Jump to content

hravart

Forumjan
  • Posts

    307
  • Joined

  • Last visited

Everything posted by hravart

  1. www.168.am/am/articles/6806 Մուրացանի կիսանդրին Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ | Օգոստոս 4, 2006 Թեեւ արդեն տասնչորս տարի է անցել, բայց շատ պարզ հիշում եմ մայիսյան այն օրը, երբ մտա «Երկիր» օրաթերթի խմբագրություն՝ Ղարաբաղից տեղեկություններ իմանալու։ Նախորդող օրերին Երեւանում բոլորը խոսում էին, թե ուր որ է մեր զինված ուժերը վերցնելու են Շուշին, ոմանք նույնիսկ կանխատեսում էին պատերազմի ավարտը՝ վկայակոչելով «Ով տիրում է Շուշիին, տիրում է Ղարաբաղին» հայտնի խոսքը։ Խմբագրության սենյակները դատարկ էին։ Գլխավոր խմբագրի առանձնասենյակից ձայներ էին լսվում՝ ծիծաղ ու բացականչություններ։ Պարզ էր. մերոնք վերցրել էին Շուշին։ Մի բաժակ խմելուց եւ իրար շնորհավորելուց հետո, «Երկիրի» գլխավոր խմբագիր Աղվան Վարդանյանն, ով հիմա Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է, ինձ խնդրեց օգնել իրենց։ Հիշում եմ՝ պետք է «Երկիրի» համար հարցազրույց անեի ԱԺՄ կուսակցության նախագահ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանի հետ։ Հաջորդ օրը Վազգեն Մանուկյանի տանն էի, եւ, բնականաբար, մեր զրույցը վերաբերում էր Շուշիի ազատագրմանը։ ԱԺՄ-ի առաջնորդն, ով ընդդիմադիր էր այդ ժամանակվա իշխանություններին, նրանց մեղադրում էր Շուշիում տեղի ունեցածին պատշաճ հանդիսավորություն չհաղորդելու համար։ Ասում էր, թե նրանք պետք է փողոց հանեին մարդկանց՝ հնարավորություն տալով արտահայտել իրենց ցնծությունը, որն էլ աստիճանաբար կփոխարկվեր ազգային արժանապատվության։ Եվ շատ էր ափսոսում, որ չարեցին այդ բանը։ 93-ին առաջին անգամ եղա Շուշիում։ Անմարդաբնակ մի տարածք էր՝ անդուռ-անլուսամուտ, այրված տներով։ Կենդանություն ու շունչ չկար։ Քայլում էինք անմարդաբնակ քաղաքի փողոցներով ու մտածում, որ այս քաղաքն անցյալի հետ կորցրել է նաեւ ապագան։ Ամեն ինչ այնքան ազդեցիկ ու տպավորիչ էր, որ ինձ նման մեկը կարող էր այդպիսի ձեւակերպում տալ։ Ես այդ օրն էլ էի հիշել «Երկիրի» խմբագրություն գնալս, հաղթական գործողության լուրն առնելս, հարցազրույց անելու պատվեր ստանալս ու Վազգեն Մանուկյանի տարակուսանքը, թե ինչո՞ւ չենք ցնծում։ Մի քանի տարի անց, երբ Շուշին իբր արդեն բնակեցվել էր, առիթ ունեցա ներկա լինելու Մուրացանի անվան դպրոցի բացմանը։ Սփյուռքահայ մի կազմակերպության նվիրատվությամբ նորոգված հսկա շենքի մոտ կանգնած էին աշակերտները, նրանցից քիչ հեռու՝ ծնողների ու հետաքրքրասերների մոտ երեք տասնյակի հասնող մի բազմություն։ Հանկարծ փոշի բարձրացավ։ Դպրոցի բակ մտան մոտ երկու տասնյակ արտասահմանյան շքեղ մեքենաներ՝ ջիփեր, մերսեդեսներ, BMW-ներ, նիսաններ՝ մի քանի սովետական նիվաների ու վոլգաների ուղեկցությամբ։ Հայաստանի նախագահ Քոչարյանն ու Ղարաբաղի նախագահ Ղուկասյանը եկել էին անձամբ բացելու նորանորոգ դպրոցը։ Երեխաները երգեցին, ուսուցիչները ռազմաշունչ ելույթներ ունեցան, նախագահները հավուր պատշաճի ճառ ասացին եւ՝ մոտենալով պատվանդանին, քաշեցին կիսանդրին ծածկող սավանը։ Երբ կիսանդրին երեւաց, ես հիշեցի աշակերտների եւ ուսանողների մոտ հաճախ կրկնվող մի սխալ։ Երբ հարցնում էին, թե որտեղ է ծնվել Մուրացանը, շատերը թյուրիմացաբար ասում էին՝ Ծովագյուղում, որովհետեւ Սեւանի ափին գտնվող այդ բնակավայրում էին տեսել անվանի վիպասանի կիսանդրին։ Հետո նկատեցի, որ Շուշիում հենց նոր բացված կիսանդրին ինչ-որ տեղ արդեն տեսել եմ։ - Էս արձանն ինձ շատ ծանոթ է,- ասացի կողքիս կանգնած մարդուն, ով՝ ենթադրելով կոստյում-փողկապից, իշխանավորների հետ եկածներից էր։ - Տեսած կլինես,- մի քիչ մտածելուց հետո ասաց մարդն ու ծիծաղելով ավելացրեց,- դեռ երկու օր առաջ Ստեփանակերտում էր կանգնած։ - Մուրացանի փողոցի՞ մոտ,- ճշտեցի ես։ - Հա՛։ - Հիմա էս արձանի պատրաստե՞լն էլ է մտնում դպրոցի նորոգման նախահաշվի մեջ։ - Չեմ կարա ոչինչ ասեմ։ Հետո մարդն ինձ պատմեց, որ տարիներ առաջ Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի նախագահ Գեւորգովը Բաքվի իշխանություններին մեծ դժվարությամբ համոզել էր վիպասանի ծննդավայրում տեղադրել գոնե մի կիսանդրի։ Մուրացանը, հայտնի է, Շուշիում է ծնվել, բայց արձանը տեղադրել էին Ստեփանակերտում։ - Գեւորգովն անձամբ էր հետեւում արձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին,- ասում էր մարդը։ Վերջին անգամ Շուշիում եղա այս հուլիսի սկզբին։ Կեսօր էր։ Ամայություն։ Ղազանչեցոց եկեղեցու շրջակայքում միակ կենդանի շունչը մոմավաճառ կինն էր, ով իր կրպակում նստած` սպասում էր զբոսաշրջիկների։ Քայլեցի ամայի փողոցներով։ Շուշիի բնակչին էի փնտրում։ Մուրացկան հանդիպեց։ Դե հիմա որտե՞ղ չի հանդիպում։ Հանդիպեց երկրորդ մուրացկանը։ Հետո՝ երրորդը, չորրորդը, հինգերորդը… Հիշեցի Վազգեն Մանուկյանի հետ արված հարցազրույցը՝ հաղթանակի ցնծություն, ազգային արժանապատվություն։ Հետո հիշեցի Շուշիի Ռեալական ուսումնարանի դիմացի մարգագետնում Հայաստանի կամերային նվագախմբի հիանալի համերգը՝ ռեալականի դիմապատը լույսերով ողողված, ազնվագույն գործիքների հնչյունները` գիշերվա պաղ օդի մեջ, մարդկանց ուրախ ու հուզված դեմքերը։ ՀԿՆ-ի ղեկավար Արամ Ղարաբեկյանը լրագրողներին ասում էր, թե Շուշին պետք է դառնա արվեստների միջազգային կենտրոն։ Այս ամենը դժվար թե հիշեի ու դժվար թե գրեի այս հոդվածը, եթե աչքովս չընկներ Շուշիում կատարվող պեղումների մասին պատմող մի հոդված, ուր ասվում է. «Պեղումները միանշանակ ապացուցում են, որ Շուշիի սարահարթը բնակեցված է եղել բրոնզե դարից ի վեր, հայկականության հետքերը նրա տարածքում վավերացվում են Փանահի հայտնվելուց առնվազն հինգ դար առաջ»։ Այս տողերը կարդացի ու հասկացա, թե Մուրացանի՝ Ստեփանակերտում տարիներ շարունակ կանգնած կիսանդրին ինչո՞ւ տեղափոխվեց Շուշի։ Մի հազար տարի հետո այնտեղ պեղումներ անող գիտնականները պետք է գտնեն կիսանդրին ու միջազգային հանրության աչքը խոթեն հայկականության հետքը։ Դա կլինի հավանաբար Բրայզայի, Ֆասյեի ու Մերզլյակովի հերթական վերամարմնավորումից հետո։ Copyright © 2005 168 Hours Weekly. All rights res
  2. www.168.am/am/articles/9450 Հայ ընդդիմադիրների ֆարսն ԱՄՆ-ում Արտակ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ | Փետրվար 23, 2007 Կամ ինչպես ծանոթներիցս մեկն առաջարկեց անվանել այս հոդվածը` «Երկուսը քաղաքում» Այն, որ Հայաստանը գավառական երկիր է, կարծում եմ, որեւէ խելամիտ մարդ չի վիճարկի: Ցավալի է սակայն, որ գավառական է ոչ միայն կենցաղը, ժամանցը, այլեւ քաղաքական պայքարը եւ հանրային ընկալումը: Գրեթե ամեն անգամ խորհրդավոր մի հաղորդագրություն է տարածվում ընդդիմադիր գործիչների ամերիկյան այցերի մասին: Ու բոլորին Հայաստանում թվում է, թե Միացյալ Նահանգները «կպած» աշխատում է ընդդիմության հետ: Սակայն իրականում այն, ինչ անում են ընդդիմադիրները՝ նույն գավառական մտածողության արդյունք է: Այս շաբաթ Հայաստանից միանգամից երկու ընդդիմադիր առաջնորդ էր գտնվում Վաշինգտոնում` Արամ Զ. Սարգսյանը եւ Արթուր Բաղդասարյանը: Կհարցնեք՝ ինչպե՞ս ստացվեց, որ այս երկու ընդդիմադիրները հայտնվեցին Վաշինգտոնում: Շատ հեշտ: Տուրիստի կարգավիճակով` բառիս ամենաբառացի իմաստով: Վաշինգտոնում գործում են հարյուրավոր քաղաքագիտական ինստիտուտներ, կենտրոններ, կազմակերպություններ, որոնք ժամանակ առ ժամանակ կազմակերպում են համապատասխանաբար` կոնֆերանսներ, ասուլիսներ, քննարկումներ: Այդ կենտրոնները մասնագիտանում են ինչպես կոնկրետ տարածաշրջաններով, այնպես էլ թեմատիկայով` ազգային բախումներ, էներգետիկ գործակցություն եւ այլն: Այդ իմաստով Հայաստանն իր հարեւաններով ու խնդիրներով «թեմատիկ» եւ «դեմոգրաֆիկ» ճկուն ընդգրկում ունի: Բայց այդ ամերիկացիները ստուգում են գործչի ռեզյումեն, որտեղ գրված է` նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ, նախագահի ընտրության ֆինալիստ-թեկնածու: Այդ երկրում պետական պաշտոնների նկատմամբ կա խորը ակնածանք, եւ ամերիկացիները հրավիրյալների «ռանգի» հետ հաշվի են նստում: Քանի որ այսօրվա ՀՀ քաղաքական դաշտի ուղիղ կեսը նախկինում ինչ-որ մի կարեւոր պաշտոն զբաղեցրել է, հետեւաբար՝ ամերիկացիներից հրավեր եւ վիզա ստանալը խնդիր չի հարուցում: Հրավերն ու վիզան լինում է, հայ ընդդիմադիր գործիչները սկսում են մտածել, թե ո՞ւմ հետ կարող են հանդիպել: Հրավերի շրջանակում լինում է ասուլիս, հարցուպատասխան եւ ելույթ: Առավելագույնը` ճաշ: Սակայն ԱՄՆ ուղեւորության «աշխատանքային այցի» ռեժիմը հագեցած ցույց տալու համար պետք են նաեւ քաղաքական հանդիպումներ: Շատ հաճախ դա վերնագրվում է. «հանդիպումներ ԱՄՆ Կոնգրեսում եւ Սենատում»: Իրականում սա կարող է նշանակել միայն` հանդիպում հայկական բանաձեւը պաշտպանող խմբի հետ: Ֆրենկ Փալոունը եւ մյուսները հայ գործիչների հետ հանդիպում են ոչ թե նրա համար, որ նրանք Հայաստանի վերջին հույսն են, այլ` որովհետեւ կոնգրեսականներին դա անհրաժեշտ է իրենց ամերիկահայ ընտրողներին հաշվետու լինելու ժամանակ: Որպեսզի ցույց տան, թե մտածում են Հայաստանի մասին: Սա ամերիկյան քաղաքական կուլտուրայի մի մասն է: Եթե ես Յուտայի ընտրող եմ եւ գնացել եմ Վաշինգտոն, ապա, եթե ուզենամ, կզանգեմ իմ կոնգրեսականին` այցելելու համար: Նա, անշուշտ, ինձ հետ կհանդիպի, կլուսանկարվի, դեռ մի հատ էլ հուշանվեր կտա, որովհետեւ հենց իմ անմիջական ձայնից է կախված նրա վերընտրվելը: Այդ պատճառով, Վաշինգտոնի հայամետ կոնգրեսականներին կարող է հանդիպել քիչ թե շատ ակտիվ ցանկացած հայ գործիչ: Հանդիպումների հաջորդ շղթան հայկական կազմակերպություններն են` Ամերիկայի Հայկական համագումար, Հայ դատի գրասենյակ, Հայ Առաքելական եկեղեցի: Այս կազմակերպություններն ընդունում են հայ ընդդիմադիրներին ոչ թե նրա համար, որ վերջիններից ակնկալում են ցեղասպանության բանաձեւի ընդունման նոր մարտավարություն, այլ` որովհետեւ այդպես եղել է վերջին 70 տարում: Հայի կարոտ են: Ահա այսքանը: Դրանից հետո, ինչպես ասում են, «ինքնադրսեւորման» հարց է. օրինակ, եթե ծանոթ դասախոս ունենան, կարող են զեկույց կարդալ համալսարաններից մեկում, եթե նախօրոք զանգեն եւ պայմանավորվեն, ապա կհանդիպեն Մեյթու Բրայզային: Բայց սա բնավ ոչ մի քաղաքական ազդանշան էլ չէ: Այս պատմության ամենացավալին, իհարկե, հայ գործիչների տարրական անպատրաստվածությունն է: Նրանցից մեկին Պետքարտուղարության ներկայացուցիչը հարցրել էր, թե ինչ է մտածում Ղարաբաղյան հակամարտության մասին, պատասխանն այսպես է հնչել. «Կգանք իշխանության՝ կասենք»: Մանկամտության աստիճանի եւ հանցավորության չափ պրիմիտիվ ելույթներով ու պատասխաններով, այս մարդկանց այցերի իրական նպատակն ինքնահաստատվելն է, որ ամերիկյան քաղաքավարությունն ընդունում են որպես «քաղաքական ազդակ», իսկ լռությունը` «համաձայնության» նշան: Իրականում Վաշինգտոնում, մերոնց պատասխաններից հետո լռում են «չփռթկալու» համար: Կարծում եմ, ամենատպավորիչ «պրես ռելիզը» կունենա Արթուր Բաղդասարյանը: Դեռ ԱԺ նախագահ եղած ժամանակ Բաղդասարյանն ում գոնե հինգ րոպեով հանդիպում էր, ստիպում էր, որպեսզի ԱԺ մամուլի ծառայությունը հաղորդագրություն թողարկեր «հերթական բանակցության մասին»: Պատկերացնո՞ւմ եք, եթե հանկարծ Արթուր Բաղդասարյանը Սպիտակ տուն զբոսաշրջային տուրի տոմս վերցնի ու հանկարծ միջանցքում պատահաբար տեսնի Ջորջ Բուշին... Քաշվանք: Արամ Զ. Սարգսյանը Վաշինգտոնում է ԱՄՆ ազգային ժողովրդավարության ինստիտուտի հրավերով: Սա այն տխրահռչակ կազմակերպությունն է, որ գրասենյակ ունի նաեւ Երեւանում եւ պարբերաբար «թրեյնինգներ» է կազմակերպում ընդդիմության ներկայացուցիչների համար: Արթուր Բաղդասարյանին հրավիրել է ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնը: Ինչպես նշված է մամլո հաղորդագրության մեջ, Բաղդասարյանը հանդիպել է Բրայզային, հասարակական մի քանի կազմակերպությունների ղեկավարների եւ «Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի հանրապետական եւ դեմոկրատ մի շարք անդամների հետ: Այցի ընթացքում նախատեսված են նաեւ այլ հանդիպումներ պետական եւ քաղաքական կառույցների ներկայացուցիչների հետ»: Ինչպես ասում են` չտո ի տրեբովալոս դոկազատ! Copyright © 2005 168 Hours Weekly. All rights reserved.
  3. Դուք որ գրում էք օտար լեզւով չէք մտածում իմ նմանների համար ովքեր Ռուսերէն չգիտեն և չեն էլ ուզում այդ լեզւով հաղորդակցւել: Մինչև երբ էք ուզում այս ֆօրումի լեզուն պահէք ռուսերէն: Իսրայելը երբ մի նոր հայրենադարձ է ընդունում, նրան պարտադրում է եբրայերէն սովորի և դրա համար էլ վեց ամիս շարունակ օրը ութ ժամ այդ նորեկներին սովորեցնում է իրենց մայրենի լեզուն. Իհարկէ մենք այս ֆօրումում այդ պատեհութիւնը չունենք, բայց պէտք է աշխատել որ հայերէնով գրել: Դժբապտութիւնն այնտեղ է որ հայախօսներդ էլ զլանում էք գրել հայերէն և գերադասում էք ռուսերէնը, ՞ինչ է ամաչում էք ձեր մայրենի լեզւով գրէք ու խօսէք: Ցարը գոցեց մեր դպրոցները, թուրքը արգիլեց մեզ խօսել հայերէն, դուք էլ իմ կարծիքով ցարից աւելի վատն էք անում որ կարողանալով հանդերձ գրել հայերէն զլանում էք այդ անել: Վշտացած և յուսահատւած Հրավարդ
  4. hravart

    ՀԱՖէԶ

    ՔԱՌԵԱԿՆԵՐ ՀԱՖէԶ Այս գեղուին լանջը բացում մարմարի, Նազ է անում, ասես հիմա կմարի, Կուրծքն այնքան նուրբ, սիրտն երևում է տակից, Ինչպէս աւազը հատակում պաղ ջրի: Եթէ խելառ բախտն անօգուտ է, ի՞նչ օգուտ, Եթէ խեղճ սիրտն արիւնոտ է, ի՞նչ օգուտ, Աչքիդ բիբը եթէ թռաւ իր տեղից՝ Լոյսը թէկուզ քո աչքումդ է, ի՞նչ օգուտ Ողջ գիշերը նինջըս սիրուդ ծախեցի ես, Թարթիչներով ճակնթաքար ծակեցի ես. դարդերս, որ չէի պատմել ո´չ մի մարդու Ա՜խ, մինչև լոյս թշւառ սրտիս պատմեցի ես: Բաժանւեցի երբ քեզանից, սիրեկա´ն, Փախաւ ժպիտն իմ երեսից, սիրեկա´ն, Աստծոյ հետ՝ ե´ս գիտեմ, թէ հոգուս մէջ Որքա՜ն ցաւ կայ ու խո´ր կսկիծ, սիրեկա´ն:
  5. ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ (ՀԱՏՒԱԾ) (Դասական Ուղղագրութեամբ) Յովհաննէս Շիրազ Ամեն ազգի խաղաղութիւն , սուրբ ըղձանքով միշտ յղի, Դու ես խորհուրդն իմաստութեան, դու ես արգանդն սուրբ հողի, Ո՜վ մեծ Յիսուս, ա՜խ ի՞նչ անեմ, որ երբ որ գաս չխաչւես, Վարդի փոխես փուշն էլ մեղաց, ոչ թէ սևով կակաչւես, Թէ արևն եմ՝ քեզ եմ փնտրում՝ հողագունդն եմ՝ դեռ մթնում, Թէ կոյր գառ եմ, մօր ստինք ես՝ մթնում էլ եմ քեզ գտնում... Թէ քո զանգն եմ ազգամռունչ՝ դու ես լեզւակն իմ ոսկի, Թէ տաճար եմ՝ դու ես զանգս, դու ես ղօղանջն իմ խօսքի, Ես պապակ եմ աղբիւրներիդ՝ շատրւանիր մշտաբուխ, Թէ ես հող եմ՝ գարուն ես դու, թէ թոնիր ես՝ ես՝ հացթուխ: Թէ մակոյկ եմ կեանքի ծովում՝ դու ինձ տանող առագաստ, Թէ անառակ որդի եմ քեզ՝ դու ինձ մայր ես հայրասաստ, Թէ ես խօսքի հանք եմ ոսկի՝ հանքափորս դու ես միշտ, Թէ ես կռւոմ զոհւած զինւոր՝ դու ես մայրս մշտավիշտ: Թէ ճամբորդ եմ՝ դու ես ճամբէս,՝ թէ ջրւոր եմ՝ արտ ես դու, Թէ արծիւ եմ՝ թևերս ես դու, թէ սոխակ եմ՝ վարդ ես դու: Թէ թոնիր եմ՝ հացս դու ես, թէ կռիւ եմ՝ դու ինձ վերջ... Թէ վիկտոր եմ՝ դու ես միակ իմ նոր գտած աստղը պերճ: Թէ ես նաւ եմ տիեզերախոյզ՝ դու ես հրթիռն ինձ տանող, Թէ խոպան եմ՝ դու ես խոփս՝ կեանքն ամենուր սերմանող: Դագաղագործ չդառաս դու, թէ օրօցք ես դեռ գալիք՝ Քեզ կսպասեն հարսների մէջ՝ հազար-հազար ծիլ բալիկ, Հազար-հազար օրօրոցներ, որ անտառ չեն տակաւին Հազար ու բիւր սեղմ ու սաղմեր, որ դեղ են վաղն հայ ցաւին, Հազար-հազար, հազար ու բիւր , հազար ու բիւր բալիկներ, Թէ փլուզւես, ով խաղաղիկ՝ ումո՞վ դառնան... գալիքներ, Եօթնապատիկ իմ ողջ տունը աղօթում է քեզ համար, Ոչ թէ առաջ իմոնց համար, այլ քեզ համար, ո´վ աշխարհ, Այսօր ծիլ է, վաղը գալիք, միւս օրը պտղակուտք: Ով նէյտըրոն, քո պատեանը, դագաղն է ողջ մարդկութեան, Թէ մարդկութեան մռունչն յամառ՝ չխորտակի քո ճամբան: Վեր դաեակւիր խաղաղութի´ւն, արևելքից արևմուտք՝ Մեղրազեփիւռ օդի փոխւիր՝ բխած բոլոր ծաղկունքից, Չճերմակի ոչ մի թուխդ, յոյսեր ծաղկեն քո քունքից, Օդի փոխւիր, հիւսիսում էլ, հարւում էլ, ամենուր, Ժողովրդւիր, ո՜վ բարութիւն, մերկ մի թողնի ոչ մի թուր: Թէ գեղեցկի սիրահար եմ՝ դու ես չքնաղն իմ դարի՝ Դու կոյս մայր ես՝ դու ես միակ Աստւածամայրն աշխարհի: Թէ կանթեղ ես՝ ամէն մի սիրտ ձէթ է որ միշտ վառ մնաս, Թէ Մասիսի ձիւնն ես՝ կուզեմ աղբիւր դառած գիրկս գաս, Թէ մայրիկիս աչքերն ես դեռ՝ կուզեմ վրաս միշտ նայես, Թէ ազգերը բալիկներ են՝ կուզեմ մօր պէս փայփայես: Թէ լուսին եմ՝ արև ես դու՝ ես քո լոյսով լոյս կտամ, Թէ ցօղուն եմ խոստումների՝ դու ես ծաղիկն իմ խօստման, Թէ բարուր եմ՝ կեանքն է օրօցք, դու ես բալիկն իմ գրկած, Թէ բանակ եմ՝ դու ինձ ամրոց, դու ես վրանն իմ զարկած: Թէ ես թուր եմ՝ դու ինձ պատեան, թէ երակ եմ՝ դու արիւն,- Թէ փեսայ եմ՝ դու ես միակ կոյս հարսնացուս, իմ գարուն: Թէ քո փողն եմ տագնապահունչ՝ դու ես շունչս մշտահողմ,- Թէ սրինգ եմ՝ դու ես նւագն համասփիւռւած ամէն կողմ , Ո´վ մանկածին խորին խորհուրդ, ո´վ մանկապահ, մանկահայր, Ո´վ մանկաբարձ, մանկադաեակ, մայրաստինք, մանկամայր: Ո´վ մարդապաշտ խաղաղութիւն, էլ ո՞րն ասեմ քո մասին, Մի երեսդ արեգակ է, մի երեսդ էլ դեռ լուսին: Թէ դու Մարսն ես՝ ինչպէս լուսնին՝ քեզ նւաճել կտենչանք, Դու իմ մի բուռ ժողովրդի Վանա ծովի անրջանք... ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ (ՀԱՏՎԱԾ) (Նոր Ուղղագրությամբ) Հովհաննես Շիրազ Ամեն ազգի խաղաղություն , սուրբ ըղձանքով միշտ հղի, Դու ես խորհուրդն իմաստության, դու ես արգանդն սուրբ հողի, Ո՜վ մեծ Հիսուս, ա՜խ ի՞նչ անեմ, որ երբ որ գաս չխաչվես, Վարդի փոխես փուշն էլ մեղաց, ոչ թե սևով կակաչվես, Թե արևն եմ՝ քեզ եմ փնտրում՝ հողագունդն եմ՝ դեռ մթնում, Թե կույր գառ եմ, մոր ստինք ես՝ մթնում էլ եմ քեզ գտնում... Թե քո զանգն եմ ազգամռունչ՝ դու ես լեզվակն իմ ոսկի, Թե տաճար եմ՝ դու ես զանգս, դու ես ղողանջն իմ խոսքի, Ես պապակ եմ աղբյուրներիդ՝ շատրվանիր մշտաբուխ, Թե ես հող եմ՝ գարուն ես դու, թե թոնիր ես՝ ես՝ հացթուխ: Թե մակույկ եմ կյանքի ծովում՝ դու ինձ տանող առագաստ, Թե անառակ որդի եմ քեզ՝ դու ինձ մայր ես հայրասաստ, Թե ես խոսքի հանք եմ ոսկի՝ հանքափորս դու ես միշտ, Թե ես կռվոմ զոհված զինվոր՝ դու ես մայրս մշտավիշտ: Թե ճամբորդ եմ՝ դու ես ճամբես,՝ թե ջրվոր եմ՝ արտ ես դու, Թե արծիվ եմ՝ թևերս ես դու, թե սոխակ եմ՝ վարդ ես դու: Թե թոնիր եմ՝ հացս դու ես, թե կռիվ եմ՝ դու ինձ վերջ... Թե վիկտոր եմ՝ դու ես միակ իմ նոր գտած աստղը պերճ: Թե ես նավ եմ տիեզերա######զ՝ դու ես հրթիռն ինձ տանող, Թե խոպան եմ՝ դու ես խոփս՝ կյանքն ամենուր սերմանող: Դագաղագործ չդառաս դու, թե օրոցք ես դեռ գալիք՝ Քեզ կսպասեն հարսների մեջ՝ հազար-հազար ծիլ բալիկ, Հազար-հազար օրորոցներ, որ անտառ չեն տակավին Հազար ու բյուր սեղմ ու սաղմեր, որ դեղ են վաղն հայ ցավին, Հազար-հազար, հազար ու բյուր , հազար ու բյուր բալիկներ, Թե փլուզվես, ով խաղաղիկ՝ ումո՞վ դառնան... գալիքներ, Յոթնապատիկ իմ ողջ տունը աղոթում է քեզ համար, Ոչ թե առաջ իմոնց համար, այլ քեզ համար, ո´վ աշխարհ, Այսօր ծիլ է, վաղը գալիք, մյուս օրը պտղակուտք: Ով նեյտըրոն, քո պատյանը, դագաղն է ողջ մարդկության, Թե մարդկության մռունչն համառ՝ չխորտակի քո ճամբան: Վեր դայակւիր խաղաղությո´ւն, արևելքից արևմուտք՝ Մեղրազեփյուռ օդի փոխվիր՝ բխած բոլոր ծաղկունքից, Չճերմակի ոչ մի թուխդ, հույսեր ծաղկեն քո քունքից, Օդի փոխվիր, հյուսիսում էլ, հարվում էլ, ամենուր, Ժողովրդվիր, ո՜վ բարություն, մերկ մի թողնի ոչ մի թուր: Թե գեղեցկի սիրահար եմ՝ դու ես չքնաղն իմ դարի՝ Դու կույս մայր ես՝ դու ես միակ Աստվածամայրն աշխարհի: Թե կանթեղ ես՝ ամեն մի սիրտ ձեթ է որ միշտ վառ մնաս, Թե Մասիսի ձյունն ես՝ կուզեմ աղբյուր դառած գիրկս գաս, Թե մայրիկիս աչքերն ես դեռ՝ կուզեմ վրաս միշտ նայես, Թե ազգերը բալիկներ են՝ կուզեմ մոր պես փայփայես: Թե լուսին եմ՝ արև ես դու՝ ես քո լույսով լույս կտամ, Թե ցօղուն եմ խոստումների՝ դու ես ծաղիկն իմ խոստման, Թե բարուր եմ՝ կյանքն է օրօցք, դու ես բալիկն իմ գրկած, Թե բանակ եմ՝ դու ինձ ամրոց, դու ես վրանն իմ զարկած: Թե ես թուր եմ՝ դու ինձ պատյան, թե երակ եմ՝ դու արյուն,- Թե փեսա, եմ՝ դու ես միակ կույս հարսնացուս, իմ գարուն: Թե քո փողն եմ տագնապահունչ՝ դու ես շունչս մշտահողմ,- Թե սրինգ եմ՝ դու ես նվագն համասփյուռված ամեն կողմ , Ո´վ մանկածին խորին խորհուրդ, ո´վ մանկապահ, մանկահայր, Ո´վ մանկաբարձ, մանկադայակ, մայրաստինք, մանկամայր: Ո´վ մարդապաշտ խաղաղություն, էլ ո՞րն ասեմ քո մասին, Մի երեսդ արեգակ է, մի երեսդ էլ դեռ լուսին: Թե դու Մարսն ես՝ ինչպես լուսնին՝ քեզ նվաճել կտենչանք, Դու իմ մի բուռ ժողովրդի Վանա ծովի անրջանք...
