Satenik Posted August 9, 2003 Report Share Posted August 9, 2003 ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ, Գրիգորյան Հմայակ Սահակի: Ծնվել է 14.4.1914, գյուղ Լոր, Սյունիքի մարզում: 1939-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը: 1939-41-ին՝ աշխատել է Բաքվի "Խորհրդային գրող", 1951-54-ին՝ Երևանի "Ավանգարդ", 1954-55-ին՝ "Ոզնի", 1965-67-ին՝ "Գրական թերթ" (գլխ.խմբագիր) պարբերականների խմբագրություններում: Սահյանին հռչակ են բերել "Որոտանի եզերքին" (1946), "Բարձունքի վրա" (1955), "Նաիրյան դալար բարդի" (1958), "Սեզամ, բացվի'ր" (1972, ՀԽՍՀ պետական մրցանակ), "Իրիկնահաց" (1977), "Կանաչ-կարմիր աշուն" (1980), "Դաղձի ծաղիկ" (1986) ժողովածուները: Գրել է նաև հայրեններ: Կատարել է թարգմանություններ: Մահացել է 17.7.1993, Երևանում: Հայաստան ասելիս Հայաստան ասելիս այտերս այրվում են Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են Չգիտեմ ինչու է այսպես Հայաստան ասելիս շրթունքս ճագում է Հայաստան ասելիս հասակս ծաղկում է Չգիտեմ ինչու է այսպես Հայաստան ասելիս աչքերս լցվում են Հայաստան ասելիս թևերս բացվում են Չգիտեմ ինչու է այդպես Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է Կլինեմ, կմնամ այսպես http://subscribe.ru/archive/culture.armeni...0/14222046.html Quote Link to post Share on other sites
Satenik Posted August 18, 2003 Author Report Share Posted August 18, 2003 ՀՈՐՈՎԵԼԸ Իմ մանկությունը վաղուց կորել է, Վաղուց դարձել է հեքիաթ ու հուշ, Բայց երբ հնչում է ձեր հորովելը, Կրկին մանուկ եմ դառնում քնքուշ: Սրտագին երգերն ինձ միշտ թովել են, Հրճվանք են տվել ինձ թևավոր, Բայց նվիրական ձեր հորովելը Բոլոր երգերից ջինջ է ու խոր: Ես ամենքի չափ կյանքը գովել եմ ՈՒ հաշտ եմ ապրել իմ բախտի հետ, Ա՛խ հայրենաշունչ ձեր հորովելը Կյանքի չափ քաղցր է և սիրավետ: Ձեր փառքի համար փույթ չէ մեռնելը, Իմաստուն հայրեր հայոց երկրի, Ձեր հորովելը, ձեր հորովելը, Ձեր հորովելը թող երկարի... ОРОВЕЛ Ушло в туман воспоминаний детство. И луч его, как сказка, догорел, Но принял я ваш оровел в наследство, И сказку воскрешает оровел. О, сколько раз для прямодушной песни Я покидал предел забот и дел, Но нет напева чище и чудесней, Чем ваш, землей пропахший, оровел. И я, в ладу с судьбою, как другие, Во славу жизни много песен спел. Но с чем сравнить мне звуки дорогие И в отчий дух проникший оровел? Вы, мудрые отцы земли армянской, Я жизнь отдам за гордый ваш удел. Но как воспеть мне подвиг ваш гигантский И ваш благословенный оровел? Quote Link to post Share on other sites
SAS Posted August 18, 2003 Report Share Posted August 18, 2003 Եթե Սահյան, ապա՝ ՄԵՐ ԼԵԶՈՒՆ Մեր լեզուն մեր խիղճն է դա, Սուրբ հացը մեր սեղանի, Մեր հոգու կանչն է արդար Ու համը մեր բերանի: Մեր լեզուն ծուխն է մեր տան, Մեր կշիռն աշխարհի մեջ, Նա աղն է մեր ինքնության, Էության խորհուրդը մեր: Մեր լեզուն արյունն է մեր, Արյունից ավելի թանկ, Մեր բուրմունքն ու գույնն է մեր, Մեր լեզուն մենք ենք որ կանք: Նա պիտի մեր առաջին Ու վերջին սերը լինի, Ի՞նչ ունենք էլ աշխարհում, Որ այսքան մերը լինի: Quote Link to post Share on other sites
SAS Posted August 19, 2003 Report Share Posted August 19, 2003 Արագիլները Դուք ինձ չե՞ք ասի, որբացած բներ, Ի՞նչ էին խոսում իրար ականջի Արագիլները չվելուց առաջ: -ՏԱՌԱՊՈՒՄ ԷԻՆ: Դուք ինձ չե՞ք ասի, աստղեր ու արև, Ի՞նչ էին խոսում իրար ականջի Արագիլները չվելու պահին: -ՏԱԳՆԱՊՈՒՄ ԷԻՆ: Դուք ինձ չե՞ք ասի, անձմեռ հեռու, Ի՞նչ էին խոսում իրար ականջի Արագիլները չվելուց հետո: -ԿԱՐՈՏՈՒՄ ԷԻՆ: Անքուն եղեգներ անձմեռ հեռվի, Ի՞նչ էին խոսում արագիլները Ձեզ «մնաք բարով» ասելուց առաջ: -ՇՏԱՊՈՒՄ ԷԻՆ: Բուք արտաշնչող լեռնագագաթներ, Ի՞նչ էին խոսում հոգնած ու մրսած Արագիլները ետ գալու պահին: -ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ: Quote Link to post Share on other sites
SAS Posted August 22, 2003 Report Share Posted August 22, 2003 ԿԳԱՄ Եթե մինչև անգամ Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Ուր էլ լինեմ, կգամ: Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, Վերջին հույսդ քամին առած-տարած լինի, Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ Մենության մեջ լացող երգիդ վրա: Եթե մինչև անգամ Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ, Եթե մինչև անգամ հողս մաղած լինես, Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես, Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից... Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք, Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա: Եթե մինչև անգամ հազար սարի ետև Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ, Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ, Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ, Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ Անակնկալ դարձիս իրողությամբ— Քո տան ու քո հոգու տարողությամբ, Երազներիդ, կյանքիդ տևողությամբ: Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված, Արտասուքից խաշված դեմքիդ վրա: Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի, Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի, Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի, Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ: Գետնի տակից կգամ, Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ, Կգամ ու թափ կտամ Հարդագողի փոշին շեմքիդ վրա: Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 12, 2003 Author Report Share Posted October 12, 2003 Հայաստան երկրի Ջրվեժի ճերմակ համբույրից հետո Սկանդինավյան ձերբազատ ձմռան Կեսգիշերների առագաստավոր Մրրիկներն անգամ, ինչ արին-չարին, Շուրթերիս վրա ձյունաթույր մի դող, Մի սարսուռ փռել չկարողացան: Հայաստան երկրի Տաքդեղի կարմիր հրդեհից հետո Միջինաֆրիկյան միջօրեների Թանձր ու թեժաթուխ համբույրներն անգամ, Ինչ արին-չարին, Շուրթերս վառել չկարողացան: Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 12, 2003 Author Report Share Posted October 12, 2003 ՔԱՐԱՓԻ ՎՐԱ Կանգնել եմ ամուր քարափի վրա Կարծես թե նրա զուգաճորդն եմ ես: Չգիտեմ քարե արյո՞ւնն է նրա Գալիս ու լցվում երակներիս մեջ, Թե՞ իմ արյունն է, եռալով այսպես, Գնում նրա մեջ ու վերադառնում... Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 12, 2003 Author Report Share Posted October 12, 2003 ԿԱՆՉ Անց կացավ օրըս, արևավորըս, Դու ե՞րբ ես գալու, իմ թևավորըս, Իմ թուխ արտույտըս, իմ սիրուն լորըս, Իմ հեռավորըս, դու ե՞րբ ես գալու: Բացել եմ դուռըս, բացել եմ դուռըս, խորն է կարոտըս, խորն է մրմուռըս, Իմ կանաչ կուռըս, իմ ծաղկած նուռըս - Իմ քնքուշ քույրըս, դու ե՞րբ ես գալու: Գարունքվա հավք եմ, աշխարհն է բույնըս, Առանց քեզ ի՞նչ են երգըս, անունըս, Փախել է քունըս, կանչում է տունըս, Խանդութ խաթունըս, դու ե՞րբ ես գալու: Quote Link to post Share on other sites
Romeo Posted October 14, 2003 Report Share Posted October 14, 2003 Թելիկ-մելիկ առու, Ուլունք-ուլունք մասուր... Այցելության գալու Անրջանքներ լազուր: Թելիկ-մելիկ առու, Ուլունք-ուլունք մասուր... Տանջող տենչանք լալու, Եվ սիրելու սարսուռ: Թելիկ-մելիկ առու, Ուլունք-ուլունք մասուր... Մամուռի տակ՝ մի բուռ Պատմության մասունք: Թելիկ-մելիկ առու, Ուլունք-ուլունք մասուր... Լսեք հեռվից-հեռու Տեսեք ի՞նչեմ ասում: - Չգա՞մ ձեզ պահ տալու Ինչ որ ունեմ մաքուր, Թելիկ-մելիկ առու, Ուլունք-ուլունք մասուր... Quote Link to post Share on other sites
Gayane Posted October 15, 2003 Report Share Posted October 15, 2003 "Արագիլներ"":Եվ "Հայաստան ասելիս :" Ինձ թվում է եթե նույնիսկ նա գրած լիներ միայն այս երկուսը ամբողջ իր կանքում, ինքը միևնույն է կհամարվեր հայ ամենալավ գրողներից մեկը Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 18, 2003 Author Report Share Posted December 18, 2003 ԱՅՆ ԱԼԻՔԸ Այն ալիքը, որ հիմա Քեզ ծովի գիրկն է տանում, Մի օր մշուշ է եղել Մթնաձորի անտառում: Այն ալիքը, որ հիմա Շառաչում է ոտքիդ տակ, Մի օր Մասիսի գագաթին Ձյուն է եղել սպիտակ: Այն ալիքը, որ հիմա Փշրվում է քո ձեռքին, Ծաղկունքի ցող է եղել Վանա ծովի եզերքին: Այն ալիքը, որ գլխիդ Մարգարիտներ է շարում, Մի օր եղյամ է եղել Զվարթնոցի նախշերում: Այն ալիքը, որ հիմա Ծիծաղում է քեզ անվերջ, Մի օր արցունք է եղել Քեզ կարոտած աչքի մեջ: 1956 թ. Quote Link to post Share on other sites
Satenik Posted December 18, 2003 Author Report Share Posted December 18, 2003 ՓՆՏՐՈՒՄ ԵՍ ԴՈՒ Փնտրում ես դու ինչ-որ հանցանք, Հեգնում ես ինձ ու չես ներում, Բայց կա ինչ-որ մի կարեկցանք Քո հեգնական ժպիտներում: Հեգնում ես ինձ ու նախատում, Բորբոքում ես կռիվ ու վեճ, Բայց կա ինչ-որ մի քաղցրություն Քո դառնագին խոսքերի մեջ: Ա՜խ, հոնքերդ ես հաճախ կիտում, Նայում ես ինձ այնպես մռայլ, Բայց կա ինչ-որ քնքշություն Քո անողոք դեմքի վրա: Հաճախ այնպես խայթում ես դու, Սրտիս այնպես վիշտ ես բերում, Բայց կա ինչ-որ մտերմություն Քո այդ օտար հայացքներում: Մերթ փարվում ես ինձ հովի պես, Մերթ հողմի պես ինձ չարչարում, Ա՜խ, երբ այդպես շոյել գիտես, Էլ ինչո՞ւ ես ցավ պատճառում: Quote Link to post Share on other sites
Romeo Posted February 5, 2004 Report Share Posted February 5, 2004 *** Դու չլինեիր այդքան անթերի, Ես չլինեի այսպես ավերակ... Դու չուշանայիր, ես չշտապեի, Եվ աշխարհ գայինք միաժամանակ: Եվ այն ժամանակ թող հանդիպեինք, Եվ ի՞նչ կլիներ, տես, այն ժամանակ... Quote Link to post Share on other sites
Romeo Posted February 5, 2004 Report Share Posted February 5, 2004 ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ ԹԵ ԻՆՉՈ՞Ւ Ես չիմացա թե ի՞նչու, Դու չիմացար թե ի՞նչպես Պատահեցին մեկ-մեկու Մեր երազներն - առանց մեզ: Պատահեցին մեկ-մեկու Ու կանչեցին ինձ ու քեզ, Ես չիմացա թե ի՞նչպես, Դու չիմացար թե ի՞նչու: Դու չիմացար թե ի՞նչպես, Ես չիմացա թե ի՞նչու Բուրմունք փռեց ծաղկի պես Դաշնությունը մեր հոգու: Ես էությամբ դարձա դու, Դու էությամբ դարձար ես, Ես չիմացա թե ինչպե՞ս, Դու չիմացար թե ի՞նչու: Խառնվեցին երկու «ես» Ու դարձան մեկ՝ «ես ու դու», Դու չիմացար թե ի՞նչպես, Ես չիմացա թե ի՞նչու: Բայց չներեց բախտը մեզ, Ես դարձա - ես, դու էլ՝ դու, Դու չիմացար թե ի՞նչու, Ես չիմացա թե ի՞նչպես: Ու բախվեցինք մեկ-մեկու, Ու հեռացանք մշտապես, Եվ չիմացանք թե ի՞նչու, Եվ չիմացանք թե ի՞նչպես: Quote Link to post Share on other sites
Karmir Posted February 6, 2004 Report Share Posted February 6, 2004 http://armenianpoetry.com - um ka Hamo Sahyani mot 400 steghtsagortsutyun. Quote Link to post Share on other sites
Romeo Posted February 6, 2004 Report Share Posted February 6, 2004 http://armenianpoetry.com - um ka Hamo Sahyani mot 400 steghtsagortsutyun. Այո, Karmir ջան, 373 ստեղծագործություններ: «ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ ԹԵ ԻՆՉՈ՞Ւ» բացակայում է: Ես սիրով հավաքում(տպում) եմ իմ սիրած ստեղծագործությունները: Առաջարկում եք այլևս չշարունակե՞լ, եթե այլ սայթերոմ կան: Quote Link to post Share on other sites
Karmir Posted February 6, 2004 Report Share Posted February 6, 2004 (edited) Այո, Karmir ջան, 373 ստեղծագործություններ: «ԵՎ ՉԻՄԱՑԱՆՔ ԹԵ ԻՆՉՈ՞Ւ» բացակայում է: Ես սիրով հավաքում(տպում) եմ իմ սիրած ստեղծագործությունները: Առաջարկում եք այլևս չշարունակե՞լ, եթե այլ սայթերոմ կան: Ոչ, պարզապես ասում եմ որ այդպիսզի հետաքրքիր բան կա, մարդ կա, կարող է չգիտի Քէզ ել երևի ավելի հեշտ կլինի copy անել և convertել Unicode, քանց թե հավաել նորից Edited February 6, 2004 by Karmir Quote Link to post Share on other sites
Romeo Posted February 7, 2004 Report Share Posted February 7, 2004 Ոչ, պարզապես ասում եմ որ այդպիսզի հետաքրքիր բան կա, մարդ կա, կարող է չգիտի Քէզ ել երևի ավելի հեշտ կլինի copy անել և convertել Unicode, քանց թե հավաել նորից :lol: Փորձի ինքդ copy/paste անել այդ սայթից: Ես վաղուց էի տեղյակ այդ սայթից: Իրոք բավականին հարուստ հավաքածու է, բայց և լրիվ չէ ու այստեղ նորից տպելը չի խանգարի(իմ կարծիքով): Բացի դրանից, արժի մատների վարժանքի համար, ֆորմի մէջ պահելու համար նորից հավաքել, իհարկե, եթե այդ գործը արվում է հաճույքով: Quote Link to post Share on other sites
Karmir Posted February 9, 2004 Report Share Posted February 9, 2004 Փորձի ինքդ copy/paste անել այդ սայթից: Offtopi hamar nereq, bayts kareli e copy/paste anel. Parzapes petq e convert anel armscii-n => unicode, orinak ays tsragrov (copy es anum txt fayl, convert es anum, ev nor faylits arden paste) - http://www.d-brane.com/Files/ArmUni.exe Quote Link to post Share on other sites
Romeo Posted February 9, 2004 Report Share Posted February 9, 2004 Parzapes petq e convert anel armscii-n => unicode, orinak ays tsragrov (copy es anum txt fayl, convert es anum, ev nor faylits arden paste) - http://www.d-brane.com/Files/ArmUni.exe Կարմիր ջան, իրոք շատ շեղվեցինք: Ես կոնվերտ անում եմ haytranslit2.exe ծրագրով: շատ հարմար ծրագիր է: հղումը կարծեմ վերցրել եմ մեր ֆորումից, վաղուց: Quote Link to post Share on other sites
Karmir Posted February 12, 2004 Report Share Posted February 12, 2004 (edited) Hamo Sahyani steghtsagortsutyunneri het lav chem tsanot, bayts inch el vor kardum em, durs galis e. Mteq http://diaspora.ww.am/show.htm , @ntreq "How can I leave Armenia". Ay da e im sirats banasteghtsutyun@ (minchev vergh nayeq). Edited February 12, 2004 by Karmir Quote Link to post Share on other sites
mazd Posted July 4, 2004 Report Share Posted July 4, 2004 Shat sirun ein sarqel! Yes Sahyanic shat em sirum en ira banasteghtsutyunnery Zangezuri u ira mankutyan masin... mer lavaguyn poetneric e, anxos. I miji ayloc, verjers hratarakvel e husheri zhoghovatsu Sahyani masin. Tesel eq? Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted February 23, 2006 Report Share Posted February 23, 2006 Oվկիանոսները ելնում են ափից Եվ պատառոտում իրենց անխնա... Խելագարվել է կյանքը տագնապից, Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա: Խաղաղ օրերը գնում են ձեռից, Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա: Խելագարվել է աշխարհն իմ խելքից , Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա Խելագարվել են ցորեն ու բողբոջ, Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա, Խելագարվել է տիեզերքն ամբողջ, Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա: Խելագարվել է տիեզերքն ամբողջ, Աչքերը չռել իմ հոգու վրա... Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց , Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա: Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց, Խելագարվածներ մոտիկ ու հեռու: Բայց կյանքս անցավ......Եվ հազար ափսոս, Որ հնար չունեմ խելագարվելու: Համո Սահյան Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted February 23, 2006 Report Share Posted February 23, 2006 Երբ որ նշան են բռնել թիկունքիդ, Քո զգաստությունն էլ իմաստ չունի, Երբ բարձրությամբ են ծառ կոչում ծառին. Բնի հաստությունն էլ իմաստ չունի.... Այս եղած-չեղած, մեղաց աշխարհում Հնում իր ուղին շեղած աշխարհում Իմաստունների թիվն այնքան է շատ, Որ իմաստությունն էլ իմաստ չունի: Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted February 26, 2006 Report Share Posted February 26, 2006 Մի բարակ-բարակ թախիծ, Որ բարակ մի ծուխ է կարծես, Փռվել է տան կտուրին, Կտուրից իջել պարտեզ ՈՒ եկել, եկել, եկել, Բացել է դուռն ու մտել ներս... Եվ գիտե՞ք ինչ է ասում. _Առանց քեզ մեռած եմ գիտե՞ս... Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.