-
Posts
5,087 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Satenik
-
IMPERATOR, а Вы сами эту игру смотрели?
-
Ինչ լավ բաժին բացեցիր Գայանե ջան: Ապրի արևդ :
-
ԿԱՆՉ Անց կացավ օրըս, արևավորըս, Դու ե՞րբ ես գալու, իմ թևավորըս, Իմ թուխ արտույտըս, իմ սիրուն լորըս, Իմ հեռավորըս, դու ե՞րբ ես գալու: Բացել եմ դուռըս, բացել եմ դուռըս, խորն է կարոտըս, խորն է մրմուռըս, Իմ կանաչ կուռըս, իմ ծաղկած նուռըս - Իմ քնքուշ քույրըս, դու ե՞րբ ես գալու: Գարունքվա հավք եմ, աշխարհն է բույնըս, Առանց քեզ ի՞նչ են երգըս, անունըս, Փախել է քունըս, կանչում է տունըս, Խանդութ խաթունըս, դու ե՞րբ ես գալու:
-
ՔԱՐԱՓԻ ՎՐԱ Կանգնել եմ ամուր քարափի վրա Կարծես թե նրա զուգաճորդն եմ ես: Չգիտեմ քարե արյո՞ւնն է նրա Գալիս ու լցվում երակներիս մեջ, Թե՞ իմ արյունն է, եռալով այսպես, Գնում նրա մեջ ու վերադառնում...
-
Հայաստան երկրի Ջրվեժի ճերմակ համբույրից հետո Սկանդինավյան ձերբազատ ձմռան Կեսգիշերների առագաստավոր Մրրիկներն անգամ, ինչ արին-չարին, Շուրթերիս վրա ձյունաթույր մի դող, Մի սարսուռ փռել չկարողացան: Հայաստան երկրի Տաքդեղի կարմիր հրդեհից հետո Միջինաֆրիկյան միջօրեների Թանձր ու թեժաթուխ համբույրներն անգամ, Ինչ արին-չարին, Շուրթերս վառել չկարողացան:
-
Վասպուր ջան, իսկ չե՞ս ասի մեզ մեր Քաղաքը կառուցողի ազգանունը: Ի՞նչ մեղքս թաքցնեմ, ահավոր հետաքրքիր է:
-
Наши играли отлично. Тот первый гол был тем, что называют невезением. Но после второго гола просто сникли, опустили руки и ноги тоже . А какая красивая игра была! Уже к концу игры после второго гола, наши просто подарили следующие голы испанцам! Не понимаю, у них что, психологов нормальных нет? Первые полтора тайма они всю душу выбили с испанцев, играли просто прекрасно... Если б они так же играли с Грецией, то забили бы минимум 20 голов... Но с греками они вообще не играли, будто находились под прицелом автоматов.
-
Bingool, "сторогсть суждения" - всего лишь результат молодости. Но независимо от строгости , у нашего Цветочка совершенно трезвый взгляд на вещи и правильное понимание тех или иных предметов. Форум - это всего лишь форум, временное виртуальное явление. Правила форума - правилами форума, а реальная жизнь диктует свои условия и правила, которых надо придерживаться независимо от надуманных виртуальных правил. Цветочек по сути права. Другое дело, что правила содержания таких форумов не всегда совместимы с теми правилами, которыми руководствуются честные и порядочные люди в реальной жизни. Տենց մազալու բաներ:
-
ԵՐԵՎԱՆ-ԷՐԵԲՈՒՆԻ Պ. Սևակ Երևան դարձած իմ Էրեբունի, Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի, Մեր պոքրիկ հողի դու մեծ երազանք, Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք: Երևան դարձած իմ Էրեբունի, Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի, Քո Մասիս հորով, քո Արաքս մորով Մեծանաս դարով, Երևան: Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում, Անկատար տենչեր ունենք դեռ շատ: Մեր կանչն առանց քեզ` իզուր կկորչի, Առանց քեզ` մեր տաք տենչն էլ կսառչի: Կյանքում ամեն սեր լինում է տարբեր, Իսկ մենք բոլորս ենք քեզանով արբել, Տաք է սերը մեր` շեկ քարերիդ պես, Հին է սերը մեր` ձիգ դարերիդ պես:
-
Грузия назовет гору в честь Шварценеггера Власти Грузии планируют назвать одну из вершин Кавказских гор в честь победившего недавно на губернаторских выборах в Калифорнии американского актера Арнольда Шварценеггера. Правда, оказать такую честь новому калифорнийскому губернатору грузинские власти собираются не только из чувства уважения к «железному Арни», но и преследуя свои весьма меркантильные цели – в надежде, что в таком случае Шварценнеггер не сможет отказаться от посещения этой маленькой, но гордой страны. По словам уполномоченного Президента Грузии в Имеретинском крае Темура Шашиашвили, администрация края собирается направить Шварценнегеру письмо с поздравлениями в победе на выборах. Темур Шашиашвили отметил, что руководство Грузии приглашало актера посетить страну три года назад, и еще тогда намеревалось назвать гору в его честь. Но несмотря на то, что актер дал свое согласие, приехать ему так и не удалось. «Поздравляя Арнольда с победой, мы снова приглашаем его посетить нас и надеемся, что теперь это, наконец, случится. Мы рассчитываем, что между Грузией и Калифорнией установятся тесные отношения», - говорит Шашиашвили. По его словам, если эти планы осуществятся, то церемония в честь наименования пика именем Шварценнегера станет «красочным шоу, в котором главную роль будет играть знаменитый актер». http://top.rbc.ru/index.shtml?/news/funs/2...92705_bod.shtml
-
:lol:
-
ԱՍՈՒՄ ԵՆ ՈՒՌԻՆ "Անուշ" օպերայից Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի Ասում են` ուռին Աղջիկ էր ինձ պես, Մընում էր յարին, ՈՒ չեկավ նա տես: (2) Խեղճը դողալով` Անհույս կըռացավ, Դարդից չորացավ, ՈՒռենի դարձավ: (2) Ջըրերի վրա Գըլուխը կախած Դեռ դողում է նա, ՈՒ լալիս կամաց: (2) ՈՒ ամբողջ տարին Մի միտք է անում, Թե յարը յարին Ո՜նց է մոռանում... (2) Ոնց է մոռանում...
-
ԱՂՋԻ ԱՆԱՍՏՎԱԾ "Անուշ" օպերայից Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի Աղջի անաստված, նըստիր վրանում, Ի՞նչ ես դուրս գալիս խելքամաղ անում, (2) Աշուղ ես շինել, չեմ հագստանում: Խաղեր կապելով, Չոլեր չափելով, Ոչխարըս անտեր, Ընկել եմ հանդեր: (2) Աման, էրեցիր սիրտըս քո սիրով, Ոտըս կապեցիր թել-թել մազերով, Էլ չեմ դիմանա, կըփախցնեմ զոռով: Ա'յ սարի աղջիկ, Ա'յ սիրուն աղջիկ, Ա'յ դու կարմրաթուշ, Թուխամազ Անուշ: (2) Քու հերն ու մերը թե որ ինձ չըտան` Արին կըթափեմ ես գետի նման, Սարերը կընկնեմ, կորչեմ անգյուման: Ա'յ սև աչքերով, Այ ծով աչքերով, ՈՒնքերըդ կամար, Աղջիկ քեզ համար... (2)
-
