Jump to content

Ani

Hazarapet
  • Posts

    10,057
  • Joined

  • Last visited

Everything posted by Ani

  1. Ամենահետաքրքիր կարդացվող թեմաներից մեկը:
  2. Ani

    Որ լավ լինի

    Արթուրը , այս ֆորումի ադմինն է ՝ ով ունիա մենաշատ փոստեր : Անապատ , ու լիքը կազինոներ արդեն կա, Վեգասը : Մի նոր բան հնարի, այ Հ.Ա.Յ.Ք ի ոռնոց չլսող :
  3. էս վերևում ասում ես Հայաստանը մի քանի հարյուր մեգաբայտ է հա՞... նենց կծեծեի քեզ տենց անհիմն համեմատություն անելու ահմար Հեղին !! բա չե՞ս ամաչում.. խի մեր երկիրը չափել կլինի՞ ... ԱՆՉԱՓ ա ԱՆՉԱՓ ... ասում ես ամառն ի՞նչ ես անում . գամ Աբովյանի Օջախ թ՞ե ոնց ..
  4. Ani

    Yerevan Drive

    Բաղրամյանով քշելն ամեն ինչ արժեր: Ոնց որ հետ գնաի Հայաստան , երբ են մնացածը ավարտելու, 2-րդ մասին եմ սպասում, սիրտ կպայթացնի այս խաղը : Մատներս արագության վրա չեի հանում որ հասնեի Էրեբունի, մեկ էլ նորից հետ, ինձ թվաց թե ինձ հետ մի բան էն չէր. նորից փորցեցի, չեղավ ... զգացի որ հենց խաղն այդքանից ավել չի գնում... ինչքան կարողացա կենտրոնում այդքան պտտվեցի .. նույն բանը հազար անգամ. )))
  5. Ani

    Yerevan Drive

    ժողովուրդ, ինձ մոտ կա այս խաղի սկավառակը , բայց Խանջյան փողոցից այնկողմ չի գնում, ամեն անգամ հետ է բերում ավտոմեքենան, և սկսում խաղն այնտեղից, որտեղից սկսել էի, արդո՞ք կա մեկը որ Երեբունի հանսնում է. թե՞ հենց խաղն է այսքան սահմանապակ : Մի խոսքով լավն էր բայց անավարտ!
  6. Մի հատ պատասխանի «перевод»-ն ո՞վ կտա ..կամ էլ շուտ ասեք, հետաքրքիր է.
  7. Թու՜ ...սրանց նամուսին ... մի կյանք մարդ չդարձան էլի ...
  8. Ani

    Որ լավ լինի

    Հեղին, կոֆե նայելուց հեչ լավ չեմ, մինջև չի թափվում չեմ հասկանում , որ եփվել ա. ի՞նչ խորհուրդ կտաս, գնամ Ասիա ուղտ պահեմ, թե՞ Ինդոնեզիայից ապրանք կրեմ Սիլաչի : Հա, ուզում եմ Արթուրի 31 հազար փոստերը գերազանցեմ էս օր :
  9. Չեն կորչում, վրացիանում են... ասեց հիշեցի ... Մի օր կայարանում էինք, վերադառնում էինք Երևան ,«Вакзал»-ում կանգնած ՝ սպասում էինք գնացքին , մի կին գոռգռոցով անցնում էր, կռվեց , կռվեց , ու շարունակեց <բղավել> «Սեմիչկեբի, սեմիչկեբի» : Դե ես գլխի ընկա որ դա արևածաղիկն է , ձեռքին թասով վաճառում էր: Այդ տղամարդը խփելով ձեռքին, շուռ տվեց ամբողջ արևածաղկի թասն ու գոհ - գոհ գնաց: Էս կինը մի լաց էր լինում , մի հեծկլտում: Մենք հայերեն էինք դե խոսում կանգնած բարեկամներով, անցավ մեր կողքից , ու հայհոյելով հայերեն, պապիկս ամոթանք տվեց, թե բա որ հայեր կանգնած լինեն մեզ պես, ինչքանո՞վ է գեղեցիկ, կինը 1 ժամ արդարանում էր չգիտեմ էլ ինչու, ու զարմանալով որ ՀԱՅ ենք, որ 15 րոպե էլ ավել կանգեինք , իր ամբողջ դժբախտ կյանքը մեզ կպատմեր, չնայաց հասցրինք իմանալ , որ ազգանունը վրացու էր , ամուսինը վրացի, երեխաներն էլ բացարձակ հայերեն չգիտեն :
  10. չէ, էդ մեկը ռուսերենով կարդացել ա , մնացածին որ «pm» չանեմ, տանջում եմ որ թարգմանել տան, տնային աշխատանք )
  11. Մոտավոր գիտեմ թե ով է բնակվում Նյու Յորքում, ֆորումից: Կա՞ն արդյոք մարդիկ որոնք դեռ թաքնվում են : Եվ ընհանրապես. ո՞վ է բնակվում Նյու Յորքում , և ի՞նչ գիտեք կապված Նյու Յորքի հայերի հետ : Samwelino ARTUR_JAN Vardan Ani է՞լ
  12. չէ, դժվար թե նա հիստերիայով տառապող լիներ, դուք պատահմամբ Սովետաշենու՞մ չեիք
  13. Ո՞վ է հաջորդը : Դե՛ , սպասում ենք հետաքրքիր հարցմանը:
  14. Not only. I think Manhattan is great!!! Besides downtown's chinese food's smellings ...
  15. Փառք Աստծո, կարծում եմ այս վերջին ` մեկ տարվա ընթացքում շատ շատ ֆորումի անդամների ներդրում և օգնություն եղավ Հայաստան.քոմ ֆորումի հայերեն գրելու փոփոխման մեջ: Նկատելի է ,որ կարելի է ասել ֆորումի հայերեն գրել իմացողների 40-50 % սկսել են գրել հայերեն, այնինչ ՝ չգրողներն էլ ուղղակի խուսափում են քերականական, ուղղագրական սխալներից: Կարծիքս ՝ շատ հաճելի է գրելուց առաջ մտածել, անգամ ճշտել արդյո՞ք սխալ կա փոստերում թե ոչ , բայց մարդիկ , որոնք թույլ են քերականությունից, կամ սկսնակներ են, և դեռ շատ ունեն սովորելու , չպետք է քննադատվեն իմացողների կողմից այլ հակառակը ՝ բարեհամբյուր ձևով , կամ կատակի տեսքով ուղղվեն (նախնտրում եմ նոր թեմայի ստեղծում ՝ ընդգրկելով բոլորիս հարցերը , չիմանալն ամոթ չէր չէ՞ , առաջարկներն ու դիտողութոյունները ) : Չէ որ նրանց ժամանակ է պետք, իսկ մեզ էլ հայերեն գրողներ և հայերենին տիրապետողներ: Եկեք բացի Մանեենց կայքից ՝ հայերեն.հայաստան.քոմ - ից բացի, օգնենք , կամ ստեղծենք թեմա , որն ընդգրկի մեր սխալները, ոչ ոք չի նեղվի , և խոսքս ոչ թե քննադատության մասին է. այլ ուղղակի սխալների որոնք անկասկած ուղղելի են: Սխալների ուղղումն է քչացնում անսխալ փոստերի քանակը: Ի դեպ ՝ շատերս , այդ թվում նաև ես ՝ շատ շատ վրիպումներ ունենք, տպագրական տեսակետից, անուշադրության դեպքում անիմաստ սխալներ անելիս , շատերին թվում է թե - չգիտի ...: Եկեք բոլորս միասին ձեռք բռնած հայալեզու ֆորում ստեղծենք, թեպետ այն կա !! հզորացնել է հարկավոր!! կներես շիպ-շլոպ վրիպումներիս համար voter - համաձայն եմ !!
  16. Ani

    Որ լավ լինի

    լա՞վ եմ թե՞ լավն եմ Հեղ ջան
  17. Գտնել ..կռված իղձն այն . . Երբեմն ուզում եմ շնչել առանց օդ , ՈՒզում եմ արթուն քնել ՝ աչքերս բաց, Երազել իրական, չուզելով ոչինչ, Սիրել ու սիրվել, ապրել՝ անընդհատ, Սակայն երբեք հոգնություն չզգալով: Գտնել մեկին ՝ որն անհոգ է, ՈՒ հենց ինձ էլ նա գտավ. Կորցնել շատերին, որ կորցնել էլ չեմ համարի, Ժպտալով , որ կորցրի տեղին - անտեղի, Չզգալով գտածիս գինն ու ուժը, ՈՒղին սլացիկ նետ -աղեղի, Վերջը , լույսը , մեծությունն ամենի . . . Ցանկամ, տեսնեմ, գտնեմ օրն այդ, Թեև խորք ՝ որ չունեցա . . . Տանջող մեկին, անձին , փառքին , էակին անտես , Պոքրուց անգամ չանաչած կարծես , Հոգեհարազատ երևույթ ու քաղցր անչափ Ամենօրյա հրուշակ, իմ ընտրած բադամ, Մտածմունք մինչ գիշեր, քսաներեք ժամ . . . Մութը լուսացնող , լույսն ուժգնացնող, Աստղ ՝ անծայր երկնքի տակ, Անփայլ տեսք ՝ ներսն ադամանդ, Նուրբ զգացում , հիմք առած ոչնչից, Կորավ աննկատ , չտեղեկացրեց նաև ինձ , Ինչու՞ էր եկել , ո՞վ ուղարկեց , Անե՞ծք էր սա, թե կամավոր կռվաց իղձ :
  18. Սիրում ենք մենք Կյանքն ունի սեր վաճառքում, Թանկ է, ասես չես վայելի երբեք, Սակայն չկա անհնարին, Գիտեմ , շատ մարդ կա , որ խեղճ ՝ Հարստանում է միանգամից ու հեշտ: Չեմ տարգմանի սրտիս լեզուն, Ինչքան լեզու, այնքան մարդ , Սիրում ենք ՝ լեզուն հասկանալով, ՈՒ փաստորեն , դառնում երբեք չհավատալով, Կրկնակի մարդ, զույգացած թփով ՝ մի վարդ : Լեզուն այն չէ . ինչ մենք զգում ենք, Այն ճամպան է զգացմունքի, Սակայն կա մի այլ մեծ վարմունքի, Սրտով ու նույն լեզվով հանդերձ, Չկարողացած հանել անվերջ, Փաստ , որ շունչ է, Շունչն էլ ՝ հոգի, Հոգո՜վ սիրենք, Լեզվո՜վ տարգմանենք, Ներսում կայծ տվող բուցն անվանենք, որ ... ՍԻՐՈՒ՜Մ ԵՆՔ ՄԵՆՔ ...
  19. Ani

    Որ լավ լինի

    Հեղին դու Ամերիկայի՞ց էլ ես համարյա 100 տարի մեծ
  20. ааа ес ова? ... Ду сус !! форумн антер ес тогел аы сути политик
  21. Ani

    Որ լավ լինի

    Հարց չկա , Ես կամ, Լիլիթը եթե Հայաստան գալու հնարավորություն ունենար, կարծում եմ կգար, Արաքսը մերն ա.... , դե ոնց մտածում եմ բոլորս էլ մերոնքական ենք մնում ա դու ասես ՀԱ. հենց էս օր զագս ենք գնում!! :lol:
  22. Ani

    H.a.y.q.

    Հետո ասում ես ինչ անենք որ լավ լինի.... Հեղինե ջան մի քանի դույլ ջուր առնում ու գնում ես ուղիղ օդանավակայան... չլինի չլինի Հայաստանից հաստատ փախչող կլինի ... պատկերացրա ինչ բիզնես ա շփելու մերսի ջրի-հաջողության համար. մարդ կա էդ հնարավորությունն էլ չունի
  23. Ani

    Որ լավ լինի

    Հեղինե ջան նենց ես ասում ինչ է ձեռքիցդ գալիս ոնց որ դու ամբողջ որը սարերն ու քարերը պոկում իրար ես կպցնում ! ի՞նչ ես ուզում ձեռքներիցս գա Հեղ ջան
  24. Ani

    Որ լավ լինի

    վաբշե վաբշե ասեցիր հիշեցի. հաստա՞տ հաստա՞տ
×
×
  • Create New...