-
Posts
865 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Vahe Avetian
-
Երբ 2005-ի մայիսի 19-ին խորհրդարանն ընդունեց «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, կոալիցիան հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը կնքել է ջենթլմենական համաձայնություն, եւ այս օրենսգրքով էլ գնալու են 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրություններին։ Ջենթլմենական պայմանագիր կնքելու համար պետք է ապահովված լինի նվազագույն պայմանը. կնքող բոլոր կողմերը պետք է լինեն ջենտլմեններ, իսկ հայկական քաղաքական էսթաբլիշՄԵՆԹը, կոալիցիան, ընդդիմադիր և սփյուռքահայ, կազմված է խուժան լակոտ-լուկուտից ու սրիկա տարեցներից։ Չկան ջենտլմենները նման համաձայնություն կնքելու համար։ Եթե լինեին ջենտլմեն, չեին բանսարկի ինձ կազմակերպված, չեին մեկուսացնի, չեին բանտարկի Հայաստանում ու թույլ կտային ազնիվ «մեջլիսի» հասարակավ 2007-ին էլ, 2008-ին էլ ու ես վստահեցնում եմ, որ խայտառակ պարտության ու փախուստի կմատնեմ նրանց բոլորին անխտիր ու նրանք դա հրաշալի հասկանում են ու հենց այդ պատճառով են արգելում բոլոր թերթերին ու լրագրողներին գրել, իրավապաշտպաններին ու «ընդդիմադիրներին» խոսել այդ մասին, ու տխմարաբար կարծում են, որ կարող են թաքցնել ու պարտկել ինձ ու գրքերս, ու չեն հասկանում, որ անգամ եթե ստացվի անել անհավանականն ու պարտկեն ինձ, տեղ չեն ունենալու պարտկելու սեփական տխմարությունը։ Նրանք այն չեն տեսնում ու չեն տեսնի, որովհետև տխմարությունը, սեփականն էլ, տեսնում է միայն իմաստունը: Այդպիսին լինելն էլ է նախապայման, ջենթլմեն լինելու համար, և երբևէ հնարավաոր չէ որ այդպիսին դառնա խուժանը 2006-03-02, Սթոքհոլմ
-
- Սեփական կարծիքի համար պատգամավորին ճնշում են - ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ինքնանշանակ պատգամավոր, ՕԵԿ անդամ Գագիկ Ավետյանը, որի տունը մինչ այդ խուզարկել են 6-րդ վարչության աշխատակիցները: ,Դիմում եմ այդ վերեւներին՝ դադարեցրեք ձեր ապօրինի ոտնձգությունները, այլապես ես ստիպված կլինեմ ասուլիսների եւ հայտարարությունների միջոցով մատնանշել կոնկրետ անուններ եւ փաստեր, որոնցով պետք է զբաղվի 6-րդ վարչությունըե. - պատմում է ,Հայկական Ժամանակըե։ Մենք էլ գրենք այստեղ ու թողնենք պատմությանը վկայություն այն մասին, որ պատգամավորն է հայտարարում, որ Հայաստանում 2006 թվականի մարտին քրեամենթական բեսպրեդել է, որ մենթերը կարող են լցվել ցանկացած մեկի տունը, խուզարկել, անգամ պատգամավորի, լսել նրա հեռախոսը, ոտնահարել անձնական կյանքն ու ընդհանրապես անձնականությունը։ Արձանագրենք նաև, որ Գագիկ Ավետյանը դեմ չէ, որ քրեակամենթական տարը լափի երկիրը, քանի հալածանքը չի վերաբերում իրեն ու իր հարազատներին, բայց եթե հանկարծ վերաբերվի, նա կհրապարակի անուններ, որոնցով պետք է զբաղվեն վերևներն ու ոստիկանները, ինչը նշանակում է, որ եթե հեզանան քրեամենթերը ու չնեղացնեն այլևս Գագիկ Ավետյանին ու նրա հարազատներին, կարող են անպատժելիորեն շարունակել լափելը։ 2006-03-01, Սթոքհոլմ
-
Dem eq, vor steghtsagortsutyunnerovs pataskhanem, ete ajd temajov steghtsagortutyun unem, kam uzum em pataskhanelu hamar steghtsagortsel? Dug uzum eq ham el voroshel te ov u inchpes pataskhani? vahe
-
Իմ Անկախության Բանակը Երբ նորվեգացի ընկերուհիս կասի «որտեղի՞ց քեզ բոլոր այս հմտությունները», մի քանի ամիս միասին աշխատելուց հետո, երբ լեռներում կառուցում էինք մի մեծ տուն, քամու և արևի գեներատորներով և աշխարհից կտրված ու ավտոնոմ ապրելու բոլոր տեխնիկական հնարավորություններով հագեցված, կպատասխանեմ՝ - Վարպետ Արտաշից, իմ մանկապարտեզի ընկերոջից ու կծիծաղեն գերմանացի, նորվեգացի, դանիացի, անգլիացի, ռուս-բելոռուս ու հավի տուտուռուզ ընկերներս մնացյալ, իմ հետ միասին ու կպատմեմ նրանց, որ Արտաշն ուներ աշխարհի բոլոր կոնստրուկտորներն ու գործիքները ու մենք նրանց տանը օրերով կառուցում էինք աշտարակ ու տիեզերանավ, կամուրջ ու ինչ ասես ու ես նրանից շատ բան սովորեցի կառուցելու մասին, որովհետև նրա հայրն ու պապը նույնպես շինարարներ էին։ - Ինչ լավ է կտրվում մարմարը. կասեմ ու շվարած ընկերներս կտեսնեն թե ինչ վարպետորեն եմ աշխատում քարի հետ ու կհարցնեն. - Էս գործը որտեղի՞ց գիտես։ - Վարպետ Տիգրանից՝ մի հայրենադարձված ազնիվ շինական, որն ինձ սովորեցրեց մարմար կտրել ու շարել «Երիտասարդության պալատի» նախասրահում, երբ 9-րդ դասարանում այնքան հիմարացա, որ որոշեցի տղամարդանալ ու ինքնուրույն վաստակել ամառային արձակուրդներին։ - Տես Վահե, էս քարին ոտք է դնելու մի հուրի-փերի, 300 տարի հետո և միայն դու ես ներկաներից հպվելու նրա հետ և նա կանգ է առնելու, մտածի շարողի մասին, հպվի, մի խոսքով էս ոճով խոսելով, զրուցելով, կտրելով, շարեցինք միասին ամբողջ նախասրահը ու ես հասցրեցի մի քանի միլյարդ տարի հետո ծնվելիք մի քանի միլյարդ հուրի-փերու հետ շփվել և ամեն մեկը, որ ոտք է դրել այնտեղ երբևէ, դրել է ոտքը սրտիս մեջ, վստահեցնում եմ։ Այնտեղ ամեն քարի վրա կա իմ ձեռքի հպումը։ Սքոնեում անտառ տնկելուց կզարմանան հյուսիսաբնակ նոր սիրելիներս ու կասեն. - որտեղից գիտես այսքան բան ծառատունկից ու ես կասեմ. - Իմ վարպետ և կնքահայր Գուրգենից. ու իմ հյուսիսային սիրելիները չռած կապուտաչերով, կլսեն վարպետի մասին, որը հարյուր հազարով պոպոքի ծառ է տնկել, որ բալեքն ուտեն, պուպուլները մեծանա, որ ես ինքս տնկել եմ մի ամբողջ այգի, իմ 6 համադասարանցու հետ ու մինչև վերջերս չէի հասկանում ոչ մի կերպ, թե ինչու, մինչև ցեղս չկտրեց ամբողջը, որ տաքանա ձմեռը և գոյատևի ու էդ օրվանից ես դադարել եմ պատճառահետևանքային կապի հետ անլուրջ վերաբերվելը։ Թագավորության ասպետների պալատում խոսեցի սպայական էթիկայի մասին, հարցրին, որտեղից քեզ այդ գիտելիքները. - Իմ վարպետ Լեոնիդից Ազգալդյան, իմ առաջին ու վերջին հրամանատարից։ Շվեդացի բարեկամներիս թիմում բանակցում էի ղազախական կառավարական պատվիրակության հետ ու ինձ հարցնում էին. - Որտե՞ղից ես ձեռք բերել դիվանագիտական հմտություններդ։ - Իմ վարպետ Լևոնից Էյրամջյանց Երբ տպագրվեց առաջին գիրքս հարցրին. - որտեղի՞ց, նախկինում գրական փորձեր արե՞լ ես։ - Վարպետներիցս։ Բաբայան Վիգենից, Բաբախանյան Հենրիկից, Շիրազից, Համո Սահյանից, Լևոն Ներսիսյանից ու բազում ուրիշ վարպետներից, որոնց անձնական ունենալու երջանկություն եմ վայելել ու իմ վարպետաց վարպետ Մարո մայրիկից: Երբ նակարահանում էի առաջին ֆիլմերը, հարցնում էին, որտեղից գիտես այս գործը. - Վարպետ հորիցս, որը սովետական միության առաջին հեռուստատեսային գովազդի խմբագրությունը հիմնեց և այդով դարձավ ոչ միայն իմ, այլ նաև սովետական ու հայկական հեռուստատեսային գովազդի հայրը։ Երբ ընտրվում էի շվեդական խորհրդարան ու դասախոսում էի մարդու իրավունքից, հարցնում էին, որտե՞ղ եք ստացել ձեր կրթությունը. - Վարպետներիցս՝ Պարույր Հայրիկյանից, Արա Բալիոզյանից, Հովհաննես Թումանյանից, Չարենցից, Իսահակյանից, Զոհրապից, Պարոնյանից, Զարյանից և բազում բազումից, իմ սիրելի վարպետներից։ Երբևէ չտեսա արժանապատիվ մի բանավիճող, որովհետև նրանք, ովքեր ինձ երբևէ հախթեցին, դաձան վարպետներս, իսկ մնացյալը խայտառակ փախուստի մատնվեցին: Անպարտ եմ ես ու ընդունեք դա առանց կոմպլեքսների, որովհետև ձեր հետ խոսում եմ ոչ թե ես, այլ իմ անպարտ վարպետները, իմ սիրելի ուսուցիչները, իմ հոգևոր Անկախության Բանակը 2005-09-09, Սթոքհոլմ
-
Կուբիկ-Ռուբիկ Ուշադրություն դարձրեք հայկական խորհրդարանի կուսակցական կառուցվածքին. Իշխող կոալիցիան կազմված է ՀՀԿ-ից՝ 39 պատգամավոր (12 անկուսակցական), ՀՀԴ-ից՝ 11 պատգամավոր և ՕԵԿ-ից՝ 20 պատգամավոր։ Կոալիցիայից դուրս (ընդդիմադիր) են՝ Արդարություն խմբակցությունը - 14, Ազգային միաբանություն խմբակցությունը - 7, ՄԱԿ-ը - 6, Ժողովրդական պատգամավոր խումբը - 16, Խմբակցություններում եւ պատգամավորական խմբերում չընդգրկված պատգամավորները - 18 պատգամավորով։ Հիմա պատկերացրեք, հանկարծ կոլալիցիայի անդամ որևէ կուսակցություն որոշի կոտոշ դեմ տալ. ՀՀԿ-ի դեպքում կոալիցիան կորցնելու է 27 պատգամավոր, որովհետև անկուսակցականները իրենցը չեն։ Պակաս 27-ը անմիջապես կլրացվի ՄԱԿ-ով 6, ժողպատգամավորով - 16, մի 5 հոգի էլ կհավաքվի «ազատներից», կամ դեսից դենից, որովհետև չի արգելում որևէ բան խորհրդարանում եղած խմբերին և պատգամավորներին միանալ արդեն գործող կոալիցիային, եթե վերջիններս դեմ չեն, իսկ որևէ մեկից սպառնալիքի դեպքում, կարող են անմիջապես կապվել ցանկացած կոմբինացիայով և լկտիացածին դուրս մղել, առանց հետագա բարդացումների։ Մի՞թե կասկածում է որևէ մեկը, որ հանրապետականների գրաված պաշտոնները ներկայումս, բավարար խայծ չեն խորհրդարանական եղբայրության համար։ ՀՀԴ-ի և ՕԵԿ-ի դեպքերը չքննարկենք, որովհետև ավելի քիչ է նրանց դեպքում կոմբինացիաների անհրաժեշտությունը։ Թվերը ձեռքի տակ են, կարող եք հաշվել հեշտությամբ։ Մաթեմատիկական այս զեղումի նպատակն այն է, որ ձեզ ցույց տամ այն, ինչ ցույց տվեց ինձ այսօր իմ ընկեր Ա.Ս-ն, ասելով, որ հայոց խորհրդարանը ոչ այլ ինչ է, քան Ռոբեթ Քոչարյանի ձեռքերում պտտվող, մի կուբիկ-Ռուբիկ։ Սթոքհոլմ, 2005-06-06 Շնորհակալություն Ա.Ս. -ին
-
