Jump to content

ԱԶՆԱՎՈՒՐ


Recommended Posts

ՆՐԱՆՔ ԸՆԿԱՆ

Նրանք ընկան ու այդպես էլ չհասկացան, թե ինչո՞ւ,

Տղամարդ, կին, թե երեխա, որ ապրել էին ուզում այնքան,

Հարբածի պես մարմնակործան նրանք ընկան,

Հոշոտված ու սրի քաշված, աչքերը բաց, սարսափազդու:

Նրանք ընկան` աղերսալի հայացքները Աստծուն հառած`

Եկեղեցու նախադռան կամ հարազատ շեմին ընկան,

Անապատում խառնուխռիվ ու մոլորյալ հոտի նման,

Հուր ու սրից կոտորվեցին ծարավ, սոված:

Եվ ամենքը լուռ մնացին այս աշխարհում ցնորական,

Երբ ողջ մի ազգ իր իսկ արյան մեջ էր խեղդվում,

Իսկ Եվրոպան ջազն էր դեռ նոր հայտնագործում,

Շեփորների թառանչներում խլանում էր լաց ու կական:

Նրանք ընկան մաքրաբարո ու լուռումունջ, հազարներով,

Միլիոններով նրանք ընկան, և աշխարհը չսարսռաց,

Ալ ծաղիկներ նրանք դարձան մեկ վայրկյան անց,

Ու ծածկվեցին քամու բերած ավազներով, մոռացումով:

Նրանք ընկան` աչքերի մեջ լույսի շողեր արևահամ,

Օդում ճախրող թռչունի պես, որ զարկվում է մի գնդակից,

Նրանք ընկան` ուր պատահի, և ոչ մի հետք չթողեցին,

Չճանաչված ու մոռացված և քուն մտած վերջին անգամ:

Նրանք ընկան միամտորեն հավատալով, որ անկասկած,

Իրենց փոքրիկ զավակների մանկությունը կարող էր շարունակվել,

Եվ մի օր էլ կարող էին հուսո երկրում խրոխտ քայլել,

Երկրներում, որտեղ մարդկանց ընդունում են միշտ գրկաբաց:

Եվ այդ ազգի ծնունդն եմ ես, որ հանգչում է անգերեզման,

Հենց այն ազգի, որ նախընտրեց մահը` կյանքից, բայց հավատը իր չուրացավ,

Որը գլուխ իսկ չխոնարհեց անարգանքի առաջ բնավ,

Որ հարություն առավ կրկին, ի հեճուկս ամեն ինչի` չտրտնջաց հուր հավիտյան:

Նրանք ընկան, որ ընկղմվեն հավերժական խավարի մեջ ժամանակի,

Նրանք ընկան` քարեր դառնալ չհասցրեցին,

Առանց տարիք հարցնելու, մահը կանգնեց նրանց շեմին,

Քանզի նրանց մեղքը մեկն էր` զավակներն էին Հայաստանի:

Edited by SAS
Link to post
Share on other sites
Սամվել Գասպարյանը: Գիրք ունի գրած՝ «Ազնավուրը ծանոթ և անծանոթ»:
Գնացի Armenianhous- ի գրադարան ասեցի գտնեմ կարդամ չգտա .Կարողես խորհուրդ տալ ինտերնետում վորտեղ կարողեմ գտենել :) ,եթե իհարկե կա
Link to post
Share on other sites
Գնացի Armenianhous- ի գրադարան ասեցի գտնեմ կարդամ չգտա .Կարողես խորհուրդ տալ ինտերնետում վորտեղ կարողեմ գտենել :) ,եթե իհարկե կա
Չկա...Բայց տառադարձված կարող եք կարդալ այստեղ...
Link to post
Share on other sites

ՀԱՎԻՏՅԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ

Երբ քուն իջնի վերջին անգամ մեր կոպերին`

Հավիտյանս հավիտենից

Հավիտյանս հավիտենից,

Հրաժեշտի վերջին պահին

Ես կափոսամ, որ գնում եմ այս աշխարհից,

Ես կզղջամ, որ գնում եմ այս աշխարհից,

Կհեռանամ վշտով անհուն,

Եվ ինչքան էլ ապրած կյանքից հիշեմ քիչ բան,

Խոր կլինի վիշտս այնքան

Քանզի, ավաղ, փակեցինք մեր սրտերը հուր,

Հուր հավիտյան,

Հուր հավիտյան,

Եվ փոխանակ երջանկանանք,

Ունեցանք լոկ վիշտ, ափսոսանք:

Երբ դարերը շարվեշարան,

Հավիտյանս հավիտենից,

Հավիտյանս հավիտենից,

Խոր անցյալի քողով ծածկված մեզ այցի գան,

Երբ կատարյալ մի մոռացում իջնի վրաս,

Թեկուզ լույսի գեթ մի կաթիլ եթե մնա,

Թեկուզ մնա կրակ հանգած

Հոգուս դեռ տաք մոխրի վրա,

Որն իբրև թե երբեք, երբեք չի մահանում,

Որպեսզի ես անդորր գտնեմ տիեզերքում,

Հավիտյանս հավիտենից,

Հավիտյանս հավիտենից,

Ինչպես կյանքում այս իրական,

Սե՜ր իմ, սե՜ր իմ,

Քեզ կփնտրեմ,

Քեզ կկանչեմ,

Քեզ կգտնեմ,

Քեզ կպահեմ,

Կփայփայե՜մ

Հուր հավիտյան, հուր հավիտյան ...

Link to post
Share on other sites

ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Աչքերս բացել, տեսել եմ մեր տան ողորմելի ու հին կահկարասին.

Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,

Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,

Այդ մարդիկ չքնաղ, աննման էին, ապրում էին լոկ երազանքներով,

Խոսում էին զուտ ռուսերեն ու հայերեն լեզվով:

Հայրս երգում էր օպերետներում,

Ես նրա ձայնին նախանձում եմ դեռ,

Մայրիկս այնտեղ մի սուբրետուհու դեր էր կատարում,

Բայց նրանց խումբը կարիքավոր էր ու դրամ չուներ,

Ես ու քույրս էլ` ուրախ ու խնդուն,

Ծիկրակում էինք բեմանկարի ետևից թաքուն:

Այդ արտիստները - հոգսը ուսերին, ընտանիքի տեր -

Որ խոսում էին բնավ ոչ սահուն ֆրանսերենով,

Համաձայն էին ցանկացած գործի, միայն տեղ լիներ,

Համաձայն էին տաքսի վարելով կամ կար անելով

Դրամ վաստակել ու մի կերպ ապրել,

Եվ աշխատանքում բարեխիղճ լինել:

Եվ գործից հետո, աշխատանքային բոլոր օրերին,

Այդ արտիստները` կյանքից վտարված, փորձ էին անում,

Որպեսզի գոնե դրամի մասին չմտածելու հաճույքն զգային

Գեթ երկու անգամ ամսվա ընթացքում,

Ու բեմ դուրս գալով երկչոտ, ամոթխած,

Կանգնեն տարագիր մարդկանցով լցված դահլիճի դիմաց:

Երբ, պատահում էր, փող հայթհայթելը դառնում էր անհույս,

Երբ ցուրտն էր նեղում, ուտելու ոչինչ չէինք ունենում,

Կոտրված սրտով ու խռովահույզ

Մենք գնում էինք Մոն-դե-Պիետե ու գրավ դնում

Մի հին ինքնաեռ, այլ անպետք իրեր`

Մեզ շատ հարազատ անցյալի հուշեր:

Մենք հիշում էին անցավորներին Բոսֆորի ափին ընկած, հոշոտված,

Մեր ընկերների, մեր կյանքի համար բաժակ բարձրացնում,

Կանայք սուսուփուս լաց էին լինում, իսկ տղամարդիկ, մինչև լուսաբաց,

Բյուր անգամ երգված երգն էին երգում,-

Դա մեր ֆոլկլորն է, որը գալիս է դարերից հին-հին,

Մեր այդ երգերում հավերժ ապրում են անցավորները, սերը և գինին:

Մեր տան սեղանից անպակաս էին ընկեր, բարեկամ,

Նրանց հետ սիրով միշտ կիսում էինք մի կտոր հացը,

Իսկ ծնողներս ինձ ասում էին."Վերևն Աստված կա,

Լավություն արա` մի որ անպայման կգա քո դիմաց":

Այդ ամենի մեջ նշույլ իսկ չկար խղճահարության.

