Jump to content

Պարույր Սևակ


Recommended Posts

Guest Guest12568

ՄԻ°,ՄԻ ...

Մի՛ չարանա վրաս:

Եվ իմ մեղքը ի՞նչ է։

Սովա±ծ թե կուշտ եմ ես`

Կարևո~ր չէ բնավ։

Խաշ մեջտեղում չկա ։

Բայց սխտորի հոտը

Նվաճել է հիմա և աննվաճ օ~դը:

Ես փորձում եմ գոնե քիթըս բռնել։

Եվ իմ մեղքը դա± է։

Մի՛ չարանա վրաս։

Մի՛ տանջիր ինձ հարցով։

Լոկ ա՛յն գիտեմ հիմա,

Որ լոտոսի համար չարժե՛ սարքել ճահիճ

Եվ ծով չորացնել՝ ակվարիումի համար...

Մեծ տուրք կվճարեմ ես լռության դիմաց,

Միայն թե, խնդրո~ւմ եմ,

Մի՛ տանջիր ինձ հարցով։

Եվ մի° հուսադըրիր։

Ես չե~մ հուսահատվել։

Իմ տարիքում, ճի՛շտ Է, Էլ չեն առնում հասակ,

Բայց մարդն Էլ Է ընձուղտ,

Եվ իմ վիզը հիմա

Երկարում Է — ձգվում

Ու բարձրանում

Այս բազմահարկ բոլոր շենքերից վեր,

Որ պաղ հորիզոնից մի բերան մով պոկի

Ու որոճա~ դանդաղ:

Ինձ մի° հուսադրիր:

Մի՛ նկատիր նաև;

Ես այլևըս չկա~մ,

Ինչպես չկա երկինք

(Լուրթը խաբկանք է լոկ).

Ինչպես չկա եվ ջու~ր

(Կա «երկու հաշ, մեկ օ»).

Ինչպես չկա և սե~ր

( Դու ապրում ես հեռվում):

Թող չլինի և ա~չք:

Մի° նկատիր դու ինձ...

Եվ մի° փնտրիր իզուր:

Ես կլինեմ ու կամ:

Չէ± որ հետք են թողնում մինչև անգամ պորտով:

Ես սողալու հարմար հարմարություն չունեմ

Չունեմ նաև թևեր,

Բայց ունեմ ձեռք մի զույգ,

Որոնցով ես հիմա իմ աչքերն եմ փակում

Քեզ ` չեմ ուզում տեսնել,

Իսկ դու ինձ մի՛ փնտրիր...

Link to post
Share on other sites
  • Replies 335
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

Guest Guest12568

Հեղինե,

լավ գործ եք անում, բայց... կիսատ-պռատ: :yes: Սևակը, ի տարբերություն շատ հայ գրողների ու բանաստեղծների, եղել է ԲԱՑԱՐՁԱԿ գրագետ մարդ: Ուստի մեղք եք գործում նրա հիշատակի առաջ, երբ տպում եք բանաստեղծությունները տառասխալներով՝ երբեմն նույնիսկ աղճատելով իմաստը: Եթե հաշվի առնեք նաև այն փաստը, որ Angel-ը նոր բանաստեղծությունները «մուտքագրում» է Հայոց լեզվին ու գրականությանը նվիրված հատուկ կայքում, ապա Ձեր մեղքն... անքավելի է: :)

Ծնրադիր ու աղաչանոք խնդրում եմ հետ այսու լինել ավելի ուշադիր: :flower:

Սևակն ընդ Ձեզ... :hehe:

1000 nerexutyun...uxaki es hachax ashxatum em finereaderov...dra hamar el anushadrutyan patcharov nmana sxalner en linum...

kashxatem aylevs kisat -prat chgor&el.... :no:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԿՈՐՑՐԵՑԻ ԵՎ ԳՏԱ

Եվ սկսվում եմ կարծես

Ու գալիս եմ այնտեղից,

Ուր շողերը տակավին բազմագույն են,

և որտեղ

Քամիներն են գոյանում...

Կորցրեցի և գտա...

Ու ձեռքերըս համրացած

Սկսում են նորից-նոր հնչեղություն ստանալ...

Եվ հավատում եմ նորից,

Որ այս անգամ ես ու դու

Կկառուցենք վերջնական բաբելոնյան աշտարակ`

Մի°շտ խոսելով նո°ւյն լեզվով...

Ու չեմ անցնում այլևս քնի կողքով։

Ես հիմա,

Արդեն հոգնած, բայց հանգիստ՝

Մե՛կ վայրկյանում կքնեմ արշալույսի ձեռքերին,

Մանկան նման անխռով...

Ու դեռ եթե չեմ քնում,

Ապա լոկ այն պատճառով,

Որ զգում եմ, թե հիմա ես կարող եմ և կանեմ

Ա՛յն, ինչ անվերջ կամեցել և ուզել եմ ո~ղջ կյանքում.

Խոսել առանց որևէ բաղաձայնի՝

ղողանջել

Համատարած — համասփյուռ ձայնավորո°վ միմիայն...

Ու ժպտում եմ ես կրկին,

Ու բարի եմ ես այնքան,

Որ կարող եմ նմանվել այն արագիլ թռչունին,

Որին հարց են երբ տվել,

Թե ինչո±ւ է նա կանգնում իր մի ոտին շարունակ,

Պատասխանել է այնպես.

Կարծես թե ես եմ հուշել,

- «Որպեսզի բեռն աշխարհի թեթևանա գեթ մի քիչ¦...

Եվ այս բոլորը՝

միայն

Երկու բառի շնորհիվ.

-<Կորցրեցի > և <գտա>...

Edited by Heghine
Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Guest Guest12568

ՄԱՔՍԱՆԵՆԳՈՐԵՆ

Դու լսում ես ինձ այնպե~ս սիրալիր,

Բայց նաև այնպե~ս-֊այնպե~ս անտարբեր,

Ինչպես լսում են աղմուկն անձրևի։

Խոսքերըս ցածր են՝

աղոթքի նման,

Խոսքերս բարձր են՝

աղոթքի նման,

Որ չի հասնում տեղ

Ու չի կատարվում։

Շաղված աչքերիդ ժպիտի վրա

Գնում-գալիս է քնած մի աստված,

Շուրթերիդ երկու մեծ փակագծում՛

Մի մեծ առեղծված, որ լուծում չունի.,.

Իսկ ես խոսում եմ, խոսում եմ, խոսում,

Բայց հիմա ես Էլ... ե՛ս ինձ չեմ լսում.

Աչքերիդ շաղված ժպիտի վրա

Արթնացնում եմ մի քնած աստծու,

Շուրթերիդ երկու մեծ փակացըծում

Մի հին առեղծված առանց քեզ լուծում։

Իսկ դու՝ անտեղյակ, ժպտում ես կրկին

Սիրալի~ր այնպես,

Բայց և... անտարբե°ր։

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԿԱՐԾՈԻՄ ԵՄ

Ես կարծում եմ. երբ խ որ վերքից

Մարդ ժպտում է համառությամբ,

Այդ ժպիտը վերջ ի վերջո

Փոխարկվում է ծամածռության...

Ես կարծում եմ, երբ որ ջուրը

Վարարում է, ելնում ափից,

Թույլտրվություն չի վերցնում

Իրեն հսկող նեղ քարափից ...

Ես կարծում եմ. պաղն ավելի

Լավ ես զգում ամռան շոգին,

Դողն ավելի լավ ես զգում

Ձմռան բքին...

Հողն ավելի լավ ես զգում

Այն ժամանակ,

Երբ նա հանկարծ տատանվում Է

Քո ոտքի տակ...

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Guest Guest12568

Անուղղելին

Ես զբաղված եմ քո պակասները լրացնելով,

Արբունքահասիդ նորի°ց ու նորի~ց վերածնելով:

Ամենից առաջ `անունդ եմ փոխում. օտա°ր մի անուն,

Իսկ ինքդ` այքան հա~յ ու հարազա°տ:եվ չեմ հասկանում,

Թե այսքան տարի ինչպե±ս ես եղել դեռ անչափահաս,

Եթե ես վաղու~ց սպասել եմ քեզ ա°յս տեսքով ահա:

Հետո ` ուզում եմ ուզացս անես առանց իմ խոսքի:

Ուզում եմ նաև հանել մի առու մազերիդ հոսքից

Ու տան~լ –տանե~լ , իմ տանջված – խանձված երեսին կապել:

Ուզում եմ նաև մատներիտ տեսքով նոր մոմեր թափել,

Այսինքն ` լապեր, որ պիտի լույս տան գիտե±ս մենակ ում.

Լոկ սիրողների~ն, և այն էլ միայն գողտրիկ սենյակում:

Եվ հոնքերիդ եմ կեռություն տալիս,

Ու սրունքներիդ` քիչ իլիկություն,

Մեջքդ թողնում եմ այնպես, ինչպես կա,

Իսկ ամբողջ մարմնիդ` մի~ քիչ լիքություն:

Փոխում եմ նաև...Շա~տ բան եմ փոխում ու սրբագրում.

Ավելին` ջնջում, պակաս-թերատին տալիս եմ լրում:

Շա~տ բան եմ ուղղում , շատ ու շատ բան էլ դեռ ուղղե°մ պիտի,

Բայց ձեռք չեմ տալիս ու ձեռք չեմ տալու ...լոկ քո ժպիտին:

Ա~խ այդ ժպիտը, այդ անուղղելի°ն, որով ժպտալիս

Քո եղած - չեղած պակասներն են դու մոռանալ տալիս...

Edited by Heghine
Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Դու մեր մեծ երթի գավազանակիր

Եվ մեր պատմության մեծագո՜ւյն դիվան,

Մեր ազնըվության գովասանագիր,

Մեր մտքի պահեստ, հոգու օթեւան:

Անցյալին պարզված դու մեր լսափող,

Եվ մեր խոսափող՝ գալիքին ուղղված:

Դու մեր սրբություն՝ կնքված Մեսրոպով,

Նարեկացիով օծված ու յուղված:

Դաժան դարերի ամե՛ն մի ժամին

Շա՜տ բան է խլել մեզնից թշնամին:

Բարդելով վերքին վերք ու անարգանք,

Հեծության վրա մի նոր հեծություն՝

Խլել է մեզնից հանգիստ ու հարգանք,

Խլել է մեզնից փառք ու մեծություն,

Խլել է կյանքը մեր եւ... կյա՜նքից էլ թանկ՝

Մեր հո՛ղը, հո՛ղը,

Մեր սուրբ հայրենի՜ն:

Շա՜տ բանից է զրկել մեզ վայրենին:

Մեր կերած հացին քսել է նա ժա՛նգ,

Բայց եւ...դարավոր բնիկ վայրերի

Կորըստի լեղի կարո՜տն է քսել,

Մեր խումին խառնել մեր սուրբ մայրերի

Արցու՛նքը, սակայն... եւ արյու՛նը սեւ,

Բայց մենք չենք զրկվել... մեր բերնի համից,

-Քաղցրացել ենք մենք...մեր քաղցր բառով,

Մեր հայրենահամ անուշ բարբառով:

Շա՜տ բանից է զրկել մեզ թշնամին:

Իր ձեռքով նա մեր ձեռքերն է հատել,

Հատել է ականջ ու ոտնաթաթեր,

Աչքեր է հանել դաշյունով իր սուր,

Կտրել է նաեւ արմատից լեզուն,

Եվ սակայն... իզու՜ր.

Չի՛ հատվել լեզուն,

Մնացել է նա՝ հատվե՜լով անգամ...

Քե՛զ՝ մեր հայկական եւ արամական,

Չկարողացան քեզ խլել մեզնից,

Ո՛չ խարդավանքով արամեական,

Ո՛չ բյուզանդական սիրով անազնիվ,

Ո՛չ Ահրիմանի ահեղ նետերով,

Ո՛չ Քրիստոսի մարդ-չմարդությամբ,

Ո՛չ Մուհամեդի ճմլիչ ոտերով,

Ո՜չ ճշմարտությամբ,

Ո՜չ էլ ստերով:

Չկարողացա՛ն քեզ մեզնից խլել:

Եվ պարզ է հիմա, հստակ ու որոշ,

Որ չե՜ն ել կարող քեզ մեզնից խլել,

Ինչպես չեն կարող խլել մի դրոշ,

Որ հազարամյա դաժան մարտերում

Փողփողացել է միշտ էլ...սրտերու՜մ:

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը կուլ տալ չի՜ կարող,

Ագահ կոկորդում դու խոր ես խրվում:

Ո՛չ, քեզ ո՛չ մեկը փուլ տալ չի՜ կարող,

Ինչպես երկինքը երբեք չի փլվում:

Չե՜ս խլվի երբեք,

Չե՜ս փլվի երբեք,

Ինչպես արյունից գու՛յնը չի խլվում...

Եվ ի՞նչ խաչագող դեռ պիտի հասնի,

Որ քեզ կամենա գողանալ մեզնից

(Մի՛ ասա «մեզնից», «աշխարհի՛ց» ասա).

Չէ՞ որ դու հիմա ոչ միայն լեզու,

Այլեւ մասո՜ւնք ես,

Մասո՜ւնք ես մի սուրբ,

Անկողոպտելի մասո՜ւնք սրբազան՝

Դարերի խորքից դարերին հասած:

Մասո՞ւնք: Ինչպե՞ս թե:Մասունքըս ո՜րն է:

Մասունքի տեղը տուփն է կամ հորն է:

Իսկ դու՝ դարավոր, բայց եւ առույգ ես,

Գիսավոր ծուխ ես, բայց եւ խարույկ ես,

Ինչքան պարզ՝ նույնքան ասպետական ես,

Շատերի մեջ ես, բայց պետական ես,

Եվ դրանով իսկ դու պետքական ես

Այն պետությանը, որ վաղը պիտի

Լուսնից ու Մարսից ինքն իրեն դիտի...

ՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԱՇՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻՆ

Սիրելի իմ, հարազատ իմ, ընկեր իմ,

Որ հանգչում ես այժմ անհայտ մի խորշում,

Ջահել ստրով, անկնճիռ ու անխորշում,

Դու իղձերիս, ապրումներիս մտերիմ:

Ես - եղբայրդ՝ տվայտանքով քո հոգու,

Ես - ընկերդ՝ սրտիդ զարկով բաբախող,

Հարազատըդ փարված կրծքիդ սրախող,

Մի վառ հույսով խոր վերքերդ եմ ամոքում:

Գուցե վաղը ես էլ թաղվեմ մի խորշում

Կույր ու դաժան մի գնդակով՝ բութ արճիճ,

Թաղեմ ճակատն իմ անկնճիռ, անխորշում:

Ու թող մեռնենք, եղբայր, սիրով ու անճիչ,

Վառ հավատով, որ սերունդները անցավ,-

Կկերտեն մեզ փառքի անմահ հուշարձան...

Չգիտեմ, կներեք, արդյոք կրկնվում եմ թե ոչ, պայմաններից ելնելով այսքան էջ չթերթեցի, չնայաց շատերյ նկատեցի կրկնված: Ինչևէ, ցանկություն կա հետևյալ բանաստեղծությունները թարմացնելու)

Edited by Ani
Link to post
Share on other sites

ՊԱՐԱՊՈՒԹՅՈՒՆ

Չգիտեմ ի՞նչ անեմ

Պատեպատ եմ զարկվում:

Հազար բան եմ տնտղում` կույրի նման,

Ու հասկացած նրա ինչ- ինչոցը ` կրկին

Պատեպատ եմ զարկվում:

Չգիտերմ` ի՞նչ անեմ:

Լավ է ելնեմ- գնամ, տամ փողոցին տուրքս

Կամ հավաքեմ հարկս նույն այդ փողոցից:

Սակայն ինչի՞ գնամ, եթե կարիք չունեմ

Ես իմ տասը մատով իմ զույգ աչքի համար

Բանտի ճաղերի պես ինչ-որ բան եմ սարքում`

Ճակատս սեղմելով մտածում եմ,

Թե ի՞նչ անեմ հիմա: Եվ բանտային

Ճաղի արանքներից լուռ հածում է

Իմ հայացքը տարտամ: Ջղայնացած հազում,

Աչքերս ազատում եմ ճաղից տասնամատյա.

Թո՛ղ որ ապրեն ազատ,

Ո՞ւմ են վնաս տվել:

Եվ աչքերս էլ իսկույն շան պես վազում,

Դեմ-դիմացիս պատ ու ցանկապատին

Փակցված հայտերը և ազդերը բազում

Հոտոտում են, շան պես, որ ինձ օգնեն

Իմ երեկոն մի տեղ վաճառելու համար`

Մի թատրոնի

Կամ թե

Մի համերգի տոմսով...

”Երբ ժամանկ լինի” ասելով չէ՞ր,

Որ անցավ մեր կյանքը ,

Մինչդեռ այս վայրկյանիս`

Ժամանակի վիժվա՜ծք և գործի սո՜վ...

Եվ իմ ներսի ձայնը

Խաղաղությամբ մի բութ

Սկսում ե ճնշել ու մամլել ինձ այնպե՛ս,

Որ ես քիչ է մնում ”հե՜յ-հե՜յ” գոռամ`

Նախրապանի նման կամ հովվի պես.

Թո՛ղ իմ հոտ ու նախրի մտքովն ամգամ չանցնի,

Թե անտեր են իրենք:

”Հե՜յ-հե՜յ” կանչելն, անշո՛ւշտ,

Նո՛ւյնպես գործ է:

Բայց ես հո չեմ կարող

Անվերջ ”հե՜յ-հե՜յ” կանչել:

Ուրի՛շ գործ եմ ուզում:

Իսկ ի՞նչ:

Այդ էլ գուցե աստվա՛ծ գիտի...

Պատացել է մութը արդեն վաղուց:

Ես հայացքով զարկվում եմ նրա խավար պատին`

”Լույս զվարթ” եմ երգում իմ մտքի մեջ

Եվ ”Առավոտ լուսո”:

Սա էլ գործ է, հարկա՛վ,

Սակայն շատ լո՜ւրջ մի գործ,

Իմ ուժից վե՜ր մի գործ:

Եվ իմ ձեռքով, ահա՛, խմբավարի նման,

Կեղծ նոտայի վրա ինքս եմ ինձ ընդհատում,

Եվ այդ ինքնասաստման սուր շարժումից

Ձեռքերս սկսում են լուռ մտածել...

Ձեռքերս սկսում են լուռ մտածել,

Որ ձեռքերը ( իրե՜նք ) ունեն կյանքում

Շա՜տ ավելի գաղտնիք, քան թե սիրտը `

Այդ ինքնագոհ-գոռոզ-մեծամիտը ...

Ու ձեռքերս հիմա չեն թվում ինձ

Ինչ-որ հավելվածներ անհարկավոր:

Ես իրար եմ զարկում նրանց ամուր

Ու թողնում եմ այդպես.

Թող կո՛խ բռնեն

Կամ աղոթե՛ն գուցե,- ի՜նչ կամենան:

Իսկ ոտներըս,

Խանդո՜տ այս ոտներըս,

Ինձ հանում են տեղից և ստիպում քայլել`

Հավանաբար, թաքուն մտածելով,

Թե դրանից աչքիս կբարձրանա

Նաև իրե՛նց հարգը ...

Նո՛ւյն վայրկյանին

Ես հիշեցի հանկարծ, որ առավոտ կանուխ

Բեռնամեքենայով ձիեր էին տանում,

Հասկանո՞ւմ եք, այո՛,

Չե՞ք հասկանում:

Այո՛, ձիե՜ր`

Նրա՛նց

Որ բյուրավոր դարեր

Իրենց մեջք ու թամբով ամե՜ն ինչ են տարել,

Ողջ մարդկային ցեղի պատմությունը կրե՛լ,

Իրենց սմբակներով պատմությունն այդ գրե՜լ,

Նրա փոշին սրբել իրենց պոչո՛վ:

Ահա նրանք, այո՛, բեռ են դարձել հիմա

Այս քո փռշտացող մեքենայի համար,

Որ և այսօր, խնդրե՜մ, քո դարավոր

Փոխադրականդ է փոխադըրում...

Բեռնամեքենայի թափքում` ձիե՜ր,

Վախից կծի՛կ դարձած, դողդողացո՜ղ ձիեր,

Ամեն շրջադարձի ու կեռմանի վրա

Մե՛զ պես ( մարդո՜ւ նման ) ճկվո՛ղ-թեքվո՜ղ,

Մե՛զ պես ( և ավելի՜ ) զգուշացո՜ղ ձիեր...

Ես ձեզ այդ վիճակից ինչպե՞ս հանեմ, ձիե՜ր:

Լացս զսպեմ ու ձեր... ցա՜վը տանեմ, ձիե՜ր...

Եվ իմ ներսում ,

Որտեղ պարապությունն արդեն

Իր պյուռռոսյան տխուր հաղթանակն ե տոնում`

Տեսնելով իր գլխին մի կեղծ դափնեպսակ,

Իսկ իր չորսբոլորքում` ստույգ դիեր,-

Նո՛ւյն իմ ներսում հիմա, այս վայրկյանից,

Վրնջում են ձիե՜ր,

Խրխնջում են ձիե՜ր,

Դոփո՛ւմ,

Բերաններից կրա՜կ թափում

Ձիե՜ր...

Ձիե՜ր,

Այսքան ձիե՞ր...

Եվ ոտներըս, իբրև յուրատեսակ ”մեղա”,

Ինձ կտրում են փափուկ մահճակալից,

Տանում-նստեցնում են ա՛յն աթոռին չորուկ,

Որի առաջ կա մի... տանջված գրասեղան:

Տանում-նստեցնում են այդ աթոռին չորուկ,

Որպեսզի... ե՜ս հիմա ձիեր տեղափոխեմ,

Ձիեր տեղափոխեմ ի՛մ միջոցով – ձե՛ր մեջ,

Որ խրխնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,

Որ վրնջան նաև ձե՛ր մեջ ձիեր,

Դոփո՜ղ,

Բերաններից կրա՜կ թապող

Ձիե՛ր...

Եթե ասեմ`

Բոց կլինի,

Եթե չասեմ`

Խոց կլինի:

Ինքդ ասա.

Ես ի՞նչ անեմ.

Բա իմ բանը

Ո՞նց կլինի:

Անքնություն

Քունս չի տանում,

Դու ել մի քնիր,

Հետս էլ կրկնիր,

Որ Հայաստանում

Հիմա գարունը

Բացվել է արդեն.

Թողած հին հունը`

Գետերը հորդել,

Պղտոր ու խելառ

Դես-դեն են խփվում:

Կանաչից հարբած`

Գառներ ու հորթեր

Լեռնալանջերին

Խայտում են, ծփում:

Մոշու թփեր են

Չորս բոլոր աճել:

Մի մոլոր գառնուկ

Պճեղն է դաջել

Ոլոր կածանի

Կիսաթաց հողին:

Խախալի վրա

Մի բուռ հին կաղին

Տվել է իրեն

Լու՜ռ արևկողին:

Կոճղը դարձրած

Իր համար սեղան`

Պսակ ե գործում

Մի պուճուր տղա

Ու գցում վզին

Իր ծիրան եզի:

Իսկ մա՜յրը տղի …

Պառավն անտեղի,

Զու՜ր է տեղ գցել

Քնելու համար.

Նա, ինձ պես, գուցե

Չի քնել հիմա,

Նա՜, որին դեմքով

Ես շա՜տ եմ նման …

… Քունս չի տանում,

Դու էլ մի քնիր,

Հետս էլ կրկնիր,

Թե ի՞նչ եմ անում

Ես ի՞նչ եմ անում

Ո՛չ Հայաստանում …

1956, Մոսկվա

Նամակ

Նա՞ է գրում ինձ

Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝

Ինքս էլ չգիտեմ.

"Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու...

Ձմե՛ռ ու ամա՜ռ,

Աշո՛ւն ու գարո՜ւն...

Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը,

Այն հինգերորդը..."

Նա՞ է գրում ինձ

Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝

Ինքս ել չգիտեմ.

"Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ

Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով,

Որով անցել ես ամռան օրերին,

Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով

Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ`

Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ,

Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին`

Ճանկռում են դեմքդ,

Աչքիդ սպառնում:

Ես քայլում էի աղջամուղջի մեջ,

Ու քայլում էի նաև ... մտացիր:

Մտացի՞ր արդյոք, մտամփո՞փ արդյոք,-

Մի՞թե նույնը չէ:

Ու ես հասկացա,

Որ երբ հուզված ենք`

Մենք թաքցընում ենք մեր խեղճ ձեռքերը,

Երբ անվստահ ենք`

Մենք թաքցընում ենք մեր խեղճ ոտքերը.

Իսկ ե՞րբ են մարդիկ թաքցնում դեմքը

Գուցե ամոթի՞ց

(Ես չե՛մ ամաչում իմ սիրո համար)

Գուցե կարոտի՞ց

(Ես ուզում եմ քեզ տեսնել բա՛ց աչքով):

Գուցե ճանկըռտող ճյուղերի՞ց այս չար

Գուցե այս ցրտի՞ց որ ճկում է ինձ

Եվ ստիպում է կուչ գալ խեղճորեն

(Կուչ գալ եմ ուզում քո՛ թևերի տակ)" ...

Նա՞ է ավարտում, թե՞ ես նրա տեղը,-

Ինքս էլ չգիտեմ.

"Իմ այս հարցերին մի՛ պատասխանիր,

Բայց պատասխանիր լոկ իմ մե՛կ հարցին:

Գարունը անցավ` ես քեզ չտեսա,

Ամառը անցավ` ես քեզ չտեսա,

Աշունը անցավ` չտեսա ես քեզ,

Ձմեռն էլ կանցնի` չեմ տեսնի ես քեզ...

Իսկ ո՞ւր ե տարվա մե՛ր եղանակը,

Այն հինգերորդը ... մի՞թե չի գալու" ...

11/1963, Երևան

Edited by Ani
Link to post
Share on other sites
Guest Guest12568

Զգայախաբություն

Ինձ մեկ-մեկ նույնիսկ այնպես է թվում,

Թե ես քնել եմ այն թագուհու հետ,

Որին կոչել են Կլեոպատրա:

Քնել եմ ,հետո…առավոտ ծեգին

Գլխատվել նրա ` ինձ շոյած ` ձեռքով:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Դու եկար

Իր մասին ,հայտնի բան է ,

Փորձանքը լուր չի տալիս:

Դու եկար ճիշտ որ այդպես,

Բա այդպես հյուր են գալիս:

Դու եկար և ամե~ն ինչ

Արեցիր տակնուվրա

Ես հիմա ինչպե±ս ասեմ,

Թե` փորձանք, զուր ես գալիս:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ես քո մասին…Ես քո մասին

Արդյոք ի±նչ եմ մտածում:

Ես քո մասին

Ախար ի±նչ չեմ մտածում,

Բայց թերևս

Ամենից շատ` մտովին կորուստներս է,

Որ հաշվում եմ գտածում:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Առաջվա պես

Ուր ես ` չկաս,

Չէ որ կայիր…

Ախ ,թե մեկ էլ

Մի օր գայիր

Ու ժպտայիր~

Առաջվա պես,

Առաջվա պես,

Հավատայիր~~~~~~……… :no: :hm:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...
Guest Guest12568

ԻՆՉՊԵ՞Ս Թէ ԲԱԽՏ ՉԿԱ...

Առանց հայելու էլ ես ինձ տեսնել գիտեմ

Ծառաբնի՛ վրա, քո ափի մեջ։

Եվ այդ վայրկյաններին ես ինձ դուր եմ գալիս,

Ինչպես դուր է գալիս ինձ իմ տղան։

Պտտեցնում եմ մատլս և... փոխարեն թելի

Մատիս փաթաթվում Է երկնի կապույտն ինքը :

Ոտներիս հետ հողն Է սիրաբանում,

Եվ խաղողի վազն Է ընձյուղ տալիս

Վառվող ծխամորճիս կրակի մեջ...

Ինչպե՞ս թե թախտ չկա, էլ նա ո՞նց Է լինում...

Եվ սխալ Է, որ մենք վայրկյաններով

Ժամն ենք չափում: Ճիշտը հակառակն Է գուցե՝

Կարճ ժամերով չափել վայրկյանները երկար...

Ա~խ այդ վայրկյանները, որ գալիս են ուշ-ուշ,

Ինչպես մարգարեներն ու հերոսներն այն կենտ,

Որ մի ազդ են փրկում բազկով և կամ խոսքով...

Ու ես մտածում եմ, որ հիրավի

Ժամացույցից պիտի շինել շաքար

Ու լուծելով ջրում՝ ըմպել կում -կում ։

Իբրև անքնություն փարատող դեղ։

Եվ հայելուց... պիտի կոշի~կ կարել,

Որ ոտնատակն անգամ հողը արտացոլի...

Իսկ սեփական անձի արտացոլման համար

Ձեզ հայելի պե՞տք է։

Ինձ Հայելի պետք չէ։

Ռետինի պես ձգվող վայրկյաններ կան,

Երբ ինձ տեսնում եմ ես առանց հայելու էլ`

Ծառաբնի՛ վրա,

Քո ափի՛ մեջ,

Նաև ինքնահավան ինքնահոսիս ծայրի՛ն...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԳԻՇԵՐՆ ՈԻ ԵՍ

Գիշերն ունի ամե~ն բանի թույլտրվոլթյուն:

Իսկ ես չունե՞մ։

Ու ջնջում եմ

էլեկտրական լամպագրի այն խորհուրդը,

Թե «Շահավետ, հուսատու է փողը պահել դրամարկղում»

(Փող ունենամ՝

Կհասկանամ

Առանց և այդ լամպագրի)...

... Ու բացում եմ

Փակ դռները գիշերային խանութների.

Ընդամենը հարկավոր է ծխելու բան,

Որ կուզեյի ինձ վաճառեր

Ա՛յն աղջիկը,

Որի աչքերն ունեն ինչ-որ անորոշ գույն,

Որի անունն անհայտ է ինձ,

Որի սիրտը փակ է իմ դեմ`

Ինչպես խանութն այս լեփլեցուն,

Եվ ի՞նչ ճաշակ ունի արդյոք,

Ես չգիտեմ,

Բայց կուզեի,

Շա~տ կուզեի,

Որ նա սիրել կարողանար

Նաև... տգեղ տղամարդու...

Գիշերն ունի ամե~ն բանի թույլտվություն։

Իսկ ես չունե՞մ։

... Եվ ասում եմ ա՛յն խոսքերը,

Որ երբևէ չէի կարող ասել կյանքում...

... Բաց եմ անում

Եվ արգելված — հայհոյական բառերն ամեն`

Իրենց թաքուն պոեզիայով,

Որ կուտակվել Է դարեդար...

... Ներս եմ մտնում ա՛յն դռներից,

Որ միշտ փակ են եղել իմ դեմ

Ու միշտ բաց են նրա՛նց առաջ,

Որոնց եղածն ու չեղածը ես լա՜վ գիտեմ,

Բայց լեմ ասի նաև այսօր,

Այսօ՛ր,

Երբ ես կարծես ունեմ թույլտվություն...

... Ներս եմ մտնում

Եվ խոսքերիս ա՛յն իրավունքն եմ ես տալիս,

Որ կինն ունի՝

Երբ այդ կինը

Ոչ թե արդեն Էլ չի սիրում իր ամուսնուն,

Այլև շա~տ լավ է հասկացել,

Թե չի սիրում ինչի՛ համար:

Ա՛յն կինը, որ գիտի մի բան

Եվ չգիտե ևս մի բան.

Նա չգիտի,

Որ աշխարվում

Կարելի է ապրել նաև առանց սիրո,

Եվ լա՛վ գիտի,

Որ երբևէ,

Ի~նչ էլ լինի ու չլինի՝

Անկարող է դավաճանել...

Գիշերն ունի ամե~ն բանի թույլտվություն։

Իսկ ես չունե~մ...

Link to post
Share on other sites

Մեր Քնարերգության Վահագնը

Կան բանաստեղծներ, որոնք մի ամբողջ աշխարհ են վերապատկերում։ Մեծ են կոչվում նրանք։ Եւ իսկապես էլ մեծ են։ Բայց դժբախտաբար, շուտ են հնանում, որովհետեւ, բարեբախտաբար, նորանում է աշխարհը:Կան բանաստեղծներ էլ, որոնք մի նոր աշխարհ են ստեղծում։ Եւ նյութն է իրենցը, եւ ստեղծողն են իրենք։ Այպես՛ բարի եւ մենասեր սարդն է գործում իր ոստայնը, եւ անմակդիր մեղուն իր մոմն ու ակնամոմը: Հետմահու դժբախտներ են այդ կարգի բանաստեղծները, ոչմիայն հնանում են, այլեւ հետըզհետե մոռացվում, որովհետեւ հիշողները պարտավոր չեն ապրել մի աշխարհում , որ անիրական է եւ կամ օտար:Կան բանաստեղծներ էլ, որոնք ոչ աշխարհ են պատկերում, ոչ էլ աշխարհ ստեղծում։ Նրանք բացում են իրենց աշխարհը։ Եւ նրանք չեն մոռացվում, որովհետեւ չեն հնանում։ Իսկ եթէ հնանում է նաեւ առավոտը։ Սրանք չեն հնանում, որովհետեւ նորացող կյանքը նորացնում է նաեւ սրանց, ինչպես որ նորանում են առավոտները։

Պետրոս Դուրյան...

Սա աշխարհ չպատկերեց: Եւ աշխարհ չստեղծեց սա:Սա բացեց իր աշխարհը, որ իրենից հետո կոչվեց ու կոչվելու է իր իսկ անունով- Դուրյանական:Այդ աշխարհը՜ «բույլ մը նայվացք, փունջ մը ժպիտ», « եթեր մը տրոփ, եդեմ մը շունչ»- ահա այդ աշխարհը։«Գիշեր մը սուգ, անդունդ մ՛հառաչ, դժոխք մ՛անեծք»- ահա այդ աշխարհը:Ճիշտ է, որ հաճախ «խոսքը մեր հոգվոց անհունությունը կպղծե»։ Բայց դուրյանական կոչված աշխարհի տերը ոչ ծանրանալեզու էր Մովսեսի պես, ոչ էլ պատրաստի պատվիրաններ կրկնող Ահարոնի նման։ Դուրյանի համար «խոսիլ հատնիլ է լոկ»։ Արդրարեւ նրա կյանքն այլ բան չէր, եթե ոչ խոսելով հատնել եւ հատնելով խոսել։ Ուստի «քուրա մը խոսք» էր այդ աշխարհը, «քուրա մը խոսք», որ դյութեց մեր սրտերը, դարձավ մեր խոսքը, ուստի եւ այդ աշխարհն էլ փոխարկվեց մեր աշխարհի։

Լուսին կար այդ աշխարհում, լուսին որ Դուրյանի ժամանակներում թղթից էր սարքված:Նույնիսկ մեծ Պեշիկթաշլյանը չզորեց ազատվել այդ թղթակերտ լուսնից:Պիտի գար Դուրյանը՛ լուսնին չքողարկելու «նուրբ ամպիկով»։ Այդ պարտականությունը հաճույքով կատարում էին շատերը, բայց... «նուրբ ամպիկ»-ներն էլ թղթից էին: Պիտի գար Դուրյանը, որ լուսին քողարկած «նուրբ ամպիկ»-ից հետևեցներ, թե դրանից։

-Կուսան թրքուհիք

Ծածկել իրենց դեմքն հաջաղով նրբաթել

Անոր նման դժգույն ըլլալ ու դյութել։

Այդ օրվանից վերջացավ թղթե լուսնի թագավորությունը թղթի վրա:Այսպես էլ Դուրյանը կյանք վերադրեց գրքային աստղերին, որ նույնպես թղթե պլպլում ունեին։

Ձեռք վերցուցինք աստղերուն,

Սեր ուխտեցինք իրարու,

Դողդողացին աստղերն ալ

Մեր երդումեն ահարկու։

Քիչ է ասել, թե աստղերն այստեղ կենդանի են արդեն. աստղերին կրկնակի կյանք է պարգևած այստեղ:Եվ միայն այստե՞ղ։

Շատ չբացազատվելու համար գոհանանք վերհիշելով ևս մի տող. «Ելնել աստղերու սանդուղք անալի»:Թղթակերտ լուսինների եւ թղթափայլ աստղերի ժամանակաշրջանում հանճարը միայն կարող էր օգտվել պատկերավոր մտածողության այսպիսի եղանակից:«Ելնել աստղերու սանդուղք անալի» (այսինքն ալիքներից զուրկ- աստիճան չունեցող), սա այն «եթեր մը տրոփն» է, որով Դուրյանը կանխեց նրանց, ովքեր պիտի գային առնվազն կես դար հետո:Ալիք սերունդներից հափշտակված մի տող է սա, եւ տարօրինակ ոչինչ չկա, որ Դուրյանի ժամանակակիցները նույնիսկ ընկալել չկարողացան այս պատկերը կարծելով, թե «անալին» վրիպակ է։ Ու շտկեցին էլ այդ «վրիպակը». երկար տարիներ «անալի»-ն դարձած էր «ահալի»...Մինչեվ չանցներ կես դար, ու չգար մեծն Վարուժանը, ով պիտի կարողանար գրել.

Նա իր շնչովն իսկ զիս գոհ ընել կը կարծեր,

Բայց կ՛արծարծեր, ոհ՜ իմ սիրույս բյուր կայծեր։

Եւ ով պիտի «սա ծաղիկները հուսաշող» համեմատեր այն «սուտ ծաղիկներ»-ին, որոնք ծածկում են «սոսկ սրտի անդունդը»։

Մինչև չանցներ ամբողջ կես դար, ու չգային Մեծարենցն ու Տերյանը, ով՞ պիտի կարողանար սիրածին գրելիս զգալ, թե «թևերուս մեջ լույս մը, հով մը մարեցավ» կամ «ոգի մ՛անցավ սրտես, թողուց հոն ստվեր»։Կենդանի մարմնի ընկալումը իբրև լույս ու հով, անիրական ոգու մարմնավորումն ու զգացումը այնպես , որ ստվեր թողնի այդ հոգին, - ահա այն հյուսսահայաց ու հարավահայաց դարպասները, որ մուտքերն են դուրյանական կոչված աշխարհի։

Եվ արժե՞ այստեղ, որ նման աշխարհի տերը չեր կարող գոհանալ միայն լուսնի եւ աստղերի կենդանացաումով:Դուրյանական աշխարհում, առաջին անգամ մեր նոր քնարերգության մեջ, կենդանացան կայծակն ու արցունքը, թավուտն ու առվակը, «առտվան շաղն» ու «իրիկվան բալը», փթիթն ու հոգին... իսկ կարմիր վարդն՞ ու կապույտ մանուշակը՞:Մոտավորապես հարյուր տարվա հեռավորությունից սյսօր էլ Դուրյանը դիմում է մեզ մի հարցով։

Վարդը գարնայնի

Թե կուսին տիպար

Այտերուն չըլլար

Ով հարգեր զանի՞։

Թե չը նմաներ

Կապույտն եթերաց

Կույսին աչերաց,

Երկինք ով նայեր՞

Հարցնում է մեզ Դուրյանը, եւ մենք հարյուր տարի հետո էլ, պատասխանելիք բան չունենք, որովհետեւ մեզնից շատերն այսօր էլ վաճառականություն են անում թղթե վարդերով, մանուշակներով, եղնիկներով եւ...Դուրյանի աշխարհում լճակ կա, եւ ի՜նչ լճակ: Եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի բոլոր լճակները, Դուրյանի «Լճակ»-ով կարելի է վերաստեղծել դրանք:Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ «մելամաղձոտ լճակի»-ին, ինչպես նաեւ սովորեցրեց «գրավիլ, լռել ու խոկալ»։ Դարձյալ նրանից սովորեցինք « խոկալ, սուզիլ, զմայլիլ սուտ»։ Կրկին նրա խոսքերով մեզ «փունջ մը բոց փսփսաց». «Կ՛ուզես պաշտել հոգի մ՛ամբիծ»։ Նրա հետ մեկտեղ տառապեցինք «Երկնքի հիվանդությամբ», նրա հետ մեկտեղ կոչեցինք, «Ո՜հ, կայծ տվեք ինձ, կայծ տվեք ապրիմ»։ Նրա հետ մեկտեղ դարձած «շանթ դալկահար» վեճ մղեցինք «Ոխերիմ աստծո» դեմ եւ հուսահատ մի պահի կարծեցինք, թե «Աստուծո ծաղըրն է աշխարհ ալ արդեն»։

Քսան տարեկան չկար նա, երբ աստղի պես գնաց «հավելուլ երկնից»։Ուրիշները նրա տարիքում նմանողական ոտանավորներ են գրում հազվադեպ պահպանելով չափ-կշրույթի եւ հանգ ու վանկի տարրական կանոնները: Նրա տարիքում լավագույնները խոստում են տալիս, բայց ոչ գործ: Նրա տարիքում սկսում են ճանաչել աշխարհը, բայց չեն ունենում մի աշխարհ, որի մասին ասվեր.

Հոդ աստղերը չեն մեռնիր,

Ծաղիկներն հոդ չեն թոռմիր,

Ամպերը չեն թրջեր հոդ...

Մի աշխարհ, որի սպառիչ սահմանումը կարող էր տալ եւ տվել է այդ աշխարհի տերն ինքը.

Հոն հրդեհ կա ոչ մատյան...

Համշխարհային դարավոր գրականության պատմությունը գիտե շատ քիչ անուններ, որոնք կարող են դրվել Դուրյանի կողքին՝ նրա պես մրմնջալով, «Իմ սկիզբս, վախ ինձ, վախճանս եղավ»։ Ապրելով ընդամենը երկու տասնյակ տարի, ստեղծագործելով ընդամենը մեկ-երկու տարի (1869-1871), գիտակցական ողջ կյանքում մահամերձ, Դուրյանը իր «փունջ մը ժպիտով» ու «անդունդ մը հառաչով» դարձավ մեկն այն երջանիկներից, որոնցով համայն մարդկությունը ոչ թե հիշում , այլ ամեն անգամ վերապրում է իր երիտասարդությունը:Դուրյանի կարճատև կյանքը մի անդադրում մահ էր: Եւ աշխարհում շատ քչերին է բախտ վիճակվել իրենց մահը դարձնել անմահության։

Այդ քչերից մեկը Դուրյանն է։

Մեր ժողովրդի տարաբախտ պատմության մեջ էլ եղել են բարեբախտություններ: Մեր ազգային բարեբախտություններից մեկն էլ Դուրյանն է, մեր «ազնվության վկայականը» աշխարհի առաջ:Նրա գալուստը հրաշքի պես մի բան էր, մանավանդ եթե ի միտ բերենք մեր նոր բանաստեղծության վիճակը՝ Մխիթարյանների գրչի տակ եւ «Հյուսիսափայլ»-ի էջերում: Եկավ ոգեվարող պատանին, եւ մեր բանաստեղծական միտքը մեկ դարով կտրեց իր նախորդներից ու թողեց մի որակ, որ չէին կարողանալու պահպանել նրանից կես դար հետո եկած մեր շատ բանաստեղծներն էլ (եւ ոչ միայն տաղաչափ-ոտանավորները):Նա եկավ դառնալու այն կամրջասյունը, որի վրա հսկայական աղեղ գծելով, հակառակ կողմերից պիտի միանային հայրեններն ու Վարուժանը, Սայաթ-Նովան ու Տերյանը:Նա մեր նոր քնարերգության առաջին մեծը եւ միշտ էլ կմնա վերջինի կողքին, որովհետևվ նա չի հնանում, ինչպես չեն հնանում ժպիտն ու հառաչը, ծիծաղն ու հեծկլտոցը։

Հնանում են պատկերները, համեմատությունները, մակդիրները, փոխաբերությունները, այսինքն բանաստեղծական «փրփուրը»։ Բայց չէ՞ որ ինքը Դուրյանն է կոչել. «Ոհ, հատակն են իմ փրփուրներ»։ Ահա թե ինչու լինելով մեր նորերի մեջ առաջին մեծը, միշտ էլ նա կկանգնի վերջինի կողքին...Իր նամակներից մեկում Դուրյանը բացականչել է. «Մի՞թե կարելի է Օվսաննա մը հեծկլտալ»:Հիրավի անկարելի մի բան:Բայց հանճարեղությունն էլ հենց այնտեղ է սկսվում, որտեղ վերջանում է կարծեցյալ կարելիությունը: Եւ Դուրյանը, արդարեւ, անկարելին կարելի դարձրեց: Նրա քնարերգությունը հեծկլտոց լինելով, միաժամանակ մի Օվսաննա է, մահվան տվայտանք եւ կյանքի փառաբանում, կսկծի մրրկում եւ սիրո հափրանք:Եւ Դուրյանն ինք էլ գիտեր, եւ ինքն էլ է շեշտել այդ. «Ես տխուր-զվարթ մ՛եմ, դողդոջ երջանիկ մ՛եմ»։

Բանստեղծության մեջ քաղվածք բերելը արտառոց բան է եւ, ըստ ամենայնի, աններելի բան: Բայց հակառակ այս օրենքի, իր իսկ Դուրյանի եւ համաշխարհային քնարերգության գլուխգործեցներից է «Թրքուհին»։Եւ այս քերթվածը միայն թրքուհու մասին չէ:Եթե դուրյանական «նե»-ն փոխարինենք սովորական «նա»-ով ու փոխենք ընդամենը երկու-երեք բառ այս բանատեղծությունը կդառնա հեղինաակին մի հոյակապ դիմանկար: Այդ ինքը Դուրյանն է, որ «Եթե նայի կըսես,- Հիմա կմարի»... «Եթե ժպտի կըեսես....Ոհ հիմա կը կանգնի»... «Եթե շարժի կըսես. «Հիմա կը թռչի».. Եթե շիկնի, կըսես,- «Հիմա կը բռնկի», Եթե խոսի կըսես.- «Հիմա կը հատնի»։ Եւ այս բոլոր «եթե»՚-ները մեր աչքի առաջ, կատարվում են Դուրյանի հետ եւ այս բոլոր կերպարանափոխությունները տեղի են ունենում նրա քնարերգության մեջ:Նա իսկապես էլ

Կը վառի, միշտ կը վառի, չի հատնիր

Տնանկ կնոջ տաճարն վառած ճրագին պես...

Իսկ եթե մեռնի, կըսես.- «Հիմա կը ծնի»։

«Տնանկ կնոջ տաճարն վառած ճրագին պես», այո, վառվում է, վառվում ու չի հատնում նա: Եւ այդ «տնանկ կինը» կարող է լինել Դուրյանի լուսահոգի մայրը: Այդ «տնանկ կինը» կարող է լինել միան Մայր Հայաստանը: Միայն նրա վառած ճրագը կարող է չհատնել: Միայն նա կարող էր ծնել մի այնպիսի զավակ, որպիսին է Պետրոս Դուրյանը:Պետրոս Դուրյան...Նրա ծննդից անցել է ընդամենը 110 տարի, բայց արդեն անհավատալի, թե նա երբևէ ապրել է, ուրեմն եւ ծնվել:Իսկ եթե երբևէ ծնվել է նա, ապա ծնվել է երբ

Երկներ երկին, երկներ երկիր,

Երկներ եւ ծով ծիրանի,

Երկն ի ծովուն ուներ եւ զկարմրիկն եղեգնիկ...

Նա չապրեց գոնե այնքան, որ կարողանար մորուս աճեցնել, ու եթե սևահեր էր ու սևակն միևնույնն է.

Նա հուր հեր ուներ,

Բոց ուներ մորուս,

Եւ աչկունքն էին արեգակունք։

Այսպիսին է նա մեր պատկերացմամբ, որովհետւ մեր քնարերգության Վահագն է այն «խարտյաշ պատանեկիկ»-ը, որ իր շուրջ սփռում է մխանք-ծուխը «եղեգան փող»-ի այն բոցը, որ մշտական ներկայություն է՝ «քուրա մը խոսք», բայց նաև «ամպրոպ մը սաստ»։ Ամպրոպ մը սաստ, որպեսզի կարողանանք արժանի դառնալ նրա հետևորդը կոչվելու առանց «Երկնքի հիվանդության» հրդեհելու մեր կյանքը արվեստի մեջ եւ վազելու «մի բոցույն»։

Link to post
Share on other sites

Հագուստով ծնվածը

Գործս թողած՝

Ես քեզ համար

Ես հագուստներ եմ հորինում,

Որովհետև ես չգիտեմ,

Թե դու ի՞նչ ես հագնում հիմա:

Եվ գարունը՝

Այս նոր ու հին

Ճարպիկ-ճարտար ջուլհակուհին,

Ի´մ պատվերով ու քե´զ համար

Ճորտուհու պես

Անձեռագործ կերպասներ է ձեռագործում

ՈՒ դիպակներ զանազան ու զարմազանան,

Եվ թվում է թե ընկել եմ

Ինչ-որ աշխարհ խորհրդավոր ու բազմաբույր

Ինչպես... ինչպես դեղատունը:

Եվ թվում է,

Թե քեզ համար շոր ընտրելը

Հեշտ է այնքա´ն

Որքան լեցուն դեղատնից

Սովորական դեղ խնդրելը,

Հե՜շտ ու դյուրին՝

Իր սեփական ազգանունը ասելու չափ:

Բայց... քիչ հետո հասկանում եմ,

Որ դա հեշտ է,

Ինչպես մարդու երկու աչքում

Միանգամից ու նույն պահին նայելն է հեշտ :

Փորձե՞լ ես դու:

Հապա փորձի՜ր...

ՈՒ հիմա քեզ հագցնելու գործս թողած՝

Մտածում եմ՝

Որ կան կանայք

Եվ աղջիկներ կան աշխարհում ,

Որոնց մարմինն ասես ճչում ու հայցում է

Իրեն փրկել հանդերձանքի կաշկանդումից...

Թեպետ միշտ էլ հագա՜ծ-կապա՜ծ՝

Մերկ են քայլում նրանք կարծես:

Իսկ դո՜ւ...

ՈՒրի´շ, ուրի՜շ ես դու:

Դու ծնվել ես

Կարծես այդպե´ս՝ հենց հագուստո՜վ...

Սո սեփական ստվերն անգամ

Քեզ փաթաթվում-ծածկում է քեզ՝

Խորհրդապաշտ թիկնոցի պես...

Ո´չ մի կոպիտ միտք ու տենչանք

Քեզ չի հասնում,

Իսկ հասնելիս՝

Քեզ դիպչելով ընկրկում է

ՈՒ վնասում

Հենց այդ մտքի կամ տենչանքի տիրոջն իրե՜ն,

Իրե´ն գցում իր իսկ աչքից...

ՈՒրի՜շ ես դու:

Քոպեսներին սիրում են լոկ,

Միա´յն սիրում:

Քոպեսների անունն ի՜նչ ել դրած լինեն՝

Իմպեսները միշտ կոչում են նրանց... Մարիա՜մ:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԱՐՇԱԼՈՒՅՍԻՑ ԱՌԱՋ

Արշալույսից առաջ քունն ավելի խորն է։

Նահանջած են լինում մղձավանջներն արդեն:

Օդը երագներ է տեղափոխում,

Դեռ ձև ու կերպ չառած նոր երազներ պես-պես`

Ծնված տրամայի զրրնգոցից մրսկան,

Ողջույնի տեղ հնչող երեխայի լացից,

Թարմ բուրմունքից հացի,

Որ լուռ թևավորվում

Եվ փակ մեքենայում Էլ չի~ տեղավորվում։

Հիմա հավատում են երազներին

Շատ քչերը կյանում:

Ես նրանց մեջ չկամ։

Եվ քանի որ չկամ՝

Ինձ խղճում եմ

(Նախանձելի բան չէ խելքի գալը)...

...Արշալույսից առաջ քունն ավելի խորն Է,

Բայց մոտիկ է նաև արթնացումը:

— Կբացվի նոր մի օր՝

Ինչպես աչքակապը

(Մանուկ հասակում են պահմտոցի խաղում)։

Կբացվի նոր մի օր՝

Ինչպես վիրակապը

(Երեկվա խոր վերքն է սպիացել արդեն):

Ու եթե խոր վերքն է սպացել արդեն,

Արժի՞ արդյոք հիմա,

Արժի՛ ասել արդյոք,

Որ վերքերը, ճիշտ է, լավանում են,

Բայց դրանից միշտ էլ կրճատվում է մաշկը...

13. XI. 61 Երևան

Link to post
Share on other sites

Աշխարհին մաքրություն է պետք

Աշխարհին, այո´, մաքրությո՜ւն է պետք՝

Ա´յն հերոսների տխրունակ տեսքով,

Որոնք մեռնում են... անգործությունից...

Նաև ա´յն կանանց, որոնք մինչև մահ

Ճանաչում են լոկ մեկ տղամարդու...

Եվ կերպարանքով ա´յն տղամարդկանց,

Որոնք քայլում են գլխահարկ թեպետ

ՈՒ միայն իրենց ոտքի տակ նայում,

Բայց իրենց միտքը, անկախ իրենցից,

Իրենց լքելով՝

Թռչում է վերև,

Իսկ երբ հոգնում է՝ գալիս ճայի պես,

Թառում է մարդու ախտի և բախտի

Համաշխարհային օվկիանի վրա...

Մաքրությո՜ւն է պետք՝ ժպիտի´ ձևով,

Որ մտնենք նրա տաք քաղցրության մեջ,

Ինչպես մեղուն է փեթակն իր մտնում:

Մաքրություն է պետք՝ ծիծաղի´ ձևով,

Որ ժայթքի մեր շուրջ,

Մեզ չհարցնելով՝

Կոհակ առ կոհակ գա, մեզ լվանա

Առանց օճառի ու առանց ջրի...

Մաքրություն է պետք՝ տեսքով մեխակի´,

Որ հողը մեխի հողին՝ իրենով,

Եվ իր բուրմունքով սոսնձի նաև

Օդը հողի հետ ու մեզ էլ՝ նրանց...

Մաքրություն է պետք՝ տեսքով սոխակի,

Որ միայն իրե՜ն,

Լո´կ իրեն ծանոթ մի այբուբենով

Միշտ էլ երկրային ազդանշաններ հղի տիեզերք

Եվ պատասխաններ , թերևս ստանա,

Մեզ համար անհա´յտ, լո՜ւրջ պատասխաններ...

Մաքրություն է պետք

Եվ կերպարանքով, տե՜ս, ա´յն թռչունի,

Գլխարկը կարմիր -ինքը սև համակ

Հենց ա´յն թռչունի

Որ իր կտուցը երկինք է ցցել

Եվ աղոթում է

Անփափախ - անհոտ կարդինալի պես

Ո´չ թե մեր հոգու,

Այլ այս աշխարհի մաքրությա՜ն համար...

Մաքրությո՜ւն է պետք...

Մաքրություն է պե´տք,

Որ քարերն անգամ

Ներքնապես զգան

Իրենց երբեմնի հեղուկ վիճակում,

Որ արտաշնչեն բույսերն էլ...արև՜

Եվ ո´չ թե միայն անտես թթվածին,

Որ մարդն էլ իրեն լավ զգա այնպես,

Ինչպես մեղեդին՝ վսեմ տաճարում,

Գույնը՝ հանճարեղ կտավի վրա,

Եվ խաղալիքը՝ մանկան ձեռքերին...

Աշխարհի՜ն ... մանկակա՜ն մաքրություն է պետք,

Եվ հենց ա´յն մանկան,

Որին ամեն օր աշխարհ են բերում

Նաև աշխարհի... անմաքուրնե՜րը,

Քանզի ... աշխարհին մաքրությո՜ւն է պետք...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՈԻԶՈԻՄ ԵՄ

Ես ուզում եմ, որ պարապը լցվի լացով,

բայց ոչ թե մոր, այլ մանուկի։

Ես ուզում եմ, որ կարապը ոչ թե մեռնի,

որ կարապը ապրի~ երգով:

Ես ուզում եմ, որ տարափը տեղա արտի,

ոչ թե՝ իզուր՝ ծովի վրա։

Ես ուզում եմ, որ քարափը քարայծ պահի,

ոչ թե օձեր և մողեսներ:

Ու թե մահը անխուսափ Է՝

Թող նա տանի ո՛չ հերոսին, այլ մարդուկին։

Թե կռիվը անխղուսափ Է՝

Թող չկռվեն երկու երկիր, այլ մարդ ու կին։

Թե արդուկելն անխուսափ Է՝

Ահա շո՛րը — սի~րտ մի հանձնեք տաք արդուկին։

Թաղե՞լ Է պետք —

պառավ մորը որդին թաղի,

ոչ թե մայրը ջահել որդուն։

Եթե երգել

Այնպե՛ս երգել, որ մտքի մեջ չմտածեն, «Հոգի հանեց»։

Եթե գրկել՝

Այնպե՛ս գրկել, որ նվաղեք իրար գրկում։

Եթե հարգել`

Այնպե՛ս հարգել , որ քծնանքի չվերածվի։

Եթե փրկել `

Այնպե՛ս փրկել, որ փրկվածը երախտիքի խոսքեր չասի:

Ու թե պառկել՝

Այնպե՛ ս պառկել, որ խափանվի տանկի՛ ճամփան,

Ոչ թե հրշեջ մեքենայի։

Մի անգամ Էլ թողեք ուզեմ.

Ես ուզում եմ՝

ինչպես մարդու նախահայրը իր օթևան քարանձավից`

չար նախանձի կերպարանքով հին գազանն էլ

առանց ցավի մարդու սիրտը թողած՝ գնա~

Ես ուզում եմ.

Եթե գերվել՝

ոչ թշնամուց,

այլ խելքահան աղջիկներից։

Եթե մերվել՝

ապա երբեք չթթվելով։

Եթե լարվել`

ապա միայն ստեղծելիս։

Եթե ճարվել՝

ապա փրկել մահամերձին։

Եթե ներվել՝

Էլ չվիճե՛լ, Էլ չկռվե՛լ:

Եթե սիրվել՝

միայն մեկի՛ց և մե~կ անգամ.,.

Ես ուզում եմ, ձեր կարծիքով անհնա՞րը։

Թո՛ղ, այդ դեպքում, կանայք ծնեն առանց ցավի

Երկըրները պատերազմեն, սակայն առանց արյան ծովի~ ,

Հրդեհները առանց հրի~ թող ճարակեն,

Մարդիկ իրար առողջությա՜մբ թող վարակեն

Թե բարակել Է հարկավոր՝

թող բարակի մե՛ջքը կանանց ,

Թե տառակեր Է հարկավոր՝

թող նա մնա մեզ անճանա՛չ։

Պատարագե՞լ է հարկավոր`

համերգային մեծ բեմերի~ց պատարագվի,

ոչ թե երգով դագաղ փակվի:

Կոտորակվե՞լ է հարկավոր՝

դպրոցական տ ե տ ր ա կն ե ր ո ւմ կոտորակվի,

ո՛չ թե մարդկանց սիրտը ծակվի։

Ի՞նչ, տրաքվե՞լ է հարկավոր.

թող տրաքվի մանկան փուչիկ-խաղալիքը,

այն էլ եթե անորակ է,

ոչ թե արդար և մեղավոր

մեր մարդկային մոլորակը,..

Ես ուզում եմ...

Այն եմ ուզում՝ ինչ ամենքըդ...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՆԱԽԱՆՁՈՒՄ ԵՄ

Ես նախանձում եմ նրանց բոլորին,

Ովքեր ապրում են հավատով խորին,

Ովքեր լավ գիտեն, թե ուր են քայլում,

Ում դեմ են ելնում, ում համար փայլում,

Թե տրտնջում են՝ ինչ բանի վրա,

Թե քրքջում են՝ ինչ բանի վրա,

Ինչո՞ւ են նետվում, ի՛նչ թոհուբոհում,

Հանուն ինչ բանի կյանքերն են զոհում...

Բարի նախանձով նրան եմ հիշում,

Ով չի մոլորվում անթափանց մուժում,

Ով չի վհատվում երկար վերելքից,

Չի հուսահատվում վայրի տարերքից,

Ով ստի հանդեպ բերան չի փակում,

Ով հոտած ջրում ուռկան չի ձգում,

Չի նայում կյանքին իբրև բոստանի,

Որտեղից պիտի չաղ բաժին տանի...

Ես նախանձում եմ նրան, վերջապես,

Անհուն նախանձով նրան եմ հիշում,

Ով հոգում չունի նախանձի նշույլ.

Ով աչք չի տնկում սուտ փառք ու պատվին

(Ինչպե՞ս նախանձես այն ճարպիկ կատվին,

Որ մի չաղ պատառ միս Է թռցըրել)...

Ւսկ ով հատիկն իր հասկ Է դարձրել,

Ով սերմ Է ցանել ու բերք Է հնձում,

Անբանն Է միայն նրան նախանաձում...

Բանից պարզվում Է,— ես ու իմ հոգին,—

Որ չեմ նախանձում կյանքում ո~չ ոքի...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՀՐԱՎԻՐՈՒՄ - ՈՒՐԱԽԱՆՈՒՄ ԵՄ

Եկե~ք, խնդրեմ, եկե~ք այսօր ու դարձեք ինձ սեղանակից`

Օգտվելով իմ այսօրվա բարենպաստ եղանակից:

Եկե՛ք այսօր ուզածի պես ուրախանանք, ուտենք–խմենք,

Չէ՞ որ նորից

Էլ մեր մորից

Չենք ծնվի մենք:

Թող գան, խնդրե՛մ, բոլո ր նրանք, ովքեր գիտեն

Փայլատակել կարմիր գինու թնդությունից.

Ուրախանալ և օտարի՛ խնդությունից,

Ովքեր գիտեն վիշտ ու ցավը ետ վանելու,

Կյանքում լավը և առողջը հավանելու,

Գեղեցիկը ու վսեմը դավանելու

հարգն

ու

կարգը.

Ովքեր գիտեն նաև իրենց բերնի համը,

Թող չուշանա՛ն, թող շտապե~ն, քանի որ դեռ

Գինի-օղին փակ շշերից դուրս չի հորդել,

Եվ չի հասել խորովածի

ժամն

ու

դամը։

Բող մոտենա իմ սեղանին

Նա՛ , ում ձեռքը կոշտացել է

Մուրճից, բահից ու եղանից.

Ով տանջանքից կշտացել է

Ու փնտրում է սպեղանի.

Ով կրում է խոցերն անանց

Աղջիկների ու գեղանի

հարս ու կանանց։

Նա կգտնի այստեղ նրա՛նց,

Ովքեր գիտեն երգել-պարել,

Գրկել-փարել,

Գերել-սիրել,

Ինչպես նաև հյուրասիրել`

Ունեցածը լավ ծախսելով,

Ոչ թե կիտված կոպեկներին

Հավի նման լուռ թխսելով։

Բայց ո՛չ,

այսօր

Ես կանչում եմ նաև նրա՛նց՝

Եվ այդ կիսատ-պռատներին,

Այդ ձեռը փակ-ժլատներին։

Թող գան, մարդկանց չարքը դասվեն.

Թե կարող են՝

Իրենց հիմար արատներից

Թող ամաչեն ու ետ քաշվեն.

Թե չեն կարող`

Իրենց մտքում մեզպեսներին

Թող պարզապես հիմա՛ր հաշվեն...

Մի՛ ուշացեք, դե~հ, ձեզ մատաղ,

Բոլորվեցեք այս կանաչին,

Այս վիզը ծուռ ուռենու տակ,

Եվ բաժակով այս առաջին

Նախ և առաջ «բարով տեսանք» իրար ասենք,

Ինչպես խփել ու խմել են լուսահոգի մեր պապերը։

Եկեք այսօր մենք էլ, առանց ամաչելու,

Նրանց նման որկորներս լավ կարասենք

Ու նախապես թուլացնենք մեր ձիգ տված մեջկապերը,—

Այսօր մի լա~վ, ուզածի՛ս պես ուրախանանք, ուտենք-խմենք.

Չէ՞ որ նորից

էլ մեր մորից

Չենք ծնվի մենք...

Մինչ նազ անող խորովածի համ-դամը գա՝

Ես, տանտիրոջ իրավունքով, ձեզ թամադա։

Դե~հ, խմողաց խո՛ւմը անուշ,

Եռեփ գինու կո՛ւմը անուշ,

Խորովածի հո՛ւմը անուշ...

Այս մի թասն էլ՝ նրա՛նց կենաց, ովքեր կյանքում

Թեկուզ ծանր կարիքի մեջ ու զրկանքում

Ընդունում են

Ու տանում են

Ամե՜ն հարված,

Բայց մնում են

Էլի կյանքին սիրահարված:

Դե՛հ, վերցնենք,

Բաժակները շախով-շուխով չխկացնենք,

Խմենք, հետո այս կենացը ծաղկացնենք.

Ով որ երգի՝ ձայնն անսպառ,

Մատաղը՝ գառ,

Ճրագը՝ վառ...

Տեսնեմ այդ ո՞վ այս բաժակը չի պարպելու,

Տեսնեմ այ՛դ ո՞վ այս բաժակից չի հարբելու...

Այս բաժակն էլ մեր սրտից վեր բաբձրացնենք,

Քամենք այնպե՛ս, կարծես լի է... երեխեքի դառը լացով,

Խմենք, հետո բերաններս քաղցրացնենք

Նրանց թմփլիկ թուշիկների անուշ պաչով։

Թո՛ղ որ նրանք ծիլի նման

Քարն էլ ճեղքեն,

Բարով ծաղկեն

Հեր ու մերով,

Քույր- ախպերով։

Մեր հին գինով` և՛ս մի հին ու նոր կենաց.

Կենացն ըմպենք հավատարիմ բոլո~ր կանանց,

Որոնց հաճախ ցավ ենք տալիս, բայց որքան անց,

Այնքան՝ ցավով` խելքի գալիս,

Տարբերում ենք մամուռ– կանաչ,

էժան և թանկ,

Սեր և դյութանք։

Եկեք փութանք,

Որ չսպառնա նրանց սիրուն ո՛չ մի վտանգ,

Եվ հավատա՛նք,

Որ մենք կյանքում

Բախտի~ նման նրանց գտանք...

Խմենք կենացն անդավաճան ընկերության,

Ընկերների ա~յն սերության,

Որ մինչև իսկ չի ընդհատվում

Աքսորի մեջ ու գերության:

Ընկե՛ր լինենք

Նույն հուզմունքի,

Համոզմունքի՛ ,

Նույն ճաշակի՛ ,

Դրոշակի՝,

Ո՛չ թե ընկեր լոկ բաժակի...

Եկեք նաև մե՛զ չզրկենք,— առանց այն Էլ

Քիչ զրկանքներ հո չենք կրել աշխարհում մենք։

Այս թասով Էլ մե՛ր կենացը եկեք խմենք։

Այս թասով Էլ տրտմությունը,

Ցավը,

Դավը եկեք քամենք,

Որ այսուհետ ուրախ ապրենք`

Կարաս բանանք, տկճոր կպրենք.

Երբեք չզգանք մեզ մենմենակ,

Անթևթիկունք և անհենակ,

Մեր վատ օրը հենց ա՛յս լինի,

Հետո Էլ գան դեռ լավե~րը...

Դե՛ — հա~, քամե՛նք մեր գավերը,

Շուռ տանք պաչենք թասի տակը...

Այս գավով Էլ եկեք հարգենք

Եվ անթառամ հիշատակը

Կամար-կամուրջ քաշողների,

Սյուն ու խաչքար տաշողների,

Սանդ ու երկանք կտրողների,

Ելք ու ճամփա փնտրողների,

Վանք ու պալատ շինողների,

Կտրիճ զավակ ծնողների,

Աղբյուր-առու սարքողների,

Փող ու թմբուկ զարկողների,

Ինչպես նաև հիշատակը

Նրանց հիշող-հարգողների...

Հպարտությամբ և անհատույց երախտիքով

Հիշենք բոլոր ընկածներին՝

Հերոսաբար հանգածներին

Հանուն լույսի

Եվ մե~զ համար.

Հիշենք նաև նրանց ծնող,

Նրանց սնող,

Նրանց զինող

Հայրենիքը հերոսամայր:

Ակնածանքով շուռ տանք հողին

Այս մեկ բաժակ մաքուր օղին,

Այս մի բաժակ անխառն գինին.

Թող մայր հողը նրանց վրա թեթև~ լինի...

Տեսե՛ք, տեսե՛ք, ո~ւխ, վերջապես,

Խորովածը մեջտեղ մտավ։

Հիմա ընտրենք մեզ իսկակա՛ն մի թամադա,

Որ, հավատա~,

Արդեն խմած կենացներին չի հակասի,

Այնպես, ինչպես որ մեզ նման

Քեֆ անողի քեֆն էլ երբե~ք չի պակասի...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...