Նորիկ, ներեցեք, ես հույս ունեի, որ ձեզ կպատասխանի մեկը, ով ավելի շատ է հասկանում այս թեմայից:
Ինձ թվում է, եթե նախադասությունների միջև չկա շաղկապ, և ենթական ու ստորոգյալը փոխվում են, դրվում է միջակետ: Երևի կարելի է նաև վերջակետ դնել, բայց այդ դեպքում նախադասությունների միջև ուղղակի կապը կորում է: Իսկ ստորակետի համար այդպիսի կանոն չկա: