Jump to content

Պարույր Սևակ


Recommended Posts

Մեծ ուղտի փոքրիկ ականջում

Ի՜նչ -որ ժամանակ,

Մեզանից առա´ջ, մեզ անհա´յտ մարդիկ

Նստել-մտածել ու հորինել են զանազան բաներ.

Այս մեկը՝ անե´լ,

Այն մեկը՝ չանե´լ,

Այս՝ համարել ճի´շտ,

Այն՝ մերժել-վանե´լ,_

Սահմանել ինչ-որ հերթականություն,

Կոչել...պատիվ ու պարտականություն...

Ու մենք ել ահա անցնում ենք հանգիստ

Անհեթեթությանց այս թանգարանով,

Եվ ծվատում ենք ո´չ մեր հագուստը,

Այլ հոգի´ն մեր խեղճ,

Որի հատակում

Կա անտանելի նույնպիսի մի բան,

Ինչպես ավազը մեր կոշիկի մեջ,

Ինչպես սուր փուշը՝ մեր եղունգի տակ:

Եվ անց է կենում

Երգապնակի շրջագծային խաղի վրայով

Ասեղը կյանքի՝

Կորզելով միշտ նու´յն

Ու մի՜շտ տանջալից ա´յն եղանակը,

Որ վաղու՜ց արդեն անհեղինակ է,

Բայց համարվում է

Անառարկելի հեղինակություն...

Եվ մի արտառո´ց,

Շատ տարօրինա´կ ու տա՜ք ցանկություն

Հալածում է ինձ

Ու հետապնդում օրը ցերեկով.

Եվ կամենում եմ( և ձե՜ր փոխարեն)

Ո´չ թե լոկ մռռալ կամ թ գռմռալ,

Այլ գազանի պես մռնչա՜լ ազդու՝

Մռութս դրած այս քարի ն արդյոք

Թե՞ այս նորաձև կլոր սեղանին:

Ու չե´մ կարեկցում... արհամարու՜մ եմ

Ա´յն թշվառական կենդանիներին,

Որոնք "ընտանի" պիտակն են կրում,

Իրենց կարծիքով՝ իբրև ուսադիր,

Իսկ իմ կարծիքով՝

Իբրև խոր խորան խայտառակության:

Դուք նախընտրում եք վիթխարի ուղտի՞ն:

Իսկ ես լրջորեն նախապտվում եմ

Նույնիսկ մկա´նը, առնետների՜ն անգամ,

Որոնք ընտանի չեն դարձել ցայսօր...

Ու երբ քնի մեջ մղձավանջային

ձեզ առնետները կրծոտեն սիրով,

Դուք՝ արթնանալով մի պահ մտածեք,

Թե՞ արժի արդյոք դարեր շարունակ

Քնել մե՜ծ ուղտի փոքրիկ ականջում...

Link to post
Share on other sites
  • Replies 335
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

Սերունդների հերթափոխություն

Ամեն սերունդ

Նախ և առաջ մտածում է լռության մեջ,

Իսկ երբ խոսել է սկսում՝

Բարկացնում է ավագներին,

Եվ բարկացնում անկեղծորե´ն,

Որովհետև...կրտսերը՝ մի՜շտ անհասկացող,

Իսկ ավագը...հասկացող է:

Ավա՜գ Աստված

Մի՞թե իրոք համանիշ են ու համազոր

Հասկացողն ու կասկածորը...

Ամեն սերունդ

Նախ և առաջ մահանում է կասկածելով: :)

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...
Guest Guest12568

Անկեղծ ասած

Անկեղծ ասած` այս ամնեից ես հոգնել եմ,

Ես, սիրելի՛ս,որ քեզ սիրել և օգնել եմ.

Ձեռք եմ պարզել , հույս եմ տվել,

Վատդ թողած` լավդ թվել,

Հավատացրել , հավատացել,

Թե իմ առաջ դուռ ես բացել `

Չտեսնված, չեղած մի դուռ:

Սակայն ի՞նչ եմ ստացել

Այդ ամենին ի տրիտուր:

Անկեղծ ասած` ոչինչ չկա, և ոչ էլ կար:

Անկեղծ ասած` դու բնավ էլ ա՛յն չես եղել,

Ա՛յն չես եղել, ինչ որ ես կարծել երկար,

Ու՞ր ես, ասա՛, դու ինձ մղել:

Ճիշտ ճամփից ես միայն շեղել:

Սուտ խոստումով կապել ես ինձ,

Մանկան նման խաբել ես ինձ,

Ու չես տվել ոչի~նչ, ոչի~նչ:

Իսկ այն, ինչ որ ինձ ես տվել,

Արժանի չէր ո՛չ քեզ, ո՛չ ինձ:

Անկեղծ ասած` քո տվածից ես հոգնել եմ:

Ինքդ գիտես` որքան ձգտել ու տքնել եմ,

Որ դու ... որ դու նման լինես իմ երազին:

Իսկ դու գիտե՞ս` ի՛նչ դուրս եկավ.

«Տղան հասավ իր մուրազին,

Դուք էլ հասնեք ձեր մուրազին»:

Հեքիաթն, այո, միտքս ընկավ...

Դու` հեքիաթում հրաշք աղջիկ,

Այնիչ կյանքում` ինչ-որ... չղջիկ,

Որ ոչ թռչուն, ոչ էլ մուկ է...

Անկեղծ ասած` զուր էր ամբողջ այս աղմուկը:

Անկեղծ ասած` նեղանում ես, թե լրջանում,

Մե~կ է հիմա: Էլ չեմ գցի ինձ սար ու ձոր,

Անկեղծ կասեմ` հեքիաթն ինչով է վերջանում.

Ցած է ընկնում երեք խնձոր-

Մեկ` ասողին,

Մեկ` լսողին,

Մեկ էլ... ինձ պես գիշեր ու զօր

Հիմարաբար սպասողին...

Անկեղծ ասած` հեքիաթներից ես հոգնել եմ...

post-22868-1134549486.jpg

Link to post
Share on other sites

Նորի'ց մեջս խոսեց ֆրանսիացին...

Եվ ակամա, նորի˜ց, ես չանսացի

Իմ պապերի ձայնին` խոհեմությա'ն,

Հայր Սուրբ Խոհեմության,

Որին պիտի

Հիմա խոստովանեմ իմ մեղքերը:

Հա'յր Սուրբ, Ես կուզեի կյանքի˜ս գնով

Ջնջել "զգույշ" բառը:

Մեծ մե՞ղք է սա:

Հա'յր Սուրբ, ես կուզեի դարձնել կանոն

Անկանոնությունը:

Մեծ մե՞ղք է սա:

Կարելի չէ՞, Հա'յր Սուրբ, որ ոտքերը,

Գեթ ոտքե'րը լինեն ինքնագլուխ,

Գեթ ոտքե˜րը, Հա'յր Սուրբ, ո'չ գլուխը...

Թե՞ մեծ մեղք է դա էլ:

Եվ մահի չափ հոգնած մի կա˜րճ պահի

Կարելի չէ՞ արդյոք "մարդ եմ" բառին

Չհագցընել ոչ մի նեղ ածական...

Թե՞ մեծ մեղք է դա էլ:

Հա'յր Սուրբ, եթե մարդը հավատացյալըդ չէ.

Որտե՞ղ պիտի նա իր մեղքը խոստովանի:

Խո'ս-տո'-վա'-նո'ւ-թյա˜ն եմ կարոտ, Հա'յր Սուրբ`

Չներվելո'ւ գնով

Եվ բանադրվելո˜ւ:

Որտե՞ղ խոստովանեմ,

Եվ ո՞ւմ խոստովանեմ,

Հա'յր Սուրբ Խոհեմություն

... Ո'չ սուրբ և ոչ էլ հայր...

Link to post
Share on other sites

Կան խայտառակ ժամանակներ,

Երբ մարդ եթե իր բերանին կապ չի դնում,

Ապա նրա ձեռք ու ոտքին

Ուրիշներն են դնում կապանք:

Մենք մեր լեզվի կապն ենք կտրել,

Որովհետև ճիշտ է լեզուն չունի ոսկոր ,

Բայց կարող է...ոսկո´ր ջարդել,

Նաև կապանք ձեռք ու ոտքի:

Մենք , որ մարդ ենք ծնվել մորից,

Ո´չ, չենք ուզում դառնալ ընձուղտ,

Որ վիզներս չերկարացնենք

Դեռ չեղած ու չլինելիք

Բան տեսնելու հիմար հույսով:

Մենք չենք ուզում ընձուղտ դառնալ,

Որ մեր մաշկին անհուր աստղեր չդաջոտեն՝

Եվ չենք ուզում ընձուղտ դառնալ,

Որովհետև ընձուղտ կոչված այդ վիթխարին

Ո´չ մի անգամ ամբողջ կյանքում

ձայն ու ծպտուն չի՜ արձակում...

Link to post
Share on other sites

ծարավ

Նունիսկ ե´ս էլ գիտեմ ճառել

Ու խրատել գիտեմ, անշու՜շտ:

Սակայն պատիվ ու փառք նրա´ն,

Ով կարող է հոգի վառել ,

Հուրհրատել մեկ վարկյանում

Երկու անսուտ գոյականով

Եվ անխարդախ բայով երկու:

Զույգ թվերը ե՜ս էլ գիտեմ:

Բայց փառք նրա´նց,

Ովքեր տիրում են կենտերին,

Տիրում այնպե´ս,

Որ հեշտությամբ բաժանում են զույգի վրա

Ու քառորդում զույգ ստանում

Առանց մի կենտ մնացորդի:

Մկանն ի՜նչ է. բոլո´րն ունեն:

Փառք ջղերի՜ն,

Որ լարվում են թեթև քամուց,

օվկիանոսի ու երկնքի առևտրից,

Կանանց երբեք չկրկնվող ուղեծրից.

Մինչև անգամ քաղաքային բառարանից՝

Ա´յն լվացքից,

Որ չի փռվում այբուբենի կարգ ու սարքով.

Հետք չթողնող այն այրվածքից,

Որ մաքրությունն է շուլալում հոգին մարդու

Անվանելով իրեն գրիչ,

Մաքրությունը՝ թուղթ սպիտակ:

Գրելն ի՞նչ է. ե´ս էլ գիտեմ:

Փառք ու հարգանք ստեղծողի՜ն,

Որ գալիս է և ազատում

Մեզ...մեզանից

Մեզ...մեզանից հատում-զատում,

Ապա բերում կրկին զոդում,

Մեզ միացնում նախ...մեզ, հետո...Անհայտի հետ:

Բոլոր՜ն այժմ կարդալ գիտեն,

Որեմն փառք ...կարդացածը հասկացողի՜ն...

Link to post
Share on other sites

«ԵՎ ԱՅՐ ՄԻ՝ ՄԱՇՏՈՑ ԱՆՈՒՆ...»

Մենք կայինք նաև Նրանից առաջ,

Եվ դարե՜ր առաջ:

Մենք բռնությունից խույս էինք տալիս՝

Բեղուն դաշտերին գերադասելով լեռները քարոտ.

Իսկ մեզ ոտնկոխ հետապնդողին դիտապաստ անում

Եվ դրանով իսկ անուն ստանում՝

Կոչելով մեզ Հայկ:

Մենք անշունչ քարը դարձնում էինք ձուկ,

Ձուկ,

Որ անջրդի լեռնալանջերի շիկացած հողից

Իր փորը վառած՝

Կիսաբաց բերնով

Երկնքից անջուր

Գոնե անձրևի շիթ էր պահանջում:

Լեռը ծակելով՝

Մենք նրա միջով ջուր էինք տանում

Ու շռայլ բանում

Մեր այգիների այրի արգանդին:

Իսկ ամուլ կավին տալիս էինք մենք

Ձևը վարսանդի

Եւ կոչում կարաս,

Որի մեջ հետո լողացնում էինք գարին մեր մաքուր,

Եւ մկրտության այդ ջուրը դեղին

հարբածությունից նույնիսկ առավել

Զարմանք էր ազդում այն գոռոզներին,

Որ մեզ այնուհետ

Չէին հանդգնում կոչել «բարբարոս»:

Մենք համառ ոսկուն ստիպում էինք նաև մայրանալ՝

Դառնալ դիցուհու արձան անթերի,

Եւ այդ հլությունն անձնատուր ոսկու

Անվանում էինք Մայր զգաստությանց՝ Մեծն Անահիտ:

Մենք տալիս էինք անհատակ վիհին մի նոր խորություն,

Երկնամուխ կիրճին՝ բարձրություն մի նոր

Եւ... կոչում Գառնի...

Մենք կայինք նաև Նրանից առաջ:

Մեր արքաների և իշխաններ արածի վրա չարածը դրած՝

Նրանց գործն էինք դեռ շարունակում Լարերի վրա բամբ բամբիռների

Եւ... դա անվանում Երգ Վիպասանաց...

Արշակները մեր՝

Հայրենի հողին ոտքով շփվելով,

Լոկ հպարտության խոսքերով էին շուրթերը բանում

Եւ ըմբերանում տիրակալներին:

Մուշեղները մեր՝

Օտար զորությանն ընդդիմանալիս

Նրանց հարեմը գերի առնելով

Ու ձեռք չտալով և ոչ մի կնոջ՝

Առնականության և վեհանձնության դաս էին տալիս,

Այնպիսի մի դաս,

Որ ոսոխն անգամ անգիր էր անում...

Մենք կայինք նաև Նրանից առաջ:

Մենք աստղերն էինք մեր աչքով զննում,

Արփալույս էինք թելերով հինում,

Տաճարից ելնում ու թատրոն գնում,

Վայելում նաև հաճույքը վսեմ

Մեր այն պարուհի-կաքավողների,

Որոնց մարմինը նվագ էր լռած

Եւ որոնք նաև «երգեին ճեռամբ»...

Բ

Մենք կայինք նաև Նրանից առաջ:

Սակայն աշխարհի լայնքի վրայով

Մի չտեսնված մրրիկ էր անցել:

Հրեա մի գունատ՝

քշված իր երկրից,

Օտարականի ու հյուրի տեսքով,

Ինքն իրեն տարավ աշխարհից աշխարհ:

Զորավոր էին աստվածները հին,

Այնքան զորավոր,

Որ անկեղծ էին ու չէին ստում:

Իսկ խեղճ ու աղքատ այդ եբրայեցին

Եկավ շաղ տալու խոստումներ օդում,

Եկավ զինավառ գեղեցիկ ստով:

Միամիտ էին աստվածները հին,

Միամիտ այնքան,

Որ ծարավն իրենց հագեցնում էին լոկ արյամբ զոհի

Եւ իրենց քաղցը՝ նույն զոհի մսով:

Իսկ եբրայեցին եկավ ասելու.

«Այս է մարմինն իմ.առեք ու կերեք:

Այս է արյունն իմ.ըմպեցեք սիրով»...

Ուղղամիտ էին աստվածները հին,

Ուղղամիտ էին՝

Պարզ դերձակի պես.

Իրենց հավատի հանդերձը նրանք

Միշտ ձևում էին ճիշտ կյանքի վրա:

Իսկ եբրայեցին եկավ կարելու

Մի համընդհանուր - կախարդիչ հանդերձ,

Որով պիտի որ հավասարվեին

Եւ վտիտ ու գեր,

Եւ հաստ ու բարակ:

ճշտախոս էին աստվածները հին,

ճշտախոս էին՝

Երեխայի պես.

Մարդկանց մարդ էին նրանք անվանում,

Իսկ իրենց աստված:

Իսկ եբրայեցին ասաց «Մարդ եմ ես»

Եւ ... դարձավ աստված՝

«Մարդ եմ» ասելով...

...Զորավոր էին աստվածները հին,

Այնքան զորավոր,

Որ անկեղծ էին ու չէին ստում:

Իսկ պատմության մեջ կան ժամանակներ,

Երբ ով չի ստում՝ պիտի կործանվի՜ ...

Edited by AYG
Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ձյունը

Սիրում եմ ես ձյունը:

Սիրում եմ ես ձյունը,

Երբ նա իջնում է

Անտես երկինքներից այս մայթերին,

Եվ մեծաքա~յլ , դանդա~ղ դու շրջում ես,

Ինքդ էլ չիմանալով անրջում ես

Այն, ինչ կյանքով վեհ է և անթերի:

Սիրում եմ ես ձյունը:

Երբ նա իջնում է ,

Դու հիշում ես հանկարծ

Անցած տարիներիդ խայտանքը մանկական,

Եվ քաղցրորեն սիրտդ քեզ տանջում է:

Դու հիշում ես հանկարծ

Երբեք չմոռացված այն աղջկան,

Որի թարթիչներին իջած ձյունը

Լսելի է դարձել սրտիդ բաբախյունը…

Սիրում եմ ես ձյունը:

Երբ նա իջնում է,

Ինքդ էլ չիմանալով` անրջում ես,

Որ գալիքը, վաղը,որ ապագան

Քեզ չտեսած անգամ`

Ճանաչում է,

Եվ հաճույքից սիրտդ խենթորեն ուռչում է.

Քաղցր է թվում ,որ դու

Այս կյանքում չես ծնվել օրապակաս,

Որ ապրում ես,որ կաս,

Որ շնչում ես….

Սիրում եմ ես ձյունը:

Երբ նա իջել է,

Երբ իջել է նաև լռությունը,

Եվ մեծաքայ~լ, դանդա~ղ, լուռ շրջելով,

Դու զգում ես նրա փխրության վրա

Քո մարդկային մարմնի ծանրությունը:

Edited by Heghine
Link to post
Share on other sites

ºí ÏáñͳÝí»óÇÝ ³ëïí³ÍÝ»ñÁ ÑÇÝ:

سñ¹ÇÏ,

àñ »ñ»Ï áõÝ»ÇÝ ï³ñµ»ñ ³ëïí³ÍÝ»ñ µ³½áõÙ,

ä³ñï³íáñ ¿ÇÝ ÑÇÙ³ áõݻݳÉ

ØdzÛÝ ÙÇ' ³ëïí³Í,

´áÉá¯ñÁ` ÉáÏ ÙÇ', ÙdzÛÝ ÙÇ' ³ëïí³Í:

ºí ã•Çï»ÇÝ,

» á±í ¿ ³Û¹ ØÇÝ

ºí DZÝã ¿ áõ½áõÙ...

²ñ³Ù³½¹Ý»ñÇ, ØÇÑñ»ñÇ ï»Õ³Ï,

´áóµ»Õ-µáóÙáñáõù ß»Ï ì³Ñ³•Ý»ñÇÝ ÷á˳ñÇÝ»Éáõ

ºÏ³í ÙÇ Ññ»³ ë¨Ùáñáõù-먵»Õ,

ºí ²ëïÕÇÏÝ»ñÇ, ²Ý³ÑÇïÝ»ñÇ áõ ܳݻݻñÇ

ºñ»Ïí³ ï»ÕáõÙ ³Ûëûñ ѳëï³ï»ó

Æñ ÙáñÁ ¹³Éá±õÏ, û± ³Ùáóѳñ:

ºí ËáëáõÙ ¿ÇÝ Ýñ³Ýù ÙÇ É»½íáí,

àñ 㿯ñ ѳëϳóíáõÙ:

Ø»ÑÛ³ÝÝ»ñÇ ï»Õ áõ µ³•ÇÝÝ»ñÇ,

Üñ³Ýù ¹»é ï³ù-ï³ù ÙáËÇñÇ íñ³,

гë³Ï Ý»ï»óÇÝ

¸»é¨Áë ³ÝÍ»÷ ¨ ÷³Ûï³Ïïáõñ ³Õáóï»ÕÇù`

Æñ»Ýó ˳ã»ñÁ ëáõñ ÙËñ×»Éáí

ܳË` ëñï»ñǯ Ù»ç,

²å³` »ñÏÁÝùÇ'...

²ïñáõß³ÝÝ»ñÇ ËáõñÓ-ËáõñÓ µáó»ñÇ ³é³ïáõÃÛ³Ý ï»Õ

λÝï-Ï»Ýï ѳëÏ»ñÇ ã³ñ ³Õù³ïáõÃÛ³Ùµ

ä³Õ-å³Õ ÙáÙ»ñÝ »Ý áõ½áõÙ ¹³éÝ³É Ñ³ó ÙÇ Ýáñ ѳí³ïÇ,

àñ Çñ»Ý Ïáãáõ٠ϳٳíáñáõÃÛáõÝ,

´³Ûó ï³ñ³ÍíáõÙ ¿ µéÝáõÃÛ³Ùµ ³ÝùáÕ...

...²é³Ýó ѳí³ïÇ ÏÛ³ÝùáõÙ ¹ÛáõñÇÝ ã¿ ÝáõÛÝÇëÏ Ù»éÝ»ÉÁ,

ÆëÏ ³åñ»ÉÝ... ³ñ¹»Ý ³Ýϳñ»ÉÇ ¿:

سñ¹áõó ËÉ»óÇÝ Çñ ѳí³ïÁ ÑÇÝ,

ÆëÏ Ñ³í³ïÁ Ýáñ ѳëï³ïí»ó Ëáëùá¯í,

ØÇ'ÙdzÛÝ Ëáëùáí.

– ¸»é ÝáñÁ ãϳ¯ñ:

²í»ñí»ó ÑÇÝÁ áõ ÷ɳï³Ïí»ó,

ÆëÏ ÝáñÁ ÙdzÛÝ Ï³éáõóí»ó Ëáëùá¯í,

ØÇ'ÙdzÛÝ Ëáëùáí.

– ¸»é ÝáñÁ ãϳ¯ñ:

ºí ³Ûëå»ë`

гÝϳñÍ áõ ¹³Ý¹³Õáñ»Ý

²Ù»¯Ý ÇÝã ßñçí»ó,

î³ÏÝ Ç í»ñ »Õ³í,

ºí ϳñ•Ç µ»ñ»É ã¿ñ ϳñáÕ áã áù.

– ÆÝãÁ ßñçáÕÝ ÇëÏ ã¿'ñ ϳñáÕ ¿É, 㿯:

ºí ³Ûëå»ë`

ÎÛ³ÝùÇó Ùݳó ÙÇ §Ù»Õ³¦,

àñ åÇïÇ Ý³¨... µ³ñÓÁñ ãÑÝã»ñ:

ºí ³Ûëå»ë`

²Ýó³í áÕç ѳñÛá¯õñ ï³ñÇ,

àñ ϳñ× ¿ ÃíáõÙ, »ñµ •Çñù »ë ϳñ¹áõÙ,

ÆëÏ »ñµ ³åñáõÙ »ë ¨ ³Ù»Ý ñáå»

¼•áõÙ »ë Ù³ßÏÇ'¹, ½•áõÙ »ë ëñïá'í,

àõÕ»Õǹ µáÉá¯ñ ͳÉù»ñáí`

³ÛÝųÙ...

Link to post
Share on other sites

Շարունակենք...

...Զորավոր էին աստվածները հին,

Այնքան զորավոր,

Որ անկեղծ էին ու չէին ստում:

Իսկ պատմության մեջ կան ժամանակներ,

Երբ ով չի ստում՝ պիտի կործանվի՜ ...

Link to post
Share on other sites

Գ

Եվ կործանվեցին աստվածները հին:

Մարդիկ,

Որ երեկ ունեին տարբեր աստվածներ բազում,

Պարտավոր էին հիմա ունենալ

Միայն մի՛ աստված,

Բոլո՜րը՝ լոկ մի՛, միայն մի՛ աստված:

Եվ չգիտեին,

Թե ո՞վ է այդ Մին

Եվ ի՞նչ է ուզում...

Արամազդների, Միհրերի տեղակ,

Բոցբեղ-բոցմորուք շեկ Վահագներին փոխարինելու

Եկավ մի հրեա սևմորուք-սևբեղ,

Եվ Աստղիկների,Անահիտների ու Նանեների

Երեկվա տեղում այսօր հաստատեց

Իր մորը դալո՞ւկ, թե՞ ամոթահար:

Եվ խոսում էին նրանք մի լեզվով,

Որ չէ՜ր հասկացվում:

Մեհյանների տեղ ու բագինների,

Նրանց դեռ տաք-տաք մոխիրների վրա,

Հասակ նետեցին

Դեռևս անծեփ և փայտակտուր աղոթատեղիք՝

Իրենց խաչերը սուր մխրճելով

Նախ՝ սրտերի՜ մեջ,

Ապա՝ երկընքի՜...

Ատրուշանների խուրձ-խուրձ բոցերի առատության տեղ

Կենտ-կենտ հասկերի չար աղքատությամբ

Պաղ-պաղ մոմերն են ուզում դառնալ հաց մի նոր հավատի,

Որ իրեն կոչում կամավորություն,

Բայց տարածվում էր բռնությամբ անքող...

... Առանց հավատի կյանքում դյուրին չէ նույնիսկ մեռնելը,

Իսկ ապտելն ... արդեն անկարելի է:

Մարդուց խլեցին իր հավատը հին,

Իսկ հավատը նոր հաստատվեց խոսքո՜վ,

Մի՛միայն խոսքով.

-Դեռ նորը չկա՜ր:

Ավերվեց հինը ու փլատակվեց,

Իսկ նորը միայն կառուցվեց խոսքո՜վ,

Մի՛միայն խոսքով.

-Դեռ նորը չկա՜ր:

Եվ այսպես՝

Հանկարծ ու դանդաղորեն

Ամե՜ն ինչ շրջվեց,

Տակն ի վեր եղավ,

Եվ կարգի բերել չէր կարող ոչ ոք.

-Ինքը շրջողն իսկ չէ՛ր կարող էլ, չէ՜:

Եվ այսպես՝

Կյանքից մնաց մի «մեղա»,

Որ պիտի նաև... բարձըր չհնչեր:

Եվ այսպես՝

Անցավ ողջ հարյո՜ւր տարի,

Որ կարճ է թվում, երբ գիրք ես կարդում,

Իսկ երբ ապրում ես և ամեն րոպե

Զգում ես մաշկի՛դ, զգում ես սրտո՛վ,

Ուղեղիդ բոլո՜ր ծալքերով՝ այնժամ...

Դ

Հենց այսպես էինք մենք ապրում այնժամ:

Հայաստան կոչված աշխարհն էլ արդեն

Լոկ անունով էր Հայաստան կոչվում:

Զոհված արջառի տաքուկ սրտի պես

Մեր հողն էր կիսված

Ու բռնի քաշված

Երկու շիկացած ու սուր շամփուրի,

Որոնցից մեկը պարսիկն էր բռնել կրակի վրա,

Մյուսը բռնել էր մոմերի վրա նենգ բյուզանդացին:

Խորովվում էին:

Արցունքի տեղակ

Մեր ճենճերն էին կաթում-կաթկթում,

Ասես կամենում իրենց խորովող կրակը մարել:

Սակայն ճենճերից – այդ ո՞վ չգիտի- չի՜ մարում կրակ,

Այլ բորբոքվում է մոլությամբ մի նոր:

Մե՛ր հողի վրա,

Մե՛ր երկընքի տակ

Մենք դարձել էինք օտարի գաղութ:

Նույնիսկ մեր հորը երկըրպագելու

Եվ կամ թե որդուն պագելու համար

Այլ արքունիքից պիտի խնդրեինք թույլտըվություն,

Որ եթե հասներ՝

Պարտավոր էինք համարել շնորհ

Եվ շնորհակալ մնալ հավիտյան:

Հայաստան կոչված աշխարհը կիսված

Նստել էր արդեն

Իրար չկպած ծայրերի վրա ա՛յն աթոռների,

Որոնց տակ անտակ անդունդն էր բացվում:

Իսկ մեր մարմնավոր տերերը բոլոր

Ունեին լոկ մի մտահոգություն,

Լոկ մի խոհ բարձըր՝

Իրենց աթո՛ռը,

Գահո՛ւյքը իրենց

Եվ իրենց բա՜րձը:

Միա՜յն չզրկվել իրենց վերադաս տիրոջ շնորհից,-

Զսպանակի պես

Այս միտքն էր նրանց վեր ու վար ճոճում:

Միա՜յն թե կառչել ու նստած մնալ

Իրար չկպած ծայրերի վրա ա՛յն աթոռների,

Որոն տակ անտակ վիհն էր որոճում...

Ավերակվել էր երկիրը հայոց:

Ու եթե նրա տերերը տանու

Գեթ ունենային ազնըվությունը իրենց նախորդի՝

Նրա պես պիտի մռռային նորեն.

«Ավերակացըս ո՞ւմ թագավորեմ»...

Link to post
Share on other sites

Ե

Քաջերի սահման իրենց զենքն է հենց:

Քաջեր մի՛շտ էլ կան,

Զե՜նք է հարկավոր:

Քաջեր մի՛շտ էլ կան,

Պետք է ասպարե՜զ,

Որ նո՛ւյնպես չկար:

Կար միայն պարի՜սպ,

Որ տարածվում էր աշխարհից աշխարհ:

Եվ կային նաև ազնիվ ճակատներ,

Որոնցով երբեք պարիսպ չե՜ս քանդի...

Աշխարհի վրա իշխում էր արդեն մի ճշմարտություն,

Որ հարյո՜ւր տարի,

Հարյուր ձի՛գ տարի

Չէր կարող իր ճշմարտությունը կարգին հաստատել.

Մի ճշմարտությո՛ւն ,

Որ ամեն վայրկյան

Կամա-ակամա հերքում էր իրեն՝

Անվերջ բացելով իր մերկությունը

Եվ իսկությունը:

Իսկ իսկությո՜ւնը...

Հիսուսը,

Որ մի հրեա էր ազնիվ,

Արդեն շա՜տ վաղուց դարձել էր իրոք

Մի բյուզանդացի խորամանկ ու նենգ.

Եվ նոր հավատի եդեմ-դրախտի պաճուճանքի տակ

Հին Բյուզանդիոնը նոր հնարներով

Իր օտարական դժոխքն էր տանում ուրիշ երկըրներ,

Իր կայսերական մականն էր զարկում աշխարհի մեջքին,

Ա՛յն խեղճ աշխարհի,

Որ զարկի ցավից նույնիսկ տնքալու իրավունք չուներ,

Եվ տնքոցի տեղ

Դեռ «ալելո՜ւա» պիտի որոտար:

Իսկ իսկությո՜ւնը...

Հավասարության ու եղբայրության ազնիվ քարոզով

Ուրիշի տուն ու երկիր էր մտնում

Օտար վարք ու բարք,

Օտար ծես ու կարգ:

Իսկ իսկություն չէ՞,

Որ զորքից հետո

Միշտ էլ լեզուն են մարտադաշտ հանում,

Եվ ինչ չի կարող ո՛չ մի զորք անել՝

Լեզուն է անում:

Իսկ իսկությո՜ւնը...

Նոր գաղափարը էլ գաղափար չէր,

Այլ մի կաղապար,

Մի նե՜ղ կաղապար,

Որ արդեն հարյուր տարի էր տևում.

Ո՛չ թե գաղափար,

Այլ մի կաղապար,

Որ երազն անգամ իր մեջ էր ձևում.

Ո՛չ թե գաղափար,

Այլ մի կաղապար՝

Ե՛վ մարմնի համար,

Որ շնչակտուր հևում էր, հևում,

Ե՛վ հոգու համար,

Որ վաղուց արդեն ազատ չէր թևում,

Ե՛վ լեզվի համար...

Գեթ լեզո՛ւն գործեր:

Մինչդեռ մեր լեզո՜ւն...

Զ

Իրավունք չկար երգել երգը մեր,

Որ դարեր ի վեր

Հնչել էր լեզվով մեր ոսկեղենիկ.

Ե՛վ մեն ու մենիկ՝

Սիրո խոսքերով,

Ե՛վ ուրախության տաճարների մեջ՝

Գինու հոսքերով,

Ե՛վ մեր յոթնօրյա հարսանիքներին՝

Մեր փակ բակերում,

Բաց տանիքներին:

Իրավունք չկար նաև նվագել՝

Ո՛չ վինի վրա,

Ո՛չ էլ բամբիռի:

Այս կյանքի համար հոգացի՞ր՝

Պիղծ ես,

Ե՛վ անօրեն ես,

Ե՛վ բանադրված:

«Ամեն ինչ արա հանուն ա՛յն կյանքի,

Որ քեզնից հետո, հետո է գալու»...

Թատրո՞ն ես գնում՝

Ուրեմըն պիղծ ես,

Կեր ու խո՞ւմ անում՝

Ուրեմըն պիղծ ես:

Պարի՞ նայեցիր

Եվ կամ պարեցի՞ր՝

Ուրեմըն պիղծ ես:

Սիրասթա՞փ եղար,

Նոր սե՞ր արեցիր՝

Ուրեմըն պիղծ ես:

Այս կյանքի համար գեթ մի՞տք արեցիր՝

Ուրեմըն պիղծ ես:

«Ամեն ինչ արա հանուն ա՛յն կյանքի,

Որ քեզնից հետո, հետո է գալու»...

Եվ այս ամենի՛ց, այսքանի՜ց հետո

Իրավունք չկար մինչևիսկ լալու:

Որդո՞ւդ ես սգում՝

Ուրեմըն պիղծ ես:

Ողբո՞ւմ սև օրըդ՝

Ուրեմըն պիղծ ես:

Իրենց իսկ տված ցավի՞ց ես լալիս՝

Անօրեն ես դու,

Արժանի մահվան:

Դավանաք կոչված դավի՞ց ես լալիս՝

Անօրեն ես դու,

Արժանի մահվան:

«Մտածիր միայն ա՛յն կյանքի մասին,

Որ քեզնից հետո, հետո է գալու»...

... Եվ այս ամենի՛ց, այսքանի՜ց հետո

Իրավունք չկար մինչևիսկ լալու:

Edited by SAS
Link to post
Share on other sites

Հանգստացրո'ւ ինձ,

Հանգստացրո՜ւ...

Օգնի'ր, որ ցավըս...

Չի՜ անցնի ցավըս:

Գուցէ պետք էլ չէ, որ անցնի ցավը:

Նա էլ է ծնունդ,

Ինչ-որ երեխա

Եվ... իր ապրելու իրավունքն ունի...

Օգնի'ր, որ ցավիս ետևո'ւմ պահվեմ.

Հանգստացրո'ւ ինձ,

Հանգստացրո՜ւ...

Ինչի՞ համար է այս երկմտանքը.

Չէ՞ որ տանջվել եմ ես ազնվորե՜ն:

Թող որ ամեն բան բաց պատկերված չէ,

Սակայն ամե՜ն բան պատկերացված է:

Ինչ-որ հնարքով կողպի'ր մտքերըս.

Հանգստացրո'ւ ինձ,

Հանգստացրո՜ւ...

Անչափ կարոտ եմ շատ պա'րզ խոսքերի`

Տափակ-կրկընվա՜ծ,

Շատ գործածվելուց ողո՜րկ-լպրծո՜ւն,

Բայց նաև միա'կ-չփոխարինվո'ղ

Շատ պա՜րզ խոսքերի:

Թող որ այցելեն ինձ այդ խոսքերը:

Եվ այնժամ գուցե ես ժպտամ նորից

Եվ իմ ժպիտով ինձ հանգստացնեմ:

Սակայն մինչ այդ ի՜նչ խոսքով կուզես

Հանգստացրո'ւ ինձ,

Հանգստացրո՜ւ...

Հանգստացրո'ւ ինձ`

Չգիտե՜մ ինչով:

Գուցե` ոչնչով:

Էլ չկա՜ հրաշք:

Իսկ դու կարող ես հրաշք ստեղծել

Թաքուն երազված կետկետուն քայլիդ հնչուն նազանքով`

Իմ շրջակայքում,

Փոշով խավապատ հայելու վրա`

Քո փորագրիչ-նկարիչ մատի մի խզբզանքով,

Որ նման լինի անհայտ մի լեզվի նշանագրի:

Իսկ սա մի՜շտ ունի ունի թալիսմանի ուժ...

Տո'ւր ինձ մի խորհուրդ,

Խորհուրդ այնպիսի',

Որ ո'չ մի բառով չի բռնադատվում:

Էլեկտրագրի'ր մի գալարագիծ կամ մի լուսալիք,

Ինչպես անում են ճշգրիտ կոչված սարքերը միայն:

Թարգմանությունը մի՜շտ սպանում է:

Քե'զ մի թարգմանիր.

Ի'նձ հանգստացրու,

Հանգստացրո՜ւ...

Տիեզերքի մեձ բոլոր մարմիններն ունեն գնդի ձև:

Եվ հիմա չունեմ ես իմ մեջ ոչի՜նչ,

Որը չլինի հանգույցի' նման,

Կոճակի' նման,

Նաև կորիզի՜.

Սե'րը,

Տանջա'նքը,

Մտքե՜րըս բոլոր`

Հանգույցի' նման,

Կոճակի' նման,

Նաև կորիզի՜:

Տափակացրու.

Ինձ հանգստացրո՜ւ...

Ասա. «Հերի՜ք է»:

Եվ ասա. «Կա'նգ առ»:

Ու ես կանգ կառնեմ,

Ինչպես նագնում են

Տրամվայների մոտեցող-հասնող շնչառությունից,

Ինչպես կանգնում են փակ դռան հանդեպ:

Ու ես չե'մ ուզում ոչի՜նչ ուզենալ.

Ո'չ այն պատճառով,

Որ ուզենալը վիրավորիչ է,

Այլ ա'յն պատճառով,

Որ պատճառ չկա բան ուզենալու:

Բայց, այսուհանդերձ, ինձնից էլ թաքուն,

Գուցե կուզեի մի պահ կանգ առնել,

Ինչպես կանգնում են

Ո'չ թե մոտեցող տրամվայների շնչառությունից,

Փակ դռան առջև,

Այլ այնպես,

Ինչպես կանգնում են նաև ծաղկի՜ հանդիման...

Դու այնպե'ս ուզիր,

Որ ես չուզենա՜մ.

Հանգստացրո'ւ ինձ,

Հանգստացրո՜ւ...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Պատրանք

Ուտելուց առաջ նայում եմ մի պահ

(Խորհուրդ եմ տալիս, որ դու էլ նայես),

Մեջտեղից կիսված խնձորի վրա,

Ինչպես որ Երկրի կիսագնդերին,

Լեռնաշխթաներ կան յուրահատեսակ,

Քարափնե~ր ու վիհ,

Ծովե~ր ու ծոցեր

Եվ , դժբախտաբար, սահմանագծե~ր...

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Երկու սիրո արանքում

Մի անինքնասեր տգեղ կնոջ պես

Սիրահարվել է ինձ տխրությունը,

Որին չեմ սիրում

Եվ այդ պատճառով

Նա իր հագուստն ու անունն է փոխում –

ՄԵրթ ` կոչվում թաղիծ,

Մերթ` կարոտ,

Մերթ` վիշտ,

Ցավ կամ տրտմություն:

Հետապնդում է

Ու չի հասկանում,

Որ մենք չենք սիրում հետապնդողին,

Որ մենք սիրում ենք ու գերվում նրանա,

Ում դուր չենք գալիս:

Ես էլ իմ հերթին

Իմ ամբողջ կյանքում

Հետապնդում եմ ուրիշին`

Նրան,

Որ նույնպես , դիտմամբ,

Անունն է փոխում –

Այն հույսով գուցե,

Թե մոլորվելով `

Հետքն իր կկորցնեմ –

Մեկ խնդություն է անվանում իրեն,

Մեկ ` ուրախություն,

Կայտառություն է

Կամ պայծառություն :

Հետապնդում եմ

Ու չե~մ դադարի,

Մինչև նա, անուժ,

Մինչև նա, տրված,

Ինձ չասի.

<Քոնն եմ>:

Վկան `

Այն կանայք,

Որոնց ոչ անունն ու ոչ էլ հասցեն

Նշել չեմ կարող...

Link to post
Share on other sites

ԱՅԳ,

շնորհակալություն:Վաղուց էի ուզում այդ պոեմն այստեղ տպել ու շատ ուրախ եմ, որ ինձ կանխեցիր: Սպասում եմ շարունակությանը...

ՍԱՍ

Նմանապես ես էլ քեզնից եմ շնորհակալ շարունակության համար:

Ցավոք ժամանակը ոչ միշտ է հերիքում ամենապիտանիով զբաղվելու համար:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Անծանոթուհուն

Ես մտածում եմ.

ԿԱնցնի մի շաբաթ,

Ու ես վերստին կտեսնեմ նրան,

Ում հանդիպեցի առաջի~ն անգամ,

եվ մի – երկու բառ փոխանակեցինք`

Չծանոթացած:

Կտեսնեմ նրան

Ու կասեմ §դու¦-ով.

-Թույլ տուր տամ մի հարց,

Բայց շատ եմ խնդրում,

Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք:

Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,

Եվ ողջ մի ծաբաթ ժպտացել ես ինձ,

Անվե~րջ – անդադա~ր ժպտացել:

Ինչու±:

Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ,

Ի~նչ էլ ինձ ասես`

Ես գոհ կմնամ,

Իսկ եթե շիկնես`

Առավե°լ ևս:

Իսկ եթե շիկնես`

Կշարունակեմ.

-Երկու փոսիկիդ,

Որ կա երեսիդ,

Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել

Հմայքի ծովո~վ:

Ես նո°ր հասկացա,

Թե ոնց է լինում,

Որ հողագնդի կլոր կողերից

Ծովերը երբեք չեն թափվում ներքև,

Ու չեն դատարկվում այն փոսիկները,

Որ մենք կոչում ենք ծովերի հատակ...

Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ,

Ի~նչ էլ որ ասեսէ

Ես գոհ կմնամ:

Միայն... միայն թե դու չնկատես,

Որ հանկարծ ես քեզ`

Անծանոթուհուդ,

Դիմել եմ §դու¦-ով:

Թե չնկատես`

Ես այնժամ կասեմ.

-Դե~ , անունդ ասա...

post-22868-1135078114.jpg

Link to post
Share on other sites

Հարգելի AYG "Սերունդների հերթափոխություն " բանաստեղծությունը հենց այս էջում արդեն կա

zaratustra ցավոք ձեր գրած բանաստեղծություներից մեկը չի երևում ( հայերեն տառերը)

Ողջույն Ընկեր:

Հիմա կհեռացնեմ: Քանի որ մեկ այլ ֆորումում ինքս էի հավաքել,և ամեն անգամ այստեղ զետեղվածները սկզբից չէ որ սկսում եմ նայել, նման շփոթը մեծ հանցանք չէ:

Իսկ Զարատուստրայի զետեղածը ՍԱՍը արդեն տեղադրել է«Եվ Այր Մի Մաշտոց Անուն»-ից

Edited by AYG
Link to post
Share on other sites

Հարգելի AYG "Սերունդների հերթափոխություն " բանաստեղծությունը հենց այս էջում արդեն կա :)

zaratustra ցավոք ձեր գրած բանաստեղծություներից մեկը չի երևում ( հայերեն տառերը)

Լուսավորության չգիտեմ ինչը

Շա՜տ սպասելով,

Զո՜ւր սպասելով հարմար պաշտոնի

Ես ինքս եմ ահա ինձ նշանակում

Լուսավորության նախարա՞ր ասեմ,

թե՞ կատարածու լուսավորության,

Այսինքն՝ լույսի,

Լամպերի,

Ջահի,

Որպեսզի... նույնիսկ կույր քարանձավի

Խուլ մթությունը դահլիճ դարձնեմ

Կա´մ համերգային,

Կա´մ հարսանեկան...

Սեղմե՜մ մի կոճակ՝

Եվ մարդկանց հոգում

ծաղիկների պես լույսերը՝ ծաղկեն...

Հու՜պ տամ մի կոճակ՝

Եվ ստվերները

Դառնան ցայտաղբյուր ճառագայթների...

Աջ կամ ձախ պտտե՜մ մի երրորդ կոճակ՝

Եվ մութը իսկույն

Հին չարքի նման

Չքվի-չքանա,

Ու թե մութ մնա,

Մնա ի´մ կամքով,

Ու մնա միայն իբրև վարագույր

Համբյուրի համար սիրահարների,

Իբրև ծածկատեղ փակ կրծքի բացման

Եվ իբրև պայման մանկահղացման....

Ու եթե լինի՜,

Հենց այսպե´ս լինի,

Իզուր չեմ գոչի ես. "Եղիցի լո՜ւյս",

Այլ կշշնջամ արդեն. "Եվ եղև´":

Եվ լինի՜,

Լինի՜...

Edited by Arm_Lionne
Link to post
Share on other sites

Ես մի անկատար երազանք եմ ունեցել` տեսնել Պարույր Սեվակին, ու նրա մասին կարդացածս ցանկացած հիշողություն կարծես թե ինձ ավելի է մոտեցրել այդ երազանքին :)...

"Պարույր Սևակի ստեղծագործական կյանքում կարևոր տեղ է գրավում Մոսկովյան շրջանը: հենց այդ տարիներին են վերաբերում Վարդգես Բաբյանի հուշերը, որոնցից հառնում են մեծ բանաստեղծի կենդանի պատկերը: հուշերը գրված են մոտիկ ընկերոջ սիրով ու ջերմությամբ:" 1988 թ., "Պարույր Սևակի հետ"

Այժմ, երբ արդեն փակված է Պարույր Սևակի կյանքի վարագույրը, նրա հետ կապված ամեն մի դեպքը, նրա ամեն մի խոսքը և նույնիսկ հնչերանգը արժեքավորվում և մի նոր իմաստ է ստանում: Մոտիկ ու հարազատ մարդու, և այն էլ Պարույրի նման մարդու կորստից հետո, աննշան թվացող ամեն մի "մանրուք" մի նոր երանգ է ավելացնում նրա կենսագրությանը, որը նաև յուրաքանչյուրիս կենսագրությունն է: Ինչ-որ չափով մենք բոլորս լրացնում ենք իրար, մտնում մեկս մյուսի կենսագրության մեջ, մեզ համար աննկատելի ամբողջանում մի հավաքական "եսի" մեջ: Առանց մեկի մյուսը թերի է: Իսկ երբ հանկարծ վրա է հասնում անխուսափելին, մենք մի տեսակ փոքրանում ենք ու որբանում. չէ՞ որ մեր էության մի կարևոր մասը, եռ մեր կենդանության ժամանակ թաղվում է հողի տակ...

Հենց այդպիսի մոտիկ ու հարազատ մարդ էր ինձ համար Պարույր Սևակը, որի հետ ես կապված էի ավելի քան քսանամյա բարեկամությամբ: նրա ընկերնեից ամեն մեկը, իսկ նրանց թիվը շատ-շատ է, կարող է իրեն համարել ամենամոտիկը: Եվ ոչ մեկը չի սխալվի: Դա գալիս էր Պարույր Սևակի խառնվածքից: Նա կարող էր լինել կա'մ շատ լավ բարեկամ, կա'մ ոչ մի գործ չունենալ մեկի հետ: Բարեկամության մեջ միջին գիծ չկար նրա համար: Իսկ նրա բարեկամությունը փնտրում էին բոլորը:

Ինչպես իր ստեղծագործության մեջ, այնպես էլ անձնական կյանքում նա բուռն էր ու հախուռն, զգացմունքներով ու մտքերով հարուստ ու թարմ, անկեղծ ու անմիջական:Նա ամեն ինչի մեջ կիրք էր դնում, կրակուն էր ու փոթորկոտ: Անհնար էր Պարույրին ճանաչել և անտարբեր մնալ նրա նկատմամբ: Նրա մեջ ինչ-որ անորսալի բան կար, որ անմիջապես կապում էր դիմացինի հետ: Անդիմադրելի հմայք ուներ: Երևի, բացառիկ են այն մարդիկ, որոնց կյանքը և գործը այնքան ներդաշնակ լինեն, որքան Պարույրինը: Նրա համար կյանքը ստեղծագործություն էր, ստեղծագործությունը` կյանք: Պարույրն իր ներկայությամբ ազնվություն և մարդկայնություն էր պարտադրում: Մենք համարյա հասակակիցներ էինք, բայց հաճախ ինձ թվում էր, թե նա Գողթան երգիչների հետ միասն թափառել է գավառից գավառ և, բամբիռը կրծքին, Վահագնի ծնունդը վիպերգել և "զառաւօտն Նաւասարդի". Ինձ թվում էր, թե նա Վռամշապուհի հետ միասին դիմավորել է Միջագետքից ու հունաստանից նոր վերադարձած Մեսրոպ Մաշտոցին ր հետո միայն երգել "Խոսք հավաստիքի", "Եվ այր մի` Մաշտոց անուն...": Նարեկա վանքում, մոմի մարմրուն լույսի տակ, գիշերն ի լույս զրուցել է սուրբ Գրիգորի հետ, դրա համար էլ այնպես լավ էր հասկանում Նարեկը և ուզում էր անպայման նորից ու նորովի թարգմանել իր ժողովրդի համար...

Իրեն տեսնելուց առաջ լսել էի անունը, որոշ բաներ կարդացել: Առաջին անգամ հանդիպեցինք 1948 թ-ին, երտասարդ ու սկսնակ գորղների հանրապետական առաջին խորհրդակցությունում: Տարբեր շրջաններից էինք եկել: Ոմանք առաջին թոթովանքներն էին տպում, ոմանք էլ` առաջին գրքերը: Քառասուն տարվա վաղեմություն ունեցող մի նկարից ինձ են նայում այսօրվա անվանի գրողներից շատերը` այն ժամանակ դեռ երիտասարդ ու ծաղկուն, շատերն էլ փոշոտ ու արնոտած ոտքերով մնացին Ոլիմպոսի տատասկոտ ճանապարհին... Իսկ կենտրոնում բազմել են Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը... Աստծո ւ պես վաստակած, աստծու պես բարեհամբույր: Չես հավատում, որ եղել են, չես հավատում, որ չկան...

Իր բացման խոսքում Հրաչյա Քոչարը մեզ ողջունեց Հովհ. Թումանյանի բառերով.

- Բարով եք գալիս, ո՜վ նորեր, ո՜վ լավեր...

Պարույրը նույնպես երտասարդ էր, բայց սեմինար էր ղեկավարում: Ես Պարույրի սեմինարում էի: Հիմա դժվարանում եմ հիշել, թե ո՞ւմ գործերն էինք քննարկում, բայց նա պետք է որ տարիքն առած մարդ լիներ, Պարույրը նրան ասաց, որ Դուրյանը, Մեծարենցը քսան տարեկանում մահացել են, Վարուժանը` երեսուն և գլուխգործոցներ են թողել, իսկ դուք հիմա այս երեքի տարիքին եք, ձեզնից այլևս բանաստեղծ դուրս չի գա:

- Իսկ ի՞նչ է, աշնանը ծառերը չե՞ն ծաղկում,- համառեց տարեց մարդը, որ երևում էր, արարատյան գյուղերից էր եկել:

- Ինչո՞ւ չէ հայրիկ ջան, երբեմն ծաղկում են, օրինակ` տանձենին, բայց պտուղ չեն տալիս: Կներեք, իհարկե, այս հասակում դուք կարո՞ղ եք երեխա ունենալ...

Հարցը անսպասելի էր, տարեց բանաստեղծը մի պահ կարկամեց.

- Չէ', բալա ջան, ուշ է արդեն, էդ գործը թողնում եմ ձեզ...

Խելքը գլխին մարդ էր, հասկացավ: Ու խունացած տետրը թևի տակ դնելով` դուրս գնաց: Մենք ծիծաղով ու ծափերով ընդունեցինք այս երկխոսությունը:

Այս խորհրդակցությունից հետո մենք երբեմն հանդիպում էինք, խոսում, բայց առանձին մոտիկություն դեռ չկար:

Link to post
Share on other sites

Ճիշտն ասած ինձ մոտ այդպես է գրված ( ցավոք գրքից չեմ արտագրում..... ինքս էլ երկար եմ մտատծել այդ խոսքերի վրա)

Սխա՞լ է: :ermm:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...