Jump to content

Romeo

Forumjan
  • Posts

    899
  • Joined

  • Last visited

  • Days Won

    1

Everything posted by Romeo

  1. Romeo

    Hayastanum

    Հայաստանի չքնաղ բնաշխարհի պատկերներ:
  2. Ինչպես Կարմիրը ճիշտ նկատեց "պուլ-պուլ"-ը ջրի ձայնից է, իսկ "ակ"-ը նշանակում է աղբյուր: Ասենք՝ կչկչան աղբույր: Հայերենում ընդունված բառը "ցայտաղբյուր"-ն է: Պուլպուլակ - ցայտաղբյուր
  3. Դավիթ, իսկ քո ստեղնաշարի Caps Lock ստեղնը մշտապես սեղմված վիճակո՞ւմ է:
  4. Աստված հոգին լուսավորի: Հույս ունենաք, որ նրա մահվան հանգամանքը չի օգտագործվի անմաքուր քաղաքական ուժերի կողմից այս ընտրությունների թոհ ու բոհում:
  5. * * * Ա՜խ, իմ սիրուս վառ գարունը թոշնեցավ, Զառ վարդերս կոկոններում մընացին. Դալար սրտիս սուրբ արցունքը քարացավ Ու ծանրացավ սրտիս վրա դառնագին: Մեռևի՛ր, գընա՛... առանց քեզ էլ կյանքը կա, Ուրիշ վարդեր կըշողշողան գարունքին. Ուրիշ շըրթներ գուցե վաղը կամ հիմա Կըհամբուրեն քո սիրածին կաթոգին... * * * Ես որ մեռնիմ ու իմ վերքից Եթե մի վարդ դուրս ծլեր, Եվ ընկերըս հեռու տեղից Գար՝ շիրիմըս այցելեր. Եթե նրա խոր աչերից Մի ցող վարդիս մեջ ծորեր,- Այն սուրբ ցողը սիրտս կերթար, Վերքըս խորունկ՝ կըբուժեր:
  6. Հարյուր տարվա մեջ ոչինչ չի փոխվել: Թումանյանի խոսքերը արդեն 100 տարի է ինչ արդիական են մնացել: Ու էլի ինչքա՞ն կմնան:
  7. Իսկ ինձ համար հասկանալի չէ, թե ի?նչն է խանգարում այսպիսի գողտրիկ ու գրագետ ոտանավորների հեղինակին Հրավարտի և մյուսներիս հետ հաղորդակցվելու հայերեն, թեկուզ և ոչ հայատառ: Ի դեպ, այստեղ հայերեն բանաստեղծությունները գրվում են հայերեն կարդացողների համար:
  8. ДАВИД, կարելի է նայև այսպես՝ Դավիթը գրում է ռուսատառ, Lateralis-ը՝ դարձնում հայատառ, իսկ մենք հաճույքով կարդում: Շնորհակալություն լավ բանաստեղծությունների համար: 2 Lateralis հեքիաթ
  9. Если бы в Иранe был пряамо зеркальное отображение строя США, то не трудно было бы повесить ярлык такой или другой, или сказать, что в Тегеране, в бункере, под могилой Аятола Хомеини Прячется Усама, или же его зам. Так что кому то нужно эта "тирания"
  10. Romeo

    Armenian Keyboard

    Husov em latinatar hajereny klini haskanali:) Ili nujno po russkii? Qani vor grel eir, hayeren tarery ekranin erevum en, es greci hayatar: Hima nujny kgrrm latinatar. - arajin tarberak`ete arden drvac e Install files for complex script and right-to-left languages(including Thai): , apa katarel: Start->Settings->Control Panel->Regional and Language Options->Languages->Details...->Add->Armenian - erkrord tarberak`(aveli harmar) Dnel KDWin - Keyboard Driver-y, vory hnaravorutjun kta meqenagrel voch miajn hajeren, ajlev US, Armenian Phonetic, Armenian Phonetic unicode, Armenian Typewriter..., Russian..., Dutch.., German..., ev ajl cankacac lezvi tarasharov. Uni naev tarery yst cer naxasirutjan kam harmarutjan stexnashari vra texadrelu hnaravorutjun. Moraca asem, vor forumum petq e grel Armenian Unicode kam Armenian Phonetic Unicode -ov. Es naxyntrum em Phonetic tarashary, qani vor ankax yntrac lezvic, atreri texery chen poxvum.
  11. Romeo

    Armenian Keyboard

    Մոռացա ասեմ, որ ֆորումում պետք է գրել Armenian Unicode կամ Armenian Phonetic Unicode ըստ ձեր նախասիրության(ես նախընտրում եմ ֆոնետիկ տառաշարը, այն հարմար է մի լեզվից մյուսին անցնելու դեպքում: Տառերի տեղերը չեն փոխվում:
  12. Romeo

