Arm_Lionne Posted December 6, 2005 Author Report Share Posted December 6, 2005 ինձ թվում է ջրի պակասություն... Quote Link to post Share on other sites
smally Posted December 7, 2005 Report Share Posted December 7, 2005 Jisht e -utyunov@ aveli geghecik e tvum, bayc kartsum em, pakasn e jisht Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted December 7, 2005 Author Report Share Posted December 7, 2005 չգիտեմ որն է գեղեցիկ, բայց որ տարբերակն է ճիշտ, դա հետաքրքիր է իմանալ երևի նախադասությունից էլ է կախված Quote Link to post Share on other sites
Kamsar Posted December 7, 2005 Report Share Posted December 7, 2005 Քո նշած բառերը ստուգաբանվում են հետևյալ կերպ, Կամսար` «փնթի»-ն առաջացել է «փին» (կեղտ, կղկանք) և «թի» արմատներից` «ի» տառի հնչյունափոխությամբ, «քեռի» բառի արմատը «քույր»-ի հին սեռական հոլովոձևից է գալիս` «քեռ»` ցույց տալով ծնողներից մոր կողմը, «քավոր»-ը իրականում «քավել»-ու հետ կապ չունի (ինչպես ոմանք սխալմամբ կարծում են), այլ պարզապես «կնքավոր» բառի կրճատ ձևն է, «նարինջ»-ը հայերենը փոխառել է պարսկերենից, սա էլ` հին հնդկերենից, ծագում է «նագառանգա» բառից («նագա»` պղինձ, «ռանգ»` երանգ, գույն), սկբնապես պղնձագույն է նշանակել, «կույս» նշանակել է «կողմ», այժմյան իմաստի հիմքում հենց կողմի` իր կողմը քաշած, մեկուսի լինելու գաղափարն է ընկած, «կույս»-ից են առաջացել «կուսակցություն, մեկուսի» և այլ բառեր: Ընկեր Linguist, շնորհակալ եմ հետաքրքիր ստուգաբանության համար Quote Link to post Share on other sites
LINGUIST Posted December 7, 2005 Report Share Posted December 7, 2005 Ընկեր Լինգվիստ, միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ, գրական հայերենում պուլտը անընդունելի է, ինքս փաստաթղթերում եմ տեսել վահանակ տարբերակը: Մի հարց ունեմ բոլորին - ոչն է ըստ ձեզ ճիշտ - ջրի պակաս/պակասություն? Այսօր հանձնարարելի է, թեև ոչ պարտադիր, ասել «ջրի պակաս», որովհետև «պակասություն» բառն այժմ մեծ մասամբ մի փոքր այլ իմաստ է ձեռք բերել` «Դու մի ակնհայտ պակասություն ունես` նախանձկոտ ես», այսինքն նշանակում է «թերություն»: Առանձին դեպքերում կարող են երկուսն էլ ընդունելի լինել, մասնավորապես երբ ինչ-որ բանի պակասը միևնույն ժամանակ թերություն է հանդիսանում, օրինակ` «խելքի պակաս/պակասություն ունի»: Quote Link to post Share on other sites
Teacher Posted December 8, 2005 Report Share Posted December 8, 2005 Բարև ձեզ հարգելի ֆորումցիներ: Ուրախ եմ, որ գտա այսպիսի կայք, որովհետև պարբերաբար հարցեր եմ ունենում ինքս (ուսուցչուհի եմ մասնագիտությամբ), որոնց պատասխանները, անկեղծ ասած, մեր ուսուցիչներից շատերն էլ չգիտեն: Առաջին հարցը, որ կուզեի տալ. չորրորդ դեմք – որևէ մեկը լսել է այդպիսի բան? Մինչև հիմա երեք դեմքով յոլլա էինք գնում, չորրորդի մասին առաջին անգամ լսեցի օրերս: Որն է դա? Quote Link to post Share on other sites
SAS Posted December 8, 2005 Report Share Posted December 8, 2005 (edited) Teacher, գուցե լեզբուհիների ու արվամոլների համար հատուկ դե՞մք են հնարել... Edited December 8, 2005 by SAS Quote Link to post Share on other sites
Kamsar Posted December 8, 2005 Report Share Posted December 8, 2005 Չորրորդ դեմք Առաջին անգամ եմ լսում: Հարց քերականությունից - Որքա~ն հիշողություններ են կապված այդ մարդու հետ: Այս որքան-ը ինչ դերանուն ա կոչվում, հարցական թե ուրիշ? Համենայն դեպս ոչ նախադասությունն ա հարցական, ոչ էլ հարցի ենթատեքստ կա, այլ բացականչությունա : Quote Link to post Share on other sites
LINGUIST Posted December 9, 2005 Report Share Posted December 9, 2005 Բարև ձեզ հարգելի ֆորումցիներ: Ուրախ եմ, որ գտա այսպիսի կայք, որովհետև պարբերաբար հարցեր եմ ունենում ինքս (ուսուցչուհի եմ մասնագիտությամբ), որոնց պատասխանները, անկեղծ ասած, մեր ուսուցիչներից շատերն էլ չգիտեն: Առաջին հարցը, որ կուզեի տալ. չորրորդ դեմք – որևէ մեկը լսել է այդպիսի բան? Մինչև հիմա երեք դեմքով յոլլա էինք գնում, չորրորդի մասին առաջին անգամ լսեցի օրերս: Որն է դա? «Չորրորդ դեմք» հասկացությունը դերանվան երրորդ դեմքի գործածումն է երրորդ անձից հետո խոսքին առնչվող, և հետևաբար, իբրև չորրորդ դիտարկվող անձին մատնանշելու համար, օրինակ` «Քրոջ/նրա հեծկլտոցից հասկացավ, որ նա մահացել է»: Այս նախադասության մեջ «նրա» և «նա» դերանուները ցույց են տալիս տարբեր անձանց, «նա»-ն չորրորդ դեմք է: Սակայն չորրորդ դեմքը ոճաբանության մեջ է հանդիպում միայն, իսկ քերականության տեսակետից նման դեպքերում գործ ունենք երրորդ դեմքի հետ, որովհետև խոսողից և խոսակցից բացի բոլոր անձինք քերականության համար երրորդ դեմքի են: Quote Link to post Share on other sites
LINGUIST Posted December 9, 2005 Report Share Posted December 9, 2005 Չորրորդ դեմք Առաջին անգամ եմ լսում: Հարց քերականությունից - Որքա~ն հիշողություններ են կապված այդ մարդու հետ: Այս որքան-ը ինչ դերանուն ա կոչվում, հարցական թե ուրիշ? Համենայն դեպս ոչ նախադասությունն ա հարցական, ոչ էլ հարցի ենթատեքստ կա, այլ բացականչությունա : Կամսար, թեև նշված նախադասության մեջ հարց չկա, այնուամենայնիվ հայերենում նման դեպքերում գործածված դերանունները համարվում են հարցական, որովհետև երկրորդական նախադասություն չեն կապում գլխավորի (սրանք արդեն հարաբերական դերանուններն են): Օրինակ` «Ինչպիսի՜ գեղեցկություն…» կամ «Քո գործը չէ, թե ո՛վ ինչքա՛ն է վաստակում»: Այս դեպքերում ևս ունենք հարցական դերանուններ: Quote Link to post Share on other sites
Kamsar Posted January 6, 2006 Report Share Posted January 6, 2006 Այս թեմայից հարցեր ունենալու դեպքում կարողեք գրել սրա շարունակություն բաժնում - Պատասխանում է LINGUIST-ը: Quote Link to post Share on other sites
Kars Posted January 8, 2006 Report Share Posted January 8, 2006 Այս թեմայից հարցեր ունենալու դեպքում կարողեք գրել սրա շարունակություն բաժնում - Պատասխանում է LINGUIST-ը: Ոչ: Այս թեման (“սա”) ինքնուրույն թեմա է, և մեծ շնորհակալություն Arm_Lionne-ին՝ այն բացելու համար: Անձամբ LINGUIST-ին ուղղված հարցերը կարելի է տեղադրել «Պատասխանում է LINGUIST-ը» թեմայում, որտեղից նույնպես կարելի է ժամանակակից հայերեն լեզվին վերաբերող թանկարժեք տեղեկություններ քաղել: Համենայն դեպս, SAS-ի կողմից բացված թեման “սրա” շարունակությունը պարզապես չի կարող լինել: Համոզված եմ, որ Arm_Lionne-ի «Ժամանակակից հայերենը» թեման մեծածավալ թեմա է, և ոչ մի դեպքում չի կարող սահմանափակվել միայն մեկ մասնակցի ներդրմամբ: Ճիշտ ինչպես համոզված եմ, որ այս ֆորումում կներկայանան ուրիշները, որոնք նույնպես իրենց ներդրումը կկատարեն ժամանակակից հայոց լեզվին վերաբերող թեմայում: Quote Link to post Share on other sites
Kamsar Posted January 8, 2006 Report Share Posted January 8, 2006 Ոչ: Այս թեման (“սա”) ինքնուրույն թեմա է, և մեծ շնորհակալություն Arm_Lionne-ին՝ այն բացելու համար: Անձամբ LINGUIST-ին ուղղված հարցերը կարելի է տեղադրել «Պատասխանում է LINGUIST-ը» թեմայում, որտեղից նույնպես կարելի է ժամանակակից հայերեն լեզվին վերաբերող թանկարժեք տեղեկություններ քաղել: Համենայն դեպս, SAS-ի կողմից բացված թեման “սրա” շարունակությունը պարզապես չի կարող լինել: Համոզված եմ, որ Arm_Lionne-ի «Ժամանակակից հայերենը» թեման մեծածավալ թեմա է, և ոչ մի դեպքում չի կարող սահմանափակվել միայն մեկ մասնակցի ներդրմամբ: Ճիշտ ինչպես համոզված եմ, որ այս ֆորումում կներկայանան ուրիշները, որոնք նույնպես իրենց ներդրումը կկատարեն ժամանակակից հայոց լեզվին վերաբերող թեմայում: Պահո, էտ խի տենց միանգամից ու կտրուկ որ?? Ընդ որում ոչ մի հիմնավորում չտեսա, մենակ անհաջող փորձեր ու գլխի տարուբերում: Իսկ էտ սա բառը ինչի տենց հիվանդագին ընդունվեց?? Իսկ իմ ասածի դրդապատճառները ապեր ընդամենը սրանք են – շատ գեղեցիկ Արմ Լիոնեի շատ հոյակապ ու կարևոր Ժամանակակից Հայերեն թեմայում արդեն ոչ մեկը հարց չի տալիս (գոնե դու, մոդեռատր, պտի դա տեսած լինես), չի տալիս այն բանից հետո, երբ Պատասխանում է Լինգվիստը բաժինը ստեղծվեց ու էդտեղ ենք ժամանակակից հայերենին վերաբերող հարցեր տալի(էտ էլ չէր խանգարի նկատել): Դրա համար էլ ուղղակի, պարզապես, էնքան որ, հարցերի միասնություն, կենտրոնացում լինի, այլ ոչ թե թեմաների ցաքուցրիվ բաշխվածություն, առաջարկեցի էդպիսի մի բան: Որը ընդ որում ավելի շատ մոդեռատրի գործա, ոչ թե հարց տվողների(ես հո դեմ չեղա որ իմ թեման, որը լրիվ նույնը չէր Սմալիի թեմայի հետ, միացվի, է թո միացվի, ինչ եղավ որ?): Մյուս սխալդ – իսկ քեզ ինչիա թվում, որ Պատասխանում է բաժնում միայն Լինգվիստնա պատասխանում (իհարկե հիմնակնում ինքնա), դե մի քիչ ուշադիր նայի, կտեսնես որ տենց չի, ու դրանով իսկ մյուս բոլոր պատասխանածների նկատմամբ անտեղի բան չես ասի (բացատրեմ ավելի մանրամասն – եթե ասենք հենց ես պատասխանած լինեի ու դու հիմա տենց բան ասեիր, որը արդեն ասել ես, ես ինձ վատ կզգայի, որտև իմ պատասխանը անտեսված կլիներ): Տենց նուրբ պահեր ապեր ջան… Դրա համար քեզ առաջ մի գցի, էնքան որ մեկին հակասես, քո մոդեռատրությունը հաստատես: Ու եթե նույնիսկ քայլեր պիտի ձեռք առնես, ասա, արա դրանք պակաս գոռոզությամբ… Չշարունակեմ… ու չշարունակես (արի չխորանանք, շատ եմ խնդրում )… Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted January 8, 2006 Author Report Share Posted January 8, 2006 (edited) Համոզված եմ, որ Arm_Lionne-ի «Ժամանակակից հայերենը» թեման մեծածավալ թեմա է, և ոչ մի դեպքում չի կարող սահմանափակվել միայն մեկ մասնակցի ներդրմամբ: Ճիշտ ինչպես համոզված եմ, որ այս ֆորումում կներկայանան ուրիշները, որոնք նույնպես իրենց ներդրումը կկատարեն ժամանակակից հայոց լեզվին վերաբերող թեմայում: Համաձայն եմ քեզ հետ Kars Այս թեման ոչ մի ընդանրություն չունի «Պատասխանում է LINGUIST-ը» թեմայի հետ, որտեղ հարցերը վարեբրում են հիմնականում հայերենի( և ոչ միայն հայերենի) քերականությանն ու ուղղագրությանը Kamsar, Arm_Lionne-ը հիմա հարցեր չի տալիս, բայց գուցե մի օր նորից հարցեր ծագեն նրա մոտ ... և ոչ միայն Arm_Lionne-ի այլ նաև ֆորումի ուրիշ մասնակիցների մոտ էնենց որ հանդարտվեք ու մի խորացեք .....խորանալը լավ բան չի,... դե մարդ ես խորասուզվել կա Edited January 8, 2006 by Arm_Lionne Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted January 8, 2006 Author Report Share Posted January 8, 2006 հարց ......հայերեն ինչպե՞ս են ասում "շտեպցելին" Quote Link to post Share on other sites
SAS Posted January 8, 2006 Report Share Posted January 8, 2006 (edited) Kamsar, ցնակալի կլիներ, եթե դուք սիլաչի-կոնդի բարբառը(երևի ձեր մանկությունն անցել է Սիլաչիում, իսկ պատանեկությունը՝ Կոնդում, այստեղից էլ՝ տենց ա, բայց՝ ուզումա) մոռանայիք նույնիսկ «ռազբորկաներ« անելիս:Էլ չեմ ասում ռաբիզ- գյադայական կեցվածքի մասին:Համոզված եմ, որ այդ կեցվածքը շինծու է և ձեզ սազական չէ... Edited January 8, 2006 by SAS Quote Link to post Share on other sites
smally Posted January 8, 2006 Report Share Posted January 8, 2006 Тема ժամանակակից հայերեն - отдельная тема и ни в какую другую не вольется. Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted January 8, 2006 Report Share Posted January 8, 2006 Լիովին համաձայն եմ SAS-ի հետ: Quote Link to post Share on other sites
smally Posted January 9, 2006 Report Share Posted January 9, 2006 Товарищ Камсар, впредь учтите, что на форуме запрещается публичное осуждение действий модератора, тем более, в таком стиле Quote Link to post Share on other sites
Kamsar Posted January 9, 2006 Report Share Posted January 9, 2006 Անկասկած… Ինչ-որ մոլուցքով տարվարծ մի քանի հոգու առկյությունը զգացվում է: Ես Կարսին երբ ասեցի չշարունակես, դա մասամբ ձեզ ել էլ վերաբերում: Հերթով… Սաս (սասդ կտրի, ոնցա սազում), ամեն մարդու հետ ես խոսում եմ այն ոճով, որին նա իր արաքներով արժանանում է: Ու ոչ դու ես ոչ էլ մեկ ուրիշը որ ինձ պետք է ասի (է ոչ թե ա, քո ազիզ խաթեր համար), թե ում հետ ես ինչպես խոսեմ, դրա փոխարեն մի հատ ուղեղիդ զոռ տուր ու տես փորձի օբյեկտիվ դատես, իսկ արտահայտությունների մեջ, սա բոլորին է վերաբերում, մի քիչ զգույշ եղեք (էական չի, ով է Հայաստանում, իսկ ով դրսում): Իսկ հիմա ուշադրություն – բացատրում եմ առավելապես անհասկացողների համար – արա հո դուք ՀԻՎԱՆԴ չեք?? Հլը մի հատ կարդացեք ինչ եմ գրել ես սկզբում! Կարդացեք, կարդացեք… կարող եք հարցեր տալ էսինչ բաժնում, այսինքն` հաշվի առնելով, որ ֆորումում ունենք բարձր մասնագետ, որը պատասխանում է միայն իր բաժնում, ապա նոր եկածների համար, անծանոթների համար որպես կողմնորոշում տալիս եմ նաև այդ հղումը, ապու՛՛՛շ: Մարդ պետք է ինչքան պեդանտ ու ես շատ գիտեմ ինչ գրող ու ցավ լինի, որ տենց ուրիշ ձև հասկանա իմ ասածը: Ես այստեղ ոչ հարգարժան Լինգվիստի քարոզիչն եմ, ոչ էլ ուրիշի, բայց եթե կա լավ մասնագետ ֆորումում, նոր հյուրերը այդ մասին շատ հնարավոր է չիմանան, դրա համար հղում եմ տալիս նաև այնտեղ (ու պետք չի շարունակություն, սա և այլ բառերից կախել), միևնույն ժամանակ դա կապահովի նմանատիպ նյութի կենտրոնացում: Առմ_լիոնե, լավա դե հասցրեցիր մի հատ հարց հորինես, ձևի համար, բայց վերևներում այդ հարցի պատասխանը արդեն կա, քեզ էլ ասեմ նույնը ուշադրության համար? (թե միգուցե ինձնից թեթեվակիորեն վառված ես ինչ-որ բանի համար? ) Պուճուրիկ աղջնակ ջան, մոդեռատր կոչվածի քայլերը, ի գիտություն քեզ, իրավաբանական կրթություն ու պրակտիկա ունեմ վերջիվերջո, չեն կարող չքննարկվել: Մոդեռատրը աստված չի այստեղ, և ինքն էլ սխալներ կարող է թույլ տալ, ու լավ էլ տալիսա հա: Ձեզ ազատ զգացեք, բայց ոչ չափից դուրս հա? Ավելի լավ կլիներ, էս բոլոր պոստինգները տանեինք օֆտոպիկ ու էնտեղ շարունակեինք, մեշ հաճույքով: Պուճուրիկ, իսկ էդ ինչպես է ստացվում, որ եթե դուք մոդեռատրներով որոշում եք, որ ասենք այս տեման պիտի պին արվի, ուրեմն դա է ճիշտը, կամ մեկի սկսած թեման պիտի ձուլվի մյուսին, ուրեմն միակ ճիշտը դա է կրկին? Quote Link to post Share on other sites
Aliska Posted January 9, 2006 Report Share Posted January 9, 2006 Ես էլ իմ կարծիքն արտահայտեմ: Ըստ իս Կամսարը մի փոքր զայրացած է , այդպես էլ խոսում է, սակայն ինչպես ինքն է ասում, եթե օբյեկտիվ դատենք, չի կարելի նրա հետ չհամաձայնվել: Իմ կարծիքով նա հիմնավորված է խոսում, հաստապես կողմնորոշում տալու безобидный պահը, իսկ նրան ըստ իս շատ են փորձում քննադատել: Ինչի համար? Մի խոսքով ընկեներ, եկեք վերջ տանք այս <ռազբոռկա>-յին: Կամսար, դու իրավացի ես, ուղղակի զայրացած ես արտահայտվում, պետք չէ, а в остальном я поддеживаю тебя: Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted January 9, 2006 Author Report Share Posted January 9, 2006 : Առմ_լիոնե, լավա դե հասցրեցիր մի հատ հարց հորինես, ձևի համար, բայց վերևներում այդ հարցի պատասխանը արդեն կա, քեզ էլ ասեմ նույնը ուշադրության համար? (թե միգուցե ինձնից թեթեվակիորեն վառված ես ինչ-որ բանի համար? ) Arm_Lionne-ը ձևի համար ոչինչ չի անում , ի տարբերություն քեզ կամսարիկ դու արդեն չափդ անցնում ես .....էտ կռուտոյի պահվածքով էստեղ ոչ մեկի աչքին թոզ չես փչի.......հա ու նայի մեկ էլ չշփոթվես կրակի հետ չխաղաս , թե չէ էս անգամ հաստատ կմոխրանաս : ( ու մի գուցե էտ թեթևակի վառվածությանս պատճառն էլ ասես? ինչպիսի հիվանդագին երևակայություն .....մի խոսքով բուժումդ շարունակի , երևումա կիսատ ես թողել, հետևանքները ավելի ողպերգական է դարձել ,արդեն զառանցում ես) Quote Link to post Share on other sites
Kars Posted January 9, 2006 Report Share Posted January 9, 2006 Kamsar, եթե չեմ սխալվում, Դուք արդեն մեկ նախազգուշացում ստացել էիք, մոդերատորներից մեկի կողմից: Այսու ստանում եք երկրորդը՝ նույն կետի խախտման համար, և երրորդը՝ մյուս մասնակիցների հասցեին վիրավորական արտահայտութուններ շպրտելու համար: Մանրամասնությունները կստանաք PM-ով: Ձեզ արդեն նուրբ կերպով ասվել էր, որ այստեղ Սիլաչիի բազարը չի, ու մասնակիցներից ակնկալվում է առնվազն տարրական քաղաքավարություն (արդեն չարժե ֆորումի կողմից սահմանված կանոններին հետևելու մասին հիշատակել՝ Դուք այդ կանոնները խախտում եք ամեն անգամ): Հուսով եմ, որ այս միջոցները բուժիչ դեր կկատարեն, և Դուք կվերադառնաք Hayastan.com ֆորում թարմացած և կոմպլեքսներից ազատված վիճակում: Quote Link to post Share on other sites
SAS Posted January 9, 2006 Report Share Posted January 9, 2006 Kamsar, եթե լռեք՝ խելոքի տեղ կանցնեք: Quote Link to post Share on other sites
Kars Posted January 9, 2006 Report Share Posted January 9, 2006 հարց ......հայերեն ինչպե՞ս են ասում "շտեպցելին" Ըստ Ա. Ղարիբյանի բառարանի՝ «խրոցակ»: Ես ինքս նախընտրում եմ «շտեպսել» տարբերակը, կենցաղում: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.