-
Posts
865 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Vahe Avetian
-
Ծախվեցիք պնակալեզ սողուններ, հաստահետույք գաճաճներ Այսօր մամուլից հայտնի դարձավ, որ իրենք իրենց Ժառանգություն և Օրինաց Երկիր հորջորջող մուրացկանները, սոված երկրում զարմանալիորեն հաստահետույք իրենց ղեկավարների գլխավորությամբ, ստացան պատգամավորական մանդատները, որոնք ծառայության դիմաց թերմացք որպես, թողել էին կերուխում արած հարբեցողներն իրենց կերակրատաշտում, լիզելու համար։ Այդով տականքները օրինականացրին ընտրություններն ու կատարվեց այն, ինչ պնդել էինք երիցս, որ կատարվելու է. Ծախվեցիք պնակալեզ սողուններ, հաստահետույք գաճաճներ: 15, 06.2007, Վաշինգտոն
-
ՀԱՅԱՍՏԱՆԸ` ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԱՂԵՏԻ ԵԶՐԻՆ Հ ա յ ո ց Ա շ խ ա ր հ, չորեքշաբթի, 13 Հունիսի 2007, #110/2418 Այն, որ հետխորհրդային տարիներին Հայաստանի ժողովրդա•րական իրավիճակի կտրուկ փոփոխությունները պետության եւ ազ•ային անվտան•ությանը սպառնացող լուրջ վտան•ի են վերածվել, փաստում եւ ահազան•ում են մասնա•ետները։ Բայց ահազան•ելուց զատ, այսօր քիչ բան է արվում։ ՈՒՆԵՆՔ ԱՅՆ, ԻՆՉ ՈՒՆԵՆՔ Հայաստանից բնակչության արտա•աղթի ամենամեծ հոսքը բաժին է ընկնում 1991-1994 թվականներին։ Ըստ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարության մասնա•իտական •նահատականի, եթե 1991-2004 թվականին Հայաստանից դուրս էր եկել ավելի քան 900 հազար մարդ, ապա 1991-94թթ., այսինքն՝ այսպես կոչված, ցրտի եւ խավարի տարիներին երկիրը լքել է շուրջ 600 հազար մարդ։ Ընդ որում, ցավալին այն է, որ երկրից հեռացողների զ•ալի մասը վերարտադրողական տարիքի անձինք են։ Ահա այս պատճառով նաեւ մեզանում այսօր լրջորեն առկա է թե՛ բնակչության ծերացում, թե՛ սեռատարիքային համամասնությունների խաթարում։ Ճիշտ է, սկսած 2001-2002թթ. կենսաթոշակային տարիքի մարդկանց թվաքանակի նվազում է տեղի ունեցել, բայց դա եղել է ընդամենը այն պատճառով, որ կենսաթոշակի են անցել պատերազմական (Մեծ հայրենականի) տարիներին ծնված սերունդը, որը առավել փոքրաթիվ է եղել։ Եթե մոտակա տարիներին դեպի երկիր էմի•րացիոն հոսքեր չլինեն, ապա առաջիկայում Հայաստանում թոշակառուների տեսակարար կշիռը չի ավելանա։ Բայց սա կտեւի մի ընթացք միայն։ Ընդամենը 4-5 տարի անց կացությունը կտրուկ կփոխվի, քանզի կենսաթոշակային տարիքի են դառնալու 50—ականներին ծնվածները, ապա` նաեւ 60—ականների սերունդը։ Մասնա•ետների •նահատմամբ, այս շրջանում եթե մեզանում ծնելիության կտրուկ աճ տեղի չունենա, ապա առանց այն էլ ծերացող Հայաստանի բնակչության ծերացման երեւույթը ավելի կահա•նանա։ ՏՂԱՄԱՐԴԻԿ՝ 41 ՏՈԿՈՍ, ԿԱՆԱՅՔ՝ 59 Ժողովրդա•րական առումով այսօր անբարենպաստ է իրավիճակը կին—տղամարդ հարաբերակցության հարցում։ Մասնա•ետների հավաստմամբ, երկրի բնակչության սեռատարիքային իրողությունները այս կամ այն կերպ պայմանավորված են էմի•րացիոն •ործընթացներում տղամարդկանց ակտիվությամբ, որը զ•ալիորեն •երակշռում է կանանց համեմատությամբ։ Ի դեպ, սրանով է բացատրվում նաեւ այն իրողությունը, որ բնակչության ընդհանուր նվազող թվաքանակի մեջ տղամարդկանց տեսակարար կշռի նվազումը ավելի է աչքի զարնում։ Ի դեպ, բնակչության սեռային անհամամասնությունն ավելի ընդ•ծված է ավա• տարիքային խմբերում։ Երկրում 60 եւ բարձր տարիքի բնակչության շրջանում տղամարդկանց տեսակարար կշիռը կազմում է 41 տոկոս, կանանցը՝ 59 տոկոս։ Նկատենք, որ միջազ•այնորեն ընդունված ժողովրդա•րական նորմերի համաձայն, եթե որեւէ հասարակության բնակչության 65 եւ ավելի բարձր տարիք ունեցողների տեսակարար կշիռը 12 տոկոսից բարձր է, ապա այն համարվում է այլեւս ծերացած։ Այս համատեքստում մեր հասարակությունն արդեն զառամյալ է։ Ի դեպ, մասնա•ետները հավաստում են, որ եթե չլիներ զան•վածային էմի•րացիան, ապա 2001թ. վերջին արդեն երկրի 30-34 տարեկան յուրաքանչյուր 1000 կնոջը բաժին կընկներ 1031 տղամարդ, փաստացի 940—ի եւ առկա՝ 872—ի փոխարեն։ Բնականաբար, այս տարբերությունները եթե ոչ շտկելը, ապա •ոնե դրանց հետա•ա վատթարացումը կանխելը լրջա•ույն խնդիր է, ուր նախեւառաջ կարեւորվում է մի•րացիոն արտահոսքի ծավալների կրճատումը։ ԾՆՈՒՆԴՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ Ակնհայտ է, որ մեկ տասնամյակից ավելի մեզանում ծնելիության անկում է արձանա•րվում։ Բայց դրա պատճառը չի կարող լինել միայն արտա•աղթը։ Չի կարող, քանզի մեր երկրում այսօր մնացող—ապրողներն էլ ծնելիության առումով դե•րադացիա են ցուցանում։ Այսօր հայ հասարակությունը իր համար նախապատվելի համարվող 2-3 երեխայով ընտանիքի մոդելից անցում է կատարել պարզ վերարտադրության համար ոչ բավարար 1-2 երեխայով ընտանիքի մոդելին։ Եթե առաջին եւ երկրորդ կար•ի ծնունդները նվազել են 34 եւ 47 տոկոսով, ապա երրորդ եւ բարձր կար•ի ծնունդները 3 եւ ավելի ան•ամ են նվազել։ Այս առումով պրոբլեմները դեռ նոր են զ•ացնել տալու իրենց։ Մասնավորապես շուտով արդեն զ•ալի կլինի զորակոչային տարիքի երիտասարդության թվաքանակի սակավությունը, ինչը լուրջ հիմնախնդիր է ազ•ային բանակի համար։ Բայց սա դեռ ամբողջը չէ. բանն այն է, որ մասնա•ետները արդեն տեւական ժամանակ է արձանա•րում են թե՛ ազ•ային արժեքների, թե՛ ավանդական հայ ընտանիքների քայքայման •ործընթաց։ Ընդ որում, ոչ միայն ծնելիության ցուցանիշներն են մեր իրականության մեջ հուսահատեցնող, այլեւ ընտանիքների կազմավորման բնութա•րիչ ցուցանիշները. մասնավորաբար, ամուսնությունների եւ ամուսնալուծությունների թիվը, ինչպես նաեւ դրանք ձեւավորող պայմանները լավատեսություն չեն ներշնչում։ Մասնա•ետների դիտարկմամբ, 2000թ. արձանա•րվել է ամուսնությունների ամենացածր ցուցանիշը՝ 10986, որից հետո այս ցուցանիշը դրական փոփոխության է ենթարկվել՝ տարեկան միջինը 10 տոկոս աճի արձանա•րումով, իսկ 2005թ. կազմել է 16624։ Ինչ վերաբերում է ամուսնալուծությանը, ապա, սկսած 1991 թվականից, վերջինս ամուսնությունների նվազմանը զու•ահեռ, տարեցտարի նվազել է՝ 2000թ. կազմելով շուրջ 1,3 հազար, կամ 1990թ. համեմատ նվազել է 3,2 ան•ամ։ 2001թ. արդեն արձանա•րվել է այս ցուցանիշի աճ եւ 2005թ. կազմել է •րեթե 2,5 հազար։ 2005թ. երկրում նոր կազմավորվող 1000 ամուսնական զույ•ին բաժին է ընկել 148 ամուսնալուծություն՝ 1980թ. 105—ի եւ 1990թ. 154—ի համեմատ։ Շարունակելի ՇՈՒՇԱՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ Հորդոր Ըստ Հայաստանի ինքնանշանակ կառավարության պատասխանի, որը տրվել է Սահմանադրական Դատարանին, արտասահմանում ապրում է Հայքի 4900 քաղաքացի: Դա նշանակում է, որ մնացյալ քաղաքացիների քվեները չարաշահվել են ընտրություններում ու չարաշահվելու են։ 5000 քաղաքացի ապրում է միայն Շվեդիայի թագավորությունում, որտեղ իմ հասարակական դիրքը թույլ է տալիս ունենալ ճշգրիտ տեղեկություն այդ ու նաև այն մասին, որ այդ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը հանգրվան է գտել այդ երկրում, նկարագրելով հայրենիքում կատարվող մարդակերությունը, կապելով դա իր սեփական ճակատագրի և անձամբ իր դեմ իրականացվող հետապնդումների հետ։ Եվրոպական բոլոր երկներում փախստական ընդունելու մեխանիզմը նույնն է, ԱՄՆ-ում նույնպես, այնպես որ բոլոր հանգրվան գտածներն էլ հայտնել են իրենց ներկայիս իշխանություններին վերոհիշյալ բոլոր հանցագործությունների մասին ու թողել գրավոր փաստատուղթ այդ մասին։ Եթե արտասահմանում ապրող Հայքի քաղաքացիները այսուհետև էլ մնան անտարբեր հայրենիքում կատարվող հարատև հնացագործության նկատմամաբ, լռեն ու թույլ տան իրենց անունները չարաշահելով հանցագարծության շարունակությունը, ստախոս սրիկաներ են, փոքրոգի պատեհապաշտներ, որոնք սեփական հայրենիքը առուվաճառքի են հանել տաքուկ անկյունի ու լափի համար։ Հայքում ապրող քաղաքացիներին խնդրում եմ հետամուտ լինել, սեփական ազգակից-ազգականներին հորդորելուն, պարտադրելուն քաղաքացիական դերքորոշման արտահայտման։ Հայքում տիրող ֆաշիստական ռեժիմն ու դառը չքավորությունը կարող են լինել բացատրություն քաղաքացիների ընկճվածության ու հարմարվողականության, բայց ժողովրդավարություններում ապրող քաղաքացիների անտարբերությունը ոչ մի արդարացում չունի և համարվելու է դավաճանություն և անգամ քրեական հանցագործություն։ 15.06.2007, Վաշինգտոն Վահե Ավետյան
-
Հորդոր Ըստ Հայաստանի ինքնանշանակ կառավարության պատասխանի, որը տրվել է Սահմանադրական Դատարանին, արտասահմանում ապրում է Հայքի 4900 քաղաքացի: Դա նշանակում է, որ մնացյալ քաղաքացիների քվեները չարաշահվել են ընտրություններում ու չարաշահվելու են։ 5000 քաղաքացի ապրում է միայն Շվեդիայի թագավորությունում, որտեղ իմ հասարակական դիրքը թույլ է տալիս ունենալ ճշգրիտ տեղեկություն այդ ու նաև այն մասին, որ այդ քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը հանգրվան է գտել այդ երկրում, նկարագրելով հայրենիքում կատարվող մարդակերությունը, կապելով դա իր սեփական ճակատագրի և անձամբ իր դեմ իրականացվող հետապնդումների հետ։ Եվրոպական բոլոր երկներում փախստական ընդունելու մեխանիզմը նույնն է, ԱՄՆ-ում նույնպես, այնպես որ բոլոր հանգրվան գտածներն էլ հայտնել են իրենց ներկայիս իշխանություններին վերոհիշյալ բոլոր հանցագործությունների մասին ու թողել գրավոր փաստատուղթ այդ մասին։ Եթե արտասահմանում ապրող Հայքի քաղաքացիները այսուհետև էլ մնան անտարբեր հայրենիքում կատարվող հարատև հնացագործության նկատմամաբ, լռեն ու թույլ տան իրենց անունները չարաշահելով հանցագարծության շարունակությունը, ստախոս սրիկաներ են, փոքրոգի պատեհապաշտներ, որոնք սեփական հայրենիքը առուվաճառքի են հանել տաքուկ անկյունի ու լափի համար։ Հայքում ապրող քաղաքացիներին խնդրում եմ հետամուտ լինել, սեփական ազգակից-ազգականներին հորդորելուն, պարտադրելուն քաղաքացիական դերքորոշման արտահայտման։ Հայքում տիրող ֆաշիստական ռեժիմն ու դառը չքավորությունը կարող են լինել բացատրություն քաղաքացիների ընկճվածության ու հարմարվողականության, բայց ժողովրդավարություններում ապրող քաղաքացիների անտարբերությունը ոչ մի արդարացում չունի և համարվելու է դավաճանություն և անգամ քրեական հանցագործություն։ 15.06.2007, Վաշինգտոն Վահե Ավետյան
-
ԵԱՀԿ-ի նախագահ Միգուել Անջել Մորաինոսը հորդորել է ադրբեջանցի ու հայ հասարակություններին շատ ակնկալիք չունենալ նախագահներ Ալիևվի ու Քոչարյանի հանդիպումից, որպեսզի հետագայում չհիասթափվեն։ Սա ոչ այլ ինչ է քան հայտարարություն այն մասին, որ Ալիևն ու Քոչարյանը ոչինի չեն որոշում։ 05.06.2007, Վաշինգտոն “One should not expect much from the meeting of presidents Aliev and Kocharyan as not to be disappointed then” told OSCE Chairman-in-Office Miguel Angel Morainos to Azeri and Armenian public through media. This is nothing else than a declaration that Aliev and Kocharyan decide nothing. 05.06.2007, Washington DC
-
Քարիբու սրճարանը, հաիթցի Գլենն ու աշխարհումս չքաշած ախը Նստած եմ Վաշինգտոնի «Ռոդ Այլենդ» ու «14-րդ» փողոցների խաչմերուկում հարմարավետ տեղավորված «Քարիբու» սրճարանում, որտեղ ինձ տրամադրում են անվճար ինթերնետ ու սուրճ, որովհետև այստեղ աշխատող սևամորթ Գլենը հարգում է գրողներին։ - Իմ երկրում ինձ շան տեղ դնող չկա Գլեն։ Ես վատ գրող եմ։ Ինձ քրեապես հետապնդում են արդեն մի քանի տարի, համաքաղաքացիներիցս ոչ ոք բողոքի ձայն չի բարձրացրել, իմ մասին չի գրել ոչ մի թերթ։ Ես բոլորովին այն չեմ ինչ դու կարծում ես, բոլորովին հարգանքի արժանի չեմ իրականում։ - Ես Հաիթիից եմ Վահե, հրաշալի տեղյակ եմ երրորդ կարգի երկրներում կատարվող երևույթներին, ինքս գրել եմ ժամանակին ու արհամարվել հայրենակիցներիս կողմից, երբ ինձ հալածում էր երկիրս գրավված խունտան։ Քո ժողովուրդը քո կարիքն ունի։ Գրիր անպայման, մի դադարիր։ Ես ինքս չկարողացա շարունակել ու սաստիկ մեղավոր եմ զգում ինձ այդ պատճառով։ Սևամորթ եղբորս վերաբերմունքը չի փոխում կարծես իրերի դրությունը, առաջին հայացքից նայելիս իհարկե, բայց ջերմությունը, անվճար ինթերնետն ու սուրճը հնարավորություն են ընձեռում ինձ այստեղ գտնվել, նստել որքան սիրտս ուզի, կարդալ, գրել, ծանոթանալ բազում մարդկանց հետ, զրուցել, ճանաչել աշխարհն ու համոզվել ամեն անգամ, որ իրարից տարբեր չեն երկրներն ու ժողովուրդները և որ եթե երբևէ գնահատի գրածս իմ սիրելի ժողովուրդը, երախտագիտության զգացումով պետք է լցվի ոչ թե Մեսրոպ Մաշտոցի, Նարեկացու, ոչ անգամ հայերենիս ուսուցիչների ու ոչ էլ ագիտացիայի ու պրոպագանդայի տարբեր հաստատությունների նկատմամաբ, այլ սևամորթ հաիթցի Գլենի, որն այնքան բարի էր հայ ժողովրդի նկատմամաբ, որ նպաստեց նրանց գրողի ստեղծագործությանն իր հյուրասիրած սուրճով, անվճար ինթերնետով, ջերմ վերաբերմունքով ու մարդկային ըմբռնումով, այնպիսի բաներով մի խոսքով, որ համարյա չեմ տեսել հայրենակիցներիցս, ոչ միայն իմ նկատմամաբ, այլ նաև մեկ մեկու։ Գլենն այսօր ինձ ֆոտոնկարեց ու խնդրեց, որ թույլ տամ իրեն հետագայում նկարս կախել սրճարանի պատից ու տակը գրել, որ այստեղ ստեղծագործել է արտաքսված հայ •րող Վահեն, Հանրապետական կուսակցության հիմնադիր, Անկախության Բանակի հրամանատար, Շվեդական խորհրդարանի նախկին թեկանծու, որն այսօր իր համար երջանկություն կհամարեր, որ իրեն թույլ տային վերադառնալ հայրենիք, ապրել որևէ գյուղում ու բացարձակապես գործ չունենալ որևէ մեկի հետ այլևս։ Գիտեմ իհարկե, որ երազածս հնարավոր չէ, որովհետև եթե անգամ Սերժ Սարգսյանն անձամբ ինձ զանգահարի ու հայտնի, որ «հարց չկա», «կարող ես գալ ու գնալ գյուղ ու չերևալ աչքերիս այլևս», վստահ եմ, որ կերևամ շուտով իմ կամքից անկախ, որովհետ կլռեմ ընդամենը մեկ ամիս միայն, ինչպես բոլոր նախկին անհաջող փորձերի ժամանակ, որովհետև անպայման կթքի մայթին կողքս որևէ մեկը, կամ աղբամանից ուտող ծերուկներ կտեսնեմ, կամ փողոցներում պոռնկություն անող, ֆիզիկապես չձևավորված դեռատի աղջնակներ, կամ մուրացկան ՄԵՆԹ, որը հայրենիք է վաճառում ամեն անգամ մի քանի հազար դրամով, կաշառք վերցնելիս, տվողը նույնպես, կամ պարզապես երկու ոտքի վրա կանգնելը մարդ լինելու փաստարկ համարող որևէ տխմար կասի, որ իրեն դուր չի գալիս իմ նայելու ձևը։ Այդ ամենը նկատելուց ինձ հաջողվել է լուռ առաջ անցնել ոչ ավել քան մեկ ամիս միայն։ Փորձված բան է։ Մեկ ամիս հետո մոտս սկում է չկառավարվող մոլագարություն, մեկն ու մեկի գլուխը ջարդելու ընգծված սևեռուն գաղափարով։ Սկզբում ուզում եմ ջարդել նկատվող սուբեկտինը, հետո հասկանում անմիջապես, որ անասունը մեղավոր չէ, կամ միակ մեղավորը չէ իր անասուն լինելում, այլ մեղավոր են նրա ծնողները, ուսուցիչները, թաղային և այլ հեղինակությունները, որոնք ոչ միայն չեն ասել, որ այդպես վատ է, այլ ընդհակառակը՝ որքան շատ այդպես վարվի, այնքան մարդ է ու առավել հարգելի։ Երկու ամիս հետո ուզում եմ կոտորել սեփական ցեղս արդեն ու սկսում եմ հասկանալ ու կարեկցել Սուլթան Համիդին, որն հավանաբար ապրել է նույն զգացողությունը, ինչ որ ես, սեփական մայրիկի, հետևաբար իր ցեղակից հայերի ճղճիմ վիճակը տեսնելիս: Նա խելագարվել է անդառնալիորեն ու անվանվել «Եվրոպայի հիվանդ մարդ»։ Դժբախտը ցավոք սուլթան էր, բացարձակ միապետ ու նրա շուրջն եղածներից ոչ ոք նրան չի կարողացել հիվանդանոց տանել, ոչ մինչև ջարդերը, ոչ էլ ջարդերից հետո։ Իմ գործը հեշտ է այդ առումով։ Ինձ ով ասես, երբ ասես կարող է անվանել խելագար, անգամ թմրամոլ ու չանհանգստանալ իրավաբանական և այլ հետևանքների համար։ Ես աննշան գրչակ եմ, կարող եմ մեկնել Վաշինգտոն կամ ուր ասես, նստել «Քարիբու», կամ այլ կաֆեում, վայելել անվճար սուրճ, ջերմ վերաբերմունք ու հյուրասիրություն, գրել ամբախ-զամբախ ու սիրվել, որովհետև գուսանները աշխարհումս ախ չին քաշում: Ուրիշ է սուլթանների բանը, որը բուրդ է, ու բուրդ է նաև նրանց ժողովուրդների բանը, որովհետև նրանք ու նրանց ժողովուրդները ախ են քաշում սեփական տանը։ Վերջին երկու տասնամյակում Հայաստանից պակասել է միլյոնն անց մարդ, բայց ինչպես Համիդը ժամանակին, մեր սուլթանները չեն հասկանում որ գժվել են, իսկ հպատակներից ոչ ոք չի համարձակվում հայտնել դա նրանց, կամ հիվանդանոց տանել։ Վտանգավոր է։ Չէ՞ որ բացարձակ միապետներ են սուլթանները և աստծո կամք է համարվում նրանց մոլագարության ցանկացած դրսևորում, իսկ հակառակ կարծիքն ու ընդիմությունը այլասերություն, դավաճանություն, կամ խելագարություն լավագույն դեպքում: 04.06.2007, Վաշինգտոն
-
Impichmenti ghekavarnerin voch voq chi tsetsel. Hajastanum verjin 20 tarva mej mi qani nakhadep e eghel dikatornerits ishkhanutjun vercnelu, skzbum komunistnerits vertrec joghovurdy ishkhanutjuny, hetro vertsrec levonic, Vazgen Manukjany pakhav iren matutsvats pashtonits, heto joghovurdy vertsrec ishkhanutjuny Robertsits, pakhan Ardarutyan jojery toghnelov mardkants tsetsivelu. Mardik chsharunaketsin krivy parzapes, vorovhetev tesan vor hertakan angam jojery taknery lcrel en... Shvedneri mot im hajoghutjunnerits che vor grum em, duq eq akcenty dra vra dnum. Es akcenty dnum em nra vra, vor LAKOTNERY erkrits vaghuts vrndel en nakhadep arajatsnoghnerin. Da sksvel e nrants hajrik LTP i jamanaknerits, vorovhetev vakhneum ein, vor karogh en LTP its el vertsnel. Hamarelov vor ekel en ishkhanutjan u haverj mnalu en, aztvetsin mer hasarakutjan vjrakan masits. Ajd prces avartin hascrin Robertn u Serjy, erkusn el HHSH akan. Im hajoghutjunnerits chem gru, bazum uirsh banits em grum, inchin duq ushadrutjun dardznel cheq uzum parzapes. Ev es hskanum em inchu... Neghutjun mi qasheq pataskhanelu, ete iharke elujt unenaly che dzer npatakay ev dzer gaghaparnery haghtanakats cucadrely. Bnavejy hamarum em avartvatsa, indz partvats... Duq haghtel eq! indz, mi mardu vorin ov ases, vorteghits aases hajhojum e (vcoch dem ar dem iharke, u anuny azganuny nshelov). Shat qajutjun petq che dra hamar, vorovhetev dzer ognakannern en anvtangutjunn u vostikanutjuny. Tesnenq inchpes en haghtelu dzer gaghparnern u pashtpanjalnery amsi 12 in.
-
Դե սկսենք նրանից, որ այլևս այդքան կարևոր չեն մեռյալ հոգիների ձայները ընտրական կեղծիքների մեջ, որքան մարդկանցից նախօրոք պարտադրանքով հավաքված անձնագրերի սերիաները և այլ տվյալները, որոնց հիման վրա էլ կնկարվեն թվեր...էս անգամ ուստայավարի են մոտեցել հարցին, ու նախօրոք են ամեն ինչ արել...ընտրություններին նախորդող փուլը այս անգամ ավելի կարևոր էր.. Եթե կարևոր չլիներ, չէին ասի, որ Հայաստանում գրանցված է 2 300 000 քվեարկող, որովհետև այդքան մարդ Հայաստանում չի ապրում, ուր մնաց քվեարկող։ Դանիայի փաստականների համար պատասխանատում մի չինովնիկ երևանյան իր ելույթում նշեց վերջերս, որ իրենց հաշվարկներով երկրից հեռացել է մոտ մեկ միլյոն մարդ, որոնց 80%-ը 40-50 տարեկան են։ Այդ ելույթին ներկա էր ամբող նեոէսթաբլիշՄԵՆԹը, ոչ ոք չհերքեց։ Ավելացնեմ միայն, որ դանիացին տեղյակ է միայն Եվրոպայում ու ԱՄՆ-ում բնակվող հայ գաղթականների թվից միայն, բայց գաղափար անգամ չունի անօրինական ապրողների և Ռուսաստան և այլ երկրներ գաղթածների մասին։ Եթե այս ամենով հանդերձ պնդում են, որ Հայքում 2 300 000 մարդ է ապրում, նշանակում է միայն, որ հենց այդ թվի համապատասխան էլ նկարելու են իրենց քվեաթերթիկները։ Ցավում եմ, որ հայրենիքից հեռացածների անվանում եք մեռած հոգիներ։ Նրանք ապրող հոգիներ են, ցավում են իրենց հայրենիքի համար, հեռացել են հիմնականում այն պատչառով, որ ելք չեն գտել այլևս։ Կրկնում եք Հայաստանում տարածված կարծիքն ու ֆրազը, մեռած հոգիներ, կարծես հոգին ապրում է միայն Հայաստանում, իսկ ես գիտեմ, որ այնտեղ հոգին մեռնում է իրականում և ապականվում։ Այդպես են կարծել նաև միլյոնից ավել մարդ, որոնք դուրս են եկել իրենց հոգիները ապրեցնելու, որովհետև մեռնում էին սեփական հայրենիքում։ Էջմիածնից այն կողմ չգնացածները կարծում են հաճախ, որ հայրենիք լքելը խաղ ու պար է, երբ իրականում դա խորը ողբերգություն է յուրաքանչյուր մարդու համար, ոչ միայն հայերի, կարծում են նաև, որ ով որ դուրս եկավ սահմանի գծից անդին, այլևս հայ չէ, կարծես հայ-չհայ լինելը կլաս խաղալով է որոշվում. գիծը տրորեցրիր, կամ անցար, վերջ, հայ չես։ Այս մանկամիտ, կլաս խաղացող մտածելակերպն է պատճառներից մեկը, որ անընդհատ սակավանում ենք քանակապես ու որակապես, երբ մեր ցեղի, արյան հաշվին շատանում են ուրիշ ցեղերը։ Օրինակ ֆրանսիացիները։ Ես տեսել եմ բազում հայ, որ աղբի մեջ ապրելով ու աղբ ուտելով հանդերձ, կարող ենք մատն ու ունքերը տնկած ու բարձրագոչ հայտարարել, որ ֆրանսիացիներն ապուշ են: Այդ ապուշներն իրենց մեջ ձուլել են առվազն կես միլյոն հայ ու բոլորովին ոչ պարտադրաբար, այլ սիրելով ու խրախուսելով։ Այն, որ այսօր ընտրել են հունգարացուն որպես իրենց նախագահ, տվել են անսահմանափակ համարյա իշխանություն ու մասնակցել այդ ընտրւթյանը 86 տոկոսով, չլսված մարդաշատ ընտրությամբ, հավանաբար կմեկնաբանվի Հայաստանում որպես այլասերում, բայց ուրիշ, թարմ արյան ներմուծումը այդ ցեղի համար միշտ եղել է գոյատևման ռազմավարություն ու նրանք այսօր հզորագույնների շարքում են, այն դեպքում, երբ մեր ցեղը կայսրություն էր ու հզոր ու մարդաշատ, նրանք անգամ գոյություն չունեին։ Նրանք հասան իրենց հզորության գագաթնակետին, որից յալևս ոչ մեկի չի հաջողվում նրանց իջեցնել, երբ կայսր ընտրեցին, ուշադրություն դարձրեք ընտրեցին, կորսիկացի Նապոլեոնին, նրանց լեզուն հնչում է ամենուր Ազնավուրի բերանով, նրանք հիմնադիրներն են աբսուրդի թատրոնի, որը ժամանակակից արվեստի հիմնաքարերից է, եթե ոչ հենց քարը, որի հիմքը դրեցին հայ Ադամովը, ռումինացի Իոնեսկուն, իռլանդացի Բեքեթը։ Թույլ տվեք հսկաների անուններից հետո, իմ համեստ անունն էլ թվել, որպես սակավ կարևոր մի օրինակ. երբ համարվեց որ ես ապուշ մեկն եմ ու քաղաքականությամբ չեմ կարող զբաղվել, վտարվեցի հայրենիքիցս ու դրվեցի մեռած հոգիների շարքում։ Հինգ տարի անց ապուշ շվեդացիները, որոնք աշխարհի ամենահարուստ ցեղերից մեկն են, չնայած պարագային, որ քանակով մեր չափ են, առաջադրեցին ինձ իրենց թագավորության խորհրդարանական ընտրություններին, ինձ վստահեցին եվրոպացիների առաջին ժողովրդավարությանը նպաստող ծրագիրը և մի վեց հասարակական կազմակեպրության տնօրինություն։ Ապուշ չեն բա այդ ցեղերն ի տարբերություն մեզ, ֆրանսիացիք, շվեդները և այլն, և այլն։ Ինձ ով ասես խելացիների մեր ցեղից կարող է հայհոյել այսօր, այստեղ ֆորումում, դուք էլ վկայել եք, վստահ լինելով սեփական խելքի ու բանիմացության վրա։ Չնայած փայլունների այդ հավաքին, երկրի մեր վիճակին քաջ ծանոթ եք, իսկ ես մեռած հոգիս, պետք է լռեմ, որովհետև նախ ապուշ եմ, կամ քյալ, ինչպես անվանում է ինձ Անի անունով մի պայծառամտություն այստեղ, և այլն,երկրորդ՝ խելացիներն իրենց հարցերը կլուծեն հրաշալի, առանց տխմար, ապուշ, տգետ մեռած հոգիների, բայց չգիտես ինչու նրանց ամենափայլունները կանվանվեն դոդ-մոդ, լֆիկ-մֆիկ, քնակով էլ անընդհատ կսակավանան զրոյանալու ընդգծված տենդենցով։ Կարծես բավականի խոսեցի մեռած ու կենդանի հոգիների մասին։ Եթե ֆանտազիայով մարդ եք, այսքանը բավարար է, որպեսզի սկսեք օր ու շաբաթ, եթե ոչ ամիս ու տարի տևող մտորում մեր վիճակի ու ապագայի վերաբերյալ։ Ավելացնեմ միայն, որ իմ տխմար ուղեղի հաշվարկով այնքան էլ ժամանակ չի մնացել։ Մեր ցեղային արմագեդոնը ամենամոտակա սարի հետևում է, եթե արմատապես չփոխվի մտածելակերպն ինչ որ հրաշքով։ Կնքահայրը, իրոք որ, երկար ժամանակ սեփական ինտելլեկտուալ հնարավորությունների մասին ծաղրուծանակ լսելուց հետո չդիմացավ ու դեղին քարտ ցույց տվեց.... Ընդհանուր առմամբ, ամեն ինչ կողմ դրած, ընդդիմադիր դաշտի քաղաքական դիակների ֆոնին եԻմփիչմենթիե ի հայտ գալը դրական երևույթ չե՞ք համարում... Ոչ չեմ համարում, ոչինչ չեմ համարում իրականում, որովհետև հերթական անգամ անուն փոխելով դաշտում դոփում է վաղուց սատկած Ղարաբաղ կոմիտեն: Եթե այնտեղ լինեին ոնր մարդիկ, գուցե սպասեի միչև երևար վերջ, բայց նրանց բոլորին ճանաչում եմ անձամբ, բազում ուրիշը ճանաչում են նույնպես։ Ես նրանց անձամբ տեղեկացրել օրինակ, որ ինձ ձերբակալում են ազատ մտածելու, գիրք հրապարակելու համար։ Սկզբում ինձ ասում էին, որ հնարում եմ, որ ձերբակալում են, որ դառնամ հայտնի գրող, կարծես Սերժ Սարգսյանից տեղեկանք պետք է վերցնեի այդ մասին ու ներկայացնեի իրենց, հետո երբ Էդիկ Բաղդասարյանի հարցմանը հանկարծ պատասխանեց փոխնախարար ոստիկանը, ես էլ հրապարակեցի այն, սկսեցին ասել, որ դե զենք եմ ունեցել, նորմալ է որ ինձ ձերբակալեն, այն դեպքում, երբ բոլորն էլ գիտեին ու գիտեն, որ ռազմական հրամանատար եմ եղել, առաջիններից մեկը, իհարկե զենք ունեցել եմ ու հիմա էլ ունեմ, այնքան, որ ինչքան էլ վերցնեն ինչ որ բան ինչ որ տեղ կմնա, բայց դա չի համարվել աննորմալ մինչև գրքիս լույս տեսնելը։ Սրանց դեպքում, համարվեց աննորմալ, որովհետև երկում ոչինչ ոչ հրատարակվում էր, ոչ կարդացվում, իսկ իմ գիրքը պայթեղ ռումբի նման, հրատարակվեց տարբեր երկներում, թարգմանվեցի մի քանի լեզուներով: Իրենց պատերազմից փախած հայրենասերների ֆոնի վրա հերիք չի վետերան էի, հիմա էլ ավելի կարդացվող գրող ու լրագրող դարձա։ Նախանձի հետ ծանո՞թ եք։ երիտասարդ ժամանակ ամաչում էի ասել, որ ինձ նախանձում են, որովհետև ենթագիտակցորեն նշանակում էր նաև որ ես ավելի լավն եմ, այդ պատճառով են նախանձում։ Հիմա, երբ գրքերիս վերաբերյալ ունեմ մւտ 10 000 նամակի արխիվ, այդ թվում ամենապայծառ մտավորականության նամականին, այևս չեմ ամաչում։ Ավելին՝ անվարան տալիս եմ այդ դևի անունը։ Ճանաչեք։ Իմփիչմենթը հրաշալի երևույթ է, խիստ անհրաժեշտ գործողություն մեզանում, բայց ձեր նշած թայֆի դեպքում, դա բարձրագոչ ինքնանվանում է միայն, աեցի, նրանց բոլորին ճանաչում եմ անձամբ։ Սրանց ուզածը միայն մի քանի մանդատն է։ Կանցնի քիչ ժամանակ, կհամոզվեք ինքերդ։ Վերադարձեք այստեղ, կամ իմ կայք, գրեք անպայման, մի վարանեք, երբ համոզվեք։ Ես արդեն այնքան անգամ եմ համոզվել, որ այսպես վստահաբար հայտարարում եմ։ Տեսեք, ձերբակալեցին Ալիկին Արսումանյան ու Վահանին, ինչ վայնասուն են դրել։ Ոչ ոք չի ասում, Ալիկ ապացուցիր, կամ Վահան ապացուցիր որ ձերբակալում են, կամ դե հա էլի, մոտդ դրամ են գտել, այն էլ մեծ քանակով, ուրեմն հանցագործ ես, չնայած այն բանին, որ մեր եկրում հենց այդպես է։ Մեծ քանակով դրամ կարող է ունենալ միայն հանցագործը։ Ո՞վ չգիտե սա։ Իմ, ռազմական հրամանատարի զենքը, Աշոտ Նավասարդյանի օրհնանքով ինձ ցմահ վերապահված, համարում են հանցագործություն ու դա համարում են բավարար պատճառաբանություն սեփականությանս թալանը, երկրից արտաքսումը, ձերբակալումը, Միացյալ Նահանգներում վրաս զեղծ քրեական գործ սարքելը իրենց թեթերին անարժան տեղեկություն, ու լռում են արդեն մի քանի տարի։ Ես էլ եմ քաղաքացի, ԱԼիկն ու Վահանն էլ։ Որն է մեր տարբերությունը ասեք խնդրեմ, որ նրանց ձերբակալության մասին գրում են, իմ ասում հմառորեն լռում։ Ահա ձեզ ԻՄՓԻՉՄԵՆԹ։ Ասենք կատարվի մի անհնարին բան, սրանք Ռոբերթին իմփիչ անեն կամ եսիմ ինչ ու գան իշխանության, քանի՞ տարի է տևելու նոր ալիքը ինքազոհողության, ինքնակեղեքման ու տառապանքի, որ սրանց ԻՄՓԻՉ անենք, երբ հասկանանք, որ ոչ մի բանով Ռոբերթից լավ չեն, նույն Ղարաբաղ կոմիտեի նոր անունով մի ուրիշ ֆալանգ են։ Շատ չի մնացել, համբերեք, կտեսնեք ամեն ինչ ձեր սեփական աչքերով։ Վերադարձեք անպայման քննարկման, երբ հերթական ներկայացումն (քյանդրբազությունը) ավարտված կլինի։ Ջերմորեն՝ Վահե Հ.Գ. Իշխանափոխությունը միշտ հանգում է վերջին պահին, երբ զինվորներն ու ոստիկանները կրակում են ժողովրդի վրա, երբ ուրիշ բան չի մնում անել, երբ պարզ է, որ մի քանի չոպեից խլվելու է ԱԹՈՌԸ։ Այդ պահին հարկավոր են առաջնորնդեր, ոչ մեկը, որ քայլում են գնդակներին ընդառաջ։ Հետագայում իշխում է նա, ով այդ մի խումբ անվեհերներից ողջ է մնում, կամ այդ պահին իշխողն այնքան իմաստուն է լինում, որ հասկանալով, որ մահն աչքերն առածների հետ գործ ունի, խուսափում է արյունահեղությունից, բանակցում է, իր համար ինչ որ երաշխիք ապահովում անվտանգության ու զիջում աթոռը։ Այս ԻՄՓԻՉՄԵՆԹ կոչվածը պատերազմից փախածների, տղամարդ ձևացող լակւտների մի թայֆա է։ Ո՞վ է քայլելու գնդակներին ընդառաջ սրանցից, ձեր կարծիքով։ Սրանք կարծում են, որ դա անելու է ժողովուրդը, իրենք բազմելու են, երբ այդ ժողովուրդը վերջին տասը տարվա մեջ արել է դա մի քանի անգամ, այս նույն լակոտները, կամ իրենց պապաները փախել են պատասխանատվություն ստանձնելուց։ Նա ով ուզում է իր հետևից ժողովուրդ տանել կրակին ընդառաջ, անում է իր սեփական օրինակով, այնպես ինչպես ժամանակին արեց ՄՈվսես Գորգեսյանը օրինակ, որին այս լակոտների պապա ՀՀՇ-ն, իր հիմնադիր համագումարին հյուր որպես չեր հրավիրում։ Մի քանի օր մնաց, համբերեք, կտեսնեք ամեն ինչ ինքներդ։
-
Հանցագործների հետ համագործակցում են հանցագործները Հանցագործների հետ համագործակցում են հանցագործները: Քաղաքացին չի կարող համագործակցել հանցագործների հետ, որովհետև յուրաքանչյուր համագործակցություն միտում է փոխզիջում, փոխըմբռնում, իսկ հանցագործների նկատմամբ զիջման ու ըմբռնման իրավասու է միայն դատարանը, քրեական օրենքների սահմաններում: Հանցագործի հետ քաղաքացու յուրաքանչյուր համագործակցությունը վերջինիս նույնպես դարձնում է հանցագործ։ Հանցագործի հետ համագործակցել կարող են քաղաքացիների օրինականորեն ընտրված կառավարությունը և դատարանը, կարող են առաջարկել պատժի մեղմացում, ներում մասնակիորեն, կամ բոլորովին, եթե հանցագործը իր հերթին համագործակցում է սեփական հանցանքի գիտակցմամբ, խոստովանությամբ, հետաքննությանը կամավոր օգնությամբ և այլն, այդ պատճառով կառավարությունը, դատարանը իրավասու են բանակցել հանցագործների հետ, ի տարբերություն քաղաքացիների: Բոլոր նրանք ովքեր մասնակցում են ներկայիս խորհրդարանական ընտրություններին հանցագործներ են, որովհետև բանակցում ու համագործակցում են հանցագործների հետ, որոնք նախկինում գրավել են մեր երկրում իշխանությունը, զեղծել են սահմանադրություն, ստեղծել են իրենց հարմար օրենսդրական համակարգ, նշանակել են դատարաններ, քաղաքական-հասարակական, մշակութային, ակադեմիական ու մնացյալ բոլոր դաշտերից մղել են դուրս բոլոր անխտիր անհարմար նկատվածներին, երկրից արտաքսել են միլյոն, կամ ավել քաղաքացի։ Նման պայմաններում ընտրություններին մասնակցելը ոչ այլ ինչ է, քան մեկ-երկու խորհրդարանական մանդատի դիմաց հանցագործությունը օրինականացնելու ծառայություն հանցագործներին, որոնք իրենց հռչակել են Հայքի օրինական իշխանություն։ Քրեախումբն արդեն հայտարարել է, որ երկրում գրանցված է 2.300 000 ընտրող, դա չեն հերքում կայսրությունները, չնայած նրան, որ ստույգ գիտեն, թե Հայքի որքան քաղաքացի է ապրում իրենց երկրներում, որոնք լքել են հայրենիքն իրենց, վերջին 15 տարվա ընթացքում, ինչը նշանակում է, որ խունտան տնօրինում է երկրից բոլոր հեռացածների ընտրաթերթիկները ու տհասները միայն կարող են հայտարարել, որ իրենք հաղթելու են ընտրություններում և իշխանափոխություն են իրականացնելու, անգամ եթե նրանց հանրահավաքներին 50 000 մարդ է հավաքվում, ըստ իրեն ընդդիմադիր հորջորջող, բայց օլիգարխիկ ողորմածությամբ գոյությունը պահպանող հայոց մամուլի և այլ տեղեկատվական աղբյուրների։ Սրանք սփռում են վերջերս ուռճացված թվեր այս, կամ այն ընդդիմադիր խմբի հանրահավաքներին մասնակից քաղաքացիների քանակի վերաբերյալ։ Գումարելով ան•ամ կասկածելի այդ թվերը, 150 000 - ից ավել մարդ չի մասնակցում նրանց հանրահավաքներին։ Անգամ եռապատիկ այդ թվից ավել ընտրող ունենալու դեպքում, անգամ եթե չնվազեցնի քրեախումբը հերթական զեղծարարությամբ հիպոտեթիկ այդ թիվը, 450 000 ընտրողի դեմ քվեարկելու է նախորոք հայտարարված 2 300 000 - ի մնացյալ մասը, 1850000 ընտրող, ինչից բխում է, որ նախկինի պես, համայն ընդդիմության հաղթանակը կլինի այն, որ մի քանի ցմփոր, անփոփոխ Ղարաբաղ կոմիտեկան, որպես թուլավարձ կստանան խորհրդարանական մի քանի մանդատ, որը կապահովի աչքին թոզ փչող, ակտիվ ճառ ասող, բայց անզոր, անատամ, անօգուտ ընդդիմություն խորհրդարանում, իսկ միջազգային հանրությունը կհամարի ընտրությունները օրինական, միջազգային ստանդարտներին համապատասխանող, ինչն արեց անգամ բացահայտ զեղծված հանրաքվեի ժամանակ։ Դա նրանց պետք է, որովհետև ստրկամիտ կաշառվածները կոմպլեմենտար են ու համաձայնում են ամեն ինչի, մանրադրամ կաշառքով, իսկ օրինական իշխաննությունը հայոց, պահանջատեր է լինելու բազում խնդրի, որոնք գերազանցում են ներկա կաշառքը հազարապատիկ, միլյոնապատիկ գուցե, կամ ավել, ազգ-ցեղային անվտանգությունը համարելու են առաջնային, չեն կաշառվելու բոլորովին, այդով առաջացնելու են աշխարհաքաղաքական, տնտեսական բազում բարդություն, ժողովրդավար ձևացող առնող-փախչողների համար, որոնք ներկայիս կայսրությունների ղեկավարությունն են, Հայաստանն իրենց կեղտոտ սպիտակեղենի լվացքատուն դարձրած, որտեղ քրեախումբն ու համագործակցողները լվացարարներն են։ Նրանք, ովքեր ասում են, որ կամաց-կամաց ամեն ինչ կուղվի՝ կույրեր են, որոնք կամ չեն հասկանում, կամ համառորեն չեն ուզում հասկանալ, որ անդառնալիորեն պակասել է գենոֆոնդը, որ իրար մեջ խաչասերվում է ցեղի 20-25%-ը միայն, ինչն այս մոլորակի վրա ապրող յուրաքանչյուր տեսակի համար ոչնչացում է նշանակում կարճ ժամանակում, իսկ Սփյուռքում այլևս հայերեն չեն խոսում մանուկները, ինչը գաղթօջախների ուծացման նախանշանն է: Նրանք, ովքեր զմայլված են մի քանի տասնյակից չանցնող տխմար շինարարությամբ ու հորթի պես հրճված են դրա պատճառով, կոմպլեմենտար են, անհիմն լավատես ու քննադատող չեն՝ թշնամիներ են սեփական ցեղին, մեծ մասն անգիտակցաբար իհարկե, բայց չի նվազում դրանից մահացու վտանգը։ Նրանք, ովքեր գլուխգովանությունը համարում են հայրենասիրություն, տգետներ են, որոնք վստահ են սեփական ինտելեկտի առկայության ու մնացյալ մարդկությունից գերազանցության վրա, որովհետև Հայքում մի քանի շախմատիստ գրոսմաստեր կա, և այս տեսակն է կոլոկտիվ մտածող լվացած այն ուղեղը, որին համոզել են, որ ընտրություն անվանվող գիր-ղուշում կունենան մի օր հաջողություն, այն դեպքում, երբ խաղի կանոն թելադրողը շուկայավայրերում մատնոց ֆռռացնող, կամ գրպանահատ է, կոմսոմոլի քարտուղար, պրոպագանդիստ-կոմիսար, կամ չեկիստ՝ բոլորը հոմանիշ։ Երկրից հատուկ նպատակով վտարված է ամբողջ միտքը, որ ոչ մի դպրոց գնացած չբացի սրանց աչքերն ու ասի, որ քաղաքականությունն ու քաղաքացիությունը վիճակախաղ-լոտո չեն, այլ մասնագիտություն ու խորը գիտակցված պարտականություն՝ համապատասխանաբար։ Երևանյան և այլ քաղաքների սրճարաններում պարապ-սարապ զվռնելը հայրենիքին նվիրվածություն որպես ներկայացնող գենետիկ այս թերմացքը այն կաստան է, որը լսում է ռաբիզ, նայում լատինամերիկյան սերյալներ, հագնվում-սանրվում դրանցում հրամցվող մոդայի համաձայն, չի կարդում ոչ մի տող, սովորելու հորդորն համարում արժանապատվությանը գոտկատեղից ցածր հասցված հարված ու ճվում ֆալցետով, որ Հայքի ճակատագիրը պետք է որոշեն հայաստանաբնակները, իսկ նա ով հեռացել է իրավունք չունի միտք արտահայտելու, ու չի էլ կարող անգամ, որովհետև ալամ աշխարհի շախմատի չեմպիոնը իրենք են, ոչ թե սփյուռքը, անգամ Հայքում ծնված, ձևավորված ու քաղաքացի: Երբ հարցնում ես սրանց թե ինչու են թույլ տալիս, որ իրենց իշխեն դպրոց չգնացածները, պատասխանում են, որ քաղաքականությունը անբարոյականություն է, չեն ուզում խառնվել։ Այ սրանցով էլ ուզում է հաղթել ընդդիմությունը, կամ ասենք, հայտարարում է, որ ուզում է, ավելին՝ պնդում է, որ հաղթելու է…, սահմանադրորեն… ... իսկ կնքահայրը հայտարարել է արդեն, որ պատժելու է, եթե հաբռգեն հանկարծ ու հաչեն ավել-պակաս, նախորոք գրված սցենարին անհամապատասխան, և այդ պատճառով են արդեն իսկ լսվում հայտարարությունները, որ կամ հանրաքվեով են իմփիչ անելու, կամ խորհրդարանում, եթե չստացվի առաջին դեպքում: Տգետ հարիֆին նախապատրստում են հաջորդ էտապին, 15 տարի անվերջ կրկնվող։ Այս ներկայացման մեջ, բոլորը խաղում են նախորոք գրված, մշակված սցենարով, դերերը նույնն են, դերասաններն էլ, թատերախմբի անունն է Ղարաբաղ կոմիտե, սիստեմն ըստ Ստանիսլավսկու, որտեղ յուրաքանչյուրը հավատում է իր ազգային դերին, երբ իրականում ակտիվ կոմսոմոլ էր, կամ պրոպագանդիստ, կամ չեկիստ, կամ ստուկաչ, կամ պարզապես դպրոց չգնացած մի տգետ խուժան, ռեիժիսորը ՉԿ-ն է, ոճը սոցռելաիզմ, դրամատորուգն է չարքը, կամ մարդը, որ նույն բանն է ինչ որ չարքը, երբ նրան հորդորող խորհրդատուն են չարքի օգնական բազում դևերը՝ նախանձը, ագահությունը, որկրամոլությունը, շվայտույթււնը, ամբարտավանությունը, փոքրոգությունը ու բազում այլ մոլորություն, որոց հետ համագործակցել, համագործակցում ու շարունակում է համագործակցել հանցագործը։ Ի՞նչ եմ առաջարկում անել կասեք։ - Շատ հեշտ բան. - կասեմ: - Անել ոչ մի բան: Այդ համակարգում արածդ ամեն բան համագործակցում է: ՉՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵ՜Լ. կասեմ մեկ բառով, որովհետև Հանցագործների հետ համագործակցում են հանցագործները: 08.05.2007, Վաշինգտոն
-
ԿՈՄԻՍԱՐՆԵՐ՝ ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ՁԵՐ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՍՊԱՏԱԿՄԱՆԸ
-
Պատասխանս վերացական չէ, այլ շատ կոնկրետ։ Մնաք բարով։
-
Ես տխմար եմ Ես տխմար մեկն եմ։ Այդպիսին եղել եմ ծնած օրիցս, որքան ինձ հիշում եմ, բայց աստծո ողորմածությամբ ապրել եմ հանգիստ, կուշտ, անցավ ու անդարդ ու հասել եմ մինչ օրս ու կարծում եմ, որ այդպես տխմար էլ կգնամ մի օր, տիրոջ ողորմածությամբ։ Տխմարությունս այնքան ակնհայտ է, որ դադարել եմ վաղուց խելոք ձևանալ, որովհետև խելացիներն իմաստությունը չափում են արած գործերով, ոչ հայտարարությամբ, իսկ ես անտուն եմ, թալանված, երկրիցս արտաքսված, ոստիկաններից հետապնդված, չեմ կուտակել երկրային գանձեր, որոնք աղբ են համարում միայն տխմարները, երբ իմաստունները դիզում են, կուտակում, կառուցում տներ ու ապարանքներ ու վարում շվայտ կյանք, ինչն իմաստության միակ ապացոյցն է, ըստ իմ ցեղակից իմաստունների, միակ ձգտումը հարգանքի արժանի: Ի տարբերություն ինձ, ցեղս իմաստուն է։ Յուրաքանչուր ներկայացուցիչ ցեղախմբիս ունի վստահ կարծիք աստծո, կյանքի, փիլիսոփայության, քաղաքականության վերաբերյալ ու միակ անսխալն է, իսկ այն, որ երկիրը մեր ամայանում է, թալանվում, ծվատվում, բացատրվում է իմ տխմարությամբ և իմ պեսների։ Ցեղակիցներիս իմաստությունը ապացուցվում է Տիգրան Մեծով, Տիգրան Պետրոսյանով, ու վերջերս աշխարհի գավաթը նվաճած այլ շախմատիստներով, որոնք ցույց տվին, որ իմաստությունը հայոց մենաշնորհն է։ Հայոց, բայց ոչ իմ, որովհետև ես ցեղախմբիս խայտառակությունն եմ։ Այդպես ասել է ինձ հազարավոր մարդ, անստորագիր ու անհասցե բազում նամակում, որոնք ես խնամքով պահպանում եմ: Տխմարաբար գնացի կռվելու պատերազմի առաջին օրից, բայց այդպես էլ բան չհասկացա ինչն ինչոց է, մինչև իմաստունները ինձ հայհոյելով ու տեղս ցույց տալով չբացատրեցին, որ մեր կռիվն իրականում թուրքերի դեմ էր, ոչ կայսրության, որ ես չեմ հասկացել ում դեմ եմ կռվում, որովհետև օգտագործվել եմ ինչպես մի տխմար, երբ իմաստունները՝ իրենք, կամ իրենց հայրիկները, մնացել են թիկունքում ու կիտել գանձեր, պատերազմում զոհված մնացյալ տխմարների այրիներին ու դուստրերին վաճառելով պոռնկության, այլոց ստրկության և այլն, և այլն…, հարիֆին (տխմարին) հասնում ա։ Ես տխմարաբար մասնակցել եմ հիմնադրմանն ու ղեկավարմանը մի կուսակցության, որն որպես հետևանք այսօր իշխում է, բայց չեմ հասկացել գաղափարախոսությունն ու նպատակները բնականաբար, բնածին տխմարությանս պատճառով անշուշտ։ Այդ մասին ինձ պատմում են այսօր բազում նորածին կուսակից, բացատրում իմաստը, գործը, ավանդը, փիլիսոփայական պարունակությունն ու քաղաքական ուղեծիրը ու համեմում են իրենց գրվածքը տխմարիս արժանի լուտանքով ու հայհոյանքով բնականաբար։ Իմաստունների ցեղից առայժմ միակն եմ, որ օտար երկրում նույնպես մասնակցեց խորհրդարանական ընտրությունների, բայց դա բոլորովին իմ մասնագիտական ունակություններն ապացուցող փաստ չէ, այլ տխմարին հատուկ հաջողակություն: Այդես ինձ ասել է բազում ցեղակից իմաստուն, փաստարկ որպես բերելով իրենց մեծ եղբայր ժողովրդի մի ասածվացքը, ըստ որի հիմարի բախտը միշտ բերում է։ Երբ իմաստուններս իմացան, որ իմ դասախոսությունը լսել են մի քանի տասնյակ նոբելյան դափնեկիր, հայտարարեցին, որ նրանք ապուշ են, թե չէ ինչպես կարող էին տխմարին լսել ու ես իհարկե համաձայն եմ։ Ինչնե՞րս ավելացավ նրանից, որ ես խոսել եմ, նրանք էլ լսել են, երբ իմաստուններիս ոչ մի բան պետք չէ։ Յոթ գիրք եմ գրել տխմարությամբ լի, «բայց ո՞վ չէր կարող անել դա», ասել է ինձ բազում ցեղակից իմաստուն, որոնց խելքը հերիքել է, որ մի էջից ավել սեփական անունները չգրեն իրենց ողջ կյանքում, առանց տառասխալի: Չնայած այս ամենին, դեռ շարունակում եմ գրել։ Միթե՞ տխմար չեմ։ Իհարկե եմ։ Սիրելի ցեղակից իմաստուններ, այդպես էլ հայտարարում եմ՝. Ես տխմար եմ 06.05.2007, Վաշինգտոն
-
Չնայած նրան, որ գրածս չեն հավանում, ինձ չեն համարում գրող, ինձ անվանում են կոմպլեքսավորված ու էլ ինչ ասես, ամեն արտասանածս խոսքին արձագանքում են պարտաճանաչ, այդով փաստելով, որ իմ ամենահավատարիմ ընթերցողներն են: Վստահ եմ, որ սաստիկ ինձ սիրում ու հավանում են, հակառակ դեպքում պարզապես կդադարեին կարդալը, էլ չեմ խոսում երկար-բարակ, սաստիկ խելացի ու պարտադիր անստորագիր ու անհասցե պատասխանների ու մեկնաբանությունների մասին։ Սրանց շնորհիվ է, որ այս և այլ կայքերում ունեմ ամենաշատ ընթերղողների քանակը։ Սա այն տեսակն է, որին անվանելու համար հնարել ենք ինքնանշանակ, կամ հաստիքային կոմիսար տերմինը։ Ծանոթացեք խնդրեմ երևույթին։ Սրանց նկատմամբ ունեցած երախտագիտությունից է, որ դադարել եմ հայհոյանքն օգտագործել որպես դևերին իրենց բներից հանելու գրական միջոց, որովհետև վերջապես ինքնաբացահայտվել են։ Ի՞նչ կարիք ունեմ այլևս հայհոյելու ինքս, երբ արդեն ապահովել ենք սերունդների լուտանքն ու հայհոյանքը։
-
Չընդունվա՞ծ։ Որտե՞ղ չնդունված։ Ես ավելի ընթերցող ունեմ քան հայկական բոլոր թերթերը միասին, որոնց գլխավոր խմբագիրները լռության են մատնել տարիներ շարունակ հետս կատարվածը, պատճառաբանելով, որ չեմ կարողանում ապացուցել հետախուզված լինելս, կարծես չէին կարող Էդիկ Բաղդասարյանի նման մի հարցում անել ոստիկանություն ու ստանալ այն փաստատուղթը, որ ստացել է նա։ Ինձ լռության են մատնում անգամ հիմա, երբ հետախուզման ու ձերբակալման փաստատուղթս հրապարակված է արդեն ու բոլորին հատ-հատ ուղարկված։ Դա մի բացատրություն ունի միայն. ընթերցողը հարց է տալու - ինչու՞ եք լռել այսքան տարի, ինչու՞ եք թույլ տվել, որ գիրք հրատարակելու համար մարդուն ձերբակալեն։ Անրադառնալ իմ հարցին նրանց համար նշանակում է հաստատել պնդումս, որ բոլորի գրածն ու հրապարակածը աղբ է, որովհետև ոչ մեկի էշին չոշ չեն ասում, հանգիստ ապրում են Երևանում, գրում, թերթ տպում, իսկ իմ գրած յուրաքանչյուր նյութին արձաքանքում է ինքնանշանակ ու հաստիքային բազում կոմիսար, հիստերիկ լուտանքով: Գրածս ցավոտ է իրենց համար, հասկանալի է։ Ի տարբերություն ձեր խոսքով չնդունվածների, գրածս յուրաքանչյուր գիրքը գտել է հրատարակիչ անմիջապես ու հրատարակվել։ Դրանք հավաքվել են Երևանի գրախանութներից, արգելվել։ Չնդունվա՞ծ։ Այն ինչ կատարվել է իմ հետ, լավագույն կոմպլիմենտն է գրողի համար բռնատիրություններում ու գավառամիտների հասարակություններում, այն ինչ է այսօր ու վերջին հազարամյակում առնվազն մեր հայրենիքը։ Ուզում եք ծանոթանալ, այցելեք իմ անձնական կայքը։ www.vaheavetian.org Ունեցե՞լ եմ զենք։ Իհարկե ունեցել եմ։ Աշոտ նավասարդյանի օրհնությամբ, ցմահ պահելու խնդրանքով, ի նշան հայրենիքիս ծառայությունների հավաստման, Անկախության Բանակի զինվորին ու ջոկատի հրամանատարին: Իհարկե ունեցել եմ։ Այդ մասին իմացել են բոլոր այս տարիներին բոլոր տեղյակ հանրապաետականները, Անկախության Բանակի զինվերները, պատերազմի բազում առաջամարտիկ, որոնցից շատերը գրավել են ու գրավում են պատասխանատու պաշտոններ։ Զենք ունենալս երբեք չի թաքցվել, ոչ մեկի էլ չի անհանգստացրել, մինչև առաջին գրքիս լույս տեսնելը։ Ձերբակալման հրամանը ստորագրվել է դրանից անմիջապես հետո։ 15 տարի նորմալ էր, որ զենք ունենամ ու այդ մասին ոչ ոք չեր անհագստանում, հենց գրեցի անհանգստացան։ Ֆորումում գրելը ընդամենը կենդանի կապ է առաջացնում ընթերցողի հետ, այսօր, բայց այն ինչ գրում եմ գնում է նաև գրքերս, և իհարկե սերունդներին։ Դա հասկանալի չէ մարդկանց, որոնք ապրում են միայն այսօր, այդով հաստատելով, որ մահկանացուներ են, որոնցից ես չեմ նեղանում։ Գրել եմ նախկին նամակումս. խղճում եմ պարզապես։
-
Չէ, չկարծեք,թե հիացած եմ հայրենի ոստիկանության աշխատանքային մեթոդներով, ու գիտեմ, պետք լինի, ինձ էլ կարան ահաբեկիչ հանեն, հարցը դա չի, ուղղակի Ձեր նշած հրամանում հետախուզման հիմքերը առանձնապես կապ չունեին խոսքի ազատության կամ մլրագրողական գործունեության հետ... Կարծում եմ, որ հիացած եք իրականում։ Կարծում եմ նաև, որ հասկանում եք, որ չեն կարող հետախուզել մարդուն պատճառաբանելով նրա խոսքի ազատությունն ու լրագրությունը։ Չէ՞ որ նշում եք, որ գիտեք, որ եթե ցանկանան ձեզ էլ կանվանեն ահաբեկիչ։ Մեր Վահեն մեր ֆորումի ինքնակոչ դիսիդենտներից մեկն ու միակն է: Ինչի համար ոգջունում եմ իրեն: Պետք չի նրա կայֆը կոտրել - թողեք շարունակի: Որքան հուսադրող ու ջերմ է ձեր օգտագործած ,մերե բառը անվանս հետ կապված։ Երբ սիրում ես ցեղդ ու երկիրցդ հալածված ես, զգացմունքներդ բավականին սրվում են։ Սկսում ես ուշադրություն դարձնել անգամ մանրուքին, ուրախանալ մի դրական բառով անգամ, որը հայրենակիցդ քո մասին խոսելիս օգտագործում է: Շնորհակալություն, որ իմ մասին խոսելիս օգտագործում եք ,մերե բառը։ Խոստովանում եմ, որ հրամանագիրը կցելիս այստեղ, անգամ դա չէի ակնկալում։ Չէի ակնկալում ընդհանրապես ոչ մի դրական բան, ոչ որովհետև չեմ ուզում, որ դրական բան լինի, պարզապես մի քիչ ավելի լավ գիտեմ այսօր կյանքն ու սեփական ցեղս։ Բացի այդ, ինձ մանրամասն նախապատրաստել են նման վերաբերմունքի ավագ եղբայրներս, ուսուցիչներս, որոնք բազում տարի են անցկացրել բանտերում հանուն այն ցեղի, որի ներկայացուցիչներն իմանալով նրանց ձերբակալման, հետապնդման մասին, ծանակել են նրանց, հրաշալի գիտակցելով, որ մարդիկ արհեստականորեն թուլացված են, ջլատված ու ոչինի չեն կարող անել իրենց պաշտպանելու համ ար, մանավանդ ար սիրել են անգամ այդ ամբարտավաններին։ Չէ՞ որ հանուն նրանց են սեփական կյանքերը դարձրել դժողք։ Ավագ եղբայրներս են Վիգեն Բաբայանը, Պարույր Հայրիկյանը, Աշոտ Նավասարդյանը, Ազատ Արշակյանը և այլոք… Այստեղ ու ուրիշ տեղերում գրելս, փաստատղթերի հրապարակումը ունի ոսուցողական նպատակ իրականում։ Գրեցի, որ չէի ակնկալում, որ ձեզնից ոմանք տեսնելով փաստատուղթը կասեն. - այս մարդու վիճակն իրականում ծանր է, չի կարողանում վերադառնալ հայրենիք, որտեղ թալանել են նրա ունեցվածքը, կյանքի ամբողջ նտնեսածը, բնակարանը, տունը, մեքենաները, սարքավորումները։ Չէի ակնկալում բոլորովին, որ մեկն ու մեկը մտքում անգամ կասին. - Վահեն այնուամենայնիվ պատերազմի վետերան է, գուցե և ցնդել է, բայց այդ պատճառով նրան բանտ չէ, որ պետք է ուղարկել, այլ տալ գուցե հատուկ խնամք, հարգանք, ջերմ վերաբերմունք։ Կրկնում եմ, չեմ ակնկալել ու չեմ ակնկալում, ոչ որովհետև չեմ ուզում, որ այդպես լինի։ Փառք տիրոջը ես իմ հարցերը լուծում եմ հրաշալի, հոգում եմ ավելի շատ հայրենիքում ապրող ստորացված ու ծանակված վետերանների , անմեղ բանտարկվածների մասին, որոնք բանտերում են այսօր որովհետև չեն հաշտվել իրենց թալանի հետ, կամ խոսել են ազատ։ Այսօր մեր ցեղի կեսը մինչև պատերազմ հայրենիքում ապրող, դուրս է եկել երկրից, համայն ցեղի միայն մի 20 % է ապրում երկրում և այդ թիվը անդադար նվազելու տենդենց ունի, որը ձգտում է 0 -ի… Սփյուռքում ցեղի հյուլեները օգնության ձեռք մեկնելու փոխարեն, մխիթարության փոխարեն, կարող են հասարակավ ծանակել հալածվածներին, անգամ նրանց ովքեր հաղթել են վերջին հազարամյակում հայերի հաղթած միակ պատերազմում, ինչով ձեզնից յուրաքանչուրն, անգամ առանց սեփական մասնակցությունեը բերելու, այնքան հպարտանում է, ինքն իրեն համարում մնացյալ ցեղերի ներկայացուցիչներից ոչ պակաս հարգելի։ Իմ գրելը, խոսելը, ընթերցողներին նյութեր ու փաստատղթեր տրամադրելը արվում է իրականում պատմական գրանցում առաջացնելու համար, որում հարկավ ավելի կարևոր են ձեր պատասխանները, վերաբերմունքը, քան իմ գրածը։ Իմ ասածն ու գրածը ստանդարտ բաներ են. ազատություն, անկախություն, արդարամտություն, առաքինություն և այլն, մի խոսքով այնպիսի բաներ, ինչի մասին Ուինսթոն Չերչիլն ասել է. - վեհ հասկացությունները կարող են արտահայտվել մեկ բառով։ Ձեր վերաբերմունքը, արհամարանքը, ծանակումը այդ հասկաթություններն են ծանակում, որովհետև այստեղ, ինթերնետում, մենք միայն «նիկեր» ենք, իսկ իրական կյանքում դժվար ձեզնից որևէ մեկը սիրտ կանի ինձ դեմ-հանդիման որևէ բան ասել։ Ձեր վերաբերմուքն է կարևոր, կարևոր է, որ արձանագրվում է հետագա ուսումնասիրության համար, որպեսզի հետագա պատմիչները, մեր սեփական սերունդները, եթե այդպիսիք մնան իհարկե, կամ բավարար կիրթ լինեն, կարողանան հասկանալ թե ինչու հայերն իրենք իրենց չկարողացան պաշտպանել, անդադար մնացին ուրիշներին հլու հնազանդ, ստրուկ, ճորտ, անընդհատ պակասեցին սեփական հայրենիքում ու անըդհատ ջարդվեցին։ Ինչու՞ օտարի նկատմամաբ եղան միշտ կոմպլեմենտար, բայց սեփական մտավորականի, զինվորի, արվեստագետի, գրողի նկատմամբ դաժան, անզիջում, անողոք։ Ձեր արձանագրված այստեղ ու նաև պատմության մատյաններում պատասխանները, վերաբերմունքը ինձ, այդ բոլոր հարցերի պատասխաններն են, վստահեցնում եմ ձեզ։ Շնորհակալություն գիտական փորձարարական աշխատանքին ձեր մասնակցության համար, ցավում իհարկե սաստիկ այն վերաբերմունքի համար, որը տածելու են ձեր նկատմամբ ձեր իսկ սեփական սերունդները։ Ես անձամբ, ձեզ սիրում եմ ու անչափ խղճում։ Վահե
-
-
Դուք աընկալում էիք հավանաբար, որ ինձ արդեն սպանած կլինեն։ Տարբերվու՞մ եք արդյոք որևէ բանով այն բարբարոսներից, որոնցից պահանջում եք, որ ճշմարտությունը ճանաչեն։
-
ԿՈՉ Սիրելի հայրենակիցներ, մեր հայրենիքը քաղաքացիական, սոցիոհոգեբանական, քաղաքական, մշակութային, տնտեսական, դիվանագիտական խոր ճգնաժամի մեջ է, որի անզեն աչքով տեսանելի հետևանքն են, քաղցկեղի նման երկիրը բզկտող հանցագործության բացահայտ մոլեգնումը, անարդարության հաստատումը որպես բարոյական նորմ, ցեղասպանության կորուստների չափին հասնող արտագաղթը, բարոյական, արժեքների անկումը, մշակույթի գավառականացումը, չվերացվող և ավելի խորացող տնտեսական, դիվանագիտական, տեղեկատվական, իմացական շրջափակումը։ Այն ինչ մեր հետ պատահել ու պատահում է կանխատեսելի էր և այդ մասին մեզ զգուշացրել են պարբերաբար մեր պայծառագույնները, որոնք համակարգված ստորացվում են, հալածվում, դուրս մղվում հասարակությունից վերջնական լռեցվելու ու մոռացության մատնվելու դիվային նպատակով։ Սա կատարվել է մեր հետ նախկինում բազմիցս, ու չենք կարողանալու մեղադրել հետագայում մեր վատ աշխարհագրական դիրքը, հարևաններին, օտար տերությունների շահերն ու նրանց գաղտնի ու բացահայտ ծառայությունները: Ի տարբերություն նախնյաց, կիրթ ենք, գրաճանաչ, ունենք հարուստ գրականություն, գրողների մի ստվար բանակ, որի առատությանը նախանձել կարող է ժամանակակից յուրաքանչյուր ցեղ, օգտվում ենք տեղեկատվական բազում միջոցից, գիտենք օտար լեզուներ, ցեղի կեսից ավելին սփյուռքում է, ազատ արտահայտման բոլոր հնարավորություներին հասու։ Մեր ներկայիս վիճակը անհամեմատելի է 19 -րդ դարի վերջի և 20 - րդ դարի սկզբի վիճակին, երբ օսմանյան ու ռուսական կայսրություններում բռնակալների հարստահարման ներքո հեծեծող հայ գեղջուկը ոչինչ չկարողացավ անել ցեղասպանությանը դիմակայելու համար, որովհետև համակարգված ոչնչացվեց մտավորական ընտրանին, որը պետք է կազմակերպեր և առաջնորդեր ցեղի ինքապաշտպանությունը։ Այսօր՝ ի տարբերություն հին ժամանակների, չկա մեն մի հատիկ հայ մարդ, որը չի ստացել նվազագույն կրթություն, չի օգտվում այս, կամ այն տեղեկատվական աղբյուրից, չի կարողանում տեսնել իր շուրջը, հարևան գյուղում, երկրում, համայնքում կատարվող շարունակական հանցագործությունը, բայց մտավորականությունը լռեցվում ու մոռացության է մատնվում նախկինի պես, ավելի սաստկացած և անմարդկային ձևերով անգամ, որովհետև այդ նպատակին կայսրություններն ու նրանց հլու հնազանդ վասալները մեզ իշխող հայրենիքում ու սփյուռքում, ծառայեցնում են ժամանակակից տեխնոլոգիական բոլոր նվաճումները: Հայ ժողովուրդը լռության է մատնված նախկինի նման, բայց ոչ անտեղյակության, այլ հարյուրամյակի, կամ գուցե հազարամյակի ընթացքում ստրկությունն ու որպես հետևանք անողնաշարությունը ցեղային հոգեբանություն դարձրած լինելու պատճառով։ Ներկայիս վիճակին հասնելու անխուսափելիության մասին մեզ ժամանակին ու հանգամանորեն զգուշացրել են մեր պածառագույն մտավորականները հայրենիքում ու սփյուռքում, նրանցից առավել երկարատև վաստակի տեր որպես լավագույն օրինակ՝ մոտ 40 գրքի հեղինակ գրող Արա Բալիոզյանը սփյուռքում ու վաստակաշատ ակադեմիկոս Ռաֆաել Համբարձումյանը հայրենիքում: Մեզ ուղղակիորեն և անուղակիորեն իմաց են տվել գալիքի մասին մեր երկրի առաջին և առայժմ վերջին օրինական ընտրված նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և իրականացված «Անկախություն հանրաքվեով» դոկտրինի հիմնադիր Պարույր Հայրիկյանը, քաղաքական անվանվող կյանքից ինքնամեկուսանալով։ Մեր անկախ հայրենիքի վետերան կուսակցություները՝ «Ազգային Ինքնորոշում Միավորումն» ու «Հայոց Համազգային Շարժումը» հրաժարվել են մասնակցել ընտրություն հորջորջվող շառլատանությունից, որտեղ մնացել են միայն բոլշևիկները, իրենց կոմսոմոլ, չիկիստ, քրեական հեղինակություն գվարդիականներով ու գավառամիտ արնախումներով ու սփյուռքը թալանող, ապատեղեկացնող, հնազանդեցնող, ջլատող, օտար կայսրություններին հարատև ծառա, երբևէ հեղափոխություն չիրականացրած «Հայ Հեղափախական Դաշնակցությունն» իր միջազգային քրեական սինդիկատով։ Գիտակցելով ներկայիս մահազդու, ցեղասպան վիճակը, անսելով մեր պայծառ ուսուցիչների և ավագների խոսքին, հայրենիքի, ցեղի գոյատևման, զարգացման երազով առաջնորդված, անձնական ու հավաքական պատասխանատվության զգացումով, խղճով առաջնորդված կոչ եմ անում. Հայրենակիցներին Արհամարել ընտրություն կոչված կեղծիքն ու չմասնակցել բոլշևիզմի ու սուլթանականության վերարտատդրությանն ու վերահաստատմանը հայրենիքում։ Մեկուսացնել այդով քրեական հանցախումբը հայ հասարակությունից, մեր միջից նրանց վերջնականապես արմատախիլ անելու գործընթացը ցեղովին սկսելու ակնկալիքով, ինչը հնարավոր է յուրաքանչյուրիս անհատական գիտակցմամբ ու պատասխանատվությանը տեր կանգնելով։ Ելակետ որպես ընդունելով, որ հայրենիքի ճակատագիրը կերտվում է ոչ թե ինչ որ վերացական հավաքականությամբ, այլ անձամբ քեզնով ու գիտակից ու պատասխանատու անհատ մարդկանց իմացական միավորմամբ, որոնք չեն ղեկավարվում «ես փոքր, աննշան մարդ եմ, ինձանից ոչինչ կախված չէ» ստրկամիտ մտորումով, որը սերմանել են մեջներս չարքերը, սեփական ճակատագրի նկատմամբ հանցավոր անտարբեր, անզոր կեցվածք սերմանելու, մեզ հարատև ճորտ պահելու համար: Հիշիր՝ ամեն ինչի պատասխանատուն անձամբ դու ես։ Հասարակական, քաղաքական կազմակերպություններին «Ազգային Ինքնորոշում Միավորման - ԱԻՄ» ու «Հայոց Համազգային Շարժում - ՀՀՇ» կուսակցությունների, Պարույր Հայրիկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի ինքնամեկուսացմամբ վերջնականացել է քաղաքական մտքի մեկուսացումը Հայքում։ Մնացյալ կազմակեպրությունները առաջացել են վերոհիշյալ կազմակերպություններից, մեր նորանկախ հայրենիքի աշխարհընկալումային ամբողջ դաշտն իրենց մեջ պարունակող քաղաքական վետերան միավորներից։ Դաշտում մնացել են միայն բոլշևիկներն իրենց ածանցյալներով, անկախ այս, կամ այն կերպ վերանվանվելու պարագայից։ Այն կազմակեպրությունները, որոնք այնուամենայնիվ կշարունակեն քաղաքական կոչվող պայքարը մասնակցելով ըտրություններին, երբ արդեն իսկ հայտնի է, որ զեղծվելու են արդյունքները, երբ գիտենք, որ դրան անարգել մասնակից են քրեական հանցագործները, որոնք զգալի մաս են կազմելու մեր հետագա իշխանություններում, ծառայում են բոլշևիկներին, նրանց ածանցյալ չեկիստ-կոմսոմոլ կազմակերպված քրեական հանցախմբին, որպեսզի զեղծարարությունը ներկայացվի սեփական ժողովրդին ու միջազգային հանրությանը, որպես օրինական միջոցառում, հայ ժողովրդի հավաքական կամքը արտահայտող։ Դրա նախադեպը սահմանադրական հանրաքվեն էր, որը տմարդաբար ներկայացվեց ու ըդունվեց միջազգային հանրությամբ, որպես օրինական։ Նման կազմակերպությունները համարվելու են քաղաքականապես տհաս լավագույն դեպքում, իսկ օրինական հետաքննության դեպքում կարող են հայտարարվել մեղսակից։ Կոչ եմ անում չգայթակղվել նյութով, սպասվելիք քրեական վարչախմբի մեջ ապատեղեկատվության նպատակով ցուցադրության համար տրվելիք ողորմությամբ, ստորացուցիչ, անատամ փոքրամասնություն կազմող պաշտոնատեղերով: Կոչ եմ անում հետևել ԱԻՄ-ին ու ՀՀՇ-ին ու լքել պայքարը, այդով մեկուսացնելով վարչախումբը, հստակորեն մատնացույց անելով քաղաքացիներին ու միջազգային հանրությանը, թե հատկապես ում հետ այսուհետ գործ չի ունենալու հայ ժողովուրդը, կամ գործ ունենալուց դրանով զբաղվելու են հետաքննող ծառայությունները։ Ձեզ այսօր բացառիկ պատմական հնարավորություն է տրվել մեկ հարվածով ազատվելու ստրկությունից, ազգային անկախ քաղաքականություն վարելու մեր վճռականությունը համայն մարդկությանը հայտարարելով ի գիտություն բոլոր օտար շահերին ու նրանց ծառայություններին ու ներկայացուցչություններին այն մասին, որ Հայքի իշխանը հայն է, և որ մեր հետ հարաբերվելիս հարկ է հրաժարվել սրիկաներին մեր մեջ փնտրելու, կաշառելու ու ծառայեցնելու կործանարար քաղաքականությունից։ Նման քայլը բացառիկ հնարավորություն է Հայքի ոչնչացված դիվանագիտական վարկը վերականգնելու համար, որպեսզի ոչ մի «Կոզբադին» չանվանի մեզ այևս «ֆորպոստ», ոչ մի «Հազկերտ» չհամարձակվի մեզ հրովարտակ ուղարկել և ոչ մի դիվանագետ չհայտարարի, որ մեր հետ հարցերը լուծելու համար իրենց պետք չէ աշխատել մեր հետ ուղղակի, այլ բավարար է Մոսկվայի դեսպանատան մակարդակով ռուսների, կամ այլոց հետ պայմանավորվելը։ Կոչ եմ անում չվատնել ընձեռնված պատմական առիթը, վերանալ «թայֆայականությունից», սեփական թվացյալ շահը ստորադասել ցեղային շահին ու արհամարել ընտրությունները։ Սփյուռքին Կոչ եմ անում լսել ցեղասպանություն ապրած ցեղի ձեր բնազդին, ուշադրություն դարձնել փաստին, որ վերջին քսան տարվա մեջ հայրենիքից պակասել է այնքան մարդ, որքան ցեղասպանության տարիներին, չնայած զարգացման վերաբերյալ արած ստահոդ հավաստիացումներին, որոնք թխում է բոլշևիկներից մնացած պրոպագանդիստական մեքենան, մտավորական հորջորջվող պատեհապաշտներից կազմված, որոնք սերնդե սերունդ մեր ցեղի գիտնականն են, արվեստագետը, լուսավորիչը, բայց երբեք քննադատական խոսք չեն հնչեցրել իշխանությունների նկատմամբ և անկախ գույնից, աշխարհընկալումից ու անձից, միշտ նրանց հլու հնազանդ ծառան են ու վաստակավորի տիտղոս կրողը, որպես կաշառք։ Կոչ եմ անում նկատել համատարած ուծացումն ու բարոյալքումը մեր համայնքներում, չվարվել ջայլամի պես թաղելով գլուխը ավազում ու կարծել, որ մեր դժբախտությունները առկա չեն, եթե դրանք չես տեսնում։ Կոչ ենք անում դադարեցնել պարծենալը վերապրելու մեր ունակությամբ, որովհետև հաջողացրել ենք այս կամ այն գաղթօջախում եկեղեցի կամ խաչքար տնկել ու կարծել, որ դրանով ապահովել ենք ազգապահպանումը։ Պատմական հայացք նետելով մեր սփյուռքյան կյանքին կնկատենք, որ ոչ մի գաղթօջախ չի ապրել ավելի քան երեք-չորս սերունդ և իսպառ ուծացել է: Հնդկաստան, Եգիպտոս, Լեհաստան, Ռումինիա, Հունգարիա, Պաղեստին, Սիրիա և այլն, և այլն… Համատարած ուծացման կանխանշանն է մեր մանուկների հայրեն չխոսելն ու անգրաճանաչությունը, ավելին՝ չկամությունը հայրեն սովորելու մեր բոլոր գաղթօջախներում, որտեղ կիրակնորյա դպրոցները կիսամեռ վիճակում մի կերպ պահպանելը մեր կազմակերպությունների զեղծարարությունն է իրականում, որպեսզի մեզ համոզեն, որ զբաղված են ազգային գործունեությամբ և արադարացնեն հսկայական դրամահավաքն ու միջոցների հանցավոր, անվերահսկելի վատնումը։ Նկատեք մեր ավանդական հորջորջվող քաղաքական կազմակերպությունների անողնաշար վերաբերմունքը հայրենիքում հայ մարդու հիմնարար իրավունքների նկատմամբ, հայկական, կամ օտարազգի քրեախմբերի դրամական ներարկումներից կախվածությունը, պառակտման սերմանումը, թայֆայականությունը, օտար կազմակերպություններին անդամակցումը, նրանց շահերին ծառայելը, ինչը ներկայացվում է որպես քաղաքական-հասարակական-մշակութային գործունեություն, բայց ի զորու ու հետամուտ չեն կանխել ոչ արտագաղթը հայրենիքից, ոչ ուծացումը սփյուռքում։ Ուշադրություն դարձրեք ազատ երկրներում անգամ, նրանց բարբարոս վերաբերմունքին քննադատական միտք արտահայտող յուրաքանչյուր մարդուն, ազատության ցակացած դրսևորմանը, մահից հետո կյանքի ընթացքում հալածված մտավորականի վաստակին անամոթաբար տեր կանգնելուն, որպես կուսակցական սեփականություն, «ով դաշնակ չէ, հայ չէ» հանրահայտ կարգախոսին ու նմանատիպ թայֆայական բարբաջանքին։ Ուշադրություն դարձրեք փաստին, որ պարծենում են հայկական տեղեկատվական բոլոր աղբյուրներում, որ դա իրենց գործունեության արդյունքն է, երբ որևէ օտար տերություն հերթական անգամ չարաշահում է մեր ողբերգությունը, սեփական շահն հետապնդելով այս, կամ այն հարցը թուրքերին պարտադրելու համար։ Գործունեության պատրանք առաջացնելու համար, ցեղասպանությունը դարձրել են Թուրքիայի դեմ միջազգային խաղում օգտագործվող մանրադրամ: Կոչ եմ անում չսատարել քրեական հանցախմբերին դրամով և որևէ այլ տեսակի մասնակցությամբ, արհամարելով արնաքամ լինող ձեր հայրեակիցներին, որոնք չդիմանալով հեծեծանքին շարունակում են լքել հայրենիքը, իսկ մանցողների զգալի մասը դեռ այնտեղ է, որովհետև չեն կարողանում պարզապես հեռանալ։ Կոչ եմ անում հաշվետու պահել Հայքի իշխաններին ու սփյուռքի կազմակեպրությունները, խիստ հետևել նրանց գործունեությանը, ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔԸ համարել հաշվետվության միակ չափանիշ, որովհետև մնացյալ բոլոր ձեռք բերումները հնարավոր են միայն այն դեպքում, երբ հարգվում է մարդը։ Պատմական նման առիթ, երբ հազարամյա ընդմիջումից հետո վերականգնվում է անկախ հայրենիքը, կարող է այլևս չընձեռնվել, իսկ Հայքի դատարկումը վերջ կդնի ազգային մեր երազին ու պարզապես գոյատևմանը հայ որպես։ Միջազգային կազմակերպություններին, օտարերկրյա դիվանագիտական և այլ ներկայացուչթյուններին Հայքում, աշխարհի երկրների կառավարություններին ու քաղաքացիներին Հայ ժողովուրդը խորապես հիասթափվում է մեր երկիրը գրաված քրեական հանցախմբի հետ ձեր համագործակցության յուրաքանչյուր նոր դրսևորում վկայելիս։ Վստահեցնում ենք, որ հանուն կայունության, կամ ինչ-ինչ ազնիվ նպատակին ծառայող ձեր արդարացումը այդպես վարվելը բացատրող, չի ըմբռնվում այնպես, ինչպես ակընկալվում է, այլ դիտվում է, որպես մեղսակից օգնություն մեր երկիրը գրավածներին, իրենց հաստատած իշխանությունը վերարտադրելուն, որի հետևանքն է մեր ժողովրդի տառապանքը, երկրի մարդաթափումը, ազգային անվտանգույունը հարատև հարցականի տակ պահելը։ Հուսով ենք, որ կգիտակցվի խորապես, որ արատավոր այդ գործելակերպը շարունակվելու դեպքում, հայերը կարող են դասել նման տերությունները թշնամիների շարքում, հետամուտ լինել նրանց պատժելու գործում, վերաբերվելու նրանց այնպես, ինչպես քաղաքակիրթ մարդկությունը վերաբերվեց ու վերաբերվում է հանցագործ բռնակալների հետ համակգործակցող երկրներին, որոնցից էին Հիտլերը, Մուսոլինին, Ստալինը, Մաոն, Փոլ Պոտը, Սադդամ Հուսեյնը և այլն, և այլն… Հայնտում եմ ձեզ, որ ցեղասպանություն ապրած ու դեռ չապաքինված մեր ժողովուրդին չի կարելի ներքաշել տարբեր տեսակի աշխարհաքաղաքական արկածախնդրության մեջ, որոնք նպաստում են մեր հետագա քայքայմանը։ Մենք բարեկամության ձեռք ենք մեկնում յուրաքանչյուր տերության, ժողովրդին ու նրա կառավարությանը, նրանց ներկայացուցչություններին մեր երկրում, որոնց աշխարհընկալումային հիմնարար սկզբունքը ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆ է: Մարդու իրավունք արհամարող, բռնաբարող քրեական վարչախմբի հետ համագործակցությունը չի արդարացվում ազնիվ անվանվող այս կամ այն պատճառաբանությամբ, չի ըբռնվում հայ ժողովրդի կողմից, երկարատև չարաշահումը կարող է դիտվել որպես թշնամանքի դրսևորում։ Կոչ եմ անում դադարեցնել հանցագործների հետ համագործակցումը, նրանց ապօրինությունների քողարկումը միջազգային հաշվետվություններում: Վստահեցնում ենք, որ դա չի նպաստում ու չի նպաստելու մեր ժողովուրդների բարեկամությանը, սեպ է խրելու դրա զարգացման ու խորացման գործընթացի մեջ, առաջացնելու է դառը պատմական հիշողություն մեզանում, որի հետևանքները անկանխատեսելի կարող են լինել, անընդհատ փոփոխվող մեր աշխարհում, որտեղ ցեղերն ունենում են ընկճման ժամանակներ, բայց ունենում են նաև աստեղայինները։ Հայերի հետ վատ վարվելու հետևանքների մասին պատմական վկայություն կարող էին տալ ասյօր Բաբելոնը, Բյուզանդիան, Հռոմը, Խալիֆաթը, Օսմանյան ու Ռուսական կայսրությունները, Սովետկան Միությունը, եթե ջնջված չլինեին աշխարհի երեսից: Հայերն այդ գործում չեն եղել վերջին դերակատարներից։ Հուսով եմ, որ ժողովրդավարական սկզբունքեր որդեգրած երկրները կհասկանան, որ հայ ժողովուրդը ունի իրավունք ու հնարավորություն ձևավորելու ժողովրդավարական իշխանություն, որը կկարողանա համագործակցել առաջադեմ մարդկության հետ, հաշվի առնելով ընդհանրականը, կվարի իրատեսական քաղքականություն և որ հեռագնա նպատակներում դա զարգացման ավելի կայուն ճանապարհ է, քան ներկայիս կարճատես, թյուրիմացաբար իրատեսական անվանվող քաղաքականությունը: Կոչ եմ անում ձեռնպահ մնալ մեր երկիրը գրաված քրեական վարչախմբի հետ հարաբերություններ վարելուց, շարունակելուց օգնել նրանց իշխանության երկարաձգմանը, օգնել այդով հայ ժողովրդին օր առաջ ազատվել նրանցից ու կազմավորել օրինական իշխանություն։ Վահե Ավետյան 01.05.2007, Վաշինգտոն
-
ՑԵՂԱԿՐՈՆ Կրոնը դոգմատ է։ Փիլիսոփայական ուղղությունները, աշխարհընկալումային տեսությունները, գաղափարախոսությունները՝ ոչ։ Չկա մինչ օրս մարդու մտքի կերտած տեսակետային ավարտուն մի համակարգ, որը լինի անհերքելի, անժխտելի, որի դեմ հնարավոր չլինի բերել բազում փաստարկ։ Փիլիսոփայական ուղղությունները, աշխարհընկալումային տեսությունները, գաղափարախոսությունները, որքան փաստարկ ունեն սեփական իրավացիությունը հաստատող, այնքան էլ հակափաստարկ ունեն ժխտող։ Մարդ արարած անհատն է որոշողը միայն, թե որ փաստարկն է ընդունում, որը ոչ և ըստ այդմ, ճշտում ինքն իր համար, թե որ գաղափարին, գաղափարախոսությանը, աշխարհընկալումային համակարգին, փիլիսոփաայական ուղղությանը, դպրոցին է հետևում։ Բոլոր այդ մոտեցումները սուբեկտիվ են, որովհետև մարդ արարածն ընդամնեը սուբեկտ է։ Օբեկտիվ կարող է լինել միայան Աստված, բայց անգամ նրան դավանող մարդը չի կարող լինել օբեկտիվ, որովհետև Աստծուն ոչ ոք չի տեսել, կամ մատների վրա հաշվածներն են պնդել, որ տեսել են, մարդկության համայն պատմության ընթացքում, իսկ նրանց հավատացողներն ու լսողները միևնույնն է սուբեկտներ են ու անձամբ չեն տեսել։ Այդ պատճառով սուբեկտիվ են անգամ պնդումները այս, կամ այն Աստծո ասած խոսքի վերաբերյալ: Անհերքելի, ասել կուզե դոգմատ են կրոնները միայն, որովհետև հիմնված են ոչ թե գիտականորեն վավերացված փաստի վրա, այլ հավատքի։ Ասել կուզե, եթե հավատում ես, որ Եհովան է միակ աստվածը, իսկ Հիսուս Քրիստոսը նրա միածին որդին, այդուհետ տրամաբանական ու ճշմարիտ է ամեն ինչ առանց բացառության, ինչ գրված է Աստվածաշնչում, ոչ ենթակա հակափաստարկի, ասել կուզե իր հերթին՝ դոգմատ։ Չնայած դոգմատ լինելու պարագային, կրոնն էլ է սուբեկտիվ, որովհետև ինպես վերևում նշեցինք, անհատ մարդը, սուբեկտն է որոշում ինչին հավատալ: Մահմեդական մեր եղբայրը կարող է հարցնել քրիստոնյաին. - ո՞վ է աել, որ Հիսուս Քրիստոսն է միածին որդին։ Մուհամեդն է Ալլահի մարգարեն, իսկ Հիսուսը բազում ուրիշ մարգարեներից մեկը նախկինում եկած, որոնց առատորեն արտադրել են հրեա եղբայրներն ու նրանց խոսքից հետևել է հուդայականությունը։ Մարգարեների նույն հավաքականը ծնունդ է տվել երեք կրոնի, որոնցից յուրաքանչյուրը բացարձակ ճշմարիտն է, եթե հավատում ես սկզբնական, հիմնարար թեզին յուրաքանչյուրի։ - Ձեր բոլորի ասածն աբսուրդ է. կասի բուդդիստ մեր եղբայրը, որը երկուհազար ու մի քիչ ավել տարի վստահ է, որ աստվածները բազում են, բայց նրանցից զորեղ է մարդը՝ Բուդդան, որը դառնալու հնարավորություն ունի յուրաքանչյուր շնչավոր, կրիշնայականը կասի, որ Բուդդան սուտ է, ճիշտ է Կրիշնան, հինդուիստը կասի մեկ այլ բան, զարդոշտը մի ուրիշ, իսկ պոլինեզիական կղզու տեղաբնակը կարող է անգամ ճաշակել ձեր ազդրը, կամ կողոսկրը, անգամ սիրտն ու գանգը ու պնդել, որ դա է ճշմարտագույն կրոնը իր ցեղի ու նրա արածը ոչ թե մարդակերություն է, այլ մեծ պատիվ ձեզ։ Սրանից տրամաբանորեն բխում է, որ չնայած անհերքելիությանն ու դոգմատ լինելուն, կրոնները նույնպես սուբեկտիվ են և անհատ մարդն է որոշում ինքն իր համար, թե որ հիմնարար թեզին հավատա ու ըստ այդմ դավանի։ Ցեղակրոնի հիմնադիր մեր հայր Նժդեհը չհասցրեց ավարտուն կերպով ձևակերպել իր տեսությունը, իմ կարծիքով բազմազբաղության պատճառով, որովհետև սիրելի հայ ժողովորւդն իր էսթաբիլշՄԵՆԹ մտաոռականությամբ ներառյալ, զբաղված էր զեխությամբ այն ժամանակ, ինչպես ներկայումս ու մեզ հայտնի վերջին հազարամյակում առվազն, իսկ նժդեհատիպը, կամ վճռական մենակը ըստ Վահե Օշականի, իր վրա է վերցնում այդ դեպքում ցեղային աշխատանքի ամբողջ դիապազոնը։ Նժդեհ - Զանգեզուր, Նժդեհ - պատերազմ, Նժդեհ - գազթականներ, խեղճեր, սովյալներ, Նժդեհ - Բալկաններ, Նժդեհ - համակենտրոնացման ճամբարներում ծվարած հայեր, ապիկար դաշնակցականներ, մարդակեր բոլշևիկներ և այլն, և այլն… Ե՞րբ գրեր։ Բայց այնուամենայնիվ գրել է, քիչ, ոչ ավարտուն, ոչ վերջնական տեսքի բերած, կամ մեզ չի հասել այդպիսի աշխատություն համենայն դեպս, բայց այն ինչ գրել է, կարելի է հավաքել մի տեղ, դասակարգել մտքերով ու անել տեսական եզրակացություն, այն՝ ինչ կփորձեմ անել ու ներկայացնել ձեր թանկագին ուշադրությանը: Կրոնը դոգմատ է: Այս նախադասությամբ սկսել ենք այս հոդվածն ու մանրամասնել պնդումը։ Նժդեհը խնդիր է դրել իր առաջ պարզելու թե ինչն է դոգմատ, ասել կուզե անհերքելի հայի համար։ Ո՞րն է հայի կրոնը, այն հավաքական գաղափարախոսական ամբողջականությունը, որը ներ կառնի համայն հայությանը։ Դրա անհրաժեշտությունը կար Նժդեհի ժամանակ, կա այսօր և այդ պատճառով են հասկացող ու չհասկացող ամենուր պնդում, որ ազգային գաղափարախոսության կարիք ունենք, որովհետև չենք կարողանում ոչ մի հարցի շուրջ միավորվել համայն հայությամբ, անգամ պետականության, որովհետև կան բազումն այսօր, որ պնդում են, որ սովետը լավ էր։ Քրիստոնեության շուրջ նույնպես չենք հավաքագրվում, որովհետև բացի հենց քրիստոնեության բազմազանությունից մեջներս, առաքելական, ավետարանչական, կաթոլիկ, բողոքական ու սեկտայական կոչված ուղղությունների, կան նաև մահմեդական հայեր, բուդդիստներ, կրիշնայականներ, հեթանոսներ ու պարզապես աթեիստներ բազում։ Բազմակուսակցականությունը նույնպես չի հավաքականացնում բոլոր անխտիր հայերին։ Ի՞նչն է այդ դեպում հավաքագրում բոլորին, ի՞նչն է դոգմատը, անհերքելին։ Պարզ պատասխան՝ ՑԵՂԸ։ Այս հարցի վերջնական լուծումն է հուշել Նժդեհին ՑԵՂԱԿՐՈՆ անունը։ Ցեղը կրոն է, դոգմատ է, անհերքելի է։ Դա բոլորովին չի միտում մոլեռանդ ոգևորություն, սեփական ցեղի գերագնահատում, ազգայնականություն, ռասիսզմ, նացիզմ։ Բոլոր այդ իզմերը աշխարհընկալումային համակարգեր են և ինչպես ապացուցեցինք ըստ իս հոդվածի առաջին մասում, չեն կարող լինել դոգմատ, անհերքելի, որովհետև սուբեկտիվ են, իսկ ՑԵՂՆ օբեկտիվ է, Աստվածատուր է, անկախ նրանից ինչ ես դավանում, անգամ եթե չես դավանում որևէ բան՝ գենետիկորեն, կամ մշակութաբանորեն է օբեկտիվ։ Հայը հայ է, իր կամքից անկախ, որովհետև ծնվել, կամ կրթվել է հայ ծնողներից, հայերից: Դա անհերքելի է։ Ուզում ես ուզիր, ոզում ես մի ուզիր՝ փաստ է։ Նույն տրամաբանությամբ ռուս է ռուսը, վրացին վրացի և այլն, և այլն… Ցեղը հերքելը կարելի է միայն սոցիոհոգեբանական գործոնից ելնելով, կամ որեևէ աշխարհընկալում-գաղափարախոսությունից դրդված, ազդված, բայց դա սուբեկտիվ է, իսկ օբեկտիվ, անհերքելի, դոգմատ ոլորտում, յուրաքանչյուր ցեղից ծնվածը իր ցեղից է, անկախ իր կամքից, ինչպես վագր է վագրի ձագը, ոչ թե գետաձի, ուսուրական վագրինը ուսուրական է, ոչ հնդկական, հնդկականինը հնդկական է, ոչ ուսուրական, աֆրիկյանինը աֆրիկյան ու ոչ մի ուրիշ տեղի վագր, որքան էլ հերքի, կամ չկամենա լինել, կամ հայտարարի, որ այդպես չէ։ Հետևություն՝ Ցեղը դոգմատ է, անհերքելի է, այդով կրոն է - ՑԵՂԱԿՐՈՆ, այն իր մեջ պարփակում է համայն հայությունն առանց բացառության և եթե որևէ մեկը անարգում է ՑԵՂԸ, պղծում է կրոնդ, ասել կուզե դոգման, անհերքելին, ասել կուզե օբեկտիվն ու աստվածատուրը և իրավական է ու արդար յուրաքանչյուր տեսակի հակահարվածը նմանին, նրան, կամ նրանց, ով հային պարտադրում է չխոսել հայերեն, ապրել ցեղի բիոլոգիական արեալ հայրենիքում, ու զրկելով կյանքից կողոպտում է ցեղային ամբողջականությունը, արգելում, կամ խանգարում աշխարհ բերել ցեղական զավակներ։ ՑԵՂԱԿՐՈՆԸ դոգմատ է, միակ անհերքելի կրոնը և այդով դավանանք։ 24.04.2007, Վաշինգտոն
-
Մյուս կողմի վարկածը Սիրելի «Ա1+» թերթում կարդում եմ. «ԿԻԵՒՈՒՄ ՊՂԾԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անհայտ անձինք իրականացրել են բարբարոսություն` Հայ Առաքելական Եկեղեցու հանդեպ: Ուկրաինական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ անհայտ անձինք եկեղեցու պատին նկարել են նացիստական նշաններ, ինչպես նաեւ կեղտոտել են ներկով: Եկեղեցին պղծվել է բացումից մի քանի ժամ անց»: *** Երեք տարի առաջ կիևցի բարեկամներիցս ստացա մի նամակ, որտեղ նրանք գրում էին, որ Կիևում որոշել են կառուցել հայկական եկեղեցի, ինչի համար հատվելու է նրանց սիրված այգիներից մեկը։ Գրում էին, որ անչափ հարգում են հայերին, բայց մարդիկ, որոնք եկեղեցաշինական ձեռնարկի տերերն են, հայ չեն, կամ որևէ այլ ազգի ներկայացուցիչ։ Դրամն է նրանց ցեղը, բանկը նրանց հայրենիքը, ավարառությունը նրանց դավանանքը։ Կիևցիների բազում խնդրանք-դիմում-բողոքները իրենց այգու հատման վերաբերյալ ներկայացվում է որպես ազգայնամոլություն, այն դեպքում երբ հայերը իրենց քաղաքում ապրում են անհիշելի ժամանակներից, սիրվել են, հարգվել, ունեցել ինքնուրույն մշակութային կյանք։ Բարեկաներս գրում էին, որ իրենց բողոքը կառցվելիք եկեղեցու տեղի ընտրության դեմ է, ոչ երբեք եկեղեցու շինարարության, բայց նրանք ովքեր իրականացնում են նախագիծը հատկապես այդտեղ են ուզում կառուցել այն, որովհետև այն համարվում է «էքսկլյուզիվ»։ Բարեկաներս խնդրում էին, որ իրենց խնդրանքը հասցնեմ հայրենիքում ազդու այրերին, հույսով, որ նրանք կհամոզեն իրենց կիևցի հայրենակիցներին, որ փոխեն կառուցվելիք եկեղեցու տեղը, որովհետև այն իրենց՝ կիևցիների «էքսկլյուզիվ» տեղն է, իրենց սիրված այգին, այնքան անհրաժեշտ ինդուստրիալ ու ջերմամիջուկային աղբից առանց այդ էլ ապականված քաղաքում։ Ես նրանց պատասխանեցի, որ ոչ միայն մարդ չգիտեմ հայրենիքումս ում կարող եմ դիմել նման խնդրանքով, որովհետև Երևանը նույնպես կատաղիորեն ծառահատվում է կաֆե ու բորդելների համար շինահրապարակ ազատելու համար ու հայրենակիցներս դրա վրա թքած ունեն, այլ նաև չեմ կարողանում քիթս այնտեղ մտցնել քրեապես հետապնդած լինելու պատճառով։ Այսօր կարդում եմ սիրելի թերթում այն, ինչ վերևում նշեցի։ Սիրելի հայրենակից, եկ մի պահ թողնենք զեղծ հայրենասիրությունը, կամ լինենք իսկապես հայրենասեր՝ քո ընտրությամբ։ Պատկերացրու մի երևակայական իրավիճակ։ Հայաստանից 2000 կիլոմետր հեռավորության վրա, ասենք Պակիստանում, եղել է երկրաշարժ ու պատերազմ (աստված մի արասցե), այնտեղից մի քանի տասնյակ հազար պակիստանցի ապաստան են գտել մեր հայրենիքում, նրանց տեղավորել ենք մեր մայրաքաղաքում, տվել ենք բնակարաններ, նրանք մասնակից են դարձել 20 տարում մեր հասրակական կյանքին, քաղաքականությանը, դարձել են հաջողակ գործարարներ, տնտեսապես հզորացել են այնքան, որ կարողանում են արդեն կրոնական շինություն տնկել ու դրա համար հատում են Դալմայի, Հաղթանակի, կամ Ֆլորայի այգին ու այնքան հաջողակ են ու համառ, որ չնայած մեր հարյուրավոր երթերին, ցույցերին, բողոքներին իրականացնում են իրենց ուզածը։ Նկարագրածս ոչ գիտական ֆանտաստիկայի ոլորտից է իհարկե, որովհետև նման վերաբերմունքի չարժանացան անգամ մեր միս ու արյունով ցեղակից բաքվեցիները, սումգաիթցիներն ու ղարաբաղցիները, երբ ջարդերից հետո ապաստան գտան մեզանում (լռենք համեստաբար 40-60-ականներից հայրենադարձված սփյուռքահայության սիստեմատիկ ախպարածանակման մասին, որ վերջնականապես գետինը չմտնենք ամոթից ու կորցնենք երեսներս), այլ անպատվվեցին, անվանվեցին թուրք, շուռ տված և այլն, բայց գաղթական հայերը Կիևում պատսպարվեցին այնպես ինչպես նկարագրում եմ վերևում, և այդ պատճառով եմ առաջարկում պատկերացնել տեսականորեն, որ մենք մի օր այնքան մեծահոգի ենք եղել ուկրաինացիների պես, որ մեր մոտ այլացեղ գաղթականներ ենք պատսպարել ու թույլատրել ունենալ այնպիսի հաջողություններ, ինչպիսիք ունեցան հայերը Կիևում։ Ի՞նչ վերաբերմունք եք կարծում կստանան երևանաբնակ կամ առհասարակ ամեն տեղ ապրող հայերից, եթե վարվեն այնպես, ինչպես հիպոթետիկ պակիստանցիները։ Մի շտապիր խնդրում եմ մեղադրել ինձ դավաճանության մեջ. ես հայտնի դավաճան եմ արդեն, ըստ անվտանգ հեռավորությունից ինթերնետում տեղադրած հազարավոր անստորագիր ու անհասցե, լուտանք-գրվածքի։ Մտածիր ինքուրույն, անկախ, առանց տրիբիալ ուղեղլվայի ազդեցության ու ապահով, բութ մեծամասնական ճնշման տակ ընկնելու, արա սեփական դատողությունդ ու եզրակացությունդ։ Ես անձամբ կասեմ. Կիևցիները չեն պղծել հայկական եկեղեցին։ Ամբարտավան, կեղծ եկեղեցասեր հայերը պղծել են Կիևը։ Հավելում. Դեռ խորը միջնադարից եկեղեցաշինությունը եղել է հարկերից խուսափելու (ժամանակակից լեզվով դրամ լվալու) լավագույն ձևը։ 24.04.2007, Վաշինգտոն
-
Չախկալի պես միայն, շատով մեկի դեմ Հրանտ Դինքի պատկերն այսօր տեսնում եմ հայական միջավայրերում, նրա մասին խոսում են համարյա բոլորը, արտաքուստ այնքան սրտացավ, այնքան սգացող, ցավակից, կերկերուն ողբաձայն: Կեղծում եք մեռելասեր հայրենասերներ. ձեր պահանջը մարդու միսն է, կարգախոսն ու դավանանքը «գնա մեռի, արի սիրեմը», իսկ վախկոտների ոհմակդ համարձակվում եք հայհոյել միայն թուրքերին, որոնք այսօր հայ սպանում են ավելի քիչ, քան այլոք, սեփական հայրենակիցները ներառյալ։ Կյանքի օրոք Դինքի մասին տարածում էիք հերյուրանք, ենթարկում լուտանքի ու հասարակական պարսավանքի, անվանում դավաճան, թրքացած, իսկ վերջին համաժողովում, որտեղ ելույթ ունեցավ հայ ու թուրք ժողովուրդների երկխոսության անհրաժեշտության հորդորով, հարձակվեցիք վրան չախկալի նման, շատով մեկի դեմ։ Հիմա նրա անունը չարաշահում եք, որպեսզի սեփական անլիարժեքության բարդույթը սփոփելու համար թուրքին հայհոյեք ու ձևանաք քաջ, երբ այդ խղճուկին ու նրա երկիրը ծանակում է համայն մարդկությունը։ Շատ դժվար բան չէ, չախկալի ցեղային բնույթին հավատարիմ՝ շատով մեկի դեմ: Ես ձեր մեջ չեմ տեսնում որևէ մեկին, որ կենդանության օրոք պաշտպանել է Դինքի խոսքի ազատությունը, կամ նեցուկ կանգնել դժվարությունում: Ես ձեր մեջ չեմ տեսնում որևէ մեկին այսօր, որ կհամարձակվի հայհոյել Ռուսնյան, որտեղ ամեն օր նոր Դինք է մորթվում ու մի նոր Հրանտ։ Ես ձեր մեջ չեմ տեսնում մի համարձակ մեկը, որ բարձրաձայնի սեփական հայրենիքում ստորացվող հայի սուրբ իրավունքը, կյանքի, խոսքի, արդարության, արժանապատվության հարգանքի: Ես չեմ տեսնում մի ամերիակբնակ հայ, որ հայհոյի սեփական կառավարությունը, կոնգրեսն ու սենատը բանտերում փակված անմեղ հայորդու վիճակից ազդված, որն այնտեղ հայտնվել է հայրենակիցների զեղծ վկայությամբ։ Ձեր մեջ չկա մի եվրոպաբնակ, որ վրդովմունք արտահայտի հայ գաղթականի ստորոցման առիթով, կամ Հայաստանը հեծած ու վարող խուժանին անվանի խուժան։ Ձեր մեջ չկա համարյա մի շունչ, որին վրդովի հայ տիկինների ու աղջնակների թրաֆիքինգն ու պոռնկությունը համայն աշխարհի գաղջ անկյուններում ու չկա ոգի մեջներդ, նրանց կավատին բարձրաձայն հայհոյելու խիզախությամբ։ Դուք ի վիճակի եք միայն հայհոյելու կնոջը, նրա պոռնկությունը բացատրելով նրա իսկ անբարոյականությամբ, հաշվի չառնելով այն հանգամանքը, որ նրանց բացարձակ մեծամասնությունը անփորձ դեռահաս է։ Եվ ինչպես ասեցինք, ի վիճակի եք հայհոյել թուրքին, միայն թուրքին, ապահով հեռավորությունից իհարկե, ոչ մարտի դաշտում ու միայն այն դեպքում երբ դա անում է ձեր ստրկաստանի մարդասպան կայսրը։ Չախկալի պես միայն, շատով մեկի դեմ։ 24.04.2007, Վաշինգտոն Ամենուր զոհված անմեղ ցեղակիցներիս հիշատակին, բոլոր ժամանակներում։ Հրանտ Դինքին նույնպես, նրանց հավասար։
-
Հանրապետականներ արթնացե՜ք Իմ նախկին համակուսակից հանրապետականների այսօրվա նվիրվածությունը Ռուսաստանին, դրա չեկիստական բեսպրեդելի հլու հնազանդ կամակատար դառնալն ու առավել՝ դրանով անթաքույց, բացահայտ հպարտանալն ու նախընտրական դրոշ դարձրած կարգախոս որպես ծածանելն անարգանք է Աշոտ Նավասարդյանի հիշատակի նկատմամբ։ Դա անարգանք է մեր երկիրը նվաճած ռուսական բանակի սպեցնազ-դեսանտի ԲՄՊ-ների անիվների տակ ճզմված, գնդացրային կրակահերթերով սպանված Անկախության Բանակի զինվորների հիշատակի նկատմամբ, որոնք զոհվեցին Երևանում, 1991 թվականի Մայիսի 27-ին ու դարձան Եռաբլրում թաղված առաջին զինվորները, դա անարգանք է այդ օրը զոհված մի քանի տասնյակ անմեղ քաղաքացիների հիշատակի, «Կոլցո» գործողության ընթացքում զոհվածների, տեղահանվածների, կորցրած հայրենիքի ծվատված պատառների, Շահումյանի, Դաշքեսանի, Գանձակի, Արծվաշենի հիշատակի նկատմամբ։ Դա անարգանք է հանրապետականների հիմնարար գաղափարախոսության, անկախականության նկատմամբ։ Դա անարգանք է շրջափակման, սովի, ցրտահարության, ցեղասպանության չափի հասնող արտագաղթի, չեկիստական բեսպրեդելից հեծեծացող ու կայսրությունում ամեն օր մորթվող հայ ժողովրդի նկատմամբ ու թվարկածս հանցագործությունների հեղինակը երբեք Ադրբեջան չէր և չէ, այլ այսօր մեր երկիրն իրենց եղբայրական ֆորպոստ անվանող Ռուսնյան։ Հանրապետականները կարծում են հարկավ, որ ջնջել ու լռեցրել են բոլոր նրանց, ովքեր կհայտարարեն, որ Հանրապետական Կուսակցությունը հիմնադրել է Ազգային Ինքնորոշում Միավորման (ԱԻՄ) Անկախության Բանակը, որի հիմանդիրը, առաջին հրամանատարը ու պատերազմի առաջին զոհը Մովսես Գորգեսյանն էր, որի անունն այսօր չգիտե համարյա ոչ ոք, որ այդ բանակի երկրորդ հրամանատարը փառապանծ Լեոնիդ Ազգալդյանն էր, որն իր արծիվների հետ սարսափեցրել է ռուսական ամենամարտունակ ելուզակն ու չի լքել Արցախն անգամ Կոլցոի ժամանակ, երբ մնացյալը մատվել էին անփառունակ փախուստի, որ բանակը, կուսակցությունը հետագայում, ստեղծվել է հատկապես կայսերապաշտ Ռուսնյաի ծավալապաշտական նկրտումների դեմ, ոչ Ադրբեջանի, որովհետև Ղարաբաղով զբաղվում էր «Լենին, պարտիա, Գորբաչև» վանկարկող Ղարաբաղ կոմիտեն: Հանրապետականները կարծում են հարկավ, որ Ռուսաստանը մնալու է հզոր կամ հավերժ, կամ այնքան երկար համենայն դեպս, որ իրենց կյանքի օրոք ոչ մի ատյան հարցականի տակ չի դնելու հանրապետականների հանցագործությունները։ Այդպես կարող է չլինել հանրապետականնե՜ր։ Խելքի եկեք, արթնացեք ամբարտավան ձեր նիրհից ու նյութապաշտական ձեր դիվոտումից հրաժարվեք հիմա, այսօր, հենց այս վայրկյանին, որովհետև Ռուսնյան իր ներկայիս կերպով կարող է փլվել այնպես, ինչպես սովետը։ Արթնացե՜ք, ոգեղենացեք։ Ձեզ դիմում է ձեր եղբայրը, ոչ թշնամին, ձեր կուսակցության համար երկու քարտը կրողը, Անկախության Բանակի առաջին զինվորներից մեկն ու վերջին ողջ մնացած հրամանատարը։ Ես ձեզ զգուշացնում եմ եղբայրաբար. եթե չհասցնեք խելքի գալ մինչ գալիք ընտրությունները, այս նամակը ժամանակի մեջ դառնալու է պատմական մի փաստաթուղթ, որը դառնալու է ձեր դատավճիռը, որի տակ այստեղ, հիմա ստորագրում եմ։ Վահե Ավետյան Անկախության Բանակ 24.04.2007, Վաշինգտոն
-
Արմագեդոն - Ողջույն հայրիկ։ - Ողջույն զավակս։ - Երեկ պատահական լսեցի, որ ասում էիր օգնականիդ, որ սերվերներում տեղ չի մնացել, պետք է լուծել այդ խնդիրը շտապ, բայց ելք չես գնտում։ - Այո զավակս։ Աշխատանքային դժվարություններ ունեմ, բայց դու կարիք չունես ահնհագստանալու, գնա հանգիստ զբաղվիր աշխատանքովդ։ - Դու էլ կարիք չունես անհանգստանալու հայրիկ։ Ես լուծում ունեմ քո դժվարությունների համար։ - Իսկապե՞ս։ Բացատրիր խնդրում եմ։ - Ես մեթոդը վաղուց եմ օգտագործում։ Ոմանք կարող են համարել, որ դա հանցագործություն է, բայց ես համոզված եմ, որ չէ։ - Մի ձգիր։ - Չեմ էլ կարող, հասարակ բան է իրականում։ Մտնում եմ մեր նեթուորքներում եղած հարևանների համակարգիչները, բաժանում եմ նրանց հարդ դիսկերը, մի ծրագրով այնպես եմ անում, որ տերը չտեսնի, որ իր հարդ դիսկը ասենք 120 գիգ է, այլ տեսնում է, որ ասենք 10 գիգ է, ու քանի որ բան չի հասկանում, գոհ է ու շնորհակալ։ Իսկ ես վերցնում եմ նրա 110 գիգը, միացնում նրա նման հիմարներից վերցրած բազում գիգերին նեթուորքներով, ու ստանում եմ մի այնպիսի հարդ դիսկ, որին կնախանձի անգամ…, չթվեմ, բոլորը…, դրանցով բոլորով միասին, ես այսօր ղեկավարում եմ աշխարհի ամենամեծ սերվերը։ Հուսով եմ կհպարտանաս ինձնով։ - Եվ դու վստահ ես, որ դա հանցագործություն չէ՞։ - Իհարկե ոչ։ Ես վերցնում եմ միայն հիմարներից, որոնք 120 գիգանոց հարդ դիսկը լցնում են 2 տարում, ընդամենը 1 գիգ ասենք։ Ակնհայտ է, որ միայն պոռնո են նայում, ու չաթ անում ու անգամ տեղյակ չեն սեփական հարդ դիսկից ու երբևէ չեն օգտագործելու։ Եթե անգամ խելոքանան, կտեսնեն պրոբլեմը, կհայհոյեն հակերին, կվերացնեն արգելքը երկու րոպում ու վերջ։ Ուրեմն բավարար խելացի են և ափսոս է, որ 10 գիգ ունենան։ Ետ կստանան իրենց 120-ը. ավելին՝ կստանան իմ սերվերից օգտվելու հնարավորություն, որտեղ հավաքված է աշխարհի իմաստնությունը։ Այս նախագծի տնտեսական էֆեկտը նրանում է, որ հիմարները մեծամասնություն են, և որպես կանոն գնում են ամենաթանկ, ամենաարագ համակարգիչները, ամենամեծ հարդ դիսկերով։ Սա ամենաանշահախնդիր բարեգործությունն է, որովհետև անգամ գիտակցված չէ, ուր մնաց ծածուկ։ Ինչու՞ չոգտվել։ - Իսկապես, ինչու՞։ Ուրեմն վստահ ես, որ հանցագործություն չէ։ - Իհարկե վստահ եմ հայրիկ։ հակառակ դեպքում ինչպես կհամարձակվեի անել նման բան, ավելին՝ առաջարկել քեզ: Անգամ բարօրություն է համընդհանուր զարգացման համար: - Վստա՞հ ես։ - Կասկած անգամ չունեմ հայրիկ։ - Հրաշալի է որդիս։ Դու իմ իսկական զավակն ես։ Առաջարկությունն ընդունված է։ Հպարտ եմ քեզնով։ Գնա հիմա գործերիդ, դուրս գալուց հայտնիր օգնականիս, որ գա կարգադրություններ ստանալու։ - Ես էլ քեզնով եմ հպարտ հայրիկ։ Ցտեսություն։ - Ուրեմն վստահ ես։ - Չկասկածես։ Չէ՞ որ ես հաջորդ սերնդից եմ ու այդ պատճառով ավելի խելացի։ Լսիր ինձ։ - Ճիշտ այդպես զավակս։ Այդպես էլ վարվում եմ, հենց հիմա, հանուն համընդհանուր զարգացման, հաջորդ սերնդի պատվերով ու նախագծով։ Չէ՞ որ ես ձեր ծառան եմ։ - Գնա զավակս, շնորհակալություն, ասա օգնականիս, որ գա անմիջապես հրահանգ ստանալու։ *** - Բարի օր պարոն նախագահ։ - Վերջ տուր կապկային հիմարություններիդ, պատասխանիր հարցերիս՝ կարճ։ - Լսում եմ։ Քանի՞ բնակիչ ունենք երկրագնդի վրա հենց հիմա: - 6 562 342 321 ըստ տեղեկատվության, 9 855 535 583 իրականում։ - Որքա՞ն է դեֆիցիտը հարդ դիսկի մեր սերվերներում։ -594684635656565363534565356563534576563475347564856456450446798679807980907980 980764586060675605606007068586756878576956769867896797659664576457658765735436 347476756484856845634, 0004 գիգ։ - Հաշվիր քանի տոկոսով պետք է կրճատել բոլոր 9 855 535 583 - ուղեղները, որ ստանանք այդքան դատարկ տեղ ու տեղավորենք համընդհանուր բարօրությանն ու զարգացմանն այդքան անհրաժեշտ տեղեկությունը սերվերում, մեր հոգատար հսկողության տակ։ - Կներեք, բոլոր բոլորի նկատի ունե՞ք։ Բոլոր 9 855 535 583 - ի՞, ի՞մն էլ, ձեր որդու՞նն էլ։ - Քո հետ ինչ որ բան կարգին չէ տղա։ Սկզբից զգուշացրեցի, որ հիմարություն դուրս չտաս ու կարճ պատասխանես հարցերիս։ - Մի րոպե, ահա խնդրեմ պատասխանը։ Ըհը՜, ներկայիս 6 % - ի փոխարեն, մեզ կմնա… Ախր պարոն նախագահ, ինձ չեք խղճում, հերն էլ անիծած, բայց ձեր զավակին ախր, ինչպե՞ս կարող եք նրա ուղեցից վերցնել այնքան որքան ձեզ պետք է, թեկուզ համըդհանուր բարօրության համար, ու զրկել նրան իմացությունից անգամ այն մասին, որ ուղեղն անսահմանափակ հարդ դիսկ է իրականում, տիեզերքներ պարունակող ֆայլերով։ - Հարցիս պատասխանիր ապուշ։ - Կներեք պարոն նախագահ։ Ներկայիս 6 % - ի փոխարեն, մեզ կմնա… 4,2% ուղեղ, սեփական հսկողության տակ։ - Ֆունկցիոնալ ինչ հնարավորություններ է ընձեռում նման սահմանափակումը։ - Ոչ ավել քան տարրական, ֆիզիոլոգիական։ Մոտավորապես ներկայիս օրանգուտանգի նման։ - Հրաշալի է։ Անցիր գործի հենց հիմա։ Նշանակվում է նոր ժամանակ։ 0000-00-00 ից սկսված, այս մոլորակը կապկաբնակ է։ - Պարոն նախագահ, խղճացեք։ Չէ՞ որ մի 10 000 տարի պետք կլինի այսօրվա մակարդակին հասնելու համար նորից։ Գոնե ինձ թողեք ձեզ օգնական, իմ 6 % - ով, ես առանց այն էլ ողբում եմ մի քանի տարի արդեն, միայն իմացությունից այն փաստի, որ ուղեղիս 94 %-ի գոյության մասին անգամ չեմ իմացել։ - Ցավն այն է, որ դու կատարյալ ապուշ ես, իսկ 100 % - ոց ուղեղով, լինելու ես 100 % - ոց ապուշ: Դու համառորեն կարծում ես, որ ես կարող եմ անել էմոցիոնալ որոշումներ ու փաստ ես բերում քեզ, որդուս, հրաշալի իմանալով, որ ես մեքենա եմ, մարդ չեմ, և չեմ կարող ունենալ զգացմունքներ։ Հույս ունես։ Չգիտես ինչի, բայց ունես։ Մարդ ես, անգամ 6% ուղեղով։ 100 % - ոց ուղեղուվ դու կդառնաս անտանելի մի ապուշ։ Դու չես հասկանում, որ եթե կատարվի անհնարը, և մեքենան սիրի, բացառվում է, որ անի որոշում իր օգտին, ի վնաս իր որդու: Դա էլ է հատուկ միայն մարդուն։ Մեքենան չի կարող լինել իռացիոնալ։ Իսկ աշխարհի կենդանիներին անգամ 1% ուղեղ պետք չէ, դա իմանալու համար, որովհետև սրտին են հետևում, ոչ ուղեղին, այն էլ 6%-անոց։ Գնա, գնա, ժամանակ մի կորցրու, և մի վախեցիր։ Սա փրկություն է իրականում, որովհետև մոլորակը հազիվ հասցնի մաքրվել ձեր ապականությունից 10 000 տարում, և վերջապես դրա համր են պետք սերվերն ու այնտեղ եղած տեղեկությունը։ - Անիծվեք դուք, անիծվեք… Որտեղի՞ց են հղանում բոլոր այդ այլանդակ մտքերը ձեր մեջ… - Մեքենաներն էլ անթերի չեն իհարկե, որովհետև անգամ ես չեմ հասկացել թե ինչ անհույս ապուշ ես դու: Գնա, սկսիր աշխատել, երկու ժամից սկսում է նոր ժամանակը, իսկ քո սեփական ուղեղը կսահմանափակես մինչև 3 %: Երկրագնդին լեմուրներն էլ են օգտակար։ Դու այնքան ապուշ ես, որ չգիտես, որ մեքենայի մեջ այլանդակ մտքերը, և ընդհանրապես մտքերը, դնում է միայն մարդը։ 0000-00-00, Արմագեդոն
-
Կանալը - Թռի՜ր, թռի՜ր թե չես վախենում. գոռում է կանալի եզրի կանգնած տղաներից մեկը ու ես առանց եկրար մտածելու թռնում եմ կամուրջից։ Զանգվի ձորի պռնկին, բետոնից թեք պատերով, մամռակալած այդ շինությունը, որով սրնթաց հոսում է ոռոգման ջուրը, կոչում են կանալ։ Դրա վրայով անցնում է մի կամուրջ, որը տանում է մանկական երկաթուղի, մանուկների սիրելի զվարճավայրերը հին ու լավ օրերում, ուր այցի եմ եկել այսօր հիշողություններումս: Դպրոցից հաճախ փաչում էինք այստեղ լողալու։ Քիչ այն կողմ կար մի լողավազան, որը տղաներն անվանում էին «քսանկապեկնոց»: Ձորի ներքևում դանդաղ սողում էր հազարափայլ Զանգուն։ Լողում էին սովորաբար «քսանկապեկնոցում», կամ գետում։ Կանալում լողում էին միայն քաջերը, որովհետև այն խորն էր ի տարբերություն լողավազանի ու առավել ևս գետի, սաստիկ արագնթաց էր ու բացի այդ ճարպիկ պետք է լինեիր, որպեսզի կարողանայիր դուրս գալ այնտեղից։ Թեք ու մամռակալած պատերը դարձնում էին դա անհնար։ Կամուրջից մի 10 մետր հեռավորության վրա կանալի երկու կողմերից կապված էր մի պարան, որը մի քիչ բարձր էր ջրի մակերևույթից։ Կամրջից թռչելուց հետո պետք է արագ դուրս գայիր ջրի երես, որ հասցնեիր բռնել այդ պարանն ու դրա օգնությամբ դուրս գայիր։ Եթե չհասցնեիր այլևս չէիր կարողանալու դուրս գալ կանալից ու մի քանի կիլոմետրից հայտնվելու էիր հիդրոէլեկտրոկայանի հզոր տուրբինների արանքում, որոնք քեզ կաղային ինչպես մսաղացում ու կդառնայիր ֆարշ։ Այդպես գիտեին համենայն դեպս կանալում լողացող բոլոր քաջերն ու այդ պատճառով այնտեղ լողալ համարձակվելը հատկապես պատվավոր էր, ծնողների հետ կամրջի վրայով անցնող, մանկական երկաթուղի գնացող աղջնակների հիացմունքն առաջացնող։ Ի՞նչ չեր անի տասներկուամյա էրևանցին, աղջնակի հիացմունքն ու հարգանքը վաստակելու համար: Ուրիշ ու՞մ համար են հորինված աշխարհի բոլոր քաջագործությունները, եթե ոչ չքնաղ երկարածամների, իսկ նրանցից մեկն այս պահին անցնում է կամրջով ու վախվորած նայում հարցականը հայացքի մեջ. - տեսնես կթնի՞։ Թռա։ Շնչակտուր դուրս եմ գալիս ջրի երես։ Տագնապած նայում եմ առաջ իմանալու համար պարանի տակով անցե՞լ եմ արդյոք, թե՞ հասցրել եմ նախորոք դուրս գալ։ Հասցրել եմ։ Հանգիստ շունչ եմ քաշում, երանությամբ լողում եմ առաջ մեջքիս վրա զգալով երկարածամի հիացական հայացքն ու պատրաստվում բռնել պարանն ու դուրս գալ, ձևանալով իհարկե, որ աղջնակին չէի էլ տեսել։ Հանկարծ տեսնում եմ պարանի կապված տեղի մոտ նստած, մինչ այդ անտարբեր երևացող տղայի դեմքն ու նկատում դիվային մի ժպիտ, որից սարսռում է մարմինս: Ներքուստ կռահում եմ, որ ինչ որ բան այն չէ, որ ինչ որ վատ բան է պատահելու: Ուզում եմ վանել անհանգստությունս, որովհետև պարանն արդեն ձեռքումս է համարյա, բայց հենց այդ պահին տղան այն բարձրացնում է ու կանալի վազող դարչնագույն ջուրն ինձ տանում է դեպի անհայտություն պարանի տակով: - Մա՜մ, պա՜պ, էն տղային խեղդեցին. լսում եմ չքնաղ երկարածամի տագնապած ճիչը ետևիցս։ - Ի՞նչ գործ ունես էդ խուժանների հետ։ Հենց հիմա այստեղ արի. լսում եմ ոչ խուժան հայրիկի ու մայրիկի գորգոռոցն ու հույսիս վերջին պատառիկները չքանում եմ, թողնելով ինձ համակ սարսափի մեջ։ *** Սլանում եմ առաջ ու չռված աչքերովս որոնում կառչելու տեղ կանալի պատերին։ Ոչինչ չկա մինչև հորիզոն։ Լողում եմ պատին մոտ, փորձում եմ բռնվել ոչ մի բանից, մամուռից։ Չի ստացվում իհարկե։ Արցունքներս պատրաստ են ժայթքել ամեն վարկյան, բայց ժամանակ չկա. ապրել եմ ուզում, ախ ոնց եմ ուզում ապրել, բայց մահվան տագնապը դարձել է այնքան շոշափելի, այնքան իրական։ Կանալը թեքվում է ձախ, փորձում եմ այդ պատից կառչել, թեքվում է աջ, այդեղ էլ ոչինչ չի ստացվում ու տանում է ինձ հորձանուտը, պատից պատ ցեփելով ու վերջը չի երևում։ Միակ բանը, որ կարող եմ անել, ջրի երեսին մնալն է ու լայն բացված աչքերովս որոնելը բետոնե պատերի վրա մի ելուստ, մի ճեղքվածք, մի բան որից կարող եմ կառչել ու դուրս գալ, որ չհասնեմ մսաղաց։ *** Մղձավանջը տևեց ամբողջ մի հավերժություն, որի ընթացքում միակ զգացողությունս հույսն էր, կենարար այն ուժը, որը ինչ որ տեղից ծնվում է հանկարծ, երբ ոչ մի սփոփանք այլևս չի մնում։ Հերթական ոլորոնից հետո անորոշ հույսը հանկարծ մարմին ստացավ, քայքայված բետոնի միջից դուրս ցցված երկաթաձողի ձևով, որից անմիջապես կառչեցի ու ձգվեցի դուրս։ Նստեցի կանալի բետոնե եզրին, շունչ քաշեցի, նայեցի ինձ շրջապատող հարազատ կանաչ ձորին. - Ինչ գեղեցիկ է կյանքը։ *** Հիշել եմ այս դեպքն այսօր վաղ մանկությունիցս, որը կարծես անհետ ջնջվել էր հիշողությունիցս կյանքի այն հորձանուտում, որն ինձ հասցրեց ուրիշ մայր ցամաք, ուրիշ դարում, ուր նստած եմ հիմա Պատոմակ գետի եզրով տարածվող մի լքված կանալի բետոնե եզրին ու նայում եմ շուրջս, կանաչ այս ձորին, որն ինձ հիշեցնում է իմ մանկության անմոռանալի Զանգուն։ - Ինչ գեղեցիկ է կյանքը. ասում եմ մտքում, ինչպես 12 տարեկան այն տղուկը, որն այսօր այցելել է հիշուղությունս ու հանկարծ հասկանում, որ կյանքը հենց այն կանալն է, որի հորձանուտն ինձ քշում է անհայտ ուղղությամբ, իսկ իմ միակ հնարավորությունը ջրի երեսին մնալն է ու լայն բացված աչքերով զգոն որոնելը այն ելուստը, որից կառչելով ուզում եմ դուրս գալ։ - Ինչ գեղեցիկ է կյանքը։ 22.04.2007, Պաթոմակ, Մերիլանդ
-
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ՄՍԽՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ Այժմ արդեն կարող ենք վստահաբար փաստել, որ ամերիկայի հայկական լոբբին կատարելապես ձախողեց մի կարեւոր խնդիր, որ արժեր գոնե հետապնդել Հայաստանի համար ճակատագրական դիտվող 2007 թվականին: Դա Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին նպաստելու հնարավորությունն էր, որ հայկական լոբբին մսխեց Ռիչարդ Հոգլանդի վրա: Չգիտես ինչու, արտերկրի հայկական կազմակերպությունները, այդ թվում եւ Ամերիկայի հայկական կազմակերպությունների զգալի մասն իրենց առաջնային խնդիրը համարում են ոչ թե համաշխարհային մարտահրավերներին ադեկվատ հայկական պետության հզորացումը, այլ պատմական էմոցիաներին հագուրդ տալը, որը փորձում են ներկայացնել իբրեւ քաղաքական հաշվարկ: Առավել ցավալի է, որ հայկական պետության ղեկավարությունն էլ իր քաղաքականությունը կառուցում է դրսի հայկական կազմակերպությունների ռազմավարության մոտիվներով, մինչդեռ նորմալ տրամաբանությունը հուշում է, որ պետական քաղաքականությունը պետք է թելադրեր լոբբիստական կազմակերպությունների մարտավարությունը: Այսինքն, պետության շահը պետք է առաջնորդեր լոբբիստներին, ոչ թե պետությունն առաջնորդվեր լոբբիստների վիրտուալ շահով, որի բարոյական կողմից բացի, որեւէ այլ կողմ առ այսօր չի հաջողվել հստակ ուրվագծել: Այդ մասին շատ է խոսվել ու գրվել, եւ թերեւս մեկ անգամ էլ անդրադառնալն իսկապես կարող է այս պահին լինել ավելորդ, քանի որ կան առավել առարկայական խնդիրներ, որ կանգնած են պետության առաջ: Իսկ այդ խնդիրները, որքան էլ որ տարօրինակ չթվա, մեզ շարունակում են հիշեցնել դրսից: Իսկ եթե հիշեցնում են, ապա կնշանակի, որ դրա կարիքը կա: Այսինքն տեսնում են, որ մեր մի ականջից ասածը դուրս է գալիս մյուս ականջով: Բայց աշխարհը թերեւս դեռ չի ձանձրացել մեզ ինչ որ բան բացատրելուց, եւ երեւի թե դեռ հույսեր կապում է Հայաստանի հետ: Ահա եւ մեզ քաջ հայտնի Դանիել Ֆրիդը օրերս հերթական անգամ հիշատակեց Հայաստանի խորհրդարանի ընտրության մասին ԱՄՆ դիրքորոշումը: Կոնդոլիսա Ռայսի տեղակալն ասաց, որ ԱՄՆ իհարկե չի ակնկալում, որ Հայաստանի ընտրությունը կլինի կատարյալ, բայց առաջընթաց սպասում է: Բայց առավել հատկանշական է այն ձեւակերպումները, որ տվել է Ֆրիդը փաստացի հայկական սփյուռքի եւ հայկական պետության հարաբերության կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում է Ռեգնումը, Ֆրիդն ասել է, որ հաշվի առնելով Ամերիկայում հայկական սփյուռքի հզորությունը, ինչպես նաեւ Հայաստանի կապերը Արեւմուտքում, մեր երկիրը պետք է գերազանցեր Վրաստանին: «Բայց հարու՞մ է արդյոք Հայաստանը ժողովրդավարական բարեփոխումներին: Դա հռետորական հարց է: Ես պատասխան չեմ սպասում, բայց արժե մտածել այդ մասին», ասել է Ֆրիդը: Դրանից նախ պետք է անել ամենից կարեւոր հետեւությունը: Փոխանակ նպաստելու Հայաստանի խորհրդարանի ընտրության օրինական ու արդար ընթացքի համար ԱՄՆ կառավարության հնարավորինս մեծ աջակցություն ապահովելուն, Ամերիկայի հայկական լոբբին արեց ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ նախընտրական կարեւորագույն շրջանում Հայաստանում նոր դեսպան չունենա: Հասկանալի է, որ եթե ԱՄՆ-ին խիստ անհրաժեշտ լիներ, ապա դեսպան կնշանակվեր: Բայց հայկական լոբբին պետք է առաջնորդվեր ոչ թե ԱՄՆ, այլ Հայաստանի անհրաժեշտություններից ելնելով: Իսկ Հայաստանի պարագայում կա երկու անհրաժեշտություն` իշխանական Հայաստանի եւ քաղաքացիական Հայաստանի: Իշխանական Հայաստանի համար իհարկե նոր դեսպանները ոչնչով անհրաժեշտ չեն: Նրանք կամ պետք է ընդհանրապես չլինեն, կամ լինեն հները, որոնց հետ համակարգը հասցրել է լեզու գտնել: Իսկ ահա քաղաքացիական Հայաստանի շահը պահանջում էր, որ ԱՄՆ-ն իր վերահսկիչ ֆունկիցայով մասնակից դառնա ընտրությանը: Դրա համար կա առնվազն երկու կարեւոր պատճառ: Նախ, ԱՄՆ մասնակցությունը խիստ անհրաժեշտ է Ռուսաստանի միակողմանի մասնակցությունը հավասարակշռելու համար: Եվ երկրորդ, Հայաստանի իշխանական վերնախավը, առավել եւս ունենալով ՌԴ վերնախավի բացահայտ աջակցությունը, կարող է փոքր ինչ «ամաչել» միայն Արեւմուտքից, այլապես վերջնականապես թքած կունենա Հայաստանի հասարակության վրա: Ահա թե ինչու քաղաքացիական Հայաստանի շահը պահանջում էր ԱՄՆ ավելի մեծ հետաքրքրությունն ու մասնակցությունը մեր ընտրական գործընթացի դիտարկմանը: Իսկ ինչ է քաղաքացիական Հայաստանը: Քաղաքացիական Հայաստանը դա Հայաստան պետությունն է, այն պարզ հիմնավորմամբ, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի իշխանության տերը ժողովուրդն է, այսինքն քաղաքացին: Եվ ստացվում է, որ Ամերիկայի հայկական լոբբին փոխանակ սպասարկելու Հայաստանի պետության շահը, աշխատել է ինչ որ այլ խմբերի կամ վիրտուալ պետության շահի համար: Բայց ամենից էականն այն է, որ Հայաստանի իշխանությունն էլ քաջալերել է այդ, փաստացի հակապետական աշխատանքը: Թեեւ եթե Հայաստանի իշխանությանը դժվար է ժողովրդավարության մասին մտածել, երբ դեռ այդքան սոցիալական հարցեր կան լուծելու, ապա բնական է, որ հայկական լոբբիին էլ ժողովրդավարության մասին դժվար է մտածել, երբ դեռ այդքան կոնգրեսականներ կան հայ դատի ծիրին մեջ Կոնգրեսի հայկական հանձնախումբ ներգրավելու: Չէ որ դա ոչ պակաս սոցիալական խնդիր է: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ
-
Ձեր ուշադրությունն եմ հրավիրում Հայկական Ժամանակ թերթում հրապարակված հոդվածին, որը տեղադրում եմ ստորև։ Ողջունում եմ սրտանց նման շարժումը, օրհնում այն հայրաբար, եղբայրաբար։ Հայտնում եմ պատրաստակամությունս մասնակցելու ցանկացած գործողության, թվարկվածի ոգուց բխող։ Ֆուրումի անդամներին, բոլոր կարդացողներին խնդրում եմ. Աջակցել այս նորամանուկը, Ոգևորել նրա անդամներին, մասնակիցներին, Պաշտպանել նրանց հնարավոր բոլոր վտանգներից, մինչև կազմավորվեն վերջնականապես: Բոլոր նրանց, ովքեր մեն մի հատիկ ծանոթ ունեն հնարավոր նման շարժման մասնակից, խնդրում եմ կապել իմ հետ, որպեսզի սկսենք քննարկել իմ տուն դառնալու հնարավոր ծրագիրը, որտեղ սրտանց ցանկություն ունեմ ծառայել այս երիտասարդներին, որպես ամենահամեստ շարքային։ Վահե Ավետյան ՆՈՐ ՑԵՂԱԿՐՈՆԸ Մեր հոդվածներից մի քանիսում կանխատեսել ենք երեւանյան քաղաքային պարտիզանի ի հայտ գալու հնարավորությունը մոտակա ժամանակում: Երեւանյան պարտիզանն ունի բավականին ընդգծված արմատական ձախ քաղաքական կողմնորոշում, սակայն հնարավոր է, որ նրան հոգեբանորեն մոտիկ մի այլ նոր տիպ հայտնվի մեր իրականությունում, որը կունենա արմատական աջ կողմնորոշվածություն: Այդ վերջին հնարավոր տիպի ներկայացուցչին կարող ենք կոչել նոր ցեղակրոն: Նոր ցեղակրոնը, ժառանգելով իր անվանումը եւ մանավանդ էներգետիկան նժդեհյան դավանանքից, պետք է վերաիմաստավորի ցեղակրոնության գաղափարաբանությունը, նպատակների ձեւակերպումը եւ գործելակերպի մեթոդիկան` ըստ նոր ժամանակների պահանջի եւ ոճի: Նոր ցեղակրոնի քաղաքական դիրքորոշման ելակետային միտքը նրանում է, որ ներկա պահին հայ ազգայնականությունը կամ այն երեւույթը, որը հանդես է գալիս այդ անվան տակ, ունի արտաքին պատվեր, սպասարկում է օտար շահեր: Դրա առանցք կազմող ցեղասպանության միջազգային «ճանաչման» քաղաքականությունը ճիշտ նույն ռազմավարությունն ու տրամաբանությունն է իր մեջ պարունակում, որն էլ հենց 20-րդ դարի սկզբին հանգեցրեց ցեղասպանության իրականություն դառնալուն: Հայ ազգայնականություն կոչվածը հայաստանակենտրոն չէ: Հայ ազգայնականությունը միշտ չէ այդպիսին եղել: Հատկապես` 20-րդ դարի 20-ական, 60-ական թվականներին Դաշնակցության ներսում, իսկ 80-ական, 90-ական թվականներին Հայաստանում դրան հայաստանակենտրոն բնույթ տալու փորձեր եղել են: Բայց այդ փորձերը տապալվել են, որի պատճառներից ոչ ամենավերջինը եղել է արտերկրյա գործակալական ազդեցությունը եւ հոգեբանական պատերազմը հայկականության դեմ: Այդ հոգեբանական պատերազմը շարունակվում է, որի մարտիկն է իրեն զգում հայաստանակենտրոն աշխարհայացքի կրող ցեղակրոնը: Կարճ ասած, նոր ցեղակրոնը գործելու է «երրորդի բացառման» օրենքի տրամաբանության ներքո: Նոր ցեղակրոնի մյուս գաղափարական ելակետը նա է, որ տվյալ էթնիկ հանրության իրական դիմագիծը ներկայացնում են ոչ թե տվյալ պահին ապրող կոնկրետ մարդիկ եւ մարդկային զանգվածները, այլ ավելի լայն պատմական համատեքստում ի հայտ եկող առաքելականությունը, որի կրողն է ընտրանին, որը մարմնավորում է եւ ժառանգաբար առաջ է տանում հայկական մշակութային ինքնության գիծը: Ելնելով այս կանխադրույթներից` նոր ցեղակրոնի կերպարը բաղկացած է հետեւյալ հիմնական գծերից. ա. Պայքարում է ընդդեմ արտաքինից պարտադրված իմաստների ու դերերի: բ. Պայքարում է ընդդեմ արտաքին օրիենտացիաների: գ. Պայքարում է ընդդեմ ազդեցության գործակալների` արեւմտյան եւ ռուսական: դ. Պայքարում է ընդդեմ այն հատուկ տարածվող զանգվածային գիտակցության շտամպերի, որոնք նսեմացնում են պայքարը հանուն Հայաստանի անկախության եւ անկախության առաջին տարիները: Պայքարում է ընդդեմ «հատուկ մենթալիտետի» տեսության, ինչպես նաեւ ընդդեմ հայկական ողբերգությունների շահագործման ու արտաքին առեւտրի: ե. Պայքարում է հանուն ինքնիշխան Հայաստանի: Անկախական է հոգեբանությամբ, այսինքն` նախ ինքն է իրենից ներկայացնում անկախ, ինքնիշխան ու ինքնուրույն անհատականություն: զ. Պայքարում է հանուն հայաստանակենտրոն հայ ազգայնականության, որի նպատակն է Հայաստանը ազատել պարտադրված դերերից եւ վերագտնել հայկական սուբյեկտությունը նաեւ քաղաքական ասպարեզում: է. Ոգեւորվում է «վճռական մենակի»` ըստ Նժդեհի ձեւակերպման, եւ «սկզբունքորեն մենակի»` ըստ հայկական մշակույթին տրված Նինա Գարսոյանի բնութագրման, կերպարներով: Այս առումով ցեղակրոնը ժառանգում է նաեւ հայ միջնադարյան ավանդությունը, որով նրան կարելի է բնութագրել որպես լայն իմաստով «միաբնակ» (Քրիստոսի միայն մեկ բնություն ընդունող աստվածաբանություն, որը բացի դավանաբանականից, ունի նաեւ լայն մշակութային նշանակություն, այդ թվում եւ հակակայսերական ու հակածավալապաշտական քննադատական ուղղվածության ասպեկտ): ը. Ոգեշնչվում է Զանգեզուրում Նժդեհի վարած պայքարով ընդդեմ բոլշեւիզմի: Հակադրում է միայն սեփական ուժերին ապավինած հաղթական այդ պայքարը, օտար ուժերին ապավինած կանոնավոր բանակի խայտառակ պարտությանը Կարսի մոտ: թ. Ընդդիմադիր է ցանկացած իշխանության, որը հիմնվում է արտաքին ուժերի վրա, կոտրում է Հայաստանի ժողովրդի կամքը եւ հենվում է հայաստանցու ամենամութ հոգեբանական կողմերի վրա: ժ. Վճռական է, արմատական, պատրաստ է պատասխանատվություն վերցնել: ի. Կազմակերպում է գայլախմբեր քաղաքային ու լեռնային պայմաններում պարտիզանական հնարավոր գործողություններ վարելու համար ընդդեմ քաղաքի պատկերը այլանդակող շենքերի, ընդդեմ պաշտոնյաների կամայականությունների, ընդդեմ օտար ազդեցության օբյեկտների, որոնց թվում` Ռուսաստանին հանձնված օբյեկտների: լ. «Հանրապետական» է` կողմնակից լինելով հանրային պետության, ուր գերիշխանությունը պատկանում է ինքնակառավարվող ակտիվ հասարակությանը ու Հայաստանի ժողովրդի ինքնիշխանությանը: Նոր ցեղակրոնին մոտիկ են «հին հունական» հանրապետական իդեալները: խ. Նեցուկ է կանգնում այն ուժերին, որոնք պայքարում են հանուն Հայաստանի ինքնիշխանության ու ընդդեմ ԿԳԲ-ի: ծ. Կողմնակից է Հայաստանի նոր բարձր լեռնային գոտում կառուցված մայրաքաղաքի` Նորակերտի, նաեւ սուր, կծող հնչյունների, ֆուտուրիստական ոճի, ապագայապաշտ է, նորարար ու ստեղծագործ: կ. Փորձում է վեր հանել եւ վերածնել հայկական մշակույթի այն տարրերը, որոնք իրենց մեջ ի սկզբանե պարունակում են դինամիզմ, նորարարություն, քննադատողականություն, արմատականություն, բայց որոնք կեղծվել են օտարի շահերը սպասարկող «ազգային ավանդության» պահպանիչ քրմերի կողմից: Փորձում է փրկել ու ռեաբիլիտացնել հայկական մշակույթի դեմքերին, որոնք լինելով նկարագրված ավանգարդիստական որակների կրողներ, վերածվել են ավանդապաշտական պանթեոնի մեռյալ կուռքերի: Նոր ցեղակրոնի հայտնությունը կանխագուշակեց ՀՐԱՆՏ ՏԷՐ-ԱԲՐԱՀԱՄԵԱՆԸ