  6. hravart

    ՀԱՖէԶ

    ՀԱՖԵԶ Հռչակաւոր բանաստեղծ Շէմս Էդ-Դին Մոհամէդ Հաֆէզը ծնւել է Իրանի Շիրազ քաղաքում: Նրա ծննդեան թւականը յայնտնի չէ: Այդ մասին ուսոմնասիրողները տարբեր կարծիքներ են յայտնել: Արևելագէտ Փաժմանին հաւանական վկայութիւններ է բերում, որ Հաֆէզը մահացել է 65 տարեկան հասակում: Ելնելով Փաժմանիի վկայութիւներից, Հաֆէզի ծննդեան թիւը պէտք է ընդունել 1324 թւականը: Մեզ յայտնի է նաև, որ Հաֆէզը ամուսնացել և ունեցել է երկու որդիներ, որոնցից մէկը վախճանւել 1362 թ. դեկտ. 24-ին: Որդուն նւիրւած մի բանաստեղծութեան մէջ նա շեշտում է մահւան թւականը և ամսաթիւը: Այնուհետև Շիրազ քաղաքում ունեցել է ամբիոն և աստւածաբանութիւնից կարդացել դասախօսութիւններ: Հաֆէզը իր կեանքում միայն մէկ անգամ է դուրս եկել Շիրազից և հրաւէրով գնացել Եազդ քաղաքը, բայց կարճ ժամա-նակից յետոյ վերադարձել է: Մէկ անգամ էլ հրաւէր է ստացել Հնդկաստանի թագաւորից, բայց հրաժարւել է, քանի որ պիտի ճանապարհորդէր ծովով:Այդ առիթներով Հաֆէզը գրել է գազելներ (غزلها), որոնք հետագայում հիմք են հանդիսացել նրա կենսագրութեան վերաբերեալ, աւանդութիւն-ների: Աւանդութիւններից մէկն ասում է, որ Հաֆէզի հայրը՝ Շէմս Էդ-Դինը, իսկ ոմանց ասելով էլ Բահա օդ-Դինը, բուն Իսպահանցի է եղել և երիտասարդ ժամանակ տեղաւորւել է Շիրազ, բնակութիւն հաստատել Շէյադան թաղամասում ու զբաղւել առևտրով: Մահից յետոյ նա թողել է բաւականին հարստութիւն, բայց աւագ որդիները վատնում են ամբողջը, փոքրիկ Հաֆէզին և նրա մօրը թողնում աղքատութեան մէջ, կարիքը Հաֆէզին ստիպում է մտնել փռում աշխատանքի: Մտնելով փուռը, նա իր ձեռք բերած փողը բաժանում է երեք մասի,- ասում է աւանդու-թիւնը, - մի մասը տալիս է մօրը, մի մասը իր ուսուցչին, որպէս ուսման վարձ, իսկ երրորդ մասը՝ աղքատներին: Հէնց այդ փռում էլ Հաֆէզը ստանում է նախնական կրթութիւնը, որտեղ և բերանացի է անում Ղուրանը, ժամանակակակից-ների կողմից ստանալով «Հաֆէզ» - յիշող մականունը: Փուռը որտեղ աշխատում էր Հաֆէզը, ժամանակին եղել է Շիրազի պօէտների հաւաքատեղին: Այդտեղ բանաստեղծները վիճում էին գրականութեան զանազան հարցերի շուրջը և ընթերցում իրենց ստեղծագործութիւնները: Երիտասարդ Հաֆէզը այդ «ակումբում» կարդում է դեռևս չափի և ռիթմի տեսակէտից թոյլ իր անդրանիկ ստեղծագործութիւնները և պօէտների կողմից ենթարկւում սուր ծաղրի: Այդ անյաջողու-թեան համար Հաֆէզը խոր տանջանք է ապրում, որովհետև սիրահարւած էր Շիրազի գեղեցկուհի Շահնաբաթին և ցանկանում էր միւս պօէտների պէս անուն վաստակել: Աւանդութիւնն ասում է որ երկար ժամանակ տանջ-ւելուց յետոյ Հաֆէզը տեղեկանում է, որ Շիրազ քաղաքի մերձակայքում կայ «Բաբա Կուխի» հաւատացեալների աղօթարանը, որ եթէ մարդ քառասուն գիշեր այնտեղ աղօթի, նրա ցանկութիւնները կը կատարւեն: Հաֆէզը կանոնաւոր կերպով գնում է աղօթատեղ: Քառասուներորդ գիշերը, Շահնաբաթի տան մօտով անցնելիս, յանկարծ գեղեցկուհին իր մօտ է հրաւիրում երիտասարդ Հաֆէզին: Հաֆէզը այդ անսպասելի երջանկութիւնից արտասւում է: Այդ օրւանից նա դառնում է այնպիսի բանաստեղծ, որի հռչակը տարածւում է աշխարհով մէկ, և այլն և այլն: Մի այլ աւանդութիւն էլ պատմում է մեծ բանաստեղծի կեանքի վերջին տարիներին պատահած դէպքերից մէկը, կապւած Լենկթէմուրի հետ: Ինչպէս յայտնի է, 1387 թ. արշաւում և գրաւում է Շիրազը: Երբ բռնակալը քաղաք է մտնում, նրա մօտ են բերում աղքատի շորեր հագած ծերունի Հաֆէզին: Նրանց խօսակցութեան ժամանակ Հաֆէզը իր գազելներից երկտող է արտասանում. Եթէ իմ սիրտը գրաւի Շիրազի թրքուհին աննման, Նրա խալի համար կընծայեմ Սամարղանդն ու Բուխարան: Վերոյիշեալ երկտողի Պարսկերէն բնագիրն է՝ آگر آن ترک شیرازی بدست آرد دل ما را به خال هندویش بخشم سمرقند و بخارا را - Ես աշխարհը ոչնչացրի՝ Սամարղանդն ու Բուխարան բարձրացնելու համար,- ասում է զայրացած Լենկթէմուրը, - դու Ինչպէ՞ս ես համարձակւում մի թրքուհու խալի... -Աշխարհակա´լ,- պատասխանում է Հաֆէզը,- դու ինքդ տեսնում ես, թէ ի՞նչ աստիճան աղքատութեան եմ հասել իմ շռայլութիւնների համար: Լենկթէմուրին դուր է գալիս Հաֆէզի սրամտութիւնը և ներում է նրան: Լենկթէմուրի արշաւանքից երկու տարի յետոյ, 1389 թ, դադարեց սոխակ-բանաստեղծի սիրտը: Կրօնաւորները Հաֆէզին անհաւատ էին համարում, որովհետև նա իր ստեղծագործու-թիւններում ծաղրի է ենթարկել նրանց և Ղուրանը, ուստի նրան չէր կարելի թաղել ուղղափառ Մահմեդականների հետ նոյն գերեզմանոցում: Այդ պատճառով ժամանակա-կիցները առաջարկում են միջնադարեան մի սովորութիւն՝ վիճակ հանել: Հաֆէզի գազելներից քաղում են առանձին կտորներ և գցում սափորի մէջ: Երեխան սափորից հանում է հետևեալ բէյթը. Խորասուզւած եմ մեղքերիս ծարութեան բեռից, Բայց քայլերդ մի´ հեռացրու Հաֆէզի գերեզմանից: Հէնց այս երկտողն էլ գրում են նրա շիրմաքարի վրայ: Հաֆէզին թաղեցին Ռոքնաբադ գետի ափին, Մոսալլահի վարդերի մէջ, որտեղ վարդերգու սոխակն այնքան երգեց ու սպասեց սիրոյ, գեղեցկութեան, իր պօէզիայի ոգեշնչման աղբիւր գեղեցկուհի Շահնաբաթին: Հաֆէզի կենսագրութեան շուրջը յօրինւած բոլոր աւանդութիւնները հիմնւած են նրա ըստեղծագործու-թիւնների վրայ, իսկ ստեղծագործութիւնների մէջ էլ համռօտակի ամփոփւած են նրա կեանքն ու գործու-նէութիւնը: Բոլոր աւանդութիւնները խօսում են այն մասին, որ Հաֆէզը փոքր հասակից մինչև կեանքի վերջին տարիները ապրել է ծայր աստիճան աղքատութեան մէջ: Հաֆէզը բանաստեղծի համբաւ է ձեռք բերել 14-րդ դարի քառասնական թւականներից յետոյ միայն, Շէյխ Աբու Իսհաղի թագաւորութեան ժամանակաշրջանում, մինչ այդ, նա որպէս բանաստեղծ, հռչակ և անուն չունէր: Այս ենթադրութեանը հիմք են տալիս 14-րդ դարի 2-րդ քառորդում Շիրազ քաղաքը այցելած Արաբական յայտնի ճանապարհորդ Իբն Բատուտայի՝ Շիրազ քաղաքի մասին թողած մանրակրկիտ նկարագրութիւնները, որտեղ յիշատակում է Հաֆէզի նախորդ՝ Սաադիի անունը: Ուստի, եթէ Հաֆէզը այդ ժամանակ բանաստեղծի համբաւ ունենար, անշուշտ չէր վրիպի Իբն Բատուտայի գրչից: Հաֆէզը ստեղծագործել է այն ժամանակաշրջանում երբ Մոնգոլական տիրապետութիւնը արևելքում ապրում էր իր մայրամուտը: 13-րդ դարի երկրորդ կէսերին հիմնւած Չինգիզ Խանի յաջորդ հուլաւիդների դինաստիայի հիմքերը երերւում էին երկրում հասունացած ներքին յուզումներից: Գրեթէ ամբողջ Պարսկաստանում սկսւեց վասալական կախում ունեցող ֆէոդալական տների պայքարը: Հիմնադրւում էին նոր դինաս-տիաներ, մի իշխաանութիւն փոխարինւում էր միւսով: Այսպէս, օրինակ, Ինջուիտների ժամանակ, 1342 թ. Աբու Իսհաղին յաջողւեց անկախանալ և իրեն հռչակեց փադիշահ: Վերջինիս և նրա եղբօրը Հաֆէզը մի քանի գազելներ է նւիրել: 1353 թ. Մուբարէզ էդ-Դինը գլխատեց Աբու Իսհաղին և հիմնադրեց Մուզաֆէիդների դինաստիան: Տարեբիրը յիշատակում է Մուբարէզ Էդ-Դին բռնակալի ժամանակը Շիրազ քաղաքում տիրող դաժան օրէնքների և ամենօրեայ գլխատումների մասին: Այս ժամանակաշրջանում թէ ինչպիսին է եղել Հաֆէզի վիճակը յայտնի չէ, քանի որ այդ մասին նա ոչ մի յիշատակութիւն չի թողել: Սակայն մի քանի գազելներում նա տալիս է «Մօհտասէբ» անունը որն այն ժամանակ յատուկ ժանդարմական տիտղոս էր, նշանակւած քաղաքի «Կարգ ու Կանոնը» հսկելու համար: Մուբարէզ էդ-Դինը ամենից առաջ օրէնք սահմանեց արգելել խնջոյքները, նւագելը և գինի վաճառելը: Աշխարհիկ սովորութիւնները արգելելու օրէնքի դէմ զայրացաւ ամբողջ ժողովուրդը, իսկ առևտրական դասը մասնաւորապէս դժգոհում էր գինի վաճառելու արգելքների համար: Ինչ վերաբերում է Հաֆէզին, նա իր կրքոտ գազելներով կոչ էր անում մոհթասէբների (ոստիկանական) Մոզաֆէրիդեան բռնակալութեան տապալ-մանը: Հաֆէզը բողոքում էր ոչ միայն Մոզաֆէրիդների բռնութեան դէմ, այլև նրա քննադատու-թեան սուր լաքը ուղղւած էր անարդարութիւնների անօրինականութեան և արիւնախում դարաշրջանի դէմ: Ահա թէ ինչ է գրում իր մի գազելում. Թէպէտ գինին խինդ է բերում բայց թափում է քամին վարդ, Մօհթասէբից զգո՜յշ եղիր, նւագով մի´ խմիր... մարդ: Գինու գաւաթը թևքերիդ ցնցոտու մէջ թաքցրու, Քանզի, ինչպէս կուժը գինի՝ դառն արիւն է թափում մա´րդ: Սակայն Մօզաֆէրիդների բռնապետութիւնը երկար չտևեց, վրայ հասան նրա կործանման օրերը և այդ բանը շուտ հասկացաւ Մօբարէզ էդ-Դինի որդին՝ Շօջան, որը 1358 թ, այրեց հօր աչքերը և գահընկեց արեց: Շօջան վերացրեց հօր կողմից սահմանւած օրէնքները, թոյլ տւեց խնջոյքները և գինի վաճառելը: Շահ Շօջան ինքը բանաստեղծ էր և հովանաւորում էր Հաֆէզին: Հաֆէզը Շօջային մի քանի գազելներ է նւիրել, իսկ նրա յաջորդ Շահ Մանսուրին՝ «սաղի-նամէ» պօէմը: Իրար յաջորդած պատերազմները, ֆէոդալական իշխանութեան կամայականութիւնները, դաժան օրէնք-ները, Իրանը դարձրել էին աղքատացած երկիր: Դրա համար Հաֆէզը աշխարհը համարում է բանտ: Մարդիկ որ աշխարհում ժամանակաւոր հիւրեն են, սակայն ապրում են դժւարութեան մէջ, և այդ խեղճերին, թշւառներին, պտտւող երկինքը (բախտի անիւը) վերջում սպանում է: Քանի որ մարդու վերջը մահն է, ուստի Հաֆէզը մարդկանց խրատում է ագահութիւն չանել, հարստութիւն չը կուտակել և վիշտն ու զրկանքները մոռանալ գինի խմելով. Գնա և այս երկնի տնից մի´ հայցիր հաց, օգնութիւն, Զի պտտւող պնակն այս սև՝ վերջում հիւրին կսպանի: Մա´րդ, թէ վերջին հանգրւանըդ միայն երկու թիզ հող է, Ի՞նչ կարիք կայ, որ պալատըդ մինչև երկինքը հասնի: Հաֆէզն իր ստեղծագործութիւններով սուր ծաղրի և քննադատութեան է ենթարկել ֆէոդալական ամբողջ սիստեմը, սկսած թագաւորից, դատաւորից, կրօնաւորից մինչև ստորին պաշտօնաւորը՝ մոհթասէբը: Նրա ստեղծագործութիւններում յատկապէս կրքոտ բնոյթ ստացաւ կրօնական հաստատութիւնների քննադատու-թիւնը. Կորչի´ քեզ պէս կրօնազգեստ բարեպաշտը այցելու, Թևքդ կարճ է, ձեռքդ երկար և պահանջկոտ միշտ մեր դէմ: Դու հագնում ես քուրձը այդ սև, որ կեղծիքով, միամիտ Դժբախտներին տանես քեզ հետ և այդ պարզ է մեզ արդէն: Ես ծառան եմ այդ խեղճ մարդկանց, գովասանքի արժանի, Որոնց աչքում ողջ աշխարհը հարդ էլ չարժի, լաւ գիտեն: Եւ քանի որ իմ մուրազը գինետունն է որոշւել, Ես չեմ գնայ աղօթարան և մենաստան, որ փտեմ: Չնայած որ Հաֆէզը Օմար Խայեամի նման աթեիստ չի եղել, բայց նրա ստեղծագործութիւնները զերծ են միստիկական կեղևից: Հաֆէզի ստեղծագործութիւններում հասարակ մարդը՝ ճորտը և մուրացկանը, դէրւիշը օժտւած են հոգեկան և բարոյական բարձր յատկութիւններով ու առաքինութիւններով, քան բարձատիտղոս թագաւորը, որի ձեռքերը արիւնոտ են: Ես դէրւիշ եմ ու մուրացկան, բայց չեմ փոխի ես երբէք Իմ թաղիքէ բուրդ գլխարկը շահի հարիւր թագի հետ: Կամ՝ Լաւ է լինել խեղճ մուրացկան քան շահնշահ աշխարհի: Կամ թէ՝ Անհոգ ժամանց, խսիր փռւածք, աղքատութի՜ւն, անդորր քուն, Այս հաճոյքը չկայ նոյնիսկ արքայական յարկի տակ: Հաֆէզը գովերգել է նաև Իրանի առասպելական թագաւորներին՝ Ջամշիդին, Քէյ Խոսրո-վին և միւսներին, որպէսզի իր ժամանակի իշխան-թագաւորները օրինակ վերցնեն նրանցից ու մտահոգւեն երկրի ու ժողովրդի կեանքով: «Սաղի-նամէ» պօէմում Շահ Մանսուրին հետևեալ պատգամն է յղում. Ե´կ, սաղի, և դու պատգամաւոր գնա ինձնից շահի մօտ, Ասա´ նրան, «ո՜վ Ջամշիդի գահ ու թագի ժառանգորդ, Աղքատ ու թոյլ ժողովրդի բեկւած սիրտը ամոքիր, Նրանից ետ աշխարհացոյց գաւաթը նոր որոնիր»: Բայց Հաֆէզն իր նախորդների պէս չի մնում տրադիցիայի ջերմ պաշտպան, և ոչ էլ գնում նրանց ընտրած գրական ուղիով, որոնք ֆէոդալական հասարակութեան խոցերը վերացնելու համար գրում էին բարոյախրա-տական երկեր, գովերգում անցեալի «բարի» թագաւորներին, կամ թէ «ճշմարտութեան» և «իմաստութեան» դեղատոմսեր մատուցում ժամանակի իշխաններին: Հաֆէզի մասնակի դարձը դէպի անցեալը՝ դա նրա փախուստն էր ներկայից: Նրա ստեղծագործութեան ոգին իր ժամանակի չարի, վատի ժխտումն է: Նախորդ բանաստեղծներին հակառակ, Հաֆէզը նկարագրւող առարկան ֆանտաստիկական և միստիկական բնագա-ւառից փոխադրում է երկրային, իրական հողի վրայ: Նրա ստեղծագործական նպատակը դարձան Մոսալլայի վարդանոցն ու սոխակը, գեղեցկուհի Շահնաբաթը, դէրւիշը, մուրացկանը, ճորտը և առհասարակ մարդն իր ապրումներով: Սոխակի և վարդի մասին գրած նրա գազելների մէջ յուզականութիւնն այնքան խոր կերպով է արտայայտ-ւում որքան իր սիրած գեղեցկուհի Շահնաբաթի սիրոյ մասին գրած գազեները: Նրա իւրաքանչիւր տողում զգացւում է սիրող և տանջւող մարդը: Գիչըս երբ նիւթ առաւ գեղեցիկ պատկերից, Վարդի թերթիկն ամաչեց իմ տետրակի թերթերից: Հաֆէզը երբեմն իր ցաւերը մոռացութեան է տալիս գինու մէջ: Գինու բաժակն ա´ռ ու քամիր, անցաւո´ր Վշտեր ունես, գինի´ խմիր, անցաւո´ր Ողջ աշխարհն է դեռ սկզբից քայքայւած, Դու էլ խմիր ու քայքայւիր, անցաւոր: Արևելագէտներից ոմանք Հաֆէզի ստեղծագործութիւններում գինու գովքը համարել են զուտ արբեցումի և սուֆիական էքստազի1 միջոց: Այն ստեղծագործութիւնը որի մէջ շատ թէ քիչ չափով առկայ էին գինու գովքը կամ թէ սիրային, քնքուշ լիրիկական նկարագրութիւններ, համարւում է սուֆիական ալեգորիկ (այլաբանական) արտայայտութիւն: Նոյնիսկ Օմար Խայեամի պէս աթեիստ բանաստեղծի քառեակները համարւել են սուֆիական: Սուֆիզմը, իհարկէ, իր ազդեցութիւնը ունեցել է որոշ հեղինակների՝ Սենայի (سنائی), Աթթարի (عطّار), Ռումիի (رومی) և ուրիշների վրայ, իսկ ինչ վերաբերում է Հաֆէզին, ապա պէտք է ասել որ սուֆիզմի կնօնական փիլիոփայական գաղափարախօսու-թիւնը Հաֆէզի պօէզիայի հետ ոչ մի առնչութիւն չունի և 14-րդ դարում սուֆիզմը կորցրել էր իր ազդեցութիւնը: Հաֆէզի բանաստեղծութիւնները միշտ էլ կապւած են եղել ռէալ2 իրականու-թեան հետ, շաղախւած ժողովրդի բառ ու բանով ու միաձուլւած պօէտի անհատականութեան հետ: Այդ է պատճսռը, որ Հաֆէզի գազելները հետագայ բանաստեղծների համար, դարձան անհատի ազատութեան լիրիկայի3 մանիֆեստը4 : Հաֆէզի լիրիկայի առանձնայատկութիւնը նրա հումանիզմի5 մէջ է: Մինչև Հաֆէզը Իրանական գրականութեան մէջ գոյութիւն ունէին լիրիկական ժանրի բոլոր տեսակները՝ ռուբաիաթ (ربّاعیات), քասիդ (قصیده), գազել (غزل), ռոմանտիկական պօէմ, էպօս (حماسه ), մէսնևի (مثنوی), բարոյա-պրատական պօէմ և այլն: Չնայած Հաֆէզը ժամրային ասպարէզում նորութիւն չբերեց, բայց գազելը հասցրեց կատարելութեան և համաշխարային գրականութեան մէջ այդ տեսակում մնաց անգերազանցելի: Նրա ստեղծագործութիւնների ուժը, հմայքը, գեղեցկութիւնը զգալու համար պէտք է կարդալ բնագրի լեզւով: Հաֆէզի կենդանութեան օրօք նրա ստեղծագործութիւնները չեն հրատարակւել: Բանաստեղծի մահից յետոյ միայն կազմւեց «Հաֆէզի դիւանը», որը մեզ չի հասել: Հաֆէզի քառեակները մեծ մասամբ սիրային բնոյթի են, գրւած պատկերաւոր լեզռով: Նրա քառեակները ձևի և բովանդակութեան տեսակէտից, իհարկէ չեն գերազանցում Օմար Խայեմի, Բաբա Թահէր Օրիանի քառեակներին: Հաֆէզի ստեղծագործութեան հայելին նրա գազելներն են, որոնց հիմնական գաղափարները ամփոփւած են «Սաղի-Նամէ» պօէմում: Եւրոպայում Հաֆէզի ստեղծագործութիւնները յայտնի դարձան 18-րդ դարում, բայց նրա հռչակը տարած-ւեց 19-րդ դարում երբ Գեօթէն գրեց «Արևմտա-արևելեան դիւանը»: Գեօթէն դիւանի երկրորդ գլուխը («Հաֆէզի գիրքը» վերնագրով) ամբողջութեամբ նւիրել է Իրանի մեծ բանաստեղծին: Նա ոչ միայն Հաֆէզին էր բարձր գնահատում, այլև իրանական գրականութեան միւս ներկայացուցիչ-ներին: «Ասում են թէ պարսիկները ամբողջ հինգ դարերի իրենց բոլոր պօէտներից միայն եօէ բանաստեղծ են համարել արժանաւոր, -գրել է Գեօթէն,- բայց չէ՞ որ միւս խոտանւածներից շատերը բարձր են ինձանից: Գեօթէի ուսումնասիրութիւններից յետոյ, կարճ ժամանակւայ ընթացքում, մի քանի հրատարակութիւններով «Հաֆէզի դիւանը» լոյս տեսաւ գերմաներէն, ֆրանսերէն, անգլերէն և այլ լեզուներով: Ռուսաստանում Հաֆէզը տարածում գտաւ 20-րդ դարում ակադեմիկոսներ Կրիմակու, Կորշի, Ժոկովսկու և ուրիշների թարգմանութիւններով: Հաֆէզի ստեղծագործութիւնները թարգմանւել են արտասահմանեան հայ պարբերական մամուլում, Մաքսուդեանի, Կրասելենիկեանի, Միրզայանի, Մելիք-Վարդանեանի և ուրիշների թարգմանութեամբ: Հաֆէզի ստեղծագործութիւնները հայերէն առանձին գրքով լոյս են տեսել 1905 թ. Թաւրիզում, «Հնգեակներ, քառեակներ և տաղեր» խորագրով Մաքսուդեանի թարգմանութեամբ: Նոյն ժողովածուն վերահրատարակւել է 1912 թ. Պօլսում: Մաքսուդեանի մի քանի յաջող թարգմանութիւնները, լեզւական մասնակի փոփոխութեամբ, զետեղւած են մեր այս ժողովածուի մէջ: 1Էքստազ (extasy)- հափշտակություն,սքանչացում զմայլանք 2Ռէալ- իսկական, իրական, ստույգ 3Լիրիկա- քնարերգութիւն 4Մանիֆեստ (Manifest)- յայտնի, բացայայտ, դրսեւորել, ապացուցել, հրապարակել 5Հումանիզմ (humanism)- մարդասիրութիւն Սերգեյ Ումառեան (ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ)
  7. ԿՈՐՍՎԱԾ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՏԱՐԱԾՔ Տարածք եմ ասում, որովհետեւ երբեմնի Հայաստանից մնացել է մի տարածք, որտեղ մի բուռ ժողովուրդ օրվա հացի խնդիր է լուծում: Սա իմիջիայլոց... Անդառնալի կորուստների ու մեծ աղետի կանխազգացումն ունեմ: Հայ մարդու իմ դիրքերից, իմ դիտակետից լռելն այլեւս դավաճանություն է, չխոսելն այլեւս ջայլամախաղ է անջրդի ավազուտներում, 15 տարի շունչներս պահած սպասում ենք՝ ինչի՞... ո՞ւմ... Հազարավոր տարիներ այս ժողովուրդը մաքառել է, վիթխարի լարումների, վիթխարի կորուստների գնով հասել է տիեզերական նվաճումների դարաշրջան, որ այսօր աղբամանները փորփրող մուրացիկի տեսքով մեռնի՞ մայթերին, որ հոգեւոր նախճիրի զո՞հ դառնա, որ օտար աշխարհներից բերված անճոռնի ու այլանդակ կենսաձեւերի հնազանդ կրողն ու հլու սպասավո՞րը լինի, որ մշակութային կորուստների անդունդից ու ահավոր անկումներից այլեւս հետդարձ չունենա՞: Միայն այն, թե ամեն օր ինչ աղբ է թափվում մեր գլխին հեռուստաէկրաններից, բավարար է, որ ամեն վայրկյան հայտնվես վերակենդանացման բաժանմունքում: Միայն «գովազդները» բավական են, որ հասցնեն սրտի կաթվածի: Այդքան անիմաստ, անճաշակ, ապաշնորհ, տգեղ արտադրանք եթե դիտմամբ ուզենաս էլ ստեղծել, չես կարողանա: Եվ իրոք, կարծես սկսվել է տգիտության մի մեծ մրցավազք՝ որքան տգետ այնքան լավ: Հիշեցի Չարենցին, որ Մահարու հետ Աստաֆյանով իջնելիս հանդիպում է որբերի խմբի ու շուռ գալով ուրգենին, ձեռքը խփում է ձեռքին. «Ա´յ տղա, էս որբերին ո՞վ հնարեց»: Հիմա ես եմ ուզում հարցնել՝ այս ամենը ո՞վ հնարեց: Եվ ո՞ւր են մեր մշակույթի պարոնայք հսկիչները, ովքե՞ր են վերահսկում այս դաշտը: Մի Հենրիկ Հովհաննիսյան, մի Տիգրան Մանսուրյան, մի Սոս Սարգսյան, մի Արթուր Մեսչյան, մի Ռոբերտ Սահակյանց, մի Աղասի Այվազյան ի՞նչ կարող են փոխել: Մարդիկ տարիներով բան են ասում. ինչո՞ւ լսող չկա: Ինչո՞ւ ձեռնտու չէ նրանց լսելը: Ժամանակին չէինք լսում նաեւ մեր մյուս մեծերին, վերջիններից՝ Հրանտ Մաթեւոսյանին: Տարիներ կանցնեն եւ մենք շատ ենք ափսոսալու, որ մերսեդեսաջիպային այս ժամանակներում չենք լսել նրանց, առաջնորդ չենք կարգել, աշխարհայացք ու բարձր կենսաձեւ բերող նրանց հոգիներին հաղորդակից չենք եղել, աշխարհներ բացող նրանց երկնային ձիրքն արհամարհել ենք: Ուսուցիչ ու ուսուցչապետ չսիրեցինք, անբասիրն ու ազնիվը չփնտրեցինք եւ նյութի տաճարում այժմ էլ հանձնված ենք խելահեղ օրգիայի ու անվերջ պիտի քաղցենք ճոխ սեղանի մոտ, անվերջ՝ բաժան-բաժան, ցաքուցրիվ պիտի մտածել կարողանանք միայն մեր ոտնամանի ու ոտնամանի տակ եղած մի հատիկ հողակտորի մասին միայն, անվերջ դժբախտ պիտի լինենք, եթե նույնիսկ ապրենք հոյակերտ ապարանքներում: Կասեցնել է հարկավոր այս վայրի, բարբարոսական անկումը: Ո՞ւմ դիմես. իշխանությունների՞ն, իշխանավորների՞ն, բայց իշխանավորն ինքը պիտի մշակույթ կրող, մշակույթ դավանող ու մշակույթ խթանող մարդ լինի: Իսկ այդպիսիք մենք ունեցել ենք՝ Ալեքսանդր Մյասնիկյան, Աղասի Խանջյան: Հիշենք Խանջյանի եւ Չարենցի մեծ բարեկամությունը: Ամեն մի նոր գրված բանաստեղծություն նաեւ հայտնվում էր Խանջյանի սեղանին, նրանք գիշերներ էին լուսացնում քննարկելով երկի այս կամ այն հատվածը ու մեծ պոետը նույնիսկ փոփոխություններ էր անում՝ վստահելով Խանջյանի գրական նուրբ հոտառությանը: Այսպիսին պիտի լինի այսօրվա հայ իշխանավորը, պետք է խորապես գիտակցի, որ հայ ժողովուրդը ուրիշ հարստություն չունի, բացի իր հզոր մտավոր ներուժից, որ մենք աշխարհին այլ կերպ չենք կարող ներկայանալ, քան որպես գիտության, արվեստի ու գրականության հանրություն: Ինչո՞ւ արդեն 15 տարի այս հասարակ, աքսիոմատիկ ճշմարտությունը չի ընկալվում, չի խրախուսվում: Ես գիտեմ, որ մենք երբեւէ կդառնանք այս անանց արժեքներին, բայց դա երբ կլինի ու երբ լինի՝ շատ ուշ չի՞ լինի արդյոք... Դարձյալ ուզում եմ հիշել Եղիշե Չարենցին եւ ավարտել իր իսկ խոսքով. - Ա´յ տղա, ամբողջ գիշերն աշխատել եմ, ու շարունակ մտածել, եթե աստված ոչ անի, Աղասին թողնի, հեռանա Հայաստանից, ո՞ւմ ընտրենք առաջին քարտուղար, ի՞նչ ես կարծում... (. Մահարի, Չարենցի մեկ օրը): .. Եվ աստված ոչ անի, որ հայ մարդն ուզենա որեւէ իշխանավորի հեռանալը Հայաստանից: ՀՈՎԻԿ ԱՂԵԿՅԱՆ, (նկարիչ)
  8. ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ-110 «ԵՎ ԴՈՒ ԿԱՍ ՀԶՈՐ, ՄԱՐՄՆԱՑՈՒՄ ՈՒԺԻ» Այս տարի (2007-ին) լրանում է Եղիշե Չարենցի հարյուր տասներորդ տարեդարձը: Տարեդարձ, որովհետեւ ըստ ՀՀ կառավարության որոշման հոբելյանական տարի է համարվում հարյուրը, հարյուր քսանհինգը, հարյուր հիսունը... Սակայն հնարավոր չէր շրջանցել Եղիշե Չարենցի տարեդարձը: Տարին դեռ չսկսված Եղիշե Չարենցի տուն թանգարան «Ի´նչ է նախատեսվում անել» հարցով դիմել են տարբեր կազմակեր-պություններից: Հայաստանի գրողների միությունը, ՌԴ գրողների միությունը, Չարենցի տուն թանգա-րանը համատեղ ծրագրել են «Եվ դու կաս` հզոր, մարմնացում ուժի» խորագրով գրա-կան միջոցառումների մի ամբողջ շղթա, որն վերցրել են Չարենցի «Վահագն» բանաս-տեղծությունից: Չարենցյան թեմաներով հանդիպումներ կլինեն Երեւան քաղաքի դպրոց-ներում, Երեւանի պետական համալսարանի Չարենցի անունը կրող լսարանում, Ազգային բանակի զինվորական տարբեր ստորաբաժանումներում, միջոցառումներ կլինեն նաեւ Արցախում: Չարենցի տուն թանգարանում կլինի պատանի ստեղծագոր-ծողների նկարների ցուցահանդես, որտեղ կարտացոլվեն պատանիների պատկերա-ցումները հայրենասիրության մասին: Չարենցին է նվիրվելու Հայաստանի գրողների միության «Արեգնածին» գրական խմբակի այս տարվա մրցանակաբաշխությունն ու գիտության եւ կրթության նախարարության կողմից կազմակերպվող հան-րապետական ասմունքի փառատոնը: Այս գրական երաժշտական երեկոների ընթացքում կհնչի միայն չարենցյան պոեզիա: Եղիշե Չարենցի դուստր Անահիտ Չարենցը եւ հայտնի հրատարակիչ Ալբերտ Իսոյանը միասին Չարենցի ձեռագրերի հիման վրա կազմել են Եղիշե Չարենցի ստեղծագործու-թյունների մի ընտրանի, որտեղ զետեղվել են նաեւ մի քանի անտիպ գործեր, որոնք նա գրել է իր կյանքի վերջին տարիներին` «իրք ճանապարհի» վեպը գրելուց հետո: Անտիպ էջերը բացելու են այն քողը, որով ծածկված են եղել Չարենցի կյանքի վերջին տարիներն ու ամիսները: Այդ գործերը բանաստեղծի ինքնախոստովանություններն են, նրա հոգե-նկարը: Այն կհրատարակվի «Վերջին խոսք» վերնագրով: Եղիշե Չարենցի ծննդյան տարեթիվը կնշվի նաեւ ՌԴ-ում: Նախաձեռնել են «Չարենց, թույլ տուր հենվել քեզ» խորագրով գրական երեկոներ: Միջոցառումների խորագիրը վերցրել են Եվգենի Եվտուշենկոյի Չարենցին նվիրված ստեղծագործությունից: «Կարծում եմ, այդ տողը լավագույնս է արտահայտում Չարենցի նկատմամբ մեր ժողովրդի վերաբերմունքը», ասել է Հայաստանի հետ համագործակցության ռուսական ընկերության նախագահ, ՀՄ անդամ Վիկտոր Կրիվոպուսկովը: Չարենցյան թեմաներով հանդիպումներ կլինեն ռուս ընթերցողների հետ ոչ միայն Մոսկվայում, այլեւ Ռուսաս-տանի այլ քաղաքներում: Նախատեսվում է հրատարակել Չարենցի անտիպ գործերի ռուսերեն ժողովածուն: Այդ նպատակով հրավիրվել են թարգմանիչներ Միխայիլ Սինել-նիկովին, որին կօգնեն արվեստաբան Էմմա Բուդաղյանն ու բանաստեղծ, թարգմանիչ լան Օնանյանը: Չարենցի «հոբելյանին» իրենց մասնակցությունն են բերել նրա ժառանգները` Անահիտ Չարենցը, Արփենիկ Չարենցը, թոռնուհի Հասմիկ Չարենցը, անվանի ասմունքողներ Ազատ ասպարյանը, Ժենյա Ավետիսյանը եւ շատ ուրիշներ: ՀՄ, ՌԴ գրողների միու-թյունը, Եղիշե Չարենցի տուն թանգարանը տարին հայտարարել են Չարենցյան տարի: Այս սիմպոզիումի շղթան կմեկնարկվի մարտի 13-ին, ժամը 12-ին Չարենցի անունը կրող հուշակոթողի շուրջը, որից հետո ցերեկույթը կշարունակվի Եղիշե Չարենցի տուն-թանգարանում: ԺԵՆՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ http://www.azg.am/?lang=AM&num=2007031313
  9. Ես դա արդէն տեղադրած եմ «Աթաբեկ Խնկոյանի» թէմայում: Հրավարդ
  10. ԴԵՌ ՀԱՎԱՏԱ՜Յ (Դասական Ուղղագրութեամբ) Սիլւա Կապուտիկեան Դու՝ փորձաքար իմ ժողովուրդ,, Ինռքան էլ որ խոր մոլորվես, Երկրպագես կուռքերին սուտ, Ես մօր նման ներում եմ քեզ: Դու՝ տաքգլուխ Սասնա Դաւիթ, Դու՝ իմաստուն Սասնա Մհեր, Թէկուզ և ծեր ու ալեհեր, Բայց մնում ես դու միամիտ: Հաւատացիր, թէ յիրաւի Գարին դարձաւ ընկուզաչափ, Ու դուրս եկար քարանձաւից Ու խաբւեցիր դու չարաչար: Այնքան դառն է կեանքդ ու գորշ, Ու գալիքդ իրականում, Որ փակում ես աչքդ ու քո Խաբկանքին ես ապաւինում: Ու տեսնում ես ամէն ի´նչ վառ, Թև ես առնում չեղած տեղից, Նորոգւում ես բնազդաբար Ու յառնում ես մոխիրներից: Քո խաբւելն է քեզ պահպանում, Ու հին խօսքդ՝ «Աստւած կտայ». Դու՝ միֆերով ապրող մանուկ, Դեռ հաւատա՜յ, դեռ հաւատա՜յ ... ԴԵՌ ՀԱՎԱՏԱ՜ (Նոր Ուղղագրությամբ) Սիլվա Կապուտիկյան Դու՝ փորձաքար իմ ժողովուրդ,, Ինչքան էլ որ խոր մոլորվես, Երկրպագես կուռքերին սուտ, Ես մոր նման ներում եմ քեզ: Դու՝ տաքգլուխ Սասնա Դավիթ, Դու՝ իմաստուն Սասնա Մհեր, Թեկուզ եվ ծեր ու ալեհեր, Բայց մնում ես դու միամիտ: Հավատացիր, թե հիրավի Գարին դարձավ ընկուզաչափ, Ու դուրս եկար քարանձաւվից Ու խաբվեցիր դու չարաչար: Այնքան դառն է կյանքդ ու գորշ, Ու գալիքդ իրականում, Որ փակում ես աչքդ ու քո Խաբկանքին ես ապավինում: Ու տեսնում ես ամեն ի´նչ վառ, Թև ես առնում չեղած տեղից, Նորոգվում ես բնազդաբար Ու հառնում ես մոխիրներից: Քո խաբվելն է քեզ պահպանում, Ու հին խոսքդ՝ «Աստված կտա». Դու՝ միֆերով ապրող մանուկ, Դեռ հաւատա՜, դեռ հաւատա՜...
  11. ՊԱՆԴՈՒԽՏ ՈՐԴԻՆ (Դասական Ուղղագրութեամբ) Ավետիք Իսահակեան Դարդը` սըրտիս, աղքատ ու խեղճ, ցուպը ձեռիս, գլխակոր, Շա’տ տարիներ պանդուխտ եղած` նորեն դարձա հայրենիք. Կեանքի բեռով մէջքս ծըռած, միտքըս շուար ու մոլո’ր, Եօթը սարէն, եօթը ծովէն դարձայ նորէն հայրենիք: Իմ հայրենի գեղի հանդում տեսայ մանկութ ընկերիս.- Ա՜խ, ընկեր իմ, կարօտ սրտով նըրա առաջ վազեցի, Ասի.- Բարո´վ, անգին ընկե´ր, չե՞ս ճանաչում դուն ինձի: -Ախըր ես շա´տ փոխվեր էի…չըճանաչեց նա ինձի: Ցուպը ձեռիս գեղը մտայ, անցայ եարիս տան ճամփով. Տեսայ եարըս վարդը ձեռին` մենակ կանգնած դռան մօտ. Ասի.- Քուրի´կ, ազիզ տեսքիդ արժանացայ ես բարով… Նա էլ ինձի չճանաչեց…- աղքատ էի ու փոշոտ… Դարդը սրտիս հասայ մեր տուն, տեսայ ծերուկ, խեղճ մօրս. Ասի.- Նանի’, ճամփորդ մարդ եմ, գիշերս ինձ հիւր կընդունե՞ս: Ա՜խ, մէրիկ ջան…վզովս ընկավ, սըրտին գըրկեց ու լացեց,- Ա՜խ, բալա´յ ջան, ղարիբ բալա´յ, էդ դո՞ւն ես…: ՊԱՆԴՈՒԽՏ ՈՐԴԻՆ (Նոր Ուղղագրութեամբ) Ավետիք Իսահակյան Դարդը` սըրտիս, աղքատ ու խեղճ, ցուպը ձեռիս, գլխակոր, Շա’տ տարիներ պանդուխտ եղած` նորեն դարձա հայրենիք. Կյանքի բեռով մեջքս ծըռած, միտքըս շվար ու մոլո’ր, Յոթը սարեն, յոթը ծովեն դարձա նորեն հայրենիք: Իմ հայրենի գեղի հանդում տեսա մանկութ ընկերիս.- Ա’խ, ընկեր իմ, կարոտ սրտով նըրա առաջ վազեցի, Ասի.- Բարո’վ, անգին ընկե’ր, չե՞ս ճանաչում դուն ինձի: -Ախըր ես շա’տ փոխվեր էի…չըճանաչեց նա ինձի: Ցուպը ձեռիս գեղը մտա, անցա յարիս տան ճամփով. Տեսա յարըս վարդը ձեռին` մենակ կանգնած դռան մոտ. Ասի.- Քուրի’կ, ազիզ տեսքիդ արժանացա ես բարով… Նա էլ ինձի չճանաչեց…- աղքատ էի ու փոշոտ… Դարդը սրտիս հասա մեր տուն, տեսա ծերուկ, խեղճ մորս. Ասի.- Նանի’, ճամփորդ մարդ եմ, գիշերս ինձ հյուր կընդունե՞ս: Ա’խ, մերիկ ջան…վզովս ընկավ, սըրտին գըրկեց ու լացեց,- Ա’խ, բալա’ ջան, ղարիբ բալա’, էդ դո՞ւն ես…:
  12. The following is my response to an e-mail which I had received from a friend which appears at the end of my comments. 1. The hypocrisy of the clergy is nauseating to say the least. The damn church had been instrumental in the genocide of Armenians, when the patriarch of Constantinopole instead of advocating armed resistance by the Armenians, instructed them to submit their weapons to the Turkish authorities and even not save a knife at home. 2. The supreme catholicos of All Armenians in Ejmiatsin instead of welcoming Komitas in their midst, on the first day of his arrival from Berlin, asked him when was he going back to Polis. Komitas hurt by this comment, returned to Polis, only to be driven to exile, and when saved from death, _ thanks to his supporters in Europe _ , to be afflicted with PTSD (Posttraumatic Stress Disorder). This was a horrible faith which the clergy brought upon him and now the same hypocrites are shedding crocodile tears for Hrand Dink. 3. The church in Polis with her rich supporters just recently had called Dink a "trouble-maker" and now is holding services for him. Polsahays belonged to the conceited class of Armenians, who always thought that they were above the rest of Armenians in Turkey. This class of uneducated greedy Armenians, mostly of the merchant class were the darling of the clergy and the patriarch of Constantinopole. 4. Yervand Otian the great Turkish Armenian writer in his works, describes this pack of avaricious class very well indeed, exposing the true face of the clergy in the late 1800s and early 1900s; Hakob Paronian and Raphael Patkanian were two other prominent Turkish Armenian writers who did the same, the last two were also satirists. As expected none of these writers ejnoyed popularity during their lifetime, either by the church or the rich. It is high time to tell all those unworthy church crowd "GO TO HELL !!!", before they do anymore harm to the innocent gullible Armenians in general and to their congregation in particular, to whom they constantly preach the "old testament" or put it aptly the "Torah". hravart A friend wrote: www.youtube.com/watch?v=SijWiIB5wkc Circulating On The Internet It is NOT the job of Armenians to "reform" Turkey, as desirable as that may be. We are not their psychiatrists or their nannies". In 1915 the Turkish government rounded up a string of Armenian intellectuals and murdered them. 92 years later the Turkish government rounded up a string of intellectuals and landed them in courts and jail sentences under its law #301. In the case of Hrant Dink it was the Turkish government's fierce persecution that led to his murder by Turks. This is the same Turkish government of 1860, 1890, 1915 and 1923 that committed genocides and near-annihilated its Armenian population. This is the same Turkish government that imposes a hostile border blockade, a violation of international law and an act of war under international law, as well as a violation of the Kars Treaty of 1923. This is the same Turkish government that repeatedly refuses to normalize relations with Armenia. Its latest refusal to normalize relations came after Hrant Dink's death. A normalization of relations between two countries is not dependent on a third country under international law. And this is the same Turkish government that announced its biggest plans ever to deny its crime of genocide and revealed its intentions to do so after Hrant Dink's death. Again, it is not the job of Armenians to "reform Turkey, an idea that goes back two hundred years that never worked. Thus, Turkish denialists are so crude, so unaware of proper standards of civilized behavior, that they don't even realize how truly stupid they sound when they make such excuses. There is something mentally and psychologically a bit messed up with such denialists. No European, even of the worst sort, would make the kind of denials the Turks denialists make. You know, you can give a Turkish denialist a shower, dress him up in a suit and tie, put Western style shoes on him, and spray him down with deodorant, but that doesn't make him a European.
  13. Ձ Օ Ն (Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպին) Գրեց՝ ԱՐՇԻ Բուն անունով Արշալոյս Բաբայեան Իրանահայ բանաստեղծուհի Իմ հայրենի կապոյտ երկնում, զոյգ ցոլացող դուք աստղեր, Որ դարերի պատմութեան մէջ, որպէս մի զոյգ փարոսներ, Կոթողներ էք կանգնել մտքի, դո´ւք տանջանքի հերոսներ, Դուք լո´յս, դուք կեա՜նք անմահութեան, դուք խաչակիր ասպետներ: Հայ բարբառը դուք կերտեցիք անձև կաւից խմորւած, Ու ազգային միտքն ու հոգին ամբիոն դրիք զարդարւած, Հին ազգերի շարքերի մէջ աթոռ առիք փառապանծ, Ու շղարշը դէն գցեցիք մեր դէմքերից ամօթխած: Թողիք խարխուլ ձեր տնակը, յարդածեփ ու անպաշտպան, Հուր-հրդեհի ճամբան ելաք, անվեհեր ու անխափան, Հառաչանքով ոտներիդ տակ տնքած լեռնոտ ձեր ճամբան, Որոտ, կայծակ, ու փոթորիկ ձեր աղօթքով ցրւեցան... Բիւր տանջանքով առաջացաք նւիրումի այդ ուղին, Օտար ու մեծ հորիզոնում ձեռք մեկնեցիք հասնողին, Ամէն զրկանք, ամէն տանջանք ձեր կեանքի մէջ կրեցիք, Սակայն անմահ, անջինջ մի գանձ, կեանքի գնով բերեցիք: Ու մինչ հիմա մարգարտաշար ջահը կախւած մեր երկրում Լոյ է սփռում մութ, անապատ սրտերում ու գանգերում, Ամէն հոգի իր յուզմունքն ու իր բերկրանքն է երգ ձուլում, Ամէն անցորդ ձեր սուրբ շիրմին ծաղկեպսակն է իր ձօնում... Ողջունում եմ ձեր վեհ փառքի անմահ գործը գանձ եղած. Ողջունում եմ մոխիր դարձած ձեր մասունքը փայփայւած. Ձեր սուրբ անւա´ն, ձեր տանջանքի´ն, յիշատակին բի´ւր ողջոյն, Ողջունում եմ ձեր վեհ ճամբան, ձեր ծնունդը սրբացած...,
  14. ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆԵՑՈՒՆ (Նոր ՈՒղղագրությամբ) (Հատված) Հովհաննես Շիրազ Հողագրւնդը օրորոց է մի հսկայ Մեջը մանուկ անթիվ յոյսերն են ոսկյա: Ո՜վ Հիսուսված խաղաղություն, դու դեռ չարոց խաղալիք, Ա՜խ ինչ անե բանաստեղծդ որ չտեսնես սև գալիք: Իմ քնարը ազգակոչն է միշտ իմ ազգի սրբազան, Այժմ պիտի ողջ ազգերի վշտից խոսի իմ մուսան: Ասես նրանց բալիկներն են օրորոցում իմ հույսի, Իսկ ես ասես, մայրն եմ նրանց տագնապումով հայկոսի, Սարսափսւմ եմ սև գալիքից, թեպետ կես հույս կշողամ, Բայց դեռ քանի ամպերն են լեռ, ես քեզ համար կդողամ, Թե ճամփա տան նյուտրոնին՝ կյանքիդ ճամփեն կգոցվի , Մարսի վրա թե մարդ էլ կա Մարսն էլ մահով կգոցվի, Թող բարուրի մեջ էլ մեռնի նյուտրոնը դիվահար, Որ բարուրվի հողագունդը օրոցքներով անհամար: Խաղաղություն ողջ մարդկության, դու վեր՝ բոլոր կողմերից, Թող քեզ աստված ինքը փրկե բոլոր ծածուկ հողմերից... Ով աշխարհի միակ ըզձանք, որ նման ես կարոտի, Որ կանգնել ես՝ արագիլի նման հազիվ մի ոտի: Իրավ կարծես մի ոտք ունես կանգնած մոլոր ու վրդով, -- Ու կդողամ կեանքիդ համար հազար ու մի մոր սրտով: Կարծես այա է՝ պիտե խլեն միակ որդուս իմ գրկից, Ինչպես հովազն է գողանում, կամ բորենին օրոցքից... Միայն ես չեմ… աշխարհով մէկ տագնապում է ամէն մարդ, Թեեղնիկ ես՝ որսկանը շատ, թե գառնուկ ես գայլն է շատ, Թե կամուրջ ես կիսակառույց՝ քանդել կուզեն կես ճամփիդ, Թե հղի ես հրաշքներով՝ մահ են տենչում երկունքիդ: Թեցորենի արտերն ես մեր՝ քեզ վառել են դեռ տենչում, Թե առյուծ ես հանգիստ պառկած՝ վրադ վագր է մռնչում... Թե դու ծովն ես իմ Սեւանա՝ ցամաքելդ կուզեն դեռ, Կուզեն արփի քեզ չբերե ակն Արփայի բյուրալեռ, Թե մայրիկիս աչքերն ես դու, թե շուրթերն ես քույիկիս, Թե հույսի կուռք հայրենիքն ես՝ վշտասփյուռ հայության Հայ արյունով կորցնել կուզեն Մասիս տանող քո ճամփան... Թե բալիկիս թաթիկներն ես՝ կուզեն կտրել գլխիս հետ, Թե վիրավոր դյուցազն ես՝ թաղել կուզեն քեզ անհետ: Թե դեռ մանուկ գալիքներիդ օրորոցն ես դու հսկա՝ Երազում են ծովը սուզել օրոցքի հետ քո ոսկեյա, Թե աստծո տաճարն ես դեռ՝ պղծել կուզե սատանան՝ Խրճիթներից մինչև պալատ՝ փշրել սյուներն ամեն տան: Ո՜վ Հիսուսված խաղաղություն, ո՜վ դու խղճի տքնաբու, Էլ ինչ անեմ, ով իմաստուն որ չխաչվես նորից դու: Թե դու նավ ես՝ ողջ ծովերում առագաստւեմ քո նավին, Թե դու գաղտնի մի ցավ ունես՝, եկ՝ լոխմանվեմ քո ցավին: Թե դու սերմ ես հող կբերեմ քեզ ծովից էլ մեր Վանա, Որ իշխանիս քույր տառեխով լցվի ծովն էլ Սեւանա: Թե դեռ հղի հարսնանց մեջ ես՝ քեզ բյուր օրոցք կշինեմ, Յոթնաբալիկ իմ երգով էլ ես քո ցավը կտանեմ: Ո´վ օձընդեմ իմ արագիլ, օձը դարն է այս…. գոթի, Ո՞վ է կտրել քո մի ոտը, որ կանգնել ես մի ոտի...
  15. ԲԱՑ ՆԱՄԱԿ ՅՈՎՀԱՆՆԷՍ ՇԻՐԱԶԻՆ (Դասական Ուղղագրութեամբ) Սեգալ (Սեդա Գալանդարեան) Ջան իմ Շիրազ, Իմ սրտագին խօսքերով այս, Ինչպէս յայտնե՞մ սրտիս ցաւը, Երբ կարդացի Մեր հողերի, մեր վանքերի, Մեզնից խլւած Պապենական մեր վանքերի մասին գրւած Քո խօսքերը... Դու երբ աչքդ բարձրացնում ես, Մեր սրբազան լեռն ես տեսնում, Դու երբ սիրտդ մղկտում է, Մեր հարազատ երգն ես լսում, Դու երբ հոգիդ կարօտում է, Աղջիկների սեւ աչքերում Մաքուր հայի ցոլքն ես տեսնում: Ջան իմ Շիրազ Ի՞նչ կասես դու քո քոյրերին, Եղբայրներին արիւնակից, Որոնք ընկած սարդի ոստայն, Կաթիլ, կաթիլ, արիւնաքամ, Բաց աչքերով, Ահաբեկւած, Ականատես, Ապրում են լուռ Նոր սերունդի մահը դանդաղ: Թէ հող չունես Որտե՞ղ տնկես ծիլդ դալար, Թէ տեղ չունես Որտե՞ղ պահես գանձդ հազար: Ասում ես թէ, -Բաւական է երազելը, պէտք է կռւել ու պայքարել- Դու էլ ասա, Ի՞նչպէս անենք, Հեռու ափից մեր ձեռքերը ո՞մ երկարենք Մենք ենք այս կողմ կարօտ քաշում, Մենք ենք այս կողմ մեր տաղանդով Ուրիշներին հարկ վճարում, Օտարի տան շեեր մաշում: Ես հայուհի պարզ մի մայր եմ, Իմ պարտքն էր Տալ զավակ ազգիս: Կատարել եմ ես պարտքը իմ: Հիմա կանգնել, Զաւակներով, Զառիվայրի բաց շրթունքին Սարսափահար, Նայում եմ ցած Խոր անդնդին: Դու էլ կանգնած պապենական Մեր հին հողին, Դէմքդ տւած Արարատեան Մքուր հովին, Ասում ես թէ -Լեզւաժխոր սփիւռքում, հայեր քիչ էլ հայ կացէք- Յետոյ գոչում, -Հայուհին իր հայ որդոցն Հայ դպրոց չի ուղարկում, Ինչ ես գրում, ջան իմ Շիրազ, Էդ խօսքերով մեր սրտերի Վէքն է մխում: Թերթիր մէկ-մէկ Հայ պատմութեան էջերը մեր, Տես թէինչպէս, «Հայուհին էր որ պայքարեց Ատամներով, եղունգներով, Անապատում, Կամ լպրծուն քաղաքներում, Ու դեռեւս պայքարում է Որ հայ մնայ, Իր զաւակը... Դուք փակել էք դռները պինդ Ու հարազատ զաւակներին Դուրսն էք թողել... Նորաբողբոջ ծիլերը մեր, Եւրոպայի բաց երախում Ոչնչանում, Օտար հմայք ու հոսանքով Տարուբերվում, օտարանում... Դու ես կանգնել պապենական -Մեր պինդ հողին, երանի քե՜զ, Դէմքդ տւել Արարատեան մաքուր հովին, Երանի քե՜զ. Դո՛ւ, հաւաքիր Աշխարհով մէկ ցաք ու ցրիւ մեր սերնդին. Ոգեկոչի՛ր, Ու շեփորիր, Մի տատանւիր, Մրմուռ սրտով քեզ ձայնակցող շատ կունենաս: Մենք այս ափում հայրենիքի խորթ զաւակ ենք, Բայց տեսնում եմ, Հավատում եմ, Մենք երկուսս էլ մղկտում ենք նոյն վերքերով, Մենք երկուսս էլ արտասւում ենք նոյն ցավերով: Կանչիր ախպէր Կանչիր գանք տուն, Ինչքան մնանք օտար դռներ, Ինչքան մաշենք օտար շեմեր: Ջան իմ Շիրազ Դու Չարենցի հալալ ախպէր: * * * Գահավիժւող սփիւռքում, Մահացողի բնազդով, Գերմարդկային հաւատքով, Կառչել ենք մեր աւանդութեան, Պատմութեան մէջ չտեսնւած «հրաշք ցեղ»-ի Մեր պատմութեան: Անում ենք մենք անկարելին: Լեզւաժխոր սփւռքում, Դպրոցների խառնարանում, Պահում ենք մեր «հայ լեզուն»: Սպասում ենք, Հաւատում ենք Վերջնական մեր տո՛ւն գալուն: Երբ որ հետ գանք, Կանտառանան բազուկները, Երբ որ տուն գանք, Կթարմանան կաղնիները: Ու սրբատաշ քարե՛րը մեր, Զարդաքանդակ խաչե՛րը մեր, Օտարների ոտքի կոխան Վանքերը մեր, Հայրենիքի ամայացած մյուս կէսը մեր, Մե՛րն է կրկին: Հողը տիրոջն է պատկանում, Օրէնք է այդ, Ջան իմ Շիրազ, նո՞ր ես գրում, Մենք այդ վաղուց ենք իմանում, Մենք այդ վաղուց ենք դաւանում: Դու բողոքիր, մի վախեցիր, Դու շեփորիր, մի տատանւիր, Տես թէ ինչպէս, դու կունենաս Մէջքիդ կանգնած, Հայրենիքում ապրող հայի հետ միասին, Ազատատենչ Արմենների մի հոծ բանակ: Յետո՞յ: Յետոյ, եթէ հաւատում ես հայի Աստծուն, Յետոյ, եթե անծանօթ չես հայի ոգուն, Կանգնի՛ր, Դիտի՛ր, Մի անգամ էլ, Մեր փառաւոր պատմութեան մէջ Տասնապատիկ անգամ տեսած Նոր յարութիւն: Յունւար, 1963
  16. Ամենայն Սրտով (Դասական Ուղղագրութեամբ) Յովհաննէս Շիրազ Ամենայն սրտով բողոքում եմ ես մարդու անարդար վճիռի համար Անիծում եմ ես մարդուն նենգաւոր, որ նա ընտրել է պղծւած ճանապարհ. Ատում եմ հոգով օրէնքներ շատ-շատ, որ ծանրացել են մարդկանց ուսերին Եվ ստիպում են կեղծել, քծնվել, գովել անարժան, տգէտ բարքերին: Ես բողոքում եմ, իրաւունք ունեմ գանգատ գրելու ամբողջ աշխարհին, Որ հայոց հողը ետ վերադարձւի և տրվի պանդուխտ, տառապող հային, Ես ցանկանում եմ մէկ անգամ տեսնել քարտեզը հայոց անծայր երկրի, Դրանից յետոյ եթե մեռնեմ էլ, իմ հոգին ուրախ և յաւերժ կապրի: Ինչո՞ւ է հայը պանդուխտի ցուպով, այսօր թափառում ամբողջ աշխարհում Օտարի հողում կեղծւած ու տանջված, հեռու հիւսիսում կամ անապատում, Ին՞չ է նա կորցրել Սուդանում կիզիչ, կամ Հնդկաստանում հեռու հեռաւոր, Ինչո՞ւ է հայը բեկորներ դարձել, նա չունի հանգիստ, նա չունի անդորր: Խեղճ պանդուխտ հային հող է հարկաւոր, ոչ օտար երկրում, այլ իր սեփական, Եւ երբ ունենայ նա հողը նորից, դուրս կշպրտի ցուպն օտարութեան, Անհուն հրճւանքով կշտապի հեռւից դէպի Ղարս, իգդիր, Վան կամ Արդահան, Նորից կլսւի հորովելը հին, նորից կծխայ ծուխը հայկական: Օտարի ձեռքից հինգ հարիւր տարվա հողերը այսօր ետ են գրավում, Օրէնք է, ու մենք էլ ասում, որ հողը տիրոջն է միայն պատկանում. Բայց ինչի խօսել ուրիշի մասին և միշտ մոռանալ ցաւը սեփական, Ինչու վաստակել որ ուրիշն ուտի, մոռանալ քաղցը հարազատ մանկան: Ոչ, բաւական է , չպէտք է լռել, երազել քիչ է, պէտք է պայքարել, Քառասուն տարին դեռ նոր է անցել, հայոց հողերը պէտք է պահանջել, Քարտեզի վրայ դեռ շատ անուններ մինչև օրս էլ հինն են մնացել Նոյնն են մնացել քաղաքներ, գիւղեր, շեներ ու գետեր և հին ամրոցներ: Սահմանին թիկնած Արարատն է սեգ, իրեն լանջերով, զմրուխտ կուսական, Արարատն է սիմբոլը հայոց, միշտ թսվչանքով լի, քաղցր մայրական, Իսկ այն կողմ հեռւում, Բինգեօլն է լքւած, սգւորի նման, սև ամպերի մէջ, Վանա և Նազիկ լճերն են նիրհում, Ախթամարն է մեր արտասւում անվերջ: Այս բոլորը դուք տեսնում էք հայեր և այն թսղել էք բախտի պատմութեան, Լոկ ցանկանալով հարցեր չեն լուծւում, այս է մեզ ասում կեանքը այժմեան, Պէտք է պայքարել, պէտք է պայքարել և պէտք չէ սոսկալ մահից սեփական, Մահւան գնով էլ պարտաւոր ենք մենք միացեալ տեսնել հողը հայկական: Ամենայն Սրտով (Նոր Ուղղագրությամբ) Հովհաննես Շիրազ Ամենայն սրտով բողոքում եմ ես մարդու անարդար վճիռի համար Անիծում եմ ես մարդուն նենգավոր, որ նա ընտրել է պղծված ճանապարհ. Ատում եմ հոգով օրենքներ շատ-շատ, որ ծանրացել են մարդկանց ուսերին Եվ ստիպում են կեղծել, քծնվել, գովել անարժան, տգետ բարքերին: Ես բողոքում եմ, իրավունք ունեմ գանգատ գրելու ամբողջ աշխարհին, Որ հայոց հողը ետ վերադարձվի և տրվի պանդուխտ, տառապող հային, Ես ցանկանում եմ մեկ անգամ տեսնել քարտեզը հայոց անծայր երկրի, Դրանից հետոյ եթե մեռնեմ էլ, իմ հոգին ուրախ և հավերժ կապրի: Ինչո՞ւ է հայը պանդուխտի ցուպով, այսօր թափառում ամբողջ աշխարհում Օտարի հողում կեղծված ու տանջված, հեռու հյուսիսում կամ անապատում, Ին՞չ է նա կորցրել Սուդանում կիզիչ, կամ Հնդկաստանում հեռու հեռավոր, Ինչո՞ւ է հայը բեկորներ դարձել, նա չունի հանգիստ, նա չունի անդորր: Խեղճ պանդուխտ հային հող է հարկավոր, ոչ օտար երկրում, այլ իր սեփական, Եւ երբ ունենա նա հողը նորից, դուրս կշպրտի ցուպն օտարության, Անհուն հրճվանքով կշտապի հեռվից դէպի Ղարս, իգդիր, Վան կամ Արդահան, Նորից կլսվի հորովելը հին, նորից կծխա ծուխը հայկական: Օտարի ձեռքից հինգ հարյուր տարվա հողերը այսօր ետ են գրավում, Օրէնք է, ու մենք էլ ասում, որ հողը տիրոջն է միայն պատկանում. Բայց ինչի խոսել ուրիշի մասին և միշտ մոռանալ ցավը սեփական, Ինչու վաստակել որ ուրիշն ուտի, մոռանալ քաղցը հարազատ մանկան: Ոչ, բավական է , չպետք է լռել, երազել քիչ է, պետք է պայքարել, Քառասուն տարին դեռ նոր է անցել, հայոց հողերը պետք է պահանջել, Քարտեզի վրա դեռ շատ անուններ մինչև օրս էլ հինն են մնացել Նոյնն են մնացել քաղաքներ, գյուղեր, շեներ ու գետեր և հին ամրոցներ: Սահմանին թիկնած Արարատն է սեգ, իրեն լանջերով, զմրուխտ կուսական, Արարատն է սիմբոլը հայոց, միշտ թսվչանքով լի, քաղցր մայրական, Իսկ այն կողմ հեռվում, Բինգեոլն է լքված, սգվորի նման, սև ամպերի մեջ, Վանա և Նազիկ լճերն են նիրհում, Ախթամարն է մեր արտասվում անվերջ: Այս բոլորը դուք տեսնում էք հայեր և այն թսղել էք բախտի պատմության, Լոկ ցանկանալով հարցեր չեն լուծվում, այս է մեզ ասում կյանքը այժմյան, Պետք է պայքարել, պետք է պայքարել և պետք է սոսկալ մահից սեփական, Մահվան գնով էլ պարտավոր ենք մենք միացյալ տեսնել հողը հայկական:
  17. ԵՐԿՈՒ ԽՕՍՔ Չարմահալ գաւառի հայ ուսումնասիրաց միութիւնը հիմնւել է 1928 թ. Աբադանում, որն սկզբից ի վեր մնացել է Միութեան կենտրոն, իր շուրջն ունենալով տասը մասնաճիւղեր՝ մօտ հազար անդամ-ունիերով եւ բազմաթիւ համակիրներ: Սոյն միութեան Թեհրանի մասնաճիւղը հիմնւել է 1944 թ. Ապրիլ 24-ին, Միութեան հիմնադրութիւնից 16 տարի յետոյ եւ այսօր ունի աւելի քան 120 անդամ-ուհիներ: Միութիւնն իր տասնեօթամեայ գոյութեան ընթացքին հետապնդել է իր ընդգրկած հետեւեալ նպատակները, որքան թոյլադրել են գործունէութեան սահամանն ու պայմանները: 1. Հետաքրքրութիւն առաջացնել բոլոր հայ մասնաւորապէս Չարմահալ գաւառի երիտասարդութեան մէջ՝ Չարմահալի գիւղացիութեան, կրթական, առողջապահական, կուլտուրական եւ ընդհանհուր զարգացման վիճակի հանդէպ: 2. Ձեռնարկել մշակութային աշխատանքներ կենտրոնում եւ մասնաճիւղ-երում՝ նպաստելու ծագումով Չարմահալցիների մտաւոր, բարոյական զարգացմանը եւ ըստ կարելւոյն մշակել նրանց անհատականութիւնը եւ քաղաքացիական պարտականութիւնները: Յոյսով ենք Միութեանս Թեհրանի Մասնաճիւղի այս առաջին հրատարակութիւնը, -որի աշխատասիրողը միութեանս անդամներիցն է,- ջերմ ընդունելութիւն պիտի գտնի հասարակութեան լայն խաւերի կողմից, մանաւանդ որ սոյն աշխատանքն աւելի լայն չափերով պիտի ծանօթացնի մեզ պարսիկ գրականու-թեան գոհարներից մէկի հետ: ՉԱՐՄԱՀԱԼ ԳԱՒԱՌԻ ՀԱՅ ՈՒՍ՝ ՄԻՈՒԹԵԱՆ ԹԵՀՐԱՆԻ ՄԱՍՆԱԱՃԻՒՂԻ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ ՆԱԽԱԲԱՆ Պատանի հասակից սկսած մի առանձին սէր եւ հետաքրքրութիւն եմ ունեցել պարսկական գրականութեան եւ լեզւի հանդէպ: Բաւարարելու համար իմ բուռն հետաքըրքըրութիւնը, սկսեցի պարապել պարսկերէն գրքերի ընթերցանութեամբ, երբ դեռ Նոր Ջուղայի Ազգային Դպրոցների աշակերտ էի: Կարդացածս սակաւաթիւ գրքերի շարքումն էր նաեւ Բաբա Թահէրի «Դիւան»-ը, որի քառեակներն իրենց հմայիչ պատ-կերներով այնքան խորն ազդեցին իմ հոգուն, որ հիացմունքով սկսեցի թարգմանութեան փորձեր անել: Դպրոցը թողնելով, պարտաւորւեցի դադարեցնել սկսածս աշխատանքը: 1943 թւին, համեմատաբար աւելի նպաստաւոր պայմանների տակ, շարունակեի թերի թողած թարգմանութիւններս, այս անգամ պատանի աշակերտի միամիտ հրապուրանքների վրայ աւելացնելով փոքր ինչ մանրամասն պրպտումներ եւ ուսումնասիրութիւններ անշուշտ իմ համեստ եւ անփորձ կարողութեան սահմաններում: Բաբա Թահէրի մասին կան մի շարք ուսումնասիրութիւններ, հրատարակութիւններ եւ թարգմանութիւններ՝ պարսկերէն եւ եւրոպական լեզուներով: Մի կողմ թողնելով Բաբա Թահէրի հատ ու կտոր հայերէն թարգմանութիւնները որոշ անձնաւորութիւնների կողմից՝ հրատարակւած օրացոյցների եւ թերթերի մէջ, գլխաւոր հրատարակութիւններից յիշատակենք. 1. 16 քառեակի թարգմանութիւնը հանգուցեալ Յովսէփ Միրզայեանի կողմից (Օմար Խայեամ, Բաբա Թահէր եւ զանազան, Թեհրան, 1923 թ.) 2. 53 քառեակի թարգմանութիւնը Պրն. Արամ Մովէլի կողմից «Հայրենիք Ամսագիր, թիւ 7 (199), մայիս, 1939 թ : Պրն. Արամ Մովելը Թահէրի ռուբայիները սահամանափա-կում է իր թարգմանած 53 քառեակներով, որ չի համապատաս-խանում 1926-27 թ. Վահիդ Դաստգերդու (وحید دستگرد) կողմից հրատարակւած լրիւ «Դիւան»-ին: 3. Ամենից արժէքաւորն է հանրածանօթ գրականագէտ եւ բանասէր պրոֆ. դոքտ. Ռ. Աբրահամեանի «Բաբա Թահէր Օրիան Համադանի, Քառեակներ եւ Ղազալներ, թարգմանեց պարսկերէն բնագրից Ռուբէն Աբրահամեան, Թեհրան 1930 թիւ» հրատա-րակութիւնը, որը բովանդակում է 100 քառեակ, 4 ղազալ եւ մի մանրամասն ուսում-նասիրութիւն Բաբա Թահէրի շուրջ, որն ընթերցողին լրիւ գաղափար է տալիս պարսիկ մեծատաղանդ բանաստեղծի մասին Սոյն վերջին հրատարակութիւնից յետոյ թերեւս աւելորդ պիտի նկատւէր իմ կողմից նոր աշխատութեան ձեռնարկելը, քանի որ իմ ուժերից վեր է տալ աւելի արժէքաւոր եւ մանրամասն տեղեկութիւններ Թահէրի կեանքի եւ գրական գործունէութեան շուրջ եւ թարգմանել նրա քառեակները հոգեբանական աւելի ճիշտ ըմբըռնումներով, քան յարգելի պրոֆեսորը, սակայն նկատի առնելով, որ Թահէրի գործերի 1/3 մասն է մեր ընթերցող հասարակութեան ծանօթ, ուստի աւելորդ չը համարեցի տալ «Դիւան»-ի ամբողջական թարգմանութիւնը, բացառութեամբ 22 քառեակի որոնց թւարկութիւնը պահելու նկա-տումով դրւած են թւեր, եւ որոնց մասին անդրադարձել եմ աշխատութեանս վերջին մասում զետեղւած ամփոփ տեսութեան մէջ: Որպէսզի մեր ընթերցողներն ընդհանհուր ծանօթութիւններ ունենան Բաբա Թահէրի մասին, ինչպէս եւ այն աւանդութիւնների որոնց մէջ երեւան է գալիս ժողովրդի սէրն ու մեծարանքը Թահէրի հանդէպ, աւելորդ չեմ համարում աշխատութեանս վերջում մի քանի խօսքով տեղեկութիւններ տալ այդ առթիւ օգտւելով պրոֆ. դոկտ. Ռ. Աբրա-համեանի գրքի նախաբանից եւ Վահիդ Դաստգերդու հրատարակած Բաբա Թահէրի «Դիւան»-ի ներածութիւնից՝ գրւած Ռաշիդ Եասամիի (رشید یاسمی ) կողմից: Որպէս սկսնակ՝ նման մի ձեռնարկի մէջ, բնականաբար հանդիպել եմ որոշ դժւարու-թիւններ եւ բացատրութեան համար դիմել մի շարք անձանց: Այդ առթիւ, ջերմ շնոր-հակալութիւններս եմ յայտնում պրոֆ. դոկտ. Ռ. Աբրահամեանին, (دکتر شفق)-ին դոկտ. Շաֆաղին, պրն. Մորադ Շալօմին (مراد شالوم), եւ պրն. Արամ Գառօնէին, իրենց ցոյց տւած օժանդակութեան համար: Սիմոն Բաբումեան ՁՕՆ Սիրոյ եւ վշտի անմահ երգիչ՝ ԲԱԲԱ ԹԱՀԷՐԻՆ Յաւերժական փերիները դարերի հետ քայլելով, Երգ, ծիծաղով ու խնդումով անցան թմբիդ վրայով, Նրանց բոյրից դու կեանք առար եւ շիրիմից դուրս գալով, Սկսեցիր փնտռել նրանց հին կարօտով, նոր յոյսով: Քեզնից յետոյ, իմ գարունքին ինձ էլ դիպան թովչանքով, Իրենց դէմքի վառ արևի կախարդական շողերով, Սիրոյ ջահըն առկայծեցին իմ սրտի մէջ անվըրդով, Երգ, ժպիտս առան անցան՝ հոգումս հրդեհ թողնելով: Ես էլ լքւած՝ չոլերն ընկայ նրանց հետքը փնտռելու, Սին յոյսերիս անապատում հանդիպեցինք ես ու դու, Տառապանքով թրծւած դէմքդ բացեց դռներն իմ հոգու, Քեզ խնդրեցի մեծ սրտումդ փոքր ինչ հանգիստ ինձ տալու: Դու տեսար որ ես էլ քեզ պէս սրտակէզ եմ, վշտակիր, -- Սրտայէզին սրտակէզն է ընկեր լինում, ասացիր. Ու իմ ջիւան սրտից ցաւը թեթևացնել փորձեցիր, Աւեր «սրտիդ անապատի»1 ովազիսում տեղ տւիր: Քեզ խնդրեցի պատմել ինձի տառապանքը քո կեանքի, Հոգնած ու խոնջ դու բաց արիր էջերը քո «Դիւան»-ի, Գանձեր տեսայ աւերներում թարթիչահար քո սրտի, Մարգարիտներ՝ ծովերի մէջ քո անսպառ արցունքի: Ու բոցաշունչ «հառաչանքիդ ծխովն» ամպեց իմ հոգին, Արիւնահոս քո աչքերի ջուրն անձրևեց իմ սրտին. Սիրոյդ կրակն աշխարհակէզ խանձեց այգին իմ կեանքի, Իսկ «Դիւան»-ըդ չնաշխարհիկ դարձաւ Լէյլիս պաշտելի: Իսկ ես՝ Մաջնուն քո երկերի գոհաներին սիրահար, Աղերսական լեզու առած՝ դռներն ընկայ անդադար. Հանճարակուռ քառեակներիդ իմաստները մուրալու, Մի այլ լեզւով2 էս հազարում3 մեծ տաղանդիդ կեանք տալու: Այժմ գրիչս հանճարախոյզ ծովն եմ նետում «Դիւան»-իդ, Նրա խորքից դուրս հանելու գոհարները մտքերիդ. Վայ թէ՞ յանկարրծ անզօր լինի իմ գրիչն իր դերում, Պիտ խորտակւենք դու՝ իմ գրքում, ես՝ հանրային կարծիքում: Սակայն հոգ չէ, «սիրահարին ամօթ, նամուս տրւած չէ», Թէ գրիչս մտքիդ ծովից մէկ գոհար ճիշտ դուրս բերէ, Ես գոհ կլնեմ, ոնց՝ «դէրւիշը մի հատ նշով կը հաշտւէ», Ինձ՝ իմ Լէյլու ծով «աչերի մի ակնարկն էլ հերիք է»: Իսկ քեզ համար անշուշտ յետոյ մեծ տաղանդներ կը ծընւեն՝ «Մտքիդ արտում» վշտի փոխան երանութիւն կը հիւսեն. «Կեանքիդ այգին» բուրումնաւէտ ալ վարդերով կը զուգեն, «Սրտիդ անբերք անապատում» յոյսի դրախտ կստեղծեն: Սիմոն Բաբումեան 1Չակերտների մէջ առնւած դարձւածքները Բաբա Թահէրինն են: Բանաստեղծական երգերի և տաղերի ժողովածու որտեղ հանգերք (աւելի շուտ հանգերի վերջին տառերը) դասաւորւած են այբբենական կարգով: 2 Այսինքն հայերէնով 3 տես քառեակ 84-ի վերլուծումը, որի համաձայն 1926 թւին (1947-48) պէտք է մի նոր հանճար ասպարէզ գայ: (Շարունակելի)
  18. ԽՈՍՔ ՀԱՎԱՍՏԻՔԻ (Նոր Ուղղագրությամբ) Մաշտոցի Ծննդյան 1600-Ամյակի Առթիվ Ոչ միայն որ գործենն պարտական են, այլև որ հանձն առնուն “ Ա Քեզ հետ այս պահին զրուցել էր պետք Միայն նախդըրիվ - ոսկեղնիկով Եվ պետք էր գրել այն երկաթագիր տառերով միայն, Որոնց կերպը դու առել ես գուցե Հին գործիքներից մեր դարբինների Եվ այն կեռերից ամենատարբեր, Որոնցից զեն ու զարդ էին կախում... Բայց Գյուտարարիդ համեմատությամբ Ես` Դանիելյան թերատ այբուբեն, Զուրկ յոթնաղողանջ ձայնավորներից, Չեմ կարող զնգալ Ու չեմ էլ զնգում, Այլ պիտի հիմա լոկ բաղաձայնեմ, Թե պե՞տք է արդյոք, որ Քո անունով Մտքի մի օջախ կամ մի մայրուղի կոչվի աշխարհում, Եթե Քո անվամբ մի ամբողջ ազգ է կոչում ինքն իրեն, Ա՛զգ, Որ ապրելու մտադրությամբ մեռել է հաճախ, Սակայն մեռնելու մտադրությամբ չի ապրել երբե՜ք` Թեկուզև մի օր... Եվ պե՞տք է արդյոք, Որ արձաններդ հառնեն աստ ու անդ, Եթե Ինքըդ Քեզ – քանի՜ դար արդեն – Քանդակում ես միշտ Մեր մանկաշխարհի պարզ հոգիներին Երեսուն և վեց կերպերով անքանդ: Պե՞տք է ուրեմն ... Ու պետք է եթե` Քեզ... պետք չէ բնա՜վ, Պետք է ... միայն մե՛զ: Բ Դո՛ւ, որ անվարան բնաբարձեցիր կռապաշտներին, Վերաքննությամբ պիտի մեզ ներես, Եթե խոսում ենք քանդակ – արձանից Զի կան արձաններ, որ կուռք չեն դառնում, Եվ միաստվածներ կան նոր ու նորեկ, Որ չեն տարբերվում կռապաշտներից: Եվ այն պատճարով պիտի մեզ ներես, Որ հնուց անտի սովոր լինելով Հարկի և տուրքի, Բաժի և սակի Ու վճարելով միշտ ճարահատյալ, Մենք հոգով լոկ մե՛կ հարկ ենք ընդունել` Հարկը հոգեկա՜ն: Եվ Դու` եզակի մի հարկահավաք, Որ ընտրված է – ոչ նշանակված, Ա՛ռ ու մթերի՜ր, Ա՛ռ ու պաշարի՜ր Տասնըվեցդարյա հարկը մեր հոգու, Որպեսզի կրկին վերաբաժանես` Մեր նեղ օրերին, Բայց... իբրև նպաստ Եվ ոչ մուրածո ողորմաբաժին... Գ Աշխարհազբոսիդ համեմատությամբ Ես մինչև անգամ Արաքս չտեսած տնաբնակըս, Ի լրո՛ գիտեմ, Որ քեզ ծին տված բնիկ գավառում Կար մի մենաստան` «Սուրբն Կարապետ», Որի դռները փակ էին ընդմիշտ կանանց սեռի դեմ: Մենք կին չենք, Այր ենք, Տղամարդ ենք մենք, Սակայն անօրեն մի նոր օրենքով Փակ է մեր առջև Ոչ միայն դուռն ու գավիթը վանքի, Այլ գավա՜ռն ամբողջ Եվ ո՜ղջ մի երկիր, Որի անունից զրկված է նույնիսկ քարտեզը հիմա: Մենք կին չենք, Այր ենք, Տղամարդ ենք մենք, Եվ ընդդեմ այս բաց անարդարության Առայժըմ մենք մեր աչքերն ենք փակում, Բայց փակում այնպես, Ինչպես փակում են մարդիկ մատները, Եվ ստացվում է դրանից ... բռունցք: Ուստի իզուր է խոսքը երդումի: Բնիկ գավառըդ հենց որ ոտք դնենք` Քո Հացեկացը կպեղենք բրչով, Եվ տարոնական պարզած երկնի տակ Սրբատաշ վեմը սուրբ թանգարանի ձևակերպ կառնի: Եվ դա կդառնա Նո՛ր Էջմիածին... Դ Սակայն... Եվ սակայն Կա սուրբ Օշական, Որ ազգի համար մի շատ վաղեմի Հավասար է Նոր Երուսաղեմի: Աշուն է հիմա: Եվ սրբատեղի տանող ծուռումուռ ճանապարհներին Խաղողի վազն է իր տերևները փռել ամենուր, Իր տերևները, որ շատ են նման Անհայտ ձիերի սմբակից պոկված ժանգոտ պայտերի: Այս հողի վրա օտար սմբակներ չեն դոփում հիմա: Եվ եթե կաղնու անտառն է սակավ այս հողի վրա, Ապա խաղողի և կաղնու տերևն իսկապես անչափ նման են իրար: Գաղտնասացության համար չեմ ծնվել, Ես գիտեմ սակայն, Որ օշականյան բանուկ այս ճամփով քայլող ամեն ոք Անխոս – լռելյայն երդում է տալիս Մի՜շտ զուգաշավիղ ընթանալ Քեզ հետ: Անձնադատորեն նա հանձն է առնում Արդյունավորվել մի՛միայն այնպես, Որ հողագնդի բյուր լեզուներից Անարտաքսելի մնա հավիտյան Մեր այն բարբառը, Որի գրերից կարելի է սուր եղաններ կռել: Բայց մեխե՜ր նաև` Գամելու համար հին ու նորորյա պիղատոսներին: Կանխասացության համար չեմ ծնվել, Ես գիտեմ սակայն, Որ սրբատեղի տանող այս ճամփով քայլող ամեն ոք Եվ վաղը պիտի դառնա մասնակից Քո անկշռելի որքանությանը, Իր հոգում զգա Քո մշտակայուն ներկայությունը, Քո իսկության հետ ինքն իրեն ձուլի` Փոխելով քայլն իր մոլորագընաց, Բեռնակիր դառնա մեր բեռ ու բարձին, Դասալիք լինի բանակից վարձու: Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք Ավանդակորույս իրենց վարքի դեմ Վերստին պիտի աչքերը բանան: Հայոց աշխարհի այրերից նրանք, Ովքեր հուլաբար ճամփա են ընկել Ու դեռ ծուլաբար դեգերում են լուռ` Օտար հովերի ապտակին հլու, Պիտի դառնորեն դարձի գան դարձյալ` Խորհե՛ն հայերեն, Ապրե՛ն հայօրեն... Ե Հոռետեսության համար չեմ ծնվել Եվ դեմ եմ հիմար լավատեսության, Սակայն շատերից մեկն էլ ես` գիտե՛մ. Դու էիր , որ մեզ անըստգյուտ գյուտովդ ուսուցանեցիր, Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար: Ուստի հավատա, ո՜վ Հնարավոր, Որ եթե մի օր – աստվա՜ծ չարասցե – Գտած հնարըդ դառնա գործազուրկ, Ասպարեզ կիջնի մեկն էլ, անկասկած, Որ սկիզբ կտա մի նո՛ր սխրանքի: Թե ճիշտ է, որ Դու հայր ունենալով` Չունեցար որդի, Ճիշտ է առավել, Որ զավակի տեղ ժառանգներ ունես` Սերունդ ու սերուցք, Որոնք անըստգյուտ գյուտովդ գիտեն, Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար... Ննջի՛ր ուրեմն սուրբ շիրիմիդ տակ, Քանզի արթուն ես մեր հոգիներում: Չէ՞ որ ինչ-որ տեղ փոքրերս ու Մեծըդ Հավասարվում ենք, դառնում աջակից. - Դու ... գործն ես արել, - Մենք ... հանձն ենք առել ...
