
Romeo
Forumjan-
Posts
899 -
Joined
-
Last visited
-
Days Won
1
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Romeo
-
Крамник - Леко ЧЕРНЫЕ СДАЛИСЬ
-
Свидлер - Ананд НИЧЬЯ
-
Անանդ-Արոնյան 9-րդ տուր Հերթական անատամ ոչ ոքին
-
Հեռուստացույցով ևս խոսում են 6-րդ տուրում Սվիդլեր-Արոնյան խաղի մասին:
-
Ինձ թվում է շուտ համաձայնվեց ոչ ոքիին :
-
Կարծես թե Լևոնն ե թելադրում խաղի ընթացքը:
-
Armenia ջան, էս թյուրիմացություն է՞ր:
-
Համաձայն եմ: Հույս ունենանք, որ այս հաղթանակը Լևոնին կբերի իր հունը և հաջորդները լավ կխաղա: :eyes:
-
Իմ կարծիքով ոչ ոքին Լևոնի համար ամենահարմար ելքը կլիներ: Տեսնենք:
-
Էկրանիս վրա նաև ՏՎ տյուներ եմ դրել ու վերջին` H գիծը չեր երեում:
-
Իսկ ինչպե՞ս հետևել մրցումների ընթացքին: Որևէ հասցե:
-
Ընկեր Դեմիրչյանին Ես օգտվում եմ մետրոյից և շատ գոհ եմ: Ամառվա շոգին հով է ու հարմար: Էլ չեմ ասում ազատության մասին ի տարբերություն միկրոավտոբուսների - մարշրուտկաների հետ: Շատ ափսոս, որ կիսատ մնաց ու դժվար թե կառուցվի ամբողջ պլանավորված ծավալով: Ինձ համար ցավալի է նայել քաղաքի նոր կառուցապատումներին: Հիմնական նպատակն է` ձեռ գցած տարածությունից քամել մաքսիմալը, առանց մտածելու հարմարության, գեղեցկության, նորմաների մասին: Բոլոր նոր շենքերը կառուցվում են հենց մայթերի վրա, անտեսելով փողոցի սկզբնական նորմերը, մայթերը, գազոնները: Նույնն է նաև հրապարակների վիճակը: Ամենուրեք մրցություն է մայթեր գրավելու, կանաչ գոտիների հաշվին շինություններ սարքելու և ամենավրդովեցուցիչն այն է, որ նման կառույցների տերերը սարքում են ոչ ապրելու կամ շահագործելու համար, այլ անմիջապես ծախելու, իսկ առնողները ևս անմիջապես գոնե մի թիզ ընդարձակելով վերակառուցելու ու նորից ծախելու: Օրերս տեսա մի կրպակ, որը շատ անհարմար էր տեղադրված, քանդում էին: Մտածեցի` վերջապես... Ավաղ, հաջորդ օրը տեսա, որ պարզապես 10-12 սմով մեծացնելու համար են քանդել: Հյուսիսային պողոտան վերը ասվածի գագաթնակետն է: Լավ է, որ ես քիչ բան եմ հասկանում քաղաքաշինությունից, և մանավանդ` օրենքներից:
-
Մեր ֆորումի կորուստը ինձ մեծ ցավ պատճառեց: Ի խորոց սրտե ցավակցում եմ Հրաչի հարազատներին և բոլոր ծանոթներին: Աստված հոգին լուսավորի:
-
Այսօր Նավասարդի մեկն է, հայկական տոմարի առաջին ամսվա առաջին օրը: Չնայած այն չի նշվում, այնուհանդերձ այն մեր նոր տարին է և միգուցե երբևէ կընդունվի պետականորեն և կնշվի պատշաճ կարգով: Շնորհավորում եմ Հայկի բոլոր հետնորդներին ազգային տոնի՝ Նոր Տարվա կապակցությամբ: Ովքեր ինֆորմացիա ունեն այս օրվա մասին, խնդրում եմ ներկայացնեն:
-
Կայծակը Հորդառատ անձրևը դադարում է: Հեռացող անձրևի ֆոնի վրա ծիածանը իր վառ կամարն է կապում: Մերթ ընդ մերթ կայծակները իրենց հրեղեն մտրակներով դաղում են դիմացի սարերի կողերը: Անձրևից հետո արևը խաղում է նոր լվացված ու թարմացած խոտերի թաց կաթիլներում, հուրհրում բազմերանգ գույներով: Ոչխարները ցրված արոտում, ախորժակով արածում են: Ես փորձում եմ հաշվել հերթական կայծակի հեռավորությունը: Դժվար չէ: Պետք է կայծակի փայլատակումից հետո հաշվել մինչև որոտի լսվելը ու ստացված թիվը բազմապատկել ձայնի արագությամբ: Նոր ենք անցել ֆիզիկայից: - Ծո Արութիկ, հըլը արի: Համայակ պապն է, մեր հարևանը և իմ գործընկերը: Ճիշտ կլինի ասել իմ բոսը: Միասին ոչխար ենք արածացնում: - Էկա, Համայակ պապ: Սունկ ես գտե՞լ: Յոթանասունն անց