-
Posts
406 -
Joined
-
Last visited
Content Type
Events
Profiles
Forums
Gallery
Everything posted by zaratustra
-
vay yes es kapi inchn em asel(( jghaynacac mi qani agnam seghmeci, tes, te inch arec(
-
կարելի է. չէ որ արդարացի գործի համար է
-
կարելի է. չէ որ արդարացի գործի համար է
-
կարելի է. չէ որ արդարացի գործի համար է
-
ես էլ ասեցի` լուրջ բան են քննարկում...
-
Ահա, որոշակի տարիքում (որպես կանոն անցումնային տարիքում) սկսում ենք խրախուսել տղաներին, որ իրենք լավն են, ամեն-ամենան են... մեր ընտանիքում նման բան չի եղել, բայց... ես կարող եմ ասել, որ դրա բացակայությունը պատճառ է դարձել եղբորս ու իմ միջև հակասությունների... հավասարության սկզբունքը չանցավ, ինչպես ասում են, ու ես ստիպված անցա մեր ավանդականին - գովել եղբոր արած ու չարած քայլերի համար, նրան ամեն տեղ առաջ մղել, եթե պետք է` մնալ ստվերում, զգացնել տալ նրա կարևորությունը... ՕԳՆԵ'Ց: Ու հարց է առաջանում. գուցե խրախուսելու "քաղաքականությունը" պարզապես անհրաժե?շտ է որոշակի տարիքում... կոպիտ ասած`հակառակ դեպքում հետ է մնում տղան, նայում է` բոլորը ապագա ՀԱՅ տղամարդ են, իսկ ինքը... Արդյունքում դաստիարակության այս մոտեցումներից ո'րն է ավելի ծանր նստելու տղայի հոգեբանության վրա... Կնոջ` ամուսնու համար "մայր լինելու" մասին - կարծում եմ` խոսքը մայրական քնքշության, գորովի մասին է, որը տղամարդը երբեք չի մոռանա, և կինը, իր մայրական բնազդն "օգտագործելով", արդյունքում կարող է "մայրություն" անել` դրանով իսկ փոխհատուցելով կասեի նույնիսկ այն կարոտը, որ տղամարդը տածում է մոր նկատմամբ: Все в наших руках, женщины, лишь бы мы умели мудро пользоваться этим нашим даром
-
ահա, ես նույնիսկ մտածում էի մասնագիտությունս փոխել... хакером хочу стать
-
Ինչ ասեմ, նա այդպես է ընտրել, անձամբ ինձ դուր է գալիս... յուրօրինակ է:
-
ՓՈԽԱՐԵՆ Տայի ինչ որ ուզեիր խա՞նդ ուզեիր ա՛ռ ըսեի—ծովու չափ— Խանդաղատա՞նք—պարուրեի քեզ անսահման գորովով Լո՞ւյս ուզեիր—ոտքիդ տակ արեգակներ շարեի Խաղաղություն թե ցանկայիր—Երկինքեն հազարումեկ ծիածանով անցքիդ կամար կերտեի Տայի ինչ որ ուզեիր Ինչ որ կրնաս դեռ ուզել Հո՞ւյս ուզեիր—երա՞զ—պատրա՞նք—ինքս լեցուն եմ այնքան Որ ոչ թե քեզ այլ տիեզերք մը հորդելու կբավե Ա՛ռ ըսեի—որքան կուզես—որքան կրնաս—ավելի— Փոխարեն Ազատություն—ազատությունս տայիր
-
Arm-Lione, շատ եմ սիրում էս մեկը, շնորհակալությո'ւն
-
ՉԱՐ ԲԱՆԵՐ Գացեք ըսեք չար բաներուն որ չըլլան Որ չըլլա թե պատահին Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն Համն ու հոտը խաթարելու չհասնին Չար բաներուն բարև ըսեք մեր կողմեն Ըսեք գիտենք թե անոնք կան ու միշտ կրնան պատահիլ Ըսեք գիտենք թե կրնան Օր ցերեկով մութ գիշերով հանկարծակի գալ մեզի Բայց դուք ըսեք չար բաներուն որ չըլլան Որ չըլլա թե պատահին Կամ երբ ըլլան հեռու մնան մեր այս պզտիկ աշխարհեն Քանի որ դուք չեք գիտեր ինչ Քանի անոնք չեն գիտեր ինչ Սեր ու սիրով — Մերթ կենսուրախ — շաղ ու շողով — Մերթ հուսաբեկ — ահ ու դողով — Շյուղ շյուղի Շիներ ենք մենք մեր աշխարհը լույս օրերու հյուրընկալ — — Պզտիկ աշխարհ մը որ հազիվ հազ կրցեր է պարտկել Մեր պզտիկ կյանքն ու մեր անդորրը ջերմիկ — Այս բոլորը գացեք ըսեք չար բաներուն — և ըսեք Որ չըլլա թե պատահին — Երբ պատահին հեռու մնան մեր այս տաքուկ երդիքեն Համն ու հոտը խաթարելու չհասնին
-
Ոչ դրա´խտը, ոչ դժոխքը – դեռ չի՜ տեսել ոչ ոք, սի´րտ, Դեռ հանդերձյալ այն աշխարհից ետ չի՜ դարձել ոչ ոք, սի´րտ, Ինչքան հույս ու հավատ ունենք, մենք վստահել ենք մեկի´ն, Ում անո´ւնն ու ի´նչ լինելը` դեռ չի՜ պարզել ոչ ոք, սի´րտ: թարգմ.`Գ.Էմին
-
ԱԶԳԱՅԻՆ ՍՆԱՊԱՐԾՈԻԹՅՈԻՆ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈԻԹՅՈԻՆ (հատված)* Հայաստանի գրողների 5-րդ համագումարի (1966 թ.) ելույթից, որը ցավոք ժամանակին տպագրվել է կրճատումներով։ ... Իսկ ո՞վ ասաց, որ հայ երիտասարդ գրողը պիտի սովորի միայն «Հացի խնդրից» ու «Հացավանից», բայց ոչ նաև Գոլսուորսիից ու Հեմինգուեյից, միայն Թումանյանից ու Տերյանից, բայց ոչ նաև Ներուդայից և Լորկայից։ Մենք հարուստ ենք դարավոր ավանդներո՞վ։ Այո´: Բայց մի՞թե ավելի ենք հարուստ, քան Սահարան ավազով։ Իսկ գիտե՞ք, որ եգիպտացիք տարեկան մի քանի հազար խորանարդ մետր ավազ են ծախ առնում Անգլիայից, և գիտե՞ք, թե ո՞ւմ համար։ Սահարա՜յի համար... ավա՜զ՝ Սահարա´յի համար, որովհետև անապատի ավազը մանր է և բետոն չի դառնում։ Բետոն ունենալու և մեր ազգային գրական շենքը կառուցելու համար մենք ոչ միայն իրավունք ունենք, այլև պարզապես պարտավոր ենք ավազ ներմուծել` որտեղից Էլ որ դա լինի։ Եվ այսպե՛ս, ճիշտ այսպե´ս էլ վարվել են մեր հեռավոր ու մոտավոր բոլոր այն նախնիները, որոնք այսօր մեր սրբություններն են և սրբություն են դարձել հենց նո´ւյն պատճառով, «ավազ ներմուծելու» շնորհիվ` սկսած Մաշտոցից մինչև Տերյան ու Չարենց, մինչև Մեծարենց ու Վարուժան։ Եվ ավելորդ եմ համարում նման մի դահլիճում իմ այս միտքը մանրելու. յուրաքանչյուր ոք պիտի որ իմանա դա։ Բայց ես ինձ թույլ եմ տալիս ասելու, որ ժողովուրդների (մանավանդ փոքր ժողովուրդների) հարատևման երկու եղանակ կա միայն. կա´մ ընթանալ համամարդկային քաղաքակրթության հետ զուգաքայլ, կա´մ ապրել նախնական-վաչկատնային կյանքով։ Այս վերջին ճամփան մեր առջև փակ է և փակ է արդեն ավելի քան 1500 տարի։ Ուրեմն, սուրբ Մեսրոպի կամքով թե մեղքով, մեզ մնում է միայն մե՛կ ճանապարհ՝ աշխարհի առաջադեմ երկրներից շատ ետ չմնալու, նրանց հետ համաքայլելու ուղին։ Հակառակ դեպքում մեզ չի փրկելու ո´չ մի հովանոց կամ անձրևանոց. պիտի այրվենք կամ նեխվենք։ Գուցե տագնա՞պ կա իմ այս խոսքերի մեջ։ Գուցե։ Բայց դա ընդամենը տագնապ է և ոչ թե խուճապ։ Եվ դա այն տագնապն է, որ ունենում է գնացքից կամ օդանավից ուշացողը։ Մենք իրավունք չունենք ուշանալ պատմության գնացքից կամ օդանավից։ Մենք պարտավոր ենք շահել շախմատային մեր այն խաղը, որ սկսել ենք ոչ թե մենք, այլ Մեսրոպ Մաշտոցը... Այստեղ է ահա, որ ես պիտի դառնամ ազգային արժանապատվության հարցին և այստեղ է, որ ես բաց ճակատով և լեցուն հպարտությամբ պիտի վկայեմ, որ ես հայ եմ՝ զավակը մի ժողովրդի, որ իրոք շատ բան է տվել աշխարհի քաղաքակրթությանը և տվածի մեջ էլ` ինձ համար ամենաթանկն ու ամենագեղեցիկը՝ իր այլասիրական այն ոգին, որ եվրոպացիք ալտրուիզմ են կոչում, իսկ մեր երկրում գերադասելի է կոչել «ինտերնացիոնալիզմ»։ Բայց մենք այսօր կարող ենք հպարտանալ հենց դրանով. ոչ մի ազգ ու ցեղ չի կարող մեզ հանդիմանել որևէ մեկի տունը քանդելու, որևէ մեկի գերեզմանոցը զբոսայգի դարձնելու, որևէ մեկին դավանափոխելու, որևէ մեկին բռնի ձուլելու հանցանքի մեջ։ Հիմա դժվար է հաշվել մեր կորստի և շահածի տարբերությունը։ Շահել ենք բարի անուն, այլասեր կոչվելու հպարտություն, բացճակատ ապրելու եզակի հնարավորություն, բայց կորցրել ենք Թույլ տվեք չթվարկել, թե ինչե՜ր ենք կորցրել։ Թույլ տվեք* ընդամենը վերահաստատել, որ դարձել ենք շա´տ-շա´տ-շա՜տ վիրավոր, վիրավոր հոգով ու հողով։ Եվ եթե Մայակովսկին ասում էր` հրդեհվող սրտի վրա կելնեն քնքշանքով և ոչ հրեշային կոպիտ սապոգներով, ապա դա ասված է ամենից առաջ հենց մեր ժողովրդի մասին։ Եվ եթե ամեն մարդ ունի իր արժանապատվությունը, ապա ամեն ազգ ունի կրկնակի։ Իսկ վիրավոր ազդը, ինչպիսին մենք ենք՝ քառակի։ Ըստ որում ես կոչ եմ անում ոչ թե հոգեբանական ըմբռնումի, այլ արդարության մի պահանջի, որ պետք է պարտադիր լինի եթե ոչ ամեն մի քաղաքագետի, ապա ամեն մի արվեստագետի համար... Ամեն ճշմարիտ գրող իր ժողովրդի անձնագիրն է կամ իր ժողովրդի «դատական գործը»։ Ես, որպես հայ ժողովրդի բանաստեղծ, ինձ համար մեծագույն անպատվություն կհամարեմ, եթե իմանամ, որ որևէ հայ պատմաբան պատմություն է աղավաղում՝ ի վնաս հարևան ժողովրդի, որևէ հայ ճանապարհաշինարար խիճ է սարքում հարևանի խաչքարերից, որևէ հայ երկրաբան պայթեցումներ է կատարում հարևանի հինավուրց եկեղեցու և կամ մեչիդի պատերի տակ, որևէ հայ բանաստեղծ հայհոյական խոսք է ասում հարևանի հերոսի հասցեին։ . Բայց ես գիտակցում եմ նաև, խորապես եմ գիտակցում, որ ուրիշներից արժանապատվություն, հարգանք կարող է պահանջել լոկ նա, ով արժանապատվության զգացում ունի ինքը... 17-18. XI. 66 Երևան
-
Да, очь плохо...
-
Էլ չհարցնեմ` որ մի *** ջնջած կլինի.... Вроде бы о них не говорилось тут... или все-таки о них?
-
ԲԱՐԵԽՈՍ ԵՂԻՐ ԻՄ ԵՎ ԻՄ ՄԻՋԵՎ Օգնի՜ր ինձ, Մարիա´մ, Անաղարտ մնամ Ա´յն ճահճանման աղտ-աղարտի մեջ, Որ դժգոհություն բառով է կոչվում: Դժգոհությունից ես շա՜տ եմ դժգոհ: Օգնի՜ր ինձ, Մարիա´մ, Եվ ասեմ` ինչո´վ. Բարեխոս եղիր ի´մ և ի՜մ միջև, Որ բանն ավարտվի ինքնահաշտությամբ: Ես խռովել եմ նաև աշխարհից. Ե´կ ու վերստին հաշտեցրո՜ւ դու մեզ, Թե չէ ես այսպես ապրել չեմ կարող: Ուզում եմ նայել ինձ ու աշխարհին Լիացա´ծ, ժպտո´ւն ու գո՜հ աչքերով` Հաղթելով և´ քաղցր, և´ պապակ փափագ: Ուզում եմ ապրել անչար ու բարի` Գմբեթի ճեղքում բուսած տուղտի պես... Մի բու թառել է իմ զույգ աչքերին. Թռցրո´ւ նրան: Մի ձու սպիտակ ինձ բիբ է դարձել. Կորցըրո´ւ այդ ձուն: Ճանճեր են նստած ինձ վրա Այնպե´ս, Ինչպես քունջութը` կաթնահունց հացին: Ճանճը քունջո´ւթ չէ. Հացըս չի՜ ուտվում: Ճանճով է լցված իմ նե՜րսը նաև, Ինչպես վարսանդը` խաշխաշի սերմով: Խաշխաշ չե՜մ ուզում. Կակա´չ դարձըրու: Ասում են, իբըր, կապույտի վրա Չեն նստում ճանճեր: Լսո՞ւմ ես, Մարիա´մ, Ինձ ներս ու դրսից կապույտ հագցըրու...
-
Հորիզոնական անուն Մարիա´մ, լսո՞ւմ ես, Տեսնո՞ւմ ես, Մարիա´մ, Դրսում անձրև է շեղակի մաղում, Ու երբ բացում եմ իմ լուսամուտը, Ասես բացում եմ Գժված ջերմուկի գազառատ մի շիշ: Նույն լուսամուտով երկինք եմ թռչում, Որ արդեն հիմա` անձրևից հետո, Վճիտ է ու ջինջ` Քո հայացքի´ պես, Եվ լայնատարած ու հեռագնաց` Ինչպես ժպիտըդ: Հետո երկնքից ընկնում են սարին, Որտեղ վեհորեն ժայռերն են թառել` Նախապատմական թռչունների պես... Դու ի´նձ չես մերժում: Դու աշխատում ես ժխտել ինքըդ քե՜զ: Եվ քո մերժումի սուտ-սուտ խոսքերից Կարող եմ խրտնել ես այնպես դյուրին, Ինչպես... քարեղեն այս թռչունները: Հիմա հասկացա՞ր... Տե´ս, Հորիզոնի գիրգ-գգվոտ գոգին Իր գանգրագիսակ գլուխն է դրել, Մեկնըված դաշտը` Մի անտառապատ մեծ լեռան տեսքով, Որի անունը քչերը գիտեն, Ինչպես որ իմը: Իսկ ո՞վ չգիտի, Մարիա´մ, անունըդ, Որ հորիզոնի նման է, Մարիա´մ. Երբ ընկրկում ենք` Նա մոտենում է, Երբ մոտենում ենք` Հեռանում է նա... Գեթ մեկի´ համար, Գոնե ի՜նձ համար մի´ լինիր կյանքում Այս քո անվան պես կամ հորիզոնի, Որ... երբ մոտենամ` Դու չհեռանաս...
-
Մի ռենդ* տեսա` խանի սեմին նստած մոլոր, Ոչ գյավո´ւր էր, ոչ` մուսուլմա´ն հավատավոր, Ոչ ճշմարիտ շարիա´թ ուներ, ոչ էլ` հավա´տ,- Կա՞ր Այս ու Այն կյանքում Սուֆի այդքան հզո՜ր: * - (աստղանիշը տվել են, բացատրությունը` ոչ ) թարգմ.` Գ.Էմին
-
Նրա´նք, ովքեր իմաստությամբ կյանքի գաղտնիքը բացեցին, Եվ Աստծո մե՜ծ էության մասին խոսքե՜ր շռայլեցին, Ոչ գաղտնիքի թե՜լը գտան, ոչ էլ կծիկը քանդեցին, Նախ` խելքներին զո՜ռ տվեցին, հետո`... աչքերը փակեցի՜ն... թարգմ.`Գ.Էմին
-
"Как там в мире ином" - я спросил старика, Утешаясь вином в уголке погребка. "Пей! - ответил, - Дорога туда далека, Из ушедших никто не вернулся пока". (перевод Н.Стрижкова) Գինետանը հարցում արի ես մի ծերից. «Ի´նչ լուր,- ասի,- այս աշխարհից մեկնողներից...» «Խմի՜ր» – ասաց,- մեզ պես քանի՜սն են գնացել, Եվ նրանցից դեռ չի՜ դարձել ոչ ոք նորից: թարգմ.`Գ.Էմին
-
Вчера в гончарную зашёл я в поздний час, И до меня горшков беседа донеслась. "Кто гончары, - вопрос один из них мне задал, - Кто покупатели, кто продавцы средь нас?" (перевод О.Румера) Երեկ գիշեր բրուտի մոտ մտա մի ծեր, Տեսա երկու հազար խոսուն ու լուռ կժեր. Նույն հա'րցն էին տալիս նրանք. - «Ո՞ւր եք, ասե'ք, Կուժ սարքողնե'ր, կուժ ծախողնե'ր, կուժ առնողներ'...»: թարգմ.`Գ.Էմին
-
Загадок вечности не разумеем - ни ты, ни я; Понять письмён неясных не умеем - ни ты, ни я. Мы спорим перед некою завесой. Но в час, когда Падёт завеса, то не уцелеем - ни ты, ни я. (перевод В.Державина) Հավեժության գաղտնիքը մութ ոչ դո'ւ գիտես և ոչ էլ` ե'ս, Ոչ դո'ւ կարող ես վերծանել գրերն այս մութ, և ոչ էլ` ե'ս. Իրականը` քողի ետև եղած զրո՜ւյցն է միայն,- Երբ քողն ընկնի` էլ չե՜նք լինի այս աշխարհում ոչ դո'ւ, ոչ` ե'ս: թարգմ.`Գ.Էմին
-
*** Այս աշխարհում խելոք ու լուրջ պիտի լինես, Խելքը գլխիդ և լուռ ու մունջ պիտի լինես, Քանի ականջ, աչք ու լեզու տեղո´ւմ են դեռ, Էն գլխից կո´ւյր և հա´մր ու խո´ւլ պիտի լինես: թարգմ.`Գ.Էմին
-
Афзаладдин Ибрагим ибн Али Хагани Ширвани
zaratustra replied to zaratustra's topic in In Foreign Languages
*** Մեզ վրա երկինքն այս որքան չար է իր պտույտն անում, Կրկնելով իրեն, հին-հին ցավեր է մեզ բաժին հանում, Սակայն երկնքից դու մի բողոքիր, հողս իր գլխին, Նա չար է այնքան, որ այդ հողին էլ չի արժանանում: *** Դու այն օրվանից, որ սիրո հրով սիրտս վառեցիր, Հազար սրտի հետ, հազար սրտի մեջ այդ նույնն արեցիր, Դաժանությունն այդ ո՞ւմից ես, ասա´, սովորել կյանքում, Ինչո՞ւ ինձ համար դու այս կրակե կապան կարեցիր: *** Խենթ Խաղանին կրծքին սեղմեց ու համբուրեց քեզ անկշտում, Շրթունքներն են ցավում հիմա, ինչպես սիրտը` սիրո վշտում, Կրակ էին շուրթերը քո, ու բշտեցին շուրթերն իմ խեղճ, Ի՞նչ կա այստեղ զարմանալի, կրակից է մաշկը բշտում: թարգմ.`Վ.Դավթյան -
Ես չգիտեմ՝ նա´, ով տվեց ինձ շունչ - հոգի. Ինձ Դրախտի համա՞ր երկնեց, թե՞ Դժոխքի. Գավը, սիրունն ու քնարն ինձ կանխի´կ տվեք – Ձեր ապառիկ Դրախտը ձե՜զ լինի, հոգի´։ թարգմ.`Գ.Էմին