Jump to content

Дни Франции в Армении


Recommended Posts

Дни Франции в Армении начнутся 30 сентября с концерта Шарля Азнавура :clap:

41522882.jpg

Дни Франции в Армении начнутся 30 сентября с концерта великого французского шансонье Шарля Азнавура на площади Республики в Ереване.

Как сообщили в среду агентству «Новости-Армения» в посольстве Франции в РА, согласно графику мероприятий, в рамках Дней предусмотрены многочисленные культурные акции, в числе которых показ художественных, документальных и видеофильмов, постановка пьес, организация выставок французских художников, в том числе армян по происхождению.

В октябре-ноябре запланированы выставки «Бонапарт на мосту Арколе – Лувр», «Фонд Жорж Брак Маг», «Под французским светом», «Французские художники-армяне», а также «Синяя бездна: Морские мечты между Гюмри, Ереваном, Парижем и Лионом».

В Армянском центре авангардного экспериментального искусства «НПАК» (Armenian Center for Contemporary Experimental Art) состоится выставка современных фоторабот по теме «Лицом и лицу»

В столичных театрах будут показаны пьесы «Капризы Марианны» и «Маленькие супружеские подвиги», а в Доме камерной музыки им. Комитаса состоится концерт классической музыки.

3 октября стартует Фестиваль французских фильмов, который начнется с показа картины Франсуа Трюфо «Соседка». В частности, в рамках фестиваля с 5 по 8 октября предусмотрена демонстрация фильмов из серии «Женщины», а 21-26 октября - серия «Комедии».

На 17 октября запланировано дефиле французского дизайнера Карин Арабян, а 19 октября известные французские модельеры, уроженцы Армении братья-близнецы Вардан и Геворг Тарлояны представят коллекцию высокой моды.

27 октября в Ереване будет показана документальная картина Патрика Казаля «Рубен Мамулян: золотой век Бродвея и Голливуда», а 30 октября фильм того же режиссера – «Сергей Параджанов: бунтарь».

Завершатся Дни Франции в последних числах ноября

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Армения готовится к приезду великого шансонье Шарля Азнавура

41549647.jpg

Армения готовится к приезду великого шансонье Шарля Азнавура на историческую родину. Его самолет приземлится в ереванском аэропорту «Звартноц» сегодня поздно ночью.

Основная цель приезда Азнавура – участие в гала-концерте под названием «Шарль Азнавур и его друзья», который пройдет на площади Республики в центре столицы 30 сентября.

Концерт состоится по инициативе самого шансонье в качестве подарка всем гражданам Армении и ознаменует открытие Года Армении во Франции.

В концерте примут участие 7 известных французских музыкантов и деятелей культуры, в том числе композитор Мишель Легран, певицы Элен Сегара, Нана Мускури и Изабель Булеи. Ведущими мероприятия будут известный французский актер Жан Клод Бриали и вице-мисс Европы 2005 Лусине Товмасян.

Вход на концерт для всех желающих будет открытым за исключением 2 тыс. мест, предназначенных для официальных делегаций Армении и Франции во главе с президентами двух стран – Робертом Кочаряном и Жаком Шираком.

Как сообщили в среду агентству «Новости-Армения» в мэрии Еревана, в день концерта будет перекрыто дорожное движение на нескольких улицах, прилегающих к месту проведения мероприятия.

Учитывая масштабность мероприятия на площадь Республики будет запрещен вход людей с велосипедами и большими сумками.

«Столичная администрация приносит свои извинения гражданам в связи с временными закрытием улиц и приостановлением дорожного движения, а также ограничениями из соображений безопасности», - отметили в пресс-службе мэрии.

Link to post
Share on other sites

ВЫСТУПЛЕНИЕ ШАРЛЯ АЗНАВУРА НА ПЛОЩАДИ РЕСПУБЛИКИ

1171.jpg

Сегодня на Площади Республики около 15 минут звучали песни в исполнении всемирно известного певца Шарля Азнавура, несмотря на то, что концерт «Шарль и друзья» состоится завтра в 20:00.

Великий певец хотел проверить готовность техники к предстоящему концерту, увидеть оформление сцены.

Случайные прохожие не упустили возможность послушать и восхититься незабываемым выступлением Шарля Азнавура, несмотря на то, что певец пел в полголоса, щадя свой голос ради предстоящего концерта. :rolleyes:

После репетиции концерта на несколько минут была перекрыта улица Абовян, чтобы дать возможность певцу удалится с Площади Республики

Link to post
Share on other sites

Էրեխեք, ամոթ չլինի հարցնեմ, էն սիրուն աղջիկը, որ համերգը վարում էր, վե՞վ էր: :)

Концерт был очень красивый. Замечательный. Превосходный :yes:

Браво Шарлю Азнавуру! :flag:

Link to post
Share on other sites

Shnorhakalutyun, Satenik! :flower:

"В концерте примут участие 7 известных французских музыкантов и деятелей культуры, в том числе композитор Мишель Легран, певицы Элен Сегара, Нана Мускури и Изабель Булеи. Ведущими мероприятия будут известный французский актер Жан Клод Бриали и вице-мисс Европы 2005 Лусине Товмасян."

Link to post
Share on other sites

Ահա՜, ես էլ ասում եմ, էս ի՞նչ աղջիկ է, էսքան բարակ մեջքով ու էսքան քաջ: :respect:

Да, так и было. Мишель Легран пел со своей супругой. :yes:

А нет, еще мужик один пел, популярный во Франции, имя я не запомнила.

А в конце спели очаровательные "Маленькие певцы Армении" Тиграна Экекяна такую песенку типа "Շնորհակալություն, Ազնավուր" :inlove:

Link to post
Share on other sites

Էրեխեք, ամոթ չլինի հարցնեմ, էն սիրուն աղջիկը, որ համերգը վարում էր, վե՞վ էր: :)

Концерт был очень красивый. Замечательный. Превосходный :yes:

Браво Шарлю Азнавуру! :flag:

Друзья !

Кто смотрел концерт . Напишите поподробнее, что там было - в Москве мы его не увидим, к сожалению.

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ԺԱԿ ՇԻՐԱԿԻՆ ՀԱՃԵԼԻՈՐԵՆ ԶԱՐՄԱՑՐԵԼ Է ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՋԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ

Կիրակի օրն, օրվա առաջին կեսին, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն իր տիկնոջ հետ եւ Հայաստան ժամանած ֆրանսիական պատվիրակության մյուս անդամները մեկնեցին Երեւանից: Գեղեցիկ ու տպավորիչ հրաժեշտի պաշտոնական արարողության ընթացքում իսկապես մտերմիկ ու ջերմ զգացողություն էր տիրում:

Ֆրանսիայի ինքնաթիռներին հրաժեշտ տալուց հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Հայաստանի առնչությամբ Ժակ Շիրակի տպավորությունները փոխանցեց հենց նրա խոսքերով, թե, իրոք, այցը բարձր մակարդակով անցավ: «Նախագահ Շիրակն իսկապես տպավորված էր, առաջին հերթին, մեր ժողովրդի ջերմությունից, մի քանի առիթով ասաց, որ ուղղակի չէր սպասում: Պատկերացնում էր, որ ջերմ են ընդունելու, բայց ոչ այս ջերմությամբ: Մեր ժողովուրդը, կարծում եմ, արժանին մատուցեց եւ իր երախտագիտությունը հայտնեց նախագահ Շիրակին», նշեց Օսկանյանը:

ՀՀ արտգործնախարարի խոսքերով, Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահները մինչեւ շաբաթ օրվա համատեղ ասուլիսը հիմնականում կենտրոնացել են ղարաբաղյան հակամարտության եւ տարածաշրջանային խնդիրների վրա:

Նախագահ Շիրակին շատ են հետաքրքրել նախագահ Քոչարյանի տեսակետները Իրանի միջուկային զենքի հետ կապված ամբողջ գործընթացի, Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ: Ըստ Օսկանյանի, «Շիրակի համար առիթ էր այդ ամենը լսել մի նախագահից, որ այս տարածաշրջանում է գտնվում եւ մոտ շփում ունի այդ երկրների հետ»:

Նախագահները ժամանակի մեծ մասը հատկացրել են վերը նշված հարցերին, իհարկե, ծավալուն քննարկում ունենալով Ղարաբաղի հարցով, իսկ մամուլի ասուլիսից հետո աշխատանքային ճաշի ընթացքում կողմերը կենտրոնացել են երկկողմ հարաբերությունների վրա, հատկապես տնտեսական: «Նախագահ Քոչարյանը մի քանի նոր հարց բարձրացրեց ֆրանսիական բիզնեսի ներգրավման, հատկապես ապահովագրական ընկերությունների, բանկային համակարգի ներգրավման մասին, նախագահ Շիրակն այդ բոլորը դրական ընդունեց եւ, կարծում եմ, անպայման դրական տեղաշարժ կլինի այս ուղղությամբ», ներկայացրեց Վարդան Օսկանյանը:

Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանը օրեցօր ավելի մեծ նշանակություն է ստանում, Հայաստանի կշիռն էլ, ըստ Օսկանյանի, նույնպես օրեցօր բարձրանում է: «Մեր տնտեսական աճի, քաղաքական կայունության հետ մեր տարածաշրջանային եւ միջազգային հեղինակությունն էլ է բարձրանում: Կարծում եմ, որ նախագահ Շիրակի այցելությունը ոչ միայն երկու երկրների պատմական կապերի առկայության, համայնքի եւ այլ գործոնների արդյունք էր, այլեւ այն փաստի, որ Հայաստանը այսօր Ֆրանսիայի, մեծ տերությունների համար այս տարածաշրջանում կայունության գործոն է, հուսալի գործընկեր, Հայաստանը կայուն պետություն է: Եվ դա իր դրական տեղն ունի բոլորի մտածողության մեջ եւ, կարծում եմ, այլ այցեր նման երկրների կողմից Հայաստան անպայման կլինեն»:

Ինչ վերաբերում է Շիրակի այցելությունից հետո մեր երկկողմ հարաբերություններում որեւէ փոփոխություն ակնկալելու հավանականությանը, ապա, Օսկանյանի կարծիքով, փոփոխությունների կարիք չկա: «Եթե մեր հարաբերությունները նույն դինամիզմով զարգանան, մենք գոհ կլինենք դրանից: Երկկողմ հարաբերությունները դինամիկ զարգանում են, եւ ինչքան մեր հարաբերությունները Եվրոմիության հետ խորանան, այնքան կարեւորվելու է մեզ համար Ֆրանսիայի դերը: Առաջին օրվանից Ֆրանսիան առաջատար դիրքերում է եղել քաջալերելու Հայաստանին իր ժողովրդավարական գործընթացներում, իր բոլոր պայմանները հարմարեցնելու եվրոպականին, որպեսզի կարողանանք ավելի արագ ինտեգրվել եվրոպական կառույցներում»: Վարդան Օսկանյանի մոտեցմամբ, այդ ուղղությունը գերիշխող կլինի եւ Հայաստանը կշարունակի համագործակցությունը Ֆրանսիայի հետ:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

azg_am_2006100301.jpg

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԿԱՐԳԱՎՈՐՎԻ ՄԽ-ՈՒՄ, ԻՍԿ ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ՃԱՆԱՉԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Կիրակի ավարտվեց Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակի պաշտոնական այցը Հայաստան: Այցի ընթացքում հանրապետության նախագահի ղեկավարությամբ ֆրանսիական պատվիրակությունը հանդիպեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Ցեղասպանության թանգարան: Ֆրանսիական պատվիրակությանն ընդունեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:

Երկու հանրապետությունների նախագահների հանդիպումից անմիջապես հետո տեղի ունեցավ համատեղ մամուլի ասուլիս: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գնահատմամբ, երկկողմ հարաբերությունների ծավալն ու բովանդակությունը բավականին բարձր մակարդակի վրա է: Հատկապես կարեւոր է տնտեսական համագործակցությունը, այսօր ֆրանսիական կապիտալով 100-ից ավելի կազմակերպություններ են գործում Հայաստանում, միջխորհրդարանական ակտիվ շփումներ են տեղի ունենում: Երկու երկրներում կան ավելի քան 20 քույր քաղաքներ, ինչը, Ռ. Քոչարյանի գնահատմամբ, լրացնում է երկկողմ հարաբերությունների մակարդակը:

Ռոբերտ Քոչարյանը տեղեկացրեց, որ ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել են արցախյան հիմնահարցի կարգավորման ներկա վիճակը: «Հատուկ կցանկանայի շեշտել, որ Ֆրանսիայի նախագահը փորձագետի խորությամբ է տիրապետում հարցին», նշեց Ռ. Քոչարյանը: Երկու երկրների նախագահներն անդրադարձան ղարաբաղյան կարգավորման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբից այլ մարմին, մասնավորապես ՄԱԿ տեղափոխելու առաջարկին: Ֆրանսիայի նախագահի գնահատմամբ. «Դա ոչ տեղին մի առաջարկ է եւ առավել կդժվարացնի, քան կհեշտացնի հարցի լուծումը», քանի որ Մինսկի խմբի փորձագետները տարիներ ի վեր հոյակապ աշխատանք են տանում այդ շատ բարդ խնդրի լուծման ուղղությամբ եւ շատ լուրջ ու մասնագիտացված առաջարկներ են ներկայացրել: Ռ. Քոչարյանն էլ ավելացրեց, որ ձեւաչափի փոփոխությունը չի կարգավորի հակամարտությունը, եւ եթե կողմերից մեկը դա ցանկանում է, ապա մենք կասկածում ենք, որ իրոք ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանությունը ժխտողներին պատժելու Սոցիալիստական կուսակցության առաջարկին, Ժակ Շիրակը նշեց, որ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2001 թ.-ին ընդունված օրենքով, եւ իբրեւ իրավական պետություն Ֆրանսիայում դատապարտվում եւ պատժվում են «ռասիզմ գրգռող բոլոր նշանները: Ուզում եմ կրկին վերհիշել, որ Ֆրանսիան ճանաչել է հայերի ցեղասպանությունը եւ մնացածն ավելի շատ բանավեճի, քան իրավական խնդիր է»:

Ֆրանսիական «Մոնդ» թերթի թղթակցի հարցին, թե արդյոք ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը պայմանավորվա՞ծ է Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, Ժակ Շիրակը պատասխանեց. «Եթե հարցն այն է, թե արդյոք Թուրքիան պե՞տք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որպեսզի ընդունվի ԵՄ, ես անկեղծ հավատում եմ, որ երկիրը մեծանում է՝ ընդունելով իր անցյալի խնդիրները: Գերմանիան, որ ճանաչել է հրեաների Հոլոքոսթը, արդյոք կարելի՞ է ասել, որ այդպիսով կորցրել է իր մեծությունն ու վստահությունը: Ընդհակառակը, մի երկիր եւ ազգ միշտ մեծանում է՝ ճանաչելով անցյալի սխալները: Ես կարծում եմ, որ Թուրքիան պետք է լավ մտածի, եւ լավ կլինի, որ ճանաչի ու քննարկի իր անցյալը»:

Թուրքական «Հուրիեթի» ներկայացուցչի հարցին, թե ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը մինչ օրս չի պատասխանել ամիսներ առաջ Էրդողանի՝ հայ եւ թուրք պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց, որ ցավում է՝ լրագրողը չգիտի իր պատասխանի մասին, ապա ավելացրեց, որ իր համոզմամբ, հարեւան պետությունների ղեկավարները պետք է շփվեն ոչ թե մամուլի, այլ դիվանագիտական հարաբերությունների միջոցով, ինչը, ցավոք, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դեռեւս գոյություն չունի: Քոչարյանը լրագրողին տեղեկացրեց, որ ի պատասխան Էրդողանի, ինքն առաջարկել է ստեղծել միջկառավարական հանձնաժողով՝ հարցերն այնտեղ քննարկելու համար, ինչին որեւէ պատասխան չի տրվել:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպմանը Ֆրանսիայի նախագահը գոհունակությամբ է խոսել երկու պետությունների տնտեսական եւ քաղաքական հարաբերությունների մասին: Ամենայն հայոց կաթողիկոսը նախագահին տեղեկացրել է, որ շուտով Ֆրանսիայում հռչակվելու է Հայ եկեղեցու մեկ թեմ, ինչին տասնյակ տարիներ ձգտում էին հայոց եկեղեցին եւ հայ համայնքը:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ

Link to post
Share on other sites
Guest Guest12568

ՆԱԽԱԳԱՀ ԺԱԿ ՇԻՐԱԿԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄՏԱՎԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ավարտվեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի Հայաստան կատարած պետական այցը: Դա նաեւ պատմական էր, որովհետեւ նպաստում է աշխարհում Հայաստանի ճանաչողությանը եւ նախադրյալներ է ստեղծում, որ բարձրանա նրա միջազգային հեղինակությունը: Թերեւս այդ առումով պատահական չէ, որ Ֆրանսիայի նախագահի այցը Հայաստան արժանացել է Եվրոմիության եւ հատկապես հարեւան երկրների ուշադրությանը, որոնցից Թուրքիան մտահոգությամբ է արձագանքել դրան:

Այցի նախօրյակին թուրքական «Հյուրիեթն» ահազանգել էր, որ Ժակ Շիրակը լինելու է Մեծ եղեռնի հուշահամալիրում եւ Ցեղասպանության թանգարանում, ավելացնելով. «Արդյոք Հայաստան այցելող Ֆրանսիայի նախագահը կարտասանի՞ «Հայոց ցեղասպանություն» բառը»: Ահազանգի առումով «Հյուրիեթին» էր միացել նաեւ «Զամանը»:

Հայաստանում Ֆրանսիայի նախագահը ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին արտահայտվեց, այլեւ պահանջեց, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը եւ ճանաչումը որպես Եվրոմիությանն անդամակցության նախապայման առաջադրեց նրան: Այլ կերպ, Ժակ Շիրակը գերազանցեց այցի առնչությամբ թուրքական թերթերի մտավախությունները:

Սեպտեմբերի 30-ի համարներում «Հյուրիեթը» այցին անդրադարձավ «Ծաղկեպսակ Ցեղասպանության հուշարձանին», «Սաբահը»՝ «Ցեղասպանությունը որպես ԵՄ-ի նախապայման», «Միլիեթը»՝ «ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիան պետք է ճանաչի ցեղասպանությունը», «Զամանը»՝ «Այցելելով Երեւան, Շիրակը սադրանքի դիմեց՝ պահանջելով ցեղասպանության ճանաչումը Թուրքիայից», իսկ «Գյունեշը»՝ «Հայության ծառան վերստին նախապայման առաջադրեց» վերնագրերով:

«Գյունեշը» կենտրոնական թերթերից չէ, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակին համարում է «հայերի մոլեռանդ բարեկամը» եւ որպես հիմնավորում մեջբերում է նրա հետեւյալ խոսքերը. «Եթե Թուրքիան ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, ապա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: Նախագահ Շիրակի այս խոսքերը «Զամանում» ստանում են «սադրանքի» որակում, «Միլիեթը» գրում է, որ Ֆրանսիայի նախագահն այս խոսքերով մեկ անգամ եւս հիշեցրեց իր երկրում Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը, «Հյուրիեթը» հարկ է համարում ընդգծել ճանաչման ամրագրումը Ֆրանսիայի խորհրդարանի 2001 թ. ընդունած օրենքով, իսկ «Սաբահը» վերոհիշյալ խոսքերը համարում է Թուրքիային սաստելու դրսեւորում:

Ըստ «Սաբահի», Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Հայաստան կատարած այցի ընթացքում Թուրքիային սաստելու համար արտասանել է «ցեղասպանություն» բառը՝ այն էլ երեք անգամ, ցեղասպանության ճանաչումը ԵՄ-ին անդամակցության նախապայման է առաջադրել եւ թուրքական պետությանը նույնացրել է նացիստական Գերմանիայի հետ, թերեւս դրանով էլ զուգահեռներ է անցկացրել հրեաների Հոլոքոսթի եւ հայերի ցեղասպանության միջեւ:

Թուրքական թերթերի խնդիրը սոսկ Ֆրանսիայի նախագահի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կամ Ցեղասպանության թանգարան այցելելը չէ, ոչ էլ «ցեղասպանություն» բառի արտասանումը կամ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության պայմանավորումը Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, այլ Ֆրանսիայի խորհրդարանի հոկտեմբերի 12-ին նախատեսվող նիստը:

Ինչպես հայտնի է այս նիստում քննարկվելու եւ քվեարկության է դրվելու «Հայոց ցեղասպանության ուրացման համար» պատիժ նախատեսող օրինագիծը: Պաշտոնական Անկարան հաշվարկներ է անում օրինագիծը ձախողելու ֆրանսիական իշխանությունների միջամտությամբ: Իսկ նախագահ Ժակ Շիրակի հայտարարություններն ի չիք են դարձնում ձախողման հաշվարկները: Ավելին, այդ հայտարարություններով Ֆրանսիայի նախագահն ակամա խրախուսում է խորհրդարանին, որ ընդունի օրինագիծը:

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Link to post
Share on other sites

Певица Асмик Папян и пианист Вардан Мамиконян выступят в Париже с концертом в рамках Года Армении во Франции

Известная армянская оперная певица, народная артистка Армении Асмик Папян и знаменитый пианист Вардан Мамиконян 17 марта 2007 года выступят в Париже с концертом в рамках Года Армении во Франции.

Как сообщила во вторник в Ереване Асмик Папян, в концерте будет звучать только армянская музыка, в том числе произведения Комитаса, Тиграна Мансуряна, Авета Тертеряна.

«Концерт – это подходящая возможность представить французскому обществу армянскую музыку», - сказала певица.

Год Армении стартовал во Франции 21 сентября – в День независимости Армении, и завершится 14 июля 2007 года – в День взятия Бастилии.

В рамках Года Армении более чем в 120 французских городах запланировано порядка 500 культурных, экономических и благотворительных мероприятий. :)

Link to post
Share on other sites

В Ереване стартовали Дни Франции в Армении

В Ереване 2 октября стартовали Дни Франции в Армении.

Как заявила в понедельник на пресс-конференции министр культуры и по делам молодежи Армении Асмик Погосян, проведение многочисленных мероприятий в рамках Дней Франции в Армении расширяет формат армяно-французских культурных связей.

Как подчеркнула А.Погосян, не случайно, что начало Дней Франции ознаменовали выставки, представленные в Национальной картинной галерее Армении.

«В этом музее традиционно выставляются работы тех армянских и русских художников таких, как Мартирос Сарьян, Якубов, Ерванд Кочар и Марк Шагал, мастерство которых формировалось под воздействием французской школы», - сказала она, добавив, что в галерее представлены также работы видных французских мастеров.

Чрезвычайный и Полномочный посол Франции в Армении Анри Кюни отметил символичность проведения Дней Франции в Армении непосредственно после визита в страну президента Жака Ширака.

«Перед отлетом на родину Жак Ширак выразил большое удовлетворение своим пребыванием в Армении, особо подчеркнув оказанный ему и членам делегации теплый прием армянского народа», - сказал посол.

Дипломат добавил, что открытая в Ереване площадь Франции, окруженная музеями, концертными залами и музыкальными учреждениями лишний раз подтверждает армяно-французское сотрудничество в сфере культуры и искусства.

По словам А.Кюни, в течение полутора месяцев в столице Армении будут представлены работы французских классических и авангардистских художников и фотографов.

«Особую ценность как для Армении, так и для Франции представляет работа Антуана Гро «Бонапарт на Аркольском мосту», привезенная из Лувра, а также произведения Жоржа Брака», - пояснил он.

В этой связи посол сказал, что известная во Франции любовь и приверженность армян к личности Наполеона не удивительна.

«Наполеон, очевидно, идентифицируется армянами с фигурой армянского правителя I века до нашей эры Тиграна Великого», - отметил он.

Дни Франции в Армении продлятся до конца ноября 2006 года. В рамках мероприятий запланированы, в частности, около десятка художественных и фотовыставок, несколько театральных постановок, фестиваль французских фильмов, концерт классической музыки, а также показ мод.

Президент Франции Жак Ширак находился в Армении с государственным визитом с 29 сентября по 1 октября 2006 года.

В рамках визита совместно с президентом Армении Робертом Кочаряном в центре Еревана была открыта площадь Франции.

Ширака в этой поездке сопровождали министры иностранных дел; транспорта, туризма и мореплавания; государственной службы; культуры и коммуникации; а также предприниматели, представители науки, образования, культуры и спорта, члены армянской общины Франции, журналисты

Link to post
Share on other sites

Друзья !

Кто смотрел концерт . Напишите поподробнее, что там было - в Москве мы его не увидим, к сожалению.

mitika джан, Вы меня и в письме спрашивали. Описать концерт, признаться, задача для меня немного сложная. :) Но очередность, Вы спрашивали, кое-как расскажу :)

Азнавур спел в конце ряд своих песен. А сначала пару песен спел французский певец, молодой сымпатышный мужчина :) , имени которого я не запомнила и гречанка Нана Мускури. Одна из песен Элен Сегара, у которой матушка армянка, была про судьбу их западноармянской семьи.

Французского языка я, увы, не знаю, поэтому больше сказать не смогу. Мне очень понравилась ведущая девушка, вела себя непринужденно, знала француский, была очень хороша собой. :)

А вообще, концерт надо посмотреть. :yes: :flower:

Link to post
Share on other sites

К моему огромному сожалению, все последние сообщения HEGHINE в какой-то странной кодировке и совершенно нечитаемы. Это только моя проблема или у всех так?

Link to post
Share on other sites
  • 1 month later...

ВЫСТУПЛЕНИЕ ШАРЛЯ АЗНАВУРА НА ПЛОЩАДИ РЕСПУБЛИКИ

1171.jpg

Сегодня на Площади Республики около 15 минут звучали песни в исполнении всемирно известного певца Шарля Азнавура, несмотря на то, что концерт «Шарль и друзья» состоится завтра в 20:00.

Великий певец хотел проверить готовность техники к предстоящему концерту, увидеть оформление сцены.

Случайные прохожие не упустили возможность послушать и восхититься незабываемым выступлением Шарля Азнавура, несмотря на то, что певец пел в полголоса, щадя свой голос ради предстоящего концерта. :rolleyes:

После репетиции концерта на несколько минут была перекрыта улица Абовян, чтобы дать возможность певцу удалится с Площади Республики

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...