Sign in to follow this  
Followers 0
Satenik

Բարբառներ

137 posts in this topic

Հարգելի հայեր, խոսում ենք մեր հարազատ բարբառներով, հետաքրքիր բաներ ենք հայտնաբերում մեզ համար, ծանոթանում ենք մեր լեզվին:

Իմ բարբառը Էրևանինն ա: Ամբողջ կյանքումս Էրեվանի լեզվով եմ խոսել: Դուք գրեք ձեր բարբառներով, ես էլ ձեզ կպատասխանեմ իմ բարբառով: :yes:

Բացի Էրևանի բարբառից ուրիշ բարբառով չեմ էլ կարող մարդավարի խոսել... :(

Գնացի'նք: ;) :hehe:

Share this post


Link to post
Share on other sites

Չգիտեմ դա բարբարա կոչվում թե չէ ,բայց ինձ դուրա գալիս արևմտահաերենը , ու չնայաց կեսը կարող չհասկանամ ,բայց սիրում եմ լսել :) ; Դուր է գալիս գյումրեցու հետ խոսալը ,մի անգամ նույնիսկ այնպես ստացվեց որ ամբողջ օրը մի ծանոթ գյումրեցու հետ անցկացրի ,օրվա վերջում արդեն ես ել բառեր էի օգտագործում անկախ ինձանից :)

Share this post


Link to post
Share on other sites
Հարգելի հայեր, խոսում ենք մեր հարազատ բարբառներով, հետաքրքիր բաներ ենք հայտնաբերում մեզ համար, ծանոթանում ենք մեր լեզվին:

Իմ բարբառը Էրևանինն ա: Ամբողջ կյանքումս Էրեվանի լեզվով եմ խոսել: Դուք գրեք ձեր բարբառներով, ես էլ ձեզ կպատասխանեմ իմ բարբառով: :yes:

Բացի Էրևանի բարբառից ուրիշ բարբառով չեմ էլ կարող մարդավարի խոսել... :(

Գնացի'նք: ;) :hehe:

Ջավախքի բառբառ՝

Սաթենիկ ջան, ես կուզեմ օր զրցիմ իմ բարբառով, հըմը չիտեմ իստեղ իմ ըսածը կհասկնան, տը չէ՞:

Էտորեն դուս, ես չիտեմ ի՞նչ զրցիմ: Ըշտը թեման ըսե օր գիտնամ տը ինչ ըսեմ: Մե թեմամ, բանըմ սֆթամ ըսե:

Բանըմա ըսեմ, ես էման եմ կարոտցել մեր բառբառին, օր ըսելու բան չէ: Շատունց չեմ զրցել: Էման օր, կարոտս կառնեմ: :)

Քիչ է մնում լաց լինեմ, այս մի քանի բառում իմ ամբողջ կյանքն է արծարծվում: :(

Share this post


Link to post
Share on other sites
Քիչ է մնում լաց լինեմ, այս մի քանի բառում իմ ամբողջ կյանքն է արծարծվում:

:)

Share this post


Link to post
Share on other sites

Գայանե ջան, արևմտահայերենն էլ իր բարբառներն ու գրական տարբերակներն ունի: ՈՒ ես էլ եմ շատ շատ սիրում արևմտահայերենը :rolleyes: : Անձամբ ինձ համար արևմտահայերենը ոնց որ աստվածային երաժշտություն լինի :inlove: :

Գյումրվա բարբառը շատ նման ա արևմտահայերենին ու շատ համով լեզու ա, հատկապես ինտոնացիաները: Ընդհանրապես, բարբառների մեջ, եթե նկատել ես, էդ ինտոնացիաները, արտասանելու երանգավորումները էն տեսակ մի համ-հոտ ու տրամաբանություն են տալիս լեզվին, որ է'լ չասած :hm: :

