Jump to content

Сможем ли наконец думать и писать беспристрастно?


Recommended Posts

ԱՌԱՋ ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆ

«Առաջ էր Հայաստան»-ը 2008-ի նախագահականի քարոզարշավի ընթացքում տարածում ստացած քաղաքական անեկդոտներից էր: Հետընտրական իրողության մեջ այն դարձավ զարմանալիորեն ավելի ակտուալ ու ցավալիորեն շատ դիպուկ:

2008-03-21

2008թ. մարտի 1-ը Հայաստանի պատմության մեջ նոր սկզբնակետ հանդիսացավ` լրացնելով նախորդ մտահոգիչ սկզբնակետերի շարքը` 1996-ի սեպտեմբերի 22-25-ը, 1998-ի փետրվարի 19-ը, 1999-ի հոկտեմբերի 27-ը, 2004-ի ապրիլի 12-13-ը և այլն:

Մինչև մարտի 1-ը

կամ վատագույն ավանդույթները շարունակվում էին

Ընտրություններից հետո շարունակվում էր խորանալ Հայաստանում տիրող քաղաքական ճգնաժամը, որը կարելի է որակել որպես համակարգային ճգնաժամ, վստահության ճգնաժամ, լեգիտիմության ճգնաժամ և այլն: Այս բազմապիտակ ճգնաժամն ակնհայտ հետևանքն էր այն լուրջ հակասությունների, որոնք առկա են հայաստանյան իրականության մեջ:

Այդ հակասությունների առանցքը հայաստանյան քաղաքականության ֆորմալ` ձևական ու ոչ ֆորմալ` իրական կողմերի մեջ է, որոնք մեծ անջրպետով բաժանված են միմյանցից: Քաղաքական դերակատարների և ինստիտուտների գործունեության ֆորմալ բովանդակությունը մեծ մասամբ հեռու է մնում ոչ ֆորմալ էությունից: Ընտրությունից ընտրություն պարզ է դառնում, որ պետության հռչակած ժողովրդավարացման ուղին, որը պետք է ապահովվեր ազատ, թափանցիկ ընտրական գործընթացի շնորհիվ, իրականում ընթանում է դեպի իշխանության վերարտադրությունը երաշխավորող ավտորիտարիզմ` ակնհայտ անազատ ու անարդար ընտրությունների միջոցով:

Չնայած իշխանական թևը ձևականորեն ձգտում էր ժողովրդավարական նկրտումներով հանդես գալ` ակնհայտ էր, որ ժողովրդավարի շապիկը Հայաստանի ներկա իշխանություններին շատ է նեղում: Զորօրինակը նախընտրական գործընթացում իշխանական թեկնածուի խոսքում հանդուրժողականության, համերաշխության կոչերի և սպառնալիքների աններդաշնակությունն է:

Այդուհանդերձ, ժողովրդավարության ճանապարհին ձևին և ոչ թե բովանդակությանը հետևելու իշխանականների միտումն ավելի ակնհայտ դրսևորում ստացավ աղաղակող խախտումներով անցնող ընտրության օրը: Հետընտրական զարգացումներում ևս ֆորմալ իմաստով իրականացվեցին բոլոր պրոցեդուրաները` բողոքների ընդունում, ձայների վերահաշվարկ, ընտրախախտումների հարցով քրեական գործերի հարուցում. այս ամենը տեղի ունեցավ ձևականորեն, այլ ոչ թե ըստ էության` ուղեկցվելով նոր խախտումներով: Միաժամանակ սկսվեցին և մինչ օրս շարունակվում են ընդդիմադիրների քաղաքական հետապնդումներ՝ ֆորմալ տեսակետից իրավական ձևակերպումներով, բայց ակնհայտորեն հաշվեհարդարի բնույթով:

Արձանագրված ընտրախախտումները ներկայացվեցին իբրև առանձին թերություններ և ոչ թե կազմակերպված գործընթաց: Այս անգամ էլ իշխանությունը կիրառեց «արջի ծառայության» միֆը՝ իշխանության թեկնածուի միտինգներին ստիպողաբար մարդիկ բերելով: Այս առասպելը մշտապես զուգակցվում է «անտեղյակ առաջնորդի» առասպելով, ըստ որի առաջնորդն իբր տեղյակ չէ ներքևի օղակների անօրինական քայլերից: Սա երկկողմանի պաշտպանում է տեխնոլոգիան կիրառողին։ Մի կողմից՝ ազատում է նրան այդ անօրինականություններն արգելելու կամ կանխելու պատասխանատվությունից, մյուս կողմից՝ անօրինականություններ ու հանցագործություններ կազմակերպողից նա վերածվում է նույն այդ անօրինականությունների պատճառով հանիրավի վարկաբեկվող զոհի: Սակայն անտեղյակ առաջնորդի առասպելը չարաշահելով` վարչապետն արդեն հետընտրական փուլում իրեն տեղավորեց «ջայլամի կեցվածքով» առաջնորդի կերպարում, որը թաքնվում է տհաճ իրողություններից: Ընտրության օրը պատգամավորների և քաղաքացիների նկատմամբ կատարված բռնություններից անտեղյակ ձևանալը խորացրեց կասկածը նրա` ժողովրդավարությանը հավատարիմ կերպարի նկատմամբ:

Սակայն խնդիրը վերստին անձերը չեն, այս ամենի հիմքում ևս մի ճգնաժամ է թաքնված: Դա հայասատանյան քաղաքական էլիտայում քաղաքացիական էթիկայի ճգնաժամն է: Թափանցիկ անազատության պայմաններում տեղի ունեցած անարդար ընտրությունների արձագանքները հստակեցնում են, թե հասարակական ո՞ր խմբերին և քաղաքական ո՞ր ուժերին են հասու քաղաքացիական բարոյականության արժեքներն ու նորմերը: Քաղաքացիների ազատությունների և իրավունքների արժևորումը բացակայում է ոչ միայն երկրում հիմնական որոշումներ կայացնողների մեջ, այլև՝ այս կամ այն չափով ժողովրդավար թվացող և ժամանակ առ ժամանակ ընդդիմություն աշխատող տարբեր տրամաչափի «տրոյական ձիերի» շրջանում:

Մի շարք տեղական հասարակական կազմակերպությունների կողմից անընդունելի ընտրությունների ադեկվատ գնահատականը, ինչպես և քաղաքացիների հանրահավաքային ակտիվությունը հուշում են, որ քաղաքացիական էթիկայի արժեքներն ավելի հասու են հասարակության տարբեր շերտերին, քան որոշ ընդդիմադիր թվացող ուժերին և առավել ևս՝ իշխանություններին:

Այսինքն` Հայաստանում ձևավորվել է հանրության այնպիսի մի կրիտիկական զանգված, որի բարոյականությունը չի համադրվում գործող քաղաքական «վերնախավի» ու հատկապես իշխանության բարոյականության հետ: Կարծում եմ՝ առաջին հերթին այս հակասությունն էր մարդկանց տանում Ազատության հրապարակ՝ մարդիկ, ովքեր ցանկանում են բնակչից վերածվել քաղաքացու, ում համար խորթ են նեոֆեոդալական կարգերն ու «կա՛մ ճորտ, կա՛մ ճորտատեր» լինելու հեռանկարը:

Մարտի 1-ից հետո.

վատագույն ավանդույթներն ինստիտուցիոնալ են դառնում

«Այն, ինչ տեղի է ունեցել, պետք է դաս լինի»,-կարծում է Տիգրան Թորոսյանը:

Իշխանության տված դասը շատ թանկ նստեց Հայաստանի հասարակության վրա` առնվազն 8 զոհ, ավելի քան հարյուր վիրավոր, բարոյալքված պետական համակարգ:

Չարաճճի աշակերտի մատիկներին ցուցափայտով հարվածող դասատուի սովետական կերպարը հավանաբար ամենահարազատն է իշխանական այրերին: Թորոսյանը «նվաստացման» մեխանիզմով ժողովրդին նույնիսկ ժողովուրդ կոչվելու իրավունքից ձգտեց զրկել. «Ժողովուրդ չեն ձողեր բռնողները»: Ի դեպ, այս մեխանիզմը սովորաբար կիրառվում է թշնամու նկատմամբ, որով արդարացվում է նրան ուղղված ատելությունն ու նրան ոչնչացնելու ձգտումը:

Իշխանական թեկնածու վարչապետը դեռ ԱԺ ընտրարշավին խոստանում էր. «Ես չունեմ կախարդական գավազան, որպեսզի մի վայրկյանում մեր տնտեսությունը նմանվի մեր բանակին, բայց ես ունեմ կամք, ես ունեմ վճռականություն, և որ ամենից կարևորն է, ես ունեմ ձեր վստահությունը՝ այդ խնդիրները լուծելու»: Պարզվեց, որ նա իսկապես ունի «կամք» և «վճռականություն» մեր ողջ երկիրը վերջնականապես դարձնելու մեր այսօրվա բանակի նման, այսինքն` վերածելու փակ համակարգի, որտեղ շատ ավելի զորեղ են չգրված օրենքները, որտեղ ցանկացած կապ-հարաբերություն միայն ուղղահայաց բնույթի է, և շարքային զինվորը, որ նույնն է՝ շարքային քաղաքացին, կանգնած է այդ հիերարխիայի ամենաստորին ու նվաստ աստիճանին...

Մարտի 1-ին և դրան հաջորդող օրերին իշխանությունը լուծեց հայաստանյան իրականության կարևոր հակասություններից մեկը` վերջնականորեն պատռելով ֆորմալ ժողովրդավարի շապիկը և օր օրի բացահայտելով բռնակալական նկրտումներով հոգին: Ձևական ժողովրդավարության և իրական միահեծանության պայքարում նախապատվությունը տրվեց վերջինիս: Այլապես ինչպե՞ս բացատրել Հայաստանի իշխանության 3` գործադիր, օրենսդիր և դատական թևերի աննախադեպ սինխրոնությունն օրինական դաշտից դուրս գործողություններում:

Այդ են վկայում նաև հանրահավաքի մասնակիցներին ցրելու նպատակով ոստիկաններին մարտական փամփուշտների տրամադրումը, ինչպես նաև՝ կասկածելի հիմնավորմամբ արտակարգ դրության հաստատումը, որի տեղեկատվական սահմանափակումները վերաբերվեցին միայն իշխանական վերահսկումից դուրս գտնվող ԶԼՄ-ներին: Այն ժամանակ, երբ արգելվեցին անցանկալի մամուլի հրատարակումները, անօրինական կարգով արգելափակվեցին առանց այդ էլ սակավ մատչելի համացանցային լրատվամիջոցները, իշխանության հսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներն ակնհայտ քարոզչությամբ էին զբաղվում` «պաշտոնական» տեղեկատվությունը վերածելով «պաշտոնավարողի համար ցանկալի» տեղեկատվության:

Մարտիմեկյան դեպքերի միակողմանի հետաքննությունը չի էլ ձգտում այլևայլ վարկածներ որոնել: Նույնիսկ այն դեպքում, երբ իշխանական բուրգի վերին ներկայացուցիչը սկզբնական բռնությունների որոշումը պաշտոնապես վերագրեց ուժային կառույցներին, իսկ վարչապետը կարծիք հայտնեց ոստիկանության հավանական «սխալի» մասին, դատախազությունը ոստիկանների սխալները բացահայտելու իմիտացիա անգամ չարեց: Դատախազությունը չվստահեց նաև պատգամավորների և այլ քաղաքացիների վկայությանը, որ մարտի 1-ին ոստիկանական մեքենան վրաերթի է ենթարկել ֆրանսիական դեսպանատան դիմաց հավաքված ցուցարարներից երկուսին: Եվ քանի որ դատախազությունը չի իրականացնում սեփական գործառույթները, ապա դրանով զբաղվում է «Ժառանգություն» կուսակցությունը, որը մարտի 18-ին դիպվածը պատկերող տեսանյութեր է ուղարկել գլխավոր դատախազին: Սա ընդամենը մեկ թարմ օրինակ է այն բանի, որ պետական բոլոր ինստիտուտները, մի կողմ դնելով իրենց օրինական ու իրական առաքելությունը, անթաքույց աշխատում են հանուն իշխանության վերարտադրման:

Եվ այս ամենն իրականացվում է՝ անտեսելով ոչ միայն ներքին հասարակական հուզումները, այլև՝ ահազանգ հնչեցնող միջազգային արձագանքները: Անշուշտ, գողական օրենքներով և ֆեոդալական կառուցվածքով հասարակություն պահելն անհնար է առանց միջազգային կարծիքը հեգնելու:

Այսպիսով՝ իշխանությունը դադարեց ժողովրդավար ձևանալ և սկսեց հակաժողովրդավարական բովանդակությանը ձև և օրենքի ուժ հաղորդել, այսինքն` ինստիտուցիոնալ դարձնել գոյություն ունեցող ախտերը: Դա են վկայում ԱԺ արտահերթ նիստերում հապճեպ հաստատվող օրինագծերը, որոնք սանկցիավորում են այլախոհ չինովնիկների, ինչպես նաև՝ նախկին նախագահի նկատմամբ հետապնդումները և սահմանափակում հանրահավաքներով բողոքելու հնարավորությունները: Այս փուլում իշխանականները նույնիսկ խոստովանում են, որ «անվտանգության և ժողովրդավարության այլընտրանքից» ընտրվել է առաջինը :

Բոլոր այս քայլերի արդյունքում իշխանականները հայտնվել են մի արատավոր շղթայում եւ սեփական իշխանության, ռեսուրսների անվտանգության և վերարտադրության համար ստիպված են անընդհատ սեղմել պնդօղակը: Սակայն անասելի ճնշումը նախ՝ մեծացնում է ընդվզումը հասարակության մեջ և երկրորդ՝ ակնհայտ բռնատիրական կարգի հաստատումը փոխում է խաղի կանոնները. փակ համակարգում. որտեղ պայքարի ժողովրդավարական ձևերն անարդյունավետ են, առաջ են գալիս հակաօրինական ու անսպասելի ձևեր, ինչը վտանգավոր է ոչ միայն իշխանության, այլև՝ ողջ հասարակության համար:

Հասարակական օրինաչափություններն ունիվերսալ են։ Պետք չէ բացառիկություն փնտրել ինչպես հայերիս, այնպես էլ՝ հայաստանյան իշխանությունների մեջ. ցանկացած իշխանություն, եթե ուզում է ոչինչ չզիջել, պետք է պատրաստ լինի մի օր ամեն ինչ կորցնել: Գուցե արժե այս մասին դատել բառիս «մտածելու» և ոչ «դատապարտելու» իմաստով...

Ա.ԱՆՏՈՒՆԻ

Հավատարիմ ժողովրդիս արժանապատվությանն ու ազատությանը

Link to post
Share on other sites
  • Replies 52
  • Created
  • Last Reply

Top Posters In This Topic

ТРУДНО ОТЫСКАТЬ ЧЕРНУЮ КОШКУ. . .

Уважаемая редакция! Не могу удержаться от соблазна прокомментировать некоторые интервью Левона Тер-Петросяна иностранным СМИ (они по-тараканьи расползлись по мировой сети). - Почему для своих действий вы выбрали площадь перед французским посольством? - интересуются у экса. - Нам предлагали перебраться на стадион, но мы не согласились, - признается ЛТП. Ход его мыслей понятен: для шоу важно наличие зрителей - чем их больше, тем лучше. Иначе как создать ажиотаж? Кстати, это только у нас в Армении могут дискутировать по поводу места проведения митингов. На Западе это не обсуждается: сказали стадион - значит стадион. Недавно мир будоражили ТВ-кадры бунта французской молодежи, взбешенной приходом к "рулю" Н. Саркози. Вы что думаете, это как-то отразилось на жизни французской столицы? Елисейские поля были парализованы, как важные центральные артерии Еревана? Случился заметный отток туристов? Отнюдь. В центре города люди не знали, что происходит на окраинах. Точнее, знали, но так же, как и мы с вами, по теленовостям. Уличные протесты были локализованы в Копенгагене, Риге, Таллине - в столицах стран той самой Европы, которую ЛТП назойливо призывает в адвокаты. Эти "адвокаты" наверняка могут вспомнить, что русскоязычные в Латвии, недовольные языковой реформой, тоже на первых порах пытались проводить митинги в центре Риги. При этом вовсе не превращая занятое ими пространство в неопрятную ночлежку. Но власти, не особенно медля, указали протестующим на альтернативный "полигон": мол, хотите высказываться - пожалуйста, но не в центре столицы. Подобно герою Ильфа и Петрова, ЛТП муссирует лозунг "Запад нам поможет!" Эта мысль - красная нить его выступлений (с какой щедростью он принялся их сыпать после десятилетнего затворничества; хотя в его случае молчание, как показал новый период, и вправду золото). Экс не довольствуется кличами о помощи, он провоцирует мировое сообщество: "Если примете результаты выборов в Армении, то это будет означать, что вы поддерживаете режим, который сродни режиму Саддама Хусейна". Как вы думаете, какую реакцию могут вызвать подобные словесные выкрутасы, скажем, у американцев? Правильно, примерно такую же, какую красная тряпка вызывает у быка. А экса заносит: "ОБСЕ и Совет Европы имеют обязательства перед нашим народом. Мы требуем (!) , чтобы они их выполняли". Эти обязательства подразумевают непринятие результатов выборов в Армении. Нам-то с вами понятно: ЛТП занимается словоблудием. Ну а европейский чиновник? Каково ему? Он же начитался солидных томов по правам человека и у него в голове засели заученные истины. Вот он их привычно и повторяет. Особенно часто - про "диалог" (остается выяснить с кем: с незаконно вооруженными уголовно наказуемыми личностями или с их краснобаями-покровителями?). Европейскому клерку (пусть и высокого ранга) трудно устоять под натиском словесного ливня ЛТП. Фраза ЛТП "Все, кто не со мной, - отбросы" броская. Запоминающаяся. Куда уж там Ельцину или Черномырдину с их "афонаризмами" до нашего экса - дети, и только! А что, для ЛТП, на весь мир выставляющего себя эталоном демократии и либерализма, это и есть толерантность, уважительное отношение к оппонентам? Или - уточним - к 75% населения Армении? Распущенность (или скорее хамство) экса будем называть дискуссией? Свободой слова? Досталось от ЛТП и европейскому сообществу. Оно для него нечестное и даже расистское, ибо не в должной степени оказало его движению поддержку. "Если бы арестовали сторонников мадам Клинтон, что произошло бы в США?" - философствует экс. Классный вопрос. Но давайте вначале выясним: имеется в виду, что сторонников Х. Клинтон поймают за прегрешения вроде тех, что набрались у бесноватого Никола Пашиняна и ему подобных? Если да, то можете не сомневаться, что объявят вне закона и засадят. Причем засадят основательно. "Вы потеряли возможность добиться своего?" - интересуется представитель четвертой власти. "Нет, - уверяет ЛТП, - у нас наступил момент затишья". И возвеличивает свои "достижения": "Главное у нас теперь есть новое, смелое общество". Ну, положим, чтобы стрелять по ногам безоружных стражей порядка, особой смелости не надобно. Тут другие качества нужны. Они иначе называются. Но интересно узнать: что ЛТП называет "обществом"? Погромщиков? Тех, кого на вольном воздухе "для поднятия духа" снабжали алкоголем? Или, может быть, тех, кто обзаводился "абонементом на театральные представления"? Ставка за их дневное присутствие составляла, как известно, 3000 драмов. Ночное бдение на пару тысяч дороже стоило. "Первого, в ночь на второе марта полицейские ворвались на Театральную площадь и стали громить наши палатки", - сетует ЛТП, рисуя миру образ армянского полицейского-изверга, эдакого Кинг-Конга, ворвавшегося к спящим людям и крушившего все подряд. А что, борцы за обновленный облик родной страны не смогли расслышать, как полицейские 9 дней кряду (!) из рупоров информировали о незаконности занятия площади у Оперы, призывали прекратить несанкционированные митинги и мирно отправиться по домам? Или полагали, что наглое засвистывание сигналов властей сойдет им с рук? И вседозволенность восторжествует? Кто и где видел, чтобы власти более недели цацкались с любителями ночной жизни на Театральной площади, у которых нет разрешения на проведение митингов и шествий? "Вы не видите своей вины в том, что погибли люди?" - спрашивают у ЛТП. "Нет", - цинично произносит человек, возомнивший себя "мессией". Теперь вам ясно, почему ему не нужны были санкционированные митинги? Ведь для того и выдаются разрешения на проведение митингов и шествий, чтобы какая-нибудь организация (в лице ее лидера) брала на себя ответственность за порядок, за поведение людей и за сохранность их жизней. Будь митинги в Ереване санкционированными, ЛТП пришлось бы отвечать за агрессивные выходки своих сторонников, как и позаботиться о том, чтобы ни один волос не упал с их голов. А теперь. . . Теперь по миру запускаются байки, что властные органы сами натаскали к местам стычек балки, арматуру, булыжники (это утверждает ЛТП) , сами организовали погромы магазинов и поджоги машин. Выходит, что еще и сами избивали ребят из полиции, нападали на них. . . Жуткие кадры продемонстрировало Армянское ТВ! А с ЛТП как с гуся вода. Он делает вид, что вроде бы ни при чем. Однако Уголовный кодекс касается всех, в том числе и эксов. Есть еще и понятия совести, морали. Наберемся терпения и будем ждать. Бог нам в помощь! И еще. Нам пытаются внушить, что мы ужасны: не имеем понятия о демократии, подтасовываем результаты выборов, громим мирные демонстрации, преследуем инакомыслящих и т. д. Не люди, а прямо вишапы какие-то. Выкиньте все это из головы! Ларчик просто открывается. Запад, действующий с помощью "пряника" (финансовая помощь) и "кнута" (бесконечные поучения вместе с угрозами отнять этот "пряник") , пытается развить в нас, древнем народе, комплекс неполноценности, дабы убедить, что лучше нас знает, что нам требуется в собственной, наконец-то ставшей независимой стране. На этой волне Запад не прочь протащить в президенты своего ставленника, чтобы по удобному для себя сценарию решить вопрос, вставший ему костью поперек горла, - вопрос НКР. "В Армении наконец-то нашелся кандидат на пост президента страны, который готов к компромиссу с Азербайджаном (!) и к заключению мира, а ему не дали развернуться", - возмущается некий депутат Бундестага, а наши истекающие "гуманизмом" недруги смакуют подобные высказывания. Дальше деятель из Берлина призывает правительство Германии и Евросоюз признать недействительными выборы в Армении в надежде наконец-то протащить своего ставленника. Теперь понятно, чьи уши торчат? Депутатский призыв ставит точку над i. Например, объясняет, почему нашкодивший и сыгравший на руку врагам Армении (приободренные, они, не затягивая, сунулись к границам Арцаха, нужное для себя решение протащили в ООН) , ЛТП продолжает апеллировать к международному сообществу. Оно ведь - сообщество - пребывает в ужасе от нерешенных национально-территориальных проблем. Эта лавина вот-вот сорвется и понесется неудержимым комом в сторону европейских и прочих международных структур. Посему и желают они подпереть ЛТП, который готов не только Карабах, но и нас с вами сдать с потрохами. Из личной выгоды. А кое-кто хочет отыскать благородство и мудрость в его поступках. И не пытайтесь: трудно найти черную кошку в темной комнате. . . Особенно если ее там нет.

Асмик НУРИДЖАНЯН

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...