Jump to content

Vahe Avetian

Forumjan
  • Posts

    865
  • Joined

  • Last visited

Everything posted by Vahe Avetian

  1. Shnorhakalutyun Nkarich, jshgrit es ymbrnum asatss, nkatum mghich ujy, vory stipum e indz sharunakel ashkhatanqs. Bravo hin uzbeknerin. Imastun joghovurd en eghel anshusht. Jermoren, vahe
  2. Երբ փոսում ես Աղբը պետք է մաքրել, միջակությունը մերժել, իրականությունից վախը՝ բացահայտել։ Այսպես չվարվող հասարակությունը դատապարտված է։ Երգիչը երգում է զվարճացնելու համար, ծաղրածուն ծիծաղեցնում է, իսկ գրողը գրում է անգամ երբ նրա գրածը ոչ զվարճացնում է, ոչ ծիծաղեցնում ընթերցողներին։ Քննադատության իմաստը (գրականությունը քննադատություն է) հակասությունների բացահայտումն է։ Երբ փոսում ես, դադարիր փորելը։ Սոկրատեսը դատապարտվեց մահվան, որովհետև բացահայտում էր իր հայրենակից աթենացիների ամբարտավանությունը։ Աթենացիք, որոնք իրենց ոսկե դարի գագաթնակետում էին (5-րդ դար մեր թվարկությունից առաջ) միավորվեցին նրան հավերժ լռեցնելու գործում։ Նրանք մեծամիտ ու ամբարտավան էին Սոկրատեսի փաստարկները տեսնելու և սեփական սխալներն ընդունելու համար, այդ պատճառով ընթացան մերժողականության ու քայքայման երկարատև ուղղով և այլևս ոտքի չկանգնեցին։ Նրանց ջաղջախեցին հետամնաց բարբարոս հռովմեացիք, մակեդոնացիք ու թուրքերը։ Սոկրատեսից հազար տարի անց, մեր մեծագույն պատմիչները Խորենացին ու Եղիշեն (մեր թվարկության 5-րդ դար) զգուշացրին հայերին ինքնաոչնչացման ճանապարհին լինելու մասին ու նրանք նույնպես արհամարվեցին։ Այն ինչ պատահեց հույներին, պատահեց նաև մեր հետ։ Շարունակեք եթե կուզեք պաշտպանել ձեզ քննադատությունից, մեր պարտությունները, ողբերգություններն ու ներկա դժվարությունները բացատրելով ու պատճառաբանելով պատմությամբ, աշխարհագրությամբ ու սոցիալական վիճակով, բաներով, որոնք դուրս են մեր հսկողության ոլորտից։ Շարունակեք եթե կուզեք փորել փոսը… Արա Բալիոզյան, Կանադա Անգլերենից թարգմանեց Վահե Ավետյանը
  3. Ներկայացնում եմ սիրելի ուսուցիչ Երեկ հերթական անգամ վռնդվեցի մի ֆորումի գրական բաժնից, որտեղ ինձնից ավելի կարդացել են միայն Եղիշե Չարենցին, բայց ընթերցողների նման հոսքի կեսի պահպանման շնորհիվ Չարենցն էլ կպարտվի գրական այս մրցավազքում, որն այնքան կարևորվել է դարում այս, ըստ ոմանց բարձր տեխնոլոգիական, իսկ ընդ իս՝ ինդուստրիալ աշխարհում, մեր դեպքում ագրարային, բայց ամեն դեպքում ֆեոդալիզմի: Ներողություն Եղիշ, բայց սա է իրողությունը։ Հոսով եմ, որ հենց այս պահին չկամեցողներս ու ինթերնետում ինձ հայհոյողները կվազեն, կբացեն Չարենցի էջերը, ինտենսիվ, օրական մի քանի անգամ, որ Չարենցը ինձ կրի. «Արարա՜տ հուփ տուր…» Չեմ կարող չխոստովանել, որ դավադրությանս նպատակն էլ հենց դա է, որովհետև ստիպված կկարդան Չարենց, այսինքն այն ինչ գրում է Եղիշը, ես ընդամենը կրկնում եմ, ուրիշ ձև տալով ընդամենը. չէ՞ որ նա իմ ուղուցիչն է, կամ ասենք ուսուցիչներից մեկը։ Փակեցի ֆորումը ուրախությամբ, նպատակին հասած գիտնականի նման, որին հաջողվել է լաբորատորային փորձը։ Դա իմ հետ պատահում է անընդհատ, բայց ես չեմ հոգնում երբևէ ու միշտ հետաքրքրված եմ նոր փորձեր անելով, երևի այն պատճառով, որ իմ ամենասիրելի մասնագիտությունն անասնաբույժն է այնուամենայնիվ։ Ինչպես ձեզ հայտնի է վաղուց սիրելիներս, ես գիտնական անասնաբույժի որոկավորում ունեմ։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել գիտնական բառի վրա։ Ֆորումը փակելուց հետո ստուգեցի մեյլս, որտեղ հայտնաբերեցի մի ուրիշ ուսուցչիս ստեղծագործությունները, որոնք ամեն անգամ գալիս են որպես լրացում այսօրվա խոհերին։ Այս երևույթը ես անվանում եմ հայ գրողնորի տրանսցենդենտալ, տրանսկոնտինենտալ ու տրանսժամանակահատվածային մեդիտացիա, որը սկսել է Մեսրոպ Մաշտոցից, շարունակվում է այսօր։ Այսպես խոսել ու խոսում են իրար հետ հայ գրողները, բոլոր ժամանակներում, բոլոր վայրերից։ Ոմանք կասեն Վահեն գիժ է, նա խոսում է Մաշտոցից սկսած բոլոր գրողների հետ, ինչին անվարան կպատասխանեմ, որ համաձայն եմ գժությանը, որովհետև ո՞վ կգրի հայերի նման տխմար ու ամբարտավան ցեղախմբի համար գժից բացի, բայց չեմ համաձայնվի բոլորի հետ, որովհետև հայ գրողների շարքերը լեցուն են թսաններով, որոնց բարևել անգամ չարժէ։ Նրանք միշտ ստվար գլխաքանակով լցրել են արքունիկներն ու գրողների միությունները։ Ներկայացնում եմ սիրելի ուսուցիչ ու հայր Արա Բալիոզյանի մտքերն այս ամենի կապակցությամբ՝ թարգմանաբար անգլերենից։ Հարցեր/Պատասխաններ - Ինչի՞դ է պետք գրելը ապուշների համար, որոնք վիրավորում են քեզ։ Խելացի ընթերցողներն իմ կարիքը բոլորովին չունեն։ Նրանցից շատերն հավանաբար ինձնից անհամեմատ խելացի են, որովհետև լռել են վերջնականապես, որովհետև մեր վիճակն համարում են անհույս, և ոչ մի քանակի փաստարկ չի կարող փոխել որևէ մեկի մտածելակերպը։ Խելացիների մի մասը լռում է պարզապես այն պատճառով, որ թքած ունեն ընդհանրապես։ Ես իմ անձնական պատճառն ունեմ գրելու։ Բոլոր տխմարների պես, ես էլ էի ձևանում, որ ամեն ինչ գիտեմ երբ երիտասարդ էի, այն դեպքում, երբ իրականում ոչինչ չէի անում բացի պրոպագանդայի աղբը վերամշակելուց։ Ոչ ոք չի մնում հավերժ երիտասարդ։ Ուշ թե շուտ, և ես հուսով եմ, որ իմ օգնությամբ դա կլինի ավելի շուտ, քան ուշ, տխմարները կաճեն իրենց ներկա վիճակից ու կդիմակայեն իրականությունը։ - Ինու՞ ես ենթադրում, որ նրանք բավարար հասուն չեն: Ես չեմ դատում մարդկանց իրենց քրոնոլոգիական հասունությամբ, այլ հոգեբանական: Պրոպագանդան չի տանում մարդկանց սխալ ճանապարհով։ Այն նրանց հիմարացնում է։ Մեր մամուլը Աղբ նորությունների փոխարեն Դրյու Քուրտիզի «Դա նորություն չէ՝ աղբ է, կամ ինչպե՞ս է հանրային լրատվությունը փորձում ներկայացնել աղբը որպես նորություն» գրքում կարդում ենք հետևյալը. - Բոլորը պահանջում են իրական լրատվություն, բայց իրականում ոչ ոք չի ուզում այն։ Դա բացատրվում հարկավ նրանով, որ մարդիկ նախընտրում են հնարվածքը փաստից, երևակայությունն իրականությունից։ Ամերիկահայ մեր մամուլն այսօր վերահսկում են քաղաքական կուսակցությունները, կամ մեծ քանակի դրամը՝ մի խոսքով պռո- էսթաբլիշՄԵՆԹը։ Ո՞վ է խոսում անտեր շան մասին։ Ոչ ոք. հավանաբար այն պատճառով, որ մնացյալ կազմակերպությունները զբաղված են այս, կամ այն սուրբ գաղափարի համար դրամահավաքով։ Յուրաքանչյուր հաջորդ օրը ստանում եմ ծիծաղելիորեն պաշտոնական բլանկի վրա տպված նամակ, որն անխուսափելիորեն վերջանում է հերթական ընկեր Փանջունու կուսակցական գծի արդարացիության հաստատումով ու անփոփոխ կոչով՝ մի քիչ դրամ ուղարկեք։ Ենթադրում եմ, որ ամեն մի անտեր շան վզին նստած է երկու առնվազն բարձր դասի շուն բարեգործական մեր բոլոր բիզնեսներում։ Հաջորդ անգամ հայրենիքում որևԷ սուրբ գործի համար դրամահավաքի մասին կարդալուց, փորձեք ճշտել, եթե կարող եք, թե որքան դրամ գնաց խորը գրպան, որքանը «բարեգործության»։ Մենք դրամահավաքում ենք ինչի համար ասես, բացառությամբ մեկ բանի՝ հետաքննող լրագրության։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև նախընտրում ենք աղբը, նորությունից։ Ի՜նչ սրտնեղած են եղել խեղճ հռովմեացիք… Ձեռիկ ձեռիկ Ձեռից ձեռ, Քարից ցեխից Քթից վեր Պատ մի շինեցի Ու ետ կանգնեցի, Դադրած նայեցի, Տեսա, Հաղթեցի …, Ներողություն սխալվեցի, Հիացա՜։ Ի՜նչ սրտնեղած են եղել խեղճ հռովմեացիք… 11.08.2007, Վաշինգտոն Դա է պատճառը Զրուղակիցս 65 ամյա վրացի երգիչ է, որը սրտնեղած բողոքում է վրացիների պատմության խեղաթյուրման միջազգային դավերից, ու վերջացնում միտքը «պեդարաստ Օրջոնիկիձեն հարավային Վրաստանի տարածք Լոռին նվիրեց Հայաստանին» նախադասությամբ։ Հպարտ արիացին, կամ զըռ բոշ գեղացին, ինչպես կկամենաք, քլթքլթաց մեջս մի պահ, հիշեցնելով ինձ կրկին անգամ, որ նացիզմը սուր վարակիչ, քրոնիկ հիվանդություն է, որը սպորավորվում է օրգանիզմում, բայց չի բուժվում։ Բավարար է հիվանդության կրկին մոլեգնման համար նպաստավոր պայման ստեղծվի, որն է մի երկու սերունդ արհեստականորեն տգիտացնելը, այն կվերածնվի։ - Որտեղի՞ց գիտես այդ ամենը բատոնո Դաթո: - Մեր պատմությունից Վահե ջան։ Խոսակցության ամբողջ ընթացքում պահպանվեց վրաց հայկական, դիվանագիտական, բատոնո-ջան դիմելաձևը։ - Մեր պատմությունն այլ բան է ասում, ավելի ճիշտ այն ինչ լվացել են գլխիցս ներս ծնածս օրվանից։ Ըստ մերոնց, Վրաստանը Հայքի մի մասն է, հայոց Բագրատունիներից քիչ հեռացած Բագրատիոնի մի աննշան ընտանիքի տնօրինությամբ, ձեզ մենք ենք մկրտել ու այբուբեն տվել։ - Սու՜տ է Վահե ջան, մեր թագավորները վրացիներ են, մեր այբուբենը ստեղծել է չգիտեմինչաձեն, մենք շատ հին ազգ ենք, թուրքիայի ամբողջ հարավը մերն է եղել: - Իհարկե սուտ է բատոնո Դաթո, բայց դա չի նշանակում, որ վրացականն է ճիշտ։ Ես բազում պատրվակ ունեմ կարծելու, որ պատմությունները սուտ են ամենուր, բրեյնուշինգ են, որովհետև բացառապես արտադրվել ու արտադրվում են միապետների մահազդու հսկողությամբ, հետևաբար ազդեցությամբ, հետևաբար ամբողջովին խեղաթյուրված են և որպես այդպիսին՝ սուտ։ - Հա՜, երևի ճիշտ ես Վահե ջան։ - Կարող եմ սխալվել էլ բատոնո Դաթո, բայց ոչ համենայն դեպս այնպես, ինչպես կամենում են, որ սխալվեմ միապետները։ Լռում ենք մի պահ։ - Ես հերքել ու հերքում եմ սեփական ցեղիս պատմությունն ամբողջ, ոչ այն պատճառով, որ ուզում եմ, կամ կորդեգրեմ երբևէ, որևէ ցեղի պատմություն։ Նույն սխալը երկրորդ անգամ կրկնելը հիմարություն է։ Ինձ ավելի հարմար է սուտ համարել բոլոր ցեղերի պատմություններն ամբողջովին։ Այ հենց հիմա, էս պահից, այս վարկյանին ու այս հանգամանքները հաշվի առնելով ինչպե՞ս ապրենք խաղաղ բատոնո Դաթո։ - Դժվար թե լինի։ - Ես էլ եմ վախենում, որ չլինի, բայց լավ կլիներ եթե լիներ բատոնո։ - Եսել կուզոնայի, որ լիներ Վահե ջան, բայց մեզնից բան չի կախված։ - Եթե կախված չի, ինչու՞ են նեղություն քաշում այդքան ու բրեյնուոշ անում մեզ պատմություններով։ Ուրեմն մեզնից է կախված։ Նրանք դա հասկանում են, մենք չենք հասկանում։ Սիրով բրեյնուոշվում ենք, որովհետև բրեյնուոշինգը կոմպլեմենտար է ու եսը շոյիչ։ Սիրում ենք, երբ մեզ սիրում են։ Սիրո կարոտ ենք հավանաբար, երևի սեր չենք տեսել կյանքում, կամ ավելի վատ, գիտենք, որ սիրելի չենք, ավելին՝ գիտենք, որ սիրելու բան չենք։ - Ո՞նց անենք լավ, Վահե, ո՞նց անենք որ Վրաստանում ապրող հայերը վրացերեն սովորեն։ Չէ՞ որ մի քանի սերունդ ապրում են Վրաստանում արդեն: - Հայերեն սովորեք։ - Հայերը փոքրամասնություն են Վրաստանում Վահե, նրանք պետք է սովորեն վրացերեն։ - Այդպես չկարծեցին ֆինլանդացիները, որոնց երկրում ապրում է ավելի սակավ փոքրամասնություն, քան հայերն են Վրաստանում։ 95%-ը սովորեց շվեդերեն, դարձրեց նրանց լեզուն երկրի երկրորդ պետական լեզուն ու երեք սերունդ արդեն մանկապարտեզներից սկսած սերտում են 5%-ոց փոքրամասնության լեզուն։ Այսօր ոչ միայն այդ 5% է խոսում ֆիններեն, այլ հարևան Շվեդիայում ապրում է մոտ կես միլյոն ֆինլանդախոս։ Այդ երկրների բարի դրացիության մասին հայտնի է ամենուր, ինքդ բազում անգամներ եղել ես այնտեղ համերգներիդ ժամանակ, տեսել ես։ - Հա՜ Վահե ջան, հիշում եմ։ Ինչ արտասովոր ցեղեր են դրանք։ Ի՞նչպես են կարողացել այդպիսի հաջողություններ ունենալ։ Նրանց բախտը բերել է։ Լավ հարևանություն ունեն, տես ովքեր են մեր հարևանները։ Նա հայերին էլ նկատի ունի վստահաբար, չնկատեց պարզապես, որ ենթագիտակցական մակարդկում մատնեց իրեն, բայց բարեկիրթ է, պահպանում է սահմանները ուղղակի հանդիմանությունից խուսափելու համար։ - Բախտները բերե՞ց, թե՞ խելացին են։ - Դե մենք էլ հիմար չենք։ - Բա ի՞նչ ենք։ - Տո եսիմ է՜… - Եսիմ։ Ես էլ չգիտեմ, բայց ֆինները գիտեին։ Եթե մենք էլ ենք խելացի, ի՞նչու չգիտենք, կամ ինչու՞ խելացիներից չենք սովորում։ Պատմությունն ասում է, որ մենք ենք խելացին, մնացյալը հիմար են։ Դա է պատճառը: 11.08.2007, Վաշինգտոն
  4. Եթե Արամիս անվանվող «քաջն» ինձ կրկին անգամ հեռացնի այս ֆորումից, չեմ կարողանա հայտնել երախտագիտությունս ու սերս բոլոր նրանց ովքեր կարդացին ստեղծագործություններս, ում հետ կիսեցի այստեղ հույզերս, անհանգստություններս, այդ պատճառով անում եմ դա նախորոք։ Վստահեցնում եմ, որ մղիչ ուժս միշտ կենարար սերն է եղել ցեղակիցներիս նկատմամբ։ Անկախություն (երջանկություն) ձեզ։ Վահե www.vaheavetian.org www.vernatun.org
  5. Statistika tvoego je foruma govorit obratnoe. Dazhe ti ne mojesh ignorirovat' i periodicheski zaxodish sjuda i pishesh Dokazhi mne obratnoe, ne pojavljajsa v moix stranicax bolshe. Ja zhe ne interesen, mojo merzkoe zhuzhanie ne dostojno zhe tvoego cennogo vnimanija. Ignoriruj menja esli mozhesh. V chjom zhe delo, perestan' govorit' i vsjo. Trudno? Pravda v glaza kolit? Tochno kak Robik i Serjik. Oni tozhe ne mogut viderzhat pravdu, ne kapabel'ni slovu slovom otvetit' i v tjurmu menja xotjat uprjatat'. Ti dostojnoe pokolenie komsomolcev, mentov i chekistov. Vlast' u tebja v rukax, virtual'naja tjurma, tochno kak u Robika i Serjika. Ne mozhesh slovom slovu otvetit' i grozishsja menja zabanit', uprjatat' ot ljudej to bish, v tjurmu sazhat. V chjom delo Aramis, vperjod. Ja dazhe ne ispugalsja nastojashchej tjurmi chekistov i prodolzhaju to chto delal za poslednie 20 let ne perestavaja. Neuzheli ti dumaesh chto menja ispugajet tvoja virtualnaja tjurma? Pokazhi xrabrost',muzhestvo nakonec - virual'nij, bezimjannij, prjachushisja v nete geroj... Eto zhe ochen xrabrij postupok rugatsja s rastojanija, ne vidavav nastojashego imeni, cheloveka ktorij podpisivalsja za kazhdim svoim slovom, svoim imenem, i vistavljal lico svojo na pokaz vsem. A ti govorish litsa u tebja net... Gde zhe tvojo lico Aramajis, pokazhi ego, "pokazhi lichiko Gjulchitaj...."
  6. Menja neodnakratno iskljuchali iz forumov, i s etogo foruma v tom chisle, za to chto ja upotrebljal "necenzurnie" slova. Administratori schitali chto ja oskorbil togo ili inogo. Pochemu to nikogo eshchjo ne iskljuchali za oskorbitel'nie slova po otnosheniju menja. Vot teper vi, dorogoj i mnogouvazhaemij Aramis, Atos, Portos, Dartanian ili kak tam vas velichajut - mraz', poddonok, predatel' i tak dallee..., tak vi menja nazivaete tolko v odnom pisme vashom. Interesno poschitajut eto za oskorblenie administratori ili net? U menja tolko sportivnij interes. Sovershenno ne xochu chto bi vas iskljuchali. Vi takoj zabavnij, i mne tak nravitsja vasha virtualnaja jarost' Da ladno, bog vam sudja. Ja ne serjus' na slabix i bolnix, ljudej ktorie travmirovani vekami, da i sejchas po staroj traditsii tsiganstvujut po vsemu svetu... Chto s takix vzjat? U nix tolko xvataet duxa po internetu rugat' pisatelja, ktorogo Armjanskie samozvantsi v tjurmu sozhajut v Armenii, prodazhnie shpioni i agenti chekistov i ostalnix razvedok dashnaki v glendele... Fenomen Mos;ki ja nazval bi. Poka eti derutsja komandoj protiv odinokogo cheloveka, Mos'ka tozhe xochet s zadi, objazatel'no s tila pinat', chto bi ni kto ne videl chto eto on. Ot etogo Mos'ka obretaet uvazhenie k sobstvennoj persone, kotoraja vo vsex ostal'nix sluchajax nichtozhna. Ja ochen' rad vashemu pis'mu Aramis. Takaja dosada kotoruju vi virazhaete, znak togo chto ja obzhigaju vashe serdce i dushu. Ja imenno dlja etogo i pishu, s nadezhdoj chto v vas dux prosnjotsja v kontse kontsov. Vi zhe patriot v nedaleko ot Glendelja zhivjote, a ne v Armenii. Vi zhe ne sluzhite v nacional'noj armii a ustroilis' poteplee. Pochemu Portos, oj izvenite, Aramajis? Ja ne zhivu v Armenii potomu chto objavili rozisk moej personi i obvinjajus' v prestuplenii - to bish v tjurmu sazhajus' kak tolko zasunu nos v Yerevan. Budu arestovan v Aeroportu i dazhe do svoego doma ne uspeju dojti. Ni vi, vi, patriot, vi pochemu pritoilis' v Glendele i tjavkajte zdes' XRABRO, po netu? Vrjosh i kleveshchesh podlo i bezstidno Dartanian. Ja ne zhivu v Glendele. Zhivu v Washingtone. Ja ne privik zhit' v kolxozax. Ja rodilsja v stolice, moj otec tozhe, ego otets tozhe, ego, ego, ego otec tozhe... V Glendele zhivjot kolxoz, te kotorie privikli kolxozom zhit. Ja ne ossuzhdaju. Kto gde privik, tam i zhivjot. Ja naprimer v Washingtone, deti koxoznikov v Glendele. Vsjo logichno. Vrjosh i kleveshchesh, potomu chto ne poluchaju velfer, (ili verfel? eto po imeni Frantsa nazvali tak, kotorij napisal 40 dnej Musa dagha?), nikogda ne poluchal, nikogda ne budu poluchat'. Slava gospodu, nikogda ne bil na popechenii kogo liba. A ti Atos, lzhets i klevetnik, nastojashchij sin tvoego naroda. Da kto zhe pljujot Reshelje? Pochemu nikogo ne vizhu, lish' tolko Mos'ki, s neizvestnimi klichkami tipa tvoego, bez adresno i v internete. Nu pochemu ni kto iz vas ne objavitsja lichno i ne pljunet mne v litso. Nu neuzheli sredi "VAS ARMJAN" ni odnogo xrabrogo net? Oshibaeshsja Aramajis, ochen skoro vijdut vse 4 knigi, srazu, do kontsa etogo goda. Napishi mne svoj adress, prishlju s avtograffom. Net, sovershenno ne xochu. Vstrecha s stoboj pustaja trata vremeni, no ne protiv. Priezzhaj v Washington. Budu v Glendele, objazatel'no dam znat' zdes'. Mozhesh posetit' menja. Ti zhe xochesh dovit' menja, vsha, chto bi odno mokroe mesto ostalos'. Privetstvuju tvojo zhelanie. Ax esli bi tolko ti sdelal bi xotja odin shag dlja etogo, ja mozhet bit' uspokoilsja bi za sudbu rodini moej, a to sejchas dumaju chto odni trusi i mutanti ostalis' v zhivix, posle togo kak sozhrali vsex dostojnix. Net, ne znaju. Znaju kak odin analfabet kotorij voobrazil sebe chto sbosoben dumat', virazhaetsja u plujotsja sopljami v interneti. Ti ne est' armjane. Kak armjane misljat ja uznaju iz neskolkix tisjach poluchenix pisem ot inteligentnix i visokoobrazovannix ljudej, kotorie blagodarjat mne za trudi. V poslednej moej knige on tozhe budut opublikovani. V tvojom sluchae, ja dazhe ne znaju ti armjanin ili net Aramis... Ti vidumannij geroj Alexandra Duma iz mushketjorov... a ti tak ploxo k pisatelem otnosishsja. Zhalkoe ti sushchestvo Aramajis, chelovek kotorij dazhe svoim imenem ne podpisivaetsja....
  7. Nakhkin postums nkaragrats hertakan mi vakhkoti orinak - khndrem. To aj... navavar, aj ananun, anhastse qaj, internetum qarvan es ktrum? Anun azganun, hasce chunes? Khamardzakves nerkajanal? Vortegh es tesel, vor asem, vor gharabaghum krvel em, kam vortegh es tesel, vor asem vor chem krvel aj stakhos? Kartsum es voreve mekin hashvetvutjun petq e tam vortegh inch em arel aj... navavar... Ches karoghanum gratss voreve bany herqel? Du martakan vogi kroghn es ha? To martik, anund taluts es vakhenum, du ur martakan vogin ur? Martakan vogid heriqum e indz viravorel, ajn depqum, erb dems paterazmum en mentery, chekistnern u komsomolnery... Aj tgha, ba vor mi or rast ekanq, inch es anelu aj ... navavar
  8. Ochen xotelos' bi znat' kak nazivajut, tak kak nikto iz armjan ni kak menja ne nazival v litso, predstavivshis' sobstvennoj personoj na svoj strax i risk. Mne ochen' xochetsja chto bi smel'chaki kotorie pishut vsjakuju gadost' pro menja s bezopasnogo rastojanija v internete ne podpisivajas' nastojashchim imenem svoim, govorili bi xotja bi maluju chast' togo chego pishut v nete, litsom k litsu. Ja ranno ili pozdno okajus' v Yerevane, mogu ljubomu dat' svoj adress v Amerike elsi zaxotjat navestit'. Neuzheli armjane truslivee chem ja dazhe dumaju? Obeshchaju slushat' vsjo skazonnoe do kontsa i ne izbevat' smelchakov (vo vsjakom sluchaje ne srazu). Neuzheli tak i ne uvizhu xotja bi odonogo xraborogo?
  9. Amenasireli Kars, Arajin erku grqers Yerevanum argelel en vajarel grakhanutnerum, eghatsn el havaqel en. Errord grqis hratarakutyunn argelel en yndhanrapes, baits kartsum em khratarakvi shutov Miatsjal Nahangnerum, inchpes naev 4-rdy, 5-rdn u 6-rdy. Khndrum em sakajn, chhusahatvel bolorovin, bolor grqers karogh es gtnel im grakan kajqum www.vernatun.org Glendelum (ev yndhanrapes amenur) aratss fokusneri masin karogh es kardal "Baghdasar, Loki, Nils, Shvejk..." grqums. Manramasn sharadrvats e. Harganatss havastiqy
  10. Այն ինչ պետությունն ունի՝ գողացված է, այն ինչ պետությունն ասում է՝ սուտ է։ Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե (1844 - 1900)
