելել Ընդդէմ արիւնոտ Սուլթանի խենեշ, Եւ ընդդէմ Ցարի, ընդդէմ Խաների Ու բոլո´ր, բոլո՜ր բռնակալների... Շնե՞ր են նրանք...Եւ շո՞ւն էր միթէ Մղձաւանջներում մղձաւանջ դարձած Սասնոյ վիհերի ոգին երկաթէ... Եւ շո՞ւն էր միթէ Հրայրը թախծոտ-գաղափարի սիւն, Եւ շո՞ւն էր արդեօք որպէս աշտանակ Ռումբից հրկիզւած հէգ Բաբկէն Սիւնին, Թէ՝ ազատութեան բագինի առաջ Ընկած նահատակ... Օ՜ շո՞ւն էր, շո՞ւն էր Գէորգը առիւծ, Սերոբը պարթեւ, Մակար ծերունին՝ շնչող մագաղաթ Օ՜ շուն էր Մուրադն իր ձիու վերեւ, Ռոստոմը խոժոռ՝ կաղնի հաստարմատ, Եւ Քրիստափորն՝ արդար ուժանակ, Շո՞ւն էր Զաւարեանն՝ անբի՜ծ ինչպէս լոյս, Թէ մեր աշխարհում մարդացած Յիսուս... Ու լէգէնդական թափօրը հսկայ Համեստ անանուն մեր հայդուկների, Արեան ու վշտի ծովերից անցած, Լեռների լանջին եւ մութ ձորերում Անթաղ մնացած մեռելներն ամէն, Կախաղանների մռայլ կատարին Եւ արհաւիրքի խուլ զնդաններում Զոհերն անհամար, Ու նահատակներն այն լուսապսակ Հայոց պատմութեան անդունդներն ի վար, Բոլորը նրանց շներեին վոհմա՞կ... Ու դեռ դպրութեան այգեստաններից Փոխան երազի՝ դժոխք շալակած, Փոխան տաւիղի՝ շեփորով պղինձ Արի՜ւն, արհաւի՜րք, կոտորա՜ծ երգող Քերթողները վէս,- Փոթորկամռունչ, խօլ Սիամանթօն, Եւ քաղցրաթախիծ Վարուժանը հեզ, Վաստակը նրանց շների թողօ՞ն... Մարգարէաշունչ երգերը նրանց Շների կաղկա՞նձ... Օ՜ հիմա, հիմա, Կարող է նրանց ոգին անհանգիստ Յանկարծ ծառանալ երկնքի դիմաց Որպէս վիրաւոր Գամփռ մի հսկայ, Բանալ աստղերին իր սիրտը մռայլ, Ու ցաւից կանգնել զոյգ ոտի վրայ Եւ անվերջ ոռնալ... Օ՜ հիմա, հիմա, Եղեռնի կարմիր անապատներից Կարող է անթարթ ու չոր մի կմախք Շարժւել դէպի վեր, աստղերի ճամբով, Հասնել երկնքին, Եւ ստեղների վրայ Յարդգողի Մի ահեղիմաստ համերգ փոթորկել... Օ՜ հիմա, հիմա, Կարող է երկրի սիրտը պատառւել, Լինել տեղաշարժ, Եւ ընդերքներից հայոց աշխարհի, Որպէս յայնտնութեան քստմնող միրաժ, Դուրս խուժել յանկարծ Դաշնակ շների մի անհուն բանակ... Օ՜ հիմա, հիմա, Կարող է նոյնիսկ, Որ դաշունահար ու մերկ մի մարմին Անսանձ հողմերի շեփորը գողնայ, Եւ քար մարդկութեան քարեղէն խղճին, Անէծքի շունչով բիրտ ու անխնայ, Մի վերջին անգամ էլի´ որոտայ Խաբւած իր հոգոււ կսկիծը խորին... Կարող են մարդիկ խախտել լեռներին.- Բայց ո՞վ է կարող Վճիռը եղծել ժամանակների, Եւ դիւցազնութեան կապոյտ երկնքում Շողացող աստղին վարագոյր քաշել... Արեան ու ցաւի ծովերից անցած Մեր հազարամեայ հին նաւը խարխուլ Մի վերջին անգամ առագաստ պարզած Եկել է ահա այս ափերին փուլ. Քանի՜ մարտիկներ ծեծել են նրա Կայմերը հաստատ, կամուրջներն ամուր, Եւ որպէս փետուր՝ Նետել մոլեգնած կոհակների վրայ, Զարկել խութերին, Ու զահանդական, խոր անդունդների Խաւար երախին... Եկել են մեզ դէմ Վոհմակներն անթիւ մութ խուժանների, Եկել հիւսիսից, եկել հարաւից, Տափաստաններից եկել են ծարաւ, Ու մեր մաքրափայլ պայծառ ջրերին Խառնել են նեխանք, արիւն ու շարաւ, Արտերին իջել՝ հանց անկուշտ մարախ Գիւղերին նստել որպէս պղծութիւն, Ու չի մնացել եւ ոչ մի օջախ, Ու մեր հարսների ճակատին մաքուր Շնագայլերի գարշահոտ դնչից Նարօտի վրայ չլինէր սեւ մուր... Երկիրը մեր շէն դարձել էր դամբան, Ու դամբանի մէջ ժողովուրդը մեր Եղել անկշտում սրերի յեսան. Ապրում էր ահով, կէս-մեռել կէս-ողջ Վեց ստրկութեան անհատնում դարեր. Կեանքը նրա մէջ լոկ կայծ էր դողդոջ Եւ նա աշխարհում թափառող ստւեր, Տառապանքների ներքեւ անհաշիւ Կորցրած ընդմիշտ ե´ւ ինչք ե´ւ պատիւ... Եւ դամբանների անծայր խաւարից, Ցուրտ մոխիրների պատանքը թոթւած, Զարթնել է յանկարծ մի սիրտ կենսալից Տրոփել է նա կշռոյթով առաջ, Եւ նրա արեան ցնցող զարկերից Շնչել է մեռեալ երկիրը ամբողջ. Թմրած հոգիներն առել են խոյանք, Ստրուկը խոնարհ դարձել է մարտիկ, Պայքարը ազնիւ նկատել պարծանք Եւ աղաղակել - Մահ կամ Հայրենիք... Մի սիրտ է խփւել մոխիրների տակ, Հողմերի դիմաց բացւել մի դրօշ, Թափւել է արիւն, սուլել է գնդակ, Լսւել սուրերի կայծակնագոռ շաչ. Ոսոխը վատթար ջարդել է անվերջ, Մարտիկներն անվախ քայլել են առաջ, Նորեր են եկել ընկածների տեղ, Երկիրն է դարձել գալարւող բռունցք. Արիւնը դարձել զայրագին հեղեղ, Հովիտները խոր լճացած արցունք. Դժո´խքն է փլել մեր երկրի վրայ Ու հողն է պայթել որպէս շէկ կաթսայ... Հոսել են ապա հեղեղներ տղմուտ, Եւ մութ ամպերի արանքից դաժան Բացել երկնքի կտոր մի կապոյտ. Յոյսեր են ծաղկել եւ շունչը գարնան Խօստացել երկրին մի բեղուն ամառ. Արցունքն է սրբել ժողովուրդն հայոց Եւ լծւած հերկին ազնիւ ու արդար, Յառել է աչքերն օրերին գալոց. Եւ հաւատացել՝ թէ իր վէրրքերին Հպում են ահա մատներ բարեգութ, Թէ եկել, հասել է Սամարացին, Կը լինի շուտով տօն ու այգեկութ, Հնձանների մէջ կը խայտայ գինին, Ընդմիշտ կը չքւի ստւերը մահւան Ու լեռների վրայ ու մեր դաշտերի՝ Նորից կը ժպտայ պայծառ ապագան... Յոյսեր են ծաղկել...կտոր մի կապոյտ... Հօֆ եւ Վեստէնէնկ... Բարենորոգում... Կտոր մի կապոյտ.- Ուղեղների վրայ, սրտերին վրայ՝ Դաշնագրերի փոշեթաթաւ կոյտ. Հոգիների մէջ՝ յոյզերի փեթակ. Ու երակներում՝ ցնծութեան կրակ.- Կը լինի շուտով հարսնիք ու ծիծաղ, Անապատը չոր կը լինի պարտէզ, Ողբը հնօրեայ՝ սիրոյ անուշ տա´ղ... Կտոր մի կապոյտ... Յոյսը՝ կը լինի Ձմռայ մէջ բացւած վառման վարդենի... Կտոր մի կապոյտ... եւ կապոյտի վրայ՝ Ինչպէս... ինչքան շուտ... ա՜հ, ինչպէ´ս, ինչպէ՜ս՝ Յեղակած փայլա՜կը մեծ Եղեռնի... Յիշո՞ւմ ես, Աբով - կռիւ էր նորից, Լիզում էր աշխարհն հրդեհը քանդիչ, Տւել էր կեանքին մահը մի նոր կից Ու սիրտը մարդուն դարձրել արճիճ: Նորից բանակներ բանկակների դէմ, Նորից բռնութեան խելագար արշաւ, Իսկ մեր հողերում ոսոխը խարդախ Նիւթել էր ծածուկ ահաւոր մի դաւ, Բացել մեր առաջ անհուն մի դագաղ... Ու կարաւաննե´ր՝ անվերջ ու անծայր, Անապատներում՝ արհաւիրք ու սուր, Քաղաքները շէն գետնին հաւասար Ու ճամբաներին՝ գանգերի բլուր... Ոռնում էր խուժանն անկուշտ ու վայրագ Եւ իր սեւ հոգուն ու եղեռնի վրայ, Որպէս անթափանց խաւարի վերմակ՝ Փռւել էր նեխած խիղճը մարդկութեան... Յիշո՞ւմ ես Աբով.- եղել է մի օր, Անցած ու գալիք օրերից բոլոր Անջատւած մի օր. Ապրիլ է եղել, դաշտերում ծաղիկ, Եւ մի հեռու տեղ, մի գետի ափին, Եղել է արեան կարմիր բաղանիք... եղել է մի օ´ր, Եւ արաբական տաք անապատում Եղել Ռաս-իւլ-Այն, եղել է Դէր-Զօր. Յիշո՞ւմ ես, Աբով.- Եղել է Դէր-Զօր... Յիշո՞ւմ ես, Աբով.- Թէ եղաւ մի սեւ ու վատութեան օր, Ժողովուրդը մեր մորթւող ոչխար, Ապա եւ նորից ինձ հետ միասին, Ճակատները վա´ր՝ Համբոյր տանք բոլոր, բոլոր շներին, Օ՜ էորգ Աբով, Որ մեր աղարտւած ու անսուրբ ճակտից Անմար վրէժի սրբազան հրով արշ ստրկութեան ամօթն այրեցին... Եւ փառք շներին. Նրանց՝ որ մահով յաղթեցին մահւան Եւ մահից առաջ թշնամու ճակտին Որպէս պղծութեան անմոռաց խարան, Արեա´մբ գրեցին՝ Թէ մահն է միշտ մէկ եւ ամենայն տեղ, Թք մարդը կեանքում կը մեռնի մի հեղ, Թէ հազար երնեկ ու բիւր երանի Նրա´ն՝ որ ազգի սիրոյն կը զոհւի... Ու նորից պատիւ եւ փառք շներին՝ Վասպուրականից մինչեւ Մուսա Լեռ, Ու մինչեւ Ուրֆա եւ արահիսար, Չոք-Մարզըւանից մինչեւ Տաւրոսներ, Փա´ռք մեր երեկի, փա´ռք մեր ներկայի Ու դեռ գալիքի բոլո´ր շներին... Յիշո՞ւմ ես Աբով.- Նահանջ էր այլ տեղ Ու լեղապատառ քայքայման խուճապ. Եւ որպէս խրտնած ու գինով նախիր՝ Ռուսաց զօրքերի փախուստն հապշտապ, Նետել էր Լէնինն իր պատգամը.- Տո՜ւն, Ողջո՜յն տառապող երկրին ու մարդուն, Ողջոյն ոսոխի´ն, ողջոյն պարտեալի´ն, Ողջոյն բոլորին եւ դարձ՝ դէպի տուն... Յիշո՞ւմ ես Աբով.- ալիս էր նորից, արիւնոտ դնչով Նոյն հրէշը սեւ ժանիքը սրած, Որպէսզի անզուսպ թափով մի վերջին՝ Վերջին բեկորին տայ վերջին հարւած... Եղե՞լ է արդեօք դարերի խորքում Աւելի մթին, անյոյս ճգնաժամ՝ Երբ օրհասական հայոց աշխարհի Սիրտը վիրաւոր ու արիւնաքամ, Յաւիտենութեան վիհերից առկախ՝ Դադարեց մի պահ... Յիշո՞ւմ ես Աբով.- երկինքն էր սառել, Չկար բարեգութ եւ ո´չ մի աստւած. Ու երկիրը մեր՝ կենդանի մեռել, Ընկել բորենու կլափի դէմ բաց... Ու ճակատագրի մատեանում անպէտ Մի ձեռք անողոք Դրել իր արդէն տխուր վերջակէտ... Երկինքն էր սառել ու չկար Աստւած... Բայց ահա´, ահա՝ հէքեա´թ թէ հրաշք, Ծառացաւ մի մարդ, Հրաշքից փախած ու հրա´շք մի մարդ. Կանգնեց նա դաշտում մեր Արարատեան, Դիակների մէջ եւ ագռաւների, Եւ հաւատքն արած պողպատեայ վահան, Եւ սէրն հայրենեաց մի շեփոր ռազմի՝ Սոված, սարսափած մարդկանցից վհատ Դարբնեց մի բանակ, Եւ որպէս ոխից շիկացած երկաթ՝ Խփեց ոսոխի ճակատին անարգ... Յիշո՞ւմ ես, Աբով, թէ ոնց ապրեցան Հայոց աշխարհի զարմերը վերջին, Երբ չկար աստւած, երկինքն էր դաժան, Յիշո՞ւմ ես կրկին, Ահեղ Բէլի դէմ ծառացող Հայկին Եւ նրա թոռան. Թո՞ռն էր նա Հայկի, զա՞րմը Վարդանի, Դաւի՞թն էր մանուկ, Հայոց լեռներում յայտնւած ոգի՞... Յիշո՞ւմ ես նրա ճակատը պայծառ, Անունն անթառամ- Մանուկեան Արա´մ... Յիշո՞ւմ ես ապա. Կռիւ էր, երգ էր, խա´ղ էր մահի հետ, Թշնամին՝ յոխորտ ճակատների վրայ, Եւ ինչպէս պրկած աղեղի սուր նետ՝ Նրա թիկունքին Սեպո´ւհն էր խիզախ եւ իր այրուձին... Յիշո՞ւմ ես ապա. Արաքսի ափին վերջալոյս էր վառ Եւ բլուրների լանջին հեռակայ Սւինամարտի բոցկլտող անտառ. Դաշտում՝ վիրաւոր ձիերի խրխինձ, Հովտում՝ մորթւող թշնամու բառաչ, Եւ խրամների երախից քանդիչ նդացիրների բոցավառ շառաչ: Յիշո՞ւմ ես ապա. Փշրել էր նորից իր ժանգոտ շղթան Արտաւազդների զայրոյթը հզօր. Քանդել էր նորից թումբերը համայն Հայկազունների ոգին թեւաւոր. Եւ ատամների կրճտող քէնով, Որպէս վրնջող ու կատաղած ձի՝ Խածել էր շեղփից մահւան մանգաղի... Յիշո՞ւմ ես ապա. Դուրս էին խուժել առասպելներից Նախահայրերի ոգիներն հսկայ Ու եղել կռւող զօրքին զինակից.- Հասել էր Սասնոյ Ոաւիթը մրրիկ Ու եղել մարտում Աննահանջ թափով յաղթող Անդրանիկ, Եկել էր որպէս մի նոր այլ-Վահան՝ Նիկո´լը Դուման. Եկել էր Մուշե´ղը Մամիկոնեան Պահած ճերմակ ձին, Պահած եւ հոգին, պահած եւ անուն, Ու փոխած միայն, միայն ազգանուն Եւ դարձած Մուշե´ղ մի Աւետիսեան... Եւ ինչպէս Մանւէլ վէրքերով առատ, Մահճից եղկ մահւան թմբիրը թօթւած՝ Թամբել էր իր ձին ու դարձել Մուրադ Մարտիկ մի ահեղ: Որպէսզի անփայլ մահով չմեռնի Եւ թողի պայծառ քաջութեան անուն, Սրտում մեծագործ իր ժառանգների... Չյիշե՞լ նրանց - Դաշնակ շներին, Ու դիւցազնութեան լոյս ոլորտներում Շողացող աստղին վարագոյ՞ր քաշել. Չյիշե՞լ , ինչո՞ւ. Թաղել, ուրանալ անցեալ մի շքեղ Ու դառնալ գնչու... Յիշո՞ւմ ես ապա. Երաշտ մի հովտից, անանուն դաշտից Պողպատ առ պողպատ Դարերին նետւած կամուրջ մի հսկայ.- Օ՜ Սարդարաբադ... Յիշո՞ւմ ես ապա. Սրտերի գրոհ ու կամքի հեղե´ղ, Ոգու ուրւակա´ն, Ու մետաղացած բազուկներ ջրդեղ՝ Հրաբուխներից տեղահան անտա´ռ, Ու երկնքի դէմ գալարւող թաթա´ռ- Յիշո՞ւմ ես ապա՝ Մոռացւած մի գիւղ, մի խուլ կայարան- Ղարաքիլիսա Ու Բաշ-Աբարան... Քաջալանջ Հայկից թող մինչեւ Տիգրան, Ու պերճ Տիգրանից մինչ Կարմիր Վարդան, Ու մինչեւ, Գագիկ, ու մինչեւ Թորոս, Մինչեւ Դաւիթ Բէկ Եւ մինչեւ, մինչեւ Բաղրամեա´նն հերոս, Վե´ր կենան մի հեղ, Հողի տակ ապրող մարտիկները մեր Վե´ր կենան մի հեղ, Եւ Արարատից մինչ անհաս երկինք, Ու երկնքներից դեռ մինչեւ աստղեր, Ու մինչեւ եթեր, Ու մինչեւ Աստւա´ծ. Ու համբոյր տան ձեզ, Ու տան ձեզ պատի´ւ, Տան Փա´ռք ու պարծանք՝ Հէ´յ Սարդարաբադ Ղարաքիլիսա´, Հէ´յ Բաշ-Աբարան... Յիշո՞ւմ ես ապա. Արիւնից ծորած երիզ մի կարմիր, Երկնքից պոկւած կտոր մի կապոյտ, Հասուն հասկերի շող նարնջագոյն, Եւ վեց դարերի խաւարի վրայ՝ Դրօ´շ Եռագոյն... Յետոյ Նոյեմբեր, ապա Փետրւան, Նորից արցունքի ու արեան տարափ, Մինչեւ մոլեգնած ջրերից վարար, Երկիրը հիվանդ խարխափ առ խարխափ Հասաւ իր կայքին, Ու պարզեց թեւերն իր ցրտից կարկամ Բորբ արեգակի դէմ Խորհրդային... Ո՞վ չի խաբել մեզ, Ո՞վ չռ մօտեցել մեր խորունկ վէրքին Որպէս երկնաւոր բարի յարալէզ Եւ ո՞վ իր անյագ ոսկու ծարաւին Չի տւել յագուրդ մեր տաք արիւնով, Ո՞վ չի խաբել մեզ... Ո´վ չէր խաբել մեզ. Ու դեռ կիսաբաց կարմիր դրօշին Թէ հիասթափւած սիրտը մեր վհատ Առաջին պահին չի տւել հաւատ,- Թէ հազար անգամ օտարից խաբւած Ու հազար ձեռքից մէֆք առած հազար Մեր սրտում եղել է մթին կասկած՝ Թէ դրօշների ետեւ կարմրավառ ալիս է նորից նոյն արջը նօթի, Լոբանովների եւ Նիքոլայի Ստւերը դահիճ, Որպէսզի նորից, ինչպէս հանրակին Արձակի քրքիջ՝ Թէ սիրում է մեզ, սիրում հայերին Եւ սիրում այնքա՜ն, եւ սիրում այնպէ՜ս՝ Որ տալիս է մեզ...դրախտը բաժին, Իսկ այս աշխարհում դեռ տալիղ է մեզ Մի մեծ Հայաստան... բայց առանց հայի,- Թէ չենք կամեցել լինել մենք անհետ, Թէ չենք կամեցել կորչել առյաւէտ, Թէ մի հեղ էլ մե´նք եղել ապերախտ, Մերժել ենք գնալ երկինք ու դրախտ, տել՝ մեր նախնեաց հողը կենսատու Քան երանաւէտ գոգն Աբրահամու,- Չենք ուզել ստրուկ լինել օտարին, Հաւատալ նորից ու խաբւել կրկին, Եղբայր է հիմա աշխարհը բոլոր Ու մենք ենք միայն, մենք ենք մեղաւոր... Անցել է արդէն լրիւ քառորդ դար, Ու երկիրը մեր Կարմիր դրօշին դարձել է ընկեր, Դարձել է եղբայր. Նետել է հիւսիս բազուկն իր հուժկու Մուրճին, մանգաղին, Ճակատը պայծառ, նայւածքը հատու Ու կանգնել կրկին: Տեսնում ենք ահա խինդով անսահման, Թէ չի խաբել մեզ դրօշը կարմիր, Թէ բացւել է դարը երջանկութեան, Եւ առագաստները մեր հողմալիր, Խաղաղ ջրերի վրով հեզասահ Եւ զէփիւռների շնչով այգային, Նաւը Նայիրեան տանում են վստահ Վառ գալիքների երազ ափերին: Դիտում ենք յոյզով ու վառ կարօտով, Ափին մոռացւած մենք ուղեւորներ՝ Թէ երբ կը լսւին մեր կանչը խռով, Կւ լսւի անհուն կարօտանքը մեր: Բարձրագոյն կայմից հսկայ նաւաստին Կը տայ ահազանգ՝ Թէ հորիզոնում մշուշապատանք Նաւաբեկեալի կայ դողդոջ հրթիռ, Խեղդամահների զանգւածներ մթին, Եւ կան երկնքին պարզւած ձեռներ, Թէ հարկ է մեկնի նաւը իր հետքին Եւ դառնայ նորից իր բեկորին տէր... Դարձել ենք հիւսիս, Ափին թողլքւած մենք ուղեւորներ, Եւ պայծառ աստղին ողջոյն ենք տալիս. Բայց ողջոյնի հետ, ողջոյնից առաջ, Արժա՜ն է մեզի, Արժա՜ն է մարդում՝ Նզովք հոլովել իր մեռելներին, Անցեալն իր նետել որպէս փտած քուրջ, Արժա՜ն է աստղօմ վարագոկր քաշել, Ու վայե՞լ է դեռ, Յարութեան տօնին, Խաչեցեալների շիրիմը պղծել... Անցել են նրանք արիւնի ճամբով, Որպէս խաւարում լուծւած ճառագայթ, Անցել են նրանք, օ՜ էորգ Աբով, Տեսած հազար դաւ, հազար որոգայթ Եւ պատմութեան գորշ պաստառի վրայ՝ Դարձել պատմութիւն ու դարձել հեքեաթ... Անցել են նրանք, Շները Դաշնակ, Յաւերժապայծա՜ռ փառքի ճամբէքով, Անցել են նրանք վոհմակ առ վոհմակ, Եւ Հայաստանի երկնքից ահա, լուխները զոյգ թաթերի վրայ Ոգեղինացած Սֆինքսներ որպէս, Անհուն կարօտով ու անհուն սիրով Տե´ս դիտում են քեզ, օ՜ էորգ Աբով, Եւ դիտոմ են մե´զ... Կարող ես մի պահ Խզել արմատից բունը մեր ծառի,- Թէ ունենք հիմա Կարմիր Նոյեմբեր՝ Փա՜ռք իր արեւին, Թէ ունենք զւարթ ու ցնծուն երկիր,՝ Փա՜ռք իր հասակին, Յիշո՞ւմ ես մի պահ, օ՜ էորգ Աբով, Թէ նա կը լինէր. կը լինէ՞ր արդեօք Կարմիր Նոյեմբեր Ու դեռ կը լինէ՞ր ժողովուրդը մեր, Թէ մշուշապատ Եւ արիւնազանգ անցեալի ֆօնին՝ Չլինէր շքե´ղ մի Աարդարաբադ... Ու պիտի ջնջէք Երկրից առյաւէտ Սեւ Ֆաշիզմի հետ Նաեւ հե´տքն իսկ մեր. - Բայց սեւ ֆաշիզմին յաղթելու համար Ունէք դուք արդէն Կուռ բանակների շարքեր անհամար. Ունէք յաղթութեան Վառ դրօշ պարզած քաջ զորավարներ. Ունէք Բաղրամեան, Ունէք հանճարեղ ու մեծ Ստալին, Որ ինչպէս անխոնջ ու յամառ դարբին՝ Խփում է անվերջ իր մուրճը սալին Ու սովետական ձեր բորբ քուրայից Նետում է կայծեր ողջ տիեզերքին... Ու պիտի ջնջէք դուք սեւ ֆաշեզմի՞ն. Դէ´հ, այնպէս ջնջէք, Որ ապագայի լուսաւոր շէմքին Էլ երբէ´ք, երբէ´ք Չլինի ոչ մի ստրուկ ու ծառայ, Չլինի արքա´յ, Ու լինի վճիտ ջուրի պէս զուլալ Կեանքը դեռ գալիք մեր սերունդների... Եւ լինի՜, լինի՜, Հանուր մարդկութեան երազը պայծառ Լինի սալարկւած ու լայն ծառուղի. Եւ լինի՜, լինի՜, Աշխարհի վրայ արեւ մի արդար, Ու լինի մարդը մարդին հաւասար, Եւ խաղաղութեան ճերմակ աղաւնուն Չմերձի ոչ մի գիշատիչ թռչուն... Լինի մարդկութեան երազը պայծառ, Եւ ով յետ դառնայ լուսեղէն ճամբից, Ինչպէս առասպել Ղօվտի հէքեաթում՝ Դառնայ անշունչ քա´ր... Կը ջնջէք շուտով, Ջնջել էք արդէն արդար բռունցքով Որջում գալարւող ֆաշիստ հրէշին. Կը մնայ շուտով այս արեւի տակ Նրա չար թաթից Ու սեւ ստւերից՝ լոկ սեւ յիշատակ: Դաշնակ շների՜ն. Ջնջելը նրանց այնքան է հեշտին.- Ոչ ռումբ է պիտոյ եւ ոչ էլ սւին, Եւ ոչ էլ, ոչ էլ, օ՜ էորգ Աբով, Հարկ է երկնքում շողացող աստղին Տիղմ գցել ափով... Բաւ է աշխարհում անվերջ թափառող Հարազատներին Հայրենի երկրում տալ մի պատառ հող. Թէկուզ եւ փոքրիկ, թէկուզ եւ խոպան, Թէկուզ եւ լինի նա մութ գերեզման՝ Տալ մի պատառ հող, Որպէսզի օտար ու ցուրտ հողերում Մեր մեռելների հոգին չմսի, Տալ մի պատառ հող, Որպէսզի դողդոջ մեր մանուկների Վարդ շրթների վրայ, Ինչպէս ձիւներում ընկած ծաղկի փերթ՝ Չսառի բարբա՜ռը մեր հնօրեայ... Ջնջել հե՞տքն իսկ մեր. Բայց ի՞նչ է արդէն կեանքը մեզ համար,- Չարչարանքի բեռ, Ու ճակատագրի քառուղիներում Կեանքը մեզ համար՝ Անարիւն կռի´ւ ու լռին մաշո´ւմ. Խփել է արդէն մեր կարկամ ուսին Բռունցքը բախտի. Ու նորի´ց բռունցք, ու նորի´ց արիւն, Եւ այն էլ, այն էլ երկրի´ց հարենի... Իսկ մենք, օ՜, գիտես, երջանիկ Աբով, Թէ հիմա ցրւած աշխարհում անծէր, Մէն մի հայ սրտի մէն մի տրոփով Սպասում ենք դեռ՝ Հայրենի երկրի կանչին քաղցրալուր. Սպասում ենք լուռ, տրտում ու խռով, Ներկան՝ մեզ համար տառապանքի ծով, Մեխւած մեր սրտին՝ անցեալը սուր սեպ, Եւ ցուրտ ապագան, խաւար ու անյայտ, ողգոթաների կատարին ցցւած Մեզ համար ցաւի մի նոր խաչափայտ: Կորցրել ենք արդէն մեր հոգին պայծառ, Երազները վառ, Հայրենի հողի շունչը խնկաբոյր, Մեր օջախների բարքերը մաքուր. Եղել ենք ահա, անկուշտ գայլերին պատրաստի նոխազ. ալիս են նրանք, գայլերն այդ ծպտած, Խօսում դրախտից, երկնքից անհաս, Ու քաղցրաշողոմ ժպիտով անուշ, Բառերով քնքոյշ՝ Պոկում մեր մարմնից փերթեր անխնայ. Խօսում են խաչից ու խաչի անւամբ Մի հեղ էլ խաչում մեզ խաչի վրայ... ալիս են ծածուկ կաբինէտներից Մթին խաղերի ագէտները դեռ, Բերում յոյսերի բառեր մեղրալից Ու ոսկով ծախւող ոսկի երազներ. Եւ վասն անյագ կիրքերի յագուրդ՝ Իրենց հեռաւոր սակարաններում Հանւում ենք աճուրդ... Ու որպէս եղբայ´ր գալիս են ոմանք, Եւ եղբայրութեան խօսքերով վսեմ, Աչքերում ժպիտ, սրտներում հեգնանք՝ Զինում են եղբայրն ի´ր իսկ եղբօր դէմ... Ու գիտե՞ս, գիտե՞ս, Աշխարհում ձգւող մեր ճամբաներին Դարան են մտել դեչ քանի´ աղւէս, Եւ խոնջ ու վատուժ մեր մկաններին Կպել են գաղտուկ Արիւնածարաւ դեռ քանի՜ տզրուկ: Ու գիտե՞ս, գիտե՞ս թէ կան մեր դիմաց Անդարձ կորստեան վիհեր լայնաբաց, Քանի՞ ուղիներ մթին ու խարդախ, Եւ Դամօկլէսեան դեռ քանի՞ օրեր Մեր գլխին առկախ... Օ´ էորգ Աբով, հեռաւոր եղբայր, Լսե՞լ ես արդեօք Թէ ծովերից դէն աշխարհում անծայր Ունես բիւրաւոր եղբայրներ անոք, Լսե՞լ ես նրանց պայքարի մասին Ապրելու համար, մեռնելու համար... Լսե՞լ ես նրանց բորբ սրտի մասին Եւ նրանց սիրոյն լեռայ հարասար. Լսե՞լ ես ապա նաեւ, այն մասին՝ Թէ ամէն մի հայ, սիրով մի խնդուն, Լինի նա Հնչակ, լինի Բոլշեւիկ Եւ կամ Դաշնակ Շուն՝ Կը նետե´ր բոլոր օրերը գալիք Բախտի նժարին, Եթէ փսխարէն նժարում միւս էթ լինէր մի´ օր, օ՜, մի´ օր, մի´ որ՝ Հայրենի երկրում մեր խորհրդային... Ջնջել հետքն իսկ մեր, դաշնակ շներիս, Նետել մեր աչքին վառօդ ու արճիճ, Եւ ողջ աշխարհին ողջոյններ տալիս Լոկ մե´ր ականջին ատելութեան ճի՞չ... Թէ կայ մեր բախտի մատեանում անտես Որ էլի´ մի հեղ մենք լինենք զոհւող, Լինի´ թող այդպէս. Լինե մեզ համար անվախճան զրկանք, Եւ մահը նորից լինի մեզ նոր կեա´նք, Միայն թք լինի´, օ՜, լինի՜, լինի՜ Մեր եղբայրների´ համար, քոյրերի´, Մեր մանուկների եւ մեր որբերի, Եւ որպէս շնորհ՝ մեր մեռելների Շիրիմի´ համար, օ՜, լինի՜, լինի՜՝ Պատառ մի չոր հող երկրում հայրենի... Եկել եմ ահա- պօէտ մի չնչին, Որպէս աշունից պոկւած մի տերեւ, Եկել եմ ահա Որպէս խոնջ կռունկ մի ժայռի վերեւ, Եկել եմ ահա Որպէս խոնջ կռունկ մի ժայռի վերեւ, Եկել եմ ահա- պօէտ մի չնչին, Եւ խառնած շունչս բիւրերի շնչին՝ Երգում եմ նրանց Խռովը խորին եւ վիշտը անանց. Լսիր իմ երգում անամոք թախիծ, Եւ պանդուխտի լաց, եւ սիրոյ արցունք լսիր իմ երգում, Լսիր լեռնացած կարօտ իմ երգից Եւ նահանջական պայքարի զղջո´ւմ... Եւ լսի´ր, լսի´ր, Ինձ հետ միասին լալիս է անյոյս Մի ողջ ժողովուրդ, Որի կէսն արդէն տարել է մի օր Եղեռնը անգութ - Յիշո՞ւմ ես Դէր-Զօր... Ու կէսը ցրիւ հողմերի բախտին, Կանչում է ահա այս գորշ Հալէբից, Բուրգերի երկրից, Փարիզից կանչում, Ու դեռ հեռաւոր Կալիֆորնիայից Եւ Մարմարայի ափերից տրտում, Կանչում երկնքին, կանչում աստծուն, Դժոխքին կանչում՝ Որ տանեն, տանեն, տանե՜ն դէպի տուն... Եկել եմ ահա- պօէտ մի չնչին, Եւ կարօտահար իմ եղբայրների Տաք սի´րտն եմ բերել իմ հայրենիքին, Որպէսզի սրտից հայրենի երկրի Բորբ մեր սրտի դէմ սառոյցը ճաքի, Ու սառոյցի տակ, ինչպէս ձնծաղիկ Բացւած արեւին, Եւ ինչպէս քնքոյշ ու կարօտած մայր՝ Իր սիրտը բացի Բոլորի´ հանդէպ, բոլորի համար... Եկել եմ ահա- պօէտ մի չնչին, Եւ որպէս ծովում խեղդւողի կանչ, Ընկուղւող նաւի եղերական սոյլ, Աշնան մշուշում պլպլան ճաճանչ, Եւ հողմերի դէմ առկայծող նշոյլ. Եկել եմ ահա- պօէտ մի չնչին՝ Նետում եմ երկրիս իմ երգը վերջին.- Տւել եմ ջրին, տւել եմ հովուն Ինչ կեանքն էր դիզել իմ ջահել հոգում. Ե´ւ ուղեղիս մէջ օրերի դարսած իտութիւնը բութ, Ե´ւ սրտիս նստած յոյզը լայնաշերտ Լոկ պատրանք եւ սուտ, Նետել եմ հեռու՝ որպէս հոգու կե´ղտ... Իմ հոգին հիմա, մրրիկների տեղ Ճարճատող քնար, Որին փաթթել է անցեալը դժխեմ Որպէս հնչուն լար՝ Միլիոն զոհերի աղիքները պիրկ. Դարն է մղկտում լարերի վրայ Ու ողբն իր նետում դարերին գալիք.- Հասել է ահա րոպէն գերագոյն, Կեանքի եւ մահւան արարը վերջին. Չկա՜յ մեզ համար ուրիշ փրկութիւն Քան մեռելների սեւաբախտ ուղին, Որ ձգւում է տաք անապատներից, Անցնում մեր սրտից Եւ հասնում ի քե՜զ, եւ հասնում ի քե՜զ, Իմ լուսապայծառ, կարմի´ր հարենիք... Չունիմ ես հիմա եւ ոչ մի աստւած, Ու ստապատիր ո´չ մի ոսկի հորթ. Ես, կեանքի հովտում յոկնաբեկ անցորդ Եւ միրաժների խաբւած ուղեկից... Մաշել է սիրտս, մաշել է հոգիս Առօրեայի պաղ խարտոցների տակ. Չկա´յ ինձ քաշող ե´ւ ոչ մի մագնիս Բացի քո աստղից վառ ու շողարձակ... Իսկ դու հեռաւոր, երջանիկ ընկեր, Օ՜ էորգ Աբով, Հոգուդ մէջ դիզւած այդ մաղձը դեղին Յանձնիր Զանգուի ցասկոտ ջրերին. Խփի´ր ականջիդ թմբուկը արթուն Որպէս զգայուն Ու յարաթրթիռ մի դիափազոն Հայրենի հողի տրոփուն կրծքին. Լսիր դու հողին, լսիր դու հողին, Դու հողի´ն լսիր, Եւ նա քեզ կ'ասի թէ չկայ խտիր Իր զաւակների միջեւ տարագիր, Թէ չկա՜ն շներ, Թէ հայ գեղջուկին սիրտն ի վեր ցցւած Չկայ մաուզէր, Այլ կան բիւրաւոր տառապող սրտեր՝ նո´յն հողի համար, Եւ կան սրտերում վրէժի լեռներ՝ Նո´յն եւ միեւնոյն ոսոխի համար, Եւ հոգիներում սիրոյ ջրվէժներ Միայն ձե´զ համար Ո՜վ հայրենիքում ապրող եղբայրներ, Միայն ձե՜զ համար... Եւ միայն, միայն միայն քեզ համար՝ Հէյ ջա՜ն Երեւան, Մշուշների մէջ կարօտած իմ եար՝ Հէյ ջա՜ն Երեւան, Ու խոյանքներիս դու վերջին կայան՝ Հէյ ջա՜ն Երեւան, Իմ առաջին սէր ու վերջին տենչանք՝ Հէյ ջա՜ն Երեւան... Մտքիս խանձարուր ու սրտիս պատանք՝ Հէյ ջա՜ն Երեւան, Հէյ ջան Երեւան, ուցէ այս օտար երկրից աքսորի Հոգիս Արաքսին երբէք չհասնի. Ու այգաբացի շողերից առաջ Ինձնից մնայ լոկ թեւաբեկ մի խաչ, Ու երազներիս պալատը մարմար Դառնայ մի դաշտում անտէր շիրմաքար. Հէյ ջա՜ն Երեւան, ուցէ հող դառնամ չհասած հողիդ, Դառնամ յիշատակ ու դառնամ աճիւն. Բայց մինչեւ կեանքիս նշոյլը յետին, Ու վերջին շոնչիս թրթիռը վերջին՝ Հոգիս քեզ համար կ'երգի օրհնութիւն, Կ'երգի ծովացած հասկերն արտերիդ, Աստղերի դագաղ Սեւանդ վճիտ, ոծարաններիդ զանգւածը մեծղի Ու բանւորներիդ քրտինքը կ'երգի, Հէյ ջա՜ն Երեւան, Լինեմ մինչեւ հող ու դառնամ մոխիր՝ Կ'երգեմ բորենու սուր ատամներից Մարմինդ պահող դրօ´շդ կարմիր... Կ'երգեմ լուսաշող ու պայծառ ներկադ, Եւ մեր անցեալի աւերակներից Կ'երգեմ բարձրացող շքեղ ապագադ, Հէյ ջա՜ն Երեւան... Հէյ ջա՜ն Երեւան, Լինեմ ես քնած թէ լինեմ արթուն, Հէյ ջա՜ն Երեւան, Զարկերը սրտիս տրոփ առ տրոփ, Հէյ ջա՜ն Երեւան, Կ'երգեն քեզ համար միայն օրհնութիւն... Միայն օրհութիւ´ն, Միայն օրհութի´ւն Եւ սէր ու կարօտ, Սէ´ր եւ օրհութիւն՝ Հէյ ջա՜ն Երեւան... Հէյ ջա՜ն Երեւան, Արեւը պայծառ երկնքիդ վրայ, Արարատը քեզ լինի պահապան, Այգիներիդ մէջ որթը մեղրանայ, Երդիքներիդ տակ ծիծաղն անպակաս, Դէզերը հունձքիդ հսկայ լեռ դառնան Ու յաւերժի դէմ յաւէտ շէն մնաս՝ Հէյ ջա՜ն Երեւան: Հէյ ջա՜ն Երեւան, Ձմեռների դէմ միշտ դալա´ր մնաս Ու պայքարներում մնաս յաղթակա՜ն, Բռունցքդ չարին լինի պատուհաս, Եւ զաւակներիդ համար հեռառոր Դու լայնաբաց գիրկ դառնաս մայրական Եւ հեռուներից երգես մեզ օրօր՝ Հէյ ջա՜ն Երեւան... Հէյ ջա՜ն Երեւան, Օրերդ անցնին ծափով ու երգով, Օրորոցներիդ վերեւ ապագան Լինի գարնային մեղմ ու անուշ հով. Քրտինքդ հողիդ օրհնութիւն դառնայ, Հողդ ոսոխիդ դառնայ գերեզման, Ու վիշտը սրտէդ ընդմիշտ բացակայ՝ Հէյ ջա՜ն Երեւան... Հէյ ջա՜ն Երեւան, Դրօշդ ձեռքիդ միշտ ամուր բռնես, Մեծ երազը մեր անվթար պահես, ալիքն անցեալին զօդող կապ լինես, Լոյսի ակերից անյագուրդ ըմպես, Նայւածքիդ հուրով չարքերը վանես Եւ հողմերի դէմ անխորտակ կանգնես՝ Հէյ ջա՜ն Երեւան. Հէյ ջա՜ն Երեւան, Հող բռնես ձեռքիդ ու դառնայ ոսկի´, Ծիլ տնկես արտիդ ու դառնայ կաղնի´, Շրթունքդ արեւի ակունքին հասնի, Արմատդ հողի ընդերքից անցնի, Աչքերիդ շողից լուսինը խամրի, Հրճւանքդ մնայ, թախիծդ մեռնի՝ Հէյ ջա՜ն Երեւան... Հէյ ջա՜ն Երեւան, Դարերի դիմաց միշտ կանգուն կենաս, Ու բախտի կոչին յար արթուն մնաս, Լուսաւոր ճամբէդ անվարան գնաս, Նախանձ աչքի դէմ ծակող փուշ դառնաս, Սիրտդ աշխարհին որպէս վարդ բանաս, Մէկով ցանք անես, հազարով բառնաս՝ Հէյ ջա՜ն Երեւան... Հէյ ջա՜ն Երեւան, Մի վայրկեանի մէջ օրով կանաչես, Տիեզերքի դէմ փառքով ճաճանչես, Հոգուդ ժպիտով մեր վիշտը ջնջես, Մի օր էլ դարձի շեփորը հնչես Եւ պանդուխտներիդ հայրենիք կանչես՝ Հէյ ջա՜ն Երեւան...
-
ԱՇՈՒՂԸ (Դասական Ուղղագրութեամբ) Աւետիս Ահարոնեան Ջարդը վերջացաւ: խաւարն իջաւ: Իջաւ սարերից եւ ծածկեց արար-աշխարհը: Այն գիշեր հոգեմաշ էր, սոսկալի. խաւարը շատ թանձր: Քաղաքը ոչ թէ քնեց, այլ մեռաւ: Փողոցներում մարդ չկար, տներում ճրագ չկար, ո´չ մի ձայն. կենդանութեան նշոյլ ցոյց տալը այդ գիշեր ոճիրներից մեծագոյնն էր: Իշխողը մահն էր, բռնի, արիւնոտ մահը, որ սարսափելի թեւերով սաւառնում էր, վեր-վեր մռայլ տներից, որօնք այդ օրը չտեսնւած բաներ տեսան: Քանի՞ քանի՞ օջաղ մարեց, աչք չմնաց արիւն արցունք չթափէր... Այժմ էլ մի զարմանալի լռութիւն կար ոճիրով յղի խաւարում: Ո՞վ ձայն հանէր. յօշոտւած ու այլանդակւած դիակները շարան-շարան փռւած էին գերեզմանատանը՝ ճռթւած ու արիւնոտ աչքերը դէպի երկինք չռած, ասես հարցնում էին «ինչաո՞ւ», բոլոր «ինչուներից» ամէնից անմիտը, որի վրայով դարերը քրքիջով են սահում՝ անպատասխան թողնելով խեղճերին: Լուռ էին նաեւ մեծ ոճիրի հեղինակները: Խաւարը եկաւ, ծածկեց արիւնը մի մռայլ քողով. բայց իր հետ բերեց նաեւ մի սոսկում, որ թափանցում էր նոյնիսկ ամենաանսիրտ արիւնարբուի երակներում. նրանք թագնւեցին իրենց տներում, ինչպէս որսից դարձող գաղազաններ բնում: Այն գիշեր դրսում, փողոցում դւ մանաւանդ հայոց գերեզմանատան շուրջը մի բան կար, որ հազար աչքով, հազար ձեւով գալարւում էր խաւարի մէջ եւ խեղդում էր խեղդում... Քամի էլ կար, աշնանային չար քամի: Շատ ուշ միայն փողոցներից մէկում յայտնւեցին մարդկային մի խումբ ստւերներ... քսանի չափ զինւորներ եւ մի յիսնապետ: Նրանք շարժւում էին հանդարտ, անձայն, ասես վախենալով մահու հանգիստը խռովել կամ զայրացնել խաւարի մէջ գալարւող սարսափը: Ի՞նչ էին փնտռում այս անապատ փողոցներում այդ ժամին, - անկարելի էր իմանալ մթութեան մէջ: Միայն նրանք անցնում էին գողերի զգուշութեամբ, մերթ ընդ մերթ կանգ էին առնում այս ու այն դրան առաջ, ականջ էին դնում եւ կրկին շարունակոմ ճանապարհը նոյն զգուշութեամբ: Փողոցի ծայրում յիսնապետը, որ առաջ էր ընթանում կանգ առաւ. Մի քանի դիակներ կային գետնին փռւած: -Վերցրէ´ք, հրամայեց նա, պէտք է տանել «այնտեղ»: «Այնտեղը» հայոց գերեզմանատունն էր: Մի քանի հոգի մօտեցան: Վերցրին դիակները եւ դրին ձեռքերի պատգարակների վրայ, ապա կրկին առաջ շարժւեցին: Այս խումբը փողոցներում թափւած վերջին դիակները հաւաքելու պարտքն ունէր: Դարձեալ մի քանի տեղ կանգ առան. դարձեալ դիակներ շարեցին նախկինների վրայ եւ շարունակեցին ընթացքը: Մէկ էլ յանկարծ իրենց արիւնոտ բեռը վար դրին եւ բոլորը միասին քարացան... Հեռու գերեզմանից քամին մի ձայն էր բերում, մի աղեկտուր ձայն, որ լսւում էր մերթ ինչպէս խորունկ հառաչանք եւ մերթ ինչպէս օգնութեան աղաղակ կամ սարսափի սրտաճաք ճիչ: Երբեմն քամու հետ խառնւելով, այդ զարմանալի ձայնը մեծանում էր, դառնում հարիւրաւոր կոկորդից պոռթկած մռմռոց: Այդ ժամանակ թւում էր, թէ գերեզմանատան բոլոր դիակները միանգամից ճչում են, հառաչում են ցաւերից եւ դատ ու արդարութիւն են պահանջում: Երբեմն էլ, երբ քամու թափը մեղմանում էր, պարզ ու որոշ լսւում էր մի սրտաճմլիկ երգի ձայն, որով կարծես մի սգաւոր ոգի նզովում էր աշխարհի արդարութիւնը եւ լուռ դիակների ցաւերն էր ողբում: Այս խաւարի, այս սարսափի մէջ անսպասելի, գերբնական էր թւում այդ զարմանալի ձայնը, եւ խումբը քար կտրած՝ լսում էր, անկարող լինելով առաջ գնալ: Իրենց ձեռքով խողխողւածներն էին խօսում, նրաք էին բողոքում, եւ դահիճներն անկարող էին չլսել: Երգը շարունակում էր. «Սեւ խաւարն իմ ընկերս է անբաժան, Ես չգիտեմ, ի՞նչ ասել է պայծառ օր, Բայց այսօրւայ խաւարն է խոր, հոգեհան... Դիակները փսփսում են ահաւոր, Եւ պատմում են իրենց ցաւերն անպատում, Որից Աստւած գուցէ դողայ երկնքում: «Հին դարերից ցաւեր շալկած յամրօրէն Հառաչելով, անցաք արեան ծովերով, Համբերութեան դասեր առիք լեռներէն... Քնէ´ք այժմ, բոցով, ցաւով, վէրքերով, Եւ պատմեցէ´ք ձեր ցաւերն անպատում, Որից Աստւած գուցէ դողայ երկնքում: «Այս իմ անճար քնարն ունի երեք լար, Այն՝ ողբաձայն, լալկան, խղճուկ, դողդոջուն,- Ի՞նպէս ողբամ ձեր ցաւերն անհամար, Սրտեր վառեմ, արցունք քամեմ ես անհուն... Դո´ւք պատմեցէք ձեր ցաւերն անպատում, Որից Աստւած գուցէ դողայ երկնքում: «Տառապանքի, սուգ ու սեւի ինձ ընկեր Մարդ չմնաց իմ արիւնոտ վաթանում. Լուռ են շուրջս լեռներ, ձորեր, շիրիմներ, Լոկ քամին է կողկողագին մրմնջում... Դո´ւք պատմեցէք ձեր ցաւերն անպատում, Որից Աստւած գուցէ դողայ երկնքում»... - տէ´ք այդ մարդուն, հրամայեց յիսնապետը: - երեզմանատանն է, բէյ - պատասխանեցին մի քանի երկչոտ ձայներ: - երեզմանատօւն գնացէ´ք տասն հոգի, առա´ջ: Խմբից տասը մարդ բաժանւեցին եւ անհաստատ քայլերով առաջացան, տանելով իրենց հետ հաւաքած դիակները: Ձայնը շարունակում էր. «Ես էլ ցաւի դաշն կապեմ քամու հետ, Եւ արցունքի երգեր հիւսենք միասին. Նա խաղում է ամպրոպների շանթի հետ, Նա յոյզ ու բոց կը տայ նաեւ մեր երգին: Կոյր աշուղը, մրրկաշունչ, խօլ քամին Կը պատմեն ձեր տառապանքներն աշխարհին»: «Ոռնա´, քամի, հազար ու մի ձայներով, Թո´ղ սարսռան լեռներ, ձորեր, անդունդներ... Անցի՜ր մէկ-մէկ դիակների վրայով, Լիզի՜ր վէրքեր ու հաւաքիր հառաչներ... Կոյր աշուղը, մրրկաշունչ, խօլ քամին Կը պատմեն ձեր տառապանքներն աշխարհին.շ»: «Ի՞նչ ես վազում աննպատակ դէպ հեռուն, Հառաչանքներ, խոր-խոր ցաւեր շալակած. Վե´ր սլացիր դէպի երկինքն անհուն, Գտի´ր գահը, ուր բազմել է մի Աստւած, Թէ անզօր է սրբել արցունքն աշխարհում, Գահ էլ պէտք չէ եւ ոչ Աստւած երկնքում...» «Փչի´ր վրան ահեղաշունչ որոտով, Թող իր գահը դողայ հիմքից եւ Աստւած. Թո´ղ երկինէը մթնի իր վառ աստղերով, Տիեզերքը դարձրո´ւ քաօս, աւերած... Թէ անզօր է այն Աստւածն աշխարհում, Գահ էլ պէտք չէ եւ ոչ Աստւած երկնքում...» «Զուր ես խառնում ծեր ալիքներն աշուղին Այնտեղ միայն հին օրերի խոհեր կան, Դու խօմ գիտես լեզու, խօսք տալ ժայռերին, Նրանց ասա´, թող քեզ պատմեն, ի՞նչ տեսան... Երբ անզօր է այն Աստւածն աշխարհում, Գահ էլ պէտք չէ եւ ոչ Աստւած երկնքում...» «Անցի´ր հանդարտ շիրիմների վրայից, Հողի տակ էլ թշւառները քուն չունին. Շարան-շարան հողաթմբի խորքերից, Խուլ մրմոնջներ գուցէ լսես ցաւագին... Երբ այսքան ցաւ ու արիւն կայ աշխարհում, Գահ էլ պէտք չէ եւ ոչ Աստւած երկնքում...» Զինւորների խոմբը հասաւ գերեզմանատանը, դիակները ներս տարան եւ կանգ առան առանց յամարձակւելու շատ խորքեր գնալ, ուր սարսափն էր թագաւորում: - Ո՞վ ես, ձայն տւեց խմբից մէկը: Պատասխանի փոխարէն երգիչը շարունակեց այս անգամ աւելի ուժգին, աւելի ցաւոտ: «Կոյր աշուղը, մրրկածունչ խօլ քամին Սեւ երգ կասեն, ցաւ կը պատմեն աշխարհին, Երբ այսքան ցաւ ու արիւն կայ երկրում, Գահ էլ պէտք չէ եւ ոչ Աստւած երկնքում...» Զինւորներըն առաջացան վախվխելով: Նրանք քայլում էին հողաթմբի եւ դիակների վրայից, իսկ երգիչը մերթ երգում էր եւ մերթ հեկեկում էր այնպէս որ կարծես բոլոր տապանաքարերը նրա հետ միասին հեծկլտում էին ցաւից, դւ մեծ սուգը մարմին առած՝ գալարւում էր բոլորից վեր, դիակների եւ շիրիմների վրայ... Զինւորները հասան եւ կանգ առան: Նրանց առաջ մի տապանաքարի վրայ նստած էր մի հատիկ մարդ, մի ծերունի... նա գլխաբաց էր եւ մազերն ու միրուքը քամուն տւած՝ նայում էր դէպի վեր, դէպի անսահմանութիւնը եւ կարծես բոլոր զոհերի արիւնն էր պահանջում: Քաղաքում նրան «աշուղ» էին ասում, բայց իրօք նա մեծ «դարդից» էր աշուղ դարձել: Հեռու-հեռու, հայրենի գիւղում, նա տեսել էր իր բազմանդամ ընտանիքի կորուստը իր իսկ տան բոցերի մէջ, ինքն էլ զոյգ աչքերի գնով հազիւ էր կարողացել փրկել մի հատիկ զավակին, որի հետ մի օր յայտնւեց Ա... գիւղոմ: Այստեղ փոքրիկ, տասն տարեկան երեխան առաջնորդում էր կոյր հօրը, եւ սա երգում էր աղեկտուր երգեր փողոցներում, բակերում, տներում: Նրա հին սազի լարերից ասես կաթիլ-կաթիլ ցաւ էր թափւում, իսկ ձայնը անհուն ցաւի շեշտ ունէր: Երբ ջարդն սկսւեց նա դարձեալ դուրսն էր եւ ընդհանուր իրարանցումի մէջ կորցրեց երեխան: Մինչեւ ուշ գիշեր նա թափառեց փողոցներում: Կանչեց, ճչաց... Իզո՜ւր - որդու ձայնը չլսեց: Նրան չսպանեցին: Ի՞նչ արժէր մի կոյրի կեանքը: Իմանալով որ դիակները գերեզմանատանն են հաւաքւած, նա գիշերը չանգռելով բարձրացաւ մինչեւ գերեզմանատան բլրակը եւ մերթ ծնկաչոք, մերթ սողալով մէկիկ-մէկիկ շօշափեց դիակները՝ մի հատիկ զաւակի դիակը փնտռելով: Երբ ջանքերն անօգուտ անցան, նա կծկւեց մի քարի վրայ, դուրս քաշեց մէջքից իր սազը եւ հին օրերի ունկնդիրներին այս սարսափելի գիշերին վերջին անգամ սուգ ասաց: Նրա ձայնը բարձրանում, տարածւում էր մեռած քաղաքի վրայ՝ տանելով իր հետ այնքան անմեղ արեան բողոքը: Քիչ յետու աշուղը կանգնած էր յիսնապետի առաջ: - Ո՞վ ես դու, հարցրեց բէյը: - Ե՞ս... ես սուգ ասող եմ: - Ի՞նչ էիր ասում այնտեղ: - Օրօր էի ասում, բէյ, սուգ էի ասում: - Ո՞ւմ համար: - Ո՞ւմ համար, Աստւած գիտէ: - Ո՞վ քեզ իրաւունք տւեց որ քո ոռնոցով քաղաքի քունը եւ խաղաղութիւնը խանգարես: Եթէ լոյս լինէր, հարցնողը կը տեսներ, թէ ինչպէս ծամածռւեցին ծերի շրթունքները, եւ նա սոսկալի կերպով ժպտաց: - Խաղաղութի՞ւնը, կրկնեց ծերը հեգնաբար. գերեզմանատան դիակներն ու քարերը չեն լսում, բէ´յ. իսկ ով որ այնտեղ՝ գերեզմանատանը չէ, նա կարմիր ձեռներ ունի, ոչ մի ձայն նրա խաղաղութիւնը չի վրդովի... Ում էլ ձեռքերը ոճիր չեն գործել, նրանք սարսափից խլացել են. Աստւածն էլ ձերն է: Ես էլ սուգ եմ ասում, բէյ, օրօր եմ ասում, չէ՞ դուք ուզեցիք որ քնեն... - Ո՞վ տարաւ քեզ այնտեղ, դու խոմ կոյր ես: - Սրտի կրակն ու արիւնի հոտը, դու հոտ չե՞ս առնում: - Որ թողնենք էլի՞ կերթաս այնտեղ: - Հա´, բէյ, կերթամ, իմ տեղն այնտեղ է, ինչո՞ւ յետ բերիք ինձ, ես մենակ եմ, ցաւը մեծ է, շատ մեծ է, զոյգ կոյր աչքով այդքան ցաւ երբ ողբամ, թէ օր ու գիշեր կրակ ու բոց չդառնամ: - Ի՞նչ էիր երգում այնտեղ, երգի´ր մեզ համար էլ: - Բէյ, գիշեր է, այժմ մեռելների երգ կասեն: - Երգի´ր մեռելների երգը: Ծերը նստեց գետնին, սազը ձեռք առաւ եւ սկսեց. Խօսի´ր քնար... Արար աշխարհ թէ լռի, Ցաւի, արեան, տառապանքի լուռ ծոցում, Կոյր աշուղը հառաչանքի պարտք ունի Թշւառութեան ու անէծքի վայրերում: Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, Թո´ղ ողջ աշխարհ հային կարդայ նախատինք... Երեք լար կայ, մէկը մէկից սգաւոր Մէկն արիւն, մէկն արցունք է քամում Եւ երրորդը, այն ամենից թունաւոր, Անէծք ունի իր թրթռուն խաղերում: Այսքան չարիք թէ մոռանան մեր որդիք, Թո´ղ ողջ աշխարհ հային կարդայ նախատինք... Սեւ բռնութեան, աւերածի զինւորներ, Խոպան աւեր բոց փռեցիք ձեր ոտքով, Բնակութիւն, շէն քաղաքներ ու աւեր Անապատի վերածեցիք անվրդով: Այսքան աւեր թէ ներեն ձեզ մեր որդիք, Թո´ղ ողջ աշխարհ հային կարդայ նախատինք... Դիակների վիշտը լացի ու ցաւեր... Քանի՜ դարեր լոկ ողբ ու սուգ ենք ասում, Այժմ անէ՜ծք դահի-ներին մարդակեր, Վրէ՜ժ միայն, լոկ վրէժ եմ պահանջում... Այսքան արցունք թէ մոռանան մեր... - Հա՜յր... Մի փոքրիկ մանուկ էր, որ խաւար անկիւնից դուրս թռաւ եւ փաթաթւեց ծերի պարանոցով: Որդի՜ն էր... - Զաւա՜կս: - Հայր, հա՜յր... - Կրա՜կ, որոտաց բէյը, եւ նոյն վայրկեանին տասնեակ հրացանների որոտը խեղդեց մանկան աղաղակը. Նրանց փողերից դուրս վիժած բոցերը մի վայրկեան լուսաւորեցին փողոցի թանձր խաւարը, եւ հայր ու որդի իրար գրկած թաւալեցին իրենց արեան մէջ: Նրանց շրթունքները դողդողում էին եւ կարծես դեռ մրմնջում էին «Այսքան արիւն թէ ձեզ ներեն մեր որդիք, Թող ողջ աշխարհ հային կարդայ նախատինք»... Գրեց Աւետիս Ահարոնեան 1899 թ.
-
Բենեամին Թաշեանի Խօստովանութիւնը Ես միշտ այն տեսակէտը պաշտպանած եմ անձնական խօսակցութիւննրու ատեն, թէ պէտք է ունենանք մէկ լեզու, նախընտրաբար անշուշտ արեւլահայերէնը, որ հիմա դարձած է պետական լեզու. բայց զգուշացած եմ նոյն տեսակէտը պաշպտպանելէ նաեւ հրապարակով, նախ՝ որովհետեւ կը վախնայի, որ ինծի դէմ պիտի ունենայի հանգուցեալ«արխատաշ»ս՝ Շաւարշ Միսաքեանը, ծանօթ՝ իբրեւ մոլեռանդ պաշտպանը արեւմտահայերէնի: Կրնար կարծուիլ, միւս կողմէ, թէ ես բարոյական ազդեցութեանը տակն եմ «արեւելահայ» Վ. նաւասարդեանի, որ, ի դէպ արեւմտահայերէնը կը պաշտպանէր արեւելահայ լեզուաբաններու դէմ: Հիմա երկուքն ալ հող դարձած են. Շաւարշ Միսաքեանի հետ վէճի բռնուելու վախը չունիմ, իսկ Վ. Նաւասարդեանի «բարոյական ազդեցութեան» խօսք չի կրնար ըլլալ այլեւս: ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԳՐԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ, էջ 17, 1961, Տպարան «Յուսաբեր» Գահիրէ:
-
ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ (Դասական Ուղղագրութեամբ) ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, Մեր հին սազի ողբանւագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛յրը վառման, Ու նաիրեան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում: Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսէ, Արևն ամռան ու ձմեռվայ վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կորած խրճիթների անհիւրընկալ պատերը սև Ու հնամեայ քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում: Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանայ ես ողբաձայն երգերը մեր, Չե՜մ մոռանայ աղօթք դարձած երկաթագիր գրքերը մեր, Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արիւնաքամ վէրքերը մեր - Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-եա՛րն եմ սիրում: Իմ կարօտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկայ. Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկայ. Աշխա՛րհ անցի՛ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկայ. Ինչպէս անհաս փառքի ճամբա՝յ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում: 1920-1921 Երևան-Մոսկւա
-
Նամակ առ Հայաստան(Դասական Ուղղագրութեամբ)Ալիսիա ԿիրակոսեանԹարգմանեց` Վահագն ԴավթյանԵրկի´ր Հայաստան, Ես քեզ գրում եմ Բուենոս-Այրես հեռու քաղաքից: Մեր բաժանումից երկու տարի անց: Եւ հուսով եմ ես, Որ իմ նամակը Քո արեւներին Ու քո լեռներին դու պիտի կարդաս, Ինձ պատասխանեն պիտի ջրերդ` Մտերիմները Քո արմատների... Ինձ պատասխանի պիտի քո ոգին Եւ պատասխանի իր մէկ ու միակ Այն ճշմարտութեամբ, Որ ի´մն է նաեւ: Երկի´ր Հայաստան, Դու կանչում ես ինձ, Քեզ է պահանջում ու քեզ է կանչում Նաեւ արյունս, Եւ ինձ տանջում է տենդը սպասման: Ուրիշ, այլ սէրեր Յուզում են միայն Ակնթարթները իմ ժամանակի, Քոնն է Հայաստա´ն, Ողջ անձեռնամուխ իմ ժամանակը Եւ ամենաջինջ Իմ արտասուքը: Երկի´ր Հայաստան, Երբ ես ուզում եմ քո անունը տալ, Իմ մէջ զարթնում է մի թաքուն աղօթք` Ամենահինը, Երբ քեզ եմ երգում, Իմ մեջ շարժումն է Սկսում բջիջն իմ ամենանոր: Չգիտեմ, ճչա՞մ, Թե՞ արտասուքիս խառնեմ լռելեայն Կարօտիս ցաւը, Որ անանուն է: Երազում եմ քեզ, Եւ էութեանս թափանցիկ ամպը Քեզ է միանում Եւ գնում յաւերժ մի լողարկութին: Դեռ քեզ չտեսած, Ճանաչում էի ես քո քարերը, Յետոյ քեզ տեսայ, Քեզ շօշափեցի, Շնչեցի ես քեզ, Լուծւեցի ջրում Եւ փոշի դարձայ քամիներիդ մէջ: Գիտե՞ս, Իմ ու քո միասնութիւնը Վաղնջական է: Ես կամ առաջին քո յուշերի մէջ: Ապրել եմ ես քո Հողմակոծ հողում Որպէս անխուսափ մի ճակատագիր: Եւ պիտի մի օր վերադառնայի Դէպի սկիզբս, Գտնելու համար անմեղութիւնն իմ Ու էութիւնն իմ` Անդաշն աշխարհի Հարաբերական Այս խաղերի մէջ: Ես այդ աշխարհից Գալիս եմ ահա, Որ օրէնքները ի կատար ածեմ` Իրերի շարժման օրէնքները պարզ: Քանզի այն ամենն Ինչ որ պատմում է Մայր հողի մասին Ու արէան մասին, Ամպի ու լեռան, Հացի ու փառքի, Աղի ու լոյսի, Երաժշտութէան, Բանաստեղծութէան, Արցունքի մասին, Անդունդի մասին, Սարսուռի մասին Ու քարի մասին, Ինձ քո մասին է պատմում շարունակ: Չե՞ որ ես տեսայ, Թէ Հրազդանը Քարի ու ջրի յաւերժ բախումով Ինչ է նկարում, Եւ ամպերի տակ տեսայ բաբախը Արարատ լեռան, Արարատ լեռը` Ահեղ մի պայթիւն, Որ ինձ հրկիզեց Առանց լաւայի... Ինձ հարց են տալիս, -- Հայաստանն ի՞նչ է... Բայց միթէ այդքան հեշտ է բացատրել Ամբողջութիւնը, Մի՞թէ հաւատը մեկնաբանել է, Թէ ի՞նչ է Աստւած... Եւ ինչպէ՞ս պատմել սարսուռի մասին, Հաւատքի մասին, Եւ էութիւնը ինչպէ՞ս մերկացնել, Ցույց տալու համար Կերպարը սիրոյ: Հիմա ես ու նա` Միասնութիւն ենք Եւ ամբողջութեամբ մեր ճշմարտութեան, Եւ եթերային մեր երազներով, Անցեալի դէմքով տանջահար ու հեգ Եւ ճերմակ ու ջերմ օրօրոցներով... Մենք պահանջ չունենք խօսքի ու բառի, Զի հոգիները լռութփան մէջ են Միանում իրար: Երկի´ր Հայաստան, Ես բարձրացել եմ քո փառքի թեւվ, Քո կորուստներով եղել արնաքամ, Աղօթել եմ ես քո մայրերի հետ, Քո վէրքերի մէջ կսկիծ եմ եղել, Ծնունդներիդ մէջ` բերկրութիւն մի պարզ: Հինգ հազար տարի Քո տառապանքի հետ եմ ես եղել: Եւ այս ամենը ինչպե՞ս բացատրել Այն մարդկանց, որոնք Ինձ հարց են տալիս, «Հայաստանը քեզ դո՞ւր եկավ արդեօք»: Ու ես այդ մարդկանց ուզում եմ ասել, -- Ես Հայաստանը ապրում եմ, մարդիկ, Ապրում եմ նրա հեռագոյն մաշկով, Բոյրով մենաւոր Եւ զգում նրան իմ արմատներով... Ես չգնացի նրան տեսնելու ու հաւանելու, Գնացի այնտեղ նորից ծնւելու Եւ որոնելու լոյսն իմ նախնական, Եւ սկսելու իմ գրոյ դարից: Դու, որ ինձ գիտես Եւ հասկանում ես իմ ճիչը անգամ, Գիտե՞ս, թէ որքան դժւարանում եմ Քո մասին խօսել Աշխարհիկ լեզւով,-- Մեր հանդիպումը Ամենավերին Երկինքներում է, Որտեղ խօսում են, Սակայն չեն զգում բայերի կարիք: Եւ դրա համար Ես իմ լռութեան աղօթքներով եմ Միշտ քեզ ողջունում, Իմ ինքնապատկեր: Ու քեզ օրհնելով, Ես ինձ եմ օրհնում, Քեզ վերապրելով, Վերապրում եմ ինձ, Եւ ճի´չս, ճի´չս Այդ դու ես, որ կաս, Հայրենի իմ հող Եւ իմ դրօշակ` Երկի´ր Հայաստան:Նամակ առ Հայաստան(Նոր Ուղղագրությամբ)Ալիսիա ԿիրակոսյանԹարգմանեց` Վահագն ԴավթյանԵրկի´ր Հայաստան, Ես քեզ գրում եմ Բուենոս-Այրես հեռու քաղաքից: Մեր բաժանումից երկու տարի անց: Եվ հուսով եմ ես, Որ իմ նամակը Քո արեվներին Ու քո լեռներին դու պիտի կարդաս, Ինձ պատասխանեն պիտի ջրերդ` Մտերիմները Քո արմատների... Ինձ պատասխանի պիտի քո ոգին Եվ պատասխանի իր մեկ ու միակ Այն ճշմարտությամբ, Որ ի´մն է նաեվ: Երկի´ր Հայաստան, Դու կանչում ես ինձ, Քեզ է պահանջում ու քեզ է կանչում Նաեվ արյունս, Եվ ինձ տանջում է տենդը սպասման: Ուրիշ, այլ սերեր Հուզում են միայն Ակնթարթները իմ ժամանակի, Քոնն է Հայաստա´ն, Ողջ անձեռնամուխ իմ ժամանակը Եվ ամենաջինջ Իմ արտասուքը: Երկի´ր Հայաստան, Երբ ես ուզում եմ քո անունը տալ, Իմ մեջ զարթնում է մի թաքուն աղոթք` Ամենահինը, Երբ քեզ եմ երգում, Իմ մեջ շարժումն է Սկսում բջիջն իմ ամենանոր: Չգիտեմ, ճչա՞մ, Թե՞ արտասուքիս խառնեմ լռելյայն Կարոտիս ցավը, Որ անանուն է: Երազում եմ քեզ, Եվ էությանս թափանցիկ ամպը Քեզ է միանում Եվ գնում հավերժ մի լողարկության: Դեռ քեզ չտեսած, Ճանաչում էի ես քո քարերը, Հետո քեզ տեսա, Քեզ շոշափեցի, Շնչեցի ես քեզ, Լուծվեցի ջրում Եվ փոշի դարձա քամիներիդ մեջ: Գիտե՞ս, Իմ ու քո միասնությունը Վաղնջական է: Ես կամ առաջին քո հուշերի մեջ: Ապրել եմ ես քո Հողմակոծ հողում Որպես անխուսափ մի ճակատագիր: Եվ պիտի մի օր վերադառնայի Դեպի սկիզբս, Գտնելու համար անմեղությունն իմ Ու էությունն իմ` Անդաշն աշխարհի Հարաբերական Այս խաղերի մեջ: Ես այդ աշխարհից Գալիս եմ ահա, Որ օրենքները ի կատար ածեմ` Իրերի շարժման օրենքները պարզ: Քանզի այն ամենն Ինչ որ պատմում է Մայր հողի մասին Ու արյան մասին, Ամպի ու լեռան, Հացի ու փառքի, Աղի ու լույսի, Երաժշտության, Բանաստեղծության, Արցունքի մասին, Անդունդի մասին, Սարսուռի մասին Ու քարի մասին, Ինձ քո մասին է պատմում շարունակ: Չե՞ որ ես տեսա, Թե Հրազդանը Քարի ու ջրի հավերժ բախումով Ինչ է նկարում, Եվ ամպերի տակ տեսա բաբախը Արարատ լեռան, Արարատ լեռը` Ահեղ մի պայթյուն, Որ ինձ հրկիզեց Առանց լավայի... Ինձ հարց են տալիս, -- Հայաստանն ի՞նչ է... Բայց միթե այդքան հեշտ է բացատրել Ամբողջությունը, Մի՞թե հավատը մեկնաբանել է, Թե ի՞նչ է Աստված... Եվ ինչպե՞ս պատմել սարսուռի մասին, Հավատքի մասին, Եվ էությունը ինչպե՞ս մերկացնել, Ցույց տալու համար Կերպարը սիրո: Հիմա ես ու նա` Միասնություն ենք Եվ ամբողջությամբ մեր ճշմարտության, Եվ եթերային մեր երազներով, Անցյալի դեմքով տանջահար ու հեգ Եվ ճերմակ ու ջերմ օրորոցներով... Մենք պահանջ չունենք խոսքի ու բառի, Զի հոգիները լռության մեջ են Միանում իրար: Երկի´ր Հայաստան, Ես բարձրացել եմ քո փառքի թեվով, Քո կորուստներով եղել արնաքամ, Աղոթել եմ ես քո մայրերի հետ, Քո վերքերի մեջ կսկիծ եմ եղել, Ծնունդներիդ մեջ` բերկրություն մի պարզ: Հինգ հազար տարի Քո տառապանքի հետ եմ ես եղել: Եվ այս ամենը ինչպե՞ս բացատրել Այն մարդկանց, որոնք Ինձ հարց են տալիս, «Հայաստանը քեզ դո՞ւր եկավ արդյոք»: Ու ես այդ մարկանց ուզում եմ ասել, -- Ես Հայաստանը ապրում եմ, մարդիկ, Ապրում եմ նրա հեռագույն մաշկով, Բույրով մենավոր Եվ զգում նրան իմ արմատներով... Ես չգնացի նրան տեսնելու ու հավանելու, Գնացի այնտեղ նորից ծնվելու Եվ որոնելու լույսն իմ նախնական, Եվ սկսելու իմ գրո դարից: Դու, որ ինձ գիտես Եվ հասկանում ես իմ ճիչը անգամ, Գիտե՞ս, թե որքան դժվարանում եմ Քո մասին խոսել Աշխարհիկ լեզվով,-- Մեր հանդիպումը Ամենավերին Երկինքներում է, Որտեղ խոսում են, Սակայն չեն զգում բայերի կարիք: Եվ դրա համար Ես իմ լռության աղոթքներով եմ Միշտ քեզ ողջունում, Իմ ինքնապատկեր: Ու քեզ օրհնելով, Ես ինձ եմ օրհնում, Քեզ վերապրելով, Վերապրում եմ ինձ, Եվ ճի´չս, ճի´չս Այդ դու ես, որ կաս, Հայրենի իմ հող Եվ իմ դրոշակ` Երկի´ր Հայաստան:
-
ՀՐԱՇՔ(Դասական Ուղղագրութեամբ)(3) և (4) պարբերութիւնները անտիպ ենՅովհաննէս Շիրազ(1)Երազիս մէջ դուռը զարկին- Ո՞վ է ասի ներսից ես,Դրսից ինչ որ պառաւ մի կինԱսաց «Մատաղ լինեմ քեզ»...Մի կտոր հաց ողորմացիր,Աղքատ կին եմ, որբ, անտէր,Ու ես իսկոյն դուռը բացի՝Հրաշք... մեռած մայրիկս էր:Սարսափեցի, բայց գիրկն ընկայ,Մայրս ասաց, «ես եմ, ես,Քեզ փորձելու համար եկայ,Հօ չի՜ փոխել կեանքը քեզ:Մուրացկանի տեսքով եկայ,Որ աշխարհն էլ իմանայ՝Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,Թէ՞ մեռել է ինձ հետ նա...»(2)Երազիս մէջ հօրս տեսայ՝Մօրս նման յայտնւեց,Խինդ ու վախով գիրկը հասայ,Շիրիմից ելավ ինձ գրկեց:Հեկեկացինք դառն ու անուշ,Հայրս նայեց իր չորս դին,Արագածին նայեց քնքոյշ,Ասաց՝ կապրի իմ որդին...Բայց երբ նայեց Արարատին՝Ինձ խեթ նայեց հայրս ծեր,- Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,Երբ կիսատ է տունը մեր:Վշտից նորից մեռավ հայրս,Ասաց՝ «որդիս, թէ կուզեսՀողը թեթև լինի վրասՏունս կիսատ չթողնես...»(3)Պիտի ելնեմ Մեծ ՄասիսիԱստւածամերձ գագաթին,Որ վրէժիս հրաբուխըԹքեմ թուրքի ճակատին,Որ տենչում է իր դարավորՈխը նորից յորձանել,Նորափետուր ԵրևանսՆորից գաղտնի կործանել,Սակայն ինչ էլ, ինչ էլ լինի,Աստւած ինքն էլ չգթայ,Եօթնահողով ՀայաստանիՏունդ կիսատ չի մնայ...(4)Իմ նորակերտ Երևան,Լոյսի շքերթ Երևան,Անիս աւեր չթողնեսԻմ լոյսի բերդ Երևան:Ինձ էլ բերէք Մասսի ձյունիցԻմ հողերի արցունքովԵրբ կազատւի լուրն ինձ բերէքՈչ թմբուկով, ոչ շուքով,Քանզի սիրտս շատ է մաշել Արարատիս կարօտից,Որ չմեռնեմ խնդութիւնիցԼուրն ինձ բերէք շշուկով:ՀՐԱՇՔ(Նոր Ուղղագրութեամբ)(3) և (4) պարբերությունները անտիպ են Հովհաննես Շիրազ(1)Երազիս մեջ դուռը զարկին- Ո՞վ է ասի ներսից ես,Դրսից ինչ որ պառաւ մի կինԱսաց «Մատաղ լինեմ քեզ»...Մի կտոր հաց ողորմացիր,Աղքատ կին եմ, որբ, անտեր,Ու ես իսկույն դուռը բացի՝Հրաշք... մեռած մայրիկս էր:Սարսափեցի, բայց գիրկն ընկա,Մայրս ասաց, «ես եմ, ես,Քեզ փորձելու համար եկա,Հո չի՜ փոխել կյանքը քեզ:Մուրացկանի տեսքով եկա,Որ աշխարհն էլ իմանա՝Տե՜ղն է խիղճդ, խիղճդ որդիս,Թէ՞ մեռել է ինձ հետ նա...»(2)Երազիս մէջ հորս տեսա՝Մորս նման հայտնւեց,Խինդ ու վախով գիրկը հասա,Շիրիմից ելավ ինձ գրկեց:Հեկեկացինք դառն ու անուշ,Հայրս նայեց իր չորս դին,Արագածին նայեց քնքույշ,Ասաց՝ կապրի իմ որդին...Բայց երբ նայեց Արարատին՝Ինձ խեթ նայեց հայրս ծեր,- Էլ ինչո՞վ ես դու իմ որդին,Երբ կիսատ է տունը մեր:Վշտից նորից մեռավ հայրս,Ասաց՝ «որդիս, թէ կուզեսՀողը թեթև լինի վրասՏունս կիսատ չթողնես...»(3)Պիտի ելնեմ Մեծ ՄասիսիԱստվածամերձ գագաթին,Որ վրեժիս հրաբուխըԹքեմ թուրքի ճակատին,Որ տենչում է իր դարավորՈխը նորից հորձանել,Նորափետուր ԵրևանսՆորից գաղտնի կործանել,Սակայն ինչ էլ, ինչ էլ լինի,Աստված ինքն էլ չգթա,Յոթնահողով ՀայաստանիՏունդ կիսատ չի մնա...(4)Իմ նորակերտ Երևան,Լույսի շքերթ Երևան,Անիս ավեր չթողնեսԻմ լույսի բերդ Երևան:Ինձ էլ բերեք Մասսի ձյունիցԻմ հողերի արցունքովԵրբ կազատվի լուրն ինձ բերեքՈչ թմբուկով, ոչ շուքով,Քանզի սիրտս շատ է մաշել Արարատիս կարոտից,Որ չմեռնեմ խնդությունիցԼուրն ինձ բերեք շշուկով:
-
Շատ դժւար հարց ես տւել բայց թող իմ կարողութեան չափ պատասխանեմ: Շատ կոզենայի հանդիպել՝ 1. Մանանդեանին և հարցնել թէ ինչու նա էլ միւս պատմաբանների նման հայերին որպէս եկւորներ է համարում և ոչ թէ բնիկ ժողովուրդ մեր իսկ երկրում: 2. Հանդիպել Քրիստափոր Միքայելեանին և հասկանալ թէ նա ինչու մեր ժողովրդի հոծ բազմութեանը տարաւ դէպի ցեղասպանութեան իր ոչ քաղաքական հայեցակարգով (օր. Բանկ Օթօման, տարբեր ֆէդայնական հարձակումներ և այլն): 3. Հանդիպել ոչ հայ Սիմէօն Գրուզինսկուն (Սիմոն Վրացեանին) և հասկանալ թէ նա որտեղի՞ց յանկարծ մեր մէջ յայտնւեց (նրա կենսագրութեան մասին ճշգրիտ աղբիւրներ չկան), որպէսզի մեր ազատութեան պայքարում քարուքանդ անէր մեր հայրենիքի ազատագրումը և սովետականացման ժամանակ առօք-փառօք նստէր Մոսկւայում, թողնելով թուրքին վերագրաւի մեր հողերը և թալանի մեր երկիրը: Առայժմս հենց այս, Սիրով՝ Հրավարդ
-
Մենք կարծում ենք նույն վիճակն էր 4-րդ դարի Մեծ Հայքում: Թե որքա՞ն էր հույն և ասորի վանական դպրոցների և աշակերտության քանակը, մենք չգիտենք, բայց մի բան պարզ է, ինչպես մեր օրերում, այնպես էլ 4-րդ դարում փոխվում էր հունարեն կրթություն ստացած աշակերտի, երիտասարդի, ուսումնական մարդկանց լեզվամտածողու-թյունը: Այս դեպքում է, իսկապես որ լեզուն ձեռք է բերում քաղաքական պայքարի զենքի իմաստ: Որևէ լեզվի ուղղագրության բարեփոխումը չի կարող ձեռք բերել քաղաքական իմաստ, որովհետև դա չի կատարվում օտարի բռնության տակ, չի փոխում տվյալ ժողովրդի լեզվամտածողությունը, քերականական, շարահյուսական համակարգը: Այսպիսին էր 1922 թ. հոկտեմբերի 4-ի անհաջող, ծայրահեղություններով աչքի ընկնող նոր ուղղագրությունը, որ 1940 թ. բարեփոխվեց, բարելավվեց և մինչև օրս շատ լավ գործածվում է հայ ժողովրդի կողմից, մեր պետության կողմից և ոչ մի կարիք չկա կրկին վերադառնալ դեպի հինը: Հայ ժողովրդի լեզվամտածողությունը չի փոխվել, ընդհա-կառակը նոր ուղղագրության պայմաններում բառակազ-մությունը դարձել է ավելի ճկուն, արտասանությունը ավելի մոտ մեսրոպյան հնչյունական համակարգին, վերջինս ներկայիս Հայաստանում ավելի ու ավելի է տարածվում: Իսկ ի՞նչ են մտածում մեսրոպյան համակարգված, միասնական հնչյունական համակարգի վերականգման մասին մեր արևմտահայ եղբայրները: Միասնությունը լինում է ոչ միայն գրաբարյան ուղղագրությամբ, այլև հնչյունական համակարգով: Այս մասին պետք է մտածել և ինչքան վաղ, այնքան լավ: 1922 Թ. ՄԱՐՏԻ 4-Ի ՈՒՂՂԱՐԱԿԱՆ ԴԵԿՐԵՏԸ ԵՎ ԳՐԵՐԻ ԼԱՏԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ Սենեկ Գյուլբուդաղյանը իր «Հայերենի ուղղագրության պատմություն» արժեքավոր գրքի «Երկու խոսք»ից անմիջապես հետո որպես նախաբան մեջ է բերել Ղ. Աղայանի հետևյալ ցանկությունը: «Մեզ հարկավոր է մի պատմական բարեխիղճ ուսումնասիրություն, սկսած Ե դարից մինչև մեր օրերը»: Արդարև, պետք է ասել, որ Ս. Գյուլբուդաղյանը եղավ այն բարեխիղճ լեզվաբան գիտնականը, որին հաջողվել է մեծ գրողի ցանկությունը լի ու լի կատարել: Հեղինակը 5-ից մինչև 20-րդ դարը վիթխարի քանակության փաստերի ուսումնասիրությամբ, անաչառ քննադատու-թյամբ, հեռու կանխակալ կաղապար-գաղափար բարդույ-թից, զերծ մնալով նյութի նախորդ և հետագա ուսումնա-սիրողների բացասական՝ գիտնականի համար անհարիր զգացմունքներից, որոնք հաճախ ավելի վնաս են բերում քան օգուտ: Հեղինակին հաջողվել է մասնագետի սեղանին դնել հայոց լեզվի ուղղագրության սպառիչ պատմությունը, որը լույս է տեսել 1973 թ. Երևանում: 1999 թ. Լոս Անջելեսում լույս տեսավ մի երկրորդ ուսումնասիրություն նվիրված նույն թեմային Լ. Խաչերյանի հեղինակությամբ՝ «Հայոց համազգային մաշտոցյան համակարգված միասնական և միակերպ ուղղագրության պատմությունը» երկարաշունչ վերնագրով աշխատությունը, որը բաղկացած է 400 էջից, և նույնպես ընդգրկում է 15 դարերի ընթացքում մեր լեզվի զարգացման բոլոր փուլերը: Լինելով նույն թեմային նվիրված աշխատություն, հաճախ նույն հարցը քննված ու մեկնաբանված է տարբեր տեսանկյուններից և տրված է տարբեր գնահատական: Հեղինակը այս աշխատութության ուղղությամբ աշխատանքները սկսել է դեռևս 1962 թ., հրատարակել է առաջին գիրքը, ապա հետագայում այն ամբողջական տեսքի է բերել Լոս Անջելեսում: Նախ քննենք հետևյալ հարցը, թե ո՞ր լեզուների պարագային է առաջանում ուղղագրական բարեփոխման հարցը: Փաստերը ցույց են տալիս, որ ուղղագրական փոփոխման հարց է առաջանում այն լեզուների դեպքում, երբ պատմականորեն այդ լեզուների բառերի արտասանության և գրության մեջ շեղումներ, խոտորումներ են տեղի ունեցել: Երբ այս տարբերությունները ավելի են խորանում, հարկ է զգացվում ուղղագրական բարեփոխության, սխալագրությունները կասեցնելու, հակառակ դեպքում անհրաժեշտու-թյուն է զգացվում ուղղագրական բառարանների օգնու-թյան: Ուղղագրական բառարանների կարիք չունեն այն լեզուների ժողովուրդները, որոնց արտասանությունը և գրությունը համընկնում են, օրինակ՝ իտալացիները, իսպանացիները, պորտուգալացիները, որոշ իմաստով ֆիններն ու վրացիները: Մենք հայերս 12-րդ դարում արդեն ունեինք ուղղագրական բառարան Արիստակես գրիչի կազմությամբ, որովհետև, ինչպես ինքը բառարան կազմողն է ասում, սխալագրություններն ու խոտորագրությունները հասել էին ահավոր չափերի, անհրաժեշտ էր կասեցնել: Բացի անհատական սխալագրություններից, միջնադարում արդեն որոշ ձայնավորներ և բաղաձայներ փոխարինում էին մեկը մյուսին, օրինակ՝ ու-ին փոխարինում էր ւ կամ վ, է-ին՝ ե-ն, կամ հակառակը, օ-ին՝ ո-ն կամ հակառակը և այլն: Այսպես շարունակվեց մինչև 19-րդ դարի կեսերը: Արևմտահայերի ուղղագրական փոփոխման փորձը դարձավ փորձանք հեղինակների համար, իսկ արևելահայերի համար աստիճանաբար ավելի ու ավելի զարգացավ ու ընդարձակվեց: 1880-ական թվականներին Ղ. Աղայանը համատարած կերպով ու-ն փոխարինեց ւ-ով: Թեև Ղ. Աղայանի այս «շեղումը» վիճահարույց չդարձավ, լավ ընդունելություն գտավ, բայց արևմտահայ և հատկապես Մխիթարյանները ինչպես միշտ չընդունեցին, համարելով այն ավանդական ուղղագրության դեմ ուղղված ոտնձգություն, օրինակ, եթե հյունագիրները գրում էին նւեր, դրւագ, ավանդապահները բողոքում էին: Այս ընթացքում Ստ. Մալխասյանը առաջ քաշեց վեվագրությունը: Մխիթարյանները ընդվզեցին: Բավական չէ՞ր հյունագրությունը, հիմա էլ վեվագրություն: 1910 թ. «Արոր» միամսյա հանդեսը իր առաջին համարի խմբագրականում հետևյալը գրեց. «Արոր»ի խմբագրությունը ի նկատի ունենալով այն խառնաշփոթ դրությունը, որ տիրում է ներկայիս վ հնչյունի գրության եղանակի մեջ՝ երկար խորհրդակցությունից հետո որոշեց ամեն տեղ, որ լսվում է վ հնչյուն, գրել վ, այսինքն գրել վարդ, վնաս, նավ, թիվ, Ավետիս, հիվանդ, յավելված, Բագվա և այլն: Միայն եվ հնչյունի համար սովորական (ոչ գլխագիր) գիրը գործածելիս գրել և, այսինքն գրել և, դև, երևել, բայց Եվրօպա, Եվա, եվ: Ներկա համարում զետեղված («Մի հնչյունին մի գիր») բացատրված են մեր ուղղագրության գիտական, գործնական հիմունքները: Խմբագրությունը որոշեց «Արոր»ում զետեղել նաև ավանդական գրությամբ հոդվածներ»: Այսպիսով հյունագրության դեմ պայքարին ավելացավ «վեվագրությունը»: Ուղղագրական այս փոփոխությունների դեմ պայքարի դրոշ բարձրացրին հատկապես Մխիթարյանները իսկ վերջիններիս մեջ առաջին տեղը գրավեց Վիեննայի վանական Գաբրիել Մենևիշյանը: 1910 թ. Վիեննայի Մխիթարյան տպարանից լույս աշխարհ եկավ . Մենևիշյանի «Հայերէն լեզուի ուղղագրութեան խնդիրը» գրքույքը: Աշխարհի զարդն հանդիսացող մարդուն վերագրվող դրական շատ հատկանիշներ կան, բայց համեստությունը այդ բոլորի պսակն է: Համեստ մարդը առավել ևս գիտնական մասնագետը երբեք չի պարծենում, չի գոռոզանում իր ձեռք բերած կամ ձեռք բերվելիք հաջողություններով, չի գե-րագնահատում իր ընդունակություններն ու հնարավորու-թյունները, հարգում է իր նման գիտնականին, հարգանքով է վերաբերվում իր համագործակիցների առաջարկներին: Այսպիսի բարեմասնություններից զուրկ է Մխիթարյանցի վանական . Մենևիշյանը: Առաջին անգամ երբ սկսեցի կարդալ, ցավ զգացի, որ հայոց լեզվի մասնագետը, այն էլ վանական, կարող է իր գործընկերոջ աշխատանքը բնորոշել հետևյալ մակդիր-բնորոշումներով՝ «ուղղագրական վանդալիզմ», «յիմարական հայերէն», «նողկանք ու գարշանք» «այլանդակ ու ապիկար ուղղագրութիւն» և համեմատության մեջ դնելով Սուլթան Համիդի կոտորածները վեվագրության հետ գրում է. «Թշնամու չրածը մենք մեր ձեռքով պիտի կատարենք եղեր»: Ավանդական ուղղագրության բարելավման առնչությամբ եթե մի փոքր առաջարկություն էր առվում, արժանանում էր անհասկանալի զայրույթի, իսկ պահպանողականները անիծում էին առաջարկողին մեր գեղեցիկ լեզուն փչացնելու մեջ՝ մոռանալով, որ լեզվի առաջին և ամենակարևոր պաշտոնը մարդու մտքերը արտահայ-տելու միջոց է: Բանն այն է, որ մասնագետը ցանկացել էր բարելավել մեր ուղղագրությունը, այնպես ինչպես Ղ. Աղայանը, Ստ. Մալխասյանը: Վերջինս իր առաջարկությամբ չի փոխել որևէ հնչյուն, տառ, պարզապես առաջարկել է տառերի փոփոխություն, օրինակ՝ եթե համատարած կերպով ւ-ն և ու-ն՝ բառամիջում արտասանվում են վ, կա՞ պատճառ, որ մենք գրենք թուել, գրուել, աւազ, աւագ, համար-ուում, հաշուում բառերը, չգրենք թվել, գրվել, ավագ, ավազ, համարվում, հաշվում: Կա՞ մի հիմնավոր պատճառ, որ ես չգրեմ վրա, մնա, այլ գրեմ վրայ, մնայ, չգրեմ գրություն, այլ գրեմ գրութիւն: Ի հարկե գրաբարյան պաշտպանները աղմուկ բարձրացնելով, թե՝ դա սրբապղծություն է մաշտոցյան ուղղագրության դեմ, մոռանալով՝ որ մեր գործածած լեզուն ոչ թե գրաբարն է այլ աշխարհաբարը, որ նոր լեզու է և ունի իր արտասանական և հետևաբար ուղղագրական կանոնները: . Մենևիշյանին և նրա համագործակիցներին քաջ հայտնի է, որ 5-րդ դարում է-ի փոխարեն գրել են ե, «ես եի» օ-ն աւ, ինչպես աւձ, աւր, այս մասին չեն հիշում, որովհետև այդ փոփոխությունները կատարվել են յոթ-ութ դար առաջ և դարձել ավանդական: Իմ ձեռքի տակ կա մի հին երգարան. հավանաբար լույս տեսած անցյալ դարի սկզբին: Այդ երգարանի կազմողները ընդարձակ ծանոթագրությունների, բանաստեղծների և գրողների կենսագրականների մեջ հետևողականորեն բառամիջի ու-ն արտահայտել են բացառապես ւ տառով, այսինքն՝հրաժարվել են ու տառից, հետևել են Աղայանի հյունագրության: Օրինակները բերել ենք Ղ. Ալիշանի կենսագրությունից. ահա դրանք. տւած, կուղեւորւէր, ձեռնադրւէր, կարգւէր, հիմնւած, հրաշակերտւած, գնահատւեցան, գրւած, նւիրւած, փոխւած: Ղ. Ալիշանի կենսագրականի մեջ օգտագործված է ոչ թե եւ ձևը, այլ և՝ միացյալ շաղկապի ուղղագրությունը: Այսօր սփյուռքում և-ը դիտելով որպես խորհրդային ժամանակաշրջանի արդյունք հրաժարվում են և ձևից, գործածելով երկտառանի ձևը և որպես տառ և որպես շաղկապ: Մալխասյանը նույպես առաջարկում է եւ կամ եվ տառակապակցության փոխարեն օգտագործել և միացյալ ձևը: Մի անգամ էլ հիշեցնենք, որ և-ը կիրառության մեջ է եղել դեռևս հինգերորդ դարում, այնպես որ անիմաստ է հրաժարվել այդ տառի գործածությունից մեր օրերում: Անարդյունք անցավ Ստ. Մալխասյանի և . Մենևիշյանի միջև գրավոր պայքարը վեվագրության շուրջ, վերջինս տարածում չունեցավ, սահմանափակվեց «Արոր»ի էջերով, իսկ հյունագրությունը ավելի ու ավելի տարածվեց մինչ սովետական կարգերի հաստատումը Հայաստանում: 1913 թ. հայերեն գրերի գյուտի և տպագրության հսմազգային մեծ հոբելյանի օրերին Մ. Աբեղյանի կարդացած «Մեր ուղղագրության մասին» երկարաշունչ զեկուցումը պարզապես մնաց անարձագանք: Հոբելյանական հանձնաժողովը պատ-շաճ ուշադրություն չցուցաբերեց, առհասարակ հարցը լավ պատրասված չէր, և զեկուցումից հետո նույնիսկ մտքերի փոխանակություն տեղի չունեցավ, որովհետև առհասարակ հոբելյանական հանդեսին ներկա գտնվողները դեմ են եղել հայերեն ուղղագրության մեջ փոփոխություններ մտցնելուն: Հոբելյանական հանձնաժողովի մասնակիցները վերադառնում են իրենց տեղերը: Հայոց լեզվի ուղղագրու-թյանը նվիրված համահավաք նիստը անարդյունք վերջացավ: Շարունակվեց իշխող մնալ հին ուղղագրությունը: Վրա հասավ Համաշխարհային առաջին պատերազմը և ամեն ինչ թաղվեց ու մոռացվեց նրա հայակուլ բոցերի մեջ՝ մինչև սովետական կարգերի հաստատումը Հայաստանում: Այստեղ տեղին ու անհրաժեշտ ենք համարում նշել, որ այն ինչ անտեսեց Դաշնակցական կառավարությունը, հայոց լեզուն պետական լեզու հայտարարելը, այդ կատարեց Սովետական Հայաստանի հեղկոմը: 1919 թ. Արտաշես Աբեղյանը, Մանուկ Աբեղյանի հորեղբայրը, Փարիզում հրատարակվող «Յառաջ» թերթում հրատարակած իր հոդվածում պահանջում էր Հայաստանի կառավարությունից անմիջապես հայոց լեզուն հայտարարել պետական լեզու: Այդ ուղղությամբ ոչ մի արձագանք չեղավ: Մի բան պարզ էր, որ եթե չստեղծվեին սովետական կարգեր Հայաստանում, հայոց լեզվի ուղղագրության մեջ «աբեղյանական» ծայրահեղական ռեֆորմը տեղի չէր ունենա: Այդ ծայրահեղական ուղղագրության իրականացմանը նպաստեց նաև «մեծ հեղաշրջումների» ժամանակաշրջանը: Այդ այն ժամանակներն էին, երբ Ռուսաստանում մերժում էին Պուշկինին, իսկ Հայաստանում Մեսրոպ Մաշտոցին համարում էին տիրացու, որի ուղղագրությունը անհարիր էր պրոլետարական ժամանակներին: Այս ծայրահեղութուն-ները մուտք էին գործում հասարակական կյանքի բոլոր բնագավառներում դեռևս 19-րդ դարի 90-ական թվականներից: Ուղղագրության բարեփոխման հարցը դուրս չմնաց ո՛չ Ռուսաստանի և ո՛չ էլ Հայաստանի օրակարգից: Այս հարցի շուրջ ես ցանկանում եմ մի պարզաբանում մտցնել, որ կարծում եմ կհետաքրքրի իմ ընթերցողներին: Ներկայիս նոր ուղղագրության քննադատները միաբերան կրկնում են, որ աբեղյանական ուղղագրության դեկրետավորումը, հրահանգավորումը Մոսկվայից էր, որովհետև Մոսկվայի նոր տերերը ձգտում էին կիրիլացնել, լատինացնել սովետական ժողովուրդների, այդ թվում նաև հայ ժողովրդի այբուբենը, միասնականացնել և ոչնչացնել բոլոր ազգերի լեզուները: Բայց կա՞ որևէ փաստ, ապացույց: Փաստը, ապացույցը Ռաֆայել Իշխանյանի՝ «Մեր ուղղագրական հիմնահարցը» հոդվածն է: Այդ հոդվածի մեջ Ռ. Իշխանյանը գրում է. «Ըստ վկայությունների, նոր ուղղագրության նախագիծը քվեարկության է դրվել լուսժողկոմատի շտապ հավաքված մի նեղ ժողովում, որի մասնակիցների մեծ մասը ոչ գրող, ոչ էլ բանասերներ են եղել: Նախագծի օգտին մեկ ձայն ավել է տրվել, որից հետո այն ներյայացվել է ժողկոմ-խորհի հաստատմանը»: Այժմ տեսնենք ինչ է ասում Ս. Գյուլբուդաղյանը: Վերջինս երկար տարիներ օգտվել է Հայաստանի պետական արխիվից հատուկ թույլտվությամբ: Եթե սովետական ժամանակաշրջանում Ազգային (նախկին Միասնիկյանի անվան) գրադարանի հատուկ բաժնից օգտվելու համար անհրաժեշտ էր աշխատանքի վայրի գաղտնի բաժնից հատուկ թույլտվություն, ապա պետական արխիվից օգտվելու պահանջները շատ ավելի խիստ էին: Ինձ մի անգամ է հարկ եղել մտնել այդ հիմնարկը, այն էլ պոլիտեխնիկական ինստիտուտի ռեկտորի տեղակալի գրավոր երաշխավորությամբ: Եվ զարմանալին այն էր, որ աշխատակիցը թղթապանակը բերեց, բացեց համապատասխան փաստաթուղթը, նստեց կողքիս մինչև ես վերջացրի իմ գործը: Ես չգիտեմ, նրանք, ովքեր գրում են 1922 թ. մարտի 4-ի դեկրետի և նրան նախորդող փաստաթղթերի մասին, անձնապես կարդացե՞լ են, ծանո՞թ են արխիվային նյութերին: Այդ տարիներին, այն է, 1970-ական թվականներին արխիվային նյութերին մուտք է ունեցել միայն Երևանի համալասարանի հայոց լեզվի ամբիոնի վարիչ և կուսքարտուղար Սենեկ Գյուլբուդաղյանը: Թե Ռ. Իշխանյանը ի՞նչ աղբյուրից է քաղել այդ տեղեկությունը չենք կարող ասել, ինքն էլ այդ մասին ոչ մի հղում չի կատարում: Մենք չենք կասկածում, որ Ռ. Իշխանյանը ծանոթ է եղել Ս. յուլբուդաղյանի գրքին, որովհետև այդ տարիներին նա համալսարանում պաշտոնավարում էր որպես հայոց լեզվի դասախոս: 1921 թվականի հունվարին Հաաստանի լուսժողկոմ Աշոտ Հովաննիսյանի հրավերով Մ. Աբեղյանը կրկին զեկուցում է կարդում ուղղագրության վերաբերյալ, որը հավանության է արժանանում և կոմիսարիատը բազմացնելով ուղարկում է հայ մշակների հասցեներով, բայց տեղերից ոչ մի արձագանք չի լսվում, որովհետև այդ տեքստի մեջ հստակորեն ասված էր՝ «Մեր օրերում այդ խնդիրը քննության չի դրվում սկզբունքի տեսակետից: Ռեֆորմի խնդիրը կարոտ է միայն տեխնիկական մշակման միայն: Հարցը այդ վիճակում մնում է մինչև 1922 թվականի սկզբներին, երբ լուսժողկոմի աթոռը գրավեց համաշխարհային հեղափոխությունների տենդով վարակված Պողոս մակինցյանը: Պողոս Մակինցյանը ավարտել էր Մոսկվայի հայկական ճեմարանը 1906 թ., իսկ 1913 թ.