Jump to content


Photo

Միսաք Մեծարենց


  • Please log in to reply
64 replies to this topic

#1 Romeo

Romeo

    Cand. Hazarapet

  • Forumjan
  • PipPipPip
  • 898 posts
  • Gender:Male
  • Location:Yerevan

Posted 27 October 2003 - 02:20 PM

ՁՄՐԱՆ ՊԱՐԶ ԳԻՇԵՐ

Համբույրիդ, գիշե՛ր, պատուհանս է բագ,
թո՛ղ որ լիառատ ծծեմ՝ հեշտագին
Կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին՝
ու զով շաղերուդ կախարդանքը թաց:

Պարզ, լուսածածան, հրաշալի՛ գիշեր,
հոսե սրտիս մեջ դյութանքիդ ալիք.
Ճերմակ երազիդ ցայտքերեն մեղրիկ
պուտ պուտ կաթեցուր հոգվույս սիրաջեր:

Կուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անհագ.
Կուզեմ որ մեռնի՜ն դիվ ու ժամանակ՝
ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր:

Ու դաբիրներո՜ւդ իյնամ ծնրադիր,
այս պաղատագին շարժուձևին մեջ,
ու մինչ կ'ողողեն ցոլքերդ անշեջ,
աչքերս ալ մոռնան տակավ այս նադիր:

Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ ընդունե՛ զիս,
ընդունե՛, միստիք ո՛վ անդորրություն,
իմ աղերսակոծ շունչիս սոսավյուն,
և համբույրն անանց՝ զոր կուտա հոգիս:

Սենյակս է լեցուն հուշքերովն աղի
երեկի հովին վայրագ տարփանքին.
ու դեռ կհծծեն խորշերն ողբագին
վախը գրգանքին անոր կատաղի:

Նե՛րս խուժե ուժգին, նե՛րս պատուհանես
ու լեցուր խցիկս, մինչև կաթոգին
քու սրբությունով իր խորշերն հորդին,
և ես արթնանամ վաղնջոց քունես:

Համբույրիդ, գիշե՛ր, պատուհանս է բագ,
թո՛ղ որ լիառատ ծծեմ՝ հեշտագին
Կաթը մեղմահոս լույսիդ տարփանքին՝
ու զով շաղերուդ կախարդանքե թաց:

http://www.distancel...etry/misakm.htm
user posted image

#2 Romeo

Romeo

    Cand. Hazarapet

  • Forumjan
  • PipPipPip
  • 898 posts
  • Gender:Male
  • Location:Yerevan

Posted 27 October 2003 - 02:54 PM

ՍԻՐԵՐԳ

Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն,
հաշիշով օծուն ու բալասանով.
լուսեղեն ճամփեն ես կ'անցնեմ գինով՝
գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՜ն...

Համբույրներ կուգան հովեն ու ծովեն,
համբույր լույսեն՝ որ չորս դիս կծաղկի,
այս գիշեր Տոն է հոգվույս՝ Կիրակի
համբույրներ կուգան հովեն ու ծովեն:

Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կմաշի՜,
շրթունքս են ծարավ միակ համբույրին...
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի...



ՍԻՐԵՐԳ

Երբ կը մեկնիմ ես քու քովեդ,
կ'ըլլամ շիկնոտ ու թրվռուն՝
ինչպես կ'ըլլա բուրումնանետ
վարդենիքեն անցնող առուն:

Եվ ջուրին պես այն թրվռուն,
քու նախընծա գրկանքիդ հետ,
մոլորվելով կ'ըլլա անհետ՝
գետ հոգվույդ մեջ սրտիս առուն:

Ու գետին պես՝ սրտիս առուն
կը տանիս քու մահվան ճամփեդ,
զարնելով զայն մերթ ծաղկավետ
ափունքներուն, մերթ քարերուն:


* * *

Ու կը սահի ճյուղ մը վարսքենմետաքսե՝
իր ծիծերուն մինչև ծմակը շուշան:
ու պտկունքներն հեշտությունով կը սարսռան,
ու թղթիկը իր բոց բառերը կ'ըսե,
իր տառերը կտրոփե մութին մեջ...

user posted image

#3 Satenik

Satenik

    5rd rank Hazarapet 5

  • Hazarapet
  • PipPipPipPipPipPipPipPip
  • 5087 posts
  • Location:Armenia
  • Age range:less than 16

Posted 27 October 2003 - 10:04 PM

thinking.gif rolleyes.gif flower.gif
Բաց քո կեղևը, ծառ
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ...

#4 Romeo

Romeo

    Cand. Hazarapet

  • Forumjan
  • PipPipPip
  • 898 posts
  • Gender:Male
  • Location:Yerevan

Posted 28 October 2003 - 02:09 PM

QUOTE(Satenik @ Oct 27 2003, 22:04)
thinking.gif rolleyes.gif flower.gif

2 Satenik

Ուրախ եմ, որ Ձեզ դուր է գալիս flower.gif

ՄԵՐԺՈՒՄ

Մեկ համբույրդ զիս պիտ ըներ երջանիկ
դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ,
դժնե ոչ ըդ թքիր ինձի անտարբեր,
ես այն օրեն կը տառապիմ տարուբեր:

Դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ
ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղրիկ
ժպտիս ցոլքը, մերթ վառվռւն, մերթ հանդարտ
ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ:

Դժնե ոչ ըդ թքիր ինձի անտարբեր,
այդ ոչ ըդ սուր սրտես սորեց արյուններ:
Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտագին
գալարեցուց սևերու մեջ իմ հոգին:

Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր.
վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր,
այն օրեն, երբ սև բաժակըն այդ թույնի
ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ՛արյունի:

Հ. Գ. - ուշադրություն դարձրեք բանաստեղծության կառուցվացքին: thinking.gif
user posted image

#5 Satenik

Satenik

    5rd rank Hazarapet 5

  • Hazarapet
  • PipPipPipPipPipPipPipPip
  • 5087 posts
  • Location:Armenia
  • Age range:less than 16

Posted 28 October 2003 - 02:28 PM

QUOTE(Romeo @ Oct 28 2003, 10:09)
Հ. Գ. - ուշադրություն դարձրեք բանաստեղծության կառուցվացքին: thinking.gif

Հ.Հ.Գ. և բանաստեղծի կրքոտությանը thinking.gif
Բաց քո կեղևը, ծառ
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ...

#6 SAS

SAS

    5rd rank Hazarapet 5

  • Hazarapet
  • PipPipPipPipPipPipPipPip
  • 5763 posts
  • Age range:less than 16

Posted 28 October 2003 - 06:57 PM

Առաջին քառյակի վերջին երեք տողերը, հանդիսանում են առաջին տողերը հաջորդ երեք քառյակների...
, ,
, ...
.


Ազգն ապրում է իր լեզվով և մեռնում՝ լեզվի հետ մեկտեղ:
.

#7 Romeo

Romeo

    Cand. Hazarapet

  • Forumjan
  • PipPipPip
  • 898 posts
  • Gender:Male
  • Location:Yerevan

Posted 01 December 2003 - 10:25 PM

ԵՐԱԶ ՕՐԵՐ

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն։

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։
user posted image

#8 Vereks

Vereks

    Հարյուրապետ Harjurapet

  • Forumjan
  • Pip
  • 639 posts
  • Location:Villeurbanne

Posted 02 December 2003 - 02:44 AM

, - ?

#9 Romeo

Romeo

    Cand. Hazarapet

  • Forumjan
  • PipPipPip
  • 898 posts
  • Gender:Male
  • Location:Yerevan

Posted 02 December 2003 - 10:01 AM

QUOTE(Vereks @ Dec 2 2003, 02:44)
, - ?

Vam syuda.

http://www.armenianh...php?t=4&start=0
user posted image

#10 Satenik

Satenik

    5rd rank Hazarapet 5

  • Hazarapet
  • PipPipPipPipPipPipPipPip
  • 5087 posts
  • Location:Armenia
  • Age range:less than 16

Posted 25 March 2004 - 06:32 AM

ԹՐԹՌՈՒՄՆԵՐ

Լույսի բիծեր ծիրանի
կ'ասղնտեն քողքը մութին.
լուսնի ցոլքեր կ'անհետին
խորքը ծովուն հոլանի:

Հըմայքներով փողփողուն,
հեշտություն մը կապույտի,
հանդարտորեն կը ժպտի
հոգվույս մըռայլ տենչերուն:

Սիրո հուշեր լուսավետ,
դողդոջուն ու ցնծագին,
արագորեն կը ծագին,
հըպարտ կ'անցնիմ երբ քովեդ:

Ըզգացում մը բյուրեղե,
ծիածանի երանգով,
ցավոտ հոգվույս մութին քով
լույս ակոսներ կը պեղե:
Բաց քո կեղևը, ծառ
Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ...

#11 Unregistered - M

Unregistered - M

    shirin

  • Hazarapet
  • PipPipPipPipPipPipPipPipPip
  • 6436 posts
  • Gender:Female
  • Location:Kharestan

Posted 27 September 2005 - 09:56 PM

ՄԱՐՄՆԻ ՎԵՐՔ, ՍՐՏԻ ՎԵՐՔ

Մարմնի վերքը` արտաբացված դանակե`
Ի՜նչ արցունքներ դառնակայլակ կը քամե.
Ի՜նչ հուզումով ու տխրությամբ համակե,
Մարմնի վերքը` արտաբացված դանակե.

Սրտի վե՞րքը, ո՜հ, դառնագույն է, Աստվա՜ծ,
Սեւով անքակ, խոցերով ժանտ է պատած.
Խեղճ ու թշվառ կամ տարամերժ ու լքված
Սրտի վե՞րքը, ո՜հ, դառնագույն է, Աստվա՜ծ:

Մարմնի վերքը սպեղանի ունի բույժ,
Անցնելով նա մոռցուկ կ'ըլլա շատ կանուխ,
Զանգակ չունի նա տխրահունչ, մահագույժ.

Սրտի վերքը մինչ գերեզմանն երկարած
Ողի մ' ունի, արցունքներու զերթ մեկ ուղխ.
Սպեղանին անոր երկինքն է պահված:
Sell your cleverness and buy bewilderment.

--->> <<---

#12 Katranide

Katranide

    Հարյուրապետ Harjurapet

  • Forumjan
  • Pip
  • 106 posts

Posted 08 May 2006 - 11:49 PM

QUOTE(SAS @ May 2 2006, 12:16) View Post

QUOTE(Katranide @ May 1 2006, 21:30) View Post


Մի՞թե կսխալվեմ, եթե ասեմ որ մեր գրականության մեծագույն գիշերեգակն է Մեծարենցը:

Մ.Մ.
Արյուն է եղել աշխարհում, եղել է եղեռն ու կռիվ,
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ.
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի գրիչ կտրած,
Արև է երգել ու գարուն, այս հմուտ, հանճարեղ պատանին...
Ե.Չարենց

Թո՛ւյլ տուր մի փոքր շտկում անել.

Արյուն է եղել աշխարհում: Եղել է եղեռն ու կռիվ:
Լեռնացել են ուժեր վիթխարի` ամեհի ելած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև՜ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին:



#13 Katranide

Katranide

    Հարյուրապետ Harjurapet

  • Forumjan
  • Pip
  • 106 posts

Posted 09 May 2006 - 12:30 AM

QUOTE(SAS @ May 2 2006, 12:16) View Post

QUOTE(Katranide @ May 1 2006, 21:30) View Post


Մի՞թե կսխալվեմ, եթե ասեմ որ մեր գրականության մեծագույն գիշերեգակն է Մեծարենցը:

Մ.Մ.
Արյուն է եղել աշխարհում, եղել է եղեռն ու կռիվ,
Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ.
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի գրիչ կտրած,
Արև է երգել ու գարուն, այս հմուտ, հանճարեղ պատանին...
Ե.Չարենց


Իսկ այժմ ևս մի գիշերերգ.

ՑԱՅԳԱՆՎԱԳ

Պարզկա գիշերվան համատարած սպիտակ լույսերուն մեջ ով չզգար խորհուրդն անծայրածիր Գոյության. ով չի լսեր ձայները` որոնք միջոցին մեջ հավիտենության անծայրածիր գաղափարը կերգեն: Ծնունդի խորհրդասքող գիշե¯ր, ուր հոգիները կը վերածնին ու Մտածումները կը սլանան դեպ ի անհուն բարձունքը դարավոր խորհրդանիշին. ադամանդե երազունակ ու լայնալիճ նայվածք, որ հոգիներու վրա կը քրթի ու կը հալածե մշուշն անոնց ըստվերոտ ծալքերուն:
Զանգակները կը հնչեն, երգերը կ'ոգևորեն, ու բոլոր ձայները ցնծագին համերգության մը մեջ կը միանան. հոգիներու ծնու¯նդն է:
Լուսավորները կը վառին, խունկերը կը բուրեն, լույսերն ոսկի բոցերով կը փայլին. հոգիներու ծնու¯նդն է:
Շրթունքները մեղմագին կ'աղոթեն, նայվածքները կը բոցափայլին, ու ձեռքերը կը վերանա¯ն. հոգիներու ծնու¯նդն է:
Տաճարին մեջ, լուսավառ սեղաններու վրա, ոսկեհուռ թավիշե բահվանդներով միստիք գրքեր փակ ու լռին կ'աղոթեն. վայրկյանի լռություն մը հոգիներու մեջ անծանոթ դողեր կը թափանցե, ու նայվածքները, գութի ու գորովի տամկությունով լեցուն, կը պսպղան. հոգիներու ծնու¯նդն է:
...Երգերը կը վերսկսին, զանգակները դարձյալ կը հնչեն, մրմունջներն անդուլ կը բարձրանան, կնդրուկներն անընդհատ կը բուրեն, և սիրտերը միշտ, միշտ, անհուն սլացքներով, կը վերանան. հոգիներու ծնու¯նդն է...



*
* *

Քու խորհուրդիդ վեհության առջև, ո¯վ սիրական ու պաշտելի գիշեր, կ'ըզգամ որ ձեռքերս, ներքին հզոր ազդեցությունե մը մղված, կը միանան, ծունկերս կը խոնարհին, շրթունքներս կը դողդոջեն, ու նայվածքներս կը մոլորին իրենց տենդահույզ թափառումներուն մեջ:
Ով սուրբ գիշեր, հոսեցուր սրտիս մեջ կաթը քու սպիտակ խորհուրդիդ և զիս քու անբիծ գորովանքիդ հավիտենությանը մեջ ապրեցուր, քու հրայրքիդ բոցավառ ծիածանը շողացուր հոգվույս խավարին մեջ և էությանս պարապը քու հույզերովդ, քու սուրբ ու կենսառատ հույզերովդ լեցուր:
Դուն որ Կյանքը տվիր ինծի, ո¯վ Տեր, ապրիլ սովրեցուր, ցողե իմ հոգիս ցողովն անհուն գթության, ու թող ձյունե սրտիս մեջ հավերժական սպիտակությունը քու սրբություններուդ, տուր ինծի, ով Տեր, քաղցր մոռացոնքն աշխարհի մորմոքներուն և հետադարձ մոլորանքին ցավն ինծի խնայե:
Քու սատափե երազիդ գունագեղ շողերուն մեջը զիս թաղե, ո՛վ սուրբ գիշեր, և հագեցուր անսահման պապակն որ անդադար կ'այրե հոգիս: Մանուկը` որ կը նիրհե իմ հոգվույս խորը, արթնցուր և հնչեցուր դարձյալ վաղեմի ձայնը` որ լռած էր սրտիս մեջ:
Ո՛րքան քաղցր է սուզվիլ քու պայծառ խորհուրդիդ ջինջ անհունության մեջ. թո՛ղ որ հանգչեցնեմ հոգնաբեկ ճակատս սփոփանքիդ շողերով ու մոռնամ պահ մը անսահման խանդաղատանքիդ մեջ փանաքի վրդովումներն աշխարհի ունայնություններուն, ո՛վ սուրբ ու պաշտելի գիշերը հոգիներու Վերածունդին...


#14 SAS

SAS

    5rd rank Hazarapet 5

  • Hazarapet
  • PipPipPipPipPipPipPipPip
  • 5763 posts
  • Age range:less than 16

Posted 10 May 2006 - 01:47 PM

QUOTE(Katranide @ May 8 2006, 19:49) View Post

Թո՛ւյլ տուր մի փոքր շտկում անել.

Արյուն է եղել աշխարհում: Եղել է եղեռն ու կռիվ:
Լեռնացել են ուժեր վիթխարի` ամեհի ելած իրար դեմ:
Աշխարհից հեռու մի գյուղում, եղեգնյա մի սրինգ կտրած,
Արև՜ է երգել ու գարուն այս հիվանդ, հանճարեղ պատանին:

Շնորհակալություն:Հիշողությունս, անհավատարիմ սիրուհու նման, սկսել է ինձ արդեն դավաճանել: Ժամանակն է վերադառնալ օրինական կնոջը- սկզբնաղբյուրին... smile.gif
, ,
, ...
.


Ազգն ապրում է իր լեզվով և մեռնում՝ լեզվի հետ մեկտեղ:
.

#15 Romeo

Romeo

    Cand. Hazarapet

  • Forumjan
  • PipPipPip
  • 898 posts
  • Gender:Male
  • Location:Yerevan

Posted 10 May 2006 - 09:24 PM

ՎԱՅՐԿՅԱՆ

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
Եվ համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
Երազներու պերճուհին է որ կ'անցնի,
Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար:


Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար,
Եվ ալիք մը թևը բացած կը վազե
Գկրել ափունքն իղձիս ոսկի ավազե:

Ո՛վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
Ո՛վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
Ճամբուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
Ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ

Սիրտըս՝ բո՛ց մը՝ մըթնշաղի՛ն մեջ անհետ...


user posted image

#16 Katranide

Katranide

    Հարյուրապետ Harjurapet

  • Forumjan
  • Pip
  • 106 posts

Posted 14 May 2006 - 12:33 AM

QUOTE(Romeo @ May 10 2006, 22:24) View Post

ՎԱՅՐԿՅԱՆ

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
Եվ համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
Երազներու պերճուհին է որ կ'անցնի,
Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար:


Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար,
Եվ ալիք մը թևը բացած կը վազե
Գկրել ափունքն իղձիս ոսկի ավազե:

Ո՛վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
Ո՛վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
Ճամբուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
Ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ

Սիրտըս՝ բո՛ց մը՝ մըթնշաղի՛ն մեջ անհետ...

Ու ձգվում է ակնթարթը, պահը, վայրկյանը մեղմավար հոգու ծովակն շտապում է գրկել ոսկի ավազե ափունքն իղձերի ոսկի արշալույսի մեջ

ԱՇՆԵՐԳ
Ե. Պ.-ին

Սա¯րն ի վեր, թռա՛վ գնաց հոգիիս սպիտակ աղավնին. անու՛յշ հոգյակ. բայց իր թռիչքին ճերմակ աղոթքը, բայց իր նայվածքին մեղրիկ կաթիլքը, հոգվույս մեջ է դեռ. հոգվույս մեջ է դեռ:
Ամրան տաք երազիս, այս ճերմակ թռչունը, սահեցավ անցավ աշնահար ծառերուն սրսփուն հեծեծանքին մեջեն ու ծովուն ալեդող փրփուրներուն վրայեն. մինչև հորիզոնին ծայրը, ավելի անդին` հոգվույս հուսաբեկ դառնանույշ գալարումին վրա. ավելի¯ անդին` կորսված հորիզոնի մը ոսկեջինջ արշալույսին մեջ, օ¯հ, իմ երազիս ճերմակ աղավնի¯ն:
Հովը, հովը` որ ահա պատուհանս փակեց. հովը, գիսախռիվ, մոլեկան Սեպտեմբերին հովը` որ ահա՛ կ'իջնե մինչև հոգվույս ալ լոսոռոգ պատուհանները, մինչև ծիրանի ճրագները իղձիս, իր անձրևոտ, ցուրտ ու փրփրոտ շունչը նետելու համար հոն. հո¯վը, որքա¯ն մսեցուց արդյոք հոգյակդ, ա¯հ, որքա¯ն, որքա¯ն, երազանքիս սպիտակ աղավնին:
Ամպամած գաղջ իրիկուն մըն է հիմակ, հոգվույս համար, հոգվու՛յդ համար. լուսինը` տիրամոր քաղցր, թախծագին, լացող նայվածքի մը պես ժպտեցավ այս իրիկուն ամպերուն շեկ շղարշին մեջեն. ու մանրահատ անձրև մը ուրախության արցունքի քաղցրությամբ իջավ մինչև հոգվույս հուշքերուն մեջ, ուր սիրացոլ նայվածքներուդ ողկույզն է կախվեր` անշիջանելի¯: Այս իրիկուն, օ¯հ այս իրիկուն, ի¯նչ անբացատրելի քաղցրություն է որ կը ծորի լուսնին փախստյա նայվածքներեն, ի¯նչ երանություն, ինծի համար, որ լուսնին ուխտավորն եմ, երբ ան մթագին գիշերներու ապաշխարանքին մեջեն հանկարծ կը բացվի լիարծաթ, լիաբակ, վազքի մը պես` որ հորիզոնին ծայրը կը բարձրանա` աղոթավոր, քմայական, միստիք շրջագծով. օ¯հ, ի¯նչ քաղցրություն է այս` զոր անտես ցայտք մը սրտիս մեջ կը հոսեցնե. ա¯հ, այն ոսկի արշալույսին կուսությանը մեջ թառած, դուն ալ, սպիտա¯կ աղավնիս, դուն ալ լուսնին նայեցար...



#17 Katranide

Katranide

    Հարյուրապետ Harjurapet

  • Forumjan
  • Pip
  • 106 posts

Posted 20 May 2006 - 03:42 AM

QUOTE(Katranide @ May 14 2006, 01:33) View Post

QUOTE(Romeo @ May 10 2006, 22:24) View Post

ՎԱՅՐԿՅԱՆ

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
Եվ համրագին գիրքը ձեռքես կ'իյնա վար.
Երազներու պերճուհին է որ կ'անցնի,
Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար:


Ու կը փոթի ծովակն հոգվույս մեղմավար,
Եվ ալիք մը թևը բացած կը վազե
Գկրել ափունքն իղձիս ոսկի ավազե:

Ո՛վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
Ո՛վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
Ճամբուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
Ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ

Սիրտըս՝ բո՛ց մը՝ մըթնշաղի՛ն մեջ անհետ...

Ու ձգվում է ակնթարթը, պահը, վայրկյանը… մեղմավար հոգու ծովակն շտապում է գրկել ոսկի ավազե ափունքն իղձերի ոսկի արշալույսի մեջ…

ԱՇՆԵՐԳ
Ե. Պ.-ին

Սարն ի վեր, թռա՛վ գնաց հոգիիս սպիտակ աղավնին. անու՛յշ հոգյակ. բայց իր թռիչքին ճերմակ աղոթքը, բայց իր նայվածքին մեղրիկ կաթիլքը, հոգվույս մեջ է դեռ. հոգվույս մեջ է դեռ:
Ամրան տաք երազիս, այս ճերմակ թռչունը, սահեցավ անցավ աշնահար ծառերուն սրսփուն հեծեծանքին մեջեն ու ծովուն ալեդող փրփուրներուն վրայեն. մինչև հորիզոնին ծայրը, ավելի անդին` հոգվույս հուսաբեկ դառնանույշ գալարումին վրա. ավելի անդին` կորսված հորիզոնի մը ոսկեջինջ արշալույսին մեջ, օհ, իմ երազիս ճերմակ աղավնին:
Հովը, հովը` որ ահա պատուհանս փակեց. հովը, գիսախռիվ, մոլեկան Սեպտեմբերին հովը` որ ահա՛ կ'իջնե մինչև հոգվույս ալ լոսոռոգ պատուհանները, մինչև ծիրանի ճրագները իղձիս, իր անձրևոտ, ցուրտ ու փրփրոտ շունչը նետելու համար հոն. հովը, որքան մսեցուց արդյոք հոգյակդ, ահ, որքան, որքան, երազանքիս սպիտակ աղավնին:
Ամպամած գաղջ իրիկուն մըն է հիմակ, հոգվույս համար, հոգվու՛յդ համար. լուսինը` տիրամոր քաղցր, թախծագին, լացող նայվածքի մը պես ժպտեցավ այս իրիկուն ամպերուն շեկ շղարշին մեջեն. ու մանրահատ անձրև մը ուրախության արցունքի քաղցրությամբ իջավ մինչև հոգվույս հուշքերուն մեջ, ուր սիրացոլ նայվածքներուդ ողկույզն է կախվեր` անշիջանելի: Այս իրիկուն, օհ այս իրիկուն, ինչ անբացատրելի քաղցրություն է որ կը ծորի լուսնին փախստյա նայվածքներեն, ինչ երանություն, ինծի համար, որ լուսնին ուխտավորն եմ, երբ ան մթագին գիշերներու ապաշխարանքին մեջեն հանկարծ կը բացվի լիարծաթ, լիաբակ, վազքի մը պես` որ հորիզոնին ծայրը կը բարձրանա` աղոթավոր, քմայական, միստիք շրջագծով. օհ, ինչ քաղցրություն է այս` զոր անտես ցայտք մը սրտիս մեջ կը հոսեցնե. ահ, այն ոսկի արշալույսին կուսությանը մեջ թառած, դուն ալ, սպիտակ աղավնիս, դուն ալ լուսնին նայեցար...


Եվս մի քանի արձակ էջեր Մեծարենցի քնարերգության սիրահարների համար…

ՀԱՏՎԱԾԻԿՆԵՐ

Կը լսեմ որ էության մեջ կը հեծե անույշ սարսուռը սերերուն, որոնք պիտի ծաղկին ցավոտ սրտիս մեջ, ուր հիշատակներու փոշին կը քնանա` հառաչանքի մելամաղձիկ օրորներուն տակ:
Ու կը փախչիմ, չեմ գիտեր թե ինչե, թերևս իմ հոգիես, իմ ցավատանջ հոգիես, ուր Տառապանքը լոկ երգեց երգը անծանոթ ու խորին տրտմության, որ իմ էությանս մեջ կ'ապրի:



*
* *

Հորդառատ ծուխ մը կը պլլվի Տենչանքիս խորտակող բոցին, որ սուտակային գոտիի մը պես կ'երկարի:
Անծանոթ դիցուհիներու չարագուշակ ձեռքեր` մշուշի խոպոպներով կ'աշնաներփեն երազագույն հոգիս, որ կը թվի թե կ'անէանա համրորեն, համրորեն: Մահերգի ուրվային թախծություններ, ջախջախող ու անբուժելի, հեռուներեն կը նվագեն ինծի մահը ծաղկատի աղջկան. Մեռավ ան, ով դուն, անվերապահ տարփավոր, միամիտ տղա, ու անկասկած: Թափառիկ ու դյուրաբեկ ստվերայնություն, որ կրցար քու հույզերդ պտտեցնել խավարչտին ու անել բավիղներու եզերքը, խեղդող պարապության մեջ, որ ծնրադրած կը թվեր քեզի` զգացումին ուժգնության առջև: Բայց, անխորհու՛րդ, գիտցի՛ր մեծ խորհուրդը ու կրկնե՛ մեզի հետ. Քնացավ,– ու գուցե ընդմիշտ չ'արթննա. անիկա իր անգոյությունը կ'ապրի հիմակ, ահ, իր անգոյությունը...:



*
* *

Ալյակներու ընդհատ ընդհատ շաչող սրսփունքները, որոնք ավազին վրա կը մեռնին դողահար, ու ծովափին խուսափուկ լույսերուն ծիրանի երանգավորումները, որոնք կը թոշնին հանկարծ, տարտամ գույներու աղոտ ճաճանչումներ ու թերի լուսաժապավեններու երազունակ գիծեր սփռելով գորշ ծովախորշին վրա, կը թափանցեն հոգվույս մեջ հավիտենական գաղափարը խուսափուկ Գոյության ու մահագուշակ անդորրություններուն:
Ահ, լուսնային անհուն, կապույտ, մետաքսե քաղցրությունները... փախչող վրդովմունքներու սպիտակ երազայնությունը... ծովուն աղաբույր շունչը, որ խորունկ զգացողության մը պես կստվարանա ու կը ճնշե տակավ հոգիիս:
Մահվան անդնային զգայնություն մը` մահագույն մտածությանց միապաղաղության մեջ:
Եվ մահական վանկեր, որոնք կը մագլցին սառ հանդարտություններու մեջ, նվագի մը պես, որ կը թմրեցնե հետին...
Բայց չի լռեր երբեք աղաղակը հոգվույս, որ դեպ ի կյանք կը վազե, խանդավառ ու բաղձալից...








1906

ՋՐԻՆ ԾԱՌԸ

Գետը, դեռ գյուղ չհասած, կը թոթվտի իր հողե անկողինին մեջ` փրփրալից ու հեստ. ու շաչելով, շչելով կ'անցնի հպարտ, խարակներուն առջևեն, որոնց մեջ կարծես զայն իր անպարագիծ հոխորտանքին մեջ արգիլելու շարժումներ ընողներ կան. ահա՛ մեկը, որ իր տեղը թողած գացեր կեցեր է ճիշդ հոսանքին մեջտեղը, ու, անտարբեր ու լուրջ, կուրծքը հեղուկ խարազաններու հարվածներեն կապուտցած, զայն պիտի պատվարեր կարծես. քիչ մը վարը, ճիշդ հոն, ուր ափունքի քարշեպներուն շղթայեն պրծած, գյուղ պիտի մտնե վիժանուտ ջուրը, երկու հաղթ ժայռեր, դեմ դեմի նստած, իրենց թուխ բազուկները կ'երկարեն իրարու. հոն գետը, այնքան նեղցած ու ամփոփ լռին է, որ կարծես, պզտիկ ճիգ մըն ալ, ու ժայռերը հավիտենապես պիտի ցցեին հոն իրենց անընկճելի ամբարտակը ու կապտեին խեռ տղան: Բայց ջուրը ճապկտուն է և ճուկ կու տա կը սահի դնդերոտ բազուկներու կամարին տակեն. ու դարձյալ, չարանճար, կը վազե դեպ ի գյուղ, մյուս ժայռերուն առջևեն, իրենց անգոսնումին մեջ մեկուսացած, որոնց բացատքին ընդմեջեն երկինքը կը հեռանկարվի և անոնց գլխուն վրա կը հանգչի կապույտ կափույրի մը պես. մինակ թե, երբ հոսանքը պիտի անցնի կամուրջին տակեն` հոն, ուր ժայռերուն հպարտանքը կ'իյնա, և սպիտակ, գմբեթարդ Աստվածամարը կը ժպտի անույշ, կամուրջին տակեն` կը սահի անշշուկ, հանդարտած, և բարի Ատվածամարը, զինքը շրջապատող ամբարձուղեշ ու բազմաստեղ ծառերեն, ստվերի խունկ մը` օրհնություն մը կը թոթվե, որ կը շղարշանա իր դարավոր անկողինին մեջ երկարած գետին ողորկ ու դողդոջուն մարմինին վրա` գրեթե հոլանի: Ու այս այսպես կ'ըլլա միշտ. գյուղին էն տարեցն անգամ պիտի վկայեր թե, գետը իր գարնանային հուզումներուն ամենեն հուռթի ու տարփոտ պահերուն իսկ, գեթ անգամ մը վեր չէ ելած ջուրին ծոցը իջնող վանքին քարե սանդուղներեն:




*
* *

Տարի մը, կ'ըսեն, գետը, գարնան ատեն, անսահման տարածված, տարածված էր. ամայի դաշտավայրերեն անցած պահուն, հանկարծ իր կայքեն դուրս նետված, և իր ափունքեն շա՛տ անդին, բոլոր դալար թուփերուն, բոլոր խատուտիկ ծաղիկներուն, քումայթ ու թուխ հողերուն իր բազուկները երկարած, անոնցմե բուռ բուռ խլած, առած, փախած էր. և որովհետև գետը անսահման քմայքներ ունի, պչրանքի նոպայե մը գրավված այդ ժամուն չէր խնայած նույն իսկ իր դրացի ալոճիներուն, ժանտ-թուզերուն, ու բոլոր այն բաներուն, որոնց, իր անցքին մեջ, ցանկությամբ նայած էր այնքան ատեն, ու գրկած տարած էր զանոնք ամենն ալ. ու խեղդած էր իր ընթացքին մեջ գտնվող խութերը, պարեխները, կղզյակները, ամեն բան. որովհետև գետը անսահման քմայքներ ունի:
Բայց իր ցանկությունը չէր հագենար տակավին և հայրատ, իր կուրծքին վրա երկարած ծառերուն փարելե վերջ դեռ կ'ըղձար. վարար աղջկան մը պես, կ'ըղձար, կըղձա՛ր ժայռերու բարձունքին վրա թառած տուներու տանիքներեն, ապշահար ու հետաքրքիր զինքը դիտող մարդերուն ալ կ'ըղձար. կ'ուզեր զանոնք ալ իր թևերուն մեջ ունենալ, հոգ չէ թե անկենդան, անոգի: Եվ այս մոլական բաղձանքով չէր, որ արդեն պարտեզ գացող կնկան մը քղանցքին փակավ ու քաշեց իր վիհե սրտին մեջ. և այս խոլ տենչանքեն չէր, որ իր ափունքին վրա խաղցող զույգ մը կայտառ մաւնուկներ ալ առավ տարավ. առավ տարավ այն տղեկները, որոնք իր կարմրորակ ջուրին մեջ ձեռքերնին լվալու և իր վայրի գեղեցկությունը ըմպելու եկեր էին. և այս անպարփակ, շամբուշ քմայքով չէր վերջապես, որ նույն գետը, անծայր ցանկության վայրկյանի մը մեջ, կամուրջն ալ առեր վար էր իջեր, անոր վրա քանի մը մարդեր գտնելու հույսով:
Անհագ արշավը դեռ կը տևեր սակայն, գետեզերքի աղբյուրներն ալ խղդեր թաղեր էր իր ծոցին մեջ. ջաղացքին դուռը ափ առած, ջրանիվները խորտակած էր. և առուեն նախանձոտ, վազած էր ծործորն ի վեր, իրեն անծանոթ վարդերուն բույրը ծծելու և նշենիին ծաղիկներեն քանի մը շափրակ խլելու իղձով, ու ոռոգած էր ամբողջ սև խաղողի այգեստան մը ու պարտեզի մըն ալ ծառերը հետը տարած:



*
* *

Ինչ մնաց այդ բոլորեն... շաբաթ մը վերջը, երբ հորդումները դադրեցան ու գետը դարձավ ինք իր մեջ ամփոփվելու, ավազ ու սիկի անկողինները մինակ, բայց չէ. առջի օրերը աննշմար, հետո քիչ մը նշանակելի, հետո քիչ մըն ալ ավելի, ծառի խլյակ մը ծանծաղ ջուրերուն մեջեն իր երկու թուխ դաստակները դուրս կը ցցեր. քանի մը օր վերջը, երբ ջուրերը ամբողջովին վերադարձան իրենց անկողինը, այդ ծառը արմատացավ, բարձրացավ, մնաց հոն. ու պաղատագին, կարեկից բան մը կար իր շարժուձևին մեջ, ջուրերուն մեջտեղը. ինչ պիտի ըսեր արդյոք ու չէր ըսեր, չէ՛ր կրնար ըսել. ինքը հմայքի պես բան մը ուներ իր չորցած զույգ մը բազուկներուն մեջ. և երբ ամառ իրիկուններու քաղցր ու տարածուն, բուրումնավետ դաշնակությունը թավշյա-փափուկ կը շոշափեր հոգնած դադարած գեղջուկներուն քրտնախաշ հոգին, երբ հոգնած մարմիններին գետին մեջ երթալ թաղելու, ջուրը ծծելու, զովանալու, ապրելու անընկճելի պետք մը կզգային, կարծես ջրին ծառը, ինչպես կը կոչեին զինքը, ավելի կը ցցվեր իր ինքնության մեջ, իր պաղատանքին մեջ, իր կարեկից շարժումին մեջ: Օր մըն ալ, լուսինկա գիշեր մը, քանի մը մարդեր գացին ծառին տակ լոգնալու, և երբ հանկարծ ջուրը պիտի նետվեին, շշուկ մը կառչեցավ իրենց ականջին. կարծես ծառը կը խոսեր. խոսեցա՛վ, բայց բուհ, ծառը կը խոսի միթե, ու բլըմբ, նետվեցան ջուրին մեջ, ջուրին տակ. գացին ու ալ չեկան...


*
* *

Հիմակ գեղացին կը հասկնա ծառին լեզուն, կը հակնա լեզուն այն երկճյուղ ծառին, որ թևաբաց կայներ է ծանծաղուտքին մեջ և լոգանքի գացողներուն մի՛ի մը պես ցույց կու տա իր առջև սյունացող պտույտքը:
Ու երբ իրիկվան արևին, կամ լուսնի լույսին մեջ, իր սիլուեթը կը գծագրվի ջուրերուն վրա, ինքն ալ խղդվող մը կը թվի իլլալ` բազուկները միայն ջուրեն դուրս մնացած:



ՈՐԹԻՆ ՏԵՐԵՎԸ

Իրիկնավերջը դալկոտ տերևի մը պես հողմավար անցեր է. բացաստանին մեջ գիշերը թևաբաց կ'ընկողմանի. գաղջ, բուրումնացան նազելի գիշերը: Աշխետ զամբիկս նյուսը կը թոթվե ու քվքվալով կ'անցնի այգեստանին մեջեն, ուր խաղողին զգլխիչ բույրը, գինիին նախերգանք, ու ցորեկվան արևին եղկ շոգոլին կը բարձրանան:
Հեռաստանին մեջ հարսենի, գեղանի լեռը նստեր է տարփատենչիկ շարժուձևով, մշուշի տարտամորեն հոգնաթույր քցաբ մը ուսն ի վար կ'իջնե. զույգ մը ծառեր թխլիկ դաստակներու պես արևակեզ իրաննին կ'երկարեն, և իրենց տերևունքը կը բացվի. լերան դալար ափն է ան, ուր ահա լիալուսինը կը զետեղվի, շառագույն նրբարվեստ հողմահարի մը պես, որ հետզհետե կ'երփներփվի` ոսկեթույր, խնկաթույր, քրքում ու արծաթ:
Կ'անցնիմ, կ'անցնիմ անվերջ այգեստաններուն մեջեն, ուր անտես <գետի> մը մշկենի ալիքը կը ծփծփա. ու պտղառատ լիաբերրի հողին արգավանդ ծոցը կ'ուռի, գոյության եթերածին երակ մը անդադրում կը բաբխե. ահ, վայրկյանին քաղցրությունը:


*
* *

Գյուղ կը դառնամ, ատեն ատեն կը շոյեմ ճայիկիս բաշը, որ լուսնի ծիածանումին մեջ կը փալփլի. ան սուրալով կ'անցնի դեղնորակ ճամբաներեն փոշիե ուրվականներ հորինելով, ատեն ատեն սանձը կը քաշեմ, ու կը կենա. պահին գեղեցկությունը շարժումի գաղափարը կը մոռցնե, ու տիեզերքի սրտին մեջ բաբախող րոպեներուն ու վայրկյաններուն զարկը ալ չզգացվիր. ամեն ինչ իր սքանչացումին մեջ կ'արձանա. հովը, ծաղիկը, տերևը, մարդը. օհ, վայրկյանին երանությունը: Շրջանկարը կը դիտեմ անկշտում. գյուղակները` մանուկներու պես նստեր են բլրակներու ծունկին, հովիտներու գոգը, կամ գետին քղանցքին մոտ. զավակներ, զոր արգասավոր ամոլ մը ցանցեր է հոս հոն: Ահա հեռուներեն սպիտակ իրան մը կը ցցվի, կ'ուռի. հովիտին աղջիկն է, գետը, իմ սիրականս, իմ տարփուհիս, որ լուսինեն արծաթ թռաններ կը քաղե իր ծփանուտ քղանցքին համար: Բայց պահը անցավ, ու ես ձիս խթանելով կը հառաջանամ, վայրկյանին արձանիկ դադարեն վերջ, ուր հավիտենությունը կը մղվեր կը խտանար. հիմակ աշխույժով կը լսեմ դարձյալ իրերուն ձայնը, կյանքին աղաղակը, րոպեներուն ուժգին զարկը:



*
* *

Դեռ չ

Edited by Katranide, 20 May 2006 - 03:55 AM.


#18 Katranide

Katranide

    Հարյուրապետ Harjurapet

  • Forumjan
  • Pip
  • 106 posts

Posted 24 May 2006 - 01:06 AM

Վերջին տեղադրածս գործերի անորակության համար հայցում եմ բոլորիդ ներողամտությունը, ինքս էլ չեմ հասկանում` ինչն է դրա պատճառը. եթե հնարավոր է, կխնդրեի դրանք ջնջել, իսկ ես կփորձեմ մյուս անգամ ուշադիր լինել:
Իսկ հիմա կտեղադրեմ Մեծարենցի առաջին ժողովածուն, իհարկե դուրս հանելով նրանք, որոնք արդեն կան այստեղ.


ԲԱԲԱԽՈՒՄՆԵՐ
< 1901-1903 >


ԳԻՇԵՐԻՆ ԵՐԱԶԱՆՔԸ

Աղջամուղջին մեջ գիշերը կերազե
Պայծառ այգուն վառ շրթները կեռասե.
Ու ցնծության լույս աստղերը կը ժպտին
Հրաշափառ գոգն հրճվանքի կապույտին.

Բայց երբեմն ալ մղձավանջի մը մեջ թունդ
Գիշերն այգը կերազե զերթ անդունդ.
Ու հևքեն վերջ ոռնումներու բիրտ հովին
Անձրևի հորդ արցունքերը կը թորին:

1903, հունվար



ՀԻՇԱՏԱԿԸ
Կ. Մկրտիչյանի հիշատակին

Ձմրան ցրտին հովերեն վերջ
Զըվարթ գարունը ժպտեցավ.
Ընձյուղեցան թուփերն ու պերճ
Ծաղիկները ծլան կարգավ.

Բայց հիշատակն անոր, ավա՜ղ,
Հողին տակը թաղված մնաց.
Լքված հոգվույն անունը վաղ
Մոռացոնքի վիհին գնաց:

1902, հոկտեմբեր


ՓՈՒՆՋԵՐԸ
Գ. Շահինյանի հիշատակին

Դեռ չողջունած երազներու ջինջ առտուն`
Հովեն փչված մոմի մը պես շիջար դուն:
Տերևին հետ հովերն ըզքեզ ալ տարին
Միացընել մահվան ահեղ շրջպարին:
Հիշատակի ծաղիկներու փունջեր թարմ
Քու շիրիմիդ վըրա սփռել կուղարկեմ.
Փունջեր ցողված արցունքներուս շիթերեն,
Զոր հեռավոր բարեկամեդ կը բերեն:

<1903, հունվար>


ՆՈՐ ՏԱՐԻՆ

Այս գիշեր հագված, սգված նոր տարին
Առտվան լույսին կըսպասե տենդոտ.
Ոգիներ անդարձ կորզեցին տարի՜ն
Մեր գիրկեն հինին ձայները ծանոթ:

Նոր տարվա ընծա պայծառ լուսինկան
Սազեր է գյուղին լեռները բոլոր.
Երգերը ծերին, ճիչերը մանկան
Կարձագանքեն թունդ խազերով մոլոր:

Իղձերու շարք մը պլլված սրտին`
Վառ հույզերու մեջ կօրրե զայն ուժգին.
Բորբոքած հուրքովն հույզերու անշեջ
Կը ծփան սիրտերը ըղձանքներու մեջ:

Գիշերվա վերջին պահերուն լռին
Ձայներն ու լույսեր հանկարծ կը մարին.
Եվ բեհեզներովն կապույտ կամարին
Պճնըված աշխարհ կու գա նոր տարին:

1902, դեկտեմբեր


ԱՍՏՂԵՐԸ

Լույսի բիծեր ծիրանի
Կասղնտեն քողքը մութին.
Լուսնի ցոլքեր կանհետին
Խորքը ծովուն հոլանի:

Կապույտը կը ծածանի
Կամարին ջինջ ու հանդարտ.
Հրապույրն անոր գեղանի
Կառինքնե աչքերն անթարթ:

*
* *

Աստղերը լուռ կը հալին
Մութին մեջ մինչև առտու.
Նման ցավոտ սրտերու,
Որ թաղված են առանձին:

Անշեջ հուրքով մը վառած
Կայրին անոնք հավիտյան.
Իրենց վիշտը միշտ կու լան
Լույս արցունքով տխրամած:

1902, դեկտեմբեր


ԱՐԵՎԱԳԱԼԸ

Հորիզոնեն վար լույսի պար մը կիջնե,
Ընդելուզված` ճաճանչներով ոսկեհյուս.
Շուտ կանհետի մութն ու խավար կու տա խույս,
Աշխարհ արփվույն հուր գալուստը կողջունե:

Կենդանություն կը հագնին դաշտ ու լեռներ,
Զվարթ երգերը միշտ կը լսվին գեղջուկին.
Ու զմրուխտի, ադամանդի երանգներ
Կը փողփողին մեջը լույսի վառ գըրկին:

Խորհուրդներու մռայլը շուտ կը մարի,
Բնության այս հըրատ զարթոնքին հանդեպ,
Ու կը հրճվի հուսահատ սիրտը կարի՜:

Կը սրբըվին թոնուտ աչքերը տխուր,
Ուրախության ժպիտներուն տակ անհուն.
Ցնծուն երգով կը լեցվի սիրտը թափուր:

< 1901, հունիս >


#19 Katranide

Katranide

    Հարյուրապետ Harjurapet

  • Forumjan
  • Pip
  • 106 posts

Posted 24 May 2006 - 01:38 AM

ԿՅԱՆՔԻ ԵՐԳԸ

Ահաբեկիչ կնճիռներուն մեջ կյանքին
Լալահառաչ, սուր հծծյուններ ինձ ըսին.
Ամեն հույսեր մեծ պարապին կը հանգին,
Ունայնություն մը կը պրկե կյանքը սին:

Ամեն ծաղիկ խամրում մունի իրեն մոտ.
Ու ամեն կյանք` մութ ստվեր մը իր ետին.
Ծաղիկներու բուրումին պես խնկահոտ
Ամեն հույսեր դեռ չըծլած կանհետին:

Բայց մխացող խոհերուս մեջ ծիրանի
Լույս մը հանկարծ սըպրդեցավ շողալով,
Կյանքի փարփառ երգն ոսկեսար, գեղանի,
Որուն ցվերջ ունկնդրեցի դողալով:

Տխուր ողբեր թող չքանդեն քեզ, ըսավ,
Թող չցնդին ոսկի հույսերդ ցիրուցան.
Իր վերջն ունի ամեն կնճիռ, ամեն ցավ`
Զինք մոռցնող ժպիտները լուսացան:

Ահա ի՛նչպես, տես, կապույտն ալ կամարին
Մերթ ամպերու գորշությունով կաղարտի,
Անձրևին տակ իր ժպիտներն կը մարին,
Անձրևն, այդ լաց, սակայն երգն է ավարտի:

Ամեն անձրև արև մունի իրմեն վերջ,
Ինչպես ամեն լաց իր ժպիտն արփենի.
Ու տևական ուրախություն մը միշտ պերճ
Պիտ հաջորդե ժպիտներուն երբեմնի:

1903, հունվար


ՀԻՎԱՆԴԻ ՀԵՎՔԵՐ
(Ցայգերգ)

I

Վանդակին մեջ փակված հեք
Թռչնիկին պես մենավոր,
Բանտըվեցան սրտիս սեգ,
Վարդ բաղձանքները բոլոր:

Դուրսն ամեն բան կը խայտա,
Ծառ ու ծաղիկ կամ դալար.
Սրտիս մեջ սև պար մը կա
Նվագներու տրտմալար:

Թռչնոց ճիչին պես հիմար
Եվ նվաղկոտ կերկերին,
Թույլ խաղերու մեջ տկար`
Մութ երգերս կերկարին:

II

Լուռ քերթված մը կապույտի
Կերգե ցայգը լուսավոր.
Լույս երգերով կը ժպտի
Ցերեկներուն հոծ ժըխոր:

Մայթին վրա մոտավոր
Քայլերը միշտ կը շտապեն.
Արձագանգ մը հեռավոր
Թողլով իրենց ըշտապեն.

Կապված անոնց շշուկին
Կու լա սիրտս սըգավոր,
Խուլ թափի մը մեջ ուժգին:
Պատուհանեն հեռավոր,

Երգեհոնի ձայնը մը ցունց
Կը հանե սիրտըս տխուր.
Իր շեշտերուն թափն ու ցունց
Կը խռովեն զիս անլուր:
III

Անշարժ կեցած մեկուսի
Կը հեծեծեմ սգավոր.
Վայելքն ինձմե կը խուսի,
Կը հատնի կյանքն օրե օր:

Պիտի ըլլա՞ օր մարդյոք,
Որ դառնամ հին օրերուս.
Պիտի շնչե՞մ լիաթոք
Զվարթությունն անոնց կույս:

Բայց բնության հըրճվանքեն
Հույս ու ժպիտ կը քաղեմ.
Լույսեր հանկարծ կը ճեղքեն
Մտածումներս դժխեմ:

Եվ անուրջներ ոսկեզօծ`
Լուռ` մտքիս մեջ կը պարեն,
Դուրս վանելով անոնց հոծ
Թուխպը լույսի փապարեն:

1903, հունվար 29, 30, 31


ԴԵՂԻՆ ՎԱՐԴԵՐ

Փթթեցե´ք միշտ, դեղին վարդեր, լքվա՜ծ վարդեր,
Խորհրդանիշն առանձնացած հոգիներու.
Միշտ կը հուզեք դուք իմ հոգիս խռովքով մաղու,
Անհուսության դալուկն հագած տժգույն վարդեր:

Անհուսության դալուկն հագած տժգո՜ւյն վարդեր,
Զձեզ հավետ պիտի սիրեմ ես սրտագին.
Ու միշտ սիրել պիտի չուզե իմ դառն հոգին,
Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր:

Կարմիր ու ձյուն ճերմակ վարդերն ուրախաբեր
Սուր հեգնանք մը ցավով ճմլած հոգիներու,
Ինծի երբեք անույշ հրապույր մը չեն ազդեր

Կույս ու զվարթ երանությամբ օծված վարդեր,
Երգեցե´ք միշտ ընկճվածի երգերն աղու,
Լքված հոգվոց դուք մըտերիմ, տժգո՜ւյն վարդեր:
1902, մայիս
ՀԻՇԱՏԱԿ

Գիշեր է լուռ, մութը պատած է չորս դին,
Մըտածում մը կը սավառնի վեր, ետին,
Ստվերամած ու մթասքող ամպերուն.
Եվ կիսատված խուրհուրդներս թև կառնուն.

Մըտածում մը կը սավառնի վեր, հեռո՜ւն,
Խորհրդավոր քողարկումի մութին տակ.
Ու աչքերս խորհրդամած, սևեռուն,
Բյուր խորհուրդներ կը բերեն ինձ անհատակ.

Խորհրդավոր քողարկումի մութին տակ
Լուռ անձկություն մը կը պրկե զիս հանկարծ.
Կարթըննա մեջըս բյուրավոր հիշատակ:

Լուռ անձկություն մը կը պրկե զիս հանկարծ.
Մութը խորին, ու բույլ մանշեջ հիշատակ
Սարսուռներով կը համակեն զիս հանկարծ:

1902, հունիս

ՏԵՂԱՏԱՐԱՓ

Մութ մը թանձր ու հոծ պատեր է չորս դին.
Ամեհի հևքը կը լսվի ծովուն.
Տենդեր, բյուրավոր խորհուրդներ մթին
Կը ցնցեն հանկարծ միտքըս վրդովուն:

Օձաձև լույսի երիզներ ճերմակ
Կը փայլատակեն շողյունով արագ.
Եվ որոտումներ, ահավոր համակ,
Գոռ դըղրդումներ կը տեղան վայրագ:

Հորդ անձրևներու տարափներ թոնուտ
Խոլ ջրվեժներով մայթը կը ծեծեն
Խառնակ շողյուն մը երկարելով բութ`
Իրենց մոլոգին ու վայրագ ծեծեն:

Իմ սիրտս ալ տրոփուն կը փղձկի հանկարծ,
Եվ զայն կը ծեծեն հույզեր անհամար.
Անհաս տենչերու ճիգեր մշտարծարծ
Կը լուսավորեն իր մռայլ կամար:

1903, փետրվար. 12
ԱՆԴԱՐՁ

Գյուղին արևը կը հատնի լռին.
Նեղ արահետեն, մոտեն բլուրին,
Կապույտ-Դարն ի վեր դագաղ կը տանին.
Հոն կը նիրհե խոր, դժբախտ պատանին,
Ճերմակով հագված անդա՜րձ ուղևոր:

Ճերմակով հագված անդարձ ուղևոր,
Կը թողու հայր մու մայր մը սըգավոր
Սև օճախի մը մեկ հատիկ բոցն ալ`
Ցուրտ հովեն փչված պիտ չըշողա ալ.
Խրճիթն ալ պիտի մխա օրե օր:

Խրճիթն ալ պիտի մխա օրե օր,
Ինչպես գիշերն որ կը խոկա տխուր,
Արագ խուսափումն արևին փարփառ`
Զոր ուրվականներ տարին անբարբառ,
Բոց դրոշներով, ցնցումով կարմիր:

Բոց դրոշներով, ցնցումով կարմիր,
Այգուն կը տոնեն սեգ վերադարձն իր,
Ու սև պրկումներ զայն շուտ կը թողուն:
Բայց կսկիծը սուր, սուգը վրդովուն,
Ճերմակ պատանքն ա՜լ չեն քակվիր տղուն:

1903, փետրվար 15




#20 Romeo

Romeo

    Cand. Hazarapet

  • Forumjan
  • PipPipPip
  • 898 posts
  • Gender:Male
  • Location:Yerevan

Posted 24 May 2006 - 10:46 PM

QUOTE(Katranide @ May 24 2006, 02:06) View Post

Իսկ հիմա կտեղադրեմ Մեծարենցի առաջին ժողովածուն, իհարկե դուրս հանելով նրանք, որոնք արդեն կան այստեղ.

flower.gif
user posted image

#21 Katranide

Katranide

    Հարյուրապետ Harjurapet

  • Forumjan
  • Pip
  • 106 posts

Posted 26 May 2006 - 12:56 AM




ԻՆՔՆԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ ՄԸ
"ԾԻԱԾԱՆ"-ԻՆ ԱՌԻԹՈՎ

"Ծիածանի"-ի հեղինակը գավառացի երիտասարդ մըն է. Ակնեցի` Մերուժան Պարսամյանին պես, սա՛ տարբերությունով որ մինչ Պարսամյան թոթափած է իր ծննդավայրին ազդեցությունը, Մեծարենցի մեջ տեղ տեղ նշմարելի է անոր հետքը: Բինկյան` Մեծարենցին գյուղը` Արածանիի ափունքը ժեռուտ խորշի մը մեջ ամփոփված է. բայց քերթողին թողունք իր գյուղին նկարագրությունը.

Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված,
Տարտամորեն, հսկայական արծիվի մը ձևերով,
Մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած:
("Ծիածան", Այգերգ)

Այս գյուղը` որ իր ծառաստանները ու իր արոտավայրերը իր դիմացը առած նստեր է, թեև ինքնին համակ բանաստեղծություն, զարմանալի է որ ժամանակին չէ ունեցած իր սիրերգակները, աշուղները. իր երգերը ամենն ալ Ակնա մտքին ծնունդներն են` կամ անոնց այլացումները (variante). ուրեմն Մեծարենցին մնացեր է անոնց առաջին "Մտքի գինով"-ը ըլլալու փառքը. սակայն, որքան ալ որ հպարտ զգա ինքզինքը այս մասին, մյուս կողմեն ալ չի կրնա չցավիլ, որ իր հաճույքը անխառն չէ. որովհետև "Ծիածան" իր ծննդավայրին հարազատ ցոլացուցիչը չէ, կամ չէ' կրցած ըլլալ` այքնա¯ն կանուխ բաժնված ըլլալով անկե. ինչ որ մնացած է իր քով անկե, խանդաղատելի մանկականությամբ մը հիշակերտված, անշուշտ չպիտի բավեր հզոր լիություններ արտահայտելու:
Հիմակ որ "Ծիածան"-ին մեջ գյուղին դերը ճշդվեցավ, կարելի է ասել անմիջապես թե իրեն գլխավոր ազդակ եղած են Պոլսի միջավայրը, ֆրանսիական գրականությունը կամ քիչ մըն ալ անգլիականը. այս ազդեցությունները սակայն բացարձակ եղած չեն, քանի որ Մեծարենց անոնց մենամոլությունը ունեցած չէ:
"Ծիածան"-ի հեղինակը կամ Շավասպ Ծիածան, մեր նոր բանաստեղծներուն մեջ նորագույններեն է. 1903-ին սկզբնավորված, ահավասիկ քիչ ատենի մեջ խուրձ մը երգեր կը բերե մեզի. պե՞տք է բարեդեպ նկատել նորագույներուն այդ փութկոտությունը. "Անրջանք"-ի բազմաբեղուն հեղինակը վաղը իր մտքին երկվորյա¯կը պիտի ծնի... մինչ անդին, ավա¯ղ, Գոլանջյան դեռ չէ տրցակած իր երկին նախհունձքը :
Չըլլա՞ որ օր մը այս աճապարկոտները զղջան իրենց եռանդին վրա, ինչպես ըրին երբեմն "Մրմունջք"-ին և "Հիշատակաց ծաղիկներ"-ուն հեղինակները . մեկը իր հատորին "ներողամիտ ընթերցողը ըլլալե ավելի անոր անխնա քննադատը" դարձրավ. իսկ մյուսը "մորուտի սեզեր" կոչեց իր երբեմնի ծաղիկները: Ի¯նչ լեղի հեգնություն ըլլալու է, իրա'վ, տարիներու ճշդացույց ապակիին մեջեն իր պզտիկությունը, իր ոչնչությունը դիտել. բայց այս դառնությունը միևնույն ատեն առողջ քաջալեր մը, զտված հպարտություն մը չէ՞ միթե. միշտ արհամարհել, նույն իսկ ատել կարենալ երկի գոյությունն ու արժանիքը դեպ ի բարեշրջում առնված երջանիկ քայլին մեջ, օ¯հ, ինչքա¯ն զգացված վայելք մը ըլլալու է ասիկա:
"Ծիածան"-ի հեղինակն ալ կրած է անշուշտ այս տպավորությունները, որովհետև իր ընթացքը թվաբանական հառաջատվություն մը եղած է դեպ ի բարելավում, ինչ որ պիտի կրնանք տեսնել հետևելով իր հետզհետեական բարգավաճումներին:
Երբ իր առաջին հրատարակությունները քննենք, կը տարվինք հարցնելու թե արդյոք կանուխ հրապարակ ելած չէ՞ Մեծարենց, և կամ պիտի չշահե՞ր սպասելով որ հակումները զարգանային իր մեջ. և ուժի կատարյալ գիտակցությունով սկսեր իր բանաստեղծական վերթևումներուն. այս հարցումին պատասխանը երևութապես դրական, կերկճղի սակայն երբ քիչ մը հոգեբանորեն քննվի խնդիրը. կամ այն է որ իրոք պիտի կրնար առանց հրապարակվելու աճեցնել իր ձգտումները, հակումները ճշդել, խորհրդածել, զարգանալ, լիանալ վերջապես. և կամ գուցե իր խարխափանքին մեջ չգտներ լուսավոր ճամբան, զուրկ ըլլալով լավագույնը արտադրելու փառասիրության օրըստօրեական մղումեն, այս մասին բացարձակապես խոսիլ անկարելի է:
Իր առաջին հրատարակությունները, ուրեմն, որոնք իր առաջին արտադրությունները չեն սակայն, ունին իրենց մեջ անարժեքներ. հեղինակը արդեն խոհեմությունը ունեցած է անոնց մեկ մասը կապոցեն դուրս թողնելու, տակավին նետվելիքներ կային անշուշտ, բայց հոս վարանած է հեղինակը, որովհետև իր կարծիքով, ինչպես առիթ պիտի ունենանք տեսնելու, ի'ր կարծիքով այդ զանցառելի հասկերուն թիվը ա'յնքան շատ պիտի ըլլար, որ ... հազիվ քանի մը ատոքներ պիտի մնային: Բայց ասիկա զուտ անձնական կարծիք մըն է, ու սահմանը մը կա` ուրկե անդի անցնելու իրավունք չունի հեղինակը. այդ սահմանը` ոչնչությունները կը գծեն զայն, ուրեմն ինչ որ աչքառու, բացարձակ ոչնչություն մը չէ, հեղինակը արտաքսել չի կրնար. ի՞նչ է որ բանաստեղծին կոչումը. "Բանաստեղծը Սիրո կը նամանի. և իր պաշտոնն է ճամբաները լուսավորել: Անիկա կառնե կտանի յուրաքանչյուր հոգի իրեն ճակատագրված վայրերեն և ցույց կու տա անոր հրեշտակային գանձեր": Այսպես կը սահմանե բանաստեղծին դերը Սեն Ժորժ տը Պուելիե` բնութենապաշտներուն ռահվիրան : Որքան ալ որ գեղեցիկ դեր մը արժանավորապես կատարած ըլլալու հավակնությունը ունեցած չըլլար "Ծիածան"-ի հեղինակը, դարձյալ ի՞նչպես չխղճահարեր մտածելով թե իր անարժեք նկատած մեկ ոտանավորը, ո՞վ գիտե, իրմեն շատ ավելի պարզ հոգիի մը համար պզտիկ լուսավոր ճամբա մը պիտի բանար թերևս...



*
* *

Տեսնենք հիմակ թե բանաստեղծին մտքին մեջեն ի՞նչպես ծիածանվեր են հավիտենական զգացումներն ու մտածումները:
Կրնանք երկու շրջանի բաժանել իր ոտանավորներուն շարքը, սկզբնական շրջանը` որ խարխափանքի շրջանն է. և մյուսը` որ քիչ թե շատ գիտակից է ու ինքնավստահ: Իր կանխագույն ոտանավորներուն մեջ, որոնք առաջին շրջանը կը կազմեն, նշմարելի է սկսնակի վեհերոտ թոթափումը. հոն զգացումներն ու անոնց արտահայտությունները սաղմնային անստույգություններ ունին. տեսակ մը տպավորական-նմանողական ազդեցության տակ գրված են անոնք` որ բնավ չեն կրեր եսին ցոլքը, ինքնության դրոշմը. այս կարգեն են, օրինակի համար, այս հատորեն դուրս թողվածները և անոնց անմիջական հաջորդները, ինչպես "Ցայգերգ"ը (Դադրեցան ձայներն ամեն...)` որ սիրային հասարակ ոտանավոր մըն է. նույնիսկ "Եկուր"-ը, "Վայրկյանները", երկու "Աշնանայինն"-ները, "Սեռենատ"-ը և ուրիշ մեկ քանիներ. ասոնց մեջ երբեմն նույնիսկ զգացումը կեղծված է:
Ո՞վ, արդյոք ո՞վ,
Պիտի տանի սրտես հեռու
Վայելքն աղու
Գրգանքներու`
Որոնց հոգիս հափրանքն ունի
կըսե բանաստեղծը, որ վերջեն պիտի երգե հաճախ սպասումը: Չմոռնանք հիշատակել այս առաջին շրջանին հրատարակած ուրիշ երկու ոտանավորներ ալ. "Քուն"-ը և "Ան իմ սիրտս է..."-ն. քննադատ մը "Վեռլենյան վարնոց կեղծարարություն" պատվանունը տված էր ասոնցմե առաջինին, մինչև հոդ երթալու պետք կա՞ր, չեմ գիտեր, ըսելու համար պարզապես, թե այդ ոտանավորը մեծ բան մը չէր արժեր. ես որ Վեռլենը դեռ կարդացած չեմ, փոխանակ ուրախանալու այդ մերձեցումին վրա, պարզապես զարմացա որ ինքնին շա'տ քիչ նշանակություն ունեցող բանաստեղծություն մը Վեռլենին հետ բաղդատության եզր կազմելու կը ծառայեր: Ուրիշ քննադատ մը լալկանություն կը հռչակեր "Ա'ն իմ սիրտս է..."-ն. օ¯հ, աս լալկանություն բառը շա'տ չարչարված է, իրա'վ որ. մեկը որ մեր բանաստեղծները դատափետելու մարմաջեն կը բռնվի, երգիծանքը բանաստեղծութենեն զանազանել չկրցող օրիորդ մը ըլլա ան թե հարգելի եկեղեցական մը, նեցուկ մը ունի արդեն պատրաստ` "լալկանություն"-ը, չե'մ ջատագովեր երբեք, ու մանավանդ կատեմ, անջիղ, հիվանդագին ու մանավանդ ուզված, բռնադատված տխրությունը. սակայն մյուս կողմեն չմոռնանք ալ հոգեկան տրամադրություններն ու պարագաները` որոնց տակ կարտադրվին էապես զգացված տխրությունները: Դառնալով հիշված ոտանավորներին, ըսեմ դարձյալ թե հեղինակին աչքին մեծ բան մը չերևար անիկա. ու հետո, պզտիկ մեջբերում մըն ալ, եթե չեք ձանձրանար.