ԱՄՊԻ ՏԱԿԻՑ "Անուշ" օպերայից Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի Ամպի տակից ջուր է գալի, Դոշ է տալի, փըրփըրում, Էն ո՞ւմ յարն է նըստած լալի, Հոնգուր-հոնգուր էն սարում: Ա'յ պաղ ջրեր, զուլալ ջրեր, Որ գալիս եք սարերից, Գալիս անցնում հանդ ու չոլեր, Յարս էլ խմե՞ց էդ ջրից: Յարաբ խմե՞ց, յարաբ հովցա՞վ Վառված սիրտը իմ յարի, Յարաբ հովցա՞վ, յարաբ անցա՞վ Անքուն ցավը ջիգյարի: - Աղջի քո յարն եկավ անցավ, Վառված, տարված քո սիրով, Էրված ջիգյարն եկավ անցավ, Չըհովացավ պաղ ջրով:
-
ԱՂՋԻ ԲԱԽՏԱՎՈՐ "Անուշ" օպերայից Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի Աղջի, բախտավոր, Երնե՜կ քու սերին, Քու սարի սովոր Սև-սև աչքերին: (2) Համբարձում յայլա, Յայլա ջան, յայլա, Սեր օրեր, յայլա, Յայլա ջան, յայլա: Մեռնեմ գարունքիդ, Ծաղկած գարուն ես, Սարի պես մեջքիդ Կանգնած յար ունես: (2) Համբարձում յայլա, Յայլա ջան, յայլա, Սար-յարեր, յայլա, Յայլա ջան, յայլա:
-
ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՅԱՅԼԱ "Անուշ" օպերայից Խոսք` Հովհ. Թումանյանի, երաժշտ.` Ա. Տիգրանյանի Համբարձում եկավ, ծաղկունքը ալվան, Զուգել են հանդեր նախշուն գորգերով. Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան, Վիճակ հանելու, աշ######ժ երգերով: Համբարձում յայլա, Յայլա ջան, յայլա, Լավ օրեր, յայլա, Յայլա ջան, յայլա: Երգ ու բույր խառնած, Թև թևի տված, Զուգում են լեռներ, Ծաղիկ են քաղում, Ծաղկի հետ խաղում Ինչպես թիթեռներ: Համբարձում յայլա, Յայլա ջան, յայլա, Լավ օրեր, յայլա, Յայլա ջան, յայլա:
-
Հայեր ջան, շնորհավորում եմ : Էսoր Երևանում տաք, արևոտ, ջերմ ու ուրախ եղանակ է: Փողոցները զարդարել են դրոշներով ու դրոշակներով: Լիքը միջոցառումներ են լինելու ու արդեն սկսվել են հենց Քաղաքում, այսինքն կենտրոնում: Մեր քաղաքը լավն է ու միշտ այդպես է եղել: Բարի: Կամեցող, հասնող, հումորով ու լուրջ, հին ու ժամանակակից, պարկեշտ ու ազատասեր, ազնվական ու պարզ, կիրթ ու շիտակ: Մեր քաղաք մտնողը միշտ աշխատել է քաղաքի փառավոր փափախը դնի գլխին, ոչ թե իր փափախը փաթաթի երևանցիների գլխին: Ով որ ունեցել է մարդկություն ու շնորհք քաղաքավարի ապրելու - օրհնվել է, ով ոչ` անիծվել ու դժբախտացել: Քաղաքը Աստծո կողմից օրհնված է, ուստի միշտ իրավացի է: Թող աշխարհի քաղաքները մեր Քաղաքից քաղաքավարություն սովորեն...
-
Գնում եմ աշխատանքի, էս անուշ Էրեբունի-Երևան օրով... Ի դեպ, շնորհավոր, երևնուհի ջան: Բոլորին շնորհավորում եմ:
-
Չէ' մի չէ', տանձի կորիզ: :lol:
-
Ой, какая хорошая картина!!! Лаурочка-лапочка, спасибо Вам БОЛЬШОЕ! Ждем-с фотку художника...
-
Գրող ա, հա', չի՞ երևում ինչ ա:
-
Ага, новый азер объявился.
-
Не обижайтесь, пожалуйста, но и у Вас их пока нет.
-
Գայանե ջան, կներես, որ միանգամից բան եմ խնդրում :lol: : Լսիր, մի հատ մոտդ նայիր, երբ որ ժամանակ կունենաս, " Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ" երգը կլինի՞: Մեռա փնտրելով, չեմ գտնում: Սա կամ գուսանական երգ է, կամ էլ Շիրազն է խոսքի հեղինակը: Բայց չեմ գտնում, ոչ մի կերպ: