Jump to content

Meliq

Forumjan
  • Posts

    140
  • Joined

  • Last visited

Posts posted by Meliq

  1. Բացի այն , որ օրիգինալ գրում ես (հաճելի է ինձ կարդալ :) ) , դեռ մի բան էլ անունդ է օրիգինալ , Դավիթ Մելիք :flower: - չե՞ս բացատրի - ինչու՞, և ո՞վ է անունդ էդպես որոշել դնել : Չէ, եկանք այն մտահաղացմանը , որ հարցազրույցն առանք քո ցանկության բացՎցՎում է :hm: :cool: : Արաքս - աՐՎցՎեց : :p

    Դավիթը իմ անունն է, օրիգինալության համար ապրեն ծնողներս :D : Մելիքը ազգանվանս կրճատ ձևն է, էդ էլ ես եմ կրճատել, որովհետև սենց օրիգինալ ա :brows:

    Համ էլ, մեղսի :flower: :

  2. Իսկ օրիգինալը ( ժարգոնովը) , շատ գռեհի՞կ է ներկայացնելու համար

    Մելիք արի քեզ ինտերվյուի թեմա բացեմ, լիքը հարց-մարց ունեմ: Հը՞ն, համաձայն ես չէ՞ :brows:

    Օրիգինալից մի հատված.

    Այ..... :-

    Հլը մի հատ ....... :-

    Չէ, ավելի լավ ա չշարունակեմ :/

    Ինտերվյուի իմաստը որնա, ինչ ուզում ես կարաս հարցնես էլի:

  3. Սափրագլխի սիրաբանությունը

    (Ժարգոնից թարգմանեց հայերեն ու մի կերպ

    խմբագրեց՝ Դ. Մելիք)

    Ոչինչ չկա զարմանալու,

    Ի՞նչ եք այդպես շշմած նայում,

    Ես ասացի պարզապես,

    Որ ուզում եմ համբուրել Ձեզ:

    Իսկ ի՞նչ պետք է էլ ասեի,

    Որ առանց Ձեզ ես կյանք չունե՞մ,

    Որ կյանքից շատ Ձեզ սիրու՞մ եմ,

    Այդպե՞ս պետք է քարշ տաի Ձեզ անկողին :

    Բայց, սիրելի՛ս, ես նմա՞ն եմ,

    Հոգնածագույն էն տպերին,

    Որ փողի տեղ կարիքն ունեն

    Արդեն խամրող ձեր աչքերի:

    Լա՛վ, էդ դեպքում էսպես անենք...

    Սիրո հարցով վաղը եկեք...

    Ժամը չորսին... կզրուցենք...

    Գուցե... տեսնենք...

  4. Մի փնտրիր ինձ իզուր,

    Այն ծանոթ, լքված պուրակում.

    Մարրել են արդեն աչքերն իմ հուր,

    Սառել է արյունն իմ երակներում:

    Էլ չկա կարոտ, չկա սպասում,

    Երգերս արդեն ձանձրույթ են բուրում,

    Էլ չկան սիրո տաղերն այն քնքուշ,

    Ու արդեն երբեք չեն էլ լինելու:

    Մոռացվելու են պահերն անեղծ

    Սիրո սուրբ զեղման

    Եվ փոխարեն դիվային, մեղսոտ

    Երեկոներ են լինելու միայն:

    Սրբազան դողը սիրահարության

    Վերածվելու են անկիրք համբույրի,

    Սրտխառնուքի չափ տհաճ, զզվելի,

    Սատանայական գրկախառնության:

    Այնպես որ զուր ես փնտրում ինձ

    Ծանոթ լքված պուրակում,

    Մարել են արդեն աչքերն իմ հուր,

    Սառել է արյունն իմ երակներում:

  5. ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ

    Ծաղկող ու հզոր մի երկրում

    Ապրում էր Անդո անունով մի մարդ,

    Նա ճիշտ ջոկող էր աշխատում բակում,

    Ու ամբողջ քուչեն հարգում էր նրան:

    Լավ քեֆչի մարդ էր ու ոսկեբերան,

    Բաժակաճառեր կարող էր ասել,

    Որ գիտուն մարդիկ ապշած կմնան,

    Յապոնչիկին էլ անձամբ էր տեսել:

    Ապրում էր Անդոն՝ համեստ, իր համար,

    Ոչ մեկի հավին "քշա" չեր ասում,

    Հենց-ընենց տեղը մարդկանց չեր բարձում,

    Այլ ճիշտն էր ջոկում անխոնջ ու համառ:

    Մի օր էլ կարգին տղերքը եկան,

    Հարգին-պատվեցին, մեդալ տվեցին,

    Ընտրին-լցրեցին, դզին-փչեցին

    Ու մեր Անդոին ճամփու դրեցին...

    ....ու՞ր... խոր-հըր-դա-րան:

  6. Ես էլ կուզեի ապրել նրանց պես,

    ում որ կյանքը դեռ քացով չի տվել,

    ովքեր նստել են երեկոները

    իրենց պես մաքուր ու ինտիլիգենտ

    ընկերների հետ ու պիվա խմել

    ու պատկերացրել, որ դա է քեֆը,

    որ էդպիսի քեֆ՝ էդքան խելագար,

    էլ էս աշխարհը երբեք չի տեսել,

    ովքեր թքել են աշխարհի վրա

    իրենց տան եվրոպատուհաններից

    ու իրենց համար նոր աշխարհ սարքել,

    որ ապրեն թեթև...

    ովքեր փորձում են ինքնահաստատվել՝

    արհամարհելով նրանց,

    ովքեր որ

    լույս են որոնում դրսի խավարում...

  7. ՄԵՂՔԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

    Նույնիսկ թանաքն եմ ափսոսում,

    այս պատմությունը գրելու համար:

    Գրածս ի՞նչ է՝մեղքի պատմություն՝

    իմ նախամոր հետ ինչպես շնացա:

    I

    Տասնյոթամյա պատանի էի դեռ՝

    մաքուր, անբասիր,

    որը խորշում էր

    հանց միայն այդ մեղք

    բառը լսելուց,

    որը խորշում էր

    իրեն իսկ անձից,

    երբ որ սեփական

    կաշին փրկելու

    բնազդից դրդված

    սուտ խոսք էր ասում:

    II

    Դու հայտնվեցիր

    ինձ՝ անմեղիս դեմ

    իբրև քրմուհի,

    մարգարեուհի

    ու հավատացրիր,

    թե կարող ես տալ

    գանգս ծվատող

    բոլոր հարցերի

    պատասխանները,

    և քանի որ ես

    հավատում էի

    բազում հաստափոր

    գրքերում գրված

    սին հեքիաթներին

    մեծ սիր մասին,

    քեզ հետ գնացի

    դեպի անկողին,

    որտեղ էլ դու ինձ

    առաջին անգամ

    քո մեծ ուսմունքի

    դասը տվեցիր:

    III

    Դու բացատրեցիր,

    որ այս աշխարհում

    երբևէ եղած,

    կամ թե լինելիք

    կրոնների մեջ

    չկա մի չնչին

    իսկ տարբերություն.

    դրանք բոլորն էլ

    աստծո են պաշտում:

    Իսկ մեծագույնը

    աստվածների մեջ

    Էրոսն է Մեծ՝

    արքան հաճույքի:

    - Իսկ Սերն աստված չէ,-

    ասում էիր դու,-

    նա հրեշտակ է,

    ծառան Էրոսի:

    IV

    Ես հավատացի,

    բայց և հիշեցի,

    որ ինչ-որ մի տեղ

    ինչ-որ ժամանակ

    ես կարդացել եմ

    պատվիրանն Աստծո,

    որն արգելում էր

    մարդկանց շնանալ:

    Եվ ես հասկացա,

    որ դու Եվան ես,

    քեզ սատանան է

    ուղարկել ինձ մոտ,

    որ ամեն գնով

    համոզես դու ինձ

    համտեսել պտուղն

    արգելված ծառի:

    V

    Սակայն ճամփեքով

    Ադամի անցած

    ես էլ գնացի...

    Հա դե ի՞նչ անենք...

    կյանքն է այդպիսին:

  8. Գրական նորաբանությունները սեփական լեզվի և լեզվամտածողության հենքի վրա են ստեղծում:

    Ես ցնցված եմ ձեր լեզվագիտագան գիտելիքների խորությանբ, բայց ամեն դեպքում, խորհուրդ կտամ` մի անգամ ևս ուումնասիրեք լեզվի զարգացման պատմությունը: ;)

    Շատ հնարավոր է, որ որևէ մեկի համար

    Արդեն հարյուրերորդ անգամ էսօրվա մեջ

    հեռուստացույցը նորից պտտեց

    ի՛մ նախագահի ճարտար ելույթը,

    ստեղծագործական անակնկալ է:Բայց մի՞թե այդ «կառուցվածքային նորաբանությունը» իմաստ չպետք է արտահայտի, կամ իմաստը հասկանալու համար ռուսերեն պետք է գիտենալ... :)

    Եթե իմաստ չարտահայտեր, երևի դու էլ գլխի չէիր ընկնի, թե խոսքն ինչի մասին է, այնինչ` հասկացել ես, և, հուսով եմ, առանց լուրջ մտավոր ջանքերի :D :

    իսկ ընդհանրապես, ես սա նորաբանություն չեմ էլ համարում, որովհետև այս ձևը բավականին ընդունված է ժողովրդի մեջ հեռուստատեսության ու ռադիոյի մասին խոսելիս:

  9. Հեռուստացույցը ո՛չ կարող է պտտեցնել, ո՛չ պտտել կամ պտտվել, և ո՛չ էլ «նորից պտտեց»:

    Մի՞թե չհասկացաք, որ դա անահաջող պատճեն(ձեզ համար՝ կայլկա :) ) էր ռուսերեն "по телевизору опять крутили"...

    SAS ջան, հիմա դու ընդհանուր իմաստը չես հավանել, ու քննադատելու համար հարմար տեղ համարել ես էս դարձվածքը? թե? իսկապես գտնում ես, որ հայերենում բառը պետք ա օգտագործվի մենակ ուղղակի իմաստով, իսկ մնացած դեպքերում այլ իմաստն ընդունելի է միայն արդեն կարծրացած ու արմատացած դարձվածքների դեպքում :

    Վստահ եմ, եթե գրեի. "ԶԱՐԹՆԵ'Ք, ՀԱՅԵ'Ր, ՀԱՅՐԵՆԻՔԸ ԿԱՆՉՈՒՄ Է", քեզ մոտ բոլորովին հարց չեր առաջանա. "միթե բոլոր հայերը միաժամանակ քնած են" կամ "հայրենիքը ձայնալարեր ունի?, որ կանչի":

  10. Հարգանքներիս խորագույն հավաստիքը :respect:

    Մերսի, smally ջան, ճիշտն ասած սկզբում տատանվում էի` արժի սա էս ֆորումում դնել թե չէ, որովհետև մտածում էի էլի հայրենասիրական զգացմունքներով տոգորված ֆորումցիները վրա կտան :chase: : Ու շատ ուրախ եմ , որ գոնե մի հոգի էս ֆորումից հետս համաձայն է:

  11. "Լեռան քարոզ"-ից

    ՍՏԻՑ ՏՐԻՈԼԵՏ

    Սիրեցե՛ք սուտը, մարդի՛կ,

    Առանց դրա լավ չեք ապրի,

    Առանց դրա ձեզ չեն սիրի,

    Սիրեցեք սուտը, մարդիկ:

    Սուտը դեմքն է ձեր ես-երի,

    Ձեր խղճի մոդելը փոքրիկ:

    Սիրեցե՛ք սուտը, մարդի՛կ,

    Առանց դրա լավ չեք ապրի:

  12. Ճառ՝ կարդացած անկողնում ՀՀ անկախության 15-ամյակի առիթով :read:

    Արդեն հարյուրերորդ անգամ էսօրվա մեջ

    հեռուստացույցը նորից պտտեց

    ի՛մ նախագահի ճարտար ելույթը,

    և ես հպարտ եմ...

    և ես հպարտ եմ,

    որ թքած ունեմ այ էդ տեսակ ելույթների,

    այ էդ տեսակ թերզարգացած ճիվաղների,

    ու նրանց հլու ստրուկի նման

    անխոնջ ծառայող, անամոթ, անկամ

    քծնողների ողջ բանակի վրա:

    Եվ ես հպարտ եմ , որ թքած ունեմ

    անկախության այն ընբռնման վրա,

    որ նրանք ունեն:

    Եվ ես հպարտ եմ,

    որ եթե անգամ էլ բան չմնա,

    ու էս անգամ էլ վարտիքս ծախեն

    պարսիկին, ռուսին, կամ իբրև ընծա

    Բրյուսել ուղղարկեն,

    կամ էլ սերժական ոճով մշակեն

    ինձ մութ ու խոնավ ինչ-որ խցերում,

    նրա համար, որ չեմ գնահատում

    ձեռքբերումները... ազատությունը...

    մեկ է չեն ծախի ու չենշ ղթայի

    իմ մեջ ծփացող ազատությունը:

  13. ԱՂՈԹԻ՛Ր, ՔՈՒՅՐ ԻՄ

    ll

    Գիշեր է նորից ու նորից՝ գրիչ,

    նորից մենակ եմ, ների՛ր ինձ, քու՛յր իմ,

    որ այսօր նորից սառն ու ավերիչ

    մահվան մատներն եմ խանդով համբուրում

    քո այտերի տեղ.

    բայց ես մաքուր եմ.

    քու՛յր իմ, աղոթի՛ր մաքրության համար:

    Աղոթի՛ր, քու՛յր իմ, աղոթիր հիմա՛,

    որ մահը միայն որպես գիր մնա,

    որ Արտակի պես ես ել չդառնամ

    ինձ իսկ ղոստացված մահվան մարգարե:

    Ես չեմ ճաշակել երջանկությունը

    և վախենում եմ ,

    որ ինձ խանգարեն ճանաչելու այն:

    Մի՛ թող խանգարեն, աղաչում եմ, քու՛յր,

    աղոթի՛ր մեռնող մաքրության համար:

    Իմ գրերի դեմ կատաղի պայքար

    ես հորիզոնից երկար եմ մղել,

    բայց անիմաստ է, անհնար, իզուր,

    իմ այդ պայքարը պարզապես խաղ էր:

    Դե աղոթի՛ր, քու՛յր,

    ես պատերազմել իմ գրերի դեմ

    ի վիճակի չեմ:

    -ես աղոթում եմ:

  14. Անվանի բանաստեղծուհի, հրապարակախոս եւ հասարակական գործիչ, ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

    ՙՄեծ ցավով տեղեկացա անվանի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի մահվան մասին՚՚,- ասված է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում, որն այսօր տարածել է նախագահի մամլո ծառայությունը: ՙՍիլվա Կապուտիկյանը հայ նորագույն գրականության ամենաականավոր ներկայացուցիչներից է, որի գեղարվեստական եւ հրապարակախոսական ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ ուղեկցել են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի ընթերցողին: Թե’ հայրենիքում, թե’ սփյուռքում նա մեծ ժողովրդականություն էր վայելումª իբրեւ իր երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մտավորական՚:

    ՙՍիլվա Կապուտիկյանի վախճանը մեծ կորուստ է մեր գրական ու հասարակական կյանքում: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում բանաստեղծուհու հարազատներին եւ նրա արվեստի բազմահազար երկրպագուներին՚,- գրել է նախագահն իր ուղերձում:

  15. ԱՂՈԹԻ՛Ր, ՔՈՒ՛ՅՐ ԻՄ

    Գիշեր է նորից ու նորից՝ գրիչ,

    նորից մենակ եմ, ների՛ր ինձ, քու՛յր իմ

    որ ներշնչանքի պահերին կիզիչ

    քո այտերի տեղ քարն եմ համբուրում,

    իմ շիրմաքարը.

    օ, երանություն,

    օ,՜ սարսափ,

    օ,՜գի՜ր…

    Ես վախենում եմ, շատ եմ վախենում,

    որ խոզ Սատանան նստած գեհենում

    հետևում է ինձ.

    քու՛յր իմ, աղոթի՛ր, ինձ նրան մի տուր:

    Ես անկարող եմ ինքս պայքարել

    իմ գրերի դեմ (կեղտոտ հավատամք),

    աղոթի՛ր,քույր իմ, օգնի՛ր ինձ ապրել.

    ես քեզ իմ բոլոր երգերը կտամ:

    Դե աղոթի՛ր, քու՛յր, ճարն իմ փրկության

    քո ձայնի մեջ է:

    - Ես աղոթում եմ:

  16. Մի անգամ մի պոեմ գրեցի՝ "Ապոկալիպսիս". իմ առաջին պոեմն էր: Իդեան մի շատ լավ նկարչուհի էր տվել: Բայց այն չափից դուրս անձնական էր ու չափից դուրս մռայլ ու զզվելի,դրա համար էլ ուղղակի աղբարկղը նետեցի: Ես միշտ մտածել եմ, որ այն, ինչ ասում ես, և մանավանդ այն, ինչ գրւմ ես քո մասին այս կամ այն կերպ իրականություն է դառնում: Մի անգամ նույնիսկ ֆորումում այդպիսի թեմա բացեցի՝ "Խոսքի ուժը", բայց, ինչպես հաճախ պատահում է, մարդիկ լավ չհասկացան, թե ինչ էի ուզում ասել, կամ իրենց համար դա էական հարց չէր, ես էլ անիմաստ համարեցի քննարկումը: Այնուամենայնիվ չէի ուզում, որ "Ապոկալիպսիսը" "իրականանա", և ուղղակի աղբարկղը նետեցի, բայց, մեկ է, ճակատագրից չես փախչի:

    Էս բանաստեղծության երկրորդ հատվածի տողերի մի մասը էդ պոեմից են(հիշողությամբ):

    ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ

    Ինչի՞ համար է էս ամեն ինչը:

    Էլի որերորդ անգամ կրկնվեց նույն պատմությունը:

    Եթե կա իմաստ,

    ինչու՞ է այդքան խորը թաքնվել:

    Եվ ո՞րն է գինը իմ երակների չթափված արյան.

    ունայնությու՞նը:

    Այսօր հերթական անգամ քնեցի

    չսիրածիս հետ,

    ու երազիս մեջ մորթեցի նրան:

    Էլի պատռեցի հինգ վայրկյան առաջ

    գրածս չքնաղ անմտությունը:

    Նաեցի դեռ նոր դպրոցն ավարտած

    կույսի աչքերին,

    և ինձ վախեցրեց այնտեղ կուտակված

    պոռնկությունը

    (և անկասկած ոչ առաջին անգամ):

    Էլի մի անգամ կշռաքարի տեղ

    օգտագործեցի ձեռքիս ածելին

    ու իմ ունեցած հույսի նշույլը.

    վերջինն ավելի ծանր դուրս եկավ,

    և ես ամեն ինչ թողեցի նույնը:

    Հինգ վայրկյան առաջ էլի ինչ որ տեղ՝

    ինչ որ հեռավոր մի սոմալիում

    մեկը մահացավ՝

    դեռ չճաշակած երջանկությունը,

    և մահվան պահին նա մտածում էր,

    թե արդյոք իրեն գոնե հիշու՞մ են:

    Հա՛, ես հիշում եմ,

    և ամեն անգամ հենց այն ժամանակ,

    երբ նա մեռնում է,

    բայց չէ՞ որ դա չէր նրա երազած

    երջանկությունը:

    Կինը ձանձրույթից նորից լքում է

    սիրած ամուսնուն գիշերվա կեսին,

    ու զանգում է ինձ,

    իսկ առավոտյան վերադառնում է,

    ու երկու օրից էլի նույն բանը:

    Երկրի նույն կետում նույն պատերազմը

    նույն պատրվակով էլի խլում է

    կյանքը ութամյա թուխլիկ ու համով

    այն աղջնակի,

    իսկ ես ու իմ հարևանը այդ նույն պահին

    տխրում ենք իմ մեքենայի նոր քերծվածքից

    (բայց ես գազա՞ն եմ):

    էլի մի անգամ կշրաքարի տեղ

    օգտագործում եմ ձեռքիս ածելին

    և իմ ունեցած հույսի նշույլը.

    և էլի՝ նույնը…

    Ի՞նչ եմ զառանցում ինչ որ հեռավոռ

    մի սոմալիում մեռնող ջահելի,

    կամ պատերազմում զոհված աղջկա

    և կարեկցանքի ու ցավի մասին:

    Այսօր մեկնում եմ (ո՛չ թղթի վրա,

    ո՛չ, իրականու՛մ, հե՛նց որ վերջացնեմ

    այս գրությունս):

    Թողնում եմ տունս ու բոլոր նրանց,

    որ ինձ սիրում եմ,

    Թողնում եմ թեթև քերծված մեքենաս,

    ես լքում եմ ինձ,

    և ես ազատ եմ. ես չունեմ ոչինչ՝

    ո՛չ հույս, ո՛չ կարոտ, ո՛չ երջանկություն.

    ես չունեմ ոչինչ…

    արդեն մեկնում եմ, ձեզ կկարոտեմ,

    և մի օր, գուցե, կգաք երազիս:

    Գրեք ինձ. հասցես՝ Ապոկալիպսիս:

×
×
  • Create New...