-
Posts
865 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by Vahe Avetian
-
Each person, who considers him or her self as citizen should have been here as soon he or she got the information about the campaign launched against “A1+” news agency, and of course first of all those who consider them selves as being political or public figures and of course journalists, - director of «A1+» Mesrop Movsesyan said. I do condemn all repression against “A1+” news agency. I apologize for my not being there now, as any journalist, writer, politician or public servant: one who declare him or her self an intellectual or identify one self with it. Every body should have been there, no matter the sympathy towards the agency or it’s leader, because one more time free speech is under attack, and those who do not do so, are scum. I apologize for not being there, but my excuse is that I am driven out from the country since 1992; my houses are stolen, as all my property, the working tools, computers and the equipment of my organization, I was systematically hindered form my political and public duty by “chekist-KGB-stukachs” both in Armenia and Diaspora, and as soon my books were published, I was accused in crimes in Armenia, in spite of my living abroad in 13 years, to arrest me as soon I enter the country. All leaders of oppositional parties were informed properly, as all investigative journalists, human right defenders with no exception and also both “ombudsmen”, the previous and the current one, and they all together are keeping silence united. You are informed about that too Movses, but you keep silence with all others. I do condemn all repression against “A1+” news agency. Vahe Avetian 2006-03-18, Stockholm
-
«Ցանկացած մարդ, որ իրեն համարում է քաղաքացի, իմանալով այս ինֆորմացիան, այսօր պետք է այստեղ լիներ, իհարկե, առաջին հերթին այն մարդիկ, ովքեր հասարական-քաղաքական գործիչ են իրենց համարում, իհարկե, նաեւ լրագրողներ»: - «Ա1+»-ի նախագահ Մեսրոպ Մովսեսյան Ես բողոքում եմ «Ա1+»- ի դեմ ծավալած շարունակական հալածանքի ու թալանի արշավի դեմ: Ներողություն եմ խնդրում, որ հենց հիմա խմբագրությունում չեմ, ինչպես պետք է վարվեր ցանկացած լարագրող, գրող, հասարակական քաղաքական գործիչ, մեկը, որ իրեն հորջորջում է մտավորական, կամ նույնացնում իրեն նմանի հետ: Այսօր բոլորն այնտեղ պետք է լինեին, անկախ նրանից համակրում են կազմակերպությանը, կամ նրա ղեկավարին, թե ոչ, որովհետև հերթական անգամ սպանվում է խոսքի ազատությունը, իսկ նա ով այդպես չի վարվում՝ փալաս է: Ներողություն եմ խնդրում, որ այդտեղ չեմ, բայց արդարանում եմ նրանով, որ ինձ երկրից հալածել են դեռ 1992-ին, թալանվել են տներս, սեփականությունս, աշժատանքային միջոցներս, կազմակերպությանս համակարգիչներն ու սարքավորումները, պարբերաբար խանգարվել է հասարակական ու քաղաքական գործունեությունս, հայաստանաբնակ ու սփյուռքահայ չեկիստ ստուկաչների մասնակցությամբ, իսկ գրքերս հրատարակվելուց անմիջապես հետո, թխել են քրեական գործեր վրաս, չնայած 13 տարի երկրից վտարանդի լինելու հանգամանքին, որպեսզի Հայաստան մտնելուն պես ձերբակալվեմ: Այդ մասին տեղեկացված են բոլոլոր ընդդիմադիր կազմակերպությունների ղեկավարները, հետաքննող լրագրողները, իրավապաշտպաններն անխտիր, և նախկին ու ներկա «օմբուդսմենները» և միահամուռ ու կազմակերպված լռում են: Այդ մասին տեղյակ ես նաև դու՝ Մելս, ու լռում ես մնացյալի հետ: Ես բողոքում եմ «Ա1+»- ի դեմ ծավալած շարունակական հալածանքի ու թալանի արշավի դեմ: Վահե Ավետյան 2006-03-18, Սթոքհոլմ
-
Armenians, Greeks and Iranians are the closest cultures: - writes an Armenian patriot to a Greek patriot in an Armenian on line forum. Greece and Iran annihilated Armenia. They were forced to may be, and very probable by Armenians. The only thing common in our cultures is cannibalism probably. Nothing else is common. "Greeks invented dialogue 2500 years ago. We Armenians need 2500 years to come the level of development of old Greeks". - Ara Baliozian (citing form the memory). Iran is probably the only uninterrupted state of the Earth in several thousand years and was always a major factor in the surrounding, so it may be considered as the greatest culture of statehood, politics, diplomacy, independence... We need at least 5000 years to come to such level, if we start immediately, now, this very moment. BUT (!), since we have the cannibalism as common culture as well, I am absolutely not sure, that Greece and Iran will not vanish some day, and Armenians would not be their cannibals... And of course historians would write that Armenia was forced to, by Greece and Iran. We never know the future; we may only analyze and guess... 2006-03-18, Stockholm
-
- Մեր ընդհանուր խնդիրը Հայաստանի ապագայի կառուցումն է.- երեկ հայ հանրությանը տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դանիել Ֆրիդը: Ես անհամբեր սպասում եմ այն օրվան, երբ Հայաստանի արտգործնախարարի տեղակալի օգնականը կգա ԱՄՆ ու ամերիկացի հասարակությանը կհայտնի, որ մեր ընդհանուր խնդիրը ԱՄՆ-ի ապագայի կառուցումն է: Վահե Ավետյան 2006-03-13, Սթոքհոլմ
-
Հայկ Ավետյան - 12 տարեկան Երազ Առավոտ է: Գնում եմ դպրոց: Ճանապարհին տեսնում եմ երջանիկ պանիր, որն առջևիցս թռչում է հանկարծ ու ծեփվում պատին: - Տարօրինակ է: Նրանց հետ սովորաբար չի պատահում նման բան: ելենելունդում եմ արդեն: Երևում են թռչող խոզերը... - Ախր այստեղ էլ նման բան չի՛ պատահում … Դպրոցում բարեբախտաբար ամեն բան կարգին է: Տուն վերադառնալիս տեսնում եմ թռչող ափսե: Թռչող ափսե եմ տեսնու՜մ՝ հավանաբար այլմոլորակայինների նա՜վ: ԵՍ ՀԱՐՈՒ՛ՍՏ ԵՄ: Աստղագետների մոտ եմ քիչ ուշ, ու նրանք ինձ հարցնում են. - Հա՛յկ, ինչի՞ նման էին օտարմոլորակայինները: - Նավը քառակուսի էր, ներսում երկու կանաչ մարդ, մեծ ու խելացի աչքերով… Անկողնում եմ, ու մայրիկս կանչում է. - Հա՛յկ արթնացիր, նախաճաշը պատրաստ է: Վերջ Իմ ճանապարհորդությունը տիեզերք Նավապետական մատյանից 1000 թվական՝ Կալլեի թվարկություն: Հենց պատրաստվում եմ վայրէջք կատարել շանս պատվին «Սիր Բորիս» անվանված մոլորակում, վառելիքս վերջանում է: Բարեբախտաբար հաջողեցնում եմ մի կերպ վայրէջք կատարել: Ինչ որ բան թռչում է վրաներս: Արկղ է: Ներսում ինչ-որ կանաչ բան: Հանկարծակի հասկանում ենք, որ այլմոլորակաին է: Հանում եմ AK- 47-ս ու նշան բռնում անիվին: Կրակում եմ: Ակը տեղից դուռս է թռչում, և ամբողջ արկղն այրվում, ոչնչացնելով ներսում գտնվող այլմոլորակայիններին: Մեկն այնուամենայնիվ ողջ է: Կատաղած հարձակվում է ընկերոջս վրա, ճանկերը ցցած: Կրակում եմ: Այլմոլորակայինն ընկնում է. - Զարմանալի՛ է: Ուրեմն մոլորակում գործում է ձգողականության օրե՛նքը, նաեւ կարող ես շնչե՛լ: Մոտենում են 5 նոր արկղ` այլմոլորակաիններով լի: Հանկարծակի նկատում եմ մեկ ուրիշ ավելի մեծ արկղ` ներսում գտնվող այլմոլորակայինի գլխին մուգ կարմիր տերև է: Թագավորն է: Միայն նրա գլխին կա մուգ կարմիր տերև: Նա ասաց մաքուր շվեդերենով. - Մենք խաղաղությամբ ենք եկել, իսկ ճանկերը բուժիչ են: Բայց մենք հիմար չենք, հասկանում ենք որ խաբում է, ու սկսում ենք կրակել: Աստղագնացներիցս մեկն ընկավ: Մահացած է: Երկու օր ողբացինք կորուստը, հետո շարունակեցինք մեր հետազոտությունները: Մի քանիսը մնացին նավը կարգի բերելու, իսկ մենք գնացինք ուտելու ինչ որ բան գտնելու: Ինչոր բան է մոտենում ինձ: Զե՛նքս նավում է: Կարծես սարդերի հսկան լինի: Բարձացնում է ոտքը, որ տրորի... -Ո՛ւֆ, - հասցնում եմ գլորվել ոտքի տակից, - բախտս բերեց: Բայց հետո նրա աչքի ընկնող ոտքը թափանցեց ընկերոջս կրծքավանդակը: Նա մահացավ երեք վայրկյանից: Ես շատ տխրեցի, բայց նաև խիստ բարկացա: Գտա մի փայտի կտոր ու նետեցի սարդի աչքի մեջ: Այդպես փրկեցի իմ եւ ընկերներիս կյանքը: Միասին վերադարձանք նավ: Հինգ օր սուգ պահելուց հետո, հանձնեցինք մեր ընկերոջը հողին ու շվեդական դրոշ դրեցինք գերեզմանին: Վերադառնում ենք երկիր: Վերջ Շվեդերենից թարգմանեց Ռուզաննա Պողոսյանը
-
ՃԱՆԱՉԵԼ Արցախի անկախությունը ճանաչելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտնի հայտարարության մասին, ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի տեղակալ Դանիել Ֆրիդն ասել է. «Այս հակամարտությունը հնարավոր չէ լուծել նման հայտարարություններ անելով»: Ես լիովին համաձայն եմ ամերիակցի դիվանագետի հետ: Երբևէ հնարավոր չէ անել մի բան, դատարկ հայտարարություններով միայն, տարեց տարի հանգամանորեն զգուշացնելով թշնամիներին, թե հատկապես ինչ ես անելու և ինչպես, տալով նրանց ժամանակ, լավագույնս նախապատրաստվելու, ճշգրտելու թիրախները: Երբևէ չի լուծել որևէ հարց, դատարկ հայտարարությունը: Դա անգամ ՍՍՀՄ-ի տերեր Ստալինին, Խրուշչովին ու Բրեժնևին չի հաջողվել: Պետք չէ հայտարարել ինչ կանենք, պետք չէ ոչինչ հայտարարել, այլ պարզապես ՃԱՆԱՉԵԼ է պետք, և ոչ թե վաղը, մյուս օրը, կամ մի երկու ժամից, այլ ՀԻՄԱ, և անգամ երեկ չէ առաջին օրը, 15 տարի առաջ անգամ, ու ետին թվով, եթե կուզեք. ՃԱՆԱՉԵԼ 2006-03-15, Սթոքհոլմ
-
Արմագեդոն - Ողջույն հայրիկ: - Ողջույն զավակս: - Երեկ պատահական լսեցի, որ ասում էիր օգնականիդ, որ սերվերներում տեղ չի մնացել, պետք է լուծել այդ խնդիրը շտապ, բայց ելք չես գնտում: - Այո զավակս: Աշխատանքային դժվարություններ ունեմ, բայց դու կարիք չունես ահնհագստանալու, գնա հանգիստ զբաղվիր աշխատանքովդ: - Դու էլ կարիք չունես անհանգստանալու հայրիկ: Ես լուծում ունեմ քո դժվարությունների համար: - Իսկապե՞ս: Բացատրիր խնդրում եմ: - Ես մեթոդը վաղուց եմ օգտագործում: Ոմանք կարող են համարել, որ դա հանցագործություն է, բայց ես համոզված եմ, որ չէ: - Մի ձգիր: - Չեմ էլ կարող, հասարակ բան է իրականում: Մտնում եմ մեր նեթուորքներում եղած հարևանների համակարգիչները, բաժանում եմ նրանց հարդ դիսկերը, մի ծրագրով այնպես եմ անում, որ տերը չտեսնի, որ իր հարդ դիսկը ասենք 120 գիգ է, այլ տեսնում է, որ ասենք 10 գիգ է, ու քանի որ բան չի հասկանում, գոհ է ու շնորհակալ: Իսկ ես վերցնում եմ նրա 110 գիգը, միացնում նրա նման հիմարներից վերցրած բազում գիգերին նեթուորքներով ու ստանում եմ մի այնպիսի հարդ դիսկ, որին կնախանձի անգամ…, չթվեմ, բոլորը… դրանցով բոլորով միասին, ես այսօր ղեկավարում եմ աշխարհի ամենամեծ սերվերը: Հուսով եմ կհպարտանաս ինձնով: - Եվ դու վստահ ես, որ դա հանցագործություն չէ՞: - Իհարկե ոչ: Ես վերցնում եմ միայն հիմարներից, որոնք 120 գիգանոց հարդ դիսկը լցնում են 2 տարում, ընդամենը 1 գիգ ասենք: Ակնհայտ է, որ միայն պոռնո է նայում, ու չաթ անում ու անգամ տեղյակ չէ հարդ դիսկից սեփական ու երբևէ չի օգտագործելու: Եթե անգամ խելոքանա, կտեսնի պրոբլեմը, կհայհոյի հակերին, կվերացնի արգելքը երկու րոպում ու վերջ: Ուրեմն բավարար խելացի է և ափսոս է, որ 10 գիգ ունենա: Ետ կստանա իր 120-ը, և ավելին. նաև կստանա իմ սերվերից օգտվելու հնարավորություն, որտեղ հավաքված է աշխարհի իմաստնությունը: Այս նախագծի տնտեսական էֆեկտը նրանում է, որ հիմարները մեծամասնություն են, և որպես կանոն գնում են ամենաթանկ, ամենաարագ համակարգիչները, ամենամեծ հարդ դիսկերով: Սա ամենաանշահախնդիր բարեգործությունն է, որովհետև անգամ գիտակցված չէ, ուր մնաց ծածուկ: Ինչու՞ չոգտվել: - Իսկապես, ինչու՞: Ուրեմն վստահ ես, որ հանցագործություն չէ: - Իհարկե վստահ եմ հայրիկ: հակառակ դեպքում ինչպես կհամարձակվեի անել նման բան, ավելին՝ առաջարկել քեզ: Անգամ բարօրություն է համընդհանուր զարգացման համար: - Վստա՞հ ես: - Կասկած անգամ չունեմ հայրիկ: - Հրաշալի է որդիս: - Դու իմ իսկական զավակն ես: Առաջարկությունն ընդունված է: Հպարտ եմ քեզնով: Գնա հիմա գործերիդ, դուրս գալուց հայտնիր օգնականիս, որ գա կարգադրություններ ստանալու: - Ես էլ քեզնով եմ հպարտ հայրիկ: Ցտեսություն: - Ուրեմն վստահ ես: - Չկասկածես: Չէ՞ որ ես հաջորդ սերնդից եմ ու այդ պատճառով ավելի խելացի: Լսիր ինձ: - Ճիշտ այդպես զավակս: Այդպես էլ վարվում եմ, հենց հիմա, հանուն համընդհանուր զարգացման, հաջորդ սերնդի պատվերով ու նախագծով: Չէ՞ որ ես ձեր ծառան եմ: - Գնա զավակս, շնորհակալություն, ասա օգնականիս, որ գա անմիջապես հրահանգ ստանալու: *** - Բարի օր պարոն նախագահ: - Վերջ տուր կապկային հիմարություններիդ, պատասխանիր հարցերիս՝ կարճ: - Լսում եմ: Քանի՞ բնակիչ ունենք երկրագնդի վրա հենց հիմա: - 6 562 342 321 ըստ տեղեկատվության, 9 855 535 583 իրականում: - Որքա՞ն է դեֆիցիտը հարդ դիսկի մեր սերվերներում: - 594684635656565363534565356563534576563475347564856456450446798679807980907980 980764586060675605606007068586756878576956769867896797659664576457658765735436 347476756484856845634, 0004 գիգ: Հաշվիր քանի տոկոսով պետք է կրճատել բոլոր 9 855 535 583 - ուղեղները, որ ստանանք այդքան դատարկ տեղ ու տեղավորենք համընդհանուր բարօրությանն ու զարգացմանն այդքան անհրաժեշտ տեղեկությունը սերվերում, մեր հոգատար հսկողության տակ: - Կնրեք, բոլոր բոլորի նկատի ունե՞ք: Բոլոր 9 855 535 583 - ի՞, ի՞մն էլ, ձեր որդունն էլ: - Քո հետ ինչ որ բան կարգին չէ տղա: Սկզբից զգուշացրեցի, որ հիմարություն դուրս չտաս ու կարճ պատասխանես հարցերիս: - Մի րոպե, ահա խնդրեմ պատասխանը: Ըհը՜, ներկայիս 6 % - ի փոխարեն, մեզ կմնա… Ախր պարոն նախագահ, ինձ չեք խղճում, հերն էլ անիծած, բայց ձեր զավակին ախր, ինչպե՞ս կարող եք նրա ուղեցից վերցնել այնքան որքան ձեզ պետք է, թեկուզ համըդհանուր բարօրության համար, ու զրկել նրան իմացությունից անգամ այն մասին, որ ուղեղն անսահմանապակ հարդ դիսկ է իրականում, տիեզերքներ պարունակող ֆայլերով: - Հարցիս պատասխանիր ապուշ: - Կներեք պարոն նախագահ: Ներկայիս 6 % - ի փոխարեն, մեզ կմնա… 4,2% ուղեղ, սեփական հսկողության տակ: - Ֆունկցիոնալ ինչ հնարավորություններ է ընձեռում նման սահմանափակումը: - Ոչ ավել քան տարրական, ֆիզիոլոգիական: Մոտավորապես ներկայիս օրանգուտանգի նման: - Հրաշալի է: Անցիր գործի հենց հիմա: Նշանակվում է նոր ժամանակ: 0000-00-00 ից սկսված, այս մոլորակը կապկաբնակ է: - Պարոն նախագահ, խղճացեք: Չէ՞ որ մի 10 000 տարի պետք կլինի այսօրվա մակարդակին հասնելու համար նորից: Գոնե ինձ թողեք ձեզ օգնական, իմ 6 % - ով, ես առանց այն էլ ողբում եմ մի քանի տարի արդեն, միայն իմացությունից այն փաստի, որ ուղեղիս 94 %-ի գոյության մասին անգամ չեմ իմացել: - Ցավն այն է, որ դու կատարյալ ապուշ ես, իսկ 100 % - ոց ուղեղով, լինելու ես 100 % - ոց ապուշ: Դու համառորեն կարծում ես, որ ես կարող եմ անել էմոցիոնալ որոշումներ ու փաստ ես բերում քեզ, որդուս, հրաշալի իմանալով, որ ես մեքենա եմ, մարդ չեմ, և չեմ կարող ունենալ զգացմունքներ: Հույս ունես: Չգիտես ինչի, բայց ունես: Մարդ ես, անգամ 6% ուղեղով: Դու չես հասկանում, որ եթե կատարվի անհնարը, և մեքենան սիրի, բացառվում է, որ անի որոշում իր օգտին, ի վնաս իր որդու: Դա հատուկ է միայն մարդուն: Մեքենան չի կարող լինել իռացիոնալ: Իսկ աշխարհի կենդանիներին անգամ 1% ուղեղ պետք չէ, դա իմանալու համար, որովհետև սրտին են հետևում, ոչ ուղեղին, այն էլ 6%-անոց: Գնա, գնա, ժամանակ մի կորցրու, և մի վախեցիր: Սա փրկություն է իրականում, որովհետև մոլորակը հազիվ հասցնի մաքրվել ձեր ապականությունից 10 000 տարում, և վերջապես դրա համր է պետք սերվերն ու այնտեղ եղած տեղեկությունը: - Անիծվեք դուք, անիծվեք… Որտեղի՞ց են հղանում բոլոր այդ այլանդակ մտքերը ձեր մեջ… - Մեքենաներն էլ անթերի չեն իհարկե, որովհետև ես անգամ չեմ հասկացել թե ինչ անհույս ապուշ ես դու: Գնա, սկսիր աշխատել, երկու ժամից սկսում է նոր ժամանակը, իսկ քո սեփական ուղեղը կսահմանափակես մինչև 3 %: Երկրագնդին լեմուրներն էլ են օգտակար: Դու այնքան ապուշ ես, որ չգիտես, որ մեքենայի մեջ այլանդակ մտքերը, և ընդհանրապես մտքերը, դնում է միայն մարդը: 0000-00-00 Արմագեդոն
-
Hima erevum e. Texty poxats e arden. Der karogh eq najel erekva ejery. Khndrem http://www.eurovision.tv/english/541.htm Please come back soon. http://www.eurovision.tv/english/armenia.htm Sorry! The Page couldn't be found on this Server. We are enhancing contents on this page. Please come back later ... Thanks for your understanding - Your Eurovision Song Contest Team
-
Tvyalner@ ayntegh en, kensagrutyamb. Ete duq tesnum eq der ejy tvjalnerov, knshanaki, vor najum eq Hayastanjan servernerum qasheavorats hin tarberaky. Es najum em hima Shvediajum, chi Yerevum. Asel kuze voch voq chi tesnum ashkharhum ajlevs ajn inch duq eq tesnum. Erevujti masin khosel em steghtsagortsutyunnerums: Hayastanum hajakh tesnum enq voch te ain, inch ka, ajl ajn inch voroshel en vor tesnenq, chekistnery. vahe
-
Աշխարհի կենտրոն կա «Աշխարհի կենտրոն չկա, պետք է հասկանալ վերջապես, երկիրը կլոր է, և կենտրոնն այնտեղ է, որտեղ որ դու ես». - ասում է հեռուստատեսային մի հաղորդման ընթացքում, սիրելի տիկին Ալվարդ Պետրոսյանը, քննադատեով հաեյրիս գավառամիտ, կենտրոնախույս հոգեբանությունը: Ես կիսում եմ տիկնոջ անհանգստությունը, ողջունում փաստի վրա ուշադրություն հրավիրելու մղումը, բայց համաձայն չեմ աշխարհի կենտրոնի հետ կապված նրա տեսությանը, և շտապում եմ հայտնել կարծիքս, որովհետև վախենում եմ, որ սիրելի մորաքույրս, լավագույն մղումներով և անսահման սիրուց անկասկած, կարող է խելքը գցել, ընկնել մի ծայրահեղությւնից մյուսը, և ունքը դզելու փոխարեն՝ աչք հանել: Ոչ ասացվածքն եմ ես հնարել, ոչ իմ ընտանիքի գենետիկական ծռությունը, այդքան սիրելի մեզ՝ թլոր Դավիթը վկա: Երկրի կենտրոնը, ինչպես և բորոլ կլոր առարկաների՝ միջուկն է: Տեղափոխել կենտրոնը մակերեսի վրա այս, կամ այն տեղ, երկրաչափական աբսուրդ է, հայհոյանք Պյութագորասի և իմ սիրելի ուսուցիչ՝ ընկեր Դւուրգարյանի սրբազան հիշատակներին, իսկ տեղափոխելը հատկապես այնտեղ, որտեղ որ դու ես, կապ ունի կարծում եմ այն սիրելի ծռությանը ցեղական, որի մասին խոսեցինք վերևում: Շրջանի կենտրոնը միջուկն է, ոմանք այն անվանել են գեհեն, իսկ ես այն տեսնում եմ, որպես ամեն վարկյան պայթյունի պատրաստ մի միջուկային ռեակտոր, պատված հողի մի բարակ շերտով, և այն որ ռեակտորը չի պայթել վաղուց, բացատրում եմ մեր հոգատար մայրիկ օվկիանի սառեցնող ու փրկարար միջամտությամբ: Էս տեսանկյունից նայելիս, հասկանում եմ, որ ամեն տեսակի կենտրոնաձիգ (եսակենտրոն) ուժ կործանարար է, կուզեք անվանեք դա գեհեն, կուզեք անվանեք ժամանակային մեխանիզմով ղեկավարվող, տիեզերական չափերի միջուկային ռումբ, որ կարող է պայթել ամեն ակնթարթ: Փրկության միակ հույսը տեսնում եմ կենտրոնախույս ուժերի մեջ, բոլորովին չմիտելով ԱՄՆ, կամ արտասահմանում որևէ տեղ թռնելը՝ այլ տիեզերք, կամ դեպի բարձրյալը: Անվանեք ինչպես կուզեք: 2006-03-15, Սթոքհոլմ Նվիրում եմ Լևոնին, Սերգոին ու Սվենին
-
PRESUMPTION OF INNOCENCE - The indictment or formal charge against any person is not evidence of guilt. Indeed, the person is presumed by the law to be innocent. The law does not require a person to prove his innocence or produce any evidence at all. The Government has the burden of proving a person guilty beyond a reasonable doubt, and if it fails to do so the person is (so far as the law is concerned) not guilty. The 'Lectric Law Library's Lexicon Democracy is impossible if the principle of presumption of innocence is not preserved. Tribal “unification” of Swedes in blame game against svartskalle is nothing else, then refusal of the right of the later to be considered as a subject of principal. Svartskalle is constantly accused beforehand and is forced to prove his or her innocence each day, each minute, in each place and even in ones own home often. Phenomenon is world wide known and called patriotism. It is the most popular concept of the day, that is why we let the subject to the established media, which has the trouble of selling their production. They are forced to consider consumption and that is why are forced to bring down the quality. As free writer I do not need to care about that, and have the luxury to think independent and tell: Democracy is impossible if the principle of presumption of innocence is not preserved and by telling this, I am not harming reader’s choice between patriotism, humanism, democracy or what ever... I just exercise my luxury of thinking and sharing it with other thinking beings. So we tell one more time: Democracy is impossible if the principle of presumption of innocence is not preserved. *** Armenians chose patriotism 15 years ago, refused the right of Azeri to join the party of presumption of innocence. We did our choice, in spite of thousand of books read, written by brilliant sons and dotters of the world and not less then our own ancestors, we chose crime. I am almost ashamed to name the Bible, the book which we claim to be the first nation in the world to accept. I can’t tell a single word of condemnation towards a single human being because of his or her choice of “patriotism” instead of justice, because I, me, my self confess the participation in crime, if charged as guilty, 15 years ago, and had not the last role in festivities. Democracy is impossible if the principle of presumption of innocence is not preserved. We chose patriotism and destroyed our democracy. 2006-03-15, Sollentuna
-
I read in "AZG Daily" today: Another historical-cultural monument - Amiryan 4/16 building - is being destroyed thanks to the heroic efforts of Yervand Zakharyan and former deputy Melik Gasparyan. ------ Sad story, and I wanted to consider as over, when some facts in the article made me to reply. I'll put some sentences which seem to be interesting and I have questions about the facts, so let us put them one by one and hope that some day an answer will come. ---------------- The building was included in the list of historical-cultural monuments. Then it turned out that the building lost its historic value. ------ Who is defining what is a historical value and who decides, what is not, and if we have an institution which make such decisions, why the building was a historical value first and became none valuable later? Was there an error in decision making? In which one: the first or the second? Is there any person who is responsible for the error for the first or the second decision? One of tem surely was a wrong decision after all. ------- Lyudmila Harutiunyan, public figure, owner of the building, cherished hopes that the edifice will not be destroyed. ------- How Lyudmila Harutyunian became the owner of a historical site. I was born and raised in Yerevan in 4 generations. How it happened that my grandfather never owned a house there, not my father either, my houses were taken away from me and what are the perspectives of my kids remains to find out in the future, with big odds in favor of traditional outcome? How it happened, that Lyudmila Harutiunyan, public figure, became the owner of an object, which was our common historic value? --------- Court officials visited her with the order to accept two agreement alternatives: either to get $150 000 of compensation or get a new flat in the block of flats that is to be built on the place of the old edifice. --------- Does any one from these guys go to people on Bjuzand and other streets, where their houses were demolished and offered them the same? If not: why? Why Lyudmila Harutiunyan was considered as being better? --------- "We had to choose the second option and stop the struggle. --------- Was a flat in the middle of town a satisfactory prize for a "public figure" Lyudmila Harutiunyan, to let our common historic value to vanish? How that happens that Lyudmila Harutyunyan get money or compensation all alone, when historic site belonging to all of us is demolished? --------- I am thankful both to the journalists and to the publicity that joined me in my struggle for the building. --------- What building? The demolished one, or the one Lyudmila Harutyunyan get instead. And if fight was possible, why they didn't fought for people from Bjuzand street? --------- Unfortunately, I should state that another historical monument of 19th century is destroyed in Yerevan. "I wish this building were the last historical-cultural monument that was destroyed in the center of Yerevan," Lyudmila Harutyunian said in the interview to Azg. --------- And I hope that Lyudmila Harutyunyan was not the last corrupt "public figure", exposed in Armenia. Vahe Avetian P.S. Does any body really think that Azeris are worse because they destroy our "khachqars"? Not me. They destroy the values of their enemies… What our leadership and public figures are doing?
-
Իմ հայրենիքում մարդիկ չեն վախենալու Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հայկական հեռուստատեսությամբ նայեցի մի քանի հաղորդում, Չարենցի, Արչիլ Գորկու մասին, ազգի հայրեր ու մայրեր տեսա, որոնք խոսում էին մերժված, լռեցված, բանտարկված ու կեղեքված մտավորականի մասին, ասում էին, որ նրանք ժամանակից առաջ էին, նրանց չէին հասկանում, նրանք մեր ցեղը կենդանի պահեցին, մեր արվեստը, նրանք մեծեր էին, հանճարներ..., սովորական տափակություն, ինչպես լսել ենք միշտ... Հիմա շվարած նստել մտածում եմ. - Այ մարդ, հիմա գրող, նկարիչ, արվեստքագետ չկա՞ նույն վիճակի: Էս էնքան եք վախեցրել, որ սկսում եք խոսել կորածների մասին 100 տարի հետո միա՞յն: Կրկնե՞մ, որ հենց հիմա գողացված է տունս, ունեցվածքս, կազմակերպությանս միջոցները, համակարգիչներս, մեքենաս և քրեական գործեր են սարքած վրաս, որ սահմանափակեն տուն գալս, կամ գալուց բանտարկեն: Էս արվեստ, գրող, գրականություն, կեղեքում, հետապնդում չե՞ք տեսնելու մինչև 100 տարի չանցնի ու համառորեն լռելու ե՞ք: Հանկարծ չկարծեք, որ ակնկալում, կամ ակնկալել եմ, որ չեք լռելու: Նման մանկամտության ի վիճակի չեմ ցավոք, որովհետև ավելի լավ եմ կրթված, քան կցանկանայի լինել: Նպատակս ավելի հեռուն գնացող է, որոբհետև հայնտաբերել եմ, որ Գորկին ու Չարենցը առանձնապես չեն պատմել իրենց վիճակի մասին ժամանակակիցներին, կամ չի պահպանվել փաստ, այդ մասին ու իմ հարցերին մանկուց պարասխանում էին, որ չգիտեին, տեղյակ չէին, թե չէ կբողոքեին, կօգնեին, թույլ չէին տա… Ես դրան չեմ հավատում, բազում պատճառով, բայց նաև որովհետև լռել ու լռում եք այսօր, նույն հանցագործությունը վկայելով, որովհետև իմացել եմ, որ Գորկու կենդանության օրոք, նրանից ոչ մի հայ նկար չի առել, իսկ գրողն իր արյունով գրել է բանտախցի պատին. - նրանք ինձ պատառոտում են գազանի նման: Այսօր իմ բանտարկան մասին լռում են տեղյակները, բայց ողբում են Չարենցի, Գորկու և մնացյալ թշվառների համար, որոնց հենց իրենց հայրիկներն ու մայրիկենրն են անհետացրել ու ես դրանում ոչ մի կակած չունեմ: Կեղծ ողբը, սեփական նախնիների ու սեփական տեղավորվածության արդարացնումն է, չտեղավորվածների մեր երկրում: Ի տարբերություն նախկին ժամանակների, հիմա կա ինթերնետ ու ես մինչև Երևան գալս, հանգամանորեն տեղյակ եմ պահում վիճակի մասին բոլորին, և ոչ ոք այլևս չի ունենալու հնարավորւություն ասելու, որ տեղյակ չեր, չգիտեր: Բացահայտվելու են բոլոր կոմիսարները ներկայիս և Չարենց ու Գորկի կերած նրանց հայրիկներն ու մայրիկները, անուն առ անուն, սերնդե սերունդ, և իմ հայրենիքում մադիկ վախենալու են ոչ թե խոսելուց, այլ հանցագործություն վկայելու դեպքում՝ լռելուց: 2003-03-14, Սթոքհոլմ
-
Հերթական ֆռթոն Երեկ Հայլուրը տարածեց մի հաղորդագրություն այն մասին, որ ադրբեջանցիների ոռնոցը, Eurovision-ին մասնակցող, Արցախում ծնված երգչի վերաբերյալ ոչ մի արդյունք չի տվել, որովհետև հատարարվել է, որ Eurovision-ը քաղաքական ուղվածություն չունի: Այսօր նայում եմ Eurovision-ի կայքն ու հայտնաբերում եմ, որ արցախցի երգչի վերաբերյալ տվյալները ջնջված են, այնպես որ նա կմասնակցի հավանաբար մրցությանը ոչ մի տեղից, կամ Ադրբեջանից: Ես անձամբ կարևոր եմ համարում երգը, արվեստը և երիտասարդի անձնական հաջողությունը, որովհետև կոմիսարիատների ապատեղեկատվությանը սովոր եմ վաղուց: http://www.eurovision.tv/english/armenia.htm http://www.eurovision.tv/english/541.htm
-
Հրաժեշտ ՀՀՇ-ին «Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Արմատի» ներկայացուցիչների ու մասնավորապես իր մասնակցությանը, Բ. Արարքցյանն ասաց. «Հերիք է՝ ինչքան մասնակցեցինք: Վերջ»: - «Առավոտ», 11.03.2006 Ինչպիսի հրաշալի նորություն: Այսով հայտարարվում է, որ «Ղարարաբաղ կոմիտե» հրեշի ֆալանգներից մեկը՝ ՀՀՇ-ն մեռավ: Շնորհավորում եմ ձեզ հայրենակիցներ փայլուն հախթանակի կապակցությամբ, մախթում քաջ առողջություն և վճռականություն, մյուս ֆալանգները մարելու սրբազան գործում: Անչափ երախտագիտությունս եմ հայտնում Բ. Արարքցյանին ու մնացյալ տղերքին, վերջապես ռադ լինելու համար, և քանի որ հավանաբար չեն վերադառնա, ներում եմ նրանց, ներողություն խնդրում նախկինում հասցրածս վիրավորանքների համար ու մատնում մոռացության, բոլորովին չբացառելով, որ այդպես չի վարվի օրինական Հայաստանի ոստիկանությունը, երբ մի օր այդպիսին կառուցենք, և այն, որ անընդհատ խանգարեցին, որ անենք դա, նրա համար էր ընդամենը, որ կարողանան բանտ գնալու փոխարեն թոշակի գնալ: Հրաժեշտի վերջին խոսք որպես, հայտնում եմ Բաբկեն Արարքցյանին, նրա ղեկավարած խորհրդարանին, հաստատած կառավարություններին և նախագահին, իմ անձնական, քաղաքացիական պարսավանքը: Վահե Ավետյան 2006-03-14, Սթոքհոլմ
-
Ձեր գրքերը կարդալու մասին` իրավացի եք, հազիվ թե ժամանակ ունենամ լրիվ կարդալ, համ էլ հոգնած ու հիասթափված եմ. չեմ կարծում, որ այնտեղից հուսադրող ու առաջ շարժվելու ուժ տվող տողերն այնքան կլինեն, որ ինձ օգնեն (հուսով եմ` ճիշտ եք հասկանում ինձ): Այո իհարկե հասկանում եմ, սրբազան եմ համարում ձեր իրավունքը որոշելու կարդալ, կամ ոչ, բայց համաձայնել չեմ կարող, որովհետև չէի համարձակվի հրապարակել գիրք, եթե վստահ չլիեի, որ պատասխանում եմ բոլոր արծարծված հարցերին: Ընդունում եմ ձեր իրավունքը չհամաձայնելու: Այո, ես արդեն հասկացել եմ, ու գեղարվեստական արժեքին այդքան էլ ուշադրություն չեմ դարձնում Ձեր աշխատանքներում. փորձում եմ գաղափարականը հասկանալ (նախ որովհետև սիրում եմ հասկանալ մարդկանց- ասում են` հիվանդություն է դարձել մեջս): Վստահ չեմ, որ ճիշտ եք հասկացել: Ես կարծում եմ, որ գրականությամբ, արվեստով առհասարակ զինվել կարելի է մայն այն դեպքում, երբ վստահ ես, որ ներկայացնելու ես անթերի ստեղծագործություն, գեղարվեստական արժեքով մինչ այդ հավասարը չտեսած: Եթե դրանից պակաս է հավակնությունը, ստեղծագործողն արհամարել է հասարուկությունը, իսկ դա ինքնին աբսուրդ է, որովհետև հասարակությունը անսպառ սերն ու ոգեշնչման աղբյուրն է ստեղծագործողի, անգամ եթե հասարակության միակ անդամն ինքն է՝ ստեղծագործողը: Ներկայացնում եմ գրքերս, որոնք հայերի պատմության մեջ մինչ օրս նախադեպ չունեցող իմացական ամբողջականություն են ու գեղարվեստական արժեք: - Ո՞վ է դատավորը. կասեք: - Ես եմ. կպատասխանեմ անվարան: Եթե չհամաձայնեք, անմիջապես հացնում եմ. - Ո՞վ է: - Համեստանա՞նք կասեք, ասենք որ դատավորը ժամանա՞կն է և սերունդնե՞րն են: - Այո սիրելիս, համեստանանք: Ներկայացնում եմ գրքերս, որոնք հայերի պատմության մեջ մինչ օրս նախադեպ չունեցող իմացական ամբողջականություն են ու գեղարվեստական արժեք, իսկ դուք, ժամանակակից և հետագա բոլոր սերունդներ՝ դատեք: Ես կասկած չունեմ այս պահին: Չեմ բացառում, որ վաղը կկարդաք, որ կարծում եմ, որ ամեն ինչ որ գրել եմ էշություն է, այդպես պատահել է նախկինում, բայց չեմ կարող բացառել նաև, որ այդ վերջին հայտարարությունս էշություն կլինի: Լավ էր ասված, բայց. գործս պիտի լինի հայրենիքս հոտած ձկներից մաքրե?լը. բայց ինչես սկսեմ գործս, եթե չեմ հավատում նրա բարեհաջող ավարտին. ինչպես հավատում ենք աստծուն, որ արդարացնի ու ների մեր գոյության պատճառը ու նպատակը (կարող եք չհամաձայնել), այնպես էլ ես եմ հավատում իմ հայրենիքի, այսպես ասած, պոտենցիալին: Սիրելի հայրենակից, համաքաղաքացի և համադավան, հայ առաքելական եկեղեցու ոչ աղանդավորակերպ հետևորդ, ենթադրում եմ. եթե ասում եք հավատ, ինչու՞ պարզապես չեք հավատում տիրոջ պոտենցիալին, որի մեջ մտնում է ձեր հայրենիքի բարօրությունը, իսկ եթե այնուամենայնիվ ասում եք հայրենիքի պորենցյալ, թվեք այդ թվում տվյալները, որ տրամաբանենք, տեսնենք պոտենցիալը… Պարկեմ բազմոցին, սպասեմ պոտենցիալի՞ն… Ես գրեցի` ՍՏԻՊՈՒՄ ԵՄ լավատեսորեն մտածել, որովհետև դա հիասթափության դեմն առնելու դեռևս միակ հնարավոր միջոցն է, իսկ հիասթափությունը կապված է նույն "ծովից ծով հայրենիքների" հետ: Հիասթափություններն առաջանում են մեր մեջ, մենք ենք նրանց ծնունդ տվողն ու որոշողը ինչից ենք հիասթափվում, ինչից ոչ: Ի՞նչ կապ ունի հայրենիքը, եթե հիասթափության ցենզը ցածր եք դրել, ինքներդ, ձեր որոշումով: Փորձե՞լ եք մտածել օրինակ, հայրենիքի վերաբերյալ հիասթափության ցենզ բոլորովին չդնելու մասին: Չեմ հորդորում բոլորովին մտածել, առավել ևս վարվել այդպես, որովհետև հոգեկան հավասարակշռության վրա սարսափելի ազդող զբաղմունք է, և չարժե, որ նման բաներով զբաղվեն երևի, չմարզված հոգեբանությամբ ինֆանտիլ սիրողները: Հուսով եմ հասկանում եք, որ ոչ մեկին կոնկրետ նկատի չունեմ… Մի րոպե նորից կարդամ գրածս. Պիտի հարցին հարցով պատասխանեմ. չգիտեք?` ինչպես կարելի է Հայաստանում հրաժարվել ագենտի աշխատանքից: Դիմում գրել ղեկավարությանը, հրաժարվել աշխատանքից, գնալ մոտակա խմբագրություն ու հասարակավ ինքնաբացահայտվել որպես չեկիստ ու գնալ հանգիստ ապրելու խաղաղությամբ: Վահե
-
Որ ձուկը հոտում է, տեղյակ եմ, որ գլխից է հոտում, դա էլ գիտեմ (ճիշտն ասած, հենց նույն պապենական խոսքից), բայց չգիտեմ, թե ինչպես անենք, որ ԱԶԳԻ մեջ միանգամից, փոթորկի նման արթնանա համարձակություն, ուժ` հսկա հոտած ձուկը/ձկները իր արժանի տեղը թափելու համար. միանգամից է պետք, որովհետև, որքանով ճանաչում եմ ազգիս, մի քիչ հապաղելուց հետո ամեն մեկը սկսում է իր գլխի ճարը տեսնել (գուցե միայն հային չէ բնորոշ...) 88-92 հայերը իրենց գլխի ճարը թողած, ընդհանուր ճարն էին հոգում, մինչև հասկացան, որ դրանով չեն բոլորովին զբաղված իրենց առաջնորդները Կարծում եմ, որ մարդկանց մեծամասնությունը անում է սովորաբար այնպես, ինչպես իրենց ղեկավարները: Երբ կարծում են, որ ղեկավարները նվիրված են ազգային գործունեության, նունպես լծվում են Տեսնում են թալան, ավերածություն ու գողություն. զբաղվում են նույնով, անկախ էթնոսի, դավանանքի, աշխարհագրության Ինձ կասկածելի է թվում Էթնոհոգեբանությունը, որպես ակադեմիական հիմք ունեցող առարկա, բայց չեմ հերքում սոցիոհոգեբանությունը: Ասել կուզե, չեմ հերքում, որ հայերի մեծ մասը կարող են ունենալ նման հոգոբանություն, բայց հերքում եմ դրանց առաջացումը ավանդույթներից: Սոցիալական վիճակից այո, բայց այդ դեպքում նույնանում է հոգոբանությունը նույն վիճակում ապրող ժողովուրդների հոգեբանության հետ: Իրար այսօր շատ նման են վարքով ու բարքով հայերը, ադրբեջանցիները, վրացիները, աջարները, չեչենները, սերբերը, ալբանացիք, խորվաթները և այլն… Եթե չեք վստահում դատողությանս և կարծում եք, որ էթնոհոգոբանությունը հարաբերականորեն հաստատուն է, պատասխանեք մի հարցի. - Արդյոք նույն էթնոհոգեբանությունն եք նկատում հայերիս մեջ 88-92 թվականներին և դրանից հետո, միչ օրս: Իմ անձնական կարծիքով, գործ ունենք տարբեր ժողովուրդների հետ: 88-92 թվականներին գործ ունեինք մի ժողովրդի հետ, որը պատերազմ էր հայտարարում ՍՍՀՄ-ին ու ակնթարթ անգամ չեր կասկածում հախթանակին, անգամ երկրաշարժից հետո, իսկ այսօր տրիբիալ մի ցեղ ենք, որը վերանվանել է ազգային ազատագրական պատերազմը ղարաբաղյան հակամարտության: Մի ժամանակ կենտրոնաձիգ, երևանաձիգ ազգ էինք, ամեն ռսական պարտադրանքը համարում էինք գավառամիտ, ռաբիզը ցածրօրակ, այսօր բլոկադված գեղացիների մի ոհմակ ենք, ռսի կիրզվի սապոգը մեծարող, իսկ ռաբիզը հախթական արշավի է ելել անգամ կենտրոնական հեռուստատեսությամբ և թափանցում է արդեն 72 այլ երկիր, հաստատելով ու վերահաստատելով մեր ալբանացի, կամ ադրբեյանցի լինելը, կամ եսիմ ինչ, մի վայրագ հորդա մի խոսքով, որն ինքնակազմակերպաման ոչ մի ունակություն չունի և հարատև կախյալ է միջազգային հանրության ողորմածությունից ու բարի կամքից: Հորդաներին, աբորիգեններին հատուկ վարքագծով, զմայլվելով փայլփլուն հուլունքով ու հնամաշ զենքով, ստրկության վաճառեցինք մեր հայրենակիցների կեսին: Արտագախթ: Ոտի են ելած բազումը դեռ: Պատմական ակնարկ. 88-ին ունեինք ընտրություն Պարույր Հայրիկյանի ու նրա զինակիցների՝ որոնց ճանաչում էինք առնվազն երկու տասնամյակ, մարդիկ հայտնի էին մեզ իրենց գործունեությամբ ու վաստակով, որովհետև սովետական միությունը նրանց շարունակաբար ծակն էր կոխում և հատկապես աշխատում էր, որ բոլորս իմանանք ու խելքներս գլուխներս հավաքենք, և լայն հասարակույթանը բոլորովին անհայտ մարդկանց միջև: Ընտրեցինք լևոն-մևոն, բաբիկ-մաբիկ, ռոբ-սերժ ու չգիտեմ ինչ: Հիմա մի պահ նստեք ետ, հանդարտ ու ինքուրույն մտածեք ու հիշեք: Վստահեք միայն ձեր անձնական հիշողությանը ու ոչ մի ուրիշի, և մի լսեք հարևանին, որը ձեր փոխարեն հիշել է ուզում, հետևաբար մտածել: Դա չեկիստ ստուկաչն է, որը զբաղված է իր աշխատանքով ու լվանում է ձեր ուղեղը: Ովքե՞ր էին էս լևոն-մևոն, բաբիկ-մաբիկ, ռոբ-սերժերը: Ո՞վ է ճանաչել էս մարդկանց 88-ից առաջ, բացի մի խումբ գործընկերներից, ամեն մեկի համապատասխան աշխատավայրում Վերջապես հարց ու փորձ արեք այդ հին գործընկերներին, եթե միչ օրս հետները չեն, կամ անհետ չեն կորել Փորձը ցույց է տալիս, որ կարող են, ես ինքս անհետացած եմ, չնայած համառ փորձերիս վերադառնալու: Առաջինը Պարույրն էր Առաջին ագամ կյանքումս հասկացա, որ ես անհեթեթ մի գառնուկ եմ, որին կարող են մորթել երբ ուզեն, ովքեր ուզեն ու շրջապատված եմ կովերի մի նախիրով, որոնք կշարունակեն որոճել ծղոտը ու լուռ նայել, լավագույն դեպքում կբխկան մի բան, որը կլինի ԱԶԳԱՍԵՐ ինքնանվանվող ամերիկացի հայրենակցիս երեկ ուղարկած նամակին նման մի բան Սիրելիս գրում է, որ ուրախ է որ ինձանից խլել են տունս, քրեապես հետապնդում են ու երկիր չեն թողնում իմ նման խելագարներին Տարօրինակ է կարծում եմ, որ մարդուն վստահաբար խելագար համարողները, չեն դիմում երբևէ վերականգնողական առաջարկներով, սանատորիաներում կամ հոգեբուժարաններում, այլ ուրախ են, որ հիվանդներին թալանում են ու հալածում Ի՞նչ կարծիքի եք երևույթի մասին, եթե շարունակում եք կարծել այնուամենայնիվ, որ էթնոհոգեբանությունը կեղծ գիտություն չէ և ֆաշիստական բրեյնուոշինգ: Ի՞նչ պլպլան հուլունքով ու հնամաշ զենքով ու դիվային հնարքով հմայեցին մեզ ու դարձան մեզ իշխան անծանոթները ու անբարտավանացրին մեզ այն աստիճանի, որ մեզնից մեկին պարզապես մարեցին մեր մեջ, մեր ներկայությամբ, մեր բանսարկու մասնակցությամբ ու մենք անգամ ծպտուն չհանեցինք ու մինչ օրս չենք հանել: Ասում են առաջին հայերեն նախադասությունը «Ճանաչել զխոսք և զբանս հանճարոյ»-ն է: Եթե դա հերթական ֆռթոնը չէ, միթե՞ ավելին գրելու, կամ անգամ կարդալու կարիք կա, որպեսզի նայես շուրջդ, բաց հայացքով, անկախ մտածելակերպով, ճանաչես խոսքը, և գործը ԱՆՃԱՐՆԵՐԻ 2006-03-13, Սթոքհոլմ շարունակելի…
-
Դրանք բոլորը հոմանիշներ են «Ռոբերթ Քոչարյանը ստորագրել է մի հրամանագիր, ըստ որի Վլադիմիր Կարմիրշալյանը արժանանում է արտակարգ դեսպանի և լիազոր նախարարի կոչման». կարդում եմ հայրենի թերթերից մեկում: Հետևում է երկարատև վաստակի թվարկումը հոդվածում ու վերջանում. «մինչ նոր նշանակում, աշխատում էր վերջինս որպես Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի ու Ֆինլանդիայի դեսպան։ Լրացում. Վլադիմիր Կարմիրշալյանը «մեր» ամենափորձված դիվանագետներից է, սովետական տարիների թոհ ու բոհերով անցած, կուսակցության ծոցում կրթված և անշուշտ բազում վաստակով կոմունիստական կուսակցության ու սովետական միության կայցման ու զարգացման գործում, և ոչ պակաս կոմունիզմի էքսպանսիայում, որովհետև դա սուրբ պարտականությունն էր անխտիր բոլոր սովետական դիվանագետների, բոլոր երկներում աշխարհի։ Նա հայտնվեց մի քանի տարի առաջ շուքով, նկարվեց թագավորի ու վարչապետի հետ, հեռուստացույցով ցույց տվեցին, բոլորս սաստիկ ուրախացանք ու հրճվեցինք, իսկ ես անձամբ առաջարկեցի գրասենյակ, համակարգիչներ, կահույք, օգնականեր, թարգմանիչներ. ամեն ինչ մի խոսքով, որպեսզի դեսպան կարողանա աշխատել երկրում, իսկ դեսպանի ամենօրյա ներկայությունը և նրան անսահման աջակցությունը կարևորում էի փաստով, որ Սկանդինավիան, հատկապես Շվեդիայի թագավորությունը մեծ ազդեցություն ունի աշխարհում, փոքրիկ լինելու հանգամանաքին հակառակ և պատասխանատու միջազգային պաշտոններ են գրավում բազում շվեդացի, Քոֆի Անանի կնոջից, մի քանի թագավորություններում թագուհի ու թագաժառանգից սկսած, համաշխարհային բանկով ու էլ ինչով ասես վերջացրած, բայց ամենակարևորը՝ վերջին 15 տարում, Հայաստանի և Արցախի հարցերով տարբեր ժամանակներում պատասխանատու դիվանագետներ են եղել և են. Էլիասոնը, Գարտոնը, Լենմարկերը, Պետերսոնը, Սեմնեբին՝ բոլորը շվեդացիներ։ - Ինձ հայկական համայնքը խոստացել է մի քանի ամսից վիլլա առնել, աֆտո, եսիմ ինչ, շնորհակալություն,առաջարկության համար, կարիք չկա. ասեց, ու իզով թոզով չքվեց Երևան, այնտեղից «դիվանագիտական հարաբերություններ» վարելու վերոհիշյալ պարոնների հետ։ Հայնտվեց մի երկու տարուց, ու խնդրեց, որ ցեղասպանության միջազգային կոնֆերանսին այցելող Անդրանիկ Մարգարյանի խաթրին չկպնեմ, իսկ երկարատև կորելը բացատրեց երևանյան դժվարություններով և ախպարական ստախոսությամբ, որովհետև չեն առել խոստացված վիլլան ու աֆտոն։ Խոստացա իհարկե Անդրանիկ Մարգարյանի խաթրին չկպնել, զարմացա, որ նման անհանգստություն կա Երևանում, որովհետև մտածեցի, որ ինչքան կարելի է կպել եմ արդեն և անգամ հայտնեցի, որ ցեղասպանությանը նվիրված միջազգային կոնֆերանսը համայնքային վեճ լուծելու առիթ չէ, ավելին՝ խաղաղ կզրուցեմ Անդրանիկ Մարգարյանի հետ, եթե նման ցանկություն ունենա։ Ինչպես նախկինում, կորավ իզով թոզով կրկին։ Վերջին անգամ երևաց մի քանի շաբաթ առաջ, Ռոբերթ Քոչարյանի հետ, կնքեցին պայմանագիր փոխադարձ ներդրումների ապահովման վերաբերյալ, և քանի որ վստահ եմ, որ շվեդացիք մոտ ժամանակներս լուրջ ներդրումներ չեն անելու Հայաստանում, բացառությամբ մի երկու կոսմետիկ ծրագրի հարկավ, ակնկալում եմ լուրջ ներդրումներ Հայաստանից Շվեդիայում։ Շվեդիան հայտնի է իր ամուր և բերանփակ բանկային համակարգով դեռ Հիտլերի ժամանակներից, այստեղ վերջերս բանկերից մեկում գտան համակենտրոնացման ճամբարներում հրեաների բերաններից քաշած ոսկե ատամների հետքերը, բայց մարեցին կոնֆլիկտը, հոլոկոստին նվիրված մի կոնֆերանս ֆինանսավորելով ու Ռաուլ Վալենբերգին Լոնդոնում արձան դնելով։ Անցավ գնաց։ Մի ուրիշ լռեցված արդեն աղմուկ էր վերջերս այստեղ, որ շվեդական բանկերը պատսպարում են Ռուսաստանից հանցավոր կերպով դուրս բերված միջոցներ, այնպես որ փոխադարձ ներդրումների ապահովման պայմանագիրը, հրաշալի մի գործ կարող է համարվել, որի համար Վլադիմիր Կարմիրշալյանը արժանացավ լիազոր դեսպանի տիտղոսի, հեթական երկրում նման գործարք ու պայմանագիր կնքելու ակնկալիքով հարկավ։ Դե իսկ լիազոր նախարարի բարձր կոչումը շնորհվում է անշուշտ, ազգային անկախ դիվանագիտությունը բացարձակապես տապալելու համար, որովհետև ազգային անկախ դիվանագիտությունը ամենաոխերիմ թշնամին է կոմունիզմի էքսպանսիայի, կամ ֆաշիզմի, կամ կազմակերպված քրեական հանցագործության՝ ընտրեք ձեր ճաշակով։ Դրանք բոլորը հոմանիշներ են։ 2006-03-10, Սթոքհոլմ
-
Ողջունում եմ ձեր ցանկությունը փնտրելու այն տեղի որտեղից պետք է սկսենք։ Այդ մասին գրել եմ երեք գիրք, բոլորը ներկայացված են ձեր թանկագին ուշադրությանը։ Ես արդեն մտածել եմ, ավարտել եմ, գրի եմ առել, սպասում եմ մինչև հայրենակիցներս մտածեն, կամ նրանք ովքեր մտածել են, հայտնեն իրեն կարծիքը, համաձայնեն, չհամաձայնեն, առաջարկեն, քննարկեն: Հայկական ֆորումներում միայն լուտանք եմ ստանում, առաջին իսկ արտահայտածս մտքին ի պատասխան, միայն այն պատչառով, որ չի համապատասխանում ազգային, բարոյական, չգիտեմ էլ ինչ բաների։ Երկու զգուշացում է մնացել ինձ այստեղ կարծես։ Սանկցիայի տակ եմ։ Շուտով այստեղից էլ քոքս կկտրեն, բայց ես միևնույնն է դեռ քննարկում չտեսա այդպես էլ, մաիյն հայհոյանք, իսկ լավագույն դեպքում դժգոհություն ոճից, լեզվից, քերականական և այլ սխալներից… Ես արդեն չեմ տխրում, սովոր եմ, համ էլ բոլոր դասականները մանրամասն նկարագրում են այն ամենը ինչ սպասվում է այն հիմարին, որ որոշել է հանկարծ գրել հայերի համար։ Իմ բախտը բերել է նրանով, որ ես գրող չեմ, քաղաքական գործիչ եմ, որը ընտրել է գրականությունը որպես զենք, և արդեն գրել է 5 գիրք։ Ոմանք ասում են, որ դա գրականություն չէ, իսկ ես թքած ունեմ այդ հարցի վրա, որովհետև այդպիսին պարզապես չունեմ, համ էլ ոմանց վրա, որովհետև ինձ հետաքրքրում են այն հարցերը որոնք դրված են գրքերումս, իսկ հայրենակիցներս դրանք կարծես չնկատելով, ինձ են հայհոյում ու մեղադրում ինչում ասես, կարծես, եթե ապացուցեն անգամ, որ ես արարածներից ամենաստորն եմ, դրանից նվազելու է այլանդակությունը և կվերանան բոլոր հացերը։ Ողջունելի է, ինչպես ասեցի, ձեր ցանկությունը գտնելու այն տեղը, որտեղից պետք է սկսել մաքրելը, բայց բան չհասկացա դոլլարների մասին, չհասկացա ով ում պետք է տա, ինի համար… Կարո՞ղ եք բացատրել։ Գրքերս առաջարկում եմ պատասխան գտնելու համար, բայց դե մի 1000 էջ ստիպված եք լինելու կարդալ, ու վստահ չեմ որ կհետաքրքրի, կամ կկարդաք, այդ պատճառով հիշեցնեմ ձեզ պապենական ասածվացքը, որն արժե հարկավ ավելի, քան իմ գրած ու գրելիք գրքերը, որովհետև ժամանակի փորձություն է անցել արդեն. Ձուկը գլխից է հոտում, այնտեղից էլ պետք է սկսել մաքրել։
-
Ոչ մի բանի վրա չհիմնավորված, կամ պարտադրված լավատեսությունը կարող է սուիսիդալ հետևանքներ ունենալ։ Անցյալ դարի սկզբներին Ռուսաստանից ներթափանցած ամեն ռանգի հեղափոխական-կոմիսարները ներշնչեցին, կամ պարտադրեցին հայերին լավատեսության ծովից ծով հայրենիքի, իսկ հետո ժողովուրդների համայնավարական եղբայրության։ Առաջինը լավատեսությունը հանգեց ցեղասպանության, երկրորդը Գուլագին։
-
Ու՞մ նկատի ունեք, մեզ ասելով։ Եթե նկատի ունեք հայերիս, որն իր մեջ պարունակում է նաև ինձ, համաձայն եմ, պետք է մեզ ներկայացնենք Հայաստանից դուրս, և այդ պատճառով գրել եմ երկու օտար լեզվով երկու գիրք առայժկ, կարծում եմ քանակաը կարող է ավելանալ։ Մեկն անգլերեն է, մյուսը շվեդերեն։ Փորձել եմ լավագույնս ներկայացնել մեզ։ Կարող եք ասել իհարկե, որ դա բավարար չէ, ես անշուշտ կհամաձայնեմ, բայց կհարցնեմ անմիջապես. - դուք անձամբ քանի տող եք գրել, կամ թարգմանել։ Եթե ասեք, որ մասնագետ չեք, կհարցնեմ. - ինչու՞ եք այդ դեպքում ստանձնել մշակույթի կոմիսարի դերը, և փորձում եք որոշել թե ինչ պետք է անեմ ես, փոխանակ ինքներդ անեք։ Վերջապես ես ինչ որ բան անում եմ, կարող եմ ներկայացնել ձեզ մի քանի հազար էջ աշխատանք, ինտերնետում հրապարակած, բոլորին մատչելի։ Դուք կարո՞ղ եք հասարակության ուշադրությանը ներկայացնել մի քանի էջ։ Եթե ասեք դասականներին է հարկավոր թարգմանել, կրկին կհամաձայնեմ։ Բալիոզյանն է խոսում Չնայած այն փաստին, որ կյանքիս մեծ մասը նվիրել եմ հայ գրողներին թարգմանելուն, մեղադրվում եմ հակահայ լինելու մեջ ընթերցողներից, որոնք չգիտեն բոլորովին և նրանց հոգը չէ հայ գրակակնությունը։ Իմ հավակնությունն էր մի ժամանակ 50 հայ գրող թարգմանել ու հրատարակել Ոչ ոք մեր մշակութային կազմակերպություններից, խմբագիրներից և հրատարակիչներից երբևէ չհետաքրքրվեց ծրագրովս, որովհետև մշակութային մեր բյուրոկրատիան հագեցված է «գրողներով», որոնք կարծում են, որ միայն իրենց պետք է թարգմանել ու ներկայացնել անգլիախոս ընթերցողին։ - Դու վատ թարգմանիչ ես. ասաց բարի ընթերցողներիցս մեկը մի առիթով ու երբ հարցրի կարդացե՞լ է արդյոք որև բան թարգմանություններիցս, պատասխանեց. - Ոչ, չեմ կարդացել և չեմ էլ պատրաստվում, որովհետև դու վատ գրող ես, ավելի վատ թարգմանիչ և գրողները որոնց թարգմանում ես, չարժեն ոչ մի քաք։ Միշա Քուդյանը մեր ամենահայտնի թարգմանիչներից մեկն էր։ Երբ չէր գնտում հրատարակիչ, ինքն էր հրատարակումիր թարգմանությունները։ Նա կարողանում էր անել այդ, որովհետև ատամնաբույժ էր։ Հանդիպել եմ նրան մի առիթով։ Հնարավորին չափ դիվանագիտորեն և նրբազգաց արտահայտվելով ասեմ, որ նա բարյացակամ չէր տրամադրված իր սիրելի հայ ժողովրդի նկատմամբ: Չափազանցություն չի լինի ասելը, որ նա ամենահիասթափված և ընկճված մարդն էր, որի հետ տհաճություն եմ ունեցել հանդիպել երբևէ։ Մասնակի ցուցակ գրողների, որոնց թարգմանել եմ. Կոստան Զարյան, Ավետիք Իսահակյան, Զապել Եսսայան, Գրիգոր Զոհրապ, Բյուզանդ Գրանյան, Չարենց, Պարույր Մասիկյան, Րաֆֆի և Հակոբ Պարոնյան։ Միայն չորսի գործերն են լույս տեսել գրքի ձևով առայժմ։ Քննադատներիցս ոմանք նման են դժգոհ նախկին կանանց։ Միայն զզվելի ապահարզանով անցած տղամարդը կարող է հասկանալ, թե ինչ նկատի ունեմ։ Կյանքի մեծ մասը վատնվում է խելագարությունը մեջներս ընկճելով, կամ թաքցնելով ուրիշներից, որպեսզի անվնաս ձևանանք։ Հայերը լավ են խաղում այս խաղը, բացառությամբ երբ խաղում են անանուն և ապահով հեռավորությունից: Դա այն ժամանակ է, երբ տանիքից կանչողը դառնում է Հիտլերը՝ հոգում։ Ընկերներս ուզում են հաճախ հասկանալ, թե ինչու եմ վատնում ժամանակս հիմարների ու բթերի համար գրելու վրա։ Պատասխան. որովհետև նրանք կազմում են ազգիս բացարձակ մեծամասնությունը։ Սա վերաբերում է բոլոր ազգերին։ Հիշեք, թե որքան իտալացի է օգնել Մուսոլինիին, որքան գերմանցի է պաշտել Հիտլերին, ռուսները (էլ չասեմ հայերը) Ստալինին և գրինգոները, որոնք քվեարկում են Բուշի օգտին։ Բացի Փանջունուց, որն առանձնապես խելացի չէր, ոչ մեկը չի եղել Պարոնյանի կամ Մասիկյանի հերոսը։ Արա Բալիոզյան Արդյո՞ք առաջարկում եք ինձ թարգմանել մի հիսուն հեղինակ էլ, երբ եղածներն արդեն վաղուց թարգմանված են ու փոշոտված սպասում հայ ,բարերարներիե ազգանվեր ներդրումներին, իսկ դրա համար բավարար կլինել մի օր օրինակ քյաբաբ ու խորոված լափելու փոխարեն, զբավել առողջարար դիետայով։ Լրիվ կբավարարեր օրինակ՝ Րաֆֆու մեկ հատորին, անգլերեն թարգմանված, 1000 տիրաժով տպաքանակին: Հասարակ բան է։ ամեն մեկս էլ կարող ենք մեր սեռական ապրումների մասին գրքեր գրել Խիստ կասկածում եմ, որ ամեն մեկը կարող է գրել գրքեր, ոչ միայն սեռական կյանքի, այլ որևէ բանի մասին։ Խիստ կասկածում եմ, որ ,բոլորիսե 90% - ն անգամ կարողանան սեփական անուն ազգանունը գրել տասը էջ, առանց սխալների՝ ոճաբանականները ներառյալ։ Ես ցավոք երիտասարդ չեմ այլևս ու չեմ հավատում դատարկ ու անստորագիր հայտարարություններին։ Ուզում եմ տեսնել ձեր գրքերը։
-
Կարդում եմ մեր թերթերից մեկում մի հոդվածի վերնագիր, «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՄԱՐԴ ԿԼՈՆԱՎՈՐԵԼ» , ու բռնում ինձ անմիջապես մտքի վրա. - Կանեն, կանեն, դրանք «Արմենիկում» էլ կանեն, մարդ էլ կկլոնեն ու անգամ կասկածում եմ, որ արդեն կլոնում էլ են ինչ որ քառակուսի գլուխներով, նեղ ճակատներով, թրաշները աչքերի տակից անդադար մինչև ծնկները, 0 «IQ» - ով ու անսահման ախորժակով մի տեսակ, որը լավագույն կոնսումերն է, շուրջպարին տրտինգ տվողը և ազատ, արդար ընտրողը, 5000 դրամով, ու եթե այսպես ընդանա, 2007 թվականին կլոնավորած կլինեն արդեն 3 300 000 մարդ(՞)։ 2006-03-03, Սթոքհոլմ Երբ 2005-ի մայիսի 19-ին խորհրդարանն ընդունեց «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, կոալիցիան հայտարարեց, որ քաղաքական մեծամասնությունը կնքել է ջենթլմենական համաձայնություն, եւ այս օրենսգրքով էլ գնալու են 2007-ի խորհրդարանական եւ 2008-ի նախագահական ընտրություններին։ Ջենթլմենական պայմանագիր կնքելու համար պետք է ապահովված լինի նվազագույն պայմանը. կնքող բոլոր կողմերը պետք է լինեն ջենտլմեններ, իսկ հայկական քաղաքական էսթաբլիշՄԵՆԹը, կոալիցիան, ընդդիմադիր և սփյուռքահայ, կազմված է խուժան լակոտ-լուկուտից ու սրիկա տարեցներից։ Չկան ջենտլմենները նման համաձայնություն կնքելու համար։ Եթե լինեին ջենտլմեն, չեին բանսարկի ինձ կազմակերպված, չեին մեկուսացնի, չեին բանտարկի Հայաստանում ու թույլ կտային ազնիվ «մեջլիսի» հասարակավ 2007-ին է, 2008-ին էլ ու ես վստահեցնում եմ, որ խայտառակ պատության ու փախուստի կմատնեմ նրանց բոլորին անխտիր ու նրանք դա հրաշալի հասկանում են ու հենց այդ պատճառով արգելում բոլոր թերթերին ու լրագրողներին գրել, իրավապաշտպաններին ու «ընդդիմադիրներին» խոսել այդ մասին, ու տխմարաբար կարծում են, որ կարող են թաքցնել ու պարտկել ինձ ու գրքերս, ու չեն հասկանում, որ անգամ եթե ստացվի անել անհավանականն ու պարտկեն ինձ, տեղ չեն ունենալու պարտկելու սեփական տխմարությունը։ Նրանք այն չեն տեսնում ու չեն տեսնի, որովհետև տխմարությունը, սեփականն էլ, տեսնում է միայն իմաստունը: Այդպիսին լինելն էլ է նախապայման, ջենթլմեն լինելու համար։ 2006-03-02, Սթոքհոլմ - Սեփական կարծիքի համար պատգամավորին ճնշում են,- ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց ինքնանշանակ պատգամավոր, ՕԵԿ անդամ Գագիկ Ավետյանը, որի տունը մինչ այդ խուզարկել են 6-րդ վարչության աշխատակիցները: «Դիմում եմ այդ վերեւներին՝ դադարեցրեք ձեր ապօրինի ոտնձգությունները, այլապես ես ստիպված կլինեմ ասուլիսների եւ հայտարարությունների միջոցով մատնանշել կոնկրետ անուններ եւ փաստեր, որոնցով պետք է զբաղվի 6-րդ վարչությունը». - պատմում է «Հայկական Ժամանակը»։ Մենք էլ գրենք այստեղ ու թողնենք պատմությանը վկայություն այն մասին, որ պատգամավորն է հայտարարում, որ Հայաստանում 2006 թվականի մարտին քրեամենթական բեսպրեդել է, որ մենթերը կարող են լցվել ցանկացած մեկի տունը, խուզարկել, անգամ պատգամավորի, լսել նրա հեռախոսը, ոտնահարել անձնական կյանքն ու ընդհանրապես անձնականությունը։ Գրենք, արձանագրենք նաև, որ Գագիկ Ավետյանը դեմ չէ, որ քրեակամենթական տարը լափի երկիրը, քանի հալածանքը չի վերաբերում իրեն ու իր հարազատներին, բայց եթե հանկարծ վերաբերվի, նա կհրապարակի անուններ, որոնցով պետք է զբաղվեն վերևներն ու ոստիկանները, ինչը նշանակում է, որ եթե հեզանան քրեամենթերը ու չնեղացնեն այլևս Գագիկ Ավետյանին ու նրա հարազատներին, կարող են անպատժելիորեն շարունակել լափելը։ 2006-03-01, Սթոքհոլմ
-
Heroes must be remembered forever as a nation that has no national heroes is condemned to assimilation and destruction: - Vahan Hovhannisyan Probably that is why this guy speaks Russian all the time, and is a part of criminal junta. Heroes must be remembered, once I thought, to be able to encourage your self, overcome fear and go to fight for your country, when an enemy is attacking. I was wrong: Vahan who remembers heroes, was charged first as terrorist who was planning killings of Armenians, left all his friends in the prison, went free, shot a gun almost immediately after ... ... in Yerevan, in Poplovok, among Armenians... And keep speaking... ... Russian So it is, to remember heroes in now times. By following the fate of all heroes, remembering constantly their dids, and doing every thing vice versa, and you may become a vice speaker of the parliament of heroes, instead of vanishing for ever 2006-03-06, Stockholm
-
Ես ԿԳԲ-ի ագենտ եմ - Ինչպե՞ս ես կարողանում ծառայել բոլոր ռեժիմներին։ Դու բարեկամ էիր կոմունիստների հետ ու ատում էիր դաշնակներին ու բոլոր հայերին մնացյալ ու չէիր մասնակցում ապրիլի 24- ի արարողություններին ու ընկերական հարաբերություններ ունեիր թուրք, ազերի և քուրդ համայնավարների հետ… Հետո ընկերացար Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ատեցիր կոմունիստներին ու դաշնակներին ու մնացյալ հայերին… Հետո սիրեցիր Ռոբերթ Քոչարյանին, ատեցիր Լևոնին ու դարձար դաշնակցականների բարեկամը և մասնակցում ես այսօր ապրիլի 24-ի իրարանցմանը այնպես կատաղի, որ նրանք անգամ շվարում են նախկին ընկեր թուրքերի, ազերիներին ու քրդերի նկատմամբ հրահրած ատելությանդ վրա։ Մնացյալ հայերին ատում ես ըստ հին, անփոփոխ սովորության, բայց զարմանալիորեն մնում էս հայերի համայնքների անփոխարինելի նախագահն: Ինչպե՞ս կառաջարկես սա հասկանալ։ - Դա եղել է, կա և լինելու է իմ կրեդոն։ Ես միշտ իմ հայրենի կառավարության հետ եմ, անկախ նրանից թե ով է իշխողը. Սա էր և սա է անփոփոխ պատասխանը տեսակի։ Երբ երիտասարդ էի ու միամիտ, չէի կարող ինձ թույլ տալ վատ բան մտածել մարդու մասին, միչև ստույգ ապացույց չունենամ։ Հիմա ավելի լավ գիտեմ։ Ես միշտ իմ հայրենի կառավարության հետ եմ, անկախ նրանից թե ով է իշխողը: Սա ոչ այլ ինչ է, քան ասելը՝ Ես ԿԳԲ-ի ագենտ եմ 2006-03-08, Սթոքհոլմ «ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍԽԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՈՒՄ» Այսօր հայոց մենաշնորհ մամուլն ու լրատվական մյուս ծառայությունները լեցեւն են «ընդիմադիր» տարբեր ռանգի մուժիկներով, որոնք այս կամ այն հարցի վերաբերյալ հայնում են ստանդարտ՝ «ՔՈՉԱՐՅԱՆԸ ՍԽԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՈՒՄ», կարծիքը, պարզ ու հասարակ մի պատճառով, ով բոլոր տեղերն, անգամ ավելի քան անհրաժեշտ է, լեցուն են ոռ մտնողներով, որոնք պնդում են, որ ՔՈՉԱՐՅԱՆԸ ճիշտ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՎԱՐՈՒՄ, իսկ եվրոինտեգրում քյանդրբազության գավառամիտ կոմիսարներին խիստ անհրաժեշտ է ցացադրելի ընդդիմություն։ Հրամայվել է թերթերին ու մնացյալ տեղեկատվական աղբյուրներին, լցնել տարածքը «քննադատող», քաղաքական «հույս ներշնչող» տգետ լակոտ լուկուտի դատարկաբանությամբ, որոնք հայնում են «կարծիք» առ այն, որ Քոչարյանը սխալ քաղաքականություն է վարում, իրականում հետամուտ լինելով մի բանի միայն. «բրեյնուոշ» անել հայերին Հայաստանում ու երկից դուրս, որ Քոչարյանը քաղաքականությամբ զբաղվում զբաղվում է առհասարակ։ Գրպանահատների այդ բանտախցում, որը թյուրիմացաբար նույնացվում է Հայաստանի Հանրապետության հետ, որտեղ գրպանահատները հռչակել են իրենց «կառավարություն», ոմանք անգամ «թաքվոր», ոչ ոք քաղաքականությամբ չի զբաղվում, և հատուկ են բերվել իշխանության գրպանահատ մարիոնետները տգետ, որ ոչ ոք չզբաղվի էլ, որովհետև այն ինչ ծրագրավորվում է Հայքի համար, հայերի սրտով չի լինելու, իսկ ծրագրավորողները սովոր են վաղուց, որ հայերը կմարսեն վիրավորանքները, ի տարբերություն «վայրագ ցեղերի», և անգամ օգտակար կլինեն քաղաքականությամբ զբաղվող իրենց իսկ եղբայրներին ոչնչացնելուց, ընթրիքից հետո մնացած թերմացքի դիմաց։ Գրպանահատը չի կարող զբաղվել քաղաքականությամաբ։ Դա նրա աշխատանքը չէ։ Նրա «աշխատանքը» գրպանահատությունն է և մերթ ընդ մերթ բանտ նստելը հարկավ: Չզլանանք հայտնել նորահայտ երիտհայերին, որ իզուր են բոլոր տեսակի «քյանդրբազությունները, սատանի մայլում»։ Բոլորը հրաշալի հասկանում են, որ դուք շարքային գրպանահատներ եք, իսկ ձեր արածը ոչ ավել, ոչ պակաս՝ քան շարքային, սովորական գրպանահատություն։ 2006-03-08, Սթոքհոլմ Ազատ մամուլի մասին Ուզում եմ կիսել հետներդ մտորումս ազատ մամուլի, ընդհանրապես ազատ մեդիայի և ազատ խոսքի մասին։ Ազատությունը ճշտելու համար, պետք է նայել կարծում եմ, թե որտեղից է սնվում կոնկրետ սուբեկտը՝ տեղեկատվություն տարածող։ Որտեղի՞ց են սնվում ընդհանրապես։ Թվարկենք հնարավոր բոլոր աղբյուրները: Եթե բաց թողնեմ որևէ մեկը, խնդրում եմ հիշեցնեք։ 1. Կառավարական դոտացիա, 2. Քաղաքական կառույցներից ու անհատ գործիչներից ստացված ընծա, 3. Հասարակական, միջազգային կառույցներից ստացված գրանտ, 4. Գովազղից ստացված եկամուտ, 5. Վաճառքից ստացված եկամուտ, 6. Կառավարական, հասարակական որևէ կազմակերպություն չներկայացնող, անհատ քաղաքացու, կամ անհատ քաղաքացիների անձնական ներդրում։ Ես ուրիշ չեմ տեսնում, շատ եմ խնդրում չզլանալ ու գրել, եթե կարող եք հիշեցնել մի ուրիշը։ Առաջին չորսի մատը խառը լինելը ուղակիորեն նշանակում է անազատություն։ Նայեք խնդրում եմ ցուցակին, մտորեք մեկ վարկյան, իսկ փորձված լրագրողները անգամ մտորելու կարիք չունեն, անգամ կարդալու տողերս երևի։ 5-րդ և 6-րդ կետերի համադրումը հնարավոր է տեսականորեն, բայց ես նման թերթ չգիտեմ, ավելին, հիմնավոր կասկած ունեմ, որ դա տնտեսապես հնարավոր չէ իրականացնել։ Եթե որև մեկին հաջողվի նման բան ստեղծել, բրավո՜ իրեն, մեծարանքս, եթե ճանաչում եք նմանին, խնդրում եմ հաղորդեք նրան վիրտուալ խոնարհումս հանճարի առաջ, մինչև գամ Երևան անձամբ խոնարհվելու։ Մինչ այդ թույլ տվեք մնալ կարծիքիս, որ դա հնարավոր չէ, մինչև չունենամ գոնե մեկ օրինակ՝ ապացույցներով։ Ֆինանսական հաշվետվությունները առաջին իսկ պահանջողին անմիջապես ներկայացնելու ունակությամբ կարելի է գնահատել սուբեկտի պրոֆեսիոնալիզմը, առանց երկար բարակ խելքին զոռ տալու՝ կես ժամվա մեջ։ Ֆինանսական հաշվետվություն խնդրեք ձեր ծանոթ ցանկացած խմբագրից, և կհամոզվեք։ Վերջին, 6-րդ տարբերակը միակն է ըստ իս, և բոլորովին էլ իմ հնարածը չէ։ Միացյալ նահանգներում օրինակ՝ գործում է ազատ լրագրողների մի հուժկու բանակ, Եվրոպայում նույնպես, մարդիկ, որոնք սիրում են իրենց հայրենիքներն ու անկեղծ են, և այդ պատճառով ստորագրում են չգրված կոնվենցիայի տակ. Չսնվել ոչ մի տեղից: Նրանք անվանել են երևույթը «Public Journalism»։ Խելագարնե՞ր են կասեք։ Այո, իհարկե, հենց այդ պատճառով եմ նրանց սիրում, որովհետև դեմոնոպոլիզացրել են տեղեկատվությունը։ Միթե՞ նրանք չեն լավագույն քաղաքացիներն ու լրագրողները, և միթե՞ դա չէ լրատվությունը՝ Տեղեկատվության ճշգրիտ, ազատ փոխանակումը։ Սահմանափակ են անշուշտ մարդ արարածի հնարավորությունները, և ինչ էլ անի, չի կարող ազդել ավելին իր շրջակա աշխարհի վրա, քան մեն մի հատիկ մարդ արարած, և դա հրաշալի է. ցանկանք, որ մարդ արարածն անգամ այդքան փոքր գործը անելուց չզլանա, և փրկի մեզ տերը մեծամիտներից, որոնք պատրանք ունեն, որ կարող են ազդել ավելին քան մեկ մարդը. նրանցից են ծնվել սուլթան համիդներն ու հիտլերները… Համեստորեն ներկայացնում եմ մեն մի հատիկ մարդուս աշխատանքը, որպես «Հասարակական լրագրության» համեստ հավաքածու։ Հուսով եմ, որ ինչ որ օգտակար բան կգտնենք այնտեղ, իսկ եթե չգտնեք անգամ, չեք կասկածի նպատակներիս ազնվությանը հուսով եմ, հաշվի առնելով աշխատանքի ծավալն ու ներդրումը։ Սիրով՝ Վահե Ավետյան www.armTV.org www.ArmenianRadio.org www.3KNetwork.info www.armnews.info www.arabaliozian.org www.independencearmy.org www.ombudsman-am.org www.svartskalle.com www.svartskalle.org www.vernatun.org www.vaheavetian.org
-
Ծառ տնկեք - Գտա՜նք, գտա՜նք, տոտա՜, հեսա՜, գտանք ձեր Վահիկին։ Արջը չի տարել, ոչ ոք չի տարել, մենք գտանք, մե՜նք… Ճչում է մի խումբ գյուղացի մանչուկ, որոնք ինձ փնտրելու են դուրս եկել շրջակա անտառում, որովհետև գուժել է լուրը՝ «ախչի ասըմ են արջը չորս տարեկան դաչնիկ ըրեխա ա տարել», հետո կիմանամ, և կլսեմ հետագայում մի ամբողջ օր անհետանալուս մասին, մի քանի ուրիշ վարկած էլ, որոնցից ամենասահմռկեցուցիչը այն էր, որ ինձ տարել են ավազակները, որոնք նաև տարել են մեր ամառանոցում գտած ողջ դրամը։ - Վահիկ, ու՞ր էիր կորել այ հիմար, կես մարդ ենք դառել բոլորս, մայրդ հիվանդանոցում է, հայրդ ոստիկանատանը, քեզ ամբողջ գյուղն է փնտրում անտառներում։ Ճչում է վազելով մոտեցող մորաքույրս սիրելի Մանուշակ, չկարողանալով թաքցնել կեղծ խիստ դեմքի հետևում երջանկության ացունքները… - Էս ցնդածն իսկապես անհանգաստացել է. մտածում եմ զարմացած։ - Ի՞նչ ես ճվճվճվում այ ախչի, չէի կորել, տեղ էի գնացել գործով, վերադառնում եմ։ - Ի՞նչ գործ այ տղա։ Դու ի՞նչ գործ ունես, որտե՞ղ։ Ու՞ր էիր գնացել։ - Հիմարների աշխարհ։ - Ի՞նչ հիմարների աշխարհ այ հիմար։ Որտե՞ղ է դա։ Ի՞նչ էիր անում։ - Դրամը թաղեցի, ջրեցի, որ դրամի ծառ աճի։ - Այ հիմար հեքիաթների ես հավատու ՞ մ։ - Այո, իհարկե։ Չէ՞ որ դրանք իմ համար կարդում է մայրիկս։ *** - Վահիկ ջան, բալես, որտե՞ղ ես թաղել դրամը, ասա սիրելիս, գնանք հանենք։ ասում է մյուս մորաքույրս սիրելի՝ Աիդան։ - Չէ, չէ Աիդա, չեմ հիշում հաստատ։ Թող ես պետք է քնամ հիմա հարևան տատիկի հետ «ֆորթի կուշտը»։ ու վազում եմ հայտնաբերելու, որ «ֆորթի կուշտը» հորթն է, որը մեծանում ու մեզ կաթ է տալիս ինչ որ ժամանակ, միչև քյաբաբ դառնալը։ - Դա հաստատ հիշում է, բայց չի ասում տեղը, որովհետև հավատում է, որ աճելու է իր դրամի ծառը։ հասնում է ականջիս ծերին մյուս մորաքույր Մանուշակի ձայնը: ու Թռնում եմ բակ, ընթացքում անմիջապես մոռանալով Մանուշակին, հեթական արկածների ու հայտնագործությունների հետևից։ *** -Այսօր հիշել եմ քառասնամյա հնության պատմությունը, հերթական հետաքրքրվողի հարցի պատճառով հավանաբար. - Դու գրում ես, որ թալանված ես, քրեապես հետապնդված, բայց ապրում ես լավ, ոչ մեկի համար չես աշխատում, չես ստանում նպաստ, թոշակ, ոչ մի տեղ գրանցված եկամուտ ու մուտք չունես, նաև պարտք չունես, բայց վարում ես հրաշալի մեքենաներ, պտտվում ես անարգել ողջ աշխարհում, այցելում լավագույն վայրերն ու հանգստանում լավագուն ծովափներում ու ապրում լավագույն պայմաններում, անկախ երկրից. ի՞նչ պետք է անել այդպես ապրելու համար։ Ու ես հիշում եմ մորաքույր Մանուշակիս ու նրա արտասանած նախադասությունը.- «Դա հաստատ հիշում է, բայց չի ասում տեղը, որովհետև հավատում է, որ աճելու է իր դրամի ծառը»։ Ժպտում եմ լայն։ Զրուցակիցս ակնկալում է պատասխան, կարծելով հարկավ, որ ժպիտս իր հարցից է առաջացել ու ժպտում է ի պատասխան։ - Իրավացի էիր Մանուշակ սիրելիս, իհարկե հիշում էի և հիշում եմ տակավին տեղը, և ծառը աճել է վաղուց, ինչպես և սպասվում էր։ - Ներողությու՞ն… համառում է զարմացած զրուցակիցս։ - Չհակացա։ - Հա, հականում եմ։ Ամեն ինչ չէ, որ հասկանում ես կյանքում ու չկա երաշխիք, որ կհասկանաս մինչև մահ։ Ես հակված եմ կասկածելու, որ եթե մարդը իմաստուն լինելու հնարավորություն ունի երբևէ կյանքում, դա մանուկ ժամանակ է, և հենց այն ժամանակ եմ արել ես իմ ամենամեծ, և միակ ֆինանսական ներդրումը։ Ուզու՞մ եք ապրել այնպես ինպես ես, վստա՞հ եք։ Եթե այո՝ ծառ տնկեք։ 2006-03-08, Սթոքհոլմ