  19. ԽՕՍՔ ՀԱՎԱՍՏԻՔԻ (Դասական Ուղղագրութեամբ) Մաշտոցի Ծննդեան 1600-Ամեակի Առթիւ Ոչ միայն որ գործենն պարտական են, այլև որ յանձն առնուն " Ա Քեզ հետ այս պահին զրուցել էր պէտք Միայն նախդըրիւ - ոսկեղնիկով Եւ պետք էր գրել այն երկաթագիր տառերով միայն, Որոնց կերպը դու առել ես գուցէ Հին գործիքներից մեր դարբինների Եւ այն կեռերից ամենատարբեր, Որոնցից զեն ու զարդ էին կախում... Բայց Գիւտարարիդ համեմատութեամբ Ես` Դանիելեան թերատ այբուբեն, Զուրկ եօթնաղողանջ ձայնաւորներից, Չեմ կարող զնգալ Ու չեմ էլ զնգում, Այլ պիտի հիմա լոկ բաղաձայնեմ, Թե պե՞տք է արդեօք, որ Քո անունով Մտքի մի օջախ կամ մի մայրուղի կոչվի աշխարհում, Եթե Քո անվամբ մի ամբողջ ազգ է կոչում ինքն իրեն, Ա՛զգ, Որ ապրելու մտադրութեամբ մեռել է յաճախ, Սակայն մեռնելու մտադրութեամբ չի ապրել երբե՜ք` Թեկուզև մի օր... Եւ պե՞տք է արդեօք, Որ արձաններդ յառնեն աստ ու անդ, Եթէ Ինքըդ Քեզ – քանի՜ դար արդէն – Քանդակում ես միշտ Մեր մանկաշխարհի պարզ հոգիներին Երեսուն և վեց կերպերով անքանդ: Պէ՞տք է ուրեմն ... Ու պէտք է եթէ` Քեզ... պէտք չէ բնա՜ւ, Պէտք է ... միայն մե՛զ: Բ Դո՛ւ, որ անվարան բնաբարձեցիր կռապաշտներին, Վերաքննութեամբ պիտի մեզ ներես, Եթե խօսում ենք քանդակ-արձանից Զի կան արձաններ, որ կուռք չեն դառնում, Եւ միաստվածներ կան նոր ու նորեկ, Որ չեն տարբերւում կռապաշտներից: Եւ այն պատճառով պիտի մեզ ներես, Որ հնուց անտի սովոր լինելով Հարկի և տուրքի, Բաժի և սակի Ու վճարելով միշտ ճարահատեալ, Մենք հոգով լոկ մէ՛կ հարկ ենք ընդունել` Հարկը հոգեկա՜ն: Եւ Դու` եզակի մի հարկահաւաք, Որ ընտրւած է – ոչ նշանակւած, Ա՛ռ ու մթերի՜ր, Ա՛ռ ու պաշարի՜ր Տասնըվեցդարեայ հարկը մեր հոգու, Որպէսզի կրկին վերաբաժանես` Մեր նեղ օրերին, Բայց... իբրև նպաստ Եւ ոչ մուրածոյ ողորմաբաժին... Գ Աշխարհազբոսիդ համեմատութեամբ Ես մինչև անգամ Արաքս չտեսած տնաբնակըս, Ի լրո՛յ գիտեմ, Որ քեզ ծին տված բնիկ գաւառում Կար մի մենաստան` «Սուրբն Կարապետ», Որի դռները փակ էին ընդմիշտ կանանց սեռի դէմ: Մենք կին չենք, Այր ենք, Տղամարդ ենք մենք, Սակայն անօրէն մի նոր օրէնքով Փակ է մեր առջև Ոչ միայն դուռն ու գաւիթը վանքի, Այլ գաւա՜ռն ամբողջ Եւ ո՜ղջ մի երկիր, Որի անունից զրկւած է նոյնիսկ քարտէզը հիմա: Մենք կին չենք, Այր ենք, Տղամարդ ենք մենք, Եւ ընդդէմ այս բաց անարդարութեան Առայժըմ մենք մեր աչքերն ենք փակում, Բայց փակում այնպէս, Ինչպէս փակում են մարդիկ մատները, Եւ ստացւում է դրանից ... բռունցք: Ուստի իզուր է խօսքը երդումի: Բնիկ գաւառըդ հենց որ ոտք դնենք` Քո Հացեկացը կպեղենք բրչով, Եւ տարոնական պարզած երկնի տակ Սրբատաշ վէմը սուրբ թանգարանի ձևակերպ կառնի: Եւ դա կդառնայ Նո՛ր Էջմիածին... Դ Սակայն... Եւ սակայն Կայ սուրբ Օշական, Որ ազգի համար մի շատ վաղեմի Հավասար է Նոր Երուսաղեմի: Աշուն է հիմա: Եւ սրբատեղի տանող ծուռումուռ ճանապարհներին Խաղողի վազն է իր տերևները փռել ամենուր, Իր տերևները, որ շատ են նման Անյայտ ձիերի սմբակից պոկւած ժանգոտ պայտերի: Այս հողի վրայ օտար սմբակներ չեն դոփում հիմա: Եւ եթէ կաղնու անտառն է սակաւ այս հողի վրա, Ապա խաղողի և կաղնու տերևն իսկապէս անչափ նման են իրար: Գաղտնասացութեան համար չեմ ծնւել, Ես գիտեմ սակայն, Որ օշականեան բանուկ այս ճամբով քայլող ամէն ոք Անխօս – լռելեայն երդում է տալիս Մի՜շտ զուգաշաւիղ ընթանալ Քեզ հետ: Անձնադատօրէն նա յանձն է առնում Արդիւնաւորւել մի՛միայն այնպէս, Որ հողագնդի բիւր լեզուներից Անարտաքսելի մնայ յաւիտեան Մեր այն բարբառը, Որի գրերից կարելի է սուր եղաններ կռել: Բայց մեխե՜ր նաև` Գամելու համար հին ու նորորեայ պիղատոսներին: Կանխասացութեան համար չեմ ծնվել, Ես գիտեմ սակայն, Որ սրբատեղի տանող այս ճամբով քայլող ամեն ոք Եւ վաղը պիտի դառնայ մասնակից Քո անկշռելի որքանութեանը, Իր հոգում զգայ Քո մշտակայուն ներկաիւթիւնը, Քո իսկութեան հետ ինքն իրեն ձուլի` Փոխելով քայլն իր մոլորագընաց, Բեռնակիր դառնայ մեր բեռ ու բարձին, Դասալիք լինի բանակից վարձու: Հայոց աշխարհի փափկասուն տիկնայք Ավանդակորոյս իրենց վարքի դէմ Վերստին պիտի աչքերը բանան: Հայոց աշխարհի այրերից նրանք, Ովքեր հուլաբար ճամբայ են ընկել Ու դեռ ծուլաբար դեգերում են լուռ` Օտար հովերի ապտակին հլու, Պիտի դառնօրէն դարձի գան դարձեալ` Խորհե՛ն հայերէն, Ապրե՛ն հայօրէն... Ե Հոռետեսութեան համար չեմ ծնվել Եւ դէմ եմ յիմար լաւատեսութեան, Սակայն շատերից մէկն էլ ես` գիտե՛մ. Դու էիր , որ մեզ անըստգիւտ գիւտովդ ուսուցանեցիր, Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար: Ուստի հավատա, ո՜վ Հնարաւոր, Որ եթէ մի օր – Աստվա՜ծ չարասցէ – Գտած հնարըդ դառնայ գործազուրկ, Ասպարէզ կիջնի մէկն էլ, անկասկած, Որ սկիզբ կտայ մի նո՛ր սխրանքի: Թէ ճիշտ է, որ Դու հայր ունենալով` Չունեցար որդի, Ճիշտ է առաւել, Որ զաւակի տեղ ժառանգներ ունես` Սերունդ ու սերուցք, Որոնք անըստգիւտ գիւտովդ գիտեն, Որ անհնարին վիճակն է միայն ծնում նոր հնար... Ննջի՛ր ուրեմն սուրբ շիրիմիդ տակ, Քանզի արթուն ես մեր հոգիներում: Չէ՞ որ ինչ-որ տեղ փոքրերս ու Մեծըդ Հավասարվում ենք, դառնում աջակից. - Դու ... գործն ես արել, - Մենք ... յանձն ենք առել ...
  20. ԹՈՆԴՐԱԿԵՑԻՆԵՐ (ՀԱՏՎԱԾՆԵՐ) Վահագն Դավթյան ՄՈՒՆԵՏԻԿ Հե՜յ, հեռու կացեք, Ճանապարհ բացեք Գալիս են, գալիս իշխան, վարդապետ, Գալիս են, գալիս, Աբուլ-Բարդի հետ. Ու բերում նեռին. ...Ծանր շղթաներն իր կուռ ձեռքերին, Մազերը խռիվ, շապիկն արնամած, Սմբատը ահա գգալիս է կամաց: Աչքերում շանթի ու պողպատի փայլ, Գալիս սիգաճեմ, գգալիս ծանրաքայլ, Գալիս է, գգալիս ու թվում է թե, Երբ ձեռքը շարժի՝ շղթան պողպատե Փշրվի պիտի, հոդ առ հոդ թափվի Կուռ թեւերն ի վար: Գալիս է... կանայք կանգնած շարվեշար, Նայում են, խոսում, շշուկ-հոգոցով. - Ինչ պարթեվ հասակ... - Ինչ աչքեր են ծով... - Տեսնես քանիսի՞ն սիրու տեր արել, Քանի՜ քանիսի սրտիկն է վառել... - Ինչպես անուշիկ հայրենն է ասում, Ախ, երնեկ նրան, ով այս դյուցազուն Քաջի հետ երթա, կամուրջն անցանի, Հետո ջուրը գա, կամուրջն այդ տանի: Կանգնում է Սմբատն... իսկ շուրջը նրա Վանականերն են վխտում հեվիհեվ, Կանգնում է... հայացքն ամբոխի վրա Ճախրում է մի պահ, հետո սրաթեվ Սլանում դեպի Թոնդրակա սարի Ժայռերը բարձրիկ: Ո՞ւր են իր քաջերն... Իսկ եպիսկոպոսն՝ այր մի լայնալանջ, Անշուշտ չգիտեն, Թե ոչ, կիջնեին, հանց շանթ ու արծիվ: Կրծքին ակնակուռ, ոսկեցոլ մի խաչ Ու ոկեփոշով օծված միրուք մի Խիտ ու փառահեղ, Այսպես բարբառեց ձայնով իր ահեղ: ԵՊԻՍԿՈՊՈԱ Իշխանաց մերոց՝ լույս ու բարություն, Ազատաց՝ կորով ու քաջարություն, Վանքերին մեր սուրբ՝ կուռ հաստատություն Եվ ռամիկներին երկնային երկյուղ Ու խոնարհություն: ԾԱՂՐԱԾՈՒ Ցնծա դու, ռամիկ, չարադատ անձիդ Օրհնանք մի հասավ խիստ երանելի, Ի՞նչ կա երկյուղից ավելի քաղցրիկ, Խոնարհությունից անուշ ավելի: ԵՊԻՍԿՈՊՈՍ Լռիր, խեղկատակ... Իսկ դու, ժողովուրդ, Նայիր ոճրամուխ այս արարածին, Նա իր մոլության կրքով անհագուրդ, Ախտակտությամբ իր դժոխածին, Իր խավարասեր վարդապետությամբ, Անուսումնական իր տգիտությամբ Իր ոճրաշավիղ դիվահարությամբ, Իր խավարտչին ու նենգ չարությամգ Կամեր քո հոգին հավատից հանել Ու տաճարն Աստծո հիմից սասանել: Սակայն մծղնե գործերն այդ չարի Անպատշաճ է խիստ պատմել մեկ առ մեկ, Զի աղտեղի են ու նենգ են կարի: ՍՄԲԱՏ Ով եպիսկոպոս, երկնչում ես դու Ասել այս մարդկանց, Թե ես, իրապես ինչ եմ քարոզում, Դու, որ կիտել ես ծով ոսկի ու գանձ Եվ ոսկով անգամ միրուքդ ես օծում, Ասա, ուսկի՞ց են այդ գանձերը քեզ... Չե՞ս ուզում ասել... Դե, ներիր այնժամ, Եթե տհաճո խոսքերն իմ լսես, Ադամանդներն այդ, որ կայծակում են Քո կրծքի խաչին, Ռամկի քրտինքի ծովից են հանված, Ալ սուտակները, որ ճառագում են Քո այդ «սուրբ» աջին, Արյամբ են այդպես վառ ծիածանված, Դրանք մեր արյան շիթերն են անգին... Բանիր չարաչար՝ Տասնորդը վանքին... Մկրտիր Դրամ անիծյալ վանքին. Հաղորդվիր՝ Դրամ տուր, դարձյալ վանքին, Զոհը իր հերթին Ու պտղին իրեն, Եվ ո՞վ է կարգել այդ կարգն անօրեն... ՁԱՅՆԵՐ - Ճշմարիտ է նա... - Ճշմարիտ է նա... ԵՊԻՍԿՈՊՈԱ Նա մոգ է, նա շուն, վայրի մի գազան, Նա մարմնավորյալ ոգին է չարի ՍՄԲԱՏ Առավել լավ է բնությունը շան, Քան բնությունը հիմար ոչխարի, Մեզ պետք չեն վանքեր, Պետք չե վանական, Աշխարհն է մարդու, վանքն անապական, Միթե տերն ինքը մեզ չի մկրտում Իր Աստվածային շնչով անարատ, Մի՞թե ամեն օր մենք չենք հաղորդվում Աստծո սիրով ու լույսով առատ, Մի՞թե կյանքը մեր, Տառապանքը մեր Մի սրբանվեր զոհ չե Աստծուն... Էլ ինչո՞ւ են պետք վանքերն այդ փծուն, Թող ազատ հոգին որտեղ կամենա, Այնտեղ աղոթի, Մի´ դնեք կապանք մեր հոգու վրա, Մեր ձեռն ու ոտի, Աստված ազատ է ստեղծել մարդուն, Էլ ինչո՞ւ իշխան եվ ինչո՞ւ ռամիկ, Նա բաշխել է մեզ լույսն իր զվարթուն, Այս հողն, այս ջուրը, ամենայն բարիք, Բայց խլել եք դուք աշխարհն այս պայծառ Եվ խաբում եք մեզ կյանքով հանդերձյալ: Ո´չ կյանքն այստեղ է, այս արեվի տակ, Եվ մահից հետո չկա այլ մի կյանք: Դուք մեզ երկիրն այս տվեք կենարար, Ու թող ձեզ լինի դրախտ ու եդեմ... ԵՊԻՍԿՈՊՈԱ Օ, հանդգնում է նա երկնքի դեմ, Հասու չի լինում նա մտոք իր կույր, Որ երկնքից են բարիքներ արար, Երկինքն է ղրկում մեզ լույսն իր մաքուր, Անձրեվն իր առատ, Ցողը կենարար: ՍՄԲԱՏ Ո´չ, ամպն իր անձրեվն առնում է ծովից, Երկրի սրտից են բխում գետ ու ծով, Թե ակունքներն այդ չքանան հողից, Ուսկի՞ց կը լինի եվ անձրեվ, եվ ցող: ԵՊԻՍԿՈՊՈԱ Իսկ թե երկինքը բարկ արեվ անի, Եվ խորշակ անի, եվ անի երաշտ, Հողը դժոխքի պիտի նմանի, Սեվանան պիտի արտ, արոտ ու դաշտ: ՍՄԲԱՏ Եթե երկինքը բարկ արեվ անի, Ամպերն անձրեվելն իրենց մոռանան, ետինն անդունդից հեղեղ կը հանի, Որ ջրվեն ծաղկունքն ու պայծառանան: ԵՊԻՍԿՈՊՈԱ Իսկ եթե երկինքը գոռա ահառիկ Եվ կարկուտ անի, եվ անի կայծակ, Մոխրանան պիտի եվ հասկ, եվ ծաղիկ, Ամլանա պիտի հողը ծագեծագ: ՍՄԲԱՏ Բայց երկիրն ունի անդունդներ անհուն Կուլ կտա իսկույն հեղեղ ու կարկուտ, Ու ժայռեր ունի նա շանթակայուն, Կը փշրի երկնի կայծակներն անգութ: ԵՊԻՍԿՈՊՈԱ Ո´չ, երկինքն է վեհ զի Տերն Արարիչ Բազմել է այնտեղ ամպե իր գահին Եվ արդարությունն ու լույսն է իր ջինջ Սփռոյմ երկնքից արար աշխարհին... ՍՄԲԱՏ Ով եպիսկոպող, գիտե՞ս դու սակայն, Որ երբ օրը գա այն դատաստանի Երբ փողը հնչի աբրիելական, Աստված երկնքից իջնի պիտի վար, Որ այստեղ արդար իր դատը անի: ՁԱՅՆԵՐ - Հաղթեց... - Հա՜յ, հաղթեց... - Հաղթեց Սմբատը եպիսկոպոսին... ՍՄԲԱՏ Այո, նա այստեղ իր դատը կանի, Նա գերեզմանից քեզ դուրս կը հանի, Քեզ, որ ոսկի ես միրուքիդ ցանում, Հագնում ես մետաքս ու հագնում բեհեզ, Մինչդեռ ռամիկը շինարար ու հեզ, Որ հողն է վարում ու հաց սերմանում, Իր դատած հացին կարոտ է մնում... Նա գերեզմանից քեզ դուրս կը հանի, Կը հանի ամեն տեր ու իշխանի Եվ ձեր ծովական մեղքերի համար Իր Աստվածային սուրբ դատը կանի: Նա կը խափանի չարը անողորմ, Նա կը հաստատի վսեմն ու բարին, Եվ արդարության անարատ ցողով, Եվ ազատության ոսկեղեն շողով Առավոտ կիջնի Հայոց աշպարհին... ՁԱՅՆԵՐ - Հաղթեց Սմբատը եպիսկոօպոսին... - Հաղթեց, Հա՜յ, հաղթեց եպիսկոպոսին: ԵՊԻՍԿՈՊՈԱ Գործերիդ համար չարանենգ ու սին Անիծում եմ ես կռապաշտ մոգիդ, Անիծում եմ ես մարմինդ ու հոգիդ, Անիծում եմ քեզ անշիջում հրով, Տարտարոսական թանձր խավարով, Կուպրի լճերով, հրեղեն գետով, Հրեշտակների անվրեպ նետով... ՔՈՒՆՁԻԿ Նաեվ որդերով, թունոտ իժերով, Տառապանքների անանց գիշերով... ՍՄԲԱՏ Քունձիկ աբեղա, օ, այստե՞ղ ես դու, Եվ կերպ ե՞ս առել անարատ մարդու... Միթե՞, ամիրա´, դու չես նկատում, Որ բորի թույն է այս մարդուց կաթում, Որ վարակ է նա... հետ տարեք ապա Վեղարը նրա այդ օձիկապա Եվ վեղարի տակ կտեսնեք նրա Թույնը մահահոտ: ՁԱՅՆԵՐ - Բորոտ է իրավ... - Բորոտ է, բորոտ... ԱԲՈՒԼ-ԲԱՐԴ Եվ դու ահավոր այդ վարակն առած, Ի՞նձ ես մոտեցել ով, չար արարած... Դահիճներ, տարեք, գլխատեք դրան: Ոռնոցով զարհուր ու լալահառաջ Տարածվեց Քունձիկն Արաբի առաջ: ՔՈՒՆՁԻԿ Օ, ողորմա ինձ, Փրկիչդ վերին, Հիշիր ամիրա, Ես եմ քո ձեռքը մատնել այս նեռին, Հիշիր, ինչպես եմ ես քեզ ծառայել... Եվ ա՞յս էր վարձս... ԱԲՈՒԼ-ԲԱՐԴ Ես վարձ եմ տալիս մատնիչին վայել: ԾԱՂՐԱԾՈՒ Հրաշք եղավ, Հրաշք եղավ, Շունը, իրավ, շան միս կերավ: Բայց խլացնելով աղաղակ ու կանչ, Նժույգ մի մեխվեց ամբոխի մեջ ծով, Իջավ նժույգից կին մի հիասքանչ, Դեպի ամիրան քայլեց սիգալով: Ու շշուկ անցավ. - Իշխանուհին է... Փառանձեմն է դա... ԻՇԽԱՆՈՒՀԻ Ողջույն, սուրբ հայրեր, ողջույն, ամիրա, Ի՞նչ, հավաքվել ու դատո՞ւմ եք արդեն, Չգիտե՞ք, սակայն, որ իմ ճորտն է նա, Ու կարգ է, որ ես իմ ճորտին դատեմ: Ուստի ազատիր թեվերը նրա, Եվ իմ ճորտ ռամկին ինձ տուր, ամիրա: ԱԲՈՒԼ-ԲԱՐԴ Հազիվ եմ նրան ձեռք ձգել, տիկին, Եվ դու ուզոմ ես՝ բաց թողնեմ կրկին... Հա, հա՜, հա՜, հա՜ հա... ՍՄԲԱՏ Բայց դու իզուր ես ժամանել տիկին, Ես չեմ ցանկանում ճորտի անունով Փրկել իմ հոգին... Ես ճորտ չեմ, օ, ոչ: Ես ազատությունն ինքն եմ մարմնացած, Ազատությունը՝ շղթայի զարկված, Ազատությունը՝ որ մեռնում է միշտ Մեռնում է նորից հարություն առնում, Հառնում, տառապում, ոգորում ըմբոստ Ու նորից մեռնում: Ու ես կը մեռնեմ, կը մեռնեմ խաղաղ. Զի սերմանել եմ իմ սերմը արդեն, Որոնք մայր հողում մի օր կը պայթեն, Ու վեր կընձյուղեն Ու կելնեն ի լույս, Ցորյանի հատը կը լինի մասուր,, Ու գարին՝ ընկույզ... Չի լինի իշխան, Ու չի լինի ճորտ, Մարդը կը դառնա արդար ու բարի, Եվ ազատություն կը լինի այնժամ, Ի մեջն աշխարհի: ՁԱՅՆԵՐ - Նա սուրբ է, նա սուրբ... - Աարդար մարգարե... - Քրիստոսն է մեր... - Մեր լույսը բարի...
  21. Հ Ա Յ Ե Ր Գ Ո Ւ Թ Ի Ւ Ն (Նոր Ուղղագրութեամբ) Վահագն Դաւթեան ...Եւ ճանապարհը ինձ տանում է վեր: Շէկ քարափներ են, պզնձէ վիհեր, Պղնձէ տապ է, Պղնձէ տոթ է, Պղնձէ համ է, Պղնձէ հոտ է, Պղնձէ շողուն, պսպղուն փոշի: Արևահարող մարող օշօշի Դեղին հօրանջ է, ծարաւ է դեղին, Դեղին մորմոք է ու ցաւ է դեղին: Եւ ճանապարհը ինձ տանում է վեր: Մի յոգնած ծարաւ, շնչահատ ստւեր Իրեն հազիւհազ այդ տապից հանել, Ժայռի մութ խորշում լուռ ապաստանել Ու գիրկն է առել մի կապոյտ ծաղիկ... Եւ բարակ, բարակ, բարակ մի աղբիւր, Որ չես հասկանում ծիծաղ է մի բուռ, Թէ՞ մի բուռ լաց է, մի բուռ հեկեկանք. Մի վայրկեան միայն պէծին է տալիս, Թողնում ակունքը ու մահանալիս Զուգում է իրեն կանաչ պսակով... Հայաստան աշխարհ, Ինչպէ՞ս ապրեցիր Այդ մի բուռ ջրով ու մի լուրթ ծաղկով... Եւ ինչպէ՞ս եղաւ, Որ գլխիդ վրայ խշխշում է դեռ Կանաչից, աստղից ու քամուց հիւսւած Մենաւոր բարդին... Հայաստան աշխարհ, Առեղծւած ես հին, Խրթին առեզծւած Ու չեմ կարենում գաղտնիքդ բացել, Սեպագիր ես դու հողմերից եղծւած Ու չեմ կարենում խորին խորհուրդդ Խօսքի վերածել, Ճակատագիր ես, Որ մրուրի մէջ թաթախւած շանթն է շառաչով գրել Եւ սրբագրել տառապանքն ինքը... Բայց ինչպէ՞ս եղաւ որ քո երկինքը Մաքուր է այնքան, Ասես չի լսել և ոչ մի անեծք, Եւ ինչպէ՞ս եղաւ, որ ապրում ես դու Ծիծեռնակների Ու արծիւների Ու աստւածների կապոյտ աշխարհում... Հայաստան աշխարհ, Դու լռում, լռում, Լոկ տալիս ես ինձ Ծիծեռնակների Ու արծիւների Ու աստւածների կապոյտ աշխարհից Դէմքդ դիտելու շնորհը վերին: Ու ես նայում եմ լեռնապարերին, Ուր շողշողում է լուսաբացն անծիր... Հայաստան աշխարհ, Ինձ ուշ ծնեցիր. Ու ես չտեսայ լուսաստղի մաքուր քուրայից ելած Առաւօտները քո այն նախնական, Որ քայլում էին հովիտներն ի վար Ու ոտներն ի վար թափթփւում էին Ճառագայթ ու ցօղ: Ու ես չտեսայ կապոյտի միջով դանդաղ ընթացող Քո աստւածներին, Որոնց անունը կրակ էր ու սէր... Ես աչք եմ բացել ու քար եմ տեսել... Քարը՜ Աստծոյ խիղճը քարացած, Քարը, որ ծանր է, ինչպէս չլացած Ու սրտին կաթած մարդու արտասուք... Քարերի բուք էր ու քարերի սուգ... Ու երբ իմ յոգնած երակների մէջ Ցաւն է տնքացել քարի ծանրութեամբ, Իմ ոխն արթնացել Ու ծառացել է քո դէմ արարո´ղ. Ինչո՞ւ այս քարի ու չարի հետ բիրտ, Զլացար մի բուռ բարութիւն ու հող... Բայց երբ նոյն յոգնած երակներիս մէջ Զարթնել է յանկարծ արարիչ մի դող, Շշնջացել եմ. --- Ների´ր արարող, Քանզի այդ քարի երակների մէջ Դու կարծրութիւնն ես դրել իմ ցեղի, Դրել ես կայծի հրաշքը մաքուր Եւ աղբիւրների լոյսը արարող... Ու նայում եմ քեզ, Սրբազան իմ հող... Նախաստեղծութեան մոլուցքը վայրի Այստեղ քարեղէն իր ոխն է թողել, Բայց կատարներին լճեր կան բարի, Իբրև աստծոյ բոբիկ ոտքերից Կաթկթած ցօղեր... Այստեղ ժայռերը յօշոտել իրար, Քարեր են ձևել, քարափներ քանդել, Բայց և կախել են քարափներն ի վար Աղբիւրներն իբրև, արծաթէ ծամթել: Ապառաժն այնքան վայրի է ու բիրտ, Որ շանթերն անգամ չեն կարող խոցել, Բայց քարէ ձեռքով, իբրև սէր ու սիրտ, Բռնել է բոսոր կակաչի բոցեր... Ալ կակաչների ապստամբութիւն Եւ խոնարհութիւն մանուշակների... Հայաստան աշխարհ, Բիրտ խռովքների ու քնքշանքների Անվերջանալի ալեբախութիւն, Բարբարոս բարբառ ու զտւած հնչիւն, Դու անմեկնելի ու մեծ ներշնչում, Որ մերթ հանում ու թաթախում է քեզ Աստղալոյսի մէջ ու արշալոյսի Եւ մերթ տապալում անդունդներն ի վար... Դու՝ լոյս, դու՝ խաւար, Դու՝ խառն ու խրթին, Որպէս խաւարով ու մառախուղով Խմորւող խռով նախաստեղծութիւն, Եւ դու՝ դաշնաւոր բանաստեղծութիւն, Որ աղօթում է լոյսի, բարութեան, Քո խաղաղութեան ու հացի համար Եւ բուրում է քո հոգևոր հացը... Քո մագաղաթի ամէն մի էջը Խշխշուն ու տաք մի լուսաբաց է. Եւ ամէն տողը Լուսաբացի մէջ մխացող ակօս, Ուր ոգիդ շռայլ ցորեան է թափել, Եւ ամէն նախշը՝ Որդան կարմիրի հրեղեն թևով Երկինք սաւառնող յարութեան հրաշք Եւ համբարձումի անսուտ առասպել... Մագաղաթնե՜րդ... Ու մինչև հիմա չեմ կարողանում Վերծանել նրանց խորհուրդը խորին. Այդ ինչպէ՞ս եղաւ, որ օրը օրին Շնչել խաւարը քո տառապանքի Արտաշնչել են «առաւօտ լուսոյ», «Արեգակ արդար», «փառք ճառագայթած»... Մայրենի լեզու, Դու՝ ոգի, դու՝ հաց, Դու՝ անզուգակից, դու՝ միակ աստւած, Որ աստծոյ նման զոհ է պահանջում... Եւ երբ շաչել է փորձութեան քամին, Մենք մեզ ենք դրել զոհասեղանին, Սակայն չենք զիջել Քեզնից ոչ մի բառ և ոչ մի հնչիւն» Հայաստան աշպարհ, Դու՝, խոնարհ աղօթք, Բայց նաև՝ արծւի ահեղ կռնչիւն Դու՝ վանքի զանգակ ու ռազմի դու փող, Դու` վիհի անկոում, գագաթի ներբող, Դու՝ ներման թավիշ, վրէժի եղջիւր, Դու՝ խաղաղ կրակ, մոլեգնած դու ջուր, Դու՝ սիրոյ ծաղիկ,ու վայրի տատասկ,, Դու՝ լեղի որոմ, կաթնահամ դու հասկ Նարեկայ վանքի քարէ հրթիռով Առ աստւած միտող դու Նարեկացի Եւ աստծոյ կողը գանգատով խրվող Ահեղ ցասումը Ֆրիկեան կայծի... Եւ դու` տառապանք, Որ ծանր է որպէս կռանը՝ սալին... Բայց այդ խռովված անդաշնութեան մէջ Դու ինչպէ՞ս գտար Դաշնութեան խորհուրդն՝ այդ զարմանալին: Խաչքարիդ վրայ Ասես թէ ինքը հրաշքն է թառել Որ թեթև շնչից պիտի վերանայ: Եւ քո կամուրջի Սլաք կամարը այնպէս է սուրում, Ասես հրեղէն հովատակ է նա: Հայաստան աշխարհ, Այդ ինչպէ՞ս արիր որ քարը շնչի Ու ոգիանայ ու դառնա Անի... Ինձ ուշ ծնեցիր, Բայց ես երևի քո մայր ոստանի Մի գմբէթի մէջ խորհուրդ եմ եղել, Մտորմունք մի լուռ, Նրա մի զանգի ղօղանջը տխուր, Շքեղ թախիծը ինչ-որ կամարի Եւ քար եմ եղել պարիսպների մէջ՝ Վէմ հպարտութեան... Ինձ ուշ ծնեցիր Ու կտակեցիր ցաւը պարտութեան... Իմ սրտի միջով խուժում է ահա Դեղին սամումը անապատային, Հորդան այդ շեղաչ, խուժդուժը, վայրին, Որ խուլ կռնչում, երգում ռնգաձայն, Վարգում բիւրեղեայ հրաշքիդ միջով Ու նիզակներն է մեխում քրքիջով: Հայաստան աշխարհ, Այդ հեղեղի դէմ բիրտ ու հողմասուն Դու՝ փլչող գմբէթ ու ծալվող դու սիւն, Դու թռիչքի մէջ տապալւող կամար, Լպիրշ աչքի դէմ՝ դու մերկ Տիրամայր, Քարէ հառաչանք, քարէ արտասուք Եւ գեղեցկութեան ծնկածալ դու սուգ... Եւ քո տապալւող գեղեցկութեան հետ Դարեր ու դարեր տապալւել եմ ես, Ամէն սասանվող ու ծալւող սեան հետ Սասանւել եմ ես ու ծալւել եմ ես, Մոխիր եմ ծամել ու ծամել փոշի, Այդ փոշու միջից նորից թևել եմ Ու քո ցաւի պէս հարատևել եմ... ...Աշնան առավօտ... Մենավոր բարդին Ասես գիշերւայ թափած աստղերը Մէկ-մէկ հաւաքել, բարձել սաղարթին Ու նորից դէպի երկինք է տանում... Հայրենի հովիտ՝ սրբազան անուն, Այստեղ ձեր Նոյը, այդ պատկառելին Քամեց առաջին ողկոյզը արդար, Խմեց, խենթացաւ ու աստւածացավ Ու աստծոյ նման կանգնեց մերկ ու բաց... Աշնան առավօտ, Քո իսկ խելագար բոյրերով հարբած, Քայլում ես նորից աստծոյ նման մերկ Եւ առած հողի շռայլ նախընծան, Հողոտ ու շողոտ մտնում ես հնձան... Բայց դու, Հայաստան, Սմբակների տակ տրորւած ողկոյզ, Դու հեղւած գինի, բզկտւած դու լոյս, Հանգչող փեթակի տաք ու խուլ դու ձայն, Դու՝ անդուռ հնձան... Եւ գիշերային անքնութեան մէջ, Երբ իմ արիւնը մխացել տխուր, Մէջքիս երակը տնքացել է խուլ, Տնքացելկ ինչպէս մայր Արածանին, Հնազանդւել եմ ես նրա ձայնին, Ճամփայ եմ ընկել, Որ նշխարներդ մէկ-մէկ հաւաքեմ Ու ոտից գլուխ քեզ երկրպագեմ: Եւ թափառական գուսանի նման Անցել Մասիսի կապուտակ փէշով, Յոգնած ոտքերս ցողել մշուշով, Իջել եմ նորից հովիտներդ հին... Անձրևից յետոյ Արտոյտներն այնտեղ խենթանում էին, Անձրևից յետոյ երկնքի միջով Եօթը միրհավ էին թռել երևի Եւ թողել էին իբրև ծիածան Հետքը թևերի... Անձրևից յետոյ այնտեղ եօթ երկինք, Եօթ ծիածան կար ու եօթ մանկութիւն... Հողի կոնքերին Դողում մայրութեան մի տաք ցանկութիւն, Հևում տարփանքով, փարւում էր խոփին: Օրը՝ բարութեան արցունքը կոպին, Ոսկէ սերմեր էր ակօսին յղում: Եւ խոփն այնպէս էր այնտեղ պսպղում, Ասես նրա մէջ աշխարհի խիղճը Ամենախոշոր իր աստղն էր վառել... Հայաստան աշխարհ, Դու՝ արտ, դու արև, Դու՝ ծլարձակման կանաչ արշալոյս, Երկնքի դիմաց դողացող դու յոյս, Քրտինքով ցօղւած հասկի ճառագայթ, Իմաստութեան պէս խոնարհւած դու արտ, Դու՝ ամառային մեծ արևագալ, Դու՝ հնձի զնգոց, ոսկեղեն դու կալ... Վանքի խաւարում Տիրամօր առաջ Հասկերից հիւսւած ոկէցոլ դու խաչ Եւ արիւն հեղւած այդ յուսոյ խաչին... Ինձ ուշ ծնեցիր, Ու ես չտեսայ Քո Թլոր Դաւթի թուրը հրածին, Ինձ կտակեցիր Տխուր արիւնը փոքր Մհերի Նրա զօրաւոր անզօրութիւնը Քարանձաւային հառաչը նրա, Քարանձաւային այդ դառնութիւնը: Հայաստան աշխարհ Քո անձաւներում Առեղծւածային ոգիդ է ապրել, Որ հեզ էր իբրև աղօթք ու ներում Եւ ըմբոստ որպէս լոյսի առասպել: Քարի արցունքն է որպէս ջինջ կանթեղ, Նրանց կամարից կախւել հեծութեամբ Քո երազներն են բնակւել այնտեղ Իրենց սովահար ճգնակեցութեամբ: Քո մոլոր յոյսն է այնտեղ թափանցել, Խաչւել է քարի արտասուքներում Եւ այդպէս խաչւած, նորից համբարձւել Միտել է դէպի անյայտն ու հեռուն: Հայաստան աշխարհ, Դու ինձ ծնեցիր Մեծ ու գերագոյն տառապանքիդ մէջ, Քո անկումի մէջ մեծ ու գերագոյն... Եւ գիշերները, երբ իմ արիւնը Այրող ծարաւից մխում է անքուն, Ինձ թւում է թէ բերդ եմ պաշարւած Ու որոնում եմ դէպի ջուր տանող Միակ գաղտնուղին, Չեմ գտնում սակայն... Ու մերթ թւում է, Թէ անապատի աւազի միջով Միայնակ քայլող որբ մանուկ եմ ես, Որ ձայն եմ տալիս Բայց չեմ ստանում ոչ մի արձագանք... Տնակ եմ աւեր, թոնիր եմ հանգած Եւ աւերակի ճեղքերից բխած Եղինջի կսկիծ, Հուրհրան աստղն է ծագում գիշերով Որ վրաս հսկի, Բայց արցունք դարձած՝ կաթում է վրաս... Ու մերթ թւում է, Բիւրեղ առ բիւրեղ փշրւած հրաշք, Վանք եմ փշրւած Ու մի բզկտւած, արնոտւած «Նարեկ» Ընկած գաւիթում: Քամին գալիս է, Իմ մագաղաթեայ հառաչը թերթում Եւ իմ հեծութեան մրրիկը առած, Տանում փռում է ամայի երկրի Որբ ու ամայի թախծութեան վրայ: Ու մերթ թւում է՝ աղբիւր եմ մաքուր, որի կոկորդում մեր վարդավառի ԾիԾաղը մնաց որպէս հեկեկոց... Կալ եմ ամայի, ջրաղաց եմ գոց Եւ գիւղի ճամփին Արծաթ թափթփող մենաւոր բարդի, Որ էլ ոչ մէկի ճամփան չի պահում... Բայց ինչպէ՞ս եղաւ, Որ ապրում եմ դեռ Ծիծեռնակների Ու արծիւների Ու աստւածների Կապոյտ աշխարհում... Հայաստան աշխարհ, Ո´չ, հող չես դու լոկ, դու քար չես միայն, Դարեր ու դարեր գոյացել ես դու Մեր երազների տաք աճիւններից, Որոնցից անվերջ նոր երազների Հրաշքն է աճել, Դու գոյացել ես Մեր ըմբոստութեան շառաչիւններից, Որոնց արձանքն ահագնացել է Ու անվերջ շաչել... Դու գոյացել ես առեծւածներից, Մեռնող ու ծնւող մեր աստւածներից, Մեր համբերութեան քարէ բերդերից, Մեր սիրոյ մաքուր ծաղկաբերդերից, Լացող մամուռի արտասուքներից, Նահատակներիդ սուրբ մասունքներից, Օջախի բոցից, ծխանի ծխից, Քո ոգուց ելնող, այն մառախուղից, Որից աստղեր են ծնւում աշխարհում... Հայաստան աշխարհ, Իմ կավ, իմ արիւն, Իմ հին տառապանք ու իմ պարտութիւն, Իմ լուսէ խոյանք, իմ հպարտութիւն, Իմ թաքուն գանգատ ու իմ գոհութիւն, Իմ բախտ, իմ հաւատ ու իմ գոյութիւն... Հայաստան աշխարհ, Դու խաչելութեան, ցաւի, թախծութեան Եւ հրաշալի ու մեծ յարութեան Անվերջանալի արարողութիւն... Հայաստան աշխարհ՝ Արա գեղեցիկ, Հայաստան աշխարհ՝ հրեղէն դու սիւն...
