Jump to content

Քրդական պե&#1407


Recommended Posts

Yerkir 19.03.004

Font: Arial UniCode

Format: HTML

ՙԵՐԿԻՐ՚, 19.03.2004

Նոր ճարտարապետություն Մերձավոր Արեւելքի համար

Քրդական պետության ստեղծումն ի վիճակի է փոխելու Մերձավոր Արեւելքի աշխարհաքաղաքական ողջ ճարտարապետությունը։ Քրդական պետականությունը կարող է առաջացնել տարածաշրջանային դաշինքների եւ կամ հակադաշինքների այնպիսի համակարգ, որը կունենա Մերձավոր Արեւելքին բնորոշ ոչ դասական ճարտարապետություն։ Էականն այստեղ այն է, որ աշխարհաքաղաքական այդ նոր ճարտարապետության հիմքում կարող է ընկած լինել ՙատոմիզացիայի՚ սկզբունքը կամ ՙատոմիզացիայի՚ բաժանարար գիծը։

Ամերիկյան ռազմավարությունից զատ էական դերակատարություն ունեն նաեւ ՙտեղական՚ գործոնները։ Այս պարագայում խոսքը նախ եւ առաջ վերաբերում է Իսրայելին, ավելի ճիշտ՝ իսրայելա-քրդական հարաբերություններին։

Իսլամական ՙկայսերական՚ համակարգն ուղղակի սպառնալիք է հրեական պետության ազգային անվտանգությանը։ Ժամանակը ցույց է տալիս, որ այդ գործում Իսրայելին չի կարող երաշխիք հանդիսանալ անգամ դաշինքը Թուրքիայի հետ, քանի որ ռազմավարական կտրվածքով անգամ Մուստաֆա Քեմալի հանրապետությունը երաշխավորված չէ իսլամականացումից (թուրքական քաղաքական դաշտի աստիճանական իսլամականացումը որպես ապացույց)։

Մյուս կողմից, Իսրայելը Մերձավոր Արեւելքի միակ ոչ իսլամական երկիրն է՝ կառուցված ազգային գաղափարի հիման վրա, որին ՙատոմիզացիան՚ չի կարող որեւէ լուրջ սպառնալիք ներկայացնել։ Ուստի եւ ոչ արաբական եւ իսլամին այնքան էլ հավատարիմ մի նոր պետության ի հայտ գալը Մերձավոր Արեւելքում օբյեկտիվորեն համընկնում է Իսրայելի շահերին։

Ենթադրվում է, որ իսրայելա-քրդական հարաբերություններն ունեն շուրջ կեսդարյա պատմություն։ Բնական է, որ արաբական պետությունների հետ գրեթե մշտական պատերազմների մեջ գտնվող Իսրայելում պետք է օգտագործեին ցանկացած գործոն, այդ թվում՝ Իրաքում եւ Սիրիայում ճնշված փոքրամասնության կարգավիճակ ունեցող քրդերին (1979թ. իսլամական հեղափոխությունից հետո այդ երկրների թվին կավելանա նաեւ Իրանը)։

1996թ. իսրայելական ՙՅեդիոտ ահարոնոտ՚ թերթը տպեց Շլոմո Նակդիմոնի ՙԿոտրված հույս՚ գիրքը, որտեղ հեղինակը նկարագրում է (ՙհիմնվելով անձնական հարցազրույցների վրա՚), թե ինչպես է 1960-ական թթ. վերջին, 1970-ական թթ. սկզբին Իսրայելի արտաքին հետախուզական գործակալությունը (ՙՄոսսադ՚), ընդդեմ Բաղդադի կենտրոնական կառավարության օգտագործել հյուսիսիրաքյան քրդերի, որի արդյունքում, ըստ հեղինակի, պայթեցվել են նավթի բազմաթիվ տերմինալներ, սպանվել Իրաքի ավելի քան տասը հազար զինվոր։

Ուշագրավն այն է, որ մոտավորապես 1990-ական թվականների սկզբից Իսրայելում սկսեցին ավելի լրջորեն զբաղվել ՙքրդական հարցով՚։ Ուշադրության արժանի մի փաստ. 2002 թ. ամռանը Երուսաղեմի Հրեական համալսարանի դոկտորներ Արիել Օպպենհեյմի եւ Մարնա Օեյրմանի անցկացրած գենետիկական հետազոտությունների համաձայն, քրդերը գենետիկորեն հրեաներին ամենամոտ ազգն են։

Հետազոտության էր ենթարկվել 1847 մարդու ԴՆԹ՝ հրեաների երեք խումբ (աշքենազներ, սեֆարդներ, քրդական հրեաներ), քրիստոնյա եւ մահմեդական քրդեր, հայեր, թուրքեր, արաբներ (տարբեր երկրներից), ռուսներ, լեհեր եւ բելառուսներ։ Արդյունքը՝ հրեաներին գենետիկական առումով քրդերը ավելի մոտ են, քան հրեաների ազգակից համարվող արաբները (անգամ՝ պաղեստինցի արաբները)։

Իսրայելա-քրդական հարաբերությունների մասին սկսեցին ավելի լուրջ խոսել ԱՄՆ-ի իրաքյան ռազմական գործողության նախօրեին։ 2003թ. փետրվարի 17-ին թուրքական ՙHurriyet՚ օրաթերթը հրապարակեց թուրք պատմաբան Ահմեդ Ուչարի հոդվածը, որտեղ վերջինս պնդում էր, թե Քուրդիստանի ժողովրդավարական կուսակցության նախագահ Մասուդ Բարզանին ազգությամբ հրեա է։

Ուչարը հիմնվում էր դեռեւս 1982թ. լույս տեսած ՙՔուրդիստանի հրեաների ժողովրդական գրականությունը՚ գրքի (որտեղ պատմվում էր քրդական րաբբի Բարզանիների ընտանիքի մասին) եւ մի թուրք հետազոտողի (որը հայտնաբերել էր Բարզանի ազգանունով մի քուրդ րաբբիի պատկանող մի փաստաթուղթ) աշխատության վրա։

Թեեւ վերոհիշյալ գրքի հեղինակը (ծագումով քրդական հրեա)՝ Լոս Անջելեսի Կալիֆոռնիական համալսարանի եբրայերենի ու արամեերենի պրոֆեսոր Յոնա Սաբարը, հայտարարեց, թե հոդվածագիրը սխալ է հասկացրել իր գրքում զետեղվածը, սակայն, այնուամենայնիվ, նա ուղղակի չհերքեց Մասուդ Բարզանիի կապը րաբբի Բարզանիների տոհմի հետ։

Այս կապակցությամբ անհրաժեշտ է նշել, որ Թուրքիայում քրդական հրեաների գործոնը բավականին լուրջ է դիտարկվում։ Վերը նշված բովանդակությամբ հոդվածներ հրապարակվել են նաեւ թուրքական այլ պարբերականներում, իսկ ընդամենը մի քանի տարի առաջ (1990-ականների երկրորդ կես) Թուրքիայում լույս տեսավ եւ բավականին արագ վաճառվեց ՙԻսրայելի քրդական քարտը՚ գիրքը, որտեղ նկարագրվում է, թե ինչպես Իսրայելը կարող է ընդլայնել իր սահմանները՝ դաշինքի մեջ մտնելով քրդերի հետ։

Վերջապես, իսրայելա-քրդական շահերի համընկնման օբյեկտիվության մասին, թեկուզ եւ անուղղակի, խոսեցին նաեւ Իսրայելում։

Իսրայելի նախկին փոխարտգործնախարար Ալոն Լիելը, որը ժամանակին աշխատել է Անկարայում Իսրայելի դեսպանատանը, սույն թվականի փետրվարի 23-ին թուրքական ՙRadikal՚ թերթին տված հարցազրույցում նշել է. ՙԻսրայելը ցանկանում է տեսնել ժողովրդավար եւ միասնական Իրաք։

Սակայն եթե դրա անհնարինությունը ապացուցվի, ապա այդ դեպքում երկրի մի մասը, ամենայն հավանականությամբ՝ քրդական շրջանը, պետք է լինի ժողովրդավարական։ Քրդական ժողովրդավարական վարչակազմը ավելի մոտ կանգնած կլինի Թուրքիային, քան տարածաշրջանի ցանկացած այլ երկիր՚։ Լիելը նաեւ ասել է, որ քրդական պետության ստեղծումը ՙանհամատեղելի չէ հրեական պետության ազգային շահերի հետ՚։

Ընդհանրացնելով՝ նշենք.

- Թել Ավիվը, ամենայն հավանականությամբ, փորձելու է ակտիվորեն ներգրավվել ՙատոմիզացիայի՚ գործընթացի (այսինքն՝ Մերձավոր Արեւելքում ստեղծվող նոր համակարգի) մեջ. հանգամանք, որի հաջողության դեպքում զգալիորեն կբարձրանա Իսրայել պետության դերակատարությունը տարածաշրջանում, ուստիեւ՝ ԱՄՆ-ի ռազմավարական հաշվարկներում,

- հրեական պետության համար էական հարց է Մերձավոր

Արեւելքում տեսնել եւս մեկ ոչ արաբական եւ իսլամին ոչ այնքան էլ հարազատ նոր պետություն, ինչն օբյեկտիվորեն նպաստելու է Իսրայելի անվտանգության ուժեղացմանը (արաբական ազդեցության փոքրացում Մերձավոր Արեւելքում),

- Իսրայելին դաշնակից քրդական նոր պետությունը կամ փաստացի անկախ ինքնավարությունը բավականին ազդեցիկ ուժ է լինելու՝ ուղղված Սիրիայի եւ Իրանի դեմ (Իսրայելի հիմնական հակառակորդներ),

. որպես ճնշամիջոց, նույն գործոնը կարող է կիրառվել Թուրքիայի դեմ, որի քաղաքական դաշտը ենթարկվում է աստիճանական իսլամականացման,

- նավթի գործոնը. Քիրքուկի նավթը կարող է զգալիորեն նպաստել Թել Ավիվի էներգետիկ անվտանգության մեծացմանը։

ՙՌեգիոն՚ վերլուծական խումբ

Link to post
Share on other sites

Как видно американцы и израельтяне больше негрезят о большом демократичном Ираке, поняли, что людей со средневековым мышлением в демократию незагониш...

Армянам Армению!

Курдистан курдам!

Ассиристан Ассирийцам!

Воду матросам!

Землю крестянам! ;)

Link to post
Share on other sites
Predki Kurdov eto Medijci. Territorija Mediji seychas v Irane i kusok v Azveristane. Oni ne imejut ni kakix prav v drugix regionax.

точно :yes:

Link to post
Share on other sites

я бы тоже воздержался от радостных воскликов.Сегодня они получат кусочек от Ирака а потом....как говорится палец покажи -руку откусят :\

Ведь не секрет что они "помагали" чуркам осуществлять геноцид в обмен на армянскую землю.Скоро у них будут притензии и к Армении,вот подождите....

Link to post
Share on other sites

Я лично невстречал курдов уттвеерждающих об ИСТОРИЧЕСКИХ претензиях на армянские территории. Они говорят МЫ ЖИВёМ в АРМЯНСКИХ СёЛАХ и ГОРОДАХ.

На сегодня правы те, кто требует права иметь свою автономию ТАМ ГДЕ ОНИ ЖИВУТ и на территории страны ГРАЖДАНАМИ которого они являються.

Где обитали их предки неиграет НИКАКОЙ роли, иначе граждане США должны оккупиторовать европу и африку ввиду того, что это территории ИСТОРИЧЕСКОЙ родины их предков.

Да, курды помогли туркам избавиться от армян, в надежде заполучить в пользование имущество и земли армян в начале 20ого века. Они были глупы и неимели понятия, на что соглашаються.

Насегодня курды стремяться к обретению своей страны. Принцып создания нового государства наиважнейшее для армян и они как никто другой, должен иметь сочувствие и понимание и представлять во всём поддержку тем, кто хочет получить право распоряжаться своей страной. Что и делали и дальше должны делать армяне и тем более Армения иначе уподобиться Израелю, требующего от Германии уважения к жертвам Холокоста в виде предоставления любому еврею право на жительство и граждаство Германии, но отрицающий геноцид и право армян, греков, ассирийцев на привилегии того же типа в Турции.

Чтоб непотерять всё надо отдать часть.... Армения никогда небудет в границах Тирганского царства. Армения может быть на тех территориях, где армяне согласны жить.

Когда турок пробует вбить клин между армянами и курдами, представивь желание курдов на самоопределение, как посегательство на армянские земли, мне остаёться лиш сказать ГЛУПЕЦ ТОТ КТО ПОДДАёТЬСЯ НА ТАКУЮ ПРОВОКАЦИЮ.

Враг моего врага мой союзник, хоть и может быть не другом и не братом....

Армянам легче найти язык с теми, кто как они страдал - греки, арабы или страдает под Турецким игом - курды, ассирийцы, греки-киприоты....

Link to post
Share on other sites

Ով թուրքի թշնամին է, մեր բարեկամն է...

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...