Vaspur Posted October 31, 2003 Report Share Posted October 31, 2003 ..Վանեցին տառեխի քամագ չեր իյնե.. տառեխ ինքь կուկեր վանեցու մոտ... վոր այգին ջուր կանինքь, էնա արվի մեջեն տառեխ ջրի խետ կուկեր .. կպառկեր վեր խողին,տղեյներ կխավքին, դուդուն կիստկեր, կզաներ թոնրա պատին, կուտինքь.. Խա... էնա սևանա իշխան վոր կա. մեր տառեխի ձաքьն ի... էնա սև իկրան էլ ... մեր տառեխի քյաքьն ի... ձմռան գլոխ էլ աղ դնինքь, փաթաթեսի խետ կուտինքь... մկա իտոր "սելդ իվասի" կասեն, բաջց մեր տառեխն իտորմե անուշ էր... խին վախտեր էն հորոմներ կուկին ,կառնին կտանին Պոլիս. ..տղա.. մեղա.. էլ չեմ կանա մե զարգեն հմմեն գլխուս էկած գրե..զօռ ի... էն Խաչ.. կարդալուց "մջախկի զնակ"երը օգտագործեք Quote Link to post Share on other sites
Angel Posted November 1, 2003 Report Share Posted November 1, 2003 isk Naxichevani barbarov ov karox e xosel? Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 2, 2003 Report Share Posted November 2, 2003 isk Naxichevani barbarov ov karox e xosel? Բարի գալուստ Հրեշտակ այդ ու՞ր էիր :Ես կարծում էի արդեն Ղասաստան է իր գնացել: Quote Link to post Share on other sites
stemar Posted November 2, 2003 Report Share Posted November 2, 2003 ճըժեր դիք-դի'ք, Երես ֆըռթի'ք, Փոր ցըցուցի'ք, Վոտ վերուցի'ք, Վեր ու տըփիք, վեր ու տըփիք.... Մոտավոր թարգմանությունը. Հավսաաա'ր, Զգաաաա'ստ, Տեղում քայլով մա'րշ: Մեկ-երկուս, մեկ-երկուս...... Գավառի դպրոցների շարային պատրաստության դասերից...... (գրագողություն http://membres.lycos.fr/armenianlegion/ սայթից) Ժամանակին ես էլ եմ էսպիսի շարային պատրաստություն անցել, բայց ոչ Գավառում: Հետաքրքիր է, հիմա Հայաստանի դպրոցներում նման դասեր կա՞ն, թե ոչ: Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 2, 2003 Report Share Posted November 2, 2003 ճըժեր դիք-դի'ք, Երես ֆըռթի'ք, Փոր ցըցուցի'ք, Վոտ վերուցի'ք, Վեր ու տըփիք, վեր ու տըփիք.... Մոտավոր թարգմանությունը. Հավսաաա'ր, Զգաաաա'ստ, Տեղում քայլով մա'րշ: Մեկ-երկուս, մեկ-երկուս...... :lol: Quote Link to post Share on other sites
Angel Posted November 2, 2003 Report Share Posted November 2, 2003 Բարի գալուստ Հրեշտակ այդ ու՞ր էիր :Ես կարծում էի արդեն Ղասաստան է իր գնացել: Գայանե ջան, Ղազախստանում ի՞նչ գործ ունեմ իսկ չեի գալիս ֆորում որովհետև աչքերս ցավում են էկրանից Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 2, 2003 Report Share Posted November 2, 2003 Գայանե ջան, Ղազախստանում ի՞նչ գործ ունեմ .....լավ թե գործ չունես ,մի գնա,մնա ֆորումում, աչքերտ պահի ,պետք կգա դեռ իսկ Նախիջևանի համար ինչու էիր հարցնում? Quote Link to post Share on other sites
Angel Posted November 3, 2003 Report Share Posted November 3, 2003 Im hayrik@ Naxijevanic e Quote Link to post Share on other sites
Satenik Posted November 4, 2003 Author Report Share Posted November 4, 2003 Im hayrik@ Naxijevanic e Այսինքն Դուք էլ եք նախիջևանցի: Quote Link to post Share on other sites
Angel Posted November 4, 2003 Report Share Posted November 4, 2003 ճիշտն ասած ես ինձ Նախիջևանցի չեմ զգում, որովհետև ես ծնվել եմ Երևանում, հայրիկս Երևանում էր ապրում ուսանողական տարիներից, իսկ մայրիկս կարելի է ասել բնիկ Երևանցի է ես Երևանցի եմ Quote Link to post Share on other sites
Gayane Posted November 8, 2003 Report Share Posted November 8, 2003 ճիշտն ասած ես ինձ Նախիջևանցի չեմ զգում, որովհետև ես ծնվել եմ Երևանում, հայրիկս Երևանում էր ապրում ուսանողական տարիներից, իսկ մայրիկս կարելի է ասել բնիկ Երևանցի է ես Երևանցի եմ Ծագումով ,ծագումով Angel ջան Quote Link to post Share on other sites
Satenik Posted February 17, 2004 Author Report Share Posted February 17, 2004 Հայեր, պարզվում է, որ "կաղամբ" բառը պարսկական ծագում ունի: Quote Link to post Share on other sites
SAS Posted February 17, 2004 Report Share Posted February 17, 2004 Սաթենիկ, իսկ ինչո՞ւ ես զարմացած: Թուրքական քալամն էլ նույն կաղամբի թոռն է: Quote Link to post Share on other sites
Satenik Posted February 17, 2004 Author Report Share Posted February 17, 2004 Զարմացած չեմ : Ես գիտեմ որ մեր լեզվում ընդօրինակված բառերի մեջ ամենամեծ տոկոսը կազմում են պարսկերեն բառերը: Quote Link to post Share on other sites
stemar Posted February 17, 2004 Report Share Posted February 17, 2004 Անհասկանալի է, «կաղանբ»ը թուրքերենով համ «քալամ»ն է, համ էլ «լախանա՞»ն: Մալադեց թուրքեր, լավ էլ հարուստ լեզու ունեն: Թե՞ «լախանա»ն թուրքերեն չէ: Quote Link to post Share on other sites
Satenik Posted February 17, 2004 Author Report Share Posted February 17, 2004 Լախանան ի՞նչ ա: Մի հատ շուտ անցեք ձեր բարբառներին, հա՞: Quote Link to post Share on other sites
SAS Posted February 17, 2004 Report Share Posted February 17, 2004 Stemar, սկսեցի կասկածել: Որ լահանան թուրքերեն է՝ հաստատ: Բայց բարբառային քալամը ո՞ր լեզվից է մտել հայերեն: Սաթենիկ, պարսիկները ի՞նչ են ասում կաղամբին: Քյալա՞մ: Quote Link to post Share on other sites
Satenik Posted February 17, 2004 Author Report Share Posted February 17, 2004 ՍԱՍ ջան, նենց հարցեր ես տալիս... Ես ի՞նչ իմանամ: ՈՒղակի Գրաբարի բառարանում գրված ա որ դա իրանական բառ ա: Quote Link to post Share on other sites
stemar Posted February 17, 2004 Report Share Posted February 17, 2004 Սաթենիկը շատ ճիշտ ենթադրություն է անում: Երեւի թե «քալամ»ը նույն «կաղամբ»ն է, եթե հաշվի առնենք,որ կ=>ք, ղ=> լ տառադարձությունները հայերենում սովորական երեւույթ են, իսկ «մ»ն դուրս է մղվել դժվար արտասանվելու պատճառով: Ստացվում է, որ «քալամ»ը հայերեն բառ է՝ որոշ վերապահումով: Vaspur,լաո, մկա խասկըցա՞ր, օր քալամը խայերենա: :lol: Quote Link to post Share on other sites
Satenik Posted February 17, 2004 Author Report Share Posted February 17, 2004 Վերջը, Աճառյանը նայեցի: Ըստ Աճառյանի պարսիկների մոտ քյալամ ա : Հետևաբար հայերի մոտ քյալամը դարձել ա կաղամբ: Quote Link to post Share on other sites
Romeo Posted February 17, 2004 Report Share Posted February 17, 2004 Լախանան ի՞նչ ա: Մի հատ շուտ անցեք ձեր բարբառներին, հա՞: Մեր բարբառում ՝ լախանա - կաղամբ Պետք է նայել կաղամբը թուրքերենի բառարանում: Quote Link to post Share on other sites
SAS Posted February 17, 2004 Report Share Posted February 17, 2004 Թուրքերեն կաղամբ՝ լահանա = լաԽանա... Ինձ թվում է, որ քյալամ, капуста և cabbage նույն արմատից են... Սաաաթենիկ, Աճառյանն ի՞նչ է գրում: Quote Link to post Share on other sites
stemar Posted February 17, 2004 Report Share Posted February 17, 2004 Հետաքրքիր է, ի՞նչ ընդհանուր բան կա «կաղամբ» եւ «կաղանդ» (կաղանդ պապ) բառերի միջև, չհաշված արտաքին նմանությունը: Դժվար թե կաղ- արմատը միանշանակ լինի, եթե հաշվի առնենք, որ կաղ- արմատով կազմված բառերը տարբեր իմաստ ունեն (կաղ, կաղալ, կաղապար, կաղկանձել, կաղամախի և այլն): Մի բան էլ. կաղ արմատի քալ ձևը մեր բարբառում օգտագործվում է թթու, խակ, տհաս (քալ խնձոր, քալ ծիրան, ցոգոլ) իմաստով: Կարելի է ենթադրել, թե կաղամբ(քալամ) բառը անմիջական կապ ունի թթու(թթու դրված, թթվեցրած) բառի հետ: Ի՞նչ կասես, SAS Quote Link to post Share on other sites
Satenik Posted February 18, 2004 Author Report Share Posted February 18, 2004 Սաաաթենիկ, Աճառյանն ի՞նչ է գրում: ՍԱՍ, էս ձեր բարբառով Սաթենիկ սենց ե՞ն ասում: Հեչ, ՍԱՍ ջան, բան էլ չի գրում իմ գրքում Աճառյանը: Հիմա արտագրեմ ինչ որ կա: Խոսքը բարբառների մասին է: Տվյալ դեպքում Ագուլիսի: Նկատենք նախ և առաջ, որ բարբառիս մեջ թուրքերենից և ռուսերենից փոխառյալ բառերը չեն ենթարկվում ա>ո,ու ձայնափոխության, իսկ պարսկերեն և արաբերեն բառերը բնիկ հայ բառերի նման ենթարկվում են: Այս երևույթը ստույգ է ոչ միայն "ա" ձայնի, այլ և ուրիշ ձայնավորների համար էլ: Ստորև տալիս ենք այս կարգի փոխառյալ բառերի մի խումբ օրինակներ, իրենց մայր ձևերով միասին: ա'նջախ "հազիվ"<թրք. anyaq բօ'զար "շուկա"<պրս. bazar բօշ "պարապ"<թրք. bos գէնէրա'լ "զորավար"<ռուս. генерал դէ'շակ "անկողին"<թրք. dosak թա'մբալ "ծիուլ"<թրք. tanbal խարօբ "ավերած"<արաբ.xarab հալալ "հարազատ"<արաբ. halal հէյվուն "անասուն"<արաբ. hayvan չանգյօլ "կեռ, ճանկ"<պրս. cangal ջիգյար "թոք"<պրս. յigar ջուն "հոգյակ"<պրս. յan սալդաթ "զինվոր"<ռուս. coлдат վազ "պտղաման"<ռուս. ваз քյալամ "կաղամբ"<պրս. kalam ՍԱՍ, բառերը շատ են, ես արտագրեցի մի փոքրիկ մասը, որոնք այսօր գործածում ենք: Համ էլ հետաքրքիր է ձեռի հետ իմանալ միայն ումլաուտներն ու "պտիչկաները" չկարողացա դնել էդ էշերի լեզվի վրա : Այս ցուցակից հետո Աճառյանը գրում է, որ "Ամեն մի ձայնական օրենք ունի իր գործունեության ժամանակը:": Quote Link to post Share on other sites
Satenik Posted February 18, 2004 Author Report Share Posted February 18, 2004 Լա'վ, է', էլ էդ ջան բառը չեմ օգտագործելու : Հիասթափվեցի : Սրանից հետո կասեմ հոգյակ : Ասենք ՍԱՍ-հոգյակ, Շտեմար-հոգյակ, Ռոմեո-հոգյակ, Գայանե-հոգյակս ... Համաձա՞յն եք : Quote Link to post Share on other sites
Recommended Posts
Join the conversation
You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.