Jump to content

Скажите где,мы армяне, собираемся в Москве?


Recommended Posts

  • Replies 349
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

Специально все подстраивают... :angry:

В наших руках многое. надо только не сидеть, как мазохисты, и ждать, когда занас все решат, аействовать. Трагедия РА в том, что ее руководство думает о тм своем месте, что обращено к креслу больше, чем о завтрашнем - почему только своегонарода, своих собственных детей, которым может, жить с турками справа, слева - и, плиз, еще с севера

Link to post
Share on other sites

Хм... Ирочка, если собираетесь обращаться в САР - будьте готовы к самому прекрасному, и самому забавному эпизоду Вашей карьеры. У Вас будет неповторимый шанс всмонить комсомольское прошлое, эпоху культа личности, и цитаты из деды Ленина.

Плюсы - вы, фактически,познакомитесь со всем армянством Москвы, поймете, чем живет народ, и встретите немало хороших людей, я имею ввиду, конечно же, посетителей САР.

Я вспоминаю опыт воей работы там как сон - прекрасный, и слава Богу, прерванный

Link to post
Share on other sites

ՄԻ ԲՈՑԱՎԱՌԵՔ ՀՈԳԵՎԱՐՔԻ ԽԱՐՈՒՅԿԸ

AZG Armenian Daily #167, 17/09/2005

http://www.azg.am/?lang=AR&num=2005091716

Պրահայում հայ նկարիչների շատ հետաքրքրական ու շնորհալի մի բույլ է ապրում: Նորանկախ Հայաստանից արտագաղթել են Խորհրդային Միության փլուզումից, Արցախյան պատերազմից հետո, երբ նորանկախ երկրի տոնելի մակընթացության մեջ անլուրջ զբաղմունք համարվեց մշակույթը: Պրահան փարատեց ցրտի ու անպետքության տագնապները, տանիք ու ապահովություն շնորհեց եւ փռելով տարփալից հմայքները՝ հեշտ կյանքի պատրանք խոստացավ:

Ընդամենը: Աշխարհի հեգ ճամփեքին մի ոտնաչափ հանգրվան գտնելը դեռ կայուն կյանքի նշան չէ: Որքան էլ փրկության դուռ նկատվի Եվրոպան կամ հեռվի բախտ, երկինքն այստեղ ոսկի անձրեւներ չի բերում բնավ: Եվրոպայի դուռը վեհանձնորեն բաց, բայց սիրտը փակ է օտարի առաջ: Որքան էլ ճակատագրի անդարձ ուղիները հմայեն ու հեքիաթ խոստանան, միեւնույն է, Եվրոպան երջանիկ դրախտ է միայն բնիկների համար:

Նկարիչներին, սակայն, հացի խնդիրը չէ միայն, որ բերել է Պրահա: Այլ՝ մշակութային անկումից փրկվելու, իրենց կոչումին ծառայելու սրբազան առաքելությունը: Արժեքների ներդաշնակության մեջ գնահատվելու, ինքնաբացահայտման կենսատու միջավայր գտնելու փնտրտուքը: Եվ ինչու չէ, անգաղափար աղքատությունը մերժելու միանգամայն վայել մղումը: Պրահա գաղթած հայ նկարիչները բացառիկ տաղանդավոր մարդիկ են՝ յուրաքանչյուրը տարբեր ու առանձին, բազմաշերտ ու բազմաշխարհ, կարող մտքով ու ձեռքի շնորհքով օժտված: Նույն սերնդի մարդիկ են, Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ, մասամբ՝ համակուրսեցիներ: Շատերն աշակերտել են նույն ուսուցչին: Սկզբում իրենք են եկել, հետո բերել են ընտանիքները: Ցուցադրվում են, վաճառվում, Հայաստանի իրենց կարոտ հարազատներին են օգնում, ինչն ամեն գաղթականի չգրված քաշելիքն է, հոգու պարտք՝ եկեղեցի գնալու պես հարատեւ, հաղորդության պես ընդունելի: Պրահան հայ նկարիչներին համոզեց, որ հոգու, ստեղծարար մտքի ու սիրո այն ահռելի պաշարը, որի վրա թքել են մեր երկրում, բնավ էլ մշակութային ավելցուկ չէ: Նրբամիտ Եվրոպան իր ցավն ու իդեալները նորոգելու հավիտենական ընթացքին անճակատագիր պանդխտության քաոս նետած այդ մարգարիտներով է հունցում առաջադիմության շաղախը, որով եւ կերտում է ապագայի քաղաքակրթության իր տաճարները:

Հայ նկարիչների լիքը, ազնիվ, պինդ ու ջահել եռանդն այդ պարարտ հողում ծիլ տվեց: Անկշռելի ու անտես, հունձքը բերքի հասունացավ ու հիմա, տասը տարվա հեռվից Եվրոպան լուռ համբերությամբ իրենով է անում մեր երկրի դառը դատած ներդրումը: Փոխարե՞նը: Փոխարենը Պրահա գաղթած հայ նկարիչների արվեստանոցներն ու ցուցասրահ-վաճառատներն այժմ հին քաղաքի ամենաթանկ հատվածներում են՝ Չեխիա ձգվող միլիոնավոր զբոսաշրջիկների ոտքի տակ: Նրանց կտավները Եվրոպայի լավագույն պատկերասրահներում ու անհատ հավաքողների սեփականությունն են: Պրահայից ամեն մեկն իր պատուհանն է բացել դեպի արեւմուտք՝ Բելգիա, Գերմանիա, Ֆրանսիա, Իտալիա: Անհատական ցուցահանդեսներ, համատեղ ձեռնարկներ, բազմաթիվ մեդալներ ու դիպլոմներ:

«Ես սա անվանում եմ չեխական սինդրոմ: Այսպիսի ազատություն ուրիշ որեւէ երկրում նկարչին տրված չէ: Երբ ասում եմ, որ Պրահայում մենք սեփական պատկերասրահ ունենք, Երեւանում շատերը չեն հավատում»,-ասում է Գոռ Ավետիսյանը:

Իսկապես, աշխարհում անդուռ փակուղի չկա: 90-ականների մութուհամր Երեւանից, մեռած քաղաքի լռության միջով, մի օր սահեցին, գնացին խորհող ու պայքարող ուղեղները: Երկրի նորընծա տերերը՝ բովանդակ մտավորականներ, թքել էին այդ սիրո վրա ու հայոց պետականության պալատներում, միմյանց չարամահ անելով՝ նավթ, գինի, ցեմենտ էին բաժանում: Երկրից երկրի ոգին էր վտարվում, մինչդեռ երկրի մտավորական իշխանությունը, տոհմական տիրոջ դադրած խոհեմությամբ, փարիզներում հայտարարեց՝ երկիրը կարող է կերակրել այնքան մարդ, որքան կարող է: Երկրի մնացյալ բնիկներին գոյադուլ էր հայտարարված: Երկրի սեփականաշնորհումից նրանց բաժինը գաղթականի ցուպն էր ու անդառնալի ուղեւորությունը: Չէ, նոր տերերը Ալեքսանդր Մյասնիկյան վսեմագույն մտավորականը չէին, որն աչքերում երկինք, պատերազմներով ու գաղթականներով լեցուն, բզկտված ու օտարախոս, անտերունչ այս արոտավայրը, իր կարճ կյանքի ընդամենը չորս տարում, դարձրեց համայն հայության հոգեւոր Հայրենիք: Որ նամակներով, հորդորներով, իր անբասիր վարքով, հոր ու զավակի ազնիվ մտահոգությամբ, աշխարհասփյուռ ողջ հայ մտավորականությանը տուն բերեց ու ՏԵ՜Ր կարգեց իր պապենական հողին: Կարդացեք այդ նամակները, եթե հայերեն կարդալ գոնե արդեն սովորել եք: Ու ոչ թե դղյակ, նույնիսկ մի թիզ գերեզմանի տեղ էլ չունեցավ իրենով վերածնված, իր կապույտ հույսերի երազամանուկ Հայաստանում: Մինչդեռ՝ «...արտագաղթը փրկեց Հայաստանը, ապահովեց ներքին անվտանգությունը...», աբսուրդի պես հնչեց նորերի բերանով: Միգուցե: Արոտավայրն ավելի հեշտ է կառավարել, քան Հայրենիքը: Մինչեւ քաշվեցին, գնացին մեր սերմնացանները: Հեռացան՝ երկրի վաղվա հունձքը տանելով իրենց հետ: Գերադասեցին հեռու եւ անկախ լինել, քան մնալ ու ոռնալ հուսահատ շան պես: Մինչեւ նոր տերերն իրենք էլ գաղթական դարձան: Սեփական Հայրենիքում ու Հայրենիքից դուրս: Աղմկող այդ անունների փառքը գերեզման իջավ մեր հոգու մեջ, եկան նորերը: Բայց ամբարտավան հիացմունքի, երազով հուսացած փառքը լիասպառ վատնելու, մեր պատմական, ավանդական, զուտ հայկական ինքնասպան որոմը շարունակեց ծլարձակել, բոյ քաշել ու փարթամորեն ծառակալում է մահվան ցավով հիվանդ, կորուսյալ մեր երկրի պղտոր գիտակցության մեջ:

Դրանք անցյալ են: Հիմա մտածենք, թե ինչ ունենք մեր երկրին տալու:

Տասը տարի առաջ Պրահա գաղթած հայ նկարիչ Գոռ Ավետիսյանն է: Հուսավա-7, Պրահայի պերճաշուք կենտրոնում՝ վենետիկյան հեքիաթ հիշեցնող նեղլիկ փողոցի այս հասցեում է նրա պատկերասրահը: Բաց դռնից ուղղակի դուրս է հորդում շռայլ գույների կայտառ հորձանքն ու քեզ մագնիսի պես ձգում ներս: Ձյունաճերմակ պատերին խոշոր կտավներ են՝ կրքոտ ու բոսոր բռնկումներով: Ես արվեստաբան չեմ ու Գոռ Ավետիսյանի մտածողության ներքին այրումն ու գունային դրաման վերլուծելու խնդիր չունեմ: Ես պարզ մի այցելու եմ, ինչպես, ահա, այս ֆրանսուհին, եւ արվեստաբանի խելացի խոսքն անզարդ է թվում կտավներից հոսող բանաստեղծական հրճվանքի առաջ: Ավելի ուշ կլինեմ Գոռի ընդարձակ արվեստանոցում, երբ նա Գինտի ամենամյա անհատական ցուցահանդեսի կտավներն էր ընտրում, կհյուրընկալվեմ նրա հարկի տակ ու կհամոզվեմ, որ նկարչին թռիչքի թեւեր պարգեւող հոգու անդորրն ընտանեկան խաղաղությունից է ծնվում: Կխոսենք Երեւանից, մեր ընդհանուր ընկերներից, Գոռը ցույց կտա Պրահայից ոչ հեռու կառուցվող իր առանձնատան նախագիծն ու տխուր կավելացնի. «Մեր գերդաստանում բոլորը նկարիչներ են ու բոլորս էլ դրսում ենք: Միայն փոքր հորեղբայրս է մնացել Երեւանում, բոլորիս բանալիները նրա մոտ են: Անցյալ տարի գնացի, հերթով անցա բոլորիս տներով: Ի՜նչ արվեստանոց էի սարքել: Կարբիի մեր այգին մութ տարիներին փրկեց մեզ սովից: Հիմա խեղճացել է, ավերվել... Չէ, օտարությունն ապագա չէ, տեսնեմ՝ երեխեքս ինչ են անում, ես վերադառնալու եմ»:

Գնում եմ Հավելակ՝ մեր նկարիչ տղերքին տեսնելու: Չենք պայմանավորվել, բայց օրը շաբաթ է, նկարները շուկա բերած կլինեն: Այսպես, առանց պայմանավորվելու, ժամանակին գնում էի «Առագաստ» իմ ջահելության խելառ պոետներին տեսնելու: Ու չէի սխալվում: «Առագաստը» մեր սերնդի մտավորականության համար ոգու ճեմարան էր, որի ըմբոստ ու պայծառ շունչը տեղափոխվեց Ազատության հրապարակ, դարձավ գաղափար ու ետ բերեց Արցախը:

Պրահայում ինձ համար «Առագաստ» չկա, Հավելակն է, ուր գալիս են նկարիչ տղերքը, իրենց նկարները վաճառելու: Հավելակը, սակայն, երեւանյան վերնիսաժը չէ, որտեղից կոպեկներով դուրս են տանում մեր երկրի մշակութային հարստությունը:Հավելակում չարչի արհեստավորի, միրգ ու բանջարեղենի կողքին նկարիչներ են ծնվում ու հաստատվում: Հավելակից են Պրահա գաղթած հայ նկարիչները պտտվել աշխարհեաշխարհ, բացել պատկերասրահներ Եվրոպայի կենտրոնում: Մի պտույտ տանք, ուրեմն, այդ պատկերասրահներով. բոլորն էլ հին քաղաքի սրտում են, իրար բավական մոտ, ոտքի ճանապարհ է: Հետո կմտնենք Հավելակ:

Հուսովա-12: Գոռ Ավետիսյանի պատկերասրահի դիմաց Արթուր անունով հայ տղայի պատկերասրահն է, ուր տարբեր նկարիչների կողքին վաճառվում են նաեւ Պրահա գաղթած հայ նկարիչներ Սարգիս Զաքարյանի, Հրայր Ղարիբյանի նկարները: Հրայրի ընդարձակ ու լուսավոր արվեստանոցում շատ եմ եղել: Նրբագույն արվեստագետ է, մի նկարի վրա ամիսներով է աշխատում: Ցուցադրվում է Դուբլինում, Մյունխենում ու Պրահայում: Ամուսնացած է չեխ դերասանուհի Կատկայի հետ, ունի աղջիկ՝ Ամալյա Գլորեա անունով:

Բեթլենսկա-5: Հին քաղաքի շքեղ հրապարակի այս հասցեում էլ գյումրեցի նկարիչ Էդվարդ Եդիգարյանի պատկերասրահն է՝ ամառային սրճարանների կողքին, անհամար զբոսաշրջիկների ոտքի տակ, ուր գիշեր-ցերեկ եռում է կյանքը: «Նոր ենք բացել, պիտի որ լավ լինի, ամուսնու ոսկեղենիկ աշխատանքները ցույց տալով, ասում է նկարչի կինը՝ Անահիտը, հազիվ պրծանք էդ շուկաներից»:

Մալա Ստուպարսկա-7: Հին քաղաքի արեւելյան մուտքն ազդարարող հաղթակամարից ոչ հեռու Պրահա գաղթած հայ նկարիչ Գագիկ Մանուկյանի ընդարձակ պատկերասրահն է՝ անսովոր բարձր առաստաղով, պատերին մեր արեւոտ ու տաք գույներն են՝ մեր կարոտի անուշ բույրերով: Տղան է այստեղ աշխատում՝ Էդմոնդը, եռագույնը մեջքին տպած: Էդմոնդը Հայաստանում ավարտել է բանակային ծառայությունն ու եկել Պրահա, օգնում է հորը: Երեւանում մնացել են մայրն ու եղբայրը, աշնանը նրանք էլ կփակեն իրենց տան դուռը, կգան Պրահա, ու ընտանիքը կմիավորվի: 1994-1998 թթ. Չեխիայում հայտնի "Gallery Miro"-ն չորս անհատական ցուցահանդես է կազմակերպել Գագիկ Մանուկյանի աշխատանքներով՝ Եվրոպայի տարբեր քաղաքներում: Ցուցահանդեսներ Ամերիկայում, Արգենտինայում, Վիեննայում, Փարիզում, Մոսկվայում եւ այլուր: Բազմաթիվ մրցանակներ: Ամբողջը թվարկել հնարավոր չէ ու դրա կարիքը չկա էլ: Նկարիչն արդեն գնահատված է: Այս պատկերասրահը Եվրոպայի սրտում դրա վկայությունն է:

Մարտինսկա-5: Պրահա գաղթած հայ նկարիչ Գագիկ Տոնյանի պատկերասրահն է: Մանուկյան Գագիկի մոտից Տոնյան Գագիկի մոտ գնալու համար պետք է կտրել, անցնել ողջ Ստարոմեստսկան՝ հին քաղաքի չքնաղ հրապարակը: Հենց այդ հրապարակում էլ տասը տարի առաջ հանդիպել եմ Գագիկ Տոնյանին՝ զբոսաշրջիկների աշխույժ հոսքի մեջ պորտրետներ էր նկարում: Մենակ չէր, երկու ընկերով էին: Երկուսն էլ՝ Թերլեմեզյանի շրջանավարտներ: Գագիկ Տոնյանի ողջ ընտանիքը այստեղ է: Փակել են Երեւանի իրենց բնակարանի դուռն ու տեղափոխվել:

Պատկերասրահում աշխատում է քույրը՝ ջութակի դասատու Սիրանույշը, մի պայծառ աղջիկ, որն իր կենսախինդ հոգու աշխույժով է լցնում նաեւ Պրահայի կիրակնօրյա հայկական դպրոցի իր փոքրիկ սաների ուսումնական առօրյան:

Հավելակի նշանավոր շուկան նույն Ստարոմեստսկայում է՝ հին քաղաքի սրտում, ուր գոթական հանճարի բեղուն միտքը սահման չունի: Օրը շաբաթ է, տուրիստների մեծ հոսքն այստեղով է անցնում ու նույնիսկ պատկերասրահ ունեցող նկարիչներն են բերում իրենց նկարներն այստեղ վաճառելու: Քայլենք դեպի Հավելակ, հիանանք այս նրբակերտ քաղաքի քիվ ու քանդակով, զգաստ դեմքերով այս արձաններով, որ դարերով պահպանվել ու հասել են քաղաքի այսօրվա տերերին: Ջրհեղեղի օրերին ազգովին, մեր ու մանուկ դրսում էին:

Գիշերը ցերեկ դարձրին ու փրկեցին քաղաքը ջրակործան աղետից: Ոչ ոք չփորձեց հերոսանալ. ժողովուրդը չէր ների: Նախագահը հայրաբար շնորհակալություն հայտնեց՝ առանց անուններ տալու, եւ արեւմուտքի փողերը հոսեց երկիր: Չեխերն իրենց մշակութային փառքը հին մատյաններում կամ բահ ու քլունգ առած, հողե բլուրներին չեն որոնում: Նրանց ունեցվածքն աչքի առաջ է. իրենց խոհեմ ու քանքարապաշտ առաջնորդների, ավստրոհունգարիայի հզոր իշխանների թողած քաղաք-թանգարաններն են երկրի տարածքով մեկ: Գեղեցկության, մշակույթի հանդեպ պաշտամունքի հասնող սերը անթիվ, անհամար մշակութային օջախներն են, որոնք նախ կառուցողական արվեստի գլուխգործոցներ են: Եվ դրանցից գեթ մեկն ունենալու դեպքում, մեր սնապարծ հոգին, վստահ եմ, չէր դիմանա: Մինչեւ Հավելակ, այս մի քանի քայլի վրա ապրող ու ստեղծագործող քանի նկարչի պատկերասրահ կա՝ կողք կողքի, դուռ դռան, տարբեր ազգերի պատկանող, մեկը մեկից շնորհքով, մեկը մեկից վաճառվող: Չեխերը չեն օգնում, չեն էլ խանգարում նրանց: Ու դա էլ մեծ օգնություն է:

Հե

Link to post
Share on other sites

(sharunakutyun)

Հետաքրքրական է, ապրող ու ստեղծագործող քանի՞ նկարչի պատկերասրահ կա Երեւանում, որ պատկանի գործող, ապրող նկարչի եւ ոչ թե որեւէ գործարարի կամ սփյուռքից բարերարի: Չգիտեմ: Գուցե կա, բայց Երեւանի փողոցներով քայլելիս՝ մի բան շատ պարզ է երեւում. մենք լա՜վ հաց տվող ժողովուրդ ենք: Ու մեր փորապաշտ անցյալի խորշակյալ փառքերը հին մատյաններում կամ հողե բլուրներին մի փնտրեք: Դրանք մեր աչքի առաջ են՝ ողջ երկրի իրական տարածքով: Մեր փորապաշտ անցյալի խորշակյալ փառքը անվաստակ հացին, արդեն, ցավոք, սովորած մեր ժողովրդի թշվառության մեջ է, հաց ու անցյալ չունեցած մեր անժողովուրդ արքաների շվայտ ցոփության, երկրի հիմքերը խարխլող ու գորշ խխունջի կյանքով ապրող քանքարազուրկ մտավորականների հաճոյակատար տեսլականի մեջ: Այլեւս քանի՞ սերունդ, ի՞նչ խոհ ու գաղափար, ո՞ր անձնազոհ ոգին է ի զորու փակել մեր անասնական ախորժակն ու փրկել քաղաքը քաղցկեղի պես խժռող սուփրա-սեղանի վայրագ շրջափակումից: Լսե՞լ եք օպերան խեղդամահ անող սրճարան-ռեստորանից հնչող դհոլ-նաղարայի դեղին շախն ու չե՞ք փոխել ձեր ազգանունը: Կեցցե՛ք: Բայց հավատա, իմ քաղաք: Մի օր դուրս կգա ջրհորից դոֆինը նաիրական, իբրեւ աստղային մի ջահ ու կլուսավորի քո մշտահոլով ընթացքի Ոգեղեն ճանապարհը: Այդպես եղել է: Այլ ճանապարհ դու չունես: Մենք էլ քեզ հետ:

Պրահայում կազմակերպված հայկական համայնք չկա: Տարիներ առաջ այդ փորձը ձախողվեց ու կառույցը չկայացավ: Մնաց միայն կիրակնօրյա դպրոցը, որ շարունակում է գործել բացառապես ուսուցչական կազմի անանձնական նվիրումի շնորհիվ: Ու չկան դիպուկ բառեր, քան անկեղծ խոնարհումը նրանց վաստակի առաջ: Այս տարվա Եղեռնի 90-ամյակի ոգեկոչության արարողությունը, որ միավորել էր Չեխիայի ողջ հայությանը, կազմակերպվեց ու անցկացվեց Պրահա գաղթած հայ նկարիչ Տիգրան Աբրահամյանի ջանքերով: Տիգրանը չեխական մշակութային շրջանակներում էլ բարձր համարում ունեցող արվեստագետ է: Ու չէր խանգարի, որ մեր երկիրը այսպիսի մտավորականի վստահեր համայնք առաջնորդելու չարքաշ ու բնավ ոչ երբեք նյութական շահ ակնկալող գործը:

Չեմ սխալվել: Մեր նկարիչները Հավելակում են: Հովիկ Մուրադյանն ու Սարգիս Զաքարյանն են այստեղ: Երեխաներին տարել են հայկական դպրոց, նկարները բերել շուկա: Հովիկը նոր է վերադարձել Բելգիայում բացված իր անհատական ցուցահանդեսից: Մշտական գնորդներ ունի՝ հավաքածուների տերեր Անգլիայից ու Ամերիկայից: Մի քանի տարի առաջ Տիգրան Սուքիասյանի ու Արմեն Կարապետյանի հետ պատկերասրահ բացեցին: Հիմա ամեն մեկը մտադիր է առանձնանալ: Արմենի մոտ չեմ եղել, բայց նրա, Մուրազի ու Հարութի հրաշալի աշխատանքները տեսել եմ «Ազատություն» ռադիոկայանի ընդարձակ սրահում՝ ռադիոյի հիմնադրման 50-ամյակին նվիրված ցուցահանդեսում: Երեքն էլ տունուտեղով, ապահով, իրենց ջինջ ու մաքրամաքուր արվեստի պարզությամբ Պրահայի հզոր առօրյայի մի մասնիկն են դարձել:

Հավելակը շարունակվում է Ֆանտաններով: Բառը չի թարգմանվում, ինչպես մեզ մոտ՝ Կազիրյոկը: Այստեղ են հիմնականում հավաքվում նկարիչները: Այստեղ էլ հանդիպում եմ Պրահա գաղթած հայ նկարիչ Տիգրան Սուքիասյանի կնոջը՝ Սեդային: Ամուսնու նկարներն է բերել շուկա: Տիգրանի գործերի մասին Սեդան ավելի շատ գիտի, քան Տիգրանն ինքը: Առհասարակ Պրահա գաղթած հայ նկարիչների կանայք ինքնամոռաց նվիրյալներ են՝ իրենց ամուսիններին օգնում են նկարելիս, ցուցադրվելիս, վաճառքի, պատկերասրահներ պահելու հարցում: Տիգրանն ու Սեդան տունուտեղ, ամեն ինչ ունեն: Անցյալ տարի կրտսեր աղջկան են կորցրել ու Չեխիայի հողը սրբացել է նրանց համար: Համբուրգի վերականգնողական կենտրոնի տնօրենությունը, որպես հոգեկան թերապիայի միջոց, իր հիվանդների մի մասին, երաժշտության հետ զուգահեռ, առաջարկել է Տիգրան Սուքիասյանի նկարները: Այդ կենտրոնն է 1992թ. բացել նկարչի անհատական առաջին ցուցահանդեսը Բեռլինում, այս տարի աշնանը հաջորդ ցուցահանդեսը կբացվի Համբուրգում:

Հունիսյան կապույտ, ճախրուն շաբաթ օր է: Ֆանտանների մոտ արդեն հավաքվել են տասը տարի առաջ Հայաստանից Պրահա գաղթած մեր նկարիչները: Բոլորն են այստեղ. մի մասը բերել է նկարներ վաճառելու, մի մասն էլ՝ հենց էնպես, իրար տեսնելու, երկու բառ փոխանակելու: Ահա Մուրազ Մարտիրոսյանը՝ նկարիչների շրջանում առանձնակի հարգանք վայելող մի արվեստագետ. անցյալ տարի արու զավակ ունեցավ: Գոռ Ավետիսյանը՝ անխախտ կենտրոնի իր կայուն պարտականությամբ: Կողքին Հարություն Հովհաննիսյանը՝ միշտ խաղաղ ու սրտաբաց ժպիտով: Մարիամ ու Հրայր Ղարիբյանները. Մարիամը նկարելուց բացի հայկական ասեղնագործության հազվագյուտ տեսակներին է տիրապետում:

Նայում եմ նրանց քրոջական լռիկ ափսոսանքով. հետին մի ցավ, մարած մի հուշ, սանձել է օրերիս նահանջը, դեմ առել կոկորդիս, սեղմում է: Ինչու ենք մենք այսքան անփույթ մեր տաղանդավոր զավակների հանդեպ: Ստեղծարար գերության դատապարտված, տաղանդավոր այս մարդիկ, ավաղ, այսպես մանրակրկիտ ու սիրով պիտի ապրեին մեր երկրում, առաջ պիտի մղեին մեր երկրի ընթացքն ու կասեցնեին ավանդակորույս փորձությունների հողմին հանձնված մեր փոքրիկ Հայրենիքի այսօրվա հոգեվարքը: Քանի՜ քանի՜սն են այսպես դեգերում, բախտ փնտրում դրսերում, ոչ ոք չգիտի: Հայրենիքում էլ ստույգ չգիտեն: Տասը տարի է անցել: Հայրենիքը երբեւէ չի մտահոգվել իր անտունիների ճակատագրով: Պրահա այցելող մեր պետական պաշտոնյաները հանդիպում են մութ գործարքներով ապրող հայ հեղինակություններին: Չեխիա գաղթած հայ նկարիչներն անտեսված են. եվրոպահայերի ամենամյա աղմուկներին չեն հրավիրվում, համաշխարհային հայերի ֆորումի շրջանակներին չեն սազում, հայաստանյան մշակութային տարփողված միջոցառումներից դուրս են: Մինչդեռ նրանք հոգու հազար թելերով դեռ կապված են հայրենի հողին. նրանց զավակները եվրոպաներում կրթված ու մեծացած, մեր երկրի վաղվա հունձքն են, չվտանգենք մեր ցեղային ապագան: Տե՛ր կանգնենք մեր նշխարներին, փրկե՛նք մեր բերրի հունդերն օտար դաշտերից, լինե՛նք սերմնահավաքը մեր արժեքների: Ուշքի գանք: Այս մարդիկ այստեղ արդեն գերեզմաններ ունեն, տուն են կառուցում, սրանք էլ մի օր կհոգնեն ու Հայրենիքին պիտանի լինելու ցանկությունը կմարի:

Տարածությունն ու ժամանակը բուժում են վերքը. դա գոնե ես լավ գիտեմ: Ետ բերենք մեր զավակներին, քանի դեռ ուշ չէ, վերադարձնենք սեփական երկրում արժանապատիվ ու ապահով ապրելու նրանց բնիկ ու բնական իրավունքը: Ղարաբաղը ետ բերեց Ոգին, Գաղափարը, այլ ոչ երբեք թնդանոթը: Ոգին, Գաղափարն է երկիր-պետության գոյության, առաջընթացի ու անանջատ միասնականության անբեկանելի շարժիչը: Չկա հոգեւոր Հայրենիք՝ չկա Հայաստան ու Արցախ: Հնչեցնենք, ուրեմն, զանգերն ահազանգի զանգով ու տաղանդների զորակոչ հայտարարենք դեպի Հայրենիք՝ քանի դեռ ուշ չէ: Ինչպես արեց Ալեքսանդր Մյասնիկյանը ժամանակին: Չմարենք հույսի վերջին կանթեղը մեր հոգու մեջ ու չբոցավառենք մեր հոգեվարքի խարույկը: n

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Link to post
Share on other sites

на прошлой неделе в арм. школе мне сообщили, что 24-25 числа на Пушкинской будут проходить праздники армянам.

кто может располагает какой-либо инфой на эту тему? :blink:

поделитесь...

Edited by SvetikSK
Link to post
Share on other sites

Не знаю :unsure:

Но если у Вас появится информация, поделитесь с нами плиз :hi:

Link to post
Share on other sites

Не знаю :unsure:

Но если у Вас появится информация, поделитесь с нами плиз :hi:

я пока знаю, что сборы начнуться у памятника Пушкину.

и организаторы этого праздника - правительство России.

я вот думаю.. с чего бы это? :/

Link to post
Share on other sites

25 сентября, в 19.00, в ДК Московского электролампового завода (МЭЛЗ), состоится концерт знаменитого ансамбля армянских народных танцев «Муш», посвящённый Дню Независимости Республики Армения. Билеты от 350 рублей, можно купить прямо на месте. В программе армянские танцы: Берд, Эрзруми пар, Кочари, Крункнер и другие.

А также выступление marselinyo :hehe:

Адрес: м. Электрозаводская, 5-10 мин. пешком, пл. Журавлёва, д. 1 (если кто-нибудь был, в прошлом году там же был концерт посвящённый пятилетию ансамбля "Цветы Армении", ваш покорный слуга выкладывал репортаж :) )

Надеюсь встретить на концерте наших форуджан :up:

Link to post
Share on other sites

Vonts te? El zadni khod chka, piti yeluyt unenas :D

Link to post
Share on other sites

Дав джан, жаль :(

Было просто супер!!! :up:

Ничего, в следующий раз не пропусти :victory:

Link to post
Share on other sites

Ваш покорный слуга имел возможность присутствовать на концерте одного из самых лучших и профессиональных ансамблей армянского народного танца "Муш" :rolleyes: . Поэтому постараюсь поделиться впечатлениями :victory:

Итак, всё было восхитительно: хореография и постановка танцев, выступление всех без исключения танцоров, костюмы, которые соответсвовали различным районам исторической Армении и менялись по ходу концерта, музыкальное сопровождение (живое исполнение собственных музыкантов и фонограммы некоторых танцев), и конечно же сами танцы (по моему глубокому убеждению, лучше армянских танцев в мире просто не существует, и "Муш" вчера это ещё раз с блеском доказал!) :up: :up: :up: :up:

На концерте были исполнены такие танцы как "Берд", "Кочари", "Сасуни кочари", "Кинтонери пар", "Эрзруми пар", "Тавиг" и "Крункнер" (оба кажется Хачатура Аветисяна), "Анурджнер", танец на музыку Саят-Новы и танцевальная композиция к известной песне "Айоц Ахчикнер", этнографические танцы Сасуна и Васпуракана, "Сусеров пар" ("Танец с саблями") и многие другие :up: :up: :up: :up: :up:

Живое музыкальное сопровождение большинства танцев обеспечивали свои музыканты, игравшие виртуозно и безупречно :up: :up: :up:

Помимо отличных танцев, отлично выступал дудукист ансамбля соло, отлично пел совсем юный певец Гегам (фамилию не помню) и отлично выступала команда КВН "Настоящие армяне" :up: :up: :up:

Я очено рад что имел возможность присутствовать на концерте знаменитого ансамбля "Муш". Традиции настоящих армянских танцев, сегодня практически преданы забвению, и возможность насладиться в Москве настоящими армянскими народными танцами, да ещё и в такой прекрасной постановке и безупречном исполнении выпадает редко.

На мой взгляд, вчерашний концерт ещё раз доказал, что дух армянских танцев, многотысячелетние традиции армянских боевых, лирических, шуточных и других танцев - настоящее и бесценное культурное сокровище нашего народа, не исчезло, а живёт, процветает, удивляет и восхищает нас.

Примерно год назад, в этом же зале,в ДК МЭЛЗ проходил юбилей - пятилетие ещё одного знаменитого нашего ансамбля - "Цветов Армении", о чём я также выкладывал здесь "репортаж с места событий". А в этом году, наверное, сегодняшний концерт стал самым ярким культурным событием в жизни армянской Диаспоры Москвы.

Хочу сказать от своего имени большое спасибо и выразить низкий поклон всем выступавшим, руководителю ансамбля и постановщику танцев Артуру Акопяну, спонсорам и всем тем, благодаря кому сегодняшний концерт стал возможен!!! :victory:

Link to post
Share on other sites

А вот статья о концерте в газете "Азг", №169, 21/09/2005

БЕСПРЕЦЕДЕНТНЫЙ КОНЦЕРТ АНСАМБЛЯ «МУШ» 25 СЕНТЯБРЯ В МОСКВЕ

http://www.azg.am/start.php?num=2005092104〈=RU&oper=r

Ансамбль армянского народного танца «Муш» впервые выступит в Москве, посвятив беспрецедентный концерт Дню независимости Армении. В составе группы, родившейся 5 лет тому назад в Центре искусства общины Давидашен города Еревана, сегодня - около 50 одаренных детей. Художественный руководитель группы Артур Акопян известен не только, как умелый танцмейстер и организатор, но и постановщик армянских народных танцев. В том же центре под его руководством действуют детские танцевальные группы «Армены», «Пахарь» и «Тоска». А «Муш» совсем недавно вернулся из Канады, где блестяще прошли его гастроли. Ансамбль известен также своими гастролями в Иордане, Сирии, Турции и Египте. «Муш» является также Лауреатом ряда республиканских и международных фестивалей, был награжден множеством грамот, а в конкурсах-фестивалях, проведенных в Армении и Египте, был удостоен приза Гран-при.

Московский концерт, который состоится в ДК «МЭЛЗ», организован компанией «Dennix» и Московской организацией «Союза армян России». На суд московского зрителя будет представлен дивный букет армянских народных танцев, а во время антракта выступит также команда КВН «Настоящие армяне».

24 сентября ансамбль «Муш» примет участие в организованной в центре Москвы концертной программе «Ереванских дней», на которой будет присутствовать мэр города Юрий Лужков.

О том, где состоится концерт 25 сентября и как можно приобрести билеты, наш московский читатель сможет узнать по адресу http://www.mush.dennix.ru.

По публикации Акопа Асатряна, Прага

Link to post
Share on other sites

была вчера на концерте ансамбля «МУШ»..

мне очень понравилось.. и моим родителям и брату тоже..

особенно запомнилась Лусинэ.. очаровательная девушка.. :up:

кстати, мною был замечен один, из наших форумджанов.. :D (к сожалению не знаю ни как его зовут, ни какой у него ник... могу только описать внешность.. был одет в коричневую куртку и корч. брюки) :D :p

открой секрет, КТО ТЫ? :lol: :D

Link to post
Share on other sites

А я видет только marselinyo и кажется MBA, но так и не сумел к ним пробиться :)

Link to post
Share on other sites

А я видет только marselinyo и кажется MBA, но так и не сумел к ним пробиться :)

ага.. и главное пока никто кроме нас не признался, что тоже был на концерте :lol: :D

нука признавайтесь!!! :p

Link to post
Share on other sites

Я правда сидел наверху, в бельэтаже. Не знаю может кто-нибудь в зале был но я не видел.

Link to post
Share on other sites

В ПОЛЬШЕ ПРОШЛИ ДНИ АРМЯНСКОЙ КУЛЬТУРЫ

http://www.panarmenian.net/news/rus/?task=...date=2005-09-27

27.09.2005 02:59

/PanARMENIAN.Net/ С 21 по 22 сентября в Польше в Пруж Гданьске прошли дни армянской культуры, посвященные Дню независимости Армении и 1600-летию армянской письменности. Инициаторами мероприятий являлись администрация Пруж Гданского, армянская национально-культурная автономия Калининградской области и художник Гагик Парсамян, проживающий в Польше. В рамках дней армянской культуры проходили выставки работ Гагика Парсамяна, факсимильные репродукции армянских древних рукописей и икон из хранилища древних рукописей Матенадаран, большая концертная программа творческих коллективов армянской общины Калининграда и дегустация армянских национальных блюд. 22 сентября в костеле им. Св. Яцека прошла служба Армянской Апостольской Церкви. Провел ее архимандрит армянской епархии в Германии Сероп Исаханян, приехавший из Франкфурта на Майне специально на этот праздник. На празднике участвовали воевода Приморского воеводства, Посол Армении в Польше Ашот Айрапетян, глава польской католической церкви Гданьска, депутаты народного собрания, представители общин национальных меньшинств, видные общественные деятели и представители творческой интеллигенции. В завершение праздника армяне и поляки собрались в тесном кругу на вечере дружбы. Для гостей из Калининграда местными властями было организовано широкая познавательная, экскурсионная программа, сообщает калининградская газета «Наири».

Edited by Karmir
Link to post
Share on other sites

Армяне Петербурга хотят открыть свою общеобразовательную школу

http://www.rosbalt.ru/2005/09/29/228481.html

САНКТ-ПЕТЕРБУРГ, 29 сентября. Руководство Армянской воскресной школы обратилось в комитет по образованию администрации города с инициативой организовать в Петербурге армянскую общеобразовательную школу. Об этом сообщила директор Армянской воскресной школы Астгик Кочарян в четверг на круглом столе «Национальные школы в Петербурге: потребности и перспективы» в ИА «Росбалт». «Мы вышли с письмом об организации школы к председателю комитета по образованию. Пока вопрос не решен», — сказала Астгик Кочарян.

В Армянской воскресной школе учатся 217 детей, не считая занимающихся в творческих коллективах. От желающих учиться в школе ежегодно поступает порядка 350-400 заявлений. Все дети являются гражданами России. По словам Кочарян, воскресная школа сегодня не может принять всех желающих, не хватает площадей.

«Мы хотим организовать общеобразовательную школу с элементами этнического воспитания, все предметы в школе будут вестись на русском языке, дополнительно в программе обучения появятся уроки армянского языка, истории Армении, ознакомление с традициями и обычаями родной страны, история религии», — сказала Астгик Кочарян. Отметим, что в Москве работает четыре армянских общеобразовательных школы.

Link to post
Share on other sites

Такое впечатление, что вся Армения переехала в Израиль.

Насколько мне известно, евреев в Армении очень мало. Один из них - Александр Цинкер, бывший депутат Кнессета.

В связи с большим числом армян в Израиле возникает вопрос: как такой севано-любивый народ предпочитает жить где угодно, даже у нехороших евреев - но только не в древней стране Наири?

Link to post
Share on other sites
В связи с большим числом армян в Израиле возникает вопрос: как такой севано-любивый народ предпочитает жить где угодно, даже у нехороших евреев - но только не в древней стране Наири?

В связи с уже поднадоевшим количеством дурацких постов на форуме возникает вопрос : что делает Бласко Оргес на форуме у нехороших армян

Edited by Gayane
Link to post
Share on other sites

HAY EVENTS present

YOU'RE INVITED TO ATTEND HAY EVENTS FOR THE LAUNCH OF OUR NEW CHIC HAYLLOWEEN NIGHT ON MONDAY 31st OF OCTOBER WICH IS HAY EVENTS BIRTHDAY !

LA VILLA (PARIS - CHAMPS ELYSEES)

FAMOUS FRENCH DJ : Dj NIKO SPENCER (RESIDENT CHAMPS ELYSEES' S VIP CLUB)

ARMENIAN SONG - RN&B - HIP HOP - HOUSE - ORIENTALE SONG

LOTS OF SURPRISES : FLOWERS, VIP, MODELS, FASHION GIRLS...

DRESS CODE : VERY CLASS, VERY CHIC, FLAIR & ATTITUDE

WWW.HAYEVENTS.COM

post-17982-1128132391.jpg

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...