  22. Հ Ա Յ Ե Ր Գ Ո Ւ Թ Ի Ւ Ն (Դասական Ուղղագրութեամբ) Վահագն Դաւթեան ...Եւ ճանապարհը ինձ տանում է վեր: Շէկ քարափներ են, պզնձէ վիհեր, Պղնձէ տապ է, Պղնձէ տոթ է, Պղնձէ համ է, Պղնձէ հոտ է, Պղնձէ շողուն, պսպղուն փոշի: Արևահարող մարող օշօշի Դեղին հօրանջ է, ծարաւ է դեղին, Դեղին մորմոք է ու ցաւ է դեղին: Եւ ճանապարհը ինձ տանում է վեր: Մի յոգնած ծարաւ, շնչահատ ստւեր Իրեն հազիւհազ այդ տապից հանել, Ժայռի մութ խորշում լուռ ապաստանել Ու գիրկն է առել մի կապոյտ ծաղիկ... Եւ բարակ, բարակ, բարակ մի աղբիւր, Որ չես հասկանում ծիծաղ է մի բուռ, Թէ՞ մի բուռ լաց է, մի բուռ հեկեկանք. Մի վայրկեան միայն պէծին է տալիս, Թողնում ակունքը ու մահանալիս Զուգում է իրեն կանաչ պսակով... Հայաստան աշխարհ, Ինչպէ՞ս ապրեցիր Այդ մի բուռ ջրով ու մի լուրթ ծաղկով... Եւ ինչպէ՞ս եղաւ, Որ գլխիդ վրայ խշխշում է դեռ Կանաչից, աստղից ու քամուց հիւսւած Մենաւոր բարդին... Հայաստան աշխարհ, Առեղծւած ես հին, Խրթին առեզծւած Ու չեմ կարենում գաղտնիքդ բացել, Սեպագիր ես դու հողմերից եղծւած Ու չեմ կարենում խորին խորհուրդդ Խօսքի վերածել, Ճակատագիր ես, Որ մրուրի մէջ թաթախւած շանթն է շառաչով գրել Եւ սրբագրել տառապանքն ինքը... Բայց ինչպէ՞ս եղաւ որ քո երկինքը Մաքուր է այնքան, Ասես չի լսել և ոչ մի անեծք, Եւ ինչպէ՞ս եղաւ, որ ապրում ես դու Ծիծեռնակների Ու արծիւների Ու աստւածների կապոյտ աշխարհում... Հայաստան աշխարհ, Դու լռում, լռում, Լոկ տալիս ես ինձ Ծիծեռնակների Ու արծիւների Ու աստւածների կապոյտ աշխարհից Դէմքդ դիտելու շնորհը վերին: Ու ես նայում եմ լեռնապարերին, Ուր շողշողում է լուսաբացն անծիր... Հայաստան աշխարհ, Ինձ ուշ ծնեցիր. Ու ես չտեսայ լուսաստղի մաքուր քուրայից ելած Առաւօտները քո այն նախնական, Որ քայլում էին հովիտներն ի վար Ու ոտներն ի վար թափթփւում էին Ճառագայթ ու ցօղ: Ու ես չտեսայ կապոյտի միջով դանդաղ ընթացող Քո աստւածներին, Որոնց անունը կրակ էր ու սէր... Ես աչք եմ բացել ու քար եմ տեսել... Քարը՜ Աստծոյ խիղճը քարացած, Քարը, որ ծանր է, ինչպէս չլացած Ու սրտին կաթած մարդու արտասուք... Քարերի բուք էր ու քարերի սուգ... Ու երբ իմ յոգնած երակների մէջ Ցաւն է տնքացել քարի ծանրութեամբ, Իմ ոխն արթնացել Ու ծառացել է քո դէմ արարո´ղ. Ինչո՞ւ այս քարի ու չարի հետ բիրտ, Զլացար մի բուռ բարութիւն ու հող... Բայց երբ նոյն յոգնած երակներիս մէջ Զարթնել է յանկարծ արարիչ մի դող, Շշնջացել եմ. --- Ների´ր արարող, Քանզի այդ քարի երակների մէջ Դու կարծրութիւնն ես դրել իմ ցեղի, Դրել ես կայծի հրաշքը մաքուր Եւ աղբիւրների լոյսը արարող... Ու նայում եմ քեզ, Սրբազան իմ հող... Նախաստեղծութեան մոլուցքը վայրի Այստեղ քարեղէն իր ոխն է թողել, Բայց կատարներին լճեր կան բարի, Իբրև աստծոյ բոբիկ ոտքերից Կաթկթած ցօղեր... Այստեղ ժայռերը յօշոտել իրար, Քարեր են ձևել, քարափներ քանդել, Բայց և կախել են քարափներն ի վար Աղբիւրներն իբրև, արծաթէ ծամթել: Ապառաժն այնքան վայրի է ու բիրտ, Որ շանթերն անգամ չեն կարող խոցել, Բայց քարէ ձեռքով, իբրև սէր ու սիրտ, Բռնել է բոսոր կակաչի բոցեր... Ալ կակաչների ապստամբութիւն Եւ խոնարհութիւն մանուշակների... Հայաստան աշխարհ, Բիրտ խռովքների ու քնքշանքների Անվերջանալի ալեբախութիւն, Բարբարոս բարբառ ու զտւած հնչիւն, Դու անմեկնելի ու մեծ ներշնչում, Որ մերթ հանում ու թաթախում է քեզ Աստղալոյսի մէջ ու արշալոյսի Եւ մերթ տապալում անդունդներն ի վար... Դու՝ լոյս, դու՝ խաւար, Դու՝ խառն ու խրթին, Որպէս խաւարով ու մառախուղով Խմորւող խռով նախաստեղծութիւն, Եւ դու՝ դաշնաւոր բանաստեղծութիւն, Որ աղօթում է լոյսի, բարութեան, Քո խաղաղութեան ու հացի համար Եւ բուրում է քո հոգևոր հացը... Քո մագաղաթի ամէն մի էջը Խշխշուն ու տաք մի լուսաբաց է. Եւ ամէն տողը Լուսաբացի մէջ մխացող ակօս, Ուր ոգիդ շռայլ ցորեան է թափել, Եւ ամէն նախշը՝ Որդան կարմիրի հրեղեն թևով Երկինք սաւառնող յարութեան հրաշք Եւ համբարձումի անսուտ առասպել... Մագաղաթնե՜րդ... Ու մինչև հիմա չեմ կարողանում Վերծանել նրանց խորհուրդը խորին. Այդ ինչպէ՞ս եղաւ, որ օրը օրին Շնչել խաւարը քո տառապանքի Արտաշնչել են «առաւօտ լուսոյ», «Արեգակ արդար», «փառք ճառագայթած»... Մայրենի լեզու, Դու՝ ոգի, դու՝ հաց, Դու՝ անզուգակից, դու՝ միակ աստւած, Որ աստծոյ նման զոհ է պահանջում... Եւ երբ շաչել է փորձութեան քամին, Մենք մեզ ենք դրել զոհասեղանին, Սակայն չենք զիջել Քեզնից ոչ մի բառ և ոչ մի հնչիւն» Հայաստան աշպարհ, Դու՝, խոնարհ աղօթք, Բայց նաև՝ արծւի ահեղ կռնչիւն Դու՝ վանքի զանգակ ու ռազմի դու փող, Դու` վիհի անկոում, գագաթի ներբող, Դու՝ ներման թավիշ, վրէժի եղջիւր, Դու՝ խաղաղ կրակ, մոլեգնած դու ջուր, Դու՝ սիրոյ ծաղիկ,ու վայրի տատասկ,, Դու՝ լեղի որոմ, կաթնահամ դու հասկ Նարեկայ վանքի քարէ հրթիռով Առ աստւած միտող դու Նարեկացի Եւ աստծոյ կողը գանգատով խրվող Ահեղ ցասումը Ֆրիկեան կայծի... Եւ դու` տառապանք, Որ ծանր է որպէս կռանը՝ սալին... Բայց այդ խռովված անդաշնութեան մէջ Դու ինչպէ՞ս գտար Դաշնութեան խորհուրդն՝ այդ զարմանալին: Խաչքարիդ վրայ Ասես թէ ինքը հրաշքն է թառել Որ թեթև շնչից պիտի վերանայ: Եւ քո կամուրջի Սլաք կամարը այնպէս է սուրում, Ասես հրեղէն հովատակ է նա: Հայաստան աշխարհ, Այդ ինչպէ՞ս արիր որ քարը շնչի Ու ոգիանայ ու դառնա Անի... Ինձ ուշ ծնեցիր, Բայց ես երևի քո մայր ոստանի Մի գմբէթի մէջ խորհուրդ եմ եղել, Մտորմունք մի լուռ, Նրա մի զանգի ղօղանջը տխուր, Շքեղ թախիծը ինչ-որ կամարի Եւ քար եմ եղել պարիսպների մէջ՝ Վէմ հպարտութեան... Ինձ ուշ ծնեցիր Ու կտակեցիր ցաւը պարտութեան... Իմ սրտի միջով խուժում է ահա Դեղին սամումը անապատային, Հորդան այդ շեղաչ, խուժդուժը, վայրին, Որ խուլ կռնչում, երգում ռնգաձայն, Վարգում բիւրեղեայ հրաշքիդ միջով Ու նիզակներն է մեխում քրքիջով: Հայաստան աշխարհ, Այդ հեղեղի դէմ բիրտ ու հողմասուն Դու՝ փլչող գմբէթ ու ծալվող դու սիւն, Դու թռիչքի մէջ տապալւող կամար, Լպիրշ աչքի դէմ՝ դու մերկ Տիրամայր, Քարէ հառաչանք, քարէ արտասուք Եւ գեղեցկութեան ծնկածալ դու սուգ... Եւ քո տապալւող գեղեցկութեան հետ Դարեր ու դարեր տապալւել եմ ես, Ամէն սասանվող ու ծալւող սեան հետ Սասանւել եմ ես ու ծալւել եմ ես, Մոխիր եմ ծամել ու ծամել փոշի, Այդ փոշու միջից նորից թևել եմ Ու քո ցաւի պէս հարատևել եմ... ...Աշնան առավօտ... Մենավոր բարդին Ասես գիշերւայ թափած աստղերը Մէկ-մէկ հաւաքել, բարձել սաղարթին Ու նորից դէպի երկինք է տանում... Հայրենի հովիտ՝ սրբազան անուն, Այստեղ ձեր Նոյը, այդ պատկառելին Քամեց առաջին ողկոյզը արդար, Խմեց, խենթացաւ ու աստւածացավ Ու աստծոյ նման կանգնեց մերկ ու բաց... Աշնան առավօտ, Քո իսկ խելագար բոյրերով հարբած, Քայլում ես նորից աստծոյ նման մերկ Եւ առած հողի շռայլ նախընծան, Հողոտ ու շողոտ մտնում ես հնձան... Բայց դու, Հայաստան, Սմբակների տակ տրորւած ողկոյզ, Դու հեղւած գինի, բզկտւած դու լոյս, Հանգչող փեթակի տաք ու խուլ դու ձայն, Դու՝ անդուռ հնձան... Եւ գիշերային անքնութեան մէջ, Երբ իմ արիւնը մխացել տխուր, Մէջքիս երակը տնքացել է խուլ, Տնքացելկ ինչպէս մայր Արածանին, Հնազանդւել եմ ես նրա ձայնին, Ճամփայ եմ ընկել, Որ նշխարներդ մէկ-մէկ հաւաքեմ Ու ոտից գլուխ քեզ երկրպագեմ: Եւ թափառական գուսանի նման Անցել Մասիսի կապուտակ փէշով, Յոգնած ոտքերս ցողել մշուշով, Իջել եմ նորից հովիտներդ հին... Անձրևից յետոյ Արտոյտներն այնտեղ խենթանում էին, Անձրևից յետոյ երկնքի միջով Եօթը միրհավ էին թռել երևի Եւ թողել էին իբրև ծիածան Հետքը թևերի... Անձրևից յետոյ այնտեղ եօթ երկինք, Եօթ ծիածան կար ու եօթ մանկութիւն... Հողի կոնքերին Դողում մայրութեան մի տաք ցանկութիւն, Հևում տարփանքով, փարւում էր խոփին: Օրը՝ բարութեան արցունքը կոպին, Ոսկէ սերմեր էր ակօսին յղում: Եւ խոփն այնպէս էր այնտեղ պսպղում, Ասես նրա մէջ աշխարհի խիղճը Ամենախոշոր իր աստղն էր վառել... Հայաստան աշխարհ, Դու՝ արտ, դու արև, Դու՝ ծլարձակման կանաչ արշալոյս, Երկնքի դիմաց դողացող դու յոյս, Քրտինքով ցօղւած հասկի ճառագայթ, Իմաստութեան պէս խոնարհւած դու արտ, Դու՝ ամառային մեծ արևագալ, Դու՝ հնձի զնգոց, ոսկեղեն դու կալ... Վանքի խաւարում Տիրամօր առաջ Հասկերից հիւսւած ոկէցոլ դու խաչ Եւ արիւն հեղւած այդ յուսոյ խաչին... Ինձ ուշ ծնեցիր, Ու ես չտեսայ Քո Թլոր Դաւթի թուրը հրածին, Ինձ կտակեցիր Տխուր արիւնը փոքր Մհերի Նրա զօրաւոր անզօրութիւնը Քարանձաւային հառաչը նրա, Քարանձաւային այդ դառնութիւնը: Հայաստան աշխարհ Քո անձաւներում Առեղծւածային ոգիդ է ապրել, Որ հեզ էր իբրև աղօթք ու ներում Եւ ըմբոստ որպէս լոյսի առասպել: Քարի արցունքն է որպէս ջինջ կանթեղ, Նրանց կամարից կախւել հեծութեամբ Քո երազներն են բնակւել այնտեղ Իրենց սովահար ճգնակեցութեամբ: Քո մոլոր յոյսն է այնտեղ թափանցել, Խաչւել է քարի արտասուքներում Եւ այդպէս խաչւած, նորից համբարձւել Միտել է դէպի անյայտն ու հեռուն: Հայաստան աշխարհ, Դու ինձ ծնեցիր Մեծ ու գերագոյն տառապանքիդ մէջ, Քո անկումի մէջ մեծ ու գերագոյն... Եւ գիշերները, երբ իմ արիւնը Այրող ծարաւից մխում է անքուն, Ինձ թւում է թէ բերդ եմ պաշարւած Ու որոնում եմ դէպի ջուր տանող Միակ գաղտնուղին, Չեմ գտնում սակայն... Ու մերթ թւում է, Թէ անապատի աւազի միջով Միայնակ քայլող որբ մանուկ եմ ես, Որ ձայն եմ տալիս Բայց չեմ ստանում ոչ մի արձագանք... Տնակ եմ աւեր, թոնիր եմ հանգած Եւ աւերակի ճեղքերից բխած Եղինջի կսկիծ, Հուրհրան աստղն է ծագում գիշերով Որ վրաս հսկի, Բայց արցունք դարձած՝ կաթում է վրաս... Ու մերթ թւում է, Բիւրեղ առ բիւրեղ փշրւած հրաշք, Վանք եմ փշրւած Ու մի բզկտւած, արնոտւած «Նարեկ» Ընկած գաւիթում: Քամին գալիս է, Իմ մագաղաթեայ հառաչը թերթում Եւ իմ հեծութեան մրրիկը առած, Տանում փռում է ամայի երկրի Որբ ու ամայի թախծութեան վրայ: Ու մերթ թւում է՝ աղբիւր եմ մաքուր, որի կոկորդում մեր վարդավառի ԾիԾաղը մնաց որպէս հեկեկոց... Կալ եմ ամայի, ջրաղաց եմ գոց Եւ գիւղի ճամփին Արծաթ թափթփող մենաւոր բարդի, Որ էլ ոչ մէկի ճամփան չի պահում... Բայց ինչպէ՞ս եղաւ, Որ ապրում եմ դեռ Ծիծեռնակների Ու արծիւների Ու աստւածների Կապոյտ աշխարհում... Հայաստան աշխարհ, Ո´չ, հող չես դու լոկ, դու քար չես միայն, Դարեր ու դարեր գոյացել ես դու Մեր երազների տաք աճիւններից, Որոնցից անվերջ նոր երազների Հրաշքն է աճել, Դու գոյացել ես Մեր ըմբոստութեան շառաչիւններից, Որոնց արձանքն ահագնացել է Ու անվերջ շաչել... Դու գոյացել ես առեծւածներից, Մեռնող ու ծնւող մեր աստւածներից, Մեր համբերութեան քարէ բերդերից, Մեր սիրոյ մաքուր ծաղկաբերդերից, Լացող մամուռի արտասուքներից, Նահատակներիդ սուրբ մասունքներից, Օջախի բոցից, ծխանի ծխից, Քո ոգուց ելնող, այն մառախուղից, Որից աստղեր են ծնւում աշխարհում... Հայաստան աշխարհ, Իմ կավ, իմ արիւն, Իմ հին տառապանք ու իմ պարտութիւն, Իմ լուսէ խոյանք, իմ հպարտութիւն, Իմ թաքուն գանգատ ու իմ գոհութիւն, Իմ բախտ, իմ հաւատ ու իմ գոյութիւն... Հայաստան աշխարհ, Դու խաչելութեան, ցաւի, թախծութեան Եւ հրաշալի ու մեծ յարութեան Անվերջանալի արարողութիւն... Հայաստան աշխարհ՝ Արա գեղեցիկ, Հայաստան աշխարհ՝ հրեղէն դու սիւն...
