Jump to content

Vahe Avetian

Forumjan
  • Posts

    865
  • Joined

  • Last visited

Everything posted by Vahe Avetian

  1. Vorpeszi ashkharhi tarber erkrnerum aprogh Hayastanic heracats u qaghaqakan apastan khndrats hajery kardan, ev imanan, vor ka meky, vor irents hamarum e qreakan hantsagorts u stakhos srika, vor ete pativ cankanan pahanjel, imanan umits. Naev imanan, vor ireri popkhutyan depqum, bolry kentarkven qreakan pataskhanatvutjan... Es anhamber spasum em ajd orvan u indznits kakhvats amen inch anum em, vor hanravorin chap shut ga. vahe
  2. Շառլ Ազնավուր, սուլթան Համիդ, կամ ոչինչ Ընդհանուրի ու անհատի սահմանները սղված են Հայաստանում, չկան էլ այդպիսիք։ Հայաստանում սահմանները մարդկանց միջև պայմանավորված են ոչ թե հասարակական բարոյականությունից և հիմնարար իրավունքներից բխող օրենքներով, այլ զոռբայության անհատական դրսևորումով, այս, կամ այն կոնկրետ մարդկային հարաբերությունում, և դրանով է պայմանավորված նաև անձի բացակայությունը երկրում, որովհետև համարյա չես հանդիպի հաստատուն հոգեբանությամբ մեկը, հասուն անձ, որը սկզբունքային համակարգ ունի արդեն ձևավորված, ըստ որի հարաբերվում է մարդկանց հետ ու ճանաչվում իր հատուկ բնավորությամբ, որն այլ ինչ է քան սկզբունքների յուրօրինակ հավաքը։ Նույն մարդուն կտեսնես «առյուծ կտրած ասլան տղա» որևէ խեղճի հետ խոսելիս, իսկ հաջորդ քայլին «կուռկուռի ձագ» է մի թիզուկեսանոց թաղային ավտարիտետի առաջ։ Բարոյական արժեքների բացարձակ սղվածությունն ու հասարակական նորմի բացակայությունը հետևանք են նրա, որ Հայաստանը անկախ հռչակվելով հանդերձ պետություն դեռ չդառավ, իսկ հայերն ազգ։ Մեր երկիրն այսօր դիվանագիտորեն անկախ տարածք է սղված բարոյականությամբ և բոլորովին հասարուկություն չդառած անհատներով բնակեցված, որոնց հիմնական նպատակն է օրը սկսելուն պես հայթայթել նյութ, սեփական սպառման համար, և դա այնքան է կարևորված չքավորության ու արժեքային համակարգի բացակայության պայմաններում, որ անգամ ռազմավարական շահերը կարող են արհամարվել, միայն որևէ կոնկրետ սուբեկտ, հենց այսօր, այս պահին իրեն երջանիկ զգա, և ամենակարևորը մինչև կյանքի վերջ։ Այս տեսակը մարդ արարածի անմահ ապրելու մտքի կայծ անգամ չունի մոխրագույն մասայի ծալքերում։ Մահաթմա Գանդին այս առիթով ասել է. - կան ժողովուրդներ, որոնց աստված կարող է երևալ միայն մի կտոր հացի տեսքով։ Այն, որ առաջին քրիստոնեա, նոյից մինչ օրս սեփական պատմությունը հաշվող, դարի առաջին ցեղասպանությունը վերապրածժողովուրդը կհայտնվեր այդ ժողովորւդների ցուցակում, ճակատագրի հեգնանք է և ապտակ, իմ ազգային անսահման սնապարծությանը: Ես անշուշտ կարող էի շատերի նման շարունակել ինքնաբավարարվել օրգազմիկ ճիչ ու հարայ հրոց սարքելով. - Ազնավուրը հայ ա՜, Արոնյանը հայ ա՜, Նալբանդյանը հայ ա՜… և այդպես էլ անում էի, խոստովանում եմ, բայց նկատեցի, որ սեփական վիճակիս մեջ ոչինչ չի փոխվում դրանից, և ոչինչ չի փոխվում նաև հայրենակիցներիս վիճակներում։ Քիչ ավելի ուշ հասկացա, որ բավար չէ Ազնավուրի, Արոնյանի և անգամ սեփական հայ լինելը, որովհետև սուլթան Համիդն էլ ա հայ, Ստալինն էլ, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ, Ռոբերթ Քոչարյանն էլ, ու անգամ եթե ազնավուրներին բազմապատկենք հարյուրով ու բոլոր նրանք «հետևներից բոմբ գցեն», սուլթան համիդ եղել է, կա ու լինելու է զուգահեռաբար, ու քանի դեռ չենք առաջացրել հասարակական բարոյականություն, հիմնարար իրավունքից բխող օրենք,կամ ազնավուր պետք է լինենք, կամ սուլթան համիդ, կամ բնավորությունից զուրկ, հանգամանքով միայն ղեկավարվող անդեմ մի արարած, ընդհանուրի ու անհատի միջև սղված սահմաններով մի անորոշություն. այն, ինչ որ ենք։ 2005-12-29, Սթոքհոլմ
  3. Տո տխմար, հլը մի հատ դու պատրաստ Այսօր սուզված «ընդդիմադիր» նավի բեկորները այստեղ այնտեղ ակնարկում են, որ հայ ժողովուրդը հեղափոխության պատրաստ չէ: Էս մարդիկ կարծում են, որ պատրաստ է միայն նա, ում ասում ես «եղիր պատրա՜ստ», պատասխանում է «միշտ պատրա՜ստ»։ Ուրիշ բան չեն տեսել, չգիտեն, իսկ նրանց ոչ ոք դեռ չի ասել. - Տո տխմար, հլը մի հատ դու պատրաստ։ 2005-12-28, Սթոքհոլմ
  4. Գնա մեռի, արի սիրեմ Ո՞վ է Ձեզ Սթոքհոլմում բանտ նստացնում եղբայր: Որ նստացնեն` դրանց ազիզը կթաղեմ... Խոստանում եմ: ----- Ձեր մի նախադասության մեջ, ինչպիսի անջրպետ է արտահայտվում հայերի մեջ։ Ես սա համարում եմ հասարակական աղետ, էս բնագավառում աշխատող բավականին լուրջ մասնագետների եմ լսել, արժանի յուրաքաքչյուրիս ուշադրությանը։ 1. Ինչու՞ եք ինձ իմ կամքից անկախ նստացնում Սթոքհոլմում, երբ ես տարիներ շարունակ փորձում եմ գալ տուն։ 2. Ինչու՞ ուշադրություն չեք դարձնում իմ թալանվելու փաստի վրա։ 3. Ինչպե՞ս է, որ գրողների վերաբերյալ պատմական հարուստ հիշողություն ունենալուց հետո, նրանց ձերբակալման, լռեցման, ոչնչացման մասին, մեր բոլոր սերունդներում նման փորձ ունեցող ժողովուրդը դեռ չի սովորել որ առանց հրամանի ու առանց կանչի մի մարդու նման պետք է ոտքի կանգնի, մեքենաներ շուռ տա, ոստիկաններ տփի, էլ չեմ ասում կազմակեպված նամակագրություն հղելու մասին միջազգային ատյաններ, երբ գրող են ձերբակալում քաղաքական հայացքների համար, ասել կուզե ազատ խոսքի։ Դուք հավանաբար անձնականացնում, վահեացնում եք հարցը, իսկ ես նայում եմ դրան որպես սկզբունք, որովհետև խոսքի ազատությունը հիմքն է, սկիզբն է ժողովրդավարության, իսկ մենք կարծես բոլորս դրան ենք լծված արտաքնապես։ Խոսքի ազատությանն է ուղղված միշտ առաջին հարվածը՝ ասել կուզե գրողին։ Սա աքսեոմ է։ Մեր պատմությունը ցույց է տվել, թե ինչ է պատահում ժողովուրդներին, որոնք չեն պաշտպանում իրենց գրողներին ու այլախոհությունը։ Չեմ , կռում հասկացեք։ Ձեր ուշադրությունն եմ հրավիրում, ուզում եմ մտածեք դրա մասին, ի տարբերություն նախկին ժամանակների, հավանաբար ինտերնետի շնորհիվ, կարողանում եմ քայլ առ քայլ զգուշացնել ամեն օր, թե ինչպես է սեղմվում օղակը շուրջս։ Կարո՞ղ եք ասել, ի՞նչ կարող եմ անել ավելին քան այսքանը, որ թույլ տաք միտք, որ ոչ թե պարանոյա ունեմ, այլ հիմնավորված անհանգստություն, և սրտանց ուզում եմ, որ ընկալեք ասածս, կիսեք անհանգստությունս, և լուծումներ որոնեք հավաքական մտքով, ինչպես վայել է ազգին։ Եթե ոչ, ինչու՞ եք վրդովվում, որ մեզ ցեղախումբ եմ անվանում, փոխանակ համաձայնելուն։ Ինչու՞ եք ուզում սպասել, որ բանտարկեն, նոր տաղեք ազիզները։ Չե՞ք կարող թաղել ազիզները սկզբում, որ բանտ չնստեմ։ Միթե՞ իսկապես հաջողվել է չեկիստներին, դարձնել բոլոր հայերին արդեն սադոմազոխիստ, որոնք սիրել կարող են, մեռնելուց ներին միայն։ Գնա մեռի, արի սիրեմ հայկական սադոմազոխիստագույնս ասացվածք
  5. Միթե՞ լավ չէ ախմախ լինելը Սկսեցի գրել հայտնելով որ գրող չեմ քաղաքական գործիչ եմ, սովորական մի տխմար, անգամ ավելի վատը նրանցից, որ այսօր իշխում են Հայքը, որովհետև սկի իշխել էլ չեմ կարողանում ու բազում տուֆտա բան, ու նաև որ ցանկություն ունեմ վերադառնալ հայրենիք, վերակառուցել բունս։ Ստեղծագործություններս ընդունվեցին խանդավառությամբ, իսկ երբ վերադարձա տուն, հայտնվեցի բազում սիրելի գրկի մեջ։ Աստղ էի մի ակնթարթ, բայց ես նման պահեր շատ եմ ապրել կյանքումս և ի սկզբանե գիտեմ որքան կարճ է տևում աստղային սերը, ու հասկացա որ այն վերջացավ, երբ լսեցի առաջին անգամ. - Օստապ Իբրահիմիչ, իսկ ե՞րբ ենք բաժանելու մեր փողերը։ - Ի՞նչ եք խոսում Շուրա Բալագանով և Միխաիլ Սամուիլովիչ Պանիկովսկի և Կազլևիչ, իմ սիրել լեյտենանտ Շմիդտ, սիրելի հայրիկի կրտսեր որդիներ և իմ հարազատ եղբայրներ. ե՞րբ եմ խոստացել ես ձեզ, որ դրամ եմ ունենալու երբևէ ձեր հետ կիսելու։ - Բայց Օստապ Իբրահիմիչ, չէ՞ որ հեղափոխությունն իրականում առանց դրամի չի լինում, դու էլ կարծես անընդհատ կոչ ես անում հեղափոխության, ու մենք էլ հիմար չենք ու ջոկում ենք, որ դու ԵՄ-ի շպիոնն ես, որին մենք անհամբեր սպասում ենք հանուն ժողովրդավարության ու մարդու իրավունքի, և ոչ մի դեպքում հանուն անձնական շահի, այնպես որ ինքդ հասկանում ես, որ ամեն ինչ հասկացել ենք, մի կատակիր մեր հետ, մենք հերոսացել ենք դժվար տարիներին Երևանում պարապ-սարապ զվռնելով, և համայն հայությանը այդով լավություն ենք արել ու տոկոսով պետք է ստանանք այդ պատճառով, այնպես որ մի հապաղեք այլևս Օստապ Իբրահիմիչ, հայտնեք մեզ վերջապես. - ե՞րբ ենք բաժանելու մեր փողերը: Բայց ախր մեռա գրելով, որ շպիոնը իշխում է մեզ, կայսերական մեդալներ է ստանում ու շքանշաններ, անունը KGB է, որ ես շարքային մի ախմախ եմ, ինքս մեծ հաճույքով կմասնակցեմ դրամի բաժանման, եթե որևէ մեկը բարիացակամ գտվի և առանց շահախնդրության առաջարկի կիսել դժվարությունը, ու դժվար թե որևէ մեկի մի քոռ կոպեկ տամ անգամ այդ դեպքում, որովհետև սեփական ծրագրերիս համար ունեմ անհապաղ 15 միլիարդ եվրոի կարիք։ Ես առաջիկա մեկ տարում այդ գումարը հազիվ, ծերը ծերին առաջացնեմ, որտեղից՞, և ամենակարևորը ինչու՞ բաժանեմ ձեր հետ։ - Արա էս իսկականից ախմախ ա, ու ոչ մի շպիոն էլ չի Կազլևիչ։ - Հա էլի, հաստատ, ի՞նչ կասես դու, Միխաիլ Սամուիլիչ։ - Տո սա ոչ միայն ախմախ է, սա ավազակ է, սա գցող է, սա բռնաբարող մանկապիղծ արվամոլ է, սա թմրադեղ տարածող է… Ինչ որ է. Այն որ երկիրը վերգրավել է KGB-ն, նորությթուն չէ, դա պատահել է 91-92 թվականներին։ Նորություն չէ, որ ախմախ եմ, այդ մասին գրել եմ 4 գիրք, մեկն անգամ անգլերեն։ Նորություն է այն, ոե գիտեմ այսօր բոլոր նրանց, որոնք անհամբեր «հաշվում» են շպիոնին ԵՄ-ից, ԱՄՆ-ից, թեկուզ Էմիրաթներից, Իրանից ու Թուրքիայից անգամ, որպեսզի գրանտի համար բոլորից առաջ հասցնեն պառկել տակը ու պարկեցնել երկրին ամբողջ որպես հետևանք, կարծես նեկայիս պառկած լինելը բավարար չէ։ Փողը բոլորին հերիք չէ, կամ ավելին են ուզում։ Հայե՜ր, միթե՞ լավ չէ ախմախ լինելը 2005-01-04, Սթոքհոմ
  6. Ու ես կայֆից տժում եմ Լսեք, եթե որևէ մեկի մտքով անցնում է մի ակնթարթ անգամ, որ ես տառապում եմ, կամ տառապել եմ երբևէ, բացի մեկ անգամ կյանքումս մի կես ժամից, երբ Ամստերդամից մի քսան կիլոմետր հեռու վերջացավ բենզինս, չարաչար սխալվում եք, բոլորովին մի անհանգստացեք և չանեք երբևէ ինձ սիրելուց խառակիրի։ Առանձին գրքի թեմա է այդ պատմությունը, և ես այն գրելու եմ, որպեսզի սերունդներն այսուհետև հանգիստ վերաբերվեն պրոբլեմներին, որովհետև յուրաքանչյուր տառապանքին, հետևում է հավասար երջանկությունը։ Իմ համար դա ապացուցվեց այն տարի Ամստերդամում, իսկ դուք կհասկանաք, երբ գրեմ այդ գիրքը, դուք էլ կարդաք։ Մեղադրանքի, լուտանքի, բանսարկության, բանտարկման սպառնալիքի այս հորձանուտը, որ վկայում եք բոլոր նրանքդ, որ այստեղ եք, ինձ հասնում է մի վիճակի կենդանության օրոք, ւր ինձ պարբերաբար հյուր են գալիս Մաշտոցը, Նարեկացին, Խորենացին, Լաստիվերցին, Րաֆֆին, Թոթովենցը, Օտյանը, Օշականը, Չարենցը, Բակունցը, Զոհրապը, Մեծարենցը, Դուրյանը, Տերյանը, Թումանյանը, Սևակը, Շիրազը, Սահյանը, Չիլոն, բոլոր-բոլոր հայրերս, ծխում են հետս խաղաղության ծխամորճն ու ասում, - Կեցցես փոքրիկ, դու մեզնից առաջ անցար։ - Հաստա՞տ։ Ուրեմն ես հիմա ամենակռուտո՞յն եմ։ - Իհարկե փոքրիկ, ամենակռուտոյն ես։ Այնքան ժամանակ, մինչև գա հաջորդ փոքրիկը ու դու նրան մեծարես որպես կրուտոյ։ Դա մեծամտանալու, հպարտանալու բան չէ։ Պատմական զարգացման նորմալ ընթացքն է։ Եթե ամեն սերունդ ավելի կրուտոյ չէ, կնշանակի դեգրադացվում ենք, իսկ կառավարական և հասարակական բոլոր ռուպորները ճվում են համայն աշխարհով, որ բուռն զարգանում ենք, ուրեմն կրուտոյն ես ամենա, որովհետև վեջինն ես առայժմ, և մեր Վահան ախպերը, Տերյան կայֆարիկ, մելամաղձոտ չեր խոսում այդ վերջինը լինելու ֆենոմենի մասին։ Չես հավատում, իրեն հարցրու։ - Հա՞ Վահան, ճիշտ է ասում քերթողահարը. հարցնում եմ մեկնելով նրան ծխամորճը: - Հը՞, վայ կներես Վահե ջան, չէի լսում, զահլես տարել է էդ քյոփակը ճիշտն ասած, բայց դե քերթողահայրն է, ճիշտ կասի էլի։ - Պա՞րզ է. հարցնում է քերթողահայրը ժպտալով ու աչքով է տալիս։ - Պարզից էլ պարզ: Իսկ եթե քո համար պարզ չէ, սիրելի ընթերցող, համակերպվիր դեգրադացիայիդ հետ ու ողբա՜, ողբա՜, ողբա՜ ցեղասպանված հայ ու շարունակիր մատաղ անել սեփական ցավերդ մեղմելու սին պատրանքի համար գրողներիդ: Անգամ դեգրադացիայովդ ես նպաստում իմ զարգացմանը, սերնդե սերունդ Ու ես կայֆից տժում եմ։ 2006-01-04, Սթոքհոլմ
  7. giteq...aystex dzer dzerbakalman hamar voch choq dzayn chi bardzracni.... ------------ Duq kbardzracneq? Mardik vor kardum en hima u masnakcum qnnarkmany kbardzracnen? Kartsum eq djvar ban e grel inch vor tegh u miqanihogov storagrel, vor datapartum eq groghi dzerbakalumy... Ete sa el cheq karogh anel..vonts eq turqeri het harcer lutselu, tseghaspanutyan harc lutselu? Amot chi yndhanrapes khoseln ajd temanerits. Ete angam vakhenum enq sepakan groghin pashtpanogh mi pahanj hraparakel... Krknum em, ushadir kardaceq, haskaceq inch em asum... Dzez e da petq, voch indz. Indz harkavor e inchpes mi sharqajin qaghaqatsi, bajts es sharqajin qaghaqacin arden grel 4 girq nakhoroq imanalov inch e katarvelu.... Hamareq da sadranq... Hamareq vor azatum em dzez yndhanrapes azgajin harcerov zbaghvelu glkhacavanqits... Togheq, togheq, mi hokhortaceq... Dzer hookhortocy lselov shat shatery irents ancav glukhnery drecin aknkalelov vor eghbairner unen u erbeve chtesan ajd eghbairnerin neghutyan mej.... Mi barkaceq khndrum em asatsis vra... Mtatseq... vahe
  8. Karogh eq indz Vahe anvanel parzapes. Soc. khndiry chi vor qshum e mardkants erkrits, kam asenq voch bolorin. Anardarutyunn e halatsum. Sepakan erekhanerin storacvats chtesnelu ceghajin khist pahanjn e qshum amrdun tnits... Ete ardaratsi lineiq mimjanc nkatmamab, chka djvarutyun, vor chancni mardy.... Menq haghtel enq paterazm, vortegh minimum shans uneinq, bajts haghtecinq, vorovhetev sirum einq irar u cheniq spanum. Eli neghn einq, eli mrsum einq... baits cheinq heranum u angam haghtecinq... Heratsanq erb sksec mardakerutyuny, ev mardakernery harazat eghbairnern ein... Da e, vor tanel chi linum...vstahecnum em dzez... Ev ches el karoghanum spanel eghbord... Sa e patjary vahe
  9. - giteq...aystex dzer dzerbakalman hamar voch choq dzayn chi bardzracni.... ----------- 3.3.3. Վահե ես հասկանում եմ, որ դուք անձնական վիրավորանք ասեմ թե չգիտեմ վերաբերմունք հայ քաղաքական գործիչների նկատմամբ .....բայց դա ձեզ իրավունք չի տալիս սեփական դժբախտությունից ելնելով Հայ ազգի նկտամամբ նման արտահայտություններ անեք : Խնդրում եմ այսուհետև խուսափեք նման արտահայտություններից Ստանում եք բանավոր նախազգուշացում ( մյուս անգամ այսքան բարի չեմ լինի ) ՀԱՐԳԱՆՔՆԵՐՈՎ``Arm_Lionne ----------- axr nuyniks mardik chgiten sepakan iravunqnery.. vortexic imanan... amen qaylapoxi handipox .... iravabneric,te...... ----------- Groghnerits. Arajin hertin groghnerits. Hatkapes nrancits, um ishkhanutyunnery halatsum en. Es mi gorghy konkret, es, avartel e Demokratiaji akademian Shvediajum, mardu iravunqi u joghovrdavarutyan fakultetum. Cheq uzuzm indznits imanal, imatseq Ara Baliozianits. Na avartel e hamalsaran Italiajum, qaghaqagitutjan varpet e u 30 its avel grqi heghinak. Hajastanum nra anunn angam chgiten. ------------ - iaravunq ka ardyoq.... ------------ Ajo, iharke ka. "UJn e tsnum iravunq" - mer hajrn asel e sa arden. Mite tsanot cheq? ------------ mi ban bayc.. karcum em duq hamadayn klineiq aprel hayastanum,voch ayn kargavichakov inch him a eq...ayl hasarak mi gyuxacu nman tekuz ev,,ir sepakan ashxarhum... ------------ Hents ajd npatakov paterazmits heto gnetsi Artanishum tuns, vor anckacnem kjanqis mnacjal masn ajntegh. Arajin masnagitutjamb anasnabuij em, sirum em gjughy, gjughatsun, sary, dzory, tsary.... Iharke kaprem. Avelin, da e erazanqs... Manavand hima, erb skseci grelov zbaghvel.... Status... Amenabardzr statusy mardn e... Bolorin chi, vor hajoghvum e hasnel ajd statusin... vornaq yndameny darnum en yndameny hetaqnnogh lragorgh, azat khosqi kazmakerputjan nakhagah, ynddimadir qaxaqakan gortsich u iravapashtpan yndameny... vahe vahe
  10. Inchpes karogh e mjus kesy aprel normal, heracvatsneri tnerum u nrantsits talanvats mijotsnerov. Kaseq miajn poqramasnutyunn e talanel nrant u qshel erkrits durs? Ajo, harkav, bajc mnacatsy hamadzajnel en lrelov, u ajn pasty vor der voch mi lragrogh. qaghaqakan gortsich, iravapashtpan chi bardzradzajnel im dzerbakalvelu pasty, dra pacujcn e... Hamadzajn eq uremn vor indz bantarken, ete veradarnam, kam chveradarnam bolorovin. Khostovanum em, vor es ktarapem inchpes sharqajin akhpar, bajc amen depqum aprum en mardik u voch ajnqan vat. Qaghaqaci em Shvediajum, unem kjanqi hamar aveli lav pajmanner, qan Hayots "patgamavornerits" u "nakhararnerits" shatery, 2002 in masnakcel em tagavorutyan khorhrdaranakan yntrutjunnerin, ete hrajarvem Hayastan galuts, norits karajadrvem... Mi khosqov mi kerp kaprem, kartsum em hajeri metsamasnutjunits lav... Dzez e petq bardzradzajnel im dzerbakalvelu pasty, vor chlineq azg, vori groghin, kam yndhanrapes qaghaqatsun, erb uzen kjnjen... Mi shtapeq pataskhanel khndrum em. Mtatseq. Angam ete mnacats kesi (irakanum 1/5 - 1/6 masy hajeri) hamar mardavari kjanq eq uzum, petq e skseq nranits, vor vorpes azg tujl cheq talis mek hogu angam iravunqy votnaharel... Ajsor vornum enq amboghj ashkharhov vor khachqarern en jardum turqery.... Voch, turqery chen jardum. Turqery parzapes mijots en. Khachqarern en heranum nrantsits, ovqer tujl en talis ajd qareri tak hangchoghneri torneri u tsorneri halatsumy... vahe
  11. When I first heard that I am accused in crime as soon my first book "Independence Army" was published and I am wanted by Armenian police, I was very much happy, since the best compliment a writer can ever get, is such reaction of a government. Wow thought me: - I was not expecting even that the book will be read by my neighbors and former girlfriends, but suddenly the both governments (former and present) became very much interested in literature, and the consequence is that I am a wanted man or in other way vey much closer to Nobel Prize lottery winning than before. I was an idiot as usually, because since the current day, no single compatriot of mine, has written a single line about the fact. I don't dare to mention the phrase "in defence". They prefer instead to defend the rights of the Turkish writer Orhan Pamuk, with all right, my respect to him, and are very much eager to implement democracy in... ... Turkey. Armenia doesn’t need democracy one may think. I was an idiot as I wrote before, even more then that, triple so, but I am looking at the blue sky as always before and smoking my pipe of peace as usual and am very much happy as an idiot for the fact that my people are idiots too, and it is not my fault that I am an idiot, because idiot people give birth to idiots. Do you think I need to care about being an idiot? vahe 2006-02-13, Stockholm
