Jump to content

Vahram Sahakian


Recommended Posts

  • Replies 185
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

zarmanali che...vor chgiteiq

aystex " axchik jan" ov xosalu texe che...

ev ete knduneq xorhurdner...ejanagin grakanutyun entercelu poxaren, lav klini tsanotanaq etikayi kanonerin...mite duq ayn tariqum eq gtnvum vor eritasardutyane dimum eq "axchik jan"ov ...akama oxormatsik tatikis hisheci :)

Link to post
Share on other sites

zarmanali che...vor chgiteiq

aystex " axchik jan" ov xosalu texe che...

ev ete knduneq xorhurdner...ejanagin grakanutyun entercelu poxaren, lav klini tsanotanaq etikayi kanonerin...mite duq ayn tariqum eq gtnvum vor eritasardutyane dimum eq "axchik jan"ov ...akama oxormatsik tatikis hisheci :)

Link to post
Share on other sites
zarmanali che...vor chgiteiq

aystex " axchik jan" ov xosalu texe che...

ev ete knduneq xorhurdner...ejanagin grakanutyun entercelu poxaren, lav klini tsanotanaq etikayi kanonerin...mite duq ayn tariqum eq gtnvum vor eritasardutyane dimum eq "axchik jan"ov ...akama  oxormatsik tatikis hisheci :)

xosalu - xoselu

knduneq - grvum e @nker-i arajin tarov, aysinkn latineren grelu depkum [email protected]

kanonerin - kanonnerin

oxormatsik - oghormatsik (Ghukasi gh-ov)

Araks inch e'. amen mard togh [email protected] mtatsi, inch uni sovorelu :)

Link to post
Share on other sites
Radi velikogo i moguchego armyanskogo yazika:

porcum - pordzum

uxvats - ughghvats (erku hat Ghukasi gh)

sheshtelem - sheshtel em (nerka ankatar, ojandak [email protected] grvum e arandzin)

smally, վեճի թեման այլ հարթություն տեղափոխելը հասկանալի է, բայց ուղղագրության և քերականության ստուգողականը արժեր, որ անցկացվեր հայատառ, հակառակ դեպքում անիմաստ է տրանսլիտի կանոնները պարտադրել, քանզի այդ կանոնները որևէ տեղ կամ որևէ մեկի կողմից չեն ամրագրված: :no:

Ինչ վերաբերում է Վ. Ս. "գրականությանը", ապա

...  bayc erb xosk unes aselu, erbemn petk e asel ujgin, kopit, inchu che, hramayoxakan, vor xoskd tex hasni. Isk erb [email protected] veraberum e Hayastanum tirox kaxakakan ev socialakan vijakin, miak [email protected] henc da e...

համոզիչ չէ: Միթե՞ մինչ Վ. Ս. եղած բոլոր ստեղծագործողների ժամանակներում Հայաստանի(կամ ըդհանրապես) տիրող kaxakakan ev socialakan վիճակը դրախտային է եղել: Միգուցե Նարեկացո՞ւ, Ֆրիկի՞, Դուրյանի՞, Տերյանի՞, Թումանյանի՞... Իսկ ի՞նչ է, վերոհիշյալների բառապաշա՞րը չեր հերիքում հայհոյելու համար:

Link to post
Share on other sites
Radi velikogo i moguchego armyanskogo yazika:

porcum - pordzum

uxvats - ughghvats (erku hat Ghukasi gh)

sheshtelem - sheshtel em (nerka ankatar, ojandak [email protected] grvum e arandzin)

de ov uni dzer hnaravorutyunere.....cavoq srti haykakan krtutyun stanalu jamanak " latinerenov hayereni" uxagrutyan dasentacner chem stacel

kareovore gratsners hasaneli en( imasti arumov)

shnorhavorum em....duq dasavandoxi paylun dzirqer uneq...(:brows: :brows: nuynisk cheq moracel sxalneri uxume karmirov anel :D

incheve....kartsum em vor mer vijabanutyune grakanutyan bajnic shat " laynardzakvec".....es chem sirum vitjel mi mardu het vorin chem tjanachum u chgitem nra arjaniknere.endanrapes anpatasxanatu artahaytutyuner anele im votje che...arajarkum em ziandadar :)

bayc grakanutyan ev hatkapes ayd Sahakyani dirqerum chem nahanji :cool:

Link to post
Share on other sites
  • 1 month later...

ԲՈԼՈՐԻՆ

Ես կին եմ, բայց կասեմ ուղիղ։ Դուք կարդացել եք մի քանի հատված ու «կարծիքներ» եք հայտնում հիմա...

Գողերին, մարդասպաններին եւ բոլորին էլ (թուրքամետներին) Ա Ն Հ Ր Ա Ժ Ե Շ Տ Է Պ Ա Տ Ժ Ե Լ։

Եթե այսօրվա եւրոպան դրա կարիքը չի զգում, նա պատիժների, ինկվիզացիայի ճամփով է հասել դրան։

Իսկ Հայաստա՞նը, որ միջնադար չի ունեցել ընդհանրապես։ Ու հիմա, միջնադարի մեջ քայլելով՝ մարդկանց հավասարությունից է խոսում։

Հավասարություն եք ուզում՝ գնացեք Հյուսիսային Կորեա, Կուբա... Դրանք հավասարական երկրներ են։

Ապրեք հայաստանում, գնեք գիրքը, կարդացեք, մտածեք։ Հեղինակւը առաջաբանում ամեն ինչ ասել է։

Վահրամ Սահակյանը, կարծում եմ, փոքր ինչ սխալվել է այդ ցաքուցրիվ կտորները ինտերնետում ներկայացնելով։

Դրանք կարդացողը՝ «կարծիք» գրելու հիմքեր եւ իրավունք չունի։

Անհրաժեշտ է հարգել ստեղծագործողի եւ չստեղծաագործողի միջեւ գտնվող երկար, շատերի համար անվերջանալի ճանապարհը։

Եթե գրողը, մի քանի հատված ինտերնետում տեղադրելով՝ թույլատրել է համբուրել իր ձեռքը՝ չի նշանակում, որ պիտի մանրամասն փորձեք պատմել նրա միջոցով ձեզ հետ կատարված գործողությունից։

Սոֆիա։

Edited by sofotopia
Link to post
Share on other sites

Ջան, շնորհակալություն, որ նորից բացեցիր թեման:

Կրկնեմ: Ինձ այդքան էլ դուր չեկավ: Գրել էր այնպես դառնացած, ինչպես մի քառասունամյա անհույս կույս: Բացի այդ` չափից դուրս գռեհիկ:

Մուղամի մասին հատվածն ամենահետաքրքիրն էր, բայց չի կարելի ասել, որ բոլոր մուղամ լսողների տատերը մարմնավաճառ էին թուրքիայում: Տատն ինչ մեղք ունի, որ թոռը թրքանում է...

Հեղինակը չի գրել, որ թոռնիկը մեղք ունի, գրել է, որ թուրք է։

Ես կարդացել եմ գիրքն ամբողջությամբ, հիանալի է։

Ինչո՞ւ է Վահրամ Սահակյանը այդ մի քանի ցաքուցրիվ նախադասությունը դրել այնտեղ...

Link to post
Share on other sites

Հեղինակը չի գրել, որ թոռնիկը մեղք ունի, գրել է, որ թուրք է։

Ես կարդացել եմ գիրքն ամբողջությամբ, հիանալի է։

Ինչո՞ւ է Վահրամ Սահակյանը այդ մի քանի ցաքուցրիվ նախադասությունը դրել այնտեղ...

Ուշադիր կարդացեք գրածս, նոր պատասխանեք:

Ինչու է դրել, իրա գործն է, բայց դնելուց հետո պետք է նաև պատրաստ լինի քննադատության, ի դեպ, չեմ կարծում, որ, ի տարբերություն իր երկրպագուների, նրան էտպես խիստ կվիրավորեր քննադատությունը:

Խորհրդի համար շնորհակալ եմ, բայց ամեն գիրք չէ, որ արժանի է կարդացած լինելուն: Իսկ ձեզ համար աննկարագրելի ուրախ եմ, որ գտել եք ձեզ դուրեկան հեղինակ, որն այդքան էլ հեշտ չէ:

Առաջին ձեր գրածը չհասկացա: Հարցականներ են:

Link to post
Share on other sites

:clap:

Այս բարբաջանքը կարդալուց հետո, ես շատ մեծ խղճահարություն զգացի գրողի նկատմամաբ: Քանի-որ նա(իմ կարծիքով), փորցում է ամպագոռգոռ հայհոյանքներով տպավորություն թողել...Զառանցել դեռ չի նշանակում խելացի միտք արտահայտել...Եվ

խոսքս բնավ հայոհյանքների մասին չէ: Դա վաղուց է մտել գրականութան մեջ( չգիտեմ հայ գրողները երբ են սկսսել):

ԲՈԼՈՐԻՆ

Ես կին եմ, բայց կասեմ ուղիղ։ Դուք կարդացել եք մի քանի հատված ու «կարծիքներ» եք հայտնում հիմա... Եթե գրողը, մի քանի հատված ինտերնետում տեղադրելով՝ թույլատրել է համբուրել իր ձեռքը՝ չի նշանակում, որ պիտի մանրամասն փորձեք պատմել նրա միջոցով ձեզ հետ կատարված գործողությունից։

Սոֆիա։

Link to post
Share on other sites

ԲՈԼՈՐԻՆ

Ես կին եմ, բայց կասեմ ուղիղ։ Դուք կարդացել եք մի քանի հատված ու «կարծիքներ» եք հայտնում հիմա... Եթե գրողը, մի քանի հատված ինտերնետում տեղադրելով՝ թույլատրել է համբուրել իր ձեռքը՝ չի նշանակում, որ պիտի մանրամասն փորձեք պատմել նրա միջոցով ձեզ հետ կատարված գործողությունից։

Սոֆիա։

Սոֆիա ջան,

Ձեր անսահման հիացմունքը միայն մի բանով է կարելի բացատրել` որ դուք ոչ թե պարզապես մի կին եք, այլ հենց Վահրամ Սահակյանի կինը: Կամ քույրը: Կամ մեկ այլ բարեկամ:

Թե գտնում եք, որ կարդալով ինչ որ գրքից հատվածներ, դուք համբուրում եք գրողի ձեռքը, չեմ էլ ուզում պատկերացնել, թե ինչ է ձեզ համար նշանակում ամբողջ գիրք կարդալը: Կխնդրեի ավելի զուսպ արտահայտվել:

Link to post
Share on other sites

Ես ուշադրությամբ կարդացի այդ հատվածը, սակայն ոչ մի տարբերություն չտեսա թուրքական մուղամի ու այդ ռաբիզության մեջ: Եթե սխալներն ու ոճական խորդուբորդությունները մի կողմ թողնենք, ապա հայհոյելու համար էլ մարդ պետք է տաղանդ ունենա՝ միակ անհրաժեշտ ու բավարար պայմանը, եթե նույնիսկ գրում ես, կներեք, կղկղանքի մասին ու ուզում ես, որ մյուսները կարդան:

Link to post
Share on other sites

Nu nakonec kto-to, kto chital knigu v celom, i ponravilas. Sofotopia, a esli vas poprosit', mojete drugie otrivki otskanirovat i postavit' tut? Nu pjlstaaa :)

Եթե դուք Հայաստանում չեք, հարգելի smally, ու չեք կարող գտնել գիրքը, խնդրեմ, գրեք Ձեր էլեկտրական փոստի հասցեն, ես կջանամ scan անել եւ ուղարկել Ձեզ։ Գուցեեւ՝ ամբողջությամբ։

Սոֆիա։

ՀԳ. Եթե այստեղ չեք ուզում դնել ձեր էլեկտրական փոստի հասցեն, ես կասեմ իմը [email protected]

Հիմա, www.vraert.am-ում ուրիշ հատվածներ են դրված, բայց մի քանի օր առաջ կարդացի, որ շուտով գործելու է vraert.com-ը, եւ այնտեղ (այդպես հասկացա) դրված կլինեն ավելի շատ գործեր, անդամագրվել է պետք, կարծես։ Հետո այդ մասը հանեցին։

Edited by sofotopia
Link to post
Share on other sites
  • 2 months later...

Ինչպես այն զհամանակ, հիմա էլ հիացած եմ Սահակյանի գործերով: Ահա նրանցից մեկը, որը գրվել է Հրանտ Թոխատյանի "Հայկական տարբերակ" հաղորդման համար:

ՄԵՆՔ, ՀԱՅԵՐՍ ԵՎ ՄԵՐ ԲՋՋԱՅԻՆ ՀԵՌԱԽՈՍՆԵՐԸ

Ասեմ ձեզ, մեծարգո տիկնայք եւ պարոնայք, որ բջջային հեռախոսի գյուտը շատ բացասաբար ազդեց հայերի վրա։

Ամբողջ առաջադեմ մարդկության կողմից սիրված ու բարձր գնահատականի արժանացած Արմենթել ընկերության նախնական հաշվարկներով՝ հայաստանի համար պետք է որ անհրաժեշտ լիներ բավարարել 40 000 բաժանորդի։ Դա տեսականում։ Իսկ մենք հո գիտենք, որ հայերը, տեսականում՝ ուղղակի անզուգական ժողովուրդ են։ Բայց։ Պարզվեց, որ հենց առաջին տարում անհրաժեշտ եղավ սպասվածից երեք անգամ ավելի հեռախոսաքարտ։

Հաշվարկողներն, ըստ իս՝ մի բանում էին սխալվել, այո, հաստատ պետք էր 40 000 բաժանորդ, բայց իրենք չեին հաշվել, որ բաժանորդն ուրիշ բան է, հայն ուրիշ։ Խոսքս, իհարկե, ցուցամոլ հայերին է վերաբերում, որնց կարող ենք անվանել ցուցահայ։

Իսկ ցուցահայը բաժանորդից տարբերվում է նրանով, որ բաժանորդին անհրաժեշտ է նորմալ հեռախոսակապ, իսկ ցուցահային ուղղակի հեռախոս, որ նա անընդհատ բացի‒փակի ու մի խոսքով՝ ֆռֆռա դրանով։

Չափազանցրած կլինեմ, եթե ասեմ, որ հեռախոսը ստեղծված է միայն խոսելու համար։ Ոչ։ Այսօր հեռախոսով կարելի է ոչ միայն լուսանկարվել եւ կատարել բանկային գործարքներ, այլեւ, շատ ներողություն՝ զբաղվել ինտիմ անձնական‒էրոտիկ գործողություններով։ Հա, ինչի՞ եք էդպես նայում, 2005 թիվն է... Ի՞... Ընդ որում, էդպես թարս նայում այն մարդիկ, որ հենց միայն դրանով են զբաղվում։

Բայց խնդիրն այն է, որ իմ ասած գործողություններով կարելի է զբաղվել հեռախոսի ՄԻՋՈՑՈՎ, այլ ոչ հեռախոսի հետ։ Տեսեք ինչպես են մեր հայրենակիցները հեռախոսների հետ շփվում փողոցում։ Չեք տեսե՞լ, որ բաժանորդները, առավելապես երիտասարդ կանայք եւ աղջիկները, հեռախոսը բացած, ուղիղ մեջը ակնապիշ նայելով քայլում են փողոցներում։ Ես ստուգել եմ, ոչինչ չեն անում։ Ոչ խոսում են, ոչ հաղորդագրություն ուղարկում, ոչ էլ խաղում։ Այ էսպես մեջը նայելով գնում են։ Ու գնում են շատ երկար։ Ո՞ւր են գնում, ոչ ոք չգիտի։

Հայեր, հեռախոսը ՆԱԵՎ հաղորդակցման միջոց է, այլ ոչ հաճույքներ որսալու համար նախատեսված առարկա։

Հիմա շատ մոդայիկ բան է MP 3 ֆորմատով երաժշտություն լսելը։ Ամբողջ աշխարհում օգտվում են դրանից, որովհետեւ սեղմված է, քիչ տեղ է գրավում, ու որոշ տեղերում հարմար է օգտվել։ Բայց մեզ մոտ սկսել են ՄԻԱՅՆ դա լսել, ավելին, արդեն մարդիկ կան, որ MP 3 են ՄՏԱԾՈՒՄ։

Կարծիքներ եմ լսել, որ կան ներկայացման կամ կինոյի ընթացքում հեռախոսը չանջատող շատ ու շատ անկիրթ անձինք, որոնց ներկայացումն այդքան էլ չի հետաքրքրում. տարված են հեռախոսով, զանգի են սպասում եւ այլն։ (Էդ լրիվ ՈՒՐԻՇ գործի ժամանակ զանգի սպասելն ու «մարդ պտի տենամ»‒ը էդպես էլ չհասկացա, հա...) Բայց էդ կարծիքները չափազանցված են։ Անձամբ ներկա եմ եղել մի ներկայացման, ուր հանդիսատեսներից շատերի հեռախոսը զանգում էր, բայց նրանք այնքան էին տարված ու կլանված ներկայացումով, որ չէին վերցնում հեռախոսը։ Ուշադրություն չէին դարձնում ։ Կնշանակի հեռախոսն այդ մարդկանց չէր հետաքրքրում։ Ի՞նչ ասեմ, եթե մարդը չի վերցնում։ Հետո՞ ինչ, որ նրա զանգի ձայնը խանգարում է մյուսներին։

Իսկ ցածրախավ, չտես մարդկանց ամենաիսկական անկրթությունը հավաստող նախադասություններից մեկն էլ այս է՝ «Ո՞նց թե՝ անջատի։ Չհասկցանք, փող եմ տվե‒առել եմ, ու երբ կուզեմ կմիացնեմ, երբ կուզեմ՝ կանջատեմ»։ Բա ո՞նց, ինքն ունի իրավունքներ։ «Հիմա ազատություն ա, ամեն ինչ էլ կարամ անեմ»՝ չեք լսե՞լ դա։ Ինքն ԱՐԴԵՆ ամեն ինչ է։ Ուրեմն Կառլ Մարքսը ճիշտ էր, ով ոչինչ էր, կդառնա ամեն ինչ։ Ընդ որում, հեռախոսով։

Ամոթ։

Ասեմ ձեզ, որ հեռախոսը անկրթության լավագույն մոնիտորն է։ Անկիրթ էակը հեռախոսով խոսում է շատ բարձր, էնպես, որ բոլորն այդ խոսակցությունը լսեն։ Միակ մարդը, որ լավ չի լսում նրան, մյուս անկիրթն է, որի հետ տեղի է ունենում այդ խոսակցություն կոչվածը։

Նմանօրինակ բջջային եւ չբջջային խոսակցություններն էսպես են ընթանում.

«Այլո... Այլո... Հա... Հա... Ուրես հմի... Ձեր յանն ե՞ս։ Բա հել մեր յան։ Այլո, հա... Հը՞... Հը՞...։

Ու ասեմ, որ սա արդեն Արմենթելից չի, որ կապը կտրվում է։ Սա ինքն է կտրվում, իր թափթփվածության պատճարով։

Ու նույն կերպ էլ շատերը զանգահարում են հեռուստատեսություն, ու բոլոր կիրթ ու անկիրթ անձինք պարտավոր են լսել նրա ձայնը,

«Այլո... այլո... այլո... ես ուզում եմ շնորհավորեմ ձեր հաղորդումը... Այլո... այլո... դուք շատ մեր գորձ եք անում մեր ազգի համար... Ուզում եմ հույրին հարց տամ։ Հլը լսի´ այ հույր...»

Հա... էդպիսիններին ոչ թե հեռախոս, անգամ դռան զանգ կամ ջրի ծորակ չի կարելի վստահել։

Ասում են, որ քաղաքավարությունն աճում է ժամանակի հետ, մարդիկ գնալով կիրթ են դառնում։ Բայց հեռախոսներն էլ են աճում ժամանակի հետ։ Այսինքն, եթե 99 թվականին հեռախոս ձեռք բերած մարդը 2005‒ին արդեն սկսում է այն թատրոնում անջատել, 2005‒ին ձեռք բերածը կսկի անջատել 2011-ին։

Կնշանակի, որ մեր օրօրում անկրթությունն աճում է դեպի մեր գալիք օրերը։

Բայց ես անձամբ նկատել եմ, որ ինչքան էլ առաջ´ ասենք 98-99 թվականներին հեռախոսները քիչ էին, բայց այդ քիչ ունեցողներն առավել կիրթ էին, քան այժմվա քիչ ունեցողները։

Գուցե էստե՞ղ են ասում, որ մենք պիտի քիչ լինենք, որ համով լինենք։

Աշխարհի ամենահարուստ մարդիկ սովորաբար իրենց համար գործածական իրեր են կրում, ոու ոչ մի միլիոոնատեր չի գնի հեռախոս, որի վրա կան բաներ, որոնցից ինքը չի օգտվելու։ Ոչ մի ի ծնե բարեկեցիկ կյանքով ապրած մարդ իր մեքենայի անիվներին փայլփլուն մետաղներ չի փակցնի։

Միայն նոր հարստացած չտես մարդն է ուշադրություն դարձնում նման բաների վրա։

Նման անձինք չունեն ֆռֆռալու իրավունք։

www.vraert.com

Link to post
Share on other sites

«ՄԵՆՔ, ՀԱՅԵՐՍ՝ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԻՍ»

(ՍԱՊՏԵՄԲԵՐԻ 21-ի ՕՐԻՆԱԿՈՎ)

Ինչո՞ւ էն մեր տոնակատարությունները (ասենք, սեպտ. 21-ը) վերածվում ցաքուցրիվ խառնաշփոթի, արեւածաղկի սերմերի հեղեղի եւ 1991 թվականին ձայնագրված ֆոնոգրամմայի տակ բերանը բացող փակող, փչովի բերերից սայթաքող երգիչ‒երգչուհիների անհաջողությունների՞...

Չէ, լինում են լավ կազմակերպված տոնակատարություններ, բայց ընդհանուրում առաջարկ ունեմ. եկեք մեր տոնակատարությունները նշենք ըստ Ռիխտերի սանդղակի, որովհետեւ տոնակատարութունն ինքնին արդեն տարերային աղետ է։

Ահասարսուռ ձայնով արձակվող սալյուտ, որից միաիում են հայկական լեռնաղթայի բոլոր ավտոմեքենաների անվտանգության ազդանշանները։ Ի միջայլոց, էդ հայկական անվտանգության ազդանշանները ամենավտանգավոր ուժերն են բանական մարդու ֆիզիկական մարմնի, պլյուս աստրալ եւ մենտալ հոգու դեմ։ Բա էդ մարդկանց տներում վանդակների մեջ զետեղված խեղճ թութակները... Գոնե լավ է, որ առանց տանջվելու են սատկում, առաջին իսկ հրավառության գմփյունից եւ «Ազատ անկախ հայաստան» բառերից, որ էդպես էլ չի հասցնում սովորել, ու խեղճ թութակը վախճանվում է քաղաքականապես տհաս վիճակում։

Ծնողները երեխաներին հանում են տոնկատարության։ Լավ է։ Բայց կան ծնողներ, ու քիչ չեն, որ իրենց երեխաներին հանում են մեյդան։ Ու ինչ արդուզարդով...

Ախր էդ խեղճ փոքրիկներին ինչի՞ եք դուք կոստյում շալվար հագցնում, այ սիրագորով հայեր... Ֆիդայու շոր... Աղջիկ երեխային հարսի շոր... Թողեք իր մանկությունը հանգիստ անցկացնի, էլի, սալյուտ նայի՝ Ռոբինզոն Կռուզոն կարդա, այլ ոչ փողկապով դուրս գա ուղեծիր, մանավանդ եթեր ու արտասանի՝ «Ախ իմ հայաստան, Դու որքան խերճ ես»... Բա խեղճ կլինի էլի, եթե ձեր ծնողները ձեզ դնում են պերճանքի առարկայի տեղ...

Վերադառնալով սալյուտների գմփոցներին ու երգիչ‒երգչուհիների ֆոնոգրամմաներին ու անիմաստ ծափ տալով պարելուն՝ ես ի վիճակի չեմ դա եւս մեկ անգամ տեսնել։

Գմփոցն ու երգը իրարից մի բանով պիտի տարբերվեն, չէ՞, պատկերացնում ե՞ք Ջորջ Բենսոնը դուրս գա բեմ ու գմփա... Որքանո՞վ դա գեղեցիկ կնայվի կողքից։

Չէ, ինձ ինձ թվում է , որ ցանկացած տոնակատարությունից առաջ՝ ազգաբնակչության մեծամասնությանն անհրաժեշտ է մի օր առաջ էվակուացնել։ Կամ տեղավորել մետրոյում։ Ապահովությունից լավ բան չկա։

Բա ինչ առեւտրաչարչիկան գործընթաց է սկսում փողոցներում։ Արեւածաղիկ, բամբակ, մառոժնի, ջեբի սոկ ու ծծովի կանֆետներ... Բա անկախության օրը ծծովի ապրանք վայելելու օր է՞... Բա անկախության օրը կծծե՞ն ընդհանրապես... Գուցե էդ ապրանքների վաճառքը լավ է մեր երկրի տնտեսության... այսինքն որոշ մարդկանց անձնական տնտեսության համար.... Բայց դե էթիկա կա, բան կա։

Բա ինչքան ոստիկանություն է հավաքվում փողոցներում։ Ոնց որ էդ տոնը պարետային ժամ լինի...

Մի խոսքով՝ հասկացեք՝ տոնը ուրախություն է, այլ ոչ գմփոց, սեմուշկա ու երգիչների աղիղորմ կանչ։

Իսկ եթե լինի համազգային ուրախություն, ֆիեստա, երբ բոլորն ազատ են (չափի մե) բոլորը պարում են, երգում, իրար թարս չեն նայում...

Բայց մենք, երեւի թախծոտ ազգ ենք։ Մեր տոները, ավանդույթներն էլ թախծոտ։ Եթե Բրազիլացին ֆիեստայի ժամանակ թոթափում է իր ամենօրյա դժվարությունները՝ մենք մեր վարչեվորով ջրում ենք ում պատահի, ոնց պատահի։ Հա, լավ, մեկ ջրեցիք, երկու ջրեցիք... Հետո էդ ջրելն իսկույն դառնում է քաղաքական, դասակարգային պայքարի ձեւ ու սկսում են ջրվել միայն գեղեցիկ հագնված կանայք ու աղջիկները։ Իսկ քաղաքական գործիչները չեն ջրում կամ ջրվում։ Ջուր են ծեծում։ Էլի ծեծում են։ Սադիստություն, մազոխիստություն...

vraert.com

Link to post
Share on other sites
Ամբողջ առաջադեմ մարդկության կողմից սիրված ու բարձր գնահատականի արժանացած Արմենթել ընկերության նախնական հաշվարկներով՝ հայաստանի համար պետք է որ անհրաժեշտ լիներ բավարարել 40 000 բաժանորդի։ Դա տեսականում։ Իսկ մենք հո գիտենք, որ հայերը, տեսականում՝ ուղղակի անզուգական ժողովուրդ են

Եթե որևէ մեկը կարողանա բացատրել, թե ի՞նչ է ուզում ասել Վահրամը, ապա հարգարժան Լինգվիստին դիմելու անհրաժեշտություն չի լինի::)

Հա... էդպիսիններին ոչ թե հեռախոս, անգամ դռան զանգ կամ ջրի ծորակ չի կարելի վստահել։

Համաիմտ եմ հեղինակին ավելացնելով՝ նաև գրել արգելել... :yes:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Vahram Sahakian...

Mard,vory irenc chi hamarum grox,aysinqn na chi stex&agor&um ,vorpesi heto kam iren hishen kam parabanen,,

uxaki na chapic durs e sirum ir hayreniqy,,vory kvera&vi bananayin petutyan,ete chlinen amen mekis koxmic dzernarkvac qayler,,,,

amen meky tox sa haskana aynpes ,,inchpes na karox e anel,i vichaki e anel,lavn u barin ir hayreniqi hamar...

ev heto, Sahakiany iren qnnadatoxnerin etqan el sirun xosqer chi asum,,,

mteq

www.vraert.com

xorhurdner um el e nshvum:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...