Ասում են դա նրանց ավանդույթն է հեքիաթ Տխուր գազանանոցի տխուր վանդակում ապրում էին հինգ կապիկ։ Նրանք բոլորովին նման չէին իրենց նախնիներին և չէին թռչկոտում դես ու դեն, ուրախ զվարթ։ Նրանք տխուր նստում էին շրջանաձև, վանդակների տակ, չէին շարժվում և երբևէ չէին կպչում մեջտեղում տեղադրված ու մշտապես բանանով լեցուն զամբյուղին։ Շատ վաղուց փորձել են վերցնել, հետո գիշերով գողանալ, բայց անկախ նրանից թէ ով է վերցնում, գազանանոցի աշխատողները ամեն անգամ բոլորին ծեծ ու ջարդի են ենթարկում երեկոյան, երբ գազանանոցը փակ է այցելուների համար և ոչ մեկը չի տեսնում։ Այսպես տարիներով չեն վերցում այլևս բանանը կապիկները և տխուր նստում ճաղերի տակ ու թախծոտ նայում են այցելու երեխաներին, որոնց գազանանոցի աշխատողները պատմում են, որ այս կապիկները հատկապես խելացի են այս գազանանոցում, որովհետև ցեղական են ու բարեկիրթ։ --------- Առավոտյան զարթնեցին բոլորը վանդակի դռան փակվելու ձայնից և տեսան մի նոր կապիկ, որին բերել են գիշերն անհետացած իրենցից մեկի փոխարեն ու մեկնում է տհասը ձեռքը բանանին։ Անմիջապես հարայ-հրոցով հարձակվեցին խեղճի վրա, հրեցին մի կողմ, իսկ երբ զարմացածը քիչ անց նոր փորձ արեց, մի լավ դնգստեցին։ Ու ապրեցին այդպես առանց բանանին ձեռք տալու, չորսը իմանալով, որ իրենց կծեծեն գազանանոցի աշխատողները, եթե ձեռք տան, իսկ մեկը կարծելով, որ իրեն կծեծեն իր ազգակից կապիկները։ Անցան տարիներ և հեթով ծեր կապիկները փոխարինվեցին ավելի երիտասարդներով, որոնք շարունակում են ձեռք չտալ բանանին, որովհետև ամեն նոր եկածին հիմա ծեծում են ավագ կապիկները ։ ---------- Անցան դարեր. - Ինչու՞ կապիկներին բանան չեք տալիս,- հարցնում է մի փոքրիկ, կողքը կանգնած գազանանոցի աշխատողից։ - Չգիտեմ։ Ոչ ոք չգիտե դարեր ի վեր, թե ինչու հատկապես բանան չեն ուտում այս գազանանոցի կապիկները։ - Ասում են դա նրանց ավանդույթն է։ 2005-06-04, Սթոքհոլմ
-
Ասում են դա նրանց ավանդույթն է հեքիաթ Տխուր գազանանոցի տխուր վանդակում ապրում էին հինգ կապիկ։ Նրանք բոլորովին նման չէին իրենց նախնիներին և չէին թռչկոտում դես ու դեն, ուրախ զվարթ։ Նրանք տխուր նստում էին շրջանաձև, վանդակների տակ, չէին շարժվում և երբևէ չէին կպչում մեջտեղում տեղադրված ու մշտապես բանանով լեցուն զամբյուղին։ Շատ վաղուց փորձել են վերցնել, հետո գիշերով գողանալ, բայց անկախ նրանից թէ ով է վերցնում, գազանանոցի աշխատողները ամեն անգամ բոլորին ծեծ ու ջարդի են ենթարկում երեկոյան, երբ գազանանոցը փակ է այցելուների համար և ոչ մեկը չի տեսնում։ Այսպես տարիներով չեն վերցում այլևս բանանը կապիկները և տխուր նստում ճաղերի տակ ու թախծոտ նայում են այցելու երեխաներին, որոնց գազանանոցի աշխատողները պատմում են, որ այս կապիկները հատկապես խելացի են այս գազանանոցում, որովհետև ցեղական են ու բարեկիրթ։ --------- Առավոտյան զարթնեցին բոլորը վանդակի դռան փակվելու ձայնից և տեսան մի նոր կապիկ, որին բերել են գիշերն անհետացած իրենցից մեկի փոխարեն ու մեկնում է տհասը ձեռքը բանանին։ Անմիջապես հարայ-հրոցով հարձակվեցին խեղճի վրա, հրեցին մի կողմ, իսկ երբ զարմացածը քիչ անց նոր փորձ արեց, մի լավ դնգստեցին։ Ու ապրեցին այդպես առանց բանանին ձեռք տալու, չորսը իմանալով, որ իրենց կծեծեն գազանանոցի աշխատողները, եթե ձեռք տան, իսկ մեկը կարծելով, որ իրեն կծեծեն իր ազգակից կապիկները։ Անցան տարիներ և հեթով ծեր կապիկները փոխարինվեցին ավելի երիտասարդներով, որոնք շարունակում են ձեռք չտալ բանանին, որովհետև ամեն նոր եկածին հիմա ծեծում են ավագ կապիկները ։ ---------- Անցան դարեր. - Ինչու՞ կապիկներին բանան չեք տալիս,- հարցնում է մի փոքրիկ, կողքը կանգնած գազանանոցի աշխատողից։ - Չգիտեմ։ Ոչ ոք չգիտե դարեր ի վեր, թե ինչու հատկապես բանան չեն ուտում այս գազանանոցի կապիկները։ - Ասում են դա նրանց ավանդույթն է։ 2005-06-04, Սթոքհոլմ
-
Անկախությունը հռչակվում է կայսրից Դաս առաջին երիտհայերի համար Ազգը մարդկանց այն հավաքն է, որը հռչակում է անկախություն, աշխարհում գործող բոլոր տեսակի մարդկային հավաքներից և հայտարարում է ինքնիշխանություն, յուրաքանչյուրն անհատականորեն, սեփական կեցության, տարածքի, սեփականության վրա: Անկախ ու ինքնիշխան մարդիկ ազգանում են, պետականանում են սեփական իրավունքները համատեղ պաշտպանելու համար, ղեկավարվելով բազում գործոններով՝ լեզու, ցեղակցություն, կրոն, մշակույթ, հարևանություն, համաքաղաքացիություն և այլն… Եթե մարդկային հավաքը չի հռչակել անկախություն, ինքնիշխանություն, չի հստակեցրել սահմանները, ազգ չէ, ցեղ է, ժողովուրդ, կաստա, դասակարգ, սեկտա կամ ինչ ասես, բայց ոչ ազգ։ Ազգ նշանակում է անկախություն, ինքնիշխանություն, սահման, սահմանադրություն։ Սահմանադրությունը (սահման - դիր - ություն) այն փաստաթուղթն է, որը ճշգրտում է սահմանները քաղաքացիների, մեկը մյուսի հետ և որպես հավաքականություն, արտաքին աշխարհի հետ։ Անհատի անկախությունն ու ինքնիշխանությունը հիմքն են, որի վրա պետք է կառուցվի սահմանադրությունը, եթե ժողովրդավարությունն է ընտրված, որպես հասարակական հարաբերությունների մոդել, նորանկախ պետությունում։ Վերոհիշյալ տերմինները դասավորենք ըստ գերակայության։ Մարդ Ինքնիշխանություն Ժողովուրդ Անկախություն Ազգ Սահման Սահմանադրություն Ժողովրդավարություն Գերակայության սկզբունքը պահպանված չէ սահմանադրական ոչ մի նախագծում, վերջերս մեջտեղ ընկած՝ ոչ «կառավարական», ոչ «ընդիմադիր»։ Մարդիկ ոչ միայն չեն մասնակցել ձևավորմանը, այլ անգամ տեղյակ չեն թե ինչ են քվեարկելու ու ինչ են բերելու սեփական գլուխներին՝ երկրորդ անգամ 10 տարվա մեջ։ Նախագծերը չկան։ Փող չկա, որ տպեն տարածեն։ Փողն է որոշում, կայսրը այսինքն, այսինքն նա, ով վճարում է, իսկ այն, որ դա ժողովուրդը չէ, դա հո գիտենք։ Բա էլ ի՞նչ ժողովրդավարություն, անկախություն, ինքնիշխանություն և ամենակարևորը սահմանա-դիր-ություն։ «Կայսրը» որտեղ ուզի, այնտեղ էլ սահմանը կքաշի, անգամ ձեր և ձեր սիրասուն տիկնոջ արանքով, եթե այդպես պահանջեն նրա կայսերական շահերը։ Ես չեմ ուզում կտրուկ կարծիք հայտնել։ Ինքներդ դատեք։ Ի՞նչ կարծիքի եք այն մարդկանց մասին, որ չգիտեն ինչ են քվեարկում, բայց քվեարկում են։ Եթե հայ ժողովուրդը նվաստանա կրկին անգամ, թույլ տալով, որ հանցագործները հաղթեն հանցագործությունն օրինականացնող փաստաթուղթ զեղծելով ու միջազգայնորեն հաստատելով, չասեք այլևս, որ հայերն ինքնիշխան են, անկախ են ու ազգ են։ Չասեք անգամ, որ խելացի են, որովհետև միչ օրս դեռ չհասկացան, որ անկախությունը հռչակվում է կայսրից և ոչ մի ուրիշ բանից։ 2005-09-09, Սթոքհոլմ http://www.bahnhofbredband.se/~wb642759/An...ml/antip.html#4
-
About national Ideology National Ideology was a ghost going through entire history of our kind – Armenians. Do we have one? No. I don’t know any. If someone knows I’d like to ask for a link or the file. Do we need one? How the union of some 10 000 000 people is possible? How to gain it? Around what an agreement is possible? How in general people are coming to an agreement? It is worth to pay attention to communication and negotiation technique taught in business schools. People tell about there needs which they call interests in business language and than discuss how much those interests are similar and how much they are able to compromise in their needs to not harm to much the interests of the potential partner and so on until full and beneficial for parts, partners (coo citizens) – agreement is gained. This is the only possible way to gain agreement I guess. If one day we are going to bring forward principals to formulate an agreement I would suggest to consider 4 of them, which in my personal case can’t be avoided. If those principals are not acceptable – I am out. Armenian is the owner, master, the ruler of Armenia which means also I am personally the undouptful owner, master, the ruler of Armenia with respect of each others equal ownership. No authority is higher than the citizen. Independence of Armenia is a most and none negotiable which means also that the independent Armenia may freely join any form of union with other, equal in rights nations if suitable and to leave as well. Independence of Armenia is the only tool for the independence of an Armenian. The independence of the citizen is not negotiable. The meaning of the state is to guarantee that independence. Armenian (read citizen) is free which means I am free. And if there is still one Armenian with oppressed freedom I do not see the guaranty of my own freedoms. If those freedoms are not yet guaranteed to the citizen by the state – the citizen has the right to recognize the government as self declared illegal formation, which means I have the right to recognize Armenian Government as self declared illegal formation. Armenian state is obliged to gain justice for the sufferings of Armenians. The owner of the cause is the citizen, which means also that I am personally the owner of the cause and no authority have the right to administrate it without my personal participation or permission through honest voting. Armenian state is the tool of the citizen to gain justice. There is no agreement for me if these principals are not accepted undouptfully. A citizen has the right to bring his or hers rights to existence by any means possible with no obligation to recognize any authority or court. An agreement based on these 4 principals could become national ideology perhaps.
-
Վահե Ավետյան ՎԵՐՆԱՏՈՒՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ ԷՍԹԱԲԼԻՇՄԵՆԹ SVARTSKALLE ԴԵՍԻՑ, ԴԵՆԻՑ… BLATTE
-
Վահե Ավետյանի գրադարակ ՎԵՐՆԱՏՈՒՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿ ԷՍԹԱԲԼԻՇՄԵՆԹ SVARTSKALLE ԴԵՍԻՑ, ԴԵՆԻՑ… BLATTE
-
Առաջարկում եմ ձեր թանկագին ուշադրությանը 5-րդ , «Blatte» գիրքս։ Ցավում եմ հայտնել, որ կարդալ կարող եք, եթե գիտեք շվեդերեն։ BLATTE
-
Նրանց մահը սերն է Մի տեղ կարդում եմ, որ հայ ջոջերից մեկն ասել է. «Հայաստանում տղամարդիկ իրար չեն սիրում: Սա մեզ մոտ ուղղակի ընդունված չէ» --- Սա ճիտ է։ Այդպես արեցին չեկիստները, մտածված։ Այդ պատճառով հալածեցին մտավորականին ու հատուկ ընտրած զըռ-բոշ գեղացուն բերին «իշխանության», իր կոլխոզի տոկի պահակ պապայի բարոյականությամբ և ալկոհոլիզմից ինքնաբուխ էթիկայով, ըստ որի տղամարդը տղամարդուն սիրել չի կարող, անգամ կնոջը սիրել չի կարող ու ոչ մեկին սիրել չի կարող։ Սիրելը թուլության նշան է ըստ գեղացի հարբեցողների, իսկ քունելը պատիժ է, համ կանանց, համ տղամարդկանց։ Ըստ այդ էթիկայի «սխալվողին» գյոթացնողը գյոթ չի, գյոթացվողն է գյոթ, իսկ գյոթացնողը ցենտր տղա է և ավտարիտետ ու հարգվում է ամենուր հասարակությունում ու գործերն էլ լավ են։ Էդ անասունների ղեկավարությամբ ու էթիկայով, տղամարդուն սիրող տղամարդը անպայման գյոթ է, որովհետև տավարի ցեղի համար, սերն ու սեքսը մեկ են։ Եթե սիրում ես՝ քունում ես, թե չէ ինչի՞ ես սիրում։ Անասունի տեսակը տասը կիլոյանոց ոսկե խաչ է կախում, բայց մոռացել է, կամ կյանքում չի իմացել, որ 1700 ամյա քրիստոնյա Հայաստանը Քրիստոսի հետ մի քիչ կապ ունի, այսինքն սիրո, այսինքն տղամարդը տղամարդուն էլ, եղբորը, որը ոչ միայն նշանակում է քո պապայի ու մամայի որդի։ Հա՜, սենց վերադաստիրակեցին Հայաստանը, 15 տարում ընդամենը ու ոնց որ չկա էսօր մեկը, որ հիշի ու անգամ հիշողն էլ ասում է անցել է դա ու միտք անգամ չի առաջանում. - հետո ի՞նչ որ անցել է, ո՞վ է ասում, որ անցածը հետ չի գալիս։ Շատ հեշտ։ Սենց արեցին, որ սերը, որպես հասարակությունը իրար հետ պահող ֆակտոր սպանեն, որ ցրեն, քայքայեն հասարակությունը, որ ղեկավարեն։ Դրա համար շատ խելք պետք չի։ Չեկիստը խելոք չի, բացում է պարզապես գիտահետազոտականներում պսիխոպատ Իվան ահեղների ժամանակներից ռազռաբոտկա արած ինստրուկցիան ու կարդում ա. - Ի՞նչ անել, երբ խաչիկներն հաբրգել ու անկախություն են ուզում, մենք էլ դեմները չենք կարում առնենք։ - Երկրից վռնդել բոլոր դպրոց գնացածներին, իշխանության բերել կոլխոզնիկ ալկաշներին ու կիսագողական մենթ - ոռ քունող, բայց մեկա չգյոթերին։ Ի՞նչ սիրո մասին կարող է խոսք լինել նման պայմաններում, իսկ առանց սիրո, ի՞նչ հասարակություն։ Ի տարբերություն էս համակենտրոնացման ճամբարի անսեր «գաղափարախոսության», հայտնում եմ, որ սիրում եմ բազում տղամարդկանց, այդ թվում միասեռական մի քանի հոգու, որովհետև բացարձակ իմ գործը չէ, թե ում հետ են քնում մարդիկ։ Ինձ հետաքրքիր է միայն մարդու տաղանդն ու վարպետությունը։ Մարդու սեքսով հետաքրքրվելը խոզություն է և ագառկի տղություն և հերթով քունվելու են բոլորի մերերը, ովքեր իրենց նման լպիրշություն են թույլ տվել ու մարդկանց հետապնդել ու պահել այդով կալպակի տակ, միայն մի նպատկաով՝ պահել հայ հասարակությունը անընդհատ ատելության, վախի պայմաններում ու ստրկական վիճակում։ Հայեր, դուք միայն հիշեք, որ Հայաստանը Հիսուսի երկիրն է, հանգիստ, առանց իրար խառնվելու, առանց մոլեռանդության ու էքստազիկ արարողության ու լիովին աշխարհիկ ու լիբերալ ու մի դադարեք սիրել վախենալու պատճառով միայն, և դա բավարար է, որ պարտության մատնվեն, հարբեցող կոլխոզնիկ, կիսագողական մենթ սատանի ճտերը։ Նրանց մահը սերն է 2005-11-04, Սթոքհոլմ
-
Անարկ Մի «թոք շու» էի նայում հայկական հեռուստատեսությամբ, որի ընթացքում մի երիտասարդ ասեց, որ չի հասկանում, թե ինչու պետք է երկրից հեռացածը որոշում կայացնի իր փոխարեն, երբ նա, այդ երիտասարդը, ապրել է հանրապետությունում, բոլոր դժվար տարիներին։ Ծափահարությունները հետևած, վկայում են, որ երիտասարդի նման տարակուսած էին բազում ուրիշներ, սեփական փորձս ու դիտարկումներս ցույց են տալիս, որ այդպես է կարծում Հայաստանում ապրող ծով հայրենակից։ Ներկա գտնված տափակ մի երկու ավտարիտետ, հին ու նոր լագերներից, փորձեցին ինչ որ խելացի բան ասել, բայց ոչ մի խելացի բան չի ստացվի, վստահեցնում եմ, եթե ծեծես 15 տարվա հնության, նախկինում խելոք մտքի տեղ հրամցված հիմարությունը, կամ կապկես ուրիշներից վերջերս լսած մտքերը ու փորձես խելացի դեմքի արտահայտությամբ կրկնել հեռուստատեսությամբ, բայց առանց հասկանալու: Կապկելը պարոնայք, սատանի մայլում քյանդրբազություն է, որովհետև կապիկը մարդու ամենամոտ բիոլոգիական ազգականն է ու այդ պատճառով հրաշալի հասկանալի, եթե նայես փորձված, բիոլոգիական աչքով, իսկ ես ինչպես շատերդ արդեն գիտեք անասնաբույժ եմ՝ կովի, խոզի, կռիսի, բոզի և նաև կապկի մասնագետ: Թյուրիմացությունը այդպես էլ չհարթվեց. Հալեպցի փարոն Փարխութարն ըսեց «է՜, ջիշդ գսե տղուկը, ի՞նչ ընես, իրավունքին մեջ է», Բեյրութաբնակ դիգին Ժասմենան գսե. «անոնք ամենն ալ մաֆիա ու ՔԳՓ են և մենք հոն ոտք չենք թներ։ Ինչ գուզեն թող ընեն, «Ջիվերուս ալ չէ» գսե Հոսեփը, «տո իրանց սադի մերը». կասի Դանեմարքում քաղաքական ապաստան խնդրած, մթամ դեսանտնիկ, մթամ դաշնակցական, Ռազմիկ Դավոյանի ու Համլետ Ղուշչյանի երաշխավորությամբ ու Բագրատունյաց տոհմից սերված Վարդանը դզող-փչող. - Կարո՞ղ ա ինձ փող են տալու իրանց մերը։ Չէ՜։ Մենակ գցելու են ախպեր։ Խեռիս չի ոչ մի բան։ Ինչ ուզում են անեն։ Այսպես կսղցվի, կգնա ու այդպես էլ չի հարթվի թյուրիմացությունը, որովհետև ես ինքս գնացածս, մի խելքը գլխին բան ասելու փոխարեն կճվամ էմոցինալ. - Բալիկ ջան, դու մնացել ես բոլոր դժվարությունների մեջ, որովհետև քո ախմախ հերն ու մերը Լևոն ու Ռոբերթ են թույլ տվել սեփական գլուխներին, սեփական շահը հաճախ հետապնդելով, քեզ էլ ցավոք քաշելով հետները։ Քո տարիքակից շատ ուրիշ բալիկների հայրեր ու մայրեր, չեն ընտրել դրանց ու թույլ չեն տվել, որ այլանդակությունը տարածվի սեփական երեխաների վրա, ինքնանշանակ հանցագործների քմահաճույքով։ Նրանցից ոմանք, գերբնական ջանք են թափել, որ քո հետ էլ չպատահի այն, ինչ պատահեց, բայց չեն կարողացել, որովհետև սահմանափակ են մարդու հնարավորությունները հաճախ, մանավանդ, երբ քո յեբյոմատ հայրիկն ու մայրիկը, Լևոնի ու Ռոբերթի ազիզ ախպերությունն էին, մինչև գործերի վատանալը ու մասնակցում էին արտաքսմանը։ Նախճիրին մասնակցելու փոխարեն թողել են ամեն ինչ, ինչ ունեն ու հեռացել են մերկ, իրենց սեփական զավակների նկատմամբ ունեցած անձնական պարտականություններ մի փոքր կատարած լինելու համար գոնե, ոմանք նրանցից անգամ գիտակցելով, որ սեփական զավակներին կրթելն ու ոտքի հանելն իսկ հասարակության առաջ ունեցած պարտականություն է, պարզապես չի կարելի դա անել ուրիշների զավակների հաշվին, այնպես որ սիրելիս, բոլոր բողոքներովդ դիմիր հայրիկիդ ու մայրիկիդ, որովհետև նրանց որոշումն ու քմահաճույքը, ոչ միայն քեզ նստացրին ցուրտ ու սոված տարիներին Հայաստանում, այլ նաև երկրի կեսը հալածեցին դուրս։ Երբ հասկանաս, թե ում պետք է ուղղես հարցերդ ու իրավաբանական պահանջներդ, կմիանանք հարկավ, որովհետև ես էլ ունեմ հարցեր քո հայրիկին ու մայրիկին, անգամ իրավաբանական։ Լավ է հասանք այստեղ, որովհետև սովորաբար չի ստացվում, երբ էմոցիաները սկսում են խեզդել, հայերը ղժղժում են սովորականի պես ու աքլորանում ու այդպես բան չպայմանավորված ցվրվում իրենց որջերը հոտելու, մինչև հաջորդ հուսահատ փորձը հերթական մկնային ժողովի։ Իրավաբանությունը լավ է, որովհետև ճշգրիտ է ու էմոցիոնալների հետ վարվելու լավ մեքենա, ըստ որի հանգիստ հայտնաբերում ենք. Ես իմ տնից գնացել եմ ֆռֆռալու, իմ ազատ կամքով, իմ որոշումով, ոչ մեկին պարտավորված չեմ հայտնել, ոչ մեկի թույլ տվությունը պարտավորված չեմ ստանալ։ Կարող եմ գնալ ուր ուզեմ, ինչքան ժամանակով ուզեմ, ինչ գործով ուզեմ։ Դրանից բոլորովին չի հետևում, որ դուք հարևաններով, կարող եք մրսել մի երկու տարի, ձեզ խղճալ սաստիկ այդ պատճառով, մի տարուց որոշել տունս ռեմոնտ անել ձեր ուզած ձևով, մյուս տարի սկսել մտածել. իրավունք ունե՞մ ես որոշելու, թե՞ ոչ։ Սեփականությունն անձեռնմխելի է ըստ իրավաբանության և ձեր տառապանքները, որոնք իմ պատճառով չեն հասցված ձեզ, չեն կարող փոխել իրերի այս դրությունը։ Իմ տանը, ներսից, թե հեռվից, գրավոր, թե բանավոր, ինչպես քեֆս տա, որոշումներ կայացնելու եմ միշտ ես ու դա բոլորովին չի նշանակում բալիկ ջան, քո փոխարեն, որովհետև քո փոխարեն, որոշումներդ կայացնելու ես դու բայց քո տանը՝ ոչ իմ, ու չփորձես կասկածի տակ դնել իմ որոշում կայացնելու իրավունքը, փորձելով ներկայացնել դա հասարակությանը, որպես անվտանգության համար անհանգստություն, որովհետև ակնհայտ է, որ գործում ես մայրիկիցդ ու հայրիկիցդ ժառանգած միակ բնազդով ու ճղճիմ ցանկությամբ՝ ուրիշի սեփականությունը լափելու։ Դևի ճուտիկ, ես քեզ ճանաչում եմ, որովհետև ճանաչում էի քո հարիկին ու մայրիկին, նրանց անուններն էին Նախանձ ու Ագահություն Սեփականության իրավունքը անձեռնմխելի է ու շատ տիրություններում քաղաքացիներն ազատ են պաշտպանության մեթոդների ընտրության մեջ, անգամ զենքով, և դա ընդունելի է անգամ, միջազգային իրավունքով, այնպես որ հազար ու մի ծանր ու թեթև արեք, մինչև արտահայտելը ձեր դիվային մտքերի: Ձեր հայրիկներն ու մայրիկներն են ձեզ այլասերել այն աստիճանի, որ կարծեք, թե դուք եք որոշում հայի որոշում կայացնելու իրավունքը Հայաստանում ու քաղաքացիությունը ու ձևանաք, որ չեք հասկանում, որ այդ հանրաքվով իսկ կասկածի տակ եք դնում փաստորեն այդ իրավունքը։ Դեռ պարզի չի մթոմ, մի քանի իքնահաստատ ու երկրի մոնոպոլ տեր, դպրոց չգնացած եբյոմատ էլ պիտի այո ու ոչ ասեն։ Այս հարցը դնելն անգամ պառակտում է։ Այս հարցը սահմանադրական փաթեթի հարց չէ։ Անկախության հրչակագրի դրույթ է, այնտեղ պետք է ամրագրվի և քվեարկվի համայն հայությամբ, ոչ մի քանի հայրենակցական միությամբ միայն ու պրոպագանդվի պառակտումը, դևերի ճտերի բերաններով։ 2005-11-08, Սթոքհոլմ
-
- Դու հա՜յ ես, հա՜յ. բառաչում եմ։ Նայում է աչքերիս մեջ, ժպտում է թեթև ու առանց բառաչի, հայացքով սևեռուն, բառ առ բառ մտքից միտք է նստեցնում հեռավորության վրա եղբայրս՝ - Ապրես, որ հայտնաբերեցիր ալիքը, բայց խոսելու համար կարիք չունես դես ու դեն թռնելու և բերանով քամի անելու, բավարար է նայես աչքերիս, ցանկացած հեռավորությունից։ Այն, որ հայերից ես սերում, չեմ կասկածում, որովհետև ալիքը հայտնաբերելուն պես փոխանակ թռնեիր տիեզերքի ծայրը, թռար մի ուրիշ հայ գտնելու։ Հայ չեմ ես սիրելիս: Ոչ այլևս։ Ես խոյ եմ և դու էլ ես խոյ և բոլոր գագաթներին կանգնած են անշարժ քարի պես, մեր եղբայր խոյերը, տարբեր հոտերից, բայց միևնույնն է խոյ։ Ծանոթ են ալիքին, մտքի լուռ տեղափոխման ու ամեն ինչի, բայց հազարամյակներով չեն շարժվում, որովհետև էս կողմերում աչք թարթելն անգամ հղի է ներքևի հոտերում ցունամիներով ու ջրհեղեղներով ու ինչով ասես։ Ամեն առավոտ, արևածագին, աճում է քեզ անհրաժեշ մի բուռ խոտը, որտեղ որ կանգնած ես, գայլերն այստեղ չեն հասնում և չեն հասնում նրանց, սեփական ցեղից այլասերած շների ոհմակները, որովհետև աներևույթ ես դու նրանց համար վաղուց, որովհետև տեղաշարժվել կարող ես հանգիստ, ալիքների վրա, անծայրածիր տիեզերքներում ու լինել անգամ միաժամանակ ամենուր։ Որովհետև անմահությունում ես խո՜յ և մեկ է այստեղ հովիվը, ժողովողը, արև ծագեցնողն ու խոտ աճեցնողը և դրա դիմաց միս չի պահանջվում. Հավիտենս հավիտենից 2005-10-28, Սթոքհոլմ
-
Հավիտենս հավիտենից Քանի դեռ սեփական պատմությունդ ու մշակույթդ գիտես ագիտացիայի ու պրոպագանդայի կոմիսարիատի մշակած ծրագրերով ու դպրոց չգնացած տատիների, սեփական իմացական ֆիլտրով անցկացրած պատմություններով՝ երջանիկ ես, որովհետև վստահ ես, որ լավագույն ցեղի ներկայացուցիչն ես, ամենաազնիվ, ամենաիմաստուն, ամենաբարոյական առաջնորդներն ես ունեցել, ամենափայլուն ու ամենակարևորը՝ բարոյական հախթանակներ ես տարել, իսկ բոլոր անհաջողություններդ բացատրվում են ոչ թե սեփական տկարություններով, տգիտությամբ, ամբարտավանությամբ, այլ ջհուդներով, մասոններով, միջազգային այլ թափթփուկով։ Սրանով է բացատրվում հայի խորը ենթագիտակցությունից բխող համոզմունքը. - ես լավն եմ ու սխալ լինել չեմ կարող, իսկ մնացյալ աշխարհը չարք է ու ղեկավարվում է դավադրությամբ։ Այսպես երջանիկ էլ կարող ես արածել ու մայել հոտիդ մեջ ամբողջ կյանքդ, մինչև հերթական չոբանի մտքով անցնի հատկապես քեզ մորթել ամենօրյա ընթրիքի համար։ Էդ պահից սկսած սկսում են սասանվել մանկական աշխարհընկալումդ ու համատիեզերական կառուցվացքի վստահ ու անհերքելի, երջանիկ իմացությունդ, որովհետև պատահել է մի բան, որ չպետք է պատահեր, համաձայն պրոպագանդայի ու տատիկների պատմածի։ Չէ՞որ դու լավն ես։ Չէ՞ որ քեզ պետք է հալածեն միայն ջհուդները, մասոններն ու միջազգային թափթփուկը, ոչ բարեպաշտ ու ազնիվ հայերը։ Դու նախկինում էլ ես տեսել, որ գառ է մոթվում ու միշտ իմացել ես, որ ընթրում են անխտիր ամեն օր, մի քանի անգամ նույնիսկ, մանավանդ հայ ջոջերը, բայց միշտ լսել ես, որ նա՝ ով մորթվում է՝ հայ չէ, ծպտված ջհուդ է, մասոն, համաշխարհային թափթփուկ, կամ նրանց ծախված մի դավաճան ու այդ պատճառով մասնակցել ես բազմիցս ընթրիքների մեծ ուրախությամբ, կամ պարզապես համաձայնվել, լռելով։ Հիմա քեզ են ուտում գառնուկ։ Բայց չէ՞ որ չի կարող դա քեզ վերաբերել. հավատարիմիդ, երդվյալիդ, անձնազոհիդ ու բազում ընթրիք հրամցրած ու հրամցվածիդ։ Այստեղ վերջանում է մանկությունդ։ Ցավում եմ։ Գոհ եղիր գոնե, որ կարդում ես այս տողերը, որովհետև երբ իմ մանկությունը վերջացավ ու շատերինը, ցավակցողներ չգտնվեցին։ Միայն ընթրողներ էին շուրջ բոլոր ու շատերը անցել են արդեն չոբանների որովայններով։ Կփախնես հեռու ընթրիքի բաժին դառնալուց ու դեռ երկար ժամանակ կմտածես, որ պատահածը թյուրիմացություն է, սխալ ու կփորձես տարբեր ձևերով փնտրել հոտակից գառներին ու բացատրել ինչն ինչոց է ու կզարմանաս նրանց անտարբերությունից ու հետաքրքրված չլինելուց, որովհետև նրանց մեծ մասը այդպես էլ չի հասկանալու, որ նույն բանը իրենց է սպասում, երբ չոբանները սովածանան սովորականի պես, իսկ քեզ պատահածը, կբացատրեն քո ջհուդությամբ, մասոնությամբ, միջազգային թափթփուկին ծախվածությամբ ու դավաճանությամբ ու դժվար է մեղադրել տխմար մսացուներին ու համոզել, որ այդպես չէ, որովհետև դեռ երեկ դու ինքդ մոլորյալ գառ էիր, իրեն կարևոր համարող մի մսացու ընդամենը, ինչպես նրանք ու շատ լավ գիտես, որ անսասան է նրանց տգիտությունը, ինչպես քոնն էր։ Դու պարզապես գառ չես այլևս, մի քիչ տեղեկատվությամբ ավելի հասունացած թոխլի ես ու անհասկանալի գառներին, անգամ նախկին ինքդ քեզ, բայց բոլորովին ազատված չես ուտվելուց, որովհետև թոխլու միսն ավելի հյութեղ է և շատ, քան գառինը, իսկ տեղեկատվությունը ոչ մեկին չի հետաքրքրում, որովհետև ստամոքսով չի անցնում։ Ու հեռանում ես գառնուկ, ուր աչքդ կտրի ու հայտնվում ես վերջ առաջ ուրիշ հոտում, սարերից ու ծովերից այն կողմ ու մանկական վերջին պատրանքդ ժողովելով հույս ունես դեռ, որ «գառի օրենքը» գործում է ինչ որ տեղ, որևէ հոտում, եթե ոչ քո։ Շատ արագ պարզում ես, որ նոր հոտի չոբաններն էլ են սովածանում նույն ինտեսիվությամբ ու պահում գառներին հարատև մոլորության մեջ, որ իրենք լավն են, մնացածը վատ, որ չցվրվեն, մնան տեղում ու մորթվելուց չփախչեն։ Սրանց մոտ էլ ես հայտնաբերելու, որ ամեն ինչի մեջ մեղավոր են ջհուդները, մասոնները, միջազգային թափթփուկը, բայց ոչ մի դեպքում իրենք ու այս երևույթն ինչ որ ժամանակ կստեղծի պատրանք, որ սեփական հոտի մեջ ես, որ չեն տարբերվում հարազատներիցդ, բայց վերջ առաջ կնկատես, որ այնքան չեն տարբերվում, որ քեզ էլ են համարում միջազգային թափթփուկ, իրենց կեղեքող, որովհետև օտար հոտից ես։ Այստեղ իհարկե ավելի փորձված ես ու ավելի շուտ ոտքերդ շարժելու հնարավորություն ունես, երբ ընթրվելու հերթը հասնում է քեզ, որովհետև միջազգային թափթփուկ պատժելու մեխանիզմը նույնն է բոլոր հոտերում, դրանցից բխող բոլոր տխուր հետևանքներով ու բացատրությամբ մնացյալ գառնուկներին, որ էս ջհուդը, էս մասոնը ու միջազգային թափթփուկը լափում ենք ոչ թե անդադար սոված լինելուց ու գիշատիչ բնույթից մեր, այլ պատիժ որպես, ցեղային ավանդույթները ոտնահարելու համար։ Այդ ժամանակ ես հայտնաբերում, որ ցեղային միակ ավանդույթը աշխարհի բոլոր հոտերում անփոփոխ նույնն է՝ Ձայնդ կտրիր, մի մայիր ու սուս-փուս լափվիր։ Այդ ժամանակ վերջանում է ուրախ պատանեկությունդ ու դառնում ես հասուն նոխազ, բայց դրանից ավելի են բարդանում գործերդ, որովհետև բարձր է գնահատվում նոխազի միսը, քավության շուկայում։ Ու այդ ժամանակ առաջին անգամ, խլինք ուղեղումդ կառաջանա միտք. - Էս բոլոր հոտերում անխտիր լափում են գառներին ու կարծես հենց էդ նպատակով էլ պահում են։ Հենց էս նախադասությունը արտասանում ես, առաջանում է մի նոր միտք, որն է. - Էդ ի՞նչ են անում, որ պահում են։ Գառն է նրանց պահում իր մսով։ Գառը արածում է ազատ, որտեղ խոտ կա, էս չոբանները ասում են, որ իրենք են պահում գառներին։ - Խոտով չեն պահում, գայլերից են պահում. առարկում է մայրիկին ու հայրիկին, տատիկներին ու հորաքույր-մորաքույրներին աննախապայման սիրող ներքին գառնուկս, որին հասցրել եմ մի լավ կարգի հրավիրել վերջերս, վերջապես նոխազ եմ արդեն, բայց միևնույնն է նա ինձ ոչ մի կերպ չի լքում ու ամենասխալ տեղերում միշտ հայտնվում է ու համը հանում։ - Ի՞նչ արած. հառաչում է նոխազս. - եթե գայլերից չենք կարողանում պաշտպանվել ինքներս, հարկավ հանդուրժել է պետք ինչ որ բան։ Խոտն էլ իրենք չեն աճեցնում, բայց մենք էլ չենք աճեցնում։ Մենք ունենք միայն մեր միսը ու մտքերը, որ ոչ մեկին պետք չեն, անգամ մեզ, որովհետև միայն հարցեր են առաջացնում՝ ոչ պատասխաններ։ - Գարնու՜կ. Իսկ ի՞նչ ունեն չոբանները։ Մենք միս ունենք։ Նրանք ի՞նչ ունեն։ - Նրանք ունեն մեզ մոլորյալներիս ժողովելու ունակություն և շներին, որոնք մեզ պաշտպանում են գայլերից: - Հաա՜, կարծես հասկացա։ Իսկ ո՞վքեր են գայլերը գառնուկ։ Ես դրանց երբևէ չեմ տեսել։ Ես դրանցից միայն վախեցել եմ ու պաշտպանել են ինձ միայն շները, ես չեմ մասնակցել, որևէ ինքնապաշտպանության։ Գառնու՜կ, իսկ ո՞վ է աճացնում խոտը։ - Չգիտեմ։ Ոչ ոք չգիտի հոտում, որովհետև լավ պաշտպանված ենք գայլերին հանդիպելուց։ Խոտը՞։ Ի՞նչ իմանամ, ես մի գառնուկ եմ ընդամենը, որին դու պոկեցիր հոտից, որտեղ միայն արածել ու մայել էր։ Դու ես նոխազը։ Դու գտիր պատասխանները։ Այդ ժամանակ է, որ որոշում ես պարզել, թե ովքեր են գայլերը և ով է աճեցնում խոտը, որովհետև ուզում ես սրտանց պայմանավորվել վերջապես գայլերի հետ, որ միսդ հանգիստ թողնեն ու եթե գտնես խոտ արտադրողին, հնարավոր է այնպես պայմանավորվել, որ մի քիչ շատ արտադրի, որ գայլերին էլ հերիքի, չոբաններին էլ, շներին էլ, գառներին էլ, որ էլ միս ուտել չլինի, որովհետև հարատև անփոփոխ ոչխարային բնույթդ ասում է, որ միս են ուտում ոչ թե սիրով, այլ ծայրահեղ կարիքից ու հիվանդությունից ու եթե բուժվեն ու բավարար խոտ ունենան՝ աշխարհում կտիրի խաղաղություն ու համընդհանուր սեր։ Այդ ժամանակ է, որ առաջին անգամ մտքովդ անցնում է վերջապես, որ նմանատիպ հարցերի պատասխանները չկան հոտերում, կան գուցե միայն չոբանական-շնային գաղտնի ծառայություններում, բայց քեզնից խնամքով թաքցվում են ու գնում ես ջհուդներին, մասոններին, միջազգային թափթփուկին ու դավաճաններին գտնելու ու նրանց տալու հարցերդ, ոչ բոլորովին այն պատճառով, որ դուրդ գալս են, կամ եսիմ ինչ, այլ բացառման բացառման սկզբունքով. - Էս կողմերում չգտանք, նայենք մյուս կողմերը։ Այն, որ խիստ շահագրգռված ես, չպետք է զարմացնի որոևէ մեկին ու կասկած չպետք է առաջացնի, որովհետև շատ բնական է, որ չի ուզում կորցնել ոչ մի գառ, միակ բանը, որ ունի՝ սեփական միսը. ոչ աննպատակ, համենայն դեպս, եթե սարսափելի անձնազոհն եք ու դեմ չեք հանուն հոտի կորցնել անգամ։ Կգտնես վերջապես նրանց բոլորին, կամ նրանց ովքեր իրենց այդպես են ավանում, կամ նրանց են այդպես անվանում ուրիշները։ Կնդունեն քեզ սիրով, մսիդ ապահովությամբ ու հալածանքովդ խիստ անհանգստացած, բայց անմիջապես կնկատես նմանությունները սեփական և ուրիշ հոտերի հետ, երբ ծանոթանալը կսկսեն գառնի-գեղարդով-մատենադարանով, իսկ գիշերը կհրավիրեն ընթրիքի, ցեղասպանության զոհերի հիշատակին վառվող անմար կրակի վրա եփած, սեփական հոտից ընտված գառի միս - մատաղ ուտելու։ Այդ ժամանակ է, որ ծառս կլինես լեռնային վայրի խոյի նման, կեղջերահարես կաթսան, կպատռես հզոր եղջույրներովդ շների փորերը, սմբակներովդ կհարվածես չոբանին ու կգցես նրա վրայից յափնջին ու օ՜ զարմանք. առաջին անգամդ կյանքումդ կտեսնես գայլին՝ գառան մորթը վրան քաշած։ Ու սարսափահար կփախչես սարերը, կխոյանաս, խոյանաս մինչև բարձրունքները ու կնկատես, որ լեռնային տարբեր արահետներով, դեպի գագաթներն են խոյանում տարբեր հոտերից ծառս եղած խոյերը՝ մեկը ջհուդ, մյուսը հայ, մյուսը շվեդ, էն մեկը թուրք և ուրիշ հազարներ։ Կփորձես մայել ու առաջին անգամ բերանիցդ դուրս կգա, լեռնային խոյի ցածր բարիտոն, խռպոտ բառաչը. - Դուք ու՞ր եք փախչում, ինչի՞ համար։ - Մեր բոլորի հովիվները գայլեր դուրս եկան։ Մեզ լափում են, փախչում ենք սարերը։ Դու էլ ես նույն վիճակում։ Բարձրացիր պարզապես սարերը, գագաթները, ու շունչ քաշելու անգամ մի կանգնիր, մինչև էլ տեղ չլինի գնալու։ Շները վազում են հետևներիցս ու բազում են. բառաչեցին խռպոտ, խոյերը բոլոր կողմերից։ ---- Առաջին բանը, որ նկատեցի գագաթին, շունչս մի կերպ տեղը բերելուց հետո, այն էր, որ մոլորակը պտտվում է իր առանցքի շուրջ, ժամում 8 կմ արագությամբ։ Հետո տեսա, որ կատաղի արագությամբ, հետևից մրրիկ բաձրացնելով, պտտվում է արևի շուրջը։ Հետո տեսա, որ արևը անըմբռնելի արագությամբ պտտվում է իր սեփական առանցքի շուրջ, իսկ երբ նկատեցի թե ինչ պտույտի մեջ են մնացյալ մոլորակներն, իրենց լուսիններով ու այս ամենը միասին իր առանցքի շուրջը ու էլի ինչ որ նմանատիպ երկնային կառույցների շուրջը, այդ կառույցները, իրենց հերթին պտտվում են ինչպես ասես, իրենց մեջ, ու մեր շուրջը ու մեր մեջ ու մենք իրենց մեջ ու շուրջը ու ոնց ասես… Սիրտս խառնեց սարսափելի ու հետ տվեցի անմիջապես, ներքևում մնացած աշխարհի վրա, ոչ արհամարանքից, այլ գրավիտացիայի պատճառով։ Այն ժամանակ վերև հետ տալ դեռ չէի սովորել, էլ չեմ ասում հետ չտալ։ Այդպես քթից-բերանից, բխկ-բխկալով հետ տվեցի այնքան ժամանակ, մինչև դուրս եկավ միջիցս, հոտերում կերած գառան մսի վերջին կտորը։ Հինգ հազար տարի անցավ այդ օրից, մինչև առաջին անգամ ուղիղ կանգնեցի ոտքերիս վրա ու նայեցի ամպերի մեջ կորած աշխարհին ներքևում։ 7000 տարի հետո նայեցի շուրջս ու տեսա, որ ամեն գագաթին կանգնած է մենության մեջ քարացած մի խոյ՝ ինչ որ հոտից սերած այնքան վաղուց, որ բոլորովին կարևոր չէ այլևս։ Խոյը խոյ է։ 10000 տարի հետո կսլանա կողքովս մի վառվող երկնային մարմին ու նրա ուղեծիրը դիտելով կհաշվեմ վերջապես, որ ամենարագը լույսը չէ, այլ մագնիսական ալիքը ու անմիջապես կհեծեմ կողքովս անցնող մեկը և մի ակնթարթում կհայտնվեմ դիմացիս գագաթին կանգնած ու վերջին մի քանի հազար տարին ինձ անթարթ նայող խոյին։ - Դու հա՜յ ես, հա՜յ. բառաչում եմ։ Նայում է աչքերիս մեջ, ժպտում է թեթև ու առանց բառաչի, հայացքով սևեռուն, բառ առ բառ մտքից միտք է նստեցնում հեռավորության վրա եղբայրս՝ - Ապրես, որ հայտնաբերեցիր ալիքը, բայց խոսելու համար կարիք չունես դես ու դեն թռնելու և բերանով քամի անելու, բավարար է նայես աչքերիս, ցանկացած հեռավորությունից։ Այն, որ հայերից ես սերում, չեմ կասկածում, որովհետև ալիքը հայտնաբերելուն պես փոխանակ թռնեիր տիեզերքի ծայրը, թռար մի ուրիշ հայ գտնելու։ Հայ չեմ ես սիրելիս: Ոչ այլևս։ Ես խոյ եմ և դու էլ ես խոյ և բոլոր գագաթներին կանգնած են անշարժ քարի պես, մեր եղբայր խոյերը, տարբեր հոտերից, բայց միևնույնն է խոյ։ Ծանոթ են ալիքին, մտքի լուռ տեղափոխման ու ամեն ինչի, բայց հազարամյակներով չեն շարժվում, որովհետև էս կողմերում աչք թարթելն անգամ հղի է ներքևի հոտեր
-
Dzez nujnpes, Im azganuny grvum e Avetian. Ian - ov verjum, vorovhetev es akhpar em... hima. Sa grum em, dzer ushadrutjuny hravirelu hamar mi davadrutjan vra, vory irakanacrin mer het arden, arants mer nkatelu u boghoqi. Inchpes jamanakin kisetsin mez ughagrutyamb u dardzrin tarber ughagrutyunerov grogh joghovurd. Hima hayastanabnaknery yan verjavorutyamb en, ahskharhi mnacjal hajery ian... Mez darznum en tarber azger.... AKHTUNG! AKHTUNG! AKHTUNG! vahe Duq havanabar eritasard eq Heghine... Es vor eritasard ei, mi kataghats shun ei, vori nerkajutjamb ttu khosq chein karogh asel hajeri masin, kokordnery krtselu patrast gampr ei, amen varkjan trichqi patrast... Ajd patjarov voch voq erbeve chqnnadatec hajerin im nerkajutjamb, vakhetsan, ajd patjarov mnaci himar shat erkar jamanak.... U shat khory eghav hiastaputjunys, erb himarutjuns antsav, vorovhetev angam arhestakanoren chi stacvum himar mnal haratev, ichpes chi stacvum manuk mnaly... Erjanik chimacutjan tarinery...
-
Ուրախ կլինեմ, եթե դուք իրավացի լինեք, ես սխալ։ Երկուսս էլ կշահենք դրանից ու մնացյալն էլ, բայց առայժմ հախթում է այդ խուժանը չգիտես ինչու, չնայած փոքրամասնություն է ձեր պնդմամբ։ 2006-03-01, Սթոքհոլմ Շնորհավորում եմ գարնան առաջին օրը
-
Ինձ վերջապես բաց թողեցին վիրտուալ կուտուզկից ու ես գրելու հնարավորություն ստացա այստեղ կրկին: Շտապում եմ հայտնել, որ բանտային այս օրերին մտածում էի մեր Էթնոհոգեբանության մասին շատ ինտենսիվ ու հասկացա, որ կա մի ազգային խասյաթ, որի շուրջ հարկավ ազգային հոգեբանություն կարող ենք ձևավորել։ Դա հայերի բացարձակ մեծամասնության մեջ նստած թաղային լիազոր ՄԵՆԹ-ի կերպարն ու փսիխոտիպն է։ 2003-02-28, Սթոքհոլմ
-
KURD INTELLECTUALS OF ARMENIA RAISE VOICE OF PROTEST AGAINST PERSECUTION OF KURDS IN TURKEY - Noyan Tapan, Armenians Today, Feb. 27. 2006 There isn’t such thing as KURD INTELLECTUAL in Armenia, as there isn’t such thing like ARMENIAN INTELLECTUAL. There are some intellectuals there left, just intellectuals with no ethnic affiliations, who are scared to death of their own shadow, and much smaller group of them who are not scared, are considered as sick and are not heard. If there were intellectuals present in Armenia, they would raise their voices against the torturing of Armenians, the citizens of their own country. If there were intellectuals there left, they would raise their voices against non human conditions of all minorities in Armenia, and the smallest of them: the individual human being. 2006-02-28, Stockholm HUNAN RIGHTS-96 PARTY ACCUSES ARMENIAN PRESIDENT OF VIOLATING LAW ON MILITARY SERVICE - YEREVAN, FEBRUARY 27, NOYAN TAPAN. By appointing an official, who has not performed military service, to the post of the Presidential Staff Head, the Armenian President violated the Law on Military Service. This is said in the February 27 statement of the Human Rights-96 Party. "There is an impression that this high post does not have any role in the country's security system either, like, for example, the posts of prime minister, the majority of government members, CBA chairman, prosecutor general, deputy defense minister, Yerevan mayor and other high-ranking officials, which are held by persons who have not done military service," the statement reads. To recap, under the February 25 decree of RA President Robert Kocharian, Armen Gevorgian was appointed the Head of the Presidential Staff. Prior to it, he held the post of Assistant to the RA President. One need to be an idiot, or a coward, (more idiot then usual idiot), to continue to support the regime of those, who never have been in war, never send their kids and grand kids there, but send every body else and promote farther hate, destruction and killings. One most be an idiot to not understand that all that blood is economically beneficial for a small group of cannibals, it is their nutrition, and is deadly destructive for Armenians: I mean Armenians, both who live in the country or out side. One thing probably I may say in defense of the self appointed leadership. It is not true that they haven’t been in the army and war. They were and are in the army of KGB, and they were, are and going to be in the constant on going war against humanity. 2006-02-28, Stockholm I am a KGB agent - How may you serve all regimes? You were in friendly terms with communists and were hating “Dashnaks” (Armenian socialist party in exile) and all Armenians as well, and were not participating in 24 April demonstrations and were in friendly terms with Turk, Kurd and Azeri communists... Then you were a friend with Levon Ter-Petrosyan and hating communists and “Dashnaks” and all other Armenians as usual… Then you became a good friend with Robert, hate now Levon Ter-Petrosyan, are in good terms with “Dashnaks”, but continue hating all other Armenians, and is much more active in 24 April psychoses and escalating hate against former friends, Turks, Kurds and Azeri, more then “Dashanaks”… And yet, you are the constant and irreplaceable chief of Armenian Diaspora. How may one understand this? - That was, is and going to be my credo! I am always with my government, no matter whom: Was and still is the proud answer of the kind. I was young, naive, never could think shit about people, until I didn’t knew for sure. Now I know better. I am always with my government, no matter whom! This is the same as to say: I am a KGB agent 2006-02-28, Stockholm You write because it is therapy? - Vahe! - Yes dear! - You write because it is therapy? - Literature can be therapy probably. I don't know, I am not sure. I am not a literary critic. Them you shall ask probably. I write because I like to write. If it is curing, so much better: no matter the writer or the reader. - You write in order to find your own support group? - Sure. I write to find my reader. By reading and buying my books people may support me partly. Is it forbidden or shameful? - You are searching for something meaningful in life? - I have lot of meaningful things in life already. I am looking for knowledge, understanding, and peace. - You certainly are someone out in cyberspace who wants really to express himself. - Yes I guess, since I am a writer, have 5 books written, 2 of them published, have written hundreds of articles and translated some. - You feel obliged to show that you are angry, and there are people who really give a blast about your anger? - I am not angry. Where did you find that from? - You are trying to solve some personal problems by some misdirection? - I am trying to solve many personal problems, and the most complicated personal problem of mine is that with my nation, but I can't tell that I solve them with misdirection: I was misdirected, yes. That I can say: with hundreds of thousands other Armenians. - You are trying to attract some attention to yourself, just as some jilted woman would do? - I am trying to attract some attention to the problems I write about, not to my self and not as a woman, for the single reason: I am already attracted and was attracted by and have grown up sons and am on my way to meat grand kids already, and I am a man. - Whatever it is, please find the answer quickly. There are many competent professionals who can take your case and cure your illness. - I'll welcome any suggestion for support and with brotherly love. - No one has asked you to write, here or anywhere else, for anybody. - As a matter of fact: some did. But that is not that important. The important thing is, that I absolutely don’t give a shit about your and some one else’s opinion on my right of writing. 2006-02-28, Sollentuna
-
Hail to the Dawn, Hail to the Dawn Hail to the Rising Sun! May the Sun give plenty of Life to Our King, Vahé, Vahé... Hail to the Dawn, Hail to the Dawn Hail to the Rising Sun! May the Sun give plenty of Life to Our Queen. Vahé, Vahé... -- Ancient folkloric hymn from VAN, an old capital of Armenia
-
Provincialism in Caucasus After 12 years of independence, the process of state-building in the three southern Caucasus nations--Armenia, Georgia, and Azerbaijan--appears to have halted. Transition has become stagnant, and its contradictions fester. Recovery is coupled with dramatic decline; slow economic growth in parts of the region co-exists with poverty and despair. Conflicts between and within the states have eased, yet seem at times ready to flare up. A free press exists, but freedom of speech is frequently abused. Elections are held regularly, but are routinely rigged. Society is more ordered, but the population is depressed and bitter. Politics teems with parties, but the opposition is incapable and often incapacitated. The region's presidents and parliaments may now have a state to run, but the public distrusts the state's institutions. This "stagnant" transition is, in essence, the product of a symbiosis between the Soviet totalitarian legacy and the immaturity of the local political culture. It is a symbiosis that has weakened the state. Virtually every southern Caucasus nation has so far failed to establish a functioning modern state structure out of the legacy of the Soviet state. Instead, their politics is scarred by authoritarian tendencies, judicial institutions are ineffectual, and the elite is not held to account. The result is the massive corruption seen across the region. When the state has sought to reform the economy, its major effort--to privatize public assets--has led to widespread poverty and a drastic decline in the ability of state institutions to fulfill their obligations even to the most vulnerable groups of society--the young, the sick, and the elderly. Change labeled `reform' has brought unemployment and economic deprivation, in turn sapping the cohesion of communities and encouraging young people to turn to crime to earn their living. The value of honor, once at the heart of traditional local institutions, is increasingly being replaced with behavior dictated by the mechanisms of economic survival. In the absence of both traditional structures and the rule of law, economic privileges and physical force are what determine social relationships. As society and the economy have regressed, the political culture of the southern Caucasus too has failed to progress toward the adoption of Western standards and democratic practices. Political culture--as a sum of norms, values, and typical attitudes--to a large degree depends on historical experience, the dominant religion, the level of education, and the artistic culture of a nation. Political culture gives