
hravart
Forumjan-
Posts
307 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by hravart
-
ԹԻՖԼԻՍԻ ԿԻՆՏՈՆ (Դասական Ուղղագրութեամբ) ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ Բազմել է ցարերի գահին Թիֆլիսի նեղճակատ կինտոն, Խրոմէ սապուգներ հագին Եւ գահը արել է ֆայտոն: Նստել է քշում է բռի, Վարգում է, ոտնում է անցնում, Տիրան է, Ներոն է բռնի, Սփռում է արիւն ու արցունք: Լռել են ձայները «ի զէն», Դառել են կեղծած հիացում, Նորաւոր երկիրը հիւսկէն Ժայթէում է իր մէջ մակածում, Որ յետոյ ահաւոր պարպի, Խլացնի որոտներն ապեղէն, Եւ ինչպէս միջուկը պայթի, Հուրհրայ լաւան հրեղէն: Շառաչի, յորդանայ, յորդի, Արնաներկ գահի վրայով, Զի բաւ է արեւներ մորթի Այս կինտոն սարդի ճակատով: Օ՜, երբ է Մըսըրը եղել, Մեր հիմքում նման հոր փորող, Ոչ ոք մեզ այսպես չի նեղել, Ինչպէս այս հարճորդին կարող: Սեւ կառքի կառապան լկտի՝ Բազմել է ցարերի գահին, Լափում է որձակը մտքի, Զրկում է մեզ հունդից ազգային: Ի՜նչ անէ նստւածքը ռամիկ, Կաւատի դաւից անտեղեակ, Արեւ էր, դառել է մահիկ Աշխարհոմ մնացել մենակ: Օ՜, ո՞ւր էք, աստղեր, արեւներ, Իջնում է ազգիս երեկոն, Եղաւ մեզ չլսւած մի նեռ, Թիֆլիսի նեղճակատ կինտոն: ԹԻՖԼԻՍԻ ԿԻՆՏՈՆ (Նոր Ուղղագրությամբ) Եղիշե Չարենց Բազմել է ցարերի գահին Թիֆլիսի նեղճակատ կինտոն, Խրոմե սապուգներ հագին Եւ գահը արել է ֆայտոն: Նստել է քշում է բռի, Վարգում է, ոտնում է անցնում, Տիրան է, Ներոն է բռնի, Սփռում է արյուն ու արցունք: Լռել են ձայները «ի զեն», Դառել են կեղծած հիացում, Նորավոր երկիրը հյուսկեն Ժայթքում է իր մեջ մակածում, Որ հետո ահավոր պարպի, Խլացնի որոտներն ապեղեն, Եւ ինչպես միջուկը պայթի, Հուրհրա լավան հրեղեն: Շառաչի, հորդանա, հորդի, Արնաներկ գահի վրայով, Զի բավ է արևներ մորթի Այս կինտոն սարդի ճակատով: Օ՜, երբ է Մըսըրը եղել, Մեր հիմքում նման հոր փորող, Ոչ ոք մեզ այսպես չի նեղել, Ինչպես այս հարճորդին կարող: Սև կառքի կառապան լկտի` Բազմել է ցարերի գահին, Լափում է որձակը մտքի, Զրկում է մեզ հունդից ազգային: Ի՜նչ անե նստվածքը ռամիկ, Կավատի դավից անտեղյակ, Արև էր, դառել է մահիկ Աշխարհոմ մնացել մենակ: Օ՜, ո՞ւր էք, աստղեր, արևներ, Իջնում է ազգիս երեկոն, Եղավ մեզ չլսված մի նեռ, Թիֆլիսի նեղճակատ կինտոն: 1937 թ., բանտ (Գարուն)
-
ԿՈՄԻՏԱՍԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ (Նոր Ուղղագրությամբ) Requiem Æternam ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ Ա. Հայրենի երգն ես դու մեր՝ Վերադարձած հայրենիք Դեմքիդ տանջանքն է դրել Անագորույն մի կնիք Եվ հանճարի հեռակա Հուրն է հանգչում ճակատիդ, Ինչպես մարող ճառագայթ Արարատի գագաթին Բ. Հայրենի ե´րգն ես դու մեր Հալածական, ինչպես ամպ, Որ քամիներն են ցրել Եվ տարիներն ապստամբ Ժողովրդի հանճարեղ Սրտով երկնած ձայն ու շունչ, Որ բարբառել ես դարեր Օտարության մշուշում: Գ. Առանձին ձայնն է ինչպես Դառնում հնչյուն հայրենի- Դաշնութէան մէջ լոկ հնչեղ Հայրենական ձայների,- Այդպես մեր հին դաշնության Ով մարգարէ տարագիր,- Դու գտանում ես ահա Ե´վ ժողովուրդ, և´երկիր: Դ. Հայրենի երգ մեր վսեմ, Հազարամյա՜ մեր հանճար,- Լոկ ժողովո'ւրդն է հյուսել Քո դաշնությունը պայծառ,- Քեզ ժողովո´ւրդն է խոնարհ Տառապանքով իր ծնել, Իր աւյունով պահել վառ, Իր ոգու մէջ ընդունել... Ե. Քեզ ժողովո'ւրդն է չարքաշ Իր բորբ շնչով տվել շունչ,- Ո´չ մի իշխան կամ արքա Քեզ չի´ պահել իր նաշում Թեէ´ հայրենի, թե´ օտար Տիրողների համար միշտ Եղել ես- ձա´յն որոտան, Եվ հա´ր օտար, և ուրի´շ Զ. Դու աշխատա՜նքն ես երգել Եվ քրտինքը մաճկալի,- Անջու´ր հանդեր ու հերկեր, Սիրո երգեր անձկալի... Դու պանդուխտի տարագիր Սիրտն ես երգել կարոտող՝ Անհայրենիք արագիլ՝ Կապված հուշի նարոտով Է. Հնչյուններ ես հավաքել Հէնքի համար քո երգի Դու՝ հանդերից մահաբեր Հայրենական եզերքի,- Եվ հայրենի հանդերի Մրմունջներից չմարող Հյուսել ես երգ անթերի Սերունդների համար նոր Ը. Դու երգել ես միայն ճորտ Ժսղովրդի համար մեր Երգեր՝ կյանքի նման խոր Եվ զրկանքի նման վեհ Եվ երգերում քո անհուն- Ժողովրդի սրբազան Սե´րն է միայն վեհանում Եվ աշխատանքը դաժան Թ. Դու երգել ես միայն բորբ Ժողովրդի սրտում մեր Վառվող ցնորքն անհողդողդ՝ Իր գալիքի մասին վես Հայրենիքի՜ մասին նոր, Կյանքի, որ հաշտ ու ազատ- Ծնվելու է արյունով Եվ զոհերով սրբազան... Ժ. Քո ժողովո'ւրդն է խոնարհ Քո երգերում անրջել՝ Իր կյանքի տենչն անհնար Եվ սիրո շունչը հնչեղ Խաղաղությունն հաշտ ու սուրբ՝ Տանիքների վրա մեր,- Եվ սիրո խոսք ու շշուկ, Հասկերի երգ ու համերգ... ԺԱ. Մեղմ՝ կարկաչում էր քո ջերմ Երգը՝ երկրում մեր անշող- Տանիքների վրա մեր Եվ սրտերի ղողանջող: Կարկաչում էր նա հուշիկ, Մինչև խորշակն այն դաժան Հու՜շ դարձրեց ու փոշի Երկիր ու երգ սրբազան... ԺԲ. Քեզ չմնաց անգամ քո Հայրենի հող կոչւող սև Այն հեռաստանն արնակոխ Որ քո ցնորքն էր լուսե: Քեզ չմնաց անգամ ժանտ Այն արեգակն հայրենի, Որ ավելի´ էր դաժան, Քան թշնամին վայրենի... ԺԳ. Քեզ չմնաց անգամ քո Գորշ ժողովուրդն այն չարքաշ, Որ, ինչպես եզ գլխիկոր, Տքնում էր լուռ ու չարքաշ,- Սև զրկանքում մտորող Քո ժողովո'ւրդն անգամ հեզ, Որ լոկ հացի ու սիրո Հոյզերո´վ էր սնում քեզ... ԺԴ. Քո ժողովուրդը չարքաշ, Հազարամյա զրկանքով, Հազա՜ր սրով զարկած հար՝ Մարտիրոսյա՜լ իր կյանքով- Իր եզերքում հայրենի Հազիվ գտած հող մի բուռ- Քշվե´լ է հար իր բնից, Իր խրճիթից ընդհանուր... ԺԵ. Քեզ չմնաց անգամ քո Հայրենիքում դեռ աճած՝ Մի բուռ ցնորք, մի խուրձ խոտ Կամ թոնիրում թխած հաց... Գերի երկրում քո անթով Անգամ մի մա´յր, որը քեզ Սնե՜ր անգին իր կաթով Եվ հավատով իր փրկեր... ԺԶ. Չար ուրագան մի շաչող, Դաժան մրրիկ մի ահեղ- Քշեց շյուղի նման չոր, Հողմի նման խելահեղ,- Եվ տերևներ ինչպես հին՝ Ծառից ընկած ու անկյանք- Քշեց երախը մահի Թե՝ մայրերին, թե´ մանկանց... ԺԷ. Զարհուրելի եռանդով, Ինչպես քաղցած մի գազան- Սրբեց կամքով մի քանդող Երկիր ու տուն սրբազան... Լափեց եզերքը քո հին՝ Ե´վ ժողովուրդ, և´վաստակ, Եվ անապատ ամայի Դարձավ երկիրն Հայաստան... ԺԸ. Ինչպես գրքից պոկված թերթ, Կամ չորացած արտի շյուղ, Նետված հողմով այն անեզր Մահվան քամուն ու փոշուն, Դու՝ հանճարի նման մեր՝ Հազարամյա ուրվական՝ Դարձար տերև մահամերձ, Քշված ոգի ու վկա... ԺԹ. Հողմով տարված ինչպես շյուղ,- Ուղիներում դու տեսար Հրաճարակ կյանք ու խուղ, Եվ ժողովուրդ հրկիզած Ինչպես մահո´ւ մանգաղով,- Տեսար գյուղե՜ր դու հնձած,- Այս ժողովո´ւրդն էր քո ողջ, Որ քեզ տվեց երգի ձայն... Ի. Եվ արդեն խո՜լ դարձած հողմ, Խուղերի ծուխ ու փոշի՝ Քշված ձեռքով անողորմ Զարհուրելի մի ուժի,- Խելակորույս քո ոգին Դո´ւրս շպրտվեց երկրից հար,- Եվ թափառեց տարագիր, Իբրև մեռա՜ծ երգի բառ: ԻԱ. Վիթխարի եզ մի ինչպես՝ Սովից տոչոր՝ հանկարծ գա, Լիզե մի ողջ ոսկի դեզ Եվ չթողնի հե´տք անգամ,- Այդպես աղետն այն զարհուր Անցավ բարձրիկ քո դաշտից,- Եվ դաշտն ամբողջ դարձավ մու´ր, Ինչպես արտը երաշտից ԻԲ. Հալածակա՜ն, որպես քո Ո´ղջ ժողովուրդն այն պահին- Խելակորույս քո ոգով Չտրվեցի՜ր դու Մահի... Ո´չ,- չմեռա´ր այնժամ դու, Այլ սարսափից խելագար՝ Երազեցիր դառնալ տուն, Որ աշխարհում էլ չկար... ԻԳ. Եվ՝ սարսափից խելագար Ե´վ գզգզված, և´բոկոտն Մահվան սքեմ դու հագար Եվ սնվեցիր քո ոգով Բայց քո ոգին չքամեց Եվ չէ´ր կարող քամել ժանտ Այն զոհերի մեծամեծ Արյունը սուրբ ու անչափ... ԻԴ. Անհնարին էր, վարպետ, Որ քո ոգին ստեղծող Հղիանա՜ր ու արբեր Ավյունով ժանտ ու խոցող... Անհնարին էր, որ քո Երգի ոգին հանճարեղ Նայիրական իր երգով Այնժամ երգեր մի արև... ԻԵ. Անհանգրվան, ինչպես նոր, Հալածական Արքա-Լիր՝ Սրտում քո՝ սո՜ւրբ մի ցնորք՝ Անէացած մի երկի´ր,- Զգեցած մահ ու սարսափ, Տեսած և´ահ, և´դժոխք,- Ինչպես կարող էր անսալ Ոգին քո կյանք ու ցնորք... ԻԶ. Քո հին սրինգը գրկած, Իբրև մանուկ մի ազատ, Որ դեռ պահում է երգած Երգերիդ շունչն հարազատ,- Քո այդ եղեգն երգեցիկ Հեռու ափեր դու տարար, Բայց դու երբեք չերգեցիր Նրանով- ե՜րգ փրկարար... ԻԷ. Անհանգրվան տարվեցիր Երկրից-երկիր, որպես մերկ, Անհայրենիք մուրացիկ, Որ հացի տեղ-ունի ե´րգ Բայց չլսեց ոչ ոք քեզ, Քեզ ոչ մի սիրտ չգթած,- Միայն քամին մորմոքեց, Միայն անձրևն իջավ ցած... ԻԸ. Եվ ափերում այն օտար, Ուր քեզ նետեց հողմը սև- Դու ունկնդիր չգտար, Իսկ պատահմամբ թե լսեց Քեզ մի անցորդ կամ մոլոր Մի ուղևոր ահաբեկ,- Տեսար, որ նույն հողմերով Քշվածներ են նրանք հեք... ԻԹ. Նրանք՝ իրենք-տարագիր, Իրենք՝ և´որբ, և´անճար- Ունկնդրում են քո երգին, Որ երազեն ու տենչան,- Որ՝ բռնելով քո թելից Իրենց սրտով կարոտող Դառնան երկիրն այն էլի, Գոնե հուշով փարատող... Լ. Ինչ պիտի տար սրտին քո, Քո հանճարին որբացած Նրանց անհող արցունքով Ցողված ոգիդ նրբաձայն... Հեռու երկրից քո այն վառ, Ժողովրդից՝ դարձածհուշ- Ո՞նց քո ոգին որոտար Կարոտանքից նրանց ուշ... ԼԱ. Որքան էլ պիրկ նա լիներ՝ Ստեղծագործ քո ոգին- Ո՞ր դաշտերում նա հիներ Երգն իր անմահ մորմոքի... Ա՜խ ծաղկի սերմն՝ հայրենի Հող չի´ հաճախ ճանաչում,- Բայց սե´րմն հոգու-միայն իր Հայրենիքում է աճում... ԼԲ. Ամայացա՜ւ քո ոգին, Ինչպես անջուր հանդի հող, Եվ մազերին քո չոքեց Ձմեռ ու ձյուն անողոք Եվ գետնահար, որպես ծառ` Պոկված հողմով կատաղի- Բեկվեց ոգին քո պայծառ` Առանց բույրի ու շաղի ԼԳ. Քո հեռավոր երկրի ջեռ Արոտների նման ա'յն, Որ դարձրեց սև մի ձեռք Հերկ` խորշակյալ և ունայն,- Խորշակյալ դաշտ դարձավ չոր Այդպես ոգի'ն քո հնչեղ, Որ ո'չ արև կենսաշող, Ոչ յույսի շող չշնչեց ԼԴ. Հո՜ղ ցանեցիր ու մոխիր Քո մազերին զառամյալ,- Եվ` հալածված ոսոխից` Երազեցիր միայն մահ... Զառանցանքի մէջ զարհուր Երազվեցին քեզ հեռվից- Հրդեհ ու ջարդ ընդհանուր Եվ գլխատում արևի... ԼԵ. Ապա խավար իջավ խոր Եվ հանճարեղ քո ոգում Փռվեց գիշեր ու ժխոր, Եվ մտքի մուժ բորբոքուն.- Եվ տարինե՜ր անցան սին, Եվ քո ոգին խելագար Կիզվեց հուրո´վ այն զազիր, Մինչև գիշեր վերջին գար ԼԶ. Ո՜վ հարենի մեր երգի Հրե հանճար տառապած, Դու չտեսա՜ր քո երկրի Արշալույսը փառապանծ... Իբրև աճյուն դու եկար, Իբրև մեռա՜ծ տարագիր,- Հին դաշնության դու վկա Եվ առաջին քարակիր... ԼԷ. Անհանգրվան, ինչպես մի Տերև, պոկված իր ծառից՝ Քեզ վտարեց մի քամի Քո հայրենի աշխարհից,- Եվ քո ոգում՝ հայրենի Հուշն արյունով նա նշեց- Զառանցանքով արյունի՝ Հորդած կարմիր մի գիշեր... ԼԸ. Ճի´շտ է վարպետ Քո ոգուն Իջած մուժի´ նման մառ- Եվ հալածող մահաթույն, Եվ խավարի պես խավար,- Այն օրերում մեր երկրի, Մեր աշխարհի´ վրա ողջ- Իջել էր սե՜ւ ավերքի Զարհուրելի մռայլ քո´ղ... ԼԹ. Այն օրերին արդեն մեր Ողջ աշխարհում համարյա՝ Նստե´լ էր սև, ինչպես նեռ, Մեր սև ոսոխն հնօրյա,- Ինչպես բերքի տեղ հանդի՝ Հնձեն թուփեր վարդենի,- Այդպես մահու գերանդին Հունձն էր արել արդէն իր Խ. Ո´ղջ աշխարհում արդէն մեր, Ծայրեիծայր համարյա Կենդանի հունտ էր ինչ դեռ Պարտեզներում հնօրյա Եվ՝ ամենից առաջ՝ ինչ Բողբոջ ու ծի´լ էր ոգու՝ Որ շյուղ անգամ էլ չաճի- Հնձել էր ձեռքն ահարկու ԽԱ. Վերջին հողի վրա լոկ, Վերջին քարին հայրենի, Ցցված կղզու նման շող՝ Օվկիանում արյունի,- Վերջին քարի վրա այդ, Դեռ մնացած անողող՝ Զառանցում էր հուսահատ Մեր ժողովուրդը՝ դեռ ողջ խԲ. Զառանցում էր կիսամեռ Ժողովրդի մեր մի բուռ Մնացորդը, որ չուներ Էլ փրկության կարծես դուռ Հորդաներով ամեհի Շրջապատված ու ողող՝ Տերն էր նաև «հայրենի» Քշում անդունդն անողոք... ԽԳ. Ինչպես մարդկանց նավաբեկ՝ Կառչած լաստին մոտեցող- Ծովահէնն է հրում լերկ Մոլեգնությամբ դեպի ծով.- Ժողովրդի ինչպես մեր Բեկորները այդ չնչին.- «Հայրենական» տերն էր դեռ Հրում անդունդը վերջին... ԽԴ. Փորձանքներից հարատև Արդեն կորած, անուղի, Այդ շյուղն անգամ մահամերձ Ժողովրդի ու հողի,- «Իր» տերերի ձեռքով սև, Որպես դիակ՝ կրծքին քար- Պիտի սուզվեր վերջապես,- Թե փրկությունը չգար... ԽԵ. Բայց փրկությունը եկավ Խոր խավարում, ինչպես լույս Արեգակի հեռակա, Որ ճառագում է վերուստ... Որպես հրա՜շք նա եկավ, Որպես որո´տ շառաչեց, Խնդությունից խելագար, Մի փրկչի´ պես փառաճեմ... ԽԶ. Մեզ հայրենի տվեց հող, Հերկ՝ ձեռքերով մեր հերկած, Դաշտ՝ արգանդում իր պահող Հանճարի հունտն արևկա, Հանճարի հուրը այն որբ, Որ դարերից մինչև մեր Այս օրերը հրաբորբ Երգն է երկնել մեր անմեռ... ԽԷ. Եվ եզերքում մեր նորոգ, Հայրենիքում ահա մեր Արդ ողջունոմ ենք սիրով Քո վերադարձը վարպե՜տ Իր տարագիր հանճարի Վերադարձն է տոնում արդ Ժողովուրդը քո արի Հայրենիքով իր անպարտ ԽԸ. Հազարամյա ճորտ անհող Իմ աներկիր ժողովուրդ, Էլ չկա քեզ կործանող Ոչ մի դժնի, խեղդող ցուրտ.- Եվ հնամյա իր երգով Գիրկն է դառնում քո անմահ- Ահա քո շուրջը երգող Քո ձայնապետը անմահ ԽԹ. Վերադարձել է ահա Քո հայրենիքը ազատ, Մեռած սրտում քո պահած Նրա փոշին սրբազան. Գուրգուրեցի՜ր այն խավար Զառանցանքում քո անդուռ, Բայց չբացվեց քեզ համար Դարձի շավիղ դէպի տուն... Ծ. Հալածական երգ մեր հին, Հանճարեղ ձայն դու մեր որբ,- Դեմքիդ կնիքը մահի, Բայց միշտ անմահ ու միշտ բորբ.- Չորս ծայրերում աշխարհի Ինչքան եղար դու խաչված, Մինչ հայրենիք դառնայիր՝ Նոր պայքարում նվաճված... ԾԱ. Օ՜, հնամյա դու մեր յույս՝ Ոգու զրույց դու մեր հին, Որքան զրկանք ու կորուստ Եվ լուսե զոհ մենք բերինք- Մինչ այս դարձի համար քո, Ե´վ հայրենի, և´ ազատ- Այլ պայքարով ու երգով Հիմնեցինք հող հարազատ ԾԲ. Եվ չգիտեմ ես՝ արդյոք Կա՞ աշխարհում մի այլ երգ, Որ քո երգի նման խոր, Եվ արնաթոր, ինչպես վերք- Ժողովրդի սրտում իր Տարիներով որբացած Լինի այնքա՜ն մտերիմ, Որքան ուղին՝ նոր բացած: ԾԳ. Եվ չտեսար, ո´վ երգիչ, Այս հայրենիքը նորոգ, Որն իբրև մայր ամոքիչ Արևային իր սիրով Բուժեր քո սիրտը խոցված Սև տեգերով անցյալի, Դափնեպսակ դներ պարզ Քո ճակատին պանծալի: ԾԴ. Իբրև աճյուն դու եկար Քո հայրենիքը, որ քեզ Հուշ էր թվում սրբացած, Մեռած զրույց, որ որպես Արդեն անդարձ, կորած հեք, Ննջած մի այր՝ դրած հող,- Չի´ բարձրանա էլ երբեք, Որ արևի ըմպե շող... ԾԵ. Արդյոք կարո՞ղ էր քո սուրբ, Բեկված հոգին երազել, Որ դառնալու ես մի օր Քո հայրենիքը վսեմ, Որ պիտի շուրջդ բուրի Սերն ու գգվանքը մեր այս Եվ Չարենցը համբուրի Քո շրթունքները մեռած... ԾԶ. Բայց հայրենի երկրում քո, Մայր քաղաքում նրա հին, Պատվանդանի վրա նոր Եվ սրտերի վրա հիր՝ Ահա մարմինը քո սուրբ, Իբրև մասունք զմռսած՝ Բարձրացել է վեհաշուք Եվ բարձաբերձ՝ իբրև սար... ԾԷ. Սեր է բերել և գորով Քո ժողովուրդն ահա քեզ- Քո հնօրյա երգերով Օրորելով սիրտդ կեզ.- Սիրտդ տանջանք տեսած լոկ Եվ չարչարանք կրած հեզ,- Ահա քեզ փա՜ռք երգելով՝ Այնքան հպարտ ենք արդ, տե´ս... ԾԸ. Կարոտով խոր իբրև վերք Եվ երկյուղով սրբազան- Խոնարհվել եմ ահա ես Աճյունիդ դէմ երգաձայն,- Սիրտն ու հոգին իմ ահա Նույն ափսոսանքն են հորդում՝ Օ՜, իմ անդարձ ննջած հայր, Որ չտեսար քո որդուն... ԾԹ. Կարծես տեսել եմ ես քեզ, Մանկությունից մինչև մահ Դեգերել եմ կարծես ես Ուղիներում այն ամա,- Բռնած քո ձեռքը դողդոջ, Հանուն ջրի ու հացի՝ Դեգերել եմ որպես գող՝ Կույր իմ հոր հետ մուրացիկ... Կ. Այդպես բռնած ձեռքը ծեր Հալածական իմ հոր՝ ես Հաց եմ լեղի մուրացել Հեռուներում աղեկեզ.- Ցուրտ բակերում ժամերի Հիվանդ հոր հետ իմ պառկած՝ Երազել եմ ես մեր հին Տունն հեռավոր, ինչպես հաց... ԿԱ. Եվ հեռավոր մի ժամի Պատերի տակ ցրտահար՝ ես առաջին անգամ ինձ Երջանիկ եմ տեսել, հա´յր Հա՜յր, առաջին անգամ ես Կյանքում ժպիտ տեսայ քո Շրթունքներին, երբ որ քեզ Մի բաժակ թէյ տվի գոլ... ԿԲ. Հետոյ փակել եմ հոգնած Քո աչքերը՝ ընկած խոր,- Եվ քարերին այն պառկած՝ Ննջել կողքին մեռած հոր Առավոտյան իմ մռայլ, Իմ մեռած հոր դեմքին ցուրտ- Երանության անայլայլ Ժպիտն էր նույն հանգչում լուրթ... ԿԳ. Եվ հողմերին հեռավոր Տալու մարմինը քո հայր, Կարո՞ղ էի ես արդյոք Զառանցանքում անգամ վառ- Օ՜, երազել անգամ լույս Վերադարձիդ մասին այս,- Որ հայրենիք ես գալու, Իբրև աճյուն զմռսած... ԿԴ. Մի՞թե իրօք դու այն բիրտ Ծերունին չես ննջած հար, Որ անունով միայն իր Կոմիտաս չէր, այլ Աբգար Ինչպես մեռած մարգարե Քարաքանդակ իր նաշում, Մի՞թե դու չես երկարել Այն իրիկվա մշուշում... ԿԵ. Եվ մատները այն դողդոջ, Մոմէ մատներն այն բարակ, Որ փակեցին մի օր քո Հոգնած կոպերն անկրակ՝ Չէի՞ն արդյոք այն իմ խեղճ Մատները որբ՝ դեռ գերի Նվագների տրտմաշեշտ Եվ Տերյանական երգերի... ԿԶ. ...Իբրև մեռած մարգարե՝ Պառկել էր նա այդպես միշտ. Դեմքը մի քիչ երկարել Եվ խաղաղվել էր ընդմիշտ Իսկ անդագաղ նրան երբ Իջեցըրինք գերեզման- Խաղաղությամբ նայեց վեր Եվ արքայի էր նման... ԿԷ. Եվ վայրկյանին ահա այդ, Երբ որպես սուրբ մի նաշից, Արքայական վեհությամբ Նայեց նա խեղճ իր փոսից,- Ես հասկացա, որ այդ խիստ, Այդ մռայ մարդն աշխարհում Բարի մի հայր էր միայն Եվ տխրությունն էր սիրում... ԿԸ. Այն տխուր մարդն էր, որ իր Մռայլ տեսքի տակ ունէր Մի անսահման սիրող սիրտ Եվ երազի հեռուներ,- Որ ահաբեկ իր կյանքում Ոչ մի անգամ չժպտած, Բայց գիտեի, որ հոգում Ունի հուրեր մշտակայծ... ԿԹ. Տխուր մի մարդ էր նա լոկ Եվ երազող ուներ սիրտ, Ուներ ոգի համբերող,- Դեմքն էր նրա միայն բիրտ Դեմքն էր նման փականքի, Որ նա երբեք չբացեց.- Ահաբեկվել էր կյանքից Եվ զրկանքից քարացել: Հ. ...Ո´չ մի անգամ չժպտաց Նա հոգնատանջ իր կյանքում Տեսա ամպի պես մթնած Ես նրա դեմքը մանկուց Գոց մնաց դուռն երկաթե Մինչև վայրկյանը մահվան,- Եվ միայն մայրս գիտեր, Որ այնտեղ սերն է պահված: ՀԱ. ...Չհամբուրեց աշխարհում Զավակներին նա երբէք,- Եվ ժամերով նստած լուռ՝ Չպատահեց, որ արբեր Մարդու հանդեպ չարացած՝ Ո´չ խոհերի, ո´չ հացի Նա չունեցավ բարեկամ, Լռությունից իր բացի: ՀԲ. ...Եվ տարիներ միայն վերջ՝ Արդեն բեկված, արդեն լուրջ՝ Նոր հասկացա միայն ես, Երբ նրա պես դարձա լուռ- Որ երգերում բոլոր իմ Եվ խոհերում այնքան վեհ՝ Ինչ կա անհուն ու խորին, Այդ միայն ն´ա է տվել... ՀԳ. ...Որ իր ամբողջ կյանքում լուռ Ի´նչ չէր վատնել նա երբեք, Ի´նչ չէր այրել իբրև հուր Եվ չէր երգել իբրև երգ,- Երազներում իր տխուր, Պահած անգամ իրենից.- Թաքցրել է այնքան խոր, Որ իբրև գանձ բաշխի ինձ... ՀԴ.. Կա տառապանք անվեհեր Նայիրական քո դեմքին՝ Խոհն աշխարհի այն ավեր, Շողն հանճարի աներկիր... Նա էր այդպես պառկել վեհ Մի օր հողե իր փոսում- Որպես վկա հանճարեղ՝ Հազարամյա մի նաշում... ՀԵ. Եվ հիրավի´.- դու անմահ Հայրն ես երգի մեր համայն, Որ տարագիր գտած մահ՝ Տուն ես դարձել արդ միայն Դու թաղվելու ես եկել Երկրում քո նոր, որ արդեն Դարձել է հաշտ ու հզոր Եվ քեզ բերում է վարդեր... ՀԶ. Կարդում եմ ես քո հոգնած, Մագաղաթյա կոպերին Եվ ճակատի վրա բարձր- Մտերմություն մի վերին Նույն մտորումն ու անհուն Նայիրյան խոհն հարազատ,- Նույն երազանքն անանուն՝ Հազարամյա´ երազած ՀԷ. Ճգնավորի դեմքով ծեր՝ Մարտիրոսի դեմքով սուրբ,- Օ՜, ուրվական դու վսեմ, Թափառական մեր Հիսուս,- Ճգնավորի ճակատով Եվ մորմոքով վկայի՝ Նո՜ր ես հառնում ահա դու Իբրև վկա ներկայի... ՀԸ. Օ՜, վարդապետ անվեղար, Որ վայրերում վրդովիչ Ձայնի հովի´վ լոկ եղար՝ Ձեռքիդ սրինգ մի թովիչ: Դու աղոթքի փոխարեն Ձայն խնկեցիր միայն վեհ- Դեպի երկինք, որ բյուրեղ Ժողովրդիդ սիրտն էր մեծ... ՀԹ. Ո՜վ Նայիրյան հանճարի Հազարամյա դու տեսիլ,- Որքան զրկանք ու չարիք Դու աշխարհում կրեցիր,- Մարտիրոսյալ հավիտյան, Որպես անհող մարգարե- Դու հանգրվան չգտար Կյանքում-դարեր ու դարեր Ձ. Եվ միայն արդ, Նահպե´տ, Գիսախռով, կորացած, Հազարամյա հոգնաբեկ Թափառումից քո դարձած՝ Պիտի հառնի շողշողուն Հանճարիդ հուրն այգաբեր,- Եվ խոր հանգչեն մեր հողում Քո ոսկորներն հոգնաբեկ... ՁԱ. Իբրև աճյուն դու դարձար Քո հայրենիքը ազատ,- Իբրև մասունք մի պայծառ, Իբրև նշխար հարազատ,- Եվ հայրենի քո հողում, Հին հանճարի իբրև սերմ՝ Կբարձրանա´ նա բեղուն, Երկրիդ ցողով ցողված ջերմ ՁԲ. Իբրև աճյուն դու դարձար,- Բայց հայրենի երկրում քո Հանճարիդ հունտն հրացայտ Կբարձրանա՜ նոր բերքո´վ Բեղմնաւորված սրբազան Քո աճյունով և անեզր Արեգակով մեր կիզած՝ Հողն հազար ծի՜լ կտա մեզ: Ձ. Մե՜ծ ցնծություն է հիմա Մեր սրտերում, ո՜վ երգիչ Տոնն է երգի իր անմահ Տոնում հառնած մի երկիր Դարձի համար քո այս վեհ, Վերադարձի քո անմահ- Կյանք ենք կերտել արդեն մենք Ե´վ արևոտ, և´անմար: ՁԴ. Վերադառնա՜ն պիտի դեռ Հազա՜ր սրտեր տարագիր, Զարհուրելի հեռուներ Տարված հողմով հարաբիրտ Իբրև սրտե՜ր կենդանի, Իբրև աճյուն կամ մասունք- Սրտեր քանի՜, դեռ քանի՜- Հողն են իրենց երազում... ՁԵ. Վերադառնա՜ն պիտի դեռ Հայրենի հողը բուրյան՝ Իբրև նորո՜գ երկրի տեր՝ Ե´վ Թումանյան, և´Տերյան Շիրիմներից իրենց որբ Իրենց դարձին են նայում Ե´վ Դուրյանի սիրտը բորբ, Ե´վ Մեծարենցն հմայուն ՁԶ ...Միջագետքից-Օրենբուրգ, Հելեսպոնտից մինչև Վան,- Ո՞ր աշխարհում արդյոք սուրբ Չկա մասունք Նայիրյան... Ո՞ր ափերով աշխարհի Քո մերկ ոտքերը չանցան,- Օ՜, նայիրյան հանճարի Հազարամյա Սերմնացան... ՁԷ. Պիտի դառնան դեռ հերթով Տարագիրներն այդ անթիվ,- Որ աճյունով կամ սրտով Դառնան աղբյուր եռանդի Կենդանի սիրտ, թե աճյուն- Իբրև հունտեր հանճարեղ, Բեղմնաւորե՜ն պիտի սուրբ Հայրենի հողն այդ իրենց ՁԸ. Իսկ դու´, ոգի´ երգի մեր, Վերադարձած արդեն տուն,- Օ, սրբազա՜ն բերքի պես Ընդունեց սիրտը խնդուն,- Ցնծությունից խելագար Ժողովրդի սիրտը քեզ.- Իբրև աճյուն դու եկար, Բայց իբրև կյանք ընդունեց ՁԹ. Ինչպես երգերը քո ջերմ, Ժողովրդի սիրտը մեծ Իբրև բարիք, իբրև սերմ Մի ոգեղէն ընդունեց,- Քեզ կընդունե այդպես հար Հայրենի հողն արդարև- Ե´վ քո աճյունը արդար, Ե´վ քո ոգին հանճարեղ Ղ. Թո´ղ ամոքվի վերջապես Հազար սրով զարկած խոր- Սիրտդ հողում մեր հրկեզ, Որպես գրկում սիրած մոր Որպես վսե՜մ ողջակեզ՝ Հոգնած աճյունը քո թո´ղ Գտնի հանգի՜ստ վերջապես- Եվ հայրենի դառնա հող... ՂԱ. Եվ հայրենի այդ հողից, Չանցած գարուն մի քանի- Կելնեն շքե՜ղ և ուղիղ Երգի շյուղե՜ր կենդանի Եվ շշունջում գեղեցիկ, Հնչեղ երգում նրանց խոր- Կապրի հանճարը քո ջինջ՝ Անմահ երթի՜ ելած նոր... ՂԲ. Կխաղաղվի՜ վերջապես Խոնջած աճյունը քո հար Դարձած մոխի՜ր կենսաբեր, Դարձած ավյո՜ւն, դարձած քար Անէացա՜ծ, սրբացած Կապրի ոգիդ հմայող՝ Դարձած ելնո՜ղ երգի ձայն- Եվ հարենի դարձած հող...
-
ԿՈՄԻՏԱՍԻ ՅԻՇԱՏԱԿԻՆ (Դասական Ուղղագրութեամբ) Requiem Æternam ԵՂԻՇԷ ՉԱՐԵՆՑ Ա. Հայրենի երգն ես դու մեր՝ Վերադարձած հայրենիք Դէմքիդ տանջանքն է դրել Անագորոյն մի կնիք Եւ հանճարի հեռակայ Հուրն է հանգչում ճակատիդ, Ինչպէս մարող ճառագայթ Արարատի գագաթին Բ. Հայրենի ե´րգն ես դու մեր Հալածական, ինչպէս ամպ, Որ քամիներն են ցրել Եւ տարիներն ապստամբ Ժողովրդի հանճարեղ Սրտով երկնած ձայն ու շունչ, Որ բարբառել ես դարեր Օտարութեան մշուշում: Գ. Առանձին ձայնն է ինչպէս Դառնում հնչիւն հայրենի- Դաշնութեան մէջ լոկ հնչեղ Հայրենական ձայների,- Այդպէս մեր հին դաշնութեան Ով մարգարէ տարագիր,- Դու գտանում ես ահա Ե´ւ ժողովուրդ, և´երկիր: Դ. Հայրենի երգ մեր վսեմ, Հազարամեա՜յ մեր հանճար,- Լոկ ժողովո'ւրդն է հիւսել Քո դաշնութիւնը պայծառ,- Քեզ ժողովո´ւրդն է խոնարհ Տառապանքով իր ծնել, Իր աւիւնով պահել վառ, Իր ոգու մէջ ընդունել... Ե. Քեզ ժողովո'ւրդն է չարքաշ Իր բորբ շնչով տւել շունչ,- Ո´չ մի իշխան կամ արքայ Քեզ չի´ պահել իր նաշում Թէ´ հայրենի, թէ´ օտար Տիրողների համար միշտ Եղել ես- ձա´յն որոտան, Եւ յա´ր օտար, և ուրի´շ Զ. Դու աշխատա՜նքն ես երգել Եւ քրտինքը մաճկալի,- Անջու´ր հանդեր ու հերկեր, Սիրոյ երգեր անձկալի... Դու պանդուխտի տարագիր Սիրտն ես երգել կարօտող՝ Անհայրենիք արագիլ՝ Կապւած յուշի նարօտով Է. Հնչիւններ ես հաւաքել Հէնքի համար քո երգի Դու՝ հանդերից մահաբեր Հայրենական եզերքի,- Եւ հայրենի հանդերի Մրմունջներից չմարող Հիւսել ես երգ անթերի Սերունդների համար նոր Ը. Դու երգել ես միայն ճորտ Ժսղովրդի համար մեր Երգեր՝ կեանքի նման խոր Եւ զրկանքի նման վեհ Եւ երգերում քո անհուն- Ժողովրդի սրբազան Սէ´րն է միայն վեհանում Եւ աշխատանքը դաժան Թ. Դու երգել ես միայն բորբ Ժողովրդի սրտում մեր Վառւող ցնորքն անյողդողդ՝ Իր գալիքի մասին վէս Հայրենիքի՜ մասին նոր, Կեանքի, որ հաշտ ու ազատ- Ծնւելու է արիւնով Եւ զոհերով սրբազան... Ժ. Քո ժողովո'ւրդն է խոնարհ Քո երգերում անրջել՝ Իր կեանքի տենչն անհնար Եւ սիրոյ շունչը հնչեղ Խաղաղութիւնն հաշտ ու սուրբ՝ Տանիքների վրայ մեր,- Եւ սիրոյ խօսք ու շշուկ, Հասկերի երգ ու համերգ... ԺԱ. Մեղմ՝ կարկաչում էր քո ջերմ Երգը՝ երկրում մեր անշող- Տանիքների վրայ մեր Եւ սրտերի ղօղանջող: Կարկաչում էր նա յուշիկ, Մինչև խորշակն այն դաժան Յու՜շ դարձրեց ու փոշի Երկիր ու երգ սրբազան... ԺԲ. Քեզ չմնաց անգամ քո Հայրենի հող կոչւող սև Այն հեռաստանն արնակոխ Որ քո ցնորքն էր լուսէ: Քեզ չմնաց անգամ ժանտ Այն արեգակն հայրենի, Որ աւելի´ էր դաժան, Քան թշնամին վայրենի... ԺԳ. Քեզ չմնաց անգամ քո Գորշ ժողովուրդն այն չարքաշ, Որ, ինչպէս եզ գլխիկոր, Տքնում էր լուռ ու չարքաշ,- Սև զրկանքում մտորող Քո ժողովո'ւրդն անգամ հեզ, Որ լոկ հացի ու սիրոյ Յոյզերո´վ էր սնում քեզ... ԺԴ. Քո ժողովուրդը չարքաշ, Հազարամեայ զրկանքով, Հազա՜ր սրով զարկած յար՝ Մարտիրոսեա՜լ իր կեանքով- Իր եզերքում հայրենի Հազիւ գտած հող մի բուռ- Քշւե´լ է յար իր բնից, Իր խրճիթից ընդհանուր... ԺԵ. Քեզ չմնաց անգամ քո Հայրենիքում դեռ աճած՝ Մի բուռ ցնորք, մի խուրձ խոտ Կամ թոնիրում թխած հաց... Գերի երկրում քո անթով Անգամ մի մա´յր, որը քեզ Սնէ՜ր անգին իր կաթով Եւ հավատով իր փրկէր... ԺԶ. Չար ուրագան մի շաչող, Դաժան մրրիկ մի ահեղ- Քշեց շիւղի նման չոր, Հողմի նման խելահեղ,- Եւ տերևներ ինչպէս հին՝ Ծառից ընկած ու անկեանք- Քշեց երախը մահի Թէ՝ մայրերին, թէ´ մանկանց... ԺԷ. Զարհուրելի եռանդով, Ինչպէս քաղցած մի գազան- Սրբեց կամքով մի քանդող Երկիր ու տուն սրբազան... Լափեց եզերքը քո հին՝ Ե´ւ ժողովուրդ, և´վաստակ, Եւ անապատ ամայի Դարձավ երկիրն Հայաստան... ԺԸ. Ինչպէս գրքից պոկւած թերթ, Կամ չորացած արտի շիւղ, Նետւած հողմով այն անեզր Մահւան քամուն ու փոշուն, Դու՝ հանճարի նման մեր՝ Հազարամեայ ուրւական՝ Դարձար տերև մահամերձ, Քշւած ոգի ու վկա... ԺԹ. Հողմով տարւած ինչպէս շիւղ,- Ուղիներում դու տեսար Հրաճարակ կեանք ու խուղ, Եւ ժողովուրդ հրկիզած Ինչպէս մահո´ւ մանգաղով,- Տեսար գիւղե՜ր դու հնձած,- Այս ժողովո´ւրդն էր քո ողջ, Որ քեզ տւեց երգի ձայն... Ի. Եւ արդէն խո՜լ դարձած հողմ, Խուղերի ծուխ ու փոշի՝ Քշւած ձեռքով անողորմ Զարհուրելի մի ուժի,- Խելակորոյս քո ոգին Դո´ւրս շպրտւեց երկրից յար,- Եւ թափառեց տարագիր, Իբրև մեռա՜ծ երգի բառ: ԻԱ. Վիթխարի եզ մի ինչպէս՝ Սովից տոչոր՝ յանկարծ գայ, Լիզէ մի ողջ ոսկի դէզ Եւ չթողնի հե´տք անգամ,- Այդպէս աղետն այն զարհուր Անցաւ բարձրիկ քո դաշտից,- Եւ դաշտն ամբողջ դարձավ մու´ր, Ինչպէս արտը երաշտից ԻԲ. Հալածակա՜ն, որպէս քո Ո´ղջ ժողովուրդն այն պահին- Խելակորոյս քո ոգով Չտրւեցի՜ր դու Մահի... Ո´չ,- չմեռա´ր այնժամ դու, Այլ սարսափից խելագար՝ Երազեցիր դառնալ տուն, Որ աշխարհում էլ չկար... ԻԳ. Եւ՝ սարսափից խելագար Ե´ւ գզգզւած, և´բոկոտն Մահւան սքեմ դու հագար Եւ սնւեցիր քո ոգով Բայց քո ոգին չքամեց Եւ չէ´ր կարող քամել ժանտ Այն զոհերի մեծամեծ Արիւնը սուրբ ու անչափ... ԻԴ. Անհնարին էր, վարպետ, Որ քո ոգին ստեղծող Յղիանա՜ր ու արբեր Աւիւնով ժանտ ու խոցող... Անհնարին էր, որ քո Երգի ոգին հանճարեղ Նայիրական իր երգով Այնժամ երգեր մի արև... ԻԵ. Անհանգրւան, ինչպէս նոր, Հալածական Արքայ-Լիր՝ Սրտում քո՝ սո՜ւրբ մի ցնորք՝ Անէացած մի երկի´ր,- Զգեցած մահ ու սարսափ, Տեսած և´ահ, և´դժոխք,- Ինչպէս կարող էր անսալ Ոգին քո կեանք ու ցնորք... ԻԶ. Քո հին սրինգը գրկած, Իբրև մանուկ մի ազատ, Որ դեռ պահում է երգած Երգերիդ շունչն հարազատ,- Քո այդ եղեգն երգեցիկ Հեռու ափեր դու տարար, Բայց դու երբեք չերգեցիր Նրանով- ե՜րգ փրկարար... ԻԷ. Անհանգրւան տարւեցիր Երկրից-երկիր, որպէս մերկ, Անհայրենիք մուրացիկ, Որ հացի տեղ-ունի ե´րգ Բայց չլսեց ոչ ոք քեզ, Քեզ ոչ մի սիրտ չգթած,- Միայն քամին մորմոքեց, Միայն անձրևն իջավ ցած... ԻԸ. Եւ ափերում այն օտար, Ուր քեզ նետեց հողմը սև- Դու ունկնդիր չգտար, Իսկ պատահմամբ թէ լսեց Քեզ մի անցորդ կամ մոլոր Մի ուղևոր ահաբեկ,- Տեսար, որ նոյն հողմերով Քշւածներ են նրանք հեք... ԻԹ. Նրանք՝ իրենք-տարագիր, Իրենք՝ և´որբ, և´անճար- Ունկնդրում են քո երգին, Որ երազեն ու տենչան,- Որ՝ բռնելով քո թելից Իրենց սրտով կարոտող Դառնան երկիրն այն էլի, Գոնէ յուշով փարատող... Լ. Ինչ պիտի տար սրտին քո, Քո հանճարին որբացած Նրանց անհող արցունքով Ցօղւած ոգիդ նրբաձայն... Հեռու երկրից քո այն վառ, Ժողովրդից՝ դարձած յուշ- Ո՞նց քո ոգին որոտար Կարօտանքից նրանց ուշ... ԼԱ. Որքան էլ պիրկ նա լիներ՝ Ստեղծագործ քո ոգին- Ո՞ր դաշտերում նա հինէր Երգն իր անմահ մորմոքի... Ա՜խ ծաղկի սերմն՝ հայրենի Հող չի´ յաճախ ճանաչում,- Բայց սե´րմն հոգու-միայն իր Հայրենիքում է աճում... ԼԲ. Ամայացա՜ւ քո ոգին, Ինչպէս անջուր հանդի հող, Եւ մազերին քո չոքեց Ձմեռ ու ձիւն անողոք Եւ գետնահար, որպէս ծառ` Պոկւած հողմով կատաղի- Բեկւեց ոգին քո պայծառ` Առանց բոյրի ու շաղի ԼԳ. Քո հեռաւոր երկրի ջեռ Արոտների նման ա'յն, Որ դարձրեց սև մի ձեռք Հերկ` խորշակեալ և ունայն,- Խորշակեալ դաշտ դարձավ չոր Այդպէս ոգի'ն քո հնչեղ, Որ ո'չ արև կենսաշող, Ոչ յոյսի շող չշնչեց ԼԴ. Հո՜ղ ցանեցիր ու մոխիր Քո մազերին զառամեալ,- Եւ` հալածւած ոսոխից` Երազեցիր միայն մահ... Զառանցանքի մէջ զարհուր Երազւեցին քեզ հեռվից- Հրդեհ ու ջարդ ընդհանուր Եւ գլխատում արևի... ԼԵ. Ապա խաւար իջավ խոր Եւ հանճարեղ քո ոգում Փռւեց գիշեր ու ժխոր, Եւ մտքի մուժ բորբոքուն.- Եւ տարինե՜ր անցան սին, Եւ քո ոգին խելագար Կիզւեց հուրո´վ այն զազիր, Մինչև գիշեր վերջին գար ԼԶ. Ո՜վ հարենի մեր երգի Հրէ հանճար տառապած, Դու չտեսա՜ր քո երկրի Արշալոյսը փառապանծ... Իբրև աճիւն դու եկար, Իբրև մեռա՜ծ տարագիր,- Հին դաշնութեան դու վկա Եւ առաջին քարակիր... ԼԷ. Անհանգրւան, ինչպէս մի Տերև, պոկւած իր ծառից՝ Քեզ վտարեց մի քամի Քո հայրենի աշխարհից,- Եւ քո ոգում՝ հայրենի Յուշն արիւնով նա նշեց- Զառանցանքով արիւնի՝ Յորդած կարմիր մի գիշեր... ԼԸ. Ճի´շտ է վարպետ Քո ոգուն Իջած մուժի´ նման մառ- Եւ հալածող մահաթոյն, Եւ խաւարի պէս խաւար,- Այն օրերում մեր երկրի, Մեր աշխարհի´ վրայ ողջ- Իջել էր սե՜ւ աւերքի Զարհուրելի մռայլ քո´ղ... ԼԹ. Այն օրերին արդէն մեր Ողջ աշխարհում համարեայ՝ Նստե´լ էր սև, ինչպէս նեռ, Մեր սև ոսոխն հնօրեայ,- Ինչպէս բերքի տեղ հանդի՝ Հնձեն թուփեր վարդենի,- Այդպէս մահու գերանդին Հունձն էր արել արդէն իր Խ. Ո´ղջ աշխարհում արդէն մեր, Ծայրէիծայր համարեայ Կենդանի հունտ էր ինչ դեռ Պարտեզներում հնօրեայ Եւ՝ ամենից առաջ՝ ինչ Բողբոջ ու ծի´լ էր ոգու՝ Որ շիւղ անգամ էլ չաճի- Հնձել էր ձեռքն ահարկու ԽԱ. Վերջին հողի վրայ լոկ, Վերջին քարին հայրենի, Ցցւած կղզու նման շող՝ Օվկիանում արիւնի,- Վերջին քարի վրայ այդ, Դեռ մնացած անողող՝ Զառանցում էր յուսահատ Մեր ժողովուրդը՝ դեռ ողջ խԲ. Զառանցում էր կիսամեռ Ժողովրդի մեր մի բուռ Մնացորդը, որ չունէր Էլ փրկութեան կարծես դուռ Հորդաներով ամեհի Շրջապատւած ու ողող՝ Տէրն էր նաև «հայրենի» Քշում անդունդն անողոք... ԽԳ. Ինչպէս մարդկանց նաւաբէկ՝ Կառչած լաստին մօտեցող- Ծովահէնն է հրում լերկ Մոլեգնութեամբ դէպի ծով.- Ժողովրդի ինչպէս մեր Բեկորները այդ չնչին.- «Հայրենական» տերն էր դեռ Հրում անդունդը վերջին... ԽԴ. Փորձանքներից յարատև Արդէն կորած, անուղի, Այդ շիւղն անգամ մահամերձ Ժողովրդի ու հողի,- «Իր» տէրերի ձեռքով սև, Որպէս դիակ՝ կրծքին քար- Պիտի սուզւէր վերջապէս,- Թէ փրկութիւնը չգար... ԽԵ. Բայց փրկութիւնը եկավ Խոր խաւարում, ինչպէս լոյս Արեգակի հեռակայ, Որ ճառագում է վերուստ... Որպէս հրա՜շք նա եկաւ, Որպէս որո´տ շառաչեց, Խնդութիւնից խելագար, Մի փրկչի´ պէս փառաճեմ... ԽԶ. Մեզ հայրենի տւեց հող, Հերկ՝ ձեռքերով մեր հերկած, Դաշտ՝ արգանդում իր պահող Հանճարի հունտն արևկայ, Հանճարի հուրը այն որբ, Որ դարերից մինչև մեր Այս օրերը հրաբորբ Երգն է երկնել մեր անմեռ... ԽԷ. Եւ եզերքում մեր նորոգ, Հայրենիքում ահա մեր Արդ ողջունոմ ենք սիրով Քո վերադարձը վարպե՜տ Իր տարագիր հանճարի Վերադարձն է տոնում արդ Ժողովուրդը քո արի Հայրենիքով իր անպարտ ԽԸ. Հազարամեայ ճորտ անհող Իմ աներկիր ժողովուրդ, Էլ չկայ քեզ կործանող Ոչ մի դժնի, խեղդող ցուրտ.- Եւ հնամեայ իր երգով Գիրկն է դառնում քո անմահ- Ահա քո շուրջը երգող Քո ձայնապետը անմահ ԽԹ. Վերադարձել է ահա Քո հայրենիքը ազատ, Մեռած սրտում քո պահած Նրա փոշին սրբազան. Գուրգուրեցի՜ր այն խաւար Զառանցանքում քո անդուռ, Բայց չբացւեց քեզ համար Դարձի շաւիղ դէպի տուն... Ծ. Հալածական երգ մեր հին, Հանճարեղ ձայն դու մեր որբ,- Դեմքիդ կնիքը մահի, Բայց միշտ անմահ ու միշտ բորբ.- Չորս ծայրերում աշխարհի Ինչքան եղար դու խաչւած, Մինչ հայրենիք դառնայիր՝ Նոր պայքարում նւաճւած... ԾԱ. Օ՜, հնամեայ դու մեր յոյս՝ Ոգու զրոյց դու մեր հին, Որքան զրկանք ու կորուստ Եւ լուսէ զոհ մենք բերինք- Մինչ այս դարձի համար քո, Ե´ւ հայրենի, և´ ազատ- Այլ պայքարով ու երգով Հիմնեցինք հող հարազատ ԾԲ. Եւ չգիտեմ ես՝ արդեօք Կա՞յ աշխարհում մի այլ երգ, Որ քո երգի նման խոր, Եւ արնաթոր, ինչպէս վէրք- Ժողովրդի սրտում իր Տարիներով որբացած Լինի այնքա՜ն մտերիմ, Որքան ուղին՝ նոր բացած: ԾԳ. Եւ չտեսար, ո´վ երգիչ, Այս հայրենիքը նորոգ, Որն իբրև մայր ամոքիչ Արևային իր սիրով Բուժէր քո սիրտը խոցւած Սև տէգերով անցեալի, Դափնեպսակ դնէր պարզ Քո ճակատին պանծալի: ԾԴ. Իբրև աճիւն դու եկար Քո հայրենիքը, որ քեզ Յուշ էր թւում սրբացած, Մեռած զրոյց, որ որպէս Արդէն անդարձ, կորած հեք, Ննջած մի այր՝ դրած հող,- Չի´ բարձրանայ էլ երբեք, Որ արևի ըմպէ շող... ԾԵ. Արդեօք կարո՞ղ էր քո սուրբ, Բեկւած հոգին երազել, Որ դառնալու ես մի օր Քո հայրենիքը վսեմ, Որ պիտի շուրջդ բուրի Սերն ու գգւանքը մեր այս Եւ Չարենցը համբուրի Քո շրթունքները մեռած... ԾԶ. Բայց հայրենի երկրում քո, Մայր քաղաքում նրա հին, Պատւանդանի վրայ նոր Եւ սրտերի վրայ հիր՝ Ահա մարմինը քո սուրբ, Իբրև մասունք զմռսած՝ Բարձրացել է վեհաշուք Եւ բարձաբերձ՝ իբրև սար... ԾԷ. Սեր է բերել և գորով Քո ժողովուրդն ահա քեզ- Քո հնօրեայ երգերով Օրորելով սիրտդ կէզ.- Սիրտդ տանջանք տեսած լոկ Եւ չարչարանք կրած հեզ,- Ահա քեզ փա՜ռք երգելով՝ Այնքան հպարտ ենք արդ, տե´ս... ԾԸ. Կարօտով խոր իբրև վէրք Եւ երկիւղով սրբազան- Խոնարհւել եմ ահա ես Աճիւնիդ դէմ երգաձայն,- Սիրտն ու հոգին իմ ահա Նոյն ափսոսանքն են յորդում՝ Օ՜, իմ անդարձ ննջած հայր, Որ չտեսար քո որդուն... ԾԹ. Կարծես տեսել եմ ես քեզ, Մանկութիւնից մինչև մահ Դեգերել եմ կարծես ես Ուղիներում այն ամայ,- Բռնած քո ձեռքը դողդոջ, Յանուն ջրի ու հացի՝ Դեգերել եմ որպէս գող՝ Կոյր իմ հօր հետ մուրացիկ... Կ. Այդպէս բռնած ձեռքը ծեր Հալածական իմ հօր՝ ես Հաց եմ լեղի մուրացել Հեռուներում աղեկէզ.- Ցուրտ բակերում ժամերի Հիւանդ հօր հետ իմ պառկած՝ Երազել եմ ես մեր հին Տունն հեռաւոր, ինչպէս հաց... ԿԱ. Եւ հեռավոր մի ժամի Պատերի տակ ցրտահար՝ ես առաջին անգամ ինձ Երջանիկ եմ տեսել, հա´յր Հա՜յր, առաջին անգամ ես Կեանքում ժպիտ տեսայ քո Շրթունքներին, երբ որ քեզ Մի բաժակ թէյ տւի գոլ... ԿԲ. Յետոյ փակել եմ յոգնած Քո աչքերը՝ ընկած խոր,- Եւ քարերին այն պառկած՝ Ննջել կողքին մեռած հօր Առավոտեան իմ մռայլ, Իմ մեռած հօր դէմքին ցուրտ- Երանութեան անայլայլ Ժպիտն էր նոյն հանգչում լուրթ... ԿԳ. Եւ հողմերին հեռավոր Տալու մարմինը քո հայր, Կարո՞ղ էի ես արդեօք Զառանցանքում անգամ վառ- Օ՜, երազել անգամ լոյս Վերադարձիդ մասին այս,- Որ հայրենիք ես գալու, Իբրև աճիւն զմռսած... ԿԴ. Մի՞թէ իրօք դու այն բիրտ Ծերունին չես ննջած յար, Որ անունով միայն իր Կոմիտաս չէր, այլ Աբգար Ինչպէս մեռած մարգարէ Քարաքանդակ իր նաշում, Մի՞թէ դու չես երկարել Այն իրիկւայ մշուշում... ԿԵ. Եւ մատները այն դողդոջ, Մոմէ մատներն այն բարակ, Որ փակեցին մի օր քո Յոգնած կոպերն անկրակ՝ Չէի՞ն արդեօք այն իմ խեղճ Մատները որբ՝ դեռ գերի Նւագների տրտմաշեշտ Եւ Տերեանական երգերի... ԿԶ. ...Իբրև մեռած մարգարէ՝ Պառկել էր նա այդպէս միշտ. Դեմքը մի քիչ երկարել Եւ խաղաղւել էր ընդմիշտ Իսկ անդագաղ նրան երբ Իջեցըրինք գերեզման- Խաղաղութեամբ նայեց վեր Եւ արքայի էր նման... ԿԷ. Եւ վայրկեանին ահա այդ, Երբ որպէս սուրբ մի նաշից, Արքայական վեհութեամբ Նայեց նա խեղճ իր փոսից,- Ես հասկացայ, որ այդ խիստ, Այդ մռայ մարդն աշխարհում Բարի մի հայր էր միայն Եւ տխրութիւնն էր սիրում... ԿԸ. Այն տխուր մարդն էր, որ իր Մռայլ տեսքի տակ ունէր Մի անսահման սիրող սիրտ Եւ երազի հեռուներ,- Որ ահաբեկ իր կեանքում Ոչ մի անգամ չժպտած, Բայց գիտէի, որ հոգում Ունի հուրեր մշտակայծ... ԿԹ. Տխուր մի մարդ էր նա լոկ Եւ երազող ունէր սիրտ, Ունէր ոգի համբերող,- Դեմքն էր նրա միայն բիրտ Դեմքն էր նման փականքի, Որ նա երբէք չբացեց.- Ահաբեկւել էր կեանքից Եւ զրկանքից քարացել: Հ. ...Ո´չ մի անգամ չժպտաց Նա յոգնատանջ իր կեանքում Տեսայ ամպի պէս մթնած Ես նրա դէմքը մանկուց Գոց մնաց դուռն երկաթէ Մինչև վայրկեանը մահւան,- Եւ միայն մայրս գիտէր, Որ այնտեղ սէրն է պահւած: ՀԱ. ...Չհամբուրեց աշխարհում Զավակներին նա երբէք,- Եւ ժամերով նստած լուռ՝ Չպատահեց, որ արբէր Մարդու հանդէպ չարացած՝ Ո´չ խոհերի, ո´չ հացի Նա չունեցաւ բարեկամ, Լռութիւնից իր բացի: ՀԲ. ...Եւ տարիներ միայն վերջ՝ Արդէն բեկւած, արդէն լուրջ՝ Նոր հասկացայ միայն ես, Երբ նրա պէս դարձա լուռ- Որ երգերում բոլոր իմ Եւ խոհերում այնքան վեհ՝ Ինչ կա անհուն ու խորին, Այդ միայն ն´ա է տւել... ՀԳ. ...Որ իր ամբողջ կեանքում լուռ Ի´նչ չէր վատնել նա երբեք, Ի´նչ չէր այրել իբրև հուր Եւ չէր երգել իբրև երգ,- Երազներում իր տխուր, Պահած անգամ իրենից.- Թաքցրել է այնքան խոր, Որ իբրև գանձ բաշխի ինձ... ՀԴ.. Կայ տառապանք անվեհեր Նայիրական քո դէմքին՝ Խոհն աշխարհի այն աւեր, Շողն հանճարի աներկիր... Նա էր այդպէս պառկել վեհ Մի օր հողէ իր փոսում- Որպէս վկայ հանճարեղ՝ Հազարամեայ մի նաշում... ՀԵ. Եւ յիրաւի´.- դու անմահ Հայրն ես երգի մեր համայն, Որ տարագիր գտած մահ՝ Տուն ես դարձել արդ միայն Դու թաղւելու ես եկել Երկրում քո նոր, որ արդէն Դարձել է հաշտ ու հզօր Եւ քեզ բերում է վարդեր... ՀԶ. Կարդում եմ ես քո յոգնած, Մագաղաթեայ կոպերին Եւ ճակատի վրայ բարձր- Մտերմութիւն մի վերին Նոյն մտորումն ու անհուն Նայիրեան խոհն հարազատ,- Նոյն երազանքն անանուն՝ Հազարամեայ´ երազած ՀԷ. Ճգնաւորի դէմքով ծեր՝ Մարտիրոսի դէմքով սուրբ,- Օ՜, ուրվական դու վսեմ, Թափառական մեր Յիսուս,- Ճգնաւորի ճակատով Եւ մորմոքով վկայի՝ Նո՜ր ես յառնում ահա դու Իբրև վկայ ներկայի... ՀԸ. Օ՜, վարդապետ անվեղար, Որ վայրերում վրդովիչ Ձայնի հովի´ւ լոկ եղար՝ Ձեռքիդ սրինգ մի թովիչ: Դու աղօթքի փոխարէն Ձայն խնկեցիր միայն վեհ- Դէպի երկինք, որ բիւրեղ Ժողովրդիդ սիրտն էր մեծ... ՀԹ. Ո՜վ Նայիրեան հանճարի Հազարամեայ դու տեսիլ,- Որքան զրկանք ու չարիք Դու աշխարհում կրեցիր,- Մարտիրոսեալ յաւիտեան, Որպէս անհող մարգարէ- Դու հանգրւան չգտար Կեանքում-դարեր ու դարեր Ձ. Եւ միայն արդ, Նահպե´տ, Գիսախռով, կորացած, Հազարամեայ յոգնաբեկ Թափառումից քո դարձած՝ Պիտի յառնի շողշողուն Հանճարիդ հուրն այգաբեր,- Եւ խոր հանգչեն մեր հողում Քո ոսկորներն յոգնաբեկ... ՁԱ. Իբրև աճիւն դու դարձար Քո հայրենիքը ազատ,- Իբրև մասունք մի պայծառ, Իբրև նշխար հարազատ,- Եւ հայրենի քո հողում, Հին հանճարի իբրև սերմ՝ Կբարձրանա´յ նա բեղուն, Երկրիդ ցողով ցողւած ջերմ ՁԲ. Իբրև աճիւն դու դարձար,- Բայց հայրենի երկրում քո Հանճարիդ հունտն հրացայտ Կբարձրանա՜յ նոր բերքո´վ Բեղմնաւորւած սրբազան Քո աճիւնով և անեզր Արեգակով մեր կիզած՝ Հողն հազար ծի՜լ կտայ մեզ: Ձ. Մե՜ծ ցնծութիւն է հիմա Մեր սրտերում, ո՜վ երգիչ Տօնն է երգի իր անմահ Տօնում յառնած մի երկիր Դարձի համար քո այս վեհ, Վերադարձի քո անմահ- Կեանք ենք կերտել արդէն մենք Ե´ւ արևոտ, և´անմար: ՁԴ. Վերադառնա՜ն պիտի դեռ Հազա՜ր սրտեր տարագիր, Զարհուրելի հեռուներ Տարւած հողմով յարաբիրտ Իբրև սրտե՜ր կենդանի, Իբրև աճիւն կամ մասունք- Սրտեր քանի՜, դեռ քանի՜- Հողն են իրենց երազում... ՁԵ. Վերադառնա՜ն պիտի դեռ Հայրենի հողը բուրեան՝ Իբրև նորո՜գ երկրի տէր՝ Ե´ւ Թումանեան, և´Տէրեան Շիրիմներից իրենց որբ Իրենց դարձին են նայում Ե´ւ Դուրեանի սիրտը բորբ, Ե´ւ Մեծարենցն հմայուն ՁԶ ...Միջագետքից-Օրենբուրգ, Հելեսպոնտից մինչև Վան,- Ո՞ր աշխարհում արդեօք սուրբ Չկայ մասունք Նայիրեան... Ո՞ր ափերով աշխարհի Քո մերկ ոտքերը չանցան,- Օ՜, նայիրեան հանճարի Հազարամեայ Սերմնացան... ՁԷ. Պիտի դառնան դեռ հերթով Տարագիրներն այդ անթիւ,- Որ աճիւնով կամ սրտով Դառնան աղբիւր եռանդի Կենդանի սիրտ, թէ աճիւն- Իբրև հունտեր հանճարեղ, Բեղմնաւորե՜ն պիտի սուրբ Հայրենի հողն այդ իրենց ՁԸ. Իսկ դու´, ոգի´ երգի մեր, Վերադարձած արդէն տուն,- Օ, սրբազա՜ն բերքի պէս Ընդունեց սիրտը խնդուն,- Ցնծութիւնից խելագար Ժողովրդի սիրտը քեզ.- Իբրև աճիւն դու եկար, Բայց իբրև կեանք ընդունեց ՁԹ. Ինչպէս երգերը քո ջերմ, Ժողովրդի սիրտը մեծ Իբրև բարիք, իբրև սերմ Մի ոգեղէն ընդունեց,- Քեզ կընդունէ այդպէս յար Հայրենի հողն արդարև- Ե´ւ քո աճիւնը արդար, Ե´ւ քո ոգին հանճարեղ Ղ. Թո´ղ ամոքւի վերջապէս Հազար սրով զարկած խոր- Սիրտդ հողում մեր հրկէզ, Որպէս գրկում սիրած մօր Որպէս վսե՜մ ողջակէզ՝ Յոգնած աճիւնը քո թո´ղ Գտնի հանգի՜ստ վերջապէս- Եւ հայրենի դառնայ հող... ՂԱ. Եւ հայրենի այդ հողից, Չանցած գարուն մի քանի- Կելնեն շքե՜ղ և ուղիղ Երգի շիւղե՜ր կենդանի Եւ շշունջում գեղեցիկ, Հնչեղ երգում նրանց խոր- Կապրի հանճարը քո ջինջ՝ Անմահ երթի՜ ելած նոր... ՂԲ. Կխաղաղւի՜ վերջապէս Խոնջած աճիւնը քո յար Դարձած մոխի՜ր կենսաբեր, Դարձած աւիւ՜ն, դարձած քար Անէացա՜ծ, սրբացած Կապրի ոգիդ հմայող՝ Դարձած ելնո՜ղ երգի ձայն- Եւ հայրենի դարձած հող...
