-
Posts
865 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Vahe Avetian
-
ՎարկածԱռտուրիկ Բաղդասարյանին սիկտիր անելուց, հետո հանրապետականները ստացան խոսնակի պաշտոնն ու տնկին Տիկոին։ Խոսնակի պաշտոնը ստանալուց հետո, ստացան Սերժին։ Ռոբին ժամանակից շուտ, սեփական կամքով, երախտա գիտության փոխադարձ խորը զգացումով, հրաժարականով ու անվտանգության երաշխիքներով սղցնելուց հետո, կսղցնեն Տիկոյին, կամ հիվանդ Անդոի հետ ռակիրովկա կանեն, կամ կանեն երրորդ տարբերակը, որն իրականում հիմնականն է, բայց գաղտնիք է և այդ պատճառով չեմ կարող հայտնել: Սերժը կսկսի խոսնակել ու կնշանակվի նախագահի փոխարինող մինչև ընտրություններ։Կարճ ասած՝ ֆեդերացիայի նախագահը, մի քանի շաշկու քայլով, ֆուկով, սարտիրով ու ռակիրովկով, տալիս հելնում է դամկա, ու ներկայանում նախագահական ընտրություններին, որպես դե ֆակտո նախագահ։2006-08-21, Սթոքհոլմ
-
Mesrop Mashtots was a man enough to create alphabets for Georgia and Aghvanq, but not enough man to educate his fellow Armenians, the majority of whom are unalphabets since this day.
-
Բազում հարց, մեկ պատասխանԲոլորս նույն բանն ենք ուզում. շտկել վիճակը։Բոլորս համաձայնում ենք, որ խնդիրներ ունենք։Անվարան ընդունում ենք, որ բարեփոխումների կարիք ունենք։Զարմանալի մեծ քանակի հարցերի շուրջ համաձայն ենք։Լուծումներում է, որ չենք համաձայնում։. Լուծումներ քննարկելուց է, որ կեղտը ջրի երես է դուրս գալիս։Մեր թուրքոցենտրիկ գազեթչիները ուզում են սկսել թուրքերին բարեփոխելուց, ինչն ասելն հեշտ է երևի, բայց ոչ անելը։Ոմանք ուզում են ժողովրդավարեցնել մեր մաֆիան հայրենիքում։ Առը հա՜։Ոմանք սերմոններ են երքում եպիսկոպոսներին, որպեսզի ցույց տան նրանց եկեղեցու միասնության ճշմարիտ ճանապարհը:Բոլոր այս ծրագրերը բախվում են մեն մի հատիկ բառի՝ ազնվություն։Ինչպե՞ս ներկայացնես ազնվությունը անազնիվ միջավայրում։Ինչպե՞ս համոզես գլուխը լվացած տխմարին, որ նա տխմար է, ոչ թե խելացի, ինպես ինքն է կարծում։ Ինչպե՞ս համոզես հանցագործին, որ երկարատև հեռանկարում, բոլորի համար, այդ թվում իր հանցագործի, կամ անգամ հատկապես իր համար ազնվությունն ավելի լավ է, քան անազնվությունը։Ինչպե՞ս համոզես եպիսկոպոսին, որ իր մեջ կիսված տունը կանգուն լինել չի կարող։ Ինչպե՞ս համոզես բոսին, որ ազգը կիսող գաղափարախոսությունն ավելի շատ վատ բան է անում, քան լավ։ Ինչպե՞ս համոզես բարերարին, որ ֆինանսավորելով մասնատում իրականացնող կառույցները, մեզ ոչ մի լավություն չի անում։Վերջապես ինչպե՞ս բարեփոխենք բարեփոխողին։Վերաձևակերպեմ հարցը.Ինչպե՞ս սովորեցնես խոնարհության արժեքը մեգալոմանիակին, որը նաև մեսիանիկ հավակնություններ ունի։Ինչպե՞ս համոզես բարեպաշտ ձևացող սրիկային, որ բարոյախոսական ճամարտակություն թութակելը չի դարձնում նրան մարդկության պաշտելի ծառա, և որ նաև հայրենասիրությունը նշանակում է հայրենակիցներին էլ սիրել։Ասել, որ ձեր լուծումն ավելի լավն է քան իմը, կնշանակի, որ կարծում եք որ ձեր հաջողության շանսերն ավելի բարձր են, քան ձեզնից վաստակաշատ բազում այլ մարդկանցը, որոնք անհաջողության մատնվեցին։Ո՞րն է պատասխանը։Կա՞ այդպիսին։Կարո՞ղ եմ էլի ինչ որ բան անել։Հանձնվու՞մ եմ արդյոք։Օ՜ ոչ։Սկսում ես բարեփոխել քեզ։Եվ դա սիրելիս, մի նախագիծ է, որը կարող է քեզ զբաղված պահել մինչև կյանքիդ վերջ։Ես փորձիցս եմ խոսում։Արա Բալիոզյան
-
Սկզբում խոսքն էրՍահմանափակ են մարդկային ռեսուրսները։ Նորերը չկան։ Էլ ոչ մի քանակի դրամով ու պաշտոնով ծախվող չկա, եթե կա էլ, ակնհայտ բանի պետք չէ հավանաբար։ Ձեռի տակ մնացել են անփոփոխ 666 հոգին, որոնք վերջին բոլոր 20 տարիներին եղել են պառլամենտները, կառավարությունները, տեղական ինքնակառավարման մարմինները, ԷսթաբլիշՄԵՆԹ-ն ամբողջ մի խոսքով, բոլոր հնարավոր ու անհնար վերադասավորումներով։ Սրանք հասկացել են, որ ինքնամեկուսացել են այնքան, որ բոլորս արդեն գիտենք հատիկ-հատիկ թե ովքեր են չեկիստները, և ոչ մի կոսմետիկ նորամուծություն մի եկու լակոտ լուկուտ մեյդան գցելով մոռացության չի մատնելու նրանցից ոչ ոքի, և վաղ թե ուշ հայերս նրանց արմատախիլ ենք անելու հատիկ առ հատիկ, և որպեսզի չմոռացվեն ու չձուլվեն անընդհատ կրկնվող հին մուտիլովկեքում, կան գրողները, որոնք արդեն գրել են, և գրում են հենց հիմա։Սկզբում խոսքն էր22.06.08, Վաշինգտոն
-
ՏՎԵՔ ՄԵԶ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նամակով դիմել է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսին եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի տնօրեն, դեսպան Քրիստիան Շտրոհալին` ակնկալելով Եվրոպայի Խորհրդի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագետների եւ խորհրդատուների մեթոդական աջակցությունը` 2008 թ. մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով:Այս տհասին մի տասը տարի առաջ տեղի ունեցած սթոքհոլմյան մի հանդիպման ընթացքում պատմում էի իր գլխին գալիքը, համարյա նույնն ինչ այսօր տեղի է ունենում, մեծամտաբար հայտարարեց, որ ինքը լավ շախմատիստ է, ճիշտ է խաղում, իսկ ես սխալվում եմ։Նույն տարում Եվրոպական Միության ու Շվեդական կառավարության համատեղ հանձնարարությամբ Միջազգային ֆոնդի նախագահ Օքե Պետերսոնն առաջարկեց սրանց ընդունել ինձ որպես փորձագետ, սրանք անմիջապես սկսեցին քրեական գործեր կարել վրաս Հայստանում, Եվրոպայում և Ամերիկայում։Հիմա տասը տարի անց, համաձայն նախորոք հայտնած, չթաքցրած խաղային կոմբինացիայի, հայտնվել է էս գավառական, գավառամիտ սադի սքյամբիլիստը ցուփցվանգի մեջ և աղերսում է նույն ինքը Եվրապական Միությանը, որ իրենց փորձագետներ տան։
-
Շատ լուրջ թեմա եմ ընտրել հետազոտության Շատ լուրջ թեմա եմ ընտրել հետազոտության վերջին տարիներին։ Ժողովրդից ծնված առաջնորդի մեխանիզմն եմ ուզում հասկանալ պետական իրականության մեջ։ Մի տարի, կամ չգիտեմ ինչքան ժամանակ է գրում եմ, աճեցնում եմ ասել կուզե ինքս ինձ, որովհետև ոչ մեկը ուրիշ դրանով չի զբաղվում առայժմ անվճար, ես էլ դրամ չունեմ, ոչ միայն այն պատճառով, որ տխմար եմ, այլ նաև կարծում եմ, որ դրամով աճած առաջնորդը գուցե դրամի առաջնորդ է, կամ մաֆիայի, լավագույն դեպքում այսպես գեղեցկացված, շպարված անվանենք՝ ֆինանսական շրջանակների, բայց երբեք ժողովրդի։ Վստահեցնում եմ աշխատանքս միայն ուսումնական նպատակ է հետապնդում և արդյունքներ դեռ չի տալիս, բայց ուզում եմ շարունակել ուսումնասիրություններս և այդ պատճառով Տաճատիչից ուզում եմ գրանտ խնդրել հաջորդ անգամ գալուց ու մի հատ էլ գերմանական ինչ որ ֆոնդից, որին հայաստանյան վերջին «զարգացումները» դուր են գալիս։ Ուրեմն այսպես անտեր-անտեր, բայց հրաշալիորեն անկախ աճում եմ, գրում եմ, ու հենց հավաքվեց բավարար քանակություն, ներկայացնելու մի ֆոնդի, որ դրամ տան, որ էլի առաջանամ անկախ՝ կդիմեմ։ Սա էլ կարծես անկախ լինելու ձև չէ։ Անկախ ես հայաստանյան ելուզակից, բայց կախված ես դրամից, որն էլ իր հերթին ֆինանսական շրջանակներից է կախում վերջիվերջո։ Սա էլ չստացվեց։ Ինչպե՞ս է ծնվում անկախ առաջնորդն այնուամենայնիվ։ Պրծում չկա կայսրից։ Նախկինում դուրս տված ախմախություններս հիշելով չեմ գրում՝ Ժողովրդի միջից առաջնորդ չի ծնվում։ Ժողովուրդն է ծնվում առաջնորդի մեջ։ 2004-12-07, Սթոքհոլմ
-
Ու հրամայելու եմ նախագահներին Էսօր նայում էի հայկական հեռուստատեսությամբ իրարից բարձր կոկորդ պատռող նույն ղարաբաղ կոմիտեականներին, որոնք իրար իբր ընդդիմանալով, բացատրում էին վերջ առաջ, թե ինչքան օգտակար է կրկնակի քաղաքացիությունը, Եվրոմիությունը, ժողովըրդավարությունը, մարդու իրավունքը, համայն հայության պոտենցիալը և ամենակարևորը՝ բարոյական պատասխանատվությունը հեռացածների նկատմամբ։ Բրավո՜ տղերքին։ Բրավո՜ ինձ՝ քաղաքացուն։ Էքսպերիմենտս փայլուն վախճան ունեցավ։ Էսօր ախպերությունը տառ առ տառ կրկնում է այն, ինչ երկու տարի առաջ գրեցի գրքերումս։ Եթե չեք հավատում, ուսումնասիրեք այդ ժամանակների ռսամետ մեդիան ու կհամոզվեք։ Ես ձեր դատին եմ թողնում գրքերս, իսկ մեդիայի արխիվն ուսումնասիրելու ազատ հնարավորություն միշտ ունեք։ Չմոռանաք, որ ես գըրող չեմ, կամ այսօր արդեն ասենք՝ ոչ միայն գրող եմ, այլ քաղաքական գործիչ, որ երկու տարվա ծրագրով ապացուցեց, որ քաղաքացին ի վիճակի է փոփոխություն անելու, անգամ միայնակ։ Պատկերացրեք ինչեր կարող են անել քաղաքացիները միասին։ Ես բոլորովին առաջինը չեմ։ Ես առաջիններից ավելի պրիմիտիվ եմ պարզապես ու այդ պատճառով հասկանալի, անգամ խուժանին։ Հավատացեք, որ պրիմիտիվիզմը կամ պլակատային արվեստըն ընտրված են քաղաքական դրդապատճառներով, ոչ որովհետև այդ ոճն եմ սիրում, կամ միայն այդ ոճը։ Եթե պատկերացրիք՝ լավ։ Եթե ոչ՝ ինչ արած, հարմարվեք ձեր լոկշությանը։ Դժվար բան չկա, քաղաքացի, եթե հասկացել ես, որ կառավարությունդ մարիոնետների մի խումբ է։ Այդ ժամանակ կարող ես անհրաժեշտ թելերը ձգել, եթե իհարկե ծանոթ ես արվեստին։ Մարիոնետը չի կարող չխաղալ, երբ ձգված է անհրաժեշտ լարը, որովհետև սեփական կամք չունի։ Սա պետք է հաշվի առնի տիկնիկների հետ գործ ունեցող յուրաքանչյուր ոք։ - Ով քնած է, արթուն կացեք։ Կրկնելով հանդերձ, ախպերությունը ոլոր-մոլոր պատմություններ է պատմում կողքից, սփյուռքահայությանը սահմանափակելու, մասնակցությունը դժվարացնելու մասին։ Չխաբնվեք։ Որքան էլ փոխեք ձեր քամելեոնային գույնը ու ժողովրդավարանաք, չի մեղմանալու ձեր քրեական պատասխանատվությունը մինչև մեղա չգաք, իսկ ձեր մեղա գալը չափելու եմ ոչ թե հեռուստատեսությամբ, այլ իմ անձնական սեփականության վերականգնումով և հասարակական-քաղաքական կյանքի մասնակցության իրավունքիս երաշխավորվածությամբ: - Ով արթուն է, ձի թամբեցեք… Բազմաքաղաքացիության արգելքը վերանալուն պես առաջադրելու եմ թեկնածությունս նախագահության, որովհետև պետք է անձամբ համոզվեմ, որ այդ ինստիտուտն աշխատում է։ Սա կարող եք համարել առաջին հայտարարությունը սկսված քարոզարշավի, ու ես դա անելու եմ բոլորովին անվճար ու քվեներս հավաքելու եմ սփյուռքում ու Հայաստանում։ Անվճար, որովհետև հայ եմ ու փաթթած ունեմ յուրաքանչյուր կայսր ու նրա բոլոր մանկլավիկներին։ - Ով թամբել է, ելեք հեծեք… Ծրագիրս ու ժամկետները կհայտնեմ հաջորդ անգամ, հենց քեֆս տվեց։ Չէ՞ որ Լևոնին առանց ծրագրի ընտրեցիք։ Ռոբերթին ընդհանրապես չընտրեցիք։ Մի բան էլ թող քաղաքացու քեֆով լինի։ Քեֆս այսպես է թելադրում հիմա։ Ես նախագահ չեմ ընտրվելու, կամ ոչ միայն նախագահ։ Ես ավելի բարձր պաշտոն էլ եմ ուզում։ Քաղաքացի եմ ընտրվելու՝ տրանսկոնտինենտալ հանրաքվեով, ու հրամայելու եմ նախագահներին։ - Հետո չասեք, գող-գող եկավ… Սթոքհոլմ, 2005-11-08
-
Եթե Խորենացու հայրենիքը ողբացող տեքստերը ժամանակակից դարձնենք լեզվով, քերականությամբ, հնում օգտագործվող բառերի փոխարեն շարենք ժամանակակիցները, ներկայիս մի քանի դատավորի, դատախազի, ոստիկանի, պատգամավորի, լրագրողի, մարդու իրավունքի պաշտպանի, նախագահ-վարչապետի, հոգևորականի, գրողի ու մնացյալի անունններ էլ տեղ-տեղ դնենք ու հրապարակենք որևէ թերթում, ոչ մի ընթերցող չի կռահի անգամ, որ դրանք պատմահոր տեքստերն են։ Հանգիստ կնդունեն դա որպես հերթական հոդված ու կանցնեն առաջ, բոլորովին չանհագստացնելով իրենց այն մտքով, որ Խորենացուց մինչ օրս ոչինչ չի փոխվում մեր կողմերում, բացի անուններից։ Խնդրեմ։ Արեք ձեր սեփական փորձերը։ *** Ուսուցիչները` տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած եւ ոչ Աստծուց կոչված, փողով ընտրված եւ ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ Աստված է բնակվում, եւ գայլ դարձած գիշատում են իրենց հոտերը: Կրոնավորները` կեղծավոր, ցուցամոլ, սնափառ, պատվասեր, քան աստվածասեր: Վիճակավորները` հպարտ, դատեր սիրող, դատարկախոս, ծույլ, գիտություններն ու վարդապետական գրվածքներն ատող, առեւտուր եւ կատակերգություններ սիրող: Աշակերտները` սովորելու մեջ ծույլ, սովորեցնելու մեջ փութաջան, որոնք դեռ չսովորած` աստվածաբան են: Ժողովրդականները` ամբարտավան, ստահակ, մեծախոս, աշխատանքից խուսափող, արբեցող, վնասագործ, ժառանգությունից փախչող: Զինվորականները` անարի, պարծենկոտ, զենք ատող, ծույլ, ցանկասեր, թուլամորթ, կողոպտիչ, գինեմոլ, հելուզակ, ավազակների բնութենակից: Իշխանները` ապստամբ, գողերին գողակից, կաշառակեր, կծծի, ժլատ, ագահ, հափշտակող, աշխարհ ավերող, աղտեղասեր, ծառաներին համամիտ: Դատավորները` տմարդի, սուտ, խաբող, կաշառակեր, իրավունքը չպահպանող, անհաստատ, հակառակող: Եվ առհասարակ սերն ու ամոթը ամենքից վերացած: Եվ ի՞նչ է այս բոլորի ապացույցը, եթե ոչ այն, որ Աստված մեզ անտես է արել, եւ տարրերը փոխել են իրենց բնությունը. գարունը երաշտ, ամառը սաստիկ անձրեւային, աշունը ձմեռ դարձած, ձմեռը սաստիկ ցուրտ, մրրկալից եւ երկարատեւ: Քամիները` բուքեր բերող, խորշակի փոխված, ցավեր տարածող. ամպերը՝ կայծակներ թափող, կարկտաբեր. անձրեւներն՝ անժամանակ եւ անօգուտ. եղանակը՝ դաժան, եղյամ բերող. ջրերի անօգուտ ավելանալը եւ չափից դուրս պակասելը. երկրի պտղաբերությունը նվազած, անասունների աճելությունը պակասած, այլ երկրաշարժեր եւ սասանումներ: Եվ այս բոլորի վրա ամեն կողմից խռովություն, համաձայն այն խոսքին, թե ամբարիշտներին խաղաղություն չկա: Որովհետեւ տիրեցին խստասիրտ ու չար թագավորներ, որոնք ծանր, դժվարակիր բեռներ են բարձում, անտանելի հրամաններ են տալիս: Կառավարիչները կարգ չեն պահպանում, անողորմ են, սիրելիները դավաճանված են, թշնամիները՝ զորացած. հավատը ծախվում է այստեղի ունայն կյանքի համար: Ասպատակություններ են գալիս անհատնում, շատ տեղերի վրա, տները գերվում են, ստացվածքները հափշտակվում, գլխավոր մարդիկ կապվում են, հայտնի անձեր բանտարկվում են, դեպի օտարություն են աքսորվում ազնվականները, անթիվ նեղություններ են կրում ռամիկները, առնվում են քաղաքներ, քանդվում են ամրոցներ, ավերվում են ավաններ, հրդեհվում են շինություններ, անվերջ սովեր եւ հիվանդություններ եւ բազմատեսակ համաճարակներ: Աստվածապաշտությունը մոռացված է, դժոխքի ակնկալություն: Որից փրկե Քրիստոս Աստված մեզ եւ բոլորին, որոնք ճշմարտությամբ երկրպագում են նրան: Նրան փառք բոլոր աստվածներից, ամեն:
-
Վահե Ավետյան (2008-06-03 04:00) Սիրելի Գեւորգ Դարբինյան, շնորհակալ եմ հավասարակշիռ և ըստ իս անաչառ վերլուծության համար։ Նման հոդվածների կարիքը շատ ունեն հատկապես հայրենիքից դուրս ապրող քաղաքացիները, որոնք շարունակում են համառորեն անհանգստացած մնալ տան անց ու դարձերով ու փայփայում են հույս, որ մի օր կվերադառնան ու մաս կկազմեն պրոցեսներից, որոնցից ամբողջապես մեկուսացված են։ Թույլ տվեք մասնակցել ձեր մտորումներին, այստեղ մի քանի նշում անելով։ Գրում եք. - Ի դեպ, 1609 բանաձեւով նախատեսվող՝ քաղաքական գործընթացներում ընդդիմության դերակատարությունը մեծացնելը միայն իշխանության խնդիրը չէ։ Որովհետեւ դրանում առաջին հերթին պետք է շահագրգռված լինի ընդդիմությունն ինքը։ Իսկ ՏԻՄ ընտրություններն այն լավագույն միջավայրն էր, որտեղ կարող էր տեղի ունենալ իշխանություն-ընդդիմություն սպասված երկխոսությունը։ Ավելին` դա, թերեւս, այդ երկխոսություն կոչվածի ամենաճիշտ ու նպատակային ձեւաչափը պիտի լիներ, որովհետեւ իշխանության եւ ընդդիմության միջեւ բանակցությունները կարող են ուղղված լինել միայն բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելու շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերմանը, այլ ոչ թե իշխանական առանձին աթոռներն ընդդիմությանը զիջելու ոչինչ չտվող, ավելին՝ ընդդիմությանը հեղինակազրկող քայլերին։ ---- Բացարձակ համաձայն եմ և հենց այդպես էլ կվարվեին, կմասնակցեին տեղական ընտրություններին, եթե մտքներով անցած լիներ երբևէ աշխատել շարքային քաղաքացու հետ ու նրա համար։ Եվրոպական ազգային պետություններում դա անվանում են ժողովրդավարություն հիմքից և այդ կոնցեպտը սաստիկ տարբեր է ամերիկյան ժողովրդավարական մոդելից։ Մեր մոտ հիմքից որևէ բան սկսելու մտքի կայծ անգամ չի երևում, բացառությամբ վերոհիշյալ հոդվածի տիպի սակավ հրապարակումներից, որոնց հեղինակներն ակնհայտորեն հետապնդում են ընդհարական շահն ու անում վերլուծական հետևություններ ըստ այդմ, բայց ընդդիմադիր շարժման ղեկավարումն այդ մտահոգությամբ չի գործում, այլ սեփական հետույքներն ավելի լավ տեղավորելու ու հենց այդ պատճառով է, որ թքած ունեն տեղական ընտրությունների վրա։ Այս ընդդիմությունը նույն ինքը Արդարություն դաշինքն է, որը բարոյապես ու քաղաքականապես իրեն վարկաբեկել է 10 տարի շարունակ, գումարած Լևոն Տեր Պետրոսյան: Երկրորդ փաստարկս այս պնդումի օգտին այն է, որ անվերականգնելի վարկաբեկման պատճառով չկարողանալով այլևս սեփական անուններով խոսել, Արդարություն դաշինքն այս անգամ խոսում է Տեր Պետրոսյանի անունով, որը 10 տարի լռելուց հետո մոռացության է կարծես մատնել իր սեփական վարկաբեկումն անցյալում։ Ներկայիս ընդդիմությունը մարդկային ռեսուրսի փոքր նշույլ անգամ չունի, այդ պատճառով համաձայնեցին վերջապես, որ Տեր-Պետրոսյանին ալտերնատիվ չկա ու ներկայացան մեզ անալտերնատիվ ալտերնատիվով, որն է անհատի պաշտամունքը։ Մարդկային ռեսուրս չունի, որովհևտև երկիրը լքել են բոլոր նրանք, ովքեր թույլ են գտնվել ներկա պայմաններում գոյությունը պաշտպանելում, ասել կուզե հասարակության ազնիվ մասն են, նաև դուրս են մղել նրանց նույն ինքը ընդդիմությունն ու նրանց ծախու մամուլը, որը տարբերվում է իշխանականից նախընտրած տերերով միայն, բայց ոչ բարոյականությամբ ու գործելաոճով, և սա մեկ ևս փաստարկ է պնդումիս օգտին, որ ամբողջ թայֆայով ուզում են ավելի հարմար տեղավորվել ու ժողովրդի դարդ ու ցավի վրա պարզապես թքած ունեն։ Որպես ապացույց բերում եմ վտարանդի գրողների ու մտավորակնների հայտարարությունները համերաշխ լռության մատնելը, այն դեպքում, երբ նորահայտ դեռահաս լակոտ-լուկուտի անուններով լցնում են իրենց էջերը, որովհետև ինչ որ հաստատություններ ու քեռիներ սկսել են կրկին նշանակել ընդդիմադիր հերոսներ, լրագրողներ, քաղբանտարկյալներ և այլն, և այլն…, և այս գործում բացահայտորեն միաբան են իշխանություններն ու ընդդիմությունը, ինչը չի վկայում նրանց երկխոսության բացակայության մասին։ Նկատե՞լ եք արդյոք, որ մեր նորահայտ (հինը նունպես) կլորիկ ու գիրուկ էսթաբլիշմենթը բաղկացած է մարդկանցից, որոնք պատերազմի ժամանակ հասուն էին, բայց փախել են, կարծելով երևի, որ իրենց ունակություններն այնքան բացառիկ են, որ մարտի դաշտում պետք է զոհվեն ուրիշներն, իսկ իրենց ազգը պետք է տանի իր վզին դրած։ Սրանք ապագա այն չինովնիկներն են, որոնք լցնելու են նախատեսվելիք խորհդարանի, կառավարության, հասարակական կառույցների, կազմակերպությունների, մեդիայի ղեկավար պաշտոններն ու ձևակերպեն ու ղեկավարեն մեր ազգային անվտանգությունը, մեր զավակներին քշեն պատերազմ, իրենցին տանը պահելով, մեր միջոցներով կրթություն տալով, որ գան իրենց փոխարինելու, այնեպս ինչպես վարվել են բոլոր անխտիր տարիներին անկախացումից ի վեր։ Կարող եք համարել սա իմ անձնական կարծիքն ու մերժել, եթե կամենում եք. ընդդիմության ու իշխանությունների մեջ կոնֆլիկտ չկա, իսկ երկխոսությունը (իրականում մենախոսություն է) չի դադարել 88-ից: Երրորդ ուժը բացառվում է, անփոփոխ իշխում է իրեն Ղարաբաղ Կոմիտե երանվանված ԿԳԲ-ն։ Այսպես կոչված երրորդ ուժն էլ բոլոր նրանք են, ովքեր չեկիստ չեն եղել ու չեն, ասել կուզե հայերիս բացարձակ մեծամասնությունը, ասել կուզե Ղարաբաղ Կոմիտեն, ԿԳԲ-ն, կամ ինչպես կուզեք անվանեք, որոշել է, որ հայերն իրենց երկրի կառավարելուց պետք է մեկուսացվեն: Արդյոք այդպես չէ հիմա և այդպես չեր անկախությունից ի վեր։ Միթե՞ ավելին իմանալու կարիք ունենք հասկանալու համար սա, որպեսզի հասունանանք վերջապես ու կոչենք իրերն իրենց անուններով։ http://hetq.am/arm/politics/8103/
-
Մենք տհասների ու մտավոր գաճաճների սերունդ ենք - Հասունացեք: Սա ԱՄՆ-ի սենատի ու կոնգրեսի միացյալ Հելսինկյան Կոմիտեի նախագահ Հասթինգսի պատգամն էր Լևոն Տեր-Պետրոսյանի ու Սերժ Սարգսյանի ներկայացուցիչներին, որոնք օվկիանոս էին կտրել, որ փոխադարձ բողոքներն ու մեղադրանքներն ու լուտանքը հասցնեին օտարազգի դիվանբաշուն։ - Հայերը որպես ցեղ հասուն չէին։ Այդ պատճառով կոտորվեցին ու չեն կարողանում իրենց կառավարել մինչ օրս։ Ռուսական համալսարաններում գլուխները լվացած նրանց հեղափոխականներին թվաց թե կարող են անվնաս մարտահրավեր նետել սուլթանին, որովհետև մանկամիտ ռոմանտիկների էին, իսկ ցեղային որևէ կառույց, որ կարող էր տեղյակ լինել իր երիտասարդների գործունեությունից ու կանխել նրանց սխալները չունեին, չնայած ամենահին, ամենակիրթ և ամենահարուստ ցեղն էին այս տարածքներում։ Սա մի թուրք ծերունու խոսքեր են, կարդացած ինչ որ հոդվածում, որը փորձում էր վերլուծել հայոց ջարդերը։ - Մենք տհասների ու մտավոր գաճաճների սերունդ ենք։ Կոստան Զարյանն է ասել։ Հայերիս տհասության մասին կարելի է անթիվ անհամար մեջբերում անել սեփական դասականներից ու օտար բազում աղբյուրից։ Այն, որ միջին մաթեմաթիկական հայը դրանից տեղյակ չէ, նրանից է, որ ցանկացած տհաս տանել չի կարողանում քննադատությունը, չի լսում, չի էլ հիշում, որ երբևէ լսել է, եթե այնուամենայնիվ համառ որևէ մեկին հաջողվի լսեցնել, և հենց այդ պատճառով էլ տհաս է մնում, որովհետև լսել կարողանում է միայն հաճոյախոսությունն ու շատ արագ զարգացնում անսասան համոզում, որ ինքը լավն է, պայծառ է, անթերի, հետևաբար փոխվելու, զարգանալու կարիք չունի։ Ընդհակառակը՝ ամեն կերպ պետք է պահպանվի այնպիսին ինչպիսին կա։ Հայերս դա անվանում ենք տեսակի, մշակույթի, ցեղային, անգամ ազգային ինքնատիպության պահպանում, զերծ օտարածին ու վնասակար ազդեցությունից և հաջողությամբ պահպանվում ենք արդեն հազար տարի մնալով պետություն չունեցող, անընդհատ ինչ որ մեկի կրնկի տակ, կամ թափառական, ինքնորոշմանն ու ազատություններին անհասու, նույն ինքը տհաս ցեղախումբ, որն իրեն ազգ է մեծարում, արու զավակների մեծ մասին կոչում է հազարամյա հնության թագավորների անուններով ու կարծում, որ թագավորություն ենք։ Վերջին ֆենոմենը խիստ զարգացած է գնչուների մոտ։ Բոլորն անխտիր կրում են թագավորների անուններ, նրանց մեջ ավելի շատ բարոն կա, քան ամբողջ աշխարհի թագավորություններում միասին։ Երբ տհասին մեջբերումներ ես անում մեր, կամ օտար աղբյուրներից, վերևում նշվածների նման, պատասխան ես ստանում անմիջապես, որ հայի դեպքում գործ ունենք դավաճանի, տխմարի, կամ օտարներին ծախվածի հետ, իսկ օտարազգիների դեպքում սիոնիստների, մասսոնների, համաշխարհային չար ուժերի: Ավելորդ չհամարենք նշել, որ մեջբերում անելու պահից սկսած դուք էլ եք դառնում դավաճան, տխմար, սիոնիստներին ու մասսոններին ու համաշխարհային չար ուժերին ծախված արարած, ձեզ կսկեն հետապնդել, բանսարկել, զրպարտել, բանտարկել, իսկ ձեր մասին կլռի ձեր երկրի ու ժողովրդի ամբողջ մամուլը, հասարակական-քաղաքական դաշտը։ Իմ հետ հենց այդպես էլ պատահել է։ Տհա՞ս ենք արդյոք մենք։ Վերևում մեջբերածս ամերիկացին, թուրքն ու հայը կարծել են, որ այո։ Մի քանի տարի առաջ, ընդամենը ցեղախմբիս մեծ մասի նման կգոռայի անմիջապես ամերիկացու էլ, թուրքի էլ, հայի էլ երեսին. - տո՜ տհասը դուք եք, կապիկներ էիք երբ Նոյը, Նարեկացին, Լուսավորիչը, Գառնի-Գեղարդ, առաջին քրիստոնյա ու ցեղասպանված, վերջին մոհիկան, մեջտեղի դարերում վերածնունդ եսիմ ինչ և այլն, և այլն…, բայց չէ՞ որ իսկապես երկու ցեղակից ու համաքաղաքացի իրարից բողոքում էին օտար դիվանբաշուն, և չէ՞ որ իսկապես մեր հեղափոխականները մարտահրավեր նետեցին սուլթանին, իսկապես ջարդվեցինք ու չկարողացանք կազմակերպվել ու պաշտպանվել։ Մնում է միայն տհասին համաձայնել, կամ չհամաձայնել։ Դուք համաձայնու՞մ եք։ Ո՞չ։ Այդպես էլ կռահում էի։ ԱԶԳԱՊԱՀՊԱՆՄԱՆ հետ գործ ունենք կրկին։ Բայց ես չեմ պահպանվում։ Զավակներս շվեդներ են արդեն: Հայրենիք վերադառնալ չթույլատրվեցի տարիներ շարունակ, որ բերեմ նրանց տուն հայ պահպանվելու, այդ մասին լռեցին բոլորն ինչպես ասեցի վերևում ու հավանաբար կվերջանամ մի օր ինչ որ տեղ աշխարհում և անգամ մարմինս չի պարարտացնի մայրենի հողը։ Ես այսպես թե այնպես չեմ պահպանվելու, եթե իրերն ու դեպքերն այսպես զարգանան, այնպես որ կարիք չունեմ առանց ուղեղս շարժելու համաձայնելու, իսկ հենց շարժում եմ մի քիչ, ակնհայտ է դառնում, որ տհաս ենք։ Եթե ընթերցողներիս մեջ կան այնպիսիքը, որոնք վիրավորվում են նրանից, որ ընդհանրական, բոլորիս տհաս եմ անվանում, ներողություն եմ խնդրում նրանցից։ - Դուք սիրելիներս տհաս չեք։ Շատ հասուն եք (չնայած չի փոխվում դեպի լավը դրանից մեր վիճակը)։ Տհասը ես եմ։ Դեմ չե՞ք։ Հիմա սիրելիներս կարող եք շարունակել ձեր հասուն կյանքը դադարեցնելով ինձ կարդալը, կարող եք շարունակել կարդալ իհարկե, ինչպես կամենաք, իսկ ես շարունակեմ իմ տհաս մտորումները իմ տհաս կյանքի, կամ չկյանքի մասին, ու եթե ձեր մեջ, հասուններից բացի, կան նաև իմ պես տհասները, դուք էլ մի զլացեք պեղել հասունանալու եղանակներն ու լուսավորել մեզ, եթե հայտնաբերեք այպիսիքը, իսկ ես մինչ այդ շարադրեմ մտքերս անցյալ ու ներկա մեր տհասությունից, հույսով, որ վերլուծություններս մեզ կօգնեն հասունանալ, եթե ոչ մեզ, գուցե ինչ որ մեկին, եթե ոչ մեր ժամանակում, գուցե ինչ որ ժամանակում, չնայած խոստովանել կարող եմ, որ շատ մեծ չէ հույսս, որովհետև անթիվ-անհամար են հայերիս գրողները բոլոր ժամանակներում, բայց նրանց գրածը ոչ միայն որևէ փոփոխություն չի առաջացրել, այլ հայերիս բացարձակ մեծամասնությունը նրանց մի փոքր մասի անուններին անգամ ծանոթ չենք, էլ չեմ խոսում դպրոց գնացած չլինելու ու տառերը չիմանալու մասին։ Եվ այսպես՝ մենք տհաս ենք։ Մինչև սա չգիտակցվի, հասունանալու ոչ մի շանս չունենք։ Հավերժ մնալու ենք 40-50 տարեկանում դեռ պապայի ու մամայի բալեն, կամ բեբեքը, որը նույն բալեն է արևմտահայերենում։ Մինչև սա չգիտակցվի մնալու ենք խեղված արարածների մի հանրույթ (մինչև ի սպառ վերացում), որտեղ մտքերն առաջանում են ոչ թե մարկանց ուղեղներում, այլ հատիկ-հատիկ նստեցվում են քննադատական մտածելակերպից զուրկ դատարկ գլուխներում: Նստեցնողները ցեղային, թաղային, թայֆայական կամ ամեն տեսակի ավտարիտետ-հեղինակություններն են, որոնք որքան ավելի մարդակեր են և արնախում, այքան ավելի հարգված են և ազդեցիկ։ Այս տեսակի հասարակական համակարգում յուրաքանչյուրը շահագրգռված է իր ստորադրյալին հարատև տհաս տեսնելու, որովհետև դրանից է ապահովվում իր սնունդն ու այն հայթայթելու համար առաջացրած իշխանությունը։ Այսպիս հասարակության հավաքական դրսևորումն արտաքին քաղաքականության մեջ այն է, ինչ մենք ունենք վերջին հազար տարվա մեջ առնվազն ու մինչ օրս։ Մեզ կամ ջարդում են միլյոններով, կամ լավագույն դեպքում ինչ որ մեկի ֆորպոստն ենք։ Հուսով եմ այս տողերից հետո ոչ մի հասուն ընթերցող չմնաց այստեղ այլևս, որովհետև նման վիճակում ապրելն ու հասուն ձևանալը ամենաքիչը ինքնամեծարման մոլագարություն է ըստ իս, բայց քանի որ հոգեբույժ չեմ, կարող եք չանհանգստանալ ու համառորեն շարունակել համարել ձեզ հասուն, ինձ տհաս, ինչը չի խանգարում տհասիս շարունակել զվարճացնելը մնացյալ տհաս ցեղակիցներիս։ Եթե ուզում եք, շարունակեք գալ հետներս։ Ե՞րբ է առաջանում տհասությունը մեջներս, ի՞նչն է առաջացնում, ո՞վ է առաջացնում։ Երբ առաջին անգամ թույլ ենք տալիս անարդարություն մեր նկատմամբ, լռում ենք պաշտպանվելու փոխարեն, որովհետև մեզ այդպես անել ստիպում են մեր հեղինակություններն ու սիրելիները, մարդիք, որոնց հոգեբանորեն պատրաստված չենք մերժել, մեր ծնողները։ Ես օրինակ տհասացա առաջին անգամ, երբ ինձ 7 տարեկանում չընդունեցին երաժշտական դպրոց, բայց բազում անսլուխ ընդունվեց։ Հիշում եմ, որ պատրաստ էի ընդունվածների ազգանուններով ցուցակը կարդալուց անմիջապես հետո գլուխը ճղել կարդացող ստախոսի, որն ասաց, որ նրանք ովքեր չեն ընդունվել վատ լսողություն ունեն։ Ուսանողուհի մայրս սասանեց աշխարհընկալումս այդ պահին, հետս հարձակվելու փոխարեն աչքերում խոնավությունը թաքցնելով ասելով, որ մենք կաշառք չենք տվել, այդ պատճառով անիմաստ է բարկանալը։ Ու ես տհասացա առաջին անգամ կյանքում, որովհետև ինձ հասանելին ինձնից խլվեց անարդարացիորեն, ես համակերպվեցի, մայրս ստիպեց համակերպվել, մի մարդ, որի հեղինակությունն անսասան էր։ Դա սկիզբն էր։ Հետագայում ինձ տհասեցնելու են դպրոցներում, ինստիտուտներում, աշխատանքային շուկայում, որտեղ միշտ ինչ որ մեկը, կամ ոմանք գնահատականներ են ստանալու առանց սովորելու, գերազանց ավարտելու են, ընդունվելու են իսնտիտուտ, հատկապես այն ֆակուլտետը որ ես էի ընտրել, իսկ ծնողներս հորդորում էին որ հրաժարվեմ, որովհետև բոլոր տեղերն արդեն զբաղված են, կամ կաշառված են, կամ հատուկ նախատեսված են ինչ որ հատուկ մարդկանց հատուկ զավակների համար, որոնք հետագայում մի քանի հարյուրյակ դոլարով գնելու են իրենց դոկտորական վկայականներն ու այլասերեն ամբողջ ակադեմիական համակարգն այն աստիճանի, որ զզվանքից դադարեցնես գիտական աշխատանքդ ընդհանրապես ու ամաչես գիտական կոչում ունենալուց, որովհետև կարող է մտածեն, որ այդ ոհմակից ես։ Սիրելի տհասներ. ձեր կենսափորձը տարբե՞ր է իմից, թե՞ դուք էլ եք հիշում, որ սեփական երկրում, ծննդավայրում, բացարձակ մեծամասնությամբ տհասեցվել եք ծննդյան օրից, ու ձեր հասանելին անարդարացիորեն խլվել է ձեզնից. ուսումը, աշխատանքը, բնակարանը, կամ դրա հերթը, թաղամասը, չափը և այլն, և այլն։ Եվ ամենակարևորը, հիշու՞մ եք արդյոք, որ ձեզ տհասեցնողները հարատև նույն մարդիք էին և են, կամ նրանց զավակները սերնդե սերունդ, որոնք կաշառքով կամ հովանավորչությամբ զրկել են ձեզ ամբողջ կյանքում արդար մրցությամբ ձեր տեղը գտնելու սրբազան իրավունքից։ Նկատե՞լ եք։ Այո՞։ Ես էլ։ Կարծես թե սկում ենք աստիճանաբար հասունանալ։ Թե՞ պատրանք է։ Չգիտեմ։ Գնանք առաջ կիմանանք երևի։ Ովքե՞ր են դրանք, էդ երազ մորթողները, կաշառատու-կաշառակերներն ու հովանավորյալ-հովանավորողները: Բոլորս գիտենք բոլոր նրանց, ովքեր մեր անձնական կյանքերը տհասեցրել են, լռում ենք մեծ մասս, որովհետև մեր ծնողներն ու սիրելիները պարտադրել են մեզ տհասանալ ու համակեպրվել, առիթը ներկայանալու առաջին դեպքում կաշառել-կաշառվել ենք ինքերս, կորցրել բարոյական իրավունքը ուրիշի աչքի չոփը տեսնելու, բայց միշտ կարող ենք ասել. - վե ՜րջ, բավ է, ես հասունանում եմ ու չեմ մասնակցում այս կաշառակեր ու հովանավորյալ տհաս գոյակերպին, աչքիս գերանը հանում եմ ու տեսնում այսուհետ ցանկացած չոփ, ուրիշի աչքում կամ ցանկացած այլ տեղ ու ասելու եմ, ու թույլ չեմ տալու այևս ինձ տհասեցնել։ Կարո՞ղ եք։ Հիշեք, որ հենց խոսեցիք արդարությունից ձեզ անվանելու են նախանձ, անհաջողակ, չկայացած բոլոր նրանք ովքեր կարծում են, որ կայացել են ուրիշներից նրանց հասանելին կաշառքով խլելով ու բազում ուրիշ տհաս, որ համակերպվել ու սպասում է կաշառքի ու հովանավորչության իր հերթին։ Ես փորձեցի։ Կորցրի երկիրս, ընտանիքս, տունս, սեփականությունս, կարողությունս, առողջությունս, երիտասարդությունս ու հետապնդվում եմ ոստիկանության հրամանով, որ բանտարկվեմ։ Հասունությունն իմ վրա թանկ նստեց։ Դուք ի՞նչ եք որոշում անել իմ տհաս բարեկամներ, հասունանա՞լ, թե՞ տհաս մնալը ապահով է։ Ցավոք սրտի ոչ, այլապես կարելի էր հանգսիտ տհաս մնալ ու երջանիկ ապրել, առանց հիմար հարցերով գլուխդ լցնելու։ Այդպես փորձեցին ապրել մեր նախնիները վերջին հազար տարում, բայց անպակաս էին նրանց գլխից տանուտերերը, տերտերներն ու քյոխվեքն ու պրիստավները, ռեսերն ու խաները, աղաները, քուրդ քոչվերներն ու ենիչերիները, դաշնակ մաուզերիստները, բոլշևիկ կոմիսարները, նկվդեշնիկները, չեկիստները, մենթերը և այլն, և այլն…, ու նրանց տհասեցումին զոհ են գնացել միլյոնավոր մեր նախնի հայրենակիցները։ Սեփական կյանքդ ու փորձդ վերլուծելու ժամանակ կթողնեմ քեզ հիմա սիրելի ընթերցող, ընդմիջելով այստեղ աշխատանքը: Կհիշես հուսով եմ բոլոր այն դեպքերը կյանքիդ, երբ քեզ տհասեցրին իրավունքդ խեղելով, իսկ դու լռեցիր այս կամ այն պատճառով։ Հիշիր ամեն ինչ, ամեն ոք, որ տհասեցրեց քեզ մինչև 88 թվական, որովհետև հաջորդ գլխում կխոսենք նոր բնույթի տհասեցումից ու տհասեցնողներից, որոնք պնդում են, որ տհասեցնողը սովետական միությունն էր, որն այևս չկա, տհասեցումն էլ, Հայաստանն անկախ է ու ժողովրդավար, իսկ դու ազատ մարդ։ Հաջորդ գլխում կփորձենք ապացուցել վերոհիշյալ բոլոր պնդումների հակառակը՝ սովետը կա, տհասեցումը նույնպես, Հայաստանն անկախ չէ, ոչ էլ ժողովրդավար, իսկ դու ազատ չես, ստրուկ ես։ Դու հիշիր անպայման բոլոր տհասեցնողներիդ ընթերցող ու եթե հետաքրքիր է շարունակելը, համեցիր վաղը, կամ մյուս օրը, կամ մոտ օրերս, կամ ինչ որ ժամանակ, երբ տերը կամենա, որ երկրորդ գլուխը ներկայացվի ձեր թանկագին ուշադրությանը։ Առայժմ այսքանը։ Շարունակելի… 01.06. 2008
