Jump to content

Սուրբ Զատիկ


Recommended Posts

ԱՅՍՕՐ ԱՎԱԳ ՇԱԲԱԹՎԱ ՆԱԽԱՎԵՐՋԻՆ ՕՐՆ Է

Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ավագ շաբաթվա նախավերջին` Ավագ շաբաթ օրը: Ինչպես նշվում է Արարարտյան թեմի պաշտոնական կայքէջում, այս օրը խորհրդանշում է դժոխքի ավերումը: Ավետարանում ասվում է. «Քրիստոսը մահից հետո իջավ դժոխք, ավերեց այն` փրկություն շնորհեց արդարների հոգիներին»: Շաբաթ երեկոյան կատարվում է Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պատարագի ժամանակ տրվում է Հիսուսի Հարության ավետիսը, դրա հետ մեկտեղ` վերջանում է նաև Մեծ Պահքը: Սբ. Պատարագից հետո կատարվում է Սբ. Հարության նախատոնակ: Ճրագալույցի Սբ. Պատարագը սկսվում է երեկոյան ժամը 18.00-ին:

Հիշեցնենք, որ մարտի 17` Ավագ երկուշաբթի օրը, Արարչագործության հիշատակության օրն էր: Այն նաև անվանում են անպտուղ թզենին և տաճարը մաքրելու օր: Ավագ երեքշաբթի` տասը կույսերի հիշատակության օրն էր` Հրեաների հարցումներին Քրիստոսի բացատրության ու փարիսեցիների հանդիմանության օրը: Նույն օրը Երուսաղեմի տաճարում լսվել է երկնային ձայնը, Տաճարի կործանման կանխատեսությունը, Տաճարից Քրիստոսի վերջնականապես հեռանալը: Եկեղեցին Ավագ երեքշաբթի հիշատակում է նաև տասը կույսերի առակը և Վերջին Դատաստանի բացատրությունը, ինչպես նաև Ջրհեղեղն ու մարդկության կրկին սկզբնավորումը:

Մարտի 19-ին` Ավագ չորեքշաբթի օրը` եկեղեցին նշում է Մեր Տիրոջ մատնության հիշատակության օրը, երբ հիշատակվում է Քրիստոսի օծումը և Հուդայի մատնությունը: Այդ օրը Բեթանիայում, Սիմոն Բորոտի տանը մի կին թանկարժեք յուղով օծել է Հիսուսին, ինչը խորհրդանշել է Տիրոջ մոտալուտ մահը: Օծմանը հաջորդել է Հիսուսին մատնելու Հուդայի որոշումը: Ավագ հինգշաբթին խորհրդանշվում է որպես. Տեր Հիսուս Քրիստոսի վերջին ընթրիքի հիշատակության օր: Այս օրն առավոտյան ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողների արձակման կարգ: Բացի այդ, այս օրը եկեղեցում կատարվում է «Ոտնլվայի արարողությունը», որը խորհրդանշում է այն խոնարհությունը որ ցուցաբերեց Քրիստոս իր աշակերտների հանդեպ:

Երեկ եկեղեցին նշեց Ավագ ուրբաթ օրը: Սա Հիսուս Քրիստոսի խաչելության, մահվան ու թաղման հիշատակի օրն է: Ավագ ուրբաթ պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոսն ինքը պատարագվեց խաչի վրա: Երեկոյան արարողությունը խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի թաղումը:

Նշենք, որ վաղը նշվելու է Ավագ շաբաթվա վերջին օրը` Ավագ Կիրակին, երբ կտոնվի նաև Սուրբ Հարության` Զատկի տոնը:

Edited by Armenia
Link to post
Share on other sites

Վաղը Սուրբ Զատիկն է:

Մարտի 23-ին Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին մեծ շուքով նշում է մեր տոնական տարվա թագ ու պսակ Ս. Զատիկը` Քրիստոսի հրաշափառ Հարությունը: Սա մեր Եկեղեցու հինգ գլխավոր` Տաղավար տոներից մեկն է և շարժական լինելով` միշտ նշվում է գարնանային գիշերահավասարից հետո լուսնի լրմանը հաջորդող առաջին կիրակի օրը:

Նախապես շնորհավորում եմ բոլորի,այս հրաշք տոնը , ամենափառ Հիսուս Քրիոստոսի հարությունը :

Ցանկանում եմ հոգու մաքրություն , մեղքերի թողություն : :flower:

- Վաղը դու էլ լիասիրտ կգոչես. Քրիստոս հարյավ ի մեռելոց:

-Եվ կլսես ի պատասխան. Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի:

Link to post
Share on other sites

С ПРАЗДНИКОМ, УВАЖАЕМЫЕ ФОРУМЧАНЕ И ПОСЕТИТЕЛИ!

Сердечно поздравляем всех с величайшим христианским праздником -

СВЕТЛЫМ ХРИСТОВЫМ ВОСКРЕСЕНИЕМ!

Желаем всем Вам доброго здоровья, душевного спокойствия, материального достатка, а

Армянской Апостольской Церкви - процветания и новых, больших успехов в деле сплочения своего народа.

Мира и счастья, добра и любви всем Вам, Вашим родным и близким.

С уважением - Хачатур Петросян.

65d9ab66ced8.jpg

ВОХДЖУЙН

СУРБ ЗАТИКИ.

- Кристос hареав и мерелоц.

- Орhнеал э hайтнутюнн Кристоси.

ПРИВЕТСТВИЕ

В СВЯТУЮ ПАСХУ.

- Христос воскрес из мертвых.

- Благословенно воскресение Христово.

Edited by Хачатур
Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...