  11. Րաֆֆի (Հակոբ Մելիք-Հակոբյան1835 - 1888) ՄԵՐ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ Մենք չունենք ազնվականություն, առաջնորդներ, ղեկավարներ։. Մեր ունեցածը վաճառականություն ու հոգևորականություն են։ Վաճառականությունն աղբ է, իսկ հոգևորականությունը միշտ դեմ է անհատի ազատությանը։ Նրանք, ովքեր պատասխանատու են մեր անվտանգության համար, հանցագործ ավազակախումբ են։ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Այնտեղ որտեղ ճնշում կա, կլինեն նաև վախկոտությունն, ամբարտավանությունն ու զազրախոսությունը։ Մարդը կարիք ունի ազատության որպեսզի հասկանա ազատության օգտակարությունը։ ՓՆՏՐԵՔ ՀԱՅԻՆ Փնտրեք հայի սուրն այնտեղ որտեղ հայի արյուն է թափվել։ ՍՏԻ ՄԱՍԻՆ Ինքնագոհությունը մի աչքանի հրեշ է, որը տեսնում է միայն դրականն ու արհամարում բացասականը։ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Մեր պատմությունը լեցուն է դավաճանության փաստերով։ Պարսիկների, հույների, արաբների, սելջուկների կամ մոնղոլների բանակները մեզ նվաճելուց առաջնորդվել են միշտ հայի ղեկավարությամբ։ Հայերը միշտ կռվել են թշնամու հետ ուս-ուսի սեփական ժողովրդի դեմ։ ՀԱՅԻ ԴԻՄԱՆԿԱՐԸ Փոխադարձ անհանդուրժողականությունը, ինքնագոհությունը, նախանձը, դավաճանությունն ու բազում ուրիշ թերություն ոստայն են հյուսել մեր սրտերում։ ԹՇՆԱՄԻՆ Հայի ոխերիմ թշնամին օտարը չէ, այլ հայը։ *** Րաֆֆուն մեջբերում եմ այսօր, որովհետև ես ճանաչել եմ իմ մեջ այն ինչ նա ասում է։ Եթե կարծում եք, որ դուք ավելի լավն եք, նրա դիտարկումները ձեզ չեն վերաբերում հավանաբար, բայց ես ձեզ առաջարկում եմ մտածել այն մասին, որ հնարավոր է, որ դուք միայն կարծում եք, որ լավն եք, որովհետև զարգացրել եք մեջներդ հային հատուկ ինքնագոհությունը՝ Րաֆֆու խոսքերով, կամ Սարտրի, որը է գրում ինչ որ տեղ, որ մենք հավատում ենք, որ հավատում ենք, բայց չենք հավատում։ Մարդիկ չեն դատում մեզ մեր խոսքով կամ մեր հավատով, հատկապես երբ ներկայացնում ենք մեզ ավելի լավը, քան նրանք։ Մարդիկ կասկածում են ինքնագոհ սրբերին ավելի քան հիմարներին։ Երկրորդ պատճառը Րաֆֆուն մեջբերելու այն է, որ ուզում եմ ցույց տալ, որ իմ գաղափարները իմը չեն այլ մեր և օտարազգի գրողներինը։ Ես հետևողականորեն մերժել եմ իմ յուրօրինակ գրող լինելը։ Ասված է վաղուց, որ սահմանակփակ թվով գաղափարներ կան միայն, որոնք ամբողջությամբ ներկայացված են Աստվածաշնչում ու Պլատոի գրվածքներում։ Փոլ Վալերին հարցրել է մի անգամ Էյնշտայնին, թե արդյո՞ք նա կրում է հետը մի նոթատետր, որպեսզի գրի առնի բոլոր այն գաղափարները, որոնք առաջանում են նրա գլխում, երբ գրասեղանի մոտ չէ։ Էյնշտայնը պատասխանել է, որ գաղափարները չեն գալիս նրան այնքան հաճախ, որպեսզի օգտվի այդ մեթոդից և երջանիկ կլիներ, եթե նրա գլխում գաղափար առաջանար 20-30 տարին մեկ անգամ։ Եթե Րաֆֆու դիտարկումները ցնցեցին ձեզ, դա նրանից է որ մեր գազեթչիներն ու գիտնականները թաքցրել են ճշմարտությունը մեզանից դավադրաբար, թուրքերին ու ջարդերը դարձնելով մեր ուշադրության հիմնական առարկան, հուսալով, որ մեր ուշադրությունը կշեղեն մեր հիմնական խնդիրներից։ Աստծո արքայությունը մեր մեջ է, բայց մեր մեջ են նաև դժոխքի կրակները։ Արա Բալիոզյան 01.o8.2007, Քիչեներ, Կանադա Անգլերենից թարգմանեց Վահե Ավետյանը
  12. Քանի որ խոսվեց տղամարդկությունից Այսօր «Ա1+» էլեկտրոնային թերթում կարդում եմ լուրն այն մասին, որ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չի պատրաստվում դիմել դատարան 10 տարուց ավելի ՀՀ-ում բնակվելու իր փաստը արձանագրելու համար, այլ «սպասում է, որ նախագահներից մեկը նախագահին վայել եւ տղամարդավարի իրեն քաղաքացիություն կշնորհի` Հանրապետության հռչակման զուգահեռ»: «Ներկա դրությամբ, եթե նրանք, կամ մեր մրցակիցներից որեւէ մեկը չի վախենում, հետ չի քաշվում ազատ, իմաստալից, հավասար մրցակցությունից, ուրեմն բոլոր իրավական ու օրինական հիմքերը կան մի հրամանագրով սխալն ուղղելու»,-վարչապետին ու նախագահին խոսքն ուղղելով` հույս է հայտնել նա: *** Րաֆիի Հավհաննիսյանին հայտնում եմ, որ ես նույնպես չեմ դիմում դատարան դեռ, Հայքում նմանը չլինելու պատճառով, որպեսզի պարզվի վերջապես ու մերկացվի Րաֆֆի Հովհաննիսյանի ու մնացյալ ընդդիմադիր հորջորջվող ամբարտավանների հանցավոր կապը իշխանությունը զավթած ներկայիս վարչակարգի հետ, մորթապաշտ տկարությամբ ու սեփական հետույքները տաքուկ տեղավորելու մոլեռանդ ցանկությամբ պայմանավորված։ Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ այլք ընդիմադիրները «չեն վախենում ու հետ չեն քաշվում ազատ, իմաստալից, հավասար մրցակցությունից, ունեն հնարավորություն դեռ իրենց սխալն ուղղելու», «տղամարդավարի» հայտարարելով, որ քաղաքական-հասարակական գործիչ, գրող Վահե Ավետյանն արտաքսված է հայրենիքից, որտեղ թալանվել է նրա սեփականությունը, ստեղծվել են նրա գործունեությունը անհնար դարձնող, գոյությունը վտանգող անմարդկային բազում խոչնդոտ, որ նրա դեմ հարուցված է զեղծ քրեական մեղադրանք հայրենիք վերադառնալուն պես բանտում փակելու պատրվակ որպես, որ Միացյալ Նահանգներում դաշնակցականները կեղծ վկայությամբ նրան բանտարկել են ու մատնել 8 ամսվա դատական քաշքշուքի, որտեղ պարտվել են անշուշտ, բայց կարողացել են այդով խանգարել նրա մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին։ Րաֆֆի Հովհաննիսյանը և այլք ընդիմադիրները ունեն դեռ հնարավորություն «տղամարդավարի» խոստովանելու, որ վերոհիշյալ ամենի մասին բազմիցս տեղեկացվել են, բայց պահպանել են ստորաքարշ, մեղսակից լռություն։ Րաֆֆի Հովհաննիսյանը և այլք ընդիմադիրները ունեն դեռ հնարավորություն «տղամարդավարի» խոստովանելու, ներողություն խնդրելու և ներվելու, որովհետև չեկիստական «բեսպրեդելից» սարսափելը հասկանալի է մարդկայնորեն, բայց նրանց հետ համագործակցելը երբեք։ Րաֆֆի Հովհաննիսյանը, կամ այլք ընդիմադիրները պետք է գիտենան նաև, որ խոստովանելու և ներողություն խնդրելու հնարավորության ժամանակը անսպառ չէ։ Րաֆֆի Հովհաննիսյանը և այլք «տղամարդիկ» պետք է գիտենան, որ եթե խելքի չգան և իրենց ընձեռնված սահմափակ ժամանակում չանեն համապատասխան հայտարարություն վերոհիշյալի վերաբերյալ, կլսեն իմ շունչը իրենց թիկունքներում ու կսահմռկեն մինչև գերեզման, անգամ եթե ողջ չլինեմ։ Րաֆֆի Հովհաննիսյանը և այլք ընդիմադիրները պետք է դադարեն տղամարդ ձևանալ, ծիծաղելի է, որովհետև նրանց տարիքակից տղամարդ մեր երկրում եղել է ընդամենը մի քանի հազար, նրանք բոլորն իրենց տղամարդկությունը հայտնի են արել ռազմի դաշտում, նրանցից շատերի գիտելիքն ու կրթությունը չի զիջել Րաֆֆի Հովհաննիսյանի ու մնացյալի ունեցածին, բայց դա պատճառաբանելով չեն մնացել տաքուկ թիկունքում, ներկայացնելով երկչոտությունը հայրենանվեր գործ որպես, կամ ազգին նվիրում։ Րաֆֆի Հովհաննիսյանը և այլք ընդիմադիրները պետք է դադարեն խոսել տղամարդկությունից, խուսափելու համար իրենց խեղկատակ դարձնելուց, ու հիշեն որ մարդ են, մարդ, պարզապես մարդ, միայն մարդ, ոչինչ ավել քան մարդ, և ոչ պակաս քան մարդ, և դա բավական է։ 28.07.2007, Վաշինգտոն
  13. Իմ ցեղն անվանեց… Ճապոնացի զրուցակիցս, որի հետ հանդիպել էի Վաշինգտոնի սրճարաններից մեկում պատահականորեն այսօր, գովաբանեց հայերի պետական ու սփյուռքյան ղեկավարությունը իրենց ցեղասպանությունը աշխարհին համառորեն ճանաչել տալու ու հայոց սերունդների մեջ դրա վերաբերյալ հետևողականորեն հիշողություն սերմանելու համար։ Դրանից հետո նա փնովեց սեփական իշխանությունները, որոնք աշխատում են ամենուր մոռացության մատնել Հիրոշիման ու Նագասակին և իրենց սերունդների մեջ չեն սերմանում հիշողություն ճապոնական ամենամեծ ողբերգության մասին, որի հետևանքով մի քանի հարյուր հազար մարդ է զոհվել մի քանի րոպեում ու միլյոնավոր ուրիշները հետագայում, միջուկային ճառագայթման հետևանքով։ Ըստ զրուցակցիս, Ճապոնիայի ղեկավարությունն իր մոտեցումն այդ հարցին պատճառաբանում է նրանով, որ չի ցանկանում կրթել խղճուկների սերունդներ, որոնք իրենք իրենց կհամարեն մեղք ու կոտորված, որի հետևանքով կկոտրվեն հոգեբանորեն ու կկորցնեն իրենց մարտունակությունը և որ նման վարկը կվնասի Ճապոնիայի «իմիջին» արտերկրում։ Ես ոչինչ չպատասխանեցի զրուցակցիս, մի քանի րոպեից ներողություն խնդրեցի ու հեռացա ինչ որ կարևոր գործ ունենալու պատճառաբանությամբ, բայց ամբողջ օրն այսօր չեմ կարողանում դադարեցնել միտքը գլխումս այն մասին, որ չնայած թվացյալ գովաբանությանը, ճապոնացին իմ ցեղն անվանեց խղճուկ սերունդներ, մեղք ու ջարդված, հոգեբանորեն կոտրված, մարտունակությունն ու վարկը կորցրած և «իմիջն» արտերկրում պախարակած։ 26.07.2007, Վաշինգտոն
  14. Հայերը խայտառակ են լինում ոչ թե նրանից, որ Արա Բալիոզյանը գրում է նրանց մասին, այլ նրանից, որ այն ամենը ինչ նա գրում է իրավացի է և անհերքելի և դա տեսնում են բոլորը։ Որպես ապացույց, ներակայցնում եմ ձեզ վերաբերող նրա «Ֆանատիկոսներն ու խուլիգանները»: Բոլոր ֆանատիկոսները, ինչպես խուլիգանները, վախկոտ են, որովհետև վախենում են բացահայտվել որպես ֆանատիկոս։ Դրանով է բացատրվում նրանց վախը խոսքի ազատությունից։ Խոսքի ազատությունից վախենալը վատ է, դա չհասկանալն անհամեմատ ավել վատ։ Ամբարտավան ծնողների զավակները չեն տեսնի երբեք իրենց որպես ամբարտավան։ Նույնը կարելի է ասել ցեղերի մասին, որոնց ղեկավարում են ամբարտավանները։ Ուղեղը լվացած միջին ապուշի գլխում հավաքական ատելությունը ոչ թե թերություն է, այլ արժանապատվություն և հայրենասիրական պարտականություն։
  15. Եվ լինի տերը մեզ պահապան և մեր ազնիվ ծառային՝ ԱՄԵՆ Տողերս գրելու առիթը հանդիսացավ Հրայր Ավետիսյանի հեղինակած «Նույն փոցխի վրա՝ երկրորդ անգամ» հոդվածը, «Չորրորդ Իշխանություն» թերթում հրապարակած, որտեղ հեղինակը քննադատում է Վազգեն Մանուկյանին, գալիք նախագահական ընտրություններում ինքն իրեն ընդդիմադիր միասնական թեկնածու հռչակելու համար, պնդում է, որ «ԱԺՄ» նախագահի քայլերը «մեղմ ասած չեն տեղավորվում ընդդիմադիր դաշտի առկա զարգացումների տրամաբանության մեջ» ու կոչ է անում ընթերցողին՝ մեզ, որ դատենք ինքներս, նետելով հրապարակ նախապես Վազգեն Մանուկյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին, որ «նրանք, ովքեր փորձում են հող նախապատրաստել Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի համար, իրականում աշխատում են հօգուտ այսօրվա իշխանությունների, որովհետեւ քննադատում են մյուս բոլոր ընդդիմադիրներին»: Սրան հետևում է քամահրական «Բանից պարզվում է` Լեւոն Տեր-Պետրոսյանի «կողքին կանգնածներն» են մեղավոր, որ ընդդիմությունը ձախողվել է ե՛ւ 1999-ին, ե՛ւ 2003-ին, ե՛ւ 2007-ին» նախադասությունը, որով ըստ էության ամբողջանում է հոդվածի քաղաքական պատվերը, որն է՝ ով մեր պապային կպնի, մենք կկպնենք նրան: Սիրելի Հրայր Ավետիսյան, կողքին, տակը, վերևը կամ որևէ անկյունով կանգնածներ, անգամ պարկածներ. առաջարկում եմ թողնել մի պահ Լևոն ՏերևՊետրոսյանին, Վազգեն Մանուկյանին, նախկինում կայացած ու արդեն ծերացած մարդկանց այդ կույտը, հիշել մի պահ, որ լավ, կամ վատ նրանք իրենցն արեցին, մտան պատմության մատյանները, անցան, այսօր էլ բավականին լավ տեղավորված են։ Առաջարկում եմ հետևել սիրելի հոդվածագիր եղբայր Հրայր Ավետիսյանի հորդորին ու դատել ինքուրույն։ Նախ՝ Վազգեն Մանուկյանն ինքնին մի երևելի կերպար չէ ու բոլորովին հարկավոր չէ նրան քարկոծել Լևոն Տեր-Պետրոսյանին «կպնելու» կոնտեքստում, եթե «ՊՌ»-ով զբաղվելը չէ մեր նպատակը, այլ լուծում գտնելը մեր հազար ու մի ցավերին, որոնց ժառանգորդն ու սեփական մաշկի վրա կրողները մենք ենք, հոդված գրողներս ու ընթերցողներս ու մեր զավակներն ու անգամ նրանց սերունդները, բայց ոչ մի դեպքում Լևոնն ու Վազգենը ու մնացյալ ջոջերը «Ղարաբաղ կոմիտեի» իր ածանցյալ մետաստազներով, որոնց շոշափուկները ձգվում են մինչ Ռոբերթ ու Սերժ։ Բավարար կլինի, որ մի անգամ ֆիքսենք, որ վարչապետ Վազգենի հավաքագրած նախարարները խուժան ու գրպանահատ դուրս եկան անխտիր, որ նրան սկուտեղի վրա մատուցվեց նախագահություն, որից նա ծլկեց, թողնելով սկուտեղը մատուցած հայրենակիցներին ծեծ ու ջարդի մեջ և որ նախկին խորհրդարանի մանդատի ու չորս տարվա աշխատավարձի դիմաց, համաձայնվեց անգործության մատնվելու և ընդդիմության կատարյալ խեղաթյուրման պատվերին։ Այսքանը բավական է, որ նրա վրա խաչ քաշենք անցնենք առաջ և այլևս չհիշենք, որովհետև ըստ պապենական ավանդույթի հանգուցյալների մասին վատ բան չեն ասում, բա՜յց, այս ամենով հանդերձ, իրավացի է հանգուցյալը մասամբ, ասելով, որ «կողքին կանգնածները» ջուր են լցնում Ռոբերթի ու Սերժի ջրաղացքարին։ Մասամբ, որովհետև դրանով խանգարում են ոչ թե Վազգենին, կամ մնացյալ քաղաքական ծերակույտին, այլ խիստ անհրաժետ, անհամբեր սպասվելիք երիտասարդ ընդիմությանը, որն այդպես էլ չի առաջանում և անգամ չկան նշանները առաջին ծիլերի։ Իզուր է հոդվածագրի սարկազմը նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ու «կողքին կանգնածների» մեղավորության վերաբերյալ այն բանում, որ ընդդիմությունը ձախողվել է ե՛ւ 1999-ին, ե՛ւ 2003-ին, ե՛ւ 2007-ին։ Սարկազմը տեղին կլիներ իհարկե, եթե վերաբերեր միայն «կողքին կանգնածներին», որովհետև նրանք ոչ Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք, ոչ առավել ևս հետագայում, որևէ բանի վրա ազդել չեն կարողացել, բայց այն որ ընդդիմությունը հարատև ձախողվում է անկախության օրվանից սկսած, դա միայն ու միայն Տեր-Պետրոսյանի մեղքն է, իր ստեղծած պապայական ավտորիտար համակարգով, որը մինչ օրս շարունակվում է, ընդունում է քրեագավառական, կոմսոմոլ-չեկիստական ձևեր, բայց անփոփոխ նույնն է։ Լևոն Տեր-Պետրոսյանն է Սերժ Սարգսյանին նշանակել ազգային անվտանգության նախարար, Լևոն Տեր-Պետրոսյանն է հետագայում տվել վարչապետական աթոռը Ռոբերթ Քոչարյանին, այդով զարգացնելով իր հիմնադրած ավտորիտարիզմը գավառականությամբ, չեկիզմով ու կոմսոմոլ-կոմիսարիզմով։ Սրանք անհերքելի փաստեր են, որոնք հերքել չեն կարող հանրապետության բոոլոր թեթերը միասին, անգամ եթե հակառակը պնդեն 50 տարի շարունակ, առավոտից գիշեր։ «Մեզ, անկեղծ ասած, բացարձակապես չի հետաքրքրում, թե ընդդիմության ներսում ով կլինի առաջինը: Կարեւորը` որ կարողանա հաղթել».- գրում է Հրայր Ավետիսյանն իր հոդվածի վերջում, և ես դա համարում եմ կենարար միտք, հույսի փայլատակում, անձնական և անգամ ազգային հաշտեցման ուղենիշ: Սիրելի Հրայր, պարոն Ավետիսյան, եթե կուզեք, կամ հարազատ եղբայր, որի երակներում հոսում է նույն արյունը ինչ իմ ու բազում ուրիշ հոդվածագիր ու ընթերցող հայորդիների ու դուստրերի. եթե իսկապես կարևոր չէ թե ով կհաղթի, եթե անկեղծ եք եղել վերոհիշյալ տողերը գրելիս ու չեք կատարել ձեր կուսակցության, կամ թերթի խմբագրի, կամ որևէ ուրիշ թայֆայի պատվերը այդով, եկեք մոռանանք հին անունները, առաջին հերթին Տեր-Պետրոսյանի, հետո Վազգենի, հետո մնացյալ կարծրացած դեմքերի, հիշենք վերջապես, որ բոլոր այդ այրերի միսիան եղել է մեր ծառան լինելը, իսկ երկրի տերերը մենք ենք, շարքայիններս ու համաձայնենք, որ անուններով հայրենիք կերտելը ենթարկվեց խայտառակ ֆիասկոի, որ դրանից հրաժարվել է պետք ամբողջովին, անկախ նրանից ինչ կուսակցության ու աղանդի ենք դավանում և ովքեր են մեր մտերիմներն ու ազգականները։ Եկենք համաձայնենք վերջապես, որ ոչ թե պապան է մեզ ղեկավարելու, այլ գաղափարը, և որ մեր ընտրյալ ծառան կլինի նա, ում մենք կվստահենք ոչ թե «ՊՌ»-ով սարքած անունով զմայլված, այլ նրա տված երաշխիքով, որ հավատարմորեն կիրականացնի գաղափարը, որը ոչ մի դեպքում չպետք է լինի բարդ ու քաղաքացիներիս իմացականությանն անհասու։ Ո՞րն է այդ պարզ գաղափարը, նախագահի նախընտրական ծրագիրը, եթե կուզեք։ Խնդրեմ՝ 1. Սովետական Միության լրտեսական կազմակերպության, ներկայումս «ԱԱԾ» զեղծափոխված «ԿԳԲ»-ի արխիվների գաղտնազերծում, սովետական, հետագայում ռուսական և այլ երկրների անվտանգության մարմինների հետ համագործակցած մարդկանց անխտիր հեռացում, լրտեսական ամբողջ ցանցի բացահայտում ու բոլոր նշյալների քաղաքական-հասարակական գործունեությամբ զբաղվելու ցմահ արգելում։ 2. Խորհրդարանի ու կառավարության լուծարում, վարչական ժամանակավոր կառավարման անցում։ 3. Անկախության հռչակումից մինչ օրս խոշոր և հանցավոր ճանապարհով սեփականաշնորհումների ազգայնացում, գործող ձեռնարկությունների ղեկավարման համար պետական տնօրենական խորհուրդների ստեղծում, որոնց նպատակը լինելու է աստիճանական սեփականաշնորհումը կրկին, մասնաբաժինների ձևով, քաղաքացիների տնտեսական վիճակի ու գնողունակության զարգացմանը համընթաց։ 4. Կաշառակեր պաշտոնյաների հեռացում կառավարման, մշակույթի, կրթության, առողջապահական, սոցիալական ու հասարակական բոլոր ոլորտներից։ 5. Քրեական հեղինակությունների ու կազմակերպված հանցախմբերի վնասազերծում, մեկուսացում։ 6. Վեց ամիս անց, խորհրդարանական նոր ընտրությունների անցկացում, կառավարության ձևավորում, սահմանադրության փոփոխություն՝ նախագահի պաշտոնի վերացում ու խորհրդարան-վարչապետական կառավարման անցում, և նախագահի հրաժարական։ Սիրելի Հրայր Ավետիսյան և մնացյալ ընթերցող. որպես պատասխանատու քաղաքացի, այս ծրագրի տակ պատրաստ եմ ստորագրել, երդվել և անցնել ծառայության այս վայրկյանից սկսած և տերը լինի մեզ պահապան։ Եթե դուք կստորագրեք ու կերդվեք, անմիջապես կհրաժարվեմ հավակնություններիցս, կքվեարկեմ ձեր օգտին ու կծառայեմ ձեզ հավատարմաբար։ Եթե մեկ ուրիշը ստորագրի ու ստանձնի ծառայությունը, կհորդորեմ ձեզ հրաժարվել ու զիջել ու միասին ծառայել նրան և այդ ծառայությունում պատրաստ եմ զբաղեցնել ամենաանշան տեղը, որովհետև իրավացի եք ասելով, որ «բացարձակապես կարևոր չէ, թե ընդդիմության ներսում ով կլինի առաջինը: Կարեւորը` որ կարողանա հաղթել»: Սա, ի դեպ, նաեւ Վազգեն Մանուկյանին է վերաբերում, ինչպես նաև Լևոն Տեր-Պետրոսյանին, ինչպես նաև հայտնի ու անհայտ ցանկացած մեկին, որը չի համարի իր անունը նախընտրական ծրագիր, այլ կորդեգրի գաղափարը, կերդվի իրականացնել ու ազնվորեն կիրականացնի։ Եվ լինի տերը մեզ պահապան և մեր ազնիվ ծառային՝ ԱՄԵՆ Եղբայրական սիրով՝ Վահե Ավետյան 15.07.2007, Վաշինգտոն
  16. Երեք գործոն Երեք գործոն է ազդել մեր երկրում ինքնանշանակ խուժանի իշխանությունը պահպանելու վրա։ Դրանք են. 1. Միջազգային հանրության ուղարկած դիտորդների հանցավոր վարքը, որը բացատրվում է կաշառակերությամբ, կամ նրանց երկրների ազգային շահերով։ 2. Հայաստանի քաղաքացիների վրա ներգործելը սարսափով, կամ կաշառքով։ 3. Արտասահման մեկնած քաղաքացիների քվեները չարաշահելով։ Քաղաքական-հասարակական այն կազմակերպությունները, որոնք ազնվորեն ծառայում են իրենց ժողովրդին, հետամուտ են իրենց հայտարարած ծրագրերին ու խոստումներին, պետք է զբաղվեն երեք վերոհիշյալ գործոնների չեզոքացման երաշխիքը ստեղծելով և ուրիշ ոչ մի բանով, մինչև նախագահական ընտրություններ։ Դա պետք է արվի բաց, հասարակությանն իրազեկ պահելով անընդհատ ու մասնակից անելով։ Մնացյալ հարցերով զբաղվելն այսօր պնակալիզությունն արդարացնող աչքին թոզ փչոցի է, սեփական գովազդն ապահովող միջոցառում, ու չի կարող բերել որևէ փոփոխություն երկրում, որովհետև չեկիստներն ու կոմսոմոլները բացարձակ մեծամասնություն են իշխանական լծակներ պարունակող բոլոր կառույցներում։ Նրանք իշխանությունը չեն տալու, դա ակնհայտ է, որովհետև տալուն պես կանգնելու են ազգային անկախ դատարանի արջև, որ պատասխան տան մարդկության հանդեպ գործած բոլոր հանցագործությունների համար, ցմահ զրկվեն հասարակական-քաղաքական գործունեության մասնակցության իրավունքից ու հարստությունից։ Այն կազմակերպությունները, որոնք անմիջապես չեն սկսի վերոհիշյալ երեք գործոնը չեզոքացնելու ուղությամբ գործունեությունը, ծախու սրիկաներ են, ներկա վիճակից օգտվող պնակալեզներ, նշանակովի ընդդիմություն, չեկիստ-կոմսոմոլներ։ 03.07.2007, Վաշինգտոն
  17. Единственное достоинство Русские и немцы истребили обоюдно несколько миллионов людей в двух так называемых мировых войнах. Сегодня Германия самый крупный инвестор в России, а в ответах на опросы в России о народах которых русские не любят больше всего, немцы даже не вспоминаются. В середине прошлого столетия японцы разбомбили Порт Харбор и почти полностью уничтожили американский морской флот. В ответ американцы осуществили первую в истории ядерную бомбёжку на территории Японии где погибли несколько сот тысяч. Сегодня эти государства партнёры а народи связаны крепкой дружбой. В вышеупомянутых войнах французы, англичане, немцы, итальянцы, испанцы и много других истребляли друг друга, будучи в разных военных лагерях. Число погибших несколько миллионов. Сегодня они объединены в Европейском Союзе, считают себя европейской семьёй, у них нет границ между собой. Большинство шотландцев и ирландцев покинули свои страны и нашли приют в США, потому что их истребляли и унижали веками англичане. Они никогда не называли случившееся геноцидом, потому что живут сейчас, в настоящем, считают себя дееспособными, а не фантомным племенем живущим только памятью и ненавистью. Ни кто из давших миллионами жертв вышеупомянутых народов не считали себя истреблёнными, потерпевшими геноцид. Геноциду подверглись и обвиняют взаимно в осуществлении этого только армяне, евреи, азербайджанцы, палестинцы, курды, ассирийцы и турки. Это объясняется наверно общим, тысячелетним оттоманским наследием-психологией этих народов, где неперестающая и постоянно разжигаемая ненависть единственный стимул жизни, зависть является сутью бытия, а племенная самовлюблённость и бахвальство - единственное достоинство. 03.07.2007, Вашингтон
  18. Միակ առաքինությունը Ռուսներն ու գերմանացիները երկու համաշխարհային կոչված պատերազմներում կոտորել են փոխադարձաբար տասնյակ միլյոն գերմանացի ու ռուս։ Այսօր Գերմանիան Ռուսաստանում ամենամեծ ներդնողն է, ռուսների մեջ արված հացումներում այն մասին թե ում չեն սիրում ազգերից, գերմանացիներն անգամ չեն հիշատակվում։ Անցյալ դարի կեսերին ճապոնացիները ռմբակոծեցին ամերիկյան Պորտ Հարբորն ու համարյա ոչնչացրին նրաց ամբողջ նավատորմը։ Ի պատասխան դրա ամերիկացիք միջուկային առաջին ռմբակոծությունն իրականացրին Ճապոնիայի տարածքում, որտեղ զոհվեցին հարյուր հազարավոր մարդիկ։ Այսօր այդ երկրները գործընկերներ են, իսկ ժողովուրդները վայելում են ամուր բարեկամություն։ Վերոհիշյալ պատերազմներում ֆրանսիացիք, անգլիացիք, իտալացիք, իսպանացիք և էլի ուրիշներ կոտորել են միմյանց, լինելով ռազմական միությունների տարբեր բանակներում։ Զոհերի թիվն հասնում է միլյոնների։ Այսօր նրանք միավորված են Եվրոպական Միության մեջ, իրենց համարում են եվրոպական ընտանիք, չունեն սահմաններ։ Շոտլանդացիների և իռլանդացիների մեծամասնությունը լքել են իրենց հայրենիքները և իջևանել են ԱՄՆ-ում, որովհետև հարյուրամյակներով նրանց կոտորել ու նսեմացրել են անգլիացիները։ Նրանք երբևէ չեն անվանել իրենց նկատմամաբ իրականացվածը ցեղասպանություն, որովհետև ապրում են հիմա, ներկայում, իրենց համարում են տակավին կենսունակ, ատելությամբ ու հիշողությամբ միայն ապրող ֆանտոմային ցեղ։ Միլյոնավոր զոհեր տված վերոհիշյալ ազգերից ոչ մեկի մտքով չի անցել երբևէ համարել իրենց ցեղասպանված։ Ցեղասպանված են, միմյանց փոխադարձաբար մեղադրում են ցեղասպանություն իրականացնելու մեջ միայն հայերը, հրեաները, ադրբեջանցիք, պաղեստինցիներն ու թուրքերը։ Սա հարկավ բացատրվում է այս ցեղերի հազարամյա օսմանյան ընդհանուր ժառանգություն-հոգեբանությամբ, որտեղ չմարող ու անընդհատ բորբոքվող ատելությունը կյանքի միակ մղիչ ուժն է, նախանձն էությունը, իսկ ցեղային ինքնասիրահարվածությունն ու սնապարծությունը՝ միակ առաքինությունը: 03.07.2007, Վաշինգտոն
  19. Սիրով ներկայացնում եմ նոր գիրքս. ԲԱՂԴԱՍԱՐ, ԼՈՔԻ, ՆԻԼՍ ԿԱՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԻ ԱՆԱԳԵ ՔԱՋԱՐԻ ԶԻՆՎՈՐԻԿ ՇՎԵՅԿԻ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԼԱՓԼԱՆԴԻԱՅՈՒՄ՝ ՍԱԳԵՐԻ ՎՐԱ http://www.bahnhofbredband.se/~wb642761/Va.../baghdasar.html
  20. Նրանց հասակը միասին, երկու մետրից չի անցնում Սովետական տարիներին մի խումբ քաջ կար միայն Հայքում, որոնք բարձրաձայն կարող էին անկախություն բառն օգտագործել, բանտեր և աքսորավայրեր քշվելու վախն անտեսած։ Մնացյալը հոգու խորքում գիտեին, որ դրանք են քաջերն իրական, բայց վախենում էին խոսել։ Վախենում էին, բայց ծածուկ նախանձում նրանց քաջությանը, ինչպես ցանկացած վախկոտ է նախանձում քաջին։ Երբ անկախացանք արդեն փաստացի, Պարույրին քշեցին երկրից, բանսարկեցին, վատաբանեցին ու զբաղեցրին անկախակամիտների շարքերը միտինգավորների առաջ, օպերայի հարթակում ու գերագույն խորհրդում, դարձան քաղաքական այրեր, դիվանագետներ, կոնֆերանսների ու միջազգային հավաքների մասնակցող կարկառուն դեմքեր: Սովետական տարիներին այս ստվար բանակի ոչ ձայնն էր լսվում, ոչ ծպտունը, բացառությամբ կոմսոմոլի ու կոմկուսի ամբիոններից: Անկախանալու տարիներին հարյուրավոր շարքային քաջեր հարձակվեցին սովետական ոստիկանների վրա ու զինաթափեցին նրանց։ Ոչ մի պաշտոնյա չեր կարող այդ մի քանի տարում որևէ մեկին վիրավորել, նսեմացնել, որովհետև անմիջապես նրա հախից կգային մեր երկրի տղամարդ տղերքը, որոնք հետո պատերազմ էին գնալու, հաղթելու էին։ Նրանք ընդամենը մի քանի հազար էին, միամտաբար իրենց ավտոմատներն էին տալու բուֆետչիկներին ու սահմանագիծ ծխախոտ ու պահածո հասցնող պահեստապետներին, որ նկարվեն զենքով ու ցույց տան իրենց լուսանկարները, զինվորների հետ նկարված, ռազմաճակատում։ Մեր բարեսիրտ ու միամիտ եղբայրները խնդմնդալով տալու էին զենքերը, չկասկածելով, որ քաքլանի այդ ցեղը հայտարարելու է իրեն հետագայում պատերազմի վետերան, ի վկայություն դրա ցույց տա լուսանկարները ու ստանձնի սոված ու մրսած երկրում բենզինի ու լափի վաճառք-վերավաճառքը, հետագայում դառնա օլիգարխ, ափլփի սոված կանանց ու պատմի տասնամյակներով, կատարած սխրանքների ու հայրենիքին մատուցած իր բացառիկ ծառայությունների մասին, ռազմի և այլ դաշտերում։ Մեր բոլոր լրագրողներին մի շնչով հեռացրին հեռուստատեսությունից, թերթերից, ասելով, որ նրանք բոլշևիկներին են ծառայել, որպեսզի տեղավորեն աշխատանքի իրենց բոզերին, սիրեկաններին, լավագույն դեպքում հորքուրի-մորքուրի դպրող չգնացած տգետ լակոտներին, ասելով, որ անկախ տեղեկատվություն են ստեղծում նորանկախ հայրենիքում, բայց իրականում ազատվելու համար նրանցից, ովքեր գիտեին հատ-հատ, թե ովքեր էին պանիկովսկիները հեղափոխությունից առաջ ու նաև ընթացքում: Դա արվեց նրա համար, որ չհիշվի այսօր, որ ողջ էսթաբլիշՄԵՆԹը, նախկին ու ներկա և անգամ գալիք, մուրացկան կույրեր էին, երկիը կոնվենցիայով կիսկսած լեյտենանտ Շմիդտի ապօրինի զավակներ ու նախկին սագագող: Մեր վաստակաշատ գիտնականները մեռան սովից ու ցրտից և աշխատազուրկ։ Մեր արվեստագետները ընկան վերնիսաժ, ու նվագեցին մետրոյի կայարաններում: Նրանց փոխարինելու եկան մի քանի հարյուր դոլլարով դկտորական վկայական գնած տգետները, գերեզմանաքար տաշողները, մեռել նկարողներն ու անսպառ ռաբիզը, իսկ սրանց սերուցքը դասախոսներն են, կոնսերվատորիայի ու մշակութային ուսումնական հաստատությունների պրոֆեսորները, սերունդ խեղողները։ Գորբաչև խեղճացնող Համբարձումյաններին, Ղազարյաններին փոխարինեցին թաղային մենթից սարսափող տհաս գաճաճները: Սփյուռքից հայրենադաձված Մարուխյան-Տասնապետյաններին փոխարինեցին ախպարստաններից ներթափանցած հաստահետույք-հաստակաշի-հաստագլուխները, դպրոց չավարտած, բայց դոկտոր հորջորջվող քաղաքագետ վերլուծաբանները։ Այսօր ստորացնում են բոլորին Հայքում, այնպես ինչպես հարկավ օսմաններն հայերին սուլթան Համիդի ու նախորդող ժամանակներում, երկրում լի են հեղափոխական անցյալով բազում անկախական, մի քանի տասնյակ հազար խրոխտ վետերան, կըկնակի անգամ առավել թվով լրագրող, ոչ պակաս գիտնական, դասախոս, դոկտոր-պրոֆեսոր, արվեստագետ, ախպար տեսաբան ու իրավաբան, բայց ոչ ոք ոչինչ անել չի կարողանում: Ի՞նչ պատահեց ձեզ քաջեր ու խրոխտներ։ Ինչպե՞ս հասկանալ ձեր քաքլանությունը, երբ 15 տարի առաջ ընդամենը առյուծի ցեղ էիք ըստ ձեր բարբաջ-մարմաջի։ Բոլորդ սուտ եք, բոլորդ տականք, վիրավորանքից, սեփական ցեղի ճղճիմությունից հուսահատ, երկիրը լքած կորյունների սրտերը վառած, նրանց վտարած, անարժանորեն նրանց տեղերն ու վարկը գրաված վախկոտ ստահակներ։ Դրա ապացույցն այն է, որ կորյունները ծնկի բերեցին մի ամբողջ կայսրություն, իսկ ձեզ հլու հնազանդ շան պես պահողներն ընդամենը երկուսն են, ու նրանց հասակը միասին, երկու մետրից չի անցնում։ 02.07.2007, Վաշինգտոն
  21. Еврейские пословицы За хорошего друга надо платить, а враги достаются бесплатно. Полуправда полная ложь. Лжец рассказывает свою историю так часто что сам в конце концов верит себе. Один бог и много врагов. Одна ложь - ложь, две лжи - лжи, три лжи - политика. Когда мудрый говорит с дураком, два дурака говорят. Правда самая безопасная ложь. Когда бог хочет сломать сердце человеку, даёт ему чувства. Богатые не имеют чувства справедливости. Тяжелейшая ноша пустой карман.
  22. Ո՞վ է տնօրինում մեր շուկայում Ճանաչածս լավագույն հայերից մեկը կիսով ադրբրջանցի է: Մեր ազգայնականներից շատերը, սկսած Աբովյանից, վերջացրած Զարյանով, ամուսնացած են եղել օտարազգիների հետ։ Մեր ավագ գործիչներից մեկն ինձ ասաց մի առիթով, որ մեզանում կան մարդիկ, որոնք զբաղեցնում են որոշիչ դիրքեր մեր կազմակերպություններում, որոնք թուրքեր են, այլ ոչ հայեր։ Նրանք խոսում են վարժ հայրեն, արտասանում են հայրենասիրական ճառեր, գրում են կատաղի հակաթուրքական հոդվածներ ու խմբագրականներ, բայց թուրքեր են։ Սովետական նախկին մի գործակալ, որն ապրում է ներկայումս ԱՄՆ-ում, իր հուշերում գրում է, որ ՀՅԴ-ի բարձր էշելոններում գործում են ԿԳԲ-ի բազում գործակալ։ Փա՞ստ է դա, թ՞ե հնարանք։ Չգիտեմ ու ձև էլ չունեմ իմանալու, բայց ինքս բազում անգամ մեղադրվել եմ այս կամ այն հակահայ կազմակերպության անդամ լինելու մեջ։ Ինձ մեղադրել են ընթերցողներս, որոնք երևակայում են, որ հայ են, որովհետև կրում են Մամիկոնյան (չինական ծագմամբ) ու Բագրատունի (հրեական ծագմամբ) ազգանունները։ Խորենացի կարդալուց հետո այլազգի բարեկամներիցս մեկը զարմանք հայտնեց այն փաստով, որ մեր թագավորների, թագուհիների, արքայազների ու արքայադուստրերի մեծ մասը ոչ թե հայեր են եղել, այլ պարսիկներ ու ասորիներ։ Ֆրանսիացի մի հայտնի մանկագիր կա Մամիկոնյան ազգանունով, որը ոչինչ չի գրում հայերի մասին ու հայերի համար: Տիկինը մասնակից չէ հայկական որևէ գործունեության կամ դրսևորման հետ։ Անրի Թրուայան (իրական անունը Տարասով կամ Թորոսյան), հայտնի ֆրանսիացի նովելիստ՝ ճանաչվում է որպես ռուս, ֆրանսիական բոլոր աղբյուրներում։ Հիշում եմ մի հարցազրույց նրա հետ, որտեղ նա հերքում էր իր հայկական ծագումը։ Վերջերս նա հերքել է իր նախկին հերքումը, բայց փաստն այն է, որ նա իր կյանքի ամբողջ ընթացքում հետաքրքրված չեր իր հայկական ծագումով, կամ հայերի պատմությամբ ու մշակույթով և արեց ամեն ինչ հայերից հնարավորինս հեռու մնալու համար։ Վերջապես հիշենք մեր բոսերին, ղեկավարներին, սրբազաններին ու բարեգործներին Զարյանը մեր բոսերի, ղեկավարների մասին. - «Նրանցից ոչ ոք քաղաքականապես օգտակար չեղավ մեզ: Նրանց ամենաոխերիմ թշնամին խոսքի ազատությունն է»: Պարոնյանը սրբազանների մասին.- «Ուզու՞մ է սիրտդ գինի և ընթրիք ամեն օր. սրբազան դարձիր»։ Րաֆֆին բարեգործների մասին. - «Մեր հարուստներն ու վաճառականները ամենակաշառված ու այլասերված անդամներն են հասարակության: Ոչ մի լավ բան նրանցից սպասելի չէ։ Նրանց միակ աստվածը դրամն է։ Նրանք մարդիք են առանց երկրի և աշխարհիս երեսին ոչ մի ազգի չեն պատկանում։ Շահույթն է նրանց միակ հայրենիքը»: Հայե՞ր էին արդյոք Րաֆֆին, Զարյանն ու Պարոնյանը: Չգիտեմ ու բոլորովին հետաքրքրված էլ չեմ դրանով։ Ես գիտեմ միայն, որ նրանք ազնիվ մարդիկ էին և ես պատրաստ եմ համարել ազնիվ մարդուն եղբայր, անգամ եթե պարզվի որ նա թուրք է։ Արա Բալիոզյան - Կանադա Անգլերենից թարգմանեց Վահե Ավետյանը
  23. АРА БАЛИОЗЯН Канада Перевод с aанглийского Ваге Аветяна Диктатура идиотов В последнем номере "Нюсуика" читаю следующий риторический вопрос: неужели ми обречены на демократию идиотов? Можем ли мы наедятся на то что когда нибудь настоящие сливки общества поднимутся на верхушку? - Вряд ли: подумал я. То что поднимается на верх, часто не сливки а говно. Вспомните немцев при Гитлере, итальянцев при Мусолини, советских при Сталине, китайцев при Мао, Американцев при Мккарти и так далее, и до сих пор. Вспомните кто поднимался на верхушку в нашей родной стране, и в Диаспоре в том числе. Я персонально знаком с несколькими джентльменами из верхов, которые считают себя сливками общества, но на самом деле они не лучше чем обыкновенное говно. Инфантильная болезнь Эйнштейн: национализм инфантильная болезнь, зараза человечества. Армянские националисты слепы и забивают что геноцид которому подверглись их предки, националистическое преступление. Они слепи потому что живут не в истории а в собственном воображении, которая совершенно не имеет ничего общего с реальностью. Ми хвастаемся тем что 98% населения нашей страны армяне, но неужели этим стоит хвастаться на самом деле? Не означает ли это что мы не толерантные. Не означает ли это что как буржуа Молиера которые говорили прозой всю жизнь не подозревая об этом, мы практикуем апартеид не подозревая? А что если на самом деле турки более толерантные к иноземцам, более космополитичные и прогрессивный народ? Не похожи ли мы на южных американцев расисткого толка, которые говорят что не хотят "монголизировать" свою нацию, как они это называют? Почему армяне которые родились от смешанных браков скрывают этот факт в армянских кругах? Как я могу простить когда либо армянского националиста который назвал моего самого близкого друга турецкой сукой, потому что узнал что его мать азербайджанка. ОПТИМИЗМ Меня часто называли пессимистом. Я продолжаю писать, потому что верю что здравый смысл и благопристойность победят однажды. Если это не оптимизм, я хотел бы знать: что такое оптимизм вообще? Если Вы верите всему что читаете в газетах, у вас не хватает воображения и не чувствуете никакой потребности думать самостоятельно, можете быть счастливыми ПИСАТЕЛИ, ЧИТАТЕЛИ И ШАРЛАТАНЫ Мы имеем больше писателей чем читателей, и больше шарлатанов чем те и другие. ЭГО И МОЗГ Чем больший эго, тем меньший мозг. Когда эго говорит, мозг молчит. ФАНАТИКИ И ХУЛИГАНЫ Все фанатики, как все хулиганы трусы, потому что боятся быть выставленными как фанатики. оттуда их боязнь свободы слова. Боязнь свободы слова плоха; непонимание этого намного хуже. Дети предвзятых родителей не будут думать об ущербных. То же самое можно говорить о нации во главе которого предвзятые лидеры. В голове среднего идиота с промытыми мозгами, коллективные фобия и предубеждения не порок, а достоинство и патриотическая обязанность. *** Большинство того, что мы о себе говорим ложно и не имеет никакого смысла. Когда мы говорим о других, о которых мы знаем меньше чем о нас, мы производим ещё большее количество ерунды. Что может быть более абсурдным, чем то что ми говорим что историки Арменофилы люди достоинства, а историки Туркофилы - недостойные наёмники, шарлатаны, и патологические лгуны? Неужели наша история настолько сомнительна, что мы нуждаемся в охаивании других, чтобы чувствовать себя хорошо? В книге Мира Макферсона "Государства лгут! - ЖИЗНЬ ЖУРНАЛИСТА МЯТЕЖНИКА И.Ф. СТОУНА"(Нью-Йорк, 2006) читаю следующее: "любой, кто пробует быть хорошим человеком, зарабатывает неприятности со своим собственным племенем." *** Дураки и лгуны тратят так много времени, доказывая другим что они не дураки и не лгуны, что им остаётся очень мало времени для самоусовершенствования. НАЦИОНАЛИСТИЧЕСКИЙ АБСУРД И.ф. Стоун: "этаблированные репортёры знают намного больше чем я несомненно, но многое из того, чего они знают - ложь." Чтобы доказать что я неправ, турецкий друг приводит цитату от Ататюрка. Я сопротивляюсь искушению доказывать его неправоту, цитируя генерала Андраника. Принятие антиармянской или антитурецкой позиции естественна для некоторых Турок и Армян. Это не делает тех или иных правыми и не увеличивает нашу правдоподобность в глазах мира. Судить других легко: понимать намного труднее. По этому последнее менее популярно. Принятие нравственно превосходящей позиции не значит что ты превосходишь нравственно. Напротив! После высказывания, "что то гниёт в государстве Дания," принц Гамлет умер в усилиях направить всё в правильное русло. Судьба всех реформаторов. НАЦИОНАЛИЗМ Национализм нравится некоторым Армянам потому что это позволяет им делить нацию на националистов(хорошие парни) и антинационалистов(низшая форма животного мира). Если национализм - хорошая вещь, значит то что сделали немцы и турки правильно и хорошо, и вообще все фашистские режимы были молодцами. Может быть хорошим то что делит нас? Если армянский национализм хорош, в праве ми говорить что все неармянские национализмы плохи? Если тот, который делит нас, хорош, значит ли это, что тот, который объединяет нас, плох? Сегодня есть только одна вещь, которая объединяет нас армян - это Геноцид. Не значит ли это что убивая нас, Турки сделали нам услугу? Мы очень не хотим быть обманутыми, и все же, самообман - наиболее широко распространённая форма обмана. Национализм учит нас хвастаться, утверждать нашу уникальность и превосходство над всеми другими народами. Мы уникальны, потому что уникальны все народы. Путать уникальность с превосходством - высший самообман. ПРОШЛАЯ НЕСПРАВЕДЛИВОСТЬ И БУДУЩИЕ ВОЗМОЖНОСТИ Самые глубокие раны это те, которые нанесены самому себе. Человек, поглощённый прошлой несправедливостью будет слепым к будущим возможностям. Плохое урегулирование конфликта лучше чем никакое урегулирование. В течение прошлого столетия, мы были не в состоянии достигнуть согласия с Турками. Вещи могут измениться в следующем столетии, и мы можем добиться большего успеха, но надежда на это не политика. Мы может быть терпели неудачи, потому что позволяли неправильным людям представлять нас. Кто должен представлять нас? Не политические деятели, идеологи и националистические историки, а адвокаты, предпочтительно адвокаты из других народов, не потому что они лучше, а потому что они меньше заботятся о правде (метафизическое понятие) и больше о свидетельстве. Вести переговоры и идти на компромисс лучше чем не вести переговоры. Если мы достигаем согласия с Турками, то сможем однажды достигнуть согласия между нами, потому что этот вопрос разделяет нс больше чем что либо другое. Если это случится однажды, будущие историки могут открыть новую главу в нашей истории которую назовут "Рождение Нации."
  24. Ենիչերի Մոշին Համիդն իր «Ակամա արմատական» գրքում տալիս է ենիչերի բառի բացատրությունը հետևյալ կերպ. «Պարտված ազգերի զավակները, որոնք ծառայել են իրենց հաղթած ազգի բանակում, սեփական քաղաքակրթությունը ոչնչացնելու համար»։ Սա վերաբերում է ոչ միայն օսմանյան կայսրության բանակում կռված որբերին, այլ նաև սովետական բանակում, ոստիկանությունում ու անվտանգության մարմիններում ծառայած ու ծառայող մեր հայրենակից ենիչերիներին։ 22.06.2007, Վաշինգտոն
  25. Հանցագործության լռության մատնում Հայկական թերթերում կարդում եմ տեղեկություն այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության մյուս 6 պատգամավորները երաշխավորել են Ալեքսանդր Արզումանյանի, Ժիրայր Սէ‎ֆիլյանի եւ Վարդան Մալխասյանի ազատ արձակումը։ Ես այդ արարքը գնահատում եմ որպես պատեհապաշտություն, բանտարկված մարդկանց հաշվին քաղաքական կապիտալ ձեռք բերելու անամոթ նկրտում։ Րաֆֆի Հովհաննիսյանն ու մնացյալը դիմում են ինքնագովազդային պրիմիտիվ հնարքի այդով, վարկաբեկված իրենց պատիվը վերականգնելու նպատակով, որովհետև չեն կարող հերքել երբևէ, որ օրինախախտ և ինքնանշանակ խորհրդարանի անդամներ են դարձել, այդով մասնակցելով անօրինականության քողարկմանը: Այդ նպատակով Րաֆֆի Հովհաննիսյանն ու մնացյալ մեղսակիցներն ընտրել են երեք բանտարկված մարդ, որոնց նեղ վիճակն ու ճակատագրերը կարող են տնօրինել իրենց օգտին ծառայեցնելով, հրաշալի հասկանալով, որ բռնատիրությունում համատարած լռության մատնված մարդիկ հավանաբար երախտապարտ կլինեն անգամ նման ստահոդ հայտարարությունների համար ու չեն հրաժարվի վարչակարգի հետ հանցավոր գործակցության մեջ մտածների կասկածելի օգնությունից։ Ի հավելում և ապացույց պնդումիս, այստեղ, գրավոր արձանագրում ու թողնում եմ սերունդների ու պատմության դատին տեղեկություն այն մասին, որ անձամբ հայտնել եմ քաղաքականապես հետապնդված լինելուս փաստը Րաֆֆի Հովհաննիսյանին ու նրա մնացյալ հանցակիցներին ու նրանք բոլորը մինչ օրս լռում են, որն ոչ այլ ինչ է, քան հանցագործության լռության մատնում։ Վահե Ավետյան 20.06.2007, Վաշինգտոն
×
×
  • Create New...