Jump to content

Силы правопорядка разогнали митинг


Recommended Posts

  • Replies 1.6k
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

Top Posters In This Topic

Posted Images

Խիղճը պատժում է հաճախ նույնիսկ այնտեղ, որտեղ օրենքը դա չի անում:

Պուբլիլիոս Սիրոս

Link to post
Share on other sites

Да, кстати, 25 кадр не работает тоже... Мало того, раньше он тоже не работал... Мало того полуграмотный человек страшнее 25 кадра...

Link to post
Share on other sites
По словам Арнольда Степаняна, являющегося одновременно главой тбилисской армянской общины, есть информация также о задержании в Грузии еще одного армянского оппозиционера, его имя и фамилия в настоящее время уточняются.
Это товарищ артГео, только он не глава тбилисской общины а глава организации "Тбилисская община" -филиала союза армян Грузии от депутата груз парламента Байбрутяна , сами понимаете кому это надо было в темные 90-ые....

По словам Арнольда Степаняна, МВД Грузии комментариев по факту их задержания и выдачи пока не делало, и в понедельник - 17 марта офис SOS-Армения намерен обратиться к ним с письменным запросом. С этого же дня SOS-Армения начнет работу по сбору и распространению информации о том, как и в какой стране остальным армянским оппозиционерам, которые в настоящее время находятся на территории Грузии, будет возможно получить политическое убежище.
Как раз "СОСо" это его новое детище, от лица "нарсерунта" сделал.

10 человек разных национальностей (не буду уточнять) у посольства Армении в Грузии стояли даже, за свободу переживали... ой простите 11 одного ребенка забыл и 2 лидеров организации.

Link to post
Share on other sites

Кочарян признался, что (минимум) трое из 7 убитых (по оффициальным данным) мирно митингующих убиты воисками.

Օրինակ` երեք զոհով ավելի քիչ կլինեին 7 զոհված քաղաքացիական մարդկանց թիվը, եթե այդ հատուկ միջոցներն, իսկապես, ավելի անվտանգ լինեին: Հատուկ փորձաքննությունն այսօր տալիս է, որ 3 զոհը հատուկ միջոցների կիրառումից է եղել, ոչ թե մարտական զենքի կիրառումից:

http://news.president.am/arm/separate.php?...3&year=2008

Edited by Artgeo
Link to post
Share on other sites

Кто там "мирно" митиговал?

Не надо же быть таким наглым и лицимерным.

Какие мирные митингующие?

С прутями, оружием, камнями, "молотовками"............это и есть твои мирные демонстранты?

А кто либо отрицал, что среди убитых есть также и убитые силами правопорядка?

Link to post
Share on other sites

Նոր հանրահավաքներն ու ցույցերը չեն նպաստի կայունացմանը։ Հետախուզման մեջ են գտնվում անձինք, ովքեր մարտի 1-ին ոստիկանների դեմ զենք են օգտագործել: Չի կարելի բացառել, որ այդ մարդիկ կդիմեն ցանկացած սադրանքի, որպեսզի ավելի սրեն իրավիճակն ու խուսափեն պատժից,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը

Об етом Роб говорит уже второй раз.

Меня терзают смутные сомнения, что так и не найдут тех, кто стрелял и бросил гранати в полицейских.

Link to post
Share on other sites

Անմեղ զոհ. մարտի 1-ին նա սխալ ժամին սխալ տեղում էր

Մարիաննա Գրիգորյան

«ԱրմենիաՆաուի» թղթակից

Published: 21, Մարտ, 2008

Երեկոյան ժամը 7-ի մոտ Գրիգորը զանգահարեց կնոջը՝ Վարդուհուն, ու ասաց, որ ճաշը տաքացնի, քանի որ տուն է գալիս ու շատ քաղցած է:

«Ասեցի` Գոքոր ջան, քո սիրած ոսպով ճաշն եմ եփել, հենց հիմա դնում եմ կրակին»,- պատմում է Գոքորի կինը՝ 27-ամյա Վարդուհին:

Բայց իր սիրած ճաշը Գոքորը մարտի 1-ին այդպես էլ չկերավ:

Կոնդում գտնվող մեկ սենյականոց կիսախոնավ ու աղքատիկ տնից 28-ամյա Գրիգոր Գևորգյանը, որը 6 հոգանոց ընտանիքի միակ կերակրողն էր, դուրս եկավ ժամը 5-ից հետո, իսկ մյուս օրը կինն ու երկու փոքր տղաները ստացան նրա դիակը՝ ճակատին հրազենային վնասվածքով:

«Բենզալցակայանում էր աշխատում, զանգեցին` ասեցին, փող կա, արի ստացի: Մենք էլ հեռուստացույց էինք նայում: Գոքորն ասեց` մարդիկ խաղաղ ցույց են անում, գնամ փողերս ստանամ գամ, ի՞նչ պիտի լինի որ»:

Վարդուհին հիշում է` ինչպես արդուկեց ամուսնու շորերը, սուրճ պատրաստեց նրա համար: Գոքորն ինչպես գրկեց երկու որդիներին՝ 8-ամյա Հովհաննեսին ու 4-ամյա Ռուբիկին, «պաչպչեց» ու ինքն իրեն ասաց. «Շուտ գնամ-գամ, գոնե էսօր փող կլինի ձեռներս»:

Խառնված մազերով, անխնամ տեսքով վշտից ավելի ամրացած Վարդուհին մեկիկ-մեկիկ վերհիշում է, թե ինչ էր կատարվում այդ օրը: Տեղեկությունները նա ստանում էր Գոքորից, որը «Հայրենիք» կինոթատրոնի մոտ գտնվող աշխատավայրից տրանսպորտ չլինելու պատճառով ոտքով բարձրացել էր մինչև կրկես, հետո հայտնվել շրջափակման մեջ:

«Ժամը 8-ի մոտ էր` Գոքորը զանգեց, Լեոյի փողոցում էր: Ասեց`Վարդուհի, ոռի դրություն ա, շրջափակման մեջ եմ ընկել, միլիցեքը չեն թողնում դուրս գամ, զենք են պահում վրես, ասում են` կսատկացնենք, հետ գնա,- պատմում է Վարդուհին: - Գոռգոռոցս գցեցի, ասեցի` գալիս եմ մոտդ: Ասեց` տնից դուրս չգաս: 9-ի կողմերը հեռախոսն էլ չէր պատասխանում: Հետո լրիվ անջատվեց, ու ոչ մի լուր չունեցանք»:

Մի քանի ժամ անց Գոքորի հարազատները սկսում են բոլոր հնարավոր վայրերում փնտրել նրան:

«Անատոմիկի միջանցքում իմացանք, որ Գոքորը չկա: Ասեցին` սնայպերն ա խփել: Ուղեղը լրիվ թափվել էր»,- ձեռքերն է կոտրատում Վարդուհին:

«Գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, գանգի հրազենային վիրավորում»,- նշված է Գրիգոր Գևորգյանի մահվան վկայականում:

«Եթե իմանայի, որ մարդս ակտիվ ա, պայքարել ա, իր գաղափարի համար ա գնացել, գոնե սիրտս հանգիստ կլիներ: Բայց սկի ընտրություններին չգնաց: Ասում էի` գնա, ում ուզում ես, ընտրի, բայց գնա, ասում էր` գործ չունեմ»:

Վարդուհին հիշում է, որ երբ մինչև ամուսնու գնալը լուրեր էին ստանում, թե մարդիկ քարեր են հավաքում, որ պաշտպանվեն, Գրիգորը զարմանում էր:

«Ասում էր` Վարդուհի, տեսնես չե՞ն վախենում,- հիշում է Վարդուհին: - Ես էլ ասում էի` մարդիկ պայքարում են, ի՞նչ վախենան»:

Վարդուհին ասում է, որ միգուցե ծանր մանկությունն էր պատճառը, որ Գրիգորն այդքան զգուշավոր էր:

«90-ականներին հայրն է զոհվել Ղարաբաղում, ազատամարտիկ էր: Հոր կռվի ընկերներն էլ էին եկել Գոքորի թաղմանը ու իրենք էլ էին ասում, որ սնայպերի խփած ա: Ոնց էլ լինի` էդքան տարի կռվել են»,- ասում է երիտասարդ այրին:

Սենյակի պատերը վառարանի ծխից սևացել են: Վերևի տանը ևս ապրում են Գևորգյանների ազգականները: Մոտ մեկ տարի առաջ մահացել էր Գրիգորի մայրը: Հիմա մոր սգո նկարի փոխարեն կախել են Գրիգորինը:

«Էս տունն անիծված է,- ձեռքերը վեր է պարզում Վարդուհու մայրը՝ Գայանեն, որը նույնպես նրանց հետ է ապրում: - Երեխեքը հազար ու մի երազանք ունեին, մի րոպեում հեչ եղավ: Մի տարվա մեջ էս հայաթից 4 դիակ դուրս եկավ: Չգիտենք` գլուխներս առնենք ո՞ւր փախնենք, ի՞նչ պատասխան տանք էս երեխեքին»:

ai289901.jpg

:(

Link to post
Share on other sites

Քանդված օջախ. սպանված Գոռ Քլոյանի ընտանիքի համար մխիթարություն չկա

ai289502.jpg

Մարիաննա Գրիգորյան

«ԱրմենիաՆաուի» թղթակից

Published: 21, Մարտ, 2008

Ատամները թափվել էին բռան մեջ, փորձում էր մեկ-մեկ տեղը դնել, չէր ստացվում, էլի թափվում էին:

«Մամ, երազ եմ տեսել»,- առավոտյան մորն իր երազը պատմեց 28-ամյա Գոռ Քլոյանը:

«Ասացի` վայ, Գոռիկ ջան, վատ երազ ես տեսել: Ատամ ընկնելը հարազատի մահ է: Էսօր տնից դուրս չգաս,- պատմում է մայրը՝ Ազատուհին: - Մտածեցի` մեծ տատիկ-պապիկ ունենք ընտանիքում, ու բոլորն էլ վատառողջ, մեկին մի վատ բան կլինի»:

Սակայն «վատ բանը» եղավ հենց Գոռի հետ:

Ընտանիքի անդամները սևազգեստ են, կանանց ձեռքերի թաշկինակները սգից էլ ավելի սեղմված, իսկ արտասվաթոր աչքերը` կարմրած:

Գարնան առաջին օր, երբ Երևանի կենտրոնը պայթում էր հակասական տրամադրություններից, Գոռ Քլոյանը Երևանի արվարձաններից մեկի իր խաղաղ ընտանեկան տնից դուրս գալով, առանց որևէ մեկին զգուշացնելու, քայլերն ուղղեց դեպի իրադարձությունների կիզակետ:

Այնտեղից նա չվերադարձավ: Եվ չտվեց ծնողների, կնոջ ու բարեկամների հարցերի բազմաթիվ «ինչո՞ւ»-ների պատասխանը:

Կեսգիշերին Գոռից լուր գուժեց կանացի ձայնը: Հիվանդանոցի բուժքույրը Քլոյաններին տեղեկացրեց, որ տղան հիվանդանոցում է՝ վիրավոր:

«Ասեցին` ոտքը վիրավոր է, վիրահատում են,- պատմում է մայրը: - Չեմ էլ հիշում` ոնց հասանք շտապօգնության 3-րդ հիվանդանոց ու սկսեցինք խելագարի պես միջանցքներով քայլել»:

Հիվանդանոցում ծնողներին հայտնեցին, որ իրենց որդին «հրազենի բեկորային» վնասվածք է ստացել՝ վնասվել է ոտքը սնուցող երակը՝ աորտան:

«Վիրահատությունը տարօրինակ երկար էր տևում: Ասեցին` արյուն ա պետք: Ասեցի` վերցրեք իմ արյունը, մենք հազվագյուտ արյան խումբ ունենք. առաջին խումբ, ռեզուս բացասական…. Հետո ասեցին, որ ճնշումը չի կարգավորվում, ու մի քանի ժամ չէին կարողանում ասել, որ իմ տղան էլ չկա»,- հեկեկում է որդեկորույս մայրը:

«Տատիկ, էլի ես լացո՞ւմ: Բա ասում էիր` չես լացելո՞ւ»,- սգավոր տատի մոտ վազելով հարցնում է Գոռի մեծ տղան՝ երեքամյա Սարգիսը:

Հյուրասենյակի կոմոդի վրա Գոռի մեծադիր նկարն է, անկյունում սգավոր կանայք՝ տատիկներն ու հորաքույրը: Կողքի սենյակում քնած է Գոռի փոքր տղան՝ Լևոնը, որ հազիվ երկու ամսական կլինի:

Գոռի հայրը՝ 57-ամյա Սարգիս Քլոյանը, հայացքը մի կետի հառած` ասում է, որ տղան որևէ հանրահավաքի մինչ այդ օրը չի մասնակցել:

«Մենք, որդուս ընկերները, բարեկամները մինչև հիմա ցնցված ենք, ապշած, չենք հասկանում, թե ինչո՞ւ նա, ամբողջ ժամանակ չմասնակցելով որևէ հանրահավաքի, այդ օրը որոշեց անպայման գնալ այնտեղ,- ասում է նա: - Ամեն ինչի հեռուստացույցով էր հետևում, չնայած շատ էր սիրում նաև կարդալ թերթերը»:

Հայրը նշում է Գոռի սիրած թերթերը` «Հայկական ժամանակ», «Չորրորդ իշխանություն»:

Երկուսն էլ արմատական ընդդիմադիր թերթեր են, ինչը զարմանալի է, քանի որ Գոռը իշխանական կուսակցություններից մեկի՝ ԲՀԿ-ի անդամ էր, իսկ ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանի վստահված անձն էր ընտրատեղամասերից մեկում:

Սարգիս Քլոյանը պատմում է, որ ինքը ևս նախընտրական ողջ շրջանում աշխատել է Սերժ Սարգսյանի շտաբի համար որպես բեռնատարի վարորդ: Ասում է, որ մինչև հոգու խորքը վիրավորված է:

«Ոչ մի հեռագիր ու ցավակցական չստացանք»,- ասում է նա:

Մայրը նայում է Գոռի նկարին ու ասում, որ տղան ապագայի հետ կապված մեծ հույսեր ու ծրագրեր ուներ` կրթությունը շարունակելու, նոր գործեր սկսելու:

«Կորցրի երեխուս իզուր տեղը… ու չեմ իմանում պատասխանը,- ասում է Ազատուհին: - Նա շատ չէր խոսում, շատ ազնիվ էր, իսկական տղամարդ: Ընտրություններից հետո էլ շատ չխոսեց: Միգուցե հիասթափվել էր ինչ-որ բանից… Չգիտենք` ի՞նչ եղավ իրականում: Չգիտեմ` ումից ի՞նչ պահանջեմ»:

Link to post
Share on other sites

Еще вот етот момент.

եթե կամավոր ներկայանան եւ օժանդակեն քննչական խմբին, ապա վերաբերմունքը նրանց նկատմամբ կլինի շատ ավելի մեղմ. «Այդպիսի բազմաթիվ օրինակներ ունենք», հայտնեց նախագահը:

Нет все должны ответить в равной степени.

Иначе меня будут терзать смутные сомнения, что ето всего лиш метод освободить от ответсветности свих провакаторов и заодно получить доноси против не своих.

Link to post
Share on other sites
Еще вот етот момент.

Нет все должны ответить в равной степени.

Иначе меня будут терзать смутные сомнения, что ето всего лиш метод освободить от ответсветности свих провакаторов и заодно получить доноси против не своих.

2008-03-21 13:09:00

Представитель Левона Тер-Петросяна настаивает на проведении независимого расследования трагических событий первого марта

АрмИнфо. <Яростное сопротивление властей Армении самой идее проведения независимого международного расследования трагических событий 1 марта говорит о том, что они не желают выяснения подлинных обстоятельств произошедшего>, - заявил сегодня на встрече с журналистами в Национальном пресс-клубе представитель первого президента Армении Левона Тер-Петросяна, бывший пресс-секретарь экс-главы государства Левон Зурабян.

По его словам, проведение подобного расследование является одной из главнейших предпосылок нормализации внутриполитической ситуации в республике.

<Когда власти той или иной страны не причастны к громким политическим убийствам или трагическим событиям, они сами способствуют проведению независимых расследований. В Армении же царит абсолютно иное положение дел>, - сказал Л.Зурабян.

Отвечая на вопрос, проводит ли оппозиция свое параллельное расследование событий 1 марта в Ереване, он отметил, что выполнение задачи весьма затруднено в условиях продолжающихся политических преследований, в частности, из-за ограниченности ресурсов в условиях массовых арестов. Одновременно оппозиционер добавил, что собираемые материалы будут доведены до всех в более свободных условиях.

Разумеется будет терзать... я того же мнения! :(

Edited by Тереза
Link to post
Share on other sites

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ

Ժողովրդավարությունը Հայաստանում դեռեւս շարունակվում է ընկալվել որպես օրենքն անտեսելով սեփական տեսակետը զանազան մեթոդներով հասարակությանը պարտադրելու միջոց: Փետրվարի 19-ին հաջորդած հանրահավաքները դրա վառ ապացույցն էին: Ի՞նչ էր տեղի ունենում:

Ընտրություններում պարտված կողմը, հայտնելով իր անհամաձայնությունը դրանց արդյունքներին, 9 օր շարունակ առանց քաղաքային իշխանություններին համապատասխան իրազեկման եւ հանրահավաքներ անցկացնելու թույլատրման, միեւնույն վայրում անց էր կացնում անընդհատ հանրահավաքներ: Ամեն մի քաղաքական ուժ իրավունք ունի անցկացնելու հանրահավաքներ եւ այդպիսով իր դժգոհությունն արտահայտելու: Սակայն դա ամենեւին էլ չի ենթադրում, որ քաղաքական որեւէ ուժ իրավունք ունի իր համար որպես հենակետ ընդունելու քաղաքի որեւէ հրապարակ, այնտեղ գիշեր ու ցերեկ հանրահավաքներ կազմակերպելու, խանգարելով շրջակայքի բնակիչների անդորրը, տվյալ տարածքը դուրս դնելով իշխանությունների ամեն տեսակ վերահսկողությունից եւ փորձի դրանով իսկ բնակչության փոքրամասնության կարծիքը պարտադրել մեծամասնությանը: Այսինքն, այդ երեւույթը չէր հանդուրժվի որեւէ ժողովրդավարական երկրում, որտեղ հստակորեն սահմանազատված են, թե որտեղ է սկսվում ժողովրդավարությունը եւ որտեղ է դառնում ապօրինի գործողություն: Եթե անգամ ցույցը խաղաղ է եւ տեղի է ունենում չնախատեսված վայրում, չնախատեսված ժամին, դրան անմիջապես միջամտում են հասարակական կարգի պահպանության պատասխանատուները՝ ոստիկանությունը: Եվ որեւէ այլ երկրի կամ միջազգային կառույցի կողմից դա ոչ մի հատուկ ուշադրության չի արժանանում:

Երեւանում նման բան տեղի չունեցավ եւ չնայած 9 օր շարունակ նախկին նախագահն ու նրա կողմնակիցներն անց էին կացնում չարտոնված հանրահավաքներ, իշխանությունները, հավանաբար ցանկանալով զերծ մնալ միջազգային կառույցների միջամտություններից, չգնացին հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողությունների եւ բավարարվեցին զգուշացնելով, որ դրանք արտոնված չեն: Մինչդեռ օրենքով նրանք պարզապես պարտավոր էին դա անել, այլ ոչ թե հանդուրժել մինչ հանրահավաքները վերածվեին անկարգությունների, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Սակայն սա խնդրի միայն մեկ կողմն է:

Հանրահավաքները, արտոնված, թե չարտոնված, այդուհանդերձ, անց են կացվում ինչ-որ առումով առանձնացված վայրում եւ նույն հասարակության եւ հասարակական կարգի պահպանման համար այնքան լուրջ խնդիր չեն, ինչպես փողոցներով անցկացվող երթերը: Դրանք փաստորեն կաթվածահար են անում քաղաքի տվյալ հատվածի կենսագործունեությունը՝ խցանումներ առաջացնելով փողոցներում, երկար ժամանակ սպասեցնելով երթեւեկողներին եւ տրանսպորտային միջոցներին, խանգարելով պետական գերատեսչությունների եւ մասնավոր ընկերությունների աշխատանքը: Այդ ամենին մենք ականատես եղանք հետընտրական շրջանի նույն 9 օրերի ընթացքում: Չարտոնված երթեր երեւույթի կրկնությունը ապագայում պետք է բացառել առավել, քան չարտոնված հանրահավաքները: Երթեր անցկացնելու արտոնությունը պետք է այնպես հեշտությամբ չլինի, ինչպես հանրահավաքներինը եւ պետք է այնպես անել, որ թույլտվության դեպքում երթերը անցկացվեն օրվա ոչ «պիկ» ժամերին եւ ոչ առավել ծանրաբեռնված ու մեծ թողունակություն ունեցող փողոցներում:

Դժվար է պատկերացնել, որ այն երթերը, որ տեղի էին ունենում Երեւանում, տեղի ունենային Նյու Յորքում, երբ, ասենք, Թայմ Սքվեր հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո նրա մասնակիցները որոշեին անցնել Բրոդվեյով: Կամ Փարիզի Կոնկորդ հրապարակի հանրահավաքի մասնակիցները անցնեին Շազ Էլիզեյով, այն էլ 9 օր շարունակ: Նրանք՝ ովքեր եղել են այդ քաղաքներում կամ պատկերացում ունեն դրանց մասին, կհասկանան, որ նման երթերն ուղղակի չէին կարող տեղի ունենալ այդ քաղաքներում, քանի որ դրանք կաթվածահար կանեին վերոնշյալ քաղաքների զգալի մասը: Ինչը այդ՝ ժողովրդավարական երկրների քաղաքային իշխանությունները չէին հանդուրժի եւ կարգուկանոնի հաստատումը րոպեներ կտեւեր, համապատասխան ռեպրեսիվ միջոցներով, ձիավոր ոստիկաններով, սպառազինված ամեն ինչով:

Մի խոսքով, դեռ վաղ է խոսել Հայաստանում իրական ժողովրդավարության առկայության մասին: Եվ եթե մինչ այժմ դա ասելով սովորաբար նկատի ենք ունեցել իշխանությունների անհանդուրժողականությունը, ապա հետընտրական շրջանի իրադարձություններն ապացուցեցին, որ ժողովրդավարությունից խոսող ընդդիմադիրներն ակնհայտ հակաժողովրդավարական մեթոդներով են գործում, որոնք առավել նման են բոլշեւիկյան-հեղափոխական գործելակերպին:

Edited by Asatryan
Link to post
Share on other sites

ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ

Ինչի չէ, որ Փարիզում անցած տարի մի քանի շաբաթ տուրուդմփոց չէր?

Բայց ետ էլ դեռ մի կողմ:

ՀՆԱՐԱՎՈ՞Ր է, որ օրինակ Փարիզում կամ Նյու Յուրքում ըմտրատեղամասի մոտ կանգած Ռենո/Ֆորդ/-երից ընտրակաշառք բաժանեն:

Նենց, որ հոդվածի հեղինակի ճիշտ կանի, որ ոտքերը վերմակի չափ մեկնի ու համեմատի Մոզամբիկի ու Զիմբավեյի հետ:

Link to post
Share on other sites

«ԵՍ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ, ԲԱՅՑ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԵՏ ԽՈՍԵՑԻ»

Հարցազրույց Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հետ

«Գլխավոր դատախազը արդեն ասել է, որ հարուցված քրեական գործը աննախադեպ մեծ ծավալ է ունենալու, եւ պատասխան են տալու բոլոր կազմակերպիչները։ Ես չեմ բացառում նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին ձերբակալելու հնարավորությունը»

2008-03-21

Որպես ականատես՝ ի՞նչ կարող եք պատմել մարտի 1-ի դեպքերի մասին։

Ես դեռեւս քարոզարշավից առաջ էի ասում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը չեն կարող գալ իշխանության ու իրավական պետություն կառուցել, բայց իմանալով Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան կատարվածի մասին, բնականաբար, չէի կարող դեպքի վայրում չլինել։ Նկատի ունեմ արդեն Ֆրանսիայի դեսպանատան առաջ կատարվածը, որովհետեւ առավոտյան դեպքերի ժամանակ քաղաքում չէի, իսկ որ զորքը ցրել է խաղաղ ժողովրդին, ինձ ասել էր կենտրոնում ապրող մեր կուսակցական ընկերը՝ Դավիթ Բադալյանը։ Առավոտյան 11-12-ի կողմերը ես ու մեր խմբակցությունից Արմեն Մարտիրոսյանը կենտրոնի ոստիկանության դիմաց էինք. եկել եմ ու Շտապ օգնության մեքենաներն եմ տեսել։ Ներս մտնել մեզ թույլ չտվեցին, մենք գնացինք փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանի մոտ՝ պարզելու՝ թե ինչու։ Նա ասաց, որ ինքը նման կարգադրություն չի տվել։ Երեւում էր, որ շատ հուզված է։ Մեր աչքի առաջ ինքը զանգեր էր ընդունում, հուզված խոսում։ Ասաց, որ այդ պահին մենք իրեն խանգարում ենք, որովհետեւ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, մեքենա են շուռ տալիս։ Այդտեղից գնացինք Ֆրանսիայի դեսպանատան հրապարակ։ Մարդիկ գալիս էին Ձկան խանութի, Վազգեն Սարգսյանի պուրակի կողմերից, ժողովուրդը կանգնած էր խմբերով։ Դա տեսա այն ժամանակ, երբ երկու անգամ բարձրացա հարթակ՝ վերեւից նայելու։ Խմբավորումներն էլ հիմնականում պատգամավորների շուրջ էին՝ Վարդան Խաչատրյանի, Հակոբ Հակոբյանի, Մյասնիկ Մալխասյանի։ Ժամը 13-14-ի սահմաններում եկավ Ստեփան Դեմիրճյանը, հետո ուսերի վրա բերեցին Նիկոլ Փաշինյանին, նրանք բարձրացան հարթակ։

Մինչ այդ հարթակը դատա՞րկ էր։

Կազմակերպիչներից որեւէ մեկն այնտեղ չկար։ Ես մնացի այստեղ մինչեւ Արմեն Մարտիրոսյանի վիրավորվելը, իսկ այդ մասին իմացա, երբ զանգեցի հարցնելու, թե որտեղ է։ Ասաց, որ հիվանդանոցում է։ Ես էլ մտածեցի, թե գնացել է վիրավորներին տեսնելու։ Հարցրեցի՝ շա՞տ մարդ կա, ասաց՝ տիկին Լարիսա, ինքս եմ դանակահարված։ Դա մոտավորապես 17-18-ի կողմերն էր։ Դրանից հետո ես հեռացել եմ հրապարակից։

Փոխվե՞ց այս ամենի արդյունքում Ձեր վերաբերմունքը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ։ Դուք դեմ էիք, չէ՞, որ «Ժառանգությունը» պաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանին։

Ոչ, իհարկե չփոխվեց։ Ես ավելի վաղ եմ ասել, որ այս համաժողովրդական շարժման ճանապարհը հաղթանակ տանող իսկական ճանապարհը չէ, բայց իրավիճակն այնպիսին էր, որ ես պետք է գնայի ու տեսնեի, թե ինչ է եղել։ Ավելին, ես ու Կարինե Դանիելյանը մարտի 1-ի գիշերը որոշեցինք խոսել Սերժ Սարգսյանի հետ, որովհետեւ բազմությունը հրապարակում շատ կարճ ժամանակում նախ հնգապատկվեց, հետո նույնիսկ տասնապատկվեց։ Դիմեցի ՀՀՇ-ականների, իհարկե, ոչ առաջին դեմքերի։ Ի վերջո, ես նրանց հետ պիտի գնայի, բայց նրանք ասացին, որ երկխոսության որեւէ խնդիր չկա։ Նրանք հրաժարվեցին, որովհետեւ, երեւի պատասխանատվության խնդիր կար։ Ես ուշացումով, բայց Սերժ Սարգսյանի հետ խոսեցի արդեն մարտի 1-ի գիշերը։

Ի՞նչ խոսեցիք։

Զանգել եմ ԱԺ հատուկ նիստի ընդմիջման ժամանակ։ Ասացի, որ ավելի մեծ վտանգներից խուսափելու համար թող իշխանությունը ընդառաջ քայլ անի, հորդորեցի գնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ խոսելու։

Ի՞նչ տրամադրության մեջ էր Սերժ Սարգսյանը։

Նա միշտ էլ հավասարակշռված է։ Ագրեսիվ չէր, ասաց. «Իսկ ի՞նչ անենք, որ չենք արել, գիտե՞ս, թե ինչ է կատարվում։ Նրանք նախապայմաններ են դնում, չնայած մենք կանենք ամեն ինչ, որ իրավիճակը ավելի չսրվի»։ Պարոն Սարգսյանը խնդրեց հատուկ նիստի ժամանակ արտակարգ դրության հրամանագիրը ընդունել, բայց ինքս անձամբ գտնում եմ, բոլոր սահմանափակումները հրամանագրում, կոշտ են, մինչդեռ կարելի էր կիրառել դրանց կեսը, կեսի կեսը։

Իսկ ինչո՞ւ Ազգային Ժողովի մարտի 1-ի հատուկ նիստում, երբ քննարկվում էր ՀՀ նախագահի հրամանագիրը՝ արտակարգ դրություն մտցնելու մասին, Դուք հանդես չեկաք փոփոխություններ անելու առաջարկով։

Դա անիմաստ էր, որովհետեւ, ըստ Սահմանադրության, մենք կարող էինք մերժել հրամանագրով սահմանված միջոցառումները, բայց ոչ փոփոխել, իսկ այդ իրավիճակում մերժելու առաջարկով հանդես գալը իմաստ չուներ։

Կարելի՞ էր կանխատեսել, որ 9 օր շարունակված խաղաղ ցույցերը այսպիսի ավարտ կունենային։

Մարտի 1-ի առավոտվա միջադեպից հետո Ֆրանսիայի դեսպանատան գործողությունները կանխատեսելի էին։ Առավոտվա գործողությունները սադրանք էին։ Ես չեմ կարող դա ապացուցել, բայց, ըստ տրամաբանության, դա սադրիչ գործողություն էր։ Ես դատախազին ասում եմ՝ Ձեզ գոհացնո՞ւմ են արդյունքները, ինչպե՞ս եղավ, որ 7 խաղաղ բնակիչ զոհվեց, եթե զորքը զինված չէր, քաղաքացինե՞րն էին իրար սպանում։ Ի վերջո, կարող էին եւ զինված չլինել, բայց ես չեմ գտնում, որ մեր ոստիկանությունը պրոֆեսիոնալ է, ոստիկանությունը բիրտ ուժ է, ու կարող էին ուժ կիրառել անգամ առանց զենքի։ Դրա համար էլ հարցրեցի, թե ե՞րբ է սպանվել Համլետ Թադեւոսյանը. ոչ ոք պատասխան չունի։ Միանշանակ, սադրիչ կողմ եղել է, ու պատահական չէ, որ զինվորները վիրավորված էին մեծ մասամբ մեջքից։

Բայց դա կարող է փախչելու հետեւանք լինել։

Կարող է, բացառել պետք չէ ո՛չ դա, ո՛չ մյուս հնարավորությունը։

Դուք ու Ձեր կուսակիցները այցելել եք ձերբակալվածներին, մինչդեռ Գլխավոր դատախազը Ազգային Ժողովում հայտարարեց, որ այսուհետ պատգամավորներին թույլ չի տալու հանդիպել ձերբակալվածներին։ Ինչպես՞ եք դուք մեկնաբանում դատախազի այս հայտարարությունը։

Կա օրենք՝ ձերբակալվածների ու կալանավորվածների մասին, որը սահմանում է, թե ովքեր իրավունք ունեն հանդիպել նրանց։ Մարդու իրավունքների պաշտպան աշխատելու ժամանակ ես օրենքի այդ դրույթը բազմացրել ու բաժանել էի իմ աշխատողներին, մի քանի հատ էլ պահում էի մոտս ու թողնում այնտեղ, ուր գնում էի։ Դատախազն ասում է՝ արգելելու եմ, ինչը նշանակում է, որ ավտորիտարիզմի պոչերից հեշտ չէ ազատվել։ Մենք նամակ կգրենք ու կխնդրենք բացատրել, թե ինչ է նշանակում նրա հայտարարությունը, եթե կա օրենք։ Ի վերջո, ո՞վ է գլխավոր դատախազը, որ արգելի ոստիկանության կամ արդարադատության նախարարության ստորադասությամբ գործող հիմնարկ այցելել։

Ազգային Ժողովի պատգամավորները ո՞ր մեկուսարնում են եղել։

Նրանց տեղից-տեղ են տարել։ Ինքս նախ ման էի գալիս Մյասնիկ Մալխասյանին։ Ասացին, որ 6-րդ վարչությունում է։ Գնացի այնտեղ, պարզվեց, որ այնտեղ չէ։ Զանգեցի փոխոստիկանապետ Մահտեսյանին, Մահտեսյանը՝ զանգեք Համբարձումյանին, հետո՝ Անդրանիկ Միրզոյանին։ Նա տեղում չէր։ Մյասնիկ Մալխասյանը այսօր ասաց, որ նախ տարել են 6-րդ վարչություն, հետո, իր ասելով, չի իմացել, թե ուր, հետո բերել են Ազգային անվտանգություն, հետո նորից 6-րդ վարչություն։

Ո՞րն է եղել, Ձեր կարծիքով, տեղից-տեղ տեղափոխելու նպատակը։

Դա ազդեցիկ մեթոդ է։ Ամեն անգամ, երբ ասում են՝ դուրս արի ու չեն ասում, թե ուր են տանում, դա հոգեբանորեն ճնշում է։ Արտահերթ նիստին ներկա Մյասնիկ Մալխասյանն ու Հակոբ Հակոբյանը ասացին, որ իրենց ձեռք չեն տվել։ Ի վերջո, հայտնի մարդկանց նկատմամբ վաղուց արդեն բացահայտ ուժի կիրառում չի լինում, բայց տեղափոխությունը, միանշանակ, ճնշում է։

Իսկ Մյասնիկ Մալխասյանը եւ Հակոբ Հակոբյանը ճնշվա՞ծ էին երեւում։

Ես կասեի, որ նրանք համարժեք վիճակում էին։ Վերջապես, պետք էլ չէր, որ հերոսական ճառեր ասեին կամ լաց լինեին։ Նրանց խոսքը համապատասխանում էր նրանց հոգեբանական տիպին։ Ի վերջո՝ երկուսն էլ ասացին, որ եթե այսպես է իրականացվելու քննությունը, ուրեմն, իրենք ասելու ոչինչ չունեն։

Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս կարող են զարգանալ իրադարձությունները։

Գլխավոր դատախազը արդեն ասել է, որ հարուցված քրեական գործը աննախադեպ մեծ ծավալ է ունենալու, եւ պատասխան են տալու բոլոր կազմակերպիչները։ Ես չեմ բացառում նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին ձերբակալելու հնարավորությունը։

05. 03. 2008

http://www.echannel.am/?topic_id=1650

Edited by Тереза
Link to post
Share on other sites
ՀՆԱՐԱՎՈ՞Ր ԵՆ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԵՐԹԵՐ ՈՒ ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐ, ՕՐԻՆԱԿ, ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ ԿԱՄ ՓԱՐԻԶՈՒՄ

Ժողովրդավարությունը Հայաստանում դեռեւս շարունակվում է ընկալվել որպես օրենքն անտեսելով սեփական տեսակետը զանազան մեթոդներով հասարակությանը պարտադրելու միջոց: Փետրվարի 19-ին հաջորդած հանրահավաքները դրա վառ ապացույցն էին: Ի՞նչ էր տեղի ունենում:

Ընտրություններում պարտված կողմը, հայտնելով իր անհամաձայնությունը դրանց արդյունքներին, 9 օր շարունակ առանց քաղաքային իշխանություններին համապատասխան իրազեկման եւ հանրահավաքներ անցկացնելու թույլատրման, միեւնույն վայրում անց էր կացնում անընդհատ հանրահավաքներ: Ամեն մի քաղաքական ուժ իրավունք ունի անցկացնելու հանրահավաքներ եւ այդպիսով իր դժգոհությունն արտահայտելու: Սակայն դա ամենեւին էլ չի ենթադրում, որ քաղաքական որեւէ ուժ իրավունք ունի իր համար որպես հենակետ ընդունելու քաղաքի որեւէ հրապարակ, այնտեղ գիշեր ու ցերեկ հանրահավաքներ կազմակերպելու, խանգարելով շրջակայքի բնակիչների անդորրը, տվյալ տարածքը դուրս դնելով իշխանությունների ամեն տեսակ վերահսկողությունից եւ փորձի դրանով իսկ բնակչության փոքրամասնության կարծիքը պարտադրել մեծամասնությանը: Այսինքն, այդ երեւույթը չէր հանդուրժվի որեւէ ժողովրդավարական երկրում, որտեղ հստակորեն սահմանազատված են, թե որտեղ է սկսվում ժողովրդավարությունը եւ որտեղ է դառնում ապօրինի գործողություն: Եթե անգամ ցույցը խաղաղ է եւ տեղի է ունենում չնախատեսված վայրում, չնախատեսված ժամին, դրան անմիջապես միջամտում են հասարակական կարգի պահպանության պատասխանատուները՝ ոստիկանությունը: Եվ որեւէ այլ երկրի կամ միջազգային կառույցի կողմից դա ոչ մի հատուկ ուշադրության չի արժանանում:

Երեւանում նման բան տեղի չունեցավ եւ չնայած 9 օր շարունակ նախկին նախագահն ու նրա կողմնակիցներն անց էին կացնում չարտոնված հանրահավաքներ, իշխանությունները, հավանաբար ցանկանալով զերծ մնալ միջազգային կառույցների միջամտություններից, չգնացին հասարակական կարգի պահպանմանն ուղղված գործողությունների եւ բավարարվեցին զգուշացնելով, որ դրանք արտոնված չեն: Մինչդեռ օրենքով նրանք պարզապես պարտավոր էին դա անել, այլ ոչ թե հանդուրժել մինչ հանրահավաքները վերածվեին անկարգությունների, դրանից բխող բոլոր հետեւանքներով: Սակայն սա խնդրի միայն մեկ կողմն է:

Հանրահավաքները, արտոնված, թե չարտոնված, այդուհանդերձ, անց են կացվում ինչ-որ առումով առանձնացված վայրում եւ նույն հասարակության եւ հասարակական կարգի պահպանման համար այնքան լուրջ խնդիր չեն, ինչպես փողոցներով անցկացվող երթերը: Դրանք փաստորեն կաթվածահար են անում քաղաքի տվյալ հատվածի կենսագործունեությունը՝ խցանումներ առաջացնելով փողոցներում, երկար ժամանակ սպասեցնելով երթեւեկողներին եւ տրանսպորտային միջոցներին, խանգարելով պետական գերատեսչությունների եւ մասնավոր ընկերությունների աշխատանքը: Այդ ամենին մենք ականատես եղանք հետընտրական շրջանի նույն 9 օրերի ընթացքում: Չարտոնված երթեր երեւույթի կրկնությունը ապագայում պետք է բացառել առավել, քան չարտոնված հանրահավաքները: Երթեր անցկացնելու արտոնությունը պետք է այնպես հեշտությամբ չլինի, ինչպես հանրահավաքներինը եւ պետք է այնպես անել, որ թույլտվության դեպքում երթերը անցկացվեն օրվա ոչ «պիկ» ժամերին եւ ոչ առավել ծանրաբեռնված ու մեծ թողունակություն ունեցող փողոցներում:

Դժվար է պատկերացնել, որ այն երթերը, որ տեղի էին ունենում Երեւանում, տեղի ունենային Նյու Յորքում, երբ, ասենք, Թայմ Սքվեր հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո նրա մասնակիցները որոշեին անցնել Բրոդվեյով: Կամ Փարիզի Կոնկորդ հրապարակի հանրահավաքի մասնակիցները անցնեին Շազ Էլիզեյով, այն էլ 9 օր շարունակ: Նրանք՝ ովքեր եղել են այդ քաղաքներում կամ պատկերացում ունեն դրանց մասին, կհասկանան, որ նման երթերն ուղղակի չէին կարող տեղի ունենալ այդ քաղաքներում, քանի որ դրանք կաթվածահար կանեին վերոնշյալ քաղաքների զգալի մասը: Ինչը այդ՝ ժողովրդավարական երկրների քաղաքային իշխանությունները չէին հանդուրժի եւ կարգուկանոնի հաստատումը րոպեներ կտեւեր, համապատասխան ռեպրեսիվ միջոցներով, ձիավոր ոստիկաններով, սպառազինված ամեն ինչով:

Մի խոսքով, դեռ վաղ է խոսել Հայաստանում իրական ժողովրդավարության առկայության մասին: Եվ եթե մինչ այժմ դա ասելով սովորաբար նկատի ենք ունեցել իշխանությունների անհանդուրժողականությունը, ապա հետընտրական շրջանի իրադարձություններն ապացուցեցին, որ ժողովրդավարությունից խոսող ընդդիմադիրներն ակնհայտ հակաժողովրդավարական մեթոդներով են գործում, որոնք առավել նման են բոլշեւիկյան-հեղափոխական գործելակերպին:

ASATRYAN hishumes de VILLEPENI vaxt inch mitingner arin mi qani or sharunak ev

verchum iranc uzatsin hasan hmi et mitingnere hamematum es HAYASTANUM talibanakan karavarutian dem mitingneri het?

Link to post
Share on other sites

ASATRYAN hishumes de VILLEPENI vaxt inch mitingner arin mi qani or sharunak ev

verchum iranc uzatsin hasan hmi et mitingnere hamematum es HAYASTANUM talibanakan karavarutian dem mitingneri het?

"talibanakan karavarutian" zhamanak ltp dzhwarte te i wichaki liner harcazrujcner talu :)

Link to post
Share on other sites
  • 3 weeks later...

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՃԳՆԱԺԱՄ. ԻՆՉՈ՞Ւ ԵՒ ԻՆՉՊԵ՞Ս

Մարտի 1-2-ի իրադարձություններին հետադարձ հայացք նետելու դեպքում առանցքային նշանակություն են ձեռք բերում հիմնականում երկու հարց.

1-ին՝ արդյո՞ք կարող էր ՀՀ նախագահը Երևանում արտակարգ դրություն չմտցնել,

2-րդ՝ ի՞նչ տվեց արտակարգ դրությունը ոչ միայն տեղի ունեցող արյունալի բախումները դադարեցնելու, այլև ներքաղաքական գերլարված մթնոլորտը չեզոքացնելու կամ գոնե որոշակիորեն լիցքաթափելու առումով։

2008-04-07

Ըստ գործող սահմանադրության՝ արտակարգ դրություն սահմանվում է, եթե առկա է սահմանադրական կարգին և պետականությանն անմիջականորեն սպառնացող վտանգ։ Այսինքն՝ պետք է հասկանալ՝ Երևանում կատարվող անկարգությունները որքանո՞վ էին սպառնում երկրի անվտանգությանն ու սահմանադրական կարգի պահպանմանը։

Փորձելով հիմնավորել արտակարգ դրություն մտցնելու իր որոշումը՝ մարտի 1-ի երեկոյան հանրապետության նախագահը հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց, թե նման որոշում է կայացրել իրավապահների մեջ 8 վիրավորների մասին տեղեկությունն ստանալուց հետո։ Այդ ասուլիսից բացարձակապես չէր զգացվում, որ նախագահը տեղյակ է զոհերի առկայության մասին։ Ըստ էության՝ իշխանության համար վճռորոշը եղել է ոչ թե իշխանափոխության, երկրում հեղափոխական իրավիճակի ստեղծման հանգամանքը, կամ զոհերի թվի ավելացման բացառումը, այլ՝ ինքնատիրապետումը կորցրած ամբոխներին կարգի հրավիրելու ոստիկանական ուժերի անընդունակությունը։ Այն փաստը, որ ամբոխը կարողացավ Ֆրանսիայի դեսպանատան մատույցներից հասնել Մաշտոցի պողոտա, ապա և ընդհուպ մոտենալ Մաշտոց-Ամիրյան խաչմերուկին, կարող է երկու բանի մասին վկայել. կա՛մ ոստիկանական ուժերն իսկապես անկարող էին դիմակայել ցուցարարներին՝ ունենալով նման դեպքերի համար նախատեսված գործնականում բոլոր միջոցները, կա՛մ այդ նահանջը տեղի է ունեցել միտումնավոր, ինչը բացառվում է՝ ելնելով առ այսօր տարածվող պաշտոնական տեղեկատվության տրամաբանությունից։ Սակայն եթե անգամ խնդիրը ոստիկանության ներքին անկազմակերպվածության, կամ հնարավորությունների անբավարարության մեջ է, ապա դա դեռ չէր կարող երկրում արտակարգ դրություն մտցնելու հիմք դառնալ։ Միայն մարտի 2-ին սկսված ձերբակալություններից, կալանավորումներից և քրեական գործեր հարուցելուց հետո իշխանությունը փաստացի սկսեց հիմնավորել, որ տեղի ունեցածը իշխանությունը բռնի կերպով յուրացնելու, այլ կերպ ասած՝ երկրում հեղափոխություն իրականացնելու փորձ էր։

Գործնականում միայն այս կերպ կարելի էր չեզոքացնել ոստիկանության թուլության կամ միտումնավոր անգործության իրողությունը։ Հենց այդ նպատակով նախաքննություն իրականացնող մարմինը հիմնականում ցուցմունքների հիման վրա շրջանառության մեջ դրեց այն վարկածը, թե տեղի ունեցածը հմտորեն մշակված օպերացիա էր, որը ղեկավարվել է մեկ կենտրոնից։

Սա ակնհայտորեն արտակարգ դրություն մտցնելու նախագահի որոշման համար ամուր ենթահող ապահովելու քայլ էր։ Խնդիրն այն էր, որ մինչև հիմա այդպես էլ պատասխան չտրվեց թերևս ամենակարևոր հարցերից մեկին. եթե մարտի 1-ին տեղի էր ունենում հեղափոխություն կամ իշխանությունը բռնի կերպով յուրացնելու փորձ, որը իսկապես հմտորեն կազմակերպվել էր մեկ կենտրոնի կողմից, ապա ինչու՞ այն սկսվեց դրա համար չափազանց անհարմար վայրում՝ այն է՝ Ֆրանսիայի դեսպանատան շրջակայքում։ Եվ դա այն դեպքում, երբ, ըստ պաշտոնական տեղեկատվության, ցուցարարները ոստիկանների հետ բանակցություններում հրաժարվել են Մատենադարանին հարող տարածք տեղափոխվելու առաջարկից՝ այն հիմնավորմամբ, թե Երևանի քաղաքապետարանի և Ֆրանսիայի դեսպանատան շրջակայքում ավելի ապահով է բազմության անվանգության համար։ Ստացվում է, որ իշխանությունը զավթել ցանկացողները մտածում էին իրենց անվտանգությունն ապահովելո՞ւ մասին։

Այս իմաստով արտակարգ դրություն մտցնելու համար բերվող դրդապատճառը, մեղմ ասած, չափազանց թույլ հիմնավորում ունի։ Եթե ուշադրություն դարձնենք նախաքննության ընթացքին և հենվենք դրա ընթացքի վերաբերյալ արտահոսող բավականին սուղ պաշոնական տեղեկատվության վրա, ապա ակնհայտ է դառնում, որ իշխանությունը բռնի զավթելու ընդդիմության նպատակները հիմնավորվում են բացառապես ձերբակալվածներից, բերման ենթարկվածներից կամ վկաներից վերցված ցուցմունքներով։ Չկան այլ, ավելի առարկայական ապացույցներ, որոնք պետք է հիմնավորեին, որ մարտի 1-ի իրադարձությունները ոչ միայն կազմակերպված էին, այն էլ մեկ կենտրոնի կողմից, այլև, որ ամենակարևորն է, ուղղված էին իշխանությունը յուրացնելուն։

Ուշադրություն դարձնենք, որ Հայաստանում հետընտրական գործընթացները մոնիթորինգի ենթարկող խմբերը կամ արտերկրյա դիվանագետները հիմնական խնդիրը համարում են այն, թե ինչպես են ձերբակալվում ընդդիմության ակտիվիտները և ինչ պայմաններում են նրանցից վերցվում բացատրություններն ու ցուցմունքները։ ԱՄՆ պետդեպարամենտի մարդու իրավունքների վերաբերյալ վերջին հաշվետվության մեջ Հայաստանի մասով, ի թիվս այլ խնդիրների՝ նաև նշվում է. «...պաշտոնական անձինք ծեծի են ենթարկում քննության տակ գտնվող կալանավորներին, ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը գործում են անպատիժ, իրականացնում են ինքնակամ ձերբակալություններ և կալանքներ»։ Այսինքն՝ գոնե միջազգային հանրությանը քիչ հավատ են ներշնչում մեր դատախազության կողմից ներկայացվող այն ապացույցները, որոնք պետք է հաստատեն, որ արտակարգ դրությունը մտցրվել է սահմնադրական կարգին սպառնացող վտանգը չեզոքացնելու և իշխանության բռնի զավթումը կանխելու համար։

Այս տեսակետից՝ արտակարգ դրությունը ոչ թե այդ խնդիր լուծեց, այլ հնարավորություն և ժամանակ տվեց իշխանությանը, առանց որևէ հակադիր կարծիքի, փաստարկման, իբրև վերջին ճշմարտություն, հանրությանը ներկայացնել կատարվածի բացառապես իշխանական մեկնաբանությունը։

Դա ակնհայտ դարձավ նաև այն պատճառով, որ արտակարգ դրությունը չծառայեց իր հիմնական նպատակին, այն է՝ բորբոքված քաղաքական կրքերի հանդարտեցմանը։ Հանրապետության նախագահը շատ պատկերավոր ներկայացրեց արտակարգ դրություն մտցնելու իրենց պատճառաբանությունը։ Նա ասաց մոտավորապես հետևյալը. երբ երկու հոգի վիճում ու կռվում են, նրանց պետք է որոշ ժամանակով իրարից հեռու պահել, որպեսզի այդ ընթացքում ավելի սթափ դատելու հնարավորություն ունենան։ Իսկապես այդպես է։ Սակայն նախագահը մոռացել էր, որ որոշ ժամանակով իրարից հեռու մնալն անիմաստ է, եթե կողմերից մեկն այդ ամբողջ ընթացքում շարունակում է մեղադրանքներ հնչեցնել մյուսի հասցեին՝ նրան զրկելով պատասխանելու հնարավորությունից։ Իսկ արտակարգ դրության ամբողջ 20 օրվա ընթացքում տեղի էր ունենում հենց այս երևույթը։ Նման պայմաններում ընդդիմության հետ երկխոսության մեջ մտնելու ցանկությունները, մեղմ ասած, չեն կարող իրատեսական լինել՝ անգամ եթե դա ասվում է դեմքի ամենալուրջ արտահայտությամբ։

Անգամ այս հարցում իշխանության անկեղծությունը լայն հանրությանը հավատ չի ներշնչում, և դա ունի իր օբյեկտիվ պատճառները։

Առաջինը իշխանության դրսևորած անթաքույց շտապողականությունն էր «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցում։ Խնդին այն է, որ այդ փոփոխություններով լիազոր մարմինն իրավունք է ստանում արգելել զանգվածային հրապարակային միջոցառումները, եթե կան հավաստի տվյալներ, որ դրանք ուղղած են սահմանադրական կարգը բռնի տապալելուն, ազգային, ռասսայական, կրոնական ատելություն բորբոքելուն, բռնություն կամ պատերազմ քարոզելուն, կամ էլ՝ կարող են հանգեցնել պետական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարոյականության խաթարմանը, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների ոտնահարմանը: Ե՜վ ոստիկանության, և՜ ազգային անվտանգության մարմինների կողմից այդ անհասկանալի «հավաստի տեղեկությունների» վրա հիմնվելով՝ իշխանությունն արդեն հասցրել է ոչ միայն Երևանում, այլև առանձին մարզերում արգելել ընդդիմության նախաձեռնությամբ նոր հանրահավաքների անցկացումը։

Սակայն արդյո՞ք սա ելք է։ Ընդհանրապես միջազգային ժողովրդավարական պրակտիկան ցույց է տալիս, որ եթե զանգվածային միջոցառումները զուգորդվում են անկարգություններով, ապա պետական իշխանությունները փորձում են այդ անկարգությունները կանխարգելել ոչ թե զանգվածային միջոցառումներով իրենց բողոքն արահայտելու քաղաքացիների իրավունքները սահմանափակելով, այլև հասարակական կարգը պահպանող իրավապահների պարտականությունները խստացնելով։ Հակառակ դեպքում ստացվում է, որ գլխացավը բուժելու միակ միջոցը դառնում է գլխատումը։

Սակայն անգամ երթեր, ցույցեր անցկացնելու իրավունքներն օրենսդրորեն սահմանափակելը իշխանության խնդիրը չի լուծում, ավելին՝ նրան ավելի քան անհեթեթ վիճակի մեջ է դնում։ Մարտի 21-ից Հյուսիսային պողոտայում սկսված մասսայական մոմավառության կամ ընթերցանության ակցիաները զանգվածային միջոցառումների իրավական, օրենսդրական որևէ ձևաչափի մեջ չեն մտնում։ Ընդհակառակը, չկան այդ ակցիաների համար ուղղակիորեն պատասխանատվություն կրողներ։ Եվ որովհետև տվյալ դեպքում հասարակական կարգի խախտում տեղի չի ունենում, այդ ակցիաները խոչընդոտելու իրավապահների կողմից ձեռնարկվող միջոցները ոչ միայն իրավաչափ չեն, այլև նույնիսկ հակաօրինական են։

Հանրապետության նախագահ Ռ. Քոչարյանը հայտարարում էր, թե պետությունը չէր կարող հանդուրժել մի քանի հազար հոգու կողմից Ազատության հրապարակի «սեփականաշնորհումը», ինչը ոտնահարում է Ազատության հրապարակում զբոսնելու մյուս քաղաքացիների իրավունքները։ Մինչդեռ մարտի 21-ից առ այսօր Ազատության հրապարակը շրջափակված է ոստիկանության զորքերի կողմից, որևէ մեկը հնարավորություն չունի մտնել հրապարակ։ Եվ նախագահի նշած այդ նույն քաղաքացիների համար սկզբունքորեն որևէ տարբերություն չկա՝ իրենց իրավունքները ոտնահարում են մի քանի հազար ցուցարարնե՞րը, թե՞ ոստիկանության ուժերը։

Ստեղծված վիճակը նշանակում է, որ մարդկանց իրավունքների սահմանափակմանն ուղղված իշխանության քայլերը հասարակական ընկալում չեն ստանում և չեն կարող ընդունվել որպես իշխանության կողմից հասարակական դժգոհություններին ընդառաջ գնալու վկայություն, երաշխիք։ Ի վերջո, զանգվածային միջոցառումները ողջ աշխարհում այդ դժգոհություններն ի ցույց դնելու, քաղաքական մակարդակի բարձրացնելու ամենաարդյունավետ միջոցներից են։ Իսկ դա իր հերթին նշանակում է, որ այսպիսի պայմաններում հանրությունը չի կարողանում հավատալ երկխոսությունների գնալու իշխանության անկեղծությանը։

Չհավատալու մյուս պատճառը կամ գործոնը ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի հետ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի՝ քաղաքական կոալիցիա ձևավորելն էր։ Այն ներկայացվեց որպես ստեղծված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ամենաուղղակի միջոց, որպես քաղաքական լայն համաձայնության ֆորմատ, որը լուծելու է հասարակության առջև ծառացած ամենալուրջ հիմնահարցերը։ Դրանք դեկլարացիոն բովանդակությամբ արձանագրվեցին կոալիցիոն համաձայնագրում։ Սակայն խնդիրը ոչ թե կոալիցիայի ձևավորման կամ համաձայնագրով ամրագրված հիմնահարցերը լուծելու պատրաստակամության մեջ է, այլ այն ուժերի, որոնք ստանձնել են այդ պատասխանատվությունը։ Չորս կուսակցություններից երեքը՝ ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և ՀՅԴ-ն արդեն տաս տարի տարբեր մակարդակներով ու հարաբերությունների ֆորմատով իշխանության մաս են կազմում և դժգոհության տեղիք տված հիմնահարցերի գոյության համար այս կամ այն չափով հենց այս կուսակցություններն են պատասխանատվություն կրել և կրում։ Իսկ այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը համապետական վերջին երկու ընտրությունների ընթացքում հանդես էին գալիս ընդդիմության դիրքերից, ոչ մի էական նշանակություն չունի, որովհետև դրանք չեն արտահայտում հասարակության քաղաքականապես ակտիվ այն շրջանակների շահերը, որոնք պայքարի են դուրս եկել փողոցներ։ Թե՛ ՀՅԴ-ին, թե՛ ՕԵԿ-ին նախագահական ընտրություններում ձայն տվեցին հիմնականում որպես ընդդիմադիր կամ այլընտրանքային ուժերի՝ հիշելով մինչև խորհրդարանական ընտրություններն այդ ուժերից կազմված քաղաքական կոալիցիայի ձախողված փորձը։ Այսինքն՝ այս ուժերին ընտրողների մեծ մասը նրանց ձայն տվեցին ոչ թե կրկին ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու, այլ այդ ուժերին փոխարինելու համար։ Այս իմաստով ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի այն պնդումները, թե իրենց ձայների հանրագումարը ընտրողների 70 տոկոսի վստահության արտահայտություն է, մեղմ ասած՝ փարիսեցիություն է, քաղաքական ֆարսի ստվերում սեփական անսկզբունքայնությունը թաքցնելու խղճուկ փորձ։

Սակայն եթե անգամ ընդունենք, որ այս կոալիցիան ներկայացնում է հանրապետությունում ձևավորված քաղաքական հետաքրքրությունների իրական լանդշաֆտը, այն, միեւնույն է, հարցի լուծման միջոց չի կարող լինել։ Բանն այն է, որ հանրապետական կուսակցությունը դե ֆակտո հանդիսանում է իշխանության միանձնյա կրողը և պատասխնատուն, քանի որ խորհրդարանական ընտրություններում վերցրել է պատգամավորական մանդատների բացարձակ մեծամասնությունը։ Նման պայմաններում որևէ կոալիցիա ավելին չի կարող լինել, քան հեգեմոն, հիմնական ուժի և կցորդի կարգավիճակով նրան միացած ուժերի մեխանիկական հանրագումար։ Այսինքն՝ այն բարեփոխումները, որոնք, իբր կոալիցան պետք է կատարի առաջիկայում, ՀՀԿ-ԲՀԿ տանդեմը քաղաքական կամքի առկայությամբ կարող է իրականացնել առանց որևէ խոչընդոտի՝ անգամ եթե ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը արմատական ընդդիմության խրամատները մտնեն։ Այլ կերպ ասած՝ այս կոալիցիան կարող է ընդամենը մեկ խնդիր լուծել. համազգային միասնության կառավարություն ձևավորելու քողի տակ ՀՀԿ-ին փրկել ստանձնած պատասխանատվությունը միայնակ կրելու չափազանց դժվարին խնդրից։ Իհարկե՝ դրա դիմաց իշխանությունը կփոխհատուցի որոշ պորտֆելներ զիջելու զուտ մեխանիկական քայլով։ Ավելին՝ սա միջոց է «պահածոյացնելու» իրական ընդդիմությանը եւ ազատվելու վերջինիս հետ որևէ երկխոսություն սկսելու կամ վարելու անհրաժեշտութունից, ինչ և տեղի է ունենում հիմա։ Եվ մտածել, որ կոալիցիա ձևավորելու քայլը կարող է ներքաղաքական և ներհասարակական խորը նիհիլիզմը, անհանդուրժողականությունը վերացնելու գործիք դառնալ, մեղմ ասած, առնվազն միամտություն կլինի։

ԱՐՄԵՆ ՀՈՎՆԱՆՅԱՆ

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

В ООН и ОБСЕ не нашлось специалистов, которые могли бы принять участие расследовании событий 1-2 марта

Генеральный прокурор Армении Агван Овсепян 14-ого марта письменно обратился к постоянному представителю ООН в Армении, руководителю программы развития ООН Консуело Видал и руководителю ереванского офиса ОБСЕ, послу Сергею Капиносу, предлагая им вовлечь официальных представителей этих организации в процесс проведения судебно-медицинских и баллистических экспертиз в рамках расследования обстоятельств событий 1-го марта. Об этом сообщает пресс-служба генпрокуратуры РА.

Сергей Капинос в ходе встречи в генпрокуратуре заявил, что ОБСЕ не может направить эксперта, так как они не имели подобного прецедента в прошлом. 9-го апреля генпрокуратуре был направлен письменный ответ руководителя программы развития ООН о том, что необходимого специалиста в организации нет.

Отметим, что ранее комиссар СЕ по правам человека Томас Хаммарберг заявил о необходимости беспристрастного расследования обстоятельств событий в Армении. При этом он отметил, что расследование со стороны генпрокуратуры направленно на установление вины конкретного человека, а расследование, проводимое независимым органом, представит четкие конкретные предложения во избежание в дальнейшем повторения подобной ситуации.

Link to post
Share on other sites
В ООН и ОБСЕ не нашлось специалистов, которые могли бы принять участие расследовании событий 1-2 марта

Генеральный прокурор Армении Агван Овсепян 14-ого марта письменно обратился к постоянному представителю ООН в Армении, руководителю программы развития ООН Консуело Видал и руководителю ереванского офиса ОБСЕ, послу Сергею Капиносу, предлагая им вовлечь официальных представителей этих организации в процесс проведения судебно-медицинских и баллистических экспертиз в рамках расследования обстоятельств событий 1-го марта. Об этом сообщает пресс-служба генпрокуратуры РА.

Сергей Капинос в ходе встречи в генпрокуратуре заявил, что ОБСЕ не может направить эксперта, так как они не имели подобного прецедента в прошлом. 9-го апреля генпрокуратуре был направлен письменный ответ руководителя программы развития ООН о том, что необходимого специалиста в организации нет.

Отметим, что ранее комиссар СЕ по правам человека Томас Хаммарберг заявил о необходимости беспристрастного расследования обстоятельств событий в Армении. При этом он отметил, что расследование со стороны генпрокуратуры направленно на установление вины конкретного человека, а расследование, проводимое независимым органом, представит четкие конкретные предложения во избежание в дальнейшем повторения подобной ситуации.

Garnikich@ iran shustrii ter drel.

Ну екперти подвердили бы, что болшинство людей убити пулями калибра 7,62, а далше что?

А далше Гарникич заявил бы, что даже международные екперти полностю согласились с нашим расследованием, конечно же скромно не говорил бы о том каких именно екпертов пригласил.

Но меж. организации тоже не лохи и послали Гарникича.

А слабо было пригласить експертов следователей, которие иследовали вапрос. а есть ли дастаточно доказателств чтобы предявить обвенение узурпация власти?

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Почему нервничает генпрокурор Армении?

Накануне в парламенте Армении прошли слушания по докладу омбудсмена Армена Арутюняна о президентских выборах и поствыборных событиях в стране. Как известно доклад поверг в шок генпрокурора и министра юстиции до этого занимавшего пост замгенпрокурора и они решили дружно ударить по омбудсмену, назвав его творение «субъективным и политическим».

Между тем, приглашенные - адвокаты, общественные деятели решили использовать случай и уточнить мнение генпрокурора по поводу поствыборных событий, в частности, узнать его оценку адекватности примененной 1 марта против мирных митингантов силы. Это конечно отнюдь не обрадовало генпрокурора. Он прямо заявил, что не намерен об этом говорить. Депутат парламента Заруи Постанджян поинтересовалась, есть ли на сегодняшний день обвиняемые в убийстве 10 человек во время беспорядков 1 марта, возбуждены ли по факту убийства данных людей отдельные уголовные дела и признаны ли родственники убитых правопреемниками потерпевших. Генеральный прокурор заявил, что не собирается отвечать на подобные вопросы по той простой причине, что закон запрещает проводить слушания по уголовным делам. После того, как депутат повторила свой вопрос, генпрокурор заявил, что этого он не скажет. Кроме того он отказался продемонстрировать общественности видеозаписи утра и вечера 1 марта, отпарировав, мол «мы не намерены заниматься нравственной пропагандой».

Неохота генпрокурора отвечать на вопросы о событиях 1 марта дошла до того, что он заявил, что утром 1 марта на площади Свобода, правоохранительные органы пришли не с обыском, как ранее заявлял президента Армении Роберт Кочарян я для изъятия «большого количества оружия». Уже в следующем своем предложении он назвал эту операцию «осмотром места происшествия». Не надо быть юристом, чтобы понять, что все три мероприятия имеют различные основания. Так что же заставило генпрокурора так запутаться в своих мыслях? Может в силу последних активных перестановок в руководстве страны, генпрокурору не спится, поскольку не исключено, что и он расстанется со своим креслом. Нервозность Агвана Овсепяна была настолько явной, что, выйдя из зала заседаний, он набросился на журналистов, выкрикивая, что он вышел отдохнуть, и не намерен разговаривать с прессой, хотя журналисты не особо и старались подойти к нему.

Последней каплей для подпорченных нервов генпрокурора стал вопрос председателя постоянной парламентской комиссии по государственно-правовым вопросам, депутата парламента Давида Арутюняна (бывший министр юстиции) о том, что если Агван Овсепян представляет только возражения по поводу доклада омбудсмена Армении, значит ли это, что он не нашел там положений, требующих разъяснений. Овсепян отметил, что в следующий раз назовет свои возражения «возражениями – разъяснениями». Депутат переформулировал свой вопрос: «Какие заключения данного доклада вы считаете обоснованными, и требующими разъяснений?». В ответ на это генпрокурор предложил Арутюняну встретиться отдельно и обсудить данный вопрос. Этот ответ, как и многие другие вызвал негодование и возмущение присутствующих, которые также ожидали получить ответ на данный вопрос. Арутюнян поинтересовался также, почему возражения генпрокурора и министра юстиции Армении совпадают, причем степень совпадений очень высока. «Были ли эти возражения подготовлены совместно, или одно из этих ведомств имеет приоритет, и если да, то которое?», - поинтересовался депутат. Генпрокурор на это ответил, что «возражения не были подготовлены совместно, а кто первым об этом подумал, не имеет значения». Одним словом выступление генпрокурора в парламенте еще долго запомнится общественности. А сам он надеемся еще долго не будет спать, размышляя что же произошло 1 марта.

После президентских выборов в Армении оппозиция вышла на улицы столицы, тем самым, выражая недовольство и несогласие с их итогами. Предводитель оппозиционеров первый президент Армении Левон Тер-Петросян 10 дней вместе с народом не уходил с площади Свободы, где они разбили палаточный городок. Утром 1 марта силы правопорядка с применением дубинок разогнали митингующих. Позже они собрались на территории близ посольства Франции, однако уже поздно вечером, власти приняли решение разогнать оппозиционеров. В результате стычки погибли 10 человек, около 200 получили ранения. Специальная следственная служба возбудила уголовное дело по факту массовых беспорядков с целью узурпации власти. Арестованы и задержаны около 100 оппозиционеров. В отношении некоторых суды уже вынесли обвинительные приговоры.

Armenia Today

No comment.

Link to post
Share on other sites
  • 2 weeks later...

Секретарь фракции правящей партии Армении избран главой комиссии по расследованию событий 1-2 марта в ЕреванеСекретарь фракции правящей Республиканской партии Армении Самвел Никоян избран 16 июня главой временной парламентской комиссии по расследованию событий 1-2 марта в Ереване, когда в ходе противостояния власть-оппозиция погибли 10 и получили ранения 200 человек. Сегодня же комиссия провела свое первое заседание. Место заместителя председателя осталось вакантным, поскольку согласно решению парламента оно отводилось представителю оппозиции, но единственная оппозиционная фракция "Наследие" бойкотировать работу временной комиссии, поскольку ее предложения относительно состава и организации работ комиссии не были учтены.Создать комиссию Армению призвали многие международные структуры. По их мнению, это позволит в дальнейшем предоставить общественности более подробную и внушающую доверие информацию о произошедших 1-2 марта событиях. Комиссия будет состоять из 11 депутатов (по два от каждой из пяти парламентских фракций и один независимый парламентарий). Независимым депутатом в комиссию сегодня же был избран Левон Хачатрян.Коалиционные фракции в комиссии представляют Самвел Никоян и Эрмине Нагдалян (РПА), Ованнес Маргарян и Арташес Авоян ("Оринац Еркир"), Артюша Шахбазян и Арцвик Минасян (АРФД), Наира Зограбян и Арам Сафарян ("Процветающая Армения"). От независимых депутатов в состав комиссии был избран член земляческого союза "Ниг-Апаран" Лева Хачатрян.Armenia Today

Link to post
Share on other sites

«Наследие» уступает свое место в парламентской комиссии арестованным депутатамОппозиционная партия «Наследие» делегирует для участия в работах временной комиссии по расследованию событий 1 марта арестованных депутатов парламента Мясника Малхасяна и Сасуна Микаеляна. «Они являются действующими депутатами парламента, и по закону невиновны. Они всегда готовы реализовать свой гражданский долг», - говорится в письме главы фракции «Наследие» Рафии Ованнисяна к спикеру парламента Тиграну Торосяну. Временная комиссия была создана накануне решением парламента Армении. В состав комиссии, согласно закону, вошли по два члена от каждой фракции и один независимый депутат. РПА в комиссии представляют Эрмине Нагдалян и Самвел Никоян, АРФД - Арташес Шахбазян и Арцвик Минасян, "Оринац Еркир " - Ованес Маргарян и Арташес Авоян, "Процветающую Армению" - Наира Зограбян и Арам Сафарян. От независимых депутатов в комиссию вошел Левон Хачатрян. "Наследие" на тот момент не представила кандидатур для участия в работе комиссии. Ранее в ходе обсуждений о создании комиссии депутат парламента от Республиканской партии Армении, глава парламентской комиссии по государственно-правовым вопросам Давид Арутюнян отрицательно высказался по поводу возможности привлечения к работе органа находящихся под предварительным заключением депутатов. Арутюнян заявил, что не стал бы их приглашать, добавив, что работа в комиссии ни оградит их от суда, ни изменит им меру пресечения.4 марта парламент Армении на внеочередном заседании удовлетворил ходатайство Генпрокурора, лишив депутатской неприкосновенности четырех депутатов - Акопа Акопяна, Мясника Малхасяна, Сасуна Микаеляна, Хачатура Сукиасяна. Акопян, Малхасян и Микаелян арестованы, Сукиасян находиться в розыске. Все четверо поддержали первого президента Армении Левона Тер-Петросяна в ходе президентских выборов 19 февраля. Они обвиняются в организации массовых беспорядков с целью узурпации власти.Armenia Today

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...