Kartvel Posted December 22, 2003 Report Share Posted December 22, 2003 Где найти сайт про Саят-Нова, где можно было найти его подробную биографию и поезию. И вообще что вы думаете про Ашугскую поезию Quote Link to post Share on other sites
СИМОН Posted January 5, 2005 Report Share Posted January 5, 2005 Помогите пожалуйста, на hаястане была музыка Саят Нова, а теперь я ее немогу найти, может просто ненашел, помогите найти. Quote Link to post Share on other sites
andrej1804 Posted January 10, 2005 Report Share Posted January 10, 2005 Поэзию Саят-Новы можно найти в библиотеке digilib.am по адресу: http://www.digilib.am/texts/sayat_nova/khagher/index.html А также на форуме этого сайта: http://forum.hayastan.com/index.php?showto...4&hl=sayat-nova Если тебе нужны тексты на русском языке, то песен 30 у меня есть и я могу тебе выслать. А музыку Саят-Новы можно скачать с diaspora.ru (у них музыкальный архив уже заработал) здесь Quote Link to post Share on other sites
СИМОН Posted January 10, 2005 Report Share Posted January 10, 2005 Спасибо, только тексты, я непонимаю по армянски, а тот сайт, с армянскими буквами у меня не читаетс, просто хотелось скачать слова и музыку на них. которые были на этом сайте. или что то подобное. Quote Link to post Share on other sites
andrej1804 Posted January 10, 2005 Report Share Posted January 10, 2005 Спасибо, только тексты, я непонимаю по армянски, а тот сайт, с армянскими буквами у меня не читаетс, просто хотелось скачать слова и музыку на них. которые были на этом сайте. или что то подобное. ← Извини, я не совсем понял,что ты пишешь. Если ты не видишь армянские буквы, то можешшь прочитать инструкции по настройке: http://www.digilib.am/How/Instructions.html У меня есть тесксты его песен, но они в переводе на русский, а сами же песни на армянском языке. Если ты не умеешь читать по-армянски, то тогда напиши мне, я постараюсь помочь с транслитом. Quote Link to post Share on other sites
СИМОН Posted January 14, 2005 Report Share Posted January 14, 2005 Меня интересует музыка написанная на слова Саят Новы, может я несовсе точно выражаюсь, просто раньше можно было здесь послушать, а теперь нет. Quote Link to post Share on other sites
СИМОН Posted January 17, 2005 Report Share Posted January 17, 2005 Извини, я не совсем понял,что ты пишешь. Если ты не видишь армянские буквы, то можешшь прочитать инструкции по настройке: http://www.digilib.am/How/Instructions.html У меня есть тесксты его песен, но они в переводе на русский, а сами же песни на армянском языке. Если ты не умеешь читать по-армянски, то тогда напиши мне, я постараюсь помочь с транслитом. ← Прочти мой пост. Quote Link to post Share on other sites
andrej1804 Posted January 17, 2005 Report Share Posted January 17, 2005 (edited) Ну вот, к примеру, скачиваешь с diaspora.ru из Sbornik песню Amen sazi medgn govats-Armenak Ter-Abrahamian здесь А затем на digilib.am открываешь страницу с первой армянской песней тут . Или здесь прочти: 1 Ամեն սազի մեչըն գոված դուն թամամ տա'սն իս, քամանչա', Նաքազ մարթն քիզ չի տեսնի, դուն նըրա պա'սն իս, քամանչա', Ղա'ստ արա` է'լ լավ օրերու էդիվըն հասնիս, քամանչա'. Քիզ ինձնից ո՞վ կանա խըլի, աշուղի բա'սն իս, քամանչա': Անգաճըտ էրծաթեն պիտի, գըլուխըտ ջավահիր քարած, Կութըտ շիրմայեմեն պիտի, փուրըտ սադափով նաղշ արած, Սիմըտ օսկեն քաշած պիտի, էրկաթըտ փանջարա արած. Օչով ղիմեթըտ չի գիդի-լալ ու ալմասն իս, քամանչա': Ճիպուտըտ վարաղնած պիտի` թահր ունենա հազար ռանգով. Ձարըտ ռաշի կուդեն պիտի, վուր դուն խոսիս քաղցըր հանգով. Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանգով` Անուշահամ գինով լիքըն դուն օսկե թասն իս, քամանչա': Ածողիտ էրկու կու շինիս. առաչ չայի, ղափա գուզիս, Կու մեձըրվիս այվընումըն, պարապ վախտի րափա գուզիս, Յիփ վեր գու քաս` մեջլիսումըն քաղցըր զող ու սափա գուզիս. Բոլորքըտ գոզալնիր շարած մեջլիսի կեսն իս, քամանչա': Շատ տըխուր սիրտ կու խնդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն. Յիփ քաղցըր ձայնըտ վիր կոնիս, բաց կուլի հիդըտ խաղողըն. Խալխին էս իլթիմազն արա` ասին. «ապրի քու ածողըն». Քանի սաղ է Սայաթ - Նովեն, շա'տ բան կու տեսնիս, քամանչա': (1759) Էսպես Արութինի ասած. քրոնիկոնի 447-ին: Edited January 17, 2005 by andrej1804 Quote Link to post Share on other sites
Karmir Posted June 1, 2005 Report Share Posted June 1, 2005 (edited) Тема по-возможности, представлена на трёх языках: армянском, английском и русском. The tread, when possible, is presented in Armenian, English and Russian languages. Սայաթ-Նովան հանդիսանում է հայկական աշուղա-գուսանական երգարվեստի ամենանշանավոր ներկայկացուցիչը, իսկ նրա ստեղծագործական ժառանգությունը հայ աշուղական երգի ամենամեծ գանձերն են: Ուստի, պատահական չե որ Նախագիծը սկսում եմ այս թեմայով: Այստեղ դուք կարող եք ծանոթանաք նրա համառոտ կենսագրությանը, և երաժշտական որոշ ստեղծագործությունների՝ ինչպես տեքստերին, այնպես էլ երգերի ձայնագրություններին mp3 չափաձևով: Որևիցե երգ ավելացնել ցանկանալու կամ փնտրելու դեպքում անպայման խնդրում եմ նախորոք կապնվել ինձ հետ: Edited June 1, 2005 by Karmir Quote Link to post Share on other sites
Karmir Posted June 1, 2005 Report Share Posted June 1, 2005 Sayat-Nova is the greatest Armenian traditional ashough music representative. His songs are considered the best treasures of asough-gusan style music, that's way I descieded to start the Project with this thread. Here you can read his biography and some songs as well as download and listen some good recordings of his music. Саят Нова является ярчайшим представителем армянскго ашугского-гусанского музыкального искусства, поэтому, неслучайно, Проект я начинаю этой темой. Здесь вы сможете ознакомиться с краткой биографией великого ашуга, некоторыми его произведениями, а также скачать некоторые песни в формате MP3. Quote Link to post Share on other sites
Karmir Posted June 1, 2005 Report Share Posted June 1, 2005 (edited) ՀԱՄԱՌՈՏ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ [attachmentid=14711] Սայաթ Նովան - (Արութին, Հարություն Սայադյան, 1712 կամ 1717 կամ 1722 (???) - 22.09. 1795) ուշ միջնադարի հայ բանսատեղծ-աշուղ։ Դեռևս փոքր հասակից նա արտահայտել է երաժշտական ունակություններ: Մինչև երեսուն տարեկանը Սայաթ Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, երկար տարիներ շրջել է աշխարհի տարբեր երկրներով, եղել Մերձավոր Արևելքում, Պարսկաստանում, Հնդկաստանում և այլ երկրներում: Վերջապես, Հարությունը մկրտվել է որպես աշուղ Սայաթ-Նովա, պարսկերենից՝ Երգի Արքա (կամ Երգի Որսորդ)։ Հետագայում այս անունը պիտի թնդար ամբողջ Հայոց աշխարհում, և նույնիսկ նրա սահմաններից դուրս... Սայաթ-Նովայի ուսումնառության գործում որոշակի դեր են խաղացել Հարավային Կովկասի հայ աշուղների և ուշ միջնադարի հայ տաղերգուների, հատկապես Նաղաշ Հովնաթանի ստեղծագործությունները և աշուղ Դոստիի խաղերը։ Ստեղծագործական առաջին քայլերը նա սկսել է թաթարական (ադրբեջանական) խաղերով (երգերով), հետո աստիճանաբար անցել հայերենի ու վրացերենի։ Մեզ է հասել Սայաթ Նովաի ավելի քան 230 խաղ, որոնցից 66–ը՝ հայերեն, 36-ը՝ վրացերեն իսկ 125-ը՝ թաթարերեն (ադրբեջաներեն), ինչպես նաև 7 կիսատ և 5 խառը լեզուներով գրված խաղեր: Սայաթ Նովայի երգերը մեզ են հասել տարբեր ճանապարհներով՝ իր սեփական գրքերի, զանազան ժողովածուների և ժողովրդի հիշողության միջոցով: Շատ ստեղծագործությունների մեղեդիներն անվերադարձ կորած են: Սայաթ Նովան հրավիրվել է վրաց թագավորի պալատ և կարգվել Կախեթի վրաց թագավոր Հերակլ II-ի սազանդար։ Շուրջ տասը տարի նա երգել, ուրախացրել է մարդկանց, փառաբանել արդարությունն ու ազնվությունը, դատապարտել կեղծիքն ու քծնանքը, ստորությունն ու նենգությունը, հասարակական ու բարոյական արատները՝ մշտապես բարձր պահելով իր արժանապատվությունը: Սայաթ Նովայի ոսկե սազին են պատկանում հարյուրավոր նուրբ և քնարական խաղեր, որոնցում նա փառաբանել է ամենագեղեցիկ զգացումը՝ սերը: Սայաթ Նովան մեծ ծառայություն ունի ուշ միջնադարի հայ գրականության ու հոգևոր մշակույթի ասպարեզում։ Նա հայոց գուսանական– ժողովրդական քնարերգության բարձրակետն է, բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որ վերածնել է հայոց գուսանական արվեստը այն դրել նոր հունի մեջ և բարցրացնելով անհասանելի բարձրունքների։ Սայաթ Նովան նաև նշանավոր երաժիշտ-կատարող է եղել, ունեցել է «քաղցր ձայն» երգեցողությունն ուղեկցել է նախ` սազի, ապա՝ թամբուրի և չոնգուրի, ի վերջո` իր ամենասիրած քամանչայի վարպետ նվագով։ Սկսած XVIII դ. երկրորդ կեսից՝ նրա ազդեցությունն են կրել վրացի, ադրբեջանցի և իհարկե հայ շատ բանաստեղծներ ու աշուղներ։ Սայաթ Նովան իր հաստատուն տեղն ունի նաև վրաց քնարերգության պատմության մեջ։ Մեծ աշուղի կյանքը խաղաղ չի անցել, նրա դեմ դավեր են հյունել և ի վերջո հեռացնել տվել պալատից, ըստ որոշ ուսումնասիրողների՝ 1753-ին և 1759-ին՝ վերջնականապես։ Այդ ժամանակ Հերակլ II-ի հարկադրանքով նա քահանա է ձեռնադրվել՝ Տեր Ստեփանոս անունով և մինչև կյանքի ավարտ ծառայել որպես կրոնավոր տարբեր քաղաքներում: 1795-ի սեպտեմբերին, պարսկական Աղա-Մահմադ խան Ղաջարի Թիֆլիս արշավանքի օրերին, Սայաթ Նովան զոհվել է: Edited June 1, 2005 by Karmir Quote Link to post Share on other sites
Karmir Posted June 1, 2005 Report Share Posted June 1, 2005 BRIEF BIOGRAPHY The greatest Armenian ashugh (folk songs composer and singer) Sayat Nova (Harutyun Sayadyan) was born in 1712 (according to another sources, in 1717 or 1722). Named Harutyun at birth, the great musician and lyric poet is remembered by the Armenians as Sayat Nova or King of Songs. In his early teens the Sayadian family lived in Tiflis, the capital of Georgia (South Caucasus region). Tiflis, or Tbilisi, was an important center of Armenian culture, music and literature. Sayat Nova was renowned for his superb command of the Armenian language. But his fluency in Georgian, Persian, and Azerbaijani allowed him to perform for the widest possible audience, and to gain fame far beyond his own ethnic group. The cosmopolitan community of Tiflis embraced him and made this young Armenian genius their own. The known body of Sayat Nova's songs is more than 230, but the true volume of work may be the thousands. The songs are in the standard repertory of many Armenian musicians, and are widely known in Armenia and every Armenian community worldwide. As his fame spread, Sayat Nova was summoned to the Court of Heracle II, the 18th century King of Georgia. The King placed him in the service of the Court as a Royal Musician and Poet. His fall from grace in the Court is likely to have been caused by his love for the King's sister, Princess Anna. The King, fearing the power and influence that would likely accrue to Sayat Nova as a result of a marriage to Anna, expelled the great ashough from the Court. Then the great ashugh was baptisized and the rest of his life served as Armenian church clericman. Sayat Nova, the greatest of the Armenia ashughs, was killed in 1795, by the invading forces of the Persian Knight, Agha Mohammed Khan. Quote Link to post Share on other sites
Karmir Posted June 1, 2005 Report Share Posted June 1, 2005 (edited) КРАТКАЯ БИОГРАФИЯ Саят Нова (псевдоним Арутюна Саядяна, 1712 (1717?, 1722?)—1795) — выдающийся армянский ашуг (автор и исполнитель народных музыкальных произведений). Писал песни на армянском, грузинском и татарском (азербайджанском) языках. Состоял придворным поэтом и певцом грузинского царя Ираклия II. До нас дошли стихи более чем 230 призведений Саят Новы, из которых на армянском языке - 66, на грузинском — 36, на татарском (азербайджанском) — 125 песен. Основной мотив поэзии Саят Новы — любовь, воспетая им в ярких красках. Зависть придворной среды, бесконечные козни и наветы, любовь великого ашуга к сестре грузинского царя в конце концов привели к тому, что Ираклий II изгоняет Саят Нову из царского двора. После ухода из грузинского царского двора, Саят Нова принял духовный сан и служил в армянских церквях и монастырях в разных городах. В 1795 году во время захвата Тифлса персидским ханом Ага-Мамед Ханом Саят-Нова был убит. Edited June 2, 2005 by Karmir Quote Link to post Share on other sites
Karmir Posted June 1, 2005 Report Share Posted June 1, 2005 (edited) ԽԱՂԵՐ // ПЕСНИ // SONGS Edited June 1, 2005 by Karmir Quote Link to post Share on other sites
Karmir Posted June 1, 2005 Report Share Posted June 1, 2005 (edited) Բլբուլի Հիդ Բըլբուլի հիդ լաց իս էլի, Վարթի նըման բաց իս էլի, Վարթաջրով թաց իս էլի, Թաց իս էլի: Չկա քիզի նման, չկա քիզի նման Քիզ նման, քիզ նման, Դուն իս աննման: Սիրունութինտ էլավ արբաբ Մազիր ունիս՝ սիմ ու շարբաբ Քի սազ գու քա ղուշլու զարբաբ, Ղուշլու զարբաբ: Չկա քիզի նման, չկա քիզի նման Քիզ նման, քիզ նման, Դուն իս աննման: Էրեսըտ է շամս ու ղամար Ջանըս դուս գու քա քիզ ամար: Միչկիտ ունիս օսկե քամար, Օսկե քամար: Չկա քիզի նման, չկա քիզի նման Քիզ նման, քիզ նման, Դուն իս աննման: Հաքիտ զարըն ալ իս արի Բըլբուլի հիդ լալ իս արի Բարկ էրեսիտ խալ իս արի, Խալ իս արի: Չկա քիզի նման, չկա քիզի նման Քիզ նման, քիզ նման, Դուն իս աննման: Դարդըս ասիմ՝ գու լան սարիր Էս ի՞նչ բան էր, վուր դուն արիր- Սայաթ-Նովուն ջունուն արիր- Ջունուն արիր: Չկա քիզի նման, չկա քիզի նման Քիզ նման, քիզ նման, Դուն իս աննման: (1752 մարտ) Քրոնիկոնի 440-ին, մարտի վերջին։ Էսպես բելիր ղափի-ի հանգում թասլիբ է։ Օսմանցոց մուղամ։ ՆԵՐՔԱՇԵԼ/DOWNLOAD/СКАЧАТЬ 1. Ձայնագրություն 1950-ականների / recording of mid 20 century / запись 1950-ых կատարողին չգիտեմ (եթե գիտեք, ասեք) / an unknown performer / исполнитель неизвестен Ներքաշել // Download // Скачать (3,4 Мб) Edited June 2, 2005 by Karmir Quote Link to post Share on other sites
Karmir Posted June 2, 2005 Report Share Posted June 2, 2005 (edited) Ձենըտ Քաղցըր Ունիս Ձենըտ քաղցըր ունիս՝ լամզով կու խոսիս Նա պահե քիզ, ումնոր ծա՛ռա իս, գո՛զալ Մեչկըտ ջեյրանի է, ռանգըտ՝ շաքարի, Փռանգըստանու էկած խարա իս, գո՛զալ: Ղո՛ւմաշ ասիմ՝ շուրեղեն է, կու մաշվի, Սա՛լբի ասիմ՝ ախըր մին օր կու տաշվի, Ջե՛յրան ասիմ՝ շատ մարթ քիզիդ կու յաշվի, Բաս վո՞ւնց թարիփ անիմ՝ մա՛րա իս, գո՛զալ: Թե մանիշակ ասիմ՝ սարեմեն կոսին, Թե ջավայիր ասիմ՝ քարեմեն կոսին, Թե վոր լուսին ասիմ՝ տարեմեն կոսին,- Արեգագի նըման փարա իս, գո՛զալ: Գո՛ւզիմ թե համաշա դըռանըտ գամ ուխտ՝ Աչկիրըտ կա՛րմիր վարթ, նուր բացարած տուխտ, Լիզուտ՝ գըրիչ ունիս, ձեռըտ՝ գուլգազ թուխտ Ծովեմեն դուս էկած զարա իս, գո՛զալ: Սիրա սիրմըտ սըրտիս մեչըն ցանեցիր, Նազ ու ղամզով, յա՜ր, իմ հոքիս հանեցիր, Էս քու Սայա՛թ-Նովուն դո՛ւն սըպանեցիր Գլխիտ էկած ղադեն առա յիս, գո՛զալ: (1754) Ղափիա էսպես լավ յարի վրա Արութինի ասած է: Բացատրություն լամզ – հաճելի խոսվածք ռանգ – գույն, փայլ փռանգըստան – եվրոպա (Ֆրանսիա՞) խարա – ընտիր մետաքս ղումաշ – նուրբ կերպար յաշվիլ – համեմատվել թարիփ – գովք մարա – անգին քար՝ առասպելական վիշապօձի գլխին ջավահիր – գոհար փարա – փայլուն, շքեղ համաշա – միշտ գուլգազ – կարմիր գույն զարա– ծովային ծաղիկ ղամզա – նազ, նազանք ղադեն առնիլ – ցավը տանել ՆԵՐՔԱՇԵԼ/DOWNLOAD/СКАЧАТЬ 1. Վալյա Սամվելյան / Valya Samvelyan / Валя Самвелян Ներքաշել // Download // Скачать (4,2 Мб) 2. Ռիմա Սարիբեկյան / Rima Saribykyan / Рима Сарибекян Ներքաշել // Download // Скачать (5,8 Мб) Edited June 11, 2005 by Karmir Quote Link to post Share on other sites
Karmir Posted June 2, 2005 Report Share Posted June 2, 2005 (edited) Փահրադըն Միռած Փահրադըն միռած, Շիրինն ասաց՝ ղարեն էրված իմ Քաշվիլ է վարթըն, մոդ չի թողնում, չարեն էրված իմ Բըլբուլըն ասաց՝ վարթիս խաթրի խարեն էրված իմ Բըլբուլըն ասաց՝ վարթիս խաթրի խարեն էրված իմ Տասնումեկ ամիս մունջ իմ կացի՝ տարեն էրված իմ Աստված կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ, Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ: Չըկա փաչահի խազինումըն մալ քիզի լայիղ Հալա չին գորձի Քիրմանումըն շալ քիզի լայիղ Օսկե մատնումըտ [դուն] դըրիլ իս լալ քիզի լայիղ Օսկե մատնումըտ [դուն] դըրիլ իս լալ քիզի լայիղ Հաքիլ իս ատլաս, ռանգըն գուլգազ - ալ քիզի լայիղ Աստված կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ, Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ: Խոսկիրըտ քախցըր, լիզուտ շաքար - շարթի միչումըն Գարունքվան ծաղիկ, բաց իս էլի մարտի միչումըն Մազիրըտ ռեհան, փաթըթված է վարթի միչումըն՝ Մազիրըտ ռեհան, փաթըթված է վարթի միչումըն՝ Կանաչ տերեվեն նամ չի կաթի զարթի միչումըն Աստված կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ, Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ: Սայաթ-Նովեն իմ, էնդուր գու լամ, դարդիրըս արբա՛բ Սայաթ-Նովեն իմ, էնդուր գու լամ, դարդիրըս արբա՛բ Մազիրըտ ռեհան, կըլապիտոն է, հուսիրըտ շարբաբ Մազիրըտ ռեհան, կըլապիտոն է, հուսիրըտ շարբաբ Բարակ ղամաթիտ խիստ սազ գու քա դիբա ու շարբաբ Աստված կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ, Մեջլումի նըման ման իմ գալի, յարեն էրված իմ: Էս մուստազաթի (ավելի ճիշտ՝ մուսադդասի) հանգով, է շատ լավն է Սայաթ Նովայ յի ասած (Օհանի ծանոթ): ՆԵՐՔԱՇԵԼ/DOWNLOAD/СКАЧАТЬ 1. Օֆելյա Համբարձումյան / Ofelya Hambardzumyan / Офелия Амбарцумян Ներքաշել // Download // Скачать (2,7 Мб) Edited June 11, 2005 by Karmir Quote Link to post Share on other sites
Karmir Posted June 2, 2005 Report Share Posted June 2, 2005 (edited) Քամանչա Ամեն սազի մեչըն գոված դուն թամամ տա՛սն իս, քամա՛նչա, Նաքազ մարթն քիզ չի տեսնի, դուն նըրա պա՛սն իս, քամա՛նչա, Ղա՛ստ արա՝ է՛լ լավ օրերու էդիվըն հասնիս, քամա՛նչա՛ Քիզ ինձնից ո՞վ կանա խըլի, աշուղի բա՛սն իս, քամա՛նչա: Անգաճըտ էրծաթեն պիտի, գըլուխըտ ջավահիր քարած, Կութըտ շիրմայեմեն պիտի, փուրըտ սադափով նաղշ արած, Սիմըտ օ՛սկեն քաշած պիտի, էրկաթըտ փանջարա արած Օչով ղիմեթըտ չի գիդի. լալ ու ալմասն իս, քամա՛նչա: Ճիպուտըտ վարաղնած պիտի՝ թահր ունենա հազար ռանգով. Ձարըտ ռաշի կուդեն պիտի, վուր դուն խոսիս քաղցըր հանգով. Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանգով՝ Անուշահամ գինով լիքըն դուն օսկե թասն իս, քամա՛նչա: Ածողիտ է՛րկու կու շինիս առաչ չայի, ղափա գուզիս, Կու մեձըրվիս այվընումըն, պարապ վախտի րափա գուզիս, Յիփ վեր գու քաս՝ մեջլիսումըն քաղցըր զող ու սափա գուզիս Բոլորքըտ գոզալնիր շարած մեջլիսի կեսն իս, քամա՛նչա: Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն. Յիփ քաղցըր ձայնըտ վիր կոնիս, բաց կուլի հիդըտ խաղողըն. Խալխին էս իլթիմազն արա՝ ասին. «ապրի քու ածողըն» , Քանի սաղ է Սայաթ - Նովեն, շա՛տ բան կու տեսնիս, քամա՛նչա: (1759) Էսպես Արութինի ասած քրոնիկոնի 447-ին: Բացատրություն տասն իս – գերազանց ես նաքազ – ստոր, ցածհոգի պասն իս – արգելվածն ես ղաստ անել – նպատակ դնել էդիվն – ետևից բասն իս – հավասարն ես, ընկերն ես շիրմա – փղոսկր սիմ – մետաղալար, նվագարանի լար փանջարա – շրջանակ ղիմեթ – արժեք, հարգ վարաղնած – ոսկու շերտով պատած, ոսկեզօծած թահր – կերպ, կերպարանք, տեսակ հանգ – եղանակ, նվագ բանգով – հաշիշ, թմրադեղ չայի – թեյ ղափա – սուրճ այվընումըն – սրահում, պատշգամբում ռափա – անդորր, հանգստություն վախտի –ժամանակ սափա – հաճույք, ուրախություն մեջլիս – հավաքույթ, ժողով իլթիմազ – աղերսանք, խնդիրք Каманча (перевод В. Брюссова) Из всех людьми хваленых лир полней звучишь ты, каманча! Кто низок, не иди на пир: пред ним молчишь ты, каманча! Но к высшему стремись: весь мир, всех покоришь ты, каманча! Тебя не уступлю я: мне – принадлежишь ты, каманча! Ушко – серебряное будь, сверкай на голове – алмаз; Рука – слоновой кости будь, на чреве – перламутр, что глаз; Струна – из злата свита будь, резьбой пленяй, железо, нас; Ты – бриллиант и лал! И суд – всех посрамишь ты, каманча. Смычок быть должен золочен, чтоб пышно он блистал, звеня; Певучий волос – быть сплетен из косм крылатого коня. Тем, как бальзам, даришь ты сон, тех ты бодришь всю ночь, до дня: Ты – золотой сосуд с вином, и всех пьянишь ты, каманча. В ашуге две души с тобой: ему и чай и кофе есть; Когда он утомлен игрой, на полке ты находишь честь, Когда ж поет, – вновь пир горой, ты – празднеств и гуляний весть! Собрав красавиц вкруг себя, их всех манишь ты, каманча! Ты всем даешь веселый вид, с тобой опять здоров больной; Чуть сладкий зов твой зазвучит, блажен, кто говорит с тобой. Проси, да скажут: "Бог продлит – дни нас пленявшего игрой!" Доколе жив Саят-Нова, что не узришь ты, каманча! ՆԵՐՔԱՇԵԼ/DOWNLOAD/СКАЧАТЬ 1. Ռ. Հովհաննիսյան / R. Hovhannisyan / Р. Ованнисян Ներքաշել // Download // Скачать (2,5 Мб) 2. Գլախո Զաքարյան (վրացերեն կատարում, մտածեցի հետաքրքիր կլինի) / Glakho Zaqaryan (Georgian version) / Глахо Закарян (вариант на грузинском языке) Ներքաշել // Download // Скачать (2,6 Мб) Edited June 11, 2005 by Karmir Quote Link to post Share on other sites
Karmir Posted June 2, 2005 Report Share Posted June 2, 2005 (edited) Թեգուզ Քու Քաշըն Մարքրիտ Տան Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի-բրոյի, Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի-բրոյի, Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, Քիզ քու յարեմեն, բարեբարեմեն: Չիմ քաշվի էկած մահեմեն, Րաղիփի տըված ահեմեն Թեգուզ րաղամ գա Շահեմեն, Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, Քիզ քու յարեմեն, բարեբարեմեն: Թեգուզ քու քաշըն ալմազ տան բրոյի-բրոյի, Թեգուզ քու քաշըն մարքրիտ տան բրոյի-բրոյի, Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, Քիզ քու յարեմեն, բարեբարեմեն: Չիմ քաշվի էկած մահեմեն, Րաղիփի տըված ահեմեն Թեգուզ րաղամ գա Շահեմեն, Յա՛ր, չիմի տա, չիմ հիռացնի քիզ քու յարեմեն, Քիզ քու յարեմեն, բարեբարեմեն: «Գուլ իս անգին»-ից նույն հանգով: ՆԵՐՔԱՇԵԼ/DOWNLOAD/СКАЧАТЬ 1. Ա. Արամյան / A. Aramyan / А. Арамян Ներքաշել // Download // Скачать (2,1 Мб) Edited June 11, 2005 by Karmir Quote Link to post Share on other sites
Karmir Posted June 2, 2005 Report Share Posted June 2, 2005 (edited) Առանց Քիզ Ինչ Կոնիմ Առանց քիզ ի՞նչ կոնիմ սոյբաթն ու սազըն Ձիռնեմես վեր կոծիմ չանգիրըն մեմեկ Չունքի ուշկ ու միտկըս իրար շաղեցիր՝ Փահմես կու հիռացնիմ հանգիրըն մեմեկ: Մե դուգունըն էրկու դաղին ի՞նչ անե, Մե նոքարըն էրկու աղին ի՞նչ անե, Մե բաղմանչին էրկու բաղին ի՞նչ անե, Փեյվանդ գուզե թազա տընգիրըն մեմեկ: Ղուրթ ին ասի փիր ուստաքար դադիրըն Բաղ շինեցի, վարթըն քաղից վադիրըն Ջափեն յիս քաշեցի, սափեն յադիրըն Րաղիփն էկավ միզ, էս րանգիրըն մեմեկ: Առանց քիզ ի՞նչ կոնիմ աշխարիս մալըն Չի'մ անի քալագըն, չի՛մ անի ղալըն, Կու հաքնիմ մազեղեն, կու հաքնիմ շալըն, Կերթամ ու ման գու քամ վանքիրըն մեմեկ: Բըլքամ մե մարթ ռաստ գա, վուր ինձ խըրատե, Գո'զալ, քու էշխեմեն սիրտըս ազատե Կանց յոթըն իմասնասիրացըն շատ է Էս քու Սայաթ-Նովու բանքիրըն մեմեկ: Արութինի (ասած), լաւ յարանա-ղափիա է: ՆԵՐՔԱՇԵԼ/DOWNLOAD/СКАЧАТЬ 1. Արտաշես Տեր-Աբրահամյան / Artashes Ter-Abrahamyan / Арташес Тер-Абраамян Ներքաշել // Download // Скачать (2,7 Мб) Edited June 11, 2005 by Karmir Quote Link to post Share on other sites
Karmir Posted June 2, 2005 Report Share Posted June 2, 2005 (edited) Ինչ Կոնիմ Հեքիմըն Ինչ կոնիմ հեքիմըն, ի՞նչ կոնիմ ջարեն՝ Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ: Էրում է մըհլամըն, չէ լավնում յարեն Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ: Ասաց թե «Հիռացի՛ գըլխեմես, գընա՛ «Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ «Էտ քու արարմունքսըն քիզի չի մնա, «Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ ուրիշ տիղ, ամա՜ն, ուրիշ տիղ»: Ասի թե «Էշխեմետ չի՛մ հանքչում տանըս, «Ձիռնիրըս թըլացավ՝ չէ շինում բանըս, «Էրվեցավ ջիգարըս, մաշվեցավ ջանըս՝ «Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ»: Ասաց «Իմ դիղեմեն քիզ չը կա չարա, «Գընա՛, թե խիլք ունիս՝ գլխիտ ճար արա, «Թե չէ՝ անիլ կուտամ քիզ փարա փարա «Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ»: Յիս բըլբուլ իմ, վարթըս մընաց խարումըն Կըրակ դըրիր սըրտիս խուցի յարումըն Վո՛ւնց գըրանքումըն կա, վո՛ւնց դավթարումըն Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ: Ասաց թե «Քի զարար շինեցիր շահըտ «Կըտրեցիր ադաբըտ, կըտրեցիր ահըտ «Մի վիթի արունըտ, մի շանց տա մահըտ, «Քո ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ»: Ասի թե Մազիրըտ սիրման իս անում, Հենց գիդիս՝ չի՛մ գիդի, յա՛ր, չի՛մ իմանում Սերըտ ինձ մահ դառավ՝ էլ չի՛մ դիմանում Քու տըվածըն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ դիղ: Թաքավուրի թագի լայիղ քարըն իմ, Շիրինի պես Փահրադի դիլդարըն իմ, Յիս էն գըլխեն Սայաթ-Նովու յարըն իմ, Քու ասածըն ուրիշ տիղ է, ո՛ւրիշ տիղ: Հիդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պես Տալղա տըվիր՝ գեմիս տարար ծովի պես Կու միռնիմ, -չիս տեսնի Սայաթ-Նովի պես Քու տըվածն ուրիշ դիղ է, ո՛ւրիշ, ո՛ւրիշ դիղ: ամա¯ն, ուրիշ դիղ: (1756 սեպտեմբերի 3) Էսպէս Արութինն ու իր սիրեկանն, որ իրար ասել են, էն է: Էսպէս որ ասում է Յոլարումզդան-Շիրուանի հանգում: Սեպտեմբերի 3-ին քրոնիկոնի 444-ին: ՆԵՐՔԱՇԵԼ/DOWNLOAD/СКАЧАТЬ 1. Մ. Շահինյան և Ս. Ավագյան / M. Shahinyan ft S. Avagyan / M. Shahinyan и С. Авагян Ներքաշել // Download // Скачать (2,6 Мб) Edited June 11, 2005 by Karmir Quote Link to post Share on other sites
Karmir Posted June 11, 2005 Report Share Posted June 11, 2005 Հեշտ ներքաշման համար գրեթե բոլոր երգերը տեղափոխված են նոր արագ հոսթինգի: Շնորհակալություն Dasnak-ին և David-Mavid-ին: Для удобства закачивания, почти все песни переведены на новый быстрый хостинг. Качайте на здоровье! Almost all songs've been moved to a new, fast hosting. Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted June 11, 2005 Report Share Posted June 11, 2005 Հիանալի՛ է: Quote Link to post Share on other sites
Nazel Posted March 22, 2010 Report Share Posted March 22, 2010 O_Hambartsumian_Amen_Sazi_Mechn_Govats.mp3 Quote Link to post Share on other sites
Nazel Posted March 22, 2010 Report Share Posted March 22, 2010 Ari_Indz_Anganj_Kal.mp3 Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.