Հյուրը տեղ ուներ մեր գլխի վրա, Աստված էլ մեզ էր հասնում օգնության:

Մինչ խոհանոցում, մի ձեռքին` կաթսա, մի ձեռքին` տապակ,

Իր անելիքն էր հայրս որոշում,

Գիշեր ու ցերեկ մայրս նստում էր նավթի լույսի տակ

Ու մեծահարուստ տների համար նա կար էր անում:

Իսկ ես ու քույրս գնումներ անում, տունն էինք մաքրում

Եվ հետո միայն դպրոց հաճախում:

Ազատ, ինքնիշխան` այսպես մեծացա,

Գիշերները ես թունդ հարբում էի, բայց ցերեկները պետք էր աշխատել,

Կյանքիս ընթացքում էլ ինչեր ասես, որ ես չտեսա-

Էլ իսկական սեր, էլ մահից պրծնել,

Ես երեխաներ ունեցա, որոնք վկա են եղել,

Թե ամեն անգամ, ա՜խ, լցված սրտով ինչպե՜ս եմ հիշել.

Դա Լատինական թաղամասում էր, Մսյո-լե-Պրենս փողոցի վրա,

Իմ շրջապատում դերասաններ ու երգիչներ կային,

Այդ մարդիկ միայն անցյալ ունեին, բայց ոչ ապագա,

Այդ մարդիկ չքնաղ, աննմա՜ն էին, ապրում էին լոկ երազանքներով,

Խոսում էին զուտ ռուսերեն ու հայրեն լեզվով:

Link to post
Share on other sites

ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ

Քո գարունները կբացվեն նորից,

Քո լավ օրերը ետ կգան նորից,

Ձմռանից հետո, դժոխքից հետո,

Կվերընձյուղվի կենաց ծառը քո -

Քեզ համար, Հայաստան:

Գալիք օրերդ նորից կերգեն,

Զավակներդ ամուր տուն կկառուցեն,

Սարսապից հետո ու վախից հետո,

Աստված կբուժի լլկված հողը քո -

Քեզ համար, Հայաստան:

Ամբողջ աշխարհը ոտքի է ելել,

Ամբողջ աշխարհը քեզ հետ է հիմա,

Եվ քեզ համար է, մոռացված իմ ազգ,

Արար աշխարհը իր սիրտը բացել,

Ու քեզ է մեկնել ձեռքերը ահա:

Եթե քո բախտն ես անգամ անիծում,

Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,

Հույսի մի շող եմ ես ուզում տեսնել,

Ուզում եմ տեսնել, ցանկություն, ձգտում,

Ճակատագիրդ ձեռքդ առնելու,

Ճակատագիրդ ամուր պահելու:

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Ինչքա՜ն լավն է Ազնավուրը ու ինչքա՜ն հարազատ է: Ի՜նչ խորք ունի...

ՍԱՍ, քանի անգամ եմ կարդացել այս բանաստեղծությունները, քո շնորհիվ, իհարկե, բայց էլի ամեն անգամ հուզվում եմ...

Link to post
Share on other sites
  • 1 year later...

ՄԻ ԱՂՋՆԱԿ

Մի աղջնակ,

Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,

Գարնանաբույր մի աղջնակ,

Նա պառկած է ճամփին մենակ:

Նա ապրում էր այն թաղերից մեկում,

Ուր բոլոր մարդիկ ոսկի են դիզում,

Բայց ծնողներին մի օր լքելով,

Նա բոհեմ սիրող մի տղայի հետ էր իր բախտը կապել:

Այդ տղան գիտեր «ես քեզ սիրում եմ» բառերն ասելով,

Խելքահան անել, սրտեր նվաճել:

Եվ հոգում արև՝ նրանք հեռացան,

Թե ո՞ւր գնացին՝ Աստծուն էր հայտնի,

Ու ջահելության թովչանքը միայն իրենց հետ տարան

Եվ քաղցրությունը իրենց հանցանքի:

Մի աղջնակ,

Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,

Գարնանաբույր մի աղջնակ,

Նա պառկած է ճամփին մենակ:

Աղջկա սիրտը ամառ թե ձմեռ միշտ նույնն էր եղել,

Նա մի տենչ ուներ՝ ազատ թափառել:

Նրանք երկուսով ապրում էին լոկ մեկ օրվա կյանքով,

Տեղից տեղ թռչում թիթեռների նման,

Տիեզերք էր պետք սրտերին նրանց,

Որ սավառնեին իրար սիրելով:

Աղջկա ներկան, նաև ապագան

Այդ սերն եր միայն՝ չքնա՜ղ, աննմա՜ն,

Որ օրհներգի պես ասում էր օրօր,

Եվ քնեցնում էր հայացքը նրա երկնքում լազուր:

Մի աղջնակ,

Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,

Գարնանաբույր մի աղջնակ,

Նա պառկած է ճամփին մենակ:

Բայց սերը նրա անշեջ էր, անմար,

Չափազանց մեծ էր մի մանկահասակ աղջկա համար,

Եվ ապրում էր նա իր սրտով միայն,

Եվ նրա սիրտը աշխարհ էր դարձել

Բայց չի հանդուրժում Աստված երբեք աշխարհները այն,

Որոնց կերտողը ինքը չի եղել...

Ա՜խ, սերը միակ խնջույքն էր նրանց...

Մի որ էլ տղան, մի կտոր հացի որոնումներում, լքեց աղջկան,

Կյանքի անիվը շուռ եկավ այնժամ,

Աղջնակն զգաց քաղցի դառըն համ:

Մի աղջնակ,

Դեռ տասնվեց տարեկան մի խենթ աղջնակ,

Գարնանաբույր մի աղջնակ,

Նա պառկած է ճամփին մենակ:

Մեռա՜ծ, մեռա՜ծ...

Edited by SAS
Link to post
Share on other sites

ՄՆԱ

Մնա՜,

Էլի՜ մնա,

Մնա ինձ հետ,

Մարմնիս վրա,

Ձեռքերիս մեջ,

Թևատարա՜ծ,

Բավարարվա՜ծ,

Խենթ ու խելա՜ռ,

Ու հևասպառ:

Մնա սիրով

Ու նվաղած,

Եվ գիշերով

Ցանկապատված,

Սրտիս վրա,

Առանց ամոթ,

Մնա կրքոտ,

Մե՜րկ համարյա:

Այդպե՜ս մնա,

Չհագեցած,

Կյանքիս վրա,

Ձեռքս սեղմած,

Գիսախռիվ,

Մարմնակործա՜ն,

Հե՜զ, անխռո՜վ,

Ու ինքնիշխան:

Այսետղ մնա,

Բառ մի ասա,

Հրճվիր, ցնծա,

Մաշկիս վրա,

Հույսի գրկում

Ու գիշերվա,

Մինչև դրսում,

Լույսը բացվեր,

Իմ սե՜ր, իմ սե՜ր...

Link to post
Share on other sites
ՄԻ ԱՂՋՆԱԿ

:inlove: ՍԱՍ, խոսքեր չեմ գտնում... :flower: Շնորհակալություն:

Եթե քո բախտն ես անգամ անիծում,

Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,

Հույսի մի շող եմ ես ուզում տեսնել,

Ուզում եմ տեսնել, ցանկություն, ձգտում,

Ճակատագիրդ ձեռքդ առնելու,

Ճակատագիրդ ամուր պահելու:

:cry:

Link to post
Share on other sites
  • 4 weeks later...

ՇԱՐԼ ԱԶՆԱՎՈՒՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ԻՐ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԻՆ

Վաղը «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա Շարլ Ազնավուրի «Անցած օրեր» հուշերի գրքի հայերեն հրատարակության շնորհանդես-վաճառքը, որին ներկա կլինի հենց հեղինակը՝ շանսոնիեն: Միջոցառման ներկաները հնարավորություն կունենան իրենց գրքերի վրա ստանալ Շարլ Ազնավուրի մակագրությունը:

Ինչպես հաղորդում են միջոցառման կազմակերպիչները, այս գրքում Ազնավուրը գրում է իր մանկության եւ պատանեկության, պատերազմական ծանր տարիների, ստեղծագործական վերելքի դժվարին ու հետաքրքրական ճանապարհի մասին: Գիրքը, որ թարգմանել է Համլետ Գասպարյանը, հրատարակվել է Համահայկական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ, վաճառվում է «Մոսկվա» կինոթատրոնում, Երեւանի գրախանութներում: Հիմնադրամից տեղեկացնում են, որ գրքի հասույթը հատկացվելու է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական կազմակերպությանը:

Թ. Մ.

AZG Armenian Daily #095, 26/05/2005

______________________

Շնորհավորաներ ու մաղթանքներ Ազնավուրին :flower: :cool:

Համլետ Գասպարյանին որպես թարգմանիչ գիտե՞ք: :)

Link to post
Share on other sites
  • 6 months later...

Ասեք, խնդրեմ, որտեղ կարող եմ գտնել Ազնավուրի ՔԵԶ ՀԱՄԱՐ, ՀԱՅԱՍՏԱՆ երգը

հայերեն կամ ֆրանսերեն, որևէ երգիչի կամ երգչախմբի կատարմամբ, կամ հենց իր`

հեղինակի կատարմամբ...

Նախապես շնորհակալություն

Link to post
Share on other sites
  • 10 months later...

ՋԱՀԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Ծիծաղել չենք հասցնում՝ կորցնում ենք մանկությունը,

Ճանաչել չենք հասցնում՝ ջահելությունն է փախչում,

Ամենն այնքան կարճ է թվում՝ զարմանում ենք,

Չհասկացած գոյությունը՝ այն լքում ենք:

Երբ ձեռքիդ ունես

Ջահել լինելու,

Լի խոստումներով

Օրեր տիրելու

Հարստությունը,

Երբ սերը մեր կողմն է թեքվում

Եվ ճերմակ գիշերներ նվիրում,

Երբ երևում է հեռու առջևում

Ժպտացող կյանքը,

Հույսերով պատված և լի խնդությամբ,

Նաև խենթությամբ

Պետք է խմել մինչ արբեցում

Ջահելությունը:

Զի քսան տարվա

Ամեն վայրկյանը

Արդեն հաշված է,

Եվ էլ երբեք

Կորցրած պահը

Նորից չենք գտնի:

Հաճախ էլ իզուր ձեռքերս ենք պարզում,

Զղջում, ափսոսում,

Որ ուշ է արդեն...

Չես կարող նրա ընթացքը շեղել,

Չես կարող նրան միշտ քեզ մոտ պահել,

Ջահելությունը:

Թարգմանությունը՝ Սամվել Գասպարյանի

http://hayeren.hayastan.com/sharl.html

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

????, ??????, ????? ????? ?? ????? ????????? ??? ?????, ???????? ????

??????? ??? ?????????, ???? ?????? ??? ????????? ?????????, ??? ???? ??`

???????? ?????????...

??????? ????????????????

MUSIC bajnum bazmics drel em ! :) 2 tarberakn el

Link to post
Share on other sites
  • 4 years later...
ՆՐԱՆՔ ԸՆԿԱՆ

Նրանք ընկան ու այդպես էլ չհասկացան, թե ինչո՞ւ,

Տղամարդ, կին, թե երեխա, որ ապրել էին ուզում այնքան,

Հարբածի պես մարմնակործան նրանք ընկան,

Հոշոտված ու սրի քաշված, աչքերը բաց, սարսափազդու:

Նրանք ընկան` աղերսալի հայացքները Աստծուն հառած`

Եկեղեցու նախադռան կամ հարազատ շեմին ընկան,

Անապատում խառնուխռիվ ու մոլորյալ հոտի նման,

Հուր ու սրից կոտորվեցին ծարավ, սոված:

Եվ ամենքը լուռ մնացին այս աշխարհում ցնորական,

Երբ ողջ մի ազգ իր իսկ արյան մեջ էր խեղդվում,

Իսկ Եվրոպան ջազն էր դեռ նոր հայտնագործում,

Շեփորների թառանչներում խլանում էր լաց ու կական:

Նրանք ընկան մաքրաբարո ու լուռումունջ, հազարներով,

Միլիոններով նրանք ընկան, և աշխարհը չսարսռաց,

Ալ ծաղիկներ նրանք դարձան մեկ վայրկյան անց,

Ու ծածկվեցին քամու բերած ավազներով, մոռացումով:

Նրանք ընկան` աչքերի մեջ լույսի շողեր արևահամ,

Օդում ճախրող թռչունի պես, որ զարկվում է մի գնդակից,

Նրանք ընկան` ուր պատահի, և ոչ մի հետք չթողեցին,

Չճանաչված ու մոռացված և քուն մտած վերջին անգամ:

Նրանք ընկան միամտորեն հավատալով, որ անկասկած,

Իրենց փոքրիկ զավակների մանկությունը կարող էր շարունակվել,

Եվ մի օր էլ կարող էին հուսո երկրում խրոխտ քայլել,

Երկրներում, որտեղ մարդկանց ընդունում են միշտ գրկաբաց:

Եվ այդ ազգի ծնունդն եմ ես, որ հանգչում է անգերեզման,

Հենց այն ազգի, որ նախընտրեց մահը` կյանքից, բայց հավատը իր չուրացավ,

Որը գլուխ իսկ չխոնարհեց անարգանքի առաջ բնավ,

Որ հարություն առավ կրկին, ի հեճուկս ամեն ինչի` չտրտնջաց հուր հավիտյան:

Նրանք ընկան, որ ընկղմվեն հավերժական խավարի մեջ ժամանակի,

Նրանք ընկան` քարեր դառնալ չհասցրեցին,

Առանց տարիք հարցնելու, մահը կանգնեց նրանց շեմին,

Քանզի նրանց մեղքը մեկն էր` զավակներն էին Հայաստանի:

Ils sont tombés sans trop savoir pourquoi

Hommes, femmes et enfants qui ne voulaient que vivre

Avec des gestes lourds comme des hommes ivres

Mutilés, massacrés les yeux ouverts d'effroi

Ils sont tombés en invoquant leur Dieu

Au seuil de leur église ou le pas de leur porte

En troupeaux de désert titubant en cohorte

Terrassés par la soif, la faim, le fer, le feu

Nul n'éleva la voix dans un monde euphorique

Tandis que croupissait un peuple dans son sang

L' Europe découvrait le jazz et sa musique

Les plaintes de trompettes couvraient les cris d'enfants

Ils sont tombés pudiquement sans bruit

Par milliers, par millions, sans que le monde bouge

Devenant un instant minuscules fleurs rouges

Recouverts par un vent de sable et puis d'oubli

Ils sont tombés les yeux pleins de soleil

Comme un oiseau qu'en vol une balle fracasse

Pour mourir n'importe où et sans laisser de traces

Ignorés, oubliés dans leur dernier sommeil

Ils sont tombés en croyant ingénus

Que leurs enfants pourraient continuer leur enfance

Qu'un jour ils fouleraient des terres d'espérance

Dans des pays ouverts d'hommes aux mains tendues

Moi je suis de ce peuple qui dort sans sépulture

Qu'a choisi de mourir sans abdiquer sa foi

Qui n'a jamais baissé la tête sous l'injure

Qui survit malgré tout et qui ne se plaint pas

Ils sont tombés pour entrer dans la nuit

Éternelle des temps au bout de leur courage

La mort les a frappés sans demander leur âge

Puisqu'ils étaient fautifs d'être enfants d'Arménie

Edited by Nazel
Link to post
Share on other sites
ՄՆԱ

Մնա՜,

Էլի՜ մնա,

Մնա ինձ հետ,

Մարմնիս վրա,

Ձեռքերիս մեջ,

Թևատարա՜ծ,

Բավարարվա՜ծ,

Խենթ ու խելա՜ռ,

Ու հևասպառ:

Մնա սիրով

Ու նվաղած,

Եվ գիշերով

Ցանկապատված,

Սրտիս վրա,

Առանց ամոթ,

Մնա կրքոտ,

Մե՜րկ համարյա:

Այդպե՜ս մնա,

Չհագեցած,

Կյանքիս վրա,

Ձեռքս սեղմած,

Գիսախռիվ,

Մարմնակործա՜ն,

Հե՜զ, անխռո՜վ,

Ու ինքնիշխան:

Այսետղ մնա,

Բառ մի ասա,

Հրճվիր, ցնծա,

Մաշկիս վրա,

Հույսի գրկում

Ու գիշերվա,

Մինչև դրսում,

Լույսը բացվեր,

Իմ սե՜ր, իմ սե՜ր...

Reste

Reste encore

Avec moi

Sur mon corps

Dans mes bras

Enlacée

Essoufflée

Assouvie

Etourdie

Reste au chaud

Alanguie

Dans l'enclos

De la nuit

Sur mon coeur

Sans pudeur

Eperdue

Presque nue

Reste ainsi

Sur ta faim

Sur ma vie

Dans mes mains

Décoiffée

Possédée

Etendue

Détendue

Reste là

Sans un mot

Sur ta joie

Sur ma peau

Dans l'espoir

Dans le noir

Jusqu'au jour

Mon amour

Link to post
Share on other sites
  • 10 months later...

Դեռ երեկ

Դեռ երեկ քսան տարեկան էի

Ու վատնում էի ժամանակը իմ,

Խաղում կյանքի հետ,

Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ,

Ու գիշերները ցերեկ դարձնում,

Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում

Ու հալվում է այս ժամանկի մեջ:

Ես ծրագրեր կազմեցի բազում, որոնք այդպես էլ մնացին օդում,

Եվ փայփայեցի ես այնքան հույսեր - այդ պատրանքները հօդս ցնդեցին,

Ես մոլորվել եմ, հիմա չգիտեմ դեպի ո՞ւր գնամ,

Եվ երկնքին եմ հայացքս հառել, բայց սիրտս արդեն հանձնել եմ հողին:

Դեռ երեկ քսան տարեկան էի,

Ու մսխում էի ժամանակը իմ,

Ես հույս ունեի կանգնեցնել նրան,

Զսպել ու սանձել,

Ու առաջ անցնել նրանից անգամ,

Բայց ես վազեցի, վազեցի միայն,

Շունչս կտրվեց և ես հևասապառ կանգնել եմ հիմա:

Անտեսում էի անցած օրերս և ապագային իմ ապավինում,

Իմ "ես"-ն անպայման առաջ էր ընկնում բոլոր խոսքերից,

Համոզված էի, որ իմ կարծիքը ամենաճիշտն էր այլ կարծիքներից,

Երբ աշխարհն էինք ըմբոստ կեցվածքով մենք քննադատում:

Դեռ երեկ քսան տարեկան էի,

Բայց ես կորցրեցի ժամանկը իմ

Հիմարություններ անելով միայն,

Որոնք իմ հոգում բնավ չթողին

Ոչ մի ճշմարիտ, որոշակի հետք,

ճակատիս վրա մի քանի կնճիռ գոյացավ միայն,

Ու ձանձրույթի վախ:

Քանզի սերերս, լույս աշխարհ չեկած, իջան գերեզման,

Ընկերները իմ ինձնից հեռացան, նրանք այլևս չեն վերադառնա,

Մեղքը իմն է, որ շուրջս մարդ չկա, դատարկ է այսօր,

Ջահել օրերս ու կյանքս, ավաղ, վատնեցի իզուր:

Իմ լավն ու վատը ես չհասկացա,

Դեն շպրտեցի ամեն մի լավ բան,

Ու ինձ մնացին ժպիտներս պաղ,

Ու ինձ մնացին արցունքներս քար:

Որտե՞ղ է հիմա

Ջահելությունը

Իմ քսանամյա:

Այստեղ կարելի է լսել...

http://www.paroles-musique.com/paroles-Cha...e-lyrics,p13158

Edited by SAS
Link to post
Share on other sites

Գեղեցիկ է, հուզիչ, շնորհակալություն: :flower:

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Այսօր Շարլ Ազնավուրի ծնունդն է: Երկար տարիների կյանք նրան ու լավ առողջություն:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...