... Թույլ խազերու մեղկություններ չունի ան,
Այլ կը սահին հզոր կուրծքին բյուր ձայներ,
Բամբ թառանչներ` հոծ ու մըռայլ,
Հովն երբ պոնդեր կու տա նամետ գիշերին:
(գիշերը` Եվոլյան տավիղի նմանեցված)

Ակնածանքով դիտել կու տամ թե ասիկա լալկանություն չէ' երբեք: Այս հիշվածներուն հատուկ սովորականութենեն շեղված են "Սոնադին"-ը, "Նոպաներ"-ը, "Թրթռումներ"-ը. առաջին երկուքը զորեղ, իսկ երրորդը` վճիտ ու խորհրդավոր:
Երկրորդ շրջանին մեջ բանաստեղծը կը ցնցվի, քիչ մը ու փոփոխություններ կը կրե, թեև դեռ չի կրնար ամբողջովին սկրթել նետել սովորականությունը, ու երբեմն բոլորովին կենթարկվի անոր` ինչպես "Աղերսանք"-ին մեջ: Իր սիրերգությունները` այս շրջանին` կը դադրին ձուլված բաներ ըլլալե. և կսկսի իր սերը միշտ բնագեղ տեսարանով մը շրջանակել. զգացումին ընկերացող տեսարան մը կա, և կամ տեսարանեն վերջ զգացումը կու գա.

Իրիկունը արագորեն կը խոնարհի դեպ ի խավար.
Բուրմունքներու հաշիշն հոգվույս մեջ կը ցանե հեշտանք մը թույլ,
Երգի խազեր կը կրքոտին տակավ տենդոտ, հուզումնավար.

հետո.

Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն...

ուրիշ օրինակ մը նախ.

Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն` կոչնակը վանքին,
Եղնիկները` մըթնշաղին` դեպ ի գետափ կը դիմեն.
հետո.

Ես կերազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար
Լույս-պարիկին` որ իղձերս պսակելու պիտի գար:

Եվ ուրիշ մըն ալ` որ սապես կը սկսի.

Այգն է ծաղիկ երազով լի, ու բալաձիգ` թեթևորեն.
Մշուշն անծալ ջրվեժի պես ամբարտակեն վար կը հոսի,
Իր չըփույթին մեջ կը շիկնի ոսկի աղջիկն արշալույսի.

և ապա.

Քիչ մըն ալ դո'ւն ժպտեիր, ա¯հ, հոգվույս համար որ հիվանդ է.
Նայվածքի խաղ` որով դառնա աշխարհն ինծի ծափ ու ծաղիկ:

Ասոնցմե զատ ունի զուտ նկարագրական ոտանավորներ` որոնք զինքը կը բնորոշեն: Այսպես` "Ցնորոտ անդորրություններ"-ը.

Հեշտ փալփլուն գիշերներու անդորրություն մը ցնորական...

Ցայգն է ժայթքած իր շողակի շատըրվաններն անրջական.

Շանթե աչքեր, բոցե թևեր մտածումիս կանցնեն քովեն.

Դաշտերուն վրա հարսնուկներու բոսոր իղձերը կը ցամքին.

"Աքասիաներու շուքին տակ"-ը` քնքույշ.

Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
Բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
Հոգիներուն կիջնե երազ մը բուրյան.

Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե,
Վըճիտ` ինչպես լույսե արցունքը մանկան.

"Գետափի երազանք"-ը` արևոտ ու բուրումնավետ.

Գյուղն համորեն կը մըրափե ծոցն արևոտ ժայռերուն.
Տիվանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտություն մը սյուքի.

Գետեզերյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն,
Ինձ անծանոթ թավուտքներեն կը խրկեն բույրն հեշտանքի...

"Երազի պահեր"-ը` գիշերով ու երազով լի.

Մտածումը, ինչպես ճամբորդ ուղեկորույս,
Կանցնի փութով, անձկագին,
Մերթ լուսավետ ու մերթ անլույս
Ճամբաներեն իմ մտքին:

Ու կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն
Դեպ ի ափունքն երազիս:

"Տապի նոպաներ"-ը` տապագին ու բարբարիկ.

Արեգակի բորբ ընձյուղներ կայրեն ամեն իր անխընա.

Ամենուրեք կը խըլրտի նոպան տապին տախտապարող.

Շինականներ արևահար ծերունի մը գյուղակ տարին.

Բայց կը տևե դեռ ցորեկին բազմալեզու տենդն հրավառ:

"Հովին անցք"-ը` միստիք ու երկյուղալի.

Անդնդագալար օվկիանի պես
Կուռի այս գիշեր հովն ալիք ալիք,
Կը ծծեմ լեղի սարսափն իր ճամբուն...

Ե՞րբ պիտի հասնի իր հանգըրվանին
Արհավրոտ Ուխտին այս գոռ կարավան.

Մարած է քրքում լույսը լամպարիս
Հորդող մութին մեջ հևալով տրտում.

Ա¯հ քու'կդ եմ, ո'վ ձայն, ո¯վ միստիք ցնցում,
Մինչ դու կաթոգին հոգվույս կը փարիս:

"Սիրերգ"-ը, "Պետրոս Դուրյան"-ը, "Վերադարձի երգ"-ը, եթե ոչ հասարակ, գեթ հասարակ կերպով արտահայտված են: "Մթնշաղներ"-ը, "Այգերգ"-ը, հիվանդագին, ընկճող տխրություն մը ունին` որ քիչ մը կարդարանա թերևս սա' նկատումով, թե ճշմարիտ հիվանդ մըն է խոսողը, ասոնցմե տարբեր է անշուշտ "Արևին"-ը` սանձարձակ բանաստեղծություն մը` ուր հեշտագին, գրեթե այրող ջերմություն մը կա:
Գիշերերգությունները, լուսավետ կամ մթաստվեր, երկար տողանցք մը կը գծեն ամբողջ հատորին մեջ: Գիշերը երկար ատեն իր ազդեցության, իր խանդաղատանքին մեջ պահած է բանաստեղծը. սկիզբները քաղցր ու զվարթ է անոր գրգանքը.

Գիշերն անու¯յշ է, գիշերն հեշտագի¯ն.

կամ.

Քերթված մըն է ցայգն համորեն, ջի¯նջ գեղոն`
Որ կերփներգե ծափ ու ծիծաղ ու ծաղիկ.

և կամ.

Ցայգն է պայծառ անհունորեն,
Ցոլցլանքովն իր խոլապար.
Օդանույշներ` որ մեղմաբար
Կը մոտենան հոգվույս նորեն:

Պարզկա ցայգուն անուրջին մեջ
Լըվալ կուզեմ հիմակ հոգիս.
Եվ հըրահրիլ` երբեմնի շեջ
Աշտանակներն իմ երազիս:
("Ցայգն է պայծառ...")

Գիշերին մեջ չէ՞ ապաքեն, որ երազները ավելի վառ ու արագ վերթևումներ կունենան. գիշերին մեջ, ուր շրջանկարը ա¯յնքան հմայիչ կըլլա, և սպասումը` ա¯յնքան քաղցրորեն տաժանագին.

Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն,
Ու շրթունքներս են բոցավառ` ջերմութենեն երազային.
Փա¯կ են 

#22 Katranide

Katranide

    Հարյուրապետ Harjurapet

  • Forumjan
  • Pip
  • 106 posts

Posted 26 May 2006 - 01:17 AM

Գիշերին մեջ չէ՞ ապաքեն, որ երազները ավելի վառ ու արագ վերթևումներ կունենան. գիշերին մեջ, ուր շրջանկարը ա¯յնքան հմայիչ կըլլա, և սպասումը` ա¯յնքան քաղցրորեն տաժանագին.

Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն,
Ու շրթունքներս են բոցավառ` ջերմութենեն երազային.
Փա¯կ են աչքերս, և կամ հանկարծ մերթ անհամբեր դուրս կը նային.
Ա¯հ, լռությունն` որ կը տևե, և ըստվերներն` որ կը քալե¯ն:
("Խոնջ իրիկունն արագորեն")

Շրթունքս են ծարավ միակ համբույրին...
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին,
Բայց լույսն իմ հոգվույս քիչ քիչ կը մաշի¯:
("Սիրերգ")

Բայց գիշերվան սերը միշտ կը վերածաղկի.

Զգացում մը բյուրեղե,
Ծիածանի երանգով,
Ըսպասումի մութին քով
Լույս ակոսներ կը պեղե:

Ու այս սերը կերկարաձվի մինչև պաշտամունք. և այդ պաշտամունքը այնքան խանդոտ է, որ բանաստեղծը կուզե նույնիսկ գիշերին հավիտենությունը, բացարձակ, անկապտելի Աստվածությունը.

Կուզեմ որ դադրին ձայներն այս պատիր,
Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անհագ.
Կուզեմ որ դադրին տիվ ու ժամանակ,
Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր:

Հետո երկյուղած աղերսանք մըն ալ.

Ցնորաբե¯ր գիշեր, ա¯հ, ընդունե¯ զիս.
Ընդունե¯, միստիք ո¯վ անդորրություն,
Իմ աղերսակոծ շունչիս սոսավյուն,
Եվ համբույրն անանց` զոր կու տա հոգիս:

Բայց վերջապես կու գան ատեն մը` որ գիշերներու այս տարփանքը ժամանակ մը տեղ կու տա արևին ու տիվին հրայրքին.

Պիտի ըմպեմ բոցն արևին, ճառագայթի եմ ծարավի.
("Այգերգ")

Ու թող նըշուլե բաղձիկ հոգվույս մեջ
Ճառագայթը նախածին,
Վաղորդայններու քրքում արևին:
("Դեպի մոռացում")

Շողա, ով արև, շառափներովդ ոսկեծայր,
Մառախլապատ երկունքիս մեջ`
Ուր մըտածումը կը դեգերի ուղեմոլար.
("Արևին")

Հոգիս ներս կը խուժե
Քրքումն` ալիքի նման
("Առտվան արևին մեջ")

Ամբողջ հատորը գրեթե սպասման երկարաձիգ գիշեր մըն է աղերսանքներով, հոգերով, ցավերով, ու երբեմն ալ կայծկլտուն հույսերով լեցուն.

Անձուկին բոցը զիս պաշարեց, ըսպասման հիվա¯նդն եմ.
Գիշերներ միշտ անքուն կըսպասեմ ծիրանի ես դարձին:

Դարձուցե¯ք նավակներս հողմավար, ջըրանու¯յշ պայիկներ,
Դարձուցե¯ք նավակներս դյութավար, իրիկվա¯ն հովիկներ:

Փորձած է քանի մը ազատ ոտանավորներ` որոնցմե ոմանք չափին ավանդութենեն թեև զերծած` չեն կրցած սակայն տեղ տեղ վտարել արտահայտումի սովորական դարձած, մաշած, թելատած կերպերը: Օրինա՞կ կուզեք` "Դաշտերու մեջ"-ը` որ խճողված թանձրություն մը ունի.

Կյանքի թարմ կաթը ծծելու
Հեշտին այգուն ստինքներեն քաղցրածոր.

Այս կարգեն է նաև հետևյալ տողը "Ցնորոտ անդորրություններ"-ուն մեջ, որ մյուս տողերուն բնական խաղացքին մեջեն մարախի մը պես դուրս կը ցատկե.

Եվ հուրիներ նոր հոլանած ալապաստրը իրենց կուրծքին:

Ուրիշ տող մը "Գետափի երազանք"-են.

Ու կը նիրհիմ արբշիռ` հովին դյութիչ նեկտարն ըմպած հոդ:

Այս նեկտար բառին կրած չարչարա՞նքը հապա:
Տափակ տուն մըն ալ Այգերգ-են.

Սեր-Արևիդ բոցն երկարե խորերն հոգվույս իմ պատանի.
Զերթ արևին լեզվակն ոսկի` որ կը ծծե մշուշն այգուն.
Ուր է ճաճանչն, հուրքը ջերմին` որ մառախուղն առնե տանի,
Սեր-Արևիդ (ևն, ևն,)

Անոնց թվում տաղտկալի հարկ մըն է. մինակ պետք է խոստովանիլ թե եթե ոչ շատ, գեթ բավական կարելի էր երկարել:
Հորինվածի տեսակետին գալով, ըսենք թե Մեծարենց ընդհանրապես հնչուն ու ինքնեկ հանգեր ունի, եթե ասիկա արժանիք մըն է. "ը" ձայնին հաճախությունը շատ զգալի է. բայց նորերը ատիկա ներդաշնակության պայման չեն նկատեր. ճաշակի խնդիր, թերևս: Գալով հատածի կազմության միջոցին բառերու վանկատումին, նորերը կը կարծեն թե եթե վանկը նայ տառերով կազմված ըլլա, ներդաշնակության դեմ չըլլալե ավելի արտասանության նրբություն մը կու տա. օրինակով խոսի՞նք.
Իր երանգնե/րը նրբին.
"րը" ձայնը, հոս ըստ տաղաչափության, ներելի չէ, իբրև դիմորոշ հոդով ավարտվող. նորերը անճաշակ չեն գտներ այս բանը, ըսի':
"Ծիածան"-ի բարբառը ունի երաժշտականություններ. իբրև օրինակ հիշենք "Շերամին նինջ"-ը և "Մտերմիկ տեսիլներ"-ը: Երկուքն էլ քերթության թանկ գեղորներ:
Կրճատումի խորթ ձևեր բնավ չունի "Ծիածան"-ի հեղինակը, որչափ որ կը հիշեմ, ասիկա իմ աչքիս արժանիք չի թվիր. դար մը վերջի սերունդը ապահովաբար մեզ ամենս ալ մեկ ջրով պիտի լվա. մեջը ըլլալով այս մասին ամենեն խղճամիտները. և կամ, օրինակի համար, լեզվական խորթություններ, ոչինչ, բայց ոչի'նչ կը պակսեցնեն արժանիքեն. ինչպես որ անոնց չգոյությունը դրական արժանիք մը չենթադրեր:
Իր ձայնյակները անստգյուտ հորինված մը ունին, կարծեմ ասիկա դրական արժանիք մը չէ անշուշտ, բայց մեկը որ ձայնյակներ (sonnet) գրել կուզե` հարգելու եղած կանոնները և կամ հրաժարվելու է ձայնյակ գրած ըլլալու հավակնութենեն` որ մազի չափ իսկ արժեք չունի:





*
* *

Վերջակետեն առաջ կրնանք ըսել թե "Ծիածան"-ը ունի թերություններ` ինչպես արժանիքներ. մետը անշուշտ արժանիքին կողմը պետք է ծռի, այլապես գոյության իրավունք ձեռք բերելու չէր. սակայն այդ արժանիքը, հարաբերապես, այսինքն բանաստեղծության ընդհանրական ըմբռնումով` մեծ բա՞ն մըն է արդյոք. օ¯հ, ո'չ անշուշտ: Եթե "Ծիածան"-ը հասուն ու բազմակողմանի գործ մը չէ, տարակույս չկա, որ վիժած մըն ալ չէ: "Ծիածան" մութին մեջ խարխափանք մը չէ. նշմարված ճամբաներուն լույսը կը թրթռա հոն. ճամբորդը դեռ կը դեգերի սակայն, եթե չի վարանիր. ասիկա բնականու ներելի է դեռ շա'տ երիտասարդ հեղինակի մը համար` որ տակավին իր մտային զարգացումին լիությանը մեջ թևակոխած չէ: Ակներև է, որ համաշխարհիկ բաբախումներ չունի իր սիրտը. պզտիկ կամ մեծ, անձնականություններ միայն ունի դեռ. ամբողջովին բնությունով տոգորված չէ. բնությունը գխագիրով (ինչպես պիտի ուզեր ըսել Հարությունյան ճարտարամտորեն), լեռն ու դաշտը, հեղեղատն ու առուն չեն մինակ բնությունը, ըսելու հարկ կար:
Փափաքելի էր ուրեմն, որ Մեծարենց ջանար իր էութենեն դուրս ելլել. չէ թե մինակ "Ծիածան"-ի հեղինակը այլ մեր բոլոր բանաստեղծներն ալ մերկանալու են այլևս եսին տաղտկալի ոչնչաբանություններեն. մեկդի թողունք քիչ մը անմարդկային անձնաբանությունները, բաբախելու համար Բնության սիրով. բանաստեղծը Բնության ցոլացումը պետք է ըլլա. թե ոչ բանաստեղծ չէ' իրապես. քերթվածները իբրև բառ պետք է ունենան տերևին թրթռումը, թռչունին դայլայլը, մարդերուն գորովը, դաշտին ու լերան մշտանույն զորությունը: Բանստեղծին ձայնը տիեզերական հարաբերականության մը լարը պետք է ըլլա, բոլոր գոյություններուն համադրական թրթռումովը տրոփուն:

"Ծիածան"-ի գրախոսականներեն մեկը ըլլալու սահմանված այս գրությունը եթե այսքան ուշ կը հրատարակվի, իսկապես ժամանակավրեպ մը չէ սակայն, քանի որ այս "Ինքնադատություն"-ը (ինքնադատության փորձը) կրնա կերպով մը "Նոր տաղեր"-ուն հառաջաբանը նկատվիլ. վասնզի "Ծիածան"-ի հեղինակը գեթ մասամբ իր խոստումը հարգած ու հավատքը իրագործած ըլլալու գիտակցությունը ունի, իրեն և մանավանդ ուրիշներու ուրախության համար:

< 1906, հոկտ. 9 >



Այսօրվան "Ծիածանը" որչա՛փ ալ նախնական ու աղոտ գույներ ունենա իր վրա, առաքելությունն է այն հորդ արևին և բեղուն անձրևին, որ իր հետևը պահած կա:
Հ. Տեր-Հակոբյան

Ահա և Ծիածանը. թող ծիածանվեն բոլոր զգացումները.

Նորից չեմ տեղադրի այն բանաստեղծությունները, որոնք արդեն կան այդ ժողովածուից:


ԾԻԱԾԱՆ
1903-1906

ԿԱՅԾԵՐ

Հոգվույս դափ ու թմբուկի
Կիջնե ծիծաղն այս գիշեր.
Ծնծղաներու պես ցնծուն`
Ծափ կը զարնեն իմ հուշեր:

Բամբիռներու երգին հետ
Քու շահենի աչքերուդ
Ծիրանեծին բոցն հըրուտ
Կայրի հոգվույս մեջ նորեն:

Գինով` աննյութ նեկտարեն
Համբույրներուն ծաղկանույշ`
Հոն խոլաբար կը պարեն
Շարժուձևեր բամբիշի:

Ցայգն համրորեն կը մաշի՜,
Ա՜հ, քի́չ մըն ալ, քի՜չ մըն ալ,
Կուզե հոգիս գինովնալ
Նայվածքիդ մեջ հրահոսան:



#23 Katranide

Katranide

    Հարյուրապետ Harjurapet

  • Forumjan
  • Pip
  • 106 posts

Posted 26 May 2006 - 01:25 AM

ՑԱՅԳԱՆՎԱԳ

Կու գա սիրերգն հեղեղատին
Անտառներու մեջ մենիկ,
Երբ ժըխորներ պահ մընդհատին,
Հասնի գիշերն երջանիկ:

Արևելքի գիշեր մը ջինջ,
Շափյուղազարդ երկինքով,
Ուր հեշտություն է ամեն ինչ,
Ամեն իր լի բուրմունքով:

Ծառաստվերի տակ սխրալի,
Բուներուն մոտ ու հեռու,
Ջինջ հեղեղը կը թավալի
Արծաթացող լույսերու:

Ու կը շրջի անտես ոգին
Հոն անտառի ծառերուն`
Խարշափն որոնց, թույլ հեշտագին,
Կը նվագե օրորուն:

Պիշ կը դիտեմ սաղարթախիտ
Արահետները նրբին,
Ու երազներս ականակիտ
Հետզհետե կը թափի՜ն

Դեռ մինչև ե՞րբ, ըսե՜, հոգի́ս,
Դեռ մինչև ե՞րբ տառապիմ
Պրպտելով անրջանքիս
Թոշ ծաղիկը մտերիմ:

Գուցե վաղը մթնե հոգիս,
Գուցե դո՜ւն ալ թարշամիս,
Մեղծեր հըմայքն անրջանքիս
Ու ծաղիկը պաշտումիս


ԵՐԱԶԻ ՊԱՀԵՐ

Լույսը մարած սենյակիս մեջ,
Ուր կը հոսին գալար գալար
Հորդ ալիքները մութին,
Ու կանհետին
Արծաթ շողերն երազի.
Ես կը փնտռեմ մըտամոլար
Ըղձանույշի ձեռքն այն փափուկ, երկնային`
Որ պիտի տար ինծի ծաղիկն ըսփոփանքին:

Ես կը փնտռե՜մ,
Ըսպասումեն հոգիս համակ պատրաստած,
Ու տենչանքով մշտահած.
Ես կը փնտռեմ,
Հորիզոնին վըրա նսեմ,
Լույսի շող մը` զոր կը մարեն անդուլ վարանքն ու կասկած:

Ու տակավ,
Կիջնե ձանձրույթն երազանքիս,
Հանդիսավոր ու տրտում,
Ու կը պատե իր մըշուշե պարուտակին մեջ հոգիս
Անձկությունով անպատում:

Մըտածումը, ինչպես ճամփորդ ուղեկորույս,
Կանցնի փութով, անձկագին,
Երկարաձիգ, մերթ լուսավոր ու մերթ անլույս,
Ճամբաներեն իմ մտքին:

Ա՜հ, կը շտապեն, կը փախչի՜ն
Ճամբաներու լույսերն ամեն,
Հանկարծական խուճապի մը մատնըված.
Ճառագայթի հազիվ վերջին
Բիծ ու խաղեր կը համեն
Քովը ճամբուն մթամած`
Ուր համագրավ կը տարածվի վեհունի ցայգն համորեն:

Ես կը փնտռե՜մ,
Պատըշգամբին վրա կանգուն,
Զույգ մը աչքեր` մեղեսիկե, որոնց ճըրագը վառի
Հոգվույս մեգ ու խավարի
Անդոհության մեջ դժխեմ:

Պատըշգամբին վրա կանգուն,
Ձեռքս հոգնաբեկ ճակատիս,
Մինչ կը հոսի գիշերն ինչպես ծով անհուն
Դեպ ի ափունքն երազիս`
Ես կը սպասեմ հորդ ու վըճիտ լույսերուն`
Որոնց բոցը պիտի ցոլա անծիր ցայգուն մեջ հոգվույս:


ՇԵՐԱՄԻՆ ՆԻՆՋԸ

Շերամատան մեջ կը հնչեն բոժոժները զիլ` դափին,
Որուն հուշիկ կընկերանա ձայնն երգեցիկ կիներու,
Եվ կը մարի մերթ ճարճատուն ծիծաղներուն մեջ ծափին,
Պատուհանեն լուսնի լույսի շափրակներ ներս կը թափին:

Ըսթափանքի ժամն է պչրոտ, փափկամարմին շերասին`
Խածումն որուն` կը քթքթա տերևուտքին մեջ դալար.
Ու սատափներ, ու զյումրյութներ, ու շողակներ միասին.
Մեկ փաղփի մեջ կը նույնանան շերամ, տերև ու լուսին:

Երազանուրբ անասնիկին օրհասն ու մահը ըսպիտակ,
Վերջին քունն ալ դափ ու ծափով պիտի տոնեն վաղ գիշեր,
Օդանույշի ձեռքով բանված զանակածոպ լույսին տակ
Հինգ աղջիկներ հուսկ օրորը պիտի երգեն վաղ գիշեր


ՄՏԵՐՄԻԿ ՏԵՍԻԼՆԵՐ

Ու կը դառնան ջըրանիվներ ծերունի,
Կափկափելով համբարուի հեքիաթներ.
Թախծապատում բարբառի հոծ կշռություն,
Որ կակոսե լուռն աշնանի գիշերին:

Ու մարմանդին զյումրյութ` պայիկն օդանույշ
Նոր կը հագնի լույսի մետաքս թելերով
Շարամանված պատմուճանն իր մըշուշե`
Ուր մերթ շողակն օդաքարին կը վառի:

Ու բոժոժին ձայնեղ` գանգյունն արծաթե...
Ու սայլորդին ըստվերն որ գո՜րշ` կերկարի՜,
Ու սիկառին ծուխն` որ բիլ բիլ կամպանա`
Ու լազվարթե գիծը ճամբուն հեռացող


ՃԵՐՄԱԿ ՎԱՐԴԵՐ

Ըսպիտա՜կ վարդեր, ըսպիտա՜կ վարդեր,
Զոր հովն անտեսեց այս ճամբուն վըրա,
Շամբուշ հովն աշնան` որ կը դղրդեր
Մոլեգին` հողին ընդերքն համորեն:

Ճերմակ գաղափա՜ր, ճերմակ գաղափա՜ր,
Աշնան մոլուցքեն դողահար հիմակ,
Համբու՜յր շուշանի, դյութանք ձյունեղեն,
Փերթ փերթ լուսինկա, ապրշում համակ:

Բե՜ր ինծի իղձիդ կաթը խանդաղատ:
Մենավո՜ր վարդեր, որ մելամաղձիկ
Մառախուղներուն մեջ դեռ կը ժպտիք,
Ապրեցե՜ք հոգվույս մեջ հավերժորեն:


ԱՔԱՍԻԱՆԵՐՈՒ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ

Ծաղիկներեն հուշիկ թերթեր կը թափե
Բուրումներով օծուն հովիկն իրիկվան,
Հոգիներուն կիջնե երազ մը բուրյան,
Ի՜նչ հեշտին է մըթնշաղն այս սատափե:

Աքասիաներ, գինով լույսե ու տապե,
Օրորվելով մաքուր շունչ մը կը հևան.
Մինչ կը ձյունե ծաղիկն իրենց հոտևան`
Զոր խոլաբար հովը գրկել կը շտապե:

Ու լույսն անոնց, անխոս հուրի՜ դյութական,
Հըմայագեղ ու վարսքերով արծաթե,
Շատըրվանին կիջնե գուռին մեջ կաթե:

Ջուրը ցայտքեն ծաղիկ ծաղիկ կը կաթե.
Վըճիտ, ինչպես լույսե արցունքը մանկան,
Նըվագն անոր կը հեծեծե հեշտական:

Ծաղիկներեն հովը թերթեր կը թափե


ԱՅԳԵՐԳ

Սարերուն մեջ կը կոծկոծի այգուն` կոչնակը վանքին,
Եղնիկները մըթնշաղին դեպ ի գետափ կը դիմեն.
Աղջիկ մըն է կարծես հովը` գինով մուրտի բուրումեն`
Որ ջուրերուն վըրա կը դառնա սարսուռի պարն հեշտագին:

Վանքի քովի արահետեն կարավանները կանցնի՜ն,
Բոժոժներուն երգը լալով գիշերին մեջ տրտմորեն.
Մինչ կը սպասեմ ջինջ լույսերուն` որոնք ծագիլ կը համեն.
Ու կը լսեմ շշուկներն` որ կը հծծեն մեջը ցանկին:

Կիրճին խորը, ժայռին ծոցն է գյուղանըկարը փռված,
Տարտամորեն, հսկայական, արծիվի մը ձևերով,
Մագիլները խորասուզած խորշերու մեջ մըթամած:

Արբշիռ բույրեն` զոր կը բերե ինծի առտուն անխըռով,
Ես կերազեմ ծառերուն տակ ու կըսպասեմ խոլաբար,
Լույս պարիկին` որ իղձերս պըսակելու պիտի գար:


ԳԵՏԱՓԻ ԵՐԱԶԱՆՔ

Գյուղն համորեն կը մըրափե ծոցն արևոտ ժայռերուն.
Տիվանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտություն մը սյուքի,
Ու ջուրերուն վրա կը ցանե գինովի դողն իր թրթռուն,
Գետն համբույրի մը երազով դեպ ի ափունք կը թեքի:

Գետեզերյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն,
Ինձ անծանոթ թավուտքներե կը խրկեն բույրն հեշտանքի,
Որ համրորեն կը ծավալի ծաղիկներեն այն լըքուն,
Ասդին անդին տարտըղնըված` որոնց հոգին կը ցամքի:

Եվ հընամի ծառեր զյումրյութ միայնությանց ընդմեջեն
Կարտածորեն մուշկի բույրեր ու ժպիտներ ալ բոսոր.
Կիսամըրափ կերազեմ, զիս աղաղակներ կը կանչե՜ն
Ձայներ` դյութիչ աշխարհներե, տարտա՜մ, անո՜ւյշ, հեռավո՜ր`
Որոնք անդին զիս կը տանին երանաստան մը բաղձոտ
Ու կը նիրհեմ արբշիռ` հովին դյութիչ նեկտարն ըմպած հոտ:


ԽՈՆՋ ԻՐԻԿՈՒՆՆ ԱՐԱԳՈՐԵՆ

Խոնջ իրիկունն արագորեն կը խոնարհի դեպ ի խավար
Բուրմունքներու հաշիշն հոգվույս մեջ կը ցանե հեշտանք մը թույլ,
Երգի խազեր կը կրքոտին տակավ տենդոտ հուզումնավար:

Անօրինակ մըրափի մը մեջ կիսազգած կը թափառիմ,
Ցնցված ձայնեն ճոկաններուն` որոնք կու լան դուրսը անդուլ.
Պատուհանեն կը խրկե ինձ հովիկն համբույրն իր մտերիմ:

Մութ սենյակիս մեջ կը շրջիմ առջի համբույրն անրջելեն,
Ու շրթունքներս են բոցավառ` ջերմութենեն երազային.
Փա¯կ են աչքերս, և կամ հանկարծ մերթ անհամբեր դուրս կը նային.
Ա¯հ, լռությունն` որ կը տևե, և ըստվերներն ու կը քալե¯ն

Շուրջիս անփույթ իրեն համակ հարցումերուս հանդեպ խուլ են,
Հանդիսատես կըլլամ մտքիս պատկերներուն քայքայումին
Դու չե՜ս գիտեր թե ի́նչ կըզգամ գուրգուրանքես երբոր իմին`
Քեզի համար տենդով հյուսած երազանքնե́րս իսկ կը խըլեն


ՑՆՈՐՈՏ ԱՆԴՈՐՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հեշտ, փալփըլուն գիշերներու անդորրություն մը ցնորական
Դոդոշներու մերթ կեղերջներ լուռին սրբույթը կը լլկեն.
Ծովախորշին մեջ ընկղմած լույսե աչքեր` որ կը խոկան`
Հոգնա՜ծ, մաշա՜ծ իրենց տարփոտ, իրենց բոցեղ տրտմութենեն:

Ցայգն է ժայթքած իր շողակի շատըրվաններն անրջական,
Հեռուներեն ուտի մը թավ հեծքը կու գա դողդըղալեն.
Այս գիշեր ջերմ ու երազված կայծեր հոգվույս խորերն ինկան,
Կը մարեմ լույսը լամպարիս, ու կերազեմ մըրափելեն:

Շանթե աչքեր, բոցե թևեր մըտածումիս կանցնին քովեն
Եվ հուրիներ` նոր հոլանած ալապաստրը իրենց կուրծքին`
Որոնց համար շրթունքներըս անթիվ իղձեր կը թոթովեն:

Որմին վըրա տրտմություն մը կը ցանե բիլ եղրևանին,
Դաշտերուն մեջ հարսնուկներու բոսոր իղձերը կը ցամքին.
Մինչ ես կըմպեմ հաշիշն անհագ ցընորաբեր այս գիշերին:


#24 Katranide

Katranide

    Հարյուրապետ Harjurapet

  • Forumjan
  • Pip
  • 106 posts

Posted 26 May 2006 - 01:35 AM

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԳ

Կսկիծ կա սրտիս մեջը վիրավոր`
Զոր արևին լո՜ւյսն անգամ չի բուժեր.
Խորունկ ու ցավոտ մորմոքում մը որ`
Ա՜հ, պիտի լայննա՜ երբ իջնե գիշեր:

Կը հյուծին ցոլքերն լույսին հեռավոր,
Խարույկի մը պես` որ վաղ է մաշեր.
Բայց դեռ կը հուզե զիս տեսիլք մաղվոր`
Զոր ինձ կը բերեն անցյալին հուշեր:

Ու պիտի ապրի՜մ, վիշտը նոր ուժեր
Կը բերե հանկարծ հոգվույս սիրավեր,
Կյանքին կը դառնամ դեռ չըրած գիշեր:

Փուշեր նետվեցան օրե օր վերքիս,
Ու հոն հեծեծանք մը բերին հովեր,
Բայց սիրո հույս մը կարևե հոգիս:


ԿԻՐԱԿՄՈՒՏՔ

Եկեալքս ի մտանել արեգականն
տեսանք զլույս երեկոյիս

Հուշիկ փախչող իրիկվան ծիրանի լույսն է զըվարթ
Ոսկի թելեր` պլլըված խունկի թավիշ մըշուշին.
Կապույտ ծոպեր, ծիածան, ծըփուն ձայներ, միստի՜ք վարդ,
Լույսե արցունք մոմերու` որոնք հանդարտ կը մաշին:

Խունկի ծարավ իմ հոգիս կը ծըծե պահն այս հանդարտ,
Ոսկեկըրակ աչքերով բուրվառներն երբ կը ճոճին.
Պակուցում մը հոգեգրավ հոն կը թողու զիս անթարթ,
Կը զգամ համբույրն իմ հոգիս պարուրող բիլ մարմաշին:

Մեղեսիկի երանգներ կօծեն պարույրը խունկին.
Խորհուրդին եմ ծնրադիր բազուկներըս խաչանիշ`
Ու կըսպասեմ որ ծագի հոգվույս պայծառ Կիրակին

Ջահերն հիմակ կերազե՜ն համակ զյումրյութ ու թարշիշ
Կամարներեն, խորանեն կը ծագին լույս ու ծիծաղ.
Հոգիս քիչ քիչ կը թաղվի անուրջին մեջ այս չքնաղ:

Հուշիկ փախչող իրիկվան ծիրանի լույսն է զըվարթ
ՆՈՊԱՆԵՐԸ

Մթության մեջ վըհուկի մը պես թախծադեմ,
Ցավոտ Սիրո հարվածն է որ կիջնե կուրծքիս.
Ու Տենչանքի ծիրանիեն հրաշեկ հոգիս
Դեռ կընդգրկե հիշատակներ` զորըս կատեմ:

Բոլոր լույսերն ալ մարեցան հետըզհետե.
Ես կը սիրեմ այս խավարը տառապագին,
Ուր վիշտ մը լայն` սիրտըս կուրծքես դուրս կը նետե,
Եվ ես կըմպեմ սև հեշտանքը ցավոտ Կյանքին:

Խավարին մեջ չունիմ խարխափն Երազանքին,
Ու կը դադրիմ սերերու շուրջ թափառելեն.
Բոցեղ աչքերս ունին կայծակ մը թախծագին,
Սիրտես ցավերն հեծքեր վայրագ լոկ կը խըլեն:


ՏԱՊԻ ՆՈՊԱՆԵՐ

Ջըրաշոգին գետին վրայեն ամպանըման կը բարձրանա.
Կը փողփողին լազվարթ գույներ ճամբան ի վեր Կապույտ-Դարին.
Շինականներ արևահար ծերունի մը գյուղակ տարին.
Արեգակի բորբ ընձյուղներ կայրեն ամեն ինչ անխընա:

Դարուղիեն կանցնին դանդաղ ուղտերը գորշ կարավանին,
Թաթավելով իրենց հոգին հըրայքին մեջ տոթական.
Երազանքին կիսատ թողած, գինով գինով վարդեր ինկա՜ն,
Առանց սյուքի ու պլպուլի կը հեծե ցավն իր վարդենին:

Տիվագոլի երակներով բացավայրերն են բոցափայլ,
Ծաղիկներու հոգեվա՜րն է, ժամն արևոտ տաղտապանքին.
Բազմազեղուն բուրմունքներն են հեշտագրգիռ ու տապագին,
Մենաբաղձիկ անտառին մեջ ո́չ հեծություն կա, ո́չ դայլայլ:

Ժայռերն անփույթ դեռ կը տաքնան, հանդարտորեն, լուսափողփող,
Գիրկն անդորրին այս կիզանուտ և երազին տակ բոցավառ,
Հնձողներու ձեռքեն հոս հոն հանկարծ կիյնա գերանդին վար,
Ամենուրեք կը խըլրտի նոպան տապին տախտապարող:

Ըսպասումն է հեղգ ու ջերմին, կուշանա դեռ հովն իրիկվան,
Որ զովացիկ, պիտի մեղմե տենդն անպարփակ այս թալուկին.
Ջերմակարոտ, փաղփուն օձեր լեռներեն վար կը սողոսկին,
Եվ` հըրաշունչ արբշիռ ու բոցերազ` մերթ կը հևան:

Դաշտերու մեջ ընկուզիներ կը քնանան հոս հոն ցանցիր,
Ո́չ ճամփորդ կա, ո́չ ալ թռչուն իրենց շուքին տակ ապաստան.
Հսկա խորխի պես կերկարի, լայնատարած, մենիկ ճամբա`
Ուր սըլացքի ու քայլերու հետին մրմո՜ւնջն իսկ չի հածիր:

Թուրինջ գույներ ջըրանըկար ծիրանի հև՜ք արևմարին
Մըշակներ ու ձիավորներ պարտեզներեն կը դառնան տուն,
Խարխուլ կամուրջն անոնց բեռին տակ կը հեծե խոնջ ու նըկուն,

Ահա գիշերն ալ ծանր ու մեղկ կը գըլորի սարերեն վար,
Ու տապահար դաշտավայրեր կը հագենան աղջամուղջով.
Կենսանորոգ շունչ կը բերե ըսթափանքի կազդույրն այս զով,
Բայց ցորեկին դեռ կը տևե բազմալեզու տենդն հըրավառ:


ԱՇՆԱՆԱՅԻՆ ՀԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրիկուններն ես կը խոկամ,
Ամայության երգը կացնի
Պատուհանիս երբ առջևեն,
Անկապ ձայներ զիս կը թովեն,
Հոգվույս մեջեն մերթ Աշունի
Կանցնի հանկարծ ուրուն տարտամ:

Գիշերն համբուն ես կերազեմ
Ցավը կյանքի Աշուններուն,
Ու շամբուշ հովն` որ կը տանի
Դեպ ի տամուկ խորշեր նըսեմ`
Զորս տերևի տեսիլն աղփուն
Որ օդին մեջ կը տատանի:

Եվ ցուրտ այգուն միշտ կը դիտեմ
Պարուտակը մըշուշներուն,
Զոր գիշերվան անտես ձեռքեր
Թույլ միջոցին մեջ են ձըգեր,
Վըհատության պես մոլորուն`
Զոր քաշած է սերն հոգվույն դեմ:

Բայց թափառի՜լ կուզիմ ընդմիշտ,
Մառախուղին ու հովին դեմ,
Ու դաշտերուն մեջ ամայի,
Ուր աչքն ահով միշտ կը նայի,
Դիտել` տժգույն ու դալկադեմ
Բարձունքներուն տամուկն ու վիշտ:

Հոգիս հիմակ հափրանքն ունի
Սիրո խանդ ու հըրայքներուն,
Ու ծաղկալից եղկ ջերմության
Վայելքեն վերջ բազմաբուրյան,
Կուզե մշուշն այս օրորուն,
Ու ցրտագին զովքն Աշունի:


ԳԱՐՈՒՆԸ ԿԱՊՐԵՑՆԵ

Կը թանձրանան
Տերևներուն
Շեղջեր լըքուն,
Մինչ կը դառնան
Դեռ ծառերուն
Մեջ համորեն
Հովերն աշնան,
Պարն ամեհի:

Ու դեպ ի տուն
Միշտ կը դիմեն
Շեշտերն ամեն
Ծիծառներուն.
Միշտ դեպ ի տուն:
Ու դեպ ի ներս
Բոլոր իղձերս
Ա́լ տարիր դուն,
Չքնա՜ղ աշուն:

Դեպ ի տամուկ
Պատուհանին
Ա՜լ կը հառին
Աչքերս հիամկ,
Ու սե՜ր համակ,
Երգըդ կիջնե
Սրտիս` ուր նե
Իղձ մը ճերմակ
Պիտի գտնե:

Չէ՜, հովերուդ
Հետ ցավը չէ́
Որ կը տանջե
Սիրտըս հըրուտ.
Այլ կը դառնան
Իղձ, հուզմունքեդ
Բողբոջ գարնան
Արևաշող
Հույսերն հավետ:


ՀՈՎԻՆ ԱՆՑՔԸ

Անդնդագալար օվկիանի պես
Կուռի այս գիշեր հովն ալիք ալիք,
Կը ծըծեմ լեղի սարսափն իր ճամբուն
Իր լալոնին մեջ սենյակս է ծըփո՜ւն,
Հոգիս` իր ահեղ կոչին խաղալիք`
Մինչ լույս շառավիղ մը կերկարի մտքես

Լեռներեն կիջնե հևքն իր մոլեկան,
Իրար բերելով ձեռքերս` անձկագին
Մինչ ես ծնրադիր` կունկնդրեմ Երգի՜ն,
Երգին խոլարձակ, Երգին թախծագին
Ե՞րբ պիտի հասնի իր հանգրվանին
Արհավրոտ Ուխտին այս գոռ կարավան

Բուռն համեմունքով իր շունչն է լեցուն.
Ու կառնե ծովուն գույներն աղտաղտուկ`
Մինչ զայն կը տանին պայերն ամբարձիկ,
Համբույրն իր կու գա մինչև իմ խցիկ.
Եվ ես հըպումեն կը փախչիմ գաղտուկ,
Հըպումեն` վայրի վիշտով ակաղձուն:

Մարած է քրքում լույսը լամպարիս,
Հորդող մութին մեջ հևալեն տրտում.
Ես դեռ կըսպասեմ ալեկոծ Անցքի՜ն,
Ա՜հ, քո՜ւկդ եմ արդեն, ո՜վ միստիք ցնցում,
Ո՜վ ձայն, մինչ ուժգին հոգվույս կը փարիս


ՍՈՆԱԴԻՆ

Միջոցին մեջ կը թոշնի
Լույսի ծաղիկը թրթռուն.
Ըմպած մըռայլն ամպերուն,
Տըխուր է ծովն աշունի:

Ցորեկներուն կը հակին
Գորշություններն հոգվույս մեջ`
Ու գիշերվա երգը գեջ
Լացավ թոնով մը մեկին:

Ամայության մը տրտում
Կու գա ինձ ցավն երբեմնի.
Եվ երազանքս անպատում
Կը կոծկոծի՜, կարյունի:

Հովը կոռնա խուլորեն,
Ու գիշերը կերկարի՜.
Ալիքներու ժըխորեն
Ու սարսափեն խավարի:

Դալուկ սիրո մաշնանային
Կը կաթե դողն հոգվույս մեջ,
Ուր հուրիներ կը նային
Անրջածին, լուսամեջ:

Բայց կը վախնամ որ նորեն
Խուսափի՜ լույսն երազին,
Ու մըշուշներ գաղտորեն
Վայելքներուս շուրջ հածին:

Աղաղակ մը, մեջն հոգվույս,
Արագորեն կը ձայնե
Մահվան պարը սրտահույզ,
Մեռա՜ծ է կույսը ձյունե:

Տարփատենչիկ, զաղփաղփուն,
Աղջիկն է ան անուրջիս,
Երազունակ ու փաղփուն
Հոգին կանգնած է առջիս:

Ու կը տեսնեմ դեռ շողուն
Փայլը սրտին իր նըսեմ.
Մոգութենեն աչքերուն
Հափշտակված կերազեմ



ՎԱՅՐԿՅԱՆՆԵՐ
Ո՜վ սիրական խավարներ: Կենդանի՜ երազ
դանդաղ գիշերներու, ուր կի́րքը միայն նայվածքներ
ունի: Ու մի́շտ, մի՜շտ, անխոնջ կերպով, անպատում
մելամաղձությունը Համբույրին:

ՌԵՅՄՈՆ ՊՈՒԵԵՌ

Հըրայրքի մեջ գիշերը զայն կերազեմ,
Շըրթունքներս պատրաստ իր մեղկ համբույրին.
Բայց ժըխորին մեջ կը մոռնամ վերստին
Այն պահերն` ուր զայն սիրած եմ մոլեգին:

Ու կը մոռնամ ես նոպաներն ալ բոլոր.
Հորդ կիրքերու ժամերն ամեն ըղձածոր`
Երբ կիյնամ ոտքն իր տեսիլքին` մինչև որ
Անշարժանամ պաղատանքիս մեջ մոլոր:

Ու չեմ հիշեր ցորեկն ասոնք, երբ խունկե
Ա́լ ավելի հեշտ բուրմունք մը մեղկօրոր
Իր ծըփանքին մեջ հույզերըս կը լլկե:

Այդ բուրումի եղկությունն, որ միշտ անկե
Կը ծորի և կը պարուրե զիս` բոլոր
Հոգիդ անծիր մոգությամբ մը կը խնկե:

.


ԱՅԳԵՐԳ

Այգն է ծաղիկ երազով ու բալաձիգ` թեթևորեն.
Մըշուշն անծալ ջրվեժի պես ամբարտակեն վար կը հոսի.
Իր չըփույթին մեջ կը շիկնի ոսկի աղջիկն արշալույսին.
Այգն է ծաղիկ երազով ու բալաձիգ` թեթևորեն:

Երկու բոցե թևերի մեջ ծովանըկարն է սխրալի՜.
Կապույտի՜ փառք ամրափակված շրջագիծով ոսկեդրվագ,
Ուր ցնծալից թևճակներու հեշտերգն ունին կուր ու նավակ. Երկու բոցե թևերու մեջ ծովանըկարն է սխրալի՜:
Պիտի ըմպե՜մ բոցն արևին, ճառագայթի՜ եմ ծարավի.
Պիտի ծըծեմ բույրն առտըվան`հոգվույս համար` որ հիվա՜նդ է.
Հոգվույս համար` որ կերազեր գգվոտ ու մեղմ շունչն հարավի,
Պիտի ըմպե՜մ բոցն արևին, ճառագայթի՜ եմ ծարավի:

Քիչ մըն ալ դո́ւն ժպտեիր, ա՜հ, հոգվույս համար` որ հիվա՜նդ է.
Նայվածքի խաղ` որով դառնա աշխարհն ինծի ծափ ու ծաղիկ,
Տարիներով իմ երազս էր սիրո գարուն մը խաղաղիկ,
Քիչ մըն ալ դո́ւն ժպտեիր, ա՜հ, հոգվույս համար` որ հիվա՜նդ է:

Սեր-Արևիդ բոցն երկարե խորերն հոգվույս իմ պատանի,
Զերթ արևին լեզվակն ոսկի` որ կը ծըծե մըշուշն այգուն.
Ո՞ւր է ճաճանչն, հուրքը ջերմին` որ մառախուղն առնե տանի,
Սեր-Արևիդ բոցն երկարե խորերն հոգվույս իմ պատանի:

ՄԹՆՇԱՂՆԵՐ

Վերջալույսին աղջիկն է իր կուսության մեջ քրքում.
Ինչո՞ւ մինակ մընացի երազիս հետ թախծագին.
Թմբիներու բույրին տակ, նուռիներու ծաղիկին`
Ա՜հ, ինչո՜ւ ես մընացի գիրկն երազին այս տրտում:

Ո՜վ դուն հիրիկ ծաղկանույշ, երբ անցար հետ լույսերուն,
Բան մը փըլավ հոգվույս մեջ, քայքայումով ողբագին.
Դարձիդ քի՜չ մըն ալ ժպտե սա́ լուսաբաղձ հիվանդին`
Որ քիչ առ քիչ կը մեռնի՜ կառչած իր խոլ հույսերուն

Մութը կիջնե հոգվույս` ուր վաղո՜ւց գիշեր է արդեն.
Ըսպասումի՜ ցայգ` ուր դեռ չըշողաց լո՜ւյսն երազին.
Հազիվ քիչ մը բույր ծըծած մոռացումին ես վարդեն
Նորեն քեզի՜ կը դառնամ, ա՜կն արևիս ոսկեծին:

Լուսնի պայծառ տիվին տակ պիտի համրեմ անդադար
Բուստե զարկերն ոգևոր` առույգ սիրո երազին.
Ա՜հ, քիչ մը լո՜ւյս, ժըպի՜տ մը` որ կյա՜նք ինծի պիտի տար,
Եվ փարատեր լըքումն` որ կը ծանրանա իմ ուսին:

Եկո՜ւր, արդեն կը մըսի՜ն հեք երազներն իմ որբուկ,
Ա՜լ հոգնած եմ անցնելեն կածաններե մենավոր,
Անձրև կիջնե հոգվույս մեջ, կը զգամ մահվան սրսըփուք,
Ձեռքս է պարապ մընացեր դատարկին մեջ սըգավոր:


ՆԱՎԱԿՆԵՐԸ

Նավակներ մեկնեցան ամենն ալ, բաղձանքով ակաղձուն.
Հեռացան ամենն ալ` ծըփանուտ Երազիս ափունքեն.
Անձուկին բոցը զիս պաշարե՜ց. Ըսպասման հիվա՜նդն եմ.
Հոգեսարս դողերով և հուրքով միշտ ցայգերն են հըղի.
Գիշերներն ես համբուն կըսպասեմ ծիրանի այն դարձին.
Ու ցայգուն ալ կանցնիմ ավազուտ ափունքեն` դողահար`
Սրտաթափ ու խանդոտ երազի կայծերով առլըցուն:
Դարձուցե՜ք նավակներս հողմավար, ջրանո՜ւյշ պայիկներ,
Դարձուցե՜ք նավակներս դյութավար, իրիկվա՜ն հովիկներ




#25 Katranide

Katranide

    Հարյուրապետ Harjurapet

  • Forumjan
  • Pip
  • 106 posts

Posted 26 May 2006 - 01:55 AM

ՄԵՂՈՒՆԵՐԸ

Տենչանքներըս, տարագնացի՜կ մեղուներ,
Ոսկի երիզ մը բանալով
Ու զանակներ անձրևելեն
Թըռան գացին երամ երամ.
Անցան գացին դարուղիեն,
Կիսաթափանց մըշուշներու ապրշում քողքը պատռելեն
Եվ հածելեն մեջն արևին ոսկեծաղիկ մառախուղին:

Արևակի, սուտակներու ու զյումրյութի
Փաղփուն երանգը ծըծելով իրենց չորս դին.
Ծործորներեն, բացավայրեն
Ու ցորենի գանդաշներեն անցան անդին.
Ես գետափին մոտ մընացի վարատական,
Մելամաղձիկ երազս հըղած
Դեպ հեռավոր ծաղկաստաններ`
Ուր թառեցան մեղուներն իմ տենչանքներուս:

Մեղուներն իմ տենչանքներուս`
Միջօրետքի պահերեն վերջ,
Որոնց դարձին ես կըսպասեմ`
Ուղեկուրուս զակատելով:
Ահա՜ օրն ալ մըթագնեցավ,
Եվ ես ի զո՜ւր տարաժամ
Դեռ կըսպասեմ անոնց հևքոտ ու մեղրազօծ վերադարձին:

Ա՜հ, այս ցայգուն
Պիտի անցնիմ դարձյալ Վախիս ճամբաներեն.
Ալ հափրացա՜ծ, հուշակորույս,
Գիշերներու ըմպած գինին խավարածոր,

Պիտի անցնի՜մ ես այս գիշեր`
Երկյուղիս սեպ ճամբաներեն,
Իմ գանկիս տակ
Հույսի ոսկի բոցին անուրջն առկայծելեն:

Ալ հոգնա՜ծ եմ
Ըսպասելեն տենչանքներուս մեղրին անույշ,
Ու տարաժամ այս հածումին մեջ երջանի՜կ պիտի ըլլամ`
Եթե թունեղ խայթ իսկ բերեն
Ուղեմոլար մեղուներն իմ տենչանքներուս:


ԲՅՈՒՐԵՂԻ ԴՅՈՒԹԱՆՔ

Մանուկ մըն է, որ կայներ դեմն հըրածամ արևին,
Կօծե հոգին իր շուշան լուսացնցուղ երազով,
Ու կը ծըծե հոտևան խտղանքն ու դողն այգուն զով,
Մինչ մեղեսիկ աչուկներեն Եսին ցոլքով կը վառվին:

Նըշուլագեղ ու պայծառ ցոլքով վճիտ իր Եսին`
Երկինքն` որուն հրճվանքի ակեր ունի կապուտակ.
Ու կյանք սերն հորդած է հոն լեռնածին զերթ վըտակ`
Ուր կաթիլներ ու ցայտքեր հետզհետե կը հոսին:

Բյուրեղ մը կա ձեռքին մեջ` զոր կը ճոճե դարձդարձիկ,
Յոթը գույնին տե՜նչն ունի, լույսի անհուն խաղերուն.
Երանգներու, շողերու կըղձա անուրջն օրորուն,
Եվ արևին կը նայի միշտ կաթոգին ու բաղձիկ:

Ա՜հ, ի՜նչ դյութանք, ծիածան ծոպե՜ր ունի ամեն բան
Շափյուղակնե՜ր կարկեհա՜ն զյումրյո՜ւթ, շողակ ու թարշիշ
Ծովն է լեցուն գույներով ու ծիրերով ոսկենիշ,
Ինչպես դաշտերն ու լեռներ, ինչպես մարմանդն ու ճամբան:

Ծափ կը զարնե, ծիծաղեն ծըլե՜ր է ծիրն իր այտին,
Անո՜ւյշ արև մանկական, ամպ ու մեգի անգիտակ,
Իմ երկինքս ալ կը հրճվի ոսկեծիծաղ լույսի տակ,
Ու մոռացված բուրմունքներ զիս կըզգլխեն վերստին:

Պրիսմակ մըն ալ ե՜ս ունիմ, ու կը դիտեմ ցնծագին
Սիրույդ արևը պայծառ, սիրույդ արև՜ը ջերմին,
Ու խանդաբորբ իմ հոգիս հանդեպ անոր պաշտումին,
Մանո՜ւկ մըն է, որ կայներ դեմն հըրածամ արևին


ԻՂՁԵՐ

Կես գիշերվան բուրումնահեղձ վարդերով,
Որոնք գինով ցող ու շաղի կըսպասեն,
Պիտի հյուսեմ մանյակ մը նուրբ
Շուրջն սպիտակ պարանոցիդ.
Եվ այգուն
Պիտի գտնես ցողված` վարդերն այդ անույշ`
Իմ արցունքիս ցողերով:
Ու օր մըն ալ,
Երբ թարշամի
Քայռն այդ ծաղիկ անուրջին,
Պիտի հյուսեմ նոր նարոտներ ոսկելար
Անոր հուշքին տեղ բոսոր,
Իմ համբույրիս բոց ու բուրյան վարդերով:
Երազանուրբ ձյունաթորմի ձեռքերուդ
Պիտի բերեմ մեղեսիկե մատնիներ`
Ու քողեքներ արևակե.
Եվ երբ անոնց ցոլքը մարի աննըշույլ,
Տենչանքներուս բազմերանգ
Բոցով զանոնք պիտի վառեմ անդադար:
Ու լարերուն տեղ վինին հինավուրց
Պիտի դընեն արծաթ թելերն ըղձանքներուդ`
Որոնք հավետ պիտի թրթռան
Տրոփումներովն իմ սրտիս:
Գինով` դյութիչ բուրմունքներեն ծաղիկներուն ըզգլխիչ
Ո՜վ դյութանույշն իմ սրտիս,
Պիտի հածինք միասին,
Ընթադրելով բույս ու ծաղիկ ու դալար,
Ու լալով
Բուրումնացան մահն անոնց,
Պիտի հածի՜նք,
Լույսի արծաթ անձրևին տակ
Ու ծոցին մեջ
Թավուտքներու կիսաթափանց գիշերներուն,
Ո՜վ երազին իմ աղջիկ:


ՑԱՅԳԱՆԿԱՐ

Համատարած անդորրության մը մեջեն,
Կիսաթափանց մըշուշներուն մեջ հալած
Ուրվագիծը տուներու`
Որոնց լայնաքթիթ պատուհաններեն
Կը ժայթքեն
Լույսի ցայտքեր` տարփագին ծաղիկներուն պլլըված:
Ու հեշտոտ ու մարմըրուն
Աղաղակն ալ նըվագներուն լարավոր
Կը ծաղկեցընեն դյութանքն անդորրիկ,
Գիշերվան մը երջանիկ:
Ու կերկարի՜, կերկարի՜
Խմբանկարը տուներուն`
Տարտամորեն փաթթըված
Մեջն ապրշում մըշուշին,
Ու լայննալո՜վ, լայննալո՜վ
Դեպ ի ծովափն` ու երկչոտ
Կըսպասե
Ալիքներու համբույրին:
Ու եզերքեն հանդիպակաց,
Ծայրը դալար հրվանդանին,
Ուր վաղուց
Մեռան ճիչերը ցորեկին,
Ծովին փոթ փոթ երանգածուփ թավիշին վրա
Միապաղաղ կանդրադառնա
Ուրվանըկարը խուսափուկ
Լույսի ծըփուն ծաղիկին`
Որ կը ծըլի փողփողուն ծովեզերքի փարոսեն:
Ու դեռ հեռուն,
Քաղաքեն ու բացավայրեն ալ անդին,
Կընդնշմարեմ արտևանները ցըցուն
Մանիշակե լեռներուն
Մարմաշի մեջ պլլըված
Հսկա հարսեր հեշտամոլ`
Որոնց տարփանքը կըզգաս
Հեռուներեն, հեռուներե՜ն
Ու կը լըսեմ վարերեն թևճակներու նըվագն ալ,
Ջուրերուն վրա թըրթըռուն,
Ու կը լըսեմ ծաղիկներուն ալ երգը
Աղաղակ մը սիրածուփ`
Սահած ծոցեն դաշտերուն`
Ուր ցաները կը վետվետին սիրատարփ:
Ուր երկինքն ալ կը քնանա,
Կապույտներու խորհուրդին մեջ երազելով
Վաղորդայններն երջանիկ:



ԱՐԵՎԻՆ

Հարավի մեղմ ու լիաշունչ հովին հետ,
Որ վաղուց երազված համբույրի մը պես
Իմ սիրակարոտ հոգիս հեշտանքով կը լիացնե,
Շողա́, ո՜վ արև, շառափներովդ ոսկեծայր,
Մառախլապատ Երկունքիս մեջ`
Ուր Մտածումը կը դեգերի ուղեմոլար,
Շողա՜, շողա՜, բարի՜ արև, հիվա՜նդ եմ
Պատուհանիս հեղուկ ծոցին մեջ ինկած խելահեղ,
Միջօրեի հեշտադալար ու բոցակապ երազին գիրկը,
Թևատարած կըսպասե՜մ.
Պլլե՜ զիս բոցեղեն ցանցերուդ մեջ
Ու օրորե՜ ջերմագին
Ու կիզանուտ համբույրիդ տակ.
Թող հոգվույս մեջեն անցնին կարգավ
Մանուկներն ընդարմացած:
Մինչև որ
Կանգնիմ նորեն ու անցնի՜մ դարձյալ
Տարփանքիս խանդաղատ ճամբաներեն:
Հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա՜, շողա́
Հոգիս թռչնիկ մըն է,
Օդ ու լույսի, երգ ու ծիծաղի կարոտ,
Բայց երգը, որ իր ալուցքեն կը թռչի,
Անտես ու ստվերոտ սանդուխներու վրա
Կիյնա շնչահեղձ:
Շողա́, շողա́, բարի՜ արև, հինա՜նդ եմ
Ճառագայթող գոլիդ մեջ հեշտագրգիռ,
Մինչ կը խժա տարօրինակ, խոլ պարը զամբուռներուն`
Հուրքե́դ գինովցած`
Ու, մինչ թուփ ու ծաղիկ ծարավեն կը մարմըրին,
Ես կըմբոշխնեմ խտղտանքն անանուն` երջանիկ տիվանդորրիս,
Համրորեն ու գիտակից
Գինովությամբ հեշտագին:
Քի՜չ մըն ալ դեռ,
Ա՜հ, շողա́, շողա́, բարի՜ արև, հիվա՜նդ եմ
Վերջին անգա՜մ մըն ալ,
Դեռ իրիկո՜ւն չեղած
Ու, դեռ տամուկ գիշերին վըհուկը զիս չընդգրկած,
Վերջին անգա՜մ մըն ալ,
Փարե́ հոգվույս խանդաբորբ ու կաթոգի՜ն,
Հիվա՜նդ եմ, բարի՜ արև, շողա́, շողա՜


ՑԱՅԳԱՅԻՆ

Լուսնի մահիկն երբ
Սանդուխներու վրա
Մեղմով կը տեղա
Լույծ, անձրևակերպ
Սահանքն ի լույսին:

Եվ երբ մանիշակ
Գոլորշիներուն
Մըշուշն անապակ
Կը ծաղկի թրթռուն
Ծովերուն վըրա:

Խորն իմ սենյակիս
Կը հանգչի հոգիս.
Փակաչք ու անթարթ
Կը ծըփամ հանդարտ
Ըստվերի գորշ գորշ
Լըճակներուն մեջ:

Հայելիներուն
Հոգին պըրիսմակ
Կը դողա համակ
Երբոր սարսըռուն
Աշտանակներուն
Ծիրանի ցոլքեր
Կը սահին անոր
Վըճիտ ծալքերեն
Հոգվույս ալ մեջեն
Տակավ կերկարի
Փափուկ արծաթի
Շավիղ մը ձայնի:
Ու ճառագայթներ`
Որ զիս կը կանչեն
Հոգվույդ ալուցքեն
Կը հասնին ինծի:

Հապօ՜ն, կը մեկնին
Իմ անրջանքին
Թիթեռներն ամեն,
Ու միջոցին մեջ
Հուշիկ կը գըծեն
Շառայլ թըռիչքին
Ակոսն հեշտագին:

Ակոսն հեշտագին`
Որ ձայնիդ կառչած
Կերկարի մինչև
Քու սրտիդ արև





0 user(s) are reading this topic

0 members, 0 guests, 0 anonymous users