Jump to content

Trip To Western Armenia

Recommended Posts

  • Replies 756
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

  • 2 weeks later...

Վա՜յ, մեռա… Կա՛րս, էս ի՜նչ ստորագրություն ա:

Կարդացի Ադմինի գրածը, որ որմնանկարները ոչնչացրել են, իսկ գրությունները պահպանվել են, մտածեցի՝ լավ է, գոնե մի բան մնացել է: Ասացի՝ կարդամ: Փորձեցի՝ դժվարացա: Ասացի՝ Կարսի գրաբար ստորագրության վրա մի քիչ վարժվեմ, հետո նորից փորձեմ: Կարսի ստորագրությունը կարդացի ու ծիծաղից թուլացա՝ հատկապես մեր հարևաններին Կուզկայի իգական սեռի ծնող ցույց տալու խոստումից: :lol:

Link to post
Share on other sites
Վա՜յ, մեռա… Կա՛րս, էս ի՜նչ ստորագրություն ա:

[...] Կարսի ստորագրությունը կարդացի ու ծիծաղից թուլացա՝ հատկապես մեր հարևաններին Կուզկայի իգական սեռի ծնող ցույց տալու խոստումից: :lol:

Լավն ա, չէ՞: :lol:

Ես գցում-բռնում էի դրա ու «ո՞ւր խեցգետինք ձմերեն» տարբերակի միջև, վերջը նախընտրեցի Կուզկայի մայրիկի տարբերակը:

Link to post
Share on other sites
Ասացի՝ կարդամ: Փորձեցի՝ դժվարացա: Ասացի՝ Կարսի գրաբար ստորագրության վրա մի քիչ վարժվեմ, հետո նորից փորձեմ:

Տվյալ դեպքում միայն գրաբար իմանալը բավական չի: Բանն այն է, որ միջնադարում հայկական ձեռագրերում և որմնագրերում հաճախ օգտագործվում էին զանազան հապավումներ՝ հիմնականում տեղ ու ժամանակ խնայելու համար: Հետևաբար ավելի դժվար է այդ հապավումները վերծանելը, քան՝ գրաբար բնագիրը թարգմանելը:

Գրչական հապավումները երկու տեսակի էին.

1. Կապգրություն (հայտնի է նաև կցագիր անունով), երբ մի քանի տառ միակցվում էին իրար հետ և ստեղծվում էր մի յուրօրինակ պայմանական տառանիշ

2. Համառոտագրություն (բառի միայն մի քանի տառն էր գրվում, իսկ վերևում դրվում էր տիլդային նմանվող մի նշան - ~ ):

Օրինակ, ուշադրություն դարձրու որմնագրի երրորդ տողի այն նախադասության վրա, որն սկսվում է ԿՄ տառերով (այս մի նախադասությունը վերծանելը հեշտ էր): Գրված է՝

ԿՄօՔ ՏՆ Բ(կցագիր)(կցագիր)(կցագիր)ԻՆ ԵՒ ԶՕՐՈՒԹԲ ՍԲ ՆՇԱՆՆ

Ընթերցվում է՝ Կամօք Տեառն Բարերարին եւ զօրութեամբ Սուրբ Նշանին

Թարգմանություն՝ Բարերար Տիրոջ կամքով և Սուրբ Նշանի զորությամբ

Link to post
Share on other sites
Կարդացի Ադմինի գրածը, որ որմնանկարները ոչնչացրել են, իսկ գրությունները պահպանվել են, մտածեցի՝ լավ է, գոնե մի բան մնացել է:

Վարագավանքի այս եկեղեցու ներսում հրաշքով պահպանվել են որոշ որմնանկարներ: «Հրաշքով» բառը պատահական չէր. առաջին հերթին ոչնչացվում էին որմնանկարները, քանի որ իսլամում մարդ էակ պատկերելը սոսկալի մեղք է համարվում: Մահմեդական կրոնի համաձայն, միայն Աստված կարող է մարդ կամ կենդանի պատկերել, ստեղծել և վերստեղծել, իսկ մարդը չի կարող դրանում հավասարվել Աստծուն:

Որմնանկարների լուսանկարները՝ ստորև:

Link to post
Share on other sites

Տվյալ դեպքում միայն գրաբար իմանալը բավական չի: Բանն այն է, որ միջնադարում հայկական ձեռագրերում և որմնագրերում հաճախ օգտագործվում էին զանազան հապավումներ՝ հիմնականում տեղ ու ժամանակ խնայելու համար: Հետևաբար ավելի դժվար է այդ հապավումները վերծանելը, քան՝ գրաբար բնագիրը թարգմանելը:

Գրչական հապավումները երկու տեսակի էին.