  23. «ԲԻԲԼԻԱԿԱՆԻ» ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐՉԱԿԱՆԸ (Նոր Ուղղագրությամբ) Մրջյունն անգամ թե պակասի՝ Աստված ինքն էլ իսկույն կասի, Թե պակաս է նոխ բնության Ծիածանից մի գույն, մի բան: 1 Աշխարհի յոթը հրաշալիքներ, Հրաշքը մարդու լուսին ելնելն Էր: Բայց հրաշքների հրաշքը վսեմ, Թե ի՞նչն Է՝ այս հին հրաշքով կասեմ: Այն՝ թե ծաղկունքն Էլ, ինչպես ծիածան, Ո՞ւմ ձեռքով և ո՞ւմ համար համրացան: Եվ լցվեց աշխարհն՝ ի՞նչ հրաշքներով, Ի´՞նչ հավերժատև ազգ-աշխարհներով: Աշխարհի հազար հրաշալիքներ, Հրաշքն՝ աստըծո հավերժ կնիքն Էր… 2 Ծաղիկներն ինչո՞ւ այսքան վիշտ ունեն, Այսքան վիշտ ունեն, բայց լեզու չունեն, Ինչքան քաղում ենք, քաղում ենք, քաղում, Ոչ մեկի շուրթին բողոք չի դողում, Այնինչ՝ ցավում է սիրտն ամեն ծաղկի, Երբ որ քաղվում է ծաղիկն իր,կողքի, Եվ զողն արցունքն է՝ իր վշտի վկան, Համր բողոքի լեզուն է-սակայն՝ Ասում են ծաղկունքն էն գլխից այսպես համր չեն եղել, Ամեն ծաղկացեղ իր նուրբ լեզվով է խոսել, ծիծաղել, Երբ դեռ նորաստեղծ վայրենամարդը վարդ չուներ կրծքին, Երբ համր էր մարդը՝ երգով էր թովում վարդը սոխակին, եղգեղում էին ողջ ծաղկացեղերն՝ ամենն՝ իր լեզվով, Իրար հարցընում՝ թե արդյոք ո՞վ է ստեղծել մեզ, ո՞վ… Բացի անլեզու այս երկոտանուց՝ ի՜նչ լավ է ողջը, Իր լեզուն ուներ խնկավարդն, ինչպես առվի խոխոջը: Սոխակների հետ վիճում էր երգող վարդացեղը ողջ, Կապույտ երիցուկն ուներ հունչ-լեզուն իր նորաբողբոջ, Իր լեզուն ուներ նունուֆարների ցեղը նրբախոս: Երգի էր նման արևածաղկի լեզուն մեղրահոս, Մեղրի մրմունջ էր անվարար լեզուն հորոտ- մորոտի՝ Բարկության մեջ էլ նման էր ձայնը քնքուշ որոտի: Թեպետ դեռ Մասիս անունը չկար, բայց գլխին ձյուն էր, Կակաչն այնպիսի նուրբ լեզու ուներ, որ վարդը չուներ, Այնպես էր ասում, այնպես էր խոսում, Որ թե´ խնդություն, թե´ վիշտ էր հոսում, Հեգ մարգարեի հրե լեզվի պես՝ Ե´վ խոնարհ, և´ վեհ, և խրոխտ, և հեզ,- Այսպես անզույգ էր կակաչների ցեղն իմ վարդանման, Երբ նա էր երգում՝ խոր լռություն էր տիրում անսահման, Մասիսի լանջին ականջ էր դնում գայլն էլ կակաչին, Որի նուրբ լեզուն նման էր վճիտ առվի կարկաչին: Իր լեզուն ուներ դեղին տուղտացեղն, իր անզույգ լեզուն, Ամեն ծաղկացեղ լոկ իր լեզվով էր աստծո հետ խոսում: Իր լեզուն ուներ այժմ համր ցեղն այս շուշանների, Որ շատ էր նման մեղմանուշ լեզվին մանուշակների, Քանզի համր չէր մանուշակ ցեղն էլ՝ իր քնքուշ լեզվով, Ասում, խոսում էր, կանչում, վիճում էր հազար մի ձևով: Աստղերի հետ էր աստղածաղիկը հարցով զրուցում՝ Թե ինչ է մարդը, կամ ծով ու ցամաքն ո՞վ է ստեղծում… Մարդը ձայն ունի, բայց լեզու չունի՝ ինչի՞ց է արդյոք, Իր լեզուն ուներ այս հուսամ ծաղկանց ցեղն էլ մտահոգ, Վարդից էր հարցնում թե՝ «Ինչո՞ւ մարդը՝ ցավերին գերի՝ Չգիտե, որ մենք իր ամենաբույժ դեղն ենք վերքերի…»: նուրբ գեղգեղում էր նարգիզների ցեղն ամենաչքնաղ, իր լեզուն ուներ մայիսյան դեղին ծաղկացեղն ուրախ, Երբ նա խոսում էր՝ համբույր էր թվում իր ձայնը մեղուշ, Իր լեզուն ուներ ոսկեբիբ ցեղն էլ օշոշի քնքուշ: Անուշ էր լեզուն յասաման ծաղկանց, մեղուշ էր այնքան, Որ թվում էր, թե մանուկի շուրթին կաթ էր մայրական, Երբ որ խոսում էր ձնծաղիկացեղն՝ իր երգ ու տաղով՝ Լուռ լցվում էին Մասիսի ձյունի աչքերն էլ շաղով: Իր ոսկեշշուկ լեզվով էր խոսում ծաղիկն անթառամ, Իր լեզուն ուներ նույնիսկ չարախոս փուշը դառնահամ: Հապա հասմի՞կը, սոխակն էլ չուներ լեզուն հասմիկի, Որ, ասես, լիներ մրմունջ ու ղողանջ՝ արծաթե զանգի: 3 Ու բազմալեզու դայլայլում Էին ծաղկունքն անհամար, Ծաղկանց անուշ բույրն ու քնքուշ լեզուն մրցելով իրար՝ Մեղրածով Էին ղարձընում Մասիսն ու հովիտն իր ծով, Լոկ սատանան Էր ականջը գոցում իր չար նախանձով, Որ Էլ չլսեր այս մեղրահամերգն իր ճամփամիջին,- Աստծո ստեղծած շշուկն Էլ շանթ Էր թվում ականջին, Քանզի, ասում են, աստված զրկել Էր դրախտից նրան, Ահա թե ինչու մերթ օձ Էր դառնում, մերթ կին՝ սատանան, Փախչում Էր մարդու քարայրախորքը՝ դեռ վայրի ոգու, Դրդում Էր մարդուն՝ աստծո ընդդեմ, ոխով ահարկու,- Բայց մարդն ի նչ Էր որ, անլեզու, անբան, գորգից դեռ մի թել, Նոր Էր չորեքթաթ գնալուց ելել, բառ չէր թոթովել: Աստվածախանդը նենգ ու դիվային Լսում լեզուներն այս աստվածային՝ Սև բիծ էր ուզում գցել աստծո հրաշքի վրա, Չար քրքջում էր, բայց թե՝ անզոր էր քրքիջն էլ նրա, Քանզի գոռում էր հազարալեզու ծովը ծաղկունանց, Երբ կոխոտում էր վայրագ փղերի փաղանգը նրանց, Կամ թե՝ քայլող լեռ մամոնտն էր ճզմում ծաղկածովը նուրբ, ճչում-մռնչում, վանում էր չարին ծաղկածովը սուրբ: Այսպես՝ էն գլխում՝ իր լեզուն ուներ ամեն մի ծաղիկ, Ամեն ծաղկացեղ իր լեզուն ուներ, Բայց աստծո գլուխգործոցը՝ համրիկ, Վայրենամարդը: դեռ լեզու չուներ. Համր ու ձյունակերպ ծածկում Էր հովիտն Էակն առաջին Իր մի բուռ վայրի թոռն ու ծոռներով, մայր լեռան լանջին, Դեռ մանկաթոթով, անմարդալեզու, վայրենաոհմակ, Խոսող ծաղկանցը՝ լուռ նախանձելով համր ու գլխահակ, Համր ու անբարբառ, լուռ թափառում Էր ան լեզուն անբան, Քարայրամարդուկ մի կաթիլ աստվածն ու ծով սատանան: Լուռ դեգերում Էր՝ տանելով անվերջ Վայրենավագրին համր սրտի մեջ, Մունջ ու անմռունչ վայրենին անբան, Դեռ չէր էլ փնտրում մարդացման ճամփան, Վայրենապտղած, մութ անտառներում, Իր գանգի պես լուռ մութ քարայրներում, Համր ու անլեզու, համր ու անսփոփ, Մի բուռ բազմությամբ՝ բազմանում էր ցոփ, Երգող հավքերի, խոսող ձաղկանց մեջ Լուռ բազմանում էր համրամունջ ու խեղճ, Լցնում Մասիսի հովիտները նոր Անլեզուներով, համրերով, սակայն Հանապազօրյա վշտից բազմախոր Ուզում էր խոսել բնազդով մանկան, Բերան էր բացում երազով լեզվի, Ուզում էր խոսել, որ վիշտը կիսեր, Որ փակ բերանով սիրտը չկիզվեր… Մանուկ բնազդը օգնում Էր խոսել, Ճգնում Էր, տնքում, բայց լեզու չուներ, Ուզում Էր բանալ սիրտը նմանին, Ցավերը ցույց տալ, իսկ ցավն անհուն Էր: Ու կափկափում Էր համր վա յրենին Յոթանասունյոթ իր թոռն ու ծոռով, Հազիվ թոթովում ձեռքի... բարբառով: Անլեզու ձայնով, ձեռքով Էր խոսում (Ինչպես անբարբառ համրերը հիմա)., Լեզվի բնազդով խոսել Էր ոզում, Կիսել էր տենչում իր վշտերն անմահ, Աչքերի շանթով, ձեռքով Էր խոսում, Բայց ձեռքով սրտի ամպը չես կիսի, Այն Էլ անպտուղ լաբիրինթոսում՝ Քաղցի քաոսում երկրի քաոսի: Եվ ծաղիկների լեզվաժխորում Իր անդուռ բախտի մասին Էր խորհում,- Երբ մեծ արարողն իր երկրին նայեց, Տեսավ՝ դեռ լուռ Է մարդն հազարացավ: - Լռեցե´ք հավերժ,- խուլ հրամայեց,- Ծաղիկների ծովն իսկույն համրացավ, Սատանան ժպտաց, նրան թվաց թե աստված սխալվեց, Քանզի աշխարհի գեղեցկությունը իսկույն մռայլվեց, Երբ որ պապանձեց հազարալեզու համերգը ծաղկանց, Ու մտքում մի պահ ծափ տվեց չարը սատանա կաղկանձ, Երբ աստված, իբր, իր ստեղծածը մեռցրեց, ցրեց, Թվաց, թե՝ իրավ խելքը կորցրեց, ողջը մեռցրեց: Բայց նորից մթնեց դժնի սատանան, Նորից կորցրեց իր հույսի ճամփան , Եվ նախանձն հորդեց, իժ դարձավ լորտուն, Երբ աստված տեսավ իր հազարավիշտ, բայց համր մարդուն, Ասաց՝ «Իմ լեզվին պետք չունեն անվիշտ ծաղկունքն հազարան, Այս հազարացավ մարդոց Է վայել լեզուներն համայն: Իմ նուրբ ծաղկանցը պետք չէ հուր լեզուն, Անլեզու վիշտն է լեզու երազում երկրի քաոսում: Մարդն համակ վիշտ է, և թող դարերում, երբ վիշտը սեղմի, Թող խոսի մարդը, թող ցավը պատմե, որ ցավը մեղմի, Թող լեզվավորվի, երբ ազատ խոսի՝ նոր իմաստանա, Իմաստնանալով ողջ տիեզերքի գաղտնիքը բանա, Բացի գաղտնիքից իմ աստվածային… Թող ցեղավորվի և լցնի հողագունդն այս դեռ դիվային»: Ասաց ու մարդկանց պարգևեց ծաղկանց բյուրացեղ լեզուն, Որ ծաղկանց նման մարդիկ մեղմանան ու դառնան խոսուն, Բազմացեղվելով,- ամեն մի ցեղը մի ծաղկալեզվով,- - Թող բազմախոսի, որ թեթևանան ցավերն էլ իր ծով, Թող երգի, խոսի, գեղգեղա, հոսի գեղեցկությունը, Թող ծիածանվի հազարախոսուն ողջ մարդկությունը: «Զի պիտ մարդանա ոչ միայն հացիվ, Այլ բանիվ սրտի, այլ մտքի բանիվ…» Ասաց արարողն ու ծազկեծաղիկ Իջավ, ման եկավ՝ վերջին երկունքով, Եվ աշխարհարար ձեռքով անմեղիկ Սկսեց մեկ-մեկ պոկել հիացքով Ծաղկանց բերանից հազարագույնի լեզուներն այլ֊այլ, Ծաղկանց բերանից ծաղկանց լեզուներն հազարադայլայլ Իր հազարացեղ լեզուներն անբիծ Մեկ առ մեկ պոկեց ծաղկանց բերանից, Ինչպես բերանից թոթով մանուկի՝ Պոկեց առաջին անուշիկ լեզուն իր ձնծաղիկի,- Մանուկի նման ճչաց ձնծաղիկն ու հավետ լռեց, Բայց արարողը նշխարեց լեզուն ու լեզուն բերեց Մարդկանցից մեկի համր ու անլեզու բերանը դրեց, Իր աստվածային շնչով էլ օծեց բերանն էլ մարդու, Մոր կաթնաոգով շունչ տվեց լեզվին իր ադամորդու, Եվ իսկույն խոսեց վայրենին՝ լեզվով հեգ ձնծաղիկի, Հազիվ թոթովեց. «Մա´, մա՜յր՝ իմ կյանքի, Մի՞թե իմ վիշտը չպիտի կիսես, Որ ցեղս մեծնա՝ լիճս՝ ծովի պես»: Այս եղավ մարդու առաջին խոսքը, Որ, ասես, բացեց իր ոգեխորքը,- Եվ աղոթքի պես մարդն րնկավ ոտքերն իր արարողի, Այս մարդուն ճամփեց աստված հեռուներն իր ձյունահողի, Ուր մեղմ բազմացավ ինքնաձև լեզվով՝ ուր էլ որ գնաց, Խոսեց անխոսը… այնինչ՝ ձնծաղիկն անլեզու մնաց, Հավերժ համրացավ ապշած աչքի պես: Եվ հրամայեց արարողը մեծ. - Քո այս նուրբ լեզվով բազմացիր դու հեզ, Քանի ձնծաղիկն համր գա աշխարհ, Քո լեզուն թող քո թերանում Խոսի,- Դու ,քո երդն ասա աշխարհին արար, Որ քո խոսքն այլոց վշտերն Էլ կիսի: Եվ մինչև այսօր ձնծաղիկի տեղ այն ցեղն Է խոսում, Որ ծվարել Է է մեծ հողագնղի ձյունահյուսիսում: Երբ այս արարեց՝ մյուսին հակվեց, Հրաշք մոր նման հուշիկ մոտեցավ իր մանուշակին, Մանուկ մանուշակն ահից թաքնվեց, (Եվ հավերժ մնաց թփերի տակին…).: Կուչ եկավ ահից մանուշակն՝ աստծո լեզուն բերանում, Թաքնվեց թփում, ինչպես դեռակույսն իր հոր վրանում: Ասես չէր ուզում զրկվել իր լեզվից մանուշակն իմ հեզ, Լացեց քնքշաճիչ, բայց խիղճը կորցրեց արարողն, ասես, Եվ իսկույն պոկեց հեգ մանուշակի քնքշանուշ լեզուն, Հուշով նշխարեց, օծեց համբույրով իր աստվածազուն, Մի անշեջ ու հեզ կապույտ բոցի պես Դրեց բերանը վայրենակաղկանձ ուրիշ մի մարդու,- Ինչպես մայրն է միշտ դնում ստինքը բերանը որդու: Սա էլ թոթովեց և այնպես խոսեց հետն իր արարչի, Ինչպես օրոցքից մանկան առաջին բառը դուրս թռչի. -Այն ճամփեն տուր ինձ, որ միշտ հետդ գամ, Աստված իմ, հայր իմ, որ ծով բազմանամ, Եվ դեղին ծաղկից ծնվածն ինձ չուտե... Եվ այնտեղ ճամփեց այս նորաթոթով մարդուն բարբարոս, (Աշխարհ բերելով մի նոր մարդացեղ՝ մանուշակախոս).,- Ուր Կարմիր ծովն էլ ծափ տվեց անմարդ իր ափերի հետ, Քանզի բազմանալ սկսեց խոսուն ցեղն այս նորակերտ, Մանուշակագույն, մանուշակաբույր լեզվով իր միակ,- Ահա թե ինչպես համրացավ խոսող ցեղը մանուշակ: Եվ հրամայեց լեզու առածին արարողը մեծ. - Քանի լուռ մնան մանուշակներդ՝ Մանուշակ լեզվով բազմացիր անեղծ, Ազգ դարձիր և թող ծնվեն երգերդ Քո միակ լեզվով մանուշակագույն, Այն, որ ոչ մի ցեղ չունի աշխարհքում. Դու էլ չունենաս բույրը ոչ մեկի, Բացի բուրմունքից քո մանուշակի: Եվ մկրտելով մայր ավազանում նեկտար նեղոսի՝ Կնքեց, որ իր նուրբ մանուշակ լեզվով հավիտյան խոսի: Այնինչ՝ իր կողքին մանուշակ ծաղիկն հավերժ համրացավ, Եվ դարեր անցան՝ ոչ մի խոսք չասավ, Եվ անեծքն անգամ շուրթին կարկամեց: 4 Եվ շարունակեց, արարողը մեծ, Ոսկե մեղվի պես՝ մայիսյան դեղին ծաղկին մոտեցավ, Որ լեզու ուներ և սակայն չուներ սա էլ ոչ մի ցավ: - Անհոգ արարածն ի՞նչ կանի լեզուն, երբ մարդոց մեջ են ցավերը հոսում,- Խորհեց արարողն ու պոկեց լեզուն մայիսյան ծաղկի, Որ մի վայրենուց մի նոր ցեղ ծագի: Ու լեզուն դեղին մեղրի պես բերեց ՝ Ուրիշ մի համրի բերանը դրեց, Վայրենատեսիլ ուրիշ մի համրի: Մարդն իսկույն խոսեց՝ «էլ ի՞նչըս խամրի, Աստված իմ, մայր իմ», և իսկույն ընկավ ոտքերն աստծու, Եվ աստված կնքեց. «Չես մնա ածու, Քեզ եմ պարգևում լեզուն այս ծաղկի, Որ քո բերանում հավիտյան ծաղկի: Ձմեռն էլ խոսի քո բերանի մեջ այս ծաղկի բույրով, Որ ցեղվես, ինչպես այս ծաղիկն է ցեղ՝ իր լեզվաթույրով: Այնքան ժամանակ, քանի մայիսյան ծաղիկը մնա՝ Թող նրա լեզվով քո հավերժացող եսը խոյանա: Քուն թե արթմնի քո գույնը պահես՝ այս ծաղկի հանգույն, Քո շունչն ու հունչը, քո ձևն ու խորքը, քո եսն ինքնահուն: Ոչ թե դու այոց երգածը կրկնես՝ Այլ, այս ծաղկի պես, քո եսաբույրով քո երգը երկնես: Ոգորես դու էլ մանուշակ ցեղի, կակաչի նման, Այս իսկ ծաղկի պես քո միակ գույնով ծաղկես հավիտյան: Հավերժ բարբառես աստվածապարգև միայն քո լեզվով, Եվ թող բազմանա իմ ստեղծածով՝ քո կաթիլը՝ ծով... Ոչ թե վայրենի մոլախոտախիտ դառնախռնվես, Այլ քոնը ծնես, որ մնաս քոնը, որ չխառնվես: Քո խորքով պեղես, քո խորք ու գույնով, Միայն մայիսյան ծաղկիս հանգույնով…»,- Ասաց ու ճամփեց այս մարդանոր ցեղն արարողն այնտեղ, Ուր Հիմալայն Է, ոբի անապատն հողմախելահեղ,- Որ երթա՝ ծնի, որ ծաղկեցնի, այնքան բազմանա, Ինքն Էլ փոշմանի՝ գլուխ չհանի այս ծովահորձանք, Հոլ բազմացումից, որ չինն Է այսօր աշխարհափորձանք… Ահա թե ինչպես մայիսյան ծաղիկն հավերժ համրացավ, Իր լեզվով, ինչպես համր անասուն մարդն՝ ասուն դարձավ: Այսպես՝ մի մարդուց երբ չինածովն Էլ նա աշխարհ բերեց, Մեծ արարիչը դարձավ հասմիկի բերանն համբուրեց Մի խոսքով աշխարհ ստեղծողն իր կույս,անշոշափ շուրթով: Եվ դեռ լեզվանի ծաղիկը ժպտաց, բայց ճչաց վրդով, Երբ, իսկույն, որպես գլուխ մի ծաղկի, Պոկեց լեզուն Էլ խոսող հասմիկի Ու բարի լեզուն դրեց բերան մի՝ վա յրենաթոթով, Աշխարհ բերելով՝ լեզվով այս ծաղկի, այս ծաղկի հոտով, Վայրի մի մարդուց՝ մի նոր մարդացեղ, Եվ այս ցեղն իսկույն ուղարկեց այնտեղ, Ուր գահավիժում ծով Նիագարան՝ Մարդ Էր որոնում ափերին ունայն… Ու մինչև այսօր չգիտես՝ գտա՞ վ, թե՞ դեռ չի գտել՝ Զի մարդը ծաղկի սուրբ քնքշությանը մնաց անընտել: Լեզուն դարձրեց սրտի բանալին, բայց միայն գոցող, Լեզուն՝ լաբիրինթն իր հազար ու մի միտքը թաքցնող… Եվ ահա աստված իր յոթնագունյա ծաղկանցից ջոկեց, Նուրբ իմ նարդոսի լեզուն Էլ պոկեց, Դրեց անլեզու բերան մի մարդու, որ համրը խոսի, Եվ իրավ՝ խոսեց՝ հասնելով ափերն ի վար Նեղոսի, Ծաղկի բույրի պես բարբառեց մարդը, Այնպես, որ, կարծես, նախանձեց վարդը, Երբ «Տեր իմ» ասաց ցեղը նարդոսված, Եվ իսկույն պոկեց արարողն աստված Նունուֆար ծաղկի լեզուն Էլ ահա, Ու մեղմ թոթովեց այս նորախոսն Էլ՝ «Հայր, ալելույա», Դառնաբերանը մեղմորեն ծաղկի նեկտարալեզուն, Ու դարը դարի՝ դանդաղ մեղմացավ այս Էլ գազազուն, Պատմելով ցավերն իր նրբալեզվով, ինչպես մոտենաս՝ Խուփն առնես՝ վառվող-ծխացող թոնրի բերանը բանաս, Որ ծուխը չքվի, թեկուզ դեռ մնա կրակը… վշտի, Քանզի լեզուն էլ ցավն է դուրս վանում բազմախոց սրտի, Երբ լեզվի ձեռով իր սիրտն է բացում մարդ մարդու առաջ, Թեթևանում է՝ խոսելով ցավից իր մշտահառաչ. Ահա թե ինչպես նուրբ նունուֆարն էլ, մի օր լեզվանի, Հավերժ համրացավ, գեթ մի շշուկի լեզվակ էլ չունի, Քանզի իր լեզվով ծնվեց մարդացեղն Իրանի անեղծ: Եվ հրամայեց արարողը մեծ, Որ հավերժ բուրե նունուֆար լեզուն, Հավերժ բուրվառե երգերն իր խոսուն, Քանի աշխարհում, սարում ու քարում այս ծաղիկը կա, Ամենայն գարուն՝ մի նունուֆար էլ էլի աշխարհ գա, Հավիտյան պիտի խոսի ու հոսի Նունուֆար լեզուն՝ լեզուն էլ ֆարսի: 5 Այս որ արարեց արարողը մեծ՝ Իր օշոշ ծաղկի լեզուն էլ պոկեց, Դրեց բերանը վայրենամռունչ յոթերորդ թոռան, Իսկույն թվաց, թե իր մռունչները մրմունջներ դառան: - Աստված իմ, ասաց, հիմա ես կերգեմ իղձերը սրտիս, իտեմ՝ քո խոսքով մարդանամ պիտի, ներիր դժբախտիս, Ներիր լռությունն համր բերանիս, որ չէր աղոթում,- Այսպես բարբառեց ու մեղր էր, ասես, իր լեզվից կաթում: Ժպտաց արարողն իմ Արարատի, Այս մարդացեղն էլ ճամփեց արևելքն իր հողագնդի, Աշխարհ բերելով հրաբիբ ու նուրբ մարդացեղն եթովբ, Այնտեղ, ուր ջունգլին ողբում էր, ինչպես վիրավոր մի Հովբ, Եվ հրամայեց հավերժ թաքնված արարողը մեծ. - Դու էլ բազմացիր՝ հավիտյան անեղծ, Քանի այս օշոշ ծաղիկն էլ բացվի՝ Թող քո սուրբ լեզվով քո հողը լցվի, Միայն քո լեզվով իմ նվիրական, - Ասաց մեծ աստվածն ու մի սուրբ վայրկյան Համբուրեց վարդի աչքերն արցունքոտ, Ապա համբուրեց բերանը բոցոտ, Որ ցավը չզգա, և իսկույն պոկեց վարդաբույր լեզուն, Մեղրաբոցի պես դրեց բերան մի՝ վայրենախոսուն: - Մեղրածոր լեզուն մարդուն է վայել ու ոչ թե վարդին, Քանզի լեռնացած վիշտ չկա քնքուշ վարդենու սրտին: Մարդուն է վայել վշտացիր լեզուն վարդաբույր ու պերճ, Քանզի սատանան ինձնից խռովել՝ Օձի է փոխվել խաբված մարդու մեջ: Վշտամբար մարդը թե համր մնա, լեզու չունենա՝ Անլեզուն ինչո՞վ իր սիրտը բանա, որ թեթևանա, Լցնի գեթ շուրջը վարդաբույր երգով իր ոգու անեղծ,- Ասաց արարողն ու վարդալեզու այս ցեղն անդ հղեց, Ուր փիղն է գոռում, բայց ասես հույս էր կաթում լուսնյակից, Եվ ուր կաղնին է վառվում առյուծի աչքի կայծակից… Ու լեզու առած այս մարդն էլ աստծուն ալելուիա ասաց, Եվ ասես մազ ու մորուքի միջից բուրեց վարդն անանց,- -Աստված իմ,- ասաց այս մարդն էլ որպես նորածին մի վիթ,- Հնդի´կ, համբուրի ալ վարդի փունջն էլ՝ մորը մայր լեզվիդ: Եվ հրամայեց գալիքնատեսիլ արարողը մեծ. - Մի կաթիլ մարդուց ծով ծնիր անեղծ, Որ քանի երկրում թեկուզ մի վարդի կոկոնիկ բացվի՝ Թող հնդկահողդ լոկ ու հավիտյան քո լեզվով լցվի, Որ երգի փոխես նուրբ խոյանքները վաղվա մեծ ոգուդ, Մարմնասով տեսնես, բայց ոչ ոգեսով, ո´վ իմ անհագուրդ: Այս էլ որ երկնեց արարողը մեծ, Իր շուշան ծաղկանց լեզուն էլ պոկեց Դրեց անլեզու դառնաբերանը իր բարբարոսի, Որ երբ մարդանա՝ մեղմանա փոքր ինչ, մեղրանուշ խոսի, Նրբանուշ խոսի, ինչպես բուրմունքը շուշանի քնքուշ, Մեղմանուշ խոսի, որ կիսե վիշան էլ վարդի մշտափուշ: Եվ այս ցեղն իսկույն իր Սենա գետի ափերն առաքեց, Ուր ցոփ շշուկով, շուշանամարմին սիրացոփ ծաղկեց Բոլոր ափերին Սենամայր գետի իր շուշանաբույր,- Ահա թե ինչու անլեզու մնաց շուշանն էլ իմ քույր՝ Մարմարի նման հավերժ կարկամեց: Եվ հրամայեց հավերժատեսիլ արարողը մեծ. -Քանի աշխարհում շուշանները կան և համր են քանի՝ Շուշանալեզուդ մի սև շշուկ էլ մահի ահ չունի… Բայց խելքդ գլխիդ դու թագ դարձրու՝ տիվ ու գիշերով, Որ չփոշոտվի մայրենիդ՝ օտար լեզվափշերով... - Ալելույա,-ձայնեց վայրենաթոթով այս մարդն էլ իսկույն, Ոտքն ընկավ, իբր խնկեց աստըծուն: Ու մեծախորհուրդն արևածաղկի լեզուն էլ առավ Պատվաստեց բերանն ուրիշ մի համրի՝ իր լեզվածարավ, Սակայն սա հենց որ նուրբ լեզվավորվեց՝ վեր նայեց խաբված, Չընկավ անմարմին ոտքն արարողի, որ մթնեք ապշած: Այս վայրենամարդն արևին նայեց հեգ աստըծո տեղ, Սատանայախաբ մեղքով էլ անմեղ: Աոաջին բառը մանուկ բերանին աղոթքով դողաց. - Դու ես աստվածս,- ասաց արևին, աստըծուն թողած: Արևի առաջ երեսի վրա ընկավ, կարկամեց, Բայց ժպտատխուր՝ խոժոռվեց պահ մի արարողը մեծ, Ասաց՝ «Արևը իմ աչքն Է, մարդուկ, ես ներում եմ քեզ, Բայց պիտի դու միշտ արևածաղկի քո լեզուն պաշտես, Իմ գլխից Էլ վեր, որ կու չգնաս դու ուրիշ լեզվաց…»: Ասաց ու հղեց այս ցեղին այնտեղ, ուր հողն Է կիզված՝ Երկնքում ծաղկող արևածաղկի համբույրի բոցով, Ուր պարսկածովն Է ծաղրում արևին՝ ծով մռնչոցով: Եվ հրամայեց արարողը մեծ. - Քանի անլեզու արեածաղիկն արևին նայե՝ Քո մայր լեզվին Էլ թող գալիք բախտդ հավերժ փայփայե, Որ լեզուդ դառնա ոգուդ ու երգիդ բաժակը ոսկի, Եվ թող հարբենա աշխհարհն Էլ վաղը երգով քո իոսքի՝ Արևածաղկից մեղրաբուրյան… Ասաց արարիչն ու սուրբ մոր նման կռացավ իսկույն, Պոկեց լեզուն Էլ չքնաղ նարգիզի, Դրեց բերան մի՝ վայրի, ձեռնախոս դեռ համրախոսի: - Ալելույա, հայր իմ,- խոսեց այս մարդն Էլ, երբ լեզու առավ, Եվ դարը դարին՝ սա Էլ գեղեցիկ մի նոր ցեղ դառավ, Եվ հունաստանվեց մայր իմաստությամբ իր աստվածագեղ, Նարգիզ ծաղկաբույր ու գեղադայլայլ լեզվով իր շքեղ: Ահա թե ինչու անլեզու դարձավ նարգիզն այն ծաղիկ. - Լեզուն ի՞նչ կաներ վշտին անտեղյակ ծաղիկն անցողիկ: Դառնավշտահեղծ սրտոց Է վայել լեզուն Էլ մեղրիկ, Թող մարդը խոսե, որ շաղ տա ոգու գանձերն իր վաղվան, Որ աշխարհ բերե գանձերն իր մտքի, գանձերն հազարան, Միակ գանձերը ողջ տիեզերքի: Գավից գավաթը լցվող գինու պես երբ մարդը երգի՝ Հարբի գանձերով անմարմին ոգու, Որ գեթ մեղմանա վայրագն ահարկու: 6 Ասաց ու ելավ Մասիս լյառն ի վեր արարողը մեծ, Նայեց կակաչին, որ կռահելով՝ ոչ թե կարկամեց, Այլ վիզն երկարեց, ասաց սրտադող. - լուխս կտրե, բայց լեզուս ինձ թող, Անլեզու կյանքս ինչպե՞ս կարկաչի… Բայց աստված պոկեց լեզուն կակաչի Եվ ապա պոկեց լեզուն Էլ վարդի Երկուսը մեկեց, որ երգր հորդի. Մի նուրբ ու անմար բոցի պես բերեց Առաջին մարդու համր ու լեզվազուրկ բերանը դրեց, Որ կակաչի պես սա Էլ քնքշանա և հավերժ խոսի, - Բայց այս մարդն իսկույն վեր նայեց՝ դեպի ջահը Մասիսի, Աստըծուն Թողած իր լեռանն ասաց. «Մա, Մասիս, մարե, Քո ձյունն իմ սրտի սև կրակն արդյոք ե՞րբ պիտի մարե». «Մարե» խոսքն այնքան սրտաձայն ասաց, այնպես հառաչեց, Որ ներեց նրան փառքերից փախչող արարողը մեծ, Համբուրեց նույնիսկ, թողեց այս մարդուն Մասիսի վրա, Մայր Արաքսն ի վեր և արմատվեց իմ ցեղն հնօրյա, Հավերժ բազմացավ, դարձավ Հայաստան մշտամեղեդի: Եվ հրամայեց արարողը մեծ. -Ո´վ իմ վշտաշիվ. Քեզ լեզու տվի, որ քո երկիրը լցնես քո բանիվ, Որ քեզ Էլ չասեն՝ «դու ով ես, ես ով»: Բազմացիր դու էլ քո անզույգ լեզվով, Բազմացիր, քանզի քո կակաչ ծաղկի սևն էլ ինձ վկա՝ Սև շատ է գալու քո գլխին և քո Մասիսին հսկա: - Ավա՜ղ… թոթովեց այս կակաչամարգն իր արարիչին, Այս խոսքը եղավ իր խոսքն առաջին… Ահա թե ինչու կորցրեց կակաչն իր մեղրալեզուն, Բայց կակաչի տեղ՝ իր խինդ ու վշտից իմ ազգն է խոսում: «Հուր-հավիտյան է իր կակաչ լեզվով հայը խոսելու, Լոկ իր լեզվով է իր գալիքների վիշտը կիսելու, Միակ մայր լեզվով իր բիբլիական,- Թեկուզ ծաղիկներն՝ օր մի խոլական Աստվածընղդեմ էլ՝ սատանայախաբ անաստվածանան,- Հայ լեզվով քնեն՝ հայ լեզվով պիտի հայերն արթնանան, եղգեղան, ինչպես իմ հավքերի մեջ՝ սոխակն իր լեզվով, Արծիվն՝ իր լեզվով, անգղն՝ իր լեզվով: Թեկուզ կակաչի սրտի սևն հորդե՝ ծածկե իր կարմրին Վերջ չի գա, Հայկոս, քո կակաչախոս ազգին ու գրին, Բարբառես պիտի կակաչի կարմիր և թե թուխ լեզվով, Թեպետ շատ պիտի խոնարհվես, ինչպես կակաչն իր սևով, Եվ դարը մի հեզ դու պիտ մազե կամուրջով անցնես, Մերթ այս կակաչի թերթիկների պես դու հեշտիվ ցրվես, Մերթ բացվես՝ իր քույր վարդերի նման, Մերթ գոցվես-բացվես, այսպես՝ հավիտյան: Քո լեզվաբույրով, զույգը չունեցող քո լեզվով անզույգ, Ինչպես անզույգ է ամեն մի ծաղիկն աստվածամասունք, Անզույգ, ինչպես վարդն, ինչպես շուշաններն իմ այս ձյունասիփ, Ինչպես հասմիկներն, ինչպես շուշաններն իմ այս ոսկեբիբ: Անզույգ, ինչպես ցեղն հորոտ-մորոտի այս իմ երկնագույն, Անզույգ, աննման, ինչպես մայիսյանն այս ոսկեհանգույն, Ինքնանաս, որ քեզ չխաբի գալիք ոչ մի նենգ հման,,,»: Այսպես արարեց և հավերժորեն հայ կնքեց հային, Հայ կնքեց հավերժ հայ ավազանում իր աստվածային՝ Հավերժամռունչ մայր Արաքսի մեջ, Ուր գահն է Նոյան՝ ուր Մասիսն է պերճ: 7 Այսպես մտքի մեջ իմաստնաբանեց, - Եվ բուսոց արքա այն լոշտածաղկի լեզուն էլ հանեց (Այն, որ արմատն է մարդամարմնաձև)., - Հանեց ու դրեց վերենաբերանը հեգ մի մարդուկի, Որ իսկույն ասաց՝ «Ես քույրն եմ, տերն եմ կակաչասուզի ,- Ալելու, ասաց, դու իմ Եհովան, Քեզ կապավինեն վշտերս վաղվան, Ալելույա, տեր իմ, ես երկինք գետինք պիտի քննեմ, Լուսնի վրա էլ ինձ կարթնացնեմ…»: Լսեց ու ժպտաց արարողը մեղմ, Եվ այս՝ լոշտակի ցեղը ոսկեգեղմ Ուղարկեց այնտեղ, ուր ծովն է Կարմիր, Լոկ մի խոսք ասաց՝ «Կարմիր ծովն անցիր…»: Այս պահից ահա, այն էլ հավիտյան Համրացավ լոշտակ ծաղիկն էլ մեր տան: Ժպտաց արարիչն ու դարձավ մոր պես ձեռքով մեղմակի՝ Պոկեց լեզուն էլ վարդերի եղբայր մեղուշ մեխակի, Դրեց բերանը յոթանասունյոթ իր վայրի թոռան, Եվ այս տոտեմից անցոփածնունդ ելան, կյանք առան Կազբեկ լեռների հովիտներն ի վար մեղմ ու գեղեցիկ՝ ´Հայ կակաչաքույր, մեխակալեզու Քուռ գետի որդիք, Այսպես լեզվանի մեխակ ծաղիկն էլ հավերժ կարկամեց: Եվ հրովարտեց արև ու լուսնի արարողը մեծ. - Քանի դեռ մեխակ ծաղիկն աշխարհ գա՝ կծաղկես դու դեռ, Թող ծիածանվի լեզվագույներով աշխարհն իմ անմեռ: Քեզ էլ մահ չկա, ազգին էլ կակաչ, Քանի ծաղիկներ բացվեն ձեր առաջ: 8 Այսպես հավերժ են երկրով անսահման Ողջ բազմալեզու ցեղերն այս համայն՝ Այն հազար ու մի ծաղկունքից ծնված, Ու երկրե երկիր, ողջ աշխարհով մեկ վեր ծիածանված: Ամեն մայր լեզուն՝ ամեն մի ազգը մի գույնն է նրա՝ Տիեզերական հրաշք են ցեղերն՝ աշխարհի վրա: Ծաղկանց ցեղերը, ցեղերը մարդկանց, ցեղերն հավքերի, Անզույգ են բոլոր ցեղերն անհամար աստծո ձիրքերի: Ծառերի ցեղերն ու ձկնաթովի ցեղերը պես-պես, Մանրէ, մրջյունի ցեղերից մինչև փիղն ահեղատես, Զարմանահրաշ մի մշտահանդես՝ աստվածացույցի, Եղնիկից մինչև մամոնտը Մասիս և ծաղիկն ուրցի: ազանացեղի ու մարդացեղի պես-պես, բյուրարար, Հազարահրաշ ինքնածին ցեղերն… աստծո, անհամար: Աննման, ինչպես նման չէ արտույտն ահեղ մամոնտին, Եվ անզույգ, ինչպես նման չէ Վանա ծովն Արարատին: Աննման, ինչպես նման չէ տուղտը զմրուխտին իր քույր, Եվ անզույգ, ինչպես ամեն ազգ՝ իր մայր լեզվով քաղցրաբույր: Աննման, ինչպես գահավիժումը Նիագարայի, Եվ անզույգ, ինչպես լուսինն ամայի, Աննման, ինչպես աչքերդ կապույտ, Եվ անզույգ, ինչպես աչքերդ սեևիկ, Աննման, ինչպես մահվան կամքն անփույթ, Եվ անզույգ, ինչպես վանքն իմ Տաթևիկ: Աննման, անզույգ, ինչպես հրթիռը նման չէ վարդին, Եվ անզույգ, ինչպես մարդուս գլուխը նման չէ սրտին: Ինչպես նման չէ կակաչր վարդին իմ հայոց լեզվով, Այնինչ նման չեն ծաղկունքն իրարու՝ բյուր այլոց լեզվով: Ինչպես նման չէ շուշանը տուղտին, տուղտը կակաչին, Այնինչ նման չէ նարգիզն հասմիկին, հասմիկն՝ արարչին: Ինչպես նման չէ քույր մանուշակին նարգիզը եղբայր, Քանզի անզույգ են ծնվել մարդկության ցեղերն անհամար, Հազարալեզու, բայց աստվածային մի մորից ծնված, Ծնված մի մորից, բայց երկրե-երկիր՝ հազարացեղված: Ծնված հրաշքով անիմանալի աստծո անկաշառ, Ամեն ցեղ՝ մի ծառ, մարդկությունն, ահա, ճոխ մի ծով անտառ: Ամեն ազգ մի ծառ՝ բայց պտղաբույսով՝ նման ոչ մեկին,- Ինչքան պես-պես են, այնքան կախարդ են անտառն ու այգին: Խաղողն անգին է, բայց թե՝ անգին է դեղձն էլ խնկաթույր, Դեղձն հոյա գեղ է, սակայն, շքեղ է սալորն էլ իր քույր: Սալորն անզույգ է, բայց թե՝ անզույգ է կեռասն էլ վճիտ, Կեռասն անուշ է, բայց մեղրանուշ է թուզն էլ սիրասիրտ: Թուզը մեղրուն է, բայց ընկույզն ինքն էլ մեղր է ուշաքար, Ընկույզն անզույգ է, բայց աննման է նուռն էլ իր եղբայր: Նուռն Էլ գինի Է, բայց թե գինի Է անշուք թութն անգամ, Թութը անզույգ Է, բայց թե պակաս չէ խնձորն անթառամ: Խնձորն հրաշք է, բայց աննման է տանձն էլ նույն այգում, Տանձը գանձ է միշտ, բայց շամամն ինքն էլ մի հատ է կյանքում: Բանանն անուշ է, անուշ է նույնքան արմավն արաբի, Սոխակն անզույգ է, բայց և անզույգ է ցեղն էլ կարապի: Օշինդրի դեմ՝ արծաթ գարին էլ ցորեն է ոսկյա, Երբ իր բույրն ունի՝ ձյունակեչին էլ կաղնի է հսկա: Դրախտ է բուրմունքն արևաքամուկ հայոց ծիրանի, Բայց և սուրբ խունկ է բադամն Իրանի: Մեկ մեկուց վեր չեն նուշն ու զկեռը,- Այս է բնության՝ մեծ արարողի հավերժ անմեռը: Այս ամենով է այգին էլ աշխարհ մի բազմաբեղուն,- Միանմանը մահն է գեղեցկի հազարագեղուն, Հազարազեղուն մրցում է աշխարհն այս հազարացեղ, -Բազմապտղանի այգին է դրախտն ամենաշքեղ: Ես այգին ասի՝ աշխարհն հասկացիր, ով աշխարհաթաղ, Վարդը չքնաղ է, բայց ծաղկեփունջն է բյուրահեղ չքնաղ: Մի վանդակ վագրը գազանանոցի պերճանքը չունի, Մի գույնն անզոր է ծնել կախարդանք ճոխ ծիածանի: Անգին է գորգը, թե՝ բազմագույն է, բազմածաղկաձև, Աչքը չի հոգնում, երբ խայտաշխարհն է խայտում իր առջև: Խաղողն Անուշ է, բայց բյուր անուշ է բազմացեղ այգին, Այգուց ո՞նց մտնենք վայրենամթար անտառը կրկին: Մեծ, աստվածային կշեռքի համար Մի հոնքն էլ այն է՝ ինչ որ վիթխարի մի երկնակամար: Չնաշխարհիկ է աշխարհն՝ հրաշքով, Թե նայես ոչ քո, այլ ցեղաց աչքով, Թե նայես աչքով դու աստվածային, Քուրդ ծաղիկն ինքն էլ ազգ է աստղային: Սադայելն ինքն է, աստըծո ընդդեմ, Երազում ամլել այգին այս եդեմ: Նայիր ծառերի այս բազմամբոխին,- Թխկին՝ ուրիշ բույր, ուրիշ բույր ունի իր կողքի բոխին: Ուրիշ է կեչին, կաղնին ուրիշ է՝ իրենց բուրմունքով, Բարդին՝ ուրիշ բույր, ուրիշ է հացին՝ իր ցեղախունկով: Խնձորենիներն ուրիշ բույր ունեն, տանձենիք՝ ուրիշ, Տուղտենիք ուրիշ խունկ են բուրվառում, վարդենիք՝ ուրիշ: Չինարն ուրիշ է, ուրիշ է սոսին, էլ ո՞ր մեկն ասեմ, Ամեն մեկն իր տեղն՝ իր սուրբ ցեղն ունի՝ նսեմ, թե վսեմ: Ներդաշնությունն այս է քաոսի,- Մրջյունն էլ պակսի՝ աստված էլ կասի Թե՝ պակասել է իմ ճոխ բնության Սուրբ ծիածանից մի սուրբ գույն, մի բան… Մի գույնից երբեք չի ծնվի, ո´վ կույր, մի ճոխ ծիածան, Փեթակներն ինչո՞վ մեղրի ծով դարձան, Եթե ոչ հազար գույն ու նեկտարով ծաղկացեղերի,- Միագունողին աստված չի ների: Նուրբ է սոխակի գեղգեղանքն անուշ, բայց համերգ չի դեռ, Համերգը՝ բազում հավք ու թռչունի ցեղերն են անմեռ: Հազարալեզու, հազարադայլայլ խորհուրդն է միայն, Միակ անհեղլին՝ ողջ տիեզերքի ողջ գեղեցկության: Եվ հուսկ մռնչաց, ընդդեմ ոսոխի, Վերջնակնիքը մեծ արարողի. -Թեկուզ աշխարհում այս իրարամերժ՝ Հավերժ են բոլոր լեզուներն հավերժ, Իրենց նախամայր ծաղիկների պես այն հազարագույն,- Հավերժ է խոսուն կակաչածնունդ իմ հայոց լեզուն, Հավերժ է, քանի կակաչները կան: Հավերժ է խոսուն ձնծաղիկածին ռուսաց լեզուն՝ Ձնծաղիկները քանի աշխարհ գան: Հավերժ է իմ նուրբ նարգիզից ծնված իմ հունաց լեզուն՝ Հավերժ է, քանի նարգիզները կան: Հավերժ է ֆարսի՝ նունուֆարածին լեզուն էլ խոսուն՝ Հավերժ է, քանի նունուֆար բացվի: Հավերժ է խոսուն մանուշակածին լեզուն արաբի՝ Քանի մանուշակն արցունքը թափի… Հավերժ է լեզուն այս մարդացեղված արևածաղկի՝ Քանի իր գույնով արևը ծագի: Հավերժ է մեխակ ծաղկից էլ ծնված լեզուն լեռնազուն, Քանի դեռ համր մեխակները կան: Հավերժ են բոլոր ազգ ու ցեղերի երազն ու լեզուն, Քանի կան հողը, արև ու օվկիան: Թող հար խաղաղվեն, որ ինձ հասկանան, Ու թե դեռ ցեղ են՝ լույսով ազգանան: Ամենն իր լեզվով թող ծաղկի հավերժ, Հավիտյան անեղծ, հավերժ անհեղլի, Անմերժ աշխարհում այս իրարամերժ, Քանի չի փոխել կակաչն իր գույնը Այս մշտափոփոխ մայր բնության մեջ: ­Քանի ճերմակ է Մասիսի ձյունը, Քանի արևի իմ աչքն է անշեջ,- Ամենն իր լեզվով պիտի բարբառի, Որ գեղեցկությունն հավերժ բուրվառի, Իմ գեղեցկությունն աշխա րհասփյուռ, Եվ քանի համր են ծաղիկներն իմ լուռ, Կուլ չի գնալու ոչ ոք ոչ ոքին, Ինչպես կուլ չի տա ծաղիկը ծաղկին: Հավերժ են՝ քանի վարդն ու կակաչը աշխարհ գան այսպես, Վերչ չկա հավերժ, ո´վ գետակ ազգեր, ո´վ հայեր և ձեզ, Քանզի գետակն էլ գանձ է բյուրակնյա, Ո´վ իմ գետ ազգեր, ո´վ ազգեր իմ ծով… Ծաղիկներիս հետ հավիտյան պիտի ցեղերն աշխարհ գան, Ու ցեղավորված՝ ծիածանակերպ պաշտելի մնան,- Ա´յս է գեղեցիկն աստվածախորհուրդ՝ Հավիտենության ծարավն անհագուրդ:
  24. «ԲԻԲԼԻԿԱՆ» (Նոր Ուղղագրութեամբ) Ցավը տվեց սարերին՝ Սարերը չտարան... Ցավը տվեց մարդուն՝ Մարդը տարավ: (Մորս խոսքերից). Երբ անհայտ ոգին՝ աշխարհն արարող, Որ աստված կոչվեց դարեր ու դարեր, Ստեղծեց երկինք, արև, ծով ու հող, Ստեղծեց համայն տիեզերքը մեր Եվ աշխարհ բերեց բիրտ հողից մարդուն, Բաժանեց բոլոր իր բարիքն անհուն Լույսի հրճվանքը տվեց երկնքին, Կապույտ ծիծաղը ծովին ծավալեց: Ճերմակ ժպիտը սփռեց ձյուներին, Վեհության խինդը լեռներին տվեց: Դաշտերին՝ կանաչ ժպիտը գարնան, Դայլայլը տվեց հավք ու հովերին: Հողին բերկրանքը տվեց մայրության, Սիրո խայտանքը տվեց ամենքին, Ու բոլոր վարդերն իր ուրախության Շաղ տվեց այսպես նորաստեղծ երկրին: Բայց վշտի ծովը իրեն մոտ թողեց՝ Ու չէր իմանում ո՞ւմ բաժին հաներ, Ո՞վ ուներ մի սիրտ՝ այնքան լայն ումեծ, Որ վշտի ծովը անխռով տաներ: Ու խորհեց խորին արարողը մեծ Եվ անտեսորեն երկրում թափառեց. Տեսավ ցնծում է սիրտը հավքերի, Խենթ համբուրում են գազաններն իրար, ՈՒ նրանց տվեց խայթը ցավերի՝ Ցրելով նրանց խինդը խելագար: Եվ իսկույն աշնան տերևների պես Ցավից սգացին հավք ու ծաղիկներ Եվ կակաչների սիրտը սևացավ,- Այն օրից իրենց լեզուն կորցրին Ու դեռ նետում են կաղկանձով անբառ ազաններն իրենց անեծքը լուսնին: Եվ գթաց նրանց արարողն, ասես, Նայելով երկրի խրոխտ լեռներին,-- Լեռները, ասաց, հզոր են ու վես, Գոռոզ է նրանց կեցվածքն իմ աչքին,- Թող քիչ խոնարհվեն ու խորհեն ինձ պես: Ասաց ու վիշտը տվեց լեռներին: Եվ հառաչեցին լեռները ցավից, Անեծք ժայթքեցին հրաբուխներով, Ցավից լանջերին խոցեր բացվեցին՝ Դարձան անդունդներ ու խորանալով Այն սեգ լեռների տանջանքը լացին: Եվ արցունքները գետերի փոխված՝ Իբրև լեռների լեզուն փրփրած՝ Խոցված լեռների անեծքն են լալիս, Իսկ գագաթներին ձյունն հավերժացած Սառած արցունքն է, որ ցած չի գալիս: Թաց լեռներին արարողն ու մեծ Ցավն առավ՝ անհոգ դաշտերին տվեց, Վերքեր բացվեցին դաշտերի կրծքին, Եվ հառաչեցին դաշտերը դարեր… Ու դեռ մնում են նրանց վերքերից Անապատները, որպես սպիներ: թաց դաշտերին արարողը մեծ՝ Մռայլ նայելով ծովի ծիծաղին, Առավ վշտի շանթն ու ծովը նետեց, Ու ծովն անդնդից ելավ կատաղի, Մինչև աստղերը ծառս եղավ ցավից, Այնպես ծառս եղավ, որ կոհակների Մատները կարծես աստղերն հանեցին՝ Որպես երկնքի աչքերը անգութ, Որ նույնպես լացին… Այնպես ծառս եղավ, որ հատակներից Քարացած արցունք՝ ավազն երևաց, Դարեր մոլեգնեց ու հետքը ցավի Ալիքների մառ կնճիռը մնաց՝ Եղծելով չքնաղ երեսը ծովի: Ծովին էլ գթաց արարողը լուռ, Ցավն առավ ծովից՝ երկնքին տվեց: Ամպերով գոռաց երկինքը զարհուր, Ցավից անձրևը կարկուտի փոխվեց, Անեծք կայծակեց ու լացեց անհույս, Ու մնաց լուսինն աչքում երկնքի, Որպես մի շիթը սառած արցունքի: Իսկ հավերժական ցավից հալածված Աստղերն այն օրից ասուպներ դարձած Թռան ու մեռան իրար գրկի մեջ, Եվ դարեր ցավը երկնքում մնաց՝ Ցրեց աստղերի դաշնությունը պերճ: Ու ցավն առնելով արարողն էլի, Խորհում էր՝ ո՞ւմ տար, որ գեթ մի գիշեր Անխռով տաներ պարգևն ահալի, Որ, ավա՜ղ, ինքն էլ չէր կարող տանել: Սոսկաց, թե ցավը կմնա իրեն… Ո՞ւմ տար այս անգամ՝ խորհում էր, նայում, Երբ տեսավ մոտիկ հովտում՝ տարորեն Ժպտում էր մարդը՝ վագրի ճանկերում,- Մարդ, որ դեռ վագր էր վայրի քարայրում… Տեսավ, խաղաղվեց խռովյալ ոգին, Եվ ասաց՝ լոկ սա´ կարող է տանել, Ու մարդուն տվեց վիշտը երկրային Եվ ինքը թեթև սլացավ եթեր… Եվ ծնվեց մարդու դեռ վայրի սրտին Ցավի զգացումն ու ահը մահվան, Եվ մարդն այսուհետ խեթ նայեց վագրին՝ Սրելով աչքը ժանիքի նման Այդ ցավն Էր մարդու աչքերը բացեց, Եվ մերկ ուղեղը զգեցած ահով՝ Զգաց, որ մահն Է վիշտն ամենամեծ Եվ կռվի ելավ մահվան դեմ մահով,- երեզմանի դեմ դնելով մանկան Ոսկի օրոցքը՝ իր հույսն օրորեց, Իր մահը դարձրեց գոյի հոլովում՝ Ու սերնդաշար ապրեց վերստին՝ Տանելով դժնի վիշտ մոր մահվան, Դիմացավ որդոց անհետ կորստին, Տարավ դառնանուշ տանջանքը սիրո, Տոկաց բնության խոլ աղետներին, Ու լցված կյանքի ծարավուտ սիրով՝ Դիմացավ այրող վերքերի ցավին: Բայց իր թույնի հետ վիշտն Էլ մեղր ունի՝ Եվ առագաստը բացեց մտածման Վիշտը՝ մեծ դայակն իր մանուկ մտքի, Վիշտը, որ դարձավ հույսի օթևան… Ու երբ նորախոհ մարդը մի վայրկյան Առաջին վշտերն հույսի մեջ խեղդեց, Ոգին հիացքով հայտնվեց անձայն՝ Գոյության կռվի ցավերն էլ տվեց: Բայց մարդը կրա´կ կոփեց ժայռերից, Լույսի ծնունդով ցավերը մեռցրեց, Ու կենաց պտուղն հանապազօրյա Իր տառապանքի անտառում գտավ,- Ու ոգորանքով հաղթեց այն վշտին, Որից խոլական մամոնտը կորավ… Եվ դարեր ծխաց սիրտը մարդկային, Լցրեց տիեզերքն իր վշտի ծխով, Բայց չկորցրեց իր հույսն աստղային Եվ իմաստութամբ իր նորաբողբոջ Դարեր գուպարեց իր նմանի դեմ, Որ լուծ Էր դարձել իր բյուր ուսերին - Մարդը մարդուն գայլ որկորով դժխեմ… Բայց անագորույն ոգին նորից նոր Մարդու մեջ քամեց գետերով պղտոր Իր տիեզերքի ցավերը բոլոր, Եվ հրամայեց ապա մայր հողին, Որ մարդու առջև բարիք չփռե, Եվ անապատի փոխվեց տխրագին Մարդու աչքի դեմ՝ դաշտը զմրուխտե, Այնպես տոչորվեց և հողն աշխարհքի, Որ անապատում օձն Էլ իր ձագի Աչքի արցունքը ծարավից խմեց… Այնպես, որ ծովն Էլ շոգից կարկամեց: Բայց ինչքան շատ Է մարդն իմաստնանում՝ Իր ցավերն այնքան հեշտ Է դարմանում: Ու մարդը խորհեց և մառ դաշաերից Փախած գետերը ձորերից հանեց Եվ անապատված դաշտերում սփռեց՝ Եվ գինի քամեց դաժան դաշտերից, Եվ մեղրագետեր քրտնքով քամեց: Եվ դժնետեսիլ հոգսերով ելավ, Պեղեց ծովերը, լեռները պեղեց, Աստծո թաքցրած գանձերը գտավ Ու մտքի ձեռքը աստ ղերին մեկնեց՝ Եվ լուսնի վրա մահեր նշմարեց… Եվ կյանք նշմարեց աստղերի վրա, Եվ մահվան ահից իմաստնանալով՝ տավ հյուլեի հոլովումն անմահ, Շարժմունքն անընդմեջ ու դարեր խորհեց, Զգաց, որ երկու անգամ չի կարող Անցնել նույն ջրով նույն գետի՝ անցնող: Զգաց, որ մահը և´ կա, և´ չկա, Որ նյութն, ինքնագոհ, շարժվում ինքնիրեն, Մեռնում և հրա՜շք՝ ծնվում է նորեն: Որ ոչ թե աստված ստեղծեց մարդուն, Այլ մարդն իր ահից ստեղծեց աստծուն, Դարերի մթնում իր խարխափանքի Նյութին անգիտակ՝ նա երկնեց ոգի. Եվ կույր խնկարկեց պատրանքն իր ունայն,- Մարդը, որ ծնվեց ծովափնյա տիղմից Ու դարձավ միակ խոհը բնության,- Կռահեց, որ հողն է աճյունն արևի Եվ եղել է, կա, անստեղծելի Ու անեղծելի, ու դարեր խորհեց, Եվ իմաստությամբ իր լուսաբողբոջ՝ Իր արցունքի պես սրբելով ընկճեց Իր ցավերի հետ ցավերն ընկերոջ: Եվ կործանելով իր մեջ գազանին՝ Նա իր մեջ զգաց երազներ վսեմ, Լույսը դարձնելով իր սպեղանին՝ Անցավ ցավերի ճամփեքը դժխեմ,- Նույն ծաղկից թե´ թույն, թե´ մեղր քամեց Եվ աստծուց հզոր՝ ինքն էլ արարեց Չեղած հրաշքներ աշխարհի վրա,- Իր արարչության խնդությամբ խեղդեց Մարդը բյուր դարեր բյուր ցավերն իրա Մարեց կրակով իր ստեղծագործ՝ Ցավերի ծովը իր մի բուռ սրտում՝ Եվ տիեզերքում լոկ մարդը անեղծ Վշտին հաղթելով՝ դարձավ իմաստուն Այդ աշխատանքն էր, որ ինչպես դարբին Կռեց ու կոփեց հոգսերի սալին Բիրտ անբանից մարդ ու մարդուց աստված՝ ազանի ճանկից մինչ աստղերն հասած… Եվ վերջին անգամ ոգին հայտնվեց՝ - Դու, ասաց մարդուն, վշտին հաղթեցիր, Ժառանգիր ահա տիեզերքն իմ մեծ, Քո մտքի թագով իր արքան դարձիր: Վշտին հաղթողը իշխանն է խինդի, Իշխիր գաղտնալից տիեզերքն համայն, Ինքդ ստեղծիր հողը դրախտի Եվ սնիր, որ հար վայելես նրան, Որ վշտիդ գետերն էլ չծովանան: Իշխիր ծովերի մռայլ հատակում, Իշխիր ինքդ քեզ ու վագրին իշխիր, Իշխիր դու երկրում, իշխիր երկնքում, Մրջյունից մինչև աստղերին իշխիր: Եվ ինչ որ քո դեմ գաղտնիք թողեցի՝ Պեղիր տիեզերքն՝ հայտնություն դարձրու, Դու հրաշքներիս հրաշքն իմաստուն, Թող վիշտն ու խինդդ անբաժան լինեն՝ Ինչպես կակաչի կարմիրն ու սևը,- Եվ թող հավիտյան ախոյան՝ բախվեն Վիշտն ու խինդը քո՝ քո մահն ու սերը… Եվ թող հույսերս քեզ ապավինեն, Եվ թե արտասվես՝ թող քո արցունքից ոհար խաղողի ողկույզներ ծնվեն, Թող նոր հրաշքներ ծնվեն քո ձեռքից… Եվ իմաստնացած կգնաս այդպես, Դարերի անտես սանդուղքով կելնես Դեպի կատարը կատարելության, Որ միջօրեի արևի նման Փարատես ստվերն ոգուդ չարության, Եվ ա ղավնանաս քո նմանի դեմ,- Որ քո նմանի վիշտն էլ ճաշակես Ու նոր լինես մարդ ու ծաղկես որպես Ազնիվ խտացվածքն ահեղ բնության՝ Հասնելով ոգու ներդաշնակության: Իսկ ծաղիկներից՝ շունչն անմահության, Որպես նոր գինի, իցիվ դու գտնես, Ըմպես, որ չիջնեսնես ձորը ծերության, Որ կյանքով լցվես ու նորից ելնես Կանաչ սարերը քո պարմանության, Որ տիեզերքում լոկ ինքդ լինես Հավերժ տիրակալն հավերժ բնության…: Եվ լռեց հավետ ու մարդու սրտի Հովիտներն իջավ, ընկնող աստղի պես, Մարդուն թողնելով սանդուղքն աստղերի, Որ մարդն հասկացավ անբարբառ լեզուն Մեծ իմաստության ու տիեզերքի: Ու ողջ բնությունն ապշեց մարդու դեմ, Ծովերն աչք դարձան մարդու դեմ ապշած Եվ դարեր ահա մնացել են բաց: Երկնակամարն Էլ հոնքն Է՝ վեր քաշված՝ Հավիտյան ապշած մայր տիեզերքի Արեգակնաբիբ կապուտակ աչքի… Բայց իմաստնացած մի պարմանի պես՝ Մարդն Էլ իրենով հիացավ կարծես, Ու մեծ տենչանքի ու կրքի ճամփով Ելավ փնտրելու իր ստեղծողին, Տիեզերա######զ մտքով թափառեց, Հյուլեից հարցրեց, հասավ աստղերին, Հազար մի չեղած հրաշքներ երկնեց Ու ձգտեց հասնել իր ստեղծողին,- Չափվել նրա հետ, Պեղելով նրա առեղծվածը մեծ… Կասկածեց, հուսաց ու դարեր փնտրեց, Ու աչքն աստղերից ուղղեց արևին՝ Դեպի լուսեղեն հրաշքը ձգտեց՝ (Իր վայրի քարայրն հավիտյան թողած Այն վաղնջական խավարի հովտում Անբան գազանին՝ լեզուն կորցրած)… Իսկ բարձունքներում լույսերով լցվեց Դեռ վշտի սափոր սիրտը մարդկային Արևի ճամփին, ուր դարեր փնտրեց, Ու երբ չգտավ՝ Այն բիբլիական Հարդա գողն արած իր մտքի ճամփան,- Ու երբ չգտավ՝ ելավ նորախոհ, Էլ չապավինեց նա ոչ մի աստծո Ու ոչ մի ոգու, որ իբր ահի Տեսիլն էր անգո´ այս տիեզերքում.- Այնինչ՝ նիրհում Է աստված իր հոգում: ԲԻԲԼԻԱԿԱՆ»Ի ՎԵՐՋԱԲԱՆԸ 1 Ոչ թե աղջկա բախտն ես գուշակում, Որպես մի գնչու՝ ցնորք ափիդ մեջ, Դու գիտես, թե ծովն ինչ Է մտորում՝ Ծովն իր կաթիլի՝ իր պատկերի մեջ: 2 Դու, որ դուրս ելար ցավերի ծովից, Կանչես՝ վար կիչնե գարունն արևից, Եվ թե գետերի վրա որոտաս, Գետերն հինավուրց հունը կփոխեն, Բավ Է ճակատիդ ադամանդը տաս՝ Անապատները մեղր կբխեն: Կանչես՝ ժայռերի կրծքերից հանկարծ Անտառներ կելնեն՝ գարուններ գրկած: Մինչև կոկոններն աչքերը բանան՝ Կանչես՝ ծովերը պիտի միանան: Լեռներին մինչև դայակ չդառնաս՝ Հղի լեռները չեն ծնի գանձեր, Քանի պատվաստն է ձեռքդ բնության՝ Կջահելանան անտառները ծեր: Քեզ դարեր սաստած կայծակները քեն՝ Մի փունջ երկաթի մեջ կբանտարկես: Կկտրի, կանցնի օվկիաններն անվերջ Քո շշուկն ահա՝ մի վայրկյանի մեջ: Եվ ցած բերելով թևավորներին՝ Դու երկնքումն էլ բացիր քո ճամփան, Հրամայեցիր՝ քեզ առավ թևին՝ Երկինք սլացավ բրոնզն անկենդան: Այն չես՝ ում սիրտը աչք էր վագրենի, Սիրտդ՝ չար ծովեր ծածկող գթություն: Քնքշանքդ բացեց լեզուն գազանի, Եվ հավքերն ահա երգերդ են կրկնում: Եվ միակ խինդդ է՝ ոչ թե նմանիդ՝ Այլ խոլ հողմերին գրաստդ կանես, Եվ օրոր կասես քեղ ծնած հողիդ, Դու հող, բայց հողից դրախտ կծնես: Ձեռքդ կնիքն է կախարդանքներիդ Եվ մարդուց բացի՝ ամեն գոյ՝ գերիդ, Դու երկրե-երկիր պճնողն աստղերի, Դու դեռ խորտակողն անարգ թագերի: Խոսքդ - բնության ճակատագիրը, ործդ - երազիդ գալոց երկիրը,- Դու մարդը՝ խորհող հյուլեն բնության, հյուլեն՝ տիրակալն անսահմանության, Տիեզերանյութ շաղախից մի բուռ՝ Բայց մի տիեզերք՝ քանզի բյուրաղբյուր էակների մեջ քո հին զուգընկեր՝ Լույս ծնելն հողից քեզ է վիճակվել, Եվ կգա դարը՝ կհրամայես՝ իշերն արևն էլ կզարթնի քնից Եվ քեզ կնայե նա էլ ապշադեմ, Եվ կշշնջա՝ «Այս դու ես, որդի՜ս, Ո´ վ մարդ, բայց հազիվ քեզ ճանաչեցի, Այնքան լուսավոր թվացիր աչքիս Թվաց թե աչքս ես իմ դեմ բացի… Բայց Ի՞նչ ես փնտրում անգամ գիշերով, Երբ բաց աչքերով աստղերն են քնել, Ինչո՞ւ ես մինչև աստղերը հանել Մտքիդ գլուխը, ի՞նչ վիշտ կա նորից, Երբ մի բուռ հողից վայրի բնության Դու քեզ հասցրիր կատարելության,- Ինչո՞ւ չես ննջում»: - Չեմ ննջի երբեք, Քանի գաղտնալից տիեզերքն այս սեգ՝ Չի բացել իմ դեմ ծալքերն իր բոլոր, Քանի դեռ մութն է ու խորհրդավոր. Քանի դեռ անդուռ առեղծված մնան ոյության գաղտնիքն ու քենը մահվան. Չե´մ ննջի երբեք՝ մահը կա քանի, Քանի չեն դարձրել հավերժ պատանի Ինձ հայտնություններն իմ իմաստության. Քանի գործս՝ հավերժ, կյանքս է մի վայրկյան. Քանի լուսնին էլ ծաղիկ չեմ ցանել, Քանի լուսնից էլ մահը չեմ վանել, Քանի չի դիպել դեռ ոտքս Մարսին, Քանի չեմ հասել լույսերիս լույսին՝ Անմահությանը մարդկային կենաց, Որին արժան է մարդը տառապած… Քանի մի ձեռքս մյուսիս համար Կոթող է հղկում, կամ թե շիրմաքար, Քանի ագռավն իսկ մարդուց շտա կապրի, Կամ բաոբաբը՝ յոթն հաղար տարի,- Մինչ մարդս… պիտի գերեզման իջնեմ՝ Չապրած փետրի չափ հավքի մի նսեմ, Մարդը՝ խոհերի մի նոր աստղածով, ճանապարհորդը ծիր կաթինների, Մարդն էլ հողածին, բայց մարդն իր գլխով՝ նժարն անհամար մոլորակների, Մարդն՝ հավերժորեն չարի դեմ հաստված, Մարդն՝ արարչությամբ՝ և աստծո աստված, Բայց այս իր խոհն է՝ գործն հավերժական,- Իր կյանքով սակայն Մարդն հավերժի դեմ ի՜նչ է՝ մի վայրկյան, Թիթեռի մի կյանք, մի բառ՝ մահվան դեմ՝ Որ չարտասանած գերին է մահվան… Մինչդեռ մարդկային ծարավն առաջին՝ Տիեզերասույզ տենչն է իմ վերջին. Հավիտյան ըմպել երկինքն աստղալից, Հավերժ վայելել գգվանքը կնոջ, Չհանգչի երբեք կիրքս մրրկալից, Ոտքիս տակ բացվի լուսինը բողբոջ, Նմանս ծնել և աստղերի մեջ, Անմահ վայելել տիեզերքն այս պերճ, Եվ սիրտս դառնա բերդն անմահության, Վայրկյանի սիրտս՝ դարեր տառապած… Ու թեև ինչպես կյանքը սխրալի՝ Մահն Էլ Է շարժմանց պատճառն անհեղլի՝ Առանցքը շարժմանը ներդաշնակության, Բայց կյանքն Էլ ինչքան շատ գեղեցկանա՝ Մահն աչքիս այնքան կըտգեղանա,- Կդառնա վերչին ոսոխս ամեհի… Բայց ելնում ընդդեմ զառամյալ մահի՝ Եվ կռվելու եմ այնքան ժամանակ, Մինչև՝ ինչպես գահն իմ աստվածների՝ Թափուր գահ դառնա մահն Էլ ոտքիս տակ… (Շարունակելի)
  25. «ԲԻԲԼԻԱԿԱՆ» ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐՉԱԿԱՆԸ (Դասական Ուղղագրութեամբ) Մրջիւնն անգամ թէ պակասի՝ Աստւած ինքն էլ իսկոյն կասի, Թե պակաս է ճոխ բնութեան Ծիածանից մի գոյն, մի բան: 1 Աշխարհի եօթը հրաշալիքներ, Հրաշքը մարդու լուսին ելնելն Էր: Բայց հրաշքների հրաշքը վսեմ, Թե ի՞նչն Է՝ այս հին հրաշքով կասեմ: Այն՝ թէ ծաղկունքն Էլ, ինչպէս ծիածան, Ո՞ւմ ձեռքով և ո՞ւմ համար համրացան: Եւ լցւեց աշխարհն՝ ի՞նչ հրաշքներով, Ի´՞նչ յաւերժատև ազգ-աշխարհներով: Աշխարհի հազար հրաշալիքներ, Հրաշքն՝ Աստըծոյ յաւերժ կնիքն Էր... 2 Ծաղիկներն ինչո՞ւ այսքան վիշտ ունեն, Այսքան վիշտ ունեն, բայց լեզու չունեն, Ինչքան քաղում ենք, քաղում ենք, քաղում, Ոչ մէկի շուրթին բողոք չի դողում, Այնինչ՝ ցաւում է սիրտն ամէն ծաղկի, Երբ որ քաղվում է ծաղիկն իր կողքի, Եւ զողն արցունքն է՝ իր վշտի վկան, Համր բողոքի լեզուն է - սակայն՝ Ասում են ծաղկունքն էն գլխից այսպէս համր չեն եղել, Ամէն ծաղկացեղ իր նուրբ լեզւով է խօսել, ծիծաղել, Երբ դեռ նորաստեղծ վայրենամարդը վարդ չունէր կրծքին, Երբ համր էր մարդը՝ երգով էր թովում վարդը սոխակին, եղգեղում էին ողջ ծաղկացեղերն՝ ամենն՝ իր լեզւով, Իրար հարցընում՝ թէ արդեօք ո՞վ է ստեղծել մեզ, ո՞վ... Բացի անլեզու այս երկոտանուց՝ ի¯նչ լաւ է ողջը, Իր լեզուն ունէր խնկավարդն, ինչպէս առւի խոխոջը: Սոխակների հետ վիճում էր երգող վարդացեղը ողջ, Կապոյտ երիցուկն ունէր հունչ-լեզուն իր նորաբողբոջ, Իր լեզուն ուներ նունուֆարների ցեղը նրբախօս: Երգի էր նման արևածաղկի լեզուն մեղրահոս, Մեղրի մրմունջ էր անվարար լեզուն հօրոտ-մօրոտի՝ Բարկութեան մէջ էլ նման էր ձայնը քնքուշ որոտի: Թէպէտ դեռ Մասիս անունը չկար, բայց գլխին ձիւն էր, Կակաչն այնպիսի նուրբ լեզու ունէր, որ վարդը չունէր, Այնպէս էր ասում, այնպէս էր խօսում, Որ թէ´ խնդութիւն, թէ´ վիշտ էր հոսում, Հեգ մարգարէի հրէ լեզւի պէս՝ Ե´վ խոնարհ, և´ վեհ, և խրոխտ, և հեզ,- Այսպէս անզոյգ էր կակաչների ցեղն իմ վարդանման, Երբ նա էր երգում՝ խոր լռութիւն էր տիրում անսահման, Մասիսի լանջին ականջ էր դնում գայլն էլ կակաչին, Որի նուրբ լեզուն նման էր վճիտ առվի կարկաչին: Իր լեզուն ունէր դեղին տուղտացեղն, իր անզոյգ լեզուն, Ամէն ծաղկացեղ լոկ իր լեզւով էր Աստծոյ հետ խօսում: Իր լեզուն ուներ այժմ համր ցեղն այս շուշանների, Որ շատ էր նման մեղմանուշ լեզւին մանուշակների, Քանզի համր չէր մանուշակ ցեղն էլ՝ իր քնքուշ լեզւով, Ասում, խօսում էր, կանչում, վիճում էր հազար մի ձևով: Աստղերի հետ էր աստղածաղիկը հարցով զրուցում՝ Թէ ինչ է մարդը, կամ ծով ու ցամաքն ո՞վ է ստեղծում... Մարդը ձայն ունի, բայց լեզու չունի՝ ինչի՞ց է արդեօք, Իր լեզուն ուներ այս հուսամ ծաղկանց ցեղն էլ մտահոգ, Վարդից էր հարցնում թէ՝ «Ինչո՞ւ մարդը՝ ցաւերին գերի՝ Չգիտէ, որ մենք իր ամենաբոյժ դեղն ենք վէրքերի...»: նուրբ գեղգեղում էր նարգիզների ցեղն ամենաչքնաղ, իր լեզուն ունէր մայիսեան դեղին ծաղկացեղն ուրախ, Երբ նա խօսում էր՝ համբոյր էր թւում իր ձայնը մեղուշ, Իր լեզուն ունէր ոսկեբիբ ցեղն էլ օշօշի քնքուշ: Անուշ էր լեզուն եասաման ծաղկանց, մեղուշ էր այնքան, Որ թվում էր, թէ մանուկի շուրթին կաթ էր մայրական, Երբ որ խօսում էր ձնծաղիկացեղն՝ իր երգ ու տաղով՝ Լուռ լցվում էին Մասիսի ձիւնի աչքերն էլ շաղով: Իր ոսկեշշուկ լեզւով էր խօսում ծաղիկն անթառամ, Իր լեզուն ունէր նոյնիսկ չարախօս փուշը դառնահամ: Հապա յասմի՞կը, սոխակն էլ չուներ լեզուն յասմիկի, Որ, ասես, լիներ մրմունջ ու ղողանջ՝ արծաթէ զանգի: 3 Ու բազմալեզու դայլայլում Էին ծաղկունքն անհամար, Ծաղկանց անուշ բոյրն ու քնքուշ լեզուն մրցելով իրար՝ Մեղրածով Էին ղարձընում Մասիսն ու հովիտն իր ծով, Լոկ սատանան Էր ականջը գոցում իր չար նախանձով, Որ Էլ չլսեր այս մեղրահամերգն իր ճամփամիջին,- Աստծոյ ստեղծած շշուկն Էլ շանթ Էր թւում ականջին, Քանզի, ասում են, Աստւած զրկել Էր դրախտից նրան, Ահա թէ ինչու մերթ օձ Էր դառնում, մերթ կին՝ սատանան, Փախչում Էր մարդու քարայրախորքը՝ դեռ վայրի ոգու, Դրդում Էր մարդուն՝ աստծոյ ընդդեմ, ոխով ահարկու,- Բայց մարդն ի նչ Էր որ, անլեզու, անբան, գորգից դեռ մի թէլ, Նոր Էր չորեքթաթ գնալուց ելել, բառ չէր թոթովել: Աստւածախանդը նենգ ու դիւային Լսում լեզուներն այս աստւածային՝ Սև բիծ էր ուզում գցել աստծոյ հրաշքի վրայ, Չար քրքջում էր, բայց թէ՝ անզոր էր քրքիջն էլ նրա, Քանզի գոռում էր հազարալեզու ծովը ծաղկունանց, Երբ կոխոտում էր վայրագ փղերի փաղանգը նրանց, Կամ թէ՝ քայլող լեռ մամոնտն էր ճզմում ծաղկածովը նուրբ, ճչում-մռնչում, վանում էր չարին ծաղկածովը սուրբ: Այսպէս՝ էն գլխում՝ իր լեզուն ունէր ամէն մի ծաղիկ, Ամէն ծաղկացեղ իր լեզուն ունէր, Բայց աստծոյ գլուխգործոցը՝ համրիկ, Վայրենամարդը: դեռ լեզու չուներ. Համր ու ձիւնակերպ ծածկում Էր հովիտն Էակն առաջին Իր մի բուռ վայրի թոռն ու ծոռներով, մայր լեռան լանջին, Դեռ մանկաթոթով, անմարդալեզու, վայրենավոհմակ, Խօսող ծաղկանցը՝ լուռ նախանձելով համր ու գլխահակ, Համր ու անբարբառ, լուռ թափառում Էր անլեզուն անբան, Քարայրամարդուկ մի կաթիլ աստւածն ու ծով սատանան: Լուռ դեգերում Էր՝ տանելով անվերջ Վայրենավագրին համր սրտի մէջ, Մունջ ու անմռունչ վայրենին անբան, Դեռ չէր էլ փնտրում մարդացման ճամբան, Վայրենապտղած, մութ անտառներում, Իր գանգի պէս լուռ մութ քարայրներում, Համր ու անլեզու, համր ու անսփոփ, Մի բուռ բազմութեամբ՝ բազմանում էր ցոփ, Երգող հաւքերի, խօսող ձաղկանց մէջ Լուռ բազմանում էր համրամունջ ու խեղճ, Լցնում Մասիսի հովիտները նոր Անլեզուներով, համրերով, սակայն Հանապազօրեայ վշտից բազմախոր Ուզում էր խօսել բնազդով մանկան, Բերան էր բացում երազով լեզւի, Ուզում էր խօսել, որ վիշտը կիսէր, Որ փակ բերանով սիրտը չկիզւէր... Մանուկ բնազդը օգնում Էր խօսել, Ճգնում Էր, տնքում, բայց լեզու չուներ, Ուզում Էր բանալ սիրտը նմանին, Ցաւերը ցոյց տալ, իսկ ցաւն անհուն Էր: Ու կափկափում Էր համր վա յրենին Եօթանասունեօթ իր թոռն ու ծոռով, Հազիվ թոթովում ձեռքի. . . բարբառով: Անլեզու ձայնով, ձեռքով Էր խօսում (Ինչպէս անբարբառ համրերը հիմա¤, Լեզւի բնազդով խօսել Էր ոզում, Կիսել էր տենչում իր վշտերն անմահ, Աչքերի շանթով, ձեռքով Էր խօսում, Բայց ձեռքով սրտի ամպը չես կիսի, Այն Էլ անպտուղ լաբիրինթոսում՝ Քաղցի քաոսում երկրի քաոսի: Եւ ծաղիկների լեզւաժխորում Իր անդուռ բախտի մասին Էր խորհում,- Երբ մեծ արարողն իր երկրին նայեց, Տեսաւ՝ դեռ լուռ Է մարդն հազարացաւ: -Լռեցե´ք յաւերժ, - խուլ հրամայեց,- Ծաղիկների ծովն իսկոյն համրացաւ, Սատանան ժպտաց, նրան թւաց թէ Աստւած սխալւեց, Քանզի աշխարհի գեղեցկութիւնը իսկոյն մռայլւեց, Երբ որ պապանձեց հազարալեզու համերգը ծաղկանց, Ու մտքում մի պահ ծափ տւեց չարը սատանակաղկանձ, Երբ Աստւած, իբր, իր ստեղծածը մեռցրեց, ցրեց, Թւաց, թէ՝ իրաւ խելքը կորցրեց, ողջը մեռցրեց: Բայց նորից մթնեց դժնի սատանան, Նորից կորցրեց իր յոյսի ճամփան, Եւ նախանձն յորդեց, իժ դարձաւ լորտուն, Երբ Աստւած տեսաւ իր հազարավիշտ, բայց համր մարդուն, Ասաց՝ «Իմ լեզւին պէտք չունեն անվիշտ ծաղկունքն հազարան, Այս հազարացաւ մարդոց Է վայել լեզուներն համայն: Իմ նուրբ ծաղկանցը պէտք չէ հուր լեզուն, Անլեզու վիշտն է լեզու երազում երկրի քաոսում: Մարդն համակ վիշտ է, և թող դարերում, երբ վիշտը սեղմի, Թող խօսի մարդը, թող ցաւը պատմէ, որ ցաւը մեղմի, Թող լեզւաւորւի, երբ ազատ խօսի՝ նոր իմաստանայ, Իմաստնանալով ողջ տիեզերքի գաղտնիքը բանայ, Բացի գաղտնիքից իմ աստւածային... Թող ցեղաւորւի և լցնի հողագունդն այս դեռ դիվային»: Ասաց ու մարդկանց պարգևեց ծաղկանց բիւրացեղ լեզուն, Որ ծաղկանց նման մարդիկ մեղմանան ու դառնան խօսուն, Բազմացեղւելով, - ամէն մի ցեղը մի ծաղկալեզւով,- -Թող բազմախօսի, որ թէթևանան ցաւերն էլ իր ծով, Թող երգի, խօսի, գեղգեղայ, հոսի գեղեցկութիւնը, Թող ծիածանւի հազարախօսուն ողջ մարդկութիւնը: «Զի պիտ մարդանայ ոչ միայն հացիվ, Այլ բանիվ սրտի, այլ մտքի բանիվ...»: - Ասաց արարողն ու ծաղկէ-ծաղիկ Իջաւ, ման եկաւ՝ վերջին երկունքով, Եւ աշխարհարար ձեռքով անմեղիկ Սկսեց մէկ-մէկ պոկել հիացքով Ծաղկանց բերանից հազարագոյնի լեզուներն այլ֊այլ, Ծաղկանց բերանից ծաղկանց լեզուներն հազարադայլայլ Իր հազարացեղ լեզուներն անբիծ Մեկ առ մեկ պոկեց ծաղկանց բերանից, Ինչպէս բերանից թոթով մանուկի՝ Պոկեց առաջին անուշիկ լեզուն իր ձնծաղիկի,- Մանուկի նման ճչաց ձնծաղիկն ու յաւէտ լռեց, Բայց արարողը նշխարեց լեզուն ու լեզուն բերեց Մարդկանցից մէկի համր ու անլեզու բերանը դրեց, Իր աստւածային շնչով էլ օծեց բերանն էլ մարդու, Մօր կաթնաոգով շունչ տւեց լեզւին իր ադամորդու, Եւ իսկոյն խօսեց վայրենին՝ լեզւով հեգ ձնծաղիկի, Հազիվ թոթովեց. «Մա´, մա¯յր՝ իմ կեանքի, Մի՞թէ իմ վիշտը չպիտի կիսես, Որ ցեղս մեծնա՝ լիճս՝ ծովի պէս»: Այս եղաւ մարդու առաջին խօսքը, Որ, ասես, բացեց իր ոգեխորքը,- Եւ աղօթքի պէս մարդն րնկաւ ոտքերն իր արարողի, Այս մարդուն ճամբեց Աստւած հեռուներն իր ձիւնահողի, Ուր մեղմ բազմացաւ ինքնաձև լեզւով՝ ուր էլ որ գնաց, Խօսեց անխօսը... այնինչ՝ ձնծաղիկն անլեզու մնաց, Յաւերժ համրացաւ ապշած աչքի պէս: Եւ հրամայեց արարողը մեծ. - Քո այս նուրբ լեզւով բազմացիր դու հեզ, Քանի ձնծաղիկն համր գայ աշխարհ, Քո լեզուն թող քո բէրանում Խօսի,- Դու, քո երգն ասա աշխարհին արար, Որ քո խօսքն այլոց վշտերն Էլ կիսի: Եւ մինչև այսօր ձնծաղիկի տեղ այն ցեղն Է խօսում, Որ ծւարել է մեծ հողագնղի ձիւնահիւսիսում: Երբ այս արարեց՝ միւսին հակւեց, Հրաշք մօր նման հուշիկ մօտեցաւ իր մանուշակին, Մանուկ մանուշակն ահից թաքնւեց, (Եւ յաւերժ մնաց թփերի տակին...¤: Կուչ եկաւ ահից մանուշակն՝ աստծոյ լեզուն բերանում, Թաքնւեց թփում, ինչպէս դեռակոյսն իր հօր վրանում: Ասես չէր ուզում զրկւել իր լեզւից մանուշակն իմ հեզ, Լացեց քնքշաճիչ, բայց խիղճը կորցրեց արարողն, ասես, Եւ իսկոյն պոկեց հեգ մանուշակի քնքշանուշ լեզուն, Հուշով նշխարեց, օձեց համբոյրով իր աստւածազուն, Մի անշեջ ու հեզ, կապոյտ բոցի պէս Դրեց բերանը վայրենակաղկանձ ուրիշ մի մարդու,- Ինչպէս մայրն է միշտ դնում ստինքը բերանը որդու: Սա էլ թոթովեց և այնպէս խօսեց հետն իր արարչի, Ինչպէս օրոցքից մանկան առաջին բառը դուրս թռչի. -Այն ճամփեն տուր ինձ, որ միշտ հետդ գամ, Աստւած իմ, հայր իմ, որ ծով բազմանամ, Եւ դեղին ծաղկից ծնւածն ինձ չուտէ.. . Եւ այնտեղ ճամբեց այս նորաթոթով մարդուն բարբարոս, (Աշխարհ բերելով մի նոր մարդացեղ՝ մանուշակախօս¤,- Ուր Կարմիր ծովն էլ ծափ տւեց անմարդ իր ափերի հետ, Քանզի բազմանալ սկսեց խօսուն ցեղն այս նորակերտ, Մանուշակագոյն, մանուշակաբոյր լեզւով իր միակ,- Ահա թէ ինչպէս համրացաւ խօսող ցեղը մանուշակ: Եւ հրամայեց լեզու առածին արարողը մեծ. -Քանի լուռ մնան մանուշակներդ՝ Մանուշակ լեզւով բազմացիր անեղծ, Ազգ դարձիր և թող ծնւեն երգերդ Քո միակ լեզւով մանուշակագոյն, Այն, որ ոչ մի ցեղ չունի աշխարհքում. Դու էլ չունենաս բոյրը ոչ մեկի, Բացի բուրմունքից քո մանուշակի: Եւ մկրտելով մայր աւազանում նեկտար նեղոսի՝ Կնքեց, որ իր նուրբ մանուշակ լեզւով յաւիտեան խօսի: Այնինչ՝ իր կողքին մանուշակ ծաղիկն յաւերժ համրացաւ, Եւ դարեր անցան՝ ոչ մի խօսք չասաւ, Եւ անեծքն անգամ շուրթին կարկամեց: Եւ շարունակեց, արարողը մեծ, Ոսկէ մեղւի պէս՝ մայիսեան դեղին ծաղկին մօտեցաւ, Որ լեզու ունէր և սակայն չունէր սա էլ ոչ մի ցաւ: -Անհոգ արարածն ի՞նչ կանի լեզուն, երբ մարդոց մէջ են ցաւերը հոսում,- Խորհեց արարողն ու պոկեց լեզուն մայիսեան ծաղկի, Որ մի վայրենուց մի նոր ցեղ ծագի: Ու լեզուն դեղին մեղրի պէս բերեց ՝ Ուրիշ մի համրի բերանը դրեց, Վայրենատեսիլ ուրիշ մի համրի: Մարդն իսկոյն խօսեց՝ «էլ ի՞նչըս խամրի, Աստւած իմ, մայր իմ», և իսկոյն ընկաւ ոտքերն աստծու, Եւ Աստւած կնքեց. «Չես մնա ածու, Քեզ եմ պարգևում լեզուն այս ծաղկի, Որ քո բերանում յաւիտեան ծաղկի: Ձմեռն էլ խօսի քո բերանի մէջ այս ծաղկի բոյրով, Որ ցեղւես, ինչպէս այս ծաղիկն է ցեղ՝ իր լեզւաթոյրով: Այնքան ժամանակ, քանի մայիսեան ծաղիկը մնա՝ Թող նրա լեզւով քո յաւերժացող եսը խոյանա: Քուն թէ արթմնի քո գոյնը պահես՝ այս ծաղկի հանգոյն, Քո շունչն ու հունչը, քո ձևն ու խորքը, քո եսն ինքնահուն: Ոչ թէ դու այլոց երգածը կրկնես՝ Այլ, այս ծաղկի պէս, քո եսաբոյրով քո երգը երկնես: Ոգորես դու էլ մանուշակ ցեղի, կակաչի նման, Այս իսկ ծաղկի պէս քո միակ գոյնով ծաղկես յաւիտեան: Յաւերժ բարբառես Աստւածապարգև միայն քո լեզւով, Եւ թող բազմանայ իմ ստեղծածով՝ քո կաթիլը՝ ծով. . . Ոչ թէ վայրենի մոլախոտախիտ դառնախռնւես, Այլ քոնը ծնես, որ մնաս քոնը, որ չխառնւես: Քո խորքով պեղես, քո խորք ու գոյնով, Միայն մայիսեան ծաղկիս հանգոյնով...»,- Ասաց ու ճամփեց այս մարդանոր ցեղն արարողն այնտեղ, Ուր Հիմալայն Է, ոբի անապատն հողմախելահեղ,- Որ երթա՝ ծնի, որ ծաղկեցնի, այնքան բազմանայ, Ինքն Էլ փոշմանի՝ գլուխ չհանի այս ծովայորձանք, Հոլ բազմացումից, որ Չինն Է այսօր աշխարհափորձանք... Ահա թէ ինչպէս մայիսեան ծաղիկն յաւերժ համրացաւ, Իր լեզւով, ինչպէս համր անասուն մարդն՝ ասուն դարձաւ: Այսպէս՝ մի մարդուց երբ չինածովն Էլ նա աշխարհ բերեց, Մեծ արարիչը դարձաւ յասմիկի բերանն համբուրեց Մի խօսքով աշխարհ ստեղծողն իր կոյս, անշոշափ շուրթով: Եւ դեռ լեզւանի ծաղիկը ժպտաց, բայց ճչաց վրդով, Երբ, իսկոյն, որպէս գլուխ մի ծաղկի, Պոկեց լեզուն Էլ խօսող յասմիկի Ու բարի լեզուն դրեց բերան մի՝ վայրենաթոթով, Աշխարհ բերելով՝ լեզւով այս ծաղկի, այս ծաղկի հոտով, Վայրի մի մարդուց՝ մի նոր մարդացեղ, Եւ այս ցեղն իսկոյն ուղարկեց այնտեղ, Ուր գահավիժում ծով Նիագարան՝ Մարդ Էր որոնում ափերին ունայն... Ու մինչև այսօր չգիտես՝ գտա՞ վ, թէ՞ դեռ չի գտել՝ Զի մարդը ծաղկի սուրբ քնքշութեանը մնաց անընտել: Լեզուն դարձրեց սրտի բանալին, բայց միայն գոցող, Լեզուն՝ լաբիրինթն իր հազար ու մի միտքը թաքցնող... Եւ ահա Աստւած իր եօթնագունեայ ծաղկանցից ջոկեց, Նուրբ իմ նարդոսի լեզուն Էլ պոկեց, Դրեց անլեզու բերան մի մարդու, որ համրը խօսի, Եւ իրաւ՝ խօսեց՝ հասնելով ափերն ի վար Նեղոսի, Ծաղկի բոյրի պէս բարբառեց մարդը, Այնպէս, որ, կարծես, նախանձեց վարդը, Երբ «Տեր իմ» ասաց ցեղը նարդոսւած, Եւ իսկոյն պոկեց արարողն Աստւած Նունուֆար ծաղկի լեզուն Էլ ահա, Ու մեղմ թոթովեց այս նորախօսն Էլ՝ «Հայր, ալելուեայ», Դառնաբերանը մեղմօրէն ծաղկի նեկտարալեզուն, Ու դարը դարի՝ դանդաղ մեղմացաւ այս Էլ գազազուն, Պատմելով ցաւերն իր նրբալեզւով, ինչպէս մօտենաս՝ Խուփն առնես՝ վառւող-ծխացող թոնրի բերանը բանաս, Որ ծուխը չքվի, թէկուզ դեռ մնա կրակը... վշտի, Քանզի լեզուն էլ ցաւն է դուրս վանում բազմախոց սրտի, Երբ լեզւի ձեռով իր սիրտն է բացում մարդ մարդու առաջ, Թեթևանում է՝ խօսելով ցաւից իր մշտահառաչ. Ահա թէ ինչպէս նուրբ նունուֆարն էլ, մի օր լեզւանի, Յաւերժ համրացաւ, գեթ մի շշուկի լեզւակ էլ չունի, Քանզի իր լեզւով ծնւեց մարդացեղն Իրանի անեղծ: Եւ հրամայեց արարողը մեծ, Որ յաւերժ բուրէ նունուֆար լեզուն, Յաւերժ բուրվառէ երգերն իր խօսուն, Քանի աշխարհում, սարում ու քարում այս ծաղիկը կայ, Ամենայն գարուն՝ մի նունուֆար էլ էլի աշխարհ գայ, Յաւիտեան պիտի խօսի ու հոսի Նունուֆար լեզուն՝ լեզուն էլ ֆարսի: 5 Այս որ արարեց արարողը մեծ՝ Իր օշօշ ծաղկի լեզուն էլ պոկեց, Դրեց բերանը վայրենամռունչ եօթերորդ թոռան, Իսկոյն թւաց, թէ իր մռունչները մրմունջներ դառան: -Աստւած իմ, ասաց, հիմա ես կերգեմ իղձերը սրտիս, իտեմ՝ քո խօսքով մարդանամ պիտի, ներիր դժբախտիս, Ներիր լռութիւնն համր բերանիս, որ չէր աղօթում,- Այսպէս բարբառեց ու մեղր էր, ասես, իր լեզւից կաթում: Ժպտաց արարողն իմ Արարատի, Այս մարդացեղն էլ ճամփեց արևելքն իր հողագնդի, Աշխարհ բերելով հրաբիբ ու նուրբ մարդացեղն եթովբ, Այնտեղ, ուր ջունգլին ողբում էր, ինչպէս վիրաւոր մի Հովբ, Եւ հրամայեց յաւերժ թաքնւած արարողը մեծ. -Դու էլ բազմացիր՝ յաւիտեան անեղծ, Քանի այս օշօշ ծաղիկն էլ բացվի՝ Թող քո սուրբ լեզւով քո հողը լցւի, Միայն քո լեզւով իմ նւիրական,- Ասաց մեծ Աստւածն ու մի սուրբ վայրկեան Համբուրեց վարդի աչքերն արցունքոտ, Ապա համբուրեց բերանը բոցոտ, Որ ցաւը չզգա, և իսկոյն պոկեց վարդաբոյր լեզուն, Մեղրաբոցի պէս դրեց բերան մի՝ վայրենախօսուն: -Մեղրածոր լեզուն մարդուն է վայել ու ոչ թէ վարդին, Քանզի լեռնացած վիշտ չկա քնքուշ վարդենու սրտին: Մարդուն է վայել վշտացիր լեզուն վարդաբոյր ու պերճ, Քանզի սատանան ինձնից խռովել՝ Օձի է փոխւել խաբւած մարդու մէջ: Վշտամբար մարդը թէ համր մնա, լեզու չունենայ՝ Անլեզուն ինչո՞վ իր սիրտը բանայ, որ թէթևանայ, Լցնի գէթ շուրջը վարդաբոյր երգով իր ոգու անեղծ,- Ասաց արարողն ու վարդալեզու այս ցեղն անդ յղեց, Ուր փիղն է գոռում, բայց ասես յոյս էր կաթում լուսնյակից, Եւ ուր կաղնին է վառւում առիւծի աչքի կայծակից... Ու լեզու առած այս մարդն էլ Աստծուն ալելուեայ ասաց, Եւ ասես մազ ու մորուքի միջից բուրեց վարդն անանց,- -Աստւած իմ, - ասաց այս մարդն էլ որպէս նորածին մի վիթ,- Հնդի´կ, համբուրի ալ վարդի փունջն էլ՝ մօրը մայր լեզւիդ: Եւ հրամայեց գալիքնատեսիլ արարողը մեծ. -Մի կաթիլ մարդուց ծով ծնիր անեղծ, Որ քանի երկրում թէկուզ մի վարդի կոկոնիկ բացվի՝ Թող հնդկահողդ լոկ ու յաւիտեան քո լեզւով լցվի, Որ երգի փոխես նուրբ խոյանքները վաղվայ մեծ ոգուդ, Մարմնասով տեսնես, բայց ոչ ոգեսով, ո´վ իմ անհագուրդ: Այս էլ որ երկնեց արարողը մեծ, Իր շուշան ծաղկանց լեզուն էլ պոկեց Դրեց անլեզու դառնաբերանը իր բարբարոսի, Որ երբ մարդանայ՝ մեղմանա փոքր ինչ, մեղրանուշ խօսի, Նրբանուշ խօսի, ինչպէս բուրմունքը շուշանի քնքուշ, Մեղմանուշ խօսի, որ կիսէ վիշան էլ վարդի մշտափուշ: Եւ այս ցեղն իսկոյն իր Սենա գետի ափերն առաքեց, Ուր ցոփ շշուկով, շուշանամարմին սիրացոփ ծաղկեց Բոլոր ափերին Սենամայր գետի իր շուշանաբոյր,- Ահա թէ ինչու անլեզու մնաց շուշանն էլ իմ քոյր՝ Մարմարի նման յաւերժ կարկամեց: Եւ հրամայեց յաւերժատեսիլ արարողը մեծ. -Քանի աշխարհում շուշանները կան և համր են քանի՝ Շուշանալեզուդ մի սև շշուկ էլ մահի ահ չունի... Բայց խելքդ գլխիդ դու թագ դարձրու՝ տիվ ու գիշերով, Որ չփոշոտվի մայրենիդ՝ օտար լեզւափշերով. . . -Ալելուեայ, -ձայնեց վայրենաթոթով այս մարդն էլ իսկոյն, Ոտքն ընկաւ, իբր խնկեց աստըծուն: Ու մեծախորհուրդն արևածաղկի լեզուն էլ առաւ, Պատւաստեց բերանն ուրիշ մի համրի՝ իր լեզւածարաւ, Սակայն սա հենց որ նուրբ լեզւաւորւեց՝ վեր նայեց խաբւած, Չընկաւ անմարմին ոտքն արարողի, որ մթնեք ապշած: Այս վայրենամարդն արևին նայեց հեգ Աստըծոյ տեղ, Սատանայախաբ մեղքով էլ անմեղ: Աոաջին բառը մանուկ բերանին աղօթքով դողաց. -Դու ես Աստւածս, - ասաց արևին, Աստըծուն թողած: Արևի առաջ երեսի վրայ ընկաւ, կարկամեց, Բայց ժպտատխուր՝ խոժոռւեց պահ մի արարողը մեծ, Ասաց՝ «Արևը իմ աչքն Է, մարդուկ, ես ներում եմ քեզ, Բայց պիտի դու միշտ արևածաղկի քո լեզուն պաշտես, Իմ գլխից Էլ վեր, որ դու չգնաս դու ուրիշ լեզւաց...»: Ասաց ու յղեց այս ցեղին այնտեղ, ուր հողն Է կիզւած՝ Երկնքում ծաղկող արևածաղկի համբոյրի բոցով, Ուր պարսկածովն Է ծաղրում արևին՝ ծով մռնչոցով: Եւ հրամայեց արարողը մեծ. -Քանի անլեզու արեածաղիկն արևին նայէ՝ Քո մայր լեզւին Էլ թող գալիք բախտդ յաւերժ փայփայէ, Որ լեզուդ դառնայ ոգուդ ու երգիդ բաժակը ոսկի, Եւ թող հարբենայ աշխհարհն Էլ վաղը երգով քո խօսքի՝ Արևածաղկից մեղրաբուրեան... Ասաց արարիչն ու սուրբ մօր նման կռացաւ իսկոյն, Պոկեց լեզուն Էլ չքնաղ նարգիզի, Դրեց բերան մի՝ վայրի, ձեռնախօս դեռ համրախօսի: -Ալելուեայ, հայր իմ, և խօսեց այս մարդն Էլ, երբ լեզու առաւ, Եւ դարը դարին՝ սա Էլ գեղեցիկ մի նոր ցեղ դառաւ, Եւ յունաստանւեց մայր իմաստությամբ իր աստւածագեղ, Նարգիզ ծաղկաբոյր ու գեղադայլայլ լեզւով իր շքեղ: Ահա թէ ինչու անլեզու դարձաւ նարգիզն այն ծաղիկ. -Լեզուն ի՞նչ կանէր վշտին անտեղեակ ծաղիկն անցողիկ: Դառնավշտահեղծ սրտոց Է վայել լեզուն Էլ մեղրիկ, Թող մարդը խօսէ, որ շաղ տայ ոգու գանձերն իր վաղվան, Որ աշխարհ բերէ գանձերն իր մտքի, գանձերն հազարան, Միակ գանձերը ողջ տիեզերքի: աւից գաւաթը լցւող գինու պէս երբ մարդը երգի՝ Հարբի գանձերով անմարմին ոգու, Որ գեթ մեղմանայ վայրագն ահարկու: 6 Ասաց ու ելաւ Մասիս լյառն ի վեր արարողը մեծ, Նայեց կակաչին, որ կռահելով՝ ոչ թէ կարկամեց, Այլ վիզն երկարեց, ասաց սրտադող. -Գլուխս կտրէ, բայց լեզուս ինձ թող, Անլեզու կեանքս ինչպե՞ս կարկաչի... Բայց Աստւած պոկեց լեզուն կակաչի Եւ ապա պոկեց լեզուն Էլ վարդի Երկուսը մեկեց, որ երգր յորդի. Մի նուրբ ու անմար բոցի պէս բերեց Առաջին մարդու համր ու լեզւազուրկ բերանը դրեց, Որ կակաչի պէս սա Էլ քնքշանայ և յաւերժ խօսի,- Բայց այս մարդն իսկոյն վեր նայեց՝ դէպի ջահը Մասիսի, Աստըծուն թողած իր լեռանն ասաց. «Մա, Մասիս, մարէ, Քո ձիւնն իմ սրտի սև կրակն արդեօք ե՞րբ պիտի մարէ». «Մարէ» խօսքն այնքան սրտաձայն ասաց, այնպէս հառաչեց, Որ ներեց նրան փառքերից փախչող արարողը մեծ, Համբուրեց նոյնիսկ, թողեց այս մարդուն Մասիսի վրայ, Մայր Արաքսն ի վեր և արմատւեց իմ ցեղն հնօրեայ, Յաւերժ բազմացաւ, դարձաւ Հայաստան մշտամեղեդի: Եւ հրամայեց արարողը մեծ. -Ո´վ իմ վշտաշիվ. Քեզ լեզու տվի, որ քո երկիրը լցնես քո բանիւ, Որ քեզ Էլ չասեն՝ «դու ով ես, ես ով»: Բազմացիր դու էլ քո անզոյգ լեզւով, Բազմացիր, քանզի քո կակաչ ծաղկի սևն էլ ինձ վկա՝ Սև շատ է գալու քո գլխին և քո Մասիսին հսկա: -Ավա¯ղ... թոթովեց այս կակաչամարդն իր արարիչին, Այս խօսքը եղաւ իր խօսքն առաջին... Ահա թէ ինչու կորցրեց կակաչն իր մեղրալեզուն, Բայց կակաչի տեղ՝ իր խինդ ու վշտից իմ ազգն է խօսում: «Յար-յաւիտեան է իր կակաչ լեզւով հայը խօսելու, Լոկ իր լեզւով է իր գալիքների վիշտը կիսելու, Միակ մայր լեզւով իր բիբլիական,- Թէկուզ ծաղիկներն՝ օր մի խոլական Աստւածընդդէմ էլ՝ սատանայախաբ անաստւածանան,- Հայ լեզւով քնեն՝ հայ լեզւով պիտի հայերն արթնանան, եղգեղան, ինչպէս իմ հաւքերի մէջ՝ սոխակն իր լեզւով, Արծիվն՝ իր լեզւով, անգղն՝ իր լեզւով: Թեկուզ կակաչի սրտի սևն յորդէ՝ ծածկէ իր կարմրին Վերջ չի գայ, Հայկոս, քո կակաչախօս ազգին ու գրին, Բարբառես պիտի կակաչի կարմիր և թէ թուխ լեզւով, Թէպէտ շատ պիտի խոնարհւես, ինչպէս կակաչն իր սևով, Եւ դարը մի հեզ դու պիտ մազէ կամուրջով անցնես, Մերթ այս կակաչի թէրթիկների պէս դու հեշտիւ ցրւես, Մերթ բացւես՝ իր քոյր վարդերի նման, Մերթ գոցւես-բացւես, այսպէս՝ յաւիտեան: Քո լեզւաբոյրով, զոյգը չունեցող քո լեզւով անզոյգ, Ինչպէս անզոյգ է ամէն մի ծաղիկն աստւածամասունք, Անզոյգ, ինչպէս վարդն, ինչպէս շուշաններն իմ այս ձիւնասիփ, Ինչպէս յասմիկներն, ինչպէս շուշաններն իմ այս ոսկեբիբ: Անզոյգ, ինչպէս ցեղն հօրոտ-մօրոտի այս իմ երկնագոյն, Անզոյգ, աննման, ինչպէս մայիսեանն այս ոսկեհանգոյն, Ինքնանաս, որ քեզ չխաբի գալիք ոչ մի նենգ հման, , , »: Այսպէս արարեց և յաւերժօրէն հայ կնքեց հային, Հայ կնքեց յաւերժ հայ աւազանում իր աստւածային՝ Յաւերժամռունչ մայր Արաքսի մէջ, Ուր գահն է Նոյան՝ ուր Մասիսն է պերճ: 7 Այսպէս մտքի մէջ իմաստնաբանեց,- Եւ բուսոց արքա այն լոշտածաղկի լեզուն էլ հանեց (Այն, որ արմատն է մարդամարմնաձև),- Հանեց ու դրեց վերենաբերանը հեգ մի մարդուկի, Որ իսկոյն ասաց՝ «Ես քոյրն եմ, տերն եմ կակաչասուզի ,- Ալելուեայ, ասաց, դու իմ Եհովան, Քեզ կապաւինեն վշտերս վաղւան, Ալելուեայ, տէր իմ, ես երկինք գետինք պիտի քննեմ, Լուսնի վրայ էլ ինձ կարթնացնեմ...»: Լսեց ու ժպտաց արարողը մեղմ, Եւ այս՝ լոշտակի ցեղը ոսկեգեղմ Ուղարկեց այնտեղ, ուր ծովն է Կարմիր, Լոկ մի խօսք ասաց՝ «Կարմիր ծովն անցիր...»: Այս պահից ահա, այն էլ յաւիտեան Համրացաւ լոշտակ ծաղիկն էլ մեր տան: Ժպտաց արարիչն ու դարձաւ մօր պէս ձեռքով մեղմակի՝ Պոկեց լեզուն էլ վարդերի եղբայր մեղուշ մեխակի, Դրեց բերանը եօթանասունեօթ իր վայրի թոռան, Եւ այս տոտեմից անցոփածնունդ ելան, կեանք առան Կազբեկ լեռների հովիտներն ի վար մեղմ ու գեղեցիկ՝ Հայ կակաչաքոյր, մեխակալեզու Քուռ գետի որդիք, Այսպէս լեզւանի մեխակ ծաղիկն էլ յաւերժ կարկամեց: Եւ հրովարտեց արև ու լուսնի արարողը մեծ. -Քանի դեռ մեխակ ծաղիկն աշխարհ գայ՝ կծաղկես դու դեռ, Թող ծիածանւի լեզւագոյներով աշխարհն իմ անմեռ: Քեզ էլ մահ չկայ, ազգին էլ կակաչ, Քանի ծաղիկներ բացւեն ձեր առաջ: 8 Այսպէս յաւերժ են երկրով անսահման Ողջ բազմալեզու ցեղերն այս համայն՝ Այն հազար ու մի ծաղկունքից ծնւած, Ու երկրէ-երկիր, ողջ աշխարհով մէկ վեր ծիածանւած: Ամէն մայր լեզուն՝ ամէն մի ազգը մի գոյնն է նրա՝ Տիեզերական հրաշք են ցեղերն՝ աշխարհի վրայ: Ծաղկանց ցեղերը, ցեղերը մարդկանց, ցեղերն հաւքերի, Անզոյգ են բոլոր ցեղերն անհամար Աստծոյ ձիրքերի: Ծառերի ցեղերն ու ձկնաթովի ցեղերը պէս-պէս, Մանրէ, մրջիւնի ցեղերից մինչև փիղն ահեղատես, Զարմանահրաշ մի մշտահանդէս՝ աստւածացոյցի, Եղնիկից մինչև մամոնտը Մասիս և ծաղիկն ուրցի: Գազանացեղի ու մարդացեղի պէս-պէս, բիւրարար, Հազարահրաշ ինքնածին ցեղերն... Աստծոյ, անհամար: Աննման, ինչպէս նման չէ արտոյտն ահեղ մամոնտին, Եւ անզոյգ, ինչպէս նման չէ Վանա ծովն Արարատին: Աննման, ինչպէս նման չէ տուղտը զմրուխտին իր քոյր, Եւ անզոյգ, ինչպէս ամէն ազգ՝ իր մայր լեզւով ծաղկաբոյր: Աննման, ինչպէս գահավիժումը Նիագարայի, Եւ անզոյգ, ինչպէս լուսինն ամայի, Աննման, ինչպէս աչքերդ կապոյտ, Եւ անզոյգ, ինչպէս աչքերդ սևիկ, Աննման, ինչպէս մահվան կամքն անփոյթ, Եւ անզոյգ, ինչպէս վանքն իմ Տաթևիկ: Աննման, անզոյգ, ինչպէս հրթիռը նման չէ վարդին, Եւ անզոյգ, ինչպէս մարդուս գլուխը նման չէ սրտին: Ինչպէս նման չէ կակաչր վարդին իմ հայոց լեզւով, Այնինչ նման չեն ծաղկունքն իրարու՝ բիւր այլոց լեզւով: Ինչպէս նման չէ շուշանը տուղտին, տուղտը կակաչին, Այնինչ նման չէ նարգիզն յասմիկին, յասմիկն՝ արարչին: Ինչպէս նման չէ քոյր մանուշակին նարգիզը եղբայր, Քանզի անզոյգ են ծնւել մարդկութեան ցեղերն անհամար, Հազարալեզու, բայց Աստւածային մի մօրից ծնւած, Ծնւած մի մօրից, բայց երկրէ-երկիր՝ հազարացեղւած: Ծնւած հրաշքով անիմանալի Աստծոյ անկաշառ, Ամէն ցեղ՝ մի ծառ, մարդկութիւնն, ահա, ճոխ մի ծով անտառ: Ամէն ազգ մի ծառ՝ բայց պտղաբոյսով՝ նման ոչ մէկին,- Ինչքան պէս-պէս են, այնքան կախարդ են անտառն ու այգին: Խաղողն անգին է, բայց թէ՝ անգին է դեղձն էլ խնկաթոյր, Դեղձն հոյագեղ է, սակայն, շքեղ է սալորն էլ իր քոյր: Սալորն անզոյգ է, բայց թէ՝ անզոյգ է կեռասն էլ վճիտ, Կեռասն անուշ է, բայց մեղրանուշ է թուզն էլ սիրասիրտ: Թուզը մեղրուն է, բայց ընկոյզն ինքն էլ մեղր է ու շաքար, Ընկոյզն անզոյգ է, բայց աննման է նուռն էլ իր եղբայր: Նուռն Էլ գինի է, բայց թէ գինի է անշուք թութն անգամ, Թութը անզոյգ է, բայց թէ պակաս չէ խնձորն անթառամ: Խնձորն հրաշք է, բայց աննման է տանձն էլ նոյն այգում, Տանձը գանձ է միշտ, բայց շամամն ինքն էլ մի հատ է կեանքում: Բանանն անուշ է, անուշ է նոյնքան արմաւն արաբի, Սոխակն անզոյգ է, բայց և անզոյգ է ցեղն էլ կարապի: Օշինդրի դեմ՝ արծաթ գարին էլ ցորեն է ոսկեայ, Երբ իր բոյրն ունի՝ ձիւնակեչին էլ կաղնի է հսկա: Դրախտ է բուրմունքն արևաքամուկ հայոց ծիրանի, Բայց և սուրբ խունկ է բադամն Իրանի: Մեկ մեկուց վեր չեն նուշն ու զկեռը,- Այս է բնութեան՝ մեծ արարողի յաւերժ անմեռը: Այս ամենով է այգին էլ աշխարհ մի բազմաբեղուն,- Միանմանը մահն է գեղեցկի հազարագեղուն, Հազարազեղուն մրցում է աշխարհն այս հազարացեղ, -Բազմապտղանի այգին է դրախտն ամենաշքեղ: Ես այգին ասի՝ աշխարհն հասկացիր, ով աշխարհաթաղ, Վարդը չքնաղ է, բայց ծաղկեփունջն է բիւրահեղ չքնաղ: Մի վանդակ վագրը գազանանոցի պերճանքը չունի, Մի գոյնն անզոր է ծնել կախարդանք ճոխ ծիածանի: Անգին է գորգը, թէ՝ բազմագոյն է, բազմածաղկաձև, Աչքը չի հոգնում, երբ խայտաշխարհն է խայտում իր առջև: Խաղողն անուշ է, բայց բիւր անուշ է բազմացեղ այգին, Այգուց ո՞նց մտնենք վայրենամթար անտառը կրկին: Մեծ, Աստւածային կշեռքի համար Մի յոնքն էլ այն է՝ ինչ որ վիթխարի մի երկնակամար: Չնաշխարհիկ է աշխարհն՝ հրաշքով, Թէ նայես ոչ քո, այլ ցեղաց աչքով, Թէ նայես աչքով դու աստւածային, Քուրդ ծաղիկն ինքն էլ ազգ է աստղային: Սադայելն ինքն է, Աստըծոյ ընդդէմ, Երազում ամլել այգին այս եդեմ: Նայիր ծառերի այս բազմամբոխին,- Թխկին՝ ուրիշ բոյր, ուրիշ բոյր ունի իր կողքի բոխին: Ուրիշ է կեչին, կաղնին ուրիշ է՝ իրենց բուրմունքով, Բարդին՝ ուրիշ բոյր, ուրիշ է հացին՝ իր ցեղախունկով: Խնձորենիներն ուրիշ բոյր ունեն, տանձենիք՝ ուրիշ, Տուղտենիք ուրիշ խունկ են բուրվառում, վարդենիք՝ ուրիշ: Չինարն ուրիշ է, ուրիշ է սոսին, էլ ո՞ր մեկն ասեմ, Ամէն մէկն իր տեղն՝ իր սուրբ ցեղն ունի՝ նսեմ, թէ վսեմ: Ներդաշնութիւնն այս է քաոսի,- Մրջիւնն էլ պակսի՝ Աստւած էլ կասի Թէ՝ պակասել է իմ ճոխ բնութեան Սուրբ ծիածանից մի սուրբ գոյն, մի բան... Մի գոյնից երբեք չի ծնվի, ո´վ կոյր, մի ճոխ ծիածան, Փեթակներն ինչո՞վ մեղրի ծով դարձան, Եթէ ոչ հազար գոյն ու նեկտարով ծաղկացեղերի,- Միագունողին Աստւած չի ների: Նուրբ է սոխակի գեղգեղանքն անուշ, բայց համերգ չի դեռ, Համերգը՝ բազում հաւք ու թռչունի ցեղերն են անմեռ: Հազարալեզու, հազարադայլայլ խորհուրդն է միայն, Միակ անհեղլին՝ ողջ տիեզերքի ողջ գեղեցկութեան: Եւ հուսկ մռնչաց, ընդդէմ ոսոխի, Վերջնակնիքը մեծ արարողի. -Թէկուզ աշխարհում այս իրարամերժ՝ Յաւերժ են բոլոր լեզուներն յաւերժ, Իրենց նախամայր ծաղիկների պէս այն հազարագոյն,- Յաւերժ է խօսուն կակաչածնունդ իմ հայոց լեզուն, Յաւերժ է, քանի կակաչները կան: Յաւերժ է խօսուն ձնծաղիկածին ռուսաց լեզուն՝ Ձնծաղիկները քանի աշխարհ գան: Յաւերժ է իմ նուրբ նարգիզից ծնւած իմ յունաց լեզուն՝ Յաւերժ է, քանի նարգիզները կան: Յաւերժ է ֆարսի՝ նունուֆարածին լեզուն էլ խօսուն՝ Յաւերժ է, քանի նունուֆար բացվի: Յաւերժ է խօսուն մանուշակածին լեզուն արաբի՝ Քանի մանուշակն արցունքը թափի... Յաւերժ է լեզուն այս մարդացեղւած արևածաղկի՝ Քանի իր գոյնով արևը ծագի: Յաւերժ է մեխակ ծաղկից էլ ծնւած լեզուն լեռնազուն, Քանի դեռ համր մեխակները կան: Յաւերժ են բոլոր ազգ ու ցեղերի երազն ու լեզուն, Քանի կան հողը, արև ու օվկիան: Թող յար խաղաղւեն, որ ինձ հասկանան, Ու թէ դեռ ցեղ են՝ լոյսով ազգանան: Ամենն իր լեզւով թող ծաղկի յաւերժ, Յաւիտեան անեղծ, յաւերժ անհեղլի, Անմերժ աշխարհում այս իրարամերժ, Քանի չի փոխել կակաչն իր գոյնը Այս մշտափոփոխ մայր բնութեան մէջ: Քանի ճերմակ է Մասիսի ձիւնը, Քանի արևի իմ աչքն է անշէջ,- Ամենն իր լեզւով պիտի բարբառի, Որ գեղեցկութիւնն յաւերժ բուրվառի, Իմ գեղեցկութիւնն աշխարհասփիւռ, Եւ քանի համր են ծաղիկներն իմ լուռ, Կուլ չի գնալու ոչ ոք ոչ ոքին, Ինչպէս կուլ չի տա‎յ ծաղիկը ծաղկին: Յաւերժ են՝ քանի վարդն ու կակաչը աշխարհ գան այսպէս, Վերջ չկայ յաւերժ, ո´վ գետակ ազգեր, ո´վ հայեր և ձեզ, Քանզի գետակն էլ գանձ է բիւրակնեայ, Ո´վ իմ գետ ազգեր, ո´վ ազգեր իմ ծով... Ծաղիկներիս հետ յաւիտեան պիտի ցեղերն աշխարհ գան, Ու ցեղաւորւած՝ ծիածանակերպ պաշտելի մնան,- Ա´յս է գեղեցիկն Աստւածախորհուրդ՝ Յաւիտենութեան ծարաւն անհագուրդ:
×
×
  • Create New...