Jump to content

Կարոտ


Recommended Posts

Guest Guest12568

Կարոտ....ահա...մեծ զամբյուղով,հայկական գաթայով ու աղ ու հացով,վայելեք, :girlkiss: :girl: :flower:

Եթե կարելի է,հետո կիսեք հա,Ձեր կարոտը այստեղ:

Win.rarn է

Al jan 1000 nerexutyun,karoty qo bacac chgta,du kkpcnes che

http://heghine.sirt.am/

Link to post
Share on other sites

Al jan 1000 nerexutyun,karoty qo bacac chgta,du kkpcnes che

Էհհ Հեղ ջան, թուրք շները իմ կարոտը ջնջեցին

Կգամ տուն կնայեմ , չեմ ուզում էստեղ հուզվեմ, զռոցս գցեմ

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Ոչ մի թենքս,քո համար չէ,չհամարձակվես նույնիսկ բացել.... :angry: :angry: :angry: :angry: :angry: :angry:

Քո աչքերը դրան հաստատ արժանի չեն,,,հիմա սրա պատճառով պարոլ դնեմ բա,ֆայլի վրա........... :hm: :angry: :angry:

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

կարոտ....

Մի զգացմունք շատ տանջող ու քաղցր: :cry:

Կարոտ հայրենիքի նկատմամբ, ընկերների, քաղաքի, տան, մանկության ընկերների, դպրոցի....

Այս ամենը ես զգացի երբ հեռացա Հայաստանից: :bye: Արդեն 5 տարի... :no:

Իսկ ի՞նչ եք դուք զգում, երբ ասում եք "կարոտ"

օրինակ ես զգում եմ իմ սրտի աշխատանքը արագանա, ինչ -որ բան խեղգդում է կոկորդ և աչքերս լցվում են....

Իմ կարծիքով մենք որ հեռու ենք հիմա Հայաստանից դատապարտված ենք մի ողջ կյանք կարոտով ապրել, որովհետև երբ էլ վերդառնանք հայրենիք, պիտի կարոտենք մեր օտար ընկերներին, մեր տունը այդ օտար երկրում, մեր առօրյան....

Ինչևէ, գերադասելի է լինել հայրենիքում ու կարոտել օտար երկիրը... :up:

Link to post
Share on other sites

Ի՞նչ է կարոտը: Հոգու անսպառ թախիծ, որից փորձում ես փախչել բայց միևնույն ժամանակ փակում ես սրտիդ դարպասները ու հրաժարվում ընդունել ամեն նորը և ապրում անցյալի պահանջով , հուշերով : Ասում են ժամանակի ընթացքում այդ ցավը մեղմանում է ու մի օր գալիս է այնպիսի պահ, երբ դադարում ես կարոտել ...ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ : Ժամանկը միայն սաստկացնում է կարոտի զգացումը ու մի օր վերածվում կարոտախտի , որն անբուժելի է ...

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

Մի հարց ունեմ բոլորին. Եթե հնարավորություն լիներ վերացնել ԿԱՐՈՏ զգացմունքը, կուզենայիք ջնջվի ընդմիշտ աշխարհից???

:yes: թե :no: , ԻՆՉՈՒ?

Link to post
Share on other sites

Մի հարց ունեմ բոլորին. Եթե հնարավորություն լիներ վերացնել ԿԱՐՈՏ զգացմունքը, կուզենայիք ջնջվի ընդմիշտ աշխարհից???

:yes: թե :no: , ԻՆՉՈՒ?

Չէի ուզի, Աստղիկ ջան, որովհետև կարոտը նաև հիշողություն է, իսկ առանց հիշողության մարդը կվերածվի մեկբջջանի կենդանու: Կամ երկու բջջանի: ;)

Link to post
Share on other sites

Մի հարց ունեմ բոլորին. Եթե հնարավորություն լիներ վերացնել ԿԱՐՈՏ զգացմունքը, կուզենայիք ջնջվի ընդմիշտ աշխարհից???

:yes: թե :no: , ԻՆՉՈՒ?

Ո´չ, չէի ուզենա: Չի կարոտում նա , ով արդեն մահացել է հոգեպես :

Link to post
Share on other sites

Ի՞նչ է կարոտը: Հոգու անսպառ թախիծ, որից փորձում ես փախչել բայց միևնույն ժամանակ փակում ես սրտիդ դարպասները ու հրաժարվում ընդունել ամեն նորը և ապրում անցյալի պահանջով , հուշերով : Ասում են ժամանակի ընթացքում այդ ցավը մեղմանում է ու մի օր գալիս է այնպիսի պահ, երբ դադարում ես կարոտել ...ՉԵՄ ՀԱՎԱՏՈՒՄ : Ժամանկը միայն սաստկացնում է կարոտի զգացումը ու մի օր վերածվում կարոտախտի , որն անբուժելի է ...

Дааа.....Ностальгия это болезнь от которого нет лекарств! Это когда работает вся нервная вегетативная система,не хватает воздуха, хочется быть птицой, улететь родные края, увидеть любимие лица, услышать голоса....когда от бессилия хочется плакать...! Аааах КАРОТ....! :ermm:

Link to post
Share on other sites
Guest Guest12568

Մի հարց ունեմ բոլորին. Եթե հնարավորություն լիներ վերացնել ԿԱՐՈՏ զգացմունքը, կուզենայիք ջնջվի ընդմիշտ աշխարհից???

:yes: թե :no: , ԻՆՉՈՒ?

Կյանքի մեջ գեղեցիկ է կարոտը` աչքդ մնա մի անվերջ,անծեր ճամփի ,որով գալու է մի անհայտ ,անսովոր,ազնվական երջանկություն,բախտ , և աչքդ ծով դառնա և սիրտդ`ծով դառնա...

Իսահակյան...

դե ասա,առանց սրա ով կարող է ապրել???

ես չէ,կարոտը ես եմ,,,,կարոտը դու ես,,,չէ,,, :)

Link to post
Share on other sites

Ես համաձայն եմ բոլորիդ հետ: Առանց կարոտի կյանքը կանգ կառնի, անիմաստ կլինի, առանց զգացմունքների: Գիտեք ես շատ հաճախ եմ այս հարցը տալիս տարբեր մարդկանց ու դեռ ոչ մի անգամ չեմ լսել ԱՅՈ պատասխանը: :yes:

դե ինչ, ԱՊՐԵՆՔ, ՍԻՐԵՆՔ ՈՒ ԿԱՐՈՏԵՆՔ

Link to post
Share on other sites

Աստղիկ ջան, չես էլ լսի, քանզի կարոտն իրենով հենց կյանքի ձգտում է : Երբ ինչ որ բան կարոտում ես, ձգտում ես հասնել, հիշել այդ, զգալ ու վերջ տալ տենչանքին : Հետևաբար սեր էլ է , կարևոր չէ ինչի, ում հանդեպ : Իսկ սերը ` ապրելու ցանկություն է : Երբեմն մի մեծ կոկորդացավ ենք ունենում, խեղդվում , ու միանգամայն համաձայնվում ջնջել, վերացնել կարոտը մեր կյանքից , բայց այնուամենայնիվ ` այն մեզ հետ է : Ես չէի ուզի ջնջել կամ մաքրել զգացմունք ու հնարավորություն (- վատ թե լավ - կախված է դրությունից ) որը ստեղծվել է Տիրոջ կամքով ու տարածվել երկրով մեկ : Կարծում եմ ոչինչ անտեղի ու ավելորդ չէ այս կյանքում : Միայն լավատեսությունը կփրկի կարոտախտից : Թեպետ հիասթափությունն երբեմն ավելի հզոր է, կործանում է լավ մտքեր : Պետք է լինել կայուն , մտածել միայն բարին , ավելին ` ինքներս մեր շուրջը բազմացնել բարին ... : Միայն այդպես կարող ենք հեռու մնալ տանջանքներից, մեր հող ու ջրի ուժգին.. աննկարագրելի խեղդող կարոտից... ժամանակավոր :

Link to post
Share on other sites

Արթուր Մեսչյան

ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ ԵՍ

Աղբյուրից մաքուր ջուրը խմելիս՝ ես կհագենամ

և հետո մի պահ կառչած ներկային՝ ես կզարմանամ,

թե ինչպես եղավ, որ մեր շուրջ հանկարծ ամենը փոխվեց

ասում են՝ ամեն երազանք ու հույս նորից պղտորվեց:

Զարմանում եմ ես մեր առջև փակվող հազար դռներից,

զարմանում եմ ես մեզ բաժան անող հազար շերտերից,

զարմանում եմ ես և նորից-նորից ես չեմ հասկանում

և գլուխս կախ ամբողջ իմ կյանքում ազգս եմ փնտրում:

Ես չեմ զարմանում նորից արթնացած բյուր ճիվաղներից,

զարմանում եմ ես նորից համբերող իմ ժողովուրդից,

զարմանում եմ ես և չեմ վախենում օտար թշնամուց,

խորանը երկրիս ներսից էր քանդկում. և արդեն վաղուց:

Ժանտախտի օրոք քեֆ էին անում մի համատարած,

լրբերը վերցրին իրնենց երեսից դիմակն ամոթխած,

սպանվում է սարում այրվող փամփուշտով չքնաղ պատանին՝

դատապարտելով աճյունը սառած մի ճոխ թաղումի:

Զարմանում եմ ես, որ նորից-նորից գլուխը կորցրած՝

ընթանում ենք մենք անցած ուղիով արդեն բթացած...

զարմանում եմ ես, որ այս աշխարհում ոչինչ չի փոխվում,

անիվը սելի նորից կոտրվաց իր սիրած փոսում:

Զարմանում եմ ես դատարկ ու պարապ ինչ որ հույսերից,

զարմանում եմ ես, որ չեմ զարմանում էլ ոչ մի բանից,

ժպիտը դեմքին կանգնած անտարբեր այս մեծ աշխարհից

և մարդկանց նորից անդունդը տանող ճանապարհիներից:

http://www.geocities.com/krbars/

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...