-
Իշխանությունն ու հմայքը Եթե կարծում եք, որ չափից ավելի կոշտ եմ գաղաքական գործիչների մասին գրելուց, կասեմ, որ ոչ ոք չի կարող բավարար կոշտ լինել նրանց նկատմամբ։ Եթե սխալվում եմ, հոգ չէ։ Վաղ թե ուշ կմերկացվեմ որպես ևս մեկ ամբարտավան, մեկը բազումի մեջ, բայց եթե ճիշտ եմ (իսկ նրանք սխալ), հետևանքը կարող է լինել անհաշիվ զոհ։ Քաղաքական գործիչների սխալները նման են ժայռերի վրա կառուցած բնակավայրերին. չես կարող թաքցնել։ Կրթական հարցերին քաղաքական գործիչները խառնվում են միայն մեկ պատճառով. պատմությունը նենգափոխելու ու սեփական պարտությունները բարոյական հաղթանակ որպես ներկայացնելու։ Քաղաքական գործիչները տանջել ու ոչնչացրել են մտավորականներին Սոկրատեսի դատավարության ու մահապատժի ժամանակներից, մոտ 2500 տարի։ Ասեք ինձ մի մտավորականի անուն, որը տանջել ու ոչնչացրել է որևէ քաղաքական գործչի։ Քանի որ չեն կարողանում փոխել աշխարհն այնպես ինչես ուզում են, քաղաքական գործիչները փոխում են մեր ընկալումն աշխարհի մասին և հաջողվում են մասսամբ։ Մասսամբ, որովհետև չեն կարող հիմարացնել բոլոր մարդկանց, բոլոր ժամանակներում։ Նրանք կարող են ունենալ իշխանությունը, բայց ոչ հմայքը, և հատկապես դա է դարձնում նրանց անհանդուրժող այլախոհության նկատմամբ։ Արա Բալիոզյան
-
Նկատե՞լ եք Ցավդ տանեմ. սա միակ հարկավ արտահայտությունն է, որ կարող է սեր արտահայտել, կամ լինել մեկը բազում այլ արտահայտությունների շարքում սեր արտահայտող, որ կանիբալիստական չէ, բայց անխուսափելիորեն սադոմազոխիստական է ինչպես սիրո արտահայտման մնացյալ բոլոր արտահայտությունները հայերենում։ Նկատե՞լ եք։ Ջիգյարտ ուտեմ, սիրտդ ուտեմ, մռութդ ուտեմ, ոռդ ուտեմ և այլն, և այլն, մարմնի տարբեր մասերն ուտելն է հայերի սերն արտահայտելու ձևը։ Երևույթը ծլում է խորը ենթագիտակցությունից, մարդն առանձնապես խելքին զոռ չի տալիս, որ հատիկ-հատիկ մարգարիտներ շարի սիրելու համար, ասում է այն, ինչ հոգու խորքից է գալիս, անմիջական, իսկ մեզանում ամենաանմիջական ցանկությունը մարդակերությունն է. միլյոնանոց արտագաղթն ու քաղաքացիական պատերազմի հարատև վտանգը երկրում վկա։ Կարո՞ղ է փոխվել արդյոք ենթագիտակցությունը, կարո՞ղ է մարզվել։ Ոչ միանգամից համենայն դեպս։ Չեմ բացառում, որ առանց մտածելու բառեր շաղ տալու փոխարեն, եթե կարողանանք մարգարիտներ պեղել մեր լեզվում ու տանք մեր սիրելիներին, ինչ որ ժամանակ կարող է փոխվել, ու եթե դա պատահի շատ քանակով մարդու հետ, գուցե փոխվի երկիրը։ 29.05.2008, Վաշինգտոն
-
Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության հայտարարությունը ընդդիմադիր ուժերի կոնգրեսում - Լոս Անջելես, 26.05.2008: Հայրենակիցներ, Անունս Արմեն Մելիքյան է: Լիազորված եմ Վտարանդի հայ գրողների և մտավորականների միության անունից ձեզ փոխանցելու այս հայտարարությունը: Մեր անվանումից կարծում եմ արդեն կռահեցիք, որ Հայաստանում քաղաքական հալածանքի ենթարկված մի խումբ գրողներ և մտավորականներ ենք: Մեզանից ոմանց սպասվում է ձերբակալություն, քրեական հետապնդում ու բանտարկություն Հայաստանի Հանրապետություն ոտք դնելու պահին իսկ: Դեռ 2006 թվի նոյեմբերին ողջ հայությանը ուղղված` մեր «Ահազանգ» փաստաթղթով, որը լույս տեսավ հայերեն, անգլերեն ու ֆրանսերեն լեզուներով և որին իրենց ստորագրությամբ զորակցություն հայտնեցին 18 ազգերի շուրջ 120 գրողներ, մտավորականներ, արվեստագետներ և այլ բնագավառների ներկայացուցիչներ, կանխազգուշացրել էինք Հայաստանի Հանրապետությունում ընթացող վտանգավոր զարգացումների մասին, որոնք, մեր գնահատմամբ, կարող էին հանգեցնել ազգային աղետի, և որը Մարտի 1-ից սկսած ներկա զարգացումների լույսի տակ կարևորագույն նշանակություն է ստանում: Հակառակ նման աննախադեպ իրադարձությանն ու դրան դիմագրավող մտավորական բուռն հակադարձությանը, Հայաստանի Հանրապետության մամուլն ու ԶԼՄ-ները, բացի մեկ բացառությունից, լռեցին: Լռեց նաև սփյուռքահայ մամուլը` հայ անկախ գրողին ու մտավորականին բաժին հասած հալածանքն ու ՀՀ-ում ազատ խոսքի ու ժողովրդավարական առողջ մթնոլորտի ձևավորման խնդիրը համարելով երկրորդական: Նման, մեղմ ասած, տգետ մոտեցումը ունեցավ մեր կողմից կանխատեսված արդյունքը, որը իր լրումին հասավ Մարտի 1-ի դեպքերով: Հայրենակիցներ, Առաջնատար է մտավորականների և նամանավանդ գրողների ու հրապարակախոսների դերն ու նշանակությունը ցանկացած ազգի բնականոն զարգացման գործընթացում: Նրանք, իրենց գործունեության բերումով` արտացոլելով ժողովրդի հոգևոր ու բարոյական իրավիճակը, բացահայտում են ազգի իսկական կարիքներն ու իղձերը: Հանրույթի այս հատվածի գործունեության շնորհիվ է կազմավորվում այն, այսպէս կոչված, ազգային նպատակը, առանց որի անհնար է ազգի բնականոն զարգացումը: Եվ պատահական չէ, որ բոլոր բռնատիրություններում, որտեղ նպատակադրվում է խոչընդոտել հանրույթի բնականոն զարգացումը, առաջին հերթին ոչնչացվում է նրա մտավորականությունը (մտավորականություն ասելով` նկատի չունեմ բռնապետների համհարզներին): Փաստորեն գլխատվում է տվյալ ազգը, որպեսզի վերացվի նրա ազգային զարգացման նպատակը: Իմ ելույթից զեղջելու եմ մեր դեմ կիրառված ու մինչև օրս կիրառվող հալածանքները մանրամասնող հատվածը: Նրանք, ովքեր ցանկանում են ծանոթանալ այդ ամենին, կարող են այն կարդալ www.vernatun.info հասցեով: Հայրենակիցներ, Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը, բոլոր այն կազմակերպություններին, մամլո և հեռուստատեսության միջոցներին, ովքեր լռեցին հայ գրողի վրա ձեռք բարձրացնող վարչախմբի քայլերի դեմ, մեղսակից է համարում 2006 թվի նոյեմբերից ցայսօր ՀՀ-ում տեղի ունեցած բոլոր քաղաքական հետապնդումներին, Մարտի 1-ի արյունալի դեպքերին, ՀՀ-ում բռնատիրական իշխանության հաստատման ու ամրապնդման մեջ, և համայն հայ ժողովրդին կոչ է անում համապատասխան գնահատական տալ նրանց ղեկավարների կամ խմբագիրների գործունեությանը: Զարմանալի չէ, որ այս նույն կազմակերպությունների, մամլո ու հեռուստատեսության ծրագրերի ղեկավարներից շատերն այսօր դարձել են ՀՀ-ն զավթած խունթայի մունետիկները: Այս պահին, կենտրոնանալու համար մեր առջև դրված խնդիրների վրա ու սահմանափակվելով այս մի քանի րոպեներով, առանձնացնում ենք երեք ռազմավարական հրատապ հիմնախնդիր: Առաջին: Պայքար` չեզոքացնելու խունթայի արտերկրյա կառույցները ու դրա հենարանները հանձինս որոշ կազմակերպությունների: Երկրորդ: Պայքար` խունթան զրկելու իր տնտեսական լծակներից: Երրորդ: Պայքար` վնասազերծելու հայ եկեղեցվո վերջերս ունեցած բացասական ու պառակտիչ քաղաքական գործունեությունը: Առաջին հարթակում` հատկապես ի նկատի ունենք Հայ Հեղափոխական Դաշնակցության մեզ համար անընդունելի գործունեությունը, որով արդեն տասը տարի շարունակ, «իմաստնություն» խաղալով, օր ավուր ապակողմնորոշում է արտասահմանի հայությանն ու ժողովրդավար պետություններին` ՀՀ-ում գոյություն ունեցող իրավիճակի մասին: Անընդունելի ենք համարում նաև` իրեն ժողովրդավարության խոսնակ ներկայացնող Ամերիկայի հայկական համագումարի գաղջ պահվածքը: Նույնը կարելի է ասել Հայ բարեգործական ընդհանուր միության մասին: Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը, ինչպես անցյալում, այսօր ևս հորդորում է այս կազմակերպություններին վերանայել իրենց վերաբերմունքը խունթայի նկատմամբ և մասնակից լինել դրա մեկուսացման ու ՀՀ-ից վտարման գործընթացին: Աններելի և պախարակելի ենք համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից` նախքան ընտրությունների պաշտոնական արդյունքների հրապարակումը` դեռ չընտրված նախագահին ուղղված շնորհավորական խոսքը, որը միտում էր իրավականություն շնորհել ազգի գլխին փաթաթված վիշապի իշխանությանը: Աններելի ենք համարում ԱՄՆ-ում հայ եկեղեցվո զույգ թեմերի մասնակցությունը վերոնշյալ երեք կազմակերպությունների կողմից անօրինական իշխանությունների ճանաչմանը միտող միացյալ հայտարարությանը: Անընդունելի ենք համարում նաև հայ եկեղեցվո միջոցով մեր ազգի ստրկացումը մի կուռքի ու դրա հետնորդների ժամանակավրեպ, զառանցական ու կործանարար գաղափարախոսությանը, որի արդյունքում մեր ազգի նոր սերունդը օտարվում է ամենայն հոգևորից: Հետևաբար, առաջարկում ենք, 1) Վերոնշյալ կազմակերպությունների քաղաքական գործունեությունը շրջանցելուն և դրանք չեզոքացնելուն միտող միջոցների քննարկումը այս ձեռնարկի շրջանակներում: Ըստ մեզ, գոյություն ունեն համապատասխան ազդու միջոցներ, որոնք կարող են հանգեցնել ժողովրդավար երկրներում գործող ա՛յն կազմակերպությունների լիակատար չեզոքացմանը, որոնք կշարունակեն այս կամ այն ձևով օրինականություն վերագրել ՀՀ-ի ներկա վարչակարգին: 2) Քննարկել այն առևտրական հաստատությունների բոյկոտումը, որոնք իրենց ծանուցումներով ծառայում են ԱՄՆ-ում խունթայի մունետիկների շահերը ներկայացնող ԶԼՄ-ների գոյատևմանը, ինչպես նաև` խունթայի կողքին կանգնած սակավապետերի արտածումների բոյկոտումը Սփյուռքում: 3) Զույգ կաթողիկոսներին հորդորել կանգնել ժողովրդի կողքին: Հորդորել նրանց նաև դադարեցնել, ՀՀ-ում թե այլուր, ուսումնական համակարգի, հեռուստատեսային ծրագրերի ու այլ միջոցներով հայ մատղաշ սերնդի ստրկացումը ժամանակավրեպ, իբր հոգևոր գաղափարախոսությանն ու դրա խորհրդանիշներին, անհապաղ ձեռնամուխ լինելով հայ եկեղեցվո գաղափարական վերակերտմանը: Հակառակ դեպքում` պահանջել կաթողիկոսների հրաժարականը: Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը դիմում է ձեզ` քաղաքական գնահատական տալ գրողներիս նկատմամբ կիրառվող բռնություններին, դատապարտել Հայաստանի գրողների միության և մյուս այսպես կոչված ստեղծագործական միությունների լկտի մասնակցությունը պետական քարոզչամեքենայի` գրողներին ու այլ ազատ ստեղծագործողներին բարոյազրկելու ու փաստացի աքսորի մեջ պահելու ջանքերին, դիմել բոլոր կառավարություններին ու միջազգային տարբեր կառույցներին` ապահովելու գրողներիս ու բոլո՛ր վտարանդիների վերադարձը հայրենիք` մեր անմիջական մասնակցությունը բերելու համար ազգակերտման գործընթացի բախտորոշ այս հանգրվանին: Նկատի ունենալով, որ ՀՀ-ում իշխանափոխության օրինական բոլոր միջոցները ի սպառ վերացվել են, Վտարանդի հայ գրողների և մտավորականների միությունը նախ և առաջ պահանջում է տվյալ իշխանությունների ղեկավարներից` 1) Անհապաղ ազատ արձակել կաշառաբաշխ, ահաբեկիչ, և խոսքի ազատության վրա բռնացող իշխանական տարրերի կազմակերպած ընտրական ցուցահանդեսի դեմ բողոքի բռունցք կազմած հայորդիներին, որոնք այսօր գտնվում են կալանքի մեջ: 2) Կամովին հեռանալ իշխանությունից առաջիկա 30 օրերի ընթացքում, ընդդիմության հետ փոխգործակցությամբ նշանակելով փոխանցման ժամանակավոր կառավարություն` մինչև նոր