АРМ-КА Posted January 15, 2007 Report Share Posted January 15, 2007 ՄԻ ՏԵՂ ԻՇԽԱՆ ՈՒ ՏԵՐ Մի տեղ իշխան ու տեր, Մի տեղ համեստ հովիվ, Մի տեղ ճորտ եմ եղել, Մեկին մոտ-մտերիմ, Մեկին հազիվ ծանոթ, Մեկին խորթ եմ եղել: Մի օր զարթնած անտառ, Մի օր հնձած հովիտ, Մի օր կորդ եմ եղել: Ինչ եղել եմ, եղել,— Միայն չասեք, թե ես Ավելորդ եմ եղել: Ես կատարյալ մարդու, Մարգարեի, աստծո Հավակնորդ եմ եղել: Ես և բարձր եմ եղել, Եվ շիտակ եմ եղել Իմ երազի նման, Եվ իմ անցած երկար Ճանապարհի նման Խորդուբորդ եմ եղել: Quote Link to post Share on other sites
АРМ-КА Posted January 15, 2007 Report Share Posted January 15, 2007 ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ Պտուղդ քաղող չկա, Մասրենի, սարի մասրենի, Պատիվդ պահող չկա, Մասրենի, բարի մասրենի։ Ասում են՝ էլ մարդ չկա, Որ փնտրի քնքշանքդ փշոտ, Քեզ գրկի ու տաքանա, Մասրենի, ժայռի մասրենի։ Երեսիդ նայող չկա, Մասրենի, վայրի մասրենի, Կրքերիդ կրակը քեզ Թող այդպես այրի, մասրենի... Կանգնել ես քո բարձունքին, Մեկուսի, մենակ, մենավոր... Իմ երես առած դարում Դու լքված այրի, մասրենի։ Quote Link to post Share on other sites
АРМ-КА Posted January 15, 2007 Report Share Posted January 15, 2007 ԱՎԱՂ, ԻՆՉՈ՞Ի ՆՈԻՅՆՆ է ՆԱԵՎ Նույն երկինքն է գլխիս վերև, Ու ոտքիս տակ նույն կածանը, Բայց ուրիշ են ամպ ու անձրև, Եվ ուրիշ է ծիածանը։ Նույն արևն է գլխիս վերև, Ու ոտքիս տակ նույն մարգերը. Բայց ուրիշ են ծաո ու տերև, Եվ ուրիշ է այգու տերը։ Նույն աստղերն են գլխիս վերև, Ու ոտքիս տակ նույն ափերը. Բայց ուրիշ է ջուրն, արդարև, Եվ ուրիշ է նրա բեոը։ Նույն տանիքն է գլխիս վերև, Ու ոտքիս տակ նույն հատակը. Ավա՜ղ, ինչո՞ւ նույնն է նաև Մեզ րաժանող ամբարտակը։ ԵԹԵ ԱՇԽԱՐՀԸ ՆՈՒՅՆՆ ԷՐ ՄՆԱԼՈՒ Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եթե քո ջանքից Նրա բեռը չէր թեթևանալու, Էլ ո՞վ էր ասում, Որ այնքան ծանր հոգսերը նրա Առնեիր քո թույլ ուսերի վրա։ Եթե քո առաջ դուռ էր փակելու Եվ չէր դնելու ականջը լանջիդ, Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու Ամեն մի կանչիդ. Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում, Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում, Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում, Որ նրա ամեն շշուկը բռնես, Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես, Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես, Մեռնես, համբառնես... Էլ ինչո՞ւ էիր, Բոբիկ ոտներդ մաշում քարերին, Փորձում անհնարն ու անկարելին, Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եվ ինչ-որ չափով Չէին մաշվելու հոգսերը նրա։ Բայց էլի, սիրտ իմ, Շնորհակալ եմ ես հազար անգամ, Որ գոնե ինքդ բեռ չմնացիր Աշխարհի հոգնած ուսերի վրա։ ԿՈՒԶԵՍ ՊԱՅԹԻՐ Կուզես պայթիր, կուզես ճչա, Քեզ մարդու տեղ դնող չկա, Զգույշ, գլխիդ փորձանք չգա, Սի՛րտ, անցել է սրտի դարը։ Էլ չեն երդվում քո արևով, Չեն տաքանում քո բարևով, Էլ չես վառում դու վառվելով Սի՛րտ, անցել է քո հազարը։ Ինչքան տխրես, ինչքան ժպտաս Ինչքան խփես ու թպրտաս, Միևնույն է, տանուլ կտաս, Էլ չի բերում, սի՜րտ, ք՛ո զարը։ Միտքն է հիմա սերն աշխարհի, Աշխարհակալ տերն աշխարհի, Բեռնակիրն ու բեռն աշխարհի Եվ աշխարհի ճանապարհը։ Quote Link to post Share on other sites
lvboy Posted January 16, 2007 Report Share Posted January 16, 2007 ՀՈՎ ԵՄ ԱՐԵԼ Հով եմ արել սրան-նրան, Հով լինելս չեմ զգացել, Ինձ ասել են, Չեմ ճանաչել հուն ու սահման, Ծով լինելս չեմ զգացել, Ինձ ասել են: Բախտն ինձ շատ է խփել քարի, Բայց այնքան եմ եղել բարի, Որ նրա հետ այսքան տարի Խոով լինելս չեմ զգացել, Ինձ ասել են: Մեկն իմ աչքի փուշն է հանել, Մեկն իմ խոսքից մեղր է քամել... Մեկն էլ անվերջ միսս ծամել, Համով լինելս չեմ զգացել, Ինձ ասել են: Փոխս չեմ ընկել, ինչքան որ կամ, Ոչ ոքի հետ ոչ մի անգամ, Բայց, ի՞նչ արած, մինչև անգամ Ով լինելս չեմ զգացել, Ինձ ասել են: Quote Link to post Share on other sites
lvboy Posted January 16, 2007 Report Share Posted January 16, 2007 ՄՈՐՍ ԾԱՂԻԿ ԾՈՑԻ ՄԵՋ Մորս ծաղիկ ծոցի մեջ Կար մի ծիվ-ծիվ Հայաստան, Ամեն ծալքում մեր ծխի Կար մի ծիլ-ծիլ Հայաստան: Հույսեր, հույսեր իմ բուռ-բուռ, Ձեր ամեն մի հատիկում Ծլարձակում կար մի լուռ Եվ կար մի ծիլ Հայաստան: Երազներ իմ ձյունեղեն, Մաքուր, մաքուր երազներ, Ձեր ամեն մի փաթիլում Կար մի փաթիլ Հայաստան: Արտասուքներ իմ վճիտ, Որ ծորացիք ամենուր, Ձեր ամեն մի կաթիլում Կար մի կաթիլ Հայաստան: Երամներ իմ կարոտի, Ձեր ամեն մի կանչի մեջ Կար մի տատրակ, մի կռունկ, Մի արագիլ Հայաստան: Զարկերակներ իմ զարմի, Ձեր ամեն մի զարկի մեջ Զնգում էր մի զրեհիկ, Զվարթ ու զիլ Հայաստան: Հավերժություն, աչքդ լույս, Ուղևորդ է մի նորոգ, Կանաչ-կարմիր, ծիրանի, Ճերմակ ու բիլ Հայաստան: Quote Link to post Share on other sites
lvboy Posted January 16, 2007 Report Share Posted January 16, 2007 ԾՆՆԴԱՎԱՅՐ Մի դատարկված ամպի նման Եկել եմ ես, Որ ջուր տանեմ քո ձորերից Դաշտի ծարավ ծաղիկներին: Եկել եմ, որ մի անգամ էլ Նստեմ քեզ հետ, Խոսք-խոսքի տամ, խորհուրդ անեմ, Ելնեմ գնամ, Մի խոսք ասեմ քո անունից, Մի լուր տանեմ գալիքներին: Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted January 31, 2007 Report Share Posted January 31, 2007 ՆԵՂՎՈՒՄ ԵՄ... Նեղվում եմ, խփում են կրծքիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ, Ներում եմ, նստում են գլխիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։ Առնում են ու ետ չեն տալիս, Ես գոհ եմ, իրենք են դժգոհ։ Մեռնում եմ, երբ ուշ են գալիս, Ես զոհ եմ, իրենք են դժգոհ Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted January 31, 2007 Report Share Posted January 31, 2007 Հիանալի բանաստեղծություններ են, կարդալիս հոգիդ տակնուվրա են անում Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted January 31, 2007 Report Share Posted January 31, 2007 Մեր տան պատից մի քար լիներ, Նստեի վրան Ու պատմեի անտուն կյանքիս Հեքիաթը նրան: Պատմեի, թե այս աշխարհում Ինչեր եմ քաշել Եվ գլխիս տակ քանի՜, քանի՜ Քարեր եմ մաշել: Ու լսեի վերջին անգամ Խորհուրդը նրա Ու մեռնեի ապուպապոտ Այդ քարի վրա... Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted January 31, 2007 Report Share Posted January 31, 2007 Ո՞ւՐ ԵՍ ՇՏԱՊՈՒՄ ԴՈՒ ԱՅՍ ԼԵՌՆԵՐՈՎ - Ո՞ւր ես շտապում դու այս լեռներով,- Ասաց մասրենին փեշս բռնելով,- Ի՞նչ է պատահել, չե՞ս մտաբերում, Մոռացե՞լ ես ինձ հեռու ափերում: - Միայն ցավերն եմ մոռացել այն հին, Որ քո փշերն ինձ պատճառել էին, Իսկ շշուկներդ, տեսքդ ծաղկածուփ Սրտիս մեջ են միշտ, հայրենի իմ թուփ: Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted January 31, 2007 Report Share Posted January 31, 2007 ՊԱՊԸ Իմ պապը տնկել է Մեր գյուղի շիվերը, Իմ պապը պայտել է Մեր գյուղի ձիերը: Իմ պապը մեր գյուղի Պատերը շարել է Եվ բոլոր կամերը Մեն-մենակ քարել է: Ջրել է իր այգին, Ու մարգը բահել է, Եվ արդար քրտինքով Իր տունը պահել է: Իմ պապը վարել է, Իմ պապը ցանել է, Իսկ հնձի ժամանակ Ձեռքի մեջ մանգաղի Դաստակը ցավել է: Իմ պապը հողի հետ Խորհել ու խոսել է, Ամպի հետ արտասվել, Ջրի հետ հոսել է… Մի օր էլ, երբ հանկարծ Ծալվել են ծնկները, Զարմանքից քարացել, Ամոթից շիկնել է: Թողել է նա մաճը Եվ շունչը պահել է, Եվ հետո քրտինքը Ճակատին պաղել է: Եվ պապը ակոսում Պառկել ու քնել է, Խառնվել այն հողին, Որ իրեն սնել է: Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted January 31, 2007 Report Share Posted January 31, 2007 ԻՆՉՈՒ ՀԻՇԵՑՐԻ Քամին սարերից Առաջին ձյունի Փոշին է բերում Եվ շաղ է տալիս Բոբիկ ոտներիս Ու փշաքաղված Մազերիս վրա: Շապիկիս փեշքից Ու թևքից կախված Մաշված, գույնզգույն, Խաշամանման Կարկատանները Պոկում է քամին, Խառնում ծառերից Թափվող խաշամին… Խաշամ, ի՜նչ խաշամ, Թեժաթուխ լավաշ, Տավարն ուտում է, Ու չի կշտանում: Ես լուռ նստել եմ Կապույտ մի քարի, Կապտել եմ ես էլ, Եվ կապույտ քարից Տարբերվում եմ ես Այնքանով միայն, Որ ես դողում եմ, Քարը չի դողում: Գյուղ տանող ճամփով Անցնում է հայրս, Ցախը շալակին: -Ցո՞ւրտ է,- հարցնում է: -Տաք է,- ասում եմ: -Քարին մի նստիր, Վեր կաց,- ասում է: -Տավարն,- ասում է,- Լույսով չբերես: Ասում է, գնում… Անցել է ուղիղ Քառասուն տարի… Հիշեցրի երեկ, Հայրս լաց եղավ: Ինչո՞ւ հիշեցրի: Quote Link to post Share on other sites
Guest aveti Posted February 17, 2007 Report Share Posted February 17, 2007 ԿԳԱՄ Եթե մինչև անգամ Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Ուր էլ լինեմ, կգամ: Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, Վերջին հույսդ քամին առած-տարած լինի, Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ Մենության մեջ լացող երգիդ վրա: Եթե մինչև անգամ Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ, Եթե մինչև անգամ հողս մաղած լինես, Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես, Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից... Կգամ, գլուխ-գլխի ու ձեռք-ձեռքի կտանք, Լաց կլինենք մեռած մեղքիդ վրա: Եթե մինչև անգամ հազար սարի ետև Հազար կապով կապված, խաչով խաչված լինեմ, Տքնած-տանջված լինեմ, միևնույն է, կգամ, Ինչ էլ լինի, կգամ, չկանչես էլ, կգամ, Եվ կբերեմ ես քեզ ուրախություն մի մեծ Անակնկալ դարձիս իրողությամբ— Քո տան ու քո հոգու տարողությամբ, Երազներիդ, կյանքիդ տևողությամբ: Կգամ և կդառնամ գտած բախտի ժպիտ Եվ հավատի ժպիտ` տառապանքից մաշված, Արտասուքից խաշված դեմքիդ վրա: Եթե մինչև անգամ մեջքս ծալված լինի, Եթե մինչև անգամ ոտքս վառված լինի, Եվ ճակատիս հազար հողմի հարված լինի, Միևնույն է, կգամ, ուր էլ լինեմ, կգամ: Գետնի տակից կգամ, Մի հեռավոր, անհայտ մոլորակից կգամ, Կգամ ու թափ կտամ Հարդագողի փոշին շեմքիդ վրա: Xoren Abrahamyany aynpisi zgatsmunqaynutyunov er kardum ays toghery. Ov kogni gtnel? Ha, mek el Susanna Gabrielyani katarmamb Sevaki banasteghtsutyunnery. Shnorhakal em. Quote Link to post Share on other sites
Bidouille Posted May 28, 2008 Report Share Posted May 28, 2008 Isk karox eq "Arevi hot e galis" banastexcutyun@ megberel? Ahagin jamanak e pntrum em chem gtnum internetum. Naxoroq shat shnorhakalutjun P.S. Karox em aragin tox@ megberel, dprocakan tarineric em hishum, tpavorvel e miajn sa "Qo dzjunagex bardzunqic arevi hot e galis" mnacac@, cavoq, chem hishum Quote Link to post Share on other sites
Nazel Posted April 14, 2012 Report Share Posted April 14, 2012 Այսօր ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ 98-ամյակն է: Quote Link to post Share on other sites
SAS Posted April 16, 2012 Report Share Posted April 16, 2012 Դերասանի հիմնական և ամենակարևոր գործիքը լեզուն է: Տարօրինակ է, որ հայ դերասանի շուրթերին, այն էլ ասմունքողի, հայոց բառերը հնչում են... սոխավարի: Մի՞թե այս աչք ասղնտող բառերը՝ վեՌջին, տաՌօրինակ, դաՌձ, աՌտասուք ևն չեն սղոցում Ութմազյանի այնքա՜ն նուրբ լսողությունը: Ի միջի այլոց, Ութմազյան ծագում է թուրքերեն utanmaz բառից և նշանակում է «անամոթ, լպիրշ»: Հ.Գ. Նազել, շնորհակալություն, դուք մեղք չունեք... Quote Link to post Share on other sites
SAS Posted April 16, 2012 Report Share Posted April 16, 2012 Տարագիր- Արագիլ հայի երգը: Մի անգամ ևս... Արագիլները Դուք ինձ չե՞ք ասի, որբացած բներ, Ի՞նչ էին խոսում իրար ականջի Արագիլները չվելուց առաջ: -ՏԱՌԱՊՈՒՄ ԷԻՆ: Դուք ինձ չե՞ք ասի, աստղեր ու արև, Ի՞նչ էին խոսում իրար ականջի Արագիլները չվելու պահին: -ՏԱԳՆԱՊՈՒՄ ԷԻՆ: Դուք ինձ չե՞ք ասի, անձմեռ հեռու, Ի՞նչ էին խոսում իրար ականջի Արագիլները չվելուց հետո: -ԿԱՐՈՏՈՒՄ ԷԻՆ: Անքուն եղեգներ անձմեռ հեռվի, Ի՞նչ էին խոսում արագիլները Ձեզ «մնաք բարով» ասելուց առաջ: -ՇՏԱՊՈՒՄ ԷԻՆ: Բուք արտաշնչող լեռնագագաթներ, Ի՞նչ էին խոսում հոգնած ու մրսած Արագիլները ետ գալու պահին: -ՀԱՎԱՏՈՒՄ ԷԻՆ: Quote Link to post Share on other sites
Nazel Posted April 16, 2012 Report Share Posted April 16, 2012 Դերասանի հիմնական և ամենակարևոր գործիքը լեզուն է: Տարօրինակ է, որ հայ դերասանի շուրթերին, այն էլ ասմունքողի, հայոց բառերը հնչում են... սոխավարի: Մի՞թե այս աչք ասղնտող բառերը՝ վեՌջին, տաՌօրինակ, դաՌձ, աՌտասուք ևն չեն սղոցում Ութմազյանի այնքա՜ն նուրբ լսողությունը: Ի միջի այլոց, Ութմազյան ծագում է թուրքերեն utanmaz բառից և նշանակում է «անամոթ, լպիրշ»: Հ.Գ. Նազել, շնորհակալություն, դուք մեղք չունեք... Ի՞սկ ինչ կասեք Խորեն Աբրահամյանին ու Գուժ Մանուկյանին: Quote Link to post Share on other sites
Nazel Posted April 16, 2012 Report Share Posted April 16, 2012 Կարդում է հեղինակը: Quote Link to post Share on other sites
SAS Posted April 17, 2012 Report Share Posted April 17, 2012 Nazel, Սահյանն ավելի լավ է կարդում: Նույնիսկ Զանգեզուրի առոգանությունն է զգացվում: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.