Jump to content

Tereza

Hazarapet
  • Posts

    4,666
  • Joined

  • Last visited

  • Days Won

    2

Everything posted by Tereza

  1. Абсолютно согласна с Вами Sir! Вот уже давно комитет по образованию "Учебные фирмы России" реализует инновационный образовательный социальный проект, направленный на формирование у учащихся умения принимать нестандартные решения в условиях нестабильной внешней среды, и к тому же нести за них личную ответственность... Они, как-то быстро поняли, то, что, природа не терпит дисгармонии!
  2. Тогда это Դավիթ Անհաղթ, Давид (Анахт) Непобедимый.
  3. Risha, я только заметила, что загружается очень медленно.
  4. В этот момент существующая матрица как раз и инспирирует повстанческое движение Sir, который и приводит к перезагрузке системы... (насколько я понимаю)
  5. «Նամուսի» պատմությունը... «Կինոդիտումներին մեր փոքր դահլիճի լույսերը մարում են: Էկրանի վրա երևում է սարը, որի վրայից քուլա- քուլա ծուխ է բարձրանում: Մարդիկ փախչում են` փրկվելով երկրաշարժից: Երևում է Բարխուդարը (Աբելյանը): Շիրվանզադեն հիացած բացականչում է… - Օ~, օ~ քեզ մատաղ, Հովհաննե'ս: Մեծ արտիստ է: Ես սկսեցի ինձ հանգիստ զգալ: Անվանի վարպետի աչքերում ուրախության արցունքներ երևացին: Նկարը չափազանց հուզեց նրան: Երբ ֆիլմն ավարտվեց, նա «Պրավդա»-ի թղթակցին ասաց. «Նամուս» նկարում ինձ նախ և առաջ դուր եկավ սցենարիստի ուշադիր մոտեցումը իմ վեպին… վառ և հյութեղ շտրիխներով է պատված հիմնական գաղափարը` վայրենի ադաթի իշխանությունը, 1860 թվականի Շամախու շուկայի փիլիսոփայությունը, հայ կնոջ ճնշումը…», - Համո Բեկ - Նազարյանը այդ մասին գրել է իր «Հուշեր դերասանի և կինոռեժիսորի» գրքում: Հետաքրքիր է նաև այն «դատը», որ «Նամուսի» դեմ կազմակերպեց Սովետական կինեմատոգրաֆիայի բարեկամների ընկերությունը: Այդ դատավարության «դատավճիռը» հետևյալն էր. «Սովետական կինեմատոգրաֆիայի բարեկամների ընկերության ագիտդատը տեղի ունեցավ ընկեր Շապկինի ներկայությամբ: Դատը տեղի ունեցավ աշխույժ իրադրության մեջ և առաջացրեց մտքի հետաքրքիր շատ փոխանակություններ: Դատավճիռ. Դատարանը գտավ, որ «Նամուս»-ը սովետա-կովկասյան ֆիլմերի մեջ լավագույնն է: Նկարում լավն են այն կադրերը, որոնք վերարտադրում են 19-րդ դարի Հայաստանի կենցաղը: Ռեժիսորական, մոնտաժային և լուսանկարչական տեսակետից դրանք գտնվում են բարձր մակարդակի վրա: Լավն է նկարի սյուժեն և լավ են ընտրված կերպարները: Շատ սրամիտ և միանգամայն գրական են մակագրությունները: Լավն են նկարահանումները` ինչպես տաղավարային, այնպես էլ բնական: Չնայած որոշ թերությունների ` դատարանը գտավ, որ «Նամուսը»-ը բարձր գեղարվեստական, գաղափարապես ճիշտ և սոցիալական տեսակետից բանվոր - գյուղացիական հանդիսատեսի համար պիտանի նկար է, որը մերկացնում է հին Հայաստանի չար հավատալիքներն ու դաժան սովորությունները»: Այսպիսին էր ֆիլմի քննադատությունը և' սովորական հանդիսատեսի, և' մասնագետների կողմից: Իսկ ինչպե՞ս ծնվեց Հայաստանում ֆիլմ նկարելու գաղափարը: Մոտ քսան տարի էր, ինչ կինոն առաջին քայլերն էր անում աշխարհում, սակայն բոլորն