ընտրությունների կայացումը: 3) Վերադարձնել պետական առանձնաշնորհների միջոցով ձեռք բերված ողջ ինչքն ու հարստությունը, նրանց, ընտանիքի անդամների, և վստահված անձանց անունների տակ յուրացված ունեցվածքն ու տնտեսական իրավունքները, ՀՀ-ում կամ արտասահմանում ձեռք բերված գույքն ու պահ դրված ավանդները, ներառյալ դրամատնային գաղտնի հաշիվները: Այս դեպքում` հաջորդ իշխանություններից պահանջում ենք երաշխավորել նրանց ու ընտանիքի անդամների կյանքի ապահովությունը: Այլապես` կոչ ենք անում համայն հայ ժողովրդին` բոլոր հնարավոր միջոցներով ձերբազատվել քրեական վարչախմբից, պահանջելով նաև հետագայի իշխանություններից` քրեական պատասխանատվությունից զերծ պահել նրանց, ովքեր կվտանգեն սեփական կյանքը խունթան ՀՀ-ից ի սպառ արմատախիլ անելու գործում: Վտարանդի հայ գրողների և մտավորականների միություն. Վահե Ավետյան (Շվեդիա, ներկայումս ԱՄՆ-ում), արձակագիր. «Անկախության Բանակ» (2003), «ԷսթաբլիշՄԵՆԹ» (2003) և այլ գրքերի հեղինակ: Հայաստանի Հանրապետության նախագահի վտարանդի թեկնածու, Անկախության բանակի հրամանատարներից: Արմեն Մելիքեան (ԱՄՆ), արձակագիր, նույն ինքը` Շուն Շան Որդի. «Գործք Շնաց կամ Ճանապարհ դեպի Կուսաստան» (2005): Հիմնադիր Հայաստանի ամերիկյան բարեկամներ կազմակերպության (1989-1991), որին անդամակցել են 50-ից ավելի ամերիկյան քաղաքական գործիչներ, ներառյալ 17 նահանգապետեր, ԱՄՆ Ներկայացուցիչների տան և Ծերակույտի անդամներ: Հիմնադիր «Հայ հավատք» կրոնական շարժման (2000): Արա Բալիոզյան (Կանադա), հրապարակագիր, արձակագիր, 40 և ավելի գրքերի հեղինակ: Սև (Հենրիկ Խաչատրյան - ԱՄՆ), արվեստագետ, արձակագիր:
-
Գրական, մարդուկներ, հանկարծ չվախենաք Իշխանություններին այսօր մեղադրել նրանում, որ չեն զիջում իշխանությունը, հիմարություն է, որովհետև մեղադրողներն էլ չեն զիջում իշխանությունը և ուզում են ավելի մեծացնել իրենց սեփականը։ Նորմալ բան է քաղաքականության մեջ։ Մեղադրել, որ քայքայում են ընդդիմությունը ներսից, նույնպես անհեթեթություն է։ Իհարկե, պետք է քանդեն: Հո չե՞ն թողնելու, որ էնքան թփռթոշանան, որ գան իշխանության։ Մենթերը, մեթոդները հո չե՞ն փոխվել, հո չե՞ն փոխվելու մի օրում։ Մի հատ էդ «արդարության դեմքերին» հիշեք՝ անձնական վրեժխնդրության իրենց մղձավանջով ու կորցրած հարազատների նմանությամբ։ Մի նեղացեք, հայեր, ես ոչ մեկիդ չեմ սպանել, չեմ թալանել, ոչ մեկիդ դեմ չեմ մանսակցել բանսարկության ու դավադրության ու ոչ մեկիդ տեղը նստել չեմ հավակնում, հեռու եմ գնացել, ախր, գիտեք, բայց հո չե՞ք կարող պահանջել, որ հայ լինելուց էլ հրաժարվեմ։ Դուք պարտված եք, հասկացեք վերջապես ու մի սովորեցրեք այդ նոր կազմավորվող երկրում, որ ընդդիմությունը միշտ պարտված է և աութսայդեր։ Աութսայդեր լինելու շքեղություն կարող է իրեն թույլ տալ քաղաքացին՝ ես, շարքային հանճարս։ Կարո՞ղ ա ասեք, որ հանճարը ես չեմ՝ քաղաքացիս, դուք եք՝ ղեկավարներդ ու թեկնածուներդ։ Չեք ասի, իհարկե։ Էդքան խելք երեւի ունեք, հո անհույս դուռակ չե՞ք վերջապես։ Մեկ էլ հանկարծ չասեք Վահեն իրեն էր գովում անընդհատ, չէ, չէ, տեսեք գրում եմ ու թողնում վկայություն. քաղաքացուն էի գովում, ինձ էնքան, ինչքան ցանկացած ուրիշ արժանավայել քաղաքացու, հավասար։ Երբեմն, ոմանց ավելի։ Կան, խոստովանում եմ, քաղաքացիներ, որոնց վաստակի ու աշխատանքի չափի գիտակցումից կտրվում է շունչս, ամոթից գետինն եմ մտնում պարապ-սարապ կյանքս վատնելու համար, բայց ցավում եմ խոստովանել, որ սաստիկ քիչ են, կուզենայի ավելի շատ լինեն։ Դա ուրիշ թեմա է։ Հիշել եմ պարզապես, որ երբ փոքր էի, այդ հարգարժանները հազարներ էին Հայաստանում։ -Ու՞ր են բա այսօր։ -Մեռան շատերը։ Մեծանում ենք։ -Բա ու՞ր են նորերը։ Ամեն մի հարգարժան հազար աշակերտ ուներ նեղ օրվա համար։ -Գնացին, սիկտիր եղան դավաճանները, ախպարստան, հեշտ կյանքի։ Մնացին սրանք, էս «արդարությունը»։ -Ու սա արդար ա՞, էս «արդարությունը»։ -Ես ասում եմ՝ արդար ա, հարիֆին հասնում ա սկզբունքից ելնելով: -Բայց ես էլ եմ հարիֆ վիճակում ու չեմ ուզում լինել համառորեն, բայց հետս հարիֆացած անասունը չի ուզում շարիկները իրար տա, ակնհայտը տեսնի։ Ի՞նչ անեմ, չգիտեմ։ Ես ինքս եմ դրել ինձ էս ապուշ վիճակում։ Էրևան որ եկա, հարգանքով, պատվով հանրապետական ախպերներս ընդունեցին, դաշնակներս էլ, շատ ուրախացան, որ եկել եմ տուն ու, որ գործ ենք անելու հեսա։ Ես էլ, բա՝ չէ ախպերություն, ահագին մանթո կա ոնց որ, ես էլ երկար չեմ եղել այստեղ, չեմ հասկանում ով ա ում կերել, ով ա ում ձգել, ինչ ա կատարվում ու ձեր հետ գործ անելը հեշտ ճանապարհն ա, մի հատ բոմժերով զբաղվենք, մեր ախպերությունն ա։ Բոլոր տարօրինակություններս տարել են մինչև էսօր, հանրապետականներն էլ, դաշնակներն էլ։ Ո՞նց չխոստովանեմ։ Մի հատ ծուռ խոսք չեմ լսել նրանցից ոչ մեկից։ Էն, ինչ գրել եմ նրանց մասին, կարող եք կարդալ։ Երբևէ չեն հրաժարվել հանդիպել, հարգանքով ու մարդավարի քննարկել։ Ու սա չի նշանակում, որ էլ չեմ գրելու ու հայհոյեմ, չգիտեմ դեռ, ոնց քեֆս կտա, բայց որ ասեն ում հետ վարիանտ կա խոսելու, մեկա կասեմ էս կոալիցիայի, եթե խոսելը անպայման ա։ Խորհուրդ եմ տալիս սիկտիրը քաշել, ես այդպես եմ արել ու անում։ Ես դավաճան եմ, ասում են շատերը։ Դուք եք դավաճան, ստրուկներ։ Դուք դավաճանել եք ազատությունը։ Էս ախպերությանս հետ աշխատելու փոխարեն որոշեցի ընչազուրկների հետ աշխատել։ Լափեցին ամեն ինչ կառավարականների հետ ու մասնակցությամբ, իհարկե։ Ես չեմ ցավում, բոլորովին էլ ծախսերս չեմ ափսոսում, նայում եմ, ուսումնասիրում իմ գրանտային ամեոբա դառած մուրացկան հայրենակցին ու ջոկում վերջապես, որ մեր ախպերը քաքի մեջ ուզում ա նստի սեփական կամքով, ոչ միշտ պարտադրաբար, չեմ պնդում, որ վերին ատյանի ճշմարտություն եմ ասում, բայց պնդում եմ, որ անկեղծ հայտնում եմ տեսածս՝ անձնական ֆիլտրով անցկացրած։ Գրանտ, ողորմություն, հովանավորություն, ռեկլամից ստացված թերմացք, օտարազգի նորահաստատներից ստացված աշխատավարձ. սա ամբողջ դիապազոնն է երազի, հայոց լիբերալիզմի։ Դուք լխպոր եք, լխպոր, չլխպորներին վտարել եք և համառորեն ձև եք անում, որ չկան, ու եթե հարցնեք, ո՞վ կա օրինակ, չկարծեք, որ ոռ կխաղացնեմ, համեստություն բան, եսիմ ինչ… - Ե՜ս,- կասեմ։ Կասեք, ո՞նց, ի՞նչ… - Նստեք՝ երկուս, տգետներ,- կասեմ ու ասում եմ հենց հիմա։ Միանգամից, առանց սեթեվեթանքի։ Ո՞վ եք դուք, ծույլ անբաններ, որ իշխանության գաք։ Ու՞մ եք ուզում իշխել։ Ինձ։ Արա՜, մի հատ ձեզ իշխեք։ Էսօր իմ գլխին սարքում են անօրինական զենքի եսիմ ինչ հոդված Հայաստանում, որ մըտնեմ թե չէ, ձերբակալեն օդանավակայանում։ Ես ուզում եմ գոռալ հիմա. - Արա՜, ո՞նց եք ինձ լռության մատնում, երբ ակնհայտ է, որ գրել եմ բոլորիցդ շատ, երբ իմ գլխին են քրեական գործ սարքում, ոչ ձեր, ու ձեր լռությամբ, իսկ հաճախ բանսարկությանը մասնակցությամբ մասնակից եք ինձ բանտարկելուն։ Ախր ի տարբերություն նախկին խելառների, ես չեմ գնալու քրիստոնեաբար, այլ հրդեհելու եմ առաջին հերթին ձեր տները։ Գըրական, մարդուկներ, հանկարծ չվախենաք։ Ու չեմ էլ գոռալու իրականում ոչ մի բան, մենակ այսպես, հեռվից, ինթերնետով։ Ի՞նչ գոռամ, ու՞մ գոռամ։ Ո՞վ եմ ես։ Մի հատ էլ հայ խզբզող, բայց հո դրանից չի փոխվում էն, որ ես այդտեղ էի կողքներդ, երբ Պարույրին տարան։ Ուրախացաք, չէ՞։ Արդարություն։ Ու՞ր ա Պարույրը։ Ներողություն խնդրե՞լ եք, «արդարություն»։ Չեք կարող, չէ՞, նվաստացուցիչ է, չէ՞, չե՞ք կարող, չէ՞, հրաժարվել, որ մասնակից էիք ու զվարճանում էիք։ Արա՜, մինչև հիմա չեք կարողանում գրավել էն տեղը, որտեղից քշել եք ու էլի քշում եք։ Դրա ու միայն դրա հաշվին եք պառլամենտից աշխատավարձ ստանում։ Ձեզ այդպես էլ անվանում են երևի չեկիստները. Պարույրի մուրացկանները։ Գոռա՞մ։ Իմ մասի՞ն։ Ո՞վ եմ ես, երբ մարդակերներդ հերթով կերել եք բոլոր մեծերին ու դեռ լափում եք։ Ես հիմա կռիվ ունեմ իմ վրա գործ սարքողների հետ, դուք կռիվ անելու բոլոր գործիքները զբաղեցրել եք, որ հանկարծ ես, քաղաքացիս, ես չօգտագործեմ, պաշտպանվեմ, դուրսը մնամ ու ազատ, որովհետև Ռոբերթ ու Սերժ քշելուց առաջ, ձեզ եմ քշելու տեղերիցդ։ Գիտեք, ախր, Ղարաբաղ Կոմիտե, երբևէ չեմ թաքցրել։ Ես ձեր տներն եմ պաժառ տալու։ Գրական, մարդուկներ, հանկարծ չվախենաք։ Քո երեխաներն էլ են հարցնելու վերջ առաջ «ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ». ինչի՞ ա սենց ոռի։ Ես գրում եմ այստեղ, 2005 թվին. - Բալիկ ջան, քո անձնական պապան ախպրի վրա նստած դև էր ու օրը մի հայ աղջիկ էր ուղարկում Դուբայ և ուր ասես, որ աշխատավարձ ստանա, բալես, աստված քեզ պահապան, որ բերի տուն, դու ուտես, մեծանաս, կրթություն ստանաս, խելացի լինես, լավ քաղաքացի դառնաս, որովհետև քո հետ են կապված իմ բոլոր հույսերը։ Քո ... հոր մերը դու ես ...լու, բալիկ ջան, որ հասկանա, որ մի աշխատավարձի համար չարժի մասնակցել ինձ բանտ ուղարկելուն կամ մնացած բոլոր անմեղների ուղարկելուն, որ արդեն նստած են։ Դուք վախենում եք իմ հնարավորությունից, պարզ, մարդկային, բարձրաձայն ասելու՝ Ես՜, որովհետև վախենում եք ԵՍերից, ոչ ինձանից, որովհետև մի հոգու ասելուց հետո գալու են Եսերը, իսկական մեծերը։ Ախր սրանից եք սարսափում, քաքլաններ, ու կպել ու պոկ չեք գալիս ու հասցնում եք բանը ձեզ զորով քշելուն կամ թքել հեռանալուն։ Էս պնդումին ցինիկորեն պատասխանում եք և՛ դուք և՛ իշխանությունները միշտ, հայտնի անելով ձեր ընդհանրությունը. - Ջանդամը գնաք, շատ լավ է, տեղներս լայնանում է։ - Այո ապուշներ, գուցե, բայց երկիրը դատարկվում է, կույրեր։ Պաժառ եմ տալու ձեր տները։ Գրական, մարդուկներ, հանկարծ չվախենաք։ Դուք ձեր երեխաների հարցերից վախեցեք։ Սթոքհոլմ, 2005-10-22
-
Blanuk, es korar u korar, harceris el chpataskhanetsir. Es Marti 1-in zohvatneri masin asum en, vor voch mi kap chen unecel mitingi het, asel kuze kam patahakanoren poghotsnerum spanvats mardkants glkhaqanak e patvirvel, vor mnacjaly vakhenan, kam el inch vor cucakov, umits uzetsel azatvel en arants hetq toghnelu, pahits ogtvelov, kam erku tarberakn el miasin. En Majisi 27-in el, ankap mardik ugharkvetsin ankap tegher u gndakaharvetsin hatik-hatik. Mi qani hogi el havanabar chgndakaharvetsin, vorovhetev gndakaharoghnerits mi qanisi mot hankarts mardkajin inch vor baner artnatsan, hishetsin, esim inch romantik baner... Mi khosqov shat nman patmutyun er yst is... Hy blanuk? Ajstegh es? Lsi Blanuk, mi hat el erekha gndakaharvets Movses Gorgesyani taghman ory, Tsitsernakaberdum. Lsel es inch vor ban dra masin? Isk HAB-i zinatapman jamanak Geghazniki u Vitjaji gndakaharutny hishum es? Lsi, mer mot mi angam akrogh e asvi ov konkret, anun azganunov, gndakaharets.... Te hajery bolory potencial garnern en, ankakh gtnvelu vajrits?
-
Քավարան Աչքերս բացեցի ու հայտնվեցի առաստաղի մոտ, մարմինս մնաց քնած։ Չհասցրի զարմանալ դրա վրա, որովհետև զարմացա դատարկ սենյակում տարածված քրքջոցի վրա. - հազարավոր տարիներ տանում եմ ձեզ մեկ մեկ, բայց այդպես էլ չսովորեցի ձեր զարմանքին երբ հայտնաբերում եք, որ մահացել եք։ - Էս ո՞վ էր, ո՞վ ես դու։ Գժվել եմ, գլխիս մեջ ձեն եմ լսում։ Սարսափն ու տագնապը կլանել են։ Էս իմ մարմինն է քնած ներքևում, բա ես ինչու՞ եմ առաստաղի տակից տեսնում։ - Քնած չես, մեռած ես, ավելի ճիշտ մարմինդ է մեռած։ Մի վախեցիր, օգուտ չունի, շուտով ամեն ինչին կսովորես։ Դժվարն արջևում է: - Ո՞վ ես դու գոռում եմ սարսափահար։ Գժվել եմ, գժվել.-տագնապահար կրկնվում է գլխումս։ - Գաբրիելն եմ, հրեշտակապետը։ Ինձ ձեր կողմերում այդպես են կոչում։ Լսե՞լ ես։ Եկել եմ քեզ տանելու։ Ինչու՞ ես խառնվել իրար։ Դեռ երեկ աղերսում էիր, որ գամ տանեմ։ Ի՞նչ եղավ։ Փոշմանեցի՞ր։ Տարօրինակ լավ եմ զգում, թեթև։ Հանդարտվում եմ անկախ ինձնից, ու սկսում նայել շուրջս, ներքևում փռված մարմնին, որը կարծես ես եմ։ Բայց եթե դա ես եմ, բա ես ո՞վ եմ։ Քանի որ մտածում եմ, ուրեմն ես եմ, իսկ էն որ ներքևում է, ես չեմ հետևաբար։ Շվարում եմ անմիջապես, որ էս պարզ միտքը բազում անգամ լսելով հանդերձ, չենք կարողանում պատկերացնել, երբ ապրում ենք, ու կարող ենք հասկանալ ակնթարթորեն,երբ մեռած ենք։ Բայց ես մեռա՞ծ եմ հիմա։ Բա, որ մեռած եմ, ո՞վ է մտածում, խոսում։ - Շուտով ամեն ինչ կհասկանաս։ Մի շտապիր։ Անգամ կարող ես վերադառնալ կյանք, եթե այդպես կամենաս իհարկե 40 օրից ու համարես, որ դա էր կյանքը, երբ վերջացրած կլինենք ճամփորդությունը: - Ի՞նչ ճամփորդություն։ Տե՞ղ ենք գնալու։ - Մենք չէ։ Մարմնիդ հետ մնացած մարդիկ են գնալու, երբ իմանան, որ մեռել ես։ Դու դիտելու ես պարզապես նրանց անցումը քավարանով։ Եթե դրանից հետո ցանկանաս վերադառնալ, հետ կուղարկեմ քեզ, բայց զգուշացնեմ, որ բացի մեկ հոգուց, ոչ ոք չի ցանկացել վերադառնալ։ -Ես չեմ ուզում։ Ինձ հիմա վերադարձրու։ Ես վստահ եմ, որ կուզեմ վերադառնալ։ Խնդրում եմ։ - Նախ չեմ կարող, որովհետև ղեկավարություն ունեմ գլխիս ու ես չեմ որոշել կարգն ու կանոնը։ 40 օրը պետք է անցնեն։ Միայն դրանից հետո է բացվում դարպասը վերջին անգամ։ Ի՞նչ ունես անհանգստանալու։ Վստա՞հ ես որ կուզենաս վերադառնալ, կվերադառնաս։ Չէ՞ որ խոստացա։ Իսկ այս քառասուն օրը նայիր հանդարտ թե ինչպես են հարազատներդ ու ծանոթներդ քո դատարկ պարկը թաղում, հետո ուտում-խմում, խոսում, լսիր ուշադիր թե ով ինչ է ասում քո մասին և այլոց, նայիր նրանց իրենց բոլոր թաքստոցներում, երբ համոզված են, որ ոչ ոք, ոչ ոք իրենց չի տեսնում, չի լսում, անգամ աստված, և այս մոլորությունը նրա համար է քավարանում տարածված, որ ջրի պես լինեն թափանցիկ ու տեսանելի, տես նրանց բոլորին, ում կամենում ես, իրենց բոլոր հանցանքներում, եթե բախտդ բերի՝ բարի գործքում նաև։ Տես և իմացիր, որովհետև նախնիներդ կերան իմացության ծառից ու դատապարտեցին իրենց բոլոր սերունդներին իմացության, և այն ուխտվեց։ Ստացիր, ինչպես խոստացվեց Ադամին ու Եվային ու նրանց բոլոր սերունդներին, ու երբ ամեն բան իմանաս, կորոշես դառնում ես արդյոք ետ, թե՞ այնուամենայնիվ գալիս ես հետս քո ազատ կամքով։ *** - Հը՜ ի՞նչ կասես։ Գալի՞ս ես. - կտրում է ինձ Գաբրիելի ձայնը մնացած վերջին սիրելուս անկման ու նսեմության տեսարանը դիտելուց: - Տար ինձ Գաբրիել: - Մի հուսահատվիր։ Դա չեր, որ կյանքն է: Դա կարճ մի դրվագ է ընդամենը։ Կյանքն արջևում է։ Որոշիր քո ազատ կամքով մարդ. ու՞ր ես ուզում գնալ։ Ե՞տ դեպի այն վայրը, որ կյանք ես կոչել, թ՞ե դեպի մահ, որն անմահությունն է։ Որոշիր: - Ո՞վ ունեմ ես մեռած, որին հանդիպելուց վախենամ պիտի. մտածում եմ։ Մայրս, պապերս, տատերս, մի երկու տասնյակ ազգական, մի երկու տասհազարյակ երկրաշարժում, մի քանի հարյուրյակ պատերազմում զոհված ընկեր, սիրելի ու ցեղակից, էլ ո՞վ կա, մեկ ու կես միլյոն ցեղասպանվա՞ծ, լավ, էլ ո՞վ, վե՞րջ… Էն մյուս կողմում ո՞վ ունեմ, որին ներել կարող եմ ու շարունակել ապրել ձևանալով, որ չգիտեմ ինչն ինչոց է։ - Տա՜ր ինձ Գաբրիել … - Գնացինք Ադամ։ Քո որոշումն իմ օրենքն է։ Գնացինք։ *** - Ինչպե՞ս մոռանամ Գաբրիել, ինչպե՞ս մոռանամ այդքան սուտն ու կեղծիքը։ - Շուտով սիրելիս, շուտով։ Այդ թվացյալ կյանքի մասին ամեն ինչ կմոռանաս, որովհետև հավերժ ապրելու ես մարդկանց մեջ, որոնք քեզ 40 օր շարունակ զննել են, երբ ինքդ քավարանում էիր։ Շուտով սիրելիս, շուտով… 22.05.2008, Վաշինգտոն
-
Չորեքշաբթի, Մայիս 22, 2008 Ցեղասպանությունից հետո հաջորդ ողբերգությունը հայերի գլխին եկած թուրքոցենտրիկ գազեթչիներն էին, որոնք հայերին պատկերել են որպես թուրքերի զոհ միայն։ Իմ կարծիքով միչև թուրքերի զոհ դառնալը, հայերն արդեն զոհվել էին եղբայր հայերի ձեռքով, և դա շարունակվում է մինչ օրս։ Հարյուր տարի պատմության միայն մեկ կողմը շարունակաբար կրկնելը ազգը տխմարացնելու ձևերից մեկն է։ Ուզու՞մ եք ապահով ապրել։ Եղիր ապուշների մեջ ապուշը, հիմարների մեջ հիմարը։ Գրողի իրական խնդիրը ոչ խորը լինելն է, ոչ անկրկնելի, այլ ընթերցողի վստահությունը ձեռք բերելը։ Ինչ վերաբերում է խորությանն ու անկրկնելիությանը. Աստվածաշունչն ու Պլատոն սպառել են գրական ամբողջ վեճը։ Թ.Ս. Էլիոթ. Մենք միայն փորձել կարող ենք։ Մնացյալը մեր գործը չէ։ Արա Բալիոզյան
-
Չիլոի մասին Եթե չեմ սխալվում, նրան Պապլավոկում ծեծեցին, մեռավ, Պողոս Պողոսյանի նման։ Նրան սպանողները դեռ ողջ կարող են լինել։ Այսօր վերածնվել է Չիլոն մի քանի տասնյակ տարի հետո, հայերիս հիմնական սեռական հակումին, գնա մեռի արի սիրեմի հերթական զոհ որպես։ Գիտե՞ք ինչու՞ են հայերը միայն մեռելներին սիրում։ Որովհետև մեռելները չեն կարող թույլ չտալ, որ իրենց բռնությամբ սիրեն…
-
Dneluts heto tesa. Husov em chi khangari. angam kartsum em karogh e ognel shat juraqanchjuris, ete mi qani angam kardanq. Jivanin tsntsogh imacutyun uni mardu vogu. Kartsum em arje krknel kardaly nran, vorovhetev amen tariqum nor ban kareli e bacahajtel nra gortserum. Che vor tarber en mer ynkalumnern u giteliqinery taruts tari. Ete ajdpes che, kareli e anhangstanal. Uremn nor ban chenq sovorum. Jivanin anyndhat nor ban sovoretsnogh varpet e, nujn barerov, nujn togherov, baits anyndhat nor... Giteq inchn e hetaqrqir? Internetum chkaroghatsa gtnel teghekutyun nra vakhjani masin. Ete voreve meky gite inch vor ban, khndrum em lusavorel. Mi qani tarberak kensagrutyunnern ajd masin vochinch chen asum. Khostovanum em, vor kaskatsum em, vor khnamqov tsatskadmbots e arvum. Vahe
-
ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ Նվեր ալեքսանդրապոլցի Պ. Հովհաննես Խոջայանցին Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից Ուզկում Է որս խլել, խելքի' աշեցեք, Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից, Պատերազմ է մտել, խելքի' աշեցեք։ Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան, Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան. Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման Ուզում է ձու ածել, խելքի' աշեցեք։ Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ, Երիվարը լուծ է քաշում էշի հետ. Երկու տարվա հորթը ցուլ-գոմեշի հետ Բերել կամ են լծել, խելքի՛ աշեցեք: Գայլը վրան ոչխարի մորթի առած, Գառներուն պահապան հսկող է դառած. Աքլորը քարոզչի վերարկու հագած Ամբիոն է ելել, խելքի՛ աշեցեք: Ուղտը մետաքսագործ, եզը նավավար, Գայլը հովիվ դառած կարածե ոչխար. Աղվեսը հավնոցի ղռանն հուշարար, Ի՞նչ հսկող են գտել, խելքի՛ աշեցեք։ Երեխան ձեռն առած փտած, հին լարը, Բռնել կամի դարձող ջաղացի քարը. Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը, Կողքը դեմ Է տվել, խելքի' աշեցեք: Ուրացողը խիղճ չունի ամենևին, Չըզգալով, սպիտա'կ ասում է սևին, Կույրը չտեսնելով լույսը արևին, Աշխատում է ստել, խելքի' աշեցեք: Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին, Ուրիշի ցավերը առնելով վզին, Գայլը հոշոտել է մարդացեց մեկին, Խենթը սև Է հագել, խելքի' աշեցեք: Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին, Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին. Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին, Էշը մեջ է ընկել, խելքի' աշեցեք: Ժլատն աշխատելու է շատ ընդունակ, Յուր հացը ուտելու չունի ախորժակ. Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ, Ուրիշն է վայելել, խելքի՛ աշեցեք։ Հանցավոր հարուստը ուրախ խնդալով, Մեղքից ազատվել է մեծ գումար տալով. Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով, Բանտի մեջ է փտել, խելքի՛ աշեցեք: Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք, Կերթա, դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ, Այլոց համար կանե ձայնով պատարագ, Իրան ժամ չի անիլ, խելքի՛ աշեցեք։ Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար Բնակիչները հայ, մոտ քսան հազար. Իրանք սնունդ չունին ապրելու համար, Հինգ հատ վանք են շինել, խելքի՛ աշեցեք։ Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ, Կերթա ու կըմտնի ծանր բեռի տակ. Նապաստակը առյուծի դեմ համարձակ Կռիվ է սկսել, խելքի՛ աշեցեք։ Ցորենը մի անգամ լինելով տկար, Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար. Կորեկ հացը իրան կարծելով հարմար Սեղան է բարձրացել, խելքի' աշեցեք։ Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած, Ասպարեզը համբակներուն են թողած, Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած Բանաստեղծ է դարձել, խելքի՛ աշեցեք։ 1883 ԿՈԻԳԱՆ ՈԻ ԿԵՐԹԱՆ Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան, Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան. Դառն ցավերը մարդու վերա չեն մնա երկար, Որպես հաճախորդ շարվեշարան կուգան ու կերթան։ Փորձանք, հալածանք և նեղություն ազգերի գլխից Ինչպես ճանապարհի քարավան կուգան ու կերթան, Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը ծաղիկ, Ո~րքան մանուշակ, վարդ բալասան կուգան ու կերթան։ Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի, Փոփոխակի անցքեր զանազան կուգան ու կերթան, Արևը առանց վախենալու ցայտում է լույսը, Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան։ Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես, Անկիրթ ցեղերը թափառական կուգան ու կերթան. Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկը հյուր են, Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան։ 1892 ՊԻՏԻ ԳԱ՞ ԱՐԴՅՈՔ Ոչ տեր լիներ և ոչ ծառա աշխարհում, Այսպես երջանիկ օր պիտի գա՞ արդյոք. Բոլոր մարդիկ կանգնած մեկ ճանապարհում Այն սուրբ հոգին հզոր պիտի գա՞ արդյոք։ Բոլոր մարդիկ սիրեն եղբոր պես իրար, Մեծը փոքրին շահե, անկեղծ, հայրաբար, Լեռ, բլուր, դաշտ ու ձոր դառնան հավասար, Հարթող գութան, արոր պիտի գա՞ արդյոք: Ջիվանի, ոչ մի տեղ չըլինի կռիվ, Ուղիղ սրտով պահեն մեկմեկու պատիվ. Աշխարհի մեջ լինի մեկ հոտ, մեկ հովիվ, Փրկիչը միամոր պիտի գա՞ արդյոք: ՊԱՂ ԱՂԲՅՈԻՐԻ ՄՈՏ Պաղ աղբյուրի մոտը կանգնած մի աղջիկ, Ձեռքին սափոր լցրած, ջուրն էր անուշիկ, Աչք ու ունքը ղալամով քաշած, գեղեցիկ. Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան, Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։ Պաղ աղբյուրի մոտը, պարտիզում նստած, Ունեին լավ գինի, գառի խորոված. Երգում էին, պարում էին, բոլորած. Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան, Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։ Ման էր գալիս ընկերներով միասին. Կարծես հրեդտակ էր, չէր նա հողածին. Մազերը ոսկեգույն, ճակատը լուսին. Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան, Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։ Ցերեկը անդադար նորան եմ հիշում, Գիշերն էլ երազիս մեջըն եմ տեսնում. Տոչորված ման կուգամ խեղճ, մոլոր, տրտում. Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան, Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։ Ա՜խ, երանի այն ավուր, շատ երանի, Տեսությանը կրկին լինեմ արժանի. Առանց նրան ես չեմ մնար կենդանի. Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան, Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան: 1883 ԽՐԱՏ Կյանքդ բարվոքելու աշխատիր, գիտուն, Ինչ ես թռչունի պես միշտ մտնում թակարդ Հարյուր տարի ապրես, թե հարյուր հիսուն, Վերջդ մեռնելն է, ինչ մտքի ես, մարդ: Եկ, մի ննջիր, քանի կյանքիդ գարունն է, Հիշելի մարդ միշտ մտավոր արթունն է, Անմահ հիշատակը բարի անունն է, Աշխատիր գտնելու, ով երիտասարդ։ Ջիվան, բավ է շրջիս մտատանջ, մոլոր, Օվկիանոս ծովից աշխարհն է խոր, Որչափ հարուստ լինես, որչափ փառավոր, Վերջդ պիտի մնաս մերկ և առանց զարդ: ԱՇՈԻՂՆԵՐԸ Աշուղներից ի՞նչ կսպասեք, գիտուններ, Անգրագետ և անուսում մարդիկ են. Նրանց դուք միք ծաղրիլ, մեծ իմաստուններ, Նրանք էլ ջոկ տեսակ գույնի ծաղիկ են: Աշուղի լապտերը բնական վառ է, Նա շատ բան կտեսնի, մտքով պայծառ է, Ինչ ժողովուրդ աշուղ չունի՝ թշվառ է, Աշուղները ցնծության մունետիկ են։ Ուսման ծարավի են, գիտության կարոտ, Շատի համար մութն է ցերեկը, աղոտ, Բարձր, տաղանդավոր գրողներու մոտ Աշուղները աշակերտ են, փոքրիկ են: Զիվան, աշուղները ամենայն տեղ են, Շատերու վերքերուն ու ցավին դեղ են, Ռամիկ դասի մեջ մեկ-մեկ կանթեղ են, Սիրելի են նրա սրտին, մոտիկ են։ 1900
-
Երեքշաբթի, Մայիս 15, 2008 Որպես գրող իմ դժվարություններն առաջանում են նրանից, որ ի տարբերություն մեր թուրքոցենտրիկ գազեթաչիների, որոնք ջարդերից, արնախում ասիացի բարբարոսներից, կոտորածներից ու մարդկության դեմ կատարած հանցագործություններից բացի ուրիշ ոչ մի բանի մասին չեն գրում, ես՝ հետաքրքրված եմ կյանքի մութ կողմով։ Ես մատնանշում եմ մարդու բնության բացասական կողմերը, բացարձակապես արհամարհելով դրականը։ Հայ մի բանաստեղծուհի զանգահարում է ինձ հայտնելու, որ իր հաջորդ գրքից եկած եկամուտը նվիրելու է Էջմիածնին։ Սիրտս թույլ չի տալիս ասել, որ ես այս բիզնեսում եմ արդեն քառորդ դար ու չեմ լսել երբևէ, որ հայ գրողը երկու ցենտ եկամուտ ունենա իր աշխատանքից։ Մի ընկերոջ նամակից. -եթե իսկապես կարծում ես, որ հայ գրականությունը փակուղի է, ինչու՞ չես դադարում գրելը։ Գրում եմ բացարձակ ոչ գրական երկու նպատակով։ Կռվում եմ ձանձրույթի դեմ ու գտնում եմ ընկերներ։ Ամեն հրատարակված գրքիս հետ գտնում եմ մի ընկեր, երբեմն անգամ երկու, երբեմն անգամ քսաներկու…, թշնամի։ Արա Բալիոզյան
-
Քանի դեռ մեր մեջից արմատախիլ չեն արվել քաղաքական պայքարի այն ձևերը, որոնք պարտադրում են մարդկանց երկիր լքել, դատապարտված ենք հարատև արտագաղթի, մինչև ի սպառ վերացում։ Եթե մեր ինքնանշանակ ղեկավարներին հաջողվի իրականացնել դիվային ծրագիրը, կդառնանք մարդկության պատմության մեջ առաջաին ինքնացեղասպանվածները։
-
Էշի տղության մի անդադար կարուսել Մեզնից յուրաքանչյուրի եղբայրը, հայրը, պապը, կամ ցեղային ուրիշ ավտարիտետ՝ կարող է շարքային էշի տղա եղած լինել իր ամբողջ կյանքում և անգամ սերնդե սերունդ էշի տղերքի ընտանիքներ են եղել ու կան շուրջներս։ Ով այս մտքի հետ համաձայն չէ, թող անմիջապես գիրքս շպրտի լուսամուտից դուրս, կամ վառարանը և այլևս չհիշի անունս բոլորովին։ Նմանն անկասկած երջանիկ մեկն է, շրջապատված միայն սիրելիներով ու կարիք չունի փչացնելու իր տպավորությունները, իր դրախտավայրի նկատմամբ ունեցած։ Սա չի վերաբերում հայերիս միայն։ Շարքային էշի տղերք են բազում ցեղերի, բազում զավակներ անկասկած, բայց տրիբիալ միջավայրերում դա հազարապատիկ անտանելի է, որոևհետև ուղիղ համեմատական էշի տղության սաստկությանը հարգվում է ախպերը, պապան, պապին կամ հոպարը և այդ հարգանքը էշի տղաբար պարտադրվում է հարևաններին, ողջ հանրապետությանը, իսկ երբ էշի տղերքը սկսում են համատարած ղեկավարել՝ բարձրանում է անգամ նրանց միջազգային վարկը ու նրանք երկնել կարող են ու երկնել էն պարբերաբար, ծրագրեր, որոնք պարտադրվել են քեզ, ձագերիդ, սերունդներիդ ու դարձրել կյանքդ, անցյալդ, ներկադ, ապագադ, էշի տղության մի անդադար կարուսել: 2006-07-15, Սթոքհոլմ
-
Հավիտյանս հավիտենից Քանի դեռ սեփական պատմությունդ ու մշակույթդ գիտես ագիտացիայի ու պրոպագանդայի կոմիսարիատի մշակած ծրագրերով ու դպրոց չգնացած տատիների սեփական իմացական ֆիլտրով անցկացրած պատմություններով՝ երջանիկ ես, որովհետև վստահ ես, որ լավագույն ցեղի ներկայացուցիչն ես, ամենաազնիվ, ամենաիմաստուն, ամենաբարոյական առաջնորդներն ես ունեցել, ամենափայլուն ու, ամենակարևորը՝ բարոյական հաղթանակներ ես տարել, իսկ բոլոր անհաջողություններդ բացատրվում են ոչ թե սեփական տկարություններով, տգիտությամբ, ամբարտավանությամբ, այլ ջհուդներով, մասոններով, միջազգային այլ թափթփուկով։ Սրանով է բացատրվում հայի խորը ենթագիտակցությունից բխող համոզմունքը. - Ես լավն եմ ու սխալ լինել չեմ կարող, իսկ մնացյալ աշխարհը չարք է ու ղեկավարվում է դավադրությամբ։ Այսպես երջանիկ էլ կարող ես արածել ու մայել հոտիդ մեջ ամբողջ կյանքդ, մինչև հերթական չոբանի մտքով անցնի հատկապես քեզ մորթել ամենօրյա ընթրիքի համար։ Էդ պահից սկսած սկսում են սասանվել մանկական աշխարհընկալումդ ու համատիեզերական կառուցվացքի վստահ ու անհերքելի երջանիկ իմացությունդ, որովհետև պատահել է մի բան, որ չպետք է պատահեր, համաձայն պրոպագանդայի ու տատիկների պատմածի։ Չէ՞ որ դու լավն ես։ Չէ՞ որ քեզ պետք է հալածեն միայն ջհուդները, մասոններն ու միջազգային թափթփուկը, ոչ բարեպաշտ ու ազնիվ հայերը։ Դու նախկինում էլ ես տեսել, որ գառ է մորթվում ու միշտ իմացել ես, որ ընթրում են անխտիր ամեն օր, մի քանի անգամ նույնիսկ, մանավանդ հայ ջոջերը, բայց միշտ լսել ես, որ նա, ով մորթվում է, հայ չէ, ծպտված ջհուդ է, մասոն, համաշխարհային թափթփուկ կամ նրանց ծախված մի դավաճան, ու այդ պատճառով մասնակցել ես բազմիցս ընթրիքների մեծ ուրախությամբ կամ պարզապես համաձայնել՝ լռելով։ Հիմա քեզ են ուտում, գառնուկ։ Բայց չէ՞ որ չի կարող դա քեզ վերաբերել՝ հավատարիմիդ, երդվյալիդ, անձնազոհիդ ու բազում ընթրիք հրամցրած ու հրամցվածիդ։ Այստեղ վերջանում է մանկությունդ։ Ցավում եմ։ Գոհ եղիր, որ կարդում ես այս տողերը, որովհետև երբ իմ մանկությունը վերջացավ ու շատերինը, ցավակցողներ չգտնվեցին։ Միայն ընթրողներ էին շուրջ բոլորը, ու շատերը անցել են արդեն չոբանների որովայններով։ Կփախչես հեռու ընթրիքի բաժին դառնալուց ու դեռ երկար ժամանակ կմտածես, որ պատահածը թյուրիմացություն է, սխալ, ու կփորձես տարբեր ձևերով փնտրել հոտակից գառներին ու բացատրել ինչն ինչոց է ու կզարմանաս նրանց անտարբերությունից ու հետաքրքրված չլինելուց, որովհետև նրանց մեծ մասը այդպես էլ չի հասկանալու, որ նույն բանը իրենց է սպասում, երբ չոբանները սովածանան սովորականի պես, իսկ քեզ պատահածը կբացատրեն քո ջհուդությամբ, մասոնությամբ, միջազգային թափթփուկին ծախվածությամբ ու դավաճանությամբ, ու դժվար է մեղադրել տխմար մսացուներին ու համոզել, որ այդպես չէ, որովհետև դեռ երեկ դու ինքդ մոլորյալ գառ էիր, իրեն կարևոր համարող մի մսացու ընդամենը, ինչպես նրանք, ու շատ լավ գիտես, որ անսասան է նրանց տգիտությունը, ինչպես քոնն էր։ Դու պարզապես գառ չես այլևս, մի քիչ տեղեկատվությամբ ավելի հասունացած թոխլի ես ու անհասկանալի գառներին, անգամ նախկին ինքդ քեզ, բայց բոլորովին ազատված չես ուտվելուց, որովհետև թոխլու միսն ավելի հյութեղ է և շատ, քան գառինը, իսկ տեղեկատվությունը ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետև ստամոքսով չի անցնում։ Ու հեռանում ես, գառնուկ, ուր աչքդ կտրի ու հայտնվում ես վերջ առաջ ուրիշ հոտում, սարերից ու ծովերից այն կողմ ու մանկական վերջին պատրանքըդ ժողվելով հույս ունես դեռ, որ «գառի օրենքը» գործում է ինչ որ տեղ, որևէ հոտում, եթե ոչ քո։ Շատ արագ պարզում ես, որ նոր հոտի չոբաններն էլ են սովածանում նույն ինտենսիվությամբ ու պահում գառներին հարատև մոլորության մեջ, որ իրենք լավն են, մնացածը վատը, որ չցվրվեն, մնան տեղում ու մորթվելուց չփախչեն։ Սրանց մոտ էլ ես հայտնաբերելու, որ ամեն ինչի մեջ մեղավոր են ջհուդները, մասոնները, միջազգային թափթփուկը, բայց ոչ մի դեպքում իրենք, ու այս երևույթն ինչ որ ժամանակ կստեղծի պատրանք, որ սեփական հոտի մեջ ես, որ չեն տարբերվում հարազատներիցդ, բայց-վերջ առաջ կնկատես, որ այնքան չեն տարբերվում, որ քեզ էլ են համարում միջազգային թափթփուկ, իրենց կեղեքող, որովհետև օտար հոտից ես։ Այստեղ իհարկե ավելի փորձված ես ու ավելի շուտ ոտքերդ շարժելու հնարավորություն ունես, երբ ընթրվելու հերթը հասնում է քեզ, որովհետև միջազգային թափթփուկ պատժելու մեխանիզմը նույնն է բոլոր հոտերում՝ դրանցից բխող բոլոր տխուր հետևանքներով ու բացատրությամբ մնացյալ գառնուկներին, որ էս ջհուդը, էս մասոնը ու միջազգային թափթփուկը լափում ենք ոչ թե անդադար սոված լինելուց ու գիշատիչ բնույթից մեր, այլ պատիժ որպես՝ ցեղային ավանդույթները ոտնահարելու համար։ Այդ ժամանակ ես հայտնաբերում, որ ցեղային միակ ավանդույթը աշխարհի բոլոր հոտերում անփոփոխ նույնն է ՝ ձայնդ կտրիր, մի մայիր ու սուս-փուս լափվիր։ Այդ ժամանակ վերջանում է ուրախ պատանեկությունդ, ու դառնում ես հասուն նոխազ, բայց դրանից ավելի են բարդանում գործերդ, որովհետև բարձր է գնահատվում նոխազի միսը քավության շուկայում։ Ու այդ ժամանակ առաջին անգամ խլինք ուղեղումդ կառաջանա միտք. - Էս բոլոր հոտերում անխտիր լափում են գառներին ու կարծես հենց էդ նպատակով էլ պահում են։ Հենց էս նախադասությունն արտասանում ես, առաջանում է մի նոր միտք, որն է. - Էդ ի՞նչ են անում, որ պահում են։ Գառն է նրանց պահում իր մսով։ Գառն արածում է ազատ, որտեղ խոտ կա, էս չոբաններն ասում են, որ իրենք են պահում գառներին։ - Խոտով չեն պահում, գայլերից են պահում,- առարկում է մայրիկին ու հայրիկին, տատիկներին ու հորաքույր-մորաքույրներին աննախապայման սիրող ներքին գառնուկս, որին հասցրել եմ մի լավ կարգի հրավիրել վերջերս, վերջապես նոխազ եմ արդեն, բայց միեւնույնն է նա ինձ ոչ մի կերպ չի լքում ու ամենասխալ տեղերում միշտ հայտնվում է ու համը հանում։ - Ի՞նչ արած,- հառաչում է նոխազս,- եթե գայլերից չենք կարողանում պաշտպանվել ինքներս, հարկավ հանդուրժել է պետք ինչ որ բան։ Խոտն էլ իրենք չեն աճեցնում, բայց մենք էլ չենք աճեցնում։ Մենք ունենք միայն մեր միսն ու մտքերը, որ ոչ մեկին պետք չեն, անգամ մեզ, որովհետև միայն հարցեր են առաջացնում՝ ոչ պատասխաններ։ - Գառնու՜կ. Իսկ ի՞նչ ունեն չոբանները։ Մենք միս ունենք։ Նրանք ի՞նչ ունեն։ - Նրանք ունեն մեզ մոլորյալներիս ժողովելու ունակություն և շներին, որոնք մեզ պաշտպանում են գայլերից: - Հաա՜, կարծես հասկացա։ Իսկ ո՞վքեր են գայլերը, գառնուկ։ Ես դրանց երբևէ չեմ տեսել։ Ես դրանցից միայն վախեցել եմ, ու պաշտպանել են ինձ միայն շները, ես չեմ մասնակցել որևէ ինքնապաշտպանության։ Գառնու՜կ, իսկ ո՞վ է աճացնում խոտը։ - Չգիտեմ։ Ոչ ոք չգիտի հոտում, որովհետև լավ պաշտպանված ենք գայլերին հանդիպելուց և ավելորդ հիմարություն իմանալուց։ Խո՞տը։ Ի՞նչ իմանամ, ես մի գառնուկ եմ ընդամենը, որին դու պոկեցիր հոտից, որտեղ միայն արածել ու մայել էր։ Դու ես նոխազը։ Դու գտիր պատասխանները։ Այդ ժամանակ է, որ որոշում ես պարզել, թե ովքեր են գայլերը և ով է աճեցնում խոտը, որովհետև ուզում ես սրտանց պայմանավորվել վերջապես գայլերի հետ, որ միսդ հանգիստ թողնեն ու եթե գտնես խոտ արտադրողին, հնարավոր է այնպես պայմանավորվել, որ մի քիչ շատ արտադրի, որ գայլերին էլ հերիքի, չոբաններին էլ, շներին էլ, գառներին էլ, որ էլ միս ուտել չլինի, որովհետև հարատև անփոփոխ ոչխարային բնույթդ ասում է, որ միս են ուտում ոչ թե սիրով, այլ ծայրահեղ կարիքից ու հիվանդությունից ու եթե բուժվեն ու բավարար խոտ ունենան՝ աշխարհում կտիրի խաղաղություն ու համընդհանուր սեր։ Այդ ժամանակ է, որ առաջին անգամ մտքովդ անցնում է վերջապես, որ նմանատիպ հարցերի պատասխանները չկան հոտերում, կան գուցե միայն չոբանական-շնային գաղտնի ծառայություններում, բայց քեզնից խնամքով թաքցվում են, ու գնում ես ջհուդներին, մասոններին, միջազգային թափթփուկին ու դավաճաններին գտնելու ու նրանց տալու հարցերդ, ոչ բոլորովին այն պատճառով, որ դուրդ գալիս են, կամ եսիմ ինչ, այլ բացառման բացառման սկզբունքով. - Էս կողմերում չգտանք, նայենք մյուս կողմերը։ Այն, որ խիստ շահագրգռված ես, չպետք է զարմացնի որևէ մեկին ու կասկած չպետք է առաջացնի, որովհետև շատ բնական է, որ չի ուզում կորցնել ոչ մի գառ միակ բանը, որ ունի՝ սեփական միսը, ոչ աննպատակ, համենայն դեպս, եթե սարսափելի անձնազոհն եք ու դեմ չեք հանուն հոտի կորցնել սեփական միսը։ Կգտնես վերջապես նրանց բոլորին կամ նրանց, ովքեր իրենց այդպես են անվանում կամ նրանց են այդպես անվանում ուրիշները։ Կընդունեն քեզ սիրով, մսիդ ապահովությամբ ու հալածանքովդ խիստ անհանգստացած, բայց անմիջապես կնկատես նմանությունները սեփական և ուրիշ հոտերի հետ, երբ ծանոթանալը կսկսեն գառնի-գեղարդով-մատենադարանով, իսկ գիշերը կհրավիրեն ընթրիքի՝ ցեղասպանության զոհերի հիշատակին վառվող անմար կրակի վրա եփած, սեփական հոտից ընտրված գառի միս - մատաղ ուտելու։ Այդ ժամանակ է, որ ծառս կլինես լեռնային վայրի խոյի նման, կեղջերահարես կաթսան, կպատռես հզոր եղջյուրներովդ շների փորերը, սմբակներովդ կհարվածես չոբանին ու կըգցես նրա վրայից յափնջին ու, օ՜ զարմանք, առաջին անգամդ կյանքումդ կտեսնես գայլին՝ գառան մորթը վրան քաշած։ Ու սարսափահար կփախչես սարերը, կխոյանաս, կխոյանաս մինչև բարձունքները ու կնկատես, որ լեռնային տարբեր արահետներով դեպի գագաթներն են խոյանում տարբեր հոտերից ծառս եղած խոյերը՝ մեկը՝ ջհուդ, մյուսը՝ հայ, մյուսը՝ շվեդ, էն մեկը՝ թուրք և ուրիշ հազարներ։ Կփորձես մայել ու առաջին անգամ բերանիցդ դուրս կըգա լեռնային խոյի ցածր բարիտոն, խռպոտ բառաչը. - Դուք ու՞ր եք փախչում, ինչի՞ համար։ - Մեր բոլորի հովիվները գայլեր դուրս եկան։ Մեզ լափում են, փախչում ենք սարերը։ Դու էլ ես նույն վիճակում։ Բարձրացիր պարզապես սարերը, գագաթները, ու շունչ քաշելու անգամ մի կանգնիր, մինչև տեղ չլինի էլ գնալու։ Շները վազում են հետևներիցս ու բազում են,- բառաչեցին խռպոտ խոյերը բոլոր կողմերից։ *** Առաջին բանը, որ գագաթին նկատեցի՝ շունչս մի կերպ տեղը բերելուց հետո, այն էր, որ մոլորակը պտտվում է իր առանցքի շուրջը, վայրկյանում 8 կմ արագությամբ։ Հետո տեսա, որ կատաղի արագությամբ, հետևից մրրիկ բաձրացնելով, պտտվում է արևի շուրջը։ Հետո տեսա, որ արևը անըմբռնելի արագությամբ պտտվում է իր սեփական առանցքի շուրջը, իսկ երբ նկատեցի, թե ինչ պտույտի մեջ են մնացյալ մոլորակներն իրենց լուսիններով, ու այս ամենը միասին իրենց առանցքի շուրջը ու էլի ինչ որ նմանատիպ երկնային կառույցների, այդ կառույցները, իրենց հերթին պտտվում են ինչպես ասես, իրենց մեջ, ու մեր շուրջը ու մեր մեջ ու մենք իրենց մեջ ու շուրջը ու ոնց ասես… Սիրտս խառնեց սարսափելի այդ միջգալակտիկական կարուսելից ու հետ տվեցի անմիջապես ներքևում մնացած աշխարհի վրա, ոչ արհամարհանքից, այլ գրավիտացիայի պատճառով։ Այն ժամանակ վերև հետ տալ դեռ չէի սովորել, էլ չեմ ասում՝ հետ չտալ։ Այդպես քըթից-բերանից, բխկ-բխկալով հետ տվեցի այնքան ժամանակ, մինչև դուրս եկավ միջիցս հոտերում կերած գառան մսի վերջին կտորը։ Հինգ հազար տարի անցավ այդ օրից, մինչև առաջին անգամ ուղիղ կանգնեցի ոտքերիս վրա ու նայեցի ներքևում ամպերի մեջ կորած աշխարհին։ 7000 տարի հետո նայեցի շուրջս ու տեսա, որ ամեն գագաթին կանգնած է մենության մեջ քարացած մի խոյ՝ ինչ որ հոտից սերած այնքան վաղուց, որ բոլորովին կարևոր չէ այլևս։ Խոյը խոյ է։ 10000 տարի հետո կսլանա կողքովս մի վառվող երկնային մարմին, ու նրա ուղեծիրը դիտելով կհաշվեմ վերջապես, որ ամենաարագը լույսը չէ, այլ մագնիսական ալիքը ու անմիջապես կհեծեմ կողքովս անցնող մեկը և մի ակնթարթում կհայտնվեմ դիմացիս գագաթին կանգնած ու վերջին մի քանի հազար տարին ինձ անթարթ նայող խոյին։ - Դու հա՜յ ես, հա՜յ,- բառաչում եմ։ Նայում է աչքերիս մեջ, ժպտում է թեթև ու առանց բառաչի, հայացքով սևեռուն, բառ առ բառ, մտքից միտք է նստեցնում հեռավորության վրա եղբայրս. - Ապրես, որ հայտնաբերեցիր ալիքը, բայց խոսելու համար կարիք չունես դես ու դեն թըռչելու և բերանով քամի անելու, բավարար է նայես աչքերիս ցանկացած հեռավորությունից։ Այն, որ հայերից ես սերում, չեմ կասկածում, որովհետև ալիքը հայտնաբերելուն պես փոխանակ թռնեիր տիեզերքի ծայրը, թռար մի ուրիշ հայ գտնելու։ Հայ չեմ, սիրելիս: Ոչ այլևս։ Ես խոյ եմ և դու էլ ես խոյ, և բոլոր գագաթներին կանգնած են անշարժ քարի պես մեր եղբայր խոյերը, տարբեր հոտերից, բայց միևնույնն է՝ խոյ։ Ծանոթ են ալիքին, մտքի լուռ տեղափոխման ու ամեն ինչի, բայց հազարամյակներով չեն շարժըվում, որովհետև էս կողմերում աչք թարթելն անգամ հղի է ներքևի հոտերում ցունամիներով ու ջրհեղեղներով ու ինչով ասես։ Ամեն առավոտ, արևածագին, աճում է քեզ անհրաժեշտ մի բուռ խոտը, որտեղ որ կանգնած ես, գայլերն այստեղ չեն հասնում և չեն հասնում նրանց սեփական ցեղից այլասերված շըների ոհմակները, որովհետև աներևույթ ես դու նրանց համար վաղուց, որովհետև տեղաշարժվել կարող ես հանգիստ, ալիքների վրա, անծայրածիր տիեզերքներում ու լինել անգամ միաժամանակ ամենուր։ Որովհետև անմահությունում ես, խո՜յ, և մեկ է այստեղ հովիվը, ժողովողը, արև ծագեցնողն ու խոտ աճեցնողը, և դրա դիմաց միս չի պահանջվում, հավիտյանս հավիտենից… Սթոքհոլմ, 2005-10-28
-
Նախանձում են Նախանձը որպես հայ և ընդհանրապես հասարակությունը քայքայող հիմնական երևույթներից մեկը նկարագրելու փորձ հաճախ եմ սկսել, բայց չեմ կարողանում ավարտել։ Այս խոցը հայերիս մեջ (ուրիշների էլ, բայց իրենք թող առայժ լացեն իրենց լացերը) հասարակական, քրոնիկ, սուր վարակիչ հիվանդություն է, բարձիթողի վիճակում, և չի ստացվում բուժումը, որովհետև երևույթն ունի իրեն հատուկ, շատ հատկանշական պաշտպանական մեխանիզմ։ Եթե նախանձվող օբեկտը հայտնի մարդ է, հասարակական բարոյականությունը թույլ չի տալիս նրան իջնել մանր-մունր ճղճիմ արարածների մակարդակին ու արժանի հակահարված տալ գարշելիներին։ Նման արարքը կարող է հայտնի մարդուն ավելի հարվածել հասարակության աչքում, քան նախանձների նյութած դավադրությունը, բամբասանքն ու բանսարկությունը։ Եթե օբեկտը հայտնի չէ, հասարակավ պաշտպանվելու համար հալածումից, ստիպված է բարձրաձայն թվել սեփական արժանիքները, որպեսզի կարողանա հիմնավորել իր մեղադրանքը նախանձին ներկայացված, հակառակ դեպքում չի հասկացվի, թե կոնկրետ ինչի համար է նախանձվում։ Սա հասարակական փակուղի է, որովհետև պաշտպանություն ստանալու փոխարեն անմիջապես պիտակվելու է որպես մեծամիտ։ Արժանիքներն, ինչպես գիտեք, հասարակությունն է գնահատում, եթե իհարկե կա արժանավայել ու գիտակից հասարակություն կողքդ, իսկ եթե ոչ, մի բողոքիր նախանձից։ Գոհ եղիր, որ ողջ ես ու համակերպվիր բանսարկությանը, որպես կյանքի նորմ։ Ձեր վիճակում հայտնված շատերը ողջ չեն։ Կարծում եմ էլի չեմ կարողանալու արտահայտվել ինչպես հարկն է, որովհետև դեմ եմ առնում կրկին էն սահմանին, որից հետո սկսում ես աշխատել նախանձ կերակրելու համար, ոչ երևույթը նկարագրելու։ Ուզում եմ բավարարվել հարցը դնելով պարզապես ու վըստահելով ընթերցողներիս մտավոր ունակություններին։ Կասկած ունեմ նաև, որ հասարակական ախտերը բուժել կարող է հասարակությունը միայն, ոչ որևէ բուժակ, իր մեջ վերլուծելով ու արմատախիլ անելով այն, ինչ հիվանդություն կհամարի։ Մի բան հարկավ կավելացնեմ վերջում, որովհետև պայծառ մի օրինակ է, ուսումնասիրության արժանի ու միշտ գալիս է միտս, երբ նախանձից եմ խորհում։ Մի առիթով բողոքեց Աշոտ Նավասարդյանը ներկայիս մեր հայրերից մեկին, որ իրեն մեկուսացնում են անընդհատ քաղաքական պրոցեսներից, ու նա չի կարողանում հասկանալ, թե ինչու։ - Նախանձում են, Աշոտ ջան, նախանձում են։ - Ինչի՞ս են նախանձում։ - Դու ունես քաղաքական անբասիր անցյալ ու տասը տարուց ավել նստել ես բանտում, հայրենիքիդ համար։ Նախանձում են, Աշոտ ջան, ուրիշ պատճառ մի փնտրիր։ Նախանձում են։ Ես կյանքումս ավելի շվարած դեմք դեռ չեմ տեսել, քան այդ օրը։ - Ա՜յ քեզ բան։ Է նախանձում են, թող մի տասը տարի բանտ նստեն։ Սթոքհոլմ, 2005-10-24