՝ Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը: Այդ նույն տարին Էջմիածինը նրան հրավիում է որպես գրականության պատմության դասախոս: Մակինցյանը 1921 թ. Մոսկվայից տեղափոխվում է Սովետական Հայաստան և սեպտեմբերին ստանձնում է լուսժողկոմի պաշտոնը: Նա դեռևս նախա-սովետական տարիներին մոտիկ ծանոթության մեջ է եղել Թիֆլիսում հրատարակվող «Ընկեր» շաբաթաթերթի խմբագիր, հայոց ուղղագրության նկատմամբ արմատական դիրքորոշում ունեցող Սեդրակ Թառայանի հետ: 1922 թ. սկզբներին Պ. Մակինցյանը կազմում է մի նոր հանձնաժողով, որի կազմում լինում է նաև Ստ. Մալխասյանցը: Հանձնաժողովի նիստում Աբեղյանը նկատի ունենալով մասնագետների քննադատությունը, առաջարկում է երկու աստիճանով անցկացնել բարեփոխումը:Հանձնաժողովը իր կարծիքը ներկայացնում է լուսժողկոմին, սակայն վերջինս փոխանակ դա՛ ներկայացնելու ժողկոմխորհի հաստատության, ներկայացնում է Աբեղյանի հիշյալ զեկուցման մեջ արված բոլոր առաջարկները, որը և հաստատվում է 1922 թ. մարտի 4-ին (ընդգծումը մերն է)1: Նշանակում է կատարվել էր կեղծիք մի մարդու կողմից, որ վարակվել էր խորհրդային առաջին տարիների համաշխարհային հեղափոխության տենդով: Ինչու այդպես տենդագին, հապշտապ Մակինցյանը կատարեց այդ գործը, գործ, որ մերժվեց, արհամարհվեց բոլորի կողմից, ինքն էլ երկու տարի հետո զղջաց իր արածի համար, քանզի չհասավ իր գլխավոր նպատակին՝ հայոց մեսրոպյան այբուբենը փոխարինել լատիներեն տառերով: Մեսրոպյան այբբենական համակարգից հրաժարումը և ապա լատինացումը հայկական երևույթ չէր, դա ռուսական երևույթ էր, որ կրկին մեջտեղ հանեց «Ընկեր» շաբաթաթերթի խմբագիր Սեդրակ Թառայանը 20-րդ դարի առաջին տասնամյակում: 18-րդ դարի առաջին քառորդում Պետրոս Մեծի գահակալության տարիներին Արևմուտքը Ռուսաստանի համար դարձավ բարեփոխումների օրինակ կյանքի բոլոր բնագա-վառներում: Այդ քաղաքականությունից դուրս չմնաց Կիրիլյան այբուբենը և նրա ուղղագրությունը: Այդ տարինե-րին ռուս մանկավարժներից Տրեդյակովսկին կատարելով Պետրոս Մեծի կամքը կիրիլյան տառերի փոխարեն սկսեց գործածել լատինական տառերը, այսինքն հրաժարվեց սեփականից՝ ընդունելով լատիներենը, որ ըստ հեղինակի ավելի հաջողակ էր, քան Կիրիլյանը: Նրա դեմ դուրս եկավ ռուս մանկավարժ, գիտնական Մ. Լոմոնոսովը: Տրեդյակովսկին և իր համախոհները առաջարկում էին նաև հրաժարվել կիրիլյան այբուբենի 13 տառերից (], m, g, s, b, q, p, ., ;, w, i, o, q): Ստեղծվել էր արտակարգ վիճակ: Ռուսաստանում դպրոցները բաժանվել էին երկու մասի, մի մասում աշակերտները սովորում էին Տրեդյակովսկու բարե-փոխված, մյուսում Լոմոնոսովի ավանդական այբուբենով: 1871 թվականին ռուս մի այլ մանկավարժ, Զասլատկոն կրկին առաջ քաշեց Կիրիլյան այբուբենը արմատապես փոխելու լատինականի այբուբենով: Բայց 120 տարիների վեճ ու վիաբանություններից հետո 1862 թվականին երբ լույս տեսավ ռուսերեն «Սեղանի բառարանը» բարեփոխությունները սահմանափակվել էին մի քանի փոփոխություններով: 1917 թվականին կատարվեց երկրորդ բարեփոխությունը և դրանով ավարտվեց երկու դար տևող ռուսական լեզվի այբբենական բարեփոխումը: Ահա 170 տարի անց փիլիսոփայության դոկտոր Սեդրակ Թառայանը ծանոթանալով ռուսաց լեզվի կիրիլյան այբբենական համակարգի շուրջ այս բանավեճերերին, որի հիմնական նպատակն էր, ինչպես վերը ասվեց, կիրիլյան այբուբենը փոխարինել լատիներենով: Ս. Թառայանը, առանց հարցը խորապես ուսումնասիրելու, հայոց և ռուսաց լեզուների այբուբենների տարբերությունները քննելու, սկսում է մի հակաարշավ հայոց լեզվի թե՛ հին և թե՛ նոր ուղղագրության դեմ՝ հաշվի չառնելով ոչ մի պատմակա-նություն, ոչ մի ավանդություն: Բանն այնտեղ է հասնում, որ Ս. Թառայանը հարձակվում է մեսրոպյան այբուբենի վրա առաջարկելով՝ փոխել հայերենի ուղղագրությունը ըստ արտասանության: Հայոց լեզվի նկատմամբ ընդհանրապես, իսկ այբուբենական համակարգի նկատմամբ մասնավորապես Ս. Թառայանի մերժողական դիրքորոշումը նրան հասցրեց հայերեն այբուբենի արմատական փոփոխության գաղափարին, լատինացման գաղափարին: Ռուսաստանում ստեղծված հեղափոխական մթնոլորտը իր ազդեցությունը ունեցավ նաև մշակույթի բոլոր բնագավառների վրա, այդ թվում նաև լեզվի և ուղղագրության վրա: Այս մերժման, ժխտողական դիրքորոշումը հատուկ է եղել բոլոր արմատական հեղա-շրջումների ժամանակ: Ամեն մի հասակարգ, թեկուզ բռնակալ, իր մեջ ունի ավանդական դրական կողմեր: Այն, ինչ որ արմատապես ոչնչացվեց Հայաստանում քրիստոնեական առաջին հեղափոխության ժամանակ, բնորոշ է եղել բոլոր հեղաշրջումներին՝ֆրանսիական և ռուսական: Այս թվականների քաղաքական հեղափոխականացած մթնոլորտը իր խոր ազդեցությունն է թողնում Ս. Թառայանի ծայրահեղորեն վնասաբեր գործելակերպի վրա: Մ. Մակինցյանը, որ մոտիկ հարաբերության մեջ է եղել Ս. Թառայանի հետ, մեծապես ազդվել է նրա ծայրահեղական գաղափարներից: Այդ թվականներին Ս. Թառայանը գրում էր. «Եվրոպական բոլոր ազգերը ընդունել են լատինական շրիֆտ, նույնիսկ լեհերը...» Ապագայում (մի Քանի տարուց հետո) «Ընկերը բօլօրօվին կթօղնի մեսրոպեան ալֆավիտը՝ հետզհետե փոխարինելով նրան շատ ավելի գեղեցիկ լատինական շրիֆտով»: Այսօր երբ կարդում ենք Պողոս Մակինցյանի 1924 թվականին գրած «Սահակ Մեսրոպյան անկյունավոր, տգեղ և աչքերի համար վնասակար այբուբենը...», ակամա մտորում ես, թե ինչքան նմանություն ու հարազատություն կա գաղափարապես այս երկվորյակների միջև: Ս. Թառայանի հախուռն ու անճիշտ դատողությաունները նրան հասցնում են անհեթեթության: Նա այն միտքն է արտահայտում, թե ով լատինական տառերը գիտի նշանակում է նա կարող է ևրոպական բոլոր լեզուները կարդալ ու հասկանալ: Եվ վերջապես նա հանգում է իր երազած գաղափարի իրականացմանը, այն է՝ կովկասյան ժողովուրդների համար ստեղծել ընդհանուր լատինատառ այբուբեն: Այն հանգամանքը, որ այս նույն թեմայով Պողոս Մակինցյանը Մոսկվայում ելույթ է ունեցել 1919 թվականին, մեզ շատ բան է հուշում, հուշում է նաև այն, թե ինչու Պողոս Մակինցյանը 1922 թվականի մարտի 4-ին ժողկոմխորհ է ներկայացրել ոչ թե հանձնաժողովի կատարած դիտողություններով տարբերակը, այլ Մ. աբեղյանի առաջարկները: Մենք գիտենք, որ Անդրկովկասի ժողովուրդների համար լատինական այբուբենը անուշադրության մատնվեց, իսկ Պ. Մակինցյանի տարբերակը հայ մտավորականությունը երբեք չէր ընդունի: Հինգ տարի հետո Պ. Մակինցյանը հիասթափված, որ իր նպատակին չհասավ, որ հայոց այբուբենի լատինականացումը չիրագործվեց, իր ողջ զայրույթը թափում է Մ. Աբեղյանի գլխին որպես քավության նոխազի, չհիշելով որ մեղքի մեծ մասը ընկնում է իր ուսերին, քանզի շատ հավանական է, որ իր նշանակած հանձնաժողովի անդամների մեծ մասը դեմ է եղել ուղղագրական ծայրահեղ փոփոխություններին: Բայց նա հույսը չի կտրոմ: «Զարիա Վոստոկ1»ի, ապա «Մարտակոչ2»ի մեջ հրատարակված հոդվածում նա գրում է. «Մեր տոնը ամենևին մթագնած չենք լինի խոստովանելով պայմանական անհաջողությունը ուղղագրության ռեֆորմի գործում...»: Պ. Մակինցյանը ինչո՞ւ է անհաջողությունը պայմանական համարում, ապագայի ի՞նչ հեռազգացողության վրա հիմնված նա «անհաջողությունը ժամանակավոր» է դիտոմ: Վերջերս Լոս Անջելեսի «Նոր Հաաստան1» օրաթերթում լույս տեսավ մի ուշագրավ հոդված Հարություն Պզտիկյանի հեղինակությամբ: Հիշեցնենք, որ սովետական կարգերի հաստատումով Ադրբեջանի կառավարությունը 1929 թ. դեկրետով հրաժարվեց արաբական այբուբենից և որդեգրեց լատինատառ այբուբենը: Տասը տարի անց, 1939 թ. դարձյալ դեկրետով լատինականը փոխարինվեց կիրիլյանականով, որը գործածության մեջ մնաց մինչև 1991 թ., երբ Ադրբեջանը անկախություն հայտարարեց: Շուտով Ադրբեջանի քաղաքների փողոցներում կարելի էր տեսնել արաբական, լատինական և ռուսական գովազդներ, հայտարարություններ: Բայց գործնականում շարունակվեց ռուսական գրերի գործածությունը մինչև 2001 թ., երբ պետական դեկրետով և, անշուշտ թուրքական կառավարության խորհրդով և խրախուսանքով որդեգրվեց լատինական տառերի համակարգը երկրորդ անգամ: Ըստ Հ. Պզտիկյանի հին ճորտությունը փոխարինվեց մի նոր ճորտությամբ: Հ. Պզտիկյանը այդ նույն «Կեանքի խոհեր» հոդվածի վերնագրից անմիջապես հետո սևով սպիտակի վրա ստեղծագործել է մի «խորիմաստ» նախաբան՝ «ազերիներեն ետք ռուսերենն ալ... Ե՞րբ կարգը հայուն պիտի գա»: Եթե բացելու լինենք փակագծերը, հետևյալ անսպասելի պատկերը կստանանք: Ազերիները հրաժարվել են ռուսական նշանագրերից, ռուսները ուշ կամ կանուխ հետևելու են ազերիներին (չ՞է որ 18-րդ դարում փորձը ունեն) մտնելու են ևրոպական ընտանիքի գրավիչ ծոցը, հետևաբար մենք հայերս էլ պիտի պատրաստ լինենք, հետ չմնալու ահ ու վախից, զուռնա դհոլով մտնենք ևրոպացիների շարքը: Որպեսզի աղավաղումներից և «չարամիտ» մեկնաբանությունների վերագրումներից հեռու մնանք, ես բերում եմ Հ. Պզտիկյանի հոդվածի այդ հատվածը ամբողջությամբ: «Անցած տարի ազերիները ( ինքը գրում է մեծատառով անգլերենի ազդեցությամբ) առավոտ մը արթնացան ու զարմանքով տեսան, որ ռուսերենը փոխարինված էր լատիներեն տառերով, վերջնականապես մնաք բարով ըսելով ռուսերեն այբուբենին, որ շուրջ 75 տարի սորված ու սորվեցուցած էին իրենց կրթական հաստատություններուն մեջ: Այսօր Ադրպեյճան համայնական լատինատառ դարձած է, և ոչ ոք կխոսի անհաղթահարելի դժվարությունների մասին... արդյո՞ք ավելի տաղանդավոր և օժտված են քան հայերը: Կը կասկածիմ: Պարզապես 75 տարիներու ընթացքին դարձած ենք Ռուսաստանի ճորտերը»: Հ. Պզտիկյանը Ադրբեջանում կատարված այբբենական փոփոխությունը դրական քայլ է համարում, որովհետև աշխարհի բոլոր ազգերը ուշ կամ կանուխ պիտի միանան, ունենան մեկ այբուբեն, հավանաբար մեկ լեզու, իսկ այս անգամ ճորտությունը կատարյալ կլինի: Բայց մխիթարյան ներկայացուցիչը չի բավարարվում մեսրոպյան այբուբենական համակարգի լատինականացումով, նա ավելի հեռուն է գնում ... «...անշուշտ կամաց-կամաց անկախությունը և նոր եկող սերունդը պիտի համաշխարհանանան, մտցնեն ամերիկյանն ու ֆրանսականը, անգլիականն ու իտալականը իրենց իմացական շարժումներու մեջ...»: Այդ «իմացական շարժումներուն» տերերի քաղաքական վարքագծին, գոնե մենք, շատ լավ ենք ծանոթ, այն էլ Մխիթարյան հայր Ալիշանի զայրալից խոսքերից, որ նա արտահայտել է Ավ. Իսահակյանի ներկայությամբ: «Կոտորածների ժամանակ,- ասել է Հայր Ալիշանը,-Թերզյան հայ կարդինալը գնում է Հռոմ, ընկնում է սրբազան պապի ոտները, աղերսում է, որ պապը դիմում անե քրիստոնյա մեծ տերություններին՝ Անգլիային, Ֆրանսիային, Ռուսիային, երմանիային, որ ջարդարար թուրքի ձեռքը բռնեն: Սրբազան պապը ասում է. «Այդ քրիստոնյա պետություններն են հայերին կոտորողները, ես որի՞ն դիմեմ»: Իսկ այսօր այդ մեծ տերությունները մեզ հասկացնում են, որ Ղարաբաղը պետք է մնա ազերիների իշխանության տակ: Այսօրվա գլոբալացումը, որ Հ. Պզտիկյանը կոչում է «համաշխարհայնացում», ոչ այլ ինչ է, քան աստառը շուռ տված այդ նախկին արատավորված կայսրությունների անվանափոխությունը: Մխիթարյանական Հ. Պզտիկյանը ճիշտ այնպես, ինչպես չարաբերան ու չարախոս Չարխուտյանն ու Արփի Թոթոյանը և սրանց նմանները, հակասովետիզմի ծխածածկույթի տակ նոր ուղղագրության դեմ անհաշտ պայքար են բորբոքում ապականելով շրջապատը: Այս բորբոքված վիճակում Հ. Պզտիկյանը հարձակվում է նույնիսկ արևելահայ գրական լեզվի և 70 տարիների ընթացքում ձեռք բերած նրա նվաճումների վրա: Առհասարակ Հ. Պզտիկյանը ինչպես սովետական, այնպես էլ կապիտալիստական Հայաստանում ոչ մի լավ բան չի տեսել և այժմ էլ չի տեսնում, բացի անցյալի ավերակված եկեղեցիներից: Ահա այս «մխիթարյանականը» սովետական ժամանակաշրջանի արևելահայերենի մասին գրում է. «Հայոց ջինջ լեզուն փոխվեցավ, 70 տարիներու ընթացքին, դարձավ հրեշային, այլանդակ, անհասկանալի՝ պարզ ժողովրդին, և անհանդուրժելի՝ սփյուքին ու դժբախտաբար,... կշարունակեն այդ բազմագլխանի , վիշապանման և բանի մը չնմանվող լեզուն գործածել առանց խպնելու, ոչ միայն, ոմանք նույնիսկ կոմունիստական կիրքով զայն պաշտպանելու որպես ՄԵԾ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ...»: Ամերիկացի բառարանագիր Նոա Ուեբստերը իր հռչակավոր բառարանը կազմում էր Ամերիկյան հեղա-փոխության տարիներին, այնպիսի մի ժամանակ, երբ ամերիկյան հայրենասիրության ալիքը գտնվում էր իր գագաթնակետին, և ամեն ինչ, որ հակասում էր գաղութարար Անգլիայի քաղաքականությանը, դիտվում էր դրական: Ուեբստերի ազգային զգացմունքները բորբոքվում էին այս ուղղությամբ: Այսպիսի վիճակ էր տիրում խորհրդային առաջին տարիներին, երբ հեղափոխության տենդը վարակել էր բոլորին, մերժվում էր այն ամենը, ինչ մնացել էր նախկին հասարակարգից: Այսօր երբ չկան խորհրդային կարգերը, նրա նախկին ու նոր հակառակորդները նույն տենդով, նույն կրքով ժխտում են ամեն ինչ, նույնիսկ Հայաստանի պետական պաշտոնական հայոց լեզուն՝ անվանելով այն սովետահայերեն, ուրեմն նույն տրամաբանությամբ էլ հոգևարքի մեջ գտնվող Պոլսի հայերենը կարելի՞ է անվանել թուրքահայերեն: Անհեթեթությունն էլ պետք է սահման ունենա: Այսպիսով, վստահորեն կարելի է ասել, որ այն ինչ կատարվել է 1922 թ. մարտի 4-ի դեկրետով, կատարվել է Պողոս Մակինցյանի նախաձեռնությամբ և Մոսկվային խառնել այս գործին բացարձակապես միտումնավոր է, նպատակային և ոչ արդարացի: Եթե Մոսկվայից այդպիսի հրահանգ եղած լիներ, Ս. Գյուլբուդաղյանը, որի համակրանքը դեպի հին ուղղագրությունը ակնհայտ է, այդ հրահանգի տեքստը անկասկած կհրատարակեր՝ հաստատելով Մոսկվայի միջամտությունը մեր ուղղագրության փոփոխման գործին: Երկրորդ, այդ ինչպե՞ս է, որ Հայաստանի ուսուցիչների, գիտնականների բողոքների ճնշման տակ լուսավորության նախարար Ասքանազ Մռավյանը 1926 թ. հոկտեմբերի 17-ին՝ նոր ուղղագրությունը ազատելու համար նկատելի ծայրահեղություններից, ստեղծել է ուղղագրության նոր հանձնաժողով, որը մերժել է լատինական և նոր տեսակի այբուբեն ստեղծելու առաջարկները, և որոշել է պահել ընդհանրապես հայկական տառերի բնույթը: Սակայն այս հեղինակավոր հանձնաժողովի երկարատև, բազմակողմանի աշխատանքը ոչ մի արդյունքի չի հասել: Լուսավորության նախարարությունը ոչ մի վճիռ չի կայացրել: Այս կապակցությամբ Ս. Գյուլբուդաղյանը գրում է. «Գուցե ժողկոմատը չի՞ սպասել, որ հանձնաժողովի որոշումը նպաստավոր կլինի նոր ուղղագրության համար կամ որևէ մեկը խանգարել է, մեզ համար դա մնում է մութ» (էջ 372): Անարդյունք է անցնում 1932 թ. երկրորդ փորձը որոշ փոփոխություն մտցնելու 1922 թ. շատերի կողմից մերժված նոր ուղղագրության մեջ, սակայն այս փորձը ևս անցնում է անարդյունք: 1933 թ. ստեղծվում է ՀՍՍՀ մինիստրների սովետին առընթեր տերմինաբանական կոմիտե, որ իր 1936 թ. նիստերից մեկում քննում և որոշակի է դարձնում մի շարք բառերի ուղղագրությունը: Այդ նիստին ներկա են եղել Լ. Արիսյանը, Դր. Սիմոնյանը, Մ. Աբեղյանը, Հր. Աճառյանը . Ղափանցյանը, Ա. Ղարիբյանը և ուրիշներ: Օրվա քարտուղարն է եղել ուրգեն Սևակը: Վերջինս ներկայացրել է մի շարք բառերի ուղղագրության նախագիծը, օրինակ, գրել այս, այդ, այն, այսպես, այդպես, այնպես, գրել ճանապարհ, ճամփա և ոչ ճամպա, ճամբա, գրել ուժ, զգույշ, ասացի՝ ույժ, զգուշ, ասի, ասավ ձևերի փոխարեն: Նշանակում է, կատարվում էր բառերի կանոնակարգում, նորմավորում, որ մինչև օրս շարունակվում է այդ աշխատանքը: 1940 թ. օգոստոսի 15-ին լուսժողկոմի առաջարկությամբ տերմինաբանական կոմիտեն իր աշխատանքի ծրագրի մեջ ընդունում է նաև «Հայերենի ուղղագրության մեջ մասնակի փոփոխություն մտցնելու հարցը»: Այդ փոփոխությունների մասին խոսել եմ, այժմ ցանկանում եմ հիշատակել դրանց նկատմամբ սփյուռքում եղած արձագանքները: Յ կիսաձայնը, որ դեռևս միջին դարերում հաճախ բաց էր թողնվում գրիչների կողմից, ընդունվում է սփյուռքի որոշ հեղինակավոր հայագետների կողմից, օրինակ՝ մխիթարյանական Ա. Ղազիկյանը նշում է, որ բանաստեղծ Լութֆի Մինասը բառավերջի յ-ն բաց է թողնում, առարկություն չունի: 1945 թ. Հալեպում լույս է տեսնում Նշան Հովհաննիսյանի «Սորվեցեք Հայաստանի բարեփոխյալ ուղղագրությունը» գրքոյկը՝ տպված նոր ուղղագրությամբ: Հեղինակի նպատակն է եղել սփյուռքահայերին ծանոթացնել նոր ուղղագրության համակարգի հետ, որպեսզի նրանք «կարողանան հեշտությամբ հայաստանյան գրականությունը կարդալ»: Հալեպահայ գրողին ձայնակցում է Ռումինահայ «Նոր Կյանք» շաբաթաթերթի հրատարակիչը՝ թերթը հրատարակելով նոր ուղղագրությամբ: 1967 թ. Բեյրութի «Զարթոնք» թերթում լույս է տեսնում ուսուցիչ Ս. Ստեփանյանի հոդվածաշարը: Ստեփանյանը պաշտպանելով 1922 թ. մարտի 4-ի ուղղագրությունը, նահանջ է համարում 1940 թվականի ուղղագրական մասնական բարեփոխումը, նա նույնպես սխալ է համարում Է-ն այբուբենից դուրս թողնելը: Ս. Ստեփանյանը դեմ է նաև եա, իւ, եօ տառակապակցությունների փոխարեն գրել յա, յու, յո: Բեյրութցի Ռ. Ճեպեճյանը գրում է. «Մանուկ Աբեղյանի ուղղագրությունը թեև ոչ անթերի, «Մեսրոպաշունչ» է», իսկ Է-ի և Օ-ի վերականգնումը համարում է նահանջ մեսրոպյան սկզբունքներից: Ռ. Ճեպեճյանը գրում է. «Անհիմն է կարծել, որ սփյուռքը ամբողջությամբ վերցրած դեմ է եղել նոր ուղղագրությանը, քանի որ նոր սերնդին անհրաժեշտ է դյուրին, ուստի հնչյունային գրություն»: Հարցը միայն այն է, որ ինչպես այդ թվականներին, այնպես էլ այսօր նոր ուղղագրության համակիրները պարզապես «լռել են, խոսել են միան ավանդական ուղղագրության կողմնակիցները»: Այսօր էլ, մեր ժամանակներում, սփյուռքի նոր սերունդը չի մասանկցում այս վեճին, գրում են միայն ավանդապահները, հավանաբար նոր սերունդի ներկայա-ցուցիչները վախենում են: Զգացվում է վարագույրի հետևում տարվող էժանագին պրոպագանդը: Ես բերում եմ այս կապակցությամբ Ս. յուլբուդաղյանի ճշմարիտ եզրակացությունը, որը համահնչյուն է նաև այսօրվա սփյուռքի նոր սերնդի համար: «Եթե նրանք (նոր սերունդը՝ . Ս.) էլ խառնվեին այս հարցի քննությանը, գուցե նոր ուղղագրությունը չմերժվեր սփյուռքահայության կողմից» (էջ 393): Ս. յույբուդաղյանը իր աշխատության վերջում կարծես թե փնտրել և գտել է այն ոսկե միջինը, որ կարող է փրկել մեր ուղղագրության բևեռացումը: «Այժմ ի՞նչ է մնում մեզ անել մեր ժողովրդի երկու հատվածների միջև ստեղծված բացվածքը լցնելու կամ գուցե նեղացնելու համար»,և խոր մտահոգությամբ հարց է տալիս այս իսկական հայրենասեր գիտնականը: Հեղինակի «Հայերենի ուղղագրության պատմությունը» գրքի կարևոր նպատակներից մեկն էլ այդ է եղել, եթե չասենք կարևորագույնը: Հեղինակի այս բարձր-արժեք ուսումնասիրության միջով կարմիր թելի պես անցնում է հայոց լեզվի ուղղագրության միասնականացման հարցը: րքի գրման օրից անցել է մոտավորապես 30 տարի Եթե անցած 70 տարիների ընթացքում ուղղագրության միասնականացման մասին խոսք անգամ չէր կարող լինել, ապա այսօր Հայաստանի անկախության ներկա պայմաններում, մեր երկու հատվածների միջև եթե ոչ զգալի չափերով, գոնե մասամբ, հատկապես ուղղագրության առումով պետք է աշխատանքներ տարվեն, միայն ոչ թե գոռում-գոչումներով, սպառնալիքներով, վատաբանելով, երբեմն նույնիսկ անվայել հարձակումներով մեր լեզվաբան գիտնականների հասցեին, որոնցից շատ բան է կախված այս գերագույն խնդրի բարեհաջող լուծման հարցում: Սփյուռքում գրվել և այսօր շարունակվում է գրվել անթիվ ու անհամար մաղձոտ, շարավախառն, սպառնալի հոդվածներ: Այս տարի, ապրիլ ամսի 13-ին Հայաստանի բոլոր թերթերոմ հրապարակվեց Հայաստանի լեզվաբան ակադեմիկների և այլ մասնագիտությունների տեր ակադեմիկների՝ «Հայերենի արդի ուղղագրությունը փոխելու փորձերի առթիվ» համատեղ հայ-տարարությունը, որ անկասկած արժանացել է Հայաստանի ողջ մտավորականության, ուսուցչական և դասախոսական կազմի հավանությանը: Սփյուռքի մտավորականության ճնշող մեծամասնությունը լիակատար ըմբռնողությամբ ողջունում է այդ հայտարարությունը, որով վերջ է դրվել ամեն տեսակի հաղթանակի դափնիներ ակնկալող մի խումբ անհեռատես մտավորականների հույսերին: Նրանք՝ սփյուռ-քահայ, և նրանց հետ նաև հայաստանաբնակ մի խումբ մտավորականներ, նկատի ունենալով մեր երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական և մշակութային ծանր վիճակը, ենթադրեցին, որ այժմ ամենահարմար ժամանակն է գրաբարյան ուղղագրության օգտին պայքարը բորբոքելու, որի պատասխանը եղավ այս տարվա ապրիլի 13-ի հայտնի «Հայտարարությունը»: Բայց իմ կարծիքով, այդ «Հայտարարությունը» չպիտի հանդիսանա, չպիտի դառնա վերջին մեխը: Իմ համոզմամբ դուռը բաց պիտի մնա, պետք է փոխվի ուղղագրության շուրջ ծավալված անհեթեթ, ազգավնաս պայքարի ձևն ու մեթոդը, գործադրված միջոցները, մի խոսքով պայքարի բնույթը: Պիտի որդեգրվի բանակցությունների փորձված ձևը, սեղանի շուրջ խորհրդակցությունների ձևը: Վերջպես այս պարոնները, ամբողջ պայքարի ընթացքում չարաշահելով Մեսրոպ Մաշտոցի անունն ու հեղինակությունը, չհասան իրենց նպատակին, իրենց աշխատանքային վարքագծով տապալեցին իրենց սկսած գործը: Հավանաբար, հանուն մեր ժողովրդի միասնության, նորից պետք է սկսել, բայց ոչ թե հարայ-հրոցով, անվայել որակումներով, այլ լայնախոհությամբ, ազատ ու անկաշկանդ մտածողությամբ, գործին օգնող հայեցակետով: Սա պետք է լիներ վերջին տասը տարիների մեր համագործակցության ուղին և սա պետք է լինի մեր համատեղ աշխատանքի այսօրվա ուղին: Ահա թե ինչու: Այս տարվա հուլիսի 9-ի «Ասպարեզ» օրաթերթում լույս տեսավ ինչքան հետաքրքիր, նույնքան ահազանգող մի հրապարակում: Նյութը ներկայացրել է «Համազգայինի» նախագահ Մկրտիչ Մկրտչյանը: Նյութի ենթավերնագիրներից մեկը կրում է «Հաղորդակցության և լեզվական հարցեր» անունը: Հեղինակը ելակետ ունենալով մեր ժողովրդի ընդհանուր շահը կապված մեր երկու հատվածների միջև գոյություն ունեցող լեզվի և ուղղագրության հարցի հետ, հույժ կարևոր քաղաքական հարց է համարում այդ հարցի լուծումը: Նա իր խոր անհանգստությունն է արտահայտում լեզվի և ուղղագրության շուրջ լույս տեսած կրքոտ ու նախապաշարումներով հագեցած հոդվածների առթիվ, որոնք ավելի են խորացնում բաժանումը մեր երկու հատվածների միջև: Նա հարցի լուծումը համարում է ծայր աստիճան կարևոր և հրատապ՝ քանի որ գլոբալացման նպատակներից մեկն էլ լատինատառ այբուբենի տարածումն է ամբողջ աշխարհում: Այսօր «Համազգայինի» նախագահը մեզ զգաստության է հրավիրում, որովհետև մեր աչքի առաջ և մեր աններելի թողտվությամբ հայ երիտասարդությունը համացանցում (Internet) հաղորդակցման համար կիրառության մեջ է դրել լատինական տառերը հայերեն այբուբենի փոխարեն: Բայց մենք չենք զգաստանում նույնիսկ մեր գլխին կախված գլոբալացման չարագույժ վտանգից՝ առաջնորդվելով ժողովրդական հայտնի ասույթով՝ թող իմ թշնամու աչքը դուրս գա, թեկուզ ես էլ կորցնեմ իմ մեկ աչքը: Վերջում ես ուզում եմ մեջ բերել ակադեմիկ . Ջահուկյանի այն հայտարարությունը, որ նա արել է 1997 թ. «արուն» ամսագրի խմբագրության կազմակերպած «Կլոր սեղանի շուրջ» խորհրդակցության ժամանակ: «Որքան արևմտահայերի եմ հանդիպել թե արտասահմանում, թե այստեղ, միմյանց հետ կարողացել ենք լեզու գտնել, բայց երբ կողքից սկսում են բորբոքել հարցը, իբր հանդես գալ արևմտահայ ուղղագրության պաշտպաններ, ինչպես ժողովուրդն է ասում՝ լավամարդ դառնալ, ապա նույնիսկ այն մարդիկ, որ պատրաս են ընդունել մեր ուղղագրությունը, սկսում են տատանվել, ետ կանգնել սկզբնական մտադրու-թյունից (էջ 35): 1940 թ. օգոստոսի 22-ին ընդունված ուղղագրական մասնական բարեփոխությունը, որի տակ ստորագրել են Տերմինաբական կոմիտեի բոլոր անդամները ներառյալ Հր. Աճառյանը, . Ղափանցյանը հաստատվում է լուսավորության նախարարության կողմից: Այս ուղղագրությունը արդեն 60 տարուց ավելի գործադրության մեջ է, արդարացրել է իր գոյությունը և լավագույնս ծառայել և այսօր էլ ծառայում է մեր ժողովրդին: Բայց, այնուամենայնիվ, մենք կարծում ենք, որ բանակցությունների դուռը պետք է բաց լինի: Փակագծերի մեջ ասեմ, որ Ս. Տիգրանյանը սխալվում է գրելով, թե գրաբարը 4-5-րդ դարի հայ ժողովրդի խոսակ-ցական լեզուն չէր, իսկ եթե չէր, ո՞ւմ համար էր թարգմանվում Աստվածաշունչը, Մեսրոպի՞, Սահակի՞, Վռանշապուհի՞: րաբարը հայ ժողովրդի խոսակցական լեզուն էր, որ գրի առնվեց և կոչվեց «գրի լեզու» կամ «գրոց լեզու», որ հետագայում ստացավ «գրաբար» անունը: ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ 1. Baugh A. C. , A Hiistory of the English language, London, 1963: 2. Clodd E., The Story of the Alphabet, Detroit, 1970: 3. Diringer D. , Alphabet , London, 1948: 4. Moorhouse, A.C. , the Triumph of the Alphabet, New York, 1953: 5. World Book Encyclopedia, Chicago,1994: 6. Աղայան Է , Նախամաշտոցյան հայ գրի ու գրականության, մեսրոպյան այբուբենի և հարակից հարցերի մասին: 7. Աբրահամյան, Ա.Ա.- Գրաբարի ձեռնարկ, Երևան, 1952: 8. Աբրահամյան Ա. .– Հայոց գիր ու գրչություն, Երևան, 1973: 9. Աճառյան Հր,- Հայոց լեզվի պատմություն, հտ. 2, Երևան, 1951: 10. Անանիա Շիրակացի,- Մատենագրություն, Երևան, 1979: 11. Ասատրյան Մանվել,- Ժամանակակից հայոց լեզու, Երևան 1983: 12. «Ասպարեզ» օգոստոսի 3 1991: 13. «Գարուն» թիվ 8, 1997: 14. Զորյան Ստ,- Հուշերի գիրք, Երևան, 1958: 15. Կարապետյան կ.- Ուղղագրության ուղեցույց, Ֆրեզնո, 1989: 16. «Հայ Կեանք» մարտի 14, 1991: 17. ՀՍՀ, Երևան, 1974-1987: 18. Հայ ժողովրդի պատմություն,հտ. 7, Երևան, 1967: 19. Իշխանյան. Ռ.- Մեր ուղղագրության հիմնահարցը, «Ալիք»Թեհրան, 1983: 20. Իշխանյան Ռ.- 600 բառ: 21. Ղարագյուլյան Թ.- Ժամանակակից հայերենի ուղղախոսություն, Երևան, 1974: 22. Ղարագյուլյան թ.- Հայոց լեզվի զարգացումը սովետական շրջանում («Ուղղագրություն»), էջ 481-543: 23. Ա. Մարության.- Գործող ուղղագրությունը փոխելու առաջարկները հիմնազուրկ են և ժամանակավրեպ «Լույս», թիվ 38, 1998: 24. Մուրադյան Ա.-Հունական դպրոցը և նրա դերը հայերենի քերականական, տերմինաբանության ստեղծման գործում, Երևան, 1971: 25. Մեյե Ա. - Հայագիտական ուսումնասիրություններ, Երևան, 1978: 26. «Նոր Հայաստան», «Բաց նամակ» մարտի 28, 1998: 27. Պետրոսյան Հ. Զ., Գալստյան Ա. Ա.- Ղարագյուլյան. Թ.,- Լեզվաբանական բառարան, Երևան, 1975: 28. Ջահուկյան . Բ.- Ժամանակակից հայերենի տեսության հիմումքները, Երևան, 1974: 29. Ջահուկյան . Բ.- Հայ բարբառագիտության ներածություն, Երևան, 1972: 30. Սիմոնյան կ.-Լեզու և ուղղագրություն, «Հայ Կեանք» թիվ 40, 41, 42, 43, 1998: 31. Տերմինաբանական տեղեկատու, Երևան, 1988: 32. Իշխանյան Ռ.,- Երրորդ ուժի բացառման օրենքը, Երևան, 1991, էջ 146-149: 33. Ղարագյուլյան Թ.,- Հայոց լեզվի զարգացումը սովետական շրջանում, Երևան, 1973, էջ 491: ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ Գուրգեն Սարգսյանը ծնվել է 1918 թ. Իրանի Սալմաստ գավառի Սավրա գյուղում: Նույն թվականին նրանց ընտանիքը հարկադրված գաղթել և երկար դեգերումներից հետո հանգրվանել է Իրաքի մայրաքաղաքում: Տարրական կրթությունն ստացել է Բաղդադի Թարգմանչաց վարժարանում, ապա տեղափոխվել ամերիկյան դպրոց, որն ավարտել է 1938 թ.: 1944 թ. հաստատվել է Թեհրանում, իսկ 1946-ին՝ ներգաղթել Խորհրդային Հայաստան: Երևանի պետհամալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո անցել է մանկավարժական աշխատանքի: 1973 թ. . Սարգսյանը պաշտպանել է թեկնածուական գիտաթեզ, իսկ երկու տարի անց նրան շնորհվել է դոցենտի կոչում: 1973 թ. հրատարակել է «Մարաթոնյան վազք», 1993 թ.՝ «Օլիմպիական խաղերի աթլետիկական մրցումների պատմությունը», 1996 թ.՝ «Անգլերենից փոխառված բառերն ու տերմինները արդի հայերենում» գրքերը: Նրա թարգմանությամբ լույս է տեսել Հ. եյտսի «Հոշոտված Հայաստան» վեպը: Բազմաթիվ հոդվածների և ուսումնասիրությունների հեղինակ է, որոնք տպագրվել են հայրենիքի ու սփյուռքի տարբեր պարբերականներում: 1991 թ. . Սարգսյանը տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ շարունակում է իր գրական ու գիտական գործունեությունը: Նա ակտիվ կերպով մասնակցել է վերջին տասնամյակում հայերենի հին ու նոր ուղղագրությունների շուրջ ծավալված պայքարին: «Ուղղագրության բարեփոխումը պատմական անհրաժեշտություն էր» աշխատությունը արտացոլում է հեղինակի դիրքորոշումը այդ առթիվ: Գուրգեն Սարգսյան. Ուղղագրության բարեփոխությունը պատմական անհրաժեշտություն էր, Երևան 2002 թ., 128 Էջ:
-
3. Արեևելահայ գրական լեզուն, ի տարբերություն արևմտահայերենի, զգուշորեն ընդունում և տեղին գործածում է բարբառային բառեր, ինչպիսիք են՝ գոգնոց, դիմհար, դողերոցք, թերխաշ, խաշամ, խաչմերուկ, բարակացավ, ջրբաժան, դառնաժամ և այլն: 4. րաբարի բառապաշարը աշխարհաբարի զարգացման հիմնական աղբյուրն է, սակայն սովետական օրոք ներմուծվեցին բազմաթիվ գրաբարյան բառեր, որոնք մոռացված էին և մտել են մեր լեզվի մեջ հետագայում և իրենց ստուգաբանությամբ կամ ձևաբանությամբ կապված են գրաբարի բառակազմական օրենքների հետ և հենց արտաքին ձևով էլ ապացուցում են գրաբարյան լինելը: Ահա մի քանի այդպիսի բառեր՝ մեռյալ, հիշյալ, հայոց, վրաց, պարսից և այլն: ործածության մեջ դրվեցին մի շարք գրաբարյան մոռացված բառեր, այսպես՝ հաստոց, հեծան, պարետ, վթար, խոտան, արգանակ, օշարակ և այլն: 60-70-կան թվականներին բավական աշխուժացան մի շարք նախածանցների գործածությունը, օրինակ՝ մակ, գեր, թեր, ներ, արկ: Այս ածանցներով կազմվեցին և գործածության մեջ դրվեցին գերհզոր, գերշահույթ, գերռումբ, գերաճում, ներգրավել, ներթափանցել, ներդնել, ներծծել, թերակատարել, թերասնվել, գործարկել, թվարկել, ջրարկում, դիտարկում, խաղարկում և այլն: 5. Փոխառությունները եղել են ինչպես անցյալում, այնպես էլ այսօր հայոց լեզվի բառապաշարի հարստացման միջոցներից մեկը: Սա բնորոշ է ժամանակակից ամեն մի զարգացած երկրի լեզվի համար: Չկա աշխարհում լեզու, որ չհարստացնի իր բառապաշարը հարևան երկրի լեզվից, էլ չխոսենք, երբ մի երկիր նվաճվել է կայսերապաշտ մի պետության կողմից, այս դեպքում նվաճված երկրի լեզուն առատորեն փոխառություններ է կատարում նվաճող երկրի լեզվից: Հայերենը դարեր շարունակ հարստացել է փոխա-ռությունների հաշվին և շարունակում է հարստանալ: Այժմ դժվար է նույնիսկ հավատալ, որ հայերենի այնպիսի բառեր ինչպիսիք են՝ ոչխար, մկրատ, եկեղեցի, քնար, շավիղ, պողպատ, սուր, կապույտ, կարմիր, շաքար, ճակատ, բժիշկ, տղա, քուրմ, քարոզ, ծոմ, շղթա փոխառյալ բառեր են մեր հարևան ժողովուրդներից: Դժբախտաբար սովետական իշխանության առաջին տարիներին մեր լեզվի դռները լայնորեն բացվեցին ամեն տեսակ օտարազգի բառերի առաջ, որ արդարացի վրդովմունք էր առաջացնում մեր մտավորականության շրջանում, և 50-ական թվականներից սկսեց պայքար անհարկի փոխա-ռությունների դեմ: Այս կապակցությամբ Հանրապետության նախարարների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեն որոշեց օտար լեզուներից և ռուսերենից պիտի «փոխ առնել այնպիսի տերմիններ ու բառեր, որոնց համարժեքը չկա և հայերենի բառակազմական միջոցներով հաջող կազմել հնարավոր չէ»: Այս որոշումը վճռական նշանակություն ունեցավ ոչ միայն տերմինաբանական կոմիտեի աշխատանքների վրա, այլ մեծ խանդավառությամբ ընդունվեց մտավորականության կողմից: Այս տարիներին բազմաթիվ անհարկի օտարամուտ փոխառություններ հայացվեցին, օրինակ՝ բիոլոգիան՝ կենասաբանություն, ֆիլոլոգիան՝ բանասիրություն, ագրոնոմիան՝ գյուղատնտեսություն, ռեվոլյուցիան՝ հեղափոխություն, պարտիան՝ կուսակցություն, գեոլոգիան՝ երկրաբանություն, ռեցենզիան՝ գրախոսություն, ինտելի-գենցիան՝ մտավորականություն, ռոմանը՝ վեպ, մալարիան՝ ճահճատենդ, սկրելոզը՝ կարծրախտ, գրիժան՝ աղեթափություն, թերմոմեթրը՝ ջերմաչափ և նման հարյուրավոր բառեր հայացվեցին ոչ միշտ դյուրությամբ: Հետգայում այս քաղաքականությունն ավելի լայն կիրառություն ունեցավ և գաստրոլը դարձավ հյուրախաղ, պերիոտիզացիան՝ պարբերացում, էքսպոնատը՝ ցուցանմուշ, ցեխը՝ արտադրամաս, ֆորումը՝ աշխարհաժողով, կոնֆերենսը՝ գիտաժողով, ապոգեյը՝ հեռակետ, պերիգեյը՝ մերձակետ, ինտերվյուն՝ հարցազրույց, շտանգա՝ ծանրամարտ, ռեկորդ՝ մրցանիշ, սպորտսմեն՝ մարզիկ, ֆեստիվալ՝ փառատոն, դիրիժյոր՝ համերգավար, բալետմեյստեր՝ պարուսույց և այլն, և այլն: Այսպիսով սկսած 60ական թվականներից մայրենի ձևերի գործածությունը քայլ առ քայլ դուրս էր մղում օտար համարժեքների կիրառությունը մեր լեզվից: Ազգային լեզվի նկատմամբ այս քաղաքականությունը միայն զուտ հայկական երևույթ չէր: Դա համընդհանուր բնույթ էր կրում, որ հետագայում, հատկապես 70-ական թվականների երկրորդ կեսին ստացավ ազգային ազատագրական պայքարի բնույթ: Մոսկվան փորձեց հակազդել բոլոր տեսակի հակասովետական, բայց խորքում հակակայսերապաշտական դրսևորումները, բայց ուշ էր արդեն: Ահա այսպիսի պայքար էր տարվում Հայաստանում մեր մի շարք հայրենասեր լեզվաբան գիտնականների կողմից՝ կասեցնելու անհարկի փոխառությունները մեր լեզվի մեջ: ՄԵՍՐՈՊՅԱՆ ԹԵ՞ ՄԱՇՏՈՑՅԱՆ ԵՎ ... իտատեխնիկական տերմինների բնորոշ առանձնահատկություններից մեկն էլ միօրինակությունն է: Այս կամ այն գիտաճյուղի մասնագետը գրության ժամանակ ձգտում է կիրառության մեջ դնել ընդհանուր ճանաչման արժանացած տերմինը, օրինակ՝ հնչույթ, գրույթ, գրաբանություն, ուղղագրություն, ուղղախոսություն, որոնք հատուկ են հայոց լեզվի և կամ ընդհանուր լեզվաբանության գիտաճյուղին: Վերջին տասնամյակում, երբ կրկին բորբոքվեց հին ու նոր ուղղագրության հարցը, հայոց լեզվի մասնագետները և սրանց կողքին նաև ոչ մասնագետներ՝ բանաստեղծներ, ուսուցիչներ և թերթի թղթակիցներ այսօր էլ մասնակցում են այդ բանավեճին: Եթե 19-րդ դարի վերջերին հաճախ կարելի էր լսել՝ «Որքան գրող, այնքան ուղղագրություն» դարձվածքը, ապա այսօր նույնը կարելի է ասել սփյուռքի և հատկապես մեր քաղաքի՝ Լոս Անջելեսի մասին: Բայց այդ մասին քիչ հետո: Այսօր հայոց լեզվի ուղղագրության բանավեճին չորս տասնյակից ավելի մասնակիցներից յուրաքանչյուրը իր քմահաճույքի համաձայն կիրառության մեջ է դնում իր նախընտրած տերմինը, պարզապես տարբերվելու համար մյուսներից: Ռաֆայել Իշխանյանը դեռևս անցյալ դարի ութսունական թվականներին երբ առաջին անգամ գրեց իր «Մեր ուղղագրական հիմնահարցը» հոդվածը, այդ հոդվա-ծում նա օգտագործում է բացառապես դասական ուղղագրություն տերմինը: Այսօր սփյուռքում գործածության մեջ դրվել են հետևյալ տերմինները՝ Մեսրոպյան, Մաշտոցյան, ավանդական, ոսկեդարյան: Պրոֆ. Լևոն Խաչերյանը բացառապես գործածում է Մաշտոցյան ուղղագրություն տերմինը և իր գրքի վերնագրի և ամբողջ աշխատության մեջ այդ տերմինն է օգտագործել, կա նաև ավանդական տերմինի բացառիկ կիրառություն: Լևոն Միրիջանյանը ընտրել է Մաշտոցի առաջին անունը և գրում է Մեսրոպյան ուղղագրություն. կա նաև Ոսկեդարյան ուղղագրություն տերմինը: Չենք սխալվել, անցյալում ասել ենք և այսօր էլ կրկնում ենք, որ հայոց լեզվի ուղղագրությունը սփյուռքում միշտ էլ տարուբերվել է քաոսային վիճակում և այսօր էլ շարունակում է մնալ նույնը: Այդպիսին է նաև, ինչպես նկատելի է, տերմինների կիրառության հարցը: 1904 թ. Լոզանի Արևելյան կամ գիշերօթիկ դպրոցը իր տեսուչ Մ. Նալբանդյանի խմբագրությամբ լույս էր ընծայում «իտություն» պատկերազարդ ամսաթերթը ... Այս և այլ հանդեսներում լույս տեսած ինքնուրույն և թարգմանական հոդվածների շարադրման ընթացքում «հաճախ պատահում էր, որ միևնույն երևույթին կամ առարկային տրվում էր բազմաթիվ անուններ, շփոթություն առաջացնելով ընթերցողի մեջ»: Այս կապակցությամբ Մ. Նալբանդյանը բերում է մի շարք գիտական անվանումների բազմազանություններ որոնք խախտում են տերմինի միօրինականության պահանջը, օրինակ՝ բլադին-լուսնոսկի-ճերմակ ոսկի, ալյումին-բնարզն-բնապաղլեղ: Մխիթարյաններից Հակոբոս Տաշյանը իր «Բառախօսական դիտողութիւններ հայերէն գիտական լեզուի մասին» (1926) ուսումնասիրության մեջ նկատում է, որ հայերեն գիտական տերմինների թերի կողմերից մեկն էլ «ավելորդ հոմաններն» են, որոնք պատճառ են դառնում «մթարության, խառնակչության ու անճշտության» (էջ 68): Այսպես Հ. Տաշյանը ընդունում է trachyte օտար տերմինի համար Քաջունու, Նորայրի և . Մենևիշյանի կազմած խտաքար ձևը, մերժում Լուսինյանի կարծրաքար ձևը, ելնելով գիտական միօրինակության պահանջից: Եզրակացությունը հետևյալն է. սփյուռքում չի եղել, չկա և ապագայում էլ հավանաբար չի լինի ոչ հայոց լեզվի միասնական և միակերպ ուղղագրության, ոչ տերմինների միօրինակության և ոչ էլ տերմինների տառադարձության միասնական մոտեցում: Ահա մի առիթ, որ պիտի ապացուցի, թե մենք իսկապես ձգտում ենք լեզվական միասնության: Ես առաջարկում եմ հրաժարվել ընթերցողի կրոնա-հայրե-նասիրական զգացմունքները շահարկելուց և համընդհանուր կիրառության մեջ դնել միայն գրաբարյան ուղղագրություն տերմինը: Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը ըստ հինգերորդ դարի հայ ժողովրդին հատուկ ընդհանրական հնչյունական համակարգի՝ իսկ ուղղագրությունը բնականաբար դարձավ գրաբար լեզվի նյութականացած տարազը: Նշանակում է՝ հինգերորդ և դրան հաջորդած դարերի և մինչև 19-րդ դարի կեսի համար պետք է գործածել բացառապես գրաբարյան ուղղագրւթյուն տերմինը: Եթե մենք գործածում ենք աշխարհաբար ուղղագրություն տերմինը, ապա ինչո՞ւ չգործածել գրաբարի ուղղագրություն տերմինը, հրաժարվելով մնացած բոլոր տերմիններից: Սա է ճշմարտությունը, սա է ճիշտ ճանապարհը: Արդ, այս հակաուղղագրական վիճակը վերացնելու համար եթե առաջարկես ստեղծել մի մարմին մեր լեզվի այս և նման հարցերը քննելու և արդյունքը թերթերում հրատարակելու ի գործադրություն, կամ կարհամարհեն, կամ աշխատանքը կհամարեն անօգուտ և անարդյունք: Նրանք ունեն մեկ պահանջ՝ վերադառնալ հին գրաբարյան ուղղագրության և սրա համար ինչեր ասես, որ չեն հնարի: ՀԱՐԵ՛ՆՔ ՀԻՆԸ ՍԻՐԵ՛ՆՔ ՆՈՐԸ Տիեզերքում միլիարդավոր աստղեր պտտվում են իրենց կենտրոնի շուրջը, սա է տիեզերական օրենքը, այսպես պետք է լինի հատկապես մեզ համար: Մենք պետք է պտտվենք մեր երկրի շուրջը, հարգենք նրա օրենքները, գրենք այնպես, ինչպես մեր երկիրն է գրում և ոչ թե պահանջենք, ինչպես սնոտիապաշտ Լ. Միրիջանյանն է գրում՝ թե գրենք այնպես, ինչպես Մաշտոցն է գրել: Այս կապակցությամբ ես կուզենայի մի կարճ պատմություն բերել անգլիացի լեզվաբան Մ. Ֆոլիկի կյանքից: Այս լեզվաբանը տիապետել է ռուսերենին, բայց պատերազմից հետո երկար տարիներ չի գործածել, զգացել է, որ աստիճանաբար մոռանում է այդ գանձը՝ բանավոր ռուսերենը: Այդ նպատակով դիմել է Սովետական Միության դեսպանատուն, բայց մերժում է ստացել: Դիմել է թերթի օգնության՝ հայտարարության միջոցով: Կարճ ժամանակ հետո, պատմում է Մ. Ֆոլիկը, ստացել է 60-ի մոտ դիմումներ, և ո՜վ զարմանք, բոլորն էլ գրված նոր ուղղագրությամբ: Սովետական Միությունից հեռացած ռուս էմիգրանտները հարգել էին իրենց, թեև լքած, երկրի օրենքները: Իսկ այսօր միրիջանյանականներ, այդ թվում նաև Կ. Սիմոնյանը, ոչ միայն ձգտում են վերականգնել հինը, գրաբարյան ուղղագրությունը, այլ ժխտում են, ատելություն են սերմանում այն ամենի նկատմամբ, ինչ որ ժառանգություն ենք ստացել նախկին սովետական Հայաստանից: Բայց ո՞վ է Լևոն Միրիջանյանը: 1992 թ. Լոս Անջելեսում հրատարակվող «Փարոս» երկշաբաթաթերթի հունիսի 1-ի և 15-ի համարներում լույս տեսավ այս ուշացած մարգարեի հոդվածը՝ «Հիսուսը և հայ իրականությունը» վերնագրով: Հենց սկզբից ասենք, որ հայ ժողովուրդը Աբգար անունով թագավոր չի ունեցել: Աբգարոս տիտղոս տալիս էին Օսրոյենի պետության բոլոր գահակալներին: Մ. Խորենացին իր «Հայոց պատմության» մեջ մեջ է բերոմ բազմաթիվ ավանդություններ, որոնք պատմական փաստերով չեն հաստատված: Այդ ավանդություններից մեկն էլ «հայոց Աբգար թագավորի» նամակն է Հիսուսին: Նախ շեշտենք, որ Հիսուսը գրել կարդալ չի իմացել, որովհետև այդ դարերում կրթություն էին ստանում միայն բարձր դասակարգի երեխաները, Հիսուսը ախոռում էր ծնվել, հետևաբար հրեական ժողովրդի երրորդ դասին էր պատկանում: Հիսուսի խոսակցական լեզուն եղել է արամերենը, մի լեզու, որ այդ դարերում միջազգային հաղորդակցման լեզուներից մեկն էր: Քսաներորդ դարի հայ բանաստեղծը ազատագրված հին օրերի խոսքի և մտքի բռնակալներից, ընկնում է կրոնական հրաշագործությունների զառանցանքների մեջ: Բավական չէ, որ ինքը հավատում է իր վերարտադրած առասպելներին, ձգտում է միամիտ ընթերցողին նույնպես հավատացնել, որ հայ ժողովուրդը ոչ միայն Աբգար անունով թագավոր է ունեցել, այլև այդ թագավորը հիվանդացել է անբուժելի հիվանդություններով և թե ոչ ոք չի կարող բուժել բացի «աստծո որդի Հիսուսից», որի հրաշագործությունների մասին Աբգար թագավորը շատ էր լսել: Սա դեռ քիչ է: Մեր ժամանակի բանաստեղծ-մարգարեն մեզ պատմում է, որ «Հայոց Աբգար թագավորը» մի նամակով խնդրում է Հիսուսին, որ գա Եդեսիա և իրեն բուժի անբուժելի հիվանդությունից: Հիսուսը, ինչպես ասացինք, անգրագետ էր, գրել կարդալ չգիտեր, նամակի պատասխանը գրում է իբր Թովմաս առաքյալը և բերում հանձնում է Աստծու որդուն: Հիսուսի պատասխանի մեջ գրված է. «... Ես այստեղ պիտի կատարեմ այն բոլորը որի համար ուղարկված եմ: Երբ այս բոլորը կկատարեմ, կհամբառնամ իմ տիրոջ մոտ, քեզ մոտ կուղարկեմ իմ աշակերտներից մեկին, որ քո ցավերը բժշկի և կյանք շնորհի քեզ և քեզ հետ եղողներին»: Այնուհետև 20-րդ դարի նորաբույս քարոզիչ-բանաստեղծը մարգարեանալով, ընթերցողին ձգտում է հավատացնել, որ Հիսուսը համբարձվելուց հետո չի մոռանում «հայոց Աբգար թագավորին»: Նա Եդեսիա է ուղարկում Թադեոս առաք-յալին, որպեսզի Աբգարին բժշկի և զբաղվի Ավետարանի քարոզչությամբ, ժողովրդին հասցնի «Տիրոջ խոսքը»: Ավելին. այս նորաթուխ բանաստեղծ-մարգարեն իր ընթեր-ցողներին մատուցում է առաջին դարի մի հրաշագործություն ևս: Հիսուսը, որ արդեն իր հոր մոտ էր, այնտեղից ուղարկում է մի սրբիչ՝ վրան իր պատկերը: Աբգար թագավորը բուժվում է սրբիչի վրա դաջված սրբապատկերով, և այսպես առասպելը շարունակվում է: Ահա 20-րդ դարի վերջին տասնամյակում ժամանակավրեպ այս քարոզիչը նույն հրաշագործությամբ փորձում է հավատացնել, որ մեր ուղղագրու-թյունը մեզ տվել է իր հնարած առասպելական աստվածը, հետևաբար սրբությամբ պետք է պահել պահպանել անարատ, անփոփոխ և անփոխարինելի: Այսպես էին մտածում 19-րդ դարի մխիթարյան հայրեր . Այվազյանն ու Ա. Բագրատունին, 20-րդ դարի . Մենևիշյանը և նրանց այսօրվա ժառանգորդ, սնոտիապաշտ բանաստեղծ Լևոն Միրիջանյանը: Վերջինս սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը, ուստի, անկասկած, ծանոթ պետք է լինի հայ մեծագույն հեղափոխական գործիչ, բանաստեղծ ու հրապարակախոս Միքայել Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» մեծարժեք աշխատության հետ, իսկ եթե ոչ, ես խորհուրդ կտայի կարդալ, որպեսզի վերանայի իր ժամանակավրեպ, առասպելաբանությամբ հագեցած հայացքները: Այդ աշխատության մեջ Մ. Նալբանդյանը գրում է. «Կյանքը է անդադար շարժողություն, նյութերի անդադար փոխանակություն և անձնապահություն1»: Իսկ մերօրյա աստղա-ֆիզիկ փիլիսոփա Գրիգոր Գուրզադյանը տիեզերքի առաջացումն ու զարգացումը պատկերավոր կերպով այսպես է բացատրում՝ պատասխանելով Վիլիամ Սարոյանի այն հարցին, թե «Եթե մարդը հանկարծ վերանա, տիեզերքեն բան մը կպակասի՞»,-Այո, կպակասի,-պատասխանում է աստղա-ֆիզիկ փիլիսոփան: «Մարդը նույնպես տիեզերական մարմին է, ուստի նրա վերանալով կամ չլինելով՝ ինչ որ բան տիեզերքից կպակասի: ոնե սկզբունքորեն2»: Սա է տիեզերական զարգացման հավերժական մշտափոփոխ անխախտ օրենքը, որ տարածվում է մարդու և նրա կողմից ստեղծված համաշխարհային ողջ մշակույթի զարգացման ընթացքի վրա, այդ թվում մարդու լեզվի, գիր ու գրության և նրա նյութական արտահայտությունը հանդիսացող ուղղագրության վրա: Նշանակում է՝ «անշարժության կոթողի» հին ու նոր երկրպագուները «Համախոսական» պիտի գրեն ոչ թե «Նոր ուղղագրության», այլ հին, այնպես, ինչպես «դամբանական» գրվեց գրաբարի մասին 19-րդ դարի կեսին ի հեճուկս բոլոր գրաբարապաշտների: Բայց, ինչպես ասում է մեր ժողովուրդը, խեղդվողը ձեռքը մեկնում է անգամ դեպի փրփուրը՝ փրկություն փնտրելով նրա մեջ, ամեն կերպ փորձում է ընթերցողի հայրենասիրական նուրբ լարերի վրա խաղալ, արթնացնել նրա մեջ համակրություն դեպի հինը՝ որը, պետք է ասել, գտնվում է նույն վիճակում, ինչ որ գրաբարը 19-րդ դարի առաջին և երկրորդ կեսերին: Սնոտիապաշտ բանաստեղծը ճարպկորեն դիմում է նաև բառախաղերի՝ օգտագործելով համակրանք առաջացնող զանազան բառային կապակցություններ՝ օրինակ՝ «խնկահոտ ձեռքեր», «աստվածահաճո ուղղագրություն»: Այսպիսի բորբոսնած մտքերով սնվող մտավորականը կարո՞ղ է հասկանալ, որ մի ազգի գոյության առաջին և անժխտելի պայմանն ու երաշխիքը, նրան ուժ ու հարատևություն պարգևողը երկրի տնտեսությունն է, մի բան, որ մեր այսօրվա սփյուռքահայ հին ուղղագրապաշտ մտավորականների մի մասը չի ուզում հասկանալ, իսկ Լ. Միրիջանյանը և նրա դամ պահողները ելնելով իրենց մութ ու կասկածելի շահերից՝ բորբոքված բացականչում են՝ «Առանց մշակույթի, առանց գրականության ազգը չի կարող գոյատևել» և սա ասվում է այն դեպքում, երբ երկրի անբարենպաստ տնտեսականի պատճառով հայ երիտասարդ մարդը թողնում է իր հազարամյա բնօրրանը և չվում դեպի օտար երկիր, դեպի դանդաղ մահ: Սովետական ժամանակաշրջանում երկրի բնակչության քանակը հասավ երեք ու կես միլիոնի, որովհետև կար, գոյություն ուներ առավել կամ նվազ չափով ապահով տնտեսություն: «Եթե ազգության ներքին և էական խորհուրդը չէ տնտեսական խնդիրը,- գրում է Մ. Նալբանդյանը նույն աշխատության մեջ,- անհիմն է այդ ազգությունը1»: Մի պահ ենթադրենք, որ մեր պետությունը ճակատագրական սխալ թույլ տվեց և որոշեց վերականգնել հին ուղղագրությունը, կկասեցվի՞ այժմ մեզ համար առաջնային վտանգը՝ արտագաղթը: Անհեթեթություն կլինի դրական կարծիքը: Արդ, դուք, պարոնայք, եթե շարունակեք ձեր անիմաստ ու ազգավնաս պայքարը, դա նշանակում է պարզապես դաշույն խրել մեր երկրի թիկունքին, այն էլ տնտեսական և քաղաքական այս ճգնաժամային պայմաններում, երբ ամեն օր մեր անամոթ հարևանը պատերազմով է սպառնում մեզ: Այդ անպատվաբեր պայքարի դրոշը Հայաստանում վստահված է սնոտիապաշտ բանաստեղծ Լ. Միրիջանյանին և նրա մանկլավիկներին: Լ. Միրիջանյանը մի տասնամյակ առաջ հրավիրվում է Լոս Անջելես, հանդիպումներ ունենում որոշակի սփյուռքահայ մտավորականների հետ և որոշակի հանձնարարականներով վերադառնում Երևան իր ստանձնած առաքելությունը ի կատար ածելու: Այնուհետեև նա կանոնավոր նամակագրական կապ է հաստատում սփյուռքի մի շարք գրողների, ուսուցիչների հետ: Լ. Միրիջանյանի և նրա համա-կիրների պայքարի առաջին փուլը, մինչև 1996 թ. ավարտվում է անարդյունք: Սկսում է պայքարի երկրորդ փուլը՝ 1997-ից մինչև Հայաստան-սփյուռք համահայկական համաժողովը, մինչև 1999 թ. սեպտեմբեր ամիսը: Երեք տարիների ժամանակամիջոցում սփյուռքում հին ուղղագրության վերականգման կապակցությամբ հրատարակվեցին մի շարք թեր ու դեմ հոդվածներ. այդ թվում վերը հիշատակված Զ.Մելքոնյանի «Ո՞ւր կերթաս, Հա՜յ Ժողովուրդ» ընդարձակ հոդվածը: Հայաստան-սփյուռք համահայկական խորհրդաժողովի աշխատանքային առանձին բաժիններում, այդ թվում նաև գիտության, մշակույթի բաժնում եղան սուր ու կրքոտ ելույթներ: Ելույթ ունեցողներից ոմանք պարզապես պահանջում էին «անհապաղ, առանց պայմանի վերադառնալ մեսրոպյան ուղղագրություն»: Սակայն այս անգամ էլ, հակառակ բորբոքված կրքերի՝ հարցը ավարտվեց անարդյունք: Այդ թվականից ի վեր հին ուղղագրության վերականգման օգտին սփյուռքում գրվել և հրատարակվել են և այսօր էլ շարունակվում են գրվել ու հրատարակվել նույն բովանդակությամբ, նույն ոճով ու բառապաշարով բազում հոդվածներ: Սփյուռքահայ մամուլում իր հատուկ տեղն ու պատիվն ունի Լևոն Միրիջանյանը: Նա սկսած 2000 թ. ինկուբատորի ճտերի նման լոսանջելեսահայ պարբերականները, հատկապես «Նոր Հայաստան» օրաթերթը, հեղեղում է նույն վերնագրով, նույն թեմայով արդեն տաղտկալի դարձած հոդվածներով: Նա նման է այն ձախողակ սազանդարի, որ մատը դնում է մի լարի վրա ու անընդհատ տնգտնգացնում: Լ. Միրիջանյանը 2002 թ. գրել ու հրատարակել է բազմաթիվ հոդվածներ «Ազգայինը՝ Մեսրոպյան ուղղագրությունն է» վերնագրի տակ: Դրանցից մեկը, որ համեմատաբար ավելի ընդարձակ է, լույս է տեսել Երևանի «Ավանգարդ» շաբաթաթերթում օգոստոսի 10-14-րդ համարում: Բարկությունը ժամանակավոր, կարճ և անցողիկ երևույթ է, ատելությունը՝ տևական, անանցողական: Բարկությունը ծնվում, բորբոքվում է մարդու մեջ և նույն պահին էլ հանգչում: Ատելությունը ծնված օրից կարող է թաքնված մնալ մարդու ողջ կյանքում: Կույր ատելություն ծվարող մարդը միտումնավոր զոհում է իր բոլոր սուրբ զգացումները համակերպվելով տիրող կարգերի հետ ի շահ իր նպատակների: Այսպիսի մարդկանց երբեք պետք չէ հավատալ: Նրանք դեմագոկներ են փարիսեցինեեր, որոնք այսօր բարձրագոչ պաշտպանում են, գովերգում, վաղը նախատինքի հեղեղ թափում իրենց երեկվա տերերի հասցեին: Լ. Միրի-ջանյանը և նրա նմանները իբր թե ատելություն են ունեցել իրենց կրծքի տակ սովետական կարգերի նկատմամբ և այսօր ազատ ու անկախ Հայաստանի պայմաններում որպես ուշացա՜ծ մաշտոցյան տիպի հայրենասերներ, ժանգոտած զենք ու զրահով պաշտպանում են հայոց լեզվի և նրա ուղղագրության իրավունքները: Հետևաբար ինչպե՞ս հավատալ այս պարոններին: Անցյալի նկատմամբ ատելությամբ լցված այս նախկին կոմունիստը, արձագանքելով Փարիզի իր գաղափարակից Կ. Սիմոնյանին, ոչ ավել ոչ պակաս գրում է. «Մատների վրա կարելի է հաշվել այն անձանց, ովքեր կարող են գրել առանց սխալների1»: Ես չգիտեմ, այդ մի քանի անձանց մեջ կա՞ն միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության Լ. Միրիջանյանի ուսուցիչները, այն խմբագիրները, որոնք սրբագրել, խմբագրել են, վերջնական տեսքի բերել նրա բանաստեղծությունները: Ըստ Լ. Միրիջանյանի, անշուշտ, այդ «անձանց» մեջ չեն մտնում նաև ԱԱ Հր. Աճառյանի անվան լեզվաբանական ինստիտուտի գիտնական լեզվաբանները: Ահա թե կույր ատելությունը մարդուն ուր կարող է հասցնել: Բայց այսքանով չի բավարարվում ինքնահավան նախկին բանաստեղծն ու ժամանակակից հայոց լեզվի և ուղղագրության ձախորդ «մասնագետը»: Շարունակելով իր հակասական մտքերը Լ. Միրիջանյանը սպիտակի վրա սևով գրում է. « ...մարդիկ չեն կարողանում ազատագրվել քերականական սխալներից», որովհետև «Ուսուցանվող քերականությունը չափված-ձևված է խորհրդային կամ աբեղյանական կոչված ուղղագրության վրա»: Նախ ասենք, եթե գրողը իր առաջ քաշած նոր միտքը չի հաստատում փաստերով, նշանակում է, այդ միտքը մնում է օդում առկախ, չապացուցված, մի բան, որ հատուկ է հայոց լեզվի «մասնագետներ» բանաստեղծ Լ. Միրիջանյանին և գրականագետ Ս. Դանիելյանին: Բացատրենք: Այս պարոնների առաջ քաշած միտքն այն է, որ «Ամառն եկավ», «Անտառը ծածկվեց կանաչով», «Նվարդը ուշ տուն եկավ» հայերեն չեն, քերականորեն և շարահյուսորեն սխալ են կառուցված, որովհետև գրված են «խորհրդային» ուղղագրությամբ, իսկ եթե նույն, վերը բերված նախադասությունները գրվեին՝ «Ամառն եկաւ», «Անտառը ծածկուեց կանաչով», «Նուարդը ուշ տուն եկաւ», գրողը կդառնար գրագետ: Ահա տրամաբանության աղճատված դրսևորում: Մի՞թե, ասենք, առաջին նախադասության եկաւ եզակի երրորդ դեմքի բայի ւ-ն վևի փոխելով, փոխվո՞ւմ է նախադասության իմաստը, փոխվո՞ւմ է հայ մարդու լեզվամտածողությունը: Եթե երկրորդ նախադասության կրավորական սեռի բայը՝ ծածկվեց գրենք ծածկուեց, նախադասության իմաստի մեջ փոփոխություն կատարվե՞ց, ի հարկե, ոչ: Նշանակում է՝ հին, գրաբարյան ուղղագրության բարեփոխումը հայ մարդու լեզվամտածողության մեջ առաջ չի բերել և չէր էլ կարող բերել որևէ փոփոխություն: Անհատի լեզվամտածողության մեջ փոփոխություն է առաջանում այն դեպքում, երբ անգիտակցաբար անհարկի լեզվա-ոճական փոխառություններ է կատարվում օտար լեզուներից, հատկապես նվաճող պետության լեզվից, օրինակ՝ Հայաստանում ռուսերենի ազդեցությամբ հաճախ լսում էինք «Ընկեր այսինչյանն իր մոտ չէ», (այսինքն տեղում չէ), «Ուզում եմ իմ տպավորությունները կիսել քեզ հետ» (այսինքն հայտնել քեզ): Բերված նախադասությունների բոլոր բառերն էլ հայերեն են անխտիր, բայց ոչ լեզվամտածողությունը1: Հիշենք նաև, որ Հունաբան դպրոցի հայ ներկացուցիչները անգնահատելի ծառայություն մատուցեցին հայոց լեզվի մեջ մուծելով հարյուրավոր հատկապես վերացական, փիլիսոփայական լեզվա-ոճական արտահայտություններ, գիտական հասկացություններ, որ հայերենը չուներ այդ դարերում, բայց միաժամանակ հայերենի մեջ մտցրին հայերենին խորթ լեզվական արտահայտություններ, որոնք չընդունվեցին մեր ժողովրդի կողմից: Այսօր, մեր գաղութում ամեն օր լսում ենք անգլերենից փոխառյալ ոչ միան առանձին բառեր, այլև արտահայտություններ, որոնք խորթ են հայերենի լեզվամտածողությանը, օրինակ՝ «Կսիրենք հուսալ» (We like to hope), (այսինքն՝ մենք կարծում ենք), «իրք կպահեմ» (Bookkeeper) (հաշվապահ), «վիդիոներ և շատ ավելի» (vidios and much more), (այսինքն՝տեսաժապավեններ և այլն): Բերված օրինակները բանավոր խոսքի նմուշներ են, գրավոր խոսքը ավելի վհատեցուցիչ է: Բերված փաստերից ի՞նչ կարելի է եզրակացնել, այն, որ ուղղագրության բարե-փոխումը ոչ մի կերպ չէր կարող ազդել հայ մարդու լեզվամտածողության վրա, որ այդպես մտածելը ցնդաբանություն է և զառանցանք: Բայց երբ անհատն ընկնում է նման անբնական վիճակում, թույլ է տալիս սխալը սխալի հետևից: Միջնադարյան քարացած մտածողության տեր «բանաստեղծ լեզվաբան» Լ. Միրիջանյանը գրում է. «Խորհըրդային կամ աբեղյանական խեղագրությունը չէր կարող լինել ուղղագրական կատարյալ համակարգ, որովհետև շեղված էր բուն ազգային Մեսրոպյան ուղղագրությունից»: Այս կիսատ-պռատ, անտրամաբանական, ոչ ճիշտ միտքը, պատմա-լեզվաբանական ոչ մի փաստի չի դիմանում: Բայց Լ. Միրիջանյանի՝ հայրենական և սփյուռքահայ մի շարք ձայնակիցներ շարունակում են ժամանակավրեպ պայքարը՝ վերականգնելու գրաբարյան ուղղագրությունը: Ի՞նչ պատճառաբանությամբ, որովհետև ներկայիս ուղղագրությունը մեսրոպյան չէ, մաշտոցյան չէ, իսկ դուք, պարոններ, գրում և արտասանո՞ւմ եք այնպես, ինչպես հիգերորդ դարի հայ մարդը: Այս պարոնների շարքին է պատկանում նաև մի նորելուկ «մաշտոցագետ»՝ Ջանի Միրզաբեկյանը: Զինված հրաշագործությունների աստվածային հավատով նա գրում է. «1892 թվականից սկսած հայագետ Մ. Աբեղյանը մոլորություն ունեցավ կարծելու, թե կարող է դափնին խլել Մեսրոպ Մաշտոցից (Լ. Խաչերյանի միտքը, . Ս.), բայց այդպես էլ չհասկացավ, որ ի վերուստ տրվածը ոչ ոք չի կարող խլել տիրոջից»: Երկու «լեզվաբան», երկուսն էլ մի խելքի: Նշանակում է, որ մեր այբուբենը ոչ թե Մեսրոպ Մաշտոցի տարիների քրտնաջան աշխատանքի, ոչ թե գիտության արդյունք է, այլ հրաշագործության: Այսպես մտածողներն են, որ այսօր մեզ հրում ոչ թե երկրորդ, այլ երրորդ աշխարհի ծոցը, որին գլոբալացման տերերը ձգտում են: «Ազգայինը մեսրոպյան ուղղագրությունն է»,-գոչում է սնոտիապաշտ բանաստեղծ Լևոն Միրիջանյանը, «Վերականգնել ազգային մեսրոպյան ուղղագրությունը»,-բարձրաձայն ձայնակցում է տոքտոր Հիլդա ալֆայան-Փանոսյանը, և վերջապես «Հայոց ջինջ լեզուն փոխվեցավ, 70 տարիներու ընթացքին դարձավ հրԷշային, այլանդակ, անհասկանալի, պարզ ժողովուրդին, և անհանդուրժելի սփյուռքին» և այսօր էլ «կշարունակեն այդ բազմագլխանի, վիշապանման և բանի մը չնմանող լեզուն գործածել, առանց խպնելու, ոչ միայն, ոմանք նույնիսկ կոմունիստական կիրքով զայն պաշտպանելու որպես մեծ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆ»,-կաթոլիկ ինկվիզատորի մաղձով ողողված գրչով գրում է Հ. Պզտիկյանը: Նա արևելահայ գրական լեզվից այնպես է զզվում, ինչպես Մեքքայի մահմեդականը խոզի մսից: Փյունիկյան այբուբենը կատարյալ չէր, որովհետև այդ համակարգում պակասում էին ձայնավոր հնչյունների առանձին գրանշաններ: Հույները ընդունեցին փյունիկյան այբուբենը, լրացրին, հարմարեցրին իրենց հնչյունական համակարգին: Էտրուսկները հրաժարվեցին հունական այբուբենին հատուկ մի շարք գրանշաններից, ավելացնելով գրանշաններ, որոնք հատուկ էին իրենց լեզվի հնչյունական համակարգին: Ինչպես տեսանք, կորեացիները հրաժարվեցին 17-րդ դարում չինական պատկերագրերից և ստեղծեցին իրենց վանկահնչյունային համակարգը, իրենք չինացիները 50,000 պատկերագրերից 19-րդ դարի վերջերին ռեֆորմից հետո պահեցին ընդամենը 8-9 հազար պատկերագրեր, որոնք հաջողությամբ արտահայտում են բոլոր նյութական և վերացական բարդ գաղափարները: Ֆրանսիան միջնադարում ուներ հնչյունական համակարգի վրա հիմնված այբուբեն: «Մինչև 13-րդ դարը,-գրում է Ս. Գյուլբուդաղյանը իր վերը նշված գրքում,-ֆրանսերենում հնչյունային ուղղագրությունն էր իշխում: ...17-րդ դարի կեսերին Պոլ Ռոյալը առաջարկեց, որ յուրաքանչյու տառանիշ նշանակի մեկ հնչյուն, չարտասանվող տառ չպիտի լինի, և յու-րաքանչյուր հնչյուն պիտի մի տառապատկեր ունենա, միևնույն հնչյունը մեկից ավելի տառապատկեր չպիտի ունենա...» (էջ 344), բայց հետագայում ստուգաբանական ուղղագրությունը արմատավորվեց, որ շարունակվում է մինչև օրս: Ֆրանսերեն ուղղագրությունը անգլերեն ուղղագրության նման ունի մեկ ընդհանուր բացասական կողմ՝ դա «ոչ հնչյունային համակարգն է (Charles Berlitz, 1982), իսկ Մուրհաուզը անգլերեն ուղղագրությունը անվանում է «դժոխային»: Բայց պետք է նկատի ունենալ, որ թե ֆրանսերենի - թե անգլերենի ուղղագրական խոտորումները, շեղումները վերջիվերջո կայունացան և յուրացվեցին երկու ժողովուդների կողմից, որովհետև այդ երկու ժողովուրդներն էլ ապրել են և այժմ էլ ապրում են իրենց երկրի սահմաններում, ունեն սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային նույն հենքը: Իսլանդացիները և նորվեգացիները նույն ժողովուրդն են, բայց հազար տարի անջատ ապրելու հետևանքով այժմ ոչ միայն դժվարությամբ են իրար հասկանում, այլև իններորդ դարի նույն ժողովրդի, նույն լեզվի ուղղագրությունը բավականին հեռացել է իր նախնական ձևից: Սա բնական երևույթ էր: Ի՞նչ եք կարծում, պրն. Միրիջանյան, 500 տարի անջատ ապրելով երկու հարևան պետությունների լծի տակ մեր լեզվում և հատկապես ուղղագրության և հնչյունական համակարգում շեղումներ չէի՞ն առաջանա: Մենք բոլորս էլ գիտենք, որ այդ տարբերությունները առկա էին և առկա են այսօր էլ, բայց ոչ մի կերպ ուղղագրական այդ շեղումները հնարավոր չէր կասեցնել, որովհետև չկար համապատասխան մի պատասխանատու իշխանություն, չկար պետություն: 1922 թ. մարտի 4ի ուղղագրության «ռեֆորմը» ծայրահեղությունների անհեռատես արտահայտություն էր: 18 տարի հետո 1940 թ. օգոստոսին ընդունվեց ծայրահեղություններից ազատված նոր ուղղագրության համակարգ, որ մինչև օրս բարեհաջող կերպով ծառայում է մեր ժողովրդին: Ովքե՞ր էին այդ հաձնաժողովի անդամները. Հր. Աճառյան, Գր. Ղափանցյան, Ստ. Մալխասյանց և Աս. Խաչատրյան: Հրաչյա Աճառյանը իր «Լիակատար քերեկանություն հայոց լեզվի» վեցերորդ հատորի 90-րդ էջում բերել է 1940 թ. օգոստոսին հանձնաժողովի ընդունած ուղղագրության փոփոխությունների ցանկը: Ահա դրանք. 1. Բառամիջի է՝ բաղաձայններից առաջ գրել ե: 2. Բառամիջի օ՝ գրել ո: 3. ւ և բաղաձայն ու-ն դարձնել վ: 4. Բառավերջի անձայն յ չգրել: 5. Բառասկզբի յ գրել հ: 6. ոյ գրել ույ՝ եթե հնչվում է այսպես: Այս առթիվ հետաքրքիր տեղեկություններ է մեզ հաղորդում Հր. Աճառյանի ուսանող հետագայում նրա մոտիկ բարեկամն ու գործակիցը՝ Գառնիկ Ստեփանյանը: Այդ տարի տերմինաբանական կոմիտեում կրկին քննվում էր նոր ուղղագրության մասնակի փոփոխության հարցը: Վերը հիշատակված հանձնաժողովը վերականգնել է և օ տառերը, այդ մասին եղել է պետական «դեկրետ»: -Երեկոյան,-գրում է . Ստեփանյանը,-գնացի Աճառյանի մոտ. պատմեցի ամեն ինչ: Ասացի, թե հրաժարվել եմ առաջնորդողը գրելուց: Գրիր, անպայման գրիր, ես էլ եմ համաձայնվել: (խոսքը կուսակցություն, սահմանադրություն, հեղափո-խություն, խորհրդային, նստաշրջան բառերի մասին է): «Ոչ թե հինգ բառ, 500 բառ էլ փոխեն, համաձայն եմ, միայն թե մեր լեզվից չհանեն է և օ տառերը1»: Այդ բառերը 1965 թ. վերականգնվեցին: 1940 թ. ընդունված ուղղագրական մասնակի փոփոխությամբ էլ մեր լեզվի ուղղագրությունը դարձավ առավել հնչյունային, առավել կատարյալ, և դարձ-յալ հիշեցնեմ, հինը չի կարող նորի դերը կատարել, հինը իր ամբողջ կարողությունը տվել է նորին, նորն է, որ պիտի կատարի մեր ժողովրդի նոր ժամանակի, նոր մակարդակի պահանջները, հետևաբար այս բնական և հասարակական համընդհանուր օրենքից դուրս չի կարող մնալ լեզուն իր բոլոր համակարգերով: Բայց 20 - 21-րդ դարի այս բանդագուշակը կանգ չի առնում ոչ մի անհիմն, անբարո արտահայտության առաջ, ոտնահարում է ամեն մի սրբություն: Ահա թե ինչ է գրում այս պարոնը. «Մեծահանճար Մեսրոպ Մաշտոցի կերտած ուղղագրությունը այսօր էլ իր ստեղծումից 1600 տարի անց անթերի ծառայում է սփյուռքի հայությանը: Դրանից է՝ այն իրողությունը, որ սփյուռքահայերի լեզվաիմացությունը կատարյալ է»: Ես չգիտեմ, թե ինչ զգացումներ են ունեցել նախ «Նոր Հայաստան» թերթի հրատարակիչ Վահան Վահանյանը և այս հոդվածին ծանոթացած մեր արևմտահայ զգաստ ու շրջահայաց ընթերցողները: Սա ի՞նչ առ ու ծախ է «ընկեր նախկին կոմունիստ», քծնանքն էլ սահման պետք է ունենա: Ո՞ւմն է պետք քաղքենիական այս նեղ անձնական շահերի դրսևորումը, մտքի և բարոյականության այս խեղճությունը: Սա ի՞նչ ստորաքարշություն է, հաճկատարարության ինչպիսի անճարակ դրսևորում: Ո՞ւմը նկատի ունի «սփյուռքահայերի լեզվաիմացությունը կատարյալ է» արտահայտությամբ: Եթե նկատի ունի Վաչե Ղազարյանի նկարագրած Բոստոնի Հարվերդ համալսարանի դահլիճում հավաքված հայ անգլիախոս, անգլիամտած մտավորականներին և կամ նույն քաղաքի հայ եկեղեցու անգլիագիր և անգլիախոս հայ հոգևորականներին, ապա չարաչար սխալվում է: Իսկ եթե նկատի ունի «Նոր Հայաստան» օրաթերթի, «Նոր օր», «Մասիս» շաբաթաթերթերի հայագիր խմբագիրներին և հարյուրավոր ինքնասեր արևմտահայ հայագիր թղթակից-գրողներին, ապա ես կարծում եմ վերջիններս ներքին վրդովմունքով պետք է ընդունեն նման անտեղի ու անվայել քծնանքը: Բայց մենք բոլորս գիտենք, որ վատ, ապականված մտքերը ավելի արագ են տարածվում: Վերջերս «Նոր օր» շաբաթաթերթում (թիվ 24, 2002 թ.) կրկին վերահրատարակվեց «Յառաջ» թերթում լույս տեսած գրականագետ Սուրեն Դանիելյանի «Մեսրոպյան ուղղագրությունը՝ ազգային միասնության նախապայման» հոդվածը: Լ. Միրիջանյանի այս հավատարիմ ձայնակիցը իր քծնանքով ու շողոքորթությամբ հետ չի մնում: Սա էլ իր հերթին նեղ քաղքենիական նույն ոգով գրում է. «Եվ հետո չպետք է մոռանալ, որ մեր ժողովրդի լավագույն կեսը գրում է մեսրոպյան հավատարմությամբ»: Սա այլ կերպ չի կարելի գնահատել, քան հիվանդ մտքի դառնալեղի արտադրանք: Ուրեմն խորհրդային տարիներին հարյուրավոր գրողներ, ինչպես Դ. Դեմիրճյանը, Ստ. Զորյանը, Սիլվա Կապուտիկյանը, Պարույր Սևակը, համաշխարհային ճանաչման արժանացած գիտնականներ Վիկտոր Համբարձումյանը, Գրիգոր Գուրզադյանը, հայ երաժշտության պսակը զարդարող Արամ Խաչատրյանը և բազում մեծեր կազմում են մեր ժողովրդի եթե ոչ վատագույն գոնե հետամնաց կեսը, որովհետև վերը նշված մեր մեծերը գրել են նոր ուղղագրությամբ: Բանն այնտեղ է հասնում, որ այս երկու «երկվորյակ խելոքները» Հայաստանի և ներքին սփյուռքի ողջ մտավորականությանը և ժողովրդին համարում են անգրագետ, որովհետև նրանք գրել և այժմ էլ գրում են նոր, աշխարհաբարի ուղղագրությամբ: Իսկ ազգությամբ հայ օտարալեզու գրողներ Վիլիամ Սարոյանը, Զավեն Սուրմելյանը, Աշոտ Մալաքյանը, Մարիետա Շահինյանը և շատ շատեր, ըստ Ս. Դանիելյանի լավագույն հայեր չեն, որովհետև հայերեն չեն գրել, այն էլ գրաբարյան ուղղագրությամբ: Ճիշտ է ասված, երբ անհատը կորցնում է իր մտքի սանձերը, լավի ու վատի, հնի ու նորի զգացողությունը, երբ նրա մեջ եռում է նեղ, անձնական շահը, խելակորույս մխրճվում է քծնանքի աշխարհը, իմ կարծիքով, տվյալ պարագային նրանք արժանանում են արգահատանքի նույնիսկ իրենց տերերի կողմից: Ահա թե որտեղ են հասել այս երկու պարոնները: Ս. Դանիելյանը կանգ չի առնում ոչ մի անբարո, չկշռադատված արտահայտության առաջ: «Ծիծաղելին այն է,գրում է կրքեր բորբոքող այս պարոնը,-որ այսօր աբեղյանագիրը պարտադրում ենք սփյուռքահային և զարմանում, որ նա չի ենթարկվում մեզ»: Ապշում ես, որ բանասիրական գիտությունների աստիճան, կոչում ունեցող մասնագետը կարող է նման նենգամիտ հայտարարություններ կատարել և պատճառ դառնալ մի շարք արևմտահայ մտավորականների անարդարացի վրդովմունքին և զայրույթին: Ռուբեն Պարսումյանը դրանցից մեկն է: Վերջինս իր մի հոդվածում ամեն ինչի չափ ու սահմանը կորցրած՝ գրում է. «Այսօր այս «ժանտախտը» (իմա՝արևելահայերենը) հասած է սփյուռք, սկսած է տարածվել ամեն գաղութ, վարակելով մասնավորաբար Քալիֆոռնիան», և չբավարարվելով այսքանով պրն. Պարսումյանը շարունակում է. «Այսօրվան ահազանգն է՝ Հայաստանցի՛ք կուգան, հայաստանցի՛ք կուգան»: Եվ որպես դառն համադամ, դեսերտ, վճռական իրավունք ունեցողի հոգեբանությամբ և, ինչու չէ, նաև հավակնությամբ սպառնում է, թե առանց հայոց լեզվի ուղղագրության հարցի լուծման «սփյուռքահայերուն և հայաստանցիներուն միջև կարելի չէ հաղորդակցություն»: Եվ որպես նախազգու-շական քայլ այս իմաստակը առաջարկում է սփյուռքահայերին (իմա՝ արևմտահայերին) պատվաստել հայաստանցիների «ժանտախտի» դեմ: Պրն. Պարսումյանը իր «հանճարեղ» մտքի արտադրանքը ավարտում է ֆեդայական կոչով՝ «Ով որ քաջ է, ի՞նչ կսպասե»: Իսկ մենք կասենք՝ մեռնում և կամ կանգնած արդեն մեռած է նա, ով ապրում է միայն անցյալով, ով գրում է միայն անցյալի մասին: Արդ, ակնհայտ է, թե Լ. Միրիջանյանի և Ս. Դանիելյանի քաղքենիական անհարկի քծնանքը ուր կարող է առաջնորդել արևմտահայ մի քանի անհեռատես, տաքարյուն մտավորականներին: Ս. Դանիելյանը զարգացնելով իր չարամիտ ու նենգ մտքերը, ոտնահարելով մարդկային և ազգային ամեն մի բարոյական նորմ, նախընտրելով ժամանակավոր անուն ու փառք ազնիվ ու մշտատև սկզբունքներից և վերջապես մոռանալով, հավանաբար գուցե և չգիտակցելով, որ մարդու չար գործերը նույնպես ապրում են իրենից հետո, Ս. Դանիելյանը գրում է, որ ինքը հասկանում է, որ աբեղյանական «հանդերձը» եղել է հաց, եղել ... մասնավոր դաս ու մենագրություն, ասպարեզ, ապա ավելացնում. «Այլապես թշնամանքով չէին լցվի արևմտահայերի հանդեպ, որն ... ինչ մեղք ունի, թե մեսրոպյան «հնակարկատն» է հային»: Եթե Պ. Հայրիկյանը անգիտակից, արկածախնդիր, պատահական արտահայտություններ է անում մեր լեզվի և ուղղագրության մասին, հասկանալի է, իսկ դոկ. պրոֆ. Սուրեն Դանիելյանը այն ինչ ասում ու գրում է, նպատակային է, կանխամտածված, հետևաբար ամոթալի, բայց և վտանգավոր: Ով ո՛վ, բայց Ս. Դանիելյանը պետք է իմանա, որ իր գրածը բացարձակապես չի համատասխանում իրականությանը, պետք է իմանա նաև, որ ինքը եզակի, պատահական արտահայտությունները շփոթում է իրական կատարվածի հետ: Իմ համեստ գրադարանում կա արևմտահայ այնքան, գուցե և ավելի շատ գրականության պատկառելի հեղինակների ստեղծագործություններ, քան արևելահայ, հիշատակեմ մի քանիսը միայն. Մ. Պեշիկթաշլյան, Պ. Դուր-յան, Մեծարենց, Կամսարական, Պարոնյան, Ա. Արփիարյան, Օտյան, Զոհրապ, Դ. Վարուժան, Սրվանձտյան, և շատ ուրիշներ, բոլորը չես հիշատակի, իսկ քանի-քանի դպրոցներ կրում են արևմտահայ գրողների անուններ, Հ.