Egern.net Posted December 11, 2005 Report Share Posted December 11, 2005 Ի՞նչ կասեք CD բառի համար: Թարգմանում են լազերային սկավառակ, ինչը երկար է թվում: Հնարավոր չէ՞ մի ուրիշ տարբերակ մտածել: Quote Link to post Share on other sites
LINGUIST Posted December 12, 2005 Report Share Posted December 12, 2005 Ի՞նչ կասեք CD բառի համար: Թարգմանում են լազերային սկավառակ, ինչը երկար է թվում: Հնարավոր չէ՞ մի ուրիշ տարբերակ մտածել: Բացի տարածված «լազերային սկավառակ»-ից «CD» բառի համար հայերենում կա «սեղմապնակ» տարբերակը (հմմտ.` compact disc), որը կարելի է հանդիպել բառարաններում: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted December 12, 2005 Author Report Share Posted December 12, 2005 Ի դեպ, ՙվարբեռնել՚ վիճահարույց տարբերակը կարելի է փոխարինել ՙներբեռնել՚ բառով: ՙՎերբեռնելն՚ էլ` ՙարտաբեռնել՚… Also schlage ich vor: ՙներբեռնել՚ / ՙարտաբեռնել՚ / ՙբեռնել՚ = "download" / "upload" / "load" Nicht sehr schlimm, denke ich mich… Quote Link to post Share on other sites
Egern.net Posted December 13, 2005 Report Share Posted December 13, 2005 Բացի տարածված «լազերային սկավառակ»-ից «CD» բառի համար հայերենում կա «սեղմապնակ» տարբերակը (հմմտ.` compact disc), որը կարելի է հանդիպել բառարաններում: «սեղմապնակ» - հարմար բառ է, շատ շնորհակալություն: Իսկ ի՞նչ կասեք Floppy, USB (Flash) բառերի համար: Quote Link to post Share on other sites
LINGUIST Posted December 14, 2005 Report Share Posted December 14, 2005 «սեղմապնակ» - հարմար բառ է, շատ շնորհակալություն: Իսկ ի՞նչ կասեք Floppy, USB (Flash) բառերի համար: «Floppy disk»-ի համար կան «ճկուն սկավառակ, ճկապնակ» համարժեքները: «U(niversal)S(erial)B(us)»-ը թարգմանվում է «(տվյալների հաջորդական փոխանցման) համակողմանի հաղորդաձող/դող, համակողմանի հաջորդական դող», սակայն բառակապակցություններում առանց բացատրության անհրաժեշտության կարիք չկա թարգմանելու, ինչպես` «USB card»` «USB քարտ»: «Flash memory»-ի համար բառարանում տրված է «արագ հիշողություն» թարգմանությունը: Իսկ «flash card»-ը իրականում քննարկվող սարքի ճիշտ անվանումը չէ (սա այլ իմաստ ունի), իրականում այն կոչվում է «flash E(lectrically)E(rasable)P(rogrammable)R(ead)O(nly)M(emory)/flash memory/memory card/stick etc.» կարելի է թարգմանել պարզ ու հասկանալի` «հիշողության քարտ/ձող»(ընդ որում, ոչ միայն համակարգչի USB միացքի, այլև ֆոտոխցիկների և այլնի համար): Իսկ եթե քեզ, այնուամենայնիվ, հարկավոր է սրա տեխնիկական թարգմանությունը, խնդրեմ` «ծրագրավորելի մշտական հիշողություն` բլոկների էլեկրտական (զուգահեռ) ջնջմամբ»: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted December 14, 2005 Author Report Share Posted December 14, 2005 > "ճկապնակ" Quote Link to post Share on other sites
Egern.net Posted December 15, 2005 Report Share Posted December 15, 2005 > "ճկապնակ" Շատ հետաքրքիր բառ է «ճկապնակ»: Կարելի է ծգտագործել գրականության մեջ, չնայած խոսակցականում ՖԼՈՊԻԿին ոչինչ չի փոխարինի: Այսպիսով. CD - սեղմապնակ Floppy - ճկապնակ (USB) Flash card - հիշողության քարտ Իսկ, օրինակ, CD-R, CD-RW եւ այլն...???? Quote Link to post Share on other sites
LINGUIST Posted December 15, 2005 Report Share Posted December 15, 2005 (edited) Շատ հետաքրքիր բառ է «ճկապնակ»: Կարելի է ծգտագործել գրականության մեջ, չնայած խոսակցականում ՖԼՈՊԻԿին ոչինչ չի փոխարինի: Այսպիսով. CD - սեղմապնակ Floppy - ճկապնակ (USB) Flash card - հիշողության քարտ Իսկ, օրինակ, CD-R, CD-RW եւ այլն...???? Իսկ դու կարծում ես, թե «սեղմապնակ»-ը խասակցականում «CD»-ին կփոխարինի՞: Բնավ, բայց գրականության մեջ ընդունված է գործածել գրական տարբերակները: «CD-R(ecordable)»-ը հայերեն թրագմանվում է «գրանցելի սեղմապնակ», իսկ «CD-R(ead)W(rite)»-ը` «վերագրանցելի սեղմապնակ»: Edited December 15, 2005 by LINGUIST Quote Link to post Share on other sites
Egern.net Posted December 16, 2005 Report Share Posted December 16, 2005 Իսկ դու կարծում ես, թե «սեղմապնակ»-ը խասակցականում «CD»-ին կփոխարինի՞: Իհարկե ոչ: Այդ փոխարինելու վերաբերյալ մի անգամ քույրս ասաց (պուլտ բառի համար). «Մինչեւ հայրիկիս ասեմ. Պապ, մի հատ հեռակառավարման վահանակը տուր, ֆիլմը կվերջանա»: :lol: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted December 16, 2005 Author Report Share Posted December 16, 2005 Ես այսպիսի մի սկզբունք եմ առաջարկում, որը մեզ կօգնի ընտրել այն բառերը, որոնք արժե թարգմանել (այս սկզբունքը օգտագործում եմ ֆիզիկայի կամ մաթեմատիկայի տերմինները թարգմանելիս): Օտարալեզու բառերը հայերեն թարգմանելու միտքը Սբ. Մեսրոպ Մաշտոցը կիրառել է մի որոշակի նպատակով. լեզվական պատնեշներ ստեղծել Հայ ազգը օտար պառակտիչ և/կամ ուծացնող ազդեցություններից պաշտպանելու համար: Մասնավորապես` շատ լավ է, որ մենք ասում ենք ”հեղափոխություն” և ոչ թէ ”ռեվոլյուցիա” (վերցված ռուսերենից), որովհետև հակառակ դեպքում ամերիկահայությունն էլ կարող էր օգտագործեր ”ռեվոլուշն” ձևը (վերցված անգլերենից) և այլն… Բայց այս սկզբունքի հակառակ երեսն էլ կա, որ մեզ թելադրոմ է առանձնապես կարևորություն չտալ այն բառերի թարգմանությանը, որոց օգտագործումը ”համազգային մաշտաբներ” չի կրում: Ահա համոզիչ օրինակ. կան գիտական տերմիններ, որոնց մասին Հայաստանում տեղյակ են ընդհամենը մի քանի, մի քանի տասնյակ, կամ էլ մի քանի հարյուր հոգի: Ուրեմն բոլորովին էլ ազգային նշանակության խնդիր չէ այն, թէ, ասենք ”ActionScript XML connection” դարձվածքը ինչպես կթարգմանվի: *** Ասվածը ինչ-որ չափով կիրառելի է վերը նշված հարցի դեպքում. ինֆորմացիան պահպանելու միջոցները այսօր այնքան արագ են փոփոխվում ու մեը մյուսին դուրս մղելով մի քանի տարուց անհետանում, որ չենք հասցնի մենք Floppy-ն հայերեն թարգմանել ու այդ բառը բառարաններում ու դպրոցներում ներմուծել… իսկ այն արդեն միայն թանգարաններում մնացած կլինի… Նույնը վերաբերում է ինֆորմացիան պահպանելու բազմաթիվ այլ միջոցներին. - Memory Stick, - Compact Flash Card (չշփոթել սա USB Flash-երի հետ), - Scan Disc Card, - USB Flash Drive, և այլն… Ի դեպ, եթե CD-ների մասին վերը եղած քննարկմանն անրադառնանք, ապա պետք է նաև CD-ին զուգահեռ թարգմանել նաև CD-ին շատ նման այլ կրիչների անունները. - DVD, - Mini Disc, - Photo Disk, և այլն… Իհարկե կարելի է գեղեցկագանգրավարս թարգմանություններ հորինել այս բառերի համար… Բայց մի քանի տարուց դրանք էլ պետք չեն լինի… Հավանաբար կարելի է այսպիսի մի սկզբունք կիրառել. նշված հասկացությունները թարգմանել ”խումբ առ խումբ”` մի հավաքական նկարագրական անուն տալով յուրաքանչյուր խմբի: Օրինակ` կարելի է վերը նշված առաջին խմբի առարկաները անվանել ”հիշողության քարտեր”, և դրանք իրարից տարբերակել այսպես. ”Memory Stick քարտ”, ”Compact Flash քարտ” և այլն: Իսկ երկրորդ խմբի առարկաները անվանել ”սկավառակներ”, և դրանք իրարից տարբերակել այսպես. ”DVD սկավառակ”, ”CD սկավառակ” և այլն: Սա կլինի արագ-էժան-որակով մի լուծում… Մասնավորապես, այն հնարավորություն կտա մեր ուժերը կենտրոնացնել ավելի ”մնայուն” բառեր թարգմանելու համար. Computer, Internet, Download (yeah!) File և այլն: Quote Link to post Share on other sites
Egern.net Posted December 17, 2005 Report Share Posted December 17, 2005 Հավանաբար կարելի է այսպիսի մի սկզբունք կիրառել. նշված հասկացությունները թարգմանել “խումբ առ խումբ”` մի հավաքական նկարագրական անուն տալով յուրաքանչյուր խմբի: Օրինակ` կարելի է վերը նշված առաջին խմբի առարկաները անվանել “հիշողության քարտեր”, և դրանք իրարից տարբերակել այսպես. “Memory Stick քարտ”, “Compact Flash քարտ” և այլն: Իսկ երկրորդ խմբի առարկաները անվանել “սկավառակներ”, և դրանք իրարից տարբերակել այսպես. “DVD սկավառակ”, “CD սկավառակ” և այլն: Հետաքրքիր միտք է: Բայց, բոլոր դեպքերում հետաքրքիր է Linguist-ի կարծիքը: Ի դեպ, SITE բառի հետ կապված. հայերեն թարգմանում են ԿԱՅՔ: Ես էլ իմ կայքում ( ) այդպես եմ գրել: Բայց արդյո՞ք լավ բառ է: Օրինակ, մի անամ եղբայրս, որը արդեն 5 տարի է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, այցելելով մեր էջը, տեսավ ԿԱՅՔ բառը ու ինձ հարցրեց, թե ի՞նչ է նշանակում այն: Այնպես որ, առայժմ շատ քչերին է հայտնի այդ բառը: Ի՞նչ կառաջարկեք: Quote Link to post Share on other sites
LINGUIST Posted December 17, 2005 Report Share Posted December 17, 2005 (edited) MIG-35, համաձայն եմ քեզ հետ, բայց մասամբ:”ActionScript XML connection” դարձվածքը ինչպես կթարգմանվի Կթարգմանվի միայն «connection»` «կապ» բառը: Այստեղ, սակայն, խնդիրը դա չէ, այլ հետևյալը. եթե բառը, բառակապակցությունը գործածման համազգային մասշտաբներ չունի, դա դեռևս չի նշանակում, թե այն կարիք չունի թարգմանության, որովհետև քո բերած օրինակի բնույթն այնպիսին է, որ դժվար թե դա նման տարածում գտնի, այլ կերպ ասած` դու բերում ես զուտ մասնագիտական եզրեր, որոնք ծրագրավորման հետ առնչություն չունեցող շատերի համար լրիվ անծանոթ են: Նույն կերպ կարելի է խոսել ոճաբանությունից «оксюморон»-ի մասին և ավելորդ համարել «նրբաբանություն» թարգմանությունը, փայտամշակման «прифуговка»-ի մասին` անտեսելով «դարզ(ակց)ում»-ը (ինչպես ժամանակին ջրածնի փոխարեն ասում էին հիդրոգեն) և այլն: Նման բառերին հիմնականում համապատասխան ոլորտի մասնագետներն են ծանոթ և թարգմանիչների մի մասը: Թարգմանություն, հաջող թարգմանության մասին է խոսքը, իհարկե պետք է: «Floppy»-ն նույնպես բացառություն չէ, և կարևոր չէ, որ այն աստիճանաբար դուրս է մղվում նոր տեխնոլոգիաների կողմից (եթե չեմ սխալվում այդ սկավառակներն առնվազն տասը տարի գործածվում էին Հայաստանում, և ինչ-որ չափով հիմա էլ, իսկ այդքանը բավական է, որպեսզի բառը, հասկացությունն իր որոշակի արտահայտումը գտնի գրական լեզվում): Պատկերացրու, թե որևէ առիթով շնորհանդես է անցկացվում, այն էլ բարձր մակարդակի, զեկույցներ պետք է գրել ևն: Մի՞թե քննարկված բառերը կներկայացվեն կամ կգրվեն մի մասը հայերեն, մյուս մասը` անգլերեն, մի երրորդ մասն էլ` ռուսերեն: Ամենևին, չեն գրվում և հավանական չէ, թե կգրվեն: Ահա թե որտեղ է պետք գալիս գրական հայերենը: Այլ բան է մաքրամոլությունը… Ժամերով կարելի է խոսել, բայց երևի կարիք չկա: Հաջորդը: Թարգմանության քո առաջարկած մոտեցումը միանգամայն տեղին է, բայց նոր չէ և արդեն կիրառվում է` «DVD» հենց այդպես էլ թարգմանում են «DVD սկավառակ» ևն: Այս առիթով մեկ անգամ չէ, որ ասել եմ և կկրկնեմ. նմանատիպ դեպքերում սովորաբար չեն թարգմանում, ինչպես «SRS, ABS»` «SRS, ABS համակարգեր», այլ նախընտրում են օտար բառից հետո տալ նրա կարգը բնորոշող անվանում (նույնիսկ երբ օտար բառի/հապավման մեջ դա կա` «SRS – Supplemental Restraint System»` «SRS համակարգ»): Թարգմանությունը, որպես կանոն, կատարվում է մեկնության, բացատրության համար (օրինակ, ի՞նչ է ներկայացնում իրենից «ABS»-ը` հակաբլոկավորման արգելակային համակարգ և այլն): «DVD»-ն նույնպես: Այդ դեպքում ինչու է թարգմանվում CD-ի՞ն: Թերևս այն պատճառով, որ շատ տարածված է, թարգմանությունը համեմատ մյուսների (DVD` թվային տեսասկավառակ) երկար չէ, և բացի այդ, երբեմն «CD» էլ ասում են: Եվ միգուցե վերոհիշյալ սկզբունքը դեռ ընդունված չէր թարգմանիչների մոտ, երբ հրապարակ եկավ լազերային սկավառակը: Հ.Գ. Egern.net, «կայք» բառն այսօր լայնորեն կիրառվում է և՛ գրական հայերենում, և՛ մամուլում: Edited December 17, 2005 by LINGUIST Quote Link to post Share on other sites
Shek Posted April 4, 2006 Report Share Posted April 4, 2006 Վերջերս ինտերնետով ման էի գալիս, այս կայքը գտա. http://books.tarumian.am/. Այնտեղ նայեք «Զրույցներ համակարգչի մասին» գիրքը։ Այդ գրքի վերջում կա հայերեն համակարգչային տերմինների բառարան։ Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted April 4, 2006 Author Report Share Posted April 4, 2006 Հրաշալի’ սայթ է։ Զգացւում է, որ յեղինակը մէծ ուշադրութիւն է դարձրել հենց իր սայթի հայամէտ տեսքի վրայ։ Ի դէպ, սայթը դասական ուղղագրութեամբ է։ Quote Link to post Share on other sites
Rouna Posted July 30, 2009 Report Share Posted July 30, 2009 А еще есть старая тема, Lazar открывал http://forum.hayastan.com/lofiversion/index.php/t13663.html Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.