արդեն հասցրել էին հիվանդանալ այդ վարակով: Մի անգամ, երբ դեռ Համո Բեկ-Նազարյանը աշխատում էր «Կորսված գանձեր» նկարի վրա Մանգլիսում, որտեղ տեղի էին ունենում բնական նկարահանումները,նրա մոտ է գալիս Հայաստանի պետական ֆոտոկոմիտեյի պետ Դանիել Մարտինովիչ Դզնունին: Նա մեկնել էր Մանգլիս հատուկ նպատակով` Բեկ-Նազարյանին Երևան աշխատանքի հրավիրելու, որպեսզի նա Հայաստանում կինոարտադրություն կազմակերպի: Սակյան այդ առաջարկը մի փոքր հետաձգվեց: 1924 թվականին Դզնունին նորից գնում է Համո Բեկ – Նազարյանի մոտ, այս անգամ` Թիֆլիս: Հայաստանում պետք է նկարվեր առաջին հայկական ֆիլմը: Նկարի թեման որոշելը շատ ժամանակ չխլեց: Համո Բեկ –Նազարյանը դեռ մանուկ հասակում տեսել էր «Նամուս» ներկայացումը, որը շատ էր հուզել ապագա ռեժիսորին: «Մանկական հիշողություններս,-ասում էր Համո Բեկ Նազարյանը,- առանձնապես վառ կենդանացան իմ մեջ, երբ երկար բացակայությունից հետո վերադարձա Երևան, մտա այն տունը, որտեղ շարունակում էին ապրել իմ եղբայրն ու քույրը: Մտա մեր մեծ այգին, որը փռված էր արագահոս, փրփրուն Հրազդանի ափին: Եվ ես «Նամուս» ֆիլմը «տեսա» մինչև կինոապարատի առաջ դերասանների կանգնելը, մինչև այն պահը, երբ ես գրանցեցի հայկական առաջին գեղարվեստական նկարի առաջին կադրը»: Ապագա ֆիլմի սցենարը կարծես ինքն իրեն ծնվեց: «Ստույգ չեմ հիշում, թե ինչքան ժամանակ եմ գրել «Նամուս»-ի սցենարը, բայց բոլոր դեպքում, մի շաբաթից ոչ ավել», -իր հուշերում նշում է հայկական առաջին ֆիլմի ռեժիսորը: Դերասանների ընտրությունը մի փոքր վախեցրեց Բեկ-Նազարյանին: Նա պետք է աշխատեր հայ բեմի փառաբանված դերասանների` ռեժիսորներ Ա. Բուրջալյանի և Լ. Քալանթարի ստեղծած Երևանի դրամատիկական, այժմ Սունդուկյանի անվան թատրոնի տաղանդավոր դերասանների հետ: Բեկ –Նազարյանը հիշում է, որ չգիտեր, թե ինչպես պետք է համոզեր դերասաններին, որ կինոյում պետք է մի քիչ այլ ձև խաղային: Պետք էր բացատրել, որ էկրանը բեմահարթակ չէ, որ իրենց յուրաքանչյուր ժեստը, դեմքի մկանի յուրաքանչյուր հազիվ նկատելի շարժումը, հատկապես խոշոր պլանի վրա, պետք է բնական լինի, չչափազանցված: Հայ մեծ ռեժիսորը նաև վախենում էր, որ տաղանդավոր դերասանների համար չի կարող ուսւոցիչ դառնալ: Ֆիլմի բոլոր դերասանները ընտրված էին, բացի գլխավոր հերոս Սեյրանի կերպարից: Սեյրանին համապատասխանող դերասան չկար: Երկար որոնումներից հետո այդ դերը հանձնվեց Հայաստանի լավագույն մարզիկներից մեկին` Սամվել Մկրտչյանին: Նախապատրաստական աշխատանքները ավարտված էին: Առաջին նկարահանումները տեղի են ունենում Երևանում: Նկարվում է երկրաշարժի տեսարանը: Համո Բեկ – Նազարյանը իր հուշերում պատմում է այդ մասին մի սարսափելի պատմություն. «Երևանի ծայրամասում գտնվող Գեդառ գետակի ափին գնեցինք մի քանի կիսախարխուլ, կավապատ, հին Շամախու համար բնորոշ, տափակ, հողածածկ կտուրներով տնակներ: Այդ տնակների վրա կլոր սյուների օգնությամբ երկրորդ հարկեր կառուցեցինք: Բավական էր մի սյուն տեղից հանել և ամբողջ կառույցը քանդվում էր, կարծես ստորերկրյա ցնցումներից: Նկարահանումը սկսեիցնք: Քամհարն աղմկեց (շարքից դուրս եկած ինքնաթիռը)` քշելով փոշու և տերևների ամպեր: Վազելով անցավ անխոս