-
ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ ՀԱՅԱՍՏԱՆԻ (Նոր Ուղղագրությամբ) ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում, Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում, Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման, Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում: Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե, Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ, Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում: Ո՛ւր էլ լինեմ - չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր, Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր, Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր - Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան-յա՛րն եմ սիրում: Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա. Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա. Աշխա՛րհ անցի՛ր՝ Արարատի նման ճերմակ գագաթ չկա. Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում: 1920-1921 Երևան-Մոսկվա
-
ԲԱՌԱՑՈՒՑԱԿ ԵՒ ՔԵՐԱԿԱՆԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ 1 Մարդկան մարդկանց Որդիք մարդկան մարդկանց որդիներ, մարդիկ, մարդկային ազգ Զի որովհետև Վասն համար Վասն մեր մեզ համար Անբաւելի անպարունակելի, անբովանդակալի Անբաւելին երկնի եւ երկրի երկնքի և երկրի անբաւելին Ի խանձարուրս բալուլների մէջ Պատեցաւ պատուեց, փաթաթուեց Ոչ մեկնելով չբաժանուելով, չհեռանալով Ի հօրէ հօրից Ի սուրբ այրին սուրբ այրում (քարայրում) Բազմեցաւ բազմեց, փառք ու պատուով նստեց Ա. ԲԱՌԱԳԻՏՈՒԹԻՒՆ Սեռական վերագիրները սովորաբար յետադաս են գրւում. օրինակ` օրհնութիւն ծննդեան, որդիք մարդկան, անբավելին երկնի և երկրի: Յաճախ յետադաս են գրւում և ածական վերագիրները, օրինակ` խորհուրդ մեծ և սքանչելի, հայր մեր: Բ. ՈՒՂՂԱԿԱՆ ԵՒ ՀԱՅՑԱԿԱՆ ՀՈԼՈՎՆԵՐ Գրաբարի հոլովները վեց են` ուղղական, հայցական, սեռական, տրական, բաացառական և գործիական: 1. Յոգնակի ուղղականը կազմւում է եզականի վրայք աւելացնելով, հովիւ, հովիւք, խանձարուր, խանձարուրք: Այս դքպքում ըր, ըղ վերջացած (եզըր, աստղ) անունների վերջի ր, ղ բաղաձայններից առաջ մտնում է ե ձայնաւորը, եզերք, աստեղք: Իսկ ըն վերջացած անունների վերջի ն բաղաձայնից առաջ մտնում է ու, ա, ի ձայնաւորներից մէկը, ակն, ակունք, ոմն ոմանք, անձն անձինք: 2. Եզակի հայցականը նման է եզակի ուղղականին: Յոգնակի հայցականը կազմւում է յոգնակի ուղղականի վերջին ք-ն ս-ի փոխւելով, հրեշտակք, հրեշտակս, խանձարուրք խանձարուրս, ակունք ակունս, աստեղք աստեղս : 3. Անեզական ասւում են այն անունները, որոնք ունին միշտ յոգնականի ք վերջաւորութիւնը և հոլովւում են միայն յոգնակի, աւետիք, աւետիս, կեանք, կեանս, փառք, փառս: 2 երկինք, յերկնից երկնից Բարձր, բարձունք, ի բարձանց բարձրերից, բարձունքից Զօութիւն, զօրութիւնք զօրքեր Երկինք երկնից երկնքի երկինքը Ի վերոյ վերը, վեր Քան զ... քան Որ ի վերոյ քան զերկինս որ վեր Էր քան երկինքը. որ երկնից վեր Էր ՏԷր, Տեառն տիրոջ Եղեն եղան Հրամայաց հրամայեց Հաստատեցան հաստատւեցին, շինւեցին, ստեղծւեցին Կարգեաց կարգեց Նա, նոքա, զնոսա նրանց (Հայցական հոլով) Յաւիտեանս յաւիտենից միշտ և յաւիտեան Սահման սահման, կարգ ու կանոն Եդ դրեց Անցանեն անցնում են, անց են կենում Ոչ անցանեն չեն անց կենում (սահմանից, կանոնից) երկիր, յերկրԷ երկրից Խորք խորքեր, անդունդներ Հուր կրակ Սառն սառոյց Հողմ քամի Մրրիկ փոթորիկ ԱռնԷք անում Էք, կատարում Էք Բան խոսք Լեառն, լերինք Մայր մայրի ծառ Կուսան կոյս, աղջիկ Տղայ Երեխայ, տղայ Խոստովանութիւն փառք, փառաբանութիւն, գոհութիւն Նա, նմա նրան (տրական հոլով) Երկինք, յերկինս երկնքում երկիր, յերկրի երկրում ԱռնԷ անում Է Բարձր առնԷ բարձր Է անում, բարձրացնում Է Ժողովուրդ իւր, իւր ժողովրդի (ժողովրդեան իւրոյ) իւր ժողովրդի Սուրբ, ի սրբոց սրբերից Յամենայն սրբոց բոլոր սրբերից Որդի, որդւոյ որդիներից Մերձ մօտ Մերձ Է առ ՏԷր մօտ Է տիրոջը Ա. Զ Նախդիր 1) Հայցական հոլովը, երբ ներգործական բայերի կրող խնդիր Է (ներգոյական սեռի խնդիր) և որոշւած Է, սկզբից առնում Է զ նախդիրը: Հայցականն որոշւած Է, երբ յատուկ անուն կամ դրանուն Է, կամ թԷ ունի որևԷ յօդ կամ որոշող վերադիր. օրինակ՝ օրհնեցԷք զՏԷր. օրհնեցԷք զնա. օրհնեցԷք զանուն Տեառն, կարգեաց զնոսա, բարձր առնԷ ՏԷր զեղջիւր ժողովրդեան իւրոյ: 2) Բաղդատական քան նախդրից յետոյ դրւում Է միշտ զ նախդրով հայցակա, օրինակ՝ ի վերոյ քան զերկինս. բարձր քան զերկինս. մեծ քան զնա (=երկնքից բարձր, նրանից մեծ): Բ. ՍԵՌԱԿԱՆ, ՏՐԱԿԱՆ ԵՒ ԲԱՑԱՌԱԿԱՆ ՀՈԼՈՎՆԵՐ 1) Եզակի սեռական-տրական հոլովները վերջանում են՝ ի, ու, ոյ, այ, ան, ին, եր, եղ. իսկ յոգնակի սեռական, տրական և բացառական հոլովները վերջանում են՝ ից, ուց, ոց, աց, անց, երց, եղց: Եզակի բացառականը վերջանում Է Է, ոյ, այ: Սեռական և տրական հոլովներն անունների մԷջ, ինչպԷս աշխարհաբարում, միայն խօսքի մԷջ ունեցած իրենց պաշտօնից են որոշւում: 2) Բացառական հոլովն ունի սկզբից միշտ մի նախդիր, սովորաբար ի նախդիրը, որ ձայնավորով սկսւող բառի առաջ դաառնում Է յ և բառին կից Է գրւում. օրինակ՝ ի հօրԷ, յերկրԷ: 3) Յոգնակի բացառականը և եզակի ոյ, այ, վերջացած բացառականը տարբերւում են սեռական-տրականից միայն սկզբի նախդրով. օրինակ՝ բարձունք սեռ. տր. բարձանց, բացառ. ի բարձանց, երկինք, երկնից, յերկնից, սուրբք, սրբոց, ի սրբոց, որդիք, որդւոց, յորդւոց, օրիորդք, օրիորդաց, յօրիորդաց, ռուսք, ռուսաց, ի ռուսաց (ռուսներից): ԱյսպԷս և եզակի սեռական-տրական՝ սիրոյ, Աստուծոյ, Վանայ (Վանայ լիճ), բացառական՝ ի սիրոյ, յԱստուծոյ, ի Վանայ: Գ. ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹԻՒՆ Յետադաս ածականները թուով և հոլովով հմաձայնում են իրենց գոյականին, ինչպԷս՝ ծառք պտղաբերք, թռչունք թևաւորք, ժողովուրդ իւր, ժողովրդեան իւրոյ: 3 Գալուստ գալը Ի ծնանելն ծնուելիս, ծնուելու ժամանակ, երբ որ ծնուեց Ի Բեթղեհեմ Բեթղեհեմում Օր, աւուրք, յաւուրս Օրերում ՀերովդԷս արքայ, ՀերովդԷս թագաւոր Հերովդի արքայի ՀերովդԷս թագաւորի Արևելք, յարևելից արևելքից Եկին եկան Ասեն ասում են Որ ծնաւ արքայն ՀրԷից ՀրԷից արքան որ ծնուեց Տեսաք տեսանք Արևելք, յարևելս արևելքում Եկաք եկանք Երկիր պագանել երկրպագել, երկրպագութիւն տալ Իբրև երբ, երբ որ Լուաւ լսեց Խռովեցաւ շփոթուեց Ամենայն ամԷն, բոլոր, ամբողջ նա, նմա, ընդ նմա նրա հետ Ժողովեալ ժողոված, ժողովելով Դպիր կարդացւոր, գրագԷտ, գիտուն ՀարցանԷր հարցնում Էր, հարցրեց նա, նոքա, նոցա, ի նոցանԷ նրանցից Ծնանիցի պիտի ծնուի Ասեն ցնա ասում են նրան Գրեալ Է գրուած Է Ի ձեռն ձեռքով Երկիր Յուդայ Յուդայի երկիր Ոչինչ կրտսեր ես բնաւ կրտսեր (փոքր) չես Իշխան, յիշխանս Յուդայ Յուդայի իշխանների մԷջ Դու, քո, ի քեն քեզնից ԵլցԷ պիտի ելնԷ, պիտի դուրս գայ ՀովուեացԷ պիտի հովուԷ Ա. Ի, Յ ՆԱԽԴԻՐԸ Այս նախդիրը դրւում է բացառական հոլովի վրայ (տես 2. Բ. 2.). բացի այդ՝ ունի մի քանի ուրիշ նշանակութեամբ գործածութիւններ: 1. Դրւում է հայցական հոլովի վրայ, երբ հոլովը ցոյց է տալիս այն տեղը, դէպի ուր ուղղւում է գործողութիւնը. օրինակ՝ յո՞ երթաս (ո՞ւր ես գնում). երթամ յԵրուսաղեմ. եկին յԵրուսաղեմ. գնացի ի տուն: 2. Դրւում է յատուկ անունների եզակի հայցականի վրայ, իսկ հասարակ անունների եզակի տրականի (երբեմն հայցականի) և յոգնակի հայցականի վրայ և ցոյց է տալիս մի բանի մէջ, միջում լինեելը: Այս գործածութեամբ հոլովն ստանում է աշխարհաբարի ներգոյականի նշանակութիւն. օրինակ՝ ի տան էի (ո՞ւր էիր). ի սուրբ այրին բազմեցաւ. ծնաւ նոր արքայ ի Բեթղեհեմ քաղաքի. ծնաւ Յիսուս ի Բեթղեհեմ. ի խանրարուրս պատեցաւ. տեսք զաստղն նորա յարևելս. ոչինչ կրտսեր ես յիշխանս Յուդայ. խոստովանութիւն նմա յերկինս և յերկրի: 3. Անորոշ դերբայի հետ ցոյց է տալիս՝ մի բան լինելիս, երբ մի բան լինում է. օրինակ՝ ի ծնանելն Յիսուսի: 4. Ի, յ նախդրով հայցական հոլովը երբեմն գործէ ածւում գործիականի նշանակութեամբ. ի ձեռն մարգարէի = ձեռամբ մարգարէի. յանուն Հօր և Որդւոյ և Հոգւոյն Սրբոյ = անուամբ Հօր և Որդւոյ... Բ. ՆԱԽԴԻՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆԸ Նախդիրները գրւում են միշտ նախադաս վերագիրներից առաջ, լինին վերջիներս սեռական հոլով, ածական թէ յատուկ անուն. օրինակ՝ ի քաղաքի. ի Բեթղեհեմ քաղաքի. յայրին, ի սուրբ այրին. ի սրբոց. յամենայն սրբոց: Նախդիրը երբեմն կրկնւում է թէ ածականի ու սեռականի և թէ գոյա-կանի վրայ. ժողովեալ զամենայն զքահանայապետ և զդպիրս. – որ կարելի էր գրել՝ ժողովեալ զամենայն քահանայապետս և դպիրս: 4 Յայնժամ այն ժամանակ Գաղտ գաղտնի, ծածուկ Կոչեաց կանչեց Ստուգեաց ոտուգեց, ճշտեց Աստղ երևեալ, աստեղ երևելոյ երևացած աստղը Զժամանակ աստեղն երևելոյ երևացած աստղի ժամանակը Արձակեալ արձակած, արձակելով, ուղարկելով ԱսԷ ասում Է Մանուկ, մանկան երեխայի, մանուկի Յորժամ երբ որ ԳտանիցԷք գտնԷք, կը գտնԷք Ազդ արարջիք իմաց կանԷք, կիմացնԷք Զի որպԷսզի, որ Եկեալ եկած, գասով Երկիր պագից երկրպագեմ Լուան լսեցին Տեսին տեսան առաջնորդեաց առաջնորդեց Եկած ի վերյ կանգնեց այն տեղի վրայ խնդացին ուրախացան Յոյժ սաստիկ, խիստ, շատ Խնդացին յոյժ ուրախութիւն մեծ մեծ ուրախութեամ խիստ ուրախացան Մտին մտան Հանդերձ հետ, միասին Մարիամ մայրն իւր, իր մայրը Մայրամ Հանդերձ Մարեմաւ մարբն իւրով իր մայր Մարիամի հետ միասին Անկեալ ընկած, ընկնելով Երկիր պագանԷին երկրպագում Էին, երկրպագեցին Բացեալ բացած, բանալով Մատուցին մոտ բերին, տուին Պատարագ նուԷր, ընծայ Կնդրուկ մի տեսակ ազնիւ խունկ Զմուռս մի տեսակ անուշահոտ խունկ Առեալ առած, առնելով Տեսիլ, ի տեսլեան տեսիլքում, երազում Չդառնալ անդրԷն յետ չդառնալ Առ մոտ Առ ՀերովդԷս ՀերովդԷսի մոտ Ընդ այլ ճանապարհ ուրիշ ճանապարհով Ա. ԴԵՐԲԱՅՆԵՐ 1. Անորոշ դրբայը վերջանում է ալ, ել իլ, ուլ. գնալ, գրել, խօսիլ, առնուլ Իլ վերջի տեղ, ինչպէս աշխարհաբարում, սովորաբար գործ է ածւում ել, ինչպէս՝ խօսիլ, , փախչիլ, ծնանիլ ձևերը:, սովորաբար փոխանակւունմ են՝ խոսել, փախչել, ծնանել ձևերով: Ուլ վերջն աշխաարհաբարում դարձել է ել. առնուլ՝ առնել, արգելուլ՝ արգելել: - Անել վեր-ջացած բայերը՝ տեսանել, ելանել, մտանել, իջանել՝ աշխարհաբարում մեծ մասամբ ունին նել վերջը. տեսանել, ելնել, մտնել: Պատճառական բայերը վերտանում են ուցանել՝ բարձրացուցանել, խոնարհեցուցանել. աշխարհաբար՝ փախցնել, բարձրացնել, խոնարհե-ցընել: 2. Անցյալ դերբայը վերջանում է եալ՝ ժողովեալ, գրեալ, եկեալ = ժողովել , գրել, եկել կամ ժողոված, գրած, եկած: 3. Ապառնի դերբայը վերջանում է ոց՝ ժողովելոց, գրելոց, գալոց = ժողովելու, գրելու, գալու: Բ. ԱՆՑԵԱԼ ԴԵՐԲԱՅԻ ԿԱՆՈՆԸ Նոյն ենթական և ժամանակն ունեցող երկու, երեք բայերից առաջինը դրւում է սովորաբար անցեալ դերբայով, որ աշխարհաբար թարգմանւում կամ անցեալ դերբայով (գնացեալ = գնացած, գնացել), կամ անորոշ դերբայի գործիական հոլովով (գնացեալ = գնալով), կամ թէ յաջորդ բայի դէմքով ու ժամանակով: Օրինակ՝ անկեալ երկիր պագա-նէին = ընկած (կամ ընկնելով, կամ ընկան) երկրպագեցին: Եւ բացեալ զգանձս իւրեանց մատուցին նմա = և բանալով (կամ բաց արին) մատուցին: Զի և ես եկեալ երկիր պագից = որ ես էլ գամ երկրպագեմ: Եկեալ եկեաց = եկաւ կանգնեց: 5 Անտի այնտեղից Երևիլ, երևԷր երևում Էր, երևաց Ասել, ասԷր ասում Էր, ասաց Յառնել արի՛ վեր կաց Մանուկ, զմանուկդ այդ մանկանը Անդ այնտեղ Լինիլ, լինիջի՛ր կը լինես, կը մնաս Յորժամ մինչև որ Ասել, ասացից կասեմ Քանզի որովհետև Ի խնդիր Է փնտրում Է, ուզում Է Յառնել, յարուցեալ վեր կացած, վեր կենալով Առնուլ, առ առաւ, վերցրեց Գիշեր, ի գիշերի գիշերը, գիշերով Մինչև ց... Մինչև Վախճան վախճան, մահ Լնուլ, լցցի լցւի, կատարւի ՏԷ՛ր, Տեառն, ի ՏեառնԷ տիրոջից Կոչել, կոչեցից կը կանչեմ, պիտի կանչեմ Կորուսցանել կորցնել ԽՈՆԱՐՀՈՒՄ Ա. ԲԱՅԵՐԻ ԵՂԱՆԱԿՆԵՆ ՈՒ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ Եղանակներն երեք են՝ սահմանական, ստորադասական և հրամայական: 1. Սահմանական եղանակն ունի երեք ժամանակ՝ ներկայ, անցեալ անկատար և անցեալ կատարեալ: Ստորադասական եղանակն ունի երկու ժամանակ՝ ապառնի առաջին և ապառնի երկրորդ: Հրամայական եղանակն ունի երեք ժամանակ՝ ներկայ, ապառնի առաջին և ապառնի երկրորդ: Ներկայի բացասականը մի՛ մակբայով արգելական է և առանձին ձև ունի: Ուլ վերջացած բայերը չունին հրա-մայական ապառնի առաջին ժամանակը: 2. Բայերի ժամանակներն իրենց կազմութեամբ և նշանակութեամբ երկու կերպ են՝ անկատար (տևական) և կատարեալ (ոչ տևական) ժամանակներ: Անկատար ժա-մանակներն են՝ Սահմանական ներկայ և անցեալ անկատար: Ստոր. ապառնի Ա., Հրամ. արգելական և ապառնի Ա.: Կատարեալ ժամանակներն են՝ Սահմ. անց. կատարեալ, Ստոր. ապառնի Բ., Հրամ. ներկայ և ապառնի Բ.: Բ...ԱՆԿԱՏԱՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ Անկատար ժամանակները կազմւում են ներկայի կամ անկատարի բնից, որ է անորոշ դերբայը առանց լ վերջաւորութեան կամ Սահմանական. ներկայի եզակի 1-ին դէմքը առանց մ վերջաւորութեան՝ խաղա-լ, գրե-լ, խօսի-լ, առնու-լ: Այս ժամանակների վերջաւորութիւներն աւելանում են ներկայի բնի վերջի ա, ե, ի, ու ձայնաւորների վրայ, որոնք կոչւում են լծորդ ձայնաւորներ: Ներքևում են գրուած են անկատար ժամանակների վերջաւորութիւնները չորս լծորդ ձայնաւորների հետ: Այդ չորս տեսակ վերջերը բոլոր բայերի համար կանոնաւորա-պէս դրւում են անորոշ դերբայի ալ, ել, իլ, ուլ, կամ Աահմանական ներկայի եզակի 1-ին դէմքի ամ, եմ, իմ, ում, վերջերի տեղ և կազմում են համապատասխան ժամանակներ: Անկատար ժամանակները կազմելու համար ուրեմն պէտք է իմանալ կամ անորոշ դերբայը կամ սահմանական ներկայի եզ. 1-ին դէմքը և նրանց ալ, ել, իլ, ուլ, (ամ, եմ, իմ, ում) վերջերի տեղ դնել համապատասխան լծորդի վերջերը: ԱՆԿԱՏԱՐԻ ԿԱՄ ԼԾՈՐԴԻ ՁԵՒԵՐ ԼԾՈՐԴՆԵՐ ամ եմ իմ ում ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ ամ եմ իմ ում աս ես իս ուս այ է ի ու ամք եմք իմք ումք այք էք իք ուք ան են ին ուն ԱՆՑԵԱԼ ԱՆԿԱՏԱՐ այի էի էի ուի այիր էիր էիր ուիր այր էր էր ոյր այաք էաք էաք ուաք այիք էիք էիք ուիք ային էին էին ուին ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԱՊԱՌՆԻ Ա այցեմ իցեմ իցիմ ուցում այցես իցես իցիս ուցուս այցէ իցէ իցի ուցու այցեմք իցեմք իցիմք ուցումք այցէք իցէք իցիք ուցուք այցեն իցեն իցին ուցուն ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԱՊԱՌՆԻ Ա. այջի՛ր իջի՛ր իջի՛ր - այջիք իջի՛ք իջի՛ք - ԱՐԳԵԼԱԿԱՆ ՆԵՐԿԱՅ ար եր իր ուր այք էք իք ուք ԱՆՈՐՈՇ ԴԵՐԲԱՅ ալ ել իլ (ել) ուլ ԱՊԱԱՌՆԻ ԴԵՐԲԱՅ ալոց ելոց ելոց լոց 6 Տեսանել, ետես տեսաւ Խաբիլ, խաբեցաւ խաբուեց Ի մոգուց անտի մոգերից, այն մոգերից Առաքել, առաքեաց ուղարկեց Կոտորել, կոտորեաց կոտորեց Մանուկ, մանկունք, մանկունս, երեխաներին Զամենայն մանկունսն բոլոր մանուկներին Սահման, սահմանք, սահմաններում սահմանս, ի սահմանս սահմաններում Յամենայն սահմանս բոլոր սահմաններում Երկեմեան, երկմեանք, երկեմենից երկու տարեկաններից Յերկեմենից երկու տարեկաններից խոնարհ ցած Յերկեմենից և ի խոր երկու տարեկաններից ցած Ըստ ժամանակին այն ժամանակի համեմատ Կատարեալ, կատարեցաւ կատարուեց Գուժել լացի ձայն, լացի ճիչ բարձրանալ Ձայն գուժեաց ձայն գուժեց Լալումն լաց Աշխարումն լաց ու կոծ, ողբ Մխիթարիլ մխիթարուել Եմ, կամ ոչ Էին եմ, չկային 7 Վախճանել, իվախճանելն վախճանւելիս, երբ որ վախճանուեց Խնդրել որոնել, փնտրել, ուզել Որ խնդրԷին նրանք որ փնտրում Էին, փնտրողները Թագաւորել, թագաւորեաց թագաւորեց, թագաւոր դարձաւ ՀերովդԷս հայրն իր իր հայրն ՀերովդԷս Փոխանակ Հերովդի հօրն իւրոյ Իւր հայր ՀերովդԷսի փոխանԷն Երկնչիլ, երկեաւ վախեցաւ Անդր այնտեղ Բնակիլ, բնակեցաւ բնակուեց Կոչիլ, կոչԷր կոչւում Էր, անուանւում Էր Կոչեսցի պիտի կոչուչ 8 Մաքսաւոր մաքս առնող, մաքսապահանջ Այր, արք տղամարդիկ, մարդիկ Արք Երկու երկու մարդ Ելանել, ելին ելան, վեր ելան Կալ կանգնել, կանգնած լինել Կալ յաղօթս Աղօթքի կանգնել, աղօթք անել Կայր մեկուսի կանգնած Է մի կողմում Աղօթք մատուցանել աղօթք անել Դու, քո, քեզ, ի քԷն, զքԷն քեզնից Իբրև զ... ինչպԷս, պԷս Իբրև զայլս ուրիշների պԷս, ինչպԷս ուրիշները Մարդիկ, մարդկան, ի մարդկանԷ մարդկանցից Իբրև զայլս ի մարդկանԷ ինչպԷս ուրիշները մարդկանցից Իբրև զայլս ի մարդկանԷ ինչպԷս ուրիշ մարդիկ Պահել ծոմ պահել, պաս պահել Երիցս երկու անգամ Շաբաթ ի շաբթու շաբաթուայ մԷջ Երեցս ի շաբթու շաբաթը երկու անգամ Տասնորդ տասից մԷկը, տասնորդ Ստացուացք իմ, իմ ստացուացներից ստացուածոց իմոց իմ ստացուացներից Ի ստացուածոց իմոց, իմ բոլոր ստացուացքներից յամենայն ստացուածոց իմ բոլոր ստացուացքներից Ընդ երկինս դԷպի երկինք Ամբառնալ բարձրացնել Կոծել ծեծել Քաւել մեղքը ներել Քաւեա՛ քաւի՛ր, ների՛ր ես, զիս ինձ (հայց. հոլով) Իջանել, Էջ իջաւ Ամենայն որ ամԷն մարդ որ Բարձրացուցանել բարձրացնել Անձն անձն, ինքն ԲարձրացուցանԷ զանձն բարձրացնում Է ինքն իրեն Խոնարհիլ, խոնարհեսցի կը ցածանայ, կը խոնարհուի Խոնարհեցուցանել ցածացնել, խոնարհեցնել Բարձրանալ, բարձրասցի կը բարձրանայ Անձն բառը (որ նշանակում է՝ անձն, հոգի, մարմին) շատ անգամ գործ ՝ ածւում ես, դու, ինքն անձնական դերանունների նշանակութեամբ. անձն իմ=ես ինքս, անձն քո=դու ինքդ, անձն իւր=ինքը, անձինք մեր=մենք, ինքներս և այլն: (Անձնասպան=ինք-նասպան): 9 Ընդ երեիքով երիքովի միջով Անուն կոչեցեալ ԶակքԷոս անունը կոչւում Էր ԶակքԷոս Մաքսապետ մաքսաւորների գլխաւոր Մեծատուն հարուստ Հասակ, հասակաւ հասակով Ընթանալ վազել Ընթանալ յառաջս առաջ վազել ելանել, ել ելաւ, վեր ելաւ Ժանտաթզենի վայրի թզենի Ընդ այն այն տեղով Տեղի տեղ Եկն ի տեղին եկաւ այն տեղը Հայիլ, հայեցաւ նայեց Փութալ շտապել, շուտ անել Իջանել, Է՛ջ իջիր Այտի այդ տեղից Տուն քո, ի տան քում քո տանը Արժան Է ինձ ինձ պԷտք Է Ագանիլ (ագանել) իջևանել, վԷր գալ, կենալ Արժան Է ինձ ագանել ես պիտի իջևանեմ Իջանել, Էջ իջաւ Ընդունիմ, ընկալաւ ընդունեց Ամենքին ամենքը Այր մեղաւոր, առն մեղաւորի մեղաւոր մարդ առ տուն մեղաւորի մեղաւոր մարդու մօտ Մտանել, եմուտ մտաւ Լուծանիլ (լուծանել) վԷր գալ, օթևանել ԱսԷ ցտԷր ասում Է տիրոջը Ինչք իմ, ընչից իմաց, իմ ինչքերի, իմ ստածուացքների Տամ, տաց կը տամ Ոք մԷկը, մի մարդ Հատուցանել, հատուցից կը վճարեմ Չորեքկին չորեքպատիկ, քառապատիկ Եղանել, եղեւ եղաւ Տունս այս, տանս այսմիկ այս տանը Կեցուցանել ապրեցնել Կորնչիլ, կորուսեալ կորած 10 Հայր, հարք հարքն մեր, մեր հայրերի հարցն մերոց մեր հայրերի Գովեալ գովուած Փառաւորեալ փառաւորուած Ածել, ածեր բերիր Իրաւունք ճշմարտութեան արդար դատաստան Ըստ ամենայնի ամԷն բանով, բոլորովին, ըստ ամենայնի Առնել, արարել արիր Յիրաւի իրաւ Մեղանչել, մեղաք մեղանչեցինք Անօրինել, անօրինեցաք անօրինութիւն արինք Յապստամբ լինելն ապստամբելիս, ապստամբելով Անսալ լսել, ականջ դնել Ոչ անսացաք չլսեցինք Պահել, ոչ պահեցաք չպահեցինք Առնել, ոչ արարաք չարինք Պատուիրել, պատուիրեցեր պատուիրեցիր Մատնել, մատնեցեր մատնեցիր մատնել ի ձեռս ձեռքը մատնել, ձեռքը տալ Թշնամիք մեր անօրԷնք... Խիստ և ապստամբող թշնամիների Թշնամեաց մերոց անօրինաց... Խիստ և ապստամբող թշնամիների Թագաւոր անիրաւ եւ չար... ամբողջ երկրից անիրաւ և չար թագաւորի Արդ այժմ, արդ Ոչ գոյ մեզ մեզ չկայ, մենք չունինք Ոչ գոյ մեզ բանալ զբերանս Մենք մեր բերանները բանալ չենք կարող Ոչ գոյ մեզ բանալ զբերանս խօսել չենք կարող Եղանիլ, եղաք եղանք Ծառայք քո պաշտօնեայք քո ծառայ պաշտօնեանները Ծառայից քոց պաշտօնԷից քո ծառայ պաշտօնեաններին Այլ բայց Իսպառ բոլորովին Ցրել ցրուել, քանդել Ուխտ խօսք, դաշինք Ի բացԷ առնել հեռացնել Ես, մեք, մեր, մեզ, ի մԷնջ Մեզանից Յամօթ առնել ամաչեցնել ամօթով թողնել Ըստ համեմատ, համաձայն Փրկել ազատել Փրկեա ազատիր Սքանչելիք հրաշք, հրաշալիք, մեծ զարմանք Վասն սքանչելեաց քոց քո սքանչելութեան համար… Տար փառս անուան քում փառաւորիր քո անունը Յամօթ լինել, յամօթ լիցին թող ամօթով մնան, ամաչեն Ով, ոյք ովքեր Ցուցանել ցոյց տալ Ցուցանել չարիս չարիք հասցնել, անել Ամաչեն, ամչեսցեն ամաչեն Ամենեքեան ամենքը Խորտակել, խորտակեսցի խորտակւի Ճանաչել, ծանիցեն թող ճանաչեն ԿԱՏԱՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ 1) Կատարեալ ժամանակների վերջաւորութիւններն երեք տեսակ են. ուստի կայ երեք խոնարհում՝ ներգործակերպ, կրաւորակերպ և խառն Ներգործակերպ խոնարհման Անց. կատարեալի եղ. 3-րդ դէմքը և Հրամ. ներկայի եզ. 2-րդ դէմքը չունին վերջաւորութիւն: Մնացած ձևերի մէջ վերջաւորութիւններն աւելանում են կամ բայար-մատների կամ կատարեալի բների վրայ՝ տես-ի,. տես-եր, տես, տես-աք, տես-իք, տես-ին: 2) Կատարեալի բունը կազմուած է աց, եաց, ոյց ածանցներով, որոնց վերջի ց բաղաձայնը ապառնի ժամանակների վերջաւորութիւնների ց, ջ բաղաձայներից առաջ դառնում ՝ ս, իսկ ներգործակերպ խոնարհման Հրամ. ներկայի եզ. 2-րդ դէմքի մէջ դուրս է ընկնում՝ գնաց-ից, գնաս-ցես, գնաս-ցէ, գնաս-ցուք, գնաս-ջիք, գնաս-ցեն: Հրամ.՝ ներկայ՝ գնա՛: Մի քանի բայերի միավանկ բնի ց բաղաձայնը մնում է անփոփոխ՝ կամ, կացի, կա՛ց. կացից, կացցես, կացցուկ, կացջիք, կացցեն: Լամ, լացից, լացցես, լացցէ... Բանամ, բացից, բացցես: Լնում, լցից, լցցես, լցցէ... 3) Անց. կատարեալի եզ. 3-րդ դէմքի և հրամ. ներկայի եզ. 2-րդ դէմքի մէջ շեշտ ստանալով՝ վերականգնւում են բնի եա, ոյ երկբարբառները և է, ի, ու ձայնաւորները, որոնք միւս դէմքերի մէջ շեշտը կորցնելով, դառնում են՝ ե, ու, ի, ը, (վերջինս չի գրւոմ) օրինակ՝ սիրեցի, սիրեցեր, սիրեա՛ . իջի, իջեր, է՛ջ. մտի, մտեր, մո՛ւտ: 4) Անց. կատարեալի եզ. 3-րդ դէմքի վրայ, երբ միավանկ է և բաղաձայնով է սկսւում, սկզբից կարող է աւելանալ ե ձայնաւորը՝ տես կամ ետես, թող կամ եթող, մուտ կամ եմուտ: Երբեմն ա, օ, ձայնաւորներից առաջ էլ աւելանում է է ձայնաւորը՝ առ կամ էառ, օծ կամ էօծ (օծեց): 5) Անց. կատարեալի յոգնակի 2-րդ դէմքերը կրաւորակերպ և խառն խոնարհումների մէջ նաև հրամ. յոգն. 2-րդ դէմքերն ունեն կրկին ձևեր՝ իք-էք, այք-արուք, եայք-երուք վերջաւորութիւններով Ներքևում դրւած են երեք խոնարհման վերջաւորութիւնները բնի ածանցների հետ, եթէ ունեն: Դրանց հետ դրւած են սկզբում նաև սահմ. ներկայի եղ. 1-ին դէմքերը ամ, եմ, ուցանե, անեմ, ում և այլն, որոնցից կիմացուի, թէ ո՛ր բայերի կատարեալ ժամանակներն ինչպէս են կազ-մըւում. պէտք է միայն ներկայի ամ, եմ, անեմ և այլն, վերջերի տեղ դնել կատարեալ ժամանակներւ համապատասխան վերջերը: Կատարեալ ժամանակների խոնարհման համար իսկապէս պէտք է իմանալ անց. կատարեալի եզ. 1-ին դէմքը և հրամ.՝ եզ. 2-րդ դէմքը. ուստի ներ-քևում կրկնւած են սահմ. ներկայի, անց. կատարեալի և հրամ. ներկայի այդ ձևերը: 1.ԿԱՏԱՐԵԱԼԻ ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ԽՈՆԱՐՀՈՒՄ Աահմ. Ներկայ ամ եմ ուցանեմ ում անեմ Անց. կատ. աց-ի եց-ի ուց-ի ի աց-եր եց-եր ուց-եր եր աց եաց ոյց (արմատը) աց-աք եց-աք ուց-աք աք աց-իք եց-իք ուց-իք իք աց-էք եց-էք ուց-էք էք աց-ին եց-ին ուց-ին ին Ատոր ապառնի Բ աց-ից եց-ից ուց-ից ից աս-ցես ես-ցես ուս-ցես ցես աս-ցէ ես-ցէ ուս-ցէ ցէ աս-ցուք ես-ցուք ուս-ցուք ցուք աս-ջիք ես-ջիք ուս-ջիք ջիք աս-ցեն ես-ցեն ուս-ցեն ցեն Հրամ. Ներկայ ա՛ եա՛ ո՛ (արմատը) աց-է՛ք եց-է՛ք ուց-է՛ք է՛ք Ապառնի Բ. աս-ջի՛ր ես-ջի՛ր ուս-ջի՛ր ջի՛ր աս-ջի՛ք ես-ջի՛ք ուս-ջի՛ք ջի՛ք Անց. դերբայ աց-եալ եց-եալ ուցեալ եալ Սահմ. ներկայ ամ եմ ուցանեմ ում անեմ Անց. կատարեալ ացի եցի ուցի ի Հրամ. ներկայ ա՛ եա՛ ո՛ (արմատը) ՁԵՒԵՐ 3. ԿՐԱՒՈՐԱԿԵՐՊ ԽՈՆԱՐՀՈՒՄ 3 խառն խ`ոնարհում անամ ենամ իմ անիմ չիմ (նում) աց-այ եց-այ եց-այ այ եայ աց-ար եց-ար եց-ար ար եար աց-աւ եց-աւ եց-աւ աւ եաւ աց-աք եց-աք եց-աք աք եաք աց-այք եց-այք եց-այք այք եայք աց-արուք եց-արուք եց-արուք արուք երուք աց-ան եց-ան եց-ան ան եան աց-այց եց-այց եց-այց այց եայց աս-ցիս ես-ցիս ես-ցիս ցիս իցես աս-ցի ես-ցի ես-ցի ցի իցէ աս-ցուք ես-ցուք ես-ցուք ցուք իցուք աս-ջիք ես-ջիք ես-ջիք ջիք իջիք աս-ցին ես-ցին ես-ցին ցին իցին աց-ի՛ր եցի՛ր եա՛ց ի՛ր ի՛ր աց-ա՛յք եց-ա՛յք եց-ա՛յք ա՛յք եա՛յք աց-արո՛ւք եց-արո՛ւք եց-արո՛ւք արո՛ւք երո՛ւք աս-ջի՛ր ես-ջի՛ր ես-ջի՛ր ջի՛ր իջի՛ր աս-ջի՛ք ես-ջի՛ք ես-ջի՛ք ջի՛ք իջի՛ք աց-եալ եց-եալ (եց)-եալ եալ ուցեալ անամ ենամ իմ անիմ չիմ (նում) ացայ եցայ եցայ այ եայ ացի՛ր եցի՛ր եա՛ց ի՛ր ի՛ր ԿԱՏԱՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ 1. ՆԵՐԳՈՐԾԱԿԵՐՊ ԽՈՆԱՐՀՈՒՄ Ս ա հ մ ա ն ա կ ա ն Ներկայ գնամ սիրեմ մատուցանեմ օծանեմ հեղում Անցեալ կատարեալ գնացի սիրեցի մատուցի օծի հեղի գնացեր սիրեցեր մատուցեր օծեր հեղեր գնաց սիրեաք մատոյց օծ, էօծ հեղ, եհեղ գնացաք սիրեցաք մատուցաք օծաք հեղաք գնացիք, -էք սիրեցիք, -էք մատուցիք, -էք օծիք, -էք հեղիք, -էք գնացին սիրեցին մատուցին օծին հեղին Ս տ ո ր ա դ ա ս ա կ ա ն Ապառնի Բ. գնացից սիրեցից մատուցից օծից հեղից գնասցես սիրեսցես մատուսցես օծցես հեղցես գնասցէ սիրեսցէ մատուսցէ օծցէ հեղցէ գնասցուք սիրեսցուք մատուսցուք օծցուք հեղցուք գնասջիք սիրեսջիք մատուսջիք օծջիք հեղջիք գնասցեն սիրեսցեն մատուսցեն օծցեն հեղցեն Հ ր ա մ ա յ ա կ ա ն Ներկայ գնա՛ սիրեա՛ մատո՛ օ՛ծ հե՛ղ գնացէ՛ք սիրեցէ՛ք մատուցէ՛ք օծէ՛ք հեղէ՛ք Ապառնի Բ. գնասջի՛ր սիրեսջի՛ր մատուսջի՛ր օծջի՛ր հեղջի՛ր գնասջի՛ք սիրսջի՛ք մատուսջի՛ք օծջի՛ք հեղջի՛ք Անցեալ դերբայ գնացեալ սիրեցեալ մատուցեալ օծեալ հեղեալ (սիրեալ) ԿԱՏԱՐԵԱԼ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ 2. Կրաւորական խոնարհում Ս ա հ մ ա ն ա կ ա ն ներկայ գոհանամ մերձենամ խօսիմ ուսանիմ փախչիմ Անցեալ կատարեալ գոհացայ մերձեցայ խօսեցայ ուսայ փախեայ գոհացար մերձեցար խօսեցար ուսար փախեար գոհացաւ մերձեցաւ խօսեցաւ ուսաւ փախեաւ գոհացաք մերձեցաք խօսեցաք ուսաք փախեաք գոհացայք մերձեցայք խօսեցայք ուսայք փախեայք -արուք -արուք -արուք -արուք -երուք գոհացան մերձեցան խօսեցան ուսան փախեան Ս տ ո ր ա դ ա ս ա կ ա ն Ապառնի Բ. գոհացայց մերձեցայց խօսեցայց ուսայց փախեայց գոհասցիս մերձեսցիս խօսեսցիս ուսցիս փախիցես գոհասցի մերձեսցի խօսեսցի ուսցի փախիցէ գոհասցուք մերձեսցուք խօսեսցուք օուսցուք փախիցուք գոհասջիք մերձեսջիք խօսեսջիք ուսջիք փախիջիք գոհասցին մերձեսցին խօսեսցին ուսցին փախիցեն Հ ր ա մ ա յ ա կ ա ն Ներկայ գոհացի՛ր մերձեցի՛ր խօսեա՛ց ուսի՛ր փախի՛ր գոհացա՛յք մերձեցա՛յք խօսեցա՛յք ուսա՛յք փախեա՛յք -արո՛ք -արո՛ւք -արո՛ւք -արո՛ւք -երո՛ւք Ապառնի Բ. գոհասջի՛ր մերձեսջի՛ր խօսեսջի՛ր ուսջի՛ր փախիջի՛ր գոհասջի՛ք մերձեսջի՛ք խօսեսջի՛ք ուսջի՛ք փախիջի՛ք Անցեալ դերբայ գոհացեալ մերձեցեալ խօսեցեալ ուսեալ փախուցեալ (խօսեալ) ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՏԿԵՐ ԽՈՆԱՐՀՄԱՆ Սահմանական ներկայ խաղամ խաղաս խաղայ խաղամք խաղայք խաղան Անցեալ անկատար Անցեալ կատարեալ խաղայի խաղացի խաղայիր խաղացէր խաղայր խաղաց խաղայաք խաղացաք խաղայիք խաղացէք խաղային խաղացին Ստորադասական Ապառնի Ա. Ապառնի Բ. խաղայցեմ խաղացից խաղայցես խաղասցես խաղայցէ խաղասցէ խաղացեմք խաղասցուք խաղայցէք խաղասջիք խաղայցեն խաղասցեն Հրամայական Արգել. ներկայ ներկայ մի՛ խաղար խաղա՛ մի՛ խաղայք խաղացէ՛ք Ապառնի Ա. Ապառնի Բ. խաղայջի՛ր խաղա՛ խաղայջի՛ք խաղասջի՛ր Դերբայներ Անորոշ Անցեալ Ապառնի խաղայ խաղացեալ խաղալոց 11 Էր Էր, կար ՏանուտԷր տան տԷր, տանուտԷր Ցանկ ցանկապատ Տալ ետ տուաւ Ետ ցմշակս տուաւ մշակների Տար օտար, հեռու Մերձենալ մօտենալ Առ մշակսն մշակների մօտ Ունիմ, կալեալ Բռնած, բռնելով Կալեալ մշակացն զծառայս նորա մշակները նրա ծառաներին բռնելով Ոմն մԷկը, մի մարդ Բազում շատ Ծառայք բազումք շատ ծառաներ Ծառայք բազումք շատ ծառաներ Այլ ծառայս բազումս քան… ուրիշ ծառաներ՝ առաջիններից շատ Առնել, արարին արին Առ նոսա նրանց մօտ Թերևս գուցԷ, կարելի Է Որդի իմ այս, յորդւոյ աստի իմմԷ իմ այս որդուցս Ասել ընդ միտս մտքում ասել Ունիմ, կալցուք Բռնենք, տիրենք Հանել, հանին հանեցին Արտաքոյ դուրս Արտաքոյ քան այգին այգուց դուրս Սպանանել, սպանին սպանեցին Գալ, եկեսցԷ գայ, կը գայ Զի՞նչ ի՞նչ առնել, արասցԷ կանԷ, պիտի անԷ Չար վատ, չար Չարաւ վատ կերպով, չարաչար Կորուսանել, կորուսցԷ կը կորցնԷ Այլ մշակք, այլոց մշակաց ուրիշ մշակների Տալ, տացեն կը տան Ժամ, ժամու, ի ժամու ժամին, ժամանակին 12 նմանիլ նմանւել Առնում, առի, ա՛ռ առնել, վերցնել Որոց առեալ որոնք առնելով Ելանեմ, ելի, ե՛լ ելնել, դուրս գալ Ելանել ընդ առաջ առաջը դուրս գալ Իւրեան, ընդ իւրեանս իրենց հետ Բառնամ, բարձի, բա՛րձ վերցնել Լապտեր, ընդ լապտերս լապտերների հետ Յամել ուրանալ Ի յամել երբ որ ուրացաւ Նիրհել ննջել Ի մէջ գիշերի կէս գիշերին Բարբառ ձայն Յառնեմ, յարել, արի՛ արի՛ք վեր կացէք Կազմել պատրաստել Տամ, տո՛ւք, յիւղոյդ ձերմէ ձեր իւղիցը Շիջանիլ հանգչել, մարել Ամէն ճիշտ Գիտեմ գիտենալ, ճանաչել 13 Ինչ բան, մի բան վայր դալարի, ի վայրե դալարոջ դալար (կանաչ) տեղում Առ ջուրս հանգստեան հանգիստ, հանդարտ ջրերի մօտ Սնուցանեմ, սնուցի, սնո՛ պահել, կերակրել Դարձուցանեմ, դարձուցի, դարձո՛ դարձնել Անձն շունչ Դարձոյց զանձն իմ առ իս Իմ շունչն ինձ դարձրեց, ինձ հանգիստ տուաւ Երկնչիմ, երկեայ, երկի՛ր վախենալ Ցուպ գաւազան, մահակ Առնեմ, արարի, արա՛ անել Պատրաստ առնել պատրաստել Առաջի առաջ, առջև Ակնյանդիման աչքի առաջ Նեղիչ նեղող Օծանեմ, օծի, օ՛ծ օծել Անապակ անապակ, անխառն գինի Արբեցուցանել հարբեցնել՝ Զհետ ետևից Գամ, եկի, ե՛կ, եկից (ապառնի Բ.) կըգայ եկեսցես, եկեսցէ եկից (ապառնի Բ.) կըգայ Բնակել ինձ որ ես բնակուեմ Ընդ երկայն աւուրս երկար օրեր 14 Օրն այն, աւուրքն այնոքիկ այն օրերում Յաւուրսն յանոսիկ այն օրերում Մերձիլ մօտենալ Արքայութիւն թագաւորութիւն Բարբառ ձայն, խօսող, կանչող Ուղիղ առնել ուղղել Շաւիղ ճանապարհ Ատեւ բուրդ, մազ Մաշկեղէն կաշուէ Ընդ մէջ մէջքին Մարախ մորեխ Առ նա նրա մօտ Մկրտին մկրտւում էին Խոստովան լինել խոստովանել Բազումք եկեալ շատերն եկել էին Զբազումս եկեալս ... Շատերին որ եկել էին իր մկրտութեանը Ցուցանեմ, ցուցի, ցոյց ցոյց տալ Պտուղ առնել պտուղ տալ Համարիլ կարծել Մի՛ համարիցիք չկարծէ՛ք Անձն քո դու Անձինք ձեր դուք Յանձինս ձեր ձեր մէջ Քարս այս, ի քարանցս յայսցանէ այս քարերից Յարուցանեմ, յարուցի, յարո՛ վեր կացնել, հանել Աւասիկ ահա Տապար կացին Արմ արմատ, ծառի ստորին մասը Առ արմին արմատի մօտ Դնի դրուած է Հատանիմ, հատայ, հատի՛ր կտրուել Արկանիմ, արկայ, արկի՛ր ձգուել Յապաշխարութիւն ապաշխարութեան համար Որ նա որ Զկնի ետևից Բաւական բաւական, կարող, արժանի Ի հոգին սուրբ և ի հուր Հոգւով և կրակով (տես 3. Ա. 4) Հեծանոց հոսելի Որոյ հեծանոցն ի ձեռին Նրա հեծանոցն իր ձեռին է Անշէջ չհանգչող 15 Նա, նորա, նմա, ի նմանէ նրանից Արգելում, արգելի, արգել արգելել Պիտոյ է պէտք է Ինձ պիտոյ է ի քէն մկրտիլ ես պէտք է քեզնից մկրտուեմ Առ իս ինձ մօտ Լնուլ, լցի, լի՛ց լցնել, կատարել Մկրտեցաւ մկրտուեց Վաղվաղակի շուտով Ի ջրոյ անտի ջրիցը, այն ջրից Բանամ, բացի, բա՛ց բանալ Բացայ, բացի՛ր (կրաւորական) բացուել Հաճիլ հաւանել Ընդ որ հաճեցայ որին հաւանեցի 16 Վարիլ տարուել, քշուել Տիւ ցերեկ Քաղցնում, քաղցեա, քաղցի՛ր քաղցածանալ Մատչիմ, մատեայ, մատի՛ր մօտենալ Հաց, հացիւ հացով Կեամ, կեցի, կեա՛ց, կեցից ապրել կեցցես, կեցցէ ապրես Բան, բանիւ խօսքով Ածեմ, ածիլ, ա՛ծ բերել Կացուցանեմ, կացուցի, կացո՛ կանգնեցնել Արկանեմ, արկի, ա՛րկ ձգել Աստի այս տեղից Ի վայր ցած, ներքև Հարկանեմ, հարի, հա՛ր խփել, զարնել Մի՛ հարցես չխփես Հարկանել զքարի քարի խփել Տամ, տաց կը տամ Երթամ, ե՛րթ գնա՛ Երթ յետս իմ դէն գնա, կորի՛ր Տէր Աստուած քո քո Տէր Աստուածն Տեառն Սստուծոյ քում քո Տէր Աստուածն Պաշտել պաշտել, ծառայել 17 Լսեմ, լուա, լո՛ւր լսել Մատնիլ մատնւել Բնակիլ բնակւել Յայնկոյս այն կողմը Որք նստէին նրանք որ նստած էին Որոց նստէին նրանց որ նստած էին Յայնմհետէ նրանից յետոյ, այնուհետև Սկսանիմ, սկսայ, սկսի՛ր սկսիլ Զգնալ ման գալ Ընդ եզր եզրով, եզերքով Կոչիլ կոչուել, անուանուել Ուռկան ցանց (ձոյկ բռնելու) Նոցա թողեալ նրանք թողնելով Յառաջ մատչիլ առաջ գնալ, առաջ անցնել Յակոբոս Զեբեդեայ Զեբեդէոսի (որդի) Յակոբոս Զեբեդէոս հայրն իւրեանց իրենց հայրը Զեբեդէոս Զեբեդէոս հարքն իւրեանց իրենց հայրը Զեբեդէոս Զեբեդէոս հարքն իւրեանց իրենց հայրը Զեբեդէոս Մինչ երբ, երբ որ Ընդ ամենայն կողմն բոլոր կողմում Ուսուցանեմ, ուսուցի, ուսո՛ սովորեցնել ժողովուրդք ժողովուրդներ Ախտ ցաւ, հիւանդութիւն Լուր համբաւ Ընդ ամենայն երկիրն բոլոր երկիրը Մատուցանել, մատուցի, մատո՛ մօտ բերել Ի պէս պէս ցաւս եւ ի տանջանս պէս պէս ցաւերով և տանջանքներով (տես 3. Ա. 4): ԿՐԱՒՈՐԱԿԱՆԻ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ 1. Անկատար ժամանակների մէջ վերջին վանկերի ե և է ձայնաւորնեը (բացի անցեալ անկատարի եզ. 3-րդ դէքից) փոխւում են ի ձայնաւորի և ներգործական բայը դառնում է կրաւորական՝ գրեմ, գրես, գրէ. կրաւոր. գրիմ, գրիս, գրի... Երբ վերջին վանկերի մէջ ա, ի, ու ձայնաւորներն են, բայը նոյն ձևով կարող է և ներգործական և կրաւորական նշանակութիւն ունենալ. խօսքի մէջ ունեցած դրութիւնից միայն պիտի իմացուի բայի ներգործական կամ կրաւորական լինելը: Ներգործականի և կրաւորականի համար նոյն ձևն ունին ուրեմն՝ ամ, իմ, ում վերջացած բայերի բոլոր անկատար բնի ժամա-նակները. բացի ամ վերջացած բայերի Ստոր. ապառնի Ա. ժամանակից (ներգործական այցեմ, այցես, այցէ... կրաւորական այցիմ, այցիս, այցի): Ներգործական և կրաւորական նոյն ձևով են և բոլոր բայերի անց. անկատար ժամանակները: 2. Կատարեալ ժամանակների մէջ ներգործակերպ խոնարհումը փոխւում է կրաւորակերպի և ներգործական բայը դառնում է կրաւորական: Այսպէս՝ ամ վերջացած բայերը խոնարհ-ւում են ինչպէս անամ վերջացածները, եմ ինչպէս իմ (սիրեցի – սիրեցայ) անեմ և ո՛ւմ ինչպէս անիմ (տեսի – տեսայ, հեղի – հեղայ): Այստեղ ևս աք, ցուք, ջիր, ջիք վերջաւորութիւնները նոյն են թէ ներգոյականի և թէ կրաւորականի համար: 3. Դերբայները նոյն ձևով կարող են և ներգորձական և կրաւորական նշանակութիւն ունենալ. տեսանել = տեսնել կամ տեսնւել. տեսեալ = տեսած կամ տեսնւած. տեսանելոց = տեսնելու կամ տեսնւելու: Ել վեջաւորութիւնը միայն երբեմն փոխւում է Իլ, տեսանիլ = տեսնւել: 18 Այր մի, առն միոջ մի մարդու Էին կային Առն միոջ էին երկու որդիք մի մարդ ունէր երկու որդի Անկանիմ, անկայ, անկի՛ր ընկնել Ինչք, ընչից, յընչից, յընչիցդ ինչքիցդ, ստացուածքիցդ Կեանք ապրանք, ստացուացք Յետ յետոյ Օր, աւուրք, աւուրց օր, օրեր Յետ ոչ բազում աւուրց ոչ շատ օրերից յետոյ Վատնել ցրուել, ծախսել, փչացնել Սպառել վերջացնել Աշխարհն այն այն աշխարհն Աշխարհին այնորիկ այն օրւայ աշխարհում Յաշխարհին յայնմիկ այն աշխարհում Չքաւորիլ աղքատանալ, կարօտութիւն քաշել Յարիլ միանալ, կպչել Յարեցաւ ի մի ոմն ի քաղաքացւոց քաղաքացիներից մէկի մօտ մտաւ Յղել ուղարկել Ագարակ արտ, հանդ Արածել արածացնել Որովայն փոր Եղջիւր, յեղջերէ եղջիւրից (եղջերենի ծառի պտուղը) Գալ ի միտս իւր ինքն իրան գալ, խելքի գալ Մեղանչեմ, մեղայ, մեղի՛ր Մեղք գործել Եւ ոչ ևս եմ արժանի այլ ևս արժանի չեմ Հեռագոյն հեռու, շատ հեռու Գթամ, գթացայ, գթա՛ գթալ, խղճալ Անկանիլ զպարանոցաւն վզովն ընկնել Հանեմ, հանի, հա՛ն հանել Պատմուճան հագուստ Ագուցանեմ, ագուցի, ագո՛ հագցնել Տամ, տո՛ւր, տո՛ւք տուէք Պարարակ բտւած, գիրացրած Զենում, զենի, զե՛ն մորթել Ուտեմ, կերիցուք ուտենք, կուտենք Լինիմ, լիցուք լինինք, կը լինինք Երէց մեծ, աւագ Մերձ լինիլ, մերձ եղև մօտենալ Ողջամբ ողջ, ողջ և առողջ Ընդունիմ, ընկալայ, ընկա՛լ ընդունել Արտաքս դուրս Ամ տարի Անցանել զպատուիրանս պատուէրից, խօսքից դուրս գալ Տամ, ետուր տուիր Եղ անիմ, եղէց կը լինեմ, լինիմ Ընդ բարկամս բարեկամների հետ Ուտեմ, եկեր կերաւ Հանապազ միշտ Ընդ իս ինձ հետ Որ ինչ ինչ որ Պարտ էր պէտք էր ՍԵՌԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅ Անցեալ դերբայի հետ ենթական փոխանակ ուղղական հոլովի՝ կարող է նաև սեռական գրուել. օրինակ՝ ժողովեալ զամենայն կրտսեր որդւոյն՝ գնաց յաշխարհ հեռի: Եւ նոցա թողեալ վաղվաղակի գործիսն՝ գնացին զհետ նորա: Որոց առեալ զլապտերս իւրեանց՝ ելին ընդ առաջ վեսային: 19 Փառք, փառօք փառքով Երիվար ձի Հեծեալ ձիաւոր Ընկենում, ընկեցի, ընկեցեր... ձգել Ընդունելի ընդունող, ապաւէն Օգնական ընդունելի իմ Տէր Իմ օգնականս և ապաւէնն է Տէրը Եղանիմ, եղև եղաւ Փառաւոր առնել բարձրացնել Խորտակել Ջարդել, մանրել Տէր անուն նորա Տէր է նրա անունը Ընտիրք հեծելոց ընտիր հեծեալներ Սպառազէն ամբողջապէս զինուած, լաւ զինուած Ընկղմիլ ընկղմուել, ջրի տակ սուզուել Ընկելնում, Ընկլի. կրաւ. ընկլայ կուլ տալ, կուլ գնալ Վէմ քար Սրտմտութիւն բարկութիւն Աւար կողոպուտ, թալան Լցուցանեմ, լցուցի, լցո՛ լցնել, լիացնել Անձն իմ ես Զանձն իմ ինձ Սատակել սատկեցնել, սպանել Փառաւորեալ՛դ դո՛ւ որ փառաւորուած ես Նշան հրաշք Ձգել մեկնել, երկարացնել Կլանեմ, կլի, կո՛ւլ կուլ տալ Ժողովուրդ քո այս քո այս ժողովուրդը Ժողովրդեան քում այսմ քո այս ժողովրդին Փրկել ազատել Բանակետղ բանակի տեղը. ընկած տեղը, բնակարան Բանակետղ սրբութեան քո սուրբ բնակավայրը Երկն, երկունք ցաւ Ունիմ, կալայ, կա՛լ բռնել Տագնապիլ տակն ու վրայ լինել, իրար անցնել Դողումն դող Լեառն, ի լեառն լեռան վրայ Ի պատրաստութիւն բնակութեան քո քո բնակութեան համար պատրաստած տեղը Սրբութիւն սուրբ տեղ, սրբարան Տէր թագաւոր Տէրն է թագաւոր Եւ ե՛ւս և է՛լ աւելի 20 Քաղցեալ քաղցած Ծարաւի ծարառ Յագիլ կշտանալ Այն, այնոսիկ նրանց (տրակ. Հօլ.) Խաղաղարար խաղաղութիւն անող, հաշտեցնող Դուք, ձեր, ի ձենջ, զձենջ ձեզանից, ձեր մասին Լինիս, լե՛ր, լերո՛ւք եղեք Ուրախ լինել ուրախանալ Յառաջ քան ընդ ձեզ ձեզնից առաջ Անհամիլ անհամանալ Զի՞նչ, ի՞ւ ինչո՞վ Յաղել աղ անել Ի՞ւ յաղիցի ինչո՞վ պիտի աղ արուի ինչ, իմիք բան, բանի Ոչ իմիք ոչ մի բանի Աղդե: պԷտք գալ Կոպան լինել ոտնակոխ լինել Կարեմ, կարացի կարողանալ Ոչ կարԷ չի կարող Թաքչիմ, թաքեայ, թաքի՛ր թաքնուել Լեառն, լերին լեռ Կամ, կացի, կա՛ց կանգնել, կենալ Լուցանեմ, լուցի, լո՛յց վառել Գրուան կոտ (չափ) Ընդ գրուանաւ գրուանի տակ Աշտանակ ճրագակալ, մոմակալ Ամենեքեան, ամենեցուն ամենքի համար Համարիլ կարծել, համարել Գամ, եկի եկայ Լուծանել, ուծի, լո՛յծ արձակել, քանդել Լնուլ, լցի, լի՛ց լրացնել Յովտ ՀրԷական փոքրիկ տառ,. կԷտ Նշանախեց նշանի կտոր, փոքրիկ տառ Որ ոք ով որ Պատուիրանս այս փոքր այս փոքր պատուիրաններից Որ նա որ, Ով որ Առաւելում, առաւելի, առաւե՛լ կրաւոր Առաւելայ աւելացնել. աւելանալ Լսեմ, լուայ, լո՛ւր. լուարո՛ւնք լսեցիք Ամենայն որ ամԷն մարդ որ, ամԷն ով որ Տարապարտուց զուր տեղը Ատեան դատարանի ատեան Մորոս խենթ, խելառ Գեհեն դժոխք Պատարագ նուԷր, զոհ ԽԷթ կասկած Ունի ինչ խԷթ զքԷն քո դԷմ մի խԷթ ունի Ունի ինչ խԷթ զքԷն քեզնից մի կասկած ունի Երթամ, ե՛րթ գնա՛ Հաշտիմ, հաշտեցայ, հաշտեաց հաշտւել Ընդ եղբօր քում քո եղբօր հետ Լինիլ, լե՛ր, լերո՛ւկ եղի՛ր, եղԷ՛ք Իրաւախոհ արդարադատ Ոսոխ հակառակորդ Վաղագոյն շուտով, առաջուց Նաքարակիտ ՀռոմԷական դրամ հաւասար երկու լումայի Երդնում, երդուայ, երդուի՛ր երդուել Մի՛ երդնուցուս չերդուես Մի մի Ոչ չը Պատւանդան ոտքի տակի աստիճան Սպիտակ առնել սպիտակացնել Թուխ առնել սևացնել, թխացնել Եղանիմ, եղիցի՛ լինի՛ Ընդ ական աչքի տեղ Ընդ ատաման ատամի տեղ Ապտակ ածել ապտակ տալ Որ կամիցի ոք (որ ոք կամիցի) ով որ կամենայ Դատել դատել, դատ անել, դատ վարել Բաճկոն վրայի հագուստ, պատմուճան Տարապարհակ անվարձ պահակ Տարապարհակ վարել իբրև անվարձ պահակ տանել Որում խնդրԷ ի քԷն՝ տուր ով որ խնդրԷ քեզնից՝ տո՛ւր ԱպաքԷն անշուշտ, ի հարկԷ Անիծիչ Անիծող Լլկել չարչարել Այն, այնոքիկ, զայնոսիկ նրանց (հայց. հոլ.) Ո՞չ ապաքԷն չԷ՞ որ Արդ այժմ, արդ Եղանիմ, եղերո՛ւք ԵղԷ՛ք Ի ցոյց ինչ նոցա Նրանց ցոյց տալու համար Փող հարկանել Փող փչել Իսկ հենց, իսկապԷս Դուռն, դրունք, դրունս դռներ կամ դուրք, դուրս դռներ Առ հայր քո դԷպի քո հայրը Մինչչեև քանի դեռ չ... Ինչ բան մինչչեւ ձեր խնդրեալ ... քանի դեռ դուք նրանից մի բան խնդրած չէք լինիլ Հանապազորդ ամենօրեայ Թողուլ, թողի, թո՛ղ թողնել, ներել Պարտիք պարտք Ապականել փչացնել, աւերել Ուտիճ ժանգ Ական փոս, ծակ Ական հատանել փոս փորել, պատը կտրել, ծակել Առատ առատ, յստակ պարզ, լուսալիր ՏԷր, տեարք, տերանց տԷրերի Մեծարել պատուել Մամոնայ փող, հարստութիւն Այդ, այդորիկ, վասն այդորիկ դրա համար Ոգի կեանք, անձ Ըմպեմ, արբի, ա՛րբ խմել Ագանիմ, ագայ, ագի՛ր հագնել Վարել վարուցանք անել, ցանել Ո՞ ով Առ հոգայ իւրում իր հոգալու համար Յաւելում, յաւելի, յաւել աւելացնել Զի՞ ի՞նչ, ինչո՞ւ Ջանալ աշխատել, ջանք անել Նիւթել մանել, հիւսել Զգենում հագնել Վայր տեղ, դաշտ Խոտ ի վայրի վայրի խոտ, դաշտի խոտ Է՛ կայ Վաղիւ Էգուց, վաղը Հնոց կրակարան, թոնիր Զգեցուցանել, զգեցուցի, զգեցո՛ հագցնել Շատ բաւական Օր, աւուր, շատ Է աւուրն բաւական Է օրուայ համար Չար չարիք, հոգս, նեղութիւն Դատելոց Էք դատուլու Էք Շիւղ ծիզ, շուղ Հանեմ, հանի, հա՛ն հանել Ահա՛ւասիկ ահա Առ ոտն կոխել ոտնակոխ անել, կոխոտել Դառնամ դառնալ, յետ դառնալ Երգիծուցանել պատառել Տամ, տացի կը տրուի Հայցել ուզել, խնդրել, որոնել Բաղխել խփել, ծեծել, դուռը ծեծել Ցոր խնդրիցԷ որից խնդրի, որից խնդրելու լինի Կամիմ (Ստոր, Ապ. Ա.) կամենալ Կամիցիք (յոգն. 2-րդ դԷմք) կամենալ Առնեմ, արարի, արա՛, արարԷ՛ք անել Արարից, արասցԷ (Ապառնի Բ.) անել Ընդ նեղ դուռն նեղ դռնով Համարձակ արձակ, լայն Ընդ նա նրանով Անձուկ նեղ Ի ներքոյ ներսից Ճանաչեմ ճանաչել Օրն այն, յաւուրն յանմիկ այն օրը Զօրութիւն հրաշք Ի բաց կալ հեռու կենալ, դԷն կենալ Ո, ոյք ով, ովքեր Բան իմ այս իմ այս խօսքերը Այր իմաստուն, առն իմաստնոյ իմաստուն մարդու Խաղալ տեղից շարժուել, վեր կենալ, բարձրանալ Շնչել փչել Կատարել վերջացնել Վարդապետութիւն ուսում, քարոզութիւն Զարմանալ ընդ... զարմանալ (մի բանի վրայ) 21 Այր թագաւոր, առն թագաւորի թագաւոր մարդու, թագւորի Համար առնուլ հաշիւ առնել, հաշիւ տեսնել Մատուցանիմ, մատուցայ մօտ բերուիլ, մօտենալ Քանքար Տաղանդ Քանքար Տաղանտ (եբրայական դրամ արծաթ և ոսկի) Որ զինչ և ունիցի ինչ որ Էլ ունենայ Երկայնամիտ համբերող Առ իս դԷպի ինձ, իմ վերաբերմամբ Ծառայակից ընկեր, ծառայ Պարտիլ պարտ լինել, պարտուոր լինել Դահեկան հռոմԷական դրամ Որ ինչ որ, այն որ Պարտիսդ պարտ ես դու Անկանիլ առ ոտս ոտներն ընկնել Երթամ, չոգալ, ե՛րթ գնալ Ո՞չ Էր պարտ և քեզ ողորմել դու Էլ պիտի՞ ողորմԷիր 22 Աղբիւր, աղբերք (աղբիւրք), աղբիւր (-ներ) ՓափագԷ յաղբերս փափագում Է աղբիւրներին Ջուր, ջուրք, ջրոց կամ ջուրց ջրերի Անձն իմ իմ անձը, ես Ե տուԷ եւ ի գիշերի օր ու գիշեր, գիշեր ցերեկ Զօրհանապազ ամեն օր ՈրպԷս ինչպԷս, երբ որ Զայս որպԷս յիշԷի այս օրը յիշում Էի Տառապիլ նեղուիլ, չարչարուիլ Ես, զիս, յիս ինձնում Անձն հոգի Յարկ ծածկ Ընդ յարկաւ յարկի տակ Ի ձայն ձայնով Բարեկենդանութիւն ուրախութիւն, ուրախ օր ու կեանք ԸնդԷ՞ր ինչո՞ւ 23 Աշխարհագործ Աշխարհի վրայ ստեղծուած, աշխարհում եղած Մեծվայելչութիւն փառաւոր մեծութիւն, փառահեղութիւն Արկանիմ, արկայ, արկի՛ր վրան ձգել Օթոց վերարկու, զգեստ Ձգել մեկնել, պարզել, սփռել, տարածել Խորան վրան Ո ով, որ, նա որ, ո՜վ, որ Հոգի քամի, շունչ կիզել այրել, վառել Հուր կիզելոյ այրող կրակ Հաստատութիւն հաստատութիւն, ամրութիւն, հիմք Սաստ սաստիկ և ահաւոր հրաման Սաստ արգելք ու յանդիմանութիւն Դնեմ, եդի, եդի, եդ... դնել Ի ծածկել ծածկելու համար Ծործոր ձորակ Ընդ ծործորս ձորակներով Արբուցանեմ, արբուցի, արբո՛ Խմեցնել Յիռ վայրենի էշ Դալարի կանաչի, կանաչեղէն Ի ծառայութիւն ծառայութեան համար, ծառայելու համար Ուրախ առնել ուրախացնել Զուրար առնել զուարթացնել Ապաւէն ապաստան Լեառն բարձր, լերինք բարձունք բարձր լեռներ Գնալ գնալ, ման գալ Կորիւն ձագ, քոթոտ Մորի բոյն, որջ Դադարել հանգչել, պառկել Վաստակ աշխատանք Որպէս զի՜ ո՜րքան, ի՜նչքան Անդորր ընդարձակ, հանգիստ Զեռուն սողացող, վխտացող Գոյ կայ Մանր, մանունք մանր Գազանք մանունք մանր գազաններ Վիշապ լևիաթան Ստեղծանեմ, ստեղծի, ստե՛ղծ ստեղծել Ամենեքեան, ամենեցուն ամենքին Զամենեսեան ամենքին Կամօք քովք քո կամքով Ժամ, ժամու, ի ժամու ժամանակին Ոգի հոգի, շունչ Պակասիլ պակասիլ, մեռնել Ստանալ ստանալ, ձեռք բերել, ստեղծել Մերձիլ ի… դիպչել Տամ դողալ դողացնել Մինչև ե՛մ ես քանի կա՛մ ես Ամբարիշտ անօրէն, անիրաւ Ի, Յ ՆԱԽԴԻՐ Ի, յ նախդիրը հայցական հոլովի հետ, բացի վերևում գրածներից (3. Ա.) նշանակում է նաև համար. ես մկրտեմ զձեզ ջրով յապաշխարութիւն: Ոչ ևս դառնան ի ծածկել զերկիր: Բուսուցեր զխոտ անասնոց, զդալարի ի ծառայութիւն մարդկան: Ի ցսյց ինչ նոցա: 24 Առ ծովեզերն ծովեզրին Մինչև մտանել նմա ի նաւն մինչև որ նաւը մտաւ Առ ծովեզերն ծովերի մօտերը, ծովեզրին Խօսէր բազումս շատ բաներ խօսեց Սերմանահան սերմնացան Ի սերմանելն իւրում նրա ցանելիս, երբ նա ցանում էր Է՛ր որ կար որ, մէկը , որը Առ ճանապարհաւ ճանապարհի մօտերը, վրայ Գոմ կամ գոլ լինել Գոյ, գոն, գոյր, գոյին կայ, կան, կար, կային Գուցէ լինի, կը լինի, կարելի է լինի Առ ի չգոյէ չլինելուց Հիւթ նիւթ Տապանալ տաքանալ Հեղձուցանեմ, հեղձուցի, հեղձո՛ խեղդել Երկիր երկիր, հող Երկիր բարի լաւ հող 25 Ոմն մի, մէկը, մի մարդ Օրինական օրէնքի վարդապետ Վարդապետ ուսուցիչ, վարժապետ Ընթեռնում կարդալ Տամ տալ Վէրս ի վերայ եղին Վիրաւորեցին Դէպ եղև պատահեց Ընդ այն ճանապարհ նոյն այն ճանապարհով Ընդ նոյն տեղի, ընդ նոյն նոյն այն տեղով Զանց առնեմ զանց անել, թողնել, անցնել Առ նովաւ նրա մօտով Արկանեմ, արկի, արկ ձգել Արկեալ ի վերայ ձէթ վրան ձէթ ածելով Գրաստ բեռնակիր անասուն, էշ, ջորի Պանդոկ իջևան Դարմանել, դարման տանիլ հոգ տանել, խնամել Ի վաղիւ անդր միւս օրը Գալուստ, ի գալստեան իմում իմ գալիս Երեքեան, զերեսեան, յերեցունց երեքից Յերեցունց ի նոցանէ նրանց երեքից, այն երեքից Մերձաւոր մօտիկ մարդ, ընկեր Լինիմ, լեալ եղած, եղել Որ նա որ Ա. ՀՈԼՈՎՈՒՄ 1. Գրաբարում կան ինն հոլովումներ հետևեալ իրենց յատուկ հոլովական ձևերով: Վերջին չորս հոլովման համար առնուած են նաև եզակի ուղղական-հայցական հոլովների վերջերը: Հոլովներ 1 2 3 4 5 6 Ուղղ. ք ք ք ք ք ի ից Հայց. ս ս ս ս ս ի իս Ս. Տր. ի ից ու ուց ոյ ոց այ աց ի աց ւոյ եաց Բաց է ից է ուց ոյ ոց այ աց է աց ւոյ եաց Գործ իւ իւք ու ուք ով ովք աւ աւք (օք) աւ աւք (օք) եաւ եաւք (եաք) 7 8 9 Ուղղ. ըն ունք անք ըն ինք ըր ըղ երք եղք Հայց. ըն ունս անս ըն ինս ըր ըղ երս եղս Ս. Տր. ան անց ին անց եր եղ երց եղց Գործ. ամբ ամբք ամբ ամբք երբ եղբ եղբք եղբք 2. Հոլովումները ճիշտ որոշւում են միայն եզակի և յոգնակի սեռական-տրականով. Մեծ մասի համար սակայն բաւական է իմանալ միայն եզակի սեռական-տրականը կամ գործիականը, աւելի ևս յոգնակի սեռական-տրական-բացառականը, որովհետև այս վերջին ձևն աւելի է գործածւում, քան միւսները 3. Յոգնակի գօրծիականը կազմւում է եզակի գործիականի վրա ք աւելանալով. միայն պիտի նկատի ունենալ, որ աւ վեջաւորութիւնը ք-ից առաջ դարձել է օ. և այսպէս էլ գրում են սո-վորաբար՝ փառաւք = փառօք. իսկ իւ (= իվ) վերջաւորութիւնը յոգն. ք-ից առաջ արտասանւում է ինչպէս իւ երկբարբառ: Բ. ՁԱՅԱՆՓՈԽՈՒԹԻՒՆ 1) Հոլովելիս, երբ շեշտն անցնում է յաջորդ վանկին, երկբարբառներն և ձայնաւոր-ները կրում են հետևեալ փոփխութիւնը. եա=ե, ոյ=ու, եայ=է, է=ի, ի, ու=ը (կամ սղւում է). օրինակ՝ սենեակ, սենեկի. մանկութեան, ի մանկութենէ. լոյս, լուսոյ. քրիստոնեայ, քրիստոնէի. սէր, սիրոյ. գիր, գրոյ. ջուր, ջրոյ: 2) Բազմավանկ անունների վերջի ի ձայնաւորը յաջորդ ո ձայնաւորից առաջ դառնում է ւ (որդի-որդւոյ), իսկ ա (օ) ձայնաւորից առաջ՝ ե (եկեղեցի-եկեղեցեաւ, եկեղեցեօք): Գ. ՀՈԼՈՎՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐ 1. Ի-ից հոլովում 2. Ու-ուց հոլովուm Ուղ. սիրտ սիրտք գրաստ գրաստք Հայց սիրտ սիրտս գրաստ գրաստս Ս. Տր սրտի սրտից գրաստու գրաստուց Բաց. ի սրտէ ի սրտից ի գրաստէ ի գրաստուց Գործ սրտիւ սրտիւք գրաստու գրաստուք 3. Ոյ-ոց հոլովում 4. Այ-աց հոլովում Ուղ. գետ գետք տիտան տիտանք 1) Հայց գետ գետս տիտան տիտանս Ս. Տր գետոյ գետոց տիտանայ տիտանաց Բաց. ի գետոյ ի գետոց ի տիտանայ ի տիտանաց Գործ գետով գետովք տիտանաւ տիտանաւք (-օք) 1) Այսպէս հոլովւում են սովորաբար յատուկ անունները, որոնց յոգնակին չի գործածւում: 5. Ի-աց հոլովում 6. իոյ-եաց հոլովում 2) Ուղ. ընկեր ընկերք այգի այգիք Հայց ընկեր ընկերս այգի այգիս Ս. Տր ընկերի ընկերաց այգւոյ այգեաց Բաց. յընկերէ յընկերաց յայգւոյ յայգեաց Գործ ընկերաւ ընկերաւք (-օք) այգեաւ այգեաւք (-եօք) 26 Լեառն, լերին, ի լեռնէ, լեռիցը, այն լեռից ի լեռն անտի լեռիցը, այն լեռից Սրբել մաքրել Ոք, ումեք, մի՛ ումեք ոչ ոքի Ցուցանել, ցուցի, ցո՛յց ցոյց տալ Անձն քո, զանձն քո քեզ Ի վկայութիւն վկայութեան համար Անկեալ կայ ընկած է Չարաչար սաստիկ Ընդ յարկաւ, ընդ իշխանութեամբ յարկի տակ, իշխանութեան տակ Ընդ ինեւ իմ ձեռի տակ Այլ, այլոյ, այլում ուրիշին Հաւատացերդ դու հաւատացիր Անկեալ դնէր ընկած էր Տապանալ ջերմել, տենդել կալաւ զձեռանէ ձեռից բռնեց Յոտն կալ ոտքի կանգնել, վեր կենալ Այս, այսք, այսոց ոգի, դև Ինքն, իւր, իւրև, զիւրև իր շուրջը Դպիր կարդացւոր, գրագիր Յոր վայր և երթիցես որ տեղ էլ գնաս Աղուիսուց որջք գոն և թռչնոց... աղւէսները որջեր ունին և երկնքի թռչունները... Մի ոմն մէկը, մի մարդ Մինչ նաւին ծածկեալ ... այնպէս որ նաւը ծածկւում էր ալիքներից Կորնչիմ կորչիլ Վատասիրտ վախկոտ Սաստել սաստիկ հրաման տալ, արգելել Չարաչար խիստ չար Որպէս զի այնպէս որ Զի՞ կայ մեր և քո ի՞նչ ունինք մենք և դու, ի՞նչ ունիս մեզ հետ Տարաժամ անժամանակ Հեռագոյն բաւական հեռու, շատ հեռու Արօտական արածող Ի դարէ անտի դարիցը, այն դարից Իր, իրք բան, իրողութիւն ՀՈԼՈՎՈՒՄ 1) Ստացական դերանունները՝ իմ, քո, իւր, մեր, ձեր և մի քանի ուրիշ բառեր՝ մի, այլ, որ՝ եզակի տրական հոլովն ունի ում վերջաւորութեամբ, իսկ բացառականը՝ մէ. իմ, իմոյ, իմում, յիմմէ, իմով: 2) Իմ, քո, իւր, մեր, ձեր, ստացական ածականները գոյականի ուղղական և հայցական հոլով-ների հետ անհամաձայն են: Հոլովներ Եզակի Յոգնակի Ուղ. ծառայ իմ ծառայք իմ Հայց. զծառայ իմ զծառայս իմ Սեռ. ծառայի իմոյ ծառայից իմոց Տր. ծառայի իմում ծառայից իմոց Բաց. ի ծառայի իմմէ ի ծառայից իմոց Գործ. ծառայիւ իմով ծառայիւք իմովք 27 Այր տանուտէր, տանուտէր մարդ առն տանուտեառն տանուտէր մարդու Ընդ առաւօտս առաւօտուայ դէմ Ի վարձու ունել վարձել, բռնել Յայգի իւր իւր այգու համար Արկանել վարձ վարձ կտրել, խօսել Աւուրն դահեկան օրը մի դահեկան Զերրորդ ժամու երրորդ ժամու մօտերը Մետասաներորդ տասնմէկերորդ Աստ այստեղ Զօրս ցերեկ այսօր ցերեկով Արժան է պէտք է, կարժէ Գաւառապետ տան վերակացու, գործակալ Որք զմետասաներորդ ժամուն նրանք որ ժամի տասնումէկի մօտերն էին գնացել Մէն մի ամէն մէկը մի, մի մի Տանուտէր, տանուտեառն տանուտէրը Զտանուտեառն տանուտէրից Հասարակորդ հաւասար Հասարակորդ առնել հաւասարեցնել Բառնամ, բարձի, բա՛րձ վերցնել, կրել, քաշել Մի, միոյ, միում մէկին Սակ արկանել սակարկել, գին կտրել Եթէ եթէ, թէ որ, մի՞թէ Եթէ չիցէ՞ ինձ իշխանութիւն միթէ իշխանութիւն չունի՞մ Իմ, իմք, իմքս իմոնքս, ունեցածներս Յիմսս առնել իմ ունեցածներիս անել Եմ, գոմ, կամ բայերի 3-րդ դէմքերը մի սեռական (երբեմն և տրական) հոլովի հետ նշա-նակում են՝ ոնենալ. է՛ իմ եղբայր = ես եղբայր ունիմ. են իմ եղբարք = ես եղբայրներ ունիմ: Առն միոջ էին երկու որդիք: Աղուիսուց որջք գոն և թռչնեց երկնից բոյնք, այլ որդւոյ մարդոյ ոչ գոյ... Եթէ չիցէ՞ ինձ իշխանութիւն: 28 Զի՞ ի՞նչ Զի՜ սքանչելի է ի՜նչպէ սքանչելի է Համբառնամ, համբարձի, բարձրացնել համբարձ բարձրացնել Համբառնամ, համբարձայ, բարձրանալ համբարձի՛ր բարձրանալ Ատնդիեաց ծծկեր, կաթնակեր Եղծանեմ, եղծի, ե՛ղծ աւերել, փչացնել Այց առնել այցելել, նայել, խնամք տանել Այց ինչ առնել որևէ խնամք տանել Ձեռակերտ ձեռքի գործ Ի ներքոյ տակ, ներքոյ Խաշն, խաշին, խաշինք ոչխար ու այծ Արջառ տաւար Երէ որսի կենդանի 29 Մահիճք անկողին ԴնԷր ի մահիճս դրած Էր անկողնի մԷջ Թողեալ լիցին ներուած լինի՛ն, ներուի՛ն Ճանաչեմ, ծանեայ, ծանի՛ր ճանաչել, իմանալ Խորհուրդ խորհուրդ, մտածմունք Խերհել մտածել Դիւրին հեշտ ԵթԷ թԷ Տուիչ տուող Մաքսաւորութիւն մաքս առնելը, մաքսատուն Կարող ոյժ ունեցող, առողջ Ուսանեմ, ուսալ, ուսի՛ր սովորել Մարթ Է կարելի Է Առագաստ վարագոյր, հարսանքի առագաստ Մանկունք առագաստի հարսանքի տղաներ Աուգ առնել սուգ անել Մինչև մա՞րթ ինչ իցԷ մանկանց ՄիթԷ կարելի՞ բան Է որ առագաստի սուգ անել առագաստի մանոիկները սուգ անեն Բառնամ, բարձի, բա՛րձ, վերցնել, վերացնել բառնամ, բարձալ, բարձի՛ր վերացուել, վերանալ Կապերտ շորի կտոր Անթափ (կտորի) խաւը չթափւած, նոր Ձորձ հագուստ, հանդերձ Լրութիւն ամբողջութիւն Եւս չար աւելի վատ Արկանել գինի գինի ածել Երկոքին երկուսն Էլ Արդ եւս հիմա, այժմ, արդԷն Փողար փող փչող Ծաղր առնել ծաղրել Ի բաց գնալ դԷն գնալ, դուրս գնալ Ելանել ի բաց դուրս ելնել Ընդ այն այն տեղով, դԷնը Զհետ լինել ետևից ընկնել Մերձենալ յաչս կպչել աչքերին Ընդ հաւատաց ձերոց ձեր հաւատքի պԷս, համեմատ Համբաւել հռչակել Աշխատիմ աշխատել, յոգնել Որոց ոչ իցԷ հովիւ որոնք հովիւ չունին 30 Երկոտասանեքին, տասներկու զերկոտասնեսին տասներկու Գեօղ գիւղ Երկոտասան տասներկու Լսեմ, լուալ, լո՛ւր, լուայց, լուիցես լսել Թօթափել թափ տալ Դիւրագոյն աւելի հեշտ ԽորագԷտ խելացի, խելօք Տամ, տացի կը տրւի Մատնել ի մահ մահւան մատնել Եղիջիք ատեցեալք կատուիք Ամենեքեան ամենքը, ամենքն էլ, բոլոր Ամենեցուն ամենքին, բոլորին յամենեցունց ամենքից Իսպառ մինչև վերջ Շատ բաւական ԲԷեղզեբուղ սատանայ, սադայԷլ Ունկն, ունկան, ունկունք ականջ Դանգ հռոմԷական փոքրիկ դրամ = ութ լումայի Հեր մազ Խոստովանեմ խոստովանել, ճանաչել, ընդունել Նա, նորա, նմա, ի նմանԷ, զնմանԷ նրա մասին Քակել քանդել, բաժանել Ուստր տղայ, որդի Առաքիչ ուղարկող Ցուրտ սառը Զ. Նախդիրը բացառականի հետ նշանակում է մասին, գործիականի հետ՝ շուրջ: Խոստովանեցից և ես զնմանէ: Ասիցին զամենայն բան ար զձէնջ: Ելեալ զերրորդ ժամու, զվեց ժամու: Զիւրեև: Մի քանի բառեր առնում են զ նախդրով բացառական խնդիր՝ կալաւ զձեռանէ նորա: Գոհանում զքէն: 31 Ուղղել շինել, հաստատել Փայլատակն փայլակ, կայծակ Դրօշեալ կուռք, արձան Հոլովել՝ սա, դա, նա: Հոլովներ Եզակի Յոգնակի Ուղ. նա նորա Հայց. զնա զնոսա Սեռ. նորա նոցա Տր. նմա նոցա Բաց. ի նմանէ ի նոցանէ Գործ. նովաւ նոքօք 32 Ուստի՞ ո՞րտեղից Քաղել ի բաց քաղել դԷն ձգել Ելել ի բաց դուրս հանել, պոկել Առ ի յայրել այրելու համար Հոլովել՝ սոյն, դոյն, նոյն, ամենեքին: Հոլովներ Եզակի Յոգնակի Ուղ. նոյն նոքին Հայց. զնոյն զնոսին Սեռ. նորին նոցին, նոցուն (ց) Տր. նմին նոցին, նոցուն (ց) Բաց. ի նմին ի նոցունց Գործ. նովին նոքումբք Հոլովել՝ սոյն, դոյն, նոյն, ամենեքին: Ուղ. ամենեքին, ամենեքեան Հայց. զամենեսին, զամենեսեան Սեռ. Տր. ամենեցունց (ց) Բաց. յամենեցունց Գործ. ամենեքումք Այսպէս միայն յոգնակի հոլովւում են նաև՝ երկոքին (երկոքեան), երեքին (երեքեան), չորեքին (չորեքեան) և այլն: 33 Տար օտար, հեռու Կար կարողութիւն Չոգաւ գնաց Շահիլ վաստակել, օգուտ անել Համարս առնել հաշիւ առնել, հաշիւ տեսնել Ազնի՛ւ շատ լաւ, շատ ապրես, կեցցե՛ս Ետուր ցիս տուիր ինձ Որոյ զերկուս քանքարն առեալ Էր նա որ երկու քանքարն Էր առել Կացուցանեմ, կացուցի, կացո՛ կարգել Հնձես՝ զոր ոչ սերմանեցեր հնձում ես այն, ինչ որ չսերմանեցիր Ժողովես՝ ուստի ոչ սփռեցեր ժողովում ես այնտեղից, ուր չցանեցիր Քոյդ զքեզ քոնդ քեզ Պարտ Էր քեզ արկանել դու պԷտք Է ձգԷիր Սեղանաւոր դրամափոխ Տոկոսիք տոկոսներ ՊահանջԷի պահանջում Էի, կը պահանջԷի Կրճել կրճտել Ա. Հոլովել՝ այս, այդ, այն: Հոլովներ Եզակի Յոգնակի Ուղ. այն այնորիկ Հայց. զայն զայնոսիկ Սեռ. այնր, այնորիկ այնց, այնոցիկ Տր. այնմ, այնմիկ այնց, այնոցիկ Բաց. յայնմ, յայնմանէ յայնցանէ Գործ այնու, այնոսիկ այնորիւք Բ. Հոլովել՝ ոմն, ոք: Հոլովներ Եզակի Յոգնակի Ուղ. ոք ոմն ոմանք Հայց. զոք զոմն զոմանս Սեռ. ուրուք ուրումն ոմանց Տր. ումեք ումեմն ոմանց Բաց. յումեքէ յումենէ յոմանց Գործ. ոմամբ ոմամբք 34 Ակն ունիմ, ակն կալալ, ակն կա՛լ սպասել Երանեալ երանելի Աւետարանիլ աւետարան քարոզուիլ Շարժուն շարժուող Եղեգն շարժուն ի հողմոյ քամուց շարժուող եղԷգն Հանդերձ փափկութեան փափուկ հանդերձ Ահա՛ւասիկ ահա՛ Որ որոնք, որ Բռնադատել բռնութեամբ նեղել, առնել Բուռն, բռան, բռունք ուժեղ, կտրիճ Մանկտի մանուկներ Կարդալ կանչել Կաքաւել պար գալ Կոծիլ լաց ու կոծ անել Զօրութիւն հրաշք Եղեալ Էին եղած լինԷին Վաղու ևս վաղուց Արդեօք իրօք, իսկապԷս Խորգ քուրձ (մազեղԷն կտոր) Ապաշխարեալ Էր ապաշխարած կը լինԷր ԱպաքԷն անշուշտ, հարկաւ Կային կը լինԷին, կը մնային Հաճոյ հաճելի Տամ (կրաւոր., Անց. կատ.) տրուեցաւ Վաստակիմ աշխատել, յոգնել Հանգուցանեմ, հանգուցի, հանգո հանգստացնել Փոքրոգի թեթև Հոլովել՝ ես, դու, ինքն, իւր: Ե զ ա կ ի Ուղ. ես դու ինքն - Հայց. զիս զքեզ զինքն - Սեռ. իմ քո ինքեան իւր Տր. ինձ քեզ ինքեան իւր Բաց. յինէն ի քէն յինքենէ յիւրմէ Գործ. ինև քև ինքեամբ իւրեաւ, իւրև Յոգնակի Ուղ. մեք դուք ինքեանք իւրեանք Հայց. զմեզ զձեզ զինքեանս զիւրեանս Սեռ. մեր ձեր ինքեանց իւրեանց Տր. մեզ ձեզ ինքեանց իւրեանց Բաց. ի մէնջ ի ձէնջ յինքեեանց յիւրեանց Գործ. մեօք ձեօք ինքեամբք իւրեամբք 35 Բեհեզ ազնիւ ու բարակ կտաւ Ծիրանի ծիրանի գոյնով կտոր Անկեալ դնԷր ընկած Էր Լեզու, լեզի, լե՛զ լիզել Եղև մեռանել աղքատին և ... Աղքատը մեռաւ և հրեշտակները տարան նրան Հեռաստան հեռու (տեղ) Թանամ թրջել, թացացնել Ծագ ծայր Պապակիլ սաստիկ ծարւել Տապ տաքութիւն ԱնդԷն այնտեղ, հենց այնտեղ Ի վերայ այսր ամենայնի բացի այս ամենը Վիհ անդունդ, խորք, փոս Այդր այդտեղ Ընդ մեզ և ընդ ձեզ մեր և ձեր միջև Այտի այդտեղից Արձակել ուղարկել Են իմ եղբարք հինգ ես հինգ եղբայր ունիմ ԴԵՐԱՆՈՒԱՆԱԿԱՆ ՄԱԿԲԱՅՆԵՐ Յո՞, - այսր այդր անդր ուրեք ո՞ւր աստ այդր անդ ուրեք ուստ՞ի աստի այտի անտի ուստեք 1) Այս մակբայները մենակ գործածուած ժամանակ նշանակում են՝ ո՞ւր, այստեղ, այդտեղ, այնտեղ, մի որևէ տեղ. ո՞րտեղից, այստեղից – այդտեղից, այնտեղից, մի որևէ տեղից: Յո՞, այսր, անդր գործ են ածւում, երբ գործողութիւնը ուղղւում է դէպի մի տեղ. յո՞ երթաս, -ե՛կ այսր, գնաց ցոյց տալ, ո՞ւր էր նա, անդ էր նա: Է՛ աստ այր մի: 2) Դերանուանական մակբայները, բացի հարցականներից, ինչպէս ածականներ գրւում են հայցական, ներգոյական և բացառական հոլովների հետ. ցուցականները այդ ժամանակ նշանակում են՝ այս, այդ, այն. իսկ ուրեք, ուստեք նշանակում են մի որևէ: Օրինակ՝ յո՞ գնաց նա, -նա գնաց ի քաղաք անդր: -Ուստի՞ էջ, -ի լեռնէ անտի: Պապակիմ ի տապոյ: Խաբեցաւ ի մոգուց անտի: 36 ՈրպԷս ինչպԷս, երբ Կտակարան գիրք, սուրբ գիրք Գերիչ գերող Գերեվար գերի տանող Զիա՞րդ ինչպԷս Կցիլ կպչել Երանի որ երանի նրան որ 37 Զուարակ տաւար, եզ Պարարակ բտած մսացու Յուլանալ դանդաղիլ, անհոգ լինել Վաճառ առուտուր Թշնամանել Նախատել, անարգել, հայհոյել Բազմական բազմող, սեղանի նոտող Հայիլ զբազմականօքն բազմականներին մտիկ տալ Այսր այստեղ
-
ԵՂԻՇԷ ՎԱՍՆՎԱՐԴԱՆԱՅ ԵՒ ՀԱՅՈՑ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ ԱՌԱՋԻՆ ՅԵՂԱՆԱԿ ԺԱՄԱՆԱԿՔՆ 1 Ի բառնալ ազգին Արշակունեաց՝ տիրեցին աշխարհիս Հայոց ազգն Սասանաց պարսկի, որ վարէր զիւր իշխանութիւնն օրինօք մոգուցն և բազում անգամ մարտնչէր ընդ այնոսիկ, որ ոչ ընդ նովին օրինօքն մտանէին, սկիզբն արարեալ յամաց Արշակայ արքայի, որդւոյն Տիրանայ, և կռուէր մինչև ցամն վեցերորդ Արտաշիսի արքայի Հայոց, որդւոյն Վռամշապհոյ։ Եւ իբրև զնա ևս մերժեաց ի թագաւորութենէն, ի նախարարսն Հայոց անկանէր թագաւորութիւնն զի թէպէտ և գանձն յարքունիս Պարսկաց երթայր, սակայն այրուձին Հայոց բովանդակ ի ձեռն նախարարացն առաջնորդէր ի պատերազմին։ Վասն որոյ և ասուածապաշտութիւնն բարձրագլուխ կամակարութեամբ երևելի լինէր յաշխարհին Հայոց ի սկզբանց տէրութեանն Շապհոյ արքայից արքայի մինչև ցամն երկրորդ Յազկերտի արքայից արքայի, որդւոյ Վռամայ, զոր եգիտ սատանայ իւր գորձակից, և զամենայն մթերեալ թոյնսն թափեաց ի բաց և ելից զնա իբրև զպատկանդարան դեղեալ նետւեք։ Եւ սկսաւ եղջիւր ածել անօրէնութեամբ և գոռալով հող հանէր ընդ չորս կողմանս երկրի և թշնամի և հակառակորդ երևեցուցանէր իւր զհաւատցեալքս ի Քրիստոս և նեղեալ տագնապէր անխաղաղասէր կենօք։ Քանզի յոյժ սիրելի էր նմա խռովութիւն, արիւնայեղութիւն, վասն այնորիկ յանձն իւր տարաբերէր, եթէ յո՞ թափեցից զդառնութիւն թիւնից կամ ուր բացատրեցից զբազմութիւն նետիցն։ Եւ առ յոյժ յիմարութեանն իբրև զգազան մի կատաղի յարձակեցաւ ի վերայ աշխարհին Յունաց. եհար մինչ ի քաղաքն Մծրին և բազում գաւառս Հռոմոց, աւերեաց ասպատակաւ և զամենայն եկեղեցիս հրձիգ արար. կուտեաց զաւար և զգերի և ահաբեկ արար զամենայն զօրս աշխարհին։ Իսկ երանելին Թէոդոս կայսր, քանզի խաղաղասէր էր ի Քրիստոս, ոչ կամեցաւ ելանել ընդ առաջ պատերազմաւ, այլ այր մի Անպտոյ անուն, որ էր նորա սպարապետ արևելից, առաքեաց առ նա բազում գանձւիք։ Եւ արք պարսիկք, որք փախուցեալ էին վասն քրիստոնէութեան և էին ի քաղաքի կայսեր, կալաւ և ետ ի ձեռս նորա։ Եւ զամենայն, զոր ինչ ասաց ի ժամանակին, կատարեաց ըստ կամաց նորա և արգել զնա ի բազում բարկութենէն. և դարձաւ անդրէն յիւր քաղաքն Տիզբոն։ 2 Եւ իբրև ետես անօրէն իշխանն, եթէ յաջողեցաւ չարութիւնն նորա՝ սկսաւ այլ ևս խորհուրդ յաւելուլ, իբր ոք զի ի հուր բորբոքեալ յաւելլով բազում նիւթս փայտից։ Քանզի ուստի սակաւ մի կասկածոտն էր, անտի աներկիւղ հաստատեցաւ. վասն անորիկ դրդուեցոյց զբաղումս ի սուրբ ուխտէն քրիստոնէից, է´ր զոր բանիւք սպառնալեօք, է´ր զոր կապանօք և տանջանօք, և է´ր զոր չարաչար մահուամբ վախճանէր։ Յափշտակութիւն առնէր ընչից և արարոց և մեծաւ անարգանօք տանջէր զամենեսեան։ Եւ իբրև ետես, եթէ վայրատեալ ցրուեցան ի բազում կողմանս՝ ի խորհուրդ կոչէր զպաշտօնեայս ձախակողմանն, որք կապեալ էին ի կռապաշտութեան անլուծանելի հանգուցիւք, վառեալք և ջեռեալք իբրև զհնոց առ այրել զուխտ սուրբ եկեղեցւոյ։ Քանզի էին իսկ այնպիսիքն բնակեալ ի կեանս իւրեանց իբրև ի թանձրամած խաւարի. և ոգիքն արգելեայք ի մարմնի իբրև զկենդանի ի գերեզմանի, յորս ամենևին չծագէ նշոյլ սուրբ լուսոյն Քրիստոսի։ Նաև արջք օրհասականք ընդ վախճանել շնչոյն հզօրագոյնս կռուին, յորոց և իմաստունքն տեղի տուեալ փախչին ի նոցանէ։ Այսպիսի իմն եկեալ, հասեալ է վախճան տէրութեան. եթէ հարկանին՝ չզգան, և եթէ հարկանեն չիմանան. և իբրև ոչ գտանի արտաքին թշնամի, ընդ անձինս իւրեանց մարտ եղեալ կռուին։ Ի դէպ իսկ ելանէ բան մարգարէին ի վերայ նոցա. «Այր, ասէ, առ քաղցի իւրում շրջեսցի և կերիցէ զկէս անձին իւրոյ»։ Նման ոմին և Տէրն ինքնին ասէ. «Ամենայն տուն և թա-գաւորութիւն, որ յանձն իւր բաժանի, ոչ կարէ կալ հաստատուն»։ Արդ զի՞ կոծիս, զի՞ մրցիս, զի՞ այրիս, զի՞ բորբոքիս, զի՞ ոչ շիջանիս, զի՞ կոչես ի խորհուրդ զայնոսիկ, որոց զոգիսն ձեր ի ձէնջ քաղեալ՝ հանեալ է զանապականդ յապականութիւն և զապակա-նելի մարմինդ գէշաքարշ արարեալ՝ իբրև զազիր մեռելոտի ի բաց ընկեցեալ։ Ապաքէն զայդ կամիս, զի ծածկեսցի խորհուրդն ամբարշտութեան. տեսջիր, յորժամ յայտնեսցի, ապա գիտացես զելս կատարածի զորա։ 3 Ասեն մոգքն. «Արքա´յ քաջ, աստուածքն ետուն քեզ զտէրութիւնդ և զյաղթութիւն, և ոչ ինչ կարօտին նոքա մարմնաւոր մեծութեան, բայց եթէ ի մի օրէնս դարձուցանես զամենայն ազգս և ազինս, որ են ի տէրութեան քում. յայնժամ և աշխարհն Յունաց հնազանդեալ մտցէ ընդ օրինօք քովք։ Արդ զբանս զայսոսիկ վաղվաղակի կատարեա´ դու, արքա´յ. զօր գումարեա´ և գունդ կազմեա´, խաղա´, գնա´ դու յաշխարհն Քուշանաց. և զամենայն ազգս ժողովեա´ և անցո´ ըստ Պահ դուռն ի ներքս, և դու անդէն արա´ քեզ բնակութիւն։ Յորժամ արգելուս և փակես զամենեսեան ի հե-ռաւոր օտարութեան, կատարին խորհուրդ կամաց քոց։ Եւ որպէս երևիս մեզ ի դենիս մերում, տիրես դու և երկրին Քուշանաց, և Յոյնք իսկ ոչ ելանեն ընդ քո իշխանութիւնդ։ Բայց միայն զաղանդ քրիստոնէից բարձ ի միջոյ»։ Հաճոյ թուեցաւ խորհուրդն թագաւորին և մեծամեծացն, որ էին ի նմին բանի. հրովարտակս գրէր, պնդադեսպանս արձակէր յամենայն տեղիս տէրութեան իւրոյ։ Եւ այս է պատճէն հրովարտա-կին. «Առ մենայն ազգս տէրութեան իմոյ, Արեաց և անարեաց. Բազմասցի ի ձեզ ողջոյն մարդասի-րութեան մերոյ. դուք ողջ լերո´ւք, և մեք մեզէն ողջ եմք դիցն օգնականութեամբ։ «Առանց զձեզ ինչ աշխատ առնելոյ խաղացաք, գնացաք յերկիրն Յունաց և առանք գործոյ պատերազմի սիրով մարդասիրութեամբ նուաճեցաք զամենայն երկիրն մեզ ի ծառայութիւն։ Դուք զբարի զմտաւ ածէք և անսպառ լերուք յուրախութեան. բայց բան զայս կատարեցէք վաղվաղակի, զոր ասեմքս։ «Մեք ի մտի եղաք անվրէպ խորհրովք խաղալ, գնալ յաշխարհն արևելից, աստուածոցն օգնա-կանութեամբ դարձուցանել ի մեզ զտէրուոիւնն Քուշանաց. դուք իբրև զհրովարտակս զայս տեսանէք, անխափան վաղվաղակի արևձի գումարեցէ´ք առաջի քան զիս, յանդիման լերո´ւք ինձ մԱպար աշխարհին»։ Ըստ այսմ պատճենի հրովարտակ եհաս յաշխարհն Հայոց, ի Վրաց և յԱղուանից։ 4 Եւ անմեղութեամբ՝ ոչ գիտացեալ զերկդիմի միտս թագւորին՝ խաղացին, գնացին յիւրաքանչիւր աշխարհաց լրջմտութեամբ և անտրտում խնդութեամբ և տիրասէր խորհրդովք, կատարեալ զսպաս զինուորութեան աներկբայ վաստակովք։ Բարձին ևս ընդ իւրեանս սուրբ կատակարանս բազում պաշտօնէիւք և բազմագոյն քահանայիւք։ Արդ իբրև ետես թագւորն զամենայն կազմութիւն և զբազմութիւն գնդի բարբարոսաց, որք սրտի մտօք եկեալ էին ի վաստակ արքունի, առաւելապէս ուրախ եղև առաջի մեծամեծացն և ամենայն բազմութեան զօրաց իւրոց։ Ի վերին երեսս թաքուցանէր զկամս մտացն իւրոց և ակամայ առաւելապէս պարգևէր։ Խաղաց, գնաց միանգամայն ի վերայ տէրութեանն Հոնաց, աշխարհին, զոր Քուշանս անուանեն, և զերկեաւ մի կռուեալ՝ ոի ինչ կարաց ազդել նոցա։ Ապա արձակեաց զմարզիկսն յիւրաքանչիւր տեղիս, և զայլսն ի նոցա տեղիս փոխանակ առ իւր կոչեաց նովին պատրաստութեամբ։ Եւ այսպէս ամ յամէ սովորութիւն կարդեաց և իւր անդէն քաղաք բնակութեան շինեաց, սկսեալ ի չոր-րորդ ամէ տէրութեանն իւրոյ մինչև զամն մետասաներորդ թագաւորութեանն։ Եւ իբրև ետես, եթէ հաստատուն կացին Հոռոմք յուխտին իւրեանց, զոր եդին ընդ նմայ, և դադարեցին Խայլնդուրք ելանել ընդ պահակն Ճորայ, և յամենայն կողմանց խաղաղութեամբ բնակեաց աշխարհ նորա, և ի նեղ ևս էարկ զթագւորն Հոնաց, քանզի աւերեաց զբազում գաւառս նորա, _ աւետաւորս _ առաքեաց ընդ ամենայն ատրուշանս աշխարհին իւրոյ, ցլուք սպիտակօք և գիսաւոր նոխազօք առատացոյց զզոհս կրակի և խիստ թանձրացոյց անդադարութեամբ զպաշտօն պղծութեանն իւրոյ. պսակօք և պատուովք մեծարեաց զբազումս ի մոգաց և զբազմագոյնս ի մոգ-պետաց։ Ետ և հրաման յափշտակել զքրիստոնէից զինչս և զստացուածս, որք էին ի մէջ Պարսկաց աշխարհին։ 5 Եւ այսպէս հպարտացաւ, բարձրացաւ ի միտս իւր, ի վեր քան զմարդկային բնութիւն ընդվըզեալ ապարթանէր, ոչ միայն յիրս մարմնական պատերազմացն, այլ մեծ ոմն զինքն կարծէր քան զբնութիւն հայրենի կարգին։ Վասն այնորիկ կեղծաւորութեամբ թաքցուցանէր զինքն ըստ կարծեա-ցըն և, որպէս երևէր իմաստնոցն յանմահից իմն կարգի դնէր զինքն։ Եւ յոյժ էր ցասուցեալ ընդ անունն Քրիստոսի, որժամ լսէր, թէ տանջեցաւ, խաչեցաւ, մեռաւ և թաղեցաւ։ Եւ իբրև այսպէս օր ըստ օրէ ի սոյն միտս ցնորեալ դանդաչէր, մի ոմն մանկագոյն ի նախարա-րացն Հայոց ընդդէմ բանս եդ և ասէ. «Արքա´յ քաջ, դու ուստի՞ գիտես զայդպիսի բանս խօսել զՏեառ-նէ»։ Ետ պատասխանի թագաւորն և ասէ. «Իմ իսկ առաջի ընթերցան զգիրս մոլորութեանն ձերոյ»։ Ետ պատասխանի անդրէն պատանին և ասէ. «Ընդէ՞ր, արքա´յ ցայդ վայր միայն ետուր ընթեռնուլ. այլ յառաջ ևս մատո զկարդացուսս և լսես անդ զյարութիւնն, զյայտնութիւնն առ բազումս, զվերա-ցումն յերկինս, զնստելն ընդ աջմէ Հօր, զխոստումն երկրորդ գալստեան՝ զհրաշակերտ յարութիւնն առնելով բոլորենցուց զհամառօտ հատուցմունս արդար դատաստանին»։ Իբրև լուաւ ասէ. «Ամենայն այդ խաբէութիւն է»։ Ետ պատասխանի զինուորն Քրիստոսի և ասէ. «Եթէ հաւատարիմ են քեզ մար-մընաւոր չարչարանք գալուստն նորա, հաւատարմագո´յն ևս լիցի քեզ երկրորդ ահաւոր զգալուստն նորա»։ Եւ զայս լսելով թագաւորին ՝ բորբոքեցաւ իբրև զհուր հնոցին ի Բաբելոնի, մինչ ը իւրքն իսկ անդէն դեռ ևս իբրև զՔաղդէացիսն այրեցեալ լինէին։ Յայնժամ զբոլոր բարկութիւն սրտմտութեանն եհեդ յայրն երանելի, որում անուն էր Գարեգին։ Կապեալ ոտիւք և կապեալ ձեռք զերկամ մի տուաւ ի չարչարանս, և հանեալ ի բաց զտէրութիւնն ի նմանէ, ընդունէր զվճիռ մահու։ ԵՐԿՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ ԻՐԱՑՆ ՊԱՏԱՀՈՒՄՆ ՅԻՇԽԱՆէՆ ԱՐԵՒԵԼԻՑ 1 Որոց ոգիքն թուլացեալ են յերկնաւոր առաքինութենէն՝ յոյժ ընդ ահիւ անեկեալ է բնութիւն մարմնոյ. յամենայն հողմոյ շարժի և յամենայն բանէ խռովի և յամենայն իրաց դողայ. երազագէտ է այնպիսին ի կեանս իւրում և յանգիւտ կորուստն յուղարկի ի մահուան իւրում։ որպէս և ասաց ոմն ի հնոցն, մահ ոչ իմացեալ՝ մահ է, մահ իմացեալ՝ անմահութիւն է։ Որ զմահ ոչ գիտէ՝ երկնչի ի մահւանէ. իսկ որ գիտէ զմահ՝ ոչ երկնչի ի նմանէ։ Եւ այս ամենայն չարիք մտանեն ի միտս մարդոյ յանուսումնութենէ։ Կոյր զրկի ի ճառագայթից արեգական, և տգիտութիւն զրկի ի կատարեալ կենաց։ Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք։ Որպէս մեծ է հոգի քան զմարմին, այսպէս մեծ է տեսաւորութիւն մտաց քան զմարմնոց։ Եթէ ոք կարի առաւելեալ իցէ աշխարհական մեծութեամբ և մտօքն աղքատագոյն, այնպիսին ողորմելի է քան զբազումս. որպէս և տեսանեմք իսկ ոչ միայն ի չափաւոր մարդիկ այլ և յոր մեծն է քան զամենայն։ Թագաւոր եթէ ոչ ունի զիմաստութիւն աթոռակից իւր, ոչ կարէ ի վիճակին իւրում վայելուչ գոլ։ Իսկ եթէ առ մարմնաւորս այսպէս, ո՜րչափ ևս առաւել առ հոգևորսն։ Բոլոր մարմնոյս հոգի է կենդանութիւն, իսկ մարմնոյ և հոգւոյ միտք են կառավար, և որպէս առ մի մարդ այսպէս առ բոլոր աշխարհս։ Թագաւոր ոչ զիւր միայն տացէ պարտիս, այս և որոց եղեւ պատճառք ի կորուստ։ Բայց մեք թէպէտ և ոչ ունիմք հրաման բամբասել զիշխանս, բայց և ոչ գովոխք կարեմք լինել այնմիկ, որ աստուածամարտն լինիցի։ Այլ զանցս իրացն պատմեմ, որ ի նմանէ ընդ սուրբ եկեղեցիսն էանց, և ոչ դանդաղիմ. ոչ բամբասասէր մտօք, այլ ճշմարտութեամբ գելս իրանց ասելով՝ ոչ լռեցից. ոչ ի կարծ ընդոստութեալ և ոչ ի լուր զարթուցեալ, այլ ե´ս ինքնին, անձամբ անդէն ի տեղ ոչն պա-տահեցի և տեսի և լուայ զձայն բարբառոյ յանդգնաբար խօսելով. իբրև զհողմ սաստիկ, զի վախիցէ գծով մեծ, ա´յնպէս շարժէր և տատանէր զամենայն բազմութիւն գօրացն իւրոց։ Եւ հանդէս առնէր ամենայն ուսմանց և անդաճէր զմոգութիւն և ըստ քաւդէութիւն և զամենայն ուսմունս աշխարհին իւրոյ։ Արկանէր ի ներքս և զքրիստոնէութիւն կեղծաւորութեամբ և ասէր զայրացեալ մտօք. «Հարցրէ´ք, քննեցէ´ք, տեսէ´ք. թող որ լաւն է՝ ընտրեալ կալցուկ»։ Եւ փութայր՝ որ ինչ ի մտին էր՝ զի վաղվաղակի կատարեսցի։ 2 Իսկ ի կողմանց կողմանց քրիստնեայքն, որ ի զօրուն էին, իմացան զխորհուրդն, որ ծածուկ վառեալ բորբոքէր և կամէր հրդեհել գլերինս ի զդաշտս առհասարակ։ Ջեռան և նոքա անծախական հրով և սաստկապէս պատրաստեցան առ փորձութիւն գաղտնի մեքենայիցն։ Սկսան այնուհետև բարձր բարբառով սաղմոսիւք և երգովք հոգևորոք և մեծապայծառ վարդապետութեամբ յայտ հան-դիման մեծի բանակին զպաշտօնն ցուցանել և աներկիւղ, առանց զանգիտելոյ, ո ոք և երթայր առ նոսա՝ ուսուցանէին կամակար։ Եւ Տէր յաջողէր նոցա նշանօք և արւեստիւք. քանզի բազում հիւանդք ընդունէին զբշկութիւն ի հեթանոսական զօրուն։ Իսկ անօրէն իշխանն իբրև գիտաց, եթէ յայտնեցաւ խորամանկութիւն խորհրդոյն, և պատրաստեալ հուրն, մինչև ուրուք ի նա փչեալ, վառումն նորա յայտնի իմացաւ երկիւղածացն Աստուծոյ – սկսաւ ծածուկ խոցոտել զմիտս իւրոյ չարութեանն և անբժշկան վէրս հոգիս և մարմինս տեսա-նէր։ Մերթ շանթեր, գալարէր իբրև զօձ թունաւոր, - մերթ պարզէր, կոչէր իբրև զառիւծ զարացեալ. գելոյր և տապալէր երկդիմի մտօք. զխորհուրդս կամացն կամէր կատարել։ Քանզի ձեռն արկանել և ունել ոչ կարէր, - վասն զի ոչ էին համագունդ ի միում վայրի առ նմա, - սկսաւ այնուհետև յառաջ կո-չել զկրտսերս յաւագաց և զանարգս ի պատուականաց և զտգէտս ի գիտնոց և զանարիս ի քաջ արանց. և զի մի մի թուիցեմ, այլ զամենայն արժանաւորս յետս տանէր, մինչև զհայր և զորդի քակէր ի միմեանց։ 3 Եւ թէպէտ ընդ ամենայն ազգս առնէր զանկարգութիւն զայս, առաւել ընդ Հայոց աշխարհին մարտնչէր. քանզի տեսանէր զնոսա ջերմագոյնս յաստուածապաշտու-թեան, մանաւանդ որք էին յազգէ նախարարացն Հայոց և անմեղութեամբ ունէին զսուրբ քարոզութիւն առաքելոցն և զմարգա-րէից։ Պատռեր զոմանց ի նոցանէ ոսկւով և արծաթով և զբազումս՝ այլով ևս առատ պարգևօք. իսկ զոմանց ագարկօք և մեծամեծ գեղօք, զոմանց պատուոք և իշխանութեամբք մեծմեծօք. և այլ ևս սնոտի յոյս ոգւոց առաջի դնէր։ Եւ այսպէս հրապուրէր և յորդորէր հանապազ։ «Եթէ միայն ասէ, զօրէնս մոգութեան յանձին կալջիք և զձեր մոլորութիւնդ սրտի մտօք դարձուցանիցէք ի ճշմարտու-թիւն երևելի մերոց դիւցազնական օրինացս, ի մեծութիւնս և յաւագութիւնս հասուցից հաւասար իմոյ սիրելի նախարարացս, նա առաւել ևս զանցուցից»։ Եւ այսպէս կեղծաւորութեամբ խոնահրեցու-ցանէր զինքն առ ամենեսեան, խօսելով ընդ նոս ի պատճառս սիրոյ, զի խորամանկութեամբ որսալ մարդասցէ զնոսա ըստ առաջին խորհրդականացն խրատուց։ Եւ զայս առնէր սկսեալ ի չորրորդ ամէն մինչև ի մետասաներորդ ամն իւրոյ տէրութեան։ Եւ իբրև ետես, եթէ ոչինչ յարգեցաւ ծածուկ հնարագիտութիւնն, այլ ընդէմքն հոլովագոյն գործէին, - քանզի տեսանէր զքրիստոնէութիւն, որ օր քան զօր յորդեալ տարածանէր ընդ ամենայն կողմանս հեռաւոր ճանապրհին, ընդ որ ինքն անցանէր, - սկսաւ հաշել և մաշել և հառաչելով յոգւոց հանել։ Յայտնեաց ակամայ զծածուկ խորհուրդսն, ետ հրաման բարձր բարբառով և ասէ. «Ամենայն ազգ և լեզուք որ են ընդ իմով իշխանութեամբ, դադարեսցին յիւրաքանչիւր մոլոր օրինաց և միայնոյ եկեսցեն յերկրպագութիւն արեգական, զոհս մատուցանելով և աստուած անուանելով և սպաս ունելով կրակի, և ի վերայ այսր ամենայնի և զմոգութեան օրէնս կատարելով մի´ ինչ ամենևին պակաս առնիցեն»։ Զայս ասելով քարոզ կարդայր ի մեծի կարաւանին և պատուէր սաստիւ ի վերայ դնէր ամենե-ցուն. և դեսպանս ստիպաւ արձակէր յամենայն ազգս հեռաւորս, զդոյն պատուէր հրամանի առ ամենեսեան արկանէր։ 4 Արդ ի սկիզբն երկուտասաներորդ ամի թագաւորութեան ուրոյ գունդ գումարէր անհամար բազմութեամբ, յարձակեալ հասանէր յերկիրն Թիտաղական։ Զայս տեսեալ թագաւորին Քուշանաց՝ ոչ հանդուրժէր ընդ առաջ ելանել նոքա պատերազմու, այլ խոյս տուեալ ի կողմանս ամուրս անապա-տին՝ թաքստեամբ ապրէր հանդերձ ամենայն զօրօքն իւրովք։ Իսկ սա ասպատակ արձակէր գաւառ-աց, տեղեաց, վայրաց. առնոյր զբազում բերդս և զքաղաքս և կուտէր զգերին, զառ և զապուռ ի զաւար, ածէր, հասուցանէր յերկիր իւրոյ տէրութեանն։ Եւ անդ այնուհետև յնդունայն եղեալ ի նոյն խորհուրդս՝ հաստատէր ի կարծիս մոլորութեան, ասելով ցպաշտօնեայս ամբարշտութեանն. «Զի՞նչ հատուսցուք մեք աստուածոցն փոխարէնս այս մեծի յաղթութեանս, որ ոչ ոք կարաց ելանել ընդդէմ մեր պատերազմաւ»։ Յայնմ ժամանակի առ հասարակ և քաւդեայք բարձին զձայնս իւրեանց միաբան և ասեն. «Աստուածքն, որ ետուն քեզ զտէրութիւն և զյաղթութիւն ի վերայ թշնամեաց քոց, ոչ ինչ կարօտ են խնդրել ի քէն յերևելի պատուականացս, այլ զի բարձցես զամենայն ուսմունս մոլորութեան մարդ-կան և ի մի դարձուսցես օրէնս զրադաշտական պատուիրանին»։ Հաճոյ թուէր բանն առաջի թագա-ւորին և ամենայն մեծամեծացն, մանաւանդ որ էին առաջակայք օրինացն։ Խորհուրդ ի մէջ առեալ յաղթէր խրատն։ Անդէն ի ներքոյ Պահ դրանն արգելոյր զբազմութիւն այրուձիոյն Հայոց և զՎրաց և զԱղուանից և զամենեցուն, որ էին հաւատացեալ ի սուրբ աւետարանին Քրիստոսի։ Եւ հրաման սաստիւ դռնապանացըն առնէին, եթէ՝ Որ յարևելս առ մեզ գայցէ՝ թողցեն, իսկ յարևելից յարևմուտս անանց ճանապարհ։ 5 Եւ իբրև արգել և փակեաց զնոսա յամուր և յանել դառագիզն, - և յիրաւի ասացի ամուր և անել, քանզի չիք անդ տեղի փախստի և թաքստի, վասն զի շուրջանակի թշնամիք են բնակեալ, --յանմ ժամանակի ձեռն արկանէր – ի նոսա, մեծաւ չարչարանօք և պէս պէս տանջանօք վատթարէր զբազումս ի նոցանէ և ստիպէք ուրանալ զճշմարիտն Աստուած և խոստովանել զերևելի տարերս։ Իսկ զօրականքն առ հասարակ գեղեցիկ խորհրդով, քաջապէս զօրութեամբ միաբան աղաղակէին և ասէին. «Վկայ են մեզ երկինք և երկիր, ոչ երբեք հեղդացեալ եմք յարքունի վաստակս և ոչ խառնեալ վատութիւն ըն արութիւն քաջութեան. ի զուր և անողորմ են հարուածքս ի վերայ մեր»։ Եւ բազմա-նայր գոչումն աղաղակի նոցա, մինչև ինքնին թագաւորն ականատես լինէր իրացն յանդիմանութեան և անդէն վաղվաղակի երդմամբ հաստատէր և ասէր. «Ոչ թողացուցից ձեզ, մինչև կատարեսջիք զամենայն կամս հրամանաց իմոց»։ Եւ ահա իշխանութիւն առեալ չարաչար սպասաւորացն զչորս զինուորսն ի բուն աւագացն մատուցին ի փորձութիւնս տանջանաց։ Եւ զառաջեաւ դատեալ բազում հարուածովք՝ նովին կապանօք անցուցին ի տեղին արգելանին։ Իսկ այլոցն խաբէութեամբ առ ժամանակ մի թողութիւն արարեալ, և զամենայն վնասուն պատճառս արկանէր զկապելովքն. և զայս առնէր սատանայական խրատուն։ Իսկ յետ երկոտասան աւուր հրաման տայր ընթերիս գործել առատութեամբ և աւելի քան զաւուրց սովորութիւն և կոչէր զբազումս ի զինուորական քրիստոնէիցն։ Եւ ի ժամ գահու պատրաստութեան զիւրաքանչիւր տեղի շնորհէր նոցա զբազմականին և սիրով, խոնարհութեամբ խօսէր ընդ նոսա ըստ առաջնում կարգին, զի թերևս հաւանեցին ուտել զմիս զոհեալ, զոր ոչ էր երբեք օրէն ուտել քրիստոնէից։ Իբրև ոչ կալան յանձին ամենեքին, ոչ ինչ կարի ստիպեաց, այլ հրամայաց մատուցանել նոցա զսովորական կերակուրն. և առաւել գինեօքն յաւելոյր ի տաճարին զխրախութիւն։ Եւ անտի իբրև ի դուրս ելին ի սրահն արքունի, արգելին զոմանս ի նոցանէ ձեռս յետս կապելով և զխոնջանունսն կնքելով. և զգուշութեամբ պահէին՝ էր որ զերկուս աւուրս, և էր որ զերիս։ Բազում և այլ ևս յանարժան հարուածս չարչարէին, զոր ոչ ընդ գրով իսկ արժանի համարեցաք արկանել։ Եւ զոմանս ի նոցանէ ընդ քարշ վարէին յօտարութիւն յազնուական պաուոյն անարգեալ։ 6 Եւ գունդս գունդս դարձեալ գումարէին ի նոցանէ յերկիր հեռաստան, յամուրս անապատին, ի մարտ պատերազմի թշնամեացն արքայի. և բազմաց իսկ անդէն հասանէր վախճան մահու որով։ Եւ զամենեցունց զկարգեալ թոշակսն նուազեցուցանէին, և քաղցիւ և ծարաւով տառապեցուցանէին զնոսա, և ձմերոցի տեղիս՝ զդժնեայ վայրսն հրամայէին նոցա, և արարգս և վատթարս յաչս ամենեցուն զնոսա ցուցանէին։ Իսկ նոքա առ սէրն Քրիստոսի յոյժ խնդութեամբ ընդունէին զամենայն չարչարանսն վասն մեծի յուսոյն, որ առաջոյ պատրաստեալն կայ պատուիրանապահ համբերողացն։ Որչափ չարու-թեամբ զանարդարութիւնն. բազմացուցանէր, նոքա ևս քան զևս զօրանային ի սէրն Քրիստոսի. մանաւանդ զի բազումք ի նոցանէ զգիրս սուրբ ուսեալ էին ի մանկութենէ, այնու զանձինս մխիթա-րէին և զընկերսն քաջալերէին. և աշկարայ զպաշտօնն ունէին և բազմացուցանէին։ Վասն որոյ և բազումք ի հեթանոսաց, որոց հեշտ և ցանկալի ձայնքն թուէին, քաջալերէին զնոսա և ասէին բանս մխիթարութեան, իբրև եթէ լաւ իցէ մարդոյ մահու չափ ճգնել, քան յայդպիսի օրինաց ուրանալ։ Բայց սակայն թէպէտ և նոքա առ սէրն Քրիստոսի յոյժ զուարթութեամբ խնդային ըստ ներքին մարդոյն, արտաքին տեսիլն կարի ողորմ էր յօտարութեանն։ այնպիսի պատուական զինուորութիւն հասեալ էր ի չարաշուք անարգութիւն, և հայրենի ազատութիւնն չարաչար կայր ի ծառայութեան մարդախոշոշ բռնաւորին, որ և ըստ հեթանոսաց օրէնս անցանէր արիւնհեղութեամբ և ամենևին չկարծէր, թէ գուցէ այսր ամենայնի վրէժխնդիր յերկնից։ Նաև զերկրաւոր վաստակս ուրուք յիշէր. և որ մեծն քան զամենայն է ըստ մարմնաւոր կարգի, _ քանզի գոյին ոմանք ի նախարարացն Հայոց, որոց զեղբարս նորա սնուցեալ էր մայրենի կաթամբն իւրեանց, _ առաւել քան զամենեսեան զնոսա դատէր։ 7 Եւ յայսր ամենայնի վերայ այլ ևս չարութիւն խորամանկեաց։ Զմի ոմն ի հաւատարիմ ծառայիցն իւրոց ի գործ առաքէր յերկիրն Հայոց, որում անունն էր Գենշապուհ, որ եկեալ հասեալ հրամանաւ արքունի. զողջոյն բերեալ զմեծ թագաւորին և խաղաղասէր կեղծաւորութեամբ աշխարհագիր առնելով ամենայն երկրին Հայոց ի թողութիւն հարկաց և ի թեթևութիւն ծանրութեան արևձիոյն. թէպէտ և ի վերին երեսս կեղծաւորէր, այլ ի ներքոյ խորհուրդ չարագործ ցուցանէին: Առաջին՝ զազատութիւն եկեղեցւոյ արկանէր ի ծառայութիւն Երկրորդ՝ միայնակեաց քրիստոնեայք, որ բնակեալ էին ի վանորայս, ընդ նովին աշխարհագրով էարկ: Երրորդ՝ զհարկ աշխարհին առաւել ծանրացոյց: Չորրորդ՝ զնախարարեանն բանսարկութեամբ արկ ընդ միմեանս և յամե-նայն տան արար խռովութիւն: Եւ զայս ամենայն առնէր, զի թերևս զմիաբանութիւնն քակտեսցէ և զուխտն եկեղեցւոյն ցրուեսցէ և զմիայնակեացսն փախուսցէ և զշինականսն վատնեսցէ, և առ յոյժ աղքատութեանն ակամայ դիմեսցեն յօրէնս մոգուց: Եւ ե՛ւս չարագոյն հինգերորդն. քանզի որ հազարապետն էր աշխարհին՝ իբրև զհայր վերակացու համարեալ էր աշխարհականացն քրիստոնէից. գրգռեաց, յարոյց զամբաստութիւն ի վերայ նորա և հանեալ զնա ի գործոյն՝ փոխանակ նորա պարսիկ ած յաշխարհն, և միւս ևս մոգպետ դատաւոր աշխարհին, զի զեկեղեցւոյ փառս աղաւաւաղեսցեն: Բայց սակայն թէպէտ և ամենայն գործքս այս դժնեայ էին, չև էր ուրուք ձեռն արկեալ յայտնի յեկեղեցին. վասն այնորիկ և ոչ ոք ընդդիմացաւ նմա, թէպէտ և էր ծանրութիւն հարկացն: Քանզի ուստի արժան էր առնուլ հարիւր դահեկան, նոյնչափ կըրկնէին և առնուին. սոյնպէս և եպիսկոպոսաց և երիցանց դնէին, ոչ միայն շինաց, այլ և սակից, բաժից և հասից, և հարկաց լերանց և դաշտաց և մայրեաց: Ոչ ըստ արքւնի արժանաւորութեանն առնուին, այլ հինաբար յափշտակելով, մինչև ինք-եանք իսկ մեծապէս զարմանային, թէ ուստի այս ամենայն գանձ ելանէ՝ զիա՞րդ շէն կայցէ աշխարհն Հայաստանեայց: Եւ իբրև տեսին, թէ այսու ամենայնիւ չկարացաք ձանձրացուցանել, յայնժամ յայտնապէս հրաման ետուն մոգաց և մոգպետաց նամակ մի ըստ ձախողակի դենին իւրեանց: 8 Եւ իբրև հասին ի Դուռն արքունի, ի մեծի շաբաթու Զատկին յանդիման լինէին թագաւորին: Բայց թէպէտ և տեսանէին զեղբարս իւրեանց ի մեծամեծ վիշտս տառապանաց, որ վասն անուան Քրիստոսի ճգնեալք էին պնդապէս, ոչ ինչ տրտում և տխուր զերեսս ցուցանէին հրապարակին: Եւ որչափ նոքա զուարթագին երևէին ամենեցուն, առաւել զարմանային չարասէրքն: Եւ զի օրէնք էին յառաջ ժամանակաւ, յորժամ ի Հայոց այրուձի ի Դուռն եր-թայր, ի ձեռն պատուաւորի զօրագլխի ուրուք այր ընդ առաջ յղէր և հարցանէր զողջոյն և զխաղաղութիւն Հայոց աշխարհին. և երկիցս և երիցս անգամ զնոյն առնէր, և զհանդէս գնդին ինքնին տեսանէր թագաւորն և յառաջ քան զգործ պատե-րազմին հասանել զգալն իսկ առ նա՝ մեծի մեծի շնորհակալութեան համարէր և առաջի աթոռակցացն իւրոց և ամենայն մեծամեծացն՝ գովութիւն մատուցանէր ամենեցուն. և յիշէր զնախնեացն զվաստակս և զառն առն քաջութիւն պատմէր նոցա: Իսկ այն օր ոչ մի ինչ յայսցանէ ամենևին ամենևին ինչ ոչ յիշեաց, այլ իբրև զչարադև մի՝ ոչ դադարէր յուզել և շարժել զբուք ձմերայնւոյ: Որպէս և նմանեալ իսկ էր ծովածուփ ալեկոծ խռովութեան, ոչ փրփրեալ, կուտակեալ. և վի-շապաձայն որոտալով, գազանաբար գոչելով առ հասարակ դողացուցանէր զտիեզեր-կան իշխանութիւնն, որպէս թէ փլեալ տարածանիցի համատարած ամենայն ի վերայ լերանց, խորոց և ձորոց՝ ապականել միանգամայն զլայնութիւն դաշտացն վայելչութեան: Մռնչալով բարբառ արձակեալ և ասէ. «Երդուեալ իմ է յարեգակն, ի մեծն աստուած, որ ճառագայթիւքն իւրովք լուսաւորէ զամենայն տիեզերս և ջերմու-թեամբն կենդանացնէ զամենայն գոյացեալսն. եթէ ոչ վաղիւ ընդ առաւօտն, ընդ երևումն սքանչելւոյն, ընդ իր զիւրաքանչիւր ծունր նմա ոչ կրկնեսջիք՝ խոստովա-նելով զնա աստուած, ոի ինչ թագացուցից ձեզ՝ զամենայն նեղութիւնս չարչարանացն ի վերայ ածելով, մինչև ակամայ կատարիցէք զկամս հրամանաց իմոց»: Իսկ հաւատացեալքն հաստատեալք ի Քրիստոս՝ ոչ ի սառնամանեաց ձմերնա-ւոյն հովանային, և ոչ ի տապոյ խորշակին ջեռնուին, և ոչ յահագին ձայնէն սար-սէին, և ոչ սպառնալեաց տանջանացն զանգիտէին, այլ ի վեր հայեցեալք զզօրու-թիւնն Քրիստոսի յօգնութիւն եկեալ տեսանէին. և զուարթագին դիմօք և համեստ բանիւք յառաջ մատուցեալ՝ տային պատասխանի թագաւորին: «Խնդրեմք ի քէն, արքա՛յ քաջ, ունկն դիր սակաւ բանից մերոց, և քաղցրու-թեամբ լուիցես՝ զոր ասելոցս եմք: Քանզի յիշեցուցանեմք քեզ զժամանակն Շապհոյ արքայից արքայի, ոչ էր հայր հաւուն քո Յազկերտի. և ետ նմա Աստուած զերկիրն Հայոց ի ժառանգութիւն սովին օրինօք, որով և մեք իսկ վարիմք այժ, և հարքն մեր և հաւք հարցն մերոց կացին նմա ի ծառայութեան վաստակս. և սիրով կատարէին զամենայն հրաման բանի նորա և բազում անգամ ի նմանէ մեծապարգևք ելանէին: Եւ յայնց ժամանակաց մինչև ի քո հայրենի աթոռդ՝ և մեք զնոյն ծառայութիւն ծա-ռայեցաք. բայց թերևս քեզ լաւագոյն քան զառաջնոցն»: Զայս ասելով ցուցանէին զքաջութիւն արութեանցն լաւագոյն քան զառաջնո-ցըն ըստ զինուորութեան կարգի: Իսկ զմտից և զսակից, և որ այլ ևս էին հարկք աշ-խարհին բազմագոյն քան առ հարցն նորա երթայր յարքունիս: «նաև՛ ի սուրբ եկեղեցւոյն, որ էր ազատ ի Քրիստոս ըստ կարգի նախնեացն մերոց ի սկզբանէ, և դու ընդ հարկաւ եդիր. և մեր առ սէր քոյոց տէրութեանդ ոչ ինչ ընդդիմացաք քեզ: Արդ վասն է՞ր յուզեալ. իցէ ցասումնս այս ի վերայ մեր. ասա՛ դու մեզ պատճառս վնասուն. եթէ օրէ՞նքն մեր պատճառք իցեն անվաստակ լինելոյ առաջի քո»: Իսկ չարադևն չի ամենայն նենգութեամբ՝ զերես ի մի կայս դարձուցեալ և ասէ. «Վնա՛ս համարիմ ընդունել ի գանձ արքունի զհարկս աշխարհին ձերոյ և անօ-գուտ՝ զքաջութիւն արութեան ձերոյ. քանզի տգիտաբար մոլորեալ էք ճշմարիտ օրի-նացս մերոց, և զաստուածս անաշրգէք, և զկրակ սպանանէք, և զջուրս պղծէք, և ըզ-մեռեալս պղծէք, և զմեռեալս ի հող թաղելով զերկիր ապականէք: Տեսանեմ զձեզ իբրև՛ զխաշինս ցրուեալս և վայրատեալս յանապատի, և յոյժ զեղջ է մտոց իմոց, թէ գուցէ աստուածքն բարկացեալ վասն ձեր՝ ի մէնջ վրէժս առնուցուն: Այլ դուք եթէ կամիք կեալ և կեցուցանել զանձինս ձեր և մեծարանօք անդրէն յուղարկիլ, զոր ասացի՝ վաղիւ վաղվաղակի կատարեցէ՛ք»: Յայնժամ երանելի նախարարքն առ հասարակ զձայնս իւրեանց բարձին և ասեն յանդիման ամենե՛ցուն. «Մի՛ դու, արքա՛յ, և մի՛ զայդ այլ ևս առ մեզ ասեր. քանզի՛ ոչ է եկեղեցի շինուած մարդոյ, և ոչ տուրք արեգական, որպէս դուգ այլ ընդ այլոյ կարծես, թէ ասուած իցէ. ոչ միայն զի աստուած չէ, այլ և կենդանի չէ: Այլ եկեղեցի՛ք ոչ են պարգևք թագաւորեաց, և ոչ արուեստ ճարտարութեանց, և ոչ գիւտ իմաստանոց, և ոչ աւար քաջութեանց զինուորեաց, և ոչ պատիր խաբէութիւնք դիւաց. Նա՛ և բնաւ իսկ ամենևին, զինչ և ասացիս յերկրաւորացս կամ ի վեհից կամ ի վատթարաց, բնաւ ուրեք եկեղեցի ի նոցանէ ոչ գտցի: Այլ շնորհք են մեծին Աստուծոյ, ոչ միում ումեք ի մարդկանէ տուեալ. այլ ամենայն բանաւոր ազգաց, որք վիճակեալք են ի բնակութիւն ի ներքոյ արեգականս: Հիմունք նորա եղեալ են ի վերայ հաստատուն վիմի. ոչ ներքինք շարժել կարեն, և ոչ վերինք դրդուեցուցանել: Եւ զոր երկինք և երկիր ոչ դողացուցանէ՝ մի՛ ոք ի մարդկանէ խրոխտացի յաղթել նմա: Հա՛պա, որով օրինակաւ զինչ կամիս առնել՝ կատարեա՛. պատրաստ եմք ամե-նեքեան առ ամենայն մեքենայս հարուածոցն տանտանաց, զոր սպառնացար. ոի միայն ի չարչարել, այլ և ի մեռանել: Եւ եթէ դարձեալ ևս զնոյն բանս հարցանես, ի միոջէ լուիցես առաւել քան զդոյն պատասխանի»: Յայնժամ դառնացեալ քան զլեղի թագաւորն՝ փլուզանէր անդէն ի փորին գծով կամաւոր մաղձոյն իւրոյ, և ընդ քիթսն և ընդ բերանն առ հասարակ գոլորշի ջերմախառն ելանէր, իբրև ի սաստիկ հնոցէ ծուխ թանձրացեալ: Եւ առ չհանդուրժել սրտին իւրոյ՝ կոտորէր զզօրութիւնս մարմնոյն և ծակոտէր զբազմամթեր աման խորհրդոցն, ցրուէր և վատնէր զամենայն խորհումն նենգութեան: Եւ զոր ոչ երբէք կամէր իւրոց սիրելեացն յայտնել՝ ակամայ առաջի ծառայիցն Քրիստոսի մերկա-նայր և դնէր զամենայն կարգաւ: Երեքկնէր և չորեքկնէր զանսուտ երդումն յարեգակն և ասէր այսպէս «Ոչ կարէք աւերել զանխաբ ամուրս իմ, և ոչ որում ցանկացեալդ էք՝ վաղվաղակի տամ գտանել ձեզ. այլ զամենեսեան զձեզ և որ ի գնդիս են՝ չարաչար կապանօք ի Սագաս-տան տամ անցուցանել ընդ անճանապարհ տեղիս, որ և բազումք ի բերդս ամուրս և ի բանդս անելս: Եւ ի ձեր աշխարհն առաքեցիս զօրս անթիւս հանդերձ փղօք և զկին և զորդիս ի Խուժաստան տամ խաղացուցանել. և զեկեղեցիս և զոր անուանէք վկա-յարանս՝ քակեցից, քանդեցից և յապականութիւն դարձուցից. և եթէ ոք ընդդէմ դար-ձեալ գտցի՝ կոխան եղեալ գազանաց անողորմ մեռանիցի: Եւ զամենայն ասացեալս արարից և կատարեցից առ մանացորդս աշխարհին»: Եւ վաղվաղակի հրամայէր զպատուական նախարարսն հանել մեծաւ անար-գանօք յերեսաց իւրոց և զգուշութեամբ, հրաման տուեալ դահճապետին, առանց կապանաց իւաքանչիւր վանս պահել: Եւ ինքն զառացեալ անօրէն դառնայր, ան-մխիթար տրտմութեամբ յօթևանսն անկանէր: ԵՐՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ ՎԱՍՆ ՄԻԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՍՈՒՐԲ ՈՒԽՏԻՆ ԵԿԵՂԵՑՒՈՅ 1 Յայնմ ժամանակի քահանայքն, որ անդէն ի զօրուն էին, առ չժուժալ սրտիցն բարկութեան՝ քակեալ որոշեցան ի նախարարացն և յամենայն բազմութենէն և զմի ոմն դեսպան ձիով առաքեցին փութապէս յաշխարհն Հայոց: Գոյժ ի բերան առեալ և զօձիս պատառեալ, հասեալ ի ժողովս եպիսկոպոսցն, մեծապէս յրտասուս հարեալ, կայր և պատմէր զամենայն անցս չարչարանացն. այլ ոչ յայնէր նոցա զծածկութիւն խորհրդոցն: Յայնմ ժամանակի սփռեցան եպիսկոպոսքն յիւրաքանչիւր իշխանութիւնս և առաքեցին զքորեպիսկոպոսս ի գեօղս և յագարակս և ի բազում ամուրս լեռնային գաւառացն: Դրդեցին, ժողովեցին զբազմութիւն արանց և կանանց, շինականաց և ազատաց, զքահանայից և զմենակեցաց. խրատ եգին, պնդեցին և արարին զամենես-եան զինոււորս Քրիստոսի: Եւ յառաջին բան խորհրդին այս հաստատեցաւ. «Ձեռն եղբօր հարազատի ի մերձաւոր իւր լիցի, որ անցեալ իցէ ըստ ուխտ պատուիրանին Աստուծոյ. և մի՛ խնայ-եսցէ հայր յորդի, և մի՛ ակն առնուցու որդի հօր պատուոյն: Կին կռուեսցի ընդ առն ամուսնոյ, և ծառայ դարձցի ընդդէմ տեառն իւրոյ: Օրէնք աստուածային կացցեն թագաւոր ի վերայ ամենայնի, և ի նմին օրինաց ընկալցին յանցաւորք զպատիժս գաս. պարտութեան»: Եւ իբրև այս այսպէս հաստատեցաւ, կազմեցաւ, երևեցան ամենեքեան զին-եալք և սաղաւրտեալք, սուր ընդ մէջ և վահան ի ձեռին՝ ոչ միայն արանց քաջաց, այլ և կանանց առնականանց: 2 Իսկ գունդն Հայոց ամենայն օգնականօք հանդերձ և մոգացն բազմութեամբ՝ յամսեանն չորրորդի եկին, հասին յաշխարհն Հայոց. ի գիւղաքաղաք մի մեծ, որում անուն էր Անգղ: Բանակեցան, բոլորեցան, զետեղեցան, և յամենայն կողմանց անդր ժողովեցան, և էին անթիւ բազմութիւն: Եւ եղև յետ աւուրց քսան և հնգից, մոգպետն ինքն մոգօքն հանդերձ հասանէր մեծաւ զօրութեամբ՝ քակել զդրունս եկեղեցւոյն յաւուր միաշաբաթուն. զփորձ առ-նուլ կամէր զառաջարկութեան գործոյն: Իսկ սուրբ Ղևոնդ երէց միաբանութեամբ առաջին խորհրդակցօքն և բազում ուխտիւ ի տեղւոջ անդ, պատրաստական դիպեցաւ, ոչ ետ թոյլ: Թէպէտ և ոչ էր տեղեկագոյն մտաց ամենեցուն նախարարացն և ոչ զօրութեան ուժոյ մոգպետին, ոչ ինչ եկաց, մնաց ամենայն եպիսկոպոսացն և ոչ առ սակաւ մի համբեր անօրէն իշխանին թողացուցանել. այլ բազում աղմուկ աղա-ղակի զօրացն և մոգաց հասուցանէր: Քանզի վիրգս ի ձեռն առեալ՝ զկառափունս մոգացն և մոգպետին ջարդեցին. փախստական յիւրաքանչիւր վանս արկանէին, և ինքեանք զպաշտօնն բարձրացուցեալ յեկեղեցւոջն՝ զտէրունական կանոնն կատարէ-ին, մինչև յերեկոյն միաշաբաթին անդադար լինելով: Եւ յետ այսր տագնապի խռովութեան՝ յամենայն կողմանց յաշխարհէն Հայոց բազմութիւն արանց և կանանց ի տեղին հասանէին: Եւ անդ էր տեսանել զմեծ աղէտ տարակուսին. ոմանք զգերարտօսր արձակելով իբր յաղբերականց հոսէին յաչաց իւրեանց, այլք բարձրաճիչ աղաղակաւ իբր այն թէ զերկինս դողացուցանէին, իսկ կէսքն խիզախելով և ի զէնս ընթանալով՝ զմահ քան զկեանս ընտրէին: Իսկ ոմանք ի սուրբ ուխտէ եկեղեցւոյն՝ զաւետարանն ի ձեռն առեալ՝ աղօթիւք առ Աստուած կար-դային, և այլք ըղձանային զպատառումն երկրին, զի անձանց լիցի գերեզման: Եւ այսպէս շտապ տագնապի ի վերայ մոգպետին հասուցանէին: Բազում անգամ աղա-չէր զօգնականն իւր, զի ի մահուանէ կարասցեն զնա ապրեցուցանել և ողջանգամ անդէն յարքունիս հասուցանել: Այլ վասն գործոյն, յոր եկեալն էր, ստիպէր զնոսա և ասէր. «Թող գրեմ և ցու-ցանեմ մեծ թագւորին, զի ի բաց թողացուցանէ զայսպիսի իրաց առաջարկութիւն. զի եթէ և ինքեանք աստուածքն եկեսցեն յօգնութիւն, չէ հնար օրինացս մոգութեան ի Հայս առնուլ զհաստատութիւն, որպէս զփորձ առի զմիաբանութեան ուխտին եկե-ցեցւոյ: Զի թէ էին զօրք աշխարհիս մոգք, ոչ ինչ խնայէին սոքա ի նոսա սատակ-մամբ՝ ոչ միայն զարտաքինսն, այլ և յեղբարս և յորդիս և յամենայն մերձաւորս իւր-եանց, նաև ոչ յանձինս իւրեանց: Մարդք, որ ոչ ի կապանաց զանգիտեն, և ոչ ի տան-տանաց երկնչին, և ոչ ի ստացուածոց պատկառին, և որ յետին չար է քան զամենայն չարիս՝ զմահ քան զկեանս ընտրեն, ո՞վ է որ կարէ նոցա դիմակաց լինել»: 3 Եւ անդէն հրոս հանեալ ի Սիւնեաց աշխարհէն՝ զիւր գունդն ստուարացոյց ի թիկունս օգնականութեան մոգաց և մոգպետին: եւ ապա սկսաւ ասել. «Աղէ՛ դու ան-գամ մի հրովարտակ ի Դուռն տուր վասն այրուձիոյն, որ յԱղուանսն է տասն հազար, զի ի ձմերոց ի Հայսս եկեսցեն. և յորժամ զնոսա ի ձեռին ունիցիմք, չիք ոք, որ եղծա-նել կարէ զհրամանն արքունի»: Պատասխանի ետ մոգպետն և ասէ զմարզպանն. «Այդ խորհուրդ դարձեալ իմոց բանիցս ընդդէմ է. քանզի մեք յորժամ բռնութեամբ կռուեցուք ընդ աշխարհ-իս, աշխարհս ի բաց քանդի, և մեք ի պատուհասէ չապրիմք, անձանց վնաս, և արքւնի մեծապէս զեան»: Եւ ոչ ինչ կամեցաւ ամենևին ունկն դնել նմա մարզպանն, զի սրտի մտօք կալ-եալ էր զպարսկական օրէնսն: Սկսաւ այնուհետև պատրել, զոմանս կարասեաւ և զոմանս ողոքական բանիւք. զռամիկն ամենայն՝ ահեղ բանիւք սպառնացեալ սրտաթափ առնէր: Հանապազորդ առատացոյց զռոճիկսն տաճարին և յերկարէր զնուագսն ուրախութեան, մաշելով զերկայնութիւն գիշերացն յերգս արբեցութեան և ի կաքաւս լկտութեան քաղցրացուցանէր ոմանց զկարգս երաժշտական և զերգս հեթանոսականս. մեծապէս գովութիւն մատուցանէր օրինաց թագաւորին: Բերեալ էր և յարքունստ բազմութիւն կարասւոյ և միում միում կաշառ գաղտ խթէր ի պատճառս պարգևի և պատուոյ. և բազում նենգութեամբ զանմեղ մարդիկ հրապու-րէր և յինքն արկանէր: Սկսաւ բաշխել մոգս ի տունս նախարարացն և մեծամեծ ռոճիկս կարգել, զոհել պատրուճակս և բռնաբար կնքաւոր մարդկանն տալ ուտել միզ յազածոյ և երկիր պագանել արեգականն: Իբրև սկսաւ բազմանալ ընդ ամենայն աշխարհն այնպիսի պղծագործ խառնակութիւն, յանդգնեցան և ևս կանայք փշտիպանացն յաւուր կիւրակէի անցուցանել զճրագունս եկեղեցւոյն և պատառել զհանդերձս հաւատաւոր կանանցն: 4 Զայս գուժկան աղմկի իբրև տեսին միաբան սուրբ եպիսկոպոսունքն, զաւե-տարանն ի ձեռն առեալ հասին և անկան առանց հարցանելոյ ի վանս սպարապետին, ուր ժողովեալ էին զօրքն Հայոց: Համբարձին զձայնս իւրեանց և ասեն. «Աղաչեմք զձեզ զամենեսեան սուրբ աւետարանաւս. եթէ ձերով խորհրդիւ գործէ զայն անօրէնութեան չարիս մարզպանն և մոգպետն, նախ զմեր պարանոցս հատէք, և ապա յեկեղեցին ձեռնարկեցէք: Ապա թէ առանց ձեր կամաց նոքա զայն չարն գործեն, ա՛յսօր խնդրեսցի վրէժդ այդ ի նոցանէ: Իսկ ուրք էին ի ներքս ի վանս սպարապետին՝ յոտն կացին, միաբան համբար-ձին զձայնս իւրեանց առ Աստուած և ասեն. «Դու Տէ՛ր սրտագէտ ամենեցուն, ոչ ինչ պիտի քեզ վկայութիւն ի մարդկանէ. եթէ խոտորեալ իցեմք ի քէն սրտի մտօք, զայն դու ինքնին քաջ գիտես. այսօր իսկ դատեա՛ զմեզ ըստ մեղաց մերոց: Ապա եթէ հաս-տատուն կամք յուխտի սուրբ աւետարանիս, դու Տէ՛ր, լեր մեր օգնական այսօր և տուր զթշնամիսն ճշմարտութեան ի ձեռս մեր, զի արասցուք ընդ նոսա ըստ կամաց քոց սրբոց»: Զայս իբրև ասացին ամենեքեան զգլուխ զգետնի հարկանէին, և ողջունեցան յաւետարանէն և յեպիսկոպոսացն: Իսկ մի ոմն ի նախարարացն, որ անդր դիպեցաւ, էր ի նոցա խորհրդի և ոչ միաբանեաց ընդ նոսա ի մեծ վկայութիւնն. և անդէն առ ժամայն ի նոցունց ի տեղւոջն քարկոծեցաւ, և ահ մեծ անկաւ ի վերայ ամենեցուն: Յայնժամ մենեքեան ի նախանձ բարկութեան բրդեցան, մինչև ամենայն տեսողացն երիկամունքն դողային, որք առ ոչ ինչ համարեցան զպարգևս արքունի և առ ոտն հարին զհրամանս ահագինս: Ընթացան վաղվաղակի ի զէնս իւրեանց, վառեցան, կազմեցան զգիշերն ամենայն և ընդ ծագել արեգականն զգունդն յերիս մասունս բաժանեալ՝ ի բանակն արկանէին: Գունդն առաջին յարևելից կուսէ, և գունդն երկրորդ յարևմտից կողմանէ և գունդն երրորդ ի հիւսիսոյ կողմանէ, շուրջա-նակի ի մէջ առեալ փակեցին զբազմութիւն բանակին. և զբազումս կոտորեցին և զևս բազմագոյնս կապեցին զերևելի մարդիկ և արկին ի բերդս ամուրս ընդ իւրեանց իշխանութեամբ: Եւ զառ և զապուռ, զաւար բանակին ի մի վայր ժողովեալ՝ պահէին իբր հրամանաւ արքունի: Իսկ մարզպանն ձերբակալ արարեալ, և միաբանէր ընդ նոսա և երդմամբ՝ հաստատուն կալ յուխտին, զղջանայր զառաջին քակումն ի նոցանէ: անկանէր ապաշխարութեամբ յոտս սուրբ եպիսկոպոսացն և աղաչէր խաղապատելով, զի մի՛ մերժեալ ընկեսցի առ ի նոցանէ: Կրկնէր և երեքկնէր զանսուտ երդումն առաջի բազ-մութեանն ի սուրբ աւետարանն. գրէր և կնքէր զերդումն և կապէր զաւետարանէն. և աղաչէր, զի յԱստուծոյ խնդրեացի վրէժխնդրութիւնն, և մի՛ նոքա մարկաբար սատակեսցեն զնա: Իսկ նոքա թէպէտ և հաստատեալ գիտէին զնենգութիւն կեղծա-ւորութեանն նորա, և եթէ խաբէութեամբ դառնայ անդրէն ի հին մոլորութիւնն,-ոչ ինչ փոյթ առնէին ձեռն արկանել ի նա վասն առաջին յանցանացն, այլ սուրբ աւետարանին թողին ի դատապարտութիւն: Իսկ որք եկեալ էին յաւարի առնուլ զսուրբ գանձն եկեղեցւոյն, ակամայ եդին զանձինս և զաւար իւրեանց առաջի սուրբ եպիսկոպոսացն և ամենայն զօրացն. և եղծեալ ապականեցաւ հրաման թագաւորին: Եւ յաջողեալք զօրութեամբն Աստու-ծոյ՝ աղաղակէին և ասէին գոհանալով արք և կանայք և ամենայն ռամիկ բազմու-թիւնն. «Պատրաստ եմք ի հալածանս և ի մահ և յամենայն նեղութիւնս և ի չարչա-րանս վասն սուրբ եկեղեցեաց, զոր աւանդեցին հարքն մեր առաջինք»: Ոչ երբէք այնուհետև առաւել տէրն քան զծառայ, և ոչ ազատ փափակացեալ քան զգեղջուկ վշտացեալ, և ոչ ոք քան զոք նուազեալ յարութենէ: Մի սիրտ յօժարու-թեան ամենեցուն արանց և կանանց, ծերոց և տղայոց և ամենայն միաբանելոց ի Քրիստոս: Քանզի առ հասարակ զմի զինուորութիւնն զինուորեացն, և զմի ագան զրահ հաւատոց պատուիրանին Քրիստոսի. միով գօտեաւ ճշմարտութեան պնդեցին զմէջս արք և կանայք: Ընկեցեալ կայր այնուհետև ոսկի, և ոչ ոք առնոյր իւր առանձինն արծաթ, և արհամարհեալ առանց ագահութեան, անարգեալ պատուական հանդերձք առ ի զարդս մեծարանց: Նա՛ իւրաքանչիւր ստացուածք ոչ ինչ համարէին յաչս իւրեանց ստացողին: Տեսանէին զանձինս իւրեանց իբրև զմեռեալ դիակունս, և զիւրաքանչիւր գերեզմանս ինքեանք փորէին, և կեանք իւրեանց ի մահ համարեալ էին, և մահ իւր-եանց անշուշտ կեանք: Բայց այս բարբառ ստէպ ստէպ ընթանայր. «Քաջութեամբ միայն մեռցուք, զանուն և զոգիս և եթ ժառանգեսցուք, զի կենդանի իցէ զմեզ Քրիստոս, որու դիւրին է միւս անգամ նորոգել զմեզ ի հոգոյ և զամենայն զհառաջագոյն զննջցեալսն, և հատուցանել իւրաքանչիւր ըստ գործս իւրեանց»: Յայնմ ժամանակի դարձեալ յարձակեցան ի վերայ բերդիցն և աւանաց, զոր ունէին Պարսիկքն ի տեղիս-տեղիս, յամրոցս աշխարհին. տապալէին, քանդէին ըզ-բնակութիւնս նոցա: Առաջին զմեծն Արտաշատ հանդերձ աւանօք իւրովք. և առնուին զանմատոյց ամուրսն՝ զԳառնի քաղաքն, զԱնին, զԱրտագերս և զաւանս իւրեանց. զԵրկայնորդսն և զԱրհնին և զաւանս իւրեանց. զԲարձրաբուղն, զԽորա-նիստն, զԾխանիստն, զանկասկածելի Ողականն և ընդ նոսա և զաւանս իւրեանց. զԱրփանեալն, զՎանն աւան, ընդ նմին և զաւանսն իւր. զԳռեալն և զԿապոյտն, զՈրոտն և զՎասակաշատն: Զամենեսին զայս իւրաքանչիւր գեղիւք և ագարակօք, զօրոք և զօրագլխօք ի նմին ամ ի առեալ տապալեցին և ի գերութիւն վարեցին զարս և զկանայս ընչիւք և ստացուածովք, հանդերձ պատուական գանձիւք և նոցին սպասուք: Տապալէին, քանդէին զշինուածս նոցա և այրէին, կիզուին զտունս պաշտօնարկի և պաշտաման կրակի: Սրբէին զպղծութիւն կռապաշտութեանցն և առնուին զկահ և զկազմածս ատրուշանացն, բերէին և դնէին ի սուրբ եկեղեծւոջն և ի ձեռն սուրբ քահանայիցն նուիրէին ի սպաս տէրունական սեղանոյն: Եւ փոխանակ սնոտի պաշտամանցն, զոր տապալեցին յամենայն տեղիս հեթանոսացն, զփրկական խաչն Քրիստոսի կանգ-նէին, զամենասուրբ սեղանն ուղղէին և զկենդանարար խորհուրդն կատարէին սըր-բութեամբ. պաշտօնեայս և քահանայս ի տեղւոջն կացուցանէին: Յուսով հաստատ-եալ խնդայր ամենայն երկիրն առհասարակ : 5 Իսկ իբրև զայս կատարեցին և արարին իւրեանց մեծապէս հաստատութիւն և դեռ անդէն ի տեղւոջն զետեղեալ էին խաղաղութեամբ, գուժկան հասնէր յաշխարհէն Հայոց, զճակատ հարեալ և զօձիս պատառեալ վասն ապստամբին Վասակայ. «Յետս կացեալ ուխտէն քրիստոնէութեան և աւերեալ զբազում տեղիս Հայոց աշխարհին, մանաւանդ զձմերոցս արքունի, որ կայանք զօրացն էին, զԳառնին և զԵրամայիս և զԴրասխանակերտն՝ զՄեծ Դաստակերտն, զՎարդանաշատն և զամուրն Օշական, զՓառախոտն, զԱարդեանսն, զՑոլակերտն աւան և զբերդն Արմաւրի, զԿուաշն աւան, զԱռուճն, զԱշնակն և զամենայն ոտն Արագածու, և զնահանգն Արտաշատու և զԱրտաշատն ինքնին գլխովին, և զամենայն գիւղս և զաւանս, որ շուրջ զնովաւ էին. առեալ, աւերեալ և հրձիգ արարեալ, և զամենեցուն ձեր զընտանիս փախուցեալ, մերժեալ յիւրաքանչիւր բնակութենէ: Ձեռն արկեալ և ի սուրբ եկեղեցիսն, տարեալ և զսուրբ սպաս եկեղեցւոյն սեղանոյ. գերի վարեալ զընտանիս քահանայից և զնոսին կապեալ և եդեալ ի բանդի. և ինքն սփռեալ, տարածեալ ասպատակաւ աւերէ զերկիրն ամենայն: Եւ գունդն, որ էր ի կողմանս Ատրպատականի, ոչ ժամանեաց ձեռն տալ ի միջոց աշխարհին: Եւ զօրքն, որ անդ մնացեալ էին խոյս տւեալ յանօրի-նէն՝ մերժեցան յեզր աշխարհին և դեռ պահեն ընդ ձեզ զուխտ միաբանութեան սիրոյն Քրիստոսի: Բայց այն որ ընդ նմայն էին՝ են ոմանք որ փախեան յիւրաքան-չիւր տեղիս, և բազումք այն են, որ զհետ մոլորեցան նորա ամբարշտութեանն»: Չու արարեալ ի տեղւոջէ անտի՝ դառնալ անդրէն յաշխարհն Հայոց մեծաւ ստիպով և բազում աւարաւ և անչափ մեծութեամբ. և անտրտում ուրախութեամաբ երգս ի բերան առեալ և ասէին ձայնիւ. «Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա. ո՞ եհար զազգս մեծամեծս և սպան զիշխանս հզօրս, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն նորա»: Եւ զայս սաղմոս երգելով մինչև ի վախճան՝ կատարեալ աղօթիւք փառատրութիւն սուրբ Երրորդութեանն մատուցաէին, անդ յանձանէր, ածէր զօրավարն զկաց և մնաց զօրականին՝ առաջա-պահօք և վերջապահօք, կողմապահօք ողջ և առողջ հասուցեալ յաւուրս երեսուն մերձ ի սահմանս հայրենի աշխարհին: Ազդ եղև ուրացեալն Վասակայ և իշխանացն, որ ընդ նմա էին, քաջութիւն նահատակութեան գնդին Վարդանայ յաշխարհին Աղուանից և միաբանութիւնն ևս Հոնաց: Մինչչև յանդիման եղեալ էին միմեանց, զգիշեր մի օգնական գտեալ նորա՝ փախստեայ և անկանէր յամուրս իւրոյ աշխարհին: Եւ այնպէս տագնապաւ մերժե-ցաւ զգերի և զաւարն, զոր առեալ էր յԱյրարտ գաւառէ, ակամայ զիւրն ևս ի վերայ եթող և փախեաւ: Եւ քանզի ժամանակ ձմերայնւոյ հասեալ էր, և զռօճիկս՝ թշնամեաց գնդին հարեալ էր, ոչ կարէր զմիով տեղեաւ համագունդ զզօրսն դարմանել. այլ սփռէր, տարածանէր ընդ գաւառս գաւառս աշխարհին առ ի հանգիստ ձմերոցի: Պատուէր հրամանի տայր պատրաստական լինել կազմութեամբ առ ժամանակ գարանոյն: Եւ զսակաւս ի գնդէն յաւագ նախարարացն գործակից իւր թողեալ, բռնանայր ի վերայ՝ ունելով զթագաւորանիստ տեղիսն: Եւ գունդս գունդս արձակէր յաշխարհն Սիւնեաց, առնոյր և աւերէր զբազում գաւառս. և այնպէս ի նեղ արկանէր զնա և զ ամենայ զօրսն, որ ընդ նմա էին, զի զէշս և զձիս մեռելոտիս առ սովոյն վտանգի անխտիր ուտէին: Եւ բազում հարուածս հա-սուցանէին ի վերայ ուրացելոցն, մինչև ժողով սուրբ եպիսկոպոսացն և ամենայն ուխտ քահանայութեանն դառնապէս արտասուս իջուցանէին ի վերայ չարաչար վշտացելոցն, որ բոկ և հետի վարէին զարս և զկանայս փափկասունս. և բազում տղայք զքարի հարեալ ընկեցան յանցս ճանապարհաց: ՉՈՐՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ ԵՐԿՊԱՌԱԿՈՒԹԻՒՆ ԲԱԺԱՆԵԼՈՑՆ Ի ՍՈՒՐԲ ՈՒԽՏէՆ Այս անօրէն Միհրներսեհ, քանզի յառաջագուն ստուգեալ գիտէր զամբար-ըշտութեան Վասակայ, և յայնմ ժամանակի ևս յղէր և կոչէր զնա առ ինքն: Որպէս նորա իսկ յառաջագոյն զատեալ և որոշեալ էր ի միաբանութենէն Հայոց: Եկն և յանդիման եղև. և ստուգէր զիւր հաւատարմութիւնն և զՀայոց անիրաւ ապստամ-բութիւնն: Յաւել և պատմաց ևս առաւելաբանութեամբ՝ զոր ինչ ոչ էր գործեալ Հայոց, և կամէր ընտանեբար ընդ միտ մտանել անօրինին: Բայց նա թէպէտ և ի ներքոյ յոյժ դսրովէր զնա, այլ արտաքին դիմօք մեծար-եաց և եդ առաջի նորա զմեծամեծ պարգևս երկրաւորս: Եւ խոստացաւ նմա իշխա-նութիւն աւելի քան զոր ունէրն, և հայեցոյց զնա ի կարծիս սնոտիս, որ ի վեր էր քան զիւր տէրութիւնն. իբր թէ անկ իցէ նմա հասանել մինչ ի թագւորական վիճակն. բայց միայն հնարս իրացն խնդրեսցէ, թէ ո՛րպէս քակտեսցի միաբանութիւն ուխտին Հայոց, և թագաւորին կամքն կատարեսցին յաշխարհին: Եւ իբրև յանձն էառ զամենայն ինչ՝ երթալ զկնի կամաց նորա, գիտաց և ծերն դառնացեալ, եթէ թմրեալ և ցնորեալ և քակեալ է ի հաստատութենէ միաբանելոցն. յոյժ մխիթարեցաւ ի միտս իւր տրտմեալս և ած զմտաւ, թէ և զամենեսեան այսպէս կարիցեմք որսալ յանգիւտ կորուստն: եւ իւրոյ հնարագիտութեանն տայր զանիմաս-տութիւն առնն. և այնմ ոչ էր տեղեակ, թէ նա իւրովի զիւր անձն զատեալ և որոշեալ է ի սուրբ եկեղեցւոյն, հեռացեալ և օտարացեալ ի սիրոյն Քրիստոսի: Ձեռն արկ կամակորութեամբ և եմուտ յորդեգրութիւն դիւապաշտութեանն և եղև աման չարին, և ելից զնա սատանայ ամենայն խորամանկութեամբ: Ի ձեռն էառ իբրև զվահան, և ագաւ զնա իբրև զզրահս, և եղև իբր զինուոր կատարեալ կամաց նորա: Մարտեաւ հնարիւք ընդ իմաստունս և յոյժ խորագիտութեամբ ընդ գիտունս, յայտնի ընդ անմեղս և ի ծածուկ ընդ խորհրդականս. ձեռն էարկ և եհան զբազումս ի գնդէն Քրիստոսի և խառնեաց ի գունդս դիւաց: Եւ ի բազում յայլ տեղիս գողաբար սողեցաւ և եմուտ իբրև զօձ ի մէջ ամրացելոցն. և խրամ հատեալ յափըշ-տակեաց և էառ և եհան յայտնութեամբ զբազումս յազատաց և զբազմագոյնս ի շինականաց և զայլ ոմանս յանուանեալ քահանայից: Եւ ժողովեաց զամենայն գայթակղութիւն և արար գունդ զօրաց բազմաց. գրեաց և եցոյց զբազումս ի նոցանէ յականէ յանուանէ մեծ հազարապետին, և զիւր քաջութիւն արութեանն, մեծապէս պարծելով՝ որպէս աշակերտեաց մոլորութիւն խաբէութեան, և բաժանեալս և երկցեղս երևեցոյց զզօրսն Հայոց: Եւ իբրև այս ամենայն չարիք յաջողեցան նմա, քակեաց և զմիաբանութիւն աշխարհին Վրաց ի Հայոց և Աղուանիցն ոչ ետ յառաջ խաղալ. և զաշխարհն Աղձնեաց ըստ նմին իսկ օրինակի յետս կալաւ: Գրեաց հրովարտակ և աշխարհին Յունաց, ցուցանելով նոցա այլ ընդ այլոյ ստութեամբ, առ այր մի, որոյ Վասակ անուն էր, յայնց Մամիկոնենից, որ կան ի ծառայութեան Յունաց: Եւ ի թշնամութեան ժամա-նակին այրն այն սպարապետ էր ստորին Հայոց և հաւատարիմ զօրացն Հոռոմոց ի սահմանին Պարսից և արտաքոյ էր օրինացն Աստուծոյ գործովք իւրովք: Եգիտ այս Վասակ զայն Վասակ իւր գործակից ի մեծամեծ չարիսն, յոր միաբանեցին երկոքեանն: Գրէր նա և ցուցանէր հանապազորդ, իբր թէ ամենայն Հայք զկնի իւր միաբա-նեցին: Եւ զնոյն գիր մեծաւ զգուշութեամբ ներքին Վասակն տայր տանէր ի թագա-ւորանիստ քաղաքն կայսեր. մինչև զսուրբ եպիսկոպոսացն զմիտս ևս ուծացոյց ի նոցանէ և զամենայն զօրսն Յունաց յերկբայս արար յուխտէն: Սոյնպէս առնէր և ընդ ամենայն կողմանս ամրականաց աշխարհին, ի Տմորի-սըն և ի Կորդիսն, յԱրցախ և յԱղուանսն, ի Վիրս և յաշխարհն Խաղտեաց. յղէր, պնդէր, զի ասպնջականութեան ոք արժանի մի արասցէ: Եւ ըստ մեծի չարութեան նորա առաւել ևս ժամանակն եբեր նմա զհաջողու-թիւն իրացն զի ամենևին արտաքուստ օգնական ոք ոչ գտաւ գնդին Հայոց, բայց յայնց Հոնաց, որոց բանս եղեալ էր: Սակայն և վասն նոցա կուտեաց զբազում այրու-ձին Արեաց, արգել և փակեաց զդրունս ելի նոցա. քանզի ոչ տայր դադար ամենևին թագաւորին Պարսից, այլ յղէր և կոչէր զգւնդս բազումս ի պահակն Ճրայ: Զայս ամենայն իբրև արար և կատարեաց ըստ հրամանի թագաւորին, օր ըստ օրէ գրէր և ցուցանէր մեծ հազարապետին Պարսից, որ ղօղեալ և թաքուցեալ էր ի քաղաքն Փայտակարան: Համարձակեցաւ այնուհետև և նա ցուցանել զինքն բազում ազգաց. է՛ր որոց ահ արկանէր, և է՛ր որոց սիրով պարգևս բաշխէր: Կոչէր առ ինքն զՎասակ և որք և որք ընդ նմա իշխանքն ամենեքեան, բազում պարգևս շնորհէր նոցա յարքունուստ և զօրացն, որ ի նորա բանի էին: Տարեալ էր զառաջեաւ և զու-րացեալ երիցունսն. ցուդանէր, հաստատէր և յայտ առնէր, եթէ սոքօք որսացայց զնոսա՝ քակտել ի միաբան ուխտէն: Իսկ հազարապետն իբրև զայն լսէր, յոյժ շնորհակալ լինէր երիցանցն և յոյս առաջի դնէր նոցա. «Եթէ լիցի մեր յաղթութիւնդ, զայլոց քահանայիցս կեանս դոցա շնորհեցից և զմեծ վաստակ դոցա ցուցից թագաւորին»: Եւ այսպէս չարիս իբրև ետես ի նմա Միհրներսեհ, քան յանձն իւր՝ առաւել ի նա էր յուսացեալ: Հարցանէր և ստուգէր, թէ քանի այր կայ ի Հայոց աշխարհին ի գնդին Վարդանայ ընդ ամենայն բազմութիւնն: Իբրև լուաւ ի նմանէ, թէ աւելի քան զվաթսուն հազար են, խնդրէր ևս տեղեկութիւն վասն իւրաքանչիւր անձին քաջու-թեան, և կամ քանի՝ այն որ մերկ առանց զինու աղեղնաւորք իցեն. սոյնպէս և վասն վահանաւոր հետևակացն: Եւ իբրև զայս ամենայն տեղեկացաւ ի նմանէ, կոչէր զամենայն զօրագլխեանն պատուէր հրամանի տայր ամենեցուն յանդիման նորա, զի խրատու նորա լուիցեն ամենեքեան: Եւ զամենայն զօրսն զօրագլխօքն հանդերձ յանձն առնէր առն միում յաւագացն, որում անուն է Մուշկան Նիսալաւուրտ: Եւ ինքն խաղայր, անդրէն գնայր յերկիրն արևելից. և յանդիման եղեալ մեծի թագաւորին՝ պատմէր զամենայն անցս իրացն. զիւր հնարաւոր իմաստութիւնն և զՎասակայ խաբեբայ պատրանս հայթայ-թանացն, որպէս զառաջինն զիւր զամբարշտութիւնն կամեցաւ ծածկել այնու, զի քակեալ երկպառակեաց զգունդն հայոց: Իբրև լուաւ զայս ամենայն թագաւորն ի բե-րանոյ մեծ հազարապետին, դառնացաւ յանձն իւր և ասէ անսուտ երդմամբ. «Եթէ ապրեսցի անօրէնն այն ի մեծ պատերազմէն, մեծաւ անարգանօք տամ ըմպել նմա զբաժակն դառնութեան մահու»: ՀԻՆԳԵՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ ՅԱՐՁԱԿՈՒՄՆ ԱՐԵՒԵԼԵԱՅՑ 1 Մեծ է սէրն Աստուծոյ քան զամենայն մեծութիւն երկրաւոր և այնպէս աներ-կիւղս առնէ զմարդիկ՝ իբրև զանմարմին զօրս հրեշտակաց, որպէս անդստին ի սկզբանէ է տեսանել զբազումս բազում անգամ ի բազում տեղիս: Մարդիկ, որ սիրովն Աստուծոյ իբրև զինու վառեալք էին, ոչ ինչ խնայեցին զանգիտելով իբրև զանարի, գոլով վատասիրտք, կամ ի մահ անձանց, կամ յափշտակութիւն ընչից, կամ ի խող-խողումն սիրելեաց, կամ ի գերութիւն ընտանեաց, ելանել ի հայրենի երկրէն և ան-կանել ի ստրկութիւն, յօտարութեան. առ ոչինչ համարեցան զայս ամենայն անցս չարչարանացն, այլ միայն միաբան կալ ընդ Աստուծոյ, զի ի նմանէ միայն մի՛ գերի ելցեն. և ամենայն երևելի մեծութեանս զնա բաւական համարեցան՝ ընտրեալ ի միտո իւրեանց: Եւ զուրացութիւնն մեռելութիւն վարկանէին, զմահ վասն Աստուծոյ՝ անանց կենդանութիւն, և ծառայել յերկրի՝ ազատութիւն կենաց իւրեանց, և ընկե-նուլ զանձինս յօտարութիւն՝ ընդ Աստուծոյ գիւտից. որպէս յայսմ ժամանակի տե-սաք աչօք մերովք, զի զնոյն նահատակութիւն նահատակեցաւ և աշխարհս Հայոց: Քաանզի իբրև ետես մեծն Վարդան զերկառակութիւն աշխարհին իւրոյ, ոչ ինչ թերահաւատութեամբ զանգիտեաց: Թէպէտ և ստուգեալ գիտաց զբազմաց այլոց ևս զերկմտութիւն, որ դեռ ևս ընդ նմա միաբանեալք էին՝ քաջալերեցաւ յանձն իւր և քաջալերեաց զզօրսն իւր. քանզի ինքն իսկ բռնացեալ ունէր զթագաւորանիստ տեղիսն միաբանութեամբ նախարարացն, որ ոչ քակեցան ի սուրբ ուխտէն: Հրաման տուեալ ամենայն զօրացն ժողովել յԱրտաշատ քաղաք. փոխանակ յետս կացելոցն, որ ելին զհետ իշխանին Սիւնեաց, զեղբայրս կամ զորդիս կամ զեղբարցն որդիս ի տեղիս նոցա մատուցանէր և զիւրաքանչիւր զօրս տայր նոցա, զի դեռ ևս ինքն ունէր զամենայն աշխարհն: Եւ փութով ամենեքեան ի տեղի պատերազմին եկեալ հասանէին իւրաքան-չիւր զօրօք և ամենայն պատրաստութեամբ, նորա և որ բունքն հաստատուն կացեալ էին ի տեղւոջն. Ներշապուհ Արծրունի, և Խորէն Խորխոռունի, և ինքն Սպարապետն, և Արտակ Պալունի, և Վահան Ամատունի, և գունդն Վահևունեաց, և Թաթուլ Դիմաքս-եան, և Արշաւիր Արշարունի, և Շմաւոն Անձաւացի, և Տաճատ Գնթունի, և Ատոմ Գնունի, և Խոսրով Գաբեղեան, և Կարէն Սահառունի, և Հմայեակ Դիմաքսեան, և միւս ևս այլ Դիմաքսեան Գազրիկ, և ներսեհ Քաջբերունի, և Փարսամն Մանդակունի, և Արսէն Ընձայացի, և այրուկ Սլկունի, և Վրէն Տաշբացի, և Ապրսամ Արծրունեացն, և Շահխոռապետն արքունի, և Խուրս Սրունձտեաց, և Քողեանքն, և Ակէացիքն, և Տըր-պատունիքն, և զօրքն Ռշտունեաց, և ամենայն գործակալքն արքունի իւրաքանչիւր զօրօքն հանդերձ: Սոքա ամենեքեան համագունդք հասանէին ի գործ պատերազմին ի դաշտն Արտազու, և լինէր հանդէս համարուն վաթսուն և վեց հազար այր ընդ հեծեալ և ընդ հետևակ: Եկին ընդ նոսա սուրբքն Յովսէփ և Ղևոնդ երէց, բազում և այլ քահանայք և ևս բազմագոյն պաշտօնեայք. Քանզի ոչ ինչ զանգիտեցին և նոքա համարէին զկռիւն, այլ հոգևոր առաքինութեան. ցանկային մահակից լինել քաջ նահատակացն: Սկսաւ սպարապետն խօսել միաբանութեամբ նախարարացն ընդ զօրսն և ասէ. «Ի բազում պատերազմունս մտեալ է իմ, և ձեր ընդ իս. է՛ ուրեք, զի քաջապէս Յաղթեցաք թշննամեացն, և է՛ ուրեք զի նոքա մեզ յաղթեցին. և բազում այն է, որ յաղթող գտեալ եմք և ոչ յաղթեալք: Եւ միանգամայն այն ամենայն էին մարմնոյ պարծանք. քանզի հրամանաւ անցաւոր թագաւորին մարտնչէաք: Որ փախչէր՝ վատանուն յաշխարհի երևէր և անողորմ մահ ի նմանէ գտանէր. իսկ որ քաջութ-եամբ յառաջ մատչէր՝ քաջ անուն ազգի ժառանգէր և պարգևս մեծամեծս յանցաւոր և ի մահկանացու թագաւորէն ընդունէր: Եւ մեք իսկ աւասիկ յիւաքան-չիւր մարմինս ունիմք վէրս և սպիս բազումս. և բազում այն քաջութիւն իցէ, վասն որոյ առեալ իցէ և պարգևս մեծամեածս: Անարգ և անօգուտ զքաջութիւնսն համարիմ և առ ոչինչ՝ զպարգևսն բազումս. վասն զի ամենեքեան խափանելոց են: «Իսկ արդ եթէ վասն մահկանացու հրամանատուին զայն արութիւնս կատարէաք, ո՛րչափ ևս առաւել վասն անմահ թագաւորին մերոյ, որ տէրն է կենդա-նեաց և մեռելոց և դատելոց է զամենայն մարդ ըստ գործոց իւրոց: Ապաքէն եթէ կարի շատ յառաջ մատուցեալ ծերացայց, սակայն ելանելոց եմք ի մարմնոյ աստի, զի մտցուք առ Աստուած կենդանի, որ ոչ ևս ելանիցեմք ի նմանէ: «Արդ աղաչեմ զձեզ, ո՛վ քաջ նիզակակիցք իմ, մանաւանդ զի բազումք ի ձէնջ լաւագոյնք է քան զիս արութեամբ, գահու ի վեր ըստ հայրենի պատւոյն, բայց յոր-ժամ ձերով կամօք և յօժարութեամբ առաջնորդ և զօրագլուխ ձեզ կացուցէք, հեշտ և բաղձալի թուեսցին բանք իմ ի լսելիս մեծամեծաց և փոքունց: Մի՛ երկուցեալ զան-գիտեսցուք ի բազմութենէ հեթանոսացն և մի՛ յահագին որոյ ան մահկանացուի թի-կունս դարձուսցուք. զի եթէ տացէ Տէր յաղութիւն ի ձեռս մեր, սատակեսցուք զզօրու-թիւն նոցա, զի բարձրասցի կողմն ճշմարտութեան, և եթէ հասեալ իցէ ժամանակ կենաց մերոց սուրբ մահուամբ պատերազմիս, ընկալցուք խնդութեամբ սրտիւ. բայց միայն յարութիւնս քաջութեան՝ վատութիւն մի՛ խառնեսցուք: «Մանաւանդ զի անմոռաց է ինձ, յիշելով զիմ և զոմանց ի մէնջ, ի ժամանակ-ին՝ զի զանօրէն իշխանն խաբեցաք պատրեցաք իբրև զմանուկ մի տղայ անպիտան, իբր այն եթէ ի վերին երեսս զկամս նորա անբարշտութեանն կատարեցաք. բայց ի ծածուկ զխորհուրդս Տէր ինքնին վկայէ մեզ, որպէս անքակ կացեալ, եմք ի նմանէ: Զոր և դուք ինքնին իսկ գիտէք, վասն սիրելեաց մերոց, որ ի մեծի նեղութեան էին, հնարս խնդրէաք վասն յանդորր հանելոյ. զի նոքաք հանդերձ մարտ եղեալ կռուես-ցուք ընդ անօրէն իշխանին վասն հայրենի աստուածատուր օրինացն: Եւ իբրև նոցա ոչ ինչ կարացաք օգնել, անհնար լիցի այս, եթէ վասն մարմնաւոր սիրոյ զԱստուած ընդ մարկան փոխանակիցեմք: «Իսկ արդ յեֆկուս և յերիս կռիւս Տէր ինքնին մեծազօրութեամբ օգնեաց մեզ, որպէս զի զանուն քաջութեան ժառանգեցաք, և զզօրսն արքունի չարաչար հարաք, և զմոգսն անողորմ սատակեցաք, և զպղծութիւն կռապաշտութեանն ի տեղեց տեղ-եաց սրբեցաք, զանօրէն հրաման թագաւորին եղծաք ապականեցաք, զխռովութիւն ծովուն ցածուցաք, լեռնացեալ ալիքն դաշտացան, բարձրադէզ փրփուրն սպառե-ցաւ, գազանացեալ սրտմտութիւնն դադարեաց: Որ ի վերայ ամպոց որոտայր, նկուն եղեալ՝ քան զսովորական բնութիւնն ի վայր գտաւ ընդ մեզ խօսելով: որ բանիւ հրա-մանաւ կամէր կատարեալ զչարութիւնն իւր ի վերայ սուրբ եկեղեցւոյ, արդ աղեղամբ և նիզակաւ և սրով կռուի: Որ իբրև զգոյն ի մարմնոյ՝ չկարէ շրջել, թերևս և ոչ այր կարասցէ մինչև ի կատարած: Քանզի հիմունք սորա հաստատութեամբ եղեալ են ի վերայ վիմին անշարժութեան, ոչ ի վերայ երկրի, այլ ի վեր յերկինս, ուր ոչ անձրևք իջանեն, և ոչ հողմք շնչեն, և ոչ հեղեղս յարուցանեն: Եւ մեք թէպէտ և մարմնով յերկրի եմք, այլ հաւատով յերկինս եմք շինեալ, ուր ոչ ոք կարէ հասանել յանձեռա-գործ շինուածն Քրիստոսի: «Հաստատուն կացէք յանշուշտ զօրագլուխն մեր, որ ոչ երբեք մոռասցի զգոր-ծըս նահատակութեան ձերոյ: Ո՛վ քաջք, մեզ այս մեծապէս է, զոր կատարեաց ի ձեռն մերոյ բնութեանս, յորում և զօրութիւնն Աստուծոյ մեծապէս երևի: Զի եթէ զայլս կոտորելով ի վերայ աստուածային օինացն՝ պարծանս անձանց ժառանգ-եացք և զքաջ անուն ազգատոհմին մերոյ թողաք եկեղեցւոյ, և վարձուց ակնկալու-թիւն ի Տեառնէ է, որ պահէ իւրաքանչիւր ումեք ի մէնջ ըստ սրտին յօժարութեան և ըստ գործոց առաջարկութեան, - ո՛րչափ ես առաւել, եթէ մեք մեռանիցիմք ի վերայ մեծի վկայութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի, որում և երկնաւորքն են ցան-կացեալ, եթէ դոյր հնար: եւ զի այս պարգևք ոչ ամենեցուն է անկ, այլ որում պատ-րաստի ի բարերար Տեառնէն, և մեզ այս ոչ եթէ յարդար գործոց ինչ պատահեաց. այլ յաննախանձ պարգևատուէն. որպէս և ասէ իսկ ի սուրբ կտակարանին. «Ուր առաւել եղեն մեղքն, անդէն առաւելան շնորհքն Աստուծոյ»: «Եւ մեզ կարի քաջ ի դէպ ելանէ հրաման պատասխանւոյս այսորիկ. որպէս և առաւելապէս երևեցաք մարդկան ամբարշտեալք, կրկին առաւելապէս երևեսցուք արդարացեալք մարդկան և հրեշտակաց և Հօրն ամենեցուն: Զի որ որ լուան ապա-քէն զմէնջ մարդիկ ի գործ ամբարաշտութեանն, արտասուս բազում հեղան ի սուրբ եկեղեցւոջն, և ևս բազմագոյն ի մէջ սիրելացն մերոց: Նաև ընկերք մեր սրով սըրտ-մտեալ սպառնային մեզ և մահ ի վերայ հասուցանել կամէին, և ծառայքն մեր սար-տուցեալ փախչէին ի մէնջ: Եւ հեռաւորսց, որոց լուեալ էր զանուն քրիստոնէութեան մերոյ, քանզի ոչ էին տեղեակ խորհրդոցն մերոց, ողբս ի բերան առեալ՝ անդադար աշխարէին զմեզ և անգիտութեամբ հայհոյութնս բազումս խօսէին զմենջ: Եւ որ մեծն քան զամենայն՝ ասացից. ոչ միայն մարդիկ յերկրի, այլ և հրեշտակք յերկինս զերեսս իւրեանց դարձուցին ի մէնջ, զի մի՛ տխուր դիմօք հայեսցին ի մեզ: «Եւ ահա եկն, եհաս ժամանակ, զի զամենայն զկեղտ անուն ի մէնջ ի բաց բար-ձցուք: Յայնժամ իբրև զթախծեալ սգաւոր՝ յոգի և մարմին էաք տրտմեալք, այսօր զուարթացեալ և զգաստացեալք յերկոսեան առ հասարակ եմք շրջացեալք. քնզի և զՏէրն բարերար ընդ մեզ տեսանեմք յառաջնորդութիւն. չէ՛ մեր մարդ զօրավար, այլ զօրագլուխն ամենայն մարտիրոսաց: Երկիւղ՝ թերահաւատութեան է նշանակ. ըզթե-րահաւատութիւն մեք ի մէնջ վաղ մերժեցաք, ընդ նմին և երկիւղն փախիցէ ի մտաց և ի խորհրդոց մերոց»: Զայս ամենայն առաքինի զօրավարն խօսեցաւ ընդ ամենայն բազմութեանն. դարձեալ և զմի մի ի նոցանէ քաջալերէր ի ծածուկ և սրտապնդէր: Եւ զամենայն պակասութիւն աղքատութեան լնոյր. որոյ ոչ ինչ դոյր զօրականին՝ յանձնէ և յընկե-րաց մատուցանէր. որոյ զէն չէր՝ զէն պատրաստէր, և որում հանդերձ պիտոյ էր՝ հանդերձ զգեցուցանէր, և որում երիվար՝ երիվար տայր: Եւ առատ ռոճկօք ուրախ առնէր զամենեսեան և զուարթագին զինքն ցուցանէր ամենեցուն: ՎԵՑԵՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ ՊԱՏԵՐԱԶՄՆ ՀԱՅՈՑ Իսկ արին Վարդան յառաջ մատուցեալ և զաւագանին հարցանէր. և միաբան ամենեցուն խրատու զզօրագլուխն կարգէր այսպէս: Զգունդն առաջին տայր ի ձեռն իշխանին Արծրունեաց և նիզակակից նմա զմեծ իշխանն Մոկաց և զայլն ամենայն նախարարեան համհարզս երկոցունցն, և զամենայն բազմութիւն գնդին թևս աստի և անտի կազմէր նոցա: Եւ զգունդն երկրորդ տայր ի ձեռն Խորենայ Խորխոռունեաց և նիզակակից նմա զԸնծայինն և զՆերսեհ Քաջբերունի: Եւ զգունդն երրորդ մատուցանէր ի ձեռն Թաթլոյ Վանանդեցւոյ և նիզակակից նմա հրամայէր զՏաճատ Գնունի, և զբազումս ի քաջ արանց աստի և անտի ի թևս նոցա: Յանձն իւր առնոյր զգունդն չորրորդ և նիզակակից իւր զքաջն Արշաւիր և ըզ-հարազատ եղբայր իւր զՀամազասպեան: Կարգէր և կազմէր զճակատն՝ յորդորելով ընդ ամենայն երես դաշտին դէմ յանդիման Արեաց գնդին, առ ափն Տղմուտ գետոյն: Եւ իբրև այս այսպէս պատրաստութեան, երկոքեան կողմանքն լի սրտմտու-թեամբ և մեծաւ բարկութեամբ զայրանային, և գազանացեալ զօրութեամբ յիրեա-րըս յարձակէին երկոքեան: Եւ ամբոխ աղաղակին երկոցունց կողմանց՝ իբրև ի մէջ ամապոց շփոթելոց՝ ճայթմունս գործէր. և հնչումն ձայնից զքարանձաւս լերանցն շարժէր: Ի բազմութենէ սաղաւարտիցն և ի փայլիւն պատենազէն վառելոցն իբրև նշոյլ ճառագայթից արեգական հատանէին: Նաև ի բազում սուսերացն շողալ և ի ճօ-ճել բազմախուռն նիզակացն՝ իբրև յերկնուստ ահագին հրաձգութիւնք եռային: Քանզի ո՞վ իսկ է բաւական ասել զմեծամեծ տագնապ ահաւոր ձայնիցն, ո՞րպէս կո-փիւնք վահանաւորացն և ճայթմունք լարից աղեղանցն զլսելիս ամենեցուն առ հասարակ խլացուցանէին: Անդ էր տեսանել շտապ մեծի տագնապի և զաղէտս անբաւ տարակուսանացն երկոցունց կոմյանցն, առ ի յանդուգն յարձակմանէն զմիմեանս բախելով. քանզի թանձրամիտքն յիմարէին վատասիրտքն լքանէին, քաջքն խիզախէին և նահատակ-քըն գոչէին: Եւ խումբ արարեալ ամենայն բազմութեանն՝ զգետն ի մէջ փակէին, և զանգիտեալ գունդն Պարսից ի դժւարութենէ զետոյն՝ զտեղեաւն զեռալ սկսան: Իսկ գունդն Հայոց հասեալ անցանէին, ձի ի վերայ առեալ յարձակէին մեծաւ զօրութեամբ: Սաստկապէս բախեալք ընդ միմեանս, յերկացունց կողմանց բազում վիրաւորք յերկիր անկեալ դիաթաւալ խաղային: Յայնմ մեծ տագնապի ի վեր հայեցաւ քաջն Վարդան և տեսանէր զընտիր ընտիր քաջ նահատակաց Պարսից զօրուն, զի զձախակողմն շարժեցին զհայոց գնդին. մեծաւ ուժով յարձակէր ի տեղին և զաջ թևն Պարսից գնդին բեկեալ՝ արկանէր զգա-զանօքն և շրջան առեալ կոտորէր մինչև ի նոյն տեղի: Եւ այնպէս շտապ տագնապի ի վերայ հասուցանէր, մինչև գունդն Մատեան քակեալ բաժանեցան ի մեծամուր պատրաստութենէն, դեռ ևս քաջ քաջ ի փախուստ դառնային: Ապա դէտ ակն ի վեր համբառնայր Մուշկան Նիսալաւուրտ, քակեալ զոմանս տեսանէր ի գնդէն Հայոց և զկնի մնացեալ ի հովիտս լերանցն: Վասն որոյ զաղաղակ բարձեալ՝ քաջալերէր շուրջ զիւրեաւ զզօրս Արեաց, որք զտեղի առեալ կային ընդդէմ գնդին Վարդանայ: Եւ անդէն ի տեղւոջն երկոքին կողմանքն զպարտութիւն խոստո-վանէին, և առ յոյժ թանձր անկեալ դիականց իբրև զքարակոյտս դերբկաց երևէին: Զայն իբրև ետես Մուշկան Նիսալաւուրտ, մնայր գազանացն Արտաշրի, որ ի վերայ նոցա նստէր ի բարձր դիտանոցին իբրև յամուր քաղաքի. և ի ձայն մեծ գալա-րափողոցն զիւր գունդն ստիպէր և յառաջամարտիկ զօրօքն զնա ի մէջ փակէր: Իսկ կորովին Վարդան իւրովք քաջ նիզակակցօքն ոչ սակաւ նախճիրս ի տեղ-ւոջն գործեաց, յորում տեղւոջ և ինքն իսկ արժանի եղև առնուլ զկատարեալ նահա-տակութեանն պսակ: Եւ յերկարեալ գործոյ պատերազմին՝ որն տարաժամէր, և մօտ առ երեկս կարճատէր: Բազմաց օրահասք մահու հասանէին, մանաւանդ ի թանձրութենէ դիա-կանց մօտ առ մօտ խտացեալ իբրև զփայտահարս մայրաւորաց: Անդ էր տեսանել զբեկումն նիզակացն և զխորտակումն աղեղանց. վասն այնորիկ և ոչ կարէին կալ ճշմարտիւ ի վերայ սուրբ մարմոյ երնելեացն. և սաստիկ խուճապ տագնապի էր կող-մանցն երկոցունց անկելոց: Եւ որք մնացեալքն էին՝ վատնեալք և ցրուեալք լինէին ի լեռնադաշտս ամուր ձորոցն. և յորժամ պատահէին միմեանց, դարձեալ միւս ան-գամ զմիմեանս սատակէին: Եւ մինչև ի մուտս արեգականն անդադար լինէր գործ դառնութեանն: եւ քանզի գարնանային էր ժամանակն, ծաղկալից դաշտքն դառնային յորդա-հոսանց արեանց բազմաց: Մանաւանդ յորժամ տեսանէր ոք զբազմակոյտ դիական-ցըն անկելոց, սիրտն բեկանէր, և աղիքն գալարէին լսել զմնչիւն խոցելոցն և ըզմռն-չիւնս բեկելոցն, զթաւալգլոր խաղալ, սողալ վիրաւորացն, զփախուստ վատացն, ըզ-տաքուստ լքելոցն, զսրտաթափումն զանարի արանցն, զճչիւն կանացեացն, զողբս սիրելեաց, զաշխարումն մերձաւորաց, զվայ և զաւաղ բարեկամացն: Քանզի ոչ եթէ կողմ էր որ յաղթեաց, և կողմ էր որ պարտեցաւ, այլ քաջք ընդ քաջս ելեալ՝ երկոքի կողմանքն ի պարտութին մատնեցան: Բայց քանզի անկեալ էր մեծ Սպարապետն Հայոց ի պատերազմին, ոչ ոք գոյր յնուհետև ի մէջ գլխաւոր, յոր յեցեալ ժողովէին գունդն մնացելոցն: Թէպէտ և բա-զում այն էր, որ ապրեցան, քան թէ որ մեռանն, սակայն ցանեալ ցրուեցան և հաս-եալ անկանէին ի տեղիս տեղիս յամուրս աշխարհին և բռնանային ի վերայ բազում գաւառաց և բերդից, զոր և ոչ առնուլ իսկ ոք կարէր: Եւ այս անուանք են քաջ նահատակացն, որ անդէն ի տեղ ոչն կատարեցան. յազգին Մամիկոնէից քաջն Վարդան հարիւր եռեսուն և երեք արամբք. յազգէն Խոր-խոռունեաց Խորէնն կորովի իննևտասն արամբք. յազգէն Պալունեաց արին Արտակ յիսուն և եօթն արամբք. յազգէն Գնթունեաց զարմանլին Տաճատ իննևտասն արամբք. յազգէն Դիմաքսենից իմաստունն Հմայեակ քսան և երկու արամբք. յազգէն Քաջբերունեաց հրաշակերտն Ներսեհ եօթն արմաբք. յազգէն Գնունեաց մա-նուկն Վահան երիւք արամբք. յազգէն Ընծայնոց արդարն Արսէն եօթն արամբք. յազգէն Սրուանձտայ յառաջադէմն Գարեգին երկու հարազատօքն և ութ ու տասն արամբք: Այս երկերիւր ութսուն և եօթն նահատակ ընդ ինն մեծամեծ նախարարցն անդէն տեղւոջն կատարեցան: Եւ յարքունի տանէն և ի տանէն Արծրունեաց և յիւրա-քանչիւր նախարարաց տանէն, թող զայս երկերիւ ութսուն և եօթնս, և այլ ևս եօթն հարիւր և քառասուն այր որք զանուանս իւրաքանչիւր ի դպրութիւն կենաց գրեցին նմին աւուր ի մեծ պատերազմին: Եւ միահամուռ լինի ամենայն հազար և երեսուն և վեց: Իսկ ի կողմանէ ուրացելոցն և հեթանոսաց անկանէր յայնմ աւուր երեք հա-զար հինգ հարիւր քառասուն և չորք այր: Ինն այր ի նոցանէ ի մեծ պատուաւորացն էր, վասն որոյ և կարի յոյժ ի խոր խոցեցաւ Մուշկան Նիսալաւոուրտ: Մանաւանդ իբ-րև ետես զան հնարին հարուածսն եռապատիկ զիւրոյ գնդին քան զՀայոցն, բեկաւ, անկաւ զօրութիւն ուժոյն իւրոյ, և ոչ հանդարտէր կալ ի վերայ խորհրդոց մտացն. քանզի ոչ՝ որպէս կարծէր զպատերազմն՝ կատարեցաւ: ԵՕԹՆԵՐՈՐԴ ՅԵՂԱՆԱԿ ՅԵՐԿԱՐՈՒՄՆ ԻՐԱՑՆ ԽՌՈՎՈՒԹԵԱՆ Եւ եղև յաւուր միոջ մեծի զամենայն երևելիս զպատուականսն հրամայէր յընթերիս կոչել: Կոչեցին և զուրացեալն: Եւ նա ըստ առաջին կարգի օրինացն արքունի արկանէր զպատուական հանդերձն, զոր ունէր ի թագաւորէն կապէր և զպատիւ վարսին և զխոյրն ոկեղէն դնէր ի վերայ,և զկռանակուռ ձոյլ ոսկի կամարն ընդելուզեալ մարգարտով և ակամբք պատուականօք՝ ընդ մէջ իւր ածէր, և զգինդսն յականջսն, և զգումարտակն ի պարանոցին, զսամոյրն զթիկամբն, և զամենայն օրէնս պատւոյն գանձամբ արկեալ՝ երթայր յարքունիս. շքեղ և երևելի քան զամե-նեսեան երևէր բազմութեանն: Իսկ նախարարքն, որք կամօք ի Հայոց չոգան՝ անձամբ տուեալ զանձինս ի փորձութիւնն, և սուրբքն, որ յառաջագոյն հասեալ էին, (կապանօք ունէին զամենե-սեան առ Դրանն արքւնի) իբրև տեսին զնա զարդարեալ և շքեղացեալ և բազմամ-բոխ գնդու գայր յարքունիս, ի միտս իւրեանց սկսան այպանել և ասել. «Ո՛վ անմիտ վաճառական, զանմահ և զանանց պատիւ ետուր և զանցաւորդ գնեցեր, զոր և զզայդ ևս ընդ մօտոյ աւուրս կորուսանելոց ես»: Եհաս և նստաւ ի ներքին դահլիճսն, որ էր հրապարակ մեծամեծացն: Արդ եկն, ել սենեկապանն յարքունուստ, հարցանէր ցնա և ասէ. «Արքայ յղեաց առ քեզ, յորմէ՞ գտեալ է քո զայդ ամենայն պատուական պատիւ, ասա՛ վաղվաղակի, վասն որո՞յ արդար վաստակաց»: Եւ յուշ առնէր նմա զամենայն բանս ատենին, յորում դատա-պարտեցաւն, նաև զոր ոչ ևս անդ խօսեցան, զայն ևս յայտնէր նմա: Զի ոչ ըստ կարգի ունէր նա զտէրութիւնն Սիւնեաց աշխարհին, այլ նենգութեամբ և քսութեամբ ետ սպանանել զհօրեղբայր իւր զՎաղինակ և յինքն տարաւ զտէրութիւնն՝ իբրև քրտի-կեար յարքունիս: Նաև այլևս բազում բանիւք դատապարտէին զնա, որում ամենայն աւագանին վկայ գային: Պապանձեցաւ ամենևին և չգտաւ բան ճշմարիտ ի բերան նորա: Իբրև կրկնեցին և երեքկնեցին ցուցանելով ի ներքս յարքունիսն, հատաւ վճիռ մահու ի վերայ նորա: Արդ եկն, ել դահճապետն և մատեաւ առաջի ամենայն մեծամեծացն, մերկ-եաց ի նմանէ զպատիւն, զոր ունէր յարքունուստ, և զգեցոյց նմա հանդերձ մահա-պարտի: Կապեցին զոտս և զձեռս և կանանցաբար նստուցին ի ձի մատակ, տարան և ետուն յայն զնդան, ուր կային մահապարտք ամենայն: Իսկ նախարարքն Հայոց և սուրբ եպիսկոպոսքն հանդերձ երիցամբքն, թէպէտ և էին ի մեծի պատուհասի, ոչինչ յիշէին զնեղութիւնսն, որ անցեալ էր ընդ նոսա, և կամ որ այևս ակնկալութիւն էր գալ ի վերայ. այլ զարմացեալ էին ընդ մեծ յայտնու-թիւնն, որ եղև Աստուծոյ: Մխիթարէին զմիմեանս և ասէին. «Քաջութեամբ պատե-րազմեցաք, առաւել ևս համբերութեամբ ճգնեսցուք: Լուեալ է մեր ի սուրբ հարցն մերոց, եթէ գլուխ ամենայն առաքինութեան համբերութիւն է, և իմաստութիւն երկնաւոր՝ կատարեալ աստուածապաշտութիւն, և զայս ոչ ոք կարէ գտանել առանց չարչարանաց: Իսկ չարչարանքն յորժամ ընդերկարանայ ի վերայ, յանժամ բազմա-նայ վարձ հատուցմանց պարգևին: Ապա թէ այդ այդպէս է, զայս միայն աղաչեսցուք զԱստուած, զի համբերել կարասցուք ամենայն փորձութեանց, և Տէր ինքնին արաս-ցէ հնարս մերում փրկութեան: «Լուեալ է մեր զդատաստան քառասուն զինւորացն Քրիստողի, որք բազում հարւածս տանջանաց ընկալան: Մինն ի նոցանէ փո:ւթացաւ ի բաղանիսն և վրիպեաց ի պսակէն, իսկ երեսուն և ինն համբերութեամբ կատարե-ցան և հասին այնմ աւետեացն, որում ցանկացեալն էին: Իսկ մեր ընկերակիցն աւա-նիկ, որ յառաջագոյն որոշեցաւ ի մէնջ, ահա եղև գործակից սատանայի: Մինչդեռ ոգիքն ի մարմնին են, ընկալաւ զառհաւատչեայ գեհենին տանջանաց, որ ոչ միայն սրբոց է ողբալի, այլ և ամենայն գազանաբարոյ մարդկան»: Զայս ասէին և բազում արտասուս ի վերայ կորուսելոյն հեղուին: Եւ անդէն զերգս հոգևորս ի բերան առեալ ասէին. «Բարի է յուսալ ի Տէր, քան յուսալ ի մար-դիկ. բարի է յուսալ ի Տէր, քան յուսալ յիշխանս . ամենայն ազինք շրջեցան զինեւ և անուամբ Տեառն յաղթեցի նոցա»: Քաջալերէին զմիմեանս և ասէին. «Զայս գիտե-լով, եղբա՛րք, մի՛ երկիցուք յանաստուած ազգէս հեթանոսաց, որ քան զմեղուս վատ-թարագոյն ևս են ի զայրանալն իւրեանց, զի և նոցա ցասումն ի սատակումն անձ-անց իւրեանց լիցի. այլ մեք զանուն Տեառն կարդասցուք և վանեսցուք զամենես-եան»: Իսկ ուրացեալն Վասակ հայէր ի միաբանութիւն սուրբ կապելոցն, որք մեծաւ խնդութեամբ ընդունէին զչարչարանսն և զւարթագոյն և պայծառք երևէին, որպէս յառաջագոյն յարքունիսն. հայէր և կարօտէր, և ոչ ոք խառնեաց զնա ի նոսա, այլ ուրայն նովին կապանօք պահէին: Եւ որ ըստ օրէ բերէին, իբրև զգէշ ընկենուին ի մեծ հրապարակին, ձաղէին և այպանէին և տեսիլ ամենայն կարաւանին զնա առնէին: Կողոպտեցին, հանին և ոչ ինչ թողին, զոր ընդ իւրն ունէր. այնպէս ձաղեցին աղքա-տութեամբ, մինչ հաց մուրանային և բերէին նմա իւր ծառայքն: Եւ այնպէս սաստիկ արկին զարտերս հարկաց աշխարհին ի վերայ տան նորա, որ մինչև զհարց և զհաւուց և զիւր արարս և զզարդս կանանց ևս եդ ի վերայ և ետ և տուժեցաւ, և ոչ կարաց հա-տուցանել զպարտսն արքունի: Եւ յայն տեղի հասուցին, մինչև հարցանել նմա, եթէ՝ «Կայցէ՞ ինչ գանձ ի գերեզմանղ նախնեացն մերոց»: Եւ եթէ գտեալ էր նորա, հանէր և տայր ընդ իւր և ընդ ընտանեացն տուգանս. որպէս զի բազում մարդիկ իսկ չոգան ի տուժի : Եւ իբրև այսպէս յամենայն կողմանց հարեալ վատթարացաւ անկաւ յախտս դժնդակս անդէն ի կապանսն: Ջեռաւ փոր նորա, և հարան և տրորեցան գոգք նորա, և քամեալ մղեցաւ թանձրամտութիւն նորա: Եռացին որդունք ընդ աչս նորա և ի վայր սորեցին ընդ ռնգունս նորա: Եռացին որդունք ընդ աչս նորա և ի վայր սորեցին ընդ ռնգունս նորա. խցան լսելիք նորա, և ծակոտեցան չարաչար շրթունք նորա. լուծան ջիլք բազկաց նորա, և յետ կոյս կորացան կրկունք ոտից նորա: Բղխեաց ի նմանէ հոտ մահու, և փախստական եղեն ի նմանէ ձեռնասուն ծառայք նորա: Լեզուն միայն կայր կենդանի ի բերան նորա, և ոչ գտաւ խոստովանութիւն ի շրթունս նորա: Ճաշակեաց զմահ հեղձամղձուկ և էջ ի դժոխս անհնարին դառնութեամբ: Ոտնհար եղեն նմա ամենայն սիրելիք նորա, և ոչ յագեցան սաստիկ հրուածովք ամենայն թշնամիք նորա: Եւ այն որ կամէրն թագաւոր լինել մատնութեամբ Հայոց աշխարհին, և ոչ գերեզմանի նորա տեղի երևեցաւ ի նմին. քանզի իբրև զշուն մեռաւ և իբրև զէշ քար-շեցաւ: Ոչ յիշեցաւ անուն նորա ի մէջ սրբոց, և ոչ մատեաւ յիշատակ նորա առաջի սուրբ սեղանոյն յեկեղեցւոջն: Ոչ ինչ եթող չարիս, զոր ոչ գործեաց ի կեանս իւր, և ոչ ինչ մնաց ի մեծամեծ չարեցաց, որ ոչ անցին ընդ նա ի մահուան նորա: ԱՐՏԱՔՈՅ ԵՕԹՆ ՅԵՂԱՆԱԿԻՆ ՈՒԹԵՐՈՐԴ ՎԱՍՆ ԽՈՍՏՈՎԱՆՈՂԱՑՆ ՀԱՅՈՑ ԽՈՐԵՆԱՅ ԵՒ ԱԲՐԱՀԱՄՈՒ 1 Իսկ աշակերտք երանելեացն ի կապանս կային ի ներքո ի քաղաքին եկն դահ-ճապետ մի արքունի և եահն զնոսա ի քաղաքէ անտի արտաքս: Եհան ի նմին քաղաքէ ասորեստանեայս քրիստոնեայս արս հինգ, քանզի և նորա ի կապանս էին վասն ան-ուանն Քրիստոսի. եհարց ցնոսա բանիւք, և ոչ հաւանեցան երկիր պագանել արեգա-կան: Չարչարեաց զնոսա զանիւ և նոքա ևս առաւել ի նոյն միտո պնդեցան: Կարեաց զնոսա ունչս և զականջս, և ետ տանել յԱսորեստան, զի կայցեն ի մշակութեան ար-քունի: Երթային մեծաւ յօժարութեամբ, իբրև այն թէ մեծ պարգևս գտեալ ի թագաւորին: Արդ եկն դարձեալ նոյն դահճապետ առ աշակերտս սուրբ սպանելոցն, ընտր-եաց երկուս ի նոցանէ, որ համեստագոյնք էին, առեալ մեկուսի յայլոցն և ասէ ցնոսա. «Զի՞նչ անուանք են ձեր»: Ետ պատասխանի մին և ասէ. «Առ ի ծնողաց ինձ Խորէն, և դմա Աբրահամ, իսկ ըստ շնորհաւոր կարգիս՝ ծառայք Քրիստոսի եմք և աշակերտք երանելեացն, զոր ըս-պանէք»: Ետ պատասխանի դահճապետն և ասէ ցնոսա. «Իսկ այդ զի՞նչ, գործ է ձեր, և կամ բնաւ ո՞յր իսկ ածեալ է զձեզ այսր»: Առ այս ետ պատասխանի Աբրահամ և ասէ ցնոսա. «Զայդ ձեզ ի վարդապե-տաց մերոց էր ուսանել. զի ոչ դուզնաքեայք ոք էին նոքա, այլ ունէին ստացուածս հայրենիս ըստ արժան բաւականին, ըստ նմին և սպասաւորս, էր որ իբրև զմեզ, և էր որ լաւագոյն քան զմեզ. որոց սնուցեալ և ուսորցեալն էր որ իբրև զմեզ, ընդ նոսա եմք եկեալ: Քանզի և պատուէր իսկ ունիմք յաստուածատուր օրինացն մերոց՝ սիրել զնոսա իբրև զսուրբ ծնողս և սպաս տանել նոցա իբրև հոգևոր տերանց»: Ցասեաւ դահճապետն և ասէ. «Իբրև զանխրատ և զաներկիւղ ստամբակս խօ-սիս: Մինչդեռ ի խաղաղութեան և յաշխարհի էիք, բարիւք էր. յորժամ գրուայ եղեն նոքա յիրս արքունի և մահապարտ գտան ըստ գործոց իւրեանց, ձեզ չէր արժան ամենևին մօտ երթալ առ նոսա: Ո՞չ տեսանէք ի մեծ կարաւանիս. յորժամ ոք ի պատուաւորացն ի դիպահոջն արրքունի լինիցի՝ սգոյ հանդերձ ագանի և զատեալ, որոշեալ ի բացէ նստի միայնսիկ, և ամենևին հուպ ոչ ոք իշխէ երթալ առ նոսա: Եւ դու այդպէս իբրև զանյանցի աշակերտ պարծելով խօսիս»: Առ այս ետ պատասխանի Խորէն և ասէ. «Ոչ ձեր կարգդ անիրաւ է և ոչ մերս ստութեամբ. նախարարն յանցաւոր՝ ուստի զպարգևն գտեալ էր, այնպէս պարտ էր նմա հպատակ լինել, զի իպատուոյն վերայ և այլ ևս պարգևս մեծամեծս գտանէր ի նմանէ: Արդ փոխանակ զի զայն չարար, ձախողակի յետս ընդդէմքն պատահեաց նմա: Եւ մեր վարդապետքն եթէ առ Աստուած յանցուցեալ էին և կամ առ թագաւորն մեղուցեալ ինչ էին, նոյն օրինակ և մեք առ նոսա առնէաք. ոչ յաշախարհի մօտ եր-թայաք և ոի ի տար աշխարհ այսր զհետ նոցա գնայաք: Բայց քանզի առ երկոսին կողմանսն արդարութեամբ կեցեալ են, և դուք զուր տարապարտուց սպանէք զնոսա, մեք արդ ևս առաւել սպասաւորեմք սուրբ ոսկերաց նոցա»: Ասէ ցնա դահճապետն. «Ես յառաջագոյն իսկ ասացի, եթէ կարի ստամբակ ոմն ևս դու. ահա յայտ եղև աւադիկ, եթէ յամենայն վնաս նոցա խառն էք դուք»: Աբրահամ ասէ. «Յո՞ր վաս»: Դահճապետն ասէ. «Առաջին ի մահ մոգուցն, ապա և յայլս ամենայն: Աբրահամ ասէ. «Այդ ոչ միայն ե մենջ է, այլ ըստ կարգի և ձերոց օրինացդ. թագաւորք ձեզ տան հրաման, և դուք ի ձեռն ձերոց սպասաւորացդ գործէք»: Դահճապետն ասէ. «Ի Միհր ասուած երդուեալ իմ. խստագոյն ևս խօսիս քան զվարդապետսն քո. յայտ է, եթէ վնասակարագոյնք ևս էք դուք: արդ ոչ է հնար ձեզ ապրել ի մահուանէ, բայց եթէ երկիր պագանէք արեգական և կարաիցէք զկամս օրի-նաց մերոց»: Խորէն ասէ. «Ցայժմ իբրև զմարդ չարախօսէիր և արդ իբրև զշուն անպիտան ընդ վայր հաջես: Եթէ գոյր արեգական ականջք, դու տայիր նմա թշնամանս դնել. արդ նա բնութեամբ անզգայ է, և դու չարութեամբ անզգայագոյն քան զնա: Յի՞մ տեսեր զմեզ պակասագոյն քան զհարսն մեր, մի՛ բանիւք զփորձ առնուլ կամիս զմեր, այլ հանդէս արա քում չարութեանդ և մերում բարութեանս, և ամաչեցեալ գտանի հայրն քո սատանայ, ոչ միայն ի մենջ, որ կատարելագոյնքս եմք, այլ և որ կարի փոքրիկն թուի քեզ. նա դիցէ վէրս սաստիկս յոգիս և մարմինս քո: Զայս իբրև լուաւ դահճապետն, սրտմտեալ բարկացաւ ի վերայ նոցա, ետ քար-շեալ չարագոյն, քան զառաջինս: Եւ այչափ սաստիկ քարշեցին, մինչև բազմաց կար-ծիք եղեն, թէ մեռան: Իսկ իբրև ժամք երեք ի վերայ անդին, դարձեալ խօսել սկսան երկոքեանն և ասեն. «Փոքր համարիմք զանարգանս զայս և ոչինչ զցաւս մարմոյս առ մեծ սէրն Աստուծոյ, որով կատարեցան հարրքն մեր հոգևորք: Հա՛պա, մի՛դլար և մի՛ դադա-րեր, այլ զոր ինչ առ նոսայն արարեր, զնոյն և առ մեզ կատարեա՛: Եթէ չարագոյն թուին քեզ գործքն նոցա, կրկին և զմերս համարեսջիք. զի նոքա բանիւք հրամայէին, և մեք գործովք զարդիւնսն կատարէաք»: Յայնժամ ևս առաւոլ զայրագնեցաւ ի վերայ նոցա և հրամայեաց զմահու գան հարկանել: Եւ առ մի մի նոցանէ փոխեցաւ մեց վեց այր ի դահճացն: եւ մինչդեռ կիսամեռք յերկիր անկեալ դնէին, հրամայեաց զերկոցունց ականջս մօտ կտրել: Եւ այնպէս բրեցին, որպէս թէ չիցէ լեալ ի տեղւոջն: Զարթեան որպէս ի քնոյ սաստիկ հարուածոցն, ակսան աղաչելով պաղատանս մատուցանել և ասեն. «Աղաչեմք զքեզ, քաջ զինուոր թագաւորին. կամ կատարեա՛ զմեզ իբրև զհարս մեր մահուամբ, և կամ արա՛ պաբուահսդ ըստ օրինակի վերջնոցս: Զի ահա լսելիք մեր առողջացան զանապտաւորութիւն երկնաւոր, իսկ հոտոտեիքս դեռ ևս աստէն ի տեղւոջ կան յանցս չարչարանաց. մի՛ կիսապարգև առներ զմեզ յերկնից բարութենէն: Սրբեցեր զմարմինս մեր քարշելով և զլսելիս մեր կտրելով, սրբեա՛ և զռնգունս մեր հատանելով. քանզի որչափ տգեղս առնես զմեզ երկրաւորա-ւըս , գեղեցկագոյնս առնես զմեզ երկնաւորաւն»: Ետ պատասխանի հեզութեամբ դահճապետն և ասէ. «Եթէ և այլ յամեմ ես առ ձեզ մօտ կալով, կարծեմ, եթէ և աշակերտէք զիս ի ձեր յամառութիւնդ: Զի ահա արդ և զխորհուրդս արքունի ի վեր հանեմ ձեզ: Ցայդ վայր եղև հրաման պատուհասիդ ձե-րոյ, և իվերայ դորին պատուհասի՝ երթալ ձեզ յԱսորեստան և լինել ձեզ մշակ յար-քունիս. զի որ ընդ ձեզ հայեսցի՝ մի՛ ի դմին յամառութեան պնդեսցի ընդդէմ հրա-մանաց թագաւորին»: Ասեն ցնա երանելիքն. «Դու զմեր երկիրս կիսագործ թողեր, մեք յարքունի երկի՛րն կէս մարմնովք մերովք ոչ վաստակեմք»: Իբրև զայս լուաւ դահճապետն, աղաչեաց զզիուորսն, որ տանէին զնոսա, և ասէ. «Միայն աստի դուք առէք, գնացէք, և հասեալ յԱսորեստան՝ որ կամ իւրեանց է՝ և շրջեսցին»: Եւ իբրև տարան հասուցին զնոսա յերկիրն Բարիլացւոց, ի գաւառ մի, զոր Շա-հուղն անուանեն, թէպէտ և էին յարքունի պատուհասին, սակայն և յայտ և գաղտ մեծապէս ընկալեալ եղեն ի բնակչաց աշխարհին: Սակայն երանելիքն և յայնմ յոյժ տրտմագին էին, իբր այն, եթէ սակաւ վաստակեցաք և մեծապէս հանգչիմք. և հա-նապազ ի նմին զեղտի կային: Եւ անդէն թևակոխէին տեսանել զսուրբ կապանսն նախարարացն, լինել սպասաւոր մարմնաւոր պիտոյից նոցա: Իմացուցին զայս միծամեծաց աշխարհին, որք էին ի նմին սուրբ ուխտի քրիսոնէութեանն: եւ հաւանեալ ամենեցուն մեծամե-ցած և փոքունց՝ ազդ առնել ամենայն երկրին, զի հաճոյ թուեսցի ամենեցուն՝ ի ձեռն մարմաւոր պիտոյիցն կցորդ լինել սուրբ կապելոցն ի հեռաւոր օտարութեանն: Եւ այսպէս ամ յամէ ժողովէին՝ ըստ իւրաքանչիւր կարի մարդկանն, ոմն սակաւ և ոմն շատ, ոյր զինչ և ի ձեռս պատրաստութիւն լինէր, եթէ դրամոց և դահե-կանոց, ժողովէին, կազմէին, տային յերանելիսն՝ տանել նոցա: Եւ այսպէս յարբանե-կութեան կային, մինչև տասն ամն լցաւ սպասաւորութեանն: Եւ վասն զի յոյժ խստագոյնս պահէին ի ջերմոջ աշխարհին և անդադար էին ի ճանապարհորդութեանն ընդ նոյն Շահուղ, ընդ Մեշովն և ընդ Քաշկար և ընդ ամենայն Ասորեստան և Խուժաստան սաստիկ տապով հարեալ ի խորշակէ մեռանէր սուրբն Խորէն և աւանդեալ լինէր ի բնակչաց աշխարհին ընդ սուրբ վկայսն: Իսկ երանելին Աբրահամ կայր ին մնին առաքինութեան անդադար. և զամե-նայն տուրս հաւատացելոցն շրջէր, ժողովէր և տանէր ի մեծ հեռաստանն, և ինքն մատակարարէր ըստ իւրաքանչիւր կարօտութեան: Եւ այնպէս յերկարեցաւ մինչև յերկուտասաներորդ ամն պատժաւորացն, մինչև աղաչել զնա միաբան ամենեցուն, զի հաւանեսցի երթայ յաշխարհն Հայոց. զի ընդ մտանել նորա առ նոսա՝ ի նմա տես-ցեն և զքաջորք կատարեցան սրով. ի նմա տեսցեն և զսուրբ կապանս չարչարանացն: Զայս խորհուրդ խորհելով աստուածաշնորհ նախարարացն մեծաւ թախան-ձանօք ածէին զԽոստովանողն ի հաւանութիւն: Եւ վասն զի ոչ էր սովոր երբեք բար-ւոյն ընդդէմ դառնալ, ըստ առաջին սովորութեան և յայսմ վայրի փութացաւ վաղ-վաղակի կատարել զհրամանն զմիաբան հաւանացելոցն յատուածային առաքինու-թիւնն: Եկն, եմուտ յաշխարհն Հայոց: Փութացան և ելին ընդ նորա առաջ վաղվաղակի արք և կանայք, մեծամեծք և փոքունք և ամենայն բազմութիւն ազատաց և շինականաց: Անկանէին և փարէին գո-տիւք և զձեառօք առաջի սրբոյն և ասէին. «Օրհնեա՜լ Տէր Աստուած ի բարձունս, որ առաքեաց մեզ հրեշտակ յերկնից՝ բերել մեզ աւետիս յարութեան զի լինիցիմք ժա-ռանգք արքայութեան: Զի ահա ի քեզ կերպարանալ տեսանեմք զամենեսեան զհրա-ժարեալսն յուսով յարութեամբ և զկապեալսն ակնկալութեամբ արձակելոյ: ի քեզ տեսանեմք և զաշխարհիս շինութիւն խաղաղութեամբ. քև եկեցիքն մեր ցնծացեալ բերկրին, և քև սուրբ վկայքն մեր անդադար լիցին մեզ ի բարեխօոսութիւն առ Աս-տուած: Օրհնեա՜ զմեզ, սուրբ հայր մեր. դու ես բերան հանգուցելոց, խօսեա՛ց ընդ մեզ յայտնի օրհնութեամբ, զի յոգիս մեր լուիցուք ի ծածուկ զօրհնութիւնս սրբոցն»: Բայց երանելի Խոստովանողն, թէպէտ և այսպէս սիրով ընկալեալ եղև յամենայն աշխարհէն, ոչ ինչ կամեցաւ ամենևին մերձենալ առ ոք ըստ մարմնոյ կարօտութեան. այլ ընտրեաց իւր տեղի մի զատ յամենայն բազմամբոխ ժողովրդոց և առաքինի եղբարբք երիւք կատարեաց զկեանս իւր մեծաւ ճգնութեամբ: Զոր եթէ կամիցի ոք ի կարգ արկանել, դժուարաւ կարասցէ ասել զվարս առաքինութեան նորա: Զի եթէ զտքնութիւնն ասիցես, իբրև զկանթեղ անշէջ կայր զամենայն գիշերս. և եթէ զսակաւապիտութիւնս կերակրոցն, համարեաց՝ եթէ ըզհե-զութիւն ցածութեանն կամիցիս ասել, ոչ զոք ի կենդանեաց կարիցես գտանել նման նմա. և եթէ զանընչասիրութիւնն կամիցիս ասել, դարձեալ զոր օրինակ չպատրի մեռեալ ի կարասի, զնոյն օրինակ ճշմարտութեամբ և առ երանելին իմասջիր: Անյագական ձանյիւ հանապազորդեալ էր ի պաշտաման և անհատ աղոթիւք և խթան ընդոստուցիչ ամենայն հեղգացելոց: Դսրովեցաւ նովաւ ագահութիւն, և կարի յոյժ ամաչեաց նովաւ շուայտութիւն որկորամոլութեան: Առողջութիւն եղև նա աշխարահիս Հայոց, և բազումք վիրաւորք ի ծածուկ նովաւ գտին զառողջութիւն: եղև նա վարդապետ կատարեալ վարդասպետաց իւրոց և սուրբ հայր խրատու հարանց իւրոց: Ի լուր համբաւոյ նորա իմաստնացան տգէտք, և ի տեսիլ մերձաւո-րօք: Զարհուրեցան դևք և փախեան ի նմանէ, իջին հրեշտակք և բանակեալ էին զնովաւ: 2 Իսկ կանայք երանելի առաքինեացն և կապելոցն և անկելոցն ի խատերազմին՝ ընդ ամենայն աշխարհն Հայոց համօրէն համարել ես ոչ կարեմ. զի բազում ա՛յն են, զոր ոչ գիտեմ, քան թէ գիտեցեմ: Զի հինգ հարիւրով չափ յականէ յանուանէ ճանաշեմ, ոչ միայն որ աւագագոյնքն էին, այլ զբազումս ի կրսերացունաց անտի: Ամենեքեան միահմուռ զերկնաւոր նախանձ բերելով՝ ոչ ինչ ընդհատ երևեցան յան-ցանէ, որ ոչ ճաշակեցին զաշխարհ: Քանզի եթէ աւագագոյնք էին և եթէ մանկա-գոյնք. զմի առաքինութիւն հաւատոյ զգեցան: Ոչինչ յիշեցին ամենևին զանուն փափկու-թեան մայրենի ազատութեանն. այլ իբրև մարդք, որ վշտամբերք լեալ իցեն անդստին ի շինական սովորութեանցն տանջելով վարեալ զեանս աշխարհիս, ան-դրագոյնք ևս քան զնոսա յանձն առին զհամբերութիւն վշտաց: Ոչ միայն յոգիսն մխիթարեալ կացին առ աներևոյթ զօրութիւն յուսոյն յաւի-տենից, այլ և մարմոյ նեղութեամբ առաւել ևս բարձին զբեռն ծանրութեան: Զի թէ-պէտ և ունէին զիւրաքանչիւր ձեռնասուն սպասաւորս, ոչ ոք երևէր ի նոցանէ, թէ ո՛ր տիկինն իցէ և կամ ո՛ր նաժիշտն. մի հանդերձ էր հասարակաց, և միապէս գետնա-խըշտիք երկոքեան: Ոչ ոք ումեք անկողնարկ լինէր. քանզի և չճանաչէին իսկ ըզխո-տեղէնս ընտրել ի միմեանց. մի գոյն թխութեան փսիրայիցն, և մի գոյն սևութեան սնարից բարձիցն: Ոչ գոյր նոցա համեմ խահամոքք անուշաբար առանձին, և ոչ հացարարք որոշեալ ի պէտս սպասու ըստ ազատաց կարգի, այլ հասարակաց էր: Շաբաթամու-տըն ըստ կարգի միայնակեցաց, որ յանապատի բնակեալ են: Ոչ ոք ումեք ջուր ի ձեռս արկանէր, և ոչ կրտսերք աւագաց դաստառակք մատուցանէին. չանկաւ օշնան ի ձեռս փափկասուն կանանց, և ոչ մատուցաւ իւղ ի զւարթութիւն խրախութեան: Չեդան առաջի սուրբ սկտեղք, և ոչ անկան բաժակակալք, յուրախութիւն չեկաց ուրուք նոցա նուիրակ առ դուրս, և ոչ կոչեցան խաուականք յարանց ի տաճարս նոցա. չյիշեցան նոցա, թէ գուցէ ոք ամենևին ի բնակասնունդ դայեկաց և կամ բնաւ ի սիրելի հարազատաց: Փոշոտեցան և ծխոտեցան սրահակք և սրսկապանք նորեկ հարսանաց և սարդի ոստայնք ձգեցան ի սենեակս առագաստաց նոցա կործանեցան բարձագահք տաճարաց նոցա, և խանգարեցան սպասք երեխանաց նոցա. անկան կործանեցան ապարանք նոցա, և տապալեալ աւերեցան ամուրք ապաստանի նոցա: Չորացան, ազազեցան բուրաստանք ծաղկոցաց նոցա, և տաշտախիլ եղան որթք գինեբերք այգ-եաց նոցա: Աչօք իւրեանց տեսին զյափշտակութիւն արարոց իւրեանց և ականջօք իւր-եանց լուան զչարչարանս վշտից սիրելեաց իւրեանց. առան զանձք իւրեանց յարքունիս, և ոչ մնացին ամենևին զարդք երեսաց իւրեանց: Տիկնայք փափկասուն Հայոց աշխարհին, որ գըգեալք և գգւեալք էին յիրւա-քանչիւր բաստեռունս և ի գահաւորակս, հանապազ բոկ և յետի երթային ի տունս աղօթից, անձանձրոյթ խնդրեալ ուխտիւք, զի համբերել կարասցեն մեծի նեղու-թեանն: Որ ի մանկութենէ իւրեանց սնեալ էին ուղղովք զուարակաց և ամճովք երէ-ոց, խօտաբուտք կենովք իբրև զվայրենիս զկերակուրն մեծաւ խնդութեամբ և ոչ յի-շէին ամենևին զսովորական փափկութիւնն: Սևացեալ ներկան մորթք մարմնոյ նո-ցա. վասն զի ցերեկք արևակէզք և զամենայն գիշերսքն գետնաբեկք: Սաղմոսք էին մշտնջենաւորք՝ մրմունջք ի բերանս նոցա, և մխիթարուոիւնք կատարեալք ընթերցուածք մարգարէիցն: Միաբանեցին երկու երկու իբրև ամոլք հաւանք և հաւասարք՝ ուղիղ տանելով զակօսն արքայութեան, զի առանց վրիպելոյ հասցեն ի նաւահանգիստն խաղաղութեան: Մոռացան զկանացի տկարութիւն և եղեն արուք առաքինիք ի հոգևոր պատե-րազմին. մարտ եղեալ կռուեցան ընդ մեղսն կարևորս, հատին, կտրեցին, և ընկեցին զմահաբեր արմատս նորա: Միամտութեամբ յաղթեցին խորամանկութեան և սուրբ սիրով լուացին զկապուտակ ներկուածս նախանձուն. հատին զարմատս ագահու-թեան, և չորացան մահաբեր պտուղք ոստաց նոցա: Խոնարհութեամբ կռուեցին զամբաստանութիւն և նովին խոնարհութեամբ հասին երկնաւոր բարձրութեան: Աղօթիւք բացին զփակեալ դրունս երկնից և սուրբ խնդրուածովք իջուցին զհրեշտակս ի փրկութիւն. լուան աւետիս ի հեռաստանէ և փառաւորեցին զԱստուած ի բարձունս: Այրիք, որ ի նոսա էին. եղեն վերստին հարսունք առաքինութեան և բարձին յանձանց զնախատինս այրութեանն: Իսկ կանայք կապելոցն կամօք կապեցին ըզ-մարմնաւոր ցանկութիւնս և եղեն կցորդ չարչարանաց սուրբ կապելոցն. ի կեանըս իւրեանց նմանեցին քաջ նահատակացն մահուամբ և ի հեռաստանէ եղեն վարդապետք մխիթարիչք բանտարգելեացն: Մատամբք իւրեանց վաստակեցին և կերակըրեցան, և զկարգեալ ռոճիկ նոցա յարքունուստ՝ ամ յամէ թոշակ առնէին և տային տանել նոցա ի մխիթարութիւն: Անարիւն ճիպռանց նմանեցին, որ երգոյն քաղցրութեամբ առանց կերակրանաց կեան և կենդանի են միայն զօդն ծծելով, զանմարմընոցն բերեն զնմանութիւն: Բազում ձմերաց հայեցան սառնամանիք, եհաս գարուն և եկին ծիծեռունք. տեսին և խնդացին կենցաղասէր մարդիկ, և նոքա ոչ երբեք կարացին տեսանել զանձ-կալիսն իւրեանց: Ծաղիկք գարնանյինք յիշատակեցին զպսակասէր ամուսինս նոցա, և աչք իւրեանց կարօտեցան տեսանել զցանկալի գեղ երեսաց նոցա: Սպառեցան բա-րակ որսականք, և խցեալ կուրացան արշաւանք որսորդաց: Բնագրօք յիշատակեցան նոքա, և ոչ մի տօնք տարեկանաց ոչ օծին զնոսա ի հեռաստանէ. ի ճաշակատեղս նոցա հայեցան և արտասուեցին, և յամենայն յատեանս յիշեցին զանուանս նոցա: Բազում արձանք կանգնել էին յանուն նոցա, և անուանք իւրաքանչիւր նշանակեալ ի նոսա: Եւ իբրև այնպէս յանենայն կողմանց ալեկոծ լինէին միտք նոցա, ոչ ինչ կասեալ թուլացան յերկնաւոր առաքինութենէն: Արտաքնոցն երևէին իբրև այրիք սգաւորք և չարչարեալք. և հոգիս իւրեանց զարդարեալք և մխիթարեալք երկնաւոր սիրով: Ոչ ևս սովորեցին հարցանել զեկեալ ոք ի հեռաստանէ, եթէ ե՛րբ լինիցի մեզ տեսանել զսիրելիսն մեր, այլ այն էին իղձք աղօթից նոցա առ Աստուած, եթէ որպէս սկսանն, քաջութեամբ ի նմին կատարեցին լի երկնաւոր սիրովն: Եւ մեք և նոքա հասարակ ժառանգեցուցք զքաղաքամայրն բարեաց և հաս-ցուք խոստացելոց սիրելեացն Աստուծոյ ի Քրիստոս Յիսուս ի Տէր մեր:
-
Lesson Two Երկրորդ դաս [Erkro'rd das] So far we have learned 14 of the 38 Armenian alphabet letters in the following manner: Vowels Ա, ա Ե, ե Է, է Consonants Ս,ս Շ,շ Մ,մ Լ,լ Վ,վ Ր,ր Ռ,ռ Ն,ն Explosive consonants Դ,դ Տ,տ Ծ,ծ Ուլ [ul] kid Լալ [lal] to cry նալ [ge"nal] to go Գալ [gal] to come Սուս [sus] hush Ուղտ [ught] camel Թուղթ [t'ught'] paper Ուս [us] shoulder Ռուս [r'us] Russian Սեվ [sev] black Սար [sar] mountain Սուր [sur] sharp Սուր [sur] sword Լուր [lur] News Լուրեր [lurer] News Ուր [ur] Where Լար [lar] String Սալ [sal] Anvil Արուս [arus] Feminine name Լալա [lala] Feminine name Էշ [e'sh] Donkey «The female ass»* * In the US the "ass" is used as a part of the human anatomy in a derogatory manner therefore the addition of "jack" qualifier to distinguish the animal from the anatomical part. The donkey on the other hand is seldom used in the US and instead we see we encounter the word "Jeannie Ass". The British English by pronouncing the ass in two different ways does not need any qualifier for distinctiveness. Now let us construct some simple sentences: Լալա սուս: Lala hush. [lala sus] Լալա գնա նստիր: Լala go sit down. [lala ge"na ne"stir] Իմ ուսը ցավում է: My shoulder is hurting. [im use" ts'avum e"] Սա ուլ է This is a kid «the animal» [sa ul e'] Աննա սա Արան է: Anna this is Ara. [Anna this is Ara] Արմեն սա Արուսն է: Armen this is Arus. [Armen sa Aruse"n e'] Բարեւ Արա ի՞նչպես ես: Hello Ara, how are you? [barev Ara inch'pe's e's] Լաւ եմ Արա, դու ինչպե՞ս ես: I am well Ara, how are you? [lav em Ara, du inch'pe's e's] Նունէ սա սար է Nune' this is a mountain. [Nune' sa sar e'] Անուշ սա մի սուր է: Anush this is a sword. [Anush sa mi sur e"] Աննա սա սուր է: Anush this is sharp. [Anna sa sur e'] The last two sentences although the same have different connotations which can be understood from the context. In this lesson we learned the letters ու, գ, ղ, the subjective pronoun «ես» "I", the possessive adjective «իմ» "My" and some simple sentences. We also learned two of the punctuation marks in Armenian i.e., the «:» "." and the «՞» "?" . The question mark in Armenian is placed on the last syllable's vowel. Since you already know enough letters in Armenian the word for syllable in Armenian is a simple one and it is called «Վանկ» [vank]. End of lesson #2
-
TRANSLITERATION SYMBOLS' TABLE ՀԱՅԵՐԵՆԻ ԳՐԱՆՇԱՆՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿԸ[/center] Ա, ա a Ծ, ծ ts Ջ, ջ j Բ, բ b Կ, կ k Ռ, ռ r' Գ, գ g Հ, հ h Ս, ս s Դ, դ d Ձ, ձ dz Վ, վ v Ե, ե e Ղ ղ gh Տ, տ t Զ, զ z Ճ, ճ ch Ր, ր r Է, է e' Մ, մ m Ց, ց ts' Ը, ը e" Յ, յ y Ի, ւ v Թ, թ t' Ն, ն n Փ, փ p' Ժ, ժ zh Շ, շ sh Ք, ք k' Ի, ի I Ո, ո o' Եւ (կցիկ) ev (ligarure) Լ, լ l Չ, չ ch' Օ, օ o' Խ, խ kh Պ, պ p Ֆ, ֆ f The symbols appear in lower case to abide by the international phonetic standard. When the symbols are used they will be placed in square brackets The symbols e, e', e" represent «ե», «Է» and «ը» as they appear in the Armenian Alphabet Sequence hence the addition of single and double quotation marks after the letter <e> to correspond with that succession. The same holds true for the other letters, viz., <k> for ««Կ, կ»; <k'> for «Ք, ք» which appears later in the alphabetical sequence. The other symbols that follow the same concept are: <t'> for «Թ, թ», this being an exception since «Թ, թ» in the alphabet precedes «Տ, տ». <ch> for «Ճ, ճ» and <ch'> for «Չ, չ» <ts> for «Ծ, ծ» and <ts'> for «Ց, ց» The letters in orange are the vowels. The letters in green are the explosive consonants. In Western Armenian the explosive consonants are not pronounced correctly.
-
Lesson one Առաջին դաս The Armenian alphabet has 38 letters composed of vowels and consonants. By definition a vowel keeps its sound when kept in continuous mode e.g., the first letter of the alphabet Ա, ա which when pronounced and kept in perpetual pronunciation mode will sound [a:].as the letter "a" in "ask" when the latter is pronounced in British English. In the standard British English used by the BBC (British Broadcasting Corporation) the phonetic symbols are placed in square brackets which are also used as the international phonetic symbols. My typewriter will not allow me to use the standard phonetic symbols and the phonetic symbols used in American dictionaries are not the best ones to use, therefore I will use a combination of phonetic symbols to illustrate the correct pronunciation of the Armenian words as much as possible especially in the case of explosive consonants lost in the Western Armenian vernacular. A consonant by definition is a letter that when pronounced and its sound kept gives the sound [e"]; For ease of understanding regarding the symbol [e"] consider pronouncing the definite article "the" in English when it appears before a word starting with a consonant, and keep the sound going, you will only hear {e"], I will elaborate on this subject later. When the definite article in English appears before a words starting with vowels e.g., the aeroplane (airplane US) the sound continues as [i:] as in the pronunciation of the word "seat", "beat", etc. As to the Armenian grammar, in each lesson some grammatical point will be mentioned. For your information the parts of speech in Armenian grammar is the same as in English and other languages and are as follows: Noun անուն [anun] Adjective ածական [atsakan] Pronoun դերանուն [deranun] Verb բայ [bay] Adverb մակբայ [makbay] The last three will be mentioned later. In eastern Armenian the letters of the alphabet are taught by their sounds and not by their names which is the method of teaching in western Armenian. The reason that in western Armenian the children are taught the names of the letters is the inability of the westerners to pronounce certain letters properly, e.g. the words «գայլ» meaning "wolf" and «քայլ» meaning "step" is pronounced the same way in western Armenian, since the explosive consonant «Գ» which should be pronounced "g" as in "girl" is pronounced [k'] as in "cat" and therein lies the difficulty of teaching the youngster and for which the only solution is to spell the word by using the names of the letters. I hope that in due time we will be able to eradicate this deficiency and adhere to the correct pronunciation as is the case in eastern vernacular and which is the standard language of the homeland. Using the Armenian Translieteration Symbols the following words with their English equivalents In the right column can be pronounced easily. The transliteration symbols are placed in square brackets, next to the Armenian words. Please refier to these symbols which were previously introduced in table fashion: Ասա [asa] Say (Imperative mood) Դաս [das] Lesson Սա [sa] This Դա [da] That Սար [sar] Mountain Մատ [mat] Finger Ծառ [tsar] Tree Շատ [shat] Many, also very Լավ [lav] Good Գնա [gna] He or she Ես [es] I Մատներ [matner] Fingers Սարեր [sarer] Mountains Նավեր [naver] Ships Դասեր [daser] Lessons Please note that the suffix «եր» pronounced [er] is used to form the plural of the noun. The reason «մատ» became «մատներ»and not «մատեր» is because the finger originally was «մատն» and over time the «ն» was dropped from the singular but when plural is formed the «ն» is returned. In this lesson there are 14 letters of which 3 are vowels and eleven consonants. The vowels Ա, ա Ե, ե Է, է The consonants Ս,ս Շ,շ Մ,մ Լ,լ Վ,վ Ր,ր Ռ,ռ Ն,ն The explosive consonants Դ,դ Տ,տ Ծ,ծ Ասա դաս [asa das] Say lesson Ասա սար [asa sar] Say mountain Սա մատ է [sa mat e'] This is a finger] Դա նավ է [da nav e'] That is a ship Սա լավ է [sa lav e'] This is good Դա շատ լավ է [da shat lav e'] That is very good Ես լավ եմ [es lav e'm] I am well End of the first lesson
-
Transliteration & Punctuation In Armenian Hayastani Hanrapetut'yan Lezvi Petakan Tesch'ut'yan Hayereni Bardzraguyn Khorhrdi Oroshume" Hayereni Granshanneri Havak'atsui Masin Hayereni bolor gravor tarberaknern artahaytogh granshanneri havak'atsu sahmanelu npatakov Hayastani Hanrapetut'yan Lezvi Petakan Tesch'ut'yan Hayereni Bardzraguyn Khorhurde" oroshum e'` Himk' e"ndunel mesropyan aybubene"` e"st avandut'i ayn miazhamanak o'gtagortselov t'vayin arzhek'ner artahaytelu hamar: Zhamanakakits' grakan lezvi arevelahay ev arevmtahay tarberakneri, inch'pes naev mijin hayereni grut'yan gortsogh hamakargeri ar'andzahatkut'yunnern artahaytelu hamar pahpanel hetmesropyan shrjanum e"ndunvats u, o', f, ev [ligature] tar'ere" ev nerkayums hayeren tek'sterum kirar'vogh ketadrakan nshannere": Hastatel hayereni granshanneri havak'atsui hetevyal aghyusake". A K R B H S G D V D Gh T E Ch R Z M Ts E' Y W E" N P' T' Sh K' Zh O Ev [ligature] I Ch' O' L P F Kh J U [i.e., ow] Ts Ketadrakan Nshanner . mijaket , storaket : verjaket ` but' shesht [not on my keyboard] paruyk/harts'akan nshan [not on my keyboard] erkar/bats'akanch'akan nshan [not on my keyboard] - miut'yan gtsik __ anjatman gits ent'amna / toghadardzi nshan [not on my keyboard] ' apat'arts' ... kakhman keter .... bazmaket ( dzakh kor p'akagits ) aj kor p'akagits [ dzakh ughigh p'akagits ] aj ughigh p'akagits { dzakh dzevavor p'akagits } aj dzevavor p'akagits Tsanot'. Arevelahay bar'arannere" kazmelis u-n zeteghel w-i teghum: ev-e" gortsatselu depk'um ayn teghadrel e"st aybubeni sovorakan kargi, aysink'n` ev kapakts'ut'yan p'okharen: HH Lezvi Petakan Tesch'ut'yan Hayereni Bardzraguyn Khorhurd *Hastatvats e' HH lezvi petakan tesch'ut'yan peti 1996 t'. hoktemberi 9-I hramanov:
-
ԿԱՑԻՆՆ ՈՒ ԾԱՌԸ (Նոր Ուղղագրությամբ) ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ Ասում են, երբ փայտահատը՝ կացինն առած Մոտենում է, որ ճյուղատի ծառը կանգուն, Ծառն զգում է կացնի շունչը մահատարած, Ծառն զգում է, ինչպես մարդն է ահը զգում: Ծառն զգում է եւ օրհասի իր բնազդով Ճյուղերի մեջ, ճյուղերից ներս՝ լարված ցավից. Հավաքում է հյութերը ողջ, սաղմ ու ավիշ Ու մղում վար, արմատներն է մղում տենդով: Զուր են սրում կացինները, զուր են սրում, Կարծում են, թե այդ ես, որ կաս՝ թույլ ու հլու: Բյուր անգամներ ճյուղատել են քեզ դարերում, Բյուր անգամվա դու փորձ ունես ընձյուղելու... ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆ
-
ՀՈՂ ՀԱՅՐԵՆԻ (Դասական Ուղղագրութեամբ) Սիլւա Կապուտիկեան Ուղեկիցս ծերունի էր մի բարեդէմ. Կողքին երկու թոռներն էին թուխ ու սիրուն. Երբ իմացաւ հայ եմ՝ դէմքի բարին արդէն Դարձաւ մի տաք երջանկութիւն: Այնուհետեւ Մոսկւայից մինչ Երեւան Նա խօսում էր, ապա լսում, լսում սիրով՝ Շաբաթներով ջրի կարօտ մարդու նման Հայերենը ըմբոշխնելով: Ոսկերիչ էր: Ադանացի: Ալիքները նրան Փարիզ էին նետել: Ապրում է լա´ւ: Ոսկերիչի ոսկի՜ ձեռքեր, Ուր էլ լինեն՝ չեն ծանգոտի: Բայց ի՞նչ օգուտ, - ծերը նայում է թոռներին, Ու ձայնի մէջ կարծես թէ ծուխ է խտանում, Խորթանո՜ւմ են զաւակները, ձեռքից գնում, Թառամում է հայրենի բառը շուրթերին - Ինքը ծեր է , ոտքի մէկը՝ գերեզմանում, Դէ´հ, այսօր կայ, վաղը չկայ... Իրենից ետ, ո՜վ իմանայ, Պիտի յիշե՞ն հայրենիքը ու հարենին... Դրա համար հաւաքել է ուժերը ողջ Ու թոռներին Հայաստան է բերել այցի. Տեսնեն թսղ գէթ, ու ճանաչեն, ու թող զգա՜ն, Ու հող ունեն ու ժողովուրդ, լեզու ու տոհմ, Եւ հոգու մէջ, գէթ մի կանթե՜ղ պահեն դարձի... Ինքնաթիռը խրւեց գիրկը Հահաստանի, Խառնւեցին ամպ ու Սեւան. Յետո~յ, յետո՜յ Մեր նրբազգաց երկինքն ահա Ամպի ճերմակ վարագոյրը քաշեց մի կողմ, Որ Երեւանը երեւա´յ... Ծերուկն էլ չէր խօսում ինձ հետ£ Շփոթահար՝ Մէկ թոռներին մօտն էր տանում ու մէկ՝ թողնում,, Մէկ խօսակցում էր նրանց հետ, մէկ՝ մոռանում, Եւ ինքնասոյզ՝ պատուհանին գամւում նորից: Իսկ թոռները, պատանեկան մի աշխոյժով Այս ու այն կողմ էին վազում զւարթաձայն, Մէկ աջ, մէկ ձախ պատուհանին կպչում ուժով, Ֆրանսերէն կանչում իրար ու ցոյց տալիս,- «Օ'՜, Աղաղատ... Օ՜, Եղեւան...». Ֆրանսերէ՜ն. Դո´ւ Հիւգոյի հրեղէն խօսք, Ու Վեռլենեան մարմանդ անձրեւ, Հնար լինէր, կնստէի՝ առաւօտից մինչ երեկոյ, Կլսէի՜, դիւթւածի պէս, քաղցրահնչիւն բառերը քո, Որպէս շղարշ երաժշտութիւն, որպէս Ռաւէ՜լ... Ֆրանսերէ՜ն. Ուրեմն ինչո՞ւ պատանեկան այս շուրթերից Քո բառերը այսպէս խորունկ խոցում են ինձ, Եւ այլափոխ արտաբերումը Աղաղատ Թւում է ինձ գերեալ սարից մի աղաղակ, Մի խոր, մի նոր տագնապի կա՜նչ՝ գերեալ սարից, Ախ, այս անգամ առեւանգւած քեզնով արդէն... Վարում արդէն Երեւանն էր՝ Շառագունած արեգակից եւ իր քարից, Երազի մէջ երեւացող քաղաքի պէս Անիրական եւ իրական... Եւ իջնում էր ինքնաթիռը, իջնում էր ցած՝ Կարօտած ու տագնապալից, Զոյգ վիթպարի թեւը բացած՝ Պատրաստւելով իջնել, դիպչել, փարւե՜լ հողին... Իսկ ծերունի՜ն, Նա թոռներին ամուր գրկած, Դեռ պլլւած պատուհանին՝ Վա՜ր էր նայում լացակալած իր հայացքով, Հայացք չէր դա, այլ պաղատանք, կանչ ու մրմո՜ւնջ, Բոբիկ եկած ուխտաւորի յոյս ու աղօթք, Այլեւ պահա´նջ, Այլեւ բողո´ք, Հող´ հայրենի, Դու՝ Արշակի կերկեր լեզուն զօրացնող շո՜ւնչ, Փռւի´ր, փռւի՜ր ոտքերի տակ այս հեգ մանկանց, Ու թող յանկարծ, Աւանդական նոյն հրաշքո՜վ մեր հայրերի, Քեզ դիպչելով՝ խօսե´ն նրանց շուրթերը մունջ Հայերենով մի արքենի, Հո´ղ հայրենի... 1960 թ.
-
ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԿԷՍԻՆ Սիլւա Կապուտիկեան Ով մարդկային արդարութիւն, Թող ես թքեմ քո ճակատին: Սիամանթօ Ու պօէտներ որ չեն պղծել Իրենց շուրթերն անէծքով, Պիտի գովեն քո նոր կեանքը Նոր երգերով , նոր խօսքով: Յ. Թումանեան Ինչքան տարիքս առաջ է գնում, Ինչքան անցնում են օրերս անփոյթ, Այնքան հոգուս մէջ ամէն ճեղք լցնում, Դո՜ւ ես թանձրանում , իմ հա´յ ժողովուրդ... Այնքան աւելի արմատակալում, խորքե՜րն է գնում սէրս դէպի քեզ, Այնքան աւելի խորքի´ց են այրւում Քո չար ու բարով եւ բախտո՜վ քո թէժ: Այն ո՞ր ջահելն է՝ կեանքով տարւելիս Հասկանում մօրը, թափանցում հոգին. Մօրդ, այդպէս էլ քո ժողովրդին Զգում ես խորունկ տարիքդ առնելիս: ...Երբ ես աչք բացի, իմ գլխի վերեւ Մի կարմիր, կարմիր դրօ՜շ էր բոցւում. Շողում էր վրաս մի նորոգ արեւ, Որ Հոկտեմբերեան արեւ էր կոչւում: Որբ էի թէեւ ու Ամերկոմից Մայրս բերում էր տականք ալիւրի, Բայց հօր փոխարէն գուրգուրում էր ինձ Ջահել մի երկիր՝ աղքատ ու բարի: Լցւած էր շուրջս մի մեծ աղմուկով, Նորի ստեղծման տենդով սխրալի, Մեծանում էի օրերի երգով, Պիօներական խօսք ու թմբուկով, Պա՜րզ էր ամէն ինչ ու հասկանալի: Ինձ համար կեանքը սկիզբ էր առնում Իմ ծնւած օրով, իմ ծնւած օրից, Ինձ համար կար լոկ երկու սահմանում, Բանւոր ու բուրժույ եւ ուրիշ ոչինչ. Բոլոր հին ու փակ դռների համար Ինձ այնքան հեշտ էր գտնել բանալի, Չկար ազգ ու ցեղ, փոքր ու մեծ չկար, Հաշտ էր իմ հոգին, ու հիացքով լի: ... Մեր անցեալ բախտի, դարաւո՜ր մորմոք Այդ ե՞րբ զարթնեցիր իմ երակներում Մագաղաթների փոշու հե՞տ արդեօք Դու թափանցեցիր իմ հոգու հեռուն. Պոկւած վիրաւոր մի աւերակի՜ց, Դու՝խեղւա´ծ խոյակ՝ սրտի՜ս ծանրացար, Թէ՝ քամւելով մեր արցունքոտ երգից՝ Կաթ կաթ ծորացիր, մէջս ծո՜վ դարձար. Իմ խորքերի մէջ կայի՜ր երեւի, Դւինում թաղւած մի սափորի պէս. Եւ տարեցտարի նոր պեղումներից Բացւեցի՜ր ելա՜ր դու արեւերես... Ինձ համար կեանքը սկիքբ էր առնում Իմ ծնւած օրից, իմ ծնւած օրով, Եւ ես իմացայ, իմացայ խռով, Դրանից առաջ եղել աշխարհում Դարեր են եղել անցել աշխարհով... ...Եղել է մի հին, մի հաշտ ժողովուրդ, Ծւարած հողում իր բիբլիական Քարի´ց է քամել իր հացը աւուր Քարի´ն է տւել ձիրքերը իր բիւր Մեղմե՜լ մռայլը ժայռեղեն իր տան Եւ նւիրումով այրւող իր սրտի Կանգնել է վէմե´ր,սիւնե´ր, խոյակներ, Իր քաղաղաքներն ու շէնե՜րն է հիմնել, Իր Մեսրոպատառ գրերն է երկնել, Տաղերգել վասն սիրոյ ու վարդի, Հիւսել իր արդար վիպե՜րգը Դաւթի Եւ մի´շտ՝ իր հոգով, իր հին վիպերգով, Հանապազօրեայ խօսք ու աղօթքով՝ Ապաւինելով ճերմակ իր աստծուն՝ Խաղաղութի՜ւն է երազել անսուտ Աշխարհի´ն, իրե´ն եւ ամենեցո՜ւն... Եղել է մի հին, մե հաշտ ժողովուրդ, Սակայն եղել է աշխարհը անհաշտ՝ Բախւել են կռւի ճամփաները մութ Նրա հեգ հողում ու ձեռքով անգութ Խաչի՜ են հանել հողը խաչապաշտ... Եղել է աւե´ր, աւա´ր, Աւարա՜յր. Ու Բիւզանդիոն ու Պարսի՜կ են եղել, Խորշակի նման փրծել են ցեղեր, Տրորե´լ, տիրե´լ, այրե՜լ վայրաբար, Ու երկտակ բեռը դրսի ու ներսի Հայ շինականին երկտա´կ է բեկել Թէ բարակեկ է հաստը երեսից, Բարակի հոգին, ա՜խ դուրս է եկել... Վերջին եղեռնի դու անվե՜րջ կսկիծ, Այդ ե՜բբ զարթնեցիր իմ երակներում, Վանեցի տատիս կարօտ աչքերի՞ց Եկար փռւեցիր դու իմ աչքերում: Ձգւելով մեր որբ հողերի՞ց արդեօք Ի´նձ փաթաթւեցիր, դու՝ փո՜ւշ ու մացառ, Թէ Կոմիտասըև զմռսւած մորմոք, Քեզ իր հետ բերեց, երբ որ տո՜ւն դարձաւ. Ինձ բաժի՞ն հանեց բեռիցն իր սուգի Հեգ Թէքէեանը՝ հոգնած մահերգու. Թէ տարուբերւող հայոց սփիւռքի Տե՜նդը խաթարեց խաղաղն իմ հոգու. Լեզո´ւն, մեր լեզո՜ն, իր վերջին շնչում, Պանդուխտի շուրթից կախւած հազիւհազ, Օգնութեան կանչով ինձ նա՞ է կանչում Այդպէս տագնապոտ այդպէս սրտամաշ... Ինձ համար կեանքը սկիզբ էր առնոռմ իմ ծնւած օրի´ց, իմ ծնւած օրո´վ, Եւ ես իմացա´յ, իմացա՜յ խռով, Դրանից առաջ եղե՜լ աշխարհում, Տասնըհինգ թի՜ւ է անցել աշխարհով... Օ՜, կիսալուսնով զմռած ու կնքած Վեցհարիւրամեայ գիշե՜ր օսմնեան, Խարխափում էր իմ ծողովուրդն անկար՝ Իր հայրենիքում՝ ինքն օտարական, Եւ փորփրում էր իր հողն ու այգին Սեւը՝ ներս արած, սպիտակը՝ դուրս. Եւ իր սրտի մէջ, ինչպէս երդիկից Թոնիրին ընկած բարալիկ մի լոյս, Պահում էր յոյսը ու, թէև վախով, Բայց ստէպ-ստէպ Հիւսիս էր նայում. Եւ դրանից չէ՞ր, որ Ստանբոլում Թալկեաթն առաւել խոժոռւեց ոխով, Եւ համբուրելով այտը Զոհրապի՝ Համբոյրով տւեց մահւան ահազանգ... Օ՜, գարնան ամիս ապրելու ապրիլ, Դու որ բերում ես ծաղիկներ ու կեանք, Ինչո՞ւ դու դարձար մահւան տարելից, Մահով մնացիր մեր պատմութիւնում... Ապրելո´ւ ապրիլ, ահա քո բոյրից Անթաղ դիերի գա՜ղջն է բարձրանում. Ձիւն -սառոյցները գարնան Եփրատի Մեր տաք արիւնի ջերմից են հալչում. Սրահար մանկան սեղմած իր կրծքին՝ Խելագար մի մայր, փախչո՜ւմ է փախչո՜ւմ.... Ապրելո´ւ ապրիլ, Արտամետի մէջ Թերթ-թերթ լալի՜ս է ծաղկած խնձորին. Ետեւից գցած հինգ որբուկներին՝ Քայլո՜ւմ է տատս գաղթի երթի մէջ: Անջուր ճամփէքին ու Երեւանում Սայլը մեռե՜լ է անվերջ ժողովում. Ապրելու ապրի´լ, ինչո՞ւ է մեռնում արնան սպասող մի ողջ ժողովուրդ. արնան օրերին, օրը ցերեկով, Աշխարհին ի տես, աչքի տա՜կ աստծու... Ով արդարութի´ն, ես թքել եմ քո... Բայց կանգնի´ր, կանգնի´ր, կարկամի՜ր լեզու, Ո´չ, ես չե՜մ ծնւել անէծքի համար, Ես միշտ բարեկամ խօսքի՜ եմ սովոր. Ես մանուկ օրից հաւատով, սիրով Զնգուն երգել եմ «Ինտենացիոնալ»... Եւ միթ՞է հիմա ե´ս էլ յիրաւի Շուրթերս պիտի անէծքով պղծեմ, Արաքսից այն կողմ կանգնած հովիվին Սեւ ատելութեամբ հայացքս գցեմ. Թողնեմ որ հտպիտ մի ենիչերի Տասնըհինգ թւին բարձրացրած սրով Ինձ նոյնպէս յաղթի՝ թունաւորելով Ոխո´վ, նղովքո´վ, մոլուցքով վայրի. Եւ ես՝ կորցրած լոյսը իմ հոգու՝ Մոլեգնած կոչեմ մահ ու վրէժի,--- Էլ ինչո՞ւ համար յանուն այդ լոյսի, Մեր Շահումեանը գնաց մեռնելու. Էլ ինչո՞ւ աչքը կարմիր դրօշին՝ Հանգչող Տէրեանը շշնջաց «յարեա՜ւ»... Ուրեմն ինչպէ՞ս, հեղեղներն արեան՝ Թողնել որ ծածկի մոռացման փոշին՝ Խլացնե՞լ սիրտը որ էլ չլսւեն Վրդով ձայները խորքերից յառնած. Փակե՞լ աչքերը, չզգա՞լ, չնդւզե՞լ, Մոռանալո՞ւ տալ, անգամ մոռանա՞լ. Ո´չ, ի´մ ժողովուրդ, դու շա՜տ ես տեսել, Դոը պիտի յիշե´ս, ապրելու համար... Դու պիտի առնե´ս վրէժդ անհուն, Պիտի խաղաղես հոգին քո խռով. Բայց ո´չ արեան դէմ կոչելով արիւն Եւ մահի դիմաց մա՜հ սերմանելով... Ո´չ, ի՜մ լուսաւոր, դու օր այն պահին Երբ ընկած էիր տմարդ հարւածից, Երբ թւում էր թէ աչքերդ մթին Էլ չե՜ն պարզւելու թոյնից ու մաղձից, Քո մէջ ուժ գտար պայծա՜ռ նայելու Մարդկա´նց, ազդերի´ն, զարթնո´ղ աշխարհին. Եւ խոցւած ձեռքով զինագրւելու Եղբայրութեան նոր գաղափարներին. Դու որ մեծերիդ մահը քո հոգում՝ Դեռ սուգերի մէջ՝ Չարե´նց ծնեցիր, Ու ողջակիզւող սիրտդ նետեցիր Կարմիր գալիքի հրի՜ն բորբոքուն, Որ այդ բոցերում, զտւա´ծ, նորոգւա´ծ Նորի՜ց ժայթքեցիր եղեգան փողից,--- Ո՜չ, ուրի´շ է քո հատուցման ուղին. Քեզ, կեա՜նքի ուրիշ ճամփայ է տրւած... Դու պիտի վրէժ առնես ապրելո´վ, Ապրելով յամա´ռ, հազարապատի´կ, Աւերումի տեղ, քո ստեղծելո´վ. Աւեր Վանի դէմ, քո Երեւանո´վ. Աքսորների դէմ՝ խուլ անապատից Նորից տուն դարձող քո քարաւանո´վ Դու պիտի ապրես այսպէ´ս, սրանո՜վ: Շէնիքի հանդում մորթւած որբի տեղ՝ Աշնակցի հարսի տասնըչորս որդո´վ, Մշոյ դաշտի մէջ սեւցած խոփի տեղ՝ Քո տրակտորո՜վ, քո ծուփ-ծուփ արտո´վ, Մարութայ սարի մարած բոցի տեղ՝ Եոթն աշխա՜րհ ծնող՝ քո յօթ կայանով, Տաթե՜ւի կուրցա´ծ դպրանոցի տեղ Բիւր ակնով նայող քո Բիւրականո´վ Հայոց արցունքաշ «կռոնկի՜» տեղակ Սարէ-սար փռւած սեւ սուգի՜ տեզակ Յախո´ւռն, կենսայո´րդ, սիրտը թո՜ւնդ հանող, Հանճարիդ լոյսը աշխարհին տանող Քո սէգ Սարեանո´վ, Խաչատրեանո´վ,--- Դու պիտի ապրես այսպէ´ս, սրանո´վ: Ոխի, մոլուցքի, մշուշի դիմաց՝ Քո սիրող, փարող, երազող սրտո´վ. Դաւի, արշաւի, բիրտ ուժի դիմաց՝ Ազնիվ դաշինքի քո հին կարօտով. Օտարականի պիտակի դիմաց՝ Օտարի դատին իր կեանքո´վ կանգնած, Շիտա՜կ, շողշողո՜ւն քո Մանուշեանով, Դու պիտի ապրես այսպէ´ս, սրանո´վ: Պատմութեան երթում՝ անդուլ, հանապազ Առաջինների շարքո՜ւմ քայլելով, Պատմութեան հանդէպ՝ երեսդ միշտ պարզ՝ Քո ողջ էութեամբ նորի´ն փարւելով,--- Քո մաքառելո´վ, Քո հաւատալո´վ, Դու ի՜մ ժողովուրդ, դու ապրե´լ ես, կա՜ս, Այսպէ´ս ապրելով... Թող որ օրերս՝ իմ ճամբակէսին Ծանրանան այսպէս խոհով ու խոկով, Թող որ ալիքւի՜ իմ ողորկ հոգին Քո անցեալ ցաւով, քո դժւար բախտով, Ու վարդագոյնին քո Երեւանեան Մերթ ստւեր ընկնի՜ քո Արարատից, Արեւ օրերիս անձրե´ւ կաթկթի, Ծիածանիս մէջ ամպերը մնա´ն,--- Դու՝ աներջանիկ, բայց մեծ սիրոյ պէս, Դու ուրախ ժամիս՝ մորմո՜ք մշտակէզ, Հոգուս պարապը, ափէ-ափ լցնող,--- Դո´ւ տխուր ժամիս՝ բերկրանք մշտաշող, Ինձ հարստացնո´ղ, ինձ ազնւացնո´ղ Եւ ինձ հաստատող դու միա՜կ իմ «ես»,--- Եթէ լցւած եմ՝ լցւած եմ քեզնով: Թող որ փոխարէն գոռ մի անցեալի Թագով ու թախտով, զօրով ու զօրքով, Դու թողել ես ինձ՝ այրո՜ղ, բորբոքո՜ղ Հայոց պատմութիւն՝ աղէտներով լի,--- Բայց դրա դիմաց ինձ տւել ես դու Քո վերապրումի բերկրանբն անսպառ. Բերկրանքն՝ ամէն մի նոր քարիդ համար Կրկնակի´ խինդով ուրախանալու. Բերկրանքն՝ աշխարհը զգալու խորքի՜ց Եւ հասկանալու ամէն ինչ խորո´ւնկ. Ժիր մանուկիդ մէջ՝ բացի մանուկից Տեսնելու կեանքդ յաւերժող խորհուրդ. Պարզ կոնեակիդ մէջ՝ հողերին ուրիշ Հողիդ կորովը համբաւող աւի՜շ, Ձեռքսեղմումի մէջ այլազգի հիւրիդ՝ Եղբայրութեան տօն ու խորհրդանի՜շ,--- Դու եղբայրութեան սեղանի կողքին Դարիդ նոր խօսքը քո լեզւո´վ ասող Դարիդ նոր բախտը քո բախտո´վ կիսող Քո Արագածից հրթիռ ու երկինք Սեւ բիբլիական քո աչքով տեսնող Դարիր չյոգնած որոնո՜ղ հոգի Ես ժառանգո՜րդըդ քո երգ ու վէրքի Եթէ հպարտ եմ, հպարտ եմ քեզն՜վ: Հպա՜րտ եմ որ դու քարտէզի վրայ Քո արիւնով ես մերւած կարմիրին, Որ զաւակներիդ վերջին ընտրանին Մի վերջին անգամ զոհեցիր նրա՜ն Որ արիւն տալով, արիւն առնելով Նորոգւո՜ւմ ես դու՝ խառնւած նորին. Թէ զօրանում է ուրիշը տարո´վ, Դու զօրանում ես ժամո´վ օր-օրի´ն. Այդպէս մահւան դուռն հասած ու դարձած Տկար կազմւա՜ցքն է բուռ ապաքինւում. Դու հազար ձեռքով ապրելուն կառչած Հազար տեզերից կեանքո՜վ ես լցւում. Ո´չ, չե՜մ հաւատում, այս երկնքի տակ Քո հին երակին չկա´յ սպառում,--- Ես բարակ մի թել հիւսւածքում քո տաք, Եթէ ապրում եմ, քեզնով եմ ապրում... Քեզնով եմ ապրում, Եւ ես բանաստեղծ, Օրհնում եմ բախտս յետին այս երգով, Որ աշխարհի մէջ, երկնքի ներքոյ Աշխարհը թողած՝ ծնւել եմ այստե´ղ Ու որդի՜ն եմ քո... 1956-60 թթ.
-
Սուրբ Մեսրոպ (Դասական Ուղղագրութեամբ) Սիամանթօ Ն Ե Ր Բ Ո Ղ Ա Կ Ա Ն Օշականի ամենասուրբ գերեզման, Հանճարի հո´ղ ուրկէց այսօր, Տասնևհինգ մրրիկեան դարերու, Պատմութիւուն մը պերճաշուք, Արևելքէն Արևմուտք, երկու Հայքն բովանդակ, Դեպի զքեզ, ազատօրէ՜ն աղօթելու կը շարժէ... Օշականի անհո՜ւն մեռեալ, Դուն բիւուրաւոր ճիւղերով, Ոսկեհոս գետ գիտութեան, Մտքի փրկիչ, յոյսի Հսկայ, կեանքի կեդրոն, Դուն անվախճա՜ն փոշիացեալ, Ուրկէց ուղեղս, մանկութեանս օրերուն, Ե'ս աղքատօրէն եկայ վառել... Օշականի վսեմական վարդապետ, Դուն վեհիմաստ վանական և Աստծոյ բաժակ, Դուն Յիսուսի բազմաբուրեան պատմուճան, Խօսքի´ աղբիւր, բանի բարձունք, Կարողութեանց անվե´րջ կատար, Դուն իմաստի ավազան և աղօթքի կապոյտ անձրև, Ափ մը հողէդ ամբողջ երկինք մը դեռ կը բուրէ... Օշականի դուն անկորուստ կրօնական, Անապատին մէջ մխրճւող ճգնաւոր, Դուն անբասիր և մեհեանական մենակեաց, Խունկի՜ անտառ, Կնդրուկներո՜ւ բուրաստան, Քրիստոսի ազնիվ խօսքին դուն տիրական տարածիչ Եւ գրանիտեայ ուղղափառ սիւն, Եւ մտքի գմբէթ և հոգիի անծայրածիր հորիզոն, Դո´ւն շնորհքի աշնանային շտեմարան, Քու հավատքէ´դ հավատացեա՜լ ես ալ լացի... Օշականի մէջ անմահօրէ՜ն մահացեալ, Անճառելի և անդրանիկ դաստիարակ, Ես երազային երեխայ մը վեցամեայ, Այբբենարանդ ի ձեռին, անմեղօրէն զայն հեգելով Առաջին խաչը, ճակտէս սրտիս, Հավատա ինծ ո՜վ հայութի´ւն... Պատկերիդ դէմ է որ հաներ եմ... Եւ լսէ´ այսօր, թոթովախօս ծաղկոցի Շուշանմարմին մանուկներէն` Մինչև ծերերն հողաբոյր, Քու սուրբ անունդ կ´օրհներգեն... : Օշականի հանճարանի՜ստ հողակոյտ, Եկեղեցւոյ խորանին քով անշուքօրէ՜ն մրափող` Եւ Եհովայի պատգամախօս մեծ մատեանին Դուն սրբագիր թարգմանիչ, Ոսկեդարու ադամանդեայ՜ բանալի, Դուն հայ դպրութեանց անշրջանակ լուսամուտ, Դուն լեզւի կաճառ, գեղեցկութեան իջևան, Դուն ճեմարան մարմարային մտածումի, Ներէ´ որ քու աշակերտդ արբեցեալ, Տասնևհինգ դարեր յետոյ զքե´զ պաշտէ... Օշականէն մեզի հսկող Մտքի Աստւած, Դուն հասողութեան հիմնաքար, Աստղերէն մեզ լոյս լեցնող ոսկեհասակ աշտարակ, Ուր մեր ուղեղը մեզ կը ժպտի... Դուն մտածման ծարաւներու արծաթեայ ծով, Դուն Տարօնածին հսկայ` Մովսես, Դուն անհպելի մատենագիր մայր-բարբառի, Թո´ղ իմ գանգս, վերջալոյսիս, Քնարիս հետ, մոխիրովս առլցուն, Հուղարկավորներս` խնկատուփի մը փոխարէն Հողակոյտիդ վրայ վառեն...: Ս ՈՒ Ր Բ Ի Ն Ա Ղ Օ Թ Ք Ը Լո´յս տուր ինծի, Սստւած անհերքելի Տիեզերքի անմեկնելի ճարտարապետ, Ճակատագրի և ճանաչման ստեղծի´չ, Շունչի´ մրրիկ, կեդրոնական կարողութիւն, Սուրբ սեղանիդ սարգաւակն Մեսրոպ` Իր մշուշապատ մեծ երազին` Քու ձեռքերեդ հստակութիւ՜ն կ´աղերսէ... «Օգնէ´ ինծի, մեծապարգև՜ իմաստութիւն, Ես` անցուպ հովիւ մեծ քարոզիդ, Ես` եղկելի մահկանացու, Ես դժգոյն տնտես Հայկազնեան ահեղ ցեղին... Ես` տգէտ դպիր և անվաւեր վարդապետ, Ես անծածան դրօշ հաւատացեալ ամբոխներուդ, Ես` անօժիտ վերծանո´ղ և անանձրև այդգեպան, Ես` կոյր աղբիւր և կորաքամակ ճանապարհորդ, Ես` անարժան օրհնաբան անվերջ փառքիդ, Իմ անդպիր հօտիս համար լո՜յս կաղերսեմ... «Օգնէ´ ինծի, Աստւա՜ծ բիւրեղ... Ես` ողորմելի որոնիչ և անհետևանք խուզարկու, Ես անքանքար քննիչ և անբերրի հիւլէ, Ես անաստիճան ճգնաւոր և անթռիչ հռետոր, Դառնաժպիտ թափառական և աշակերտ անբանիբուն, Երազատես մոլորեալ և անտաղանդ անրջող, Ես սահմանափակ պատուհան և փակեալ դուռ, Ես իմ հոգիիս հանդէպ փշրող երկա՜թ ալիք, Ես գերեզմանի՜ պահապան և մեռելո՜ց հաշւակալ, Ես հրեղէն հացիդ կարօ՜տ ցորենաքաղ... Ես աներդիք գիշերող և անսափոր ծարաւի, Ես մենաւոր մշակ տատասկներու մէջ կորուսեալ, Ես անճառագայթ աղջամուղջ, ես անլար քնար, Դեռ անբարբառ Հայկազնեաց հոգիին` Բացատրութեան Բանալի՜ մը կաղերսեմ... «Օգնէ ինծի, Տարրերու հայր, Ես աչք աղօտ և տեսողութիւն անթափանց, Ունայնամիտ ունկնդիր և չարալուր ականջ, Աններդաշնակ երաժիշտ և մեղկաձայն երգիչ... Ես անհողագործ դաշտօրայ, շտեմարան թափուր, Աեղանասպաս անհաց և ցամաքեալ գինեբաշխ, Ես անկոչ հրավիրեալ Յիսուսական հարսանիքին, Ես անձէթ լուսարար և անմատեան մտածող, Եւ անգորով գգւիչ և սիրազուրկ սիրահար, Ես անհրապոյր քարոզիչ և քարկոծեալ քրիստոնեայ, Օժիտաբեր աղքատ և անոսկի հարուստ... Ես անհամբոյր շրթունք և հոգեզուրկ հեծեծող, Ես սիրտ անսէր և կուսութիւն անկատար, Ես անբևեռ քալող և երերուն ուղեւոր... Քու փրկութեան փարոսներէդ կաթի՜լ մը լոյս տուր ինծի... Եւ երկնային դուռներուդ հետ հոգեկան Կեանքին դռները դրախտին պէս թող բացւին... «Օգնէ´ ինծի, անծի՜ր Աստւած... Ես անկարկաջ առւակ և խափանեալ ջրվէժ... Ես ուսուցիչ անուս և վարանեալ վարդապետ, Ես դպրութեանց դեռ անպսակ տնօրէն, Ես խղճերու հանդէպ ինկո´ղ վարագոր... Ես որմ մթաշէն, գեհենական բանտարկեալ, Ես շիւղ կորուսեալ, հո՜ւնդ անպարգև... Մացառապատ կածան, օձապտոյտ գետնուղի... Ես անհիւրնկալ օթևան և անբազմոց մահամերձ... Լապտերիդ լոյսը մի´ մերժիր ինձ... «Օգնէ´ ինծի, համագումար Սկզբունք, Մկրտութեան ես անմիւռոն աւազան, ես աղօթքի կիսակործան գաւիթ, Ես արորազուրկ հողագործ, անգերանդի հնձող, Ես անբոյր օծանող և դառնահամ իւղ, Ես անբալասան բժիշկ և անբեհէզ վիրակապ, Ես կոտրած կանթեղ և պապագեալ պատրոյգ, Ես հողմակոծ անտառ և արտասւաթոր ուռենի... Ես անտաշ ատաղձ և բորբոսեալ գերան, Ես հողաշէն բուրվառ և անծխելի խունկ, Ես անողկոյզ որթատունկ և վարակեալ վարսակ, Ես անճշմարիտ ճակատ և անուղիղ ձեռք, Ես անկարող կարգաւոր և աննշխարհ քահանայ, Ես մենութեանս մէջ մխացող անկարաւան անապատ, Այցելո՜ւթիւն տուր ինծի... «Օգնէ´ ինծի, ո՜վ անբաղդատ Օրէնք, Ես վարանոտ մարդ և յուսահատ անձ... Ես ահաբեկ անհատ և շւարած շնչաւոր, Ես տարակոյսին մէջ տատանող հողմահալած, Անլսելի աղաղակ և անարձագանք շեփոր... Ես գոս տերև` աշուններէն վա՜ր ինկող... Ես չորացեալ ճիւղ և անհոտաւէտ վարդենի, Ես ուշիմութեան ուրւական, Ես կարճիմաստ իմացական և խոնարհած խելք, Եկեղեցիիդ կամարներուն տակ հեծեծող` Քրիստոնեայ ժողովորւրդիդ դեմ հանդիման Ես Աստւածաշունչ մեծ Մատեանիդ Օտարալեզու ընթերցող և անհարազատ թարգմանիչ... «Օգնէ´ ինծի, անծայրածիր Ծանոթութիւն, երազօր Տեր, անհուն հնարիչ, Լոյսի զենիթ, անկնճիռ իմաստ, Ջուր երկնային, անանջրպետ հոգի, Անհաշիւ բաշխող, երազներու սահանք, Ճանաչումի քու ծածկոցդ լուսեղէն, Իմ կործանեալ ուսիս վրան թող ծածանի, Եվ` հսկումներու, հեծեծանքի, աղօթքներու Այս իրիկւան, քառասներորդ գիշերին` Աստւա՜ծ անհեղլի, Աստւա՜ծ անափունք Արարչագործ ձեռքդ իմ ուղեղիս երկարէ, Հոն իմ գիւտս խմորելու...» Տ Ե Ս Ի Լ Ք Ը Ո՜Վ հրաշալիք, ո՜վ հաւատքի աննիւթական հուր, Ո՜վ զարմանագործ զօրութիւն, Ո՜վ բոցեղէն բԺԺանք, ո´վ անլոյծ խորհուրդ, Ահաւասիկ Քերովբէ մը մրափին մեջ Մեսրոպին, Իր աջ ձեռքո´վն լուսագիծ՝ Ակնթարթ մը՝ մենաստանին որմին վրայ Հայկազնեան Այբբենարանը տառագրեց...: Յանկարծ՝ Սուրբը, մեծ Տեսիլքէն ցնորաշարժ՝ Մեռեալի մը պէս ընդոստ ոտքի, Փետուր գրիչն և տախտակն ի ձեռին, Հրաշքին տակ արտասւելով, Որմին առջև անհունօրէն ծնրադրեց...: Գ Ի Ւ Տ Ի Ն Փ Ա Ռ Ք Ը Մեսրո´պ, հայ դարերուն դիմաց կեցող Դուն ադամանդեայ ապառաժ, Դո´ւն մանուկներու մերկ ուղեղէն Մինչև հանճարը ցոլքեր ցանող, Գիտակցութեանց անգի´ւտ փարոս... Դուն որուն կոփիւնը կռանին, Ժամերուն պէս, րոպէին հետ անդադար, Իմացական թանգարանի՜ն արձանները մեզ կը ձուլէ, Դուն աննինջ հսկող, դուն տիտանեան Տեսանող, Դուն, օրորոցէն մինչ գերեզման, Մեր մեն մի խօսքին մեն մի շունչին, եղեցկաձայն բացատրիչ... Դուն բարբառի արարաիչ, Բանի իշխան, Դուն անբաւ բաւիղ տեսողութեան, Դուն գոյացութեան արգաւանդ հայր, Դուն լոյսի անիւ, դուն հավատքի հրավէր, Դուն հայրենի հողին վրայ մրրկին պէս բարձրացող Անտա՜ռ անհուն, անտա՜ռ սրտի, Որուն մեն մի հաստատաբուն ծառերն հսկայ, Մէկ մէկ քնար, մէկ մէկ փանդիռ են մեր շունչին... Մէկ մէկ շեփոր մեր հագագին ռազմական, Մէկ մէկ պատնէշ ճակատագրի պատուհասին... Դուն անվատնելի ցոր"անի դաշտ, դուն ձրի հաց, Դուն հունձք հարուստ, և դուն հնձան հրաշէկ, Դուն արբեցութեանց և գինիի աւազան, Որուն մէջ ե´ս ալ ոսկի սափորս եմ մխրճէր... Արևներու ծարաւէս խենթ... Դուն մեծաթափանց նայվածքներով առաքեալ, Դուն էիր որ զքեզ երգող ցեղդ այսօրւան, Հելլեներէն և հանճարեղ և հրավառ Ու աշխարհակալ մեծ Հռովմի որդիներէն, Ու հրապաշտ Պարսիկներէն դրացի, Մայր-բարբառիդ հիմնաքարովն յակինթ, Հայկազնեանց մեր շառաւիղն ազատեցիր... Դուն երկրո´րդ Աստւած, Եւ մտածման դուն առաջի´ն արարիչ... Դուն բեղո´ւն բարիք, սրտի´ աղբիւր, Գոյներու գանձ, գրութեա´նց գահ, Դուն թռչող դարերն մէկզմէկու կամարող Կամուրջ անգիծ, ուրկից ցեղդ միլիոններով Կամ պերճօրէն կամ վատաբար, Կեանքէն ի մահ կուգայ կ´անցնի... Դուն Հելլէներէն հռչակւած, Մեծատիտղոս Ակումիտ, Ո՜վ մենակեաց, ո՜վ Մագիստրոս, ահաւասիկ Երկու Հայքերն, «Ովսաննա՜ քեզ» կը գոռան... Եւ ովսաննա Վաղարշապատի Հայրապետին` Սահակ Պարթև զուգակշիռ արբանեակիդ, Եւ Վռամշապուհ Արքային, Որովհետև քու մեծ գիւտիդ զորաւիգ, Մէկն իր խաչին, միւսն իր Սուրին համազօր Քու քայլերուդ հետ քալելով` Արարատեան արշալոյսին, Դպրութեանց դուռը մեզ բացին... Ա´հ, ամբողջ արիւնը քու ուղեղիդ, Ի՜նչ տենդերէ որպիսի՜ տենդ, Եւ սարսուռներէ ի՜նչ սարսուռ, Ի՜նչ գեհենական գալարումէ գալարում, Եւ վարանքե վարանք և վարկածե ի վարկած, Եւ ծովային ծփանքներէն ի ծփանք, Այլակերպիչ նժարե մը ուրիշ նժար, Եւ կշիռէ ի կշիռ, զքե՜զ տարաւ, Եւ մեն մի հիւլէն քու հոգիիդ, Մեն մի ճաճանչը քու աչքերուդ, Մեն մի կաթիլը քու հանճարիդ կայծերուն, Հողմային հևքդ և խոլ թափը թռիչներուդ, Աղօթքներուդ հորձանքներն հրեղէն, Քառասուն օր` տիւ և գիշեր, Մենութեանդ մէջ, Մեռեալի մը պէս մենաւոր, Զքեզ դէպի Տեսիլքդ տարին... Եւ անուրջի մէջ ծնանող ծաղկի ծիլէն, Ու բողբոջէն դեռ անբոյս, Դուն մարող լոյսէն, դուն տեսլական ստւերէն, Անգոյն գծէն և երազի վսեմ վարդէն, Դուն ոլորտէն, անձայն շեշտէն, անգոյն բառէն, Դուն ծածանող և անարմատ ծւէններէն, Դաշնակցութեանց Ալփաբետան ստեղծեցիր... Եւ Չորրորդ դարու Ոսկի սեմէն, Մինչև մեր օրը, մեր արիւնովը մթին` Ահաւասիկ Հայ Հանճարը բազմալար, Քու ձևերուդ մեջ կը ձուլվի... Ո՜վ անլուծելի առեղծւած, Ո՜վ ջղերո´ւ կայծակէ խուրձ, Արեան հնոց, անուրջներու անբիծ ծաւալ, Ո՜վ զարմանալի և տևական զգայախաբ, Քնարական ահեղաբի´բ քիմեռատես, Դուն Աստւածագիծ ծիածան... Հաշտութեան հուրը մեզ բերող, Դո´ւն, տարակոյսին և տարտամին տիրապետ, Դո´ւն տարօրինակ և տարագիծ գմբէթ... Դո´ւն մեծ կրքերու կրօնաւոր, Ա´յր Աստուծոյ, մտքի´ եղբայր, քնարի´ քոյր, Քու բաժակէդ թո´յլ տուր որ ես ալ ըմպեմ... Եւ այսօր, քու սրբութեամբդ սնած` Ես ապաժաման քնարահար, Եւ անվճար ու անարժան երախտագէտ, Ես` քու ցեղիդ հոգիին հայելին քեզ կը բերեմ... Աչքերուս մեջ անոր աչքէն հուր առի... Ու իմ խօսքերս անոր սրտէն եմ քաղէր, Եւ ի´նչ որ կարդաս ճակտիս վրան, Ի´նչ որ կարդաս ժպիտիս մէջ, Անոր յոյսո՜վն եմ ես գրած... Եւ թոյլ տուր այսօր, ո՜վ Մեսրոպ, Որ Հայոց հողէն մինչև աստղերը հասնող Քու ոսկիէ սանդուխեդ վե´ր բարձրանամ, Եւ հաստատաքայլ, աստիճանէ աստիճան Ու պսակէ ի պսակ և լոյսէ ի լոյս, Իբր զավակը մտածումիդ, Ես ի քե´զ գամ, իմ այս երգս երգելու...
-
ԳԻՒԼՆԱՐԱ (Դասական Ուղղագրութեամբ) Գրեց՝ Գեղամ Սարեան Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր, Գիւլնարի պէս վարդ Շիրազում չկար, Գիւլնարի պէս վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: Ղեյլանի ծուխը թէ երկինք ելնէր, Աստղերին հասնէր՝ այնպէս լոյս չկար, Գիւլնարի սիրտը ոնց արեւ լիներ, Արեւը վկա՝ Իրանում չկար: Մայիսին բացւող նշենին անգամ Գիւլնարի քաղցր թովչանքը չունէր: Անձրեւից յետոյ եասամանն անգամ Գիւլնարի բոյրն ու հմայքը չունէր, Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր, Գիւլնարի պէս վարդ Շիրազում չկար, Գիւլնարի պէս վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: 1 Մի աղջիկ էր, ապրում էր Իրանում, Գորգագործ մի աղջիկ էր նա, Նա մի ծեր հայր էր խնամում, Գիւլնարա էր անունը նրա: Սիրուն էր Գիւլնարան շատ սիրուն, Թիթեռից թռվռուն էր նա, Աչքերին սիւրմա չէր քաշում, Չեր դնում մազերին հինա: Նա խանի խանումների համար Հիւսում էր համամի խալիչա, Շիրազի վարդանոցից էլ վառ, Բայց խանի խանումների համար: Խփում էր դանակը հիւսւածքին, Կտրում էր թելերը գունագեղ, Գիւլնարի հինած դազգահին Շիրազը կարող էր նախանձել: Գիւլնարի հիւսած վարդերից Կխաբւէր բիւրբիւրը անգամ, Նա կարող էր մետաքսի թելերից Պարտեզներ հիւսել անթառամ: Մի աղջիկ էր, ապրում էր Իրանում, Գորգագործ մի աղջիկ էր նա, Նա մի ծեր հայր էր խնամում, Գիւլնարա էր անունը նրա: 2 Գիւլնարա´, սիրուն Գիւլնարա, Ղալամքար յոնքերիդ տակին Թախիծ կայ աչքերիդ վրայ, Գիւլնարա, սիրուն Գիւլնարա: Ծաղկազարդ չթով սքողւած Սրտիդ մէջ ու հոգուդ վրայ Տրտունջ կայ, բողոք կայ պահւած, Գիւլնարա´, վշտո´տ Գիւլնարա: Գիւլնարա´, գորգագործ աղջիկ, Քո երկրի բորբ արեւի տակ Հասնում է բադամ ու նարինջ, Բուրում են դաշտերը թովիչ: Սակայն դու արեւի կարօտ, Արեւից ժպիտ չես քաղել, Տրտնջոտ քո հոգու համար՝ Նարինջը կարիճ է դառել: 3 Լսւում է մրմունջը թառի Նւում է սեգահը վերից, Ճմլւում է սիրտը Գիւլնարի, Շիծաղներ են լսւում հարեմից: «Շարեաթին դեմ գնալ չի լինի, Ուրացում է առանց չադրայի», Կարծես թէ լսւում է խանի Խոսքերը ականջին Գիւլնարի: Կարծես թէ տեսնում է նրան, Զգում է սարսափն ահարկու, Բայց հիւսում է հինւածքի վրայ Կուտակւած տրտունջն իր հոգու: Խալիչա է հիւսում Գիւլնարան, Յոյզերից է հիւսում կարծես նա, Ահա նա հինւածքի վրայ Նկատում է պատկերը իրա: Ահա նա կանգնած է այնտեղ, Մետաքսէ թելերից հիւսած, Աչքերը վառւում են կարծես, Չարսաւը նետել է նա ցած: ... Լսւում է մրմունջը թառի Նւում է սեգահը վերից, Յուզւած է սիրտը Գիւլնարի Հարեմի թառից աւելի: 4 Ու մի օր երբ արեւն ելաւ Ու ժպտած Իրանի վրայ, Դուրս եկավ Գիւլնարան տնից՝ Խալիչան ձախ ուսի վրայ: Հասաւ նա պալատը խանի, Գորգազարդ օթախը նրա, Կլկլում էր ջուրը ղէյլանի՝ Խանի դէմ սանդալի վրայ: Ղէյլանի յուզւած ջրի պէս Թպրտում էր սիրտը Գիւլնարի, Ամօթով խոնարհւեց նա կարծես, Ու դժկամ բարեւեց խանին: - Գիւլնարան նւէր է բերել, Գիւլնարան տրտունջ ունի, խա´ն, Թոյլ տուր, որ բոլորի հետ մէկտեղ, Գիւլնարան դէն գցի չադըրան: Եւ փռեց նրա դէմուդէմ Խալիչան՝ բողոքը իրա, Գիւլնարան կանգնած էր այնտեղ, Համարձակ, առանց չադըրա: - Ջնդա, շո´ւն, - խանը որոտաց, Դղրդաց պալատը աղմուկից, Գիւլնարան ճչած ընկաւ ցած՝ Երեսին իջած ապտակիծ: Ներս ընկան ծառաները խանի, Եւ կանայք խանի հարեմից, Փռւել էր մարմինը Գիւլնարի, Գիւլնարան տնքում էր ցաւից, - Դուրս տարէք, թո´ղ մորթեն դրան, Թո´ղ փրթեն առաջը շների, Իմ հողում առանց չադըրա Ոչ մի կին չպէտք է ապրի: Գիւլնարա´, գորգագործ աղջիկ, Քո երկրի բորբ արեւի տակ Հասնում է բադամ ու նարինջ, Բուրում են դաշտերը թովիչ: Սակայն դու արեւի կարօտ, Արեւից ժպիտ չես քաղել, Տրտնջոտ քո հոգու համար՝ Նարինջը կարիճ է դառել: 5 Այդ օրը իրիկնային պահին Արիւնը հոսեց Գիւլնարի, Մեռավ նա արեւի կարօտ, Իրանի Գիւլը սաբահին: Է՜հ, խանի´ երկիր, թաջիրի երկիր, Գիւլնարի պէս վարդ Շիրզում չկար, Գիւլնարի պէս վարդ, հարեմի´ երկիր, Իրանի ոչ մի հարեմում չկար: Ղէյլանի ծուխը թէ երկինք ելնէր, Աստղերին հասնէր՝ այնպէս լոյս չկար, Գիւլնարի սիրտը ոնց արեւ լիներ, Արեւը վկա՝յ Իրանում չկար:
-
Իրադրութիւնից անտեղեակ ընթերցողը պիտի մտածէ թէ արեւմտահայ ժողովուրդը, ատում է արեւելահայ մշակոյթը: Մասնաւոր պարագաներ ընդհանրացնելով, արդարութեան, ճշմարտութեան, ազնւութեան, չ'ասելու համար՝ մեր ժողովրդի միութեան հանդէպ՝ մեղանչում են (է, չ'գիտեմ ո՞վ է զրուցակիցս): Զրուցակիցդ է լաւատեղեակ մի անձ, որը քառասունհինգ տարուց աւել տեսել է այդ վերաբերմունքը Ամերիկայում, և առանց չափազանցնելու ներկայացրել է ճշմարտութիւնը, որը մինչև օրս էլ դուք չէք կարողանում տեսնել և ըմբռնել: Հայերէնը՝ ընդհանրապէս պաշտպանութեան կարիք ունի: Արեւմտահայերէնը՝ քիչ մը աւելի: Մի՛ հալածեք: Հայերէնը պաշտպանութեան կարիք չունի, խօսքս վերաբերում է արևելահայերէնին, իսկ աղաւաղւած արևմտաբէյրութահաերէնը, որը խեղաթիւրելով ոսկեղենիկ պոլսահաերէնը պատւազերծ է արել արևմտահայերէնին, պաշտպանութեան կարիքը ունի՞... Այդ «Յառաջ», «Հայրենիք»,«Դրօշակ» պարբերաթերթերըը զորս յիշեցիք, երկար տարիներ ղեկավարուել են արեւելահայ մտաւորական խմբագիրներով: Էջերը պարունակած են (գուցէ աւելի շատ) արեւելահայերէն եւ արեւմտահայերէն: Հեղինակը ատում է մի կուսակցութիւն: Ատելութեան երկունքի մէջ, շփոթում է արեւմտահայը ուղղագրութեան հետ, արեւելահայը ռուսասիրութեան հետ, դեռ չ'գիտեմ...սոխը սխտորի հետ: Այդ կուսակցութեան հանդէպ քննադատանքս՝ սկիզբ կ'ունենայ, բայց ոչ վէրջ: Սակայն ես չեմ խառնում կամ շփոթում՝ իրերը: Այդ պարբերականների, աւելի ճիշտն ասած «թեթօնների» խմբագիրները արևալահայ լինելով հանդերձ, գերադասում էին արևմտահաերէնը և նրանցից ամէնակարկառուն դէմքը Վահան Նաւասարդեանը ատելութիւն ունէր հանդէպ այդ լեզւական տարբերակին (vernacular = լեզւական տարբերակ, dialect = բարբառ), որի համար սուրբ-սրբոց էր համարւում Յակոբ Օշականը, որին, հենց դաշնակցութեան կարկառուն ներկայացուցիչ Դրաստամատ Կանաեանը (Դրօ) համարում էր՝ հայ գրականութեան ղասսաբը (մսագործ): Գրութեան մնացեալ կէտերին համաձայն եմ: Նախապէս ասել եմ, հիմա կրկնեմ: Ոչ արեւելեան գրական հայերէնախօսների, ոչ էլ արեւմտեան գրական հայերէնախօսների պապերի խօսակցական լեզուն վերոյիշեալ երկու բարբառները, անպայմանօրէն չեն եղել: Այս երկու գրական լեզուները կրթական համակարգերի կողմից պարտադրուել է հայ բարբառախօս, թուրքա-քուրդախօս հայերին: Մեր բոլորի լեզուն եղել է հայերէնը, որի աշխարհաբարը առաջին անգամ ներկայացրեց մեր աննման Խաչատուր Աբովեանը և որի հոյակապ «Վէրք Հայաստանի»ն (առաջին հայերէն վէպը) այսօր Պուրճ Համուտում նստաց անգիտակից հայերէն չիմացող ոչնչութիւնները, յանդգնել են փոխել անհասկանալի բէյրութահայերէնի և նոյնիսկ աւելին, ամփոփել այդ գիրքը: Այդ անհասկացողները նոյնն են արել միւս բոլոր արևելահայերէնով գրւած գործերը, որպէսզի հայ երեխան չսովորի այդ լեզուն: Ախր ինչպէս կարելի է կարդալ Ղ. Աղայանին, Յ. Թումանեանին, Վ. Տէրեանին, Ա. Խնկոյեանին, և միւսներին բէյրութահայերէնով: Դուք կարող էք նրանց այդ զզւելի արարքը որևէ կերպ բացատրե՞լ : Ինչո՞ւ մեր արևելահայ գրականութիւնը այնպէս որ կայ չի դասաւանդւում արևմտահայ դպրոցներում (այս ածականները մեծատառով չեն գրւում), և փոխարինւում է բէյրութահայերէնի: Իսկ Իրանում և Հայաստանում արևմտահայ գրականութիւնը ուսուցանւում էր հենց այնպէս որ կար, ինչո՞ւ ուրեմն, նոյնը չի արւել ձեր դպրոցներում և ճեմարանում: Տրամաբանութիւն ունեցող անհատը շատ շուտ կարող է ըմբռնի, որ դա գալիս է միայն ատելութիւնից և բարդոյթներից: Դուք ինձ մեղադրում էք, որ ես ընդհանրացրել եմ մասնաւոր պարագաներ, ուրեմն թոյլ տւէք, տամ մի ուրիշ դրւագ որ տեղի ունեցաւ 1978-ին, երբ Վահէ Օշականը՝ «ղասսաբի որդի», Համազգայինի կողմից հրաւիրւած էր Դիթրօյթ, Միշիգըն, դասախօսելու համար, այդ դասախօսութեան ներկայ էի և ես: Վահէ Օշական կոչեցեալը իր դասխօսութեան ընթացքին առանց կարմրելու, մեր բոլոր արևելահայ բանաստեղծներին ոչնչութիւն համարեց: Իմիջի այլոց պէտք է յիշել որ իր դոկտորակնի թէզը, նւիրւած է եղել՝ Ակսել Բակունցի ստեղծագործութեանը: Դասախօսութիւնը վերջանալուց յետոյ առաջին հարց տւողը ես էի. -Դու ո՞վ ես որ քեզ իրաւունք ես տալիս դաժանօրէն մեկնելու մեր հոյակապ հանճարներին, սկսած Աբովեանով մինչ Սևակ: -Դու և քո հայրը որ քո նման արևելահայատեաց էր, ի՞նչ էք տւել մեր գրականութեանը, և արդեօ՞ք դու այսօր քո այդ կեղտոտ գրութիւններով կարող ես համեմատւել քո քննադատած անձանց հետ: Նրա պատասխանը եղաւ՝ - Ես և դուք չենք կարող իրար հետ համեմատւել: Կրկին անգամ ստանալով խուսափուք պատասխան, ընդմիջման ժամանակ, ես պատասխանեցի իմ տւած հարցերի և իր հարցադրումներին, որը բնաւ կարիք չկայ այս կայքէջում վերյիշելու: Օրինակները բազմաթիւ են և մասնաւորի չեն, եթէ ցանկութիւն ունենաս ինքդ էլ կարող ես վերյիշել: Արեւմտահայերը չեն կարող ասել.«արեւելահայերէնը մեր լեզուն չէ»: Արեւելահայերը նոյնպէս չեն կարող ասել. «արեւմտահայերէնը մեր լեզուն չէ»: նախապէս ասել եմ. ու՞ր է արեւելահայաստան-արեւմտահայաստան սահմանը, գիծը: Ի՞նչ տուեալներ կան փաստելու, թէ կիլիկեցւոց, զմիւռնեցոց նախահայրերը՝ Արցախէն եւ Սիւնիքէն չեն եկած: Ի՞նչ փաստ կայ դրժելու այն իրականութիւնը, թէ՝ այժմեան Հայաստանի բնակչութեան համարեայ կէսից աւելին, ձեր սահմանած արեւմտահայաստանից եկել է: Մեծ Հայքի Վասպուրական նահանգը, արեւելեա՞ն, թէ՞ արեւմտեան Հայաստաններին պատկանում է: Նոյն հարցը՝ Այրարատ, Տայք, Կորճայք նահանգների վերաբերեալ: Խնդրեմ. գծէ քարտէսին վրայ, եւ այս զրուցարանին ուղարկէ, թէ ու՞րկէ կ'անցնի. արեւել-արեւմուտ Հայաստաններու սահմանը: Տակաւին պամաբաններ (խորհրդահայ եւ ոչ միայն խորհրդահայ) հին հայերի տարածման ուղին գծել են. արեւմուտքից արեւելք: Քո յիշած այդ բոլոր գծերը իրականում չեն անցել ոչ մի թղթի ու քարտէսի վրայով, բայց ցաւալիօրէն այդ գծերը դրոշմւած են «ձեր նայիրեան նւացող գանգերում» ինչպէս ասում է հանճարող Չարենցը իր «Երկիր Նայիրի»հռչակաւոր գործում: Այդ գծերը սարդոստայնի նման ծածկել են ձեր ուղեղի ծալքերը և ձեր յօրինած սարդանման պատմաբանների կոհորտան յանձինս Րիչըրդ Յովհաննիսեանի և իր թայֆաների: Դու չպիտի զարմանաս որ ես մտածւած օգտագործեցի «կոհորտա և թայֆա» բառերը, որոնք հայերէն չեն, այն տրամաբանութեամբ որ ոչ Րօնալդ Սիւնին է հայ և ոչ էլ Ջէյմզ Րասըլը: Այդ պատմաբանները խեղաթիւրել են մեր պատմութիւնը, դրանց ամենակարկառուն դէմքն հենց ինքն է՝ Րիչըրդ Յովհաննիսեանը, որի համագործակիցները՝ Ռոնալդ Սիւնին, Ջէյմզ Րասըլը և մի քանի ուրիշներ ի կատար են ածել այն, ինչ որ թուրքերն են ցանկանում: Եթէ այդ պատմաբանների կարծիքը իրականանայ մեր ժողովուրդը մոռացութեան կը մատնւի: Աւելացնեմ... Դուք որպէս ընդիմախօս խուսանաւում , յետոյ էլ մեղանչում էք: Եթէ այսօր ես եւ իմ նման արեւելահայ կրթութեամբ հայերս կարողանում ենք ազատ առանց բարդոյթների խօսել ռուսասէր բալշեւիկների մասին, քննադատելով ու անգամ աթարբեկյաններին անիծելով: Պարզապէս զարմանում եմ ու ծիծաղս չեմ կարողանում զսպել , որ իմ բէյրութակրթական դպրոցն անցած հայրենակիցը ջանասիրաբար ամէն անգամ թաքնւում է դրօշի հետեւում , ու դեռ աւելին մի շարք աթարբեկյանանման` ռուբենների , դարբինեանների . նավասարդեանների , վրացեանների հասցէին չի համարձակւում ասել այն, ինչ իրականում արել են նրանք , որպէս սրիկա , ինչպես ` Աթարբեկեանները: Նոյնիսկ այդ սրիկաների դիմակները պատռած ծառուկյաններն ու համաստեղներն էլ են թաղւում մշուշներում, ինչպէս յիշւած «թերթոնների» մշուշապատ էջերում չես տեսնի անդրանիկների և նժդեհների նկարները: Սխալւելը մարդկային է , բայց հարիւրամեայ յամառութիւնը , արդէն մարդուն բնորոշ չէ, գոնէ այսօրւայ աշխարհում. երբ Վեհապետեանների թիւը անցնում է տասնեակներից: Մարդու հասցէին ասւածը իրավունք չունէք ընդհանրացնելու իմ արեւմտահայ յամառ ու ինքնասիրահարված հայրենակից ՆԱՐՑԻՍ:
-
ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ Յովհաննես Թումանեան Թէ ինչպէս են աղաւաղում անմահ Թումանեանի ստեղծագործութիւնը, դուք կարող եք տեսնել արևմտահայերէնի վերածւած տարբերակի մէջ որը կարող էք կարդալ նախաբանից յետոյ: ՆԱԽԱԲԱՆ Գրեց՝ ՀՐԱՎԱՐԴ Իրանում հայոց դպրրոցներում գրքերը պարունակում էին թէ´ արևելահայ և թէ´ արևմտահայ բանաստեղծների գործերը, որոնք նոյն ոճով մնում էին անաղարտ, առանց որևէ փոփոխութեան: Նոյնն էր և Հայաստանում: Իսկ մեր արևմտահայ հատւածը յատուկ ոխ ունենալով մեր մաքուր և գեղեցիկ արևելահայերենի հանդէպ և մինչև օրս էլ դա շարունակելով, առանց անյարմար զգալու փոխում է մեր հսկայ բանաստեղծների ստեղծա-գործութիւնները վերածելով նրանց արևմտահայերենի և դրանք ներկայացնում մեր մատաղ սերնդին: Չգիտեմ մինչև երբ պիտի շարունակւի այս խայտառակ վերաբերմունքը հանդէպ արևելահայերէնին՝ մեծամասնութեան լեզուն, որը դեռևս մահամերձ չէ: Նոր իշխանութիւններից մերժւած, երկիրը թողած, անգիտակից-անգրագէտ «հայագէտ»ները, դէպի անդունդն են տանում մեր գրականութիւնն ու ոսկեղենիկը: Նրանք մինչև օրս էլ չեն ուզում հասկանալ որ առոգանութեան տեսակէտից հետամնաց են պահել ստւար հայախօս արևմտահայերին: Հայերէնը ունի երկու լեզւական տարբերականեր որոնց հնչիւնները պիտի լինեն նոյնը, բայց ա՜ւաղ այդպէս չէ: Լաւ յիշում եմ երբ Շաւարշ Նարդունին գտնւում էր Իրանի մայրաքաղաք Թեհրանում, «Արարատ» միութեան սրահից արտայայտւեց թէ «Խաչատուր Աբովեանը ռուսական մի լրտես է եղած և ուրիշ ոչինչ», որից յետոյ սրահում գտնւող ունկնդիրների առաջին երկու շարքը՝ մտաւորական դասը, որպէս բողոք թողեցին սրահը և հեռացան: Նարդունին նոյն անգիտակից ինքնակոչ «մտաւորական» դասին էր պատկանում, որին պատկանում էին «Յառաջ»ի, «Հայրենիք»ի, «Դրօշակ»ի և ուրիշ նման արևելահայատեաց պարբերականների խմբագիրները, որոնք ոչ թէ մտաւորական-քաղաքագէտ անձինք չէին, այլ ճիշտն ասած նախկին հին «յեղափոխականներ» ովքեր իրենց ամբողջ կեանքում, քաղաքական և կրթական ասպարէզներում ոչ մի դրական գործ չէին կատարել: Երբ տարիներ յետոյ 1963 թւին Նարդունին գտնւում էր Քլիւլանդ, Օհայօ, ԱՄՆ-ում և ինձնից խնդրել էին մի միջոցառման առթիւ, նրան տանել ՀՅԴ-ի ակումբը, որտեղ ես էլ էի հրաւիրւած: Երբ դեռ ճանապարհին էինք նրան հարց տւի թէ արդեօք յիշո՞ւմ էր իր արտայայտութիւնը Խաչատուր Աբովեանի մասին, Իրանի Թեհրան քաղաում գտնւող «Արարատ» միութեան սրահում, որը շատ վիրաւորական ակնարկ էր, և արդեօք այդ արտայայտութեան համար նա զղջացե՞լ էր: Պատասխանեց թէ՝այո´, զղջացել է: Ես անմիջապէս աւելացրի թէ այդ մասին իր թերթում կամ որևէ ուրիշ տեղ արտայայտւե՞ց և մեղանչե՞ց. այս անգամ աւա՜ղ պատասխանը բացասական էր: Մինչ ակումբ հասնելը, ևս մի ուրիշ հարց, այս անգամ՝ արևմտահաերենի հնչիւնաբանութեան մասին էր հարցս, և այդ այն էր՝ թէ ինչո՞ւ մինչև օրս ոչ մէկը չի ընդունել հայերեն տառերի սխալ արտասանելը արևմտահայերէնում և ոչ մի ջանք էլ չի թափւել, որ այդ անհանդուրժելի սխալը ճշտեն: Նարդունին ասաց թէ ընդունում է այդ սխալը և դրա պատճառը իր կարծիքով եղել է «թուրքերէն»ի ազդեցութիւնը հայերէնի վրայ, սա իհարկէ նրա կողմից մի անտրամաբանական մօտեցում էր, որովհետև արևելահայաստանում աւելի շատ թուրքեր կային քան արևմտահայաստանում, և դա երբևիցէ մեր լեզւի վրայ ոչ մի բացասական ազդեցութիւն չունեցաւ: Շարունակելով զրոյցը, մի ուրիշ հարց՝ թէ արդեօ՞ք նա որ ինձ մօտ այդ սխալն ընդունում էր, թերթերում այդ մասին երբևիցէ արտայայտւե՞լ է... Լա´ւ գուշակեցիք, պատասխանը բացասական էր... Այժմ էլ պիտի՞ հանդուրժենք, որ մեր գեղեցիկ, սահուն, հանգաւորւած լեզւով գրւած բանաստեղծութիւնները, փոխադրւեն ինչ-որ բէյրութահայերէնի , որպէսզի չլինի թէ յանկարծ արևմտահայերէնով խօսողները, սովորեն մեր լեզւական տարբերակը, և սկսեն մեզ «հանդուրժել»... Ինձ համար շատ ցաւալի է, որ երբ խօսում ես մի արևմտահայի հետ, անմիջապէս ասում են - չեմ կրնար հասկնալ քեզի, և մարդ կարծում է թէ ինքը Մարսից է եկել: Թողնենք այս խայտառակ կեցւածքը հանդէպ մեր ՕՐԻՆԱԿԱՆ ԼԵԶՒԻՆ, որով մեր ժողովրդի մեծամասնութիւնն է իրար հետ հաղորդակցւում, և որը ՄԱՀԱՄԵՐՁ չէ: Մենք պահել ենք ու պահում ենք այն արևմտահայերէնը որով գրում էին Վարուժանը, Սիամանթօն, Մեծարենցը, Օտեանը, Պատկանեանը, և շատ ուրիշ հռչակաւոր գրողներ, դա արդէն Պոլսահայերէնն էր և ոչ թէ սփիւռքում աղաւաղւած և չհասկացւող արևմտաբէյրութահայերէնը, որով մի խումբ թափթփուկներ Թումանեանի բանաստեղծութիւնները ներկայացնում են արտառոց գրութեամբ: ՈՒԶԵՆՔ ԹԷ ՉՈՒԶԵՆՔ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ ԼԻՆԵԼՈՒ Է ԱՐԵՒԵԼԱՀԱՅԵՐԵՆԸ , ԻՆՉՔԱՆ ՇՈՒՏ, ԱՅՆՔԱՆ ԼԱՒ: ԿԻԿՈՍԻ ՄԱՀԸ ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ (ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐէՆՈՎ) Կար ու չկար աղքատ մարդ մը ու կին մը կար, որոնք ունէին երեք աղջիկներ: Օր մը, հայրը աշխատելու պահուն կը ծարաւնայ, մեծ աղջիկը կը ղրկէ, որ ջուր բերէ: Այս աղջիկը կ'առնէ կուժը եւ աղբիւր կ'երթայ: Աղբիւրին գլուխը կար բարձր ծառ մը: Ծառը որ կը տեսնէ, ինքնիրեն կը մտածէ. - Հիմա, եթէ ես ամուսնանամ ու որդի մը ունենամ, անունն ալ դնենք Կիկոս: Կիկոսը գայ, այս ծառին վրայ բարձրանայ ու իյնայ, գլուխը դպչի քարին եւ մեռնի... - Վա՜յ, ԿԻկոս ջան, վա՜յ... Տեղւոյն վրայ, ծառին տակ կը նստի, կը սկսի լալ ու ողբալ: Ես մարդու գացի, Ունեցայ որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս, Բարձրացաւ ծառին, Վար ինկաւ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... Մայրը կը սպասէ ու կը սպասէ. երբ կը նկատէ որ աղջիկը չի գար, միջնեկ աղջիկը կը ղրկէ, ըսելով անոր. -Գնա', նայէ թէ քոյրդ ինչո՞ւ ուշացաւ: Միջնեկ աղջիկը կ'երթայ: Մեծ քոյրը երբ զայն կը տեսնէ, ձայնը աւելի կը բարձրացնէ. - Եկու'ր, եկու'ր, անբախտ մօրքուր, տե'ս քու Կիկոսը ի՜նչ եղաւ: - Ի՞նչ Կիկոս: - Լուր չունի՞ս. Ես մարդու գացի, Ունեցայ որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս, Բարձրացաւ ծառին, Վար ինկաւ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... - Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ, - կը գոռայ միջնեկ քոյրը, կը նստի մեծ քրոջը կողքին ու կը սկսի անոր հետ լալ ու ողբալ: Մայրը կը սպասէ ու կը սպասէ: Երբ կը նկատէ որ անոնք չեն գար, պզտիկ աղջիկը կը ղրկէ, ըսելով անոր. - Աղջիկ, գնա', տե'ս քոյրերդ ի՞նչ եղան: նացին, ետ չեկան: -Այս անգամ պզտիկ աղջիկը կ'երթայ: Կ'երթայ, կը տեսնէ որ երկու քոյրերը աղբիւրին գլուխը նստած կու լան: - Վա՜հ, ինչո՞ւ կու լաք: - Լուր չունի՞ս,- կ'ըսէ մեծ քոյրը, - Ի՞նչ Կիկոս: - Լուր չունի՞ս. Ես մարդու գացի, Ունեցայ որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս, Բարձրացաւ ծառին, Վար ինկաւ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... - Վա՜յ Կիկոս ջան, վա՜յ, - Վա՜յ քու մօրքուրին, Կիկոս ջան, վա՜յ, - պզտիկ աղջիկն ալ կը սկսի բարձրաձայն լալ ու կը նստի միւս քոյրերուն կողքին, կը ձայնակցի անոնց: Մայրը, երկար սպասելէ ետք, երբ կը նկատէ որ աղջիկները չեն գար, ինքն ալ կ'երտայ: Հեռուէն հազիւ թէ կը տեսնեն իրենց մայրը, երեք աղջիկները միասնաբար կը կանչեն. - Եկո'ւր, եկո'ւր, անբախտ մեծ մայր, տես թոռնիկիդ գլխուն ի՜նչ եկած է: - Ի՞նչ թոռնիկ, ա'յ աղջիկներ, ի՞նչ պատահած է: - Լուր չունի՞ս, - կ'ըսէ մեծ աղջիկը, - մայրիկ ջան, Ես մարդու գացի, Ունեցայ որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս, Բարձրացաւ ծառին, Վար ինկաւ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... - Վա՜յ, կուրնան քու մեծ մօր աչքերը, Կիկոս ջան, - կ'ըսէ մայրը, ձեռքերը կը զարնէ ծունկերուն, կը նստի աղջիկներու կողքին, կը սկսի լալ ու ողբալ անոնց հետ: Մարդը կը տեսնէ, թէ կինն ալ գնաց աղջիկներուն ետեւէն ու ան ալ չեկաւ, կ'ըսէ ինքնիրեն. - Երթամ տեսնեմ, թէ ի՞նչ պատահած է, որ ասոնք իրի ետեւէ գացին ու մնացին աղբիւրը: Կ'ելլէ ու կ'երթայ: Կինն ու աղջիկները հազիւ թէ հեռուէն կը տեսնեն իրենց հօր գլուխը, ձայն կու տան. - Եկո'ւր, եկո'ւր, անբախտ մեծ հայր, տես թոռնիկիդ գլխուն ի՜նչ եկած է... վա՜յ քու Կիկոսին... - Ի՞նչ Կիկոս, ի՞նչ կ'ըսեք, - կը զարմանայ մարդը: - Միթէ դո՞ւն ալ լուր չունիս, խեղճ հայր, - կ'ըսե մեծ աղջիկը. Ես մարդու գացի, Ունեցայ որդի, Գդակը պոպոզ, Անունը Կիկոս, Բարձրացաւ ծառին, Վար ինկաւ քարին... Վա՜յ Կիկոս ջան, Վա՜յ որդի ջան... - Վա՜յ Կիկոս ջան, - Մայր ու աղջիկներ ձեռքերնին կը զարնին իրենց ծունկերուն, կու լան ու կ'ողբան: Ասոնց մէջ, ամենէն խելացին հայրն է եղեր: Կ'ըսէ. - Ա'յ, յիմարներ, ինչո՞ւ այստեղ նստած էք ու սուգ կը բռնէք: Ինչքան ալ սուգ բռնէք, ինչքան ալ լաք, Կիկոսը ա'լ ետ չի գար: - Ոտքի ելէ'ք, տուն երթանք, մարդ կանչենք, թող պատարագ մատուցուի, Կիկոսի համար հոգեճաշ մը տանք, լացէն ի՞նչ կ'ելլէ: Աշխարհի օրէնքն է, ինչպէս եկած է, այնպես ալ պիտի երթայ: Դուն մի' ըսեր, ասոնց ունեցած-չունեցածը մէկ հատիկ եզ մըն է եղեր, եւ մէկ տոպրակ ալ ալիւր: Կու գան, այս եզը կը մորթեն, մէկ տոպրակ ալիւրով հաց կը թխեն, ժողովուրդ կը կանչեն, Կիկոսի համար պատարագ մատուցանել կու տան, ապա կու տան հոգեճաշ: Ատկէ ետք միայն կը հանգստանան:
-
Digest (Русский: переваривать, усваивать, кратко пересказывать, краткое изложение) Հայերեն: Մարս(վ)ել, յուրացնել, դասակարգել, հանդուրժել, ժողովածու, հավաքածու, տեղեկագիրք, ամփոփագիր Օրինակ՝ Readers Diagest Magazine-ը մի ժողովածու է որի մեջ տեղ են գտնում տաբեր թերթերից վերցրած նյութեր, ավելի շուտ մի տեղեկագիրք է ամփոփված: Tradition (традиция) Տրադիցիա բառի տեղ պետք է անպայման գործ ածել հետևեալ բառերը՝ Ավանդույթ, սովորույթ, սովորություն, կարգ Forum (форум) Վերոհիշյալ բառի փոխարեն կարելի է օգտագործել՝ հրապարակ (Հին Հռոմում), հավաքավայր (սյս ֆորումում), ֆորում, դատ Մենք նախքան «Ֆ» տառը մտնի մեր այբուբենում, «փ» տառն էինք օգտագործում, օրինակ՝ փիլիսոփա և այլն: Ես այն կարծիքին եմ որ առանց «ֆ» տառի էլ կարելի է պահել մեր լեզուն, քանզի «Ֆ»-ով սկսվող տառրը մեր լեզվում շատ քիչ են՝ Ֆուրգոն, ֆայտոն, ֆշշացնել և մի քանի այլ բառեր:
-
Kars, Kars, Kars, hayastani hars yerb piti du mayr hayastan shut veradarnas chyhaskatsa, karogh es parzabanel.