  12. Ես չեմ հավատում քաղաքական գործիչներին Ես չեմ հավատում քաղաքական գործիչներին, հետաքննող լրագրողներին ու իրավապաշտպաններին, որոնք խոսում են տնանկներից, բայց ամեն մեկը մեկ-երկու, կամ ավել տուն ունի, տարօրինակ մի երևույթ, բազում տնանկ քաղաքացով լեցուն մի երկրում, ու աշխատավարձ ու գրանտ են ստանում տնանկներին պաշտպանելու համար, որը նշանակում է, որ եթե հանկարծ տնավորվեն տնանկները, դադարելու են նրանց գրանտներն ու աշխատավարձները, «բիզնեսը» կարճ ասած։ Միթե՞ կարող են համոզել վերոհիշյալները, որ անշահախնդիր են։ Սա հասկանալուց հետո հրաժարվեցի գրանտներից, աշխատավարձներից ու տներից ու միայն հիմա եմ համարում ինձ լիիրավ ներկայացուցիչ տնանկենրի, և հայտնում եմ անխտիր բոլոր, բոլոր լրագրողներին, իրավապաշտպաններին ու քաղաքական գործիչներին. ո՞վ եք դուք, ողորմելի գող, ավազակ, վարձով ու գրանտով մարդակեր աշխատողներ, որ լուծեք իմ պրոբլեմները, նախորոք մերժելով ու հերքելով միտքն այն մասին, որ իմ միակ պրոբլեմը ինքնանշանակ պաշտպան, հետաքննող լրագրող, իրավապաշտպան ու ընդդիմադիր քաղաքական գործիչն է՝ «աշխատավարձով»։
  13. When a culture fills itself "attacked" and "endangered" by an other culture, it may reorganize itself, invest more in education, and "attack back" with own culture, absolutely peacefully: through arts and happiness for all. A culture can't endanger other culture. Cultures can only enrich mutually each other. What culture is really dangerous for, are: Corruption, crime and all possible dirt with their eternal sources: arrogance, envy and greed, and this ”demons” are never ethnical. vahe
  14. Ի տարբերություն շատերի, որոնք չեն ներում թուրքերին, ես պատերազմ գնացի առաջինների հետ։ Ինչպե՞ս է արտահայտվելու շատերի չներելը, չգիտեմ, նրանց՝ որոնք հայտարարում են, որ չեն ներելու, կամ մոռանալու իրենց ընտանիքը անդամահատողին: Ակնհայտ է, որ նկատի չունեն անմիջական ընտանիքը, այլ ազգն են դիտում ընտանիք որպես, որովհետև հարյուր տարի առաջ զոհվածները անմիջական անդամ չեն այսօր որևէ ընտանիքի։ Ես ազգային մոտեցումը միշտ ողջունել եմ, անմիջական պապ եմ համարել բոլորիս անգամ Նոյին։ Այս տրամաբանությունից ելնելով, կհարցնեմ սիրելիներիս. Արրդյո՞ք մեր ընտանիքի անդամնետը չեն Բյուզանդի փողոցից քշվածները, ծեծված ու արդարություն չգտածները, անմեղ բանտարկվածները, թալանվածները, երկրից քշվածները, սպանվածներն ու խեղվածները։ Արդյո՞ք ներում եք նրանց անդամահատողներին ու մի տող բան եք գրել, կամ մի բառ ասել ի պաշտպանություն։ Ես հայ գրող եմ, չորս գրքի հեղինակ, որի տունը, միջոցները թալանված են Հայաստանում, ոստիկանությունը փնտրում է ու վրաս բարդել են քրեական մեղադրանքներ, չնայած նրան, որ երկրից քշված եմ արդեն 13 տարի։ Արդյո՞ք ատում եք իմ հալածողներին ու մի բառ եք արտասանել ի պաշտպանություն։ Արդյոք կարելի է հավատալ մի ժողովրդի մեծամիտ հորջորջանքին, որ լուռ հանդուրժում է իր ժողովրդի հալածումն ու գրողի բանտարկումը այսօր, բայց հայտարարում է, որ չի ներելու ու չի մոռանալու, հետևաբար վրեժխնդիր է լինելու անհայտ ուրվականների ու գլուխները ջարդած գրողների համար։ Քանի չեմ տեսել այսօրվա խնդիրը լուծող ժողովուրդ, երբևէ չեմ հավատա, որ կլուծվեն նախկին խնդիրները, ավելին՝ չեմ հավատում այլևս ձեր չմոռանալուն ու «չներելուն», որովհետև մոռանում եք ձեր աչքի առաջ խեղվող ձեր ընտանիքի անդամին, այնպես ինճպես ինձ եք մոռացել ու մոռանալու տողերս կարդալուց հետո անմիջապես: Վահե
  15. Ի տարբերություն շատերի, որոնք չեն ներում, ես պատերազմ գնացի առաջինների հետ։ Ինչպե՞ս է արտահայտվելու շատերի չներելը, չգիտեմ, ձեզ անձամբ չեմ դիմում, չգիտեմ ինչ եք արել, ինչով եք զբաղվել, այլ ընդհանրապես հայերին, որոնք հայտարարում են, որ չեն ներելու , կամ մոռանալու իրենց ընտանիքը անդամահատողին: Ակնհայտ է, որ նկատի չունեն անմիջական ընտանիքը, այլ ազգն են դիտում ընտանիք որպես, որովհետև հարյուր տարի առաջ զոհվածները անմիջական անդամ չեն այսօր որևէ ընտանիքի։ Ես ազգային մոտեցումը միշտ ողջունել եմ, անմիջական պապ եմ համարել բոլորիս անգամ Նոյին։ Այս տրամաբանությունից ելնելով, կհարցնեմ սիրելիներիս. Արրդյո՞ք մեր ընտանիքի անդամնետը չեն Բյուզանդի փողոցից քշվածները, ծեծված ու արդարություն չգտածները, անմեղ բանտարկվածները, թալանվածները, երկրից քշվածները, սպանվածներն ու խեղվածները։ Արդյո՞ք ներում եք նրանց անդամահատողներին ու մի տող բան եք գրել, կամ մի բառ ասել ի պաշտպանություն։ Ես հայ գրող եմ, չորս գրքի հեղինակ, որի տունը, միջոցները թալանված են Հայաստանում, ոստիկանությունը փնտրում է ու վրաս բարդել են քրեական մեղադրանքներ, չնայած նրան, որ երկրից քշված եմ արդեն 13 տարի։ Արդյո՞ք ատում եք իմ հալածողներին ու մի բառ եք արտասանել ի պաշտպանություն։ Արդյոք կարելի է հավատալ մի ժողովրդի մեծամիտ հորջորջանքին, որ լուռ հանդուրժում է իր ժողովրդի հալածումն ու գրողի բանտարկումը այսօր, բայց հայտարարում է, որ չի ներելու ու չի մոռանալու, հետևաբար վրեժխնդիր է լինելու անհայտ ուրվականների ու գլուխները ջարդած գրողների համար։ Քանի չեմ տեսել այսօրվա խնդիրը լուծող ժողովուրդ, երբևէ չեմ հավատա, որ կլուծվեն նախկին խնդիրները, ավելին՝ չեմ հավատում այլևս ձեր չմոռանալուն ու «չներելուն», որովհետև մոռանում եք ձեր աչքի առաջ խեղվող ձեր ընտանիքի անդամին, այնպես ինճպես ինձ եք մոռացել ու մոռանալու տողերս կարդալուց հետո: Վահե
  16. Mite aveli AKN !!! ARU !!! kareli e artahajtel ?
  17. ԷԹՆՈ [attachmentid=22471] ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
  18. ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ [attachmentid=22470]
  19. էթնոհոգեբանություն [attachmentid=22469]
  20. ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ [attachmentid=22467]
  21. ԷԹՆՈՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ [attachmentid=22464]
×
×
  • Create New...