ծերունին, հենված իր մահակին, մեծ ուշադրությամբ ուսումնասիրում է գետինը: Ես հետաքրքրված նայում եմ ուսումնասիրության օբյեկտին: Գետինը ակոսված է մոտ տաս-տասնհինգ մետր երկարությամբ: Ակոսում բացված քարերը կարծես դանակով կտրված լինեն: Երևում են կրակի թողած հետքեր: - Հըլը աշե: Իսիկ ի՞նչ է էղե: - Կայծակն է զարկե, Համայակ պապ: - Հա՜ա: Է դու շկոլ կերթաս, կյնաս ինձի բացատրե, տը էդ ի՞շ բան է կայծակը, ինչը՞ղ կզայնե, օր էսման պատռտե կը գետինը: Ես մի ընդարձակ դասախոսություն եմ կարդում դպրոցական դասընթացից, ներկայացնելով երևույթի իմ պատկերացումը, խառնելով իմ հասկացան ու չհասկացածը: - Է հըպը մարթու օր զայնե՞, - թերահավատ իմ բացատրություններին հարցնում է գործընկերս: Ես անցնում եմ կայծակից պաշտպանվելու կանոններին: Այն է՝ հեռու մնալ ծառերից, մետաղյա իրերից, ջրից... - Այ բալամ, իստեղ նը ջուր կա, նը ծառ, նըյա էրկաթեղեն: Ըսել է իստեղ կայծակը չըզայնե՞ր տի: Ես նեղն ընկած ուսերս եմ բարձրացնում ու անպատասխան թողնում այդ կարևոր հարցը: Էլի դրսում անձրև է: Իմ փոխարեն փոքր եղբայրս է սար գնացել: Երբ դրսում անձրև է ու կայծակներն են թրատում երկինքը, անհամեմատ հարմար է տանը նստած ընթերցանությամբ զբաղվելը: Հանկարծ գյուղում խառնաշփոթ է սկսվում: Հարևան գյուղացի սարվորը լուր է բերել, որ սարում մեր գյուղացի չոբանը կայծակնահար է եղել: Կարելի է ասել, որ այդ օրերին գյուղի բոլոր ընտանիքներից էլ մեկ կամ մի քանի հոգի սարումն են լինում, իսկ լուրը իր մեջ որոշակիություն չի պարունակում ու բոլորին գցում է ծանր ու անորոշ սպասումի մեջ: Վերջապես սար գնացած բեռնատարը վերադառնում է ու գյուղամիջում մի քանի հոգի թափքից իջեցնում են դժբախտ կայծակնահարի դիակը: Բոլորը իրենց դռների վրա հավաքված սպասում են, թե ո՞ր կողմ է շարժվելու տղամարդկանց խումբը, անջրանցիկ թիկնոցով փաթաթվված դիակի հետ միասին: Խումբը շարժվում է դեպի մեր կողմը: Բոլորս, մեծ ու փոքրով, ահով կարկամած, քարացած վիճակում ենք: Վերջապես ճանապարհին մեծացող թափորը թեքվում է դեպի Համայակ պապենց տուն, վերջ դնելով ծանր անորոշությանը: Թաղման օրը պարզ, արևոտ օր էր և ոչնչով չէր հիշեցնում մահաբեր կայծակի մասին:
-
Druzya gruzini, zachem panikovat'? Ved russkie ni kchemu ne godyat'sya, daje sovremennoi texnikoi oni ne smogli dostich celi. A osujdenie provokacii, po moemu bilo gotovo zaranee. Davno izvestnie scenari, vsem ponyatno - kto chto xochet, prosto Gruziya stala arenoi vsego etogo.
-
Մի խոսքով - մարդ կա ասւոմ է, մարդ կա՝ անում է: Շուն կա մենակ հաչում է, շուն էլ կա՝ կծում է առանց հաչելու: Մի խոսքով...
-
ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ - Խաչո, էդ հասակիդ կարքվիլ կուզես: Հիմի մեր քուրոջը ունեցվածքին տեր կայնի՞լն է միտքտ, տը կարքըվիլը՞: - Տղաք, ձեր քուրոջը ունեցվացքը ինձի պետք չէ: Ըշտը հենց հայմի ձեր քուրոջը չփլխցուցեք տվեք ձեռքս: - Է կարքվելեն էտեվ դու չե՞ս կյնա չփլխցընե:
-
Բարի վերադարձ Նայելով կարդացողների քանակը, կզգաս, որ իզուր գործ չէ քո արածը:
-
Հարգելի Ani, նկարները սիրողական են և ոչ մի աշխատանք չեն պարունակում: Եթե որակը թույլ է տալիս, ապա կարող եք օգտագործել ցանկացած նպատակներով, ցանկացած խմբագրումներով ու ձևափոխություններով, բացի թերևս post #5 նկ. 2 և post #15 նկ. 1-ի: Հեղինակային իրավունքի հարց ևս չկա:
-
Շնորհակալություն թեման համալրելու համար: