Jump to content

Ռազմիկ Դավոյան


Recommended Posts

Բաց քո կեղևը, ծառ

Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ...

Անցան օրեր մեկ-մեկ,

Անցան օրեր զույգ-զույգ,

ճաշակեցինք և սեր,

Եվ տառապանք և սուգ:

Հոգնեցրին ինձ արդեն

Օրերը լայն ու նեղ,

Հոգնեցրին ինձ արդեն

Մեղավոր ու անմեղ,

Հոգնեցրին ինձ արդեն

Տխրությունն այս ցանցառ

Եվ կարոտներն այս խեղճ,

Դե բաց կեղևդ, ծա՛ռ,

Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ:

Ա՛ռ ինձ կեղևիդ մեջ--

Այս անծաղիկ դարում,

Ես կձուլվեմ քեզ հետ՝

Որպես փոքրիկ գարուն

Որպես թաքուն թախիծ,

Տերևներիդ խորքում

Ես կփայլեմ տխուր

Ու կմտնեմ խոր քուն:

Ու հողմերը թե գան՝

Ինձ խլեն քո ձեռքից,

Ես կարթնանամ, ծառ իմ,

Կորոտանք մեկից:

Ես կձգվեմ քեզ հետ,

Ես կճկվեմ քեզ հետ

Ու հողմերի ձեռքից

Ես կփրկվեմ քեզ հետ:

Ու մի թաքուն գիշեր,

Երբ բոլորը քնեն,

Ես քեզ կախարդական

Բառեր կկրկնեմ,

Կերթանք կամաց-կամաց,

Կելնենք թաքուն-թաքուն,

Ու քնի մեջ նրան

Կդարձնենք անքուն:

Նրա երազի մեջ

Կախարդական մի ծառ

Մարդկային ձև կառնի

Կշնկշնկա կամաց

Եվ մարդկային լեզվով

Որպես լեգենդ պայծառ,

Կբարբառի նրան

Անհուն, կորած մի սեր

Եվ մի կարոտ անծայր...

Edited by SAS
Link to post
Share on other sites
  • 1 year later...

Երեկ` տխուր, այսօր ուրախ`

Ալիքի պես ծափ եմ տալիս,

Երեկ` դեպի անհայտություն,

Այսօր դեպի ափ եմ գալիս:

Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին

Կամ ծիծաղում խենթի նման,

Ինձ բաշխում եմ ավազներին`

Անապատի գետի նման:

Ինձ բաշխում եմ անմնացորդ,

Իմ ժպիտներն ո՞ւր են տանում.-

Ծիծաղիս մեջ ամեն անցորդ

Հոգնած հոգին է լվանում:

Վաղը երբ որ մշուշ լինի,

Եվ արցունքներ ծնվեն ցավից,

Գուցե մեկը փոքրիկ մի կայծ

Ետ բերի ինձ իմ ծիծաղից:

Link to post
Share on other sites
  • 1 month later...

Ձայնդ անհունի կապույտ մի ծվեն,

Փովում էր իմ մեջ անսահմանությամբ

Եվ ինքն իրենից աստղեր էր ձուլում,

Եվ ինքն իրենից ձուլում էր զանգեր՝

Որ լցված էին

Մի ոսկի, ոսկի, ոսկի տանջանքի

Խուլ ղողանջներով:

Քո ձայնն իմ մեջ էր լցնում աշխարհի

.....Հավքերին բոլոր,

Որ պարզ աստղերի զնգզնգոցի պես

.....Ղողանջում էին, -

Երբ վարագույրը իջեցրին հանդարտ

.....Պատկերիդ վրա,

Քո ձայնն իմ միջից վտարեց բոլոր

.....Թևավորներին:

Հիմա ես էլ չեմ կանչում աստղերին,

Անցնում են մեկ-մեկ տարիներս խորթ,

Այդ ոչինչ, որ ես խլացա, սեր իմ,

Թևավորներս մնացել են որբ:

Link to post
Share on other sites

Նորից Ռազմիկ Դավոյան

Ես ամեն օր քեզ հետ զրուցում եմ թաքուն,

Եվ ամեն օր քեզ հետ կռիվ ու վեճ ունեմ,

Եվ ամեն օր տառապում եմ, սե՜ր իմ,

Չէ՞ որ մտածում եմ, որ ես էլ վերջ ունեմ:

Անբնական մի վերջ՝ հիմար մի տագնապից,

Հիմար մի տագնապի անբնական չափից,

Իմ ու այս աշխարհի անբնական կապից,

Ամեն կողմից գլխիս,

Երազներիս թափվող

Անմարդկային ցաւից, անմարդկային լափից:

Անբնական մի վերջ, սէ՜ր իմ, անբնական, -

Դու, որ կարող էիր թավշե մի ժպիտով

Բոցավառել իմ գորշ ու տաղտկալի ներկան

Եվ որ կարող էիր գուրգուրանքի ստով

Լցնել իմ մեջ կեանքի ուժը տիտանական, -

Դու հեռացար այնպես փափուկ ու բնական,

Այնպես անփութորէն ու մտերիմ այնքան,

Այնքան մտերմորեն - ե՛ւ լուռ, ե՛ւ անհուզում,

Որ ես հիմա ցավից խորտակվել եմ ուզում:

Մի՛ տագնապիր, մի՛ լար և մի՛ասա, թե դու

Հետո ճամփաներ ես փնտրել վերադարձի,

Իսկ դու գիտե՞ս՝ ինչ է ցավը խորտակվածի,

Եվ կորուստը արդեն կորուստ տված մարդու:

Պիտի ելնեմ հիմա, մառախուղի միջով

Պիտի գնամ ինչ-որ անհայտ ճամփորդութեան,

Եւ դա չի լինելու խռովածի տագնապ

Կամ միամիտ մարդու քմայք անփորձության:

Պիտի գնամ, ի՞նչ կա: Դու էլ պիտի գնաս,

Որպես փափուկ մշուշ, կամ կարոտի մի հով,

Պիտի գնաս մենակ, անվերադարձ, անփո՜ւյթ,

Սակայն, ավաղ, ուրի՜շ,

Ուրի՛շ ճանապարհով:

Link to post
Share on other sites

Join the conversation

You can post now and register later. If you have an account, sign in now to post with your account.

Guest
Reply to this topic...

×   Pasted as rich text.   Paste as plain text instead

  Only 75 emoji are allowed.

×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

×   Your previous content has been restored.   Clear editor

×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×
×
  • Create New...