Պարոնյան, Դ. Վարուժան և ուրիշ դպրոցների անուններ ինձ անհայտ: Իսկ երբ մայր թատրոնում ներկայացվում էր Պարոնյանի կամ . Օտյանի թատերգությունները, դահլիճում ասեղ գցելու տեղ չէր լինում: Արդյոք կա՞ սփյուռքում արևմտահայ մի գրողի անունը կրող դպրոց, ո՛չ, չկա՛: Այսօր ազատ ու անկախ Հայաստանի գրողների միու-թյան կողմից Երևանում կազմակերպված առաջին համահայկական գրողների համաժողովին ներկա էին սփյուռքի բոլոր լավագույն գրողները: Մեզ այսօր օդ ու ջրի պես պետք է ամեն ինչով միասնություն Հայաստանի հետ, և հայ ժողովրդի ապագայի նկատմամբ հավատով լցված նվիրյալներ և ոչ թե մեր երկու հատվածների միջև որոմի սերմեր ցանող դանիելյաններ, միրիջանյաններ, չարխուտյաններ պզտիկյաններ: Եթե այսպես ենք «ատել» արևմտահայ լեզուն ու գրականությունը, ապա կշարունակենք այդպես անել ի հեճուկս այս ձախորդ ու չարախոս պարոնների: Ես հավատացած եմ, որ մոտ ապագայում կփոխվի այս բացասական վերաբերմունքը մեր երկու հատվածների միջև և մի օր Հայաստանի հողի վրա, Երևանի Հանրապետական հրապարակում միասին կկոչենք՝ կեցցե հայոց միասնական լեզուն, կեցցե հայ գրականությունը: Այդ օրը Ս. Դանեիլյանին, Լ. Միրիջանյանին, Ռ. Պարսումյանին, Չարխուտյանին և սրանց համախոհներին կփրկի միայն քավարանը: Բայց այս բոլորը իրականացած տեսնելու համար պետք է ստեղծել երկրի գոյատևման ու զարգացման հիմքերի հիմքը՝ հզոր տնտեսությունը, որի առկայության դեպքում միայն ազգը կարող է պահել, պահպանել իր դիմագիծը, իր լեզուն: Այսօր Հայաստանից, Մերձավոր արևելքից և Պարսկաստանից արտագաղթած հայերի հոգեբանության, բարքերի մեջ նկատվում է փոփոխություն, ամերիկյան բարքերի յուրացում ընդամենը տասը տարիների ժամանակահատվածում, իսկ ի՞նչ կլինի հիսուն տարի հետո, այն, ինչ որ կատարվեց 20-րդ դարասկզբին Ամերիկա գաղթած արևմտահայերի հետ: Արևմտահայերը Ամերի-կայում և եվրոպական երկրներում գրել և այսօր էլ գրում են հին ուղղագրությամբ, վերջինս՝ հին կամ նոր, բոլորովին անտարբեր է անձի լեզվամտածողության փոփոխման նկատմամբ, անհատի լեզվամտածողությունը աստիճանաբար փոփոխվում է տիրող օտար լեզվի ամենօրյա ճնշման ու ազդեցության տակ: 800 տարվա անջատվածությունը, պետականության, համընդհանուր տնտեսության և վերջապես կենցաղային առումով բացարձակապես անջատվածությունը, այս բոլորը պատճառ են դարձել մեր ժողովրդի երկու հատվածների ներկայացուցիչների լեզվամտածողության մեջ որոշ տարբերության: Բայց պետք է ասել, որ այդ երկարաձիգ ժամանակաընթացքում չխաթարվեց մեր լեզվի երկու ճյուղերի մեկ լեզու լինելու հիմնական հատկանիշը՝ իրար լրիվ հասկանալու հատկանիշը՝ հակառակ հնչյունական, քերականական, և բառապաշարային որոշակի տարբերությունների: Ինչպես մենք վերը նկատեցինք ժողովուրդների ուղղագրության համակարգը ամբողջապես կամ մասամբ փոփոխության ենթարկելը չի փոխում այդ ժողովրդի լեզվամտածողությունը, աշխարհաընկալումը, նույնիսկ ստեղծագործական կարողությունները: Հույների լեզվամտածողությունը նախագրային ժամանակաշրջանում այն էր, ինչ որ գրային ժամանակ: Գիրն ու գրականությունը միայն խթան հանդիսացան էլ ավելի զարգացնելու հույն ժողովրդի լեզվամտածողությունը, եղածի վրա ավելացնելու նորը: Ենթադրենք հույները ոչ թե փոխ առնեին փյունիկյան այբբենական համակարգը, այլ ստեղծեին իրենց սեփականը, կփոխվե՞ր հույն ժողովրդի լեզվամտածողությունը, անշուշտ ոչ: Անգլո-սաքսոն ժողովուրդը լատինական տառերից առաջ գործածում էր ռունիկ այբուբենը, որ բաղկացած էր 26 տա-ռերից: Այս այբուբենը տարածված էր Սև ծովի ափերից մինչև Դանիա, Շվեդիա, Նորվեգիա, Գերմանիա: Քրիստոնեությունը ընդունելուց հետո այս ժողովուրդները որդեգրեցին Լատինական այբուբենը, ի՛նչ է, այս ժողովուրդների լեզվամտածողության մեջ փոփոխություն կատարվե՞ց, իհարկե ոչ: Բալքանյան մի շարք ժողովուրդներ այդ թվում սերբերը, բուլղարներն ու ռուսները 9-րդ դարում որդեգրեցին կիրիլյան այբուբենը, իսկ Խորվաթները ՝ լատիներենը: Խորվաթներն ու սերբերը գրեթե նույն ժողովուրդն են, բայց նրանց բաժանել է կրոնը և տարբեր այբուբենական համակարգերը: Բանավոր խոսքի արտահայտության ժամանակ չի կարելի տարբերել, թե որն է սերբ, որը՝ խորվաթ: Երկու ժողովուրների լեզվական հնչյունական համակարգը նույնն է, պատմական որոշ պայմանների ներքո խորվաթները ընդունելով կաթոլիկական աղանդը, որդեգրել են նաև լատինական այբբենական համակարգը: Բայց ո՛չ տարբեր այբուբենական համակարգը և ոչ էլ ուղղագրությունը, ինչպես ոմանք պնդում են, չեն կարող փոխել տվյալ ժողովրդի լեզվամտածողությունը, որ ամեն մի ժողովրդի նույնության հիմքն է: Ինչպիսի՞ն է եղել հայ ժողովրդի լեզուն նախագրային և ապա գրային ժամանակաշրջաններում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հնչյունական և բառապաշարային որոշ տարբերությունների առկայության դեպքում նույնիսկ, հայոց լեզուն եղել է միակ հաղորդակցման միջոցը Մեծ Հայքի բոլոր 15 նահանգներում: Այլ հարց է գիր ու գրականության հարցը: Հայ ժողովուրդն ունեցե՞լ է գիր ու գրականություն նախամաշտոցյան շրջանում: Գիտնականների մի մասը դրական մոտեցում ունի այս հարցի նկատմամբ, մի մասը՝ ոչ: Լեոն իր «Հայոց պատմություն»ում հետևյալն է գրում. «Կարելի է, ուրեմն, ավելի մեծ հավանականությամբ ենթադրել, որ հայկական նշանագրեր գոյություն ունեին հին ժամանակներից ... Որ հայ ժողովուրդը պիտի ունենար իր գրականությունը, այդ թելադրում է ասել և նրա տարածված և ներքնապես զարգացած հեթանոսական պաշտամունքը»: Այս տեսակետն են պաշտպանել Հ. Մանանդյանը, Ղ. Ալի-շանը: Վերջինս այս կապակցությամբ գրել է. « ... հավանիմք թէ որևէ կերպով կար գիր մի, բնիկ կամ օտարի, և մանավանդ նշանագիր»: Հեթանոսական Հայաստանում, անկասկած, գիրն ու գրականությունը կապված է եղել մեհե-նական գրականության հետ: Մեհյանները եղել են հայ ժողո-վըրդի մշակութային կենտրոնները: Չի կարելի կասկածի տակ առնել նաև, որ քրմական դասը ունեցել է «արարո-ղական բովանդակությամբ և այլ տիպի ուղեցույցներ և օրենսգրքեր: Նշանակում է, գոյություն է ունեցել որոշակի այբուբենական համակարգ: Վերջինս եղել է հայկական թե օտար, ասենք, պարթևական, հարցի էությունը չի փոխվում: Հայ հեթանոս քրմերը գրել են հայերեն թե պարթևական նշանագրերով, այսինքն պարթևական նշանագրերը հանդի-սացել են «հանդերձ», որպեսզի հայ քուրմը իր մտքերը վերածի բառերի, բառերը՝ մտքերի: Ա. Աբրահամյանը իր «Հայոց գիր ու գրչություն» արժեքավոր աշխատության մեջ բազմաթիվ փաստեր է բերում հաստատելու, որ իսկապես հայերը նախամեսրոպյան շրջանում ունեցել են գիր ու գրականություն: Հարց է առաջանում, եթե իսկապես 4-րդ դարում հայերը ունեցել են գիր ու գրականություն, ինչո՞ւ մի օրինակ, մի նմուշ չի հասել մեզ: Հարցը շատ նուրբ է: Նրանք, ովքեր ժխտում են, չեն ցանկանում ընդունել, որ նախամեսրոպյան ժամանակաշրջանում եղել է հայ գիր ու գրականություն, նրանք աշխատում են փրկել չորրորդ դարի նոր, օտար կրոնի՝ քրիստոնյա քարոզիչների չարագործությունները ընդհանրապես, իսկ մեհենական գիր ու գրականության ոչնչացումը մասնավորապես: Ագատանգեղոսի «Հայոց պատմություն»ում կարդում ենք. «Նախ ճանապարհին հանդիպեցին քրմական գիտության դպիր, Որմզդի գրչի Դիվան կոչված, երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծու իմաստության մեհյանը և ամենից առաջ սկսեցին քանդել, այրել, ավերել»: Սա ոչ մի կասկած չի թողնում, որ նախամեսրոպյան ժամանակաշրջանում հայերը ունեցել են գիր և գրականություն, որը արմատապես ոչնչացվել է Գրիգոր Պարթևի կողմից: «Պետք է նկատի ունենալ նաև,-գրել է Ա. Աբրահամյանը իր վերը նշված աշխատության մեջ,-որ նախամեսրոպյան, այսինքն՝ հեթանոսական հայկական դպրությանը կործանարար հարված հասցրեց քրիստոնեությունը» (էջ 20): Երրորդ կամ չորրորդ դարերում քրիստոնեություն ընդունած ասորիներն ու հույները չհրաժարվեցին իրենց դարավոր մշակույթից, չկործանեցին իրենց գիր ու գրակա-նությունը այնպես, ինչպես այդ կատարվեց Հայաստանում Գրիգոր Պարթևի կողմից: Ինչո՞ւ: Հենց այս ինչուի տակ շա՛տ բան է թաղված: Երրորդ դարի վերջին քառորդում Մեծ Հայքը վերածվել էր ասորի և հույն քրիստոնյա աղանդի քարոզիչների ազատ ասպարեզի: Կեսարիայի հույն կրոնակական առաջնորդները ժամանակը ճիշտ ու հասունացած գնահատելով՝ ծնունդով պարթև, կրթությամբ և դաստիարակությամբ հույն Գրիգորիս Պարթևին հատուկ առաջադրանքով ուղարկեցին Մեծ Հայք, անշուշտ ոչ առանց Հռոմի գիտության: Աշխարհակալ պետությունները հին, նոր թե նորագույն ժամանակներում իրենց հարևաններին ձուլում են ոչ միայն մեծությամբ ու զորությամբ, այլ նաև այն համընդհանուր-ընդհանրացնող գաղափարով, որ տարածում են այդ աշխարհակալությունները: Ահա հունահռոմեական կայսրության այս գաղափարներով զինված Գրիգորիս Պարթևը մտավ Մեծ Հայք և հունա-հռոմեական կայսրության առաջադրանքը լի ու լի կատարեց: Քանդեց ու ավերեց հազարավոր տարիների մեհյաններն ու բագինները, կործանեց հայ հեթանո-սական աստվածների արձանները և ոսկին ու թանկարժեք իրերը նվիրեց հույն վանականներին: Իսկ թե ինչ դաժանու-թյամբ էր դատաստան տեսնում հեթանոս հայերի նկամամբ, ակնհայտ է դառնում Ագաթանգեղոսի հետևյալ մեջբերումից. «Այնպես կործանեց, որ դրանից հետո ոչ ոք այդ տեղում չէր կարող որևէ հետք նշմարել՝ ոչ քարի, ոչ փայտի, ոչ ոսկու, ոչ արծաթի, և բնավ չէր երևում, թէ այնտեղ որևէ բան է եղել: Այն տեղում գտնվող քրմությանը ծառայող մարդկանցից շատերը կոտորվեցին, և նրանց ոսկորները անհետ եղան» (15 455), որը նշանակում է, սպանվածների դիակները կիտել են իրար վրա և այրել: Հակառակ եղբայրության, հավասարության, հեզու-թյան և համբերության քարոզների, Պարթև Գրիգորիսը քրիստոնեության գաղափարախոսությունը տարածում էր անսքող բռնությամբ, խոսում էր կամավորությունից, գործադրում էր հարկադրանքն ու բռնությունը, տարածում էր մահ ու ավերածություն: Այս առթիվ Ագանթանգեղոսը գրում է. «Դարձի եկած զորքերով այնտեղ հասածները, սուրբ Գրիգորը թագավորով հանդերձ, փշրեցին Անահիտ դիցուհու ոսկի արձանը, ամբողջ վայրը քանդեցին, փչացրին, ոսկին ու արծատը ավարի տվին: Այնտեղից այլ գետի վրայով այն կողմ անցան ու քանդեցին Արամազդի դստեր՝ Նանեի մեհյանը Թիլ ավանում: Երկու մեհյանների գանձերը ավարե-լով՝ Աստծու սուրբ եկեղեցու ծառայությանը նվեր թողեցին տեղերով հանդերձ»: Ահա այն կործանիչ հարվածը, որ քրիս-տոնեությունը հասցրեց Մեծ Հայքի հազարամյա նյութական արժեքների ոչնչացմանը: Բայց կար հայ հեթանոսական հոգևոր գրավոր մեհենական մշակույթը, որի ոչնչացման վրա էլ Գրիգոր Պարթևը կենտրոնացրեց իր ողջ ուշադրու-թյունը: Հայոց լեզուն արհամարհվեց, հեգնական, նվաստացուցիչ վերաբերմունքի արժանացավ հույն և ասորի վանականների կողմից, առաջին հերթին հենց Գրիգոր պարթևի կողմից: Հույն եպիսկոպոսներին հղած մի նամակում վերջինս պահանջում է Կեսարիայից և այլ վայրերից հույն վանականներ, քահանաներ ուղարկել Հայաստան: «Ուրեմն աղաչում ենք ձեզ,-գրում է Գրիգոր Պարթևը հույն եպիսկոպոսներ Եղիազար և Տիմեթեոս եպիսկոպոսների, մեզանից մի խորշեք, այլ ամենայն վստահությամբ փութացեք գալ այդ մարդիկների հետ, որ ուղարկեցինք ձեզ մոտ: Եվ եթե կգաք, Հարքա և Եկեղյաց ամբողջ երկիրը ձեր առջև կդնենք. որ վիճակում և բնակվելու կլինեք՝ այն վիճակը ձերը կլինի, և կժառանգեք նրանք, որ ձեզնից հետո կհաջորդեն»: Թե որքան է եղել հույն և ասորի եկվորների ընդհանուր թիվը հայտնի չէ, բայց հայտնի է, որ Գրիգոր Պարթևը Հունաստանից բերել տվեց կամ հրավիրեց 400 եպիսկոպոսներ, իսկ երեցների և վանականների թվի մասին խոսք չկա, նրանցից շատերը իրենք էին տեղափոխվում Հայաստան, ինչո՞ւ: Այդ հարցին պատասխանելու համար դիմենք քրիստոնյա ասորի Զենոբ լակին՝ Հայաստանը ոչ միայն նյութապես, այլև հոգեպես հոշոտողներից մեկին: Նախ նյութապես: Նա նամակներ էր հղում ասորի թե հույն բարեկամներին, ազգականներին, ծանոթներին հրավիրում Հայաստան կալվածքների տեր դառնալու նպատակով: Ինքը Զենոբ լակը, Գրիգոր Պարթևի հավատարիմ գործակիցը, միասին եկել էին Կեսարիայից: Նա Գրիգորիս Պարթևի անմիջական օգնությամբ տերն ու տիրականն էր դարձել Մեծ Հայքի ամենահարուստ վանքերից մեկի՝ Տարոնի լակա վանքին, որի կալվածքի մասին ինքը Զենոբ լակը թողել է մանրամասն տեղեկու-թյուններ, որոնք մեջ են բերված Րաֆֆու «Սամվել» վեպում: Պարզվում է, որ այս օտարազգի թալանիչ վանականը, որ հաստատվել էր Հայաստան Գրիգորիս Պարթևի հովանա-վորությամբ, մոռացել էր և՛ Աստված և՛ Քրիստոս, տեր էր դարձել 12 ավանների՝ 22,813 հետևակ և ձիավոր զորքով հանդերձ: Բայց Զենոբ լակը առանձին դեպք չէր: Ահա այսպես, Անակի որդի Գրիգորիս Պարթևը կործանում էր Մեծ Հայքը, երկիրը բաժանում օտար՝ հույն և ասորի վանականների միջև: Բայց չորրորդ դարում էլ գտնվեցին հայրենասեր հայ իշխաններ, որոնք դեմ դուրս եկան Գրիգորիս Պարթևի այս ազգակործան քաղաքականության, որ իր խորքով էր հունա-հռոմեական իմպերիայի քաղաքականությունը: Գրիգորիս Պարթևը հալածվեց, դարձավ ճգնավոր, ապաստան գտավ Սեպուհ լեռան այրերում և այնտեղ էլ մեռավ: Մի քանի տարի հետո նրա կողմնակիցները կամ հարազատները նրա աճյունը գտան և տարան թաղեցին Թորդան գյուղում: Թե ինչպես 1675 տարի հետո Գրիգոր Պարթևի աճյունը հայտնաբերվեց Հռոմի սուրբ պապերի աճյունների շարքին, դրա պատասխանը կարող է տալ միայն հրաշագործությունների հայր կաթոլիկ եկեղեցին: Այժմ ես հարկ եմ համարում քննել մի շատ կարևոր հարց, որ ունի նաև այժմեական նշանակություն: Ի՞նչ կպատահեր ընդհանրապես հայոց լեզվի հետ, եթե հունա-ասորական հոգևոր ջարդը շարունակվեր, ասենք, մի դար ևս, այսինքն մինչև 5-րդ դարի վերջերը: Պատմությունը մեզ համար պահել է մի այդպիսի իրողություն՝ անգլերեն լեզվի ներկա վիճակը: Անգլո-սաքսոն լեզուն, որ մինչև 11-րդ դարը գերմաներենի նման ուներ հոլովական, խոնարհման հնուց ժառանգած մշակված համակարգ, բառակազմական ձևոյթներ՝ նախածանցներ, միջածանցներ և վերջածանցներ, նորմանդացի նվաճողները, երկիրը գրավելուց հետո արհամարհեցին տեղական լեզուն ամբողջությամբ, պետական բոլոր հիմնարկներում, գործածական գրավոր լեզուն դարձավ աղավաղված նորմանդական ֆրանսերենը: 250 տարի շարունակվեց նորմանդական տիրապետությունը Անգլիայում: 250 տարի հետո երբ նախկին անգլո-սաքսոն լեզուն վերակեն-անացավ, արմատապես փոփոխվել էր: 14-րդ դարի անգլիացու համար խորթ ու անհասկանալի էր դարձել 9-ից 10-րդ դարերի իր անգլո-սաքսոնական լեզուն: Գրեթե այս նույն վիճակն էր ստեղծվել Հայաստանում չորրորդ դարում: Կործանվել էր մեր հին կրոնը, ոչնչացվել եղած մեհենական գիրն ու գրականությունը:Ասպարեզը մնացել էր հույն և ասորի վանականներին և աբեղաներին: Արդյո՞ք այսպիսի պայմաններում մենք հայերս Գրիգորիս Պարթևի, ասորի Զենոբ լակի և հազարավոր հույն և ասորի վանականների, երեցների, քահանաների ամենօրյա հսկո-ղության և հոգեբանական ճնշման տակ չէինք կորցնի մեր ինքնության դրոշմը՝ մեր լեզուն, եթե մի դար ևս շարունակվեր օտարալեզու ուսուցումը Հայաստանում: Ինչքա՜ն չարագույժ է հնչում, երբ ամեն օր դասը սկսելուց առաջ հույն կամ ասորի վանական վարդապետները հայ երեխաներին օտար լեզվով կրկնել էին տալիս՝ «Մոռացա իմ ժողովրդին ու իմ հոր տունը»: 16 դար հետո երբ Մեծ Հայքի կաղնուց մնացել էր մի ճյուղ միայն, մեծապետական ռուս շովինիստ-կոմունիստները ժողովուրդների բարեկամության կեղծ քողի տակ տանում էին նույն քաղաքականությունը, ձուլել տեղական ժողովրդներին, վերացնել նրանց լեզուն: Եվ ինչպես 4-րդ դարում հույն-ասորական դպրոցների հայ աշակերությունը խոսում ու գրում էր հունարեն կամ ասորերեն, օտարանում իր ծնող ժողովրդից, այդ նույնը տեղի էր ունենում անցյալ դարի 60-70-ական թվականներին մեր աչքի առաջ Հայաստանում: Հայ ծնողը այնքան էր հեռացել ինքն իրենից, իր ազգությունից, որ հրաժարվում, բողոքում, պայքարում էր իր երեխային հայկական դպրոց տալու դեմ, ասելով՝ «Ոչ ոք իրավունք չունի մեզ ստիպելու, որ մեր երեխան հայկական կրթություն ստանա, մեզ պետք չէ, հասկացեք» կամ «Հայկական դպրոցն ավազականոց է, երեխայիս թուրքի դպրոց կտամ, ձեր դպրոցը չեմ տա»: Ծնունդով հայ, բայց ռուսացած ծնողների դպրոցական երեխաների թիվը 1988-90-ականներին, ըստ Ռ. Իշխանյանի, հասնում էր 80,000-ի Հայաստանի անկախությունից հետո այս 80,000 դպրոցական երեխաների ծնողները ճամպրուկները կապեցին և վայրէջք կատարեցին Ռուսաստանի այս կամ այն քաղաքը, մնացին հայերեն կրթություն ստացողները:
-
ՄԱՍ ԵՐՐՈՐԴ 1999 թ. հունիսին ես ավարտեցի «Ուղղագրական բարեփողումը պատմական անհրաժեշտություն էր» հոդվածաշարքի երկրորդ մասը և հանձնեցի հրատարակության: Հոդվածը լույս տեսավ «Փարոս» երկշաբաթաթերթում: Այդ թվականից ի վեր ես որոշ ժամանակ ուղղագրության հարցերով չեմ զբաղվել, բայց ուշադրությամբ հետևել և ընթերցել եմ հայոց լեզվի ուղղագրության վերաբերյալ տեղական հայ մամուլում հրատարակված բոլոր հոդվածները և գրանցել հատուկ տետրում: Այդ թվականից (1999 հունիս) հետո կարծես մի պահ թվաց, թե կրքերը խաղաղվեցին, նոր ուղղագրության դեմ գրեթե ելույթներ չհրատարակվեցին: Մի պահ թվաց, որ հին ուղղագրության պաշտպանները զգացել ու համոզվել են, որ հին ուղղագրության վերականգնումը ժամանակավրեպ է, վնասաբեր Հայաստանի ժողովրդի համար ընդհանրապես, իսկ աշակերտության, ուսուցչության և դասախոսության համար մասնավորապես, մի խոսքով վերադարձը դեպի հին ուղղագրությունը չի ելնում Հայաստանի բարոյական, հոգեբանական և, անշուտ, նյութական շահերից այն էլ ներկա ծանր պայմաններում: Բայց ինչպե՜ս էի սխալվել: Այդ դադարը նման էր վերահաս կործանիչ մրրիկից առաջ դադարի: Այդ օրվանից մինչև օրս հրատարակվել են ավելի քան հինգ տասնյակ հոդվածներ և մի մեծածավալ գիրք: Աշխարհի հին ու նոր ժողովուրդների հազարամյա պատմության մեջ չի եղել և այսօր էլ չկա, որ լեզվական զարգացումների և փոփոխությունների, հակասությունների և անմիօրինակությունների պատճառով առաջացած վիճակը այնքան երկարատև բանավեճերի ու պայքարի բովով անցած լինի, որքան հայոց ուղղագրության համակարգը: Դեռևս հայոց լեզվի նախագրային ժամանակներից հայոց լեզվի մեջ պահպանված են հնդևրոպական մի շարք փոփոխված բառեր, օրինակ՝ նախալեզվի՝ ռեւծ բառաձևը հետագայում դարձել է առեւծ, իսկ 5ևրդ դարում գրվել և արտասանվել է առիւծ, աղբեւրը՝ աղբիւր: Սկսած 5-րդ դարից, երբ հիմք դրվեց հայոց գիր ու գրականության, հենց այդ տարիներին էլ սկսվեցին հայոց լեզվի մեջ աննկատելի փոփոխություններ ընդհանրապես, իսկ բառային մասնակի ուղղագրական շեղումներ մասնավորապես: 1973 թ. ՊԲՀ-ի թիվ 3-ում ակադեմիկոս Լ. Խաչիկյանը հանդես եկավ մի ընդարձակ՝ «Օտարալեզու հայ գրականությունը չորրորդ դարում» հոդվածով: Այդ հոդվածում նա անդրադարձել է բանասերների միջև վեճերի առարկա դարձած «Հարցմունքի» գրության ժամանակի, լեզվի և ոճական առանձնահատկությունների մասին՝ նպատակ ունենալով ապացուցելու, որ այդ երկը գրվել կամ թարգ-մանվել է հունարենից Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց»ից առաջ: Լ. Խաչիկյանը իր հոդվածի տողատակի ծանոթագրության մեջ համեմատել է իր և մի այլ հին հրատարակության միջև եղած տարբերությունները: Այդ երկու տարբերակների մեջ մենք նկատեցինք ուղղագրական շեղումներ: Ահա դրանք. զառալեզն և զարալեզն, զխանդիրն և զխանդիւնն, Կացէ և կացցէ, երէոց և էրէոց: Արդյո՞ք այս մի քանի բառերն իսկ ապացուց չեն, որ գրաբարի ուղղագրությունը դեռևս իր խանձարուրի մեջ շեղումների տեղիք է տվել: Այս միտումը հետագա դարերում ավելի ու ավելի զարգացավ տեղիք տալով և բաղաձայնների և ձայնավորների մեկը մյուսով փոխարինման: Լազարյան Ավետարանում (887 թ.) նկատելի է ն-ին հաջորդող դիրքերում կ-ի փոխարեն գ տառով բառեր, այսպես՝ մանգանց, խունգ, խնգոց, անգեալ, խորամանգութիւն, տ խուլ տառի փոխարեն ձայնեղ դ. բանդին, հունծք, է ձայնավորի փոխարինումը ե-ով և այլն: Այս մասին մանրամասն խոսք է եղել նախորդ էջերում: Լեզվական այս ընդհանուր փոփոխությունները նկատի ունենալով՝ Ակադեմիկ . Ջահուկյանը իր 1987 թ. հրատարակած «Հայոց լեզվի պատմություն. նախագրային շրջան» մեծարժեք աշխատության մեջ գրում է. «Լեզվի փոփոխության ներքին պատճառները լեզվի համակարգի ներքին հակասություններն են, նրա անմիօրինակությունը, իշխող օրինաչափությունների կողքին հին օրինաչափությունների և սաղմնավորվող օրինաչափությունների, կանոնավոր ձևերի կողքին՝ լեզվական անկանոնների ... առկայությունը, լեզվական իմաստների և լեզվական ձևերի անհամապատասխանությունները» (էջ 10), իսկ ամերիկացի հայտնի լեզվաբան Մերիտ Ռուհլեն հաստատելով . Ջահուկյանի տեսակետը, իր «Լեզվի ծագումը», «The origin of Language», աշխատության մեջ գրում է. «Փաստորեն պարզ ու անհերքելի է, որ փոփոխությունները կապված են մի շարք պատճառների հետ»: Ռուհլեն այն ճիշտ միտքն է արտահայտում, որ լեզուն և նրա բոլոր համակարգերը բացառություն չեն կարող կազմել բնության և հասարակական օրենքներից (էջ 29): Հայոց լեզուն նույնպես սկսած 5-րդ դարից անընդմեջ ենթարկվել է փոփոխությունների, նրա ընդերքում գործել է մի գործընթաց, որին գիտնականները տվել են բացասման բացասում գիտական անվանումը: Հետագա դարերում այս հավերժական օրենքի հարկադրանքով գրաբարը աստիճանաբար իր տեղը զիջել է և վերածվել Միջին հայերենի, իսկ վերջինս՝ աշխարհաբարի: Այս օրենքը տարածվում է լեզվական բոլոր կարգերի վրա, ներառյալ հնչյունական համակարգի վրա հիմնված ուղղագրության վրա: Բացասման բացասում օրենքը բացասում չի ճանաչում: Նշանակում է՝ բնությանը հատուկ է անընդհատ փոփոխություն և ոչ թե «անշարժության կոթող» լինելը: Միջին հայերենը գրաբարի փոփոխված ձևն էր, իսկ այսօրվա աշխարհաբարը՝ միջին հայերենի: 19-րդ դարի երկրորդ կեսին երբ աշխարհաբարը տիրապետող դարձավ, պարզվեց, որ հայոց լեզվի արտասանության և գրության միջև առաջացել էր զգալի «ճեղք»: Այդ «ճեղքը» հատուկ է եղել աշխարհի շատ լեզուների համար: Այդ «ճեղքը»՝ գրության և արտասանության միջև անհրաժեշտ էր «բուժել», քանի դեր չի վերածվել անբուժելի հիվանդության, ինչպես ֆրանսերենն է, ինչպես անգլերենը: Անժխտելի իրողություն է, որ գրական լեզվի մշակված ու կանոնակարգված ուղղախոսությունը նպաստում է արագ և ճիշտ հաղորդակցմանը: Կիրթ ու զարգացած անհատը ուշադրություն է դարձնում իր խոսքի ճիշտ արտասանությանը, զգուշանում անճշտություններից, մի խոսքով ստուգում ինքն իրեն: Արդեն ձևավորված աշխարհաբար լեզվի ուղղագրության համար պայքարը, որ սկսել էր 19-րդ դարի կեսերից, մեծ ծավալ էր ստացել: Այդ պայքարին մասնակցում էին արևելահայ և արևմտահայ մտավորականության բոլոր խավերը: Այստեղ հիշեցնենք, որ արևմտահայերը աշխարհաբար լեզվի համար յուրահատուկ պայքարը դադարեցրին, երբ հայ եկեղեցին հրապարակով այրեց Ն. Ռուսինյանի, . Օտյանի և Թնկրյանի «Ուղղախոսություն արդի հայ լեզուին, յօրինված ուսումնական խորհրդակցությամբ», «արմեներենը», և Մինաս Չերազի «Ընտրօղական հայերենը»: Այսօր իմ նպատակը չէ նկարագրել Արևելահայաստանում շարունակվող բանավեճը հյունագրության և վեվագրության շուրջ, նպատակս է, վեր հանել, թե այսօր սփյուռքում ովքեր են վերակենդանացրել նոր ուղղագրության դեմ ազգավնաս պայքարը և ինչպես է տարվում այդ պայքարը: Դեռևս մեր երկրորդ հոդվածի1 հրատարակության ընթացքում լույս էր տեսնում Զարեհ Մելքոնյանի «Ու՞ր կերթաս, հա՜յ ժողովուրդ» ընդարձակ հոդվածը: Հոդվածի մեջ հեղինակը քննում ու քննարկում է հայ ժողովրդի անցյալ ու ներկա պատմության բազում հարցեր, այդ թվում նաև գզգզված, հազար ու մի տեղից խոցոտված, բայց միշտ կանգուն ու բարձրագլուխ հայոց լեզուն և նրա գրաբարյան ուղղագրությունը: Զ. Մելքոնյանը Հայաստանի Հանրապետության ներկայիս պետական լեզուն ու ուղղագրությունը անվանում է «խորհրդային»: «Խորհրդային» կամ «սովետական» տերմինը այդ հասարակարգի կառավարման ձևն էր, ինչպես կապիտալիզմը ներկա ժամանակում աշխարհի գրեթե բոլոր երկրներում: Ի՛նչ է, անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը և Եվրոպայի մնացած բոլոր ժողովուրդների լեզուները կապիտալիստակա՞ն են, հետևաբար դասակարգայի՞ն: Սա գռեհիկ սոցիոլոգիա է: Հայ լեզվաբանության մեջ այսպիսի մոտեցում ուներ հայոց լեզվի նկատմամբ Ն. Մառը: Ըստ Մառի, աշխարհի բոլոր լեզուները դասակարգային են եղել իրենց ծագման օրից, ապադասակարգային լեզու չի եղել: Նա այդ գռեհիկ դիրքորոշումով էլ դիտելով հայերենը՝ գրաբարը, աշխարհաբարն ու մեր բարբառները համարել է տարբեր դասակարգերի լեզուներ: Լեզուների ծագման այս կեղծ «տեսությունը» որոշ փոփոխումներով այսօր սփյուռքի մի շարք գրող-մտավորականներ, բայց ոչ լեզվաբաններ, տարածում են մեր լեզվի ուղղագրության վրա, ստեղծելով շինծու, արմատապես սխալ պայքարի մթնոլորտ: Այս երկարատև, տխուր պայքարի մթնոլորտը նոր ուժով ու թափով սկսվեց անցյալ դարի 60-ական թվա-կաններից, երբ լույս տեսավ Բենիամին Թաշյանի «Չորս տեսակ ուղղագրություն» հոդվածը: Հոդվածում հեղինակը այն միտքն է արտահայտում, թե «մենք հիմա ունինք ճիշտ ու ճիշտ չորս տեսակ ուղղագրություն»՝ Մեսրոպյան ուղղագրությունը, Աբեղյանական ուղղագրությունը, պարսկահայ ուղղագրություն և մի անհայտ, նոր ուղղագրություն, որ հեղինակը անվանում է Մյունիխյան ուղղագրություն: Հեղինակը արևմտահայերենի ուղղագրության մասին ոչ մի բնութագրում չունի, այն համարելով «հայ լեզվի ոսկեղեն կանոնագրքի» հարազատ շարունակությունը: Աբեղյանականը հիմնված է «դեկրետի» վրա, պարսկահայ ուղղագրությունը՝ «քմահաճույքի վրա», մյունխենյանը՝ «բաշը-պոզուկության վրա»: Բ. Թաշյանի այս հոդվածից ճիշտ 10 տարի հետո 1979 թ. Միացյալ Նահանգների Լոս Անջելես քաղաքում հրատարակվող «Տեղեկատու» (Armenian Reporter) շաբաթաթերթում լույս տեսավ պրն. Մկրտիչ Հաճյանի հոդվածը՝ «Փոքր ազգի մը համար շատ չէ՞ երեք գրական լեզու», որ Բ. Թաշյանի հոդվածի մշակված և զարգացած տարբերակն է: Այդ հոդվածի մեջ հեղինակը մտացածին, առավել ևս միտումնավոր կերպով արևելահայ գրական լեզուն և նրա ուղղագրությունը տարրալուծում է հետևյալ բաղադրամասերի առանց գիտական սահմանումների: Նա հիշատակում է հետևյալ ուղղագրական ձևերը՝ արևմտահայերեն, նախկին ռուսահայերեն, նախկին արևելահայերեն, պարսկահայերեն, այսօրվա պարսկահայերեն, Հայաստանի հայերեն և ուրիշ հայերեն և ուրիշ ուղղագրություններ: Բայց մեզ թվում է, որ այս «տեսությունը» բխում է սովետական կարգերի նկատմամբ խոր բացասական դիրքորոշումից, որ յուրատեսակ ծայրահեղություն լինելով հանդերձ, դարձել է ամեն ինչ ծուռ հայելու մեջ ներկայացվող գործունեության ելակետային կաղապար-գաղափար, մի խոսքով համընդհանուր բարդույթ: Նախասովետական կարգերի ժամանակաշրջանում գիր ու գրականություն չունեցող ժողովուրդները սովետական պետության օգնությամբ գիր ու գրականություն ունեցան, օրինակ՝ թուրքմենները և կիրկիզները ստեղծեցին իրենց լեզվով և ուղղագրությամբ գրականություն, թուրքմեներենը չդարձավ սովետական թուրքմեներեն, կամ կիրգիզերենը՝ սովետական կիրգիզերեն: Եթե նման ձևով մոտենանք հարցին, ապա պետք է ասել «սովետական ռուսերեն, սովետական ուկրաիներեն»: Այսպիսի տերմին գոյություն չի ունեցել: Ռուսները իրենց լեզուն չկնքեցին նոր անունով՝ սովետական ռուսերեն, այբուբենը՝ սովետական այբուբեն և այսպես նաև սովետական մյուս ժողովուրդները, այլ բան է ռուս սովետական գրականություն, հայ սովետական գրականություն, որ ստեղծվել է միայն սովետական կարգերի պայմաններում՝ գլխավորապես արտացոլելով այդ հասարակարգի կյանքը: Հետևաբար, մենք զգույշ պետք է լինենք գրավոր աշխատանքի ժամանակ մեր մտքերը պարզ ու հստակ ձևակերպել, քանզի անհարթության դեպքում յուրաքանչյուր ընթերցող հարցը կմեկնաբանի յուրովի: Զ. Մելքոնյանը նույն պարբերության հաջորդ նախադասության մեջ ի հայտ է բերում իր ներաշխարհում տարիներով կուտակված հոգեբանական հավկուրությունը: Աչքեր ունի, բայց այդ հիվանդությունը թույլ չի տալիս իրականությունը ճիշտ տեսնելու, թե ո՞վ է պատճառը իր քնախտին, որ խախտել և շարունակում է խախտել իր հանգիստը: Այս բոլորի համար ըստ Զ. Մելքոնյանի մեղավոր է Հայաստանը, հայոց լեզուն և ամենից շատ «սովետական ուղղագրությունը»: Ոչ ավել, ոչ պակաս նա գրում է. «Այսօր սփյուռքի մեջ հայերեն լեզվին ուսուցումին առջև կանգնող ամենեն մեծ խոչընդոտներեն երկուքն են՝ խորհրդային ուղղագրությունը և լեզուն, որոնք խառնարանի մը վերածած են մեր մամուլը, ձայնասփյուռը, հեռատեսիլը, գրականությունը, դպրոցները, ձեռնարկները և ավելի խորացուցած են սփյուռքահայն ու հայաստանցի հայը իրարմե հեռացնող խրամատը»: Ինչքա՜ն դիպուկ է այստեղ կրկնելը՝ մարդ չի գիտի՝ խնդա, թե լա: Որ արտագաղթը 20-րդ դարի վերջին տասնամյակին դարձավ հայ ժողովրդի անարյուն եղեռնը, դա մենք բոլորս ենք ընդունում, բայց որ արտագաղթը արյուն ու ավյուն սրսկեց սփյուռքի արևմտահայությանը, դա բացարձակ ճշմարտություն է, և դա, պրն. Մելքոնյան, և մենք և հատկապես դուք պետք է ընդունեք: Մի բան ևս պետք է ընդունել, որ Հայաստանը շատ բան կորցրեց, իսկ սփյուռքը շատ բան շահեց ժամանակավորապես, արտագաղթը երկարացրեց սփյուռքի մշակութային կյանքի տևողությունը: 1895-96 թվականների համիդյան ջարդերից ազատված Անատոլիայի հայ գաղթականները մասամբ տեղավորվեցին Բուլղարիայում և Ռումինիայում: Այս մասին ահա թե ինչ է գրում Հրաչյա Աճառյանը: «Ռումինիայի հայերը, որ վաղուց մոռացել էին հայերենը, շփվելով 1895-96 թվականների Արևմտահա-յաստանից արտագաղթողների հետ սկսեցին հայերեն սովորել և հայերեն խոսել: Նոր գաղթած հայերը նոր ավիշ ու արյուն ներարկեցին հին գաղթածների մեջ»: Դուք չե՞ք ընդունում, պարոնայք, որ թեքումով հայկական դպրոցների քանակի ավելացումը ուղիղ համեմատական է Հայաստանից արտագաղթածների քանակի հետ: 1980-ական թվականների սկզբին, եթե չեմ սխալվում, «Ասպարեզ» շաբաթաթերթը Ֆրեզնոյից տեղափոխվեց Լոս Անջելես և դարձավ եռօրյա, ապա՝ ամենօրյա: 1994 թ. Արմեն Տոնոյանը իր մի հոդվածում հայտարարեց, որ Լոս Անջելեսում 2000 թերթ կարդացող հազիվ լինի, կարդացողների 80% Հայաստանից արտագաղթողներ են, որոնց զգալի մասը բարձրագույն կրթություն ունի: Նույնը կարելի է ասել նաև եկեղեցիների համար: 1993 թ. բարեկամս ինձ հրավիրեց միասին ներկա լինել Դաշնակցության հիմնադրման 93-րդ տարեդարձի տոնակատարությանը: Նկատեցի, որ տոնակատարության գեղարվեստական բաժնի բոլոր դերակատարները՝ երգիչներն ու ասմունքողները Հայաստանից էին: Ի՛նչ է, պարոնայք, այդ օրվա երգիչները, ասմունքողները «խորհրդահայ լեզվով ու ուղղագրությա՞մբ» էին երգում ու ասմունքում: Ամեն տարի տաղանդավոր ասմունքող Հայաստանից արտագաղթած Մարի Ռոզ Աբուսեֆյանը ելույթներ է ունենում նույն կուսակցության հիմնադրման տոնակատարություններին, ի՛նչ է, արտիստուհին ասմունքում է խորհրդահայերե՞ն, սովետահայերե՞ն: Կա՞, ասենք, ֆրանսահայերեն, ամերիկահայերեն տերմիններ, ո՛չ, չկա՛: Այս «տերմինները», մեր կարծիքով, ստեղծվել են անպատասխանատու հեղինակների կողմից ստեղծագործական երկունքի գրգռված ու նյարդայնացած պահերին: Բայց տեսնենք, էլ ինչ է ասում գանգատավոր պրն. Զ. Մելքոնյանը: Նույն պարբերության մեջ նա շարունակում է. «... և ավելի ևս խորացուցած են՝ սփյուռքահայն ու հայաստանցի (ինքը մեծատառով է գրում) հայը (նույնպես մեծատառով) իրարմե հեռացնող խրամատը»: Այդ դուք եք այդպես ցանկանում, դո՛ւք, պրն. Մելքոնյան, այնպես, ինչպես ցանկացաք Անթիլիասի աթոռը ստեղծել և թեմեր խլել: Որպեսզի այս կապակցությամբ ձեր հիշողությունը թարմացնեմ, ես ստիպված եմ հետևյալ մեջբերումը կատարել: «Պրն. Հաճյանի այս վերջին հոդվածին առիթ տվողը եղել է այն, որ, ինչպես ինքն է ասում, «Տեղեկատու»ի խմբագրությունը և պրն. Խաչատուր Չորեքչյանը կպնդեն, որ ամերիկահայ մամուլին մեջ թե արևմտահայերեն և թե արևելահայերեն լեզուները պետք է գործածվին»: Դրանից բացի, ինչպես երևում է պրն. Հաճյանի հետագա տողերից, առաջարկություն է լինում այն մասին, որ Հայաստանի հետ կապ պահպանելու համար սփյուռքահայ նոր սերնդին պետք է սովորեցնել նաև արևելահայերեն, և այս միտքը մտահոգություն է պատճառել նրան՝ որպես մի տեսակ լռելյայն հասկացվող կամ ենթադրվող հարձակում արևմտահայերենի և արևմտահայերի դեմ. բայց և, միաժամանակ, ինքը համակված է շնորհակալության զգացումով, որ «գոնե չեն պնդեր որ արևմտայերենի ուսուցումը ավելորդ է այլևս» Նախ մի երկու խոսք Հակոբ Անասյանի մասին: Ես մոտիկ հարաբերություններ չեմ ունեցել Հակոբ Անասյանի հետ, իմ ծանոթությունը եղել է պատահական՝ Երևանի հանրային գրադարանի անձեռնմխելի ֆոնդի և մեկ էլ ևրոպական բաժնի ընթերցասրահներում: Բայց նույնիսկ այդ կարճ ու պատահական հանդիպումների տպավորությունները բավական էին հասկանալու համար, թե ես ծանոթացել եմ ոչ միայն մի բարձրակարգ գիտնականի, այլև մի ազնվագույն մարդու և հայրենասերի հետ: Երբ լսեցի նրա տեղափոխումը Միացյալ Նահանգներ ես ափսոսանք ապրեցի: Անհատական տեղափոխումները 80-ական թվականների վերջերին և հատկապես 90-ական թվականներին վերածվել էր մասայական արտագաղթի՝ հայրենիքը զրկվում էր իր մեծագույն կապիտալից՝ մտավոր ներուժից: Նրանցից շատերը եկան հաստատվեցին Ամերիկա, Լոս Անջելես, և աստիճանաբար քանակը վերածվեց որակի: Հայաստանից արտագաղթածների մի զգալի մասն ունի բարձրագույն կրթություն, մի մասն էլ տարբեր գիտությունների գծով բարձրակարգ մասնագետներ են: Այո՛, անժխտելի է, որ Հայաստանից 90-ական թվականների կեսերից Լոս Անջելես հաստատված հայությունը նշանակալից մասնակցութուն ունեցավ ամերիկահայ մշակույթի զարգացման գործում: Բայց ցավալիորեն պետք է ասել, որ մեր արևմտահայ եղբայրները քիչ այլ կերպ ընդունեցին Հայաստանից եկած իրենց եղբայրներին: Նրանք մեզ ընդունեցին որպես ագրեսորներ, ոտնձգություն կատարողներ դեպի արևմտահայերենը և աստիճանաբար այդ վերաբերմունքը վերածվեց բանավոր և գրավոր անհան-դուրժողական ելույթների: Թերթերում հրատարակվեցին անթիվ հակահայաստանյան, արևելահայերենի և նրա ներկա ուղղագրության դեմ սուր ու վարկաբեկիչ հոդվածներ, որոնցից մեկն էլ վերը նշված Մկրտիչ Հաճյանի հոդվածն է: Հակոբ Անասյանը իր վերը նշված «Անհեթեթ լեզվաբանություն» հոդվածի մեջ խոսում է մի տգեղ, շա՜տ տգեղ երևույթ մասին, որ բուն է դրել մեր ժողովրդի մեջ վաղուց, հավանաբար 17-18-րդ դարերից և շարունակվում է առ այսօր, այստեղ, Լոս Անջելեսում, որ 19-րդ դարի վերջին տասնամյակում ստացավ ազգային քաղաքական բնույթ: Հ. Անասյանը գրում է. «Կարծում եմ, չարժե ծանրանալ այս հիվանդ մտքերի վրա, որոնց նպատակն է, ըստ երևույթին անտեղիորեն և արհեստականորեն ստեղծել «արևմտահայերենի դատ» և այդ անվան տակ՝ մերիևձերի խնդիր ու հատվածական շարժում»: «Ի՞նչ է եղել, ի՞նչ է պատահել», հարց է տալիս Հակոբ Անասյանը՝ զարմացած ու շփոթված: Բայց այս ազնվագույն մարդն ու գիտնականը պիտի հիշեր, ցավով պիտի հիշեր Պոլսում ապրած տարիներին պայքարը «ներսեցիների և դրսեցիների» միջև: Այսօր այդ նույն պայքարը՝ «պայքար հին ուղղագրության համար» ծխածածկույթի տակ բորբոքվում է մի քանի շահախնդիր, անհեռատես արևմտահայ մտավորականների կողմից ինչպես Զ. Մելքոնյանն է, Ն. Չարխուտյանը, Հիլդա ալֆայան-Փանոսյանը, Արփի Թոթոյանը, Ռուբեն Պարսումյանը և ուրիշներ: Զ. Մելքոնյանը և նրա նմանները ծնկաչոք խոնարհվում են անգլերենի, ֆրանսերենի և ևրոպական զանազան երկրների պաշտոնական լեզուների առաջ, դրանց դեմ պայքարը համարելով անիմաստ ու անհեթեթ, քանզի իր և իր շրջապատի գոյությունը կախված է այդ լեզուներից, չէ՞ որ այդ լեզվով իր և իր նմանների զավակները պիտի դառնան իրավաբան, բժիշկ, բիզինեսի մենեջեր, ուստի Զ. Մելքոնյանը և նրա նմանները աչքները գիտակցաբար փակում են իսկական վտանգի առաջ, իբր թե չեն տեսնում, հարձակվում են մեր թույլ, տկար, հազիվ տոտիկ-տոտիկ անող պետության պաշտոնական լեզվի և նրա ուղղագրության վրա, ինչո՞ւ, որովհետև ոչ թե անգլերենն է սպառնում արևմտահայերենին, մեր գոյությանը ընդհանրապես, այլ «սովետահայերենը» իր «աբեղյանական այլանդակ խեղագրությամբ»: Այստեղ էր ասած, ուժն օտարին չի պատում, դարձել է սեփական որդուն է ապտակում: Այս կապակցությամբ երբ կարդում և ավարտում ես չարամիտ ու չարախոս Ն. Չարխուտյանի «Սովետահայերենը՝ ազգային լեզու» հոդվածը1, հայտնի է դառնում այս կարճամիտ մարդու ողջ կատաղության բուն պատճառը: «Հարկավ նկատեցի՛ր,-գրում է հոդվածի հեղինակը,-որ ամերիկյան կառավարական շրջանակները իբրև պաշտոնական հայերեն կգործածեն սովետահայերենը, մինչդեռ տասը տարի առաջ զայն կարհամարհեին»: Ամեն անգամ երբ կարդում եմ այսպիսի սահմանափակ, նեղմիտ հայացքների տեր, իրենց քթից այն կողմ ոչինչ չտեսնող գրչակների գրությունները, որոնք պատրաստ են մեր ժողովրդի լեզվի մեջ պատմականորեն առաջացած որոշ տարբերոթյունները դրոշակ դարձնել, վիրավորել մեկին կամ մյուսին՝ արևմտահայերին կամ արևելահայերին, մինչև հոգուս խորքը վշտանում եմ, ցավ եմ զգում և ելք փնտրում: Բայց եղել է մի ժամանակ, երբ Հաաստանը գիտության երկիր էր, երբ տիեզերքի նվաճման համար կադրեր պատրաստելու կարիք պետք եղավ, Մոսկվան այդ կենտրոնի համար ընտրեց Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտը, և ղեկավար նշանակեց մեր ժամանակների փառաբանված աստղաֆիզիկոս ակադեմիկ Գրիգոր Գուրզադյանին: Այս տարիներին սփյուռքահայ մտավորականները երբ այցելում էին Հայաստան հպարտանում էին իրենց հայրենիքով և նրանցից ոմանք գրավոր արտահայտում էին իրենց հիացմունքը դեպի իրենց հայրենիքը: Այդ սփյուռքահայերից մեկն էր Վրեժ Արմենը: Ահա նրա խոսքը, որ ես քաղել եմ Սիլվա Կապուտիկյանի վերը նշված գրքից: «Շնորհակալություն սերունդի մը կողմե, որ հայրենիքին ինքզինքը կապված կզգա նախորդ սերունդներեն տարբեր ձևով, բայց նույն ուժգնությամբ...Մեր սերը ավելի շատ իմացական, քան զգայական, բնազդային արմատներ ունի: Ամենից առաջ՝ հպարտ ենք մեր հայրենիքով: Անոր հյուլեական արագացուցիչների հետին ելեկտրոնեն մինչև Արարատյան դաշտի հետին հատիկը ցորենի, մեր հոգիները կլեցնեն անխառն հպարտությամբ ... կհավատանք, թե հայրենիքը պետք ունի իր բոլոր զավակներուն և իր բոլոր զավակները պետք ունին իրենց հայրենիքին: Համոզված ենք, որ անբաժան մասն ենք մեր երկրին և կուզենք ապրել այնպես, որ մեր դուրս գտնվիլը չզգա հայրենիքը, ընդհակառակը, գտնվելով աշխարհի բոլոր երկրներուն մեջ, կուզենք մեր սփռված ըլլալը վերածել ուժի, շփման մեջ ենք բազմաթիվ մշակույթներու հետ, կուզենք բոլոր ծաղիկներեն առնել նեկտարը, բայց կարենալ մեղրը կաթեցնել մայր փեթակին մեջ ... Կապրինք բազմաթիվ ժողովուրդներու հետ, կձգտինք անոնց մոտ դառնալ մեր ժողովրդի բարի կամեցողության դեսպանները և ծանոթացնել հայությանն ու Հայաստանը, ճանչցնել մեր արդար ու անժամանցելի իրավունքները, որոնցմե մենք չենք հրաժարած երբեք ... Եվ ահա այսպես է, որ կսիրենք հայրենիքը, որ առանցքն է մեր բոլոր ճիգերուն, որոնց մեկ մասին ականատես եղանք այս մեր այցելության ընթացքին: Կհավատանք, որ մեր այդ ճիգերը անտաբեր չեն թողուր մեր հայրենիքը....»: Ինչպիսի՜ խոր տարբերություն կա անցյալ դարի 70-ական թվականների վրեժ արմենյանների և այսօրվա' իրենց մտքի սանձերը կորցրած չարխուտյանների միջև: Հայրենիքը պետք է սիրել, ոչ թե նրա մեծ կամ փոքր, աշխարհին շատ բան տված լինելու համար, այլ այն բանի համար, որ դա մերն է, իմն է, քոնն է: Այսպես է մտածել Վրեժ Արմենը 1973 թ., հուսանք, որ նրա մեջ փոփոխություն տեղի չի ունեցել: Չարխուտյանը անհայրենիք մարդ է, նա ինչ ոճով խոսում է Հայաստանի, նրա ժողովրդի մասին, նույն ոճով էլ խոսում է սփյուռքի և նրա բոլոր կառույցների մասին, ժխտում է ամեն ինչ, վարկաբեկում, ճիպոտահարում բոլորին: Նա բոլորին որակում է անգրագետ ու անուս, հավակնելով, որ սփյուռքի միակ գրագետը ինքն է, այնինչ՝ փաստերը հակառակն են ապացուցում: Օրինակ՝ նա գրում է. «Ո՞վ են այդ պարոնները...» պարզ ընդարձակ նախադասության բաղադրյալ ստորոգյալի վերադիրը բերված է եզակի, մինչդեռ պետք է լիներ հոգնակի, այսինքն՝ «Ո՞վքեր են այդ պարոնները»: Չարխուտյանի բոլոր հոդվածները լի են հակասություններով: Նա մի դեպքում կարող է գրել, թե սփյուռքի ուսուցիչը կարող է հայոց լեզվի դաս տալ նույնիսկ Հայաստանի պրոֆեսորներին, ակադեմիկ կոչում ունեցողներին, մյուս կողմից գրել՝ «Սփյուռքահայերու մեծամասնությունը, որ անուս է, չի կրնար արևելահայերենը զանազանել սովետահայերենեն: Իսկ մեր աթոռակալները, որոնց մեծամաս-նությունը հայերեն չի գիտեր, չի հետաքրքրվիր լեզվական հարցերով: Սովետահայերեն կոչված «շարապիան» (կովի թրիք' . Ս.) պետք է շատոնց խեցեվճիռի ենթարկված ըլլար ... որպեսզի հետք չմնար համայնավարութենեն Հայաստանցիներու (ինքը գրում է մեծատառով) մտքին մեջ և Հայաստանի հողի վրա»: Պրն. Չարխուտյան, Միջնադարի բանաստեղծ Նաղաշ Հովնաթանը իր «ովասանություն Երևանայ քաղաքին» բանաստեղծության մեջ պատկերել է նախասովետական շրջանի Երևանը: Ահա մի քանի քառյակ այդ բանաստեղծությունից: Սափոր և կուժ ամենըն ծակ, Քանի ջուր կածես՝ թէ դատարկ, Ոչ աղբիւր կա և ո՛չ վտակ, Թուրքի յահեն դռներն փակ: Չունի մեկ գովելու պատճառ, Բազաստանըն փնթի, մուռտառ, Կու ծախեն խիստ խաշար աստառ, Թորփա, քեչա՝ աթառ-փաթառ: Կուզեն ելնեն ամենըն քօչ, Լի է մոծակ, մժիկ, բղօչ, Ալիշ-վերիշն է խիստ փօչ, Տալոյ նամարդ, առնելոյ ղոչ: 20-րդ դարի առաջին և երկրորդ տասնամյակների Երևանը շատ քիչ բանով էր տարբերվում 18-րդ դարի Նաղաշ Հովնաթանի նկարագրած Երևանից: Ես ուզում եմ հիշեցնել, պարոն Չարխուտյանին և նրա համախոհներին, որ մինչև սովետական կարգերի հաստատումը հայ մարդը երեկոյան ժամերին ոտքով չէր համարձակվում երկաթուղային կայարան հասնել ... թուրքի ահից: Ուրիշ ոչինչ: Բայց մենք շատ հեռացանք մեր բուն թեմայից, վերադառնանք և տեսնենք, թե Զ. Մելքոնյանը էլ ինչ գոհար մտքեր է մատոցում իր ընթերցողներին: Զ. Մելքոնյանի և նրա նմանների հավկուրությունը այնտեղ է հասնում. իբր թե սփյուռքի (իմա՝ արևմտահայերի) դպրոցների հայերենի ուսուցմանը խոչընդոտում են «խորհրդային հայերենն» ու «խորհրդային ուղղագրությունը», որոնք խառնարանի մը վերածած են մեր մամուլը, ձայնասփյուռը, գրականությունը, դպրոցները, ձեռնարկումները և ավելի ևս խորացնում են սփյուռքահայն ու հայաստանցի հայն իրարմե հեռացնող խրամատը»: Ես համարձակվում եմ հիշեցնել բանաստեղծ Զ. Մելքոնյանին, որ իր հիշողությունն է «խառնարանի» վերածվել, չի հիշում իր հոդվածում իր սեփական ձեռքով գրածը, թե 50-60-ական թվականներին Մ. Նահանգներում, Ֆրանսիայում հայոց լեզուն (արևմտահայերենը) նման էր փրթփրթացող, մարմրող ճրագի: Այս կապակցությամբ ես կուզեի մի, հիմա արդեն պատմություն դարձած, փաստ էլ հիշել: Եթե իմ ընկեր Սարգիս Յափուջյանը, իմ համակուր-սեցին, որ անցյալ տարի վախճանվեց, կենդանի լիներ, նա Զ. Մելքոնյանի ականջը կքաշեր ասելով՝ ձեր ատելի Խորհըրդային Հայաստանի լուսավորության նախարարությունը ամեն տարի Սիրիայի և Լիբանանի դպրոցների համար հատուկ, հին ուղղագրությամբ դասագրքեր էր հրատարակում և առաքում այդ երկրների հայկական դպրոցների աշակերտության համար: Ասացեք, խնդրեմ, պրն. Զ. Մելքոնյան, խոչընդոտո՞ւմ էր «խորհրդային ուղղագրությունը», որին դուք և ձեր նմանները «խեղագրություն» եք անվանում: Մի անգամ էլ հիշեցնեմ, որ Հայաստան աշխարհից արտագաղթը հայ ժողովրդի մեծագույն կորուստն է, որից օգտվեցին ոչ միայն գիտատեխնիկական մասնագետներ չունեցող երկրները, այլև զարգացած երկրները, ինչպես Ամերիկան և ևրոպական երկրները, իսկ հայ արտաշխարհի համար եղավ արյուն ու ավիշ ժամանակավորապես: Վերջերս Պոլսի «Մարմարա» թերթը հայտարարեց Փարիզի երկու հայկական թերթերից մեկի՝ «Կամքի» վախճանը, դառն ու լեղի ոճով թերթի դամբանականը գրել էր Ռոբերտ Հատտեճյանը: Ասացեք, պարոնա՛յք, «անշարժության կոթող» կաղապար-գաղափարի երդվյալ պաշտպաններ, ինչպես դուք եք անվանում, «սովետական ուղղագրությո՞ւնն» է մեղավոր: Հերթը «Յառաջ» թերթին է: Չմոռանամ ավելացնելու, եթե այսօր Ֆրանսիայում մի քանի հազար հայերեն խոսող և թերթ կարդացող կա, դրանք 60-ական և հետագա տասնամյակների Հայաստանից կամ Մերձավոր արևելքից արտագաղթած հայեր են: Սրանց մեջ են նաև Հայաստանից արտագաղթած գրողներ և մտավորականներ, որոնցից մի քանիսը այժմ գրում են հին ուղղագրությամբ, կամ հոդվածներով պաշտպանում են հին, գրաբարյան ուղղագրությունը (Լ. Խաչերյան, Կ. Սիմոնյան, Ստ. Ալաջաջյան, Սամուել Անթոսյան և ուրիշներ): Շատ կողմերով հրեա ժողովրդի հետ բախտակից ժողովուրդ էինք, բայց այսօր շատ բանով փոխվել է մեր և նրանց միջև եղած համեմատությունները: Ամբողջ աշխարհում սփռված հրեա ազգը խոսում ու գրում էր այն երկրի լեզվով, որ երկրում որ ապրում էր: Իրանում ապրող հրեաները խոսում ու գրում էին պարսկերեն, Ռուսաստանում ցարական և հետագայում սովետական կարգերում հրեական դպրոցներ չկային, Էյնշտեյնի, Հանս Բեթեի մայրենի լեզուն գերմաներենն էր: Այս ամենը փոխվեց, երբ ստեղծվեց Իսրայելի պետությունը: Իսրայելի կառավարությունը լավ էր հասկանում, որ բուն տեղացիների և ներգաղթողների իրար կապող, իրար միացնող միակ ուժը լեզուն էր, հետևաբար պետությունը հրեա ներգաղթողների համար դպրոցներ էր բացում, ժամանակ նշանակում՝ վեց ամսվա ընթացքում յուրաքանչյուր ներգաղթող պարտավոր էր խոսել և գրել հրեական լեզվով, հակառակ դեպքում, ենթարկվում էր դրամական տուժի: Այսօր Իսրայելի ողջ ժողովուրդը գրում, խոսում, և մտածում է ներկայիս համընդհանուր-ժողովրդական խոսակցական լեզվով: Ի՞նչ կստացվեր, եթե Իսրայելի կառավարությունը որպես հանդուրժողական դեմոկրատիա թույլ տար տարբեր եկրներից ներգաղթած հրեաներին շարունակեին խոսել և գրել իրենց ապրած երկրների լեզուներով: Իսկ այսօր սփյուռքի մի շարք արևմտահայ գրագետ մարդիկ կարծում են, որ եթե հայրենիքը վերադառնա հին ուղղագրության, լոսանջելեսյան հայկական դպրոցների աշակերտների հայոց լեզվի ուղղագրության մակարդակը էլ ավելի կբարձրանա, կազատվենք «Բոլդ արծվի» մագիլներից, որի լեզուն արդեն հարյուր հազարավոր հայերի մայրենի լեզուն է: Բայց շարունակենք, տեսնենք, թե Զ. Մելքոնյանը էլ ինչ գոհար գաղափարներ է առաջադրում: «Խորհրդահայ լեզուն ու ուղղագրութունըև, գրում է հոդվածագիրըև, մտահոգիչ հարցեր են նաև սփյուռքին (ինքը գրում է մեծատարով), որովհետև Հայաստանի ապագան որպես հայրենիք (գրում է մեծատառով) հայ ժողովրդին, կախյալ է մանավանդ հայերենե՛ն»: Այստեղ պարզապես կարելի է ասել, որ վերը բերված պրն. Մկրտիչ Հաճյանի նենգահյուս սադրանքին ավելացել է պրն. Զ. Մելքոնյանի դեմագոգիան: Մի կողմից անհասկանալի պայքար, վարկաբեկիչ արտահայտություններ ներկա Հայաստանի արևելահայերեն պաշտոնական լեզվի, ուղղագրության և այն ամեն ինչի դեմ, որ «սովետ կհոտե» (Հ. Պզտիկյան), մյուս կողմից՝ նույնքան անհասկանալի մտահոգություն հայոց լեզվի և նրա ուղղագրության նկատմամբ Հայաստանում: Կարիք չկա, պրն. Զ. Մելքոնյան. մտահոգվել, նույնիսկ լաց լինել հայոց լեզվի վիճակի համար Հայաստանում, մինչդեռ պետք է գրել սփյուռքի, (գրում եք մեծատառով բարոյահոգեբանական բավարարվածություն զգալու), հենց այս սփյուռքի անհետացող սերունդների ու նրա լեզվի մասին, մտահոգվել և նույնիսկ լաց լինել ստեղծված անելանելի վիճակի համար: Բերենք մի շարք փաստեր: «Նոր օր» շաբաթաթերթում1 նրա գլխավոր խմբագիր Վ. Ղազարյանը «Կը սիրեմ քեզ, հա՛յ լեզու» առաջնորդողի մեջ շատ հետաքրքիր փաստեր է բերում հայոց լեզվի գործնական կիրառության մասին Միացյալ Նահանգների Արևելյան և Արևմտյան թեմերում: Մենք գրեթե ամեն օր կարդում ենք և բեմերից լսում բարձրագոչ հայտարարություններ, թե եկեղեցին է սփյուռքում հայության և նրա լեզվի պահպանիչը: Իսկ Վաչե Ղազարյանը հակառակ փաստեր է բերում: Նա գրում է. «Արևմտյան թեմի արաջնորդարանը կանոնավոր հաջորդականոււթյամբ իր բոլոր մամլո հաղորդումները և պաշտոնական թղթակցությունները կկատարե հայերեն և անգլերեն, մինչդեռ արևելյան թեմը իր հաղորդագրություններուն և պաշտոնական թղթակցություններուն գերեկշիռ մասը հանրության կներկայացնե միայն անգլերեն լեզվով...»: Հեղինակը նաև նշում է, որ ժողովների և հավաքների ժամանակ թեկուզ մեկ օտարի ներկայությունը պարտադրում է, ճնշում, որ ելույթ ունեցողները հրաժարվեն հայերենից և բարբառեն անգլերենով: Բացառիկ երևույթ է, որ նույնիսկ այս հայահոծ գաղութում հայ գիտական ընկերակցությունների կողմից կազմակերպված գիտաժողովներում մեկ զեկուցում հնչի հայերեն, ճիշտ հակառակն է տեղի ունենում, հայը պահանջում է, որ հայ զեկուցողը անգլերեն բարբառի: Նույն թերթի, նույն թվականի ապրիլի 15-ի համարում պարզվում է, որ խմբագիր Վ. Ղազարյանը ներկա է եղել Արևելյան ափի մի գիտաժողովի, որի նպատակն է եղել «Ներկայացնել հայկական ներկայությունը Ամերիկայի Արևելյան ափի Նյու Ինգլենդ նահանգի մեջ»: Անշուշտ բոլորը ելույթ են ունեցել երկրի պաշտոնական լեզվով, անգլերենով: իտաժողովում խոսվել է նաև «ազգապահպանման կարևորության մասին»: «Ելույթես ետք,-գրում է խմբագիր Վ. Ղազարյանը,-ինծի մոտեցավ ամերիկախոս դերասանուհի մը և շիտկե շիտակ ըսավ, թե «ազգապահպանում» բառը զինք կխրտչեցնե, որովհետև կենթադրե կղզիացում, «կեթոյացում», «օտարացում»: Այստեղ հիշեցի Վիլյամ Սարոյանի «Յոթանսուն հազար ասորի» պատմվածքի հերոսի խոսքերը իր անհետացած ժողովրդի մասին» Մենք կորած ենք որպես ցեղ, ամեն ինչ վերջացած է, ինչո՞ւ պիտի ես ասորերեն կարդալ սովորեմ»: Կգա ժամանակ, երբ այս ասորու խոսքերը մեզանից մեկը կբարբառի այս երկրում, ինչպես այդ ամերիկացած «հայ» դերասանուհին: Փաստերը շա՜տ շատ են, բայց ընթերցողը թող ների իր համբերությունը չարաշահելուս համար և մի վերջին փաստ էլ վկայակոչելու նույն Վ. Ղազարյանի փաստերի գանձարանից: Դարձյալ նույն թերթում Վ. Ղազարյանը իր առաջնորդողում քննության է առել Բոստոնի Հարվերտ համալսարանի «Հայկական ուսմանց և հետազոտությունների ընկերակցության» կազմակերպած գիտաժողովի ընթացքում տեղի ունեցած ինչքան հետաքրքիր, նույնքան և առավել մտահոգիչ դեպք: Այդ գիտաժողովին հրավիրվել էր հայտնի պատմաբան Ջեմս Ռասելը, թեման՝ «Հայ հրեական կապեր»: Ջեմս Ռասելը, որ հիանալի տիրապետում է հայերենին, իր ողջույնի խոսքը սկսում է հայերենով: Ի պատասխան այս անսպասելի ու անպատեհ հանդգնության օտար գիտնականի կողմից, որ պետք էր արժանանար գնահատանքի և առաջ բերեր ազգային հպարտություն դահլիճում նստած հայ մտավորականության մեջ, տեղի է ունեցել ճիշտ հակառակը: «Սրահին մեջ անմիջապես անհանգստության նշաններ դրսևորվեցին իրենք զիրենք»: Եվ վրդովվողները ոչ թե օտարազգիներ են, այլ հայությունից հեռացած, ուծացած ամերիկահայեր: Ահա այս այլասերված ամերիկահայերի մասին է պատմում բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանը իր «Խճանկար հոգու և քարտեզի գույներից» գրքում հրատարակված 1973 թ. Երևանում: Դեպքը տեղի է ունեցել Նյու Յորքում: Գրող Հակոբ Ասատուրյանը՝ մեր բանաստեղծուհու հովանավորողը, Սիլվային հրավիրում է նոր տարվա առթիվ կազմակերպված պարահանդեսին՝ հայկական շրջապատում: Թե ինչպիսի տխուր մտածումներ են տանջել բանաստեղծուհուն այդ երեկո, ես կցանկանայի, որ պր. Զ. Մելքոնյանը, տիկին Հիլդա Փանոսյանը, չարալեզու պր. Ն. Չարխուտյանը, ոչնչի չհավան Հ. Պզտիկյանը, մեծաբերան Արփի Թոթոյանը և նոր ուղղագրության շատ ու շա՜տ անհաշտ հակառակորդներ, շա՜տ կցանկանայի ծանոթանային Ս. Կապուտիկյանի գրքի այդ էջերում արտահայտված որքան ճշմարիտ, նույնքան տխուր իրականությանը: Ահա բանաս-տեղծուհու մտախոհություններից մի պատառիկ. «Մեր սեղանը ծովի մեջ ընկած փոքրիկ կղզյակի էր նման, որի ափերը չորս կողմից ծեծվում էին երգ ու նվագի դղրդագոչ ալիքներով, պարող զույգերի դոփյուններով, օդում թանձրացած անգլերենի ծանր մակընթացությամբ: Կղզյակի էր նման նաև հոգեբանական իմաստով: Հայախոս սեղան, հայագիր գրողներ՝ իրենց հին ու հարազատ աշխարհի մեջ, իրենց հոգս ու տառապանքով, իրենց մշտաբոց ցավերով ու մարմրող հույսերով, և շուրջը՝ արդեն հեռու, հեռացած իրականություն ոչ միայն լեզվով, այլ բարքերով, ըմբռնումներով, հոգևին ... Եվ անելանելին այն էր, որ մեր սեղանը ոչ կարողանում էր լրիվ անջատվել շրջապատից, ոչ լրիվ միանալ. ինչպե՞ս լիովին անջատվես, երբ բոլորն էլ քոնն են, քո արյունը ... Այստեղ, այս սրահում ամեն ինչ գլխիվայր է, անբնական: Նույն ազգից ենք ու նույնը չենք, հայրենակից ենք, սակայն ամեն մեկը իր մեջ իր հայրենիքն ունի: Հայ ենք, սակայն հայերենով իրար չենք հասկանում: Եվ առհասարակ, իրար չենք հասկանում, չենք հասկանում, չե՜նք հասկանում...»: Այնուհետև Վ.Ղազարյանը պատմում է, որ այդ նույն սրահում տեղի է ունենում մեզ համար, բայց ոչ այդ դահլիճում նստած շուռ տված հայերի, մի ամոթալի շարունակություն: Օտար, ամերիկացի բանախոսը՝ Ջեմս Ռասելը, նույնքան «վրդովված անոնց վրդովումեն, հուզումնախառն ձայնով սաստեց», ասելով՝ «Ասիկա հայկական հաստատություն է, հայկական հավաք: Իմ իրավունքն է հայերենով ողջունել ձեզ և քանի մը նախադասություն հայերեն արտասանել»: Էլ ինչպե՜ս, ամոթանքի խոսքեր չարտասանես այս ուծացած ամերիկահայ մտավորականների հասցեին, որոնց համար հայերեն խոսել, հայերեն արտահայտվել նշանակում է «կղզիացում», «կեթոյացում»: Անտառն է վառվում, պարոնայք ու տիկիններ, այրվող անտառը չես փրկի մի ծառ փրկելով: Վ. Ղազարյանի այս առաջնորդողը մեզ տանում հասցնում է այն մտքին, որ Մ. Նահանգների արևելյան ափի հայությունը արդեն ուծացել է, հետևաբար կարիք չի զգում ոչ հայոց լեզվի և ոչ էլ նրա մեսրոպյան ուղղագրության: Ազգակործան այս վիճակից հեռու չէ ֆրանսահայությունը: Վերջերս Լոս Անջելեսի «Նոր Հայաստան» օրաթերթի խմբագրությունը հրատարակեց Պոլսից ստացված մի շատ մտահոգիչ հաղորդագրություն Ռ. Հատտեճյանի ստորա-գրությամբ: «Փարիզի «Կամք» օրաթերթը,-ասված է այդ հաղորդագության մեջ,-ալ վերջ տված է իր հրատարակության»: Ինչո՞ւ, որովհետև 3-ից 4 հարյուր հազար ֆրանսահայությունը լքեց հայալեզու թերթը, որովհետև թերթը չկարողացավ ապահովել ընթերցողների նվազագույն քանակը, որովհետև հայերեն ընթերցողների թիվը օրեց օր նվազում է, որովհետև ֆրանսերենը դարձել է հայի մայրենի լեզուն, հետևաբար, նրա ինչին է պետք հայոց լեզուն և նրա գրաբար-մեսրոպյան ուղղագրությունը, եթե բացառություն նկատենք տիկին Արփի Թոթոյանին: Հերթը «Յառաջ» թերթին է: Հայոց լեզուն և նրա ուղղագրությունը դարձրել են համընդհանուր, բոլորին մատչելի թեմա, իրարից արտագրելով, մի երկու զգացմունքային խոսք էլ ավելացնելով, ստորագրում և ուղարկում են խմբագրություն: Իմ հաշվումներով մոտավորապես 30 թղթակից մասնակցել է նոր և հին ուղղագրության բանավեճին, որը դեռ շարունակվում է: Հատկանշական է դոկտ. պրոֆ. Լևոն Խաչերյանի 1999 թ. Լոս Անջելեսում հրատարակված լայնածավալ, ընդգրկուն աշխատությունը, որտեղ սպառիչ կերպով շարադրված է հայոց լեզվի ուղղագրության պատմությունը: Սա երկրորդ մենագրությունն է նվիրված մեր ուղղագրության հարցին Ս. Գուլբուդաղյանի «Հայոց լեզվի ուղղագրության պատ-մություն» աշխատությունից հետո (Երևան 1973): Մենք հետո, ավելի ուշ կանդրադառնանք լեզվաբան գիտնականի գրքում արծարծված որոշ հարցերին և կարտահայտենք մեր տեսակետները: Բայց մենք վերադառնանք և հետամուտ լինենք, թե Զ. Մելքոնյանը և իր համախոհներն էլ ի՞նչ նորություններ ունեն մեզ մատուցելու հայոց լեզվի և հատկապես նրա ուղղագրության վերաբերյալ: Զ. Մելքոնյանը գրում է. «Արդ, առարկայական քննություն մը՝ խորհրդային գործելակերպին ու ձգտումներուն քիչ մը ծանոթ մեկու մը ցույց պիտի տա, որ որդեգրվող «Խորհրդային ուղղագրությունը», օտար բառերու անխտիր ու անհաշիվ գործածությունը Հայաստանի մեջ ալ պարտադրված էին Համայնավարներու (գրում է մեծատառով) կողմե՝ որոշ նախածրագրով մը, և այդ նախածրագրին անկասկածելի դիտա-վորություններն էին՝ 1. Հայերենը խզել իր լեզվաբանական և ազգային անցյալեն, փոխելով անոր ուղղագրությունը՝ անկարելի դարձնելու համար անոր ստուգաբանությունը և անճանաչելի՝ անոր պատմությունը»: Ես մի քանի անգամ ասել և հիմա էլ կրկնում եմ՝ վերացական, անպատասխանատու դատողություններ անելը հեշտ է, եթե գրողը ճարտար լեզու ունի, կարող է աճպարարությամբ զբաղվել, հատկապես, երբ չարաշահում է ընթերցողների լեզվագիտական մակարդակը: Մենք չենք կասկածում, որ Զ. Մելքոնյանը ծանոթ է հունաբան դպրոցի մատուցած մեծ ծառայությանը հինգից-յոթերորդ դարերում: Հունաբան դպրոցի ներկայացուցիչներն էլ նույնպես մեղադրվում էին մեսրոպյան հայերենի աղավաղման մեջ և կատաղի պայքար տանում նրանց դեմ: Հունաբան դպրոցի ներկայացուցիչ էր նաև մեր պատմահայր Մովսես Խորենացին: Ես մեջ եմ բերում հունաբան դպրոցի կերտած մի շարք բառեր, որոնք այսօր էլ մենք բոլորս, այդ թվում նաև Զ. Մելքոնյանը, կիրառում ենք և հպարտանում, որ այդ հեռավոր դարերում հայը ունեցել է վերացական գաղափարներ արտահայտելու այսպիսի բառապաշար: Ահա այդ բառերից մի խումբ՝ ապացույց, առարկություն, առձեռն, արտադրել, արտասահման, բաղադրություն, բացասել, բացարձակ, բացատրություն, գերագույն, գերազանց, գերակա-տարում, դերանուն, դերբայ, ենթակա, հակադրություն, հակամարտ, համագումար, համաժողով, համալսարան, մակերևույթ, մակբայ, նախադասություն, նախահայր, ներածական, ներածություն, ներբող, ներգործել, ներկա, շարադրել, շարահյուսություն, պարագա, պարագիծ, ստորագրություն, ստորակետ, վերածնություն, վերադարձ, տարակուսանք, տրամաբանություն, փոխադրություն, փոխանցում և այլն, և այլն: Հին հայերենը հարուստ է եղել վերջածանցներով, իսկ նախածանցներով՝ աղքատ: Հունաբան դպրոցը ստեղծեց մոտավորապես 50 նախածանց, որոնց միջոցով այդ և հետագա դարերում և նույնիսկ մեր ժամանակներում ստեղծվել են հարյուրավոր նոր բառեր ու տերմիններ նույն կամ փոխված նշանակություններով: Այդ ամենը գումարվելով մեր լեզվի հնագույն բառապաշարին և ամենօրյա փոխառություններին, մեզ հասած խիստ թերի տվյալներով, հին հայերենի բառապաշարի թիվը հասնում է 56 հազար բառի: Այսպիսի բառաքանակը կարող է պատվաբեր լինել նույնիսկ այսօրվա որևէ զարգացած լեզվի համար: Այլ ճակատագիր է ունեցել մեր բանավոր լեզուն: Վերջին հազարամյակում մեր ժողովուրդը մնաց բարբառախոս. արաբական, պարսկական թուրքական և այլ լեզուների անհարկի ազդեցությունները հայ բարբառները խճողեցին օտարաբանություններով, որոնք ժամանակի ընթացքում դարձան խոսակցական լեզվի կամ բարբառների ակտիվ բառապաշարի մի մասը, իսկ դրանց նույնիմաստ գրական բազմաթիվ բառեր աստիճանաբար մոռացվեցին կամ լավագույն դեպքում դարձան բարբառախոս հայի համար չեզոք, սովորովի բառեր: Ահա օտար բառերի մի խումբ. ամանաթ, բեջարել, բաղչա, բոստան, գյուլլա, դավա, զուլում, զհար, զոռ, զորբա, թոզ, ժեշտ, ժինջիլ, խուրջին յարա, ղոչախ, մայմուն, ջեբ, չփլաղ սիլլա, փեշքաշ, քեչա, քյոմուռ, քիրաջ, քյալփաթին և այլն, և այլն: Մինչև սովետական կարգերի հաստատումը հայ գրական լեզուն հիմնականում կիրառվում էր որպես գրավոր լեզու: Գական խոսքը ընդունված չէր ընտանեկան շրջանում: Նույնիսկ մտավորականները՝ ուսուցիչներ, գրողներ, բեմի աշխատողներ, ինչպես և դպրոց հաճախողներ, մատաղ սերունդը ընտանիքներում խոսում էին բարբառով: Նույնը կարելի է ասել արևմտահայ լեզվի մասին, բայց այս դեպքում ոչ թէ հայ դպրոցական երեխան խոսում էր բարբառով, այլ թուրքերեն: Ինչպես հայտնի է, 1910 թ. ամբողջ ընթացքում շարունակվում էր բանավեճը . Մենևիշյանի և Ստ. Մալխասյանի միջև վեվագրության և հյունագրության արթիվ: Այդ ընթացքում բանավեճին մասնակցում և իրենց կարծիքներն էին հայտնում հայաբնակ տարբեր քաղաքներից գրագետ մարդիկ, ուսուցիչներ: Այսպես՝ Եդեսիայի հայկական դպրոցի ուսուցիչ Արտ. Ստամբոլցյանը բողոքում է, որ ուղղագրությունը քաոսային վիճակում է: Եթե կարիք կա ուղղագրությունը փոխել, այդ դեպքում պիտի վևն պահել, որովհետև ւևի հետ շատ դժվարություններ են կապված: Պատմում է, որ ո և ւ տառերն անցնելուց հետո աշակերտները ու-ն ով են կարդում, մութ-ը՝ մովթ, իւղ-ը՝ իվղ, առիւծ-ը՝ առիվծ: Մանավանդ որ այդ դպրոցի երեխա-ները դպրոցից դուրս հայերեն չեն խոսում, հայերենը նրանց համար օտար լեզու է: Օտար շրջապատի հայ դպրոցների համար լավագույնը որքան հնչյուն, այնքան տառ սկզբունքն է»,ևավարտում է իր հոդվածը Եդեսիայի հայոց լեզվի ուսուցիչ Արտ. Ստամբոլցյանը: Կարծեմ մեկնաբանության կարիք չկա: Եթե Արևելահայաստանում, Վրաստանում, «Ադրբեջա-նում» հայ երեխան նախասովետական շրջանում դպրոցից դուրս, ընտանիքում բարբառախոս էր, ապա Կիլիկիայում, Անատոլիայում մինչև Պոլիս ու Զմյուռնիա՝ թրքախոս1: Չզարմանանք, նույն վիճակն է այսօր Լոս Աջելեսի՝ թեքու-մով հայկական դպրոցներում: Վերը ասվեց, որ բարի կայսրություն չի եղել և այսօր էլ չկա, կա կայսրության չարիքի չափը: Թուրքիայում պատահել է, հայ մարդու լեզուն կտրել են հայերեն խոսելու համար, սա թուրք կայսրությունն է, իսկ ռուսական կայսրությունը լեզու չէր կտրում, դպրոցներն էր փակում, որ խորքում նույն դաժանությունն էր: Այս կապակցությամբ Ավ. Իսահակյանը մի հետաքրքիր դեպք է պատմում: 1901 թ. նա այցելում է Մխիթարյանների ս. Ղազար կղզին, նպատակը՝ հանդիպել հայր Ղևոնդ Ալիշանին: Զրույցի ժամանակ, որ շատ երկար է տևում, Ղևոնդ Ալիշանը ռուսական կայսրության հակահայ քաղաքականության և հատկապես հայ մշակույթի մասին հետեևյալն է պատմում: Ես ամբողջությամբ մեջ եմ բերում այդ հատվածը՝ աննշան կրճատումներով. «Մի երկու տարի առաջ,-պատմում է Ղ. Ալիշանը,-վանք է այցելում ռուսական եկեղեցու սինոդի մեծը իր քարտուղարի հետ: Գրեթե բոլոր միաբանները նրա պատվի համար ոտի վրա են և քայլում են նրա հետ: Նա տեսնում է գեղեցիկ տաճարը, ճոխ գրադարան-մատենադարանը, տպարանը, թանգարանը ... Երբ նստում են հյուրանոցում մի բաժակ սուրճ խմելու, այդ ռուս մեծ պաշտոնյան, շնորհակալություն հայտնելով միաբաններին ասում է.- «Ես հիացած եմ ձեր աշխատանքի, համբերության և սիրո նկատմամբ՝ հանդեպ ձեր ազգի, բայց ցավում եմ, որ դրանք իզուր ջանքեր են, անօգուտ, աննպատակ: Որո՞ւ համար են այդ անձնազոհումները. մի փոքր ժողովրդի համար՝ ցրված երկրի երեսին և մատնված կորուստի: Թուրքիայում կոտորում են հայերիդ շարունակ, Ռուսիայում էլ հայերը ոչ ռուս ժողովուրդների հետ դատապարտված են շուտ կամ ուշ ձուլվելու»: Իհարկե, միաբաններից մեկը պատասխանում է ցարիզմի այդ անբարտավան, մեծապետական պաշտոնյային, ասելով՝ «Հայ ժողովուրդը շա՜տ ավելի ահեղ ժամանակներ ու բռնություններ է տեսել, նվազել է թվով, բայց մնացել է ոգով կայուն ու անվթար: Մեր հույսը աստծո վրա է, մեր ժողովրդի տոկունության և պատմության անիմանալի ընթացքի վրա»: Սովետական կարգերի օրոք Մոսկվան բոլոր, այսպես կոչված, հանրապետություններին շնորհել էր մշակութային սահմանափակ ազատություն, խնդիրը մնում էր տվյալ հանրապետության ղեկավարության հմտությանը, համարձակությանը: Հայաստանի ղեկավարությունը միշտ զգուշավորություն է ցուցաբերել: Բայց եթե անաչառ դատելու լինենք, նույնիսկ մեզ տրված մշակութային սահմանափակ հնավորությունների պայմաններում իսկ, հայ ժողովուրդը աներևակայելի թռիչք կատարեց գիտության և մշակույթի բոլոր բնագավառներոմ: Այսօր մենք կանգ կառնենք միմիայն հայոց լեզվի և նրա զարգացման սովետական ժամանակաշրջանի վրա, ժխտելու համար պր. Զ. Մելքոնյանի, . Քյոսեյանի, Հ. Պզտիկյանի, Ն. Չարխուտյանի, տիկիններ Հ. ալֆայան-Փանոսյանի, Արփի Թոթոյանի և շատ ու շատ հոդվածագիրների այն սխալ ու անհիմն պնդումները, թե քանի որ չկա գրաբարյան ուղղագրություն, ապա չի կարող լինել հայացի զարգացում, իսկ ոմն Հովհաննես Ահմարանյան պնդում է, թե Հայաստանում ոչ մի լավ բան չի տեսնում: Սկսենք հայոց լեզվի բառապաշարից: 1. Նախ պետք է ասել, որ հայոց լեզուն զարգացել է իր բառաստեղծման ներքին միջոցների կիրառությամբ: Բոլորին է հայտնի, որ բառարմատների բաղադրմամբ նոր բառեր կազմելը շատ է հարազատ հայերենին, հաճախ մենք Հայաստանում չէինք էլ զգում, թե այս կամ այն նոր հորինված բառը առաջի՞ն անգամ էինք լսում կամ կարդում: Հայաստանում այնպիսի նորակերտ բառեր, ինչպիսիք են՝ առանձնատուն, չմշկասահք, հարցազրույց, եզրային դատավոր, վերելակ, մակնիշ, մեկնարկ, հեռատիպ, բոցամուղ, տիեզերագնաց, վազքուղի, գազօջախ աշխատուժ, տնամերձ, արտադրաուժ ավտոկռունկ, ինքնաթափ բեռնաթափ, գազատար, գազաշինարար, հաստոցաշինություն, ինքնաթիռ, մետաղահատ, կռունկավար, էլեկտրասղոց, նրբագեղմ, շարքացան և այլն, ևայլն, հայերենում մշտապես գործածական բառեր էին և այսօր էլ գործածական են: 2. Հայերենը ազատորեն նոր բառեր է կազմում բառերին և արմատներին կցելով ածանցներ: Հայերենը հարուստ է բառակազմական այդպիսի ածանցներով, ունի մոտավորապես 200 ածանց: Ահա մի քանի այդպիսի բառեր՝ ներգաղթ, համակողմ, համակառույց ներաշխարհ, ներարկել, դահուկորդ և այլն, շարքը երկար է:
-
ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ Չի դադարում հայոց լեզվի նոր ուղղագրության դեմ անպտուղ ու անիմաստ պայքարը: Գրեթե մեկ տասնամյակ առաջ սկսած այս պայքարը շարունակվում է, նոր ընդդիմադիրներ են հանդես գալիս թե հայրենիքում և թե սփյուռքում: Պայքարին մասնակցող հոդվածագիրների մեծ մասը համա-պատասխան գիտելիքներ չունեցող գրողներ և տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ են: Վերջիններս ունենալով աղոտ գիտելիքներ ընդհանուր լեզվաբանությունից և հատկապես հայոց լեզվի տարբեր ժամանակաշրջանների պատմական զարգացման օրինաչափությունների մասին, չկարողանալով ճիշտ գնահատել նոր, բարեփոխված ուղղագրության պատմական նշանակությունը, ամբողջ հարցը միտումնավոր տեղափոխում են ազգային-քաղաքական և գաղափարախոսական մշուշապատ դաշտ, մեղավորներ փնտրում՝ ներկայիս ուղղագրությունը անվանելով «դավադրություն և դավաճանություն»: Անցյալ տարի, 1998 թ. «Հայ կեանք» շաբաթերթի օգոստոսի 17-24-ի և ապա հաջորդող մի քանի համարներում լույս տեսավ Կ. Սիմոնյանի «Լեզու և ուղղագրություն» ընդարձակ հոդվածը, որի մեջ հեղինակը առավելապես քննում ու քննադատում է ոչ այնքան 1920 թ. ծայրահեղ բայց 40 թ. բարեփոխված ուղղագրության հետ կապված մանրամասնությունները, այլ ռեֆորմը, ինչպես սովորություն է դարձել, բնութագրում է «սովետական», «բոլշևիկյան» և պահանջում անհապաղ վերականգնել հինը: Եվ այս ոգով էլ ծանր մեղադրանքներ բարդում և վիրավորական արտահայտություններ կատարում մեր մի շարք ժամանակակից հայ լեզվաբանների հասցեին: Ի միջի այլոց, հիշեցնենք, որ հոդվածը լույս է տեսել նաև գաղութիս «Նոր օր» շաբաթաթերթում (դեկ. 17, 1998): Հոդվածագրի՝ Կ. Սիմոնյանի լեզվից ու ոճից ընթերցողը այն թյուր տպավորությունն է ստանում, որ հոդվածագիրը եղել է նախկին կոմունիստական կուսակցության, նրա գաղափարախոսության և վարած ներքին քաղաքականության երդվյալ հակառակորդը կամ առնվազն ապրել է այդ երկրում որպես տիրող կարգերի այլախոհ: Իրականում 60-ական թվականների առաջին տարիներին, ինքնագոհ հպարտությամբ կուսակցության վառ-կարմիր գույնի տոմսը տեղավորեց ծոցի ձախ գրպանը, սրտին մոտ, այն կուսակցության, որի ամբարտավան կոչերի մեջ հատուկ տեղ էր գրավում՝ «կուսակցությունը մեր դարաշրջանի մարդկության միտքն է, խիղճն ու պատիվը» կոչը: Կ. Սիմոնյանը մուտք գործելով կոմկուսի փղոսկրյա դարպասից ներս, անշուշտ երդվել էր ապրել, աշխատել և ստեղծագործել կոմունիստաբար, հանուն Լենինի կուսակցության անպարտելի գաղափարների, հանուն կոմունիստական բարոյականության բարձր իդեալների: Այսպիսին է եղել ամեն մի կարիերիստ նորընծայի մուտքը այդ կուսակցության շարքերը հատկապես վերջին 30 տարիների ժամանակաշրջանում: «Հիշողությունը մայրն է ամենայն իմացության»,- գրել է հույն դրամատուրգ Էսքիլեսը իր «Պրոմեթևսը շղթայված» պիեսի մեջ: Հիշողությունների այդ գանձարանը անհատին իր սեփական աչքին մերթ գեղեցկացնում, վեհացնում է կատարած լավ ու բարի գործերի, մերթ էլ շփոթեցնում, ամոթահար անում չար ու վատ գործերի համար: Վիճակը ավելի է բարդանում, եթե ենթական գրող է, մտավորական, իսկ վերջինիս պատվաբեր հատկանիշը ճշմարտամտությունն է ու շիտակությունը, անկեղծությունն ու ազնվությունը, նույնիսկ եթե եղելությունը զարգանում է ի վնաս իր սեփական անձին, դրանով նա մասամբ մաքրվում է անցյալում կատարած իր մեղքերից, մի խոսքով՝ գրողը, մտավորականը միշտ էլ պատրաստ պիտի լինի քավարանով անցնելու: Մեր երկրում ևս ստեղծվեց քավարանն անցնելու իրավիճակ: 1990 թ. եղան անհատական (գրող Արտաշես Պողոսյան) և խմբակային կոմկուսը լքողներ: Եղան նաև կոմկուսի կարմիր, պատվազրկված տոմսը ապահով տեղ պահողներ՝ սպասելով իրենց «Քրիստոսի» երկրորդ գալստյան: Ես անձնական ծանոթություն չունեմ Կ. Սիմոնյանի հետ: Նրան 80-կան թվականներին ամիսը մեկ տեսնում էի հեռուստատեսային երկնագույն էկրանի վրա: Նա «րական կամուրջներ» գեղարվեստական հաղորդաշարի հեղինակն ու վարողն էր: Առաջ անցնելով ասեմ, որ Կ. Սիմոնյանը, եթե չեմ սխալվում, Երևանում հայկական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո, բարձրագույն կրթությունը շարունակել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենագիտական ֆակուլտետում և ավարտել 1958 թ.: Բայց ընտրած մասնագիտությունը, ըստ երևութին Կ. Սիմոնյանի սրտին մոտ չի եղել և վստահ լինելով, որ այդ ասպարեզում անկարող կլինի օգուտ բերել ոչ իր հարազատ կուսակցությանը և ոչ էլ հայրենիքին, հրաժարվում է հինգ տարիների տքնաջան աշխատանքի գնով ձեռք բերած մասնագիտությունից, հրաժարվում մեքենագետի դիպլոմից և մի օր էլ, հանկարծ, «հանելուկային» գաղտնիությամբ, «հրաշքով» 1960 թվականին հայտնվում է «Հայաստան» հրատարակչության մանկապատանեկական գրականության բաժնի վարիչ-խմբագրի գրավիչ պաշտոնի աթոռին, զարմանք առաջացնելով հրատարակչության աշխատակիցների շարքերում: Բայց հրաշք, այն էլ սովետի երկրում, բացառված էր: Այս «հրաշքի» տուտը գնում հասնում էր մինչև ԿԿ-ի գիտության ու կուլտուրայի այդ տարիների բաժնի վարիչի կաբինետը (աշխատասենյակը), այլապես ինչպես համադրել մեքենագիտությունն ու «Հայաստան» հրատարակչության խմբագիր-վարիչի պաշտոնը: Արդարության առաջ չմեղան-չելու համար ասենք, որ էլեկտրամեխանիկը, ֆիզիկոսը, բժիշկը կարող են բանաստեղծ կամ գրող դառնալ, բայց հակառակն՝ անհնարին է անբնական, ու անբանական, երբ մեքենագետը նստում է հրատարակչության բաժնի վարիչ-խմբագրի պատասխանատու աթոռին, երբ նա համապա-տասխան կրթություն չունի, բայց եկեք խոստովանենք, որ սովետական երկրում ամեն ինչ հնարավոր էր, եթե մեջքիդ կանգնած է կենտկոմի բարի քեռին: Այս ճանապարհը շատ լավ սերտել էր պոլիտեխնիկական ինստիտուտը ավարտած 24 տարեկան Կ. Սիմոնյանը: Հիշենք նաև, որ նա մենակ չէր, ժամանակն էր այդպես: Այդ թվականներին՝ 60-ականների սկզբներին, անգլերենից թարգմանել էի դպրոցական ցածր տարիքի աշակերտների համար մի տասնյակի չափ հեքիաթներ և հարկ եղած խնամքով մշակելուց, մեքենագրելուց հետո տեղավորեցի թղթապանակի մեջ և մտա «Հայաստան» հրատարակչության վարիչի աշխատասենյակը: Վարիչի գլխավերևում մեղմ ժպտում էր կոմկուսի հիմնադիրը՝ Լենինը: Թղթապանակը մեկնեցի աթոռին բազմած վարիչին և ասացի. -Ընկեր Սիմոնյան, անգլերենից թարգմանել եմ մի տասնյակի չափ մանկական հեքիաթներ, կարծում եմ մեր դպրոցների հոկտեմբերիկներն ու պիոներները կհավանեն, հետաքրքիր հեքիաթներ են: Հրատարակչության վարիչ-խմբագիրը կարդաց վերնագիրը, ազգանունս, անտարբեր նայեց ինձ և առանց թղթապանակը բաց անելու՝ ասաց. -Անցեք մի շաբաթից,-հեքիաթների թղթապանակը նույն անտարբերությամբ սահեցրեց գրասեղանի դարակում: Այս բոլորը կատարվեց այնպիսի շարժ ու ձևերով, որ ինձ մեջ առաջացրեց մերժման կանխազգացում: Ես շնորհակալություն հայտնեցի ու դուրս եկա վարիչի աշխատասեն-յակից: Ոչ թե մեկ, այլ երկու շաբաթ հետո ես կրկին մտա հրատարակչություն և հետաքրքրվեցի գործիս ճակատագրով: Ընկեր Կ. Սիմոնյանը սովետական ղեկավարին հատուկ անտարբերությամբ նայեց ինձ ու ասաց. -Լսում եմ ձեզ: Իսկ երբ հիշեցրի հեքիաթների մասին, նա նույն անտաբերությամբ ասաց. -Ընկեր Սարգսյան, դեռ չեմ ծանոթացել ձեր գործին, անցեք մի շաբաթից: Ես հասկանալի ու պարտադրյալ լռությամբ չհամարձակվեցի նույնիսկ հիշեցնել, որ ոչ թե մեկ, այլ երկու շաբաթ է անցել իր նշած ժամկետից, և զգուշությունն ու խոհեմությունը գերադասելով՝ դուրս եկա վարիչի աշխատասենյակից: Երկրորդ անգամ նույնպես ոչ թե մեկ, այլ երկու շաբաթից հետո՝ ահը սրտիս, մտամոլոր մտա նորընծա կոմունիստ, հրատարակչության վարիչ Կ. Սիմոնյանի աշխատասենյակը և ուղիղ կանգնեցի նրա դիմաց, որ անմիջապես նկատի ինձ: Նա գլուխը բարձրացրեց, նայեց ինձ սովետա-կան վարիչին յուրահատուկ բյուրոկրատական նայվածքով և նախապես պատրաստի, կաղապարված պատասխանը գրպանում՝ ասաց. -Ընկեր Սագսյան, գիտեք ինչ, խմբագրությունը ձեր թարգմանած հեքիաթները չի կարող հրատարակել , դրանք բուրժուական հեքիաթներ են, դրանք մեր մատաղ սերնդի մտածողությունը կխաթարեն, թարգմանեցեք սովետական գաղափարաբանությամբ, սովետական ոգով գրված հե-քիաթներ, մենք սիրով կհրատարակենք: Մեր կուսակցության առաջնակարգ խնդիրը, նպատակը մեր մատաղ սերնդին կոմունիստական ոգով դաստիարակելն է, նոր, սովետական մարդու ձևավորումը: Պա՛րզ է, ընկեր Սարգսյան: Ես լուռ լսում էի սովետական վարիչ-խմբագրի հատիկ-հատիկ արտասանված բառերը, որոնք այնքան հզոր, այնքան ճշմարիտ ու զգաստացնող էին հնչում իմ ականջ-ներին, որ ես ակամա ամաչեցի քաղաքականապես անգրա-գետ, հետամնաց լինելուս համար: Ահա թե ինչ է նշանակում անկուսակցական լինել: Ինչպես մինչև այդ չէի հասկացել Կ. Սիմոնյանի կուսակցության պատմական մեծ առաքե-լությունը՝ նոր, սովետական մարդ ստեղծելու վեհ ու վսեմ առքելությունը: Չեմ թաքցնում, պատանի և երիտասար-դական տարիներիս փորձն ինձ սովորեցրել էր, որ առ այսօր ամուր կառչած մնացել եմ այն համոզման, որ կուսակցու-թյունը ամբոխի գժությունն է մի քանիսի օգտին, և երկրորդ՝ զգացել եմ, որ կուսակցականությունը մարդուց խլում է մի շատ կարևոր բան՝ նրա խիղճը, ազատ անկաշկանդ մտա-ծելու իրավունքը և դարձնում մարդուն մի տեսակ ռոբոտ, խեղում երիտասարդների հոգին: Կ. Սիմոնյանի կարճ, քաղա-քական ելութը իր կուսակցության մշակված ու կաղա-պարված մտքերի մարմնավորումն էր: Տարիներ անցան: 1968 թ. նույնքան «հանելուկային» ձևով «Հայաստան» հրատարակչության խմբագիր-վարիչի պաշտոնից հեռաց-վում է կոմունիստ Կ. Սիմոնյանը և նշանակվում «Պիոներ կանչի» խմբագրի տեղակալի խղճուկ պաշտոնին: Չար լեզուները նրան իր պաշտոնից հեռացման պատճառը վերա-գրում էին դիրքի չարաշահման հետ: Բայց նա երկար ժամա-նակ այդ խղճուկ պաշտոնին չմնաց: Այն բարի քեռին, որ Կ. Սիմոնյանին նստեցրել էր «Հայաստան» հրատարակչու-թյան բաժնի վարիչի աթոռին, այդ նույն բարի քեռին 1975թ. նրան բազմեցրեց ռուսերեն հրատարակվող «Լիտերատուր-նայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբագրի աթոռին, այն դեպքում, երբ նա միայն տառաճանաչ էր ռուսերենից: Սովետական երկրում ամեն ինչ հնարավոր էր: Այժմ Կ. Սիմոնյանը Փարիզում է, ոչ որպես պետական պաշտոնական հանձնարարություն կատարող, այլ անձնա-կան նախաձեռնությամբ: Այս անգամ էլ չար լեզուները խոսում են հայրենիքից պարտադրյալ փախուստի մասին: 60-ական թվականներին կոմունիստական կուսակցության մարքս-լենինյան գաղափարներով զինված, նոր մարդ դար-ձած, Կ. Սիմոնյանը այսօր նստած Փարիզի Շանզե Լիզե փողոցի վրա գտնվող «Կաֆե Սուֆեում», որ մի ժամանակ Շիրվանզադեն է սուրճ խմել Մինաս Չերազի հետ, «Լեզու և ուղղագրություն» վերնագրով հոդված է շարադրում ի պաշտպանություն հին ուղղագրության, միաժամանակ հոդվածում անպատշաճ արտահայտություններ կատարում Հայաստանի Հանրապետության Ազգային Ակադեմիայի Հր. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի տնօրեն ակադեմիկներ . Ջահուկյանի և Էդ. Աղայանի, դոկ. պրոֆ. Հովհ. Բարսեղյանի և շատ ուրիշների հասցեին: Որպեսզի այդ անհիմն ու անպատշաճ արտահայտու-թյունների պատճառը ընթերցողին հստակ լինի, անծանոթ չմնա, հարկադրված եմ հեղինակի հոդվածի այդ հատվածը ամբողջությամբ մեջ բերել, հետագա մեր բացահայտումներն ու փաստերը կասկածելի չթվալու նպատակով: «Բայց նրանց (. Ջահուկյան, Էդ. Աղայան և Հովհ. Բար-սեղյան՝ . Ս.) գաղափարական և քաղաքական մտածո-ղութունն ու գործունեությունը հայոց լեզվի կամ, ինչպես իրենք սիրում են ասել, սովետահայ լեզվաբանության և հայե-րենի լեզվաշինության մեջ մի քանի բացահայտումների աղերս ունեն, բացահայտումներ, որոնք բնավ պատիվ չեն կարող բերել որևէ ոքի, առավել ևս լեզվի հիմնարկության (!) տնօրեն պրն. . Ջահուկյանին, որ հայերենը «զարգացնելու» նկրտում-ներով՝ սովետական ջերմեռանդությամբ արդեն քանի տաս-նամյակ զբաղված է ազգային լեզուն եղծելու, օտարամուտ ծրագիրը իրականացնելու և հակասովետական ուղղագրու-թյան դեմ բոլշևիկյան վարչարարությամբ ու աճպարարու-թյուններով պայքար ծավալելով: Այնպես որ՝ հայերենի նկատ-մամբ ամեն վարչարարություն, որ անամոթաբար ներկա-յացվել է որպես «մայրենին զարգացնելու հոգատարություն», կատարվել է Լեզվի հիմնարկության (!) և նրա տնօրենի անմիջական մասնակցությամբ»: Հայտարարությունների ծով, փաստերի սով: Լեզվա-բանությունը, լեզուն և դրա բաղադրամասերի ուսումնասի-րությունը մտնում են ճշգրիտ գիտությունների բնագավառ, հետևաբար ամեն մի առաջադրված դրույթ, տեսակետ պետք է հաստատվի փաստերով, քանզի «գիտությունը հիմնված է ստուգված փաստերի և դրանք գնահատող կուռ տրամա-բանության վրա»: Փաստը իմացական ու ճանաչողական վիթխարի հարստություն է, իսկ սեփական տեսակետը հաստատող փաստեր ներկայացնելը տաժանակիր աշխա-տանք: Մենք դեռ կանդրադառնանք Կ. Սիմոնյանի վերը բեր-ված մտքերին, բայց այժմ ի հակակշիռ նրա հիմնազուրկ, ապակողմնորոշող ու միտումնավոր գնահատականների՝ անհրաժեշտ ենք համարում մեջ բերել վիթխարի անհա-տականություն ներկայացնող ակադեմիկոս Մանուկ Աբեղ-յանի կարծիքը այդ սերնդի մասին, 1944 թ. մահվանից մի քանի օր առաջ: «Մեր պատմությունը, լեզվաբանությունը և գրականությունը,- ասել է ակադեմիկը,- շատ պրոբլեմներ ունեն հետազոտության և լուսաբանության կարոտ, պետք է նոր ուժեր այդ շնորհակալ աշխատանքը գլուխ բերելու համար, և մենք, պետք է ասեմ, ունենք բավականի շնորհա-լի երիտասարդ ուժեր, պետք է միայն գործի լծել1»: Մեծ գիտնականի կանխատեսումները իրականացրին 40-ական-ների սկզբներից լեզվաբանության բնագավառում իրենց արգասաբեր գիտամանկավարժական աշխատանքներով . Ջահուկյանը, Էդ. Աղայանը, Հովհ. Բարսեղյանը և շատ ուրիշներ: Սովորաբար գիտության մեջ այս կամ այն հարցի շուրջ բանավեճի են բռնվում նույն մասնագիտության տեր գիտ-նականներ, բայց լինում են դիլետանտներ, որոնք իրենցչգիտությամբ ճանճի նման միայն բաժակի կաթն են ապականում: «Քննադատում» է Կ. Սիմոնյանը հատկապես . Ջահուկյանին, բայց ինչը, գիտական որ սխալ տեսկետները, հայտնի չէ, չի հիշատակում: 1961 թ. «Ձնհալի տարիներին» Երևանի «Ոզնին» հրատարակեց մի ծաղրանկար, որի մի կողմում նկարված էր Մ. Աբեղյանը իր գրած ու հրատա-րակած գրքերի աշտարակով, որ բարձրանում էր հեղինակի գլխից էլ վեր, իսկ կողքին՝ համալսարանի հայ գրակա-նության դասախոսներից մեկը, որ հաճախ էր քննադա-տական հիշատակումներ կատարում Մ. Աբեղյանի մասին: Երգիծական թերթի խմբագիր Խոճիկը դասախոսի ոտքերի մոտ դրել էր երկու լղարիկ գիրք և հետևյալ մեկնաբանու-թյունը՝ «Իսկ ես քո ի՞նչը քննադատեմ»: Կ. Սիմոնյանը իր հոդվածի առաջին մասը ենթա-վերնագրել է՝ «որշ միջակությունը անցել է վճռական գրո-հի»: Անշուշտ «գորշ միջակություն» պիտակի տակ հոդվածի հեղինակը նկատի ունի հատկապես . Ջահուկյանին, Էդ. Աղայանին և Հովհ. Բարսեղյանին, ովքեր պաշտպանել և այսօր էլ պաշտպանում են ներկայիս բարեփոխված ուղղա-գրությունը: Մեր լեզվաբաններին անտեղի մեղադրելով «բոլշևիկյան վարչարարության» մեջ, բերում է հետևյալ կաղ փաստը: 1967 թ. գարնանը, Հր. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կողմից կազմակերպվեց հայոց լեզվի յոթ հոլովների մասին բանավեճ, որ երկարաձգվեց մի քանի շաբաթ: Կ. Սիմոնյանի շարադրանքից չի հասկացվում, թե նա ումն է պաշտպանում՝ յոթ (Ա. Ղարիբյան, Ալ. Մարգար-յան, Աշոտ Աբրահամյան), թե հինգ հոլովականներին (Էդ. Աղայան, . Ջահուկյան, Հովհ. Բարսեղյան (գլխավոր զեկու-ցող), Ս. Աբրահամյան, Մ. Ասատրյան): Հոդվածի շարադ-րանքից նաև չի հասկացվում, թե իր կուսակցության հանդեսում լույս տեսած «Վերջ տալ» վերնագրով սաստող հոդվածը ո՞ւմ դեմ էր ուղղված, յոթ՝ թե հինգ հոլովական-ների: Ես հաճախ ներկա եմ եղել այդ բանավեճերին, որոնք երբեմն սուր բնույթ էին կրում: Բանավեճերում յոթ հոլո-վականները անկարող լինելով հակափաստեր բերել հինգ հոլովականների համոզիչ փաստերի դիմաց, դիմեցին այդ անվայել քայլին: Գրեթե մեկ ամիս երկարաձգվող բանավեճը անպտուղ ու անարդյունք ավարտվեց, ճիշտ այնպես, ինչպես նախասովետական շրջանի 60 և ավելի տարիներ տևող հայոց լեզվի ուղղագրության մասին բանավեճերը: Հարց է առաջանում, ո՞վ կամ ովքե՞ր են վարչարարները, . Ջահուկյանը, Էդ. Աղայանը, Հովհ. Բարսեղյանը, թե Կ. Սիմոնյանի հարազատ կուսակցության կենտկոմը: 1974 թ. Կ. Սիմոնյանը Հայաստանի գրողների միության դահլիճում ՝ «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցների մեջ» թեմայով հանդես է եկել և «հանգամանորեն» ներ-կայացրել հայերեն հին ուղղագրությունը վերականգնելու անհրաժեշտությունը, միաժամանակ առաջարկել դպրո-ցական ծրագրի մեջ մտցնել գրաբարի ուսուցումը: Ինչպիսի¯ ցնծությամբ են ընթերցել այս պարբերու-թյունը մերօրյա հին ուղղագրապաշտները: Բայց ես հավա-տացած եմ, որ եթե պրոֆ. Ռաֆայել Իշխանյանը այդ օրը գրողների դահլիճում ներկա եղած լիներ, անկասկած բա-նախոսին պիտի հարցներ՝ «Ընկեր Սիմոնյան, ինչ կասեք ռուսական դպրոցներում հայոց լեզվի դրվածքի մասին, ինչ կասեք այն հայ ծնողների մասին, որ ամեն տեսակի անբարո ու անթույլատրելի միջոցներով իրենց երեխաներին ձգտում էին խցկել ռուսական դպրոցներում»: Կ. Սիմոնյանը անշուշտ պիտի խուսափեր այդ փորձանքավոր հարցերին ուղղակի պատասխանելուց, որովհետև նրա պատասխանները կորակվեին հակասովետական, հակառուսական տրամա-դրություններ, իսկ հաջորդ օրը կենտկոմին հայտնի կդառ-նար տեղի ունեցածը, և մինչ այդ միշտ «այո» ասող Կ. Սի-մոնյանը կհայտնվեր ցայտնոտում: Բայց բարոյականու-թյունը, ազնվությունն ու շիտակությունը հենց այն կլիներ, որ Կ. Սիմոնյանը պաշտպաներ հայոց լեզվի իրավունքները, դատապարտեր հայությունից ուծացած հայ ծնողներին և հատկապես Հայաստանում ռուսացած հայ սատրապներին, որոնց ձեռքով էլ Մոսկվան տանում էր իր սպիտակ ջարդը: Բայց այս մասին ոչ մի խոսք: Մի առիթով Ռ. Իշխանյանը տողերիս հեղինակին ասաց՝ Սիլվա Կապուտիկյանը հայտա-րարել է, որ եթե այս տեմպերով գնա հայկական դպրոցների ռուսացումը, ապա 25 տարի հետո Հայաստանում հայկական դպրոց չի մնա: Թվում էր, թե ասելու բան չէր մնում ոչ հայոց լեզվի և ոչ էլ ուղղագրության մասին: Կ. Սիմոնյանի բանախոսության մեջ ուշագրավը եղել է այն, որ նա առաջարկել է գրաբարը մտցնել դպրոցական ծրագրերի մեջ: Սա այնպիսի մի դեմագոգիա էր այդ թվա-կաններին, որ բանը հասնում էր անամոթության: Ո՛վ, ո՛վ, բայց Կ. Սիմոնյանը շատ լավ գիտեր, թե այդ այն ժամա-նակներն էին, երբ հայոց լեզվի ուսուցիչը, գրականագետը, գրողը, գիտնականն ու ակադեմիկոսը հերոսություն էին համարում, ով իր երեխային տալիս էր հայացի կրթության1 այդ այն ժամանակներն էին, երբ հայ դերասանը զայրանում էր, երբ խոսում էին հայերի պարտադիր հայախոսության մասին, այդ այն ժամանակներն էին, երբ հայոց եկեղեցու ներկայացուցիչը՝ Արցախի թեմի եպիսկոպոսը, մտավորա-կանության ժողովում հայերի միասնության հիմքը համարեց ռուսախոսության և հայախոսության համատեղումը, այդ այն ժամանակներն էին, երբ Հայաստանում ստեղծվել էր ինտերճակատ, որ կատաղի պայքար էր մղում հայոց լեզվի դեմ, և վերջապես այդ այն ժամանակներն էին, երբ ռուսա-խոսությունն ու ռուսագրությունը զարգացածության աս-տիճան ու պատվի գործ էր համարվում: Ահա այս ժամա-նակներում էլ հայացի կրթություն ստացած Կ. Սիմոնյանը ռուսերեն «գրեց» ու հրատարակեց «Նալբանդյան» վարքա-գրությունը, երբ ինքը հազիվ ռուսերեն տառաճանաչ էր: Պատահականություն է՞ր սա, թե բրեժնևյան մռայլ տարի-ներին ռուսամոլների ստեղծած ինտերճակատի հակամետու-թյան արձագանք, որ երբեք Կ. Սիմոնյանին պատիվ չէր կարող բերել: Ասացինք վերը, այժմ էլ կրկնում ենք՝ սովե-տական երկրում ամեն ինչ հնարավոր էր, միայն ճանա-պարհդ պիտի լիներ գազոնային, միայն վերևում բարի քեռի պիտի ունենայիր: 70-80-ական թվականները հայկական դպրոցների, հայոց լեզվի ամենածանր տարիներն էին Հայաստանում: Հայկական դպրոցների աշակերտների թվաքանակի տևա-կան նվազման պատճառով հայկական դպրոցները կամ փակվում էին կամ միացվում հարևան հայկական դպրոցին, իսկ ռուսական դպրոցները ուռճանում էին ի հաշիվ հայկա-կան դպրոցների: 1987 թ. «արուն» երիտասարդական ամսագրում լույս տեսավ մի նամակ ուղղված լուսավորու-թյան մինիստեր Ս. Հախումյանին: Ահա այդ նամակը ամբողջությամբ. Լուսավորության մինիստր Ս. Հախումյանին «արունի» վերջին համարում Երևանի նո. 173 դպրոցի շրջանավարտ Կարեն Բեքարյանը Ձեզ և դպրոցական գործով պատասխանատու բոլոր ղեկավարներին մեղադրում է Հայաստանում հայկական դպրոցների աստիճանական վերացման մեջ, այսինքն՝ Դուք նպաստում եք հայ ժողովրդի սպիտակ ջարդին գիտակցաբար: Այս բանը անուղղակիորեն հաստատում են . ուրզադյանը, Ս. Սարգսյանը «Ավան-գարդի» նո. 145-ում և Սիլվա Կապուտիկյանը վերջերս հեռուս-տատեսությամբ կայացած ելույթում: Դուք և Ձեր համախոհները մեծագույն չարիք եք հասց-րել հայ ժողովրդին, հայկական դպրոցների մեծ մասը պահելով անխնամ վիճակում, հայկական դպրոցները կարծես գոյություն չունեն Ձեզ համար, դրանք դատարկվում են: «Ռուսական դպրոցին այժմ տրամադրվել է յոթ մասնաշենքից բաղկացած համալիր, մեզ թողնելով փոքրիկ, խղճուկ շենքը»,-գրում է Կ. Բեքարյանը: Իսկ մենք կոկորդիլոսի արցունքներ ենք թափում սփյուռքահայության համար: Մենք Մաշտոցի, Խորենացու, Նարեկացու, Աբովյանի, Նալբանդյանի, Չարենցի, Սևակի հետնորդներս պահանջում ենք, որ Դուք հրաժարվեք Ձեր պաշտոնից: Հայ ժողովրդին անհրաժեշտ է ոչ թե այլադավան մինիստր, այլ հայ դպրոցի ապագայով այրվող, մրկվող մինիստր: Հոգևոր եղերնից ազատված մի խումբ հայ շրջանավարտներ Դեկտեմբերի 3, 1987 Երևան Այսպիսին էր հայկական դպրոցներում հայոց լեզվի տագնապալի վիճակը, երբ ընկեր Կ. Սիմոնյանը գրողների տան դահլիճում դեմագոգիկ կերպով ճառում էր հայոց լեզվի մասին և առաջարկում՝ ոչ ավել, ոչ պակաս, գրաբարը որպես առարկա մտցնել հայկական դպրոցների ուսումնական ծրագրերի մեջ: Կասկած չկա, եթե դիպլոմավոր մեքենագետը չգիտեր, ապա գիտաֆանտաստ գրող Կ. Սիմոնյանը պետք է իմանար, որ 150 տարի առաջ Խ. Աբովյանի «Վերքի» առա-ջաբանը դարձավ հայ նոր գրականության և աշխարհաբար լեզվի մանիֆեստը, միաժամանակ գրաբարի դամբանա-կանը: Տարօրինակ չէ, որ Կ. Սիմոնյանը առաջարկում էր գրաբարը գերեզմանից հանել, դպրոց տանել, որպեսզի հայ երեխան գրաբար սովորի և գրաբարով հաղորդակցվի ուսու-ցիչների և դասընկերների հետ: Ճիշտ է, հինը, ավանդականը արժեքավոր է, բայց այն բանի համար միայն, որ հին է, իսկ հնի տեղը թանգարանն է, ինչպես ամեն մի հնածո կամ գտածո: 1974 թվականի գրողների տան դահլիճում Կ. Սիմոնյանի բանախոսությունից անցել էր հայոց լեզվի համար տագնա-պալի ևս երեք տարի: Կրկին այդ նույն դահլիճում մեծ հավաք էր, գրողների միության կուսակցական ընդհանուր բաց ժողով, որի օրակարգում կար մեկ հարց. «Զարգացած սոցիալիստական հասարակարգի սահմանադրությունը» ընդունելու հարցը: Նոր, բրեժնևյան սահմանադրության մեջ բացակայում էր հայոց լեզուն որպես մեր հանրապետության պետական լեզու լինելու հոդվածը: Անտեսված էր մեր լեզվի գոյությունը, որ նախորդ սահմանադրությամբ ընդունվել էր որպես Սովետական Հայաստանի պետական լեզու: Դահլիճը լեփ լեցուն էր: «Բայց,-ինչպես գրում է արձակագիր Ստեփան Ալաջաջյանը,-չէին եկել նրանք, ովքեր միշտ ժողովրդասեր, հայրենասեր, ազգասեր էին հռչակում իրենք-իրենց»: Դահլիճում 2000 վոլտանոց լարվածության մթնո-լորտ էր: Ով պիտի սեղմեր կարճ միացման կոճակը, ով պիտի մոտենար ամբիոնին և որկու Դանկոյի նման իր սիրտը հաներ, բարձրացներ գլխից վեր ու լուսավորեր մարդկանց հոգիները ընդդեմ բռնության, ընդդեմ չարի, ի պաշտպա-նություն հայոց լեզվի և հայ ժողովրդի արժանապատ-վության: Առաջին շարքում նստած էր մեր ժամանակների ամե-նայն հայոց բանաստեղծուհին: Նրա դեմքը խաղաղ էր ու հանդարտ: Բայց նրա երակներում, մկաններում կռիվ էր, սրտում՝ արյան փոթորիկ, որի յուրաքաչյուր ալեբախման պահին գլուխը թնդում էր, ականջները խլանում, աչքերը մթնտում: Նա ոչ աջ էր նայում, ոչ ձախ, չէր լսում անգամ կողքին նստածների խուլ փսփսոցը: Խռնվում էին նրա գլխում անցյալն ու ներկան, Քաղքեդոնն ու Ավարայրը և Մոսկվայի ոտնձգությունները, բռնությունները մեր լեզվի՝ մեր գոյության հիմքի նկատմամբ: Մեր ժողովուրդը «ոչ» ասաց առաջին երկուսին և եթե չհաղթեց, ապա և չպարտ-վեց, մնաց ոչ թե քրիստոնյա, այլ հայ քրիստոնյա, որ հավասար էր համընդհանուրից տարբերակման, մասնա-վորացման, ինքնուրույնության: Այսօր Մոսկվան մեզ ստի-պում է մտնել համընդհանրացնող հոսանքի մեջ: Հեռանալ Մաշտոցից, մոռանալ Մաշտոցին: Ո՛չ, կրկնեց ամենայն հայոց բանաստեղծուհին: Հենց այդ պահին նրա պղտորված աչքերի առաջ երևաց Մեծ Քանաքեռցին և ահեղագոչ մռնչաց. «Էդ ու՞մ վրա եք թուր հանել, Հայոց մեծ ազգին չեք ճանաչում»: Դահլիճի սառցե քարացած լռության մեջ ամենայն հայոց բանաստեղծուհին դանդաղորեն բարձրացավ իր աթոռից, սովորականի պես գլուխը բարձր պահած, իրեն հատուկ վստահ քայլերով մոտեցավ բեմահարթակ տանող կարճ աստիճանասանդուղքին: Յուրաքանչյուր աստիճանի հետ սրտում հորդացող արյան փոթորիկն էլ ավելի էր ուժ-գնանում: Նա այդ օրը ավելի բարձրահասակ թվաց բոլորին: Դահլիճը քարացած հետևում էր նրա ամեն մի շարժումին: «Սովետական Հայաստանի Հանրապետության պետա-կան լեզուն հայերենն է: Այս տողը պետք է գրվի նոր սահմա-նադրության առաջին էջի վրա, առաջին հոդվածների շար-քում»,-հնչեց հայ ժողովրդի արժանավոր դուստրի պահան-ջանման ձայնը: Խլրտաց դահլիճը, հուզվեց դահլիճը, իրար անցավ ու գժվեց: Լուսավորվեց շատերի միտքը կարճ միացման ակնթարթային փայլատակումից: Բոցավառվում էր բանաս-տեղծուհու սիրտը Դանկոյի սրտի նման, նրա մռնչյունը որպես մարտահրավեր սովետական բռնության դեմ դուրս հորդեց դահլիճից, հասավ պետական համալսարանի ուսա-նողությանը, հասավ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատություններին և կես գիշեր չեղած հնչեց հանրա-պետության հեռավոր անկյուններում՝ Սիլվայի ձայնով, Սիլվայի պես և գրվեց՝ «Սովետական Հայաստանի հանրա-պետության լեզուն հայերենն է»: Այսպես է ապրել Սիլվան, այսպես է ապրում Սիլվան, որովհետև նա ուրիշ կերպ ապրել չի կարող: Իսկ Կ. Սիմոնյանը շատերի նման ծափահարեց, վախից կապ ընկած լեզուն բացվեց, ամենայն հավանականությամբ ոչ, ոչ, որովհետև նոր էր նշանակվել, ինչպես վերը նշեցինք, «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրի գլխավոր խմբա-գրի պաշտոնին: Վախկոտների համար զգուշությունը գերա-դասելի է: Սիլվայի կարճ, բայց մտքեր լուսավորող ելույթից հետո, շատերը, ադ թվում նաև Կ. Սիմոնյանը հպարտ ու ինքնագոհ, ճակատամարտը շահած զինվորի և կամ վարատեղից գյուղ վերադարձող եզան պոզին թառած ճանճի հոգեբանությամբ, խառնվեց իր նման քիչ առաջ աթոռներին կուչ եկած՝ այժմ արդեն բարձրաձայն բարբառող գրողներին: Այդ թվականից անցել է 20 և ավելի տարի: Կ. Սիմոն-յանը, որ երկար տարիներ առատորեն օգտվել է իր կուսակ-ցության բարեխնամ առատաձեռնությունից, այս օրերին, իր ներկա հոդվածում, հանդես է գալիս որպես իր նախկին կուսակցության և այդ կարգերի երդվյալ հակառակորդը և առանց ամաչելու իր անձը դասում է այն սուտ «հայ ազգայինների» շարքին, որոնք իբր թե դուրս եկան «չարի» սահմանադրության դեմ, անխիղճ կերպով կեղծելով ճշմար-տությունը: Երևանում, Հայաստանի գրողների տան դահլի-ճում այդ օրը հնչեց ոչ թե Կ. Սիմոնյանի և նրա նման վախ-կոտ «ազգայինների», այլ Սիլվայի և միան Սիլվայի ձայնը: Սա անհերքելի ճշմարտոություն է, որ Կ. Սիմոնյանը միտում-նավոր անտեսում է, այն էլ ոչ առանց հետին նպատակների: Երեք տարի առաջ 1977թ., այդ նույն դահլիճի նույն ամբիոնից հայկական դպրոցներում հայոց լեզվի դրվածքի մասին բարբարող և գրաբարը ուսումնական ծրագրերի մեջ մտցնելու առաջարկով հանդես եկող Կ. Սիմոնյանի մեջ չքա-ցել էր ամեն մի բարոյական զգացմունք դեպի սեփական մայրենի լեզուն և նրա իրավունքները, զգուշաբար նպատա-կահարմար համարեց լռություն պահպանել ... վախից: Մենք միայն հարկ ենք համարում հիշեցնել Կ. Սիմոնյանին, որ բանական մարդը ձգտում է հարմարվել բնության և հասա-րակության պահանջներին, իսկ բանականությունից զուրկը՝ աշխատում է աշխարհը հարմարեցնել իր պահանջներին: Աշխարհի հին ժողովոիրդները՝ հույները, իտալացիները, պարսիկները իրենց ներկայիս հանրակրթական դպրոց-ներում հարկ չեն համարում Արիստոտելի, Կիկերոնի, Հրա-հատի լեզուն դասավանդել, քանզի այդ լեզուները մեռած են, այդ լեզուները մասնագետներին է պետք, որոնք ուսում-նասիրում են մեռած լեզուները: Բայց երբ մարդու մեջ գլուխ են բարձրացնում ազգային անցյալի նկատմամբ սնամեջ, անհարկի զգացմունքներ, այդ անձը իր ժողովուրդին վնաս է բերում: Վերջապես Կ. Սիմոնյանը պետք է հասկանար, որ բարոյականությունը մարդուն հայրենասեր չի դարձնում, բայց ոչ ոք չի կարող հայրենասեր լինել առանց բարոյա-կանության: Այդ օրը, գրողների դահլիճում Կ. Սիմոնյանը զրկվել էր թէ առաջինից և թե երկրորդից: Կարիերիստին, պատեհապաշտին միայն առիթ է պետք: 1995 թ. ազգային ժողովի պատգամավորական ընտրությունների ժամանակ Երևանի Նորքի զանգվածի ընտրական տեղամասերից մեկում պայքարում էին երկու թեկնածուներ, Կ. Սիմոնյանը և Սիլվա կապուտիկյանը: Շահեց Կ. Սիմոնյանը: Նրա օգտին քվեարկել էր 1100 ընտրող, իսկ Սիլվան հավաքել էր միայն 100 քվե: Այսօր Սիլվան Երևանում է, մասնակցում է ամեն մի աչքի ընկնող միջոցառման: Երեկ նա ծաղկեփունջ դրեց մեր ազգային հերոսի՝ Անդրանիկի հուշարձանին: Այսպես է ապրել Սիլվան, այսպես է ապրում Սիլվան, որովհետև նա ուրիշ կերպ ապրել չի կարող: Կ. Սիմոնյանը Փարիզում Շանզե Լիզե փողոցի վրա գտնվող սրճարանում սուրճ է խմում, հոդված է գրում, ռուսներին հայհոյում, սովետին հայհոյում: Նոր տերեր է գտել, մոռացել է հինը: 1977 թ. գրողների տան դահլիճում այդ պատմական իրադարձությունից մոտավորապես երկու տարի առաջ, 1975 թ. գարնանը Սովետական Միության կառավարությունը իր մի նենգ հրամանագրով պարտավորեցնում էր հանրապե-տությունների գիտխորհուրդներին ազգային լեզուներով թեկնածուական և դոկտորական դիսերտացիաներ պաշտ-պանելուց հետո դիսերտացիաները թարգմանել ռուսերեն և այդպես ուղարկել Մոսկվա: Այս հրամանագրի մութ նպա-տակը պարզ էր՝ ինչքան հնարավոր է կասեցնել ազգային լեզուների առաջընթացը, զարգացումը: Այսպիսի մի հրաման ստացավ նաև Հայաստանի այդ ժամանակվա իտություն-ների ակադեմիան: Հրամանագրի սուր ծայրը ուղղված էր պատմության և լեզվի ինստիտուտների դեմ: Լեզվի ինստիտուտի վարիչ . Ջահուկյանը ընդվզեց Մոսկվայի այդ որոշման դեմ և կազմակերպեց բողոքի մի նամակ հղել Համամիութենական Բարձրագույն ատեստա-ցիոն կոմիտեին: Արդյունք ... արդյունքը եղավ այն, որ Լեզվի ինստիտուտին զրկեցին առհասարակ դիսերտացիաների պաշտպանություն կազմակերպելու իրավունքից: . Ջահուկյանը հավանաբար իր գրած բողոք-նամակի համար նկատողություն ստացավ Մոսկվայից: Իսկ Կ. Սիմոնյանը Փարիզը հանգստավայր դարձրած քննադատում է, փնովում . Ջահուկյանին «ազգային լեզուն եղծելու» մեջ, այն էլ «անամոթաբար» այն էլ «սովետական ջերմեռանդու-թյամբ», բայց առանց փաստի կամ փաստերի: Մենք կար-ծում ենք, սա իրականությունը խեղաթյուրելու անվայել միջոց է: Սիլվան բարոյականության բարձր ամբիոնից պաշտպանեց հայոց լեզվի իրավունքն ու արժանապատ-վությունը, . Ջահուկյանը խիզախորեն բողոքեց Մոսկվայի անարդարության դեմ, իսկ Կ. Սիմոնյանը 1977 թ. գրողների տան դահլիճում իր աթոռին կուչ եկած, լեզուն բերանում չորացած՝ մոռացել էր և՛ հայոց լեզուն, և՛ նրա ուղղա-գրությունը և՛ գրաբարը: Հայոց լեզվի նոր ուղղագրության դեմ լույս տեսած մի տասնյակից ավել հոդվածների ընթերցման ժամանակ հանդիպել եմ հետևյալ անվանումներին, որակումներին. ահա դրանցից մի քանիսը՝ դասական, ավանդական, մաշ-տոցյան, մեսրոպյան, ոսկեդարյան, աբեղյանական, հայերեն, օրապակաս, հայաստանյան և վերջապես բոլշևիկյան ու սովետական: Իսկ ոմանք մոռանալով ամեն մի բարոյա-կանության նորմա, նոր ուղղագրությունը անվանում են սատանայական ծնունդ, այլանդակ ուղղագրություն, նենգ պատեհապաշտ ու սրբապիղծ բոլշևիկյան մտածողություն և այլն, և այլն: Վաստակաշատ լեզվաբան Հր. Աճառյանը կիրառում է «Մեսրոպյան տառեր», «Մեսրոպյան հայերեն» անվանումները, հետևաբար, ճիշտ կլիներ ասել մեսրոպյան ուղղագրություն», քանի որ «նա առաջին անգամ մտածեց ու անձամբ հորինեց հայ գիրը և իր ձեռքով թարգմանեց առաջին գիրքը...»: Նա առաջինը գրեց՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ», հիմք դնելով մեսրոպյան ուղղագրությանը: Այս ճշմարտությունը հաստատում է Էդ. Աղայանը գրելով «...Մեսրոպյան այբուբենի առավելություններից մեկը յուրաքանչյուր հնչյունին մի տառ, յուրաքանչյուր տառին մի հնչյուն սկզբունքն է: Սա մեսրոպյան ուղղագրության հիմքերի հիմքն է1 »: Կ. Սիմոնյանը վերոհիշյալ իր հոդվածի ենթավեր-նագիրներից մեկը վերնագրել է «Այնուհանդերձ, ինչո՞ւ են լեզվաբանները դիմադրում»: Այս վերնագրի տակ հեղինակը նկարագրում է 1988 թ. կազմակերպված հեռուստատեսային մի բանավեճ հայոց լեզվի հին ու նոր ուղղագրությունների մասին: Այս առթիվ Կ. Սիմոնյանը գրում է, «Ինչպես այսօր, այնպես էլ տասը տարի առաջ, բնական է, սովետական ուղ-ղագրության «առավելությունը» պետք է արձանագրվեր վարչա-հրամայական մեթոդով»: Մենք զանց ենք առնում նախադասության վերջին մասը՝ կանգ առնելով միայն «սովետական ուղղագրություն» հասկացության վրա, որ մեզ համար ավելի քան կարևոոր է: «Սովետական» բառ հասկացությունը առաջին անգամ օգտագործվել է 1905 և ապա 1917 թթ. ռուսական երկու հեղափոխությունների օրերին և, բնականաբար, մտել հայերենի մեջ որպես փոխառություն՝ նշանակելով իշխա-նության, կառավարման նոր ձև: Հետագայում նոր իշխա-նության պայմաններում հայերենի մեջ ստեղծվեցին սովե-տական բանակ, սովետական արվեստ, սովետական գրա-կանություն, սովետական ապրելակերպ և հարյուրավոր այլ բառակապակցություններ, որոնք ընդհանուր էին այդ հասարակարգի համար: Այս բոլորից արտազատվում է լեզուն իր բոլոր համակարգերով, այդ թվում ուղղագրական, քանի որ ամեն մի լեզու յուրահատուկ է միմիայն տվյալ լեզ-վով խոսող ժողովրդին, հետևաբար, ուղղագրությունն էլ անքակտելիորեն կապված է միմիայն այդ լեզվի հետ: 7-րդ դարի առաջին կեսին Սասանյան Պարսկաստանը պարտ-վելով արաբներից՝ իսլամական կրոնի հետ պարսիկները որդեգրեցին արաբական տառերը, բայց գրեցին ոչ թե իսլամական, այլ պարսկերեն ուղղագրությամբ, որովհետև լեզուն պարսկերեն էր և ոչ արաբերեն: Նորմանդացիները 250 տարի իշխեցին Անգլիայում, անգլերենը այդ դարերում մեծ փոփոխությունների ենթակվեց, բայց երբ կրկին անգլերեն լեզուն վերականգնեց իր հեղինակությունը, լեզուն կոչվեց ոչ թե նորմանդերեն, այլ անգլերեն, ուղղագրու-թյունն էլ անգլերեն: Ֆրանսիական բուրժուական հեղափո-խությունից հետո ոչ ֆրանսերեն լեզուն և ոչ էլ ուղղա-գրությունը կոչվեցին բուրժուական լեզու, բորժուական ուղ-ղագրություն և վերջապես Ռուսաստանում 1917 թ. բոլշևիկ-յան հեղափոխությունից հետո այդ երկրի ոչ լեզուն վերան-վանվեց բոլշևիկյան կամ սովետական, և ոչ էլ ուղղագրու-թյունը: Սովետական կարգերի օրոք նոր գիր ու գրականու-թյուն ստացած ղազախական, կիրգիզական թուրքմենական լեզուների ուղղագրությունը սովետակա՞ն էր, ի հարկե, ոչ: Իսկ մենք: Մենք ինչքա՞ն կարող ենք մեզ վնաս բերել: Սովետ-սովետականը կործանվեց, բայց մենք մեզ շարունա-կում ենք նախատել, նշավակել, մեր լեզվին, նոր ուղղա-գրությանը քաղաքական պիտակներ կպցնել, զգուշ լինենք, չարատավորենք, ոտքի տակ չտանք 70 տարիների լավը, չժխտենք բացարձակ ճշմարտությունը, ինչպես կատարում է երեկվա կոմունիստ Կ. Սիմոնյանը: Նա գրում է. «Նշանա-կու՞մ է արդյոք, որ սովետական իրականության մեջ որևէ արժեք չի ստեղծվել» և հետևում է կտրուկ պատասխանը՝ «Այո, չի ստեծվել»: Սա բացարձակ ուրացում է, նոր տերերի առաջ քծնանք, տերեր, որ 70 տարի չընդունեցին Սովետա-կան Հայաստանի գոյությունը: Բայց սովետական իրակա-նությունը իր ողջ բացասական կողմերով հանդերձ, հայ ժո-ղովրդի համար աննախադեպ դրական ժամանակաշրջան եղավ: «Սովետական կարգերի պայմաններում,-գրում է պրոֆ. Լ. Խաչերյանը,-ընդհանրապես նպաստավոր պայմաններ ստեղծվեցին հայոց լեզվի ու գրականության հետագա զար-գացման համար, համարյա ազգային եկամուտի մեկ երրորդը տրամադրվում էր ժողովրդի լուսավորությանը՝ դպրոցների, բարձրագույն կրթության կենտրոնների, համալսարանների և ակադեմիայի ինստիտուտների կազմակերպմանն ու ան-խափան գործունեությանը, որ աննախադեպ էր մինչև անգամ տիեզերական չափանիշով ... Զարգացման նոր շրջափուլ թևակոխեց հայ ժողովրդի հոգևոր մշակույթը առհասարակ ... Խնդիր էր դրված իբրև անհետաձգելի անհրաժեշտություն՝ հայ հասարակության բոլոր անդամներին դարձնել գրագետ, քաղաքակիրթ և գիտակից»: Սա ողջ իրականության մի փոքր, բայց կարևոր մասն է միայն, որ անճարակ կերպով, խարխափելով ձգտում է ժխտել, հերքել նոր ժամանակների «հերոսը»՝ Կ. Սիմոնյանը: Բայց մենք վերադառնանք «սովետական ուղղագրու-թյուն» արտահայտությանը: «Սովետական ուղղագրություն» արտահայտությանը ես առաջին անգամ հանդիպել եմ այստեղ, Լոս Անջելեսում հրատարակվող «Ասպարեզ» օրաթերթի 1996 թ. հունիսի 26-ի համարում լույս տեսած «Հայերեն լեզվի հարցերուն նվիրված գիտաժողով» հոդվածում: Պրոֆ. Ռ. Իշխանյանը, որ այս հարցի լավատեղյակ լեզվաբաններից մեկն է, իր գիտական աշխատություններում, հոդվածներում երբեք չի օգտագործել «սովետական ուղղագրություն» բառակա-պակցությունը: Չեն օգտագործել նաև հայոց լեզվի հմուտ մասնագետներ Թերեզա Ղարագյուլյանը և Դավիթ աս-պարյանը, ինչպես նաև սփյուռքահայ գրողներ Արշակ Չոպանյանը, Բենիամին Թաշյանը և ուրիշներ, որոնք կան-խադրույթային հոգեբանությամբ, կանխադատողությամբ չեն մոտեցել ուղղագրության հարցին՝ կամ բացարձակ ժխտողական վերաբերմունք չեն ունեցել և այժմ էլ չունեն այդ կարգերի նկատմամբ այնպես, ինչպես կոմկուսի նախկին անդամ Կ. Սիմոնյանը, որ գիտաֆանտաստ թեմաներով իր գրած գրքերը այդ կարգերում կարողանում էր հրատարակել 20-50 հազար օրինակով: Գիտական խորաթափանց մտքի կարիք չկա հաս-կանալու, որ «սովետական», «բոլշևիկյան» հասկացու-թյունները առնչվում են մարքս-լենինյան գաղափարա-խոսության հետ, ունեն դասակարգայնության նշանակու-թյուն: Այստեղից էլ, կարծում եմ, դժվար չէ անել այն ճիշտ եզրակացությունը, որ Կ. Սիմոնյանի գրչի տակ «սովե-տական ուղղագրություն» հասկացությունը ստացել է դա-սակարգայնության նշանակություն, իսկ եթե ուղղագրու-թյունը դասակարգային է, և եթե մանավանդ վերջինս անբաժանելի է լեզվից, ապա նշանակում է, լեզուն նույնպես դասակարգային է, մի աղճատված, հակագիտական տեսա-կետ, որ 30-ական թվականներին պաշտպանում էր Ն. Յա. Մառը: «Ն. Յա. Մառը,-գրում է Ա . Ա. Աբրահամյանը,-լեզվի դասակարգայնության հակապատմական ֆորմուլան տա-րածել է նաև գրաբարի վրա ... քանի որ նրա պատկերաց-մամբ բոլոր լեզուները դասակարգային են» կամ՝ «Չկա յեզու, որ դասակարգային չլինի ...1»: Որտե՞ղ պետք է փնտրել լեզվի և ուղղագրության դասակարգայնության այս հակագիտական, հակապատ-մական թյուր տեսակետի արմատները: Սովետական իշխանության հաստատումից հետո երկրի նոր տերերը գյուղում և քաղաքում վստահելի հենարան ունենալու հեռահար նպատակով, դիմեցին հին ու փորձված մեթոդին՝ բաժանիր որ տիրես: Հայաստանի գյուղական և քաղաքային բնակչությանը արհեստականորեն բաժանեցին դասակարգերի՝ չքավորների, միջակների և կուլակների՝ գյուղում, ընչազուրկների, մանր բուրժուաների և կապի-տալիստների՝ քաղաքում: Հարյուրավոր տարիներ իրար հարևանությամբ ապրող հայ գյուղացին մեկ օրում դարձավ իր հարևանի դասակարգային թշնամին, նույնը եղավ նաև Հայաստանի գավառական, հետամնաց Երևան քաղաքում: Աստիճանաբար այս մոտեցումը և գործելաձևը վերաճեց և դարձավ համընդհանուր հոգեբանություն, և ոչնչացվում էր այն, ինչ որ պատկանում էր նախկին հասարակարգին, հիշեցնում էր հինը: Այսպես‘ Պետրոգրադում բանվորները ջարդ ու փշուր էին անում շոգեկառքերը, վագոնները, որպես բուրժուազիայի մնացուկ: Շուտով հասարակական գիտու-թյունների դասակարգայնացումը տարածվեց ճշգրիտ գի-տությունների վրա: Սկսեց 20-րդ դարին յուրահատուկ հավատաքննություն՝ ավելի կատարյալ, ավելի հրեշավոր մեթոդներով: իտության բազմաթիվ հանճարներ՝ Կապի-ցան, Լանդաուն, Վավիլովը ենթարկվեցին անասելի հալա-ծանքների ու տանջանքների՝ որակելով նրանց դասակար-գային թշնամու լակեյներ: Ինչպես վերը նշեցինք, դասա-կարգայնության մեջ մտցվեց նաև լեզուն: Այսօր Կ. Սիմոն-յանը և նրա համախոհները երբևէ անդրադարձե՞լ են, թե ի՞նչ վնաս են բերում մեր լեզվի կես դարյա անխոնջ մշակներ Էդ. Աղայանին, . Ջահուկյանին, Հովհ. Բարսեղյանին և շատ ուրիշների, կպցնելով նրանց անվանը «սովետածին լեզվա-բաններ» դասակարգային պիտակը, այժմյան ուղղագրու-թյունը անվանելով «սովետական», «բոլշևիկյան»: Հինգ-երորդ դարից մեզ հասած հայոց լեզուն և նրա մեջ մտնող բոլոր համակարգերը՝ այդ թվում ուղղագրությունը ինչպիսի մասնակի բայց պատմականորեն անհրաժեշտ փոփոխու-թյան էլ ենթարկվեն, մնում են մեսրոպյան հայերեն, մեսրոպ-յան ուղղագրություն: Սա է գիտական, պատմական ճշմար-տությունը: Բացեք մեր բոլոր բառարանները՝ սկսած Ստ. Մալխասյանի քառահատոր բառարանից մինչև Ազգային ակադեմիայի լեզվի ինստիտուտի քառահատորը, մինչև Էդ. Աղայանի երկհատորյակը, այդ բառարաններից ոչ մեկում չեք գտնի «սովետական լեզու» կամ «սովետական ուղղա-գրություն» բառակապակցությունները: Ահա թե լեզվի հարցերին ազգային-քաղաքական ու գաղափարախոսական միտումնավոր մոտեցումը գրողին ինչպիսի անհեթեթու-թյունների կարող է հասցնել: Ասել եմ ու դարձյալ կրկնեմ. այս անպտուղ ու անարդյունք պայքարը, որ տարվում է վարկաբեկելու ներկայիս գործուն ուղղագրությունը, պետք է դադարեցվի: Կ. Սիմոնյանի համար հին ուղղագրության դեմ պայ-քարը դարձել է բարդույթ, որ գիտության մեջ վերածվում է մի տեսակ հիվանդության: Ժխտելով նախկին հասարա-կարգի 70 տարիների ձեռք բերած ամեն մի ներդրում, ավանդ, նախկին «սովետածին», ֆանտաստ գրող Կ. Սի-մոնյանը դարձել է այն աճպարարը, որ վարպետ շարժում-ներով փորձում է մեզ համոզել, թե ինքը ասեղ է թելում, բայց մենք չենք տեսնում այդ թելը: Հարցը վերաբերում է տառաճանաչության և գրագիտության: Ըստ Կ. Սիմոնյանի գրագետ է միայն նա, ով լեզվա-ոճական, քերականական հմտություններով է գրում, անսխալ ուղղագրությամբ է գրում, ավելին. ով ունի «հայերեն լեզվամտածողություն»: Մի կողմ թողնենք լեզվա-ոճական, քերականական հմտու-թյուններն ու անսխալ ուղղագրությամբ գրելը, քանի որ սրանք բոլորը ձեռք բերովի են, անհատը սովորում է դպրո-ցում, ինքնազարգացմամբ, բայց այստեղ ինչ գործ ունի լեզվամտածողությունը: Այ, սա է թելը չտեսնելու աճպա-րարությունը: Միթե չորս տարեկան հայ երեխան հայերեն չի՞ մտածում, երբ նա ճիշտ նախադասություն է կազմում: Ըստ Կ. Սիմոնյանի Հայաստանում «գրագետ լեզու և հայերեն լեզվամտածողություն ունեցողների թիվը մեկ տասնյակե չի անցնում»: Նշանակում է Հայաստանի բոլոր ուսուցիչները (ներառյալ հայոց լեզվի իր առաջին ուսուցիչը), դասա-խոսները, գրողները (բացի իրենից և լեզվի տեսչության նախկին պարոններից), «Հայաստան» հրատարակչության բոլոր խմբագիրները (բացի մեքենագետ-խմբագիր Կ. Սիմոնյանից) անգրագետներ էին կամ պարզապես տառա-ճանաչ: Ինչո՞ւ, բնականաբար հարց է առաջանում: Որով-հետև Կ. Սիմոնյանը կասի՝ «Սովետական դպրոցի խնդիրն է եղել ոչ թե մտածող ու գիտուն անհատականություն կրթել ու դաստիարակել, այլ նոր տիպի մարդ ստեղծել», ճիշտ այնպես, ինչպես 1963-64 թթ, ինքն էր ինձ հիշեցնում, որ ես սովետական երեխայի ոգուն հարիր հեքիաթներ թարգմա-նեմ, քանզի կոմկուսակցությունը խնդիր էր դրել, նոր, սովետական մարդ ստեղծել, նոր մարդ դաստիարակել, իսկ այսօր ապերախտաբար մոռանալով ամեն ինչ, մեր լեզվա-բաններին, այդ թվում նաև ակադեմիկ Ա. Ղարիբյանին, որի կազմած «Հայոց լեզվի դասագրքով» տառաճանաչ է դար-ձել, դարձել է գրագետ, «մտածող ու գիտուն անհատա-կանություն», ինչպես մեծամտորեն ինքն է հայտարարում: Ապերախտությունն էլ պետք է ունենա իր չափն ու սահմա-նը: Եթե ապերախտությունը աճպարարների արկղի նման «երկու հատակ չունի», ապա Կ. Սիմոնյանը հասել է մինչև ապերախտության հատակը: Կ. Սիմոնյանը իր հոդվածի ենթավերնագիրներից մեկը անվանել է «Վերջին տարիներս», որտեղ հեղինակը քննում է գրաբարյան ու երկհնչյունի, եւ շաղկապի և վերջինից սղված և տառի ուղղագրության հարցերը, մնացածը անուղ-ղակիորեն են առնչվում մեր ուղղագրության հետ: Իմ ձեռքի տակ է հին ուղղագրության վերականգման մի քանի պաշտպանների աշխատություններից քաղված փաստական նյութի մի ստվար ցուցակ: Այդ աշխատու-թյունները լույս են տեսել Երևանում և սփյուռքի «մայրա-քաղաք» Լոս Անջելեսում: Հայտնի է, որ ու ձայնավորը նախասվետական շրջանում բառամիջում արտասանվում էր ւ (վ), բայց գրվում՝ ու, օրինակ՝ արուեստ, արուաբար, բուէճ, այսպես էր գրվում ու արտասանվում նաև գոյականների սեռական հոլովը, օրինակ՝ կատու-կատվի, լեզու-լեզվի, ձու-ձվի (արևմտա-հայերենը այսօր էլ պահպանում է գրության արտա-սանությունը): Նշանակում է՝ 1922 թվականից էլ շատ տարիներ առաջ ու ձայնավորը բառամիջում արտասանվել և գրվել է ւ(վ): Այս մասին մեր ուղղագրական պատմության գրականության մեջ շատ է խոսվել, նրա հեղինակն էր Ղ. Աղայանը (1888), որ կոչեց «հյունագրություն»: Մի քանի տարի հետո դրան հաջորդեց Ստ. Մալխասյանի «վեվա-գրությունը»: Այդ թվականներին հյունագրության և վեվա-գրության թեր ու դեմ 40 հոդված գրվեց, բայց պետք է ասել, որ հյունագրությունն ու վեվագրությունը արագ կերպով տարածվեցին արևելահայ գրավոր խոսքում: Այսպիսով՝ 1922 թ. ուղղագրական բարեփոխությունը պարզապես հաստատեց արդեն գործածության մեջ եղող «ու» ձայ-նավորի բաղձայն վ-ով փոխարինումը, ավելին՝ բարեփո-խությունը հաստատեց 12-13 դարերում ու ձայնավորի փոխարինումը ւ բաղաձայնով1: Հին ուղղագրության պաշտպաններից էր Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանի երկարամյա աշխատակից, բանասիրական գիտությունների թեկնածու (այժմ հանգուցյալ) Բաբկեն Չուգասզյանը: Հարգելի հեղի-նակը հին ուղղագրությամբ հրատարակել է երեք աշխա-տություն՝ 1994 թ. «էորգ Դպիր Պալատեցու կեանքի եւ գործունեութեան տարեգրութիւնը», 1996 թ. «Պարզայ-տումարը» և 1997 թ. «Հայրենադարձ իրանահայ դեմքեր»: Հենց սկզբից ասենք, որ հեղինակը չի պահպանել հին, այսպես կոչված, ինչպես ոմանք շատ են սիրում հոլովել, դասական ուղղագրության նորմերը, կանոնները, օրինակ ւ է գրում ոչ միայն երկու ձայնավորների՝ ա+ա, ա+ո միջև, այլ բառի բոլոր դիրքերում՝ անկախ հնչյունական շրջա-պատից, օրինակ՝ դասաւանդել, հեռաւոր, լուսաւոր, բայց՝ ստեղծւում, դրւում, բացւում, զբաղւել, անւանի, լեզւաբան, պատիւ: 1996 թ. երկու տարի անց, հեղինակի հրատարակած «Պարզայտումարը» ստուգելիս բացահայտվեց, որ հեղինա-կը մեծ մասամբ հրաժարվել է համատարած հյունագրու-թյունից, կիրառում է ու ձայնավոր տառը, որտեղ բառի մեջ լսվում է ւ(վ), այսպես՝ անուան, թուական, յայտնաբերուել, պարզուեց, գտնուող, տարուայ, հաշուով, նշուած, բայց՝ քննարկւում, դրւում, հրատարակւում: 1997 թ. հրատարակած «Հայրենադարձ իրանահայ դեմքեր» աշխատության մեջ հեղինակը կրկին վերադառնում է հյունագրության, օրինակ՝ նւիրւում, տպագրւում, նւազել, զբաղւել, տեղեկատւական, բերւած, տւեալներ, գրւել, զգացւում և այլն, օրինակները շատ են: Եզրակացությունը միանշանակ է՝ չկա ւ և ու տառերի գործածության միօրինակություն, կա խառնաշփոթություն: Ռ. Իշխանյանը հետևողականորեն բառամիջում ւ (վ) լսվելիս գրում է ու, oրինակ՝ հանուել , տրուել ընդունուել, դրուէր, լեզուաբան, բայց տողադարձի դեպքում ՝ լեզ-ւաբան, լեզ-ւի ձայնավոր ու-ն փոխարինվում է բաղաձայն ւ-ով: Ռ. Իշխանյանը ւ է կիրառում նաև ներգործական սեռի բայերի ներկա դերբայով կառուցված սահմանական եղանակի ներկա և անցյալ ժամանակները, օրինակ՝ համարւում է, առաջնորդւում էր, տրւում է, թւում էր, բայց՝ կանոնաւորւել է փոխանակ կանոնաւորուել1: Ռ. Իշխանյանը 1993 թ. հրատարակեց «իտություն և բարդոյթ» գրքույկը հին ուղղագրությամբ: Այստեղ ևս հեղինակը գրում է ու, որտեղ որ լսվում է ւ(վ), օրինակ՝ զբաղուող, տուեալ, հիմնաւորուած, յօդուած, կախուած, տարուայ, անուանի, բացառուել, տրոհուել, և այլն, բայց կանոնաւորւել, յենւում, համարւում, թւալ, թւում և այլն: Ինչպես նկատելի է, «ու» և ւ տառերի կիրառության միօրինակություն չկա նույնիսկ նույն հեղինակի մոտ, իսկ երբ համեմատում ենք վերը նշված երկու հեղինակների՝ Բաբկեն Չուգասզյանի և Ռ. Իշխանյանի կողմից «ւ» և «ու» տառերի կիրառությունը, տարբերությունը ակնառու է, այսպես՝ առաջինը գրում է զբաղւել, սկսւած, նւազել, տւեալ, երկրորդը՝ տրուել, հանուել, դրուէր: Կ. Սիմոնյանը գնում է Ռ. Իշխանյանի հետքերով, կան չնչին բացառություններ: Այժմ անցնենք սփյուռքի «մայրաքաղաք» Լոս Անջելե-սում հրատարակվող թերթերից և հանդեսներից քաղված բառերի ւ(վ) և ու տառերի ուղղագրությանը: Ես ստուգել եմ «Ասպարեզ», «Նոր Կեանք», «Հայ Կեանք», «Նոր Հայաստան», «Նոր օր» օրաթերթերն ու շաբաթաթերթերը, «Նավասարդ», «Քաջ Նազար» և բազմաթիվ այլ ամսագրեր և, հենվելով իմ հավաքած փաստական նյութի վրա, կարող եմ ասել, որ այստեղ ևս բացակայում է միօրինակությունը, այսպես կոչված դասա-կան ուղղագրությունը: Բերենք մի քանի օրինակներ ւ և ու տառերի կիրառությունից: Ներգործական սեռի բայերի կրավորական ձևերի օրինակներ՝ շփուելու, փորձուում, մարզուում, ուղեկցուում, արհամարհուում բայց՝ մատուցւում, ձուլւում, գրաււում, կրճատւում, կարեւորւում, թուում-թւում-թուող, ձեւակեր-պուում, դասաւանդուում, ստորագրուում, բայց՝ հրապա-րակւում, ապահովուին: Մի քանի օրինակներ այլ խոսքի մասերով՝ տուչութիւն-տըւչութիւն, յաուելեալ-յաւելեալ, կոչուուղ-կոչւող: Կարծեմ դժվար չէ նկատել, որ այստեղ ևս չկա ւ և ու տառերի գրության միօրինակություն բառա-միջում: Անմիակերպություն կա նաև եւ-ի գրության ժամանակ, այսպես՝ Բ. Չուգասզյանը օգտագործում է թե եւ և թե և ձևերը թե որպես շաղկապ և թե որպես կապգիր-տառ բառամիջում և բառավերջում, օրինակ՝ եւ, և, կարևոր, արևելագէտ, , դեռևս, հետևեալ, բանաձև, իսկ Ռ. Իշխանյանը կիրառում է բացառապես եւ ձևը, օրինակ՝ իբրեւ, որեւէ, մինչեւ, միեւնոյն և այլն: Կ. Սիմոնյանը հետևում է Ռ. Իշխանյանին: Սփյուռքի արևմտահայ գրողները, հրատա-րակիչներն ու խմբագիրները բացառապես կիրառում են եւ շաղկապը և եւ կապգիրը բառի բոլոր դիրքերում, Օրինակ՝ եւ, միջեւ, նաեւ, մինչեւ, սեւ, իբրեւ, կարեւոր, երեւի, բարեւելու, որեւէ, եւս, թեւեր, թէեւ, հազվադեպ է պատահում և, երևոյթ, վերևում ձևերը «Քաջ Նազար» հանդեսի էջերում: Ինչու են մերժում և շաղկապի և և կապգրի կիրա-ռությունը մեր արևմտահայ գրողները և այսօրվա հայաս-տանյան մի քանի մտավորականներ, այդ թվում նաև «Լեզու եւ ուղղագրություն» հոդվածի հեղինակ, մեքենագետ, գի-տաֆանտաստ գրող Կ. Սիմոնյանը: Մենք վերը նշեցինք, որ գիտության մեջ դիլետան-տությունը ոչ միայն վնաս է բերում, այլև մոլորության մեջ է գցում շարքային ընթերցողին: Հայոց լեզվի և նրա ուղ-ղագրության մասին հարևանցի, մակերեսային գիտելիքներ ունեցող Կ. Սիմոնյանը իր հոդվածում գրում է. «Իր մեկ հրա-մանով կուսակցական գաղափարաբանները ու երկհնչյունը որպես տառ տեղավորեցին նույն երկհնչյունի բաղադրիչ մեսրոպյան ւ տառի փոխարեն»: Նախ հետաքրքիր է իմանալ, թէ ովքեր են եղել հոդվածագրի նշած «կուսակ-ցության գաղափարաբանները»: 1926 թ. նոր ուղղագրության հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմի մեջ մտնում էին հետևյալ հայ լեզ-վաբաններն ու մշակույթի գործիչները՝ Մանուկ Աբեղյան, Հր. Աճառյան, Առաքել Բաբախանյան (Լեո), . Լևոնյան, րիգոր Ղափանցյան, Հ. Մանանդյան, Շիրվանզադե և Ստ. Մալխասյան: Բացի այս պատկառելի ցուցակից ստեղծվել էր նաև 14 հոգուց բաղկացած մանկավարժների մի ենթա-հանձնաժողով: Մենք մեկ առ մեկ ստուգել ենք վերը բերված լեզվաբանների, մշակույթի գործիչների և մանկավարժների կուսակցականությունը: Նշվածներից ոչ մեկը, բացի Ստ. Կանայանից, կուսակցական չի եղել: Հանձնաժողովի նիստերից մեկում ր. Ղափանցյանն է առաջարկել ւ (հյունը) պահել «իւ» երկբարբառի մեջ օտար բառերի «u» հնչյունը տառադարձելու համար, իսկ արդեն պարզ ձայնավոր դարձած «ու» երկհնչյունի համար նոր տառ ստեղծել, օրինակ՝ V: Հանձնաժողովը մերժել է այդ առաջարկը: Մեսրոպյան ւ(u) տառը փոխարինվեց ու ձայնավորով, որ և հայերեն էր և հարմար: Հարց է առաջանում, եթե 11-12 դարերում անհրաժեշ-տություն էր առաջացել մեր այբուբենի մեջ ընդունել լատիներենից և հունարենից օ և ֆ տառերը (Աճառյան) և ոչ ոք իր ժամանակին չի բողոքել, գոնե այդպիսի փաստ չկա, չի բողոքում այսօր նաև կոմկուսի նախկին անդամ Կ. Սիմոյանը, որ 1961 թ. կարմիր կուստոմսը գրպանելու ժամանակ երդվել ու պարտավորվել էր պայքարել կոմու-նիզմի կառուցման համար: Բայց այսօր ինչքան զավեշ-տական է հնչում, երբ կոմկուսի գաղափարաբանը մեղադ-րում է անկուսակցական հայ լեզվաբաններին, մանկա-վարժներին «կուսակցական գաղափարաբանության» մեջ: Հիշենք՝ այդ տարիներին Էդ. Աղայանը պատանի էր, իսկ . Ջահուկյանը և Հովհ. Բարսեղյանը՝ թոթովախոս մանուկներ: Կ. Սիմոնյանի լեզվաբանական դիլետանտությունը երևան է գալիս նաև և շաղկապի մասին մտորելիս: Դարձյալ հիշեցնենք, որ միջնադարում ե և ւ տառերի միացումից առա-ջացել էր և սղված տառը, բայց հայերենի այբուբենի մեջ իր գրանցումը չստացավ ք-ից հետո (Ղարագյուլյան), սովե-տական կարգերի օրոք չստեղծվեց և-ի համար մեծատառ գրանշան: Այս հանգամանքի արդյունքը եղավ այն, որ իբր թե այս կապգիրը երբեք իր տեղը չի ունեցել հայերեն այբու-բենի համակարգի մեջ: Սա ճիշտ չէ: Այս տառը հայերեն այբուբենում չի մտցվել մեծատառի բացակայության պատ-ճառով: 1951 թ. Հայաստանի հայկական դպրոցների 5-րդ և 6-րդ դասարանների համար լույս տեսավ Ա. Ղարիբյանի կազմած «Հայոց լեզվի դասագիրքը»: Ա. Ղարիբյանը հայ երեխաներին մեր այբուբենի տարբեր գրատեսակների հետ ծանոթացնելու նպատակով դասագրքում մեջ է բերել երկաթագիր, բոլորագիր, շեղագիր և նոտրագիր գրանմուշ-ները: Երկաթագիր և շեղագիր նմուշներով արտահայտված այբբենական համակարգն ունի 38 տառ, իսկ բոլորագիր և նոտրագիր՝ 39: Առաջին դեպքում և-ի համար մեծատառ չլինելու պատճառով դուրս է թողնվել, երկրորդ դեպքում մտցվել է որպես այբուբենի բաղկացուցիչ տարր: Հայկական սովետական հանրագիտարանի առաջին հատորի 173 էջում բերված այբբենական համակարգի տառերի քանակը 39 է, այսինքն՝ դրա մեջ մտցված է նաև և կապգիրը որպես առան-ձին տառ: Այսպիսով՝ և շաղկապը ձեռք էր բերել գրանշանի հատկանիշ: Եթե ռուսերենի e գրանշանը և տառ է և նախ-դիր, անգլերենի a-ն և ձայնավոր տառ է և անորոշ հոդ, ինչու հայերենում և կամ ու շաղկապները չեն կարող արտա-հայտվել մեսրոպյան այբբենական համակարգում առանձին տառերով, այն էլ երկու հայացի տառանիշերի միացումով: Նախորդ էջերում ես բազմաթիվ փաստեր եմ բերել, նշելով՝ թե հունական և լատինական այբուբենները ինչպիսի փոփո-խություններ են կրել, թե ինչպես բազմաթիվ ազգեր իրենց հին այբբենական համակարգից հրաժարվել են և ընդունել նորը, որովհետև հինը, փոխառված համակարգը չէր համա-պատասխանում տվյալ ժողովրդի հնչյունական համակար-գին, ուներ բազմաթիվ դժվարություններ, օրինակ՝ արաբե-րենը: Կորեական ժողովուրդը երկար դարեր կիրառում էր չինական գաղափարագրերը, չկար պարզեցված այբբենա-կան համակարգ: 16-րդ դարում գրագրությունը ավելի արագ տարածելու նպատակով կորեացիները ևս հրաժար-վեցին չինական գաղափարագրերից և ընդունեցին այբբե-նական համակարգ; Կորեական քրմերն ու քրմապետները չբողոքեցին: Բայց մենք շարունակենք եւ, ու, և շաղկապների և և կապգրի քննությունը: Նախ մի քանի խոսք եւ մեսրոպյան շաղկապի ստեղծ-ման և փոփոխոիթյան մասին: Եւ շաղկապը ինչպես և ու-ն ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը, բայց քանի որ բաղկացած է եղել երկու տառից (ե, ւ) չի մտցրել հայերենի այբբենական համակարգում այնպես, ինչպես և ու երկբարբառը: եւ ձևույ-թը եղել է գրաբարի միակ շաղկապը, որ գործածվել է նախադասության բազմակի անդամները և համազոր նախադասությունները իրար միացնելու, կապելու համար: Ու ձևույթը որպես շաղկապ գործածվել է միջին հայերենում, այդ մասին խոսք կլինի հետո: Որ միջնադարում եւ շաղկապը նախադասության մեջ կիրառվել է բացառապես և ձևով, դրա համար բազմաթիվ փաստեր կան: Դիմենք Մխիթար-յանների ամենահուսալի աղբյուրին՝ Նոր Հայկազյան բառա-րանին: Ահա մի քանի օրինակներ, որ մենք քաղել ենք այդ բառարանից: «Որպես ինքն անապական է, և առանց ապականութեան ծնաւ ( Եղիշէ): «Որ մեղանն, նոքին սակս այնորիկ և մեռան (Խորենացի), «Որք և անասնոց անգամ ոչ զօրեն վնասել (Շիրակացի), «... լուսաւորեալ և թևամուխ միջամուխ եղեալ ...» (Կորյուն), «... և համբաւ գեղոյ նորա յաճախեալ բազմանայր և հնչէր» (Փավստոս), «... և մերթ երթայ ղօղէ իբրև զարհուրեալ, և տայ տեղի խաւարին լնուլ զմիջոց ի մեծի տանս և ընդ ժամանակս ի ժամանակս ի խաւար դառնա ...» (Եզնիկ): Նման օրինակներ այդ բառա-րանի ամեն մի էջում էլ կան: Բերենք մի քանի այլ փաստեր Մխիթարյանների այս կոթողային բառարանի ծանոթա-գրություններից և բացատրություններից: Բառարանի 1-ին հատորի 3-րդ էջի վրա կա մի գրություն «Նուէր» վեր-նագրով: Այդ գրության մեջ գործածված բոլոր շաղկապները թվով 11, բերված են ոչ թե եւ, այլ այդ շաղկապի սղված՝ և ձևով, և վերջապես նույն բառարանի 5-րդ էջում «Նախա-դրունք»ի մեջ և ձևը գործածված է 18 անգամ: Ավելացնենք, որ բառարան կազմողները եւ ձևը կիրառում են միայն նա-խադասության սկզբում: Ա. . Աբրահամյանի «Հայոց գիր և գրչություն» աշխատության 74-րդ էջի վրա լուսանկար-ված կա կիլիկյան բոլորագրերով մի մատյանի պատառիկ (1319), որտեղ պարզ կերպով կարդացվում է՝ «Հոգւոյն սրբոյ «Խաչի» և եկեղեցւոյ»: Եվ մի վերջին փաստ: Ներսես Շնորհալին իր «Ողբ Եդեսիոյ» պոեմի մեջ, մեր մոտավոր հաշվումներով կիրառել է եւ շաղկապի սղված և ձևը՝ 26 անգամ: Մի քանի փաստեր ժամանակակից սփյուռքահայ մամուլից: «Ասպարեզ» օրաթերթը քննարկվող շաղկապի եւ ձևը կիրառում է և՛ որպես նախադասությունները միացնող շաղկապ և՛ որպես տառ բառաբարդությունների մեջ, այսպես՝ եւ, եւս, հոգեւոր, նաեւ, իբրեւ, մինչեւ, միջեւ, որովհետեւ, հետեւաբար և այլն: «Նոր օր» շաբաթաթերթը տարբերություն չի դնում, երկու ձևերն էլ առատորեն գործածում է, օրինակ՝ թերթի հունվարի 21-ի 3-դ էջում տպված «Հայոց կես լեզուն» (Քյոսեյան) հոդվածի մեջ կիրառված է եւ ձևը և՛ որպես շաղկապ և՛ որպես տառ, օրինակ՝ եւ, նաեւ, երեւոյթ, երեւելիներ, կերեւի, եւս, միջեւ, որեւէ, բայց նույն թերթի հունվարի 7-ի երկրորդ էջում՝ «Բացառիկը ...» (Վ.Ղ.) հոդվածում կարդում ենք՝ և, հետևէր, մինչև, տևողութեան, երևույթներու, ձևական, և այլն, կարևորութիւն, իբրև, նաև, թէև, ևս, թերևս: Հաճախ է պատահում, որ նույն հեղինակը նույն հոդվածում կամ գրքի մեջ կիրառում է եւ և և շաղ-կապները առանց տարբերակման: Օրինակ՝ «աղթա-կանեն դաստիարակ1» գրքի 573 էջում տպված է Վահե Հայ-կի կարճ, համառոտ գնահատականը վերը նշված գրքի հեղի-նակի հասցեին: Այդ համառոտ գնահատականի մեջ (ընդա-մենը 11 տող) քննության առարկա շաղկապի եւ ձևը կիրառ-ված է 3, իսկ և-ը՝ 5 անգամ: Նշանակում է՝ հեղինակի համար երկու ձևերն էլ ընդունելի են, իսկ մենք կասենք, որ սփյուռ-քում հայերենի ուղղագրությունը չի ունեցել միօրինակու-թյուն, կարգ ու կանոն և երբեք էլ չի ունենա: Թող այս աք-սիոմը լավ հասկանան մանավանդ Հայաստանից արտա-գաղթած հայ մասնագետ մտավորականները, չգլորվեն և չգլորեն մեզ դեպի սփյուռքյան տիպի ուղղագրական անիշ-խանություն, քանզի հնի վերականգնումը անհնարին է: Այսպիսով՝ վերը բերված բազմաթիվ անհերքելի փաս-տերը նախ ապացուցում են, որ դեռևս 5-րդ, 6-րդ դարերից սկսած նախադասության մեջ բացառապես օգտագործվել է մեսրոպյան եւ շաղկապի սղված՝ և ձևը, բացառությամբ եւ շաղկապով սկսող նախադասությունը և պոետական տողը: Նշանակում է՝ այսօրվա մի շարք մասնագետ մտավորականների պայքարը ընդդեմ և-ի կիրառության, անտեղի է և աննպատակ: Բայց մենք երեխա չենք, լավ ենք հասկանում, որ այդ պայքարը նոր ուղղագրության դեմ ծավալված ընդհանուր պայքարի մի մասն է, որ իր էությամբ ուղղված է «չարիքի արմատ» սովետական կարգերի դեմ, բայց չմոռանանք, որ այդ կարգերը պարգևեցին մեզ Վիկտոր Համբաձումյանին, Արամ Խաչատրյանին, Սիլվա Կապուտիկ-յանին, Պ. Սևակին և շատ ու շատ ուրիշների, որոնք այսօր մեր հպարտությունն են: Միջնադարում լայն կիրառություն է ունեցել կապ-գրությունը՝ տեղ, ժամանակ և գրանյութ շահելու նպա-տակով: Բերենք միայն մեկ օրինակ՝ Ա նշանակել է ղա: Դարերի հոլովույթում եւ շաղկապի կապգիր և ձևը ձեռք է բերել տառային հատկանիշ և գրավել իր տեղը մեր այբու-բենում, այլապես ինչպես բացատրել հայերեն բազմաթիվ բառերի մեջ նրա առկայությունը, օրինակ՝ Հայկազյան բառարանի մեջ իրենց դրսևորումն են ունեցել հետևյալ բառերը՝ ևեթ, այլև, նաև, մինչև, արևմտեան, արևելեան, արև, նոր ժամանակներում՝ հարևան, բարևել, կարևոր, տերև, առջև, դև, և այլն: Դժվար չէ նկատել, որ նշված բառերի մեջ և-ը ոչ թե շաղկապ է, այլ առանձին տառ: «Հայկական այբուբենի և տառը,- գրում է Թ. Ղարագյուլյանը,-մի կապ-գիր է, որն արտահայտում է յ, է, վ հնչյունների կապակցու-թյունը1»: Որ և-ը տառ է, և ոչ միայն համադասական շաղկապ, ապացուցվում է րիգորիս Ախթամարցու հետև-յալ երկու տողով՝ Զցրուեալս դարձյալ ժողովես Թևօքդ քո ամփոփես (էջ 55): Կասկածից վեր է, որ 16-րդ դարի բանաստեղծի գոր-ծածած Թևօք բառի մեջ և-ը առանձին տառ է և, բնակա-նաբար, հետագայում իր տեղ պետք է գրավեր մեր այբբե-նական համակարգում: Բայց Կ. Սիմոնյանը չի համակերպ-վում այս փաստի հետ և առաջ է մղում իրենը, գրելով՝ «Ճիշտ այնպիսի անհեթեթություն է, երբ շաղկապը մեսրոպյան այբուբենի տառ դառնալով, սակայն որևէ դերակատա-րություն չունի նույն այդ լեզվաբանների բառարանների և «Հայկական սովետական հանրագիտարանի մեջ»: Նախ «սովետածին» (Կ. Սիմոնյան) ֆանտաստ գրող Կ. Սիմոնյանը մոռանում է, որ և-ը այս դեպքում ոչ թե շաղկապ է, այլ տառ, այնպես, ինչպես ռուսերենի e և անգլերենի a ձայնավոր տառերը: Երկրորդ՝ լեզուների պատմությունից գիտենք, որ որոշ այբբենական համա-կարգերում կարող են գրանշաններ լինել, բայց բառամիջում լիարժեք դերակատարություն չունենալ, այսպես՝ ռուսական այբբենական համակարգում կան երեք այդպիսի գրա-նշաններ, դրանք են (փափկացնող), (կոշտացնող), (անջա-տող): Այս երեք գրանշաններով սկսվող բառ չկա ռուսական ոչ մի բառարանում, ինչպես նաև Ա. Ղարիբյանի «Ռուս-հայերեն բառարանում» (1982) և ոչ էլ «Սովետական մեծ հանրագիտարանում»: Հիշեցնենք՝ սկսած Երեմիա Մեղրեցու բառարանից (17-րդ) մինչև ժամանակակից բոլոր հայերեն բառարանները ւ տառով սկսվող բառ չունեն: Մենք չենք կասկածում, թե Կ. Սիմոնյանը չգիտի այս «անկարևոր» փաստերը, բայց նրան պետք են փաստերը եղծել, փաստերը անտեսել, միաժամանակ սևացնել իր նախկին կուսակցու-թյանը իր նոր տերերին դուր գալու համար: Պատեհապաշտը, կարիերիստը միայն առիթի է սպասում ցույց տալու համար իր հատկությունները: Հիմնվելով վերը բերված բազում փաստերի վրա, կա-րող ենք ասել, որ միջնադարից մինչև մեր օրերը համազոր նախադասություններն ու նախադասության բազմակի անդամները միացվել են ոչ թե երկնիշ՝ եւ շաղկապով, այլ և-ով, հակառակը պնդել, նշանակում է դեմ գնալ ոչ միայն հազարամյա ավանդության, այլև հասարակ տրամաբանու-թյան, հասարակ դատողության, ուստի մենք կարծում ենք, որ Բ. Չուգասզյանը, Ռ. Իշխանյանը և մանավանդ դիպլո-մավոր մեքենագետ Կ. Սիմոնյանը և վերջերս միայն այս խմբին միացած պրոֆ. ևորգ Խրլոպյանը1 և ուրիշներ խոտոր ճանապարհ են բռնել, նորի, կենսունակի, համա-տարած ընդունելություն գտածի դեմ պայքարի դրոշ բարձ-րացնելով: Եթե այս տրամաբանությամբ հարցին մոտենանք, թե հայ «սովետածին» լեզվաբանները «եղծել» են մեսրոպ-յան այբբենական համակարգը, ներմուծելով ու և և տառերը, ապա, թեև շատ ուշացումով, մենք պետք է դուրս վտարենք այն երկու տասնյակ նախածանցները, որոնք ստեղծեցին հունաբան դպրոցի հայ ներկայացուցիչները 5-7-րդ դարե-րում; Այդ հեռավոր ժամանակներում նույնպես եղել է պայքար, եղել է դրոշ: Հունաբան դպրոցի բոլոր ներկայա-ցուցիչները ենթարկվել են հայ և ասորի տգետ կղերակա-նության հալածանքներին, որոնք բացի երկնայինից ձեռք էին բերել նաև երկրային իշխանություն: Պատմահայր Մովսես Խորենացին պատկանում էր «հունաբան դպրոցին»: Դաժան է եղել հալածանքը հատկապես մեր մեծ պատմահոր նկատմամբ: Փարպեցին վկայում է, որ նրա հակառակորդ-ները գիշերով փորել են Մովսես Խորենացու գերեզմանը, դիակը հանել ու գետն են շպրտել: Հունաբան դպրոցի ստեղ-ծած 50 նախածանցներից երկու տասնակից ավելի այսօր էլ հաջողությամբ գործածվում է մեր լեզվում, հատկապես գիտական նոր տերմիններ կազմելիս: Արդ, հարգելի ներկա-յիս հին ուղղագրապաշտներ, չվտարե՞նք այդ նախածանց-ները, այդ նախածանցները չեն եղծել ու չեն եղծում մեսրոպ-յան լեզուն ինչպես այսօր Կ. Սիմոնյանը փորձում է ընթերցո-ղին համոզել, թե հայ «սովետական, սովետածին» լեզվա-բանները 5 տասնամյակ շարունակ եղծել են մեր լեզուն: Ի միջի այլոց տեղին է այստեղ հիշել, որ 1994 թ. սփյուռքի հայ «Համազգային» մշակութային միության կողմից Երևանում կազմակերպած պարգևատրման հանդեսում, որին ես ներկա էի, իր մեծարժեք աշխատությունների համար ակադեմիկ . Ջահուկյանը, Արմեն Զարյանի և Ալբերտ Շարուրյանի հետ, արժանացավ բարձրագույն պարգևի: Այժմ մի քանի խոսք ու շաղկապի և ու ձայնավոր տառի առաջացման և կիրառության պատմության մասին: Կ. Սիմոնյանը իր հոդվածում գրում է, որ կոմկուսի գաղափարաբաններն ու երկհնչյունը որպես տառ տեղատ-րեցին (իմա՝ տեղադրեցին . Ս.) նույն երկհնչյունի բա-ղադրիչ մեսրոպյան ւ տառի փոխարեն»: Մենք վերը մատնանշեցինք, թե ըստ Կ. Սիմոնյանի ովքեր էին «կոմկուսի գաղափարաբանները», չենք ուզում կրկնել, միայն հիշեց-նենք, որ նրանք կուսակցականներ չէին: Նախ մի ճշտում մտցնենք: Հոդվածագիրը սխալվում է ու-ն հայտարարելով երկհնչյուն, որովհետև երկհնչյուններ են կոչվում յ կիսաձայնով և ա, ե, ո, ու, ի ձայնավորներով կազմվող հնչյունակապակցությունները արդի հայերենում՝ դրանք ընդհանուր հայերեն երկբարբառներից տարբերելու համար, օրինակ՝ յա, յո, ույ և այլն: Հայ գրաբարագետները մեզ հաղորդում են, որ սկզբնապես ու պարզ ձայնավոր չի եղել գրաբարում: Թե որպես համադասական շաղկապ և թե որպես առանձին ձայնավոր տառ, դրա դիմաց եղել է ոու երկբարբառը՝ (ou) արտասանությամբ, որ գրության մեջ արտահայտվել է ո և ւ տառերի համադրությամբ: Սակայն պետք է նկատել, ինչպես նշում է Ա. Ա. Աբրահամյանը, որ այս երկու պարզ հնչյունները (ո, ւ) «խիստ սերտ արտասանություն են ունե-ցել և այդ պատճառով էլ ժամանակի ընթացքում վերածվել են պարզ ձայնավորի1»: Վաստակաշատ Հրաչյա Աճառյանը իր «Արմատական բառարանում» ու-ի մասին գրում է՝ «Բնիկ հայ բառ»: Այնուհետև բերում է այս բառի կիրառության երկու օրինակ՝ մեկը Ոսկեբերանից, մյուսը՝ Փավստոս Բուզանդից և անմի-ջապես էլ ավելացնում, որ «նման ձևեր կարող են հետին ներմուծություններ լինել»: Հրաչյա Աճառյանի այս ենթադ-րությունը հաստատում է Արուսյակ Մուրադյանը: Հեղինակը իր «Հունաբան դպրոցը և նրա դերը հայերենի քերակա-նական տերմինաբանության ստեղծման գործում» (1971) արժեքավոր աշխատության մեջ «Շաղկապ» ենթավեր-նագրի տակ բերված բազմաթիվ այլ շաղկապների շարքին չի դնում ու-ն որպես առանձին շաղկապ: Հր. Աճառյանը նույն «Արմատական բառարանում» նշում է, որ ու-ն «Ավելի հաճախ գտնում ենք բարդության և ածանցման մեջ, որոնք նվազ կասկածեյի են» և բերում է հետևյալ օրինակները՝ եօթնուտասան, ութուտասան: Ես անձամբ ստուգեցի մեր հների՝ Կորյունի, Ագատանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եզնիկի, Մովսես Խորենացու, մի խոսքով, դասական և հետդասական մատյաններից որոշ մասեր և հայտնաբերեցի, որ այդ մատյաններում որպես շաղկապ բացառապես օգտա-գործվել է Եւ-ը նախադասության սկզբում, իսկ մնացած դեպքերում, ինչպես վերը նշել ենք, բացառապես և ձևը: Ու-ն որպես շաղկապ կիրառություն չի ունեցել: Հարց է առա-ջանում, մոտավորապես ո՞ր դարում է ու-ն որպես շաղկապ իր կիրառությունը ստացել գրավոր խոսքում: Այդ հարցի պատասխանը մենք գտանք Նարեկացու «Տաղ վարդա-վառին» բարձր արվեստով գրված բանաստեղծության մեջ: Ահա այդ քառատողը: Այդ սօս ու տօսախ ծառերդ վարդագոյն ոստս արձակեցին: Այդ նոճ ու բողբոջ արօսդ, զարդ առեալ վարդ շուշանին: Կարծում ենք դժվար չէ նկատել, որ ու-ն որպես շաղ-կապ իր կիրառությունը սկսել է 10-րդ դարի վերջերին: Հետագայում, միջնադարի մեր տաղերգուների՝ Ֆրիկի, Հովհ. Եզրնկացու, Կոստանդին Եզրնկացու, Հովհ. Թլկուրանցու, Մ. Նաղաշի, Նահապետ Քուչակի և շատ ուրիշների տաղե-րում և շաղկապին զուգընթաց կիրառվել է ու շաղկապը, երբեմն ավելի հաճախ, քան և-ը, օրինակ՝ Քուչակը մի ութն-յակի մեջ երեք անգամ գործածել է միայն ու շաղկապը; Այս-պիսով, կարելի է եզրակացնել, որ ու-ն որպես շաղկապ, սկսած միջնադարից կիրառվել է հայերեն գրավոր խոսքում, իսկ որպես վանկակազմիչ ձայնավոր տառ փոխարինել է ւ-ին: Եթե սա իրականություն է, լեզվի զարգացման օրինաչափու-թյուն, ապա նշանակում է. մեր լեզվաբանները ճիշտ են վարվել՝ ւ-ն փոխարինելով ու ձայնավորով, քանի որ ւ-ն հետագա դարում արտասանվում էր բաղաձայն վ, օրինակ՝ աւազ, նաւ: Անշուշտ ընթերցողը նկատել է, որ Կ. Սիմոնյանի «Լեզու և ուղղագրություն» հոդվածի շատ փոքր մասն է առնչվում 1920և1940 թթ. կատարված բուն ուղղագրության բարե-փոխման մանրամասնություններին: Հոդվածում, թեև շատ ուշացումով խոսվում է համաշխարհային հեղափոխության, քրիստոնեական բարոյականության, սիբիրյան ուլակների մասին, քննադատում Մոսկվայի կողմից կիրառվող մյուս հանրապետությունների ազգային լեզուների նկատմամբ վարած ասիմիլյատորական քաղաքականությունը, սովե-տական կեղծ մարդասիրությունը, մտահոգություն արտա-հայտում սփյուռքում առաջացած նոր հայի՝ «սփյուռքցու» հոգեբանական փոփոխությունների մասին, որոնք քարոզում են «Մենք մեզի համար, դուք ձեզի համար» անընդունելի, ազգավնաս գաղափարը, շոշափվում է հավերժական թեմա դարձած հայ ժողովրդի միասնականության հարցը, մերժում է պետական լեզու հասկացությունը՝ դիտելով այն որպես չարիք, բայց մոռանում նշել, որ կրոնի պետականացումը նույնպես չարիք եղավ հայ ժողովրդի համար, և այսպես բազմաթիվ ու բազմապիսի հարցեր և անտեղի քննադա-տություն ու բանադրում: Տեղին ու անտեղի դատափետելով պատմության գիրկը անցած սովետական կարգերը, նախկին կոմունիստ Կ. Սիմոնյանը գրում է. «Բոլշևիկյան կառավարության առաջին քայլը եղավ հային իր անցյալի հիշողություններեն, այսինքն արմատներեն կտրելը, ինչպես արդեն ասացինք, նոր՝ սովե-տական մարդ ստեղծելու գլխավոր նախապայմանն է՝ մինչև որ հայն ինքն իրեն մոռանար», և որպես փաստ Կ. Սիմոնյանը բերում է ոտքը ջարդված, կաղ մի փաստ, նոր ուղղագրու-թյան փաստը: Բայց հայը չմոռացավ ինքն իրեն, այլ պա-տասխանեց 1965 թ. Ապրիլ 24-ի բազմահազարանոց հզոր պորթկումով, Ծեծեռնակաբերդի Մեծ Եղեռնի հուշակոթողի կերտումով, առնի տաճարի վերակերտումով, մշակութային անթիվ անհամար քարեղեն և գրավոր-կոթողային հուշար-ձանների կերտումով: Սովորաբար մեծերը մեծերին չեն քննադատում, այլ հարգանքով խոսում ու գրում ու նուրբ դիտողություններ անում իրար նկատմամբ, գնահատում մեկը մյուսի կատա-րած աշխատանքը, իսկ գիտության թզուկները ժխտում են մեծերի թողած ժառանգությունը: Այսպես է վերաբերվում գիտաֆանտաստ գրող Կ. Սիմոնյանը Սովետական Հայաս-տանի կառավարության մի բարձրաստիճան անձնավո-րության նկատմամբ, որի գործունեությունը առնչվում է 1920 թ. ուղղագրական ռեֆորմի իրականացման հետ: Այդ անձնավորությունը 1920 թ. հոկտեմբերին եկավ Հայաս-տան, մասնակցեց Հայաստանում սովետական կարգերի հաս-տատման աշխատանքներին, իսկ հաջորդ տարին, 1921 թ. դարձավ նորաստեղծ Սովետական Հայաստանի առաջին լուսժողկոմը: 1922-27 թթ. նա սովետական Հայաստանի առաջին քարտուղարն էր և «բոլշևիկյան ջերմեռանդու-թյամբ» հիմնեց «Մեսրոպյան դպրոցը՝ խորհրդային Երևա-նում» (Ստ. Ալաջաջյան), իր սեփական նախաձեռնությամբ հրավիրեց արտասահմանում բարձրագույն կրթություն ստացած բազում հայ մասնագետներ աշխատելու նորահաս-տատ Երևանի համալսարանում: Իմ հաշվումներով 1922-27 թթ. այսինքն նրա քարտուղարության տարիներին ավելի քան երեք տասնյակ հայ մասնագետներ տարբեր մասնա-գիտունների գծով աշխատում էին համալսարանում, այդ թվում՝ Հր. Աճառյան, Անժուր (Հ. Չեբոտարյան), Ալ. Թա-մանյան, Լեո (Առաքել Բաբախանյան), րիգոր Ղափանց-յան, Հակոբ Մանանդյան, Արշակ Տոնյան և շատ ուրիշներ: 1962 թ. Մեսրոպ Մաշտոցի հոբելյանական տարում լույս տեսավ այդ երախտավորի նոր գիրքը՝ «Մաշտոցյան գրերի պատմական նշանակությունը»: Այստեղ ես ավելի պատշաճ եմ համարում խոսքը տալ արձակագիր Ստ. Ալա-ջաջյանին, որ առանց այդ երախտավորի անունը հիշատա-կելու իր վերջին գրքի՝ «Ճամբեզրի վրա» հուշագրության «Վերջաբանի փոխարեն» վերջին երկու էջում գրում է. «Մոսկովյան երեք խոշոր դահլիճներում Մոսկվայում ապրող ու սովորողների համար էր դասախոսում: Եվ պետական համալսարանում, և «Սյունազարդ դահլիճում» առաջին շարքերում նստած էին իր հին ընկերները, կոմունիստական կուսակցության համար քաղաքացիական մարտերի ու գաղափարական պայքարի ուսակիցները»: ... «Ինձ թվաց, թե նրա նայվածքի խորությունից կոմունիզմի հիաթափն էր, որ հիմա կանգնած էր ամբիոնի առաջ ու ասում էր. -Մեր բնագիտական ու հասարակագիտական մտա-վորականությունը, մեր մշակույթի , դպրության ու արվեստի գործիչները կանգնած են ճամբեզրի վրա, այնտեղից մի քիչ լույս արձակելու առջևում երկարող ձիգ ճանապարհի վրա: Նրանք պետք է ճամբա ընկնեն ու ճամբի մեջտեղով քայլեն առաջ ու պետք է քայլեն առջևից, իրենց հետ տանելով ժո-ղովրդին ... Մաշտոցը ճամբա ընկավ ու քայլեց առջևից, նրա բռնած ջահն է մեզ առաջնորդում ... Մաշտոցն է մեր ճամբա-ների լուսավորիչը, մեր մտքի ջահը, մեր լեզվի ջահը, մեր դպրության ջահը ... սկիզբն է ... ազատասիրության առջևից նա է քայլում ...»: Այդ երախտավորը ակադեմիկ Աշոտ արեգինի Հովհաննիսյանն էր, ծնած Շուշի: Մենք մեր ներկա մտորումները սկսեցինք այն մտա-տանջ արտահայտությամբ, որ նոր ուղղագրության դեմ սկսած անիմաստ, անպտուղ այս պայքարը չի դադարում, չի դադարում, որովհետև այդ պայքարի հայաստանյան թևը չի պատկերացնում, թե ուղղագրական ինչպիսի խառնա-շփոթ վիճակ կստեղծվի Հայաստանում, ինչպիսին ստեղծվեց 1922-1926 թթ1., ինչպիսին է այսօր սփյուռքում, հատկապես այս քաղաքում՝ Լոս Անջելեսում, ուր տիրում է ուղղագրա-կան քաոս ու անիշխանություն, ուր առևտրականացումը խեղում է ոչ միան ուղղագրությունը, այլև մեր լեզուն: Հար-գելի սփյուռքահայ մտավորականներ, հայոց լեզվի հին ուղ-ղագրության ուխտյալ պաշտպաններ, նախ մտածեք՝ թե ինչպես փրկենք մեր լեզվի խարխուլ տունը սփյուռքում, հիշենք նրա մարմրող վիճակը Ամերիկայում դարիս 50-60-կան թվականներին: Այդ տարիները կրկին կվերադառնան, գուցե այս անգամ մի քիչ ավելի ուշ: Բազմիցս շեշտել ենք և այժմ էլ անտեղի ու ավելորդ չենք նկատում կրկին հիշեցնել, որ նոր ուղղագրության դեմ պայքարողների ճնշող մեծամասնությունը ոչ թե հայոց լեզվի մասնագետներ են և կամ ուղղագրության ներկա վիճակին խորապես քաջատեղյակ անձինք, այլ ինչ-ինչ նկատառում-ներով առաջնորդվող տառաճանաչ մարդիկ, որոնք իրենց հոդվածները սիրում են զարդարել կոչերով, ազգային-զգաց-մունքային դարձվածքներով, օրինակ՝ « ... անկցի սովետի դրած բռնակալ թաթը մեր աստվածաշունչ լեզվի ու մես-րոպյան ուղղագրության վրայից» կամ՝ «Լեզվասպանու-թյունը տոնեց իր հաղթանակը 1922 թ»: Հայերենը հայերեն է, հասարակայնորեն ընդունված ինչպիսի ուղղագրությամբ էլ գրվի, միայն թե այդ ուղղա-գրությունը պետք է կանոնակարգված և նորմավորված լինի: Այդպիսին է ժամանակակից հայոց լեզվի ուղղագրությունը Հայաստանում և, հակառակ Մոսկվայի 70 տարիների բացե-իբաց և կամ քողարկված՝ տեղական լեզուների նկատմամբ ամեն տեսակ լեզվա-հոգեբանական ճնշումների, հայոց լեզուն և նրա ուղղագրությունը 16 դարյա իր գոյության ժամանակաշրջանում այսպիսի հոգատարություն և զար-գացում չի ունեցել: Իսկ այդ պարտականությունը իր վրա էր վերցրել «Հայկական ՍՍՀ նախարարների խորհրդին առընթեր տերմինաբանական կոմիտեն», որի անխոնջ անդամներից մեկը՝ Արտեմ Սարգսյանը այսօր էլ, հասա-րակական կարգով շարունակում է իր աշխատանքը, հսկում ուղղագրական ամեն մի շեղում: Հետևաբար հանուն մեկ միասնական ուղղագրաթյան, հանուն միասնական համա-գործակցության պետք է դադարեցվի ներկա ուղղագրու-թյան դեմ պայքարը և՛ սփյուռքում և՛ հայրենիքում, պետք է դադարեցվեն Հայաստանի Հանրապետության օտար երկրներում ժամանակավոր կամ մշտական ներկայացու-ցիչներին այդ հարցով անհարկի հարցապնդումները: Վերջերս երկու հոդված լույս տեսավ դարձյալ նոր ուղղագրության դեմ, առաջինը՝ «Մասիս» շաբաթաթեր-թում1 «Աբեղյանական ուղղագրության կոշմարը» վեր-նագրի տակ (հեղ. Մ. Բազարյան), որի հեղինակին Տիրան Քեշիշյանը նույն թերթի սույն թվականի մարտի 27-ի համա-րում սուր ծաղրի է ենթարկել կիսագրագիտության համար, երկրորդը լույս է տեսել «Նոր օր»ում1 «Հայոց կես լեզուն» ... վերնագրի տակ (հեղ. . Քյոսեյան): Առաջինի հեղինակը՝ Մ. Բազարյանը ուղղագրության հիմնահարցը, որ դարձել է մի տեսակ կռվախնձոր, ամբողջովին տեղափոխելով ազգային-քաղաքական ասպարեզ՝ բանադրում է նոր ուղ-ղագրության ստեղծողներին, որոնք «հիմք դրեցին» հայ ժողովրդի պառակտմանը, պնդում է նոր ուղղագրությունը վերացնել ասպարեզից, և « ... անհապաղ պետք է վերահաս-տատել ավանդական ուղղագրությունը ...», ճիշտ այնպես, ինչպես 1992 թ. «Նոր սերունդ» Մշակութային միության սրահում կազմակերպված հայոց լեզվի հարցերին նվիրված գիտաժողովի եզրափակիչ ամփոփագրի մեջ: Ինչպես նշել ենք, այդ ամփոփագրի մեջ ասված էր. «Առանց պայմանի, առանց առարկության և ինչ-ինչ հաշիվներու, անհապաղ վերականգնում դասական ուղղագրության ...», որպեսզի հայրենիքի և սփյուռքի համագործակցության դուռը բացվի: Բայց ո՛չ գիտաժողովների կազմակերպողներն ու զեկու-ցողները, ո՛չ Մ. Բազարյանը և ոչ էլ նոր ուղղագրության դեմ ասպարեզ դուրս եկած նոր ու հին պայքարողները չեն պատկերացնում կամ չեն ուզում պատկերացնել, թե նրանց «անհապաղ պահանջի» իրականացումը ինչպիսի անհաղ-թահարելի դժվարությունների, այն է՝ լեզվահոգեբանական, սոցիալական և ամենակարևորը՝ ֆինանսական հսկա զոհողությունների հետ է կապված, այն էլ Հայաստանի նման մի աղքատ երկրի համար: Հին, ավանդական ուղղագրության վերականգման օգտին կոչ է անում որոշ սպառնալիքներվ հանդերձ . Քյոսեյանը: Ամեն մի գրված խոսք առավել կամ նվազ չափով հեղինակի խոստվանությունն է: Վերը հիշատակված հոդվածում . Քյոսեյանը իրեն տանջող մտքերի հանգույցն է բացում արևմտահայ լեզվի որպես հաղորդակցման գործիքի դերի և այդ դերի օտա-րացման մասին: Ըստ հեղինակի այդ լեզուն աստիճանաբար դառնում է «գրագետներու և հրապարակագիրներու մենաշնորհը»: Արևմտահայերենի ներկա «գորշությունը» առավելապես վերագրելով «բառերու անճիշտ» գործա-ծությանը, այն միտքն է արտահայտում, որ հայերենի բառե-րը կիսագրագետ հոդվածագիրների գրավոր խոսքում կորցրել են իրենց բուն նշանակությունը, զրկվել գրական-գեղարվեստական խոսքի նրբություններից ու հյութեղու-թյունից, կտրվել է բառի և նրա գործածողի միջև զգացական կապը, և հենց դա է պատճառը, որ բառերով արտահայտված մտքերը աղավաղվում են, դառնում «անգույն ու տարտամ» հնչյունների կույտ: Մինչև այստեղ թվում է, որ հեղինակի դիտարկումները ճիշտ են և հակադրույթի կարիք չի զգացվում: Բայց սփյուռքի հայերենի կամ ավելի ճիշտ նոր արևմտահայերենի անճիշտ գործածության հետևանքով առաջացած մտքերի աղավա-ղումները հեղինակը վերագրում է «Խորհրդային Հայաս-տանի «վարչական հայերենի» «շատ տխուր» դերին, ավե-լին՝ քանի որ ներկա Հայաստանը ուղղակի նախկին՝ Խոր-հըրդային Հայաստանի ժառանգորդն է, հետևաբար «վա-րակված» է նրա արատավոր, այդ թվում նաև լեզվական բացասական բոլոր հատկանիշներով: Այս ելակետից էլ հոդվածագիրը քննադատում է սփյուռքահայ այն գրող-ներին, հոդվածագիրներին, խմբագիրներին, որոնց առաջնա-հերթ պարտքը պետք է լիներ իրագործել ոչ միայն «ճշգրիտ, մաքուր և հարազատ հայերենի գործածությունը», այլ դեմ կանգնել, մերժել «Խորհրդային Հայաստանից» մուտք գոր-ծած լեզվական ներխուժումը՝ սկսած բառապաշարից մինչև արևմտահայի լեզվամտածողությունը խաթարող արտա-հայտաձևերը: Բայց . Քյոսեյանը ոչ մի փաստ չի բերում, իսկ փաստը, ինչպես մենք հաճախ կրկնել ենք, ամեն ինչ է, ընթերցողին համոզելու ամենահուսալի միջոցը: Այսպես՝ ուրեմն, սկսած 70-80-ական թվականներից արևմտա-հայերենի ամեն մի նահանջի պատճառը Խորհրդային Հայաստանի «վարակված», իսկ այժմ՝ նրա ժառանգի՝ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն է՝ նույն-պես վարակված: Ես 80-կան թվականներին «բախտ ...» չեմ ունեցել այս քաղաքում ապրելու և ականատես լինելու, թե ինչպիսի պայքար սանձազերծեցին Սուրեն Բուրսալյանի «Սևանի» դեմ, որովհետև թերթը տպվում էր արևելա-հայերենով և նոր ուղղագրությամբ: Նշանակում է, Պրն. Քյոսեյանը և նրա նման մտածողները, երբ խոսում են հայոց լեզվին սպառնացող վտանգի մասին, նրանք նկատի չունեն կամ անտեսում են իրենց գլխին թառած, մագիլները մինչև ուղեղը խրած ամերիկան «Բոլդ արծվին», որ ոչ միայն հայե-րեն բառերն ու արտահայտաձևերն է խժռում, դուրս վտա-րում հայ մարդու լեզվամտածողությունից, հին ու նոր ուղղագրությունները, ա՛յլև Մաշտոցի սուրբ տառերն ու հայերենը: Բայց այսօր . Քյոսեյանին այդ չի հետաքրքրում, այդ չի անհանգստացնում: Նա զարմանում է, որ բոլորը իրեն նման չեն մտածում, և «չարիք մը չեն տեսներ այս կործանա-րար երևույթին մեջ», իսկ այս «չարիքը», այդ «կործանա-րար երևույթը» արևելահայ գրական լեզուն է իր նոր ուղղագրությամբ: . Քյոսեյանի և նրա նման մտածողների այս չափազանց վտանգավոր մոտեցումը դեպի մեր պետա-կան լեզուն և նրա ուղղագրությունը պետք է կասեցվի: Լոս Անջելեսում հրատարակվող «Հայ Կեանք» շաբաթաթեր-թում անցյալ տարվա սեպտեմբեր 3-9-ի համարում տպված Կ. Սիմոնյանի հոդվածում կարդում ենք սփյուռքահայ մի իմաստակի հետևյալ խոսքերը. «... սփուռքի լեզուն եղած է ու կմնա արևմտահայերենը» և ապա՝ «Թերթերը լեցուցինք արևելահայերեն անդիմագիծ հոդվածներով, անդիմագիծ, որովհետև անոնց մեջ սփյուռքցին, այսինքն՝ մենք ընդհան-րապես չկանք»: Այսինքն՝ այս իմաստակի, կարճամիտի դատողությամբ «անոնք անոնք են, մենք՝ մենք»: Հեռու չէ այս ազգավնաս դատողությունից նաև . Քյոսեյանը: Մենք այդ քիչ հետո կտեսնենք: Բարեբախտաբար . Քյոսեյանը ընդունում է, որ «լե-զուն կենդանի, զարգացող գործունեություն մըն է», բայց անհասկանալի ու զարմանալի է հեղինակի դիրքորոշումը դեպի մեր լեզվի զույգ ճյուղերի փոխազդեցությունն ու զար-գացումը, անվանելով այդ բնական գործընթացը «կործա-նարար չարիք» և մատը պարզելով դեպի Արարատ, բացա-կանչում է՝ «Այս անբարեհույս կացության գլխավոր պատաս-խանատուներեն մեկն ալ հայոց հայրենիքն է Հայաստան, իր ժխտական օրինակներով, որոնց կարգին պետք է թվել աբեղ-յանական բռնադատված ուղղագրությունը որ 75 տարիներե ետք կշարունակե իր ավերը գործել»: Այստեղ տեղին է ասել՝ «Լավ է լինել կույր աչոք, քան կույր մտոք»: Իսկ . Քյոսե-յանի նշած «ավերի» մասին մենք խորհուրդ կտայինք վերը բերված տողերի հեղինակին, մի անգամ էլ կարդալ մեր կողմից մեջ բերված պրոֆ. Լ. Խաչերյանի գնահատականը սովետական իշխանությունների վարած քաղաքականու-թյան մասին ժողովրդական կրթության վերաբերյալ: Այն հանգամանքը, որ Հայաստանի անկախությունից հետո աննախադեպ հնավորություններ ստեղծվեցին սփյուռքահայության հետ ամեն տեսակի, այդ թվում նաև լեզվա-մշակութային հարաբերություններն էլ ավելի սեր-տացնելու, էլ ավելի զարգացնելու, մեկ ազգ, մեկ լեզու, մեկ ժողովուրդ դառնալու երազանքով, . Քյոսեյանը այն դի-տում է որպես «կործանարար չարիք», ինչո՞ւ, որովհետև այդ սերտ հարաբերությունների մեջ նա ցավով զգում և ապրում է անհետացող «հոգևոր հայրենիք-պետության» ուրվականը և ինչպես նոր ուղղագրության բոլոր հակա-ռակորդները, այնպես էլ . Քյոսեյանը սալբիների, բազար-յանների, ամիրյանների նման բացականչում է՝ «Անկցի աբեղյանական բռնադատված ուղղագրությունը»: Պրն. . Քյոսեյան, մեկ պարզ հարց, եթե Հայաստանի կառավա-րությունը դեկրետով վերականգնեց հին ուղղագրությունը, դուք և ձեր թոռներն ու ծոռները և նաև «սփյուռքա-հայերենը» կփրկվե՞ք «Բոլդ արծվի» մագիլներից: Անհետացման պռնկին հասած ֆրանսահայ գաղութի վերջին մոհիկանների ճիչերն են լսվում, այն էլ ֆրանսերեն լեզվով: 1998 թ. նոյեմբերին, «Նոր Հայաստան» օրաթերթը մի կարճ հաղորդագրություն հրատարակեց հետևյալ բո-վանդակությամբ՝ Ֆրանսիայի Լիոն քաղաքում կազմակեր-պվել էր այդ երկրում ֆրանսերեն լեզվով հրատարակվող հայկական թերթերի խմբագիրների, թղթակիցների ու աշխատակիցների խոհրդակցություն: Թերթը նշում է, որ ելույթ ունեցողները բոլորն էլ արտահայտվեցին ֆրանսե-րենով, իսկ հայերեն լեզվով հրատարակվող «կամք» թերթի խմբագիրը ... նույնպես ֆրանսերենով: Վիճակը այսպիսին է Արգենտինայում, Ուրուգվայում, Հունաստանում, իսկ Իս-տանբուլի հայ համայնքը հրաժարվում է հայերեն լեզվով ներկայացումից, որովհետև հայերեն չի հասկանում կամ լավ չի հասկանում, պահանջում է թուրքերեն: (Ռ. Հատտեճյան): Այս կապակցությամբ ես ցնցող փաստեր ունեմ, բերեմ միայն մեկը: Ամերիկահայության կեսից ավելին (բացի Քալի-ֆոռնիայից) ցրված ապրում է մնացած 49 նահանգներում դավանելով՝ «Որտեղ հաց՝ այնտեղ կաց» անհայրենիք մար-դու փիլիսոփայությանը: Միացյալ Նահանգների Քոլորադո նահանգի Օրորա քաղաքը, որտեղ ապրում է 255 հայ (1991 թ. տվյալներով), ոչ դպրոց կա և ոչ էլ եկեղեցի: «Բարեբախ-տաբար,- գրում է Մ. Ռ. Աբուսեֆյանը,- գաղութը զերծ է «մեր» և «ձերի» տարուբերումներից», որովհետև ջահելները արագ թափով ամուսնանում են և մերվում մեծ «Անոնցի» մեջ, «Անոնցի» հետ: աղութում կա «Քոլորադոյի հայերու ընկերակցություն», որի միակ գործունեությունն է տարին մի քանի անգամ խրախճանք-պարահանդես կազմակեր-պելը: Խոսակցական լեզուն սովորաբար անգլերեն է: «Իմ ձեռքում է,-գրում է Մ. Ռ. Աբուսեֆյանը,-9-րդ տարեգիրքը, ամեն ինչ անգլերեն է, միայն վերջին էջում «Տերունական» աղոթքը նաև հայերեն»: Քոլորադո նահանգի հայ գաղութի, ինչպես նաև մնացած բոլոր գաղութների հայերի անհետաց-ման ճակատագիրը կնքված է «Բոլդ արծվի» ամենազոր «ձերամբ»: Պրն. . Քյոսեյանը պահանջում է, որ Հայաս-տանի կառավարությունը վերականգնի հին ուղղագրու-թյունը Քոլորադոյի, Տեխասի, Օրեգոնի, Յուտայի, Վայո-մինգի, Նյու Ջերսիի, Քոնեկտիկատի, և այլ նահանգներում ապրող, բայց անհետացող հայ սերունդների համար: Քոնեկ-տիկատ նահանգի Վերնոն քաղաքում ապրում է 50 և ավելի տարիների իմ ընկեր-բարեկամը: Թարգմանած և հրատա-րակած գրքիցս 10 օրինակ ցանկացա ուղարկել այդ բարե-կամիս՝ իրացնելու նպատակով: Զանգահարեցի ու բացատ-րեցի վիճակը: Բայց դեռ խոսքս չավարտած, լսափողում լսվում է ծիծաղ: Վիրավորվում եմ: Բարեկամս ծիծաղը դա-դարեցրեց և ասաց. -Այ սիրելիս, այստեղ հայերեն խոսող չկա, էլ ուր մնաց գիրք գնող ու կարդացող լինի: Դու կարո՞ղ ես հայելի վաճա-ռել կույրերի թաղամասում: Ես լսափողը ցած դրի: Վերջին հարցը, որի մասին անհրաժեշտ եմ համարում իմ դիրքորոշումը արտահայտել՝ կապված է սեպտեմբերին Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայ-կական ժողովին հին ուղղագրությունը վերականգնելու հարցը օրակարգի մեջ մտցնելու հետ: . Քյոսեյանը վերը նշված իր հոդվածի ավարտին առանց երկար բարակ մտա-ծելու, առանց ծանր ու թեթև անելու, գրում է. « ... օրակար-գին առաջին նյութը նվիրվի մեսրոպյան ուղղագրության վերադարձի հարցին, առանց որուն կարելի չէ Սփյուռք-Հայաստան ամրախարիսխ որևէ կամուրջ, թեկուզ՝ «ոսկի»: Սրանից վերջնագրի հոտ է փչում, կմտածի զգաստ ընթերցողը: Ո՛չ, պրն. . Քյոսեյան, Հայաստան-Սփյուռք ամրակուռ խարիսխը շատ շուտով իրականություն կդառնա: Այդ կա-մուրջի հեղույսներն ու մանեկներն ավելի ու ավելի են ձգվում: Դուք այն թյուր կարծիքին եք, թե հնարավոր չէ առանց մեսրոպյան ուղղագրության վերադարձի, որևէ, թեկուզ «ոսկի» կամուրջ գցել Հայաստանի և սփյուռքի միջև: Դուք արմատապես սխալվում եք: Մեսրոպ Մաշտոցը հայոց այբուբենը ստեղծեց մեկ հնչյունին մեկ տառ սկզբունքով, մենք վերադառնում ենք այդ սկզբունքին, հետևեցեք մեզ, և մերժեք այն «գրագետ» իմաստակին, որ առաջարկում է մեսրոպյան հնչույթային և հետևաբար այբբենական համա-կարգերից վտարել 10 «ավելորդ» տառերը: Տուն քանդելը հեշտ է, շինելն է դժվար, եկեք միասին, համընդհանուր ուժե-րով մեր բոլորիս տունը վերականգնենք ու ամրապնդենք: Սա է 21-րդ դարի մեր ժողովրդի պատմական առաքելու-թյունը: 20-րդ դարում կատարված մեր լեզվի ուղղա-գրության բարեփոխությունը պատմական անհրաժեշտու-թյուն էր, և դա բոլորս պետք է ընդունենք: