Jump to content

Arm_Lionne

Hazarapet
  • Posts

    3,224
  • Joined

  • Last visited

Everything posted by Arm_Lionne

  1. ay ay ay es stex du etex uzum es tjarem? :lol: lav mi tari el hamberi ktjarem bayc im tjashakov te .......vonc? :lol:
  2. ԵՍ ԻՄ ՄԱՍԻՍ ՍԱՐՆ ԵՄ ՊԱՇՏՈՒՄ Մի՞թէ ես էլ անաստուած եմ, երբ իմ ծովինարին եմ պաշտում, Մէկ մայրիկիս, մեկ էլ Հայոց աստուածագահ սարն եմ պաշտում, Անաստուածը դուք էք ահա, որ չէք այրվում Ավարայրով, Ես պալատից խրճիթ փախած՝ վերը լքել, վարն եմ պաշտում: Ես տառեխն եմ Վանայ ծովիս՝ որդին մօրը ո՞նց մոռանայ, ձեր վանդակած արծիվն ասէք, երկնի խորը ո՞նց մոռանայ, Հազար սարեր կորցրածը՝ սար ու ձորը ո՞նց մոռանայ,_ Իմ դարում էլ ես իմ Հայոց Ավարայրի դարն եմ պաշտում: Ես դրախտի մեղրաբոյրն ել մօրս կաթի հետ չեմ փոխի, Որդուս փշոտ թոթովանքն էլ օտար վարդի հետ չեմ փոխի, Հողագունդն էլ Արարատիս լոյս գագաթի հետ չեմ փոխի, Ես Մաշտոցիս մարմնախորան վանքի շիրմաքարն եմ պաշտում: Իմ որոտան պաշտամունքից ձեր քար գլխին կարկուտ չի գայ, թե գայ՝ իմ խեղճ գլխին կը գայ, ինձ իմ դարից օգուտ չի գայ, թե պիտի գայ՝ ինչո՞ւ ապա դեռ գերի է հողս ոսկեայ,_ Մասիսն՝ իբրև բոլոր խաչքարերի մայրն եմ պաշտում: Մի երեսդ, իմ Արարատ, դէմ ես արել Վանին, որ համբուրէ, Մի երեսդ դեմ ես արել Երևանին, որ համբուրէ, Դէմ ես արել ո՜ղջ ծովածիր Հայաստանին, որ համբուրէ, Շիրազն ասաց՝ անաստուած չեմ , ես իմ Մասիս սարն եմ պաշտում: ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ
  3. shat gexecik en indz hatkapes dur ekav vagre
  4. vochinch, jamanaki harc e ....der khascnes tjanachel:) es el em parkanum metsamasnutyane, chnayats vor shaterin em tjanachum u hasrel em nuynisk enkeranal mi qanisi het
  5. Խօսէ´ք, Հայաստանի լեռներ Ի՞նչ օրի է ծովս Վանայ, Խօսէ´ք, լռած քարեր, խօսէք, Ի՞նչ օրի էք դուք էլ հիմա,_ Խօսէ´ք, Սիփա´ն սարեր, խօսէք, Խօսէ´ք լեռներ, ասէք, լեռներ, Չե որ Վանայ ծովը մերն էր: Ես յիշում եմ այն սուրբ օրը՝ Հայրս լծում էր արօրը, Հերկում էր ձեր դաշտն ու ձորը,_ Խօսէ´ք, Մշո´յ լեռներ, խօսէք, Խօսէ´ք լեռներ, ասէք, լեռներ, ձեզ կեանք տուվող Հայոց ձեռն էր: Որսի էինք ելնում էլօր Սիփան սարերն իմ հեռավոր, Հիմա որս ենք մենք վիրավոր,_ Խօսէ´ք Մասի´ս լեռներ խօսէք, Խօսէ´ք լեռներ, ասէք, լեռներ, Չէ՞ որ Սիփան սարը մերն էր: Դեռ էն գլխից ինչպես մայրը՝ Մեր աստուվածն էր Մասիս սարը, էս ի՞նչ դառավ հայ աշխարհը,_ Խօսէ´ք, Գրգու´ռ լեռներ, խօսէք, Խօսէ´ք լեռներ, ասէք, լեռներ, Չէ՞ որ Մասիս սարը մերն էր: Մեզ բաժանեց չար ոսոխը, Խլեց մեր ծովն ու մեր հողը, Ինչպէ՞ս չլայ ձեզ յիշողը,_ Խօսէ´ք, Հայո´ց լեռներ, խօսէք Խօսէ´ք լեռներ, ասէք, լեռներ, Հայոց գահը Մասիս լեռն էր: Հովհաննես Շիրազ
  6. ya toje xotya ya pomnyu kak mi shumno vstrechali manyachku devchki vi ochen' krasiviye i simpatichniye tak derjat'
  7. Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո´ց հող, Լայն աշխարհում քո գրկի մե՜ջ ապրեմ թող: Դու ժայռակուռ մի ամրոց ես հնավանդ, Աշտարակներդ՝ Արագած ու Արարատ: թող ես լինեմ աշտարակիդ աղավնին, Շուքդ մնա իմ ապավեն հովանին: Ո´ւր էլ թռչեմ, ինչ աշխա՜ր էլ թափառեմ, Նորից ե´տ գամ, քո տանիքու՜մ ծվարեմ: Ու թե մեռնեմ, քո գրկի մե´ջ մեռնեմ թող, Հայո՜ց աշխարհ, հայո´ց երկիր, հայո՜ց հող... Սիլվա Կապուտիկյան
  8. ՀԱՅՈՒ ՃԱՄԲԱՆ Ազգ իմ, քայլէ մայթէն օտար՝ օրերու հետ բարի կամ չար, Հաստատ քայլով, խիղճով արդար Հայ արժէքներ միշտ հետդ տար: Մի´ մոռանար, թե ունիս լեզու , Սայաթ Նովա՝ սեր երգելու, Եվ Կոմիտաս ունիս հզօր Եվ պատմուտիւն ամենազօր: Մեծ աշխարհի քաղաքացի, Ուր որ ըլլաս, վեհ մնացիր, Յիշէ՝ ունիս մէկ միլիոն զոհ Ու կերղեքուած երկիր ու հող: Ուրկէ կու գաս և ուր կերթաս, Պատմէ մարդոց՝ բիրտ, գերադաս, թե դուն վաղուց կաիր ու կաս ՈՒ դեռ ապրիս հավերժանաս: Դուն հայ զավակ Սուրբ Մաշտոցի, Մեծ Վարդանի քաջ այրուձի Ու Դավիդի սեգ Սասունցի Ժառանգորդն ես, հայ մնացիր: Յիշէ գերուած Մասիսն անեղծ, Նարեկացին ամենամեծ, ՈՒ պահանջէ արդարութիւն, Մինչև հայը դառնայ իր տուն: Ավետիք Իսահակյան
  9. ՆՈՅԻ ԱԳՌԱՎՆԵՐԻՆ Միակ ճամփան փրկության՝ Հայե'ր, դեպի Հայաստան... Ո՞Ւր եք շտապում, ով խաբված ջրեր, Մեզ ծարավ թողած՝ ո՞ւր եք շտապում, Սևանն է քաշում ծով կարոտը ձեր՝ Դուք ո՞ւր եք օտար ծովերը թափվում: Անուշ է թվում ձեզ կանչող հեռուն, Բայց դուք կկորչեք ծովերում օտար, Դարձեք՝ ծովանա թող հայոց առուն, Մի՞թե մոր գիրկը նեղ է ձեզ համար... Ախ, մի՞թե նեղ է, որ դուրս եք փախչում, Բայց դուք կկորչեք ծովերում օտար, Ձեր կույր կորուստով իմ հույսն է կորչում՝ Դառնում ծովասույզ մի ջաղացաքար: Դարեր գաղթել ենք, հիմի՞ էլ գաղթենք, Երբ որ ծաղկել է մայր Հայաստանը, - Մայր լեզվի կռվում է ինչո՞վ հաղթենք, Երբ մեծ Մաշտոցի զորքն է նոսրանում: Ո՞վ է ձեր խելքը հեռվից գողանում, Այս ո՞ւր եք չվում մայր հայրենիքից, Մեզ Ավարայրում մենակ եք թողնում, Մի՞թե մայր ազգը սուրբ չէ "ճոխ" կյանքից: Այս ո՞ւր եք փախչում, խելագար ջրեր, Մեր բուռ հողն էլ ծով ծարավ թողած, - Դարձեք, ետ վազեք, որ դարձնենք անմեռ Թեկուզ հայրենի մի խեղճ ջրաղաց: Օտար ծովերն են ձեզնով քաղցրանում, Բայց դառնանում է ծովակն հայրենի, - Ո՞Ւր եք ձեր ոսկի ջրերը տանում, Ո՞Ւր եք մեռցնում լեզուն մայրենի: Մեր ամենասուրբ կռվից եք փախչում, Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա, Ձեզ հետ մայրենի լեզուն է կորչում, Վարդանն է ճչում, ես գոչն եմ նրա: Ախ, անմիտ ջրեր, ո՞ւր եք շտապում, Մի՞թե կարոտ են օվկիանները ձեզ, - Դարձեք... Սևանը ձեզ է պապակում, Կանչում՝ Սահարա անապատի պես: Մայրենի լեզուն ինչպե՞ս կարկաչի, Երբ որ չխոսես քո հայոց լեզվով, Երբ աղբյուրի պես՝ ծովերում կորչի, Էլ ո՞վ քեզ կտա Մասիսդ, էլ ո՞վ: Դուք հայոց ազգի հավերժն եք թաղում, Ձեր օրվա կյանքում՝ գրկում օտարի, Ահա թե, հայեր, ինչո՞ւ չի շողում Մասիսի ձյունը՝ թագս վիթխարի: Իմ պանդուխտ ջրեր, զուր եք շտապում, Դարձեք, տուն վազեք, մեր մուրազ ջրեր, Ինչո՞ւ եք օտար կնոջ գիրկ թափում Հայ կույսի բաժին կյանքն ու գանձը ձեր: Ինչո՞ւ Կանադա, ի՞նչ Ամերիկա, Երբ թեկուզ մի բուռ Հայաստանը կա, Տուն աղավնացեք, Նոյի ագռավներ, Կկորչեք, որպես գայլախեղդ գառներ... Մեր ամենօրյա կռվի՞ց եք փախչում՝ Սուրբ Ավարայրից մեր ամենօրյա, Ինչից խռով եք՝ ինձ էլ է տանջում, Գեթ Արարատից խռով միք մնա: Հովհաննես Շիրազ
  10. :lol: es lsel ei ezdineri et orenqi masin...inch himarutyun xexch axchik , ham aftaritet amusin unecav , hamel etenc " tapov" skesur :lol:
  11. ox kaaaaak.......daje bratom nazevaet
  12. a chto tut reklamnaya agenstva chto li ? pravilno govarit' Парень из... jdite , obizatelno vernyomsya!!!!!!! white-Saviors ne nado bit takoy naivnoy
  13. lav e ush qan erbeq enpes vor mianum em shnorhavoranqnerin u baremaxtanqnerin
  14. nu drug i chto? ya je nechevo takovo oskarbitelnevo ne pisala a esli postavil foto tak nado bilo zoranee podumat chto kamentari ne izbejni
  15. Արարատի ծեր գմբեթից Դար է եկել, վայրկեանի պես , ՈՒ անցել : Անուհուն թվով կայծակների Սուրն է բեկվել ադամանդին, ՈՒ անցել: Մահախուճապ սերունդների Աչքն է դիպել լույս գագաթին, ՈՒ անցել: * * * * * * * * * * * * * * * * * * * * * * Հերթը մի պահ քոնն է հիմա . Դո´ւ էլ նայիր սեգ ճակատին, ՈՒ անցի´ր... ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆ
  16. hamarya misht hayacqin em handipum heto miangamicccc mi 10000€ a petq :lol:
×
×
  • Create New...