դերասանների առաջին խումբը, որոնք պատկերում էին տունը լքած սարսափահար մարդկանց: Դրանից հետո արագ հանեցինք տներից մեկի սյունը: Տունը փուլ եկավ` կինեմատոգրաֆիկ տեսակետից ամենատպավորիչ կերպով: Անմիջապես պետք է վազեր անցներ երկրորդ խումբը: Եվ այնտեղ, ի սարսափս ինձ, տեսա, որ նեղ փողոցի վերևում, երկու ճոճվող գերոնների վրա կախված էր մի հսկայական գլաքար: Փախչողներին կանգնեցնելը վտանգավոր էր: Նրանք կարող էին մնալ ուղղակի քարի տակ: Ես ամբողջ ուժով գոռում էի, շտապեցնելով բոլորին, որ արագ անցնեն: Բայց քամհարի շարժիչի հռնդյունը ձայնս խլացնում էր: Հենց որ մարդիկ անցան այդ ճակատագրական տեղը, հսկայական քարը պոկվեց և խրվեց հողի մեջ…»: Ֆիլմի մոնտաժը ավարտվում է 1925 թվականանին, որով էլ սկսվում է հայկական կինոյի պատմությունը: Արուսյակ Սիմոնյան
  6. Գեղարվեստական ղեկավար ունենալ, թե՞ չունենալ... Արդեն մեկ տարուց ավել է, ինչ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնները չունեն գեղարվեստական ղեկավարներ: «Օպերայի թատրոնի ընթացքը նորմալ է, սակայն խնդիր իրոք կա Սունդուկյանի անվան թատրոնի հետ»,- այսպես է բնորոշել թատրոնների գեղարվեստական ղեկավարներ չունենալու փաստը Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը: Ըստ Ղազանչյանի` Սունդուկյանի թատրոնի հարցում պետք է լռենք ու ժամանակ տանք մշակույթի նախարարությանը: Ղազանչյանը կարևորում է թատրոնների գեղարվեստական ղեկավար ունենալը, քանի որ թատրոններն առանց գեղարվեստական ղեկավարների չեն կարող գոյատևել: «Գեղարվեստական ղեկավարը նշանակում է խաղացանկի մի ընդհանուր սկզբունք»,-փաստել է նա: Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարը ասել է նաև, որ կան թատրոններ, որոնց գեղարվեստական ղեկավարներն ու տնօրենները աշխատում են հանգիստ և որևէ վիրահատություն համարում են ավելորդ: Ղազանչյանը կարևորել է Օպերային թատրոնի ճակատագիրը, սակայն այս պահին շատ ավելի կարևորել է Սունդուկյանի թատրոնի վիճակը` ասելով, որ չպետք է կատակել այդ թատրոնի ճակատագրի հետ: Իսկ Սպենդիարյանի անվան օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանն այնքան էլ չի կարևորում թատրոններում գեղարվեստական ղեկավար ունենալը: Կամո Հովհաննիսյանը օրինակ բերեց հարևան երկրներին` Ռուսաստանին, Վրաստանին, որտեղ հայտնի թատրոնները չունեն գեղարվեստական ղեկավարներ, այլ ունեն գլխավոր տնօրեններ, նվագախմբի ղեկավարներ, գլխավոր բալետմեյստեր և այլն: Ապա հավելեց, որ այնտեղ չկան գզվռտոցներ ու տարաձայնություններ, ավելին` շատ հաջող աշխատում են: Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, նշել է, որ Օպերային թատրոնում ձևավորված գեղարվեստական խորհրդի անդամներից ցանկացած մարդ կարող է լինել գեղարվեստական ղեկավար: Մարգարիտա Սարգսյան
  7. Փարաջանովի «դիվոտած» խաղերը... «Այ, երբ դու մորդ փորում սկսում ես դիվոտել ու զանազան խաղեր սարքել` նրան անհանգստություն պատճառելով, շատ հնարավոր է, որ մեջդ ծնվում է ապագա ռեժիսորը». - ասում էր Սերգեյ Փարաջանովը: Իսկ հայ մեծ օպերատոր Ալիկ Յավուրյանը պատմել է մեծ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի կյանքի «դիվոտած» խաղերից հետևյալ դեպքը: «Երբ Սերգեյը ֆիլմ էր անում, ամբողջովին տրվում էր այդ աշխատանքին. մինչև չչափեր, չհագցներ, ամեն ինչ հերթով չփորձեր, աշխատանքից ձեռք չեր քաշում: Նրա ժապավենները ձեռագործ էին, ձեռքի աշխատանք: Ուրիշ կերպ նա չէր էլ կարող աշխատել: Սովորական կինո չէր նկարում նա, այլ ֆիլմեր էր արարում: Նրա բնածին անսանձ խառնվածքը, առողջ երևակայությունը դուրս էին հորդում հատկապես այնտեղ, ուր դրսևորվում էին ազգային ու մշակույթային սովորությունների բոլոր նրբությունները: Աննկարագրելի ոգևորությամբ էր աշխատում «Մոռացված նախնիների ստվերներ»-ում` հուցուլների մասին ֆիլմ անելիս, իսկ Հայաստանում` «Նռան գույնի»-ի վրա աշխատելիս: Նա կարողանում էր ինքնաարտահայտվել տարբեր ոլորտներում. նկարում էր, ներկայացումներ սարքում, հյուրեր ընդունում, հրաշալի պարում, իմպրովիզներ անում: Զարմանալի աչք ուներ` նշանակետին խփող. նրան հաջողվում էր իրերի կույտերից ընտրել ամենահաջողը, ամենագեղեցիկը, ամենահամեղը: Կյանքը ընկալում էր իբրև խաղ: Կարող էր գողանալ և խաբել, բայց դա արվում էր այնքան արտիստիկ, որ արդեն դժվար էր գողություն կամ սուտ անվանել: Մի դեպք պատմեմ: Երբ Վենետիկում էինք` կինոփառատոնի առիթով, ճոխ բանկետից հետո հյուրանոց էինք վերադառնում: Փարաջանովն ամեն ինչ նկատելու իրեն հատուկ ունակությամբ վերելակում հանկարծ հայացքը սևեռեց ինչ-որ գովազդային ազդագրի շրջանակների վրա: Անսպասելիությունից քարացա, երբ տեսա` ինչպես է Սերգեյը փորձում վերելակի պատից պոկել այդ շրջանակը: Հյուրանոցը երեք հարկանի էր, և ես` այդ գործողության ակամա մասնակիցս, ստիպված էի վերելակի շարժումը ղեկավարել` հերթով սեղմելով կոճակները: Ի վերջո, ստիպված օգնեցի Սերգեյին` վերելակի պատից պոկել այդ չարաբաստիկ շրջանակը, որի մեջ, ի դեպ, Փարաջանովը հետո դրեց իր կոլաժը` հանդիսությամբ նվիրելով Պազոլինիի ֆոնդին: Բոլորը հիացած էին, ու ոչ մեկի մտքով իսկ չանցավ, թե ինչ գնով էր այդ շրջանակը Փարաջանովի ձեռքն ընկել: Կեցության անալիությունը մերժելով` Փարաջանովը գիտակցաբար ներկայացում էր սադրում, որտեղ ինքը, հավատացեք, խաղում էր հրաշալի, ազարտով, ինքնամոռաց: Եվ իր կյանքի բոլոր 64 տարիներն ապրեց այդպիսի ազարտով»: Իսկ Սերգեյ Փարաջանովի և Իվ Սեն Լորանի` ֆրանսիացի կուտուրյեի ծանոթության մասին պահպանվել է զվարճալի մի պատմություն: 1986 թվականին Մոսկվայում կազմակերպվել էր ֆրանսիացի հանրահայտ կուտուրյեի գործերի ցուցահանդեսը: 20-րդ դարի հանճարներից մեկը` Սերգեյ Փարաջանովը, ցանկացավ նրան մի հաճելի նվեր մատուցել: Իվ Սեն Լորանը բարոյական աջակցություն էր ցուցաբերել Սերգեյ Փարաջանովին` նրա համար դժվար ժամանակներում: Ի՞նչ աջակցության մասին է խոսքը… 1974 թվականի հուլիսին Փարաջանովը դատապարտվեց 5 տարվա ազատազրկման: Նա բանտարկված էր Ուկրաինայի խստացված ռեժիմի կալանավայրերում` Գուբնիկում, Ստրիժևկայում, Կոմունարսկում: Մշակույթի ճանաչված գործիչները տարբեր երկրներում բողոքի բազմաթիվ գործողություններ կազմակերպեցին, գրավոր դիմումներ հղեցին Խորհրդային Միության իշխանություններին: ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևին ուղղված դիմումը անձամբ հանձնեցին ֆրանսիացի բանաստեղծ Լուի Արագոնը և Լիլյա Բրիկը: Եվ 1977 թվականի դեկտեմբերի 30-ին, ժամկետից մեկ տարի շուտ, Փարաջանովն ազատվեց բանտից: Այդ տաղանդաշատ մարդու ազատագրման համար շատ ջանքեր թափեց նաև 20-րդ դարի մեծագույն կուտուրյեներից մեկը` Իվ Սեն Լորանը: Երբ Սերգեյ Փարաջանովը ազատված էր, հրավեր ուղարկեց նրան, որպեսզի մեծ կինոռեժիսորը գնա Փարիզ և բնակություն հաստատի այնտեղ: Ճիշտ է, կինոռեժիսորը չկարողացավ հյուր գնալ Սեն Լորանին (չէր էլ կարող, խորհրդային իշխանությունները դա թույլ չէին տա), բայց միշտ երախտագիտությամբ էր վերաբերվում կուտուրյեին: Եվ ահա Իվ Սեն Լորանը Մոսկվայում է: Փարաջանովը ցանկանում է նրան անպայման տեսնել: Այս օրերի մասին է պատմում Վասիլի Քաթանյանը` «Հավերժական տոնի գինը. Փարաջանով» գրքում. «...Սերգեյը կոլաժների մի մեծ ալբոմ էր պատրաստել Իվին նվիրելու համար: Կոլաժները յուրօրինակ էին և հետաքրքիր անվանումներ ունեին. «Իվը տանն է մոռացել անձրևանոցը», «Էյֆելյան աշտարակը սիրահարված է Իվին», «Հրեշտակները պարում են Իվի հետ»… Ես այս ալբոմը հասցրի Իվ Սեն Լորանին: Փարաջանովը ֆրանսերեն չգիտեր, նույնիսկ չէր համարձակվում հեռախոսով խոսել Իվի հետ: «Զանգահարիր «Նացիոնալ» (այդ հյուրանոցում էր Իվը) և խոսիր նրա հետ»,— խորհուրդ տվեցի Սերգեյին: «Դու գիտես, որ ես չեմ սիրում հեռախոսով խոսելը: Եվ կամ` ի՞նչ լեզվով խոսեմ: Ավելի ճիշտ կլինի, որ դու նրան հանձնես այս ալբոմը»: Այդպես էլ արվեց: Երբ Իվը թերթում էր ալբոմը, ամեն կոլաժի հետ բացականչում էր` «Օհ՛, magnifique...» («հրաշալի է...»): Նա այս նվերը ձեռքից բաց չէր թողնում և ամենուր տանում էր իր հետ...»: Վասիլի Քաթանյանը Փարաջանովին համոզում է հյուր գնալ Սեն Լորանին: Եվ ահա նրանք «Նացիոնալ» հյուրանոցում են, այն համարի դռան մոտ, որտեղ ապրում է Իվ Սեն Լորանը: «...Թակում ենք դուռը, բայց ոչ ոք չի պատասխանում: Ես մի կարճ ժամանակով հեռանում եմ, որ զանգահարեմ: Սերյոժան հրում է դուռը, որը, պարզվեց, բաց էր: Նա ներս է մտնում: Սեն Լորանը, լվացարանի մոտ կանգնած` ատամներն է մաքրում: Սերյոժան հետևից գոռում է` ձեռքերդ` վեր և այնպես է ցույց տալիս, որ վերարկուի գրպանները խոթած ձեռքերով պատրաստվում է երկու ատրճանակից կրակել դիմացինի վրա: Անակնկալի եկած Սեն-Լորանը քիչ էր մնացել վախից կուլ տար ատամի խոզանակը, որովհետև շուռ գալով` իր առջև տեսավ մորուքավոր մի ահաբեկչի......Անխոս ու սարսափելի մի տեսարան էր: Ես ինձ գցեցի համար և հազիվ ուշքի բերեցի Իվ Սեն Լորանին: Իսկ Փարաջանովը շատ էր ուրախացել իր կատակով և պատրաստվում էր բարեկամական զրույցի…»: Ահա այսպես հանդիպեցին Իվ Սեն Լորանը և Սերգեյ Փարաջանովը: Սեն Լորանի փարիզյան բնակարանում, Մատիսի և Պիկասոյի աշխատանքների կողքին, անտիկ շրջանի և նեգրական մշակույթի կիսանդրիների հարևանությամբ, միշտ բաց` դրվել է Փարաջանովի ալբոմը: Սերգեյ Փարաջանովի երևանյան տուն-թանգարանի ղեկավարները 1995-ին խնդրեցին գոնե լուսանկարել ալբոմը և ուղարկել Երևան: Բայց Փարիզից պատասխանեցին, որ տանը հրդեհ է եղել, և ալբոմն այրվել է... Բարեբախտաբար Թբիլիսիի ընկերները ժամանակին լուսանկարել էին նրա բոլոր աշխատանքները: Արուսյակ Սիմոնյան
  8. Անանիա Շիրակացի «Գիրք Համարողության» - Մատենադարանի մաթեմատիկական ձեռագրերը... Анания Ширакаци (VII век) «Вопросы и решения» - матенадаран!
  9. Как я вас понимаю Risha! )))))))))))
  10. Бутик эксклюзивных вин Жерара Депардье может появиться в Армении Бутик вин известного французского актера Жерара Депардье может открыться в Ереване, сообщил президент Фонда развития армянской культуры, президент Фонда поддержки международных экономических и гуманитарных программ Мецо Игитян. «Мы дружим с Депардье, и я занимаюсь продвижением его винного бизнеса в России и странах СНГ. Винный бизнес с Жераром для меня, как впрочем, и для него, - это хобби, дело для души. Если в Армении найдется соответствующий партнер для реализации винного проекта, то открытие в Ереване бутика знаменитых вин Депардье вполне может стать реальностью», - проинформировал Игитян. Как передает Новости Армения, по его словам, Жерар Депардье активно интересуется Арменией. «Я ему много рассказывал об истории, культуре и традициях армян. Ему захотелось побывать в этом «музее под открытым небом», поэтому актер охотно принял мое приглашение посетить Армению при первой же возможности, найдя для этого время в своем плотном киносъемочном графике» - сказал Игитян.
  11. Исповедь экономического убийцы... Думаю, где страшилка, то это обязательно дурилка(там есть доля истины,но вымысла больше)!
  12. Как говорит Харви Вайнштейн :"только хорошая порция гламура сможет вылечить нас от болезни, заразившей реальный мир. Если мы – и наши фильмы – не можем создавать иллюзию, значит кино перестало работать"… Будем надеяться, что кино знает, как себя вести в эпоху кризисов… Будете проходить мимо заглядывайте Sir... мысли, мысли... как осколки кривого зеркала жизни… кто знает...
  13. Ооооо… заинтриговали, однако… «Если я начала лгать, то, к сожалению, приходится продолжать...» - слова героини из пьесы… Мда… ни для кого не секрет, сколько проблем ожидает молодую семью в первые годы совместной жизни, особенно, если муж старше жены, а жена молода… но судья по фото, наши герои симпатичные, нормальные люди… Как мне известно, это комедия ситуаций в которой одна безобидная женская уловка влечет за собой снежный ком неприятностей и перемен в семейной жизни героев.... постоянные неожиданные, непредсказуемые повороты сюжета, неадекватные поступки… И если все это во имя сохранения мира в семье... на мой взгляд, сегодня нет ничего более актуального… Браво Джульетта! Есть еще одна житейская мудрость в комедии М. Мэйо и М. Эннекен «Лгунья» - счастье в семье немыслимо без детей... но это все всего лишь мои догадки… ведь есть еще одно… ну то, что знаете вы, не мы, не я... А вот от любопытства я могу лопнуть, а вам это не надо, я абсолютно уверена! Может, поделитесь дорогие Figaro и Hambarcum... И все равно – Браво дорогая Джульетта!
  14. Մեծ եղեռնի զոհերի հիշատակին...
×
×
  • Create New...