-
yes el em shnorhakal dzer bari maghtanqits ev urakh em vor karoghanum im unetsats@ tal bolorin. sirov hravart
-
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆ (Նոր Ուղղագրութեամբ) ՈՍՏԱՆԻԿ Շենքն այս հարազատ` հին է ու հաստատ, Որ թողել են մեզ նախնիքները մեր, Որպես ոսկեղնիկ մի լեզվի ավանդ Ու Մեսրոպյան փառք` լուսարձակ տառեր: Ու մենք ահա վառ, աշխոյժ ու խնդուն, Դարերում գծված պատմության ճամբով Գնում ենք դեպի լույսն ու գիտություն, Նույն բազմաբարբառ ու քաղցր լեզվով: Ծփում է արդեն մեր հոգու վրա Խոսքը ճշմարտի, ազնիվ ու արդար, Որ սերտում ենք մենք` աղջիկ ու տղա Այս սուրբ տաճարում, նոր կյանքի համար: ՈՍՏԱՆԻԿ
-
ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԻՄՆ (Դասական Ուղղագրութեամբ) ՈՍՏԱՆԻԿ Շէնքն այս հարազատ` հին է ու հաստատ, Որ թողել են մեզ նախնիքները մեր, Որպէս ոսկեղնիկ մի լեզւի աւանդ Ու Մեսրոպեան փառք` լուսարձակ տառեր: Ու մենք ահա վառ, աշխոյժ ու խնդուն, Դարերում գծւած պատմութեան ճամբով Գնում ենք դէպի լոյսն ու գիտութիւն, Նոյն բազմաբարբառ ու քաղցր լեզւով: Ծփում է արդէն մեր հոգու վրայ Խօսքը ճշմարտի, ազնիւ ու արդար, Որ սերտում ենք մենք` աղջիկ ու տղայ Այս սուրբ տաճարում, նոր կեանքի համար: ՈՍՏԱՆԻԿ
-
ԱՐԵՒԵԼՔէՆ -ԱՐԵՒՄՈՒՏՔ (Դասական Ուղղագրութեամբ ՈՍՏԱՆԻԿ ՈՐՊԷՍ ՍԿԻԶԲ Երկրէ երկիր եւ ծովէ ծով , ուզիներով պատահական, Ի՜նչ երազներ եմ ծւատել ու որոնել կրկին անգամ...: Քանի՜ ազգի միջով անցել՝ սերտել եմ զուր նրանց լեզուն, Կտոր հացով կուշտ խնդացել, յետոյ լացել մի այլ տեղում: Ի՜նռ գոյնզգոյն հորիզոննե՜ր, երկինքներ գորշ ու լուսաւոր Վրաս մթնել են, լուսացել ու հե՜տք թողել իմ սրտի խոր: Ու դար ի վեր ու դար ի վար ականջս կախ սրտիս զարկին Սիրտս դարձրած հազար պատառ, պարզած ամէն հանդիպողին, Շնչելով մերթ հիւսիսի ցուրտ ու հարաւի խորշակը բարկ Տեսել եմ ես որքան անդունդ ու պարտութիւն ու յաղթանակ: Ո՜րքան անգամ մահւան հասել՝ անց եմ կացել մահէն անդին Սատանայի մատը տեսել, մատի վրայ նրա հոգին. Տեսել դժոխք, կպրէ կարաս ու դրախտի սիրտը թափուր, Ուր չի հոսում էլ հեզանազ, ոչ մի վճիտ զուլալ աղբիւր...: Օ՜, տեսել եմ ու գնացել տուտը բռնած ամէն ճամբի, Ամէն ճամբի վախճան տեսել, տեսել մարդիկ չորս գլխանի. Տեսել՝ որքան երկիր ու հող, այնքան կենցաղ ու մոլութիւն Ու որքան մարդ՝ այնքան իշխող, նոյնքան աղէտ ու խնդութիւն. Տեսել եմ ես ու գնացել, յետոյ դարձել՝ դարձել էլի Քո դէմքումն եմ դէմքս գտել վերածնւող իմ Նայիրի: Թողի երկրիս կապոյտը ծով, հրակատար լեռները վեհ, Ու լեռներէն վար խոյացող, ջրերու ջինջ երգը լուսէ: Լուսատարափ դաշտը ծփուն, ծնծղաներով շող ու շաղի, Արեւաթագ արտը հոսուն, փառքը հողի ու հոտաղի. Թողի հովիտն ու իր շուշան շշուկները, հարսին, հասկին, Աղջիկներու շուրթերն ալւան, բռնկւած բոց արեգակին Դէմքերը նո՜ւշ ու արեւխաշ, նայւածքները թէժ, խլրտուն Ու նոր կաթնած, պտկած խաշխաշ, կրծքերն ամէն արբունքի հուն Թողի մա՜յրս կարօտակէզ, ու մօրս քով՝ իմ մանկութիւն... Յուշը մանող իլիկի պէս երկու զմրո՜ւխտ իր աչքերում. Արեւաթոր միջորէում, ոսկեփոշում ճառագայթի, Ջրվէժներու ճա՜խրը խտղուն, փշրւող փայլ ադամանդի, Կանչը, թաւիշ կանաչներուն, թաւ անտառի հրեղէն ձին՝ ևև Ձորի բաշը, շա՜չը փրփրուն -- Վրան թառած «Հիւրի Փէրի»ն: Թողի Ձձում հեծնող Ջադուն եօթ գլխանի դեւի դրան Ու մութէն լոյս տենչող մարդուն, Մմուռք հաւքի թեւի վրան: Մի կցկտուր հեքեաթի հետք՝ հեռո՜ւ, հեռու, Քարայրէն մութ, Մինչեւ վանքին նախշուն լեգենդ ու մատուռի լաթապատ սուրբ Մինչեւ հօտը՝ հովիւը յաղթ, աստւացածաց մի քարափում Դէմը զոհի անշէջ կրակ ու մոգպետը՝ -- պահապան շուն. Մինչեւ ծաղկած Աստղկան Բերդ, Նարեկայ Վանք ծովու դիմաց, Ծովը իջած Աստղիկը մերկ --- Նարեկացո՜ւ պատուհան բաց... Մինչեւ Դաւիթ՝ որբ ու մինակ, Մոկաց Մերզէն թուղթը ձեռին, Մհերի դուռ յաւիտեան փակ, մէջը թաղւած Թուր Կէծակին: Թողի՜, թողի Սիսէն Մասիս ու Միջագետք փռւած կապոյտ Հնադարեան մի ովասիս, հրաշակերտ մի ժողովուրդ, Հազարամեայ սերունդների երանգն ու ձեւ, ձայնն ու շարժում, Բազմաբարբա՜ռ իմ Նայիրի լեզուն անուշ ու իմաստուն... ***** Ու պղտորւած հոգուս նման, հոգուս նման օձապտոյտ, Ճամբաս կտրեց վերջին անգամ, Արազը յորդ ու յորձանուտ: Կանգնեց դէմս որպէս պատւար, որ իմ անմիտ երթը կասի, Կանգնեց դէմս հազա՜ր հազար խոկումներով հին Նայիրի. Բայց իր գունատ դէմքի վրայ, տեսա՜յ արդէն, լեղապատառ Լաստը չանգռող մի նախագահ, զինաթափւած մի նախարար...: Մի ժողովուրդ խառնաշփոթ, Տաթեւէն դեռ ճիչը շուրթին, Որ գազազածէ ե՜ւ կարեկցոտ, ելք էր փնտռում ու «Ելքի գին».... Ու... վարանած մի ակնթարթ, յետոյ ելած ինքս ինձմէ, Դարձրած՝ նրան պատառ մի լաթ, որ իմ քրտնած ճակատ սրբէ, Դրած գրպանս երկրէս մի մաս, խնձորի պէս Արտամետի, Որ երբ հոգին իմ աներազ սովածանայ, նստի լափի: Անցա՜յ շտապ իր վրայով ՝ որ կարօտով թէ յետ նայեմ, Իրանի վառ արեւն ու հող, իմ հոգու մէջ խաշխաշ մաղեն... . Ու թողնելով խելակորոյս, դէմս թողած ծեր Արազն էլ, Ինչպէս հողի՝ ձիւնի մի հիւս, հողմաթաւալ լերան մի թեւ՝ ---Պայթած ահեղ մի փոթորկի՝ մրրիկի մի թա՜փ ու թռիչք, Հեղեղակոծ անտառների, ամբոխների տագնապն ու ճիչ... . Ինչպէս ինքնին նիշւած վայրկեան ե՜ւ անողոք, ե՜ւ անխուսափ՝ Ելեքտրական մի կայանի մայր երակէն ելնող հոսանք. Ինչպէս արդէն դուրս պրծած նետ, քաշւած լարովն իմ աղեղի, Այնպէս անզուսպ ընթացքիս հետ, թռա՜յ անդարձ ու գնացի... . ***** եւ անխնա՜յ եւ անզղջում՝ ինչ ունէի լաւ ու անգին, Հրդեհելով այս խենթ երթում, տալով հողմին ու փոթորկին, Փշրելով լոյս հոգու մի թեւ, խաժաչուի, կոյս մի հաւատամք, Չպահելով էլ ոչ մի տեղ երջանկութեան ո՜չ մի պատրանք: Մրրկածուփ ու ծարաւի մտքերուս հետ հաշտ ու խռով, Անցայ ամէն ահ ու մահի տառապակոծ ուղիներով... . Անզսպանակ ու խելագար, կոխոտելով արմատախիլ, Կեանքը պճնող ամէն համբաւ, փայլուն փառքի ամէ՜ն մե ծիլ Որ աճելով՝ անժամանակ, թարախակալ վէ՜րք է դառնում Ու այս պայծառ արեւի տակ, ոչ մի ոսկի հասկ չի ծնում... . ***** Ու գնացի, ու գնացի, ետեւս աւեր, ինքս աւար. Ցցւած հազա՜ր պատահարի երկսայասրւ սւինի ծայր: Գացի նոր անկումներու՝ վերելքներու հզօ՜ր թափով --- Խելացնոր աղէտներու՝ ու խնդութեան փոշու միջով: Դէպի ուրի՜շ վատնումի դուռ, սպառումի ուրի՜շ օամբայ, Ուր որ հոգին քաղցած ու կոյր գալարւում է ինքն իր վրայ... Ուր սպասում է ակնդէտ, նրբանցքի մօտ, մահէն հզօր՝ Մի այլ ահի սարսուռ ու տենդ, զարհուրանքի ուրիշ մի դող: Որ ձեռքն ընկած ամէն մի շող, ամէն վճիտ երազ ու սէր Դարձնի իր այնքան հսկող, խուլ ու համր ցանկութեան կեր... . Ու գնացի՜ ու գնացի չնայելով այլեւս ետեւ, Թէ ծեր Արազ ներեց ինձի, ինձ կը ներեն գալիք օրեր... . ***** Ուրի՜շ, ուրի՜շ օրերու պէս երբ օրս մթնեց ու լուսացաւ Ու վեր ելայ ընկած տեղես, որ մի այլ տեղ ընկնեմ դարձեալ, Գիւղիս ճաթող նռան նման, շողշողո՜ւմ էր դէմս կախւած Հորիզոնն իր թեւերով լայն ու լեռներէն գլորւում ցած. Արեւն արեան շիթ էր կարծես, կաթած ձիւնոտ լերան վրայ՝ Որ կապել էր մէջքին բեհեզ, ոտքին արծաթ, գլխին չալմա. Հեռո՜ւ, հեռո՜ւն, լեռան ետեւ, ուր հորիզոնն էր կորանում, Աչքերուս մէջ երանգում էր ուրիշ մի լեռ ու համբարձւում: Ոտքերո՜ւս տակ՝ գարնանահոտ ու ձիւնախառն մածուցիկ հող, Բռնել էին արդէն մի պար ու քաշկռտում ինձ ձորից ձոր: Ու մինչ հոգումս թպրտալով՝ ինչպէս կարիճը կրակում, Հրկիզւում էր ինքն իր թոյնով հնադարեան մի մտածում, Իր մէկ ծայրը դեռ Արազում՝ գլուխ դրած լերան լանջին, Ճանապարհս ուրիշ՜ տրտում երգ էր ասում իմ ականջին... . ***** Ուրիշ էր տունն ու օթեւան դէմս հիմա ամէն ճամբում, Ուր թողել էր Աբու Լալան մի անսպառ հարստութիւն, ---Մեղկ մի կենցաղ ու մի ղուրան, վրան կքած մի ժողովուրդ Կորցրած վաղուց իր սրբազան նամազի մէջ, հին մի խորհուրդ: Ուրի՜շ էին դէմքեր բոլոր, նայւածքները՝ ծո՜յլ, հինայւած, Քողերու տակ քիչ-քիչ մեռնող ժպիտները պարսիկ կանանց...: Ուրի՜շ էր ե՜ւ, ընթացքը իմ, հէքիաթական այս աշխարհում, Որ տւել էր Շահն-շահին այնքան հարեմ ու խնդութիւն: Այնքան աֆիոն ու վարդի բոյր ու Շախսէի թափօրն արնոտ, Ռամազանի ազան տխուր, ամէ՜ն գիշեր եւ առաւօտ...: Բայց աչքերումս նոյն մաղձն էր դեռ, սրտիս վրայ երկրիս փոշին Ու բռնկւո՜ղ, բոցակէզ սէրն Անահիտին ու Արփիկին...: Նոյն խշրտւող խշշումն էր ծով արտի հասկին, զանգին զնգուն, Սրտէս ուղիղ, ուղեղս հոսող, պղտոր Արազն ու գիժ զանգուն: Նո՜յն էր թախիծն իմ մահադէմ, կսկի՜ծս կոյր, հայրենի տան, Որ դարձնում էր հոգիս գեհեն եւ ուղիներս անհանգրւան...: ***** Ու նայելով՝ այս ուրիշ նոր, երկրի դիրքին, դէմքին մարդուն, Ու նայելով նոյն մշտածոր աչքիս մաղձին սրտիս փոշուն, Յոյսերո՜ւն իմ բեկւած ու որբ, որոնումիս անյագ տենչին, Անապաստան ու անամոք իմ կարօտի վերջին կանչին, Մտրակեցի հոգիս նորէն դեռ չկցած մի «Զիւլֆայի» Ու մտքիս հետ՝ Անուշ Բերդէն, խորշակատապ վար նետեցի...: Ճեղքել էր միտքս արդէն մի դար---քա՜ր մի չնչին ու մամրապատ Բիսութո՜ւնն ա՜յն, իր հնափառ արքաներով շղթայակապ...: Արդէն մի մունջ, անշո՜ւնչ գիշեր, տառապել էր միտքս արնոտ Ու չէր գտել խնդուն մի թել, պատմութեան մէջ այդ անողոք: Հիմա էլ՝ վար, հրածփուն Քիրմանշահի շա՜լը ուսին, Վրան՝ կիզիչ թոյն էր մաղում, անապատի դեղին փոշին. Անապատի շունչը կարմիր, նայւածքը լուռ իր պարապի, Որի առաջ ի՜նքն իսկ չոքած՝ ինքն իսկ իրմէ կը զարհուրի...: ***** Ու այս ճաղատ հողաշերտում, ուր ոչ մի կանչ, կանաչ չկար, Պայթեց յանկարծ իմ աչքերում, մի առասպել դարձած Աշխարհ Յանկարծ՝ նորէն իրար ետեւ ելան ազգերն ու շարժւեցին Իմ Նայիրեան երկրէն՝ մինչեւ Հինդ ու Արաբ ու հեռու Չին. Դարձրին դարը՝ դարի նշան ու փշրեցին դարը դարում, Իրար արեան մէջ յաղթական, պարտւած իրար արեան ծովում, Դարձան աւար՝ գերի իրար, իրար ճամբայ՝ կայան փառքի Ու նոյն ճամբով շիջան՝ դարձեալ վերածւեցին անապատի...: ---Զարմանքիս պէս, լո՜ւռ, անայլայլ, զարմանքիս պէս մի անապատ Որ սփռում էր դէմս՝ ծարաւ աւազներու ոսկի ձանձրախտ: ***** Ու թւաց ինձ, ինձմէ առաջ, դարեր ամբողջ զուր են անցել, Ու թւաց ինձ, զո՜ւր, անիմաստ մի անցկաղող դա՜ր եմ ես էլ, Ու դեռ նրա՜նք, որ չեն եկել, որ պիտի գան գոհ թէ դժգոհ, Նրանք բոլոր արդէն եկել՝ անցել են զուր ինձմէ յետոյ, Ու թւաց ինձ, թւաց նաեւ, երբ սթափւած շուրջս դարձայ, Զուր էր ընկերս փռում առջեւս, Սայաթ Նովէն՝ մի մանանայ, Քուչակը ծեր՝ մի ումպ գինի, Գողթան երգչի տաղերը հին, Մի տրտում տո՜ղ Շարականի ու Նարեկի խորհուրդ խորին...: Զո՜ւր էր, անմի՜տ հիմա բոլոր, հիմա խորշա՜կ անապատի Ու խորշակում՝ ահա Տէր-օր.............................................. Ընթերցող թող այս տողն անցնի: ***** ...Ու ծառացած ինքս իմ դէմ, --- աչքերուս մէջ սարսափահար Այս մզկիթի մինարէթէն կախւած, ճօճւող Հայո՜ց աշխարհ...: Յետ-յետ գացի, դարձա՜յ կրկին հոգուս յետին ոտքի վրայ՝ Ինչպէս մեր այն հէքիաթի ձին--- Վրան կպած տէրը նրա: Ու դեռ չեղած նորէն գիշեր՝ Արեւելքը թողած հեռո՜ւն, Արեւի հետ իջայ ես էլ, Արեւմտեան ճահիճներում...: ***** Եւ ուղեղիս լաթի նման ծալւած քարտէզն անջրպետի Փռեց դէմս իր բազմազան ուղիները հարցականի: Կեանքի գիծը նրանց ցանցում, գո՜րշ ու ճապաղ կէտ էր միայն, Որ սկսւած ի՜ր իսկ տեղում, վերջանում էր անպատասխան...: Կանգնած կեանքի այս գո՜րշ կէտում՝ ուրկէ անդին չկար ոչինչ, Տեսայ կրկին իմ մանկութիւն ու նայիրեան երկինքը ջինջ...: Երկիրը կոյս ու արգաւանդ, ուր ես կարծես ահա նորէ՜ն Գլխիս դրած արեւը, թագ --- մի խաշնարած թագաւոր եմ: Վերը ինձմէ, ինձմէ հզօր, նախնիքներուս բարին Աստւած՝ Ու վարը ե՜ս, Իմ տանը շող, հազար մի աչք վրաս գամւած...: Գահս՝ ահա գիւղիս լեռներ ու ծիածանն իմ ծիրանին, Ոտքիս՝ ոսկի մուճակի տեղ, մի զոյգ տրեխ մազոտ ու հին. Գայիսոնս՝ կախարդական իննը տեղով դաղւած, նախշուն, Մի սրինգ էր, որ լալաձայն սար ու ձորին երգ էր ասում...: Ժողովո՜ւրդն իմ, հօտն իմ ահա, որոճացող ու միամիտ, Գիւղը տանող ճամբու վրայ, ազբիւրի մօտ ականակիտ: Քովը՝ միակ հաւատարիմ ու մտերիմ շունս անբաժան, Սեղանակից ընկերը իմ ե՜ւ պահակն ու թիկնապահն...: ***** Օ՜, լուսաթեւ ու կապտաչւի իմ մանկութիւն, իմ պա՜րզ աշխարհ, նախնական իմ մտածումի, երազներու պզտի՜կ քնար, --- Տա՜ր, սիրտս տար նորէն, նորէն ու զա՜րկ նրան ամէն քարի, Թող ուղեղումս վէրքեր բացւեն ու կարօտդ հոգիս այրի Տա՜ր ինձ, կրկին նետիր մի ձոր տանող կածան՝ ու արահետ, Ուր ամէ՜ն ծիլ, ծաղիկ ու շող խաղ է արել իմ հոգու հետ: Մի տեղ նորէն սրինգ ածեմ, օձն ու մողէս քովս սողան, Մեղուները դա՜մս պահեն, ժայռի ճեղքում, մեղրի վրան: Վերեն՝ արջը քար գլորի, արձագանգը փշրի ձորում, Ձորէն՝ ապշած դէմս ելնի, խրտնած երամն եղնիկներուն...: իշե՜րը գայ, աստղերն հատ հատ ժողւեմ նորէն իմ աչքերում Ու երազում՝ երազի՜ս հետ շաղ տամ բոլոր գիւղի կասում...--- --- Մէկը՝ իմ տան դրան վրայ, յետոյ գիւղի եկեղեցում, Որ մոմի տեղ միշտ վառ մնայ քահանայի պատարագում. Աստւած վերէն՝ ուրախ նայի, թափի իր սէրն ու բարութիւն Առատ բերքով տարի՜ լինի, լինի հարսնիք ու խնդութիւն: Ու մի աղջիկ--- թաղիս Շուշան, Աստւածամօր նման սիրուն, Մեծնա՜յ, փթթի վարդի նման, հասակ նետի մի գիշերում,--- Դառնայ բէրւոր, գա՜յ բէրատեղ, գառը գրկած ժպտա՜յ, ժպտայ... Սրինգ շուրթիս դրած, ես էլ, նւագեմ ու ... չվերջանայ...՜ ***** Ահա գիւղն իմ, տո՜ւնն իմ ահա --- իմ օրօրոցն ու -ճօճանակ, Կախւած ձորում, գետի վրայ --- ինքնին տեսիլք, ինքնին հրաշք, --- Յուռո՜ւթք կապոյտ իմ երազի, հմայքն իմ, խորունկ խորհուրդ, Մազէ կամուրջ ամէն բանի, ամէն բանի իմ լուսամուտ... Օ՜, գի՜ւղն, իմ գիւղ, կարօտների փեթակս ամրան, աշնան՝ ամբար Ձմրան՝ ծաղկած մի նշենի՜, նշենու տակ տաքո՜ւկ փարախ --- Ներաշխա՜րհն իմ, լո՜յսն իմ մանկան Մեթէրլինկի կապոյտ թռչուն Որ դողացիր անեզրական՝ Պասկալի մութ պարապներում,--- ---Ահա տատս թոնրանդ շուրթին՝ թոնրէդ փլած հացի մի կուտ Օճախիդ մէջ, վառւող չամին ու չամու հետ՝ պտղո՜ւնց մի խո՜ւնկ --- Տաշտդ, օծող մի ջաղացպան, հարիւրամեայ մի տանուտէր, Արեւապաշտ Խալդի տղան --- հի՜ն, իմաստո՜ւն գիւղիս մեծեր, Ամէն մէկը՜ մի Շէյքսպի՜ր, ամէն մէկը՝ ծեր մի Գէօթէ Ամէն մէկի սրտում՝ անգիր հազար կոնդակ մագաղաթէ. Կրակի՜ պէս՝ խանձող ու վառ, երգ ու հէքիաթ չիբուխներին, Փռե՜լ են դէմս հրաշափառ, պապիս պապի լուսէ հոգին...: Անց են կացրել սիրտս նորէն թելի վրայ մի համրիչի Որ կանգնում է, շարժւում՝ ամէն մի բառի հետ տւած խօսքի Ու գլխիվար սահում՝ մինչեւ քաղցր դողէս սառած զարմանք Ու զարմանքէս՝ մինչեւ անձեւ ու տօթակէզ մի զառանցանք... Ու դառնում է, դառնում նորէն, իմ ուղեղի լաթի վրան Իր գոյնզգոյն ժապաւէնով հնադարեան այս սինեման, Ու կենդանի՝ ինչպէս այնտե՜ղ, կրակի քով փլած մարդիկ, Տո՜ւն են դառնում գերեզմանէն, նստում՝ նորէն ծալապատիկ, Կարն ու Չկար ձեւակերպում՝ կապում կտրած մի թելի մաս, Եւ աչքերուս մէջ շարմաղում՝ մի իշխանի վերջին մուրազ: --- Վերջին, վերջին մուրազն ու սէր, ծարաւը ծեր մի իշխանի, Որ ապրել է դար՝ ու դարեր --- ինչպէս երկիրն իմ նայիրի, Որ եղել է մեծ ու հզօր ու յաղթական իշխել կեանքում, Աստւածներու նման, ա՜յն որ արձանացան ամէն ճամբում... Որի օրով՝ շէն ու խաղաղ ապրել են գոհ ու անցկացել, Որպէս պայծառ մի երեկոյ, ազգեր բազում ու սերունդներ...: Ու ահ դէմս, կարմի՜ր, կարմիր կրակի քով իմ պապերի, Տեսիլիս մէջ որպէս տեսիլ ու լոյսի խազ ակնթարթի, Էն «փղոսկրէ պալատը»՝ ուր «թառել է լոյս տւող թռչուն» Ու պալատի պատերը կուռ, որոնցմէ մեղմ «երգ է ծորում...»: ահի վրայ, արքայական՝ ինքը իշխան, լոյսը դէմքին, Բաժանում է իր հայրական խօսքն ու կայքը զաւակներին.--- Զաւակներն էլ, ահա արդէն մէկ-մէկ աշխարհ, ծաղկած գարուն, Մեծը՝ առած իր թագն ու գահն, իր անսպառ հարստութիւն, Միջնեկը՝ սուրն իր սրբազան, իսկ փոքրը՝ մի մաշւած տաւիղ, ---«Ելնում՝ Քամու ձի են նստում ու սլանում երկրէ երկիր Մինչեւ՝ գտնե՜ն Շահրուր հաւքի հետքը մի տեղ բռնե՜ն նրան, ---Անմահական ջինջ աղբիւրի երջանկածոր ա՜կը բանան Ու մի կաթիլ առած՝ կրկին դառնան իրենց երկիրն ու հող Որ հայրն առնէ մուրազն իր հին ու մենք էլ մեր երեք խնձոր: Ու մինչ հոսում է ժամանակ, վայրկեանի պէս դարն է անցնում Փոշին նորէն դարձնելով մարդ ու մարդ՝ փոշի այս աշխարհում, Մինչ հայրենի դռանն աւեր, շլինքը ծուռ, աչքը ճամբին, Հին հրաշքով մնո՜ւմ է դեռ, ճղակոտոր այս ուռենին,--- Այս առասպել իշխանը-մեծ՝ պապիս դէմքով ու հասակով Որ մանկութի՜ւնս էլ օրորեց, ահա ա՜յնտեղ կրակի քով, ---Զաւակներն իր արիւնաքամ, գնում՝ հասնում են հեքեաթի Այնտե՜ղ, որտեղ այլեւս ճամբան, բաժանւում է երեք ճիւղի, Որտեղ՝ վաղուց մի ուղեւոր անմահական ջրին ծարաւ Եկել՝ ընկել էր դարերով ու մարմնէն վար դարձել էր քար... ---Քար էր դարձել այս հանգոյցում, բայց եւ սորւել գաղտնիքը այն Թէ ո՞ր ճամբան ո՞ւր էր տանում եւ ո՞ւր էր ջուրն անմահական... Որտեղ ե՜ւ ես ահա կանգնած նայում եմ դեռ ու մտորում, Մինչեւ հանգի ամէն մի կայծ այս տեսիլքում եւ իմ հոգում... ---Մինչեւ տանե՜ն պապերս, նորէն, զաւակները ծեր իշխանի, Ճամբաբաժան այս դելթայեն, նետեն ուրիշ մի դելթայի, Ձգելով՝ մեծն իր ոսկիով, էն լայն ճամբով սովորական, Որով գնում են ապահով ու յետ գալիս փառքով աժան. Աուրն ունեցող միջնեկ տղան միջին ճամբով ճամբաներուն, Որ դժւար է ու հարցական դարձը զւարթ կամ թէ տրտում, Տաւիղի տէր կրտսերին էլ բաց մնացած փշոտ կածան Որով անցնող յետ չի՜ եկել, չի՜ իմացել նրա վախճան... Ու բաժանւած՝ սրանք երթան՝ այնքա՜ն, մինչեւ նորէ՜ն, նորէն Էն կէսը քար պապի նման, յուսալքւեն ետեւ նայեն. Տեսնեն հայրը դեռ իր դռան, Շահրուր հաւը գլխի վերեւ Ու քովը՝ ջո՜ւրն անմահական, ժայռից բխած, որ չե՜ն տեսել... Նայեն, նայեն ու տոչորւեն, կարօտակէզ ու ծարաւի Ու ցանկանան ու չհասնեն---յաւէ՜տ անհաս եւ ո՜ւշ լինիþ Ո՜վ, իմ ցեղի՝ բարի հայրեր, ով նախնիքներդ իմ հայրերուն, Որ լոյս դարձաք ու լոյսի սէր, կաթած երկրիս ամէն անկիւն, Խառնւած օդին ու ջրերին, հողին, հողի հունտին ճաթող, Ծլարձակւող կանաչներին, ծառին, ծաղկին հազար գոյնով, ---Լեռներէն՝ ձոր, արտերէն՝ կալ, շողշողալով ու թրթռուն Կայլակելով հնչիւն ու բառ շուրթերէ-շուրթ ու տնէ-տուն, Որ մարմնացաք՝ որպէս մի բերդ, մի վանք, մի դաշտ ու սրբավայր, Որպէս մի ծով ու ծփուն գետ յորձանքւելով դարերէ դար, Ինչպէ՞ս նետեմ ձեզ ամենուն հոգուս անբառ ճիչը վերջին, Որ չպայթի սիրտս այդ կանչում, որ ինքս ինձմէ չսարսափիմ... Որ դեռ մնա՜տեսիլքը ձեր, կրա՜կը ձեր նւիրական, Ու դէմս փռէ լուսէ գծեր, օրերում դեռ որ պիտի գան Ու դուք՝ որպէս երազ անգին, կոպերուս տակ դառնակսկիծ Դարձնէ՜ք, ներէ՜ք Կէս քար ծերին, Երեք եզբօր եւ ի՜նձ եւ ի՜նձ... Կծկւելով ինքս ինձ վրայ, արդէն յանձնած կեանքս «Ֆօրդին» Վերջին անգամ ես յետ դարձայ ու նայեցի Արերւելէին-- Արեւ չկար. բայց լոյս էր դեռ ու լոյսի մէջ իրիկնային Անապատն էր ետեւս ընկել ու կրնկոխ վազաւմ կրկին-- Գալիս էր նա որ մարդկային կմախքները՝ «Ֆօրդ»ը նետի, Որոնց միջով՝ անցնող քամին, ստեղծել էր մի մեղեդի, Որոնք՝ կարծես իմ աչքերրում պսպղալով վառւում էին Եւ Արեւմուտքը ողողում, իրենց լոյսով ֆօսֆօրային... Գալիս էր նա...բայց եւ կրկին՝ թւում էր թէ փախչում էր յետ Եւ աղօտւում՝ իրիկնային աղջամուղջի ու լոյսի հետ: Ու այդ վազքում՝ նահանջում այդ կարծես ընկած գալարւում էր Կորաքամակ ու յուսաթափ մի մարդկային շարժուն ստւեր.--- Կարծես, նորէն Մահարին էր, որ այս անգամ յետ էր դառնում Որի սիրած «կարաւանն» էլ հիմ չկա՜ր , չէր «ղօզանջում» Որ՝ աչք յառած՝ հիմա մթում դէպի աշխարհն այն վաղեմի Այն «զմրուխտէ ու կոյս հեռուն» որ ես դեռ նո՜ր թողել էի, Գնում էր լո՜ւռ, մինակ ու ծեր, բայց իմաստուն, բայց եւ արի՜ Որ հոն թողած մանկութեամբ դեռ, իր ջաղացի դուռը նախշի... Ու մինչ Ֆօրդը պեղելով դեռ թանձր աւազ, յետոյ խաւար, Քթէս բռնած քաշկրտում էր ու տանում ինձ մի ա՜յլ աշպարհ, Սիրտս՝ կատղած ինչպէս մի շուն դուրս էր պրծնում կրկին, կրկին Հոտոտելով իջնող մթում հետքերը ետ դարձողներին Ու ոռնալով կաղկանձելով ընկնում նրանց ետեւներէն Նո՜յն արեւոտ կածաններով, նո՜յն միամիտ սիրով նորէն... ---Երկու հսկայ ու հարասար ուժեր էին, որ ինձ լծւած Քաշում էին միասնաբար, դեռ շա՜տ երկար յետ ու առաջ: Օրս այնպէս անլոյս էր՝ թա՜ց բացւել վրաս կայարանում, Որ սառել էր ամէն մի հարց ու կախ ընկել իմ աչքերում, Պա՜ղ աչքերով նայում էի շուրջս շտապ շարժւող մարդկանց, Ինչպէս քարը՝ մի անցորդի ճանապարհի վրայ ընկած. Օրւան պէս էլ՝ նրանց լեզուն, ձեւերը խորթ՝, անհարազատ, Վրաս անձրեւ էին տեղում՝ ու հրում ինձ դէպի գնացք... ...Ո՞ւր էի ես, Ինչո՞ւ եկել, ինչպէ՜ս եւ ո՞ւր էի գնում,--- Անպատասխան տխուր հարցեր, անմիտ հարցեր երկաթուղուն--- Հարցեր՝ որոնք գնացքն արդէն կլանում էր ինչպէս ածուխ, Ու շչալով նետում իմ դէմ միայն մոխիր մշուշ ու ծուխ... ---Ընկերներէս մէկը՝ ուրախ իր տաս ոսկով՝ հաշւում էր դեռ Երեեկոյան կը նստի նաւ, ուզի՝ Աթէնք, ուզի Մարսէյլ... Միւսը գոհ՝ որ «գնել » էր դեռ Բաղդադում մի «տուփ սիգար» Իր հոգու պէս պինդ պահում էր որ «Հայաստան դարձին» բանար. Այսքան միայն,, ուրիշ ոչինչ, ուրիշ, երկար ու խորունկ քուն Ու քնի մէջ անորոշ ճիչ կամ գնացքին՝ կամ իմ հոգուն... Ես չգիտեմ թէ հիմա ով ուր է հասել, ո՜ր մէկ ծովում Ո՞վ է խարիսխ նետել եւ ո՞վ դեռ յուսաբեկ թիավարում, Ո՞վ որքան զուր հուր է վատնել, թաղել քանի՜ երազ անգին, Եւ Ի՞նչ մի նոր բան է գտել, որ չի կորցրել նոյնքան ճամբին... Բայց ես՝ իմ գորշ ներկան անդէմ, որ որպէս մի խնդուն գալի՜ք Երազեցին երկրիս ծոցէն թոռներէ թոռ անցած որդիք, Ես՝ իմ ցեղի Բրիտանիկոս, Վերջին կաթիլն իմ արիւնէն, Որին այլեւս ոչ մի Տիտոս էլ չի՜ կարող փրկել նորէն, Հիմա եկել՝ ու Կոնկորդում՝ կոկորդիս մէջ խեղդած մի բառ, Քաղաքակի՜րթ իմ մարդկութիւն քո Հաշտութիւնն ու լուսէ դար, Լո՜ւռ, ինչպէս քարն այս սեպաձեւ, այս աւարը պատերազմի, Կանգնել եմ մե՜րկ, որ մի անսէր պառաւ պոռնիկ վրաս հրճւի... Կանգնել եմ մե՜րկ, իմ արնաներկ իմ չհանգած ու բորբոքող Օրերո՜ւս հետ, յոյսերուս հետ, վէրքերուս հետ բոլոր, բոլոր Ինչ որ մնաց մտքիս վրայ, աչքերուս ծայր, սրտիս զարկում, Ճամբաներէն որով անցայ, երկրէս մինչեւ երկրիս խոստում... Արեւելեան աւար եմ նոր, ինձ բերել են Սեւր - Լոզան, Ներկաս նիշած ոսկի գրչով, Վերսայլ հասնող այս հին ճամբան, Որ ճամբաներ բոլո՜ր, բոլոր որ չեն տանում հիմա Հռոմ Որոնք՝ ինքնին ամէն մէկ նոր մի Հռոմ է ու մի Ներոն. Որոնց ամէն մէկի միջեւ կամուրջի պէս Սէ՜նի վրայ Խոնարհւել են իրար ետեւ նաեւ հազար մի Սենեկա, Կապելով մութ նկուղը, նոր ամենազօր Լօկուստայի, Մանւածապատ նրբանցքներով Վերսայլի--- նոր այս Պօլլուքսի Այստեղ եմ ես հասել մինակ, կանգնել ահա ու մղկտում՝ Սողոմոնի ու Յոբի չափ, --- երկի՜րդ իմ քո թշւառութիւն, Որով՝ փարթամ պիտի ցոլայ եւ ցոլացնէ Վէրնիի պէս, Այս սեւ, սաթի ֆօնի վրայ, դարերէ դար անցնող մի ծէս, Ուր թաղելով քո հին երազ, թոքախտաւոր ու դիւթական, Աչքերուս մէջ նայող տղաս, կարդա՜ պիտի իր Ապագան... Բրիւքսէլ-Փարիզ 1927
-
ՈՍՏԱՆԻԿ (1898-1953) ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ Ոստանիկը (Ոս. Յովհաննիսեան) ծնւել է 1896 թւին Ոզմում, (Վան), Ծնողների գիւղից քաղաք տեղափոխւելու ժամանակ, Անգղ գետի եզերքին: Մանկութիւնը ինչպէս և ամբողջ կեանքը անցել է թափառումների մէջ: Նախնական կրթու,թիւնը ստանում է Վանի Նորաշէն դպրոցում: Մի որոշ ժամանակ կաթոլիկների մօտ, ապա Աղթամար ու կրկին Վան: Արամեան միջնակարգ դպրոցն աւարտելով մեկնում է Էջմիածին և այնտեղից էլ Երևան, թեմական դպրոցի աւարտական քննութիւն ներկայացնելու համար: Վրայ է հասնում առաջին համաշխարհային պատերազմը. Ոստանիկը կամաւորական բանակի հետ անցնում է Վան, այդտեղից էլ Թիֆլիս, ուր վարում է «Զինւոր» թերթի օգնական խմբագրի պաշտօնը: Հայաստանի հանրապետութեան շրջանին ու դրանից յետոյ ուսուցչութեամբ է զբաղւում Երևանում և Ղարաբաղում (Իրան): 1923 թւին մեկնում է արտասահման և շուրջ տասը տարի Փարիզում մնալուց յետոյ, կրկին վերադառնում է Թեհրան և որպէս ուսուցիչ պաշտօնավարում է տեղի Դաւթեան դպրոցում: Ակսել է գրել պատանի տարիքից: Իր առաջին բանաստեղծութիւնները լոյս են տեսել Երևանում «Հեկեկանքներ» վերնագրով գրկոյքում: Հետզհետէ հրատարակել է՝ «Զիւլֆի երգեր», «Ներաշխարհ» և այլն: Ունի անտիպ գործեր արձակ և չափածոյ, ինչպէս նաև մանկական բանաստեղծութիւններ: Վախճանւում է 1953-ին Թեհրանում:
-
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ (Դասական Ուղղագրութեամբ) Գրեց՝ Արամ Գառօնէ Հազար խօսքով, սրտիս թափո´վ, թող օրհներգե´մ երկունքը քո, Որ ունեացար անհուն ցաւով դու մայիսեան մի երեկոյ, Որ լուսանար մի առաւօտ, որ արեւծագ լինէր բոսոր, Որ նաիրեան մեր դաշտերում, երգը հնչէր յաղթ ու հզօր, Որ վարդագոյն մշուշի մէջ ինչպէս արեւ լուսապայծառ՝ Ազատութիւնն արմէնական փարւէր երկրին մեր տիրաբար: Դո´ւ դարերի միջից ելած ստեղծագո´ծ իմ ժողովուրդ, Հոգիդ արեւ, սիրտդ տաճար տեսիլներով խորախորհուրդ, Որ սրբազան հրով վառւած ճաճանչափառ փայլ ես տւել, Ու արեւն ես ձգտել անվերջ, լոյսի աղբիրն ես դու սիրել, Որ հմայքդ լինի դիւթիչ, որ համբաւդ հասնի բոլոր Աշխարհներին ու ազգերին, երկրի մարդկանց թոյլ թէ հզօր: Դու հնամեայ իմ ժողովուրդ, դարերի հետ քայլել ես միշտ, Մի սրբազան լոյսով տարւած, դարերի մքջ վառւել ես միշտ, Որ դարաւոր քո խօսքերով լոյս սփռէիր ճամբիդ խաւար, Որ երկիրն իմ լինէր լոյսի մի աւազան յորդ ու վարար. Որ երբ գային սերունդները նոր օրերի վարդաժպիտ, Սիրով տային իրենց կեանքը զոհ լեռներիդ ու դաշտերիդ: Փառքիդ շքեղ քո օրերին խաղաղութիւն դու սիրեցիր, Եւ գութանիդ մաճին փարած երգը շրթիդ աշխատեցիր, Որ մեր երկրում հացն ու գինին լինին առատ, արդար լինին, Որ օրհնութեամբ միայն խօսին ե´ւ մանուկը ե´ւ ծերունին, Որ խնդութիւն միայն լինի մեր դաշտերում անծայրածիր, Դո´ւ ժողովո´ւրդ արդարամիտ, հոգիդ երգով պսակեցիր: Եւ օրերում կեանքիդ դժնի երբ մթագնեց երկինքը մեր, Երբ լեռները մեր սուգ մտան, երբ երկիրն իմ դարձաւ աւեր, Խոհեմութիւնն իբրեւ վահան, իվաստութեան սուրը ձեռիդ, Տէր կանգնեցիր աւանդական ու սրբազան հին փառքերիդ, Որ սերունդն ապրի լոյսովն իր պատմութեան ճաճանչափառ, Որ չկորչի հին Նաիրեան ազնիւ ցեղը երկրից իսպառ: Ու ժամանակ անցաւ այսպէս,... Օ՜, ռազմերգը սուրբ պողպատի, Արծիւներդ ելան լեռներ, թնդաց բարձունքն Արարատի, Արի արանց դիւցազների ստւերները յաղփ կանգնեցին, Հին ռազմերգով Լուսածէգին, երկրիս փառքը շեփորեցին, Որ երկունքդ լինէր շքեղ, որ ծնունդըդ լինէր հզօր, Որ պօէտն էլ սրտով արի, խանդավառւած երգէր այսօր՝ Հազար խօսքով, սրտիս թափո´վ, թող օրհներգե´մ երկունքը քո, Որ ունեացար անհուն ցաւով դու մայիսեան մի երեկոյ, Որ լուսանար մի առաւօտ, որ արեւծագ լինէր բոսոր, Որ նաիրեան մեր դաշտերում, երգը հնչէր յաղթ ու հզօր, Որ վարդագոյն մշուշե մէջ ինչպէս արեւ լուսապայծառ՝ Ազատութիւնն արմէնական փարւէր երկրին մեր տիրաբար: ՀԱՅ ԺՈՂՈՎՐԻՆ (Նոր Ուղղագրութեամբ) Գրեց՝ Արամ Գառօնէ Հազար խոսքով, սրտիս թափո´վ, թող օրհներգե´մ երկունքը քո, Որ ունեցար անհուն ցավով դու մայիսյան մի երեկո, Որ լուսանար մի առաւօտ, որ արևծագ լինէր բոսոր, Որ նաիրյան մեր դաշտերում, երգը հնչէր հաղթ ու հզոր, Որ վարդագույն մշուշի մէջ ինչպէս արև լուսապայծառ՝ Ազատությունն արմենական փարվէր երկրին մեր տիրաբար: Դո´ւ դարերի միջից ելած ստեղծագո´ծ իմ ժողովուրդ, Հոգիդ արև, սիրտդ տաճար տեսիլներով խորախորհուրդ, Որ սրբազան հրով վառված ճաճանչափառ փայլ ես տվել, Ու արևն ես ձգտել անվերջ, լույսի աղբյուրն ես դու սիրել, Որ հմայքդ լինի դյութիչ, որ համբավդ հասնի բոլոր Աշխարհներին ու ազգերին, երկրի մարդկանց թույլ թէ հզոր: Դու հնամյա իմ ժողովուրդ, դարերի հետ քայլել ես միշտ, Մի սրբազան լույսով տարված, դարերի մեջ վառվել ես միշտ, Որ դարավոր քո խոսքերով լույս սփռեիր ճամբիդ խավար, Որ երկիրն իմ լիներ լույսի մի ավազան հորդ ու վարար. Որ երբ գային սերունդները նոր օրերի վարդաժպիտ, Սիրով տային իրենց կյանքը զոհ լեռներիդ ու դաշտերիդ: Փառքիդ շքեղ քո օրերին խաղաղություն դու սիրեցիր, Եւ գութանիդ մաճին փարած երգը շրթիդ աշխատեցիր, Որ մեր երկրում հացն ու գինին լինին առատ, արդար լինին, Որ օրհնությամբ միայն խօսին և´ մանուկը և´ ծերունին, Որ խնդություն միայն լինի մեր դաշտերում անծայրածիր, Դո´ւ ժողովո´ւրդ արդարամիտ, հոգիդ երգով պսակեցիր: Եւ օրերում կյանքիդ դժնի երբ մթագնեց երկինքը մեր, Երբ լեռները մեր սուգ մտան, երբ երկիրն իմ դարձաւ աւեր, Խոհեմությունն իբրև վահան, իմաստության սուրը ձեռիդ, Տեր կանգնեցիր ավանդական ու սրբազան հին փառքերիդ, Որ սերունդն ապրի լույսովն իր պատմության ճաճանչափառ, Որ չկորչի հին Նաիրյան ազնիվ ցեղը երկրից իսպառ: Ու ժամանակ անցաւ այսպէս,... Օ՜, ռազմերգը սուրբ պողպատի, Արծիվներդ ելան լեռներ, թնդաց բարձունքն Արարատի, Արի արանց դյուցազների ստվերները հաղթ կանգնեցին, Հին ռազմերգով Լուսածեգին, երկրիս փառքը շեփորեցին, Որ երկունքդ լինէր շքեղ, որ ծնունդըդ լինէր հզոր, Որ պոետն էլ սրտով արի, խանդավառված երգէր այսօր՝ Հազար խօսքով, սրտիս թափո´վ, թող օրհներգե´մ երկունքը քո, Որ ունեցար անհուն ցավով դու մայիսյան մի երեկո, Որ լուսանար մի առաւօտ, որ արևծագ լինէր բոսոր, Որ նաիրյան մեր դաշտերում, երգը հնչէր հաղթ ու հզոր, Որ վարդագույն մշուշի մեջ ինչպես արև լուսապայծառ՝ Ազատությունն արմենական փարվէր երկրին մեր տիրաբար: