Jump to content

Vahe Avetian

Forumjan
  • Posts

    865
  • Joined

  • Last visited

Everything posted by Vahe Avetian

  1. Vam lichno? Ne znaju. Mojet i ne zachem. Ja je v forum pisal, a ne vam. Vam mogu pisat lichno, esli ponadobidtsja. Zachem nam istoria? Zachem nam literatura? Esli otvetite na eti voprosi, najdjote otvet na vash vopeos. vahe
  2. - Милый биолог, пишет автор, чье имя Вы не заметили. Не знаю как в современной биологии, но даже сейчас словосочетание "рассовая принадлежность нации" широко употребляется во всем мире. Gde imenno v mire? Shiroko ponjatie "shirokoe". To chto v Rossii tak govrojat, eto ne znachit vo vsjom mire. Ja pomnju etot "attitude". On bil u menja toje, poka jil v Sovke. Ja toje cherpal vsjo iz russkix gazet u dumal chto eto velikaja strana. Na samom dele eto ocherednoj kolxoz, kotorij v serjoz vosprinimaetsja tolko iz za gruboj sili. To est uvajenie kak k biku. Siljon, siljon.... No umjon? Kak veterinar skaju: da umjon bik, no po svoemu, i tolko po svoemu. - Я не биолог, но в школе училась не плохо и великолепно помню этот урок. Может, на самом деле, оно вошло в употребление в средние века, что и опавдало бы Ваши подозрения. Но, факт в том, что мы живём в 21в. - Ja toje uchilsja v sovetskoj shkole, pritom ne v razvalennoj, a toj, velikoderjavnoj sovetskoj shkole, kogda krizisa ne bilo, i tolko "durak" mog skazat' chto sovok ruxnet. Segodnja ja znaju chto 90% togo chego ja tam uchil - musor. Daje mojet bit bolshe chem 90%. Sovetskaja a teper russkaja fascistkaja prpaganda. Oni ego nachinajut so skolnoj skamji, i vashi znanija preobretjonnie v sovetskoj shkole, tomu podverjdenie. (moi toje, ne schitajte pojaluista chto imeju chto to protiv vas lichno) - На английский язык слово "порода" переводится как "breed" Da, vi delaete "terminologicheskij" perevod. Fraza razrabotannaja kinologami dumaju. Ono upotrebljaetsja v sobokovodstve i ne tolko, no sobakovodstvo ne est razdel biologii, a jivotnovodstva, i zdes ochen mnogo proizvolno vibrannix trminov. Eto sovetskaja systema dumaju nas dinozavrov, poslednix sovetskix ljudej, ostalos odno pokolenie, kotoroe ponimaet kak eto vsjo manipulirovalos'. Sledujushchie pokolenija mogut i ne ponjat pochemu takaj grjaz', i mi mojet i ne objasnim tolkom, potomu chto bili ne uchiniteljami, a krolikami experimenta... Info ne xvatit, da i terpenija ni u kogo. P.S. Очень заманчивая история любви. Причем в день Св. Валентина. Удачи! У Вас, на самом, деле странный стиль. - Sposibo za kompliment. Istorija o ljubvi dejstvitelno strannaja. Ona strannee zakonchilas. Samka gibona povesilas' za verjovki v kletke... Ot skuki... Ot bezotvetnoj ljubvi... Men kak molodomu veterinaru ochen udivilo togda chto ne smotrja na vse utberjdenija moix uchitelelj, jivotnoe mojet ljubit, inogda "kak chelovek", a inogda daje kapabelno na postupok. Eto bilo togda dlja menja akademicheskoj novostju i neobjasnimim. vahe [attachmentid=22460]
  3. Es miajn mardkanc bacakajutyamb eq hajhojum mardkanc? vahe
  4. Նա հանեց վրաս մնացած վերջին ցնցոտիները, ինձ փաթաթեց փշալարերով, վերքերիս վրա բորակ լցրեց, ինձ ողողեց ինձնից իսկ արտադրված հեղուկով ու թևատակերիցս կախեց արևի տակ՝ գոռալով, որ այդպիսի խոշտանգումը բավարար չէ, որ գոհացնի իրեն։ Վերջում նա ինձ թողեց սեփական թշվառությանս մեջ, բանտախցում փտելու, որտեղ միսիոներները գաղութատիրության ժամանակներում ուղիղ ճանապարհի էին բերում հերետիկոսներին ու նենգությամբ, որի պակասից չէր տառապում, օգտագործելով որովայնախոսության իր արվեստը՝ սկսեց նմանակել ուտելի կենդանիների, հասած բազուկի ձայները, աղբյուրի կարկաչը, որ իմ մոտ պատրանք ստեղծեր, որ այդ առատության մեջ մեռնում եմ սովից ու ծարավից։ Երբ վերջապես մաքսանենգները նրան ուտելիք տվեցին, իջավ իմ բանտախուցն ու ինձ ուտելու ինչ - որ բան բերեց, այնքան, որ սովից չմեռնեմ, բայց հետո այդ ողորմության համար վճարեցի նրանով, որ աքցանով քաշեց եղունգներս ու չեչաքարով խառտեց ատամներս ու միակ հույսս այն էր, որ դեռ առիթ կունենամ այս ստորացումներից ու դաժան տանջանքից ազատվելու։ Զարմանում էի, թե ինչպես եմ կարողանում դիմանալ սեփական մարմնիս նեխման գարշահոտին, իսկ նա դեռ շարունակում էր վերևից վրաս շպրտել իր ուտելիքի մնացորդները ու նեխած մողես ու գիշատիչ թռչուն՝ վերջնականապես թունավորելու համար բանտախցիս օդը։ Չգիտեմ, ինչքան անցավ, երբ նա ինձ ցույց տվեց մի ճագարի մարմին ու հայտնեց, որ պատրաստ է թողնել փտելու այն իմ աչքի առաջ, միայն թե չտա ուտեմ, ու այդտեղ հատեց իմ համբերությունն, ու ես բռնեցի ճագարի ականջներից ու շպրտեցի դիմացի պատին՝ պատկերացնելով, որ ոչ թե կենդանին է ծեփվում պատին, այլ նա ինքը, ու կարծես երազում տեսա, թե ինչպես ճագարը ոչ միայն անտանելի ճչոցով վերակենդանացավ, այլ նաև ինչպես օդի միջով նորից թռավ ձեռքերիս մեջ։ Այդպես սկսվեց իմ փառապանծ կյանքը։ Այդ ժամանակվանից ես պտտվում եմ աշխարհում ու մալարիայով հիվանդների ջերմությունն իջեցնում երկու պեսոյով, կույրերի տեսողությեւնն եմ վերականգնում չորս ու հիսունով, ջրգողությամբ տառապողներին՝ տասնութ պեսոյով, կռնատների վերջույթներն եմ վերականգնում քսան պեսոյով, եթե բնածին արատ է, եթե վերջույթները կորցրել են դժբախտ պատահարի կամ կռվի հետևանքով՝ վերցնում եմ քսաներկու, քսանհինգ՝ եթե պատերազմի կամ երկրաշարժի, ծովային հետևակայինների ափ դուրս գալու կամ այլ բնական աղետի հետևանք է, սովորական հիվանդությունները բուժում եմ խմբերով, խելագարներից վերցնում եմ նրանց խելագարության պատճառից դատելով, երեխաներին բուժում եմ կես գնով, հիմարներին՝ հենց այնպես, և հիմա, պարոն քսաներորդ նավատորմի հրամանատար, հրամայեք ձեր տղաներին հավաքեն բարիկադները, որ տառապյալ մարդկությունն առաջ գա, բորոտները կանգնեն ձախ կողմում, ընկնավորները՝ աջ, պարալիզվածներն այնտեղ, որտեղ չեն խանգարի, իսկ ոչ այնքան հրատապ դեպքերը թող սպասեն ետևում, միայն խնդրում եմ բոլորդ միանգամից մի խմբվեք շուրջս, այլապես ես ոչ մի բանի համար պատասխանատու չեմ, կարող եմ շփոթել հիվանդություններն ու կարող եմ ձեզ բուժել մի հիվանդությունից, որ չունեք, և թող հնչի երաժշտություն, հնչի այնպես, որ պղնձե փողերը շիկանան, ու հրավառությունից վառվեն հրեշտակները, իսկ օղին սպանի միտքը, և թող գան լարախաղացներն ու պոռնիկները, հիմարներն ու նկարիչները, և այս ամենն իմ հաշվին, տիկնայք և պարոնայք, որովհետև սրանով վերջ է դրվում հրաշագործների վատ համբավին ու սկսում համըդհանուր համերաշխություն։ Այսպես, բանեցնելով քաղաքական գործիչների հնարքները՝ հանգստացնում եմ ես նրանց, եթե հանկարծ ուժերս ինձ դավաճանեն, և նրանցից որևէ մեկը իմ բուժումից հետո իրեն ավելի վատ զգա քան մինչև բուժումը։ Միակ բանը, որ ես հրաժարվում եմ անել, մահացածներին հարություն տալն է, որովհետեև նրանք դեռ աչքերը չբացած, բռունցքներով հարձակվում են վրաս իրենց հանգիստը խախտելու համար, իսկ հետո մեկ է ինքնասպան են լինում, կամ նորից մահանում հիասթափությունից։ Առաջին պահերին իմ հետևից ման էր գալիս գիտնականների մի շքախումբ, որ պարզեր իմ գործունեության օրինականությունը, իսկ երբ եզրահանգման եկան, սկսեցին ինձ սպառնալ Սիմոն Հրաշագործի դժոխքով և խորհուրդ տվեցին ապաշխարել, որ ճիշտ քրիստոնյայի ճամփան բռնեմ, բայց ես ամբողջ հարգանքով, որին իրենք արժանի են, պատասխանեցի, որ հենց դրանից էլ սկսել էի ։ Չէ որ, ինձ, արտիստիս, իմաստ չունի մահից հետո սուրբ հռչակվել, և ուզում եմ միայն մեկ բան՝ ապրել ու սլանալ հախուռն, գլուխս կորցրած, առանց խելքիս շատ զոռ տալու, այս հին, մեծ վեց գլանանոց կաբրիոլետով, գնված ծովային հետևակազորի հյուպատոսից՝ վարորդի հետ միասին ինչ-որ ժամանակ առաջ, Նոր Օռլեանի ծովահենների օպերայում, իմ այժմյան մետաքսե շապիկներով, իմ արևելյան լոսյոններով, իմ թոփազե ատամներով, իմ դիպակե շլյապայով, երկու գույնանի կաշվե կոշիկներով, ուզում եմ քնել այսուհետև առավոտյան ինչքան ցանկանամ, պարել գեղեցկության թագուհիների հետ և պտտեցնել նրանց գլուխը իմ հանրագիտարանային պերճախոսությամբ, և իմ ծնկները չեն դողա, եթե հանկարծ չորեքշաբթի, քառասուն օրվա պասի առաջին օրը զատկից առաջ, կորչեն իմ ունակությունները, չէ՞ որ, այս մինիստրի կյանքով ապրելը շարունակելու համար, ավելի քան բավարար է հիմար դեմքի արտահայտությունը և անթիվ կրպակները, որ ձգվում են այստեղից մինչև հորիզոն, որտեղ նույն զբոսաշրջիկները, որ առաջ ուզում էին վրեժ լուծել ադմիրալի համար, հիմա կռվում են իմ ստորագրությամբ նկարների համար, օրացույցների՝ իմ գրած սիրային բանաստեղծություններով, իմ կիսադեմով մեդալների, հագուստի մի պատառիկ ձեռք բերելու, չնայած նրան, որ ես ի տարբերություն հայրենիքի հայրերի, մարմարից չեմ կերտված, օր ու գիշեր ձի չեմ հեծում, և պատված չեմ ծիծեռնակներով։ Ափսոս, որ այս պատմությունը չի կարող կրկնել չար աճպարարը, թե չէ դուք կհամոզվեիք, որ ամեն բառ ճիշտ է այստեղ։ Վերջին անգամ, երբ նրան տեսել են, կորցրել էր անգամ գնդասեղները, որոնցով ամրացված էր նախկին պերճությունը և անապատի սաստկության մեջ անհետացել էր նրա հոգին, ոսկորները խառնվել մարմնում, բայց երկու-երեք զանգակածաղկի բոժոժիկ նրա ծամից դեռ մնում էին, ու դա ավելի քան բավարար էր: Մի կիրակի նա նորից հայտնվեց Սանտա Մարիա դել Դարյեն նավահանգստում, իր անփոփոխ դամբարանի նման ճամպրուկով: Այս անգամ հակաթույն չէր վաճառում: Զգացմունքների լիառատությունից դողդոջուն ձայնով խնդրում էր, որ ծովային հետևակայինները գնդակահարեն իրեն բոլորի աչքի առաջ, որ կարողանա ցուցադրել իր վրա վերակենդանացման գերբնական իր ընդունակությունը, տիկնայք և պարոնայք, դուք, որ այսքան երկար տառապել եք իմ խաբեբայությունից՝ կան բոլոր հիմքերը ինձ չհավատալու, բայց երդվում եմ մորս ոսկորներով, որ դուք այսօր կտեսնեք իսկական ճշմարտություն և ոչ թե ինչ-որ բան անդրշիրիմյան աշխարհից, եթե անգամ թիզ ինչ կասկածում եք, ուշադիր նայեք և համոզվեք, որ հիմա այլևս չեմ ծիծաղում, ինչպես առաջներում և դժվարությամբ եմ զսպում արցունքներս։ Նա վերջապես անհրաժեշտ տպավորությունը թողեց բոլորի վրա, երբ արտասուքով լի աչքերով արձակեց կրծքի վրայի կոճակները և բռունցքով խփեց այնտեղ, որտեղ սիրտն է, հաստատելով այդպիսով մահվան ամենաիրական տեղը, սակայն ծովային հետևակայինները վախենալով կիրակնօրյա բազմության աչքի առջև խայտառակ լինելուց՝ չկրակեցին։ Ինչ որ մեկը, հավանաբար հիշելով նրա առաջվա աճպարարությունները, գնաց ինչ - որ տեղ ու բերեց թիթեղատուփով երնջակի մի քանի արմատ, որը կհերիքեր, որ Կարիբյան ծոցի բոլոր ձկները որովայնով վերև ջրի մակերես բարձրանան: Նա ճանկեց թիթեղատուփը այնպիսի ագահությամբ, կարծես պատրաստվում էր ուտել, և իսկապես կերավ, տիկնայք և պարոնայք, միայն, կխնդրեմ չսարսափել, մի շտապեք աղոթք անել իմ համար, չէ՞ որ մեռնելն ինձ համար նունն է, ինչ հյուր գնալը։ Այս անգամ նա արդարացի վարվեց, չփորձեց ինչպես դերասանը բեմում պատկերել հոգևարքի խռխռոց, այլ միայն իջավ մի կերպ սեղանից, հողի վրա ճոճվելով ընտրեց ամենահարմար տեղը և այտեղից արդեն պառկած, նայեց ինձ ինչպես հարազատ մորը, մեկնեց մարմնի երկայնությամբ ձեռքերը և զսպելով տղամարդու արտասուքը, փչեց վերջին շունչը հոգևարքի գալարումների մեջ։ Այո, այդ եզակի անգամ գիտությունն ինձ հաղթեց։ Ես նրան դրեցի ծաղկավոր ճամպրուկի մեջ, պատվիրեցի հոգեհանգստի ժամերգություն, որը նստեց վրաս չորս անգամ հիսուն դուբլին այն պատճառով, որ քահանան ոսկեզօծ զգեստով էր և եկեղեցում նստած էին երեք եպիսկոպոս: Թաղեցինք նրան կեսարին վայել մի դամբարանում, որը գտնվում է բլրի գլխին, ամենաթարմ ծովային հովիկների գգվանքի ներքո մի մատուռում, իսկ բետոնե սալաքարին գոթական մեծատառերով գրել տվեցի, - այստեղ հանգչում է մեռած աճպարարի աճյունը, չար մականունով, որը խաբել է ծովայիններին ու գիտության զոհ է դարձել, և երբ որոշեցի որ այս մեծարանքներով հատուցեցի պատշաճը, սկսեցի վրեժ լուծել կրածս ստոարացումների համար։ Ես վերակենդանացրի նրան իր դամբարանի ներսում և թողեցի այնտեղ սարսափով համակված։ Այս ամենը կատարվել է վաղուց, այն ժամանակ, երբ Սանտա-Մարիա-դել-Դարյեն նավահանգիստը կերան մրջույնները, բայց մատուռը դամբարանով, բնավ անվնաս մինչ օրս կանգնած է թմբի վրա, Ատլանտիկի քամիների մեջ քնած վիշապների ստվերում, և ամեն անգամ, երբ լինում եմ այդ կողմերում, լեփ-լեցուն մեքենա վարդ եմ տանում: Սիրտս կտոր-կտոր է լինում երբ հիշում եմ նրա առաքինթյունների մասին, բայց հետո, երբ ականջս դնում եմ բետոնե սալաքարին ու լսում, թե ինչպես է արտասվում հալից ընկած ճամպրուկի բեկորների մեջ, բայց ամեն անգամ վերակենդանացնում եմ նրան, երբ մահանում է, քանզի այս պատիժը նրանով է հրաշալի, որ նա կապրի դամբարանում, քանի դեռ ապրում եմ ես՝ այսինքն հավերժ։ ՎԵՐՋ Թարգմանեցին Ռուզաննա Պողոսյանը, Լուիզա և Վահե Ավետյանները [attachmentid=22458]Գաբրիել Գարսիա Մարքես
  5. [attachmentid=22455]Հրաշք վաճառող բարի աճպարարը Այն կիրակի օրը, երբ նրան տեսա առաջին անգամ սեղանին բարձրացած, թավշյա շալվարակալը ոսկեթելով դարձակարած, բոլոր մատներին գունավոր թանկագին քարերով մատանիներ դրած, մազերի մեջ զանգուլակներ հյուսած - առաջին պահին մտածեցի, որ կրկեսի համազգեստով ինչ-որ հերթական խեղճ մեկն է՝ Սանտա-Մարիա-դել Դարյեն նավահանգստում հաճախ պատահող: Սեղանը բարձած էր տարբեր հիվանդությունների դեմ դեղերի սրվակներով, հանգստացնող խոտերով: Նա կարիբյան ափի փոքրիկ քաղաքներում բարձր դողդոջուն ձայնով գովաբանում ու վաճառում էր իր ապրանքը: Այս անգամ ոչ մի հնդկական չուլ ու փալաս դեռ չէր առաջարկել, այլ ասում էր - բերեք իսկական թունավոր օձ, և ես ցույց կտամ ինձ վրա, ինչպես է գործում իմ գտած հակաթույնը, միակը՝ բացարձակապես ապահով - տիկնայք և պարոնայք - օձերի, մորմերի, ցողկի և ամեն տեսակի կաթնասունների խայթոցի դեմ։ Մեկը՝ որի վրա հակաթույնի նկատմամբ նրա հավատքը ուժեղ տպավորություն էր թողել, ինչ որ տեղից շշով մի մապանա բերեց՝ ամենաթունավորներից, նրանցից, որի խայթյունից զոհը միանգամից սկսում է շնչահեղձ լինել: Նա այնպիսի ագահությամբ վերցրեց շիշը, որ բոլորս կարծեցինք, թե օձին հիմա ուտելու է։ Շշի բերանը բացվելուն պես օձը դուրս պրծավ ու խայթեց նրա վիզը։ Աճպարարը շնչահեղձ լինելով հազիվ հասցրեց խմել հակաթույնը։ Երբ չուլ ու փալասով բեռնված սեղանը բազմության ճնշման տակ շուռ եկավ, և հսկայական մարմինը մնաց գետնին անշարժ փռված, կարծեցինք թե մեռավ, սակայն նա շարունակում էր ծիծաղել՝ լայն բացված բերանից ոսկե ատամների փայլը ճառագելով։ Սեղանի շուռ գալուց աղմուկն այնպիսին էր, որ քսան տարի առաջ ընկերական այցով հյուսիսից ժամանած և այն ժամանակվանից նավահանգիստում կանգնած զրահակիրը կարանտին հայտարարեց, վախենալով, որ օձի թույնը կարող է տարածվել տախտակամածով, իսկ ծաղկազարդի կիրակին տոնող մարդիկ, չհամբերելով պատարագի վերջին դուրս եկան եկեղեցուց՝ լուսավորված արմավենիների ճյուղերով, որովհետև ցանկանում էին տեսնել, թե ինչ է կատարվում խայթվածի հետ, որի մարմինն այդ ընթացքում ուռել ու երկու անգամ մեծացել էր, բերանից դեղին փրփուր էր գալիս, և լսվում էր, թե ինչպես են շնչում նրա ծակոտիները, բայց նա շարունակում էր բարձրաձայն քրքջալ այնպես, որ վրայի բոլոր զանգուլակները միաժամանակ զնգզնգում էին։ Ուռելով՝ նրա մարմինը պոկում էր զանգապանների կոճակներն ու պատռում հագուստի կարերը, և թվում էր, թե թանկագին քարերով մատանիները հիմա կկտրեն նրա մատները, իսկ երեսը աղ դրած մսի գույնի էր, և բոլորը, ով տեսել էր, ինչպես խայթեց նրան օձը, հասկացան, որ չնայած դեռ ողջ է, արդեն նեխում է և շուտով կքանդվի այնպիսի մանր մասերի, որ ստիպված կլինեն բահով հավաքել նրան ու լցնել տոպրակը, բայց միևնույն ժամանակ թվում էր, թե նույնիսկ թեփի վերածվելուց հետո չի դադարելու ծիծաղել։ Տեսարանն այնքան անհավատալի էր, որ հյուսիսային երկրից եկած ծովային հետևակայինները, բարձրացան իրենց նավակամրջին, որպեսզի հզոր տեսապակիներով գունավոր ապարատներով լուսանկարեն նրան, բայց եկեղեցուց դուրս եկած կանայք խանգարեցին՝ խեղճի վրա ծածկոց գցելով, իսկ ծածկոցի վրա դրեցին լուսավորված արմավենու ճյուղեր՝ երևի ծովային հետևակայիններին իրենց օտարերկրյա բաներով մարմինը պղծելուն խանգարելու համար։ Բոլորը արդեն որոշել էին, որ մեռած է, երբ մի շարժումով գցեց վրայից արմավենու ճյուղերը, և դեռ լիովին չարթնացած ու կատարվածից ուշքի չեկած, առանց կողմնակի օգնության ուղղեց սեղանը, մի կերպ բարձրացավ վրան, և ահա նորից ճչում է, - հակաթույնը ուղղակի տիրոջ օրհնանքն է սրվակում, դուք բոլորդ համոզվեցիք դրանում, արժե ընդամենը երկու կվարտիլյո։ ոռնում էր, որ հակաթույնը հայնաբերել է ոչ թե շահից ելնելով, այլ մարդկանց բարօրության համար - միայն խնդրում եմ ձեզ, տիկնայք և պարոնայք մի հրմշտեք իրար, բոլորիդ կհասնի։ Մարդիկ իհարկե հրմշտում էին, և ճիշտ էին անում, որովհետև բոլորին չէր հերիքելու հաստատ։ Մի սրվակ ձեռք բերեց անգամ զրահակիր նավից մի ծովակալ, հավատալով, որ այդ դարմանը կպաշտպանի անգամ անարխիստների թունավորված փամփուշտներից, իսկ անձնակազմի անդամները, որոնց այդպես էլ չհաջողվեց լուսանկարել օձի կծելուց մեռած մարդ, սկսեցին լուսանկարել նրան ոչ միայն հասակով մեկ սեղանին կանգնած, այլ նաև պահանջեցին ինքնագիր տալ, և նա սիրով բաժանում էր ստորագրությունը, մինչև ջղաձգությունից ձեռքի կծկվելը։ Արդեն բոլորովին մթնել էր ու բոլորը ցրվել էին իրենց տները, երբ նա սկսեց հայացքով փնտրել այն հիմարին, որը պիտի օգներ հավաքել սեղանը և փաթեթավորել սրվակները: Իհարկե հայացքը կանգ առավ իմ վրա։ Կարծես ճակատագիրն ինքը նայեց վրաս, ոչ միայն իմ, նրա վրա նույնպես, ու չնայած անցել է արդեն հարյուր տարուց ավելի, մենք ամեն ինչ հիշում ենք, կարծես դա եղել է անցած կիրակի։ Դարսում էինք արդեն ծիրանագույն ոլորագծերով ճամպրուկը, ավելի նման իմաստունի դամբարանի, երբ նա տեսնելով հավանաբար իմ մեջ ինչ-որ լույս, որը միանգամից չէր նկատել, հարցրեց անտարբերությամբ, - ո՞վ ես դու, - և ես պատասխանեցի, որ որբ եմ հորս կենդանության օրոք, և նա ծիծաղեց, ավելի բարձր, քան թույնի ազդեցության ժամանակ, իսկ հետո հարցրեց, ինչով եմ զբաղվում, ու ես պատասխանեցի, որ ոչինչ չեմ անում, պարզապես ապրում եմ, որովհետև բոլոր մյուս զբաղմունքները քոռ կոպեկ չարժեն, և նա դեռ արտասվելով ծիծաղից, հարցրեց, կա՞ արդյոք աշխարհում մի բան, որ ես այնուամենայնիվ կուզեի իմանալ, և դա միակ անգամն էր, որ ես նրան լուրջ պատասխանեցի ու չստեցի, որ կուզեի գուշակել սովորել, և այդ ժամանակ նա դադարեց ծիծաղը և ասաց, իբր բարձր մտորելով, որ դրա համար ընդամենը ինձ չի հերիքում շատ չնչին բան, որովհետև հիմար դեմքը՝ որը անհրաժեշտ է դրա համար, ես արդեն ունեմ։ Նույն երեկո նա խոսեց հորս հետ և մեկ ռեալ ու երկու կվարտիլյոյով ու սիրային հաղթանակները գուշակող խաղաթղթերի մեկ կապուկով ինձ ընդմիշտ գնեց։ Այդպիսին էր չար աճպարարը, քանի որ բարի աճպարարը ես եմ։ Նա ի վիճակի էր աստղագետին ապացուցել, որ փետրվար ամիսը ոչ այլ ինչ է, քան անտեսանելի փղերի նախիր, բայց երբ հաջողակությունը երես թեքեց նրանից՝ դարձավ անգութ։ Իր լավագույն ժամանակներում նա փոխարքաների զմռսիչ էր աշխատում, և պատմում են, որ կարող էր այնպիսի իշխող արտահայտություն տալ դեմքերին, որ նրանք հետո երկար տարիներ կառավարում էին անգամ ավելի լավ, քան կենդանի ժամանակ, և մինչև նրանց չէր բերում հասարակ մահկանացուի տեսքի, ոչ ոք չէր համարձակվում նրանց հողին հանձնել, բայց նրա դրությունը վատացավ այն բանից հետո, երբ հնարեց շախմատը, որտեղ հնարավոր չէ ոչ պարտություն, ոչ հաղթանակ, իսկ պարտիան անվերջ է։ Այս խաղը խենթության հասցրեց մի կապելանի և դարձավ երկու տիտղոսավոր անձանց ինքնասպանության պատճառ: Դրանից հետո սկսեց անկումը, դարձավ երազների մեկնաբան, հետո հիպնոտիստ, որին հրավիրում էին ծննդյան տոներին հյուրերին զվարճացնելու, հետո ներշնչումով ատամ հեռացնող և վերջապես տոնավաճառի հեքիմ, իսկ այն ժամանակ, երբ մենք ծանոթացանք, անգամ անկիրթ ծովահենները լուրջ չէին ընդունում նրան։ Մենք թրև էինք գալիս աշխարհով մեկ սուտ դեղորայքով և ապրում անդադար վախի մեջ մաքսանենգներին անտեսանելի դարձնող մեր հնարած մոմերի և այն կաթիլների պատճառով, որոնք քրիստոնյա կանայք, աննկատ կաթեցնելով ապուրի մեջ, կարող են աստվածավախ դարձնել հոլանդացի ամուսիններին, և այն ամենի պատճառով ինչ դուք կընտրեք ինքներդ, տիկնայք և պարոնայք, և ես բոլորովին չեմ պարտադրում, որ դուք գնեք, այլ պարզապես խորհուրդ եմ տալիս չհրաժարվել ձեր երջանկությունից։ Մեր հետ կատարվող ամեն ինչի համար ծիծաղից թուլանում էինք, բայց հազիվ էր հաջողվում օրվա հաց վաստակել, ու հիմա նա հույսը դրել էր միայն իմ գուշակելու կարողության վրա։ Ճապոնացու պես մի օր ինձ հագցրեց, փակեց դագաղ հիշեցնող ճամպրուկում ու շղթայեց ներսի աջ պատին, որ այնտեղից գուշակություններ անեմ, իսկ ինքն այդ ժամանակ տենդագին թերթում էր քերականությունը, փնտրում ամենահարմար ձևը, որ մարդկանց ստիպի հավատալ իր նոր գիտությանը, - տիկնայք և պարոնայք, ձեր առաջ Եզեկիելի լուսատիտիկներից տանջված արարածն է, այ դու՛ք, որ նայում եք թերահավատորեն, եկեք տեսնենք կհամարձակվե՞ք արդյոք հարցնել, թե երբ եք մեռնելու… Ինձ երբեք չէր հաջողվում ճիշտ գուշակել նույնիսկ օրվա ամիս ամսաթիվը, և վերջիվերջո նա գտավ, որ ես անպետք գուշակ եմ, որ ուտելուց հետո քնելը ոչնչացնում է գուշակելու գեղձերը, դրանից հետո մահակով գլխիս խփեց, որ հաջողությունը ետ բերի ու ասաց, որ ինձ կվերադարձնի հորս ու իր փողը ետ կպահանջի։ Հենց այդ ժամանկ էլ հայտնաբերեց տառապանքի առաջացրած էլեկտրականության կիրառման հնարավորությունը ու սկսեց կառուցել կարի մեքենա, որը կաշխատեր մարմնի ցավող մասին ծծիչներով միացած։ Քանի որ գիշերներն ամբողջ տառապում էի նրա մահակի հարվածների հասցրած ցավից, որոնք տեղում էին գլխիս նրա անհաջողություններին վերջ դնելու նպատակով, անհրաժեշտ եղավ ինձ պահել, որ կարողանար իր փորձարկումներն ավարտել: Վերադարձս հետաձգվեց, իսկ նրա տրամադրությունը սկսեց բարձրանալ, որովհետև մեքենան վերջիվերջո այնքան լավ սկսեց աշխատել, որ ոչ միայն կարում էր միանձնուհուց էլ լավ, այլ նաև ձեռագործում թռչուններ ու ծաղիկներ՝ ցավի սաստկացմանը համընթաց։ Այսպիսի իրավիճակում էինք, համոզված, որ վերջապես հաղթահարված են բոլոր դժվարությունները, երբ մեզ հասավ գուժն այն մասին, որ զրահանավի ադմիրալը, Ֆիլադելֆիայում ցանկանալով ցուցադրել իր գնած հակաթույնի ազդեցությունը, վերածվել է ադմիրալի մուրաբայի, իր շտաբի աչքի առաջ։ Հիմա նա չէր ծիծաղում։ Մենք փախչում էինք արահետներով, որ միայն հնդկացիներին են հայտնի, ու ինչքան խորանում էինք, այնքան ավելի որոշակի էին դառնում լուրերը, որ դեղին տենդի դեմ պայքարի պատրվակով ցամաք էին ներխուժել ծովային հետևակայինները ու գլխատում էին ամեն մի գաղտնի ու բացահայտ հողի վաճառքով զբաղվողի, որ հանդիպում էր նրանց ճանապարհին ու գլխատում էին ոչ միայն տեղաբնակներին նրանց անվտանգությունն ապահովելու համար, այլ նաև ցրվածության պատճառով չինացիներին, նեգրերին անշուշտ՝ ըստ հին սովորության, հնդիկներին, քանի որ օձ վարժեցնող են, դրանից հետո ոչնչացրին ֆաունան ու ֆլորան ու ձեռքերն ընկած միներալները, որովհետև մեր գործերով նրանց մասնագետները բացատրել էին, որ Կարիբյան ավազանի ժողովուրդը հնարքներ ունի նույնիսկ բնությունը կերպափոխելու, միայն թե խաբեն գրինգոներին։ Ես չէի հասկանում ոչ ծովային հետևակայինների զայրույթը, ոչ մեր վախը նրանց հանդեպ, մինչև չհայտնվեցինք ապահովության մեջ՝ հավերժ քամոտ ուաջիրայում, ու միայն այստեղ նա քաջություն ունեցավ խոստովանել, որ իր հակաթույնը ոչ այլ ինչ է, քան խաշնդեղ, խառնած բևեկնախեժի հետ, և որ ինքը նախօրոք երկու կվարտիլյո էր վճարել մեկին, որ վերջինս բերեր այն թույնը հանած մապանան։ Մենք տեղավորվեցինք գաղութային ժամանակներից մնացած միսիոներության ավերակներում, հույսի պատրանքով, որ այդ կողմերով կանցնեն ինչ-որ մաքսանենգներ, որոնց կարելի է վստահել։ Նրաք միայն կհամարձակվեն դուրս գալ տափաստանի այրող արևի սնդիկե լամպի տակ։ Սկզբում ուտում էինք ծխահարած սալամանդր ինչ-որ մոլախոտի փոշու հետ խառնած, և դեռ կարողանում էինք ծիծաղել, երբ փորձում էինք ուտել նրա եփած ուղեղը, բայց երբ վերջում կերանք նույնիսկ ջրափոսի վրայի սարդոստայնը, հասկացանք, թե ինչքան չի հերիքում ետևում թողած աշխարհը։ Քանի որ չգիտեի դեռ այն ժամանակ մահվան դեմ որևէ միջոց, պառկեցի նվազագույն ցավ պատճառող դիրքով ու սկսեցի սպասել, մինչ նա տենդի մեջ զառանցում էր ինչ-որ կնոջ մասին, որն այնքան զգայուն էր, որ հառաչելով կարող էր անցնել պատի միջով, բայց նույնիսկ այս հնարովի սիրային տառապանքը մահին խաբելու նրա պատրանքն էր։ Այն պահին, երբ մենք արդեն մեռած պիտի լինեինք, նա մոտեցավ ինձ ու նստեց կողքիս, լի կյանքով, ինչպես երբևէ ու գիշերն անցկացրեց մոտս՝ հետևելով հոգևարքիս, խորհելով այնպես ուժեղ, որ մինչև հիմա չգիտեմ քամի՞ն էր արդյոք, թե՞ նրա միտքը, որ սուլում էր ավերակների մեջ, իսկ արևածագին ասաց ինձ նույն ձայնով ու նույն՝ ինչպես նախկինում հաստատակամությամբ, որ հիմա վերջապես ինքը գիտե ճշմարտությունը, այն է, որ իմ պատճառով էր շեղվել իր կյանքի գիծը, այնպես որ, ինձ պետք է հավաքեմ, որովհետև ինչպես ծռել եմ, այնպես էլ ուղղելու եմ հիմա։ Այդ ժամանակ կորցրի սիրո այն փոքրիկ պատառիկը, որ դեռ ունեի նրա նկատմամբ:
  6. Rassa bivaet u sobak. Cheloveka vsego lish vid, homo sapience, otlichaetsja ot oranguntana na 0,4 % vsego lish, geneticheski.
  7. Պիզդեց կոնցլագերին Ես ծնվել եմ սեռական համակենտրոնացման ճամբարում։ Իմ կրկնակի հայրենիքում սեքս չէր կարելի երկու պատճառով՝ սովետական հայրենիքում չէր կարելի, որովհետև դրանով բարոյապես քայքայվում էին իմպերիալիստները, իսկ հայկական հայրենիքումս չէր կարելի, որովհետև բոլշևիկյանից առաջ մի հազար տարի օսմանցի էին պապերս, տխուր բոլոր հետևանքներով։ Վերջին պնդումս միշտ կատաղի դիմադրություն է գտել եղբայրներիս մեջ և այն, որ բանը ծեծ ու ջարդի չի հասել, տրամաբանության հաղթանակից չէ, ազդեցիկ չափերիցս է, էնքան էլ զահլա չեն ունեցել ծեծկռտուքի հետս, բայց իմ ասածի կեսի համար սատկացրել են մարդկանց, որովհետև համակենտրոնացման ճամբարում, անգամ սեռական, խոսել էլ չի կարելի։ Չի կարելի ասել օրինակ, որ մեր 70 տարվա մեջ սովետական տրանսֆորմացիան ակնհայտ փաստարկ է նրա օգտին, որ վերջին 1000 տարվա մեջ անհամեմատ ավելի խորը պետք է մերված եղած լինեինք նախկին օսմանյան կայսրությանը՝ առնետի նման բազմացող և անպարտ ռաբիզը վկա։ Մենք ունակ չենք ընկալելու փաստ, որովհետև ատում ենք խելագարված, և դա անշուշտ բացատրելի է, բայց բացատրությունը չի հերքում փաստը, որ շարունակաբար հավատում ենք ոչ թե փաստին, այլ ատելությանը, զգացմունքին, ասել կուզե ցանկությանը, այն, ինչ հայտնի է աշխարհում «wishful thinking» տերմինով։ Սեքս չէր կարելի։ Հարսը կույս պիտի լիներ։ Եվ կույս էին կարծում եմ մեծ մասամբ, ո՞վ կդիմանար օսմանյան կտտանքի։ Առաքելոց վեածնվող ավանդույթը, որը հրվում էր աթեիստացված կճուճներս, նույնպես կարծես դա էր պահանջում։ KGB-ն քարոզում էր «ազգային ավանդույթ», ժուժկալ քրիստոնեություն, ազգագրական երգ-պար և արգելված պտուղի սևեռուն արգելք, հետևաբար՝ սևեռուն գաղափար, շատ տարօրինակ, դեմոգրաֆիական աղետի պայմաններում, երբ կարծես առողջ սեքսը պետք է խթանվեր։ Սա ուրիշ խնդիր է, թողնենք այժմ, նշեմ, որ շեշտում եմ առողջը։ Խոսում էինք բրեյնուոշինգից, որն էր սևեռում արգելված պտղի վրա, համահանրապետական։ Սևեռման հետևանքները սպասել չտվեցին, ես անձամբ սկսեցի հայտնաբերել նշանները սեռահասուն դառնալուն պես, ասել կուզե մի 12-13 տարեկանում, մինչ այդ էլ ունեի բավականին դիտարկում և փորձ, ուշիմ մանուկ էի։ Սեքսով զբաղվում էին բոլորը, ալտերնատիվ, բայց այնուամենայնիվ։ Կուսությունը խիստ պայման էր։ Հիշում եմ անձամբ, Նորքի զանգվածում, մենթերը բռնել էին մի խումբ, խմբով ժաժ տալուց, ինչու՞, ոչ ոք չգիտեր։ Ես գիտեմ այսօր, շատ հասարակ է, սեքս էին ուզում։ Այն, որ ժաժ էին տալիս, բոլորը, այսօր հայտնի չէ միայն տգետներին և կաշառքով ընդունված, կաշառքով սովորած, ավարտած հայ հոգեբույժներին, դա է պարզապես ասում ճշգրիտ գիտությունը, բացառություն են կազմում միայն ֆիզիոլոգիապես տհասները և հայերը, եթե օպոնենտ հայրենակիցս պնդի հակառակը։ Ամառային ամիսներին, ամբողջ ուսանողությունը, խոպանը, բոլորը, լցվում էինք Ռուսաստան, հիշում ե՞ք տղերք, ոնց էինք կույս մնում։ Վայ, վայ, վայ… Չգրենք, չմնա սերունդներին, դուք հիշում եք։ Հիշում եք բազում օրիորդներին, որոնք ամուսնացան կույս, որովհետև հետույքներն էին տրամադրում մի բիրժ հոպարի շուրջ բոլոր, ես լավ հիշում եմ, հիշում եմ շատերիդ, որ հիշում եք, ոմանցդ տեսնում եմ բարձր ամբիոններից բարոյականություն քարոզելիս հաճախ։ Առաջարկում եմ աղբը թափել դուրս, թող բոլորը վայելեն, չէ որ ազատության ենք կարոտ, սեքս ենք ուզում, նաև ուրիշինը նայել, համավայելել, ցանկալի է ուրիշի կամքից անկախ, ինչ էքստազ է, չէ՞։ Կա՜յֆ։ Ուրիշի կեղտոտ վարտիք հոտոտելը ախր շատ է դյութիչ, չէ՞։ Հիշեցի գյուղում մի խումբ տղուկի, որոնցից լսեցի, - հորթ ծսցունք, կամ մեկ էլ հիշեցի մեկին, որին մի սուրու գողականով գյոթցրին ձորում, հետո մի քանի ավելի կռուտոյ, գյոթցրին դրանց։ Ես մենակ ահագին բան եմ հիշում կոնցլագերից, պատկերացնում եմ ինչքան դուք կհիշեք։ Սեքս կարե՞լի է, թե՞ ոչ։ Չեմ կարող պնդել, դանիացի իշխանի նման, որ սա է հարցը, բայց, որ հարց դրվի, ոչ միայն սեքսի մասին, ընդհանրապես հարց՝ Պիզդեց կոնցլագերին: 2004-09-30, Սթոքհոլմ
  8. Թշնամուն և իրար քննադատելու փոխարեն մեր քաղաքական այրերը պետք է զբաղվեն իրենց կրթելով։ - Instead of criticizing one another and the enemy, our political partisans should get busy educating themselves. * Բարոյազուրկները նունպես կարեղ են բարձր սկզբունքներ արտահատել։ The morally depraved can also voice noble principles. * Կյաքն անդադար և անվերջ փոփոխություն է. Միայն անբարոյականներն են հրաժարվում հասկանալ դա։ Life is constant and endless renewal. Only the morally irresponsible refuse to understand this. * Առաց փոփխությունների ժողովորդները մեռնում են: Մեր կուսակցությունները դա չեն հասկանում, կամ չեն ուզում հասկանալ։ Without renewal, a nation dies every hour, every minute. Our political parties either don't understand this or they have no desire to understand it. * Եթե ազգը չի անում այն ինչ կարող է և պետք է անի, չի կարող ակնկալել արտաքին օգնություն։ A nation that fails to do what it can and must do has no right to expect foreign assistance. * Սեփական շահերը չհետապնդող ազգը դատապարտում է իրեն ոչնչացման։ Nations that are unwilling to defend their own interests condemn themselves to death. * Արտաքին ուժերի նկատմամբ մեր մամուլը ներող է ու ստրկամիտ, մեր ներքին հարցերում - անբարտավան, անխիղճ, վրեժխնդիր։ When dealing with foreign powers and issues, our press adopts a permissive, forgiving, and subservient tone. With our own internal problems,however, it becomes arrogant, vindictive, vicious.
  9. Շատ ցավում եմ քո համար Կարծում եմ, որ ցեղասպանությունը, կամ դրա գլուխլվացումը քո վրա ավելի խորը հետք է թողել քո հոգեբանության վրա, քան իմ։Չվիրավորվես խնդրում եմ, իսկապես այդպես է, իմ անմիջական ցեղում ջարդվածներ չեն եղել ու չեմ բացառում, որ այդ պատճառով եմ ավելի հանդարտ վերաբերվում , քան ասենք դու։ Ասածս խնդրում եմ չհամարեք ցեղասպանության հերքում։ Եթե սա գիտակցենք, հարկավ կգտնենք մեր այն եղբայրներին ու քույրերին, որոնք պետք է վարեն բանակցությունները թուրքերի հետ: Փորձեք չբարկանալ, բարկացած մտածելակերպը խեղաթյուրված է։ Նույն ինքը ցեղասպանությունը ճանաչեպ տալը լուրջ աշխատանք է ու պահանջում է սթափ մտացող, սառը գլուխ։ Եվ այն ինչ առաջին հերթին պետք է հասկանանք այդ սառը գլխով ու մտածելակերպով, հարկավ այն է, որ մինչև չստեղծենք վստահության երաշխիք մեջներս, մոռացեք ցեղասպանությունն ու անգամ սեփական կատվի համար կեր ճարելն անգամ։ Ես քեզ սիրում եմ, որովհետև դու հայ ես, իմ ընտանիքի անդամը, անգամ եթե ծայրահեղ անդուր լինես։ Այն ինչ խանգարում է քեզ ազատ սիրել ու թյուրիմացաբար կարծել, որ խղճի թելադրանքն է դա, նախկին ու ներկայումս ընթացող ցեղասպանության հետևանքն է, որովհետև չի կարող խիղճն ապականություն պարտադրել, այլ միայն սեր: Խաղաղվիր սիրելիս, մեր լուծելիք խնդիրները շատ են ու խիստ կարիք ունեն տասնյակ հազարավոր սառը մտածող գլուխների։ Սիրով՝
  10. Ստելը քրեապես հետապնդելի է Եվրոպական Միությունում, Միացյալ Նահանգներում ու աշխարհի մնացյալ վայրերում գտնվող բոլոր հայերը, ովքեր քաղաքական ապաստան են խնդրել, պախարակել հայրենիքը, ռեժիմն անվանել մարդակեր, բոլոր նրանք, ովքեր հետապնդվել են, բռնաբարվել, կեղեքվել, սպանվել, թալանվել ու այդ մասին թողել վկայություն իրավաբանական փաստաթղթերում իրենց գտնված երկրներում ու չեն բողոքում ինքնահռչակ նախագահ Ռոբերթ Քոչարյանի այցերի կապակցությամբ իրենց ներկա երկրները, և հայտնում այդ մասին իրենց համապատասխան կառավարություններին, հանցագործներին երբևէ երկիր թույլ չտալու պահանջով, ստախոս սրիկաներ են, սեփական երկիրը վարկաբեկելու գնով ողորմություն աղերսող մուրացկաններ, և քրեական հանցագործներ, որոնք ստել են, նախորոք ստորագրելով մի փաստատուղթ, որ հասկանում են, որ ստելը քրեապես հետապնդելի է։ 2006-02-09, Սթոքհոլմ --------- ԱԽՊԱՐ, հավասար է ԳԵՂԱՑԻ, հավասար չէ ՔԱՂԱՔԱՑՒ ԳԵՂԱՑԻ չեմ անվանել երբեք գյուղում ծնվածին։ Իմ ճանաչած «ամենաքաղաքացին» հայերիս մեջ, ծնվել է Լոռու դսեղ գյուղում։ ԳԵՂԱՑԻ լինելու հավասարաչափ հնարավորություն ունի յոթ պորտ Երևանում ծնվածը։ ԳԵՂԱՑԻՆ հոգու վիճակ է, այն որ ուղիղ հակառակն է ՔԱՂԱՔԱՑՈՒ հոգու վիճակին։ ԱԽՊԱՐ ասելով երբևէ նկատի չեմ ունեցել Հայաստանից դուրս ապրող հային։ ԱԽՊԱՐ է նա, ով ասում է հայ եմ, բայց հայաստանցի չեմ։ ԱԽՊԱՐ է նաև նա, ով Հայաստանում չծնված, կամ չապրող հային, չի համարում հայաստանցի։ Իմ ճանաչած ամենահայստանցին այսօր ապրողներից Արա Բալիոզյանն է, որը ծնվել է Աթենքում, կրթվել Իտալիայում, բնակվել Կանադայում։ ԱԽՊԱՐԸ հոգու վիճակ է, որը ուղիղ հակառակն է ՔԱՂԱՔԱՑՈՒ հոգու վիճակին, և հոմանիշը ԳԵՂԱՑԻՈՒԹՅԱՆ։ 2006-01-04, Սթոքհոլմ
  11. Kardum em u shvarum. Esqan jamanak antsanot mardik khosum en, indz takanq anvanum. Inchu? Kbacatreq? www.vernatun.org
  12. Dalai Lama smiling - I am Dalai Lama, says the radish-head old man, all wrapped in orange clothing. As far as I remember we had some problems with this orange when it was time to renovate the flag of the republic. Whether it depended on the lack of orange material or lack of budget, don’t remember exactly… - Do you like my clothes? We don’t pay attention to the clothes. Not because we are poor, before when we had better times we used to have the same clothes. - This old man must be teasing me, - the thought crossed my mind. - You think that I am annoying you, but you’ve come to put your questions, haven’t you? Otherwise why are you here? Have you come to make suggestions to me? If so, then go ahead, I am all ears. What a foreword! It feels like I see an alien in front of me. Every time I happen to meet someone of this kind, I wonder if those guys Clinton or Bush who boast so much that we are on our way to meet conscious beings from outer space, have they ever asked themselves how we are going to communicate with them? We haven’t yet learnt how to talk to a Tibetan or a Chinese or an Uzbek and we strive to meet aliens, I don’t think they are out of their mind to invest so much money and travel so far away to this village called planet Earth in order to be stuck here in this big madhouse… - Yes, I’ve come over to put questions, but not to you, my question is to Dalai Lama. - I am Dalai Lama, I told you already. Tibet has shown you an exceptional respect with this. You’ve got the chance to meet the real Dalai Lama instead of my world known speaker. Don’t you think that Tibet might have its own security system? I can assure you that it has, the oldest one in the world, perfectly functioning during 2500 years. I feel like an idiot. The thought to give a punch on the bald head of the old man is excluded, he’s almost 100 years old. But the oldster is apparently laughing at me, teasing me. And yet there is a close and warm feeling in this teasing. Our own oldsters tease us the same way. I’ll try not to get mad on him, he’s still an old man, and my situation is the same idiotic, and I’ll not help it right now whatever I do. I’ve left behind my job, my home, everything, have made a settlement and now this gaffer stands in front of me and says that it’s him… - But I haven’t asked my question yet… I try to cut it short and go away. - Yes, you have. You put your question. You didn’t ask where the one called Dalai Lama is, you didn’t look into my eyes to speak, to tell something. You were looking at my clothes. It’s not necessary to open the mouth and spit out words for asking questions. I started to answer the question I saw in your eyes before you interrupted me. I want you to know that this is the reason why we all have the same clothes 2500 years, everyone, from a king, a lama to a simple peasant has the same clothes , and we don’t pay attention to the clothes when we get together. We remember about it only when the following stranger we meet puts the question. The bright colour serves its purpose, it will be noticed and asked about. And we in the meanwhile get the advantage to observe the stranger in his ignorance, who instead of looking into our eyes looks at out clothes. *** …I am staggering into the chill of the night my nose buried in my warm coat. The oldster harassed me two hours in the unfair, hopeless struggle. I didn’t manage to ask something, the old man assured me that I asked a couple of questions, made me believe it because he was brilliant, he was on the alert … and he was right all the time … I am staggering in the night, sullen and fretful… - I wonder what kind of idiocy those conscious beings from outer space might observe us being involved in here on the Earth if they watched us. *** In half an hour I am flying to Yerevan. Through the window of the bookstore in the airport I see Dalai Lama smiling. It’s the new book that is now on sale. I’ll be flying some ten hours, why not read a bit? I take a copy from the shelf. It’s very expensive. The remembrance of the old man I met four years ago still makes me angry. I don’t want to give money to this. The queue in the store is so long that obviously I‘ll not manage to buy the book, I need to be in the plane already. Filch it! The sudden temptation jingles in my head. I recall the sour face of the old man and the idea pleases me. I look at the book. From the cover of the book behind the round eye-glasses is cunningly smiling and winking at me Dalai Lama. I turn round the book , check the price, look at the queue that is still as long as before, remember the sour face of the old man and put the book in my bag. *** I take my seat in the airplane, the stewardesses are running back and forth preparing for breakfast. The air is filled with the tender scent of coffee. I loosen the seat belt, lean the seat of the chair backward, make myself comfortable and with the longing of the desired enjoyment I take the book out of my bag. From the cover of the book behind the round eye-glasses is cunningly smiling and winking at me a little boy. I’m looking down to the title: “Harry Potter”… -Darn it, you bloody old man… ------------ Because I like it that way - Welcome to the capital of the world! - The capital of the world is Yerevan. - You Armenians are very arrogant. - Yes, because we are as stupid as Americans, Russians, French... - Well, if you confess that you are stupid than why can't you accept that you are in the capital of the world? Isn't that obvious? - Confessing my stupidity doesn’t necessarily means that you aren't and there is nothing obvious at all. I've lived in all capitals of the world and only after that I understood - the capital of the world is Yerevan. That is obvious. - How? What is obvious? - Well, be contented with this simple, stupid answer: Because I like it that way… Washington D.C., 2003 ------------------ What is needed for a citizen to make a significant change in the own country? To become a president? When I look in comparison the efficiency of changes made by citizens and presidents during the history of mankind, to decide which institute is more effective: citizen or president - I come across names as Spartacus, Mahatma Gandhi, Nelson Mandela, Malcolm X, Martin Luther King® The first five names are enough to register the score: Citizen - President 5:0 Stockholm, 2003.09.22 ------------------- I am fool During 41 years I have met only people, who are sure, that they are clever ones. A few people, the very best ones thought that they are not so clever, but are not fool too as they do not stop learning. I agree with them. It follows that I have no superior in IQ, because today I was convinced that I am downright fool.
  13. Երբ իմացա, առաջին գիրքս հրատարակվելուց անմիջապես հետո քրեական մեղադրանքներ է ներկայացվել ինձ ու ոստիկանությունը փնտրման ու ձերբակալության հրաման է ստացել, խիստ ուրախացա, որովհետև մտածեցի, որ նոբելյան մրցանակը սարերի հետևում չէ, որովհետև իմ սիրելի ժողովուրդը, մտավորականությունը, լրագրողներն ու ընդդիմությունը կաղմկի, թույլ չի տա, որ նոր հազարամյակում էլ շարունակենք հին մարդակերական ավանդույթը գրողների նկատմամբ, նրան բանտերը խցկելով, կեղեքելով ու սպանելով հոգեպես ու ֆիզիկապես հաճախ։ Ցավոք ապուշի մեկը դուրս եկա ինչպես ամեն անգամ, ինչպես նաև ցանկացած մեկը, որ հայերի համար գրել է երբևէ, Արգիշտի Մենուայևիչից ու Մեսրոպ Մաշտոցից մինչ օրս։ Իմ ժողովուրդը ինչպես միշտ խնչած ունի իր գրողի վրա նրա կենդանության օրոք, նրան բավարարում է հարկավ այն միտքը, որ եթե գրողի պակաս լինի հանկարծ մի օր Երևանում, հանգիստ կքանդեն գերեզմանս մի 300 տարի հետո, օրինակ Բուրկինա Ֆասոում, որին մինչ այդ այցելել են անապատային չախկալները ոսկորներս կրծելու սկզբում, իսկ հետագա սերունդները նրանց միզելու։ Այդ մտքից այնպես սահմռկեցի, որ արթնացրի անմիջապես երեք որդիներիս ու շատ խիստ պահանջեցի, որ այրեն մարմինս մեռնելուցս հետո և իսկական վիկինգի նման շաղ տան մոխիրս օվկիանում, ինչ որ տեղ Բուհուսլենի ու Վալհալլայի մեջտեղները, որ հանկարծ, չպղծեն գաճաճները իմ սրբազան տարրական մարմիններն ու հատկապես էլեկտրոնները, իրենց մեռած ծաղիկներով, թոռշնած ռոմանտիզմով և վավաշոտ մեռելասիրությամբ։ Չախկալների դեմ, ոչինչ չունեմ իհարկե, մեծ սիրով կթողնեի մարմինս նրանց որպես զուգարան, եթե մեռելասեր հայերի հանգամանքը չլիներ սիրելիներս, իսկ նրանում որ դա լուրջ է, կարող եք համոզվել ինքերդ, հայ մեծերի պանթեոններն այցելելով, բայց չակնկալեք միս ու ոսկոր այնտեղ, որովհետև ամբողջովին կրծվել են, մեծերի կենդանության օրոք դեռ, իսկ այդ քարակույտերում բանտարված են նրանց անմար հոգիները։ Ինձ պաշտպանելու փոխարեն, կյանքիս օրոք, կենդանի գրողիս նոբելյան մրցանակի համար «փրոումոթ» անելու փոխարեն (հասկանում եք, որ մեռած գրողներին ոչ ոք մրցանակ չի տալիս), ձեռնամուխ են եղել հայրնեակիցներս համազգային տրանսկոնտինենտալ մամուլով, թուրք գրող Օրհան Փամուկի պաշտպանությանը, և առհասարակ մարդու իրավունքների՝ Թուրքիայում։ Ապուշ եմ ես, երիցս ապուշ, բայց ապուշին հատուկ ապուշությամբ ուրախ եմ, որ ժողովուրդս էլ է ապուշ, որովհետև նայում եմ հենց հիմա ինչպես միշտ երկնի անծայրածիր կապույտին ու ծխում խաղաղության ծխամորճս ինչպես միշտ հանգիստ, որովհետև մեղավոր չեմ բոլորովին, որ ապուշ եմ. Ապուշ ժողովրդից ապուշ կծնվի 2006-02-13, Սթոքհոլմ
  14. [attachmentid=22409][attachmentid=22410][attachmentid=22411][attachmentid=22412][attachmentid=22413][attachmentid=22414][attachmentid=22415][attachmentid=22416][attachmentid=22417][attachmentid=22417][attachmentid=22418] Միթե՞ արհամարում եք այս մշակույթը
  15. [attachmentid=22408] մոնղոլ
  16. [attachmentid=22400][attachmentid=22401][attachmentid=22402][attachmentid=22403][attachmentid=22404][attachmentid=22405][attachmentid=22406][attachmentid=22407] թուրքերը
  17. [attachmentid=22397][attachmentid=22398] Տարօրինակ է: Հարձակվում եք, առանց հարցեր տալու, այն ինչ կարծել ու կարծում եմ, որ պետք է մարդ անի, երբ լսում է իր համար տարօրինակ մի բան։ Տվյալ դեպքում տարօրինակ, անգամ վիրավորական եք համարում կարծես կարծիքս, որ հայերը օսմանցի են, ասում եք որ օսմանցիները թուրքերն են, թուրքերը մոնղոլ են և այլն։ Կարելի է կարծել, որ սիրում եք հայերին, կարծում եք, որ հարձակվել են ձեր ցեղակիցների վրա, պաշտպանում եք, բայց այդ դեպքում ինչու՞ չեք սիրում ինձ, ձեր ցեղակցին։ Հայերն օսմանցի են, ինչպես նաև թուրքերը, բուլղարները, հույները, ասորիները, քրդերը և այլն, որովհետև բոլորով միասին ապրել են մեկ օսմայան պետության մեջ, 600 տարի: Սա կարող է ձեր դուրը չգալ, ավելին՝ իմ դուրն էլ չի գալիս, բայց փաստ է։ Փաստ է այնպես, ինչպես այն, որ 80 տարի սովետական էինք: Թուրք էլ կարծես չկար, անգամ հայերը նրանց տաճիկ էին անվանում։ Նրանք որպես ազգ հայտնվեցին թուրքական հանրապետություն հռչակելուց հետո միայն, ու սա բոլորովին չի նշանակում, որ այդ հանգամանքը պակասեցնում է նրանց ապրելու իրավունքը։ Մոնղոլ էլ չեն։ Հեռավոր նախնի ունեցել են մոնղոլին, բայց այդ դեպքում կարելի է նշել նաև, որ Նոյ նահապետից ենք բոլորս ու Ադամից, հասկանալ, որ անգամ թուքերի հետ ենք մեկ ընտանիք ու հանդարտվել։ Թութքերն այսօր ավելի են հեռու մոնղոլներից անգամ, քան ռուսները, որովհետև մողոլոիդ այնտեղ համարյա չես տեսնի այլևս, իսկ այդպիսին է ամեն երկրորդ ռուսը, որովհետև նաև թաթար է ու սա բոլորովին վիրավորանք չէ, պարզապես ինչպե՞ս եք պատկերացնում 300 ամյա լուծը չգիտեմ, բայց ես այն ընկալում եմ որպես փաստ, ստրկական հասարակարգերում բխող բոլոր հետևանքներով։ Թուրքերը նույնպես միատարր չեն, երիտասարդ ազգ են և նրանց երակներում հոսում է մոնղոլնեորի, հայերի, հույների, ասորիների, արաբների արյուն։ Ահա խնդրեմ մի քանի ֆոտոնկար թուքերի ու վերջում մոնղոլի, որ նույնպես կարող է չքնաղ լինել։ 66.bmp untitledfff.bmp
  18. Շնորհավոր նոր տարին ձեր Բացեք ձեր դռները, Ձեր լուսամուտները, Սրտերը, Հոգիները, Տվեք ինձ ձեր Հույսերը, Հույզերը, Սերը, Ձեր մերը… Վա՜յ էս ի՞նչ եմ ասում, Շնորհավոր նոր տարին ձեր, Ես ձմեռ պապին եմ, Ստացեք նվերներ։ Պարեք, Զվարճացեք, Հռհռացեք, Եվ ուրախացեք, Հարբեք, Անջատվեք, Մեռեք, Ու սատկեք վերջապես, Վերացեք, Ձեր մերը… Վա՜յ էս ի՞նչ եմ ասում, Շնորհավոր նոր տարին ձեր, Ես ձմեռ պապին եմ, Ստացեք նվերներ։ Կերեք կտերը, Շնորհավորանքները, Հարևանի ձվերը, Հաևանուհու բդերը, Հավքի թևերը, Օձերի պորտերը, Կովի ոտքերը, Պասուց տոլմաներն Ու մարդու մտքերը Ձեր մերը… Վա՜յ էս ի՞նչ եմ ասում, Շնորհավոր նոր տարին ձեր, Ես ձմեռ պապին եմ, Ստացեք նվերներ։ Ահա մարում են Առաջին լամպերը, Ու տոնը դառնում է Առավոտյան գլխացավ Ու փսխած հոտ։ Նայում ես շուրջդ ապշած Ու ճչում. Բա ձմեռ պապի՜ն, բա նվերները՜ Ձեր մերը… Այո, այո սիրելիս, Ձեր մերը։ Հայաստանում ձմեռ պապի չի լինում, ու ոչ էլ նվեր, Մեր մոտ մեշոկ պապի է, Իսկ դու նվերը։ 2005-12-31, Սթոքհոլմ
  19. Հավերժ ձեր Սիրելի մկներ հարգարժան. այսօրվա ժողովին հավաքվել ենք երկու հարցով։ Մեզ բոլորիս քաջ հայտնի Մատուն անմեղ բանտարկում են։ Կարծում ենք, պետք է բողոքել անիրավության դեմ, որովհետև հասարակություն որպես, բարոյական պարտականություն ունենք խոսելու, երբ անմեղ է բանտարկվում։ Անհրաժեշտ է բողոքել առաջին հերթին էգոիստական մղումներից, որովհետև երբ տեսնում է փիսոն, որ կարող է կատվախաղ տալ մեզնից որևէ մեկի հետ և չկանգնեցվել, անմիջապես խաղի մեջ է հայտնվում երկրորդը, երրորդը և այդպես շարունակ, իսկ Մկստանի վիճակագրությունն ասում է որ դեմոգրաֆիական գործընթացների պատճառով այնքան ենք քչացել, որ այս տարի կհասցնի հավանաբար խաղալ յուրաքնչյուրիս հետ փիսոն, առնվազն մեկ անգամ։ Ամեն ինչ պարզ է մի խոսքով, զարգացումներն ակնհայտ են ու հաստատված տեղական ու միջազգային դիտորդների կողմից, գործողություն մշակելն էլ շատ խելք չի պահանջում, որովհետև ունենք հարուստ միջազգային փորձ ուսումնասիրելու, ի տարբերություն նախկին, խավար տարիների և հրաշալի գիտենք ինչ անել։ Մնում է որոշենք թե ով է կախելու այս պստլիկ զանգուլակն ու զանգահարի մի քիչ։ Նախկին բոլոր փորձերը ցույց են տվել, որ փիսոն փախչում է խուճապահար: Մնում է որոշենք թե ով կախի։ - Չատի դու։ - Նախ ես տկար եմ, բոլորդ գիտեք, բժշկի թուղթ ունեմ։ Երկրորդ. էդ մատին իմ մասին հերյուրանք էր տարածում, որ ես իրեն թալանել եմ, այն դեպքում երբ ընդամենը պարտք եմ արել ու չեմ ուզում վերդարձնել։ Բա մու՞կ ա դա։ Մուկ չի ու հիմա էլ պատժվում ա։ Զանգեմ որ դուրս գա սկսի պարտքը հետ պահանջել։ Կներեք, ես երեխա եմ պահում։ - Բայց քեզնից պարտքը հետ պահանջելու համար չեն բանտարկում ու ինքն էլ երեխաներ ունի։ - Նախ Ֆլան ջան, իր երեխաները, իր պրոբլեմն են, ես իմը ունեմ, երկրորդ. անմեղ, ոչ ոք չի բանտարկվում։ Մի բան արել ա որ աստված պատժում ա։ Ես գնացի, երեխեքս ինձ են սպասում։ - Ասլան դու։ - Նախ ես կաղ եմ, երկրորդ. էդ Մատին մուկ չի։ Նա որ մուկ լիներ, չեր վերադառնա Մկստան։ Ռադ էր եղել, լավ էր էլի։ Ես առանց հարցնելու մտել էի իր տունն ու ապրում էի։ Էկել ա լոպազ շուն-շան որդին, մթամ փիսո-միսո փաթթած ունի։ Դե թող նստի, իմանա։ Դա որ չնստի, որտե՞ղ ապրեմ ես։ - Բասմաչ դու։ - Ասենք տարա, բա որ Փիսոն գա իմ վրա ու ասի. «արա բասմաչ, ասենք դրան բաց թողի, բա որ սկսի պատմել որ դու ու քո սաղ ախպերությունը սուտ ասլան եք։ Արա սաղիդ ոռը ոտից կպոկեն մկները: Գիտեք ի՞նձ ա պետք արա։ Ձեր համար եմ անում արա, ձեր համար»: Ախպեր ես Փիսոի հետ գործով եմ, ձև չկա կախեմ, գործիս կխփի։ - Է ո՞ր մեկիս գործին չի խփի որ։ Բոլորս էլ այսպես թե այնպես տուժում ենք նրա ազատ ֆռֆռալուց։ Մեծ մասս էլ մի բան կոխել ենք։ Քանի ձեն-ձուն չի հասցրել հանել կոխում են ծակը լավ ա, թող կոխեն։ - Հա էլի Ֆստան ջան, էս մի անգամ ցրենք էթա էլի։ Սենց մենք բոլորս դեմքներս կփրկենք։ Հանկարծ ազատ մնաց սկսելու ա ուզել ունեցած չունեցածը, ազգով խայտառակ լինենք։ Հանուն Մկստանի բարի անունի ու պայծառ ապագայի, թող էս մեկն էլ անմեղ նստի։ - Լավ դե ռադ արեք է, դա մու՞կ ա, որ դրա մասին էդքան խոսենք։ Երկրորդ հարցը ո՞րն էր։ - Լսեք մի շտապեք։ Բա որ վաղը հարցնեն. «արա մի հատ մուկ կար ձեր կողմերը, ի՞նչ եղավ։ - Հեչ մի անհանգստացեք։ Կանենք այն, ինչ միշտ արել ենք։ Անբարոյական էր և հարբեցող, նրանից հեռացան բոլոր հարգարժան մարդիկ սկզբում, հետո ինչ որ հանցագործություն արեց խմիչք հաթայթելու համար, ընկավ ոստիկանություն, հետո հոգեբուժարան ու կորավ անհետ։ Մեզ հաջողվել է դա անել այնպիսի ԱՌՆԵՏՆԵՐԻ Հետ, էս թրջած մուկն ի՞նչ է, որ չչռթենք գնա։ Անցնենք, անցնենք, ժամանակ չկա, անցնենք երկրորդ հարցին խնդրում եմ։ Տուն պե՞տք է գնանք ասյօր վերջապես։ Նոր տարի է։ Էս մկների ժողովից ազնիվ մկան զահլեն գնում է հա՜։ - Լավ, անցանք։ Հաջորդ հարցը ստորագրահավաքն է, որի մասին խոսեցինք անցած անգամ։ Խմբագրական հանձնաժողովը պատրաստել է տեքստն արդեն, մնում է ստորագրեք բոլորդ ու վերջ։ Խնդրեմ մոտեցեք, հերթով ստորագրեք և ազատ եք։ Նրանք ովքեր տեսնեն իրենց ստորագրություններն արդեն դրված, թող չզարմանան ու քչացնեն ոգելից խմիչքի ընդունումը ժամանակավորապես, հալուցինացիաներից ազատվելու համար։ Նիստը փակված է։ --- Սիրելի Փիսո, համայն Մկստանով շնորհավորում ենք Ձեր և Կատվաստանի նոր տարին։ Հաջորդ տարին լինի երջանիկ, բովանդակալից և շարունակվի թող հավերջ, մեր եղբայր ժողովուրդների դարավոր բարեկամությունը, կատվի խաղը, մկան մահը: Սրտանց մախթում ենք (ծնկաչոք աղաչում ենք), քաջառողջություն (մի քիչ փող ողորմացեք): Հավերժ ձեր՝ 1. Չատի 2. Ֆլան 3. Ասլան 4. Բասմաչ 5. Ֆստան 6. 7. 8. 9. 10. 11. 12. ... 2006-01-01, Սթոքհոլմ
  20. Neroghutyun, mite khosel em serakan problemnerits? Bolorovin. Ushadir kardaceq. NEroghutyun amen depqum, ete cncum e
  21. Ներելու բան չկա, մեռնեմ ազատությանդ, ես անգամ պարտավոր եմ այդպես անել, ըստ իմ զիվորական պարտականության. ես Անկախության Բանակի հրամանատար եմ, կատարում եմ հատուկ և հույժ բացահայտ տրանսկոնտինենտալ մի առաջադրանք, որը նախագծվել է 90 թվականին, Երևանում և հետևողականորեն իրականացվում է։ Ահավասիկ՝ ստեղծագործություններս և ուրիշ բաներ, ինչից այստեղ չենք խոսի։ Բոլորովին մի բացառեք, որ ունեմ կնոջ կարիք էլ, տղամարդու կարիք էլ, անգամ այծի, եթե այդքան հեռու գնա ձեր սեռական երևակայությունը, չի բացառվում նաև, որ չի կանգնում, ոչ միայն, անգամ կարող եմ չունենալ, կորցրած լինել պատերազմում, կամ գուցե կին եմ իրականում, եթե կուզեք անգամ տրանսսեքսուալ, բայց ինչու՞ թողած այդքան հոգսն ազգային, հատկապես սևեռեցիք ձեր ուշադրությունը կանգնել-չկանգնելուն։ Անչափ շնորհակալ եմ ձեր քույր-եղբայրական անհանգստության ու սիրո համար. Ես նույնպես ձեզ շատ սիրում եմ, ու նույնքան անհանգստանում ձեր համար: Ցավոք անձամբ օգնել չեմ կարող, ինքներդ եք ասում, չի կանգնում։ Հաստատ չի կանգնում, ոչ ձեր վրա համենայն դեպս։ Վահե
  22. մեկը մի կես բերան չասեց՝ ներողություն, որ խոստացա, բայց չկարողացա խոստացածս կատարել։ Մարինե Պետրոսյան ----- Ներողություն, որ խոստացա, բայց չկարողացա խոստացածս կատարել։ Բայց փորձում եմ դեռ, չնայած մի կարգին չհասցրի էլ բարձրաձայն խոստանալ, ուրիշ «կարևոր» բաներով էի զբաղված, բայց դե կիսաձայն, ինքս ինձ գոնե խոստացել եմ, հետ չեմ կանգնել, պարզապես չի ստացվում դեռ։ Չեմ կարողանում խոստումս կատարել հարկավ, որովհետև չեմ կարողանում գալ։ Քրեական գործ են սարքել վրաս, զենքի անօրինական պահելու հոդվածով, ձերբակալելու են անմիջապես օդանավակայանում, երկիր մտնելու պես։ Խնդրում եմ ներեք ինձ անհամեստության համար, բայց կարծում եմ, որ գոնե Բնագրին տեղյակ մարդիկ չեն կարող հերքել, որ ընտրություններին քացու տակ ընկնելուց հետո, քաղաքականության մասին ամենշատ գրողը ես եմ եղել Հայաստանում և ամենակտրուկը մեղմ ասած։ Եթե որևէ մեկը կասկածում է, անմիջապես բերում եմ վկայություն երեք գիրքս, անհամբեր սպասում, ոչ թե խոսքի, այլ գրված, հրապարակված, տպված ապացույցի։ Մնացած դեպքերում չհամաձայնողներին համարում եմ նախորոք ստախոս ու իրականությունը կանխամտածված խեղաթյուրող։ Ուշադրություն դարձրեք, որ բոլորովին չեմ խոսում գրածի որակի մասին, որովհետև դա մութ անտառ է ու այդ պատճառով թողնում եմ վեճը գրաքննադատներին ու սերունդներին, բայց քաղաքատնտեսություն սերտած շատերը գիտեն ստույգ, որ քանակն էլ է որակ ու հենց այդ պատճառով է, որ թողած հանճարեղ գրող-լրագրողներին, իրավապաշտպան ցենտր տղերքին ու նախագահության ու ամեն ինչի թեկնածուներին, իշխանությունները իմ դեմ են քրեական գործ սարքում ու ինձ են ուզում ծակը կոխել, ոչ բոլորովին, ինքներդ եք համոզվում, հանճարեղ գրող-լրագրողներին, իրավապաշտպան ցենտր տղերքին ու նախագահության ու ամեն ինչի թեկնածուներին։ Բոլորովին չեմ զարմանում, որ ինձ ուզում են կոխել ծակը, որովհետև բազմիցս հայտնել եմ, որ ձեռս ճար ընկավ, ես եմ կոխելու իրենց ծակը։ Ասեմ, որ ունեմ քաղաքատնտեսական մի ծրագիր պատրաստի, ըստ որի լուծվում են բոլոր խնդիրները, բայց չեմ հայտնելու, ինձ միայն հայտնի առայժ պատճառով։ Սա կարող եք համարել քաղաքական հայտարարություն։ Սա իմ բացատրությունն է: Բացատրություններից մեկը թերևս, քաղաքական դաշտի սնանկության պատճառի։ Թվածս ռչ մի հանճարեղ գրող-լրագրող, իրավապաշտպան ցենտր տղա ու նախագահության ու ամեն ինչի թեկնածու, դեռ չի հարցրել.- ինու՞ են ուզում քեզ ձերբակալել։ Ոչ ոք դեռ տող չի գրել այդ մասին, դեռ չի խոսել որևէ հեռուստատեսային ալիք, բայց բոլորը գիտեն։ Որևէ մեկի մտքից չի՞ անցնում, որ էս ապուշ Վահեն, գուցե սկի էլ ապուշ չի։ Գուցե ես եմ ապուշ։ Սա ինքնաքննադատության մաքսիմալ տարբերակն է, այսքան հեռու, դեռ չի գնացել ոչ մի հայ, բացառությամբ մեծերի իհարկե, որոնց հալածանքերի մասին չի գրել հանճարեղ գրող-լրագրող, իրավապաշտպան ցենտր տղա ու նախագահության ու ամեն ինչի թեկնածու որևէ մեկը, երբ նրանք ապրում էին ու հալածվում։ Մաքսիմում ինքնաքննադատությունը, որին ունակ են, կես քննադատությունն է, ըստ որի, Վահեն ապուշ չէ, ոչ, բայց ես էլ ապուշ չեմ։ Եթե հանկարծ խոսեմ ու պատմեմ, որ ազատ խոսքի ու գրելու համար ուզում են բանտարկել մարդուն, որը երկրից հալածված է ու 4000 կմ հեռու, գրքերին ռեկլամ կանեմ։ Ավելի լավ է գրեմ թե ոնց են հալածում չաթլախ թուրքերը, իրենց գրող Փամուկին ու էդ գրածի շնորհիվ հրավիրվի UCLA, դասախոսություն կարդա, հոնորար ստանա, յոլլա գնա, մինչև նոբելյան մրցանակ։ Թուրքերը, իրենց առաջին Նոբելյան մրցանակն էլ են հայերի օգնությամբ ստանալու վստահեցնում եմ։ Ոչ մեկին իհարկե չի հետաքրքրում այն, որ ամբախ-զամբախ այստեղ այնտեղ դուրս տալուց բացի, որի շնորհիվ թուրքը վստահ քայլում է առաջ, ոչինչ չի գրել ցեղասպանության մասին, նոբելյան իր գրքերում։ Պատմությանը թերթերով միայն մնացող հայտարարություններ՝ այո: Շեղվեցի, թե ոչ, չգիտեմ։ Ինչ որ է։ Որևէ իրավապաշտպան ու մարդու իրավունքի ջատագով եղբայր, չհայտարարեց հետապնդման մասին ու իհարկե չի խոսում օմբուդսմեն մորքուրը, որը վերջերս հրաշալի հարաբերությունների մեջ է իրավապաշտպան եղբոր հետ։ Վահե՞ն։ Նու եգո նա խու՜յ։ Երկուսիս էլ խանգարում ա, չէ՞ մորքուր։ Հա բալա ջան։ Ինչ է՞ կարծում ձերբակալմանս մասին, նախագահության ու ամեն ինչի թեկնածու, սիրելի փեսա Բյուզանդը օրինակ։ - Իդյոտ, իդյոտ նա խույ էդ Վահեն։ Բոլորս ձեններս կտրենք, թող գնա բերդ, դա բոլորիս համար վտանգավոր է։ Այո, հաստատ վտանգավոր եմ, զգուշացրել եմ սկզբից, բայց մ՞ի թե կարող եք հերքել ասածս։ Ինչու՞ եք լռում, եթե իրավացի չեմ, չէ որ քաղաքացի է հետապնդվում քաղաքականորեն։ Չէ, դու գրող չես, տուֆտա գյադա էս, գցող ես, գող ես, բոզ ես, ուռոդ ու զոմբի ես ու քեզ ոչ ոք չի հետապնդում ու դու ոչ մեկին պետք չես։ Ստից խոսում ես։ Եթե հարցնեին մի անգամ, ո՞վ է ձերբակալում, կասեի Չերեմուշկի քաղմասը առայժմ, սկսել էին մասիվում։ Բայց էսքան հեռու դեռ չենք գնացել դեռ, որովհետև հետաքննող հանճարեղ գրող-լրագրող, իրավապաշտպան ցենտր տղա ու նախագահության ու ամեն ինչի թեկնածու ախպերությունը, իրար են ախպերություն, կլան են, անգամ կբանսարկեն, ոչ ախպերներին հալածելու համար։ Էս իմ բացատրություններն են, քաղաքական ու ընդհանրապես դաշտերի ողորմելիության։ Ուրախ կլինեմ, եթե օգտակար համարեք դատողություններս։ Վահե
×
×
  • Create New...