Jump to content

Перевод терминов Интернета на Армянский


Recommended Posts

  • Replies 64
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

:wow:

«Վիպասան»-ի ծագումը պարզ է: Ըստ երևույթի, ինչ-որ մեկը հնչյունական տառադարձության է ենթարկել «web» բառը (արևմտահայերենի կանոններով), և ստացվել է «վէպ»: Մեկ ուրիշն էլ օգտագործել է այն որպես հայերեն «վէպ» բառ, այստեղից էլ առաջացել են այս բոլոր «վիպասան», «վիպերգու» և այլն թյուրիմացությունները:

Ցուցակն ունի բազմաթիվ հաջող թարգմանություններ, թեև անհաջողների քանակը նույնպես զգացնել է տալիս:

Link to post
Share on other sites

Для дугих вариантов перевода upload и download на армянский имеет смысл рассмотреть переводы этих слов с английского на другие языки (русский, французский, немецкий, usw). Может мы найдем рациональное зерно там?

Kто какие варианты знает? :hi:

Link to post
Share on other sites

Спасибо! :flower:

Т. е. немецкие варианты состоят из дословных переводов aнглийских слов!

***

В русском же языке имеються переводы:

дownload = скачать

upload = закачать.

Т.е. перевод не дословный, а использует распрастраненное русское слово качать для определения терминов интернета.

Может и мы можем применить такой подход? Какое слово взять за основу?

Link to post
Share on other sites

Perhaps we can use the pretty word “կայել”?

download = ներկայել (or տեղակայել)

upload = արտակայել (or հեռակայել)

Well just working ideas to think around... :hi:

Link to post
Share on other sites
Perhaps we can use the pretty word “կայել”?

download = ներկայել (or տեղակայել)

upload = արտակայել (or հեռակայել)

Well just working ideas to think around...  :hi:

միգուցե՞ download = բեռնել ... ավելի գեղեցիկ կլինի :hm:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Ընդհանրապես նման դեպքերում ես կողմնակից եմ լինում, որ օգտագործվի արդեն սովորական դարձած բառերը, որոնք ամենօրյա գործածության մեջ են: Օրիանկ ով է Հայաստանում օգտագործում գետնակառք բառը և նման շատ օրինակներ կարելի է բերել: Եթե download և upload բառերը թարգմանվեն "վարբեռնել" և "վերբեռնել" բառերով, ապա հավատացնում եմ, որ դժվար թե դրանից փոխվի ամենօրյա օգտագործվող "քաշել" ու "գցել" բառերը: Իմ կարծիքով պետք է ոչ թե ուղղակի թարգմանել, այլ թարգմանությունը պետք է կրի ասոցեատիվ բնույթ:

Մի խելացի ծերունի ինձ մի անգամ (երբ փոքր էի) մի օրինակ բերեց գործին "պրակտիկ" լուծումներ տալու վերաբերյալ: Ասում էր ԽՍՀՄ-ում այգի կառուցելիս, նախորոք գծում էին այգու միջով անցնող ճանապարհները` գեղեցիկ, ուղիղ և այլն, իսկ հետո նոր կառուցում, մնացած մասն էլ կանաչապատում: Իսկ արևմուտքում այդպես չէր արվում: Կառուցվում էր այգին, սպասում էին որոշ ժամանակ, գծվում էին արահետներ ու նոր դրանց հիման վրա ճանապարհը կառուցում: Ու ես հետո սկսեցի նկատել թե ինչքան անհարմար են Երևանի այգիների ճանապարհները:

Մի խոսքով գլուխներդ ինչ ցավացնեմ իմ մանկական հուշերով, պարզապես ուզում էի ասել, որ չարժէ նոր բառեր հորինել, եղածը դեռ մարսենք: :)

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Sench ջան, “գետնակառք” բառը հենց անհաջող թարգմանության օրինակ է, որը իր անհաջողության պատճառով ոչ միայն չի օգտագործվում այլև (և որ ավելի կարևոր է) արգելափակում է մի այլ, լավ թարգգմանության հնարավոր տարածումը: Այդ “գետնակառքի” նման կաղ թարգմանություններ են օրինակ “վիպասանը” (= webmaster :lol: ) կամ “փքաբլիթը” (= պոնչիկ):

Մյուս կողմից քիչ չեն թարգմանությունները, որոնք շնորհիվ իրենց հաջողվածության և գեղեցկության կարող են դուրղ մղել Երևանում տարածված “կիսախուժանական թարգմանությունները” : Օրինակ “մարտաֆիլմ” գեղեցիկ բառը հազար անգամ ավելի լավն է, քան “բայեվիկը” կամ “կռիվ-կինոն”, և պետք է “մարտաֆիլմը” ընդունել, եթե նույնիսկ այս պահին Երևանում “բայեվիկ” են ասում… Ժամանակի ընթացքում լավ բառերը ամրապնդվում են ու այլևս անսովոր չեն հնչում…

Եթե միշտ վերցնենք այն թարգմանությունները, որոնք այս պահին ոմանց մոտ տարածված են (օրինակ “քաշել” և “գցել”), ապա այնքան շատ բառեր էլ կան, որ հենց “քաշել” և “գցել” բառերից շատ ավելի են տարածված. “վրաքաշ”, “կամպյուտերանոց”, “պեռաշկիանոց” և այլն… Եթե սրանց ավելացնենք ռուսերենից, թուրքերենից ու եսիմ ինչերենից վերցրած ու Երևանում շաաաատ տարածված այնպիսի “թարգմանություններ”, ինչպիսիք են “զապչաստ”, “բանդաժ”, “սաղ վախտ օյաղ ենք”, ապա պարզ կդառնա, որ ամենատարածված թարգմանությունները երբեմն… ամենավատը կարող են լինել:

***

Վերը ասվածը հենց անպայման “քաշել” և “գցել” բառերին չի վերաբերում, ու “քաշել” և “գցել” բառերը միանգամայն քննարկելի տարբարակներ են: Չնայած իմ կարծիքով (որը սուբյեկտիվ կարող է լինել) “քաշել” և “գցել” բառերը նույն պրիմիտիվացված էսթետիկան են արտացոլում ինչ “կամպյուտերանոց” բառը:

Link to post
Share on other sites

MiG ջան, դու այնքան լավ օրինակներ բերեցիր, որոնց հետ ես լիովին համամիտ եմ: Անհրաժեշտ է ազատվել այդ, արդեն չես հասկանում թե ինչ արմատներից առաջացած, բառերից: Սակայն կոնկրետ "քաշել" և "գցել" բառերը հայկական են: Հասկանում եմ, արտասանելիս մի քիչ գռեհիկ են հնչում, սակայն իմ կարծիքով դրա պատճառն այն է, որ որոշ չափով նեգատիվ ենք տրամադրված առօրյա բարբառից գրական լեզու բառեր "տեղափոխման" նկատմամբ: :)

Edited by Sench
Link to post
Share on other sites
  • 1 month later...

Недавно я встретил удачный перевод слова “online”. Это առցանց”.

Слово удачно вписываеться в предложения: “Գումարը կարող առցանց վճարել”.

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Romeo-ին`

Update – թարմացնել

Install – տեղակայել, տեղադրել

Uninstall – ապա(տեղա)կայել

Upgrade – նորացնել, բարելավել

Թեման արդիական է, տարբերակները` բազմազան: Դիտարկենք նշվածներից մի քանիսը, սակայն մինչ այդ աչքի անցկացրեք սա` http://forum.armkb.com/showthread.php?t=13803&page=11 :

Համընդհանուր տարածում գտած տարբերակ «down-/upload» բառերի համար դեռևս չկա հայերենում: Առաջարկված «քաշել»-ը այսօր տարածվածներից մեկն է (որոշակի խոսակցական երանգով, իհարկե), բայց ոչ ամեն տեղ, «ներհոսք, արտահոսք»-ը, ինչպես նշվեց, գործածական են հենց տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: Անցնենք այստեղի տարբերակներին: «Վարբեռնում»-ի նախածանցը, ճիշտ է նշված, գործուն չէ արդի հայերենում, այդ իմաստով դժվար կլինի «վարբեռնում»-ի յուրացումը, ինչը չի կարելի ասել «վերբեռնում»-ի մասին: «Ներքաշել, հեռակայել»` թող մնան որպես պահուստային տարբերակներ, իսկ «ներկայել, արտակայել, ներբեռնել» ոչ անհաջող բառերի համար ժամանակը ցույց կտա: Վերջում նշեմ, որ 2004 Խ. Գրիգորյանի «Համակարգչային եզրերի բառարան»-ը տալիս է, կրկին դեռևս յուրացում պահանջող, «download - ներլցնել» և «upload - վերբեռնել» տարբերակները:

Հ.Գ. «Online» – «առ ցանց, ցանցային, ցանցին միացված»

Link to post
Share on other sites

Բարեւ ՁԵԶ

Инч касек?

Ահա, թե ինչ կասեմ ես. ես առաջարկում եմ հետեւյալ թարգմանությունները.

Upload - բեռնավորել

Download - առայժմ դժվարանում եմ ինչ-որ բան ասել, բայց կմտածեմ (վարբեռնելը ինչ-որ լավ չի հնչում :hm: )

Install - տեղադրել (համաձայն եմ առաջարկված տարբերակի հետ)

Uninstall – տեղահանել (լա՞վ է հնչում)

Wallpaper - պաստառ, վատ տարբերակ չի (համոզված եմ որոշ հայերենի ուսուցիչներ կառաջարկեն օրինակ ՈՐՄՆԱՆԿԱՐ ձեւը ;) )

Համաձա՞յն եք

Link to post
Share on other sites

Ամեն դեպքում, անկախ ներկայացված տարբերակների լավ կամ վատ հնչելուց, գոյություն ունի մեկ այլ խնդիր, որին, երեւի թե, կհանդիպենք բոլորս: Բանն այն է, որ եթե այս տարբերակները ընդունվեն (օրինակ՝ update - թարմացնել), ապա գործածական կլինեն միայն անգլերենից հայերեն թարգմանության համար, եւ ոչ հակառակը: Մի օրինակ.

Եթե թարգմանիչը անգլերեն տեքստում կարդա update, ապա կթարգմանի թարմացնել: Իսկ եթե հայերեն տեքստում տեսնի թարմացնել, դժվար թե գլխի ընկնի, որ կարելի է թարգմանել update, այլ կգրի ասենք refresh :) (ինչպես թարգմանված է Հայ-անգլերեն բառարանում. Ն. Բարաթյան, Երեւան, 2002), ինչը բոլորովին ուրիշ իմաստ ունի համակարգչում :lol: (խոսքը առավելապես վերաբերվում է այն թարգմանիչներին, որոնք, մեղմ ասած, կոմպյուտերային աշխարհից գլուխ չեն հանում):

Այնպես որ, պետք է այնպիսի բառեր ընտրել, որոնք ուրիշ իմաստներով չեն օգտագործվում եւ նման թյուրիմացությունների չեն հանգեցնի: Այստեղ պիտի առանձնացնեմ առցանց = online բառը, որը իրոք, հիանալի է :victory:

Link to post
Share on other sites

Այնպես որ, պետք է այնպիսի բառեր ընտրել, որոնք ուրիշ իմաստներով չեն օգտագործվում եւ նման թյուրիմացությունների չեն հանգեցնի:

Ոչ, Egern.net, իրականում թյուրիմացության խնդիր չկա և ահա թե ինչու: Երբեմն, ոչ հաճախ, նույնսիկ տեխնիկական եզրերն են լինում բազմիմաստ, և ամեն տեղ չէ, որ հնարավոր է մեկը մեկի համապատասխանություն ապահովել թարգմանելիս: Այդ իմաստով, «թարմացնել»-ն, իհարկե, բազմիմաստ է ստացվում, սակայն դա տեղիք չի տալիս երկիմաստության, որովհետև այստեղ իր խոսքն է ասում համատեքստը (և ոչ միայն այստեղ, այլ ցանկացած բազմիմաստ բառի դեպքում): Նայիր` երբ թարգմանում ես «թարմացնել պատկերը, տեսքը, էջը ևն», ապա ակնհայտ է, որ «update» բառը չես գործածի, այլ «refresh»` ի տարբերություն «թարմացնել ծրագիրը, ծրագրակազմը, հին տարբերակը ևն»: Այսինքն` երկիմաստության պահը վերանում է կոնկրետ համատեքստում, և այս բառերը շփոթելու վտանգ այլևս չի լինում:

Ինչ վերաբերում է Բարաթյանի «Հայ-անգլերեն Բառարան»-ից բերված օրինակին, ապա այն տվյալ դեպքում տեղին չէ, որովհետև բառարանում տրված է ոչ տեխնիկական թարգմանությունը, «refresh» բառն ունի նաև այլ գործածական իմաստներ` (հենց նույն բառահոդվածի օրինակը բերեմ) «to refresh one’s memory», և ավելացնեմ` «to refresh a drink» (թարմացնել` նորից լցնել), «to refresh one’s consciousness, with new details, oneself with a glass of whisky» և այլն: Չմոռանանք նաև, որ բառարանի բառապաշարը կազմելիս «update – թարմացնել» թարգմանությունը դեռ չկար:

Ընդհանուր առմամբ այդ բառարանը վատը չէ, սակայն այն մի երկու տարի առաջ ձեռք բերելով և ուսումնասիրելով` ես դիտարկումներ էի գրել հեղինակին բառարանի բացթողումների վերաբերյալ, որոնց թվում էր նաև տեխնիկական թարգմանությունների սակավությունը բառարանում: Դիտարկումները միտումնավոր չեմ հրապարակում այստեղ` համարելով դա դեռևս անհարկի: Նման դեպքերում խորհուրդ կտամ օգտվել «Համակարգչային եզրերի բառարանից» (Գրիգորյան Խ.):

Ի դեպ, «update - բեռնավորել» համարժեքի թերության համար նայիր http://forum.armkb.com/showthread.php?t=13803&page=11

Edited by LINGUIST
Link to post
Share on other sites

Ի հավելումն վերոգրյալի` բերեմ հայերեն եզրերի բազմիմաստության հետևյալ օրինակները միայն. «միջուկ» եզրը ռուսերենում ունի առնվազն վեց իմաստ` ա.«ядро», բ.«сердечник», գ. «капсюль», դ.«мякость», ե.«дорн» զ.«втулка» (օրինակները` Ռուս-Հայերեն Պոլիտեխնիկական Բառարանից), «ծածկոց»` ա.«чехол», բ. «одеяло», գ.«капот»: Եվ այստեղ նույնպես իմաստի զանազանումը կատարվում է համատեքստի միջոցով: «Update - թարմացնել» զույգն անընդունելի կլիներ այն դեպքում, երբ համատեքստում էլ լիներ երկիմաստություն, որը, սակայն, ինչպես ցույց տվեցին վերևի օրինակները, վերանում է կոնկրետ խոսքաշարում:

Link to post
Share on other sites

Շնորհակալություն պարզաբանումների համար, LINGUIST

Ամեն դեպքում ինձ թվում է, որ այս խնդիրը կարող է առաջանալ համակարգչից ՙհեռու գտնվող՚ թարգմանիչների համար, որոնք դժվար թե տարբերեն նկարների թարմացումը ծրագրերի թարմացումից: Բայց, երեւի թե, այս ՙանգիտության՚ խնդիրը կուծվի մոտ ապագայում, երբ Հայաստանում կզարգանա տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը:

Սակայն եկեք վերադառնանք մեր բուն թեմային: Ինչպե՞ս թարգմանել վերոհիշյալ եզրերը: Ես այս խնդրին հանդիպել եմ մի քանի անգամ, օրինակ մեր կայքի http://www.egern.net/?view=film էջում: Ի վերջո, ի՞նչ գրել update, upgrade, download, upload, wallpaper, webmaster ( ;) ) բառերի փոխարեն:

Արդյոք կա՞ն միանշանակ տարբերակներ:

Խնդրում եմ ինչ-որ ձեւով ամփոփել այս ֆորումի արդյունքները

Link to post
Share on other sites

Խնդրում եմ ինչ-որ ձեւով ամփոփել այս ֆորումի արդյունքները

Upload = Վերբեռնում / ներկայել (or տեղակայել), բեռնավորել

Download = Վարբեռնում / արտակայել (or հեռակայել)

Wallpaper = Պաստառ, Որմնանկար

Online = Առցանց

Update = Թարմացնել

Install = Տեղակայել, տեղադրել

Uninstall = Ապա(տեղա)կայել, տեղահանել

Upgrade = Նորացնել, բարելավել

Ոնց որ թե այսքանը:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...