    Armenian Keyboard

    -Առաջին տարբերակ, եթե դրված է Install files for complex script and right-to-left languages(including Thai): Start->Settings->Control Panel->Regional and Language Options->Languages->Details...->Add->Armenian - Երկրորդ տարբերակ(ավելի հարմար): Դնել KDWin - Keyboard Driver, որը հնարավորություն կտա մեքենագրել ոչ միայն հայերեն այլ նաև US, Armenian Phonetic, Armenian Phonetic unicode, Armenian Typewriter..., Russian..., Dutch.., German..., և այլ ցանկացած լեզվի տառաշարով:Ոնի նաև տառերը ըստ ձեր նախասիրության կամ հարմարության ստեղնաշարի վրա տեղադրելու հնարավորություն:
  13. http://learnarmenian.com/poetry/main.cfm Փիսոն, փիսոն մլավան Թավրիզ թողեց, փախավ Վան. Լեզուն թաթխան, երկար պոչ, Ինչ որ ուզեց ասին՝ ո՛չ: Փիսոն գնաց գողեգող, Փորը դատարկ, սիրտը դող, Դունչը մեկնեց կովկիթին, Շերեփն իջավ ճակատին:
  14. ՓԻՍԻԿԻ ԳԱՆԳԱՏԸ Փիսիկը նստել Մի մութ անկյունում, Ունքերը կիտել Ու լաց է լինում: Մոտիկ է գալիս Մի ուրիշ կատու. - Ինչո՞ւ ես լալիս Ա՛յ փիսիկ ջան, դու... - Ի՞նչ անեմ հապա, Որ լաց չլինեմ.- Գանգատ է անում Փիսոն տխրադեմ Էն Համոն թաքուն Մածունը կերավ, Գնաց տատի մոտ՝ Ինձ վրա դրավ: Հիմի տատիկի Ետևից ընկած՝ Ինձ են ման գալի Մի-մի փետ առած, Քոթոթ Սուրենը Անոն ու Մոսոն Ո՛ր է, ասում են, Ուր է գող փիսոն, Ա՛խ, թե մի գտանք, Մածուն ցույց կտանք: Էսպես բան սարքեց Էն Համոն իմ դեմ. Ու փիսոն նստել Մի մութ անկյունում, Ունքերը կիտել ու լաց է լինում:
  15. Բժիշկ, բժիշկ, եկ մեր տուն, Շատ հիվանդ է մեր կատուն: Մեր Վահագը ահագին Ճերմակ խալաթը հագին Սուրիկի հետ մտավ տուն Ուր պառկած էր սև կատուն: ....... (այստեղ բժիշկը քննում է կատվի առողջական վիճակը: Ես չկարողացա բառացի հիշել ....... - Ոչինչ, ոչինչ, ձեր կատուն Չունի այնքան տաքություն, Մի ձուկ, մի մուկ որ ուտի, Իսկույն կելնի նա ոտի: Հիշեցի մեկ ուրիշը՝ Ձկնիկ լող տու, լող արա Դրսի որսը թող արա Իջիր ջրի հատակը Մինչև անցնի վտանգը: Ինձ չլսեց ձկնիկը, Ինձ չլսեց բկլիկը, Հո՛պ, կուլ տվեց նա որդը, Կարթը մնաց կոկորդը: Իսկ ո՞վ կհիշի հետևյալի հեղինակին՝ Գնդակ, գնդակ, իմ գնդակ. Կանաչ, կարմիր, կապուտակ. Թռիր վերև, իջիր ցած. Չալոն մնա զարմացած:
  16. Ձի, ձի, փայտե ձի Կարմիր գույնով ներկեցի, Հետո նրան թամբեցի, Մեր դռանը կապեցի: Ով որ ունի այսպես ձի Թող գա իմ հետ նա մրցի: Մոտավորապես այսպես
  17. Сижу в интернете.
  18. Я не плачу. Просто обидно
  19. Հարգելի hravart, կիսում եմ Ձեր վրդովմունքը: Աղավաղել մեր մեծերին, իրոք սրբապղծություն է: Ես պատկերացնում եմ, թե ինչ տեսք կունենաին մեր արևմտահայ հեղինակների գործերը, վայ թարգմանիչների կողմից թարգմանված արևելահայերենով: Ի՞նչ կդառնային Դուրյանը, Մեծարենցը, Զոհրաբը, Վարուժանը, Օտյանը, Պարոնյանը ... Առավել ցավալի է, որ այժմ լեզվի գործերով զբաղվում են քաղաքականության մեջ իրենց փնտրող "հերոսներն" ու հանուն իրենց վարկանիշի խառնում են ամեն ինչ, առանց այդ իրավունքը ունենալու: Այդ խնդիրը առկա է նաև մեզ մոտ՝ արևելյան Հայաստանում: Կարծում եմ, որ պետք է անաղարատ պահել և արևելահայերենը և արևմտահայերենը և գրաբարը:
  20. Գոյություն ունեն բազմաթիվ էլ.դասընթացներ կույր մեթոդով մեքենագրելու համար: Օրինակ` Շախիջանյանի "Սոլո" ծրագիրը, անգլերեն և ռուսերեն տպագրելու համար: Եթե օգտվել ֆոնետիկ ստեղնաշարից, ապա նշանակություն չունի ինչ լեզվով տպագրել: Ես օգտվում եմ KDWIN ծրագրից: Այն հնարավորություն է տալիս նաև ըստ ցանկության տառերը տեղաբշխելու: Հարմար կարգավորելուց հետո արագորեն կարելի է փոխել Armenian Phonetic, Armenian Phonetic Unicode, Russian Phonetic, Russian Phonetic Unicode, US, կամ ցանկացած այլ լեզվով: Ի դեպ ունի նաև Text Convert որի օգնությամբ կարելի է փոխել ցանկացած տեքստի կոդավորումը:
×
×
  • Create New...