Satenik Posted September 2, 2003 Report Share Posted September 2, 2003 ՔԱՄԱՆՉԱ Ամեն սազի մեչը գոված` դուն թամամ դասն իս, քամա'նչա, Նաքաս մարթ քիզ չի կանա տեսնի, դուն նրա պասն իս, քամա'նչա, Ղաստ արա` է'լ լավ օրերու էդիվը հասնիս, քամա'նչա, Քիզ ինձնից օ՞վ կանա խըլի, աշուղի բասն իս, քամա'նչա: Անգաճըդ էրծաթեն պիտի, գըլուխըդ ջավահիր քարած, Կութըդ շիրմայեմեն պիտի, փուրըդ սադափով նաղշ արած, Սիմըդ օսկեն քաշած պիտի, երկաթըդ փանջարա արած, Օչ օվ ղիմեթըդ չի գիդի, լալ ու ալմասն իս, քամա'նչա: Ճիպուտըդ վարաղնած պիտի, թահր ունենա հազար ռանգով, Ձարըդ ռաշի կուդեն պիտի, վուր դուն խոսիս քաղցըր հանգով, Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանգով, Անուշահամ գինով լիքը` դո'ւն օսկե թասն իս, քամա'նչա: Ածողիդ էրկու կու շինիս, առաչ շահիր ղափա գուզիս, Կու մեձըրվիս այվընումը, պարապ վախտի ռափա գուզիս, Յիփ վեր գու քաս մեջլիսումը` քաղցըր զող ու սափա գուզիս, Բոլորքըդ գոզալնիր շարած` մեջլիսի կեսն իս, քամա'նչա: Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողը, Յիփ քաղցըր ձայնըդ վիր կոնիս, բաց կուլի հիդըդ խաղողը, Խալխին էս իլթիմազն արա'` ասին. "Ապրի քու ածողը", Քանի սաղ է Սայաթ Նովեն, շատ բան կու տեսնիս, քամա'նչա: Quote Link to post Share on other sites
Satenik Posted October 25, 2003 Author Report Share Posted October 25, 2003 ՔԱՆԻ ՎՈՒՐ ՋԱՆ ԻՄ Քանի վուր ջան իմ, Յա'ր, քի ղուրբան իմ, Աբա ի՜նչ անիմ. Արտասունք անիմ, Շատ հոգուց հանիմ, Յա'ր, ղադեդ տանիմ. Ասիր. "Ջեյրան իմ". Թուղ քի սեյր անիմ, Յա'ր, մըտիկ անիմ: Մո'ւտ բաղչեն նազով, Քիզ գովիմ սազով, Յա՜ր, իլթիմազով: Մազիրըդ դաստա, Պըռոշըդ փըստա, Հեյրանի վախտ է. Յի'կ նընգնինք չոլը Վուր հասնինք գոլը, Ջեյրանի վախտ է, Բըլբուլը` վարթին, Վարթը` բաղաթին, Սեյրանի վախտ է: Մո'ւտ բաղչեն նազով, Քիզ գովիմ սազով, Յա՜ր, իլթիմազով: Շուռ գանք հանդամով, Յիրգնային նամով Թուփը բացվիլ է. Խաղ կանչինք հանգով, Լալեքը ռանգով, Վարթը բացվիլ է. Սուսան սըմբուլով, Ղարիբ բըլբուլով Բաղը լըցվիլ է: Մո'ւտ բաղչեն նազով, Քիզ գովիմ սազով, Յա՜ր, իլթիմազով: Պատվական շինած, Նըման նըմանած Լեյլու դիդարին. Յա՜ր, ուշկըս գընաց` Մազիրըդ մընաց Վրա մուհաջարին. Բաղը զարթարած, Բըբուլը քնած Վարթի սաջարին: Մո'ւտ բաղչեն նազով, Քիզ գովիմ սազով, Յա՜ր, իլթիմազով: Հաքիլ իս ատլաս, Թուրլու զար ու խաս` Սալբու դալ բովուն. Ձեռիդ ունիս թաս, Լըցնիս ու ինձ տաս, Ղուրբան իմ մովուն. Թաք դուն բաղչեն գաս` Անիս մասնե-մաս Քու Սայաթ Նովուն: Մո'ւտ բաղչեն նազով, Քիզ գովիմ սազով, Յա՜ր, իլթիմազով: Quote Link to post Share on other sites
Romeo Posted October 25, 2003 Report Share Posted October 25, 2003 Պատկիրքըդ ղալամով քաշած, թահրըդ ռանգե-ռանգ իս անում, Էրեսիդ խալը ծածկում է` մազիրըդ խափանգ իս անում. Բացվիլ իս կարմիր վարթի պես, բըլբուլի հիդ հանգ իս անում. Ակռեքըդ օսկումը շարած, պըռոշըդ մահանգ իս անում: Էրեսըդ նուր լուսնի նըման քանի կեհա կու բոլըրվի, Դաստամազըդ նամ չի ուզի` առանց հուսիլ կու օլըրվի. Էնդու համա քու տեսնողը իր ճամփեմեն կու մոլըրվի. Յիփ մըտնում իս մեջլիսոումը, շանգ շուխի-շաբանգ իս անում: Էրեսըդ տեսնելու գու քան քաղաք քաղկով, գիղ` գիղի պես. Մեռնողը քիզմեն կու առնե անմահական դիղ` դիղի պես. Յիփ տիղեմեդ ժաժ իս գալի, շըխկշըխկում իս ջիղ` ջիղի պես` Ի՜նչ կոնիմ սանթուր քյամանչեն, զուգսըդ չոնգուր չանգ իս անում: Ծուցիդ մեչը վարթ, մանիշակ, սընբուլ ու սուսան իս շինի. Քու տերը բաղըն ի՜նչ կոնե` քու հուտը ռեհան իս շինի. Քամին մեչը անց է կենում` մազիրըդ յիլքան իս շինի. Աշխարքը ծով, դուն մեչը նավ` ման իս գալի, լանգ իս անում: Տասնեմեդ մեկը չին ասի, թեքուզ աշխարըս քիզ գովին. Նովափար ծաղիկ ծովային, մանիշակ բաց արած հովին. Բաս քու էշխին վո՞ւնց դիմանամ, ջուրը տանե Սայաթ Նովին. Թե տեսնողըդ մեկ էլ տեսավ` դիվանա-դաբանդ իս անում: Հ. Գ. - Ներեղություն եմ հայցում տառասխալների և բնագրից հնարավոր շեղումների համար, քանզի գրել եմ հիշողաբար: Quote Link to post Share on other sites
Satenik Posted January 24, 2004 Author Report Share Posted January 24, 2004 Ռոմեո, կեցցե'ք Դուք : Չհաշված մեկ-երկու մանր-մունր կետադրական սխալները, ամեն բան ճիշտ էիք հիշում : Տեսեք ինչ գանձ եմ հիմա տպում : ՎՈՒՆՑ ՕՐ ՎՈՒՐ ՂԱՐԻԲ ԲՈՒԼԲՈՒԼԸ Վունց օր վուր ղարիբ բուլբուլը մե տարով բաղին կարոտ է, Էնենց գու լա քո սիրողը` ձեռիդ յարաղին կարոտ է. Դուն ուրիշի հիդ մի' խոսի, քու ճուրտը աղին կարոտ է. Հասիլ է ծուցիդ շամամը` օսկե թաբաղին կարոտ է: Մե զադ չը կա` գուման ածիմ, ասիմ, էն նըման է գունքըդ, Անղալամ անզարնիշ քաշած օսկու պես է փայլում ունքըդ, Բոյեմեդ չուրս մատն ավելի լըցվիլ է դոշդ ու թիկունքըդ, Զարով-աբրեշումով հուսած մազիրըդ` շաղին կարոտ է: Դուն խոմ է'ն գլխեն գոված իս, յիս քիզ նուրմեկ գովիմ, ա'րի. Ծուցըդ վարաղնած հուջրա է, հուտ ունե մուշկ ու ամբարի. Իրեք հարուր վացունուվից ամեն անդամըդ ղարարի. Կուռըդ շիմշատ, մատնիրըդ մում` բըրոլե ճաղին կարոտ է: Յիս է'լ ուրիշ յար չիմ սիրի, աշխարումըս դո'ւն իս իմը. Թե մե շափաթ քիզ չի'մ տեսնի, կու կըտրիմ քամանչի սիմը. Թեգուս թագավուրը կանչե, թեգուզ Լողմանի հեքիմը` Վո՞ւր մե դարդս կու հասկանան` դուգունըս դաղին կարոտ է: Գիշեր-ցերեկ ման իմ գալի էշխեդ յանա-յանա, գո'զալ. Անգաճ արա, մա'տաղ իմ քիզ, մե քիչ կա'մաց գընա, գո'զալ: Աշխարըս ո՞ւմն է մընացի, վուր ինձ ու քիզ մընա, գո'զալ: Մակամ մե՞ռավ Սայաթ Նովեն` անգաճըդ խաղին կարոտ է: *** Чужбина - мука соловья: год - сада он родного ждет! Чтоб подала рука твоя вина мне, сердце снова ждет! С другими ты, и мучусь я: так раб царя земного ждет! Созрел грудей твоих шамам, - сосуда золотого ждет! Слова бессильны пред тобой! как алый лик твой описать? Как бровь изобразить сурьмой? и золота тут мало взять! И только стан прекрасный твой овалу плеч твоих под стать! А золото твоих волос давно луча дневного ждет! Ты с детства слышишь голос хвал: но славить красоту я рад. Ковчег - твоих грудей овал, чтоб ставить амбру и мускат! Не может, кто тебя встречал, представить лучший миг услад! Рука - самшит, а пальцы - воск: хрустальных спиц он снова ждет. Нет, я не полюблю другой! сдается: ты мне суждена! Лишь я неделю не с тобой, как рвется каманчи струна! Сам царь иль врач Лохман со мной, а мне поется: "Где она?" Им раны не понять моей: она клинка стального ждет! Красавица! в тоске души один брожу, сожжен тобой! Красавица! о не спеши! дай погляжу, пленен тобой! Красавица! мир чей, реши: сужу, что отнят он - тобой! Доколе жив Саят-Нова, тебе ль певца иного ждать! Перевод В. Брюсова Quote Link to post Share on other sites
Guest Чатский Posted January 24, 2004 Report Share Posted January 24, 2004 Здорово... У меня есть много дисков с музыкой Саят-Нова в хорошем исполнении (в отличие от безвкусной и вульгарной Нуне). Но помногу Саят-НОва слушать не могу, потому как потом жить не хочется. Quote Link to post Share on other sites
Satenik Posted January 24, 2004 Author Report Share Posted January 24, 2004 Интересно , а меня Саят Нова вдохновляет , не в исполении Нуне, конечно . Quote Link to post Share on other sites
Karmir Posted January 24, 2004 Report Share Posted January 24, 2004 Es unchu Nunen durner@t chi galis vor? Quote Link to post Share on other sites
Guest Чатский Posted January 24, 2004 Report Share Posted January 24, 2004 Интересно , а меня Саят Нова вдохновляет , не в исполении Нуне, конечно . А, в чьём исполнении Вы его слушаете? Quote Link to post Share on other sites
Satenik Posted January 24, 2004 Author Report Share Posted January 24, 2004 Եսիմ, Կարմիր ջան, ռաբիս է միքիչ, դուրս չի գալիս: Ոչ էլ հագ ու կապն է դուրս գալիս : В любом, Чацкий, кроме рабиса. В исполнении народных певцов и певиц. Очень нравится в хоровых исполнениях тоже. Quote Link to post Share on other sites
Romeo Posted January 25, 2004 Report Share Posted January 25, 2004 Ինձ շատ են դուր գալիս ասմունքողների կատարումները: Ի դեպ, ով է տեղյակ, ի՞նչ ՍԴ-ներ կան հայ ասմունքի վարպետների կատարմամբ: Կուզենայի Սուրեն Քոչարյան, Ս. Յուզբաշյան, Վ. Աբաջյան և այլն: Quote Link to post Share on other sites
Grant Posted January 26, 2004 Report Share Posted January 26, 2004 Isk es khorurd ktayi ete chareq (bard a charel guce) Glakho Zakryani katarmamb lseiq Sayat Nova. Lav a nranov, wor inqy Glkahon gusanakan avandujt shraunakoghn a, ergel a nujn tiflisyan ginetnerum inchy Sayat Novan u hogin pahopanum a autentik. Guce skhalvum em (mets masnaget chem, de rocker tgha em)):, bajc dasakan aranjirowaknery, en chen. Manavnad erb wor kin a ergum en chi, u nujny ete khmbain a. Andzamb es Glakhoi katarumnery wor lseci, lacs ekav, sagh Led Zepelen-Meppelin moraca. Enqan mejy kendani shunch kar et katarman mej)))))): Mi ban el joghvurd jan. Ete giteq internetum tegh ur kareli a gtnel Sayat-Nova ruseren, shat partakan klinem. Es wonc wor te cgkaroghac a gtnel. Bajc petq a)))))): Quote Link to post Share on other sites
Romeo Posted January 26, 2004 Report Share Posted January 26, 2004 Isk es khorurd ktayi ete chareq (bard a charel guce) Glakho Zakryani katarmamb lseiq Sayat Nova. Գլախո Զաքարյանի կատարումները շատ վաղուց եմ լսել: Իրոք, լավ էր երգում: Quote Link to post Share on other sites
Bender B.Rodriguez Posted January 26, 2004 Report Share Posted January 26, 2004 (edited) Ամէն մե մըտիկ տալով տարար խիլքս, քամալոս, է՛յ,նազանի,ռահմ արա,դուն մի դառնա աջալըս. Հէնց ձէռովդ կապեցիր,էնպես բաց էր իղբալըս. Էշխեմեդ հիվանդացա,չիս հարցնում իմ հալըս. Քիզիքիզ մըտիկ արա,փոշմանիլու վախտըն է: Իմ թալնիլը քու բանն էր,չասացիր ի՞նչ իս անում. Սըրտով սիրածըս դու՛ն իս,էլ ինչի՞ իս արմանում, ՈՒրիշնիրու խոսկիրով կապած յարես յիդ անում. Աճկըս ճանապարհիդ է, ինչի՞ իս շատ ուշանում. Մե խալվաթ ոթախումը բարիշիլու վախտն է: Քու պատվական գըլուխըդ դուն ավարա մի՛ անի. էս իմ խունի ջիգարս հազար պարա մի՛ անի, Իմ ու քու սըրտի բանը դիփ աշքարա մի՛ անի, Արութինի շախ սիրտը մեկ էլ յարա մի՛ անի. Կամով ու ճիտ անէլով փաթաթվիլու վախտըն է: Սաթենիկ ջան- Edited January 26, 2004 by Bender B.Rodriguez Quote Link to post Share on other sites
Guest Чатский Posted January 27, 2004 Report Share Posted January 27, 2004 Isk es khorurd ktayi ete chareq (bard a charel guce) Glakho Zakryani katarmamb lseiq Sayat Nova. Lav a nranov, wor inqy Glkahon gusanakan avandujt shraunakoghn a, ergel a nujn tiflisyan ginetnerum inchy Sayat Novan u hogin pahopanum a autentik. Andzamb es Glakhoi katarumnery wor lseci, lacs ekav, sagh Led Zepelen-Meppelin moraca. Enqan mejy kendani shunch kar et katarman mej)))))): У меня есть несколько записей Глахо. Неплохая, например, вот эта. "Led Zeppelin" - это, конечно, совсем из другой оперы... Но тоже хорошо... Например, "Baby, I'm gonna leave you" и многое другое. Quote Link to post Share on other sites
Romeo Posted January 27, 2004 Report Share Posted January 27, 2004 Դուն չասիս, թե էս խիղճ սազանդարն ո՞վ ա, Խոսքիս տերն իմ, հունարս էլ գրով ա, Արութինն իմ, ինձ կոսին Սայաթ-Նովա, Հենց բան կոսիմ, վուր ամպերումն ձեն հանի: Quote Link to post Share on other sites
Karmir Posted January 27, 2004 Report Share Posted January 27, 2004 Եսիմ, Կարմիր ջան, ռաբիս է միքիչ, դուրս չի գալիս: Ոչ էլ հագ ու կապն է դուրս գալիս : В любом, Чацкий, кроме рабиса. В исполнении народных певцов и певиц. Очень нравится в хоровых исполнениях тоже. Chishtn asats es ayntegh rabiz chem tesnum, indz tvum e lav e ergum, miyayn dur@s chi galis vor mek mek erger@ krchatum e u irar kptsnum (Tamam ashkhar... ev Pahradin miraj orinak) Isk hag u kap@ mek mek iskapes vulgar e mi qich. Quote Link to post Share on other sites
SAS Posted June 15, 2004 Report Share Posted June 15, 2004 Любителям музыки Сайат-Нова... Սայաթ- Նովայի սիրահարներին՝ http://www.andranik.de/poems/sayat/sayat.html Quote Link to post Share on other sites
Gayane Posted June 15, 2004 Report Share Posted June 15, 2004 SAS շնորհակալություն Quote Link to post Share on other sites
Liya Posted July 3, 2004 Report Share Posted July 3, 2004 Աշխարհըս մե փանջարա է,-թաղերումեն բեզարիլ իմ. Մըտիկ տըվողըն կու խուցվի,-դաղերումեն բեզարիլ իմ. Էրեգ լավ էր կանց վուր էսօր,- վաղերումեն բեզարիլ իմ. Մարթ համաշա մեկ չի՛ ըլի,- խաղերումեն բեզարիլ իմ: Դովլաթն էյթիբար չունե, յիփոր կերթա ուրուշ-քարով. Լավ մարթն էն է' գլուխըն պահե աշխարումըս էյթիբարով. Աշխարըս մեզ մընալու չէ' իմաստնասիրաց խաբարով.- Գուզիմ թըռչի բըլբուլի պես,- բաղերումեն բեզարիլ իմ: Ո՞վ կոսե թե յիս կու ապրիմ առուտեմեն ինչրու մուտըն' Աստըձու ձիռումըն հիշտ է մարթու աշխարք ելումուտըն. Ղուրթս էնդուր ճանփա չէ գնում' շատացիլ է խալխի սուտըն. Քըսանըն' մե ղուլ չին պահում,- աղերումեն բեզարիլ իմ: Աշխարըս միզ մընալու չէ, քանի նըստինք զող ու սափին. Հում կաթնակիր-Աթա՛մի զաթ, նա՛լաթ ըլի էտ քու բափին. Համփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին. Դոստիրըս դուշման ին դառի- յաղերումեն բեզարիլ իմ: Սայաթ-Նովեն ասաց' դարդըս կանց մե ճարըն շատացիլ է. Չունիմ վաղվան քաղցըր փառքս, հիմի դարըն շատացիլ է. Բըլբուլի պես էնդուր գու լամ' վարթիս խարըն շատացիլ է. Չի՛ն թողնում վախտին բացվելու,-քաղերումեն բեզարիլ իմ: Quote Link to post Share on other sites
Liya Posted July 3, 2004 Report Share Posted July 3, 2004 Չեմ կարող չհիշել Եղիշե Չարենցին... Երբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով-քամանչով' Ի՞նչ պիտի անե աշխարհում էս անմիտ-անճարը, ասին: Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի' Ամառվա մրգերի նման անու՛շ է քո բառը, ասին: Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի, ՈՒզեցի թողնեմ - հերանամ' հպարտ է ու չար է, ասին...... Quote Link to post Share on other sites
Satenik Posted September 15, 2006 Author Report Share Posted September 15, 2006 Andzamb es Glakhoi katarumnery wor lseci, lacs ekav, sagh Led Zepelen-Meppelin moraca. Enqan mejy kendani shunch kar et katarman mej)))))): :lol: Այ էդ նույն մեխանիզմով էլ մարդկության հիշողությունից կորչում է "օդնորազովիյ" երաժշտությունը իսկ իսկական երգը մնում է հավերժ ու սիրված: ՍԱՅԱԹ - ՆՈՎԱ, ծնվել է 1722 թ. (ըստ որոշ բանասերների՝ 1712 կամ 1717 թ.) Թիֆլիսում (ըստ այլ ենթադրության՝ Լոռու Սանահին գյուղում): Ծննդյան անունը եղել է Արութին (Հարություն): Աշուղական Սայաթ-Նովա անունը ծագում է պարսկերենից և նշանակում է երգի կամ մեղեդու որսորդ: Հայրը՝ մղդսի Կարապետը, Թիֆլիս էր գաղթել Սիրիայի Հալեպ քաղաքից, իսկ նրա հայրն էլ իր հերթին մի ժամանակ Կիլիկիայի Ադանա քաղաքից հեռանալով՝ հաստատված էր եղել Հալեպում: Մղդսի (մահդասի, մուխսի) բառը նշանակում է ուխտագնաց և վկայում է, որ Կարապետը ուխտագնացություն է կատարել Երուսաղեմ՝ Քրիստոսի գերեզմանին: Մանկության տարիներն Արութինն անց է կացրել հավանաբար Սանահինում (մայրը՝ Սառան, սանահնեցի էր), որտեղ և, անշուշտ, սովորել է դպրոցում և ձեռք բերել հայերենի գրաճանաչություն ու իմացություն: Պատանության և երիտասարդության տարիներին եղել է վրաց մայրաքաղաքում, որտեղ հայրը նրան տվել է ջուլհակության արհեստի: Թիֆլիսյան միջավայրն իր երգարվեստով, հատկապես ժողովրդական-աշուղական երգով, պատանուն ամբողջապես կլանել-քաշել է իրեն: Նա հմտացել ու նվագել է մի քանի գործիքով (չոնգուր, քամանչա և այլն), հորինել և կատարել է իր երգերը՝ գլխավորապես սիրո թեմայով, արժանացել ընդհանուրի ուշադրությանը և բարձր գնահատականին: Ըստ երևույթին 1730-ական թթ. երկրորդ կեսին, վրաց երիտասարդ արքայազն Հերակլի շքախմբում, իբրև նվագածու-աշուղ նա ևս մասնակցել է պարսից Նադիր շահի հնդկական արշավանքին: Երգերից իմանում ենք, որ առիթ է ունեցել լինելու նաև այլ երկրներում: Իսկ 1744 թ., երբ Հերակլի հայր Թեյմուրազը Թիֆլիս է մտել որպես Քարթլիի թագավոր, իսկ Հերակլը, հայրենիք վերադառնալով, հոր փոխարեն նստել Կախեթի թագավորական գահին, մանավանդ Թեյմուրազի դուստր Աննայի հարսանիքի առիթով տրված եռօրյա խնջույքի ժամանակ Արութինը, արդեն Սայաթ-Նովա աշուղական անունով, իր երգով ու նվագով անկասկած մասնակիցն է եղել այդ հանդիսույթի: Այնուհետև նա արժանացել է պալատական նվագածու-երգչի պատվին և, երկու-երեք տարվա ընդմիջումով, պալատում մնացել մինչև 1759 թ. փետրվարի վերջերը: Ոչ միայն Թիֆլիսում, Թեյմուրազի արքունիքում էր լինում նա, այլև Թելավիում՝ Հերակլի պալատում: Սայաթ-Նովան առանձնապես վայելել է վերջինիս հովանավորությունը: Հետագայում Հերակլը շնորհազրկել է երգչին, հավանաբար երբ հայտնի է դարձել գլեխի (կիսաճորտ) Սայաթ-Նովայի սերը արքայադուստր Աննայի հանդեպ, որը իշխան Դեմետրե Օրբելիանիի կինն էր: Չորս զավակների հայր Արութինը Հերակլի հրամանով ու պահանջով ընդունում է քահանայի հոգևոր կոչում՝ Տեր-Ստեփանոս անունով: Երկու տարի անց, 1761 թ., նա Կասպից ծովի հարավային ափին, Էնզելի քաղաքում, կատարել է Նարեկացու "Մատեան ողբերգութեան" երկի ընդօրինակությունը, իսկ 1766 թ. Կախեթի կողմերում, Զաքաթալայի մոտ գտնվող Կախի քարվանսարայում էր, որտեղ օրինակել է մի այլ ձեռագիր մատյան՝ մասեր Աստվածաշնչից և այլ բնագրեր: Կնոջ՝ Մարմարի մահվանից հետո Տեր-Ստեփանոսը որպես կուսակրոն առանձնացել է Հաղպատի վանքում: Մեծ բանաստեղծի կյանքն ընդհատվել է 1795 թ. սեպտեմբերի 11-ին, Թիֆլիսի գրավման ու ավերման ժամանակ, պարսից Աղա-Մահմեդ խանի հրոսակների ձեռքով: Գերեզմանը գտնվում է քաղաքի Ս. Գևորգ կաթուղիկե եկեղեցու բակում: Գերեզմանի վրա, Հովհ. Թումանյանի և Գ. Բաշինջաղյանի նախաձեռնությամբ, 1914 թ. մայիսին կանգնեցվել է հուշարձան: Quote Link to post Share on other sites
Аида Суреновна Posted January 11, 2008 Report Share Posted January 11, 2008 Здравствуйте, знатоки Саят-Нова. Знаете ли вы песню Յիս քու ղիմար չիմ գիդի? О чем она? Или хотя бы что значит ղիմար? Или там другое слово? Кто-нибудь знает песню Յիս քու .... չիմ գիդի? Какое слово пропущено? Спасибо. Quote Link to post Share on other sites
Kars Posted January 11, 2008 Report Share Posted January 11, 2008 Здравствуйте, знатоки Саят-Нова. Знаете ли вы песню Յիս քու ղիմար չիմ գիդի? О чем она? Или хотя бы что значит ղիմար? Или там другое слово? Кто-нибудь знает песню Յիս քու .... չիմ գիդի? Какое слово пропущено? Спасибо. «Յիս քու ղիմեթը չիմ գիդի» «ղիմեթ» թիֆլիսահայ բարբառով՝ «գին», «արժեք» Quote Link to post Share on other sites
Kars Posted January 11, 2008 Report Share Posted January 11, 2008 ... ջավահիր քար իս ինձ համա ... Quote Link to post Share on other sites
Аида Суреновна Posted January 11, 2008 Report Share Posted January 11, 2008 «Յիս քու ղիմեթը չիմ գիդի» «ղիմեթ» թիֆլիսահայ բարբառով՝ «գին», «արժեք» ... ջավահիր քար իս ինձ համա ... Ա՜յ շնորհակալություն: Արդեն ինքս էլ էի մտածում, որ valeur, բայց լավ է՝ հաստատ իմանալ: Մանավանդ որ սխալ գիտեի: Շատ շնորհակալ եմ: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.