1. Կապգրություն (հայտնի է նաև կցագիր անունով), երբ մի քանի տառ միակցվում էին իրար հետ և ստեղծվում էր մի յուրօրինակ պայմանական տառանիշ

2. Համառոտագրություն (բառի միայն մի քանի տառն էր գրվում, իսկ վերևում դրվում էր տիլդային նմանվող մի նշան - ~ ):

Օրինակ, ուշադրություն դարձրու որմնագրի երրորդ տողի այն նախադասության վրա, որն սկսվում է ԿՄ տառերով (այս մի նախադասությունը վերծանելը հեշտ էր): Գրված է՝

ԿՄօՔ ՏՆ Բ(կցագիր)(կցագիր)(կցագիր)ԻՆ ԵՒ ԶՕՐՈՒԹԲ ՍԲ ՆՇԱՆՆ

Ընթերցվում է՝ Կամօք Տեառն Բարերարին եւ զօրութեամբ Սուրբ Նշանին

Թարգմանություն՝ Բարերար Տիրոջ կամքով և Սուրբ Նշանի զորությամբ

Շնորհակալություն: Ես գրաբար չգիտեմ. օտար լեզուների բաժնում ի՞նչ գրաբար: Բայց կապակցված շարադրանքն, ինչ խոսք, հասկացվում է: Իսկ վերծանելուց ու թարգմանելուց հետո՝ առավել ևս: :p

Link to post
Share on other sites

Լավն ա, չէ՞: :lol:

Ես գցում-բռնում էի դրա ու «ո՞ւր խեցգետինք ձմերեն» տարբերակի միջև, վերջը նախընտրեցի Կուզկայի մայրիկի տարբերակը:

Հոյակապ: :up:

Տվյալ դեպքում միայն գրաբար իմանալը բավական չի:

Պետք է նաև խեցգետինների նախընտրություններին ու Կուզկայի նախնիներին ծանոթ լինել: Ռուսերենի դարձվածաբանությունը գրաբարյան հագուստով պայթուցիկ է: :wow:

Link to post
Share on other sites

Վարագավանքի այս եկեղեցու ներսում հրաշքով պահպանվել են որոշ որմնանկարներ: «Հրաշքով» բառը պատահական չէր. առաջին հերթին ոչնչացվում էին որմնանկարները, քանի որ իսլամում մարդ էակ պատկերելը սոսկալի մեղք է համարվում: Մահմեդական կրոնի համաձայն, միայն Աստված կարող է մարդ կամ կենդանի պատկերել, ստեղծել և վերստեղծել, իսկ մարդը չի կարող դրանում հավասարվել Աստծուն:

Ես սա գիտեի, բայց չէի կապել որմնանկարների չպահպանման ու գրերի պահպանման հետ: :blink: Շա՛տ հետաքրքիր է: Արժե մի երկու խոսքով էլ ռուսերեն գրել այս մասին հենց այստեղ. մյուսներին էլ կհետաքրքրի: Ի դեպ՝ Վրաստանի տարածքում գտնվող մեր վանքերի վրայի հայատառ գրություններն են ոչնչացվել ու ոչնչացվում: :angry:

Link to post
Share on other sites

В Варагаванке чудом сохранились фрески с изображениями святых. Вот некоторые из них:

post-19994-1203226733.gif

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Не сочтите за рекламу и флуд, но вот тут интересное кино - Потерянная Родина, как раз про Западную Армению. качество отличное (ибо ДВД) (Надеюсь, что я не повторяюсь и такой ссылки не было)

http://torrent.arut.ru/viewtopic.php?p=740#740

Ссылка не открывается

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...