-
Posts
865 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Vahe Avetian
-
Մայրենիք Այսօր հայկական հեռուստատեսությամբ կազմակերպված արշավի էին դուրս եկել իմ նման լպիրշների դեմ, որոնք համարձակվում են ասել, որ Հայաստան չեն կարողանում վերադառնալ ինքնանշանակ խուժանի պատճառով։ Պնդում էին, որ դա ճիշտ չէ, որ ով իսկապես ուզում է, գալիս է ու չունի պրոբլեմ, ու տարածում էին բնականաբար սուտը համայն աշխարհով, անալթերնատիվ-մոնոպոլ հեռուստատեսությամբ։ Մեր անհավասար հնարավորությունները, դուք՝ հեռուստատեսությամբ, ես՝ ինթերնետով, հաշվի չառնելով, հրավիրում եմ ձեզ տրանսատլանտիկ մեջլիսի։ Ես ձեզ ասում եմ, որ իմ այստեղ կտկտացնելը ավելի շատ արժեք ունի, քան ձեր բոլոր հեռուստատեսությունները, որովհետև բոլորն ունեն մեկ ղեկավարման վահանակ, այն էլ գտնվում է պարոն Քոչարյանի (չշփոթել Շավարշի հետ) «ապարատում», իսկ իմ ասածը կկրկնի ամեն 10-ից 10-ը հայաստանցիների, որոնք այսօր պանդխտության են։ Ես նրանց հավատա՞մ, թե՞ հեռուստատեսություններին, «ԶԼՄ»-ներին (նոր բառ է Հայաստանում, ենթադրում եմ առաջացել է զուլում բառից), պարոն Քոչարյանին՝ անգամ Շավարշ։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ամեն մի նման սուտ տարածելուց հեռուստադիտողը սկսում է ինթերնետում փնտրել հակառակն ապացուցող փաստերը, այդպես են կրթել արևմուտքի երկրներում, հավաքում է, ասենք, «գուգլ-մուգլներում» «ArmTV» ու գտնում է իհարկե իմ բազում էջը, որոնք ես ջանասիրաբար տեղադրել եմ ինթերնետում ու շարունակելու եմ տեղադրել։ Ըստ այդ էջերի հետևում է, որ ես, օրինակ՝ հեռացածներից մեկը, չեմ կարողանում գալ, որովհետև թալանված է իմ ունեցվացքը. Երևանում բնակարանս չորս սենյականոց, Արտանիշում տունս, Վարդաշենում բիզնեսս, հետագայում ինձ թալանել են պարբերաբար, հենց ոտքս քաշել եմ, այսօրվա բարոյականությունը մշակող պատասխանատու հայրերը և պարտադրում են ինձ տարիներով հրաժարվել կռվելուց, որովհետև հասկացել են, որ որոշել եմ այլևս զենք չվերցնել, ոչ հայի դեմ, համենայն դեպս, և Հայաստանում մնացած բարեկամներիս են բանտարկում, ընկճում, հալածում, դարձնում նրանց կյանքերը դժոխք այն աստիճանի, որ վերջիններս սկսում են ինձ հալածել երբեմն՝ իրենց օգնելու համար և ասում, որ իմ հետ ծանոթ լինելն անգամ դժբախտություն է։ Ես այս ամենի մասին չեմ պատմում օրինակ՝ ազգային անվտանգությունում, ոչ միայն այն պատճառով, որ ապազգային են և վտանգություն իրականում, այլ նաև որովհետև ինձ թալանող բարոյականության հոր հայրը KGB-ի գեներալ է, իսկ որդին՝ պալկովնիկ։ Ես գուցե սխալվում եմ ազգային անվտանգության որակումը տալիս, բայց երբեք ոչ ազգակցական կապերը նշելիս, այնպես որ, ինքներդ մտածեք, որքան է հնարավորությունը վերադառնալու հայերի, որոնց բացարձակ մեծամասնությունը նմանատիպ մի պատմություն ունի պատմելու։ Վերջին կենացը խմեց այս թեմայով մեր ախպեր Հրանտոն Թոխատյան ու ասաց, որ հայրենիքը սիրել է պետք, սիրել։ Թե չէ հայրենիքը հանաք բան չի, կարող է պատժել։ Հասկացանք «հայրենիքին», Հրանտո ջան, քեզ չհասկացանք։ Միտքս էկավ հայրենիքներից մի խոսակցություն, որի ընթացքում աֆրիկացի մի շաման ասում էր, որ աշխարհի ժողովուրդները բաժանվում են երկու տեսակի. նրանք, որոնք իրենց երկրները անվանում են հայրենիք, (հայերս՝ հայրենիք, գերմանացիք՝ «faderland») և նրանք, որոնք իրենց երկրները անվանում են մայրենիք (անգլիացիք և ամերիկացիք՝ «motherland», շվեդները՝ «moder» Svea և այլն…)։ Նրանք, ովքեր ապրում են հայրենիքներում, բիրտ են, որովհետև մեծացել են կազարմա-դեդավշչինայական միջավայրերում։ Սրանց «հայրենիքները» սիրվում են պատժով ու հրամանով, ով չի ենթարկվում ու չի սիրում՝ բռնաբարվում է, ստանում պարտադրական սիրո իր մասնաբաժինը, իսկ լկտիներին հայտնվում է հեռուստատեսությամբ, որ խելոք մնան, թե չէ պատժվել կարող են։ Մայրենիքներում ապրածների սիրո մղումը միշտ կամավոր է, կարիք չունի ոչ հրահրման, ոչ խրախուսման։ Ենթագիտակցական մղումը մայրության հետ է կապված, ոչ եֆրեյտոր հոր, որոնք այնքան անպակաս են բոլոր ռեժիմներում։ Ես բավականին ապրեցի արդեն մայրաստաններում, հասկանալու համար, որ այն ամենը, ինչ ինձ կապում է Հայաստան աշխարհին՝ մայրությունն է, մայրս է և ձեր մայրերը անշուշտ, որ իմ մայրերն են նաև, այնպես որ, սիրեք ձեր հայրենիքը և ձեր հոպարիքը, տղեք, ես զզվում եմ դրանցից, որովհետև թալանել են ինձ, ինձնից հետո հիշեմ ցեղին, ինչու ոչ, հետո հիշեմ տո պապերին էլ, տատերին էլ… Հազար տարի թալանի, և թալանողները հայրերն են։ Հայրենի՞ք։ Շնորհակալություն՝ ոչ։ Սիրեք և սիրվեք, շարունակեք պաչպչվել փողոցներում։ Իմը մայրենիք է, ես իմ մայրենիքն եմ սիրում։ Իսկ ձեզ, սիրելի եֆրեյտոր և խոսնակ եղբայրներ, զգուշացնում եմ, որ եթե հանկարծ այնքան մեծամտանաք, որ կարծեք, թե կարող եք դեդավշչինայական մեթոդներով մարդ վախեցնել, չեմ հիշեցնի, որ ես ձեր դեդն եմ, այլ, որ ես հայ գրող եմ, որին ծնել մեծացրել ու մայր է Հայաստանը, և չի խուսափելու ձեր «պսեվդոպախանական» ականջը նրա մայրական ապտակից։ Սթոքհոլմ, 2005-10-24
-
Դա նույն բանն է Շավարշ Քոչարյանը հայտարարել է, որ եթե մեզ պարտադրվող սահմանադրության փաթեթը առաջարկեին Վենետիկի հանձնաժողովի անդամների երկրներում՝ կմերժվեր։ Ոչ բոլորում։ Հանձնաժողովում կան անդամ երկրներ, որոնք գուցե ընդունեին Վենետիկի հանձնաժողովի անդամներին որպես պրակտիկանտ, բայց երբևէ ոչ լուրջ մի հաստատություն որպես, որը «հոր ոսկի չափելու» իրավասություն ունի և հայտ է ներկայացրել։ Հանձնաժողովում կան երկրներ, օրինակ՝ Մոլդովան, Ռումինիան, Լեհաստանը, Ռուսաստանը, Սլովենիան, Սլովակիան, Սերբիա չէ՝ մի հատ էլ Մոնթե (պա՜հ, պա՜հ) Նեգրո, (դարադաղ էլի, դարադաղն ու ղարաբաղը), Մակեդոնիա, Թուրքիա՝ ամենակարևորը չմոռանանք հանկարծ, և իհարկե անմոռանալի Ուկրաինան։ Մինչև առաջ գնալը հատուկ նշեմ, որ վրացիները այս վատ շրջապատում չկան։ Սա լրացուցիչ մի փաստարկ է իմ թեզի օգտին, ըստ որի նրանք մեր հարազատ եղբայրներն են ու լավագույն բարեկամները։ Էս թափթփուկաց-թափթըփուկի մեջ բազմած են իրենց մաժեստիկ հմայքով՝ Լիխտենշտեյնը, Լլուքսեմբուրգը, Հոլանդիան, Նորվեգիան, Խավարամիտ կղերական ճիզվիտական Մալթան (Հռոմի պապի թագավորական ձեռքն ամենուր) Պորտուգալիան, Իսպանիան, իմ հարազատ Շվեդիան, թե որտեղից չգիտեմ կողքից կպած Շվեյցարիան, և իհարկե մառախլապատ ալբիոնի տատիկը՝ Մեծն Բրիտանիան։ Բոլորը թագավորություններ են։ Նկատեցի՞ք։ Ովքե՞ր են վերևի ցուցակի թափթփուկը։ Մեր սեփական պառլամենտում սրա-նրա տեղը կոճակ սեղմող աշխատողներին գիտե՞ք։ Այո՜, ասում եք։ Ուրեմն սրանց էլ գիտեք։ Հիմա որպեսզի լավ հասկանաք, թե ինչ են դեմ տալիս, պատկերացրեք, որ մեզ, հայերիս, տվել են սրանց համար սահմանադրություն թխելու գործը… Օրինակ՝ ասել են. - Գառնիկ Իսագուլյան ջան, խնդրում ենք Թուրքիայի համար սահմանադրություն գրի, կամ Դավիթ Շահնազարյան ջան-ջան, մի հատ՝ Մեծն Բրիտանիայի համար… Ինչ կլինի էդ խեղճ հարիֆների հետ սահմանադրություն ընդունելուց հետո՝ գիտեք։ Նայեք շուրջներդ, տեսեք։ Լավն այն է, որ այն, ինչ սպառնում է նրանց, եթե մենք գրենք նրանց սահմանադրությունը, չի սպառնում մեզ, նրանց գրած սահմանադրությունն ընդունելուց հետո անգամ, որովհետև «այնը» մեր հետ արդեն պատահել է։ Պատերազմ չեմ ակնկալում, որովհետև հիմա բոլորը լավ հաշվում են, ում է պետք ավելորդ ծախսը, մանավանդ, որ հայերը իրենք են ավելի լավ իրար կոտորում, քան ուրիշները։ Քսան տարվա մեջ մի երկու միլիոն պակասել են։ Օսմանյան կայսրությունը քաք է կերել համեմատությամբ։Թագավորություններին մեղադրելը դժվար է, որովհետև այնտեղ, ԱՌքունիքներում ասում են, որ հայերն իրենք են ընտրում իրար կոտորելը, իսկ մեզ նավթ ու գազ է պետք, հազար ներողություն և այդ պատճառով սահմանադրություն շուտափույթ, բայց ոչ ոք չի պարտադրում հայերին իրար կոտորել։ Հենց դադարեն, սահմանադրություն էլ կգրեն, նավթն ու գազը իրենք կբերեն, մենք չենք էլ խառնվի, ինչներիս է պետք, մեզ հայերը չեն պետք վերջապես, այլ նավթն ու գազը, և անգամ կսկսեն հետներս որոշել, թե էն ամենավերևի ցուցակի դուռակներից ով ոնց սեղմի կոճակը։ Բայց դրա համար պետք է ուզենան իրար չկոտորել, կոտորել ուզենալու փոխարեն։ -Դուք ուրիշ առաջարկ ունե՞ք։ Հռոմի ակումբի անդամներին՝ ոչ, Շավարշ Քոչարյանին՝ այո։ Մի մեծամտացիր, համեստացիր, հրավիրիր շտապ մի երկու տասնյակ սառը մտածող գըլուխ, «Բնագրից» հանիր վերլուծություններս սահմանադրական մի քանի առաջարկվող կետի վերաբերյալ, քննարկիր, անգամ տարաձայնություն ու կասկած ունենալու դեպքում ասա բոլորին. - Լավ, մենք բոլորս խելոք ենք, Վահեն էշ ա, բայց մեկ ա բան չի փոխվում, եկեք իրա խաթրով էս անգամ գնանք, վերջ առաջ, ջանդամ-գյոռ, քաղաքացի ա։ Արա՜, թող էս թշվառ անտերում մի անգամ քաղաքացին որոշի։ Ու որ կայֆներդ տվեց, թարգմանեք տառ-տառ անգլերեն ու տակը ստորագրելով մի երկու տասնյակ կազմակերպությամբ, ուղարկեք անմիջապես, դեռ մեկ ամիս կա, անդամ ու չանդամ երկրների բոլոր օմբուդսմեններին, պառլամենտներին ու մարդու իրավունքներով զբաղվող հայտնի բոլոր կազմակերպություններին մի նամակ, ավելացնելով ձեր կողմից այն մասին, որ նրանց երկրների քաղաքացիները ձեզ հանցագործության մասնակից դառնալու են պարտադրում։ Դուռս թակում է հիմա Շվեդական գաղտնի ոստիկանությունը, մինչ գնամ բացեմ գամ, խնդրում եմ մի քիչ մտածել կամ պարզապես փոխանցել գրածս Շավարշ Քոչարյանին կամ Ռոբերթ Քոչարյանին, եթե կուզեք. Դա նույն բանն է։ 2005
-
Նագան Մի զարմացեք, «Ընգեր» կապիտան, Զենքն ազգայնացվում է, Դուք գնում եք տուն. Իսկ նագանը, Նագանը, Մնում է։ Դուք անշուշտ կծնեք, «Ընգեր» կապիտան, Մի վաստակ բուլտերյեր Ու կմշակեք գենետիկական Անգիտակցությունը, Միակողմանի լույսով, Որը նույն ինքը Խավարն է Ու անսպասելի, Հիսուն տարի անց, Ձեր դառնությունը Անակնկալ հարձակվելու է ։ Գնացեք տուն, «Ընգեր» կապիտան, Զենքն ազգայնացվում է։ Դե՜, Իսկ նագանը, Նագանը, Մնում է։ 2005-10-21
-
Viravorel es, baits vochinch, nerum em. Ancats lini. Es u du inch vor hakarak karsiq enq hajtnel, vortegh es mi ban em asum, du mi urish kerp gites? Indz el e hetaqrqir. Es el unem kaskatsner kajarani u sovetasheni depqeri masin, ete da nkati uneir. Gri, mi qich khosenq dranic. Ete kuzes masnavor... Hajoghutyun
-
blanuk, es el ei gtnvum nujn teghum, nujn ory, nujn jamin, u ed tghajits mi metr heravorutyan vra. avelin - es naev gitem mardkants ovqer shurjs ein ajd pahin... inchu es indz keghtsnunov grum? du indz janachum es?
-
Duq um nkati uneq anmegh zoher aselov? Ceghaspanvatsnerin, te Marti 1-in spanvatsnerin? Gutse Rusnjajum spavatsnerin? Jshteq khndrum em. Inchu chem karogh? Iharke karogh em. Hents lsem, vor bardzracnen vajnasunnery, uzum a hreanery, uzum a turqery, uzum a harevannery - kap chuni, henc vajnasun a bardzranum, kaorgh em asel zahles dzeznira gnac, khndrum em privat vajnaseq... Orinak... Es chem haskanum te vorteghits e galis dzer verabermunqy hreanerin, krahum em mi qich. Hreaneri vajnasuni masin ban chem asum erevi ajn patjarov, vor voch mi vajnasun el chem lsum. Chem lsum, vorovhetev hreanery indz bolorovin chen huzum. Indz huzum en miajn hajery... Hreanerov ajdchap huzvel karogh en havanabar tsgumov hreanery, voronq haejer en dzevanum chgites inch patjarov. Erevi hajeris anhandurjoghakanutyan, duq dateq. El inch ka blanuk? Hastsed der ches ugharkel..., neroghutjun el der ches khndrel? Hima inch anenq, spasem, te che?
-
Aj blanuk, ov e asel, vor miajn govasanq petq e gres. Ho kenats chi? Maladec blanuk! Durs sksum es gal. Khndrum em hasced tas, herakhosd, nshesh anpajman tariqd, serd, ete kareli e angam qashd. Khandipenq anpajman. Khndrum em ajsuhet grel masnavor kapov. Ajstegh ka.
-
Giteq blanuk, es kartsum em, vor duq iskapes sirum eq dzer ceghy, ev sepakan hajrenakcin hasarakav, ananun "pornik" anvanely hamarum eq hajrenasirutyan tsajrahegh drsevorum, angam qnum eq gishery sovorakanits aveli lav, mtatselov, vor mets skhranq eq goertsel arants sotragrelu hajhojelov. Duq iskapes kartsum eq, vor nsemacrel em azgy? Inchpes? Nkati uneq amen inch kargine e mer azgi het, es el inch vor baner em hnarum? Karogh eq che hakarak kartsiq hajtnel parzapes, ete kartsum eq, vor skhalvum em. Inchu eq hajhojum. Che vor karogh e anspar chlinel hamberutyuns, pordzem gtnel dzez, gtnem u anjatem dzer votqy dzer hetuyqits. Vstah eq, vor kkrkneq bar ar bar ajn ameny, inch grum eq ajstegh?
-
Asatryan jan srberi u erdumneri het zgujsh. ete ajnuamenajniv skhalvats lines u parzzvi, vor zrpatel es mardun, vorin bolorovin ches janachum, ed bolor srberov larelu en qez haverjakan kjaqum, es jamanakavorits heto ekogh... Asatryan jan, du indz ches janachum, iunchu es indz uzum hanel trass? Es qez inch vor vatutjun em arel? Gutse grvatsqnerums handipogh kerparnerits voreve mekin, kam vomants nmanetsrel es qez, kam voreve harazatid? Asa imanam inch problem unes du im het, kam im gratsi? Eghbajrabakan sirov, Vahe
-
1. Այժմ ինչո՞վ եք զբաղված ԱՄՆ-ում: Նույն բանով, ինչով որ նախկին քսան տարիներին՝ գրելով, կարդալով, հասարակական-քաղաքական գործունեությամբ, երաժշտությամբ, ֆիլմերով, հանապազօրյաս վաստակելով։ Նախապատրաստում եմ հայրենիք վերադարձս նաև, ամեն օր, բայց ապարդյուն ինչպես տեսնում եք, դեռ ԱՄՆ-ում եմ։ Դրան սաստիկ նպաստում են ընդդիմադիր դաշտն ու մամուլը, տարիներով համառորեն լռության մատնելով քաղաքական հետապնդումներն իմ դեմ հայրենիքում և ոչ միայն: Ոչ ճիշտ քաղաքական լագերից եմ համարվում հավանաբար, համարձակվել եմ քննադատել նաև ընդդիմադիրներին։ Նման վիճակում միայն ես չեմ։ Լռության են մատնված ուրիշ գրողներ, լրագրողներ, արվեսագետներ ու մտավորականներ։ Ավելորդ չեմ համարում սա նշելն այստեղ, որովհետև երևույթը, թայֆայականությունը, մարդկանց քաղաքացիական աջակցության ցուցադրման ընտրողաբար վերաբերմունքն է մասնատել մեզ այսօրվա վիճակին հասցնելով այն աստիճանի, որ ազգովին չենք կարողանում ազատվել սակավաթիվ մարդկանցից բաղկացած մի քրեախմբից։ 2. Շփվու՞մ եք արդյոք տեղի հայ համայնքի հետ եւ ըստ ձեզ ինչպիսին է այսօր նրանց վերաբերմունքը Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակին: Եկեք պարզենք սկսզբից, թե ինչ ասել է հայ համայնք։ Այն պատկերացումները, որոնք ունեինք հայկական համայնքների մասին հայրենիքում ապրելու տարիներին, բոլորովին չեն համապատասխանում իրականությանը։ Այդ կեղծ պատկերացումներն արհեսականորեն առաջացվել են մեջներս ագիտացիայի ու պրոպգանդայի բաժիններով, սփյուռքահայության հետ կապերի կոմիտեներով ու նմանատիպ կառույցներով, որեսզի լվանան ուղեղներս, օգտագործեն սփյուռքն էլ, մեզ էլ իրենց խելքներին փչած խաղերում։ Համայնք ասելով պետք է պատկերացնել հարկավ մի ցեղային կառույց, անդամներով, ղեկավարությամբ, մշակութային, ավանդական միջոցառումների անցկացմամբ, դպրոցով, ցեղային կյանքի պահպանմամբ ու զարգացմամբ։ Նման բան չկա, երբեք չի էլ եղել։ Սփյուռք կոչվածը միշը համալրվել է հայածին միջավայրերից մարդկանց թարմ հոսքով, որոնք ավանդական գաղթօջախներ են գնացել տնտեսապես ավելի բարենպաստ ու ցեղային կյանք փնտրելով, բայց երկու երեք սերնդում ձուլվել են, միշտ և ամենուր։ Սփյուռք ասածը, միշտ համալրվել է նոր սերունդներով, որոնք ներուժ են ունեցել մեկ-երկու սերունդ հայ պահպանվելու իրենք-իրենց, առանց սփյուռքը ղեկավարող, կամ այդպիսիք իրենց հորջորջող կազմակերպությունների օգնության ու ջանքի, բաց վերջիններս ավանդաբար իրենց գործունեությանն են վերագրում հայապահպանումը, դրա միջոցով տնօրինում դրամահավաքը, որն իրականում դրամաշորթություն