Kars Posted January 22, 2007 Report Share Posted January 22, 2007 Հարգելի hravart Շատ կարճ, կարո՞ղ եք պատմել Ձեր հոբբիների մասին: Quote Link to post Share on other sites
hravart Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 Հարգելի hravart Շատ կարճ, կարո՞ղ եք պատմել Ձեր հոբբիների մասին: Գրականություն (հայոց, անգլերեն և պարսկերեն) ԴասականԵրաժշտութիւն, դամաշխարային և հայկական Ջութակ եմ նվագել տասնհինգ տարի,բայց 2001 թ.ձախ դաստակիս վիրավորվելու պատճառով այլևս նվագել չեմ կարող: Հայ ժողովրդական երաժշտություն Լեզվագիտությոն (հայերեն, պարսկերեն, անգլերեն) Պատմություն (հայոց և համաշխարային) Քերականություն (հայերեն աշխարհաբար և գրաբար. անգլերեն. պարսկերեն) Ինձ համար տանելի չեն նրանք ովքեր աղավաղում են մեր լեզուն և խեղաթյուրում մեր պատմությունը և տարիներ շարունակ պայքարել եմ նրանց դեմ: Հրաչ Վարդանի Վարդանյան Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 Բարի գալուստ Հայաստան.քոմ, պրն. Վարդանեան: Շատ ուրախալի է տեսնել, որ Հայ գրով ու պատմութեամբ յետաքրքրուող մի անձ եւս միացել է մեր ֆորումին: Դժբախտաբար այդպիսի անձանց քանակը շատ չէ ինտերնեթում, եւ Հայ երիտասարդ սերունդը, որ յաճախ Ռուսաստանում կամ Ամերիկայում մեծանալով քիչ է շփւում Հայութեանը, ինտերնեթում նույնպես քիչ յնարաւորութիւններ է ունենում լրացնել այդ պակասը: Մեր նպատակն է ինտերնեթի ներոյժը առաւելագոյնս օգտագործել այդ բացը լրացնելու համար: Շնորհակալութիւն, որ օգնում եք մեզ… Quote Link to post Share on other sites
Angel Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 Հարգելի պարոն Վարդանյան, երբ եք վերջին անգամ եղել հայրենիքում, և ծագումով որտեղից եք? մեկ հարցել. գիտեմ, որ ունեք հարուստ գրադարան, ինչպես եք հավաքել այն? Quote Link to post Share on other sites
BIBAR Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 Bari galust harcers heot ktam:) Quote Link to post Share on other sites
Unregistered - M Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 Հարգելի պարոն Վարդանյան, درود و خوشامدند Ինչպես նկատեցի, Դուք հիմնականում գրում եք դասական ուղղագրությամբ: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նոր ուղղագրությանը, եւ արդյոք կցանկանայի՞ք, որ այն նորից փոխարինվեր դասականով: Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 Առայժմ հարցեր չունեմ , հիմա պարզապես ուզում եմ բարի գալուստ ասել Ձեզ Quote Link to post Share on other sites
ARAMIS Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 Հարգելի պարոն Վարդանյան ի՞նչ կասեք մեր ֆորումի մասին Quote Link to post Share on other sites
ARAMIS Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 Որոշեցի այստեղ տեղադրել Պարոն Վարդանյանի նկարը Quote Link to post Share on other sites
Admin Posted January 23, 2007 Report Share Posted January 23, 2007 Bari galust Hratch Quote Link to post Share on other sites
hravart Posted January 24, 2007 Report Share Posted January 24, 2007 Բարի գալուստ Հայաստան.քոմ, պրն. Վարդանեան: Շատ ուրախալի է տեսնել, որ Հայ գրով ու պատմութեամբ յետաքրքրուող մի անձ եւս միացել է մեր ֆորումին: Դժբախտաբար այդպիսի անձանց քանակը շատ չէ ինտերնեթում, եւ Հայ երիտասարդ սերունդը, որ յաճախ Ռուսաստանում կամ Ամերիկայում մեծանալով քիչ է շփւում Հայութեանը, ինտերնեթում նույնպես քիչ յնարաւորութիւններ է ունենում լրացնել այդ պակասը: Մեր նպատակն է ինտերնեթի ներոյժը առաւելագոյնս օգտագործել այդ բացը լրացնելու համար: Շնորհակալութիւն, որ օգնում եք մեզ… Սիրելի Միգ, Զգացւած եմ ձեր բարի գալուստ մաղթանքից և ուրախ որ իմ մասնակցութիւնն եմ բերում այս ֆօրումում: Սիրով, Վարդահուր Quote Link to post Share on other sites
hravart Posted January 24, 2007 Report Share Posted January 24, 2007 0Հարգելի պարոն Վարդանյան, երբ եք վերջին անգամ եղել հայրենիքում, և ծագումով որտեղից եք? մեկ հարցել. գիտեմ, որ ունեք հարուստ գրադարան, ինչպես եք հավաքել այն? Սիրելի Անժել, Առաջին անգամ ընտանեօք եղած եմ Հայաստանում 1977-ին երեք շաբաթով, իսկ երկրորդ անգամ 1994 թւականին: Տարբերութիւնը երկնքից-գետին էր: Երկու անգամն էլ ոչ թէ զբօսաշրջիկի աչքով եմ տեսել Հայաստանը, այլ հենց հայաստանցու աչքով, այսինքն ինքս մտել եմ ժողովրդի մէջ և զրուցել, լինելով իրանահայ դա ինձ յաջողւել է առանց մի դժւարութեան: Գրադարանս սկսել եմ կազմել 1957-ից հենց Իրանում, գրքերս գնելով Թեհրանում գտնւող «Սաքօ գրատուն»-ից և հետագային նոյն գրադարանում ունենալով բացւած հաշիւ, ստացել եմ շատ ուրիշ գրքեր մինչև 1977-ը: 1977-ից յետոյ, ՍՍՀ-ի Մշակութային Կապի Կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպեանի կարգադրութեամբ, ինձ ուղարկւել է նոր հրատարակւած շատ գրքեր, նոյնպէս բազմաթիւ թերթեր: Յուսամ վերոյիշել բացատրութիւնները կըբաւարարեն ձեզ: Սիրով՝ Հրաչ Վարդանեան Quote Link to post Share on other sites
hravart Posted January 24, 2007 Report Share Posted January 24, 2007 Bari galust harcers heot ktam:) Շնորհակալ եմ ձեր մաղթանքից: Մինչև ձեր հարցերը, Ցտեսութիւն, ՀՎՎ Quote Link to post Share on other sites
hravart Posted January 24, 2007 Report Share Posted January 24, 2007 (edited) Հարգելի պարոն Վարդանյան, درود و خوشامدند Ինչպես նկատեցի, Դուք հիմնականում գրում եք դասական ուղղագրությամբ: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նոր ուղղագրությանը, եւ արդյոք կցանկանայի՞ք, որ այն նորից փոխարինվեր դասականով: از درود و خوشامد گفتنتان متشکّرم Հիմնականում գրում եմ նոր ուղղագրութեամբ, բայց ջանացել եմ որ այս ֆօրումում, բանաստեղծների ստեղծագործութիւնները թէ դասականով և թէ նորով տեղադրեմ, որպէսզի նրանք ովքեր ծանօթ չեն դասականին տեսնեն դրա պակասութիւնը, օրինակ՝ բառերի վերջում դրւած «յ»-երը, բառամիջում գործ ածւող «օ»-երը, «յ»-ով և «օ»-ով սկսւող բառերը, որոնց համար աշակերտներին տրւում էր ցուցակներ անգիր անելու համար: Նրանք ովքեր տեղեակ չեն լեզւաբանական և հնչիւնաբանական օրէնքներին, բացի անտեղի քննադատութիւններից ուրիշ ոչինչ ունեն տալու մեր ժողովրդին: Վերջերս մէկ ուրիշ ֆօրումում տեղադրեցի Գուրգէն Սարգսեանի արժէքաւոր գործը՝ «Ուղղարական Բարեփոխությունը Պատմական Անհրաժեշտություն Էր», բայց դա հանդիպեց մի խումբ անտեղեակ անձնաւորութեանց յարձակման: Այդ անհատներից մէկը անհաճոյ արտահայտութիւններով դուրս եկաւ մեր հանճարեղ և մեծ լեզւաբան Մանուկ Աբեղյանի դէմ, և նոյնիսկ հանդգնութիւնն ունեցաւ նրան անվանելու Մոսկւայի գործակատար: Այդ թշւառականը նոյնպէս յարձակում գործեց դոցենտ Գուրգէն Սարգսյանի վրայ, չհետեւելով «համացանցային վարւելակարգի» օրէնքներին "Netiquette", կամ «համացանցակարգ» եթէ դա կարելի է ընդունել որպէս նոր բառ: Այդ վարւելակարգի կայքէջերից մէկն է՝ http://www.albion.com/netiquette/corerules.html : Մօտ ապագային Սարգսյանի գիրքը տեղադրելու եմ այս ֆօրումի «Լեզւի» բաժնում որտեղ յոյսով եմ որ պիտի կարողանանք այդ թեմայի մասին բանավիճել, ոչ թէ Պուրճ Համուդային լեզւով այլ բարեկիրթ մարդկանց: Հրավարդ Edited February 27, 2007 by hravart Quote Link to post Share on other sites
hravart Posted January 24, 2007 Report Share Posted January 24, 2007 Հարգելի պարոն Վարդանյան ի՞նչ կասեք մեր ֆորումի մասին Սիրելի Արամիս Թէպէտ կարճ ժամանակ եմ եղած այս ֆօրումում, այն կարծիքին եմ որ բարեկիրթ և շնորհքով մարկանց մէջ եմ: Սիրով՝ ՀՎՎ Quote Link to post Share on other sites
hravart Posted January 24, 2007 Report Share Posted January 24, 2007 Bari galust Hratch Շնորհակալութիւն: Հրաչ Quote Link to post Share on other sites
hravart Posted January 24, 2007 Report Share Posted January 24, 2007 Որոշեցի այստեղ տեղադրել Պարոն Վարդանյանի նկարը Սիրելի Արամիս, Շնորհակալութիւն որ այդ նկարով դրսեւորեցիր իմ ճերմակ մազերը: Սիրով՝ Հրվարդ Quote Link to post Share on other sites
Arm_Lionne Posted January 24, 2007 Report Share Posted January 24, 2007 Հարգելի պարոն Վարդանյան, եթե Ձեզ հնարավորություն ընձեռվեր հանդիպելու 3 հայտնի պատմական դեմքերի հետ, ո՞ւմ հետ կցանկանայիք հանդիպել և ինչո՞ւ հատկապես նրանց հետ Quote Link to post Share on other sites
hravart Posted January 28, 2007 Report Share Posted January 28, 2007 Հարգելի պարոն Վարդանյան, եթե Ձեզ հնարավորություն ընձեռվեր հանդիպելու 3 հայտնի պատմական դեմքերի հետ, ո՞ւմ հետ կցանկանայիք հանդիպել և ինչո՞ւ հատկապես նրանց հետ Շատ դժւար հարց ես տւել բայց թող իմ կարողութեան չափ պատասխանեմ: Շատ կոզենայի հանդիպել՝ 1. Մանանդեանին և հարցնել թէ ինչու նա էլ միւս պատմաբանների նման հայերին որպէս եկւորներ է համարում և ոչ թէ բնիկ ժողովուրդ մեր իսկ երկրում: 2. Հանդիպել Քրիստափոր Միքայելեանին և հասկանալ թէ նա ինչու մեր ժողովրդի հոծ բազմութեանը տարաւ դէպի ցեղասպանութեան իր ոչ քաղաքական հայեցակարգով (օր. Բանկ Օթօման, տարբեր ֆէդայնական հարձակումներ և այլն): 3. Հանդիպել ոչ հայ Սիմէօն Գրուզինսկուն (Սիմոն Վրացեանին) և հասկանալ թէ նա որտեղի՞ց յանկարծ մեր մէջ յայտնւեց (նրա կենսագրութեան մասին ճշգրիտ աղբիւրներ չկան), որպէսզի մեր ազատութեան պայքարում քարուքանդ անէր մեր հայրենիքի ազատագրումը և սովետականացման ժամանակ առօք-փառօք նստէր Մոսկւայում, թողնելով թուրքին վերագրաւի մեր հողերը և թալանի մեր երկիրը: Առայժմս հենց այս, Սիրով՝ Հրավարդ Quote Link to post Share on other sites
Аида Суреновна Posted January 28, 2007 Report Share Posted January 28, 2007 Sovorabar ays bazhin chem mtnum (lezvi bazhnic durs chem galis), bayc inchpes prn Vartanyanin "bari galust" chmaxtem? Harc chunem, prn Vartanyan, voghdjunum em dzez, shnorhakalutyuns em hajtnum dzer gorci hamar (mi ayl tegh arden ruseren em grel) ev hianum em dzer brnac dirqov. Aida Markosyan. Quote Link to post Share on other sites
Аида Суреновна Posted January 28, 2007 Report Share Posted January 28, 2007 (edited) Վերջերս մէկ ուրիշ ֆօրումում տեղադրեցի Գուրգէն Սարգսեանի արժէքաւոր գործը՝ «Ուղղարական Բարեփոխությունը Պատմական Անհրաժեշտություն Էր», բայց դա հանդիպեց մի խումբ անտեղեակ անձնաւորութեանց յարձակման: Այդ անհատներից մէկը անհաճոյ արտահայտութիւններով դուրս եկաւ մեր հանճարեղ և մեծ լեզւաբան Մանուկ Աբեղյանի դէմ, և նոյնիսկ հանդգնութիւնն ունեցաւ նրան անվանելու Մոսկւայի գործակատար: Այդ թշւառականը նոյնպէս յարձակում գործեց դոցենտ Գուրգէն Սարգսյանի վրայ, չհետեւելով «համացանցային վարւելակարգի» օրէնքներին “Netiquette”, կամ «համացանցակարգ» եթէ դա կարելի է ընդունել որպէս նոր բառ: Այդ վարւելակարգի կայքէջերից մէկն է՝ http://www.albion.com/netiquette/corerules.html : Մօտ ապագային Սարգսյանի գիրքը տեղադրելու եմ այս ֆօրումի «Լեզւի» բաժնում որտեղ յոյսով եմ որ պիտի կարողանանք այդ թեմայի մասին բանավիճել, ոչ թէ Պուրճ Համուդային լեզւով այլ բարեկիրթ մարդկանց: Հրավարդ Sa argument chunenalu hetevanq e, urish vochinch. Ov aselu, hakadrelu ban chuni - hayhoyum e. Edited January 28, 2007 by Аида Суреновна Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted January 28, 2007 Report Share Posted January 28, 2007 Յարգելի hravart, նախ մի փոքրիկ քերականական խնդիր: Ես նկատեցի, որ Դուք դասական ուղղագրութեամբ գրեցիք “Ֆօրում” եւ ոչ “Ֆորում”: Չէ որ այդ “օ”-ն վերջին վանկում չէ: Ուրեմն ինչո՞ւ “օ”: Իսկ այժմ աւելի լավ հարց: Ես նկատել եմ , որ հիմա Հայաստանում պարսկահայերի մեծ ներյօսք կայ: Դուք երբե՞ք չեք ցանկացել Հայաստանում յաստատուել: Quote Link to post Share on other sites
Kars Posted January 28, 2007 Author Report Share Posted January 28, 2007 Յարգելի hravart, նախ մի փոքրիկ քերականական խնդիր: Ես նկատեցի, որ Դուք դասական ուղղագրութեամբ գրեցիք “Ֆօրում” եւ ոչ “Ֆորում”: Չէ որ այդ “օ”-ն վերջին վանկում չէ: Ուրեմն ինչո՞ւ “օ”: Փորձեմ hravart-ի փոխարեն պատասխանել: Ընդհանրապես, քանի որ դասական ուղղագրությունը ստանդարտացված չէ՝ ի տարբերություն այս ուղղագրության, գործում է մի չգրված օրենք. նոր փոխառյալ (օտար) բառերում սովորաբար օգտագործվում է «օ»-ն, անկախ նրանից, թե բառի որ մասում է այն գտնվում: Օրինակ՝ Քօնգրէս: Նույնը վերաբերում է նաև «է» տառին: Quote Link to post Share on other sites
Kars Posted January 28, 2007 Author Report Share Posted January 28, 2007 Ի դեպ, եթե լատինական forum բառը մուտք գործեր հայերեն լեզու վաղ միջնադարում, ապա այն այսօր`գրաբարի և ժամանակակից դասական ուղղագրության կանոնների համաձայն, կգրվեր այսպես՝ «փոր»: Quote Link to post Share on other sites
MiG-35 Posted January 28, 2007 Report Share Posted January 28, 2007 Ես էլ հենց դա ի նկատի ունեի: Չէ՞ որ դասական ուղղագրութեամբ գրւում է` “Կորնթոս” (եւ ոչ` “Կօրնթոս”) ”Կոլոս” (եւ ոչ` “Կօլոս”) ”Ֆորում” բառը (կամ էլ թեկուզ “փորում”-ը) մեզ է գալիս հենց նոյն այն յունա-հռովմեական տրադիցիայից, ինչ որ “Կորնթոս” կամ “Կոլոս” բառերը: Ուրեմն ինչո՞ւ գրել ”Ֆօրում”: Դրանից բացի կարելի՞ է արդէօք ”Ֆորումը” յամարել նոր փօխառութիւն: Չէ որ հայ պատմիչները դա մի տեղ օգտագործած կը լինեն: Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.