Guest Guest12568 Posted May 10, 2006 Report Share Posted May 10, 2006 Ոչի~նչ , ոչի՛նչ չի պատահել արտասավոր. Դու նույն աղջիկն ես հմայիչ, ես` նույն տղան, Միայն` ժպտում են աչքերդ կարծես ցավով, Եվ այս ճամփան էլ չի թվում այնպես խաղաղ: Ոչի~նչ , ոչի՛նչ չի կատարվել նկատելի. Ո՛չ խարդավանք, ո՛չ խանդ, և ո՛չ կասկաց մի կույր. Լոկ զգում եմ ես մանրախոս քո մատներից , Որ ինձ այսօր նրանք ինչ-որ սա~ռն են զգում. Եվ չի փոխվել ոչինչ նաև կյանքո՛ւմ կարծես. Ամառային նույն արևն է և նո՛ւյն փոշին : Ես զգում եմ` ինչ չգիտես ինքդ էլ գուցե. -Դադարե~լ ես ինձ սիրելուց, Բայց... չես սիրում դեռ ուրիշին: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 10, 2006 Report Share Posted May 10, 2006 Անծանոթներ ենք մենք իրար, Եվ փողոցում հանդիպելիս Ես չեմ տեսնում դեմքիդ վրա Քո ժպիտը այն լուսերիզ, Որով գիտես դու ողջունել Ծանոթներին քո բախտավոր. -Ես այդ թովիչ բախտը չունեմ, Անծանո՛թ ենք և հեռավո~ր: Բայց երբ հանկարծ այգում, մայթում Հանդիպում ենք, ամեն անգամ Կեռ թարթիչներդ ես դու թարթում Ու նայում ես ինձ մի վայրկյան Այնպե~ս, կարծես պատահաբա՛ր, Եվ... հիշելով ինչ-որ մի բան (Իբր մի բան ես ստուգում), Պայուսակդ ես բացում-փակում: Անծանոթ ենք իրար:Սակայն Հանդիպում ենք երբ մենք հանկարծ, Ես էլ մի պահ, գեթ մի վայրկյան Կանգ եմ առնում, որ իբր թե Գլանակս վառեմ հանգած (Գլանակս` վառվա~ծ արդեն)... Առերևույթ սառն ու թեթև: Ա՛խ, դա խաղ է մի սրտակեղ, Որով տենչանքն իմ չհանգած Բորբոքվում է կրկին անգամ` Գլանակիս կրակի պես, Իսկ դու~,իսկ դո՛ւ... Փնտրու~մ ես դու, Որոնու~մ ես ինչ –որ մի բան (Պայուսակու՞մ, թե՞ քո սրտում) Որոնում ես համառաբար, Եվ... չես գտնում հավանաբար... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 10, 2006 Report Share Posted May 10, 2006 Շա՞տ բան է պետք արդյոք Շա՞տ բան է պետք արդյոք երջանկության համար: Լեռան գլխին իջած կապույտ երկնակամար, Ծաղկած ափին փարվող մի լեռնային ալիք, Տաք հողի մեջ նստած մի փոշոտված բալիկ, Հիշողության մի տաք, Տեղին արված կաքտակ. Երեկ դեռ անծանոթ աղջկա հետ Առանց հոգնածությաքն շրջել ամբողջ գիշեր, Ինքնամոռա~ց այնպես, և - այնուհետ Տոնի նման այդ օրն ամբողջ կյանքում հիշել. Ձերոնց կողմից դրսում շահված մի մրցություն, Քո քաղաքում հառնող մի հոյակապ նոր տուն, ուր ձմռանը վառվող վառարանի հանդեպ Տղադ պիտի կարդա հափշտակիչ մի վեպ, Նա՛, որ խաղով այնքան երջանիկ է հիմա... Շա՞տ բան է պետք արդյոք երջանկության համար: Quote Link to post Share on other sites
Simon-Petros Posted May 10, 2006 Report Share Posted May 10, 2006 Սիմոն-Պետրոս Գեւորգ Էմինի Սասունցիների պարը` http://forum.hayastan.com/index.php?s=&sho...ndpost&p=481763 Շնորհակալ եմ անչափ օգնության համար: Իսկ Պ. Սևակինը չե՞ք ասի Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted May 10, 2006 Report Share Posted May 10, 2006 Ցավում եմ, բայց չունեմ: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 12, 2006 Report Share Posted May 12, 2006 Բաց փակուղի Միգուցե մեզ էլ այս էր վիճակված. Դու` քո զղջումի զնդանում փակված, Ես` իմ զղջումի արջի ճանկերում, Բանտարկվածի պես ետ-առաջ քայլել Քո ծանոթ անվան երկու վանկերում... Քո ծանոթ անվան երկու վանկերում Բանտարկվածի պես քայլել ետ-առաջ, Կրակը կողքիս` միշտ մնալ սառած, Բաց դուռը դեմս` բանտարկված մնալ, Ոչ մի փոչձ չանել ու դուրս չգնալ... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 12, 2006 Report Share Posted May 12, 2006 Սարսափում եմ ես լոկ հիմա Դու ասում ես, թե սառել եմ, Բոլո~ր-բոլոր կրակները ես վսռել եմ Ու հիմա էլ... մթան մեջ եմ ես խարխափում: Իսկ ես կասեմ. ես քայլել եմ, Երբ որ մութ էր` ես փայլել Բայց չեմ խափել ես ոչ ոչի ու չեմ խափում: Ես չեմ խաբել ո՛չ մի խոսքով, Ո՛չ մի երգով կամ ակնարկով. Կա՛մ սիրել եմ, կա՛մ ատել էլ, բայց չեմ խաբել, Երկու հարկով բարձր եմ ապրել, Ցած եմ իջել երկու հարկով, Իջել – ելել, սակայն երբեք չեմ խարխափել: Թե երբևէ խարախափել եմ ` Խարախափում եմ ես լոկ հիմա, Թե երբևէ սարասափել եմ ` Սարսափում եմ ես լոկ հիմա` Միայն հիմա՛, երբ չգիտեմ` Դու եղե՞լ ես, կա՞ս, թե չկաս, Միայն հիմա՛, երբ զգու՛մ եմ, Հասկանո՛ւմ եմ ու սարսափու~մ, Թե առանց քեզ, իմ կորա~ծս, Այս աշխարհի ինչն է պակաս... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 12, 2006 Report Share Posted May 12, 2006 Դու հեռվից ես հարազատ Միևնույն է, թե հիմա որտեղ ես մաշում Քո կոշիկները նրբին և քո սիրտը ժանտ, Իսկ ես այն օրն եմ միայն անմոռաց հիշում, Երբ սիրով եմ անվանել քեզ «իմ հարազատ»: ...մոռացել եմ ամեն բան, ինչ սիրտ է մաշում, Ինչ կոպտորեն եզծում է պատկերդ գերող, Ու մտքիս մեջ քեզ նորից անեղծ եմ հիշում, Որ մտովին քեզ շոյեմ սիրող ձեռքերով: Բայց մոտիկից, ես գիտե՛մ, ո~ղջը կցնդի, ողջն անիմաստ կդառնա խաղով քո հիմա,- Դու հեռվի~ց ես հարազատ սիրող իմ սրտին, Ես պատրաստ եմ լոկ հեռվու՛մ ապրել քեզ համար... Գիտեմ` այստե՛ղ, ինչ – որ տեղ ինձ մոտ են մաշվում Քո կոշիկները նրբին և քո սիրտը ժանտ, Բայց և գիտեմ ... ու հեռվու՛մ, հեռվի~ց եմ հաշվում Քեզ վերստի՛ն սիրելի, նորից հարազա՛տ... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 12, 2006 Report Share Posted May 12, 2006 Առաջվա պես Ու՞ր ես` չկաս, Չէ՞ որ կայիր... Ա~խ , թե մեկ էլ Մի օօր գայիր Ու ժպտայի~ր Առաջվա պես, Առաջվա պես, Հավատայի~ր... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 12, 2006 Report Share Posted May 12, 2006 Անծանոթուհուն Անծանոթ եմ քեզ, բայց գիտեմ վաղու~ց... Այդ քե՛զ համար են ազգերը կռվել` Այդ քե՛զ համար է Տրոյան վառվել: Այդ դու՛ լույս տվիր կույր Հոմերոսին, Սֆինքսի գաղտնիքը ժպտալով առար, Ու մարաթոնյան վազքի հերոսին Այդ դու ՛, թերևս, թևերիդ տարար: Քե՛զ համար ընկավ մեր չքնաղ Արան: նորից քե՛զ համար մի արյող ամառ Մեր Արտավազդին գերության տարան... Հին ծանոթներ ենք - քեզ գիտեմ վաղու~ց: Դրախտը կորցրած ` այդ քեզ գտել մեր նախահայրը ` ինձ նման մանուկ... Երկար դարերի ճամփեքով բանուկ Դու եկել ահա և ինձ ես հասել Եվ ստիպում ես ինձ գոռալ` ասե՛լ, Որ դու այրում ես `Տրոյայի՛ պես, Ուզում ես գերել` մեր Արայի՛ պես, Ինչպես հոմերոսին ` դու լույս ես տալիս, Բայց շլացուցիչ քո լույս ու փայլից Ես կուրանում եմ որ մոռանում եմ, Որ դու աչքերով ինձ հույս ես տալիս, Ժպտում ես, սակայն և խույս ես տալիս, Բայց ինչու՞ , ինչու՞ , - ես չեմ հասկանում: թե դու ուզում ես, որ ,ինչպես մանուկ, Մեր նախահոր պես միտքս սքողած, Իմ հանգստության դրախտը թողած` Ես քո հետքերով ու քո ետևից, Ամե~ն ինչ լքած` բռնեմ քո թևից Ու գնա՛մ, գնա՛մ,ուր դու կբանաս, Խմեմ հարբենամ ` ինչով դու հարբես, Տանջվեմ ու տոկամ իմ նախահոր պես,- Ես համաձայն եմ : Ի~նձ ինչ դրախտ, Երևի նույնն ` և թոռան բախտը... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 14, 2006 Report Share Posted May 14, 2006 Սիրտս նման է Ա~խ, սիրտս նաև նման է կարծես... Նման է կարծես նա մի թութակի , Որ ո~ղջ ժամանակ նույն բանն է ասում. - ես քեզ եմ ուզում... Նման է կարծես նա մի ջութակի , Որ միա~կ լարով յոթ լարից շատ է Ազդում ու հուզում.. Նման է կարծես մի ջինջ վտակի, Որ տարբե~ր հունով, բայց դեպի քեզ է` Շարունակ վազում... Նման է կարծես մի պատատուկի , Որ գոտու նման փաթաթվում է քեզ Եվ շա~տ է սազում... Նման է կարծես մի խոր հատակի, Որ ուրիշներին փետուրի նման պահում է վերև Եվ միայն քե~զ է իր խորքը սուզում... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 14, 2006 Report Share Posted May 14, 2006 Մի մոռացիր Մի մոռացիր, որ շատ հաճախ , ցանկալիս, Երբ հույս ցանում ու հավատ ես շաղ տալիս, Չի ~~~~~~ կանաչում: Հիշիր, որ միշտ Ուշանում է ցանկալին, Իսկ երբեմն էլ, իր ոտքով է երբ գալիս, Չեն~ ճանաչում… Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 14, 2006 Report Share Posted May 14, 2006 Չեմ ուշացել Ուշացե՞լ եմ:Թո՛ղ որ այդպես, թո~ղ որ, անգի՛ն, Անծանոթ եմ աղջկական քո նազանքին. Անտեղյակ եմ, թե ինչպես ես դու ժպտացել, Տասվեցդ երբ որ նոր է դեռ լրացել: Թո՛ղ որ ես չեմ ստացողը քո առաջին Աղջկական ո՛չ համբույրի ,այլ լոկ պաչի~. Որ չգիտեմ , թե ինչպես ես դու կարոտել, Երբ որ քսան-քսանհինգն ես թողել ետև: Թո՛ղ որ, անգի~ն, հանդիպել եմ ես քեզ այնժամ, Երբ դու արդեն անկարող ես ապրել բաժան. Քո անցյալից ,անցած կյանքից, որ առանց ինձ Դու ապրել ես կա՛մ այլոց հետ, կա՛մ առանձին: Թո՛ղ որ այդպես, - ուշացել եմ թող գարունից, Բայց ավելի քիչ չի թովում աշունը ինձ: Ինչո՞վ է լավ արշալույսը մայրամուտից, Աշնան հասմիկն ինչո՞վ է վատ գարնան պուտից: Չէ~, ավելի՛ն. երբ աշխարհում օրն է մարում, Ծաղիկները շատ ավելի սուր են բուրում... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 14, 2006 Report Share Posted May 14, 2006 Եկ հպարտ մնանք Մեզ վիճակվեց - մենք հանդիպեցինք կյանքում: Վաղ գարուն էր:Ձնհալ:Կարծես օդն էր գինով: Եվ մենք ` երկու ցավի, երկու դավի ճանկում Բռնվեցինք մի նոր , չկրկնվող սիրով: Ու վիճակվեց... ապրել մեկս մեկից բաժան, Մեկս մեկի համար, առանց մեկս մեկի, Քեզ ` չազատել երբեք այս կարոտից դաժան, Ինձ` չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ... Կյանքի~ հետ ենք կարծես տվել մենք ձեռք-ձեռքի: Այդպես ձեռք չեն տալիս, երբ դաշինք են կնքում, Այդպես ձեռք են տալիս, երբ բռնում են գրազ... Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա~նց երազ, Արի չտրտջանք մեր անուրախ կյանքում Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա – Եթե վիճակվել է... չվիճակվել իրար... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 14, 2006 Report Share Posted May 14, 2006 Խաբկանք Իրիկունն է իջնում :Արևը հանգչում է, Գիշերվա մութ շունչն է խստանում: Մթան հետ գալիս ես, հայացքով կանչում ես Եվ վայելք ու սեր ես խոստանում: Լույսերը վառվում են:Դու լույսս մարում ես (Ուզում ես, որ նստենք մթան մեջ), Մերթ տալիս անունս, մերթ կրկին լռում ես, Տիրաբար շրջում ես իմ տան մեջ: Գալիս է գիշերը:Փակում եմ փեղկերը (Չմրսես գիշերվա պաղ հովում): Կարծես թե մեր հանդեպ իր գործած մեղքերը Զղջալով ` ինքն կյանքն է քավում... Չէ՛ , սու~տ է. մենա՛կ եմ, առա՛նց քեզ, առանձի՛ն, Եվ այս էլ խաբկանք է մի ոսկե, Որով դու խաբվելով ապրում ես առանց ինձ, Եվ ես էլ... չեմ մեռնում առանց քեզ: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 16, 2006 Report Share Posted May 16, 2006 Քո պատճառով Քո աչքերի°, քո աչքերի°, քո աչքերի° պատճառով Իմ աչքերը ամբողջ գիշեր չեն փակվում: Քո մատների,քո մատների,քո մատների պատճառով Իմ մատները, իմ մատները լույս են ուզում խմորել: Քո թևերի,քո թևերի,քո թևերի պատճառով Իմ աչքերին,իմ աչքերին ջրվեժներ են երևում: Քո ծիծաղի, քո ծիծաղի, քո ծիծաղի, պատճառով Իմ ծիծաղը,իմ ծիծաղը պաշտոնաթող է դարձել: Քո քայլվածքի, քո քայլվածքի, քո քայլվածքի պատճառով Լսողությամբ սահմանապահ, սահմանապահ~ եմ դարձել: Քեզ այս ձևով ունենալու – չունենալու պատճառով Կորցրել եմ ունեցածս` հպարտությունս հաղթողի… Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 16, 2006 Report Share Posted May 16, 2006 Քո անունը Ես ատում եմ քո անունը, Ինչպես որ դու քեզ փայձայած Իմ ձեռքերն ես ատում գուցե: Ես ատում եմ քո անունը, Որ խրվել է իմ լեզվի մեջ Փշատենու փշի նման: Եվ դու ինչու չես հարցնում, Թե քո անունն ինչ գույն ունի: Ես ատում եմ այդ գույնը: …………………………. Եթե աղջիկ ես ունենանամ` Նա կկոչվի քո անունով: Ես ատում եմ քո անունը: Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 16, 2006 Report Share Posted May 16, 2006 Վերջին սփոփանք Իմ տված ցավից Դու լաց ես լինում, Իսկ ես ` ամոթի°ց` Տաք-պաղ քրտնում եմ: Ի±նչ ասեմ հիմա: Գեթ մխիթարվի°ր, Որ նույն համն ունեն Քրտինք ու արցունք... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 16, 2006 Report Share Posted May 16, 2006 Աթիլլայաբար Դեռ նոր հանդիպած ` մենք բաժանվեցինք, Իրար նոր գտած` կորցրինք իրար: Այսպես ` դանակի սրությունն են միշտ բութ մատով փորձում: Այսպես` մտովին - անգիտակցաբար մեծ մեղք են գործում: Այսպես ` տալիս են, բայց թերևս առնում: Այսպեսա` հառնում են, բայց ` ավելի շուտ ` թերևս մեռնում: Ուրիշի մարմնով , այսպե°ս, սեփական հոգին են բեռնում Ու ծանրանում են, բայց ավելի ծատ թեթև են դառնում: Այսպես` մի ժամով §Հավերժ քաղաքը ¦ ` Հռոմն են առնում. Աթիլլայաբար հասցնում մտնել, Բայց չեն հասցնում կրակի մատնել... Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 16, 2006 Report Share Posted May 16, 2006 Գլխապտույտ Դու իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա~կը` ճակատագրով... Սիրո բավանդակ կոչականները մանկական են միշտ, մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան, որ իմ տարիքում Դեղձին տասն անգամ մեռած կլիներ: Իսկ ինչպե՞ս ես դու: Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա°ն տարի, Որքան տեսել եմ: եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն, Քանի որ չկաս Դո°ւ – Իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա~կը` ճակատագրով: Իմ շրթունքներից Կախված է հիմա մի ամբո~ղջ աշխարհ` Մի գունդուգծի°կ, Բառերի մի պա~րս, Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ: Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն` Թող թռչեն սիրո°վ, Մի°միայն սիրով Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան, Որի մեջ կա գոլ անապատային, Ավազների սողք ու մտապատրանք: Մի՞թե քո հեռվից` Քո անտառների խոնավ օդի մեջ, Անվերջ չես լսում խոսքերս չասված: Իսկ թե լսում ես խոսքերս չասված` Չե՞ս զգում արդյոք մի գլխապտույտ, Որ, թվում է ինձ,պիտի որ զգան Սրբորեն հղի դեռահաս կանայք, Որոնցից մեկին, Մի°միայն մեկին Կարողանայի~ մտովին ասել. «Դու~- իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա~կը` ճակատագրով»: Քիչ ենք օգտվել մենք բարությունից: Եվ դրանից չէ՞ ,որ հետզհետե Բարին եմ դառնում, Եվ այնքա~ն բարի, Որ խղճում եմ ես .... մենակությանն էլ: Նա էլ է տանջվել ու հոգնել:Մեղք է: Եկ ամեն մեկս բացենք մեր փեղկը, Որ նա դուրս թռչի իր փակ վանդակից, Եվ կամ հանդիպենք գեթ այնտեղ...այնտեղ, Ուր հանդիպում են այգն ու գիշերը: Իսկ հանդիպո՞ւմ են նրանք երբևէ,- ես ի~նչ իմանամ:Գուցե գիտես դո՞ւ, «Դու°- իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա~կը` ճակատագրով» Ու ձյուն է գալիս, Ինչ –որ ջե~րմ մի ձյուն. Հյուսիսն է հղում հարավին ողջույն: Եվ ձյան մեջ ինչ –որ բուրմունք կա գարնան, Հեռավո~ր մի բան, Մի հիշողությո°ւն, Որի բարությամբ հոգեբուժական Չեն մեռնում, ճիշտ է, բայց և չեն ապրում, ինչպես չի մեռնում ,բայց չի ապրում Սերս- իմ վերջի~նը` թյուրիմացաբար, Բայց և միա~կս` ճակատագրով: Արի° ինքներս մեզնից բարձրանանք` Թույլ տանք արարքների ինքնաժխտումի. Փոխադարձաբար իրար նեղացնենք Ու վիրավորենք փոխադարձաբար, Որ... կարոտն ինքը հածտվի իրեն հետ, Ու տառապանքը ինքն իրեն ներ, Ես էլ հավատամ,որ դու չես եղել Ո°չ իմ միակը` ճակատագրո~վ, Ո°չ իմ վերջինը ` թյուրիմացաբա~ր... 26.1.62a Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 18, 2006 Report Share Posted May 18, 2006 ԱՆՊԱՅՄԱՆ ՊԱՅՄԱՆ Մտքեր խա՞կ, թե՞ հասուն,–– Ո՞ւմ է պետք երգի մեջ։ (Մի կտոր հանածո ոգի է հարկավոր, Մի պատառ կախարդանք, Մոգության մի պճեղ, Մի բացվող փակագիծ, Անհայտի մի լուծում)... Շրջում են «ինչու»-ներ՝ էակներ սապատված, Որ չունեն օթևան ու չունեն դեռ անուն։ Հոգու մեջ տալ անկյուն ու լեզվով մկրտել Սապատված մի «ինչու» — Ու երգը կհնչի~ ... Հույզեր մե՞ծ, թե՞ ճղճիմ,- Իսկ ո՞վ է վճռելու: (Մի կտոր արնածոր տաք միս է հարկավոր` Սեփական ձեռքերով իրենից պոկոտած, Մի սարսուռ օդեղեն, Մի սարսում ընդերքի)... Մթության երանգներն առատ են ավելի է, Քան բոլոր մնացած գույներն գումարված, Խուսափուկ խլիրտի քղանցքից գեթ կառչել, Սփվերի վետվետուն քայլվածքը ճանաչել, - Ու երգը չի՞ կարող չհնչել ինքնակամ... Ի՞նչ անել և ինչպե՞ս. Հաստ մանել, թե՞ բարակ։ (Լի օրվա երակին պատվաստել կիրակի՛, Վեճ մղել ծովի՛ հետ, Ամաչել կրակի՛ց, Չուշանա՛լ, չշտապե~լ),— Եվ այնժամ, օ, հարկավ Իր պոչին կտնկվի ձվաձև առարկան, Եվ արփին ափիդ մեջ կդառնա ձվածեղ.. Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 18, 2006 Report Share Posted May 18, 2006 ԱՐՄԱՏՆԵՐՆ ՈԻ ՄԱՏՆԵՐԸ Ա~յ թե ճանաչել, Ա~յ թե իմանալ ընդերքն ու հողը, Բայց ո՛չ թե ինչ-որ երկրաբանի պես՝ Ծակելով հողի կողը կամ ողը. Եվ ո չ էլ իբրև ինչ-որ հնաբան՝ Գործի դնելով բրիչ, բահ ու բան. Եվ ո՛չ էլ անգամ՝ Ինչպես ես գիտեմ իմ հինգ մատները։ Ա~յ թե ճանաչել ընդերքն ու հողը, Ինչպես, երևի, հողն են ճանաչում Լոկ արմատնե~րը։ Quote Link to post Share on other sites
Guest Guest12568 Posted May 18, 2006 Report Share Posted May 18, 2006 ՄԻԱՆԳԱՄԻՑ Ասում են, թե միանգամից կյանքում ոչի~նչ չի կատարվում. Միանգամից ո՛չ մի կարպետ և ո՛չ մի գորգ չի պատռվռում, Միանգամից բերդ չի շինվում ու չի բանդվում միանգամից, Միանգամից ձյուն չի գալիս և չի փչում անգամ քամին։ Մի՛րգ չի հասնում միանգամից, ո~ւր մնաց թե՝ խելոքանան, Զույգ չեն կազմում միանգամից, ո~ւր մնաց թե՝ երեքանան: Միանգամից չեն կշտանում և չեն զգում ջրի կարիք, Ո՛չ այսօրն է անցյալ դաոնում, ո՛չ էլ վաղն է դառնում գալիք: Այս ամենը ճիշտ է, հարկա՛վ, Հենց այսպես է, ինչպես որ կա: Սակայն եթե իմ կյանքի մեջ գեթ հարցնեին մի՛ անգամ ինձ, Թե ես ի՞նչ եմ գերադասում, Ի՞նչ եմ ուզում Ու երազում, Ես կասեի. - Ինչ լինում է՝ թող որ լինի միանգամի~ց... 28.1,62, Երևան Quote Link to post Share on other sites
SAS Posted May 19, 2006 Report Share Posted May 19, 2006 Հեղինե, հարեմներում լլկված շունշանորդի թուրքերը մի ամսվա աշխատանքդ ջուրը գցեցին... Quote Link to post Share on other sites
Aksel.V Posted May 19, 2006 Report Share Posted May 19, 2006 Օֆ... Նա՛ ո`վ սիրում է բերանը ճոռել, Չի նշանակում, որ գիտի խորհել: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.