Ռոմեո ջան, ես որ լրիվ հասկացա Ձեր գրածը :flower: : Եթե մի բառ չհասկանամ կհարցնեմ: Հենց դրա համար էլ ուզում եմ խոսենք, որ ծանոթանանք մեր լեզվին :) : Ի դեպ, շատ գեղեցիկ բարբառ ա:

Խոսեք ի'նչ որ կուզեք, ինչի' մասին կուզեք:

Մեր հիմնարկում, որտեղ ես եմ աշխատում կա մեկը, որը ձեր կողմերից ա: Չտեսնված մի գեղեցիկ կին ա, բոլորի մեջ տարբերվում ա իր բարձր հասակով, գեղեցիկ ու հպարտ մեջք-թիկունքով ու բարձր գլխով: Հետն էլ էնքան կանացի ա, էնքան մեղմ, բայց նայև համարձակ ու քաջ (դեպքեր են եղել, զարմացել եմ որ իրան չի կորցրել), հետն էլ մաքուր, պարկեշտ ու շաաատ ամաչկոտ :) : Իսկական հայ կնոջ կերպար: Էլի ունենք ջավախեցիներ, նրանք էլ մի ուրիշ ձևի հիացմունք են առաջացնում, բայց էսօր մենակ էս մեկից եմ պատմում:

ՈՒրեմն սա հինգ երեխա ունի, բոլորին պսակել ա ջավախեցիների հետ, մնացել ա փոքր տղան: Օրական կգա կպատմի, թե էսինչ տեղում ջավախեցու ընտանիք կա, լավ աղջիկ ունեն, պիտի տղիս ցույց տամ: Մերոնք էլ հոգու հետ խաղում են, թե այ կնիկ, ինչի՞ ես ուզում անպայման ջավախեցի լինի, հենա տես Համասփյուռի աղջիկները ինչ ընտիր են, գնա ուզի, պրծի, է'լի :) : Համասփյուռս էլ գյումրեցի ա, հեչ իրան չի կորցնում, ասում ա, դե պրծի աղջիկներիս անվան հետ մի խաղա, սաղ հիմնարկը արդեն գիտի, որ քո տղեն իմ աղջկան է ուզում, էս շաբաթ օր սեղանը գցում եմ, եկեք նշանեք :lol: : Վա՜յ, մի տեսնեք ո՜նց է խարնվում իրար ջավախուհիս :hehe: , ոնց ա շփոտվում, ու ... սկսում ա արդարանալ բոլորի մոտ, որ ինքը երբեք այդպիսի բան չի ասել: Համասփյուռը թե, խայտառակ եղանք, բա ես աշխարհքի երեսին ո՞նց նայեմ: Սա էլ թե, վա՜յ, սենց կրակ կլինի, ես բա տենց բան ե՞մ ասել, ես միշտ էլ ասել եմ, որ մենակ մեր հողից ենք ուզելու... Համասփյուռս լրիվ դերի մեջ մտած, գյումրեցու հումորով ինչ օրն է գցում մեր ջավախաուհուն, մենակ տեսնեք :) : Վերջում արդեն իրար գրկում, ծիծաղում ու բարիշում են, բայց մի քանի օր անց էլի նույն խոսակցությունը սկսվում ա:

Զարմանալի նվիրվածություն ունեն ձեր կողմի հայերը իրանց հող ու ջրին:

Մի բան էլ պատմեմ ու վերջ :) : Մի անգամ այդ կինը եկավ աշխատանքի, մեկն հարցրեց, բա՞ն ա եղել, մի տեսակ ես էսոր, ու սա սկսեց լացել, մղիկ-մղիկ, երեխու պես մղկտալով... Պարզվեց, որ հղի հարսը գնացել ա մոր տուն, էնտեղ տան մեջ սայթակել ընկել ա ու ձերքը կոտրվել ա: Տարել էին գիպս էին դրել: Ո՜նց էր լացում, ինչ ցավ էր ապրում էդ կինը հարսի համար, մենակ տեսնեիք: Որ հարցեր էին տալիս համ լացում էր, համ պատմում :rolleyes: : Մենք էլ հետն էինք հուզվում, բայց ոչ այնքան հարսի համար, որքան իրա ցավը կիսելով :) :

Հիմա հարցս ի՞նչ ա, էդ ոնց եք անում դուք, որ ձեր կանայք էսքան համով են ստացվում: :inlove: :flower: :inlove:

Share this post


Link to post
Share on other sites
Հիմա հարցս ի՞նչ ա, էդ ոնց եք անում դուք, որ ձեր կանայք էսքան համով են ստացվում: :inlove: :flower: :inlove:

Հետաքրքիրն այն է, որ մեր կողմերից միայն կանանց եք ծանոթ: Ճիշտն ասած, ինչպես բոլորը, մենք ևս ունենք և հպարտանալու և ամաչելու պատճառներ: Իսկ մեր կանայք, աղջիկները, քեզնից լավը չլինեն, իրոք լա՜վն են : :yes:

Հավասին երգում էր՝

Ինչո՞ւ համար քեզի կառնեմ,

Ջավախեթցի ջանիդ մեռնեմ:

:flower:

Share this post


Link to post
Share on other sites

Այո, Ռոմեո, միայն կանանց եմ ծանոթ, առիթ չեմ ունեցել տղամարդկանց հետ անձամբ շփվելու, ուստի որևե բան ասել չեմ կարող :) :

Մի կին կար ձեր կողմերից, որին լավ գիտեի, շատ սիրում էի իրան, նա մոտ 90 տարեկան հասակում հեռացավ կյանքից, ողորմի իրան: Գիտե՞ք, Ռոմեո, երևի այդ կինը միակն ա իմ ճանաչած կանանցից, որի մասին կարող եմ ասել, որ սուրբ էր: Նրա հիշատակը այնքան խորն եմ հարգում, որ նույնիսկ չեմ կարող ինձ թույլ տալ պատմել այստեղ նրա մասին, որովհետև խոսքերով պատմել թե ինչ Երևույթ էր այդ կինը հնարավոր չէ: Դա տեսնել էր պետք, ու զգալ:

Ադամանդ էր...

ՈՒ ես կարծում եմ, որ միշտ պետք ա լավի մասին նշել, ասել ու հիշեցնել, որ լավն ա: Aylapes կստացվի էնպես, որ միայն վատը կգովաբանվի...

:flower:

Share this post


Link to post
Share on other sites
Քիչ է մնում լաց լինեմ, այս մի քանի բառում իմ ամբողջ կյանքն է արծարծվում: :(

Ծո՛, հա՜, ինչի՞ գուլաս՝ խո ախչիկ չե՞ս: Բիթթուն հայերնա քեզի պես են, օղո՛ւլ: Էրեգ մեր տան քովի ճամփեն ասֆալտ կենեյին:Մեմա կեդնին տըգեն.«Իսոնց սոխ մարիգը... Մեգալնա դու թըմմե»: Մոդեցա՝ տեսնիմ քանիմ հոքի հորին մեջը կործ կենեն: Հարց-փորց՝ հայ են, ցըրդեն ըռընգնին ՖԸՌԸՆԳԻ ըռընգ է դարցե: :) Մեղքըս տըվեց՝ մըդա տեմին խանութը, մե էրգու փութուլկա րախի, հաց-պանիր առա փերի: Եսա հեդները ըստաքանաեմ կոնձեցի:

Էէէրնե՜գ ձըզի, իրար գլխու քոմեր( հավաքվել) իք ու գը ժըղլիք(անուշ-անուշ զրույց եք անում), ու հեչ մեգիմ մըտքով չընցնա թե՝ են ՍԱՍ լը մարդը, են լը հայ-քրիստնոյա է, են լը ասդվաձ կը կանչը՝ խաբար էնինք ինք լը գա մարդամեջ մըդնա:Է՜, հեչ լը կանչիք, ես առանց կանչելու լը, Ջիվանու ըսաձի պես, նստա իմ էշն ու մեջլիս մըդա:

ՍաթենիԳ ( Գինե թաս :) ), ես չըմ հասկընա՝ էդ քու գըրուգն Էրէվնու լիզո՞ւնը:Էդ ինչքա՜ն անուշ լիզու ունիք:Ըբը էն «արա» ու «խի»- արներուն դո՞ր իս թողի: Վըտտե(վայ թե) մոռցեր իս, հա՞: :)

Edited by SAS

Share this post


Link to post
Share on other sites
Ծո՛, հա՜, ինչի՞ գուլաս՝ խո ախչիկ չե՞ս: Բիթթուն հայերնա քեզի պես են, օղո՛ւլ:

Ծո դու ինչի՞ պիտի լաս, ըշտը բոզ(շեկ) ռսնուն հետ կուտես, խմես յրանութուն կենես:

Ով օտարին վատ ասէ,

ինքն այլ ղարիպ լինենայ

Երթա ի յօտար երկիր՝

զղարիպին ղատրըն գիտենայ

Ղարիպն ի յօտար երկիր՝

թէ ոսկի թաթաւ գա նորա,

Ի իւր սիրելեացն ի զատ

այն ոսկին մոխի՛ր չարժենայ։

Share this post


Link to post
Share on other sites
Ծո դու ինչի՞ պիտի լաս, ըշտը բոզ(շեկ) ռսնուն հետ կուտես, խմես յրանութուն կենես:

Թուրքերեն բոզ = серый = գորշ... :)

Share this post


Link to post
Share on other sites

Օյ, ես կռնամ ֆռանգերեն զրուծիմ, բայց վըտը չհասկընակ լը :lol: :D :lol:

Share this post


Link to post
Share on other sites
Օյ, ես կռնամ ֆռանգերեն զրուծիմ, բայց վըտը չհասկընակ լը  :lol:  :D  :lol:

Ես շադ լը լավ կհասկընամ: Համ լը էդի ըմենամակուր հայերեննը:Ըմալ օր, Տարագիր, առանց ամչընալու գըրը: Հա, բան մը լը հարցում՝ ֆռանգերենն ի՞նչը:

Edited by SAS

Share this post


Link to post
Share on other sites

Ես շադ լը լավ կհասկընամ: Համ լը էդի ըմենամակուր հայերեննը:Ըմալ օր, Տարագիր, առանց ամչընալու գըրը: Հա, բան մը լը հարցում՝ ֆռանգերենն ի՞նչը:

Վայ ՍԱՍ ջան :up:

Շատ չմգինա, ըշտը կըսին օր ֆռանգ ինք, հայ չինք:) Մեգ լը կըսին օր ֆռանսահբատագ ինկ էղի ըշտը, հենդի լը ըդմալ կըսին: :lol:

Share this post


Link to post
Share on other sites

Բիթթուն հայերնա քեզի պես են, օղո՛ւլ

:(

Էէէրնե՜գ ձըզի, իրար գլխու քոմեր( հավաքվել) իք ու գը ժըղլիք(անուշ-անուշ զրույց եք անում),

:up:

ՍԱՍ, «բիթթուն» ի՞նչ է նշանակում Ջավախքի բառբառով:

Իսկ «ժըղլի՞ք»

Մուշ-Ալաշկերտի բառբառում էլ կան այդ բառերը` օգտագործվում են մի քիչ ուրիշ իմաստով.

բիթթուն կամ բիթուն=ամբողջ, բոլոր (օրն ի բիթուն=ամբողջ օրը):

ժըղլիք=զբաղմունք, խաղալիք

ժըղլել=զբաղվել, խաղալ, ժամանակ անցկացնել(չնայած` կարելի է և զրուցելով էլ ժամանակ անցկացնել):

Լե տե էսա քաֆրի ճըժեր օրն ի բիթուն իմալ ա կըժըղլին ինտերնետով, հուրանց ամոթ-այիբ կուրսուցեր են........ :p

-----------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Ջավախքի բարբարի հետ կապված մի դեպք հիշեցի:

Տարիներ առաջ Ռիգայում պրակտիկայի ժամանակ մեր կուրսի ջավախեցին փողոցում մեկին (չեմ հիշում թուրքի, թե վրացու) ճանի տոպրակ եր սարքել ու էլի չէր հանգստանում: :D Հետո պարզվեց, որ էս խեղճը մեր ջավախեցուն «ծադի» էր ասել: :lol: Հասկացանք, որ «ծադի»ն ինչ-որ վատ բան է նշանակում, բայց թե կոնկրետ ի՞նչ` մեր ջավախեցին չկարողացավ կամ չուզեցավ մեզ բացատրել:

ՍԱՍ, գուցե դու՞ կասես, թե ինչ է նշանակում «ծադի»:

Share this post


Link to post
Share on other sites
Բիթթուն հայերնա քեզի պես են, օղո՛ւլ

:(

ՍԱՍ, «բիթթուն» ի՞նչ է նշանակում Ջավախքի բառբառով:

Իսկ «ժըղլի՞ք»

ՍԱՍ, գուցե դու՞ կասես, թե ինչ է նշանակում «ծադի»:

Բիթթուն - բոլորը, ամբողջը

ֆրանկ կամ ֆրընկ - կաթոլիկ

ծադի - գնա(վրացերեն)

Երևի մենակ «ծադի» չի ասել, հետը էլի ինչ որ բան ասած կլինի: Ասենք «ծադի, շենի մամա ձաղլո»(գնա, շան որդի):

2 ՍԱՍ

Մեր բարբառում «բոզ» կամ «ղուլա» ասում են շիկահերին:

Share this post


Link to post
Share on other sites
ես չըմ հասկընա՝  էդ քու գըրուգն Էրէվնու լիզո՞ւնը:

Էս տեղը չես բերո՞ւմ:

Էդ ինչքա՜ն անուշ լիզու ունիք:

Ի' :brows:

Ըբը էն «արա» ու «խի»- արներուն  դո՞ր իս թողի:

Խնդրում եմ մեր անուշ ԱՐԱ-ի կողքին "խի"-արներուն չարտասանես :hammer: :

Ամենաուժեղն էն ա, որ գեղցոներին որ "արա" ենք ասում նեղանում են, գիտեն հայհոյանք ա :lol: :hehe: :

Իսկ սրա համար

ՍաթենիԳ ( Գինե թաս  :) )

Մերսի բաբամ :flower: :

Share this post


Link to post
Share on other sites
Մեր բարբառում «բոզ» կամ «ղուլա» ասում են շիկահերին:

:)

Ես մի աղջիկ գիտեմ ,երբ գնում էր մազերը ներկելու վարսավիրանոց ,այն հարցին թէ ինչ գույն պիտի ներկի մազերը ,պատասխանում էր "բոզի "գույն:

Տեսնես ինչու? :hm:

Edited by Gayane

Share this post


Link to post
Share on other sites
Ամենաուժեղն էն ա, որ գեղցոներին որ "արա" ենք ասում նեղանում են, գիտեն հայհոյանք ա :lol: :hehe: :

Սաթենիկ,

գյումրեցին «արա» ծակին կըսե: Իսկ Երևանի բարբառը դու շատ ես կոկել-փայլեցրել: :)

Share this post


Link to post
Share on other sites
գյումրեցին «արա» ծակին կըսե:

ուրեմը հնչում ա մոտավորապես ըսենց : "հաղորդում ենք Ծակ Գևորգյանի համերգը " կամ էլ

"Ծակ գեղեցիկ ու Շամիրամ" "ծո"ն ազնվական "Արա"ից ինչ ա հասկանում վոր...

Share this post


Link to post
Share on other sites

Ա՜, ժղովուրդ ջան, հլա մի էրկու բան էլ ես ասեմ, մին էլ տեսար ինձ էլ ստի հսկացող էղավ: Դէ հմի սաղ կյանքս Էրևան եմ ապրել, համա պուճուր վախտերս ամեն ամառ Լոռվա անտառներումը քոլ եմ կերել: Հա դէ հմի մին-մին մոշ ու մոռ եմ կերել, մին-մին էլ թթի ու ֆոնի արաղ եմ խմել, բայց դա հաշիվ չի: Հմի իմանում չեմ` կամ էտ քոլն ա վրես ազդել, կամ ել մերոնց լոռվա արուննա միջումս զրից անում: Ի՞նչ կարծիքի եք, մեռնեմ իմ ախպորանց ու քրերանց արևին:

Ո՞նց էր: :rolleyes:

Edited by Arin-Berd

Share this post


Link to post
Share on other sites

:)

Ես մի աղդջիկ գիտեմ ,երբ գնում էր մազերը ներկելու վարսավիրանոց ,այն հարցին թէ ինչ գույն պիտի ներկի մազերը ,պատասխանում էր "բոզի "գույն:

Տեսնես ինչու? :hm:

Գայանե,

Միգուցե ոչ թե «բոզի գույն», այլ «բոզ գո՞ւյն»:

Տարբերությունե էական է:

Share this post


Link to post
Share on other sites

Ո՞նց էր: ...- ցենտր ապեե :up:

..ա , կոնկրետ դվորիցն էս? Համամլեցի հո չես ? թե Ղշլաղիցն էս? :bye:

Edited by Vaspur

Share this post


Link to post
Share on other sites

Ցավոգ սրտի(ու երևի ի ամոթ ինձ) վանաբառբառից շատ քիչ բան էմ հիշում,բայց վոր խոսան ամեն ինչ կհասկանամ .. էստեղ ելի դիմեմ "դարման" ՍԱՍ-ին : .. տղա.. քե մեռնեմ.. էնա անուշ խոսկեր վոր "armenia.ru"ում կգրիր, կանաս մեխատ էլ էս տեղ կրկնես.. :hm:

Share this post


Link to post
Share on other sites

Գայանե,

Միգուցե ոչ թե «բոզի գույն», այլ «բոզ գո՞ւյն»:

Տարբերությունե էական է:

Romeo ոչ թէ «բոզի գույն», այլ "բոզի "գույն :Իհարկե տարբերություն կա : :) Դա կատակ էր : :) Պարզապես չեմ սիրում ես այդ գույնը ,որը հաճախ անում են մեր կանայք ,շիկահեր դառնալու նպատակով, այդ դեղին գույնը , :down: որը ցավոք հաճախ կարելի է հանդիպել Երևանում:Իրոք վատ տպավորություն է թողում:

Share this post


Link to post
Share on other sites
Ցավոգ սրտի(ու երևի ի ամոթ ինձ) վանաբառբառից շատ քիչ բան էմ հիշում,բայց վոր խոսան ամեն ինչ կհասկանամ .. էստեղ ելի դիմեմ "դարման" ՍԱՍ-ին : .. տղա.. քե մեռնեմ.. էնա անուշ խոսկեր վոր "armenia.ru"ում կգրիր, կանաս մեխատ էլ էս տեղ կրկնես.. :hm:

Վասպո՞ւր... Ո՞ր խոսքերը: Մի երկու բառ ասա հիշեմ:

Share this post


Link to post
Share on other sites

Create an account or sign in to comment

You need to be a member in order to leave a comment

Create an account

Sign up for a new account in our community. It's easy!


Register a new account

Sign in

Already have an account? Sign in here.


Sign In Now
Sign in to follow this  
Followers 0