a tone and a structure to the overall political process and, depending on a nation's maturity, contributes to making a state stronger or weaker. While Armenia, Georgia, and Azerbaijan each have a specific history that plays an important role in the way their political cultures work today, the region has common features forged by the Communists' rule that seem unconducive to the building of independent states. History, therefore, can provide some explanation to the region's immature political culture. However, another cause of immaturity--and one of the most distinctive characteristics of the region--is provincialism. Provincialism is a specific mentality typified by localism, illiberality, narrow-mindedness, and a lack of sophistication or perspective. Provincialism is about attitudes, not geography, or origin. The traits of a provincial man are a superficial technical rationalism, admiration for rank not personal qualities, absolute self-belief, and a mentality that is utterly consumerist. Provincials tolerate any political system, seeing it as unavoidable, and pursue their personal interests through nepotism and blat. Provincials are conformists who appease and adjust themselves to their rulers. They readily shift `allegiance' to a new ruler if they see that the throne of the current leader is shaking. They take no responsibility for the advancement of society and, in their pursuit of personal gain, brim over with the spirit of the gambler. They cannot grasp nuances, and the genuinely civilized culture and attitudes they seek to imitate are beyond their grasp. The handicaps of the provincial man are handicaps that neither education nor experience can overcome. The inverse of the provincials' narrowness is "cosmopolitanism"--a worldly, open-minded attitude, modern in thinking and with a sense of the bigger picture. Anything that makes societies more cosmopolitan--be it extensive education, a broader and more sophisticated vision, or civilized political manners--enhances their maturity and, thus, enriches their political culture. Cosmopolitans take an interest in the forest, not just the trees, and their public-spiritedness and sense of responsibility promote the modernization of their societies. They understand that it is capable people, not conformists, who need to be encouraged if a successful modern state is to be built. In the southern Caucasus it is provincialism that prevails. It has degraded the top echelons of these societies, and has contributed to ensuring that the elites are incapable of bringing tranquility, consolidating democracy, and developing functioning state structures. Provincialism has weakened the region. A provincially minded executive places self-affirmation above civic concepts such as "statehood," "society," or "fatherland," and self-interest above the national interest. Instead, such an executive dismisses as "inconvenient" all those who call attention to serious issues related to the notion of statehood. These attitudes have exacerbated the public's apathy and its disgruntlement with the meager benefits brought to them in the name of independent statehood. The result has been mass emigration from the region. Since independence, the states of the southern Caucasus have lost nearly four million of their people to emigration. Most were well-educated, economically active, and reform-minded citizens. They could have made up the region's potential "middle class"--a politically vigorous, creative, and a stabilizing stratum of society. Does this imply that for the countries of the southern Caucasus the notion of state-building is alien - and that this is the cause of their provincial political culture? Certainly, for the newly independent nations in the region, statehood did not return like a season of the year. State institutions, electoral bodies, independent judiciaries, and non-governmental organizations need to be built up consistently and systematically. New political movements and institutions, especially at the local level, need to be made viable and capable of promoting the representation and participation of all social groups, especially marginalized groups such as women, ethnic minorities, the infirm, and the disabled. Above all, the elites need to be open-minded in their attitudes and tastes if they are to lead their nations towards relatively harmonious statehood. A number of factors have affected the quality and competence of the nouveaux elites in the region. An important one is the socio-economic hardship of the past decade, which created critical shortages of professional cadres. However, personnel shortages cannot serve as an excuse for the incompetence of the elites. They are ineffective primarily because of their self-doubt, a lack of confidence that is often exhibited in a fear and a lack of appreciation for the qualities of competent generalists and in an unwillingness to share authority--in practice, principally with parliaments, local governments, or judiciaries. It is an open question how, and whether, largely provincial nouveaux elites can become more open-minded. The provincial mindset is not easily changed. At the same time, a transformation of society is needed: as long as this narrow, self-centered mentality governs the elites, the region will continue to sail without a compass, stuck in the doldrums far from the benefits promised by modernization. What could perhaps generate a change is, in fact, the stagnant nature of the post-Communist transition, which has caused public dissatisfaction with the current state of affairs. There may be an increasing demand to see popular concerns reflected in the political order. Moreover, as new states, the three nations of the southern Caucasus need to become open to the world and to adapt themselves, however slowly, to global processes. The major challenge for progressively minded elements in these societies and for the international community is to foster citizens' participation in homebred, participatory reform processes, and to engage them in a political dialogue about the challenges that the region faces. There is, it seems, a tacit battle between provincialism and cosmopolitanism in the region. If a modern state is to be built and developed, provincialism cannot be allowed to win. http://www.bahnhofbredband.se/~wb642760/In...analitical.html
-
Inchu poghotsajin kin Smally jan... Ed inch nakhapasharum e´? Inch kin, inch sepakan manavand...? inch depakanutyun yndhanrapes? Smally jan..patmvatsq e, parzapes patmvatsq... Inch kap unem es? MI kerpar e, vory eits patmum e. Kartum es partadir e vor da es linem? vahe
-
Ihakre meghavor en. Ba ov e urish meghavor? Hayastani mtavorakann meghavor, vor dprots chka, vor hajeren khosel chgiten hajery, vor rabiz en, vor spjurqum dprots chka, usucich chka, vor khjannern en khorhrdaranum... amen, amen inchum emghavor e haj mtavaorakany, hen Hayastanum aprogh, vorovhetev nranq en Hayastani mtavorakannery... Ov urish petq e mtatsi es amen inchi masin? Chen mtatsum, vorovhetev Hajastanum mtavorakan chka, kam ajlevs chka. Kam tsajrahegh chlinelu hamar asenq: anhrajesh minimum qanaky chka, vor vijak pokhi. Im hamar hima shat hesht e voroshel miangamits, ov e mtavorakan, ov che, vorovhetev indz hents hima bantarkum en Hayastanum. Arden erkar barak khelqis zor talu kariq chunem, imanalu hamar mtavorakan e mardy te voch... Ete chi datapartum indz bantarkely u chi boghoqum - mtavorakan che. Prts. Hesht u hangist. Vorovhetev da mtavorakani partakanutjunn e u arajin voroshich hangamanqy - mtavorakany khosum e ardar ankakh hangamanqits... vahe im geghaci akhpernery der nor en sksum haskanal te inch em berel glkhnerin, inch vijakum en hajtnvats, u inch yntrutjan araj en stipvats kangnel..... Isk apagan, misht anorosh e....
-
Ցանցառ Ամոթից գետինը մտնելով ու մտքում ինքս իմ երեսին թքելով՝ տալիս եմ 60 եվրոն գյուղական կայարանի վարիչին։ Մենք մինչև ուղն ու ծուծը վարակված ենք կաշառքով։ Ես ինձնից շատ կաշառակերության դեմ հաչացող չեմ ճանաչում, բայց հենց նոր կաշառք տվեցի։ Հոգիս ճանկռվում է, բայց ի՞նչ անեմ, ինչքա՞ն լռվենք էս ռուսական տափաստանում: - ՈՒզում ենք Մոսկվա - Հելսինկի գնացքը կանգնացնես, 50 եվրո կտանք։ - Հո չե՞ք գժվել, էս գեղու՞մ, 200-ից պակա՞ս, - ոչ ոք չի կապնվի։ Հասկացա, որ այստեղ որևէ բանի կապնվելու հարց այլևս չի մնացել, գումարի քանակից է ամեն ինչ կախված։ - Դե նստի, ախմա՛խ, ու սպասի տես, թե մոտակա 500 տարում ով է գալու քո գեղում Մոսկվա - Հելսինկի ճեպընթաց կանգնացնելու։ 60-ով կապնվում է։ - Մտքովդ չի՞ անցնում, որ կարող ա տեռորիստ լինենք։ - Չե, ի՜նչ եք ասում։ Դուք տեռորիստի նման չեք։ Ակնհայտ սուտ է խոսում։ Մեր սփաթները, խեղճ չեչենների ամեն տեղ կպցրած «ՓՆՏՐՎՈՒՄ Է» հայտարարություններից նայող հալածված գազանի դեմքերից ոչ մի բանով չեն տարբերվում: Պարզապես խեռին չի կտրաքացնե՞նք այդ գնացքը, թե՞ չէ, ինքն իր 60 եվրոն ստացել է։ Փնչալով սահում է մոտներովս գնացքը։ Կողքս կանգնած, փայտ ճոճող, երկաթուղայինի շորերով, կարմիր թուշերով շեկլիկը ծիկրակում է հետաքրքրված։ - Ասա, ի՞նչ ես ուզում հարցնել։ Ժպտում է անուշիկ, մի քիչ ամաչկոտ։ - Ի՞նչ եք անում այստեղ, ինչու՞ եք այստեղից նստում այս գնացքը։ - Մեքենաս գողացել են այստեղ, դրա համար նստում եմ գնացք, որ գնամ տուն։ - Հելսինկիու՞մ եք ապրում։ - Սթոքհոլմում։ - Հելսինկիից նավով եք գնալու՞։ - Այո։ - Երանի՜ ձեզ։ Հանկարծ հիշեց մեքենաս երևի, լրջացավ, ամաչեց մի քիչ կարծես։ - Ցավում եմ մեքենայի համար։ Այդ պահին կանգնեց վերջնականապես գնացքն ու ես երեսս թեքելով, որ տեսնեմ որտեղից ենք նստում ասացի անկապ.- - Սրտիդ մոտ մի ընդունիր։ Օ՜ հրաշք, երկու ձեռք փաթաթվում են վզիս, ու մի անուշ պաչիկ այտիս՝ համով, թարմ, մարդկային, տաք: Շուռ եմ գալիս, թըմբլ թաթիկը թափ տալով ու հռհռալով, վազելով հեռանում է ռուս ցանցառը… -Գնանք, արա՛, էլի՞ չանդ կախ գցեցիր կնանիքի հետևից, հեսա էս պոեզն էլ կեթա… - Սպասի, դեռ բան պիտի ասի։ Հենց այդ ակնթարթին ցանցառը շուռ է գալիս ու գոռում. - Ինձ Սթոքհոլմ կհրավիրե՞ս։ - Հրավիրում եմ։ - Դե լավ, կգամ, բարի ճանապարհ։ Ու հռհռալով շարունակում է վազել։ *** Խարխափելով մթության մեջ հորանջող ուղեկցողի հետևից՝ գնում ենք վագոնով մեր կուպեն գտնելու։ Ցանցառի անուշ պաչիկը ալեկոծել է սիրտս։ - Տեր Աստված, կյանքումս ինչ լավ , մարդկային, ջերմ բան տեսել եմ, կնոջից է։ Հանկարծ նկատում եմ, որ այս միտքը միաժամանակ նշանակում է նաև, որ ինչ գանդոնություն տեսել եմ, տղամարդուց է։ Ծանր սրտով ու մի քիչ ամաչելով տեղավորվում եմ կուպեի երկրորդ հարկի իմ «նառին» ։ Մի քիչ ամաչում եմ, որովհետև ներքևի խավար անդունդից թնկթնկում է մի աղջիկ ու բողոքում է, որ բարձրանալիս իրեն տրորել եմ։ Ձայն չեմ հանում, լուռ պառկել եմ։ Աստիճանաբար մարող փնթփնթոցի ձայնը ծանոթ է կարծես։ - Ցանցա՜ռն է։ Ծիծաղս եկավ կայծակնային ցնորքիս վրա։ *** Որերորդ անգամ վերադառնում եմ, դատարկված, բարոյալքված, պղծված։ Երեք ամիս է թափառում ենք։ Սկզբում համակարգիչներով բեռնատարը քշեցինք Սթոքհոլմից Երևան։ Անցանք Ռուսաստանով, Բելոռուսով, Ուկրաինայով, Վրաստանով, ամեն տեղ մենթերի հետ կռիվ, մաքսավորների հետ հաչոց: Ամեն տեղ կաշառք են ուզում հաստավիզ մուրացկանները, ոչ մի տեղ չենք տալիս, ու հաչոց, հաչոց, հաչոց… Արա էս ինչ զզվելի է։ Ու՞ր կորեմ։ Մի տեղ չքվեմ, ուր ոչ մեկի չեմ ճանաչում, նոր կյանք սկսեմ։ Ի՞նչ ասեմ երեխաներիս։ Ո՞նց բացատրեմ, որ ինձ էլ, իրենց էլ մինչև թոշակի գնալները խրում եմ պարտքի մեջ, որ Երևանում հողմաղացների հետ կռվեմ հերիք չի, մեքենան էլ ձախորդ Փանոսի նման թողեցի Ռուսաստանում, իրերիս հետ ու տկլոր հետ եմ դառնում։ Կորեմ մի տեղ անհետ, երեխաներս միայն կշահեն դրանից։ Քնեցի: Ամբողջ գիշեր գլխումս նվում է մղձավանջը. - Դատարկ ջեբով ու՞ր ես գնում, Փանոս ջա՜ն *** Արևը խուժել է ներս։ Զարթնում եմ օրորոցի մեջ։ Անիվների ռիթմիկ ձայնից հիշում եմ, որ գնացքում եմ, ու որ գիշերն ինչ որ մեկին ներքևում քնած, տրորել եմ։ Կամաց շուռ եմ գալիս փորի վրա ու նայում ներքև ու ապշում։ Շոգից ներքև հրած, գնացքի մաշված վերմակի եզրից վերև, սկսվում է մի չքնաղ փորիկ, որի կենտրոնում խելագարացնում է Վեներայի շքեղ մի պորտ։ Մերկությունն ավարտվում է ինչ-որ տեղ, մեջքի վրա պառկած լինելու պատճառով մի քիչ տափակած ու հավասարապես տարածված շքեղ ստինքների տակ, բարակ շապիկի գծով։ Նուրբ շապիկն ավելի է մերկացնում երկու խելք հալեցնող անուշ, պիրկ պտուկները։ Նորածին Եվրոպան է։ Շապիկի վերևի գծից սկսում է փառահեղ, անթերի վիզ, նուրբ, փխրուն, սպիտակ, ճչացող մաքուր։ Ամբողջ մարմինս շնչում է չքնաղ կնոջ ուղեղն անջատող, անուշ, տաք հոտ։ Բարձն ամբողջությամբ ողողված է խելագար ոսկեծամով։ Շոգից, դեղձի նման կարմրած այտերի վերևում սկսում են պեպենները։ Փակ աչուկների տակից երևում են արագ աջ ու ձախ անող բիբերը։ Ասում են, որ այդպես լինում է երազ տեսնելուց, բայց ես մանկուց գիտեմ, որ մարդիկ կարդում են այդ ժամանակ գրքեր, որոնք արթունների համար աներևույթ են։ Աչքերն էլ աջ ու ձախ են լինում, որովհետև կարդում են։ Հասարակ բան է: Օ՜ հրա՜շք, իմ ցանցառն է, պարզապես այտերին փոսիկներ կան հիմա ու մազերը շատ երկարել են։ Կողքը, պատի տակ կծկվել է հանգիստ մրափող, 5 տարեկան, նույն ցանցառից մի հատ էլ, պստլո, էլի խելագար ոսկեծամն ամենուր շուրջը շաղ տված։ - Դաաա՜, սրա վերջը լավ չի…,-ղռղռում է Աշոտը իր ճմռթված, արևից կիսակոց, ճպռոտ աչքերով դեմքի միջից։ - Սա իմ նոր կյանքն է, Աշ։ - Դաաա՜, պիզդեց, ես գիտեի, որ դու մինչև մի հատ վերջնական ոռի պատմություն չսարքես գլխիդ, տուն չես հասնի։ Արա՜, այ տղա՜, հելի հագնվի սուս - փուս, հասնում ենք Հելսինկի, գնանք նստեք անտեր նավը, սիկտիր ըլնենք տուն։ Ոռահան եղանք էս երեք ամիսը։ - Բան չես հասկանում, Աշ։ - Արա՜, այ քյոփակ, կրիզիսը կրիշդ տարել ա, ամեն ինչ երևում ա, ի՞նչ հասկանալ։ Հայացքս իջեցնելուն պես ցանցառիս կոպերը բացեցին օվկիանոսի անհուն կապույտը, ու ես գլխակորույս սուզվեցի։ Հանկարծ վերմակն արագ բարձրացրեց մինչև վիզը՝ հասկանալով, որ իր պտուկների գերին եմ արդեն, նայեց Աշոտի գզգզված, դժգոհ դեմքին, հետ նայեց իմ ապշած երեսին: Երկար նայեց աչքերիս մեջ ու ողողեց դեմքը, նոր կտրած ձմերուկ, կարմիր ժպիտով։ Լուսամուտից դուրս արևը խամրեց։ *** - Լավ ես մտածե՞լ։ Ի՞նչ ասեմ տանը։ - Ասա Մոսկվայում կորցրինք իրար։ Գնա, Աշ ջան, մի մտածիր, բոլորս մեռնելու ենք։ Ես էլ այսպես մեռնեմ, ինչու՞ ոչ։ Գնա հանգիստ… **** Զարթնում եմ Կրեմլի ժամացույցի ղողանջող երգից։ Շիկահեր ծովը վրաս ալեկոծած, ուսիս հանգիստ մրափում է ցանցառը։ Ամբողջ կրծքով շնչում եմ մերկ ստինքների և անուշ ու տաք ծոցի ու շնչառության խառնված հոտը։ Ուզում եմ վեր կենալ։ Փորիս վրայից կամաց սահում է սպիտակ, երկար, շքեղ տոտիկը։ Կողքի սենյակում, իր փոքրիկ մահճակալի մեջ շուռ ու մուռ է գալիս փոքրիկ ցանցառը։ *** Իրերս խոհանոցում եմ հավաքում, որ ցանցառներին չարթնացնեմ։ Դռան ներքևում երևում է չքնաղ, սպիտակ, բոբիկ տոտիկը։ - Ու՞ր ես գնում։ - Տուն։ - Ես գիտեի, որ փախչելու ես։ Սա արդեն քո տունը չի՞։ - Եթե մնամ, կարճ ժամանակ հետո դու ես փախչելու։ - աբու՞մ էիր ինձ ամբողջ ժամանակ։ - Ոչ մի ակնթա՜րթ, ոչ մի ակնթարթ չեմ խաբել։ Հիմա էլ գնում եմ, որ գոնե մեկին կյանքումս խաբած չլինեմ։ Կես ժամ էլ ավել մնամ, կնշանակի, որ արդեն քեզ էլ եմ խաբում։ Կարծում եմ կգա մի օր, որ դու էլ կուրախանաս նրանից, որ մեկը եղել է, որ չի խաբել։ - Ինչու՞ չես հավատում։ Ախր նոր կյանք էիր ուզում սկսել։ Ես հավատացի։ - Ես ել հավատացի ու սկսել էի նոր կյանքս։ Ավարտվեց։ Միշտ այսպես է լինում։ Նոր սկսած կյանքը միշտ 3 օր է տևում։ *** Մի ժամ է մնացել հասնեմ Սթոքհոլմ ու ափսոսում եմ, որ ստիպված դուրս պետք է գամ նավի եռման դուշից, որտեղ մի ժամ է տժժում եմ։ Երեք ամիս անհամբեր սպասել եմ էս եռման, 1000 մետրից գահավիժող ջրվեժին։ *** Բանալիս դավադրաբար սահեցնում եմ կողպեքի մեջ, անաղմուկ սահում եմ ներս ու շնչում իմ գերդաստանի առավոտյան խաղաղ շունչը։ Ձագերս մրափում են անուշ, ամեն մեկն իր սենյակում։ Հերթով գգվում եմ երեքին էլ ու համբուրում քրտնաթոր պայծառ դեմքերը։ *** Մտնում եմ ննջարան ու շունչս կտրվում է հմայքից։ Շոգից ներքև հրած վերմակի եզրից վերև սկսում է չքնաղ մի փորիկ, Վեներայի խելքամաղ անող պորտիկով… *** Սահում եմ զգույշ անկողին, ու չքնաղն անմիջապես առնում է ինձ գիրկն ու համբուրում երեսս։ որը շնչում եմ անուշ շունչը։ - Բարի գալուստ, քաղցր ջան։ - Բարև սիրելիս։ - Էլի փողոցներն էիր ընկե՞լ։ Ինչու՞ է Աշոտն ավելի շուտ եկել։ Սիրահարվել էիր էլի՞… Կիսաքուն, աչքերը փակ, ու բարի, ներող ժպիտով շոյում է գլուխս։ Ուզեցի զռռալով ամեն ինչ պատմել։ Վերջին ակնթարթին կանգնեցրի ինձ, մտածելով, որ մայրիկս չէ ախր։ Համբուրում եմ դեմքն ամուր, կարոտած շնչելով վարսերի հարազատ, անուշ բույրը։ - Ի՜նչ ես խոսում, ցնդեցի՞ր էլի, այ… Ցանցառ 1997, Վալհալլա http://www.bahnhofbredband.se/~wb642759/AnkB/index.html#5