է։ Շարունակական այս հանցագործությունը կատարվել ու կատարվում է հայրենիքում իրենց իշխան հռչակած բոլոր սերունդների հետ համագործակցությամբ, սովետական միության ժամանակներից մինչ օրս։ Ավանդական հայածին օջախները, անգամ Հայաստանը սպառման եզրին են ներկայումս, այնպես որ Սփուռք կոչեցյալն այլևս թարմ ներհոսք ակնկալել չի կարող, ինչը նշանակում է, որ դեպքերի անփոփոխ ընթացքի դեպքում սփյուռքը մեռնում է և ի սպառ կվերանա մեկ սերունդ հետո։ Սփյուռքի վերաբերմունքի մասին. Հայաստանում ծանոթ են անշուշտ ANC, AAA, AGBU կազմակերպությունների ու կղերականների հայտարարությանը, և կարող են կարծել, որ դա սփյուռքի վերաբերմունքն է։ Բոլորովին այդպես չէ։ ANC-ն և AAA կազմակերպությունները դաշնակածին ու ռամկավարածին կազմակերպություններ են, որոնք ներկայումս նույնացած են, զբաղված են ցեղասպանությունը հնարավոր բոլոր աճուրդներում վաճառելով, և հայկական մաֆիապետությունը ամերիկյան և այլ դրամով սնելով։ Այս երկուսն այսօր հայերին թշնամի դարձած կազմակերպություններ են, որոնք ոչ մի կերպ չեն կարող թույլ տալ, որ ցեղասպանությունը ճանաչվի, կամ դադարի հայկական մաֆիային դրամական հոսքը, որովհետև հակառակ դեպքում պետք է փակեն իրենց կազմակերպությունները, դադարեն աշխատավարձ ստանալ, ու սկսեն ուրիշ բանգավառներում աշխատանք փնտրել։ AGBU-ն սփյուռքահայ շրջանակներում հնուց անվանվում է KGBU, ու դրանով ամեն ինչ ասված է, իսկ կղերականության մասին մանրամասն կարող եք կարդալ սուրբ գրքում, հատկապես այն հատվածում, որտեղ մեր տեր Հիսուս Քրիստոսը վտարում է եկեղեցուց հոգևորականներին։ Վերոհիշյալ կազմակեպրություները սակավաթիվ թայֆաներ են, այնպիսիք, ինչպիսիք են Հայաստանի կազմակերպություններն ու կուսակցությունները, ղեկավարվում են դրամով, դա է միակ նպատակը, ծառայում են անխտիր նրան, ով վճարում է։ Ինչ վերաբերում է բացարձակ մեծամասնություն մնացյալին, որոնք երբևէ ոչ լսվում են, ոչ երևում, ճշգրիտ այնպես, ինչպես Հայաստանում, շարժման կողքին են, ատում են հանցագործներին, ցանկանում են օր առաջ ազատվել նրանցից։ Նրանցից շատերը, հատկապես նրանք, ովքեր գնացել են Հայաստանից առաջին նախագահի որոք, հիացած չեն նախկիններով նույնպես, բայց հնարավոր են համարում քննարկումները հետագայում հուզող բոլոր հարցերի, ոովհետև ակնկալում են քաղաքական դաշտի առաջացում, այն ինչ իսպառ վերացած է այսօր։ Մենք հիմա գործ ունենք ավազակախմբի հետ, որի միակ գործը դրամ հայթայթելն է ու պաշտպանվելը։ Գործ ունենք մարդկանց հետ, որոնք կրակում են անմիջապես, անհամաձայնություն հանդիպելիս։ Ուրեմն հարկավոր է այնպես անել երևի, որ ասած ամեն ինչի հետ համաձայնեն։ Դեռ չգիտեմ ինչպես կարելի է անել դա, բացի իրենցից ավելի լավ կրակելով։ 3. Վարդան Օսկանյանն ասել էր վերջերս, որ հիմա Սփյուռքը ավելի շատ պետք է մեր կողքին լինի, քան երբեւէ… Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը: Ոչ մի կերպ էլ չեմ մեկնաբանի, որովհետև չեմ համարում Վարդան Օսկանյանին ուշադրության արժանի որևէ մեկը, որ նրա հերթական անհեթեթությունն էլ մեկնաբանեմ։ Այդ պարոնի վերաբերյալ, ինչպես նաև կառավարության անդամների, կարող եմ ասել հետևյալը միայն. եթե նրանք իրենց պաշտոնները գրավելուց առաջ մասնակցեին մրցման, չէին ընտրվի բոլորովին, նրանցից ավելի միավոր կհավաքեին մրցման մասնակից մի քանի հարյուր մասնագետ յուրաքանչյուր պաշտոնի համար։ 4. Այսօր շատերը Ազատության հրապարակում համախմբված մարդկանց տարբեր կերպ է բնութագրում` ոմանք ասում են, որ դա ընդդեմ Սերժ Սարգսյանի էր, ոչ թե կողմ Լեւոն Տեր-Պետրոսյանի, նույնիսկ ասում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը հիպնոսացրել է մարդկանց: Ձեր կարծիքով դա ի՞նչ ընդվզում էր, ում էր կողմ, ում էր դեմ, եւ ի վերջո, ինչ տվեց դա մեզ, կամ ինչ կտա դեռ, ինչ սովորեցրեց, ինչ հետեւոթյուններ պետք է անենք: Դա քաղաքացիական ընդվզում է մարդկանց, որոնց մի մասը Լևոն Տեր-Պետրոսյանի աջակիցներն են, ոմանք ֆաշիզմի թշնամիներ։ Դա շատ լավ է, քանի որ հայրենիքում ծիլ է արձակում քաղաքացիական պայքարի մշակույթը, տարբեր ընկալումներ ու մոտեցումներ ունեցող քաղաքացիները կարողանում են ճշգրտել ընդհանուր շահ այլ կերպ մտածողների հետ ու դիմում միասնական գործողության։ Շարժումը տվեց դասեր անշուշտ։ Դրանցից մեկն այն է, որ միասին կարող են մարդիկ։ Ըստ էության սա հին դասի կրկնությունն է։ Գեղ կանգնի, գերան կկոտրի։ Մենք համառորեն տգիտանալու ձգտում ունենք։ Յուրաքանչյուր սերունդ իր սեփական սխալներով ու հայտնաբերած դասերով է կրթվում։ Կարելի էր դասականներից ու ժողովրդական իմաստությունից քաղել դրա փոխարեն։ Փառք աստծո գրողների, մտավորականների պակասություն երբևէ չենք ունեցել, հիմա էլ չունենք։ Մի կարևոր դաս էլ սովորեցինք այս շարժումից. կառավարությունը մեր վրա կրակում է, ինչը նշանակում է, որ կրակել կարելի է, դա միջցեղային նորմալ վարվելակերպ է, հետևաբար հնարավորության դեպքում կրակելու է ժողովուրդը կառավարության վրա։ Սա կոչ չէ, կանխատեսում է։ 5. Ազատության հրապարակում ամիսներ շարունակ հավքաված մարդկանց մեջ կարծես ինչ-որ բան փոխվել էր` մարդիկ սկսել էին հավատալ, պայքարել: Ձեր կարծիքով այսօր ճնշվե՞ց ժողովուրդը մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո: Ոչ։ Ժողովորւդը միայն ժամանակավորապես կարող է ճնշվել։ Ժողովուրդը հավերժի ոլորտից է, իշխանությունները, բոլոր իշխանությունները՝ ժամանակավոր։ Ոչ մի իշխանություն չունի բավարար ժամանակ, ժողովրդին մոռացնել տալու նրա նկատմամաբ գործած հանցագործությունը։ Գալու է միշտ իշխանության թուլության ժամանակը, և վայ այն իշխանությանը, որը նսեմացրել է ժողովրդին։ Ժողովուրդը նսեմացնելու է նրանց հարյուրապատիկ։ Դա իմ ցանկությունը չէ, այլ բոլոր իշխանությունների պատմությունը, բոլոր ցեղերում։ Դա անխուսափելի է։ Նրանք՝ ովքեր ուզում են խուսափել նսեմացումից, պետք է բավարար սիրաշահեն ժողովրդին հեռանալուց առաջ։ Մեր իշխաններից ոչ մեկին դա անել չի հաջողվել դեռևս: Վայ նրանց... 