-
Posts
406 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by zaratustra
-
хмм... нет, все-таки это было не истерия :lol:
-
кашлю, эх
-
Ինչն ես ուզում, որ լավ լինի, Հեղինե ջան, ասա, կարող է ձեռքիցս մի բան է գալիս, օգնեմ...
-
А я здорово испугалась
-
փետ տվեք.ջուր ենք ծեծելու
-
ПОСЛЕДНИЙ ТОСТ Я пью за разоренный дом, За злую жизнь мою, За одиночество вдвоем, И за тебя я пью,— За ложь меня предавших губ, За мертвый холод глаз, За то, что мир жесток и груб, За то, что Бог не спас. и снова она - А.Ахматов
-
* * * Не думаю, не жалуюсь, не спорю. Не сплю. Не рвусь ни к солнцу, ни к луне, ни к морю, Ни к кораблю. Не чувствую, как в этих стенах жарко, Как зелено в саду. Давно желанного и жданного подарка Не жду. Не радует ни утро, ни трамвая Звенящий бег. Живу, не видя дня, позабывая Число и век. На, кажется, надрезанном канате Я - маленький плясун. Я - тень от чьей-то тени. Я - лунатик Двух темных лун. 13 июля 1914
-
Клубника, милая, у тебя других поклонников нет? Найди себе нормального парня, который будет уверен чего он именно хочет, а то мне показалось ты рассказываешь о мальчике лет 15, и не мучай себя вопросами зачем-почему, с такими ... это ничего не даст. Забей и иди вперед!
-
Չեմ ուզում բողոքել փակ ու խուլ դռներից, Չեմ ուզում հառաչել ցավին ի արձագանք. Այսօր նամակի եմ սպասում քամիներից, Այսօր կանաչ երգն է իմ հոգուն խայտանք: Եղել է, երբ զայրույթը իրեն տեր է կարգել, Եղել է, երբ ձանձրույթը ծանր ամպ է դարձել, Բայց այսօր, տե'ս, երկինքն իր ձեռքերն է պարզել` Հոգնությունս գրկել: Ես հանգիստ եմ առել: Հոգնել եմ կեղտոտ հայելիների պարահանդեսից, Հոգնել եմ հավատից, որ մի օր անձրև է գալու, Որ մի օր հայելուց անդին ես ի´նձ եմ տեսնելու, Ի´նձ` խոստումնազե´րծ, խոստումնակատա´ր... Սիրտս` կարոտած, լեռնականչ, լեռնաջիղ, Ափս` լայն ու մեծ, արնակեզ` քե´զ. Գրկիդ ննջած ծաղկին` շունչս տաք, հոգնածին. Բնությո'ւն, ընդունի'ր իմ զոհը: Հոգնությունս` քեզ – օրորի'ր, օրորի'ր, բնությո'ւն: Աղերսներս` քեզ – դու խրի'ր, խրի'ր քո սրտում: Մեղքերիս բեռը` քեզ – կշռի'ր, կշռի'ր քո ծոցում: Ու հավատս` քեզ, որ այցս գաղտնի ես պահում:
-
Կյորես (շարունակություն) Այդ առևտրական տները նաև յուրատեսակ բանկեր էին: Նրանց ձեռքում Էր դրամը. նրանք վաշխ էին առնում` մանեթին երեսուն, քառասուն և ավելի։ Միրումով Կյուքին, որին անվանում Էին Կույր գայլ, իր որդիներին սիրում էր ասել պապից լսած խոսքը. — Որտեղից լացի ձայն լսես, ներս մտիր. կամ մարգ է մեռել, կամ սոված են, կամ տան տիրող ձեռքը նեղ տեղն է։ Տո՛ւր, պարտք տուր, չա՛րմեխիր, էնպես մեխիր, որ հուր հավիտյան դռանդ կլանչի։ Եվ մեխում էին, շղթայում էին ծանր շղթաներով և որոնք սարերում ազատ վրնջացել էին,— նրանք դառնում Էին բեռան ձի։ Հետզհետե ուռչում էին սանադի դավթարները և ղաբզի մյուջրիները, այն փոքրիկ սնդուկները, որոնց մեջ հազար մուրհակ և հազար անուն կար։ Պատմում են, որ Ֆրանգուլով Բադալ ապերը մի անգամ նստած, բաց ու խուփ էր անում աջ բուռը: — Ապեր, էդ ի՞նչ ես անում,— հարցնում է որդին։ — Ա¯յ որդի, նայում եմ բռիս և փառք եմ տալիս աստծուն, թե էս ահագին մահալը, ո՞նց եմ պահում բռիս մեջ... Ջամբա Ծատուրը` հռչակավոր վաշխառուն, երբ բաց էր անում մյուջրին, մուրհակների դարսը զսպանակի նման վեր էր թռչում։ — Կա՛րդա,— ասում էր որդուն։ Եվ որդին առնում էր առաջին մուրհակը. — Վեր առիմ և պարտ եմ քառասունվեց մանեթ... Էյվազ Խդըր օղլի... — Էդ չի,— ընդհատում էր հայրը։ — Վեր առիմ... Հիսունմին մանեթ... Գիչունց Տանիել... — Է՛դ չի... — Վեր առիմ... Մեհտի Ղուլի Իմամվերդի: — Թիվը քանի՞ է,– հարցնում էր Ջամբա Ծատուրը: — Հուլիսի 25-ը։ — Էսօր 16-ը չի՞։ — 15-ն է: — Էդ մեկը հանի... ասում են Մեհտի Ղուլի Իմամվերդին երկու լավ մատակ ունի,– և այդ մուրհակը հանում էին։ — Կա՛րդա,– և շարունակվում էր ընթերցումն, ինչպես միալար ժամերգություն: Կային այնպիսի առևտրականներ, որոնք իրենց մահալում միահեծան տեր էին, բառիս լրիվ իմաստով։ Նրանք դատ էին անում, եղբայրը եղբորից բաժանում էին, խառնվում էին ամուսնության գործերի, կալանավորում էին, ծեծում և արյան գին էին որոշում,– մի խոսքով մահալում խան ու սուլթան էին։ Նրանց ձեռքի տակ էին գյուղական գրագիրները, տանուտերերը և մինչև անգամ պրիստավը լսում էր նրանց,– որովհետև նրանք բոլորը կերակրվում էին խոջայի հարուստ սեղանից։ Առևտրականների չափ, գուցե և ավելի, Գորիսն ուներ բեյեր և պաշտոնյաներ։ Կային երեք Ներսես բեյ` Հաստ Ներսես բեյ, Խուրդա կամ Կարճիկ Ներսես բեյ և Պրիստավի Ներսես բեյ։ Կային Կեվեր բեյ` Ճաղար, այսինքն կապուտաչյա և Բալասան Կեվեր բեյ։ Կային երկու Զիլֆուղար բեյ` հայ և թուրք, որոնց միջև կար միայն մի տարբերություն. տարին երկու անգամ հայ Զիլֆուղար բեյի անունն օրհնում էր տեր Զավեն քահանան (Տեր զի բազումը` ինչպես նրան անվանում էին), իսկ թուրք Զիլֆուղար բեյի տունն օրհնում Էր մոլլա Մուսին։ Ուրիշ և ոչ մի տարբերություն չկար երկու Զիլֆուղար բեյերի միջև։ Վերջապես կային բեյեր, որոնք մի հատ էին, ինչպես Գորիսում մի հատ էր տիկին Օլինկան, Փոշտի Անտոնը, Եփրատ Երեմը, նավթավաճառ Գյորգին և ուրիշները... Կար մի Ասատուր բեյ, որ ասունաս չէր խաղում, այլ սիրում էր որձ այծի միս, կար Պավլի բեյ` որ «Մշակ» թերթի անխափան բաժանորդն էր. կար Վաղարշակ բեյ` զար գցող, կար Խանլար բեյ` շուն պահող, կար... և այլ ինչպիսի բեյեր չկային երանելի Գորիս քաղաքում։ Այդ բեյերից ոմանք շառավիղն էին ազնվական հին տոհմերի և ունեին կալվածքներ, որոնց հասույթով անկարոտ ապրում էին։ Այդպիսին էր, օրինակ, Պավլի բեյ Օրբելյանը, «Մշակ» թերթի հավատարիմ բաժանորդը, որ առանձնացած ապրում էր իր տանը, ինչպես իշխանը դղյակում, հագնվում էր հին տարազով և ասում էին, թե իբր գավառապետը նրան չի սիրում, որովհետև Պավլի բեյը իր այգում վեճի էր բռնվել ռուս քահանայի հետ և հաստատել էր, թե հայոց կրոնն ավելի հին և ավելի ճշմարիտ է։ Այդպիսին էր նաև Համբարձում բեյը, որ երբեմն գյուղ էր գնում` տաքացրած թան ուտելու իր ազգի տանը։ Այդ ժամանակ նրա շուրջն էին հավաքվում ազգական ծերունիները և մունդիրը հանելով Համբարձում բեյը ննջում էր բարձերի վրա, իսկ ծերունիները շարունակում էին պատմել վաղի ժամանակներից: Կային այդպիսի բեյեր` հին տոհմերից, բայց բեյերի մեծ մասը կեղծ ազնվականներ էին, որոնց հայրերը 1851 թվի բեկական հանձնաժողովին (бекская комиссия) ներկայացրել էին ինչ-որ թղթեր իրենց ծագման մասին` Տաթևի վանքից, խանի ժամանակներից, և նույնիսկ գնդապետ Սարոկինի ձիապան Խուդին հաջողացրել էր բեյի կոչում ստանալ և վերադարձել էր իբրև Խուդաբախշի բեյ: Բեյերի մի մասն այդպես էր ձեռք բերել կոչումը, իսկ մյուսները նախկին տանուտերերի, գրագիրների և հարուստ հողատերերի որդիներ էին, որոնք պետական ծառայության մտնելով, կոչվել էին բեյ, մի սովորություն, որ մնացել էր պարսկական տիրապետության ժամանակից։ Առևտրականների նման բեյերը ևս ունեին իրենց ազդեցության մահալները և գյուղերը։ Ոմանք այդ ազդեցությունն ունեին ի ծնե, որովհետև այդ գյուղերի ջրարբի հողերը նրանց հայրական սեփականությունն էին: Ոմանք այդ ազդեցությունը ձեռք էին բերել «քրտինքով» և մի անգամ ձեռք բերածն արդեն անքակտելի էր: Բեյերի բույլը բոռերի նման վխտում էր գավառային վարչության դիվանում (դավթարխանա), զինվորական և հաշտարար ատյաններում (սուդարան), հարկային տեսչության մեջ, — վխտում էին` աղմկելով սապոգների պղնձե խթաններով, ոմանք թրերով, ոմանք ճռռացնելով սապոգները։ Ընդարձակ սենյակներում գործավար, սեղանապետ և քարտուղար բեյերի խմբերը մինչև ճաշ հնչեցնում էին իրենց ձայները` թավ, երբ Համզա բեյ Մահմուդբեկովը պատմում էր մի «անառակ» անեկդոտ, խռպոտ, երբ Հաստ Ներսես բեյը վերջացնում Էր ռապորտի պատճենը և մեջքը հենելով աթոռին, ասում էր. «Դա՜-աս..., երեկ լավ ժամանակ անցկացրինք... и не скучала душа моя...»: Իսկ մի հեռու սենյակից լսվում էր աղվեսահաչ` արագ-արագ և սուր ձայնով, ինչպես հաչում է տնային շնիկը կատվի վրա, որ նայում է պատի զլխից և բեղը չի շարժում։ Եվ բոլորն էլ ճանաչում էին ավագ գրագիր Նազար բեյի ձայնը և առանց տեսնելու գիտեին, որ նա բարկացել է շինականի վրա... Գորիսը կենտրոնն էր Զանգեզուրի ընդարձակ գավառի, որտեղ ապրում էին այլացեղ և այլադավան բազմաթիվ ժողովուրդներ։ Բայց այդ կենտրոնն ուներ իր կենտրոնը, այսպես ասած քաղաքի միջուկը և այդ` Գորիսի շուկան էր։ Գորիսի շուկան ... Ո՞ր ծայրից սկսել և ո՞ր ճանապարհով մտնել շուկա, որովհետև յոթ ճանապարհ էր մտնում շուկան` յոթ միանման և լայն փողոցներ, որոնցով մտնում և դուրս էին գնում ահագին քարավաններ, բեռներ, մալականի ֆուրգոններ, Խաչենի սայլեր և մարդիկ` հազար, տասը հազար մարդ,— մանավանդ ամառը, երբ Սալյանից, Մուղանից, Լենքորանից հազար-հազար քոչվոր բարձրանում էր Զանգեզուրի ամառային արոտները,— և ամբողջ ամառը նրանք առնում և ծախում էին Գորիսի շուկայում։ Ո՞ր ճանապարհով մտնել շուկա և ո՞ր ծայրից սկսել... մտնել լեռա՞ն ճանապարհով, որտեղով բերում էին պանրի և յուղի բեռներ, բուրդ, հազարավոր ձիեր, ոչխարներ,— և այդ ամենն այնպիսի աղմուկով, որ մինչև անգամ շներն իրար էին խառնվում և հենց քաղաքային ինքնավարության առաջ բարձր գոռոցով թեմիր-միսկյանլու մի չոբան ժխորի մեջ կանչում էր իր շանը` «Ալաբաշ հե՜յ, Ալաբաշ, Ալաբաշ..», կանչում էր այնքան բարձր, որ քաղաքագլուխ Մատթևոս բեյը դուրս էր գալիս քաղաքային դումայի պատշգամբը, որպեսզի հանցավորին պատժի, բայց հանցավոր չէր գտնում:
-
Каким браузером пользуетесь -или какой самый самый
zaratustra replied to Artur's topic in Software and Hardware
Угу, щас у меня опера, и быстрее, и удобнее -
Ինչ լավ է` դեռ այստեղ եք... ԱԶԳԱՅԻՆ ՍՆԱՊԱՐԾՈԻԹՅՈԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈԻԹՅՈԻՆ (հատված)* Հայաստանի գրողների 5-րդ համագումարի (1966 թ.) ելույթից, որը ցավոք ժամանակին տպագրվել է կրճատումներով։ ... Իսկ ո՞վ ասաց, որ հայ երիտասարդ գրողը պիտի սովորի միայն «Հացի խնդրից» ու «Հացավանից», բայց ոչ նաև Գոլսուորսիից ու Հեմինգուեյից, միայն Թումանյանից ու Տերյանից, բայց ոչ նաև Ներուդայից և Լորկայից։ Մենք հարուստ ենք դարավոր ավանդներո՞վ։ Այո´: Բայց մի՞թե ավելի ենք հարուստ, քան Սահարան ավազով։ Իսկ գիտե՞ք, որ եգիպտացիք տարեկան մի քանի հազար խորանարդ մետր ավազ են ծախ առնում Անգլիայից, և գիտե՞ք, թե ո՞ւմ համար։ Սահարա՜յի համար... ավա՜զ՝ Սահարա´յի համար, որովհետև անապատի ավազը մանր է և բետոն չի դառնում։ Բետոն ունենալու և մեր ազգային գրական շենքը կառուցելու համար մենք ոչ միայն իրավունք ունենք, այլև պարզապես պարտավոր ենք ավազ ներմուծել` որտեղից Էլ որ դա լինի։ Եվ այսպե՛ս, ճիշտ այսպե´ս էլ վարվել են մեր հեռավոր ու մոտավոր բոլոր այն նախնիները, որոնք այսօր մեր սրբություններն են և սրբություն են դարձել հենց նո´ւյն պատճառով, «ավազ ներմուծելու» շնորհիվ` սկսած Մաշտոցից մինչև Տերյան ու Չարենց, մինչև Մեծարենց ու Վարուժան։ Եվ ավելորդ եմ համարում նման մի դահլիճում իմ այս միտքը մանրելու. յուրաքանչյուր ոք պիտի որ իմանա դա։ Բայց ես ինձ թույլ եմ տալիս ասելու, որ ժողովուրդների (մանավանդ փոքր ժողովուրդների) հարատևման երկու եղանակ կա միայն. կա´մ ընթանալ համամարդկային քաղաքակրթության հետ զուգաքայլ, կա´մ ապրել նախնական-վաչկատնային կյանքով։ Այս վերջին ճամփան մեր առջև փակ է և փակ է արդեն ավելի քան 1500 տարի։ Ուրեմն, սուրբ Մեսրոպի կամքով թե մեղքով, մեզ մնում է միայն մե՛կ ճանապարհ՝ աշխարհի առաջադեմ երկրներից շատ ետ չմնալու, նրանց հետ համաքայլելու ուղին։ Հակառակ դեպքում մեզ չի փրկելու ո´չ մի հովանոց կամ անձրևանոց. պիտի այրվենք կամ նեխվենք։ Գուցե տագնա՞պ կա իմ այս խոսքերի մեջ։ Գուցե։ Բայց դա ընդամենը տագնապ է և ոչ թե խուճապ։ Եվ դա այն տագնապն է, որ ունենում է գնացքից կամ օդանավից ուշացողը։ Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից։ Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը... Այստեղ է ահա, որ ես պիտի դառնամ ազգային արժանապատվության հարցին և այստեղ է, որ ես բաց ճակատով և լեցուն հպարտությամբ պիտի վկայեմ, որ ես հայ եմ՝ զավակը մի ժողովրդի, որ իրոք շատ բան է տվել աշխարհի քաղաքակրթությանը և տվածի մեջ էլ` ինձ համար ամենաթանկն ու ամենագեղեցիկը՝ իր այլասիրական այն ոգին, որ եվրոպացիք ալտրուիզմ են կոչում, իսկ մեր երկրում գերադասելի է կոչել «ինտերնացիոնալիզմ»։ Բայց մենք այսօր կարող ենք հպարտանալ հենց դրանով. ոչ մի ազգ ու ցեղ չի կարող մեզ հանդիմանել որևէ մեկի տունը քանդելու, որևէ մեկի գերեզմանոցը զբոսայգի դարձնելու, որևէ մեկին դավանափոխելու, որևէ մեկին բռնի ձուլելու հանցանքի մեջ։ Հիմա դժվար է հաշվել մեր կորստի և շահածի տարբերությունը։ Շահել ենք բարի անուն, այլասեր կոչվելու հպարտություն, բացճակատ ապրելու եզակի հնարավորություն, բայց կորցրել ենք Թույլ տվեք չթվարկել, թե ինչե՜ր ենք կորցրել։ Թույլ տվեք* ընդամենը վերահաստատել, որ դարձել ենք շա´տ-շա´տ-շա՜տ վիրավոր, վիրավոր հոգով ու հողով։ Եվ եթե Մայակովսկին ասում էր` հրդեհվող սրտի վրա կելնեն քնքշանքով և ոչ հրեշային կոպիտ սապոգներով, ապա դա ասված է ամենից առաջ հենց մեր ժողովրդի մասին։ Եվ եթե ամեն մարդ ունի իր արժանապատվությունը, ապա ամեն ազգ ունի կրկնակի։ Իսկ վիրավոր ազդը, ինչպիսին մենք ենք՝ քառակի։ Ըստ որում ես կոչ եմ անում ոչ թե հոգեբանական ըմբռնումի, այլ արդարության մի պահանջի, որ պետք է պարտադիր լինի եթե ոչ ամեն մի քաղաքագետի, ապա ամեն մի արվեստագետի համար... Ամեն ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է կամ իր ժողովրդի «դատական գործը»։ Ես, որպես հայ ժողովրդի բանաստեղծ, ինձ համար մեծագույն անպատվություն կհամարեմ, եթե իմանամ, որ որևէ հայ պատմաբան պատմություն է աղավաղում՝ ի վնաս հարևան ժողովրդի, որևէ հայ ճանապարհաշինարար խիճ է սարքում հարևանի խաչքարերից, որևէ հայ երկրաբան պայթեցումներ է կատարում հարևանի հինավուրց եկեղեցու և կամ մեչիդի պատերի տակ, որևէ հայ բանաստեղծ հայհոյական խոսք է ասում հարևանի հերոսի հասցեին։ . Բայց ես գիտակցում եմ նաև, խորապես եմ գիտակցում, որ ուրիշներից արժանապատվություն, հարգանք կարող է պահանջել լոկ նա, ով արժանապատվության զգացում ունի ինքը... 17-18. XI. 66 Երևան
-
Մեկ էլ եկենք ասենք... Ռիտա հորքուրներվ ու մորքուրներով, լավ?
-
Վաղը գնում եմ բանգլադեշ/ֆիրդուս...` ջինս առնելու. վստահ եմ` թուրքական է: Ինչ անեմ? Ջակի-ջուկիների փող չունեմ: Շրջազգեստ եմ գնել, մի քիչ թանկ էր. ասեցին` բա Թուրքիայիիից է: Տեսնես` ինձնից ինչքան կուզեին, եթե Փարիզից լիներ, ասենք... Գուցե վերևներին ԽՆԴՐԵՆՔ, որ ներկրման ու սեփական արտադրության մասին մտածեն? Վստահ եմ` շատ շուտով կարձագանքեն: Համաձայն եմ, եկեք հրաժարվենք ամեն տեսակ թուրքականից... հանդիպենք? հմմ... կարևոր չի որտեղ, բայց քանիսը կգան? քանիսին է հետաքրքիր, թե իրենք ԻՆՉ են հագնում, վայ, ներողություն, թե ում արտադրած ապրանքն է հագներին... և վերջիվերջո, քանի? հոգի կգտնեք, որ հագնում են հագուստ Իտալիայից կամ Ֆրանսիայից (ասում են` Տաշիրում կա, մեկ էլ երևի Աբովյան փողոցում) ու փայլուն գիտեն իրենց պատմությունը, կիրթ են, գրագետ ու ... ՀԱՅ են (խորին հարգանքներս): Իհարկե, բողոքելն էլ մի բան չի...
-
Ներողություն, "Երբ մենք կհաղթենք", էստեղ "մենք"-ն ովքեր են?
-
Ահա, ինձ էլ է շատ հարազատ
-
Sharon Stone, Izabel Ajani, Kim Basinger...
-
It came like a bolt from the blue - как гром среди ясного неба, հայերեն համարժեք չունի(
-
He's a * ass, excuse my French - Какой ...! извините, вырвалось (հազար ներողություն)
-
դաժե ես նման բան չէի սպասում... макароническая речь, армянская реальность
-
Ամեն ինչ մեր ձեռքում է: Այ օրինակ, Gayane, միտքդ ամբողջությամբ շարադրել ես գրական հայերենով, բայց ամեն տեղ օժանդակ բայն Ա-ն է, ինչո?ւ, շատ հետաքրքիր էր
-
Վայ, մի "անիծեք" ... մեկ ա դառնալում եմ Ես էստեղից ձևը կասեմ, լավ կապ ունեցող եղբայր հայերը կանեն : Միասին մենք ՈՒԺ ենք, միասին...
-
:lol: Step on it- շտապիր: Շնորհակալություն. չգիտեի
-
Тимур Муцураев - "Соломон". Спасибо Мариам!!!
-
Էդ տեսակ լուրջ բաները, ինչպես ճիշտ նշեցիք, ծնվում են в детстве, ու եթե, աստված չանի, էդ տարիքում չեն լուծվում, то извините, до инфантильности может дойти или в лучшем случае, в писателя - на годик...