6. Իշխանություններին հաջողվե՞ց փակուղի մտցնել շարժումը: Ո՞վ են իշխանությունները, որ ժողովրդի շարժումը փակուղի մցնեն։ Իրենք իշխաննություններն անգամ, ժողովրդի անդադար շարժման արդյունքն ու հետևանքն են։ Ժողովուրդն անդադար հոսող գետ է, իշխանությունը այս կամ այն նյութից սարքած մի առու, ամբարտակ, որն ուղղորդում է այդ գետը, բայց վայ ամբարտակին էլ, մնացյալ ամեն տեսակի կառույցին էլ, եթե հանկարծ դրանց մասնիկները մեծամտանան կարծելով, թե ժողովորդի շարժում, կամ գետ կարող են կանգնեցնել։ Մեծամիտներին կտանի ջրհեղեղը։ Դա է մարդկության պատմությունը Նոյից ու համաշխարհային ջրհեղեղից մինչ օրս։ 7. Ինչպիսի՞ դրություն է այսօր Հայաստանում, ինչպես կբնութագրեք: Քաղաքացիական երկունքի շեմին։ Ծնունդը կարող է ընդանալ բարդություններով նույնպես՝ հեղաշրջում, հեղափոխություն, պատերազմ։ Կարող է կեսարյան հատման կարիք լինել։ Բժիշկներն անշուշտ կորոշեն ինչ անել։ Ի տարբերություն 90-ականների, երբ բժիշկ, ասել կուզե քաղաքական-հասարակական գործիչ, մասնագետ չունեինք, այսօր ունենք հազարավորը, աշխարհի տարբեր ծագերում փայլուն կրթություն և աշխատանքային բացառիկ հմտություն ձեռք բերած, հասունացած ձագերի մի ստվար բանակ։ 8. Կանխատեսումներ կարո՞ղ եք անել: Շատերին է այսօր հետաքրքրում ի՞նչ է լինելու… արդյո՞ք Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանի կհաջողվի ուժով պահել իշխանությունը: Միթե՞ Քոչարյանն ու Սարգսյանը երբևէ ունեցել են իշխանություն, որ կարողանան պահել այն։ Քոչարյանն ու Սարգսյանը Կրեմլի ու ՉԿ-ի կոմսոմոլիկներն ու սատրապներն են: Իշխանությունը, իրական իշխանությունը տիրոջից է, միայն տիրոջից է, և մերն է միշտ, եթե չմոռանանք, որ նրա պատկերով ու նմանությամբ ենք կերտված։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրս ունեցել ենք բազում պահ կյանքում, երբ գիտակցել ենք դա, ու մասն կազմել մեզ ծնունդով տրված իշխանությանը։ Իշխանություններս կորցնում ենք, երբ չարքերը մոլորեցնում են մեզ համոզելով, որ իշխանության համար կարիք ունենք մեր հարազատ քրոջն ու եղբորը նախանձելու, թալանելու, բանսարկելու, հետապնդելու, մատնելու... 9. Ի՞նչ պայմաններում կվերադառնաք Հայաստան եւ եթե վերադառնաք ի՞նչ գործունեություն եք ծավալելու: Երբ դադարեցվի իմ նկատմամբ քաղաքական հետապնդումը, որն այժմ դրսևորվում է իմ դեմ քրեական գործի հարուցմամբ ու ձերբակալման հրամանով։ Բանտը հաճելի տեղ չէ, բայց այդ պատճառով չէ, որ չեմ վերադառնում։ Չեմ կարող սեփական ժողովրուրդս նսեմացած տեսնել 21-րդ դարի սկզբում, չեմ կարող թույլ տալ, որ այս դարն էլ համարվի գրող բանտարկող դար հայերի համար։ Հուսով եմ կհասունանան հայրենակիցներս, անգամ իշխանավորներն այնքան, որ կամաչեն իրենց արածից ու կդադարեցնեն հետապնդումներն իմ նկատմամաբ։ Կամաչեն նաև ընդդիմադիր գործիչներն ու նրանց թերթերի գլխավոր խմբագիրներն էլ, ու կսկսեն արձագանքել մարդու իրավունքի յուրաքանչյուր խախտմանը, յուրաքանչյուր քաղաքացու, այլ ոչ ընտրողաբար, միայն թիմակիցների հետապնդման դեպքում, ինչպես նախկինում էր։ Կարծում եմ այդ պրոցեսն արդեն սկսել է։ Ամոթ է, ամոթ։ Աշխարհի երեսին մի քանի երկիր է մնացել երևի, որ գրող է բանտարկում։ Մաշտոց, թարգմանչաց տոն ունեցող ցեղիս վայել չէ լինել վերջին մնացած այդ բարբարոսների շարքում։ Հարցազրույցի սկզբում ակնարկեցի. դա իշխանություների մեղքը չէ միայն, այլ նաև ընդդիմությանը, որը քաղաքականապես ոչ նպատակահարմար համարեց տարիներ շարունակ գրողներիս նկատմամաբ հետապնդումները բացահայտելը, ինչն ուղակիորեն մասնակցություն, և այդով լուռ համագործակցություն դարձավ անիրավ իշխանությունների հետ։ Ի՞նչ գործունեություն կծավալեմ երբ վերադառնամ։ Չգիտեմ, վստահ չեմ։ Դաշտը լայն է ու խոպան։ Կարծում եմ, որ ինչպես նախկինում ու ներկայումս կարթնանամ ամեն առավոտ, կնայեմ երկնքի անյրածիր կապույտին ու կփառաբանեմ տիրոջը: Առայժմ այսքանը:
-
Ete iskapes ankeghts kkhndreq astsun, vor veradarnam hangist, khndrum em vareq. Shnorhakal em. Sas, voghuneli em hamarum ajn, vor grum eq, vor ishkhanavornery talanum en, ajdinqn, Robert Kocvharyany, Serj Sargsyany ev ajln, ev ajln... Qani vor khostovanum eq da, hujss dzer het kapvats chi marum, baits i ser astso, vorin khndrelu eq, vor indz veradrdzni hajreniq, asatseq khndrem, vorteghits giteq, vor uzum em talanel? Ete hankarts shalveq dzer kartsiqum, (da hnaravor e?) im masin, inchpes eq bacatrelu dzer ter astsun indz zrpartely? Ete harcrec dze hankarts, SAS, du vorteghits giteir, vor Vahen uzum er talanel heriq che, der hasarakav el bansarkum eir nran, ajn el arants iskakan anun azganun grelu... Inch kpataskhaneq SAS?
-
Zorutyun ev orhnutyun Isk inch lini nrants, ovqer irenc bazum urish "ojaxits" averetsin?
-
Ekh nkarich akhper:) (gutse qujr?) Erb nkarichnery, derasannery, gitnakannaery, erajishtnery gnacin paterazm pluzvets kajsrutyuny. Geghatsiq pokhetsin paterazmi bnujty harevani geghum merel talanelu kashkalamati, - kajsrutyuny et e havaqvum. Ete mek angam lujs pajlataki osmani u bolsheviki hazaramja aghavaghats ugheghum vor inqy zoh u struk che, men mi angam... Hima tsnki bervats klinein (ev klinen erbeve) bolor tshnaminery... Kars, Sas, qaj egheq, khostanum em dzez chvnasel, nerkajatseq mardu nman anunnerov. Paterazm ho dzer urvakannery chen gnalu?
-
SHNORHAKALUTYUN NKARICH, HARGANQS VARPET
-
Voch, chem pataskhani
-
Du tget es SAS, u bnakan, tsnundov inqnanshanak komisar.
-
Parz harcid arajin masy veraberum e qreakan gortsi. Du chgites atrjanak pahel em te voch, ete pahel em orinakan er te voch. Dranq qreakan gortsi manramasner en u ajn vor chgites, vor ches karogh nman harts tal, tget lineluts e, baits osmannerrits u bolsheviknerits jarje neghanal, urishban chen tesel. Hima qajn Kars, pataskhanir khndrum em du im hartsin - inchpes em nstats es qo yntaniqi andznakan ekamti vra. Khndrum em bacatrel. Vahe
-
Vortegh kardaciq "Arcakhyan Paterazm". Ajd terminy duq eq hnarel?
-
Again Came April April 22, 2008 Again came April, and from everywhere and by all possible and impossible forms of communication my dear fellows Armenians have begun their annual lamentations that the Turks killed them (notice, not their ancestors). I do not know what Genocide hysteria will bring in the future, but I know what it has brought today; everywhere we are seen as a pitiful, broken, morally and psychologically oppressed and massacred community, who for just those reasons is not capable of self-govern or democracy. The reconstruction of events that occurred 100 years ago is a complex process, that is, of course, if you are skilled in the intellectual processes of critique and analysis; if you are not, then it is very easy. You simply allow your teachers and the authorities to drill their ideas into you, and then you have full knowledge. It is natural for the majority to adopt this brainwashing; that is the easy path. After all, who would feel like wasting precious time thinking for themselves when those whom the Politburo has already designated as wise, intelligent and knowledgeable have already spent and are spending much time addressing those issues? That is not only the illness of us Armenians; it is that of all of humanity, as well. That which is Armenian (and Jewish) by contrast to the Americans, British, Russians, among many others, is that instead of drilling the spirit of victory into our heads, our government drills into our heads the spirit of massacre and genocide. That is done with two purposes: so that we do not notice the genocide taking place at this very moment, the emigration that reaches alarming proportions, the erosion and universal demoralization in the Diaspora and the Homeland. Armenians internationally do not mourn the memories of those killed now by the self-designated mob, or the fate of our fellow Armenians who are killed or degraded daily in Russia, or the emigrants who, preferring every kind of truth and lie try in every way to stay in Europe or the US, opting to endure a multitude of humiliations, but under no circumstances wishing to return to the Homeland, where the population is steadily declining. We Armenians have consigned to naught and oblivion the tens of thousands of our imprisoned fellow Armenians the world over, a significant number of who are slandered and helpless, while our so-called government has not taken a single step nor is it preparing to take any steps, to protect them. All are allowed to degrade, imprison, violently assault—spiritually and physically—oppress and to kill Armenians, including our own fellow Armenians, with the exception of the Turks. Directly or indirectly, all of our failures are explained through Turks and Ottomanism, through the damages incurred by their actions, but never as a result of Bolshevism, Communism, KGB-ism, the culture of under-handedness and Oligarchism, tribal geocentricism, fanaticism, and worst of all, through provincial obscurantism and ignorance. The worldwide pursuit of the century old phantoms to escape the gravest issues and responsibilities has become, at the present time, our only business. Vahe Avetyan Washington, D.C.
-
Erbeve nman ban chem asel. Avelin, asel em misht vor artsakhyan paterazm yndhanrapes chi eghel, baits da urish tema e. Bolorovin cheq skhalvum, ceghs taptpuk u takanq anvanelis inqs indz el nkati unem, voch mi banov indz chem arandznacnum, nkaragratsss bolor terutjunnery hajtnaberel em araj im mej, heto mnacjali. Iharke taptpuk u takanqem. Inchpes karogh em hakarak depqum unenal nman petutyun, ghekavarutyun, drants handurjogh hajrenakicner, duq ajd tvum vorpes lavagujn orinak. Vahe
-
Նորից եկավ ապրիլը Նորից եկավ ապրիլն ու ամեն տեղից ու բոլոր հնարավոր ու անհնար կապի միջոցներով սիրելի հայրենակիցներս սկսեցին իրենց ամենամյա վայնասունն այն մասին, որ իրե՜նց (նկատեք, ոչ նախնիներին), իրենց թուրքերը սպանել են։ Ես չգիտեմ ինչի կբերի ապագայում ցեղասպանության հիստերիան, բայց գիտեմ թե ինչի է բերել այսօր. մեզ ամենուր համարում են խեղճ, ջարդված, բարոյապես ու հոգեպես ընկճված ու ցեղասպանված համայնք, որն այդ պատճառով ի վիճակի չէ ինքնիշխանության ու ժողովրդավարության։ Հարյուր տարի առաջ եղած ու անցած դեպքերը վերականգնելը բարդ գործ է, եթե իհարկե ունակ ես քնադական ու վերլուծական մտածողության, եթե չես, հեշտ է շատ։ Թույլ ես տալիս պարզապես, որ գլուխդ լվանան ուսուցիչներդ ու հեղինակություններդ ու ամեն ինչ գիտես։ Բնական է, որ մեծամասնությունը որդեգրում է բրեյնուշինգը, դա հեշտ ճանապարն է։ Ո՞վ զահլա ունի ինքնուրույն մտածելու վրա թանկագին ժամանակ վատնելու, երբ դրանով հրաշալի զբաղվել ու զբաղվում են նրանք, ում պոլիտբյուրոն նշանակել է իմաստուն, խելացի ու գիտնական։ Դա հայերիս հիվանդությունը չէ միայն, մարդկային է։ Հայկական է այն (նաև հրեական), որ ի տարբերություն ամերիկացիների, անգլիացիների, ռուսների և բազում այլոց, չեն լվանում մեր իշխանները մեր գլուխները հաղթողականությամբ, այլ ջարդերով ու ցեղասպանությամբ։ Դա արվում է երկու նպատակով. որ երբևէ չնկատենք հենց այս պահին ընթացող ցեղասպանությունը. ահագնազդու չափերի հասնող արտագաղթը, ուծացումն ու համընդհանուր բարոյալքումը Սփյուռքում ու հայրենիքում։ Հայերը միջազգայնորեն չեն ողբում ինքնանշանակ խուժանի հենց այսօր սպանած մարդկանց հիշատակը, կամ Ռուսաստանում ամեն օր սպանվող ու ստորացվող հայրենակիցների ճակատագիրը, կամ գաղթականների, որոնք ամեն տեսակի սուտն ու ճիշտը նախընտրելով փորձում են ամեն կերպ մնալ Եվրոպայում կամ Ամն-ում, անցնել բազում ստորացումով հաճախ, բայց ոչ մի դեպքում չվերադառնալ հայրենիք, որտեղ հայության թիվն անփոփոխ շարունակում է նվազել։ Հայերս չգոյի ու մոռացության ենք մատնել համայն աշխարհում բանտարկված մեր տասնյակ հազարավոր հայրենակիցներին, որոնց զգալի մասը բանսարկված է, անօգնական, իսկ մեր պետություն կոչեցյալը ոչ մի քայլ չի արել ու չի պատրաստվում անել նրանց ի պաշտպանություն։ Հայերին նսեմացնել, բանտարկել, խոշտանգել հոգեպես ու ֆիզիկապես ընկճել ու սպանել թույլատրվում է բոլորին, ներառյալ սեփական հայրենակիցներին, բացի թուրքերից: Մեր բոլոր անհաջողությունները ուղղակիորեն, կամ անուղղակիորեն բացատրվում են թուրքերով, օտտոմանիզմով, նրանց գործողությունների հետևանքով կրած վնասներով, բայց երբեք ոչ բոլշեվիզմով, կոմսոմոլիզմով, ստուկաչ-չեկիզմով, գողականությամբ ու օլիգարխիզմով, ցեղային էգոցենտրիզմով, ֆանատիզմով, և երիցս ամենասարսափելի գավառամիտ խավարամտությամբ ու տգիտությամբ։ Հարյուրամյա հնության ուրվականներին աշխարհով մեկ հալածելը դարձել է ներկայիս լրջագույն խնդիրներից ու պատասխանատվություններից խուսափելու մեր միակ բիզնեսը: 22.04.2008, Վաշինգտոն
-
Ցեղասպանության հետևանքների վերացման վերաբերյալ Ցեղասպանության ամենածանր, և հավանաբար անբուժելի հետևանքն այն է, որ անպտուղ զոհվում են լավագույնները, տականքն ու թափթփուկը մնում են ողջ ու սերունդ տալիս։ Նույն բանը ցեղի հետ կատարվում է պատերազմներում
-
Համամեղսակից հանցագործ Նրանք՝ ովքեր ապրում են Հայաստանում ու լռում են չդադարող հանցագործության ու մարդու իրավունքի սիստեմատիկ բռնաբարման մասին, կարդարանան հարկավ, պոստտրավմատիկ սինդրոմով, կբացատրեն դա երկրաշարժով, պատերազմով, հարատև շրջափակմամբ, անդադար թալանով ու ահաբեկչությամբ, և անկասկած կլինեն լրիվ, կամ մասամբ իրավացի։ Մի փոքր մաս կազմող պադոշը կբացատրեն իրենց լռությունը սեփական զավակներին կերակրելու սուրբ պարտականությամբ, քիչ ավելի սակավը կաշխատեն չհայտվել երբևէ արդարանալու վիճակում։ Անչափ թանկ կարող է նստել ու վտանգավոր՝ առողջության համար։ Նրանք՝ ովքեր ապրում են սփյուռքում, անհասանելի են չեկիստների չանչերին, կարողանում են առանց սխալների գրել սեփական անուն, ազգանունն ու մի երկու տող, բայց լռում են՝ արդարանալու ոչ մի հնարավորություն չունեն։ Բոլորն անխտիր, առանց բացառության, վախկոտ, համամեղսակից հանցագործներ են։ 2006-07-04, Սթոքհոլմ
-
Քաղաքացիական անհնազանդություն Ամենակողմնորոշված խավը ձևավորվում է այդ խաղին մասնակցելու ցանկություն չունեցողներից, որոնք առհասարակ իրենց արժանապատվությունից ցածր են համարում գնալ քվեատեղամաս: Խոսքը բոյկոտողների մասին չէ, խոսքը, հապա փորձեք գուշակել՝ քաղաքացիական անհնազանդություն ցուցաբերողների ստվար բանակի մասին է, որը չի հիշատակվում ոչ մի սոցհարցման մեջ, որի հետ հաշվի չի նստում ոչ մի քաղաքական ուժ: «Տարեգիր» Ես իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում թերթին, հնչեցնելու համար վերջապես հայերի ուղեղներից բացարձակապես ջնջած այս միտքը: Առաջին անգամ է հատնվում հանրապետության մամուլում, որ Հայաստանում ու արտասահմանում ապրում է քաղաքացիական ահնազանդություն հայտարարած մի ստվար բանակ, որին բոլոր «իշխանությունները և ընդդիմությունները» համարել են «խաղից» դուրս, որոշում կայացրել նրանց փոխարեն, չարաշահել նրանց քվեն, պարտադրել որոշումները նրանց, արտաքսել, բռնաբարել, կեղեքել։ Երևույթը լռության մատնելը հանցագործությանը մասնակցություն է, և տրվելու է հարց վերջ-առաջ, արդեն տրվեց, բոլոր լրագրողներին, իրավապաշտպաններին, օմբուդսմեններին և այլոց։ Ժողովրդի լռությունը հասկանալի է, բլոկադայի մեջ է և չունի բավարար տեղեկություն, բայց դու՛ք, որ ունեցել եք և ունեք հնարավորություն խոսելու, արտահայտվելու, հոդված ու գիրք գրելու, ռադիո ու հեռուստատեսային հաղորդաշար կռելու և տարածելու, դու՛ք որ գրանտներով ու այլ միջոցով գնացիք-եկաք, ամեն ինչ տեսաք ու գիտեք ու հասու եք եղել տեղեկատվական միջոցներին. ինչպե՞ս եք բացատրելու ձեր լռությունը։ Աշխարհի տարբեր ծակերում քաղաքական ապաստան է խնդրել մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուրյակ հազար Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որոնք ապաստան խնդրելու փաստով և դրա տակ ստորագրելով՝ քաղաքացիական անհնազանդություն են հայտարարել իշխանություններին։ Բոլորովին մի անհանգստացեք ներկա իշխանությունների եվրոպամետ քայլերից, որովհետև Եվրոպայում հայտնվելու դեպքում նրանց անհամբեր սպասում է մի քանի տասնյակ, նախօրոք կազմված, հանգամանորեն դասակարգված քրեական քործ, որոնք այլևս չեն դիտվելու ժողովրդավարական Հայաստանում որպես քաղաքական, այլ դառնալու են հասարակ, քրեական, ու լացելու են բոլոր նրանց թոռներն ու ծոռները, ովքեր կարծում են, թե ապահովել են նրանց ապագան։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ժողովրդավարական Հայաստանը ինքն է հոգալու բոլոր թոռների ու ծոռների կարիքները, որ ոչ մի հայվանի մտքով հանկարծ չանցնի, որ իրենից դրա համար գերբնական ջանքեր են պահանջվում, անգամ մարդակերություն։ Ընդհանրական խոսելու և «մեղքը» դես ու դեն ցրելու մեջ չմեղադրվելու համար ասեմ, որ ես՝ անձամբ, 92 թվականին քաղաքական ապաստան եմ խնդրել ու ստացել եմ կես ժամում։ Այդ պահից սկսած, անձամբ, ապակենտրոնացած, ինքնամեկուսացած, քաղաքացիական անհնազանդություն եմ հայտարարել ու ստորագրել այդ առիթով միջազգային փաստաթուղթ, որը մինչ օրս խնամքով ի պահ է տրված շվեդական արխիվներին և կհայտնվի դատ ու դատաստանի, իմ առաջին իսկ պահանջով, պարզապես այդ դատարանը չկա, որին դեռ կարող եմ հանձնել փաստաթղթերս, որովհետև անհնազանդություն նշանակում է, որ չեմ ճանաչում նաև դատարան, ոստիկանություն, օրենք, սահմանադրություն և այդ ամենը վըզիս փաթաթողներին համարում եմ հանցագործ, բանդիտ, մարդասպան, հայրենիքս գրաված ու ինձ այնտեղից արտաքսած ու թալանած խուժան։ Ես չեմ ստացել վաուչեր, չեմ մասնակցել պրիվատիզացիաների ու թալանի, բայց հանկարծ չանցնի որևէ մեկի մտքով, որ երբևէ հրաժարվել եմ քաղաքացիությունիցս կամ երբևէ հրաժարվելու եմ կամ օրինական եմ համարելու որևէ խուժանի որոշումն ու կարծիքն անգամ այդ թեմայով, որովհետև ես քաղաքացի եմ անկախության հռչակագրի աշխարհաժողով ուժով, իսկ դրանից հետո ոչ մի փաստաթուղթ Հայաստանում ընդունված չեմ համարում օրինական, որովհետև սիստեմատիկորեն խանգարվել է իմ անձնական մասնակցությունը օրինաստեղծ ու պետականաստեղծ գործունեությանը, և ավելին՝ խանգարվել է բոլոր նրանց գործունեությունը և մասնակցությունը, ում ես կտայի իմ ձայնը։ Հիմա ինչ որ հերթական խուժանախումբ ցանկանում է պարտադրել իր կամքը ու պարտադրել հնազանդությու՞ն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացու՞ն, առանց նրա համաձայնության ու կամքի՞։ Էս հո մեզ նվաճում են, մեզ, Հայաստանի Հանրապետության անկախ քաղաքացիներին։ Թերթը գրում է նաև. - Եվ սա է պետականություն կորցնելու ամենավառ նախանշանը, որը չեն տեսնում, չեն կարող տեսնել կամ չեն ուզում տեսնել պետականության մասին անվերջ բարբառողները: - Այո, կորցնելու են անպայման։ Կորցնելու են իրենց պետականությունը, որովհետև մեր պետականությունն է նվաճելու նրանցը։ Ես չեմ կորցնում իմ պետականությունը, հորդորում եմ բոլոր անհնազանդություն հայտարարածներին նույնպես չկորցնել։ Իմ պետականությունը Հայաստանի Հանրապետությունն է իր ներկայիս, վիճելի ու կորուսյալ տարածքներով, բոլոր ռեժիմներին անհնազանդություն հայտնած ազատ շինականների խմբային կամ ապակենտրոնացված բոլոր նրանց հավաքով, ովքեր հնազանդություն չեն հայտնում ու չեն հայտնելու խուժանին։ Խուժանը չի ուզում ԵՄ մտնել։ Չխաբվեք։ Այնտեղ նրանց սպասում է Հաագայի դատարանը։ Խուժանը խաղալու է «ժողովրդավարություն» ու միայն հետապնդում է միջազգային ճանաչելիություն։ Դրա համար թույլ են տալու ազնիվ քվեարկություն, որովհետև այն կանխավ պարտված է։ Շղարշելու են աչքերս ինչ որ ժամանակ էլ, ապագայի նկատմամբ հույսի պատրանք ստեղծելով ու պահպանելով այսօրվա ստատուս քվոն, մինչև հաջորդ ընտրություններ։ - Էն ժամանակ մի բան կանենք,- մտածում է «կոալիցիա-ընդդիմություն» Ղարաբաղ Կոմիտեն,- մենակ ջրի երես մնանք դեռ ինչքան կարող ենք։ Ինչ որ ժամանակ կարող եք, իհարկե, որովհետև քաքը չի սկում, բայց կարճ ժամանակում քայքայվում է և անհետանում։ Սթոքհոլմ, 2005-10-28
-
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՆՀՆԱԶԱՆԴՈՒԹՅԱՆ ԿՈՉ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ <deleted> Քաղաքական ակցիաներում մասնակցելու կոչերը արգելված են ֆորումում: